|աղբյուր = [[«Հինգ վիպակ»]]
}}
* * *
Էդ տարի ծառի եղած֊չեղածը մորեխը տարավ, էդ տարի ես ձայներ լսեցի... վաղուց էր դա, որդիս... այգին մորեխատար եղավ... է, ինչքան ջուր է հոսել դրանից հետո...
Քեզ լավ նայիր, զավակս, լավ սնվիր... Ի՞նչ գործ ունեիր էստեղ՝ մեզնից հեռու, օտար մարդկանց մեջ... Սարերն էլի սիրունացել են՝ գարուն է գալու... Ի՞նչ ունեիր էստեղ, տղաս, հեռու, մենակ, տուն դարձիր, զավակս... Էլի նավե՞րն են... Աստվա՜ծ, հորդ պես թափառական ես ծնվել... Չե՞ս լսում, տղաս. նավերը ճամփա են ընկնում...
''ՎԵՐՋ'''''Թավատառ տեքստ'''