«Պատմությունն ընդունել ի գիտություն»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ. Հայ ընթերցողը Հրանտ Մաթեւոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս-սովետական գր...) |
(Տարբերություն չկա)
|
00:50, 27 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ
Հայ ընթերցողը Հրանտ Մաթեւոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս-սովետական գրական շրջանակներում Մաթեւոսյանի ընդունված լինելու պարտադրանքով, «ցածր» ընթերցողը Հրանտին գիտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մակարդակով։ Այս էլ պարտադրեց Հենրիկ Մալյանը։ Ասում են՝ գյուղի մասին է գրում։ Հայ ընթերցողը պահանջում է քաղաքի մասին գրականություն, բայց Հայաստանի ունեցած քաղաքի կյանքով ներծծված «Երկիր Նաիրի» չի կարդում։ Որովհետեւ հայ մարդը ճշմարտություն չի սիրում։ Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, եւ որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։ Եւ սպասում է նպաստավոր այդ պահին։ Եւ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում եւ չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետեւ Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած․․․պատմությունից։ Եւ, առհասարակ, հայը սթափ շարադրանքից դիվոտում է։ Մեր ժողովուրդն իր գիտակցական կյանքի երկու հազարամյակում երկու մեծ գիրք է տվել՝ Խորենացու «Պատմությունն» ու Չարենցի «Երկիր Նաիրին» ու երկուսն էլ կարդալ չի սիրում, սիրում է այդ երկուսի միջեւ ընկած 1500 տարվա ժամանակամիջոցում ստեղծված ամենայն բանաստեղծական, թախծոտ, սիրուն, լալահառաչ բան։ Հայ մարդը պատմությունը կամ սիրում, կամ ատում է, այնինչ պիտի ընդուներ ի գիտություն։ Եւ հետեւաբար մեր սիրած գրականությունը կանացի գրականությունն է, մի ծայրում՝ հայրենիք, մյուս ծայրում՝ «Մատյան ողբերգության»։ Տղամարդկային սկիզբը վտարված է մեր գրականությունից, պատմության մեր ընկալումից, հետեւաբար՝ եւ քաղաքականությունից, եւ գաղափարաբանությունից։ Եւ մեր հոգիներում թնդում է գեղեցիկ, հիստերիկ սեր առ կորուսյալ Հայրենիք։
«Հայք», 15.11.1999
«Երկիր։ Ցպահանջ․․․» Երեւան 2011