Changes
/* Զանգ Տորոնտոյից */
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում արձագանքել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։
Ես դա ասում էի շատ անկեղծ, ամենից շատ ջղայնանալով զայրանալով ինքս ինձ վրա և միաժամանակ , զարմանալով այն տարօրինակ հոգեկան ուժին, որը ազդում էր ինձ վրա, չնայած մեզ բաժանող ֆանտաստիկ տարածությանը։
Այդ ուժը ինձ ինչ֊որ կերպ հիպնոսացնում էր, դուրս էր բերում հավասարակշռությունից, առանց իրապես բացատրելի պատճառների ստիպում ինձ նրան ենթարկվել, իսկ չենթարկվել ես կարող էի միայն ցուցաբերելով հուսահատ ներքին դիմադրություն։