Changes
/* Առաջնորդը և հոտը */
Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Նրա վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։
― Այդ օրինակը այնքան էլ հաջող չէ, ― առարկեցի ես։ Սագերի մոտ ամեն ինչ մի քիչ այլ կերպ է լինում։ Նրանց մոտ մեկ մեկն է տանում երամը, մեկ մյուսը, նրանց մոտ այդպիսի սագային դեմոկրատիա կա։
Բայց դրանք իհարկե հատուկենտ վեճեր էին։ Իսկ ընդհանրապես և՛ նրա բեկորները, և՛ պահվածքը այնքան էին ինձ գրավել, որ ես Սիմիչին դրեցի բոլորից բարձր և նրա ներկայությամբ սարսափելի քաշվում էի։
==Լիրիկական շեղում մորուքի մասին==