«Անծանոթ ինքնակենսագրություն»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ «Կատեգորիա:Արձակ {{անավարտ}} =='''Անծանոթ ինքնակենսագրություն'''== '''/հեքիաթներ մեծահասակների համ...»:) |
(Տարբերություն չկա)
|
00:31, 20 Փետրվարի 2014-ի տարբերակ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Անծանոթ ինքնակենսագրություն
/հեքիաթներ մեծահասակների համար/
Նախաբանի փոխարեն
Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:
Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:
Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…