Changes

Դատավարություն

Ավելացվել է 2 բայտ, 16:56, 16 Ապրիլի 2014
/* Վաճառկան բլոկը։ Փաստաբանի լուծարքը */
Ճաշի ժամը վաղուց արդեն անցել էր, երբ Կ֊ն բանկ հասավ։ Նա մեծ հաճույքով նկարները կառքում կթողներ, վախեցավ, սակայն, որ առիթի դեպքում ստիպված կլինի նկարիչն ցույց տալ։ Հետո նա կարգադրեց կտավները գրասենյակ տանել և դրանք փակեց գրասեղանի ամենաստորին գզրոցում, որ գոնե մոտ օրերոս հեռու պահեր տնօրենի տեղակալի աչքից։
==Վաճառկան բլոկը։ Բլոկը։ Փաստաբանի լուծարքը==
Վերջապես Կ֊ն վճռեց փաստաբանից վերցնել գործի պաշտպանությունը։ Թեև արարքի արդարացիության վերաբերյալ կասկածները չէր կարելի ժխտել, սակայն անհրաժեշտ համոզվածությունն ավելի մեծ էր։ Այն օրը, երբ Կ֊ն մտադիր էր գնալ դոկտոր Հուլդի մոտ, այդ վճիռը շատ ուժ խլեց նրանից․ նա ընդգծված դանդաղկոտությամբ էր աշխատում, անհրաժեշտ եղավ շատ երկար մնալ գրասենյակում, և ժամը տասն անց էր արդեն, երբ վերջապես կանգնեց փաստաբանի դռան առաջ։ Նախքան զանգի կոճակը սեղմելը նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի հեռախոսով տեղեկացնել հրաժարականի մասին․ երես առ երես խոսելը, անշուշտ, շատ դժվար կլիներ։ Այնուամենայնիվ, նա չուզեց ետ կանգնել իր որոշումից, ցանկացած դեպքում հրաժարվելը պետք է ընդունվեր անձայն կամ մի քանի անկարևոր բառերով, և, եթե հետո Լեննիից որոշ բաներ տեղեկանալու չլիներ, Կ֊ն երբեք չէր իմանա, թե փաստաբանն ինչպես է ընդունել լուծարքը և, ըստ նրա ոչ այնքան անկարևոր կարծիքի, ինչ հետևանք կարող էր ունենալ դա Կ֊ի համար։ Եթե փաստաբանը այդ նորությունից անակնկալի եկած նստեր, թեկուզ նրա տեսքը թույլ էլ չտար շատ բան կռահել, նրա դմեքից ու շարժուձևերից Կ֊ն հեշտ կկարողանար որսալ անհրաժեշտ բաները։ Բացառված չէր նույնիսկ, որ փաստաբանը համոզեր, ասեր, թե լավ կլինի իրեն վստահել պաշտպանությունը և ետ կանգնել հրաժարվելուց։
Փաստաբանի դռան առաջին զանգը՝ ինչպես միշտ, անպատասխան մնաց։
«Լեննին կարող էև էր և ավելի արագաշարժ լինել»,― մտածեց Կ֊ն, սակայն այն հանգամանքը, որ առաջին անգամվա պես ուրիշ մրադ միջամտեց, արդեն մի բան նշանակում էր, թե չ չէ կամ գիշերազգեստ հագած տղամարդն էր գլուխ տանում, կամ ուրիշ մեկը։ Երկորրդ անգամ զանգի կոճակը սեղմելիս Կ֊ն դիմացի դռան կողմը նայեց։ Այս անգամ սա էլ էր փակ։ Ի վերջո փաստաբանի դռան դիտանցքի մեջ երկու աչք հայտնվեց, բայց դրանք Լեննիի աչքերը չէին։ Մեկը քաշեց սողնակը, սակայն կռթնեց դռանն ու ձայն տվեց․
― Նա է։