Բուռն վեճի ժամանակ, Զիլբերովիչը վախեցնում էր ինձ, որ վեպս ձեռնտու է միայն ամենակուլներին, որոնք նրա հանդեպ հետաքրքրություն կցուցաբերեն և նույնիկ կտպեն մեծ տպաքանակով։ Ես լսում էի Զիլբերովիչին տխուր ժպիտով, հիշում Բերիյ Իլյիչի երկաթե սեյֆը և տխուր օրորում գլուխս։
― Ոչ, Լեո, ― ասացի ես, ― դու թերագնահատում ես ամենակուլներին։ Նրանց էլ այս գիրքը դուր չի գա և եթե ես նրան գիրքը չխեղեմ Սուպիկի պես, դեն չնետեմ այնտեղից ամեն ինչ բացի վարդագույն երազից, նրանք այն սեյֆում կպահեն վաթսուն տարուց ոչ պակաս։
Մոտավորապես այդպես ասացի Զիլբերովիչին։ Հետո մտածեցի․ միգուցե ամենակուլները կկարդան այս վեպը, կքնարկեն և կընդունեն, որ հեղինակը ինչ֊որ բանում ճիշտ է։ Միգուցե կհասկանա՞ն, որ եթե շարունակեն այդ ճանապարհով գնալ, ոչինչ չեն կարող ուղղել և կհասնեն նրան, որ կվերանա տարբերությունը առաջնային և երկրորդական մթերքի միջև։ Միգուցե այդ տխուր եզրակացությունը, կստիպի նրանց ոչ թե հեղինակին ուղղել, այլ կյանքը փոխել։ Իսկ այս վեպս, կհանեն սեյֆից, մեծ տպաքանակով կտպեն, որպես մի անվտանգ ֆանտազիա։