Changes
/* Վնուբեզ */
― Լավ, լավ, հարգելիս, ― ասաց ավելի հաղթանդամ, նեղ ճակատով միլիցիորենը, որը նման էր պիտեկանտրոպի։ պիթեկանտրոպի։ ― Ւնքներս Ինքներս գլուխ կհանենք։ Դուք կարիքների քարտ ունե՞ք, ― հարցրեց նա, դիմելով ինձ։
― Ունեմ, ― ասացի ես և հանեցի արդեն երկու կողմից ծակված «Զյուդոյչե ցայտունգի» կտորը։
Հույս ունենալ, որ այս համարը մի անգամ էլ կանցնի, իհարկե միամիտ էր, բայց ես շատ հաճախ գործում եմ ներքին մղումով, և սովորաբար այն ինձ չի խաբում։
Բայց այս անգամ նա այն ինձ չփրկեց։
― Այս ինչերե՞ն է գրված, ― հարցրեց նա քաղաքավարի։
― Եվ դուք հասկանո՞ւմ եք չինարեն, ― հարցրեց նա, ինչպես ինձ թվաց հարգանքով։
― Ւհարկե Իհարկե հասկանում եմ։ Ո՞վ չինարեն չի հասկանում։
― Ստիպված եք գալ մեզ հետ, ― ասաց հաղթանդամը։
― Այդ ո՞ւր, ― հետաքրքրվեցի ես։
― Պարզ է թե ուր։ Վնուբեզ։
Գլխի ընկնելով, որ վնուբեզ նշանակում է ներքին անվտանգություն, ես հնազանդվեցի։
― Ի՞նչ չինացի, ― զարմացած նայեց ինձ հերթապահը։
― Սովորական, ― ասաց պիտեկանտրոպը։ պիթեկանտրոպը։ ― Երկար շալվարով է ման գալիս, կեղտ չի հանձնում, խոսում է մեր մեզ նման, իսկ կարդում է չինարեն։ Ահա։ Ահա՛։ ― Նա մեկնեց հերթապահին թերթի կտորը։
Հերթապահը երկար ժամանակ նայում էր այդ տարօրինակ թղթի կտորին, շուռումուռ տալիս, լարվելով, շրթունքները շարժելով, և նույնիսկ նայեց թղթին լույսի տակ, հույս ունենալով երևի տեսնել պաշտպանվածության նշաններ։
― Տղաներ, ― ասացի ես։ Հիմարություն մի արեք, ես չինացի չեմ, ես կատակեցի։
― Կատակեցի՞ր, ― հարցրեց հերթապահը և նայեց պիտեկանտրոպին։ պիթեկանտրոպին։ ― Ի՞նչ է նշանակում կատակեցիր։ Ուրեմն դուք չինացի չե՞ք։
― Դե իհարկե ոչ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք չինացիներ։ Նրանց աչքերը նեղ են ու սև, իսկ իմը՝ մեծ ու կապույտ։
― Ուրեմն դու չինացի չե՞ս, ― զայրացավ հանկարծ հերթապահը։ ― Եթե դու չինացի չես, մենք քո քեզ հետ ուրիշ կերպ կխոսենք։ Տիմչո՛ւկ։ Մի հատ հասցրու նրան, մեր՝ կոմունիստների նման։
Այդ Տիմչուկի բռունցքը, կարծես փթանոց կշռաքար լիներ։ Ինձ թվաց, որ ես կուրացա ոչ միայն այդ հարվածից, այլ նաև զայրույթից։ Արյուն թքելով և առջևս ոչինչ չտեսնելով, ես նետվեցի Տիմչուկի վրա, և եթե ձեռքս հասներ, կջարդեի նրա մռութը։ Բայց այստեղ խառնվեցին դոմինո խաղացողները։ Բոլորը միասին բռնեցին ինձ, ձեռքերս որոլերցին ոլորերցին մեջքիս ետևը և նետեցին գետնին։
― Սրիկաներ, ― բղավում էի ես։ ― Այդ ի՞նչ եք անում։
― Սրիկաներ, ― բղավում էի ես։ ― Ավազակներ։ Եվ դուք դեռ կումունիստներ եք ձեզ անվանում։
― Իսկ հիմա բարձրացրեք նրան, ― ասաց հերթապահը։
Ես նորից հայտնվեցի նրա առաջ, ծեծված և ճմրթված։ Ջարդաց Ջարդած քթիցս ու շրթունքից արյունը հոսում էր կզակիս և խոշոր կաթիլներով կաթում շապիկիս վրա։ Իմ հիանալի վարտիքը, որը ես գնել էի ուղևորությունիցս առաջ ԿաուֆխոֆումԿաուֆհոֆում, հիմա նման էր խղճուկ կիսավարտիքի, ծուռումուռ կտրված և ցնցոտիների նման կախված ծայրերով։
― Աստղային անուն հայրանունդ, ― հարցրեց հերթապահը։
― Դե գնա, սրիկա, ― ասացի ես և թքեցի նրա մռութին արյունով։
Ասում են, որ մահից առաջ մարդ տեսնում է իր ողջ կյանքը, ինչպես կինոյում։ Երբ Տիմչուկը ձեռքը բարձրացրեց նորից խփելու համար, ես էլ նման մի բան տեսա։ Ճիշտ է, առանձնահատուկ կինո։ Ես տեսնում էի բոլոր կադրերը միաժամանակ։ Տեսնում էի ինձ և՛ որպես կարմիր, պոմիդորարանման աճոռնի նորածնի, որին ծնվելուց անմիջապես հետո ցույց էին տալիս մորս, և՛ մանկապարտեզում, և՛ Սովետական գրողների միաության միության պրեզիդիումում, և՛ Մյունխենյան գարեջրատանը, չինական աշտարակի մոտ և նույնիսկ դագաղում, որով ինձ տանում էին գերեզման, միայն չհասկացա, թե ով էր տանում։
― Կանգնե՛ք։ Կանգնե՛ք, ― լսեցի ես ձրնգուն զրնգուն մի ձայն և ուշքի գալով տեսա Իսկրինա Ռոմանովնային, որը կախվել էր Տիմչուկի բարձրացրած բռունցքի վրա։
― Կանգնե՛ք, ― կրկնում էր նա։ ― Չհամարձակվեք խփել նրան։
― Հիմա, ― ասացի ես և խլելով ձեռքս նրանից, արմունկով այնպիսի հարված հասցրի հերթապահի մռութին, որ արյունը տարբեր կողմեր թռավ նրա քթից։
― Ահա, ― ասացի ես, ― սա քեզ սոցիալիստական հարված։ Իսկ քեզ, սրիկա, շրջվեցի ես Տիմչուկի կողմը, ― կողմը՝ չինական։
Ես բռունցքով տվեցի նրա քթին և ինքս ոռնացի անմարդկային ձայնով՝ նրա մռութը սարքված էր աղյուսից։
===Ինչպիսին էր մայրիկի բուրմունքը===