«Երկխոսություն երկխոսության մասին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Երկխոսություն երկխոսության մասին |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ...»:)
(Տարբերություն չկա)

13:20, 21 Ապրիլի 2014-ի տարբերակ

Երկխոսություն երկխոսության մասին

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

A — Օրը մթնել էր, այնքան խորասուզված էինք խորհրդածում անմահության մասին, որ լուսամփոփն անգամ չէինք վառել: Մեկս մյուսի դեմքը չէր տեսնում: Խանդավառությունից էլ համոզիչ անտարբերությամբ ու քաղցրությամբ Մասեդոնիո Ֆերնանդեսը կրկնում էր, որ հոգին անմահ է: Պնդում էր, որ մարմնի մահը կատարյալ ոչնչություն է և որ մեռնելը մարդկային դիպվածներից ամենաաննշանը պետք է լինի: Ես խաղում էի Սասեդոնիոյի դանակով բացում ու փակում էի: Մի ակորդեոն անվերջանալիորեն մատուցում էր Լա-Կումպարսիդւսն այլափոխված այդ ոչնչությունը, որ շատերին է դուր գալիս, քանզի խաբել են նրանց, ասելով թե հին է: Ես անարգել վիճելու համար Մասեդոնիոյին առաջարկեցի, որ երկուսս էլ ինքնասպան լինենք:

Z — (Հեգնանքով) Սակայն, կարծեմ ի վերջո չվճռեցինք:

A — (Արդեն ամբողջապես միստիցիզմի մեջ) Անկեղծ ասած չեմ հիշում մենք այդ գիշեր ինքնասպան եղանք թե ոչ: