«Չորրորդ Բաժին: Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 157. | Տող 157. | ||
====4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ==== | ====4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ==== | ||
− | Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, | + | Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը։ Հիմա կարճառոտ շոշափենք աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու աշխատանքի հասարակական բաժանման միջև եղած հարաբերությունը, որն ամեն մի ապրանքային արտադրության ընդհանուր հիմքն է կազմում։ |
+ | |||
+ | Եթե աչքի առաջ ունենանք միայն բուն աշխատանքը, ապա հասարակական արտադրության բաժանումը նրա այնպիսի խոշոր սեռերի, ինչպես հողագործությունը, արդյունաբերությունը և այլն, կարելի է անվանել աշխատանքի ընդհանուր [im Allgemeinen] բաժանում, արտադրության այդ սեռերի տրոհումը տեսակների ու ենթատեսակների` աշխատանքի հատուկ [im Besonders] բաժանում, իսկ աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում՝ աշխատանքի եզակի [im Einzelnen] բաժանում<ref>«Աշխատանքի բաժանումը, սկսվելով ամենատարբեր պրոֆեսիաների առանձնացումից, շարունակվում է մինչև միևնույն արդյունքը պատրաստող բանվորների բաժանումն առանձին խմբերի, որ տեղի է ունենում մանուֆակտուրայում» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրաաարակություն հ. I, էջ 173)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, հ. I, ՍՊԲ, 1881, էջ 79։] «Քաղաքակրթության որոշ աստիճանի հասած ժողովուրդների մոտ մենք գտնում ենք աշխատանքի բաժանման երեք տեսակ. առաջինը, որ մենք կանվանենք ընդհանուր բաժանում, հանգում է արտադրողների տրոհմանը հողագործների, արդյունաբերողների ու առևտրականների,— ազգային արտադրության այդ երեք հիմնական ճյուղերին, երկրորդը, որ կարելի էր անվանել հատուկ բաժանում, արտադրության յուրաքանչյուր սեռի բաժանումն է տեսակների... վերջապես, արտադրության բաժանման երրորդ տեսակը, որ կարելի էր անվանել աշխատանքի կատարման բաժանում կամ բուն իմաստով աշխատանքի բաժանում, տեղի է ունենում աոանձին արհեստների կամ պրոֆեսիաների շրջանակներում..., նկատվում է մ անուֆակտուրաների ու արհեստանոցների մեծամասնության մեջ» (Skarbeck: «Theorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 84, 85)։<br>50a '''3-րդ հրատ. ծանոթագրություն.'''— հետագա շատ հիմնավոր ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդկության նախնադարյան վիճակին, նրան բերին այն եզրակացության, որ սկզբնապես ոչ թե ընտանիքն է փոխակերպվել տոհմի, այլ, ընդհակառակը, տոհմն է եղել արենակցության վրա հիմնված մարդկային հասարակության նախնադարյան բնաճուն ձևը, այնպես որ ընտանիքի տարբեր ձները միայն հետագայում են զարգանում տոհմական միությունների սկսված քայքայումից։ {Ֆ. Է.}</ref>։ | ||
+ | |||
+ | Աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և անհատի համապատասխան սահմանափակումն զբաղմունքի որոշ ոլորտով, ունի, ինչպես և աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի ներսում, զարգացման երկու հակադիր ելակետներ։ Ընտանիքի սահմաններում [''Տես 50a ծանոթ.''] — հետագա զարգացմամբ տոհմի սահմաններում — աշխատանքի բնական բաժանումը ծագում է սեռի ու տարիքի տարբերություններից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա, և աշխատանքի այդ բաժանումը իր ոլորտն ընդարձակում է հասարակական կյանքի ծավալմանը, բնակչության աճմանը, իսկ առանձնապես երկու տարբեր տոհմերի միջև ընդհարումներ ծագելուն և մի տոհմը մյուս տոհմերին ենթարկվելուն զուգընթաց։ Մյուս կողմից, ինչպես ես արդեն նկատել եմ, արդյունքների փոխանակությունը ծագում է այն կետերում, որտեղ շփման մեջ են մտնում տարբեր ընտանիքներ, տոհմեր, համայնքներ, որովհետև մարդկային կուլտուրայի սկզբում ո՛չ թե առանձին անհատները, այլ ընտանիքները, տոհմերը և այլ խմբերն են հարաբերության մեջ մտնում միմյանց հետ որպես ինքնուրույն միավորներ։ Տարբեր համայնքներ արտադրության տարբեր միջոցներ ու տարբեր կենսամիջոցներ են գտնում իրենց շրջապատող բնության մեջ։ Այդ պատճառով նրանք միմյանցից տարբերվում են արտադրության եղանակով, ապրելակերպով և իրենց արտադրած արդյունքներով։ Դրանք այն բնաճուն տարբերություններն են, որոնք համայնքների շփման պրոցեսում առաջացնում են արդյունքների փոխադարձ փոխանակություն, հետևապես և այդ արդյունքների աստիճանական փոխարկում ապրանքների։ Փոխանակությունը տարբերության չի ստեղծում արտադրության ոլորտների միջև, բայց արդեն միմյանցից տարբերվող ոլորտների միջև կապ է հաստատում և դրանք դարձնում է հասարակական ամբողջական արտադրության ավելի կամ պակաս չափով իրարից կախում ունեցող ճյուղեր։ Այստեղ աշխատանքի հասարակական բաժանումն առաջ է գալիս փոխանակության միջոցով, որը կատարվում է արտադրության սկզբում տարբեր, բայց իրարից անկախ ոլորտների միջև։ Այնտեղ, որտեղ ելակետը աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանումն է, անմիջաբար շաղկապված ամբողջության առանձին օրգանները բաժանվում, քայքայվում են,— ընդ որում այդ քայքայման գլխավոր խթան է հանդիսանում օտար համայնքների հետ կատարվող ապրանքափոխանակությունը,— և դառնում են ինքնուրույն, պահպանելով այն փոխադարձ կապը միայն, որ հաստատվում է տարբեր աշխատանքների միջև այդ աշխատանքների արդյունքների, որպես ապրանքների, փոխանակման միջոցով։ Մի դեպքում իր ինքնուրույնությունը կորցնում է այն, ինչ որ առաջ ինքնուրույն էր, մյուս դեպքում՝ ինքնուրույն է դառնում այն, ինչ որ առաջ ինքնուրույն չէր։ | ||
+ | |||
+ | Աշխատանքի զարգացած ու ապրանքափոխանակության միջոցով իրականացվող ամեն մի բաժանման հիմքը քաղաքի և գյուղի անջատումն է իրարից<ref>Սըր Ջեմս Ստյուարտն ուրիշներից ավելի լավ է լուսաբանել այս կետը։ Թե նրա աշխատությունը, որ Ադամ Սմիթի «Wealth of Nations» [«Ժողովուրդների հարստությունը»]-ից 10 տարի առաջ է լույս տեսել, որքան քիչ է հայտնի ներկայամս, երևում է, ի միջի այլոց, այն բանից, որ Մալթուսի երկրպագուները նույնիսկ չգիտեն, որ «բնակչության օրենքի» վերաբերյալ նրա աշխատության առաջին հրատարակությունը, եթե մի կողմ թողնենք նրա զուտ ճառաբանական մասը, գրեթե ամբողջովին արտագրված է Ստյուարտից, ինչպես նաև Ուոլլես և Տաունսենդ տերտերներից։</ref>։ Կարելի է ասել, որ հասարակության ամբողջ տնտեսական պատմությունն ամփոփվում է այդ հակադրության շարժման մեջ, որի վրա սակայն մենք այստեղ ավելի կանգ չենք առնի։ | ||
+ | |||
+ | Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանման նյութական նախադրյալը, ինչպես տեսանք, միաժամանակ զբաղված բանվորների որոշ թիվն է. հասարակության ներսում աշխատանքի բաժանման դեպքում նույնպիսի դեր է խաղում բնակչության մեծությունն ու խտությունը, որն այստեղ փոխարինում է մարդկանց կուտակումը միևնույն արհեստանոցում<ref>«Բնակչութլան որոշ խտություն է պահանջվում, որպեսզի սոցիալական հարաբերությունները կարողանան զարգանալ, ինչպես նաև ստեղծվի ուժերի այնպիսի կոմբինացիա, որի պայմաններում աճում է աշխատանքի արտադրողականությունը» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 50)։ «Երբ աճում է բանվորների թիվը... հասարակության արտադրողական ուժն ավելանում է բարդ հարաբերությամբ, որն ստացվում է՝ բանվորների թվի աճումը բազմապատկելու միջոցով նրանց միջև կատարվող աշխատանքի բաժանման հետևանքի հետօ {Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 120)։</ref>։ Բայց բնակչության այդ խտությունը ինչ-որ հարաբերական բան է։ Համեմատաբար նոսր բնակչություն, բայց հաղորդակցության զարգացած միջոցներ ունեցող երկիրն ավելի խիտ բնակչություն ունի, քան ավելի շատ բնակչություն, բայց հաղորդակցության անզարգացած միջոցներ ունեցող երկիրը. այս իմաստով, ամերիկյան միության հյուսիսային նահանգներն ավելի խիտ բնակչություն ունեն, քան, օրինակ, Հնդկաստանը<ref>Բամբակի մեծ պաhանջարկի հետևանքով 1861 թվականից սկսած Արևելյան Հնդկաստանի մի քանի խիստ բազմամարդ շրջաններում բամբակի արտադրությունն ընդարձակվեց բրնձի արտադրության hաշվին։ Շատ տեղերում սով առաջացավ, որովhետև hաղորդակցության ճանապարhների պակասության, այսինքն` ֆիզիկական կապի պակասության պատճառով մի շրջանի բրնձի թերարտադրությունը չէր կարող լրացվել ուրիշ շրջաններից կատարվող ներմուծումով։</ref>։ | ||
+ | |||
+ | Որովհետև ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալն են, ուստի աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պահանջում է, որ աշխատանքի բաժանումը հասարակության ներսում արդեն հասունացման մի որոշ աստիճանի հասած լինի։ Ընդհակառակը, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, իր հերթին, ազդում, է՛լ ավելի է զարգացնում և անդամատում աշխատանքի հասարակական բաժանումը։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացման հետ ավելի ու ավելի են դիֆերենցիացման ենթարկվում արտադրության նաև այն ճյուղերը, որտեղ պատրաստվում են այդ գործիքները<ref>Այսպես, օրինակ, Հոլանդիայում ջուլհակի մքուքների արտադրությունը դեռևս XVII դարում արդյունաբերության առանձին ճյուղ էր կազմում։</ref>։ Երբ մանուֆակտուրային տիպով կառուցված արտադրությունը տարածվում է արդյունաբերության որևէ ճյուղի վրա, որը մինչև հիմա կապված է եղել մյուսների հետ որպես գլխավոր կամ օժանդակ արդյունաբերություն, և կատարվել է նույն արտադրողների միջոցով, ապա իսկույն տեղի է ունենում անջատում ու փոխադարձ առանձնացում։ Եթե մանուֆակտուրան ընդգրկում է տվյալ ապրանքի արտադրության առանձին փուլը, ապա ապրանքի արտադրության տարբեր փուլերը դառնում են ինքնուրույն զբաղմունքներ։ Արդեն վերը նշեցինք, թե որտեղ պատրաստի արդյունքը մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումն է, մասնական աշխատանքները կարող են, իրենց հերթին, ինքնուրույնություն ձեռք բերել, որպես առանձին արհեստներ։ Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումն ավելի լրիվ ձևով կիրառելու համար արտադրության տվյալ ճյուղը տրոհվում է տարբեր և այն էլ երբեմն բոլորովին նոր մանուֆակտուրաների, նայած նրա հում նյութերի տարբերությանը և այն տարբեր ձևերին, որ կարող է ընդունել միևնույն հում նյութը։ Այսպես, XVIII դարի առաջին կեսում արդեն միայն Ֆրանսիայում 100-ից ավելի տարբեր տեսակի մետաքսե կտորներ էին գործվում, և, օրինակ, Ավինյոնում գոյություն ուներ օրենք, որի համաձայն «ամեն մի աշկերտ պետք է ամբողջովին ֆաբրիկացիայի միայն մեկ տեսակի ուսումնասիրությանը նվիրվի և միաժամանակ չսովորի մի քանի արդյունքներ պատրաստելու եղանակները»։ Աշխատանքի տերիտորիալ բաժանումը, որն արտադրության առանձին ճյուղերն ամրակցում է երկրի առանձին շրջաններին, նոր զարկ է ստանում շնորհիվ մանուֆակտուրային արտադրության, որը շահագործում է ամեն մի առանձնահատկություն<ref>«Մի՞թե Անգլիայի բրդեղենի արդյունաբերությունը չի բաժանված զանազան մասերի կամ ճյուղերի, որոնք արմատացել են որոշ վայրերում, որտեղ ամբողջ արտադրությունը լիովին կամ առավելապես վերածվել է այդ ճյուղերին, նուրբ մահուդները արտադրվում են Սոմերսեթշիրոլմ, կոշտերը՝ Յորկշիրում, կրկնակի լայնքովը՝ Էքզետերում, մետաքսը՝ Սեդբերիում, կրեպը՝ Նորվիչում, կիսաբրդեղեն կտորները՝ Կենդելում, վերմակները՝ Ուիտնիում և այլն» (Berkeley: «The Querist, 1750, § 520)։</ref>։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում հասարակության մեջ կատարվող աշխատանքի բաժանմանը հարուստ նյութ են տալիս համաշխարհային շուկայի ընդարձակումն ու գաղութային սիստեմը, ընդ որում թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխատանքի հասարակական բաժանման ընդհանուր գոյապայմանների շրջանին են պատկանում։ Այստեղ կարիք չկա կանգ առնելու այն հարցի վրա, թե տնտեսական բնագավառի հետ միասին աշխատանքի բաժանումը ինչպես է ընդգրկում հասարակության բոլոր մյուս ոլորտները և ամեն տեղ դառնում այն նեղ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտացման, մարդու այն միակողմանիության հիմքը, որի առիթով դեռ Ա. Ֆերգյուսոնը, Ադամ Սմիթի ուսուցիչը, բացականչել է. «Մենք հելոտների ազգ ենք, և մեր մեջ ազատ մարդ չկա»<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, հատվ. II, էջ 285։</ref>։ | ||
+ | |||
+ | Սակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտագրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով<ref>Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանդամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի աոանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան .խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն clխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս, թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։</ref>։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում<ref>«Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։<br>58a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադեlֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերtվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։</ref>։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [''Տես 58a ծանոթ.'']։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակ | ||
+ | |||
+ | հպատակեցումը կապիտալի իշխանությանը, նույն այդ բուրժուական գիտակցությունը նույնպիսի խանդով վատաբանում է արտադրության հասարակական պրոցեսի ամեն մի գիտակից հասարակական վերահսկողություն ու կարգավորում, որպես ոտնձգություն՝ ուղղված սեփականության անձեռնմխելի իրավունքների, ազատության ու անհատական կապիտալիստի ինքնորոշող «հանճարի» դեմ։ Շատ բնորոշ է, որ գործարանային սիստեմի ոգևորված ջատագովները հասարակական աշխատանքի ամեն տեսակ ընդհանուր կազմակերպության դեմ ավելի զորեղ առարկություն չեն գտնում, քան այն մատնանշումը, թե այդպիսի կազմակերպությունն ամբողջ հասարակությունը մի գործարան կդարձներ։ | ||
+ | |||
+ | Եթե արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող հասարակության մեջ աշխատանքի հասարակական բաժանման անարխիան և աշխատանքի մանուֆակտուրային բաժանման բռնակալությունը փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, ապա, ընդհակառակը, հասարակության ավելի վաղ ձևերը, որոնց մեջ արհեստների առանձնացումը բնականորեն զարգանում, հետո բյուրեղանում և, վերջապես, ամրապնդվում է օրենքով,— ներկայացնում են, մի կողմից, հասարակական աշխատանքի պլանաչափ ու ավտորիտար կազմակերպության պատկեր, մյուս կողմից, բոլորովին բացառում են աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում. կամ այդ բաժանումը զարգացնում են գաճաճային մասշտաբով, կամ միայն սպորադիկ ու պատահական կերպով<ref>«Կարելի է... նույնիսկ ընդհանուր կանոն համարել, որ հասարակության մեջ աշխատանքի բաժանումը որքան ավելի քիչ է ենթարկված հեղինակության, այնքան ավելի սաստիկ է զարգանում աշխատանքի բաժանումը արհեստանոցում և այնքան ավելի շատ է այդ բաժանումը ենթարկված մեկ անձի հեղինակությանը։ Այսպիսով, աշխատանքի բաժանման նկատմամբ հեղինակությունն արհեստանոցում և հեղինակությունը հասարակության մեջ միմյանց հակառակ հարաբերական են» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847» էջ 130, 131)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 385։]</ref>։ | ||
+ | |||
+ | Այսպես, օրինակ, հնդկական այն նախնադարյան փոքրիկ համայնքները, որոնք մասամբ դեռ մինչև այժմ էլ պահպանվել են, հիմնված են հողի համայնական տիրապետության վրա, հողագործության ու արհեստի անմիջական միացման վրա և աշխատանքի կայունացած բաժանման վրա, որը ամեն մի նոր համայնք հիմնվելիս արտադրության պատրաստի պլան և սխեմա է տալիս։ Յուրաքանչյուր այդպիսի համայնք կազմում է մի ինքնաբավ արտադրական ամբողջություն, որի արտադրության բնագավառն ընդգրկում է 100-ից մինչև մի քանի հազար ակր։ Արդյունքների գլխավոր մասսան արտադրվում է բուն համայնքի անմիջական սպառման համար և ոչ որպես ապրանք, ուստի և ինքը՝ արտադրությունը կախված չէ ամբողջ հնդիկ հասարակության մեջ տեղի ունեցող աշխատանքի այն բաժանումից, որն իրականանում է ապրանքափոխանակության միջոցով։ Միայն արդյունքի ավելցուկն է ապրանք դառնում, ընդ որում նրա մի զգալի մասը կենտրոնանում է պետության ձեռքում, դեպի որը անհիշելի ժամանակներից սկսած հոսում է արդյունքի մի որոշ քանակ որպես նատուրալ ռենտա։ Հնդկաստանի տարբեր մասերում համայնքի տարբեր ձևեր են հանդիպում։ Ամենապարզ տիպի համայնքներում հողի մշակումը կատարվում է համատեղ, ընդ որում արդյունքը բաշխվում է առանձին անդամների միջև, այնինչ ամեն մի ընտանիք մտնելով, գործելով և այլ աշխատանքով զբաղվում է ինքնուրույն կերպով՝ որպես տնային օժանդակ արհեստով։ Միատեսակ աշխատանքով զբաղված այս մասսայի կողքին մենք տեսնում ենք համայնքի «գլխավորին», որը մի անձի մեջ միացնում է դատավորին, ոստիկանապետին ու հարկահավաքին, հաշվապահին, որը հողագործական օպերացիաների հաշիվներն է պահում և դրան վերաբերող ամեն ինչ գրանցում և ցուցակագրում է. մի երրորդ պաշտոնյայի, որ հետապնդում է հանցագործներին, պաշտպանում է օտարերկրյա ուղևորներին և նրանց մի գյուղից մի ուրիշ գյուղ է առաջնորդում. սահմանապահին, որ համայնքի սահմանները պահպանում է հարևան համայնքների ոտնձգություններից. ջրամբարների հսկիչին, որը դաշտերի ոռոգման համար անհրաժեշտ ջուր է բաշխում հանրային ջրամբարներից. բրահմանին, որը կրոնական պաշտամունքի ֆունկցիաներն է կատարում, դպրոցական ուսուցչին, որը համայնքի երեխաներին ավազի վրա գրել-կարդալ է սովորեցնում, օրացուցագետ բրահմանին, որը, իբրև աստղագետ, ցույց է տալիս ցանելու, հնձելու ժամանակները և առհասարակ բարենպաստ ու աննպաստ ժամանակը զանազան հողագործական աշխատանքների համար, դարբնին ու հյուսնին, որոնք պատրաստում և նորոգում են հողագործական բոլոր գործիքները. բրուտին, որ ամաններ է շինում ամբողջ գյուղի համար, վարսավիրին. լվացարարին, որ շորեր է լվանում, արծաթագործին, տեղ-տեղ էլ՝ բանաստեղծին, որը մի քանի համայնքներում փոխարինում է արծաթագործին, ուրիշ համայնքներում էլ ուսուցչին։ Այս մի դյուժին անձերը պահվում են ամբողջ համայնքի հաշվին։ Եթե աճում է բնակչությունը, անմշակ հողի վրա հիմնվում է մի նոր համայնք հնի տիպարով։ Համայնքի մեխանիզմը հանդես է բերում աշխատանքի պլանաչափ բաժանում, բայց աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն աներևակայելի է, քանի որ դարբնի, հյուսնի և մյուսների համար շուկան անփոփոխ է մնում և լավագույն դեպքում, նայած գյուղի մեծությանը, մեկ դարբնի, բրուտի և մյուսների փոխարեն պատահում են երկուսը-երեքը<ref>Փոխգնդապետ Mark Wilks: «Historical Sketches of the South of India». London 1810—1817, հ. I, էջ 118—20։ Հնդկական համայնքների տարբեր ձևերի լավ համեմատություն կարելի է գտնել George Campbe1-ի «Modern India». London 1852 աշխատության մեջ։</ref>։ Համայնական աշխատանքի բաժանումը կարգավորող օրենքն այստեղ գործում է բնության օրենքի անխախտ իշխանությամբ — ամեն մի առանձին արհեստավոր, օրինակ, դարբինը և մյուսները, իր զբաղմունքին վերաբերող բոլոր օպերացիաները կատարում է խստորեն սահմանված ավանդական եղանակով և, սակայն, միանգամայն ինքնուրույնորեն, ոչ մի հեղինակություն չճանաչելով արհեստանոցի սահմաններում։ Այդ ինքնաբավ համայնքները շարունակ իրենց վերարտադրում են միևնույն ձևով և կործանվելու դեպքում դարձյալ վերականգնվում են միևնույն տեղում, նույն անունով<ref>«Այդ պարզ ձևերի մեջ... է ընթանում երկրի բնակիչների կյանքն անհիշելի ժամանակներից։ Առանձին գյուղերի սահմանները հազվադեպ էին փոփոխվում, և թեև գյուղերը երբեմն ավերվում ու նույնիսկ վերջնականապես ամայանում էին պատերազմի, սովի կամ համաճարակների հետևանքով, այնուամենայնիվ, նրանք նորիք վերականգնվում էին նույն անուններով, նույն սահմաններով, միևնույն շահերով ու մինչև անգամ միևնույն ընտանիքներով և շարունակում էին գոյություն ունենալ ամբողջ դարեր։ Պետության կործանումը կամ բաժանումը քիչ է անհանգստացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղը ողջ ու անվնաս է մնացել, նրանց համար նշանակություն չունի, թե նա ո՛ւմ իշխանության տակ է ընկել և ո՛ր իշխանին պետք է հպատակվի, նրանց ներքին տնտեսական կյանքն անփոփոխ է մնում» (Th. Stamford Raffles, Յավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ. «The History of Java». London 1817, հ. I, էջ 285)։</ref>։ Նրանց արտադրական մեխանիզմի այս պարզությամբ է բացատրվում ասիական հասարակությունների այն անփոփոխության գաղտնիքը , որ այնպես սուր հակապատկեր է կազմում ասիական պետությունների մշտական կործանման ու նորաստեղծման և նրանց դինաստիաների արագ փոփոխման համեմատությամբ։ Քաղաքականության ամպամած մթնոլորտում տեղի ունեցող փոթորիկները չեն շոշափում այդ հասարակության հիմնական տնտեսական տարրերի կառուցվածքը։ | ||
+ | |||
+ | Համքարային օրենքները, ինչպես արդեն հիշատակվեց, խիստ կերպով սահմանափակելով ա՛յն ենթավարպետների թիվը, որոնց աշխատանք տալու իրավունք ուներ մեկ վարպետը, դրանով էլ հենց պլանաչափորեն արգելք էին լինում համքարային վարպետների կապիտալիստ դառնալուն։ Նմանապես՝ վարպետը կարող էր ենթավարպետներ բանեցնել բացառապես այն արհեստում միայն, որի վարպետն էր ինքը։ Համքարությունն իրեն եռանդագին պաշտպանում էր վաճառականական կապիտալի,— համքարությունների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի,— ամեն մի ոտնձգությունից։ Վաճառականը կարող էր ամեն տեսակ ապրանք գնել, բայց ո՛չ աշխատանքը որպես ապրանք։ Նրան հանդուրժում էին լոկ իբրև արհեստի արդյունքների հավաքագնորդի։ Եթե արտաքին հանգամանքները առաջ էին բերում աշխատանքի արագ ընթացող բաժանում, ապա գոյություն ունեցող համքարությունները տրոհվում էին ենթատեսակների, կամ նոր համքարություններ էին հիմնվում հների կողքին, սակայն առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն արհեստանոցում; Այդպիսով, թեև համքարային կազմակերպությունը առաջ էր բերում արհեստների առանձնացում, մեկուսացում ու զարգացում և ղրանով մանուֆակտուրային ժամանակաշրջանի նյութական նախադրյալ էր ծառայում, այնուամենայնիվ, ինքը՝ համքարային կազմակերպությունը, բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ և ամբողջությամբ բանվորն այնքան էր սերտաճում իր արտադրամիջոցի հետ, որքան խխունջը խեցեպատյանի հետ, և, հետևապես, պակասում էր մանուֆակտուրայի առաջին հիմքը՝ արտադրության միջոցների առանձնացումը՝ որպես բանվորի դեմ կանգնած կապիտալ։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ աշխատանքի բաժանումը ամբողջ հասարակության մեջ — միևնույն է, ապրանքափոխանակության միջոցով է այն կատարվում, թե դրանից անկախ — հատուկ է ամենատարբեր հասարակական-տնտեսական ֆորմացիաներին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն արտադրության ,կապիտալիստական եղանակի միանգամայն յուրահատուկ ծնունդն է։ | ||
+ | |||
+ | ====5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ==== | ||
+ | |||
+ | Միևնույն կապիտալի հրամանատարության տակ զգալի թվով բանվորների կենտրոնացումը կազմում է ինչպես ընդհանրապես կոոպերացիայի, այնպես է մանուֆակտուրայի բնական ելակետը։ Իր հերթին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը տեխնիկական անհրաժեշտություն է դարձնում գործադրվող բանվորների թվական աճումը։ Այժմ աշխատանքի առկա բաժանումն է թելադրում բանվորների այն մինիմումը, որ առանձին կապիտալիստը պետք է աշխատեցնի։ Մյուս կողմից, աշխատանքի հետագա բաժանման առավելությունները կապված են բանվորների թվի նոր ավելացման հետ, որն իրագործելի է միայն այն եղանակով, որ միանգամից որոշ համամասնություններով ձեռնարկվում է բոլոր տարբեր արտադրական խմբերի ավելացմանը։ Բայց կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ միասին պետք է աճի նաև նրա հաստատուն մասը, ո՛չ միայն արտադրության ընդհանուր պայմանների չափերը,— շենքերը, հնոցները և այլն,— այլև հատկապես հում նյութի քանակը, որը է՛լ ավելի արագ է աճում, քան բանվորների թիվը։ Հում նյութերի այն մասսան, որ տվյալ ժամանակամիջոցում սպառում են տվյալ թվով բանվորները, աճում է նույն համամասնությամբ, որով աճում է աշխատանքի արտադրողականությունը, որպես աշխատանքի բաժանման հետևանք։ Այսպիսով, առանձին կապիտալիստին անհրաժեշտ կապիտալի նվազագույն գումարի աճումը կամ հասարակական կենսամիջոցների ու արտադրամիջոցների հարաճուն փոխարկումը կապիտալի՝ հենց մանուֆակտուրայի տեխնիկական բնույթից ծա գոզ մի օրենք է<ref>«Դեռ բավական չէ, որ հասարակության մեջ արհեստների տվյալ ստորաբաժանման համար անհրաժեշտ կապիտալ (պետք էր ասել՝ կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ) լինի. բացի դրանից, անհրաժեշտ է, որ ձեռնարկուների ձեռքում այդ կապիտալը բավական նշանակալից մասսաներով կուտակված լինի՝ աշխատանքը խոշոր մասշտաբով վարելու համար... Որքան ավելի է զարգանում աշխատանքի բաժանումը, զբաղված բանվորների անփոփոխ թիվը շարունակ ավելի ու ավելի մեծ կապիտալի ծախսումներ է պահանջում գործիքների, հում նյութերի ձևով և այլն» (Storch: «Cours d’Éeonomie Politique», Փարիզի հրատ., հ. I, էջ 250, 251)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ. 1881, էջ 135։] «Արտադրության գործիքների համակենտրոնացումն ու աշխատանքի բաժանումը նույնպես անբաժանելի են իրարից, ինչպես քաղաքական իրավակարգում հասարակական իշխանության համակենտրոնացումն ու մասնավոր շահերի բաժանումը» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 134)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. էնգելս. Երկ., հ. V, էջ 387։]</ref>։ | ||
+ | |||
+ | Մանուֆակտուրայի, ինչպես և պարզ կոոպերացիայի մեջ գործող աշխատանքային մարմինը կապիտալի գոյության ձև է։ Արտադրական | ||
<references> | <references> |
21:15, 11 Մայիսի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
- 1 ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1.1 ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
- 1.2 ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ
- 1.3 ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՐԱՆ
- 1.3.1 1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ
- 1.3.2 2. ՄԱՍՆԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔԸ
- 1.3.3 3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ
- 1.3.4 4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ
- 1.3.5 5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև, այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր, տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։
Չնայած որ տրված են աշխատանքային օրվա սահմանները՝ ac, այնուամենայնիվ, bc հատվածը, ըստ երևույթին, կարող է երկարացվել եթե ոչ այն ընդարձակելով իր c վերջնակետից այն կողմը, որը միաժամանակ ac աշխատանքային օրվա վերջնակետն է, ապա b սկզբնակետը հակառակ ուղղությամբ տեղափոխելով դեպի a-ն։ Ընդունենք, որ a----------b'-b--c գծի մեջ b'-b հատվածը հավասար է bc-ի կեսին, այսինքն՝ հավասար է մեկ աշխատաժամի։ Եթե հիմա ենթադրենք, որ ac տասներկուժամյա աշխատանքային օրվա դեպքում b կետը ետ է տարվում մինչև b', ապա bc-ն երկարելով դառնում է b'c, հավելյալ աշխատանքն աճում է կիսով չափ, 2-ից դառնում է 3 ժամ, թեև աշխատանքային օրն առաջվա նման պարունակում է միայն 12 ժամ։ Բայց հավելյալ աշխատանքի այդ ընդարձակումը bc-ից մինչև b'c, 2-ից մինչև 3 ժամ, ակներևորեն անհնարին է առանց անհրաժեշտ աշխատանքը միաժամանակ կրճատելու ab-ից մինչև ab', 10 ժամից մինչև 9 ժամ։ Այդ դեպքում հավելյալ աշխատանքի երկարացմանը կհամապատասխաներ անհրաժեշտ աշխատանքի կրճատումը, կամ այն աշխատաժամանակի մի մասը, որ բանվորը մինչև հիմա փաստորեն իրեն վրա էր գործադրում, պետք է դառնա այն աշխատաժամանակը, որ գործադրվում է կապիտալիստի օգտին։ Փոփոխության կենթարկվեր այդ դեպքում ո՛չ թե աշխատանքային օրվա երկարությունը, այլ այն համամասնությունը, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։
Մյուս կողմից, ակներև է, որ եթե տրված են աշխատանքային օրվա մեծությունն ու աշխատուժի արժեքը, ապա տրված է նաև հավելյալ աշխատանքի մեծությունը։ Աշխատուժի արժեքը, այսինքն՝ նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակը որոշում է նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է կես շիլլինգի կամ 6 պենսի հավասար ոսկու քանակով, և եթե աշխատուժի օրական արժեքը կազմում է 5 շիլլինգ, ապա բանվորը պետք է օրական 10 ժամ աշխատի, որպեսզի փոխհատուցի իր աշխատուժի՝ կապիտալի կողմից իրեն վճարված օրական արժեքը, կամ արտադրի իրեն ամեն օր անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի համարժեքը։ Այս կենսամիջոցների արժեքով որոշվում է նրա աշխատուժի արժեքը[1], նրա աշխատուժի արժեքով, իր հերթին, որոշվում է նրա անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը։ Բայց հավելյալ աշխատանքի մեծությունն ստացվում է ամբողջ աշխատանքային օրվանից անհրաժեշտ աշխատաժամանակը հանելով։ Տասը ժամը տասներկուսից հանելով մնում է երկու, և տվյալ պայմաններում, ըստ երևույթին, ոչ մի հնարավորություն չկա հավելյալ աշխատանքն այդ երկու ժամի սահմաններից ավելի երկարացնելու։ Իհարկե, կապիտալիստը կարող է 5 շիլլինգի փոխարեն բանվորին միայն 4 շիլլինգ 6 պենս կամ նույնիսկ է՛լ ավելի քիչ վճարել։ 4 շիլլինգ 6 պենս գնահատվող այդ արժեքը վերարտադրելու համար բավական կլիներ 9 աշխատաժամ, և, այդպիսով, տասներկուժամյա աշխատանքային օրից հավելյալ աշխատանքին կընկներ 3 ժամ՝ փոխանակ 2 ժամի, որի հետևանքով ինքը՝ հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է մինչև 1 շիլլինգ 6 պենսի։ Սակայն այդ հետևանքին կարելի էր հասնել միայն բանվորի վարձը իր աշխատուժի արժեքից իջեցնելու միջոցով։ Ունենալով ընդամենը 4 շիլլինգ 6 պենս, որ բանվորն արտադրում է 9 ժամում, նա իր տրամադրության տակ -ով պակաս կենսամիջոցներ է ունենում, քան առաջ, և դրա հետևանքով կարող է տեղի ունենալ նրա աշխատուժի միայն կարճած վերարտադրություն։ Տվյալ դեպքում հավելյալ աշխատանքը կարող է երկարացվել միայն նրա նորմալ սահմանների խախտումով, նրա շրջանը կարող է ընդարձակվել միայն անհրաժեշտ աշխատաժամանակի շրջանի բռնի զավթումներով։ Թեև հավելյալ աշխատանքն ավելացնելու այս մեթոդը կարևոր դեր է խաղում աշխատավարձի իրական շարժման մեջ, այնուամենայնիվ, այստեղ նա պետք է բացառվի, քանի որ մեր ենթադրությամբ բոլոր ապրանքները, ուրեմն և աշխատուժը, վաճառվում և գնվում են իրենց լրիվ արժեքով։ Քանի որ այս ենթադրված է, աշխատուժի արտադրության կամ նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասելու պատճառ կարող է լինել ո՛չ թե բանվորի աշխատավարձի իջեցումը նրա աշխատուժի արժեքից ցած, այլ միայն այդ իսկ արժեքի իջեցումը։ Եթե աշխատանքային օրվա տևողությունը տրված է, հավելյալ աշխատանքի աճումը պետք է առաջ գա անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետևանքով և ոչ թե ընդհակառակը, ոչ թե անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումը՝ հավելյալ աշխատանքի աճման հետևանքով։ Որպեսզի մեր օրինակի մեջ անհրաժեշտ աշխատաժամանակը -ով պակասի, այսինքն՝ 10-ից դառնա 9 ժամ, և, հետևաբար, հավելյալ աշխատանքը աճի 2-ից մինչև 3 ժամ, անհրաժեշտ է աշխատ ուժի արժեքի իրական իջեցում -ով։
Բայց աշխատուժի արժեքի -ի չափով այդպիսի իջեցումն իր կողմից ենթադրում է, որ կենսամիջոցների այն նույն քանակը, որ առաջ արտադրվում էր 10 ժամում, հիմա 9 ժամում է արտադրվում։ Բայց այդ անկարելի է առանց աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման։ Ենթադրենք, արտադրության տվյալ միջոցներով կոշկակարը կարող է, օրինակ, մեկ զույգ կոշիկ կարել 12-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում։ Որպեսզի նա կարողանա միևնույն ժամանակամիջոցում երկու զույգ կոշիկ պատրաստել, նրա աշխատանքի արտադրողական ուժը պետք է կրկնապատկվի, իսկ այն չի կարող կրկնապատկվել առանց նրա աշխատանքի միջոցների կամ մեթոդի կամ միաժամանակ թե՛ մեկի և թե՛ մյուսի փոփոխության։ Հետևաբար, նրա աշխատանքի արտադրական պայմանների մեջ, այսինքն՝ նրա արտադրության եղանակի, ուստի և աշխատանքի բուն իսկ պրոցեսի մեջ պետք է ռևոլյուցիա տեղի ունենա։ Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացում ասելով մենք այստեղ հասկանում ենք ընդհանրապես աշխատանքի պրոցեսի ամեն մի փոփոխություն, որը կրճատում է տվյալ ապրանքն արտադրելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, աշխատանքի մի ավելի փոքր քանակ ընդունակություն է ձեռք բերում սպառողական արժեքի մի ավելի մեծ քանակ արտադրելու[2]։ Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի արտադրությունը, նրա մինչև այժմ մեր քծնած ձևի մեջ հետազոտելիս, արտադրության եղանակը մեր կողմից ենթադրված է որպես ինչ-որ տրված բան, ապա այժմ, որպեսզի հասկանանք հավելյալ արժեքի արտադրությունը անհրաժեշտ աշխատանքը հավելյալ աշխատանք դարձնելու միջոցով, ամենևին բավական չէ ընդունել, որ կապիտալը տիրանում է աշխատանքի պրոցեսին՝ նրա պատմականորեն ժառանգված, գոյություն ունեցող ձևով և միայն նրա տևողությունն է երկարացնում։ Անհրաժեշտ է հեղաշրջում աշխատանքի պրոցեսի տեխնիկական ու հասարակական պայմանների և, հետևապես, նաև արտադրության բուն իսկ եղանակի մեջ, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժը բարձրանա, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժի բարձրանալով աշխատուժի արժեքն ընկնի և այդպիսով կրճատվի աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է այդ արժեքը վերարտադրելու համար։
Աշխատանքային օրը երկարացնելու. միջոցով արտադրվող հավելյալ արժեքը ես անվանում եմ բացարձակ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, այն հավելյալ արժեքը, որ առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու և համապատասխանորեն՝ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի մեծությունների հարաբերակցության փոփոխության հետևանքով, ես անվանում եմ հարաբերական հավելյալ արժեք։
Որպեսզի աշխատուժի արժեքն իջնի, աշխատանքի արտադրողականության բարձրացումը պետք է ընդգրկի արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ կա՛մ արդեն պատկանում են սովորական կենսամիջոցների թվին, կա՛մ կարող են նրանց փոխարինել։ Բայց ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ միայն այն աշխատանքի քանակով, որն ապրանքին վերջնական ձև է տալիս, այլ նաև աշխատանքի այն քանակով, որը պարունակվում է այդ ապրանքի արտադրության միջոցների մեջ։ Օրինակ, կոշկի արժեքը միայն կոշկակարի աշխատանքով չի որոշվում, այլ նաև կաշու, կուպրի, մոմաթելի և այլ նյութերի արժեքով։ Հետևաբար, աշխատուժի արժեքն ընկնում է նաև աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ապրանքների համապատասխան էժանացման հետևանքով արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալի նյութական տարրեր, այսինքն՝ աշխատանքի միջոցներ և աշխատանքի նյութ են մատակարարում անհրաժեշտ կենսամիջոցներ պատրաստելու համար։ Ընդհակառակը, արտադրության այն ճյուղերում, որոնք ո՛չ անհրաժեշտ կենսամիջոցներ են մատակարարում, ո՛չ էլ արտադրության միջոցներ՝ դրանք արտադրելու համար, արտադրողական ուժի բարձրացումը անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը։
Ապրանքների էժանացումը, իհարկե, աշխատուժի արժեքը իջեցնում է միայն pro tanto, այսինքն՝ միայն այն չափով, որչափով այդ ապրանքը մասնակցում է աշխատուժի վերարտադրության մեջ։ Այսպես, օրինակ, շապիկը մի անհրաժեշտ կենսամիջոց է, բայց շատերից մեկը միայն։ Այդ ապրանքի էժանացումը պակասեցնում է բանվորի լոկ այն ծախսը, որ նա անում է շապիկների վրա։ Բայց անհրաժեշտ կենսամիջոցների ընդհանուր գումարը կազմված է տարբեր ապրանքներից, արդյունաբերության առանձին ճյուղերի ամենաբազմազան արդյունքներից, և ամեն մի այդպիսի ապրանքի արժեքը միշտ կազմում է աշխատուժի արժեքի համապատասխան մասը։ Այս վերջին արժեքը նվազում է իր վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետ միասին, որի ընդհանուր կրճատումը հավասար է արտադրության հիշյալ բոլոր առանձին ճյուղերում նրա կրճատումների գումարին։ Մենք այստեղ այդ ընդհանուր հետևանքն այնպես ենք քննում, որ կարծես թե նա յուրաքանչյուր առանձին դեպքում անմիջական հետևանք ու անմիջական նպատակ է եղել։ Սակայն, երբ առանձին կապիտալիստը աշխատանքի արտադրողական. ուժը բարձրացնելու միջոցով էժանացնում է իր ապրանքը, օրինակ, շապիկները, ապա նա, գուցե, ամենևին նպատակ էլ չի դնում աշխատուժի արժեքը, հետևապես և, անհրաժեշտ աշխատաժամանակը pro tanto իջեցնել, սակայն միայն այն չափով, որչափով նա վերջիվերջո օժանդակում է այդ հետևանքին, նա նպաստում է հավելյալ արժեքի ընդհանուր նորմայի բարձրացմանը[3]։ Կապիտալի ընդհանուր և անհրաժեշտ տենդենցները պետք է տարբերել դրանց դրսևորման ձևերից։
Այստեղ տեղը չէ քննելու, թե կապիտալիստական արտադրությանը ներհատուկ օրենքները հատկապես ինչպես են դրսևորվում կապիտալների արտաքին շարժման մեջ, ինչպես են գործում որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենքներ և հասնում առանձին կապիտալիստի գիտակցությանը որպես նրա գործունեության շարժառիթներ։ Համենայն դիպս պարզ է մի բան. կոնկուրենցիայի գիտական վերլուծությունը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ հասկացված է կապիտալի ներքին բնույթը, ճիշտ այնպես, ինչպես երկնային մարմինների թվացող շարժումը հասկանալի է դառնում միայն նրան, ով ծանոթ է այդ մարմինների իրական, բայց ոչ անմիջաբար ընկալելի շարժմանը։ Բայց հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հասկանալու համար, և այն էլ, միայն մեր վերլուծության արդեն ձեռք բերած հետևանքների հիման վրա, անհրաժեշտ է նշեք հետևյալը։
Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն մասն է ընկնում -ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [Տես 3a ծանոթ.]։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատումի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին •առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել[4]։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մանում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։
Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով[5]։
Ապրանք արտադրող կապիտալիստի համար ապրանքի բացարձակ արժեքն ինքնըստինքյան նշանակություն չունի։ Նրան հետաքրքրում է միայն ապրանքի մեջ պարունակված և այն վաճառելիս իրացվող հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի իրացումն ինքնըստինքյան ենթադրում է ավանսավորած արժեքի փոխհատուցումը։ Քանի որ հարաբերական հավելյալ արժեքն աճում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման նկատմամբ ուղիղ հարաբերությամբ, այնինչ ապրանքների արժեքն ընկնում է այդ զարգացման նկատմամբ հակառակ հարաբերությամբ,— ուրիշ խոսքով, քանի որ միևնույն պրոցեսն ապրանքներն էժանացնում և մեծացնում է նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքը, ուստի հենց դրանով էլ բացատրվում է այն փաստի հանելուկային լինելը, որ կապիտալիստը, որը միայն փոխանակային արժեքի արտադրության մասին է հոգում, շարունակ աշխատում է իջեցնել իր ապրանքների փոխանակային արժեքը,— մի հակասություն, որով քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը, Քենեն, տանջում էր իր հակառակորդներին և որի առթիվ նրանք այնպես էլ պատասխան չտվին նրան։ «Դուք ընդունում եք,— ասում է Քենեն,— թե որքան ավելի է հաջողվում առանց արտադրությանը վնասելու արդյունաբերական արդյունքները պատրաստելիս շատ ծախքեր ու թանկ աշխատանքներ տնտեսել, այնքան ավելի օգտավետ է այդ տնտեսումը, որովհետև այն պակասեցնում է արդյունքի գինը։ Եվ, չնայած դրան, դուք կարծում եք, թե արդյունաբերողների աշխատանքից ծագող հարստության արտադրությունը հենց նրանց արտադրանքների փոխանակային արժեքի մեծացումն է»[6]։
Այսպիսով, կապիտալիստական արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողական ուժի զարգացմամբ աշխատանքը տնտեսելու[7] նպատակը ամենևին աշխատանքային օրվա կրճատումը չէ։ Այդ տնտեսման նպատակը լոկ այն աշխատաժամանակի կրճատումն է, որ անհրաժեշտ է որոշ քանակությամբ ապրանք արտադրելու համար։ Եթե բանվորը իր աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով սկսում է, օրինակ, մի ժամում առաջվանից 10 անգամ ավելի շատ ապրանք արտադրել և, հետևապես, ապրանքի ամեն մի հատի վրա 10 անգամ ավելի քիչ աշխատաժամանակ է գործադրում, ապա այդ ամենևին չի խանգարում, որ նրան առաջվա պես այժմ էլ ստիպեն 12 ժամ աշխատելու և 12 ժամում առաջվա 120-ի փոխարեն 1 200 հատ ապրանք արտադրելու։ Նրա աշխատանքային օրը կարող է այս դեպքում նույնիսկ երկարել, այնպես որ նա հիմա 14 ժամում 1 400 հատ կարտադրի և այլն։ Ուստի այնպիսի երանգի տնտեսագետների մոտ, ինչպես Մակ Կուլլոխը, Յուրը, Սենիորը et tutti quanti [և բոլոր նմանները], դուք մեկ էջում կարդում եք, թե բանվորը պետք է շնորհակալ լինի կապիտալին արտադրողական ուժերի զարգացման համար, որը կրճատում է անհրաժեշտ աշխատաժամանակը, իսկ հաջորդ էջում, թե՝ բանվորն իր այդ շնորհակալությունը պետք է ապացուցի 10-ի փոխարեն ապագայում օրական 15 ժամ աշխատելով։ Կապիտալիստական արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը ձգտում է կրճատել աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է հենց իրեն վրա, և ղրանով իսկ երկարացնել աշխատանքային օրվա մյուս մասը, որի ընթացքում բանվորը ձրի աշխատում է կապիտալիստի համար։ Թե ինչ աստիճան է հաջողվում հասնել այդ հետևանքին' առանց ապրանքներն էժանացնելու, կերևա հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձին մեթոդները քննելիս, որին մենք այժմ անցնում ենք։
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ
Ինչպես տեսանք, կապիտալիստական արտադրությունը փաստորեն սկսվում է այն պահից, երբ միևնույն անհատական կապիտալը միաժամանակ ավելի մեծ թվով բանվորներ է աշխատեցնում, հետևապես, աշխատանքի պրոցեսն ընդարձակում է իր ծավալը և ավելի մեծ քանակությամբ արդյունք է մատակարարում։ Մեծ թվով բանվորների միաժամանակ, միևնույն տեղում (կամ, եթե կուզեք, աշխատանքի միևնույն֊ դաշտում) միևնույն տեսակի ապրանք արտադրելու համար, միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ գործելը պատմականորեն ու տրամաբանորեն կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը։ Արտադրության բուն իսկ եղանակի տեսակետից. օրինակ, մանուֆակտուրան իր սաղմնային ձևով տարբերվում է համքարային արհեստային արտադրությունից ոչ այլ կերպ, քան միևնույն կապիտալի կողմից միաժամանակ զբաղեցրած բանվորների ավելի մեծ թվով։ Համքարային վարպետի արհեստանոցը միայն ընդարձակված է։
Այսպես ուրեմն, տարբերությունն սկզբում զուտ քանակական է։ Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրում է տվյալ կապիտալը, հավասար է առանձին բանվորի տված հավելյալ արժեքին՝ բազմապատկած միաժամանակ զբաղված բոլոր բանվորների թվով։ Այս թիվն ինքնըստինքյան ամենևին չի ազդում հավելյալ արժեքի նորմայի կամ աշխատուժի շահագործման աստիճանի վրա. իսկ ինչ վերաբերում է աշխատանքի պրոցեսի որակական փոփոխություններին, ապա դրանք, ըստ երևույթին, որևէ նշանակություն չունեն ընդհանրապես ապրանքագին արժեքի արտադրման համար։ Այդ բխում է արժեքի էությունից։ Եթե տասներկուժամյա աշխատանքային օրն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ապա 1200 այդպիսի աշխատանքային օրը կառարկայանա 6 շիլլ. × 1200-ի մեջ։ Մի դեպքում արդյունքի մեջ մարմնացել է 12 × 1200, մյուս դեպքում՝ միայն 12 աշխատաժամ։ Արժեքի արտադրության մեջ մեծաքանակը միշտ նշանակություն ունի միայն որպես բազմաթիվ առանձին միավորների գումար։ Հետևապես, արժեքի արտադրության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե արդյոք 1200 բանվորներից յուրաքանչյուրն աոանձին է արտադրում, թե նրանք միավորված են միևնույն կապիտալի հրամանատարության տակ։
Ասենք, այստեղ որոշ սահմաններում մի որոշ ձևափոխություն է կատարվում։ Արժեքի մեջ առարկայացած աշխատանքը հասարակական միջին որակի աշխատանք է, այսինքն՝ միջին աշխատուժի դրսևորում։ Բայց միջին մեծությունը միշտ էլ միևնույն տեսակի բազմաթիվ անհատական տարրեր մեծությունների միջինն է։ Արդյունաբերության ամեն մի ճյուղում անհատ բանվորը, Պետրոսը կամ Պողոսը, ավելի կամ պակաս չափով շեղվում է միջին բանվորից։ Այդպիսի անհատական շեղումները, որոնք մաթեմատիկոսների լեզվով «անճշգրտություններ» են կոչվում, փոխադարձաբար մարվում և ոչնչանում են, հենց որ մենք զգալի թվով բանվորներ ենք վերցնում։ Հայտնի սոփեստ ու սիկոֆանտ Էդմունդ Բյորկը, որպես ֆերմեր, իր գործնական փորձի հիման վրա նույնիսկ պնդում է, որ «մի այնպիսի չնչին ջոկատի մեջ» արդեն, ինչպես 5 գյուղատնտես ական բատրակն չքանում են աշխատանքի բոլոր անհատական տարբերությունները, հետևաբար, բանվորական հասակում գտնվող հենց առաջին պատահած հինգ անգլիացի բատրակ, ըստ Բյորկի, տվյալ ժամանակի ընթացքում միասին ճիշտ նույնքան աշխատանք կկատարեն, որքան որևէ ուրիշ հինգ անգլիացի բատրակ[8]։ Համենայն դեպս պարզ է, որ միաժամանակ զբաղված մեծ թվով բանվորների ընդհանուր աշխատանքային օրը՝ բաժանած բանվորների թվի վրա, արդեն ինքնըստինքյան հասարակական միջին աշխատանքի օր է։ Ենթադրենք, մեկ անհատի աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում։ Այս դեպքում միաժամանակ զբաղված 12 բանվորի աշխատանքային օրն անում է 144 ժամից կազմված մի ընդհանուր աշխատանքային օր, և թեև այդ տասներկու բանվորից ամեն մեկի աշխատանքն ավելի կամ պակաս չափով շեղվում է հասարակական միջին աշխատանքից, թեև յուրաքանչյուր անհատ բանվոր, այդ պատճառով, միևնույն գործի վրա ավելի կամ պակաս ժամանակ է գործադրում միջին հասարակական աշխատանքի համեմատությամբ, այնուամենայնիվ առանձին բանվորի աշխատանքային օրը, որպես 144 ժամ պարունակող ընդհանուր աշխատանքային օրվա մեկ տասներկուերորդական մասը, հասարակական միջին որակ ունի։ Բայց կապիտալիստի համար, որը մի դյուժին բանվոր է բանեցնում, աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ամբողջ դյուժինի ընդհանուր աշխատանքային օր։ Ամեն մի առանձին բանվորի աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ընղհանուր աշխատանքային օրվա համապատասխան մաս, միանգամայն անկախ այն բանից, արդյոք այդ տասներկու մարդը միասին են աշխատում, թե նրանց աշխատանքների ամբողջ կապը այն է, որ նրանք միևնույն կապիտալիստի համար են աշխատում, Իսկ եթե այդ 12 բանվորից ամեն մի զույգը զբաղմունք ստանա մանր վարպետի մոտ, ապա միայն պատահաբար այդ մանր վարպետներից յուրաքանչյուրը կարող է արժեքի միատեսակ քանակ արտադրել, հետևաբար և պատահական կերպով հավելյալ արժեքի ընդհանուր նորմա իրացնել։ Այդ պայմաններում երևան կգան անհատական շեղումներ։ Եթե բանվորն ապրանքի արտադրության վրա շատ ավելի ժամանակ է գործադրում, քան այդ հասարակականորեն անհրաժեշտ է, եթե նրա համար անհատորեն անհրաժեշտ աշխատաժամանակը զգալիորեն շեղվում է հասարակականորեն անհրաժեշտ կամ միջին աշխատաժամանակից, ապա նրա աշխատանքը չի կարող միջին աշխատանք համարվել, իսկ նրա աշխատուժը չի կարող միջին աշխատուժ համարվել։ Այդպիսի աշխատուժը կա՛մ բոլորովին չի կարող վաճառվել, կա՛մ կվաճառվի աշխատուժի միջին արժեքից ավելի ցած գնով։ Այսպիսով, ենթադրվում է աշխատունակության մի որոշ մինիմում, և մենք հետո կտեսնենք, որ կապիտալիստական արտադրությունը գտնում է այդ մինիմումը չափելու եղանակը։ Բայց և այնպես այդ մինիմումը շեղվում է միջին մակարդակից, չնայած որ աշխատուժը ըստ իր միջին արժեքի պետք է վճարվի։ Այղ պատճառով էլ վեց մանր գործատերերից ոմանք հավելյալ արժեքի ընդհանուր նորմային համապատասխանող քանակից շատ, մյուսները քիչ կկորզեն։ Շեղումները կհավասարակշռվեն ամբողջ հասարակության համար, բայց ոչ առանձին վարպետի համար։ Հետևաբար, արժեքի աճման օրենքը ընդհանրապես առանձին արտադրողի համար լիովին իրացվում է միայն այն դեպքում, երբ նա որպես կապիտալիստ է արտադրում, շատ բանվորներ է աշխատեցնում միաժամանակ, այսինքն՝ հենց սկզբից հասարակական միջին աշխատանք է շարժման մեջ դնում[9]։
Նույնիսկ աշխատանքի անփոփոխ եղանակի դեպքում մեծ թվով բանվորների միաժամանակյա կիրառումը ռևոլյուցիա է առաջ բերում աշխատանքի պրոցեսի նյութական պայմանների մեջ։ Շենքերը, որոնց մեջ շատ մարդիկ են աշխատում, հում նյութի պահեստները և այլն, անոթները, գործիքները, ապարատները և այլն, որոնք միաժամանակ կամ փոփոխակիորեն շատերին են ծառայում, մի խոսքով՝ արտադրության միջոցների մի մասը հիմա աշխատանքի պրոցեսի մեջ գործադրվում է միատեղ։ Մի կողմից, ապրանքների, հետևապես նաև արտադրության միջոցների փոխանակային արժեքն ամենևին չի բարձրանում նրանց սպառողական արժեքի ուժեղացրած շահագործման հետևանքով։ Մյուս կողմից, միատեղ գործադրվող արտադրության միջոցների մասշտաբը պետք է աճի։ Այն սենյակը, որտեղ 20 ջուլհակ է աշխատում 20 հաստոցով, պետք է ավելի ընդարձակ լինի, քան երկու ենթավարպետի հետ աշխատող ինքնուրույն ջուլհակի սենյակը։ Բայց 20 բանվորի համար արհեստանոց կառուցելն ավելի էժան է նստում, քան 10 առանձին արհեստանոց կառուցելը՝ յուրաքանչյուրը 2 բանվորի համար և, ընդհանրապես մասսայական ու համակենտրոնացած համատեղ արտադրության միջոցների արժեքն աճում է արտադրամիջոցների չափի ու նրանց օգտակար էֆեկտի համապատասխանությունից անկախ։ Միատեղ գործադրվող արտադրամիջոցներն իրենց արժեքի ավելի փոքր մասն են փոխանցում արդյունքի միավորին, մասամբ այն պատճառով, որ նրանց տված ամբողջ արժեքը արդյունքների ավելի մեծ մասսայի վրա է բաշխվում միաժամանակ, մասամբ էլ այն պատճառով, որ դրանք, արտադրության առանձին գործադրվող միջոցների համեմատությամբ, թեև, բացարձակորեն ավելի մեծ արժեքով, բայց իրենց ներգործության ոլորտի տեսակետից հարաբերաբար ավելի փոքր արժեքով են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Դրա հետ միասին նվազում է նաև արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ բաժին է ընկնում հաստատուն կապիտալին, հետևապես, նրա մեծությանը համապատասխան նվազում է նաև ապրանքի ընդհանուր արժեքը։ Հետևանքը նույնը կլինի, ինչպես և այն դեպքում, եթե ապրանքների արտադրության միջոցներն սկսեին ավելի էժան արտադրվել։ Արտադրության միջոցների կիրառման այդ տնտեսումն առաջ է գալիս բացառապես արտադրության միջոցները համատեղ գործադրելուց աշխատանքի պրոցեսում, որին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Եվ արտադրության միջոցները ստանում են հասարակական աշխատանքի պայմանների կամ աշխատանքի հասարակական պայմանների այդ բնույթը, տարբերվելով առանձին ինքնուրույն բանվորների կամ մանր գործատերերի մանրատված ու համեմատաբար թանկ արտադրամիջոցներից,— նրանք այդ բնույթն ստանում են նույնիսկ այն դեպքում, եթե բազմաթիվ բանվորներ միավորված են միայն տարածականորեն և ոչ թե բուն աշխատանքի համատեղությամբ։ Արտադրության միջոցների մի մասն այդ հասարակական բնույթը նույնիսկ ավելի վաղ է ստանում, քան բուն իսկ աշխատանքի պրոցեսն ընդունում է նույն բնույթը։
Արտադրության միջոցների տնտեսումն ընդհանրապես պետք է դիտել երկու տեսակետից։ Նախ, այն չափով, որչափով այդ տնտեսումն էժանացնում է ապրանքները և դրանով իջեցնում է աշխատուժի արժեքը։ Երկրորդ, այն չափով, որչափով նա փոխում է հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ նրա հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի արժեքների գումարի նկատմամբ։ Վերջին կետը քննության կառնվի այս աշխատության երրորդ գրքի առաջին բաժնում միայն, որի մեջ ներքին կապակցության համար մենք ուրիշ շատ բան պիտի մտցնենք այստեղ շոշափված թեմայի նյութից։ Վերլուծության ընթացքը պահանջում է առարկայի այդպիսի տրոհում, ընդ որում այդ համապատասխանում էլ է կապիտալիստական արտադրության ոգուն։ Հարցն այն է, որ կապիտալիստական արտադրության պրոցեսում աշխատանքի պայմանները հակադրվում են բանվորին որպես ինչ-որ ինքնուրույն բան, ուստի նրանց տնտեսումն էլ մի հատուկ օպերացիա է, որն ամենևին չի վերաբերում բանվորին և, հետևապես, անջատված է այն մեթոդներից, որոնք բարձրացնում են բանվորի անհատական արտադրողականությունը։
Աշխատանքի այն ձևը, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված, պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում, կոչվում է կոոպերացիա[10]։
Ինչպես որ հեծյալ էսկադրոնի հարձակման ուժը կամ հետևակ գնդի դիմադրության ուժն էապես տարբեր է առանձին հեծյալների կամ հետևակների ծավալած հարձակման ու դիմադրության ուժերի գումարից, այնպես էլ առանձին բանվորների ուռերի մեխանիկական այն ուժից, որը ծավալվում է, երբ շատ ձեռքեր միաժամանակ մասնակցում են միևնույն անբաժան օպերացիային, երբ, օրինակ, պահանջվում է ծանրություն բարձրացնել, ճախարակ պտտեցնել, ճանապարհից արգելքը վերացնել[11]։ Կոմբինացված աշխատանքի արդյունքը նման բոլոր դեպքերում կա՛մ բոլորովին չի կարող ստացվել մեկ անհատի ջանքերով, կա՛մ կարող է իրագործվել միայն շատ ավելի երկար ժամանակամիջոցում, կա՛մ միայն գաճաճային մասշտաբով։ Այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն կոոպերարացիայի միջոցով անհատական արտադրողական ուժը բարձրացնելուն, այլև մի այնպիսի նոր արտադրողական ուժ ստեղծելուն, որն իր իսկ էությամբ մասսայական ուժ է [Տես 11a ծանոթ.]։
Սակայն բացի այն նոր ուժից, որ ծագում է շատ ուժեր մի ընդհանուր ուժի միաձուլելու հետևանքով, արտադրողական աշխատանքների մեծ մասի ընթացքում հասարակական կոնտակտն ինքն արդեն առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում, որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործունակությունը։ Դրա հետևանքով 12 անձ 144 ժամից կազմված միատեղ աշխատանքային օրվա ընթացքում անհամեմատ ավելի շատ արդյունք կարտադրեն, քան տասներկու մեկուսացած բանվոր, որոնցից ամեն մեկը 12 ժամ է աշխատում, կամ մեկ բանվոր աշխատանքի իրար հաջորդող 12 օրվա ընթացքում[12]։ Սրա պատճառն այն է, որ մարդն իր բնությամբ եթե ոչ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր կարծում[13], ապա համենայն դեպս հասարակական կենդանի է։
Թեև շատերը միաժամանակ կամ միատեղ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անձի անհատական աշխատանքը, որպես ամբողջական աշխատանքի մի մասը, կարող է ներկայացնել, աշխատանքի որոշ պրոցեսի այն տարբեր փուլերը, որոնցով մշակվող առարկան կոոպերացիայի հետևանքով ավելի արագ է անցնում։ Այսպես, օրինակ, երբ որմնադիրները մի հաջորդական շարք են կազմում՝ աղյուսները կառուցվող շենքի հիմքից այդ շենքի կատարը հանելու համար, ապա նրանցից ամեն մեկը միևնույն բանն է անում, և, այնուամենայնիվ. նրանց առանձին օպերացիաները կազմում են մեկ ընդհանուր օպերացիայի անընդհատ աստիճանները, նրա առանձին փուլերը, որոնցով ամեն մի աղյուս պետք է անցնի աշխատանքի պրոցեսում և որոնց շնորհիվ, աղյուսը, հավաքական բանվորի 24 ձեռքից անցնելով, ավելի արագ է տեղ հասցվում, քան այն դեպքում, եթե այն բարձրացնեին լաստամածի վրայով մերթ բարձրացող, մերթ իջնող առանձին բանվորի երկու ձեռքը[14]։ Աշխատանքի առարկան ավելի կարճ ժամանակում է անցնում նույն տարածությունը։ Մյուս կողմից, աշխատանքի կոմբինացիա է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ, օրինակ, շենքի կառուցմանը միաժամանակ տարբեր կողմերից են ձեռնարկում, թեկուզ և համագործող բանվորները այդ դեպքում միևնույն կամ միատեսակ աշխատանք կատարեին։ 144 ժամ տևողությամբ կոմբինացված աշխատանքային օրվա դեպքում աշխատանքի առարկան միաժամանակ զանազան կողմերից է մշակման ենթարկվում, քանի որ կոմբինացված կամ հավաքական բանվորն աչքեր ու ձեռքեր ունի թե՛ առջևից ու թե՛ հետևից, որոշ չափով օժտված է ամեն տեղ լինելու ընդունակությամբ։ Այս դեպքում հավաքական արդյունքը ավելի արագ է շարժվում դեպի իր ավարտումը, քան ավելի կամ պակաս չափով մեկուսացած այն 12 բանվորի տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակ, որոնք հարկադրված են աշխատանքի առարկային ավելի միակողմանիորեն ձեռնարկելու։ Այստեղ միաժամանակ հասունանում են արդյունքի տարածականորեն տարբեր մասերը։
Մենք ընդգծում ենք, որ իրար լրացնող շատ բանվորներ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, որովհետև համատեղ աշխատանքի այդ ամենապարզ ձևը խոշոր դեր է կատարում կոոպերացիայի նաև ամենազարգացած տեսակների մեջ։ Եթե աշխատանքի պրոցեսը բարդ է, ապա համատեղ աշխատողների զգալի մասսայի միավորման լոկ փաստն արդեն թույլ է տալիս տարբեր օպերացիաները տարբեր բանվորների միջև բաշխել, հետևապես միաժամանակ դրանք կատարել և այդպիսով կրճատել այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է հավաքական արդյունքը պատրաստելու համար[15]։
Արտադրության շատ ճյուղերում լինում են կրիտիկական մոմենտներ, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի պրոցեսի էությամբ որոշվող ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում անհրաժեշտորեն պետք է ձեռք բերվի որոշ աշխատանքային հետևանք։ Օրինակ, եթե պետք է ամբողջ հոտի ոչխարները խուզվեն, կամ որոշ քանակությամբ մորգեն հացահատիկ հնձվի ու հավաքվի, ապա ստացվող արդյունքի քանակն ու որակը կախված է այն հանգամանքից, թե արդյոք տվյալ օպերացիան մի որոշ ժամանակում կսկսվի ու կավարտվի։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է ավարտվի աշխատանքի պրոցեսը, այստեղ նախօրոք որոշված է, ինչպես, օրինակ, ծովատառեխի որսի ժամանակ։ Առանձին անհատը չի կարող 24 ժամից ավելի քան մի աշխատանքային օր դուրս բերել, ասենք 12 ժամ տևողությամբ, մինչդեռ կոոպերացիան, օրինակ, 100 մարդը, տասներկուժամյա օրն ընդարձակելով, դարձնում է 1200 ժամ պարունակող աշխատանքային օր։ Աշխատանքի ժամկետի կարճությունը փոխհատուցվում է աշխատանքի այն մասսայի մեծությամբ, որը վճռական վայրկյանին նետվում է աշխատանքի դաշտը։ Ժամանակին արդյունքներն ստանալն այստեղ կախված է կոմբինացված բազմաթիվ աշխատանքային օրերը միաժամանակ կիրառելուց, օգտակար էֆեկտի ծավալը՝ բանվորների թվից. վերջինս, սակայն, միշտ ավելի փոքր է այն բանվորների թվից, որոնք մեկուսացած աշխատելով, կարող կլինեին միևնույն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը կատարել[16]։ Այդ տեսակ կոոպերացիայի բացակայությունն է պատճառը, որ Միացյալ Նահանգների արևմուտքում ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ, իսկ Արևելյան Հնդկաստանի այն մասերում, որտեղ անգլիական տիրապետությունը քայքայել է հին համայնքը, մեծ քանակությամբ բամբակ է փչանում[17]։
Մի կողմից, կոոպերացիան թույլ է տալիս ընդարձակել աշխատանքի տարածական ոլորտը, ուստի և աշխատանքի որոշ պրոցեսներում արդեն կոոպերացիա է պահանջում աշխատանքի առարկաների հենց դասավորությունը տարածության մեջ. այսպես, օրինակ, կոոպերացիան անհրաժեշտ է ճահիճների ցամաքեցման աշխատանքների ժամանակ, ամբարտակներ կառուցելիս, ոռոգման աշխատանքների ժամանակ, ջրանցքներ, գետնուղիներ և երկաթուղիներ անցկացնելիս և այլն։ Մյուս կողմից, կոոպերացիան թույլ է տալիս հարաբերականորեն, այսինքն՝ արտադրության մասշտաբի համեմատությամբ, տարածականորեն նեղացնել արտադրության բնագավառը։ Աշխատանքի ներգործության ոլորտի ընդարձակման հետ միաժամանակ տեղի ունեցող նրա տարածական ոլորտի այդ սահմանափակումը, որը հնարավորություն է տայիս տնտեսելու արտադրության անարտադրողական ծախքերի (faux frais) մի զcալի մասը, առաջ է գալիս բանվորների մասսայի կենտրոնացումից, աշխատանքի տարբեր պրոցեսների միաձուլումից և արտադրության միջոցների համակենտրոնացումից[18]։
Առանձին անհատական աշխատանքային օրերի հավասարամեծ գումարի համեմատությամբ կոմբինացված աշխատանքային օրը սպառողական արժեքների ավելի մեծ մասսաներ է արտադրում, ուստի և փոքրացնում է այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է որոշ օգտակար էֆեկտի հասնելու համար։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողական ուժի այդպիսի բարձրացումը կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներով՝ կա՛մ բարձրացվում է աշխատանքի մեխանիկական ուժը, կա՛մ տարածականորեն նրա ներգործության ոլորտն է ընդարձակվում, կա՛մ տարածականորեն նեղացվում է արտադրության դաշտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, կա՛մ կրիտիկական վայրկյանին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, կա՛մ առանձին անհատների մրցակցություն է հարուցվում և նրանցը կենսական եռանդն է լարվում, կա՛մ շատ անձերի միատեսակ օպերացիաները անընդհատության ու բազմակողմանիության դրոշմ են ստանում, կա՛մ տարբեր օպերացիաներ միաժամանակ են կատարվում, կա՛մ արտադրության միջոցները տնտեսվում են նրանց համատեղ գործադրության շնորհիվ, կա՛մ անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։ Բայց այդ բոլոր դեպքերում էլ կոմբինացված աշխատանքային օրվա սպեցիֆիկ արտադրողական ուժը ներկայացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժ կամ հասարակական աշխատանքի արտադրողական ուժ։ Այդ ուժը ծագում է հենց կոոպերացիայից։ Ուրիշների հետ պլանաչափ համագործակցության մեջ բանվորը ջնջում է անհատական սահմանները և ծավալում է իր, որպես մարդու, ցեղային պոտենցիաները[19]։
Եթե բանվորներն ընդհանրապես չեն կարող անմիջական համագործակցության պրոցեսի մեջ մտնել, երբ նրանք միատեղ չեն գտնվում, եթե այդ պատճառով նրանց կուտակումը մի որոշ կետում նրանց կոոպերացման պայմանն է, ապա այդ նշանակում է, որ վարձու բանվորները կարող են համագործել միայն այն դեպքում, եթե միևնույն կապիտալը, միևնույն կապիտալիստը նրանց միաժամանակ է բանեցնում, այսինքն՝ նրանց աշխատուժերը միաժամանակ է գնում։ Հետևապես, այդ աշխատուժերի հավաքական արժեքը կամ բանվորների օրական, շաբաթական ու այլ աշխատավարձերի գումարը պետք է արդեն կապիտալիստի գրպանում միավորված լինի, նախքան այդ իսկ աշխատուժերի միավորումը արտադրության պրոցեսում։ 300 բանվորի աշխատանքը մեկ անգամից, թեկուզ միայն մեկ օրվանը վճարելու համար կապիտալի ավելի մեծ ծախսում է պահանջվում, քան սակավաթիվ բանվորների աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում շաբթե-շաբաթ վճարելու համար։ Այսպիսով, համագործող բանվորների թիվը, կամ կոոպերացիայի մասշտաբը կախված է ամենից առաջ այն կապիտալի մեծությունից, որ առանձին կապիտալիստը կարող է ծախսել աշխատուժը գնելու համար, այսինքն՝ այն բանից, թե ամեն մի առանձին կապիտալիստ իր տրամադրության տակ որքան կենսամիջոցներ ունի մեծ թվով բանվորների համար։
Եվ այս վերաբերում է ո՛չ միայն փոփոխուն, այլև հաստատուն կապիտալին։ Օրինակ, 300 բանվոր ունեցող կապիտալիստի համար հում նյութի ծախսումը 30 անգամ ավելի է, քան 10-ական բանվոր ունեցող 30 կապիտալիստներից ամեն մեկի ծախսումը։ Աշխատանքի միատեղ օգտագործվող միջոցների քանակը, ինչպես իր արժեքով, այնպես էլ իր նյութական մասսայով, ճիշտ է, նույն համամասնությամբ չի աճում, ինչպես զբաղված բանվորների թիվը, բայց և այնպես՝ շատ զգալի չափով է աճում։ Այսպիսով, արտադրության միջոցների խոշոր մասսաների համակենտրոնացումը առանձին կապիտալիստների ձեռքում վարձու բանվորների կոոպերացման նյութական պայմանն է, և կոոպերացիայի չափերը կամ արտադրության մասշտաբը կախված է այդ համակենտրոնացման աստիճանից։
Սկզբնապես անհատական կապիտալի մի որոշ նվազագույն մեծություն անհրաժեշտ էր, որպեսզի միաժամանակ շահագործվող բանվորների թիվը. հետևապես նաև նրանց արտադրած հավելյալ արժեքի մասսան բավական լինեին բուն շահագործողին ձեռքի աշխատանքից ազատելու, մանր գործատիրոջը կապիտալիստ դարձնելու, ձևականորեն կապիտալիստական հարաբերություն ստեղծելու համար։ Հիմա այդ մինիմումը նյութական պայման է աշխատանքի մանրատված, միմյանցից անկախ բազմաթիվ անհատական պրոցեսները աշխատանքի մեկ կոմբինացված հասարակական պրոցեսի վերածելու համար։
Նույն կերպ էլ կապիտալի հրամանատարությունն աշխատանքի նկատմամբ սկզբում լոկ ձևական հետևանք էր այն բանի, որ բանվորն աշխատում է ոչ թե իրեն համար, այլ կապիտալիստի ճամար և, հետևապես, կապիտալիստի իշխանության տակ։ Բազմաթիվ վարձու բանվորների կոոպերացման զարգացման հետ կապիտալի հրամանատարությունը անհրաժեշտ է դառնում բուն իսկ աշխատանքի պրոցեսը կատարելու համար,— դառնում է արտադրության իրական պայման։ Այժմ կապիտալիստի հրամանատարությունը նույնքան անհրաժեշտ է դառնում արտադրության դաշտում, որքան գեներալի հրամանատարությունը ճակատամարտի դաշտում։
Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման, որը ներդաշնակություն է սահմանում անհատական աշխատանքների միջև և կատարում է այն ընդհանուր ֆունկցիաները, որոնք ծագում են արտադրական ամբողջ մարմնի շարժումից՝ ի տարբերություն նրա ինքնուրույն օրգանների շարժման։ Առանձին ջութակահարը ինքն է ղեկավարում իրեն, նվագախումբը կարիք ունի դիրիժորի։ Կառավարելու, հսկելու և համաձայնեցնելու ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, հենց որ կապիտալին ենթարկված աշխատանքը դառնում է կոոպերատիվ աշխատանք; Բայց կառավարելու ֆունկցիան, որպես կապիտալի սպեցիֆիկ ֆունկցիա, ձեռք է բերում սպեցիֆիկ բնորոշ առանձնահատկություններ։
Արտադրության կապիտալիստական պրոցեսի շարժիչ մոտիվն ու որոշիչ նպատակն ամենից առաջ կապիտալի արժեքի ըստ կարելույն մեծ ինքնաճումն է[20], այսինքն՝ հավելյալ արժեքի ըստ կարելույն մեծ արտադրությունը և, հետևաբար, աշխատուժի ըստ կարելույն մեծ շահագործումը կապիտալիստի կողմից։ Միաժամանակ զբաղված բանվորների մասսայի աճման հետ աճում է նաև նրանց դիմադրությունը, հետևապես, անխուսափելիորեն աճում է նաև կապիտալի ճնշումը, որի նպատակն է խեղդել այդ դիմադրությունը։ Կապիտալիստի կառավարելը ո՛չ միայն մի առանձին ֆունկցիա է, որ առաջ է գալիս աշխատանքի հասարակական պրոցեսի բուն իսկ բնույթից և այդ պրոցեսի կազմի մեջ է մտնում, այլ միաժամանակ նաև աշխատանքի այդ հասարակական պրոցեսի շահագործման ֆունկցիա է և, որպես այդպիսին, պայմանավորված է շահագործողի ու նրա շահագործմանը ենթակա հում նյութի միջև եղած անխուսափելի հակամարտությամբ։ Այնուհետև, արտադրության միջոցների չափերի աճման հետ, որոնք կանգնած են վարձու բանվորի դեմ որպես օտարի սեփականություն, աճում է այդ միջոցների նպատակահարմար կիրառմանը վերահսկելու անհրաժեշտությունը[21]։ Այնուհետև, վարձու բանվորների կոոպերացիան լոկ հետևանք է կապիտալի գործունեության, որն աշխատեցնում է այդ բանվորներին միաժամանակ։ Բանվորների ֆունկցիաների կապը, նրանց միասնությունը, որպես արտադրողական կոլեկտիվ մարմնի ֆունկցիաների կապ և միասնություն, գտնվում է բանվորներից դուրս, կապիտալի մեջ, որը նրանց շաղկապում և պահում է միասին։ Այդ պատճառով էլ բանվորների աշխատանքների կապը նրանց դեմ իդեալականորեն կանգնած է որպես կապիտալիստի պլան, պրակտիկորեն՝ որպես նրա հեղինակություն, որպես օտար կամքի իշխանություն, որը նրանց գործունեությունը ենթարկում է իր նպատակներին։
Այսպիսով, կապիտալիստական կառավարումն իր բովանդակությամբ երկակի բնույթ է կրում, համապատասխանելով այդ կառավարմանը ենթակա արտադրության պրոցեսի երկակիությանը, պրոցեսի, որը մի կողմից աշխատանքի հասարակական պրոցես է որոշ արդյունք պատրաստելու համար, մյուս կողմից, կապիտալի արժեքի ինքնաճման պրոցես է։ Իր ձևով կապիտալիստական կառավարումը բռնակալական է։ Կոոպերացիայի խոշոր մասշտաբով զարգանալու հետ այո բռնակալությունն էլ զարգացնում է ուրույն, իրեն հատուկ ձևերը։ Ինչպես արդեն տեսանք, կապիտալիստն ազատվում է ձեռքի աշխատանքից, հենց որ նրա կապիտալը հասնում է այն նվազագույն մեծությանը, որով հնարավոր է դառնում կապիտալիստական արտադրությունը այս բառի իսկական իմաստով։ Նույն ձևով էլ նա առանձին բանվորների ու բանվորների խմբերի անմիջաբար ու շարունակ հսկելու ֆունկցիաները հիմա հանձնում է վարձու աշխատողների մի առանձին կատեգորիայի։ Ինչպես որ բանակը կարիք ունի զինվորական հրամանատարների հիերարխիայի, ճիշտ այդպես էլ միևնույն կապիտալի հրամանատարության տակ համատեղ աշխատանքով միավորված բանվորների մասսայի համար հարկավոր են արդյունաբերական ավագ սպաներ (կառավարիչներ, managers) ու ենթասպաներ (վարպետներ, foremen, overlookers, contre-mâitres), որոնք աշխատանքի պրոցեսի ժամանակ կարգադրություն են անում կապիտալի անունից։ Հսկելու աշխատանքն ամրակայվում է որպես նրանց բացառիկ ֆունկցիան։ Տնտեսագետը, անկախ գյուղացիների կամ ինքնուրույն արհեստավորների արտադրության եղանակը համեմատելով ստրկության վրա հիմնված պլանտատորական տնտեսության հետ, հսկելու այդ աշխատանքը համարում է արտադրության faux frais [անարտադրողական ծախքեր] [Տես 21a ծանոթ.]։ Ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակը քննելով, նա կառավարման ֆունկցիան, որչափով վերջինը բխում է աշխատանքի հասարակական պրոցեսի բնույթից, նույնացնում է նույն ֆունկցիայի հետ, որչափով նա բխում է այդ պրոցեսի կապիտալիստական, հետևապես և անտագոնիստական բնույթից[22]։ Կապիտալիստը կապիտալիստ է ո՛չ այն պատճառով, որ նա արդյունաբերական ձեռնարկություն է ղեկավարում,— ընդհակառակը, նա արդյունաբերության ղեկավար է դառնում, որովհետև կապիտալիստ է։ Արդյունաբերության մեջ բարձրագույն իշխանությունը դառնում է կապիտալի ատրիբուտը այնպես, ինչպես որ ֆեոդալական դարաշրջանում ռազմական գործում ու դատարանում բարձրագույն իշխանությունը հողային սեփականության ատրիբուտն էր [Տես 22a ծանոթ.]։
Բանվորն իր աշխատումի սեփականատերն է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա, որպես այդ ուժի վաճառորդ, սակարկում է կապիտալիստի հետ, բայց նա կարող է միայն այն վաճառել, ինչ ունի՝ միայն իր անհատական, առանձնացած աշխատուժը։ Նրա այս դրությունը ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը մեկի փոխարեն 100 աշխատուժ է գնում, ոչ թե մեկ առանձին բանվորի հետ է պայմանագիր կնքում, այլ միմյանցից անկախ 100 բանվորի հետ։ Նա կարող է այդ 100 բանվորին աշխատեցնել առանց նրանց մեջ կոոպերացիա հաստատելու։ Հետևաբար, կապիտալիստը վճարում է 100 ինքնուրույն աշխատուժերի արժեքը, բայց նա չի վճարում հարյուրի կոմբինացված աշխատուժի արժեքը։ Բանվորները, որպես անկախ անձնավորություններ, անհատներ են, որոնք որոշ հարաբերության մեջ են մտել միևնույն կապիտալի հետ, բայց ոչ իրար հետ։ Նրանց կոոպերացիան սկսվում է միայն աշխատանքի պրոցեսում, բայց աշխատանքի պրոցեսում նրանք արդեն դադարում են իրենք իրենց պատկանելուց։ Այդ ասպարեզը մտնելով նրանք դարձել են կապիտալի մի մասը։ Որպես կոոպերացված բանվորներ, որպես գործունեություն ծավալող մի օրգանիզմի անդամներ, նրանք իրենք կապիտալի գոյության մի առանձին եղանակն են միայն։ Ուստի այն արտադրողական ուժը, որ բանվորը զարգացնում է որպես հասարակական բանվոր, կապիտալի արտադրողական ուժն է։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժը զարգանում է ձրիաբար, հենց որ բանվորը դրվում է որոշ պայմանների մեջ, իսկ կապիտալը նրան հենց այդ պայմանների մեջ է դնում։ Որովհետև աշխատանքի հասարակական արտադրողական ուժը ոչինչ չի նստում կապիտալին, որովհետև, մյուս կողմից, բանվորը չի զարգացնում այդ ուժը, քանի դեռ նրա աշխատանքն ինքը չի պատկանում կապիտալին, ուստի թվում է, թե այդ ուժն ըստ իր բնության կապիտալին պատկանող մի արտադրողական ուժ է, կապիտալին ներհատուկ արտադրողական ուժ։
Պարզ կոոպերացիայի գործողությունը հսկայական մասշտաբով երևան է գալիս ասիական հին ժողովուրդների, եգիպտացիների, էտրուսկների և ուրիշների վիթխարի կառուցումների մեջ։ «Հին ժամանակներում պատահում էր, որ այս ասիական պետություններն իրենց քաղաքացիական ու ռազմական պետքերը հոգալուց հետո կենսամիջոցների որոշ ավելցուկ էին ունենում, որը նրանք կարող էին գործադրել հոյակապ և հանրօգուտ կառուցումների վրա։ Շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ ոչ-հողագործական բնակչության աշխատող ձեռքերը նրանց իշխանության տակ էին գտնվում... և շնորհիվ այն հանգամանքի, որ միապետին ու քրմերին էր պատկանում հիշյալ ավելցուկների տնօրինման բացառիկ իրավունքը, նրանք միջոցներ ունեին կանգնեցնելու այն հզոր կոթողները, որոնցով նրանք լցրին երկիրը... Հսկա արձաններ կանգնեցնելիս ու վիթխարի ծանրություններ կրելիս, որոնց տեղափոխությունը զարմանք է հարուցում, ամենաշռայլ կերպով գրեթե բացառապես մարդկային աշխատանք էր կիրառվում... Դրա համար բավական էր բանվորների մեծ թիվն ու սրանց ջանքերի կենտրոնացումը։ Այդպես են օվկիանոսի խորքերից բարձրանում կորալի հզոր խութերը և կղզիներ ու ցամաք կազմում, չնայած որ այդ պրոցեսի յուրաքանչյուր անհատական մասնակիցը (depositary) չնչին է, թույլ ու ողորմելի։ Ասիական միապետության ոչ-հողագործական բանվորները գործի մեջ կարող էին մտցնել բացառապես միայն իրենց անհատական ֆիզիկական ուժերը, բայց հենց նրանց թիվը ուժ էր, և այդ մասսաներին միասնաբար ղեկավարելու հզորությունը վերոհիշյալ վիթխարի կառուցումների սկիզբը դրեց։ Միայն շնորհիվ այն բանի, որ մեկ ձեռքում կամ սակավաթիվ ձեռքերում էին կենտրոնացած այն եկամուտները, որոնց հաշվին ապրում էին բանվորները, ՚ հնարավոր էին այդպիսի ձեռնարկումները»[23]։ Ասիական ու եգիպտական թագավորների կամ էտրուսկական քրմերի և մյուսների այդ իշխանությունն արդի հասարակության մեջ անցել է կապիտալիստին, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը հանդես է գալիս որպես առանձին կապիտալիստ, թե որպես հավաքական կապիտալիստ, ինչպես ակցիոներական ընկերություններում։
Աշխատանքի պրոցեսում գոյացող այն կոոպերացիան, որը մենք գտնում ենք մարդկային կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա, օրին., որսորդական ժողովուրդների մոտ [Տես 23a ծանոթ.] կամ Հնդկաստանի հողագործական համայնքներում, խարսխված է, մի կողմից, արտադրության պայմանների ընդհանուր սեփականության վրա, մյուս կողմից, այն բանի վրա, որ առանձին անհատը դեռ չի կտրել այն պորտաթելը, որ նրան կապում է տոհմի կամ համայնքի հետ, և տոհմի հետ նույնքան սերտորեն է զոդված, որքան անհատ մեղուն մեղուների փեթակի հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը այդ կոոպերացիան տարբերում են կապիտալիստական կոոպերացիայից։ Անտիկ աշխարհում, միջնադարում և արդի գաղութներում խոշոր մասշտաբով կոոպերացիայի պատահական կիրառումը խարսխված է անմիջական տիրապետության ու ենթարկման հարաբերությունների վրա, սովորաբար ստրկության վրա։ Կոոպերացիայի կապիտալիստական ձևը, ընդհակառակը, հենց սկզբից, ենթադրում է իր աշխատուժը կապիտալին վաճառող աղատ վարձու բանվոր։ Սակայն կոոպերացիայի կապիտալիստական ձևը պատմականորեն զարգանում է, հակադրվելով գյուղացիական տնտեսությանն ու արհեստային անկախ արտադրությանը, վերջինը համքարային ձև ունի թե ոչ, միևնույն է[24]։ Սրանց նկատմամբ կապիտալիստական կոոպերացիան հանդես է գալիս ոչ որպես կոոպերացիայի մի առանձին պատմական ձև. ո՛չ, կապիտալիստական կոոպերացիան ինքը հակադրվում է նրանց որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ու նրա սպեցիֆիկ առանձնահատկությունը կազմող պատմական ձև։
Ինչպես որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը, որը բարձրանում է կոոպերացիայի շնորհիվ, կապիտալի արտադրողական ուժն է,— այնպես էլ ինքը՝ կոոպերացիան արտադրության կապիտալիստական պրոցեսի առանձնահատուկ ձևն է, որ հակադրվում է մանրատված անկախ բանվորների կամ մանր գործատերերի արտադրության պրոցեսին։ Այս առաջին փոփոխությունն է, որ կրում է աշխատանքի բուն պրոցեսը կապիտալին ենթարկվելու հետևանքով։ Այդ փոփոխությունը կատարվում է տարերայնորեն։ Մեծ թվով վարձու բանվորների միաժամանակյա կիրառումը աշխատանքի միևնույն պրոցեսում, որպես այդ փոփոխության պայման, կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը, համընկնում է կապիտալի բուն գոյության հետ։ Ուստի եթե, մի կողմից, արտադրության կապիտալիստական եղանակը պատմական անհրաժեշտություն է աշխատանքի պրոցեսը հասարակական պրոցեսի փոխարկելու համար, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի հասարակական ձևը կապիտալի կողմից կիրառվող եղանակն է՝ այդ պրոցեսը է՛լ ավելի ձեռնտու կերպով շահագործել նրա արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Կոոպերացիան վերը քննարկած իր պարզ ձևով համընկնում է լայն ծավալ ունեցող արտադրության հետ, բայց նա կապիտալիստական արտադրության զարգացման մի առանձին դարաշրջանի որևէ կայուն, բնորոշ ձևը չի կազմում։ Ամենաշատը՝ նա մոտավորապես այդպիսի դեր է խաղում մանուֆակտուրայի դեռևս արհեստային սաղմնավորումների ժամանակ[25] և խոշոր հողագործության այն տեսակի մեջ, որն իր տիպով համապատասխանում է մանուֆակտուրային ժամանակաշրջանին, գյուղացիական տնտեսությունից էապես տարբերվելով միայն միաժամանակ աշխատեցվող բանվորների մասսայով և արտադրության համակենտրոնացված միջոցների չափերով։ Պարզ կոոպերացիան միշտ տիրապետող ձև է արտադրության այն ճյուղերում, որտեղ կապիտալը գործում է լայն մասշտաբով, իսկ աշխատանքի բաժանումը և մեքենաները դեռ զգալի դեր չեն խաղում։
Կոոպերացիան սնում է որպես արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև, թեև կոոպերացիայի ավելի զարգացած ձևերի կողքին նրա հենց պարզ ձևն իրենից ներկայացնում է միայն մի հատուկ ձև։
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՐԱՆ
1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ
Աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան իր կլասիկ ձևն ստեղծում է մանուֆակտուրայի մեջ։ Որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ձև, նա իշխում է իսկական իմաստով մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն' մոտավորապես XVI դարի կեսից մինչև XVIII դարի վերջին երրորդը։
Մանուֆակտուրան երկու կերպ է առաջ գալիս։
Մի դեպքում մեկ արհեստանոցում միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ միավորվում են տարատեսակ ինքնուրույն արհեստների պատկանող բանվորները, որոնց ձեռքով հաջորդաբար պետք է անցնի արդյունքը մինչև վերջնականապես պատրաստ լինելը։ Այսպես, օրինակ, կառքը սկզբում ընդհանուր արդյունք էր մեծ թվով անկախ արհեստավորների աշխատանքների֊, ինչպես' կառագործի, սարքագործի, դերձակի, փականագործի, պղնձագործի, խառատի, երիզագործի, ապակեգործի, ներկարարի, լաքիչի, ոսկեզօծի չի և այլն։ Կառագործական մանուֆակտուրան այդ բոլոր տարրեր արհեստավորներին միավորում է մի արհեստանոցում, որտեղ նրանք միատեղ են կատարում իրենց աշխատանքը։ Իհարկե, կառքը չի կարելի ոսկեզօծել պատրաստելուց առաջ։ Բայց եթե միաժամանակ շատ կառքեր են արտադրվում, ապա նրանց մի մասը կարող է անընդհատ ոսկեզօծվել, մինչդեռ մյուս մասը դեռ արտադրության պրոցեսի ավելի վաղ փուլերն է անցնում։ Առայժմ մենք դեռ մնում ենք պարզ կոոպերացիայի հողի վրա, որը պատրաստի է գտնում իր մարդկային և իրեղեն նյութը։ Բայց շուտով սկսվում է էական փոփոխությունը։ Դերձակը, փականագործը, պղնձագործը և այլն, եթե զբաղվում է միայն կառագործությամբ, կամաց-կամաց կորցնում է իր հին արհեստը ամբողջ ծավալով բանեցնելու սովորությունը, իսկ դրա հետ միասին նաև ընդունակությունը։ Մյուս կողմից, նրա միակողմանի գործունեությունն այդ նեղացրած ոլորտի սահմաններում այժմ ամենանպատակահարմար ձևեր է ընդունում։ Կառագործական մանուֆակտուրան սկզբում ինքնուրույն արհեստների կոմբինացիա էր։ Աստիճանաբար կառքերի արտադրությունը բաժանվում է զանազան մասնակի օպերացիաների, որոնցից ամեն մեկը բյուրեղանալով դառնում է մի բանվոր-մասնագետի բացառիկ ֆունկցիա, և որոնց ամբողջությունը կատարում է այդպիսի մասնագործ բանվորների միությունը։ Այս նույն եղանակով մահուդեղենի մանուֆակտուրան և մի ամբողջ շարք այլ մանուֆակտուրաներ առաչ են եկել միև֊ նույն կապիտալի հրամանատարության տակ տարբեր արհեստները կոմբինացնելու միջոցով[26]։
Բայց մանուֆակտուրան ծագում է նաև հակադիր ճանապարհով։ Շատ արհեստավորներ, որոնք նույն կամ նման աշխատանք են կատարում, օրինակ, թուղթ, տառեր կամ ասեղ են պատրաստում, մեկ կապիտալիստի կողմից միավորվում են մի ընղհանուր արհեստանոցում։ Այս կոոպերացիա է իր ամենապարզ ձևով։ Այդ արհեստավորներից ամեն մեկը (գուցե մեկ կամ երկու ենթավարպետների հետ) պատրաստում է ամբողջ ապրանքը, այսինքն՝ հաջորդաբար կատարում է ապրանքն արտադրելու համար անհրաժեշտ տարբեր օպերացիաները։ Նրա աշխատանքը պահպանում է իր հին արհեստային բնույթը։ Սակայն արտաքին հանգամանքները շուտով հարկադրում են այլ կերպ օգտագործելու բանվորների կենտրոնացումը միևնույն տեղում և նրանց աշխատանքների միաժամանակությունը։ Օրինակ, պետք է ավելի մեծ քանակով պատրաստի ապրանք մատակարարվի որոշ ժամանակամիջոցում։ Այդ նպատակով աշխատանքը բաժանվում է։ Տարբեր օպերացիաների հաջորդական կատարումը միևնույն արհեստավորին հանձնելու փոխարեն հիշյալ օպերացիաներն անջատվում են իրարից, մեկուսացվում, տարածության մեջ իրար կողքի են դրվում, ընդ որում նրանցից ամեն մեկը հանձնվում է մի առանձին արհեստավորի, և բոլորը միասին միաժամանակ կատարվում են համագործող աշխատողների ձեռքով։ Այս պատահական բաժանումը կրկնվում է, երևան է հանում իրեն հատուկ առավելությունները և կամաց-կամաց բյուրեղանալով՝ վերածվում է աշխատանքի սիստեմատիկ բաժանման։ Բազմաթիվ օպերացիաներ կատարող ինքնուրույն արհեստավորի անհատական արդյունքից ապրանքը դառնում է արհեստավորների միության հասարակական արդյունք, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անընդհատ կատարում է միայն միևնույն մասնական օպերացիան։ Միևնույն օպերացիաները, որոնք միահյուսվում էին իրար հետ, որպես թղթի արտադրության գերմանական համքարային վարպետի կատարած մի շարք հաջորդական աշխատանքներ, հոլանդական թղթի մանուֆակտուրայի մեջ դառնում են ինքնուրույն և այստեղ ընթանում են միաժամանակ որպես համագործող շատ բանվորների մասնական օպերացիա։ Նյուրնբերգի համքարային ասեղնագործ վարպետը ասեղի անգլիական մանուֆակտուրայի հիմնական տարրն է կազմում։ Բայց մինչդեռ նյուրնբերգյան ասեղնագործը, գուցե, 20 օպերացիա էր կատարում իրար հետևից, անգլիական մանուֆակտուրայում միաժամանակ աշխատում են 20 արհեստավոր, յուրաքանչյուրը կատարելով 20 օպերացիայից միայն մեկը, ընդ որում այդ օպերացիաները, համաձայն փորձի ցուցումների, է՛լ ավելի են բաժանվում, մեկուսացվում և առանձնացվում որպես առանձին բանվորների բացառիկ ֆունկցիաներ։
Այսպես ուրեմն, մանուֆակտուրան ծագում, գոյանում է արհեստից երկակի ճանապարհով։ Մի կողմից, նա սկիզբ է առնում այլատեսակ, ինքնուրույն արհեստների կոմբինացիայից, որոնք կորցնում են իրենց ինքնուրույնությունը, միակողմանի են դառնում այն աստիճան, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան դառնալ միևնույն ապրանքի արտադրության պրոցեսում իրար լրացնող մասնական օպերացիաներ։ Մյուս կողմից, մանուֆակտուրան ծագում է նույնատեսակ արհեստավորների կոոպերացիայից, տվյալ անհատական արհեստը քայքայում և վեր է ածում նրա տարբեր առանձնացած օպերացիաների, այս վերջինները մեկուսացնում ու ինքնուրույն է դարձնում այն աստիճան, որքան այդ անհրաժեշտ է, որպեսզի նրանցից ամեն մեկը կարողանա դառնալ առանձին բանվորի բացառիկ ֆունկցիա։ Ուստի մանուֆակտուրան, մի կողմից, աշխատանքի բաժանում է մտցնում արտադրության պրոցեսի մեջ կամ թե այդ բաժանումը է՛լ ավելի է զարգացնում, իսկ, մյուս կողմից, նա կոմբինացնում է առաջներում ինքնուրույն եղած արհեստները։ Բայց ինչ էլ որ լինի նրա ելակետը այս կամ այն դեպքում, նրա վերջնական ձևը միշտ նույնն է՝ մի արտադրական մեխանիզմ, որի օրգանները մարդիկ են։
Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումը ճիշտ հասկանալու համար էական է, որ հատուկ ուշադրություն դարձվի հետևյալ կետերի վրա։ Ամենից առաջ արտադրության պրոցեսն իր առանձին փուլերի անդամատելը տվյալ դեպքում բոլորովին նույնանում է արհեստային գործունեությունն իր տարբեր մասնական օպերացիաների տրոհելու հետ։ Անկախ այն բանից, բարդ է այդպիսի օպերացիան, թե պարզ, նա բոլոր դեպքերում պահպանում է իր արհեստային բնույթը և, հետևապես, կախված է յուրաքանչյուր առանձին բանվորի ուժից, Ճարպկությունից, արագությունից ու վստահությունից, իր գործիքը բանեցնելու հմտությունից։ Բազիսը արհեստն է մնում։ Տեխնիկական այդ նեղ բազիսը բացառում է արտադրության պրոցեսի իսկապես գիտական անդամատման հնարավորությունը, որովհետև ամեն մի մասնական պրոցես, որով անցնում է արդյունքը, պետք է կատարվի որպես արհեստային մասնական աշխատանք։ Հենց այն պատճառով, որ արհեստային հմտությունն այսպիսով մնում է որպես արտադրության պրոցեսի հիմք, ամեն մի բանվոր բացառապես մեկ մասնական ֆունկցիա կատարելուն է հարմարվում, և նրա աշխատուժը նրա ամբողջ կյանքի ընթացքում դառնում է այդ մասնական ֆունկցիայի, օրգանը։ Վերջապես, աշխատանքի այդ բաժանումը արդեն ինքնին կոոպերացիայի մի առանձին տեսակն է, և նրա առավելություններից շատերը բխում են առհասարակ կոոպերացիայի ընդհանուր էությունից և ոչ թե նրա տվյալ հատուկ ձևից։
2. ՄԱՍՆԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔԸ
Ձեռնամուխ լինելով հարցն ավելի մոտիկից վերլուծելուն, մենք պետք է ամենից առաջ հավաստենք այն ակներև փաստը, որ իր ամբողջ կյանքում միևնույն պարզ օպերացիան կատարող բանվորը իր ամբողջ մարմինը դարձնում է այդ օպերացիայի ավտոմատիկ միակողմանի օրգանը, ուստի և նրա վրա ավելի քիչ ժամանակ է գործադրում, քան արհեստավորը, որը փոփոխակի մի ամբողջ շարք օպերացիաներ է կատարում։ Բայց կոմբինացված հավաքական բանվորը, որը մանուֆակտուրայի կենդանի մեխանիզմն է կազմում, բաղկացած է բացառապես այդպիսի միակողմանի մասնագործ բանվորներից։ Այսպիսով, ինքնուրույն արհեստի հետ համեմատած, այստեղ ավելի կարճ ժամանակում ավելի շատ արդյունք է արտադրվում, այսինքն՝ բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժը[27]։ Տվյալ մասնական աշխատանքի մեթոդը ինքն էլ կատարելագործվում է այն բանի հետևանքով, որ նա դառնում է որոշակի բանվորի ինքնուրույն, բացառիկ ֆունկցիան։ Միևնույն ոչ-բարդ օպերացիայի մշտական կրկնումը և ուշադրության կենտրոնացումը այդ նեղ բնագավառի վրա փորձնական ճանապարհով սովորեցնում են ուժի նվազագույն ծախսումով հասնել որոնելի օգտակար հետևանքին։ Եվ որովհետև բանվորների տարբեր սերունդներ ապրում են միաժամանակ և միասին աշխատում են միևնույն մանուֆակտուրաներում, ուստի տեխնիկական արվեստի՝ հիշյալ միջոցով ձեռք բերված պրիոմները կայունանում, կուտակվում և արագ հաղորդվում են մեկ սերնդից մյուսին[28]։
Մանուֆակտուրան, վերարտադրելով արհեստանոցի ներսում և սիստեմատիկաբար ծայրաստիճան զարգացնելով արհեստների այն տրադիցիոն առանձնացումը, որ նա գտնում է հասարակության մեջ, հենց ղրանով էլ ստեղծում է մասնագործ բանվորների վիրտուոզությունը։ Մյուս կողմից, այն, որ մանուֆակտուրան մասնական աշխատանքը դարձնում է մի մարդու կյանքի կոչումը, այդ համապատասխանում է նախկին- հասարակությունների ձգտմանը՝ արհեստները դարձնել ժառանգական, նրանց տալ կաստաների, կամ,— այն դեպքում, երբ պատմական որոշ պայմաններ ստեղծում են անհատների այնպիսի փոփոխականություն, որը անհամատեղելի է կաստաների գոյության հետ,— համքարությունների անշարժ, քարացած ձևեր։ Կաստաներն ու համքարությունները ծագում են նույնպիսի բնական օրենքի հետևանքով, որը կարգավորում է, որին., բույսերի ու կենդանիների տրոհումը տեսակների ու ենթատեսակների,— միայն այն տարբերությամբ, որ զարգացման որոշ աստիճանի վրա կաստաների ժառանգականությունը և համքարությունների բացառիկությունը դեկրետագրվում է որպես հասարակական օրենք[29]։ «Դակկայի մուսլինն իր նրբությամբ, Կորոմանդելի չթերն ու այլ գործվածքներն իրենց շքեղությամբ ու գույների դիմացկունությամբ դեռ երբեք չեն գերազանցվել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք արտադրվում են առանց կապիտալի, առանց մեքենաների, առանց աշխատանքի բաժանման, նրանց արտադրության մեջ չի կիրառվում ոչ մեկն այն մեթոդներից, որոնք եվրոպական ֆաբրիկացիային այնպիսի առավելություններ են տալիս։ Ջուլհակը այնտեղ առանձնացած անհատ է, որը գործվածքը պատրաստում է սպառողների պատվերով և աշխատում է ամենապարզ կառուցվածք ունեցող հաստոցով, որը երբեմն կազմված է կոպիտ կերպով իրար կցած փայտաձողերից։ Նա մինչև անգամ ոչ մի հարմարանք չունի հենքը գցելու, ուստի հաստոցը պետք է իր ամբողջ երկարությամբ ձգված մնա. դրա հետևանքով նա այնքան անճոռնի է ու այնքան շատ տեղ է բռնում, որ չի տեղավորվում արտադրողի խրճիթում, որն այդ պատճառով իր աշխատանքը բաց օդում է կատարում, աշխատանքն ընդհատելով եղանակի ամեն մի անբարենպաստ փոփոխության դեպքում»[30]։ Սերնդից սերունդ կուտակված ու հորից որդուն ժառանգաբար անցած հատուկ ճարտարությունն է միայն, որը հնդիկին, ինչպես և սարդին, տալիս է նրա վիրտուոզությունը։ Եվ, այնուամենայնիվ, մանուֆակտուրային բանվորների մեծամասնության հետ համեմատած՝ հնդկական այդպիսի ջուլհակը շատ բարդ աշխատանք է կատարում։
Արհեստավորը, որը արդյունքի արտադրությունը կազմող տարբեր մասնական պրոցեսներ է կատարում իրար հետևից, պետք է մերթ մի տեղից մյուսը փոխվի, մերթ գործիքները փոխի։ Մի օպերացիայից մյուսին անցնելն ընդհատում է նրա աշխատանքի ընթացքը և, այսպես ասած, ծակոտիներ է առաջացնում նրա աշխատանքային օրվա մեջ։ Այս ծակոտիները սեղմվում են, եթե նա ամբողջ օրը անընդհատ միևնույն օպերացիան է կատարում, նրանք չքանում են այն չափով, որչափով նվազում է նրա օպերացիայի փոփոխականությունը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման պատճառն այստեղ կա՛մ տվյալ ժամանակամիջոցում աշխատուժի ավելացած ծախսումն է, այսինքն՝ աշխատանքի աճող ինտենսիվությունը, կա՛մ աշխատուժի անարտադրողական գործադրման նվազումը։ Այն է՝ ուժերի ավելորդ ծախսումը, որի պատճառը յուրաքանչյուր անցումն է հանգստից դեպի շարժում, հավասարակշռվում է աշխատանքի մի անգամ ձեռք բերած նորմալ արագության ավելի երկար տևողությամբ։ Մյուս կողմից, աշխատանքի անընդհատ միօրինակությունը թուլացնում է ուշադրության լարվածությունն ու եռանդի բարձրացումը, որովհետև բանվորին զրկում է այն հանգստից ու գրգիռից, որոնց ստեղծում է հենց ինքը՝ գործունեության փոփոխության փաստը։
Սակայն աշխատանքի արտադրողականությունը կախված է ոչ միայն բանվորի վիրտուոզությունից, այլև նրա գործիքների կատարելագործվածությունից։ Միևնույն տեսակի գործիքները, օրինակ, կտրող, շաղափող, հրող ու հարվածող գործիքները և այլն, գործ են ածվում աշխատանքի տարրեր պրոցեսներում, և, մյուս կողմից, աշխատանքի միևնույն պրոցեսում նույն գործիքը ծառայում է տարբեր օպերացիաների համար։ Բայց այն պահից, երբ աշխատանքի պրոցեսի տարբեր օպերացիաներն անջատվել են իրարից, ընդ որում ամեն մի մասնական օպերացիա մասնագործ բանվորի ձեռքում ըստ կարելույն ավելի կատարյալ և, հետևապես, նաև բացառիկ ձև է ընդունել,— այդ պահից առաջ է գալիս առաջներում տարբեր նպատակների ծառայող գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Նրանց այդ ձևափոխման ուղղությունը պարզվում է փորձից, որը ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչ դժվարություններ է ներկայացնում գործիքների օգտագործումը նրանց չփոփոխված ձևով։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացիան, որի շնորհիվ միևնույն տեսակի գործիքները իրենց յուրաքանչյուր առանձին կիրառման համար առանձին կայուն ձևեր են ընդունում, և նրանց մասնականացումը, որի շնորհիվ ամեն մի այդպիսի առանձնացած գործիք միայն հատուկ մասնագործ բանվորի ձեռքում է լիակատար չափով դրսևորում իր գործունակությունը,— սրանք են մանուֆակտուրայի բնորոշ առանձնահատկությունները։ Միայն Բիրմինհամում մոտավորապես 500 տեսակ մուրճեր են պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրը ո՛չ միայն արտադրության առանձին պրոցեսի համար է գործածվում, այլև տարատեսակների տվյալ ամբողջությունը հաճախ ծառայում է միայն միևնույն պրոցեսի առանձին օպերացիաները կատարելու համար։ Մանուֆակտուրային շրջանը պարզեցնում, բարելավում ու բազմապատկում է աշխատանքի գործիքները՝ դրանք հարմարեցնելով մասնագործ բանվորների բացառիկ առանձնացած ֆունկցիաներին[31]։ Դրանով էլ հենց նա ստեղծում է մեքենայի նյութական նախադրյալներից մեկը, մեքենայի, որը բազմաթիվ պարզ գործիքների կոմբինացիա է։
Մասնագործ բանվորն ու նրա գործիքը կազմում են մանուֆակտուրայի պարզ տարրերը։ Այժմ դիմենք մանուֆակտուրային՝ ամբողջությամբ վերցրած։
3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ
Մանուֆակտուրաները ըստ իրենց ներքին կառուցվածքի ունեն երկու հիմնական ձև, որոնք թեև երբեմն խառը ձևով էլ են հանդիպում, սակայնդ երկու էապես տարրեր տեսակներ են, և երբ հետագայում մանուֆակտուրան դառնում է մեքենայական խոշոր արդյունաբերություն, բոլորովին տարբեր դեր են խազում։ Մանուֆակտուրայի այդ երկակի բնույթը որոշվում է բուն իսկ արդյունքի բնույթով։ Վերջինս ստացվում է կա՛մ ինքնուրույն մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումով, կա՛մ իր պատրաստի ձևով պարտական է միմյանց հետ կապված պրոցեսների ու մանիպուլյացիաների հաջորդական շարքին։
Այսպես, օրինակ, շոգեշարժը կազմված է ավելի քան 5000 ինքնուրույն մասերից։ Սակայն նա չի կարող առաջին տեսակի բուն մանուֆակտուրայի օրինակ ծառայել, քանի որ խոշոր արդյունաբերության արդյունք է։ Բայց հիանալի օրինակ է տալիս մեզ ժամացույցը, որը դեռ Վիլլիամ Պետտին վերցնում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն իլյուստրացիայի ենթարկելու համար։ Նյուրնբերգի արհեստավորի անհատական արդյունքը լինելուց ժամացույցը հետագայում դարձավ մասնագործ բանվորների մի ամբողջ բազմության հասարակական արդյունք։ Դրանք են՝ կաղապարողը, ժամացույցի զսպանակներ պատրաստող բանվորը, թվատախտակ պատրաստողը, մազիկներ պատրաստողը, ժամացույցի քարեր պատրաստող բանվորը, սուտակա լծակներ պատրաստողը, սլաքագործը, ժամացույցի տուփ պատրաստող բանվորը, պտուտակագործը, ոսկեզօծիչը՝ իր բազմաթիվ մասնագործական ստորաբաժանումներով, ապա անիվներ պատրաստող բանվորը (ընդ որում արուրե ու պողպատե անիվներն աոանձին ֊առանձին), մզիչներ պատրաստող բանվորը, լարելու և սլաքների շարժման մեխանիզմ պատրաստողը, Acheveur de pignon (անիվներն ամրացնում է մղիչների, վրա, հղկում է երեսները և այլն), սռնակներ պատրաստողը, planteur de finnisage [անգրենաժիստը] (տարբեր անիվներն ու մղիչները դնում է մեխանիզմի մեջ), finisseur de barillet [զսպանակի թմբուկի վերջնաարդարումն ավարտող բանվորը] (ատամներ է պատրաստում, պատշաճ չափերի է հասցնում անցքերը, պնդացնում է շնիկն ու ճանկանիվի շնիկը), բանեցման դետալներ շինողը, իսկ գլանաձև մեխանիզմի դեպքում՝ նաև գլանագործը, շարժանիվներ պատրաստողը, բալանս պատրաստող բանվորը, ռակետ (ժամացույցը կարգավորող մեխանիզմ) պատրաստող բանվորը, planteur d’échappement [մեխանիզմ ,տեղադրողը (իր իսկական իմաստով մեխանիզմ սարքողը), հետո repasseur de barillet (զսպանակի թմբուկն ու շնիկը պատրաստում է վերջնականապես), պողպատահղկիչը, անվահղկիչը, պտուտակահղկիչը, թվանկարիչը, էմալագործը (էմալով պատում է պղինձը), fabricant de pendants (միայն ժամացույցի տուփի կանթերն է շինում), finisseur de charniére [շառնիրագործը] (արուրե բութակը դնում է տուփի շառնիրի մեջ և այլն), faiseur de secret (դնում է տուփի մեջ այն զսպանակը, որը կափարիչը բաց է անում), graveur [փորագրիչը], ciseleur [դրվագիչը], polisseur de boîte [ժամացույցի տուփը հղկողը], և այլն և այլն, վերջապես, repasseur-ը [հավաքողը], որը հավաքում է ժամացույցի ամբողջ մեխանիզմը և գործի է գցում այն։ Ժամացույցի սակավաթիվ մասերն են միայն տարբեր ձեռքերից անցնում, և, վերջիվերջո, այդ բոլոր membra disjecta [անջատ անդամներըJ հավաքվում են միայն մեկ ձեռքի մեջ, որը դրանք հավաքում և մի մեխանիկական ամբողջություն է սարքում։ Քանի որ պատրաստի արդյունքն իր տարբեր տարրերի նկատմամբ ունի զուտ արտաքին հարաբերություն տվյալ արտադրության մեջ, ինչպես և նման այլ արտադրություններում, ուստի բազմաթիվ մասնագործ բանվորների համախմբումը միևնույն արհեստանոցում միայն պատահական երևույթ է։ Մասնական աշխատանքները, իրենց հերթին, կարող են կատարվել որպես առանձին ինքնուրույն արհեստներ, որ և տեղի ունի Վաադտ ու Նևշատել կանտոններում, մինչդեռ, օրինակ, Ժնևում կան ժամացույցի խոշոր մանուֆակտուրաներ, այսինքն՝ իրագործվում է մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիա՝ մեկ կապիտալի ղեկավարության ներքո։ Բայց այս վերջին դեպքում ևս թվատախտակները, զսպանակներն ու տուփերը հազվադեպ են պատրաստվում բուն մանուֆակտուրայում։ Արտադրության կոմբինացված մանուֆակտուրային եղանակն այստեղ միայն բացառիկ դեպքերում, է շահավետ, որովհետև կոնկուրենցիան ամենից ավելի մեծ է տանն աշխատող բանվորների միջև, իսկ արտադրության տրոհումը բազմաթիվ հետերոգեն պրոցեսների՝ համարյա բացառում է աշխատանքի գործիքների կիրառումը հավաքական ուժերով, մինչդեռ կապիտալիստը տարածության մեջ ցրված արտադրության դեպքում տնտեսում է գործարանային շենքերի և այլ այդպիսի ծախքերը[32]։ Սակայն, պետք է նկատել, որ նաև այն մասնագործ բանվորների դրությունը, որոնք աշխատում են իրենց տանը, բայց ոչ իրենց, այլ կապիտալիստի (fabricant, établisseur) համար, բոլորովին տարբեր է միայն իր պատվիրատուների համար աշխատող ինքնուրույն արհեստավորի դրությունից[33]։
Մանուֆակտուրայի մի այլ տեսակը, նրա լիավարտ ձևը, արտադրում է այնպիսի արդյունքներ, որոնք անցնում են զարգացման կապակցված փուլերից, պրոցեսների մի հաջորդական շարքից. այսպես է, օրինակ, կարի ասեղի մանուֆակտուրան, որտեղ մետաղալարը 72 և նույնիսկ 92 սպեցիֆիկ մասնագործ բանվորների ձեռքից է անցնում։
Որչափով այդպիսի մանուֆակտուրան կոմբինացնում է սկզբում ցաքուցրիվ արհեստները, նա պակասեցնում է արդյունքի արտադրության աոանձին փուլերի տարածական անջատումը։ Դրա հետ միասին կրճատվում է այն ժամանակը, որ անհրաժեշտ է արդյունքի՝ մի ստադիայից մի ուրիշ ստադիայի անցնելու համար, հետևապես կրճատվում է նաև այդ անցումների վրա ծախսվող աշխատանքը[34]։ Այսպիսով, արհեստի համեմատությամբ աշխատանքի ավելի մեծ արտադրողականություն է ձեռք բերվում, ընդ որում տվյալ դեպքում արտադրողականության աճումը բխում է ընդհանրապես մանուֆակտուրայի կոոպերատիվ բնույթից։ Մյուս կողմից, աշխատանքի բաժանման սկզբունքը, որ հատուկ է մանուֆակտուրային, առաջ է բերում մեկուսացում արտադրության այն տարբեր փուլերի, որոնք առանձնանում են միմյանցից որպես համապատասխան քանակությամբ արհեստային բնույթի ինքնուրույն մասնական աշխատանքներ։ Մեկուսացված ֆունկցիաների միջև կապ հաստատելն ու պահպանելն անհրաժեշտ է դարձնում արդյունքի մշտական փոխադրությունը մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք, մեկ պրոցեսից մի ուրիշ պրոցես։ Խոշոր արդյունաբերության տեսակետից այս հանգամանքը հանդես է գալիս որպես մանուֆակտուրայի համար մի բնորոշ, ծախքերը բարձրացնող, մանուֆակտուրայի բուն սկզբունքից բխող սահմանափակություն[35]։
Եթե մենք քննության առնենք հում նյութի մի որոշ քանակ, օրինակ, հնոտիներինը թղթի մանուֆակտուրայի մեջ, մետաղալարինը՝ ասեղի մանուֆակտուրայի մեջ, ապա կտեսնենք, որ այդ նյութը տարբեր մասնագործ բանվորների ձեռքում անցնում է արտադրության փուլերի հաջորդական մի սանդուղքով՝ մինչև որ, վերջապես, արդյունքն ստանում է իր ավարտուն ձևը։ Իսկ եթե արհեստանոցը դիտենք որպես մի ամբողջական մեխանիզմ, ապա կտեսնենք, որ հում նյութը միաժամանակ գտնվում է արտադրության բոլոր փուլերում։ Մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը գործիքներով զինված իր բազմաթիվ ձեռքերի մի մասով մետաղալար է քաշում, մինչդեռ միաժամանակ նրա մյուս ձեռքերն ու գործիքները ուղղում են այդ մետաղալարը, կտրում, ծայրերը սրում և այլն։ Պրոցեսի առանձին աստիճանների ժամանակային հաջորդական դասավորումը դարձել է նրանց տարածական դասավորում կողք-կողքի։ Սրա հետևանքով տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ պատրաստի ապրանք է ստացվում[36]։ Թեև այդ միաժամանակաթունն առաջ է գալիս հավաքական պրոցեսի ընդհանուր կոոպերատիվ ձևից, բայց և այնպես, մանուֆակտուրան ո՛չ միայն պատրաստի ձևով գտնում է կոոպերացիայի պայմանները, այլև մասամբ ինքն է ստեղծում այդ պայմանները՝ արհեստային գործունեությունը տրոհելով նրա բաղկացուցիչ տարրերի։ Մյուս կողմից, նա աշխատանքի պրոցեսի այդ հասարակական կազմակերպությանը հասնում է միայն նրանով, որ տվյալ բանվորին գամում է միևնույն դետալին։
Քանի որ ամեն մի մասնագործ բանվորի մասնական արդյունքը միաժամանակ միևնույն արդյունքի զարգացման որոշ աստիճան է միայն, ուստի մի բանվորը մյուս բանվորին կամ բանվորների մի խումբը մյուս խմբին համապատասխան հում նյութ է մատակարարում։ Մեկի աշխատանքի արդյունքը կազմում է մյուսի աշխատանքի ելակետը։ Այսպիսով, մի բանվորն այստեղ անմիջաբար զբաղմունք է տալիս մյուսներին։ Այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնական պրոցեսում որոնելի օգտակար էֆեկտին հասնելու համար, սահմանվում է փորձի համաձայն, և մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, թե տվյալ աշխատաժամ տնակում պետք է տվյալ արդյունքը ձեռք բերվի։ Միայն այդ պայմանով կարող են աշխատանքի տարբեր, միմյանց լրացնող պրոցեսները կատարվել անընդհատ, ժամանակի ու տարածության մեջ կողք-կողքի։ Ակներև է, որ առանձին աշխատանքների, հետևապես, նաև բանվորների այդ անմիջական փոխադարձ կախումը նրանցից ամեն մեկին հարկադրում է իր ֆունկցիայի վրա գործադրելու միայն անհրաժեշտ աշխատաժամանակը, որի հետևանքով ստեղծվում է աշխատանքի մի բոլորովին այլ անընդհատություն, միատեսակություն, կանոնավորություն, կարգ[37] և, հատկապես, լարվածություն, քան այդ գոյություն ունի ինքնուրույն արհեստի մեջ և նույնիսկ պարզ կոոպերացիայում։ Այն օրենքը, որի համաձայն պրոդուկտի արտադրության վրա պետք է միայն հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսվի,— ապրանքային արտադրության ժամանակ երևան է գալիս ընդհանրապես միայն կոնկուրենցիայի արտաքին հարկադիր ճնշման ձևով, որովհետև, մակերեսորեն արտահայտվելով, ամեն մի առանձին արտադրող պետք է իր ապրանքը շուկայական գնով վաճառի։ Այնինչ մանուֆակտուրայի մեջ տվյալ աշխատաժամանակի ընթացքում տվյալ քանակությամբ արդյունք պատրաստելը դառնում է արտադրության բուն պրոցեսի տեխնիկական օրենքը[38]։
Սակայն տարբեր օպերացիաները անհավասար ժամանակ են պահանջում, ուստի և հավասար ժամանակամիջոցներում տալիս են տարբեր քանակի մասնական արդյունքներ։ Հետևաբար, քանի որ յուրաքանչյուր բանվոր շարունակ պետք է ամեն օր միևնույն օպերացիան կատարի, ուստի տարբեր օպերացիաների համար անհրաժեշտ են տարբեր թվով բանվորներ, օրինակ, տառաձուլարանում 4 ձուլիչին հարկավոր է 2 ծայրատող և մեկ հղկիչ, քանի որ ձուլիչը մեկ ժամում ձուլում է 2 000 տառ, ծայրատիչը ծայրատում է 4 000 և հղկիչը հղկում է 8 000 տառ։ Կոոպերացիայի սկզբունքն այստեղ վերադառնում է իր ամենապարզ ձևին՝ միատեսակ գործ անող բազմաթիվ անձերի միաժամանակ աշխատելուն, բայց հիմա այդ սկզբունքը որոշ օրգանական հարաբերություն է արտահայտում։ Այսպիսով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն պարզեցնում ու բազմապատկում է հասարակական հավաքական բանվորի որակապես տարբեր օրգանները, այլև մաթեմատիկական հաստատուն հարաբերություններ է ստեղծում այդ օրգանների քանակական չափերի միջև, այսինքն՝ բանվորների հարաբերական քանակի կամ բանվորական խմբերի հարաբերական մեծության միջև այդ հատուկ ֆունկցիաներից յուրաքանչյուրում։ Որակական անդամատման հետ միասին այդ բաժանումը զարգացնում է աշխատանքի հասարակական պրոցեսի քանակական նորմաներն ու պրոպորցիաները։
Քանի որ մասնագործ բանվորների տարբեր խմբերի միջև արտադրության որոշ չափերի համար փորձով սահմանված է ամենանպատակահարմար թվական հարաբերություն, ապա արտադրության այդ մասշտաբը կարելի է ընդլայնել, լոկ վերցնելով ամեն մի աոանձին խմբի բանվորների թվի բազմապատիկը[39]։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ միևնույն անհատը որոշ աշխատանքներ նույնքան հեշտությամբ կարող է կատարել, անկախ այն հանգամանքից, մեծ թե փոքր չափերով են կատարվում դրանք, օրինակ, բարձրագույն հսկողության աշխատանքը, մասնական արդյունքները արտադրության մեկ փուլից մի ուրիշը փոխադրելը և այլն։ Ուստի, այդ աշխատանքները, որպես հատուկ բանվորների կողմից կատարվող ինքնուրույն ֆունկցիաներ, առանձնացնելը ձեռնտու է արտադրության մեջ զբաղված բանվորների թիվն ավելացնելիս, բայց այդպիսի ավելացումը պետք է միաժամանակ համապատասխան համամասնությամբ շոշափի նաև բոլոր խմբերին։
Յուրաքանչյուր առանձին խումբ, միևնույն մասնական ֆունկցիան կատարող բանվորների որոշ թիվ բաղկացած է միատեսակ տարրերից և ամբողջական մեխանիզմի մի առանձին օրգանն է կազմում։ Սակայն մի քանի մանուֆակտուրաներում յուրաքանչյուր առանձին խումբ արդեն մի անդամատված աշխատանքային մարմին է, այնինչ հավաքական մեխանիզմը կազմվում է այդ տարրական արտադրողական օրգանիզմները կրկնելու ու բազմապատկելու միջոցով։ Օրինակի համար վերցնենք շշերի մանուֆակտուրան։ Նա բաժանվում է երեք էապես տարբեր փուլերի։ Առաջին՝ նախապատրաստական փուլը՝ բովախառնուրդի պատրաստումը,— ավազի, կրի խառնումը և այլն, որից ապակին է ստացվում, և այդ խառնուրդի հալումն ու նրա փոխադրումը հեղուկ ապակե զանգվածի[40]։ Այս առաջին փուլում, ինչպես և եզրափակիչ փուլում — շշերի հանումը թրծման վառարաններից, նրանց տեսակավորումը, փաթեթումը և այլն — զբաղված են զանազան մասնագործ բանվորներ։ Այդ երկու փուլերի միջև գտնվում է շշերի արտադրությունն այդ բառի իսկական իմաստով, այսինքն՝ հեղուկ ապակեզանգվածի վերամշակումը շշերի։ Միևնույն վառարանի միևնույն անցքի մոտ աշխատում է մի ամբողջ խումբ, որն Անգլիայում «hole» [պատուհան] է կոչվում և կազմված է մի bottle maker-ից [շշագործից] կամ finisher-ից [վեքջնահարդարիչից], մի blower-ից [փչողից], մի gatherer-ից [փարտիչից], մի putter up-ից [բացադարսիչից] կամ whetter off-ից [բացանետիչից] ու մի taker in-ից [հեռացնողից]։ Այս հինգ մասնագործ բանվորները հինգ հատուկ օրգաններ են ներկայացնում այն միասնական բանվորական մարմնի, որը կարող է գործել միայն որպես ամբողջություն, այսինքն՝ միայն որպես հինդ բանվորի անմիջական կոոպերացիա։ Եթե մարմնի հինգ անդամից մեկը պակասում է, ապա ամբողջ մարմինը կաթվածահար է լինում։ Բայց միևնույն հալոցավառարանը մի քանի անցք անի,— Անգլիայում, օրինակ, 4—6 անցք,— որոնցից յուրաքանչյուրի մոտ մի կավե աման կա հեղուկ ապակով, և նրանցից ամեն մեկի մոտ նույն հինգ մասնագիտությունն ունեցող բանվորների հատուկ խումբ է աշխատում։ Ամեն մի առանձին խմբի անդամատումն այստեղ անմիջաբար հիմնվում է աշխատանքի բաժանման վրա, մինչդեռ զանազան միատեսակ խմբերի միջև եղած կապը պարզ կոոպերացիան է, որի նպատակն է մեծ խնայողությամբ օգտագործել արտադրության միջոցներից մեկը, այս դեպքում հալոցավառարանը։ Յուրաքանչյուր այդպիսի վառարան իր 4—6 խմբերով, կարծես, մի տեսակ ինքնուրույն արհեստանոց է կազմում ապակի պատրաստելու համար, և ապակու մանուֆակտուրան ընդգրկում է այդպիսի մի քանի արհեստանոց֊ներ, որոնք ապահովված են համապատասխան հարմարանքներով ու բանվորներով՝ արտադրության սկզբնական ու եզրափակիչ փուլերի համար։
Վերջապես, մանուֆակտուրան, որոշ դեպքերում առաջ գալով տարբեր արհեստների կոմբինացիայից, կարող է, իր հերթին, զարգանալ ու դառնալ տարբեր մանուֆակտուրաների կոմբինացիա։ Այսպես, օրինակ, Անգլիայում խոշոր ապակեգործական ձեռնարկությունները իրենք են իրենց համար պատրաստում հրակայուն հալոցակճուճները, որովհետև այս վերջինների հատկությունից է էապես կախված արդյունքի հաջող կամ անհաջող որակը։ Արտադրության որոշ միջոցի մանուֆակտուրան այստեղ կապված է արդյունք պատրաստող մանուֆակտուրայի հետ։ Ընդհակառակը, որոշ արդյունք պատրաստող մանուֆակտուրան կարող է կապված լինել այնպիսի մանուֆակտուրաների հետ, որոնց համար տվյալ արդյունքը ինքը հում նյութ է ծառայում, կամ հետագայում միանում է այդ մանուֆակտուրաների արդյունքների հետ։ Այսպես, օրինակ, բյուրեղապակու մանուֆակտուրան երբեմն միացվում է ապակեհղկման մանուֆակտուրայի ու արուրաձուլման մանուֆակտուրայի հետ,— վերջինը ծառայում է զանազան ապակե իրերի մետաղե ագույցներ շինելու համար։ Միմյանց հետ միացած տարբեր մանուֆակտուրաներն այս դեպքում կազմում են մի հավաքական մանուֆակտուրայի տարածականորեն ավելի կամ պակաս չափով անջատված բաժիններ և միաժամանակ նաև արտադրության միմյանցից անկախ պրոցեսներ, ամեն մեկն աշխատանքի իր սեփական բաժանումով։ Չնայած որոշ առավելություններին, որոնք հատուկ են կոմբինացված մանուֆակտուրային, վերջինս իր հիմքի վրա որևէ իսկական տեխնիկական միասնության չի հասնում։ Այդ միասնությունն առաջ է գալիս այն ժամանակ միայն, երբ մանուֆակտուրան դաոնամ է մեքենայական արտադրություն։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանը, որն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասեցումն արագորեն իր գիտակցական սկզբունքն է դարձնում[41], զարգացնում է մեքենաների սպորադիկ գործածությունը, հատկապես մի քանի տարրական նախապատրաստական պրոցեսների համար, որոնք մեծ թվով մարդիկ և ուժի մեծ ծախսում են պահանջում։ Այսպես, օրինակ, շուտով սկսեցին թղթի մանուֆակտուրայի մեջ հնոտիները քրքրելու համար հատուկ աղացներ, իսկ մետաղագործության մեջ հանքանյութը փշրելու համար մեքենայական սանդեր շինել[42]։ Մեքենայի ամենատարրական ձևը, հանձին ջրաղացի, Հռոմեական կայսրությունից է ժառանգված[43]։ Արհեստային ժամանակաշրջանը ևս մեզ թողել է մեծ գյուտեր՝ կողմնացույցը, վառոդը, տպագրությունն ու ավտոմատիկ ժամացույցը։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ մեքենան դեռ դրանից հետո էլ շարունակում է խաղալ այն երկրորդական դերը, որ Ադամ Սմիթը նրան հատկացնում է աշխատանքի բաժանման կողքին[44]։ Շատ կարևոր դեր խաղաց մեքենաների սպորադիկ կիրառումը XVII դարում, որովհետև նա այն ժամանակվա մեծ մաթեմատիկոսներին գործնական հենակետեր ու խթաններ տվեց արդի մեխանիկան ստեղծելու համար։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանի համար առանձնահատուկ մեխանիզմ է մնում բազմաթիվ մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը։ Այն տարբեր օպերացիաները, որոնք ապրանք արտադրողը կատարում է փոփոխակիորեն, և որոնք միահյուսվում են նրա աշխատանքի պրոցեսում որպես մի ամբողջություն, զանազան ընդունակությունների լարում են պահանջում նրանից։ Մի դեպքում նա պետք է ավելի շատ ուժ զարգացնի, մի այլ դեպքում՝ ավելի շատ ճարպկություն, երրորդ դեպքում՝ ավելի շատ ուշադրություն և այլն, բայց միևնույն անհատը հավասար չափով այդ բոլոր հատկություններով օժտված չի լինում։ Տարբեր օպերացիաների բաժանումից, առանձնացումից ու մեկուսացումից հետո բանվորները բաժանվում, դասավորվում և խմբավորվում են իրենց գերակշռող ընդունակությունների համեմատ։ Եթե, այդպիսով, բանվորների բնական առանձնահատկությունները կազմում են այն հողը, որի մեջ արմատներ է արձակում աշխատանքի բաժանումը, ապա, մյուս կողմից, մանուֆակտուրան, երբ նա արդեն մտցված է, զարգացնում է այն աշխատուժերը, որոնք հենց ի բնե պիտանի են միայն միակողմանի առանձնահատուկ ֆունկցիաների համար։ Հավաքական բանվորը հիմա վիրտուոզության միատեսակ աստիճանով օժտված է արտադրողի բոլոր ընդունակություններով և միևնույն ժամանակ դրանք ծախսում է ամենախնայողաբար, որովհետև նա իր ամեն մի օրգանը, որ անհատականացված է ի դեմս առանձին բանվորի կամ բանվորների առանձին խմբի, գործադրում է բացառապես իր առանձնահատուկ ֆունկցիան կատարելու համար[45]։ Մասնագործ բանվորի միակողմանիությունը և նույնիսկ ուղղակի թերությունները կազմում են նրա արժանիքը, երբ նա դաոնում է հավաքական բանվորի օրգանը[46]։ Մեկ միակողմանի ֆունկցիային ընտելանալով, նա դառնում է բնազդական վստահությամբ գործող օրգան, իսկ հավաքական մեխանիզմի կապը նրան հարկադրում է մեքենայի մի առանձին մասի կանոնավորությամբ գործելու[47]։
Քանի որ հավաքական բանվորի տարբեր ֆունկցիաները կարող են ավելի պարզ և ավելի բարդ, ավելի կոպիտ և ավելի նուրբ լինել, ուստի նրա օրգանները, անհատական աշխատուժերը, կրթության խիստ տարբեր աստիճաններ են պահանջումդ ուստի և խիստ տարբեր արժեք ունեն։ Այսպիսով, մանուֆակտուրան զարգացնում է աշխատուժերի մի հիերարխիա, որին համապատասխանում է աշխատավարձերի սանդուղքը։ Եթե, մի կողմից, անհատական բանվորը հարմարվում է այն միակողմանի ֆունկցիային, որի հետ նա կապված է իր ամբողջ կյանքում, ապա, մյուս կողմից, աշխատանքային տարբեր օպերացիաները նույն չափով հարմարեցվում են բնական ու ձեռք բերած ընդունակությունների միևնույն հիերարխիային[48]։ Մինչդեռ յուրաքանչյուր արտադրական պրոցես պահանջում է որոշ պարզ շարժումներ, որոնք հավասարապես մատչելի են ամեն մարդու։ Եվ այդպիսի շարժումները հիմա խզում են իրենց անհաստատ կապը արտադրական գործունեության ավելի բովանդակալից մոմենտների հետ և, ոսկրանալով, դառնում են առանձին բացառիկ ֆունկցիաներ։
Այդ պատճառով մանուֆակտուրան իր ընդգրկած ամեն մի արհեստի մեջ ստեղծում է, այսպես կոչված, անվարժ բանվորների կատեգորիա, որոնց խստորեն բացառում էր արտադրության արհեստային կազմակերպությունը։ Մանուֆակտուրան, մինչև վիրտուոզության աստիճան զարգացնելով միակողմանի մասնագիտությունն ընդհանրապես աշխատունակության հաշվին, ամեն մի զարգացման բուն պակասությունն էլ մի առանձին մասնագիտություն է դարձնում։ Հիերարխիկ աստիճանների կողքին հանդես է գալիս բանվորների պարզ բաժանումը վարժվածների ու անվարժների։ Վերջինների համար ուսուցման ծախքերը բոլորովին վերանում են, աոաջինների համար նրանք արհեստավորների համեմատությամբ ավելի ցած են իրենց ֆունկցիաների պարզեցման հետևանքով։ Երկու դեպքում էլ աշխատուժի արժեքն ընկնում է[49]։ Բացառություններ են նկատվում այն դեպքում, երբ աշխատանքի պրոցեսի տրոհումն ստեղծում է կապակցված նոր ֆունկցիաներ, որոնք արհեստային արտադրության մեջ կա՛մ բոլորովին չկային, կա՛մ գոյություն ունեին սահմանափակ չափով։ Աշխատուժի համեմատական արժեքազրկումը, որ ուսուցման ծախքերի վերացման կամ նվազման հետևանք է, անմիջականորեն նշանակում է կապիտալի արժեքի ավելի զգալի ինքնաճում, որովհետև այն ամենը, որ կրճատում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ժամանակը, ընդլայնում է հավելյալ աշխատանքի բնագավառը։
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ
Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը։ Հիմա կարճառոտ շոշափենք աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու աշխատանքի հասարակական բաժանման միջև եղած հարաբերությունը, որն ամեն մի ապրանքային արտադրության ընդհանուր հիմքն է կազմում։
Եթե աչքի առաջ ունենանք միայն բուն աշխատանքը, ապա հասարակական արտադրության բաժանումը նրա այնպիսի խոշոր սեռերի, ինչպես հողագործությունը, արդյունաբերությունը և այլն, կարելի է անվանել աշխատանքի ընդհանուր [im Allgemeinen] բաժանում, արտադրության այդ սեռերի տրոհումը տեսակների ու ենթատեսակների` աշխատանքի հատուկ [im Besonders] բաժանում, իսկ աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում՝ աշխատանքի եզակի [im Einzelnen] բաժանում[50]։
Աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և անհատի համապատասխան սահմանափակումն զբաղմունքի որոշ ոլորտով, ունի, ինչպես և աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի ներսում, զարգացման երկու հակադիր ելակետներ։ Ընտանիքի սահմաններում [Տես 50a ծանոթ.] — հետագա զարգացմամբ տոհմի սահմաններում — աշխատանքի բնական բաժանումը ծագում է սեռի ու տարիքի տարբերություններից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա, և աշխատանքի այդ բաժանումը իր ոլորտն ընդարձակում է հասարակական կյանքի ծավալմանը, բնակչության աճմանը, իսկ առանձնապես երկու տարբեր տոհմերի միջև ընդհարումներ ծագելուն և մի տոհմը մյուս տոհմերին ենթարկվելուն զուգընթաց։ Մյուս կողմից, ինչպես ես արդեն նկատել եմ, արդյունքների փոխանակությունը ծագում է այն կետերում, որտեղ շփման մեջ են մտնում տարբեր ընտանիքներ, տոհմեր, համայնքներ, որովհետև մարդկային կուլտուրայի սկզբում ո՛չ թե առանձին անհատները, այլ ընտանիքները, տոհմերը և այլ խմբերն են հարաբերության մեջ մտնում միմյանց հետ որպես ինքնուրույն միավորներ։ Տարբեր համայնքներ արտադրության տարբեր միջոցներ ու տարբեր կենսամիջոցներ են գտնում իրենց շրջապատող բնության մեջ։ Այդ պատճառով նրանք միմյանցից տարբերվում են արտադրության եղանակով, ապրելակերպով և իրենց արտադրած արդյունքներով։ Դրանք այն բնաճուն տարբերություններն են, որոնք համայնքների շփման պրոցեսում առաջացնում են արդյունքների փոխադարձ փոխանակություն, հետևապես և այդ արդյունքների աստիճանական փոխարկում ապրանքների։ Փոխանակությունը տարբերության չի ստեղծում արտադրության ոլորտների միջև, բայց արդեն միմյանցից տարբերվող ոլորտների միջև կապ է հաստատում և դրանք դարձնում է հասարակական ամբողջական արտադրության ավելի կամ պակաս չափով իրարից կախում ունեցող ճյուղեր։ Այստեղ աշխատանքի հասարակական բաժանումն առաջ է գալիս փոխանակության միջոցով, որը կատարվում է արտադրության սկզբում տարբեր, բայց իրարից անկախ ոլորտների միջև։ Այնտեղ, որտեղ ելակետը աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանումն է, անմիջաբար շաղկապված ամբողջության առանձին օրգանները բաժանվում, քայքայվում են,— ընդ որում այդ քայքայման գլխավոր խթան է հանդիսանում օտար համայնքների հետ կատարվող ապրանքափոխանակությունը,— և դառնում են ինքնուրույն, պահպանելով այն փոխադարձ կապը միայն, որ հաստատվում է տարբեր աշխատանքների միջև այդ աշխատանքների արդյունքների, որպես ապրանքների, փոխանակման միջոցով։ Մի դեպքում իր ինքնուրույնությունը կորցնում է այն, ինչ որ առաջ ինքնուրույն էր, մյուս դեպքում՝ ինքնուրույն է դառնում այն, ինչ որ առաջ ինքնուրույն չէր։
Աշխատանքի զարգացած ու ապրանքափոխանակության միջոցով իրականացվող ամեն մի բաժանման հիմքը քաղաքի և գյուղի անջատումն է իրարից[51]։ Կարելի է ասել, որ հասարակության ամբողջ տնտեսական պատմությունն ամփոփվում է այդ հակադրության շարժման մեջ, որի վրա սակայն մենք այստեղ ավելի կանգ չենք առնի։
Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանման նյութական նախադրյալը, ինչպես տեսանք, միաժամանակ զբաղված բանվորների որոշ թիվն է. հասարակության ներսում աշխատանքի բաժանման դեպքում նույնպիսի դեր է խաղում բնակչության մեծությունն ու խտությունը, որն այստեղ փոխարինում է մարդկանց կուտակումը միևնույն արհեստանոցում[52]։ Բայց բնակչության այդ խտությունը ինչ-որ հարաբերական բան է։ Համեմատաբար նոսր բնակչություն, բայց հաղորդակցության զարգացած միջոցներ ունեցող երկիրն ավելի խիտ բնակչություն ունի, քան ավելի շատ բնակչություն, բայց հաղորդակցության անզարգացած միջոցներ ունեցող երկիրը. այս իմաստով, ամերիկյան միության հյուսիսային նահանգներն ավելի խիտ բնակչություն ունեն, քան, օրինակ, Հնդկաստանը[53]։
Որովհետև ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալն են, ուստի աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պահանջում է, որ աշխատանքի բաժանումը հասարակության ներսում արդեն հասունացման մի որոշ աստիճանի հասած լինի։ Ընդհակառակը, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, իր հերթին, ազդում, է՛լ ավելի է զարգացնում և անդամատում աշխատանքի հասարակական բաժանումը։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացման հետ ավելի ու ավելի են դիֆերենցիացման ենթարկվում արտադրության նաև այն ճյուղերը, որտեղ պատրաստվում են այդ գործիքները[54]։ Երբ մանուֆակտուրային տիպով կառուցված արտադրությունը տարածվում է արդյունաբերության որևէ ճյուղի վրա, որը մինչև հիմա կապված է եղել մյուսների հետ որպես գլխավոր կամ օժանդակ արդյունաբերություն, և կատարվել է նույն արտադրողների միջոցով, ապա իսկույն տեղի է ունենում անջատում ու փոխադարձ առանձնացում։ Եթե մանուֆակտուրան ընդգրկում է տվյալ ապրանքի արտադրության առանձին փուլը, ապա ապրանքի արտադրության տարբեր փուլերը դառնում են ինքնուրույն զբաղմունքներ։ Արդեն վերը նշեցինք, թե որտեղ պատրաստի արդյունքը մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումն է, մասնական աշխատանքները կարող են, իրենց հերթին, ինքնուրույնություն ձեռք բերել, որպես առանձին արհեստներ։ Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումն ավելի լրիվ ձևով կիրառելու համար արտադրության տվյալ ճյուղը տրոհվում է տարբեր և այն էլ երբեմն բոլորովին նոր մանուֆակտուրաների, նայած նրա հում նյութերի տարբերությանը և այն տարբեր ձևերին, որ կարող է ընդունել միևնույն հում նյութը։ Այսպես, XVIII դարի առաջին կեսում արդեն միայն Ֆրանսիայում 100-ից ավելի տարբեր տեսակի մետաքսե կտորներ էին գործվում, և, օրինակ, Ավինյոնում գոյություն ուներ օրենք, որի համաձայն «ամեն մի աշկերտ պետք է ամբողջովին ֆաբրիկացիայի միայն մեկ տեսակի ուսումնասիրությանը նվիրվի և միաժամանակ չսովորի մի քանի արդյունքներ պատրաստելու եղանակները»։ Աշխատանքի տերիտորիալ բաժանումը, որն արտադրության առանձին ճյուղերն ամրակցում է երկրի առանձին շրջաններին, նոր զարկ է ստանում շնորհիվ մանուֆակտուրային արտադրության, որը շահագործում է ամեն մի առանձնահատկություն[55]։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում հասարակության մեջ կատարվող աշխատանքի բաժանմանը հարուստ նյութ են տալիս համաշխարհային շուկայի ընդարձակումն ու գաղութային սիստեմը, ընդ որում թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխատանքի հասարակական բաժանման ընդհանուր գոյապայմանների շրջանին են պատկանում։ Այստեղ կարիք չկա կանգ առնելու այն հարցի վրա, թե տնտեսական բնագավառի հետ միասին աշխատանքի բաժանումը ինչպես է ընդգրկում հասարակության բոլոր մյուս ոլորտները և ամեն տեղ դառնում այն նեղ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտացման, մարդու այն միակողմանիության հիմքը, որի առիթով դեռ Ա. Ֆերգյուսոնը, Ադամ Սմիթի ուսուցիչը, բացականչել է. «Մենք հելոտների ազգ ենք, և մեր մեջ ազատ մարդ չկա»[56]։
Սակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտագրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով[57]։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում[58]։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [Տես 58a ծանոթ.]։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակ
հպատակեցումը կապիտալի իշխանությանը, նույն այդ բուրժուական գիտակցությունը նույնպիսի խանդով վատաբանում է արտադրության հասարակական պրոցեսի ամեն մի գիտակից հասարակական վերահսկողություն ու կարգավորում, որպես ոտնձգություն՝ ուղղված սեփականության անձեռնմխելի իրավունքների, ազատության ու անհատական կապիտալիստի ինքնորոշող «հանճարի» դեմ։ Շատ բնորոշ է, որ գործարանային սիստեմի ոգևորված ջատագովները հասարակական աշխատանքի ամեն տեսակ ընդհանուր կազմակերպության դեմ ավելի զորեղ առարկություն չեն գտնում, քան այն մատնանշումը, թե այդպիսի կազմակերպությունն ամբողջ հասարակությունը մի գործարան կդարձներ։
Եթե արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող հասարակության մեջ աշխատանքի հասարակական բաժանման անարխիան և աշխատանքի մանուֆակտուրային բաժանման բռնակալությունը փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, ապա, ընդհակառակը, հասարակության ավելի վաղ ձևերը, որոնց մեջ արհեստների առանձնացումը բնականորեն զարգանում, հետո բյուրեղանում և, վերջապես, ամրապնդվում է օրենքով,— ներկայացնում են, մի կողմից, հասարակական աշխատանքի պլանաչափ ու ավտորիտար կազմակերպության պատկեր, մյուս կողմից, բոլորովին բացառում են աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում. կամ այդ բաժանումը զարգացնում են գաճաճային մասշտաբով, կամ միայն սպորադիկ ու պատահական կերպով[59]։
Այսպես, օրինակ, հնդկական այն նախնադարյան փոքրիկ համայնքները, որոնք մասամբ դեռ մինչև այժմ էլ պահպանվել են, հիմնված են հողի համայնական տիրապետության վրա, հողագործության ու արհեստի անմիջական միացման վրա և աշխատանքի կայունացած բաժանման վրա, որը ամեն մի նոր համայնք հիմնվելիս արտադրության պատրաստի պլան և սխեմա է տալիս։ Յուրաքանչյուր այդպիսի համայնք կազմում է մի ինքնաբավ արտադրական ամբողջություն, որի արտադրության բնագավառն ընդգրկում է 100-ից մինչև մի քանի հազար ակր։ Արդյունքների գլխավոր մասսան արտադրվում է բուն համայնքի անմիջական սպառման համար և ոչ որպես ապրանք, ուստի և ինքը՝ արտադրությունը կախված չէ ամբողջ հնդիկ հասարակության մեջ տեղի ունեցող աշխատանքի այն բաժանումից, որն իրականանում է ապրանքափոխանակության միջոցով։ Միայն արդյունքի ավելցուկն է ապրանք դառնում, ընդ որում նրա մի զգալի մասը կենտրոնանում է պետության ձեռքում, դեպի որը անհիշելի ժամանակներից սկսած հոսում է արդյունքի մի որոշ քանակ որպես նատուրալ ռենտա։ Հնդկաստանի տարբեր մասերում համայնքի տարբեր ձևեր են հանդիպում։ Ամենապարզ տիպի համայնքներում հողի մշակումը կատարվում է համատեղ, ընդ որում արդյունքը բաշխվում է առանձին անդամների միջև, այնինչ ամեն մի ընտանիք մտնելով, գործելով և այլ աշխատանքով զբաղվում է ինքնուրույն կերպով՝ որպես տնային օժանդակ արհեստով։ Միատեսակ աշխատանքով զբաղված այս մասսայի կողքին մենք տեսնում ենք համայնքի «գլխավորին», որը մի անձի մեջ միացնում է դատավորին, ոստիկանապետին ու հարկահավաքին, հաշվապահին, որը հողագործական օպերացիաների հաշիվներն է պահում և դրան վերաբերող ամեն ինչ գրանցում և ցուցակագրում է. մի երրորդ պաշտոնյայի, որ հետապնդում է հանցագործներին, պաշտպանում է օտարերկրյա ուղևորներին և նրանց մի գյուղից մի ուրիշ գյուղ է առաջնորդում. սահմանապահին, որ համայնքի սահմանները պահպանում է հարևան համայնքների ոտնձգություններից. ջրամբարների հսկիչին, որը դաշտերի ոռոգման համար անհրաժեշտ ջուր է բաշխում հանրային ջրամբարներից. բրահմանին, որը կրոնական պաշտամունքի ֆունկցիաներն է կատարում, դպրոցական ուսուցչին, որը համայնքի երեխաներին ավազի վրա գրել-կարդալ է սովորեցնում, օրացուցագետ բրահմանին, որը, իբրև աստղագետ, ցույց է տալիս ցանելու, հնձելու ժամանակները և առհասարակ բարենպաստ ու աննպաստ ժամանակը զանազան հողագործական աշխատանքների համար, դարբնին ու հյուսնին, որոնք պատրաստում և նորոգում են հողագործական բոլոր գործիքները. բրուտին, որ ամաններ է շինում ամբողջ գյուղի համար, վարսավիրին. լվացարարին, որ շորեր է լվանում, արծաթագործին, տեղ-տեղ էլ՝ բանաստեղծին, որը մի քանի համայնքներում փոխարինում է արծաթագործին, ուրիշ համայնքներում էլ ուսուցչին։ Այս մի դյուժին անձերը պահվում են ամբողջ համայնքի հաշվին։ Եթե աճում է բնակչությունը, անմշակ հողի վրա հիմնվում է մի նոր համայնք հնի տիպարով։ Համայնքի մեխանիզմը հանդես է բերում աշխատանքի պլանաչափ բաժանում, բայց աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն աներևակայելի է, քանի որ դարբնի, հյուսնի և մյուսների համար շուկան անփոփոխ է մնում և լավագույն դեպքում, նայած գյուղի մեծությանը, մեկ դարբնի, բրուտի և մյուսների փոխարեն պատահում են երկուսը-երեքը[60]։ Համայնական աշխատանքի բաժանումը կարգավորող օրենքն այստեղ գործում է բնության օրենքի անխախտ իշխանությամբ — ամեն մի առանձին արհեստավոր, օրինակ, դարբինը և մյուսները, իր զբաղմունքին վերաբերող բոլոր օպերացիաները կատարում է խստորեն սահմանված ավանդական եղանակով և, սակայն, միանգամայն ինքնուրույնորեն, ոչ մի հեղինակություն չճանաչելով արհեստանոցի սահմաններում։ Այդ ինքնաբավ համայնքները շարունակ իրենց վերարտադրում են միևնույն ձևով և կործանվելու դեպքում դարձյալ վերականգնվում են միևնույն տեղում, նույն անունով[61]։ Նրանց արտադրական մեխանիզմի այս պարզությամբ է բացատրվում ասիական հասարակությունների այն անփոփոխության գաղտնիքը , որ այնպես սուր հակապատկեր է կազմում ասիական պետությունների մշտական կործանման ու նորաստեղծման և նրանց դինաստիաների արագ փոփոխման համեմատությամբ։ Քաղաքականության ամպամած մթնոլորտում տեղի ունեցող փոթորիկները չեն շոշափում այդ հասարակության հիմնական տնտեսական տարրերի կառուցվածքը։
Համքարային օրենքները, ինչպես արդեն հիշատակվեց, խիստ կերպով սահմանափակելով ա՛յն ենթավարպետների թիվը, որոնց աշխատանք տալու իրավունք ուներ մեկ վարպետը, դրանով էլ հենց պլանաչափորեն արգելք էին լինում համքարային վարպետների կապիտալիստ դառնալուն։ Նմանապես՝ վարպետը կարող էր ենթավարպետներ բանեցնել բացառապես այն արհեստում միայն, որի վարպետն էր ինքը։ Համքարությունն իրեն եռանդագին պաշտպանում էր վաճառականական կապիտալի,— համքարությունների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի,— ամեն մի ոտնձգությունից։ Վաճառականը կարող էր ամեն տեսակ ապրանք գնել, բայց ո՛չ աշխատանքը որպես ապրանք։ Նրան հանդուրժում էին լոկ իբրև արհեստի արդյունքների հավաքագնորդի։ Եթե արտաքին հանգամանքները առաջ էին բերում աշխատանքի արագ ընթացող բաժանում, ապա գոյություն ունեցող համքարությունները տրոհվում էին ենթատեսակների, կամ նոր համքարություններ էին հիմնվում հների կողքին, սակայն առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն արհեստանոցում; Այդպիսով, թեև համքարային կազմակերպությունը առաջ էր բերում արհեստների առանձնացում, մեկուսացում ու զարգացում և ղրանով մանուֆակտուրային ժամանակաշրջանի նյութական նախադրյալ էր ծառայում, այնուամենայնիվ, ինքը՝ համքարային կազմակերպությունը, բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ և ամբողջությամբ բանվորն այնքան էր սերտաճում իր արտադրամիջոցի հետ, որքան խխունջը խեցեպատյանի հետ, և, հետևապես, պակասում էր մանուֆակտուրայի առաջին հիմքը՝ արտադրության միջոցների առանձնացումը՝ որպես բանվորի դեմ կանգնած կապիտալ։
Մինչդեռ աշխատանքի բաժանումը ամբողջ հասարակության մեջ — միևնույն է, ապրանքափոխանակության միջոցով է այն կատարվում, թե դրանից անկախ — հատուկ է ամենատարբեր հասարակական-տնտեսական ֆորմացիաներին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն արտադրության ,կապիտալիստական եղանակի միանգամայն յուրահատուկ ծնունդն է։
5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Միևնույն կապիտալի հրամանատարության տակ զգալի թվով բանվորների կենտրոնացումը կազմում է ինչպես ընդհանրապես կոոպերացիայի, այնպես է մանուֆակտուրայի բնական ելակետը։ Իր հերթին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը տեխնիկական անհրաժեշտություն է դարձնում գործադրվող բանվորների թվական աճումը։ Այժմ աշխատանքի առկա բաժանումն է թելադրում բանվորների այն մինիմումը, որ առանձին կապիտալիստը պետք է աշխատեցնի։ Մյուս կողմից, աշխատանքի հետագա բաժանման առավելությունները կապված են բանվորների թվի նոր ավելացման հետ, որն իրագործելի է միայն այն եղանակով, որ միանգամից որոշ համամասնություններով ձեռնարկվում է բոլոր տարբեր արտադրական խմբերի ավելացմանը։ Բայց կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ միասին պետք է աճի նաև նրա հաստատուն մասը, ո՛չ միայն արտադրության ընդհանուր պայմանների չափերը,— շենքերը, հնոցները և այլն,— այլև հատկապես հում նյութի քանակը, որը է՛լ ավելի արագ է աճում, քան բանվորների թիվը։ Հում նյութերի այն մասսան, որ տվյալ ժամանակամիջոցում սպառում են տվյալ թվով բանվորները, աճում է նույն համամասնությամբ, որով աճում է աշխատանքի արտադրողականությունը, որպես աշխատանքի բաժանման հետևանք։ Այսպիսով, առանձին կապիտալիստին անհրաժեշտ կապիտալի նվազագույն գումարի աճումը կամ հասարակական կենսամիջոցների ու արտադրամիջոցների հարաճուն փոխարկումը կապիտալի՝ հենց մանուֆակտուրայի տեխնիկական բնույթից ծա գոզ մի օրենք է[62]։
Մանուֆակտուրայի, ինչպես և պարզ կոոպերացիայի մեջ գործող աշխատանքային մարմինը կապիտալի գոյության ձև է։ Արտադրական
- ↑ Օրական միջին աշխատավարձի արժեքը որոշվում է նրանով, ինչ որ բանվորին հարկավոր է «ապրելու, աշխատելու և բազմանալու համար» (William Petty: «Political Anatomy of Ireland», 1672, էջ 64)։ «Աշխատանքի գինը միշտ կազմվում է գոյության անհրաժեշտ միջոցների գներից»։ Բանվորը համապատասխան վարձը չի ստանում, «եթե... բանվորի ստացած վաստակը նրան հնարավորություն չի տալիս իր՝ որպես բանվորի ցածր կոչմանն ու դիրքին համապատասխան այնպիսի ընտանիք պահելու, որը հաճախ նրանցից շատերին Է վիճակվում» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 15)։ «Հասարակ բանվորը, որը ոչինչ չունի, բացի ձեռքերից ու արհեստ իմանալուց, լոկ այնքան է ստանում, որքանով նրան հաջողվում է իր աշխատանքը վաճառել ուրիշներին... Աշխատանքի բոլոր ճյուղերում պետք է տեղի ունենա և իսկապես տեղի է ունենում այն իրողությունը, որ բանվորի վաստակը սահմանափակվում Է նրանով, ինչ որ նրան անպայման անհրաժեշտ է իր գոյությունը պահպանելու համար» (Turgot: «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses». Oeuvres, հրատ Daire, հ. I, էջ 10)։ «Անհրաժեշտ կենսամիջոցն երի գինն աշխատանքի արտադրության արժեքն է իրապես» (Malthus: «Inquiry into the Nature and Progress of Rent and the Principles by which it is regulated» 1815, էջ 48, ծանոթագրություն)։
- ↑ «Երբ կատարելագործվում են արհեստները, հարցը հանգում է նոր մեթոդներ գտնելուն, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը կարող է կատարվել ավելի քիչ թվով մարդկանցով կամ (որ միևնույն բանն է) ավելի կարճ ժամանակում, քան առաջ» (Galiani: «Della Moneta», հ. III, Custodi-ի «Scrittori Classici Italiani di Economia Politica», Parte Moderna, Milano 1803, էջ 158, 159։ «Արտադրության ծախքերի տնտեսումն այլ բան չի կարող լինել, քան եթե արտադրելու վրա գործադրվող աշխատանքի քանակի, տնտեսում» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 22)։
- ↑ «Երբ գործարանատերը, մեքենաները կաւոարելագործելով, կրկնապատկում է իր ստացած արդյունքի քանակը... նա շահում է (վերջիվերջո) լոկ այն չափով, որչափով դրա շնորհիվ հնարավորություն է ստանում բանվորին ավելի էժան հագցնելու... որչափով, հետևապես, այժմ ամբողջ արդյունքի ավելի փոքր մասն է բաժին ընկնում բանվորին» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 168, 169)։
3a «Մարդու ստացած շահույթը կախված է ո՛չ թե այն բանից, որ նա իշխում է ուրիշ մարդկանց աշխատանքի արդյունքի վրա, այլ այն բանից, որ նա իշխում է հենց այդ աշխատանքի վրա։ Եթե նա կարող է իր արդյունքներն, ավելի բարձր գնով վաճառել, այն ժամանակ, երբ նրա բանվորների աշխատավարձն անփոփոխ է մնում, նա, անշուշտ, օգուտ, կստանա... Այս դեպքում նրա արտադրածի ավելի փոքր մասը բավական է այդ աշխատանքը շարժման մեջ դնելու համար, և, հետևաբար, ավելի մեծ մասը մնում է նրա օգտին» («Outlines of Political Economy». London 1832, էջ 49, 50)։ - ↑ «Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, Հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նամն մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։
- ↑ «Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։
- ↑ Quesnay: «Dialogues sur le Commerce et sur les Travaux des Artisans»,. «Physiocrates», հրատ. Daire, Paris 1836, էջ 188, 189։
- ↑ «Այդ սպեկուլյանտներն են, որոնք այդպես տնտեսում են բանվորների աշխատանքի հաշվին, երբ պետք է այդ աշխատանքի վարձը վճարեն(J. N. Bidaut: «Du Monopole qui s’éfablit dans les Arts industriels et le Commerce». Paris 1828, էջ 13)։ «Ձեռնարկատերը միշտ ջանք կգործադրի, որպեսզի տնտեսի ժամանակն ու աշխատանքը» (Dugald Stewart: Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, հ. VIII, «Lectures on Political Economy», էջ 318)։ «Նրանց (կապիտալիստների) շահը պահանջում է, որ իրենց կիրառած բանվորների արտադրողական ուժը, որքան կարելի է, մեծ լինի։ Այդ պատճառով նրանց ուշադրությունը ուղղված է, և այն էլ համարյա բացառապես, հենց այդ ուժը մեծացնելուն» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, Lecture III [էջ 39])։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]
- ↑ «Անվիճելի է, որ մեծ տարբերություն կա տարբեր մարդկանց աշխատանքի արժեքի միջև, նայած նրանց ուժի, հմտության ու բարեխղճության տարբերություններին։ Բայց ես, իմ մանրազնին դիտողությունների վրա հիմնված, միանգամայն վստահ եմ, որ աոաջին պատահած հինգ մարդը, կտան միասին աշխատանքի այնպիսի քանակություն, որ հավասար է իմ մատնանշած տարիքն ունեցող ամեն մի ուրիշ հինգ մարդու աշխատանքին. այդ նշանակում է, թե այդ հնգյակից մեկը կունենա լավ աշխատողի բոլոր հատկությունները, մյուսը վատ աշխատող կլինի, մնացած երեքը՝ միջակ, որոնք կմոտենան մերթ առաջինին, մերթ երկրորդին։ Այսպիսով, արդեն մի այնպիսի խմբում, ինչպես հինգ մարդը, դուք կգտնեք լրիվ կոմպլեկտն այն բոլորի, որ ընդհանրապես կարող է տալ հինգ մարդը» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity». London 1800, էջ 15, 16), Հմմտ., բացի դրանից, Քետլեի կարծիքը միջին անհատի մասին։
- ↑ Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ հաղորդում է իր այն հայտնագործության մասին, թե պրոֆեսորի կնոջ համար 2 օր աշխատող կարուհին ավելի շատ աշխատանք է տալիս, քան երկու կարուհին, որոնք մեկ օր միասին աշխատում են պրոֆեսորի կնոջ համար։ Պարոն պրոֆեսորը պետք է ըմբռներ, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը չեն դիտում մանկանոցում, այնպիսի իրադրության մեջ, որտեղ բացակայում է գլխավոր գործող անձը՝ կապիտալիստը։ [Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 88—89)։
- ↑ «Concours des forces» [«ուժերի միացում»] (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 80)։
- ↑ «Կան բազմաթիվ օպերացիաներ, որոնք այնքան պարզ են, որ դրանք չի կարելի բաժանել ենթամասերի, Բայց որոնք.կարող.են կատարվել միայն բազմաթիվ աշխատող ձեռքերի կոոպերացումով։ Այսպես է, օրինակ, մեծ գերանը սայլի վրա բարձրացնելը... և ընդհանրապես, ամեն մի գործ, որ կարող են կատարել միայն մեծ քանակությամբ ձեռքեր, որոնք միաժամանակ իրար օգնում են միևնույն օպերացիայում» (E. G. Wakefield: «A view of the Art of Colonization». London 1849, էջ 168)։
11a «Եթե մի մարդը բոլորովին չի կարող, իսկ 10 մարդը իրենց բոլոր ուժերի մեծագույն լարումով միայն կարող են մի տոննանոց ծանրությունը բարձրացնել, ապա հարյուր մարդն այդ կանեն՝ ամեն մեկը միայն մի մատը գործի դնելով» (John Belleres: «Proposals for Raising a College of Industry», London 1696, էջ 21)։ - ↑ «Այս է նմանապես (այսինքն՝ այն, երբ մեկ ֆերմեր նույն քանակությամբ բանվորներ է բանեցնում 300 ակրի վրա, որը 10 մանր ֆերմերներ բանեցնում են յուրաքանչյուրը 30 ակրի վրա) կազմում նաև համատեղ գործող զգալի թվով աշխատողների առավելությունը, որը դժվարությամբ են ըմբռնում գործին պրակտիկորեն անծանոթ մարդիկ. իսկապես, ո՜վ կսկսի հերքել, թե 1-ը հարաբերում է 4-ին այնպես, ինչպես 3-ը հարաբերում է 12-ին. սակայն պրակտիկայում այս դրույթը ճիշտ չէ. հնձի ու միքանի այլ շտապ աշխատանքների ժամանակ գործն ավելի լավ ու ավելի հաջող է ընթանում, եթե մեծ թվով ձեռքեր համախմբվում են մի տեղ. այսպես, օրինակ, 2 սայլապան, 2 բարձող, 2 խրձատու և 2 հավաքող ու միքանի մարդ դեզերի վրա կամ կալում կրկնապատիկ ավելի շատ բան կանեն, քան նույն քանակով աշխատող ձեռքերը, որոնք փոքրիկ խմբերով ցրված են առանձին ֆերմաներում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms. By a Farmer». London 1773, էջ 7, 8)։
- ↑ Արիստոտելյան սահմանումը, իսկապես ասած, պնդում է, թե մարդն իրէ բնությամբ իսկ քաղաքային ռեսպուբլիկայի քաղաքացի է։ Կլասիկ հնադարի համար այդ նույնքան բնորոշ է, որքան յանկիների դարի համար Ֆրանկլինի այն սահմանումը, թե մարդը գործիքների ստեղծող է։
- ↑ «Բացի դրանից, պետք է նկատել, որ աշխատանքի այդպիսի մասնակի բաժանում կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր բանվորներն զբաղված են միևնույն աշխատանքով։ Օրինակ, որմնադիրները, որոնք աղյուսները ձեռքից ձեռք տալով բարձրացնում են բարձր լաստամածի վրա, բոլորն էլ միևնույն աշխատանքն են կատարում, և, այնուամենայնիվ, նրանց միջև աշխատանքի որոշ բաժանում գոյություն ունի — նրանցից յուրաքանչյուրը աղյուսը փոխանցում է որոշ տարածության վրա, և բոլորը միասին շատ ավելի արագ են աղյուսը տեղ հասցնում, քան այդ տեղի կունենար, եթե նրանցից ամեն մեկն իրեն համար ինքնուրույն կերպով աղյուսները փոխադրեր բարձր լաստամածի վրա» (F. Skarbek: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 97, 98)։
- ↑ «Եթե պահանջվում է բարդ աշխատանք կատարել, տարբեր օպերացիաները պետք է միաժամանակ կատարվեն։ Մեկը մի բան է անում, մի ուրիշը՝ մի այլ բան, և բոլորը միասին նպաստում են հասնելու այնպիսի հետևանքի, որն ամենևին չէր կարող մի մարդու ջանքերով իրագործվել։ Մեկը թիավարում է այն ժամանակ, երբ մի ուրիշը ղեկն է պահում, երրորդն ուռկանն է նետում կամ եռաժանիով խփում է ձկներին, և ձկան որսը տալիս է մի հետևանք, որը հնարավոր չէր լինի առանց ջանքերի այդպիսի միացման» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1862, էջ 78)։
- ↑ «Նրանց (հողագործական աշխատանքների) կատարումը վճռական րոպեին հսկայական նշանակություն ունի» («An Inquiry into the Connection between the present Price, etc.», էջ 7)։ «Հողագործության մեջ չկա ավելի կարևոր գործոն, քան ժամանակի գործոնը» (Liebig: «Ueber Theorie und Praxis in der Landwirtschaft». 1856, էջ 23)։
- ↑ Հետագա չարիքը մի այնպիսի բնույթ է կրում, որ հազիվ թե որևէ մեկը կարող լիներ այն հնարավոր համարել մի երկրում, որն ավելի շատ է աշխատանք արտահանում, քան աշխարհի որևէ մի ուրիշ երկիր, բացառությամբ, թերևս, Չինաստանի ու Անգլիայի, այն է՝ անկարելի է բավարար քանակությամբ աշխատող ձեռքեր գտնել բամբակը հավաքելու համար։ Դրա հետևանքն այն փաստն է, որ բերքի մի զգալի մասը մնում է առանց հավաքելու, իսկ նրա մյուս մասը գետնի վրայից հավաքում են այն ժամանակ, երբ բամբակն արդեն թափվել է և դրա հետևանքով կորցրել է համապատասխան գույնը և մասամբ փտել է, այնպես որ հարկավոր ժամանակ աշխատող ձեռքերի պակասության հետևանքով պլանտատորը փաստորեն ստիպված է զրկվելու բերքի մեծ մասից, որին այնպիսի ագահությամբ ուղղված են Անգլիայի աչքերը» («Bengal Hurkaru». Bi-Monthly Overland Summary of News, 22nd July 1861)։
- ↑ «Հողագործության առաջադիմության շնորհիվ կապիտալի ու աշխատանքի այն ամբողջ քանակը,— գուցե դեռ ավելի մեծ քանակը,— որը մի ժամանակ գործադրվում էր 500 ակրի մակերեսային մշակման համար, հիմա կենտրոնացվում է 100 ակրի ավելի հիմնավոր մշակման վրա»։ Թեև «կիրառվող կապիտալի ու աշխատանքի համեմատությամբ տարածությունը կրճատվել է, բայց արտադրության ոլորտն ընդլայնվել է արտադրության այն ոլորտի համեմատությամբ, որի շրջանակներով առաջ սահմանափակվում էր արտադրության ամեն մի անկախ գործչի գործունեությունը» (R. Jones: «An Essay on the Distribution of Wealth», «On Rent». London 1831, էջ 191)։ [Հմմտ. Ричард Джонс «Экономические сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 131։]
- ↑ «Ամեն մի մարդու ուժը չնչին է, բայց աչդ չնչին ուժերի միացումն ստեղծում է ընդհանուր ում, որն ավելի խոշոր է, քան այդ մասնակի ուժերի գումարը, այնպես որ ուժերը հենց իրենց միացումով կարող են պակասեցնել ժամանակը և մեծացնել իրենց ներգործության ոլորտը» (Ջ. Ռ. Կարլի, ծանոթագր. P. Verri-ի «Meditazioni sulla Economia Politica» (առաջին անգամ հրատարակված է 1773 թ.), իտալական տնտեսագետների Custodi-ի հրատարակության մեջ, Parte Moderna, հ. XV, էջ 196)։
- ↑ «Շահույթը... արտադրության միակ նպատակն է» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 11)։
- ↑ Անգլիական ֆիլիստերների «Spectator» թերթը 1866 թ. մայիսի 26-ի համարում հաղորդում է, թե «Մանչեստրի մետաղալարի արտադրության ընկերության» կապիտալիստների ու բանվորների միջև մի տեսակ ընկերություն հիմնելուց հետո «առաջին հետևանքը եղավ նյութերի վատնման հանկարծակի նվազումը, որովհետև մարդիկ հասկացան, թե կարիք չկա, որ իրենք, ինչպես և ուրիշ բոլոր սեփականատերերը, փչացնեն իրենց սեփական գույքը, իսկ թեթևամիտ պարտքերից հետո նյութերի վատնումն արդյունաբերության մեջ, թերևս, կորուստների ամենամեծ աղբյուրն է»։ Միևնույն թերթը հայտնագործում է ռոչգելյան կոոպերատիվ փորձերի հետևյալ հիմնական թերությունը. «Նրանք ցույց տվին, որ բանվորական ընկերությունները կարող են հաջողությամբ կառավարել կրպակները, գործարաններն ու արդյունաբերության գրեթե բոլոր ձևերը, նրանք անչափ բարելավեցին իրենց իսկ բանվորների դրությունը, բայց (!) նրանք բնավ նկատելի տեղ չեն թողնում կապիտալիստի համար», Quelle horreur! [Ի՜նչ սարսափելի բան։]
21a Պրոֆեսոր Կերնսը, մատնանշելով «superintendence of labour»-ի [«աշխատանքի վերահսկողությունը], որպես Հյուսիս֊ային Ամերիկայի հարավային նահանգներում ստրկական արտադրության բնորոշ գիծ, շարունակում է. «սեփականատեր-գյուղացին (հյուսիսի), որը յուրացնում է իր աշխատանքի ամբողջ արդյունքը, աշխատելու համար ուրիշ դրդապատճառների կարիք չունի։ Հսկողության ամեն մի կարիք այստեղ բոլորովին վերացված է» (Cairnes: «The Slave Power». London 1862, էջ 48, 49)։ - ↑ Սըր Ջեմս Ստյուարտը, որը աչքի է ընկնում նրանով, որ տեսնում է արտադրության տարբեր եղանակների հասարակական բնորոշ առանձնահատկությունները, նկատում է. «Իսկ ինչո՞ւ են խոշոր ձեռնարկություններն արդյունաբերության մեջ խորտակում մասնավոր ձեռնարկությունները, եթե ոչ այն պատճառով, որ նրանք ավելի են մոտենում ստրկության պարզությանը» («Principles of Political Economy». London 1767, հ. I, էջ 167, 168)։
22a Այդ պատճառով էլ Օգյուստ Կոնտն ու նրա դպրոցը կարող էին նույնքան լավ ապացուցել ֆեոդալ տերերի հավիտենական անհրաժեշտությունը, ինչպես նրանք ապացուցում էին պարոնայք կապիտալիստների անհրաժեշտությունը։ - ↑ R. Jones: «Text-book of Lectures etc.». Hertford 1852, էջ 77, 78. [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1927 թ., էջ 348, 349]։ Հին ասորեստանյան, եգիպտական և այլ կոլեկցիաները Լոնդոնում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում մեզ դարձնում ֊են աշխատանքի այդ կոոպերատիվ պրոցեսների վկաներ։
23a Լենգեն իր «Théorie des Lois Civiles» գրքում, գուցե և ոչ առանց հիմքի, որսորդությունը կոոպերացիայի առաջին ձևն է անվանում, իսկ մարդկանց որսալը (պատերազմը)՝ որսորդության առաջին ձևը։ - ↑ Ինչպես մանր գյուղացիական տնտեսությունը, այնպես էլ անկախ արհեստային արտադրությունը, մասամբ արտադրության ֆեոդալական եղանակի բազիսն են կազմում, իսկ մասամբ էլ, նրա քայքայումից հետո, երևան են գալիս կապիտալիստական արտադրության կողքին։ Միաժամանակ նրանք կազմում են կլասիկ հասարակության տնտեսական հիմքը նրա գոյության ամենածաղկած շրջանում, երբ նախասկզբնական արևելյան համայնական սեփականությունը քայքայվել էր արդեն, իսկ ստրկությունը դեռ չէր կարողացել քիչ թե շատ զգալի չափերով տիրանալ արտադրությանը։
- ↑ «Մի՞թե միևնույն գործի մեջ շատերի հմտության, աշխատասիրության ու մրցության միացումը այդ աշխատանքը կատարելագործելու եղանակը չէ։ Եվ մի՞թե Անգլիան կարող էր իր բրդեղենի մանուֆակտուրան որևև այլ եղանակով այնքան բարձր կատարելության հասցնել» (Berkeley: «The Querist London 1750, էջ 56, § 521)։
- ↑ Մանուֆակաուրայի գոյացման այդ եղանակի մի ավելի ժամանակակից օրինակ մատնանշելու համար բերենք հետևյալ ցիտատը։ Լիոնում և Նիմում մետաքսամանությունն ու մետաքսագործությունը «բոլորովին նահապետական բնույթ են կրում. արդյունաբերության այդ ճյուղերն զբաղեցնում են բազմաթիվ կանանց ու երեխաների, բայց նրանց ուժերը չեն խորտակում ու չեն վնասում նրանց առողջությանը, աշխատողները մնում են Դրոմի, Վարի, Իզերի, Վոկլյուզի իրենց սիրուն հովիտներում՝ շերամներ պահելով ու նրանց բոժոժների թելերը հանելով. այս արտադրությանը երբեք չի ընդունում իսկական գործարանի բնույթ։ Ավելի մոտիկից դիտելիս... աշխատանքի բաժանման սկզբունքն այստեղ յուրատեսակ առանձնահատկություններ է դրսևորում։ Կան մասնագետ կծկողներ, ոլորողներ, ներկարարներ, սոսնձողներ և, վերջապես, ջուլհակներ. բայց նրանք միավորված չեն միևնույն շենքում և կախում չունեն միևնույն գործատիրոջից. նրանք բոլորն էլ ինքնուրույն կերպով են աշխատում» (A. Blanqui: «Cours d’Économie Industrielle. Recueilli par A. Blaise». Paris 1S38—1839, էջ 79)։ Այն ժամանակվանից, երբ Բլանկին գրել է այս, փոփոխություններ են տեղի ունեցել, և երբեմն անկախ աշխատողների մի մասն արդեն միավորվել է գործարաններում։ {4-րդ հրատ. հավելում.— Իսկ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, մեխանիկական ջուլհակահաստոցն արդեն հաստատվել է այդ գործարաններում և արագորեն դուրս է մղում ձեռնահաստոցը։ Կրեֆելդի մետաքսեղենի արդյունաբերությունը նույնպես կարող էր որոշ բան պատմել այս մասին։ — Ֆ. Է.}
- ↑ «Բարդ մանուֆակտուրայի աշխատանքը որքան ավելի շատ է բաժանված տարբեր մասնագործ աշխատողների միջև, այնքան նա ավելի լավ է կատարվում, այնքան ավելի բարձր է նրա լարվածությունը, և այնքան ավելի քիչ է ժամանակի ու աշխատանքի կորուստը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 71)։
- ↑ «Հեշտ աշխատանքը... ժառանգված ճարտարություն է» (Th. Hodgskin: «Popullar Political Economy». London 1827, էջ 48)։
- ↑ «Արվեստները... Եգիպտոսում նույնպես զգալի աստիճանի կատարելության էին հասել։ Որովհետև միայն այդ երկրում արհեստավորներին ամենևին չէր թույլատրվում ձեռք զարկել քաղաքացիների այլ դասակարգերի հատուկ զբաղմունքներին, և նրանք պետք է պարապեին բացառապես այն արհեստով, որ օրենքի համաձայն նրանց տոհմին էր հատկացված ժառանգաբար... Ուրիշ ժողովուրդների մոտ մենք գտնում ենք, որ արհեստավորները իրենց ուշադրությունը բաժանում են չափազանց բազմատեսակ առարկաների վրա... Նրանք երբեմն փորձում են հողը մշակել, երբեմն ձեռնարկում են առևտրական գործերի, երբեմն էլ միանգամից երկու կամ երեք արհեստներով են զբաղվում։ Ազատ պետություններում նրանք սովորաբար վազում են հասարակական ժողովները... Եգիպտոսում, ընդհակառակը, ծանր պատիժների է ենթարկվում ամեն մի արհեստավոր, որը միջամտում է պետական գործերին կամ միաժամանակ մի քանի արհեստով է զբաղվում։ Այսպիսով, ոչ մի բան չի կարող նրան խանգարել իր պրոֆեսիայի վրա կենտրոնանալու... Բացի դրանից, շատ կանոններ իրենց նախնիներից ժառանգելով, նրանք եռանդագին աշխատում են նորանոր բարելավումներ հնարեր («Diodor’s von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 74 [էջ 117, 118])։
- ↑ «Historical and Descriptive Account of British India etc.» by Hugh Murray, James Wilson etc. Edinburgh 1832, հ. II, էջ 449։ Հնդկական ջուլհակահաստոցը շատ բարձր է, որովհետև հենքը նրա վրա ուղղաձիգ է գցվում։
- ↑ Դարագլուխ կազմող «Տեսակների ծագումը» իր աշխատության մեջ Դարվինը բույսերի ու կենդանիների բնական օրգանների վերաբերմամբ ասում է. «Այն դեպքերում, երբ միևնույն օրգանը տարբեր աշխատանքներ է կատարում, օրգանների փոփոխականության պատճառը, գուցե, այն է, որ այստեղ բնական ընտրությունն ավելի պակաս հոգածությամբ է պահպանում կամ ճնշում ձևի ամեն մի փոքրիկ շեղում, քան այն դեպքերում, երբ մի օրգան նախանշված է միայն մեկ որոշակի աոանձին նպատակի համար։ Այսպես, օրինակ, այն դանակները, որոնք նախանշված են ամենաբազմազան իրեր կտրելու, ընդհանրապես կարող են ավելի կամ պակաս միատեսակ ձև պահպանել. բայց երբ գործիքը մեկ որևէ գործածության համար է նախանշված, նա որևէ այլ գործածության անցնելիս պետք է իր ձևն էլ փոխի» [Charles Darvin: «The Origin of Species» etc. London 1859, էջ 149։ Հմմտ. Чарльз Дарвин: «Происхождение видов», перевод К. А. Тимирязева, Сельхозгиз, Москва—Ленинград, 1935 թ., էջ 246]։
- ↑ Ժնևը 1854 թվականին արտադրել է 80 000 ժամացույց, որը Նևշատելի Կանտոնի ժամացուցային արտադրության մեկ հինգերորդից էլ ֊պակաս է։ Շո-դե-Ֆոնը, որ կարելի է ժամացույցի մեկ մանուֆակտուրա համարել, տարեկան կրկնապատիկ ավելի է արտադրում, քան ժնևը։ 1850-ից մինչև 1861 թվականը Ժնևը պատրաստել է 720 000 ժամացույց։ Տե՛ս «Report from Geneva of the Watch trade», «Reports by H. M’s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc.»-ում № 6, 1863։ Եթե այն առանձին պրոցեսների անկախությունը, որոնց տրոհվում է բարդ արդյունքի արտադրությունը, արդեն ինքնըստինքյան չափազանց դժվարացնում է այդպիսի մանուֆակտուրաների փոխարկումը խոշոր արդյունաբերության մեքենայական արտադրության, ապա ժամացույցների արտադրության մեջ դրա վրա ավելանում է երկու հատուկ արգելք՝ նրանց բաղկացուցիչ տարրերի մանրությունն ու նրբակերտությունը և այն հանգամանքը, որ ժամացույցները, որպես պերճանքի առարկա, բնորոշ են իրենց ձևերի ծայրահեղ բազմազանությամբ։ Լոնդոնի լավագույն ֆիրմաները տարին հազիվ են պատրաստում մի դյուժին ժամացույց, որոնք լիովին նման լինեն իրար։ Ժամացույցի Վաշերոն և Կոնստանտեն գործարանը, որ հաջողությամբ մեքենաներ է կիրառում, տալիս է տարբեր մեծության ու ձևի ժամացույցների ամենաշատը 3—4 փոփոխակ։
- ↑ ժամացույցի արտադրության, հետերոգեն մանուֆակտուրայի այս կլասիկ նմուշի օրինակի վրա, առանձնապես հարմար է ուսումնասիրել արհեստային գործունեության վերոհիշյալ քայքայումը և նրանից բխող բանող գործիքների դիֆերենցիացիան ու մասնականացումը։
- ↑ «Մարդկանց այդպիսի սերտ համակեցության պայմաններում փոխադրման հետ կապված աշխատանքը պետք է նվազագույն լինի» («The Advantages of the East-India Trade», էջ 106)։
- ↑ «Արտադրության տարբեր փուլերի մեկուսացումը մանուֆակտուրայի մեջ, որն անխուսափելի է ձեռքի աշխատանք կիրառելիս, անչափ ավելացնում է արտադրության ծախքերը, ընդ որում կորուստը առաջ է գալից գլխավորապես այն բանի հետևանքով, որ առանձին արտադրական պրոցեսները շատ հեռու են իրարից» («The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 200)։
- ↑ «Նա (աշխատանքի բաժանումը) ստեղծում է նաև ժամանակի տնտեսում, աշխատանքը բաժանելով տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը կարող է կատարվել միաժամանակ... Միանդամից կատարելով աշխատանքի բոլոր այն տարբեր պրոցեսները, որ առանձին մարդը պետք է կատարեր հաջորդաբար իրար հետևից, հնարավորություն է ստեղծվում, օրինակ, բազմաթիվ միանգամայն լիավարտ գնդասեղներ արտադրել այնքան ժամանակվա ընթացքում, որը հակառակ դեպքում անհրաժեշտ է միայն մի. գնդասեղ կտրելու կամ սրելու համար» (Dսga1d Stewart, Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1895, հ. III, «Lectures on Political Economy», էջ 319)։
- ↑ «Որքան ավելի շատ բազմազանություն կա մանուֆակտուրայի աշխատողների միջև... այնքան ավելի մեծ է ամեն մի աշխատանքի կարգն ու կանոնավորությունը, այնքան ավելի քիչ է նրա վրա ծախսվող ժամանակի ու աշխատանքի քանակը» («The Advantages of the East-India Trade«. London 1720, էջ 68)։
- ↑ Ասենք՝ արտադրության շատ ճյուղերում մանուֆակտուրային ձեռնարկությունները միայն անկատար ձևով են հասնում այդ նպատակին, որովհետև մանուֆակտուրան չի կարող ճշգրտորեն վերահսկել արտադրական պրոցեսի քիմիական ու ֆիզիկական ընդհանուր պայմաններին։
- ↑ «Երբ փորձը, ամեն մի տվյալ մանուֆակտուրայի արդյունքի առանձնահատուկ բնույթի համաձայն, ցույց է տվել, թե ինչպե՛ս պետք է լինի արտադրությունը մասնական օպերացիաների բաժանելու ամենից ավելի շահավետ եղանակը, և ի՛նչ թվով բանվորներ կպահանջվեն յուրաքանչյուր օպերացիայի համար, ապա այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այդ թվի ճիշտ բազմապատիկը չեն կիրառում, ավելի մեծ ծախքերով կարտադրեն... Այս է արդյունաբերական ձեռնարկությունների վիթխարի ընդարձակման պատճառներից մեկը» (Cհ. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XXI, էջ 172, 173)։
- ↑ Անգլիայում հալոցը բաժանված է այն վառարանից, որի մեջ ապակեղենը վերամշակվում է, բայց Բելգիայում, օրինակ, միևնույն վառարանը ծառայում է երկու պրոցեսի համար էլ։
- ↑ Այս, ի միջի այլոց, երևում է Վ. Պետտիի, Ջոն Բելերսի, Էնդրյու Յարենտոնի երկերից, «The Advantages of the East-India Trade» գրքից և Ջ. Վանդերլինտի աշխատություններից։
- ↑ Դեռևս XVI դարի վերջերին Ֆրանսիայում սանդ ու մաղ էին գործածում հանքանյութը փշրելու և լվանալու համար։
- ↑ Մեքենաների զարգացման ամբողջ պատմությունը կարելի է տեսնել ալրաղացների պատմությունից։ Անգլիայում մինչև հիմա էլ գործարանը կոչվում է mill [աղաց]։ XIX դարի առաջին տասնամյակների գերմանական տեխնոլոգիական գրվածքներում մենք նույնպես հանդիպում ենք Mühle [աղաց] բառին, որ գործածված է ո՛չ միայն բնության ուժերով աշխատող մեքենաների համար, այլև առհասարակ մեխանիկական ապարատներ կիրառող ամեն մի մանուֆակտուրայի համար։
- ↑ Ինչպես ընթերցողը կտեսնի այս աշխատության չորրորդ գրքից, Ա. Սմիթն աշխատանքի բաժանման վերաբերյալ ոչ մի նոր դրույթ չի առաջադրել։ Ինչ որ նրան բնորոշում է որպես մանուֆակտուրային ժամանակաշրջանի ամփոփումներ կատարող տնտեսագետի, այդ այն շեշտն է, որ նա դնում է աշխատանքի բաժանման վրա։ Այն ստորադաս դերը, որ նա հատկացնում է մեքենաներին, խոշոր արդյունաբերության զարգացման սկզբնական շրջանում առարկություն առաջ բերեց Լոդերդելի կողմից։ իսկ հետագա ավելի բարձր զարգացման շրջանում՝ Յուրի կողմից։ Ա. Սմիթը, բացի դրանից, գործիքների տարբերացումը, որի մեջ խոշոր դեր են խաղացել հենց մասնագործ բանվորները, շփոթում է մեքենաների գյուտի հետ։ Այս վերջին բնագավառում դեր են կատարել ո՛չ թե մանուֆակտուրային բանվորները, այլ գիտնականները, արհեստավորները, մինչև անգամ գյուղացիները (Բրինդլի} և այլն։
- ↑ «Քանի որ մանուֆակտուրայի մեջ աշխատանքը բաժանվում է մի քանի տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը հմտության և ուժի տարբեր աստիճաններ է պահանջում, ուստի մանուֆակտուրայի տերը կարող է հմտության և ուժի այնպիսի քանակ ձեռք բերել, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր օպերացիայի համար։ Իսկ եթե արդյունքը պատրաստելու ամբողջ պրոցեսը մի բանվոր կատարեր, ապա միևնույն անհատը պետք է բավարար հմտություն ունենար ամենանուրբ օպերացիաների և բավարար ուժ՝ ամենածանր օպերացիաների համար» (Ch. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XIX)։
- ↑ Օրինակ, մկանների միակողմանի զարգացումը, ոսկրների ծռվելը և այլն։
- ↑ Քննիչ հանձնաժողովի անդամի այն հարցին, թե ինչպե՞ս է ինտենսիվությունը պահպանվում դեռահաս բանվորների մեջ, ապակեղենի մի մանուֆակտուրայի գլխավոր կառավարիչ, պ-ն Վ. Մարշալլը, շատ լավ պատասխանել է. «Նրանք չեն կարող անուշադիր լինել իրենց գործին,— ասաց նա.— երբ արդեն սկսել են, պետք է շարունակեն. նրանք կարծես միևնույն մեքենայի մասերն են կազմում» («Children’s Employment Commission. Fourth Report 1865», էջ 247)։
- ↑ Դոկտոր Յուրը խոշոր արդյունաբերության իր ապոթեոզում ավելի նրբորեն է շոշափում մանուֆակտուրայի յուրահատուկ բնույթը, քան նախկին տնտեսագետները, որոնք նրա բանավիճային շահագրգռվածությունը չունեին, և նույնիսկ քան նրա ժամանակակիցները, օրինակ, Բերբեջը, որը թեև գերազանցում է Յուրին որպես մաթեմատիկոս ու մեխանիկ, բայց խոշոր արդյունաբերությունը, իսկապես ասած, մանուֆակտուրայի տեսակետից է դիտում։ Յուրը նկատում է. «Բանվորի ամեն մի հարմարեցում մասնական օպերացիայի կազմում է աշխատանքի բաժանման էությունը»։ Մյուս կողից, նա այդ բաժանումն անվանում է «աշխատաքների հարմարեցում տարբեր անհատական ընդունակություններին» և, վերջապես, մանուֆակտուրային ամբողջ սիստեմը, բնորոշում է որպես «աստիճանավորումների սիստեմ, ըստ հմտության աստիճանի», որպես «աշխատանքի բաժանում ըստ հմտության տարբեր աստիճանների, և այլն (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19—23, զանազան տեղերում։
- ↑ «Ամեն մի պրոֆեսիոնալ բանվոր... մի ուղղությամբ վարժվելու միջոցով կատարելագործվելու հնարավորություն ստանալով... դառնում է ավելի էժան բանվոր» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 13)։
- ↑ «Աշխատանքի բաժանումը, սկսվելով ամենատարբեր պրոֆեսիաների առանձնացումից, շարունակվում է մինչև միևնույն արդյունքը պատրաստող բանվորների բաժանումն առանձին խմբերի, որ տեղի է ունենում մանուֆակտուրայում» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրաաարակություն հ. I, էջ 173)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, հ. I, ՍՊԲ, 1881, էջ 79։] «Քաղաքակրթության որոշ աստիճանի հասած ժողովուրդների մոտ մենք գտնում ենք աշխատանքի բաժանման երեք տեսակ. առաջինը, որ մենք կանվանենք ընդհանուր բաժանում, հանգում է արտադրողների տրոհմանը հողագործների, արդյունաբերողների ու առևտրականների,— ազգային արտադրության այդ երեք հիմնական ճյուղերին, երկրորդը, որ կարելի էր անվանել հատուկ բաժանում, արտադրության յուրաքանչյուր սեռի բաժանումն է տեսակների... վերջապես, արտադրության բաժանման երրորդ տեսակը, որ կարելի էր անվանել աշխատանքի կատարման բաժանում կամ բուն իմաստով աշխատանքի բաժանում, տեղի է ունենում աոանձին արհեստների կամ պրոֆեսիաների շրջանակներում..., նկատվում է մ անուֆակտուրաների ու արհեստանոցների մեծամասնության մեջ» (Skarbeck: «Theorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 84, 85)։
50a 3-րդ հրատ. ծանոթագրություն.— հետագա շատ հիմնավոր ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդկության նախնադարյան վիճակին, նրան բերին այն եզրակացության, որ սկզբնապես ոչ թե ընտանիքն է փոխակերպվել տոհմի, այլ, ընդհակառակը, տոհմն է եղել արենակցության վրա հիմնված մարդկային հասարակության նախնադարյան բնաճուն ձևը, այնպես որ ընտանիքի տարբեր ձները միայն հետագայում են զարգանում տոհմական միությունների սկսված քայքայումից։ {Ֆ. Է.} - ↑ Սըր Ջեմս Ստյուարտն ուրիշներից ավելի լավ է լուսաբանել այս կետը։ Թե նրա աշխատությունը, որ Ադամ Սմիթի «Wealth of Nations» [«Ժողովուրդների հարստությունը»]-ից 10 տարի առաջ է լույս տեսել, որքան քիչ է հայտնի ներկայամս, երևում է, ի միջի այլոց, այն բանից, որ Մալթուսի երկրպագուները նույնիսկ չգիտեն, որ «բնակչության օրենքի» վերաբերյալ նրա աշխատության առաջին հրատարակությունը, եթե մի կողմ թողնենք նրա զուտ ճառաբանական մասը, գրեթե ամբողջովին արտագրված է Ստյուարտից, ինչպես նաև Ուոլլես և Տաունսենդ տերտերներից։
- ↑ «Բնակչութլան որոշ խտություն է պահանջվում, որպեսզի սոցիալական հարաբերությունները կարողանան զարգանալ, ինչպես նաև ստեղծվի ուժերի այնպիսի կոմբինացիա, որի պայմաններում աճում է աշխատանքի արտադրողականությունը» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 50)։ «Երբ աճում է բանվորների թիվը... հասարակության արտադրողական ուժն ավելանում է բարդ հարաբերությամբ, որն ստացվում է՝ բանվորների թվի աճումը բազմապատկելու միջոցով նրանց միջև կատարվող աշխատանքի բաժանման հետևանքի հետօ {Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 120)։
- ↑ Բամբակի մեծ պաhանջարկի հետևանքով 1861 թվականից սկսած Արևելյան Հնդկաստանի մի քանի խիստ բազմամարդ շրջաններում բամբակի արտադրությունն ընդարձակվեց բրնձի արտադրության hաշվին։ Շատ տեղերում սով առաջացավ, որովhետև hաղորդակցության ճանապարhների պակասության, այսինքն` ֆիզիկական կապի պակասության պատճառով մի շրջանի բրնձի թերարտադրությունը չէր կարող լրացվել ուրիշ շրջաններից կատարվող ներմուծումով։
- ↑ Այսպես, օրինակ, Հոլանդիայում ջուլհակի մքուքների արտադրությունը դեռևս XVII դարում արդյունաբերության առանձին ճյուղ էր կազմում։
- ↑ «Մի՞թե Անգլիայի բրդեղենի արդյունաբերությունը չի բաժանված զանազան մասերի կամ ճյուղերի, որոնք արմատացել են որոշ վայրերում, որտեղ ամբողջ արտադրությունը լիովին կամ առավելապես վերածվել է այդ ճյուղերին, նուրբ մահուդները արտադրվում են Սոմերսեթշիրոլմ, կոշտերը՝ Յորկշիրում, կրկնակի լայնքովը՝ Էքզետերում, մետաքսը՝ Սեդբերիում, կրեպը՝ Նորվիչում, կիսաբրդեղեն կտորները՝ Կենդելում, վերմակները՝ Ուիտնիում և այլն» (Berkeley: «The Querist, 1750, § 520)։
- ↑ A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, հատվ. II, էջ 285։
- ↑ Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանդամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի աոանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան .խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն clխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս, թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։
- ↑ «Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։
58a 2-րդ հրատարակության ծանոթագրություն.— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադեlֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերtվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։ - ↑ «Կարելի է... նույնիսկ ընդհանուր կանոն համարել, որ հասարակության մեջ աշխատանքի բաժանումը որքան ավելի քիչ է ենթարկված հեղինակության, այնքան ավելի սաստիկ է զարգանում աշխատանքի բաժանումը արհեստանոցում և այնքան ավելի շատ է այդ բաժանումը ենթարկված մեկ անձի հեղինակությանը։ Այսպիսով, աշխատանքի բաժանման նկատմամբ հեղինակությունն արհեստանոցում և հեղինակությունը հասարակության մեջ միմյանց հակառակ հարաբերական են» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847» էջ 130, 131)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 385։]
- ↑ Փոխգնդապետ Mark Wilks: «Historical Sketches of the South of India». London 1810—1817, հ. I, էջ 118—20։ Հնդկական համայնքների տարբեր ձևերի լավ համեմատություն կարելի է գտնել George Campbe1-ի «Modern India». London 1852 աշխատության մեջ։
- ↑ «Այդ պարզ ձևերի մեջ... է ընթանում երկրի բնակիչների կյանքն անհիշելի ժամանակներից։ Առանձին գյուղերի սահմանները հազվադեպ էին փոփոխվում, և թեև գյուղերը երբեմն ավերվում ու նույնիսկ վերջնականապես ամայանում էին պատերազմի, սովի կամ համաճարակների հետևանքով, այնուամենայնիվ, նրանք նորիք վերականգնվում էին նույն անուններով, նույն սահմաններով, միևնույն շահերով ու մինչև անգամ միևնույն ընտանիքներով և շարունակում էին գոյություն ունենալ ամբողջ դարեր։ Պետության կործանումը կամ բաժանումը քիչ է անհանգստացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղը ողջ ու անվնաս է մնացել, նրանց համար նշանակություն չունի, թե նա ո՛ւմ իշխանության տակ է ընկել և ո՛ր իշխանին պետք է հպատակվի, նրանց ներքին տնտեսական կյանքն անփոփոխ է մնում» (Th. Stamford Raffles, Յավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ. «The History of Java». London 1817, հ. I, էջ 285)։
- ↑ «Դեռ բավական չէ, որ հասարակության մեջ արհեստների տվյալ ստորաբաժանման համար անհրաժեշտ կապիտալ (պետք էր ասել՝ կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ) լինի. բացի դրանից, անհրաժեշտ է, որ ձեռնարկուների ձեռքում այդ կապիտալը բավական նշանակալից մասսաներով կուտակված լինի՝ աշխատանքը խոշոր մասշտաբով վարելու համար... Որքան ավելի է զարգանում աշխատանքի բաժանումը, զբաղված բանվորների անփոփոխ թիվը շարունակ ավելի ու ավելի մեծ կապիտալի ծախսումներ է պահանջում գործիքների, հում նյութերի ձևով և այլն» (Storch: «Cours d’Éeonomie Politique», Փարիզի հրատ., հ. I, էջ 250, 251)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ. 1881, էջ 135։] «Արտադրության գործիքների համակենտրոնացումն ու աշխատանքի բաժանումը նույնպես անբաժանելի են իրարից, ինչպես քաղաքական իրավակարգում հասարակական իշխանության համակենտրոնացումն ու մասնավոր շահերի բաժանումը» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 134)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. էնգելս. Երկ., հ. V, էջ 387։]