«Հարվածելով գլուխդ աղյուսե պատին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
Տող 4. Տող 4.
 
|թարգմանիչ = Ս․ Պետրոսյան
 
|թարգմանիչ = Ս․ Պետրոսյան
 
}}
 
}}
 +
{{Թարգմանվում է}}
 +
 
{{անավարտ}}
 
{{անավարտ}}
 
==Մաս 1.==
 
==Մաս 1.==

17:39, 13 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հարվածելով գլուխդ աղյուսե պատին

հեղինակ՝ Բենքսի
թարգմանիչ՝ Ս․ Պետրոսյան
աղբյուր՝ անհայտ


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Մաս 1.

Դու կարող ես ասել, որ գրաֆիտին գեշ, եսասեր է, ու դա այն մարդկանց ձեռքի գործն է, ով ուզում է ինչ֊որ պաթետիկ ձեւով անուն հանել։ Բայց եթե դա ճիշտ է, ապա միայն այն պատճառով, որ գրաֆիտի նկարողները նման են մնացած բոլորին այս գրողի տարած երկրում։

Ինչ֊որ մեկը վերջերս ինձ հարցրեց, արդյո՞ք ես կարծում եմ, որ շատ գրաֆիտի անողները ինձ նման տապալված արտիստներ են։ Դե, ես շատ գործերում եմ տապալված, բայց արվեստի աշխարհում ճանաչված լինելը դրանցից մեկը չէր։ Ոմանց համար թվում է թե բարդ է հասկանալ, որ դու գրաֆիտի չես նկարում պատերին այն ապարդյուն հույսով, որ մի օր մի մեծ չաղ պահպանողական կգտնի քեզ, ու քո գործերը կդնի իր պատին։ Եթե դու նկարում ես հասարակական վայրում՝ պատերին, ապա դու արդեն գործում ես ավելի բարձր մակարդակի համար։

Հեգնանքը նրանում է, որ չնայած դու Ջեք Ռիփերի նման մակերը ձեռքիդ արագ֊արագ պտտվում ես գիշերը, գրաֆիտի նկարելը արտիստ լինելու ամենաարդար եղանակն է։ Դա անելը փող չի տանում, դու կրթության կարիք չունես այն հասկանալու համար, չկա մուտքի վճար իսկ ավտոբուսի կանգառները շատ ավելի հետաքրքիր ու օգտակար տեղեր են նկարներ ունենալու համար, քան թանգարանները։

Ոմանք կարծում են, որ դու ավելի լավ բաներ պիտի ունենաս մտածելու, քան փորձելը մտածել ավելի լավ բաների մասին։ Բայց բնազդը դեռ կա։ Կյանքը անարդար է, ու աշխարհը լիքն է հաշմանդամներով, անհարթություններով ու մահվանով։

Սրան ի պատասխան, նկարելը թվում է ժամանակը ծախսելու անիմաստ ձեւ։ Քո սովորական ջրմուղագործը մարդկության համար ավելին է անում, քան ինչ֊որ սրիկա, որ աբստրակտ արվեստի գործ է անում, կամ նկարում է ծովափնյա տեսարաններ, նավակներով լի։ Ամենաքիչը, գրաֆիտին պայքարում է մարդկանց համար նշանակություն ունենալու համար։ Գրաֆիտիները օգտագործվել են հեղափոխություններ սկսելու, պատերազմները դադարեցնելու համար, ու ընդհանուր առմամբ, գրաֆիտին ձայնն է նրանց, ում չեն լսում։

Գրաֆիտին այն քիչ բաներից է, որ դու ունես, երբ գրեթե ոչինչ չունես։ Ու եթե նույնիսկ դու չես նկարում մի այնպիսի բան, որը կվերացնի աղքատությունը, կարող ես ինչ֊որ մեկին ժպտացնել, երբ նա միզում է։

Գրաֆիտին, վերջին հաշվով, հաղթում է կանոնական արվեստին, որովհետեւ այն դառնում է քո քաղաքի մի մասը, այն գործիքն է․ «Ես քեզ կհանդիպեմ այն փաբում, դե գիտես, այն մեկը այն պատի դիմացի, որի վրա կապիկ է նկարված ձեռքին բենզասղոց»։ Ես նկատի ունեմ, ի՞նչ ավելի օգտակար բան կարող է անել նկարը, քան դա։

Մաս 2.

Պարանոյիկ դառնալը մասնագիտական վտանգն է, երբ նկարում ես ապօրինի գրաֆիտի, որը լավն է։ Քո միտքը լավագույնն է աշխատում, երբ դու պարանոյիկ ես։ Դու բացահայտում ես ամեն պողոտա եւ քո իրավիճակում բոլոր հավանական բաները, շատ մեծ արագությամբ ու բացարձակապես սթափ։ Ես հետաքրքրված չեմ նայել գործերի, արված ոչ պարանոյիկների կողմից․ նրանք իրենց հնարավորությունների լրիվ չեն օգտագործում: