― Ինչե՞ր եք խոսում, ― զայրացած շշնջաց գեներալ֊փոխգնդապետը։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը հարցնում է ոչ թե տեսքի, այլ կոչումի մասին։
― Այո, ― ասաց Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Բերիա Բերիյ Իլյիչին, ― պետք է նրան ավելի բարձր կոչում տալ, չէ որ նա մեր կլաֆիկն է։
― Անպայման կանենք, ― բղավեց Վզրոսլին փողի մեջ։ ― Նրան կտանք մայորի, կամ նույնիսկ փոխգնդապետի կոչում։
Քույրը բռնեց սայլակի մեջքից, և հավաքելով խողովակները գլորեց աշխատասենյակի խորքը։ Իսկ մենք երեքս, թաթերի վրա ման գալով, դուրս եկանք նախասրահ։
===Գիրք, որը չեմ գրել===