«Կորուսյալ աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
 +
 +
== Կորուսյալ աշխարհ==
 +
 +
 +
==Գլուխ I  «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը»==
 +
 +
 +
Միստր Հանգերտոնը՝ իմ Գլեդիսի հայրը, աչքի էր ընկում անասելի անտակտությամբ և նման էր գզգզված փետուրներով ծեր թութակի, ճիշտ է՝ խիստ բարեսիրտ, բայց բացառապես իր անձով զբաղված թութակի։ Եթե որևէ բան կարող էր ինձ ետ վանել Գլեդիսից, ապա այդ նրա հոր նման աներ չունենալու ցանկությունն էր։ Ես համոզված եմ, որ շաբաթական երեք անգամ «Շագանակներ» կատարած իմ այցը միստր Հանգերտոնը վերագրում էր բացառապես իր ընկերակցության և հատկապես՝ բիմետալիզմի<ref>Բիմետալիզմ կամ կրկնակի մետաղային սիստեմ ― դրամական սիստեմ, որի ժամանակ վճարման օրինական միջոց են հանդիսանում երկու մետաղ, օրինակ՝ ոսկին և արծաթը։</ref> ճամարտակվելուն, մի բան, որում նա իրեն մեծ գիտակ էր երևակայում։
 +
 +
Այդ երեկո էլ ես մի ժամից ավելի լսեցի նրա միալար շատախոսությունը արծաթի արժեքի իջեցման, փողի արժեզրկման, ռուփիի<ref>արծաթյա դրամ Հնդկաստանում</ref> անկման ու փողային ճիշտ սիստեմ սահմանելու անհրաժեշտության մասին։
 +
 +
― Պատկերացրեք, որ հանկարծ պահանջվեր աշխարհում բոլոր պարտքերը անհապաղ ու միանգամից վճարել, ― բացականչեց նա թույլ, բայց սարսափով համակված ձայնով։ ― Ինչ կլիներ այն ժամանակ առկա սիստեմի պայմաններում։
 +
 +
Ինչպես և պետք էր սպասել, ես ասացի, որ այդ դեպքում ինձ սնանկացում կսպառնար, բայց միստր Հանգերտոնը դժգոհ մնաց իմ այդ պատասխանից․ նա վեր թռավ բազկաթոռից, կշտամբեց ինձ իմ մշտական թեթևամտության համար, որը զրկում էր նրան ինձ հետ լուրջ հարցեր քննարկելու հնարավորությունից և դուրս թռավ սենյակից՝ մասոնական<ref>Մասոնություն կամ «ազատ քարհատների եղբայրություն ― կրոնա֊էթիկական հոսանք, որն առաջացել է XVIII դարում Անգլիայում և տարածվել է Եվրոպայում։</ref> մասոնական ժողովի համար շորերը փոխելու։
 +
 +
Վերջապես ես մենակ մնացի Գլեդիսի հետ։ Հասավ այն րոպեն, որից կախված էր իմ հետագա ճակատագիրը։ Այդ ամբողջ երեկոն ես ինձ զգում էի այնպես, ինչպես զգում է զինվորը՝ սպասելով հուսահատական հարձակման ազդանշանին, երբ նրա հոգում հաղթանակի հույսին փոխարինում է պարտության երկյուղը։
 +
 +
Գլեդիսը նստել էր լուսամուտի մոտ, և նրա հպարտ, նուրբ կիսադեմը պարզ գծագրվել էր կարմիր վարագույրի ֆոնին։ Ի՜նչ գեղեցիկ էր նա և միաժամանակ որքա՜ն հեռու ինձանից։ Մենք նրա հետ բարեկամներ էինք, մեծ բարեկամներ, բայց ինձ երբեք չէր հաջողվում նրան դուրս բերել այն զուտ ընկերական հարաբերությունների սահմաններից, որպիսին ես կարող էի պահպանել, ասենք, իմ կոլեգա ռեպորտյորներից ուզածի հետ։
 +
 +
Գլեդիսն օժտված էր այն բոլոր հատկություններով, որոնք այնպես ձգում են մեզ դեպի կինը։ Ոմանք նրան համարում էին պաղ ու խստասիրտ, բայց ինձ այդպիսի մտքերը թվում էին դավաճանություն։ Քնքուշ մաշկը՝ թուխ, համարյա ինչպես արևելյան կանանց մոտ, ագռավի թևի գույնի մազերը, նվաղուն աչքերը, լիքը, բայց հիանալի գծագրված շրթունքները՝ այդ ամենը խոսում էր կրքոտ բնավորության մասին։ Սակայն ես տխրությամբ խոստովանում էի, որ մինչև այժմ ինձ չէր հաջողվել նվաճել նրա սերը։ Բայց ինչ ուզում է լինի՝ անհայտությունը հերիք է։ Այս երեկո ես նրանից պատասխան կկորզեմ։ Միգուցե նա մերժի ինձ, բայց ավելի լավ է լինել մերժված երկրպագու, քան թե գոհանալ քեզ պարտադրված առաքինի եղբայրացուի դերով։
 +
 +
Այսպիսի եզրակացության գալով՝ ես արդեն ուզում էի խզել մեր անհարմար լռությունը, երբ հանկարծ ինձ վրա զգացի նրա մութ աչքերի հայացքը և տեսա, որ Գլեդիսը ժպտում է հանդիմանորեն տարուբերելով իր հպարտ գլուխը։
 +
 +
― Նեդ, զգում եմ, որ պատրաստվում եք ինձ առաջարկություն անել։ Հարկավոր չէ՛։ Թող ամեն ինչ մնա հնի պես, այդպես շատ ավելի լավ է։
 +
 +
― Ես ավելի մոտեցա նրան։
 +
 +
― Ինչպե՞ս գուշակեցիք։ ― Իմ զարմանքն անկեղծ էր։
 +
 +
― Կարծես թե մենք՝ կանայքս, այդ բանը նախապես չենք զգում։ Մի՞թե դուք կարծում եք, թե մեզ կարելի է հանկարծակիի բերել․․․ Ա՜խ, Նեդ, ես ինձ այնպես լավ էի զգում ձեզ հետ․․․ Ինչո՞ւ փչացնել մեր բարեկամությունը։ Դուք բոլորովին չեք գնահատում, որ ահա մենք երիտասարդ տղամարդ ու կին, կարող ենք անկաշկանդ խոսել իրար հետ։
 +
 +
― Իսկապես, չգիտեմ, Գլեդիս։ Բանն այն է, որ ես նույնքան անկաշկանդ կարող էի խոսել․․․ դե, ասենք, երկաթուղային կայարանի պետի հետ։ ― Ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղի՞ց լույս ընկավ այդ կայարանի պետը, բայց փաստը մնում է փաստ, որ հանկարծ այդ պաշտոնական անձը տնկվեց մեր առաջ և երկուսիս էլ ծիծաղեցրեց։ ― Ո՛չ, Գլեդիս, ես շատ ավելին եմ ուզում։ Ես ուզում եմ գրկել ձեզ, ուզում եմ ձեր գլուխը սեղմել կրծքիս։ Գլեդիս, ես ուզում եմ․․․
 +
 +
Տեսնելով, որ ես պատրաստվում եմ իրականացնել իմ խոսքերը, Գլեդիսն արագ վեր թռավ բազկաթոռից։
 +
 +
― Նեդ, դուք ամեն ինչ փչացրիք, ― ասաց նա։ ― Ինչքան լավ ու հասարակ է լինում մինչև դրա գալը։ Մի՞թե դուք չեք կարող ձեզ տիրապետել։
 +
 +
― Բայց ախր հո առաջինը ես չեմ այդ բանը մտածել, ― աղաչեցի ես։ ― Մարդկային բնույթն է այդպես։ Այդպես է սերը։
 +
 +
― Այո, երբ սերը փոխադարձ է, այն ժամանակ, հավանորեն, ամեն բան այլ կերպ է լինում։ Բայց ես երբեք այդ զգացումը չեմ ունեցել։
 +
 +
― Դո՛ւք, ձեր գեղեցկությա՜մբ, ձեր սրտո՜վ։ Գլեդիս, ախր դուք ստեղծված եք սիրելու համար։ Դուք պետք է սիրեք։
 +
 +
― Այդ դեպքում պետք է սպասել, մինչև որ սերն ինքը կգա։
 +
 +
― Բայց ինչո՞ւ դուք ինձ չեք սիրում, Գլեդիս։ Ինչն է խանգարում՝ իմ արտաքի՞նը, թե՞ մի ուրիշ բան։
 +
 +
Այստեղ Գլեդիսը մի փոքր մեղմացավ։ Նա պարզեց իր ձեռքը, ― որքա՜ն նազելիություն ու ներողամտություն կար այդ շարժման մեջ, և գլուխս ետ տարավ։ Հետո թախծոտ ժպիտով նայեց դեմքիս։
 +
 +
― Ոչ, բանն այդ չէ, ― ասաց նա։ ― Դուք սնապարծ չեք, և ես համարձակորեն կարող եմ խոստովանել, որ բանն այդ չէ։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան դուք կարծում եք։
 +
 +
― Իմ բնավորությո՞ւնը։
 +
 +
Նա գլուխը խստությամբ խոնարհեց։
 +
 +
― Ես կուղղվեմ, ասացեք միայն, թե ի՛նչ եք ուզում ինձանից։ Նստեցեք, ամեն ինչ միասին քննենք։ Դե, հանգիստ կմնամ, միայն թե նստեցեք։
 +
 +
Գլեդիսը նայեց ինձ, ինչպես երևում է կասկածելով իմ խոսքերի անկեղծությանը, բայց ինձ համար նրա կասկածանքը շատ ավելի թանկ էր լիակատար վստահությունից։ Որքան հիմար ու զզվելի է երևում այս ամենը թղթի վրա։ Սակայն, միգուցե, ի՞նձ է միայն այդպես թվում։ Ինչևէ, բայց Գլեդիսը նստեց բազկաթոռին։
 +
 +
― Այժմ ասացեք, թե ինչի՞ց եք դժգոհ։
 +
 +
― Ես սիրում եմ ուրիշին։
 +
 +
Վեր ցատկելու հերթը հասավ ինձ։
 +
 +
― Մի՛ վախեցեք, ես խոսում եմ իդեալի մասին, ― բացատրեց Գլեդիսը՝ ծիծաղն աչքերին նայելով իմ փոխված դեմքին։ ― Կյանքում դեռ այդպիսի մարդ չի պատահել ինձ։
 +
 +
― Ասացեք, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ տեսք ունի։
 +
 +
― Նա, թերևս շատ նման է ձեզ։
 +
 +
―Որքա՜ն բարի եք դուք։ Այդ դեպքում ի՞նչն է պակասում ինձ։ Ձեր մի խոսքը բավական է։ Ի՞նչ է նա՝ հակաալկոհոլի՞կ, բանջարակե՞ր, օդանավո՞րդ, գերմա՞րդ․․․ Ես ամեն բանի համաձայն եմ, Գլեդիս, միայն ասացեք, թե ինչ եք ուզում։
 +
 +
Այդպիսի զիջողամտությունը զվարճացրեց նրան։
 +
 +
― Ամենից առաջ հազիվ թե իմ իդեալն այդպես խոսեր։ Նա շատ ավելի ամուր ու խիստ բնավորություն է և չի կամենա այդպիսի պատրաստակամությամբ հարմարվել կանացի հիմար քմահաճույքներին։ Բայց որ ամենակարևորն է՝ նա գործողության մարդ է, մի մարդ, որն աներկուղ կնայի մահվան աչքերին, փորձով, այն էլ անսովոր փորձով հարուստ մարդ, որը պատրաստ է սխրագործության։ Ես կսիրեմ ոչ թե նրան իրեն, այլ նրա փառքը, որովհետև այդ փառքի ցոլքը կընկնի նաև ինձ վրա։ Հիշեցեք Ռիչարդ Բերտոնին։<ref>Բերտոն Ռիչարդ Ֆրենսիս ― ճանապարհորդ, որն այցելել է Աֆրիկա, ուր հայտնաբերել է Տանզանիկա լիճը, ուսումնասիրել Արևելքը և մի շարք գրքեր գրել իր ճանապարհորդությունների մասին</ref> Երբ ես կարդացի այդ ճանապարհորդի կենսագրությունը, որ գրել էր նրա կինը, ինձ համար հասկանալի դարձավ, թե նա ինչու էր սիրել այդ մարդուն։ Իսկ լեդի Ստենլի՞ն։<ref>Լեդի Ստենլի ― կինը անգլիացի նշանավոր ճանապարհորդ Հենրի Մորտոն Ստենլիի, որն Աֆրիկայում գտավ Լիվինգստոնի կորած արշավախումբը։</ref> Հիշո՞ւմ եք նրա գրքի վերջին գլուխը իր ամուսնու մասին։ Ահա թե ինչպիսի տղամարդկանց առաջ պետք է կինը խոնարհվի։ Ահա սեր, որը ոչ թե նվաստացնում է, այլ մեծարում, որովհետև ամբողջ աշխարհը կհարգի այդպիսի կնոջը իբրև մեծ սխրագործությունների ոգեշնչողի։
 +
 +
Գլեդիսն այդ րոպեին այնքան գեղեցիկ էր, որ ես քիչ մնաց խախտեի մեր զրույցի վերամբարձ տոնը, սակայն ժամանակին զսպեցի ինձ ու շարունակեցի վեճը։
 +
 +
― Բոլորը չեն կարող Բերտոն ու Ստենլի լինել, ― ասացի ես։ ― Ասենք այդպիսի դեպք էլ չի պատահում, իսկ որ պատահեր, ես ձեռքից բաց չէի թողնի։
 +
 +
― Ոչ, այդպիսի դեպքեր պատահում են ամեն քայլափոխում։ Իմ իդեալի էությունն էլ հենց այն է, որ նա ինքն է գնում սխրագործությանն ընդառաջ։ Նրան ոչ մի խոչընդոտ ետ չի պահի։ Ես դեռ չեմ գտել այդ հերոսին, բայց տեսնում եմ նրան, ոնց որ աչքիս առաջ լինի։ Այո՛, մարդն ինքն է ստեղծում իր փառքը։ Տղամարդիկ պետք է սխրագործություններ կատարեն, իսկ կանայք՝ հերոսներին պարգևատրեն սիրով։ Հիշեցեք այն երիտասարդ ֆրանսիացուն, որը սրանից մի քանի օր առաջ օդապարիկով վեր բարձրացավ։ Այդ առավոտ փոթորիկ էր մոլեգնում, բայց բարձրանալը հայտարարված էր նախօրոք, և նա ոչ մի կերպ չուզեց հետաձգել այն։ Մի օրվա ընթացքում քամին օդապարիկը քշեց տարավ հազար մղոն։ Ռուսաստանի կենտրոնում ինչ֊որ տեղ։ Ահա, ես այդպիսի մարդու մասին եմ խոսում։ Հապա մտածեցեք այն կնոջ մասին, որը սիրում է նրան։ Ինչպիսի՜ նախանձ է առաջացնում նա ուրիշների մեջ։ Թող ինձ էլ նախանձեն, որ իմ ամուսինը հերոս է։
 +
 +
― Ձեզ համար ես պատրաստ եմ ամեն ինչի։
 +
 +
― Միայն ի՞նձ համար։ Ոչ, դա բանի նման չէ։ Դուք պետք է սխրագործության գնաք, որովհետև այլ կերպ չեք կարող, որովհետև այդպիսին է ձեր էությունը, որովհետև տղամարդկային բնույթը ձեր մեջ պահանջում է իր դրսևորումը։ Այ, օրինակ, դուք գրեցիք Վիգանի ածխահանքում տեղի ունեցած պայթունի մասին։ Իսկ ինչո՞ւ չիջնեիք այնտեղ և չօգնեիք մարդկանց, որոնք մեռնում էին խեղդող գազից։
 +
 +
― Ես իջել եմ։
 +
 +
― Դուք ինձ այդ մասին չեք ասել։
 +
 +
― Իսկ ի՞նչ մի առանձին բան կա այդտեղ։
 +
 +
― Ես այդ չգիտեի։ ― Նա հետաքրքրությամբ նայեց ինձ։ ― Համարձակ քայլ է։
 +
 +
― Ինձ ուրիշ բան չէր մնում անելու։ Եթե ուզում ես լավ ակնարկ գրել, պետք է ինքդ լինես դեպքի վայրում։
 +
 +
― Ի՜նչ պրոզայիկ դրդապատճառ։ Դա ոչնչացնում է ամբողջ ռոմանտիկան։ Սակայն ես շատ ուրախ եմ, որ դուք իջել եք ածխահանք։
 +
 +
Ես չէի կարող չհամբուրել ինձ պարզած ձեռքը՝ այնքան նազելիություն ու արժանապատվություն կան նրա այդ շարժման մեջ։
 +
 +
― Երևի դուք ինձ համարում եք խելացնորի մեկը, որը դեռ հրաժեշտ չի տվել իր աղջկական երազներին։ Բայց նրանք այնքան իրական են ինձ համար․․․ Ես չեմ կարող չհետևել նրանց՝ այդ բանը մտել է իմ մսի ու արյան մեջ։ Եթե ես երբևէ ամուսնանամ, ապա կամուսնանամ միայն նշանավոր մարդու հետ։
 +
 +
― Հապա ո՜նց, ― բացականչեցի ես։ ― Ուրիշ ովքե՞ր կարող են ոգեշնչել տղամարդկանց, եթե ոչ ձեզ նման կանայք։ Թող միայն մի հարմար առիթ ներկայանա, և այն ժամանակ կտեսնեք՝ ես կարո՞ղ եմ դրանից օգտվել թե ոչ։ Ասում եք՝ մարդ ինքը պիտի ստեղծի իր փառքը և ոչ թե սպասի, թե նա երբ կլինի իր ձեռքերի մեջ։ Ահա թեկուզ Քլայվը․<ref>Քլայվ Ռոբերտ ― անգլիական Օստ֊Հնդկական ընկերության գործիչ։ Ծառայությունն սկսել է իբրև հասարակ կլերկ (գրագիր):</ref> մի համեստ գրագիր էր, բայց նվաճեց Հնդկաստանը։ Ոչ, երդվում եմ ձեզ, դեռ աշխարհը կիմանա, թե ես ինչի եմ ընդունակ։
 +
 +
Գլեդիսը ծիծաղեց իմ իռլանդական բռնկվող խառնվածքի վրա։
 +
 +
― Ինչ կա որ, գործեցեք։ Դրա համար դուք ամեն ինչ ունեք՝ երիտասարդություն, առողջություն, ուժ, կրթություն, եռանդ։ Երբ դուք սկսեցիք այս խոսակցությունը, ես շատ տխրեցի։ Իսկ այժմ ուրախ եմ, որ այս խոսակցությունը ձեր մեջ այդպիսի մտքեր արթնացրեց։
 +
 +
― Իսկ եթե ես․․․
 +
 +
Նրա ձեռքը ինչպես փափուկ թավիշ, դիպավ իմ շրթունքներին։
 +
 +
― Այլևս ոչ մի խոսք, սըր։ Առանց այն էլ դուք արդեն կես ժամ ուշացել եք խմբագրությունից։ Ես պարզապես սիրտ չէի անում այդ մասին ձեզ հիշեցնել։ Բայց երբ ժամանակը գա, եթե դուք ձեզ համար տեղ նվաճեք աշխարհում, գուցե մենք վերսկսենք մեր այսօրվա խոսակցությունը։
 +
 +
Ահա թե ինչու ես, այնպես բախտավոր, նոյեմբերյան այդ մառախլապատ երեկոյան հասա քեմբերուելյան տրամվային, հաստատ որոշելով ոչ մի օր բաց չթողնել մեծ գործ որոնելու ուղղությամբ, որը արժանի լիենր իմ գեղեցիկ դամային։ Սակայն որ կարող էր նախատեսել, թե ինչպիսի՜ ձևեր կընդունի այդ գործը, և ի՛նչ արտասովոր ճանապարհով կհասնեմ ես նրան։
 +
 +
Ընթերցողը, հավանորեն, կասի, թե այս ներածային գլուխը ոչ մի կապ չունի իմ պատմության հետ, բայց առանց դրա այս պատմությունն էլ չէր լինի, որովհետև ո՛վ, եթե ոչ այն մարդը, որը ոգեշնչված է ինքն իր ձեռքով իր փառքը ստեղծելու մտքով և պատրաստ է ամեն մի սխրագործության, ընդունակ է այդպիսի վճռականությամբ կապերը խզել սովորական ապրելաձևի հետ ու ճամփա ընկնել դեպի խորհրդավոր խավարով պարուրված մի երկիր, ուր նրան սպասում են մեծ արկածներ և մեծ պարգև դրանց համար։
 +
 +
Պատկերացրեք, ուրեմն, թե ես՝ հինգերորդ անիվս «Դեյլի գազետ» լրագրի մարտակառքում, ինչպես անցկացրի այդ երեկոն խմբագրատանը, երբ գլխումս հասունանում էր մի անհողդողդ որոշում՝ եթե հաջողվի, այսօր իսկ հնարավորություն գտնել մի այնպիսի սխրագործության, որն արժանի լիներ իմ Գլեդիսին։ Ի՞նչն էր ղեկավարում այդ աղջկան, որը հարկադրեց ինձ կյանքս վտանգի ենթարկել նրա փառաբանման համար, խստասրտությո՞ւնը, եսասիրությո՞ւնը։ Այսպիսի մտքերը կարող են շփոթել հասուն տարիքում, բայց ոչ երբեք քսաներեք տարեկան հասակում, երբ մարդ ճանաչում է առաջին սիրո հրայրքը։
  
  
 
<references />
 
<references />

23:54, 1 Մայիսի 2014-ի տարբերակ

Կորուսյալ աշխարհ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»


Կորուսյալ աշխարհ

Գլուխ I «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը»

Միստր Հանգերտոնը՝ իմ Գլեդիսի հայրը, աչքի էր ընկում անասելի անտակտությամբ և նման էր գզգզված փետուրներով ծեր թութակի, ճիշտ է՝ խիստ բարեսիրտ, բայց բացառապես իր անձով զբաղված թութակի։ Եթե որևէ բան կարող էր ինձ ետ վանել Գլեդիսից, ապա այդ նրա հոր նման աներ չունենալու ցանկությունն էր։ Ես համոզված եմ, որ շաբաթական երեք անգամ «Շագանակներ» կատարած իմ այցը միստր Հանգերտոնը վերագրում էր բացառապես իր ընկերակցության և հատկապես՝ բիմետալիզմի[1] ճամարտակվելուն, մի բան, որում նա իրեն մեծ գիտակ էր երևակայում։

Այդ երեկո էլ ես մի ժամից ավելի լսեցի նրա միալար շատախոսությունը արծաթի արժեքի իջեցման, փողի արժեզրկման, ռուփիի[2] անկման ու փողային ճիշտ սիստեմ սահմանելու անհրաժեշտության մասին։

― Պատկերացրեք, որ հանկարծ պահանջվեր աշխարհում բոլոր պարտքերը անհապաղ ու միանգամից վճարել, ― բացականչեց նա թույլ, բայց սարսափով համակված ձայնով։ ― Ինչ կլիներ այն ժամանակ առկա սիստեմի պայմաններում։

Ինչպես և պետք էր սպասել, ես ասացի, որ այդ դեպքում ինձ սնանկացում կսպառնար, բայց միստր Հանգերտոնը դժգոհ մնաց իմ այդ պատասխանից․ նա վեր թռավ բազկաթոռից, կշտամբեց ինձ իմ մշտական թեթևամտության համար, որը զրկում էր նրան ինձ հետ լուրջ հարցեր քննարկելու հնարավորությունից և դուրս թռավ սենյակից՝ մասոնական[3] մասոնական ժողովի համար շորերը փոխելու։

Վերջապես ես մենակ մնացի Գլեդիսի հետ։ Հասավ այն րոպեն, որից կախված էր իմ հետագա ճակատագիրը։ Այդ ամբողջ երեկոն ես ինձ զգում էի այնպես, ինչպես զգում է զինվորը՝ սպասելով հուսահատական հարձակման ազդանշանին, երբ նրա հոգում հաղթանակի հույսին փոխարինում է պարտության երկյուղը։

Գլեդիսը նստել էր լուսամուտի մոտ, և նրա հպարտ, նուրբ կիսադեմը պարզ գծագրվել էր կարմիր վարագույրի ֆոնին։ Ի՜նչ գեղեցիկ էր նա և միաժամանակ որքա՜ն հեռու ինձանից։ Մենք նրա հետ բարեկամներ էինք, մեծ բարեկամներ, բայց ինձ երբեք չէր հաջողվում նրան դուրս բերել այն զուտ ընկերական հարաբերությունների սահմաններից, որպիսին ես կարող էի պահպանել, ասենք, իմ կոլեգա ռեպորտյորներից ուզածի հետ։

Գլեդիսն օժտված էր այն բոլոր հատկություններով, որոնք այնպես ձգում են մեզ դեպի կինը։ Ոմանք նրան համարում էին պաղ ու խստասիրտ, բայց ինձ այդպիսի մտքերը թվում էին դավաճանություն։ Քնքուշ մաշկը՝ թուխ, համարյա ինչպես արևելյան կանանց մոտ, ագռավի թևի գույնի մազերը, նվաղուն աչքերը, լիքը, բայց հիանալի գծագրված շրթունքները՝ այդ ամենը խոսում էր կրքոտ բնավորության մասին։ Սակայն ես տխրությամբ խոստովանում էի, որ մինչև այժմ ինձ չէր հաջողվել նվաճել նրա սերը։ Բայց ինչ ուզում է լինի՝ անհայտությունը հերիք է։ Այս երեկո ես նրանից պատասխան կկորզեմ։ Միգուցե նա մերժի ինձ, բայց ավելի լավ է լինել մերժված երկրպագու, քան թե գոհանալ քեզ պարտադրված առաքինի եղբայրացուի դերով։

Այսպիսի եզրակացության գալով՝ ես արդեն ուզում էի խզել մեր անհարմար լռությունը, երբ հանկարծ ինձ վրա զգացի նրա մութ աչքերի հայացքը և տեսա, որ Գլեդիսը ժպտում է հանդիմանորեն տարուբերելով իր հպարտ գլուխը։

― Նեդ, զգում եմ, որ պատրաստվում եք ինձ առաջարկություն անել։ Հարկավոր չէ՛։ Թող ամեն ինչ մնա հնի պես, այդպես շատ ավելի լավ է։

― Ես ավելի մոտեցա նրան։

― Ինչպե՞ս գուշակեցիք։ ― Իմ զարմանքն անկեղծ էր։

― Կարծես թե մենք՝ կանայքս, այդ բանը նախապես չենք զգում։ Մի՞թե դուք կարծում եք, թե մեզ կարելի է հանկարծակիի բերել․․․ Ա՜խ, Նեդ, ես ինձ այնպես լավ էի զգում ձեզ հետ․․․ Ինչո՞ւ փչացնել մեր բարեկամությունը։ Դուք բոլորովին չեք գնահատում, որ ահա մենք երիտասարդ տղամարդ ու կին, կարող ենք անկաշկանդ խոսել իրար հետ։

― Իսկապես, չգիտեմ, Գլեդիս։ Բանն այն է, որ ես նույնքան անկաշկանդ կարող էի խոսել․․․ դե, ասենք, երկաթուղային կայարանի պետի հետ։ ― Ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղի՞ց լույս ընկավ այդ կայարանի պետը, բայց փաստը մնում է փաստ, որ հանկարծ այդ պաշտոնական անձը տնկվեց մեր առաջ և երկուսիս էլ ծիծաղեցրեց։ ― Ո՛չ, Գլեդիս, ես շատ ավելին եմ ուզում։ Ես ուզում եմ գրկել ձեզ, ուզում եմ ձեր գլուխը սեղմել կրծքիս։ Գլեդիս, ես ուզում եմ․․․

Տեսնելով, որ ես պատրաստվում եմ իրականացնել իմ խոսքերը, Գլեդիսն արագ վեր թռավ բազկաթոռից։

― Նեդ, դուք ամեն ինչ փչացրիք, ― ասաց նա։ ― Ինչքան լավ ու հասարակ է լինում մինչև դրա գալը։ Մի՞թե դուք չեք կարող ձեզ տիրապետել։

― Բայց ախր հո առաջինը ես չեմ այդ բանը մտածել, ― աղաչեցի ես։ ― Մարդկային բնույթն է այդպես։ Այդպես է սերը։

― Այո, երբ սերը փոխադարձ է, այն ժամանակ, հավանորեն, ամեն բան այլ կերպ է լինում։ Բայց ես երբեք այդ զգացումը չեմ ունեցել։

― Դո՛ւք, ձեր գեղեցկությա՜մբ, ձեր սրտո՜վ։ Գլեդիս, ախր դուք ստեղծված եք սիրելու համար։ Դուք պետք է սիրեք։

― Այդ դեպքում պետք է սպասել, մինչև որ սերն ինքը կգա։

― Բայց ինչո՞ւ դուք ինձ չեք սիրում, Գլեդիս։ Ինչն է խանգարում՝ իմ արտաքի՞նը, թե՞ մի ուրիշ բան։

Այստեղ Գլեդիսը մի փոքր մեղմացավ։ Նա պարզեց իր ձեռքը, ― որքա՜ն նազելիություն ու ներողամտություն կար այդ շարժման մեջ, և գլուխս ետ տարավ։ Հետո թախծոտ ժպիտով նայեց դեմքիս։

― Ոչ, բանն այդ չէ, ― ասաց նա։ ― Դուք սնապարծ չեք, և ես համարձակորեն կարող եմ խոստովանել, որ բանն այդ չէ։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան դուք կարծում եք։

― Իմ բնավորությո՞ւնը։

Նա գլուխը խստությամբ խոնարհեց։

― Ես կուղղվեմ, ասացեք միայն, թե ի՛նչ եք ուզում ինձանից։ Նստեցեք, ամեն ինչ միասին քննենք։ Դե, հանգիստ կմնամ, միայն թե նստեցեք։

Գլեդիսը նայեց ինձ, ինչպես երևում է կասկածելով իմ խոսքերի անկեղծությանը, բայց ինձ համար նրա կասկածանքը շատ ավելի թանկ էր լիակատար վստահությունից։ Որքան հիմար ու զզվելի է երևում այս ամենը թղթի վրա։ Սակայն, միգուցե, ի՞նձ է միայն այդպես թվում։ Ինչևէ, բայց Գլեդիսը նստեց բազկաթոռին։

― Այժմ ասացեք, թե ինչի՞ց եք դժգոհ։

― Ես սիրում եմ ուրիշին։

Վեր ցատկելու հերթը հասավ ինձ։

― Մի՛ վախեցեք, ես խոսում եմ իդեալի մասին, ― բացատրեց Գլեդիսը՝ ծիծաղն աչքերին նայելով իմ փոխված դեմքին։ ― Կյանքում դեռ այդպիսի մարդ չի պատահել ինձ։

― Ասացեք, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ տեսք ունի։

― Նա, թերևս շատ նման է ձեզ։

―Որքա՜ն բարի եք դուք։ Այդ դեպքում ի՞նչն է պակասում ինձ։ Ձեր մի խոսքը բավական է։ Ի՞նչ է նա՝ հակաալկոհոլի՞կ, բանջարակե՞ր, օդանավո՞րդ, գերմա՞րդ․․․ Ես ամեն բանի համաձայն եմ, Գլեդիս, միայն ասացեք, թե ինչ եք ուզում։

Այդպիսի զիջողամտությունը զվարճացրեց նրան։

― Ամենից առաջ հազիվ թե իմ իդեալն այդպես խոսեր։ Նա շատ ավելի ամուր ու խիստ բնավորություն է և չի կամենա այդպիսի պատրաստակամությամբ հարմարվել կանացի հիմար քմահաճույքներին։ Բայց որ ամենակարևորն է՝ նա գործողության մարդ է, մի մարդ, որն աներկուղ կնայի մահվան աչքերին, փորձով, այն էլ անսովոր փորձով հարուստ մարդ, որը պատրաստ է սխրագործության։ Ես կսիրեմ ոչ թե նրան իրեն, այլ նրա փառքը, որովհետև այդ փառքի ցոլքը կընկնի նաև ինձ վրա։ Հիշեցեք Ռիչարդ Բերտոնին։[4] Երբ ես կարդացի այդ ճանապարհորդի կենսագրությունը, որ գրել էր նրա կինը, ինձ համար հասկանալի դարձավ, թե նա ինչու էր սիրել այդ մարդուն։ Իսկ լեդի Ստենլի՞ն։[5] Հիշո՞ւմ եք նրա գրքի վերջին գլուխը իր ամուսնու մասին։ Ահա թե ինչպիսի տղամարդկանց առաջ պետք է կինը խոնարհվի։ Ահա սեր, որը ոչ թե նվաստացնում է, այլ մեծարում, որովհետև ամբողջ աշխարհը կհարգի այդպիսի կնոջը իբրև մեծ սխրագործությունների ոգեշնչողի։

Գլեդիսն այդ րոպեին այնքան գեղեցիկ էր, որ ես քիչ մնաց խախտեի մեր զրույցի վերամբարձ տոնը, սակայն ժամանակին զսպեցի ինձ ու շարունակեցի վեճը։

― Բոլորը չեն կարող Բերտոն ու Ստենլի լինել, ― ասացի ես։ ― Ասենք այդպիսի դեպք էլ չի պատահում, իսկ որ պատահեր, ես ձեռքից բաց չէի թողնի։

― Ոչ, այդպիսի դեպքեր պատահում են ամեն քայլափոխում։ Իմ իդեալի էությունն էլ հենց այն է, որ նա ինքն է գնում սխրագործությանն ընդառաջ։ Նրան ոչ մի խոչընդոտ ետ չի պահի։ Ես դեռ չեմ գտել այդ հերոսին, բայց տեսնում եմ նրան, ոնց որ աչքիս առաջ լինի։ Այո՛, մարդն ինքն է ստեղծում իր փառքը։ Տղամարդիկ պետք է սխրագործություններ կատարեն, իսկ կանայք՝ հերոսներին պարգևատրեն սիրով։ Հիշեցեք այն երիտասարդ ֆրանսիացուն, որը սրանից մի քանի օր առաջ օդապարիկով վեր բարձրացավ։ Այդ առավոտ փոթորիկ էր մոլեգնում, բայց բարձրանալը հայտարարված էր նախօրոք, և նա ոչ մի կերպ չուզեց հետաձգել այն։ Մի օրվա ընթացքում քամին օդապարիկը քշեց տարավ հազար մղոն։ Ռուսաստանի կենտրոնում ինչ֊որ տեղ։ Ահա, ես այդպիսի մարդու մասին եմ խոսում։ Հապա մտածեցեք այն կնոջ մասին, որը սիրում է նրան։ Ինչպիսի՜ նախանձ է առաջացնում նա ուրիշների մեջ։ Թող ինձ էլ նախանձեն, որ իմ ամուսինը հերոս է։

― Ձեզ համար ես պատրաստ եմ ամեն ինչի։

― Միայն ի՞նձ համար։ Ոչ, դա բանի նման չէ։ Դուք պետք է սխրագործության գնաք, որովհետև այլ կերպ չեք կարող, որովհետև այդպիսին է ձեր էությունը, որովհետև տղամարդկային բնույթը ձեր մեջ պահանջում է իր դրսևորումը։ Այ, օրինակ, դուք գրեցիք Վիգանի ածխահանքում տեղի ունեցած պայթունի մասին։ Իսկ ինչո՞ւ չիջնեիք այնտեղ և չօգնեիք մարդկանց, որոնք մեռնում էին խեղդող գազից։

― Ես իջել եմ։

― Դուք ինձ այդ մասին չեք ասել։

― Իսկ ի՞նչ մի առանձին բան կա այդտեղ։

― Ես այդ չգիտեի։ ― Նա հետաքրքրությամբ նայեց ինձ։ ― Համարձակ քայլ է։

― Ինձ ուրիշ բան չէր մնում անելու։ Եթե ուզում ես լավ ակնարկ գրել, պետք է ինքդ լինես դեպքի վայրում։

― Ի՜նչ պրոզայիկ դրդապատճառ։ Դա ոչնչացնում է ամբողջ ռոմանտիկան։ Սակայն ես շատ ուրախ եմ, որ դուք իջել եք ածխահանք։

Ես չէի կարող չհամբուրել ինձ պարզած ձեռքը՝ այնքան նազելիություն ու արժանապատվություն կան նրա այդ շարժման մեջ։

― Երևի դուք ինձ համարում եք խելացնորի մեկը, որը դեռ հրաժեշտ չի տվել իր աղջկական երազներին։ Բայց նրանք այնքան իրական են ինձ համար․․․ Ես չեմ կարող չհետևել նրանց՝ այդ բանը մտել է իմ մսի ու արյան մեջ։ Եթե ես երբևէ ամուսնանամ, ապա կամուսնանամ միայն նշանավոր մարդու հետ։

― Հապա ո՜նց, ― բացականչեցի ես։ ― Ուրիշ ովքե՞ր կարող են ոգեշնչել տղամարդկանց, եթե ոչ ձեզ նման կանայք։ Թող միայն մի հարմար առիթ ներկայանա, և այն ժամանակ կտեսնեք՝ ես կարո՞ղ եմ դրանից օգտվել թե ոչ։ Ասում եք՝ մարդ ինքը պիտի ստեղծի իր փառքը և ոչ թե սպասի, թե նա երբ կլինի իր ձեռքերի մեջ։ Ահա թեկուզ Քլայվը․[6] մի համեստ գրագիր էր, բայց նվաճեց Հնդկաստանը։ Ոչ, երդվում եմ ձեզ, դեռ աշխարհը կիմանա, թե ես ինչի եմ ընդունակ։

Գլեդիսը ծիծաղեց իմ իռլանդական բռնկվող խառնվածքի վրա։

― Ինչ կա որ, գործեցեք։ Դրա համար դուք ամեն ինչ ունեք՝ երիտասարդություն, առողջություն, ուժ, կրթություն, եռանդ։ Երբ դուք սկսեցիք այս խոսակցությունը, ես շատ տխրեցի։ Իսկ այժմ ուրախ եմ, որ այս խոսակցությունը ձեր մեջ այդպիսի մտքեր արթնացրեց։

― Իսկ եթե ես․․․

Նրա ձեռքը ինչպես փափուկ թավիշ, դիպավ իմ շրթունքներին։

― Այլևս ոչ մի խոսք, սըր։ Առանց այն էլ դուք արդեն կես ժամ ուշացել եք խմբագրությունից։ Ես պարզապես սիրտ չէի անում այդ մասին ձեզ հիշեցնել։ Բայց երբ ժամանակը գա, եթե դուք ձեզ համար տեղ նվաճեք աշխարհում, գուցե մենք վերսկսենք մեր այսօրվա խոսակցությունը։

Ահա թե ինչու ես, այնպես բախտավոր, նոյեմբերյան այդ մառախլապատ երեկոյան հասա քեմբերուելյան տրամվային, հաստատ որոշելով ոչ մի օր բաց չթողնել մեծ գործ որոնելու ուղղությամբ, որը արժանի լիենր իմ գեղեցիկ դամային։ Սակայն որ կարող էր նախատեսել, թե ինչպիսի՜ ձևեր կընդունի այդ գործը, և ի՛նչ արտասովոր ճանապարհով կհասնեմ ես նրան։

Ընթերցողը, հավանորեն, կասի, թե այս ներածային գլուխը ոչ մի կապ չունի իմ պատմության հետ, բայց առանց դրա այս պատմությունն էլ չէր լինի, որովհետև ո՛վ, եթե ոչ այն մարդը, որը ոգեշնչված է ինքն իր ձեռքով իր փառքը ստեղծելու մտքով և պատրաստ է ամեն մի սխրագործության, ընդունակ է այդպիսի վճռականությամբ կապերը խզել սովորական ապրելաձևի հետ ու ճամփա ընկնել դեպի խորհրդավոր խավարով պարուրված մի երկիր, ուր նրան սպասում են մեծ արկածներ և մեծ պարգև դրանց համար։

Պատկերացրեք, ուրեմն, թե ես՝ հինգերորդ անիվս «Դեյլի գազետ» լրագրի մարտակառքում, ինչպես անցկացրի այդ երեկոն խմբագրատանը, երբ գլխումս հասունանում էր մի անհողդողդ որոշում՝ եթե հաջողվի, այսօր իսկ հնարավորություն գտնել մի այնպիսի սխրագործության, որն արժանի լիներ իմ Գլեդիսին։ Ի՞նչն էր ղեկավարում այդ աղջկան, որը հարկադրեց ինձ կյանքս վտանգի ենթարկել նրա փառաբանման համար, խստասրտությո՞ւնը, եսասիրությո՞ւնը։ Այսպիսի մտքերը կարող են շփոթել հասուն տարիքում, բայց ոչ երբեք քսաներեք տարեկան հասակում, երբ մարդ ճանաչում է առաջին սիրո հրայրքը։


  1. Բիմետալիզմ կամ կրկնակի մետաղային սիստեմ ― դրամական սիստեմ, որի ժամանակ վճարման օրինական միջոց են հանդիսանում երկու մետաղ, օրինակ՝ ոսկին և արծաթը։
  2. արծաթյա դրամ Հնդկաստանում
  3. Մասոնություն կամ «ազատ քարհատների եղբայրություն ― կրոնա֊էթիկական հոսանք, որն առաջացել է XVIII դարում Անգլիայում և տարածվել է Եվրոպայում։
  4. Բերտոն Ռիչարդ Ֆրենսիս ― ճանապարհորդ, որն այցելել է Աֆրիկա, ուր հայտնաբերել է Տանզանիկա լիճը, ուսումնասիրել Արևելքը և մի շարք գրքեր գրել իր ճանապարհորդությունների մասին
  5. Լեդի Ստենլի ― կինը անգլիացի նշանավոր ճանապարհորդ Հենրի Մորտոն Ստենլիի, որն Աֆրիկայում գտավ Լիվինգստոնի կորած արշավախումբը։
  6. Քլայվ Ռոբերտ ― անգլիական Օստ֊Հնդկական ընկերության գործիչ։ Ծառայությունն սկսել է իբրև հասարակ կլերկ (գրագիր):