«Կարամազով եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
Տող 65. Տող 65.
 
::[[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#X։ Երկուքը միասին|X։ Երկուքը միասին]]
 
::[[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#X։ Երկուքը միասին|X։ Երկուքը միասին]]
 
::[[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#XI։ Մի լավ անուն ևս փչանում է|XI։ Մի լավ անուն ևս փչանում է]]
 
::[[Կարամազով եղբայրներ։ Գիրք երրորդ#XI։ Մի լավ անուն ևս փչանում է|XI։ Մի լավ անուն ևս փչանում է]]
 +
 +
'''ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ'''
 +
 +
:[[Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ|Գիրք չորրորդ: Ջլատումներ]]
 +
 +
:[[Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ|Գիրք հինգերորդ: Pro և contra]]
 +
 +
:[[Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ|Գիրք վեցերորդ: Ռուս վանականը]]
  
 
----
 
----

23:25, 28 Ապրիլի 2014-ի տարբերակ

Կարամազով եղբայրներ

հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի
թարգմանիչ՝ Կարպիս Սուրենյան
աղբյուր՝ «Կարամազով եղբայրներ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Ձոնվում է ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵՎՆԱ ԴՈՍՏՈԵՎՍԿԱՅԱՅԻՆ

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,
եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի,
ինքը միայն կմնա, իսկ եթե մեռնի, բազում
արդյունք կբերի:
(Ավետարան ըստ հովհաննու, Գլուխ ԺԲ, 24)։


ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Սկսելով կենսագրությունն իմ հերոսի՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի, որոշ տարակուսանքի մեջ եմ գտնվում։ Այսինքն, թեև իմ հերոսն եմ կոչում Ալեքսեյ Ֆյոգորովիչին, բայց և այնպես ինքս գիտեմ, որ նա բնավ էլ մեծ մարդ չէ, ուստի և նախատեսում եմ այսպիսի անխուսափելի հարցե՝ ինչո՞վ է ուշագրավ ձեր Ալեքսեյ Ֆյոդորովիչը, ինչո՞ւ եք նրան ընտրել իբրև ձեր հերոսը։ Ի՞նչ մի բան է արել նա։ Ո՞ւմ և ինչո՞վ է հայտնի։ Ինչո՞ւ ես՝ ընթերցողս, պետք է ժամանակ վատնեմ նրա կյանքի փաստերն ուսումնասիրելու համար։

Վերջին հարցը ամենից ավելի բախտորոշն է, որովհետև մեկ պատասխան կարող եմ տալ դրան․ «Գուցե ինքներդ տեսնեք՝ վեպը կարդալով»։ Է՜հ, իսկ եթե վեպը կարդան ու չտեսնե՞ն, եթե համաձայն չլինե՞ն, թե ուշադրության արժանի է իմ Ալեքսեյ Ֆյոդորովիչը։ Այսպես եմ ասում, որովհետև ցավ ի սիրտ նախատեսում եմ այդ։ Ինձ համար նա ուշադրության արժանի է, բայց խիստ տարակուսում եմ՝ կկարողանա՞մ արդյոք այս բանն ապացուցել ընթերցողին։ Խնդիրն այն է, որ նա թերես գործիչ է իրոք, բայց տարտամ, պարզորոշության չհասած գործիչ։ Սակայն տարօրինակ կլիներ մարդկանցից պարզորոշություն պահանջել այնպիսի մի ժամանակաշրջանում, ինչպիսին մերն է։ Մի բան, թերևս, անտարակուսելի է բավական․ տարօրինակ մարդ է նա, նույնիսկ զարմանալի մարդ։ Բայց տարօրինակությունն ու զարմանալիությունը ավելի վնասում են, քան իրավունք տալիս ուշադրության արժանի դառնալու, մանավանդ երբ բոլորը ձգտում են ի մի բերել մասնակի բաները և գեթ մի որևէ ընդհանուր իմաստ գտնել համատարած խառնաշփոթության մեջ։ Իսկ զարմանալի մարդը առավելապես մասնակի և տարանջատ երևույթ է։ Այնպես չէ՞։

Ա՜յ, եթե համաձայն լինեք այս վերջին դրույթին և պատասխանեք՝ «այնպես չէ» կամ «միշտ չէ, որ այդպես է», թերևս քաջալերված զգամ իմ հերոս Ալեքսեյ Ֆյոդորովիչի նշանակության վերաբերյալ։ Որովհետև՝ զարմանալի մարդը ոչ միայն «միշտ չէ», որ մասնակի և տարանջատ երևույթ է, այլև ընդհակառակը, երբեմն լինում է այնպես, որ գուցե նա՛ է իր մեջ կրում ամբողջության կորիզը, այնինչ իր դարաշրջանի մնացյալ մարդիկ՝ բոլորը, չգիտես ինչու, առժամապես անջատվել են նրանից, տարապայման մի քամուց քշված․․․

Այնուամենայնիվ, ես չէի դիմի այս հույժ անհետաքրքրական ու տարտամ բացատրություններին և պարզապես կսկսեի առանց նախաբանի, եթե դուր գա՝ այնպես էլ կկարդան, սակայն դժբախտությունն այն է, որ թեև մեկ կենսագրություն է գրածս, բայց դա բաղկացած է երկու վեպից։ Գլխավոր վեպը երկրորդն է՝ իմ հերոսի գործունեությունը արդեն մեր օրերում, հենց մեր ներկա ընթացիկ պահին։ Իսկ առաջին վեպը տեղի է ունեցել դեռ տասներեք տարի առաջ և գրեթե վեպ չէ նույնիսկ, այլ լոկ մի պահ՝ իմ հերոսի վաղ երիտասարդության շրջանից։ Չեմ կարող զանց առնել այս առաջին վեպը, որովհետև շատ բան անհասկանալի կլիներ երկրորդ վեպում։ Բայց այսպիսով ավելի ևս բարդանում է սկզբի իմ դժվար կացությունը․ եթե ես ինքս, այսինքն հենց կենսագիրս, գտնում եմ, որ գուցե մի վեպն իսկ ավելորդ լինի այսպիսի համեստ ու տարտամ հերոսի համար, հապա էլ ի՞նչ ասել, որ հանդես եմ գալիս երկու վեպով, և ինչո՞վ բացատրել այսպիսի գոռոզամտությունն իմ կողմից։

Այս հարցերի լուծման մեջ գլուխս կորցնելով, որոշում եմ առանց որևէ լուծման շրջանցել դրանք։ Իհարկե, խորաթափանց ընթերցողը վաղուց արդեն կռահեց, որ հենց սկզբից էլ այդ էր իմ միտքը, և նա պարզապես վրդովվում է իմ դեմ, թե ինչո՞ւ ապարդյուն խոսքեր եմ ասում և իզուր վատնում թանկագին ժամանակը։ Դրան արդեն որոշակի կարող եմ պատասխանել․ ապարդյուն խոսքեր էի ասում և վատնում թանկագին ժամանակը՝ նախ քաղաքավարության սիրույն, իսկ երկրորդ՝ խորամանկությունից դրդված, այսինքն թե՝ այնուամենայնիվ մի բան նախազգուշացրի կանխօրոք։ Եվ սակայն ուրախ եմ նույնիսկ, որ իմ վեպը ինքնաբերաբար բաժանվեց երկու պատմության՝ «ընդհանուրի էական միասնության մեջ»․ ծանոթանալով առաջին պատմությանը, ընթերցողն արդեն ինքր կորոշի՝ արժե՞ արդյոք անցնել երկրորդին։ Ոչ ոք, անշուշտ, ոչ մի բանով չի կաշկանդված, կարելի է առաջին պատմության առաջին երկու էջից հետո թողնել գիրքը, այլևս երբեք չբանալու համար։ Բայց չէ՞ որ կան այնպիսի նրբանկատ ընթերցողներ, որոնք անպայման կուզենան կարդալ մինչև վերջ, որպեսզի չսխալվեն իրենց անաչառ դատողության մեջ․ այդպիսիք են, օրինակ, բոլոր ռուս քննադատները։ Ահա ուրեմն այդպիսիների առաջ սիրտս թեթևացրի այնուամենայնիվ․ հակառակ նրանց ամբողջ ճշտասիրության ու բարեխղճության, համենայն դեպս ամենաօրինական պատրվակն եմ տալիս նրանց՝ վեպի առաջին իսկ դրվագից մի կողմ թողնելու այս պատմությունը։ Է՛հ, ահա և ամբողջ նախաբանը։ Կատարելապես համաձայն եմ, որ ավելորդ է դա, բայց քանի որ գրվել է արդեն, թո՛ղ մնա։

Իսկ այժմ գործի անցնենք։


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն
I։ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազով
II։ Առաջին որդուց գլուխն ազատում է
III։ Երկրորդ ամուսնությունն ու մյուս զավակները
IV։ Երրորդ որդին՝ Ալյոշան
V։ Սրբահայրեր
Գիրք երկրորդ: Անպատեհ հավաքույթ
I: Գալիս են վանք
II: Միշտ նույն խեղկատակը
III։ Հավատացյալ կնիկներ
IV։ Թերահավատ տիկինը
V։ Եղիցի՛, Եղիցի՛
VI: Ինչո՛ւ է ապրում այսպիսի մարդը
VII։ Պատեհապաշտ ճեմարանականը
VIII։ Խայտառակություն
Գիրք երրորդ: Հեշտամոլներ
I։ Ծառայանոցում
II։ Լիզավետա Սմերդյաշչայա
III։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ ոտանավորներով
IV։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ անեկդոտներո
V։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ «կրունկները վեր»
VI։ Սմերդյակով
II։ Բանավեճ
VIII։ Կոնյակ խմելով
IX։ Հեշտամոլներ
X։ Երկուքը միասին
XI։ Մի լավ անուն ևս փչանում է

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Գիրք չորրորդ: Ջլատումներ
Գիրք հինգերորդ: Pro և contra
Գիրք վեցերորդ: Ռուս վանականը