«Շուշի քաղաքը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 305. Տող 305.
 
</table>
 
</table>
 
</ref>
 
</ref>
 +
 +
Այսպիսով, Շուշու կլիման միջին տարեկան տեղումների գումարով եւ նրա բաշխումով ըստ տարվա եղանակների կարելի է համարել չափավոր խոնավ եւ բարենպաստ՝ մարդու առողջության համար։ Շուշու համար բնորոշ է նաեւ այն, որ նա տարվա ընթացքում չունի ոչ մի չոր ամիս, այսինքն այնպիսի ամիս, երբ տեղումներ բերող օրերի թիվը ամսվա ընթացքում 6 օրից պակաս է։ Չոր ամիսների առկայությունը հատուկ է անապատային վայրերին։ Նրանց բացակայությունը Շուշում նույնպես պետք է համարել բարենպաստ կլիմայական գործոն։
 +
 +
Շուշում հաճախ են մառախուղները, այստեղ տարվա ընթացքում մառախլապատ օրերի թիվը հավասար է 70֊ի։ Մառախուղները ամենից հաճախ լինում են հոկտեմբերին (10 օր), մարտին (9 օր), ապրիլին եւ նոյեմբերին (8֊ական օր), այսինքն՝ գարնանը եւ աշնանը, իսկ ամենից քիչ՝ հուլիսին (1 օր) եւ օգոստոսին (2 օր)։ Ըստ տարվա եղանակների մառախլապատ օրերի թիվը հավասար է՝ ամռանը 7 օրվա, գարնանը 21 օրվա, աշնանը—25, ձմռանը—17 օրվա։ Մառախլապատ օրերի թիվը Շուշում ավելի է, քան Աբասթումանում, բայց այստեղ մառախուղները երկարատեւ չեն եւ նրանք չեն նսեմացնում Շուշու առողջարանային֊կլիմայական նշանակությունը<ref>Մառախլապատ օրերի թվով «Շուշին համարյա նույն մարակդարի վրա է կանգնած, ինչ շվեյցարական հայտնի առողջարան Արոզան» (68 օր տարվա ընթացքում, տե՛ս <i>Էյվազով</i>, նշվ․ աշխ․, էջ 20</ref>։
 +
 +
Շուշում գարնանը հաճախ տեղատարափ անձրեւներ են լինում։ Ըստ պրոֆեսոր Ֆիգուրովսկու, Շուշում 32 տարվա դիտումների ընթացքում տեղատարափ անձրեւների թիվը (երբ օրական տեղումների գումարը 40 մմ֊ից ավելի է) հավասար է 21 օրվա, որը զգալի չափով ավելի է, քան Փոքր Կովկասի օդերեւութաբանական դիտումների այլ կետերում, ընդ որում դիտված տեղատարափ անձրեւներից ամենաուժեղը տեղի է ունեցել 1906 թ․ մայիսին, երբ տեղումների քանակը հավասար է եղել 90 մմ (սա ամենաշատն է համեմատած Փոքր Կովկասի բոլոր կայաններում եղած դիտումներից)։
 +
 +
Շուշու համար խիստ բնորոշ են նաեւ ամպրոպները։ Ամպրոպային օրերի քանակը միջին հաշվով հավասար է տարվա ընթացքում 25 օրվա եւ ամբողջ Ադրբեջանական ԽՍՀ միայն մի քանի կայաններ ավելի ամպրոպային օրեր ունեին, քան Շուշին (Զուռնաբաժը՝ 34, Զաքաթալան՝ 29, Ալիաբադը՝ 26)<ref>Ահռելի պատկեր էին ներկայացնում ամպրոպները, կարկտահարումը եւ տեղատարափ անձրեւները Շուշում, որ ինձ վիճակված է եղել դիտել իմ մանկության, պատանեկության եւ երիտասարդության տարիներին։ Երեւանյան փողոցը, որի 71 տանը ես ապրել եմ տարիներ շարունակ, ծայրից ծայր լցվում էր կատաղի արագությամբ հոսող ջրերով, որոնք գլորվում էին քաղաքի հարավային եւ հարավարեւմտյան մոտակա բարձրություններից (գլխավորապես այսպես կոչված  Ուզին բախչայից, զորանոցի շրջանից եւ ցած սլանում սարսափելի արագությամբ) փողոցի զառիվայր թեքությամբ, պատրաստ լինելով ամեն ինչ սրբել իրենց ճանապարհին։ Հետիոտնի համար անհնար էր անցնել այդպիսի ջրի հոսանքի վրայով փողոցի մյուս կողմը։ Այդպիսի կատաղի հոսող ջրերի աղմուկը, տեղացող կարկտի հատիկների դղրդոցը երկաթի թիթեղներով պատած տանիքներին, միացած որոտի եւ կայծակի ահռելի աղմուկին, կենդանական սարսափ էին ազդում մարդու վրա։ Միաժամանակ այս դժոխային աղմուկը հիասքանչ տպավորություն էր թողնում մեր մատաղ «փոթորիկ փնտրող սրտերում»։ </ref>։
 +
 +
Ձմեռը Շուշում մթնոլորտային տեղումները սովորաբար ձյան ձեւով են լինում։ Առաջին ձյունը Շուշում կարող է լինել նույնիսկ սեպտեմբերին (բազմամյա դիտումներով ամենավաղ ձյունը տեղացել է սեպտեմբերի 19֊ին, ամենաուշը՝ մայիսի 30֊ին), բայց սրանք բացառիկ դեպքեր են, իսկ սովորաբար ձյունը տեղում է նոյեմբերից մինչեւ մարտ ամիսները, այն էլ ոչ անընդհատ։
 +
 +
Սառնամանիքային օրերի թիվը Շուշում միջին հաշվով հավասար է 143֊ի, ընդ որում ձյան ծածկը միանգամից չի հաստատվում հենց առաջին եկած ձյան օրից եւ անհետանում է վերջին տեղած ձյունից առաջ։ Ձյան տեղման օրերի մաքսիմումը հոկտեմբերին հավասար է 7֊ի, նոյեմբերին—12֊ի, դեկտեմբերին—12֊ի, հունվարին—11֊ի, փետրվարին—13֊ի, մարտին—17֊ի, ապրիլին—10֊ի, մայիսին—2֊ի, սեպտեմբերին—1֊ի, բայց դա մաքսիմումն է։
 +
 +
Ձյան ծածկույթի հաստությունը Շուշում միջին հաշվով հավասար է 20—30 սմ, բայց կան տարիներ, երբ այն զգալի չափով ավելի է լինում։
 +
 +
Շուշու կլիմայի առանձնահատկությունների պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքի բնակեցված մասկ պատված է բարձր լեռներով։ Բոլոր կողմերից լավ պաշտպանված է քամիներից եւ քաղաքում սովորաբար տիրում է խաղաղ եղանակ։
 +
 +
Հրաշալի է ձյան օրերին, երբ եղանակը խաղաղ է, պարզ ու արեւոտ։ Այսպիսի օրերին հաճելի է փայլուն եւ փափուկ ձյան միջով բարձրանալ «քերծի գլուխը», դեպի Քարին տակ տանող ճանապարհը։
 +
 +
Մոտակա լեռների եւ բլուրների բարձր լանջերին, որոնք մտնում են Շուշու պլատոյի մեջ, օրինակ, նախկին զբոսայգուց այն կողմ բարձրացող բարձր ժայռերի վրա՝ այսպես կոչված «քերծի գլխին» կամ Ջըդըր Դյուզիում շատ հաճախ լինում են ուժեղ քամիներ։
 +
 +
Շուշում տիրապետող քամու ուղղությունը տարվա բոլոր եղանակներին հարավարեւելյանն է, հազվագյուտ դեպքում՝ արեւելյանը, երբեմն էլ հարավային ուղղությունը։ Քամու ուժը տարվա բոլոր ամիսներին խիստ չափավոր է եւ հավասար է մի վայրկյանում մեկ մետրից (հոկտեմբեր) մինչեւ 1,5 մետր (փետրվար)։ Քամու միջին արագությունը մի վայրկյանում ոչ մի ամիս 1,5 մետրից չի գերազանցում, որ հազվագյուտ երեւույթ է Ադրբեջանի օդերեւութաբանական կայանների մեջ<ref>Այդ չի խանգարում, որ երբեմն (ճիշտ է—հազվագյուտ դեպքերում) քաղաքի վրայով անցնեն արտակարգ ուժի քամիներ։</ref>։
 +
 +
Ավելորդ չի լինի նշել, որ Շուշին Անդրկովկասի այն քաղաքներից է, որտեղ ձմռան ընթացքում շատ հաճախ են ֆյոները։ Շուշում նոյեմբերից մինչեւ ապրիլ ամիսները այստեղ միջին հաշվով ամսական 7 օր փչում են ֆյոն տիպի քամիներ։ Այդ օրերին օդի ջերմաստիճանը բարձրանում է 4,6°֊ից (դեկտեմբեր) մինչեւ 6,6°֊ը (հունվար) նորմայից ավելի, եւ օդի խոնավությունը խիստ ցածրանում է։ «Ֆյոները խիստ ցածրացնում են ձմռան դաժանությունը, խանգարում են ցրտերի սկսվելուն եւ արագացնում են գարնան ընթացքը»<ref>Фигуровский И. В., Матер. по районир. Азерб. ССР. том 1. вып. I, часть 2, ст. 154.  Խոսելով Ադրբեջանում Փոքր Կովկասի լեռնային շրջանի արեւելյան լանջերում ֆյոնանման քամիների տարածման մասին, պրոֆեսոր Ֆիգուրովսկին ավելացնում է․ «Սրանք տեղական կլիմայի չափազանց բնորոշ առանձնահատկությունն են կազմում, որը մոտավորապես նույնպիսի չափերով դիտվում է Շվեյցարիայում, Տիրոլում, Արեւմտյան Վրաստանում եւ Աջարիայում» (<i>Ֆիգուրովսկի</i>, նույն տեղում, էջ 153)։</ref>։
 +
 +
Ամփոփելով մեր խոսքը Շուշու կլիմայական առանձնահատկությունների մասին, նշենք, որ քաղաքի թե՛ ջերմային պայմանները (համեմատաբար հով ամառը, մեղմ ձմեռը, տարվա ընթացքում ջերմաստիճանների խիստ տատանումների բացակայությունը) եւ թե՛ օդի խոնավության առանձնահատկությունները (օդի հարաբերական խոնավության ոչ բարձր աստիճանը, ցածր ամպամածությունը, մանավանդ ձմռան ամիսներին, տարվա ընթացքում տեղումների չափավոր քանակը, մանավանդ նոյեմբերից մինչեւ փետրվարը, արեւոտ օրերի մեծ քանակը նույն ամիսների ընթացքում), ինչպես նաեւ մեղմ, ոչ քամոտ եղանակի գերակշռությունը, կամ թույլ ամիսների գերակշռությունը, քաղաքին պոտենցիալ հնարավորություն են տալիս ամբողջ Անդրկովկասում դառնալ հրաշալի առողջարան, որը շատ տեսակետներից գերազանցում է ԽՍՀՄ եւ Արեւմտյան Եվրոպայի հռչակված լեռնային առողջարաններին։ Եթե Շուշի քաղաքի հիշչալ կլիմայական առանձնահատկություններին ավելացնենք եւ այն, որ նա ավելի հարավային աշխարհագրական դիրք ունի եւ այդ պատճառով զգալի չափով ավելի տաք է, քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները, որ նա ծովի մակերեւույթի համեմատությամբ բարձր աշխարհագրական դիրք է գրավում, նրա օդը թեթեւ է, մաքուր ու պարզ, նա աննման լեռնային տեսարան ունի, հարուստ անտառային եւ լեռնամարգագետնային բուսականությամբ, քաղաքի շրջապատը իր օդով ու բուսականությամբ բարենպաստ ազդեցություն են թողնում թե՛ հիվանդների, եւ թե՛ առողջ մարդկանց հոգեկան վիճակի վրա, նաեւ ի նկատի ունենանք, որ Շուշուց ոչ հեռու գտնվում են մի շարք բուժիչ հանքային աղբյուրներ (Թթու ջուրը Շուշուց 18 կմ հեռավորության վրա, Շիրլանի հանքային աղբյուրը՝ 20 կմ, հեռավորության վրա, (եւ մի շարք աննման սովորական ոչ հանքային) լեռնային աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց համեղ ու մաքուր ջրով (Բոխի աղբյուր—Ղարաբուլաղ, Ցեխի աղբյուր, Շոշռան եւ այլն), այս բոլորը միասին վերցրած ավելի են բարձրացնում Շուշի քաղաքի առողջարանային հնարավորությունները։
 +
 +
  
 
<references />
 
<references />

21:13, 31 Մարտի 2014-ի տարբերակ

Շուշի քաղաքը

հեղինակ՝ Ռուբեն Տեր֊Գասպարյան
աղբյուր՝ «Շուշի քաղաքը»

Երկու խոսք

Հայոց հիմնած ու հոգածությամբ խնամած Շուշի քաղաքը, Կարսի ու Կարինի, Վանի ու Բաղեշի նման, հայաթափ էր էր եղել, բայց այսօր Շուշին նորից բնակեցված է հայերով, կյանքը ընթանում է իր հունով։ Տասնամյակներ առաջ արդեն սկսվել էր քաղաքի էթնիկական նկարագրի «սրբագրությունը»՝ յուրացնելով ոչ միայն հայերի տներն ու ստեղծած արդյունքները, այլեւ պատմությունն իսկ։ Լիովին կարելի է պատկերացնել, թե ինչ կսկիծ ու հիասթափություն պիտի ապրեին դարասկզբին Շուշիում հասակ առած եւ հարկադրական խորթություն ապրող շուշեցի մտավորականները։ Եվ, այնուամենայնիվ, նրանցից մեկը՝ աշխարհագետ, պատմաբան֊բանասեր Ռուբեն Տեր֊Գասպարյանը (1892—1966), տոհմիկ համբերություն է ցուցաբերում հայրենի քաղաքի պատմության այս համառոտ ուրվագիծը ներկայացնելիս։ Նա բնավ նպատակ չի ունեցել մենագրական հետազոտության ենթարկելու Շուշիի անցյալին վերաբերող բոլոր խնդիրները, այլ՝ ծանոթացնել նրա կազմավորման հիմնական շրջաններին, հետեւել քաղաքի տնտեսական ու մշակութային առաջխաղացումներին ու մանավանդ՝ իբրեւ ականատես ու մասնակից, վկայել Շուշիի նոր պատմության ելեւէջները։ Այդ իսկ առումով սույն աշխատությունն ավելի սկզբնաղբյուր է, քան նրա վրա կառուցված վերլուծություն։ Հիշյալ պարագան չի վրիպել գրքի առաջին ընթերցող ու գրախոս, նույնպես բնիկ շուշեցի Աշոտ Հովհաննիսյանի ուշադրությունից, որի ամփոփ հանձնարարականն այստեղ ներկայացվում է։

Գիրքը հրատարակվում է բարեփոխությամբ թելադրվող որոշ կրճատումներով, գործածությունից դուրս եկող առանձին տերմինների արդիականացմամբ։

Պարույր Մուրադյան

Հանձնարարական

Բարեբախտություն պիտի համարել, որ իր կյանքի վերջին շրջանում հանգուցյալ Ռուբեն Տեր֊Գասպարյանը անհրաժեշտ է գտել զբաղվելու Շուշի քաղաքի պատմությունը ուսումնասիրելու խնդրով։ Իրա հայրենի քաղաքի անցյալին նվիրած նրա հմտալից ուսումնասիրությունը հիրավի արժեքավոր ներդրում է անդրկովկասյան քաղաքների զարգացման պատմահամեմատական հետազոտության մարզում։ Զբաղվելով հայ, ադրբեջանական եւ եվրոպական համապատասխան սկզբնաղբյուրների եւ եղած գրական ուսումնասիրությունների քննական տեսության հարցով, հեղինակը գրել է մի աշխատություն, որի անհապաղ հրապարակումը կարող է զգալապես նոսրացնել պատմական ուսումնասիրության վատառողջ այն մթնոլորտը, որը խորհրդային պատմագիտության մեջ հակագիտական ու սպառնալից ընթացք է ստացել մանավանդ վերջերս, Զիա Բունիաթովի եւ Ֆ․ Շուշինսկու հիմնազուրկ ու միտումնավոր «ուսումնասիրությունների» խորքի վրա։

Ռ․ Տեր֊Գասպարյանը մոտեցել է Շուշի քաղաքի անցյալին վերաբերող սկզբնաղբյուրների հետազոտության խնդրին՝ իրենից վանելով ազգայնական եւ սուբյեկտիվիստական ամեն տեսակի հակագիտական մղումները։

Նրա մշակած նյութի բովանդակության վրա հարկ չեմ համարում ծանրանալ հանգամանորեն, որչափ հեղինակի աշխատությունը համեստ ծավալ ունի եւ կարող է հետաքրքրությամբ կարդացվել հարցասեր ընթերցողի կողմից։ Այնքանը միայն անհրաժեշտ եմ համարում ասել, որ ուսումնասիրությունը հեղինակը սկսում է քաղաքի բնակլիմայական միջավայրի բնութագրումից եւ նրա հիմնադրման մասին պատմաբան Լեոյի եւ իմ կողմից արած նորագույն դիտողություններից հանած ճիշտ եզրահանգումից։ Հետաքրքրությամբ է կարդացվում մանավանդ Շուշի քաղաքի XVIII—XIX դարերի սոցիալ֊տնտեսական զարգացման պրոցեսին հեղինակի տված լուսաբանությունը։ Բնութագրելով Շուշին որպես XIX դարի կեսերին կազմավորված «տիպական միջնադարյան քաղաք»՝ հեղինակի համոզիչ եզրակացության է հանգում XIX դարի վերջին եւ XX դարի սկզբում այդ քաղաքի վերապրած հետընթացի մասին, տալով ընդսմին իր արած դիտողությունների եւ եզրակացությունների գիտականորեն հիմնավորված եւ համոզիչ պարզաբանությունը։

Մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով հեղինակի գործին, իմ կողմից անհրաժեշտ գտա հեղինակի մեքենագրված բնագրում անել որոշ շտկումներ, հապավումներ, ոճական եւ ուղղագրական բարեփոխումներ, որոնք, իմ կարծիքով, կարող են միայն նպաստել բարեխղճորեն մշակված այս աշխատությունը տպագրության համար հասունացնելու գործին։

Իմ կարծիքով, Ռ․ Տեր֊Գասպարյանի ժառանգների կողմից առաջարկվող նրա այս աշխատության տպագրությունը ամենախստապահանջ ընթերցողն անգամ կարող է ընկալել որպես հրատարակչության կողմից արված դրական նախաձեռնություն։ Հեղինակի հայերեն բնագրի հետ մեկտեղ ողջունելի կլիներ լույս ընծայել նաեւ գրքի ռուսերեն թարգմանությունը, որը կարեւոր կլիներ, մանավանդ, ռուս եւ ադրբեջանական ընթերցողների համար։

Գիրքը բազմաթիվ ընթերցողներ կունենա ինչպես մեզանում, այնպես նաեւ Ադրբեջանում եւ մանավանդ՝ Լեռնային Ղարաբաղում։

Աշոտ Հովհաննիսյան

1969, դեկտեմբերի 17։

Ներածություն[1]

Վաղուց ի վեր ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես պարտավոր եմ որեւէ աշխատություն գրել այն քաղաքի մասին, որտեղ ծնվել ու անց եմ կացրել մանկությունս, պատանեկությունս եւ երիտասարդությունս, որտեղ ստացել եմ տարրական եւ միջնակարգ կրթություն, ուր հինգ տարի շարունակ դասավանդել եմ միջնակարգ ուսումնական հաստատություններում եւ ապրել բազում ուրախ ու վշտալի օրեր մինչեւ 1920 թվականը, երբ իմ քաղաքի հայկական մասը ենթարկվեց ավերման, հետո քայքայիչ անկում ապրեց նաեւ քաղաքի մյուս՝ ադրբեջանական մասը։ 1920 թվականից հետո ես բազմիցս այցելել եմ այդ ավերված քաղաքը, որը մի ժամանակ եղել է Անդրկովկասի նշանավոր քաղաքներից ու մշակութային կենտրոններից մեկը, իր գեղեցկությամբ հռչակված նրա բնակավայրը։

Չնայած նրա ավերակների ինձ վրա թողած ծանր ու ճնշող տպավորությանը եւ դառն հիշողությանը, այդ քաղաքը միշտ էլ գրավել է ինձ եւ միշտ էլ խորը տպավորություն է թողել ինձ վրա իր անմոռանալի բնության հիասքանչ ու դյութական տեսարաններով։ Մանկության ու պատանեկության տարիների հիշողությունը եւ իմ գիտակցական կյանքի առաջին տարիներն այդ քաղաքում մնացել են անջինջ հիշողությանս մեջ… Չեմ հիշում, որ երբեւիցե երազում անգամ տեսած լինեմ մի այլ բան, բացի իմ սիրելի հայրենի տան ու քաղաքի հիասքանչ պատկերները։

Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։

Գլուխ 1 — Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը

Քաղաքի աշխարհագրական դիրքը

Շուշին տեղադրված է հյուսիսային լայնությամբ 39° 46 եւ արեւելյան երկարությամբ 46° 45 վրա։

Գտնվելով Փոքր Կովկասի լեռների շրջանում, նա փռված է Շուշու սարահարթի համեմատաբար դժվար մատչելի վայրում, ծովի մակերեսից 1300—1500 մետր բարձրության վրա[2]։

Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում՝ շրջապատված բարձրադիր լեռներով, որոնք հասնում են ծովի մակերեւույթից ավելի քան 2500 մետր բարձրության եւ պաշտպանում են քաղաքն ուժեղ քամիներից։

Քաղաքից 18 կիլոմետր դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Թթու ջրի լեռնանցքը (Лысогорский перевал 2100 մ), որի վրայով անցնում է Զանգեզուր (Գորիս) տանող խճուղին։

Լեռնանցքը մի քանի հարյուր մետր Շուշուց ավելի բարձր է։ Շուշուց դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հարավային մասի ամենաբարձր լեռնագագաթը՝ Մեծ Քիրսը (2746 մետր)։ Քաղաքին արեւմուտքից, հարավից եւ արեւելքից երեւացող լեռնային մասիվները եւ շղթաները նույնպես Շուշուց ավելի բարձր են եւ միայն դեպի հյուսիս տեղանքը կտրուկ կերպով ցածրանում է, եւ Շուշի֊Եվլախ խճուղուց բազմաթիվ զիգզագներով իջնում է դեպի Ստեփանակերտ ու Կարկառ գետը, որը գոյանում է Շուշուց մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Քարին տակ եւ Խայֆալու (Ղայբալու) գետերի միախառնումից։ Այս գետերից առաջինը հոսում է խորը ձորում, Շուշուց դեպի հարավ֊արեւելք, իսկ երկրորդը առաջացնում է ավելի պակաս խորության ձոր, որն ընկած է Շուշուց արեւմուտք։

Թթու ջրի բարձր լեռներից պարզ երեւում է, թե ինչպես քաղաքը օղակված է քարե գոտիով, որը կտրուկ կերպով ցած է իջնում դեպի այդ գետերի հովիտները՝ մի քանի հարյուր մետր ուղղահայաց գիծ կազմելով դեպի հիշյալ ձորերը։ Քարին տակ գետի հովիտը առանձնապես անդնդախուր է, եւ գետի հոսանքի ուղղությամբ գնալով ձորը ավելի խորանում է Հոնոտ գյուղի ջրաղացների մոտ։ Այսպիսով, ուղղահայաց ժայռերի «քարի գոտին» երեք կողմից (հյուսիսից, արեւմուտքից եւ հարավից), իսկ ամրոցի (Շուշու բերդի) հզոր պատերը (արեւելքից եւ հարավ֊արեւմուտքից) քաղաքը պաշտպանում էին արտաքին հարձակումներից եւ նրան դարձնում անառիկ միջնադարյան բերդ։

Այն բարձրավանդակը, որի վրա կառուցված է Շուշի քաղաքը, այնպիսին է, որ թեքված է հարավից եւ արեւմուտքից դեպի հյուսիս֊արեւելք։ Քաղաքի տեղն ընդհանրապես անհարթ է, մակերեսը՝ կտրտված ձորակներով, փողոցները, որ XVIII—XIX դարերում են կառուցված, խիստ նեղ են։ Գնխավոր Երեւանյան փողոցը, որի վրայով անցնում է «Ներքեւի դարբասից» դեպի «Վերին դարբաս» (նախկին Երեւանյան) եւ ապա դեպի Զանգեզում տանող ճանապարհը, այնքան նեղ է, որ նրա վրայով միաժամանակ երկու սայլ հազիվ կարողանային անցնել։ Այդ փողոցը բավականին զառիվայր է, ինչպես նաեւ շատ այլ փողոցներ։ Բերդի քարե հաստ պատերի մնացորդները այժմ էլ կարելի է նկատել քաղաքի հյուսիսային մասում, որը բնականից ավելի թույլ է պաշտպանված, նաեւ արեւմտյան մասում, որտեղ քաղաքը բացվում է դեպի Զանգեզուր։ Բերդի պատերի մեջ քաղաքից դեպի հյուսիս եւ արեւելք գտնվում է Աղ֊օղլանի (Ամարասի) դարբասը, իսկ արեւելք՝ Գանձակի դարբասը՝ սայլերի համար։ Սա բերդի ստորին դարբասն է։

Անցյալում, երբ քոչվորները սար էին բարձրանում կամ լեռներից իջնում քաղաքի միջով, Երեւանյան փողոցը էլի (քոչվորների) ճանապարհն էր հանդիսանում[3]։

Շուշի քաղաքի բնակելի տարածությունը խիստ սահմանափակ է։ Հյուսիսում եւ հյուսիս֊արեւելքում նրան սահմանափակում են բերդի պաշտպանության համար կառուցված պատերը, որոնցից հետո սկսում է զառիվայր իջնել ձորը։ Բնակարաններ կառուցելու համար խիստ սահմանափակ են նաեւ քաղաքից դեպի արեւմուտք եւ հարավ ընկած տարածությունները (այստեղ խանգարում է տեղանքը եւ պլատոյի ծայրը)։ Դեռեւս 1852 թվականին հաշվված է եղել, որ Շուշի քաղաքում շենքեր կարելի է կառուցել 369 դեսյատին տարածության վրա, որից շենքերով արդեն զբաղված էր 200 դեսյատին տարածություն։ «Շենքեր չեն կառուցված զառիվայր բարձրության վրա՝ քաղաքի հարավային մասում, որն ընկած է նեղ շերտով արեւմուտքից դեպի արեւելք, որտեղ կառուցումներ կատարելուց հետո քաղաքը տեղ չունի մեծանալու»[4]։

Քաղաքի հարավային մասի թեք լանջերը հետագայում զգալի չափով կառուցապատվում եւ բնակեցվում են։ Քաղաքի աճի տեսակետից բնակելի տարածության խիստ սահմանափակ լինելը հետագայում (1923 թ․) հանդիսացավ պատճառներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն դարձավ Ստեփանակերտը, եւ ոչ թե Շուշու ավերումների զերծ մնացած քաղաքամասը (թեեւ այդ հիմնական պատճառը չէր)։

Պետք է նկատել, որ Շուշու բարձրավանդակը, որի վրա առաջացել, զագրացել եւ այժմ էլ գոյություն ունի Շուշի քաղաքը, իր երկրաբանական կառուցվածքով ներկայացնում է մեզոնյան շրջանի կրաքարային պլատո։ Շուշու կրաքարային բարձրավանդակը դարեր շարունակ տվել է քաղաքին հրաշալի շինանյութ բնակարաններ կառուցելու, փողոցները քարահատակելու, բերդի պատերը կանգնեցնելու եւ արժեքավոր ճարտարապետական հուշարձաններ, երեղեցիներ ու մեչիդներ կառուցելու համար։ Կրաքարը ծառայել է նաեւ կիր արտադրելու համար։ Շուշու շրջակայքում եղած բազմաթիվ քարայրները վկայում են ուժեղ զարգացած կարստային երեվույթների մասին։ Կրաքարի հարուստ շերտերը ուժեղ լուծման են ենթարկվել ստորերկրյա եւ երկրի երեսին առատ հոսող ջրերի ներգործության տակ։

Շուշու կլիման

Շուշի քաղաքի կլիմայական պայմանների մասին կարելի է դատել նրա օդերեւութաբանական կայանի տվյալների հիման վրա։ Ինչպես երեւում է 1915 թվականի «Кавказский календарь»֊ի ցուցմունքից[5], Շուշու օդերեւութաբանական կայանն աշխատել է 1848—51 թվականներին, այնուհետեւ 1872 թ․ մինչեւ 1874 թ․, իսկ 1888 թ․ սկսած նա անդադար աշխատել է մինչեւ 1920 թ․, այսինքն մինչեւ քաղաքի հայկական մասի ավերումը։ Մինչեւ 1920 թ․, վերջին առնվազն 15 տարվա ընթացքում, օդերեւութաբանական կայանը գտնվում էր Շուշու ռեալական դպրոցին կից։ Օդերեւութաբանական կայանը սպասարկում էին Շուշու ռեալականի ուսուցիչները դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ։ Նրանք ամեն օր ամփոփագիր էին հաղորդում Թիֆլիսում գտնվող կենտրոնական օդերեւութաբանական վարչությանը[6]։ 1920 թ․ հետո կայանը տեղափոխվում է ադրբեջանական մաս՝ ռուսական եկեղեցու մոտ, քաղաքի ստորին դարբասից ոչ հեռու, որտեղ գտնվում է առայժմ։

Ինչպես երեւում է բերված տվյալներից, Շուշու օդերեւութաբանական կայանը պատկանում է Անդրկովկասում վաղուց աշխատող փոքրաքանակ կայանների թվին, որը մի քանի տասնամյակների ընթացքում վստահելի տվյալներ է տվել Շուշու օդերեւութաբանական պայմանների մասին, Կովկասի նշանավոր կլիմայաբան պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին իր արժեքավոր աշխատության մեջ բարձր գնահատական է տվել Շուշու օդերեւութաբանական կայանի տվյալներին[7]։ Շուշին գտնվում է վերին գոտու անտառային շրջանում, որը համեմատաբար լավ պահպանվել է քաղաքի մոտակա շրջակայքում, լեռների լանջերին եւ ունի չափավոր խոնավ եւ համեմատաբար մեղմ կլիմա։ Ըստ պրոֆ․ Ֆիգուրովսկու հաշվառման, որը կատարված է օդերեւութաբանական բազմամյա տվյալների հիման վրա, Շուշու միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է +8,5, միջին հունվարյան (ամենացուրտ ամսվա) ջերմաստիճանը հավասար է —2,2, իսկ միջին հուլիսյանը (ամենատաք ամսվա)՝ +19,3։

Այսպիսով, ջերմաստիճանների միջին տարեկան տարբերությունը (ամպիլտուդը) հավասար է 21,5, որը կարելի է համարել ցամաքային երկրների համար խիստ չափավոր։ Սա բացատրվում է ինչպես ամառվա, այնպես էլ ձմեռվա ընթացքում քաղաքը շրջապատող անտառային շրջանի չափավորող ազդեցությամբ։

Շուշում, ըստ տարվա եղանակների, միջին ջերմաստիճանները հավասար են, ձմեռը՝ —9,8, գարնանը՝ +7,4, ամառը՝ +18,2, աշնանը՝ +9,5։ Բացասական ջերմաստիճանները Շուշում լինում են միայն հունվարին եւ փետրվարին, թեեւ սառնամանիքներ եւ ձյուն Շուշում կարող են լինել եւ հունվարից առաջ, բայց այս քաղաքում մինչեւ 1926 թվականի սեպտեմբերը նշվում է միայն մի ցուրտ օր (0֊ից ցածր ջերմաստիճանով) ամբողջ 30 տարվա ընթացքում, բայց նոյեմբերից սկսած նրանք հաճախ են լինում մինչեւ մարտ ամիսը ներառյալ, ապրիլ ամսում սառնամանիքներն հազվադեպ են, իսկ մայիսին նրանք հանդիպում են բացառիկ տարիներում։

Ձմեռվա մեղմության պատճառով Շուշում հնարավոր է զբաղվել այգեգործությամբ, բանջարաբուծությամբ եւ այլ գյուղատնտեսական կուլտուրաների աճեցմամբ։

Առհասարակ, Շուշու ջերմային պայմանները չափազանց նպաստավոր են, որպեսզի նա դառնա Անդրկովկասի խոշոր առողջարան։ Քաղաքի սքանչելի թեթեւ եւ մաքուր լեռնային օդը, չափավոր տաք ամառը, ձմեռային սառնամանիքների բացակայությունը, ջերմաստիճանի չափավոր տատանումները ըստ ամիսների, հրաշալի աշնան առաջին ամիսները, որոնք զգալի չափով ավելի տաք են, քան գարնան ամիսները, դարձնում են Շուշին մեր երկրի բնական առողջարանը։ Խոսելով Փոքր Կովկասի լեռնային շրջանի բնական զոնայի մասին, որտեղ տեղադրված է Շուշին, պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին գրում է․ «Չափավոր տաք, նույնիսկ հով ամառը, որը միաժամանակ համեմատաբար պարզ է եւ չոր, դարձնում է այդ զոնան առհասարակ Անդրկովկասի ամենալավ կլիմայական կայաններից մեկը եւ ամենալավը ամբողջ Արեւելյան Անդրկովկասում։ Շուշին եւ Թթու ջուրը այս տեսակետից վաղուց ի վեր հայտնի են, ինչպես եւ Դիլիջանը, ամառը այստեղ իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Բերնին, Ժնեւին եւ այլ Շվեյցարական եւ Տիրոլյան վայրերին»[8]։

Շուշու առողջարանի առավելությունները, այլ նշանավոր առողջարանների համեմատությամբ, աշխարհագրական դիրքի բարձրությունը (հաշված ծովի մակերեսից), աշխարհագրական լայնության աստիճանի եւ ջերմաստիճանի բարձրությունը ձմռան ամիսներին (նոյեմբեր֊մարտ)[9]։

Աղյուսակ 1

Ամփոփված (ընդհանրացրած)

Առողջաբանների անունները
Բարձրությունը ծովի մակարդակից
Աշխարհագրական լայնության աստիճանը
Միջին  ամսական ջերմաստիճանները ձմռան ամիսներին
նոյեմբեր դեկտ․ հունվ․ փետրվ․ մարտ
Կիվլովոդսկ
800—1000
41—43
2,1 —1,5 —4,5 —2,8 2,0
Աբասթուման
1260
43—54
2,1 —2,6 —6,3 —3,9 2,0
Դիլիջան
1258
43—26
3,7
—0,7 —2,5 —2,8 3,5
Տերերդա
1300
40—44
1,5 —1,5 —3,3 —1,6 1,2
Դավոս
1454—1560
46—47
—1,2 +5,5
—7,3 —4,2 —1,0
Շուշի
1400—1600
39—46
4,4 0,6
—2,4 —1,0 2,9


Եզրակացություն․—Շուշին բոլոր թվարկած կուրորտներից ավելի հարավ է, առանձնապես Դասովից եւ զգալի չափով ավելի տաք է ձմռան ամիսներին։ Ձմեռը արեգակը ավելի բարձր է եւ կեսօրին ավելի ինտենսիվ է տաքացնում։ Ցերեկն ավելի երկար է, ջերմաստիճանը 0°֊ից ցածր է Շուշում միայն երկու ամիս, ավելի պակաս, քան մյուս թված առողջարաններում, մանավանդ Դավոսում, որտեղ տեւում է հինգ ամիս։ Ինչպես պարզ է երեւում բերած տվյալներից եւ մեր ուսումնասիրություններից, աշունը Շուշում զգալի չափով ավելի տաք է, քան գարունը։

Ինչ վերաբերում է օդի խոնավության աստիճանին եւ տեղումների քանակին, Շուշում օդի միջին տարեկան բացարձակ խոնավությունը հավասար է 7 մմ, մինիմումը՝ հունվարին (3 մմ), մաքսիմումը՝ հունիսին, հուլիսին եւ օգոստոսին (11 մմ)։ Միջին տարեկան հարաբերական խոնավությունը հավասար է 67%, ըստ որում մաքսիմումն ընկնում է ապրիլ (73 %) եւ մայիս (74 %) ամիսներին, նաեւ աշնանային ամիսներին (10 — 71 %, 10 — 73 %, 10 — 70 %), իսկ մինիմումը՝ ամառային եւ ձմեռային ամիսներին (7 — 54 % , 8 — 59 % , 12 — 63 % , 1 — 63 % , 2 — 65 % )։

Մաքսիմալ ամպամածությունը Շուշում նույնպես լինում է գարնանը (երկինքը 50 % ծածկվում է ամպերով) եւ աշնանը (ամպերը ծածկում են երկնքի 54 %), իսկ մինիմալ ամպամածությունը լինում է ամռանը (45 %) եւ ձմռանը (50 %)։ Ըստ ամիսների ամպամածության մաքսիմումը լինում է մայիսին (62 %) եւ մարտին (59 %), մինիմումը օգոստոսին (42 %)։ Միջին տարեկան ամպամածությունը հավասար է 53 %։ Շուշում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը հավասար է 639 մմ, ընդ որում ըստ ամիսների տեղումների մաքսիմումը ընկնում է գարնան ամիսներին եւ հունիսին, երկրորդ մաքսիմումը՝ աշնան առաջին ամիսներին, մինիմումը՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին եւ ձմեռվա ամիսներին։

Ըստ ամիսների տեղումների մաքսիմումը լինում է մայիսին (127 մմ), մինիմումը դեկտեմբերին (20 մմ)։ Տեղումների գումարը Շուշում գարնան ամիսներին (մարտ, ապրիլ, մայիս), հունիսի ընթացքում եւ աշնան երկու առաջին ամիսների ընթացքում (սեպտեմբեր, հոկտեմբեր) հավասար է 468 մմ, իսկ տարվա մնացած 6 ամսվա ընթացքում (հուլիս, օգոստոս, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար), այսինքն՝ գլխավորապես ձմեռվա եւ ամառվա ամիսների ընթացքում հավասար է 171 մմ[10]։

Տարվա եղանակների տեղումներ տվող օրերի թիվը Շուշում հավասար է՝ ձմռանը 20 օր, գարնանը—41, ամռանը 25 օր, աշնանը—26։ Տարվա տեղումներով աղքատ եղանակը (թե օրերի թվով եւ թե տեղումների քանակով) ձմեռն է, որ շատ նպաստավոր է Շուշին նաեւ ձմեռային առողջարան դարձնելու համար։[11]

Այսպիսով, Շուշու կլիման միջին տարեկան տեղումների գումարով եւ նրա բաշխումով ըստ տարվա եղանակների կարելի է համարել չափավոր խոնավ եւ բարենպաստ՝ մարդու առողջության համար։ Շուշու համար բնորոշ է նաեւ այն, որ նա տարվա ընթացքում չունի ոչ մի չոր ամիս, այսինքն այնպիսի ամիս, երբ տեղումներ բերող օրերի թիվը ամսվա ընթացքում 6 օրից պակաս է։ Չոր ամիսների առկայությունը հատուկ է անապատային վայրերին։ Նրանց բացակայությունը Շուշում նույնպես պետք է համարել բարենպաստ կլիմայական գործոն։

Շուշում հաճախ են մառախուղները, այստեղ տարվա ընթացքում մառախլապատ օրերի թիվը հավասար է 70֊ի։ Մառախուղները ամենից հաճախ լինում են հոկտեմբերին (10 օր), մարտին (9 օր), ապրիլին եւ նոյեմբերին (8֊ական օր), այսինքն՝ գարնանը եւ աշնանը, իսկ ամենից քիչ՝ հուլիսին (1 օր) եւ օգոստոսին (2 օր)։ Ըստ տարվա եղանակների մառախլապատ օրերի թիվը հավասար է՝ ամռանը 7 օրվա, գարնանը 21 օրվա, աշնանը—25, ձմռանը—17 օրվա։ Մառախլապատ օրերի թիվը Շուշում ավելի է, քան Աբասթումանում, բայց այստեղ մառախուղները երկարատեւ չեն եւ նրանք չեն նսեմացնում Շուշու առողջարանային֊կլիմայական նշանակությունը[12]։

Շուշում գարնանը հաճախ տեղատարափ անձրեւներ են լինում։ Ըստ պրոֆեսոր Ֆիգուրովսկու, Շուշում 32 տարվա դիտումների ընթացքում տեղատարափ անձրեւների թիվը (երբ օրական տեղումների գումարը 40 մմ֊ից ավելի է) հավասար է 21 օրվա, որը զգալի չափով ավելի է, քան Փոքր Կովկասի օդերեւութաբանական դիտումների այլ կետերում, ընդ որում դիտված տեղատարափ անձրեւներից ամենաուժեղը տեղի է ունեցել 1906 թ․ մայիսին, երբ տեղումների քանակը հավասար է եղել 90 մմ (սա ամենաշատն է համեմատած Փոքր Կովկասի բոլոր կայաններում եղած դիտումներից)։

Շուշու համար խիստ բնորոշ են նաեւ ամպրոպները։ Ամպրոպային օրերի քանակը միջին հաշվով հավասար է տարվա ընթացքում 25 օրվա եւ ամբողջ Ադրբեջանական ԽՍՀ միայն մի քանի կայաններ ավելի ամպրոպային օրեր ունեին, քան Շուշին (Զուռնաբաժը՝ 34, Զաքաթալան՝ 29, Ալիաբադը՝ 26)[13]։

Ձմեռը Շուշում մթնոլորտային տեղումները սովորաբար ձյան ձեւով են լինում։ Առաջին ձյունը Շուշում կարող է լինել նույնիսկ սեպտեմբերին (բազմամյա դիտումներով ամենավաղ ձյունը տեղացել է սեպտեմբերի 19֊ին, ամենաուշը՝ մայիսի 30֊ին), բայց սրանք բացառիկ դեպքեր են, իսկ սովորաբար ձյունը տեղում է նոյեմբերից մինչեւ մարտ ամիսները, այն էլ ոչ անընդհատ։

Սառնամանիքային օրերի թիվը Շուշում միջին հաշվով հավասար է 143֊ի, ընդ որում ձյան ծածկը միանգամից չի հաստատվում հենց առաջին եկած ձյան օրից եւ անհետանում է վերջին տեղած ձյունից առաջ։ Ձյան տեղման օրերի մաքսիմումը հոկտեմբերին հավասար է 7֊ի, նոյեմբերին—12֊ի, դեկտեմբերին—12֊ի, հունվարին—11֊ի, փետրվարին—13֊ի, մարտին—17֊ի, ապրիլին—10֊ի, մայիսին—2֊ի, սեպտեմբերին—1֊ի, բայց դա մաքսիմումն է։

Ձյան ծածկույթի հաստությունը Շուշում միջին հաշվով հավասար է 20—30 սմ, բայց կան տարիներ, երբ այն զգալի չափով ավելի է լինում։

Շուշու կլիմայի առանձնահատկությունների պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքի բնակեցված մասկ պատված է բարձր լեռներով։ Բոլոր կողմերից լավ պաշտպանված է քամիներից եւ քաղաքում սովորաբար տիրում է խաղաղ եղանակ։

Հրաշալի է ձյան օրերին, երբ եղանակը խաղաղ է, պարզ ու արեւոտ։ Այսպիսի օրերին հաճելի է փայլուն եւ փափուկ ձյան միջով բարձրանալ «քերծի գլուխը», դեպի Քարին տակ տանող ճանապարհը։

Մոտակա լեռների եւ բլուրների բարձր լանջերին, որոնք մտնում են Շուշու պլատոյի մեջ, օրինակ, նախկին զբոսայգուց այն կողմ բարձրացող բարձր ժայռերի վրա՝ այսպես կոչված «քերծի գլխին» կամ Ջըդըր Դյուզիում շատ հաճախ լինում են ուժեղ քամիներ։

Շուշում տիրապետող քամու ուղղությունը տարվա բոլոր եղանակներին հարավարեւելյանն է, հազվագյուտ դեպքում՝ արեւելյանը, երբեմն էլ հարավային ուղղությունը։ Քամու ուժը տարվա բոլոր ամիսներին խիստ չափավոր է եւ հավասար է մի վայրկյանում մեկ մետրից (հոկտեմբեր) մինչեւ 1,5 մետր (փետրվար)։ Քամու միջին արագությունը մի վայրկյանում ոչ մի ամիս 1,5 մետրից չի գերազանցում, որ հազվագյուտ երեւույթ է Ադրբեջանի օդերեւութաբանական կայանների մեջ[14]։

Ավելորդ չի լինի նշել, որ Շուշին Անդրկովկասի այն քաղաքներից է, որտեղ ձմռան ընթացքում շատ հաճախ են ֆյոները։ Շուշում նոյեմբերից մինչեւ ապրիլ ամիսները այստեղ միջին հաշվով ամսական 7 օր փչում են ֆյոն տիպի քամիներ։ Այդ օրերին օդի ջերմաստիճանը բարձրանում է 4,6°֊ից (դեկտեմբեր) մինչեւ 6,6°֊ը (հունվար) նորմայից ավելի, եւ օդի խոնավությունը խիստ ցածրանում է։ «Ֆյոները խիստ ցածրացնում են ձմռան դաժանությունը, խանգարում են ցրտերի սկսվելուն եւ արագացնում են գարնան ընթացքը»[15]։

Ամփոփելով մեր խոսքը Շուշու կլիմայական առանձնահատկությունների մասին, նշենք, որ քաղաքի թե՛ ջերմային պայմանները (համեմատաբար հով ամառը, մեղմ ձմեռը, տարվա ընթացքում ջերմաստիճանների խիստ տատանումների բացակայությունը) եւ թե՛ օդի խոնավության առանձնահատկությունները (օդի հարաբերական խոնավության ոչ բարձր աստիճանը, ցածր ամպամածությունը, մանավանդ ձմռան ամիսներին, տարվա ընթացքում տեղումների չափավոր քանակը, մանավանդ նոյեմբերից մինչեւ փետրվարը, արեւոտ օրերի մեծ քանակը նույն ամիսների ընթացքում), ինչպես նաեւ մեղմ, ոչ քամոտ եղանակի գերակշռությունը, կամ թույլ ամիսների գերակշռությունը, քաղաքին պոտենցիալ հնարավորություն են տալիս ամբողջ Անդրկովկասում դառնալ հրաշալի առողջարան, որը շատ տեսակետներից գերազանցում է ԽՍՀՄ եւ Արեւմտյան Եվրոպայի հռչակված լեռնային առողջարաններին։ Եթե Շուշի քաղաքի հիշչալ կլիմայական առանձնահատկություններին ավելացնենք եւ այն, որ նա ավելի հարավային աշխարհագրական դիրք ունի եւ այդ պատճառով զգալի չափով ավելի տաք է, քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները, որ նա ծովի մակերեւույթի համեմատությամբ բարձր աշխարհագրական դիրք է գրավում, նրա օդը թեթեւ է, մաքուր ու պարզ, նա աննման լեռնային տեսարան ունի, հարուստ անտառային եւ լեռնամարգագետնային բուսականությամբ, քաղաքի շրջապատը իր օդով ու բուսականությամբ բարենպաստ ազդեցություն են թողնում թե՛ հիվանդների, եւ թե՛ առողջ մարդկանց հոգեկան վիճակի վրա, նաեւ ի նկատի ունենանք, որ Շուշուց ոչ հեռու գտնվում են մի շարք բուժիչ հանքային աղբյուրներ (Թթու ջուրը Շուշուց 18 կմ հեռավորության վրա, Շիրլանի հանքային աղբյուրը՝ 20 կմ, հեռավորության վրա, (եւ մի շարք աննման սովորական ոչ հանքային) լեռնային աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց համեղ ու մաքուր ջրով (Բոխի աղբյուր—Ղարաբուլաղ, Ցեխի աղբյուր, Շոշռան եւ այլն), այս բոլորը միասին վերցրած ավելի են բարձրացնում Շուշի քաղաքի առողջարանային հնարավորությունները։


  1. Շուշու մասին այս աշխատությունը սկսել եմ գրել, երբ դեռեւս աշխատում էի Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում, որպես դասախոս։ Աշխատանքը սկսել եմ 1959 թվականից արխիվային նյութերի եւ փաստաթղթերի ժողովումով, որքան հաջողվել է այն կատարել, եւ հավաքած նյութերն ու փաստերը շարադրել մաս֊մաս, առաջնորդվելով աշխատության ընդհանուր ծրագրով։
  2. Շուշու բարձրության մասին տարբեր աղբյուրներում եղած որոշ հակասական տվյալները բխում են նրանից, որ հաշվի չեն առնում քաղաքի վերին եւ ստորին մասերի բարձրությունների տարբերությունը։
  3. Սակայն XX դարի սկզբից քաղաքից ներքեւ, դեպի Ղայբալուշեն տանող սարի լանջով քոչվորների համար կառուցված է այլ ճանապարհ (քաղաքը էլից ազատ պահելու նպատակով), որը հիմա էլ գոյություն ունի եւ հարմար ճանապարհ է Թթու ջուր, Գորիս եւ Բոխի աղբյուրը գնալու համար։ Այդ ճանապարհը քաղաքի հայկական մասի ավերվելուց հետո դառնում է ադրբեջանական մասից դեպի Զանգեզուր տանող հիմնական ուղին։
  4. Кавказский календарь на 1852 г., стр. 430—435.
  5. «Ընդհանուր մաս», էջ 57—89
  6. Շուշու ռեալական դպրոցի նոր շենքը կառուցվել է XX դարի սկզբներին Առափելյանի աջակցությամբ։ Դպրոցը 1907—1908 թթ․ սեպտեմբերից տեղափոխվում է այդ նորակառույց շենքը։
  7. Շուշու կլիմայական պայմանների բնութագրման համար մենք տվյալները վերցրել ենք՝ И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР., т. 1. вып. 1, часть 1 и 2, Баку, 1926, որոնք թեեւ վերաբերվում են մինչեւ 1925 թվականին, բայց հետագա տարիների տվյալներից շատ քիչ են տարբերվում։
  8. И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР, т 1, вып. 1, часть 2, стр. 135, Баку, 1926.
  9. Эйвазов Б. А., Курорт Шуша, Баку, 1956. Фигуровский И., “Зимние климатические курорты Азерб.", Азерб. мед. журнал № 1, 1930 г., Сагиян Г. М., Дилиджан, 1934.
  10. Շուշում տեղումների քանակը աշնանացան մշակույթների վեգետացիայի ժամանակաշրջանում (սեպտեմբերից մինչեւ հունիս) հավասար է 568 մմ, իսկ գարնանացան մշակույթների վեգետացիայի ժամանակաշրջանում (ապրիլից մինչեւ սեպտեմբեր) հավասար է 445 մմ։
  11. Տեղումներ տվող օրերի թիվը Շուշիում համարյա հավասար է Կիսլովոդսկի օրերի քանակին եւ ավելի պակաս է, քան Աբասթումանում։ Эйвазов Б. А.-Курорт Шуша, Баку, 1956. Ըստ պրոֆ․ Ֆիգուրովսկու նման օրերի թիվը Շուշում ներկայացված է հետեյալ կերպ․
    Դեկտեմբերին
    — 6 օր
    հունիսին
    —13 օր
    Հունվարին
    — 7 օր
    հուլիսին
    — 6 օր
    Փետրվարին
    — 7 օր
    օգոստոսին
    — 6 օր
    Մարտին
    —10 օր
    սեպտեմբերին
    — 9 օր
    Ապրիլին
    —14 օր
    հոկտեմբերին
    —10 օր
    Մայիսին
    —17 օր
    նոյեմբերին
    — 7 օր
  12. Մառախլապատ օրերի թվով «Շուշին համարյա նույն մարակդարի վրա է կանգնած, ինչ շվեյցարական հայտնի առողջարան Արոզան» (68 օր տարվա ընթացքում, տե՛ս Էյվազով, նշվ․ աշխ․, էջ 20
  13. Ահռելի պատկեր էին ներկայացնում ամպրոպները, կարկտահարումը եւ տեղատարափ անձրեւները Շուշում, որ ինձ վիճակված է եղել դիտել իմ մանկության, պատանեկության եւ երիտասարդության տարիներին։ Երեւանյան փողոցը, որի 71 տանը ես ապրել եմ տարիներ շարունակ, ծայրից ծայր լցվում էր կատաղի արագությամբ հոսող ջրերով, որոնք գլորվում էին քաղաքի հարավային եւ հարավարեւմտյան մոտակա բարձրություններից (գլխավորապես այսպես կոչված Ուզին բախչայից, զորանոցի շրջանից եւ ցած սլանում սարսափելի արագությամբ) փողոցի զառիվայր թեքությամբ, պատրաստ լինելով ամեն ինչ սրբել իրենց ճանապարհին։ Հետիոտնի համար անհնար էր անցնել այդպիսի ջրի հոսանքի վրայով փողոցի մյուս կողմը։ Այդպիսի կատաղի հոսող ջրերի աղմուկը, տեղացող կարկտի հատիկների դղրդոցը երկաթի թիթեղներով պատած տանիքներին, միացած որոտի եւ կայծակի ահռելի աղմուկին, կենդանական սարսափ էին ազդում մարդու վրա։ Միաժամանակ այս դժոխային աղմուկը հիասքանչ տպավորություն էր թողնում մեր մատաղ «փոթորիկ փնտրող սրտերում»։
  14. Այդ չի խանգարում, որ երբեմն (ճիշտ է—հազվագյուտ դեպքերում) քաղաքի վրայով անցնեն արտակարգ ուժի քամիներ։
  15. Фигуровский И. В., Матер. по районир. Азерб. ССР. том 1. вып. I, часть 2, ст. 154. Խոսելով Ադրբեջանում Փոքր Կովկասի լեռնային շրջանի արեւելյան լանջերում ֆյոնանման քամիների տարածման մասին, պրոֆեսոր Ֆիգուրովսկին ավելացնում է․ «Սրանք տեղական կլիմայի չափազանց բնորոշ առանձնահատկությունն են կազմում, որը մոտավորապես նույնպիսի չափերով դիտվում է Շվեյցարիայում, Տիրոլում, Արեւմտյան Վրաստանում եւ Աջարիայում» (Ֆիգուրովսկի, նույն տեղում, էջ 153)։