«The Unending Gift»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = The Unending Gift<ref>«Անվերջական նվեր» (անգլ.)</ref> |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թար...»:)
 
Տող 17. Տող 17.
  
 
(Նաև մարդիկ կարող են խոստանալ, քանի որ խոստման մեջ էլ կա անմահական մի բան):
 
(Նաև մարդիկ կարող են խոստանալ, քանի որ խոստման մեջ էլ կա անմահական մի բան):
 +
 +
 +
 
<references/>
 
<references/>

21:03, 21 Ապրիլի 2014-ի տարբերակ

The Unending Gift[1]

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Մի նկարիչ մեզ նկար էր խոստացել:

Հիմա արդեն գիտեմ, որ New England-ում մեռել է: Հասկանալով, որ երազի պես մի բան ենք, ես մի անգամ էլ զգացի այդ հասկանալու տխրությունն ու զարմանքը:

(Աստվածները միայն կարող են խոստանալ, որովհետև նրանք անմահ են):

Նախընտրելի մի տեղ մտածեցի, որը նկարն այնուամենայնիվ չի զբաղեցնելու:

Հետո մտածեցի, որ եթե այդտեղ լիներ ժամանակի ընթացքում կդառնար ավելորդ բան՝ իմ տան անանուն ունայնություններից կամ սովորություններից մեկը, հիմա անվերջ է, անդադար և կարող է ունենալ որևէ ձև կամ գույն, որոնցից ոչ մեկին չի կապվի: Հիմա ինչ-որ կերպով գոյություն ունի: Կապրի ու կտարածվի երաժշտության նման և մինչև վերջ կլինի ինձ հետ: Շնորհակալություն, Խորխե Լարկո:

(Նաև մարդիկ կարող են խոստանալ, քանի որ խոստման մեջ էլ կա անմահական մի բան):


  1. «Անվերջական նվեր» (անգլ.)