Changes

}}
[[Category: Հրապարակախոսություն]]
{{Թարգմանված թարգմանված է}}
Լվովան այցելեց ընկերությունը եւ բացահայտեց այնտեղ հետխորհրդային սեքյուրիթի֊ի ամենահետույքային ձեւերով պաշտպանվող մի գործարան՝ պատվիրված բլոգային հոդվածների եւ մեկնաբանությունների արտադրություն։ Մեկնաբանողի նորման՝ 100 մեկնաբանություն ութ ժամվա ընթացքում։ Կողքի «ցեխում» նույն աշխատավարձով տառապում են«բլոգերները», իրենց բեռն է՝ չորս գրառում մեկ աշխատանքային օրում։ Եւս մի խումբ զբաղվում է սպամով, այսինքն տարածելով այդ ամենը սոցցանցերով եւ ֆորումներով։
Գործարանի այցելության մասին Լվովան գրեց <a href="[http://vk.com/note458765_11765596">«վԿոնտակտե» ցանցի համայնքում</a>], որից հետո պատվիրված մեկնաբանությունների կոմբինատով հետաքրքրվեց մամուլը։ Որպես աշխատանքի թեկնածու վայրը այցելեցին «Նովայա գազետա» թերթի եւ «Մոյ ռայոն» պետերբուրգյան պորտալի լրագրողները։
Սեպտեմբերի 4֊ին «Մոյ ռայոն»֊ում լույս տեսավ <a href="[http://www.mr7.ru/articles/90769/">Անդրեյ Սոշնիկովի ռեպորտաժը</a>]։ Այն պատմում էր զարմանահրաշ ֆաբրիկայի հիմնադիրների, իշխանության հետ իրենց կապերի մասին, հստակեցնելով ծառայության տեսակները, որ մատուցում է ընկերությունը։ Տեղական թերթի լրագրողը մեջբերեց ոչ միայն Օլգինոյում ստեղծված պատվիրված մեկնաբանությունների տեքստերը, համացանցային հղումներ դրա արտադրանքի օրինակներին՝ արդեն վճարված եւ հրապարակված։ Դժվար չէ կռահել, որ թեման էր՝ <a href="[http://alexmonc.livejournal.com/2831.html">«Նավալնին՝ մեր ժամանակի Հիտլերը»</a> ] բայց կան եւ այլ թեմաներ, ոչ այնքան կանխատեսելի։ Օրինակ, վճարվում է կրթության մասին նոր օրենքին վերաբերող մեծ քանակով դրական եւ բացասական արձագանքների համար։ Խնդիրն հավանաբար կայանում է նրանում, որ Մոսկվայում «ազնիվ ընտրություններից» հետո լսարանին տրամադրել օրենսդրական նախաձեռնությունների «համացանցում լայնածավալ քննարկում», դրանք ընդունելուց առաջ։ Առանձին պատվերներով ընկերությունը փիառում էր Սանկտ֊Պետերբուրգում G20֊ի կազմակերպման բարձր մակարդակը եւ ամերիկյան սինեմատոգրաֆի հիմարությունը, որն արտացոլում է ԱՄՆ բնակչության հիմարությունը։ Ով էր հանդիսանում այդ գրառումների պատվիրատուն Օլգինոյում կարճաժամկետ գտնվող լրագրողը իմանալ չհասցրեց։
Երեկ այդ նույն ընկերության մասին <a href="[http://www.novayagazeta.ru/society/59903.html">գրեց «Նովայա Գազետան»</a>]։ Լրագրողը քիչ ուշադրություն է դարձրել հստակ օրինակներին, իսկ հիպերհղումներ իր տեքստում առհասարակ չկային, սակայն նա մանրամասնորեն նկարագրել է գրասենյակի ներքին կարգը, թվարկված են ստորաբաժանումները, որոնց անունները արտացոլում են ֆաբրիկայի աշխատանքի զանազան ուղղությունները, լավ է փոխանցված ղեկավարության զգոն եւ նյարդայնացված լինելու մտնոլորթը։ Պատրանքներ ոչ մեկ չունի։ Բոլորը հասկանում են, որ նման գործունեությունը ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում պատժելի է մի շարք հոդվածներով, իսկ Ռուսաստանում կարող է ծառայել քաղաքացիական հայցերի առարկա (Ռուսաստանում քրեական պատասխանատվության ամենահայտնի դեպքն է՝ Սավա Տերենտյեվին քրեական պատասխանատվության բերելը ԿՄ֊ի մեկնաբանության համար)։ Իսկ ովքեր, Կրիստինա Պոտուպչիկի պես համոզված է, որ Պուտինի կյանքի օրոք ոչ մեկ այդ նկարչության համար պատասխան չի տալու, միեւնույն է հասկանում են, որ աշխատանքն այդ ամոթալի է, ու ավելի լավ է, շրջապատը չիմանա, որ իրենք այդ *ոզական արհեստով են իրենց գարեջրի փողն աշխատում… Վաղուց եւ ոչ մենք ենք նկատել, ինչ խեղճ է նա, ում խիղճը մաքուր չէ։
Տեսականորեն, ոչ մի սենսացիա էլ չկա։ Այն մասին, որ որոշակի ուղղվածության մեծ քանակությամբ գրառումներ եւ մեկնաբանություններ գրվում են փողով, այդ թվում՝ մշտական աշխատավարձով ապրող գերմանամկների աշխատուժով, վաղուց հայտնի է ռուսական բլոգոսֆերայի բնակիչներին։ Նույնիսկ առանց փասերին տիրապետելու, եւ առանց Կրիստինա Պոտուպչիկի փոստի մասին ֆինանսական հաշվետվություններ կարդալու, ցանցացած բանական մարդ կարող է հասկանալ թե ինչ զանգվածի գործունեություն է դա, ըստ միատեսակ մեկնաբանությունների, որոնք վերջին ամիսներին շատացել են ԿՄ֊ում։ Բայց պատկերացնել այն միջավայրը, ուր աշխատում են անտեսանելի ֆրոնտի այդ բոլոր զինվորները՝ օգտակար է։ Իսկ ամենակարեւորը՝ եկել է ժամանակը վերանայել այն հնացած պատկերացումը, թե ինչպես է ամոթալի աշխատանքը վճարվում։ Շատերը խոսում են մեկ պատվիրված մեկնաբանության համար 85 ռուբլու մասին, քանի որ այդ թիվն էր բերվել Կրիստինա Պոտուպչիկին իր պատվիրատատուների կողմից։ Բայց, ըստ էության, դա արդեն այն ժամանակ չեր համապատասխանում իրականության, քանի որ 85 ռուբլի ստանում էր ոչ թե մեկնաբանության հեղինակը, այլ միջնորդը, ով ինքնարժեքին ավելացնում էր սեփական շահույթը։ Նատալյա Լվովայի, եւ լրագրողների շնորհիւ, այսօր մենք կարող ենք ճշգրտությամբ արձանագրել․ օլգինյան ֆաբրիկայի կատարածուն ԿՄ֊ում իր ամէն մի քաքի համար ստանում է 11 ռուբլի 80 կոպեկ։ Եթե որոշ մոսկովյան պատվիրատուները հնի պես վճարում են պիտերյան գործատուներին նույն քաքի համար 85 ռուբլի, դա միայն նշանակում է, որ միջնորդի շահույթը կազմում է 631%։ Անհնար պատմություն բիզնեսի, բայց նորմալ գործառույթ բյուջետային միջոցների յուրացման համար։