Աշխատանքի արտադրողականության փոփոխման հետ փոփոխվում է նաև արդյունքի միևնույն քանակով ներկայացված աշխատաժամանակը։ Հետևապես, փոխվում է նաև հատավարձը, որովհետև նա որոշ աշխատաժամանակի գնի արտահայտություն է։ Մեր վերը բերած օրինակում արդյունքի 24 հատը 12 ժամում էր արտադրվում, 12 ժամում նոր արտադրված արժեքը հավասար էր 6 շիլլինգի, աշխատուժի օրական արժեքը՝ 3 շիլլինգի, աշխատաժամի գինը՝ 3 պենսի և մի հատի համար տրվող աշխատավարձը՝ 1½ պենսի։ Ապրանքի մեկ հատը ½ աշխատաժամ էր ներծծել իր մեջ։ Եթե միևնույն աշխատանքային օրը, աշխատանքի կրկնապատկված արտադրողականության հետևանքով, օրինակ, 24-ի փոխարեն սկսի 48 հատ տալ, և եթե մյուս բոլոր պայմանները չփոփոխվեն, ապա հատավարձը 1½ պենսից կընկնի ¾ պենսի, որովհետև ամեն մի հատը հիմա ո՛չ թե ½, այլ միայն ¼ աշխատաժամ է ներկայացնում։ 1½ × 24 = 3 շիլլինգի, նմանապես և ¾ պ. × 48 = 3 շիլլինգի։ Ուրիշ խոսքով՝ հատավարձն իջնում է նույն հարաբերությամբ, որով աճում է ապրանքի՝ միևնույն ժամանակի ընթացքում արտադրված հատերի թիվը<ref>«Նրա մանող մեքենայի արտադրողական ուժը չափված է ճշտորեն, և մեքենայի օգնությամբ կատարվող աշխատանքի վարձի չափերը նվազում են մեքենայի արտադրողական ուժի աճմանը զուգընթաց, բայց ոչ նույն համամասնությամբ» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 317)։ Վերջին ջատագովական դիտողությունը հենց ինքը՝ Յուրը ոչնչացնում է հետագա շարադրանքի մեջ։ Նա ընդունում է, օրինակ, որ մյուլ մեքենան երկարացնելիս հավելյալ աշխատանքը առաջ է գալիս հենց այդ երկարացումից։ Հետևաբար, աշխատանքը պակասում է ոչ այն չափով, որով նրա արտադրողականությունն է աճում։ Այնուհետև. «Մեքենան այդպես մեծացնելիս նրա արտադրողական ուժն ավելանում է <math>^1/_5</math>-ով։ Եթե այդ իրոք կատարվի, մանողն արդեն աշխատանքի տվյալ քանակի համար չի ստանա այն վարձը, որ նա առաջ էր ստանում. Բայց որովհետև նրա վարձը չի պակասի լրիվ <math>^1/_5</math>-ով, ուստի այդ կատարելագործումը կավելացնի նրա փողային եկամուտը աշխատաժամերի տվյալ քանակից» — բայց... բայց «վերևում ասվածը որոշ ուղղում է պահանջում... մանողն իր լրացուցիչ վեց պենսից պետք է մի բան վճարի այն փոքրահասակ օգնականներին պահելու համար,... որոնք դուրս են մղում չափահաս բանվորների մի մասին» (նույն տեղում, էջ 320, 321), մի բան, որ բնավ չի վկայում աշխատավարձի բարձրացման տենդենցի մասին։</ref>, և, հետևապես, հենց նույն հարաբերությամբ, որով պակասում է նույն հատի վրա գործադրվող աշխատաժամանակը։ Թեև հատավարձի այդ փոփոխությունն այստեղ զուտ անվանական է, նա պայքարի մշտական աղբյուր է ծառայում կապիտալիստի և բանվորի միջև. կա՛մ այն պատճառով, որ կապիտալիստն այդ պատրվակն օգտագործում է աշխատանքի գինն իրոք իջեցնելու համար, կա՛մ այն պատճառով, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը ուղեկցվում է նրա ինտենսիվության բարձրացումով, կա՛մ էլ այն պատճառով, որ բանվորը լուրջ է ընդունում հատավարձի արտաքին ձևը, երևակայելով, որ այդ դեպքում իր աշխատանքի արդյունքն է հատուցվում և ոչ թե իր աշխատուժը, ուստի և դիմադրում է աշխատավարձի ամեն մի իջեցման, եթե այդ չի ուղեկցվում ապրանքի վաճառքի գնի համապատասխան իջեցումով։ «Բանվորները մեծ ուշադրությամբ հսկում են հում նյութի գնին ու ֆաբրիկատների գնին և միշտ ի վիճակի են ճիշտ որոշելու իրենց գործատերերի շահույթները»<ref>H. Fawcett: «The Economic Position of the British Labourer». Cambridge and London 1865, էջ 178։</ref>։ Կապիտալն այդպիսի հավակնություններն իրավամբ մերժում է որպես վարձու աշխատանքի էությունը կոպիտ կերպով չըմբռնելու արդյունք<ref>Լոնդոնի «Standard»-ի 1861 թ. հոկտեմբերի 26-ի №-ում գտնում ենք մի հաշվետվություն այն պրոցեսի մասին, որ Ջոն Բրայտ և Ընկ. ֆիրման հարուցել էր Ռոչդելում, դատի ենթարկելով գորգագործների տրեդ-յունիոնի անդամներին՝ ահ տալու մեջ մեղադրելով։ Բրայտի ֆիրման մտցրել է նոր մեքենաներ, որոնք 240 յարդ գորգ են գործում այնքան ժամանակում և աշխատանքի նույնպիսի ծախսումով (!), որ առաջ պահանջում էր 160 յարդի արտադրությունը։ Բանվորները հիմք չունեն պահանջ անելու այն շահույթի բաժնի նկատմամբ, որն ստեղծվում է այն բանի շնորհիվ, որ նրանց ձեռնարկատերերի կապիտալը ծախսվում է տեխնիկական կատարելագործումների վրա։ Դրանից ելնելով՝ պարոնայք Բրայտներն առաջարկեցին աշխատավարձն իջեցնել յարդին 1½ պենսից 1 պենսի, ընդ որում բանվորի ընղհանուր վաստակը աշխատանքի տվյալ քանակից բոլորովին նույնն է մնում, ինչպես առաջ։ Բայց այստեղ վարձի միայն անվանական իջեցում կար, որի մասին, ինչպես պնդում են, բանվորներին նախօրոք չէին զգուշացրել»։</ref>։ Նա վրդովվում է, որ բանվորները հավակնություն ունեն իրենց օգտին հարկ դնելու արդյունաբերության պրոգրեսի վրա և կտրականապես հայտարարում է, թե բանվորները ընդհանրապես ոչ մի գործ չունեն իրենց սեփական աշխատանքի արտադրողականության հետ<ref>«Տրեդ-յունիոնները, աշխատելով պահպանել աշխատավարձի որոշ մակարդակ, ձգտում են մաս ունենալու այն շահույթից, որ առաջ է գալիս մեքենաների բարելավումի՜ց»։ (Սարսափելի՜ է...) «Նրանք վարձի բարձրացում են պահանջում այն հիման վրա, որ աշխատանքը կրճատվում է... ուրիշ խոսքով՝ նրանք ձգտում են հարկ դնելու արդյունաբերական կատարելագործումների վրա» («on combination of Trades». Նոր հրատ. London 1834, էջ 42։)</ref>։
===ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ===
Տասնհինգերորդ գլխում մենք քննեցինք այն բազմազան կոմբինացիաները, որոնք կարող են առաջ գալ աշխատուժի արժեքի բացարձակ կամ հարաբերական (այսինքն՝ հավելյալ արժեքի համեմատությամբ) մեծության փոփոխման շնորհիվ, ընդ որում պարզվեց, որ այն կենսամիջոցների քանակը, որոնց մեջ իրացվում է աշխատուժի գինը, կարող է այս գնի տատանումներից անկախ<ref>«Ճիշտ չէր լինի ասել, թե աշխատավարձն աճել է (խոսքը վերաբերում է նրա փողային արտահայտությանը) միայն այն պատճառով, որ նա հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակությամբ արդյունք գնելու պակասած գնով» (Դավիթ Բյուկենենը Ա. Սմիթի «Wealth of Nations»-ի իր հրատարակության մեջ, 1814 թ., հ, I, էջ 417, ծանոթագրություն)։<br>64a Մի այլ տեղ մենք կհետազոտենք։ թե ինչպիսի հանգամանքներ կարող են այդ օրենքի ներգործությունը ձևափոխել արդյունաբերության առանձին ճյուղերի համար աշխատանքի արտադրողականության նկատմամբ։</ref> կամ նրանցից տարբեր փոփոխություններ կրել։ Ինչպես արդեն նշել ենք, աշխատանքային ուժի արժեքի — համապատասխանորեն գնի — պարզ փոխարկումով աշխատավարձի էկզոտերիկ [արտաքին, մակերեսի վրա ընկած] ձևի, այնտեղ մատնանշված բոլոր օրենքները դառնում են աշխատավարձի շարժման օրենքներ։ Այն, ինչ որ այդ շարժման սահմաններում ներկայանում է որպես միմյանց հերթափոխող հաջորդական կոմբինացիաներ, տարբեր երկրների համար այդ նույնը կարող է ներկայանալ որպես առանձին երկրների աշխատավարձերի միաժամանակ գոյություն ունեցող տարբերություններ։ Հետևաբար, տարբեր երկրների աշխատավարձերը համեմատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ աշխատուժի արժեքի մեծության փոփոխությունները որոշող բոլոր մոմենտները՝ բնական և պատմականորեն զարգացած կենսական պահանջմունքների գինն ու ծավալը, բանվորի դաստիարակության ծախսերը, կանանց ու երեխաների աշխատանքի դերը, աշխատանքի արտադրողականությունը, նրա էքստենսիվ ու ինտենսիվ մեծությունը։ Նույնիսկ ամենամակերեսային համեմատությունը պահանջում է, ամենից առաջ, տարբեր երկրների միևնույն արտադրության միջին օրավարձը վերածել միատեսակ տևողությամբ աշխատանքային օրվա։ Օրական աշխատավարձերի այդպիսի հավասարեցումից հետո պետք է ժամանակավարձը վերածվի հատավարձի, որովհետև միայն այս վերջինն է տալիս աշխատանքի թե՛ արտադրողականության և թե՛ ինտենսիվության չափանիշ։
Ամեն մի երկրում գոյություն ունի աշխատանքի որոշ միջին ինտենսիվություն. ինտենսիվության այդ միջին աստիճանին չհասած աշխատանքը տվյալ ապրանքն արտադրելու վրա ավելի շատ ժամանակ է գործադրում, քան հասարակականորեն անհրաժեշտ է այդ երկրում, ուստի և նորմալ որակի աշխատանք չէ։ Ազգային միջին աստիճանից վեր բարձրացող ինտենսիվության աստիճանն է միայն, որ տվյալ երկրում փոխում է արժեքի չափումը աշխատաժամանակի պարզ տևողությամբ։ Այլ է դրությունը համաշխարհային շուկայում, որի բաղկացուցիչ մասերն են առանձին երկրները։ Աշխատանքի միջին ինտենսիվությունը փոփոխվում է երկրից երկիր. այստեղ նա ավելի մեծ է, այնտեղ ավելի փոքր։ Այդպիսով, այդ ազգային միջինները կազմում են մի շկալա, որի չափման միավորը ամբողջ աշխարհի աշխատանքի միջին միավորն է։ Հետևապես, ավելի ինտենսիվ ազգային աշխատանքը, ավելի պակաս ինտենսիվ ազգային աշխատանքի համեմատությամբ, հավասար ժամանակում ավելի շատ արժեք է արտադրում, որն արտահայտվում է ավելի մեծ քանակությամբ փողի մեջ։
Բայց արժեքի օրենքն իր միջազգային կիրառման պրոցեսում է՛լ ավելի զգալի փոփոխություններ է կրում այն հանգամանքի շնորհիվ, որ ավելի արտադրողական ազգային աշխատանքը համաշխարհային շուկայում հաշվի է առնվում որպես նաև ավելի ինտենսիվ աշխատանք, քանի դեռ կոնկուրենտ ցիան ավելի արտադրողական ազգին չի հարկադրում իր ապրանքի վաճառքի գինն իջեցնելու մինչև նրա արժեքը։
Տվյալ երկրում ազգային աշխատանքի ինտենսիվությունն ու արտադրողականությունը միջազգային մակարդակից այն չափով է բարձրանում, ինչ չափով զարգանում է այդ երկրի կապիտալիստական արտադրությունը [''Տես 64a ծանոթ.'']։ Հետևաբար, միևնույն տեսակի ապրանքների տարբեր քանակները, որոնք տարբեր երկրներում հավասար աշխատաժամանակում են արտադրվում, միջազգային ոչ-միատեսակ արժեքներ ունեն, որոնք արտահայտվում են տարբեր գների մեջ, այսինքն՝ միջազգային արժեքների նկատմամբ տարբեր փողային գումարների մեջ։ Այսպիսով, փողի հարաբերական արժեքը արտադրության ավելի զարգացած կապիտալիստական եղանակ ունեցող ազգի մոտ ավելի փոքր է, քան արտադրության կապիտալիստական ավելի քիչ զարգացած եղանակ ունեցող ազգի մոտ։ Սրանից հետևում է, որ անվանական աշխատավարձը, այսինքն՝ աշխատ ուժի համարժեքը, որ արտահայտվում է փողի մեջ, ավելի բարձր կլինի առաջին ազգի մոտ, քան երկրորդի մոտ. բայց այդ ամենևին դեռ չի նշանակում, թե այնտեղ ավելի կլինի նաև ռեալ աշխատավարձը, այսինքն՝ բանվորի տրամադրության տակ գտնվող կենսամիջոցների քանակը։
Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք փողի արժեքի այդ հարաբերական տարբերությունը տարբեր երկրներում, այնուամենայնիվ հաճախ կտեսնենք, որ օրավարձը, շաբաթավարձը և այլն առաջին ազգի մոտ ավելի բարձը է, քան երկրորդի մոտ, այնինչ աշխատանքի հարաբերական գինը, այսինքն՝ աշխատանքի գինը, հավելյալ արժեքի և արդյունքի արժեքի համեմատությամբ, երկրորդ ազգի մոտ ավելի բարձր է, քան առաջնի մոտ<ref>Ջեմս Անդերսոնը, Ա. Սմիթի դեմ բանավիճելով, նկատում է. «Պետք է նմանապես նշել, որ թեև աշխատանքի թվացող գինը սովորաբար ավելի ցածր է աղքատ երկրներում, որտեղ հողագործության արդյունքները և մանավանդ հացը էժան են, այնուամենայնիվ, աշխատանքի իրական գինն այնտեղ սովորաբար ավելի բարձր է, քան ուրիշ երկրներում։ Որովհետև մի օրվա աշխատանքի համար բանվորին տրվող աշխատավարձը չէ, որ կազմում է աշխատանքի իսկական գինը, թեև հենց այդ աշխատավարձն է աշխատանքի թվացող գինը։ Իրական գինն այն է, ինչ ձեռնարկատիրոջ վրա նստում է պատրաստի արդյունքի մի որոշ քանակ, և այս տեսակետից աշխատանքը գրեթե բոլոր դեպքերում ավելի էժան է հարուստ երկրներում, քան ավելի աղքատ երկրներում, չնայած որ հացի ու այլ կենսամիջոցների գինը վերջին երկրներում սովորաբար ավելի ցածր է, քան առաջին երկրներում... Օրով չափվող աշխատանքը զգալիորեն ավելի ցածր է Շոտլանդիայում, քան Անգլիայում... Իսկ հատավարձով չափվող աշխատանքը ընդհանուր առմամբ ավելի էժան է Անգլիայում» (James Anderson: «Observations on the means of exciting a spirit of National Industry Edinburgh 1777, էջ 350, 351)։ — Ընդհակառակը, ցածր աշխատավարձը, իր հերթին) առաջ է բերում աշխատանքի թանկացում։ «Աշխատանքն Իռլանդիայում ավելի թանկ է, քան Անգլիայում, չնայած այն բանին կամ հենց այն պատճառով, որ աշխատավարձն այնտեղ այնքան զգալիորեն ավելի ցածր է» (№ 2074 «Royal Commission on Railways, Minutes»-ում. 1867)։</ref>։
1833 թվականի գործարանային հանձնաժողովի անդամ Ջ. Վ. Կաուելը, մանածային արտադրությունը ուշադիր հետազոտելով, այն եզրակացության եկավ, թե «աշխատավարձերը գործարանատերերի տեսակետից, ըստ գործի էության, ավելի ցածր են Անգլիայում, քան մայր-ցամաքում, թեև բանվորների տեսակետից նրանք կարող են և ավելի բարձր լիներ (Սre: «Philosophy of Manufactures», էջ 314)։ Անգլիական գործարանային տեսուչ Ալեքսանդր Ռեդգրեյվը 1866 թ. հոկտեմբերի 31-ի գործարանային հաշվետվության մեջ մայր-ցամաքային երկրների և Անգլիայի համեմատական վիճակագրության միջոցով ապացուցում է, թե, չնայած ավելի ցածր աշխատավարձին և անհամեմատ ավելի երկար աշխատանքային օրին, մայր-ցամաքային աշխատանքը, արդյունքի համեմատությամբ, ավելի թանկ է, քան անգլիական աշխատանքը։ Օլդենբուրգի մի բամբակեղենի գործարանի անգլիացի դիրեկտոր (manager) հայտարարում է, որ այնտեղ աշխատաժամանակը տևում է 14½ ժամ, առավոտյան ժամի 5,30-ից մինչև երեկոյան ժամի 8-ը, չբացառելով նաև շաբաթ օրը, և որ այնտեղի բանվորները անգլիացի վերակացուների հսկողության տակ մի փոքր պակաս արդյունք են արտադրում, քան անգլիական բանվորները 10 ժամում, իսկ գերմանացի վերակացուների հսկողության տակ դեռ էլ ավելի քիչ։ Աշխատավարձն այնտեղ շատ ավելի ցածր է, քան Անգլիայում, շատ դեպքերում ամբողջ 50%-ով, և, չնայած, դրան, տվյալ քանակությամբ մեքենաներին ընկնող աշխատող ձեռքերի թիվն անհամեմատ ավելի է. մի քանի բաժանմունքներում այդ թիվը անգլիականին հարաբերում է ինչպես 5 : 3։ Պ-ն Ռեդգրեյվը շատ մանրամասն տվյալներ է բերում բամբակեղենի ռուսական գործարանների վերաբերմամբ։ Այդ տվյալները նրան հաղորդել է դեռ վերջերս այնտեղ աշխատող մի անգլիացի manager [դիրեկտոր]։ Ռուսական այդ հողի վրա, որն այնքան հարուստ է ամեն տեսակ այլանդակություններով, դեռ, լիակատար ծաղկման մեջ են անգլիական գործարանային սիստեմի մանկության ժամանակաշրջանի հին սարսափները։ Կառավարիչներն, իհարկե, անգլիացիներ են, որովհետև ռուսական տեղաբնիկ կապիտալիստը գործարանային աշխատանքի համար բոլորովին անպետք է։ Չնայած ուժից վեր աշխատանքին, ցերեկվա ու գիշերվա անընդհատ աշխատանքներին և բանվորների խղճուկ վարձին, ռուսական ֆաբրիկացիան իր ողորմելի գոյությունը մի կերպ քարշ է տալիս օտարերկրյա կոնկուրենցիայի դեմ ստեղծվող արգելքների շնորհիվ միայն։— Վերջապես, ես կբերեմ դեռ պ. Ռեդգրեյվի արած համեմատական տեսությունը Եվրոպայի տարբեր երկրների իլիկների այն միջին թվի մասին, որ ընկնում է մի գործարանին և մի մանողին։ Պ. Ռեդգրեյվն ինքը նկատում է, որ այդ թվերը հավաքված են մի քանի տարի առաջ, և որ այդ ժամանակվանից թե՛ անգլիական գործարանների ծավալը և թե՛ մեկ բանվորին ընկնող իլիկների թիվն աճել է, Բայց նա ենթադրում է, որ իր կողմից թվարկված մայր-ցամաքային երկրների առաջադիմությունն էլ նույն տեմպով է կատարվել, այնպես որ թվական տվյալները պահպանում են իրենց համեմատական նշանակությունը։
<TABLE border=0>
<TR>
<TD colspan=10 align=middle>ՄԵԿ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԸՆԿՆՈՂ ԻԼԻԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԹԻՎԸ</TD>
</TR>
<TR>
<TD>Անգլիայում</TD>
<TD align=middle>մի</TD>
<TD align=middle>գործարանին</TD>
<TD align=middle>ընկնող</TD>
<TD align=middle>իլիկների</TD>
<TD align=middle>միջին</TD>
<TD align=middle>թիվը</TD>
<TD align=middle>կազմում</TD>
<TD align=middle>էր</TD>
<TD align=right>12 600</TD>
</TR>
<TR>
<TD>Շվեյցարիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>8 000</TD>
</TR>
<TR>
<TD>Ավստրիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>7 000</TD>
</TR>
<TR>
<TD>Սաքսոնիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>4 500</TD>
</TR>
<TR>
<TD>Բելգիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>4 000</TD>
</TR>
<TR>
<TD>Ֆրանսիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>1 500</TD>
</TR>
<TR>
<TD>Պրուսիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>1 500</TD>
</TR>
</TABLE>
<TABLE border=0>
<TR>
<TD colspan=7 align=middle>ՄԵԿ ԲԱՆՎՈՐԻՆ ԸՆԿՆՈՂ ԻԼԻԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԹԻՎԸ</TD>
</TR>
<TR>
<TD>Ֆրանսիայում</TD>
<TD align=middle>մի</TD>
<TD align=middle>անձին</TD>
<TD align=middle>ընկնում</TD>
<TD align=middle>էր</TD>
<TD align=right>14</TD>
<TD align=middle>իլիկ</TD>
</TR>
<TR>
<TD>Ռուսաստանում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>28</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Պրուսիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>37</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Բավարիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>46</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Ավստրիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>49</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Բելգիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>50</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Սաքսոնիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>50</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Գերմանական փոքր պետություններում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>55</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Շվեյցարիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>55</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
<TR>
<TD>Մեծ Բրիտանիայում</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=middle>»</TD>
<TD align=right>74</TD>
<TD align=middle>»</TD>
</TR>
</TABLE>
«Այս համեմատությանը,— ասում է պ. Ռեդգրեյվը,— չխոսելով արդեն ուրիշ հանգամանքների մասին, աննպաստ է Մեծ Բրիտանիա յի համար առանձնապես այն պատճառով, որ այնտեղ գոյություն ունեն մեծ թվով գործարաններ, որոնց մեջ մեքենայական ջուլհակությունը միացած է մանագործության հետ, այնինչ հաշվարկումից չի հանված ջուլհակահաստոցով աշխատողներից ոչ մի մարդ։ Օտարերկրյա գործարանները, ընդհակառակը, սովորաբար միայն մանագործարաններ են։ Եթե հնարավոր լիներ լիովին համեմատելի տվյալներ գտնել, ես կարող էի իմ շրջանում թվարկել շատ բամբակամանարաններ, որտեղ 2 200 իլիկ ունեցող մյուլերը մեկ բանվոր (minder) է կառավարում իր երկու օգնականների հետ, որոնք օրական արտադրում են 220 ֆունտ մանվածք 400 (անգլիական) մղոն երկարությամբ» (reports of Insp. of Fact. for 31st October 1866», էջ 31—37, տարբեր տեղերում)։
Ինչպես հայտնի է, Արևելյան Եվրոպայում և Ասիայում անգլիական ընկերություններն ստանձնել են երկաթուղիների կառուցումը և տեղական բանվորների հետ միասին որոշ թվով անգլիական բանվորներ են բանեցնում։ Գործնական անհրաժեշտությունն ստիպել է նրանց, այդպիսով, հաշվի առնել աշխատանքի ինտենսիվության ազգային տարբերությունները, և այդ բանը նրանց ամենևին վնաս չի հասցրել։ Նրանց վարձը ցույց է տալիս, որ եթե աշխատավարձի բարձրությունը համապատասխանում էլ է աշխատանքի ավելի կամ պակաս միջին ինտենսիվությանը, ապա աշխատանքի հարաբերական գինը (արդյունքի հետ համեմատած) սովորաբար ուղղակի հակառակ ուղղությամբ է փոփոխվում։
«Աշխատավարձի մակարդակի ուսումնասիրության փորձի»<ref>«Essay on the Rate of Wages: with an Examination of the Causes of the Differences in the Conditions ot the Labouring Population throughout the World». Philadelphia 1835.</ref> — իր տնտեսագիտական ամենավաղ գրվածքներից մեկի — մեջ Հ. Քերին աշխատում է ապացուցել, որ տարբեր ազգային աշխատավարձերն ուղղակի հարաբերական են ազգային աշխատանքային օրվա արտադրողականությանը։ Այդ միջազգային հարաբերակցությունից նա այն հետևություն է հանում, թե աշխատավարձն ընդհանրապես բարձրանում կամ ընկնում է աշխատանքի արտադրողականության հետ համամասնորեն։ Մինչդեռ հավելյալ արժեքի արտադրության մեր ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ եզրահանգումը անհեթեթ կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե Քերին իսկապես ապացուցեր իր նախադրյալները և ոչ թե, իր սովորության համաձայն, անքննադատաբար ու հապճեպով այստեղից ու այնտեղից պոկած պատահական վիճակագրական նյութը մի կույտի մեջ խառներ։ Բայց ամենից լավն այն է, որ, նրա անձնական խոստովանությամբ, բանն իրականում այնպես չէ, ինչպես պետք է լիներ թեորիայի համաձայն։ Այսինքն՝ պետության միջամտությունը աղավաղում է այդ բնական տնտեսական հարաբերությունը։ Ուստի անհրաժեշտ է ազգային աշխատավարձերն այնպես հաշվել, որ իբրև թե նրանց այն մասը, որ հարկերի ձևով անցնում է պետությանը, հենց բանվորների ձեռքն է ընկնում։ Շատ լավ կլիներ, որ պ. Քերին մի քիչ մտածեր այն մասին, թե արդյոք այդ «պետական ծախքերն» էլ կապիտալիստական զարգացման «բնական պտուղները» չե՞ն։ Հիշյալ դատողությունը լիովին արժանի է այդ մարդուն, որն սկզբում արտադրության կապիտալիստական հարաբերությունները հայտարարում է բնության ու բանականության հավիտենական օրենքներ, իսկ պետական միջամտությունը՝ միայն ընդունակ նրանց ազատ, ներդաշնակ խաղը խանգարելու, և ապա հայտնագործում է, թե Անգլիայի կողմից համաշխարհային շուկայի վրա արված դիվային ազդեցությունը, որը, ինչպես երևում է, չի բխո՜ւմ կապիտալիստական արտադրության բնական օրենքներից, — անհրաժեշտ է դարձնում պետական միջամտությունը, այն է՝ «բնության ու բանականության այդ օրենքների» պետական պաշտպանությունը, alias [այլ խոսքով] — հովանավորման սիստեմը։ Այնուհետև նա հայտնագործեց, որ ո՛չ թե Ռիկարդոյի և մյուսների թեորեմաները, որոնց մեջ ձևակերպված են գոյություն ունեցող հասարակական հակադրություններն ու հակասությունները, իրական տնտեսական զարգացման իդեալական արդյունք են, այլ, ընդհակառակը, Անգլիայի և այլ երկրների կապիտալիստական արտադրության իրական հակադրություններն են Ռիկարդոյի և մյուսների թեորիայի արդյունքը։ Վերջապես, նա հայտնագործեց, որ վերջին հաշվով առևտուրը ոչնչացնում է արտադրության կապիտալիստական եղանակի բնածին հրաշալիքներն ու ներդաշնակությունը։ Մի քայլ ևս այս ուղղությամբ, և, ո՛վ գիտե, նա կհայտնագործի, թե կապիտալիստական արտադրության միակ չարիքը հենց ինքը՝ կապիտալն է։ Միայն այդքան ահռելի անքննադատականությամբ ու այդպիսի կեղծ գիտնականությամբ աչքի ընկնող մարդը կարող էր, չնայած իր հովանավորական հերետիկոսությանը, արժանի լինել մի ինչ-որ Բաստիայի և արդի ֆրիտըեդերության մյուս բոլոր օպտիմիստների ներդաշնակ իմաստության գաղտնի աղբյուրը դառնալու։
<references>