Changes
/* Սիրո պալատ */
«Վեներական հիվանդություններ» սյունյակում ես բնականաբար, գրեցի «ոչ»։
Ես վերադարձրի անկետան գրանցողին։ Նա հագցրեց այն երկար, ժանգոտ, սուր ծայրով ձողի վրա, մի կողմ դրեց իր գործվածքը, դուրս եկավ պատնեշի ետևից և չարտասանելով ոչ մի խոսք բառ գնաց միջանցքով, աղմկելով բանալիների կապոցով։
Նա բացեց N6 դուռը, ինձ ներս թողեց և գնաց, այդպես էլ ոչինչ չասելով։
Ես փակեցի իմ ետևից դուռը և շուրջս նայեցի։ Դա ոչ մեծ սենյակ էր առանց վարագույրի պատուհանով։ Անկյունում դրված էր մի նեղ, մոմլաթով ծածկված թախտ, որի կողքը դրված էր պլաստմասայից կողքը՝ պլաստմասե դույլ։ Ոչ բարձ, ոչ ծածկոց չէր երևում։ Թախտի վրա կախված էր Գենիալիսիմուսի դիմանկարը մի թեթև բացված մազոտ կրծքով, իսկ տակը նրա ասույթը․
ՍԵՐԸ ԲՈՒՌՆ ԾՈՎ Է։