― Շատ֊շատ ուրախ եմ, ― ասաց նա՝ թափ տալով ձեռքս։ ― Ինչպես ասում են ձեր գերմանացիները՝ զերանգենեմ։ Ես, իմիջիայլոց, շատ եմ սիրում գերմաներենը, բայց զրուցակից չունեմ։
― Դուք է՞լ գրող գրո՞ղ եք, ― հարցրի ես։
― Օ՜, նայն, ― կրքոտ ու ուրախ առարկեց նա։ ― Ես բոլորովին ուրիշ բանով եմ զբաղված։ Չնայած, Բայց մեր մասնագիտությունները ունեն շատ ընդհանրություններ։
― Այսի՞նքն, ― հարցրի ես։