Changes

Մոսկվա 2042

No change in size, 12:46, 9 Մայիսի 2014
/* Գաղտնի հավաքույթ */
― Մի՞թե չհասկացաք, Վիտալիյ Նիկիտիչ, ― ժպտալով ասաց Օխլամոնովը։ ― Մենք ձեր համախոհներն ենք։ Մենք Սիմիտներ ենք։
Ներկաները հետաքրքրությամբ ինձ էին նայում։ Ինչ֊որ տեղ, վերջում գտնվող սեղաններից մեկի առաջ, ես նկատեցի Ձերժինի վիրավոր ակոսված ճակատը։
― Թանկագին կոմսորներ, ― ասացի ես, ման գալով մի տեղ, որ դնեմ բաժակը։ Դուք շատ հմուտ պրովոկացիա եք կազմակերպել, բայց դա ինձ հետ չի անցնի։ Ես սիմիտ չեմ։ Անցյալ կյանքում ես շատ մարդկանց էի ճանաչում, Սիմ Սիմիչ Կարնավալովին նույնպես։ Բայց երբեք նրա համախոհը չեմ եղել, երբեք չեմ կիսել նրա գաղափարները և այսպիսի էժանագին ձևով չեմ խաբվի։
Ադմին, Վստահելի
1876
edits