«Ալեֆը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «<poem>'''O God, I could be bounded in a nutshell''' '''and count myself a Kind of infinite space.''' ''«Համլետ», II, 2''</poem> <poem>'''But they will teach us that E...»:) |
|||
Տող 1. | Տող 1. | ||
+ | {{անավարտ}} | ||
<poem>'''O God, I could be bounded in a nutshell''' | <poem>'''O God, I could be bounded in a nutshell''' | ||
'''and count myself a Kind of infinite space.''' | '''and count myself a Kind of infinite space.''' | ||
− | ''«Համլետ», II, 2''</poem> | + | ''«Համլետ», II, 2''<ref>«Աստված իմ, ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել և ինքս ինձ անհուն տիեզերքի թագավորը համարել (անգլ.):</ref></poem> |
<poem>'''But they will teach us that Eternity is''' | <poem>'''But they will teach us that Eternity is''' | ||
Տող 9. | Տող 10. | ||
'''no more than they would a Hic-stans''' | '''no more than they would a Hic-stans''' | ||
'''for an infinite greatness of Place...''' | '''for an infinite greatness of Place...''' | ||
− | ''«Լևիթան», IV, 46''</poem> | + | ''«Լևիթան», IV, 46''<ref>«Բայց նրանք ուզում են մեզ սովորեցնել, որ հավերժությունը քարացած ներկան է, Nunc-stans (հիմա քարացած), ինչպես կոչում են այդ դպրոցները և այդ եզրաբաոը, ինչպես հենց նրանց, այնպես էլ ուրիշների համար ավելի հասկանալի չէ, քան եթե նրանք տարածութլան անվերջությունը կոչեին Hic-stans (այստեղ քարացած) բառով(անգլ.): |
+ | </ref></poem> | ||
+ | |||
+ | Փետրվարյան այն տաք առավոտը, երբ Բեատրիս Վիտերբոն սենտիմենտալիզմից կամ վախից չնվաստացած խրոխտ հոգեվարքից հետո մահացավ, նկատեցի, որ Սահմանադրության հրապարակի երկաթե ազդավահանակների վրա գովազդը նորոգված է. դա ցավալի դեպք էր քանզի հասկացա, որ անհատնում ու ընդարձակ տիեզերքն արդեն հեռանում էր նրանից, և որ այդ փոփոխությունն անվերջանալի ընթացքի սկիզբն էր միայն: Թախծոտ ունայնամտությամբ մտածեցի, որ փոխվելու է տիեզերքը, բայց ես — երբեմն, գիտեմ, անմիտ նվիրվածությունս նյարդայնացրել էր նրան — այժմ կարող էի, թեև անհույս, բայց և առանց ստորանալու նվիրվել նրա հիշատակին: Խորհեցի, որ ապրիլի երեսունին, նրա ծննդյան տոնի առթիվ, Գարայ փողոցի տունն այցելելը և նրա հորն ու Կառլոս Սրխենտինո Դաներիին նրա զարմիկին ողջունելը քաղաքավարի, անբասիր, գուցե և անխուսափելի քայլ էր: Ձողապատ սրահի նախամուտքում կսպասեի ևս մի անգամ, ևս մի անգամ կուսումնասիրեի նրա բազմաթիվ նկարների մանրամասները՝ Բեատրիս Վիտերբոն կիսադեմով, Բեատրիսը դիմակով, 1921 թվականի տոնախմբություններին Բեատրիսի մկրտությունը, Բեատրիսի հարսանիքը Ռոբերտո Ալեսանդրիի հետ Բեատրիսը բաժանվելուց հետո, ձիավարների ակումբի տված ճաշկերույթում Բեատրիսը Իլմեսում Դելիա Սան Սարկո Պորսելի և Կառլոս Արխենտինոյի հետ, Բեատրիսը Վիլլեգա Աեդոյի նվիրած շնիկի հետ, Բեատրիսը` ժպտերես, ձեռքը կզակին; Ուրիշ անգամների պես գնալս չպետք է արդարացնեի գրքերի համեստ նվերներով, գրքեր որոնց կպած թերթերը սովորեցի կտրել որպեսզի ամիսներ հետո նրանց չբացված լինելը չհաստատվեր; Բեատրիս Վիտերբոն վախճանվեց 1929-ին, դրանից հետո ամեն տարի ապրիլի երեսունին լինում էի նրանց տանը, հասնում էի մոտավորապես ժամը յոթն անց քառորդին և մնում քսան հինգ րոպեի չափ. տարեցտարի հասնում էի մի քիչ ավելի ուշ և մնում քիչ ավելի շատ: 1933 թվականին հորդ մի անձրև օգնեց ինձ. ստիպված ընթրիքի հրավիրեցին: Չէի կարող չօգտագործել այդ հաջող առիթը 1934-ին կարկանդակների տուփը թևիս տակ ժամը ութին հայտնվեցի և բնականաբար, միասին ընթրեցինք: Այդպես այդ թախծոտ և ունայն, էրոտիկ տարելիցներին լսեցի Կառլոս Արխենտինո Դաներիի մտերմիկ խոստովանությունները: | ||
+ | |||
+ | Բեատրիսը բարձրահասակ էր նուրբ, թեթևակիորեն առաջ հակված քայլվածքում (եթե օքսիմորոնը թույլատրելի է) դյութական անճարակություն կար, էքստազի սկզբնավորություն: Կառլոս Արխենտինոն կարմրադեմ և նուրբ դիմագծերով ճերմակ և պատկառազդու մազերով ձՀարավի արվարձանների մոռացված մի գրադարանում ինչ-որ երկրորդական պաշտոն է վարում, իշխանություն ունի, սակայն ոչ ազդեցիկ գիշերներն ու տոնական օրերն օգտագործում է (մինչև վերջերս) տնից դուրս չգալու համար: Երկու սերունդ է անցել սակայն, նա դեռ արտասանում է իտալերենի ս-ն և չի կորցրել իտալական շարժուձևը: Նրա մտավոր գործունեությունն անսպառ է կրքոտ, դյուրափոփոխ և ամբողջությամբ անխելահաս: Ձանձրացնում է անտեղի համեմատություններով և անմիտ կասկածներով: Մի քանի ամիս կլանվել էր Պոլ Ֆորով ոչ այնքան նրա բալլադների, որքան նրա անհասանելի փառքի գաղափարով. «Ֆրանսիացի պոետների իշխանն է»՝ կրկնում էր ամբարտավան, «Զուր ես մարտնչում նրա դեմ նրան չի հասնի: Երբեք քո ամենաթունալից նետն անգամ»: 1941 թվականի ապրիլի երեսունին կարկանդակին ավելացրի մի շիշ տեղական կոնյակ: Կառլոս Արխենտինոն փորձեց, հաճելի համարեց և մի քանի գավաթից հետո սկսեց պաշտպանել ժամանակակից մարդուն. | ||
+ | |||
+ | — Ես նրան տեսնում եմ,— ասաց անբացատրելի ոգևորությամբ, — իր առանձնասենյակում, ինչպես քաղաքը պաշտպանող պարիսպների աշտարակում շրջապատված հեռախոսներով հեռագրամեքենաներով, ձայնագրիչներով ռադիոսարքավորումներով, կինոապարատներով, կախարդական լուսասփռիչներով, բառացանկերով, չվացուցակներով, ամփոփագրերով, հաղորդագրություններով: | ||
+ | |||
+ | Նկատեց, որ այդ սարքերով զինված մարդու համար անիմաստ է ճամփորդելը. մեր 20-րդ դարը հեղափոխել է Մուհամեդի և լեռան առակը... այժմ լեռները գալիս էին դեպի ժամանակակից Մուհամեդը: | ||
+ | |||
+ | Այնքան անմիտ փառահեղ ու վերամբարձ թվացին նրա գաղափարներն ու խոսելաձևը, որ անմիջապես մտածեցի գրականության մասին. ասացի, թե ինչո՞ւ այդ ամենը գրի չի առնում: Պատասխանը կռահելի էր արդեն. գրի էր առել, այս և ոչ պակաս նորագյուտ գաղափարներ տեղ էին գտել մի պոեմի առաջաբանում, նախաբանում կամ նախերգանքում, որի վրա առանց réclame առանց խլացնող աղմուկի, որպես հիմք ընդունելով այն երկու գայիսոնները, որոնք կոչվում էին աշխատանք և մենություն, աշխատում էր արդեն մի քանի տարի: Սկզբում բացում էր երևակայության դռները, հետո օգտագործում էր խարտոցը: Պոեմը կոչվում էր երկրագունդ, մոլորակի նկարագրությունն էր ուր, իհարկե չէին պակասում ոչ գունազարդ շեղումը, ոչ էլ հախուռն հրապարակախոսությունը: | ||
+ | |||
+ | Խնդրեցի, որ կարդա, թեկուզ մի շատ համառոտ հատված: Բացեց գրադարանի դարակն ու Խուան կրիսոստոմո Լաֆինուրի անվան գրադարանի դրոշմանիշը կրող թղթերի մի հաստ կապոց, հանեց և կարդաց ձայնեղ գոհունակությամբ. | ||
+ | |||
+ | <poem>Հույնի պես տեսել եմ քաղաքները, մարդկանց | ||
+ | Գործերը, օրերը՝ տարբեր լույսի տակ, սովը: | ||
+ | Ոչ դեպքերն եմ սրբագրում, ոչ էլ անունները, | ||
+ | Սակայն պատմածս ճամփորդություն է, բայց ...autour de ma chambre<ref>Սեփական բնակարանի շուրջը (ֆր.)</ref></poem> | ||
+ | |||
+ | — Ամեն տեսակետից հետաքրքրական քառյակ է,— դատեց,— Առաջին տողը կորզում է մասնագետի ակադեմիկոսի հելլենիստի ծափահարությունները, երկրորդն անցնում է Հոմերոսից Հեսիոդոսին (փառահեղ կերտվածքի ճակատին առնելով մեկ-երկու տեղ ի նշան դաստիարակչական բանաստեղծության հոր հանդեպ հարգանքի) ու միևնույն ժամանակ, թարմացնելով և բարելավելով այնպիսի մի ձև, որի ծագումնաբանությունը պետք է որոնել ս Գրոց էջերում թվարկումը, կուտակումը կամ բարդումը, երրորդը բարոկկո, անկապաշտություն նրբացած մշակույթի և ձևի ֆանատիկոսություն բաղկացած, երկու երկանդամ ոտքերից չորրորդը ուղղակի երկլեզու ինձ համար ապահովում է զգայուն հոգիների գնահատությունը, որը չեն կարող խախտել բազմաթիվ սատիրիստների գրոհներն անգամ: | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | ==Ծանոթագրություններ== | ||
+ | <references/> |
20:01, 22 Ապրիլի 2014-ի տարբերակ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
O God, I could be bounded in a nutshell
and count myself a Kind of infinite space.
«Համլետ», II, 2[1]
But they will teach us that Eternity is
the standing still of the present time
A Nunc-stans (as the Schoois call it);
which neither they, nor any else understand
no more than they would a Hic-stans
for an infinite greatness of Place...
«Լևիթան», IV, 46[2]
Փետրվարյան այն տաք առավոտը, երբ Բեատրիս Վիտերբոն սենտիմենտալիզմից կամ վախից չնվաստացած խրոխտ հոգեվարքից հետո մահացավ, նկատեցի, որ Սահմանադրության հրապարակի երկաթե ազդավահանակների վրա գովազդը նորոգված է. դա ցավալի դեպք էր քանզի հասկացա, որ անհատնում ու ընդարձակ տիեզերքն արդեն հեռանում էր նրանից, և որ այդ փոփոխությունն անվերջանալի ընթացքի սկիզբն էր միայն: Թախծոտ ունայնամտությամբ մտածեցի, որ փոխվելու է տիեզերքը, բայց ես — երբեմն, գիտեմ, անմիտ նվիրվածությունս նյարդայնացրել էր նրան — այժմ կարող էի, թեև անհույս, բայց և առանց ստորանալու նվիրվել նրա հիշատակին: Խորհեցի, որ ապրիլի երեսունին, նրա ծննդյան տոնի առթիվ, Գարայ փողոցի տունն այցելելը և նրա հորն ու Կառլոս Սրխենտինո Դաներիին նրա զարմիկին ողջունելը քաղաքավարի, անբասիր, գուցե և անխուսափելի քայլ էր: Ձողապատ սրահի նախամուտքում կսպասեի ևս մի անգամ, ևս մի անգամ կուսումնասիրեի նրա բազմաթիվ նկարների մանրամասները՝ Բեատրիս Վիտերբոն կիսադեմով, Բեատրիսը դիմակով, 1921 թվականի տոնախմբություններին Բեատրիսի մկրտությունը, Բեատրիսի հարսանիքը Ռոբերտո Ալեսանդրիի հետ Բեատրիսը բաժանվելուց հետո, ձիավարների ակումբի տված ճաշկերույթում Բեատրիսը Իլմեսում Դելիա Սան Սարկո Պորսելի և Կառլոս Արխենտինոյի հետ, Բեատրիսը Վիլլեգա Աեդոյի նվիրած շնիկի հետ, Բեատրիսը` ժպտերես, ձեռքը կզակին; Ուրիշ անգամների պես գնալս չպետք է արդարացնեի գրքերի համեստ նվերներով, գրքեր որոնց կպած թերթերը սովորեցի կտրել որպեսզի ամիսներ հետո նրանց չբացված լինելը չհաստատվեր; Բեատրիս Վիտերբոն վախճանվեց 1929-ին, դրանից հետո ամեն տարի ապրիլի երեսունին լինում էի նրանց տանը, հասնում էի մոտավորապես ժամը յոթն անց քառորդին և մնում քսան հինգ րոպեի չափ. տարեցտարի հասնում էի մի քիչ ավելի ուշ և մնում քիչ ավելի շատ: 1933 թվականին հորդ մի անձրև օգնեց ինձ. ստիպված ընթրիքի հրավիրեցին: Չէի կարող չօգտագործել այդ հաջող առիթը 1934-ին կարկանդակների տուփը թևիս տակ ժամը ութին հայտնվեցի և բնականաբար, միասին ընթրեցինք: Այդպես այդ թախծոտ և ունայն, էրոտիկ տարելիցներին լսեցի Կառլոս Արխենտինո Դաներիի մտերմիկ խոստովանությունները:
Բեատրիսը բարձրահասակ էր նուրբ, թեթևակիորեն առաջ հակված քայլվածքում (եթե օքսիմորոնը թույլատրելի է) դյութական անճարակություն կար, էքստազի սկզբնավորություն: Կառլոս Արխենտինոն կարմրադեմ և նուրբ դիմագծերով ճերմակ և պատկառազդու մազերով ձՀարավի արվարձանների մոռացված մի գրադարանում ինչ-որ երկրորդական պաշտոն է վարում, իշխանություն ունի, սակայն ոչ ազդեցիկ գիշերներն ու տոնական օրերն օգտագործում է (մինչև վերջերս) տնից դուրս չգալու համար: Երկու սերունդ է անցել սակայն, նա դեռ արտասանում է իտալերենի ս-ն և չի կորցրել իտալական շարժուձևը: Նրա մտավոր գործունեությունն անսպառ է կրքոտ, դյուրափոփոխ և ամբողջությամբ անխելահաս: Ձանձրացնում է անտեղի համեմատություններով և անմիտ կասկածներով: Մի քանի ամիս կլանվել էր Պոլ Ֆորով ոչ այնքան նրա բալլադների, որքան նրա անհասանելի փառքի գաղափարով. «Ֆրանսիացի պոետների իշխանն է»՝ կրկնում էր ամբարտավան, «Զուր ես մարտնչում նրա դեմ նրան չի հասնի: Երբեք քո ամենաթունալից նետն անգամ»: 1941 թվականի ապրիլի երեսունին կարկանդակին ավելացրի մի շիշ տեղական կոնյակ: Կառլոս Արխենտինոն փորձեց, հաճելի համարեց և մի քանի գավաթից հետո սկսեց պաշտպանել ժամանակակից մարդուն.
— Ես նրան տեսնում եմ,— ասաց անբացատրելի ոգևորությամբ, — իր առանձնասենյակում, ինչպես քաղաքը պաշտպանող պարիսպների աշտարակում շրջապատված հեռախոսներով հեռագրամեքենաներով, ձայնագրիչներով ռադիոսարքավորումներով, կինոապարատներով, կախարդական լուսասփռիչներով, բառացանկերով, չվացուցակներով, ամփոփագրերով, հաղորդագրություններով:
Նկատեց, որ այդ սարքերով զինված մարդու համար անիմաստ է ճամփորդելը. մեր 20-րդ դարը հեղափոխել է Մուհամեդի և լեռան առակը... այժմ լեռները գալիս էին դեպի ժամանակակից Մուհամեդը:
Այնքան անմիտ փառահեղ ու վերամբարձ թվացին նրա գաղափարներն ու խոսելաձևը, որ անմիջապես մտածեցի գրականության մասին. ասացի, թե ինչո՞ւ այդ ամենը գրի չի առնում: Պատասխանը կռահելի էր արդեն. գրի էր առել, այս և ոչ պակաս նորագյուտ գաղափարներ տեղ էին գտել մի պոեմի առաջաբանում, նախաբանում կամ նախերգանքում, որի վրա առանց réclame առանց խլացնող աղմուկի, որպես հիմք ընդունելով այն երկու գայիսոնները, որոնք կոչվում էին աշխատանք և մենություն, աշխատում էր արդեն մի քանի տարի: Սկզբում բացում էր երևակայության դռները, հետո օգտագործում էր խարտոցը: Պոեմը կոչվում էր երկրագունդ, մոլորակի նկարագրությունն էր ուր, իհարկե չէին պակասում ոչ գունազարդ շեղումը, ոչ էլ հախուռն հրապարակախոսությունը:
Խնդրեցի, որ կարդա, թեկուզ մի շատ համառոտ հատված: Բացեց գրադարանի դարակն ու Խուան կրիսոստոմո Լաֆինուրի անվան գրադարանի դրոշմանիշը կրող թղթերի մի հաստ կապոց, հանեց և կարդաց ձայնեղ գոհունակությամբ.
Հույնի պես տեսել եմ քաղաքները, մարդկանց
Գործերը, օրերը՝ տարբեր լույսի տակ, սովը:
Ոչ դեպքերն եմ սրբագրում, ոչ էլ անունները,
Սակայն պատմածս ճամփորդություն է, բայց ...autour de ma chambre[3]
— Ամեն տեսակետից հետաքրքրական քառյակ է,— դատեց,— Առաջին տողը կորզում է մասնագետի ակադեմիկոսի հելլենիստի ծափահարությունները, երկրորդն անցնում է Հոմերոսից Հեսիոդոսին (փառահեղ կերտվածքի ճակատին առնելով մեկ-երկու տեղ ի նշան դաստիարակչական բանաստեղծության հոր հանդեպ հարգանքի) ու միևնույն ժամանակ, թարմացնելով և բարելավելով այնպիսի մի ձև, որի ծագումնաբանությունը պետք է որոնել ս Գրոց էջերում թվարկումը, կուտակումը կամ բարդումը, երրորդը բարոկկո, անկապաշտություն նրբացած մշակույթի և ձևի ֆանատիկոսություն բաղկացած, երկու երկանդամ ոտքերից չորրորդը ուղղակի երկլեզու ինձ համար ապահովում է զգայուն հոգիների գնահատությունը, որը չեն կարող խախտել բազմաթիվ սատիրիստների գրոհներն անգամ:
Ծանոթագրություններ
- ↑ «Աստված իմ, ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել և ինքս ինձ անհուն տիեզերքի թագավորը համարել (անգլ.):
- ↑ «Բայց նրանք ուզում են մեզ սովորեցնել, որ հավերժությունը քարացած ներկան է, Nunc-stans (հիմա քարացած), ինչպես կոչում են այդ դպրոցները և այդ եզրաբաոը, ինչպես հենց նրանց, այնպես էլ ուրիշների համար ավելի հասկանալի չէ, քան եթե նրանք տարածութլան անվերջությունը կոչեին Hic-stans (այստեղ քարացած) բառով(անգլ.):
- ↑ Սեփական բնակարանի շուրջը (ֆր.)