«Յուշեր»–ի խմբագրումների տարբերություն
Տող 106. | Տող 106. | ||
*** | *** | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ Խոյ, Սալմաստ եւ Թադէի Վանքը ունէինք սահմանագլխի կոմիտէներ, որոնք զբաղւում էին երկիր զէնք, ռազմամթերք եւ ընկերներ — խմբեր ճամբելով, երկրի եւ արտասահմանի միջեւ յարաբերութիւններ պահպանելով։ | ||
+ | |||
+ | Այդ կոմիտէները, գլխաւորութեամբ Թաւրիզի Կ․ Կոպիտէի, եղել են, ճիշդ է, մեծապէս Երկրի համար աշխատող եւ անգնահատելի օրգաններ, բայց նրանք մեծ դեր են կատարել եւ Ատրպատականի հայոց կրթական, իրաւական, ինքնապաշտպանութեան եւ այլ գործերի մէջ։ Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիի, Թաւրիզի եւ ուրիշ վայրերի բոլոր դպրոցների հիմնադիրներն եղել են Երկիր գնացող, կամ Երկրից եկող ու ժամանակաւորապէս այդ շրջաններն ապաստանող յեղափոխական գործիչներ, ո՛չ միայն մեր կուսակցութեան, այլեւ միւս կուսակցութիւններին պատկանող։ | ||
+ | |||
+ | Ամէն մի կոպիտէ ունէր իր ներկայացուցիչները, որոնց այն ժամանակ մենք կատակով անուանում էինք «Դաշնակցական Խաներ»,— միշտ դրսեցի՝ ե՛ւ ռուսահայ, ե՛ւ թուրքահայ, ե՛ւ ամերիկահայ։ | ||
+ | |||
+ | Ներկայացուցիչն ունէր իր տրամադրութեան տակ մի քանի սենեակնոց բնակարան, մի քանի զինուորներ, ձիեր եւայլն։ Սրանք, այսպէս կոչուած, Դաշնակցութեան կայաններն էին եւ ներկայացուցիչները՝ կայանի պետեր։ | ||
+ | |||
+ | Նրանք էին հոգում երկրից եկող եւ գնացող, արտասահման անցնող ընկերների պէտքերը, — ապրուստը՝ քանի որ այնտեղ են, ճանապարհածախս, անցագիր, ճանապարհի դիւրութիւններ եւայլն։ Նրանք էին տեղաւորում եւ պաշտպանում դրսից եկած զէնքերը, ռամամթերք եւ այլ ապրանքներ՝ Երկրի համար։ | ||
+ | |||
+ | Նրանք էին այդ ապրանքները, մաս առ մաս, Երկրից եկած եւ իրենց գտած սուրհանդակներով Երկիր փոխադրում։ | ||
+ | |||
+ | Նրանք էին Երկրի հետ նամակային յարաբերութիւն պահողը, դարձեալ սուրհանդակներով՝ թերթ, ընթերցանութեան այլ նիւթեր ուղարկողը եւայլն։ Մի խօսքով, նրանք ե՛ւ մեր հաղորդակցութեանց միջոցն էին, ե՛ւ մեր դրսի հետ յարաբերելու խողովակը, ե՛կ ամէն բան։ | ||
+ | |||
+ | Պէտք է ասել, որ այդ սահմանագլխի գործունէութիւնը նոյնքան դժուար ու զոհողութիւն պահանջող էր, որքան ե՛ւ Երկրի։ Բայց առհասարակ ամէնքը, մանաւանդ իրենք՝ ներկայացուցիչներն իրենց դերի մասին շատ քիչ կարծիք ունէին, իբր թէ ո՛վ Երկիր չի մտել, նա յեղափոխական ցենզ չունի, այսպէս կոչուած <i>թիկունքի հերոս է</i>․ միայն վախտոկներն են սահմանի վրայ նստում եւ այլ նման անարժէք առարկութիւններ։ Ամէնքը մոռանում էին, սակայն, որ առանց դրանց Երկրի գործունէութիւնը անհնարին էր եւ որ նրանք այդ գործունէութեան մի մասնիկն էին։ | ||
+ | |||
+ | Պարսից կառավարութիւնը, ի հարկէ, այս բոլորը տեսնում էր, տեսնում էր եւ լռում։ Թէ ինչո՞ւ, այդ մասին պէտք է կարդալ սահմանագլխի ընկերների յիշողութիւնները։ Պէտք է ասել, որ մենք, ի հարկէ, որոշ չափով արտաքին երեւոյթը պահում էինք․ մէկը վարժապետ էր, միւսը՝ տեսուչ, երրորդը՝ առաջնորդի փոխանորդ, մի ուրիշը ատամնաբոյժ կամ լուսանկարիչ եւայլն։ | ||
+ | |||
+ | Այս կոպիտէների բիւտջէն մեծ մասով ապահովուած էր կուսակցութեան կեդրոնական սնտուկից։ Ի հարկէ, երբ դրամ կար այդ սնտուկի մէջ։ Իսկ շատ յաճախ այդ ներկայացուցիչները անձնական որեւէ պաշտօն կամ սեփական գործ ունէին եւ դրանով էին ապրում։ Զուտ տեղական եկամուտները ամենալաւ կազմակերպուած ժամանակներն անգամ չնչին բաներ էին, որովհետեւ տեղական դրամական զոհողութիւնները մեծ մասամբ վերապահում էին տեղական մշակութային կարիքներին։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակուայ Խոյի ներկայացուցիչն էր Ամերիկայից եկած մի երիտասարդ ընկեր — <i>Մալխասը՝ Ա․ Յովսէփեանը</i>, որը Ամերիկայից հետը բերել էր ամերիկացիներին յատուկ բոլոր տարօրինակութիւնները, որոնք յաճախ զաւեշտականութեան էին հասնում… Բայց պատմեմ իմ գլխուն եկածը։ | ||
+ | |||
+ | Տղաներին թողնելով շուկայի խանի մէջ, ինքս անճամբ գնացի հայոց թաղը՝ մեր պարոններին տեսնելու եւ կարգադրութիւն խնդրելու մեր վիճակի մասին, թէեւ մարդ էի ճամբել եւ երկար սպասել անպատասխան։ | ||
+ | |||
+ | Հարցուփորձով, վերջապէս, գտնում եմ «մեր տունը», որ այն ժամանակ Հայոց թաղը չգիտեմ ո՞ր փողոցն էր, գերմանական առաքելութեան ճիշդ դէմը։ Դուռը ծեծում եմ․ գալիս է ծառան կամ գուցէ զինուորներից մէկը։ Հարցնում եմ․ | ||
+ | <i> | ||
+ | — Պր․ Արտաշէս Յովսէփեանը տա՞նն է։ | ||
+ | |||
+ | — Այո՛։ | ||
+ | |||
+ | — Խնդրում եմ դուրս կանչել, կարեւոր գործ ունիմ… | ||
+ | |||
+ | — Խնդրեմ, սպասեցէք այստեղ</i> (դռան անցքում, բայց ներսից)<i> ե՛ս նրան կանչեմ…</i> | ||
+ | |||
+ | Մի քանի րոպէ անց տեսնեմ գալիս է երկար մազերով, բանաստեղծի շարժումներով, միջահասակ մի պարոն եւ հարցնում է ինձ․ | ||
+ | <i> | ||
+ | — Դուք ինձ կը հարցնէիք կոր։ | ||
+ | |||
+ | — Այո՛, ես Թիֆլիսից եմ գալիս, նամակ ունիմ ձեզ եւ խնդրանք։ | ||
+ | |||
+ | — Խնդրեմ։</i> | ||
+ | |||
+ | Նամակը տալիս եմ․ Բժ․ Տ․ Դաւթեանն էր գրել, մի քանի խօսք․— <i>«Նամակաբերը մեր լաւ ընկերներից է, գալիս է Վան անցնելու, խնդրում ենք ամէն դիւրութիւն ցոյց տալ…»</i>։ | ||
+ | <i> | ||
+ | — Ախպա՛ր, մենք հոս իշու գլուխ ենք, ի՞նչ է․ տարիներով հոս կը սատկինք, կը նստինք, որ Երկիր երթանք․ անդին Թիֆլիսէն այսօր կու գան հոս, վաղը մեկնիլ կʼուզեն…</i> | ||
+ | |||
+ | Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ։ Ճիշդն ասած՝ մի քիչ վախեցայ․ ասեցի՝ չլինի՞ թէ ինձ խանգարէ։ Մէկ էլ դարձաւ ինձ, նայեց ոտքերիս եւ դեւոտուեց, — նկատելով, որ ես երկարավիզ կօշիկներով եմ… | ||
+ | <i> | ||
+ | — Ախպա՛ր, աս ի՞նչ խայտառակութիւն է․ չէ՞ք գիտեր, որ հոս մենք ամէն զգուշութիւն կʼընենք, որ կառավարութիւնը չնկատէ ֆիդայիներու անցուդարձը։ Վերջերս խիստ հսկողութիւն կայ, կʼուզեն մեզ ձերբակալել, դուք ալ կու գաք ու շուկայի մէջ ասանկ ճըզմաներով կը պտտիք կոր… Բէ՛, ախպար, սա ի՞նչ բէլա է…</i> | ||
+ | |||
+ | Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ․ կʼուզէի ներողութիւն խնդրել։ Բայց այնպիսի մի վիրաւորանքի զգացում, այնպիսի մի ապշութիւն եկաւ վրաս, որ խօսել չկարողացայ եւ ապուշի պէս յենուեցի պատին՝ վիրաւոր ու կապուած ձեռքերս կուրծքիս բռնած… | ||
+ | |||
+ | Վերջապէս, հաճեցաւ ներս հրաւիրել։ Բայց, փոխանակ իր սենեակը տանելու, առաջարկեց քովի սենեակը զինուորների մօտ նստիլ։ Գլխիկոր, յանցաւոր ներս եմ մտնում սենեակը, ուր մի քանի զինուոր կար․ ոմանք հաց էին ուտում, ուրիշներ թէյ խմում, իսկ մի երկուսն էլ գետնի վրայ փամփուշտներ էին ջոկում։ Նստելու տեղ կամ աթոռ չկայ․ ո՛չ ոք, ի հարկէ, իր տեղը ինձ չի տայ։ Նստում եմ ցածլիկ լայն պատուհանի առջեւ եւ նոր եմ նկատում, որ Մալխասն էլ յետեւիցս է ներս մտել։ | ||
+ | <i> | ||
+ | — Կօշիկներնիդ իսկոյն հանեցէք եւ տակէն հագէք, ասանկ խայտառակութիւն չըլլար…</i> | ||
+ | |||
+ | Վիրաւոր ու կապուած ձեռքերով, շատ մեծ դժուարութեամբ քաշում եմ կօշիկները ոտներիցս, որ ութը օրից աւելի չեն հանուել, եւ փորձում եմ մեծ դժուարութեամբ հագնել։ Զինուորներից ո՛չ ոք չի՛ փորձում ինձ օգնելու։ | ||
+ | |||
+ | Մալխասը անցնում է առանձնասենեակը։ Այնտեղ նրան սպասում էր մի վարդապետ։ Նստած, սպասում եմ իրերի ընթացքին։ Յանկարծ, ներս է մտնում մի վաղեմի ծանօթ, <i>Փայլակը — Ռուբէն Դերձակեանը</i>, որի հետ ես ծանօթացել եմ Բագու։ Մի ուրիշ ընկերոջ հետ Սիբիրից դառնալով, նա Քրիստափորի մօտ էր եկել տեսնուելու եւ գործ խնդրելու։ Քրիստափորը իմ միջոցով նրան ճանապարհածախս տուեց եւ խնդրեց որ ես համբու դնեմ։ Այն ժամանակից ծանօթացել էինք իրար հետ։ Ինձ տեսնելով, ուրախացավ եւ գրկախառնուեց։ Իսկոյն զինաթափ եղայ իմ զայրոյթից եւ յուսահատութիւնից, փառք տուի պատահականութեան, որ, վերջապէս, մի ծանօթ գտայ… | ||
+ | <i> | ||
+ | — Ապա ինչո՞ւ ես հոս նստեր․ ինչո՞ւ ներս չես գացեր․ ո՞ւր է ան Մալխասը…</i> | ||
+ | |||
+ | Տղաները յայտնեցին, որ առանձնասենեակն է եւ տեսակցութիւն ունի Նախվվկայի վանքի վանահօր հետ։ Իսկոյն գոռգոռալով ներս գնաց եւ եկաւ ինձ տանելու։ Վարդապետն արդեէն մեկնած էր, Փայլակը ինձ ներկայացրնում է։ | ||
+ | <i> | ||
+ | — Ծանօթացա՞ր… մեր լաւ տղաներից է։ | ||
+ | |||
+ | — Այո՛, տեսնուեցի։ Կը հասկնա՞ս, Փայլա՛կ, սա շունշանորդի թիֆլիսեցիներուն նայէ, ամբողջ տարի մըն է, կը պոռամ, կʼաղաչեմ, որ ինթի արտօնեն։ Մէկը ճամբեն իմ տեղս, որ ես Երկիր երթամ․ նորէն հոնկէ կʼուղարկեն Երկիր, իսկ մենք պիտի դատապարտուինք դարձեալ հոս նստելու, աս աջէմներուն մէջ… | ||
+ | |||
+ | — Թո՛ղ, ախպէր, քո հեքիաթները․ նայինք՝ մարդը ի՞նչ նորութիւններ է բերեր Կովկասէն։</i> | ||
+ | |||
+ | Նախ՝ խնդրում եմ, որ կարգադրութիւն անեն ընկերներիս համար, որոնք խանը ինձ են սպասում։ Ապա անցնում ենք գործի։ Իսկույն կարգադրւում է, որ զինուորներն երթան՝ տղաներին բերեն։ | ||
+ | |||
+ | Պատմում եմ գիտցածս նորութիւնները։ Երեւում է, որ խօսքերս տպաւորութիւն են թողնում Մալխասի վրայ։ Ընդբռնում է, որ ես լաւատեղեակ եմ եւ, «Բիւրո»յին մօտ մարդ։ Իսկոյն պաշտօնական եղանակը փոխւում է մտերմականի․ | ||
+ | |||
<references/> | <references/> |
02:22, 26 Մարտի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Արամ Մանուկեան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Դէպի երկիր
Առաջին անգամ դէպի Վան իմ ճանապարհորդութիւնը կատարուեցաւ շատ բացառիկ պայմանների տակ։ 1904ի աշնան էր, ճիշդ չեմ յիշում, ո՞ր ամսին։
Սասունի անժամանակ ժայթքումը, բազմաթիւ զինատար խմբերի անյաջող փորձերը եւ սահմանագլխի վրայ ջարդուիլը, իմ մերձաւոր ընկերների նահատակութիւնը ինձ դրել էին յուսահատ կացութեան մէջ։ Խիղճս ինձ տանջում էր, որ ամէնքը գնացին եւ նահատակուեցան, իսկ ես, կարծես մի խորամանկութեամբ չետ մնացի։
Սոսկալի հակազդեցութիւն կար հասարակութեան եւ մեր ընկերների մէջ։ Անդրանիկը, Մուրադը, Սեպուհը եւ ընկերները Երկրից հեռացել էին։ Եւ ամէնքը պնդում էին, թէ Երկրում գործունէութիւնն առայժմ անհնարին եւ անմիտ է։ Երեք տարուան իմ գործունէութիւնը սահմանագլխի վրայ, Կարսի շրջանում, որոշ փորձառութիւն էր տուել ինձ։ Ես եկել էի Բագուից Կարս, մի քիչ փորձուելուց վերջ Սասուն անցնելու նպատակով․ թունդ սասունեան էի։ 1903ին Կարս եկող բազմաթիւ երիտասարդներին համոզում էի, որ Սասուն գնանք։ Ինձ երեւի այնտեղ քաշողը դպրոցական ընկերներս էին՝ Թումանն ու Եգորը։ Եւ, ընդհակառակը, թունդ վանեան էր Կարս եկող մի նոր երիտասարդ, ապագայ Մուշ֊Սասունի Ռուբէնը, որ ճեմարանում ընկերական կապերով կապուած էր վանեցիների հետ։ Ինձ հետ երկար վիճում էր Վանի առաւելութիւնների մասին եւ համոզում, որ միասին Վան գնանք։ Դէպքերը այնպէս դասաւորուեցին, որ թունդ «վանեան» Ռուբէնը գնաց Մուշ, իսկ ես՝ թունդ «սասունեանս» մեկնեցի Վան…
Կարսի սահմանագլխի դէպքերը փճացրել էին մեր չարաբերութեան բոլոր գիծերը։ Համարեա ամբողջ գծի վրայ եղած կազմակերպութիւնները քայքայուել էին գործիչների նահատակութեան կամ ձերբակալման պատճառով։ Սասունի գործը վիժած էր․ Մշոյ դաշտում գործ վերսկսելը իմ ուժերից վեր էր։ Ես նոր մարդ էի երկրի համար, պիտի գնայի այնպիսի շրջան, ուր որոշ կազմակերպութիւն կար, փորձառու ղեկավար ընկերներ կային՝ նրանց ձեռքի տակ կամ նրանց հետ գործել կարողանալու համար։ Թէ՛ այս եւ թէ՛ մանաւանդ Պարսկաստանից Վան անցնելու դիւրութիւններն ինձ քշեցին դէրի Պարսկաստան։
Վերջին անգամ անցնում եմ Թիֆլիս՝ տեսնուելու ընկերների հետ, վերջին հրահանգներ առնելու, վերջին խնդրանքներ անելու։ Փորձառու ընկերները մասնաւորապէս խրատել էին ինձ, որ Երկիր մտնելիս՝ անպայման աշխատեմ իմ տրամադրութեան տակ որոշ գումար ունենալ, որպէսզի տեղ հասած ժամանակ կարողանամ թէ՛ իմ ինքնուրոյնութիւնս եւ թէ՛ ազդեցութիւնս պահել։
Չեմ յիշում, թէ այն ժամանակ ովքե՞ր կային Թիֆլիսում։ Բայց լաւ կը յիշեմ որ ինձ հետ միշտ սիրալիր բժիշտ Յ․ Տ․ Դաւթեանն ինձ տուեց 100 ոսկի, որ իմ անունով ես Վան փոխադրեցի (ի հարկէ, պայմանական անունով — այդ ես արի Երեւանի վանեցի Տ․ Արիստակէսեանի միջոցով) եւ բացի այդ՝ 20-25 ոսկի՝ ճանապարհի ծախսերի համար։
Ալեքսանդրապոլ ինձ խնդրեցին հետս վերցնել Գանձակցի Նիկոլին (որ փախստական էր զինուորութիւնից․ սա վերջը նահատակուեց Պարսկաստանի ազատագրական կռիւների ժամանակ Թաւրիզի շրջանում) եւ Մշեցի (Վարդոյից) Յարութիւնին, որը դարձաւ ապագայում Վանի շրջանի լաւագոյն ժողովրդական գործիչը։ Սրա մասին ես գրած եմ կենսագրական՝ «Դրօշակ»ի 1912 թուի մէջ։
Կարսի շրջանից արդէն հետս վերցրել էի իմ շատ սիրելի զինուորներից Մանազկերտցի Մոսօն, որ շատ եաւատարմութեամբ երկար ժամանակ զինուորութիւն ըրաւ Վան, յետոյ անցաւ Կովկաս եւ այժմ Թիֆլիս է ընտանիքով։
Այդ երեք ընկերներով անցանք Երեւան։ Տեղական ընկերներից այն ժամանակ այնտեղ էին Թորոսը՝ Գալուստ Ալոյեանը, եւ Բագուից ինձ մօտիկ Սարգիս Օհանջանեանը, որ երկու տարի առաջ փորձել էր Վան երթալ, ճանապարհին բռնուել էր եւ յետ դարձել։ Ահա այս երկու փորձ ընկերները իրենց վրայ վերցրին մեզ ճանապարհ դնելու ծրագրի կազմումը եւ իրագործումը։ Առաջին եւ սոսկալի տանջանքներից ու վտանգներից մէկը ինձ համար եղաւ սրանց ծրագրով ճանապարհ գնալը։
Բանը այն է, որ Ս․ Օհանջանեանը գտնում էր, թէ Պարսկաստանում մեծ անհրաժեշտութիւն է ունենալ ռուսական արտասահմանեան անցագիր, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ դիմումներն արդէն կատարուած էին։ Բայց ըստ սովորութեան գործը ձգձգւում էր։
Գալուստը , որ ինքնիրան աւելի փորձառու էր համարում, եւ իրաւունք ունէր, քանի որ երկար տարիներ նա՛ էր վարել այդ գծի փոխադրութիւնները ընկերների եւ ապրանքների, ապնդում էր, թէ լաւագոյնն է առանց անցագրի, մեր թուրք սուրհանդակ ապրանք փոխադրողի հետ միասին, իբրեւ փախստական անցնել սահմանը, Արաքսը․ իսկ այն կողմը, Պարսկաստան, մեզ ոչինչ պէտք չէ։
Ես համակերպւում եմ Գալուստի առաջարկին, որովհետեւ ժամանակը արդէն ուշ էր (Սեպտեմբեր պիտի լինէր)։ Ես շտապում էի օգտուել աշնան երկար գիշերներից, մանաւանդ, որ ճիշդ այդ ժամանակները զօզանաւորները արդէն սարերից քաշուած պիտի լինէին դէպի իրենց գիւղերը, եւ ճանապարհները շատ յարմար էին։
Հրաժեշտ տալով ընկերներին, չորս հոգւով կառք նստեցինք։ Գնացինք Դաւալու, ուր պիտի մնայինք, մինչեւ որ մեր առաջնորդ թուրքը պատրաստութիւններ տեսնէր եւ գար մեզ տանելու։
Դաւալուում այդ ժամանակ գործերի ընդհանուր ղեկավարը Ամի անունով մի բարի ծերունի էր, որ սիրով մեզ հիւրընկալեց, պատմելով եւ հառաչելով, որ մեզ պէս շատերին է ճամբել, բայց քչերն էին դարձել…
Որովհետեւ Ամին կասկածի տակ էր, այդ պատճառով իրիկունը ինձ տեղաւորեց գիւղի վարժապետին տունը, իսկ երեք ընկեր զինուորները՝ մի այլ տուն։ Ուսուցիչը իմ հին ծանօթն էր, անունը մոռացել եմ․ աւարտել էր Երեւանի Պետական Ուսուցչանոցը, գաղափարական տղայ էր եւ լաւ գիւղական ուսուցիչ։ Ընտանիքով էր ապրում այդ գիւղում։
Առաջին յեղափոխական անփորձութիւնս փորձեցի այս խեղճ գիւղական ուսուցչի եւ նրա ընտանիքի գլխին։
Մեզ հետ վերցրել էինք մէկ մէկ ատրճանակ ու հրացանի մասեր եւ, որովհետեւ հետս եկող ընկերներից Յարութիւն Միրաքեանը մասնագէտ էր պայթուցիկների, վերցրել էինք նաեւ մեծ քանակութեամբ դինամիտ, մանաւանդ կապսիւլներ, որոնք նախապէս պատրաստուած լինելով գործածութեան համար՝ լեցուած էին մինչեւ բերանը շուտ բռնկուող անտիմոնիի եւ բերտօլետեան աղի խառնուրդով։ Ես իբր թէ մի քիչ հասկանում էի պայթուցիկներից,— ի հարկէ, աւելի տեսականը, քան փորձնականը․ որովհետեւ հազիւ մի երկու անգամ ներկայ էի եղել հասարակ փորձերի՝ այն էլ ուրիշների ձեռքով կատարուած։
Յարութիւնը պնդում էր, որ կապսիւլները այդպէս տանիլը վտանգաւոր է, կարող են հասարակ շփումից պայթել եւ բոլորիս վնասել — ձիու կամ կառքի վրայ։ Վարժապետի մօտ, իբրեւ աւելի վստահելի մարդու, բոլոր իրերը հետս էի վերցրել։
Չգիտեմ՝ վարժապե՞տը հետաքրքրուեց իմ զամբիւղով, թէ ե՞ս ինքնաբերաբար բացի եւ սկսեցի զատել կապսիւլները։ Սեղանի վրայ դարսելով լեցուածները, տանտիկնոջից ասեղ ուզեցի եւ սկսայ փորել կապսիւլներն ու լեցուած աղերը, նիւթերը դուրս տալ։ Ուսուցիչն էլ հաւասի եկաւ․ ինքն էլ փորձեց դատարկել։ Բաւական դատարկել էինք․ սեղանի վրայ էին դիզուած դատարկուած փոշին (անտիմոնի եւ բերտօլեան աղ) եւ դատարկ ու լիքը կապսիւլները։ Ի հարկէ, այս անում էինք ճրագի լոյսով։ Չգիտեմ՝ ուսուցի՞չը ծխեց, թէ հէնց ասեղի շփումից պատահեց, ի՞մ թէ նրա ձեռքում, այդ էլ լաւ չեմ յիշում, յանկարծ պայթեց մի կապսիւլ, երբ խեղճ տանտիկինը՝ երեխան գրկին՝ կանգնած էր մեր դիմաց, սեղանի մօտ։
Ձեռքի կապսիւլի կայծը փռնկցրեց սեղանի վրայ դիզուած նիւթերը․ նա էլ իր կարգին լիքը֊դատարկ կապսիւլները։ Սոսկալի պայթումից վախեցած՝ ինքնաբերաբար ես ինձ նետեցի ցած, սեղանի տակ։ Վարժապետը եւ խեղճ կինը աւելի անփորձ, քան ես, մնացին կանգնած եւ ենթարկուեցին սոսկալի պայթիւնի հարուածներին։ Վարժապետի ձեռքերի մի քանի մատները գնացին եւ երեսը վառուեց։ Աւելի վնասումլ էր խեղճ կինը, մանաւանդ իր դժբախտ երեխան։ Իմ երկու ձեռլերս էլ առաջին փոքրիկ կապսիւլի պայթումից բազմաթիւ տեղերից վիրաւորուել էին, իսկ ձախ ձեռքիս ճկոյթի մսերը խիստ գզգզուել… Բայց ես անհամեմատ աժան պրծայ։ Ի հարկէ, պայթումից ճրագը մարել էր։ Երբ խուճապը անցաւ, ճրագ վառեցինք, եւ նոր տեսանք սոսկալի աւերումները։
Ձայնը, բարեբախտաբար, դուրս չէր գնացել։ Իսկոյն վազեցի տղաների մօտ, որոնք մեզնից շատ հեռու չէին։ Իմ արիւնոտած դէմքս, մանաւանդ ձեռքս տեսնելով, յանկարծակիի եկան։ Պատմեցի եղելութիւնը։ Մէկին ուղարկեցի Ամիի մօտ․ հարկաւոր էր շուտով փախչել այս գիւղից, ո՜վ գիտէ, Վան գնալու տեղ, ո՞ւր կը տանին մեզ…
Գիշերով մեր բան֊մանը շալակած՝ հեռացանք Դաւալուից եւ Ամիի հրահանգով գնացինք դաշտը, մեծ ճանապարհի վրայ գտնուող մի հիւղակ, որը մի ղազախեցի հայի էր պատկանում, իսկ ինքն էլ այդ շրջանի մի կալուածատէրի կառավարիչն էր։
Մեզ իսկոզն հիւռընկալեց, տաքացրեց թէյով, տղաներին՝ օղիով։ Իմ ձեռքերիս վերքերը կապեցին։ Այդպիսով «ճաշակեցինք եւ անցուցինք» Հայաստան գնալու առաջին վտանգը, որ առաջ եկաւ իմ անփորձութիւնից ւամ ճամբողների անփութութիւնից։
Բայց այս դեռ բոլորը չէր։ Դեռ նոր վտանգներ եւ սոսկումներ սպասում էին մեզ, այն էլ այնտեղ, ուր մենք կարող էինք անցնել շատ հանգիստ եթէ գնայինք օրինական ձեւով ու ճանապարհով…
Կարծեմ մի երկու օր մնացինք եւ դաշտի հիւղակում, վայելեցինք այդ լաւ մարդու հիւրընկալութիւնը։ Սեւքարեցի Սաքոյի հայրենակիցն ու նրա պաշտողներից էր։
Վերջապէս, թուրքը եկաւ մեզ առաջնորդելու։ Գիշերով մեզ տարաւ իրենց գիւղը, կարծեմ, ինձ ձիով, մնացածներին ոտով։ Մոռացել եմ այդ թուրք գիւղի անունը․ գտնւում էր Շահթախթից ուղիղ վեր, ճիշդ Արաքսի ափին։
1904 թուին սոսկալի քոլերա կար, մանաւանդ այդ շրջանի թուրքերի մէջ։ Մեր առաջնորդի տանը անկողին ընկած չորս իւանդներ կային։ Ի հարկէ, մենք էլ նոյն յարկի տակն էինք։ Նոյն բաժակներով թէյ խմեցինք եւ նոյն ամաններով կերանք։ Բայց պատահականութի՞ւնը թէ մի այլ բան, թէ՛ ամբողջ ճանապարհի վրայ, մեզ վարակելուց փրկեց…
Կարծեմ մի երկու օր էլ մնացինք այդ թուրքի տանը։ Պէտք է «քալաք»[1] պատրաստէին եւ ռուս սահմանապահին տեսնէին իբր թէ։ Վերջը լուր բերին, թէ քալաքի պէտք չկայ․ գետը կարելի է անցնել եւ առանց քալաքի, որովհետեւ ջրերը շատ նուազել են։
Նոյեմբեր ամիսն էր։ Գետի ափերին արդէն ջուրը պաղել էր, բայց մենք՝ երեխայի յափշտակությամբ եւ հետաքրքրութեամբ շուտ տեղ հասնելով մտահոգուած՝ իսկոյն համակերպուեցինք։
Արաքսը այդտեղ 300-400 մեթր լայնութեամբ մի յարմար հուն ունէր։ Ճիշդ մէջտեղը կային մի քանի կղզնիեր, իսկ գիւղի ուղիղ տակը զինուորական սահմանապահ պահակն էր։
Գետի ափը չհասած՝ մի աւերակ տան մէջ մերկացանք, հագուստներնիս կապեցինք մեր գլխի վրայ եւ վազէ վազ մտանք պաղ ջրի մէջ, սկիզբը ծիծաղով ու կատակով, բայց քանի առաջացանք, սկսանք դողալ ու փոշմանել, բայց ուշ էր… Մեծ դժուարութեամբ հասանք առաջին կղզին․ մեր Մոսոյին եւ մի թուրքի ձգեցինք գետը իմանալու համար միւս կողմի խորունկութիւնը։ Մոօն լաւ լողուոր էր, խորասուզուեց եւ ձեռքերը բարձրացրեց դէպի վեր, բայց ձեռքերն անգամ չհասան ջրի երեսը։ Կատարեալ խայտառակութիւն, ո՛չ կարող ենք առաջանալ եւ ո՛չ էլ ետ դառլան։ Գետը մտնելու համար մենք ընտրել էինք այնպիսի րոպէ, երբ խուզարկու զինուորական խմբերը իրարից բաժանուած հակառակ կոմերն էին գնում։ Թէեւ մութ էր, արդէն երեկոյեան ժամը 8֊ից անց, բայց ո՛չ մի յոյս չկար, որ կարող ենք դառնալ։ Յետոյ, ո՞ւր դառնալ, չորս մարդ քոլերայով բռնուած թուրքի տո՞ւնը…
Թուրք առաջնորդը որոշում է, որ մենք կղզին սպասենք, իսկ ինքը գնայ միւս ափից քալաքը բերէ։ Համակերպւում ենք։ Նա գնում է։ Յետոյ ենք յիշում, որ մենք ո՛չ հաց ունինք, եւ ո՛չ էլ տղաքը ծխախոտ։ Միւս թուրքը առաջարկում է, որ ինքն էլ գնայ գիւղ՝ հաց եւայլն բերէ։ Յիմարաբար համաձայնւում ենք ե՛ւ նրա առաջարկին․ նա էլ է մեկնում։
Րոպէները ժամեր են կտրում։ Մենք սպասում ենք այս եւ այն ափից օգնութեան կամ այցելութեան, բայց ո՛չ ոք չկայ։ Սոսկալի յոգնած, պաղած, թրջուած, անօթի եւ յուսահատ նստել եւ խորհում ենք։ Տղաները, երեւում է որ, աւելի անհամբեր են, բայց լռում են, տեսնելով թէ ես ձայն չեմ հանում։ Վերջապէս, Յարութիւնն առաջարկում է, որ կրակ անենք, հաւատացնելով, որ կրակը՝ ջրի մէջտեղ արուած՝ մէկ ափից կʼերեւայ իբրեւ հակառակ ափին վառուած օջախ։ Համակերպւում ենք, որովհետեւ ուրիշ ճար չունինք։
Կղզին ծածկուած էր մի տեսակ սեւ փայտի թուփերով, որոնցից շատերը չորացել էին։ Իսկոյն հաւաքում ենք փայտեր, չոր եղէգ, եւ մի հսկայական խարոյկ պատրաստում ու շարւում նրա շուրջը։
Տաքութիւնը նինջ է բերում մեր վրայ։ Պառկում ենք հանգստանալու։ Կրակին դէմ արած մեր մէկ կողքը վառւում է տաքութիւնից, իսկ միւս կողքը՝ պաղում գետի հոսանքից։
Ի զուր տեղը այս եւ այն կողմն ենք դառնում մեր մարմինը տաքացնելու համար, բայց ճար չկայ… Տանջանքներով դիմաւորում ենք արշալոյսը, որը իր գեղեցկութեամբ ոչինչ չի խօսում, անգամ մեր սրտին։ Ուրեմն, թուրքերը խաբեցին ու չեկան։ Ի՜նչ յիմարն ենք եղել։ Այժմ ենք անդրադառնում որ, երկուսին էլ չպիտի թողնէինք, որ գնային եւ մենք մինակ մնայինք։ Բայց անցածը անցել է։ Մեր բախտից օրը տաք էր, եւ անձրեւ չեկաւ։
Մութն ընկնելուն պէս այս եւ այն ափն ենք վազում, մեր աչքերը չռում՝ տեսնելու համար մեզ այցի եկողներին, բայց չկան ու չկան…
Անսահման յուսահատութեամբ՝ բայց առանց իրար մատնելու մեր լքման զգացմունքները՝ դարձեալ ձեռնարկում ենք խարոյկի։ Այս գիշեր քնել չի լինում։ Մի կողմից՝ անօթութիւնը, միւս կողմից՝ սպասողական վիճակը մեզ ջղայնացրել են։ Տղաները ծխախոտի ճար արին, ծառի տերեւը հասարակ թղթով փաթաթելով ու ծխելով։ Ժամը մի քանի անգամ այս եւ այն ափն ենք վազում ձայն կամ մարդ նկատելու,— չկան…
Առաւօտեան դէմ Մոսօն վազէ վազ գալիս է աւետելու, որ քալաքկ գալիս է… Վերջապէս, հասան… Զայրոյթիծ չեմ կարող խօսել։ Պըպզելով տեղաւորւում ենք քալաքի վրայ եւ կրկին բաց թողնում լողալու…
Վերջապէ, պարսկական ափն ենք․ ազատ կարող ենք շունչ քաշել։ Անպիտանները մեր սիրտը շահելու համար չէին մոռացել հաց եւ այլ ուտելիքներ բերել։ Հաց ուտելուց յետոյ, դիմում են բացատրութիւնների։ Բանից դուրս է գալիս, որ տիկեր չեն գտել քալաքի համար, այդ պատճառով էլ ուշացել են։
Վերջապէս, մենք փրկուած ենք, սեւ մտքերը վանում ենք դէպի հեռուն…։
Այնուհետեւ ինձ վիճակուեց թէ՛ Երկրում եւ թէ՛ Պարսկաստանում ճաշակել կրկին դառնութեան բաժակներ։ Բայց դրանից եւ ո՛չ մէկը այնքան չի տանջել եւ, մանաւանդ, այնքան մանրամասնութեամբ չի տպաւորուել գլխիս մէջ, որքան այս երկու գիշերները։ Այժմ, 13 տարուց յետոյ, դարձեալ յիշում եմ այդ երկու գիշերուայ բոլոր սարսափելի րոպէները եւ այն մտորումները, որ ես ունեցել եմ այդ ժամանակ…։
Պարսկական սահմանի թուրք գիւղից վարձում ենք մի կառք եւ գիշերով մեկնում դէպի Խոյ։ Ճանապարհի ամբողջ երկարութեամբ իջեւանում ենք քոլերայով վարակուած գիւղերի մէջ։
Յանկարծ, երբ վերջանում է Մաուի խանութեան սահմանը, մեր առաջ տնկւում են թիվանկչի սարբազներ։ Սրանք ազդարարում են, որ իրենք նշանակուած են Մակուի Սարդարի կողմից հսկելու եւ արգիլելու, որ երպեւեկութեան երեսից միւս գաւառներից քոլերան չմտնի Մակուի խանութեան սահմանները։
Ո՛չ այն է՝ զայրանանք, ո՛չ այն է՝ խնդանք։ Ինչպէ՞ս թէ քոլերայի բացիլ չմտնի․ չէ՞ որ ամբողջ ճանապարհի վրայ մեռած բազմաթիւ մարդիկ տեսանք նոր թաղելի, շատերը անտէր եւ անթաղ ինկած ճանապարհների եզրին եւ բազմաթիւ հիւանդներ՝ գիւղերի մէջ։
Ես շատ էի լսել Պարսկաստանի «Թոփրաղ Բաստի»ի, «Չայ Փարասի»ի եւայլնի մասին։ Կառապանին յայտնեցի, որ սակարկութեան մտնէ եւ ճամբու դնէ։ Մէկ ժամ տեւող «Ման օլամը» «Սան օլասանը» «Սարդարըն բաչը իւչիւն» վերջացաւ նրանով, որ երկու թուման դրամ առին եւ մեզ ճամբայ տուին մեր ուղին շարունակելու։
Վերջապէս, կոտրուած ու ջարդուած հասնում ենք Խոյ, իջեւանում՝ շուկայի մօտ մի մեծ խանի մէջ։ Քոլերան այդտեղ էլ սկսել էր իր հունձքը… Պէտք էր շուտով հասնիլ եւ գտնել մերոնց։
Այդ ժամանակ Խոյ, Սալմաստ եւ Թադէի Վանքը ունէինք սահմանագլխի կոմիտէներ, որոնք զբաղւում էին երկիր զէնք, ռազմամթերք եւ ընկերներ — խմբեր ճամբելով, երկրի եւ արտասահմանի միջեւ յարաբերութիւններ պահպանելով։
Այդ կոմիտէները, գլխաւորութեամբ Թաւրիզի Կ․ Կոպիտէի, եղել են, ճիշդ է, մեծապէս Երկրի համար աշխատող եւ անգնահատելի օրգաններ, բայց նրանք մեծ դեր են կատարել եւ Ատրպատականի հայոց կրթական, իրաւական, ինքնապաշտպանութեան եւ այլ գործերի մէջ։ Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիի, Թաւրիզի եւ ուրիշ վայրերի բոլոր դպրոցների հիմնադիրներն եղել են Երկիր գնացող, կամ Երկրից եկող ու ժամանակաւորապէս այդ շրջաններն ապաստանող յեղափոխական գործիչներ, ո՛չ միայն մեր կուսակցութեան, այլեւ միւս կուսակցութիւններին պատկանող։
Ամէն մի կոպիտէ ունէր իր ներկայացուցիչները, որոնց այն ժամանակ մենք կատակով անուանում էինք «Դաշնակցական Խաներ»,— միշտ դրսեցի՝ ե՛ւ ռուսահայ, ե՛ւ թուրքահայ, ե՛ւ ամերիկահայ։
Ներկայացուցիչն ունէր իր տրամադրութեան տակ մի քանի սենեակնոց բնակարան, մի քանի զինուորներ, ձիեր եւայլն։ Սրանք, այսպէս կոչուած, Դաշնակցութեան կայաններն էին եւ ներկայացուցիչները՝ կայանի պետեր։
Նրանք էին հոգում երկրից եկող եւ գնացող, արտասահման անցնող ընկերների պէտքերը, — ապրուստը՝ քանի որ այնտեղ են, ճանապարհածախս, անցագիր, ճանապարհի դիւրութիւններ եւայլն։ Նրանք էին տեղաւորում եւ պաշտպանում դրսից եկած զէնքերը, ռամամթերք եւ այլ ապրանքներ՝ Երկրի համար։
Նրանք էին այդ ապրանքները, մաս առ մաս, Երկրից եկած եւ իրենց գտած սուրհանդակներով Երկիր փոխադրում։
Նրանք էին Երկրի հետ նամակային յարաբերութիւն պահողը, դարձեալ սուրհանդակներով՝ թերթ, ընթերցանութեան այլ նիւթեր ուղարկողը եւայլն։ Մի խօսքով, նրանք ե՛ւ մեր հաղորդակցութեանց միջոցն էին, ե՛ւ մեր դրսի հետ յարաբերելու խողովակը, ե՛կ ամէն բան։
Պէտք է ասել, որ այդ սահմանագլխի գործունէութիւնը նոյնքան դժուար ու զոհողութիւն պահանջող էր, որքան ե՛ւ Երկրի։ Բայց առհասարակ ամէնքը, մանաւանդ իրենք՝ ներկայացուցիչներն իրենց դերի մասին շատ քիչ կարծիք ունէին, իբր թէ ո՛վ Երկիր չի մտել, նա յեղափոխական ցենզ չունի, այսպէս կոչուած թիկունքի հերոս է․ միայն վախտոկներն են սահմանի վրայ նստում եւ այլ նման անարժէք առարկութիւններ։ Ամէնքը մոռանում էին, սակայն, որ առանց դրանց Երկրի գործունէութիւնը անհնարին էր եւ որ նրանք այդ գործունէութեան մի մասնիկն էին։
Պարսից կառավարութիւնը, ի հարկէ, այս բոլորը տեսնում էր, տեսնում էր եւ լռում։ Թէ ինչո՞ւ, այդ մասին պէտք է կարդալ սահմանագլխի ընկերների յիշողութիւնները։ Պէտք է ասել, որ մենք, ի հարկէ, որոշ չափով արտաքին երեւոյթը պահում էինք․ մէկը վարժապետ էր, միւսը՝ տեսուչ, երրորդը՝ առաջնորդի փոխանորդ, մի ուրիշը ատամնաբոյժ կամ լուսանկարիչ եւայլն։
Այս կոպիտէների բիւտջէն մեծ մասով ապահովուած էր կուսակցութեան կեդրոնական սնտուկից։ Ի հարկէ, երբ դրամ կար այդ սնտուկի մէջ։ Իսկ շատ յաճախ այդ ներկայացուցիչները անձնական որեւէ պաշտօն կամ սեփական գործ ունէին եւ դրանով էին ապրում։ Զուտ տեղական եկամուտները ամենալաւ կազմակերպուած ժամանակներն անգամ չնչին բաներ էին, որովհետեւ տեղական դրամական զոհողութիւնները մեծ մասամբ վերապահում էին տեղական մշակութային կարիքներին։
Այդ ժամանակուայ Խոյի ներկայացուցիչն էր Ամերիկայից եկած մի երիտասարդ ընկեր — Մալխասը՝ Ա․ Յովսէփեանը, որը Ամերիկայից հետը բերել էր ամերիկացիներին յատուկ բոլոր տարօրինակութիւնները, որոնք յաճախ զաւեշտականութեան էին հասնում… Բայց պատմեմ իմ գլխուն եկածը։
Տղաներին թողնելով շուկայի խանի մէջ, ինքս անճամբ գնացի հայոց թաղը՝ մեր պարոններին տեսնելու եւ կարգադրութիւն խնդրելու մեր վիճակի մասին, թէեւ մարդ էի ճամբել եւ երկար սպասել անպատասխան։
Հարցուփորձով, վերջապէս, գտնում եմ «մեր տունը», որ այն ժամանակ Հայոց թաղը չգիտեմ ո՞ր փողոցն էր, գերմանական առաքելութեան ճիշդ դէմը։ Դուռը ծեծում եմ․ գալիս է ծառան կամ գուցէ զինուորներից մէկը։ Հարցնում եմ․ — Պր․ Արտաշէս Յովսէփեանը տա՞նն է։
— Այո՛։
— Խնդրում եմ դուրս կանչել, կարեւոր գործ ունիմ…
— Խնդրեմ, սպասեցէք այստեղ (դռան անցքում, բայց ներսից) ե՛ս նրան կանչեմ…
Մի քանի րոպէ անց տեսնեմ գալիս է երկար մազերով, բանաստեղծի շարժումներով, միջահասակ մի պարոն եւ հարցնում է ինձ․ — Դուք ինձ կը հարցնէիք կոր։
— Այո՛, ես Թիֆլիսից եմ գալիս, նամակ ունիմ ձեզ եւ խնդրանք։
— Խնդրեմ։
Նամակը տալիս եմ․ Բժ․ Տ․ Դաւթեանն էր գրել, մի քանի խօսք․— «Նամակաբերը մեր լաւ ընկերներից է, գալիս է Վան անցնելու, խնդրում ենք ամէն դիւրութիւն ցոյց տալ…»։ — Ախպա՛ր, մենք հոս իշու գլուխ ենք, ի՞նչ է․ տարիներով հոս կը սատկինք, կը նստինք, որ Երկիր երթանք․ անդին Թիֆլիսէն այսօր կու գան հոս, վաղը մեկնիլ կʼուզեն…
Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ։ Ճիշդն ասած՝ մի քիչ վախեցայ․ ասեցի՝ չլինի՞ թէ ինձ խանգարէ։ Մէկ էլ դարձաւ ինձ, նայեց ոտքերիս եւ դեւոտուեց, — նկատելով, որ ես երկարավիզ կօշիկներով եմ… — Ախպա՛ր, աս ի՞նչ խայտառակութիւն է․ չէ՞ք գիտեր, որ հոս մենք ամէն զգուշութիւն կʼընենք, որ կառավարութիւնը չնկատէ ֆիդայիներու անցուդարձը։ Վերջերս խիստ հսկողութիւն կայ, կʼուզեն մեզ ձերբակալել, դուք ալ կու գաք ու շուկայի մէջ ասանկ ճըզմաներով կը պտտիք կոր… Բէ՛, ախպար, սա ի՞նչ բէլա է…
Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ․ կʼուզէի ներողութիւն խնդրել։ Բայց այնպիսի մի վիրաւորանքի զգացում, այնպիսի մի ապշութիւն եկաւ վրաս, որ խօսել չկարողացայ եւ ապուշի պէս յենուեցի պատին՝ վիրաւոր ու կապուած ձեռքերս կուրծքիս բռնած…
Վերջապէս, հաճեցաւ ներս հրաւիրել։ Բայց, փոխանակ իր սենեակը տանելու, առաջարկեց քովի սենեակը զինուորների մօտ նստիլ։ Գլխիկոր, յանցաւոր ներս եմ մտնում սենեակը, ուր մի քանի զինուոր կար․ ոմանք հաց էին ուտում, ուրիշներ թէյ խմում, իսկ մի երկուսն էլ գետնի վրայ փամփուշտներ էին ջոկում։ Նստելու տեղ կամ աթոռ չկայ․ ո՛չ ոք, ի հարկէ, իր տեղը ինձ չի տայ։ Նստում եմ ցածլիկ լայն պատուհանի առջեւ եւ նոր եմ նկատում, որ Մալխասն էլ յետեւիցս է ներս մտել։ — Կօշիկներնիդ իսկոյն հանեցէք եւ տակէն հագէք, ասանկ խայտառակութիւն չըլլար…
Վիրաւոր ու կապուած ձեռքերով, շատ մեծ դժուարութեամբ քաշում եմ կօշիկները ոտներիցս, որ ութը օրից աւելի չեն հանուել, եւ փորձում եմ մեծ դժուարութեամբ հագնել։ Զինուորներից ո՛չ ոք չի՛ փորձում ինձ օգնելու։
Մալխասը անցնում է առանձնասենեակը։ Այնտեղ նրան սպասում էր մի վարդապետ։ Նստած, սպասում եմ իրերի ընթացքին։ Յանկարծ, ներս է մտնում մի վաղեմի ծանօթ, Փայլակը — Ռուբէն Դերձակեանը, որի հետ ես ծանօթացել եմ Բագու։ Մի ուրիշ ընկերոջ հետ Սիբիրից դառնալով, նա Քրիստափորի մօտ էր եկել տեսնուելու եւ գործ խնդրելու։ Քրիստափորը իմ միջոցով նրան ճանապարհածախս տուեց եւ խնդրեց որ ես համբու դնեմ։ Այն ժամանակից ծանօթացել էինք իրար հետ։ Ինձ տեսնելով, ուրախացավ եւ գրկախառնուեց։ Իսկոյն զինաթափ եղայ իմ զայրոյթից եւ յուսահատութիւնից, փառք տուի պատահականութեան, որ, վերջապէս, մի ծանօթ գտայ… — Ապա ինչո՞ւ ես հոս նստեր․ ինչո՞ւ ներս չես գացեր․ ո՞ւր է ան Մալխասը…
Տղաները յայտնեցին, որ առանձնասենեակն է եւ տեսակցութիւն ունի Նախվվկայի վանքի վանահօր հետ։ Իսկոյն գոռգոռալով ներս գնաց եւ եկաւ ինձ տանելու։ Վարդապետն արդեէն մեկնած էր, Փայլակը ինձ ներկայացրնում է։ — Ծանօթացա՞ր… մեր լաւ տղաներից է։
— Այո՛, տեսնուեցի։ Կը հասկնա՞ս, Փայլա՛կ, սա շունշանորդի թիֆլիսեցիներուն նայէ, ամբողջ տարի մըն է, կը պոռամ, կʼաղաչեմ, որ ինթի արտօնեն։ Մէկը ճամբեն իմ տեղս, որ ես Երկիր երթամ․ նորէն հոնկէ կʼուղարկեն Երկիր, իսկ մենք պիտի դատապարտուինք դարձեալ հոս նստելու, աս աջէմներուն մէջ…
— Թո՛ղ, ախպէր, քո հեքիաթները․ նայինք՝ մարդը ի՞նչ նորութիւններ է բերեր Կովկասէն։
Նախ՝ խնդրում եմ, որ կարգադրութիւն անեն ընկերներիս համար, որոնք խանը ինձ են սպասում։ Ապա անցնում ենք գործի։ Իսկույն կարգադրւում է, որ զինուորներն երթան՝ տղաներին բերեն։
Պատմում եմ գիտցածս նորութիւնները։ Երեւում է, որ խօսքերս տպաւորութիւն են թողնում Մալխասի վրայ։ Ընդբռնում է, որ ես լաւատեղեակ եմ եւ, «Բիւրո»յին մօտ մարդ։ Իսկոյն պաշտօնական եղանակը փոխւում է մտերմականի․
- ↑ «Քալաք»ը օդով լցուած տիկեր են, որոնք քով քովի կապում, վրան տախտակներ հաստատում, գետի վերի հոսանքից ձգում եւ չեղակի միւս ափը հանում։