Changes

Տասներկու աթոռ

4 bytes removed, 18:11, 17 Դեկտեմբերի 2013
/* Մեղավորի հայելին */
==Մեղավորի հայելին==
Ֆրոլ և Լավը եկեղեցու քահանա տեր Ֆյոդոր Վոստրիկովը, մեռնող Կլավդիա Իվանովնային խոստովանեցնելուց հետո, դուրս եկավ Վորոբյանինովի տնից կատարյալ աժիոտաժի մեջ և մինչև տուն հասնելը ողջ ճանապարհն անցավ ցրված նայելով շուրջը և շփոթված ժպտալով։ Ճանապարհի վերջին նրա ցրվածությունը հասաց հասավ այն աստիճանի, որ քիչ մնաց ընկներ գավգործկոմի Պետ․ N1 ավտոմեքենայի տակ։ Դուրս գալով դժոխքի մեքենայի բաց թողած մանուշակագույն մշուշի միջից, հայր Վոստրիակովը կատարելապես վրդովվեց և, չնայած պատկառելի աստիճանին ու միջին տարիքին, մնացած ճանապարհն անցավ անպարկեշտ կիսաարշավով։
Տիրուհի Կատերինա Ալեքսանդրովնան ընթրիքի սեղան էր գցում։ Տեր Ֆյոդորը երեկոյան ժամասացությունից ազատ օրերին սիրում էր վաղ ընթրել։ Բայց հիմա, հանելով շլյապան և բամբակած տաք փարաջան, տերհայրն արագ անցավ ննջարան, ի զարմանս տիրուհու փակվեց այնտեղ և խուլ ձայոնվ ձայնով սկսեց երգել «Հարժանի․․․»։
Տիրուհին նստեց աթոռին և երկյուղածությամբ շշնջաց․
Տեր Ֆյոդորի պոռթկուն հոգին հանգիստ չուներ։ Երբեք նա չէր իմացել, թե ինչ բան է հանգիստը։ Ո՛չ այն օրերին, երբ նա հոգևոր ուսումնարանի սան Ֆեդյա էր, ո՛չ էլ այն ժամանակ, երբ նա բեղավոր սեմինարիստ Ֆյոդոր Իվանովիչ էր։ Սեմինարիայից համալսարան անցնելուց և երեք տարի իրավաբանական ֆակուլտետում սովորելուց հետ Վոստրիակովը 1915 թվականին վախեցավ հնարավոր մոբիլիզացիայից և նորից գնաց հոգևոր գծով։ Սկզբում ձեռնադրվեց սարկավագ, իսկ հետո օծվեց քահանա և նշանակվեց գավառական N քաղաքը։ Եվ միշտ, հոգևոր և քաղաքացիական կարիերայի բոլոր փուլերում, տեր Ֆյոդորը մնում էր շահասեր մարդ։
Հայր Վոստրիկովը երազում էր սեփական մոմի գործարան ունենալ։ Մեցրամոմո Մեղրամոմը հաստ պարաններ փաթաթող գործարանային մեծ թմբկագլանների տեսիլներից հալումաշ եղած տեր Ֆյոդորը հնարում էր զանազան նախագծեր, որոնց իրագործումով նա պետք է ձեռք բերեր հիմնական և շրջանառու կապիտալ՝ Սամարայում վաղուց ի վեր աչք դրած գործարանը գնելու համար։
Մտքերը տեր Ֆյոդորի գլխում ծագում էին անսպասելի կերպով, և նա իսկույն անցնում էր գործի։ Տեր Ֆյոդորն սկսում էր լվացքի մարմարյա սապոն եփել․ փթերով պատրաստում էր, բայց սապոնը, թեև իր մեջ մեծ քանակությամբ ճարպ էր պարունակում, չէր սապնում սպանում և բացի այդ եռապատիկ թանկ արժեր, քան «Գութան և մուրճ» կոոպերատիվինը։ Հետո սապոնը խոնավանում էր նապխասրահում նախասրահում և քայքայվում, այնպես որ Կատերինա Ալեքսանդրովնան կողքով անցնելիս նույնիսկ լաց էր լինում։ Իսկ հետո սապոնը նետում էին աղբահորը։
Անասնապահական ինչ֊որ ժուռնալում կարդալով, որ ճագարի միստը միսը ճտի պես քնքուշ և համեղ է, որ նարքն նրաքն բազմանում են մեծ քանակությամբ և որ նրանց բուծումը կարող է մեծ օգուտներ բերել փութեռանդ տիրոջը, տեր Ֆյոդորը անմիջապես մի կես դյուժին մայր ճագարներ ձեռք բերեց․ և ադրեն արդեն երկու ամիս հետո Նեռկա շունը, բակն ու տունը լցված ականջավոր էակների անհավատալի քանակությունից վախեցած, փախավ անհայտ ուղղությամբ։ N քաղաքի նզովյալ բնակիչները խիստ պահպանողական դուրս եկան և բացառիկ միահամուռությամբ չէին գնում Վոստրիկովի ճագարները։ Այդ ժամանակ տեր Ֆյոդորը, իրիցկնկա հետ խորհրդակցելուց հետո, որոշեց իր մենյուն զարդարել ճագարներով, որոնց միսը իմ իր համով գերազանցում է ճտի մսին։ Ճագարներից պատրաստում էին տապակած, բիտկի, կոտլետ։ Ճագարներին եփում էին սուպի մեջ, սառը վիճակում մատուցում էին ընթրիքին և խորովում խմորի մեջ։ Դա ոչ մի արդյունք չտվեց։ Տեր Ֆյոդորը հաշվեց, որ բացառապես ճագարային օրապարենի անցնելու դեպքում ընտանիքը կարող է մի ամսվա ընթացքում ուտել քառասունից ոչ ավելի ճագար, մինչդեռ ամսական աճը կազմում է իննսուն ճագար, ընդ որում այդ թիվը ամսեամիս ավելանալու էր երկրաչափական պրոգրեսիայով։
Այն ժամանակ Վոստրիկովները որոշեցին տնական ճաշեր տալ։ Տեր Ֆյոդորը ամբողջ երեկոն խնամքով կտրտված թվաբանական թղթերի վրա քիմիական մատիտով հայտարաւոթյուն հայտարարություն էր գրում՝ տնական համեղ ճաշտր տալու մասին, որոնք պատրաստվում էին բացառապես կովի յուղով։ Հայտարարությունը սկսվում էր «Էժան և համեղ» խոսքերով։ Իրիցկինը էմալե ամանը լիքը լցրեց ալյուրի խուսով, և տեր Ֆյոդորը ուշ իրիկնաժամին հայտարարությունը փակցրեց բոլոր հեռագրասյուներին և սովետական հիմարկների մոտերքը։
Նոր ձեռնարկը մեծ հաջողություն ունեցավ։ Հենց առաջին օրը ներկայացան յոթ հոգի, այդ թվում զինկոմիսարիատի գործավար Բենդինը և բարեկարգման ենթաբաժնի վարիչ Կոզլովը, որի ջանքերով վերջերս քանդվել էր քաղաքի միակ հնության հուշարձանը՝ ելիզավետինյան ժամանակների Հաղթական կամարը, որն, իր ասելով, խանգարում էր փողոցային շարժմանը։ Նրանց բոլորին էլ ճաշը շատ դուր եկավ։ Հետևյալ օրը ներկայացան տասնչորս հոգի։ Չէին հասցնում ճագարներին քերթել։ Մի ամբողջ շաբաթ գործը հիանալի էր գնում, և տեր Ֆյոդորն արդեն ծրագրում էր մուշտակագործության մի փոքրիկ, առանց մոտորի արտադրություն բացելու մասին, երբ տեղի ունեցավ բոլորովին չնախատեսված մի դեպք։
«Գութան և մուրճ» կոոպերատիվը, որը երեք շաբաթ է ինչ փակ էր ապրանքների վերահաշվառման պատճառով, բացվեց, և խանութի գործակատարները տեր Ֆյոդորենց հարևան բակը գլորեցին մի տակառ նեխած կաղամբ ու թափեցին աղբահորը։ Նրբագրգիռ հոտով գրավված ճագարները վազեցին դեպի հորը և հենց հետևյալ առավոտ նուրբ կրծողների մեջ համաճարակ սկսվեց։ Ընդամենը երեք ժամ մոլեգնեց այն, բայց տեղն ու տեղը պառկեցրե ցերկու ցերկով հարյուր քառասուն մայր ճագարի և նրանց անհաշիվ սերունդը։
Շշմած տեր Ֆյոդորն ամբողջ երկու ամիս սսկվել էր և միայն հիմա ոգևորվեց, երբ վերադարձավ Վորոբյանինովի տնից և ի զարմանս տիրուհու փակվեց ննջարանում։ Ամեն ինչ ցուցյ ցույց էր տալիս, որ տեր Ֆյոդորը պայծառացել է մի նոր գաղափարով, որը համակել է նրա բովանդակ հոգին։
Կատերինա Ալեքսանդրովնան կորացրած մատի կոճիկով բախեց ննջարանի դուռը։ Պատասխան չկար, միայն երգը ուժեղացավ։ Մի րոպե անց դուռը կիսով չափ բացվեց, և ճեղքից երևաց միայն տեր Ֆյոդորի դեմքը, որի վրա կուսական կարմրություն էր խաղում։
Տեր Ֆյոդորը ճանկեց մկրատը, նորից փակեց և մոտեցավ քերծված սև շրջանակով պատի հայելուն։
Հայելու կողքին կախված էր ժողովրդական մի հին նկար՝ «Մեղավորի հայելին», տպված պղնձե տախտակից և հաճելիորեն ձեռքով ներկած։ «Մեղավորի հայելին» առանձնապես սփոփում էր տեր Ֆյոդորին ճագարներին պատահած դժբախտությունից հետո։ Պարզաճաշակ այդ նկարը ցույց էր տալիս երկնային ամեն բանի ունայնությունը։ Վերևի շարքւոմ շարքում նշանակալից և հոգին խաղաղեցնող չորս նկար կար՝ սլավոնական հյուսագրով մակագրված «Սիմը աղոթք է մրմջում, Քամը ցորեն է ցանում, Հաբեթը իշխանություն ունի, Մահը իշխում է բոլորին»։ Մահը գերանդիով էր և ավազի թևավոր ժամացույցով։ Նա ասես պրոտեզներից և օրթոպեդիկ մասերից սարքած լիներ և ոտքերը լայն չռած կանգնել էր բլրավետ ամայի հողի վրա։ Նրա տեսքը պարզ ասում էր, թե ճագարների անհաջողությունը դատարկ բան է։
Հիմա տեր Ֆյոդորին ավելի շատ դուր էր գալիս «Հաբեթը իշխանություն ունի» նկարը։ Հաստափոր ու մորուքավոր հարուստ մի մարդ փոքրիկ դահլիճում նստել էր գահի վրա։
Տեր Ֆյոդորը ժպտաց, և, ուշադիր նայելով հայելու մեջ, սկսեց խուզել իր բարեձև մորուքը։ Մազերը թափվում էին հատակին, մկրատը չխկչխկում էր, և հինգ րոպեից հետո տեր Ֆյոդորը համոզվեց, որ ինքը բնավ չի կարող մորուք խուզել։ Մորուքը դուրս եկավ մի կողմի վրա խուզած, անվայելուչ և նույնիսկ կասկածելի։
Մի քիչ էլ հայելու առջև ցցվելուց հետո տեր Ֆյոդորը չարացավ, կնաչեց կանչեց կնոջը և, մկրատը նրան մեկնելով, ջղայնացած ասաց․
― Գոնե դու օգնիր ինձ, տիրուհի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում էս մազերիս հախից գալ։
― Իսկ ինչո՞ւ, տիրուհի, չանցնեմ նորոգչականների կողմը։ Նրանք մարդիկ չե՞ն, ինչ է։
― Մարդիկ, իհարկե, մարդիրկ մարդիկ են,― թունոտ համաձայնեց տիրուհին,― ինչպե՜ս չէ․ կինոներ են գնում, ալիմենտ են վճարում։
― Դե, ես էլ կինոները կվազեմ։
Սկսեցին խուզել բեղերը, հասցնելով նրանց համեմատական չափսերի։
Հետագա արարքներն էլ ավելի զարմացրին տիրուհուն։ Տեր Ֆյոդորը հայտնեց, որ հենց այս երեկո գործով մեկնելու է, և պանջեց պահանջեց Կատերինա Ալեքսանդրովնայից վազել հացթուխ եդղբոր եղբոր մոտ՝ մի շաբաթով վերցնել նրանից ոչխարնու ոչխարի օձիքով վերարկուն և դարչնագույն բադանման կարտուզը։
― Ո՛չ մի տեղ չեմ գնա,― հայտարարեց տիրուհին ու լաց եղավ։
Մենակ մնալով, տեր Ֆյոդորը մի րոպե մտածեց և ասաց․ «Կանանց բանն էլ դժվար է», և մահճակալի տակից դուրս քաշեց թիթեղապատ սնդուկը։ Նման սնդուկներ մեծ մասամբ պատահում են կարմիրբանակայինների մոտ։ Նրանք սոսնձված են լինում զոլավոր պաստառներով, որոնց վրա փակցված է Բուդյոննու դիմանկարը կամ «ՊլյաԺ» ծխախոտատուփի ստվարաթուղթը՝ երեք գեղեցկուհիներ պառկել են Բաթումի կոպիճով պատված ծովափին։ Վոստրիկովների սնդուկը ևս, ի դժգոհություն տեր Ֆյոդորի, սոսնձված էր նկարներով, բայց այնտեղ ո՛չ Բուդյոննի կար, ո՛չ Բաթումի գեղեցկուհիներ։ Իրիցկինը սնդուկի ամբողջ ներսը պատել էր «1914 թվականի պատերազմի տարեգիր» ժուռնալից կտրած լուսանկարներով։ Այստեղ կար և՛ «Պերեմիշլի գրավումը», և՛ «Դիրքերում տաք հագուստների բաժանումը զինվորներին» և էլ ինչեր ասես որ չկար։
Հատակին դարսելով վերևում դրված գրքերը՝ «Ռուս ուխտավոր ուխտավոր» ամսագրի 1903 թվականի կոմպլեկտը, «Հերձվածի պատմությունը» հաստ գիրքը և «Ռուսները Իտալիայում» բրոշյուրը, որի կազմի վրա տպագրված էր ծխացող Վեզուվը, տեր Ֆյոդորը ձեռքը կոխեց մինչև սնդուկի հատակը և դուրս քաշեց կնոջ հնամաշ, գջլտված ձմեռային գլխարկը։ Նավթալինի հոտը հանկարծ դիպավ տեր Ֆյոդորի քթին և նա, աչքերը կկոցելով, պատառոտեց ժանյակներն ու միջադիր կտորենրը և գլխարկի միջից հանեց քաթանե ծանր մի երշիկ։ Երշիկն իր մեջ պարունակում էր քսան հետ ոսկյա տասանոց՝ այն ամենը, ինչ մնացել էր տեր Ֆյոդորի առևտրական արկածախնդրություններից։
Ձեռքի սովոր շարժումով նա բարձրացրեց փարջայի փեշը և երշիկը կոխեց զոլավոր շալվարի գրպանը։ Ապա մոտեցավ կոմոդին և կոնֆետի տուփից հանեց հիսուն ռուբլի՝ երեքնոցներով և հնգանոցներով։ Տուփի մեջ դեռ մնում էր քսան ռուբլի։