«Շուշի քաղաքը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 39. | Տող 39. | ||
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։ | Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։ | ||
+ | ==Գլուխ 1== | ||
+ | ===Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը=== | ||
+ | |||
+ | ====Քաղաքի աշխարհագրական դիրքը==== | ||
+ | |||
+ | Շուշին տեղադրված է հյուսիսային լայնությամբ 39° 46 եւ արեւելյան երկարությամբ 46° 45 վրա։ | ||
+ | |||
+ | Գտնվելով Փոքր Կովկասի լեռների շրջանում, նա փռված է Շուշու սարահարթի համեմատաբար դժվար մատչելի վայրում, ծովի մակերեսից 1300—1500 մետր բարձրության վրա<ref>Շուշու բարձրության մասին տարբեր աղբյուրներում եղած որոշ հակասական տվյալները բխում են նրանից, որ հաշվի չեն առնում քաղաքի վերին եւ ստորին մասերի բարձրությունների տարբերությունը։</ref>։ | ||
+ | |||
+ | Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում՝ շրջապատված բարձրադիր լեռներով, որոնք հասնում են ծովի մակերեւույթից ավելի քան 2500 մետր բարձրության եւ պաշտպանում են քաղաքն ուժեղ քամիներից։ | ||
+ | |||
+ | Քաղաքից 18 կիլոմետր դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Թթու ջրի լեռնանցքը (Лысогорский перевал 2100 մ), որի վրայով անցնում է Զանգեզուր (Գորիս) տանող խճուղին։ | ||
+ | |||
+ | Լեռնանցքը մի քանի հարյուր մետր Շուշուց ավելի բարձր է։ Շուշուց դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հարավային մասի ամենաբարձր լեռնագագաթը՝ Մեծ Քիրսը (2746 մետր)։ Քաղաքին արեւմուտքից, հարավից եւ արեւելքից երեւացող լեռնային մասիվները եւ շղթաները նույնպես Շուշուց ավելի բարձր են եւ միայն դեպի հյուսիս տեղանքը կտրուկ կերպով ցածրանում է, եւ Շուշի֊Եվլախ խճուղուց բազմաթիվ զիգզագներով իջնում է դեպի Ստեփանակերտ ու Կարկառ գետը, որը գոյանում է Շուշուց մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Քարին տակ եւ Խայֆալու (Ղայբալու) գետերի միախառնումից։ Այս գետերից առաջինը հոսում է խորը ձորում, Շուշուց դեպի հարավ֊արեւելք, իսկ երկրորդը առաջացնում է ավելի պակաս խորության ձոր, որն ընկած է Շուշուց արեւմուտք։ | ||
+ | |||
+ | Թթու ջրի բարձր լեռներից պարզ երեւում է, թե ինչպես քաղաքը օղակված է քարե գոտիով, որը կտրուկ կերպով ցած է իջնում դեպի այդ գետերի հովիտները՝ մի քանի հարյուր մետր ուղղահայաց գիծ կազմելով դեպի հիշյալ ձորերը։ Քարին տակ գետի հովիտը առանձնապես անդնդախուր է, եւ գետի հոսանքի ուղղությամբ գնալով ձորը ավելի խորանում է Հոնոտ գյուղի ջրաղացների մոտ։ Այսպիսով, ուղղահայաց ժայռերի «քարի գոտին» երեք կողմից (հյուսիսից, արեւմուտքից եւ հարավից), իսկ ամրոցի (Շուշու բերդի) հզոր պատերը (արեւելքից եւ հարավ֊արեւմուտքից) քաղաքը պաշտպանում էին արտաքին հարձակումներից եւ նրան դարձնում անառիկ միջնադարյան բերդ։ | ||
+ | |||
+ | Այն բարձրավանդակը, որի վրա կառուցված է Շուշի քաղաքը, այնպիսին է, որ թեքված է հարավից եւ արեւմուտքից դեպի հյուսիս֊արեւելք։ Քաղաքի տեղն ընդհանրապես անհարթ է, մակերեսը՝ կտրտված ձորակներով, փողոցները, որ XVIII—XIX դարերում են կառուցված, խիստ նեղ են։ Գնխավոր Երեւանյան փողոցը, որի վրայով անցնում է «Ներքեւի դարբասից» դեպի «Վերին դարբաս» (նախկին Երեւանյան) եւ ապա դեպի Զանգեզում տանող ճանապարհը, այնքան նեղ է, որ նրա վրայով միաժամանակ երկու սայլ հազիվ կարողանային անցնել։ Այդ փողոցը բավականին զառիվայր է, ինչպես նաեւ շատ այլ փողոցներ։ Բերդի քարե հաստ պատերի մնացորդները այժմ էլ կարելի է նկատել քաղաքի հյուսիսային մասում, որը բնականից ավելի թույլ է պաշտպանված, նաեւ արեւմտյան մասում, որտեղ քաղաքը բացվում է դեպի Զանգեզուր։ Բերդի պատերի մեջ քաղաքից դեպի հյուսիս եւ արեւելք գտնվում է Աղ֊օղլանի (Ամարասի) դարբասը, իսկ արեւելք՝ Գանձակի դարբասը՝ սայլերի համար։ Սա բերդի ստորին դարբասն է։ | ||
+ | |||
+ | Անցյալում, երբ քոչվորները սար էին բարձրանում կամ լեռներից իջնում քաղաքի միջով, Երեւանյան փողոցը <i>էլի</i> (քոչվորների) ճանապարհն էր հանդիսանում<ref>Սակայն XX դարի սկզբից քաղաքից ներքեւ, դեպի Ղայբալուշեն տանող սարի լանջով քոչվորների համար կառուցված է այլ ճանապարհ (քաղաքը էլից ազատ պահելու նպատակով), որը հիմա էլ գոյություն ունի եւ հարմար ճանապարհ է Թթու ջուր, Գորիս եւ Բոխի աղբյուրը գնալու համար։ Այդ ճանապարհը քաղաքի հայկական մասի ավերվելուց հետո դառնում է ադրբեջանական մասից դեպի Զանգեզուր տանող հիմնական ուղին։</ref>։ | ||
+ | |||
+ | Շուշի քաղաքի բնակելի տարածությունը խիստ սահմանափակ է։ Հյուսիսում եւ հյուսիս֊արեւելքում նրան սահմանափակում են բերդի պաշտպանության համար կառուցված պատերը, որոնցից հետո սկսում է զառիվայր իջնել ձորը։ Բնակարաններ կառուցելու համար խիստ սահմանափակ են նաեւ քաղաքից դեպի արեւմուտք եւ հարավ ընկած տարածությունները (այստեղ խանգարում է տեղանքը եւ պլատոյի ծայրը)։ Դեռեւս 1852 թվականին հաշվված է եղել, որ Շուշի քաղաքում շենքեր կարելի է կառուցել 369 դեսյատին տարածության վրա, որից շենքերով արդեն զբաղված էր 200 դեսյատին տարածություն։ «Շենքեր չեն կառուցված զառիվայր բարձրության վրա՝ քաղաքի հարավային մասում, որն ընկած է նեղ շերտով արեւմուտքից դեպի արեւելք, որտեղ կառուցումներ կատարելուց հետո քաղաքը տեղ չունի մեծանալու»<ref>Кавказский календарь на 1852 г., стр. 430—435.</ref>։ | ||
+ | |||
+ | Քաղաքի հարավային մասի թեք լանջերը հետագայում զգալի չափով կառուցապատվում եւ բնակեցվում են։ Քաղաքի աճի տեսակետից բնակելի տարածության խիստ սահմանափակ լինելը հետագայում (1923 թ․) հանդիսացավ պատճառներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն դարձավ Ստեփանակերտը, եւ ոչ թե Շուշու ավերումների զերծ մնացած քաղաքամասը (թեեւ այդ հիմնական պատճառը չէր)։ | ||
+ | |||
+ | Պետք է նկատել, որ Շուշու բարձրավանդակը, որի վրա առաջացել, զագրացել եւ այժմ էլ գոյություն ունի Շուշի քաղաքը, իր երկրաբանական կառուցվածքով ներկայացնում է մեզոնյան շրջանի կրաքարային պլատո։ Շուշու կրաքարային բարձրավանդակը դարեր շարունակ տվել է քաղաքին հրաշալի շինանյութ բնակարաններ կառուցելու, փողոցները քարահատակելու, բերդի պատերը կանգնեցնելու եւ արժեքավոր ճարտարապետական հուշարձաններ, երեղեցիներ ու մեչիդներ կառուցելու համար։ Կրաքարը ծառայել է նաեւ կիր արտադրելու համար։ Շուշու շրջակայքում եղած բազմաթիվ քարայրները վկայում են ուժեղ զարգացած կարստային երեվույթների մասին։ Կրաքարի հարուստ շերտերը ուժեղ լուծման են ենթարկվել ստորերկրյա եւ երկրի երեսին առատ հոսող ջրերի ներգործության տակ։ | ||
+ | |||
+ | ====Շուշու կլիման==== | ||
+ | |||
+ | Շուշի քաղաքի | ||
01:32, 31 Մարտի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Ռուբեն Տեր֊Գասպարյան |
Բովանդակություն
Երկու խոսք
Հայոց հիմնած ու հոգածությամբ խնամած Շուշի քաղաքը, Կարսի ու Կարինի, Վանի ու Բաղեշի նման, հայաթափ էր էր եղել, բայց այսօր Շուշին նորից բնակեցված է հայերով, կյանքը ընթանում է իր հունով։ Տասնամյակներ առաջ արդեն սկսվել էր քաղաքի էթնիկական նկարագրի «սրբագրությունը»՝ յուրացնելով ոչ միայն հայերի տներն ու ստեղծած արդյունքները, այլեւ պատմությունն իսկ։ Լիովին կարելի է պատկերացնել, թե ինչ կսկիծ ու հիասթափություն պիտի ապրեին դարասկզբին Շուշիում հասակ առած եւ հարկադրական խորթություն ապրող շուշեցի մտավորականները։ Եվ, այնուամենայնիվ, նրանցից մեկը՝ աշխարհագետ, պատմաբան֊բանասեր Ռուբեն Տեր֊Գասպարյանը (1892—1966), տոհմիկ համբերություն է ցուցաբերում հայրենի քաղաքի պատմության այս համառոտ ուրվագիծը ներկայացնելիս։ Նա բնավ նպատակ չի ունեցել մենագրական հետազոտության ենթարկելու Շուշիի անցյալին վերաբերող բոլոր խնդիրները, այլ՝ ծանոթացնել նրա կազմավորման հիմնական շրջաններին, հետեւել քաղաքի տնտեսական ու մշակութային առաջխաղացումներին ու մանավանդ՝ իբրեւ ականատես ու մասնակից, վկայել Շուշիի նոր պատմության ելեւէջները։ Այդ իսկ առումով սույն աշխատությունն ավելի սկզբնաղբյուր է, քան նրա վրա կառուցված վերլուծություն։ Հիշյալ պարագան չի վրիպել գրքի առաջին ընթերցող ու գրախոս, նույնպես բնիկ շուշեցի Աշոտ Հովհաննիսյանի ուշադրությունից, որի ամփոփ հանձնարարականն այստեղ ներկայացվում է։
Գիրքը հրատարակվում է բարեփոխությամբ թելադրվող որոշ կրճատումներով, գործածությունից դուրս եկող առանձին տերմինների արդիականացմամբ։
- Պարույր Մուրադյան
Հանձնարարական
Բարեբախտություն պիտի համարել, որ իր կյանքի վերջին շրջանում հանգուցյալ Ռուբեն Տեր֊Գասպարյանը անհրաժեշտ է գտել զբաղվելու Շուշի քաղաքի պատմությունը ուսումնասիրելու խնդրով։ Իրա հայրենի քաղաքի անցյալին նվիրած նրա հմտալից ուսումնասիրությունը հիրավի արժեքավոր ներդրում է անդրկովկասյան քաղաքների զարգացման պատմահամեմատական հետազոտության մարզում։ Զբաղվելով հայ, ադրբեջանական եւ եվրոպական համապատասխան սկզբնաղբյուրների եւ եղած գրական ուսումնասիրությունների քննական տեսության հարցով, հեղինակը գրել է մի աշխատություն, որի անհապաղ հրապարակումը կարող է զգալապես նոսրացնել պատմական ուսումնասիրության վատառողջ այն մթնոլորտը, որը խորհրդային պատմագիտության մեջ հակագիտական ու սպառնալից ընթացք է ստացել մանավանդ վերջերս, Զիա Բունիաթովի եւ Ֆ․ Շուշինսկու հիմնազուրկ ու միտումնավոր «ուսումնասիրությունների» խորքի վրա։
Ռ․ Տեր֊Գասպարյանը մոտեցել է Շուշի քաղաքի անցյալին վերաբերող սկզբնաղբյուրների հետազոտության խնդրին՝ իրենից վանելով ազգայնական եւ սուբյեկտիվիստական ամեն տեսակի հակագիտական մղումները։
Նրա մշակած նյութի բովանդակության վրա հարկ չեմ համարում ծանրանալ հանգամանորեն, որչափ հեղինակի աշխատությունը համեստ ծավալ ունի եւ կարող է հետաքրքրությամբ կարդացվել հարցասեր ընթերցողի կողմից։ Այնքանը միայն անհրաժեշտ եմ համարում ասել, որ ուսումնասիրությունը հեղինակը սկսում է քաղաքի բնակլիմայական միջավայրի բնութագրումից եւ նրա հիմնադրման մասին պատմաբան Լեոյի եւ իմ կողմից արած նորագույն դիտողություններից հանած ճիշտ եզրահանգումից։ Հետաքրքրությամբ է կարդացվում մանավանդ Շուշի քաղաքի XVIII—XIX դարերի սոցիալ֊տնտեսական զարգացման պրոցեսին հեղինակի տված լուսաբանությունը։ Բնութագրելով Շուշին որպես XIX դարի կեսերին կազմավորված «տիպական միջնադարյան քաղաք»՝ հեղինակի համոզիչ եզրակացության է հանգում XIX դարի վերջին եւ XX դարի սկզբում այդ քաղաքի վերապրած հետընթացի մասին, տալով ընդսմին իր արած դիտողությունների եւ եզրակացությունների գիտականորեն հիմնավորված եւ համոզիչ պարզաբանությունը։
Մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով հեղինակի գործին, իմ կողմից անհրաժեշտ գտա հեղինակի մեքենագրված բնագրում անել որոշ շտկումներ, հապավումներ, ոճական եւ ուղղագրական բարեփոխումներ, որոնք, իմ կարծիքով, կարող են միայն նպաստել բարեխղճորեն մշակված այս աշխատությունը տպագրության համար հասունացնելու գործին։
Իմ կարծիքով, Ռ․ Տեր֊Գասպարյանի ժառանգների կողմից առաջարկվող նրա այս աշխատության տպագրությունը ամենախստապահանջ ընթերցողն անգամ կարող է ընկալել որպես հրատարակչության կողմից արված դրական նախաձեռնություն։ Հեղինակի հայերեն բնագրի հետ մեկտեղ ողջունելի կլիներ լույս ընծայել նաեւ գրքի ռուսերեն թարգմանությունը, որը կարեւոր կլիներ, մանավանդ, ռուս եւ ադրբեջանական ընթերցողների համար։
Գիրքը բազմաթիվ ընթերցողներ կունենա ինչպես մեզանում, այնպես նաեւ Ադրբեջանում եւ մանավանդ՝ Լեռնային Ղարաբաղում։
- Աշոտ Հովհաննիսյան
1969, դեկտեմբերի 17։
Ներածություն[1]
Վաղուց ի վեր ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես պարտավոր եմ որեւէ աշխատություն գրել այն քաղաքի մասին, որտեղ ծնվել ու անց եմ կացրել մանկությունս, պատանեկությունս եւ երիտասարդությունս, որտեղ ստացել եմ տարրական եւ միջնակարգ կրթություն, ուր հինգ տարի շարունակ դասավանդել եմ միջնակարգ ուսումնական հաստատություններում եւ ապրել բազում ուրախ ու վշտալի օրեր մինչեւ 1920 թվականը, երբ իմ քաղաքի հայկական մասը ենթարկվեց ավերման, հետո քայքայիչ անկում ապրեց նաեւ քաղաքի մյուս՝ ադրբեջանական մասը։ 1920 թվականից հետո ես բազմիցս այցելել եմ այդ ավերված քաղաքը, որը մի ժամանակ եղել է Անդրկովկասի նշանավոր քաղաքներից ու մշակութային կենտրոններից մեկը, իր գեղեցկությամբ հռչակված նրա բնակավայրը։
Չնայած նրա ավերակների ինձ վրա թողած ծանր ու ճնշող տպավորությանը եւ դառն հիշողությանը, այդ քաղաքը միշտ էլ գրավել է ինձ եւ միշտ էլ խորը տպավորություն է թողել ինձ վրա իր անմոռանալի բնության հիասքանչ ու դյութական տեսարաններով։ Մանկության ու պատանեկության տարիների հիշողությունը եւ իմ գիտակցական կյանքի առաջին տարիներն այդ քաղաքում մնացել են անջինջ հիշողությանս մեջ… Չեմ հիշում, որ երբեւիցե երազում անգամ տեսած լինեմ մի այլ բան, բացի իմ սիրելի հայրենի տան ու քաղաքի հիասքանչ պատկերները։
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
Գլուխ 1
Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը
Քաղաքի աշխարհագրական դիրքը
Շուշին տեղադրված է հյուսիսային լայնությամբ 39° 46 եւ արեւելյան երկարությամբ 46° 45 վրա։
Գտնվելով Փոքր Կովկասի լեռների շրջանում, նա փռված է Շուշու սարահարթի համեմատաբար դժվար մատչելի վայրում, ծովի մակերեսից 1300—1500 մետր բարձրության վրա[2]։
Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում՝ շրջապատված բարձրադիր լեռներով, որոնք հասնում են ծովի մակերեւույթից ավելի քան 2500 մետր բարձրության եւ պաշտպանում են քաղաքն ուժեղ քամիներից։
Քաղաքից 18 կիլոմետր դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Թթու ջրի լեռնանցքը (Лысогорский перевал 2100 մ), որի վրայով անցնում է Զանգեզուր (Գորիս) տանող խճուղին։
Լեռնանցքը մի քանի հարյուր մետր Շուշուց ավելի բարձր է։ Շուշուց դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հարավային մասի ամենաբարձր լեռնագագաթը՝ Մեծ Քիրսը (2746 մետր)։ Քաղաքին արեւմուտքից, հարավից եւ արեւելքից երեւացող լեռնային մասիվները եւ շղթաները նույնպես Շուշուց ավելի բարձր են եւ միայն դեպի հյուսիս տեղանքը կտրուկ կերպով ցածրանում է, եւ Շուշի֊Եվլախ խճուղուց բազմաթիվ զիգզագներով իջնում է դեպի Ստեփանակերտ ու Կարկառ գետը, որը գոյանում է Շուշուց մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Քարին տակ եւ Խայֆալու (Ղայբալու) գետերի միախառնումից։ Այս գետերից առաջինը հոսում է խորը ձորում, Շուշուց դեպի հարավ֊արեւելք, իսկ երկրորդը առաջացնում է ավելի պակաս խորության ձոր, որն ընկած է Շուշուց արեւմուտք։
Թթու ջրի բարձր լեռներից պարզ երեւում է, թե ինչպես քաղաքը օղակված է քարե գոտիով, որը կտրուկ կերպով ցած է իջնում դեպի այդ գետերի հովիտները՝ մի քանի հարյուր մետր ուղղահայաց գիծ կազմելով դեպի հիշյալ ձորերը։ Քարին տակ գետի հովիտը առանձնապես անդնդախուր է, եւ գետի հոսանքի ուղղությամբ գնալով ձորը ավելի խորանում է Հոնոտ գյուղի ջրաղացների մոտ։ Այսպիսով, ուղղահայաց ժայռերի «քարի գոտին» երեք կողմից (հյուսիսից, արեւմուտքից եւ հարավից), իսկ ամրոցի (Շուշու բերդի) հզոր պատերը (արեւելքից եւ հարավ֊արեւմուտքից) քաղաքը պաշտպանում էին արտաքին հարձակումներից եւ նրան դարձնում անառիկ միջնադարյան բերդ։
Այն բարձրավանդակը, որի վրա կառուցված է Շուշի քաղաքը, այնպիսին է, որ թեքված է հարավից եւ արեւմուտքից դեպի հյուսիս֊արեւելք։ Քաղաքի տեղն ընդհանրապես անհարթ է, մակերեսը՝ կտրտված ձորակներով, փողոցները, որ XVIII—XIX դարերում են կառուցված, խիստ նեղ են։ Գնխավոր Երեւանյան փողոցը, որի վրայով անցնում է «Ներքեւի դարբասից» դեպի «Վերին դարբաս» (նախկին Երեւանյան) եւ ապա դեպի Զանգեզում տանող ճանապարհը, այնքան նեղ է, որ նրա վրայով միաժամանակ երկու սայլ հազիվ կարողանային անցնել։ Այդ փողոցը բավականին զառիվայր է, ինչպես նաեւ շատ այլ փողոցներ։ Բերդի քարե հաստ պատերի մնացորդները այժմ էլ կարելի է նկատել քաղաքի հյուսիսային մասում, որը բնականից ավելի թույլ է պաշտպանված, նաեւ արեւմտյան մասում, որտեղ քաղաքը բացվում է դեպի Զանգեզուր։ Բերդի պատերի մեջ քաղաքից դեպի հյուսիս եւ արեւելք գտնվում է Աղ֊օղլանի (Ամարասի) դարբասը, իսկ արեւելք՝ Գանձակի դարբասը՝ սայլերի համար։ Սա բերդի ստորին դարբասն է։
Անցյալում, երբ քոչվորները սար էին բարձրանում կամ լեռներից իջնում քաղաքի միջով, Երեւանյան փողոցը էլի (քոչվորների) ճանապարհն էր հանդիսանում[3]։
Շուշի քաղաքի բնակելի տարածությունը խիստ սահմանափակ է։ Հյուսիսում եւ հյուսիս֊արեւելքում նրան սահմանափակում են բերդի պաշտպանության համար կառուցված պատերը, որոնցից հետո սկսում է զառիվայր իջնել ձորը։ Բնակարաններ կառուցելու համար խիստ սահմանափակ են նաեւ քաղաքից դեպի արեւմուտք եւ հարավ ընկած տարածությունները (այստեղ խանգարում է տեղանքը եւ պլատոյի ծայրը)։ Դեռեւս 1852 թվականին հաշվված է եղել, որ Շուշի քաղաքում շենքեր կարելի է կառուցել 369 դեսյատին տարածության վրա, որից շենքերով արդեն զբաղված էր 200 դեսյատին տարածություն։ «Շենքեր չեն կառուցված զառիվայր բարձրության վրա՝ քաղաքի հարավային մասում, որն ընկած է նեղ շերտով արեւմուտքից դեպի արեւելք, որտեղ կառուցումներ կատարելուց հետո քաղաքը տեղ չունի մեծանալու»[4]։
Քաղաքի հարավային մասի թեք լանջերը հետագայում զգալի չափով կառուցապատվում եւ բնակեցվում են։ Քաղաքի աճի տեսակետից բնակելի տարածության խիստ սահմանափակ լինելը հետագայում (1923 թ․) հանդիսացավ պատճառներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն դարձավ Ստեփանակերտը, եւ ոչ թե Շուշու ավերումների զերծ մնացած քաղաքամասը (թեեւ այդ հիմնական պատճառը չէր)։
Պետք է նկատել, որ Շուշու բարձրավանդակը, որի վրա առաջացել, զագրացել եւ այժմ էլ գոյություն ունի Շուշի քաղաքը, իր երկրաբանական կառուցվածքով ներկայացնում է մեզոնյան շրջանի կրաքարային պլատո։ Շուշու կրաքարային բարձրավանդակը դարեր շարունակ տվել է քաղաքին հրաշալի շինանյութ բնակարաններ կառուցելու, փողոցները քարահատակելու, բերդի պատերը կանգնեցնելու եւ արժեքավոր ճարտարապետական հուշարձաններ, երեղեցիներ ու մեչիդներ կառուցելու համար։ Կրաքարը ծառայել է նաեւ կիր արտադրելու համար։ Շուշու շրջակայքում եղած բազմաթիվ քարայրները վկայում են ուժեղ զարգացած կարստային երեվույթների մասին։ Կրաքարի հարուստ շերտերը ուժեղ լուծման են ենթարկվել ստորերկրյա եւ երկրի երեսին առատ հոսող ջրերի ներգործության տակ։
Շուշու կլիման
Շուշի քաղաքի
- ↑ Շուշու մասին այս աշխատությունը սկսել եմ գրել, երբ դեռեւս աշխատում էի Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում, որպես դասախոս։ Աշխատանքը սկսել եմ 1959 թվականից արխիվային նյութերի եւ փաստաթղթերի ժողովումով, որքան հաջողվել է այն կատարել, եւ հավաքած նյութերն ու փաստերը շարադրել մաս֊մաս, առաջնորդվելով աշխատության ընդհանուր ծրագրով։
- ↑ Շուշու բարձրության մասին տարբեր աղբյուրներում եղած որոշ հակասական տվյալները բխում են նրանից, որ հաշվի չեն առնում քաղաքի վերին եւ ստորին մասերի բարձրությունների տարբերությունը։
- ↑ Սակայն XX դարի սկզբից քաղաքից ներքեւ, դեպի Ղայբալուշեն տանող սարի լանջով քոչվորների համար կառուցված է այլ ճանապարհ (քաղաքը էլից ազատ պահելու նպատակով), որը հիմա էլ գոյություն ունի եւ հարմար ճանապարհ է Թթու ջուր, Գորիս եւ Բոխի աղբյուրը գնալու համար։ Այդ ճանապարհը քաղաքի հայկական մասի ավերվելուց հետո դառնում է ադրբեջանական մասից դեպի Զանգեզուր տանող հիմնական ուղին։
- ↑ Кавказский календарь на 1852 г., стр. 430—435.