<div style="margin-left:3em; font-size:110%; line-height:3">
Աճեմեան ընտանիքը մի շէնք ունեն Ջահանգիրում և մի շէնք՝ Բումութիում, ընդհանուր երկու շէնք ունեն։ Բոյուք Քադիում էլ մի պալատ ունեն։ Իրենց եկամուտն ու ֆինանսական վիճակն էլ լավ է։ Պարոն Աճեմեանը ներմուծւած ապրանքների վաճառական է։ Եթէ իրենց բնակարանի վարձն էլ չհաշւենք, իրենց տարեկան եկամուտը տաս բարձր աստիճանի պաշտոնեայից պաշտօնեայից էլ աւելին է։ Երկու զաւակ ունեն՝ մէկ տղայ և մէկ աղջիկ։ Իրենց երիտասարդ տղան Ամերիկայում և Օրիորդ Աճեմեանն Պոլսի Էռնէ Էւիթ Քոյիում մի ամերիկեան քոլեջում է սովորում։
Թւում էր թէ Աճեմեան ընտանիքը ոչ մի դարդ չպէտք է ունենան։ Բայց իրականութիւնն այլ էր։ Նրանք մի մեծ ցաւ ունէին։
Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»
Միշտ տանը, հիւրասիրութիւնում, կազինոյում․․․ բոլորը պարծենում են իրենց ամերիկացի վարձւորներով և նրանց մասին խօսում։ Պարզւում էր, որ ինչքան իրենց ամերիկացի վարձւորների մակարդակն աւելի բարձր լինի, այնքան իրենց հարգն յարգն ու պատիւը բարձրանում է։ Օրինակ, պարոն Ծպուտեանն իրեն իր ընկերներից աւելի վեհ ցոյց տալու համար, իր վարձւորին իբր պրօֆեսօր էր ներկայացրել։ Այս խօսքն ամէն տեղ, ամէն մարդու և ամէն առիթով ասում էր։ Սակայն տիկին Բինգեօլեանն հայց ու փորձ էր արել ու պարզել, որ այն պրօֆեսօրն, որով Ծպուտեան ընտանիքը պարծենում էր, իրականում մի ամերիկացի սևամորթ է, որ ինչ-որ նաւ է հափշտակել և դրա համար պէտք է մինչև երկու ամիս սպասի մինչև մի այլ նաւի վերադարձ։ Այս լուրը միանգամայն տարածւեց։ Ծպուտեանների ընտանիքն, որ Իստանբուլի Պոլսի Բոյուք Քադիում էին ապրում, ամաչութիւնից ոչ ոքու աչքին չէին կարողանում նայել։
Տիկին Ծպուտեանն էլ պարապ չնստեց։ Նա էլ Բինգեօլեան ընտանիքի վարձւորի քոքերը քանդեց․ նրանք իրենց վարձւորին որպէս ամերիկացի զորավար զօրավար (գեներալ) էին ներկայացրել, բայց նա էլ իրականում լեյտենանտի լէյտենանտի տեղակալ էր։
Սակայն Աճեմեան ընտանիքի դարդ ու ցաւը շատ մեծ էր։ Իրենց բնակարաններից վարձւորները չէին քաշւում և իրենց ոչ մի բնակարանը չէր դատարկւում։ Եթէ մի անգամ դատարկւէր, ամերիկացուց բացի ուրիշ մէկի չէին տայ։ Պարոն Աճեմեանը շատ հմուտ էր։ Նա կարող էր հմտութեամբ ամերիկացի դարպասապահին դեսպան և նաւավարին որպէս ծովակալ ներկայացնէր։ Աճեմեանների անհանգստութիւնը շատ չտևեց։ Դատարանի որոշմամբ, իրենց Ջահանգիրի շէնքից երրորդ բնակարանի վարձւորը քաշւեց։
- Ասացի որ այլ ազգից չլինի։ Ամերիկացի եմ ուզում։
- Ամերիկացի վարձւորի վարձւոր գտնելը դժւար է, նրանք իրենք սև շուկայում են։ Որովհետև չեն նայում որ վարձը շատ է թէ քիչ։ Ինչ ուզում ես՝ վճարում են և դեռ աւելին, ուզում ես վարկարժէք վերցրու, ուզում ես մի տարւայ վարձը նախապէս վերցրու, ոչ ոստիկանութեան կը դիմեն, ոչ էլ դատարանի, և ոչ մէկին բան կասեն։
Վերջապէս անշարժ գոյքի գործակալը պարտաւորւեց ամերիկացի վարձւորի հետևից յետևից ման գալ։
Պարոն Աճեմեանն օրական քանի անգամ զանգում էր իրեն և ամերիկացի վարձւորի մասին տեղեկանում, թէ՝ գտնւել է թէ ոչ։
Գոյքի գործակալն էլ էսօր ու էգուց էր անում ու հետաձգում։ յետաձգում։ Եթէ ամերիկացի վարձւոր գտնւէր, գործակալը թէ պարոն Աճեմեանից և թէ վարձւորից լաւ ձեռավճար կը վերցներ։ Դրա համար էլ գործակալն անչափ ջանք էր թափում, բայց վարձւոր չէր գտնւում։ Մինչև մի հնարք ծագեց իր մօտ։ Այս գործակալի ընկերներից մէկն, որ նաւերում էր աշխատում, գեղեցիկ տեղում մեծ տուն էր փնտրում էժան գնով։ Այդ իսկ պատճառով անգլերէն էլ գիտէր։ Այնքան անգլերէն գիտէր, որ պարոն Աճեմեանին խաբելու համար բաւ էր։ Գործակալն ու ամերիկացին միասին զանգեցին պարոն Աճեմեանին․
- Հաու՞ դու իւ դու։ (ինչպէ՞ս եք)
- Դէ, ինչքանո՞վ եք տալիս։
- Այս բնակարանը չորս մեծ սենեակ ունի, մէկ փոքր, մէկ սրահ ունի մէկ պատունակով։ պատուհանով։ Նախկին վարձւորները երեք հարիւր հիսուն լիրա էին տալիս։ Դէ երբ վարձւորը ամերիկացի լինի, սխալ է երեք հարիւր հիսուն առնելը։ վերցնելը։ Կարծում եմ հինգ կամ վեց հարիւր ուզեմ։ Ամսական կամ տարեկան․․․ Եթէ ամիսը հինգ հարիւր լինի, տարեկան վեց հազար կը լինի։ Դէ գործակալը հեռախօսը փոխանցեց վարձւորին։ Դիմացինը հարցրեց թէ քանիսով եք տալիս։ Նա էլ հեռախօսով ամերիկացի վարձւորին ասաց․
- Սիքս թաուզեն․․․ (վեզ հազար)
- Ֆոր էւերի՞ մանթ (ամէն ամիս)
Աճեմեանը տարեկան էր վեց հազատ հազար ասել։ Նախ թուրքական լիրան դոլար դառաւ և այժմ կարծես տարեկան վարձը ամսական էր դառնում։
-Ես․․․
Պարոն Աճեմեանն այն գիշեր այնքան իր նոր վարձւորին գովաց ու փառաբանեց, որ հեչ աւարտ չունէր, և ասում էր․
- Հարիֆը ամերիկայի համալսարանների ընդհանուր տնօրէնն է։ Ես հինգ հարիր հարիւր լիրա ասացի, սակայն նա իբր «չի՛ լինի, չեն չեմ ընդունում» ասելով գոռաց։ Ինձ թւում էր ամերիկացու հետ գործարքը միշտ դոլարով է լինում։ Ես տարեկան վարձը վեց հազար դոլար ասացի։ Սակայն նա գոռալով ասաց․
- Չէ, չեմ ընդունում։ Ամիսը՝ վեց հազար դոլար։ Համաձա՞յն ես։
- Անունը Ռիչարդ․․․
Գիշերւայ միւս օրը պարոն Աճեմեանի ընկերներն հարց ու փորձն սկսեցին։ ՀետազօտինՀետազօտեցին, որ եթէ պարոն Ռիչարդը ֆրանսերէնով մօսիւ Ռիշար լինի, ապա այս մարդն հէնց էն նաւավար Ռաշադը չէ՞։ Վայ վայ․․․ ուրեմն այդպէս․․․ Էլ հազար զուռնա ու դհոլ ճանապարհ գցին Քադի Քոյում ու Աճեմեան ընտանիքի պատիւը տարին։ Վերջապէս այնպէս եղաւ, որ ով կարողաց կարող էր ինչքան կարող էր նրանց ծաղր ու ծանակի էր ենթարկում։
Տիկին Աճեմեանն ամուսնու գլուխն ուտում էր ու ասում․
- Դու ի՞նչ անխելք մարդ ես, որ ամերիկացուն ու ոչ-ամերիկացուն չես կարող տարբերել։ Պարոն Աճեմեանն, որ իր պատիւը գնացել էր, սկսեց գլխի մազերը քանդել։ Դեռ անշարժ գոյքի գործակալին էլ երկու հազար լիրա ձեռավճար էր տւել։ Պարոն Աճեմեանն ուղիղ ու միանգամայն վազեց բնակարան։ Դեռ ձեռքը զանգին չէր հասել, որ երեխաների ղալմաղալը լսեց։ Աստծու անունով բոլորն էլ բլբուլի նման թուրքերէն էին խօսում։ Զանգը տւեց։ Միստեր Ռիչարդը դարպասը բացեց։ Տանտէրին տեսնելով, նրան ասաց․
- Հելօ․․․ Հաո՞ւ Հաու՞ դու իւ դու միսթեր Աճեմեան։ (բարև, ո՞նց եք պարոն Աճեմեան)
Աճեմեանն այլևս խենթի էր վերածւել, գոռաց․
Աճեմեանը երեք հազար լիրա տւեց։ Պարոն Աճեմեանը վերջում իրական ամերիկացի գտաւ և նրանից այն փողը որ ստացաւ, աւելին էր քանի այն, որ գործակալին ու Ռաշադին էր տւել։
Սակայն Աճեմեաններին իրենց պալատում ամերիկացիներին վարձու տւած իրենց ընկերները հանգիստ չթողին, և այնքան ծաղր ու ծանակի ենթարկեցին, որ նրանք պարտաւորւեցին օգոստոսի տաք ամռան Բոյուք Քադիի իրենց ամառանոցային պալատից տեղափոխւեն Իստանբուլ Պոլիս և երկար ու տօթ ամառն այդ մեծ քաղաքում անցկացնեն։
</div>
[[Կատեգորիա:Պատմվածք]]
[[Կատեգորիա:Ազիզ Նեսին]]