Changes
/* ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ. Ո՞ւմ երազն էր այդ */
{{անավարտ}}
==ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ==
Քանի որ 132֊րդ էջի շախմատի տախտակը զարմացրել է իմ որոշ ընթերցողներին, ապա հարկ եմ համարում ասել, որ այն կազմված է ճիշտ՝ ըստ քայլերի։ Սև և Սպիտակ քայլերի հաջորդականությունը այնքան էլ բծախնդրությամբ սահմանված չէ։ Իսկ երեք թագուհիների փոխատեղությունը սոսկ միջոց է ասելու, որ նրանք պալատ են մտնում։ Բայց Սպիտակ Արքայի «շախը» 6֊րդ քայլում, Սև Ձիու կորուստը 7֊րդ քայլում և Սև Արքայի վերջնական «մատը» հայտնի կդառնան բոլոր նրանց, ովքեր նեղություն կկրեն խաղաքարերը դասավորելու և խաղի կանոնները խստորեն պահպանելով քայլեր անելու։ <ref>Քերոլի պատումի հիմքում ընկած շախմատային խնդրի նկարագրությունը ճշմարտության դեմ չի մեղանչում։ Վերջնական «մատը» խիստ հետևողական է։ Անշուշտ, ինչպես Քերոլն ինքն է նշում, սպիտակների և սևերի քայլերի հաջորդականությունը ոչ միշտ է պահպանվում, և որոշ «քայլերի» ժամանակ ֆիգուրներն ամենևին էլ չեն շարժվում տախտակի վրա (օրինակ, առաջին, երրորդ, իններորդ, տասներորդ «քայլերը» և արքաների «փոխադրումը»)։ Խաղի կանոնների ամենալուրջ խախտումներ տեղի են ունենում խնդրի վերջում, երբ Սպիտակ Արքան հայտնվում է Սև թագուհու «շախի» տակ, սակայն երկուսն էլ այս իրողությանը ոչ մի ուշադրություն չեն դարձնում։ Իհարկե երկու կողմերն էլ չափազանց անփույթ են խաղում. ի՞նչ կարող ենք ակնկալել հայելու մյուս կողմում գտնվող խենթուկներից։ Սակայն դժվարությունները, որոնք անխուսափելի են շախմատային մրցախաղը հեքիաթ֊նոնսենսին շաղկապելիս, Քերոլը հաղթահարում է զարմանալի հնարամտությամբ։ Ալիսն, օրինակ, մի խոսք չի փոխանակում հարևան ֆիգուրների հետ։ Թագուհիները սլանում են այս ու այն կողմ, մինչդեռ նրանց ամուսիններն անշարժ են և ոչինչ չեն ձեռնարկում (ինչպես իսկական շախմատում) և այլն։ Շախմատի հսկայական տախտակի վրա հորիզոնական գծերը իրարից բաժանված են առվակներով, ուղղահայացները՝ դալար ցանկապատերով։ Ամբողջ խաղի ընթացքում Ալիսը թագուհուց ետ է մնում, և միայն վերջին քայլով, դառնալով թագուհի, իր հետ վերցնում է Սև Թագուհուն և Ալիսին համոզում անցնել ութերորդ հորիզոնականը, դրանով թագուհին պաշտպանում էր ինքն իրեն, որովհետև սպիտակները կարող էին երեք քայլից հեշտ, թեև ոչ այնքան տպավորիչ, հաղթանակ տանել։ Նախ՝ Սպիտակ ձին «շախ» է հայտարարում d3 դաշտից։ Եթե Սև Արքան գնա d3 կամ d4, ապա Սպիտակ Թագուհին «մատ» է հայտարարում c3֊ից։ Իսկ եթե Սև Արքան գնա e5, ապա սպիտակները «շախ» են հայտարարում c5֊ից՝ ստիպելով Սև Արքային անցնել e6, որից հետո Սպիտակ Թագուհին «մատ» է հայտարարում d6֊ից։ Իհարկե, այստեղ խելամտություն է պահանջվում, մի բան, որից զուրկ են թե՛ Արքան, թե՛ Թագուհին։ Ի վերջո շախմատային այս խաղի անմտությունը համապատասխանում է Հայելու Աշխարհի անմիտ տրամաբանությանը։ (Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>
Ծննդյան տոն, 1896թ.
<poem>::::::::Մանկիկ անբիծ ու անաղարտ,
::::::::::Հրաշք֊աչքեր աստղալից,
::::::::Տարիները անցան հանդարտ
::::::::::Ու հեռո՜ւ ենք իրարից.
::::::::Բայց քո ժպիտն է շողշողում
::::::::Իմ հեքիաթի ամեն տողում։
::::::::Էլ չտեսա դեմքդ պայծառ.
::::::::::Ձայնդ կորավ մշուշում,
::::::::Ջահել կյանքիդ բովում կայտառ,
::::::::::Գիտեմ, դու ինձ չես հիշում.
::::::::Սակայն դարձյա՛լ ուրախ եմ ես,
::::::::Որ հեքիաթս պիտի լսես։
::::::::Հեքիաթը, որ մի օր հնչեց
::::::::::Արևավառ ամռան մեջ
::::::::Ու զանգակի պես ղողանջեց
::::::::::Կոհակների հետ անվերջ։
::::::::«Մոռացի՛ր»,— ասում է կյանքը,
::::::::Բայց հնչում է արձագանքը։
::::::::Ականջ արա, երբ դեռ չկան
::::::::::Ցավ ու կսկիծ, կյանքը՝ անքուն,
::::::::Մելամաղձոտ, հեզ աղջկան
::::::::::Պիտի դարձնի մշտարթուն։
::::::::Մենք, սիրելի՛ս, արդ մեծացել
::::::::Հասուն մանուկներ ենք դարձել։
::::::::Դրսում՝ ձմեռ, սառած առու,
::::::::::Բուք ու բորան, ցուրտ գիշեր,
::::::::Ներսում՝ կարմիր ցոլք բուխարու
::::::::::Եվ մանկության ջերմ հուշեր...
::::::::Թող որ բառերն այս քաղցրահունչ
::::::::Խեղդեն ձայնը փոթորկաշունչ։
::::::::Թեկուզ այստեղ դու անհամար
::::::::::Հառաչ լսես սրտաբեկ,
::::::::Ամռան զվարթ օրվա համար
::::::::::(Չի՛ կրկնվի այն երբեք)։
::::::::Չի վրդովի նրանց շունչը՝
::::::::Մեր հեքիաթն ու մեղմ մրմունջը...<ref>Այս տողերում արտահայտված տխուր միտքը իրական հիմք չունի. Քերոլի մասին հիշողություններում առանձին տեղ են գրավում Ալիս Լիդելի հուշերը, որը վերջինս գրել է պատկառելի տարիքում։</ref></poem>
==ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ==
''(Ինչպես դասավորվեցին նրանք խաղը սկսվելուց առաջ)''
[[Պատկեր:Ալիսը հրաշքների աշխարհում շախմատի տախտակ.png|280px|center|]]
ՍՊԻՏԱԿՆԵՐ
Ֆիգուրներ — Զինվորներ
Չըրխկ — Մարգարտածաղիկ
Միաեղջյուր — Լապստրակ
Ոչխար — Ոստրե
Սպիտակ Թագուհի — Շուշան
Սպիտակ Արքա — Եղնիկ
Ծերուկ — Ոստրե
Սպիտակ Ձի — Գդակագործ
Շըրխկ — Մարգարտածաղիկ
ՍԵՎԵՐ
Զինվորներ — Ֆիգուրներ
Մարգարտածաղիկ — Պստլիկ֊Հաստլիկ
Սուրհանդակ — Հյուսն
Ոստրե — Ծովացուլ
Վագրաշուշան — Սև Թագուհի
Վարդ — Սև Արքա
Ոստրե — Ագռավ
Գորտ — Սև Ձի
Մարգարտածաղիկ — Առյուծ
(Սպիտակ Զինվորը՝ Ալիսը սկսում է խաղը և շահում 11 քայլից)
1. Ալիսը հանդիպում է Սև թագուհուն: 2. Ալիսն անցնում է d3֊ի միջով (երկաթուղով), գնում է դեպի d4 (Չըրխկն ու Շըրխկը): 3. Ալիսը հանդիպում է Սպիտակ Թագուհուն (գլխաշորով): 4. Ալիսը գնում է դեպի d5 (Խանութ, գետ, խանութ): 5. Ալիսը գնում է դեպի d6 (Պստլիկ֊Հաստլիկ): 6. Ալիմը գնում է դեպի d7 (անտառ): 7. Սպիտակ Ձին վերցնում է Սև Ձիուն: 8. Ալիսը գնում է դեպի d8 (թագադրում): 9. Ալիսը Թագուհի է դառնում: 10. Ալիսը փոխատեղություն է կատարում (խնջույք): 11. Ալիսը վերցնում է Սև Թագուհուն և շահում խաղը:
1. Սև Թագուհին հեռանում է դեպի h5: 2. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c4 (բռնում է գլխաշորը): 3. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c5 (դառնում է Ոչխար): 4. Սպիտակ Թագուհին հեռանում է դեպի f8 (ձուն թողնում է վաճառասեղանին): 5. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c8 (փախչում է Սև ձիուց): 6. Սև Ձին գնում է դեպի e7: 7. Սպիտակ Ձին գնում է դեպի h5: 8. Սև Թագուհին գնում է դեպի e8 (քննության): 9. Թագուհիները փոխատեղություն են կատարում: 10. Սպիտակ Թագուհին գնում է դեպի a6 (ապուր):
==ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ==
(Փերիից մանկանը)
<poem>::::::::Անգին աղջիկ, սովորույթ կա մի չքնաղ.
::::::::::Մոռանում են Փերիները մեկ առ մեկ
::::::::Չարաճճի ամեն հնարք ու չար խաղ,
::::::::::Երբ գալիս է Ջրօրհնեք։
::::::::Մանուկները որքան շատ են պատմել ինձ,
::::::::::Որ Ծննդյան ուրախ տոնի ժամանակ
::::::::Կեսգիշերին միշտ իջել է երկնքից
::::::::::Նրանց համար մի նամակ։
::::::::Եվ հիմա էլ, երբ գալիս է Ջրօրհնեք,
::::::::::Այդ նամակը կրկին հիշում են նրանք,
::::::::Եվ հնչում է նրանց ձայնը հենց օրհներգ՝
::::::::::«Խաղաղություն, Բարի կամք»։
::::::::Բայց սրտերը միշտ մանկական թող մնան,
::::::::::Թող հավատան, որ միշտ հաղթում է բարին.
::::::::Մանուկների համար, ուր էլ որ գնան,
::::::::::Ջրօրհնեք է ողջ տարին։
::::::::Մոռանալով մեր խաղերը անսովոր,
::::::::::Հնարքները չարաճճի ու բարի՝
::::::::Մենք ուզում ենք սրտանց մաղթել քեզ այսօր՝
::::::::::Շնորհավոր Նոր տարի։</poem>
::::::::::::::::Ծննդյան տոն, 1867թ.
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Հայելու տունը==
Մի բան պարզ էր. Ձյունիկը մեղք չուներ։ Մեղավորը Սևուկն էր, որովհետև մայր կատուն արդեն մի ամբողջ ժամ էր, ինչ լվանում էր Ձյունիկի մռութը (իսկ սա համբերությամբ դիմանում էր այդ տանջանքին), այնպես որ նրա մատը խառը չէր այդ գործի մեջ։
Գիտե՞ք, Դինան ինչպես էր լվանում իր ձագերին։ Սկզբում մի թաթով բռնում էր խեղճ կատվիկի ականջից, իսկ մյուսով շփում ամբողջ դեմքը՝ մազերին հակառակ ուղղությամբ, սկսած քթից։ Հենց հիմա էլ նա ջանասիրաբար լվանում է Ձյունիկին, որը հանգիստ պառկած է և նույնիսկ փորձում է մռլտալ. անկասկած զգում է, որ այդ բոլորն իր օգտին է։
Սևուկի հարդարանքը վաղուց էր վերջացել։ Մինչ այդ Ալիսն ինքն իր հետ խոսելով կես քուն, կես արթուն կուչ էր եկել մեծ բազկաթոռին։ Սևուկն այժմ աշխույժ խաղ էր սկսել թելի կծիկի հետ, որն Ալիսը փորձել էր կծկել, և այնքան քաշքշեց բուխարու գորգին ընկած կծիկը, որ ամբողջովին քանդեց, խճճեց ու դեռ շարունակում էր հանգույցների ու կապերի մեջ կորած պտտվել՝ ջանալով բռնել իր սեփական պոչը։
— Ա՜խ դու, պստիկ չարաճճի,— գոչեց Ալիսը՝ բռնելով Սևուկին ու թեթևակի համբուրելով նրա դունչը, հասկացրեց, որ ինքը բարկացած է։— Դու սրան մի լավ դաս տուր, Դինա, լսո՞ւմ ես, և սովորեցրու, թե ինչպես պահի իրեն,— շարունակեց նա՝ կշտամբալից հայացք ձգելով մայր կատվի վրա ու խոսեց հնարավորին չափ ազդու ձայնով։
Հետո նա նորից թառեց բազկաթոռին՝ իր հետ վերցնելով Սևուկին, և փորձեց կարգի բերել կծիկը, սակայն չկարողացավ արագ կծկել, որովհետև շարունակ խոսում էր մերթ կատվիկի, մերթ իր հետ։ Փիսիկը շատ զուսպ նստել էր նրա ծնկներին և ձևացնում էր, թե դիտում է Ալիսի աշխատանքը, ու ժամանակ առ ժամանակ թաթն առաջ էր մեկնում, կարծես ցանկանում էր ասել, որ ինքն ուրախությամբ կօգներ, եթե կարողանար։
— Գիտե՞ս, Սևուկ, վաղն ինչ է լինելու,— սկսեց Ալիսը։— Եթե այն ժամանակ ինձ հետ պատուհանի գոգին լինեիր, ամեն ինչ կիմանայիր, բայց Դինան զբաղված էր քո հարդարանքով, և դու ոչինչ չտեսար։ Տղաները փայտ էին հավաքում խարույկի համար, այնքա՜ն շատ փայտ էր հարկավոր, Սևուկ։ Հետո միանգամից ցրտեց, սկսեց ձյուն տեղալ, տղաներն էլ թողեցին ու գնացին։ Ոչինչ, Սևուկս, մենք վաղը կգնանք խարույկը դիտելու։
Այստեղ նա մի քանի անգամ թելը փաթաթեց կատվիկի վզին, տեսնելու, թե սազում է նրան։ Սրա հետևանքը եղավ այն, որ կծիկն ընկավ հատակին, գլորվեց ու նորից քանդվեց։
— Գիտե՞ս ինչ, Սևուկ, ես այնքան բարկացած էի,— շարունակեց Ալիսը և փիսիկին գրկած նորից նստեց բազկաթոռին,— երբ տեսա քո արարքները, ուզում էի պատուհանը բաց անել ու շպրտել քեզ ձյան վրա։ Եվ դու արժանի ես դրան, դո՛ւ, պստիկ չարագործ։ Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար։ Ինձ չընդհատես, հիմա ես քո բոլոր մեղքերը կասեմ։— Նա ծալեց մի մատը,— նախ առավոտյան, երբ Դինան լվանում էր դեմքդ, դու երկու անգամ մլավեցիր։ Չէ՛, Սևուկ, չես կարող ժխտել։ Ես լսեցի։ Ի՞նչ ես ասում։ (Ալիսը ձևացրեց, թե փիսիկը խոսում է իր հետ)։ Դինայի թաթը աչքդ մտավ։ Դե, դա քո մեղքն էր, որովհետև աչքերդ չռել էիր, եթե պինդ փակեիր, նման բան չէր լինի։ Այժմ ոչ մի արդարացում, լսիր ինձ։ Երկրորդ՝ Ձյունիկի պոչը տրորեցիր, երբ նրա առջև հատակին դնում էի կաթի ամանը։ Ծարավ է՞իր։ Իսկ ի՞նչ գիտես, որ Ձյունիկն էլ ծարավ չէր։ Եվ երրորդ՝ երբ ուրիշ կողմ էի նայում, կծիկս քանդեցիր։
Այդ երեք մեղքերիդ համար, Սևուկ, մինչև հիմա ոչ մի պատիժ չես ստացել։ Գիտե՞ս ինչ, ես քո բոլոր պատիժները պահում եմ հաջորդ չորեքշաբթի օրվան։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ինձ էլ բոլոր հանցանքներիս համար մի օր պատժեն,— շարունակեց նա դիմելով ավելի շուտ իրեն, քան թե կատվիկին,— ի՞նչ կանեն ինձ տարեվերջին։ Երևի բանտ կուղարկեն կամ էլ ամեն հանցանքիս համար մի օր առանց ճաշի կթողնեն։ Ուրեմն, երբ այդ չարաբաստիկ օրը գա, ես հիսուն անգամ առանց ճաշի կմնամ։ Հոգ չէ։ Ավելի լավ է առանց ճաշի մնամ, քան թե այդքանն ուտեմ մի օրում։
Նա դարձյալ դիմեց կատվիկին.
— Լսո՞ւմ ես, ձյան փաթիլները լուսամուտի ապակիներին են հպվում։ Ի՜նչ քաղցր ու քնքուշ է հնչում, կարծես դրսից համբուրում են։ Ինձ թվում է, ձյունը սիրում է ծառերին ու դաշտերին և դրա համար էլ մեղմ գգվում է նրանց ու համբուրում։ Հետո տարածում է իր ճերմակ վերմակը տաքուկ֊տաքուկ ու ասում. «Ննջե՛ք, սիրելիներս, մինչև գարնան գալը...»։ Իսկ երբ արթնանում են ձմռան նիրհից, Սևուկ, կանաչ զգեստներ են հագնում ու սկսում պարել քամու տակ։ Ի՜նչ գեղեցիկ է, չէ...— գոչեց Ալիսը և կծիկը վեր նետեց, որպեսզի ծափ տա,— ես շատ կուզեի, որ այդպես լիներ։ Չէ՞ որ, իսկապես, երբ աշնանը տերևները դեղնում են, ծառերը քուն են մտնում։
— Սևուկ, կարո՞ղ ես շախմատ խաղալ։ Դե՛, մի ժպտա, սիրելիս, կատակ չեմ անում։ Գիտե՞ս, ինչու եմ հարցնում, որովհետև երբ մենք քիչ առաջ խաղում էինք, դու այնպես էիր նայում, կարծես հասկանում էիր։ Եվ երբ ասացի՝ «շախ», դու մլավեցիր։ Հիանալի շախ էր, Սևուկ, ես կհաղթեի, եթե չլիներ այդ զզվելի ձին, որը սողոսկեց իմ ֆիգուրների մեջ։ Սևուկ, սիրելիս, ե՛կ պատկերացնենք...
Ես այստեղ կցանկանայի պատմել Ալիսի խոսքերի թեկուզ կեսը, որոնք սկսվում են նրա սիրած բառերով. «Ե՛կ պատկերացնենք...»։ Մի օր առաջ նա տաք վիճաբանություն ունեցավ քրոջ հետ միայն նրա համար, որ առաջարկեց. «Եկ պատկերացնենք, որ մենք թագավորներ ու թագուհիներ ենք...»։ Քույրը ճշմարտախոս աղջիկ էր, ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրենք միայն երկու հոգի են։ Բայց և այնպես, Ալիսը չուզեց տեղի տալ. «Դե լավ, դու կլինես նրանցից մեկը, իսկ ես՝ մնացածը»։
Մի անգամ Ալիսն իսկապես վախեցրեց իր ծեր դայակին, հանկարծակի գոռալով նրա ականջին. «Ե՛կ պատկերացնենք, որ ես մի սոված բորենի եմ, իսկ դու՝ ոսկոր»։
Բայց սա մեզ հեռացնում է փիսիկի հետ ունեցած Ալիսի խոսակցությունից։
— Սևուկ, ե՛կ պատկերացնենք, որ դու Սև Թագուհի ես։ Գիտե՞ս ինչ, եթե ձեռքերդ խաչած նստես, ճիշտ նրան կնմանվես։ Ապա փորձիր, սիրելիս։
Ալիսը սեղանից վերցրեց Սև Թագուհուն ու դրեց փիսիկի առջև։ Բայց ոչինչ չստացվեց, փիսիկը չէր կարողանում ճիշտ խաչել ձեռքերը։ Պատժելու համար Ալիսը մոտեցրեց նրան հայելուն, որպեսզի վերջինս կարողանար տեսնել իր խոժոռ մռութը։
— Եթե անմիջապես չփոխես դեմքիդ արտահայտությունը, ես քեզ Հայելու Տուն կուղարկեմ<ref>Հայելու աշխարհի գաղափարը Քերոլին հուշել է մեկ ուրիշ Ալիս՝ գրողի հեռավոր ազգականուհին Ալիս Րեյքսը։ Ահա թե վերջինս ինչ է պատմել լոնդոնյան «Թայմս» լրագրին, 1832թ. հունվարի 22֊ին.

«Մի անգամ իմ անունը լսելով նա (Քերոլը) կանչեց իր մոտ։

— Ուրեմն քո անունը նո՞ւյնպես Ալիս է։ Ես Ալիսներին շատ եմ սիրում։ Ուզո՞ւմ ես մի տարօրինակ բան տեսնել։

Մենք մտանք մի սենյակ... որի անկյունում մեծ հայելի կար։ Նա ինձ մի նարինջ տվեց և ասաց.

— Նախ ասա տեսնեմ, ո՞ր ձեռքումդ է նարինջը։

— Աջ ձեռքում,— ասացի։

— Իսկ հիմա,— ասաց նա,— մոտեցիր հայելուն և ասա, թե հայելու միջի աղջիկը ո՞ր ձեռքում է բռնել նարինջը։

Ես զարմացած պատասխանեցի.

— Ձախ ձեռքում։

— Միանգամայն ճիշտ է։ Իսկ ինչպե՞ս բացատրել։

Ես շփոթվել էի, բայց տեսնելով, որ նա բացատրության է սպասում, համարձակվեցի.

— Եթե ես կանգնած լինեի հայելու այն կողմում, ուրեմն աջ ձեռքում բռնած կլինեի, չէ՞։

Հիշում եմ, նա ծիծաղեց և ասաց.

— Կեցցես, Ալիս։ Այդքան լավ պատասխան դեռ չէի լսել։</ref>։ Լավ կլինի՞։ Հիմա, Սևուկ, ինձ չխանգարես, ես քեզ կպատմեմ իմ բոլոր պատկերացումներն այդ տան մասին։ Առաջին, հայելու մեջ կա մեր հյուրասենյակի նման մի սենյակ, միայն թե իրերը գտնվում են հակառակ կողմում։ Ես կբարձրանամ աթոռին, և ամեն ինչ պարզ կերևա, ամեն ինչ, բացի բուխարիկի հետևից, բայց դա էլ եմ ուզում տեսնել։ Ի՞նչ ես կարծում, այնտեղ ձմռանը կրակ վառո՞ւմ են։ Երբ մեր բուխարիկի կրակը բոցկլտում է, ծուխը գնում է դեպի այդ սենյակը, և այնպիսի տպավորություն թողնում, որ կարծես այնտեղ են կրակ վառում։ Նրանց գրքերը նման են մեր գրքերին, միայն թե տողերը հակառակ ուղղությամբ են տպված։ Ես այդ լավ գիտեմ, որովհետև երբ գրքերիցս մեկը պահեցի հայելու առջև, նրանք էլ մեկ ուրիշը պահեցին և այդպես ես տեսա շրջված տողերը։ Կուզեի՞ր ապրել Հայելու Տանը, Սևուկ։ Տեսնես, քեզ կաթ կտա՞ն։ Երևի նրանց կաթը լավը չէ։ Լսիր, փիսո, հիմա մենք մոտենանք միջանցքին։ Եթե մեր հյուրասենյակի դուռը լայն բացենք, դու կտեսնես միջանցքի պատկերը հայելու մեջ՝ շատ նման մերին, բայց երևի այն կողմում գուցե մի փոքր տարբեր լինի։ Ա՜յ թե լավ կլիներ, փիսո, եթե կարողանայինք գնալ Հայելու Տունը։ Հաստատ գիտեմ, այնտեղ ինձ հրաշքներ են սպասում։ Սևուկ, ե՛կ պատկերացնենք, որ մի կերպ գտել ենք Հայելու Տուն տանող ճանապարհը։
Ե՛կ պատկերացնենք, որ հայելին ոստայնի նման նուրբ է ու թափանցիկ, և մենք կարող ենք անցնել նրա միջով։ Ե՛կ պատկերացնենք, որ այն մշուշի վերածվեց, և մենք հեշտությամբ քայլում ենք։— Այս ասելուն պես, ինքն էլ չիմացավ, թե ինչպես բարձրացավ բուխարիկի վրա։ Իսկ հայելին սկսեց ցրվել վաղորդյան արծաթ մշուշի պես։
Հաջորդ վայրկյանին Ալիսը թեթև ցատկ արեց ու մտավ հայելու սենյակը։ Առաջին հերթին նայեց բուխարիկի մեջ՝ տեսնելու, թե այնտեղ կրակ կա՞ և գոհունակությամբ նկատեց, որ այն ճարճատում է, ինչպես իրենց տանը։ «Ուրեմն ես այստեղ էլ չեմ մրսի,— մտածեց Ալիսը,— ու մի լավ կտաքանամ, որովհետև ինձ ոչ ոք չի նախատի, որ բուխարիկի մոտ եմ նստում։ Ի՜նչ ծիծաղելի կլինի, երբ մերոնք հայելու մեջ ինձ այստեղ տեսնեն ու չկարողանան մոտս գալ»։
Հետո նայեց շուրջը և նկատեց, որ Հայելու սենյակի իրերը, որոնք տեսանելի էին իր սենյակից, միանգամայն սովորական էին ու անհետաքրքիր, իսկ մնացածները՝ հնարավորին չափ տարբեր։ Օրինակ, պատի նկարները կարծես կենդանացել էին, իսկ բուխարիկի վրայի ժամացույցը (որի մյուս կողմն էր միայն երևում) փոքրիկ ծերուկի դեմք էր ստացել ու ժպտում էր։
«Այս սենյակն այնքան էլ կոկիկ չէ, ինչպես մերը»,— եզրակացրեց նա, երբ նկատեց մոխիրների մեջ գլխիվայր կանգնած շախմատի մի քանի ֆիգուր։ Բայց քիչ անց զարմանքից ճչաց և հենվելով ձեռքերին՝ կռացավ ու սկսեց դիտել նրանց։ Ֆիգուրները զույգ֊զույգ քայլում էին։
— Ահա Սև Արքան ու Սև Թագուհին,— խոսեց Ալիսը (շշուկով, որպեսզի նրանց չվախեցնի),— սրանք էլ Սպիտակ Արքան ու Սպիտակ Թագուհին են թիակի ծայրին, իսկ այս երկու նավակները թև֊թևի տված զբոսնում են։ Դժվար թե նրանք ինձ կարողանան լսել։— Ալիսը գլուխն ավելի մոտեցրեց բուխարիկի ցանցին։— Նրանք ինձ տեսնել էլ չեն կարող։ Կարծես ես անտեսանելի եմ դառնում...
Հանկարծ սեղանի վրա ինչ֊որ բան ճռճռաց։ Ալիսը գլուխը շրջեց հենց այն պահին, երբ Սպիտակ Զինվորներից մեկը շուռ ու մուռ էր գալիս ու ոտքերով հարվածում սեղանին։ Աղջիկը լարված սպասում էր, թե ինչ է լինելու հետո։
— Դա իմ երեխայի ձայնն է,— գոռաց Սպիտակ Թագուհին և առաջ անցնելիս այնպես կոպտորեն հրեց Արքային, որ վերջինս երերաց ու ընկավ մոխիրների մեջ։
— Իմ սիրելի Շուշան։ Իմ արքայական փիսիկ,— և Թագուհին սկսեց վայրագորեն մագլցել բուխարիկի ցանցն ի վեր։
— Արքայական ցնդաբանություն,— ասաց Արքան և տրորեց քիթը, որ ընկնելիս վնասվել էր։ Նա իրավունք ուներ մի քիչ բարկանալու Թագուհու վրա, որովհետև ոտքից գլուխ մոխրոտվել էր։
Ալիսը շատ էր ուզում օգտակար լինել, և երբ խեղճ փոքրիկ Շուշանը ուշաթափվելու աստիճան ճչաց, նա շտապ գետնից բարձրացրեց Թագուհուն և դրեց սեղանին՝ իր փոքրիկ չարաճճի աղջկա կողքին։
Թագուհին խոր հառաչեց, ապա նստեց։ Օդային այդ արագ ճանապարհորդությունը նրան շնչասպառ էր արել և մի քանի րոպե լուռ մնաց, գրկած փոքրիկ Շուշանին։ Հենց որ փոքր֊ինչ հանգստացավ, ձայն տվեց մոխիրների մեջ մռայլ նստած Սպիտակ Արքային.
— Զգուշացիր հրաբուխից։
— Ի՞նչ հրաբուխ,— անհանգստացած նայելով կրակին, հարցրեց Արքան, կարծես այն հրաբուխի ամենահավանական վայրը լիներ։
— Որն ինձ թռցրեց,— դեռ հևալով ասաց Թագուհին,— սովորական ճանապարհով կբարձրանաս, թե չէ քեզ էլ կթռցնի։
Ալիսը դիտում էր Սպիտակ Արքային, որը դանդաղ մագլցում էր բուխարիկի ցանցի վրայով ճաղ առ ճաղ։
— Ժամեր կտևի մինչև հասնես սեղանին։ Ավելի լավ չի՞ լինի քեզ օգնեմ,— ասաց Ալիսը։
Արքան ուշադրություն չդարձրեց այդ խոսքերին, որովհետև նա աղջկան ո՛չ կարող էր լսել, ո՛չ էլ տեսնել։
Ալիսը քնքշորեն գրկեց Արքային և շնչասպառ չանելու համար դանդաղ մոտեցրեց սեղանին, բայց դեռ չդրած, որոշեց մի լավ թափ տալ վրայի մոխիրը։
Հետագայում Ալիսը խոստովանեց, որ ինքը կյանքում երբեք նման սարսափահար դեմք չէր տեսել, ինչպիսին Արքայի դեմքն էր օդում անտեսանելի ձեռքի մեջ։ Արքան այնպես էր ապշահար եղել, որ նույնիսկ չկարողացավ ճչալ, միայն աչքերն ու բերանը գնալով լայնացան ու կլորացան։ Ալիսն այնպես ուժգին ցնցվեց ծիծաղից, որ քիչ մնաց գետնին գցեր նրան։
— Խնդրում եմ, ծամածռություններ չանես, սիրելիս,— գոչեց նա, մոռանալով, որ Արքան չի կարող լսել իրեն, դու ինձ այնպես ես ծիծաղեցնում, որ հազիվ եմ քեզ պահում։ Ի՞նչ ես բերանդ լայն բացել, մոխիր կուլ կտաս։ Դե՛, հիմա մի քիչ մաքրվեցիր։— Ալիսը հարթեց Արքայի մազերը և դրեց սեղանին՝ Թագուհու կողքին։
Արքան անմիջապես ընկավ մեջքի վրա և մնաց միանգամայն անշարժ։ Ալիսը վախեցած իր արածից, սկսեց սենյակում ջուր փնտրել նրա դեմքին շաղ տալու համար, բայց միայն մի շիշ թանաք գտավ։ Երբ շիշը ձեռքին հետ եկավ, Արքան ուշքի էր եկել ու վախեցած, շշուկով զրուցում էր Թագուհու հետ։ Ալիսը հազիվ էր կարողանում լսել նրանց խոսակցությունը։
Արքան ասում էր.
— Հավատացնում եմ քեզ, սիրելիս, որ ես մինչև այտմորուսներիս ծայրը սառեցի։
Սրա վրա Թագուհին պատասխանեց.
— Դու ոչ մի այտմորուս էլ չունես։
— Այդ սարսափելի պահը,— շարունակեց Արքան,— ես երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա։
— Կմոռանաս, եթե չնշես որևէ տեղ,— հաստատեց Թագուհին։
Ալիսը կլանված դիտում էր։ Արքան գրպանից հանեց հսկայական մեծության մի հուշատետր և սկսեց գրել։ Հանկարծ մի փայլուն միտք ծագեց աղջկա գլխում. նա բռնեց մատիտի ծայրը, որ ցցվել էր Արքայի ուսի վրայից և գրեց նրա փոխարեն։
Խեղճ, ապշած Արքան որոշ ժամանակ լուռ պայքարեց, բայց Ալիսը շատ էր ուժեղ նրա համեմատությամբ։ Վերջապես Արքան պարտվեց ու շնչասպառ եղավ։
— Սիրելիս, ես պետք է ավելի բարակ մատիտ վերցնեի, սրանից գլուխ չեմ հանում, իմ կամքին հակառակ բաներ է գրում։
— Ինչպիսի՞ բաներ,— հուշատետրին նայելով հարցրեց Թագուհին (այնտեղ Ալիսը գրել էր. «Սպիտակ Ձին սահում է կրակխառնիչի վրայով, նա չի կարողանում պահել հավասարակշռությունը»),— բայց դու կարծես այդ չէիր ուզում գրել։
Ալիսն աչքը չէր կտրում Սպիտակ Արքայից (նա անհանգստանում էր և թանաքը ձեռքին պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Արքան նորից ուշաթափվի, լցնի վրան)։
Սեղանին մի գիրք կար։ Որևէ հետաքրքիր բան գտնելու հույսով Ալիսը թերթեց գիրքը։
«Սա մի այնպիսի լեզվով է գրված, որ ես չեմ հասկանում»,— ասաց նա ինքն իրեն։
Ահա այն.
[[Պատկեր:Ալիսը հրաշքների աշխարհում հայելային ոտանավոր.png|center|280px]]
Ալիսը որոշ ժամանակ մտածեց այդ տողերի մասին, ապա ուրախ բացականչեց.
— Դե, սա, իհարկե, Հայելու գիրքն է։ Եթե ես այն հայելու առաջ պահեմ, բառերն իրենց իսկական տեսքը կստանան։ Նրա կարդացածը հետևյալն էր.
::::::::::ՓՐՉՐԹԱՆ
<poem>::::::::Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր
::::::::::Հոլում էին և շաղափում քամչին,
::::::::Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
::::::::::Փռնչում էին խոչերը փամճին։
::::::::«Չար Փրչրթանից զգույշ կաց, տղա՛ս,
::::::::::Սուր մագիլներից ու մեծ երախից,
::::::::Ջաբջաբ թռչունից հեռու կաց, տղա՛ս,
::::::::::Խուսափիր քիլոտ Չարչամ չարախից»։
::::::::Տղան ձեռքն առավ սուրը փրչրթոտ,
::::::::::Գնաց գտնելու հրեշին չրփեջ,
::::::::Շունչ քաշեց մի պահ Թամթամ ծառի մոտ,
::::::::::Ու խորասուզվեց իր մտքերի մեջ։
::::::::Եվ մինչ կանգնած էր նա մտամոլոր,
::::::::::Փրչրթանն ելավ դիմացը նրա.
::::::::Թուլգի անտառից ելավ գավաթլոր
::::::::::Ու ասպատակեց տղայի վրա։
::::::::Ու էլ աջ ու ձախ, ու էլ վեր ու վար՝
::::::::::Փրչրթոտ սուրը նա զարկեց չորս դին,
::::::::Սպանեց նրան, ու գլուխն առած,
::::::::::Տուն վերադարձավ տղան ցնծագին։
::::::::«Չար Փրչրթանին սպանե՞լ ես դու,
::::::::::Արի քեզ գրկեմ, իմ քաջո՛ւք տղա,
::::::::Ո՜վ պառափանծ օր, հե՜յ, հարայ֊հուրույ»—
::::::::::Ուրախ ջրքրտաց ծեր հայրը նրա։
::::::::Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր
::::::::::Հոլում էին և շաղափում քամչին,
::::::::Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
::::::::::Փռնչում էին խոչերը փամճին։<ref>Նոնսենսի մեկ այլ ծայրահեղ օրինակ։ Ոտանավորի առաջին տունը առաջին հայացքից անիմաստ է, բառերը սարքովի են, ինչպես ոտանավորի վերնագիրը՝ Փրչրթան։ Սակայն ըստ Քերոլի՝ նրանցից շատերը իմաստ են պարունակում, այն էլ մեկից ավելի իմաստ (հեքիաթի 6֊րդ գլխում Պստլիկ Հաստլիկը Ալիսին «բացատրում» է բառերի իմաստը»)։

Քառյակը Քերոլը գրել է 1855֊ին՝ ընտանեկան «Միշ֊Մաշ» ամսագրում, «Անգլո֊սաքսոնական ոտանավոր» վերնագրով, և վերջում ծանոթագրել է. «Հնագույն քերթողական արվեստին պատկանող այս հատվածի իմաստը խրթին է, բայց և այնպես հուզում է մարդկանց սրտերը»։ Վերնագիրը (jabberwocku) ֆրանսերեն թարգմանվել է Le Jaserogue, գերմաներեն՝ Der Jammerwoch, ռուսերեն՝ Бармаглот։ Հայերեն առաջին անգամ թարգմանվել է Փնթփնթան (Լուիս Քերոլ — Ալիսը հրաշքների աշխարհում, Ալիսը հայելու աշխարհում, «Հայաստան» հր., Երևան, 1971, անգլ. թարգմ.՝ Ս. Սեֆերյանի, չափածո թարգմ.՝ Գ. Բանդուրյանի), մինչդեռ ստույգ իմաստ բառը չպետք է արտահայտեր։

«Սնարքի որսը» նոնսենս֊պոեմում «Փրչրթան» բառը չի հիշատակվում, սակայն նամակներից մեկում գրողը նշել է, որ «Սնարքի» գործողությունները տեղի են ունենում մի կղզում, «որը հաճախ այցելում են Ջաբջաբ թռչունն ու Չարչամչարախը։ Սա, անկասկած, այն կղզին է, որտեղ սպանվել է Փրչրթանը»։</ref></poem>
«Շատ լավ բանաստեղծություն է,— մտածեց Ալիսը,— բայց բավական դժվար է հասկացվում։ (Տեսնո՞ւմ եք, նա չէր սիրում խոստովանել, նույնիսկ իրեն, որ լրիվ չի հասկացել կարդացածը)։ Բայց այն իմ մեջ մտքեր արթնացրեց, միայն, ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մտքեր։ Այնուամենայնիվ, ինչ֊որ մեկը սպանեց ինչ֊որ մեկին, դա արդեն պարզ է»։
— Պետք է շտապել տեսնելու տան մնացած մասերը,— հանկարծ վեր թռավ Ալիսը,— սկզբում գնամ պարտեզ։
Եվ մի ակնթարթում դուրս նետվեց սենյակից։ Ճիշտն ասած, դա վազք չէր, այլ իջնելու նոր ու արագ ձև։ Ձեռքի մատների ծայրերը հպեց բազրիքին և ոտքերն առանց աստիճաններին դիպցնելու մեղմ վայրէջք կատարեց։ Հետո նույն ձևով օդում սահելով մոտեցավ դահլիճի դռանը և դուրս կմղվեր, եթե չբռներ կողափայտից։ Այդ անսովոր թռիչքից նա գլխապտույտ զգաց և անչափ ուրախացավ, երբ իրեն գտավ գետնին սովորական քայլելիս։
==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Խոսող ծաղիկների պարտեզը==
«Եթե կարողանամ բարձրանալ բլրի գագաթը, պարտեզն ավելի լավ կտեսնեմ,— մտածեց Ալիսը,— ահա այս արահետը տանում է ուղիղ դեպի վեր։ Բայց ոչ... (մի քանի կտրուկ շրջադարձ և որոշ տարածություն անցնելուց հետո սրտնեղեց նա)։... Ինձ թվում է, ի վերջո կհասնեմ։ Ի՞նչ զարմանալի ոլորապտույտներ ունի ճանապարհը և ի՞նչ էլ նման է ոլորաձև խցանահանի։ Ահա այս մեկը կարծես տանում է դեպի բլուր... Ո՛չ, ո՛չ, դարձյալ սխալվեցի։ Սա տուն տանող ճանապարհն է։ Հիմա էլ փորձեմ մյուսը»<ref>«Տվյալ դեպքում,— նշել է «Ալիս»֊ների մասին փիլիսոփայության աշխատության հեղինակ Փիթեր Հիթը,— Ալիսի անհաջողությունը (որ հատուկ է Կաֆկայի հերոսներին), ոչ թե կատարումն է, այլ սխալ մոտեցումը։ Հաճախ այդպես են բացատրում նաև փիլիսոփայական և գիտական դժվարությունները։ Երբ բոլոր ճանապարհները նպատակից հեռու են տանում... վրա է հասնում մեթոդաբանական հարցերի և խնդրի պայմանների վերանայման ժամանակը։ Այն, ինչ անլուծելի է թվում մի անկյան տակ, մեկ ուրիշի տակ դժվարություն չի ներկայացնում։ Ալիսն ինքը շուտով կհասկանա այդ»։</ref>։
Այդպես էլ արեց։ Գնաց բոլոր կողմերով, վեր ու վար, փորձեց բոլոր շրջադարձերը, բայց անօգուտ, շարունակ նրա դիմացն էր ելնում տունը։ Վերջին անգամ սովորականից ավելի արագ անկյունադարձ արեց ու դարձյալ հայտնվեց նույն տեղում, նախքան կկարողանար կանգ առնել։
— Իզուր տեղն էլ այդ մասին խոսում եմ,— վրդովվեց աղջիկը, նայելով տանը և ձևացնելով, թե վիճում է հետը,— միևնույն է, ներս չեմ գնա, որովհետև նորից հայելու միջով պիտի անցնեմ ու մտնեմ իմ հին սենյակը և վերջ բոլոր արկածներին։
Ալիսը վճռականորեն շրջվեց և կրկին ճանապարհ ընկավ արահետն ի վար. այս անգամ որոշել էր գնալ ուղիղ։ Մի քանի րոպե ամեն ինչ լավ էր ընթանում։
«Կարծես մոտենում եմ»,— մտածում էր նա, երբ հանկարծ ճանապարհն անսպասելիորեն ոլորվեց ու ցնցվեց (հետագայում աղջիկը ճիշտ այդպես էլ ասաց), իսկ հաջորդ վայրկյանին նկատեց, որ դարձյալ քայլում է տանն ընդառաջ։
— Սարսափելի՜ է,— բղավեց Ալիսը,— ես երբեք այսպիսի տուն չեմ տեսել, միշտ դեմս է գալիս։
Բայց և այնպես բլուրը մնում էր տեսադաշտում, այնպես որ ճար չկար, որոշեց նորից ճամփա ընկնել։ Այս անգամ նա հասավ մարգարտածաղիկներով երիզված մի ծաղկաթմբի, որի մեջտեղում ուռենի էր աճել։
— Ա՜խ, Վագրաշուշան,— դիմեց Ալիսը քամուց մեղմորեն օրորվող շուշաններից մեկին,— երանի դու խոսել իմանայիր։
— Մենք կխոսենք,— ասաց վագրաշուշանը,— եթե արժանի խոսակից լինի։
Ալիսն այնպես կարկամեց, որ մի պահ չկարողացավ բերանը բաց անել, ասես շունչը կտրվում էր։ Բայց երբ Վագրաշուշանը դադարեց օրորվելուց, Ալիսը երկչոտ, համարյա շշուկով հարցրեց.
— Բոլոր ծաղիկներն էլ խոսո՞ւմ են։
— Այնպես, ինչպես դու, նույնիսկ ավելի բարձր,— ասաց Վագրաշուշանը։
— Դե գիտես, մեզ վայել չէ առաջինը խոսել,— նկատեց Վարդը<ref>Լիդելների ընտանիքում մեզ հայտնի երեք քույրերից, կային ևս երկուսը՝ Ռոզան (Rose - վարդ) և Վայոլեթը (Violet ֊ մանուշակ)։ Այս գլխում նրանք հայտնվում են որպես Վարդ և Մանուշակ։</ref>,— սպասում էի, թե երբ կխոսես ու մտածեցի. «Այս ծաղկի դեմքն ինչ֊որ արտահայտություն ունի, որ այնքան էլ խելացի չէ, թեպետ գույնը լավն է, իսկ դա քիչ բան չէ...»։
— Ի՞նչ նշանակություն ունի գույնը,— հակառակեց Վագրաշուշանը,— ա՛յ, եթե նրա թերթիկները քիչ ավելի ոլորված լինեին, շատ հիանալի տեսք կունենար։
Ալիսին դուր չեկավ, որ ծաղիկներն իր մասին քննադատաբար են խոսում, ուստի սկսեց հարցեր տալ։
— Իսկ դուք երբեմն չե՞ք վախենում, որ ձեզ այստեղ այսքան հեռու են տնկել և խնամող չունեք։
— Մեջտեղում ծառ կա,— պատասխանեց Վարդը,— բա էլ ինչի՞ համար է նա։
— Բայց նա ի՞նչ կարող է անել, եթե վտանգ սպառնա,— հարցրեց Ալիսը։
— Ոստոստա՛լ,— բացատրեց Վարդը։
— Դրա համար էլ նրա ճյուղերը ոստեր են կոչվում,— ասաց Մարգարտածաղիկը։
— Ուրեմն մինչև հիմա չգիտեի՞ր,— դիմելով Ալիսին, բացականչեց մեկ ուրիշը։
Հանկարծ բոլոր Մարգարտածաղիկներն սկսեցին միաբերան սվսվալ, և օդը լցվեց նրանց բարակ, սուր ձայներով։
— Լռեցե՛ք,— հուզմունքից դողահար, կատաղի այս ու այն կողմ ճոճվելով հրամայեց Վագրաշուշանը,— նրանք գիտեն, որ տեղիցս չեմ կարող շարժվել,— ապա գլուխը խոնարհեց Ալիսի առաջ և հևալով շարունակեց,— այլապես չէին համարձակվի ծպտուն հանել։
— Ոչինչ,— մխիթարեց Ալիսը և, թեքվելով դեպի սվսվացող Մարգարտածաղիկները, սպառնաց.
— Եթե ձայներդ չկտրեք, ես ձեզ կքաղեմ։
Մի պահ լռություն տիրեց։ Վարդագույն Մարգարտածաղիկներից մի քանիսը վախից սպիտակեցին։
— Ա՜յ այդպես,— ասաց Վագրաշուշանը,— Մարգարտածաղիկները բոլորից վատն են։ Երբ մեկը խոսում է, մյուսները մեջ են ընկնում. բավական է սրանց ձայնը լսես, կթառամես։
— Ինչի՞ց է, որ դու այդպես լավ ես խոսում,— հարցրեց Ալիսը, մտածելով, որ նման հաճոյախոսությունը կարող է ծաղկի տրամադրությունը փոխել,— ես շատ պարտեզներում եմ եղել, բայց ոչ մի տեղ ծաղիկները չէին խոսում։
— Ձեռքով շոշափիր գետինը,— բացատրեց Վագրաշուշանը,— այն ժամանակ կհասկանաս։
Ալիսը կատարեց նրա ասածը։
— Հողը շատ կոշտ է,— նկատեց նա,— բայց չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի քո ասածի հետ։
— Շատ պարտեզներում ծաղկաթմբերի հողը փափկացնում են,— շարունակեց Վագրաշուշանը,— և ծաղիկներն էլ շարունակ քնած են։
Դա լավ պատճառաբանություն էր։ Ալիսը գոհ մնաց ծաղկի բացատրությունից։
— Ես երբեք այդ մասին չէի մտածել։
— Իմ կարծիքով, դու ընդհանրապես չես մտածում,— խստորեն նկատեց Վարդը։
— Ես երբեք քեզ նման հիմարի չեմ հանդիպել,— հանկարծ գոչեց Մանուշակը։
Ալիսը վեր թռավ, որովհետև Մանուշակը մինչ այդ չէր խոսել։
— Իսկ դու բերանդ փակիր,— ճչաց Վագրաշուշանը,— կյանքումդ ոչինչ չես տեսել։ Գլուխդ թաքցնում ես տերևներիդ տակ ու մրափում, չիմանալով, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կոկոնը քեզնից շատ բան գիտե։
— Պարտեզում ինձնից բացի ուրիշ մարդիկ կա՞ն,— հարցրեց Ալիսը, ուշադրություն չդարձնելով Վարդի վերջին ասածին։
— Այո, մեկ ուրիշ քայլող ծաղիկ էլ կա,— ասաց Վարդը,— զարմանում եմ, թե դուք ինչպե՞ս եք շարժվում։
— Դու միշտ զարմանում ես,— խոսեց Վագրաշուշանը։
— Բայց նա քեզնից ավելի փարթամ է,— շարունակեց Վարդը։
— Ինձ շա՞տ է նման,— հետաքրքրվեց Ալիսը և մտածեց. «Ուրեմն, պարտեզում մի աղջիկ էլ կա»։
— Քեզ նման հսկա է,— շարունակեց Վարդը,— կարճ թերթիկներով, բայց ավելի մուգ։
— Նրա թերթիկներն իրար կպած են գեորգինի թերթերի նման,— նկատեց Վագրաշուշանը,— և քոնի նման անկանոն այս ու այն կողմ չեն շարժվում։
— Բայց դա նրա մեղքը չէ,— մեղմ ասաց Վարդը,— գիտե՞ս ինչ, երբ սկսում ես թառամել, այլևս չես հետևում արտաքինիդ, և թերթիկներդ էլ կախ են ընկնում։
Ալիսին բոլորովին դուր չեկան այդ դիտողությունները և խոսակցությունը փոխելու համար ընդհատեց նրանց.
— Նա ձեզ մոտ գալի՞ս է։
— Դու հենց հիմա կտեսնես նրան,— ասաց Վարդը,— նա ինը փուշ ունի։
— Իսկ որտե՞ղ են փշերը,— հետաքրքրվեց Ալիսը։
— Իհարկե, գլխի շուրջը, բայց ինչո՞ւ դու էլ փշեր չունես։ Ինձ թվում է՝ փշեր ունենալը պարտադիր է։
— Նա գալիս է,— բղավեց Դելֆին ծաղիկը,— ես լսում եմ նրա ոտնաձայնը խճաքարերի վրա. թը՛մփ, թը՛մփ։
Ալիսն արագ շրջվեց և տեսավ Սև Թագուհուն։
— Այս ինչքա՜ն է մեծացել,— բացականչեց նա։
Թագուհին, իսկապես որ, առաջվանը չէր։ Երբ Ալիսն առաջին անգամ հանդիպեց նրան մոխիրների մեջ, նա ընդամենը երեք մատնաչափ էր, իսկ այստեղ՝ պարտեզում, կես գլխով բարձր էր իրենից։
— Մաքուր օդն է պատճառը,— բացատրեց Վարդը,— այստեղ օդը հիանալի է։
— Գնամ նրան դիմավորեմ,— պատրաստվեց Ալիսը։ Իհարկե, ծաղիկների հետ խոսելը բավական հետաքրքիր էր, սակայն Ալիսը գերադասեց զրուցել իսկական Թագուհու հետ։
— Դու այս ճանապարհով չես կարող գնալ,— ասաց Վարդը,— խորհուրդ կտամ մյուսով գնալ։
Վարդի ասածը հիմարություն թվաց աղջկան, բայց ձայն չհանեց ու անմիջապես ճամփա ընկավ դեպի Սև Թագուհին։ Ո՜վ, զարմանք. մի ակնթարթում կորցրեց Թագուհուն ու տեսավ, որ քայլում է դեպի տուն։
Զայրացած հետ դարձավ և ամեն տեղ Թագուհուն փնտրելուց հետո որոշեց գնալ հակառակ ուղղությամբ (արդեն հեռվից նկատել էր Թագուհուն)։
Հիանալի միտք էր։ Քիչ անց նրա դեմը ելավ Թագուհին և երբ նայեց շուրջը, տեսավ, որ իրենք կանգնած են այն բլրի ստորոտին, որին վաղուց ձգտում էր հասնել։
— Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում,— հարցրեց Սև Թագուհին,— նայի՛ր ինձ, վայելուչ խոսի՛ր ու մի շարժի՛ր մատներդ։
Ալիսը կատարեց Թագուհու պահանջը և հնարավորին չափ պարզ բացատրեց, որ կորցրել է իր ճանապարհը։
— Չեմ հասկանում, թե ինչու ես ասում «Իմ ճանապարհը»,— բարկացավ Թագուհին,— այստեղ բոլոր ճանապարհներն ինձ են պատկանում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ ես այստեղ,— փոքր֊ինչ մեղմացած շարունակեց նա,— եթե ուզում ես ժամանակ շահել, մի քանի անգամ գլուխ տուր և ապա նոր պատասխանիր։
Ալիսը մտածեց Թագուհու խոսքի վրա, բայց հակաճառել չհամարձակվեց, որովհետև վախենում էր նրանից։
«Տանը կփորձեմ,— մտածեց նա,— ճաշից մի քիչ կուշանամ ու կփորձեմ»։
— ժամանակն է, պատասխան տուր,— ժամացույցին նայելով պահանջեց Թագուհին,— խոսելիս բերանդ քիչ ավելի լայն բաց արա և միշտ ասա. «Ձերդ գերազանցություն»։
— Ես միայն ուզում էի շրջել պարտեզում, ձերդ գերազանցություն։
— Այդպես,— Թագուհին գոհունակությամբ շոյեց Ալիսի գլուխը. դա բոլորովին դուր չեկավ աղջկան,— դու ասում ես «պարտեզ», բայց ես այնպիսի պարտեզներ եմ տեսել, որ սա նրանց համեմատությամբ ամայություն է։
Ալիսը չհամարձակվեց վիճել, բայց և այնպես շարունակեց.
— Կարծում էի, որ կգտնեմ դեպի բլրի գագաթը տանող ճանապարհը։
— Դու ասում ես «բլուր»,— ընդհատեց Թագուհին,— բայց Ես կարող եմ այնպիսի բլուրներ ցույց տալ, որոնց մոտ սա հովիտ է։
— Ճիշտ չէ,— պատասխանեց Ալիսը, ինքն էլ զարմանալով իր համարձակության վրա,— բլուրը չի կարող հովիտ լինել։ Գիտե՞ք ինչ, ձեր ասածը հիմարություն է։
Սև Թագուհին զայրույթից կապտեց.
— Դու իմ ասածը «հիմարություն» ես անվանում, բայց ես այնպիսի հիմարություն եմ լսել, որ իմ ասածը, նրա հետ համեմատած, մեծ իմաստություն է։
Ալիսը նորից գլուխ տվեց, վախենալով Թագուհու խիստ ձայնից, որ փոքր֊ինչ վիրավորված էր։ Նրանք լուռ քայլեցին մինչև բլրի գագաթը։
Մի քանի րոպե Ալիսն անխոս կանգնած դիտում էր շրջապատը, որն իրոք անսովոր էր։ Բազմաթիվ փոքրիկ առվակներ հողը բաժանում էին քառակուսիների, որոնք շրջապատված էին մի առվակից դեպի մյուսը ձգվող ցածրիկ, կանաչ ցանկապատերով։
— Կարծես շախմատի դաշտ լինի,— վերջապես խոսեց Ալիսը,— այստեղ պետք է մարդիկ էլ լինեն, ահա՛,— հիացած բացականչեց նա, և նրա սիրտը հուզմունքից սկսեց արագ֊արագ բաբախել,— սա շախմատի հսկայական դաշտ է, որ ծածկել է ամբողջ աշխարհը, եթե միայն, իհարկե, սա է աշխարհը։ Ի՜նչ զարմանալի է։ Երանի ես էլ մասնակցեի այդ խաղին, թեկուզ որպես Զինվոր, բայց անշուշտ, կգերադասեի Թագուհի լինել։
Այս խոսքերի վրա նա ամաչկոտ նայեց իսկական Թագուհուն, որը միայն մեղմ ժպտաց.
— Այդ հարցը կարելի է հեշտությամբ լուծել։ Եթե ցանկանաս, կարող ես դառնալ Սպիտակ Թագուհու Զինվորը, որովհետև Շուշանը պստիկ է, չի կարող խաղալ։ Դու այժմ Երկրորդ Քառակուսու մեջ ես, իսկ երբ հասնես Ութերորդ Քառակուսուն՝ Թագուհի կդառնաս։
Հանկարծ Ալիսը զգաց, որ իրենք վազում են։
Նույնիսկ հետագայում էլ չկարողացավ հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ իրենք սկսեցին վազել։ Նա միայն հիշում էր Թագուհու հետ ձեռք ձեռքի տված իր վազքը։ Թագուհին շատ արագ էր վազում Ալիսը հազիվ էր հասնում իր ուղկեցի հետևից, որը շարունակ բղավում էր. «Արա՛գ, ավելի արա՛գ»։ Մի պահ Ալիսին թվաց, որ ինքն այլևս ի վիճակի չէ վազելու, բայց և ուժ էլ չուներ ասելու այդ բանը։
Ամենազարմանալին այն էր, որ ինչքան էլ արագ էին վազում, շրջապատի ծառերն ու այլ իրերը երբեք չէին փոխվում։
«Երևի մեզ հետ են շարժվում»,— ենթադրեց խեղճ աղջիկը։ Թագուհին կարծես գուշակեց նրա միտքը և հրամայեց.
— Ավելի արա՛գ, չփորձես խոսել։
Ալիսը չէր էլ կարող բերանը բացել։ Նա այնպես էր շնչասպառ եղել, որ կարծես կորցրել էր խոսելու ընդունակությունը։ Իսկ Թագուհին շարունակ բղավում էր. «Արա՛գ, ավելի արա՛գ» ու քարշ տալիս աղջկան։
— Չհասա՞նք,— մի կերպ հարցրեց Ալիսը։
— Իհարկե հասանք,— պատասխանեց Թագուհին,— դեռ տասը րոպե առաջ ենք հասել, արագացրո՛ւ։
Նրանք որոշ ժամանակ լուռ վազեցին։ Քամին սուլում էր աղջկա ականջներում և ծածանում նրա մազերը։
— Դե՛, շուտ,— նորից կարգադրեց Թագուհին,— շտապի՛ր։
Եվ նրանք այնպես արագ սլացան, որ կարծես թռան, ոտքերը հազիվ դիպցնելով գետնին։ Երբ Ալիսն արդեն լրիվ ուժասպառ եղավ, նրանք կանգ առան և աղջիկը նկատեց, որ ինքը նստած է գետնին և ուժեղ գլխապտույտ է զգում։
Թագուհին նրան հենեց ծառաբնին և մեղմ ասաց.
— Այժմ կարող ես մի քիչ հանգստանալ։
Ալիսը մոլորված նայեց շուրջը։
— Ինձ թվում է, ամբողջ ժամանակ այս ծառի տակ ենք եղել և ամեն ինչ նույնն է մնացել։
— Իհարկե նույնն է,— պատասխանեց Թագուհին,— իսկ դու ի՞նչ կուզեիր։
— Մեր երկրում,— հևաց Ալիսը,— եթե երկար ժամանակ շատ արագ վազես, մի տեղ կհասնես։
— Զարմանալի երկիր, իսկ այստեղ ինչքան էլ վազես, նույն տեղում կմնաս։ Եթե որևէ տեղ ես ուզում հասնել, կրկնակի արագ պիտի վազես,— բացատրեց Թագուհին։
— Չեմ ուզում փորձել,— ասաց Ալիսը,— ես ինձ լավ եմ զգում այստեղ, միայն թե սաստիկ շոգում եմ ու ծարավ եմ։
— Ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում,— Թագուհին բարեհոգաբար գրպանից մի փոքրիկ տուփ հանեց,— թխվածք վերցրու։
Ալիսն անհարմար զգաց մերժել Թագուհուն, թեպետ ուզածը բոլորովին այլ էր, բայց ստիպված վերցրեց մի կտոր ու կերավ։ Թխվածքն այնքան չոր էր, որ քիչ մնաց խեղդվեր։
— Մինչև ծարավդ հագեցնես, ես չափումներ կանեմ,— Թագուհին գրպանից հանեց մատնաչափերով նշված մի ժապավեն, ապա սկսեց չափել դաշտը՝ գետնին փոքրիկ ցցեր խփելով։
— Երկուսն ամրացնելուց հետո քեզ ուղղություն կտամ, մի հատ էլ կեր,— ցցեր խրելով առաջարկեց Թագուհին։
— Ոչ, շնորհակալ եմ, մեկը բավական է,— արդարացավ Ալիսը։
— Ծարավդ անցա՞վ,— հարցրեց Թագուհին։
Ալիսը չգիտեր ինչ ասեր, բարեբախտաբար Թագուհին պատասխանի չսպասելով շարունակեց.
— Երրորդ ցցից հետո ես նորից կկրկնեմ իմ ասածները, որ չմոռանաս։ Չորրորդից հետո ցտեսություն կասեմ, իսկ հինգերորդից հետո կգնամ։
Թագուհին ավարտեց իր գործը։ Ալիսը ուշադիր դիտում էր նրան, որը, հետ գալով դեպի ծառը, սկսեց դանդաղ շարժվել շարքի երկայնքով։
Երկու ցից անցնելուց հետո կանգ առավ և շրջվեց.
— Դու գիտե՞ս, որ առաջին քայլին Զինվորը երկու քառակուսի է անցնում, այնպես որ, պետք է շատ արագ անցնես Երրորդ Քառակուսու միջով։ Եթե գնացքով գնաս, միանգամից Չորրորդ Քառակուսուն կհասնես։ Այն պատկանում է Չըրխկին ու Շըրխկին։ Հինգերորդը համարյա ջրով է ծածկված։ Վեցերորդը Պստլիկ Հաստլիկինն է, բայց դու ոչ մի նշում չես անում։
— Ես չգիտեի, որ անհրաժեշտ է նշումներ անել,— կմկմաց Ալիսը;
— Դու պետք է ինձ նախապես զգուշացնեիր,— հանդիմանող ձայնով շարունակեց Թագուհին,— լավ է գոնե հիմա ասացիր։ Յոթերորդ Քառակուսին ամբողջովին անտառ է, բայց Ձիերից որևէ մեկը քեզ ցույց կտա ճանապարհը։ Ութերորդ Քառակուսում մենք երկուսս էլ Թագուհի կլինենք և միասին խնջույքի կնստենք ու կուրախանանք։
Ալիսը կանգնեց, գլուխ տվեց, ապա նորից նստեց։
Հաջորդ ցցի մոտ Թագուհին նորից շրջվեց։
— Եթե չես կարող մի որևէ բառի անգլերենը հիշել, խոսիր ֆրանսերեն։ Քայլելիս ոտքերիդ ծայրերը դուրս դիր և հիշիր, թե դու ով ես։
Այս անգամ Թագուհին չսպասեց աղջկա գլուխ տալուն, արագ գնաց դեպի հաջորդ ցիցը, որտեղ շրջվեց «ցտեսություն» ասելու և շտապեց դեպի վերջինը։
Ալիսը ոչ մի կերպ չհասկացավ, թե ինչպես Թագուհին, մոտենալով վերջին ցցին, անմիջապես չքացավ։ Արդյոք հօ՞դս ցնդեց, թե՞ արագ վազեց դեպի անտառ («Չէ՞ որ արագավազն է»,— մտածեց նա)։ Այդպես էլ չկարողացավ գուշակել։ Թագուհին չքվել էր։ Շուտով Ալիսը հիշեց, որ ինքը Զինվոր է և իր խաղաքայլ անելու ժամանակն է։
==ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. Հայելու միջատները==
Առաջին հերթին անհրաժեշտ էր հետազոտել այն երկիրը, որտեղ ճանապարհորդելու էր ինքը։
«Կարծես աշխարհագրության դաս լինի»,— մտածեց նա և հեռուն տեսնելու համար կանգնեց ոտքերի ծայրերին։
— Գլխավոր գետեր... չկան։ Գլխավոր լեռնաշղթաներ... Դե սա միակն է, որի վրա կանգնած եմ, բայց երևի անուն էլ չունի։ Գլխավոր քաղաքներ... Վա՜յ, այդ ի՞նչ արարածներ են այնտեղ մեղր պատրաստում... Ոչ, դրանք մեղուներ չեն կարող լինել, մեկ մղոն հեռավորության վրա մեղուները չեն երևա։
Մի որոշ ժամանակ Ալիսը լուռ դիտում էր, թե ինչպես նրանցից մեկը, կնճիթիկը մտցնելով թերթիկների մեջ, մի ծաղկից մյուսն էր անցնում։
«Կարծես իսկական մեղու լինի»,— ենթադրեց Ալիսը։
Շուտով գլխի ընկավ, որ իր տեսածը ոչ թե մեղու է, այլ փիղ, և այդ մտքից նրա շունչը կտրվեց։
— Ուրեմն ի՞նչ ահռելի մեծություն ունեն ծաղիկները, կարծես տանիքները հանած խրճիթներ լինեն ցողունների վրա, և ինչ շա՜տ մեղր կստացվի։ Ապա մի գնամ այնտեղ։ Ոչ, հիմա չէ,— մտմտում էր նա, երբ հանկարծ զգաց, որ վազում է դեպի բլուրը ու անմիջապես կանգ առավ պատճառաբանություն գտնելու իր հանկարծակի երկչոտության համար։
— Պետք է ձեռքիս երկար ճյուղ ունենամ, որպեսզի նրանց քշեմ։ Ա՜յ թե ծիծաղելի կլինի, եթե ինձ տանը հարցնեն, թե ինչպես զբոսնեցի։ Ես կասեմ՝ հիանալի (այդ ասելով նա, ըստ իր սիրած սովորության, գլխի թեթևակի շարժում արեց), միայն թե սարսափելի շոգ էր ու փոշի, և փղերն էլ խանգարում էին։
— Ավելի լավ է մյուս ճանապարհով գնամ,— քիչ անց որոշեց Ալիսը,— գուցե հետո կայցելեմ փղերին, հիմա պետք է հասնել Երրորդ Քառակուսուն։
Այս խոսքերն ասելուն պես նա վազեց բլուրն ի վար ու ցատկեց վեց փոքր առվակներից առաջինի վրայով։

— Ձեր տոմսերը,— գլուխը պատուհանին մոտեցնելով ասաց Հսկիչը։
Քիչ անց ուղևորները պարզեցին իրենց տոմսերը, որ համարյա նույն չափսին էին, ինչ իրենք, և վագոնում նեղվածք առաջացավ։
— Իսկ քո՞նը, փոքրիկ,— բարկացած նայելով Ալիսին, հարցրեց Հսկիչը։
Բոլորը մեկ մարդու պես հանդիմանեցին («Կարծես խմբերգ լինի»,— մտածեց Ալիսը)։
— Մի՛ զբաղեցրու նրան, փոքրիկ։ Նրա մի րոպեն հազար ֆունտ արժե։
— Ես... չունեմ,— կմկմաց Ալիսը,— այն կայարանում, որտեղ գնացք նստեցի, տոմսարկղ չկար։
Եվ բոլորը նորից միաբերան.
— Քո երկրում տոմսարկղի համար տեղ չկա։ Այնտեղ հողի մեկ մատնաչափը հազար ֆունտ արժե։
— Մի արդարանա,— ասաց Հսկիչը,— դու պետք է մեքենավարից տոմս գնեիր։
Մեկ անգամ ևս նույն ձայները.
— Մեքենավարից։ Միայն նրա մեքենայի ծխի մի քուլան հազար ֆունտ արժե։
Ալիսը մտածեց, որ խոսելն ավելորդ է։ Այս անգամ ոչ մի ձայն չլսվեց, բայց, ի զարմանս աղջկա, նրանք սկսեցին խմբովին մտածել (հուսով եմ, դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում դա։ Խոստովանում եմ, ես չեմ հասկանում)։
— Ավելի լավ է բոլորովին չխոսես, ամեն մի բառը հազար ֆունտ արժե։
«Հաստատ գիտեմ, այս գիշեր երազումս հազար ֆունտ կտեսնեմ»,— մտածեց Ալիսը։
Խոսակցության ընթացքում Հսկիչը շարունակ աղջկան էր զննում։ Սկզբում նայեց հեռադիտակով, հետո՝ մանրադիտակով, իսկ վերջում էլ՝ թատերական դիտակով։
— Դու սխալ ճանապարհով ես գնում,— վերջապես եզրակացրեց նա և, պատուհանը փակելով առաջ անցավ։
— Քեզ պես փոքրիկ երեխան,— ասաց Ալիսի դիմաց նստած պարոնը (նրա հագուստը սպիտակ թղթից էր),— պետք է իմանա, թե ինչ ճանապարհով է գնում, եթե նույնիսկ իր սեփական անունն էլ չիմանա։
Այծը, բազմած սպիտակազգեստի կողքին, փակեց աչքերն ու բարձրաձայն արտասանեց.
— Նա պետք է տոմսարկղ տանող ճանապարհն իմանա, եթե նույնիսկ այբուբենն էլ չիմանա։
(Դա բավական արտառոց վագոն էր՝ լեփ֊լեցուն ուղևորներով)։
Բզեզը, որ նստած էր Այծի կողքին, ասաց.
— Նրան պետք է ետ ուղարկել ծանրոցով։ (Որպես կանոն նրանք խոսում էին հերթով)։
Ալիսը չէր կարողանում տեսնել Բզեզի կողքինին, բայց լսեց մի խռպոտ ձայն.
— Ուրիշ գնացք նստիր,— այստեղ ձայնը խզվեց և ստիպված լռեց։
«Ոնց որ մրսած լինի»,— մտածեց Ալիսը։
Եվ անմիջապես նրա ականջը խուտուտ եկավ մի բարակ ծվծվոցից.
— Կարող ես բառախաղ անել. «Դրսում չես մրսի, եթե բժիշկը քեզ ներսում մերսի»։
Ապա հեռվից մեկը մեղմ խոսեց.
— Գիտե՞ք ինչ, նրա վրա պետք է պիտակ փակցնել՝ «Զգույշ, փոքրիկ աղջիկ է»։
Հետո զանազան ձայներ հնչեցին («Ինչքան շատ մարդ կա այստեղ»,— մտածեց Ալիսը)։
— Նրան պետք է փոստով ուղարկել, քանի որ գլուխ ունի վրան...
— Նրան պետք է հեռագրով ուղարկել... Թող հիմա էլ ինքը քշի գնացքը...
Սպիտակազգեստ պարոնը առաջ թեքվեց ու շշնջաց Ալիսի ականջին.
— Սիրելիս, ուշադրություն մի դարձրու նրանց ասածներին, բայց ամեն կայարանում վերադարձի տոմս գնիր։
— Ոչ էլ կգնեմ,— սրտնեղեց Ալիսը,— ես բոլորովին էլ գնացքով չէի ուզում գնալ, քիչ առաջ անտառում էի և շատ եմ ուզում նորից այնտեղ վերադառնալ։
— Դու այդ էլ կարող ես բառախաղի վերածել,— Ալիսի ականջին դիպավ նույն բարակ ծվծվոցը,— մոտավորապես այսպես. «Կգնամ անտառ, կլինեմ կայտառ»։
— Ինչու ես ծաղրում, եթե շատ ես ցանկանում, կարող ես ինքդ կատակել,— ասաց Ալիսն ու շուրջը նայեց՝ տեսնելու, թե որտեղից է գալիս այդ ձայնը։
Խոր հառաչ լսվեց։ Երևում է, ձայնի տերը շատ դժբախտ էր։ Նրան մխիթարելու համար Ալիսը մի բան կասեր, եթե միայն նա մարդու պես հառաչեր։ Բայց հառաչն այնքան մեղմ էր ու ցածր, որ եթե շատ մոտեցած չլիներ Ալիսի ականջին, չէր լսվի։ Շուտով նրա ականջը քոր եկավ, մտքերը ցրվեցին, և նա դադարեց մտածել խեղճ փոքրիկ արարածի դժբախտության մասին։
— Ես գիտեմ, որ դու բարի ես,— շարունակեց բարակ ծվծվոցը,— սիրելի բարեկամ, դու ինձ չես վնասի, թեպետ ես միջատ եմ։
— Ինչպիսի՞ միջատ,— նկատելիորեն հուզվեց Ալիսը, որովհետև ուզում էր իմանալ, թե արդյոք նա կարո՞ղ է խայթել, բայց անհարմար էր զգում նման հարց տալ։
— Մի՞թե գլխի չես ընկնում...— շարունակեց ծվծվոցը, որն անմիջապես խլացավ շոգեմեքենայի սուլոցից։ Վագոնում գտնվողները տագնապահար վեր թռան, Ալիսն էլ հետևեց նրանց։
Ձին, որ գլուխը հանել էր պատուհանից, հանգիստ նստեց տեղն ու ասաց.
— Առվակի վրայով ենք ցատկում։
Ուղևորները բավարարվեցին այդ բացատրությամբ, իսկ Ալիսին փոքր֊ինչ մտահոգեց այն միտքը, որ գնացքները ցատկում են։
— Ինչ էլ որ լինի, կհասնենք Չորրորդ Քառակուսուն։ Ահա իմ միակ մխիթարանքը,— ինքն իրեն ասաց նա։
Հաջորդ վայրկյանին Ալիսը զգաց, որ վագոնն օդ բարձրացավ և վախեցած կառչեց մոտակա ինչ֊որ բանից, որն ինչպես պարզվեց ոչ այլ ինչ էր, եթե ոչ Այծի մորուքը։
<nowiki>* * *</nowiki><ref>Վեց առվակները վեց հորիզոնականներ են, որոնք Ալիսին բաժանում են Ութերորդից, ուր և ձգտում է հասնել աղջիկը։ Ամեն անգամ, երբ նա հաղթահարում է առվակը, անցումը տեքստում պատկերվում է աստղանշաններով։</ref>
Բայց մորուքը հալվեց, անհետացավ նրա ձեռքում։ Հանկարծ Ալիսը նկատեց, որ նստած է ծառի տակ։ Մոծակը (այդ այն միջատն էր, որի հետ խոսում էր) տեղավորվեց Ալիսի գլխավերևում՝ ճյուղի վրա և սկսեց թևերով հովհարել աղջկան։
Դա մի հսկայական Մոծակ էր։
«Ոնց որ աքլոր լինի»,— մտածեց Ալիսը։
Երկար ժամանակ նա զրուցում էր Մոծակի հետ և նրանից վախենալու պատճառ չուներ։
— Ուրեմն դու բոլոր միջատներին էլ չե՞ս սիրում,— հանգիստ շարունակեց Մոծակը, կարծես ոչինչ չէր պատահել։
— Ես սիրում եմ խոսողներին, իսկ մեր երկրում նրանք չեն խոսում։
— Ի՞նչ միջատներ ունես ձեր երկրում։
— Ես ոչ մի միջատ էլ չունեմ, որովհետև շատ եմ վախենում նրանցից, մանավանդ խոշորներից, բայց կարող եմ ասել, թե նրանց ինչպես են կանչում։
— Անշուշտ նրանք գալի՞ս են, երբ նրանց կանչում են,— անփույթ նկատեց Մոծակը։
— Ոչ, չեն գալիս։
— Դե, էլ ինչո՞ւ են կանչում, եթե չեն գալիս։
— Դա միջատների համար միևնույնն է, իսկ մարդկանց համար կարևոր է։ Եթե այդպես չլիներ, ոչ մի բան էլ անուն չէր ունենա,— բացատրեց Ալիսը։
— Համոզված չեմ,— պատասխանեց Մոծակը,— բայց այս անտառում նրանք անուններ չունեն։ Սկսիր թվարկել։ Ժամանակ ես վատնում։
— Ուրեմն՝ Մոծակ,— սկսեց Ալիսը, ծալելով մի մատը։
— Շատ լավ,— ասաց Մոծակը,— եթե ուշադիր նայես թփին, կտեսնես Մոծաքլորին։ Սուր կնճիթ ունի, ամբողջ օրը ծուղրուղու է կանչում։
— Իսկ ինչո՞վ է սնվում,— հետաքրքրվեց Ալիսը։
— Արյունով ու կորեկով։ Շարունակիր,— ոգևորվեց Մոծակը։
Ալիսը նայեց Մոծաքլորին և որոշեց, որ նա կռվարար մոծաքլոր է. կնճիթը ցցած՝ գլուխն անդադար ցնցում էր։
— Հետո՝ Բզեզը։
— Գլխավերևիդ ճյուղին նստած է Բըզ֊Եզը։ Թողնես ամբողջ օրը թևերը թափահարի ու բառաչի։
— Իսկ ի՞նչ է ուտում։
— Զանազան այլ միջատներ, բայց ավելի շատ՝ խոտ։
— Ապա Զատիկը,— շարունակեց Ալիսը Բըզ֊Եզին լավ նայելուց հետո և մտածեց. «Ահա թե ուր են անհետանում զանազան փոքր միջատները, նրանք կեր են դառնում Բըզ֊Եզին»։
— Եթե սողաս ոտքերիդ վրա,— ասաց Մոծակը (Ալիսը տագնապահար ետ քաշեց ոտքերը),— շատ Հովազատիկներ կտեսնես։ Նրանք զոլավոր են և պիսակավոր։
— Ինչո՞վ են սնվում։
— Եղջերավոր անասուններով։
— Իսկ եթե ոչ մեկին չգտնե՞ն։
— Դե, ուրեմն կմեռնեն։
— Երևի շատ հաճա՞խ է այդպես պատահում,— մտածկոտ նկատեց Ալիսը։
— Միշտ էլ պատահում է։
Ալիսը լուռ մտածեց նրա ասածների մասին։ Մինչ այդ Մոծակը բզզում էր նրա գլխավերևում։ Ի վերջո նստեց ու ասաց.
— Ինձ թվում է, դու չես ցանկանում անունդ կորցնել։
— Իհարկե, ոչ,— նկատելիորեն անհանգստացավ Ալիսը։
— Չգիտեմ,— անփույթ պատասխանեց Մոծակը,— բայց շատ հիանալի բան կլինի, եթե առանց անունի տուն գնաս։ Օրինակ, երբ ուսուցչուհին ուզենա քեզ դաս հարցնել, կասի. «Եկ այստեղ... և ուրիշ ոչինչ, քանի որ անուն չունես և դու էլ դասդ չես պատասխանի»։
— Այդպես չի լինի, ուսուցչուհին ինձ երբեք չի ների։ Եթե չկարողանա անունս հիշել, ինձ «փոքրիկ» կկոչի, ինչպես մեր սպասուհիները։
— Եթե քեզ միայն «փոքրիկ» ասի,— նկատեց Մոծակը,— դու էլ դասի չես գնա։ Գիտե՞ս, սա կատակ է, և լավ կլիներ, որ դու անեիր այդ։
— Իսկ ինչո՞ւ,— հարցրեց Ալիսը,— դա շատ վատ կատակ է։
Բայց Մոծակը միայն խոր հառաչեց, և արցունքի երկու խոշոր կաթիլ սահեց նրա այտերով։
— Եթե դրանք քեզ այդքան վշտացնում են, ուրեմն չպետք է կատակես,— խորհուրդ տվեց Ալիսը։
Հետո նորից լսվեցին Մոծակի մելամաղձոտ հառաչները, որոնք թռցրին, հեռու տարան միջատին, և երբ Ալիսը վեր նայեց, ճյուղը դատարկ էր։ Նա այնքան երկար էր նստել, որ սկսեց մրսել, ուստի ոտքի ելավ ու քայլեց առաջ։
Շուտով Ալիսը հայտնվեց մի բաց դաշտում, որի մի կողմը մութ անտառ էր՝ ավելի մութ, քան նախորդը։ Սկզբում փոքր֊ինչ վախեցավ և չհամարձակվեց մոտենալ անտառին, բայց հետո որոշեց մտնել.
— Այլևս հետ չեմ դառնա։
Անտառը դեպի Ութերորդ Քառակուսին տանող միակ ճանապարհն էր։
— Սա հենց այն անտառն է,— մտածկոտ ասաց Ալիսը,— որտեղ իրերն անուն չունեն։ Հետաքրքիր է, ի՞նչ կպատահի անվանս, երբ գնամ այնտեղ։ Բոլորովին չեմ ուզում անունս կորցնել, որովհետև այն ժամանակ ինձ ուրիշը կտան և հաստատ գիտեմ, որ նորը լավը չի լինի։ Տեսնես կհանդիպե՞մ իմ անունն ստացող մարդուն։ Դա շատ նման է այն հայտարարություններին, որ մարդիկ տալիս են շները կորցնելու դեպքում. «Կորել է արույրե վզնոցով մի շուն»։ Պատկերացրեք, ամեն հանդիպածիս «Ալիս» կանչեմ և նրանցից միայն մեկը պատասխան տա։ Բայց եթե նրանք խելք ունենան, ձայն չեն հանի։
Անկապ֊անկապ խոսելով, Ալիսը մտավ անտառ, այնտեղ զով էր ու ստվերախիտ։
— Համենայն դեպս, շատ հաճելի է,— ուրախացավ նա,— այդպիսի անտանելի շոգից հետո մտնել, մտնել, ո՞ւր,— շարունակեց նա զարմացած, որ չի կարողանում հիշել հաջորդ բառը։
— Ուզում եմ ասել, նստել սրա... սրա... տակ,— ձեռքը ծառի բնին դնելով ասաց նա,— հետաքրքիր է, ինչպե՞ս է կոչվում սա, հավատացած եմ, որ անուն չունի։ Չէ՛, իհարկե, չունի։
Նա լուռ կանգնեց և մի քանի րոպե մտածելուց հետո նորից սկսեց խոսել.
— Մոծակի ասածը վերջիվերջո իրականացավ։ Իսկ այժմ ո՞վ եմ ես։ Անպատճառ կհիշեմ, եթե միայն կարողանամ։ Ես պետք է հիշեմ, վճռել եմ հիշել ու կհիշեմ։
Բայց վճռելը հերիք չէր։ Այն ամենը, ինչ երկար մտածելուց հետո կարողացավ հիշել, հետևյալն էր.
— «Լ» տառով է..., հաստատ գիտեմ «Լ» տառով է սկսվում։
Այդ րոպեին նրան մոտեցավ մի Եղնիկ և իր խոշոր, մեղմ աչքերը հառեց Ալիսին ու բոլորովին չվախեցավ։
— Արի ինձ մոտ, արի,— Ալիսը ձեռքը երկարեց դեպի կենդանին և փորձեց շոյել նրան։ Եղնիկը հետ քաշվեց ու շարունակեց անթարթ աչքերով նայել աղջկան։
— Անունդ ի՞նչ է,— չափազանց հաճելի, քնքուշ ձայնով հարցրեց Եղնիկը։
«Ինձ էլ է այդ հարցը հետաքրքրում»,— մտածեց խեղճ աղջիկը և տխուր պատասխանեց.
— Ես անուն չունեմ։
— Ապա մի լավ մտածիր, այդպես չի լինի։
Ալիսը երկար մտածեց, բայց ոչինչ չստացվեց։
— Ասա, խնդրեմ, ի՞նչ է քո անունը,— վախվորած հարցրեց նա,— ինձ թվում է, եթե քոնն ասես՝ ես իմը կհիշեմ։
— Մի քիչ քայլենք, հետո,— պատասխանեց Եղնիկը,— ես այստեղ չեմ կարող հիշել։
Նրանք սկսեցին միասին ճեմել անտառում։ Ալիսը ձեռքը գորովալից դրել էր Եղնիկի նուրբ պարանոցին։ Վերջապես նրանք հասան մի բացատ։ Այստեղ հանկարծ Եղնիկը օդում ոստյուն արեց՝ պարանոցն ազատելով նրա ձեռքից։
— Ես Եղնիկ եմ,— ուրախ բացականչեց նա,— իսկ դու, սիրելիս, մարդու զավակ ես։
Եվ անմիջապես նրա գեղեցիկ, դարչնագույն աչքերում տագնապ երևաց, ու հաջորդ վայրկյանին նա անսպասելիորեն առաջ սուրաց։
Ալիսն ափսոսանքով նայում էր Եղնիկի հետևից։ Նա պատրաստ էր արտասվելու, որ այդքան հանկարծակի կորցրեց իր սիրելի ուղեկցին։
— Այնուամենայնիվ, ես այժմ գիտեմ անունս, սա որոշ մխիթարանք է ինձ համար։ «Ալիս, Ալիս», այլևս չեմ մոռանա։ Իսկ հիմա շարունակեմ քայլել։ Արդյոք այս ուղեցույց սյուներից որի՞ն հետևեմ։
Դա այնքան էլ դժվար չէր, որովհետև անտառում միայն մի ճանապարհ կար, և սյուները նույն ուղղությունն էին ցույց տալիս։
— Մի քիչ գնամ, հետո կորոշեմ, երևի նրանք մի տեղ կբաժանվեն,— ինքն իրեն խոսեց Ալիսը։
Նա երկար քայլեց, բայց որտեղ որ ճանապարհը բաժանվում էր, երկու ուղեցույցները դարձյալ նույն ուղղությունն էին ցույց տալիս։ Մեկի վրա գրված էր. «ԴԵՊԻ ՉԸՐԽԿԻ ՏՈՒՆԸ», մյուսի վրա՝ «ԴԵՊԻ ՇԸՐԽԿԻ ՏՈՒՆԸ»։
— Ուրեմն, նրանք միևնույն տանն են ապրում,— կռահեց Ալիսը,— զարմանալի է, ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին չեմ մտածել։ Բայց այնտեղ երկար մնալ չեմ կարող։ Միայն կողջունեմ նրանց և կհարցնեմ, անտառից դուրս գալու ճանապարհը։ Երանի մինչև մութն ընկնելը հասնեմ Ութերորդ Քառակուսուն։
Նա սկսեց թափառել անտառում՝ խոսելով ինքն իր հետ, և երբ անցավ ճանապարհի շրջադարձը, նրա դիմաց ելան երկու գեր մարդ։ Այդ հանդիպումն այնքան հանկարծակի էր, որ Ալիսը ցնցվեց ու կանգ առավ, սակայն շուտափույթ հավաքեց իրեն՝ ենթադրելով, որ նրանք պիտի լինեն։
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. Չըրխկն ու Շըրխկը==
::::::::::Բայց պատասխան չլսվեց։
::::::::Ի՞նչ պատասխան, երբ բոլորին
::::::::::Կերել էին փոքրից մեծ։<ref>«Ծովացուլն ու Հյուսնը» հիշեցնում է Թոմաս Հուդի (1799֊1845) «Յուջին Արամի երազը» բանաստեղծությունը, սակայն Քերոլը ծաղրանմանակում է այդ ստեղծագործության ոճը։ Հետաքրքիր է, որ Ջ. Բ. Փրիսթլին 1957֊ին հրատարակել է «Ծովացուլն ու Հյուսնը» հոդվածը, որտեղ քերոլյան երկու հերոսներին համարել է քաղաքական գործիչների նախակերպարներ։ </ref></poem>
— Ինձ ավելի դուր եկավ Ծովացուլը,— ասաց Ալիսը,— որովհետև նա մի քիչ խղճում էր ոստրեներին։
— Նայիր այնտեղ,— շշնջաց նա հուզմունքից խեղդվելով և նրա աչքերը մի ակնթարթում լայն բացվեցին ու դեղնեցին, երբ դողդոջուն ձեռքով մատնացույց արեց ծառի տակ ընկած փոքրիկ սպիտակ իրը։
— Բոժոժիկ է, չխկչխկան խաղալիք,— իրն զգույշ զննելուց հետո ասաց ԱւիսըԱnիսը,— և ոչ թե բոժոժավոր օձ,— շտապ ավելացրեց նա, մտածելով հանգստացնել վախեցած Չրըխկին,— հին, ջարդված չխչխկան է, ուրիշ ոչինչ։
— Այդպես էլ գիտեի,— Չըրխկը սկսեց կատաղորեն դոփել գետինն ու պոկել մազերը,— երևի փչացել է։
«Այստեղ ագռավն ինձ երբեք չի հասնի,— մտածեց նա,— որովհետև հսկա է և չի կարող ծառերի արանքը մտնել։ Բայց լավ կլինի թևերն այդպես չթափահարի, որովհետև անտառում սարսափելի փոթորիկ է բարձրանում։ Վա՜յ, այս ո՞ւմ գլխաշորն է, երևի քամին է թռցրել»։
==ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Բուրդն ու ջուրը==
— Սա է հակառակ ձևով ապրելու հմայքը,— մեղմ բացատրեց Թագուհին,— դրանից սկզբում մարդու գլուխն ուղղակի պտտվում է...
— Հակառակ ձևով ապրելու հմա՞յքը,— ապշած կրկնեց Ալիսը,— ես երբեք այդպիսի բան չեմ լսել9։լսել<ref>«Հակառակ ձևով» ապրելու հնարքը Քերոլից հետո շատերն են օգտագործել։ Ամենահայտնին Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի «Տարօրինակ դեպք Բենջամին Բարթընի հետ» պատմվածքն է։</ref>։
— Դրա միակ խոշոր առավելությունն այն է, որ հիշողությունը երկու ուղղությամբ է գործում։
— Այո, իհարկե,— գոչեց Թագուհին և սկսեց նորից ճչալ,— իսկ այս մե՜կը, իսկ այս մե՜կը, մե՜կը, մե՜կը։— Վերջին խոսքն ավարտվեց մի երկար մայունով՝ մե՜ե՜ե՜, այնքան նման ոչխարի մայունի, որ Ալիսը ցնցվեց։
Նա տեսավ, թե ինչպես Թագուհին հանկարծ թաթախվեց բրդի մեջ։ Ալիսը շփեց աչքերն ու նորից նայեց. չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ է կատարվել և որտե՞ղ է գտնվում ինքը։ Կարծես խանութում էր, և վաճառասեղանի դիմաց նըստողն նստողն էլ... ոչխա՞ր էր։ Գուցե միայն իրեն էր թվում։ Ալիսը շարունակեց տրորել աչքերը, բայց ոչինչ չփոխվեց։ Արմունկները վաճառասեղանին հենած, նա կանգնել էր մութ խանութում և դիտում էր բազկաթոռին նստած ծեր Ոչխարին, որը մերթ հյուսում էր, մերթ էլ դադար տալով նայում Ալիսին իր հսկայական ակնոցի միջով։
— Ի՞նչ ես ցանկանում գնել,— վերջապես հարցրեց Ոչխարը՝ աչքերը գործից կտրելով։
— Ինչքան մոտենում եմ, ձուն այնքան հեռանում է։ Ապա մի տեսնեմ, սա ի՞նչ է, աթո՞ռ է։ Վա՜յ, կարծես ճյուղեր ունի։ Հետաքրքիր է։ Ահա փոքրիկ առվակը։ Կյանքումս այսպիսի արտասովոր խանութ չեմ տեսել։
<nowiki>* * *</nowiki> <ref>Աստղանիշները նշանակում են, որ Ալիսն անցավ առվակը և մուտք գործեց d6 դաշտը։ Այժմ նա Սպիտակ Արքայի աջ կողմում է, թեև նրան կհանդիպի միայն հաջորդ գլխում։ ''(Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)''։</ref>
Յուրաքանչյուր քայլափոխին է՛լ ավելի զարմանալով, նա առաջ էր անցնում և այն ամենը, ինչին մոտենում էր, վերածվում էր ծառի։ Ալիսը ենթադրեց, որ ձուն էլ կարող է շուտով ծառ դառնալ։
==ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. Պստլիկ Հաստլիկը==
Այնուամենայնիվ, ձուն գնալով մեծանում էր ու մեծանում և վերջապես մարդկային կերպարանք ընդունեց։ Եվ երբ Ալիսը մի քանի քայլ առաջացավ, տեսավ, որ ձուն ունի աչքեր, քիթ ու բերան։ Իսկ ավելի մոտենալով հասկացավ, որ իր տեսածը ՊՍՏԼԻԿ ՀԱՍՏԼԻԿՆ է11է<ref>Պստլիկ Հաստլիկը, ինչպես և Փոսիկի Վալետը, Առյուծն ու Միեղջյուրը, մանկական երգերի հերոսներ են։
Փիթեր Էլիգզենդրը «Լուիս Քերոլի տրամաբանությունն ու հումորը» հոդվածում (1951) ուշադրության է հրավիրում Քերոլին հատուկ շրջումը, որը սովորաբար աննկատ է մնում։ Իրական կյանքում հատուկ անունները երբեմն մեկ ուրիշ իմաստ ունեն, մինչդեռ հասարակ անուններն օժտված են համընդհանուր իմաստով։ Պստլիկ Հաստլիկի աշխարհում ճիշտ հակառակն է. հատուկ անունները ցանկացած իմաստ կարող են արտահայտել, իսկ հատուկ գոյականները՝ համընդհանուր իմաստ։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Քերոլի հումորը առանձնահատուկ բնույթ ունի այն բանի շնորհիվ, որ գրողը հետաքրքրվում էր ձևական տրամաբանությամբ։ ''(Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։'' </ref>:
— Հենց նա է, որ կա,— ինքն իրեն ասաց Ալիսը,— այնպես համոզված եմ, կարծես անունը գրված լինի դեմքին։
— Ես ուզում եմ ասել, որ մարդ չի կարող չմեծանալ։
— Գուցե մեկը չկարողանա,— ասաց Պստլիկ Հաստլիկը,— բայց երկուսը կարող են։ Հատուկ օգնությամբ դու միշտ կարող էիր մնալ յոթ տարեկան։
— Ի՜նչ գեղեցիկ գոտի ունեք,— հանկարծ նկատեց Ալիսը (նրանք արդեն բավական խոսել էին տարիքի մասին և այժմ Ալիսի հերթն էր նյութ ընտրելու),— ավելի ճիշտ,— ուղղեց նա իր ասածը,— ուզում էի ասել, գեղեցիկ փողկապ, ո՛չ, ո՛չ, ուզում եմ ասել, գոտի, ներեցեք ինձ,— վախեցած շարունակեց նա, որովհետև Պստլիկ Հաստլիկը նայեց նրան միանգամայն վիրավորված և Ալիսը զղջաց նման խոսակցություն սկսած լինելու համար։
— Շատ բարի, իսկ «ճկլո՞ր»։
— Դա էլ նշանակում է «ճկուն և կլոր»։ «Ճկուն» բառը նույնն է, ինչ֊որ «աշխույժը»։ Տեսնո՞ւմ ես, կարծես ճամպրուկ լինի. մեկ բառի մեջ երկու իմաստ է տեղավորվում12։տեղավորվում<ref>Նման «բառ֊ճամպրուկներ» այժմ կան բոլոր ժամանակակից բառարաններում։ Դրանք այն բառերն են, որոնց մեջ «տեղավորված» են երկու իմաստ։ Անգլիական գրականությունում այսպիսի բառերի վարպետն, իհարկե, Ջեյմս Ջոյսն է։ ''(Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։''</ref>։
— Հիմա հասկացա,— մտորեց Ալիսը,— իսկ «փանչե՞ր»։
Ալիսը կրկին ցտեսություն ասաց ու, պատասխան չստանալով՝ զգույշ հեռացավ, բայց քայլելիս ինքն իրեն խոսում էր. «Այն բոլոր դժգոհ ու դժկամ մարդկանցից, որոնց երբևէ հանդիպել եմ...» (նրան դուր էր գալիս հոմանիշներ գտնելը). այդպես էլ չկարողացավ վերջացնել նախադասությունը, որովհետև այդ պահին մի ուժգին դղրդյուն հիմքից ցնցեց անտառը։
==ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ. Առյուծն ու Միեղջյուրը==
(Սուրհանդակը իր հսկայական ձեռքերը հովհարաձև տարածած օձաձկան նման ցատկոտելով ու գալարվելով առաջ էր շարժվում)։
— Բոլորովին էլ ոչ,— ասաց Արքան,— նա անգլո֊սաքսոնացի Սուրհանդակն է, հետևաբար շարժումներն էլ անգլո֊սաքսոնական ոն։ են։ Եվ երբ նա իրեն երջանիկ է զգում, այդպիսի շարժումներ է անում։ Նրա անունը Լապստրակ է։
— Իմ Սիրո անունը սկսվում է «Լ» տառով13տառով<ref>Վիկտորիական Անգլիայում տարածված խաղ. առաջին մասնակիցն ասում է. «Իմ սիրո անունն սկսվում է «Ա» տառով, և այլն։ Երկրորդը կրկնում է նույնը, միայն «Բ» տառով, և այսպես շարունակ։ Անհրաժեշտ բառերը չգտնողները դուրս են մնում խաղից։</ref>,— սկսեց արտասանել Ալիսը։— Ես սիրում եմ նրան, որովհետև նա Լավն է։ Ես ատում եմ նրան, որովհետև նա Լալկան է։ Եմ կերակրում եմ նրան Լորով ու Լոբով։ Նրա անունը Լապստրակ է և նա ապրում է...
— Նա ապրում է Լեռան Լանջին,— պարզապես նկատեց Արքան, միանգամայն անտեղյակ մասնակցելով խաղին։ Մինչ այդ Ալիսը փորձում էր գտնել «Լ» տառով սկսվող քաղաքի անունը։
— Ուրեմն լոբի տուր,— նվաղուն ձայնով մրմնջաց Արքան։
Ալիսն ուրախացավ, երբ քիչ անց Արքան ուշքի գալովփնթփնթացգալով փնթփնթաց.— Երբ ուշաթափվում ես, լոբու նման լավ բան չես գտնի։
— Ինձ թվում է, եթե ձեր վրա սառը ջուր լցնեին, ավելի լավ կլիներ կամ էլ անուշադրի լուծույթ տային,— առարկեց Ալիսը։
— Ոչ ոք,— պատասխանեց Սուրհանդակը։
— Ճիշտ է,— ասաց ԱոքանԱրքան,— այս փոքրիկ աղջիկն էլ տեսավ նրան։ Իհարկե, Ոչ Ոքը քեզնից դանդաղ էր քայլում։
— Ես շատ արագ եմ քայլում,— մռայլվեց Սուրհանդակը,— համոզված եմ, ոչ ոք ինձնից արագ չի քայլում։
— Տեսե՛ք, տեսե՛ք,— ուրախացած մատնացույց արեց նա,— Սպիտակ Թագուհին է գալիս։ Գնդակի նման դուրս թռավ անտառից։ Ի՞նչ արագ են վազում այդ Թագուհիները։
— Երևի նրան թշնամի է հետապնդում,— առանց շուրջը նայելու խոսեց Արքան,— անտառը յիքն լիքն է թշնամիներով։
Զարմանալով Արքայի սառնասրտության վրա, Ալիսը հարցրեց.
«Եթե այս աղմուկն Առյուծին ու Միեղջյուրին քաղաքից դուրս չքշի,— մտածեց Ալիսը,— ուրեմն ուրիշ ոչ մի բան չի օգնի»։
==ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ. «Դա իմ սեփական հնարամտությունն է»==
Եվ նրանք սկսեցին այնպիսի ցասումով հարվածել միմյանց, որ Ալիսը վախից թաքնվեց ծառի հետևը՝ հարվածներից խուսափելու համար։
«Չեմ հասկանում, թե որոնք են ճակատամարտի կանոնները,— վախեցած դուրս նայելով իր թաքստոցից, մտածում էր Ալիսը,— երևի աոաջին առաջին կանոնը սա է. եթե մեկը հարվածի մյուսին, պետք է նժույգից վայր գցի, իսկ եթե վրիպի, ինքն իրեն պիտի գցի։ Երկրորդ կանոնն էլ այն է, որ նրանք պետք է բռնեն իրենց մահակները Փանչի ու Ջուդիի նման14։ նման<ref>Փանչ և Ջուդի — անգլիական ժողովրդական տիկնիկային թատրոնի հերոսներ՝ կռվարար ամուսիններ։ </ref>։ Բայց ի՜նչ աղմուկ են բարձրացնում վայր ընկնելիս։ Ասես բուխարիկի մի խուրձ ունելիներ են թափվում ցանցի վրա։ Ի՜նչ էլ հանգիստ են նժույգները։ Հեծյալները մեկ ընկնում են, մեկ բարձրանում, իսկ նրանց հեչ պետքն էլ չէ»։
Ճակատամարտի մյուս կանոնը, որ Ալիսը չէր նկատել՝ միշտ գլխի վրա նետվելն էր։ Կռիվն ավարտվեց նրանով, որ երկուսն էլ գլխիվայր ընկան և փռվեցին կողք կողքի։ Քիչ անց ոտքի ելնելով ողջագուրվեցին, ապա Սև Ձին մի լավ տեղավորվեց թամբին ու առաջ սլացավ։
Ձին հպարտությամբ նայեց թամբից կախված սաղավարտին։
— Այո, բայց ես ավելի լավն էի հնարել՝ սրածայր բլրի էր նման։ Երբ զգում էի ընկնելու վտանգը, դնում էի գլխիս և սաղավարտն անմիջապես խրվում էր գետնին։ Այսպիսով ընկնելու քիչ հնարավորություն ունեի։ Բայց մեջն ընկնելու վտանգը կար։ Մի անգամ ինձ հետ պատահեց ամհնասարսափելինամենասարսափելին. մինչ կկարողանայի դուրս գալ, մյուս Սպիտակ Ձին վերցրեց այն ու դրեց գլխին, կարծելով, թե իրենն է։
Ձին այնպես լուրջ էր խոսում, որ Ալիսը սկզբում չհամարձակվեց նույնիսկ ժպտալ։
Հայելու Աշխարհում տեսած բոլոր հրաշքներից սա միակն էր, որ Ալիսը միշտ բոլորից պարզ հիշում էր հետագայում։ Տարիներ անց նա հստակորեն մտաբերում էր այդ տեսարանն այնպես, կարծես միայն երեկ էր կատարվել՝ Ձիու մեղմ, կապույտ աչքերը, բարի ժպիտը, մազերն ու զրահը՝ մայրամուտի շլացնող լույսի տակ, որից ծակծկում էին Ալիսի աչքերը։ Անտառի մութ ստվերները գծագրվում էին այդ տարօրինակ հեծյալի հետևում։ Նժույգը դանդաղ արածում էր, վզին թույլ գցված սանձի ծայրերը քսվում էին խոտերին՝ Ալիսի ոտքերի մոտ։ Նա մանրամասնորեն հիշում էր այդ բոլորը՝ ինչպես ուժեղ տպավորված նկար։ Ծառին հենված ու ձեռքը աչքերին հովանի արած դիտում էր տարօրինակ զույգին ու ասես երազի մեջ լսում երգի մելամաղձոտ հնչյունները։
— Բայց երաժշտությունը նրա հորինածը չէ,— ինքն իրեն ասաց Ալիսը. «Ես քեզ ավի տվի այն բոլորը, ինչ կարող էի» երգի մեղեդին է։ Նա կլանված ունկնդրում էր, բայց մինչև վերջ էլ արցունքներ չերևացին աչքերում։
<poem>::::::::Ես չեմ խոսի երկար֊բարակ,
::::::::Ագռավի պես կռնչում էր,
::::::::Գիշեր ու ցերեկ փչո՜ւմ էր
::::::::::Ցանկապատին լուռ նստած15։նստած<ref>Սպիտակ Ձիու երգը ծաղրում է Վիլյամ Վորդսվորթի «Վճռականության և անկախության» խոհափիլիսոփայական բանաստեղծության բովանդակությունը։ Քնարական հերոսը գետակի մոտ հանդիպում է մի ծերունու՝ «ոչ ողջ, ոչ մեռած, խոր ծերության կիսաթմբիրում» և հայտնում է նրան.
— Ի՞նչն է ձեզ բերել այս վայրն ամայի,
Ինչպե՞ս պատահեց, որ հասաք այստեղ։
Ա՞յս է ձեր հացը, այսպե՞ս եք ապրում։
Ծերունին պատմում է իր մենավոր կյանքը, թե ինչպես է սնունդ հայթայթում, ինչպիսի դժվարությամբ է պահպանում իր գոյությունը։ Բանաստեղծությունն ավարտվում է քնարական հերոսի հիացական բացականչությամբ.
— Աստվա՜ծ,— գոչեցի,— մարդն այսքան տոկո՞ւն,
Այս ծերունին միշտ կապրի իմ հոգում։</ref>։</poem>
Հենց որ Ձին երգեց վերջին տողերը, անմիջապես սանձը ձեռքն առավ ու շրջվեց դեպի անտառ։
Դա մի ոսկե թագ էր։
==ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ. Թագուհի Ալիսը==
— Ես չէի մտածում...— սկսեց Ալիսը, բայց Սև Թագուհին բարկացած ընդհատեց նրան.
— Ահա թե ինչն ինձ դուր չի դայիս։ գալիս։ Դու պետք է մտածեիր։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ են պետք չմտածող երեխաները։ Նույնիսկ կատակը պետք է իմաստ ունենա, իսկ երեխայի խոսքը կատակից ավելի կարևոր է։ Դու չես կարող ժխտել այդ, եթե նույնիսկ երկու ձեռքով էլ փորձես։
— Ես ձեռքերով չեմ ժխտում,— առարկեց Ալիսը։
— Բայց, միևնույն կանոնի համաձայն հինգ անգամ ավելի ցուրտ պիտի լինի։
— Ճիշտ այդպես,— բղավեց Սև Թագուհին,— հինգ անգամ ավելի տաք և հինգ անգամ ավելի ցուրտ, ինչպես ես հինգ անգամ ավելի հարուստ եմ և հինգ անգամ ավելի խելացի, քան դու։ դու<ref>Սև Թագուհին «հարուստ» և «խելացի» ածականներն օգտագործում է որպես հականիշ բառեր։</ref>։
Ալիսը հոգոց հանեց և այլևս չշարունակեց խոսակցությունը։
«Դա շատ նման է պատասխան չունեցող հանելուկի»,— մտածեց նա։
— Պստլիկ Հաստլիկն էլ տեսավ,— ցածրաձայն շարունակեց Սպիտակ Թագուհին, կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ,— խցանահանը ձեռքին եկավ ու կանգնեց դռան շեմին... <ref>Ալիսը հիշում է Պստլիկ Հաստլիկի երգը, որտեղ վերջինս խցանահանով և թեյամանով զինված որոշել էր պատժել անհնազանդ ձկներին։</ref>
— Ի՞նչ էր ուզում,— հարցրեց Սև Թագուհին։
::::::::Ու շաղ տվեք սեղանին կոճակ, ասեղ ու կարագ,
::::::::Կատու գցեք սուրճի մեջ, իսկ թեյի մեջ մուկ ու շուն.
::::::::Գովեք Ալիս թագուհուն երեք անգամ երեսուն։<ref>Կրկներգում Քերոլը ծաղրանմանակում է Վալթեր Սքոթի «Սիրուն Դենդի» երգը՝ «Դևորգոյլ տոհմի անեծքը» պիեսից.
Լցրեք բաժակները ձեր և գավաթները լցրեք,
Կանչեք այստեղ բոլորին և նժույգները հեծեք,
Դարպասները լայն բացեք, եկեք բոլոր կողմերից,
Շոտլանդացիք են գալիս մեր Դենդիի ետևից։ </ref></poem>
Երգին հաջորդեց խառնաշփոթ ցնծության աղաղակներ։
::::::::Սոսնձում է եղած֊չեղածն էս ձուկը։
::::::::Ասա տեսնեմ որն է հեշտ՝
::::::::::Ափսեն բացել, թե՞ բացել այս հանելուկը»։հանելուկը»<ref>Չափածո հանելուկի պատասխանն է՝ ոստրե։ Անհայտ հեղինակի նույնպես չափածո պատասխանը տպագրվել է «Ֆան» ամսագրում 1878֊ի հոկտեմբերի 30֊ին։</ref>։</poem>
— Մի րոպե մտածիր, հետո, մինչ այդ, մենք կխմենք քո կենացը։ Թագուհի Ալիսի կենացը,— Սև Թագուհին ճչաց ամբողջ ուժով, և հյուրերն անմիջապես գործի անցան, չնայած խիստ տարօրինակ ձևով։ Նրանցից ոմանք գավաթները կրակմարիչների նման դրեցին գլխներին և խմեցին այն, ինչ կաթկթում էր վերևից, մյուսները շրջեցին կժերը և կլանեցին սեղանի եզրերից հոսող գինին։ Իսկ երեք արարածներ (նման կենգուրուների) մագլցեցին տապակած մսի սկուտեղի վրա ու ագահորեն լիզեցին մսաջուրը։
«Ի՜նչ նման են թռչունների»,— հասցրեց մտածել Ալիսը այդ սարսափելի իրարանցման մեջ։
Այդ վայրկյանին հենց իր կողքին Ալիսը մի խռպոտ ծիծաղ լսեց և շրջվեց տեսնելու, թե ինչ է կատարվում Սպիտակ Թագուհու հետ, բայց Թագուհու փոխարեն Ոչխարի Ոտքն էր նստած աթոռին։ աթոռին<ref>Սպիտակ Թագուհին Ալիսից հեռանում է դեպի a6 դաշտը։ Շախմատի խաղի տեսակետից, այս քայլը հակասում է կանոններին, քանի որ Սպիտակ Արքան շախից չի ազատվում։ ''(Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։'' </ref>։
— Ես այստեղ եմ,— լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։
Ուրիշ անգամ Ալիսը կապշեր, բայց այժմ նրան ոչնչով զարմացնել հնարավոր չէր։
— Իսկ ձեզ,— կրկնեց նա և ճիշտ ժամանակին հասցրեց բռնել Թագուհուն, որ պատրաստվում էր ցատկել սեղանին նոր թառած շշի վրայով,— իսկ ձեզ մի լավ ծեծ կտամ, ինչպես իմ փիսիկին։փիսիկին<ref>Ալիսը վերցնում է Սև Թագուհուն և Սև Արքային «մատ» հայտարարում։ Սրանով երազն ավարտվում է, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե ում երազն էր՝ Ալիսի՞, թե Սև Արքայի, որն ամբողջ մրցախաղի ընթացքում քնած էր։</ref>։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ. Կերպարանափոխում==
::::::::Երազ էր և կյանքը մեր՝
::::::::Լուսավո՜ր ու հուսաբե՜ր22։հուսաբե՜ր<ref>Բանաստեղծությունը գրված է աքրոստիկոսի ձևով, յուրաքանչյուր տողի առաջին տառերից կազմվում է աղջկա անունը՝ Ալիս Փլեզընս Լիդել։</ref>։</poem>
==Կեղծամով Իշամեղուն<ref>Ըստ նախնական մտահղացման՝ այս դրվագը պետք է նախորդեր «Հայելու աշխարհի» վերջին գլխին, որտեղ Ալիսը Թագուհի է դառնում։ Սակայն հեքիաթները նկարազարդող Ջոն Թենիելի խնդրանքով Քերոլը հրաժարվում է դրվագից, քանի որ Թենիելը ոչ մի կերպ չէր կարողանում նկարազարդել այն։</ref>==
... Եվ Ալիսն արդեն պատրաստվում էր ցատկել առվակի վրայով, երբ հանկարծ խոր տնքոց լսեց։ Ձայնը, կարծես, անտառից էր գալիս։
Եվ Ալիսը կրկին իջավ զառիթափ բլրով։ Նա ուրախ էր, որ կարճ ժամանակամիջոցում կարողացավ հանգստացնել խեղճ ծերուկին։
==Ծանոթագրություններ==
<references/>