|վերնագիր = Ահա Մարդը (Ecce Homo)
|հեղինակ = [[Գարեգին Նժդեհ]]
|թարգմանիչ =
|աղբյուր = «Ազատ խօսք», Սոֆիա, 1935թ., թիւ 85
}}
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
Նրան, որը խմեց ե՛ւ հայ տառապանքի բաժակից
Ճշմարտութիւն լինելուց աւելի պարադոքս է Գէօթէի խօսքը այն մասին, թէ մենք չենք կարող ճանաչել մարդը, երբ նա գալիս է մեզ մօտ - նրան ճանաչելու համար պէտք է երթանք նրա մօտ:
Եավորովը - որ խմեց ե՛ւ հայ տառապանքի բաժակից - Հայաստանը չտեսած ճանաչեց եւ խորազգաց յափշտակութեամբ երգեց մեր «Միշտ էլ քաջ»ը:
«Դու պիտի գաս, սպասուա՛ծ օր»,- ասում է Եավորովի մի տողը:
Այո՛, պիտի գա՛յ, չուշանա՛յ այդ օրը, քանզի նա այնքան անխուսափելի է, որքան եւ արշալոյսը: Նա պիտի գայ. իսկ, մինչեւ այդ, ես, երկու ազգերի զինուորը, մտովի կը համբուրեմ երկու հայրենիքների վշտակիրի քնարը: «Ազատ խօսք», Սոֆիա, 1935թ., թիւ 85