«Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը |հեղինակ = Կարլ Մա...»:)
 
Տող 73. Տող 73.
  
Հետևաբար, արտադրության կապիտալիստական պրոցեսը, ընդհանուր կապակցությամբ կամ որպես վերարտադրության պրոցես վերցրած, ո՛չ միայն ապրանքներ, ոչ միայն հավելյալ արժեք է արտադրում, նա արտադրում և վերարտադրում է հենց կապիտալիստական հարաբերությունը,— մի կողմում՝ կապիտալիստին, մյուս կողմում՝ վարձու բանվորին<ref>«Կապիտալը ենթադբում է վարձու աշխատանք իսկ վարձու աշխատանքը ենթադրում է կապիտալ։ Նրանք պայմանավորում և ստեղծում են իրար։ Արդյոք բանվորը բամբակագործարանում միայն բամբակեղեն կտո՞ր է արտադրում։ Ո՛չ նա կապիտալ է արտադրում։ Նա արտադրում է արժեքներ, որոնք նորից այս նպատակին են ծառայում, որ իշխեն բանվորի աշխատանքի վրա և նրա աշխատանքով նոր արժեքներ ստեղծեն» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում, № 266, 1849 թ, ապրիլի 7-ին)։ [Կ. Մարքս, «Վարձու աշխատանք և կապիտալ»։— Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկեր, հ. V, էջ 432։] «Neue Rheinische Zeitung»-ում այդ վերնագրով հրապարակված հոդվածներն այն դասախոսությունների հատվածներն են, որ ես 1847 թվականին նույն թեմայով կարդացել եմ գերմանացի բանվորների բրյուսելյան միության մեջ. նրանց տպագրությունն ընդհատվեց Փետրվարյան ռևոլյուցիայի պատճառով։</ref>։
 
 +
 +
===ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ===
 +
 +
====1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ====
 +
 +
Սրանից առաջ մենք հետազոտեցինք, թե ինչպես է հավելյալ արժեքը ծագում կապիտալից, հիմա տեսնենք, թե կապիտալն ինչպես է ձագում հավելյալ արժեքից։ Հավելյալ արժեքին որպես կապիտալի կիրառումը, կամ հավելյալ արժեքի հակադարձ փոխարկումը կապիտալի կոչվում է կապք տալի կուտակում<ref>«Կապիտալի կուտակումը եկամտի մի մասի՝ որպես կապիտալի գործադրումն է» (Malthus: «Definitions etc.», հրատ. Gazenove, էջ 11)։ «Եկամտի փոխարկումը կապիտալի» (Malthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1836, էջ 320)։<br>21a Այստեղ մենք վերանում ենք արտաքին աոէտրիք, որի միջոցով ազգը կարող է պերճանքի առարկաները փոխարկել արտադրության միջոցների ու կենսամիջոցների, կամ ընդհակառակը։ Մեր հետազոտության առարկան իր զուտ կերպարանքով քննելու համար, անկախ գործը մթագնող կողմնակի հանգամանքներից, մենք պետք է ամբողջ առևտրական աշխարհը դիտենք որպես մի ազգ և ենթադրենք, որ կապիտալիստական արտադրությունն ամրապնդվել է ամենուրեք և տիրել է արտադրության բոլոր ճյուղերին։<br>21b Կուտակման այն վերլուծությունը, որ կատարել է Սիսմոնդին, այն խոշոր թերությունն ունի, որ հեղինակը չափազանց շուտ է բավարարվում «եկամտի փոխարկումը կապիտալի» ֆրազով և չի հետազոտում այդ գործառնության նյութական պայմանները։<br>21c «Նախասկզբնական աշխատանքը, որին նրա կապիտալը պարտական է իր ծագումով» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 109)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 195։]</ref>։
 +
 +
Այդ պրոցեսը նախ քննենք առանձին կապիտալիստի տեսակետից։ Ենթադրենք, օրինակ, մանագործարանատերը ավանսավորել է 10 000 ֆունտ ստեռլինգ մի կապիտալ, որի <math>^4/_5</math>-ը ծախսել է բամբակի, մեքենաների և այլ բաների վրա, <math>^1/_5</math>-ը աշխատավարձի վրա։ Ընդունենք, որ նա տարեկան արտադրում է 240 000 ֆունտ մանվածք 12 000 ֆունտ ստեռլինգ արժեքով։ Հավելյալ արժեքի 100% նորմայի դեպքում հավելյալ արժեքը պարունակված է հավելյալ արդյունքի կամ զուտ արդյունքի մեջ, որ կազմում է 40 000 ֆունտ մանվածք կամ համախառն արդյունքի մեկ վեցերորդ մասը. այդ հավելյալ արժեքը 2 000 ֆունտ ստեռլինգ արժե, որն իրացվելու է վաճառելիս։ 2 000 ֆունտ ստ. արժեքի գումարը 2 000 ֆունտ ստ. արժեքի գումար է և ուրիշ ոչինչ։ Նրա ո՛չ տեսքից, ո՛չ հոտից չի կարելի իմանալ, որ այդ հավելյալ արժեք է։ Այն փաստը, որ տվյալ արժեքը հավելյալ արժեք է, միայն այն է մատնանշում, թե ինչ ճանապարհով է ընկել այդ արժեքն իր սեփականատիրոջ ձեռքը, բայց նա ամենևին չի փոխում արժեքի կամ փողի բուն էությունը։
 +
 +
Այսպիսով, իր նոր ստացած 2 000 ֆունտ ստ. գումարը կապիտալի փոխարկելու համար մանագործարանատերը պետք է մյուս բոլոր հավասար պայմաններում նրա <math>^4/_5</math>-ը հատկացնի բամբակ և այլ բաներ գնելու համար և <math>^1/_5</math>-ը՝ մանող նոր բանվորներ գնելու համար, ընդ որում վերջինները շուկայում պետք է գտնեն այն կենսամիջոցները, որոնց արժեքը նա ավանսավորել է նրանց։ Այն ժամանակ 2 000 ֆունտ ստ. այդ նոր կապիտալը կգործի մանածագործության մեջ և, իր հերթին, 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք կբերի։
 +
 +
Կապիտալային արժեքն սկզբում ավանսավորվել էր վաղի ձևով, հավելյալ արժեքը, ընդհակառակը, հենց սկզբից .գոյություն ունի որպես համախառն արդյունքի մի որոշ մասի արժեք։ Եթե այդ արդյունքը վաճառվում, փող է դառնում, ապա կապիտալային արժեքը նորից իր սկզբնական ձևն է ստանում, իսկ հավելյալ արժեքը փոխում է իր գոյության սկզբնական եղանակը։ Սակայն այդ վայրկյանից սկսած նրանք երկուսն էլ, թե կապիտալային արժեքը, թե հավելյալ արժեքը, փողային գումար են, և նրանց հակադարձ փոխարկումը կապիտալի կատարվում է բոլորովին միատեսակ եղանակով։ Կապիտալիստը թե՛ մեկ և թե՛ մյուս արժեքը ծախսում է այնպիսի ապրանքներ գնելու համար, որոնց շնորհիվ հնարավորություն է ստանում նորից սկսելու իր արդյունքի պատրաստումը և այս անգամ արդեն ընդլայնված մասշտաբով։ Բայց այդ ապրանքները գնելու համար նա պետք է դրանք գտնի շուկայում։
 +
 +
Նրա սեփական մանվածքը շրջանառություն է կատարում լոկ այն պատճառով, որ նա իր տարեկան արդյունքի շուկա է հանում, ինչպես որ մյուս բոլոր կապիտալիստներն են անում իրենց ապրանքների նկատմամբ։ Բայց նախքան շուկա ընկնելը այդ ապրանքները արդեն գտնվում էին արտադրության տարեկան ֆոնդի մեջ, այսինքն՝ այն ամեն տեսակ առարկաների ընդհանուր մասսայի մեջ, որոնց փոխարկվում է տարվա ընթացքում առանձին կապիտալների ընդհանուր գումարը կամ հասարակական ամբողջ կապիտալը,— այն կապիտալը, որի միայն մի որոշ մասն է գտնվում յուրաքանչյուր առանձին կապիտալիստի ձեռքին։ Շուկայում կատարվող պրոցեսներն իրագործում են միայն տարեկան արտադրության այդ առանձին բաղկացուցիչ մասերի շրջանառությունը, մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք են ուղարկում նրանց, բայց ո՛չ կարող են տարեկան արտադրության գումարն ավելացնել, ո՛չ էլ արտադրված առարկաների բնույթը փոխել։ Այսպիսով, թե ինչպես կգործադրվի տարեկան ամբողջական արդյունքը, այդ կախված է վերջնիս սեփական կազմից, բայց ոչ երբեք նրա շրջանառությունից։
 +
 +
Տարեկան արտադրությունն ամենից առաջ պետք է մատակարարի այն բոլոր առարկաները (սպառողական արժեքները), որոնց հաշվին կարող են փոխհատուցվել կապիտալի տարվա ընթացքում սպառված իրային բաղկացուցիչ մասերը։ Այդ մասը հանելուց հետո մնում է զուտ կամ հավելյալ արդյունքը, որի մեջ հավելյալ արժեքն է պարունակվում։ Բայց ինչի՞ց է կազմված այդ հավելյալ արդյունքը։ Գուցե այնպիսի՞ առարկաներից, որոնք հատկացված են կապիտալիստների դասակարգի պահանջներն ու քմահաճույքները բավարարելու համար — այնպիսի առարկաներից, որոնք, այդպիսով, մտնում են նրանց սպառողական ֆոնդի մեջ։ Եթե այդ այդպես լիներ, ապա հավելյալ արժեքը կվատնվեր մինչև վերջին կոպեկը, և մենք մեր առաջ կունենայինք պարզ վերարտադրություն։
 +
 +
Կուտակելու համար պետք է հավելյալ արդյունքի մի մասը կապիտալ դարձնել։ Բայց, առանց հրաշք գործելու, կարելի է կապիտալ դարձնել միայն այն առարկաները, որոնք կարող են կիրառվել աշխատանքի պրոցեսում, այսինքն՝ արտադրության միջոցները, և այնուհետև, այնպիսի առարկաներ, որոնք կարող են բանվորի կյանքը պահպանել, այսինքն՝ կենսամիջոցները։ Հետևաբար, տարեկան հավելյալ աշխատանքի մի մասը պետք է գործադրվի արտադրության լրացուցիչ միջոցներ և կենսամիջոցներ պատրաստելու վրա, որոնք հավելութային են այն քանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է ավանսավորած կապիտալը փոխարինելու համար։ Մի խոսքով, հավելյալ արժեքը միայն այն պատճառով կարող է կապիտալի փոխարկվել, որ հավելյալ արդյունքը, որի արժեքն է այդ հավելյալ արժեքը, արդեն իր մեջ պարունակում է նոր կապիտալի իրային բաղկացուցիչ մասերը [''Տես 21a ծանոթ.'']։
 +
 +
Բայց որպեսզի կապիտալիստների դասակարգը այդ տարրերին ստիպի փաստորեն որպես կապիտալ գործելու, նա կարիք ունի աշխատանքի լրացուցիչ քանակի։ Եթե արդեն զբաղված բանվորների շահագործումը չի կարող էքստենսիվ կամ ինտենսիվ կերպով ավելացվել, ապա, ակներև է, պետք է լրացուցիչ աշխատուժեր ներգրավվեն գործի մեջ։ Բայց այս մասին ևս հոգացել է կապիտալիստական արտադրության բուն մեխանիզմը. նա վերարտադրում է բանվոր դասակարգին՝ որպես աշխատավարձից կախում ունեցող դասակարգ, որի սովորական վարձը բավարար է ո՛չ միայն նրա ինքնապահպանման, այլև նրա բազմացման համար։ Տարբեր տարիքների այդ լրացուցիչ աշխատուժերը ամեն տարի կապիտալին մատակարարում է ինքը՝ բանվոր դասակարգը, այնպես որ մնում է միայն դրանք միացնել արտադրության տարեկան արտադրանքի մեջ պարունակված լրացուցիչ արտադրամիջոցների հետ,— և պատրաստ է հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի։ Այսպես ուրեմն, կոնկրետորեն քննելով, տեսնում ենք, որ կապիտալի կուտակումը հանգում է նրա վերարտադրությանը ընդլայնվող մասշտաբով։ Պարզ վերարտադրության շրջապտույտը փոխվում և դաոնում է, Սիսմոնդիի արտահայտությամբ, մի պարուրագիծ [''Տես 21b ծանոթ.'']։
 +
 +
Հիմա վերադառնանք նորից մեր օրինակին։ Դա հին պատմություն է. Աբրահամ ծնավ զԻսահակ, Եսահակ ծնավ զՀակոբ և այլն։ 10 000 ֆունտ ստ. սկզբնական կապիտալը բերում է 2000 ֆունտ ստ. հավելյալ արժեք, որը կապիտալացվում է։ 2 000 ֆունտ ստ. նոր կապիտալը բերում է 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք. այս հավելյալ արժեքը, իր հերթին, կապիտալացվում է, այսինքն՝ դառնում է մի երկրորդ լրացուցիչ կապիտալ, որը դարձյալ բերում է 80 ֆունտ ստ. նոր հավելյալ արժեք և այլն։
 +
 +
Այստեղ մենք վերանում ենք հավելյալ արժեքի այն մասից, որ կապիտալիստն ինքն է սպառում։ Ներկայում մեզ նույնքան քիչ է հետաքրքրում այն հարցը, արդյոք լրացուցիչ կապիտալը միանո՞ւմ է սկզբնական կապիտալին թե՞ նրանից անջատվում է՝ իր արժեքը ինքնուրույն կերպով ավելացնելու համար. արդյոք այդ կապիտալը նույն այն կապիտալի՞ստն է օգտագործում, ով այն կուտակել էր, թե՞ այն ուրիշի ձեռքն է անցնելու։ Միայն մենք չպետք է մի բան մոռանանք, որ նորակազմ կապիտալների կողքին սկզբնական կապիտալը շարունակում է վերարտադրել իրեն և հավելյալ արժեք արտադրել, և որ նույն բանը կարելի է ասել ամեն մի կուտակված կապիտալի մասին այն առնչությամբ, որ նա ունի իր ստեղծած լրացուցիչ կապիտալի հետք։
 +
 +
Սկզբնական կապիտալը գոյացավ 10 000 ֆ. ստ. ավանսավորելու միջոցով։ Որտեղի՞ց գտավ այդ փողը նրա տերը։ Այդ ստեղծված է նրա սեփական աշխատանքով և նրա նախորդների աշխատանքով,— միաձայն պատասխանում են մեզ քաղաքատնտեսության ներկայացուցիչները [''Տես 21c ծանոթ.''], և նրանց այդ ենթադրությունը թվում է իսկապես միակ, ապրանքային արտադրության օրենքների հետ համաձայն ենթադրությունը։
 +
 +
Բոլորովին այլ է բանը 2 000 ֆունտ ստ. լրացուցիչ կապիտալի նկատմամբ։ Նրա ծագման պրոցեսը հայտնի է մեզ լիակատար ճշգրտությամբ։ Դա կապիտալացված հավելյալ արժեք է։ Հենց իր սաղմնավորման պահից նա չի պարունակել արժեքի և ոչ. մի ատոմ, որ առաջացած չլիներ ուրիշի անվճար աշխատանքից։ Արտադրության այն միջոցները, որոնց միացվում է լրացուցիչ աշխատուժը, ինչպես և այն կենսամիջոցները, որոնցով այդ աշխատուժը պահպանում է ինքն իրեն,— հավելյալ արդյունքի, ա՛յն տուրքի բաղկացուցիչ մասերն են, որ կապիտալիստների դասակարգն ամեն տարի շորթում է բանվորների դասակարգից։ Եթե կապիտալիստների դասակարգը այդ տուրքի մի մասով բանվոր դասակարգից լրացուցիչ աշխատուժ է գնում նույնիսկ լրիվ գնով, այնպես որ համարժեքը փոխանակվում է համարժեքի հետ,— ապա, այնուամենայնիվ, նա այդ դեպքում էլ վարվում է համաձայն այն աշխարհակալի հին դեղատոմսի, որը պարտվածների ապրանքները գնում է նրանց սեփական, հենց նրանցից կողոպտած փողով։
 +
 +
Եթե լրացուցիչ կապիտալն զբաղմունք է տալիս հենց այն բանվորին, որ արտադրել է այդ կապիտալը, ապա նույն բանվորը պետք է, ամենից առաջ, շարունակի սկզբնական կապիտալի արժեքն ավելացնել և, բացի դրանից, պետք է իր առաջվա անվճար աշխատանքի արդյունքը ետ գնի ավելի մեծ, լրացուցիչ աշխատանքով, քան այդ արդյունքը նստել է նրա վրա։ Երբ մենք այդ դիտում ենք որպես կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև կատարվող գործարք, ապա գործի էությունը բոլորովին չի փոխվում այն բանից, որ մինչև այդ զբաղված բանվորների անվճար աշխատանքի հաշվին նոր լրացուցիչ բանվորներ են զբաղմունք ստանում։ Չէ՞ որ կարող է պատահել նաև, որ կապիտալիստը լրացուցիչ կապիտալը փոխարկի մեքենայի, որն այդ լրացուցիչ կապիտալ արտադրողներին փողոց նետի և նրանց փոխարինի մի քանի երեխայով։ Բոլոր դեպքերում բանվոր դասակարգը տվյալ տարվա ընթացքում իր հավելյալ աշխատանքով ստեղծել է մի կապիտալ, որը հաջորդ տարում զբաղմունք է տալու աշխատանքի լրացուցիչ քանակին<ref>«Աշխատանքը կապիտալ է ստեղծում, նախքան կապիտալը կիրառում է աշխատանքը» (E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 110)։</ref>։ Ահա այն բանի էությունը, որ անվանում են «կապիտալի միջոցով կապիտալ ծնել»։
 +
 +
2 000 ֆունտ ստ. առաջին լրացուցիչ կապիտալի կուտակման նախադրյալը կապիտալիստի կողմից ավանսավորված 10 000 ֆունտ ստեռլինգ արժեքների գումարի առկայությունն էր, որը նրան էր պատկանում նրա «նախասկզբնական աշխատանքի շնորհիվ» 400 ֆունտ ստ. երկրորդ լրացուցիչ կապիտալի նախադրյալը, ընդհակառակը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընթաց կուտակումը առաջին լրացուցիչ կապիտալի, այդ 2 000 ֆունտ ստեռլինգի, որի կապիտալացված հավելյալ արժեքն է այդ 400 ֆ. ստեռլինգը։ Անցյալ անվճար աշխատանքի նկատմամբ ձեռք բերված սեփականությունն այժմ միակ պայմանն է կենդանի անվճար աշխատանքի ընթացիկ յուրացման համար ավելի ու ավելի աճող ծավալով։ Որքան շատ է կուտակել կապիտալիստը, այնքան ավելի շատ կարող է կուտակել նա։
 +
 +
Որչափով այն հավելյալ արժեքը, որից կազմված է № I լրացուցիչ կապիտալը, սկզբնական կապիտալի մի մասով աշխատուժ գնելու հետևանք է, մի գնում, որ լիովին համապատասխանում էր ապրանքային փոխանակության պայմաններին և իրավաբանական տեսակետից լոկ այն է ենթադրում, որ բանվորը ազատ կերպով տնօրինում է իր սեփական ընդունակությունները, իսկ փողատերը կամ ապրանքատերը իրեն պատկանող արժեքները, որչափով № II լրացուցիչ կապիտալը և այլն № I լրացուցիչ կապիտալի պարզ արդյունքն է, այսինքն՝ նույն հարաբերությունների հետևանքը. որչափով ամեն մի առանձին գործարք այստեղ շարունակ կատարվում է ապրանքային փոխանակության օրենքին լիովին համապատասխանորեն, այսինքն՝ որչափով կապիտալիստը միշտ աշխատուժ է գնում, իսկ բանվորը միշտ վաճառում է այն, և այն էլ — ընդունենք նույնիսկ և այս — աշխատուժի իսկական արժեքով,— այդ չափով ակներև է, որ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության վրա հիմնված յուրացման օրենքը կամ մասնավոր սեվ։ականության օրենքը սեփական, ներքին, անխուսափելի դիալեկտիկայի հետևանքով փոխարկվում է իր ուղղակի հակադրությանը։ Համարժեքների փոխանակությունը, որը նախասկզբնական գործառնության էությունն էր, այնպիսի փոփոխություններ է կրել, որ այդ փոխանակությունը դարձել է լոկ արտաքին երևութականություն, իրոք՝ կապիտալի այն մասը, որ փոխանակվել է աշխատուժի հետ, ինքը, նախ, միայն մի մասն է ուրիշի այն աշխատանքի արդյունքի, որ առանց համարժեքի է յուրացվել, երկրորդ, այդ մասը ո՛չ միայն պետք է փոխհատուցվի այն արտադրող բանվորի կողմից, այլև փոխհատուցվի մի նոր ավելցուկով։ Այսպիսով, կապիտալիստի ու բանվորի միջև կատարվող փոխանակության հարաբերությունը դառնում է լոկ շրջանառության պրոցեսին պատկանող մի երևութականություն, մի դատարկ ձև, որը խորթ է իր սեփական բովանդակությանը և միայն մթագնում է այն։
 +
 +
Աշխատուժի մշտական գնումն ու վաճառումը ձև է։ Իսկ բովանդակությունն այն է, որ կապիտալիստը ուրիշի արդեն առարկայացած աշխատանքի մի մասը, որ ինքը շարունակ յուրացնում է առանց համարժեքի, նորից և նորից փոխանակում է ուրիշին ավելի մեծ քանակով կենդանի աշխատանքի հետ։ Սեփականության իրավունքը սկզբնապես մեզ երևաց որպես սեփական աշխատանքի վրա հիմնված իրավունք։ Առնվազն այդ ենթադրությունը պետք է ճիշտ լիներ, որովհետև. շուկայում իրար հանդեպ կանգնած են միայն իրավահավասար ապրանքատերերը ընդ որում ուրիշի ապրանքի յուրացման միջոցը բացառապես սեփական ապրանքի օտարումն է, իսկ այս վերջինը միայն աշխատանքով կարող է ստեղծվել։ Իսկ հիմա պարզվում է, որ սեփականությունը կապիտալիստի համար ուրիշի անվճար աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնելու իրավունք է, բանվորի համար՝ իր սեփական արդյունքը յուրացնելու անհնարինություն։ Սեփականության անջատումը աշխատանքից դառնում է անհրաժեշտ հետևանքը մի օրենքի, որի ելակետը, ըստ երևույթին, նրանց նույնությունն էր<ref>Ուրիշի աշխատանքի արդյունքի նկատմամբ կապիտալիստի ունեցած սեփականության իրավունքը «անհրաժեշտ հետևանքն է յուրացման օրենքի, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, ամեն մի բանվորի իր սեփական աշխատանքի արդյունքի նկատմամբ ունեցած սեփականության բացառիկ իրավունքն էր» (Cherbuliez: «Richesse ou Pauvretés. Paris 1841, էջ 58։ Ասենք՝ այս դիալեկտիկական փոխակերպումը ճիշտ չի զարգացրած այդ աշխատության մեջ)։</ref>։
 +
 +
Այսպիսով, որքան էլ թվա, որ յուրացման կապիտալիստական եղանակը հակասում է ապրանքային արտադրության սկզբնական օրենքներին, այդ եղանակը առաջանում է բնավ ոչ այդ օրենքների խախտումից, այլ, ընդհակառակը, նրանց կիրառումից։ Թռուցիկ հետադարձ հայացքը շարժման ա՛յն փուլերի հաջորդականության վրա, որոնց ավարտակետն է կապիտալիստական կուտակումը, կրկին անգամ պարզ կերպով ցույց կտա մեզ այդ բոլորը։
 +
 +
Նախ մենք տեսանք, որ արժեքի գումարի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում էր անպայման փոխանակության օրենքներին համապատասխան։ Փոխանակողներից մեկը վաճառում է իր աշխատուժը, մյուսը գնում է այն։ Առաջինն ստանում է իր ապրանքի արժեքը և դրանով էլ հենց նրա սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, օտարում-հանձնում է երկրորդի ձեռքը։ Այն ժամանակ երկրորդը արտադրության արդեն իրեն պատկանող միջոցները նույնպես իրեն պատկանող աշխատանքի միջոցով դարձնում է նոր արդյունք, որը իրավամբ նույնպես նրան է պատկանում։
 +
 +
Այդ արդյունքի արժեքը իր մեջ պարունակում է, նախ, արտադրության գործադրված միջոցների արժեքը։ Օգտակար աշխատանքը չի կարող արտադրության այդ միջոցները գործադրել առանց նրանց արժեքը նոր արդյունքին փոխանցելու. բայց աշխատուժը կարող է վաճառքի առարկա դառնալ այն դեպքում միայն, եթե նա ընդունակ է օգտակար աշխատանք մատակարարելու արդյունաբերության այն ճյուղին, որտեղ ենթադրվում է այն կիրառել։
 +
 +
Այնուհետև, նոր արդյունքի արժեքն իր մեջ պարունակում է աշխատուժի արժեքի համարժեքն ու հավելյալ արժեքը։ Եվ այդ հենց այն պատճառով, որ մի որոշ ժամկետով — օրով, շաբաթով և այլն —  վաճառված աշխատուժն ավելի պակաս արժեք ունի, քան այն արժեքը, որ աշխատուժի գործադրությունն է ստեղծում տվյալ ժամանակամիջոցում։ Բայց բանվորին վճարել են նրա աշխատուժի փոխանակային արժեքը և դրանով էլ նրանից օտարել են աշխատուժի սպառողական արժեքը,— ինչպես այդ տեղի է ունենում ամեն մի առուծախի ժամանակ։
 +
 +
Այն հանգամանքը, որ այդ առանձնահատուկ ապրանքը աշխատուժը, աշխատանք մատակարարելու և, հետևապես, արժեք ստեղծելու յուրահատուկ սպառողական արժեք ունի,— բոլորովին չի խախտում ապրանքային արտադրության ընդհանուր օրենքը։ Այսպես ուրեմն, եթե աշխատավարձի ձևով ավանսավորված արժեքի գումարը ո՛չ միայն պարզապես նորից հայտնվում է արդյունքի մեջ, այլև հայտնվում է ավելացած՝ ի հաշիվ հավելյալ արժեքի, ապա այդ առաջ չի գալիս բնավ այն բանից, որ վաճառողին խաբում են,— չէ՞ որ նա իր ապրանքի արժեքն ստանում է,— այլ այդ ապրանքի սպառումից գնորդի միջոցով։
 +
 +
Փոխանակության օրենքը միայն պայմանավորում է իրար հետ փոխանակվող ապրանքների փոխանակային արժեքների հավասարությունը։ Այդ օրենքը հենց սկզբից արդեն ենթադրում է նրանց սպառողական արժեքների տարբերությունը և բացարձակապես ոչ մի առնչություն չունի նրանց բուն սպառման պրոցեսի հետ, որն սկսվում է միայն այն ժամանակ, երբ առևտրի ակտը լրիվ կատարված ու ավարտված է։
 +
 +
Հետևապես, փողի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում է ապրանքային արտադրության տնտեսական օրենքներին և սրանցից բխող սեփականության իրավունքին լիովին համապատասխան։ Չնայած դրան, նրա հետևանքն այն է լինում՝
 +
 +
1) որ արդյունքը պատկանում է կապիտալիստին և ոչ թե բանվորին.
 +
 +
2) որ այդ արդյունքի արժեքը, բացի ավանսավորած կապիտալի արժեքից, պարունակում է նաև հավելյալ արժեք, որը բանվորին աշխատանք է նստել, իսկ կապիտալիստին ոչինչ չի նստել և, այնուամենայնիվ, կապիտալիստի օրինական սեփականությունն է կազմում.
 +
 +
3) որ բանվորը պահպանել է իր աշխատուժը և կարող է նորից վաճառել այն, եթե գնորդ գտնի։
 +
 +
Պարզ վերարտադրությունն այդ առաջին գործառնության պարբերական կրկնությունն է միայն, այս դեպքում ամեն անգամ փողը նորից փոխարկվում է կապիտալի։ Այսպիսով, օրենքը այստեղ ամենևին չի խախտվում,— ընդհակառակը, միայն շարունակ երևան գալու հնարավորություն է ստանում։ «Մի քանի հաջորդական փոխանակություններ լոկ վերջնին դարձրել են առաջնի ներկայացուցիչը» (Sismondi: «Nouveaux Principes  d’Économie Politique», հ. I, էջ 70)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, գիրք 2, էջ 175։]
 +
 +
Եվ, այնուամենայնիվ, ինչպես տեսանք, պարզ վերարտադրությունը բավական է հիմքից փոխելու համար այդ գործառնության այն բնույթը, որ նա ուներ,— որչափով մենք այն քննում էինք իբրև մեկուսացած պրոցես։ «Այն մարդկանցից, որոնց միջև բաշխվում է ազգային եկամուտը, ոմանք (բանվորները) այդ եկամտի նկատմամբ նոր իրավունք են ձեռք բերում նոր աշխատանք գործադրելու միջոցով, մյուսները (կապիտալիստները) նույն եկամտի նկատմամբ մշտական իրավունքն արդեն առաջ են ձեռք բերել աշխատանքի սկզբնական գործադրման միջոցով» (նույն տեղում, էջ 111 [ռուս. հրատ., էջ 196])։ Աշխատանքը, ինչպես հայտնի է, միակ բնագավառը չէ, որտեղ անդրանկությունը հրաշքներ է գործում։
 +
 +
Բանը ամենևին չի փոխվի, եթե պարզ վերարտադրությունը փոխարինվի ընդլայնված մասշտաբով վերարտադրությամբ կամ կուտակումով։ Առաջին դեպքում կապիտալիստը քամուն է տալիս ամբողջ հավելյալ արժեքը, երկրորդ դեպքում նա երևան է բերում իր քաղաքացիական առաքինությունը նրանով, որ հավելյալ արժեքի մի մասն է միայն սպառում, մնացածը փող դարձնելով։
 +
 +
Հավելյալ արժեքը նրա սեփականությունն է, այն երբեք ուրիշ որևէ մեկին չի պատկանել։ Եթե նա հավելյալ արժեքը ավանսավորում է արտադրության համար, ապա նա այդ ավանսավորումն անում է իր սեփական ֆոնդից ճիշտ այնպես, ինչպես այն օրը, երբ նա առաջին անգամ ոտք դրեց շուկա։ Որ այս անգամ նրա ֆոնդն առաջ է գալիս նրա բանվորների անվճար աշխատանքից, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Եթե B բանվորը վարձվում է A բանվորի արտադրած հավելյալ արժեքի հաշվին, ապա, նախ՝ A-ն այդ հավելյալ արժեքը ստեղծել է՝ մինչև վերջին կոպեկն ստանալով իր ապրանքի արդարացի գինը, երկրորդ՝ այդ բանն ամենևին չի վերաբերում B բանվորին։ Այն բոլորը, ինչ Ա-ն պահանջում է և իրավունք ունի պահանջելու, այն է, որ կապիտալիստը նրան վճարի նրա աշխատուժի արժեքը։ «Երկուսն էլ դեռ շահեցին. բանվորը՝ այն պատճառով, որ նրան ավանսավորել են նրա աշխատանքի (պետք էր ասել ուրիշ բանվորների անվճար աշխատանքի) պտուղները ավելի վաղ, քան այդ աշխատանքը կատարվել էր (պետք էր ասել ավելի վաղ, քան նրա աշխատանքն իր պտուղներն էր տվել). գործատերը՝ այն պատճառով, որ այդ բանվորի աշխատանքն ավելի արժեր, քան նրա աշխատավարձը» (պետք էր ասել ավելի շատ արժեք է արտադրել, քան աշխատավարձի արժեքր) (Sismondi: "Nonveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 135)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, էջ 206։]
 +
 +
Ճիշտ է, բանը բոլորովին այլ կերպ է երևում, երբ մենք կապիտալիստական արտադրությունը քննում ենք նրա նորոգման անընդհատ հոսանքի մեջ և առանձին կապիտալիստի ու առանձին բանվորի փոխարեն վերցնում ենք նրանց ամբողջությունը, կապիտալիստների դասակարգը և բանվորների դասակարգը։ Բայց դրանով մենք կիրառած կլինեինք ապրանքային արտադրությանը մի բոլորովին խորթ չափանիշ։
 +
 +
Ապրանքային արտադրության մեջ դեմառդեմ կանգնած են միայն իրարից անկախ վաճառորդն ու գնորդը։ Նրանց բոլոր հարաբերությունները ընդհատվում են, երբ նրանց կնքած պայմանագրի ժամկետը լրանում է։ Եթե գործարքը նորոգվում է, ապա արդեն նոր պայմանագրի հիման վրա, որը ոչ մի առնչություն չունի նախընթաց գործարքի հետ և միայն պատահաբար կարող է նույն գնորդին նորից հանդիպեցնել նույն վաճառորդի հետ։
 +
 +
Եվ այսպես, եթե ապրանքային արտադրությունը կամ նրան վերաբերող որևէ երևույթ քննարկենք նրանց սեփական տնտեսական օրենքների տեսակետից, ապա փոխանակության ամեն մի ակտ պետք է վերցնենք առանձին, փոխանակության նախորդ և հաջորդ ակտերի հետ ամեն մի կապակցությունից դուրս։ Եվ որովհետև գնումներն ֊ ու վաճառքները կատարվում են միայն առանձին անհատների միջև, ուստի անթույլատրելի է նրանց մեջ հասարակական ամբողջ դասակարգերի միջև եղած հարաբերությունները որոնել։
 +
 +
Որքան էլ երկար լինի հաջորդական վերարտադրությունների և նրանց նախորդող կուտակումների այն շարքը, որ կատարում է ներկայումս գործող կապիտալը, նա միշտ պահպանում է իր սկզբնական կուսությունը։ Քանի դեռ փոխանակության ամեն մի առանձին վերցրած ակտի ժամանակ փոխանակության օրենքները պահպանվում են, յուրացման եղանակը կարող է լիակատար հեղաշրջման ենթարկվել, բնավ չխախտելով ապրանքային արտադրությանը համապատասխանող սեփականության իրավունքը։ Սեփականության միևնույն իրավունքն իր ուժը պահպանում է ինչպես սկզբում, երբ արդյունքը պատկանում է արտադրողին և երբ վերջինս համարժեքը համարժեքի հետ փոխանակելով՝ կարող է հարստանալ միայն ի հաշիվ սեփական աշխատանքի, այնպես էլ կապիտալիստական ժամանակաշրջանում, երբ հասարակական հարստությունը հարաճուն չափով դառնում է նրա՛նց սեփականությունը, ովքեր ի վիճակի են շարունակ նորից ու նորից ուրիշների անվճար աշխատանքը յուրացնելու։
 +
 +
Այդ հետևանքն անխուսափելի է, որչափով աշխատուժը հենց բանվորի կողմից ազատորեն վաճառվում է որպես ապրանք։ Բայց հենց այդ վայրկյանից էլ ապրանքային արտադրությունն ընդհանուր բնույթ է ընդունում և դառնում արտադրության տիպիկ ձև. միայն այդ պահից ամեն մի արդյունք հենց սկզբից արտադրվում է վաճառքի համար, և արտադրվող ամբողջ հարստությունն անցնում է շրջանառության ոլորտով։ Միայն այն ժամանակ, երբ վարձու աշխատանքը դառնում է ապրանքային արտադրության բազիսը, այդ արտադրությունը փաթաթվում է ամբողջ հասարակության վզին. բայց միայն այդ ժամանակ նա կարող է ծավալել նաև իր մեջ թաքնված բոլոր կարողությունները։ Ասել, թե վարձու աշխատանքի երևան գալն աղավաղում է ապրանքային արտադրության իսկական բնույթը — նույնն է թե ասել որպեսզի ապրանքային արտադրության իսկական բնույթը չաղավաղվի, այդ արտադրությունը չպետք է զարգանա։ Այն չափով, որով ապրանքային արտադրությունը, իրեն ներհատուկ սեփական օրենքների համաձայն զարգանալով, կապիտալիստական արտադրության է փոխարկվում, նույն չափով էլ ապրանքային արտադրությանը հատուկ սեփականության օրենքները փոխվում են կապիտալիստական յուրացման օրենքների<ref>Ուստի չի կարելի չզարմանալ Պրուդոնի խորամանկամտության վրա, որը ուզում է կապիտալիստական սեփականությունը ոչնչացնել, նրան հակադրելով... ապրանքային արտադրության սեփականության հավերժական օրենքները։</ref>։
 +
 +
Մենք տեսանք, որ նույնիսկ պարզ վերարտադրության ժամանակ ամբողջ ավանսավորած կապիտալը, ինչպիսի սկզբնական ծագում էլ ունենա, դառնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Բայց արտադրության ընդհանուր հոսանքի մեջ սկզբնապես ավանսավորած ամբողջ կապիտալը մի անվերջ փոքր մեծություն է (magnitudo evanescens մաթեմատիկական իմաստով) անմիջաբար կուտակված կապիտալի համեմատությամբ, այսինքն` նորից կապիտալ դարձած հավելյալ արժեքի կամ հավելյալ պրոդուկտի համեմատությամբ, ընդ որում այդ կապիտալu նրա ձեռքին է գործում, ով կուտակել է այն, թե ուրիշի ձեռքին, միևնույն է։ Այս պատճառով քաղաքատնտեսությունը ընդհանրապես կապիտալu ներկայացնում է որպես «կուտակված hարստություն» (փոխակերպված հավելյալ արժեք կամ եկամուտ), «որը նորից կիրառվում է հավելյալ արժեք արտադրելու համար»<ref>«Կապիտալ, այսինքն՝ կուտակված հարստություն, որ գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (Malthus: «Principles of Political Economy» [էջ 252])։ «Կապիտալը... կազմված է եկամտից անտեսված հարստությունից և գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 16)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295։]</ref>, իսկ կապիտալիստին՝ որպես «հավելյալ արդյունքի տիրոջ»<ref>«Ավելցուկ արդյունքի կամ կապիտալի տերեր» («The Source and Remedy of the National Difficulties. A Letter to Lord John Russel». London 1831)։</ref>։ Նույն այս հայացքն են արտահայտում, բայց միայն այլ ձևով, երբ ասում են, թե ամբողջ առկա կապիտալը կուտակված կամ կապիտալացված տոկոս է, որովհետև տոկոսը հավելյալ արժեքի մի մասն է միայն<ref>«Կապիտալը, տնտեսված կապիտալի ամեն մի մասի բարդ տոկոսների հետ միասին, այն աստիճան է աճել, որ աշխարհի եկամուտ, տվող ամբողջ հարստությունը վաղուց արդեն դարձել է պարզապես կապիտալի տոկոս» (Լոնդոնի «Economist», 19 հուլիսի 1859 թ.)։</ref>։
 +
 +
====2. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ====
 +
 +
Կուտակման կամ հավելյալ արժեքի՝ կապիտալի հետադարձ փոխարկման մերձավոր սահմանումին անցնելուց առաջ անհրաժեշտ է վերացնել կլասիկ քաղաքատնտեսության ծնած երկիմաստությունը։
 +
 +
Որչափով այն ապրանքները, որ կապիտալիստը հավելյալ արժեքի մի մասով դնում է սեփական սպառման համար, չեն կարող նրա համար արտադրության և արժեքի աճման միջոցներ ծառայել, նույն չափով էլ իր բնական ու սոցիալական պահանջմունքները բավարարելու համար նրա գնած աշխատանքը արտադրողական աշխատանք չէ։ Այդպիսի ապրանքներ կամ աշխատանք գնելով կապիտալիստը նրանց վրա գործադրած հավելյալ արժեքը չի դարձնում կապիտալ, այլ, ընդհակառակը, այն սպառում կամ ծախսում է որպես եկամուտ։ Հակառակ հին-ազնվական սկզբունքի, որի էությունը, ըստ Հեգելի իրավացի դիտողության, «առկա բարիքների սպառումն է» և որը
  
<references>
 
<references>

23:51, 27 Հունիսի 2014-ի տարբերակ

Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ

Փողի մի որոշ գումարի փոխարկումը արտադրության միջոցների ու աշխատուժի ներկայացնում է այն առաջին շարժումը, որ կատարում է մի որոշ քանակի արժեք, որը պետք է գործի որպես կապիտալ։ Այդ շարժումը տեղի է ունենում շուկայում, շրջանառության ոլորտում։ Այդ շարժման երկրորդ փուլը, արտադրության պրոցեսը, ավարտված է, որչափով արտադրության միջոցները փոխարկված են ապրանքների, որոնց արժեքը գերազանցում է իրենց բաղկացուցիչ մասերի արժեքը, այսինքն՝ պարունակում է սկզբում ավանսավորած կապիտալը պլյուս հավելյալ արժեքը։ Այդ ապրանքները հետո նորից պետք է շրջանառության ոլորտը նետվեն։ Պետք է դրանք վաճառել, դրանց արժեքն իրացնելով փող դարձնել, այդ փողը դարձյալ կապիտալի փոխարկել և այդպես կրկին նորիք սկսել։ Շարունակ միևնույն հաջորդական փուլերով անցնող այգ շրջապտույտը կազմում է կապիտալի շրջանառությունը։

Կուտակման առաջին պայմանն այն է, որ կապիտալիստին հաջողվի իր ապրանքները վաճառել և նրանց դիմաց ստացած փողի մեծ մասը նորից կապիտալի փոխարկել։ Այնուհետև ենթադրվում է, որ կապիտալը շրջանառության իր պրոցեսը կատարում է նորմալ կերպով։ Այգ պրոցեսի մանրամասն վերլուծությունը վերաբերում է երկրորդ գրքին։

Կապիտալիստը, որ հավելյալ արժեք է արտադրում, այսինքն՝ անվճար աշխատանք է ծծում անմիջաբար բանվորներից և այդ աշխատանքը ամրակայում է ապրանքների մեջ, հավելյալ արժեքի առաջին յուրացնողն է, բայց բնավ նրա վերջին սեփականատերը չէ։ Նա այդ հավելյալ արժեքը հետագայում պետք է բաժանի ուրիշ կապիտալիստների հետ, որոնք ամբողջ հասարակական արտադրության մեջ այլ ֆունկցիաներ են կատարում՝ հողային սեփականատիրոջ հետ և այլն։ Հետևաբար, հավելյալ արժեքը տրոհվում է տարբեր մասերի։ Նրա տարբեր մասերն ընկնում են տարբեր կատեգորիաների անձերի ձեռքը և ընդունում են տարբեր, միմյանցից անկախ ձևեր, ինչպես՝ շահույթ, տոկոս, առևտրական շահույթ, հողային ռենտա և այլն։ Հավելյալ արժեքի այդ փոխակերպված ձևերը կարող են միայն երրորդ գրքում քննվել։

Այսպես, մենք այստեղ, մի կողմից, ենթադրում ենք, որ ապրանքներ արտադրող կապիտալիստը դրանք վաճառում է իրենց արժեքով, ընդ որում մենք այստեղ չենք քննելու կապիտալիստի կրկին վերադարձը ապրանքային շուկա,— չենք քննելու ո՛չ այն նոր ձևերը, որոնք կապիտալին հատկացվում են շրջանառության ոլորտում , ո՛չ էլ վերարտադրության այն կոնկրետ պայմանները, որոնք թաքնված են այդ ձևերի մեջ։ Մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ կապիտալիստական արտադրողն ամբողջ հավելյալ արժեքի սեփականատերն է կամ, եթե կուզեք, նրա բաժանքի բոլոր մասնակիցների ներկայացուցիչը։ Այսպիսով, մենք կուտակումը կքննենք նախ վերացականորեն, այսինքն՝ լոկ որպես արտադրության անմիջական պրոցեսի մի մոմենտ։

Ասենք՝ որչափով կուտակումը տեղի է ունենում, նույն չափով ակներև է, որ կապիտալիստին հաջողվում է արտադրված ապրանքը վաճառել և այդ վաճառքից ստացած փողը նորից կապիտալի փոխարկել։ Այնուհետև. հավելյալ արժեքի տրոհումը տարբեր մասերի բոլորովին չի փոխում նրա բնույթը, ինչպես և այն անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ նա դառնում է կուտակման տարր։ Հավելյալ արժեքը ինչ համամասնությամբ էլ տրոհվի հենց կապիտալիստական արտադրողի կողմից իր համար պահվող մասի և ուրիշներին բաժին հանվող մասի, համենայն դեպս հավելյալ արժեքը առաջին հերթին նրա կապիտալիստական արտադրողի կողմից է յուրացվում։ Հետևապես, ինչ որ մենք ենթադրում ենք շրջանառության պրոցեսը պատկերելիս, այն տեղի է ունենում նաև իրականության մեջ։ Մյուս կողմից, հավելյալ արժեքի տրոհումն ու շրջանառության միջնորդավորող շարժումը մթագնում են կուտակման պրոցեսի պարզ հիմնական ձեր։ Ուստի կուտակման զուտ ձևի վերլուծությունը պահանջում է նախապես վերանալ կուտակման մեխանիզմի ներքին խաղը քողարկող բոլոր երևույթներից։

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հասարակական ինչ ձև էլ որ ունենա արտադրության պրոցեսը, համենայն դեպս նա պետք է լինի անընդհատ, այսինքն՝ պետք է պարբերաբար նորից ու նորից միևնույն ստադիաներն անցնի։ Ինչպես որ հասարակությունը չի կարող դադարել սպառելուց, այնպես էլ նա չի կարող դադարել արտադրելուց։ Ուստի հասարակական արտադրության ամեն մի պրոցես, իր մշտական կապակցության ու իր նորոգման մշտատև հոսանքի մեջ դիտելով, միաժամանակ վերարտադրության պրոցես է։

Արտադրության պայմանները միաժամանակ վերարտադրության պայմաններ են։ Ոչ մի հասարակություն չի կարող անընդհատ արտադրել, այսինքն՝ վերարտադրել առանց իր արդյունքի մի որոշ մասն անընդհատ նորից արտադրամիջոցներ կամ նոր արտադրության տարրեր դարձնելու։ Այլ հավասար պայմաններում նա իր հարստությունը կարող է վերարտադրել կամ անփոփոխ մակարդակի վրա պահել այն դեպքերում միայն, եթե, օրինակ, մի տարվա ընթացքում գործադրված արտադրամիջոցները, այսինքն՝ աշխատամիջոցները, հում և օժանդակ նյութերը in natura [բնեղեն արտահայտությամբ] փոխարինվում են նույն տեսակի նոր նմուշահատերի հավասար քանակով. այս վերջին մասը պետք է, այսպիսով, անջատվի արդյունքների տարեկան մասսայից և նորից մտնի արտադրության պրոցեսի մեջ։ Այսպես ուրեմն, տարեկան արդյունքի մի որոշ քանակ արտադրությանն է պատկանում։ Հենց սկզբից նախանշված լինելով արտադրողական սպառման համար, այդ քանակը գոյություն ունի սովորաբար այնպիսի նատուրալ ձևերով, որոնք ինքնըստինքյան բացառում են անհատական սպառումը։

Եթե արտադրությունը կապիտալիստական ձև ունի, ապա վերարտադրությունը ևս նույն ձևն ունի։ Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում աշխատանքի պրոցեսը հանդես է գալիս լոկ որպես միջոց արժեքի աճման պրոցեսի համար, ճիշտ այդպես էլ վերարտադրությունը հանդես է գալիս միայն որպես ավանսավորած արժեքը վերարտադրելու միջոց, վերարտադրելու որպես կապիտալի այսինքն՝ որպես աճող արժեք։ Կապիտալիստի տնտեսական բնորոշ դերը տվյալ անձնավորությանը հատկացվում է միայն այն պատճառով, որ նրա փողը անընդհատ գործում է իբրև կապիտալ։ Եթե, օրինակ, ավանսավորած 100 ֆունտ ստեռլինգ փողի գումարն այս տարի կապիտալ է դարձել և 20 ֆունտ ստ. հավելյալ արժեք է արտադրել, ապա նա պետք է միևնույն գործառնությունը կրկնի հաջորդ տարին և այլն։ Որպես կապիտալային արժեքի պարբերական աճ կամ գործող կապիտալի պարբերական պտուղ, հավելյալ արժեքը կապիտալից ծագող եկամտի ձև է ընդունում[1]։

Եթե այդ եկամուտը կապիտալիստի համար ծառայում է լոկ որպես սպառման ֆոնդ, եթե նա նույնպես պարբերաբար սպառվում է, ինչպես ձեռք է բերվում, ապա այլ հավասար պայմաններում տեղի ունի պարզ վերարտադրություն։ Եվ թեև վերջինը արտադրության պրոցեսի պարզ կրկնությունն է անփոփոխ մասշտաբով, այնուամենայնիվ, այդ սոսկ կրկնությունն ու անընդհատությունը պրոցեսին տալիս են նոր գծեր կամ, ավելի շուտ,, վերացնում են նրա որոշ գծերը, որոնք բնորոշ են թվում նրա համար, միայն որպես եզակի ակտի համար։

Արտադրության պրոցեսի ելակետը աշխատուժի գնումն է որոշ ժամանակով, և այդ ելակետը միշտ նորոգվում է, հենց որ լրանում է աշխատանքի գնման ժամկետը, իսկ դրա հետ միասին լրանում է նաև արտադրության մի որոշ ժամանակաշրջան, օրին.՝ մի շաբաթ, մի ամիս և այլն։ Սակայն բանվորի վարձը վճարվում է այն բանից հետո միայն, երբ նրա աշխատուժը արտահայտել է իր ներգործությունը և ապրանքների մեջ իրացրել է ինչպես իր արժեքը, այնպես էլ հավելյալ արժեքը։ Հետևապես, բանվորն արտադրել է ինչպես հավելյալ արժեքը, որ առայժմ մեզ համար միայն կապիտալիստի սպառման ֆոնդն է, այնպես էլ իր սեփական վարձատրության ֆոնդը, այսինքն՝ փոփոխուն կապիտալը, այն էլ արտադրել է ավելի վաղ, քան այդ վերջինը ետ է հոսում դեպի նա աշխատավարձի ձևով, և միայն այնքան ժամանակ, որքան նա անընդհատ վերարտադրում է այդ կապիտալը, նա աշխատանք ունի։ Այստեղից էլ առաջ է գալիս տնտեսագետների այն ֆորմուլան, որ մենք հիշատակեցինք տասնվեցերորդ գլխում «II» թվանշանի տակ, և որն աշխատավարձը ներկայացնում է որպես հենց բանվորի բաժինը արդյունքի մեջ[2]։ Այդ մասը բանվորի ձեռքով անընդհատ վերարտադրվող արդյունքի այն մասն է, որ անընդհատ ետ է հոսում դեպի նա աշխատավարձի ձևով։ Իհարկե, կապիտալիստը այդ ապրանքային արժեքը բանվորին վճարում է փողով։ Բայց այդ փողն աշխատանքի արդյունքի փոխակերպված ձևն է միայն։ Այն ժամանակ, երբ բանվորն արտադրության միջոցների մի մասն արդյունքի է վերածում, նրա առաջվա արդյունքի մի մասը նորից փողի է փոխարկվում։ Նրա աշխատանքը անցյալ շաբաթվա կամ վերջին կես տարվա ընթացքում,— ահա թե ինչ աղբյուրից է վարձատրվում նրա այսօրվա աշխատանքը կամ առաջիկա կես տարվա աշխատանքը։ Փողային ձևի ստեղծած պատրանքը իսկույն չքանում է, հենց որ առանձին կապիտալիստի և առանձին բանվորի տեղ մենք սկսենք քննության առնել կապիտալիստների դասակարգն ու բանվորների դասակարգը։ Կապիտալիստների դասակարգը շարունակ փողային ձևով չեկեր է տալիս բանվոր դասակարգին՝ բանվորների արտադրած և կապիտալիստների յուրացրած արդյունքի որոշ մասն ստանալու համարr Այդ չեկերը բանվորը նույնքան կանոնավոր կերպով վերադարձնում է կապիտալիստների դասակարգին, փոխարենն ստանալով իր սեփական արդյունքից իրեն հասնող մասը։ Արդյունքի ապրանքային ձևն ու ապրանքի փողային ձևն սքողում են այդ պրոցեսի իսկական բնույթը։

Այսպես ուրեմն, փոփոխուն կապիտալը կենսամիջոցների ֆոնդի կամ աշխատանքի ֆոնդի երևան գալու մի առանձին պատմական ձև է միայն, ֆոնդի, որը անհրաժեշտ է բանվորին իր կյանքը պահպանելու և վերարտադրելու համար, և որը հասարակական արտադրության բոլոր սիստեմների պայմաններում նա միշտ պետք է արտադրի ու վերարտադրի։ Աշխատանքի ֆոնդը շարունակ դեպի բանվորն է հոսում նրա աշխատանքի վճարամիջոցների ձևով, որովհետև բանվորի սեփական արդյունքը շարունակ հեռանում է նրանից կապիտալի ձևով։ Սակայն աշխատանքի ֆոնդի դրսևորման այդ ձևը ամենևին չի փոխում այն իրողությունը, որ կապիտալիստը բանվորին ավանսավորում է հենց նրա առարկայացած աշխատանքը[3]։ Վերցնենք կոռվոր ճորտ գյուղացուն։ Նա, օրինակ, շաբաթվա մեջ 3 օր աշխատում է իր սեփական դաշտում արտադրության իր սեփական միջոցներով։ Շաբաթվա մյուս երեք օրվա ընթացքում նա կոռային աշխատանք է կատարում հողատիրոջ դաշտում։ Նա շարունակ վերարտադրում է իր սեփական աշխատանքի ֆոնդը, սակայն այդ վերջինը նրա նկատմամբ երբեք չի ընդունում նրա աշխատանքի դիմաց երրորդ անձի ավանսավորած վճարամիջոցի ձև։ Դրա փոխարեն նրա անվճար հարկադիր աշխատանքն էլ երբեք չի ընդունում կամավոր ու վճարված աշխատանքի ձև։ Բայց եթե կալվածատերը մի գեղեցիկ օր յուրացնի դաշտը, լծկան անասունները, սերմացուն, մի խոսքով՝ կոռվոր գյուղացու արտադրության միջոցները, ապա այդ գյուղացին պետք է այնուհետև իր աշխատուժը վաճառի կալվածատիրոջը։ Մինչդեռ մյուս հավասար պայմաններում նա առաջվա նման հիմա էլ 6 օր կաշխատի շաբաթվա մեջ, 3 օր՝ իրեն համար, 3 օր՝ նախկին կալվածատիրոջ համար, որը հիմա վարձող է դարձել։ Առաջվա նման գյուղացին հիմա էլ արտադրամիջոցները կօգտագործի իբրև արտադրամիջոցներ, նրանց արժեքը փոխանցելով արդյունքին։ Հիմա էլ արդյունքի մի որոշ մասն առաջվա նման կմտնի վերարտադրության պրոցեսի մեջ։ Բայց, ինչպես որ կոռային աշխատանքը այս դեպքում վարձու աշխատանքի ձև է ընդունում, ճիշտ այդպես էլ այժմ, ինչպես և առաջ, կոռվոր գյուղացու արտադրած ու վերարտադրած աշխատանքի ֆոնդն ընդունում է նախկին կալվածատիրոջ կողմից գյուղացուն ավանսավորած կապիտալի ձև։ Բուրժուական տնտեսագետը, որի սահմանափակ ուղեղը անզոր է դրսևորման ձևը տարբերել այն բանից, ինչ որ դրսևորվում է այդ ձևի մեջ, աչքերը փակում է այն փաստի հանդեպ, որ նույնիսկ ներկայումս աշխատանքի ֆոնդը ամբողջ երկրագնդի վրա միայն որպես բացառություն է հանդես գալիս կապիտալի ձևով[4]։

Ինչպես էլ որ լինի, փոփոխուն կապիտալը կորցնում է կապիտալիստի սեփական ֆոնդից ավանսավորած արժեքի նշանակությունը [Տես 4a ծանոթ.] միայն այն դեպքում, եթե մենք արտադրության կապիտալիստական պրոցեսը քննում ենք նրա անընդհատ նորոգման ընթացքում։ Բայց այդ նորոգումը պետք է որևէ տեղ և որևէ ժամանակ սկսվեր։ Հետևաբար, ելնելով այն տեսակետից, որի վրա մենք մինչև այժմ կանգնած էինք, հավանական է դառնում, որ կապիտալիստը մի որոշ մոմենտում փողատեր է դարձել ուրիշի անվճար աշխատանքից անկախ կատարված որոշ նախասկզբնական կուտակման միջոցով, և դրա շնորհիվ կարող էր հանդես գալ շուկայում, որպես աշխատուժի գնորդ։ Մինչդեռ արդեն արտադրության կապիտալիստական պրոցեսի սոսկ անընդհատությունը կամ պարզ վերարտադրությունն առաջ է բերում նաև ուրիշ յուրահատուկ փոփոխություններ, որոնք վերաբերում են ոչ միայն կապիտալի փոփոխուն մասին, այլև ամբողջ կապիտալին։

Եթե 1 000 ֆ. ստեռլինգ կապիտալի պարբերաբար, օրինակ՝ ամեն տարի, ստեղծած հավելյալ արժեքը հավասար է 200 ֆ. ստեռլինգի, և եթե այդ հավելյալ արժեքը տարվա ընթացքում սպառվում է առանց մնացորդի, ապա պարզ է, որ այդ պրոցեսը հինգ տարի կրկնվելուց հետո սպառված հավելյալ արժեքի գումարը հավասար կլինի 200 × 5 կամ սկզբում ավանսավորած 1 000 ֆ. ստեռլինգ կապիտալային արժեքին։ Եթե տարեկան հավելյալ արժեքը մասամբ միայն սպառվեր, օրինակի միայն կիսով չափ, ապա մատնանշված հետևանքը կստացվեր արտադրական պրոցեսը տասը տարվա ընթացքում կրկնվելուց հետո միայն, որովհետև 100 × 10 = 1 000։ Ընդհանրապես, ավանսավորած կապիտալային արժեքը, բաժանած ամեն տարի սպառվող հավելյալ արժեքի վրա, տալիս է այն mարիների թիվը կամ վերարտադրության այն պարբերությունների թիվը, որոնց լրանալուց հետո սկզբնապես ավանսավորած կապիտալը կապիտալիստի կողմից սպառվում և, հետևաբար, չքանում է։ Կապիտալիստի այն պատկերացումը, թե իբր նա ուրիշի չվարձատրված աշխատանքի արդյունքը, հավելյալ արժեքն է միայն սպառում, սկզբնական կապիտալային արժեքը թողնելով անձեռնմխելի, բացարձակապես չի կարող վախել այդ փաստը։ Որոշ թվով տարիներ անցնելուց հետո նրան պատկանող կապիտալային արժեքը հավասար է միևնույն թվով տարիների ընթացքում նրա կողմից առանց համարժեքի յուրացված հավելյալ արժեքի գումարին։ Իսկ նրա սպառած արժեքի գումարը հավասար է սկզբնական կապիտալային արժեքին։ Ճիշտ է, նրա ձեռքին պահպանվում է իր մեծությամբ անփոփոխ մի կապիտալ, ընդ որում այդ կապիտալի մի մասը շենքերը, մեքենաները և այլն — արդեն կար, երբ նա ձեռնարկեց իր գործին։ Բայց այստեղ խոսքը վերաբերում է կապիտալի արժեքին և ոչ թե նրա նյութական բաղկացուցիչ մասերին։ Եթե որևէ մեկն իր ամբողջ գույքը վատնել է, այնքան պարտքեր անելով, որոնք հավասար են այդ գույքի արժեքին, ապա նրա ամբողջ գույքը լոկ նրա պարտքերի ընդհանուր գումարն է ներկայացնում։ Նմանապես, եթե կապիտալիստն իր ավանսավորած կապիտալի համարժեքն սպառել է, ապա այդ կապիտալի արժեքը նրա ձրիաբար յուրացրած հավելյալ արժեքի լոկ ընդհանուր գումարն է ներկայացնում։ Հին կապիտալի արժեքի ոչ մի ատոմ արդեն գոյություն չունի։

Այսպես ուրեմն, բոլորովին անկախ որևէ կուտակումից, արտադրական պրոցեսի պարզ կրկնությունը կամ պարզ վերարտադրությունն արդեն, կարճ կամ երկար ժամանակաշրջան անցնելուց հետո, ամեն մի կապիտալ անխուսափելիորեն դարձնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Եթե արտադրության պրոցեսի մեջ մտնելիս կապիտալը նույնիսկ կիրառող անձի դատած սեփականությունն է եղել, ապա, այնուամենայնիվ, վաղ թե ուշ նա դառնում է առանց որևէ համարժեքի յուրացված արժեք, ուրիշի չվարձատրված աշխատանքի նյութականացում՝ փողի կամ այլ ձևով։

Ինչպես տեսանք չորրորդ գլխում, փողը կապիտալի փոխարկելու, համար բավական չէ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության առկայությունը։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է, որ որպես գնորդ ու վաճառորդ իրար դեմ կանգնած լինեն, մի կողմից, արժեքների կամ փողի տերը, մյուս կողմից՝ արժեք ստեղծող սուբստանցի տերը, այստեղ՝ արտադրության միջոցների ու կենսամիջոցների տերը, այնտեղ միայն աշխատուժի տերը, որը ուրիշ ոչինչ չունի։ Հետևապես, աշխատանքի արդյունքի բաժանումը բուն աշխատանքից, աշխատանքի օբյեկտիվ պայմանների անջատումը սուբյեկտիվ գործոնից — աշխատուժից, եղել է արտադրության կապիտալիստական պրոցեսի փաստորեն տվյալ հիմքը, նրա ելակետը։

Բայց այն, ինչ սկզբում ելակետ էր, հետագայում, պրոցեսի պարզ անընդհատության, պարզ վերարտադրության շնորհիվ, շարունակ նորից ու նորից արտադրվում և հավերժացվում է որպես կապիտալիստական արտադրության բուն հետևանք։ Մի կողմից, արտադրության պրոցեսը իրային հարստությունը շարունակ փոխարկում է կապիտալի՝ արժեքի աճման միջոցների և սպառման միջոցների՝ կապիտալիստի համար։ Մյուս կողմից, բանվորը շարունակ այդ պրոցեսից դուրս է գալիս այն ձևով, ինչ ձևով մտել է նրա մեջ՝ որպես հարստության անձնական աղբյուր, սակայն զրկված լինելով այդ հարստությունը հենց իրեն համար իրականացնելու ամեն մի միջոցից։ Որովհետև բանվորի սեփական աշխատանքը պրոցեսի մեջ նրա մտնելուց առաջ է օտարվել նրանից, յուրացվել կապիտալիստի կողմից և կապիտալի կազմի մեջ մտցվել, ուստի այդ աշխատանքը պրոցեսի ընթացքում շարունակ առարկայանում է ուրիշի արդյունքի մեջ։ Որովհետև արտադրության պրոցեսը միաժամանակ աշխատուժի սպառման պրոցես է կապիտալիստի կողմից, ուստի բանվորի աշխատանքի արդյունքը անընդհատ փոխարկվում է ո՛չ միայն ապրանքի, այլև կապիտալի, այսինքն՝ արժեքի, որը ծծում է արժեք ստեղծող աժը, կենսամիջոցների, որոնք անձեր են գնում, արտադրության միջոցների, որոնք արտադրողներին են կիրառում[5]։ Այսպիսով, ինքը՝ բանվորը օբյեկտիվ հարստությունը շարունակ արտադրում է որպես կապիտալ, որպես իր համար օտար, իր վրա իշխող և իրեն շահագործող ուժ, իսկ կապիտալիստը նմանապես շարունակ արտադրում է աշխատուժը որպես հարստության սուբյեկտիվ աղբյուր, որն անջատված է իր սեփական առարկայացման ու իրականացման միջոցներից, վերացական է, գոյություն ունի միայն բանվորի օրգանիզմի մեջ,— կարճ ասած՝ կապիտալիստը բանվորին արտադրում է որպես վարձու բանվորի[6]։ Բանվորի այդ մշտական վերարտադրումը կամ հավերժացումը կապիտալիստական արտադրության conditio sine qua non [անհրաժեշտ պայման]-ն է։

Բանվորի սպառումը երկու տեսակ է լինում։ Բուն արտադրության մեջ նա իր աշխատանքով սպառում է արտադրության միջոցները և դրանք փոխարկում է ավելի բարձր արժեք ներկայացնող արդյունքների, քան եղել է ավանսավորած կապիտալի արժեքը։ Այդ նրա արտադրողական սպառումն է։ Այդ միաժամանակ նրա աշխատուժի սպառումն է կապիտալիստի կողմից, որը գնել է այդ աշխատուժը։ Մյուս կողմից, բանվորն իր աշխատուժը դնելիս իրեն վճարված փողը ծախսում է կենսամիջոցներ ձեռք բերելու վրա։ Այդ նրա անհատական սպառումն է։ Հետևապես, բանվորի արտադրողական ու անհատական սպառումը բոլորովին տարբեր բաներ են։ Առաջին սպառման ժամանակ նա գործում է որպես կապիտալի շարժիչ ուժ և կապիտալիստին է պատկանում. երկրորդ սպառման ժամանակ նա պատկանում է ինքն իրեն և կենսական ֆունկցիաները կատարում է արտադրության պրոցեսից դուրս։ Աոաջին սպառման հետևանքը կապիտալիստի գոյությունն է, երկրորդինը հենց իր՝ բանվորի գոյությունը։

Աշխատանքային օրը և հարակից հարցերը քննելիս ի միջի այլոց պարզվեց, որ հաճախ բանվորը հարկադրված է իր անհատական սպառումն արտադրության պրոցեսի մի զուտ պատահական միջադեպը դարձնելու։ Այս դեպքում նա կենսամիջոցները կլանում է միայն նրա համար, որ գործուն վիճակում պահի իր աշխատուժը, ինչպես շոգեմեքենան կլանում է ածուխն ու չուրը, ինչպես անիվը՝ յուղը։ Այստեղ, նրա սպառման միջոցները արտադրության միջոցներից մեկի սպառման միջոցներ են լոկ, նրա անհատական սպառումն անմիջականորեն արտադրողական սպառում է։ Սակայն այդ սպառումը թվում է որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի էության հետ չկապված մի չարաշահություն[7]։

Բանն ուրիշ կերպ է երևում, եթե մենք քննության ենք առնում ո՛չ թե առանձին կապիտալիստին և առանձին բանվորին, այլ կապիտալիստների դասակարգն ու բանվորների դասակարգը, ո՛չ թե արտադրության եզակի պրոցեսները, այլ արտադրության կապիտալիստական ամբողջ պրոցեսն իր հոսուն վիճակում ու իր հասարակական ծավալով։ Երբ կապիտալիստն իր կապիտալի մի մասն աշխատուժի է փոխարկում, դրանով մեծացնում է իր ամբողջ կապիտալի արժեքը։ Նա մի հարվածով երկու նապաստակ է սպանում։ Նա շահույթ է կորզում ո՛չ միայն այն բանից, որ ստանում է բանվորից, այլև այն բանից, որ ինքը տալիս է բանվորին։ Աշխատուժի հետ փոխանակելու համար օտարված կապիտալը դառնում է կենսամիջոցներ, որոնց սպառումը ծառայում է արդեն առկա բանվորների մկանները, ներվերը, ոսկրները, ուղեղը վերարտադրելու և նոր բանվորներ արտադրելու, համար։ Հետևաբար, բանվոր դասակարգի անհատական սպառումը բացարձակ անհրաժեշտության սահմաններում մի գործողություն է, որով կապիտալի կողմից աշխատուժի դիմաց օտարված կենսամիջոցները կրկին փոխարկվում են կապիտալի կողմից նորից շահագործվելու համար պիտանի աշխատուժի։ Այդ — կապիտալիստի համար ամենաանհրաժեշտ արտադրամիջոցի — բուն իսկ բանվորի արտադրումն ու վերարտադրումն է։ Այսպիսով, բանվորի անհատական սպառումը՝ ընղհանուր առմամբ և ամբողջովին վերցրած, կազմում է կապիտալի արտադրության ու վերարտադրության մի մոմենտը, անկախ այն բանից՝ արդյոք այդ արհեստանոցի, գործարանի և այլ շենքերի ներսո՞ւմ թեԺ նրանցից դուրս, աշխատանքի պրոցեսի ներսո՞ւմ թե՞ նրանից դուրս է կատարվում, այնպես, ինչպես մեքենայի մաքրումը արտադրության բաղկացուցիչ մասն է, անկախ այն բանից՝ աշխատանքի պրոցեսի ընթացքո՞ւմ է կատարվում թե՞ նրա որոշ ընդմիջումների ժամանակ։ Գործը ամենևին չի փոխվում նրանից, որ բանվորն իր անհատական սպառումը իրագործում է հենց իրեն համար և ոչ թե կապիտալիստի համար։ Չէ՞ որ բանող անասունների սպառումն էլ չի դադարում արտադրության պրոցեսի անհրաժեշտ մոմենտը լինելուց այն պատճառով, որ անասուններն իրենք են վայելում իրենց կերածը։ Բանվոր դասակարգի անընդհատ պահպանումն ու վերարտադրումը միշտ մնում է կապիտալի վերարտադրության անհրաժեշտ պայմանը։ Կապիտալիստը կարող է այդ պայմանի կատարումը հանգիստ կերպով բանվորներին իրենց թողնել, վստահելով նրանց ինքնապահպանման ու բազմանալու բնազդին։ Նա լոկ այն մասին է հոգում, որ նրանց անհատական սպառումն ըստ կարելույն ամենաանհրաժեշտ քանակով սահմանափակվի և, ինչպես երկինքը երկրից հեռու է հարավ-ամերիկյան այն կոպտությունից, որով բանվորներին ստիպում են պակաս սննդարար կերակրի փոխարեն ավելի սննդարարն ուտելու[8]։

Այդ պատճառով էլ կապիտալիստն ու նրա իդեոլոգը՝ քաղաքատնտեսը, բանվորի անհատական սպառման լոկ այն մասն են արտադրողական սպառում համարում, որն անհրաժեշտ է բանվոր դասակարգի հավերժացման համար, որը բանվորը պետք է իրոք սպառի, որպեսզի կապիտալը կարողանա աշխատուժն սպառել. իսկ այն բոլորը, ինչ բանվորն իր սեփական բավականության համար կարող է սպառել ղրանից դուրս, անարտադրողական սպառումն է[9]։ Եթե կապիտալի կուտակումն առաջ բերեր աշխատավարձի բարձրացում և, հետևապես, բանվորի սպառման միջոցների քանակության ավելացում, չառաջացնելով աշխատուժի սպառման ավելացում կապիտալի կողմից, ապա ավելադիր կապիտալն անարտադրողաբար կսպառվեր[10]։ Եվ իսկապես, բանվորի անհատական սպառումը հենց իրեն՝ բանվորի համար անարտադրողական սպառում է, որովհետև այդ սպառումը միայն սպառման միջոցների կարիք ունեցող անհատ է արտադրում. այդ սպառումն արտադրողական է կապիտալիստի համար և պետության համար, որովհետև այդ սպառումը ուրիշի համար հարստություն ստեղծող ուժի արտադրություն է[11]։

Այսպես ուրեմն, հասարակական տեսակետից բանվոր դասակարգը — նույնիսկ աշխատանքի անմիջական պրոցեսից դուրս — կապիտալի նույնպիսի պատկանելիք է, ինչպես և մեռյալ աշխատագործիքը։ Բանվորների նույնիսկ անհատական սպառումը որոշ սահմաններում մի մոմենտ է միայն կապիտալի վերարտադրության պրոցեսում։ Եվ արդեն հենց այդ պրոցեսը, բանվորների աշխատանքի արդյունքը շարունակ նրանց բևեռեց հեռացնելով դեպի կապիտալի հակառակ բևեռը, հոգում է այն մասին, որ գիտակցությամբ օժտված արտադրության այդ գործիքները չփախչեն։ Բանվորների անհատական սպառումը, մի կողմից, ապահովում է նրանց պահպանումն ու վերարտադրումը, մյուս կողմից, կենսամիջոցները ոչնչացնելով՝ անհրաժեշտ է դարձնում բանվորների մշտական հայտնվելը աշխատանքի շուկայում։ Հռոմեական ստրուկը շղթաներով էր կապված, վարձու բանվորը անտեսանելի թելերով է կապված իր տիրոջ հետ։ Բանվորի անկախության պատրանքը նրանով է պահպանվում, որ անհատական վարձող-գործատերերը շարունակ փոխվում են, ինչպես և նրանով, որ գոյություն ունի պայմանագրի fictio juris-ը [իրավաբանական ֆիկցիան]։

Առաջներում կապիտալը այնտեղ, որտեղ հարկավոր էր լինում նրան, ազատ բանվորի նկատմամբ սեփականության իր իրավունքը կենսագործում էր հարկադիր օրենքի միջոցով։ Այսպես, օրինակ, մինչև 1815 թվականը Անգլիայի մեքենաշինարար բանվորների արտագաղթն արգելված էր ծանր պատժի սպառնալիքով։

Բանվոր դասակարգի վերարտադրությունն իր մեջ պարունակում է նաև հմտության կուտակումն ու ավանդումը մեկ սերնդից մյուսին[12]։ Թե կապիտալիստն ինչ աստիճան է տրամադիր այդպիսի հմտությամբ օժտված բանվոր դասակարգի գոյությունը արտադրության իրեն պատկանող պայմանների շարքը դասելու և նրա այդ գոյությունը իր փոփոխուն կապիտալի իրական գոյություն համարելու,— մի առանձին ցայտունությամբ երևան է գալիս, երբ ճգնաժամը սկսում է արտադրության այդ պայմանի կորուստն սպառնալ։ Ինչպես հայտնի է, ամերիկյան քաղաքացիական պատերազմի և նրան ուղեկցող բամբակի սովի ազդեցության տակ Լանկաշիրում և այլ վայրերում բամբակեղենի արտադրության բանվորների մեծամասնությունը փողոց շպրտվեց։ Հենց բանվոր դասակարգի ընդերքից, ինչպես և հասարակության այլ խավերից հնչեց պետության օգնությամբ կամ ազգային կամավոր հանգանակությունների միջոցով «ավելցուկ» բանվորների արտագաղթ կազմակերպելու կոչը՝ դեպի անգլիական գաղութները կամ Միացյալ Նահանգները։ Այն ժամանակ (1863 թ. մարտի 24-ին) «Times»-ը հրապարակեց Մանչեստրի առևտրական պալատի նախկին նախագահ Էդմունդ Պոտտերի նամակը։ Ստորին պալատում այդ նամակն իրավամբ անվանվեց «գործարանատերերի մանիֆեստ»[13]։ Մենք այստեղ կբերենք այդ նամակից մի քանի բնորոշ կտորներ, որոնց մեջ կատարյալ անսքողությամբ արտահայտված է այն հայացքը, թե աշխատուժը կապիտալի սեփականությունն է։

«Բամբակեղենի արտադրության բանվորներին ներշնչում են, թե նրանց աշխատանքի առաջարկն անչափ մեծ է... թե այդ առաջարկը պետք է պակասեցնել, գուցե, մի երրորդով, որպեսզի մնացած երկու երրորդի համար կարելի լինի առողջ պահանջարկ սահմանելու Հասարակական կարծիքը պնդում է արտագաղթի վրա... Գործատերը (այսինքն՝ բամբակեղենի գործարանատերը) չի կարող հոժարակամ համաձայնել, որ իր աշխատող ձեռքերի առաջարկը պակասի. նա այն հայացքն անի, որ այդ նույնքան անիրավացի կլիներ, որքան և սխալ... Եթե արտագաղթը հասարակական

ֆոնդերից է օժանդակություն ստանում, ապա գործատերն իրավունք ունի պահանջելու, որ իրեն լսեն, և, գուցե, բողոքելու իրավունք»։ Նույն այդ Պոտտերն այնուհետև պատմում է, թե ինչպես օգտակար է բամբակեղենի արդյունաբերությունը, թե ինչպես «նա անկասկած քաշել է բնակչությունը Իռլանդիայից և անգլիական հողագործական շրջաններից», թե որքան վիթխարի են նրա չափերը, թե ինչպես 1860 թվականին նա տվել է անգլիական ամբողջ արտահանության [math]^5/_{13}[/math]-ը, և թե ինչպես մի քանի տարի հետո նա նորից կրնդարձակվի շուկայի, հատկապես Հնդկաստանի շուկայի ընդլայնման և հարկադիր կարգով «ֆունտը 6 պենսով բավականաչափ բամբակ ներմուծելու շնորհիվ»։ Նա շարունակում է. «ժամանակը — մեկ, երկու, գուցե երեք տարին — կստեղծի անհրաժեշտ քանակը... Ուստի ես կուզեի հարց դնել, թե չարժե՞ արդյոք այդ արդյունաբերությունը, որ նրան օժանդակեն։ Չարժե՞ արդյոք նեղություն կրել մեքենաները (նկատի ունի կենդանի աշխատամեքենաները) սարքին պահելու, և արդյոք մեծագույն հիմարություն չէ՞ դրանք դուրս գցելու միտքը։ Ես կարծում եմ, որ այդպես է։ Ես պատրաստ եմ համաձայնելու, որ բանվորները սեփականոլթյոլն չեն («I allow that the workers are not a property»), ո՛չ Լանկաշիրի ու ո՛չ էլ գործատերերի սեփականությունը, բայց նրանք այդ երկուսի ուժն են. նրանք այնպիսի մտավոր ու վարժված ուժ են, որին մի սերնդի ընթացքում չի կարելի փոխարինել. ընդհակառակը, մյուս մեքենաները, որոնց վրա նրանք աշխատում են («the mere machinery which they work»). մեծ մասամբ կարելի է հաջողությամբ փոխարինել և նույնիսկ կատարելագործել տասներկու ամսվա ընթացքում[14]։ Եթե աշխատուժի արտագաղթը խրախուսվի կամ նույնիսկ պարզապես թույլատրվի (!), ի՞նչ կլինի կապիտալիստների վիճակը («Encourage or allow the working power to emigrate, and what of the capitalist?» Սրտի այդ աղաղակը հիշեցնում է հոֆմարշալ Կալբին)... Քաշեցեք բանվորության սերուցքը, և հիմնական կապիտալը ծայրահեղ չափով կարժեքազրկվի, շրջանառու կապիտալը չի դիմանա վատթարացած տեսակի աշխատանքի անբավարար առաջարկի դեմ մղվող պայքարին... Մեզ ասում են, թե բանվորներն իրենք են ցանկանում արտագաղթել։ Այդ շատ բնական է նրանց կողմից... Կրճատեցեք, սեղմեցեք բամբակեղենի արտադրությունը՝ նրանից աշխատուժերը խլելով (by taking away its working power), պակասեցրեք, .ասենք, [math]^1/_3[/math]-ով կամ 5 միլիոնով նրանց տրվող աշխատավարձը, և այն ժամանակ ի՞նչ կլինի բանվորներից վեր կանգնած ամենամոտիկ դասակարգի՝ մանր կրպակատերերի վիճակը։ Ի՞նչ կլինի հողային ռենտայի վիճակը, կոտտեջների բնակարանավարձերի դրությունը... Ի՞նչ կլինի մանր ֆերմերների՝ տնատերերի ու հողային սեփականատերերի այդ լավագույն խավի, դրությունը։ Այսպես ուրեմն, ասացե՛ք, կարո՞ղ է երկրի բոլոր դասակարգերի համար ավելի ինքնասպանիչ որևէ ուրիշ պլան լինել, քան ազգը՝ նրա լավագույն գործարանային բանվորներին արտահանելու և նրա ամենաարտադրողական կապիտալի ու հարստության մի մասն արժեքազրկելու միջոցով թուլացնելու, այդ նախագիծը»։ «Ես խորհուրդ եմ տալիս 5—6 միլիոնի մի փոխառություն՝ բաշխված 2 կամ 8 տարվա վրա. փողը պետք է ծախսվի հատուկ կոմիսարների հսկողությամբ, որոնք ենթարկվելու են բամբակեղենի արդյունաբերության շրջանների աղքատախնամ հոգաբարձություններին. պետք է այս գործը հատուկ օրենքով կարգավորել, սահմանելով մի որոշ հարկադիր աշխատանք՝ պահպանելու համար ողորմություն ստացող բանվորների բարոյական արժեքը... Կարո՞ղ է արդյոք որևէ ավելի վատ բան լինել հողային սեփականատերերի և գործատերերի համար («can anything be worse for landowners or masters»), քան իրենց լավագույն բանվորներից զրկվելը և մնացածների մեջ բարոյալքում ու դժգոհություն սերմանելը՝ ամայացնող լայն արտագաղթի և մի ամբողջ նահանգում կապիտալն արժեքազրկելու միջոցով»։

Պոտտերը, բամբակեղենի... գործարանատերերի այդ անզուգական ներկայացուցիչը, տարբերում է «մեքենաների» երկու տեսակ, որոնք երկուսն էլ հավասարապես կապիտալիստին են պատկանում մի մասը շարունակ գտնվում է նրա գործարանում, մյուսը գիշերներն ու կիրակի օրերը փոխադրվում է կոտտեջները։ Աոաջինները մեռյալ են, երկրորդները՝ կենդանի։ Մեռյալները ոչ միայն օրեցօր վատանում և արժեքազրկվում են, այլև նրանց առկա մասսայի մի զգալի մասը տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ այն աստիճան հնացած է, որ կարող է մի քանի ամսվա ընթացքում օգտավետ կերպով փոխարինվել նոր մեքենաներով։ Կենդանի մեքենաները, ընդհակառակը, այնքան ավելի լավ են, որքան ավելի երկար են ծառայում, որքան ավելի շատ են նրանք իրենց մեջ ներծծել սերունդների կուտակած հմտությունը։ «Times»-ը այդ գործարանային մագնատին տված պատասխանի մեջ, ի միջի այլոց, գրում էր.

«Պ-ն Է. Պոտտերը այնքան է տոգորված բամբակեղենի ձեռնարկատերերի արտակարգ ու բացարձակ կարևորության գիտակցությամբ, որ նա այս դասակարգին օժանդակելու և նրա զբաղմունքը հավերժացնելու համար պատրաստ է մի կես միլիոն բանվորի բռնությամբ փակելու մի բարոյական վիթխարի աշխատատան մեջ։ Արդյոք այդ արդյունաբերությունն արժանի՞ է, որ նրան օժանդակեն,— հարցնում է պ. Պոտտերը։ Իհարկե, բոլոր ազնիվ միջոցներով,— պատասխանում ենք մենք։ Արժե՞ արդյոք նեղություն կրել մեքենաները սարքին պահելու,— նորից հարցնում է պ. Պոտտերը։ Այստեղ մենք մնում ենք տարակուսած։ Մեքենաներ ասելով պ. Պոտտերը հասկանում է մարդկային մեքենաները, նա երդվում է, որ նրանց գործարանատերերի բացարձակ սեփականությունը չի համարում։ Մենք, պետք է խոստովանենք, գտնում ենք, որ «չարժե նեղություն կրելս և նույնիսկ հնարավոր չէ մարդկային մեքենաները սարքին պահել, այսինքն նրանց փակել ու յուղել, մինչև նրանց կարիքն զգացվի։ Մարդկային մեքենաներն այն հատկությունն ունեն, որ անգործությունից ժանգոտում են, որքան էլ նրանց յուղեն ու մաքրեն։ Բացի դրանից, մարդկային մեքենաները, ինչպես փորձն է սովորեցնում մեղ, կարող են ինքնակամորեն շոգի առաջացնել ու պայթել կամ մոլեգնաբար վիտտյան վայրագ պար պարել մեր մեծ քաղաքների փողոցներում։ Գուցե և իրավացի է պ. Պոտտերը՝ պնդելով, որ ավելի զգալի ժամանակ է պահանջվում բանվորների վերարտադրության համար, բայց, ձեռքի տակ ունենալով փորձված մեքենավարներ ու փող, մենք միշտ կգտնենք բավականաչափ եռանդուն, համառ, աշխատասեր մարդիկ, որոնցից կարելի է ավելի շատ գործարանային վարպետներ պատրաստել, քան կարող է պետք լինել... Պ-ն Պոտտերը շատախոսում է 1, 2, 3 տարուց հետո արդյունաբերության աշխուժացման մասին և մեզանից պահանջում է աշխատուժի արտագաղթը չխրախուսել կամ նույնիսկ չթույլատրել։ Որ բանվորներն ուզում են արտագաղթել. այդ, նրա կարծիքով, բնական է, բայց նա գտնում է, որ ազգը պետք է այդ կես միլիոն բանվորներին ու նրանց ընտանիքի անդամների թվին պատկանող 700 000 հոգուն, նրանց ցանկության հակառակ, փակի բամբակեղենի օկրուգներում և,— անհրաժեշտ հետևանք,-— նրանց դժգոհությունը ուժով ճնշելով՝ նրանց գոյությունը ողորմությունով պահպանի,— այդ նկատի ունենալով, որ կարող է գալ մի օր, երբ բամբակեղենի գործարանատերերին

նրանք նորից պետք կգան... Եկել է այն ժամանակը, երբ այս կղզիների հասարակական մեծ կարծիքը պետք է որևէ բան անի «այս աշխատուժն» ազատելու համար նրանցից, ովքեր ուզում են նրա հետ այնպես վարվել, ինչպես նրանք ածխի, երկաթի ու բամբակի հետ են վարվում» («to save this «working power» from those who would deal with it as they deal with iron, coal and cotton»)[15]։

«Times»-ի հոդվածը մի jeu d'esprit [մտքի դատարկ խաղ] էր միայն։ «Հասարակական մեծ կարծիքն» իրոք համամիտ էր պ. Պոտտերի այն կարծիքին, թե գործարանային բանվորը լոկ գործարանի շարժուն կցորդն է։ Բանվորների արտագաղթին արգելք էին հանդիսանում[16]։ Նրանց փակեցին բամբակեղենի օկրուգների «բարոյական աշխատատան» մեջ, և նրանք առաջվա պես կազմում էին «Լանկաշիրի բամբակեղենի գործարանատերերի ուժը (the strength)»։

Այսպես ուրեմն, արտադրության կապիտալիստական պրոցեսն իր իսկ ընթացքով վերարտադրում է աշխատուժի անջատումը աշխատանքի պայմաններից։ Հենց դրանով էլ նա վերարտադրում և հավերժացնում է բանվորին շահագործելու պայմանները։ Նա բանվորին շարունակ հարկադրում է վաճառելու իր աշխատուժը՝ ապրելու համար, և կապիտալիստին շարունակ հնարավորություն է տալիս գնելու աշխատուժը՝ հարստանալու համար[17]։ Այժմ արդեն հասարակ դեպքը չէ, որ կապիտալիստին ու բանվորին միմյանց դեմ կանգնեցնում է ապրանքային շուկայում որպես գնորդի ու վաճառորդի։ Բուն իսկ պրոցեսի երկաթե ընթացքը վերջնին, որպես իր աշխատուժի վաճառորդի, ետ է շպրտում ապրանքային շուկա և նրա սեփական արդյունքը շարունակ դարձնում է գնման միջոց առաջևի ձեռքում։ Իրապես բանվորը կապիտալին է պատկանում, նախքան նա իրեն վաճառում է կապիտալիստին։ Բանվորի «տնտեսական» անազատությունը[18] միաժամանակ և՛ պայմանավորվում, և՛ քողարկվում է նրա ինքնավաճառքի պարբերական նորոգմամբ, նրա անհատական վարձող-գործատերերի փոխվելով և նրա աշխատանքի շուկայական գների տատանումներով[19]։

Հետևաբար, արտադրության կապիտալիստական պրոցեսը, ընդհանուր կապակցությամբ կամ որպես վերարտադրության պրոցես վերցրած, ո՛չ միայն ապրանքներ, ոչ միայն հավելյալ արժեք է արտադրում, նա արտադրում և վերարտադրում է հենց կապիտալիստական հարաբերությունը,— մի կողմում՝ կապիտալիստին, մյուս կողմում՝ վարձու բանվորին[20]։

ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ

1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

Սրանից առաջ մենք հետազոտեցինք, թե ինչպես է հավելյալ արժեքը ծագում կապիտալից, հիմա տեսնենք, թե կապիտալն ինչպես է ձագում հավելյալ արժեքից։ Հավելյալ արժեքին որպես կապիտալի կիրառումը, կամ հավելյալ արժեքի հակադարձ փոխարկումը կապիտալի կոչվում է կապք տալի կուտակում[21]։

Այդ պրոցեսը նախ քննենք առանձին կապիտալիստի տեսակետից։ Ենթադրենք, օրինակ, մանագործարանատերը ավանսավորել է 10 000 ֆունտ ստեռլինգ մի կապիտալ, որի [math]^4/_5[/math]-ը ծախսել է բամբակի, մեքենաների և այլ բաների վրա, [math]^1/_5[/math]-ը աշխատավարձի վրա։ Ընդունենք, որ նա տարեկան արտադրում է 240 000 ֆունտ մանվածք 12 000 ֆունտ ստեռլինգ արժեքով։ Հավելյալ արժեքի 100% նորմայի դեպքում հավելյալ արժեքը պարունակված է հավելյալ արդյունքի կամ զուտ արդյունքի մեջ, որ կազմում է 40 000 ֆունտ մանվածք կամ համախառն արդյունքի մեկ վեցերորդ մասը. այդ հավելյալ արժեքը 2 000 ֆունտ ստեռլինգ արժե, որն իրացվելու է վաճառելիս։ 2 000 ֆունտ ստ. արժեքի գումարը 2 000 ֆունտ ստ. արժեքի գումար է և ուրիշ ոչինչ։ Նրա ո՛չ տեսքից, ո՛չ հոտից չի կարելի իմանալ, որ այդ հավելյալ արժեք է։ Այն փաստը, որ տվյալ արժեքը հավելյալ արժեք է, միայն այն է մատնանշում, թե ինչ ճանապարհով է ընկել այդ արժեքն իր սեփականատիրոջ ձեռքը, բայց նա ամենևին չի փոխում արժեքի կամ փողի բուն էությունը։

Այսպիսով, իր նոր ստացած 2 000 ֆունտ ստ. գումարը կապիտալի փոխարկելու համար մանագործարանատերը պետք է մյուս բոլոր հավասար պայմաններում նրա [math]^4/_5[/math]-ը հատկացնի բամբակ և այլ բաներ գնելու համար և [math]^1/_5[/math]-ը՝ մանող նոր բանվորներ գնելու համար, ընդ որում վերջինները շուկայում պետք է գտնեն այն կենսամիջոցները, որոնց արժեքը նա ավանսավորել է նրանց։ Այն ժամանակ 2 000 ֆունտ ստ. այդ նոր կապիտալը կգործի մանածագործության մեջ և, իր հերթին, 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք կբերի։

Կապիտալային արժեքն սկզբում ավանսավորվել էր վաղի ձևով, հավելյալ արժեքը, ընդհակառակը, հենց սկզբից .գոյություն ունի որպես համախառն արդյունքի մի որոշ մասի արժեք։ Եթե այդ արդյունքը վաճառվում, փող է դառնում, ապա կապիտալային արժեքը նորից իր սկզբնական ձևն է ստանում, իսկ հավելյալ արժեքը փոխում է իր գոյության սկզբնական եղանակը։ Սակայն այդ վայրկյանից սկսած նրանք երկուսն էլ, թե կապիտալային արժեքը, թե հավելյալ արժեքը, փողային գումար են, և նրանց հակադարձ փոխարկումը կապիտալի կատարվում է բոլորովին միատեսակ եղանակով։ Կապիտալիստը թե՛ մեկ և թե՛ մյուս արժեքը ծախսում է այնպիսի ապրանքներ գնելու համար, որոնց շնորհիվ հնարավորություն է ստանում նորից սկսելու իր արդյունքի պատրաստումը և այս անգամ արդեն ընդլայնված մասշտաբով։ Բայց այդ ապրանքները գնելու համար նա պետք է դրանք գտնի շուկայում։

Նրա սեփական մանվածքը շրջանառություն է կատարում լոկ այն պատճառով, որ նա իր տարեկան արդյունքի շուկա է հանում, ինչպես որ մյուս բոլոր կապիտալիստներն են անում իրենց ապրանքների նկատմամբ։ Բայց նախքան շուկա ընկնելը այդ ապրանքները արդեն գտնվում էին արտադրության տարեկան ֆոնդի մեջ, այսինքն՝ այն ամեն տեսակ առարկաների ընդհանուր մասսայի մեջ, որոնց փոխարկվում է տարվա ընթացքում առանձին կապիտալների ընդհանուր գումարը կամ հասարակական ամբողջ կապիտալը,— այն կապիտալը, որի միայն մի որոշ մասն է գտնվում յուրաքանչյուր առանձին կապիտալիստի ձեռքին։ Շուկայում կատարվող պրոցեսներն իրագործում են միայն տարեկան արտադրության այդ առանձին բաղկացուցիչ մասերի շրջանառությունը, մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք են ուղարկում նրանց, բայց ո՛չ կարող են տարեկան արտադրության գումարն ավելացնել, ո՛չ էլ արտադրված առարկաների բնույթը փոխել։ Այսպիսով, թե ինչպես կգործադրվի տարեկան ամբողջական արդյունքը, այդ կախված է վերջնիս սեփական կազմից, բայց ոչ երբեք նրա շրջանառությունից։

Տարեկան արտադրությունն ամենից առաջ պետք է մատակարարի այն բոլոր առարկաները (սպառողական արժեքները), որոնց հաշվին կարող են փոխհատուցվել կապիտալի տարվա ընթացքում սպառված իրային բաղկացուցիչ մասերը։ Այդ մասը հանելուց հետո մնում է զուտ կամ հավելյալ արդյունքը, որի մեջ հավելյալ արժեքն է պարունակվում։ Բայց ինչի՞ց է կազմված այդ հավելյալ արդյունքը։ Գուցե այնպիսի՞ առարկաներից, որոնք հատկացված են կապիտալիստների դասակարգի պահանջներն ու քմահաճույքները բավարարելու համար — այնպիսի առարկաներից, որոնք, այդպիսով, մտնում են նրանց սպառողական ֆոնդի մեջ։ Եթե այդ այդպես լիներ, ապա հավելյալ արժեքը կվատնվեր մինչև վերջին կոպեկը, և մենք մեր առաջ կունենայինք պարզ վերարտադրություն։

Կուտակելու համար պետք է հավելյալ արդյունքի մի մասը կապիտալ դարձնել։ Բայց, առանց հրաշք գործելու, կարելի է կապիտալ դարձնել միայն այն առարկաները, որոնք կարող են կիրառվել աշխատանքի պրոցեսում, այսինքն՝ արտադրության միջոցները, և այնուհետև, այնպիսի առարկաներ, որոնք կարող են բանվորի կյանքը պահպանել, այսինքն՝ կենսամիջոցները։ Հետևաբար, տարեկան հավելյալ աշխատանքի մի մասը պետք է գործադրվի արտադրության լրացուցիչ միջոցներ և կենսամիջոցներ պատրաստելու վրա, որոնք հավելութային են այն քանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է ավանսավորած կապիտալը փոխարինելու համար։ Մի խոսքով, հավելյալ արժեքը միայն այն պատճառով կարող է կապիտալի փոխարկվել, որ հավելյալ արդյունքը, որի արժեքն է այդ հավելյալ արժեքը, արդեն իր մեջ պարունակում է նոր կապիտալի իրային բաղկացուցիչ մասերը [Տես 21a ծանոթ.

Բայց որպեսզի կապիտալիստների դասակարգը այդ տարրերին ստիպի փաստորեն որպես կապիտալ գործելու, նա կարիք ունի աշխատանքի լրացուցիչ քանակի։ Եթե արդեն զբաղված բանվորների շահագործումը չի կարող էքստենսիվ կամ ինտենսիվ կերպով ավելացվել, ապա, ակներև է, պետք է լրացուցիչ աշխատուժեր ներգրավվեն գործի մեջ։ Բայց այս մասին ևս հոգացել է կապիտալիստական արտադրության բուն մեխանիզմը. նա վերարտադրում է բանվոր դասակարգին՝ որպես աշխատավարձից կախում ունեցող դասակարգ, որի սովորական վարձը բավարար է ո՛չ միայն նրա ինքնապահպանման, այլև նրա բազմացման համար։ Տարբեր տարիքների այդ լրացուցիչ աշխատուժերը ամեն տարի կապիտալին մատակարարում է ինքը՝ բանվոր դասակարգը, այնպես որ մնում է միայն դրանք միացնել արտադրության տարեկան արտադրանքի մեջ պարունակված լրացուցիչ արտադրամիջոցների հետ,— և պատրաստ է հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի։ Այսպես ուրեմն, կոնկրետորեն քննելով, տեսնում ենք, որ կապիտալի կուտակումը հանգում է նրա վերարտադրությանը ընդլայնվող մասշտաբով։ Պարզ վերարտադրության շրջապտույտը փոխվում և դաոնում է, Սիսմոնդիի արտահայտությամբ, մի պարուրագիծ [Տես 21b ծանոթ.

Հիմա վերադառնանք նորից մեր օրինակին։ Դա հին պատմություն է. Աբրահամ ծնավ զԻսահակ, Եսահակ ծնավ զՀակոբ և այլն։ 10 000 ֆունտ ստ. սկզբնական կապիտալը բերում է 2000 ֆունտ ստ. հավելյալ արժեք, որը կապիտալացվում է։ 2 000 ֆունտ ստ. նոր կապիտալը բերում է 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք. այս հավելյալ արժեքը, իր հերթին, կապիտալացվում է, այսինքն՝ դառնում է մի երկրորդ լրացուցիչ կապիտալ, որը դարձյալ բերում է 80 ֆունտ ստ. նոր հավելյալ արժեք և այլն։

Այստեղ մենք վերանում ենք հավելյալ արժեքի այն մասից, որ կապիտալիստն ինքն է սպառում։ Ներկայում մեզ նույնքան քիչ է հետաքրքրում այն հարցը, արդյոք լրացուցիչ կապիտալը միանո՞ւմ է սկզբնական կապիտալին թե՞ նրանից անջատվում է՝ իր արժեքը ինքնուրույն կերպով ավելացնելու համար. արդյոք այդ կապիտալը նույն այն կապիտալի՞ստն է օգտագործում, ով այն կուտակել էր, թե՞ այն ուրիշի ձեռքն է անցնելու։ Միայն մենք չպետք է մի բան մոռանանք, որ նորակազմ կապիտալների կողքին սկզբնական կապիտալը շարունակում է վերարտադրել իրեն և հավելյալ արժեք արտադրել, և որ նույն բանը կարելի է ասել ամեն մի կուտակված կապիտալի մասին այն առնչությամբ, որ նա ունի իր ստեղծած լրացուցիչ կապիտալի հետք։

Սկզբնական կապիտալը գոյացավ 10 000 ֆ. ստ. ավանսավորելու միջոցով։ Որտեղի՞ց գտավ այդ փողը նրա տերը։ Այդ ստեղծված է նրա սեփական աշխատանքով և նրա նախորդների աշխատանքով,— միաձայն պատասխանում են մեզ քաղաքատնտեսության ներկայացուցիչները [Տես 21c ծանոթ.], և նրանց այդ ենթադրությունը թվում է իսկապես միակ, ապրանքային արտադրության օրենքների հետ համաձայն ենթադրությունը։

Բոլորովին այլ է բանը 2 000 ֆունտ ստ. լրացուցիչ կապիտալի նկատմամբ։ Նրա ծագման պրոցեսը հայտնի է մեզ լիակատար ճշգրտությամբ։ Դա կապիտալացված հավելյալ արժեք է։ Հենց իր սաղմնավորման պահից նա չի պարունակել արժեքի և ոչ. մի ատոմ, որ առաջացած չլիներ ուրիշի անվճար աշխատանքից։ Արտադրության այն միջոցները, որոնց միացվում է լրացուցիչ աշխատուժը, ինչպես և այն կենսամիջոցները, որոնցով այդ աշխատուժը պահպանում է ինքն իրեն,— հավելյալ արդյունքի, ա՛յն տուրքի բաղկացուցիչ մասերն են, որ կապիտալիստների դասակարգն ամեն տարի շորթում է բանվորների դասակարգից։ Եթե կապիտալիստների դասակարգը այդ տուրքի մի մասով բանվոր դասակարգից լրացուցիչ աշխատուժ է գնում նույնիսկ լրիվ գնով, այնպես որ համարժեքը փոխանակվում է համարժեքի հետ,— ապա, այնուամենայնիվ, նա այդ դեպքում էլ վարվում է համաձայն այն աշխարհակալի հին դեղատոմսի, որը պարտվածների ապրանքները գնում է նրանց սեփական, հենց նրանցից կողոպտած փողով։

Եթե լրացուցիչ կապիտալն զբաղմունք է տալիս հենց այն բանվորին, որ արտադրել է այդ կապիտալը, ապա նույն բանվորը պետք է, ամենից առաջ, շարունակի սկզբնական կապիտալի արժեքն ավելացնել և, բացի դրանից, պետք է իր առաջվա անվճար աշխատանքի արդյունքը ետ գնի ավելի մեծ, լրացուցիչ աշխատանքով, քան այդ արդյունքը նստել է նրա վրա։ Երբ մենք այդ դիտում ենք որպես կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև կատարվող գործարք, ապա գործի էությունը բոլորովին չի փոխվում այն բանից, որ մինչև այդ զբաղված բանվորների անվճար աշխատանքի հաշվին նոր լրացուցիչ բանվորներ են զբաղմունք ստանում։ Չէ՞ որ կարող է պատահել նաև, որ կապիտալիստը լրացուցիչ կապիտալը փոխարկի մեքենայի, որն այդ լրացուցիչ կապիտալ արտադրողներին փողոց նետի և նրանց փոխարինի մի քանի երեխայով։ Բոլոր դեպքերում բանվոր դասակարգը տվյալ տարվա ընթացքում իր հավելյալ աշխատանքով ստեղծել է մի կապիտալ, որը հաջորդ տարում զբաղմունք է տալու աշխատանքի լրացուցիչ քանակին[22]։ Ահա այն բանի էությունը, որ անվանում են «կապիտալի միջոցով կապիտալ ծնել»։

2 000 ֆունտ ստ. առաջին լրացուցիչ կապիտալի կուտակման նախադրյալը կապիտալիստի կողմից ավանսավորված 10 000 ֆունտ ստեռլինգ արժեքների գումարի առկայությունն էր, որը նրան էր պատկանում նրա «նախասկզբնական աշխատանքի շնորհիվ» 400 ֆունտ ստ. երկրորդ լրացուցիչ կապիտալի նախադրյալը, ընդհակառակը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընթաց կուտակումը առաջին լրացուցիչ կապիտալի, այդ 2 000 ֆունտ ստեռլինգի, որի կապիտալացված հավելյալ արժեքն է այդ 400 ֆ. ստեռլինգը։ Անցյալ անվճար աշխատանքի նկատմամբ ձեռք բերված սեփականությունն այժմ միակ պայմանն է կենդանի անվճար աշխատանքի ընթացիկ յուրացման համար ավելի ու ավելի աճող ծավալով։ Որքան շատ է կուտակել կապիտալիստը, այնքան ավելի շատ կարող է կուտակել նա։

Որչափով այն հավելյալ արժեքը, որից կազմված է № I լրացուցիչ կապիտալը, սկզբնական կապիտալի մի մասով աշխատուժ գնելու հետևանք է, մի գնում, որ լիովին համապատասխանում էր ապրանքային փոխանակության պայմաններին և իրավաբանական տեսակետից լոկ այն է ենթադրում, որ բանվորը ազատ կերպով տնօրինում է իր սեփական ընդունակությունները, իսկ փողատերը կամ ապրանքատերը իրեն պատկանող արժեքները, որչափով № II լրացուցիչ կապիտալը և այլն № I լրացուցիչ կապիտալի պարզ արդյունքն է, այսինքն՝ նույն հարաբերությունների հետևանքը. որչափով ամեն մի առանձին գործարք այստեղ շարունակ կատարվում է ապրանքային փոխանակության օրենքին լիովին համապատասխանորեն, այսինքն՝ որչափով կապիտալիստը միշտ աշխատուժ է գնում, իսկ բանվորը միշտ վաճառում է այն, և այն էլ — ընդունենք նույնիսկ և այս — աշխատուժի իսկական արժեքով,— այդ չափով ակներև է, որ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության վրա հիմնված յուրացման օրենքը կամ մասնավոր սեվ։ականության օրենքը սեփական, ներքին, անխուսափելի դիալեկտիկայի հետևանքով փոխարկվում է իր ուղղակի հակադրությանը։ Համարժեքների փոխանակությունը, որը նախասկզբնական գործառնության էությունն էր, այնպիսի փոփոխություններ է կրել, որ այդ փոխանակությունը դարձել է լոկ արտաքին երևութականություն, իրոք՝ կապիտալի այն մասը, որ փոխանակվել է աշխատուժի հետ, ինքը, նախ, միայն մի մասն է ուրիշի այն աշխատանքի արդյունքի, որ առանց համարժեքի է յուրացվել, երկրորդ, այդ մասը ո՛չ միայն պետք է փոխհատուցվի այն արտադրող բանվորի կողմից, այլև փոխհատուցվի մի նոր ավելցուկով։ Այսպիսով, կապիտալիստի ու բանվորի միջև կատարվող փոխանակության հարաբերությունը դառնում է լոկ շրջանառության պրոցեսին պատկանող մի երևութականություն, մի դատարկ ձև, որը խորթ է իր սեփական բովանդակությանը և միայն մթագնում է այն։

Աշխատուժի մշտական գնումն ու վաճառումը ձև է։ Իսկ բովանդակությունն այն է, որ կապիտալիստը ուրիշի արդեն առարկայացած աշխատանքի մի մասը, որ ինքը շարունակ յուրացնում է առանց համարժեքի, նորից և նորից փոխանակում է ուրիշին ավելի մեծ քանակով կենդանի աշխատանքի հետ։ Սեփականության իրավունքը սկզբնապես մեզ երևաց որպես սեփական աշխատանքի վրա հիմնված իրավունք։ Առնվազն այդ ենթադրությունը պետք է ճիշտ լիներ, որովհետև. շուկայում իրար հանդեպ կանգնած են միայն իրավահավասար ապրանքատերերը ընդ որում ուրիշի ապրանքի յուրացման միջոցը բացառապես սեփական ապրանքի օտարումն է, իսկ այս վերջինը միայն աշխատանքով կարող է ստեղծվել։ Իսկ հիմա պարզվում է, որ սեփականությունը կապիտալիստի համար ուրիշի անվճար աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնելու իրավունք է, բանվորի համար՝ իր սեփական արդյունքը յուրացնելու անհնարինություն։ Սեփականության անջատումը աշխատանքից դառնում է անհրաժեշտ հետևանքը մի օրենքի, որի ելակետը, ըստ երևույթին, նրանց նույնությունն էր[23]։

Այսպիսով, որքան էլ թվա, որ յուրացման կապիտալիստական եղանակը հակասում է ապրանքային արտադրության սկզբնական օրենքներին, այդ եղանակը առաջանում է բնավ ոչ այդ օրենքների խախտումից, այլ, ընդհակառակը, նրանց կիրառումից։ Թռուցիկ հետադարձ հայացքը շարժման ա՛յն փուլերի հաջորդականության վրա, որոնց ավարտակետն է կապիտալիստական կուտակումը, կրկին անգամ պարզ կերպով ցույց կտա մեզ այդ բոլորը։

Նախ մենք տեսանք, որ արժեքի գումարի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում էր անպայման փոխանակության օրենքներին համապատասխան։ Փոխանակողներից մեկը վաճառում է իր աշխատուժը, մյուսը գնում է այն։ Առաջինն ստանում է իր ապրանքի արժեքը և դրանով էլ հենց նրա սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, օտարում-հանձնում է երկրորդի ձեռքը։ Այն ժամանակ երկրորդը արտադրության արդեն իրեն պատկանող միջոցները նույնպես իրեն պատկանող աշխատանքի միջոցով դարձնում է նոր արդյունք, որը իրավամբ նույնպես նրան է պատկանում։

Այդ արդյունքի արժեքը իր մեջ պարունակում է, նախ, արտադրության գործադրված միջոցների արժեքը։ Օգտակար աշխատանքը չի կարող արտադրության այդ միջոցները գործադրել առանց նրանց արժեքը նոր արդյունքին փոխանցելու. բայց աշխատուժը կարող է վաճառքի առարկա դառնալ այն դեպքում միայն, եթե նա ընդունակ է օգտակար աշխատանք մատակարարելու արդյունաբերության այն ճյուղին, որտեղ ենթադրվում է այն կիրառել։

Այնուհետև, նոր արդյունքի արժեքն իր մեջ պարունակում է աշխատուժի արժեքի համարժեքն ու հավելյալ արժեքը։ Եվ այդ հենց այն պատճառով, որ մի որոշ ժամկետով — օրով, շաբաթով և այլն — վաճառված աշխատուժն ավելի պակաս արժեք ունի, քան այն արժեքը, որ աշխատուժի գործադրությունն է ստեղծում տվյալ ժամանակամիջոցում։ Բայց բանվորին վճարել են նրա աշխատուժի փոխանակային արժեքը և դրանով էլ նրանից օտարել են աշխատուժի սպառողական արժեքը,— ինչպես այդ տեղի է ունենում ամեն մի առուծախի ժամանակ։

Այն հանգամանքը, որ այդ առանձնահատուկ ապրանքը աշխատուժը, աշխատանք մատակարարելու և, հետևապես, արժեք ստեղծելու յուրահատուկ սպառողական արժեք ունի,— բոլորովին չի խախտում ապրանքային արտադրության ընդհանուր օրենքը։ Այսպես ուրեմն, եթե աշխատավարձի ձևով ավանսավորված արժեքի գումարը ո՛չ միայն պարզապես նորից հայտնվում է արդյունքի մեջ, այլև հայտնվում է ավելացած՝ ի հաշիվ հավելյալ արժեքի, ապա այդ առաջ չի գալիս բնավ այն բանից, որ վաճառողին խաբում են,— չէ՞ որ նա իր ապրանքի արժեքն ստանում է,— այլ այդ ապրանքի սպառումից գնորդի միջոցով։

Փոխանակության օրենքը միայն պայմանավորում է իրար հետ փոխանակվող ապրանքների փոխանակային արժեքների հավասարությունը։ Այդ օրենքը հենց սկզբից արդեն ենթադրում է նրանց սպառողական արժեքների տարբերությունը և բացարձակապես ոչ մի առնչություն չունի նրանց բուն սպառման պրոցեսի հետ, որն սկսվում է միայն այն ժամանակ, երբ առևտրի ակտը լրիվ կատարված ու ավարտված է։

Հետևապես, փողի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում է ապրանքային արտադրության տնտեսական օրենքներին և սրանցից բխող սեփականության իրավունքին լիովին համապատասխան։ Չնայած դրան, նրա հետևանքն այն է լինում՝

1) որ արդյունքը պատկանում է կապիտալիստին և ոչ թե բանվորին.

2) որ այդ արդյունքի արժեքը, բացի ավանսավորած կապիտալի արժեքից, պարունակում է նաև հավելյալ արժեք, որը բանվորին աշխատանք է նստել, իսկ կապիտալիստին ոչինչ չի նստել և, այնուամենայնիվ, կապիտալիստի օրինական սեփականությունն է կազմում.

3) որ բանվորը պահպանել է իր աշխատուժը և կարող է նորից վաճառել այն, եթե գնորդ գտնի։

Պարզ վերարտադրությունն այդ առաջին գործառնության պարբերական կրկնությունն է միայն, այս դեպքում ամեն անգամ փողը նորից փոխարկվում է կապիտալի։ Այսպիսով, օրենքը այստեղ ամենևին չի խախտվում,— ընդհակառակը, միայն շարունակ երևան գալու հնարավորություն է ստանում։ «Մի քանի հաջորդական փոխանակություններ լոկ վերջնին դարձրել են առաջնի ներկայացուցիչը» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 70)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, գիրք 2, էջ 175։]

Եվ, այնուամենայնիվ, ինչպես տեսանք, պարզ վերարտադրությունը բավական է հիմքից փոխելու համար այդ գործառնության այն բնույթը, որ նա ուներ,— որչափով մենք այն քննում էինք իբրև մեկուսացած պրոցես։ «Այն մարդկանցից, որոնց միջև բաշխվում է ազգային եկամուտը, ոմանք (բանվորները) այդ եկամտի նկատմամբ նոր իրավունք են ձեռք բերում նոր աշխատանք գործադրելու միջոցով, մյուսները (կապիտալիստները) նույն եկամտի նկատմամբ մշտական իրավունքն արդեն առաջ են ձեռք բերել աշխատանքի սկզբնական գործադրման միջոցով» (նույն տեղում, էջ 111 [ռուս. հրատ., էջ 196])։ Աշխատանքը, ինչպես հայտնի է, միակ բնագավառը չէ, որտեղ անդրանկությունը հրաշքներ է գործում։

Բանը ամենևին չի փոխվի, եթե պարզ վերարտադրությունը փոխարինվի ընդլայնված մասշտաբով վերարտադրությամբ կամ կուտակումով։ Առաջին դեպքում կապիտալիստը քամուն է տալիս ամբողջ հավելյալ արժեքը, երկրորդ դեպքում նա երևան է բերում իր քաղաքացիական առաքինությունը նրանով, որ հավելյալ արժեքի մի մասն է միայն սպառում, մնացածը փող դարձնելով։

Հավելյալ արժեքը նրա սեփականությունն է, այն երբեք ուրիշ որևէ մեկին չի պատկանել։ Եթե նա հավելյալ արժեքը ավանսավորում է արտադրության համար, ապա նա այդ ավանսավորումն անում է իր սեփական ֆոնդից ճիշտ այնպես, ինչպես այն օրը, երբ նա առաջին անգամ ոտք դրեց շուկա։ Որ այս անգամ նրա ֆոնդն առաջ է գալիս նրա բանվորների անվճար աշխատանքից, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Եթե B բանվորը վարձվում է A բանվորի արտադրած հավելյալ արժեքի հաշվին, ապա, նախ՝ A-ն այդ հավելյալ արժեքը ստեղծել է՝ մինչև վերջին կոպեկն ստանալով իր ապրանքի արդարացի գինը, երկրորդ՝ այդ բանն ամենևին չի վերաբերում B բանվորին։ Այն բոլորը, ինչ Ա-ն պահանջում է և իրավունք ունի պահանջելու, այն է, որ կապիտալիստը նրան վճարի նրա աշխատուժի արժեքը։ «Երկուսն էլ դեռ շահեցին. բանվորը՝ այն պատճառով, որ նրան ավանսավորել են նրա աշխատանքի (պետք էր ասել ուրիշ բանվորների անվճար աշխատանքի) պտուղները ավելի վաղ, քան այդ աշխատանքը կատարվել էր (պետք էր ասել ավելի վաղ, քան նրա աշխատանքն իր պտուղներն էր տվել). գործատերը՝ այն պատճառով, որ այդ բանվորի աշխատանքն ավելի արժեր, քան նրա աշխատավարձը» (պետք էր ասել ավելի շատ արժեք է արտադրել, քան աշխատավարձի արժեքր) (Sismondi: "Nonveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 135)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, էջ 206։]

Ճիշտ է, բանը բոլորովին այլ կերպ է երևում, երբ մենք կապիտալիստական արտադրությունը քննում ենք նրա նորոգման անընդհատ հոսանքի մեջ և առանձին կապիտալիստի ու առանձին բանվորի փոխարեն վերցնում ենք նրանց ամբողջությունը, կապիտալիստների դասակարգը և բանվորների դասակարգը։ Բայց դրանով մենք կիրառած կլինեինք ապրանքային արտադրությանը մի բոլորովին խորթ չափանիշ։

Ապրանքային արտադրության մեջ դեմառդեմ կանգնած են միայն իրարից անկախ վաճառորդն ու գնորդը։ Նրանց բոլոր հարաբերությունները ընդհատվում են, երբ նրանց կնքած պայմանագրի ժամկետը լրանում է։ Եթե գործարքը նորոգվում է, ապա արդեն նոր պայմանագրի հիման վրա, որը ոչ մի առնչություն չունի նախընթաց գործարքի հետ և միայն պատահաբար կարող է նույն գնորդին նորից հանդիպեցնել նույն վաճառորդի հետ։

Եվ այսպես, եթե ապրանքային արտադրությունը կամ նրան վերաբերող որևէ երևույթ քննարկենք նրանց սեփական տնտեսական օրենքների տեսակետից, ապա փոխանակության ամեն մի ակտ պետք է վերցնենք առանձին, փոխանակության նախորդ և հաջորդ ակտերի հետ ամեն մի կապակցությունից դուրս։ Եվ որովհետև գնումներն ֊ ու վաճառքները կատարվում են միայն առանձին անհատների միջև, ուստի անթույլատրելի է նրանց մեջ հասարակական ամբողջ դասակարգերի միջև եղած հարաբերությունները որոնել։

Որքան էլ երկար լինի հաջորդական վերարտադրությունների և նրանց նախորդող կուտակումների այն շարքը, որ կատարում է ներկայումս գործող կապիտալը, նա միշտ պահպանում է իր սկզբնական կուսությունը։ Քանի դեռ փոխանակության ամեն մի առանձին վերցրած ակտի ժամանակ փոխանակության օրենքները պահպանվում են, յուրացման եղանակը կարող է լիակատար հեղաշրջման ենթարկվել, բնավ չխախտելով ապրանքային արտադրությանը համապատասխանող սեփականության իրավունքը։ Սեփականության միևնույն իրավունքն իր ուժը պահպանում է ինչպես սկզբում, երբ արդյունքը պատկանում է արտադրողին և երբ վերջինս համարժեքը համարժեքի հետ փոխանակելով՝ կարող է հարստանալ միայն ի հաշիվ սեփական աշխատանքի, այնպես էլ կապիտալիստական ժամանակաշրջանում, երբ հասարակական հարստությունը հարաճուն չափով դառնում է նրա՛նց սեփականությունը, ովքեր ի վիճակի են շարունակ նորից ու նորից ուրիշների անվճար աշխատանքը յուրացնելու։

Այդ հետևանքն անխուսափելի է, որչափով աշխատուժը հենց բանվորի կողմից ազատորեն վաճառվում է որպես ապրանք։ Բայց հենց այդ վայրկյանից էլ ապրանքային արտադրությունն ընդհանուր բնույթ է ընդունում և դառնում արտադրության տիպիկ ձև. միայն այդ պահից ամեն մի արդյունք հենց սկզբից արտադրվում է վաճառքի համար, և արտադրվող ամբողջ հարստությունն անցնում է շրջանառության ոլորտով։ Միայն այն ժամանակ, երբ վարձու աշխատանքը դառնում է ապրանքային արտադրության բազիսը, այդ արտադրությունը փաթաթվում է ամբողջ հասարակության վզին. բայց միայն այդ ժամանակ նա կարող է ծավալել նաև իր մեջ թաքնված բոլոր կարողությունները։ Ասել, թե վարձու աշխատանքի երևան գալն աղավաղում է ապրանքային արտադրության իսկական բնույթը — նույնն է թե ասել որպեսզի ապրանքային արտադրության իսկական բնույթը չաղավաղվի, այդ արտադրությունը չպետք է զարգանա։ Այն չափով, որով ապրանքային արտադրությունը, իրեն ներհատուկ սեփական օրենքների համաձայն զարգանալով, կապիտալիստական արտադրության է փոխարկվում, նույն չափով էլ ապրանքային արտադրությանը հատուկ սեփականության օրենքները փոխվում են կապիտալիստական յուրացման օրենքների[24]։

Մենք տեսանք, որ նույնիսկ պարզ վերարտադրության ժամանակ ամբողջ ավանսավորած կապիտալը, ինչպիսի սկզբնական ծագում էլ ունենա, դառնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Բայց արտադրության ընդհանուր հոսանքի մեջ սկզբնապես ավանսավորած ամբողջ կապիտալը մի անվերջ փոքր մեծություն է (magnitudo evanescens մաթեմատիկական իմաստով) անմիջաբար կուտակված կապիտալի համեմատությամբ, այսինքն` նորից կապիտալ դարձած հավելյալ արժեքի կամ հավելյալ պրոդուկտի համեմատությամբ, ընդ որում այդ կապիտալu նրա ձեռքին է գործում, ով կուտակել է այն, թե ուրիշի ձեռքին, միևնույն է։ Այս պատճառով քաղաքատնտեսությունը ընդհանրապես կապիտալu ներկայացնում է որպես «կուտակված hարստություն» (փոխակերպված հավելյալ արժեք կամ եկամուտ), «որը նորից կիրառվում է հավելյալ արժեք արտադրելու համար»[25], իսկ կապիտալիստին՝ որպես «հավելյալ արդյունքի տիրոջ»[26]։ Նույն այս հայացքն են արտահայտում, բայց միայն այլ ձևով, երբ ասում են, թե ամբողջ առկա կապիտալը կուտակված կամ կապիտալացված տոկոս է, որովհետև տոկոսը հավելյալ արժեքի մի մասն է միայն[27]։

2. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Կուտակման կամ հավելյալ արժեքի՝ կապիտալի հետադարձ փոխարկման մերձավոր սահմանումին անցնելուց առաջ անհրաժեշտ է վերացնել կլասիկ քաղաքատնտեսության ծնած երկիմաստությունը։

Որչափով այն ապրանքները, որ կապիտալիստը հավելյալ արժեքի մի մասով դնում է սեփական սպառման համար, չեն կարող նրա համար արտադրության և արժեքի աճման միջոցներ ծառայել, նույն չափով էլ իր բնական ու սոցիալական պահանջմունքները բավարարելու համար նրա գնած աշխատանքը արտադրողական աշխատանք չէ։ Այդպիսի ապրանքներ կամ աշխատանք գնելով կապիտալիստը նրանց վրա գործադրած հավելյալ արժեքը չի դարձնում կապիտալ, այլ, ընդհակառակը, այն սպառում կամ ծախսում է որպես եկամուտ։ Հակառակ հին-ազնվական սկզբունքի, որի էությունը, ըստ Հեգելի իրավացի դիտողության, «առկա բարիքների սպառումն է» և որը

  1. «Ուրիշի աշխատանքի արդյունքներն սպառող հարուստները այդ արդյունքներն ստանում են փոխանակության ակտի (ապրանքների գնման) միջոցով միայն։ Հետևապես, նրանց պահեստաֆոնդը պետք է, ըստ երևույթին, արագ կերպով ցամաքի... Բայց արդի հասարակարգում հարստությունը ուրիշի աշխատանքի միջոցով վերարտադրվելու ուժ է ձեռք բերել... Հարստությունը, աշխատանքի նման ու աշխատանքի միջոցով, ամեն տարի պտուղ է բերում, որը տարվա ընթացքում կարելի է ոչնչացնել՝ առանց հարստության տիրոջը ավելի աղքատացնելու։ Այդ պտուղը կապիտալից ծագող մի եկամուտ է» (Simondi: «Noiveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 81, 82)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 181 182։]
  2. «Աշխատավարձը... ճիշտ այնպես, ինչպես և շահույթը, կարելի է դիտել որպես պատրաստի արդյունքի իրական բաժին» (G. Ramsay: «An Essay օո the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 142)։ «Արդյունքի այն բաժինը, որ բանվորին հասնում է աշխատավարձի ձևով» (James Mill: «Éléments d’Économie Politique», Parissot-ի ֆրանս. թարգմանություն։ Paris 1823. էջ 34)։
  3. «Երբ կապիտալը գործադրվում է բանվորների, աշխատավարձը. կանխավճարելու համար, նա ոչինչ չի ավելացնում այն ֆոնդի վրա, որ հատկացված է աշխատանքը պահպանելու համար» (Կեյզնովը ծանոթագրության մեջ, որ կցել է Մալթուսի՝ իր հրատարակած «Definitions in Political Economy». London 1853 աշխատությանը, էջ 22)։
  4. «Բանվորների գոյության միջոցները երկրագնդի դեռ մեկ չորրորդ մասում էլ կապիտալիստները չեն, որ նրանց ավանսավորում են» (Richard Jones: «Text-book of Lectures օո the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 36)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономическиие сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 313։]
    4a «Թեև մանուֆակտուրային բանվորի աշխատավարձը ավանսավորում է նրան գործատերը, բայց բանվորը իրոք ոչ մի ծախք չի նստում նրա վրա, որովհետև այդ աշխատավարձի արժեքը սովորաբար շահույթի հետ միասին նրան է վերադարձվում այն առարկայի ավելացած արժեքի մեջ, որի վրա բանվորն աշխատանք է կիրառել» (A. Smith: «Wealth of Nations», գիրք II, գլ. III, էջ 311)։ [А. Смит: «Исследованиие о природе и причинах богатства народов», հ. I, գիրք II, գլ. III, էջ 278։ Соцэкгиз, 1935 թ.։]
  5. «Արտադրողական սպառման առանձնապես ուշագրավ հատկությունն է այդ։ Այն, ինչ որ արտադրողաբար է սպառվում, կապիտալ է և կապիտալ է դառնում սպառման միջոցով» (James Mill: «Éléments d’Économie Politique», Parissot-ի ֆրանսերեն թարգմանությունը, Paris 1823» էջ 242)։ Բայց Ջեմս Միլլն այնպես էլ չպարզեց, թե որն է «առանձնապես ուշագրավ հատկությունը»։
  6. «Ճիշտ է, իհարկե, որ նորամույծ մանուֆակտուրան աշխատանք է տալիս բազմաթիվ աղքատների, բայց վերջինները չեն դադարում աղքատ լինելուց, մինչդեռ մանուֆակտուրային ձեռնարկությունների հետագա գործարկումը ուրիշ շատերին աղքատներ է դարձնում։ («Reasons for a limilted Exportation of Wool». London 1677, էջ 19)։ «Անհեթեթ է ֆերմերի այն պնդումը, թե իբր ինքը պահում է աղքատներին։ Իրոք, աղքատները պահվում են չքավորության մեջ» («Reasons for the late Increase of the Poor-Rates: or a comparative View on the Prices of Labour and Provisions». London 1777, էջ 31)։
  7. Ռոսսին այս առթիվ այնպես չէր ճոռոմաբանի, եթե նա իսկապես թափանցած չլիներ «արտադրողական սպառման» գաղտնիքի մեջ։
  8. «Հարավային Ամերիկայի հանքերի բանվորները, որոնց ամենօրյա աշխատանքը (գուցե ամենածանրը աշխարհում) այն է, որ 450 ոտնաչափ խորությունից հանքանյութի 180—200 ֆունտ ծանրությամբ բեռը իրենց ուսերին դրած երկրի մակերեսը դուրս բերեն,— ապրում են միայն հացով ու լոբով, նրանք կգերադասեին ցամաք հացով սնվել, բայց նրանց տերերը նրանց հետ վարվում են ինչպես ձիերի հետ. գտնելով, որ նրանք ցամաք հաց ուտելով չեն կարող այնպես ինտենսիվորեն աշխատել, նրանց ստիպում են բակլա ուտել, որն զգալիորեն ավելի հարուստ է ֆոսֆորով, քան հացը» (Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ., 1862, I մաս, էջ 194, ծանոթագրություն)։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870, էջ 132։]
  9. James Mll: «Éléments d’Économie Polilique». Parissotի-ի ֆրանսերեն թարգմանությունը, Paris 1823, էջ 238 և հաջ.։
  10. «Եթե աշխատանքի գինն այնքան շատ բարձրանար, որ, չնայած կապիտալի ավելանալուն, այլևս հնարավոր չլիներ ավելի շատ աշխատանք կիրառել, ապա ես կասեի, որ կապիտալի այդպիսի ավելացումն անարտադրողաբար կսպառվի» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 163)։ [Հմմտ, Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 87։]
  11. «Միակ արտադրողական սպառումը բառի բուն իմաստով այն է միայն, որ կապիտալիստը հարստությունն սպառում կամ քայքայում է (նա նկատի ունի արտադրության միջոցների սպառումը) վեր արտադրության նպատակով... Բանվորը... արտադրողական սպառող է նրան բանեցնողի համար և պետության համար, բայց, իսկապես ասաձ, ոչ իր՝ բանվորի համար» (Malthus: «Definitions in Political Economy». London 1853, էջ 30)։
  12. «Միակ բանը։ որի մասին կարելի է ասել, թե նա կուտակվում և պատրաստվում է նախօրոք, բանվորի հմտությունն է... Հմուտ աշխատանքի կուտակումն ու պահպանումը, այդ կարևորագույն գործառնությունը, բանվորների գերակշռող մեծամասնության նկատմամբ իրագործվում է առանց կապիտալի որևէ ծախսման» (Hodgskin: «Labour Defended etc.», էջ 12, 13)։
  13. «Այս նամակը կարելի է դիտել որպես գործարանատերերի մանիֆեստ» (Ֆերրենդ, առաջարկ բամբակի սովի առթիվ, համայնքների պալատի 1863 թվականի ասպրիլի 27-իի նիստը)։
  14. Ընթերցողը հիշում է, որ նույն կապիտալը բոլորովին ուրիշ երգ է երգում սովորական հանգամանքներում, երբ հարցը վերաբերում է աշխատավարձն իջեցնելուն։ Այս դեպքում «գործատերերը» միաձայն հայտարարում են (տե՛ս չորրորդ բաժին, էջ 465). «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակն է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում. որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել այնքան կարճ ուսուցմամբ և այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները (որոնք, ինչպես հիմա մեզ ասում են, 12 ամսվա ընթացքում կարող են հաջողությամբ փոխարինվել լավագույն մեքենաներով) փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի աշխատանքն ու հմտությունը (մեզ ասում են այժմ, որ 30 տարում էլ չի կարելի այդ հմտությունը վերականգնել), որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որ կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»։
  15. «Times» 24 մարտի 1863 թ.։
  16. Պառլամենտը ոչ մի ֆարտինգ չքվեարկեց արտագաղթի համար, այլ միայն օրենքներ հրապարակնց, որոնք մունիցիպալիտետներին լիազորում էին բանվորներին կյանքի ու մահվան միջև պահելու կամ նրանց շահագործելու՝ նորմալ վարձատրություն չվճարելով նրանց։ Երբ հետո, երեք տարի անց, անասունների անկում սկսվեց, պառլամենտը, ուշք չդարձնելով նույնիսկ պառլամենտական էտիկետի կոպիտ խախտման վրա, անմիջապես միլիոններ քվեարկեց այն միլիոնատեր լենդլորդերի վնասները հատուցելու համար, որոնց վարձակալներն առանց այն էլ ոչ մի վնաս չէին կրում մսի գնի բարձրանալու հետևանքով։ 1863 թվականին պառլամենտի բացման ժամանակ հողային սեփականատերերի գազանային մռնչոցն ապացուցեց, թե հարկավոր չէ հնդիկ լինել՝ Աաբալա կովին երկրպագելու համար, և ո՛չ էլ Յուպիտեր՝ եզի փոխարկվելու համար։
  17. «Բանվորը գոյության միջոցներ էր պահանջում ապրելու համար, գործարանատերն աշխատանք էր պահանջում շահվելու համար» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 91)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии» Соцэкгиз, 1936., հ, I, գիրք 2, էջ 186։]
  18. Այս կախման բիրտ մուժիկական ձևը գոյություն ունի Դերհեմ կոմսությունում։ Դա այն սակավաթիվ կոմսություններից մեկն է, որտեղ տեղական պայմանները չեն ապահովում վարձակալների սեփականության անվիճելի իրավունքը գյուղատնտեսական բատրակների վերաբերմամբ։ Հանքագործության գոյությունը վերջիններին հնարավորություն է տալիս ընտրություն անելու։ Այս պատճառով, ընդհանուր կանոնի հակառակ, ֆերմերն այստեղ վարձակալում է այն հողերը միայն, որտեղ բանվորների կոտտեջներն են գտնվում։ Կոտտեջների վարձագինը կազմում է աշխատավարձի մի մասը։ Այս կոտտեջները կոչվում են «hind’s houses» [«ծառաների տներ»]։ Դրանք բանվորներին վարձու են տրվում ֆեոդալական որոշ պարհակներ կատարելու պայմանով՝ ըստ մի պայմանագրի, որը կոչվում է «bondage» [ճորտություն] և, ի միջի այլոց, բանվորին պարտավորեցնում է այն ժամանակի ընթացքում, երբ ինքն զբաղված է մի ուրիշ տեղ, իր փոխարեն գործի ուղարկելու իր աղջկան և այլն։ Ինքը՝ բանվորը կոչվում է «bondsman», այսինքն՝ ճորտ։ Այս հարաբերությունը մի բոլորովին նոր կողմից մեզ ցույց է տալիս դարձյալ բանվորի անհատական սպառումը որպես սպառում կապիտալի համար կամ որպես արտադրողական սպառում։ «Հետաքրքրական է նշել, որ այս bondsman-ի նույնիսկ կղկղանքը նրա հաշվանկատ տերն իր եկամտի մեջ է մտցնում... Ֆերմերն ուրիշ ոչ մի արտաքնոց սարքել թույլ չի տալիս բացի իր շինածներից, և այս բնագավառում իր սյուզերենային իրավունքների ոչ մի ամենափոքր խախտում չի հանդուրժում» («Public Health. 7th Report 1864», էջ 188)։
  19. Հիշեցնենք, որ երեխաների և այլոց աշխատանքի նկատմամբ ինքնավաճառման նույնիսկ ձևականությունն էլ է չքանում։
  20. «Կապիտալը ենթադբում է վարձու աշխատանք իսկ վարձու աշխատանքը ենթադրում է կապիտալ։ Նրանք պայմանավորում և ստեղծում են իրար։ Արդյոք բանվորը բամբակագործարանում միայն բամբակեղեն կտո՞ր է արտադրում։ Ո՛չ նա կապիտալ է արտադրում։ Նա արտադրում է արժեքներ, որոնք նորից այս նպատակին են ծառայում, որ իշխեն բանվորի աշխատանքի վրա և նրա աշխատանքով նոր արժեքներ ստեղծեն» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում, № 266, 1849 թ, ապրիլի 7-ին)։ [Կ. Մարքս, «Վարձու աշխատանք և կապիտալ»։— Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկեր, հ. V, էջ 432։] «Neue Rheinische Zeitung»-ում այդ վերնագրով հրապարակված հոդվածներն այն դասախոսությունների հատվածներն են, որ ես 1847 թվականին նույն թեմայով կարդացել եմ գերմանացի բանվորների բրյուսելյան միության մեջ. նրանց տպագրությունն ընդհատվեց Փետրվարյան ռևոլյուցիայի պատճառով։
  21. «Կապիտալի կուտակումը եկամտի մի մասի՝ որպես կապիտալի գործադրումն է» (Malthus: «Definitions etc.», հրատ. Gazenove, էջ 11)։ «Եկամտի փոխարկումը կապիտալի» (Malthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1836, էջ 320)։
    21a Այստեղ մենք վերանում ենք արտաքին աոէտրիք, որի միջոցով ազգը կարող է պերճանքի առարկաները փոխարկել արտադրության միջոցների ու կենսամիջոցների, կամ ընդհակառակը։ Մեր հետազոտության առարկան իր զուտ կերպարանքով քննելու համար, անկախ գործը մթագնող կողմնակի հանգամանքներից, մենք պետք է ամբողջ առևտրական աշխարհը դիտենք որպես մի ազգ և ենթադրենք, որ կապիտալիստական արտադրությունն ամրապնդվել է ամենուրեք և տիրել է արտադրության բոլոր ճյուղերին։
    21b Կուտակման այն վերլուծությունը, որ կատարել է Սիսմոնդին, այն խոշոր թերությունն ունի, որ հեղինակը չափազանց շուտ է բավարարվում «եկամտի փոխարկումը կապիտալի» ֆրազով և չի հետազոտում այդ գործառնության նյութական պայմանները։
    21c «Նախասկզբնական աշխատանքը, որին նրա կապիտալը պարտական է իր ծագումով» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 109)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 195։]
  22. «Աշխատանքը կապիտալ է ստեղծում, նախքան կապիտալը կիրառում է աշխատանքը» (E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 110)։
  23. Ուրիշի աշխատանքի արդյունքի նկատմամբ կապիտալիստի ունեցած սեփականության իրավունքը «անհրաժեշտ հետևանքն է յուրացման օրենքի, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, ամեն մի բանվորի իր սեփական աշխատանքի արդյունքի նկատմամբ ունեցած սեփականության բացառիկ իրավունքն էր» (Cherbuliez: «Richesse ou Pauvretés. Paris 1841, էջ 58։ Ասենք՝ այս դիալեկտիկական փոխակերպումը ճիշտ չի զարգացրած այդ աշխատության մեջ)։
  24. Ուստի չի կարելի չզարմանալ Պրուդոնի խորամանկամտության վրա, որը ուզում է կապիտալիստական սեփականությունը ոչնչացնել, նրան հակադրելով... ապրանքային արտադրության սեփականության հավերժական օրենքները։
  25. «Կապիտալ, այսինքն՝ կուտակված հարստություն, որ գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (Malthus: «Principles of Political Economy» [էջ 252])։ «Կապիտալը... կազմված է եկամտից անտեսված հարստությունից և գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 16)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295։]
  26. «Ավելցուկ արդյունքի կամ կապիտալի տերեր» («The Source and Remedy of the National Difficulties. A Letter to Lord John Russel». London 1831)։
  27. «Կապիտալը, տնտեսված կապիտալի ամեն մի մասի բարդ տոկոսների հետ միասին, այն աստիճան է աճել, որ աշխարհի եկամուտ, տվող ամբողջ հարստությունը վաղուց արդեն դարձել է պարզապես կապիտալի տոկոս» (Լոնդոնի «Economist», 19 հուլիսի 1859 թ.)։