Ամռան կեսին, տարիների բացակայությունից հետո, ֆերմայում հանկարծ նորից հայտնվեց Մովսես ագռավը։ Նա բոլորովին չէր փոխվել, նորից ոչ մի աշխատանք չէր անում եւ առաջվա պես շարունակում էր նույն ոգով պատմություններ անել Շաքարաքլոր Լեռան մասին։ Նա թառում էր մի որեւէ կոճղի, թեւերը թափահարում եւ, եթե լսող կար, ժամերով խոսում։ «Վերեւում, ընկերներ», հանդիսավոր ասում էր նա, մեծ կտուցը վեր տնկելով, «հենց ձեր տեսած այն մութ ամպի հետեւում գտնվում է երջանիկ մի երկիր՝ Շաքարաքլորի Լեռը, որտեղ մենք, թշվառ կենդանիներս, հավիտյան կազատվենք մեր չարչարանքներից»։ Նա նույնիսկ պնդում էր, որ իր բարձր թռիչքներից մեկի ժամանակ եղել է այնտեղ եւ տեսել է երեքնուկի մշտադալար արոտներն ու թփերի վրա աճող շաքարն ու կարկանդակները։ Անասուններից շատերը հավատում էին նրան, մտածելով, որ եթե իրենց կյանքն այժմ սովյալ է ու տքնաջան, ապա արդար չէ՞ արդյոք, որ մի տեղ պիտի լինի նաեւ ավելի լավ մի աշխարհ։ Խոզերի վերաբերմունքը Մովսեսի հանդեպ դժվար էր հասկանալ։ Նրանք արհամարանքով ժխտում էին Շաքարաքլոր Լեռան գոյությունը, միեւնույն ժամանակ թողնելով, որ Մովսեսը մնա ֆերմայում, չաշխատի եւ նույնիսկ գարեջրի օրաբաժին ստանա։
Սմբակը բուժելով, Դմբուզը սկսեց նախկինից ավելի եռանդուն աշխատել։ Այդ տարի բոլոր անասուններն էին աշխատում ստրուկի պես։ Ֆերմայի առօրյա գործերից եւ հողմաղացի վերականգնումից բացի, ավելացել էր խոճկորների դպրոցի կառուծումըկառուցումը, որի պարապմունքները սկսվելու էին մարտին։ Կիսաքաղց վիճակում երկար աշխատելը երբեմն անտանելի էր, բայց Դմբուզը երբեք չէր տրտնջում։ Նրա արարքներն ու խոսքերը ոչ մի առիթ չէին տալիս կարծելու, թե նախկին ուժը լքել է նրան։ Թեթեւակի փոխվել էր միայն նրա արտաքինը՝ մաշկի փայլը խամրել էր, իսկ ազդրերը՝ սմքել։ Մյուսներն ասում էին՝ «Գարնան խոտի հետ Դմբուզը կարգի կգա»։ Սակայն գարունը եկավ, իսկ Դմբուզը չկազդուրվեց։ Երբեմն, երբ նրա մկանները լարվում էին մի մեծ քարաբեկորի քաշից, թվում էր, թե միայն շարունակելու կամքն է նրան ոտքի վրա պահում։ Այդ պահերին նրա շուրթերը կազմում էին «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» խոսքերը՝ արտասանելու համար ձայն չէր մնացել։ Երեքնուկն ու Բենիամինը կրկին անգամ նրան զգուշացրեցին, որ հետեւի իր առողջությանը, բայց Դմբուզը դրան ուշադրություն չէր դարձնում։ Մոտենում էր նրա տասներկուերորդ տարեդարձը։ Նրան հուզող միակ խնդիրը թոշակի անցնելուց առաջ բավականաչափ քար կուտակելն էր։
Ամառային ուշ մի երեկո հանկարծակի լուր տարածվեց, թե Դմբուզին ինչ֊որ բան է պատահել։ Նա մենակ գնացել էր հողմաղացի համար հերթական անգամ քար կրելու։ Պարզվեց, որ լուրը ստույգ է։ Մի քանի րոպեից երկու աղավնի բերեցին մանրամասնությունները։ «Դմբուզը վայր է ընկել։ Կողքի վրա պառկած, չի կարողանում վեր կենալ»։
— Դմբո՛ւզ,— կանչեց նա,— ո՞նց ես։
— Թոքերն Թոքերս են։— Նվաղ ձայնով ասաց Դմբուզ։— Բան չկա։ Հուսով եմ, կկարողանաք առանց ինձ ավարտել հողմաղացը։ Արդեն բավականաչափ քար է կուտակվել։ Ամեն դեպքում ինձ ընդամենը մի ամիս էր մնացել։ Ճիշտն ասած, ես սպասում էի թոշակի անցնելուս։ Թերեւս, քանի որ Բենիամինն էլ ծերանալու վրա է, նրան թույլ տան թոշակի անցնել ինձ հետ միաժամանակ, որ միասին լինենք։
— Պետք է անհապաղ օգնություն կանչել։— Ասաց Երեքնուկը։— Շո՛ւտ, մեկնումեկդ վազեք ու իմաց տվեք Զռանին։
Մնացած բոլոր անասուններն իսկույն հետ վազեցին Զռանին լուրը հաղորդելու։ Մնացին միայն Երեքնուկն ու Բենիամինը, որը լուռ պառկեց Դմբուզի կողքին, իր երկար պոչով ճանճերին քշելով։ Քառորդ ժամից հայտնվեց Զռանը, կարեկցանքով ու հոգատարությամբ լի։ Նա ասաց, որ ընկեր Նապոլեոնը խորապես վշտացավ, իմանալով, որ ֆերմայի ամենից նվիրված աշխատավորներից մեկին նման դժբախտություն է պատահել, եւ արդեն կարգադրություններ է անում Դմբուզին Վիլինգդոնում հիվանդանոց տեղափոխելու համար։ Այդ լսելով, անասունները փոքր֊ինչ սրտնեղեցին։ Մոլլիից ու Ձնագնդուց բացի, ուրիշ ոչ մի անասուն երբեւէ ֆերման չէր լքել, եւ նրանց դուրը չեկավ հիվանդ ընկերոջը մարդկանց ձեռքը հանձնելու միտքը։ Սակայն Զռանը հեշտությամբ նրանց համոզեց, որ Վիլինգտոնի անասնաբույժը Դմբուզին շատ ավելի լավ կխնամի, քան հնարավոր է ֆերմայի պայմաններում։ Մոտ կես ժամ անց Դմբուզը փոքր֊ինչ խելքի եկավ եւ, մեծ դժվարությամբ ոտքի կանգնելով, քարշ եկավ իր գոմը, ուր Երեքնուկն ու Բենիամինը նրա համար ծղոտե փափուկ անկողին էին պատրաստել։
Հաջորդ երկու օրը Դմբուզը մնաց գոմում։ Խոզերը նրա համար լողասենյակի դեղադարակում գտնված վարդագույն դեղով մի մեծ շիշ էին ուղարկել, եւ Երեքնուկը օրական երկու անգամ ճաշից հետո տալիս էր նրան այդ դեղը։ Երեկոները Երեքնուկը պառկում էր Դմբուզի կողքին ու նրա հետ զրուցում, իսկ Բեինամինը քշում էր ճանճերին։ Դմբուզը նրանց խոստովանեց, որ չի ափսոսում կատարվածի համար։ Լավ ապաքինվելու դեպքում, նա կապրի եւս մի երեք տարի եւ հաճույքով կանխաճաշակում է այն խաղաղ օրերը, որ անց է կացնելու մեծ արոտից առանձնացված հողամասում։ Նա առաժին առաջին անգամ հնարավորություն եւ ժամանակ կստանա զբաղվելու իր մտքի կատարելագործմամբ։ Նա մտադիր է իր կյանքի մնացորդը նվիրել այբուբենի մնացած քսաներկու տառերը սովորելուն։
Ինչեւէ, Բեինամինն ու Երեքնուկը կարող էին նրան ընկերակցել միայն աշխատանքային ժամերից հետո, իսկ երբ ֆուրգոնը եկավ նրան տանելու, դեռ կեսօր էր։ Անասունները, խոզերից մեկի ղեկավարությամբ, զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով, երբ հանկարծ ապշահար տեսան, թե ինչպես Բենիամինը, բարձրաձայն գոռալովզռալով, վազում է իրենց կողմը։ Նրանք առաջին անգամ էին Բենիամինին հուզված տեսնում, եւ ընդհանրապես նրան դեռ ոչ ոք երբեւէ վազելիս չէր տեսել։ «Արա՛գ, արա՛գ…», գոռում էր նա, «Վազե՛ք։ Դմբուզին տանո՜ւմ են։» Առանց խոզի կարգադությանը սպասելու, անասուններն, աշխատանքը թողած, նետվեցին շենքերի կողմը։ Իսկապես, բակում կանգնած էր երկու ձի լծած մի մեծ փակ ֆուրգոն, որի կողքերին ինչ֊որ բան էր գրված։ Վարորդի տեղում խարդախ տեսքով թասակավոր մի մարդ էր նստած։ Դմբուզի տեղը գոմում դատարկ էր։ Անասունները խմբվեցին ֆուրգոնի շուրջը։ «Ցտեսությո՜ւն, Դմբուզ», բացականչեցին բոլորը միասին, «Ցտեսությո՜ւն»։
— Հիմարնե՛ր։ Հիմարնե՛ր։— Գոռաց Բենիամինը, ցատկոտելով նրանց շուրջն ու փոքրիկ սմբակներով դոփելով գետինը։— Հիմարնե՛ր։ Մի՞թե չեք տեսնում, թե ֆուրգոնին ինչ է գրված։
Անասունները լռեցին, եւ Մյուրիելը սկսեց տառ֊տառ վերծանել գրությունը։ Բայց Բենիամինը նրան մի կողմ հրեց եւ մեռյալ լռության մեջ կարդաց։
— «Ալֆպեդ «Ալֆրեդ Սիմոնդզ — Ձի Քերթող եւ Սոսինձ Եփող, Վիլինգդոն։ Կաշվի եւ աղացած ոսկորների առեւտուր։ Շան բների վաճառք»։ Մի՞թե չեք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Դմբուզին տանում են մորթելո՛ւ։
Անասունները սարսափահար ճիչ արձակեցին։ Նույն պահին ֆուրգոնավարը ձիերին մտրակեց, եւ ֆուրգոնը բակից արագ դուրս եկավ։ Անասունները, բարձր ճչալով, նետվեցին դրա հետեւից։ Երեքնուկն ամենից առաջ ընկավ։ Ֆուրգոնի ընթացքն արագացավ։ Երեքնուկը փորձեց անցնել վարգի, բայց չկարողացավ։ «Դմբո՛ւզ», գոռում էր նա, «Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ»։ Հենց այդ ժամանակ, ասես լսելով դրսի աղաղակը, ֆուրգոնի հետեւի փոքրիկ պատուհանում հայտնվեց Դմբուզի սպիտակ գծով մռութը։
— Դմբո՜ւզ։ — Սոսկալի ձայնով գոռաց Երեքնուկը։— Դմբո՛ւզ, դո՛ւրս արի»։ արի։ Շուտ դու՛րս արի: Նրանք քեզ տանում են մորթելու: Բոլոր անասունները միացան այդ կանչին՝ «Դու՛րս արի, Դմբուզ, դու՛րս արի»: Բայց ֆուրգոնն արդեն թափ էր առել եւ աստիճանաբար հեռանում էր։ Պարզ չէր՝ արդյո՞ք Դմբուզն հասկացել է Երեքնուկի գոռոցը։ Սակայն հաջորդ պահին նրա մռութը պատուհանից հեռացավ, եւ ֆուրգոնի ներսից սմբակների սոսկալի դոփյուն լսվեց։ Դմբուզը փորձում էր դուրս պրծնել։ Ժամանակին նրա սմբակների մի երկու հարված կհերիքեր ֆուրգոնը ջախջախելու համար։ Բայց, ավա՜ղ, ուժը լքել էր նրան․ շուտով դոփյունը թուլացավ եւ մարեց։ Վհատված անասունները սկսեցին կոչ անել ֆուրգոնը քաշող ձիերին։ «Ընկերնե՛ր, ընկերներ», գոռում էին նրանք, «Ձեր եղբորը մի՛ տարեք մորթելու»։ Բայց տխմար գրաստները, առանց կատարվածը հասկանալու, միայն խլրտացրին ականջներն ու ավելի արագ վազեցին։ Դմբուզի մռութն այլեւս պատուհանի մեջ չերեւաց։ Ինչ֊որ մեկը գլխի ընկավ, որ հարկավոր է առաջ վազել ու փակել հնգահեծան դարպասը, բայց արդեն ուշ էր։ Ֆուրգոնն անցավ դարպասի միջով դեպի ճանապարհը եւ շուտով անհետացավ։ Դմբուզին այլեւս ոչ ոք չտեսավ։
Երեք օր անց հայտարարվեց, որ Դմբուզը վախճանվել է Վիլինգդոնի հիվանդանոցում, չնայած ձիուն վայել լավագույն խնամքը ստանալուն։ Տխուր լուրը հայտնեց Զռանը, ասելով, որ անձամբ ներկա է եղել Դմբուզի վերջին ժամերին։
Այստեղ Զռանի կեցվածքն անսպասելիորեն փոխվեց։ Նա մի պահ լռեց, շարունակելուց առաջ կասկածանքով լի հայացքներ նետելով շուրջը։
Իր ականջներին հասել է, ասաց նա, որ Դմբուզի մեկնման պահին անասունների մեջ հիմար ու անհիմն բամբասանք է շրջել։ Ոմանք նկատել են, որ նրան տանող ֆուրգոնի կողքին գրված է եղել «Ձի քերթող», եւ հանգել են այն շուտափույթ եզրակացությանը, թե Դմբուզին տանում են մորթելու։ Համարյա անհավատալի է, ասաց Զռանը, որ կարելի էր այդպիսի հիմար բան մտածել։ Մի՞թե, վրվովված վրդովված բացականչեց նա, դեսուդեն անելով եւ պոչը շարժելով, մի՞թե նրանք իրենց Պաշտելի Առաջնորդ ընկեր Նապոլեոնից նման բան էին սպասում։ Այնինչ բացատրությունն ավելի քան պարզ է՝ անասնաբույժն այդ ֆուրգոնը վերջերս է գնել քերթողից եւ դեռ չի հասցել հասցրել ջնջել հին գրությունը։ Հենց դա էլ հանդիսացել է թյուրիմացության պատճառը։
Այդ լսելով, անասունների սրտից մի ծանր քար ընկավ։ Իսկ երբ Զռանը պատկերավոր նկարագրեց Դմբուզի ստացած հրաշալի խնամքը եւ այն թանկարժեք դեղերը, որոնց համար առանց մտածելու վճարել էր ընկեր Նապոլեոնը, նրանց վերջին կասկածներն անգամ չքացան, եւ Դմբուզի մահվան պատճառած վիշտը մասամբ փարատվեց այն մտքից, որ իրենց ընկերն առնվազն երջանիկ է մեռել։
Անցան տարիներ։ Փոխվում էին տարվա եղանակները, անցնում֊գնում էին անասունների կարճատեւ կյանքերը։ Եկավ մի ժամանակ, երբ էլ ոչ ոք չէր հիշում նախաապստամբական օրերը, բացի Երեքնուկից, Բենիամինից, Մովսես ագռավից եւ մի քանի խոզերից։
Մյուրիելը մեռել էր, չկային Զանգակը, Ջեսին եւ Փինչըրը։ Մեռել էր նաեւ Ջոնզը՝ ուրիշ մի երկրամասի գինելոլների գինեմոլների հանգրվանում։ Դմբուզին հիշում էին միայն նրան անձամբ ճանաչած քչերը։ Երեքնուկը պառավ ու պարարտ մի ձի էր, փայտացած հոդերով ու թրջվելու հակված աչքերով։ Երկու տարի առաջ լրացել էր նրա թոշակի տարիքը, սակայն դեռ ոչ մի անասուն իրականում թոշակի չէր անցել։ Արոտի մի մասը զառամյալ անասունների համար առանձնացնելու մասին վաղուց արդեն ոչ ոք չէր խոսում։ Նապոլեոնն այժմ մեկեւկես ցենտներանոց հասուն մի կինճ էր։ Զռանն այնքան էր գիրացել, որ ծալքերի միջից հազիվ էր կարողանում տեսնել։ Միայն Բենիամինը համարյա չէր փոխվել՝ թերեւս մռութն էր փոքր֊ինչ մթնել եւ մեկ էլ խառնվածքը։ Դմբուզի մահից հետո նախկինից խոժոռ ու լռակյաց էր դարձել։
Ֆերմայի գլխաքանակը մեծապես աճել էր, բայց ոչ այնքան, ինչքան նախատեսվել էր վաղ տարիներին։ Ծնվել էին շատ անասուններ, որոնց համար Ապսատմբությունը սոսկ ուրիշներից լսած աղոտ մի հուշ էր։ Բացի այդ ձեռք էին բերվել նաեւ նորերը, որոնք նախքան ֆերմա գալն ընդհանրապես երբեւէ նման բան չէին լսել։ Երեքնուկից բացի, ֆերմայում այժմ երեք ուրիշ ձի կար։ Նրանք հրաշալի անասուններ էին, եռանդուն աշխատողներ եւ լավ ընկերնե՛ր, բայց՝ բացառիկ բութ։ Նրանցից ոչ մեկն այբուբենի Բ տառից այն կողմ չսովորեց։ Նրանք ընդունում էին Ապստամբության եւ Անասնիզմի սկզբունքների մասին իրենց լսած ամեն ինչը, մանավանդ, երբ պատմողը Երեքնուկն էր, որի հանդեպ նրանք համարյա որդիական հարգանք էին դրսեւորել, սակայն կասկած չկար, որ նրանք այդ ամենից ոչինչ չէին հասկանում։
Ֆերման այժմ ավելի բարգավաճ էր եւ ավելի լավ կազմակերպված։ Նրան անգամ կցվել էր երկու նոր դաշտ, որոնք ձեռք էին բերվել միստր Փիլքինգտոնից։ Վերջապես բարեհաջող ավարտվել էր հողմաղացի շինարարությունը, եւ ֆերման այժմ կալսիչ ու հարդի սեփական էլեւատոր ուներ, չհաշված բազում այլ նոր շինությունները։ Վիմփըրն իր համար երկանիվ կառք էր գնել։ Այդուհանդերձ հողմաղացն այդպես էլ չգործածվեց էլեկտրականություն ստանալու համար՝ նրանում ալյուր էին աղում, որը շոշափելի եկամուտ էր տալիս։ Անասունները տքնաջան աշխատում էին երկրորդ հողմաղացի շինարարության վրա, ասում էին, թե դինամոները տեղադրվելու են այնտեղ։ Այն ամենն, ինչ անասուններին սովորեցրել էր երազել Ձնագնդին՝ էլեկտրական լուսավորությամբ տաք ու սառը ջրով գոմեր եւ եռօրյա աշխատանքային շաբաթ, այլեւս չէր հիշատակվում։ Նապոլեոնը դատապարտել էր այդ գաղափարները որպես Անասնիզմի ոգուն հակասող։ Իսկական երջանկությունը, ասում էր նա, անդադար աշխատանքի եւ ժուժկալ կյանքի մեջ է։
Մի տեսակ այնպես էր ստացվել, որ ֆերման կարծես հարստացել էր՝ առանց անասունների կյանքի բարելավման, չհաշված, իհարկե, խոզերին ու շներին։ Թերեւս դրա պատճառը մասամբ նաեւ այն էր, որ խոզերն ու շները շատ ու շատ էին։ Չի կարելի ասել, որ վերջիններս զուրովի յուրովի չէին աշխատում։ Ֆերմայում, ինչպես երբեք չէր հոգնում բացատրել Զռանը, վարչական եւ կազմակերպչական բնույթի անծայրածիր աշխատանք կար անելու։ Այդ աշխատանքի մեծ մասի էությունը հասկանալու համար անասունները չափից ավելի թանձրամիտ էին։ Օրինակ, Զռանը նրանց բացատրում էր, որ խոզերն ամեն օր ստիպված են տաժանակիր աշխատանք կատարել ինչ֊որ խորհրդավոր «հաշվետվություններ»«հաշվետվությունների», «հանձնարարականների», «հաշվեկշիռների» ու «քաղվածքների» հետ։ Մեծ֊մեծ թղթեր ոտքից֊գլուխ ծածկում էին մանր ձեռագրով, իսկ լրացվելուց հետո նետվում էին արխիվը։ Զռանն ասում էր, որ ֆերմայի բարեկեցության համար դա մեծագույն կարեւորություն է ներկայացնում։ Դրանով հանդերձ ո՛չ շները, եւ ո՛չ էլ խոզերն իրենց աշխատանքով անասնակեր չէին արտադրում, չնայած միշտ հիանալի ախորժակ ունեին։
Ինչ վերաբերվում է մնացածներին, ապա նրանց կյանքը, ինչքան որ իրենք էին հասկանում, միշտ էլ նույնն էր եղել։ Նրանք հիմնականում քաղցած էին, քնում էին ծղոտի վրա, խմում էին ջրափոսից, աշխատում էին դաշտում, ձմռանը հանգիստ չունեին ցրտից, իսկ ամռանը՝ ճանճերից։ Երբեմն առավել տարեցները քրքրում էին իրենց աղոտ հիշողությունը, փորձելով որոշել, թե արդյոք Ապստամբության օրերին, երբ Ջոնզը նոր էր վտարվել, կյանքն ավելի լա՞վն էր , թե՞ վատ։ Չկար ոչինչ, որի հետ կարելի լիներ ներկան համեմատել, միակ չափանիշը Զռանի թվերն էին, որոնք անշեղորեն հավաստում էին, թե ամեն ինչ գնալով ավելի ու ավելի լավ է դառնում։ Անասունների համար այդ հարցը մնում էր անլուծելի, ամեն դեպքում նրանք այժմ նման բաների մասին մտածելու ժամանակ էլ չունեին։ Ծեր Բենիամինը պնդում էր, որ պարզ հիշում է իր կյանքի բոլոր մանրամասները, ասելով, որ ոչինչ երբեւէ ավելի վատ կամ ավելի լավ լինել չէր կարող․ ըստ նրա քաղցը, զրկանքներն ու հիասթափությունը կյանքի անսասան օրենքներն էին։
Բայց եւ այնպես անասունները երբեք չէին դադարում հույս փայփայելուց։ Դեռ ավելին, նրանք երբեք, մի ակնթարթ անգամ չէին կորցնում Անասնաֆերմայի անդամների իրենց արտոնության պարծանքը։ Նրանք շարունակում էին մնալ ամբողջ երկրի,— ամբո՜ղջ Անգլիայի,— միակ ֆերման, որը պատկանում էր անասուններին։ Նրանցից ոչ մեկը, անգամ մատղաշները, անգամ հեռավոր տեղերից բերված նորեկները, չէին դադարում հիանալ այդ փաստով։ Իսկ երբ նրանք լսում էին հրացանի կրակոցը եւ տեսնում ծածանվող կանաչ դրոշը, նրանց հոգիներն անսահման հպարտությամբ էին լցվում, եւ խոսակցությունն անպայման դառնում էր այն հերոսական օրերին, երբ վռնդվեց Ջոնզը, գրվում էին Յոթ Պատվիրանները եւ պանծալի ճակատամարտերում ջախջախվում էին զավթարար մարդիկ։ Անցյալի երազանքներից ոչ ոք չէր հրաժարվել։ Բոլորը հավատում էին Գնդապետի կանխատեսած Անասունների Հանրապետությանը, որում Անգլիայի հողին չպիտի ոտք դներ մարդը։ Այդ օրը դեռ գալու էր, թեկուզ ոչ շուտ, գուցե անգամ ոչ իրենց կյանքի ընթացքում, բայց անպայման գալու էր։ Թերեւս տեղ֊տեղ նույնիսկ կամացուկ լսվում էր «Անգլիայի գազանների» մեղեդին, համենայն դեպս ֆերմայի բոլոր անասուններն այն գիտեին, չնայաց չնայած ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն երգել։ Եթե անգամ կյանքը չարքաշ էր ու ոչ բոլոր իղձերն էին իրականացել, նրանք գիտեին, որ տարբերվում են մնացած անասուններից։ Եթե նրանք քաղցած էին, ապա պատճառը բռնակալ մարդկանց կերակրելու կարիքը չէր, եթե նրանք հյուծվում էին աշխատանքից, ապա գոնե իրենց համար էին աշխատում։ Ոչ ոք նրանց մոտ երկու ոտքի վրա չէր քայլում։ Ոչ ոք ուրիշին «տեր» չէր կոչում։ Բոլոր անասունները հավասար էին։
Մի օր ամռան սկզբին Զռանը ոչխարներին հրամայեց հետեւել իրեն եւ տարավ ֆերմայի հեռավոր ծայրի մի տափարակը, որը ծածկված էր ծփիների մատղաշ ծառերով։ Ոչխարներն ամբողջ օրը մնացին այնտեղ, արածելով Զռանի հսկողության ներքո։ Երեկոյան նա վերադարձավ ֆերմա, բայց, քանի որ եղանակը տաք էր, ոչխարներին հետ չբերեց։ Ոչխարներն այնտեղ մնացին մի ամբողջ շաբաթ, որի ընթացքում նրանց ոչ ոք չէր տեսնում։ Օրվա մեծ մասը Զռանն անց էր կացնում նրանց հետ։ Նա ասաց, որ ոչխարներին սովորեցնում է մի նոր երգ, որի համար առանձնացում է պահանջվում։
Ինչ֊որ մեկը հպվեց Բենիամինի ուսին։ Նա շուռ եկավ։ Երեքնուկն էր։ Նրա ծեր աչքերն ավելի մշուշված էին, քան երբեւէ։ Առանց որեւէ բան ասելու, նա կամացուկ քաշեց Բենիամինի բաշից ու տարավ նրան ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները։ Մի քանի պահ նրանք լուռ նայում էին սպիտակ տառերով սեւ պատին։
— Ես արդեն լավ չեմ տասնում։— տեսնում։— Վերջապես ասաց Երեքնուկը։— Նույնիսկ ջահել օրերին ես, միեւնույն է, չէի կարողանա կարդալ։ Բայց ինձ թվում է, որ գրությունը փոխվել է։ Ասա ինձ, Բենիամին, Յոթ Պատվիրանները նո՞ւյնն են, թե՞ չէ։
Կյանքում առաջին անգամ Բենիամինը խախտեց իր օրենքը եւ բարձրաձայն կարդաց պատի գրությունը։ Այնտեղ ոչինչ չկար, միակ Պատվիրանից բացի․
Ֆորքսվուդի միստր Փիլքինգտոնը ոտքի կանգնեց, գավաթը ձեռքին։ Քիչ անց, ասաց նա, ինքը ներկաներին խնդրելու է կենաց խմել։ Սակայն նախքան այդ ինքն իր պարտքն է համարում մի քանի խոսք ասել։
Ինքը, ինչպես եւ, անկասկած, բոլոր ներկաները, մեծագույն գոհունակությամբ է ընդունում այն փաստը, որ կասկածամտության եւ թյուրիմացությունների շրջանն ի վերջո ավարտված է։ Եղել է ժամանակ, իհա՜րկե, ներկաները չեն հարել նման հայեցակետերի, բայց եկել է ժամանակ, երբ Անասնաֆերմայի մեծապատիվ տերերը հարեւան մարդկանց մոտ, ինքը չէր ասի թշնամական, համենայն դեպս որոշ չափով անբարյացակամ վերաբերմունք էին հարուցում։ Եղել են դժբախտ միջադեպեր, հաճախ տարբեր տեսակի տարաձայնություններ են ծագել։ Խոզերին պատկանող ֆերմայի գոյությունը համարվել է աննորմալ եւ շրջապատի համար գաղափարապես վտանգավոր։ Շատ ֆերմերներ, առանց նյութի մեջ խորանալու, համարել են, որ նման ֆերմայում տիրելու է թողտվության ու անկարգապահության ոգին։ Նրանց անհանգստացրել է սեփական անասունների եւ անգամ աշխատավորների վրա դրա թողած հնարավոր ազդեցությունը։ Սակայն այժմ բոլոր նման կասկածները ցրված են։ Այսօր, ընկերների հետ այցելելով Անասնաֆերման եւ սեփական աչքերով ուսումնասիրելով դրա ամեն մի թիգը, ինքը տեսավ ոչ միայն ամենաժամանակակից մեթոդների կիրառություն, այլեւ այնպիսի մի կարգապահություն, որը կարող է օրինակ ծառայել բոլոր մնացած ֆերմերների համար։ Ինքը չի մեղանչի ճշմարտության դեմ, եթե ասի, որ Անասնաֆերմայի ստորին անասուններն ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ կեր են ստանում, քան երկրի ցանկացած այլ անասունները։ Հիրավի, ինքը, իր ընկերների հետ միասին, այսօրվա տեսածից շատ բան մտադիր է անմիջապես ներմուծել իրենց ֆերմաներում։
Ինքը ուզում է ավարտել, կրկին անգամ շեշտելով, որ Անասնաֆերմայի եւ իր հարեւանների միջեւ հաստատված բարեկամական զգացումները միանգամայն օրինաչափ են։ Մարդկանց եւ խոզերի միջեւ շահերի որեւէ ընդհարում երբեք չի եղել եւ չպիտի լինի։ Նրանց դժվարություններն ու պայքարն ընդհանուր են։ Չէ՞ որ աշխատուժի հետ կապված պրոբլեմներն ամենուր միեւնույնն են։ Այստեղ պարզ դարձավ, որ միստր Փիլքինգտոնը մտադրվում է խնամքով պատրաստված մի սրամտություն անել, բայց հրճվանքից մի պահ չէր կարողանում այն արտահայտել։ Մի քանի անգամ փղձկալով, որից նրա բազմաթիվ կզակները շառագունեցին, նա վերջիվերջո կարողացավ ասել․ «Եթե դուք ստիպված եք զսպել ձեր ստորին անասուններին, մենք էլ մեր ստորին դասակարգերն ունենք»։ Այդ սրամտությունից սեղանը պոռթկաց ծիծաղով, իսկ միստր Փիլքինգտոնը նորից խոզերին շնորհավորեց ֆերմայի ցածր օրաբաժինների, երկար աշխատաժամերի եւ ընդհանուր երեսառածության բացակայության համար։
Վերջապես, ասաց նա, ժամանակն է ոտքի կանգնել եւ լցնել գավաթները։ «Պարոնայք», եզրափակեց միստր Փիլքինգտոնը, «պապոնայք«պարոնայք, ես առաջարկում եմ խմել Անասնաֆերմայի բարգավաճման կենացը»։
Սենյակը լցվեց խանդավառ բացականչություններով ու դոփյունով։ Նապոլեոնն այն աստիճան շոյված էր, որ, տեղից ելնելով, սեղանը շրջանցեց, իր գավաթը Փիլքինգտոնի հետ չխկացնելու համար։ Երբ իրարանցումն ավարտվեց, Նապոլեոնը, որը մնացել էր կանգնած, տեղեկացրեց, որ ինքն էլ մի քանի խոսք ունի ասելու։
— Պարոնայք,— եզրափակեց Նապոլեոնը,— ես առաջարկում եմ նույն կենացը, սակայն փոքր֊ինչ ձեւափոխված։ Բերնեբերա՛ն լցրեք ձեր գավաթները։ Խմենք Մենըր ֆերմայի բարգավաճման կենա՛ցը։
Հետեւեցին նույն սրտաբուխ բացականյություններըբացականչությունները, եւ գավաթները մինչեւ վերջ խմվեցին։ Մինչ դրսի անասունները դիտում էին, նրանց թվաց, որ ներսում տարօրինակ մի բան է կատարվում։ Ի՞նչ էր պատահել խոզերի դեքմերին։ Ծեր Երեքնուկի մշուշոտ աչքերը դառնում էին մեկից մյուսին։ Ոմանք հինգ կզակ ունեին, ոմանք՝ չորս, ոմանք՝ երեք։ Սակայն ինչ֊որ բան կարծես երերար ու հալչեր։ Ծափահարությունից հետո վերսկսվեց ընդհատված թղթախաղը, եւ անասունները լուռ ու մունջ հեռացան։
Հազիվ էին նրանք մի քսան քայլ հեռացել, երբ հանկարծ կտրուկ կանգ առան։ Տնից սոսկալի աղաղակ էր գալիս։ Հետ նետվելով, անասունները նորից հպվեցին պատուհանին։ Ներսում կատաղի վեճ էր բռնկվել։ Բոլորը գոռում էին, գազազած ինչ֊որ բան հերքում, խփում սեղանին ու կասկածոտ հայացքներ փոխանակում։ Պատճառը կարծես թե այն էր, որ Նապոլեոնն ու միստր Փիլքինգտոնը միաժամանակ ագռավի մեկնոց էին դրել։
Լսվում էր տասներկու գազազած ու միանման ձայն, եւ արդեն պարզ էր, թե ինչ է կատարվել խոզերի դեմքերի հետ։ Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
[[Կատեգորիա:Արձակ]]