«Չորրորդ Բաժին: Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
Տող 293. Տող 293.
 
Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։
 
Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։
  
Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով<ref>«Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելուս (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16])։</ref>։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ<ref>Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև, աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11)։ Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։</ref>։
+
Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով<ref>«Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելու» (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16])։</ref>։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ<ref>Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11)։ Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։</ref>։
  
 
Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։
 
Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։
  
Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան, հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։
+
Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։
  
 
Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը<ref>«Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։</ref>։
 
Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը<ref>«Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։</ref>։
  
Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ<ref>Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։</ref>։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտագրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ<ref>«Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։</ref> և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը<ref>«Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։</ref>։
+
Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ<ref>Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։</ref>։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտադրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ<ref>«Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։</ref> և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը<ref>«Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։</ref>։
  
Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ<ref>«Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «on Wages and Combination». London 1834, էջ 64)։</ref>։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում<ref>Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։</ref>։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»<ref>Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։</ref>։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը<ref>«Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև. այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։</ref>։
+
Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ<ref>«Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «On Wages and Combination». London 1834, էջ 64)։</ref>։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում<ref>Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։</ref>։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»<ref>Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։</ref>։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը<ref>«Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։</ref>։
  
 
Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։
 
Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։
  
Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու, գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ ֊միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը) Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու<ref>Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։</ref>, կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։
+
Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը։ Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու<ref>Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում,— այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։</ref>, կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։
  
Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կողմից, ստեղծում է աշխատանքային օրն անչափ երկարացնելու նորանոր հզոր դրդապատճառներ և հեղաշրջում է աշխատանքի բուն իսկ եղանակը և հասարակական աշխատանքային օրգանիզմի բնույթը այնպիսի ձևով, որ ընկճում է աշխատանքային օրը երկարացնելու այդ տենդենցի դեմ ուղղված ամեն մի դիմադրություն. մյուս կողմից,— մասամբ կապիտալին ենթարկելով բանվոր դասակարգի այնպիսի խավեր, որոնք առաջ մատչելի չէին նրան, մասամբ էլ առանց աշխատանքի թողնելով մեքենաների դուրս մղած բանվորներին,— նա ստեղծում է բանվորական ավելցուկ բնակչություն<ref>Ռիկարդոյի մեծ ծառայություններից մեկն այն է, որ նա մեքենաները համարում էր ոչ միայն ապրանքներ արտադրելու միջոցներ, այլև «redundant population» [«ավելցուկ բնակչություն»] արտադրելու միջոցներ։</ref>, որն ստիպված է ենթարկվելու կապիտալի թելադրած օրենքներին Սրանից էլ առաջ է գալիս այն ուշագրավ երևույթն արդի արդյունաբերության պատմության մեջ, որ մեքենան տապալում է աշխատանքային օրվա բոլոր բարոյական ու բնական սահմանները։ Սրանից էլ առաջ է գալիս այն տնտեսական պարադոքսը, որ աշխատաժամանակը կրճատելու ամենահզոր միջոցը դառնում է բանվորի ու նրա ընտանիքի կյանքի ամբողջ ժամանակը կապիտալին տրամադրելի աշխատաժամանակ դարձնելու ամենահուսալի միջոցը՝ կապիտալի արժեքը մեծացնելու համար։ «Եթե,— երազում էր հնադարի մեծագույն մտածող Արիստոտելը,— եթե ամեն մի գործիք հրամանով կամ կանխատեսությամբ կարողանար կատարել իրեն պատշաճ գործը, ինչպես որ Դեդալոսի ստեղծած իրերը շարժվում էին իրենք իրենց, կամ Հեփեստոսի եռոտանիները սեփական մղումով լծվում էին սրբազան աշխատանքի,— եթե, այդպիսով, ջուլհակի մքուքներն իրենք իրենց գործեին, ապա ո՛չ վարպետին օգնականներ հարկավոր կլինեին, ո՛չ էլ տերերին՝ Ստրուկներ<ref>F. Biese: «Die Philosophie des Aristoteles». Berlin 1842, հ, II, էջ 408։</ref>»։ Եվ Անտիպատրոսը, Տիցերոնի ժամանակվա մի հույն բանաստեղծ, ողջունում էր հացահատիկ աղալու համար հնարված ջրաղացի գյուտը, արտադրողական բոլոր մեքենաների այդ տարրական ձևը՝ որպես ստրկուհիներին ազատագրողի՜ ու ոսկեդարը վերականգնողի՜<ref>Այստեղ մեջ եմ բերում այդ ոտանավորը Շտոլբերդի թարգմանությամբ, որովհետև այս ոտանավորն աշխատանքի բաժանմանը վերաբերող դրանից առաջ բերված ցիտատների նման բնորոշում է անտիկ հայացքների ու արդի հայացքների հակադրությունը։
+
Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կողմից, ստեղծում է աշխատանքային օրն անչափ երկարացնելու նորանոր հզոր դրդապատճառներ և հեղաշրջում է աշխատանքի բուն իսկ եղանակը և հասարակական աշխատանքային օրգանիզմի բնույթը այնպիսի ձևով, որ ընկճում է աշխատանքային օրը երկարացնելու այդ տենդենցի դեմ ուղղված ամեն մի դիմադրություն. մյուս կողմից,— մասամբ կապիտալին ենթարկելով բանվոր դասակարգի այնպիսի խավեր, որոնք առաջ մատչելի չէին նրան, մասամբ էլ առանց աշխատանքի թողնելով մեքենաների դուրս մղած բանվորներին,— նա ստեղծում է բանվորական ավելցուկ բնակչություն<ref>Ռիկարդոյի մեծ ծառայություններից մեկն այն է, որ նա մեքենաները համարում էր ոչ միայն ապրանքներ արտադրելու միջոցներ, այլև «redundant population» [«ավելցուկ բնակչություն»] արտադրելու միջոցներ։</ref>, որն ստիպված է ենթարկվելու կապիտալի թելադրած օրենքներին։ Սրանից էլ առաջ է գալիս այն ուշագրավ երևույթն արդի արդյունաբերության պատմության մեջ, որ մեքենան տապալում է աշխատանքային օրվա բոլոր բարոյական ու բնական սահմանները։ Սրանից էլ առաջ է գալիս այն տնտեսական պարադոքսը, որ աշխատաժամանակը կրճատելու ամենահզոր միջոցը դառնում է բանվորի ու նրա ընտանիքի կյանքի ամբողջ ժամանակը կապիտալին տրամադրելի աշխատաժամանակ դարձնելու ամենահուսալի միջոցը՝ կապիտալի արժեքը մեծացնելու համար։ «Եթե,— երազում էր հնադարի մեծագույն մտածող Արիստոտելը,— եթե ամեն մի գործիք հրամանով կամ կանխատեսությամբ կարողանար կատարել իրեն պատշաճ գործը, ինչպես որ Դեդալոսի ստեղծած իրերը շարժվում էին իրենք իրենց, կամ Հեփեստոսի եռոտանիները սեփական մղումով լծվում էին սրբազան աշխատանքի,— եթե, այդպիսով, ջուլհակի մքուքներն իրենք իրենց գործեին, ապա ո՛չ վարպետին օգնականներ հարկավոր կլինեին, ո՛չ էլ տերերին՝ ստրուկներ<ref>F. Biese: «Die Philosophie des Aristoteles». Berlin 1842, հ, II, էջ 408։</ref>»։ Եվ Անտիպատրոսը, Ցիցերոնի ժամանակվա մի հույն բանաստեղծ, ողջունում էր հացահատիկ աղալու համար հնարված ջրաղացի գյուտը, արտադրողական բոլոր մեքենաների այդ տարրական ձևը՝ որպես ստրկուհիներին ազատագրողի՜ ու ոսկեդարը վերականգնողի՜<ref>Այստեղ մեջ եմ բերում այդ ոտանավորը Շտոլբերգի թարգմանությամբ, որովհետև այս ոտանավորն աշխատանքի բաժանմանը վերաբերող դրանից առաջ բերված ցիտատների նման բնորոշում է անտիկ հայացքների ու արդի հայացքների հակադրությունը։
 
<poem>
 
<poem>
  

22:04, 31 Հուլիսի 2014-ի տարբերակ

Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Բովանդակություն

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։

Չնայած որ տրված են աշխատանքային օրվա սահմանները՝ ac, այնուամենայնիվ, bc հատվածը, ըստ երևույթին, կարող է երկարացվել եթե ոչ այն ընդարձակելով իր c վերջնակետից այն կողմը, որը միաժամանակ ac աշխատանքային օրվա վերջնակետն է, ապա b սկզբնակետը հակառակ ուղղությամբ տեղափոխելով դեպի a-ն։ Ընդունենք, որ a----------b'-b--c գծի մեջ b'-b հատվածը հավասար է bc-ի կեսին, այսինքն՝ հավասար է մեկ աշխատաժամի։ Եթե հիմա ենթադրենք, որ ac տասներկուժամյա աշխատանքային օրվա դեպքում b կետը ետ է տարվում մինչև b', ապա bc-ն երկարելով դառնում է b'c, հավելյալ աշխատանքն աճում է կիսով չափ, 2-ից դառնում է 3 ժամ, թեև աշխատանքային օրն առաջվա նման պարունակում է միայն 12 ժամ։ Բայց հավելյալ աշխատանքի այդ ընդարձակումը bc-ից մինչև b'c, 2-ից մինչև 3 ժամ, ակներևորեն անհնարին է առանց անհրաժեշտ աշխատանքը միաժամանակ կրճատելու ab-ից մինչև ab', 10 ժամից մինչև 9 ժամ։ Այդ դեպքում հավելյալ աշխատանքի երկարացմանը կհամապատասխաներ անհրաժեշտ աշխատանքի կրճատումը, կամ այն աշխատաժամանակի մի մասը, որ բանվորը մինչև հիմա փաստորեն իրեն վրա էր գործադրում, պետք է դառնա այն աշխատաժամանակը, որ գործադրվում է կապիտալիստի օգտին։ Փոփոխության կենթարկվեր այդ դեպքում ո՛չ թե աշխատանքային օրվա երկարությունը, այլ այն համամասնությունը, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։

Մյուս կողմից, ակներև է, որ եթե տրված են աշխատանքային օրվա մեծությունն ու աշխատուժի արժեքը, ապա տրված է նաև հավելյալ աշխատանքի մեծությունը։ Աշխատուժի արժեքը, այսինքն՝ նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակը որոշում է նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է կես շիլլինգի կամ 6 պենսի հավասար ոսկու քանակով, և եթե աշխատուժի օրական արժեքը կազմում է 5 շիլլինգ, ապա բանվորը պետք է օրական 10 ժամ աշխատի, որպեսզի փոխհատուցի իր աշխատուժի՝ կապիտալի կողմից իրեն վճարված օրական արժեքը, կամ արտադրի իրեն ամեն օր անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի համարժեքը։ Այս կենսամիջոցների արժեքով որոշվում է նրա աշխատուժի արժեքը[1], նրա աշխատուժի արժեքով, իր հերթին, որոշվում է նրա անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը։ Բայց հավելյալ աշխատանքի մեծությունն ստացվում է ամբողջ աշխատանքային օրվանից անհրաժեշտ աշխատաժամանակը հանելով։ Տասը ժամը տասներկուսից հանելով մնում է երկու, և տվյալ պայմաններում, ըստ երևույթին, ոչ մի հնարավորություն չկա հավելյալ աշխատանքն այդ երկու ժամի սահմաններից ավելի երկարացնելու։ Իհարկե, կապիտալիստը կարող է 5 շիլլինգի փոխարեն բանվորին միայն 4 շիլլինգ 6 պենս կամ նույնիսկ է՛լ ավելի քիչ վճարել։ 4 շիլլինգ 6 պենս գնահատվող այդ արժեքը վերարտադրելու համար բավական կլիներ 9 աշխատաժամ, և, այդպիսով, տասներկուժամյա աշխատանքային օրից հավելյալ աշխատանքին կընկներ 3 ժամ՝ փոխանակ 2 ժամի, որի հետևանքով ինքը՝ հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է մինչև 1 շիլլինգ 6 պենսի։ Սակայն այդ հետևանքին կարելի էր հասնել միայն բանվորի վարձը իր աշխատուժի արժեքից իջեցնելու միջոցով։ Ունենալով ընդամենը 4 շիլլինգ 6 պենս, որ բանվորն արտադրում է 9 ժամում, նա իր տրամադրության տակ -ով պակաս կենսամիջոցներ է ունենում, քան առաջ, և դրա հետևանքով կարող է տեղի ունենալ նրա աշխատուժի միայն կարճած վերարտադրություն։ Տվյալ դեպքում հավելյալ աշխատանքը կարող է երկարացվել միայն նրա նորմալ սահմանների խախտումով, նրա շրջանը կարող է ընդարձակվել միայն անհրաժեշտ աշխատաժամանակի շրջանի բռնի զավթումներով։ Թեև հավելյալ աշխատանքն ավելացնելու այս մեթոդը կարևոր դեր է խաղում աշխատավարձի իրական շարժման մեջ, այնուամենայնիվ, այստեղ նա պետք է բացառվի, քանի որ մեր ենթադրությամբ բոլոր ապրանքները, ուրեմն և աշխատուժը, վաճառվում և գնվում են իրենց լրիվ արժեքով։ Քանի որ այս ենթադրված է, աշխատուժի արտադրության կամ նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասելու պատճառ կարող է լինել ո՛չ թե բանվորի աշխատավարձի իջեցումը նրա աշխատուժի արժեքից ցած, այլ միայն այդ իսկ արժեքի իջեցումը։ Եթե աշխատանքային օրվա տևողությունը տրված է, հավելյալ աշխատանքի աճումը պետք է առաջ գա անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետևանքով և ոչ թե ընդհակառակը, ոչ թե անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումը՝ հավելյալ աշխատանքի աճման հետևանքով։ Որպեսզի մեր օրինակի մեջ անհրաժեշտ աշխատաժամանակը -ով պակասի, այսինքն՝ 10-ից դառնա 9 ժամ, և, հետևաբար, հավելյալ աշխատանքը աճի 2-ից մինչև 3 ժամ, անհրաժեշտ է աշխատ ուժի արժեքի իրական իջեցում -ով։

Բայց աշխատուժի արժեքի -ի չափով այդպիսի իջեցումն իր կողմից ենթադրում է, որ կենսամիջոցների այն նույն քանակը, որ առաջ արտադրվում էր 10 ժամում, հիմա 9 ժամում է արտադրվում։ Բայց այդ անկարելի է առանց աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման։ Ենթադրենք, արտադրության տվյալ միջոցներով կոշկակարը կարող է, օրինակ, մեկ զույգ կոշիկ կարել 12-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում։ Որպեսզի նա կարողանա միևնույն ժամանակամիջոցում երկու զույգ կոշիկ պատրաստել, նրա աշխատանքի արտադրողական ուժը պետք է կրկնապատկվի, իսկ այն չի կարող կրկնապատկվել առանց նրա աշխատանքի միջոցների կամ մեթոդի կամ միաժամանակ թե՛ մեկի և թե՛ մյուսի փոփոխության։ Հետևաբար, նրա աշխատանքի արտադրական պայմանների մեջ, այսինքն՝ նրա արտադրության եղանակի, ուստի և աշխատանքի բուն իսկ պրոցեսի մեջ պետք է ռևոլյուցիա տեղի ունենա։ Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացում ասելով մենք այստեղ հասկանում ենք ընդհանրապես աշխատանքի պրոցեսի ամեն մի փոփոխություն, որը կրճատում է տվյալ ապրանքն արտադրելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, աշխատանքի մի ավելի փոքր քանակ ընդունակություն է ձեռք բերում սպառողական արժեքի մի ավելի մեծ քանակ արտադրելու[2]։ Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի արտադրությունը, նրա մինչև այժմ մեր քննած ձևի մեջ հետազոտելիս, արտադրության եղանակը մեր կողմից ենթադրված է որպես ինչ-որ տրված բան, ապա այժմ, որպեսզի հասկանանք հավելյալ արժեքի արտադրությունը անհրաժեշտ աշխատանքը հավելյալ աշխատանք դարձնելու միջոցով, ամենևին բավական չէ ընդունել, որ կապիտալը տիրանում է աշխատանքի պրոցեսին՝ նրա պատմականորեն ժառանգված, գոյություն ունեցող ձևով և միայն նրա տևողությունն է երկարացնում։ Անհրաժեշտ է հեղաշրջում աշխատանքի պրոցեսի տեխնիկական ու հասարակական պայմանների և, հետևապես, նաև արտադրության բուն իսկ եղանակի մեջ, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժը բարձրանա, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժի բարձրանալով աշխատուժի արժեքն ընկնի և այդպիսով կրճատվի աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է այդ արժեքը վերարտադրելու համար։

Աշխատանքային օրը երկարացնելու միջոցով արտադրվող հավելյալ արժեքը ես անվանում եմ բացարձակ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, այն հավելյալ արժեքը, որ առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու և համապատասխանորեն՝ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի մեծությունների հարաբերակցության փոփոխության հետևանքով, ես անվանում եմ հարաբերական հավելյալ արժեք։

Որպեսզի աշխատուժի արժեքն իջնի, աշխատանքի արտադրողականության բարձրացումը պետք է ընդգրկի արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ կա՛մ արդեն պատկանում են սովորական կենսամիջոցների թվին, կա՛մ կարող են նրանց փոխարինել։ Բայց ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ միայն այն աշխատանքի քանակով, որն ապրանքին վերջնական ձև է տալիս, այլ նաև աշխատանքի այն քանակով, որը պարունակվում է այդ ապրանքի արտադրության միջոցների մեջ։ Օրինակ, կոշկի արժեքը միայն կոշկակարի աշխատանքով չի որոշվում, այլ նաև կաշու, կուպրի, մոմաթելի և այլ նյութերի արժեքով։ Հետևաբար, աշխատուժի արժեքն ընկնում է նաև աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ապրանքների համապատասխան էժանացման հետևանքով արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալի նյութական տարրեր, այսինքն՝ աշխատանքի միջոցներ և աշխատանքի նյութ են մատակարարում անհրաժեշտ կենսամիջոցներ պատրաստելու համար։ Ընդհակառակը, արտադրության այն ճյուղերում, որոնք ո՛չ անհրաժեշտ կենսամիջոցներ են մատակարարում, ո՛չ էլ արտադրության միջոցներ՝ դրանք արտադրելու համար, արտադրողական ուժի բարձրացումը անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը։

Ապրանքների էժանացումը, իհարկե, աշխատուժի արժեքը իջեցնում է միայն pro tanto, այսինքն՝ միայն այն չափով, որչափով այդ ապրանքը մասնակցում է աշխատուժի վերարտադրության մեջ։ Այսպես, օրինակ, շապիկը մի անհրաժեշտ կենսամիջոց է, բայց շատերից մեկը միայն։ Այդ ապրանքի էժանացումը պակասեցնում է բանվորի լոկ այն ծախսը, որ նա անում է շապիկների վրա։ Բայց անհրաժեշտ կենսամիջոցների ընդհանուր գումարը կազմված է տարբեր ապրանքներից, արդյունաբերության առանձին ճյուղերի ամենաբազմազան արդյունքներից, և ամեն մի այդպիսի ապրանքի արժեքը միշտ կազմում է աշխատուժի արժեքի համապատասխան մասը։ Այս վերջին արժեքը նվազում է իր վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետ միասին, որի ընդհանուր կրճատումը հավասար է արտադրության հիշյալ բոլոր առանձին ճյուղերում նրա կրճատումների գումարին։ Մենք այստեղ այդ ընդհանուր հետևանքն այնպես ենք քննում, որ կարծես թե նա յուրաքանչյուր առանձին դեպքում անմիջական հետևանք ու անմիջական նպատակ է եղել։ Սակայն, երբ առանձին կապիտալիստը աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով էժանացնում է իր ապրանքը, օրինակ, շապիկները, ապա նա, գուցե, ամենևին նպատակ էլ չի դնում աշխատուժի արժեքը, հետևապես և, անհրաժեշտ աշխատաժամանակը pro tanto իջեցնել, սակայն միայն այն չափով, որչափով նա վերջիվերջո օժանդակում է այդ հետևանքին, նա նպաստում է հավելյալ արժեքի ընդհանուր նորմայի բարձրացմանը[3]։ Կապիտալի ընդհանուր և անհրաժեշտ տենդենցները պետք է տարբերել դրանց դրսևորման ձևերից։

Այստեղ տեղը չէ քննելու, թե կապիտալիստական արտադրությանը ներհատուկ օրենքները հատկապես ինչպես են դրսևորվում կապիտալների արտաքին շարժման մեջ, ինչպես են գործում որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենքներ և հասնում առանձին կապիտալիստի գիտակցությանը որպես նրա գործունեության շարժառիթներ։ Համենայն դիպս պարզ է մի բան. կոնկուրենցիայի գիտական վերլուծությունը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ հասկացված է կապիտալի ներքին բնույթը, ճիշտ այնպես, ինչպես երկնային մարմինների թվացող շարժումը հասկանալի է դառնում միայն նրան, ով ծանոթ է այդ մարմինների իրական, բայց ոչ անմիջաբար ընկալելի շարժմանը։ Բայց հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հասկանալու համար, և այն էլ, միայն մեր վերլուծության արդեն ձեռք բերած հետևանքների հիման վրա, անհրաժեշտ է նշեք հետևյալը։

Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն մասն է ընկնում -ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։

Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [Տես 3a ծանոթ.]։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատուժի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել[4]։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։

Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով[5]։

Ապրանք արտադրող կապիտալիստի համար ապրանքի բացարձակ արժեքն ինքնըստինքյան նշանակություն չունի։ Նրան հետաքրքրում է միայն ապրանքի մեջ պարունակված և այն վաճառելիս իրացվող հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի իրացումն ինքնըստինքյան ենթադրում է ավանսավորած արժեքի փոխհատուցումը։ Քանի որ հարաբերական հավելյալ արժեքն աճում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման նկատմամբ ուղիղ հարաբերությամբ, այնինչ ապրանքների արժեքն ընկնում է այդ զարգացման նկատմամբ հակառակ հարաբերությամբ,— ուրիշ խոսքով, քանի որ միևնույն պրոցեսն ապրանքներն էժանացնում և մեծացնում է նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքը, ուստի հենց դրանով էլ բացատրվում է այն փաստի հանելուկային լինելը, որ կապիտալիստը, որը միայն փոխանակային արժեքի արտադրության մասին է հոգում, շարունակ աշխատում է իջեցնել իր ապրանքների փոխանակային արժեքը,— մի հակասություն, որով քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը, Քենեն, տանջում էր իր հակառակորդներին և որի առթիվ նրանք այնպես էլ պատասխան չտվին նրան։ «Դուք ընդունում եք,— ասում է Քենեն,— թե որքան ավելի է հաջողվում առանց արտադրությանը վնասելու արդյունաբերական արդյունքները պատրաստելիս շատ ծախքեր ու թանկ աշխատանքներ տնտեսել, այնքան ավելի օգտավետ է այդ տնտեսումը, որովհետև այն պակասեցնում է արդյունքի գինը։ Եվ, չնայած դրան, դուք կարծում եք, թե արդյունաբերողների աշխատանքից ծագող հարստության արտադրությունը հենց նրանց արտադրանքների փոխանակային արժեքի մեծացումն է»[6]։

Այսպիսով, կապիտալիստական արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողական ուժի զարգացմամբ աշխատանքը տնտեսելու[7] նպատակը ամենևին աշխատանքային օրվա կրճատումը չէ։ Այդ տնտեսման նպատակը լոկ այն աշխատաժամանակի կրճատումն է, որ անհրաժեշտ է որոշ քանակությամբ ապրանք արտադրելու համար։ Եթե բանվորը իր աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով սկսում է, օրինակ, մի ժամում առաջվանից 10 անգամ ավելի շատ ապրանք արտադրել և, հետևապես, ապրանքի ամեն մի հատի վրա 10 անգամ ավելի քիչ աշխատաժամանակ է գործադրում, ապա այդ ամենևին չի խանգարում, որ նրան առաջվա պես այժմ էլ ստիպեն 12 ժամ աշխատելու և 12 ժամում առաջվա 120-ի փոխարեն 1 200 հատ ապրանք արտադրելու։ Նրա աշխատանքային օրը կարող է այս դեպքում նույնիսկ երկարել, այնպես որ նա հիմա 14 ժամում 1 400 հատ կարտադրի և այլն։ Ուստի այնպիսի երանգի տնտեսագետների մոտ, ինչպես Մակ Կուլլոխը, Յուրը, Սենիորը et tutti quanti [և բոլոր նմանները], դուք մեկ էջում կարդում եք, թե բանվորը պետք է շնորհակալ լինի կապիտալին արտադրողական ուժերի զարգացման համար, որը կրճատում է անհրաժեշտ աշխատաժամանակը, իսկ հաջորդ էջում, թե՝ բանվորն իր այդ շնորհակալությունը պետք է ապացուցի 10-ի փոխարեն ապագայում օրական 15 ժամ աշխատելով։ Կապիտալիստական արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը ձգտում է կրճատել աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է հենց իրեն վրա, և դրանով իսկ երկարացնել աշխատանքային օրվա մյուս մասը, որի ընթացքում բանվորը ձրի աշխատում է կապիտալիստի համար։ Թե ինչ աստիճան է հաջողվում հասնել այդ հետևանքին՝ առանց ապրանքներն էժանացնելու, կերևա հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձին մեթոդները քննելիս, որին մենք այժմ անցնում ենք։

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ

Ինչպես տեսանք, կապիտալիստական արտադրությունը փաստորեն սկսվում է այն պահից, երբ միևնույն անհատական կապիտալը միաժամանակ ավելի մեծ թվով բանվորներ է աշխատեցնում, հետևապես, աշխատանքի պրոցեսն ընդարձակում է իր ծավալը և ավելի մեծ քանակությամբ արդյունք է մատակարարում։ Մեծ թվով բանվորների միաժամանակ, միևնույն տեղում (կամ, եթե կուզեք, աշխատանքի միևնույն դաշտում) միևնույն տեսակի ապրանք արտադրելու համար, միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ գործելը պատմականորեն ու տրամաբանորեն կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը։ Արտադրության բուն իսկ եղանակի տեսակետից, օրինակ, մանուֆակտուրան իր սաղմնային ձևով տարբերվում է համքարային արհեստային արտադրությունից ոչ այլ կերպ, քան միևնույն կապիտալի կողմից միաժամանակ զբաղեցրած բանվորների ավելի մեծ թվով։ Համքարային վարպետի արհեստանոցը միայն ընդարձակված է։

Այսպես ուրեմն, տարբերությունն սկզբում զուտ քանակական է։ Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրում է տվյալ կապիտալը, հավասար է առանձին բանվորի տված հավելյալ արժեքին՝ բազմապատկած միաժամանակ զբաղված բոլոր բանվորների թվով։ Այս թիվն ինքնըստինքյան ամենևին չի ազդում հավելյալ արժեքի նորմայի կամ աշխատուժի շահագործման աստիճանի վրա. իսկ ինչ վերաբերում է աշխատանքի պրոցեսի որակական փոփոխություններին, ապա դրանք, ըստ երևույթին, որևէ նշանակություն չունեն ընդհանրապես ապրանքագին արժեքի արտադրման համար։ Այդ բխում է արժեքի էությունից։ Եթե տասներկուժամյա աշխատանքային օրն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ապա 1200 այդպիսի աշխատանքային օրը կառարկայանա 6 շիլլ. × 1200-ի մեջ։ Մի դեպքում արդյունքի մեջ մարմնացել է 12 × 1200, մյուս դեպքում՝ միայն 12 աշխատաժամ։ Արժեքի արտադրության մեջ մեծաքանակը միշտ նշանակություն ունի միայն որպես բազմաթիվ առանձին միավորների գումար։ Հետևապես, արժեքի արտադրության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե արդյոք 1200 բանվորներից յուրաքանչյուրն առանձին է արտադրում, թե նրանք միավորված են միևնույն կապիտալի հրամանատարության տակ։

Ասենք, այստեղ որոշ սահմաններում մի որոշ ձևափոխություն է կատարվում։ Արժեքի մեջ առարկայացած աշխատանքը հասարակական միջին որակի աշխատանք է, այսինքն՝ միջին աշխատուժի դրսևորում։ Բայց միջին մեծությունը միշտ էլ միևնույն տեսակի բազմաթիվ անհատական տարբեր մեծությունների միջինն է։ Արդյունաբերության ամեն մի ճյուղում անհատ բանվորը, Պետրոսը կամ Պողոսը, ավելի կամ պակաս չափով շեղվում է միջին բանվորից։ Այդպիսի անհատական շեղումները, որոնք մաթեմատիկոսների լեզվով «անճշգրտություններ» են կոչվում, փոխադարձաբար մարվում և ոչնչանում են, հենց որ մենք զգալի թվով բանվորներ ենք վերցնում։ Հայտնի սոփեստ ու սիկոֆանտ Էդմունդ Բյորկը, որպես ֆերմեր, իր գործնական փորձի հիման վրա նույնիսկ պնդում է, որ «մի այնպիսի չնչին ջոկատի մեջ» արդեն, ինչպես 5 գյուղատնտեսական բատրակն է, չքանում են աշխատանքի բոլոր անհատական տարբերությունները, հետևաբար, բանվորական հասակում գտնվող հենց առաջին պատահած հինգ անգլիացի բատրակ, ըստ Բյորկի, տվյալ ժամանակի ընթացքում միասին ճիշտ նույնքան աշխատանք կկատարեն, որքան որևէ ուրիշ հինգ անգլիացի բատրակ[8]։ Համենայն դեպս պարզ է, որ միաժամանակ զբաղված մեծ թվով բանվորների ընդհանուր աշխատանքային օրը՝ բաժանած բանվորների թվի վրա, արդեն ինքնըստինքյան հասարակական միջին աշխատանքի օր է։ Ենթադրենք, մեկ անհատի աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում։ Այս դեպքում միաժամանակ զբաղված 12 բանվորի աշխատանքային օրն անում է 144 ժամից կազմված մի ընդհանուր աշխատանքային օր, և թեև այդ տասներկու բանվորից ամեն մեկի աշխատանքն ավելի կամ պակաս չափով շեղվում է հասարակական միջին աշխատանքից, թեև յուրաքանչյուր անհատ բանվոր, այդ պատճառով, միևնույն գործի վրա ավելի կամ պակաս ժամանակ է գործադրում միջին հասարակական աշխատանքի համեմատությամբ, այնուամենայնիվ առանձին բանվորի աշխատանքային օրը, որպես 144 ժամ պարունակող ընդհանուր աշխատանքային օրվա մեկ տասներկուերորդական մասը, հասարակական միջին որակ ունի։ Բայց կապիտալիստի համար, որը մի դյուժին բանվոր է բանեցնում, աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ամբողջ դյուժինի ընդհանուր աշխատանքային օր։ Ամեն մի առանձին բանվորի աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ընդհանուր աշխատանքային օրվա համապատասխան մաս, միանգամայն անկախ այն բանից, արդյոք այդ տասներկու մարդը միասին են աշխատում, թե նրանց աշխատանքների ամբողջ կապը այն է, որ նրանք միևնույն կապիտալիստի համար են աշխատում։ Իսկ եթե այդ 12 բանվորից ամեն մի զույգը զբաղմունք ստանա մանր վարպետի մոտ, ապա միայն պատահաբար այդ մանր վարպետներից յուրաքանչյուրը կարող է արժեքի միատեսակ քանակ արտադրել, հետևաբար և պատահական կերպով հավելյալ արժեքի ընդհանուր նորմա իրացնել։ Այդ պայմաններում երևան կգան անհատական շեղումներ։ Եթե բանվորն ապրանքի արտադրության վրա շատ ավելի ժամանակ է գործադրում, քան այդ հասարակականորեն անհրաժեշտ է, եթե նրա համար անհատորեն անհրաժեշտ աշխատաժամանակը զգալիորեն շեղվում է հասարակականորեն անհրաժեշտ կամ միջին աշխատաժամանակից, ապա նրա աշխատանքը չի կարող միջին աշխատանք համարվել, իսկ նրա աշխատուժը չի կարող միջին աշխատուժ համարվել։ Այդպիսի աշխատուժը կա՛մ բոլորովին չի կարող վաճառվել, կա՛մ կվաճառվի աշխատուժի միջին արժեքից ավելի ցած գնով։ Այսպիսով, ենթադրվում է աշխատունակության մի որոշ մինիմում, և մենք հետո կտեսնենք, որ կապիտալիստական արտադրությունը գտնում է այդ մինիմումը չափելու եղանակը։ Բայց և այնպես այդ մինիմումը շեղվում է միջին մակարդակից, չնայած որ աշխատուժը ըստ իր միջին արժեքի պետք է վճարվի։ Այդ պատճառով էլ վեց մանր գործատերերից ոմանք հավելյալ արժեքի ընդհանուր նորմային համապատասխանող քանակից շատ, մյուսները քիչ կկորզեն։ Շեղումները կհավասարակշռվեն ամբողջ հասարակության համար, բայց ոչ առանձին վարպետի համար։ Հետևաբար, արժեքի աճման օրենքը ընդհանրապես առանձին արտադրողի համար լիովին իրացվում է միայն այն դեպքում, երբ նա որպես կապիտալիստ է արտադրում, շատ բանվորներ է աշխատեցնում միաժամանակ, այսինքն՝ հենց սկզբից հասարակական միջին աշխատանք է շարժման մեջ դնում[9]։

Նույնիսկ աշխատանքի անփոփոխ եղանակի դեպքում մեծ թվով բանվորների միաժամանակյա կիրառումը ռևոլյուցիա է առաջ բերում աշխատանքի պրոցեսի նյութական պայմանների մեջ։ Շենքերը, որոնց մեջ շատ մարդիկ են աշխատում, հում նյութի պահեստները և այլն, անոթները, գործիքները, ապարատները և այլն, որոնք միաժամանակ կամ փոփոխակիորեն շատերին են ծառայում, մի խոսքով՝ արտադրության միջոցների մի մասը հիմա աշխատանքի պրոցեսի մեջ գործադրվում է միատեղ։ Մի կողմից, ապրանքների, հետևապես նաև արտադրության միջոցների փոխանակային արժեքն ամենևին չի բարձրանում նրանց սպառողական արժեքի ուժեղացրած շահագործման հետևանքով։ Մյուս կողմից, միատեղ գործադրվող արտադրության միջոցների մասշտաբը պետք է աճի։ Այն սենյակը, որտեղ 20 ջուլհակ է աշխատում 20 հաստոցով, պետք է ավելի ընդարձակ լինի, քան երկու ենթավարպետի հետ աշխատող ինքնուրույն ջուլհակի սենյակը։ Բայց 20 բանվորի համար արհեստանոց կառուցելն ավելի էժան է նստում, քան 10 առանձին արհեստանոց կառուցելը՝ յուրաքանչյուրը 2 բանվորի համար և, ընդհանրապես մասսայական ու համակենտրոնացած համատեղ արտադրության միջոցների արժեքն աճում է արտադրամիջոցների չափի ու նրանց օգտակար էֆեկտի համապատասխանությունից անկախ։ Միատեղ գործադրվող արտադրամիջոցներն իրենց արժեքի ավելի փոքր մասն են փոխանցում արդյունքի միավորին, մասամբ այն պատճառով, որ նրանց տված ամբողջ արժեքը արդյունքների ավելի մեծ մասսայի վրա է բաշխվում միաժամանակ, մասամբ էլ այն պատճառով, որ դրանք, արտադրության առանձին գործադրվող միջոցների համեմատությամբ, թեև բացարձակորեն ավելի մեծ արժեքով, բայց իրենց ներգործության ոլորտի տեսակետից հարաբերաբար ավելի փոքր արժեքով են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Դրա հետ միասին նվազում է նաև արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ բաժին է ընկնում հաստատուն կապիտալին, հետևապես, նրա մեծությանը համապատասխան նվազում է նաև ապրանքի ընդհանուր արժեքը։ Հետևանքը նույնը կլինի, ինչպես և այն դեպքում, եթե ապրանքների արտադրության միջոցներն սկսեին ավելի էժան արտադրվել։ Արտադրության միջոցների կիրառման այդ տնտեսումն առաջ է գալիս բացառապես արտադրության միջոցները համատեղ գործադրելուց աշխատանքի պրոցեսում, որին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Եվ արտադրության միջոցները ստանում են հասարակական աշխատանքի պայմանների կամ աշխատանքի հասարակական պայմանների այդ բնույթը, տարբերվելով առանձին ինքնուրույն բանվորների կամ մանր գործատերերի մանրատված ու համեմատաբար թանկ արտադրամիջոցներից,— նրանք այդ բնույթն ստանում են նույնիսկ այն դեպքում, եթե բազմաթիվ բանվորներ միավորված են միայն տարածականորեն և ոչ թե բուն աշխատանքի համատեղությամբ։ Արտադրության միջոցների մի մասն այդ հասարակական բնույթը նույնիսկ ավելի վաղ է ստանում, քան բուն իսկ աշխատանքի պրոցեսն ընդունում է նույն բնույթը։

Արտադրության միջոցների տնտեսումն ընդհանրապես պետք է դիտել երկու տեսակետից։ Նախ, այն չափով, որչափով այդ տնտեսումն էժանացնում է ապրանքները և դրանով իջեցնում է աշխատուժի արժեքը։ Երկրորդ, այն չափով, որչափով նա փոխում է հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ նրա հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի արժեքների գումարի նկատմամբ։ Վերջին կետը քննության կառնվի այս աշխատության երրորդ գրքի առաջին բաժնում միայն, որի մեջ ներքին կապակցության համար մենք ուրիշ շատ բան պիտի մտցնենք այստեղ շոշափված թեմայի նյութից։ Վերլուծության ընթացքը պահանջում է առարկայի այդպիսի տրոհում, ընդ որում այդ համապատասխանում էլ է կապիտալիստական արտադրության ոգուն։ Հարցն այն է, որ կապիտալիստական արտադրության պրոցեսում աշխատանքի պայմանները հակադրվում են բանվորին որպես ինչ-որ ինքնուրույն բան, ուստի նրանց տնտեսումն էլ մի հատուկ օպերացիա է, որն ամենևին չի վերաբերում բանվորին և, հետևապես, անջատված է այն մեթոդներից, որոնք բարձրացնում են բանվորի անհատական արտադրողականությունը։

Աշխատանքի այն ձևը, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված, պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում, կոչվում է կոոպերացիա[10]։

Ինչպես որ հեծյալ էսկադրոնի հարձակման ուժը կամ հետևակ գնդի դիմադրության ուժն էապես տարբեր է առանձին հեծյալների կամ հետևակների ծավալած հարձակման ու դիմադրության ուժերի գումարից, այնպես էլ առանձին բանվորների ուժերի մեխանիկական գումարը տարբերվում է հասարակական այն ուժից, որը ծավալվում է, երբ շատ ձեռքեր միաժամանակ մասնակցում են միևնույն անբաժան օպերացիային, երբ, օրինակ, պահանջվում է ծանրություն բարձրացնել, ճախարակ պտտեցնել, ճանապարհից արգելքը վերացնել[11]։ Կոմբինացված աշխատանքի արդյունքը նման բոլոր դեպքերում կա՛մ բոլորովին չի կարող ստացվել մեկ անհատի ջանքերով, կա՛մ կարող է իրագործվել միայն շատ ավելի երկար ժամանակամիջոցում, կա՛մ միայն գաճաճային մասշտաբով։ Այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն կոոպերարացիայի միջոցով անհատական արտադրողական ուժը բարձրացնելուն, այլև մի այնպիսի նոր արտադրողական ուժ ստեղծելուն, որն իր իսկ էությամբ մասսայական ուժ է [Տես 11a ծանոթ.

Սակայն բացի այն նոր ուժից, որ ծագում է շատ ուժեր մի ընդհանուր ուժի միաձուլելու հետևանքով, արտադրողական աշխատանքների մեծ մասի ընթացքում հասարակական կոնտակտն ինքն արդեն առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում, որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործունակությունը։ Դրա հետևանքով 12 անձ 144 ժամից կազմված միատեղ աշխատանքային օրվա ընթացքում անհամեմատ ավելի շատ արդյունք կարտադրեն, քան տասներկու մեկուսացած բանվոր, որոնցից ամեն մեկը 12 ժամ է աշխատում, կամ մեկ բանվոր աշխատանքի իրար հաջորդող 12 օրվա ընթացքում[12]։ Սրա պատճառն այն է, որ մարդն իր բնությամբ եթե ոչ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր կարծում[13], ապա համենայն դեպս հասարակական կենդանի է։

Թեև շատերը միաժամանակ կամ միատեղ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անձի անհատական աշխատանքը, որպես ամբողջական աշխատանքի մի մասը, կարող է ներկայացնել, աշխատանքի որոշ պրոցեսի այն տարբեր փուլերը, որոնցով մշակվող առարկան կոոպերացիայի հետևանքով ավելի արագ է անցնում։ Այսպես, օրինակ, երբ որմնադիրները մի հաջորդական շարք են կազմում՝ աղյուսները կառուցվող շենքի հիմքից այդ շենքի կատարը հանելու համար, ապա նրանցից ամեն մեկը միևնույն բանն է անում, և, այնուամենայնիվ, նրանց առանձին օպերացիաները կազմում են մեկ ընդհանուր օպերացիայի անընդհատ աստիճանները, նրա առանձին փուլերը, որոնցով ամեն մի աղյուս պետք է անցնի աշխատանքի պրոցեսում և որոնց շնորհիվ, աղյուսը, հավաքական բանվորի 24 ձեռքից անցնելով, ավելի արագ է տեղ հասցվում, քան այն դեպքում, եթե այն բարձրացնեին լաստամածի վրայով մերթ բարձրացող, մերթ իջնող առանձին բանվորի երկու ձեռքը[14]։ Աշխատանքի առարկան ավելի կարճ ժամանակում է անցնում նույն տարածությունը։ Մյուս կողմից, աշխատանքի կոմբինացիա է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ, օրինակ, շենքի կառուցմանը միաժամանակ տարբեր կողմերից են ձեռնարկում, թեկուզ և համագործող բանվորները այդ դեպքում միևնույն կամ միատեսակ աշխատանք կատարեին։ 144 ժամ տևողությամբ կոմբինացված աշխատանքային օրվա դեպքում աշխատանքի առարկան միաժամանակ զանազան կողմերից է մշակման ենթարկվում, քանի որ կոմբինացված կամ հավաքական բանվորն աչքեր ու ձեռքեր ունի թե՛ առջևից ու թե՛ հետևից, որոշ չափով օժտված է ամեն տեղ լինելու ընդունակությամբ։ Այս դեպքում հավաքական արդյունքը ավելի արագ է շարժվում դեպի իր ավարտումը, քան ավելի կամ պակաս չափով մեկուսացած այն 12 բանվորի տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակ, որոնք հարկադրված են աշխատանքի առարկային ավելի միակողմանիորեն ձեռնարկելու։ Այստեղ միաժամանակ հասունանում են արդյունքի տարածականորեն տարբեր մասերը։

Մենք ընդգծում ենք, որ իրար լրացնող շատ բանվորներ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, որովհետև համատեղ աշխատանքի այդ ամենապարզ ձևը խոշոր դեր է կատարում կոոպերացիայի նաև ամենազարգացած տեսակների մեջ։ Եթե աշխատանքի պրոցեսը բարդ է, ապա համատեղ աշխատողների զգալի մասսայի միավորման լոկ փաստն արդեն թույլ է տալիս տարբեր օպերացիաները տարբեր բանվորների միջև բաշխել, հետևապես միաժամանակ դրանք կատարել և այդպիսով կրճատել այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է հավաքական արդյունքը պատրաստելու համար[15]։

Արտադրության շատ ճյուղերում լինում են կրիտիկական մոմենտներ, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի պրոցեսի էությամբ որոշվող ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում անհրաժեշտորեն պետք է ձեռք բերվի որոշ աշխատանքային հետևանք։ Օրինակ, եթե պետք է ամբողջ հոտի ոչխարները խուզվեն, կամ որոշ քանակությամբ մորգեն հացահատիկ հնձվի ու հավաքվի, ապա ստացվող արդյունքի քանակն ու որակը կախված է այն հանգամանքից, թե արդյոք տվյալ օպերացիան մի որոշ ժամանակում կսկսվի ու կավարտվի։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է ավարտվի աշխատանքի պրոցեսը, այստեղ նախօրոք որոշված է, ինչպես, օրինակ, ծովատառեխի որսի ժամանակ։ Առանձին անհատը չի կարող 24 ժամից ավելի քան մի աշխատանքային օր դուրս բերել, ասենք 12 ժամ տևողությամբ, մինչդեռ կոոպերացիան, օրինակ, 100 մարդը, տասներկուժամյա օրն ընդարձակելով, դարձնում է 1200 ժամ պարունակող աշխատանքային օր։ Աշխատանքի ժամկետի կարճությունը փոխհատուցվում է աշխատանքի այն մասսայի մեծությամբ, որը վճռական վայրկյանին նետվում է աշխատանքի դաշտը։ Ժամանակին արդյունքներն ստանալն այստեղ կախված է կոմբինացված բազմաթիվ աշխատանքային օրերը միաժամանակ կիրառելուց, օգտակար էֆեկտի ծավալը՝ բանվորների թվից. վերջինս, սակայն, միշտ ավելի փոքր է այն բանվորների թվից, որոնք մեկուսացած աշխատելով, կարող կլինեին միևնույն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը կատարել[16]։ Այդ տեսակ կոոպերացիայի բացակայությունն է պատճառը, որ Միացյալ Նահանգների արևմուտքում ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ, իսկ Արևելյան Հնդկաստանի այն մասերում, որտեղ անգլիական տիրապետությունը քայքայել է հին համայնքը, մեծ քանակությամբ բամբակ է փչանում[17]։

Մի կողմից, կոոպերացիան թույլ է տալիս ընդարձակել աշխատանքի տարածական ոլորտը, ուստի և աշխատանքի որոշ պրոցեսներում արդեն կոոպերացիա է պահանջում աշխատանքի առարկաների հենց դասավորությունը տարածության մեջ. այսպես, օրինակ, կոոպերացիան անհրաժեշտ է ճահիճների ցամաքեցման աշխատանքների ժամանակ, ամբարտակներ կառուցելիս, ոռոգման աշխատանքների ժամանակ, ջրանցքներ, գետնուղիներ և երկաթուղիներ անցկացնելիս և այլն։ Մյուս կողմից, կոոպերացիան թույլ է տալիս հարաբերականորեն, այսինքն՝ արտադրության մասշտաբի համեմատությամբ, տարածականորեն նեղացնել արտադրության բնագավառը։ Աշխատանքի ներգործության ոլորտի ընդարձակման հետ միաժամանակ տեղի ունեցող նրա տարածական ոլորտի այդ սահմանափակումը, որը հնարավորություն է տայիս տնտեսելու արտադրության անարտադրողական ծախքերի (faux frais) մի զգալի մասը, առաջ է գալիս բանվորների մասսայի կենտրոնացումից, աշխատանքի տարբեր պրոցեսների միաձուլումից և արտադրության միջոցների համակենտրոնացումից[18]։

Առանձին անհատական աշխատանքային օրերի հավասարամեծ գումարի համեմատությամբ կոմբինացված աշխատանքային օրը սպառողական արժեքների ավելի մեծ մասսաներ է արտադրում, ուստի և փոքրացնում է այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է որոշ օգտակար էֆեկտի հասնելու համար։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողական ուժի այդպիսի բարձրացումը կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներով՝ կա՛մ բարձրացվում է աշխատանքի մեխանիկական ուժը, կա՛մ տարածականորեն նրա ներգործության ոլորտն է ընդարձակվում, կա՛մ տարածականորեն նեղացվում է արտադրության դաշտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, կա՛մ կրիտիկական վայրկյանին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, կա՛մ առանձին անհատների մրցակցություն է հարուցվում և նրանցը կենսական եռանդն է լարվում, կա՛մ շատ անձերի միատեսակ օպերացիաները անընդհատության ու բազմակողմանիության դրոշմ են ստանում, կա՛մ տարբեր օպերացիաներ միաժամանակ են կատարվում, կա՛մ արտադրության միջոցները տնտեսվում են նրանց համատեղ գործադրության շնորհիվ, կա՛մ անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։ Բայց այդ բոլոր դեպքերում էլ կոմբինացված աշխատանքային օրվա սպեցիֆիկ արտադրողական ուժը ներկայացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժ կամ հասարակական աշխատանքի արտադրողական ուժ։ Այդ ուժը ծագում է հենց կոոպերացիայից։ Ուրիշների հետ պլանաչափ համագործակցության մեջ բանվորը ջնջում է անհատական սահմանները և ծավալում է իր, որպես մարդու, ցեղային պոտենցիաները[19]։

Եթե բանվորներն ընդհանրապես չեն կարող անմիջական համագործակցության պրոցեսի մեջ մտնել, երբ նրանք միատեղ չեն գտնվում, եթե այդ պատճառով նրանց կուտակումը մի որոշ կետում նրանց կոոպերացման պայմանն է, ապա այդ նշանակում է, որ վարձու բանվորները կարող են համագործել միայն այն դեպքում, եթե միևնույն կապիտալը, միևնույն կապիտալիստը նրանց միաժամանակ է բանեցնում, այսինքն՝ նրանց աշխատուժերը միաժամանակ է գնում։ Հետևապես, այդ աշխատուժերի հավաքական արժեքը կամ բանվորների օրական, շաբաթական ու այլ աշխատավարձերի գումարը պետք է արդեն կապիտալիստի գրպանում միավորված լինի, նախքան այդ իսկ աշխատուժերի միավորումը արտադրության պրոցեսում։ 300 բանվորի աշխատանքը մեկ անգամից, թեկուզ միայն մեկ օրվանը վճարելու համար կապիտալի ավելի մեծ ծախսում է պահանջվում, քան սակավաթիվ բանվորների աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում շաբթե-շաբաթ վճարելու համար։ Այսպիսով, համագործող բանվորների թիվը, կամ կոոպերացիայի մասշտաբը կախված է ամենից առաջ այն կապիտալի մեծությունից, որ առանձին կապիտալիստը կարող է ծախսել աշխատուժը գնելու համար, այսինքն՝ այն բանից, թե ամեն մի առանձին կապիտալիստ իր տրամադրության տակ որքան կենսամիջոցներ ունի մեծ թվով բանվորների համար։

Եվ այս վերաբերում է ո՛չ միայն փոփոխուն, այլև հաստատուն կապիտալին։ Օրինակ, 300 բանվոր ունեցող կապիտալիստի համար հում նյութի ծախսումը 30 անգամ ավելի է, քան 10-ական բանվոր ունեցող 30 կապիտալիստներից ամեն մեկի ծախսումը։ Աշխատանքի միատեղ օգտագործվող միջոցների քանակը, ինչպես իր արժեքով, այնպես էլ իր նյութական մասսայով, ճիշտ է, նույն համամասնությամբ չի աճում, ինչպես զբաղված բանվորների թիվը, բայց և այնպես՝ շատ զգալի չափով է աճում։ Այսպիսով, արտադրության միջոցների խոշոր մասսաների համակենտրոնացումը առանձին կապիտալիստների ձեռքում վարձու բանվորների կոոպերացման նյութական պայմանն է, և կոոպերացիայի չափերը կամ արտադրության մասշտաբը կախված է այդ համակենտրոնացման աստիճանից։

Սկզբնապես անհատական կապիտալի մի որոշ նվազագույն մեծություն անհրաժեշտ էր, որպեսզի միաժամանակ շահագործվող բանվորների թիվը, հետևապես նաև նրանց արտադրած հավելյալ արժեքի մասսան բավական լինեին բուն շահագործողին ձեռքի աշխատանքից ազատելու, մանր գործատիրոջը կապիտալիստ դարձնելու, ձևականորեն կապիտալիստական հարաբերություն ստեղծելու համար։ Հիմա այդ մինիմումը նյութական պայման է աշխատանքի մանրատված, միմյանցից անկախ բազմաթիվ անհատական պրոցեսները աշխատանքի մեկ կոմբինացված հասարակական պրոցեսի վերածելու համար։

Նույն կերպ էլ կապիտալի հրամանատարությունն աշխատանքի նկատմամբ սկզբում լոկ ձևական հետևանք էր այն բանի, որ բանվորն աշխատում է ոչ թե իրեն համար, այլ կապիտալիստի ճամար և, հետևապես, կապիտալիստի իշխանության տակ։ Բազմաթիվ վարձու բանվորների կոոպերացման զարգացման հետ կապիտալի հրամանատարությունը անհրաժեշտ է դառնում բուն իսկ աշխատանքի պրոցեսը կատարելու համար,— դառնում է արտադրության իրական պայման։ Այժմ կապիտալիստի հրամանատարությունը նույնքան անհրաժեշտ է դառնում արտադրության դաշտում, որքան գեներալի հրամանատարությունը ճակատամարտի դաշտում։

Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման, որը ներդաշնակություն է սահմանում անհատական աշխատանքների միջև և կատարում է այն ընդհանուր ֆունկցիաները, որոնք ծագում են արտադրական ամբողջ մարմնի շարժումից՝ ի տարբերություն նրա ինքնուրույն օրգանների շարժման։ Առանձին ջութակահարը ինքն է ղեկավարում իրեն, նվագախումբը կարիք ունի դիրիժորի։ Կառավարելու, հսկելու և համաձայնեցնելու ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, հենց որ կապիտալին ենթարկված աշխատանքը դառնում է կոոպերատիվ աշխատանք։ Բայց կառավարելու ֆունկցիան, որպես կապիտալի սպեցիֆիկ ֆունկցիա, ձեռք է բերում սպեցիֆիկ բնորոշ առանձնահատկություններ։

Արտադրության կապիտալիստական պրոցեսի շարժիչ մոտիվն ու որոշիչ նպատակն ամենից առաջ կապիտալի արժեքի ըստ կարելույն մեծ ինքնաճումն է[20], այսինքն՝ հավելյալ արժեքի ըստ կարելույն մեծ արտադրությունը և, հետևաբար, աշխատուժի ըստ կարելույն մեծ շահագործումը կապիտալիստի կողմից։ Միաժամանակ զբաղված բանվորների մասսայի աճման հետ աճում է նաև նրանց դիմադրությունը, հետևապես, անխուսափելիորեն աճում է նաև կապիտալի ճնշումը, որի նպատակն է խեղդել այդ դիմադրությունը։ Կապիտալիստի կառավարելը ո՛չ միայն մի առանձին ֆունկցիա է, որ առաջ է գալիս աշխատանքի հասարակական պրոցեսի բուն իսկ բնույթից և այդ պրոցեսի կազմի մեջ է մտնում, այլ միաժամանակ նաև աշխատանքի այդ հասարակական պրոցեսի շահագործման ֆունկցիա է և, որպես այդպիսին, պայմանավորված է շահագործողի ու նրա շահագործմանը ենթակա հում նյութի միջև եղած անխուսափելի հակամարտությամբ։ Այնուհետև, արտադրության միջոցների չափերի աճման հետ, որոնք կանգնած են վարձու բանվորի դեմ որպես օտարի սեփականություն, աճում է այդ միջոցների նպատակահարմար կիրառմանը վերահսկելու անհրաժեշտությունը[21]։ Այնուհետև, վարձու բանվորների կոոպերացիան լոկ հետևանք է կապիտալի գործունեության, որն աշխատեցնում է այդ բանվորներին միաժամանակ։ Բանվորների ֆունկցիաների կապը, նրանց միասնությունը, որպես արտադրողական կոլեկտիվ մարմնի ֆունկցիաների կապ և միասնություն, գտնվում է բանվորներից դուրս, կապիտալի մեջ, որը նրանց շաղկապում և պահում է միասին։ Այդ պատճառով էլ բանվորների աշխատանքների կապը նրանց դեմ իդեալականորեն կանգնած է որպես կապիտալիստի պլան, պրակտիկորեն՝ որպես նրա հեղինակություն, որպես օտար կամքի իշխանություն, որը նրանց գործունեությունը ենթարկում է իր նպատակներին։

Այսպիսով, կապիտալիստական կառավարումն իր բովանդակությամբ երկակի բնույթ է կրում, համապատասխանելով այդ կառավարմանը ենթակա արտադրության պրոցեսի երկակիությանը, պրոցեսի, որը մի կողմից աշխատանքի հասարակական պրոցես է որոշ արդյունք պատրաստելու համար, մյուս կողմից, կապիտալի արժեքի ինքնաճման պրոցես է։ Իր ձևով կապիտալիստական կառավարումը բռնակալական է։ Կոոպերացիայի խոշոր մասշտաբով զարգանալու հետ այս բռնակալությունն էլ զարգացնում է ուրույն, իրեն հատուկ ձևերը։ Ինչպես արդեն տեսանք, կապիտալիստն ազատվում է ձեռքի աշխատանքից, հենց որ նրա կապիտալը հասնում է այն նվազագույն մեծությանը, որով հնարավոր է դառնում կապիտալիստական արտադրությունը այս բառի իսկական իմաստով։ Նույն ձևով էլ նա առանձին բանվորների ու բանվորների խմբերի անմիջաբար ու շարունակ հսկելու ֆունկցիաները հիմա հանձնում է վարձու աշխատողների մի առանձին կատեգորիայի։ Ինչպես որ բանակը կարիք ունի զինվորական հրամանատարների հիերարխիայի, ճիշտ այդպես էլ միևնույն կապիտալի հրամանատարության տակ համատեղ աշխատանքով միավորված բանվորների մասսայի համար հարկավոր են արդյունաբերական ավագ սպաներ (կառավարիչներ, managers) ու ենթասպաներ (վարպետներ, foremen, overlookers, contre-mâitres), որոնք աշխատանքի պրոցեսի ժամանակ կարգադրություն են անում կապիտալի անունից։ Հսկելու աշխատանքն ամրակայվում է որպես նրանց բացառիկ ֆունկցիան։ Տնտեսագետը, անկախ գյուղացիների կամ ինքնուրույն արհեստավորների արտադրության եղանակը համեմատելով ստրկության վրա հիմնված պլանտատորական տնտեսության հետ, հսկելու այդ աշխատանքը համարում է արտադրության faux frais [անարտադրողական ծախքեր] [Տես 21a ծանոթ.]։ Ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակը քննելով, նա կառավարման ֆունկցիան, որչափով վերջինը բխում է աշխատանքի հասարակական պրոցեսի բնույթից, նույնացնում է նույն ֆունկցիայի հետ, որչափով նա բխում է այդ պրոցեսի կապիտալիստական, հետևապես և անտագոնիստական բնույթից[22]։ Կապիտալիստը կապիտալիստ է ո՛չ այն պատճառով, որ նա արդյունաբերական ձեռնարկություն է ղեկավարում,— ընդհակառակը, նա արդյունաբերության ղեկավար է դառնում, որովհետև կապիտալիստ է։ Արդյունաբերության մեջ բարձրագույն իշխանությունը դառնում է կապիտալի ատրիբուտը այնպես, ինչպես որ ֆեոդալական դարաշրջանում ռազմական գործում ու դատարանում բարձրագույն իշխանությունը հողային սեփականության ատրիբուտն էր [Տես 22a ծանոթ.

Բանվորն իր աշխատուժի սեփականատերն է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա, որպես այդ ուժի վաճառորդ, սակարկում է կապիտալիստի հետ, բայց նա կարող է միայն այն վաճառել, ինչ ունի՝ միայն իր անհատական, առանձնացած աշխատուժը։ Նրա այս դրությունը ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը մեկի փոխարեն 100 աշխատուժ է գնում, ոչ թե մեկ առանձին բանվորի հետ է պայմանագիր կնքում, այլ միմյանցից անկախ 100 բանվորի հետ։ Նա կարող է այդ 100 բանվորին աշխատեցնել առանց նրանց մեջ կոոպերացիա հաստատելու։ Հետևաբար, կապիտալիստը վճարում է 100 ինքնուրույն աշխատուժերի արժեքը, բայց նա չի վճարում հարյուրի կոմբինացված աշխատուժի արժեքը։ Բանվորները, որպես անկախ անձնավորություններ, անհատներ են, որոնք որոշ հարաբերության մեջ են մտել միևնույն կապիտալի հետ, բայց ոչ իրար հետ։ Նրանց կոոպերացիան սկսվում է միայն աշխատանքի պրոցեսում, բայց աշխատանքի պրոցեսում նրանք արդեն դադարում են իրենք իրենց պատկանելուց։ Այդ ասպարեզը մտնելով նրանք դարձել են կապիտալի մի մասը։ Որպես կոոպերացված բանվորներ, որպես գործունեություն ծավալող մի օրգանիզմի անդամներ, նրանք իրենք կապիտալի գոյության մի առանձին եղանակն են միայն։ Ուստի այն արտադրողական ուժը, որ բանվորը զարգացնում է որպես հասարակական բանվոր, կապիտալի արտադրողական ուժն է։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժը զարգանում է ձրիաբար, հենց որ բանվորը դրվում է որոշ պայմանների մեջ, իսկ կապիտալը նրան հենց այդ պայմանների մեջ է դնում։ Որովհետև աշխատանքի հասարակական արտադրողական ուժը ոչինչ չի նստում կապիտալին, որովհետև, մյուս կողմից, բանվորը չի զարգացնում այդ ուժը, քանի դեռ նրա աշխատանքն ինքը չի պատկանում կապիտալին, ուստի թվում է, թե այդ ուժն ըստ իր բնության կապիտալին պատկանող մի արտադրողական ուժ է, կապիտալին ներհատուկ արտադրողական ուժ։

Պարզ կոոպերացիայի գործողությունը հսկայական մասշտաբով երևան է գալիս ասիական հին ժողովուրդների, եգիպտացիների, էտրուսկների և ուրիշների վիթխարի կառուցումների մեջ։ «Հին ժամանակներում պատահում էր, որ այս ասիական պետություններն իրենց քաղաքացիական ու ռազմական պետքերը հոգալուց հետո կենսամիջոցների որոշ ավելցուկ էին ունենում, որը նրանք կարող էին գործադրել հոյակապ և հանրօգուտ կառուցումների վրա։ Շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ ոչ-հողագործական բնակչության աշխատող ձեռքերը նրանց իշխանության տակ էին գտնվում... և շնորհիվ այն հանգամանքի, որ միապետին ու քրմերին էր պատկանում հիշյալ ավելցուկների տնօրինման բացառիկ իրավունքը, նրանք միջոցներ ունեին կանգնեցնելու այն հզոր կոթողները, որոնցով նրանք լցրին երկիրը... Հսկա արձաններ կանգնեցնելիս ու վիթխարի ծանրություններ կրելիս, որոնց տեղափոխությունը զարմանք է հարուցում, ամենաշռայլ կերպով գրեթե բացառապես մարդկային աշխատանք էր կիրառվում... Դրա համար բավական էր բանվորների մեծ թիվն ու սրանց ջանքերի կենտրոնացումը։ Այդպես են օվկիանոսի խորքերից բարձրանում կորալի հզոր խութերը և կղզիներ ու ցամաք կազմում, չնայած որ այդ պրոցեսի յուրաքանչյուր անհատական մասնակիցը (depositary) չնչին է, թույլ ու ողորմելի։ Ասիական միապետության ոչ-հողագործական բանվորները գործի մեջ կարող էին մտցնել բացառապես միայն իրենց անհատական ֆիզիկական ուժերը, բայց հենց նրանց թիվը ուժ էր, և այդ մասսաներին միասնաբար ղեկավարելու հզորությունը վերոհիշյալ վիթխարի կառուցումների սկիզբը դրեց։ Միայն շնորհիվ այն բանի, որ մեկ ձեռքում կամ սակավաթիվ ձեռքերում էին կենտրոնացած այն եկամուտները, որոնց հաշվին ապրում էին բանվորները, հնարավոր էին այդպիսի ձեռնարկումները»[23]։ Ասիական ու եգիպտական թագավորների կամ էտրուսկական քրմերի և մյուսների այդ իշխանությունն արդի հասարակության մեջ անցել է կապիտալիստին, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը հանդես է գալիս որպես առանձին կապիտալիստ, թե որպես հավաքական կապիտալիստ, ինչպես ակցիոներական ընկերություններում։

Աշխատանքի պրոցեսում գոյացող այն կոոպերացիան, որը մենք գտնում ենք մարդկային կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա, օրին., որսորդական ժողովուրդների մոտ [Տես 23a ծանոթ.] կամ Հնդկաստանի հողագործական համայնքներում, խարսխված է, մի կողմից, արտադրության պայմանների ընդհանուր սեփականության վրա, մյուս կողմից, այն բանի վրա, որ առանձին անհատը դեռ չի կտրել այն պորտաթելը, որ նրան կապում է տոհմի կամ համայնքի հետ, և տոհմի հետ նույնքան սերտորեն է զոդված, որքան անհատ մեղուն մեղուների փեթակի հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը այդ կոոպերացիան տարբերում են կապիտալիստական կոոպերացիայից։ Անտիկ աշխարհում, միջնադարում և արդի գաղութներում խոշոր մասշտաբով կոոպերացիայի պատահական կիրառումը խարսխված է անմիջական տիրապետության ու ենթարկման հարաբերությունների վրա, սովորաբար ստրկության վրա։ Կոոպերացիայի կապիտալիստական ձևը, ընդհակառակը, հենց սկզբից, ենթադրում է իր աշխատուժը կապիտալին վաճառող աղատ վարձու բանվոր։ Սակայն կոոպերացիայի կապիտալիստական ձևը պատմականորեն զարգանում է, հակադրվելով գյուղացիական տնտեսությանն ու արհեստային անկախ արտադրությանը, վերջինը համքարային ձև ունի թե ոչ, միևնույն է[24]։ Սրանց նկատմամբ կապիտալիստական կոոպերացիան հանդես է գալիս ոչ որպես կոոպերացիայի մի առանձին պատմական ձև. ո՛չ, կապիտալիստական կոոպերացիան ինքը հակադրվում է նրանց որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ու նրա սպեցիֆիկ առանձնահատկությունը կազմող պատմական ձև։

Ինչպես որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը, որը բարձրանում է կոոպերացիայի շնորհիվ, կապիտալի արտադրողական ուժն է,— այնպես էլ ինքը՝ կոոպերացիան արտադրության կապիտալիստական պրոցեսի առանձնահատուկ ձևն է, որ հակադրվում է մանրատված անկախ բանվորների կամ մանր գործատերերի արտադրության պրոցեսին։ Այս առաջին փոփոխությունն է, որ կրում է աշխատանքի բուն պրոցեսը կապիտալին ենթարկվելու հետևանքով։ Այդ փոփոխությունը կատարվում է տարերայնորեն։ Մեծ թվով վարձու բանվորների միաժամանակյա կիրառումը աշխատանքի միևնույն պրոցեսում, որպես այդ փոփոխության պայման, կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը, համընկնում է կապիտալի բուն գոյության հետ։ Ուստի եթե, մի կողմից, արտադրության կապիտալիստական եղանակը պատմական անհրաժեշտություն է աշխատանքի պրոցեսը հասարակական պրոցեսի փոխարկելու համար, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի հասարակական ձևը կապիտալի կողմից կիրառվող եղանակն է՝ այդ պրոցեսը է՛լ ավելի ձեռնտու կերպով շահագործել նրա արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։

Կոոպերացիան վերը քննարկած իր պարզ ձևով համընկնում է լայն ծավալ ունեցող արտադրության հետ, բայց նա կապիտալիստական արտադրության զարգացման մի առանձին դարաշրջանի որևէ կայուն, բնորոշ ձևը չի կազմում։ Ամենաշատը՝ նա մոտավորապես այդպիսի դեր է խաղում մանուֆակտուրայի դեռևս արհեստային սաղմնավորումների ժամանակ[25] և խոշոր հողագործության այն տեսակի մեջ, որն իր տիպով համապատասխանում է մանուֆակտուրային ժամանակաշրջանին, գյուղացիական տնտեսությունից էապես տարբերվելով միայն միաժամանակ աշխատեցվող բանվորների մասսայով և արտադրության համակենտրոնացված միջոցների չափերով։ Պարզ կոոպերացիան միշտ տիրապետող ձև է արտադրության այն ճյուղերում, որտեղ կապիտալը գործում է լայն մասշտաբով, իսկ աշխատանքի բաժանումը և մեքենաները դեռ զգալի դեր չեն խաղում։

Կոոպերացիան սնում է որպես արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև, թեև կոոպերացիայի ավելի զարգացած ձևերի կողքին նրա հենց պարզ ձևն իրենից ներկայացնում է միայն մի հատուկ ձև։


ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՐԱՆ

1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ

Աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան իր կլասիկ ձևն ստեղծում է մանուֆակտուրայի մեջ։ Որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ձև, նա իշխում է իսկական իմաստով մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ մոտավորապես XVI դարի կեսից մինչև XVIII դարի վերջին երրորդը։

Մանուֆակտուրան երկու կերպ է առաջ գալիս։

Մի դեպքում մեկ արհեստանոցում միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ միավորվում են տարատեսակ ինքնուրույն արհեստների պատկանող բանվորները, որոնց ձեռքով հաջորդաբար պետք է անցնի արդյունքը մինչև վերջնականապես պատրաստ լինելը։ Այսպես, օրինակ, կառքը սկզբում ընդհանուր արդյունք էր մեծ թվով անկախ արհեստավորների աշխատանքների, ինչպես՝ կառագործի, սարքագործի, դերձակի, փականագործի, պղնձագործի, խառատի, երիզագործի, ապակեգործի, ներկարարի, լաքիչի, ոսկեզօծի չի և այլն։ Կառագործական մանուֆակտուրան այդ բոլոր տարբեր արհեստավորներին միավորում է մի արհեստանոցում, որտեղ նրանք միատեղ են կատարում իրենց աշխատանքը։ Իհարկե, կառքը չի կարելի ոսկեզօծել պատրաստելուց առաջ։ Բայց եթե միաժամանակ շատ կառքեր են արտադրվում, ապա նրանց մի մասը կարող է անընդհատ ոսկեզօծվել, մինչդեռ մյուս մասը դեռ արտադրության պրոցեսի ավելի վաղ փուլերն է անցնում։ Առայժմ մենք դեռ մնում ենք պարզ կոոպերացիայի հողի վրա, որը պատրաստի է գտնում իր մարդկային և իրեղեն նյութը։ Բայց շուտով սկսվում է էական փոփոխությունը։ Դերձակը, փականագործը, պղնձագործը և այլն, եթե զբաղվում է միայն կառագործությամբ, կամաց-կամաց կորցնում է իր հին արհեստը ամբողջ ծավալով բանեցնելու սովորությունը, իսկ դրա հետ միասին նաև ընդունակությունը։ Մյուս կողմից, նրա միակողմանի գործունեությունն այդ նեղացրած ոլորտի սահմաններում այժմ ամենանպատակահարմար ձևեր է ընդունում։ Կառագործական մանուֆակտուրան սկզբում ինքնուրույն արհեստների կոմբինացիա էր։ Աստիճանաբար կառքերի արտադրությունը բաժանվում է զանազան մասնակի օպերացիաների, որոնցից ամեն մեկը բյուրեղանալով դառնում է մի բանվոր-մասնագետի բացառիկ ֆունկցիա, և որոնց ամբողջությունը կատարում է այդպիսի մասնագործ բանվորների միությունը։ Այս նույն եղանակով մահուդեղենի մանուֆակտուրան և մի ամբողջ շարք այլ մանուֆակտուրաներ առաջ են եկել միևնույն կապիտալի հրամանատարության տակ տարբեր արհեստները կոմբինացնելու միջոցով[26]։

Բայց մանուֆակտուրան ծագում է նաև հակադիր ճանապարհով։ Շատ արհեստավորներ, որոնք նույն կամ նման աշխատանք են կատարում, օրինակ, թուղթ, տառեր կամ ասեղ են պատրաստում, մեկ կապիտալիստի կողմից միավորվում են մի ընդհանուր արհեստանոցում։ Այս կոոպերացիա է իր ամենապարզ ձևով։ Այդ արհեստավորներից ամեն մեկը (գուցե մեկ կամ երկու ենթավարպետների հետ) պատրաստում է ամբողջ ապրանքը, այսինքն՝ հաջորդաբար կատարում է ապրանքն արտադրելու համար անհրաժեշտ տարբեր օպերացիաները։ Նրա աշխատանքը պահպանում է իր հին արհեստային բնույթը։ Սակայն արտաքին հանգամանքները շուտով հարկադրում են այլ կերպ օգտագործելու բանվորների կենտրոնացումը միևնույն տեղում և նրանց աշխատանքների միաժամանակությունը։ Օրինակ, պետք է ավելի մեծ քանակով պատրաստի ապրանք մատակարարվի որոշ ժամանակամիջոցում։ Այդ նպատակով աշխատանքը բաժանվում է։ Տարբեր օպերացիաների հաջորդական կատարումը միևնույն արհեստավորին հանձնելու փոխարեն հիշյալ օպերացիաներն անջատվում են իրարից, մեկուսացվում, տարածության մեջ իրար կողքի են դրվում, ընդ որում նրանցից ամեն մեկը հանձնվում է մի առանձին արհեստավորի, և բոլորը միասին միաժամանակ կատարվում են համագործող աշխատողների ձեռքով։ Այս պատահական բաժանումը կրկնվում է, երևան է հանում իրեն հատուկ առավելությունները և կամաց-կամաց բյուրեղանալով՝ վերածվում է աշխատանքի սիստեմատիկ բաժանման։ Բազմաթիվ օպերացիաներ կատարող ինքնուրույն արհեստավորի անհատական արդյունքից ապրանքը դառնում է արհեստավորների միության հասարակական արդյունք, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անընդհատ կատարում է միայն միևնույն մասնական օպերացիան։ Միևնույն օպերացիաները, որոնք միահյուսվում էին իրար հետ, որպես թղթի արտադրության գերմանական համքարային վարպետի կատարած մի շարք հաջորդական աշխատանքներ, հոլանդական թղթի մանուֆակտուրայի մեջ դառնում են ինքնուրույն և այստեղ ընթանում են միաժամանակ որպես համագործող շատ բանվորների մասնական օպերացիա։ Նյուրնբերգի համքարային ասեղնագործ վարպետը ասեղի անգլիական մանուֆակտուրայի հիմնական տարրն է կազմում։ Բայց մինչդեռ նյուրնբերգյան ասեղնագործը, գուցե, 20 օպերացիա էր կատարում իրար հետևից, անգլիական մանուֆակտուրայում միաժամանակ աշխատում են 20 արհեստավոր, յուրաքանչյուրը կատարելով 20 օպերացիայից միայն մեկը, ընդ որում այդ օպերացիաները, համաձայն փորձի ցուցումների, է՛լ ավելի են բաժանվում, մեկուսացվում և առանձնացվում որպես առանձին բանվորների բացառիկ ֆունկցիաներ։

Այսպես ուրեմն, մանուֆակտուրան ծագում, գոյանում է արհեստից երկակի ճանապարհով։ Մի կողմից, նա սկիզբ է առնում այլատեսակ, ինքնուրույն արհեստների կոմբինացիայից, որոնք կորցնում են իրենց ինքնուրույնությունը, միակողմանի են դառնում այն աստիճան, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան դառնալ միևնույն ապրանքի արտադրության պրոցեսում իրար լրացնող մասնական օպերացիաներ։ Մյուս կողմից, մանուֆակտուրան ծագում է նույնատեսակ արհեստավորների կոոպերացիայից, տվյալ անհատական արհեստը քայքայում և վեր է ածում նրա տարբեր առանձնացած օպերացիաների, այս վերջինները մեկուսացնում ու ինքնուրույն է դարձնում այն աստիճան, որքան այդ անհրաժեշտ է, որպեսզի նրանցից ամեն մեկը կարողանա դառնալ առանձին բանվորի բացառիկ ֆունկցիա։ Ուստի մանուֆակտուրան, մի կողմից, աշխատանքի բաժանում է մտցնում արտադրության պրոցեսի մեջ կամ թե այդ բաժանումը է՛լ ավելի է զարգացնում, իսկ, մյուս կողմից, նա կոմբինացնում է առաջներում ինքնուրույն եղած արհեստները։ Բայց ինչ էլ որ լինի նրա ելակետը այս կամ այն դեպքում, նրա վերջնական ձևը միշտ նույնն է՝ մի արտադրական մեխանիզմ, որի օրգանները մարդիկ են։

Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումը ճիշտ հասկանալու համար էական է, որ հատուկ ուշադրություն դարձվի հետևյալ կետերի վրա։ Ամենից առաջ արտադրության պրոցեսն իր առանձին փուլերի անդամատելը տվյալ դեպքում բոլորովին նույնանում է արհեստային գործունեությունն իր տարբեր մասնական օպերացիաների տրոհելու հետ։ Անկախ այն բանից, բարդ է այդպիսի օպերացիան, թե պարզ, նա բոլոր դեպքերում պահպանում է իր արհեստային բնույթը և, հետևապես, կախված է յուրաքանչյուր առանձին բանվորի ուժից, Ճարպկությունից, արագությունից ու վստահությունից, իր գործիքը բանեցնելու հմտությունից։ Բազիսը արհեստն է մնում։ Տեխնիկական այդ նեղ բազիսը բացառում է արտադրության պրոցեսի իսկապես գիտական անդամատման հնարավորությունը, որովհետև ամեն մի մասնական պրոցես, որով անցնում է արդյունքը, պետք է կատարվի որպես արհեստային մասնական աշխատանք։ Հենց այն պատճառով, որ արհեստային հմտությունն այսպիսով մնում է որպես արտադրության պրոցեսի հիմք, ամեն մի բանվոր բացառապես մեկ մասնական ֆունկցիա կատարելուն է հարմարվում, և նրա աշխատուժը նրա ամբողջ կյանքի ընթացքում դառնում է այդ մասնական ֆունկցիայի, օրգանը։ Վերջապես, աշխատանքի այդ բաժանումը արդեն ինքնին կոոպերացիայի մի առանձին տեսակն է, և նրա առավելություններից շատերը բխում են առհասարակ կոոպերացիայի ընդհանուր էությունից և ոչ թե նրա տվյալ հատուկ ձևից։

2. ՄԱՍՆԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔԸ

Ձեռնամուխ լինելով հարցն ավելի մոտիկից վերլուծելուն, մենք պետք է ամենից առաջ հավաստենք այն ակներև փաստը, որ իր ամբողջ կյանքում միևնույն պարզ օպերացիան կատարող բանվորը իր ամբողջ մարմինը դարձնում է այդ օպերացիայի ավտոմատիկ միակողմանի օրգանը, ուստի և նրա վրա ավելի քիչ ժամանակ է գործադրում, քան արհեստավորը, որը փոփոխակի մի ամբողջ շարք օպերացիաներ է կատարում։ Բայց կոմբինացված հավաքական բանվորը, որը մանուֆակտուրայի կենդանի մեխանիզմն է կազմում, բաղկացած է բացառապես այդպիսի միակողմանի մասնագործ բանվորներից։ Այսպիսով, ինքնուրույն արհեստի հետ համեմատած, այստեղ ավելի կարճ ժամանակում ավելի շատ արդյունք է արտադրվում, այսինքն՝ բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժը[27]։ Տվյալ մասնական աշխատանքի մեթոդը ինքն էլ կատարելագործվում է այն բանի հետևանքով, որ նա դառնում է որոշակի բանվորի ինքնուրույն, բացառիկ ֆունկցիան։ Միևնույն ոչ-բարդ օպերացիայի մշտական կրկնումը և ուշադրության կենտրոնացումը այդ նեղ բնագավառի վրա փորձնական ճանապարհով սովորեցնում են ուժի նվազագույն ծախսումով հասնել որոնելի օգտակար հետևանքին։ Եվ որովհետև բանվորների տարբեր սերունդներ ապրում են միաժամանակ և միասին աշխատում են միևնույն մանուֆակտուրաներում, ուստի տեխնիկական արվեստի՝ հիշյալ միջոցով ձեռք բերված պրիոմները կայունանում, կուտակվում և արագ հաղորդվում են մեկ սերնդից մյուսին[28]։

Մանուֆակտուրան, վերարտադրելով արհեստանոցի ներսում և սիստեմատիկաբար ծայրաստիճան զարգացնելով արհեստների այն տրադիցիոն առանձնացումը, որ նա գտնում է հասարակության մեջ, հենց դրանով էլ ստեղծում է մասնագործ բանվորների վիրտուոզությունը։ Մյուս կողմից, այն, որ մանուֆակտուրան մասնական աշխատանքը դարձնում է մի մարդու կյանքի կոչումը, այդ համապատասխանում է նախկին հասարակությունների ձգտմանը՝ արհեստները դարձնել ժառանգական, նրանց տալ կաստաների, կամ,— այն դեպքում, երբ պատմական որոշ պայմաններ ստեղծում են անհատների այնպիսի փոփոխականություն, որը անհամատեղելի է կաստաների գոյության հետ,— համքարությունների անշարժ, քարացած ձևեր։ Կաստաներն ու համքարությունները ծագում են նույնպիսի բնական օրենքի հետևանքով, որը կարգավորում է, օրին., բույսերի ու կենդանիների տրոհումը տեսակների ու ենթատեսակների,— միայն այն տարբերությամբ, որ զարգացման որոշ աստիճանի վրա կաստաների ժառանգականությունը և համքարությունների բացառիկությունը դեկրետագրվում է որպես հասարակական օրենք[29]։ «Դակկայի մուսլինն իր նրբությամբ, Կորոմանդելի չթերն ու այլ գործվածքներն իրենց շքեղությամբ ու գույների դիմացկունությամբ դեռ երբեք չեն գերազանցվել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք արտադրվում են առանց կապիտալի, առանց մեքենաների, առանց աշխատանքի բաժանման, նրանց արտադրության մեջ չի կիրառվում ոչ մեկն այն մեթոդներից, որոնք եվրոպական ֆաբրիկացիային այնպիսի առավելություններ են տալիս։ Ջուլհակը այնտեղ առանձնացած անհատ է, որը գործվածքը պատրաստում է սպառողների պատվերով և աշխատում է ամենապարզ կառուցվածք ունեցող հաստոցով, որը երբեմն կազմված է կոպիտ կերպով իրար կցած փայտաձողերից։ Նա մինչև անգամ ոչ մի հարմարանք չունի հենքը գցելու, ուստի հաստոցը պետք է իր ամբողջ երկարությամբ ձգված մնա. դրա հետևանքով նա այնքան անճոռնի է ու այնքան շատ տեղ է բռնում, որ չի տեղավորվում արտադրողի խրճիթում, որն այդ պատճառով իր աշխատանքը բաց օդում է կատարում, աշխատանքն ընդհատելով եղանակի ամեն մի անբարենպաստ փոփոխության դեպքում»[30]։ Սերնդից սերունդ կուտակված ու հորից որդուն ժառանգաբար անցած հատուկ ճարտարությունն է միայն, որը հնդիկին, ինչպես և սարդին, տալիս է նրա վիրտուոզությունը։ Եվ, այնուամենայնիվ, մանուֆակտուրային բանվորների մեծամասնության հետ համեմատած՝ հնդկական այդպիսի ջուլհակը շատ բարդ աշխատանք է կատարում։

Արհեստավորը, որը արդյունքի արտադրությունը կազմող տարբեր մասնական պրոցեսներ է կատարում իրար հետևից, պետք է մերթ մի տեղից մյուսը փոխվի, մերթ գործիքները փոխի։ Մի օպերացիայից մյուսին անցնելն ընդհատում է նրա աշխատանքի ընթացքը և, այսպես ասած, ծակոտիներ է առաջացնում նրա աշխատանքային օրվա մեջ։ Այս ծակոտիները սեղմվում են, եթե նա ամբողջ օրը անընդհատ միևնույն օպերացիան է կատարում, նրանք չքանում են այն չափով, որչափով նվազում է նրա օպերացիայի փոփոխականությունը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման պատճառն այստեղ կա՛մ տվյալ ժամանակամիջոցում աշխատուժի ավելացած ծախսումն է, այսինքն՝ աշխատանքի աճող ինտենսիվությունը, կա՛մ աշխատուժի անարտադրողական գործադրման նվազումը։ Այն է՝ ուժերի ավելորդ ծախսումը, որի պատճառը յուրաքանչյուր անցումն է հանգստից դեպի շարժում, հավասարակշռվում է աշխատանքի մի անգամ ձեռք բերած նորմալ արագության ավելի երկար տևողությամբ։ Մյուս կողմից, աշխատանքի անընդհատ միօրինակությունը թուլացնում է ուշադրության լարվածությունն ու եռանդի բարձրացումը, որովհետև բանվորին զրկում է այն հանգստից ու գրգիռից, որոնց ստեղծում է հենց ինքը՝ գործունեության փոփոխության փաստը։

Սակայն աշխատանքի արտադրողականությունը կախված է ոչ միայն բանվորի վիրտուոզությունից, այլև նրա գործիքների կատարելագործվածությունից։ Միևնույն տեսակի գործիքները, օրինակ, կտրող, շաղափող, հրող ու հարվածող գործիքները և այլն, գործ են ածվում աշխատանքի տարբեր պրոցեսներում, և, մյուս կողմից, աշխատանքի միևնույն պրոցեսում նույն գործիքը ծառայում է տարբեր օպերացիաների համար։ Բայց այն պահից, երբ աշխատանքի պրոցեսի տարբեր օպերացիաներն անջատվել են իրարից, ընդ որում ամեն մի մասնական օպերացիա մասնագործ բանվորի ձեռքում ըստ կարելույն ավելի կատարյալ և, հետևապես, նաև բացառիկ ձև է ընդունել,— այդ պահից առաջ է գալիս առաջներում տարբեր նպատակների ծառայող գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Նրանց այդ ձևափոխման ուղղությունը պարզվում է փորձից, որը ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչ դժվարություններ է ներկայացնում գործիքների օգտագործումը նրանց չփոփոխված ձևով։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացիան, որի շնորհիվ միևնույն տեսակի գործիքները իրենց յուրաքանչյուր առանձին կիրառման համար առանձին կայուն ձևեր են ընդունում, և նրանց մասնականացումը, որի շնորհիվ ամեն մի այդպիսի առանձնացած գործիք միայն հատուկ մասնագործ բանվորի ձեռքում է լիակատար չափով դրսևորում իր գործունակությունը,— սրանք են մանուֆակտուրայի բնորոշ առանձնահատկությունները։ Միայն Բիրմինհամում մոտավորապես 500 տեսակ մուրճեր են պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրը ո՛չ միայն արտադրության առանձին պրոցեսի համար է գործածվում, այլև տարատեսակների տվյալ ամբողջությունը հաճախ ծառայում է միայն միևնույն պրոցեսի առանձին օպերացիաները կատարելու համար։ Մանուֆակտուրային շրջանը պարզեցնում, բարելավում ու բազմապատկում է աշխատանքի գործիքները՝ դրանք հարմարեցնելով մասնագործ բանվորների բացառիկ առանձնացած ֆունկցիաներին[31]։ Դրանով էլ հենց նա ստեղծում է մեքենայի նյութական նախադրյալներից մեկը, մեքենայի, որը բազմաթիվ պարզ գործիքների կոմբինացիա է։

Մասնագործ բանվորն ու նրա գործիքը կազմում են մանուֆակտուրայի պարզ տարրերը։ Այժմ դիմենք մանուֆակտուրային՝ ամբողջությամբ վերցրած։

3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ

Մանուֆակտուրաները ըստ իրենց ներքին կառուցվածքի ունեն երկու հիմնական ձև, որոնք թեև երբեմն խառը ձևով էլ են հանդիպում, սակայնդ երկու էապես տարբեր տեսակներ են, և երբ հետագայում մանուֆակտուրան դառնում է մեքենայական խոշոր արդյունաբերություն, բոլորովին տարբեր դեր են խաղում։ Մանուֆակտուրայի այդ երկակի բնույթը որոշվում է բուն իսկ արդյունքի բնույթով։ Վերջինս ստացվում է կա՛մ ինքնուրույն մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումով, կա՛մ իր պատրաստի ձևով պարտական է միմյանց հետ կապված պրոցեսների ու մանիպուլյացիաների հաջորդական շարքին։

Այսպես, օրինակ, շոգեշարժը կազմված է ավելի քան 5000 ինքնուրույն մասերից։ Սակայն նա չի կարող առաջին տեսակի բուն մանուֆակտուրայի օրինակ ծառայել, քանի որ խոշոր արդյունաբերության արդյունք է։ Բայց հիանալի օրինակ է տալիս մեզ ժամացույցը, որը դեռ Վիլլիամ Պետտին վերցնում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն իլյուստրացիայի ենթարկելու համար։ Նյուրնբերգի արհեստավորի անհատական արդյունքը լինելուց ժամացույցը հետագայում դարձավ մասնագործ բանվորների մի ամբողջ բազմության հասարակական արդյունք։ Դրանք են՝ կաղապարողը, ժամացույցի զսպանակներ պատրաստող բանվորը, թվատախտակ պատրաստողը, մազիկներ պատրաստողը, ժամացույցի քարեր պատրաստող բանվորը, սուտակալծակներ պատրաստողը, սլաքագործը, ժամացույցի տուփ պատրաստող բանվորը, պտուտակագործը, ոսկեզօծիչը՝ իր բազմաթիվ մասնագործական ստորաբաժանումներով, ապա անիվներ պատրաստող բանվորը (ընդ որում արուրե ու պողպատե անիվներն առանձին-առանձին), մղիչներ պատրաստող բանվորը, լարելու և սլաքների շարժման մեխանիզմ պատրաստողը, Acheveur de pignon (անիվներն ամրացնում է մղիչների, վրա, հղկում է երեսները և այլն), սռնակներ պատրաստողը, planteur de finnisage [անգրենաժիստը] (տարբեր անիվներն ու մղիչները դնում է մեխանիզմի մեջ), finisseur de barillet [զսպանակի թմբուկի վերջնահարդարումն ավարտող բանվորը] (ատամներ է պատրաստում, պատշաճ չափերի է հասցնում անցքերը, պնդացնում է շնիկն ու ճանկանիվի շնիկը), բանեցման դետալներ շինողը, իսկ գլանաձև մեխանիզմի դեպքում՝ նաև գլանագործը, շարժանիվներ պատրաստողը, բալանս պատրաստող բանվորը, ռակետ (ժամացույցը կարգավորող մեխանիզմ) պատրաստող բանվորը, planteur d’échappement [մեխանիզմ տեղադրողը] (իր իսկական իմաստով մեխանիզմ սարքողը), հետո repasseur de barillet (զսպանակի թմբուկն ու շնիկը պատրաստում է վերջնականապես), պողպատահղկիչը, անվահղկիչը, պտուտակահղկիչը, թվանկարիչը, էմալագործը (էմալով պատում է պղինձը), fabricant de pendants (միայն ժամացույցի տուփի կանթերն է շինում), finisseur de charniére [շառնիրագործը] (արուրե բութակը դնում է տուփի շառնիրի մեջ և այլն), faiseur de secret (դնում է տուփի մեջ այն զսպանակը, որը կափարիչը բաց է անում), graveur [փորագրիչը], ciseleur [դրվագիչը], polisseur de boîte [ժամացույցի տուփը հղկողը], և այլն և այլն, վերջապես, repasseur-ը [հավաքողը], որը հավաքում է ժամացույցի ամբողջ մեխանիզմը և գործի է գցում այն։ Ժամացույցի սակավաթիվ մասերն են միայն տարբեր ձեռքերից անցնում, և, վերջիվերջո, այդ բոլոր membra disjecta [անջատ անդամները] հավաքվում են միայն մեկ ձեռքի մեջ, որը դրանք հավաքում և մի մեխանիկական ամբողջություն է սարքում։ Քանի որ պատրաստի արդյունքն իր տարբեր տարրերի նկատմամբ ունի զուտ արտաքին հարաբերություն տվյալ արտադրության մեջ, ինչպես և նման այլ արտադրություններում, ուստի բազմաթիվ մասնագործ բանվորների համախմբումը միևնույն արհեստանոցում միայն պատահական երևույթ է։ Մասնական աշխատանքները, իրենց հերթին, կարող են կատարվել որպես առանձին ինքնուրույն արհեստներ, որ և տեղի ունի Վաադտ ու Նևշատել կանտոններում, մինչդեռ, օրինակ, Ժնևում կան ժամացույցի խոշոր մանուֆակտուրաներ, այսինքն՝ իրագործվում է մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիա՝ մեկ կապիտալի ղեկավարության ներքո։ Բայց այս վերջին դեպքում ևս թվատախտակները, զսպանակներն ու տուփերը հազվադեպ են պատրաստվում բուն մանուֆակտուրայում։ Արտադրության կոմբինացված մանուֆակտուրային եղանակն այստեղ միայն բացառիկ դեպքերում է շահավետ, որովհետև կոնկուրենցիան ամենից ավելի մեծ է տանն աշխատող բանվորների միջև, իսկ արտադրության տրոհումը բազմաթիվ հետերոգեն պրոցեսների՝ համարյա բացառում է աշխատանքի գործիքների կիրառումը հավաքական ուժերով, մինչդեռ կապիտալիստը տարածության մեջ ցրված արտադրության դեպքում տնտեսում է գործարանային շենքերի և այլ այդպիսի ծախքերը[32]։ Սակայն, պետք է նկատել, որ նաև այն մասնագործ բանվորների դրությունը, որոնք աշխատում են իրենց տանը, բայց ոչ իրենց, այլ կապիտալիստի (fabricant, établisseur) համար, բոլորովին տարբեր է միայն իր պատվիրատուների համար աշխատող ինքնուրույն արհեստավորի դրությունից[33]։

Մանուֆակտուրայի մի այլ տեսակը, նրա լիավարտ ձևը, արտադրում է այնպիսի արդյունքներ, որոնք անցնում են զարգացման կապակցված փուլերից, պրոցեսների մի հաջորդական շարքից. այսպես է, օրինակ, կարի ասեղի մանուֆակտուրան, որտեղ մետաղալարը 72 և նույնիսկ 92 սպեցիֆիկ մասնագործ բանվորների ձեռքից է անցնում։

Որչափով այդպիսի մանուֆակտուրան կոմբինացնում է սկզբում ցաքուցրիվ արհեստները, նա պակասեցնում է արդյունքի արտադրության առանձին փուլերի տարածական անջատումը։ Դրա հետ միասին կրճատվում է այն ժամանակը, որ անհրաժեշտ է արդյունքի՝ մի ստադիայից մի ուրիշ ստադիայի անցնելու համար, հետևապես կրճատվում է նաև այդ անցումների վրա ծախսվող աշխատանքը[34]։ Այսպիսով, արհեստի համեմատությամբ աշխատանքի ավելի մեծ արտադրողականություն է ձեռք բերվում, ընդ որում տվյալ դեպքում արտադրողականության աճումը բխում է ընդհանրապես մանուֆակտուրայի կոոպերատիվ բնույթից։ Մյուս կողմից, աշխատանքի բաժանման սկզբունքը, որ հատուկ է մանուֆակտուրային, առաջ է բերում մեկուսացում արտադրության այն տարբեր փուլերի, որոնք առանձնանում են միմյանցից որպես համապատասխան քանակությամբ արհեստային բնույթի ինքնուրույն մասնական աշխատանքներ։ Մեկուսացված ֆունկցիաների միջև կապ հաստատելն ու պահպանելն անհրաժեշտ է դարձնում արդյունքի մշտական փոխադրությունը մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք, մեկ պրոցեսից մի ուրիշ պրոցես։ Խոշոր արդյունաբերության տեսակետից այս հանգամանքը հանդես է գալիս որպես մանուֆակտուրայի համար մի բնորոշ, ծախքերը բարձրացնող, մանուֆակտուրայի բուն սկզբունքից բխող սահմանափակություն[35]։

Եթե մենք քննության առնենք հում նյութի մի որոշ քանակ, օրինակ, հնոտիներինը թղթի մանուֆակտուրայի մեջ, մետաղալարինը՝ ասեղի մանուֆակտուրայի մեջ, ապա կտեսնենք, որ այդ նյութը տարբեր մասնագործ բանվորների ձեռքում անցնում է արտադրության փուլերի հաջորդական մի սանդուղքով՝ մինչև որ, վերջապես, արդյունքն ստանում է իր ավարտուն ձևը։ Իսկ եթե արհեստանոցը դիտենք որպես մի ամբողջական մեխանիզմ, ապա կտեսնենք, որ հում նյութը միաժամանակ գտնվում է արտադրության բոլոր փուլերում։ Մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը գործիքներով զինված իր բազմաթիվ ձեռքերի մի մասով մետաղալար է քաշում, մինչդեռ միաժամանակ նրա մյուս ձեռքերն ու գործիքները ուղղում են այդ մետաղալարը, կտրում, ծայրերը սրում և այլն։ Պրոցեսի առանձին աստիճանների ժամանակային հաջորդական դասավորումը դարձել է նրանց տարածական դասավորում կողք-կողքի։ Սրա հետևանքով տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ պատրաստի ապրանք է ստացվում[36]։ Թեև այդ միաժամանակաթյունն առաջ է գալիս հավաքական պրոցեսի ընդհանուր կոոպերատիվ ձևից, բայց և այնպես, մանուֆակտուրան ո՛չ միայն պատրաստի ձևով գտնում է կոոպերացիայի պայմանները, այլև մասամբ ինքն է ստեղծում այդ պայմանները՝ արհեստային գործունեությունը տրոհելով նրա բաղկացուցիչ տարրերի։ Մյուս կողմից, նա աշխատանքի պրոցեսի այդ հասարակական կազմակերպությանը հասնում է միայն նրանով, որ տվյալ բանվորին գամում է միևնույն դետալին։

Քանի որ ամեն մի մասնագործ բանվորի մասնական արդյունքը միաժամանակ միևնույն արդյունքի զարգացման որոշ աստիճան է միայն, ուստի մի բանվորը մյուս բանվորին կամ բանվորների մի խումբը մյուս խմբին համապատասխան հում նյութ է մատակարարում։ Մեկի աշխատանքի արդյունքը կազմում է մյուսի աշխատանքի ելակետը։ Այսպիսով, մի բանվորն այստեղ անմիջաբար զբաղմունք է տալիս մյուսներին։ Այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնական պրոցեսում որոնելի օգտակար էֆեկտին հասնելու համար, սահմանվում է փորձի համաձայն, և մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, թե տվյալ աշխատաժամ տնակում պետք է տվյալ արդյունքը ձեռք բերվի։ Միայն այդ պայմանով կարող են աշխատանքի տարբեր, միմյանց լրացնող պրոցեսները կատարվել անընդհատ, ժամանակի ու տարածության մեջ կողք-կողքի։ Ակներև է, որ առանձին աշխատանքների, հետևապես, նաև բանվորների այդ անմիջական փոխադարձ կախումը նրանցից ամեն մեկին հարկադրում է իր ֆունկցիայի վրա գործադրելու միայն անհրաժեշտ աշխատաժամանակը, որի հետևանքով ստեղծվում է աշխատանքի մի բոլորովին այլ անընդհատություն, միատեսակություն, կանոնավորություն, կարգ[37] և, հատկապես, լարվածություն, քան այդ գոյություն ունի ինքնուրույն արհեստի մեջ և նույնիսկ պարզ կոոպերացիայում։ Այն օրենքը, որի համաձայն պրոդուկտի արտադրության վրա պետք է միայն հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսվի,— ապրանքային արտադրության ժամանակ երևան է գալիս ընդհանրապես միայն կոնկուրենցիայի արտաքին հարկադիր ճնշման ձևով, որովհետև, մակերեսորեն արտահայտվելով, ամեն մի առանձին արտադրող պետք է իր ապրանքը շուկայական գնով վաճառի։ Այնինչ մանուֆակտուրայի մեջ տվյալ աշխատաժամանակի ընթացքում տվյալ քանակությամբ արդյունք պատրաստելը դառնում է արտադրության բուն պրոցեսի տեխնիկական օրենքը[38]։

Սակայն տարբեր օպերացիաները անհավասար ժամանակ են պահանջում, ուստի և հավասար ժամանակամիջոցներում տալիս են տարբեր քանակի մասնական արդյունքներ։ Հետևաբար, քանի որ յուրաքանչյուր բանվոր շարունակ պետք է ամեն օր միևնույն օպերացիան կատարի, ուստի տարբեր օպերացիաների համար անհրաժեշտ են տարբեր թվով բանվորներ, օրինակ, տառաձուլարանում 4 ձուլիչին հարկավոր է 2 ծայրատող և մեկ հղկիչ, քանի որ ձուլիչը մեկ ժամում ձուլում է 2 000 տառ, ծայրատիչը ծայրատում է 4 000 և հղկիչը հղկում է 8 000 տառ։ Կոոպերացիայի սկզբունքն այստեղ վերադառնում է իր ամենապարզ ձևին՝ միատեսակ գործ անող բազմաթիվ անձերի միաժամանակ աշխատելուն, բայց հիմա այդ սկզբունքը որոշ օրգանական հարաբերություն է արտահայտում։ Այսպիսով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն պարզեցնում ու բազմապատկում է հասարակական հավաքական բանվորի որակապես տարբեր օրգանները, այլև մաթեմատիկական հաստատուն հարաբերություններ է ստեղծում այդ օրգանների քանակական չափերի միջև, այսինքն՝ բանվորների հարաբերական քանակի կամ բանվորական խմբերի հարաբերական մեծության միջև այդ հատուկ ֆունկցիաներից յուրաքանչյուրում։ Որակական անդամատման հետ միասին այդ բաժանումը զարգացնում է աշխատանքի հասարակական պրոցեսի քանակական նորմաներն ու պրոպորցիաները։

Քանի որ մասնագործ բանվորների տարբեր խմբերի միջև արտադրության որոշ չափերի համար փորձով սահմանված է ամենանպատակահարմար թվական հարաբերություն, ապա արտադրության այդ մասշտաբը կարելի է ընդլայնել, լոկ վերցնելով ամեն մի առանձին խմբի բանվորների թվի բազմապատիկը[39]։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ միևնույն անհատը որոշ աշխատանքներ նույնքան հեշտությամբ կարող է կատարել, անկախ այն հանգամանքից, մեծ թե փոքր չափերով են կատարվում դրանք, օրինակ, բարձրագույն հսկողության աշխատանքը, մասնական արդյունքները արտադրության մեկ փուլից մի ուրիշը փոխադրելը և այլն։ Ուստի, այդ աշխատանքները, որպես հատուկ բանվորների կողմից կատարվող ինքնուրույն ֆունկցիաներ, առանձնացնելը ձեռնտու է արտադրության մեջ զբաղված բանվորների թիվն ավելացնելիս, բայց այդպիսի ավելացումը պետք է միաժամանակ համապատասխան համամասնությամբ շոշափի նաև բոլոր խմբերին։

Յուրաքանչյուր առանձին խումբ, միևնույն մասնական ֆունկցիան կատարող բանվորների որոշ թիվ բաղկացած է միատեսակ տարրերից և ամբողջական մեխանիզմի մի առանձին օրգանն է կազմում։ Սակայն մի քանի մանուֆակտուրաներում յուրաքանչյուր առանձին խումբ արդեն մի անդամատված աշխատանքային մարմին է, այնինչ հավաքական մեխանիզմը կազմվում է այդ տարրական արտադրողական օրգանիզմները կրկնելու ու բազմապատկելու միջոցով։ Օրինակի համար վերցնենք շշերի մանուֆակտուրան։ Նա բաժանվում է երեք էապես տարբեր փուլերի։ Առաջին՝ նախապատրաստական փուլը՝ բովախառնուրդի պատրաստումը,— ավազի, կրի խառնումը և այլն, որից ապակին է ստացվում, և այդ խառնուրդի հալումն ու նրա փոխադրումը հեղուկ ապակե զանգվածի[40]։ Այս առաջին փուլում, ինչպես և եզրափակիչ փուլում — շշերի հանումը թրծման վառարաններից, նրանց տեսակավորումը, փաթեթումը և այլն — զբաղված են զանազան մասնագործ բանվորներ։ Այդ երկու փուլերի միջև գտնվում է շշերի արտադրությունն այդ բառի իսկական իմաստով, այսինքն՝ հեղուկ ապակեզանգվածի վերամշակումը շշերի։ Միևնույն վառարանի միևնույն անցքի մոտ աշխատում է մի ամբողջ խումբ, որն Անգլիայում «hole» [պատուհան] է կոչվում և կազմված է մի bottle maker-ից [շշագործից] կամ finisher-ից [վերջնահարդարիչից], մի blower-ից [փչողից], մի gatherer-ից [փարտիչից], մի putter up-ից [բացադարսիչից] կամ whetter off-ից [բացանետիչից] ու մի taker in-ից [հեռացնողից]։ Այս հինգ մասնագործ բանվորները հինգ հատուկ օրգաններ են ներկայացնում այն միասնական բանվորական մարմնի, որը կարող է գործել միայն որպես ամբողջություն, այսինքն՝ միայն որպես հինգ բանվորի անմիջական կոոպերացիա։ Եթե մարմնի հինգ անդամից մեկը պակասում է, ապա ամբողջ մարմինը կաթվածահար է լինում։ Բայց միևնույն հալոցավառարանը մի քանի անցք անի,— Անգլիայում, օրինակ, 4—6 անցք,— որոնցից յուրաքանչյուրի մոտ մի կավե աման կա հեղուկ ապակով, և նրանցից ամեն մեկի մոտ նույն հինգ մասնագիտությունն ունեցող բանվորների հատուկ խումբ է աշխատում։ Ամեն մի առանձին խմբի անդամատումն այստեղ անմիջաբար հիմնվում է աշխատանքի բաժանման վրա, մինչդեռ զանազան միատեսակ խմբերի միջև եղած կապը պարզ կոոպերացիան է, որի նպատակն է մեծ խնայողությամբ օգտագործել արտադրության միջոցներից մեկը, այս դեպքում հալոցավառարանը։ Յուրաքանչյուր այդպիսի վառարան իր 4—6 խմբերով, կարծես, մի տեսակ ինքնուրույն արհեստանոց է կազմում ապակի պատրաստելու համար, և ապակու մանուֆակտուրան ընդգրկում է այդպիսի մի քանի արհեստանոց֊ներ, որոնք ապահովված են համապատասխան հարմարանքներով ու բանվորներով՝ արտադրության սկզբնական ու եզրափակիչ փուլերի համար։

Վերջապես, մանուֆակտուրան, որոշ դեպքերում առաջ գալով տարբեր արհեստների կոմբինացիայից, կարող է, իր հերթին, զարգանալ ու դառնալ տարբեր մանուֆակտուրաների կոմբինացիա։ Այսպես, օրինակ, Անգլիայում խոշոր ապակեգործական ձեռնարկությունները իրենք են իրենց համար պատրաստում հրակայուն հալոցակճուճները, որովհետև այս վերջինների հատկությունից է էապես կախված արդյունքի հաջող կամ անհաջող որակը։ Արտադրության որոշ միջոցի մանուֆակտուրան այստեղ կապված է արդյունք պատրաստող մանուֆակտուրայի հետ։ Ընդհակառակը, որոշ արդյունք պատրաստող մանուֆակտուրան կարող է կապված լինել այնպիսի մանուֆակտուրաների հետ, որոնց համար տվյալ արդյունքը ինքը հում նյութ է ծառայում, կամ հետագայում միանում է այդ մանուֆակտուրաների արդյունքների հետ։ Այսպես, օրինակ, բյուրեղապակու մանուֆակտուրան երբեմն միացվում է ապակեհղկման մանուֆակտուրայի ու արուրաձուլման մանուֆակտուրայի հետ,— վերջինը ծառայում է զանազան ապակե իրերի մետաղե ագույցներ շինելու համար։ Միմյանց հետ միացած տարբեր մանուֆակտուրաներն այս դեպքում կազմում են մի հավաքական մանուֆակտուրայի տարածականորեն ավելի կամ պակաս չափով անջատված բաժիններ և միաժամանակ նաև արտադրության միմյանցից անկախ պրոցեսներ, ամեն մեկն աշխատանքի իր սեփական բաժանումով։ Չնայած որոշ առավելություններին, որոնք հատուկ են կոմբինացված մանուֆակտուրային, վերջինս իր հիմքի վրա որևէ իսկական տեխնիկական միասնության չի հասնում։ Այդ միասնությունն առաջ է գալիս այն ժամանակ միայն, երբ մանուֆակտուրան դառնամ է մեքենայական արտադրություն։

Մանուֆակտուրային ժամանակաշրջանը, որն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասեցումն արագորեն իր գիտակցական սկզբունքն է դարձնում[41], զարգացնում է մեքենաների սպորադիկ գործածությունը, հատկապես մի քանի տարրական նախապատրաստական պրոցեսների համար, որոնք մեծ թվով մարդիկ և ուժի մեծ ծախսում են պահանջում։ Այսպես, օրինակ, շուտով սկսեցին թղթի մանուֆակտուրայի մեջ հնոտիները քրքրելու համար հատուկ աղացներ, իսկ մետաղագործության մեջ հանքանյութը փշրելու համար մեքենայական սանդեր շինել[42]։ Մեքենայի ամենատարրական ձևը, հանձին ջրաղացի, Հռոմեական կայսրությունից է ժառանգված[43]։ Արհեստային ժամանակաշրջանը ևս մեզ թողել է մեծ գյուտեր՝ կողմնացույցը, վառոդը, տպագրությունն ու ավտոմատիկ ժամացույցը։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ մեքենան դեռ դրանից հետո էլ շարունակում է խաղալ այն երկրորդական դերը, որ Ադամ Սմիթը նրան հատկացնում է աշխատանքի բաժանման կողքին[44]։ Շատ կարևոր դեր խաղաց մեքենաների սպորադիկ կիրառումը XVII դարում, որովհետև նա այն ժամանակվա մեծ մաթեմատիկոսներին գործնական հենակետեր ու խթաններ տվեց արդի մեխանիկան ստեղծելու համար։

Մանուֆակտուրային ժամանակաշրջանի համար առանձնահատուկ մեխանիզմ է մնում բազմաթիվ մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը։ Այն տարբեր օպերացիաները, որոնք ապրանք արտադրողը կատարում է փոփոխակիորեն, և որոնք միահյուսվում են նրա աշխատանքի պրոցեսում որպես մի ամբողջություն, զանազան ընդունակությունների լարում են պահանջում նրանից։ Մի դեպքում նա պետք է ավելի շատ ուժ զարգացնի, մի այլ դեպքում՝ ավելի շատ ճարպկություն, երրորդ դեպքում՝ ավելի շատ ուշադրություն և այլն, բայց միևնույն անհատը հավասար չափով այդ բոլոր հատկություններով օժտված չի լինում։ Տարբեր օպերացիաների բաժանումից, առանձնացումից ու մեկուսացումից հետո բանվորները բաժանվում, դասավորվում և խմբավորվում են իրենց գերակշռող ընդունակությունների համեմատ։ Եթե, այդպիսով, բանվորների բնական առանձնահատկությունները կազմում են այն հողը, որի մեջ արմատներ է արձակում աշխատանքի բաժանումը, ապա, մյուս կողմից, մանուֆակտուրան, երբ նա արդեն մտցված է, զարգացնում է այն աշխատուժերը, որոնք հենց ի բնե պիտանի են միայն միակողմանի առանձնահատուկ ֆունկցիաների համար։ Հավաքական բանվորը հիմա վիրտուոզության միատեսակ աստիճանով օժտված է արտադրողի բոլոր ընդունակություններով և միևնույն ժամանակ դրանք ծախսում է ամենախնայողաբար, որովհետև նա իր ամեն մի օրգանը, որ անհատականացված է ի դեմս առանձին բանվորի կամ բանվորների առանձին խմբի, գործադրում է բացառապես իր առանձնահատուկ ֆունկցիան կատարելու համար[45]։ Մասնագործ բանվորի միակողմանիությունը և նույնիսկ ուղղակի թերությունները կազմում են նրա արժանիքը, երբ նա դառնում է հավաքական բանվորի օրգանը[46]։ Մեկ միակողմանի ֆունկցիային ընտելանալով, նա դառնում է բնազդական վստահությամբ գործող օրգան, իսկ հավաքական մեխանիզմի կապը նրան հարկադրում է մեքենայի մի առանձին մասի կանոնավորությամբ գործելու[47]։

Քանի որ հավաքական բանվորի տարբեր ֆունկցիաները կարող են ավելի պարզ և ավելի բարդ, ավելի կոպիտ և ավելի նուրբ լինել, ուստի նրա օրգանները, անհատական աշխատուժերը, կրթության խիստ տարբեր աստիճաններ են պահանջում, ուստի և խիստ տարբեր արժեք ունեն։ Այսպիսով, մանուֆակտուրան զարգացնում է աշխատուժերի մի հիերարխիա, որին համապատասխանում է աշխատավարձերի սանդուղքը։ Եթե, մի կողմից, անհատական բանվորը հարմարվում է այն միակողմանի ֆունկցիային, որի հետ նա կապված է իր ամբողջ կյանքում, ապա, մյուս կողմից, աշխատանքային տարբեր օպերացիաները նույն չափով հարմարեցվում են բնական ու ձեռք բերած ընդունակությունների միևնույն հիերարխիային[48]։ Մինչդեռ յուրաքանչյուր արտադրական պրոցես պահանջում է որոշ պարզ շարժումներ, որոնք հավասարապես մատչելի են ամեն մարդու։ Եվ այդպիսի շարժումները հիմա խզում են իրենց անհաստատ կապը արտադրական գործունեության ավելի բովանդակալից մոմենտների հետ և, ոսկրանալով, դառնում են առանձին բացառիկ ֆունկցիաներ։

Այդ պատճառով մանուֆակտուրան իր ընդգրկած ամեն մի արհեստի մեջ ստեղծում է, այսպես կոչված, անվարժ բանվորների կատեգորիա, որոնց խստորեն բացառում էր արտադրության արհեստային կազմակերպությունը։ Մանուֆակտուրան, մինչև վիրտուոզության աստիճան զարգացնելով միակողմանի մասնագիտությունն ընդհանրապես աշխատունակության հաշվին, ամեն մի զարգացման բուն պակասությունն էլ մի առանձին մասնագիտություն է դարձնում։ Հիերարխիկ աստիճանների կողքին հանդես է գալիս բանվորների պարզ բաժանումը վարժվածների ու անվարժների։ Վերջինների համար ուսուցման ծախքերը բոլորովին վերանում են, առաջինների համար նրանք արհեստավորների համեմատությամբ ավելի ցած են իրենց ֆունկցիաների պարզեցման հետևանքով։ Երկու դեպքում էլ աշխատուժի արժեքն ընկնում է[49]։ Բացառություններ են նկատվում այն դեպքում, երբ աշխատանքի պրոցեսի տրոհումն ստեղծում է կապակցված նոր ֆունկցիաներ, որոնք արհեստային արտադրության մեջ կա՛մ բոլորովին չկային, կա՛մ գոյություն ունեին սահմանափակ չափով։ Աշխատուժի համեմատական արժեքազրկումը, որ ուսուցման ծախքերի վերացման կամ նվազման հետևանք է, անմիջականորեն նշանակում է կապիտալի արժեքի ավելի զգալի ինքնաճում, որովհետև այն ամենը, որ կրճատում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ժամանակը, ընդլայնում է հավելյալ աշխատանքի բնագավառը։

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը։ Հիմա կարճառոտ շոշափենք աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու աշխատանքի հասարակական բաժանման միջև եղած հարաբերությունը, որն ամեն մի ապրանքային արտադրության ընդհանուր հիմքն է կազմում։

Եթե աչքի առաջ ունենանք միայն բուն աշխատանքը, ապա հասարակական արտադրության բաժանումը նրա այնպիսի խոշոր սեռերի, ինչպես հողագործությունը, արդյունաբերությունը և այլն, կարելի է անվանել աշխատանքի ընդհանուր [im Allgemeinen] բաժանում, արտադրության այդ սեռերի տրոհումը տեսակների ու ենթատեսակների` աշխատանքի հատուկ [im Besonderen] բաժանում, իսկ աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում՝ աշխատանքի եզակի [im Einzelnen] բաժանում[50]։

Աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և անհատի համապատասխան սահմանափակումն զբաղմունքի որոշ ոլորտով, ունի, ինչպես և աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի ներսում, զարգացման երկու հակադիր ելակետներ։ Ընտանիքի սահմաններում [Տես 50a ծանոթ.] — իսկ հետագա զարգացմամբ տոհմի սահմաններում — աշխատանքի բնական բաժանումը ծագում է սեռի ու տարիքի տարբերություններից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա, և աշխատանքի այդ բաժանումը իր ոլորտն ընդարձակում է հասարակական կյանքի ծավալմանը, բնակչության աճմանը, իսկ առանձնապես երկու տարբեր տոհմերի միջև ընդհարումներ ծագելուն և մի տոհմը մյուս տոհմերին ենթարկվելուն զուգընթաց։ Մյուս կողմից, ինչպես ես արդեն նկատել եմ, արդյունքների փոխանակությունը ծագում է այն կետերում, որտեղ շփման մեջ են մտնում տարբեր ընտանիքներ, տոհմեր, համայնքներ, որովհետև մարդկային կուլտուրայի սկզբում ո՛չ թե առանձին անհատները, այլ ընտանիքները, տոհմերը և այլ խմբերն են հարաբերության մեջ մտնում միմյանց հետ որպես ինքնուրույն միավորներ։ Տարբեր համայնքներ արտադրության տարբեր միջոցներ ու տարբեր կենսամիջոցներ են գտնում իրենց շրջապատող բնության մեջ։ Այդ պատճառով նրանք միմյանցից տարբերվում են արտադրության եղանակով, ապրելակերպով և իրենց արտադրած արդյունքներով։ Դրանք այն բնաճուն տարբերություններն են, որոնք համայնքների շփման պրոցեսում առաջացնում են արդյունքների փոխադարձ փոխանակություն, հետևապես և այդ արդյունքների աստիճանական փոխարկում ապրանքների։ Փոխանակությունը տարբերության չի ստեղծում արտադրության ոլորտների միջև, բայց արդեն միմյանցից տարբերվող ոլորտների միջև կապ է հաստատում և դրանք դարձնում է հասարակական ամբողջական արտադրության ավելի կամ պակաս չափով իրարից կախում ունեցող ճյուղեր։ Այստեղ աշխատանքի հասարակական բաժանումն առաջ է գալիս փոխանակության միջոցով, որը կատարվում է արտադրության սկզբում տարբեր, բայց իրարից անկախ ոլորտների միջև։ Այնտեղ, որտեղ ելակետը աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանումն է, անմիջաբար շաղկապված ամբողջության առանձին օրգանները բաժանվում, քայքայվում են,— ընդ որում այդ քայքայման գլխավոր խթան է հանդիսանում օտար համայնքների հետ կատարվող ապրանքափոխանակությունը,— և դառնում են ինքնուրույն, պահպանելով այն փոխադարձ կապը միայն, որ հաստատվում է տարբեր աշխատանքների միջև այդ աշխատանքների արդյունքների, որպես ապրանքների, փոխանակման միջոցով։ Մի դեպքում իր ինքնուրույնությունը կորցնում է այն, ինչ որ առաջ ինքնուրույն էր, մյուս դեպքում՝ ինքնուրույն է դառնում այն, ինչ որ առաջ ինքնուրույն չէր։

Աշխատանքի զարգացած ու ապրանքափոխանակության միջոցով իրականացվող ամեն մի բաժանման հիմքը քաղաքի և գյուղի անջատումն է իրարից[51]։ Կարելի է ասել, որ հասարակության ամբողջ տնտեսական պատմությունն ամփոփվում է այդ հակադրության շարժման մեջ, որի վրա սակայն մենք այստեղ ավելի կանգ չենք առնի։

Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանման նյութական նախադրյալը, ինչպես տեսանք, միաժամանակ զբաղված բանվորների որոշ թիվն է. հասարակության ներսում աշխատանքի բաժանման դեպքում նույնպիսի դեր է խաղում բնակչության մեծությունն ու խտությունը, որն այստեղ փոխարինում է մարդկանց կուտակումը միևնույն արհեստանոցում[52]։ Բայց բնակչության այդ խտությունը ինչ-որ հարաբերական բան է։ Համեմատաբար նոսր բնակչություն, բայց հաղորդակցության զարգացած միջոցներ ունեցող երկիրն ավելի խիտ բնակչություն ունի, քան ավելի շատ բնակչություն, բայց հաղորդակցության անզարգացած միջոցներ ունեցող երկիրը. այս իմաստով, ամերիկյան միության հյուսիսային նահանգներն ավելի խիտ բնակչություն ունեն, քան, օրինակ, Հնդկաստանը[53]։

Որովհետև ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալն են, ուստի աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պահանջում է, որ աշխատանքի բաժանումը հասարակության ներսում արդեն հասունացման մի որոշ աստիճանի հասած լինի։ Ընդհակառակը, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, իր հերթին, ազդում, է՛լ ավելի է զարգացնում և անդամատում աշխատանքի հասարակական բաժանումը։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացման հետ ավելի ու ավելի են դիֆերենցիացման ենթարկվում արտադրության նաև այն ճյուղերը, որտեղ պատրաստվում են այդ գործիքները[54]։ Երբ մանուֆակտուրային տիպով կառուցված արտադրությունը տարածվում է արդյունաբերության որևէ ճյուղի վրա, որը մինչև հիմա կապված է եղել մյուսների հետ որպես գլխավոր կամ օժանդակ արդյունաբերություն, և կատարվել է նույն արտադրողների միջոցով, ապա իսկույն տեղի է ունենում անջատում ու փոխադարձ առանձնացում։ Եթե մանուֆակտուրան ընդգրկում է տվյալ ապրանքի արտադրության առանձին փուլը, ապա ապրանքի արտադրության տարբեր փուլերը դառնում են ինքնուրույն զբաղմունքներ։ Արդեն վերը նշեցինք, թե որտեղ պատրաստի արդյունքը մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումն է, մասնական աշխատանքները կարող են, իրենց հերթին, ինքնուրույնություն ձեռք բերել, որպես առանձին արհեստներ։ Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումն ավելի լրիվ ձևով կիրառելու համար արտադրության տվյալ ճյուղը տրոհվում է տարբեր և այն էլ երբեմն բոլորովին նոր մանուֆակտուրաների, նայած նրա հում նյութերի տարբերությանը և այն տարբեր ձևերին, որ կարող է ընդունել միևնույն հում նյութը։ Այսպես, XVIII դարի առաջին կեսում արդեն միայն Ֆրանսիայում 100-ից ավելի տարբեր տեսակի մետաքսե կտորներ էին գործվում, և, օրինակ, Ավինյոնում գոյություն ուներ օրենք, որի համաձայն «ամեն մի աշկերտ պետք է ամբողջովին ֆաբրիկացիայի միայն մեկ տեսակի ուսումնասիրությանը նվիրվի և միաժամանակ չսովորի մի քանի արդյունքներ պատրաստելու եղանակները»։ Աշխատանքի տերիտորիալ բաժանումը, որն արտադրության առանձին ճյուղերն ամրակցում է երկրի առանձին շրջաններին, նոր զարկ է ստանում շնորհիվ մանուֆակտուրային արտադրության, որը շահագործում է ամեն մի առանձնահատկություն[55]։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում հասարակության մեջ կատարվող աշխատանքի բաժանմանը հարուստ նյութ են տալիս համաշխարհային շուկայի ընդարձակումն ու գաղութային սիստեմը, ընդ որում թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխատանքի հասարակական բաժանման ընդհանուր գոյապայմանների շրջանին են պատկանում։ Այստեղ կարիք չկա կանգ առնելու այն հարցի վրա, թե տնտեսական բնագավառի հետ միասին աշխատանքի բաժանումը ինչպես է ընդգրկում հասարակության բոլոր մյուս ոլորտները և ամեն տեղ դառնում այն նեղ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտացման, մարդու այն միակողմանիության հիմքը, որի առիթով դեռ Ա. Ֆերգյուսոնը, Ադամ Սմիթի ուսուցիչը, բացականչել է. «Մենք հելոտների ազգ ենք, և մեր մեջ ազատ մարդ չկա»[56]։

Սակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտադրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով[57]։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում[58]։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [Տես 58a ծանոթ.]։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակ հպատակեցումը կապիտալի իշխանությանը, նույն այդ բուրժուական գիտակցությունը նույնպիսի խանդով վատաբանում է արտադրության հասարակական պրոցեսի ամեն մի գիտակից հասարակական վերահսկողություն ու կարգավորում, որպես ոտնձգություն՝ ուղղված սեփականության անձեռնմխելի իրավունքների, ազատության ու անհատական կապիտալիստի ինքնորոշող «հանճարի» դեմ։ Շատ բնորոշ է, որ գործարանային սիստեմի ոգևորված ջատագովները հասարակական աշխատանքի ամեն տեսակ ընդհանուր կազմակերպության դեմ ավելի զորեղ առարկություն չեն գտնում, քան այն մատնանշումը, թե այդպիսի կազմակերպությունն ամբողջ հասարակությունը մի գործարան կդարձներ։

Եթե արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող հասարակության մեջ աշխատանքի հասարակական բաժանման անարխիան և աշխատանքի մանուֆակտուրային բաժանման բռնակալությունը փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, ապա, ընդհակառակը, հասարակության ավելի վաղ ձևերը, որոնց մեջ արհեստների առանձնացումը բնականորեն զարգանում, հետո բյուրեղանում և, վերջապես, ամրապնդվում է օրենքով,— ներկայացնում են, մի կողմից, հասարակական աշխատանքի պլանաչափ ու ավտորիտար կազմակերպության պատկեր, մյուս կողմից, բոլորովին բացառում են աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում կամ այդ բաժանումը զարգացնում են գաճաճային մասշտաբով, կամ միայն սպորադիկ ու պատահական կերպով[59]։

Այսպես, օրինակ, հնդկական այն նախնադարյան փոքրիկ համայնքները, որոնք մասամբ դեռ մինչև այժմ էլ պահպանվել են, հիմնված են հողի համայնական տիրապետության վրա, հողագործության ու արհեստի անմիջական միացման վրա և աշխատանքի կայունացած բաժանման վրա, որը ամեն մի նոր համայնք հիմնվելիս արտադրության պատրաստի պլան և սխեմա է տալիս։ Յուրաքանչյուր այդպիսի համայնք կազմում է մի ինքնաբավ արտադրական ամբողջություն, որի արտադրության բնագավառն ընդգրկում է 100-ից մինչև մի քանի հազար ակր։ Արդյունքների գլխավոր մասսան արտադրվում է բուն համայնքի անմիջական սպառման համար և ոչ որպես ապրանք, ուստի և ինքը՝ արտադրությունը կախված չէ ամբողջ հնդիկ հասարակության մեջ տեղի ունեցող աշխատանքի այն բաժանումից, որն իրականանում է ապրանքափոխանակության միջոցով։ Միայն արդյունքի ավելցուկն է ապրանք դառնում, ընդ որում նրա մի զգալի մասը կենտրոնանում է պետության ձեռքում, դեպի որը անհիշելի ժամանակներից սկսած հոսում է արդյունքի մի որոշ քանակ որպես նատուրալ ռենտա։ Հնդկաստանի տարբեր մասերում համայնքի տարբեր ձևեր են հանդիպում։ Ամենապարզ տիպի համայնքներում հողի մշակումը կատարվում է համատեղ, ընդ որում արդյունքը բաշխվում է առանձին անդամների միջև, այնինչ ամեն մի ընտանիք մտնելով, գործելով և այլ աշխատանքով զբաղվում է ինքնուրույն կերպով՝ որպես տնային օժանդակ արհեստով։ Միատեսակ աշխատանքով զբաղված այս մասսայի կողքին մենք տեսնում ենք համայնքի «գլխավորին», որը մի անձի մեջ միացնում է դատավորին, ոստիկանապետին ու հարկահավաքին, հաշվապահին, որը հողագործական օպերացիաների հաշիվներն է պահում և դրան վերաբերող ամեն ինչ գրանցում և ցուցակագրում է. մի երրորդ պաշտոնյայի, որ հետապնդում է հանցագործներին, պաշտպանում է օտարերկրյա ուղևորներին և նրանց մի գյուղից մի ուրիշ գյուղ է առաջնորդում. սահմանապահին, որ համայնքի սահմանները պահպանում է հարևան համայնքների ոտնձգություններից. ջրամբարների հսկիչին, որը դաշտերի ոռոգման համար անհրաժեշտ ջուր է բաշխում հանրային ջրամբարներից. բրահմանին, որը կրոնական պաշտամունքի ֆունկցիաներն է կատարում, դպրոցական ուսուցչին, որը համայնքի երեխաներին ավազի վրա գրել-կարդալ է սովորեցնում, օրացուցագետ բրահմանին, որը, իբրև աստղագետ, ցույց է տալիս ցանելու, հնձելու ժամանակները և առհասարակ բարենպաստ ու աննպաստ ժամանակը զանազան հողագործական աշխատանքների համար, դարբնին ու հյուսնին, որոնք պատրաստում և նորոգում են հողագործական բոլոր գործիքները. բրուտին, որ ամաններ է շինում ամբողջ գյուղի համար, վարսավիրին. լվացարարին, որ շորեր է լվանում, արծաթագործին, տեղ-տեղ էլ՝ բանաստեղծին, որը մի քանի համայնքներում փոխարինում է արծաթագործին, ուրիշ համայնքներում էլ ուսուցչին։ Այս մի դյուժին անձերը պահվում են ամբողջ համայնքի հաշվին։ Եթե աճում է բնակչությունը, անմշակ հողի վրա հիմնվում է մի նոր համայնք հնի տիպարով։ Համայնքի մեխանիզմը հանդես է բերում աշխատանքի պլանաչափ բաժանում, բայց աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն աներևակայելի է, քանի որ դարբնի, հյուսնի և մյուսների համար շուկան անփոփոխ է մնում և լավագույն դեպքում, նայած գյուղի մեծությանը, մեկ դարբնի, բրուտի և մյուսների փոխարեն պատահում են երկուսը-երեքը[60]։ Համայնական աշխատանքի բաժանումը կարգավորող օրենքն այստեղ գործում է բնության օրենքի անխախտ իշխանությամբ — ամեն մի առանձին արհեստավոր, օրինակ, դարբինը և մյուսները, իր զբաղմունքին վերաբերող բոլոր օպերացիաները կատարում է խստորեն սահմանված ավանդական եղանակով և, սակայն, միանգամայն ինքնուրույնորեն, ոչ մի հեղինակություն չճանաչելով արհեստանոցի սահմաններում։ Այդ ինքնաբավ համայնքները շարունակ իրենց վերարտադրում են միևնույն ձևով և կործանվելու դեպքում դարձյալ վերականգնվում են միևնույն տեղում, նույն անունով[61]։ Նրանց արտադրական մեխանիզմի այս պարզությամբ է բացատրվում ասիական հասարակությունների այն անփոփոխության գաղտնիքը, որ այնպես սուր հակապատկեր է կազմում ասիական պետությունների մշտական կործանման ու նորաստեղծման և նրանց դինաստիաների արագ փոփոխման համեմատությամբ։ Քաղաքականության ամպամած մթնոլորտում տեղի ունեցող փոթորիկները չեն շոշափում այդ հասարակության հիմնական տնտեսական տարրերի կառուցվածքը։

Համքարային օրենքները, ինչպես արդեն հիշատակվեց, խիստ կերպով սահմանափակելով ա՛յն ենթավարպետների թիվը, որոնց աշխատանք տալու իրավունք ուներ մեկ վարպետը, դրանով էլ հենց պլանաչափորեն արգելք էին լինում համքարային վարպետների կապիտալիստ դառնալուն։ Նմանապես՝ վարպետը կարող էր ենթավարպետներ բանեցնել բացառապես այն արհեստում միայն, որի վարպետն էր ինքը։ Համքարությունն իրեն եռանդագին պաշտպանում էր վաճառականական կապիտալի,— համքարությունների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի,— ամեն մի ոտնձգությունից։ Վաճառականը կարող էր ամեն տեսակ ապրանք գնել, բայց ո՛չ աշխատանքը որպես ապրանք։ Նրան հանդուրժում էին լոկ իբրև արհեստի արդյունքների հավաքագնորդի։ Եթե արտաքին հանգամանքները առաջ էին բերում աշխատանքի արագ ընթացող բաժանում, ապա գոյություն ունեցող համքարությունները տրոհվում էին ենթատեսակների, կամ նոր համքարություններ էին հիմնվում հների կողքին, սակայն առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն արհեստանոցում։ Այդպիսով, թեև համքարային կազմակերպությունը առաջ էր բերում արհեստների առանձնացում, մեկուսացում ու զարգացում և դրանով մանուֆակտուրային ժամանակաշրջանի նյութական նախադրյալ էր ծառայում, այնուամենայնիվ, ինքը՝ համքարային կազմակերպությունը, բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ և ամբողջությամբ բանվորն այնքան էր սերտաճում իր արտադրամիջոցի հետ, որքան խխունջը խեցեպատյանի հետ, և, հետևապես, պակասում էր մանուֆակտուրայի առաջին հիմքը՝ արտադրության միջոցների առանձնացումը՝ որպես բանվորի դեմ կանգնած կապիտալ։

Մինչդեռ աշխատանքի բաժանումը ամբողջ հասարակության մեջ — միևնույն է, ապրանքափոխանակության միջոցով է այն կատարվում, թե դրանից անկախ — հատուկ է ամենատարբեր հասարակական-տնտեսական ֆորմացիաներին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն արտադրության կապիտալիստական եղանակի միանգամայն յուրահատուկ ծնունդն է։

5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Միևնույն կապիտալի հրամանատարության տակ զգալի թվով բանվորների կենտրոնացումը կազմում է ինչպես ընդհանրապես կոոպերացիայի, այնպես է մանուֆակտուրայի բնական ելակետը։ Իր հերթին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը տեխնիկական անհրաժեշտություն է դարձնում գործադրվող բանվորների թվական աճումը։ Այժմ աշխատանքի առկա բաժանումն է թելադրում բանվորների այն մինիմումը, որ առանձին կապիտալիստը պետք է աշխատեցնի։ Մյուս կողմից, աշխատանքի հետագա բաժանման առավելությունները կապված են բանվորների թվի նոր ավելացման հետ, որն իրագործելի է միայն այն եղանակով, որ միանգամից որոշ համամասնություններով ձեռնարկվում է բոլոր տարբեր արտադրական խմբերի ավելացմանը։ Բայց կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ միասին պետք է աճի նաև նրա հաստատուն մասը, ո՛չ միայն արտադրության ընդհանուր պայմանների չափերը,— շենքերը, հնոցները և այլն,— այլև հատկապես հում նյութի քանակը, որը է՛լ ավելի արագ է աճում, քան բանվորների թիվը։ Հում նյութերի այն մասսան, որ տվյալ ժամանակամիջոցում սպառում են տվյալ թվով բանվորները, աճում է նույն համամասնությամբ, որով աճում է աշխատանքի արտադրողականությունը, որպես աշխատանքի բաժանման հետևանք։ Այսպիսով, առանձին կապիտալիստին անհրաժեշտ կապիտալի նվազագույն գումարի աճումը կամ հասարակական կենսամիջոցների ու արտադրամիջոցների հարաճուն փոխարկումը կապիտալի՝ հենց մանուֆակտուրայի տեխնիկական բնույթից ծագող մի օրենք է[62]։

Մանուֆակտուրայի, ինչպես և պարզ կոոպերացիայի մեջ գործող աշխատանքային մարմինը կապիտալի գոյության ձև է։ Արտադրական հասարակական մեխանիզմը, որ բաղկացած է բազմաթիվ անհատական՝ մասնագործ բանվորներից, պատկանում է կապիտալիստին։ Այդ պատճառով էլ աշխատանքի զանազան տեսակների կոմբինացիայից առաջացող արտադրողական ուժը երևան է գալիս որպես կապիտալի արտադրողական ուժ։ Մանուֆակտուրան, այս բառի իսկական իմաստով, ո՛չ միայն կապիտալի հրամանատարությանն ու կարգապահությանն է ենթարկում այն բանվորներին, որոնք առաջ ինքնուրույն էին, այլև, բացի դրանից, հենց բանվորների միջև հիերարխիկ սանդուղք է ստեղծում։ Մինչդեռ պարզ կոոպերացիան հիմնականում անփոփոխ է թողնում առանձին անձերի աշխատանքի եղանակը, մանուֆակտուրան ռևոլյուցիոնացնում է այդ եղանակը վարից վեր և, ամբողջովին իրեն ենթարկելով բանվորի անհատական աշխատուժը, հենց արմատից հարված է հասցնում այդ ուժին։ Մանուֆակտուրան բանվորին այլանդակում է, արհեստականորեն պատվաստելով նրա մեջ միայն մեկ միակողմանի հմտություն և ճնշելով նրա արտադրողական հակումների ու ձիրքերի ամբողջ աշխարհը, ինչպես Լա-Պլատայի պետություններում կենդանուն մորթում են՝ նրա մորթին կամ նրա ճարպը ստանալու համար։ Ո՛չ միայն առանձին մասնական աշխատանքներն են բաշխվում տարբեր անհատների միջև, այլև ինքը անհատն է բաժանվում, դառնում տվյալ մասնական աշխատանքի ավտոմատ՝ գործիք[63], և, այդպիսով, իրականանում է Մենենիոս Ագրիպպայի այն տափակամիտ առակը, որը մարդուն պատկերում է որպես իր սեփական մարմնի մի մասը[64]։ Եթե բանվորն սկզբում իր աշխատ ուժը վաճառում էր կապիտալին, որովհետև նյութական միջոցներ չուներ ապրանք արտադրելու համար, ապա այժմ հենց նրա անհատական աշխատուժը չի կարող օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ չի վաճառված կապիտալին։ Այդ ուժը ընդունակ է գործելու միայն ուրիշների հետ կապակցված, և այդ կապն իրականանում է նրա վաճառքից հետո միայն, կապիտալիստի արհեստանոցում։ Իր բնական ունակությունների համաձայն որևէ ինքնուրույն բան անելու հնարավորությունից զրկված՝ մանուֆակտուրային բանվորն արտադրողական գործունեություն է զարգացնում արդեն միայն որպես կապիտալիստի արհեստանոցի կցորդ[65]։ Ինչպես որ ընտրյալ ժողովրդի ճակատին գրված էր, թե նա Եհովայի սեփականությունն է, այնպես էլ աշխատանքի բաժանումը մանուֆակտուրային բանվորի վրա դնում է կապիտալի սեփականության դրոշմը։

Այն գիտելիքները, շրջահայացությունն ու կամքը, որ թեկուզ փոքր չափով դրսևորում է ինքնուրույն հողագործը կամ արհեստավորը,— նման այն վայրենուն, որ ռազմական ամբողջ արվեստը դրսևորում է իր անձնական խորամանկությամբ ու ճարպկությամբ,— այդ բոլորն այստեղ պահանջվում է միայն ամբողջ արհեստանոցից։ Արտադրության հոգևոր կարողություններն իրենց մասշտաբն ընդարձակում են մի ուղղությամբ հենց այն պատճառով, որ այլ շատ ուղղություններով նրանք իսպառ չքանում են։ Այն, ինչ կորցնում են մասնագործ բանվորները, նրանց ի հակակշիռ կենտրոնանում է կապիտալի մեջ[66]։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հետևանքն այն է, որ արտադրության հյութական պրոցեսի հոգևոր պոտենցիաները կանգնած են բանվորների հանդեպ որպես օտար սեփականություն ու նրանց ստրկացնող ուժ։ Անջատման այդ պրոցեսն սկսվում է պարզ կոոպերացիայի մեջ, որտեղ կապիտալիստն առանձին բանվորի նկատմամբ հասարակական-աշխատանքային մարմնի միասնության ու կամքն է ներկայացնում։ Այդ պրոցեսն է՛լ ավելի է զարգանում մանուֆակտուրայի մեջ, որը խեղում է բանվորին՝ նրան դարձնելով մասնագործ բանվոր։ Նա իր ավարտին է հասնում խոշոր արդյունաբերության մեջ, որը գիտությունը, որպես արտադրության ինքնուրույն պոտենցիա, զատում է աշխատանքից և նրան ստիպում է ծառայելու կապիտալին[67]։

Մանուֆակտուրայի մեջ հավաքական բանվորի, հետևապես նաև կապիտալի հարստացումը հասարակական արտադրողական ուժերով պայմանավորված է բանվորի աղքատացմամբ անհատական արտադրողական ուժերով։ «Տգիտությունն արդյունաբերության, ինչպես և սնահավատության մայրն է։ Մտածողության ու երևակայության ուժը ենթակա է սխալների, բայց ձեռքը կամ ոտքը որոշ ձևով շարժելու սովորությունը ո՛չ մեկից է կախված ու ո՛չ էլ մյուսից։ Ուստի մանուֆակտուրաներն ամենից ավելի ծաղկում են այնտեղ, որտեղ հոգեկան կյանքն ամենից ավելի է ճնշված, այնպես որ արհեստանոցը կարող է դիտվել որպես մի մեքենա, որի մասերը մարդիկ են կազմում»[68]։ Եվ իրոք, XVIII դարի կեսին մի քանի մանուֆակտուրաներ գերադասում էին կիսաապուշներ բանեցնել որոշ այնպիսի պարզ օպերացիաներ կատարելու համար, որոնք, սակայն, գործարանային գաղտնիք են կազմում[69]։

«...Մարդկանց մեծ մասի մտավոր ընդունակությունները և զարգացումը,— ասում է Ա. Սմիթը, հանհրաժեշտորեն գոյանում են նրանց սովորական զբաղմունքներին համապատասխան։ Այն մարդը, որի ամբողջ կյանքն անց է կենում սակավաթիվ պարզ օպերացիաներ կատարելով... առիթ ու անհրաժեշտություն չի ունենում իր մտավոր ընդունակությունները խորացնելու կամ իր խելամտությունը մարզելու... այնքան բթամիտ ու տգետ է դառնում, ինչքան միայն կարող է դառնալ մարդկային էակը»։ Մասնագործ բանվորի բթամտությունը նկարագրելուց հետո Սմիթը շարունակում է. «Նրա անշարժ կյանքի միապաղաղությունը, բնականաբար, ոչնչացնում է նրա բնավորության արիությունը... Այդ միապաղաղությունը թուլացնում է նույնիսկ նրա մարմնի գործունեությունը և նրան անընդունակ է դարձնում իր ուժերը քիչ թե շատ տևականորեն լարելու որևէ այլ զբաղմունքի համար, բացի նրանից, ինչին նա ընտելացրած է։ Այսպիսով, նրա հատուկ արհեստի մեջ երևան եկող հմտությունն ու կարողությունը ձեռք է բերված նրա մտավոր, սոցիալական ու ռազմական հատկությունների հաշվին։ Բայց ամեն մի զարգացած քաղաքակիրթ հասարակության մեջ այս վիճակի մեջ պետք է ընկնեն անխուսափելիորեն աշխատավոր չքավորները (the labouring poor) այսինքն՝ ժողովրդի գլխավոր մասսան»[70]։ Որպեսզի կանխվի ժողովրդական մասսայի կատարյալ հաշմանդամացումը՝ աշխատանքի բաժանման այդ հետևանքով, Ա. Սմիթը հանձնարարում է ժողովրդական կրթության պետական կազմակերպություն, սակայն ամենազգուշավոր, նվազագույն դոզաներով։ Սրա դեմ միանգամայն հետևողականորեն առարկում է նրա ֆրանսիացի թարգմանիչ ու մեկնաբան Գառնյեն, որն առաջին կայսրության ժամանակ բնականորեն դարձավ սենատոր։ Ժողովրդական կրթությունը, նրա կարծիքով, հակասում է աշխատանքի բաժանման առաջին օրենքին, ժողովրդական կրթության կազմակերպումով մենք «ոչնչացման դատապարտած կլինեինք մեր ամբողջ հասարակական սիստեմը»։ «Ինչպես աշխատանքի ամեն մի ուրիշ բաժանում,— ասում է նա,— ֆիզիկական աշխատանքի անջատումը մտավոր աշխատանքից[71] ավելի ու ավելի խոր ու վճռական է դառնում այն չափով, որչափով հարստանում է հասարակությունը (նա ճիշտ է գործածում այս արտահայտությունը՝ դրանով կապիտալը, հողատիրությունն ու նրանց պետությունը նշելու համար)։ Աշխատանքի այդ բաժանումն էլ, նրա մյուս տեսակների նման, անցյալ պրոգրեսի հետևանքը և ապագա պրոգրեսի պատճառն է... Մի՞թե կառավարությունը պետք է աշխատանքի այդ բաժանման դեմ գործի և նրա բնական ընթացքը կասեցնի։ Մի՞թե նա պետք է պետական եկամուտների մի մասի ծախսի մի այնպիսի փորձի վրա, որի նպատակն է խճճել ու իրար խառնել աշխատանքի երկու դասակարգերը, որոնք ձգտում են բաժանման ու առանձնացման»[72]։

Հոգեկան ու մարմնական որոշ հաշմանդամացում անխուսափելի է նույնիսկ ամբողջ հասարակության ներսում կատարվող աշխատանքի բաժանման ժամանակ։ Բայց որովհետև մանուֆակտուրային ժամանակաշրջանն աշխատանքի տարբեր ճյուղերի այս հասարակական երկճեղքումը շատ հեռուներն է տանում, և, մյուս կողմից, որովհետև աշխատանքի միայն սպեցիֆիկ մանուֆակտուրային բաժանումն է անհատին հարվածում հենց նրա կենսահիմքից, ուստի միայն մանուֆակտուրային ժամանակաշրջանն է նյութ և խթան տալիս արդյունաբերական ախտաբանության համար[73]։

«Մարդու անդամատումը մահապատիժ է կոչվում, եթե նա մահվան դատավճիռ է ստացել, սպանություն է կոչվում, եթե նա դատարանով մահվան չի դատապարտված։ Աշխատանքի անդամատումը ժողովրդի սպանություն է»[74]։

Աշխատանքի բաժանման վրա հանգչող կոոպերացիան, այսինքն` մանուֆակտուրան, իր սկզբում մի տարերային, բնաճուն գոյացություն է ներկայացնում։ Բայց հենց որ նա որոշ կայունություն ու տարածման բավականաչափ լայնություն է ձեռք բերում, դառնում է արտադրության կապիտալիստական եղանակի գիտակցական, պլանաչափ ու սիստեմատիկ ձև։ Բառի բուն իմաստով՝ մանուֆակտուրայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպե՛ս նրա համար բնորոշ աշխատանքի բաժանումը սկզբում զուտ փորձնականորեն, կարծես թե գործող անձերի թիկունքում, նպատակահարմար ձևեր է ձեռք բերում, իսկ հետո, համքարային արհեստի նման, ձգտում է մի անգամ գտած ձևը տրադիցիայով ամրապնդելու և, առանձին դեպքերում, կայունացնելու ամբողջ դարերով։ Եթե այդ ձևը փոխվում է, ապա, բացառությամբ բոլորովին երկրորդական փոփոխությունների, միշտ փոխվում է միայն աշխատանքի գործիքների ռևոլուցիայի հետևանքով։ Արդի մանուֆակտուրան — ես այստեղ չեմ խոսում մեքենաների կիրառման վրա հիմնված խոշոր արդյունաբերության մասին,— կա՛մ արդեն պատրաստի ձևով է գտնում իր disjecti membra poetae-ն, օրինակ, հագուստեղենի մանուֆակտուրան այն խոշոր քաղաքներում, որտեղ նա ծագում է,— և նրան մնում է միայն հավաքել այդ ցիրուցան անդամները, կա՛մ բաժանման սկզբունքն աչքի է ընկնում ինքն իրեն, պահանջելով պարզապես արհեստային արտադրության առանձին օպերացիաների (օրինակ, կազմարարության մեջ) հանձնում առանձին մասնագործ բանվորների։ Այդպիսի դեպքերում նույնիսկ մի շաբաթվա փորձ էլ չի պահանջվում, որպեսզի գտնվի յուրաքանչյուր ֆունկցիան կատարելու համար անհրաժեշտ ձեռքերի միջև եղած պահանջվող պրոպորցիան[75]։

Արհեստային գործունեության անդամատման, աշխատանքի գործիքների մասնականացման, մասնագործ բանվորների գոյացման, նրանց խմբավորման ու մի հավաքական մեխանիզմի մեջ կոմբինացնելու միջոցով աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ստեղծում է արտադրության հասարակական պրոցեսների որակական անդամատում և քանակական համամասնականություն, այսինքն՝ ստեղծում է հասարակական աշխատանքի որոշ կազմակերպություն և միաժամանակ զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական նոր ուժ։ Որպես արտադրության հասարակական պրոցեսի առանձնահատուկ կապիտալիստական ձև — իսկ այն պատմական հիմքի վրա, որի վրա նա ծագում է, նա կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը լոկ մի առանձին մեթոդ է՝ հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու կամ բանվորի հաշվին ավելացնելու համար կապիտալի ինքնաճումը, որը սովորաբար անվանում են հասարակական հարստություն, «wealth of nations» [«ժողովուրդների հարստություն»] և այլն։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժը կապիտալիստի և ոչ թե բանվորի համար, այլև զարգացնում է այդ ուժը անհատական բանվորին խեղելու միջոցով։ Կապիտալի համար նա ստեղծում է աշխատանքի վրա իշխելու նոր պայմաններ։ Ուստի, եթե նա, մի կողմից, պատմական առաջադիմություն է և անհրաժեշտ մոմենտ հասարակության տնտեսական զարգացման մեջ, ապա, մյուս կողմից, նա քաղաքակրթված ու հնարագետ շահագործման գործիք է։

Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից[76], այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա[77]։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի լավ են պատրաստվում, մարդկանց տարբեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու[78], իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել[79]։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպառողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապետող է ինչպես Պլատոնի երկերում[80], որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ[81], որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի[82], համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում[83]։

Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրան արտադրության կապիտալիստական եղանակի իշխող ձևն է, մանուֆակտուրային հատուկ տենդենցների լրիվ իրագործումը բախվում է բազմակողմանի արգելքների։ Թեև մանուֆակտուրան, ինչպես տեսանք, բանվորների հիերարխիկ անդամատման կողքին ստեղծում է վարժված և անվարժ բանվորների պարզ բաժանում, վերջինների թիվը խիստ սահմանափակված է մնում՝ առաջինների գերակշռող նշանակության հետևանքով։ Թեև մանուֆակտուրան առանձին օպերացիաները հարմարեցնում է իր աշխատանքային կենդանի օրգանների հասունության, ուժի ու զարգացման տարբեր աստիճաններին և, հետևաբար, ճանապարհ է հարթում դեպի կանանց ու երեխաների արտադրողական շահագործումը, այնուամենայնիվ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, այդ տենդենցը խորտակվում է՝ շնորհիվ մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրության, որոնց սովորություններին այդ տենդենցը հակասում է։ Թեև արհեստային գործունեության քայքայումը իջեցնում է ուսուցման ծախքերը, ուստի և բանվորի արժեքը, բայց և այնպես ավելի դժվար մասնական աշխատանքների համար ուսուցման ավելի երկար ժամանակը մնում է անհրաժեշտ և բանվորների կողմից եռանդով պաշտպանվում է նույնիսկ այնտեղ, որտեղ այն ավելորդ է։ Մենք տեսնում ենք, օրինակ, որ Անգլիայում laws of apprenticeship-ը [աշկերտության օրենքները] ուսուցման իրենց յոթնամյա ժամկետով, մինչև մանուֆակտուրային ժամանակաշրջանի վերջը պահպանում են իրենց լրիվ ուժը և միայն խոշոր արդյունաբերության գրոհի տակ են ոչնչանում։ Որովհետև արհեստը շարունակում է մանուֆակտուրայի հիմքը մնալ, և նրա մեջ գործող հավաքական մեխանիզմը զուրկ է բանվորներից անկախ օբյեկտիվ կմախքից, ուստի կապիտալը շարունակ ստիպված է պայքարել կարգապահության խախտման դեմ բանվորների կողմից։ «Մարդկային բնության թուլությունով է բացատրվում,— բացականչում է մեր ամենասիրելի Յուրը,— որ բանվորը որքան ավելի հմուտ է, այնքան ավելի ինքնակամ է, այնքան ավելի դժվար է նրան կարգապահության ենթարկելը և, հետևաբար, նա այնքան ավելի շատ վնասներ է հասցնում հավաքական մեխանիզմին իր քմահաճույքներով»[84]։ Այդ պատճառով մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանում չեն դադարում գանգատները բանվորների անկարգապահության մասին[85]։ Եվ եթե մենք այն ժամանակվա հեղինակների վկայություններն էլ չունենայինք նույնիսկ, ապա հենց միայն այն պարզ փաստերը, որ XVI դարից սկսած ընդհուպ մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը կապիտալին չի հաջողվել մանուֆակտուրային բանվորի ունեցած ամբողջ աշխատաժամանակն իրեն ենթարկել, որ մանուֆակտուրաները երկարատև չեն և բանվորների ներգաղթի կամ արտագաղթի հետ թողնում են մի երկիր՝ մի ուրիշ երկրում առաջ գալու համար,— միայն այդ փաստերն արդեն մեզ ավելի շատ բան են ասում, քան ամբողջ գրադարաններ։ «Կարգն այս կամ այն կերպ պետք է հաստատվի»,— բացականչում է 1770 թվականին «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից մի քանի անգամ ցիտատներ բերինք մենք։ «Կարգը»,— արձագանքում է դոկտոր Էնդրյու Յուրը 66 տարի անց,— «կարգը» բացակայում էր «աշխատանքի բաժանման սխոլաստիկ դոգմայի վրա» հիմնված մանուֆակտուրայում, և «Արկրայտն ստեղծեց կարգը»։

Դրա հետ միասին մանուֆակտուրան ի վիճակի չէր ո՛չ ընդգրկելու հասարակական արտադրությունը նրա ամբողջ ծավալով, ո՛չ էլ այն հեղաշրջելու բուն հիմքից։ Որպես մի ճարտարապետական զարդ նա բարձրանում էր այն տնտեսական շենքի վրա, որի լայն հիմքը քաղաքային արհեստն ու գյուղական կողմնակի զբաղմունքներն էին։ Նրա սեփական տեխնիկական նեղ բազիսը զարգացման մի որոշ աստիճանում հակասության մեջ մտավ արտադրության հենց իր ստեղծած պահանջների հետ։

Մանուֆակտուրայի ամենակատարյալ արգասիքներից մեկը արհեստանոցն էր՝ հենց աշխատանքի գործիքներ, հատկապես այն ժամանակ արդեն կիրառվող բարդ մեխանիկական ապարատներ արտադրելու համար։ «Այդպիսի արհեստանոցը,— ասում է Յուրը,— ներկայացնում էր աշխատանքի բաժանման մի պատկեր նրա բազմաթիվ աստիճաններով։ Շաղափը, դուրը, ճախարակահաստոցը, ամեն մեկն ուներ իր սեփական բանվորը, որը հիերարխիկ կերպով այս կամ այն ձևով կապված էր մյուսների հետ ըստ իր հմտության աստիճանի»։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման այս արդյունքը, իր հերթին, մեքենաներ էր արտադրում։ Վերջինները վերացնում են աշխատանքի արհեստային տիպը որպես հասարակական արտադրության հիմնական սկզբունք։ Դրանով, մի կողմից, վերացվում է այն տեխնիկական հիմքը, որով բանվորը ցմահ ամրացվում է տվյալ մասնական ֆունկցիային։ Մյուս կողմից, տապալվում են այն պատնեշները, որ այդ սկզբունքը դեռ դնում էր կապիտալի տիրապետության դեմ։

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈԻՆԱՐԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ջոն Ստյուարտ Միլլը իր «Քաղաքատնտեսության հիմունքներ»-ի մեջ ասում է. «Կասկածելի է, թե մինչև հիմա արված բոլոր մեխանիկական գյուտերը թեկուզ մի մարդկային էակի աշխատանքը թեթևացրած լինեն»[86]։ Բայց կապիտալիստորեն կիրառվող մեքենաների առաջ այդպիսի նպատակ չի էլ դրվում ամենևին։ Աշխատանքի արտադրողական ուժի զարգացման բոլոր մյուս մեթոդների նման նրանք պետք է էժանացնեն ապրանքները, կարճացնեն աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը հենց իրեն վրա է գործադրում, և այդպիսով երկարացնեն նրա աշխատանքային օրվա մյուս մասը, որ նա ձրի տալիս է կապիտալիստին։ Մեքենաները հավելյալ արժեք արտադրելու միջոց են։

Մանուֆակտուրայի մեջ արտադրության եղանակի հեղաշրջման ելակետ է ծառայում աշխատանքի ուժը, խոշոր արդյունաբերության մեջ՝ աշխատանքի միջոցը։ Ուստի ամենից առաջ պետք է հետազոտել, թե աշխատանքի միջոցը ինչպե՛ս է գործիքից փոխարկվում մեքենայի, կամ մեքենան ինչո՛վ է տարբերվում արհեստային գործիքից։ Իհարկե, խոսքն այստեղ վերաբերում է միայն խոշոր, ընդհանուր, բնորոշ գծերին, որովհետև հասարակության պատմության դարաշրջանները, երկրի պատմության դարաշրջանների նման, իրարից չեն բաժանվում վերացականորեն-խիստ սահմանազատիչ գծերով։

Մաթեմատիկոսներն ու մեքենագետները — և այդ կրկնում են մի քանի անգլիական տնտեսագետներ — ասում են, թե գործիքը մի պարզ մեքենա է, իսկ մեքենան՝ մի բարդ գործիք։ Նրանք ոչ մի էական տարբերություն չեն տեսնում դրանց միջև և մեքենա են անվանում նույնիսկ այնպիսի պարզ մեխանիկական միջոցներ, ինչպես լծակը, թեք մակարդակը, պտուտակը, սեպը և այլն[87]։Իսկապես, ամեն մի մեքենա կազմված է այդպիսի պարզ միջոցներից, ինչպես էլ նրանք փոփոխված ու զուգակցված լինեն։ Սակայն տնտեսագիտական տեսակետից այդ բացատրությունը բոլորովին անպետք է, որովհետև նրա մեջ բացակայում է պատմական տարրը։ Մյուս կողմից, գործիքի ու մեքենայի տարբերությունը ուզում են գտնել այն բանում, որ գործիքի շարժիչ ուժը մարդն է, իսկ մեքենայի շարժիչ ուժը, ընդհակառակը, մարդկային ուժից տարբեր բնական ուժն է, օրինակ, կենդանին, ջուրը, քամին և այլն[88]։ Բայց այդ դեպքում եզներ լծած արորը, որն արտադրության ամենատարբեր դարաշրջանների է վերաբերում, մեքենա կլիներ, իսկ Claussen’s circular loom-ը (Կլաուսենի շրջանակավոր ջուլհակահաստոցը), որը մեկ բանվորի ձեռքով բանեցվում և մեկ րոպեում 96 000 հանգույց է պատրաստում, հասարակ գործիք կլիներ։ Այդ դեռ բավական չէ. եթե ուրեմն նույն loom-ը [ջուլհակահաստոցը] ձեռքով է շարժվում՝ գործիք է, իսկ եթե շոգիով է շարժվում՝ մեքենա է։ Քանի որ կենդանու ուժի կիրառումը մարդկության ամենահին գյուտերից մեկն է, ուստի դուրս կգար, որ մեքենայական արտադրությունը նախորդել է արհեստային արտադրությանը։ Երբ Ջոն Ուայետը 1735 թվականին հայտարարեց իր մանող մեքենայի մասին, իսկ դրա հետ միասին XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի մասին, նա ոչ մի բանով չհիշատակեց, որ ոչ թե մարդը, այլ էշն է բանեցնելու այդ մեքենան, և, այնուամենայնիվ, այդ դերն իսկապես էշին վիճակվեց։ «Առանց մատների օգնության մանելու» համար է մեքենան,— ազդարարում էր նրա ծրագիրը[89]։

Մեքենաների ամեն մի զարգացած ամբողջության [entwickelte Maschinerie] կազմված է երեք էապես տարբեր մասերից՝ շարժիչ մեքենայից, հաղորդիչ մեխանիզմից, վերջապես, գործիք-մեքենայից կամ աշխատամեքենայից։ Շարժիչ մեքենան գործում է որպես ամբողջ մեխանիզմի շարժիչ ուժ։ Նա կա՛մ ինքն է ծնում իր սեփական շարժիչ ուժը, ինչպես շոգեմեքենան, կալորամեքենան, էլեկտրամագնիսական մեքենան և այլն, կա՛մ թե չէ մղումն ստանում է դրսից, բնության որևէ պատվաստի ուժից, ինչպես, օրինակ, ջրանիվը՝ ջրի անկումից, հողմ աղացի թևը՝ հողմից և այլն։ Հաղորդիչ մեխանիզմը, որ կազմված է թափանիվներից, շարժագլաններիգ, ժանանիվներից, էքսցենտրիկներից, ձողերից, հաղորդիչ երիզներից, փոկերից, միջնասարքերից ու ամենատարբեր տեսակի պատկանելիքներից, կարգավորում է շարժումը, եթե անհրաժեշտ է՝ փոխում է նրա ձևը, օրինակ, ուղղահայաց շարժումից դարձնում է շրջանաձև շարժում, բաշխում և փոխանցում է աշխատամեքենաներին։ Մեխանիզմի այս երկու մասերն էլ գոյություն ունեն միայն նրա համար, որ շարժեն աշխատամեքենան, որի շնորհիվ մեքենան բռնում է աշխատանքի առարկան և նպատակահարմար կերպով փոփոխում է այն։ Մեքենաների հենց այս մասից, աշխատամեքենայից է սկիզբն առնում XVIII դարի արդյունաբերական ռևոլուցիան։ Աշխատամեքենան հիմա էլ ելակետ է հանդիսանում ամեն անգամ, երբ արհեստային կամ մանուֆակտուրային արտադրությունը փոխարկվում է մեքենայական արտադրության։

Եթե մենք հիմա մոտիկից զննենք գործիք-մեքենան, կամ բուն աշխատամեքենան, ապա, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, մենք նրա մեջ, թեև հաճախ շատ փոփոխված ձևով, կտեսնենք միևնույն ապարատներն ու գործիքները, որոնցով աշխատում են արհեստավորն ու մանուֆակտուրային բանվորը. բայց դրանք արդեն մարդու գործիքներ չեն, այլ մեխանիզմի գործիքներ, կամ մեխանիկական գործիքներ։ Մենք տեսնում ենք, որ կա՛մ ամբողջ մեքենան լոկ հին արհեստային գործիքի ավելի կամ պակաս փոփոխված մեխանիկական հրատարակությունն է, ինչպես, օրինակ, մեխանիկական ջուլհակահաստոցը[90], կա՛մ աշխատամեքենայի կորպուսի վրա հաստատված գործող օրգանները հին ծանոթ գործիքներն են, ինչպես մանող մեքենայի իլիկները, գուլպայագործ հաստոցի ճաղերը, սղոցամեքենայի սղոցները, հատիչ մեքենայի դանակները և այլն։ Այդ գործիքների տարբերությունը աշխատամեքենայի բուն մարմնից՝ այնքան հեռու է տարածվում, որ երևան է գալիս թե՛ մեկի և թե՛ մյուսների արտադրության մեջ։ Այն է՝ այդ գործիքները դեռ մինչև հիմա էլ արտադրվում են մեծ մասամբ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով և հետո ամրացվում են աշխատամեքենայի կորպուսի վրա, որը արտադրված է մեքենայական եղանակով[91]։ Այսպես, ուրեմն, աշխատամեքենան մի այնպիսի մեխանիզմ է, որը, համապատասխան շարժում ստանալով, իր գործիքներով նույն օպերացիաներն է կատարում, որ առաջ բանվորն էր կատարում նման գործիքներով։ Արդյոք շարժիչ ուժի աղբյուրը մա՞րդն է, թե՞, իր հերթին, մեքենան, գործի էությունը դրանով որևէ չափով չի փոխվում։ Այն բանից հետո, երբ բառի իսկական իմաստով գործիքը մարդուց անցավ մեխանիզմին, մեքենան բռնում է պարզ գործիքի տեղը։ Մեքենայի և գործիքի տարբերությունն անմիջապես աչքի է ընկնում, թեկուզ և ինքը՝ մարդը շարունակեր դեռ առաջին շարժիչը մնալ։ Աշխատանքի այն գործիքների թիվը, որոնցով մարդը կարող է գործել միաժամանակ, սահմանափակված է արտադրության նրա բնական գործիքների քանակով, նրա մարմնի օրգանների քանակով։ Գերմանիայում մի ժամանակ փորձեցին մանողին ստիպել երկու մանանիվ բանացնել, այսինքն՝ միաժամանակ երկու ձեռքով ու երկու ոտքով աշխատել։ Բայց այդ չափազանց մեծ լարում էր պահանջում։ Հետագայում հայտնագործեցին շարժափոկով գործող ու երկու իլիկով ճախարակ, բայց միաժամանակ երկու թել մանելու ընդունակ այդպիսի վիրտուոզ մանողներ գրեթե նույնքան հազվագյուտ էին, որքան երկու գլխանի մարդիկ։ Ընդհակառակը, ջեննին իր երևան գալու առաջին իսկ օրից 12—18 իլիկով է մանում, գուլպայագործ մեքենան միանգամից գործում է մի քանի հազար ճաղերով և այլն։ Այսպիսով, այն գործիքների թիվը, որոնցով միաժամանակ աշխատում է միևնույն աշխատամեքենան, հենց սկզբից ազատագրվում է այն օրգանական սահմանափակումներից, որոնց ենթարկված է բանվորի ձեռքի գործիքը։

Այն տարբերությունը, որ կա մարդու որպես պարզ շարժիչ ուժի և որպես բուն իմաստով աշխատանք կատարող բանվորի միջև, ձեռքի շատ գործիքների մեջ ստանում է զգայաբար ընկալվող ձև։ Օրինակ, ճախարակով աշխատելիս ոտքը գործում է միայն իբրև շարժիչ ուժ, այնինչ ճախարակի վրա աշխատող ձեռքը քաշում ու պտտում է, այսինքն՝ մանելու բուն օպերացիա է կատարում։ Արդյունաբերական ռևոլյուցիան արհեստային գործիքի հենց այդ վերջին մասն է շոշափում ամենից առաջ, և սկզբում մարդուն ոչ միայն մեքենային հսկելու և իր ձեռքով նրա սխալներն ուղղելու նոր աշխատանք, այլև շարժիչ ուժի զուտ մեխանիկական դեր է տալիս։ Ընդհակառակը, այն գործիքները, որոնց վրա մարդը հենց սկզբից ներգործում էր միայն իբրև պարզապես շարժիչ ուժ, ինչպես, օրինակ, աղացի լիսեռը պտտեցնելիս[92], ջրհանները բանեցնելիս, փուքսի կոթը բարձրացնելիս ու իջեցնելիս, սանդով ծեծելիս և այլն,— այդ գործիքներն ամենից առաջ կյանքի են կոչում կենդանիների, ջրի, քամու կիրառումը[93], որպես շարժիչ ուժեր։ Մասամբ մանուֆակտուրային ժամանակաշրջանում, իսկ եզակի դեպքերում նրանից էլ շատ առաջ, այդ գործիքները զարգանալով դառնում են մեքենաներ, բայց արտադրության եղանակը չեն ռևոլուցիոնացնում։ Որ նրանք նույնիսկ իրենց արհեստային ձևով արդեն մեքենաներ են, այդ երևում է խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում։ Օրինակ, այն ջրհանները, որոնցով հոլանդացիները 1836—1837 թվականներին Հառլեմի լճի ջուրն էին դատարկում, շինված էին սովորական ջրհանների սկզբունքին համաձայն, միայն այն տարբերությամբ, որ նրանց մխոցները շարժման մեջ էին դրվում ո՛չ թե մարդկային ձեռքերով, այլ կիկլոպյան շոգեմեքենաներով։ Դարբնի սովորական ու շատ անկատար փուքսը դեռ հիմա էլ Անգլիայում մեխանիկական օդամուղի է վերածվում այն հասարակ միջոցով, որ նրա կոթը միացնում են շոգեմեքենային։ Եվ նույնիսկ շոգեմեքենան այն ձևով, ինչպես այն հնարվեց XVII դարի վերջին, մանուֆակտուրայի ժամանակաշրջանում, և հարատևեց մինչև XVIII դարի 80-ական թվականների սկիզբը[94], արդյունաբերական ոչ մի ռևոլյուցիա առաջ չբերեց։ Ընդհակառակը, հենց աշխատամեքենաներ ստեղծելն անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան շոգեմեքենայի մեջ։ Այն ժամանակից, երբ մարդն աշխատանքի առարկայի վրա գործիքով ներգործելու փոխարեն սկսում է աշխատամեքենայի վրա ներգործել որպես պարզապես շարժիչ ուժ, այն փաստը, որ շարժիչ ուժի կրողները մարդկային մկաններն են, դառնում է մի պատահական հանգամանք, նրանց կարող են փոխարինել քամին, ջուրը, շոգին և այլն, և այդ չի բացառում, որ այդպիսի փոխարինումը հաճախ պահանջի տեխնիկական մեծ փոփոխություններ մեխանիզմի մեջ, որն սկզբում շինված է եղել միայն մարդկային շարժիչ ուժ կիրառելու հաշվով։ Ներկայումս բոլոր մեքենաները, որոնք դեռ պետք է ճանապարհ բանան իրենց համար, ինչպես, օրինակ, կարի մեքենաները, հաց պատրաստող մեքենաները և այլն, եթե նրանց դերը հենց սկզբից չի բացառում փոքրիկ մասշտաբը,— այնպես են շինվում, որ նրանց համար հավասարապես պիտանի է թե՛ մարդկային և թե՛ զուտ մեխանիկական շարժիչ ուժը։

Այն մեքենան, որից սկիզբ է առնում արդյունաբերական ռևոլյուցիան, միաժամանակ մեկ գործիքով աշխատող բանվորին փոխարինում է այնպիսի մեխանիզմով, որը միանգամից գործում է միևնույն կամ միատեսակ բազմաթիվ գործիքներով, և բանեցվում մեկ շարժիչ ուժով, ինչ ձև էլ ունենա վերջինը[95]։ Այստեղ մեր առջև արդեն մեքենան է, բայց առայժմ դեռ միայն որպես մեքենայական արտադրության պարզ տարր։

Աշխատամեքենայի չափերի ու նրա միաժամանակ բանող գործիքների քանակի մեծացումն ավելի խոշոր շարժիչ մեխանիզմ է պահանջում, իսկ այդ մեխանիզմն իր սեփական դիմադրությունը հաղթահարելու համար կարիք ունի ավելի հզոր շարժիչ ուժի, քան մարդկային շարժիչ ուժն է,— մենք այլևս չենք խոսում այն մասին, որ մարդն արտադրության մի շատ անկատար գործիք է՝ միապաղաղ ու անընդհատ շարժում կատարելու համար։ Ենթադրելով, որ մարդը գործում է արդեն միայն որպես պարզ շարժիչ ուժ և որ, հետևապես, նրա գործիքի տեղը բռնել է աշխատամեքենան, կտեսնենք, որ բնական ուժերը կարող են նրան նաև որպես շարժիչ ուժի փոխարինել։ Բոլոր խոշոր շարժիչ ուժերից, որ ժառանգություն էր թողել մանուֆակտուրային ժամանակաշրջանը, ամենավատը ձիու ուժն էր, մասամբ այն պատճառով, որ ձին իր սեփական գլուխն ունի, մասամբ էլ այն պատճառով, որ ձիու ուժը թանկ է նստում, և միայն սահմանափակ չափերով կարող է կիրառվել գործարաններում[96]։ Այնուամենայնիվ, ձին բավական հաճախ էր գործածվում խոշոր արդյունաբերության մանկության շրջանում, որի մասին բացի այն ժամանակվա ագրոնոմների գանգատից, վկայում է նաև մեքենայական ուժը ձիու ուժով արտահայտելու եղանակը, որ դեռ մինչև հիմա էլ պահպանվել է։ Ինչ վերաբերում է քամուն, ապա նա շատ անկայուն է և անվերահսկելի. բացի դրանից, Անգլիայում, խոշոր արդյունաբերության այդ հայրենիքում, դեռ մանուֆակտուրային ժամանակաշրջանում գերակշռող նշանակություն ուներ ջրային ուժի կիրառումը։ Դեռ XVII դարում փորձեցին մի ջրանվով ջրաղացի երկու վերնաքար և երկու հիմնաքար բանեցնել։ Բայց հաղորդիչ մեխանիզմի չափերի մեծացումը բախման մեջ մտավ ջրի անբավարար ուժի հետ, և այս բանը այն հանգամանքներից մեկն էր, որոնք դրդեցին շփման օրենքներն ավելի ճշգրտորեն հետազոտելու։ Ճիշտ այդպես էլ շարժիչ ուժի ոչ կանոնավոր գործողությունն աղացներում, որոնք շարժման մեջ էին դրվում հարվածով ու լծակների օգնությամբ քաշելով, հասցրեց թափանիվի[97] թեորիային ու գործնական կիրառմանը, որը հետագայում այնքան կարևոր դեր սկսեց խաղալ խոշոր արդյունաբերության մեջ։ Այսպիսով, մանուֆակտուրային ժամանակաշրջանը զարգացնում էր խոշոր արդյունաբերության գիտական ու տեխնիկական առաջին տարրերը։ Արկրայտի վատերային մանարանը հենց սկզբից ջրով էր բանեցվում։ Բայց ջրային ուժի՝ որպես տիրապետող շարժիչ ուժի գործածումն էլ զանազան դժվարությունների հետ էր կապված։ Ջրային ուժը չէր կարելի ուզածին չափ բարձրացնել, նրա պակասը չէր կարելի լրացնել, երբեմն նա սպառվում էր և, որ գլխավորն է, զուտ տեղական բնույթ ուներ[98]։ Միայն Ուատտի երկրորդ, այսպես կոչված, երկակի գործողության շոգեմեքենայի հայտնագործությամբ գտնվեց այն առաջին շարժիչը, որն ածուխ ու ջուր գործածելով ինքն է առաջ բերում շարժիչ աժ, և որի կարողությունն ամբողջովին մարդկային վերահսկողության տակ է գտնվում. շարժիչ, որը շարժական է ու ինքը փոխադրական միջոց է, որը քաղաքային շարժիչ լինելով և ոչ թե ջրանվի նման գյուղական շարժիչ, թույլ է տալիս արտադրությունը համակենտրոնացնել քաղաքներում, փոխանակ գյուղերում ցրիվ տալու[99]. շարժիչ, որն իր տեխնոլոգիական կիրառմամբ ունիվերսալ նշանակություն ունի և իր գոյավայրով համեմատաբար քիչ է կախված այս կամ այն տեղական պայմաններից։ Ուատտի մեծ հանճարը երևում է այն բանից, որ 1784 թ. ապրիլին նրա վերցրած արտոնագիրը, տալով շոգեմեքենայի նկարագրությունը, այն պատկերում է ո՛չ թե միայն որպես առանձին նպատակների համար կատարված գյուտ, այլ որպես խոշոր արդյունաբերության ունիվերսալ շարժիչ։ Նա այստեղ հիշատակում է կիրառումներ, որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ, շոգեմուրճը, ավելի քան կես դար հետո միայն մտցվեցին։ Սակայն նա կասկածում էր ծովային նավագնացության մեջ շոգեմեքենայի կիրառելիության նկատմամբ։ Նրա հաջորդները, Բոլտոնը և Ուատտը, Լոնդոնի 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրեցին օվկիանոսային շոգենավերի համար պատրաստված մի վիթխարի շոգեմեքենա։

Հետո միայն, երբ գործիքները մարդկային օրգանիզմի գործիքներից դարձան մեխանիկական ապարատի գործիքներ,— գործիքներով աշխատող մեքենաներ,— շարժիչ մեքենան էլ հիմա ստանում է ինքնուրույն, մարդկային ուժի հետ կապված սահմանափակումներից միանգամայն ազատագրված ձև։ Այդ ժամանակից սկսած այն առանձին աշխատամեքենան, որ մենք քննում էինք մինչև հիմա, իջեցվում է մեքենայական արտադրության մի պարզ տարրի աստիճանին։ Մեկ շարժիչ մեքենան հիմա կարող է միաժամանակ բազմաթիվ աշխատամեքենաներ բանեցնել։ Միաժամանակ շարժման մեջ դրվող աշխատամեքենաների թվի հետ աճում է նաև շարժիչ-մեքենան, իսկ դրա հետ միասին հաղորդիչ մեխանիզմը ծավալվելով դառնում է մի ճյուղավորված ապարատ։

Հիմա մենք պետք է տարբերենք երկու տեսակ բան՝ բազմաթիվ նույնատեսակ մեքենաների կոոպերացիան և մեքենաների սիստեմը։

Մի դեպքում ամբողջ աշխատանքը կատարվում է միևնույն աշխատամեքենայի միջոցով։ Մեքենան կատարում է այն բոլոր տարբեր օպերացիաները, որ արհեստավորը կատարում էր իր գործիքով, օրինակ, ջուլհակը իր հաստոցով, կամ որը հաջորդաբար կատարում էին արհեստավորները իրենց զանազան գործիքներով, ընդ որում միևնույն է՝ ինքնուրո՞ւյն էին նրանք, թե միևնույն մանուֆակտուրայի անդամների[100]։ Օրինակ, փոստի ծրարների նորագույն մանուֆակտուրայի մեջ մի բանվոր ծալոցով ծալում էր թուղթը, մի ուրիշը սոսինձ էր քսում, երրորդը ետ էր ծալում այն եզրը, որի վրա տպվում է մոնոգրամը, չորրորդը տպում էր մոնոգրամը և այլն, և այդ մասնական օպերացիաներից ամեն մեկի ժամանակ յուրաքանչյուր առանձին ծրար պետք է ձեռքից ձեռք անցներ։ Ծրարներ պատրաստող մեկ հատիկ մեքենան այս բոլոր օպերացիաները կատարում է միանգամից և մեկ ժամում 3000 ու ավելի ծրար է պատրաստում։ 1862 թվականին Լոնդոնի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրված՝ թղթե ծրարներ պատրաստող մի ամերիկյան մեքենա թուղթը կտրում, սոսնձում, ծալում և մեկ րոպեում 300 հատ ծրար էր պատրաստում։ Մանուֆակտուրայի ներսում, բաժանված ու որոշ հաջորդականությամբ կատարվող ամբողջ պրոցեսն այստեղ կատարում է մեկ աշխատամեքենա, որը գործում է զանազան գործիքների կոմբինացիայի միջոցով։ Արդյոք այսպիսի աշխատամեքենան մի բարդ արհեստային գործիքի լոկ մեխանիկական վերարտադրո՞ւմն է, թե՞ մանուֆակտուրայի կողմից մասնականացված պարզ գործիքների մի կոմբինացիա, միևնույնն է,— գործարանում, այսինքն՝ մեքենական արտադրության վրա հիմնված արհեստանոցում, ամեն անգամ անփոփոխ կերպով նորից երևան է դալիս պարզ կոոպերացիան, և այն էլ՝ ամենից առաջ իբրև նույնատեսակ ու միաժամանակ համատեղ գործող աշխատանքային մեքենաների տարածական համախմբում (բանվորին մենք այստեղ մի կողմ թողնենք)։ Այսպես, օրինակ, մանածագործարանը կազմվում է բազմաթիվ մեխանիկական ջուլհակահաստոցների համագոյակցությամբ, իսկ կարի գործարանը՝ կարի բազմաթիվ մեքենաների համագոյակցությամբ միևնույն արհեստանոցում։ Բայց այստեղ գոյություն ունի տեխնիկական միասնություն, որչափով այդ բազմաթիվ նույնատեսակ աշխատամեքենաները միաժամանակ ու հավասարաչափ մղում են ստանում ընդհանուր սկզբնական շարժիչի երակազարկից, ընդ որում այդ շարժումը փոխանցվում է աշխատամեքենաներին հաղորդիչ մեխանիզմի միջոցով, որը մասամբ նույնպես ընդհանուր է նրանց համար, որովհետև նրանից միայն հատուկ մասեր են ճյուղավորվում ամեն մի առանձին աշխատամեքենայի համար։ Ինչպես որ բազմաթիվ գործիքներ մի աշխատամեքենայի օրգաններն են, ճիշտ այդպես էլ բազմաթիվ աշխատամեքենաներ հիմա կազմում են միևնույն շարժիչ մեխանիզմի նույնատեսակ օրգանները միայն։

Բայց բառի բուն իմաստով մեքենաների սիստեմը առանձին ինքնուրույն մեքենայի տեղը բռնում է միայն այն ժամանակ, երբ աշխատանքի առարկան անցնում է տարբեր պրոցեսների փոխադարձաբար կապակցված հաջորդական շարքից, որոնք կատարվում են տարատեսակ, բայց փոխադարձաբար իրար լրացնող աշխատամեքենաների շղթայի միջոցով։ Այստեղ նորից երևան է գալիս աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, բայց հիմա նա արդեն մասնական աշխատամեքենաների կոմբինացիա է։ Մասնագործ տարբեր բանվորների առանձնահատուկ գործիքները,— օրինակ, բրդեղենի մանուֆակտուրայում բուրդ չռփողների, բուրդ գզողների, բարդ խավատողների, բուրդ մանողների և մյուսների գործիքները — հիմա դառնում են զանազան աշխատամեքենաների գործիքներ, որոնցից ամեն մեկը կազմում է կոմբինացված կատարողական մեխանիզմի սիստեմում մեկ առանձին ֆունկցիա կատարող առանձին օրգան։ Այն ճյուղերում, որտեղ առաջին անգամ է մտցվում մեքենաների սիստեմը, ընդհանրապես ու ամբողջությամբ առած ինքը՝ մանուֆակտուրան մեքենաների սիստեմին տալիս է արտադրության պրոցեսի բաժանման հիմք, հետևապես, նաև արտադրության պրոցեսի կազմակերպման հիմք[101]։ Սակայն հենց սկզբից հանդես է գալիս մի էական տարբերություն մանուֆակտուրային և մեքենայական արտադրության միջև։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները, առանձին կամ խումբ-խումբ, պետք է ամեն մի առանձին մասնական պրոցես կատարեն իրենց ձեռքի գործիքներով։ Եթե բանվորն այստեղ հարմարեցվում է պրոցեսին, ապա պրոցեսն էլ, իր հերթին, արդեն առաջուց հարմարեցված է բանվորին։ Աշխատանքի բաժանման այս սուբյեկտիվ սկզբունքը վերանում է մեքենայական արտադրության մեջ։ Այստեղ ամբողջ պրոցեսը ինքնըստինքյան օբյեկտիվորեն բաժանվում է իր բաղկացուցիչ փուլերին, և ամեն մի մասնական պրոցես կատարելու ու տարբեր մասնական պրոցեսները միացնելու պրոբլեմը լուծվում է մեխանիկայի, քիմիայի և այլ գիտությունների տեխնիկական կիրառումով[102], ընդ որում, հասկանալի է, թեորիական լուծումը առաջվա նման պետք է կատարելագործվի գործնական մեծ փորձի կուտակմամբ։ Ամեն մի մասնական մեքենա իրեն անմիջաբար հաջորդող մեքենային հում նյութ է մատակարարում, և որովհետև նրանք բոլորը միաժամանակ են գործում, ուստի արդյունքը միշտ գտնվում է իր գոյացման պրոցեսի տարբեր աստիճաններում, շարունակ արտադրության մեկ փուլից մյուսին է անցնում։ Ինչպես որ մանուֆակտուրայի մեջ մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիան որոշ քանակական հարաբերություններ էր ստեղծում բանվորների առանձին խմբերի միջև, այնպես էլ մեքենաների անդամատված սիստեմի մեջ, որպեսզի մասնական մեքենաները անընդհատ աշխատանք տան մյուս մասնական մեքենաներին, անհրաժեշտ է որոշ հարաբերություն նրանց քանակության, չափերի ու արագության միջև։ Կոմբինացված աշխատամեքենան, որն այլատեսակ առանձին աշխատամեքենաների և նրանց խմբերի անդամատված սիստեմ է հիմա, այնքան ավելի կատարյալ է, որքան ավելի անընդհատ է նրա կատարած ամբողջ պրոցեսը, այսինքն՝ որքան ավելի քիչ ընդհատումներով է հում նյութը պրոցեսի առաջին փուլից հասնում վերջին փուլին, հետևաբար՝ որքան ավելի է նա հենց մեխանիզմի միջոցով և ոչ թե մարդու ձեռքով շարժվում արտադրության մեկ փուլից դեպի մյուս փուլը։ Ուստի, եթե մանուֆակտուրայի մեջ առանձին պրոցեսների մեկուսացումը բուն իսկ աշխատանքի բաժանումից բխող մի սկզբունք է, ապա, ընդհակառակը, զարգացած գործարանում տիրապետում է մի այլ սկզբունք՝ առանձին պրոցեսների անընդհատ կապը։

Մեքենաների սիստեմը,— անկախ նրանից, նույնատեսակ աշխատամեքենաների պարզ կոոպերացիայի վրա է հիմնված նա, ինչպես ջուլհակության մեջ, թե այլատեսակ մեքենաների զուգակցման վրա, ինչպես մանելու պրոցեսում,— ինքնըստինքյան կազմում է մի մեծ ավտոմատ, քանի որ այդ սիստեմը բանեցվում է ինքն իր սեփական շարժումը ծնող մեկ սկզբնական շարժիչի միջոցով։ Սակայն ամբողջ սիստեմը կարող է շարժման մեջ դրվել, օրինակ, շոգեմեքենայի միջոցով, մինչդեռ առանձին աշխատամեքենաները որոշ շարժումներ անելու համար դեռ բանվորի օժանդակության կարիք ունեն, ինչպես, օրինակ, մյուլերը բանեցնելիս էր պահանջվում՝ սելֆակտորներ մտցնելուց առաջ, իսկ դեռ հիմա էլ պահանջվում է նրբամանվածքի ժամանակ. կամ մեքենայի որոշ մասերը իրենց օպերացիաները կատարելու համար գործիքի նման պետք է բանվորի կողմից ղեկավարվեն, ինչպես մեքենաշինության մեջ slide rest [դարձկեն սուպորտի] ինքնագործ մեխանիզմ դառնալուց առաջ։ Երբ աշխատամեքենան հում նյութը մշակելու համար անհրաժեշտ բոլոր շարժումները կատարում է առանց մարդու աջակցության և կարիք է ունենում միայն բանվորի վերահսկողության, ապա մենք մեր առջև ունենք մեքենաների մի ավտոմատիկ սիստեմ, որը, սակայն, իր դետալներով ենթակա է հետագա կատարելագործման։ Այսպես, օրինակ, այն ապարատը, որն ինքնաբերաբար կանգնեցնում է մանամեքենան, հենց որ թեկուզ մի հատիկ թել է կտրվում, և selfacting stop-ը [ավտոմատ անջատիչը], որը կանգնեցնում է մանածագործական կատարելագործված շոգեհաստոցը, հենց որ մքուքի վրայի ամբողջ միջնաթելը վերջանում է,— միանգամայն ժամանակակից գյուտեր են։ Ինչպես արտադրության անընդհատության, այնպես էլ ավտոմատիկ սկզբունքի կիրառման օրինակ կարող է ծառայել արդի թղթագործարանը։ Թղթի արտադրության միջոցով կարելի էր ընդհանրապես մանրամասն ուսումնասիրել ինչպես տարբեր արտադրության միջոցների պատվանդանի վրա կառուցված՝ արտադրության տարբեր եղանակների զանազանությունը, այնպես էլ հասարակական ֊արտադրական հարաբերությունների կապն արտադրության տարբեր եղանակների հետ. գերմանական հին թղթագործությունը տալիս է արհեստային արտադրության օրինակ, XVII դարի Հոլանդիան և XVIII դարի Ֆրանսիան — բառի իսկական իմաստով մանուֆակտուրայի, իսկ արդի Անգլիան՝ արտադրության այս ճյուղի ավտոմատիկ ֆաբրիկացիայի օրինակ, մինչդեռ Չինաստանում ու Հնդկաստանում այդ նույն արդյունաբերության հնադարյան-ասիական երկու տարբեր ձևեր էլ դեռ մինչև այժմ գոյություն ունեն։

Մեքենայական արտադրությունն էր ամենազարգացած կերպարանքն ստանում է այն աշխատամեքենաների անդամատված սիստեմի մեջ, որոնք հաղորդիչ մեխանիզմների միջոցով իրենք շարժումն ստանում են մի կենտրոնական ավտոմատից։ Առանձին մեքենայի տեղ հանդես է գալիս այն մեխանիկական հրեշը, որի մարմինը ամբողջ գործարանային շենքեր է բռնում և որի դիվային ուժը, սկզբում քողարկված իր հսկայական անդամների գրեթե հանդիսավոր-չափածո շարժումներով, դուրս է հորդում իր՝ բառի բուն նշանակությամբ աշխատանքային անթիվ օրգանների տենդագին-կատաղի պարի մեջ։

Մյուլերը, շոգեմեքենաները և այլն ավելի առաջ են երևան եկել, քան այն բանվորը, որի բացառիկ զբաղմունքը շոգեմեքենաներ, մյուլեր և նման այլ բաներ շինելն է. ճիշտ այնպես, ինչպես մարդը շոր էր հագնում դեռ այն ժամանակ, երբ դերձակներ չկային։ Բայց Վոկանսոնի, Արկրայտի, Ուատտի և մյուսների գյուտերը կարող էին իրականանալ միայն այն բանի շնորհիվ, որ այդ գյուտարարները գտան զգալի թվով հմուտ մեխանիկական բանվորներ, որոնց պատրաստել էր մանուֆակտուրային ժամանակաշրջանը։ Այդ բանվորների մի մասը կազմված էր տարբեր պրոֆեսիաների պատկանող ինքնուրույն արհեստավորներից, մյուս մասը միավորված էր մանուֆակտուրաների մեջ, որտեղ, ինչպես առաջ հիշատակվեց, առանձին խստությամբ իշխում էր աշխատանքի բաժանումը։ Գյուտերի թիվը մեծանալու և նորագյուտ մեքենաների աճող պահանջարկի հետ ավելի ու ավելի էր զարգանում, մի կողմից, մեքենաշինության տրոհումը բազմաթիվ ինքնուրույն ճյուղերի, մյուս կողմից, աշխատանքի բաժանումը մեքենաշինական մանուֆակտուրաների ներսում։ Այսպիսով, մենք այստեղ մանուֆակտուրայի մեջ հայտնագործում ենք խոշոր արդյունաբերության անմիջական տեխնիկական հիմքը։ Նա արտադրում էր այն մեքենաները, որոնցով խոշոր արդյունաբերությունը վերացնում էր արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունն արտադրության այն ճյուղերում, որոնք ամենից առաջ ընդգրկեց խոշոր արդյունաբերությունը։ Հետևապես, մեքենայական արտադրությունը սկզբում ծագեց իրեն չհամապատասխանող նյութական բազիսի վրա։ Զարգացման մի որոշ աստիճանի վրա մեքենայական արտադրությունը պետք է հեղաշրջեր հենց այդ հիմքը, որ նա սկզբում գտավ պատրաստի վիճակում, իսկ հետո է՛լ ավելի մշակեց, պահպանելով նրա հին ձևը, և պետք է արտադրության իր սեփական եղանակին համապատասխանող նոր բազիս ստեղծեր իրեն համար։ Ինչպես որ առանձին մեքենան գաճաճային մեքենա է մնում, քանի դեռ բանեցվում է միայն մարդու միջոցով, ինչպես որ մեքենաների սիստեմը չէր կարող ազատորեն զարգանալ այնքան ժամանակ, մինչև որ շոգեմեքենան բռնեց արդեն կիրառվող շարժիչ ուժերի՝ կենդանիների, քամու և նույնիսկ ջրի տեղը, այնպես էլ խոշոր արդյունաբերության ամբողջ զարգացումը ջլատված էր մնում, քանի դեռ նրա արտադրության բնորոշ միջոցը, մեքենան ինքը իր գոյությամբ պարտական էր անձնական ուժին, անձնական հմտությանը, այսինքն՝ կախված էր այն մկանային ուժից, աչքաչափի ճշգրտությունից և ձեռքերի վիրտուոզությունից, որով մասնագործ բանվորը մանուֆակտուրայի մեջ կամ արհեստավորը մանուֆակտուրայից դուրս գործում են իրենց գաճաճային գործիքներով։ Եթե մի կողմ թողնենք մեքենաների թանկությունը, որպես նրանց ծագման այդ եղանակի հետևանք,— մի հանգամանք, որով, որպես գիտակցական դրդապատճառով, ղեկավարվում է կապիտալը,— ապա արդյունաբերության արդեն մեքենայական բնույթ ունեցող ճյուղերի հետագա ընդլայնումը և մեքենաների թափանցումը արտադրության նոր ճյուղերի մեջ ամբողջովին կախված էին բանվորների այդ կատեգորիայի աճումից, որն իր զբաղմունքների կիսարտիստական բնույթի հետևանքով կարող էր աճել միայն աստիճանաբար և ոչ թե թռիչքներով։ Բայց զարգացման մի որոշ աստիճանի վրա խոշոր արդյունաբերությունը տեխնիկական հակասության [Widerstreit] մեջ է ընկնում իր արհեստային ու մանուֆակտուրային բազիսի հետ։ Շարժիչ մեքենաների, հաղորդիչ մեխանիզմի ու աշխատամեքենաների չափերի մեծացումը, աշխատամեքենայի բաղկացուցիչ մասերի բարդության, բազմազանության, ինչպես նաև խիստ կանոնավորության ավելացումը այն չափով, որչափով աշխատամեքենան կտրվում է իր այն արհեստային տիպարից, որն սկզբում ամբողջովին որոշում էր նրա կառուցվածքը, և ձեռք է բերում այն ազատ ձևը, որը բացառապես նրա աշխատանքի մեխանիկական խնդրով է որոշվում, ավտոմատիկ սիստեմի զարգացումը և դժվարությամբ մշակվող նյութերի, օրինակ, փայտի[103] փոխարեն երկաթի ավելի ու ավելի անխուսափելի ու աճող գործադրությունը,— ահա բնականորեն աճած այն խնդիրները, որոնց լուծումն ամենուրեք բախվում էր այն շրջանակներին, որոնք պայմանավորված են աշխատանքների կախվածությամբ բանվորի անձնավորությունից և որոնք նույնիսկ մանուֆակտուրայի մեջ կոմբինացված բանվորական անձնակազմը միայն որոշ աստիճան կարող էր ընդլայնել, բայց ոչ ըստ էության խորտակել։ Մանուֆակտուրան չէր կարող ստեղծել այնպիսի մեքենաներ, ինչպես, օրինակ, արդի տպագրական մամուլը, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցն ու արդի գզիչ մեքենան։

Արտադրության եղանակի հեղաշրջումը, որ կատարվում է արդյունաբերության մի ոլորտում, պայմանավորում է նույնպիսի հեղաշրջում ուրիշ ոլորտներում։ Այս ամենից առաջ վերաբերում է արդյունաբերության այնպիսի ճյուղերին, որոնք թեև աշխատանքի հասարակական բաժանման շնորհիվ այնքան են մեկուսացված, որ նրանցից ամեն մեկը մի ինքնուրույն ապրանք է արտադրում, սակայն իրար հետ միահյուսվում են իբրև մեկ ընդհանուր պրոցեսի փուլեր։ Այսպես, օրինակ, մեքենայական մանումը անհրաժեշտ դարձրեց մեքենայական մանածագործությունը, իսկ երկուսը միասին՝ անհրաժեշտ դարձրին մեխանիկական-քիմիական ռևոլյուցիան սպիտակացման, չթադրոշմիչ ու ներկարարական արտադրության մեջ։ Նույն ձևով էլ, մյուս կողմից, բամբակեղենի ճյուղում մանելու պրոցեսի ռևոլյուցիան առաջ բերեց բամբակը հունդից բաժանող մեքենայի ՝ ջինի գյուտը, որով միայն հնարավոր եղավ բամբակի արտադրությունն այժմ անհրաժեշտ խոշոր մասշտաբով[104]։ Բայց հենց արդյունաբերության և հողագործության արտադրության եղանակի մեջ կատարված ռևոլյուցիան անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան արտադրական-հասարակական պրոցեսի ընդհանուր պայմանների, այսինքն՝ հաղորդակցության ու փոխադրության միջոցների մեջ։ Հաղորդակցության ու փոխադրության միջոցները մի այնպիսի հասարակության մեջ, որի pivôt-ն [առանցքը], Ֆուրյեի արտահայտությամբ, կազմում էին մանր հողագործությունն իր տնային օժանդակ արդյունաբերությամբ և քաղաքային արհեստը, այլևս ամենևին չէին բավարարում արտադրության պահանջմունքները մանուֆակտուրային ժամանակաշրջանում, որ ուներ հասարակական աշխատանքի ընդարձակ բաժանում, աշխատանքի միջոցների ու բանվորների համակենտրոնացում, գաղութային շուկաներ, ուստի և այդ միջոցները իսկապես հեղաշրջվեցին։ Այդպես էլ մանուֆակտուրային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած փոխադրության ու հաղորդակցության միջոցները շուտով անտանելի կապանքներ դարձան խոշոր արդյունաբերության համար, որն արտադրության տենդագին արագություն, մասսայական չափեր ուներ և կապիտալի ու բանվորների մասսաները շարունակ նետում էր արտադրության մեկ ոլորտից մյուսը և համաշխարհային շուկայի նոր կապեր էր ստեղծում։ Բացի առագաստանավերի կառուցման կատարյալ հեղաշրջումից, հաղորդակցության ու փոխադրության միջոցները գետային շոգենավերի, երկաթուղիների, օվկիանոսային շոգենավերի ու հեռագրագծերի մի ամբողջ սիստեմի միշոցով կամաց-կամաց հարմարեցվեցին խոշոր արդյունաբերության արտադրության եղանակին։ Բայց երկաթի հսկայական զանգվածները, որ հիմա պետք էր կռել, զոդել, կտրել, շաղափել ու ձևավորել, իրենց հերթին պահանջում էին այնպիսի կիկլոպային մեքենաներ, որոնց ստեղծումը մանուֆակտուրային մեքենաշինության ուժից վեր էր։

Այսպես ուրեմն, խոշոր արդյունաբերությունը պետք է տիրանար արտադրության իրեն համար բնորոշ միջոցին, բուն մեքենային, պետք է մեքենաների միջոցով մեքենաներ արտադրեր։ Միայն այդ ժամանակ նա իրեն համապատասխան տեխնիկական պատվանդան ստեղծեց և կանգնեց իր սեփական ոտքերի վրա։ Մեքենայական արտադրության աճմանը զուգահեռ՝ XIX դարի առաջին տասնամյակներում մեքենան աստիճանաբար իրոք տիրացավ աշխատամեքենաների արտադրությանը։ Սակայն միայն վերջին տասնամյակում երկաթուղային վիթխարի շինարարությունը և օվկիանոսային նավագնացությունը կյանքի կոչեցին այն կիկլոպային մեքենաները, որոնք կիրառվում են առաջին շարժիչները կառուցելիս։

Մեքենայական եղանակով մեքենաներ պատրաստելու համար արտադրական ամենաէական պայմանը շարժիչ մեքենան էր, որ ընդունակ էր ամեն աստիճանի ուժ զարգացնելու և միաժամանակ ամբողջովին ենթարկվում էր վերահսկողության։ Նա արդեն գոյություն ուներ շոգեմեքենայի ձևով։ Բայց դրա հետ միաժամանակ խնդիրն այն էր, որ մեքենայական եղանակով արտադրվեին մեքենայի առանձին մասերի համար անհրաժեշտ խիստ ճշգրիտ երկրաչափական ձևեր՝ գծեր, հարթություններ, շրջագծեր, կոներ, գլաններ ու գնդեր։ Այս պրոբլեմը XIX դարի առաջին տասնամյակում լուծեց Հենրի Մոդսլեյը, գտնելով slide rest-ը [դարձկեն սուպորտը], որը շուտով ավտոմատիկ մեխանիզմի վերածվեց և ճախարակահաստոցից, որի համար նախանշված էր սկզբում, փոփոխված ձևով փոխադրվեց մեքենաշինական մյուս մեքենաների վրա։ Այս մեխանիկական հարմարանքը փոխարինում է ո՛չ թե որևէ առանձին գործիք, այլ հենց մարդկային ձեռքը, որը մի որոշ ձև է ստեղծում՝ հատիչ գործիքի բերանը աշխատանքի նյութին մոտեցնելով, կամ աշխատանքի նյութի, օրինակ, երկաթի վրա ուղղելով։ Այսպիսով հաջողվեց մեքենաների առանձին մասերի երկրաչափական ձևերն արտադրել «հեշտության, ճշտության ու արագության մի այնպիսի աստիճանով, որ ամենահմուտ բանվորի ձեռքին չէր կարող տալ ոչ մի փորձառություն[105]։

Եթե մենք հիմա քննենք մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաների այն մասը, որ կազմում է բառի բուն իմաստով գործիք-մեքենան, ապա մենք դարձյալ կտեսնենք նույն արհեստային գործիքը, միայն կիկլոպային չափերով։ Օրինակ, շաղափող մեքենայի կատարողական մեխանիզմը մի վիթխարի շաղափ է, որը բանեցվում է շոգեմեքենայի միջոցով և առանց որի, իրենց հերթին, չէին կարող արտադրվել մեծ շոգեմեքենաների ու ջրաբաշխական մամուլների գլանները։ Մեխանիկական ճախարակահաստոցը ոտքի սովորական ճախարակահաստոցի կիկլոպային վերարտադրությունն է. ռանդող մեքենան մի երկաթե ատաղձագործ է, որը երկաթը մշակում է այն գործիքով, որով ատաղձագործը փայտն է մշակում. այն գործիքը, որը Լոնդոնի նավաշինարաններում ֆաներա է կտրում, մի հսկայական ածելի է. մեխանիկական մկրատի գործիքը, որը երկաթ է կարում այնպես, ինչպես դերձակի մկրատը մահուդ է կտրում, մի ահռելի մկրատ է. իսկ շոգեմուրճը գործում է սովորական մուրճի գլխով, բայց այնպիսի ծանրություն ունեցող գլխով, որ Թորն ինքը չէր կարող ճոճել այն[106]։ Օրինակ, մեկն այդպիսի շոգեմուրճերից, որոնք Նեսմիսի գյուտն են, 6 տոննայից ավելի է կշռում և 7 ոտնաչափ բարձրությունից ուղղահայաց ընկնում է 36 տոննա ծանրություն ունեցող սալի վրա։ Նա խաղալով փոշիացնում է գրանիտի ժայռը և ոչ-պակաս ընդունակ է մի շարք թեթև հարվածներով մեխը խրելու փափուկ փայտի մեջ[107]։

Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, ընդունում է գոյության մի այնպիսի նյութական ձև, որը պայմանավորում է մարդկային ուժի փոխարինումը բնության ուժերով և էմպիրիկ ռուտինային եղանակների փոխարինումը բնագիտության գիտակցական կիրառումով։ Մանուֆակտուրայի մեջ աշխատանքի հասարակական պրոցեսի անդամատումը զուտ սուբյեկտիվ է, պարզապես մասնագործ բանվորների համակցություն է. հանձին մեքենաների սիստեմի խոշոր արդյունաբերությանն օժտված է լիովին օբյեկտիվ արտադրական օրգանիզմով, որ բանվորը գտնում է որպես արտադրության արդեն պատրաստի նյութական պայման։ Պարզ կոոպերացիայի ու նույնիսկ աշխատանքի բաժանման հետևանքով մասնականացված կոոպերացիայի մեջ ավելի կամ պակաս չափով դեռ պատահական է առանձնացած բանվորի դուրսմղումը հասարակականացրած բանվորի կողմից։ Մեքենաները, սակայն, մի քանի բացառություններով, որոնց մասին հետո կհիշատակվի, գործում են անմիջաբար հասարակականացրած կամ համատեղ աշխատանքի ձեռքում միայն։ Հետևապես, աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ բնույթն այստեղ դառնում է մի այնպիսի տեխնիկական անհրաժեշտություն, որը հենց աշխատանքի միջոցի բնույթն է թելադրում։

2. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՔԻՆ

Մենք տեսանք, որ կոոպերացիայից ու աշխատանքի բաժանումից ծագող արտադրողական ուժերը ոչինչ չեն նստում կապիտալի վրա։ Նրանք հասարակական աշխատանքի բնական ուժերն են։ Բնական ուժերը, ինչպես շոգին, ջուրը և այլն, որոնք կիրառվում են արտադրողական պրոցեսներում, նույնպես ոչինչ չեն նստում։ Բայց ինչպես որ շնչելու համար մարդուն թոքեր են հարկավոր, այնպես էլ նա բնական ուժերն արտադրողաբար սպառելու համար կարիք ունի «մարդկալին ձեռքի ստեղծման»։ Ջրի շարժիչ ուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ջրանիվ, շոգու առաձգականությունն օգտագործելու համար՝ շոգեմեքենա։ Այս բանը գիտությանն էլ է վերաբերում այնպես, ինչպես բնական ուժերին։ Երբ արդեն գտնված են էլեկտրական հոսանքի ներգործության շրջանակում մագնիսային սլաքի շեղման օրենքը կամ էլեկտրական հոսանքին ենթարկված երկաթի մագնիսականացման օրենքը, նրանք այլևս ոչ մի գրոշ չարժեն[108]։ Բայց այդ օրենքները հեռագրության և այլ բնագավառներում օգտագործելու համար պահանջվում է մի շատ թանկ ու բարդ ապարատ։ Ինչպես տեսանք, գործիքը դուրս չի մղվում մեքենայի կողմից։ Մարդկային օրգանիզմի գաճաճային գործիքից նա իր չափերով ու քանակով աճում-դառնում է մարդու ստեղծած մեխանիզմի գործիք։ Կապիտալը այժմ բանվորին հարկադրում է աշխատելու ոչ թե ձեռքի գործիքով, այլ մեքենայով, որն ինքն է կառավարում իր գործիքները։ Բայց եթե, այդպիսով, հենց առաջին հայացքից պարզ է, որ խոշոր արդյունաբերությունը, արտադրության պրոցեսի համար տիրանալով բնության վիթխարի ուժերին ու բնագիտությանը, պետք է չափազանց բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, ապա ամենևին էլ այնպես պարզ չէ, թե արտադրողական ուժի այդ բարձրացումը ձեռք չի՞ բերվում արդյոք, մյուս կողմից, աշխատանքի ծախսման ավելացմամբ։ Հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մասի նման մեքենաները ոչ մի արժեք չեն ստեղծում, բայց իրենց սեփական արժեքը փոխանցում են այն արդյունքին, որի արտադրման համար նրանք ծառայում են։ Որչափով մեքենաներն արժեք ունեն և որչափով, ուրեմն, արժեքը փոխանցում են արդյունքին, այդ չափով նրանք կազմում են վերջինիս արժեքի բաղկացուցիչ մասը։ Փոխանակ արդյունքն էժանացնելու մեքենաներն այն թանկացնում են իրենց սեփական արժեքի համեմատ։ Կասկածից դուրս է, որ մեքենան և մեքենաների զարգացած սիստեմը [systematisch entwickelte Maschinerie], խոշոր արդյունաբերության համար բնորոշ այս միջոցը, անհամեմատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան աշխատանքի միջոցները արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունների մեջ։

Պետք է ամենից առաջ նշել, որ մեքենաներն աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին են մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մի մասով։ Մեքենաները երբեք ավելի շատ արժեք արդյունքին չեն միացնում, քան այն արժեքը, որ կորցնում են միջին հաշվով իրենց մաշվելու հետևանքով։ Այսպիսով, մեծ տարբերություն կա մեքենայի արժեքի և արժեքի այն մասի միջև, որ մեքենայից պարբերաբար փոխանցվում է արդյունքին։ Մեծ տարբերություն կա մեքենայի՝ որպես արժեքի գոյացման տարրի, և մեքենայի՝ որպես արդյունքի գոյացման տարրի միջև։ Որքան ավելի մեծ է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում միևնույն մեքենաները նորից ու նորից ծառայում են աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ, այնքան ավելի մեծ է այդ տարբերությունը։ Ճիշտ է, մենք տեսանք, որ բառի բուն իմաստով աշխատանքի ամեն մի միջոց կամ արտադրության գործիք աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մասերով, իր օրական միջին մաշվածքի հետ համամասնորեն։ Սակայն օգտագործման ու մաշվածքի այդ տարբերությունը շատ ավելի մեծ է մեքենաների համար, քան գործիքի համար, որովհետև մեքենաները, կառուցված լինելով ավելի դիմացկուն նյութից, ավելի երկար են ապրում, իսկ նրանց կիրառումը, որ կարգավորվում է խիստ գիտական օրենքներով, հնարավոր է դարձնում նրանց բաղկացուցիչ մասերի և նրանց սպառած միջոցների ծախսման ավելի մեծ տնտեսումը, և, վերջապես, նրանց արտադրության ասպարեզը անհամեմատ ավելի լայն է, քան գործիքինը։ Եթե մենք մեքենաներից ու գործիքից մի կողմ դնենք նրանց օրական միջին ծախքերը կամ արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ նրանք միացնում են արդյունքին իրենց օրական միջին մաշվածքով և օժանդակ նյութերի սպառումով, ինչպես յուղը, ածուխը և այլն, ապա կտեսնենք, որ նրանք գործում են ձրիաբար, ինչպես բնության ուժերը, որոնք գոյություն ունեն առանց մարդկային աշխատանքի աջակցության։ Որքան ավելի մեծ են մեքենաների արտադրողական գործունեության չափերը գործիքի արտադրողական գործունեության համեմատությամբ, այնքան ավելի մեծ են նրանց անվճար ծառայության չափերը գործիքի նույնպիսի ծառայության հետ համեմատած։ Միայն խոշոր արդյունաբերության մեջ է մարդը վարժվում իր անցյալ, արդեն առարկայացած աշխատանքի արդյունքին հարկադրել գործելու բնության ուժերի նման ձրիաբար խոշոր մասշտաբով[109]։

Կոոպերացիան ու մանուֆակտուրան ուսումնասիրելիս մենք տեսանք, որ արտադրության որոշ ընդհանուր պայմաններ, օրինակ, շենքերը և այլն, մեկուսացված բանվորների արտադրության մասնատված պայմանների համեմատությամբ տնտեսվում են միատեղ գործադրելիս, հետևապես, համեմատաբար քիչ են թանկացնում արդյունքը։ Մեքենայական արտադրության ժամանակ ո՛չ միայն աշխատամեքենայի կորպուսն են միատեղ գործածում նրա բազմաթիվ գործիքները, այլև միևնույն շարժիչ-մեքենան հաղորդիչ մեխանիզմի մի մասի հետ միատեղ գործ են ածվում բազմաթիվ աշխատամեքենաների կողմից։

Երբ տրված է տարբերությունը մեքենաների արժեքի և արժեքի ա՛յն մասի միջև, որ նրանք ամեն օր փոխանցում են իրենց արդյունքին, ապա ամենից առաջ արդյունքի չափերից, կարծես թե նրա մակերեսից է կախված այն աստիճանը, որով արժեքի այդ մասը թանկացնում է արդյունքը։ Բլեկբեռնեցի Բեյնսը 1857 թվականին հրապարակած մի դասախոսության մեջ հաշվում է, որ «ամեն մի ռեալ մեխանիկական ձիաուժ [Տես 109a ծանոթ.] բանեցնում է 450 սելֆակտորային մյուլային իլիկ համապատասխան նախապատրաստական սարքավորումով, կամ 200 վատերային իլիկ, կամ 40-դյույմանոց գործվածքի համար 15 ջուլհակահաստոց հինման, սոսնձման և այլ հարմարանքներով»։ Առաջին դեպքում 450 մյուլային իլիկի օրական արդյունքի, երկրորդ դեպքում 200 վատերային իլիկի արդյունքի, երրորդ դեպքում 15 մեխանիկական ջուլհակահաստոցի արդյունքի վրա են բաշխվում մի շոգեձիաուժի ու նրանով շարժման մեջ դրվող մեքենաների մաշվածքի օրական ծախքերը, այնպես որ դրա շնորհիվ արժեքի լոկ մի աննշան մասն է փոխանցվում մեկ ունցիա մանվածքին կամ մի արշին գործվածքին։ Նույնը վերաբերում է վերևի օրինակի մեջ հիշված շոգեմուրճին։ Որովհետև նրա օրական մաշվածքը, ածխի սպառումը և այլն բաշխվում են երկաթի այն հրեշավոր մասսաների վրա, որ նա կռում է մեկ օրում, ուստի երկաթի ամեն մի ցենտներին ընկնում է արժեքի մի շատ փոքր մաս միայն, բայց նա շատ մեծ կլիներ, եթե այդ կիկլոպային գործիքով փոքրիկ մեխեր խփեին մի բանի մեջ։

Եթե տրված են աշխատամեքենայի գործունեության սահմանները, այսինքն՝ եթե տրված է նրա գործիքների թիվը, կամ երբ խոսքը վերաբերում է ուժին, ապա նրանց տվյալ ծավալի դեպքում արդյունքի մասսան կախված է այն արագությունից, որով մեքենան աշխատում է, այսինքն` օրինակ, իլիկների պտտվելու արագությունից կամ մուրճի մեկ րոպեում հասցրած հարվածների թվից։ Այդ հսկայական մուրճերից մի քանիսը մի րոպեում 70 հարված են հասցնում, Ռայդերի արտոնագրած կռանող մեքենան, որը իլիկներ կռելիս փոքր չափերի շոգեմուրճ է գործածում, 700 հարված է հասցնում մի րոպեում։

Եթե տրված է այն պրոպորցիան, որով մեքենաների արժեքը փոխանցվում է արդյունքին, ապա արժեքի այդ փոխանցվող մասի մեծությունը կախված է մեքենաների իսկ արժեքից[110]։ Որքան ավելի քիչ աշխատանք են պարունակում իրենք՝ մեքենաները, այնքան նրանք ավելի քիչ արժեք են միացնում արդյունքին։ Որքան ավելի քիչ արժեք են հաղորդում նրանք արդյունքին, այնքան ավելի արտադրողական են և իրենց մատուցած ծառայությամբ այնքան ավելի են մոտենում բնական ուժերին։ Իսկ մեքենաների միջոցով մեքենաներ արտադրելը պակասեցնում է նրանց արժեքը՝ նրանց չափերի ու գործողության համեմատությամբ։

Արհեստային կամ մանուֆակտուրային ապրանքների գների և մեքենաներով արտադրվող նույն ապրանքների գների համեմատական վերլուծությունն այն հետևանքին է հասցնում ընդհանրապես, որ մեքենայական արդյունքի մեջ հարաբերաբար աճում, բայց բացարձակորեն նվազում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ փոխանցվում է աշխատանքի միջոցներից։ Այսինքն՝ նրա բացարձակ մեծությունը նվազում է, բայց արդյունքի, օրինակ, մի ֆունտ մանվածքի ամբողջ արժեքի համեմատությամբ նրա մեծությունն աճում է[111]։

Պարզ է, որ եթե որոշ մեքենայի արտադրումը նույնքան շատ աշխատանք է նստում, որքան տնտեսվում է նրա կիրառումով, ապա տեղի է ունենում աշխատանքի սոսկ տեղափոխություն, այսինքն՝ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի ընդհանուր գումարը չի նվազում, կամ աշխատանքի արտադրողականությունը չի բարձրանում։ Սակայն, ակներև է, որ մեքենայի արժեքը կազմող աշխատանքի ու նրա տնտեսած աշխատանքի միջև եղած տարբերությունը, կամ նրա արտադրողականության աստիճանը կախում չունի այն տարբերությունից, որ կա մեքենայի բուն արժեքի ու նրա փոխարինած գործիքի արժեքի միջև։ Առաջին տարբերությունը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայի աշխատանքային ծախքերը, ուրեմն և արժեքի նրա կողմից արդյունքին միացված մասը, շարունակում են ավելի փոքր լինել այն արժեքից, որ բանվորն իր գործիքով կմիացներ աշխատանքի առարկային։ Ուստի մեքենայի արտադրողականությունը չափվում է այն աստիճանով, որով նա մարդկային աշխատանքի ուժն է փոխարինում։ Պ-ն Բեյնսի ասելով՝ համապատասխան նախապատրաստական սարքավորման հետ միասին 450 մյուլային իլիկին, որոնք շարժման մեջ են դրվում մի շոգեձիաուժով, ընկնում է 2½ բանվոր[112]. այս դեպքում ամեն մի selfacting mule spindle [սելֆակտորային իլիկ] տասժամյա աշխատանքային օրում 13 ունցիա (միջին համարների) մանվածք է մանում, որը 2½ բանվորի համար կկազմի շաբաթական 365⅝ ֆունտ մանվածք։ Հետևաբար, մոտավորապես 366 ֆունտ բամբակը (պարզեցնելու համար մենք մի կողմ ենք թողնում տականքը) մանվածք դառնալիս կլանում է միայն 150 աշխատաժամ, կամ տասժամյա 15 աշխատանքային օր, այնինչ ճախարակով մանելիս, երբ մանողը 60 ժամում 13 ունցիա մանվածք է արտադրում, բամբակի նույն քանակը 2 700 տասժամյա աշխատանքային օր կամ 27 000 աշխատանքային ժամ կկլաներ[113]։ Այնտեղ, որտեղ blockprinting-ի կամ չիթը ձեռքով դրոշմելու հին մեթոդը փոխարինված է չթի մեքենայական դրոշմումով, մի մեքենան մեկ մեծահասակ բանվորի կամ դեռահասի օժանդակությամբ մի ժամում այնքան քառագույն չիթ է դրոշմում, որքան առաջ դրոշմում էին 200 մեծահասակ բանվորներ[114]։ Քանի դեռ Էլի Ուիտնին 1793 թվականին չէր գտել cottongin-ը [բամբակի ջինը], մի ֆունտ բամբակը հունդից բաժանելը նստում էր մեկ միջին աշխատանքային օր։ Նրա գյուտի շնորհիվ մի նեգրուհի կարող է օրական 100 ֆունտ բամբակ զտել, իսկ այն ժամանակից cottongin-ի [բամբակի ջինի] արտադրողականությունը է՛լ ավելի զգալի չափով է բարձրացել։ Մեկ ֆունտ մաքրած բամբակը, որի արտադրությունը առաջ 50 ցենտ արժեր, հետագայում ծախվում էր 10 ցենտով և այն էլ՝ ավելի մեծ շահույթով, այսինքն՝ ավելի մեծ քանակությամբ անվճար աշխատանք պարունակելով։ Հնդկաստանում բամբակը հունդից բաժանելու համար գործ է ածվում մի կիսա-մեքենայանման գործիք, չուրկա, որով մեկ տղամարդ և մեկ կին օրական 28 ֆունտ բամբակ են մաքրում։ Դոկտոր Ֆորբսի մի քանի տարի առաջ հնարած չուրկայով մեկ տղամարդ և մեկ պատանի օրական մաքրում են 250 ֆունտ, իսկ եթե որպես շարժիչ ուժ կիրառվում են եզներ, շոգի կամ ջուր, ապա պահանջվում են միայն մի քանի պատանիներ ու աղջիկներ, որոնք feeder-ների (այսինքն՝ մեքենային նյութ մատուցողների) դեր են կատարում։ Եզներով բանեցվող այդպիսի տասնվեց մեքենա օրական այն աշխատանքն են կատարում, որն առաջ միջին հաշվով 750 մարդ էր պահանջում[115]։

Ինչպես արդեն հիշատակեցինք, շոգեգութանի շոգեմեքենան 3 պենսով կամ ¼ շիլլինգով այնքան աշխատանք է կատարում մի ժամում, որքան 66 մարդը մեկ ժամում 15 շիլլինգով։ Ես այս օրինակին վերադառնում եմ սխալ պատկերացումից խուսափելու համար։ Այն է՝ այդ 15 շիլլինգը 66 մարդու մեկ ժամում միացրած աշխատանքի արտահայտությունը չէ ամենևին։ Եթե հավելյալ աշխատանքի հարաբերությունն անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ 100% էր, ապա այդ 66 բանվորը մեկ ժամում արտադրում էին 30 շիլլինգի արժեք, թեև իրենց ստացած համարժեքի, այսինքն՝ 15 շիլլինգ աշխատավարձի մեջ ընղհանուր 66 ժամի քանակից միայն 33 ժամն է ներկայացված։ Այսպես ուրեմն, եթե ենթադրենք, որ մեքենան արժե ճիշտ այնքան, որքան կազմում է նրա դուրս մղած 150 բանվորի տարեկան վարձը, ասենք 3 000 ֆունտ ստեռլինգ, ապա այդ 3 000 ֆունտ ստեռլինգը 150 բանվորի կատարած ու աշխատանքի առարկային միացրած ամբողջ աշխատանքի փողային արտահայտությունը չէ ամենևին, այլ նրանց տարեկան աշխատանքի այն մասը միայն, որը նրանց համար արտահայտվում է աշխատավարձի մեջ։ Ընդհակառակը, մեքենայի 3 000 ֆունտ ստեռլինգ փողային արժեքն արտահայտում է մեքենայի արտադրության վրա ծախսված ամբողջ աշխատանքը, ինչ հարաբերությամբ էլ այդ աշխատանքը կազմելիս լինի բանվորի աշխատավարձն ու կապիտալիստի հավելյալ արժեքը։ Հետևաբար, թեկուզ և մեքենան նույնքան արժենալիս լինի, որքան աշխատանքի այն ուժը, որին փոխարինել է նա, այնուամենայնիվ, նրա մեջ առարկայացած աշխատանքը միշտ շատ ավելի փոքր է, քան նրա փոխարինած կենդանի աշխատանքը[116]։

Եթե մեքենաները դիտենք բացառապես իբրև արդյունքն էժանացնելու միջոց, ապա նրանց կիրառման սահմանը նրանով է որոշվում, որ նրանց արտադրության վրա ծախսվող աշխատանքը պետք է պակաս լինի այն աշխատանքից, որը փոխարինվում է մեքենաների կիրառումով։ Սակայն այդ սահմանը կապիտալի համար է՛լ ավելի նեղ է գծագրվում։ Քանի որ կապիտալը հատուցում է ո՛չ թե կիրառվող աշխատանքը, այլ կիրառվող աշխատանքի ուժի արժեքը, ուստի մեքենաների գործադրության սահմանը կապիտալի համար նպատակահարմար է միայն այն տարբերության սահմաններում, որ կա մեքենայի արժեքի ու նրա փոխարինած աշխատուժի արժեքի միջև։ Քանի որ զանազան երկրներում աշխատանքային օրվա բաժանումն անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի՝ տարբեր է այնպես, ինչպես այն տարբեր է նաև միևնույն երկրի մեջ, բայց զանազան ժամանակաշրջաններում, կամ միևնույն ժամանակաշրջանում, բայց արտադրության զանազան ճյուղերում. այնուհետև՝ քանի որ բանվորի իրական աշխատավարձը մերթ իջնում է իր աշխատանքի ուժի արժեքից, մերթ բարձրանում է նրանից, ուստի մեքենայի գնի և մեքենայի փոխարինած աշխատանքի ուժի գնի միջև եղած այդ տարբերությունը կարող է շատ տատանումներ ունենալ, թեկուզ և նույնը մնա այն տարբերությունը, որ կա մեքենայի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի և մեքենայի փոխարինած աշխատանքի ընդհանուր քանակի միջև [Տես 116a ծանոթ.]։ Բայց միայն առաջին տարբերությունն է հենց, որ որոշում է ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի համար և ազդեցություն է գործում նրա վրա կոնկուրենցիայի հարկադրական օրենքների միջոցով։ Այս պատճառով էլ ներկայումս Անգլիայում հնարվում են մեքենաներ, որոնք կիրառվում են միայն Հյուսիսային Ամերիկայում, ինչպես XVI ու XVII դարերում Գերմանիան հնարում էր մեքենաներ, որոնք միայն Հոլանդիան էր գործածում, և ինչպես XVIII դարի մի քանի ֆրանսիական գյուտեր միայն Անգլիայում էին օգտագործվում։ Ինքը՝ մեքենան, ավելի վաղ զարգացած երկրներում ձեռնարկությունների մի քանի ճյուղերում իր կիրառումով աշխատանքի այնպիսի ավելցուկ [Ռիկարդոն ասում է՝ redundancy of labour] է առաջ բերում ուրիշ ճյուղերում, որ աշխատուժի արժեքից ավելի ցած ընկնող աշխատավարձն այդտեղ արգելք է լինում մեքենաների գործածությանը և այդ գործածությունը դարձնում է ավելորդ, հաճախ էլ ուղղակի անհնարին կապիտալի տեսակետից, որի շահույթը չէ՞ որ բխում է ոչ թե ընդհանրապես կիրառվող, այլ միայն վարձատրվող աշխատանքի կրճատումից։ Անգլիական բրդեղենի մանուֆակտուրայի մի քանի ճյուղերում երեխաների աշխատանքը վերջին տարիներում սաստիկ կրճատվել է, տեղ-տեղ էլ գրեթե բոլորովին դուրս է մղվել։ Ինչո՞ւ։ Գործարանային օրենքը հարկադրեց մտցնելու երեխաների երկու հերթափոխություն, որոնցից մեկը փոխառփոխ աշխատում է 6 ժամ, մյուսը՝ 4 ժամ, կամ ամեն մեկը՝ միայն 5 ժամ։ Բայց ծնողները չէին ուղում half-times-ներին [կիսաժամանակ աշխատողներին] ավելի էժան ծախել, քան առաջ էին ծախում full-times-ներին [լիաժամանակ աշխատողներին]։ Այստեղից էլ առաջ եկավ half-times-ների փոխարինումը մեքենաներով[117]։ Կանանց ու փոքրահասակ (10 տարեկանից փոքր) երեխաների աշխատանքը հանքարաններում արգելելուց առաջ կապիտալը քարածխի ու այլ հանքերում մերկ կանանց ու աղջիկներին հաճախ տղամարդկանց հետ միատեղ աշխատանքի հարկադրելն իր բարոյական օրենսգրքի և հատկապես իր մայր հաշվեմատյանի հետ այնքան համերաշխ էր գտնում, որ նա այդ արգելումից հետո միայն դիմեց մեքենաներին։ Յանկիները քար ջարդող մեքենաներ հնարեցին։ Անգլիացիները չեն գործածում այդ մեքենաները, որովհետև այդ աշխատանքը կատարող «թշվառները («wretch» — թշվառ — անգլիական քաղաքատնտեսության մեջ տեխնիկական տերմին է հողագործական բանվորներին նշելու համար) իրենց աշխատանքի այնպիսի չնչին մասի վճարն են ստանում, որ մեքենաները կապիտալիստների համար կթանկացնեին արտադրությունը[118]։ Անգլիայում, երբեմն դեռ հիմա էլ ձիերի փոխարեն կանայք են կիրառվում ջրանցքներով բեռնանավակներ քաշելու և այլ աշխատանքների համար[119], որովհետև ձիեր ու մեքենաներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը մաթեմատիկորեն որոշ մեծություն է, իսկ ավելցուկ բնակչությանը պատկանող կանանց ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքը, ընդհակառակը, ամեն մի հաշվից ցած է։ Ահա ինչո՛ւ ոչ մի տեղ չկա մարդկային ուժի ավելի անպատկառ վատնում ամեն տեսակ անմիտ ու դատարկ բաների վրա, քան հենց Անգլիայում, մեքենաների երկրում։

3. ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆՎՈՐԻ ՎՐԱ

Ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության ելակետ ծառայեց աշխատանքի միջոցի ռևոլյուցիան, իսկ աշխատանքի հեղաշրջված միջոցն իր ամենազարգացած ձևն ստանում է մեքենաների անդամատված սիստեմի մեջ գործարանում։ Նախքան քննության առնելը, թե մարդկային տարրը ինչպես է միացվում այդ օբյեկտիվ օրգանիզմին, ծանոթանանք այն մի քանի ընդհանուր ազդեցություններին, որ այդ ռևոլյուցիան գործում է իր իսկ բանվորի վրա։

a) Հավելյալ աշխատուժերի յուրացումը կապիտալի կողմից։ Կանանց ու երեխաների աշխատանքը

Քանի որ մեքենաներն ավելորդ են դարձնում մկանային ուժը, նրանք դառնում են այնպիսի բանվորներ կիրառելու միջոց, որոնք զուրկ են մկանային ուժից կամ ֆիզիկապես բավարար չափով զարգացած չեն, բայց օժտված են ավելի ճկուն անդամներով։ Ուստի կանանց ու երեխաների աշխատանքը մեքենաների կապիտալիստական կիրառման առաջին խոսքն էր։ Այսպիսով, աշխատանքն ու բանվորներին փոխարինելու այս հզոր միջոցն իսկույն դարձավ վարձու բանվորների թիվն ավելացնելու միջոց, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին, առանց սեռի ու տարիքի խտրության, կապիտալի անմիջական իշխանությանը ենթարկելով։ Կապիտալիստի համար կատարվող հարկադրական աշխատանքը ո՛չ միայն զավթեց մանկական խաղերի ժամանակը, այլև տիրացավ աշխատանքի այն ազատ ժամերին, որոնցից օգտվում էին տնային շրջանակում, բարքերի որոշած սահմաններում, բուն իսկ ընտանիքի համարի[120]։

Աշխատուժի արժեքը մենք սահմանեցինք ո՛չ միայն առանձին մեծահասակ բանվորի, այլև, բանվորական ընտանիքի գոյության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Մեքենաները, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքի շուկա նետելով, տղամարդու աշխատուժի արժեքը բաշխում են նրա ընտանիքի բոլոր անդամների միջև։ Ուստի նրանք իջեցնում են բանվորի աշխատուժի արժեքը։ Գուցե, 4 աշխատուժի մասնատված ընտանիքի գնումը ավելի թանկ արժե, քան առաջ արժեր ընտանիքի գլխավորի աշխատուժի գնումը, բայց դրա փոխարեն հիմա 4 աշխատանքային օրն է բռնում մեկի տեղը, և նրանց գինն ընկնում է այն համամասնությամբ, որով չորսի հավելյալ աշխատանքն ավելցուկ է տալիս մեկի հավելյալ աշխատանքի դիմաց։ Մեկ ընտանիքի գոյության համար այժմ պետք է չորս հոգին կապիտալին տան ո՛չ միայն աշխատանք, այլև հավելյալ աշխատանք։ Այսպիսով, շահագործման մարդկային նյութի հետ միասին, որը կապիտալի շահագործման իսկական ասպարեզն է[121], մեքենաները հենց սկզբից բարձրացնում են նաև շահագործման աստիճանը։

Մեքենաները հիմնովին ռևոլյոլցիոնացնում են նաև կապիտալիստական հարաբերության ձևական արտահայտությունը, բանվորի ու կապիտալիստի միջև կնքվող պայմանագիրը։ Ապրանքային փոխանակության հիմքի վրա ենթադրվում էր նախ և առաջ, որ կապիատլիստն ու բանվորն իրար հանդեպ կանգնած են որպես ազատ անձեր, որպես անկախ ապրանքատերեր՝ մեկն իբրև փողի ու արտադրության միջոցների տեր, մյուսն իբրև աշխատուժի տեր։ Բայց հիմա կապիտալը գնում է տհասներին կամ կիսահասուններին։ Առաջ բանվորը վաճառում էր իր սեփական աշխատուժը, որ ինքը տնօրինում էր որպես ձևականորեն ազատ անձ։ Հիմա նա վաճառում է կնոջն ու երեխաներին։ Նա դառնում է ստրկավաճառ[122]։ Երեխաների աշխատանքի պահանջարկը հաճախ ձևով էլ հիշեցնում է նեգր ստրուկների նկատմամբ եղած պահանջարկը, որի օրինակներին մենք սովոր ենք հանդիպելու ամերիկյան թերթերի հայտարարությունների մեջ։ «Իմ ուշադրությունը,— ասում է, օրինակ, անգլիական գործարանային մի տեսուչ,— դարձրին մի հայտարարության վրա իմ շրջանի ամենանշանավոր մանուֆակտուրային քաղաքներից մեկի տեղական թերթում։ Հայտարարությունն ասում է. «Հարկավոր են 12—20 տղա այն տարիքի, որ կարողանան 13 տարեկան համարվել։ Վարձը՝ շաբաթական 4 շիլլինգ։ Հարցնել» և այլն[123]։ «Որ կարողանան 13 տարեկան համարվել» ֆրազը նրանով է բացատրվում, որ Factory Act-ի [գործարանային օրենքի] համաձայն` 13 տարեկանից փոքր երեխաները միայն 6 ժամ կարող են աշխատել։ Պաշտոնական բժիշկը (certifying surgeon) պետք է տարիքը հավաստի։ Ահա ինչու գործարանատերն այնպիսի տղաներ է պահանջում, որոնց տեսքն այնպես ցույց տա, թե նրանց տասներեք տարին արդեն լրացել է։ Գործարանատերերի զբաղեցրած 13 տարեկանից փոքր երեխաների թվի նվազումը, որ հաճախ կատարվում է թռիչքներով և այնպես ապշեցնող է վերջին 20 տարվա անգլիական վիճակագրության մեջ, հենց իրենց՝ գործարանային տեսուչների ասելով այդ certifying surgeon-ների գործն էր մեծ մասամբ, որոնք երեխաների տարիքը փոխում էին կապիտալիստների շահագործողական ծարավի և ծնողների չարչիական պահանջների համաձայն։ Լոնդոնի տխրահռչակ Բեթնել Գրին քաղաքամասում ամեն երկուշաբթի ու երեքշաբթի առավոտյան բաց առևտուր է կատարվում, որտեղ 9 տարեկանից սկսած երկու սեռի երեխաներ իրենց վարձով են տալիս Լոնդոնի մետաքսեղենի մանուֆակտուրաներին։ «Uովորական պայմաններն են՝ շաբաթը 1 շիլլինգ 8 պենս (այս հասնում է ծնողներին), 2 պենս էլ ինձ համար և թեյ»։ Պայմանագրերը կնքվում են միայն մեկ շաբաթվա համար։ Այդ շուկայի տեսարաններն ու լեզուն իսկապես վրդովեցուցիչ են[124]։ Անգլիայում դեռ մինչև հիմա էլ պատահում է, որ կանայք «տղաներ են վերցնում աշխատատնից և շաբաթական 2 շիլլինգ 6 պենսով վարձու են տալիս ամեն մի գնորդի[125]։ Հակառակ օրենսդրությանը՝ Մեծ Բրիտանիայում դեռ հիմա էլ առնվազն 2 000 տղա իրենց ծնողների կողմից ծախվում են որպես ծխնելույզ մաքրելու կենդանի մեքենաներ (թեև նրանց փոխարինելու համար գոյություն ունեն իսկական մեքենաներ[126])։ Այն ռևոլյուցիան, որ մեքենաներն առաջ բերին աշխատուժի գնորդի ու վաճառորդի միջև եղած իրավական հարաբերության մեջ, և որն այդ ամբողջ գործարքը զրկում է ազատ անձերի միջև կնքվող պայմանագրի նույնիսկ արտաքին տեսքից, հետագայում անգլիական պառլամենտին իրավաբանական հիմք տվեց արդարացնելու պետական միջամտությունը գործարանային հարցին։ Ամեն անգամ, երբ գործարանային օրենքն արդյունաբերության մինչև այժմ անձեռնմխելի մնացած ճյուղերում երեխաների աշխատանքը սահմանափակում է 6 ժամով, միշտ նորից ու նորից լսվում է գործարանատերերի վայնասունը. ծնողներից ոմանք,— ասում են նրանք,— երեխաներին հանում են կարգավորման ենթակա արդյունաբերությունից միայն նրա համար, որպեսզի նրանց ծախեն այնպիսի Ճյուղերի, որտեղ դեռևս իշխում է «աշխատանքի ազատությունը», այսինքն՝ որտեղ 13 տարեկանից փոքր երեխաները հարկադրված են մեծահասակներին հավասար աշխատելու, և, հետևապես, այդ ճյուղերին կարելի է ավելի թանկ գնով ծախել երեխաներին։ Բայց որովհետև կապիտալն ի բնե լեվելլեր (հավասարար) է, այսինքն՝ արտադրության բոլոր ոլորտներում պահանջում է աշխատանքի շահագործման պայմանների հավասարություն՝ որպես մարդու բնածին իրավունք, ուստի արդյունաբերության մի ճյուղում երեխաների աշխատանքի օրենսդրական սահմանափակումը պատճառ է լինում այդ աշխատանքի սահմանափակմանը մի այլ ճյուղում։

Մենք արդեն սրանից առաջ մատնանշել ենք երեխաների ու դեռահասների, ինչպես և բանվորների կանանց ֆիզիկական դեգրադացիան, որոնց մեքենան ենթարկում է կապիտալի շահագործմանը նախ ուղղակի ձևով — մեքենաների հիմքի վրա ծագող գործարաններում,— իսկ հետո անուղղակի ձևով — արդյունաբերության բոլոր մնացած ճյուղերում։ Ուստի մենք այստեղ կանգ կառնենք միայն մեկ կետի վրա՝ բանվորների երեխաների հսկայական մահացության վրա նրանց կյանքի առաջին տարիներում։ Անգլիայում կա գրանցման 16 օկրուգ, որտեղ ամեն մի 100 000 կենդանի ծնված երեխային մինչև մեկ տարեկան հասակը միջին հաշվով միայն 9 085 մահվան դեպք է ընկնում տարեկան (մեկ օկրուգում՝ ընդամենը 7 047). 24 օկրուգում՝ 10 000-ից ավելի, բայց 11 000-ից քիչ. 39 օկրուգում՝ 11 000-ից ավելի, բայց 12 000-ից քիչ. 48 օկրուգում՝ 12 000-ից ավելի, բայց 13 000-ից քիչ. 22 օկրուգում՝ 20 000-ից ավելի. 25 օկրուգում՝ 21 000-ից ավելի. 17-ում՝ 22 000-ից ավելի. 11-ում՝ 23 000-ից ավելի. Հուում, Վուլվերեմպտոնում, Էշտոն-անդեր-Լայնում և Պրեստոնում 24 000-ից ավելի. Նոտտինգհեմում, Ստոկպորտում ու Բրեդֆորդում՝ 25 000-ից ավելի. Ուիզբիչում՝ 26 001 և Մանչեստրում՝ 26 125[127]։ Ինչպես 1861 թվականի սանիտարական պաշտոնական հետազոտությունն է ցույց տվել, մահացության այդպիսի բարձր նորմաների պատճառը, տեղական պայմանները մի կողմ թողած, գլխավորապես մայրերի տնից դուրս զբաղմունքն է, և այստեղից բխող՝ երեխաների անբավարար խնամքը, նրանց հետ վատ վարվելը, ի միջի այլոց անհամապատասխան սնունդը, սննդի պակասությունը, օպիումի պրեպարատներով սնելը և այլն, դրան ավելանում է մայրերի հակաբնական խորթանալը իրենց երեխաներից և այնուհետև՝ երեխաներին դիտմամբ սովամահ անելն ու թունավորելը[128]։ Ընդհակառակը, հողագործական այնպիսի օկրուգներում, «որտեղ կանայք նվազագույն չափով են զբաղված, մահացության տոկոսն էլ նվազագույնն է»[129]։ Սակայն 1861 թվականի քննիչ հանձնաժողովն այն անսպասելի եզրակացությանը հանգեց, թե Գերմանական ծովի ափերին գտնվող մի քանի զուտ հողագործական օկրուգներում մեկ տարեկանից փոքր երեխաների մահացությունը համարյա հասնում է այդ տեսակետից ամենահռչակված գործարանային օկրուգների մահացության նորմային։ Ուստի դ-ր Յուլիան Հանտերին հանձնարարվեց այդ երևույթը տեղում ուսումնասիրել։ Նրա զեկուցումը կցված է «Sixth Report on Public Health»[130]-ին։ Մինչև այդ ենթադրում էին, որ տենդը և ցածրադիր ու ճահճոտ վայրերին հատուկ մյուս հիվանդություններն են հնձում երեխաներին։ Հետազոտությունը բերեց ճիշտ հակառակ եզրակացության, այն է՝ «թե նույն այն պատճառը, որ ոչնչացրել էր տենդը, այսինքն՝ հողը ձմեռային ճահճուտից ու ամառային աղքատիկ արոտավայրից արգասաբեր վարելահող դարձնելը ծծկեր երախաների մահացության արտասովոր բարձր նորմա է առաջ բերեր»[131]։ Այդ շրջանում պրակտիայով զբաղվող այն 70 բժիշկը, որոնց հարցուփորձի ենթարկեց դ-ր Հանտերը, «զարմանալիորեն համամիտ» էին այդ կետի վերաբերմամբ։ Այն է՝ հողագործական կուլտուրայի մեջ կատարված ռևոլյուցիայի հետ այստեղ սկիզբ էր դրվել նաև արդյունաբերական սիստեմին։ «Ամուսնացած կանայք, որոնք աշխատում են աղջիկների ու պատանիների հետ միատեղ, ամբողջ խմբերով որոշ գումարով վարձակալի տրամադրության տակ են դրվում մի մարդու կողմից, որը «gangmeister» [«արտելապետ»] է կոչվում և վարձում է ամբողջ խումբը։ Այդ խմբերը հաճախ փոխադրվում են իրենց գյուղերից շատ մղոններ հեռու, առավոտյան ու երեկոյան նրանց կարելի է հանդիպել գյուղական ճանապարհներին. կանայք հագած են կարճ յուբկաներ և համապատասխան կոֆտաներ ու կոշիկներ, երբեմն էլ շալվար, արտաքուստ շատ ուժեղ ու առողջ են, բայց փչացած են սովորություն դարձած անառակության մթնոլորտում և ամենևին էլ չեն մտածում այն վնասակար հետևանքների մասին, որ տանը խամրող նրանց զավակների գլխին է բերում իրենց այդ գործուն ու անկախ կյանքի սերը»[132]։ Այստեղ վերարտադրվում են գործարանային օկրուգների բոլոր երևույթները, այն էլ՝ ավելի բարձր աստիճանով — գաղտնի մանկասպանությունն ու երեխաներին թմրադեղերով կերակրելը[133]։ «Իմ ծանոթացումը,— ասում է անգլիական Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժիշկ և «Public Health»-ի [ժողովրդական առողջապահության] հաշվետվությունների գլխավոր խմբագիր դ-ր Սայմոնը,— այն չարիքի հետ, որ ծնում է մեծահասակ կանանց ամեն մի երկարատև արդյունաբերական աշխատանք, պետք է արդարացնի իմ զզվանքը դեպի այդ աշխատանքը[134]։ «Իսկապես,— բացականչում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը մի պաշտոնական հաշվետվության մեջ,— բախտավորություն կլինի Անգլիայի մանուֆակտուրային օկրուգների համար, եթե ընտանիք ունեցող բոլոր ամուսնացած կանանց արգելվի որևէ գործարանում աշխատելր»[135]։

Կանանց ու երեխաների աշխատանքի կապիտալիստական շահագործումից բխող բարոյական խեղումը Ֆ. Էնգելսը իր «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատության մեջ և այլ հեղինակներ այնպես սպառիչ կերպով են նկարագրել, որ ես այստեղ սահմանափակվում եմ լոկ այդ մասին հիշեցնելով։ Իսկ այն մտավոր վայրենացումը, որ արհեստական կերպով կատարվում է չհասունացած մարդկանց հավելյալ արժեք արտադրելու սոսկական մեքենաներ դարձնելով, և որը հեշտությամբ կարելի է տարբերել այն նախնադարյան տգիտությունից, որը կուսական-անձեռնմխելի վիճակում է թողնում միտքը, սակայն վնաս չի հասցնում նրա զարգանալու ունակությանը, նրա բնական պտղաբերությանը,— այդ վայրենացումը նույնիսկ անգլիական պառլամենտին հարկադրեց, վերջապես, տարրական կրթությունը հռչակելու, որպես 14 տարեկանից փոքր երեխաներին «արտադրողաբար» բանեցնելու պարտադիր պայման գործարանային օրենսդրությանը ենթարկված արդյունաբերության բոլոր ճյուղերում։ Կապիտալիստական արտադրության ոգին պարզ երևում է գործարանային օրենքների այսպես կոչված՝ կրթության կետերի անփույթ խմբագրումից, վարչական այն ապարատի բացակայությունից, առանց որի պարտադիր կրթությունը մեծ մասամբ նորից դառնում է պատրանքային, ուսուցման նույնիսկ այդ օրենքի դեմ գործարանատերերի կազմած օպոզիցիայից և այդ օրենքը գործնականում շրջանցելուն ծառայող նրանց խորամանկումներից ու խուսափանքներից։ «Միայն օրենսդրական իշխանությանը պետք է մեղադրել, որովհետև նա հրապարակել է մի ֆիկտիվ օրենք (delusive law), որը երեխաների կրթության մասին արտաքուստ հոգալով, ոչ մի այնպիսի որոշում չի պարունակում, որն ապահովի այդ նպատակի իրագործումը։ Հիշյալ օրենքը ոչինչ չի սահմանում, բացի նրանից, որ երեխաներն օրական որոշ ժամեր (3 ժամ) պետք է փակված լինեն դպրոց կոչված մի շենքի չորս պատերի ներսում, և որ երեխաների գործատերը պետք է այդ բանը կատարելու մասին ամեն շաբաթ հավաստագիր ստանա այն անձից, որն ստորագրում է որպես ուսուցիչ կամ ուսուցչուհի»[136]։ Մինչև 1844 թվականի գործարանային ուղղված օրենքի հրատարակումը հազվադեպ չէին դպրոց հաճախելու մասին այնպիսի հավաստագրեր, որոնց տակ ուսուցիչը կամ ուսուցչուհին ստորագրում էին խաչ դնելով, որովհետև իրենք գրել չէին իմանում։ «Երբ ես այցելեցի այդպիսի հավաստագրեր տվող մի դպրոց, այն աստիճան ապշեցի ուսուցչի տգիտության վրա, որ նրան հարցրի. «Ասացե՛ք, խնդրեմ, դուք կարդալ գիտե՞ք»։ Նրա պատասխանը եղավ. «Ընդհանրապես այո՛ (summat)»։ Իրեն արդարացնելու համար նա ավելացրեց. «Համենայն դեպս, իմ աշակերտներից ավելի գիտեմ»։ 1844 թվականի օրենքը նախապատրաստելիս գործարանային տեսուչները գանգատվում էին դպրոց կոչվող այն հիմնարկների խայտառակ վիճակից, որոնց հավաստագրերը նրանք ըստ օրենքի պետք է լիովին օրինական համարեին։ Նրանց ամբողջ հաջողեցրածն այն եղավ, որ 1844 թվականից սկսած «հավաստագրերի մեջ թվերը պետք է մտցներ ուսուցիչն իր ձեռքով, ditto [ինչպես նաև] իր անունն ու ազգանունը պետք է ստորագրեր իր ձեռքով»[137]։ Շոտլանդական գործարանային տեսուչ սըր Ջոն Կինկեյդը իր պաշտոնական փորձի հիման վրա նույն բանի մասին պատմում է. «Առաջին դպրոցը, որ մենք այցելեցինք, պահում էր միսսիս Էնն Կիլլին անունով մեկը։ Երբ ես առաջարկեցի, որ նա իր ազգանունը գրի, նա իսկույն մի սխալ արեց, C տառով սկսելով, բայց անմիջապես ուղղեց, ասելով, որ իր ազգանունը սկսվում է С տառով։ Սակայն դպրոցական հավաստագրերի մատյանում նրա ստորագրություններն աչքի անցկացնելիս նկատեցի, որ նա զանազան կերպով է ստորագրում, մինչդեռ նրա ձեռագիրը ոչ մի կասկած չի թողնում, որ նա սովորեցնելու ընդունակ չէ։ Նա հենց ինքն էլ խոստովանեց, որ դասամատյանը վարել չի կարող... Երկրորդ դպրոցում ես տեսա 15 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ դասարան և այդ սենյակում հաշվեցի 75 երեխա, որոնք ինչ-որ անհասկանալի բան էին քրթմնջում»[138]։ «Սակայն միայն այդպիսի ողորմելի որջերում չէ, որ նկատվում է նման պրակտիկա, երբ երեխաները դպրոցական հավաստագրեր են ստանում, բայց ոչ մի ուսում չեն ստանում,— կան շատ դպրոցներ բավականաչափ պատրաստված ուսուցիչներով, բայց նրանց բոլոր ջանքերը համարյա ամբողջովին խորտակվում են՝ բախվելով երեք տարեկանից վեր ամեն հասակի երեխաների խելացնոր խառնակույտին։ Ուսուցչի նյութական դրությունը լավագույն դեպքում մուրացկանական է, ամբողջովին կախված է պենսերի այն քանակից, որ նրան հաջողվում է ստանալ, իսկ պենսեր այնքան ավելի շատ են ստացվում, որքան ավելի շատ երեխաներ է հնարավոր լինում խցկել մի սենյակի մեջ։ Դրան ավելանում է դպրոցական աղքատիկ կահավորումը, գրքերի ու այլ ուսումնական պիտույքների պակասությունը և նեխած ու գարշելի օդի կործանիչ ազդեցությունը հենց իրենց՝ խեղճ երեխաների վրա։ Ես բազմաթիվ այդպիսի դպրոցներում եղա, և մի ամբողջ շարք երեխաներ տեսա, որոնք բացարձակապես ոչինչ չէին անում, և այդ հավաստվում է որպես դպրոցի հաճախում, և այդպիսի երեխաները պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվում են որպես կրթություն ստացածներ [educated]»[139]։ Շոտլանդիայում գործարանատերերը աշխատում են ըստ կարելույն արձակել դպրոց հաճախելու պարտավոր երեխաներին։ «Այս բավական է ապացուցելու համար գործարանատերերի անբարեհաճ վերաբերմունքը դեպի երեխաների ուսման վերաբերյալ որոշումները»[140]։ Այլանդակ-զզվելի ձևերով այդ երևան է գալիս չթադրոշմիչ ու նման գործարաններում, որոնք ենթակա են գործարանային հատուկ օրենքի։ Օրենքի որոշումներին համաձայն՝ «ամեն մի երեխա, նախքան մի այդպիսի դրոշմիչ արհեստանոց մտնելը, պետք է դպրոց հաճախած լինի առնվազն 30 օր և ոչ պակաս, քան 150 ժամ այն 6 ամսվա ընթացքում, որոնք անմիջաբար նախորդում են նրա մտնելու օրվանը։ Դրոշմանոցում աշխատելու ժամանակ նա նույնպես պետք է դպրոց հաճախի 30 օր կամ 150 ժամ ամեն մի կիսամյակում... Դպրոց հաճախելը պետք է տեղի ունենա առավոտյան ժամի 8-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև։ Մեկ օրում 2½ ժամից պակաս տևող ու 5 ժամից ավելի կատարվող ոչ մի հաճախում չպետք է հաշվվի 150 ժամի դիմաց։ Սովորական պայմաններում երեխաները դպրոց են հաճախում 30 օր առավոտյան ու երեկոյան, օրական 5 ժամ, և 30 օր անցնելուց հետո, հասնելով օրինականացած 150 ժամի ընդհանուր գումարին, նրանք, ինչպես իրենք են արտահայտվում, վերջացնելով հաշիվը իրենց գրքի հետ, նորից վերադառնում են գործարան, մնում են դարձյալ 6 ամիս, մինչև հասնի դպրոց հաճախելու հետ կապված պարտքի վճարման նոր ժամկետը, և դարձյալ մնում են դպրոցում, մինչև որ վերջացնեն հաշիվը իրենց գրքի հետ... Շատ երեխաներ, օրինականացած 150 ժամը դպրոց հաճախելով, դրոշմանոցում վեց ամիս մնալուց հետո դպրոց վերադառնալիս պետք է ամեն ինչ նորից սկսեն... Նրանք, իհարկե, մոռանում են ալն ամենը, ինչ ձեռք էին բերել նախընթաց շրջանում դպրոց հաճախելով։ Զթադրոշմիչ այլ գործարաններում դպրոց հաճախելը լիովին կախման մեջ է դրված ձեռնարկության գործերի ընթացքից, գործարանի պահանջներից։ Ժամերի պահանջվող թիվը միանգամից լրացվում է ամեն մի կիսամյա շրջանում 3—5 ժամ հաճախումների հաշվումով, որոնք գուցե կես տարվանից ավելի ժամանակ են ընդգրկում։ Օրինակ, մի օր դպրոց են հաճախում առավոտյան ժամի 8-ից մինչև 11-ը, մի ուրիշ օր՝ ճաշից հետո ժամի 1-ից մինչև 4-ը, և երթ երեխան մի քանի օր չի գալիս, նա հանկարծ նորից գալիս է երեկոյան ժամի 3-ից մինչև 6-ը, հետո, նա, գուցե, 3 կամ 4 օր կամ մի ամբողջ շաբաթ իրար հետևից է գալիս, հետո էլի չքանում է մի 3 շաբաթ կամ մի ամբողջ ամիս և վերադառնում է մի քանի ժամ պարապելու՝ գործաթողի օրերը, երբ նա պատահաբար հարկավոր չէ գործատիրոջը, և այսպես ահա երեխային, այսպես ասած, նետում են (buffet) մերթ այս, մերթ այն կողմը, դպրոցից՝ գործարան, գործարանից՝ դպրոց, մինչև որ հավաքվում է 150 ժամի գումարը[141]։ Երեխաների ու կանանց ճնշող քանակություն միացնելով բանվորական կոմբինացված անձնակազմին, մեքենան, վերջապես, ընկճում է այն դիմադրությունը, որ տղամարդ-բանվորը մանուֆակտուրայի մեջ դեռ ցույց էր տալիս կապիտալի բռնակալությանը[142]։

b) Աշխատանքային օրվա երկարացումը

Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։

Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով[143]։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ[144]։

Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։

Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։

Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը[145]։

Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ[146]։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտադրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ[147] և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը[148]։

Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ[149]։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում[150]։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»[151]։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը[152]։

Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։

Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը։ Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու[153], կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։

Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կողմից, ստեղծում է աշխատանքային օրն անչափ երկարացնելու նորանոր հզոր դրդապատճառներ և հեղաշրջում է աշխատանքի բուն իսկ եղանակը և հասարակական աշխատանքային օրգանիզմի բնույթը այնպիսի ձևով, որ ընկճում է աշխատանքային օրը երկարացնելու այդ տենդենցի դեմ ուղղված ամեն մի դիմադրություն. մյուս կողմից,— մասամբ կապիտալին ենթարկելով բանվոր դասակարգի այնպիսի խավեր, որոնք առաջ մատչելի չէին նրան, մասամբ էլ առանց աշխատանքի թողնելով մեքենաների դուրս մղած բանվորներին,— նա ստեղծում է բանվորական ավելցուկ բնակչություն[154], որն ստիպված է ենթարկվելու կապիտալի թելադրած օրենքներին։ Սրանից էլ առաջ է գալիս այն ուշագրավ երևույթն արդի արդյունաբերության պատմության մեջ, որ մեքենան տապալում է աշխատանքային օրվա բոլոր բարոյական ու բնական սահմանները։ Սրանից էլ առաջ է գալիս այն տնտեսական պարադոքսը, որ աշխատաժամանակը կրճատելու ամենահզոր միջոցը դառնում է բանվորի ու նրա ընտանիքի կյանքի ամբողջ ժամանակը կապիտալին տրամադրելի աշխատաժամանակ դարձնելու ամենահուսալի միջոցը՝ կապիտալի արժեքը մեծացնելու համար։ «Եթե,— երազում էր հնադարի մեծագույն մտածող Արիստոտելը,— եթե ամեն մի գործիք հրամանով կամ կանխատեսությամբ կարողանար կատարել իրեն պատշաճ գործը, ինչպես որ Դեդալոսի ստեղծած իրերը շարժվում էին իրենք իրենց, կամ Հեփեստոսի եռոտանիները սեփական մղումով լծվում էին սրբազան աշխատանքի,— եթե, այդպիսով, ջուլհակի մքուքներն իրենք իրենց գործեին, ապա ո՛չ վարպետին օգնականներ հարկավոր կլինեին, ո՛չ էլ տերերին՝ ստրուկներ[155]»։ Եվ Անտիպատրոսը, Ցիցերոնի ժամանակվա մի հույն բանաստեղծ, ողջունում էր հացահատիկ աղալու համար հնարված ջրաղացի գյուտը, արտադրողական բոլոր մեքենաների այդ տարրական ձևը՝ որպես ստրկուհիներին ազատագրողի՜ ու ոսկեդարը վերականգնողի՜[156]»։ «Հեթանոսնե՜րը։ Ա՜խ այդ հեթանոսնե՜րը»։ Նրանք, ինչպես հայտնագործել է խորաթափանց Բաստիան, իսկ նրանից առաջ է՛լ ավելի գերիմաստուն Մակ Կուլլոխը, ոչինչ չէին հասկանում քաղաքատնտեսությունից ու քրիստոնեությունից։ Նրանք, ի միջի այլոց, չէին հասկանում, որ մեքենան ամենահուսալի միջոցն է աշխատանքային օրը երկարացնելու համար։ Եվ եթե նրանք արդարացնում էլ էին ոմանց ստրկությունը, ապա՝ որպես միջոց մյուսների մարդկային լիակատար զարգացման համար։ Բայց մի քանի անտաշ ու կիսակիրթ նորելուկների «eminent spinners» [«ականավոր մանագործարանատերեր»], «extensive sausage makers» [«խոշոր երշիկագործարանատերեր»] և «influential shoe black dealers» [«կոշկաներկի ազդեցիկ առևտրականներ»] դարձնելու նպատակով մասսաների ստրկություն քարոզելու համար՝ նրանց պակասում էին առանձնահատուկ քրիստոնեական զգացմունքներ։

c) Աշխատանքի ինտենսիվացումը

Աշխատանքային օրվա այն անսահման երկարացումը, որ առաջ են բերում կապիտալիստի ձեռքում գտնվող մեքենաները, ինչպես տեսանք, հետագայում տանում է դեպի ռեակցիա հասարակության կողմից, որի կյանքի արմատներին վտանգ է սպառնում, իսկ դրա հետ միասին տանում է նաև դեպի սահմանափակ նորմալ աշխատանքային օրվա օրենսդրական սահմանում։ Վերջինի հիմքի վրա վճռական կարևորություն է ստանում մի երևույթ, որին մենք արդեն հանդիպել ենք առաջ — այն է՝ աշխատանքի ինտենսիվացումը։ Բացարձակ հավելյալ արժեքը վերլուծելիս խոսքն ամենից առաջ վերաբերում էր աշխատանքի էքստենսիվ մեծությանը, իսկ նրա ինտենսիվության աստիճանը որպես տվյալ մեծություն էր ենթադրվում։ Հիմա մենք պետք է քննենք էքստենսիվ մեծության փոխարկումը ինտենսիվ մեծության, աստիճանի արտահայտության։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ մեքենաների զարգացման հետ և մեքենաների բանվորների հատուկ խավի փորձի կուտակման հետ բնականորեն աճում է աշխատանքի արագությունը, ուստի և ինտենսիվությունը։ Այսպես, Անգլիայում կես դարի ընթացքում աշխատանքային օրվա երկարացումն ընթանում է գործարանային աշխատանքի ինտենսիվության աճման հետ միաժամանակ։ Սակայն հասկանալի է, որ այնպիսի աշխատանքի ժամանակ, որը տենդագին գործունեության անցողիկ պարոքսիզմների բնույթ չունի, այլ կատարվում է օրեցօր կրկնվող կանոնավոր միօրինակությամբ, անխուսափելիորեն հասնում է մի մոմենտ, երբ աշխատանքային օրվա երկարացումն ու աշխատանքի ինտենսիվացումը փոխադարձաբար բացառում են իրար, այնպես որ աշխատանքային օրվա երկարացումը համատեղելի է միայն աշխատանքի ինտենսիվության աստիճանի նվազման հետ, և, ընդհակառակը, աշխատանքի ինտենսիվության աստիճանի բարձրացումը՝ միայն աշխատանքային օրվա կրճատման հետ։ Երբ բանվոր դասակարգի հետզհետե աճող վրդովմունքը պետությանը հարկադրեց աշխատաժամանակը բռնի կերպով կրճատելու և — ամենից առաջ բուն իմաստով գործարանում — նորմալ աշխատանքային օր թելադրելու, այսինքն՝ նույն այն մոմենտից, երբ մեկ անգամ ընդմիշտ անհնարին դարձավ հավելյալ արժեքի արտադրության բարձրացումը աշխատանքային օրը երկարացնելու միջոցով, կապիտալը ամբողջ եռանդով ու լիակատար գիտակցությամբ նետվեց հարաբերական հավելյալ արժեքի արտադրության վրա՝ մեքենաների սիստեմի արագընթաց զարգացման միջոցով։ Միաժամանակ փոփոխություն է տեղի ունենում հարաբերական հավելյալ արժեքի բնույթի մեջ։ Ընդհանրապես, հարաբերական հավելյալ արժեք արտադրելու մեթոդն այն է, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման շնորհիվ բանվորը հնարավորություն է ստանում աշխատանքի նախկին ծախսումով և նախկին ժամանակի ընթացքում ավելի շատ արտադրելու։ նախկին աշխատաժամանակն ամբողջ արդյունքին առաջվա պես միևնույն արժեքն է միացնում, թեև անփոփոխ մնացած այդ փոխանակային արժեքը հիմա ավելի մեծ քանակությամբ սպառողական արժեքների մեջ է արտահայտվում, ուստի և ապրանքի միավորի արժեքն ընկնում է։ Բոլորովին այլ բան է նկատվում այն դեպքում, երբ աշխատանքային օրվա բռնի կրճատումը, որ հզոր զարկ է տալից արտադրողական ուժի զարգացմանն ու արտադրության պայմանների էկոնոմիզացիային, բանվորին հարկադրում է ավելացնել աշխատանքի ծախսումը ժամանակի միավորի ընթացքում, բարձրացնել աշխատուժի լարումը, աշխատաժամանակի ծակոտիները ավելի պինդ լցնել, այսինքն՝ աշխատանքը այն աստիճան խտացնել, որ միայն կրճատված աշխատանքային օրվա շրջանակում է հասանելի։ Տվյալ ժամանակամիջոցի շրջանակների մեջ սեղմված աշխատանքի այդ ավելի մեծ մասսան հիմա հաշվվում է որպես աշխատանքի ավելի մեծ քանակ, որպիսին նա իսկապես ներկայացնում է։ Աշխատաժամանակի՝ որպես «տարածուն մեծության» չափման կողքին հիմա երևան է գալիս նրա խտացման աստիճանի չափումր[157]։ Տասժամյա աշխատանքային օրվա ավելի ինտենսիվ ժամը հիմա նույնքան կամ ավելի աշխատանք, այսինքն՝ ծախսված աշխատուժ է պարունակում, քան տասներկուժամյա աշխատանքային օրվա ավելի նոսր ժամը։ Այո պատճառով էլ նրա արդյունքը նույնպիսի կամ ավելի բարձր արժեք ունի, քան ավելի ծակոտկեն l ժամի արդյունքը։ Չխոսելով արդեն այն մասին, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով հարաբերական հավելյալ արժեքն աճում է, հիմա, օրինակ, 6 ժամվա անհրաժեշտ աշխատանքը 3 ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին կապիտալիստին արժեքի այնպիսի մասսա են տալիս, ինչպիսին առաջ տալիս էին 8 ժամվա անհրաժեշտ աշխատանքը 4 ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին։

Հիմա հարց է առաջ դալիս, թե աշխատանքն ինչպե՛ս է ինտենսիվացվում։

Աշխատանքային օրվա կրճատման առաջին հետևանքը հիմնվում է ինքնըստինքյան ակնհայտ այն օրենքի վրա, որ աշխատուժի գործունակությունը հակառակ հարաբերական է նրա գործունեության ժամանակին։ Այս պատճառով էլ որոշ սահմաններում այն, ինչ կորչում է ուժի գործողության տևողության հաշվին, ձեռք է բերվում ուժի ինտենսիվության միջոցով։ Իսկ այն մասին, որ բանվորն իրոք ավելի շատ աշխատուժ փոխարկի աշխատանքի, այդ մասին կապիտալը հոգում է վճարման մեթոդի միջոցով[158]։ Մանուֆակտուրաներում, օրինակ, բրուտանոցներում, որտեղ մեքենաները համարյա ոչ մի դեր չեն խաղում կամ միայն աննշան դեր են խաղում, գործարանային օրենքի կիրառումը միանգամայն համոզիչ կերպով ցույց է ավել, որ աշխատանքային օրվա հասարակ կրճատումը զարմանալի կերպով բարձրացնում է աշխատանքի կանոնավորությունը, միատեսակությունը, կարգը, անընդհատությունն ու եռանդը[159]։ Սակայն կասկածելի էր թվում, թե այդպիսի հետևանք կստացվի նաև բուն գործարանում, որովհետև բանվորի կախումը մեքենայի անընդհատ ու միակերպ շարժումից այստեղ վաղուց իվեր ամենախիստ կարգապահություն է ստեղծել։ Ուստի, երբ 1844 թվականին քննարկվում էր աշխատանքային օրվա կրճատման հարցը 12 ժամից ցած, գործարանատերերը գրեթե միաձայն հայտարարեցին, որ «իրենց վերակացուները աշխատանքի տարբեր շենքերում հսկում են, որ ձեռքերը ոչ մի րոպե ժամանակ չկորցնեն», որ «հազիվ թև կարող է բարձրացվել բանվորների զգաստության և ուշադրության աստիճանը» («the extent of vigilance and attention on the part of the workmen) և որ, անփոփոխ ենթադրելով մնացած բոլոր պայմանները, ինչպես, օրինակ, մեքենաների արագությունը, «անմտություն կլիներ բարեկարգ գործարաններում բանվորների ուշադրության ավելացումից և նման բաներից քիչ թե շատ զգալի հետևանք սպասել[160]։ Այդ պնդումը հերքվեց փորձերի միջոցով։ Ռ. Գարդները 1844 թ. ապրիլի 20-ից Պրեստոնի իր երկու մեծ գործարաններում օրական 12 ժամի փոխարեն 11 ժամվա աշխատանքային օր մտցրեց։ Մոտավորապես մեկ տարի հետո այն հետևանքն ստացվեց, որ «նախկին ծախքերով առաջվա քանակությամբ արդյունք ստացվեց, և բոլոր բանվորները 11 ժամում նույնքան աշխատավարձ, էին ստացել, որքան առաջ 12 ժամում»[161]։ Ես այստեղ կանգ չեմ առնում մանարաններում, գզարաններում կատարված փորձերի վրա, որովհետև դրանք կապված էին մեքենաների արագությունն ավելացնելու հետ (2%-ով)։ Ընդհակառակը, մանածագործական բաժանմունքում, որտեղ, բացի ղրանից, չափազանց տարբեր տեսակի թեթև, նախշավոր կտորներ էին արտադրվում, արտադրության օբյեկտիվ պայմանների մեջ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Հետևանքն այս էր. «1844 թ. հունվարի 6-ից մինչև ապրիլի 20-ը տասներկուժամյա աշխատանքային օրով ամեն մի բանվորի միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 1½ պենս. 1844 թ. ապրիլի 20-ից մինչև հունիսի 29-ը տասնմեկժամյա աշխատանքային օրով միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 3½ պենս»[162]։ Այս դեպքում 11 ժամում ավելի էր արտադրվել, քան առաջ 12 ժամում, բացառապես բանվորների ավելի մեծ և ավելի հավասարաչափ բաշխված աշխատունակության ու նրանց ժամանակի տնտեսման հետևանքով։ Մինչ նրանք միևնույն աշխատավարձն էին ստանում և մի ժամ ազատ ժամանակ շահում, կապիտալիստը արդյունքների միևնույն քանակն էր ստանում և ածխի, գազի ու այլ նյութերի մեկ ժամվա ծախքերը տնտեսում։ նույնպիսի փորձեր կատարվեցին և նույն հետևանքն ստացվեց պարոնայք Հորրոքսի և Ջեքսոնի գործարաններում[163]։

Երբ պարտադիր, այսինքն՝ օրենսդրական կարգով է սահմանվում աշխատանքային օրվա կրճատումը, որն սկզբում սուբյեկտիվ պայման է ստեղծում աշխատանքի խտացման համար, այսինքն՝ բանվորին հնարավորություն է տալիս տվյալ ժամանակում ավելի ուժ ծախսելու,— մեքենան կապիտալի ձեռքում դառնում է օբյեկտիվորեն ու սիստեմատիկորեն կիրառվող մի միջոց՝ տվյալ ժամանակի ընթացքում ավելի շատ աշխատանք քամելու համար։ Այդ իրագործվում է երկակի եղանակով. մեքենաների արագության ավելացումով և մեքենաների՝ միևնույն բանվորի վերահսկողության տակ գտնվող քանակի ավելացումով, այսինքն՝ նրա աշխատանքի ասպարեզի մեծացումով։ Մեքենաների կոնստրուկցիայի կատարելագործումները մասամբ անհրաժեշտ են բանվորի վրա ճնշումն ուժեղացնելու համար, մասամբ էլ նրանք իրենք են ուղեկցում աշխատանքի ինտենսիվացմանը, որովհետև աշխատանքային օրվա սահմանափակումը կապիտալիստին հարկադրում է ամենախիստ կերպով տնտեսելու արտադրության ծախքերը։ Շոգեմեքենայի կատարելագործումը ավելացնում է նրա մխոցի զարկերի թիվը մի րոպեում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս, ուժի մեծ տնտեսման շնորհիվ, առաջվա չափի մոտորի միջոցով շարժման մեջ դնելու ավելի ընդարձակ մեխանիզմ, ընդ որում ածխի սպառումը նույնն է մնում կամ նույնիսկ պակասում է։ Հաղորդիչ մեխանիզմի կատարելագործումը նվազեցնում է շփումը և,— մի բան, որ այնպես զարմանալի կերպով տարբերում է արդի մեքենաները հներից,— մեծ ու փոքր գլանների տրամագիծն ու քաշը հասցնում է շարունակ նվազող մինիմումի։ Վերջապես, աշխատամեքենայի կատարելագործումները պակասեցնում են նրա ծավալը, մեծացնելով նրա արագությունն ու ընդարձակելով նրա գործողությունը,— ինչպես ցույց է տալիս արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի օրինակը,— կամ կորպուսի հետ միասին մեծացնում են նրա գործիքների ծավալն ու թիվը,— ինչպես մանամեքենան,— կամ դետալների աննկատելի փոփոխությունների միջոցով ավելացնում են այդ գործիքների շարժունությունը, ինչպես, օրինակ, selfacting mule-ի [սելֆակտորի] իլիկների արագությունը հիսունական թվականների կեսերին այդ եղանակով ավելացվեց -ով։

Աշխատանքային օրը կրճատվելով 12 ժամի հասցվեց Անգլիայում 1832 թվականին։ Դեռևս 1836 թվականին մի անգլիացի գործարանատեր հայտարարեց. «Առաջվա համեմատությամբ գործարաններում խիստ աճել է աշխատանքն այն մեծ ուշադրության ու գործունեության հետևանքով, որ բանվորից պահանջում է մեքենաների զգալի չափով աճած արագությունը»[164]։ 1844 թվականին լորդ Էշլին, այժմ կոմս Շեֆտսբերին, համայնքների պալատում բերեց փաստաթղթերով հիմնավորված հետևյալ տվյալները.

«Գործարանային պրոցեսներում զբաղված անձերի աշխատանքը հիմա երեք անգամ ավելի շատ է, քան այդ օպերացիաները մտցնելիս։ Մեքենաներն անկասկած կատարել են մի աշխատանք, որը փոխարինել է միլիոնավոր մարդկանց ջլերն ու մկանները, բայց նրանք զարմանալի կերպով (prodigiously) ավելացրել են նաև այն մարդկանց աշխատանքը, որոնց նրանք ենթարկել են իրենց սարսափելի շարժմանը... № 40 մանվածք ստանալու համար 12 ժամվա ընթացքում առաջ ու ետ գնալով մի զույգ մյուլի հետևելու աշխատանքը 1825 թվականին կազմում էր 8 մղոն ճանապարհ։ 1832 թվականին միևնույն համարի մանվածք մանելու համար 12 ժամվա ընթացքում մի զույգ մյուլի ն հետևելիս անցած տարածությունը անում էր 20 մղոն և հաճախ է՛լ ավելի։ 1825 թվականին մանողը 12 ժամվա ընթացքում պետք է ամեն մի մյուլից 820 դուրսքաշում կատարեր, այնպես որ 12 ժամվա ընթացքում դուրսքաշումների ընդհանուր գումարը հասնում էր 1640-ի։ 1832 թվականին մանողն իր տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ամեն մի մյուլից պետք է 2 200, ընդամենը՝ 4 400 դուրսքաշում կատարեր. 1844 թվականին ամեն մի մյուլից՝ 2 400, ընդամենը՝ 4 800. իսկ մի քանի դեպքերում աշխատանքի է՛լ ավելի մեծ մասսա է (amount of labour) պահանջվում... Ես այստեղ իմ ձեռքին ունեմ 1842 թվականի մի ուրիշ փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ աշխատանքը պրոգրեսիվ կերպով ավելանում է ո՛չ միայն այն պատճառով, որ պետք է ավելի մեծ տարածություն անցնել, այլև այն պատճառով, որ արտադրվող ապրանքների քանակն ավելանում է, այնինչ ձեռքերի թիվը համապատասխանորեն նվազում է. և, այնուհետև, այն պատճառով, որ հիմա հաճույս ավելի վատ բամբակ է մանվում, որն ավելի շատ աշխատանք է պահանջում... Գզարանում էլ աշխատանքը զգալիորեն ավելացել է։ Հիմա մի անձը կատարում է այն աշխատանքը, որն առաջ բաշխվում էր երկուսի միջև... Մանածագործական բաժանմունքում, որտեղ ահագին թվով մարդիկ են զբաղված, մեծ մասամբ իգական սեռից, վերջին տարիների ընթացքում աշխատանքը լրիվ 10%-ով աճել է մեքենաների արագությունն ավելանալու հետևանքով։ 1838 թվականին շաբաթական մանվում էր 18 000 hanks (հանկ), 1843 թվականին այդ թիվը բարձրացավ 21 000-ի։ 1819 թվականին շոգեշարժ ջուլհակահաստոցով աշխատելիս pick-երի (մքուքի հարվածների) թիվը մի րոպեում կազմում էր 60, 1842 թվականին կազմում էր 140, մի բան, որ աշխատանքի հսկայական աճման մասին է վկայում»[165]։

Նկատի ունենալով այդ զարմանալի ինտենսիվությունը, որին արդեն հասել էր աշխատանքը 1844 թվականին, երբ իշխում էր տասներկուժամյա աշխատանքային օրվա օրենքը, թվում էր, որ անգլիական գործարանատերերը հիմք ունեն պնդելու, թե այդ ուղղությամբ հետագա առաջադիմությունն անհնարին է և որ աշխատաժամանակի ամեն մի հետագա կրճատում համազոր է արտադրության նվազմանը։ Որ նրանց դատողությունները միայն արտաքուստ էին իրավացի, այդ ամենից լավ ապացուցվում է գործարանատերերի անխոնջ ցենզոր, գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների հենց նույն ժամանակ արած հետևյալ հայտարարությամբ.

«Քանի որ արտադրվող արդյունքների քանակը գլխավորապես կարգավորվում է մեքենաների արագությամբ, ուստի գործարանատերը պետք է շահագրգռված լինի, որ մեքենաների շարժումը արագության ծայրահեղ աստիճանին հասցնի, որքան այդ արագությունը համատեղելի է հետևյալ պայմանների հետ. մեքենաները չափազանց արագ փչացումից պաշտպանելը, պատրաստվող արդյունքի որակի պահպանումը, բանվորի՝ մեքենայից ետ չմնալու ընդունակությունը, ընդ որում լարումը չպետք է գերազանցի այն աստիճանից, որ նա կարող է զարգացնել անընդհատ։ հաճախ պատահում է, որ գործարանատերը շտապելու պատճառով շարժումը խիստ շատ է արագացնում։ Այն ժամանակ ջարդվածքներն ու արդյունքի վատորակը ավելի քան հավասարակշռում են արագության օգուտները, և գործարանատերը հարկադրված է մեքենաների ընթացքը չափավորելու։ Քանի որ գործունյա և ուշադիր գործարանատերը հավանորեն կգտնի հասանելի մաքսիմումը, ուստի ես ենթադրում էի, որ 11 ժամում անհնարին է նույնքան արտադրել, որքան 12 ժամում։ Բացի դրանից, ես ենթադրում էի, որ գործավարձով հատուցվող բանվորը լարում է իր ուժերը մինչև այն ծայրահեղ աստիճանը, որից այն կողմը նա արդեն չի կարող շարունակ պահպանել ինտենսիվության միևնույն աստիճանը»[166]։ Այս պատճառով էլ Հորները, Գարդների և ուրիշների փորձերին հակառակ, եկավ այն եզրակացության, թե 12-ժամյա աշխատանքային օրվա հետագա կրճատումը անխուսափելիորեն կպակասեցնի արդյունքի քանակը[167]։ Նա ինքը 10 տարի անց ցիտատ է բերում 1845 թվականին իր արտահայտած տարակուսանքներից՝ ապացուցելու համար, թե ինքն այն ժամանակ դեռ որքան քիչ էր ըմբռնում մեքենաների ու մարդկային աշխատուժի առաձգականությունը, որոնք հավասարապես ծայրահեղ չափով լարվում են աշխատանքային օրվա հարկադրական կրճատման հետևանքով։

Հիմա անցնենք 1847 թվականից հետո եկող ժամանակաշրջանին, սկսած տասժամյա աշխատանքային օրը օրենսդրական կարգով անգլիական բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի ու վշեղենի գործարանները մտցնելու ժամանակից։

«Վատերային իլիկների արագությունն աճել է 500, մյուլերի իլիկներինը՝ 1 000 պտույտով մեկ րոպեում, այսինքն՝ վատերային իլիկների արագությունը, որ 1839 թվականին հասնում էր մի րոպեում 4 500 պտույտի, հիմա (1862 թ.) կազմում է 5 000, իսկ մյուլային իլիկներինը, որ 5 000-ի էր հասնում, հիմա մի րոպեում կազմում է 6 000. առաջին դեպքում այդ տալիս է արագության , իսկ երկրորդ դեպքում՝ աճում»[168]։ Ջեմս Նեսմիսը, Մանչեստրի մոտ գտնվող Պետրիկրոֆտի այդ հռչակավոր քաղաքացիական ինժեները, 1852 թվականին Լեոնարդ Հորներին ուղղած մի նամակում այսպես էր խոսում շոգեմեքենայի մեջ 1848—1852 թվականներին մտցրած կատարելագործումների մասին։ Նշելով, որ շոգեձիաուժը, որ պաշտոնական գործարանային վիճակագրության մեջ դեռ որոշվում է 1828 թվականի իր ներգործության համաձայն[169], միայն անվանական է և կարող է իրական ուժի պայմանական ցուցանիշ ծառայել միայն, նա ի միջի այլոց ասում է. «Ոչ մի կասկած չի կարող լինել այն մասին, որ նախկին քաշն ունեցող շոգեմեքենաները, հաճախ հենց նույն մեքենաները, միայն այն տարբերությամբ, որ նրանց մեջ արդի կատարելագործումներ են մտցված, միջին հաշվով 50%-ով ավելի աշխատանք են կատարում, քան առաջ, և որ բազմաթիվ դեպքերում հենց նույն մեքենաները, որոնք մի րոպեում 220 ոտնաչափ առավելագույն արագության ժամանակ 50 ձիաուժ էին զարգացնում, այժմ 100-ից ավելի ձիաուժ են զարգացնում՝ ավելի քիչ ածուխ սպառելով... Անվանական նախկին ձիաուժ ունեցող արդի շոգեմեքենան իր կոնստրուկցիայի մեջ մտցված կատարելագործումների, շոգեկաթսայի ծավալի փոքրացմանն կառուցվածքի փոփոխությունների հետևանքով և այլն ավելի մեծ ուժով է գործում, քան առաջ... Այս պատճառով թեև անվանական ձիաուժի համեմատությամբ ձեռքերի նախկին քանակն է զբաղված> աշխատամեքենաների համեմատությամբ ձեռքերի թիվը պակասել է ներկայումս»[170]։ 1850 թվականին Միացյալ Թագավորության գործարաններում կիրառվում էր 134 217 անվանական ձիաուժ, որ բանեցնում էր 25 638 716 իլիկ ու 301 445 ջուլհակահաստոց։ 1856 թվականին իլիկների ու ջուլհակահաստոցների թիվը համապատասխանորեն կազմում էր 33 503 580 և 369 205։ Եթե պահանջվող ձիաուժը նույնը մնացած լիներ, ինչ որ 1850 թվականին էր, ապա 1856 թվականին անհրաժեշտ կլիներ 175 000 ձիաուժ։ Բայց պաշտոնական տվյալների համաձայն նրանց թիվը կազմում էր ընդամենը 161 435, այսինքն՝ ավելի քան 10 000 ձիաուժով պակաս, քան կպահանջվեր 1850 թվականի հաշվարկումների հիման վրա[171]։ «1856 թվականի վերջին հաշվետվությունը (պաշտոնական վիճակագրությունը) հավաստում է այն փաստը, որ գործարանային սիստեմը տարածվում է շեշտակի արագությամբ, ձեռքերի թիվը մեքենաների համեմատությամբ կրճատվել է, շոգեմեքենան ուժի տնտեսման ու այլ կատարելագործումների շնորհիվ ավելի մեծ ծանրություն ունեցող մեքենաներ է բանեցնում, և որ արդյունքի քանակի ավելացումը տեղի է ունենում աշխատամեքենաների կատարելագործման, արտադրության մեթոդների փոփոխման, մեքենաների արագությունն ավելանալու և բազմաթիվ ուրիշ պատճառների հետևանքով»[172]։ «Ամեն տեսակ մեքենաների մեջ մտցված խոշոր կատարելագործումները զգալի չափով բարձրացրել են նրանց արտադրողական ուժը։ Ոչ մի կասկած չկա, որ աշխատանքային օրվա կրճատումը... խթան ծառայեց այդ կատարելագործումների համար։ Այդ կատարելագործումներն ու բանվորի ավելի ինտենսիվ լարումը այն հետևանքն ունեցան, որ (2 ժամով կամ -ով) կրճատված աշխատանքային օրվա ընթացքում նույնքան արդյունք է արտադրվում, որքան առաջ արտադրվում էր ավելի երկարատև օրվա ընթացքում[173]։

Թե աշխատուժի ավելի ինտենսիվ շահագործման հետևանքով գործարանատերերի հարստացումն ինչպես է աճել, ցույց է տալիս հենց այն հանգամանքը միայն, որ անգլիական բամբակեղենի ու այլ գործարանների թվի միջին տարեկան աճը 1838 թվականից մինչև 1850 թվականե կազմել է 32%, իսկ 1850 թվականից մինչև 1856 թվականը՝ 86%։

Որքան էլ մեծ էր անգլիական արդյունաբերության առաջադիմությունը 1848—1856 թթ. 8-ամյակում, երբ իշխում էր տասժամյա աշխատանքային օրը, 1856—1862 թթ. հաջորդ վեցամյա շրջանում այդ առաջադիմությունը շատ ավելի մեծ եղավ։ Օրինակ, մետաքսագործարաններում 1856 թվականին կար 1 093 799 իլիկ, 1862 թվականին՝ 1 388 544. 1856 թվականին կար 9 260 ջուլհակահաստոց, 1862 թվականին՝ 10 709։ Ընդհակառակը, 1856 թվականին բանվորների թիվն էր 56137, 1862 թվականին՝ 52 429։ Այսպիսով, իլիկների թվի ավելացումը կազմում էր 26,9% և ջուլհակահաստոցներինը՝ 15,6%, մինչդեռ բանվորների թիվը միաժամանակ պակասել էր 7%-ով։ 1850 թվականին բրդեղենի գործարաններում 875 830 իլիկ էր աշխատում. 1856 թվականին՝ 1 324 549 (ավելացում 51,2%-ով) և 1862 թվականին՝ 1 289 172 (նվազում 2,7 %-ով)։ Բայց եթե նկատի ունենանք, որ ոլորիչ իլիկները մտնում են 1856 թվականի հաշվի մեջ, բայց 1862 թվականի հաշվի մեջ չեն մտնում, ապա կպարզվի, որ իլիկների թիվը 1856 թվականից սկսած գրեթե անփոփոխ է մնացել։ Ընդհակառակը, իլիկների ու ջուլհակահաստոցների արագությունը 1850 թվականից սկսած շատ դեպքերում կրկնապատկվել է։ Բրդեղենի գործարաններում շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը 1850 թվականին կազմել է 32 617, 1856 թվականին՝ 38 956 և 1862 թվականին՝ 43 048։ Այդտեղ զբաղված են եղել 1850 թվականին 79 737 մարդ, 1856 թվականին՝ 87 794 և 1862 թվականին՝ 86 063, բայց այդ թվում 14 տարեկանից փոքր երեխաների թիվը 1850 թվականին եղել է 9 956, 1856 թվականին՝ 11 228 և 1862 թվականին՝ 13 178։ Այսպես ուրեմն, չնայած ջուլհակահաստոցների թվի 1862 թվականի զգալի ավելացմանը 1856 թվականի համեմատությամբ, զբաղված բանվորների ընդհանուր թիվը պակասել է, իսկ շահագործվող երեխաների թիվը՝ ավելացել[174]։

1863 թ. ապրիլի 27-ին պառլամենտի անդամ Ֆերրենդը ստորին պալատում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Լանկաշիրի ու Չեշիրի 16 օկրուգների բանվորների դելեգատները, որոնց հանձնարարությամբ ես խոսում եմ, ինձ հաղորդեցին, որ մեքենաների կատարելագործման հետևանքով գործարաններում աշխատանքը շարունակ աճում է։ Առաջ մի բանվորը օգնականի հետ երկու ջուլհակահաստոցի էր սպասարկում, հիմա նա առանց օգնականների երեք հաստոցի է սպասարկում և շատ հաճախ՝ նույնիսկ չորս հաստոցի և այլն։ Ինչպես երևում է հաղորդված փաստերից, տասներկու ժամվա աշխատանքը հիմա խցկված է 10-ից էլ պակաս աշխատաժամերի մեջ։ Ուստի ինքնըստինքյան հասկանալի է, թե վերջին տարիներում ինչ ահագին չափերով է ավելացել գործարանային բանվորների աշխատանքը»[175]։

Ուստի, թեև գործարանային տեսուչներն անդուլ կերպով ու լիակատար իրավունքով գովաբանում են 1844 ու 1850 թվականների օրենքների բարենպաստ հետևանքները, սակայն նրանք խոստովանում են, որ աշխատանքային օրվա կրճատումն արդեն առաջ է բերել աշխատանքի այնպիսի ինտենսիվություն, որն սպառնում է բանվորների առողջությանը և, հետևապես, քայքայիչ կերպով է ազդում բուն իսկ աշխատուժի վրա։ «Բամբակեղենի, բրդեղենի ու մետաքսեղենի գործարանների մեծամասնության մեջ հյուծիչ գրգռվածությունը, որն անհրաժեշտ է մեքենաների վրա աշխատելիս, որոնց շարժումը վերջին տարիներում այնքան ծայրահեղ չափով արագացել է, այդ գրգռվածությունը, ըստ երևույթին, թոքերի հիվանդություններից առաջացող մահացության ավելացման այն պատճառներից մեկն է, որը դ-ր Գրինհաուն բացահայտեց իր վերջին հիանալի հաշվետվության մեջ»[176]։ Որևէ կասկածից դուրս է, որ երբ օրենքը մի անգամ ընդմիշտ կապիտալից խլել է աշխատանքային օրը երկարացնելու հնարավորությունը, կապիտալի այն տենդենցը, որով նա ուզում է աշխատանքի ինտենսիվության աստիճանը սիստեմատիկորեն բարձրացնելու միջոցով իրեն վարձատրել և մեքենաների ամեն մի կատարելագործում դարձնել աշխատուժը է՛լ ավելի ուժեղ չափով դուրս ծծելու միջոց,— այդ տենդենցը շուտով պետք է հասցնի այն դարձակետին, երբ աշխատաժամանակի նոր կրճատումը դառնում է անխուսափելի[177]։ Մյուս կողմից, անգլիական արդյունաբերության բուռն զարգացումը 1848 թվականից մինչև հիմա, այսինքն՝ տասժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանում, է՛լ ավելի է գերազանցում 1838—1847 թթ. ժամանակաշրջանից, այսինքն՝ տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանից, քան արդյունաբերության զարգացումը այս վերջին շրջանում զարգացման արագությամբ գերազանցում է նրա զարգացումից՝ առաջին կես դարում գործարանային սիստեմը մտցնելուց հետո, այսինքն՝ չսահմանափակված աշխատանքային օրվա ժամանակաշրջանում[178]։

4. ԳՈՐԾԱՐԱՆ

Այս գլխի սկզբում մենք քննեցինք գործարանի մարմինը, մեքենաների անդամատված սիստեմը։ Հետո մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ավելացնում են կապիտալի շահագործմանը ենթակա մարդկային նյութը, յուրացնելով կանանց ու երեխաների աշխատանքը, թե ինչպես աշխատանքային օրն անչափ երկարացնելով, նրանք խլում են բանվորի ամբողջ կյանքը և թե, վերջապես, ինչպես նրանց զարգացումը, որ թույլ է տալիս ավելի ու ավելի կարճ ժամանակում արդյունքի հրեշավոր չափերով աճող մասսաներ արտադրել, ծառայում է որպես տվյալ ժամանակաշրջանում ավելի աշխատանք շարժման մեջ դնելու, այսինքն՝ աշխատուժն ավելի ու ավելի ինտենսիվ կերպով շահագործելու սիստեմատիկ միջոց։ Հիմա մենք դառնում ենք գործարանին ամբողջովին առած և այն էլ վերցրած նրա ամենազարգացած ձևով։

Դ-ր Յուրը, ավտոմատիկ գործարանի այդ Պինդարոսը, գործարանը նկարագրում է, մի կողմից, որպես «չափահաս ու անչափահաս բանվորների տարբեր կատեգորիաների կոոպերացիա, որոնք փորձառությամբ ու ջանասիրությամբ հսկում են արտադրողական մեքենաների սիստեմին, որոնց անընդհատ բանեցնում է կենտրոնական ուժը (սկզբնական շարժիչը)», մյուս կողմից, որպես «մի վիթխարի ավտոմատ, որ կազմված է բազմաթիվ մեխանիկական ու գիտակից օրգաններից, որոնք համերաշխ ու առանց ընդհատման գործում են միևնույն առարկան արտադրելու համար, այնպես որ այդ բոլոր օրգանները ենթարկված են մի շարժիչ ուժի, որն ինքն է իրեն շարժման մեջ դնում»։ Այս երկու սահմանումները ամենևին նույնիմաստ չեն։ Մեկում կոմբինացված հավաքական բանվորը, կամ հասարակական աշխատանքային օրգանիզմն ակտիվ գործող սուբյեկտ է, իսկ մեխանիկական ավտոմատը օբյեկտ է. երկրորդում հենց ինքը՝ ավտոմատն է սուբյեկտը, իսկ բանվորները, որպես գիտակից օրգաններ, կցված են ավտոմատի գիտակցությունից զուրկ օրգաններին և սրանց հետ միասին ենթարկված են կենտրոնական շարժիչ ուժին։ Առաջին սահմանումը իր նշանակությունը պահպանում է մեքենաների խոշոր մասշտաբով կատարվող բոլոր հնարավոր կիրառումների համար, երկրորդը բնորոշում է մեքենաների կապիտալիստական կիրառումը և, հետևապես, արդի գործարանային սիստեմը։ Այստեղից Յուրի սիրած վարվելաձևը այն կենտրոնական մեքենան, որից բխում է շարժումը, ներկայացնել ոչ միայն որպես ավտոմատ, այլև որպես ավտոկրատ։ «Շոգու բարերար ուժն այս մեծ արհեստանոցներում իր շուրջն է հավաքում իր հպատակների բյուրավոր բազմություններ»[179]։

Աշխատագործիքի հետ միասին այն բանեցնելու վիրտուոզությունը ևս բանվորից անցնում է մեքենային։ Գործիքի գործունակությունն ազատագրվում է այն սահմանափակումներից, որ նրա վրա դնում է մարդկային աշխատուժի կապված լինելը բանվորի անձնավորության հետ։ Այսպիսով վերանում է այն տեխնիկական բազիսը, որի վրա խարսխված է աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Ուստի մասնագիտացած բանվորների այն հիերարխիայի փոխարեն, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, ավտոմատիկ գործարանում հանդես է գալիս այն աշխատանքների հավասարեցման կամ համահարթման տենդենցը, որ պետք է կատարեն մեքենաների օգնականները[180], մասնագործ բանվորների միջև, արհեստականորեն առաջ բերված տարբերությունների փոխարեն գերակշռություն են ստանում տարիքի ու սեռի բնական տարբերությունները։

Որչափով որ ավտոմատիկ գործարանում վերածնվում է աշխատանքի բաժանումը, այս վերջինը հանդիսանում է ամենից առաջ բանվորների բաշխում ըստ մասնականացած մեքենաների և բանվորների,— սակայն ներքուստ կազմակերպված խմբեր չկազմող բանվորների,— մասսաների բաշխում գործարանի տարբեր բաժանմունքների միջև, որտեղ բանվորներն աշխատում են իրար կողքի շարված միատեսակ աշխատամեքենաների վրա, այսինքն՝ որտեղ նրանք միայն պարզ կոոպերատիվ ձևով են միացած։ Մանուֆակտուրայի անդամատված խումբն այստեղ փոխարինվում է գլխավոր բանվորի կապակցումով սակավաթիվ օգնականների հետ։ էական տարբերություն է նկատվում այն բանվորների միջև, որոնք իրոք զբաղված են աշխատամեքենաների վրա (նրանց թվին են պատկանում մի քանի բանվորներ, որոնք շարժիչ մեքենային հսկելով ու նրան սնելով են զբաղված) ու մեքենային այդ բանվորների հասարակ օգնականների միջև (որոնք բացառապես երեխաներ են)։ Օգնականների թվին ավելի կամ պակաս չափով պատկանում են նաև բոլոր «feeder» [սնուցիչներ] (որոնք աշխատանյութը պարզապես դնում են մեքենաների տակ)։ Այս գլխավոր կատեգորիաների կողքին հանդես է գալիս թվով աննշան մի անձնակազմ, որն զբաղված է բոլոր մեքենաներին հսկելով ու նրանց մշտական նորոգմամբ, օրինակ, ինժեներները, մեխանիկները, հյուսները և այլն։ Սա բանվորների ավելի բարձր, մասամբ գիտականորեն կրթված, մասամբ արհեստային բնույթի խավն է, որը գործարանային բանվորների շրջանակից դուրս է կանգնած, լոկ կցված է նրան[181]։ Աշխատանքի այս բաժանումը զուտ տեխնիկական բնույթ է կրում։

Մեքենայով կատարվող ամեն մի աշխատանք պահանջում է բանվորի նախապատրաստում վաղ հասակից, որպեսզի նա սովորի իր սեփական շարժումները հարմարեցնել ավտոմատի միապաղաղ-անընդհատ շարժումներին։ Որչափով մեքենաների ամբողջությունն ինքը միաժամանակ գործող ու կոմբինացված բազմազան մեքենաների մի սիստեմ է կազմում, այնչափով էլ նրա վրա հիմնված կոոպերացիան պահանջում է բանվորների տարասեռ խմբերի բաշխում տարատեսակ մեքենաների միջև։ Բայց մեքենայական արտադրությունը վերացնում է այդ բաշխումը մանուֆակտուրորեն ամրակայելու, միևնույն բանվորներին ընդմիշտ միևնույն ֆունկցիաներին ամրակցելու անհրաժեշտությունը[182]։ Քանի որ գործարանի ամբողջ շարժումը ելակետ ունի ո՛չ թե բանվորին, այլ մեքենան, ուստի այստեղ կարող է անձնակազմի մշտական փոփոխություն կատարվել, առանց աշխատանքի պրոցեսի ընդհատումներ առաջ բերելու։ Սրա ամենահամոզիչ ապացույցը տալիս է Relaissystem-ը որը կիրառում գտավ 1848—1850 թվականների անգլիական գործարանատերերի խռովության ժամանակ։ Վերջապես, այն արագությունը, որով մարդը պատանեկան հասակից սովորում է մեքենայով աշխատել, իր հերթին վերացնում է բացառապես մեքենայական բանվորների հատուկ կատեգորիա դաստիարակելու անհրաժեշտությունը[183]։ Իսկ հասարակ օգնականի աշխատանքը գործարանում մասամբ կարող է փոխարինվել մեքենաներով[184], մասամբ էլ իր ծայրահեղ պարզության շնորհիվ հնարավոր է դարձնում այդ աշխատանքով զբաղված անձերի արադ ու մշտական հերթափոխումը։

Թեև մեքենան, այդպիսով, տեխնիկապես տապալում է աշխատանքի բաժանման հին սիստեմը, բայց և այնպես վերջինս շարունակում է գործարանում քարշ տալ իր գոյությունը սկզբում սովորույթի ուժով, որպես մանուֆակտուրայի տրադիցիա, իսկ այնուհետև կապիտալի կողմից սիստեմատիկորեն վերարտադրվում և ամրապնդվում է է՛լ ավելի զզվելի ձևով, որպես աշխատուժի շահագործման միջոց։ Մասնական գործիք բանեցնելու ցմահ մասնագիտությունը փոխարկվում է մի ցմահ մասնագիտության — ծառայել մասնական մեքենային։ Մեքենան ի չարն են գործադրում, որպեսզի հենց իրեն բանվորին վաղ մանկությունից դարձնեն մասնական մեքենայի մի մասը[185]։ Այսպիսով, ոչ միայն զգալի չափով պակասում են բանվորի սեփական վերարտադրության համար անհրաժեշտ ծախքերը, այլև միաժամանակ կատարյալ է դառնում նրա անօգնական կախումը ամբողջ գործարանից, հետևապես նաև կապիտալիստից։ Այստեղ, ինչպես և միշտ, անհրաժեշտ է տարբերել արտադրողականության այն բարձրացումը, որ բխում է արտադրության հասարակական պրոցեսի զարգացումից, արտադրողականության այն բարձրացումից, որ բխում է այդ զարգացման կապիտալիստական շահագործումից։

Մանուֆակտուրայի և արհեստի մեջ բանվորը գործիքին ստիպում է իրեն ծառայելու, գործարանում նա ինքն է ծառայում մեքենային։ Այնտեղ աշխատանքի գործիքի շարժումը բխում է բանվորից, այստեղ բանվորը պետք է հետևի գործիքի շարժմանը։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները կազմում են մեկ կենդանի մեխանիզմի անդամներ։ Գործարանում մեռյալ մեխանիզմը գոյություն ունի նրանցից անկախ, և նրանք միացված են մեխանիզմին որպես կենդանի կցորդներ։ «Միևնույն մեխանիկական պրոցեսը շարունակ և նորից ու նորից կատարող աշխատանքի անվերջ տանջանքի տաղտուկ միօրինակությունը նման է Սիզիֆոսի աշխատանքին. աշխատանքի ծանրությունը, ժայռի նման, նորից ու նորից ընկնում է հոգնատանջ բանվորների վրա»[186]։

Մեքենայական աշխատանքը, ծայրահեղ չափով ընդգրկելով ներվային սիստեմը, ճնշում է մկանների բազմակողմանի խաղը և մարդուց խլում է մարմնական ու հոգեկան ազատ գործունեության ամեն մի հնարավորություն[187]։ Մինչև անգամ աշխատանքի թեթևացումը դառնում է տանջանքի աղբյուր, որովհետև մեքենան ոչ թե բանվորին է ազատում աշխատանքից, այլ նրա աշխատանքը ամեն մի բովանդակությունից։ Կապիտալիստական ամեն մի արտադրության համար, որչափով նա ո՛չ միայն աշխատանքի պրոցես է, այլև միաժամանակ կապիտալի արժեքի աճման պրոցես, ընդհանուր է այն հանգամանքը, որ ո՛չ թե բանվորն է կիրառում աշխատանքի պայմանը, այլ, ընդհակառակը, աշխատանքի պայմանն է կիրառում բանվորին, բայց միայն մեքենաների զարգացման հետ է այդ շրջված հարաբերությունը տեխնիկապես շոշափելի ռեալականություն ստանում։ Շնորհիվ այն հանգամանքի, որ աշխատամիջոցը փոխարկվում է ավտոմատի, աշխատանքի բուն իսկ պրոցեսի ժամանակ նա կանգնած է բանվորի դեմ որպես կապիտալ, որպես մեռյալ աշխատանք, որն իրեն է ենթարկում կենդանի աշխատուժը և դուրս ծծում այն։ Արտադրության պրոցեսի մտավոր ուժերի անջատումը ձեռքի աշխատանքից և նրանց փոխարկումը աշխատանքի վրա հաստատվող կապիտալի իշխանության, ինչպես արդեն նշել ենք առաջ, իր ավարտին է հասնում մեքենաների հիմքի վրա բարձրացող խոշոր արդյունաբերության մեջ։ Ամայացման ենթարկված մեքենայական բանվորի մասնագործական հմտությունը, որպես մի չնչին և ոչ մի նշանակություն չունեցող դետալ, չքանում է գիտության հանդեպ, բնության վիթխարի ուժերի ու հասարակական մասսայական աշխատանքի հանդեպ, որոնք մարմնացած են մեքենաների սիստեմի մեջ և սրա հետ միասին ստեղծում են «գործատիրոջ» (master) իշխանությունը։ Ուստի այս գործատերը, որի ուղեղի մեջ անբաժանելիորեն սերտաճել են մեքենաներն ու իր մոնոպոլիան նրանց նկատմամբ, «ձեռքերի» հետ ունեցած բախումների դեպքերում արհամարհանքով բացագանչում է նրանց հասցեին. «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակ է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում, որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել ամենապակաս փորձվածի այնքան կարճ ուսուցմամբ ու այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի այն աշխատանքն ու հմտությունը որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որը կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»[188]։

Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»[189]։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես4 մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը[190]։

Մենք այստեղ նշում ենք միայն նյութական պայմանները, որոնց մեջ կատարվում է գործարանային աշխատանքը։ Բոլոր զգայարանները միակերպ տառապում են արհեստականորեն բարձրացված ջերմաստիճանից, հում նյութի մասնիկներով հագեցած օդից, խլացնող աղմուկից և այլն, դեռ մի կողմ թողած կյանքին սպառնացող վտանգը խիտ առ խիտ շարված մեքենաներից, որոնք տարվա եղանակների հաջորդման կանոնավորությամբ տալիս են սպանվածների ու վիրավորների իրենց արդյունաբերական բյուլետենները [Տես 190a ծանոթ.]։ Արտադրության հասարակական միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ գործարանային սիստեմի մեջ՝ ինչպես ջերմոցում արագ հասունացվում է, կապիտալի ձեռքին միաժամանակ դառնում է սիստեմատիկ կողոպուտ աշխատանքի ժամանակ բանվորի կյանքի համար անհրաժեշտ պայմանների տարածության, օդի, լույսի, ինչպես նաև այն բոլոր միջոցների, որոնք բանվորին պաշտպանում են արտադրության պրոցեսի՝ կյանքի համար վտանգավոր կամ առողջության համար վնասակար պայմաններից,— իսկ բանվորին դյուրություն տալու հարմարանքների մասին խոսելն էլ ավելորդ[191]։ Իրավացի չէ՞ Ֆուրյեն, գործարանները «մեղմացրած տաժանավայր» անվանելով[192]։

5. ՊԱՅՔԱՐ ԲԱՆՎՈՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻՋԵՎ

Պայքարը կապիտալիստի և վարձու բանվորի միջև սկսվում է հենց կապիտալիստական հարաբերությունների ծագման պահից։ Այդ պայքարը մոլեգնում է մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում[193]։ Բայց մեքենաներ մտցնելու ժամանակից է միայն, որ բանվորն սկսում է պայքարել աշխատանքի բուն միջոցի դեմ, կապիտալի գոյության այդ նյութական ձևի դեմ։ Նա ըմբոստանում է արտադրության միջոցների այս որոշ ձևի՝ որպես արտադրության կապիտալիստական եղանակի նյութական հիմքի դեմ։

XVII դարում գրեթե ամբողջ Եվրոպան բանվորական խռովություններ ապրեց այսպես կոչված Bandmühle-ի ([ժապավինագործ հաստոցի], որը կոչվում էր նաև Schnurmühle կամ Mühlenstuhl)— երիզներ ու ժապավեններ գործող մեքենայի դեմ[194]։ XVII դարի առաջին երրորդի վերջում ամբոխի խռովությանը զոհ գնաց մի հողմաշարժ սղոցարան, որ Լոնդոնի մոտերքում կառուցել էր մի հոլանդացի։ Դեռևս XVIII դարի սկզբում ջրով բանող սղոցամեքենաներն Անգլիայում միայն դժվարությամբ էին հաղթահարում ժողովրդի դիմադրությունը, որ պաշտպանություն էր գտնում պառլամենտի կողմից։ Երբ Էվերետը 1758 թվականին կառուցեց բուրդ խուզող առաջին մեքենան, որը ջրով էր բանեցվում, առանց աշխատանքի մնացած 100 000 մարդիկ այրեցին այդ մեքենան։ Արկրայտի scribbling mills-ի [կարդային մեքենաների] ու գզամեքենաների դեմ պառլամենտին պետիցիա ներկայացրին 50 000 բանվոր, որոնք մինչև այդ բուրդ գզելով էին ապրում։ XIX դարի առաջին 15 տարում անգլիական մանուֆակտուրային օկրուգներում մեքենաների մասսայական ջարդումը, որ ուղղված էր հատկապես ջուլհակային շոգեհաստոցի դեմ և հայտնի է լուդդիտների շարժում անունով, Սիգմաուսի, Կեստլրիի և մյուսների հակա յակոբինյան կառավարությանը պատրվակ ծառայեց ամենսհետադիմական բռնի միջոցառումների համար։ Որոշ ժամանակ ու փորձ է պահանջվում, որ բանվորը սովորի մեքենաները տարբերել նրանց կապիտալիստական կիրառումից և դրա հետ միասին իր հարձակումները արտադրության նյութական միջոցներից փոխադրել ղրանց շահագործման հասարակական ձևի վրա[195]։

Աշխատավարձի չափերի համար մանուֆակտուրայի ներսում մղվող պայքարն ընդունում է, որ մանուֆակտուրան արդեն փաստ է, և այդ պայքարը համենայն դեպս չի ուղղված նրա գոյության դեմ։ Իսկ որչափով պայքարն ուղղված է մանուֆակտուրաների առաջացման դեմ, պայքարը մղում են ո՛չ թե վարձու բանվորները, այլ համքարային վարպետներն ու արտոնյալ քաղաքները։ Այդ պատճառով մանուֆակտուրային ժամանակաշրջանի գրողների մեջ տիրում է այն հայացքը, թե աշխատանքի բաժանումը մի միջոց է պոտենցիալ բանվորներին փոխարինելու և ոչ թե իրական բանվորներին դուրս մղելու։ Այս տարբերությունն ակնհայտ է։ Եթե ասում են, օրինակ, թե Անգլիայում 100 միլիոն մարդ կպահանջվեր հին ճախարակով մանելու համար այն բամբակը, որ այժմ մեքենայով մանում են 500 000 մարդ, ապա, հասկանալի է, որ այդ ամենևին լի նշանակում, թե մեքենան բռնել է այդ միլիոնների տեղը, որոնք իսկապես գոյություն էլ չեն ունեցել։ Այդ նշանակում է միայն, որ միլիոնավոր բանվորներ կպահանջվեին մանամեքենաները փոխարինելու համար։ Ընդհակառակը, երբ ասում ենք, թե շոգեշարժ ջուլհակահաստոցն Անգլիայում փողոց է նետել 800 000 ջուլհակների, ապա խոսքը վերաբերում է ո՛չ թե գոյություն ունեցող մեքենաները որոշ թվով բանվորներով փոխարինելուն, այլ, ընդհակառակը, որոշ թվով բանվորների գոյությանը, որոնց փաստորեն փոխարինել կամ դուրս են մղել մեքենաները։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության արհեստային եղանակը, թեև առանձին օպերացիաների բաժանված ձևով, շարունակում էր մնալ որպես մանուֆակտուրայի հիմք։ Գաղութային նոր շուկաների պահանջները չէին կարող բավարարվել միջնադարից ժառանգություն մնացած համեմատաբար փոքրաթիվ քաղաքային բանվորներով, և բառի բուն իմաստով մանուֆակտուրաներն այն ժամանակ արտադրության նոր ասպար եզներ բաց արին գյուղական բնակչության առաջ, որը ֆեոդալիզմի քայքայվելու պրոցեսում վտարվում էր հողից։ Այդ պատճառով այն ժամանակ արհեստանոցում աշխատանքի բաժանումն ու կոոպերացիան ավելի շատ երևան էին բերում իրենց դրական կողմը — զբաղված բանվորների արտադրողականության բարձրացումը[196]։ Ճիշտ է, կոոպերացիան և աշխատանքի միջոցների կոմբինացիան քչերի ձեռքում, կիրառվելով հողագործության մեջ, շատ երկրներում խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանից էլ շատ առաջ, արտադրության եղանակի, ուստի և գյուղական բնակչության կենսապայմանների ու զբաղմունքի միջոցների մեջ խոշոր, հանկարծակի ու բռնի ռևոլյուցիաներ առաջ բերին։ Բայց այդ պայքարը սկզբում տեղի է ունենում ավելի շուտ խոշոր ու մանր հողային սեփականատերերի միջև, քան կապիտալի ու վարձու աշխատանքի միջև մյուս կողմից, որչափով բանվորներին դուրս են մղում աշխատանքի միջոցները,— ոչխարները, ձիերը և այլն,— անմիջական բռնության ակտերն այստեղ կազմում են արդյունաբերական ռևոլյուցիայի առաջին նախադրյալր։ Առաջ բանվորները վռնդվում են հողից, իսկ հետո գալիս են ոչխարները։ Եվ միայն հողերի խոշոր մասշտաբով հափշտակումն է, որ, ինչպես, օրինակ, Անգլիայում, ասպարեզ է ստեղծում խոշոր հողագործության համար [Տես 196a ծանոթ.]։ Ուստի հողագործության այդ հեղաշրջումը իր սկզբնական շրջանում ավելի շուտ քաղաքական բնույթի ռևոլյուցիայի արտաքին երևութականություն ուներ։

Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, իսկույն դառնում է հենց իր` բանվորի մրցակիցը[197]։ Կապիտալի արժեքի ինքնաճումը մեքենաների օգնությամբ ուղիղ հարաբերական է այն բանվորների թվին, որոնց գոյության պայմանները նրանք քայքայում են։ Կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը հիմնվում է այն բանի վրա, որ բանվորն իր աշխատումը վաճառում է որպես ապրանք։ Աշխատանքի բաժանումն այդ աշխատուժը դարձնում է միակողմանի, փոխարկելով այն առանձին մասնական գործիք բանեցնելու բոլորովին մասնակի հմտության։ Երբ գործիք բանեցնելը ևս անցնում է մեքենային, աշխատուժի սպառողական արժեքի հետ մարում է նաև նրա փոխանակային արժեքը։ Բանվորը գնող չի ճարում, ինչպես շրջանառությունից դուրս եկած թղթադրամ։ Բանվոր դասակարգի այն մասը, որին մեքենաներն այդպիսով դարձնում են ավելցուկ բնակչություն, այսինքն՝ այնպիսի բնակչություն, որն այլևս անմիջաբար չի պահանջվում կապիտալի ինքնաճման համար, մի կողմից, ոչնչանում է այն անհավասար պայքարում, որ արհեստային ու մանուֆակտուրային հին արտադրությունը մղում է մեքենայական արտադրության դեմ, իսկ, մյուս կողմից, ավելի ու ավելի հեղեղում է արդյունաբերության մատչելի ճյուղերը, լիքը լցնում է աշխատանքի շուկան, ուստի և աշխատուժի գինը գցում է նրա արժեքից ցած։ Ասում են, թե իբր մեծ մխիթարություն պետք է համարել պաուպերացած բանվորների համար այն հանգամանքը, որ նրանց տառապանքները, մի կողմից, «ժամանակավոր» են միայն («a temporary inconvenience»), իսկ մյուս կողմից, չէ՞ որ մեքենան լոկ աստիճանաբար է տիրանում արտադրության ամբողջ դաշտին, որի շնորհիվ նրա կործանարար ներգործության թափն ու ինտենսիվությունը նվազում են։ Մի մխիթարությանը ջրում է մյուսը։ Երբ մեքենան քայլ առ քայլ տիրանում է արտադրության որոշ ասպարեզի, նա իր հետ մրցող բանվորական խավերում խրոնիկական աղքատություն է առաջ բերում։ Երբ անցումն արագ է կատարվում, նրա ներգործությունը մասսայական ու սուր բնույթ է կրում։ Համաշխարհային պատմությունը չի տալիս մի ավելի սարսափելի տեսարան, քան անգլիական բամբակեղենի արտադրության ջուլհակների դանդաղ ոչնչացումը, որ տասնամյակներ տևեց և, վերջապես, ավարտվեց 1838 թվականին։ Նրանցից շատերը սովամահ եղան, շատերն իրենց ընտանիքների հետ երկար ժամանակ քարշ էին տալիս իրենց գոյությունն օրական 2½ պենսով[198]։ Ընդհակառակը, անգլիական բամբակեղենի մեքենաները սուր ազդեցություն ունեցան Արևելյան Հնդկաստանում, որի գեներալ-նահանգապետը 1834 — 1835 թվականներին հավաստում էր. «Այս թշվառությունը հազիվ թե նմանն ունենա առևտրի պատմության մեջ։ Հնդկաստանի հարթավայրերն սպիտակին են տալիս բամբակեղեն գործող ջուլհակների ոսկրներից»։ Իհարկե, որչափով այդ ջուլհակները հրաժեշտ տվին այս ժամանակավոր կյանքին, այդ չափով մեքենան նրանց համար միայն «ժամանակավոր տառապանքներ» էր պատրաստել։ Սակայն մեքենաների «ժամանակավոր» ներգործությունը հարատև է դառնում, որովհետև նրանք արտադրության նորանոր ոլորտներ են նվաճում։ Այսպիսով, ինքնուրույնության ու օտարվածության այն բնույթը, որ արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես տալիս է աշխատանքի պայմաններին ու աշխատանքի արդյունքին բանվորի նկատմամբ, մեքենաների հրապարակ գալու հետ զարգանալով՝ դառնում է կատարյալ հակադրություն, մի կողմից, բանվորների, մյուս կողմից, աշխատանքի պայմանների ու աշխատանքի արդյունքների միջև[199]։ Այս պատճառով էլ մեքենաների հետ առաջին անգամ հրապարակ է գալիս բանվորի տարերային ըմբոստացումն աշխատանքի միջոցի դեմ։

Աշխատանքի միջոցն սպանում է բանվորին։ Իհարկե, այդ ուղղակի հակադրությունն ամենաշոշափելի կերպով երևան է գալիս այն դեպքերում, երբ նորամույծ մեքենան սկսում է մրցել ավանդական արհեստային կամ մանուֆակտուրային արտադրության հետ։ Բայց խոշոր արդյունաբերության ներսում էլ մեքենաների մշտական կատարելագործումը և ավտոմատիկ սիստեմի զարգացումը նույն ձևով են ներգործում։ «Մեքենաների կատարելագործման մշտական նպատակն է գործարանում պակասեցնել ձեռքի աշխատանքը կամ կատարելագործել արտադրողական պրոցեսը, արտադրողական շղթայի այս կամ այն օղակում մարդկային ապարատը երկաթե ապարատով փոխարինելով»[200]։ «Շոգեուժի և ջրային ուժի կիրառումը մեքենաների համար, որոնք մինչև այդ ժամանակ ձեռքով էին բանեցվում, պատահում է ամեն օր... Շարունակ տեղի են ունենում մեքենաների նորանոր և համեմատաբար մանր կատարելագործումներ, որոնց նպատակը շարժիչ ուժի տնտեսումն է, արդյունքի բարելավումը, նույն անփոփոխ ժամանակում արտադրության մեծացումը կամ երեխայի, կնոջ կամ տղամարդու դուրս մղելը,— և թեև նրանք առաջին հայացքից մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, կարևոր հետևանքներ են ունենում»[201]։ «Բոլոր դեպքերում, երբ որոշ օպերացիա պահանջում է մեծ հմտություն ու վստահ ձեռք, աշխատում են որքան հնարավոր է արագ կերպով այդ օպերացիան վերցնել չափազանց հմուտ և հաճախ ամեն տեսակ անկանոնությունների հակված բանվորից և տալ մի առանձին մեխանիզմի, որն այնպիսի կանոնավորությամբ է գործում, որ երեխան կարող է նրան հսկել»[202]։ «Ավտոմատիկ սիստեմի ժամանակ բանվորի տաղանդը պրոգրեսիվ կերպով դուրս է մղվում»[203]։ «Մեքենաների կատարելագործումը ո՛չ միայն թույլ է տալիս նվազեցնել զբաղված այն մեծահասակ բանվորների թիվը, որոնք անհրաժեշտ են որոշ հետևանքի հասնելու համար, այլև մարդկային աշխատանքի մի կատեգորիան փոխարինում է մի այլ կատեգորիայով—ավելի հմուտներին՝ պակաս հմուտներով, մեծահասակներին՝ երեխաներով, տղամարդկանց՝ կանանցով։ Այդ բոլոր փոփոխություններն աշխատավարձի մակարդակի մշտական տատանումներ են առաջ բերում»[204]։ «Մեքենան անընդհատ մեծահասակներին դուրս է նետում գործարանից»[205]։ Մեքենայական սիստեմի հաղթական երթը, որպես աշխատանքային օրվա կրճատման հետևանք, ցույց տվեց մեզ այդ սիստեմի բացառիկ առաձգականությունը, որը ձեռք է բերվել կուտակված գործնական փորձի շնորհիվ, մեքենայական միջոցների արդեն գոյություն ունեցող քանակության ու տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ։ Բայց 1860 թվականին, երբ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը զենիթին էր հասել, ո՞վ կարող էր գուշակել մեքենաների իրար հաջորդող այն սրարշավ կատարելագործումները և դրանց համապատասխանող ձեռնաշխատանքի դուրսմղումը նրանց կողմից, որոնց համար հաջորդ երեք տարում խթան հանդիսացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմը։ Անգլիական գործարանային տեսուչների պաշտոնական տվյալներից այստեղ մի երկու օրինակ բավական կլինի այս կետի վերաբերմամբ։ Մանչեստրի մի գործարանատեր հայտարարում է. «75 գզամեքենայի տեղ հիմա մեզ հարկավոր է միայն 12-ը, որոնք նույնպիսի, եթե ոչ ավելի, լավորակ գզվածք են տալիս նախկին քանակությամբ... Աշխատավարձի տնտեսումը շաբաթական կազմում է 10 ֆ. ստեռլինգ, բամբակի թափթփուկինը՝ 10%։ Մանչեստրի մի նրբամանարանում «շարժման արագացումով և զանազան ավտոմատ պրոցեսներ մտցնելով մի բաժանմունքում հեռացված է բանվորական անձնակազմի քառորդ մասը, մի ուրիշ բաժանմունքում ½-ից ավելին, այնինչ երկրորդ գզամեքենան փոխարինած սանդերք-մեքենան խիստ պակասեցրել է գզելու բաժանմունքում առաջ զբաղված ձեռքերի թիվը»։ Մի ուրիշ մանագործարան «ձեռքերի» կրճատումից իր ընդհանուր տնտեսումը հաշվում է 10%։ Մանչեստրի մանագործարանատերեր պարոնայք Ջիլմերները հայտարարում են, «Մեր blowing Department-ում [չռփելու բաժանմունքում] նոր մեքենաների շնորհիվ ձեռքերի ու աշխատավարձի տնտեսումը մենք հաշվում ենք ամբողջ երրորդ մասի չափով... jack frame room-ում [բանկաբրոշների բաժանմունքում] և drawing fame room-ում [ժապավենի մեքենաների բաժանմունքում] տնտեսումը ծախքերից ու ձեռքերից կազմում է մոտ մի երրորդը, մանելու բաժանմունքում ծախքերի մոտ տնտեսում։ Բայց այդ էլ դեռ բոլորը չէ. մեր մանվածքը, որ հիմա ուղարկվում է ջուլհակին, այնքան լավացել է նոր մեքենաներ կիրառելու շնորհիվ, որ նա ավելի շատ ու ավելի լավորակ գործվածք է տալիս, քան հին մեքենայական մանվածքով էր արտադրվում»[206]։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը նկատում է այս առթիվ. «Արտադրությունն ավելանալիս բանվորների թվի նվազումն արագ առաջ է ընթանում, բրդեղենի գործարաններում վերջերս սկսվեց ձեռքերի մի նոր կրճատում, և այդ դարձյալ շարունակվում է. մի քանի օր առաջ մի դպրոցական ուսուցիչ, որը Ռոչդելի մոտերքում է ապրում, ինձ ասաց, թե դպրոցներում սովորող աղջիկների թվի հսկայական պակասումը ո՛չ միայն ճգնաժամի ճնշումով է բացատրվում, այլև բրդեղենի՜ գործարանների մեքենաների մեջ կատարված փոփոխություններով, որի հետևանքով կլոր թվով արձակված են 70 Halbzeitler [կիսաժամանակ աշխատող երեխաներ]»[207]։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս անգլիական բամբակեղենի արդյունաբերության մեջ մտցված մեքենայական ա՛յն կատարելագործումների ընդհանուր հետևանքը, որոնք իրենց առաջացումով պարտական էին ամերիկյան քաղաքացիական պատերազմին։

Գործարանների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 2 046 2 715 2 405
Շոտլանդիա 152 163 131
Իռլանդիա 12 9 13
Միացյալ թագավորություն 2 210 2 887 2 549
Շոգեշարժ ջուլհակահսատոցների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 275 590 368 125 344 719
Շոտլանդիա 21 624 30 110 31 864
Իռլանդիա 1 633 1 757 2 746
Միացյալ թագավորություն 298 847 399 992 379 329
Իլիկների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 25 818 576 28 352 125 30 478 228
Շոտլանդիա 2 041 129 1 915 938 1 397 546
Իռլանդիա 150 512 119 944 124 240
Միացյալ թագավորություն 28 010 217 30 387 467 32 000 014
Զբաղված բանվորների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 341 170 407 598 357 052
Շոտլանդիա 34 698 41 237 39 809
Իռլանդիա 3 345 2 734 4 203
Միացյալ թագավորություն 379 213 451 569 401 064

Այսպես ուրեմն, 1861-ից մինչև 1868 թվականը չքացել է 338 բամբակեղենի գործարան, այսինքն՝ ավելի արտադրողական ու ավելի խոշոր դարձած մեքենաները կենտրոնացել են ավելի փոքր թվով կապիտալիստների ձեռքում։ Շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը պակասել է 20 663-ով. բայց նրանց արդյունքը միաժամանակ ավելացել է, այնպես որ կատարելագործված ջուլհակահաստոցը հիմա ավելի է տալիս, քան հինը։ Վերջապես, իլիկների թիվն աճել է 1 612 547-ով, այնինչ զբաղված բանվորների թիվը պակասել է 50 505-ով։ Հետևաբար, այն «ժամանակավոր» աղքատությունը, որով բանվորներին ճնշում էր բամբակի ճգնաժամը, սաստկացել և ամրակայվել է մեքենաների արագ ու անդադար կատարելագործման հետևանքով։

Սակայն մեքենան գործում է ոչ միայն իբրև անհաղթահարելի մրցակից, որը միշտ պատրաստ է վարձու բանվորին «ավելորդ» դարձնելու։ Կապիտալը բարձրաձայն ու կանխամտածված կերպով ազդարարում է մեքենայի՝ որպես բանվորին թշնամի ուժի մասին և օգտվում է նրանից՝ որպես այդպիսի ուժից։ Մեքենան դառնում է մի ամենահզոր մարտական միջոց ճնշելու համար բանվորների պարբերական խռովությունները, գործադուլները և այլն, որոնք ուղղված են կապիտալի ինքնակալության դեմ[208]։ Գասկելի ասելով՝ շոգեմեքենան հենց սկզբից դարձավ «մարդկային ուժի» անտագոնիստը և կապիտալիստներին հնարավորություն տվեց ջախջախելու բանվորների աճող պահանջները, որոնք նորածին գործարանային սիստեմին սպառնում էին ճգնաժամով[209]։ Կարելի էր մի ամբողջ պատմություն գրել 1830 թվականից հետո արված գյուտերի մասին, որոնք կյանքի կոչվեցին բացառապես իբրև կապիտալի մարտական միջոցները՝ ուղղված բանվորների խռովությունների դեմ։ Մենք ամենից առաջ հիշեցնենք selfacting mule-ի [սելֆակտորի] մասին, որովհետև նա ավտոմատիկ սիստեմի նոր դարաշրջան է բաց անում[210]։

Շոգեմուրճի գյուտարար Նեսմիսը Trades’ Unions Commission-ի [տրեդ-֊յունիոնների վերաբերյալ հանձնաժողովի] առջև. տված իր ցուցմունքների մեջ հետևյալ հաղորդումն է անում մեքենաների այն կատարելագործումների մասին, որ ինքը մտցրեց մեքենաշինական բանվորների 1851 թվականի մեծ ու երկարատև գործադուլի հետևանքով. «Մեր արդի մեխանիկական կատարելագործումների բնորոշ գիծը ինքնագործ աշխատամեքենաներ մտցնելն է։ Մեքենա բանեցնող բանվորը այժմ պետք է ոչ թե անձամբ աշխատի, այլ միայն հսկի մեքենայի հիանալի աշխատանքին, մի բան, որ մատչելի է ամեն մի պատանու։ Հիմա հեռացված է այն բանվորների ամբողջ խավը, որոնք բացառապես իրենց հմտությունից են կախված։ Առա] ես մի մեխանիկի կողքին ունեի չորս պատանի։ Այս մեխանիկական նոր կատարելագործումների շնորհիվ ես մեծահասակ տղամարդկանց թիվը 1 500-ից կրճատեցի մինչև 750։ Սրա հետևանքը եղավ իմ շահույթի զգալի ավելացումը»։

Չթեղենի դրոշմանոցներում մի գունատպիչ մեքենայի մասին Յուրը ասում է. «Վերջապես կապիտալիստները աշխատեցին ազատվել այդ անտանելի ստրկությունից (այն է՝ բանվորների հետ կնքած պայմանագրերի իրենց համար ծանր պայմաններից), օգնության կանչելով գիտության ռեսուրսները, և նրանք շուտով վերահաստատվեցին իրենց օրինական իրավունքների մեջ, մարմնի մյուս անդամների նկատմամբ գլխի ունեցած իրավունքների մեջ»։ Հենքը սոսնձելու մի գյուտի մասին, որի անմիջական առիթը գործադուլն էր, նա ասում է. «Դժգոհների այն հորդան, որն իրեն անհաղթելի էր կարծում աշխատանքի բաժանման հին ամրությունների հետևում, տեսավ, որ իրեն վրա են հարձակվել թևերից և իր պաշտպանական միջոցները ոչնչացրել են արդի մեքենայական տակտիկայի միջոցով։ Հորդան ստիպված եղավ հանձնվելու հաղթողների գթությանն ու զայրույթին։ «Selfacting mule»-ի [սելֆակտորի] գյուտի մասին նա ասում է. «Այն կոչված էր նորից կարգ վերահաստատելու արդյունաբերական դասակարգերի միջև... Այս գյուտը հաստատում է արդեն մեր զարգացրած այն դոկտրինան, որ կապիտալը, գիտությանն ստիպելով իրեն ծառայելու, շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը»[211]։ Թեև Յուրի աշխատությունը լույս է տեսել 1835 թվականին, հետևապես գործարանային սիստեմի դեռ համեմատաբար թույլ զարգացած ժամանակաշրջանում, բայց նա գործարանի ոգու կլասիկ արտահայտություն է մնում n՛չ միայն իր բացահայտ ցինիզմով, այլև այն միամտությամբ, որով նա շաղակրատելով դրսևորում է կապիտալիստական ուղեղի անհեթեթ հակասությունները։ Օրինակ, զարգացնելով այն «ուսմունքը», թե ռոճկով իր վարձած գիտության օգնությամբ կապիտալը «շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը», այնուհետև նա իր վրդովմունքն է արտահայտում այն առթիվ, «որ մեխանիկական-ֆիզիկական գիտությունը մի որոշ կողմից մեղադրում են, թե իբր նա վարձվում է հարուստ կապիտալիստների դեսպոտիզմին ծառայելու և գլորվում է մինչև աղքատ դասակարգերի ճնշման միջոցի դերը»։ Այն լայնախոստում քարոզից հետո, թե ինչպես մեքենաների արագ զարգացումը ձեռնտու է բանվորներին, նա նրանց նախազգուշացնում է, թե նրանք իրենց անհնազանդությամբ, գործադուլներով և այլ արարքներով արագացնում են մեքենաների զարգացումը։ «Այդպիսի բռնություններն ու խռովությունները,— ասում է նա,— դրսևորում են մարդկային կարճատեսության ամենաարհամարհելի տեսակը, այն կարճատեսության, որը մարդուն իր սեփական դահիճն է դարձնում»։ Մի քանի էջ առաջ, ընդհակառակը, ասված է՝ «Առանց այդ ուժգին բախումների ու ընդհատումների, որոնց պատճառը բանվորների մոլար հայացքներն են, գործաբանային սիստեմը կզարգանար շատ ավելի արագ և բոլոր շահագրգռված կողմերի համար շատ ավելի օգտակար ձևով»։ Հետո նա դարձյալ բացականչում է. «Ի բարեբախտություն Մեծ Բրիտանիայի գործարանային օկրուգների բնակչության՝ կատարելագործումները մեխանիկայի մեջ միայն աստիճանաբար են տեղի ունենում»։ «Անիրավացի են մեղադրում մեքենաներին,— ասում է նա,— թե իբր նրանք պակասեցնում են մեծահասակների աշխատավարձը, որովհետև նրանք դուրս են մղում մեծահասակների մի մասին, որի հետևանքով նրանց թիվը գերազանցում է աշխատանքի պահանջից։ Բայց մեքենաները չէ՞ որ ավելացնում են երեխաների աշխատանքի պահանջարկը և դրանով բարձրացնում երեխաների աշխատավարձը»։ Բայց, մյուս կողմից, նույն այս մխիթարիչը պաշտպանում է երեխաների ցածր աշխատավարձը նրանով, «թե այս հանգամանքը ծնողներին ետ է պահում իրենց երեխաներին շատ վաղ տարիքում գործարան ուղարկելուց»։ Նրա ամբողջ գիրքը չսահմանափակված աշխատանքային օրվա մի փառաբանումն է, և եթե, օրենսդրությունն արգելում է 13 տարեկան երեխաներին օրական 12 ժամից ավելի խոշտանգել, ապա այդ հանգամանքը նրա ազատամիտ հոգուն հիշեցնում է միջնադարի ամենախավար ժամանակները։ Այս բոլորը նրան չի խանգարում գործարանային բանվորներին հրավիրելու, որ նրանք գոհաբանական աղոթք մատուցեն նախախնամությանն այն բանի համար, որ նա մեքենաների միջոցով «նրանց համար ազատ ժամանակ է ստեղծել իրենց անմեռ շահերի մասին խորհրդածելու»[212]։

6. ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ ԹԵՈՐԻԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մի ամբողջ շարք բուրժուական տնտեսագետներ, ինչպես Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը, Տորրենսը, Սենիորը, Ջոն Ստյուարտ Միլլը, պնդում են, թե այն բոլոր մեքենաները, որոնք դուրս են մղում բանվորներին,— միևնույն ժամանակ շարունակ ու անհրաժեշտորեն ազատում են համապատասխան կապիտալ, որը հենց նույն այդ դուրս մզված բանվորներին աշխատանք է տալիս[213]։

Ենթադրենք, թե կապիտալիստը, օրինակ, պաստառեղենի մանուֆակտուրայում կիրառում է 100 բանվոր, որոնցից ամեն մեկը տարեկան 30 ֆ. ստեռլինգ է ստանում։ Հետևապես, կապիտալիստի կողմից ծախսվող փոփոխուն կապիտալը տարեկան անում է 3000 ֆ. ստեռլինգ։ Ենթադրենք, որ նա արձակում է 50 բանվորի, իսկ մնացած 50-ին աշխատեցնում է մեքենաների միջոցով, որոնք նրա վրա 1500 ֆունտ ստեռլինգ են նստել։ Հաշվարկումը պարզ դարձնելու համար մի կողմ ենք թողնում շենքերը, ածուխը և այլն։ Ենթադրենք, այնուհետև, որ տարեկան սպառվող հում նյութն առաջվա նման արժե 3000 ֆ. ստեռլինգ[214]։ Արդյոք այդ փոփոխության շնորհիվ որևէ կապիտալ «ազատվե՞ց»։ Գործը հին եղանակով վարելիս ծախսված 6000 ֆ. ստեռլինգ ամբողջ գումարը կազմված էր՝ կեսը հաստատուն և կեսը փոփոխուն կապիտալից։ Հիմա նա կազմված է 4500 ֆ. ստեռլինգ (3000 ֆ. ստեռլինգ' հում նյութը և 1590 ֆ. ստեռլինգ՝ մեքենաները) հաստատուն կապիտալից ու 1500 ֆունտ ստեռլինգ փոփոխուն կապիտալից։ Կապիտալի փոփոխուն մասը կամ կենդանի աշխատուժի փոխարկված մասն արդեն ամբողջ կապիտալի ոչ թե կեսն է կազմում, այլ ¼-ը միայն։ Ազատման փոխարեն այստեղ տեղի է ունենում կապիտալի կաշկանդում մի այնպիսի ձևով, երբ նա դադարում է աշխատուժի հետ փոխանակվելուց, այսինքն՝ տեղի է ունենում կապիտալի փոխարկում փոփոխունից հաստատունի։ 6000 ֆ. ստեռլինգ կապիտալը մյուս հավասար պայմաններում հիմա չի կարող 50-ից ավելի բանվոր զբաղեցնել։ Մեքենաների ամեն մի կատարելագործման հետևանքով նա ավելի ու ավելի քիչ բանվոր է զբաղեցնում։ Եթե նոր մտցված մեքենաներն ավելի քիչ արժենային, քան նրանց դուրս մղած աշխատուժի ու աշխատագործիքների արժեքի գումարը, օրինակ, 1500-ի փոխարեն միայն 1000 ֆ. ստեռլինգ, ապա 1000 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը կդառնար հաստատուն կապիտալ, այսինքն՝ կկաշկանդվեր, իսկ 500 ֆ. ստեռլինգ կապիտալը կազատվեր։ Ենթադրելով, որ տարեկան աշխատավարձը մնում է նույնը, այդ կապիտալը կկազմեր մոտավորապես 16 բանվորի զբաղմունքի ֆոնդ,— այնինչ 50 հոգի են արձակված,— և նույնիսկ 16-ից շատ ավելի քիչ բանվորի ֆոնդ, որովհետև այգ 500 ֆ. ստեռլինգը կապիտալ դարձնելու համար նրա մի մասը պետք է հաստատուն կապիտալ դարձնել և, հետևաբար, մնացած մասը միայն կարելի է աշխատուժի փոխարկել։

Բայց ենթադրենք նույնիսկ, թե նոր մեքենաների արտադրությունը գործ կտա ավելի մեծ թվով մեխանիկների. արդյոք այդ կարո՞ղ է փողոց նետված պաստառագործների համար որպես կոմպենսացիա ծառայել։ Լավագույն դեպքում մեքենաների պատրաստումը ավելի քիչ բանվոր կպահանջի, քան դուրս է մղում նրանց կիրառումը։ 1500 ֆ. ստեռլինգ գումարը, որ առաջ ներկայացնում էր միայն արձակված պաստառագործների աշխատավարձը, հիմա մեքենաների ձևով ներկայացնում է՝ 1) մեքենաների պատրաստման համար անհրաժեշտ արտադրության միջոցների արժեքը. 2) մեքենաներ պատրաստող մեխանիկների աշխատավարձը. 3) նրանց «տիրոջը» հասնող հավելյալ արժեքը։ Այնուհետև, երբ մեքենան պատրաստ է, այն վերականգնելու կարիք չկա մինչև նրա մահը։ Հետևաբար, որպեսզի հավելյալ թվով մեխանիկներ կարողանան տևական գործ ստանալ, պետք է ենթադրել, որ մի գործարանատեր մյուսի հետևից բանվորներին անընդհատ դուրս է մղում մեքենաների միջոցով։

Ասենք՝ հիշյալ ջատագովները կապիտալի այդպիսի ազատումը չէ, որ նկատի ունեն։ Նրանք հաշվի են առնում արձակված բանվորների կենսամիջոցները։ Չի կարելի ժխտել, որ, օրինակ, վերոհիշյալ դեպքում մեքենաները ո՛չ միայն ազատում են 50 բանվոր և դրանով էլ նրանց դարձնում «ազատ», այլև միաժամանակ խզում են նրանց կապը 1500 ֆ. ստեռլինգի արժեք ունեցող կենսամիջոցների հետ և այդպիսով «ազատում են» այդ կենսամիջոցները։ Այսպես ուրեմն, այն պարզ ու բնավ ոչ նոր փաստը, թե մեքենաները բանվորին ազատում են կենսամիջոցներից, տնտեսագետների ասելով՝ նշանակում է, որ մեքենաները կենսամիջոցները ազատում են բանվորի համար, կամ դարձնում են կապիտալ, որը կիրառում է բանվորին։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ կախված է արտահայտության եղանակից։ Nominibus mollire licet mala. [Չարիքը պետք է բառերով գունազարդել։]

Այդ թեորիայի համաձայն` 1500 ֆ. ստեռլինգ արժեքով կենսամիջոցները մի կապիտալ էին, որն իր արժեքը մեծացնում էր արձակված հիսուն պաստառագործների աշխատանքի միջոցով։ Հետևաբար, այդ կապիտալը դադարում է կիրառվել, երբ հիսուն հոգի արձակվում են, և նա չի կարող հանգստանալ, մինչև որ նոր «կիրառում» չգտնի, երբ հիշյալ հիսուն հոգին նորից հնարավորություն կստանան այդ կապիտալն արտադրողաբար գործադրելու։ Այսպես ուրեմն, դուրս է գալիս, որ կապիտալն ու բանվորները վաղ թե ուշ պետք է նորից միանան, և այն ժամանակ կոմպենսացիան պատրաստ է։ Հետևաբար, մեքենաների կողմից դուրս մղված բանվորների տառապանքները նույնքան անցողական են, որքան և այս աշխարհի հարստությունները։

1500 ֆ. ստեռլինգ գումարի կենսամիջոցները երբեք կանգնած չեն եղել արձակված բանվորների դեմ, որպես կապիտալ։ Նրանց դեմ, որպես կապիտալ, կանգնած էր այն 1500 ֆ. ստեռլինգը, որ հիմա փոխարկված է մեքենաների։ Հարցը ավելի մոտից քննելիս պարզվում է, որ այդ 1500 ֆ. ստեռլինգը ներկայացնում է արձակված 50 բանվորի տարեկան արտագրած պաստառների այն մասը միայն, որ բանվորներն իրենց ձեռնարկատիրոջից ստանում էին որպես աշխատավարձ ո՛չ թե in natura [բնեղենով], այլ փողի ձևով։ 1500 ֆ. ստեռլինգի փոխարկված պաստառներով նրանք գնում էին միևնույն գումարի արժողությամբ կենսամիջոցներ։ Ուստի այդ վերջինները նրանց համար գոյություն ունեին ոչ որպես կապիտալ, այլ որպես ապրանքներ, ընդ որում բանվորներն իրենք այդ ապրանքների նկատմամբ հանդես էին գալիս ոչ որպես վարձու բանվորներ, այլ որպես գնորդներ։ Այն հանգամանքը, որ մեքենաները բանվորներին «ազատել են» գնելու միջոցներից, նրանց գնորդներից դարձնում են ոչ-գնորդներ։ Այստեղից առաջ է գալիս համապատասխան ապրանքների պահանջարկի նվազում։ Violà tout [Ահա բոլորը]։ Եթե այդ պահանջարկի նվազումը չի փոխհատուցվում նրա ավելացումով որևէ տեղից, ապա ընկնում է ապրանքների շուկայական գինը, որոնց պահանջարկը նվազել է։ Եթե այս դրությունը համեմատաբար երկար է տևում ու այն էլ մեծ չափեր է ընդունում, ապա տեղի է ունենում հիշյալ ապրանքների արտադրության մեջ զբաղված բանվորների արձակում։ Այն կապիտալի մի մասը, որ առաջ անհրաժեշտ կենսամիջոցներ էր արտադրում, այժմ կվերարտադրվի ուրիշ ձևով։ Շուկայական գների անկման ու կապիտալի տեղափոխման ժամանակ իրենց աշխատավարձի մի մասից «ազատվում են» նաև այն բանվորները, որոնք զբաղված են անհրաժեշտ

կենսամիջոցների արտագրության մեջ։ Այսպիսով, փոխանակ ապացուցելու, որ մեքենան, բանվորներին աղատելով կենսամիջոցներից, միաժամանակ վերջինները դարձնում է այդ բանվորներին կիրառող կապիտալ, պարոն ջատագովը պահանջարկի ու առաջարկի իր փորձված օրենքով, ընդհակառակը ապացուցում է, որ մեքենան փողոց է նետում բանվորներին ո՛չ միայն արտադրության այն ճյուղից, որտեղ մտցված է մեքենան, այլև արտադրության այն ճյուղերից, որտեղ նա չի մտցված։

Տնտեսական լավատեսությամբ գլխիվայր շրջած իրական փաստերը սրանք են՝ մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները արհեստանոցից նետվում են աշխատանքի շուկա և այնտեղ ավելացնում են կապիտալիստական շահագործման տրամադրության տակ արդեն եղած աշխատուժերի թիվը։ Յոթերորդ բաժնում մենք կտեսնենք, որ մեքենաների այդ ներգործությունը, որն այստեղ մեզ ներկայացվում է որպես կոմպենսացիա բանվոր դասակարգի համար, իրոք մի ամենասոսկալի պատուհաս է այդ դասակարգի համար։ Այստեղ նշենք միայն հետևյալը. իհարկե, արդյունաբերության մեկ ճյուղից դուրս նետված բանվորները կարող են որևէ այլ ճյուղում զբաղմունք որոնել։ Եթե նրանք այդ զբաղմունքը գտնում են, և եթե այդպիսով նորից վերականգնվում է կապը բանվորների ու նրանց հետ միասին ազատված կենսամիջոցների միջև, ապա այդ կատարվում է կիրառում որոնող նոր, լրացուցիչ կապիտալի միջոցով, բայց ոչ-երբեք այն կապիտալի միջոցով, որն արդեն առաջ գործում էր և հիմա փոխարկված է մեքենաների։ Բայց եթե այդ այդպես էլ լիներ, որքան քիչ հույս ունեն բանվորները, թե նոր զբաղմունք կգտնեն։ Աշխատանքի բաժանման միջոցով հաշմացած այգ խեղճ մարդիկ գործունեության իրենց հին շրջանակից դուրս այնքան քիչ արժեք են ներկայացնում որ նրանք կարող են մուտք ունենալ միայն աշխատանքի մի քանի սակավաթիվ ստորին և շարունակ լեփ-լեցուն ու վատ վարձատրվող ճյուղերում[215]։ Այնուհետև, արդյունաբերության ամեն մի ճյուղ ամեն տարի իր կողմն է գրավում մարդկանց մի նոր հոսանք, որը նրան անհրաժեշտ կոնտինգենտ է տալիս կանոնավոր փոխարինման ու աճման համար։ Իսկ երբ մեքենաներն ազատում են բանվորների մի մասին, որը մինչև հիմա զբաղված էր արդյունաբերության մի որոշ ճյուղում, փոխարինողների թեկնածուների կոնտինգենտը նորից վերաբաշխվում և կլանվում է աշխատանքի այլ ճյուղերի կողմից, այնինչ անցման շրջանում սկզբնական զոհերը մեծ մասամբ կազմալուծվում, կործանվում են։

Ամեն կասկածից դուրս է, որ մեքենաներն ինքնըստինքյան պատասխանատու չեն բանվորներին կենսամիջոցներից «ազատելու» համար։ Նրանք էժանացնում և բազմացնում են արդյունքն այն ճյուղում, որին նրանք տիրանում են, և սկզբում անփոփոխ են թողնում արդյունաբերության ուրիշ ճյուղերում արտադրվող կենսամիջոցների մասսան։ Հետևաբար, մեքենաները մտցնելուց հետո էլ հասարակությունը, առաջվա նման, իր տրամադրության տակ ուներ դարձյալ նույնքան կամ ավելի շատ կենսամիջոցներ ազատված բանվորների համար,— եթե մի կողմ թողնենք տարեկան արդյունքի այն ահագին մասը, որ վատնում են չաշխատողները։ Եվ ա՜յս է տնտեսագիտական ջատագովության point-ը [մեխը]։ Մեքենաների կապիտալիստական կիրառումից անբաժան հակասություններ ու անտագոնիզմներ գոյություն չունե՜ն, որովհետև նրանք առաջ են գալիս ո՛չ թե բուն մեքենաներից, այլ նրանց կապիտալիստական կիրառումի՜ց։ Իսկ որովհետև մեքենան ինքնըստինքյան կրճատում է աշխատանքի ժամանակը, մինչդեռ նրա կապիտալիստական կիրառումը երկարացնում է աշխատանքային օրը. որովհետև նա ինքնըստինքյան թեթևացնում է աշխատանքը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը բարձրացնում է նրա ինտենսիվությունը. որովհետև ինքնըստինքյան մեքենան նշանակում է մարդու հաղթանակը բնության ուժերի դեմ, իսկ նրա կապիտալիստական կիրառումը ստրկացնում է մարդուն բնության ուժերի միջոցով, որովհետև նա ինքնըստինքյան ավելացնում է արտադրողի հարստությունը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը մարդուն պաուպեր է դարձնում և այլն,— ուստի բուրժուական տնտեսագետը պարզապես հայտարարում է, թե մեքենայի քննումը, վերցրած ինքնըստինքյան, ամենահամոզիչ կերպով ապացուցում է, որ այդ բոլոր ակնհայտ հակասությունները գռեհիկ իրականության սոսկ արտաքին երևութականություն են, բայց ինքնըստինքյան, ուստի և թեորիայի մեջ նրանք ամենևին գոյություն չունեն։ Այսպիսով, նա իրեն ազատում է գլուխ կոտրելու ամեն մի աշխատանքից և, բացի դրանից, իր հակառակորդին այնպիսի հիմարություն է վերագրում, թե իբր նա ո՛չ թե մեքենայի կապիտալիստական կիրառման դեմ է պայքարում, այլ հենց մեքենայի դեմ։

Իհարկե, բուրժուական տնտեսագետը ամենևին չի ժխտում, որ այս դեպքում ստացվում են նաև ժամանակավոր անախորժություններ, բայց չէ որ ամեն մի մեդալ հակառակ կողմ էլ ունի։ Մեքենայի մի այլ օգտագործում, բացի կապիտալիստականից, անկարելի բան է այդ տնտեսագետի համար։ Հետևաբար, մեքենայի միջոցով բանվորին շահագործելը նրա համար նույնն է, ինչ որ մեքենայի օգտագործումը բանվորի միջոցով։ Այս պատճառով նա, ով բացահայտում է, թե մեքենաների կապիտալիստական կիրառման բնագավառում իսկապես ինչպես է գործի դրությունը, նա ընդհանրապես մեքենաների կիրառում չի՜ ուզում, նա սոցիալական առաջադիմության հակառակո՜րդ է[216]։ Բոլորովին նույնը, ինչ որ հռչակավոր ավազակ Բիլ Սայքսն է ասում. «Պարոնա՜յք երդվյալ ատենակալներ, իհարկե, այդ շրջիկ գործակալների կոկորդները կտրվել են։ Բայց այդ իմ մեղքը չէ, այլ դանակի մեղքն է։ Մի թե մենք այսպիսի ժամանակավոր անախորժությունների պատճառով պետք է վերացնենք դանակի գործածությունը։ Սակայն մի մտածեցե՜ք։ Ի՜նչ կլիներ հողագործության ու արհեստների գրությունն առանց դանակի։ Արդյոք նա փրկություն չի բերում վիրաբուժության մեջ, արդյոք որպես գիտության գործիք չի ծառայում անատոմի ձեռքում։ Իսկ հետո՝ արդյոք նա ցանկալի օգնական չէ ուրախ խնճույքներում։ Ոչնչացրե՛ք դանակը — և դուք մեզ ե՛տ շպրտած կլինենք դեպի ամենախորին բարբարոսությունը» [Տես 216a ծանոթ.

Թեև մեքենաներն անխուսափելիորեն բանվորներին դուրս են մղում աշխատանքի այն ճյուղերից, որտեղ մտցված են նրանք, սակայն նրանք կարող են աշխատանքի այլ ճյուղերում զբաղմունքների ավելացում առաջ բերել։ Բայց այդ ներգործությունը ընդհանուր ոչինչ չունի այսպես կոչված կոմպենսացիայի թեորիայի հետ։ Որովհետև ամեն մի մեքենայական արդյունք, օրինակ, մի արշին մեքենայական գործվածքն ավելի էժան է, քան նրա կողմից դուրս մղված ձեռքի աշխատանքի նույնատեսակ արդյունքը, ուստի ստացվում է հետևյալ բացարձակ օրենքը. եթե մեքենայական եղանակով արտադրված ապրանքների ընդհանուր քանակը հավասար է մնում արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով արտադրված այն ապրանքների ընդհանուր քանակին, որոնց փոխարինել են նրանք, ապա կիրառվող աշխատանքի ընդհանուր գումարը պակասում է։ Աշխատանքի այն ավելացումը, որ պայմանավորվում է բուն իսկ աշխատամիջոցների՝ մեքենաների, ածխի և այլ միջոցների արտադրությամբ, պետք է ավելի քիչ լինի, քան աշխատանքի այն տնտեսումը, որ առաջանում է մեքենաների կիրառման շնորհիվ։ Այլապես մեքենայական արդյունքը ավելի էժան չէր լինի կամ նույնիսկ ավելի թանկ կլիներ ձեռքի արդյունքից։ Սակայն կրճատված թվով բանվորների միջոցով արտադրվող մեքենայական արդյունքի ընդհանուր մասսան ո՛չ միայն անփոփոխ չի մնում, այլ, ընդհակառակը, աճում է և շատ գերազանցում դուրս մղված արհեստային ապրանքների ընդհանուր մասսային։ Ենթադրենք, թե 400 000 արշին մեքենայական գործվածքն ավելի սակավաթիվ բանվորներ են արտադրում, քան 100 000 արշին ձեռքի գործվածքը։ Քառապատկված արդյունքի մեջ քառապատիկ ավելի էլ հում նյութ է պարունակվում։ Հետևաբար, հում նյութի արտադրությունը պետք է քառապատկվի։ Ինչ վերաբերում է գործադրված աշխատամիջոցներին, օրինակ, շենքերին, ածուխին, մեքենաներին և այլն, ապա այն սահմանները, որոնց մեջ կարող է աճել նրանց արտադրության համար անհրաժեշտ լրացուցիչ .աշխատանքը, փոփոխվում են այն տարբերության համեմատ, որ գոյություն ունի, մի կողմից, արդյունքի մեքենայական եղանակով արտադրվելիք մասսայի և, մյուս կողմից, նույն թվով բանվորների կողմից ձեռքով արտադրվելիք արդյունքի մասսայի միջև։

Ուստի արդյունաբերության մի ճյուղում մեքենայական արտադրության ընդարձակման հետ արտադրությունը ավելանում է ամենից առաջ այն մյուս ճյուղերում, որոնք առաջինին արտադրամիջոցներ են մատակարարում։ Թե դրա շնորհիվ որքան է աճում զբաղված բանվորների մասսան, այդ կախված է— եթե աշխատանքային օրվա տևողությունն ու աշխատանքի ինտենսիվությունը տրված են — գործադրվող կապիտալների կազմից, այսինքն՝ նրանց հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի հարաբերությունից։ Այս հարաբերությունը, իր հերթին, զգալիորեն փոփոխվում է, նայած թե ի՛նչ չափով են մեքենաներն արդեն ընդգրկել կամ ընդգրկում են արդյունաբերության տվյալ ճյուղը։ Ածխահանքերում և մետաղահանքերում աշխատելու դատապարտված բանվորների թիվը հսկայական չափերով աճել է մեքենաների կիրառումն Անգլիայում տարածվելու հետ, թև վերջին տասնամյակներում այդ աճումը դանդաղում է հանքափորության մեջ նոր մեքենաներ գործածելու հետևանքով[217]։ Մեքենաների հետ կյանք է մտնում բանվորների մի նոր տեսակ՝ մեքենաներ արտադրողները։ Մենք գիտենք արդեն, որ մեքենայական արտադրությունն ավելի ու ավելի մեծ չափերով է տիրանում արտադրության նաև այս ճյուղին[218]։ Այնուհետև, ինչ վերաբերում է հում նյութին[219], ապա ոչ մի կասկածի ենթակա չէ, օրինակ, այն, որ բամբակամանության բուռն զարգացումը ո՛չ միայն արագացրեց Միացյալ Նահանգների բամբակագործությունը, իսկ դրա հետ միասին նաև աֆրիկական ստրկավաճառքը, այլև նեգրերին խնամելը և բազմացնելը դարձրեց այսպես կոչված սահմանամերձ ստրկատիրական նահանգների գլխավոր զբաղմունքը։ Երբ 1780 թվականին Միացյալ նահանգներում ստրուկների առաջին մարդահամար կատարվեց, նրանց թիվը կազմում էր 697 000, իսկ 1861 թվականին՝ արդեն համարյա չորս միլիոն։ Մյուս կողմից, պակաս ճիշտ չէ, որ բրդեղենի մեխանիկական գործարանների ծաղկումը, որին զուգընթաց վարելահողերը հարաճուն կերպով դարձնում էին ոչխարների արոտավայրեր, առաջ բերեց հողագործական բանվորների մասսայական վտարում և նրանց դարձրեց «ավելորդ»։ Իռլանդիայում դեռ այժմ էլ կատարվում է այդ պրոցեսը, որն այն հետևանքն է ունենում, որ 1845 թվականից այս կողմը գրեթե կիսով չափ պակասած նրա բնակչությունը նվազեցվելով հասցվում է Իռլանդիայի լենդ-լորդերի և անգլիական բրդեղենի պարոն գործարանատերերի պահանջմունքներին ճիշտ համապատասխանող չափերին։

Եթե մեքենան տիրանում է այն նախնական կամ միջակա աստիճաններին, որոնցով պետք է անցնի աշխատանքի առարկան մինչև իր ավարտուն ձևն ստանալը, ապա աշխատանքի նյութի հետ միասին ավելանում է նաև աշխատանքի պահանջարկը աշխատանքի այն ճյուղերում, որոնք դեռ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով են վարվում և որոնք ձեռք՝ են բերում մեքենայական ֆաբրիկատը։ Մեքենայական մանագործությունը, օրինակ, այնքան էժան ու այնքան առատ մանվածք էր մատակարարում, որ ձեռնաշխատ ջուլհակներն առանց ծախքերի որևէ ավելացման կարող էին սկզբում աշխատել լրիվ ժամանակ։ Այսպիսով ավելանում էր նրանց եկամուտը[220]։ Այստեղից էլ առաջ էր գալիս բանվորների առատ հոսանք բամբակեղեն գործվածքների արդյունաբերության մեջ, մինչև որ, վերջապես, Անգլիայում Jenny [ջեննի], Throstle [վատեր] և Mule [մյուլ] մեքենաների կողմից կյանքի կոչված 800 000 ջուլհակներին սպանեց շոգեշարժ ջուլհակահաստոցը։ Նույն կերպ էլ մեքենայական եղանակով արտադրվող գործվածքների առատության հետ աճում է դերձակների, դերձակուհիների, կարուհիների և մյուսների թիվը, մինչև որ երևան է գալիս կարի մեքենան։

Հարաբերաբար կրճատվող թվով բանվորների միջոցով մեքենայական արտադրության ժամանակ մատակարարված հում նյութերի, կիսաֆաբրիկատների, աշխատանքի գործիքների և այլն մասսայի ավելացմանը համապատասխանորեն այդ հում նյութերի ու կիսաֆաբրիկատների մշակումը ստորաբաժանվում է բազմաթիվ ենթատեսակների, ուստի և աճում է հասարակական արտադրության ճյուղերի բազմազանությունը։ Մեքենայական արտադրությունն անհամեմատ ավելի հեռու է տանում աշխատանքի հասարակական բաժանումը, քան մանուֆակտուրան, որովհետև նա անհամեմատ ավելի բարձր չափով է ավելացնում արդյունաբերության իր նվաճած ճյուղերի, արտադրողական ուժը։

Մեքենաներ մտցնելու ամենաանմիջական հետևանքն այն է, որ նրանք մեծացնում են հավելյալ արժեքը և միաժամանակ արդյունքների այն մասսան, որի մեջ այդ արժեքը մարմնանում է. հետևաբար, այն է, որ ա՛յն սուբստանցի հետ, որ կապիտալիստների դասակարգն սպառում է իր արբանյակներով միասին, նրանք ավելացնում են նաև հենց այդ հասարակական խավերը։ Վերջինների հարստության աճումը և անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար պահանջված բանվորների թվի մշտական հարաբերական նվազումը պերճանքի նոր պահանջմունքների հետ միաժամանակ ծնում է նաև նրանց բավարարման համար նոր միջոցներ։ Հասարակական արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է դառնում հավելյալ արդյունք և հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է վերարտադրվում ու սպառվում ավելի ու ավելի նրբացրած ու բազմազան ձևերով։ Ուրիշ խոսքով՝ աճում է պերճանքի առարկաների արտադրությունը[221]։ Արդյունքների աճող նրբացումն ու բազմազանությունը բխում են նաև համաշխարհային շուկայի այն նոր պայմաններից, որ խոշոր արդյունաբերությունն է ստեղծում։ Բանը ո՛չ միայն այն է, որ արտասահմանյան սպառման միջոցների ավելի մեծ քանակություն է փոխանակվում տեղական արդյունքի հետ, այլ նաև այն, որ տեղական արդյունաբերության մեջ օտարերկրյա հումքի, բաղադրիչ նյութերի, կիսաֆաբրիկատների և նման այլ բաների մի ավելի ու ավելի մեծ քանակ է մտնում, որոնք որպես արտադրության միջոցներ են ծառայում։ Համաշխարհային շուկայի այդ հարաբերությունների զարգանալու հետ ավելանում է աշխատանքի պահանջարկը տրանսպորտի արդյունաբերության մեջ, և վերջինը տրոհվում է բազմաթիվ նոր ենթատեսակների[222]։

Արտադրության միջոցների ու կենսամիջոցների ավելացումը, երբ բանվորների թիվը հարաբերաբար նվազում է, աշխատանքի ընդարձակմանը զարկ է տալիս արդյունաբերության այն ճյուղերում, որոնց արդյունքները, ինչպես, օրինակ, ջրանցքները, նավաշինարանները, թունելները, կամուրջները և այլն, միայն համեմատաբար ավելի հեռավոր ապագայում են պտուղներ տալիս։ Ուղղակի մեքենայական արտադրության հիմքի վրա կամ նրան համապատասխանող արդյունաբերական ընդհանուր հեղաշրջման հիմքի վրա գոյանում են արտադրության բոլորովին նոր ճյուղեր, ուստի և աշխատանքի նոր ոլորտներ։ Սակայն ընդհանուր արտադրության մեջ նրանց հարաբերական դերը նույնիսկ ամենազարգացած երկրներում չի կարելի նշանակալի համարել։ Նրանց զբաղեցրած բանվորների թիվը այնքան է ավելանում, որքան վեր արտադրվում է ամենաբիրտ ձեռքի աշխատանքի պահանջմունքը։ Այս տեսակի արդյունաբերության գլխավոր ճյուղեր կարելի է համարել ներկայումս գազի գործարանները, հեռագիրը, լուսանկարչությունը, շոգենավային ու երկաթուղային գործը։ 1861 թվականի (Անգլիայի և Ուելսի) հաշվեհամարը գազի արդյունաբերության համար (գազի գործարաններ, մեխանիկական ապարատների արտադրություն, գազային ընկերությունների գործակալներ և այլն) տալիս է 15 211 մարդ, հեռագրի համար՝ 2 399, լուսանկարչության համար՝ 2 366, շոգենավերի ծառայության մեջ՝ 3 570 և երկաթուղիների համար՝ 70 599, որոնց թվում մոտավորապես 28 000 հոգի ավելի կամ պակաս մշտապես զբաղված «անվարժ» հողափորներ և վարչական ու առևտրական անձնակազմի աշխատողներ։ Հետևապես , արդյունաբերության այդ հինգ նոր ճյուղերում զբաղված անձերի ընդհանուր թիվը կազմում է 94 145։

Վերջապես, խոշոր արդյունաբերության բնագավառներում չափազանց բարձրացած արտադրողական ուժը, օրին ուղեկցում է, ինչպես այդ սովորաբար նկատելի է, աշխատուժի ինտենսիվ ու էքստենսիվ շահագործման աճումը արտադրության մնացած բոլոր ճյուղերում, հնարավորություն է տալիս անարտադրողաբար գործադրելու բանվոր դասակարգի շարունակ աճող մի մասին և այդպիսով ավելի ու ավելի մեծ մասսաներով վերարտադրելու տնային հին ստրուկներին «սպասավորների դասակարգ» անվան տակ, ինչպես, օրինակ, ծառաներին, աղախիններին, լակեյներին և այլն։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ Անգլիայի և Ուելսի ընղհանուր բնակչությունը կազմում էր 20 066 224 մարդ, այդ թվում՝ 9 776 259 տղամարդ և 10 289 965 կին։ Եթե այս թվից հանենք զառամության կամ փոքրության հետևանքով անաշխատունակներին, բոլոր «անարտադրողականներին»՝ կանանց, դեռահասներին ու երեխաներին, այնուհետև «իդեոլոգիական» դասերը, ինչպես կառավարությունը, տերտերները, իրավաբանները, զորքը և այլև, հետո այն բոլորին, որոնց բացառիկ զբաղմունքը ուրիշի աշխատանքն սպառելն է հողային ռենտայի, տոկոսների և այլ ձևերով, վերջապես հանենք պաուպերներին, թափառաշրջիկներին, ոճրագործներին և այլն, ապա կլոր թվով կմնա երկու սեռին ու ամենատարբեր տարիքների պատկանող 8 000 000 անձ, ներառյալ նաև այն բոլոր կապիտալիստներին, որոնք այսպես թե այնպես գործում են արտադրության, առևտրի, ֆինանսների և այլ ասպարեզներում։ Այս 8 միլիոնը կազմում են՝

Գյուղատնտեսական բանվորներ (ներառյալ հովիվներին և
     ֆերմերների մոտ ապրող բատրակներին ու բատրակուհիներին)
1 098 261 մարդ
Բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի, կանեփեղենի,
     մետաքսեղենի, ջութեղենի գործարաններում, ինչպես նաև
     մեխանիկական գուլպայագործարաններում ու ժանեկագործությամբ
     զբաղված բոլոր անձերը
642 607[223] »
Ածխահանքերում ու մետաղահանքերում զբաղված բոլոր անձերը 565 835 »
Մետաղագործարաններում (դոմնային հնոցներ, մետաղագլանման
     գործատներ և այլն) և մետաղների տարբեր տեսակի
     մանուֆակտուրաներում զբաղվածները
396 998[224] »
Սպասավորների դասակարգը 1 208 648[225] »

Եթե մենք տեքստիլ գործարաններում բոլոր զբաղվածներին գումարենք ածխահանքերի ու մետաղահանքերի անձնակազմի հետ, ապա կստանանք 1 208 442. իսկ եթե առաջինների թիվը գումարենք բոլոր մետաղագործարանների ու մետաղեղենի մանուֆակտուրաների անձնակազմի հետ, ապա կստանանք ընդամենը 1 039 605 — երկու դեպքում էլ արդի տնային ստրուկների թվից պակաս։ Մեքենաների կապիտալիստական օգտագործման որքա՜ն վսեմ հետևանք։

7. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՄՂՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՁԳՈՒՄԸ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ։ ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ

Քաղաքատնտեսության բոլոր ողջամիտ ներկայացուցիչներն ընդունում են, որ երբ նոր մեքենա է մտցվում, ապա դա ժանտախտի պես է ազդում ա՛յն ավանդական արհեստների ու մանուֆակտուրաների բանվորների վրա, որոնց հետ ամենից առաջ է կոնկուրենցիայի մեջ մտնում մեքենան։ Նրանք գրեթե բոլորը ողբում են գործարանային բանվորի ստրկությունը։ Բայց ո՞րն է այն գլխավոր փաստարկը, որ նրանք ամենքն էլ գործի են դնում։ — Այդ այն նկատառումն է, թե մեքենաների մուծման ու զարգացման ժամանակաշրջանի բոլոր սարսափներից հետո նրանք վերջին հաշվով ո՛չ թե պակասեցնում, այլ ավելացնում են աշխատանքի ստրուկների թիվը։ Այո՛, քաղաքատնտեսությունը զմայլված է զզվելի թեորեմայով,— զզվելի՝ ամեն մի «մարդասերի» համար, որը հավատում է արտադրության կապիտալիստական եղանակի հավիտենականությանն ու բնական անհրաժեշտությանը,— այն թեորեմայով, ըստ որի նույնիսկ այն գործարանը, որն արդեն հիմնված է մեքենայական արտադրության վրա, աճման մի որոշ ժամանակաշրջանից հետո, ավելի կամ պակաս երկարատև «անցման ժամանակից» հետո սկսում է ավելի մե՜ծ թվով բանվորների տանջել, քան նա սկզբում փողոց էր նետել[226]։

Ճիշտ է, մի քանի օրինակներ,— թեկուզ անգլիական նրբաբրդեղենի ու մետաքսեղենի գործարաններից,— ցույց են տալիս, որ զարգացման մի որոշ աստիճանի վրա գործարանային ճյուղերի արտակարգ ծավալումը կարող է ուղեկցվել զբաղված բանվորների թվի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ նվազումով։ 1860 թվականին, երբ պառլամենտի կարգադրությամբ ձեռնարկեց Միացյալ թագավորության բոլոր գործարանների հատուկ հաշվեհամարը, Լանկաշիրի, Չեշիրի ու Յորկշիրի գործարանային օկրուգների այն մասում, որը հանձնված էր գործարանային տեսուչ Ռ. Բեկերին, հաշվվում էր 652 գործարան. նրանցից 570-ն ունեին 85 622 շոգեշարժ ջուլհակահաստոց, 6 819 146 իլիկ (կրկնակ իլիկները չհաշված), շոգեմեքենաներում՝ 27 439 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 390 ձիաուժ, այդ գործարաններում զբաղված անձերի թիվը՝ 94 119։ Ընդհակառակը, 1865 թվականին նույն գործարաններում՝ 95 163 ջուլհակահաստոց, 7 025 031 իլիկ, շոգեմեքենաներում՝ 28 925 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 445 ձիաուժ, զբաղված անձերի թիվը՝ 88 913։ Հետևապես, 1860-ից մինչև 1865 թվականն, այդ գործարանների շոգեշարժ ջուլհակահաստոցների աճումը կազմում էր 11%, իլիկներինը՝ 3% շոգեձիաուժերինը՝ 5%, այնինչ նույն այդ ժամանակ զբաղված անձերի թիվը պակասել էր 5,5%-ով[227]։ 1852 և 1862 թվականների միջև անգլիական բրդեղենի արտադրության զգալի աճում տեղի ունեցավ, այնինչ կիրառված բանվորների թիվը գրեթե անփոփոխ մնաց։ «Այս ցույց է տալիս, թե նոր մտցված մեքենաներն ի՛նչ մեծ չափերով էին դուրս մղել նախընթաց ժամանակաշրջանների աշխատանքը»[228]։ Այն դեպքերում, երբ նկատվում է զբաղված գործարանային բանվորների թվի ավելացում, հաճախ այդ ավելացումը միայն երևութական է լինում, այսինքն՝ նրա պատճառը ո՛չ թե այդ գործարանների ընդարձակումն է, որոնց հիմքը արդեն մեքենայական արտադրությունն է, այլ կողմնակի ճյուղերի աստիճանական միացումն է նրանց։ Օրինակ, 1838—1858 թվականներին (անգլիական) բամբակեղենի գործարաններում մեխանիկական ջուլհակահաստոցների և նրանց վրա աշխատող գործարանային բանվորների թվի ավելացման պատճառը այդ ճյուղի ձեռնարկությունների ընդարձակումն էր պարզապես. ուրիշ գործարաններում, ընդհակառակը, պատճառն այն էր, որ սկսվեց շոգեուժի կիրառում գորգագործական, ժապավինագործական, կտավագործական և այլ հաստոցների համար, որոնք մինչև այդ բանեցվում էին մարդու մկանային ուժով[229]։ Այսպես ուրեմն, այդ գործարանային բանվորների ավելացումը զբաղված բանվորների ընդհանուր թվի պակասելու արտահայտությունն էր միայն։ Վերջապես, մենք այստեղ բոլորովին կանգ չենք առնում այն հարցի վրա, որ ամենուրեք, բացառությամբ մետաղագործարանների, դեռահասները (18 տարեկանից փոքր), կանայք ու երեխաները կազմում են գործարանային անձնակազմի վճռապես գերակշռող մասը։

Այնուամենայնիվ հասկանալի է, որ, չնայած մեքենաների կողմից փաստորեն դուրս մղվող կամ պոտենցիալ կերպով փոխարինվող բանվորների մեծ քանակին, գործարանային բանվորների թիվը մեքենայական արտադրության աճման իսկ հետևանքով, որն արտահայտվում է նույն տեսակի գործարանների թվի ավելացումով կամ արդեն գոյություն ունեցող գործարանների ծավալի ընդարձակումով, կարող է վերջին հաշվով ավելի մեծ լինել, քան նրանց դուրս մղած մանուֆակտուրային բանվորների կամ արհեստավորների թիվը։ Ենթադրենք, թե շաբաթական ծախսվող, օրինակ՝ 500 ֆ. ստեռլինգ կապիտալն արտադրության հին եղանակի պայմաններում կազմված էր հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչ մասերից, այսինքն՝ 200 ֆ. ստեռլինգը ծախսվում է արտադրության միջոցների վրա, 300 ֆ. ստեռլինգը՝ աշխատուժի վրա, ասենք ամեն մի բանվորի վրա 1 ֆ. ստեռլինգ։ Մեքենայական արտադրության ծագման հետ փոխվում է ամբողջ կապիտալի կազմը։ Հիմա նա տրոհվում՝ է, օրինակ, հաստատուն և փոփոխուն կապիտալի, ուրիշ խոսքով ընդամենը միայն 100 ֆ. ստեռլինգ է ծախսվում աշխատուժի վրա։ Հետևապես, առաջ զբաղված բանվորների երկու երրորդն արձակվում է։ Եթե տվյալ գործարանային արտադրյոթյունն ընդարձակվում է և արտադրության մյուս հավասար պայմաններում ամբողջ ներդրված կապիտալն ավելանալով՝ 500-ից դառնում է 1 500 ֆ. ստ., ապա հիմա գործ կունենան 300 բանվոր, ճիշտ նույնքան, որքան և արդյունաբերական ռևոլյուցիայից առաջ։ Եթե կիրառվող կապիտալը է՛լ ավելի է աճում, հասնելով 2 000 ֆ. ստ.-ի, ապա գործ կունենան 400 բանվոր, այսինքն՝ -ով ավելի, քան արտադրության հին եղանակով աշխատելիս։ Զբաղված բանվորների թիվը բացարձակորեն ավելացավ 100-ով, իսկ հարաբերաբար, այսինքն՝ ավանսավորած ամբողջ կապիտալի համեմատությամբ, պակասեց 800-ով, որովհետև արտադրության հին եղանակի դեպքում 2 000 ֆ. ստեռլինգ կապիտալը կկիրառեր ոչ թե 400, այլ 1 200 բանվոր։ Հետևաբար, զբաղված բանվորների թվի հարաբերական նվազումը համատեղելի է նրա բացարձակ աճման հետ։ Վերևում մենք ենթադրում էինք, որ ամբողջ կապիտալի աճման հետ կապիտալի կազմը անփոփոխ է մնում, որովհետև արտադրության պայմանները չեն փոխվում։ Բայց մենք արդեն գիտենք, որ փաստորեն մեքենայական արտադրության ամեն մի առաջադիմության հետ աճում է կապիտալի հաստատուն մասը, որ կազմված է մեքենաներից, հում նյութից և այլն, այնինչ փոփոխուն մասը, որը ծախսվում է աշխատուժի վրա, պակասում է, և միաժամանակ մենք գիտենք, որ արտադրության ուրիշ ոչ մի եղանակի պայմաններում կատարելագործումները այնպիսի մշտական երևույթ չեն, ուստի և ամբողջ կապիտալի կազմն այնպես չի փոփոխվում, ինչպես մեքենայական արտադրության ժամանակ։ Բայց այդ մշտական փոփոխությունները ոչ-պակաս մշտականությամբ ընդհատվում են դադարներով ու սոսկ քանակական ընդարձակմամբ տվյալ տեխնիկական հիմքի վրա։ Ուստի աճում է զբաղված բանվորների թիվը։ Այսպես, օրինակ, Միացյալ թագավորության բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարաններում աշխատող բոլոր բանվորների թիվը 1835 թվականին կազմում էր միայն 354 684, այնինչ 1861 թվականին միայն շոգեհաստոցով աշխատող ջուլհակների (երկու սեռին պատկանող և 8 տարեկանից սկսած տարբեր տարիքի) թիվը կազմում էր 230 654։ Իհարկե, այս աճումը պակաս խոշոր կթվա, եթե նկատի ունենանք, որ Անգլիայում բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակները իրենց հետ աշխատող ընտանիքի անդամների հետ միասին դեռ 1838 թվականին 800 000 հոգի էին հաշվվում[230]. մենք դեռ բոլորովին չենք խոսում այն ձեռնաշխատ ջուլհակների մասին, որոնք դուրս մզվեցին Ասիայում ու եվրոպական մայր ցամաքում։

Այն սակավաթիվ դիտողությունների մեջ, որ այս կետի վերաբերմամբ դեռ մնում է անելու, մենք զուտ փաստական կողմից մասամբ կշոշափենք այն հարաբերությունները, որոնց դեռ չի հասցրել մեզ մեր թեորիական շարադրանքը։

Քանի դեռ մեքենայական արտադրությունն արդյունաբերության որոշ ճյուղում ծավալվում է ավանդական արհեստի կամ մանուֆակտուրայի հաշվին, նրա հաջողությունը նույնքան հաստատ է, որքան, օրինակ, ասեղնավոր հրացանով զինված բանակի հաջողությունը աղեղներով զինված բանակի դեմ։ Այդ առաջին ժամանակաշրջանը, երբ մեքենան դեռ նոր է իր համար գործողության ոլորտ նվաճում, վճռական նշանակություն ունի այն արտակարգ շահույթների պատճառով, որոնք արտադրվում են մեքենայի օգնությամբ։ Այդ շահույթները ո՛չ միայն կապիտալի արագացրած կուտակման աղբյուր են ինքնըստինքյան, այլև արտադրության առանձնապես բարենպաստ դրության մեջ գտնվող ճյուղերի մեջ են քաշում հասարակական այն ավելադիր կապիտալի մի զգալի մասը, որը շարունակ նորից ու նորից կազմվում և կիրառման նոր ոլորտներ է փնտրում։ Փոթորկի ու գրոհի առաջին ժամանակաշրջանի հետ կապված առանձին օգուտները շարունակ նորից ու նորից կրկնվում են արտադրության այն ճյուղերում, որտեղ մեքենաները առաջին անգամ են մտցվում։ Բայց երբ գործարանը բավականաչափ տարածվում և որոշ աստիճանի հասունություն է ձեռք բերում, մանավանդ երբ նրա սեփական տեխնիկական հիմքը, մեքենաները, իրենց հերթին սկսում են հենց մեքենաներով էլ արտադրվել, երբ ինչպես ածուխի ու երկաթի հանույթի, այնպես էլ մետաղների մշակման մեջ ու տրանսպորտի գործում ռևոլյուցիա է կատարվում, կարճ ասած երբ ստեղծվում են արտադրության այն ընդհանուր պայմանները, որոնք համապատասխանում են խոշոր արդյունաբերությանը, այն ժամանակ արտադրության կապիտալիստական եղանակը ձեռք է բերում այն առաձգականությունը և արագ, թռիչքաձև ընդարձակվելու այն ունակությունը, որի առաջ սահմաններ դնողը միայն հումքն է և վաճառահանման շուկան։ Բայց մեքենաները, մի կողմից, ուղղակի են նպաստում հում նյութի ավելանալուն, ինչպես, օրինակ, cottongin-ը (բամբակի ջինը) ավելացրեց բամբակի արտադրությունը[231]։ Մյուս կողմից, մեքենայական արդյունքի էժանությունը և տրանսպորտի ու հաղորդակցության միջոցների հեղաշրջումը ծառայում են որպես օտար շուկաներ նվաճելու գործիք։ Այդ շուկաներում արհեստային արտադրությունը քայքայելով՝ մեքենայական արտադրությունը նույն շուկաները հարկադրաբար դարձնում է համապատասխան հում նյութի արտադրության վայրեր։ Այսպես, օրին., Արևելյան Հնդկաստանը հարկադրված եղավ բամբակ, բուրդ, կանեփ, ջութ, լեղակ և այլ հումք արտադրելու Մեծ Բրիտանիայի համար[232]։ Խոշոր արդյունաբերության երկրներում բանվորների շարքերում տեղի ունեցող մշտական «ավելորդացումը» ծնում է ուժեղ արտագաղթ և առաջ է բերում օտար երկրների գաղութացում, որոնք մետրոպոլիայի համար դառնում են հում նյութի պլանտացիաներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան դարձել է բրդի արտադրության վայր[233]։ Ստեղծվում է աշխատանքի մի նոր, մեքենայական արտադրության գլխավոր կենտրոնների տեղադրությանը համապատասխանող միջազգային բաժանում, որը երկրագնդի մի մասը դարձնում է առավելապես հողագործական արտադրության մարզ։ Այղ ռևոլյուցան սերտ կապ ունի հողագործության մեջ կատարվող այն հեղաշրջումների հետ, որոնք այսւոեղ դեռ կարիք չկա հանգամանորեն հետազոտելու[234]։

Պարոն Գլադստոնի նախաձեռնությամբ համայնքների պալատը 1867 թ. փետրվարի 17-ին կարգադրեց վիճակագրական տվյալներ հավաքեք այն ամեն տեսակ հացի մասին, որը, որպես հացահատիկ ու ալյուր, 1831—1866 թվականներին ներմուծվել էր Միացյալ թագավորություն և արտահանվել այն տեղից։ Ներքևում ես բերում եմ այդ վիճակագրական տվյալների ընդհանուր ամփոփումը։ Ալյուրը վեր է ածված հացահատիկի կվարտերների։

ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ 1866 ԹՎԱԿԱՆԸ
1831—1835 1836—1840 1841—1845 1846—1850 1851—1855 1856—1860 1861—1865 1866
ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ
Ներմուծումը (կվարտերներով) 1 096 873 2 389 729 2 843 865 8 776 552 8 345 237 10 913 612 15 009 871 16 457 340
ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ
Արտահանումը (կվարտերներով) 225 303 251 770 139 056 155 461 307 491 341 150 302 754 216 218
Տարեկան միջին ներմուծման գերակշռումը
     արտահանման համեմատությամբ
874 110 2 137 959 2 704 809 8 621 091 8 037 740 10 572 462 14 707 117 16 241 122
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Տարեկան միջինը ամեն մի ժամանակաշրջանի համար 24 621 107 25 929 507 27 262 559 27 797 598 27 572 923 28 391 544 29 381 760 29 935 404
Հացի և մյուս մթերքների միջին քանակը կվարտերներով,
     որ տարեկան սպառում է ամեն մի բնակիչ՝ ամբողջ
     բնակչության մեջ հավասար բաշխելու դեպքում,
     և որը մի հավելում է տեղական արտագրությանը
0,036 0,082 0,099 0,310 0,291 0,372 0,501 0,543

Գործարանային արտադրության վիթխարի թռիչքաձև ընդարձակելիությունը և նրա կախումը համաշխարհային շուկայից անհրաժեշտորեն առաջ են բերում տենդագին արտադրություն և նրան հաջորդող շուկաների գերալցում, որոնց կծկվելու ժամանակ կաթված է առաջանում։ Արդյունաբերության կյանքը փոխարկվում է միջին աշխուժացման, ծաղկման, գերարտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների մի հաջորդական շարքի։ Այն անհուսալիությունն ու անհաստատությունը, որոնց ենթարկվում են մեքենա֊ կան արտադրության կողմից բանվորի վաստակն ու, հետևապես, նաև նրա գոյությունը, նորմալ երևույթ են դառնում, երբ հաստատվում է արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների այդպիսի հաջորդափոխություն։ Բացի ծաղկման ժամանակաշրջաններից, կապիտալիստների միջև մոլեգնում է կատաղի պայքարը շուկայում իրենց անհատական տեղը գրավելու համար։ Շուկայում նրանց հասանելիք բաժինը ուղիղ հարաբերական է արդյունքների էժանությանը։ Բացի դրա առաջացրած պայքարից, որն արտահայտվում է կատարելագործված, աշխատուժը փոխարինող մեքենաներ ու արտադրության նոր մեթոդներ գործածելու ասպարեզում, ամեն անգամ մի որոշ կետում երևան է դալիս մի այլ ձգտում՝ ապրանքներն էժանացնել աշխատավարձը բռնի կերպով աշխատուժի արժեքից ցած իջեցնելու միջոցով[235]։

Հետևապես, գործարանային բանվորների թվի աճումը պայմանավորված է գործարաններում ներդրված ամբողջ կապիտալի հարաբերականորեն շատ ավելի արագ աճումով։ Բայց այդ պրոցեսը կատարվում է միայն արդյունաբերական ցիկլի մակընթացության ու տեղատվության ժամանակաշրջանների ներսում։ Բացի դրանից, նա միշտ ընդհատվում է տեխնիկական առաջադիմության շնորհիվ, որը բանվորներին փոխարինում է մերթ պոտենցիալ կերպով, մերթ դուրս է մզում փաստորեն։ Մեքենայական արտադրության այդպիսի որակական փոփոխությունները բանվորներին միշտ հեռացնում են գործարանից կամ փակում են նրա դռները նորակոչիկների նոր հոսանքի առաջ, այնինչ գործարանների լոկ քանակական ընդարձակումը, բացի դուրս նետվածներից, թարմ կոնտինգենտին էլ է կլանում։ Այսպիսով, բանվորները շարունակ ներձգվում և արտամղվում են, մի կողմից մյուս կողմն են նետվում, և այգ ուղեկցվում է հավաքագրվող բանվորների սեռի, տարիքի ու հմտության մշտական փոփոխություններով։

Գործարանային բանվորի վիճակն ամենից ավելի ակնառու կերպով երևան է գալիս, եթե մի թռուցիկ հայացք ենք նետում անգլիական բամբակեղենի արդյունաբերության վիճակի վրա։

1770-ից մինչև 1815 թվականը 5 տարի բամբակեղենի արդյունաբերության ճնշված կամ լճացած դրություն է եղել։ 45-ամյա այդ առաջին ժամանակաշրջանում անգլիական գործարանատերերին է պատկանել մեքենաների կիրառման մոնոպոլիան և համաշխարհային շուկայում իշխելու մոնոպոլիան։ 1815-ից մինչև 1821 թվականը՝ ճնշված դրություն, 1822 ու 1823 թվականներին՝ ծաղկում։ 1824 թվականին՝ կոալիցիաների դեմ ուղղված օրենքի վերացում, գործարանների ընդհանրական լայն տարածում. 1825 թվականին՝ ճգնաժամ։ 1826 թվականին՝ հսկայական կարիք և խռովություններ բամբակեղենի բանվորների մեջ։ 1827 թվականին՝ թեթև բարելավում։ 1828 թվականին՝ շոգեշարժ ջուլհակահաստոցների թվի և արտահանման մեծ աճում։ 1829 թվականին արտահանումը, հատկապես դեպի Հնդկաստան, գերազանցում է նախորդ բոլոր տարիներից։ 1830 թվականին՝ շուկաների գերալցում, ահագին կարիք։ 1831-ից մինչև 1833 թվականը չդադարող ճնշված դրություն. Արևելյան Ասիայի (Հնդկաստանի ու Չինաստանի) հետ առևտրի մոնոպոլիան խլվում է Արևելյան-Հնդկական ընկերությունից։ 1834 թվականին՝ գործարանների խոշոր աճում և մեքենայական արտադրության տարածում, աշխատող ձեռքերի պակասություն, չքավորների վերաբերյալ նոր օրենքը հովանավորում է հողագործական բանվորների տեղափոխումը գործարանային օկրուգները, գյուղական կոմսություններից երեխաներին մասսաներով քշում են դեպի արդյունաբերություն. սպիտակ ստրուկների առևտուր։ 1835 թվականին՝ ուժեղ ծաղկում, միաժամանակ բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակների սովամահություն։ 1836 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1837 և 1838 թվականներին՝ ճնշված վիճակ և ճգնաժամ։ 1839 թվականին՝ աշխուժացում։ 1840 թվականին՝ սաստիկ դեպրեսիա, խռովություններ, զորքի միջամտություն։ 1841 ու 1842 թվականներին՝ գործարանային բանվորների սարսափելի տառապանքներ։ 1842 թվականին գործարանատերերը բանվորներին արձակում են գործարաններից, որպեսզի հարկադրեն հացի օրենքը վերացնելու, բանվորները հազարներով դիմում են Յորկշիր, որտեղից նրանց ետ են քշում զորքերը, իսկ նրանց առաջնորդները դատի են տրվում Լանկաստերում։ 1843 թվականին՝ մեծ կարիք։ 1844 թվականին՝ նորից աշխուժացում։ 1845 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1846 թվականին՝ սկզբում շարունակվում է վերելքը, հետո երևան են գալիս ռեակցիայի սիմպտոմներ, հացի օրենքների վերացում։ 1847 թվականին՝ ճգնաժամ. աշխատավարձի ընդհանուր իջեցում 10 ու ավելի տոկոսով ի փառս «big loaf»-ի [«մեծ բոքոնի»]։ 1848 թվականին շարունակվում է ճնշված գրությունը. Մանչեստրը ռազմական պաշտպանության տակ։ 1849 թվականին՝ դարձյալ աշխուժացում։ 1850 թվականին՝ ծաղկում։ 1851 թվականին՝ ապրանքային գների անկում, ցածր աշխատավարձ, հաճախակի գործադուլներ։ 1852 թվականին սկսվում է բարելավում, գործադուլները շարունակվում են, գործարանատերերն սպառնում են օտարերկրյա բանվորներ ներմուծել։ 1853 թվականին բարձրացող արտահանում, ութամսյա գործադուլ ու մեծ կարիք Պրեստոնում։ 1854 թվականին՝ ծաղկում, շուկաների գերալցում։ 1855 թվականին՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, արևելյան-ասիական շուկաներից տեղեկություններ են գալիս սնանկությունների մասին։ 1856 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1857 թվականին՝ ճգնաժամ։ 1858 թվականին՝ բարելավում։ 1859 թվականին՝ ուժեղ ծաղկում, գործարանների թվի աճում։ 1860 թվականին՝ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը հասնում է գագաթնակետին. հնդկական, ավստրալիական ու մյուս շուկաներն այն աստիճան են գերալցված, որ նրանք մինչև 1863 թվականը հազիվ կլանեցին պառկած ապրանքները. առևտրական դաշինք Ֆրանսիայի հետ. գործարանների ու մեքենայական արտադրության հսկայական աճում։ 1861 թվականին վերելքը որոշ ժամանակ շարունակվում է, հետո՝ ռեակցիա, ամերիկյան քաղաքացիական պատերազմ, բամբակի սով։ 1862-ից մինչև 1863 թվականը կատարյալ կրախ։

Բամբակի սովի պատմությունը չափազանց բնորոշ է, ուստի չի կարելի մի փոքր կանգ չառնել նրա վրա։ 1860-ից մինչև 1861 թվականը համաշխարհային շուկայի վիճակին վերաբերող կարճ մատնանշումներից երևում է, որ բամբակի սովը գործարանատերերի համար ժամանակին եկավ և մասամբ էլ նրանց համար օգտավետ էր, մի փաստ, որ ընդունված է Մանչեստրի առևտրական պալատի հաշվետվությունների մեջ, հայտարարված է պառլամենտում Պալմերստոնի ու Դերբիի կողմից և հաստատված է կատարված իրադարձություններով[236]։ Իհարկե, 1861 թվականին Միացյալ թագավորության 2 887 բամբակեղենի գործարաններից շատերը մանր էին։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվի հաշվետվության համաձայն,— որի օկրուգին էր պատկանում այդ 2 887 գործարանից 2 109-ը, վերջին թվից 392-ը կամ 19%-ը կիրառում են յուրաքանչյուր 10-ից պակաս շոգեձիաուժ, 345-ը կամ 16%-ը՝ 10—20 և 1372-ը՝ 20 ու ավելի ձիաուժ[237]։ Մանր գործարանների մեծամասնությունը մանածագործարաններ էին, հիմնված 1858 թվականին սկիզբ առած ծաղկման շրջանում, մեծ մասամբ սպեկուլյանտների ձեռքով, որոնցից մեկը մանվածքն էր տալիս, մի ուրիշը՝ մեքենաները, երրորդը՝ շենքը, այդ գործարանները կառավարում էին նախկին overlooker-ները [գործարանային վերակացուները] կամ միջոցներից զուրկ ուրիշ մարդիկ։ Այդ մանր գործարանատերերի մեծ մասը քայքայվեց։ Նույն վիճակը նրանց համար կպատրաստեր նաև առևտրական ճգնաժամը, սակայն վերջինին արգելք եղավ բամբակի սովը։ Թեև նրանք կազմում էին գործարանատերերի ընդհանուր թվի -ը, սակայն նրանց գործարաններում կիրառում գտավ բամբակեղենի արդյունաբերության մեջ ներդրված ամբողջ կապիտալի անհամեմատ ավելի փոքր մասը։ Ինչ վերաբերում է կծկման չափերին, ապա արժանահավատ գնահատությունների համաձայն 1862 թ. հոկտեմբերին չէր աշխատում իլիկների 60,3%-ը և մանածագործական հաստոցների 58%-ը։ Այս թվերը վերաբերում են արդյունաբերության ամբողջ տվյալ ճյուղին և, հասկանալի է, ամեն մի առանձին օկրուգում խիստ տատանվում են։ Միայն շատ փոքրաթիվ գործարաններ էին աշխատում լրիվ ժամանակով (շաբաթական 60 ժամ), մնացած գործարանները աշխատում էին ընդհատումներով։ Նույնիսկ այն սակավաթիվ բանվորների համար, որոնք լրիվ ժամանակով և սովորական գործավարձով էին աշխատում, շաբաթական դատումն անխուսափելիորեն կրճատվում էր այն բանի հետևանքով, որ բամբակի լավագույն տեսակները փոխարինվում էին ավելի վատ տեսակներով. Sea Island բամբակը՝ եգիպտականով (նրբամանության մեջ), ամերիկյանն ու եգիպտականը սուրաթով (արևելյան-հնդկական) և մաքուր բամբակը՝ բամբակի թափթփուկների ու սուրաթի խառնուրդներով։ Սուրաթ բամբակի ավելի կարճ մանրաթելերը, նրանց կեղտոտությունը, թելերի ավելի մեծ բեկունությունը, հենքը սոսնձելիս ալյուրի փոխարինումը ամեն տեսակ ծանր խառնանյութերով և այլն,— այդ բոլորը ստիպում էր պակասեցնելու մեքենաների արագությունը կամ այն ջոզհակահաստոցների թիվը, որոնց հսկում էր մեկ ջուլհակ, ավելցնում էր մեքենաների աշխատանքի թերություններն ուղղելու համար անհրաժեշտ աշխատանքը և արդյունքի քանակի հետ իջեցնում էր նաև գործավարձը։ Սուրաթ բամբակ գործածելիս և նույնիսկ լրիվ ժամանակով աշխատելիս՝ բանվորի կորուստը հասնում էր 20, 30 ու ավելի տոկոսի։ Բայց գործարանատերերի մեծամասնությունը գործավարձի նորման էլ իջեցրեց 5, 7½ ու 10 տոկոսով։ Ուստի կարելի է երևակայել այն բանվորների դրությունը, որոնք աշխատում էին շաբաթական 3, 3½, 4 օր. կամ միայն օրական 6 ժամ։ 1863 թվականին, երբ արդեն սկսվեց հարաբերական բարելավում, ջուլհակների, մտնողների և մյուսների շաբաթավարձը կազմում էր 3 շիլլինգ 4 պենս, 3 շիլլինգ 10 պենս, 4 շիլլինգ 6 պենս, 5 շիլլինգ 1 պենս և այլն[238]։ Նույնիսկ այդպիսի տանջալից կացության ժամանակ չէր դադարում գործարանատերերի հնարագիտությունը աշխատավարձից հանումներ կատարելու գործում։ Այդ հանումները մասամբ կատարվում էին որպես տուգանք արդյունքի այն թերությունների համար, որոնք պայմանավորվում էին վատ բամբակով, անբավարար մեքենաներով և այլն։ Իսկ երբ գործարանատերը նաև բանվորների կոտտեջների սեփականատերն էր, նա հենց ինքն էր իրեն վճարում բնակարանավարձը՝ անվանական աշխատավարձից հանումներ կատարելով։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը պատմում է selfacting minder-ների [սելֆակտորների վրա աշխատող մյուլագործների] մասին (նրանցից ամեն մեկը հսկում էր երկու սելֆակտորի), որոնք երևան էին հանում, որ «տասնչորսօրյա լրիվ աշխատանքի վերջում նրանք վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս. այդ գումարից հանվում էր բնակարանավարձը, որի կեսը, սակայն, գործարանատերը վերադարձնում էր որպես պարգև, այնպես որ մյուլագործները ընդամենը տուն էին բերում 6 շիլլինգ 11 պենս։ Ջուլհակների շաբաթավարձը 1862 թվականի վերջին ամիսներում սկսվում էր 2 շիլլինգ 6 պենսից»[239]։ Բնակարանավարձն աշխատավարձից հաճախ հանվում էր նույնիսկ այն դեպքերում, երբ ձեռքերը միայն կարճ ժամանակ էին աշխատում[240]։ Զարմանալի՜ չէ, որ Լանկաշիրի որոշ մասերում քաղցատիֆի նման ինչ-որ բան բռնկվեց։ Բայց այդ բոլորից ավելի բնորոշն այն էր, որ արտադրության պրոցեսի ռևոլյուցիոնացումը կատարվում էր բանվորի հաշվին։ Դրանք մի իսկական experimenta in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձեր] էին, ինչպես անատոմի փորձերը գորտերի վրա։ «Թեև ես,— ասում է գործարանային տեսուչ Ռեդգրեյվը,— մեջ եմ բերել բազմաթիվ գործարանների բանվորների իրական դատումները, բայց չպետք է կարծել, թե նրանք շաբթե-շաբաթ այդ գումարն են ստանում։ Բանվորների դրությունը մեծագույն տատանումների է ենթարկվում գործարանատերերի մշտական փորձարարության («experimentalizing») պատճառով... նրանց դատումները բարձրանում են կամ ընկնում՝ նայած բամբակի խառնուրդի որակին. երբեմն դրանք 15%-ով հեռանում են նախկին դատումներից, երբեմն էլ հաջորդ կամ երկրորդ շաբթում ընկնում են 50-ից մինչև 60%-ով[241]։ Այդ փորձերը կատարվում էին բանվորների ոչ միայն կենսամիջոցների հաշվին։ Բանվորները պետք է տուժեին իրենց բոլոր հինգ զգայարաններով։ «Բամբակի հակերը բաց անելով զբաղված մարդիկ ինձ հաղորդում էին, թե անտանելի գարշահոտությունը նրանց ուշաթափության վիճակի է հասցնում... Տեսակավորման, չռփելու և գզելու բաժանմունքներում բարձրացող փոշին ու կեղտը մտնում են այնտեղ զբաղվածների բերանը, քիթը, աչքերը և ականջները, առաջ են բերում հազ և շնչարգելություն... Մանրաթելերի կարճության պատճառով սոսնձելիս մանվածքին միացվում են մեծ քանակությամբ զանազան նյութեր, այն է՝ առաջ գործածվող ալյուրի ամեն տեսակ սուրոգատ։ Դրանից էլ առաջ է գալիս ջուլհակների սրտախառնություն և մարսողության օրգանների խանգարում։ Բրոնխիտը տարածված հիվանդություն է փոշու շնորհիվ, ինչպես և կոկորդի բորբոքումը. այնուհետև, կաշու հիվանդությունները՝ սուրաթի մեջ պարունակվող կեղտից գրգռվելու հետևանքով»։ Մյուս կողմից, ալյուրին փոխարինող սուրոգատները մի հիանալի աղբյուր էին պարոնայք գործարանատերերի հարստացման համար, որովհետև մանվածքի քաշը մեծացնում էին։ Սուրոգատների գործադրման հետևանքն այն էր լինում, որ «15 ֆունտ հում նյութը մանվածք դառնալուց հետո կշռում էր 20 ֆունտ»[242]։ Գործարանային տեսուչների 1864 թ. ապրիլի 30-ի հաշվետվության մեջ կարդում ենք. «Արդյունաբերությունն այդ օժանդակ աղբյուրներն այժմ իսկապես անվայել չափերով է օգտագործում։ Մի հեղինակավոր մարդուց ես գիտեմ, որ ութ ֆնտանոց գործվածքը պատրաստվում է 5¼ ֆունտ բամբակից ու 2¾ ֆունտ սոսնձից։ 5¼ ֆունտ կշռող մի ուրիշ գործվածք պարունակում է երկու ֆունտ սոսինձ։ Դրանք սովորական շերտին գներ[շապկացու կտոր] են արտահանման համար։ Ուրիշ տեսակներին երբեմն ավելացվում է 50% սոսինձ, այնպես որ գործարանատերերը կարող էին պարծենալ և իրոք պարծենում էլ են, թե իրենք հարստանում են գործվածքներն ավելի էժան վաճառելով, քան անվանապես արժե նրանց մեջ պարունակվող մանվածքը»[243]։ Բայց բանվորները միայն գործարաններում գործարանատերերի ու գործարաններից դուրս մունիցիպալիտետների կատարած փորձերից, միայն աշխատավարձի իջեցումից ու գործազրկությունից, չքավորությունից ու ողորմություններից, լորդերի ու ստորին պալատի անդամների գովասանական ճառերից չէին տուժում։ «Բամբակի սովի հետևանքով աշխատանքից զրկված դժբախտ կանայք դարձան հասարակության տականք և այդ վիճակում էլ մնացին... Մատաղահաս պոռնկուհիների թիվն այժմ ավելի է շատացել, քան երբևիցե այդ նկատվել է վերջին 25 տարվա ընթացքում»[244]։

Այսպես ուրեմն, բրիտանական բամբակեղենի արդյունաբերության գոյության առաջին 45 տարում, 1770-ից մինչև 1815 թվականը, մենք ճգնաժամի ու լճացման՝ միայն 5 տարի ենք տեսնում, բայց այդ նրա համաշխարհային մոնոպոլիայի ժամանակաշրջանն էր։ 1815-ից մինչև 1863 թվականը տևող երկրորդ 48-ամյա ժամանակաշրջանում աշխուժացման ու ծաղկման միայն 20 տարի է հաշվվում և ճնշված դրության ու լճացման 28 տարի։ 1815—1830 թվականներին սկսվում է նրա կոնկուրենցիան ցամաքային Եվրոպայի և Միացյալ նահանգների հետ։ 1833 թվականից սկսվում է ասիական շուկաների բռնի ընդարձակումը «մարդկային ցեղի խորտակման» միջոցով։ Հացի օրենքների վերացումից սկսած, 1846-ից մինչև 1863 թվականը, միջին աշխուժացման ու ծաղկման ութ տարիներին ընկնում է ճնշված դրության ու լճացման 9 տարի։ Բամբակեղենի արդյունաբերության մեծահասակ տղամարդ բանվորների դրության մասին, նույնիսկ ծաղկման ժամանակաշրջանում, կարելի է դատել ստորև բերվող ծանոթագրության հիման վրա[245]։

8. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ, ԱՐՀԵՍՏԻ ԵՎ ՏԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԱՑՈՒՄԸ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

a) Արհեստի ու աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիայի ոչնչացումը

Մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ոչնչացնում են արհեստի վրա հիմնված կոոպերացիան և արհեստային բնույթը պահպանող աշխատանքի բաժանման վրա հիմնված մանուֆակտուրան։ Առաջին տեսակի համար օրինակ կարող է ծառայել հնձիչ մեքենան, որը փոխարինում է հնձվորների կոոպերացիային։ Երկրորդ տեսակի ապշեցուցիչ օրինակ է կարի ասեղներ պատրաստելու մեքենան։ Ադամ Սմիթի ասելով` նրա ժամանակ 10 մարդ, աշխատանքի բաժանումից օգտվելով, օրական պատրաստում էին 48 000 ասեղ։ Ընդհակառակը, մեկ մեքենան 11-ժամյա աշխատանքային օրում տալիս է 145 200 ասեղ։ Մի կին կամ մեկ աղջիկ միջին հաշվով հսկում է 4 այսպիսի մեքենայի և, հետևապես, դրանք օգտագործելով արտադրում է օրական մինչև 600 000 կամ շաբաթը 3 000 000-ից ավելի ասեղ[246]։ Երբ առանձին աշխատամեքենան փոխարինում է կոոպերացիային կամ մանուֆակտուրային, նա, իր հերթին, կարող է նոր արհեստային արտադրության հիմք դառնալ։ Սակայն արհեստային արտադրության այդ վերակենդանացումը մեքենայի հիմքի վրա լոկ մի անցումն է դեպի գործարանային արտադրությունը, որն իսկապես սովորաբար երևան է դալիս ամեն անգամ, երթ մեքենան շարժվելիս որևէ մեխանիկական շարժիչ ուժ — շոգին կամ ջուրը — փոխարինում է մարդկային մկաններին։ Մանր արտադրությունը սպորադիկ կերպով, այն էլ, համենայն դեպս, միայն կարճ ժամանակով, կարող է կապվել մեքենայական շարժիչ ուժի հետ՝ շոգի վարձելու միջոցով, ինչպես այդ տեսնում ենք Բիրմինհամի մի քանի մանուֆակտուրաներում, նաև մանր կալորիական մեքենաներ գործադրելու միջոցով, ինչպես մանածագործության մի քանի ճյուղերում և այլն[247]։ Կովենտրիի մետաքսագործության մեջ տարերայնորեն առաջ է եկել «կոտտեջ-գործաբաններ» փորձը։ Կոտտեջների քառակուսի կազմող շարքերի կենտրոնում կառուցվում է, այսպես կոչված, engine house [մեքենաների շենք] շոգեմեքենայի համար, որը լիսեռների միջոցով միացվում է կոտտեջներում եղած ջուլհակահաստոցների հետ։ Նրանք բոլորը շոգին վարձում էին, օրինակ, մի ջուլհակահաստոցին 2½ շիլլինգով։ Այդ շոգեռենտան վճարվում էր շաբաթե-շաբաթ, անկախ այն բանից՝ ջուլհակահաստոցները բանում էին թե ոչ։ Ամեն մի կոտտեջում տեղավորված էր 2—6 ջուլհակահաստոց, որոնք պատկանում էին բանվորներին, գնված էին վարկով կամ վարձով էին չվերցված ժամանակավորապես։ Պայքարը կոտտեջ-գործարանի և բուն գործարանի միջև շարունակվեց 12 տարուց ավելի։ Այն վերջացավ 300 կոտտեջ-գործարանների կատարյալ քայքայումով[248]։ Այն դեպքերում, երբ խոշոր մասշտաբի արտադրությունը հենց սկզբից պայմանավորված չէ պրոցեսի բնույթով, արդյունաբերության վերջին տասնամյակներում բարձրացած այդ ճյուղերը, ինչպես, օրինակ, ծրարներ, պողպատե գրչածայրեր պատրաստելու արտադրությունը և այլն, սովորաբար, նախ անցնում են արհեստային, իսկ հետո մանուֆակտուրային արտադրության փուլերով, որոնք դեպի գործարանային արտադրությունը տանող անցման կարճատև փուլերն, են։ Այս փոխակերպությունն ամենամեծ դժվարություններով է ընթանում այն դեպքերում, երբ արդյունքի մանուֆակտուրային արտադրությունը ներկայացնում է ոչ թե հաջորդաբար միմյանց հետ կապված զարգացման պրոցեսների մի շարք, այլ բազմաթիվ այլազան պրոցեսներ։ Այդ, օրինակ, պողպատե գրչածայրերի գործարանի զարգացման համար մեծ արգելք էր։ Սակայն համարյա արդեն մեկ ու կես տասնամյակ առաջ հնարվեց մի ավտոմատ, որը մի անգամից 6 տարբեր պրոցես է կատարում։ Արհեստը 1820 թվականին առաջին պողպատե գրչածայրերի գրոսը [12 դյուժինը] արտադրում էր 7 ֆունտ ստեռլինգ 4 շիլլինգով, մանուֆակտուրան 1830 թվականին այն արտադրում էր 8 շիլլինգով, իսկ գործարանն այսօր մեծածախ առևտրականներին տալիս է 2—6 պենսով[249]։

b) Գործարանի հակադարձ ազդեցությունը մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի վրա

Գործարանի զարգացման և այդ զարգացմանն ուղեկցող՝ հողագործության մեջ տեղի ունեցող հեղաշրջման հետ ընդարձակվում են ո՛չ միայն արտադրության չափերն արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում, այլև դրա հետ միասին փոխվում է նրանց բնույթը։ Մեքենայական արտադրության սկզբունքը, այսինքն՝ արտադրության պրոցեսի վերածումն իր բաղկացուցիչ փուլերի և այդ ձևով ծագող խնդիրների լուծումը մեքենագիտության, քիմիայի և այլն, կարճ ասած՝ բնական գիտությունների կիրառումով,— այդ սկզբունքն ամենուրեք վճռական նշանակություն է ձեռք բերում։ Ուստի մեքենաները թափանցում են մանուֆակտուրաների մեջ, որտեղ նրանք կիրառումն են գտնում մերթ այս, մերթ այն մասնակի պրոցեսի համար։ Այդպիսով քայքայվում է և չդադարող փոփոխությունների առաջ ճանապարհ է բաց անում մանուֆակտուրայի կայուն, բյուրեղացած կազմը, որ ծագել էր աշխատանքի հին բաժանումից։ Բացի դրանից էլ, հավաքական բանվորի կամ աշխատանքի կոմբինացված անձնակազմի մեջ արմատական հեղաշրջում է կատարվում։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանին հակառակ, հիմա աշխատանքի բաժանման պլանը հիմնվում է կանանց աշխատանքի, ամեն տարիքի երեխաների, անվարժ բանվորների աշխատանքի կիրառման վրա, որտեղ այդ միայն կարելի է, կարճ ասած՝ «cheap labour»-ի, էժան աշխատանքի վրա, ըստ անգլիական բնորոշ արտահայտության։ Այդ վերաբերում է ո՛չ միայն խոշոր մասշտաբով կոմբինացված ամեն տեսակ արտադրությանը, անկախ այն բանից՝ մեքենաներ է կիրառում վերջինը թե ոչ, այլև, այսպես կոչված, արդի տնային արդյունաբերությանը, անկախ այն բանից՝ բանվորները մասնավոր բնակարաններում են զբաղվում այդ արդյունաբերությամբ թե մանր արհեստանոցներում։ Այդ, այսպես կոչված, ժամանակակից տնային արդյունաբերությունը, բացի անունից, ընդհանուր ոչինչ չունի հնավանդ տնային արդյունաբերության հետ, որը քաղաքային անկախ արհեստ, ինքնուրույն գյուղացիական տնտեսություն և ամենից առաջ բանվորական ընտանիքի համար տուն է ենթադրում։ Այգ արդյունաբերությունը հիմա դարձել է գործարանի, մանուֆակտուրայի կամ առևտրական հիմնարկի արտաքին բաժանմունքը։ Բացի գործարանային բանվորներից, մանուֆակտուրային բանվորներից ու արհեստավորներից, որոնց կապիտալը խոշոր մասսաներով համակենտրոնացնում է տարածականորեն և որոնց գլխին ուղղակի հրամանատարություն է անում, նա անտեսանելի թելերով շարժման մեջ է դնում տնային բանվորների մի ուրիշ բանակ, որոնք ցրված են խոշոր քաղաքներում ու գյուղերում։ Օրինակ, Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում գտնվող պպ. Տիլլիների շապկագործարանը, որն ունի 1 000 գործարանային բանվոր և գյուղերում ցրված 9 000 տնային բանվոր[250]։

Էժան և դեռահաս աշխատուժերի շահագործումն արդի մանուֆակտուրայի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան բուն գործարանում, որովհետև վերջնի տեխնիկական հիմքը՝ մկանային ուժի փոխարինումը մեքենաներով և աշխատանքի հեշտությանը, այնտեղ մանուֆակտուրայի մեջ մեծ մասամբ բացակայում է. բացի դրանից, կանացի օրգանիզմը կամ փոքրահասակների դեռ չամրապնդված օրգանիզմը մանուֆակտուրայի մեջ ամենաանխիղճ կերպով մատնվում է թունավոր նյութերի ազդեցությանը և այլն։ Շահագործումը, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան մանուֆակտուրայում, որովհետև բանվորների մանրատվածությունը նվազեցնում է նրանց դիմադրության ընդունակությունը, որովհետև բուն գործատուի ու բանվորի արանքն են խցկվում մի ամբողջ շարք գիշատիչ պորտաբույծներ, որովհետև տանը կատարվող աշխատանքն ամեն տեղ պայքարում է արտադրության միևնույն ճյուղում եղած մեքենայական կամ, առնվազն, մանուֆակտուրային արտադրության դեմ, որովհետև աղքատությունը բանվորից խլում է աշխատանքի ամենաանհրաժեշտ պայմանները — ընդարձակ շենքը, լույսը, օդափոխությունը և այլև, որովհետև զբաղմունքների անկանոնությունը աճում է, և, վերջապես, խոշոր արդյունաբերության ու հողագործության շնորհիվ բոլոր «ավելորդ» դարձածների այդ վերջին ապաստարաններում բանվորների կոնկուրենցիան անհրաժեշտորեն հասնում է իր մաքսիմումին։ Արտադրության միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ սիստեմատիկորեն մշակվում է մեքենայական արտադրության շնորհիվ, և որին ուղեկցում է աշխատուժի ամենաանխնա շռայլումն ու աշխատանքի ֆունկցիայի նորմալ պայմանների հափշտակումը, հիմա այնքան ավելի մեծ թափով է ցույց տալիս իր այդ անտագոնիստական ու մարդասպան կողմը, որքան ավելի քիչ են զարգացած արդյունաբերության տվյալ ճյուղում աշխատանքի հասարակական արտադրողական ուժն ու աշխատանքի կոմբինացված պրոցեսների տեխնիկական հիմքը։

c) Ժամանակակից մանուֆակտուրան

Վերը բերված դրույթները այժմ ես կպարզաբանեմ մի քանի օրինակով։ Ընթերցողին, իսկապես, արդեն բազմաթիվ իլյուստրացիաներ են հայտնի աշխատանքային օրվան վերաբերող բաժնից։ Բիրմինհամի ու շրջակայքի մետաղամշակման մանուֆակտուրաները, մեծ մասամբ շատ դժվար աշխատանքների համար, կիրառում են 30 000 երեխա ու պատանի և 10 000 կին։ Այստեղ մենք նրանց գտնում ենք առողջության համար վնասակար պղնձաձուլարաններում, կոճակագործարաններում, ջնարակման, գալվանոպլաստիկայի և լաքելու գործատներում[251]։ Մեծահասակների ու փոքրահասակների ուժից վեր աշխատանքը Լոնդոնի լրագրերի ու գրքերի զանազան ապարանների համար ապահովել է «սպանդանոց» պատվավոր անունը [Տես 251a ծանոթ.]։ Կազմատներում — նույնպիսի ուժից վեր աշխատանք, որի զոհերն այստեղ կանայք են, աղջիկներն ու երեխաները։ Փոքրահասակների ծանր աշխատանք կա ճոպանագործարաններում, գիշերային աշխատանք` աղագործարաններում, մոմի և քիմիական այլ մանուֆակտուրաներում, մետաքսեղենի գործարաններում, որոնք մեխանիկական շարժիչ ուժ չեն օգտագործում, երեխաների աշխատանքի սպանիչ կիրառում՝ ջուլհակահաստոցները պտտեցնելու համար[252]։ Ամենազզվելի, ամենակեղտոտ ու ամենից վատ վարձատրվող աշխատանքներից մեկը, որոնց համար առավելապես մատաղահաս աղջիկներին ու կանանց են աշխատեցնում, քրջեղենի տեսակավորումն է։ Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիան, չխոսելով արդեն նրա ահագին քանակությամբ սեփական քրջեղենի մասին, ամբողջ աշխարհի քրջավաճառության կենտրոնատեղ է ծառայում։ Քրջերն այստեղ գալիս են Ճապոնիայից, Հարավային Ամերիկայի ամենահեռավոր պետություններից ու Կանարյան կղզիներից։ Բայց Մեծ Բրիտանիա ներմուծվող քրջեղենի գլխավոր աղբյուրները Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Եգիպտոսը, Թյուրքիան, Բելգիան ու Հոլանդիան են։ Քրջեղենը ծառայում է պարարտացման, քոլքեր (ներքնակներ լցնելու), Shoddy [արհեստական բուրդ] պատրաստելու համար և որպես հում նյութ՝ թուղթ արտադրելու համար։ Քրջեղենը տեսակավորող այդ կանայք միջնորդներ են ծառայում ծաղիկ ու այլ վարակիչ հիվանդություններ տարածելու համար, որոնց առաջին զոհերը հենց իրենք են լինում[253]։ Որպես ուժից վեր աշխատանքի, ծանր ու անհարմար աշխատանքի և դրա հետ կապված՝ դեռ երեխայական հասակից կիրառվող բանվորների կոպտացման կլասիկ օրինակ կարող են ծառայել, բացի մետաղահանքերից ու ածխահանքերից, աղյուսի և կղմինդրի գործարանները, որոնց մեջ Անգլիայում դեռ միայն եզակի դեպքերում է գործածվում նորագյուտ մեքենան (1866 թ.)։ Մայիսից մինչև սեպտեմբեր աշխատանքը տևում է առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 8-ը և, եթե չորացումը բաց օդում է կատարվում, հաճախ առավոտվա ժամի 4-ից մինչև երեկոյան ժամի 9-ը։ Առավոտյան ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքային օրը համարվում է «կրճատված», «չափավոր»։ Երկու սեռի երեխաները գործի են ընդունվում 6 և նույնիսկ 4 տարեկան հասակից։ Նրանք նույնքան ժամ են աշխատում, որքան մեծահասակները, հաճախ ավելի շատ, քան մեծահասակները։ Աշխատանքը տաժանելի է, իսկ ամառվա տոթը էլ ավելի է սաստկացնում հյուծումը։ Օրինակ, Մոսլիում գտնվող աղյուսագործարանում մի 23-ամյա աղջիկ օրական պատրաստում էր 2 000 աղյուս, նրան օգնում էին երկու փոքրահասակ աղջիկ, որոնք կավ էին կրում և աղյուսները դարսում։ Այդ աղջիկներն օրական 10 տոննա կավ էին կրում 30 ոտնաչափ խորությամբ փոսի լպրծուն կողքերով և տանում էին 210 ոտնաչափ հեռու։ «Երեխան չի կարող անցնել աղյուսագործարանի քավարանով առանց բարոյապես ընկնելու... Անվայել խոսքն ու զրույցը, որ նրանք առիթ են ունենում լսելու ամենաքնքույշ հասակից սկսած, կեղտոտ, անպարկեշտ ու անպատկառ սովորությունները, որոնց մեջ նրանք աճում են տգետ ու վայրենացած վիճակում, ամբողջ հետագա կյանքում նրանց դարձնում են ցոփ, թշվառ, անառակ մարդիկ... Անբարոյացման մի սարսափելի աղբյուր է բնակեցման եղանակը։ Ամեն մի moulder (կաղապարիչ) (իսկապես մի հմուտ բանվոր և բանվորների խմբի գլխավոր) 7 անձից բաղկացած իր արտելին բնակարան և կերակուր է տալիս իր խրճիթում կամ կոտտեջում։ Կաղապարիչի ընտանիքին պատկանելիս լինեն թե ոչ, տղամարդիկ, դեռահասներն ու աղջիկները քնում են նույն խրճիթում։ Խրճիթը բաղկացած 4 սովորաբար 2 և բացառիկ դեպքերում միայն՝ 3 սենյակից, բոլորը գետնահարկ, անբավարար օդափոխությամբ։ Օրվա ընթացքում դաժան աշխատանքից մարմինն այնքան է ուժասպառվում, որ մտածել անգամ չի կարելի առողջապահության, մաքրության ու պարկեշտության որևէ կանոններ պահպանելու մասին։ Այդ խրճիթներից շատերն անկարգության, կեղտի ու փոշու իսկական տիպարներ են... Մատաղահաս աղջիկներին այդ տեսակ աշխատանքի համար կիրառող սիստեմի մեծագույն չարիքն այն է, որ այդ սիստեմն աղջիկներին հենց ամենավաղ մանկությունից սկսած, որպես կանոն, նրանց ամբողջ կյանքի ընթացքում կապում է ամենաթշվառ խաժամուժի հետ։ Նախքան բնությունը նրանց կասի, թե նրանք կին են, նրանք դառնում են կոպիտ, վատաբերան տղաներ («rough, foul-mouthed boys»)։ Աղքատիկ, կեղտոտ քրջեր հագած, ոտքերը ծնկներից էլ վեր մերկացրած, մազերն ու երեսը կեղտաթաթախ, նրանք սովորում են արհամարհանքով վերաբերվել պարկեշտության ու պատկառանքի ամեն զգացումի։ Ճաշի ժամանակ նրանք փռվում են մարգագետնի վրա կամ նայում հարևան առվի մեջ լողացող տղաներին։ Վերջացնելով իրենց օրական ծանր աշխատանքը, նրանք ավելի լավ շորեր են հագնում և տղամարդկանց ուղեկցում են պանդոկներն ու գարեջրատները»։ Որ այդ ամբողջ դասակարգի մեջ ամենավաղ մանկությունից սարսափելի հարբեցողություն է տիրում, այդ միանգամայն բնական է։ «Ամենավատն այն է, որ աղյուսագործներն իրենք իրենցից հուսահատվում են։ Դուք, հարգելի պարոն,— ասաց նրանց մեջ լավագույններից մեկը Սաուսոլֆիլդի կապելանին,— նույնպիսի հաջողությամբ կարող էիք փորձել ոտքի կանգնեցնել և ուղղել սատանային, ինչպես և մի աղյուսագործի՜» («You might as well try to raise and improve the devil as a brickie, Sir!»)[254]։

Արդի մանուֆակտուրայի մեջ (որի տակ այստեղ պետք է հասկանալ խոշոր մասշտաբի բոլոր արհեստանոցները, բացի բուն գործարաններից) աշխատանքի պայմանների կապիտալիստական տնտեսման վերաբերյալ պաշտոնական ամենահարուստ նյութ կարելի է գտնել «Public Health Report»-ի չորրորդ (1861 թ.) և վեցերորդ (1863 թ.) գրքերում։ Workshops-ի (աշխատանոցների) նկարագրությունը, հատկապես Լոնդոնի տպագրիչներինն ու դերձակներինը, գարշելիության կողմից գերազանցում է այն ամենը, ինչ կարող է տալ մեր վիպասանների երևակայությունը։ Բանվորների առողջության վիճակի վրա ղրանց արած ազդեցությունն ինքնըստինքյան հասկանալի է։ Privy Coutncil-ի [Գաղտնի խորհրդի] ավագ բժշկական պաշտոնյա և «Public Health Reports»-ի պաշտոնական խմբագիր դ-ր Սայմոնը ի միջի այլոց ասում է. «Իմ չորրորդ հաշվետվության մեջ (1861 թ.) ես մատնանշել եմ, թե բանվորների համար գործնականորեն որքան անհնար է պաշտպանել իրենց առաջին իրավունքը, առողջությունը պահպանելու իրավունքը, որքան անհնար է պնդել, որ ձեռնարկատերն ինչ գործի համար էլ որ նրանց հավաքի, աշխատանքը, որչափով այդ նրանից է կախված, զերծ լինի առողջության համար վնասակար բոլոր վերացնելի պայմաններից։ Ես ցույց եմ տվել, թե երբ բանվորները գործնականորեն անկարող են իրենց Ուժերով ձեռք բերել առողջությունը պահպանելու այդ իրավունքի իրագործումը, նրանք չեն կարող իրական աջակցություն ստանալ նաև սանիտարական ոստիկանության հատուկ պաշտոնյաներից... Տասնյակ հազարավոր բանվորների ու բանվորուհիների կյանքը ներկայումս անօգուտ կերպով հաշմվում ու կրճատվում է այն անվերջ ֆիզիկական տառապանքներից, որոնք ծնվում են այն պարզ փաստից, որ նրանք աշխատում են»[255]։ Լուսաբանելու համար այն ազդեցությունը, որ արհեստանոցներն անում են բանվորների առողջության վիճակի վրա, դ-ր Սայմոնը տալիս է մահացության հետևյալ աղյուսակը.

Արդյունաբերության համապատասխան ճյուղերում զբաղված զանազան տարիքի
անձերի թիվը
Արդյունաբերության ճյուղերը առողջության տեսակետից Արդյունաբերության համապատասխան ճյուղերում 100 000 մարդին ընկնող մահացության նորման (ըստ տարիքների)
25—35 տար. 35—45 տար. 45—55 տար.
958 285 Հողագործությունն Անգլիայում և Ուելսում 743 805 1 145
22 301 տղամարդ Լոնդոնի դերձակներ 958 1 262 2 093
12 377 կին
13 803 Լոնդոնի տպագրիչներ 894 1 747 2 367[256]

d) Տանը կատարվող ժամանակակից աշխատանքը

Ես հիմա դիմում եմ, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքին։ Այդ ոլորտի շահագործման մասին, որ կապիտալն իրագործում է խոշոր արդյունաբերության թիկունքում, և այդ շահագործման հրեշավորության մասին գաղափար կազմելու համար կարելի էր քննել, օրինակ, Անգլիայի մի քանի խուլ գյուղերում եղած, ըստ երևույթին ամբողջովին հովվերգական, մեխագործությունը[257]։ Այստեղ բավական է մի քանի օրինակ բերել այնպիսի ճյուղերից, ինչպես ժանյակների արտադրությունը և ծղոտագործությունն են, որոնք դեռ ամենևին մեքենաներ չեն կիրառում, կամ որոնք մրցում են մեքենայական ու մանուֆակտուրային արտադրության հետ։

Այն 150 000 մարդուց, որոնք զբաղված են անգլիական ժանեկարտադրության մեջ, գրեթե 10 000-ի վրա տարածվում է 1861 թվականի գործարանային օրենքի ներգործությունը։ Մնացած 140 000-ի ճնշող մեծամասնությունը կանայք են, երկու սեռի դեռահասներ ու երեխաներ, ընդ որում արական սեռը միայն շատ թույլ է ներկայացված։ Շահագործման այդ «էժան» նյութի առողջության վիճակը երևում է Նոտտինգհեմի General Dispensary [աղքատների ընդհանուր պոլիկլինիկայի] բժիշկ դ-ր Տրումենի հետևյալ ամփոփագրից. 686 ժանեկագործուհի-պացիենտից, մեծ մասամբ 17—24 տարեկան, թոքախտավոր էին`

1852 թ. 45-ից 1-ը 1857 թ. 13-ից 1-ը
1853 » 28-ից 1-ը 1858 » 15-ից 1-ը
1854 » 17-ից 1-ը 1859 » 9-ից 1-ը
1855 » 18-ից 1-ը 1860 » 8-ից 1-ը
1856 » 15-ից 1-ը 1861 » 8-ից 1-ը[258]

Թոքախտավորների տոկոսի այդ պրոգրեսիվ աճումը պետք է բավարարի ամենալավատես պրոգրեսիստներին և ազատ առևտրի թեորիայի գերմանական ստախոս շրջավաճառներին։

1861 թվականի գործարանային օրենքը կարգավորում է հատկապես ժանյակների հյուսումը, որչափով այդ կատարվում է մեքենաներով, իսկ այդ ընդհանուր կանոն է Անգլիայի համար։ Այն ճյուղերը, որոնց վրա մենք այստեղ համառոտակի ենք կանդ առնում, և այն էլ միայն, այսպես կոչված, տնային բանվորների նկատմամբ և ոչ նրանց նկատմամբ, ովքեր կենտրոնանում են մանուֆակտուրաներում, վաճառատներում և այլն,— տրոհվում են 1) lace finishing-ի (մեքենայական եղանակով պատրաստվող ժանյակների վերջնահարդարում. այս կատեգորիան, իր հերթին, բազմաթիվ ստորաբաժանումներ է ընդգրկում), 2) ժանեկագործության։

Lace finishing-ը որպես տանը կատարվող աշխատանք, կատարվում է կա՛մ, այսպես կոչված, «mistresses houses»-ում [տնտեսուհիների, վարպետուհիների տներում], կա՛մ այն կանանց մասնավոր բնակարաններում, որոնք աշխատում են մենակ կամ իրենց երեխաների հետ։ Այն կանայք, որոնք «mistresses houses» են պահում, իրենք էլ աղքատ են։ Արհեսաանոցը կազմում է նրանց սեփական բնակարանի մի մասը։ Նրանք պատվերներ են ստանում գործարանատերերից, խանութատերերից և այլն և կանայք, աղջիկներ ու փոքր երեխաներ են վարձում այն քանակությամբ, որ համապատասխանում է նրանց սենյակի չափին և արդյունաբերության տվյալ ճյուղում եղած պահանջարկի տատանումներին։ Այդ արհեստանոցներից մի մասում զբաղված բանվորու֊հիների թիվը փոփոխվում է 20-ից մինչև 40, մյուսներում՝ 10-ից մինչև 20։ Նվազագույն միջին տարիքը, երբ երեխաներն սկսում են աշխատել, 6 տարեկան հասակն է, սակայն ոմանք սկսում են աշխատել 5 տարեկանից փոքր հասակում։ Սովորաբար աշխատանքի ժամանակը տևում է առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 8-ը՝ 1½ ժամ կերակուր ուտելու ընդմիջումով, վերջինը կարգավորված չէ, հաճախ կերակուրն ուտում են աշխատանքի այդ գարշահոտ խոռոչներում։ Երբ գործերի դրությունը լավ է, աշխատանքն առավոտյան ժամի 8-ից (երբեմն ժամի 6-ից) շարունակվում է մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը կամ 12-ը։ Անգլիական զորանոցներում ամեն մի զինվորի համար սահմանված է 500—600 խորանարդ ոտնաչափ, զինվորական հիվանդանոցներում՝ 1200։ Իսկ աշխատանքի այդ խորշերում ամեն մեկին ընկնում է 67—100 խորանարդ ոտնաչափ։ Միևնույն ժամանակ գազային լուսավորությունը կլանում է օդի պարունակած թթվածինը։ Ժանյակները մաքուր պահելու համար երեխաները հաճախ պետք է ոտնամանները հանեն, նույնիսկ ձմեռը, թեև հատակը սալաքարերով կամ աղյուսներով է ծածկված։ «Նոտտինգհեմում հաճախ կարելի է տեսնել մի փոքրիկ սենյակում, որը գուցե 12 քառակուսի ոտնաչափից ավելի չէ, մի տեղ լցված 15-ից մինչև 20 երեխա, որոնք օրվա մեջ 15 ժամ զբաղված են այնպիսի աշխատանքով, որն ինքնըստինքյան հյուծում է իր ձանձրալիությամբ ու միապաղաղությամբ և, բացի դրանից, կատարվում է այնպիսի հակառողջապահական պայմաններում, որ միայն երևակայել կարելի է... Նույնիսկ ամենափոքրիկ երեխաներն աշխատում են այնպիսի լարված ուշադրությամբ ու արագությամբ, որ զարմանք են շարժում, և այդ երեխաները համարյա երբեք թույլ չեն տալիս, որ իրենց մատները հանգստանան կամ ավելի դանդաղ շարժվեն։ Եթե նրանց դիմում են հարցերով, նրանք թեկուզ մի րոպե կորցնելու վախից, աչքները չեն բարձրացնում աշխատանքից»։ «Երկար ճիպոտը» «mistresses»-ների [վարպետուհիների] ձեռքին ծառայում է որպես երեխաների աշխատանքը խթանելու միջոց, և այդ այնքան ավելի մեծ չափով, որքան ավելի է երկա-

րացվում աշխատանքի ժամանակը։ «Երեխաները կամաց-կամաց հոգնում են և դառնում են թռչունների նման անհանգիստ երկար աշխատանքային օրվա վերջում, որի ընթացքում նրանք գամված են իրենց աշխատանքին, իսկ վերջինս միապաղաղ է, աչքերի համար վնասակար և հոգնեցնող մարմնի դիրքի փոփոխությունների բացակայության պատճառով... Այս իսկական ստրկական աշխատանք է» («Their work is like slavery»)[259]։ Որտեղ կանայք աշխատում են իրենց սեփական երեխաների հետ տանը, այսինքն արդի իմաստով, վարձված սենյակում, դրությունը է՛լ ավելի վատ է, եթե այդ հնարավոր է։ Աշխատանքի այդ տեսակը բաշխվում է Նոտտինգհեմի շրջակայքում 80 մղոն տարածության վրա։ Երբ խանութում աշխատող երեխան երեկոյան ժամի 9-ին կամ 10-ին տուն է վերադառնում, նրան հաճախ մի ամբողջ կապոց են տալիս՝ աշխատանքը տանը շարունակելու համար։ Կապիտալիստական փարիսեցին, ի դեմս իր վարձկան ծառաներից մեկի, կապոցը տալիս իհարկե սրտահույզ կերպով բացագանչում է. «այս էլ մայրիկի համար», թեև շատ լավ գիտե, որ խեղճ երեխան նույնպես պետք է նստի և օգնի մորը[260]։

Ժանյակի արդյունաբերությունը տարածված է առավելապես անգլիական հողագործական երկու օկրուգներում — Հոնիտոնի ժանեկային օկրուգում, որ ընդգրկում է Դեվոնշիրի հարավային ափի երկարությամբ 20—30 մղոնանոց մի շերտ ու Հյուսիսային Դեվոնի մի քանի վայրեր, և մի ուրիշ շրջանում, որն ընդգրկում է Բուկինգհեմի, Բեդֆորդի, Նորտհեմպտոնի կոմսությունների զգալի մասը և Օքսֆորդշիրի ու Հենտինգդոնշիրի հարևան մասերը։ Հողագործական բատրակների կոտտեջները սովորաբար միաժամանակ որպես արհեստանոցներ են ծառայում։ Մի քանի մանուֆակտուրաների տերեր աշխատեցնում են 3 000-ից ավելի այդպիսի տնային բանվորներ, գլխավորապես երեխաներ ու դեռահասներ, բացառապես իգական սեռից։ Lace finishing-ի [ժանյակների վերջնահարդարման] կապակցությամբ նկարագրված պայմանները նորից են հանդիպում այստեղ։ Տարբերությունը միայն այն է, որ «mistresses houses»-ի [տնտեսուհիների, վարպետուհիների տների] փոխարեն հանդես են գալիս, այսպես կոչված, «lace school»-ը [ժանյակի դպրոցները], որ պահում են աղքատ կանայք իրենց խրճիթներում։ 5 տարեկան, երբեմն նույնիսկ ավելի փոքր հասակից մինչև 12—15 տարեկան հասակը երեխաներն աշխատում են այս դպրոցներում, առաջին տարում ամենափոքրերը 4-ից մինչև 8 ժամ, հետագայում առավոտյան Ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 8 — 10-ը։ «Սենյակները, որպես կանոն, փոքրիկ կոտտեջների սովորական խցեր են, բուխարին փակված է հոսանքը խափանելու համար, ապրողները երբեմն ձմեռն էլ միայն իրենց սեփական կենդանական ջերմությամբ են տաքանում։ Ուրիշ դեպքերում այդ, այսպես կոչված, դպրոցական սենյակները փոքրիկ նկուղների նման վայրեր են առանց տաքացնելու հարմարանքի... Այդ քողտիկների գերլցումն ու դրա հետևանքով օդի փչացումը հաճախ ծայրահեղ չափերի է հասնում։ Դրա վրա ավելանում է կեղտաջրերի, արտաքնոցների, հոտող նյութերի ու այլ աղտոտությունների վնասակար ներգործությունը, որ սովորական երևույթ է մանր կոտտեջների մուտքերի մոտ»։ Շենքերի մասին.— «Ժանյակի մի դպրոցում կային 18 աղջիկ ու մի վարպետուհի, ամեն մի անձի ընկնում էր 33 խորանարդ ոտնաչափ. մի ուրիշ դպրոցում, որտեղ անտանելի գարշահոտություն էր տիրում, կային 18 անձ, մեկ մարդուն ընկնում էր 24½ խորանարդ ոտնաչափ։ Արդյունաբերության այս ճյուղում պատահում է, որ երեխաներին ստիպում են 2—2½ տարեկան հասակից աշխատելու»[261]։

Այնտեղ, որտեղ Բուկինգհեմի ու Բեդֆորդի հողագործական կոմսություններում ժանեկագործությունը բացակայում է, սկսվում է ծղոտագործությունը։ Այդ տարածված է Հերտֆորդշիրի մի զգալի մասում և Էսսեքսի արևմտյան ու հյուսիսային մասերում։ 1861 թվականին ծղոտագործությամբ ու ծղոտե գլխարկների արտադրությամբ զբաղված էին 48 043 մարդ, որոնցից 3 815-ը ամեն տարիքի արական սեռի, մյուսները՝ իգական սեռի, և նրանցից 14 913-ը մինչև 20 տարեկան, որոնց թվում մոտ 7 000 երեխա։ ժանյակների դպրոցների փոխարեն այստեղ հանդես են գալիս «straw plait school»-ները՝ [«ծղոտագործական դպրոցները]։ Երեխաներն այստեղ սկսում են ծղոտագործություն սովորել սովորաբար 4, երբեմն էլ 3-ից մինչև 4 տարեկան հասակում։ Իհարկե, նրանք ոչ մի կրթություն չեն ստանում։ Երեխաներն իրենք տարրական դպրոցներն անվանում են «natural schools» [«իսկական դպրոցներ»], տարբերելով այդ արյունարբու հիմնարկներից, որտեղ նրանց աշխատանքի են նստեցնում պարզապես այն նպատակով, որ պատրաստեն իրենց կիսաքաղց մայրերի տված դասը, մեծ մասամբ օրական 30 յարդ։ Այդ նույն մայրերը հետո նրանց հաճախ տանն էլ են ստիպում աշխատելու մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ը։ Ծղոտը կտրում է նրանց մատներն ու բերանը, որով նրանք միշտ թրջում են ծղոտը։ Լոնդոնի բժշկական պաշտոնյաների ընդհանուր կարծիքի համաձայն, որն ամփոփել է դ-ր Բելլարդը, ննջարաններում և արհեստանոցներում ամեն մի անձին 300 խորանարդ ոտնաչափը նվազագույն տարածություն է։ Մինչդեռ ծղոտագործական դպրոցներում տարածությունն է՛լ ավելի նեղ է, քան ժանեկագործական դպրոցներում, այն է՝ 12, 17, 18½ և 22-ից պակաս խորանարդ ոտնաչափ մեկ մարդուն։ «Այս թվերից նվազագույնները,— ասում է հանձնաժողովի անդամ Ուայտը,— ներկայացնում են այն տարածության կեսից պակասը, որ կբռնի 3 խորանարդ ոտնաչափ արկղի մեջ զետեղած մի երեխա»։ Կենսական այդպիսի հաճույք են ստանում երեխաները մինչև 12—14 տարեկան հասակը։ Չքավոր, ընկած ծնողները միայն այն մասին են մտածում, որ երեխաներից, որքան հնարավոր է, ավելի շատ օգուտ կորզեն։ Մեծանալով՝ երեխաները, բնականաբար, ոչ մի գրոշի նշանակություն չեն տալիս ծնողներին և լքում են. նրանց։ «Զարմանալի չէ, որ տգիտությունն ու մոլություններն են բնորոշում նման դաստիարակություն ստացած այդ բնակչությանը... Նրա բարոյականությունն ամենաստորին աստիճանի վրա է գտնվում... Կանանց խոշոր մասն ապօրինի զավակներ ունի, շատերը մայր են դառնում այնպիսի դեռատի հասակում, որ նույնիսկ քրեական վիճակագրությանը գիտակ մարդիկ ապշած են մնում»[262]։ Եվ այս օրինակելի ընտանիքների հայրենիքը, ինչպես ասում է քրիստոնեության մեջ անկասկած ձեռնհաս կոմս Մոնտալամբերը, Եվրոպայի քրիստոնեական օրինակելի՜ երկիրն է։

Աշխատավարձը, որն ընդհանրապես խղճուկ է արդյունաբերության վերը նկարագրված ճյուղերում (ծղոտագործական դպրոցներում բացառիկ դեպքերում երեխաների առավելագույն աշխատավարձը 3 շիլլինգ է), իր անվանական մեծությունից էլ ավելի ցած է ընկնում truck-system-ի [բանվորներին աշխատավարձի դիմաց վարկով ապրանքներ տալու սիստեմի] հետևանքով, որն ընդհանուր առմամբ տարածված է հատկապես ժանեկագործական արտադրության օկրուգներում[263]։

e) Ժամանակակից մանուֆակտուրայի և տանը կատարվող ժամանակակից աշխատանքի անցումը խոշոր արդյունաբերության։ Այդ ռևոլյnւցիայի արագացումը՝ գործարանային օրենքները արտադրության այդ եղանակների վրա տարածելու միջոցով

Աշխատուժի էժանացումը կանանց ու փոքրահասակների աշխատուժը պարզապես չարաշահելով, աշխատանքը պարզապես զրկելով այն բոլոր պայմաններից, որոնց մեջ աշխատանքն ու կյանքը կարող են նորմալ կերպով ընթանալ, ուժից վեր ու գիշերային աշխատանքի դաժանության միջոցով — վերջիվերջո դեմ է առնում որոշ բնական սահմանների, որոնցից անցնել չի կարելի, իսկ դրա հետ միասին նույն սահմաններին են բախվում ապրանքների էժանացումն ու ընդհանրապես կապիտալիստական շահագործումը, որոնք այդ իսկ հիմքերի վրա են կառուցված։ Հենց որ, վերջապես, հասնում են այդ կետին,— իսկ մինչև այդ երկար ժամանակ է անցնում,— հնչում է մեքենաներ մտցնելու և տանը կատարվող մանրատված աշխատանքի (այլև մանուֆակտուրայի) այդ մոմենտից արագորեն գործարանային արտադրության փոխարկվելու ժամը։

Այդ շարժման ամենավիթխարի օրինակը տալիս է «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությունը։ «Children’s Employment Commission»-ի դասակարգման համաձայն՝ արդյունաբերության այդ ճյուղը ընդգրկում է ծղոտե ու կանացի գլխարկ ու թասակ կարողներին, դերձակներին, milliners ու dressmakers[264], սպիտակեղեն կարող բանվորներին ու բանվորուհիներին, կորսետագործներին, ձեռնոցագործներին, մուճակագործներին և, բացի դրանից, բազմաթիվ մանր ճյուղեր, ինչպես, օրինակ, փողկապների, օձիքների և այլ իրերի պատրաստումը։ Անգլիայում և Ուելսում արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված կանացի անձնակազմը 1861 թվականին կազմում էր 586 298 հոգի, որից առնվազն 115 242-ը` 20 տարեկանից փոքր, 16 560-ը` 15 տարեկանից փոքր։ Միացյալ թագավորության մեջ (1861 թ.) այդ բանվորուհիների թիվը 750 334 էր։ Անգլիայի և Ուելսի գլխարկագործության, մուճակագորձության, ձեռնոցագործության ու դերձակության մեջ նույն տարին զբաղված տղամարդ բանվորների թիվը 437 969 էր, որից 14 964-ը՝ 15 տարեկանից փոքր, 89 285-ը՝ 15—20 տարեկան, 333 117-ը՝ 20 տարեկանից մեծ։ Այս տվյալների մեջ բացակայում են այս շարքին պատկանող համեմատաբար մանր ճյուղերը։ Բայց եթե մենք վերցնենք հենց նոր բերված թվերը, ինչպես որ նրանք կան, ապա 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ միայն Անգլիայի և Ուելսի համար ստացվում է 1 024 277 մարդ, այսինքն՝ համարյա այնքան, որքան հողագործության ու անասնապահության մեջ են զբաղված։ Մենք սկսում ենք հասկանալ, թե մեքենաներն ինչի համար են այդպիսի հրեշավոր քանակությամբ արդյունքներ արտադրում և այդպիսով նպաստում բանվորների ահագին մասսաների «ազատմանը»։

«Wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությամբ զբաղվող մանուֆակտուրաները իրենց ներսում վերարտադրում են աշխատանքի այն բաժանումը միայն, որի membra disjecta-ն [բաժան-բաժան անդամները] նրանք գտնում են արդեն պատրաստի. այդ արտադրությամբ զբաղված են մանր արհեստավորները, որոնք, սակայն, ոչ թե առաջվա նման աշխատում են անհատական սպառողների, այլ մանուֆակտուրաների ու խանութների համար, այնպես որ հաճախ ամբողջ քաղաքներ ու վայրեր, որպես իրենց հատուկ մասնագիտությամբ, զբաղվում են այդ արտադրության այնպիսի ճյուղերով, ինչպես կոշկակարությունը և այլն. վերջապես, նույն արտադրությամբ ամենից շատ զբաղվում են, այսպես կոչված, տնային բանվորները, որոնք մանուֆակտուրաների, խանութների և նույնիսկ համեմատաբար մանր վարպետների արտաքին բաժանմունքներն են կազմում[265]։ Աշխատանյութի, հումքի, կիսաֆաբրիկատների և այլ պատկանելիքների մասսաները մատակարարում է խոշոր արդյունաբերությունը, իսկ մարդկային էժան (taillable à merci et miséricorde [ողորմածության ու զայրույթի մատնված]) նյութի մասսան կազմված է նրանցից, որոնց «ազատել» են խոշոր արդյունաբերությունն ու հողագործությունը։ Արդյունաբերության այս ճյուղերի մանուֆակտուրաներն իրենց ծագմամբ պարտական են գլխավորապես այն բանին, որ կապիտալիստը կարիք ունի ձեռքի տակ պահելու մի այնպիսի պատրաստի բանակ, որը կարողանա հարմարվել պահանջարկի ամեն մի շարժման[266]։ Սակայն այդ մանուֆակտուրաները թույլ էին տալիս, որ իրենց կողքին շարունակի գոյություն ունենալ արհեստային ու տնային մանրատված արտադրությունը, որպես իրենց լայնածավալ հիմք։ Հավելյալ արժեքի ահագին արտադրությունն աշխատանքի այդ ճյուղերում և միևնույն ժամանակ նրանց արտադրած ապրանքների պրոգրեսիվ էժանացումը պայմանավորված էր և պայմանավորված է գլխավորապես աշխատավարձի նվազագույն չափերով, որը հազիվ բավարարում է խղճուկ բուսական կյանքին և որը կապված է աշխատաժամանակի՝ մարդու համար հազիվ հնարավոր մաքսիմումի հետ։ Հենց ապրանքների փոխարկված մարդկային քրտինքի ու մարդկային արյան էժանությունն է, որ շարունակ ընդարձակել և ամեն օր ընդարձակում է վաճառահանման շուկան, մասնավորապես Անգլիայի համար՝ նաև գաղութային շուկան, որտեղ առանց այն էլ անգլիական սովորություններն ու ճաշակն են իշխում։ Վերջապես, հասավ դարձակետը։ Հին մեթոդի հիմքը, բանվորական նյութի պարզապես բիրտ շահագործումը, որին ավելի կամ պակաս չափով ուղեկցում էր աշխատանքի սիստեմատիկորեն զարգացած բաժանումը, այլևս չէր բավարարում աճող շուկային և կապիտալիստների է՛լ ավելի արագ աճող կոնկուրենցիային։ Հնչեց մեքենայի ժամը։ Եվ այն մեքենան, որը վճռողական ռևոլյուցիոն դեր խաղաց, այն մեքենան, որը հավասարաչափ ընդգրկեց արտադրության այս ոլորտի բոլոր անհամար ճյուղերը, ինչպես, օրինակ, մոդայական ապրանքների արտադրությունը, դերձակությունը, կոշկակարությունը, կարի գործը, գլխարկագործությունը և այլն,— կարի մեքենան էր։

Նրա անմիջական ներգործությունը բանվորների վրա մոտավորապես նույնն է, ինչ որ ընդհանրապես այն բոլոր մեքենաներինը, որոնք խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում առաջին անգամ նվաճում են արտադրության նոր ճյուղերը։ Ամենափոքրահասակ երեխաները հեռացվում են։ Մեքենայի բանվորների աշխատավարձը բարձրանում է տնային բանվորների համեմատությամբ, որոնցից շատերը պատկանում են «աղքատներից ամենաաղքատների» («the poorest of the poor») շարքին։ Ընկնում է համեմատաբար լավ դրության մեջ գտնվող այն արհեստավորների վաստակը, որոնց հետ մրցել է սկսում մեքենան։ Մեքենայի նոր բանվորները բացառապես աղջիկներ ու երիտասարդ կանայք են։ Մեխանիկական ուժի օգնությամբ նրանք ոչնչացնում են ավելի ծանր աշխատանքների բնագավառում տղամարդու աշխատանքի մոնոպոլիան, իսկ ավելի թեթև աշխատանքների բնագավառից դուրս են մղում ծեր կանանց ու փոքրահասակ երեխաների մասսաներին։ Անհաղթահարելի կոնկուրենցիան կործանում է ամենաթույլ ձեռնաշխատ բանվորներին։ Վերջին տասնամյակում Լոնդոնում տեղի ունեցող սովամահության (death from starvation) դեպքերի սարսափելի աճումը զուգահեռ է ընթանում մեքենայական կարի ծավալման հետ[267]։ Կարի մեքենայով աշխատող նոր բանվորուհիները, որոնք մեքենան բանեցնում են ձեռքով ու ոտքով կամ միայն ձեռքով, նստած կամ կանգնած, նայած մեքենայի ծանրությանը, մեծությանն ու առանձին բնույթին, պետք է աշխատուժի մեծ քանակ գործադրեն։ Նրանց աշխատանքը առողջության համար վնասակար է դառնում պրոցեսի երկարատևության պատճառով, թեև այն սովորաբար ավելի կարճ է լինում, քան հին սիստեմի պայմաններում։ Ամենուրեք,— օրինակ՝ մուճակների, կորսետների, գլխարկների և այլ առարկաների արտադրության մեջ,— ուր կարի մեքենան մուտք է գործում առանց այն էլ նեղ ու գերլցված արհեստանոցները, նա սաստկացնում է առողջության համար վնասակար ազդեցությունները։ «Այն տպավորությունը,— ասում է հանձնաժողովի անդամ Լորդը,— որ ստանում ես ցածր արհեստանոցները մտնելիս, որտեղ միասին 30-ից մինչև 40 մարդ է աշխատում մեքենաներով, անտանելի է... Շոգը, որի պատճառը մասամբ արդուկները տաքացնելու համար գործածվող գազավառարաններն են, սարսափելի է... Նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի արհեստանոցներում սահմանված է, այսպես կոչված, չափավոր աշխատաժամանակ, այսինքն՝ առավոտվա ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, ամեն օր սովորաբար 3 կամ 4 հոգի ուշաթափվում են»[268]։

Արտադրության հասարակական եղանակի հեղաշրջումը, արտադրության միջոցների փոխակերպության այդ անհրաժեշտ արդյունքը, կատարվում է անցման ձևերի մի խայտաբղետ քաոսի մեջ։ Այդ ձևերը փոփոխվում են՝ նայած թե ինչ չափով և որքան վաղուց է կարի մեքենան արդեն ընդգրկել արդյունաբերության այս կամ այն ճյուղը, փոփոխվում են՝ նայած թե բանվորներն ինչ դրության մեջ էին գտնվում մեքենան մտցնելիս, նայած թե մանուֆակտուրային, արհեստային թե տնային արտադրությունն էր գերակշռել, նայած արհեստանոցների վարձավճարին և այլն[269]։ Օրինակ, մոդային ապրանքների արտադրության բնագավառում, որտեղ աշխատանքը մեծ մասամբ արդեն կազմակերպված էր գլխավորապես պարզ կոոպերացիայի միջոցով, կարի մեքենան սկզբում մանուֆակտուրային արտադրության միայն մի նոր գործոն է։ Դերձակության, շապիկների, մուճակների և նման այլ ճյուղերում բոլոր ձևերը խաչահատվում են։ Այստեղ բուն գործարանային արտադրություն է։ Այնտեղ միջնորդները հում նյութն ստանում են en chef [ձեռնարկատեր] կապիտալիստից և «նկուղներում» ու «ձեղնահարկերում» խմբում են կարի մեքենաների շուրջը 10-ից մինչև 50 ու է՛լ ավելի վարձու բանվորների։ Վերջապես, ինչպես առհասարակ բոլոր մեքենաների նկատմամբ է կատարվում, որչափով նրանք մի կուռ, շաղկապված սիստեմ չեն կազմում և կարող են գաճաճային չափերով կիրառվել, արհեստավորները կամ տնային բանվորները, իրենց ընտանիքի կամ սակավաթիվ կողմնակի բանվորների օգնությամբ, բանեցնում են իրենց պատկանող կարի մեքենաները[270]։ Անգլիայում հիմա փաստորեն գերակշռում է այնպիսի սիստեմ, երբ կապիտալիստը իր շենքերում համեմատաբար զգալի թվով կարի մեքենաներ է կենտրոնացնում, իսկ հետո մեքենայական արդյունքը հետագա վերամշակման համար բաշխում է տնային բանվորների մի ամբողջ բանակի միջև[271]։ Սակայն անցման ձևերի խայտաբղետությունը չի թաքցնում բուն գործարանային արտադրության փոխարկվելու տենդենցը։ Այս տենդենցը սնվում է հենց կարի մեքենայի բնույթով — նրա կիրառման եղանակների բազմազանությունը հարկադրում է արտադրության ղրանից առաջ բաժանված ճյուղերը միացնելու մեկ շենքում, մեկ կապիտալի հրամանատարության տակ. սնվում է, այնուհետև, այն հանգամանքով, որ նախնական կարումն ու մի քանի այլ օպերացիաներ ամենից ավելի նպատակահարմար է կատարել մեքենայի գտնված տեղում, վերջապես, նույն ուղղությամբ է գործում նաև արհեստավորների ու տնային բանվորների անխուսափելի սեփականազրկումը, որոնք սեփական մեքենաներով են արտադրում։ Այդ ճակատագրին նրանք մասամբ արդեն հիմա են արժանացել։ Կարի մեքենաների մեջ ներդրված կապիտալի մշտական աճումը[272] խթանում է արտադրության ընդարձակումը և շուկայում առաջ է բերում կանգառումներ, որոնք տնային բանվորներին ստիպում են իրենց կարի մեքենաները վաճառելու։ Կարի մեքենաների գերարտադրությունն իսկ վաճառահանման կարիք ունեցող արտադրողներին ստիպում է շաբաթական վարձով տալու այդ մեքենաները և այդպիսով մանր մեքենայատերերի համար մահացու կոնկուրենցիա է ստեղծում[273]։ Մեքենաների կառուցվածքի դեռ չդադարող մշտական փոփոխություններն ու նրանց էժանացումը շարունակ նույնքան արժեքազուրկ են դարձնում մեքենաների հին տեսակները, որի հետևանքով դրանք շահավետորեն գործադրել կարող են միայն խոշոր կապիտալիստները, որոնք հեքիաթային էժան գներով դնում են այդ մեքենաները։ Վերջապես, այստեղ էլ, ինչպես և հեղաշրջման բոլոր նման պրոցեսներում, վճռական դերը պատկանում է մարդկանց շոգեմեքենայով փոխարինելուն։ Շոգեուժի կիրառումն սկզբում բախվում է այնպիսի զուտ տեխնիկական արգելքների, ինչպես մեքենաների ցնցումը, նրանց արագությունը կարգավորելու դժվարությունը, ավելի թեթև մեքենաների արագ փչացումը և այլն, սակայն այդ բոլորը արգելքներ են, որոնց հաղթահարելը շուտով սովորեցնում է պրակտիկան[274]։ Եթե, մի կողմից, բազմաթիվ աշխատամեքենաների կենտրոնացումը համեմատաբար խոշոր մանուֆակտուրաներում դրդում է շոգեուժ կիրառելու, ապա, մյուս կողմից, շոգու կոնկուրենցիան մարդու մկանների դեմ արագացնում է բանվորական անձնակազմի ու աշխատամեքենաների կենտրոնացումը խոշոր գործարաններում։ Այսպես, օրինակ, Անգլիայում «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրության վիթխարի ոլորտները, ինչպես և մնացած արտադրությունների մեծամասնությունը, ներկայումս ապրում են մի ռևոլյուցիա, երբ մանուֆակտուրան, արհեստներն ու տանը կատարվող աշխատանքները փոխարկվում են գործարանային արտադրության, բայց դեռ այդ փոխարկումից առաջ էլ բոլոր հիշյալ ձևերը խոշոր արդյունաբերության ազդեցության տակ բոլորովին փոխվել, քայքայվել, աղճատվել էին և վաղուց արդեն վերարտադրել և նույնիսկ գերազանցել էին գործարանային սիստեմի ամբողջ հրեշավորությունը՝ առանց այդ սիստեմի դրական մոմենտները, զարգացման մոմենտները յուրացնելու[275]։

Տարերայնորեն կատարվող այդ արդյունաբերական ռևոլյուցիան արհեստականորեն արագացվում է գործարանային օրենքների տարածումով արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որտեղ կանայք, դեռահասներ ու երեխաներ են աշխատում։ Աշխատանքային օրվա հարկադրական կարգավորումը տևողության, ընդմիջումների, սկսելու և վերջացնելու մոմենտի տեսակետից, երեխաների հերթափոխության սիստեմը, որոշ տարիքից փոքր երեխաների բացառումը և այլն հարկագրում են մեքենաների կիրառումն ուժեղացնելու[276] և մկանները, որպես շարժիչ ուժ, շոգիով փոխարինելու[277]։ Մյուս կողմից, ժամանակի տեսակետից կորցրածը շենքի հաշվին շահելու ձգտումը տանում է դեպի ընդհանուր ձևով օգտագործվող աշխատամիջոցների քանակության՝ վառարանների, շենքերի և այլ հարմարությունների ընդարձակում,— կարճ ասած՝ ուժեղացնում է արտադրության միջոցների կենտրոնացումը և դրան համապատասխանորեն՝ բանվորների խտացումը։ Ամեն անգամ, երբ մանուֆակտուրային սպառնում է գործարանային օրենքի կիրառումը, կրքոտությամբ կրկնվում է միևնույն գլխավոր առարկությունը՝ գործարանային օրենքին ենթարկվելու դեպքում գործը հին չափերով շարունակելու համար անհրաժեշտ կլինի կապիտալի է՛լ ավելի մեծ ծախսում։ Ինչ վերաբերում է մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի միջև եղած միջակա ձևերին կամ հենց տանը կատարվող աշխատանքին, ապա աշխատանքային օրն ու երեխաների աշխատանքը սահմանափակելու հետևանքով նրանք կորցնում են ոտքի տակի հողը։ Էժան աշխատուժի անսահման շահագործումը նրանց մրցունակության միակ հիմքն է։

Գործարանային արտադրության էական պայմանը, մանավանդ այն ժամանակից սկսած, երբ նրա վրա տարածված է աշխատանքային օրվա կարգավորումը, նորմալ հետևանքի ապահովվածությունն է, այսինքն՝ այն վստահությունը, թե տվյալ ժամանակամիջոցում կարտադրվի որոշ քանակությամբ ապրանք կամ ձեռք կբերվի ցանկալի օգտակար էֆեկտ։ Կարգավորված աշխատանքային օրվա օրինասահման ընդմիջումները ենթադրում են, այնուհետև, որ աշխատանքի հանկարծակի ու պարբերական դադարները հնարավոր են առանց արտադրության պրոցեսում գտնվող արդյունքին վնաս հասցնելու։ Հետևանքի այդ ապահովվածությունն ու աշխատանքի ընդմիջման հնարավորությունը, հասկանալի է, ավելի հեշտ իրագործելի են զուտ մեխանիկական արտադրությունների մեջ, քան այնտեղ, որտեղ որոշ դեր են խաղում քիմիական ու ֆիզիկական պրոցեսները, ինչպես, օրինակ, կավագործության, ճերմակացման, ներկարարության, հացագործության մեջ, մետաղ մշակող մանուֆակտուրաների մեծամասնության մեջ։ Այնտեղ, որտեղ տիրում է չսահմանափակված աշխատանքային օրվա, գիշերային աշխատանքի ու մարդկային ուժերի ազատ շռայլման հին սովորությունը, ամեն մի տարերային արգելք շուտով սկսում են համարել արտադրության հավերժական «բնական սահման»։ Ոչ մի թույն այնպես արագ կերպով չի ոչնչացնում միջատներին, որքան գործարանային օրենքը՝ այդպիսի «բնական սահմանները»։ Ոչ ոք ավելի բարձր չէր աղաղակում «անհնարինությունների» մասին, քան կավագործության պարոնները։ 1864 թվականին նրանց ենթարկեցին գործարանային օրենքին, և 16 ամիս անց արդեն չքացան բոլոր անհնարինությունները։ Գործարանային օրենքով կյանքի կոչված «կատարելագործված մեթոդը, որով կավազանգվածը (slip) չորացման փոխարեն պատրաստվում է մամլելու միջոցով, չթրծած ապրանքը չորացնող վառարանների նոր կառուցվածքը և այլն,— այդ բոլորը կավագործության արվեստի համար մեծ կարևորություն ունեցող իրադարձություններ են, այնպիսի առաջադիմություն են նշանակում, որի նմանը չի կարելի ցույց տալ վերջին հարյուրամյակի ընթացքում։ Վառարանների ջերմաստիճանը զգալի չափով պակասեցված է, ընդ որում ածխի սպառումը զգալի չափով կրճատվել է, և ջերմությունն ապրանքի վրա ավելի արագ է ներգործում»[278]։ Բոլոր մարգարեությունների հակառակ, բարձրացան ո՛չ թե կավեղենի արտադրության ծախքերը, այլ արդյունքի մասսան, այնպես որ 1864 թվականի դեկտեմբերից մինչև 1865 թվականի դեկտեմբեր՝ 12 ամսվա արտահանությունը արժեքի 138 628 ֆ. ստեռլինգ ավելցուկ տվեց՝ նախընթաց երեք տարվա արտահանության միջին մեծության համեմատությամբ։ Լուցկու արտադրության մեջ բնության օրենք էր համարվում, որ դեռահասները, նույնիսկ կերակուրը կուլ տալիս, պետք է ձողիկները թաթախեին ֆոսֆորային տաք բաղադրության մեջ, որի թունավոր գոլորշիները դիպչում էին նրանց երեսին։ Գործարանային օրենքը (1864 թ.), հարկադրելով տնտեսել ժամանակը, ստիպեց մտցնել «dipping machine» (թաթախելու մեքենա), որի գոլորշիները չեն կարող հասնել բանվորին[279]։ Նմանապես և ժանեկագործական մանուֆակտուրայի այն ճյուղերի նկատմամբ, որոնք դեռ չեն ենթարկված գործարանային օրենքին, այժմ պնդում են, թե կերակուր ընդունելու ժամանակը չի կարող այստեղ կարգավորված լինել, որովհետև տարբեր ժանեկանյութերը չորանալու համար պահանջում են տարբեր ժամանակ, որը տատանվում է 3 րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ Դրան «Children’s Employment Commission»-ի անդամները պատասխանում են, «Պայմանները նույնն են, ինչպես պաստառատպության մեջ։ Այս ճյուղի գլխավոր գործարանատերերից մի քանիսը եռանդագին պնդում էին, թե կիրառվող նյութերի բնույթն ու այն պրոցեսների այլազանությունը, որոնցով անցնում են այդ նյութերը, թույլ չեն տալիս կերակուր ընդունելու համար աշխատանքի հանկարծակի ընդմիջումներ կատարել՝ առանց մեծ կորուստ պատճառելու...Factory Act’s Extension [գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղի վրա տարածելու լրացուցիչ օրենքի] (1864 թ.) 6-րդ բաժնի 6-րդ կետի համաձայն՝ նրանց տրվում է այդ օրենքը հրատարակելու օրից հաշված տասնութամսյա ժամանակամիջոց, որը լրանալուց հետո նրանք պետք է գործարանային օրենքով սահմանված հանգստի ընդմիջումներ մտցնեն»[280]։ Հազիվ էր օրենքը պառլամենտի սանկցիան ստացել, որ պարոնայք գործարանատերերն արդեն հայտնագործեցին, թե «Այն անհարմարությունները, որ մենք սպասում էինք գործարանային օրենքը մտցնելուց, երևան չեկան։ Մենք չենք գտնում, թե արտադրությունը որևէ չափով թուլացել է։ Իրապես, մենք նույն ժամանակամիջոցում ավելի ենք արտադրում»[281]։ Այսպիսով, անգլիական պառլամենտը, որին ոչ ոք չի կշտամբի հանճարեղության համար, փորձի միջոցով հասավ այն համոզմունքին, թե հարկադրական օրենքը կարող է պարզ հրամանագրումով վերացնել այն բոլոր, այսպես կոչված, բնական արգելքները, որ արտադրությունը իբր թե դնում է աշխատանքային օրը սահմանափակելու և կարգավորելու դեմ։ Այդ պատճառով էլ արդյունաբերության որոշ ճյուղում գործարանային օրենքը մտցնելիս 6-ից մինչև 18 ամսվա ժամկետ է սահմանվում, և արդեն գործարանատիրոջ գործն է այդ ժամանակամիջոցում տեխնիկական արգելքները վերացնելը։ Միրաբոյի «Impossible? Ne me dites jamais ce bête de mot!» [«Անկարելի՞ է։ Երբե՛ք ինձ չասեք այդ հիմար բառը»։] խոսքերը հատուկ նշանակություն են ստանում արդի տեխնոլոգիայի համար։ Բայց եթե գործարանային օրենքն արագ կերպով, ինչպես ջերմոցում, հասունացնում է մանուֆակտուրային արտագրությունը գործարանային արտադրության փոխարկելու համար անհրաժեշտ նյութական տարրերը, ապա, միաժամանակ կապիտալի ծախսումներն ավելացնելու անհրաժեշտություն ստեղծելով, նա արագացնում է ավելի մանր վարպետների կործանումն ու կապիտալի համակենտրոնացումը[282]։

Եթե մի կողմ թողնենք զուտ տեխնիկական ու տեխնիկապես հաղթահարելի արգելքները, ապա աշխատանքային օրվա կարգավորումը բախվում է հենց բանվորների անկարգ սովորություններին, մանավանդ այնտեղ, որտեղ գործավարձն է իշխում, և օրվա կամ շաբաթվա որոշ մասի գործալքումը կարող է փոխհատուցվել հետագա արտաժամյա կամ գիշերային աշխատանքով, մի մեթոդ, որ բթացնում է մեծահասակ բանվորին և քայքայիչ ազդեցություն է անում նրա փոքրահասակ ընկերների ու կանանց վրա[283]։ Թեև աշխատուժի ծախսման այդ անկանոնությունը մի բնական կոպիտ ռեակցիա է սպանիչ աշխատանքի տաղտկալի միապաղաղության դեմ, սակայն, նա անհամեմատ ավելի մեծ չափով բխում է հենց արտադրության անարխիայից, որը, իր հերթին, դարձյալ աշխատուժի անսանձ շահագործում է ենթադրում կապիտալի կողմից։ Արդյունաբերական ցիկլի փուլերի ընդհանուր պարբերական հերթափոխությունների և շուկայի հատուկ տատանումների կողքին արտադրության ամեն մի ճյուղում ասպարեզ են գալիս հատկապես, այսպես կոչված, սեզոնը և ա՛յն մեծ պատվերների հանկարծակիությունը, որ պետք է ամենակարճ ժամանակում կատարել, ընդ որում նշանակություն չունի՝ այդ սեզոնային աշխատանքները նավագնացության համար տարվա բարենպաստ եղանակների պարբերականությամբ թե մոդայով են պայմանավորված։ Հանկարծակի պատվերներն այսքան ավելի սովորական են դառնում, որքան ավելի են տարածվում երկաթուղիներն ու հեռագիրը։ «Երկաթուղային սիստեմի տարածումն ամբողջ երկրում,— ասում է, օրինակ, Լոնդոնի մի գործարանատեր,— խիստ նպաստեց կարճաժամկետ պատվերների սովորությանը. հիմա Գլազգոյից, Մանչէստրից ու Էդինբուրգից գնորդները գալիս են 2 շաբաթը մեկ անգամ կամ մեծաքանակ գնումների համար դիմում են Սիտիի առևտրական տներին, որոնց մենք ապրանքներ ենք մատակարարում։ Փոխանակ պահեստներից գնելու, ինչպես այդ սովորություն էր առաջներում, նրանք պատվերներ են տալիս, որոնք մենք պետք է անմիջապես կատարենք։ Նախկին տարիներում մենք միշտ կարող էինք թույլ պահանջարկի ժամանակ հաջորդ սեզոնի պահանջարկը բավարարելու համար նախօրոք աշխատել, բայց հիմա ոչ ոք չի կարող գուշակել, թե այն ժամանակ ինչի պահանջարկ կլինի»[284]։

Գործարանային օրենքին դեռ չենթարկված գործարաններում ու մանուֆակտուրաներում իշխում է սարսափելի, ուժից վեր աշխատանք, պարբերաբար — այսպես կոչված՝ սեզոնների ժամանակ և անորոշ մոմենտներին — հանկարծակի պատվերների հետևանքով։ Գործարանի, մանուֆակտուրայի ու խանութի արտաքին ոլորտում, տանը կատարվող աշխատանքի ոլորտում, որ առանց այն էլ բոլորովին անկանոն է, հում նյութի և պատվերների կողմից ամբողջովին կախված է կապիտալիստի քմահաճույքից, որն այստեղ չի կաշկանդված շենքերի, մեքենաների և այլ հարմարանքների օգտագործման վերաբերյալ ոչ մի նկատառումով և ոչ մի ռիսկ չի անում, բացի հենց բանվորների կաշուց,— այդ արտաքին ոլորտում սիստեմատիկորեն աճեցվում է այսպիսով մի արդյունաբերական ռեզերվային բանակ, որը միշտ պատրաստ է կապիտալին ծառայելու, որը տարվա մի մասում նոսրանում է՝ մարդկային ուժերից վեր տաժանելի աշխատանքի հետևանքով, իսկ տարվա մյուս մասում հասցվում է բոսյակային վիճակի աշխատանքի պակասության պատճառով։ «Ձեռնարկատերերը,— ասում է «Children’s Employment Commission»-ը,— տանը կատարվող աշխատանքի սովորության դարձած անկանոնությունը շահագործում են, որպեսզի այն ժամանակ, երբ արտակարգ աշխատանքներ են հարկավոր, այդ աշխատանքը երկարաձգեն մինչև գիշերվա ժամի 11-ը, 12-ը, 2-ը կամ, ինչպես տարածված դարձվածքն է ասում, մինչև ուզած ժամը, և այդ արվում է այնպիսի շենքերում, «որտեղ միայն գարշահոտությունը բավական է, որ ձեզ ուշաթափ գետին գլորի» (the stench is enough to knock you down)։ Գուցե դուք գնաք մինչև դուռը և այն բաց անեք, բայց չեք վստահանա առաջ գնալ»[285]։ «Որքա՜ն խեղկատակ են մեր ձեռնարկատերերը,— ասում է ունկնդրված վկաներից մեկը, մի կոշկակար,— եթե նրանք կարծում են, թե պատանուն ոչ մի վնաս չի պատճառում այն, որ տարվա կես մասում նրան խոշտանգում են սպանիչ աշխատանքով, իսկ մյուս կեսում հարկադրում են համարյա բոլորովին անգործ թափառելու»[286]։

Ինչպես տեխնիկական արգելքների, այնպես էլ այդ, այսպես կոչված, «առևտրական սովորությունների» («usage which have grown with the growth of trade») մասին շահագրգռված կապիտալիստներն ասում էին և ասում են, թե դրանք արտադրության «բնական սահմաններ» են,— բամբակեղենի արդյունաբերության լորդերի սիրած գանգատը այն ժամանակաշրջանում, երբ նրանց առաջին անգամ սպառնալ սկսեց գործարանային օրենքը։ Թեև նրանց արդյունաբերությունն ամեն մի այլ արդյունաբերությունից ավելի մեծ չափով է հիմնվում համաշխարհային շուկայի, ուրեմն և նավագնացության վրա, սակայն փորձը մերկացրեց նրանց սուտը։ Այն ժամանակվանից սկսած անգլիական գործարանային տեսուչներն ամեն մի, այսպես կոչված, «առևտրական արգելքի» վերաբերվում են որպես դատարկ խուսաբանության[287]։ Իրոք, «Children’s Employment Commission»-ի հիմնավոր ու բարեխիղճ հետազոտություններն ապացուցում են, որ աշխատանքային օրվա կարգավորումը արդյունաբերության մի քանի ճյուղերում լոկ ավելի հավասարաչափ կբաշխեր ամբողջ տարվա վրա աշխատանքի այն մասսան, որն արդեն կիրառվում է այդ ճյուղերում[288], որ այդ կարգավորումը կծառայեր որպես առաջին ռացիոնալ սանձը մոդայի փոփոխական քմահաճույքների դեմ, որոնք մարդասպան են, անմիտ և ըստ էության չեն համապատասխանում խոշոր արդյունաբերության սիստեմին[289], որ օվկիանոսյան նավագնացության և. ընդհանրապես հաղորդակցության միջոցների զարգացումը վերացրել է սեզոնային աշխատանքի բուն տեխնիկական հիմքը[290], որ մյուս, իբր թե վերահսկողության չենթարկվող, բոլոր պայմանները վերացվում են շենքերի ընդարձակումով, լրացուցիչ մեքենաներով, միաժամանակ զբաղված բանվորների թվի ավելացումով[291] և դրանից բխող հետադարձ ազդեցությամբ խոշոր առևտրի սիստեմի վրա[292]։ Սակայն կապիտալը, ինչպես նա հաճախակի հայտարարել է իր ներկայացուցիչների բերանով, այդպիսի հեղաշրջման հոժարում է «միայն ընդհանուր պառլամենտական ակտի ճնշման տակ»[293], որը հարկադիր օրենքով կարգավորում է աշխատանքային օրը։

9. ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ)։ ՆՐԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

Գործարանային օրենսդրությունը, հասարակության այս առաջին գիտակցական ու պլանաչափ ներգործությունն իր արտադրության պրոցեսի տարերայնորեն գոյացած կառուցվածքի վրա, ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության նույնքան անհրաժեշտ արդյունքն է, որքան բամբակեղենի մանվածքը, սելֆակտորներն ու էլեկտրական հեռագիրը։ Նախքան Անգլիայում գործարանային օրենսդրության ընդհանուր տարածման մասին խոսելը, անհրաժեշտ է համառոտակի հիշատակել այդ օրենսդրության այն մի քանի որոշումները, որոնք չեն վերաբերում աշխատանքային օրվա ժամերի թվին։

Սանիտարական կանոնները, մի կողմ թողած նրանց խմբագրության հարցը, որը հեշտացնում է նրանց շրջանցումը կապիտալիստի կողմից, չափազանց խղճուկ են և փաստորեն սահմանափակվում են պատերն սպիտակացնելու հրահանգներով և մաքրության, օդափոխության ու վտանգավոր մեքենաներից պաշտպանելու միջոցների վերաբերյալ մի քանի այլ կանոններով։ Երրորդ գրքում մենք կվերադառնանք գործարանատերերի մոլեռանդ պայքարին այն որոշման դեմ, որով նրանց վրա փոքր ծախսեր են դրվում իրենց «ձեռքերի» անդամները պաշտպանելու համար։ Այստեղ փայլուն կերպով նորից հաստատվել է ֆրիտրեդերների այն դոգման, թե անտագոնիստական շահեր ունեցող հասարակության մեջ ամեն մեկն իր սեփական օգտին հետամուտ լինելով, դրանով էլ հենց աջակցում է ընդհանուր բարիքին։ Մի օրինակ բավական կլինի։ Հայտնի է, որ քառասնական թվականների կեսերից Իռլանդիայում խիստ ընդարձակվեց վուշեղենի արդյունաբերությունը, իսկ նրա հետ միասին՝ նաև scutching mills-ը (վուշ քրքրելու գործարանները)։ 1864 թվականին այնտեղ կային մինչև 1 800 այդպիսի mill-եր։ Աշնանը և ձմռանը պարբերաբար, գլխավորապես դեռահասներն ու կանայք, հարևան մանր վարձակալների տղաները, աղջիկներն ու կանայք, մեքենաներին բոլորովին անծանոթ մարդիկ, կտրվում են դաշտային աշխատանքից, որպեսզի scutching mills գլանամեքենաների տակ վուշ դնեն։ Այստեղ տեղի ունեցող դժբախտ դեպքերն իրենց չափերով ու ինտենսիվությամբ բոլորովին իրենց նմանը չունեն մեքենաների պատմության մեջ։ Կիլդինենի (Կորկի մոտերքում) մեկ scutching mill-ին 1852-ից մինչև 1856 թվականն ընկել է մահվան 6 ու ծանր խեղումների 60 դեպք, և դրանք բոլորն էլ կարելի էր կանխել մի քանի շիլլինգ արժեցող ամենահասարակ հարմարանքների միջոցով։ Դաունպետրիկի գործարանների certifying surgeon [պաշտոնական բժիշկ] դ-ր Ուայտը 1865 թ. դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաշվետվության մեջ հայտարարում է. «Scutching mill-երի պատճառած դժբախտ դեպքերը սարսափելի բնույթ են կրում։ Շատ դեպքերում մարմնի մի քառորդը պոկվում է իրանից։ Խեղումների սովորական հետևանքներն են մահը կամ ողորմելի անօգնականությամբ ու տանջանքներով լի ապագան։ Գործարանների թվի ավելացումն այս երկրում, իհարկե, կմեծացնի այդ սարսափելի հետևանքների քանակը։ Ես համոզված եմ, որ scutching mill-երի վրա պետական պատշաճ վերահսկողությամբ կկանխվեին առողջության ու կյանքի հսկայական զոհերը»[294]։ Էլ ի՞նչը կարող էր ավելի լավ բնութագրել արտադրության կապիտալիստական եղանակը, քան այն, որ անհրաժեշտ է պետության պարտադիր օրենքով նրա վզին փաթաթել հիգիենայի ու առողջապահության ամենատարրական կանոնների պահպանումը։ «1864 թվականի գործարանային օրենքը կավագործության մեջ 200-ից ավելի արհեստանոցներ սպիտակացրեց և մաքրեց այն բանից հետո, երբ նրանք 20 տարով կամ բոլորովին հրաժարվում էին այդպիսի օպերացիաներից (ահա քեզ կապիտալի «ժուժկալությունը»)։ Այս գործատներում զբաղված են 27 878 բանվոր, որոնք մինչև այժմ ցերեկվա ուժից վեր աշխատանքի, իսկ հաճախ նաև գիշերային աշխատանքի ժամանակ մի այնպիսի գարշելի օդ են շնչում, որի հետևանքով համեմատաբար անվնաս այդ զբաղմունքը շարունակ հիվանդություն ու մահ է սպառնում։ Գործարանային օրենքը ստիպել է խիստ շատացնելու օդափոխության հարմարանքները»[295]։ Գործարանային օրենքի կիրառման այս բնագավառը միաժամանակ ցայտունորեն ցույց է տալիս, որ արտադրության կապիտալիստական եղանակն իր էությամբ իսկ որոշ սահմանից այն կողմը բացառում է ամեն մի ռացիոնալ բարելավում։ Մենք մի քանի անգամ արդեն նշել ենք, որ անգլիական բժիշկները միաբերան ընդունում են, թե շնչին 500 խորանարդ ոտնաչափ օդը հազիվ բավարարող մինիմում է մշտական աշխատանքի ժամանակ։ Լա՜վ։ Եթե գործարանային օրենքն իր բոլոր հարկադրական ձեռնարկումներով անուղղակի կերպով արագացնում է մանր արհեստանոցների փոխարկումը գործարանների, ուստի և անուղղակի կերպով ձեռք է բարձրացնում մանր կապիտալիստների սեփականության իրավունքի վրա և ապահովում է խոշոր կապիտալիստների մոնոպոլիան, ապա եթե օրենքը արհեստանոցներում ամեն մի բանվորի համար օդի անհրաժեշտ քանակն ապահովեր, այդ հազարավոր մանր կապիտալիստներին մի հարվածով ուղղակի կսեփականազրկեր։ Այդ կհարվածեր արտադրության կապիտալիստական եղանակին բուն արմատից, այսինքն՝ թե՛ խոշոր ու թե՛ մանր կապիտալի ինքնաճմանը, որ կատարվում է աշխատուժի «ազատ» գնման ու սպառման միջոցով։ Ուստի և այդ 500 խորանարդ ոտնաչափ օդի հանդեպ գործարանային օրենսդրության շունչը կտրվում է։ Սանիտարական հիմնարկները, արդյունաբերության հետազոտման հանձնաժողովները, գործարանային տեսուչները նորից ու նորից կրկնում են այդ 500 խորանարդ ոտնաչափի անհրաժեշտությունը և կապիտալին դրան հարկադրելու անկարելիությունը։ Այդպիսով, նրանք փաստորեն հայտարարում են, թե աշխատանքից առաջացող թոքախտն ու թոքերի այլ հիվանդությունները կապիտալի գոյության պայմանն են[296]։

Որքան էլ ընդհանուր առմամբ ողորմելի են գործարանային օրենքի որոշումները դաստիարակության մասին,— նրանք տարրական ուսումն աշխատանքի պարտադիր պայման հայտարարեցին[297]։ Նրանց հաջողությունն առաջին անգամ ապացուցեց ուսուցումն ու մարմնամարզությունը[298] ֆիզիկական աշխատանքի հետ, հետևապես նաև ֆիզիկական աշխատանքը ուսուցման ու մարմնամարզության հետ միացնելու հնարավորությունը։ Գործարանային տեսուչները, ուսուցիչների վկայությունները լսելուց հետո, շուտով հայտնագործեցին, որ գործարանային երեխաները, թեև նրանց ուսուցմանը երկու անգամ ավելի քիչ ժամանակ է հատկացվում, քան կանոնավոր կերպով ցերեկը դպրոց հաճախող դպրոցականների ուսուցմանը, այնուամենայնիվ նույնքան, իսկ հաճախ ավելի շատ բան են անցնում։ «Գործը պարզ ձևով է բացատրվում։ Նրանք, ովքեր միայն օրվա կես մասն են դպրոցում անցկացնում, միշտ թարմ են լինում և գրեթե միշտ ընդունակ ու պատրաստ են սովորելու։ Դպրոցի հետ հերթափոխվող աշխատանքի սիստեմն այդ երկու զբաղմունքներից յուրաքանչյուրը դարձնում է մյուսից հետո հանգստանալու և թարմանալու միջոց և, հետևաբար, շատ ավելի հարմար է երեխայի համար, քան այդ երկու զբաղմունքներից մեկի անընդհատությունը։ Այն երեխան, որը վաղ առավոտվանից նստած է դպրոցում, մանավանդ շոգ եղանակին, չի կարող մրցել այն մյուսի հետ, որն ավելի կայտառ և աշխույժ գալիս է իր աշխատանքից»[299]։ Հետագա ապացույցները կարելի է գտնել Սենիորի ճառում, որ նա ասել է 1863 թվականի Էդիենբուրգի սոցիոլոգական կոնգրեսում։ Նա այստեղ մատնանշում է ի միջի այլոց նաև այն, թե բարձր ու միջին դասարանների երեխաների միակողմանի անարտադրողական ու երկարատև դպրոցական օրն անօգուտ կերպով ավելացնում է ուսուցիչների աշխատանքը «և միևնույն ժամանակ երեխաներին ստիպում է ժամանակը, առողջությունն ու եռանդը ո՛չ միայն ապարդյուն, այլև բացարձակապես վնասակար կերպով վատնելու»[300]։ Ինչպես Ռոբերտ Օուենից կարելի է մանրամասն տեղեկանալ, գործարանային սիստեմից բողբոջեց ապագայի դաստիարակության սաղմը, երբ որոշ հասակից բարձր բոլոր երեխաների համար արտադրողական աշխատանքը միացվելու է դասավանդման ու մարմնամարզության հետ, ոչ միայն որպես հասարակական արտադրությունը բարձրացնելու միջոցներից մեկը, այլև իբրև միակ միջոց բազմակողմանիորեն զարգացած մարդիկ արտադրելու համար։

Մենք տեսանք, որ խոշոր արդյունաբերությունը տեխնիկապես ոչնչացնում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, որն ամբողջ մարդուն ցմահ ամրակցում էր մի որոշ մասնական օպերացիայի, ընդհակառակը, խոշոր արդյունաբերության կապիտալիստական ձևը ավելի հրեշավոր կերպով է վերարտադրում աշխատանքի այդ բաժանումը, — բուն գործարանում՝ բանվորին դարձնելով մասնական մեքենայի գիտակցությամբ օժտված կցորդը, ամեն տեղ մասամբ, մեքենաների ու մեքենայական աշխատանքի սպորադիկ կիրառումով[301], մասամբ էլ կանանց, երեխաների ու ոչ-որակյալ աշխատանք մտցնելով, որպես աշխատանքի բաժանման նոր հիմք։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման և խոշոր արդյունաբերության էության հակասությունը բռնի կերպով ճանապարհ է հարթում իրեն համար։ Նա արտահայտվում է, ի միջի այլոց, այն սարսափելի իրողությամբ, որ արդի գործարաններում ու մանուֆակտուրաներում զբաղված և ամենաքնքույշ հասակից ամենատարրական մանիպուլյացիաների գամված երեխաների հսկայական մասն ամբողջ տարիներ շահագործվում է, հնարավորություն չունենալով որևէ այնպիսի աշխատանք սովորելու, որը հետագայում նրանց պիտանի դարձներ թեկուզ հենց նույն մանուֆակտուրայի կամ գործարանի համար։ Օրինակ, անգլիական տպարաններում հին մանուֆակտուրայի ու արհեստի սիստեմին համապատասխան սովորություն կար, որ աշկերտներն ավելի թեթև աշխատանքներից անցնում էին ավելի բովանդակալից աշխատանքների։ Աշկերտները ուսման դասընթաց էին անցնում, մինչև որ դառնում էին վարժված տպագրիչներ։ Կարդալ-գրել իմանալը բոլորի համար էլ անհրաժեշտ պայման էր արհեստի ասպարեզ մտնելու համար։ Այդ բոլորը փոխվեց տպագրական մեքենայի երևան գալու հետ միասին։ Նա պահանջում է երկու տեսակ բանվորներ — մի հասակավոր բանվոր, մեքենայի վերակացու, և փոքրահասակ, սովորաբար 11—17 տարեկան տղաներ, որոնց գործը բացառապես այն է, որ մեքենայի մեջ թղթի թերթեր դնեն կամ նրանից ընդունեն տպագրված թերթը։ Նրանք, մանավանդ Լոնդոնում, այդ հոգնեցուցիչ աշխատանքով զբաղված են շաբաթվա մեջ որոշ օրեր 14, 15, 16 ժամ անընդհատ, իսկ հաճախ էլ 36 ժամ իրար հետևից՝ ընդամենը երկու ժամ ընդմիջումով ուտելու և քնելու համար[302]։ Նրանց մի հսկայական մասը կարդալ չգիտե, նրանք, որպես ընդհանուր կանոն, բոլորովին վայրենացած, աննորմալ արարածներ են։ «Նրանց իրենց գործին ընդունակ դարձնելու համար ամենևին չի պահանջվում որևէ մտավոր կրթություն. նրանք քիչ հնարավորություն ունեն հմտություն ձեռք բերելու համար և է՛լ ավելի քիչ՝ մտավոր զարգացման համար. նրանց աշխատավարձը, թեև որոշ չափով բարձր է տղաների համար, չի ավելանում այն չափով, որով նրանք մեծանում են, և նրանց ճնշող մեծամասնությունը ոչ մի շանս չունի մեքենայի վերակացուի ավելի եկամտաբեր ու ավելի պատասխանատու դիրքը գրավելու, քանի որ ամեն մի մեքենայի միայն մեկ վերակացու և հաճախ 4 պատանի է ընկնում»[303]։ Հենց որ նրանք չափազանց մեծահասակ են դառնում իրենց երեխայական աշխատանքի համար, այն է՝ դառնում են ամենաշատը 17 տարեկան, նրանց արձակում են տպարանից։ Նրանք դառնում են հանցագործության թեկնածուներ։ Նրանց որևէ այլ զբաղմունք հայթայթելու մի քանի փորձերը խորտակվել են, բախվելով նրանց տգիտությանը, կոպտությանը, ֆիզիկական ու մտավոր հետամնացությանը։

Ինչ որ ասվեց աշխատանքի մանուֆակտուրային բաժանման մասին արհեստանոցի ներսում, իր նշանակությունը պահպանում է նաև աշխատանքի բաժանման համար հասարակության ներսում։ Քանի դեռ արհեստն ու մանուֆակտուրան կազմում են հասարակական արտադրության ընդհանուր հիմքը, արտադրողի ենթարկումը արտադրության բացառապես մի որոշ ճյուղին, նրա զբաղմունքների սկզբնական բազմազանության[304] խորտակումը զարգացման անհրաժեշտ մոմենտն են։ Հիշյալ հիմքի վրա արտադրության ամեն մի առանձին ճյուղ էմպիրիկ ճանապարհով գտնում է իրեն համապատասխանող տեխնիկական կառուցվածքը, դանդաղ կատարելագործում է այն և արագ բյուրեղացնում, հենց որ ձեռք է բերված հասունության որոշ աստիճան։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք առաջ են գալիս, բացի առևտրի մատակարարած նոր աշխատանյութից, աշխատանքի գործիքի աստիճանական փոփոխությունից։ Բայց երբ արդեն էմպիրիկ կերպով գտնվել է գործիքի համապատասխան ձևը, քարանում է նաև աշխատանքի գործիքը, ինչպես այդ ցույց է տալիս նրա հաճախ հազարամյակներ տևող անցումը մեկ սերնդի ձեռքից մի ուրիշ սերնդի ձեռքը։ Բնորոշ է, որ մինչև XVIII դարը առանձին արհեստներ կոչվում էին mysteries (mystères) [գաղտնիքներ][305], որոնց խորքերը կարող էր թափանցել միայն էմպիրիկորեն և պրոֆեսիոնալ կերպով նվիրյալը։ Խոշոր արդյունաբերությունը պատռեց այն քողը, որը մարդկանցից ծածկում էր արտադրության նրանց սեփական հասարակական պրոցեսը և արտադրության տարերայնորեն առանձնացած տարբեր ճյուղերը դարձնում էր առեղծվածներ միմյանց նկատմամբ ու նույնիսկ ամեն մի ճյուղին նվիրվածի համար։ Խոշոր արդյունաբերության սկզբունքը — արտադրության ամեն մի պրոցես, վերցրած ինքնըստինքյան ու ամենից առաջ՝ առանց նկատի ունենալու մարդկային ձեռքը, տրոհել իր բաղկացուցիչ տարրերին — առաջ բերեց տեխնոլոգիայի ամբողջ արդի գիտությունը։ Արտադրության հասարակական պրոցեսի խայտաբղետ, ըստ երևույթին ներքին կապակցվածությունից զուրկ և քարացած տեսակները տարրալուծվեցին բնագիտության կիրառման գիտակցականորեն պլանաչափ, ցանկալի օգտակար էֆեկտի համաձայն սիստեմատիկորեն անդամատված բնագավառների։ նմանապես տեխնոլոգիան հայտնագործեց շարժման այն սակավաթիվ մեծ հիմնական ձևերը, որոնցով անխախտորեն շարժվում է մարդկային մարմնի ամբողջ արտադրողական գործունեությունը, չնայած կիրառվող գործիքների ամբողջ բազմազանությանը,— ինչպես որ մեխանիկան, չնայած մեքենաների մեծագույն բարդությանը, չի խաբվում այն առթիվ, որ նրանք բոլորը տարրական մեխանիկական ուժերի մշտական կրկնությունն են։ Արդի արդյունաբերությունը արտադրության պրոցեսի գոյություն ունեցող ձևը երբեք չի դիտում ու մեկնաբանում որպես վերջնական ձև։ Այդ պատճառով նրա տեխնիկական բազիսը ռևոլյուցիոն է, այնինչ արտադրության բոլոր նախկին եղանակների բազիսը ըստ էության պահպանողական էր[306]։ Մեքենաների, քիմիական պրոցեսների ու այլ մեթոդների միջոցով նա արտադրության տեխնիկական բազիսի, իսկ դրա հետ միասին նաև բանվորների ֆունկցիաների ու աշխատանքի պրոցեսի հասարակական կոմբինացիաների մեջ շարունակ հեղաշրջումներ է առաջ բերում։ Այդպիսով, նա նույնքան անընդհատ ռևոլյուցիոնացնում է աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և կապիտալի մասսաներն ու բանվորների մասսաներն անընդհատ նետում է արտադրության մեկ ճյուղից մյուսը։ Ուստի խոշոր արդյունաբերության բնույթը պայմանավորում է աշխատանքի փոփոխությունը, ֆունկցիաների շարժումը, բանվորի բազմակողմանի շարժունությունը։ Մյուս կողմից, իր կապիտալիստական ձևով նա վերարտադրում է աշխատանքի հին բաժանումը նրա քարացած մասնագիտությունների հետ միասին։ Մենք տեսանք, թե ինչպես այս բացարձակ հակասությունը ոչնչացնում է բանվորի կենսավիճակի ամեն մի հանգստություն, կայունություն, ապահովվածություն, շարունակ սպառնում է աշխատանքի միջոցների հետ կենսամիջոցներն էլ խլել նրա ձեռքից[307] և բանվորի մասնական ֆունկցիայի հետ նրան իրեն էլ ավելորդ դարձնել. թե ինչպես այդ հակասությունը կատաղորեն արտահայտվում է բանվոր դասակարգի անընդհատ հեկատոմբների մեջ, աշխատուժերի անչափ վատնման մեջ և հասարակական անարխիայի հետ կապված ամայացումների մեջ։ Այս բացասական կողմն է։ Բայց եթե աշխատանքի փոփոխությունը հիմա իր առաջ ճանապարհ է բացում միայն որպես բնական անհաղթահարելի օրենք և բնական օրենքին հատուկ կույր ավերիչ ուժով, որն ամեն տեղ արգելքների է բախվում[308], ապա, մյուս կողմից, խոշոր արդյունաբերությունն ինքն իր կատաստրոֆներով կյանքի ու մահվան հարց է դարձնում աշխատանքի փոփոխության, ուստի և բանվորների ըստ կարելույն ավելի մեծ բազմակողմանիության ճանաչումը՝ որպես հասարակական արտադրության ընդհանուր օրենք, որի նորմալ իրականացմանը պետք է հարմարեցվեն հարաբերությունները։ Նա որպես կյանքի ու մահվան հարց դնում է այս խնդիրը.— կապիտալի կողմից կատարվող շահագործման փոփոխվող պահանջմունքների համար որպես պահեստի բանակ պահվող բանվորական թշվառ ռեզերվային բնակչության հրեշավորությունը փոխարինել մարդու բացարձակ պիտանիությամբ աշխատանքի փոփոխվող պահանջմունքների համար, մասնագործ բանվորին, հասարակական մասնական որոշ ֆունկցիայի այդ սոսկական կրողին, փոխարինել բազմակողմանիորեն զարգացած անհատով, որի համար տարբեր հասարակական ֆունկցիաները կենսագործունեության միմյանց հաջորդափոխող եղանակներ են։ Հեղաշրջման այդ պրոցեսի մոմենտներից մեկը, որը տարերայնորեն զարգացել է խոշոր արդյունաբերության հիմքի վրա, պոլիտեխնիկական ու գյուղատնտեսական դպրոցներն են մի ուրիշ մոմենտը՝ «êcoles d’enseignement professionnel»-ը [պրոֆեսիոնալ դպրոցները], որտեղ բանվորների երեխաները տեխնոլոգիայի և արտադրության տարբեր գործիքների պրակտիկ կիրառման մասին որոշ ծանոթություն են ձեռք բերում։ Եթե գործարանային օրենսդրությունը, որպես կապիտալից խլված առաջին խղճուկ զիջումը, գործարանային աշխատանքի հետ միայն տարրական ուսումն է կապում, ապա ոչ մի կասկած չի կարող լինել, որ բանվոր դասակարգի կողմից քաղաքական իշխանության անխուսափելի նվաճումը տեխնոլոգիական թե՛ թեորիական և թե՛ գործնական ուսուցման համար էլ պատշաճ տեղ կնվաճի բանվորական դպրոցներում։ Բայց ոչ մի կասկածի ենթակա չէ նաև այն, որ արտադրության կապիտալիստական ձևը և բանվորների տնտեսական այն հարաբերությունները, որոնք համապատասխանում են այղ ձևին, իսպառ հակասում են հեղաշրջման այդպիսի ֆերմենտներին ու նրանց նպատակին՝ աշխատանքի հին բաժանման ոչնչացմանը։ Սակայն արտադրության պատմական որոշ ձևի հակասությունների զարգացումը նրա քայքայման և նորի գոյացման միակ պատմական ուղին է։ «Ne sutor ultra crepidam!» [«Կոշկակա՜ր, կաղապարներդ ճանաչի՛ր»] Արհեստային իմաստության այս nec plus ultra-ն սարսափելի տխմարության փոխարկվեց այն րոպեից, երբ ժամագործ Ուատտը հնարեց շոգեմեքենան, սափրիչ Արկրայտը՝ մանամեքենան, ոսկերիչ բանվոր Ֆուլտոնը՝ շոգենավը[309]։

Քանի դեռ գործարանային օրենսդրությունը կարգավորում է աշխատանքը գործարաններում, մանուֆակտուրաներում և այլն, սկզբում այդ սոսկ մի միջամտություն է կապիտալի շահագործման իրավունքների մեջ։ Ընդհակառակը, այսպես կոչված՝ տանը կատարվող աշխատանքի ամեն մի կարգավորում[310] հենց սկզբից երևան է գալիս որպես ուղղակի ներխուժում patria potestas-ի [հոր իրավունքների] մեջ, այսինքն՝ արդի լեզվով արտահայտած՝ ծնողական իշխանության մեջ, մի քայլ, որից սաստիկ ջղաձգությամբ երկար ժամանակ ընկրկում էր անգլիական նրբանկատ պառլամենտը։ Սակայն փաստերի ուժը հարկադրեց վերջապես ընդունելու, որ խոշոր արդյունաբերությունը հին ընտանիքի տնտեսական բազիսի ու նրան համապատասխանող ընտանեկան աշխատանքի հետ խորտակում է նաև ընտանեկան հին հարաբերությունները։ Անհրաժեշտ էր հռչակել երեխաների իրավունքը։ «Դժբախտաբար,— ասված է «Children’s Employment Commission»-ի 1866 թվականի եզրափակիչ հաշվետվության մեջ,— վկաների բոլոր ցուցմունքներից պարզ երևում է, որ երկու սեռի երեխաները ոչ ոքից այն աստիճան պաշտպանվելու կարիք չունեն, որքան իրենց ծնողներից»։ Ընդհանրապես երեխաների աշխատանքի և հատկապես տանը կատարվող նրանց աշխատանքի անչափ շահագործման սիստեմը «նրանով է պահպանվում, որ ծնողներն անզուսպ կերպով ու առանց վերահսկողության օգտագործում են իրենք կամայական ու կորստաբեր իշխանությունն իրենց մատաղահաս ու քնքուշ սերնդի վրա... Ծնողները չպետք է բացարձակ իշխանություն վայելեն իրենց երեխաներին դարձնելու հասարակ մեքենաներ շաբաթական այսքան վաստակ ձեռք բերելու համար... Երեխաներն ու դեռահասներն օրենսդրության պաշտպանությունը վայելելու իրավունք ունեն ծնողական իշխանության այն չարաշահման դեմ, որը վաղաժամ քայքայում է նրանց ֆիզիկական ուժերը և նվաստացնում է նրանց բարոյական ու մտավոր էությունը[311]։ Սակայն ո՛չ թե ծնողական իշխանության չարաշահումն է ստեղծել դեռահաս աշխատուժերի ուղղակի կամ անուղղակի շահագործումը կապիտալի կողմից, այլ, ընդհակառակը, շահագործման կապիտալիստական եղանակը, վերացնելով ծնողական իշխանությանը համապատասխանող տնտեսական բազիսը, այդ իշխանությունը դարձրել է չարաշահում։ Բայց որքան էլ սարսափելի ու գարշելի է հին ընտանիքի քայքայումը կապիտալիստական սիստեմի պայմաններում, այնուամենայնիվ, խոշոր արդյունաբերությունը, վճռական դերը հատկացնելով կանանց, երկու սեռի դեռահասներին ու երեխաներին արտադրության հասարակականորեն կազմակերպված պրոցեսում տնային ոլորտից դուրս, տնտեսական հիմք է ստեղծում ընտանիքի ու երկու սեռի հարաբերությունների ավելի բարձր ձևի համար։ Հասկանալի է, որ նույնպիսի անհեթեթություն է բացարձակ համարել ընտանիքի քրիստոնեական-գերմանական, ինչպես և հին-հռոմեական կամ հին-հունական կամ արևելյան ձևը, որոնք ի միջի այլոց, իրար հետ կապակցված, զարգացման մի միասնական պատմական շարք են կազմում։ Ակներև է, որ երկու սեռի ու տարբեր տարիքի անհատներից աշխատանքային կոմբինացված անձնակազմի ստեղծումը իր տարերային բիրտ, կապիտալիստական ձևով, երբ բանվորն է արտադրության պրոցեսի համար, և ոչ թե արտադրության պրոցեսը՝ բանվորի համար,— լինելով կորստյան ու ստրկության մի ժանտախտավոր աղբյուր, համապատասխան պայմաններում, րնդհակառակը, պետք է փոխարկվի մարդկայնական զարգացման աղբյուրի»[312]։ Գործարանային օրենքը բացառապես մանագործարանների ու մանածագործարանների, մեքենայական արտադրության այդ նախագոյացումների համար հրապարակված օրենքից հասարակական ամբողջ արտադրության օրենք դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես տեսանք, բխում է խոշոր արդյունաբերության զարգացման պատմական ընթացքից, որի հետին պլանում կատարյալ ռևոլյուցիա է ապրում մանուֆակտուրայի, արհեստի և տանը կատարվող աշխատանքի ավանդական կառուցվածքը — մանուֆակտուրան շարունակ փոխարկվում է գործարանի, արհեստը՝ մանուֆակտուրայի, և, վերջապես, արհեստի ու տանը կատարվող աշխատանքի ոլորտները զարմանալիորեն կարճ ժամանակում դառնում են խղճուկ որջեր, որտեղ կապիտալիստական շահագործումն իր հրեշավոր, սանձարձակ խրախճանքներն է կատարում։ Երկու հանգամանք, վերջիվերջո, վճռական դեր են խաղում.— առաջին՝ միշտ նորից կրկնվող այն դիտողությունը, որ կապիտալը որքան դեռ հասարակական պերիֆերիայի մի քանի առանձին կետերում է ընկնում պետական վերահսկողության տակ, այնքան անսահման է իրեն վարձատրում ուրիշ կետերում[313], երկրորդ՝ հենց իրենց՝ կապիտալիստների վայնասունը կոնկուրենցիայի պայմանների հավասարության, այսինքն՝ աշխատանքի շահագործման հավասար սահմանների մասին[314]։ Այս մասին լսենք մի երկու խոր հառաչանք։ Պարոնայք Վ. Կուքսլիները (մեխերի, շղթաների և այլ իրերի գործարանատերեր Բրիստոլում) կամովին իրենց ձեռնարկության մեջ կիրառեցին աշխատանքային օրվա սահմանափակումը. «Որովհետև հին չկարգավորված սիստեմը շարունակում է գոյություն ունենալ հարևան ձեռնարկություններում, ապա իրենք այն անարդարությանն են ենթարկվում, որ իրենց դեռահաս բանվորներին որևէ այլ տեղ են գայթակղեցնում (enticed) երեկոյան ժամի 6-ից հետո աշխատելու համար»։ «Այս,— ասում են նրանք բնականաբար,— մի անարդարություն է մեր նկատմամբ և կորուստ է մեզ հա֊ մար, որովհետև այդպիսով սպառվում է դեռահասների ուժի մի մասը, որի օգուտը ամբողջովին մեզ պետք է պատկանի»[315]։ Պ-ն Ջ. Սիմպսոնը (թղթե տոպրակների ու տուփերի գործարանատեր Լոնդոնում) «Children’s Employment Commission»-ի անդամներին հայտարարում է. «Նա պատրաստ է գործարանային օրենքներ մտցնելու օգտին ամեն մի պետիցիայի տակ ստորագրելու։ Այժմյան վիճակում նա շարունակ իրեն միշտ անհանգիստ է զգում գիշերը («he always felt restless at night») արհեստանոցը փակելուց հետո, մտածելով, թե ուրիշները ստիպում են ավելի երկար աշխատելու և նրա պատվերները թռցնում են քթի տակից»[316]։ Ավելի խոշոր ձեռնարկատերերի նկատմամբ անարդարություն կլիներ,— ամփոփելով ասում է «Children’s Employment Commission»-ը,— նրանց գործարանները կարգավորման ենթարկելն այն ժամանակ, երբ հենց նրանց արդյունաբերության ճյուղում մանր ձեռնարկություններն աշխատանքի ժամանակի օրենսդրական ոչ մի սահմանափակման ենթակա չեն։ Կոնկուրենցիայի անհավասար պայմանների անարդարությանը, աշխատաժամերի թվի սահմանափակումը փոքր արհեստանոցների վրա չտարածելու այդ հետևանքին, ավելի խոշոր գործարանատերերի համար կավելանար նաև այն վնասը, որ դեռահասների ու կանանց աշխատանքի առաջարկը նրանցից թեքվում է դեպի գործարանային օրենքների կողմից խնայված արհեստանոցները։ Վերջապես, այդ խթան կծառայեր բազմացնելու ավելի մանր արհեստանոցների թիվը, որոնք համարյա բոլորն էլ ամենից քիչ են նպաստավոր ժողովրդի առողջության, հարմարության, դաստիարակության և նրա վիճակի ընդհանուր բարելավման համար»[317]։

«Children’s Employment Commission»-ը իր եզրափակիչ հաշվետվության մեջ առաջարկում է գործարանային օրենքը տարածել 1 400 000-ից ավելի երեխաների, դեռահասների ու կանանց վրա, որոնց մոտավորապես կեսին շահագործում են մանր արտադրությունը և տանը կատարվող աշխատանքը[318]։

«Եթե,— ասում է հանձնաժողովը,— պառլամենտը մեր առաջարկը ամբողջ ծավալով ընդունի, ապա, անկասկած, այդպիսի օրենսդրությունն ամենաբարերար ազդեցություն կգործի ո՛չ միայն դեռահասների ու թույլերի վրա, որոնց նա վերաբերում է առաջին հերթին, այլև չափահաս բանվորների հսկայական մասսայի վրա, որոնք նրա ներգործության ոլորտի մեջ կմտնեն ուղղակի (կանայք) կամ անուղղակի (տղամարդիկ) ձևով։ Օրենսդրությունը նրանց կհարկադրեր կանոնավորելու, կրճատելու աշխատաժամանակը. նա կսկսեր տնտեսել ու կուտակել ֆիզիկական ուժի այն պաշարը, որից այնքան կախված է նրանց սեփական բարեկեցությունն ու երկրի բարեկեցությունը. նա աճող սերնդին կպաշտպաներ վաղ հասակում տեղի ունեցող ծայրահեղ լարումից, որը քայքայում է նրանց օրգանիզմը և վաղաժամ զառամության է հասցնում. վերջապես, նա տարրական ուսում ստանալու հնարավորություն կտար առնվազն մինչև 13 տարեկան երեխաներին և դրանով վերջ կդներ այն աներևակայելի տգիտությանը, որն այնպես ճիշտ նկարագրված է հանձնաժողովի հաշվետվությունների մեջ, և որը կարելի է միայն ազգային ստորացման տանջալից կսկիծով ու խոր զգացումով դիտելն[319]։ Տորիական մինիստրությունը 1867 թ. փետրվարի 5-ի գահական ճառում ազդարարեց, որ նա արդյունաբերությունը հետազոտող հանձնաժողովի առաջարկ ները [Տես 319a ծանոթ.] ձևակերպել է «բիլլերի» մեջ։ Դրա համար մինիստրությանը հարկավոր եղավ քսանամյա մի նոր experimentum in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձ]։ 1840 թվականին արդեն նշանակվեց մի պառլամենտական հանձնաժողով երեխաների աշխատանքը հետազոտելու համար։ 1842 թվականի նրա հաշվետվությունը, Ն. Վ. Սենիորի ասելով, «բաց արեց կապիտալիստների ու ծնողների ագահության, եսամոլության ու դաժանության, երեխաների ու դեռահասների օրգանիզմի թշվառացման, անկման ու քայքայման մի այնպիսի ամենասարսափելի պատկեր, որ հազիվ թե երբևիցե տեսել էր աշխարհը... Կարելի էր դեռ մխիթարվել, եթե հաշվետվությունը անցյալ ժամանակի սարսափները նկարագրեր։ Բայց, դժբախտաբար, մեր առաջ դրված են տեղեկություններ այն մասին, որ այդ սարսափները շարունակվում են նույնպիսի ինտենսիվությամբ, ինչպես երբևիցե առաջներում։ Մի բրոշյուր, որ երկու տարի առաջ հրատարակեց Հարդուիկը, հայտարարում է, թե 1842 թվականի տխուր չարաշահությունները լիովին պահպանում են իրենց ուժը նաև ներկայումս (1863 թ.)... Այգ (1842 թվականի) հաշվետվությունն անուշադրության մատնված մնաց քսան տարի շարունակ, որի ընթացքում հիշյալ երեխաներին, որոնք մեծացել էին առանց ամենափոքր գաղափար ունենալու ո՛չ այն մասին, ինչ մենք բարոյականություն ենք անվանում, ո՛չ էլ դպրոցական կրթության, կրոնի, ընտանեկան բնական սիրո մասին, այդ երեխաներին թույլ տվին այժմյան սերնդի ծնողներ դառնալ»[320]։

Մինչ այդ հասարակական դրությունը փոխվեց։ Պառլամենտը չհամարձակվեց մերժել 1863 թվականի հանձնաժողովի պահանջները, ինչպես իր ժամանակին մերժել էր 1842 թվականի պահանջները։ Ուստի 1864 թվականին արդեն, երբ հանձնաժողովը հրատարակեց իր հաշվետվությունների միայն մի մասը, կավեղեն ապրանքների արդյունաբերությունը (ներառյալ բրուտությունը), պաստառների, լուցկու, փամփուշտների ու պատիճների արտադրությունը, ինչպես և թավշի խուզումը, ենթարկվեցին մինչև այդ մանածագործական արտադրության վրա իր ուժը տարածած օրենքին։ 1867 թվականի փետրվարի 5-ի գահական ճառում այն ժամանակվա տորիական կաբինետը հայտարարեց հետագա բիլլերը, որոնք հիմնված էին հանձնաժողովի եզրափակիչ առաջարկների վրա, որը 1866 թվականին արդեն ավարտել էր իր աշխատանքները։

1867 թվականի օգոստոսի 15-ին թագավորական վավերացում ստացան Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը], իսկ նույն թվականի օգոստոսի 21-ին՝ Workshops’ Regulation Act-ը [Արհեստանոցների կարգավորման օրենքը]. առաջին օրենքը կարգավորում է խոշոր, վերջինը՝ մանր ձեռնարկությունները։

Factory Acts Extension Act-ը գործարանային օրենքին է ենթարկում դոմնային հնոցները, երկաթագործարաններն ու պղնձագործարանները, ձուլարանները, մեքենաների գործարանները, մետաղեղենի արհեստանոցները, գուտապերչի, թղթի, ապակու, ծխախոտի գործարանները, այնուհետև՝ տպարաններն ու կազմատները և ընդհանրապես այդ տեսակի բոլոր արդյունաբերական արհեստանոցները, եթե այնտեղ տարվա ընթացքում առնվազն 100 օր միաժամանակ զբաղված են 50 կամ ավելի մարդ։

Այդ օրենքի ընդգրկած բնագավառների չափերի մասին պատկերացում տալու համար բերենք նրա սահմանած որոշումներից մի քանիսը.

«Արհեստ (այս օրենքի մեջ) պետք է նշանակի՝ ամեն մի ձեռքի աշխատանք, որը կատարվում է որպես պրոֆեսիա կամ զբաղմունք՝ վաճառելու նպատակով որևէ ապրանք կամ նրա մի մասը պատրաստելու, փոփոխելու, զարդարելու, նորոգելու կամ վերջնամշակման ենթարկելու համար կամ առթիվ։

«Արհեստանոց պետք է նշանակի՝ ամեն մի սենյակ կամ տեղ, ծածկված կամ բաց երկնքի տակ, որտեղ որոշ «արհեստով» զբաղված է որևէ երեխա, դեռահաս կամ կին, և որոնց նկատմամբ այդպիսի երեխայի, դեռահասի կամ կնոջ զբաղմունք տվող անձը մուտքի ու վերահսկողության իրավունք ունի։

«Զբաղված պետք է նշանակի՝ որևէ «արհեստի» մեջ աշխատող, վարձով կամ առանց վարձի, վարպետի կամ ծնողներից մեկի ձեռքի տակ, ինչպես ներքևում ավելի մանրամասն որոշված է։

«Ծնողներ պետք է նշանակի՝ հայր, մայր, խնամակալ կամ այլ անձ, որին պատկանում է որևէ... երեխայի կամ դեռահասի նկատմամբ խնամակալության կամ հսկողության իրավունքը»։

7-րդ հոդվածը, երեխաներին, դեռահասներին ու կանանց այդ օրենքի որոշումների հակառակ զբաղեցնելու համար պատիժներ սահմանող հողվածը, փողային տուգանքներ է դնում ո՛չ միայն արհեստանոցի տիրոջ վրա, ծնողներից մեկը կլինի նա թե ոչ, այլև «ծնողների և ուրիշ անձերի վրա, որոնց խնամակալության տակ է գտնվում երեխան, դեռահասը կամ կինը, կամ որոնք ուղղակի օգուտ են ստանում նրանց աշխատանքից»։

Factory Acts Extension Act-ը, որը տարածվում է խոշոր ձեռնարկությունների վրա, հիմնական գործարանային օրենքից շատ ետ է մնում բազմաթիվ խղճուկ բացառությունների և կապիտալիստների հետ արվող վախկոտ կոմպրոմիսների հետևանքով։

Workshops’ Regulation Act-ը, որն իր բոլոր մանրամասնությունների մեջ խղճուկ է, մեռած տառ մնաց քաղաքային ու տեղական իշխանությունների ձեռքում, որոնց վրա դրված էր նրա կատարումը։ Իսկ երբ պառլամենտը 1871 թվականին նրանց ազատեց այդ լիազորությունից և այն հանձնեց գործարանային տեսուչներին, որոնց վերահսկողության շրջանն այդպիսով մի հարվածով ավելացավ ավելի քան 100 000 արհեստանոցով և ամբողջ 300 աղյուսագործարանով, ապա տեսուչների անձնակազմը մեծահոգաբար ավելացվեց միայն 8 օգնականով, թեև մինչև այդ էլ չափազանց սակավաթիվ էր[321]։

Այսպիսով, 1867 թվականի անգլիական այդ օրենսդրության մեջ աչքի է ընկնում, մի կողմից, այն, որ իշխող դասակարգերի պառլամենտը հարկադրվելով անհրաժեշտ համարեց սկզբունքով ընդունելու կապիտալիստական շահագործման ծայրահեղությունների դեմ այդքան արտակարգ ու լայն միջոցառումներ, մյուս կողմից, այն կիսատ պռատությունը, դժկամությունն ու mala fides [անազնվությունը], որով հետո պառլամենտը դրանք իրագործում էր պրակտիկայում։

1862 թվականին քննիչ հանձնաժողովն առաջարկեց նաև հանքարդյունաբերության նոր կարգավորում, այն արդյունաբերության, որը մնացած բոլորից նրանով է տարբերվում, որ նրա մեջ հողատերերի և արդյունաբերական կապիտալիստների շահերը ձեռք-ձեռքի տված են ընթանում։ Շահերի այդ երկու խմբի հակադրությունը նպաստեց գործարանային օրենսդրությանը, այդ հակադրության բացակայությունը բավական է՝ բացատրելու համար հանքարդյունաբերական օրենսդրության բնագավառում տեղի ունեցող ձգձգումներն ու խորամանկումները։

1840 թվականի քննիչ հանձնաժողովն այնպիսի զարհուրելի ու վրդովեցուցիչ մերկացումներ արեց և այնպիսի սկանդալ առաջացրեց ամբողջ Եվրոպայով մեկ, որ պառլամենտը պետք է իր խիղճը հանգստացներ 1842 թվականի Mining Act-ով [Հանքերի վերաբերյալ օրենքով], որը սահմանափակվեց նրանով, որ արգելեց կանանց ու 10 տարեկանից փոքր երեխաների ստորերկրյա աշխատանքը։

Այնուհետև, 1860 թվականին, հրապարակ եկավ Mines’ Inspection Act [Հանքային տեսչության օրենքը], որի համաձայն հանքարանները ենթարկվում են հատկապես դրա համար նշանակված պետական պաշտոնյաների տեսչությանը, և արգելվում է 10—12 տարեկան տղաներին աշխատանքի ընդունել, եթե նրանք դպրոցական վկայական չունեն կամ եթե որոշ թվով ժամերի ընթացքում դպրոց չեն՝ հաճախելու։ Այդ օրենքը մի բոլորովին մեռած տառ մնաց նշանակված տեսուչների ծիծաղելիորեն աննշան թվի, նրանց իրավասությունների չնչինության ու այլ պատճառներով, որոնք ավելի մանրամասն կպարզաբանվեն շարադրանքի հետագա ընթացքում։

Հանքարդյունաբերության վերաբերող նորագույն Կապույտ գրքերից մեկն է «Report from the Select Committee on Mines, together with... Evidence, 23 July 1866»։ Այդ գիրքը ստորին պալատի անդամներից կազմված այն կոմիտեի աշխատանքն է, որը լիազորված էր վկաներ հրավիրելու և լսելու. մի in folio հաստ հատոր, որի մեջ բուն «Report»-ը [հաշվետվությունը] ընդամենը 5 տող է գրավում այսպիսի բովանդակությամբ՝ կոմիտեն չի կարող ոչի՜նչ ասել, պետք է լսել է՛լ ավելի մեծ թվով վկաների։

Վկաներին հարցաքննելու եղանակը հիշեցնում է անգլիական դատարանների cross examinations-ը [խաչաձև հարցաքննությունները], երբ փաստաբանն անպատկառ, մոլորեցնող, բոլոր ուղղություններով տրվող հարցերով աշխատում է վկային շփոթեցնել և նրա խոսքերն աղավաղել։ Իսկ այստեղ փաստաբանները հենց պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի, անդամներն են, որոնց թվում՝ հանքերի տերերն ու շահագործողները, վկաները՝ հանքագործ բանվորները, մեծ մասամբ ածխահանքերից։ Ամբողջ կատակերգությունն այնքան բնորոշ է կապիտալի ոգու համար, որ չի կարելի քանի քաղվածքներ չբերել այստեղ։ Տեսությունը հեշտացնելու համար ես հետազոտման արդյունքները և այլն դասավորում եմ հատվածներով։ Հիշեցնեմ, որ հարցերն ու պարտադիր պատասխանները անգլիական Կապույտ գրքերում համարակալված են, և որ վկաները, որոնց ցուցմունքներն այստեղ մեջ են բերվում, քարածխի հանքերի բանվորներ են։

1) 10 տարեկանից սկսած փոքրահասակների աշխատանքը հանքերում։ Աշխատանքը, հանքեր գնալ ու գալն էլ հաշված, սովորաբար տևում է 14—15 ժամ, բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, առավոտյան ժամի 3-ից, 4-ից, 5-ից մինչև երեկոյան 4—5-ը (№ 6, 452, 83)։ Մեծահասակ բանվորներն աշխատում են երկու հերթի, 8-ական ժամ, բայց որպեսզի ծախքերը կրճատվեն, փոքրահասակների համար ոչ մի այդպիսի հերթափոխություն չկա (№ 80, 203, 204)։ Փոքրիկ երեխաներին օգտագործում են գլխավորապես հանքերի տարբեր բաժանմունքների դռնակները բանալու և ծածկելու համար, ավելի մեծերին՝ ավելի ծանր աշխատանքների, ածուխ փոխադրելու համար և այլն (№ 122, 739, 740)։ Ստորերկրյա աշխատանքներում երկարատև աշխատանքային օր գոյություն ունի մինչև 18—22 տարեկան հասակը, երբ կատարվում, է անցում բուն հանքափորական աշխատանքին (№ 161)։ Երեխաներին ու դեռահասներին այժմ աշխատանքով ավելի դաժանորեն են խոշտանգում, քան նախորդ որևէ այլ ժամանակաշրջանում (№ 1663—1667)։ Ածխահատները գրեթե միաձայն պահանջում են պառլամենտական այնպիսի օրենք, որը հանքերում աշխատանքն արգելեր 14 տարեկանից փոքրերի համար։ Եվ ահա այստեղ Հեսսի Վիվիենը (ինքն էլ ածխահանք շահագործող) հարց է տալիս. «Այս պահանջը ծնողների մեծ կամ փոքր չափով աղքատ լինելուց չի՞ կախված»։— Եվ հետո միստր Բրյուսը՝ «Դաժանություն չէ՞ր լինի, որ երբ հայրը մեռած է կամ հաշմանդամ դարձած և այլն, ընտանիքից խլվի եկամտի այդ աղբյուրը։ Իսկ չէ՞ որ պետք է ենթադրել, որ արգելումը ընդհանուր բնույթ կկրի.Արդյոք դուք ամե՞ն դեպքում եք ուզում մինչև 14 տարեկան երեխաների ստորերկրյա աշխատանքն արգելել»։ Պատասխան. «Ամեն դեպքում» (№ 107 մինչև 110)։ Վիվիեն. «Եթե 14 տարեկան հասակից առաջ աշխատանքն արգելվի հանքերում, ծնողները երեխաներին արդյոք չե՞ն ուղարկի գործարանները և այլն։ — Որպես ընդհանուր կանոն, ո՛չ» (№ 174)։ Բանվոր. «Դռները բանալն ու ծածկելը հեշտ բան է թվում։ Բայց այդ մի շատ տանջալից աշխատանք է։ Մի կողմ թողնելով օղի մշտական հոսանքը, երեխաները բանտարկված են, ինչպես բանտում, ինչ-որ մի մութ կարցերում»։ Բուրժուա Վիվիեն. «Արդյոք երեխան չի՞ կարող կարդալ, եթե նա մոմ ունենա։— Առաջին՝ նա պետք է մոմ գներ։ Բացի դրանից, նրան թույլ էլ չէին տա այդ բանը։ Նրան նշանակել են, որպեսզի իր գործին հետևի, նա պետք է որոշ պարտականություն կատարի։ Ես երբեք չեմ տեսել, որ հանքերում որևէ երեխա կարդա» (№ 139, 141, 143, 158, 160)։

2) Դաստիարակությունը։ Հանքագործ բանվորները պահանջում են երեխաների պարտադիր ուսման օրենք, ինչպես այդ սահմանված է գործարաններում։ Նրանք հայտարարում են, թե 1860 թվականի օրենքի այն հոդվածը, որը դպրոցական վկայականը անհրաժեշտ պայման է դարձնում 10—12 տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելու համար, բոլորովին պատրանքային է։ Կապիտալիստական քննիչների «պատժական» հարցաքննությունն այստեղ իսկապես զավեշտական է դառնում։ «Օրենքը ավելի շատ ձեռնարկուների՞ դեմ է անհրաժեշտ, թե՞ ծնողների։— Թե՛ մեկի և թե՛ մյուսի դեմ»։ (№ 115)։ «Ավելի շատ մեկի՞, թե՞ մյուսի դեմ։— Ի՞նչ պատասխանեմ ես դրան» (№ 116)։ «Արդյոք ձեռնարկատերերը ցո՞ւյց են տալիս աշխատաժամերը դպրոց հաճախելուն հարմարեցնելու որևէ ձգտում։— Երբե՛ք» (№ 137)։

«Հանքագործ բանվորները արդյոք հետո չե՞ն լրացնում իրենց կրթությունը։ — Նրանք ընդհանրապես ավելի են վատթարանում, նրանք վատ սովորություններ են ձեռք բերում, նրանք անձնատուր են լինում հարբեցողության, թղթախաղի ու նման բաների և բոլորովին ընկնում են» (№ 221)։ «Ինչո՞ւ երեխաներին չեն ուղարկում երեկոյան դպրոցները։ — Քարածխային օկրուգների մեծ մասում այդպիսի դպրոցներ բոլորովին չկան։ Իսկ գլխավորն այն է, որ երեխաներն այնքան ուժասպառ են լինում երկարատև, ուժից վեր աշխատանքից, որ նրանց աչքերը փակվում են հոգնածությունից» (№ 454)։ «Ուրեմն,— եզրակացնում է բուրժուան,-— դուք կրթության դե՞մ եք։— Ամենևի՛ն, բայց» և այլն (№ 443)։ «Արդյոք հանքատերերին ու մյուսներին 1860 թվականի օրենքը չի՞ պարտավորեցնում դպրոցական վկայականներ պահանջելու, եթե նրանք 10-ից 12 տարեկան երեխաներ են վարձում։— Օրենքը՝ այո՛, բայց ձեռնարկատերերը չեն անում այդ»։ «Ձեր կարծիքով օրենքի այդ հոդվածը մի՞շտ չէ, որ կատարվում է։ — Նա ամենևին չի կատարվում» (№ 444)։ «Արդյոք հանքագործ բանվորները շա՞տ են հետաքրքրվում ուսման հարցով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 717) «Նրանք մտահոգվա՞ծ են արդյոք այդ օրենքի կիրառումով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 718)։ «Ապա ինչո՞ւ նրանք չեն պնդում, որ օրենքը կիրառվի։— Այս կամ այն բանվորը կցանկանար էլ երեխային առանց դպրոցական վկայականի չթողնել աշխատանքի, բայց նա դրա համար նկատողության տակ կընկներ (a marked man) (№ 720)։ «Ո՞ւմ կողմից։— Իր ձեռնարկատիրոջ» (№ 721 )։ «Բայց մի՞թե դուք կարծում եք, որ ձեռնարկատերերը մարդուն կհալածեին օրենքին ենթարկվելու համար։— Ես կարծում եմ՝ նրանք այդպես կվարվեին» (№ 722)։ «rԻնչո՞ւ բանվորները չեն հրաժարվում այդպիսի երեխաների աշխատանքը կիրառելուց։— Այդ նրանց ընտրությանը չի թողնված» (№ 123)։ «Դուք պահանջում եք պառլամենտի միջամտությո՞ւն։— Հանքագործ բանվորների երեխաների կրթության համար որևէ իրական բան անելու համար անհրաժեշտ է այդ կատարել պառլամենտական օրենքի միջոցով, հարկադրաբար» (№ 1634)։ «Այդ պետք է տարածվի Մեծ Բրիտանիայի բոլո՞ր բանվորների, թե՞ միայն հանքագործ բանվորների երեխաների վրա։ — Ես այստեղ եկել եմ հանքագործ բանվորների անունից խոսելու» (№ 1636)։ «Ինչո՞վ են հանքագործների երեխաները մյուսներից տարբերվում։— Նրանով, որ նրանք ընդհանուր վիճակից բացառություն են կազմում» (№ 1638)։ «Ի՞նչ տեսակետից։— Ֆիզիկական» (№ 1639)։ «Ինչո՞ւ կրթությունը կարող էր նրանց համար ավելի մեծ արժեք ներկայացնել, քան ուրիշ դասակարգերի տղաների համար։— Ես չեմ ասում թե այդ կրթությունը ավելի արժեքավոր է նրանց համար, բայց հանքերում կատարած ուժից վեր աշխատանքի պատճառով նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն ցերեկային ու կիրակնօրյա դպրոցներում սովորելու (№ 1640)։ «Արդյոք ճիշտ չէ՞, որ այսպիսի հարցերն անհնարին է բացարձակ տեսակետով քննելը (№ 1644)։ «Բավական թվով դպրոցներ կա՞ն օկրուգներում։ — Ո՛չ» (№ 1646)։ «Եթե պետությունը պահանջի, որ բոլոր երեխաներին դպրոց ուղարկեն, որտեղի՞ց դպրոցներ կճարվեն բոլոր երեխաների համար։ — Ես կարծում եմ, որ եթե հանգամանքները պահանջեն, դպրոցները կկազմակերպվեն» (№ 1647)։ «Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակ հանքափորների ահագին մեծամասնությունը ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ» (№ 705, 726)։

3) Կանանց աշխատանքը։ Թեև 1842 թվականից սկսած բանվորուհիներին այլևս չեն ընդունում ստորերկրյա աշխատանքների, բայց նրանք աշխատում են հանքերից դուրս՝ ածուխ և այլ բաներ բառնալու, ածխի դույլերը ջրանցքների ու երկաթուղային վագոնների մոտ կրելու, ածուխը տեսակավորելու համար և այլն։ Կանանց աշխատանքի կիրառումը խիստ ավելացել է վերջին 3—4 տարում (№ 1727)։ Բանվորուհիները մեծ մասամբ հանքագործների կանայք, աղջիկներն ու այրիներն են, 12-ից մինչև 50 ու 60 տարեկան (№ 647, 1779, 1781)։ «Ի՞նչ են մտածում հանքագործները հանքերի շուրջը կատարվող կանացի աշխատանքի մասին։— Նրանք բոլորը դեմ են այդ աշխատանքին» (№ 648)։ «Ինչո՞ւ։— Նրանք այդ համարում են կանացի սեռի համար ստորացուցիչ (№ 649)։ «Այդ կանայք հագնում են տղամարդու շորերի նման բան։ Բազմաթիվ դեպքերում դրանից չքանում է ամոթի ամեն մի զգացում։ Կանանցից ոմանք ծխում են։ Աշխատանքը նույնքան կեղտոտ է, որքան բուն հանքերում։ Նրանց մեջ կան բազմաթիվ ամուսնացած կանայք, որոնք չեն կարողանում իրենց տնային պարտականությունները կատարել» (№ 650—654, 701)։ «Արդյո՞ք կարող էին այրիներն ուրիշ որևէ՝ նույնքան եկամտաբեր աշխատանք գտնել (շաբաթական 8—10 շիլլինգ)։— Ես այդ առթիվ ոչինչ չեմ կարող ասել» (№ 709, 708)։ «Եվ սակայն դուք վստահանում եք (քա՜ր սիրտ) նրանց զրկել գոյության այդ աղբյուրից։— Անպայմա՛ն»։ (№ 710)։ «Որտեղի՞ց է առաջ գալիս այդ տրամադրությունը։— Մենք, հանքագործ բանվորներս, շատ ենք հարգում գեղեցիկ սեռին, ուստի չենք կարող տեսնել, թե ինչպես նա դատապարտված է ածխահանքերում աշխատելու... Այդ աշխատանքը մեծ մասամբ շատ ծանր է։ Այդ աղջիկներից շատերն օրական բարձրացնում են մոտավորապես 10 տոննա» (№ 1715, 1717)։ «Արդյոք դուք կարծո՞ւմ եք, որ հանքերում զբաղված բանվորուհիներն ավելի անբարոյական են, քան գործարաններում զբաղվածները։— Փչացածների տոկոսն ավելի մեծ է, քան գործարանային աղջիկների շրջանում» (№ 1732)։ «Բայց դուք գործարաններում տիրող բարոյականության վիճակո՞վ էլ գոհ չեք։ — Ո՛չ» (№ 1733)։ «Ուրեմն դուք ուզում եք գործարաններո՞ւմ էլ կանանց աշխատանքն արգելել։— Ո՛չ, ես այդ չեմ ուզում» (№ 1734)։ «Ինչո՞ւ ոչ։— Գործարանային աշխատանքը իգական սեռի համար ավելի պատշաճ է ու ավելի հարմար» (№ 1735)։ «Սակայն նա վնասակար է նրանց բարոյականության համար, այնպես չէ ։— Ո՛չ, ամենևի՛ն ոչ այնքան, որքան հանքերում։ Բացի դրանից, ես խոսում եմ ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական ու սոցիալական նկատառումներով։ Աղջիկների սոցիալական անկումը սարսափելի է, ծայրահեղ աստիճանի։ Երբ այդ աղջիկները հանքագործ բանվորների կին են դառնում, տղամարդիկ խորապես տառապում են այդ անկումից, որը նրանց տնից քշում է դեպի հարբեցողություն» (№ 1736)։ «Բայց նույնը չէ՞ր կարելի ասել նաև երկաթագործարաններում զբաղված կանանց մասին։— Ես չեմ կարող արտադրության մյուս ճյուղերի մասին խոսել» (№ 1740)։ «Բայց էլ ի՞նչ տարբերություն կա երկաթագործարաններում ու հանքերում աշխատող կանանց միջև։— Ես չեմ զբաղվել այգ հարցով» (№ 1740)։ «Կարո՞ղ եք դուք որևէ տարբերություն գտնել այդ երկու կատեգորիաների միջև։— Ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել լիակատար վստահությամբ, բայց տնից տուն անցնելով, ծանոթացել եմ մեր շրջանում տիրող իրերի խայտառակ դրությանը» (№ 1741)։ «Արդյոք դուք բուռն ձգտում չունե՞ք կանանց աշխատանքը Ոչնչացնելու ամեն տեղ, որտեղ այն նվաստացուցիչ ազդեցություն է ունենում։— Այո... Երեխաներն իրենց լավագույն զգացմունքները միայն մայրական դաստիարակությունից են ստանում» (№ 1750)։ «Բայց չէ՞ որ այդ վերաբերում է նաև կանանց հողագործական աշխատանքին։— Այդ աշխատանքը շարունակվում է տարվա միայն երկու եղանակներին, իսկ մեզ մոտ նրանք աշխատում են բոլոր չորս եղանակներին» (№ 1751)։ «Նրանք հաճախ աշխատում են ցերեկն ու գիշերը, մինչև ոսկորները թրջված, նրանց օրգանիզմը թուլանում է, նրանց առողջությունը քայքայվում է»։ «Դուք հարցը (կանանց աշխատանքի հարցը) չե՞ք ուսումնասիրել ընդհանրապես:— Ես դիտել եմ շուրջս և կարող եմ այնքանը միայն ասել, որ ոչ մի տեղ չեմ գտել հանքերում կանանց կատարած աշխատանքի նման որևէ բան։ Այդ տղամարդկանց աշխատանք է և այն էլ ուժեղ տղամարդկանց» (№ 1753, 1793, 1794)։ «Հանքագործ բանվորներից լավագույնները, որոնք ուզում են բարձրանալ ու լուսավորվել, իրենց կանանց մեջ ոչ մի նեցուկ չեն գտնում, այլ, ընդհակառակը, նրանց պատճառով դեպի անկում են դիմում» (№ 1808)։ Այն բանից հետո, երբ բուրժուաները թարս ու շիտակ հարցաքննեցին, վերջապես երևան եկավ այրիների, աղքատ ընտանիքների և մյուսների նկատմամբ նրանց «կարեկցության» գաղտնիքը։ «Հանքատերը գլխավոր հսկողությունը հանձնում է հայտնի ջենտլմեններին, վերջինները հավանության արժանանալու համար այնպիսի քաղաքականություն են բանեցնում, որ ամեն ինչ աշխատում են ըստ կարելույն տնտեսման հողի վրա դնել, և բանվորուհի աղջիկներն օրական 1-ից մինչև 1 շիլլինգ 6 պենս են ստանում այն աշխատանքի համար, որի համար տղամարդուն պետք է վճարեին 2 շիլլինգ 6 պենս (№ 1816)։

4) Դիակները զննող երդվյալննը։ «Coroner’s inquests»-ի [դիակները զննելիս երդվյալների հետաքննությունների]] առթիվ ձեր շրջաններում բանվորները գո՞հ են դատական պրակտիկայից, երբ դժբախտ դեպքեր են պատահում։— Ո՛չ, նրանք գոհ չեն» (№ 360)։ «Ինչո՞ւ ոչ։— Հատկապես այն պատճառով, որ երդվյալներ են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք բացարձակապես ոչինչ չեն հասկանում հանքից։ Բանվորներին երբեք մասնակից չեն դարձնում, բացի վկա կանչելուց։ Ընդհանրապես հրավիրում են հարևան խանութպաններին, որոնք գտնվում են հանքատերերի, այսինքն՝ իրենց գնորդների ազդեցության տակ և վկաների նույնիսկ տեխնիկական արտահայտությունները չեն հասկանում։ Մենք պահանջում ենք, որ հանքագործները կազմեն երդվյալների մի մասը։ Ընդհանրապես դատավճիռները հակասում են վկաների ցուցմունքներին» (№ 361, 364, 366, 368, 371, 375)։ «Արդյոք երդվյալները շպե՞տք է անաչառ լինեն։— Այո՛»։ «Իսկ բանվորներն անաչառ կլինե՞ն։ — Ես ոչ մի հիմք չեմ տեսնում, թե ինչու նրանք պետք է անաչառ չլինեն։ Նրանք, համենայն դեպս, ավելի իրազեկ են»։ «Բայց նրանք հակված չե՞ն չինի անարդար խիստ դատավճիռներ հանելու բանվորների օգտին։— Ո՛չ, ես այդ չեմ կարծում» (№ 378, 379, 380)։

5) Կեղծ չափ ու կշիռ և այլն։ Բանվորները պահանջում են շաբաթական վճարում երկշաբաթյա վճարման փոխարեն, կշռով և ոչ թե դույլերի տարողությամբ չափում, պաշտպանություն սխալ կշիռք գործածելու դեմ և այլն (№ 1071)։ «Եթե դույլերը խաբեբայորեն մեծացվում են, չէ՞ որ բանվորը կարող է, 14 օր առաջ տեղեկացնելով, թողնել հանքը։— Բայց եթե նա մի ուրիշ տեղ ընդունվի, այնտեղ էլ նա նույնը կգտնի» (№ 1071)։ «Բայց նա կարո՞ղ է այնուամենայնիվ թողնել այն տեղը, որտեղ անարդարություն է կատարված։— Ամեն տեղ նույնն է իշխում» (№ 1072)։ «Բայց բանվորը կարո՞ղ է միշտ իր տեղը թողնել, 14 օր առաջ տեղեկացնելով։— Այո» (№ 1073)։ Եվ վերջացա՜վ։

6) Հանքային տեսչություն։ Բանվորները միայն գազերի պայթյունից առաջացող դժբախտ դեպքերից չեն տուժում։ «Մենք նույնքան շատ առիթ ունենք գանգատվելու ածխահանքերի վատ օդափոխությունից, որի պատճառով բանվորները հազիվ են կարողանում շնչել այնտեղ. դրա հետևանքով նրանք կորցնում են որևէ աշխատանք կատարելու ընդունակությունը։ Այսպես, օրինակ, հենց հիմա հանքի այն մասում, որտեղ ես աշխատում եմ, գարշելի օդը շաբաթներով անկողին է նետել շատ բանվորների։ Գլխավոր անցքերը մեծ մասամբ բավական օդառատ են, բայց օդը քիչ է հենց այն տեղերում, որտեղ մենք աշխատում ենք։ Եթե բանվորը տեսչին գանգատ ուղարկի օդափոխության համար, նա կարձակվի և կդառնա «նկատողության տակ ընկած» մարդ, որն ուրիշ որևէ տեղ ոչ մի աշխատանք չի գտնի։ 1860 թվականի Mining Inspecting Act-ը [Հանքային տեսչության օրենքը] մի հասարակ թղթի կտոր է։ Տեսուչը — իսկ նրանց թիվը չափազանց քիչ է — ձևական այցելություն է անում գուցե 7 տարին մի անգամ։ Մեր տեսուչը մի բոլորովին անաշխատունակ, յոթանասնամյա ծերունի է, որին 130-ից ավելի ածխահանք է ենթարկվում։ Բացի մեծ թվով տեսուչներից, մեզ հարկավոր են ենթատեսուչներ» (№ 234 և հաջ.)։ «Այդ դեպքում կառավարությունը պետք է տեսուչների մի այնպիսի բանա՞կ պահի, որ նրանք կարողանան իրենք, առանց բանվորների ցուցումների, կատարել այն բոլորը, ինչ որ դուք եք պահանջում։— Այդ անկարելի է, բայց նրանք ցուցում ստանալու համար պետք է հենց հանքերը գան» 280, 277)։ «Դուք չե՞ք կարծում, թե հետե֊ վանքն այն կլիներ, որ օդափոխության և այլ բաների համար պատասխանատվությունը (!) հանքատերերի վրայից կբարդվեր կառավարական պաշտոնյաների վրա։— Ամենևի՛ն ոչ. նրանց գործը պետք է այն լինի, որ ստիպեն արդեն գոյություն ունեցող օրենքները կատարելու» (№ 285)։ «Ենթատեսուչների մասին խոսելով, արդյոք դուք նկատի չունե՞ք ավելի քիչ ռոճիկ ստացող ու ավելի ցածրորակ մարդկանց, քան այժմյան տեսուչներն են։ — Ես ամենևին կողմնակից չեմ որակն իջեցնելու, եթե դուք ավելի լավերը կտաք (№ 294)։ «Դուք մեծ թվով տեսուչնե՞ր եք ուզում, թե՞ տեսուչների համեմատությամբ ավելի ցածր դասի մարդկանց։— Մենք կարիք ունենք այնպիսի մարդկանց, որոնք անձամբ լինեին հանքերում և չդողային իրենց կաշուց» (№ 295)։ «Եթե վատթարացած տեսակի տեսուչների վերաբերյալ ձեր թանկությունը կատարվի, արդյոք նրանց հմտության պակասությունը վտանգներ առաջ չի՞ բերի։— Ո՛չ. կառավարության գործն է համապատասխան մարդիկ նշանակել» (№ 297)։ Հարցաքննության այդ եղանակը, վերջապես, հետաքննության հանձնաժողովի նախագահին էլ չափազանց անհեթեթ թվաց։ «Դուք ուզում եք,— միջամտում է նա,— գործնական մարդիկ, որոնք իրենք զննեն հանքերը և զեկուցեն տեսչին, որը այնուհետև կարող է իր ավելի բարձր գիտելիքներն օգտագործել» (№ 298, 299)։ «Այդ բոլոր հին հանքերի օդափոխությունը չափազանց շատ ծախսեր չի՞ պահանջի։— Այո՛, ծախսերը, հավանորեն, կաճեն, բայց մարդկանց կյանքը պաշտպանված կլինի» (№ 531)։ Մի հանքագործ բողոքում է 1860 թվականի օրենքի 17-րդ հոդվածի դեմ. «Ներկայումս, եթե հանքային տեսուչը հանքի որևէ մասը գտնում է այնպիսի վիճակում, որ այնտեղ աշխատելը հնարավոր չէ, նա պետք է այդ մասին հաղորդի հանքատիրոջը և ներքին գործերի մինիստրին։ Դրանից հետո հանքատիրոջը մտածելու համար 20 օր ժամանակ է տրվում, այդ 20 օրից հետո նա կարող է հրաժարվել ամեն մի փոփոխությունից։ Եթե նա այդպես էլ հենց անում է, ապա պետք է գրի ներքին գործերի մինիստրին և առաջարկի 5 հանքային ինժեներ, որոնցից մինիստրը պետք է նշանակի միջնորդ դատավորներ։ Մենք պնդում ենք, որ այդ դեպքում հանքատերը փաստորեն դատավորներ է նշանակում իր սեփական գործի համար» (№ 581)։ Հարցաքննություն կատարող բուրժուան, որ ինքը՝ հանքատերն է. «Այդ զուտ հայեցողական առարկության է» (№ 586)։ «Հետևապես, դուք շա՞տ ցածր կարծիք ունեք հանքային ինժեներների ազնվության մասին։— Ես ասում եմ, որ այդ շատ անկանոն ու անարդարացի բան է» (№ 588)։ «Արդյոք հանքային ինժեներները չե՞ն գրավում մի տեսակ պաշտոնական այնպիսի դիրք, որ նրանց վճիռները բարձր են կողմնապահությունից, որից դուք երկյուղ եք կրում։ — Ես հրաժարվում եմ այգ մարդկանց անձնական բնավորությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Ես համոզված եմ, որ նրանք շատ դեպքերում խիստ կողմնապահորեն են վարվում և որ այնտեղ, որտեղ մարդկանց կյանքի հարցն է դրվում, նրանց պետք է զրկել այդ իշխանությունից» (№ 589)։ Նույն բուրժուան անպատկառություն ունի հարցնելու. «Դուք չե՞ք ընդունում, որ պայթումներից հանքատերերն էլ են վնասներ կրում»։ Վերջապես. «Դուք, բանվորներդ, չե՞ք կարող ինքներդ պաշտպանել ձեր շահերը՝ առանց պետության օգնությանը դիմելու։— Ո՛չ» (№ 1042)։ 1865 թվականին Մեծ Բրիտանիայում կային 3 217 ածխահանք և 12 տեսուչ։ Յորկշիրի մի հանքատեր հենց ինքը հաշվում է («Times» 1867 թ. հունվարի 26), որ տեսուչները, մի կողմ թողած նրանց այն զուտ բյուրոկրատական պարտականությունները, որոնք կլանում են նրանց ամբողջ ժամանակը, ամեն մի հանք այցելել կարող են 10 տարին մեկ անգամ միայն։ Զարմանալի չէ, որ վերջին տարիներում (մանավանդ 1866 և 1867 թվականներին) աղետների թիվն ու չափերը խիստ ավելացել են (երբեմն զոհերի թիվը 200—300 բանվոր է կազմում)։ Սրանք են կապիտալիստական «ազատ» արտադրության հրապույրները։

Համենայն դեպս, 1872 թվականի օրենքը, որքան էլ պակասավոր լինի, առաջին օրենքն է, որը կարգավորում է հանքերում զբաղված երեխաների աշխատաժամերի թիվը և, այսպես կոչված, դժբախտ դեպքերի պատասխանատվությունը որոշ չափով դնում է շահագործողների ու հանքատերերի վրա։

Հողագործության մեջ երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը հետազոտող 1867 թվականի թագավորական հանձնաժողովը մի քանի շատ կարևոր հաշվետվություններ է հրապարակել։ Մի քանի փորձեր են արվել գործարանային օրենսդրության սկզբունքները թեկուզ փոխակերպված ձևով կիրառելու հողագործության վերաբերմամբ, բայց դրանք բոլորն էլ մինչև հիմա ամբողջապես ձախողվել են։ Բայց մի բան ես պետք է այստեղ նշեմ՝ այդ սկզբունքների ընդհանուր կիրառման անհաղթահարելի տենդենցի գոյությունը։

Եթե, մի կողմից, գործարանային օրենսդրության՝ որպես բանվոր դասակարգի ֆիզիկական ու հոգևոր պաշտպանության միջոցի ընդհանուր տարածումն անխուսափելի է դարձել, ապա նա, մյուս կողմից, ինչպես արդեն վերը նշեցինք, ընդհանրացնում և արագացնում է գաճաճային մասշտաբով վարվող մանրատված աշխատանքային պրոցեսների փոխարկումը խոշոր, հասարակական մասշտաբով վարվող կոմբինացված աշխատանքային պրոցեսների, այսինքն ընդհանրացնում և արագացնում է կապիտալի համակենտրոնացումը և գործարանային ռեժիմի միահեծանությունը։ Նա խորտակում է հինավուրց ու անցումային այն բոլոր ձևերը, որոնց հետևում դեռ մասամբ թաքնվում է կապիտալի տիրապետությունը, և դրանք փոխարինում կապիտալի ուղղակի, անսքող տիրապետությամբ։ Այդպիսով, նա ընդհանուր բնույթ է հաղորդում նաև այդ տիրապետության դեմ մղվող ուղղակի պայքարին։ Առանձին արհեստանոցներին հարկադրելով միօրինակության, կանոնավորության, կարգ ու կանոնի և տնտեսման, նա միաժամանակ այն հզոր զարկի միջոցով, որ աշխատանքային օրվա սահմանափակումն ու կարգավորումը տալիս են տեխնիկային, ուժեղացնում է ամբողջ կապիտալիստական արտադրության անարխիան ու կատաստրոֆները, ավելացնում է աշխատանքի ինտենսիվությունն ու մեքենայի կոնկուրենցիան բանվորի հետ։ Մանր արտադրության ու տանը կատարվող աշխատանքի ոլորտների հետ միասին նա ոչնչացնում է «ավելորդ» բանվորների վերջին ապաստարանները և, հետևապես, հասարակական ամբողջ մեխանիզմի մինչև այդ ժամանակ գոյություն ունեցող ապահովիչ կափույրը։ Արտադրության պրոցեսի նյութական պայմանների ու հասարակական կոմբինացիայի հետ նա հասունացնում է նրա կապիտալիստական ձևի հակասություններն ու անտագոնիզմները, հետևապես, միաժամանակ նաև նոր հասարակության գոյացման տարրերը և հին հասարակության հեղաշրջման մոմենտները[322]։

10. ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Այն ռևոլյուցիան, որ խոշոր արդյունաբերությունն առաջ է բերում հողագործության մեջ և հողագործական արտադրության ագենտների հասարակական հարաբերությունների մեջ, կարող է շարադրվել միայն հետագայում։ Այստեղ բավական է, կանխելով հետագա շարադրանքը, մատնանշել այդ ռևոլյուցիայի մի քանի հետևանքները։ Եթե մեքենաների գործածությունը հողագործության մեջ մեծ մասամբ զերծ է այն ֆիզիկական վնասակար հետևանքներից, որ նա հասցնում է գործարանային բանվորին[323], ապա դրա փոխարեն այստեղ նա գործում է է՛լ ավելի ինտենսիվորեն և, դիմադրության չհանդիպելով, ազդում է բանվորների «ավելորդ» դառնալու վրա, ինչպես որ հետո մենք ավելի մանրամասն ցույց կտանք։ Քեմբրիջ ու Սաֆֆոլկ կոմսություններում, օրինակ, մշակվող հողի տարածությունը վերջին քսան տարում խիստ ավելացել է, այնինչ գյուղական բնակչությունը նույն ժամանակաշրջանում պակասել է ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում հողագործական մեքենաներն առայժմ միայն պոտենցիալ բանվորներին են փոխարինում, այսինքն՝ նրանք արտադրողին հնարավորություն են տալիս ավելի մեծ տարածություն մշակելու, բայց դուրս չեն քշում արդեն զբաղված բանվորներին։ Անգլիայում և Ուելսում հողագործական մեքենաների արտադրությանը մասնակցող անձերի թիվը 1861 թվականին կազմում էր 1 034, մինչդեռ շոգեմեքենաներով ու աշխատամեքենաներով աշխատող հողագործական բանվորների թիվը ընդամենը միայն 1 205 էր։

Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը[324]։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտագրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը[325]։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։


  1. Օրական միջին աշխատավարձի արժեքը որոշվում է նրանով, ինչ որ բանվորին հարկավոր է «ապրելու, աշխատելու և բազմանալու համար» (William Petty: «Political Anatomy of Ireland», 1672, էջ 64)։ «Աշխատանքի գինը միշտ կազմվում է գոյության անհրաժեշտ միջոցների գներից»։ Բանվորը համապատասխան վարձը չի ստանում, «եթե... բանվորի ստացած վաստակը նրան հնարավորություն չի տալիս իր՝ որպես բանվորի ցածր կոչմանն ու դիրքին համապատասխան այնպիսի ընտանիք պահելու, որը հաճախ նրանցից շատերին է վիճակվում» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 15)։ «Հասարակ բանվորը, որը ոչինչ չունի, բացի ձեռքերից ու արհեստ իմանալուց, լոկ այնքան է ստանում, որքանով նրան հաջողվում է իր աշխատանքը վաճառել ուրիշներին... Աշխատանքի բոլոր ճյուղերում պետք է տեղի ունենա և իսկապես տեղի է ունենում այն իրողությունը, որ բանվորի վաստակը սահմանափակվում է նրանով, ինչ որ նրան անպայման անհրաժեշտ է իր գոյությունը պահպանելու համար» (Turgot: «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses». Oeuvres, հրատ Daire, հ. I, էջ 10)։ «Անհրաժեշտ կենսամիջոցների գինն աշխատանքի արտադրության արժեքն է իրապես» (Malthus: «Inquiry into the Nature and Progress of Rent and the Principles by which it is regulated» 1815, էջ 48, ծանոթագրություն)։
  2. «Երբ կատարելագործվում են արհեստները, հարցը հանգում է նոր մեթոդներ գտնելուն, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը կարող է կատարվել ավելի քիչ թվով մարդկանցով կամ (որ միևնույն բանն է) ավելի կարճ ժամանակում, քան առաջ» (Galiani: «Della Moneta», հ. III, Custodi-ի «Scrittori Classici Italiani di Economia Politica», Parte Moderna, Milano 1803, էջ 158, 159։ «Արտադրության ծախքերի տնտեսումն այլ բան չի կարող լինել, քան եթե արտադրելու վրա գործադրվող աշխատանքի քանակի տնտեսում» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 22)։
  3. «Երբ գործարանատերը, մեքենաները կաւոարելագործելով, կրկնապատկում է իր ստացած արդյունքի քանակը... նա շահում է (վերջիվերջո) լոկ այն չափով, որչափով դրա շնորհիվ հնարավորություն է ստանում բանվորին ավելի էժան հագցնելու... որչափով, հետևապես, այժմ ամբողջ արդյունքի ավելի փոքր մասն է բաժին ընկնում բանվորին» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 168, 169)։
    3a «Մարդու ստացած շահույթը կախված է ո՛չ թե այն բանից, որ նա իշխում է ուրիշ մարդկանց աշխատանքի արդյունքի վրա, այլ այն բանից, որ նա իշխում է հենց այդ աշխատանքի վրա։ Եթե նա կարող է իր արդյունքներն, ավելի բարձր գնով վաճառել, այն ժամանակ, երբ նրա բանվորների աշխատավարձն անփոփոխ է մնում, նա, անշուշտ, օգուտ կստանա... Այս դեպքում նրա արտադրածի ավելի փոքր մասը բավական է այդ աշխատանքը շարժման մեջ դնելու համար, և, հետևաբար, ավելի մեծ մասը մնում է նրա օգտին» («Outlines of Political Economy». London 1832, էջ 49, 50)։
  4. «Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նման մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։
  5. «Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։
  6. Quesnay: «Dialogues sur le Commerce et sur les Travaux des Artisans»,. «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 188, 189։
  7. «Այդ սպեկուլյանտներն են, որոնք այդպես տնտեսում են բանվորների աշխատանքի հաշվին, երբ պետք է այդ աշխատանքի վարձը վճարեն» (J. N. Bidaut: «Du Monopole qui s’éfablit dans les Arts industriels et le Commerce». Paris 1828, էջ 13)։ «Ձեռնարկատերը միշտ ջանք կգործադրի, որպեսզի տնտեսի ժամանակն ու աշխատանքը» (Dugald Stewart: Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, հ. VIII, «Lectures on Political Economy», էջ 318)։ «Նրանց (կապիտալիստների) շահը պահանջում է, որ իրենց կիրառած բանվորների արտադրողական ուժը, որքան կարելի է, մեծ լինի։ Այդ պատճառով նրանց ուշադրությունը ուղղված է, և այն էլ համարյա բացառապես, հենց այդ ուժը մեծացնելուն» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, Lecture III [էջ 39])։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]
  8. «Անվիճելի է, որ մեծ տարբերություն կա տարբեր մարդկանց աշխատանքի արժեքի միջև, նայած նրանց ուժի, հմտության ու բարեխղճության տարբերություններին։ Բայց ես, իմ մանրազնին դիտողությունների վրա հիմնված, միանգամայն վստահ եմ, որ առաջին պատահած հինգ մարդը, կտան միասին աշխատանքի այնպիսի քանակություն, որ հավասար է իմ մատնանշած տարիքն ունեցող ամեն մի ուրիշ հինգ մարդու աշխատանքին. այդ նշանակում է, թե այդ հնգյակից մեկը կունենա լավ աշխատողի բոլոր հատկությունները, մյուսը վատ աշխատող կլինի, մնացած երեքը՝ միջակ, որոնք կմոտենան մերթ առաջինին, մերթ երկրորդին։ Այսպիսով, արդեն մի այնպիսի խմբում, ինչպես հինգ մարդը, դուք կգտնեք լրիվ կոմպլեկտն այն բոլորի, որ ընդհանրապես կարող է տալ հինգ մարդը» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity». London 1800, էջ 15, 16), Հմմտ., բացի դրանից, Քետլեի կարծիքը միջին անհատի մասին։
  9. Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ հաղորդում է իր այն հայտնագործության մասին, թե պրոֆեսորի կնոջ համար 2 օր աշխատող կարուհին ավելի շատ աշխատանք է տալիս, քան երկու կարուհին, որոնք մեկ օր միասին աշխատում են պրոֆեսորի կնոջ համար։ Պարոն պրոֆեսորը պետք է ըմբռներ, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը չեն դիտում մանկանոցում, այնպիսի իրադրության մեջ, որտեղ բացակայում է գլխավոր գործող անձը՝ կապիտալիստը։ [Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 88—89)։
  10. «Concours des forces» [«ուժերի միացում»] (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 80)։
  11. «Կան բազմաթիվ օպերացիաներ, որոնք այնքան պարզ են, որ դրանք չի կարելի բաժանել ենթամասերի, Բայց որոնք կարող են կատարվել միայն բազմաթիվ աշխատող ձեռքերի կոոպերացումով։ Այսպես է, օրինակ, մեծ գերանը սայլի վրա բարձրացնելը... և, ընդհանրապես, ամեն մի գործ, որ կարող են կատարել միայն մեծ քանակությամբ ձեռքեր, որոնք միաժամանակ իրար օգնում են միևնույն օպերացիայում» (E. G. Wakefield: «A view of the Art of Colonization». London 1849, էջ 168)։
    11a «Եթե մի մարդը բոլորովին չի կարող, իսկ 10 մարդը իրենց բոլոր ուժերի մեծագույն լարումով միայն կարող են մի տոննանոց ծանրությունը բարձրացնել, ապա հարյուր մարդն այդ կանեն՝ ամեն մեկը միայն մի մատը գործի դնելով» (John Bellers: «Proposals for Raising a College of Industry», London 1696, էջ 21)։
  12. «Այս է նմանապես (այսինքն՝ այն, երբ մեկ ֆերմեր նույն քանակությամբ բանվորներ է բանեցնում 300 ակրի վրա, որը 10 մանր ֆերմերներ բանեցնում են յուրաքանչյուրը 30 ակրի վրա) կազմում նաև համատեղ գործող զգալի թվով աշխատողների առավելությունը, որը դժվարությամբ են ըմբռնում գործին պրակտիկորեն անծանոթ մարդիկ. իսկապես, ո՜վ կսկսի հերքել, թե 1-ը հարաբերում է 4-ին այնպես, ինչպես 3-ը հարաբերում է 12-ին. սակայն պրակտիկայում այս դրույթը ճիշտ չէ. հնձի ու միքանի այլ շտապ աշխատանքների ժամանակ գործն ավելի լավ ու ավելի հաջող է ընթանում, եթե մեծ թվով ձեռքեր համախմբվում են մի տեղ. այսպես, օրինակ, 2 սայլապան, 2 բարձող, 2 խրձատու և 2 հավաքող ու միքանի մարդ դեզերի վրա կամ կալում կրկնապատիկ ավելի շատ բան կանեն, քան նույն քանակով աշխատող ձեռքերը, որոնք փոքրիկ խմբերով ցրված են առանձին ֆերմաներում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms. By a Farmer». London 1773, էջ 7, 8)։
  13. Արիստոտելյան սահմանումը, իսկապես ասած, պնդում է, թե մարդն իր բնությամբ իսկ քաղաքային ռեսպուբլիկայի քաղաքացի է։ Կլասիկ հնադարի համար այդ նույնքան բնորոշ է, որքան յանկիների դարի համար Ֆրանկլինի այն սահմանումը, թե մարդը գործիքների ստեղծող է։
  14. «Բացի դրանից, պետք է նկատել, որ աշխատանքի այդպիսի մասնակի բաժանում կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր բանվորներն զբաղված են միևնույն աշխատանքով։ Օրինակ, որմնադիրները, որոնք աղյուսները ձեռքից ձեռք տալով բարձրացնում են բարձր լաստամածի վրա, բոլորն էլ միևնույն աշխատանքն են կատարում, և, այնուամենայնիվ, նրանց միջև աշխատանքի որոշ բաժանում գոյություն ունի — նրանցից յուրաքանչյուրը աղյուսը փոխանցում է որոշ տարածության վրա, և բոլորը միասին շատ ավելի արագ են աղյուսը տեղ հասցնում, քան այդ տեղի կունենար, եթե նրանցից ամեն մեկն իրեն համար ինքնուրույն կերպով աղյուսները փոխադրեր բարձր լաստամածի վրա» (F. Skarbek: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 97, 98)։
  15. «Եթե պահանջվում է բարդ աշխատանք կատարել, տարբեր օպերացիաները պետք է միաժամանակ կատարվեն։ Մեկը մի բան է անում, մի ուրիշը՝ մի այլ բան, և բոլորը միասին նպաստում են հասնելու այնպիսի հետևանքի, որն ամենևին չէր կարող մի մարդու ջանքերով իրագործվել։ Մեկը թիավարում է այն ժամանակ, երբ մի ուրիշը ղեկն է պահում, երրորդն ուռկանն է նետում կամ եռաժանիով խփում է ձկներին, և ձկան որսը տալիս է մի հետևանք, որը հնարավոր չէր լինի առանց ջանքերի այդպիսի միացման» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1862, էջ 78)։
  16. «Նրանց (հողագործական աշխատանքների) կատարումը վճռական րոպեին հսկայական նշանակություն ունի» («An Inquiry into the Connection between the present Price, etc.», էջ 7)։ «Հողագործության մեջ չկա ավելի կարևոր գործոն, քան ժամանակի գործոնը» (Liebig: «Ueber Theorie und Praxis in der Landwirtschaft». 1856, էջ 23)։
  17. Հետագա չարիքը մի այնպիսի բնույթ է կրում, որ հազիվ թե որևէ մեկը կարող լիներ այն հնարավոր համարել մի երկրում, որն ավելի շատ է աշխատանք արտահանում, քան աշխարհի որևէ մի ուրիշ երկիր, բացառությամբ, թերևս, Չինաստանի ու Անգլիայի, այն է՝ անկարելի է բավարար քանակությամբ աշխատող ձեռքեր գտնել բամբակը հավաքելու համար։ Դրա հետևանքն այն փաստն է, որ բերքի մի զգալի մասը մնում է առանց հավաքելու, իսկ նրա մյուս մասը գետնի վրայից հավաքում են այն ժամանակ, երբ բամբակն արդեն թափվել է և դրա հետևանքով կորցրել է համապատասխան գույնը և մասամբ փտել է, այնպես որ հարկավոր ժամանակ աշխատող ձեռքերի պակասության հետևանքով պլանտատորը փաստորեն ստիպված է զրկվելու բերքի մեծ մասից, որին այնպիսի ագահությամբ ուղղված են Անգլիայի աչքերը» («Bengal Hurkaru». Bi-Monthly Overland Summary of News, 22nd July 1861)։
  18. «Հողագործության առաջադիմության շնորհիվ կապիտալի ու աշխատանքի այն ամբողջ քանակը,— գուցե դեռ ավելի մեծ քանակը,— որը մի ժամանակ գործադրվում էր 500 ակրի մակերեսային մշակման համար, հիմա կենտրոնացվում է 100 ակրի ավելի հիմնավոր մշակման վրա»։ Թեև «կիրառվող կապիտալի ու աշխատանքի համեմատությամբ տարածությունը կրճատվել է, բայց արտադրության ոլորտն ընդլայնվել է արտադրության այն ոլորտի համեմատությամբ, որի շրջանակներով առաջ սահմանափակվում էր արտադրության ամեն մի անկախ գործչի գործունեությունը» (R. Jones: «An Essay on the Distribution of Wealth», «On Rent». London 1831, էջ 191)։ [Հմմտ. Ричард Джонс «Экономические сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 131։]
  19. «Ամեն մի մարդու ուժը չնչին է, բայց աչդ չնչին ուժերի միացումն ստեղծում է ընդհանուր ուժ, որն ավելի խոշոր է, քան այդ մասնակի ուժերի գումարը, այնպես որ ուժերը հենց իրենց միացումով կարող են պակասեցնել ժամանակը և մեծացնել իրենց ներգործության ոլորտը» (Ջ. Ռ. Կարլի, ծանոթագր. P. Verri-ի «Meditazioni sulla Economia Politica» (առաջին անգամ հրատարակված է 1773 թ.), իտալական տնտեսագետների Custodi-ի հրատարակության մեջ, Parte Moderna, հ. XV, էջ 196)։
  20. «Շահույթը... արտադրության միակ նպատակն է» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 11)։
  21. Անգլիական ֆիլիստերների «Spectator» թերթը 1866 թ. մայիսի 26-ի համարում հաղորդում է, թե «Մանչեստրի մետաղալարի արտադրության ընկերության» կապիտալիստների ու բանվորների միջև մի տեսակ ընկերություն հիմնելուց հետո «առաջին հետևանքը եղավ նյութերի վատնման հանկարծակի նվազումը, որովհետև մարդիկ հասկացան, թե կարիք չկա, որ իրենք, ինչպես և ուրիշ բոլոր սեփականատերերը, փչացնեն իրենց սեփական գույքը, իսկ թեթևամիտ պարտքերից հետո նյութերի վատնումն արդյունաբերության մեջ, թերևս, կորուստների ամենամեծ աղբյուրն է»։ Միևնույն թերթը հայտնագործում է ռոչգելյան կոոպերատիվ փորձերի հետևյալ հիմնական թերությունը. «Նրանք ցույց տվին, որ բանվորական ընկերությունները կարող են հաջողությամբ կառավարել կրպակները, գործարաններն ու արդյունաբերության գրեթե բոլոր ձևերը, նրանք անչափ բարելավեցին իրենց իսկ բանվորների դրությունը, բայց (!) նրանք բնավ նկատելի տեղ չեն թողնում կապիտալիստի համար», Quelle horreur! [Ի՜նչ սարսափելի բան։]
    21a Պրոֆեսոր Կերնսը, մատնանշելով «superintendence of labour»-ի [«աշխատանքի վերահսկողությունը»], որպես Հյուսիսային Ամերիկայի հարավային նահանգներում ստրկական արտադրության բնորոշ գիծ, շարունակում է. «սեփականատեր-գյուղացին (հյուսիսի), որը յուրացնում է իր աշխատանքի ամբողջ արդյունքը, աշխատելու համար ուրիշ դրդապատճառների կարիք չունի։ Հսկողության ամեն մի կարիք այստեղ բոլորովին վերացված է» (Cairnes: «The Slave Power». London 1862, էջ 48, 49)։
  22. Սըր Ջեմս Ստյուարտը, որը աչքի է ընկնում նրանով, որ տեսնում է արտադրության տարբեր եղանակների հասարակական բնորոշ առանձնահատկությունները, նկատում է. «Իսկ ինչո՞ւ են խոշոր ձեռնարկություններն արդյունաբերության մեջ խորտակում մասնավոր ձեռնարկությունները, եթե ոչ այն պատճառով, որ նրանք ավելի են մոտենում ստրկության պարզությանը» («Principles of Political Economy». London 1767, հ. I, էջ 167, 168)։
    22a Այդ պատճառով էլ Օգյուստ Կոնտն ու նրա դպրոցը կարող էին նույնքան լավ ապացուցել ֆեոդալ տերերի հավիտենական անհրաժեշտությունը, ինչպես նրանք ապացուցում էին պարոնայք կապիտալիստների անհրաժեշտությունը։
  23. R. Jones: «Text-book of Lectures etc.». Hertford 1852, էջ 77, 78. [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1927 թ., էջ 348, 349]։ Հին ասորեստանյան, եգիպտական և այլ կոլեկցիաները Լոնդոնում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում մեզ դարձնում ֊են աշխատանքի այդ կոոպերատիվ պրոցեսների վկաներ։
    23a Լենգեն իր «Théorie des Lois Civiles» գրքում, գուցե և ոչ առանց հիմքի, որսորդությունը կոոպերացիայի առաջին ձևն է անվանում, իսկ մարդկանց որսալը (պատերազմը)՝ որսորդության առաջին ձևը։
  24. Ինչպես մանր գյուղացիական տնտեսությունը, այնպես էլ անկախ արհեստային արտադրությունը, մասամբ արտադրության ֆեոդալական եղանակի բազիսն են կազմում, իսկ մասամբ էլ, նրա քայքայումից հետո, երևան են գալիս կապիտալիստական արտադրության կողքին։ Միաժամանակ նրանք կազմում են կլասիկ հասարակության տնտեսական հիմքը նրա գոյության ամենածաղկած շրջանում, երբ նախասկզբնական արևելյան համայնական սեփականությունը քայքայվել էր արդեն, իսկ ստրկությունը դեռ չէր կարողացել քիչ թե շատ զգալի չափերով տիրանալ արտադրությանը։
  25. «Մի՞թե միևնույն գործի մեջ շատերի հմտության, աշխատասիրության ու մրցության միացումը այդ աշխատանքը կատարելագործելու եղանակը չէ։ Եվ մի՞թե Անգլիան կարող էր իր բրդեղենի մանուֆակտուրան որևէ այլ եղանակով այնքան բարձր կատարելության հասցնել» (Berkeley: «The Querist London 1750, էջ 56, § 521)։
  26. Մանուֆակտուրայի գոյացման այդ եղանակի մի ավելի ժամանակակից օրինակ մատնանշելու համար բերենք հետևյալ ցիտատը։ Լիոնում և Նիմում մետաքսամանությունն ու մետաքսագործությունը «բոլորովին նահապետական բնույթ են կրում. արդյունաբերության այդ ճյուղերն զբաղեցնում են բազմաթիվ կանանց ու երեխաների, բայց նրանց ուժերը չեն խորտակում ու չեն վնասում նրանց առողջությանը, աշխատողները մնում են Դրոմի, Վարի, Իզերի, Վոկլյուզի իրենց սիրուն հովիտներում՝ շերամներ պահելով ու նրանց բոժոժների թելերը հանելով. այս արտադրությանը երբեք չի ընդունում իսկական գործարանի բնույթ։ Ավելի մոտիկից դիտելիս... աշխատանքի բաժանման սկզբունքն այստեղ յուրատեսակ առանձնահատկություններ է դրսևորում։ Կան մասնագետ կծկողներ, ոլորողներ, ներկարարներ, սոսնձողներ և, վերջապես, ջուլհակներ. բայց նրանք միավորված չեն միևնույն շենքում և կախում չունեն միևնույն գործատիրոջից. նրանք բոլորն էլ ինքնուրույն կերպով են աշխատում» (A. Blanqui: «Cours d’Économie Industrielle. Recueilli par A. Blaise». Paris 1S38—1839, էջ 79)։ Այն ժամանակվանից, երբ Բլանկին գրել է այս, փոփոխություններ են տեղի ունեցել, և երբեմն անկախ աշխատողների մի մասն արդեն միավորվել է գործարաններում։ {4-րդ հրատ. հավելում.— Իսկ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, մեխանիկական ջուլհակահաստոցն արդեն հաստատվել է այդ գործարաններում և արագորեն դուրս է մղում ձեռնահաստոցը։ Կրեֆելդի մետաքսեղենի արդյունաբերությունը նույնպես կարող էր որոշ բան պատմել այս մասին։ — Ֆ. Է.}
  27. «Բարդ մանուֆակտուրայի աշխատանքը որքան ավելի շատ է բաժանված տարբեր մասնագործ աշխատողների միջև, այնքան նա ավելի լավ է կատարվում, այնքան ավելի բարձր է նրա լարվածությունը, և այնքան ավելի քիչ է ժամանակի ու աշխատանքի կորուստը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 71)։
  28. «Հեշտ աշխատանքը... ժառանգված ճարտարություն է» (Th. Hodgskin: «Popullar Political Economy». London 1827, էջ 48)։
  29. «Արվեստները... Եգիպտոսում նույնպես զգալի աստիճանի կատարելության էին հասել։ Որովհետև միայն այդ երկրում արհեստավորներին ամենևին չէր թույլատրվում ձեռք զարկել քաղաքացիների այլ դասակարգերի հատուկ զբաղմունքներին, և նրանք պետք է պարապեին բացառապես այն արհեստով, որ օրենքի համաձայն նրանց տոհմին էր հատկացված ժառանգաբար... Ուրիշ ժողովուրդների մոտ մենք գտնում ենք, որ արհեստավորները իրենց ուշադրությունը բաժանում են չափազանց բազմատեսակ առարկաների վրա... Նրանք երբեմն փորձում են հողը մշակել, երբեմն ձեռնարկում են առևտրական գործերի, երբեմն էլ միանգամից երկու կամ երեք արհեստներով են զբաղվում։ Ազատ պետություններում նրանք սովորաբար վազում են հասարակական ժողովները... Եգիպտոսում, ընդհակառակը, ծանր պատիժների է ենթարկվում ամեն մի արհեստավոր, որը միջամտում է պետական գործերին կամ միաժամանակ մի քանի արհեստով է զբաղվում։ Այսպիսով, ոչ մի բան չի կարող նրան խանգարել իր պրոֆեսիայի վրա կենտրոնանալու... Բացի դրանից, շատ կանոններ իրենց նախնիներից ժառանգելով, նրանք եռանդագին աշխատում են նորանոր բարելավումներ հնարեր («Diodor’s von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 74 [էջ 117, 118])։
  30. «Historical and Descriptive Account of British India etc.» by Hugh Murray, James Wilson etc. Edinburgh 1832, հ. II, էջ 449։ Հնդկական ջուլհակահաստոցը շատ բարձր է, որովհետև հենքը նրա վրա ուղղաձիգ է գցվում։
  31. Դարագլուխ կազմող «Տեսակների ծագումը» իր աշխատության մեջ Դարվինը բույսերի ու կենդանիների բնական օրգանների վերաբերմամբ ասում է. «Այն դեպքերում, երբ միևնույն օրգանը տարբեր աշխատանքներ է կատարում, օրգանների փոփոխականության պատճառը, գուցե, այն է, որ այստեղ բնական ընտրությունն ավելի պակաս հոգածությամբ է պահպանում կամ ճնշում ձևի ամեն մի փոքրիկ շեղում, քան այն դեպքերում, երբ մի օրգան նախանշված է միայն մեկ որոշակի առանձին նպատակի համար։ Այսպես, օրինակ, այն դանակները, որոնք նախանշված են ամենաբազմազան իրեր կտրելու, ընդհանրապես կարող են ավելի կամ պակաս միատեսակ ձև պահպանել. բայց երբ գործիքը մեկ որևէ գործածության համար է նախանշված, նա որևէ այլ գործածության անցնելիս պետք է իր ձևն էլ փոխի» [Charles Darvin: «The Origin of Species» etc. London 1859, էջ 149։ Հմմտ. Чарльз Дарвин: «Происхождение видов», перевод К. А. Тимирязева, Сельхозгиз, Москва—Ленинград, 1935 թ., էջ 246]։
  32. Ժնևը 1854 թվականին արտադրել է 80 000 ժամացույց, որը Նևշատելի Կանտոնի ժամացուցային արտադրության մեկ հինգերորդից էլ պակաս է։ Շո-դե-Ֆոնը, որ կարելի է ժամացույցի մեկ մանուֆակտուրա համարել, տարեկան կրկնապատիկ ավելի է արտադրում, քան ժնևը։ 1850-ից մինչև 1861 թվականը Ժնևը պատրաստել է 720 000 ժամացույց։ Տե՛ս «Report from Geneva of the Watch trade», «Reports by H. M’s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc.»-ում № 6, 1863։ Եթե այն առանձին պրոցեսների անկախությունը, որոնց տրոհվում է բարդ արդյունքի արտադրությունը, արդեն ինքնըստինքյան չափազանց դժվարացնում է այդպիսի մանուֆակտուրաների փոխարկումը խոշոր արդյունաբերության մեքենայական արտադրության, ապա ժամացույցների արտադրության մեջ դրա վրա ավելանում է երկու հատուկ արգելք՝ նրանց բաղկացուցիչ տարրերի մանրությունն ու նրբակերտությունը և այն հանգամանքը, որ ժամացույցները, որպես պերճանքի առարկա, բնորոշ են իրենց ձևերի ծայրահեղ բազմազանությամբ։ Լոնդոնի լավագույն ֆիրմաները տարին հազիվ են պատրաստում մի դյուժին ժամացույց, որոնք լիովին նման լինեն իրար։ Ժամացույցի Վաշերոն և Կոնստանտեն գործարանը, որ հաջողությամբ մեքենաներ է կիրառում, տալիս է տարբեր մեծության ու ձևի ժամացույցների ամենաշատը 3—4 փոփոխակ։
  33. Ժամացույցի արտադրության, հետերոգեն մանուֆակտուրայի այս կլասիկ նմուշի օրինակի վրա, առանձնապես հարմար է ուսումնասիրել արհեստային գործունեության վերոհիշյալ քայքայումը և նրանից բխող բանող գործիքների դիֆերենցիացիան ու մասնականացումը։
  34. «Մարդկանց այդպիսի սերտ համակեցության պայմաններում փոխադրման հետ կապված աշխատանքը պետք է նվազագույն լինի» («The Advantages of the East-India Trade», էջ 106)։
  35. «Արտադրության տարբեր փուլերի մեկուսացումը մանուֆակտուրայի մեջ, որն անխուսափելի է ձեռքի աշխատանք կիրառելիս, անչափ ավելացնում է արտադրության ծախքերը, ընդ որում կորուստը առաջ է գալից գլխավորապես այն բանի հետևանքով, որ առանձին արտադրական պրոցեսները շատ հեռու են իրարից» («The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 200)։
  36. «Նա (աշխատանքի բաժանումը) ստեղծում է նաև ժամանակի տնտեսում, աշխատանքը բաժանելով տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը կարող է կատարվել միաժամանակ... Միանգամից կատարելով աշխատանքի բոլոր այն տարբեր պրոցեսները, որ առանձին մարդը պետք է կատարեր հաջորդաբար իրար հետևից, հնարավորություն է ստեղծվում, օրինակ, բազմաթիվ միանգամայն լիավարտ գնդասեղներ արտադրել այնքան ժամանակվա ընթացքում, որը հակառակ դեպքում անհրաժեշտ է միայն մի գնդասեղ կտրելու կամ սրելու համար» (Dսgald Stewart, Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1895, հ. III, «Lectures on Political Economy», էջ 319)։
  37. «Որքան ավելի շատ բազմազանություն կա մանուֆակտուրայի աշխատողների միջև... այնքան ավելի մեծ է ամեն մի աշխատանքի կարգն ու կանոնավորությունը, այնքան ավելի քիչ է նրա վրա ծախսվող ժամանակի ու աշխատանքի քանակը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 68)։
  38. Ասենք՝ արտադրության շատ ճյուղերում մանուֆակտուրային ձեռնարկությունները միայն անկատար ձևով են հասնում այդ նպատակին, որովհետև մանուֆակտուրան չի կարող ճշգրտորեն վերահսկել արտադրական պրոցեսի քիմիական ու ֆիզիկական ընդհանուր պայմաններին։
  39. «Երբ փորձը, ամեն մի տվյալ մանուֆակտուրայի արդյունքի առանձնահատուկ բնույթի համաձայն, ցույց է տվել, թե ինչպե՛ս պետք է լինի արտադրությունը մասնական օպերացիաների բաժանելու ամենից ավելի շահավետ եղանակը, և ի՛նչ թվով բանվորներ կպահանջվեն յուրաքանչյուր օպերացիայի համար, ապա այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այդ թվի ճիշտ բազմապատիկը չեն կիրառում, ավելի մեծ ծախքերով կարտադրեն... Այս է արդյունաբերական ձեռնարկությունների վիթխարի ընդարձակման պատճառներից մեկը» (Cհ. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XXI, էջ 172, 173)։
  40. Անգլիայում հալոցը բաժանված է այն վառարանից, որի մեջ ապակեղենը վերամշակվում է, բայց Բելգիայում, օրինակ, միևնույն վառարանը ծառայում է երկու պրոցեսի համար էլ։
  41. Այս, ի միջի այլոց, երևում է Վ. Պետտիի, Ջոն Բելերսի, Էնդրյու Յարենտոնի երկերից, «The Advantages of the East-India Trade» գրքից և Ջ. Վանդերլինտի աշխատություններից։
  42. Դեռևս XVI դարի վերջերին Ֆրանսիայում սանդ ու մաղ էին գործածում հանքանյութը փշրելու և լվանալու համար։
  43. Մեքենաների զարգացման ամբողջ պատմությունը կարելի է տեսնել ալրաղացների պատմությունից։ Անգլիայում մինչև հիմա էլ գործարանը կոչվում է mill [աղաց]։ XIX դարի առաջին տասնամյակների գերմանական տեխնոլոգիական գրվածքներում մենք նույնպես հանդիպում ենք Mühle [աղաց] բառին, որ գործածված է ո՛չ միայն բնության ուժերով աշխատող մեքենաների համար, այլև առհասարակ մեխանիկական ապարատներ կիրառող ամեն մի մանուֆակտուրայի համար։
  44. Ինչպես ընթերցողը կտեսնի այս աշխատության չորրորդ գրքից, Ա. Սմիթն աշխատանքի բաժանման վերաբերյալ ոչ մի նոր դրույթ չի առաջադրել։ Ինչ որ նրան բնորոշում է որպես մանուֆակտուրային ժամանակաշրջանի ամփոփումներ կատարող տնտեսագետի, այդ այն շեշտն է, որ նա դնում է աշխատանքի բաժանման վրա։ Այն ստորադաս դերը, որ նա հատկացնում է մեքենաներին, խոշոր արդյունաբերության զարգացման սկզբնական շրջանում առարկություն առաջ բերեց Լոդերդելի կողմից, իսկ հետագա ավելի բարձր զարգացման շրջանում՝ Յուրի կողմից։ Ա. Սմիթը, բացի դրանից, գործիքների տարբերացումը, որի մեջ խոշոր դեր են խաղացել հենց մասնագործ բանվորները, շփոթում է մեքենաների գյուտի հետ։ Այս վերջին բնագավառում դեր են կատարել ո՛չ թե մանուֆակտուրային բանվորները, այլ գիտնականները, արհեստավորները, մինչև անգամ գյուղացիները (Բրինդլի) և այլն։
  45. «Քանի որ մանուֆակտուրայի մեջ աշխատանքը բաժանվում է մի քանի տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը հմտության և ուժի տարբեր աստիճաններ է պահանջում, ուստի մանուֆակտուրայի տերը կարող է հմտության և ուժի այնպիսի քանակ ձեռք բերել, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր օպերացիայի համար։ Իսկ եթե արդյունքը պատրաստելու ամբողջ պրոցեսը մի բանվոր կատարեր, ապա միևնույն անհատը պետք է բավարար հմտություն ունենար ամենանուրբ օպերացիաների և բավարար ուժ՝ ամենածանր օպերացիաների համար» (Ch. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XIX)։
  46. Օրինակ, մկանների միակողմանի զարգացումը, ոսկրների ծռվելը և այլն։
  47. Քննիչ հանձնաժողովի անդամի այն հարցին, թե ինչպե՞ս է ինտենսիվությունը պահպանվում դեռահաս բանվորների մեջ, ապակեղենի մի մանուֆակտուրայի գլխավոր կառավարիչ, պ-ն Վ. Մարշալլը, շատ լավ պատասխանել է. «Նրանք չեն կարող անուշադիր լինել իրենց գործին,— ասաց նա.— երբ արդեն սկսել են, պետք է շարունակեն. նրանք կարծես միևնույն մեքենայի մասերն են կազմում» («Children’s Employment Commission. Fourth Report 1865», էջ 247)։
  48. Դոկտոր Յուրը խոշոր արդյունաբերության իր ապոթեոզում ավելի նրբորեն է շոշափում մանուֆակտուրայի յուրահատուկ բնույթը, քան նախկին տնտեսագետները, որոնք նրա բանավիճային շահագրգռվածությունը չունեին, և նույնիսկ քան նրա ժամանակակիցները, օրինակ, Բեբբեջը, որը թեև գերազանցում է Յուրին որպես մաթեմատիկոս ու մեխանիկ, բայց խոշոր արդյունաբերությունը, իսկապես ասած, մանուֆակտուրայի տեսակետից է դիտում։ Յուրը նկատում է. «Բանվորի ամեն մի հարմարեցում մասնական օպերացիայի կազմում է աշխատանքի բաժանման էությունը»։ Մյուս կողից, նա այդ բաժանումն անվանում է «աշխատաքների հարմարեցում տարբեր անհատական ընդունակություններին» և, վերջապես, մանուֆակտուրային ամբողջ սիստեմը, բնորոշում է որպես «աստիճանավորումների սիստեմ, ըստ հմտության աստիճանի», որպես «աշխատանքի բաժանում ըստ հմտության տարբեր աստիճանների» և այլն (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19—23, զանազան տեղերում։
  49. «Ամեն մի պրոֆեսիոնալ բանվոր... մի ուղղությամբ վարժվելու միջոցով կատարելագործվելու հնարավորություն ստանալով... դառնում է ավելի էժան բանվոր» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19)։
  50. «Աշխատանքի բաժանումը, սկսվելով ամենատարբեր պրոֆեսիաների առանձնացումից, շարունակվում է մինչև միևնույն արդյունքը պատրաստող բանվորների բաժանումն առանձին խմբերի, որ տեղի է ունենում մանուֆակտուրայում» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրաաարակություն հ. I, էջ 173)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, հ. I, ՍՊԲ, 1881, էջ 79։] «Քաղաքակրթության որոշ աստիճանի հասած ժողովուրդների մոտ մենք գտնում ենք աշխատանքի բաժանման երեք տեսակ. առաջինը, որ մենք կանվանենք ընդհանուր բաժանում, հանգում է արտադրողների տրոհմանը հողագործների, արդյունաբերողների ու առևտրականների,— ազգային արտադրության այդ երեք հիմնական ճյուղերին, երկրորդը, որ կարելի էր անվանել հատուկ բաժանում, արտադրության յուրաքանչյուր սեռի բաժանումն է տեսակների... վերջապես, արտադրության բաժանման երրորդ տեսակը, որ կարելի էր անվանել աշխատանքի կատարման բաժանում կամ բուն իմաստով աշխատանքի բաժանում, տեղի է ունենում առանձին արհեստների կամ պրոֆեսիաների շրջանակներում..., նկատվում է մանուֆակտուրաների ու արհեստանոցների մեծամասնության մեջ» (Skarbeck: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 84, 85)։
    50a 3-րդ հրատ. ծանոթագրություն.— հետագա շատ հիմնավոր ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդկության նախնադարյան վիճակին, նրան բերին այն եզրակացության, որ սկզբնապես ո՛չ թե ընտանիքն է փոխակերպվել տոհմի, այլ, ընդհակառակը, տոհմն է եղել արենակցության վրա հիմնված մարդկային հասարակության նախնադարյան բնաճուն ձևը, այնպես որ ընտանիքի տարբեր ձները միայն հետագայում են զարգանում տոհմական միությունների սկսված քայքայումից։ {Ֆ. Է.}
  51. Սըր Ջեմս Ստյուարտն ուրիշներից ավելի լավ է լուսաբանել այս կետը։ Թե նրա աշխատությունը, որ Ադամ Սմիթի «Wealth of Nations» [«Ժողովուրդների հարստությունը»]-ից 10 տարի առաջ է լույս տեսել, որքան քիչ է հայտնի ներկայամս, երևում է, ի միջի այլոց, այն բանից, որ Մալթուսի երկրպագուները նույնիսկ չգիտեն, որ «բնակչության օրենքի» վերաբերյալ նրա աշխատության առաջին հրատարակությունը, եթե մի կողմ թողնենք նրա զուտ ճառաբանական մասը, գրեթե ամբողջովին արտագրված է Ստյուարտից, ինչպես նաև Ուոլլես և Տաունսենդ տերտերներից։
  52. «Բնակչութլան որոշ խտություն է պահանջվում, որպեսզի սոցիալական հարաբերությունները կարողանան զարգանալ, ինչպես նաև ստեղծվի ուժերի այնպիսի կոմբինացիա, որի պայմաններում աճում է աշխատանքի արտադրողականությունը» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 50)։ «Երբ աճում է բանվորների թիվը... հասարակության արտադրողական ուժն ավելանում է բարդ հարաբերությամբ, որն ստացվում է՝ բանվորների թվի աճումը բազմապատկելու միջոցով նրանց միջև կատարվող աշխատանքի բաժանման հետևանքի հետ» (Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 120)։
  53. Բամբակի մեծ պահանջարկի հետևանքով 1861 թվականից սկսած Արևելյան Հնդկաստանի մի քանի խիստ բազմամարդ շրջաններում բամբակի արտադրությունն ընդարձակվեց բրնձի արտադրության հաշվին։ Շատ տեղերում սով առաջացավ, որովհետև հաղորդակցության ճանապարհների պակասության, այսինքն` ֆիզիկական կապի պակասության պատճառով մի շրջանի բրնձի թերարտադրությունը չէր կարող լրացվել ուրիշ շրջաններից կատարվող ներմուծումով։
  54. Այսպես, օրինակ, Հոլանդիայում ջուլհակի մքուքների արտադրությունը դեռևս XVII դարում արդյունաբերության առանձին ճյուղ էր կազմում։
  55. «Մի՞թե Անգլիայի բրդեղենի արդյունաբերությունը չի բաժանված զանազան մասերի կամ ճյուղերի, որոնք արմատացել են որոշ վայրերում, որտեղ ամբողջ արտադրությունը լիովին կամ առավելապես վերածվել է այդ ճյուղերին, նուրբ մահուդները արտադրվում են Սոմերսեթշիրում, կոշտերը՝ Յորկշիրում, կրկնակի լայնքովը՝ Էքզետերում, մետաքսը՝ Սեդբերիում, կրեպը՝ Նորվիչում, կիսաբրդեղեն կտորները՝ Կենդելում, վերմակները՝ Ուիտնիում և այլն» (Berkeley: «The Querist, 1750, § 520)։
  56. A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, հատվ. II, էջ 285։
  57. Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանգամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի առանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն գլխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս. թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։
  58. «Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։
    58a 2-րդ հրատարակության ծանոթագրություն.— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադելֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերտվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։
  59. «Կարելի է... նույնիսկ ընդհանուր կանոն համարել, որ հասարակության մեջ աշխատանքի բաժանումը որքան ավելի քիչ է ենթարկված հեղինակության, այնքան ավելի սաստիկ է զարգանում աշխատանքի բաժանումը արհեստանոցում և այնքան ավելի շատ է այդ բաժանումը ենթարկված մեկ անձի հեղինակությանը։ Այսպիսով, աշխատանքի բաժանման նկատմամբ հեղինակությունն արհեստանոցում և հեղինակությունը հասարակության մեջ միմյանց հակառակ հարաբերական են» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847» էջ 130, 131)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 385։]
  60. Փոխգնդապետ Mark Wilks: «Historical Sketches of the South of India». London 1810—1817, հ. I, էջ 118—20։ Հնդկական համայնքների տարբեր ձևերի լավ համեմատություն կարելի է գտնել George Campbell-ի «Modern India». London 1852 աշխատության մեջ։
  61. «Այդ պարզ ձևերի մեջ... է ընթանում երկրի բնակիչների կյանքն անհիշելի ժամանակներից։ Առանձին գյուղերի սահմանները հազվադեպ էին փոփոխվում, և թեև գյուղերը երբեմն ավերվում ու նույնիսկ վերջնականապես ամայանում էին պատերազմի, սովի կամ համաճարակների հետևանքով, այնուամենայնիվ, նրանք նորից վերականգնվում էին նույն անուններով, նույն սահմաններով, միևնույն շահերով ու մինչև անգամ միևնույն ընտանիքներով և շարունակում էին գոյություն ունենալ ամբողջ դարեր։ Պետության կործանումը կամ բաժանումը քիչ է անհանգստացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղը ողջ ու անվնաս է մնացել, նրանց համար նշանակություն չունի, թե նա ո՛ւմ իշխանության տակ է ընկել և ո՛ր իշխանին պետք է հպատակվի, նրանց ներքին տնտեսական կյանքն անփոփոխ է մնում» (Th. Stamford Raffles, Յավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ. «The History of Java». London 1817, հ. I, էջ 285)։
  62. «Դեռ բավական չէ, որ հասարակության մեջ արհեստների տվյալ ստորաբաժանման համար անհրաժեշտ կապիտալ (պետք էր ասել՝ կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ) լինի. բացի դրանից, անհրաժեշտ է, որ ձեռնարկուների ձեռքում այդ կապիտալը բավական նշանակալից մասսաներով կուտակված լինի՝ աշխատանքը խոշոր մասշտաբով վարելու համար... Որքան ավելի է զարգանում աշխատանքի բաժանումը, զբաղված բանվորների անփոփոխ թիվը շարունակ ավելի ու ավելի մեծ կապիտալի ծախսումներ է պահանջում գործիքների, հում նյութերի ձևով և այլն» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրատ., հ. I, էջ 250, 251)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ. 1881, էջ 135։] «Արտադրության գործիքների համակենտրոնացումն ու աշխատանքի բաժանումը նույնպես անբաժանելի են իրարից, ինչպես քաղաքական իրավակարգում հասարակական իշխանության համակենտրոնացումն ու մասնավոր շահերի բաժանումը» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 134)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 387։]
  63. Դուգալդ Ստյուարտը մանուֆակտուրային բանվորներին անվանում է «living automatons... employed in the details of the work» [«կենդան ի ավտոմատներ, որոնք կիրառվում են մասնական աշխատանքային օպերացիաների համար»] (Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, h. III, «Lectures on Political Economy», էջ 318)։
  64. Կորալլների ամեն մի առանձին ինդիվիդուումը իսկապես ամբողջ խմբի ստամոքսն է։ Բայց նա խմբին սննդանյութեր է մատակարարում և ոչ թե խլում, ինչպես խլում էին հռոմեական պատրիկները պլեբեյներից։
  65. «Իր արհեստին ամբողջ ծավալով տիրապետող բանվորն ամեն տեղ կարող է արտադրողական գործունեությամբ զբաղվել և իր համար ապրուստի միջոցներ ճարել. ընդհակառակը, մյուսը (մանուֆակտուրային բանվորը) միայն մի աքսեսուար է, որն իր ընկերներից անջատ ո՛չ աշխատունակություն ունի, ո՛չ էլ աշխատանքի համար անհրաժեշտ ինքնուրույնություն, և ստիպված է ընդունելու այն պայմանները,որ գործատուն կբարեհաճի առաջարկել նրան» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. I, էջ 204)։ [Հմմտ, Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881 թ., էջ 78։]
  66. A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ. I, էջ 231։ «Առաջինը շահեց այն, ինչ կորցրեց երկրորդը»։
  67. «Գիտության մարդն արտադրողական բանվորից բաժանվում է ամբողջ անդունդով, և գիտությունը փոխանակ բանվորի ձեռքում նրա սեփական արտադրողական ուժը մեծացնելու միջոց ծառայելու, գրեթե ամեն տեղ իրեն հակադրում է բանվորին... Գիտելիքը դառնում է մի գործիք, որն ընդունակ է աշխատանքից անջատվելու և նրա դեմ թշնամաբար հանդես գալու» (W. Thompson: «An Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1824, էջ 274)։
  68. A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ, I, էջ 280։
  69. J. D. Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1846, հ. I, էջ 149։
  70. A. Smith: «Wealth of Nations», գիրք V, գլ. I, բաժ. II [А. Смит: «Исследование о природе и причинах богатства народов», հ. II, Соцэкгиз, 1935 թ., էջ 303]։ Որպես աշակերտը Ֆերգյուսոնի, որը պարզաբանել էր աշխատանքի բաժանման վնասակար հետևանքները, Ա. Սմիթը միանգամայն պարզորոշ պատկերացնում էր այդ կետը։ Իր աշխատության սկզբում, որտեղ նա ex professo փառաբանում է աշխատանքի բաժանումը, Սմիթը միայն անցողակի է նշում, թե աշխատանքի բաժանումը հասարակական անհավասարությունների աղբյուր է։ Պետական եկամուտներին վերաբերող 5-րդ գրքում է միայն նա վերարտադրում Ֆերգյուսոնին։ Ես «Misère de la Philosophie» [«Փիլիսոփայության աղքատությունը»] աշխատությանս մեջ արդեն ասել եմ այն բոլորը, ինչ անհրաժեշտ է Ֆերգյուսոնի, Ա. Սմիթի, Լեմոնտեի և Սեյի միջև եղած պատմական կապի մասին, որքան որ հարցը վերաբերում է աշխատանքի բաժանմանը նվիրված նրանց քննադատություններին. հենց այնտեղ էլ ես առաջին անգամ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ներկայացրել եմ որպես արտադրության կապիտալիստական եղանակի առանձնահատուկ ձև։ (Karl Marx: «Misère de la Philosophie»- Paris 1847, էջ 122 և հաջ.)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 379—381։]
  71. Ֆերգյուսոնն արդեն «History of Civil Society» աշխատության մեջ, Edinburgh 1767, մ. IV, I բաժ., էջ 281, ասում է. «Աշխատանքի բաժանման այս դարում հենց մտածողությունն ինքը հատուկ զբաղմունք է դառնում»։
  72. G. Garnier: [Սմիթի] նրա թարգմանության V հ., էջ 4—5։
  73. Գործնական բժշկականության Պադուայի պրոֆեսոր Ռամաձինին 1713 թվականին հրատարակեց իր «De morbis artificum» աշխատությունը, որը հետո 1781 թվականին թարգմանվեց ֆրանսերեն և նորից տպագրվեց 1841 թվականին «Encyclopèdie des Sciences Mèdicales. 7-ème Discours: Auteurs Classiques»-ում։ Խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանը, հասկանայի է, միայն ընդարձակեց բանվորների պրոֆեսիոնալ հիվանդությունների նրա ցանկը։ Տե՛ս ի միջի այլոց «Hygiène physique et morale de l’ouvrier dans les grandes villes en général, et dans la ville de Lyon en particulier. Par le Dr. A. L. Fonteret», Paris 1858, և «Die Krankheiten, welche verschiedenen Ständen, Altern und Geschlechtern eigentümlich sind». 6 հատոր. Ulm 1860։ Society of Arts-ը 1854 թվականին մի հանձնաժողով նշանակեց արդյունաբերական ախտաբանությունն ուսումնասիրելու համար։ Այս հանձնաժողովի հավաքած վավերագրերի ցանկը ընթերցողը կգտնի «Twickenham Economic Museum»-ի գրացուցակում։ Շատ կարևոր նյութ են տալիս պաշտոնական «Reports on Public Health». Տե՛ս նաև բժշկ. դոկտ. Eduard Reich: «Ueber die Entartung des Menschen». Erlangen 1868։
  74. D. Urqyhart: «Familiar Words». London 1855, էջ 119։ Հեգելը շատ հերետիկոսական հայացքներ ուներ աշխատանքի բաժանման մասին։ «Կրթված մարդ ասելով ամենից առաջ պետք է հասկանալ նրան, ով կարող է անել այն ամենը, ինչ ուրիշներն են անում»,— ասում է նա իր «Իրավունքի փիլիսոփայությանն մեջ» [Hegel: «Grundlinien der Philosophie des Rechts», 2-րդ հրատ., Berlin 1840, էջ 247։ Հմմտ. Гегель: «Философия права», 1934 թ., հ. VII, բաժ. II, § 187, էջ 216։]
  75. Գյուտարարական հանճարի նկատմամբ այն պարզամիտ հավատը, որ առանձին կապիտալիստը a priori հանդես է բերում աշխատանքի բաժանման բնագավառում, դեռ պահպանվել է, ըստ երևույթին, միայն գերմանական այնպիսի պրոֆեսորների մոտ, որպիսին է, օրինակ, պարոն Ռոշելը, որն իբրև երախտագիտություն, «diverse Arbeitslöhne» [«զանազան աշխատավարձեր»] է նշանակում կապիտալիստին այն բանի համար, որ վերջինի յուպիտերյան գլխից բոլորովին ավարտուն ձևով դուրս է թռչում աշխատանքի բաժանումը։ Աշխատանքի ավելի մեծ կամ ավելի փոքր բաժանումը կախված է փողի քսակի մեծությունից և ոչ թե հանճարի չափերից։
  76. Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։
  77. Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանում է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Publica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Dialogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայում վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։
  78. Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։
  79. «Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αύτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։
  80. Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ, և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով. ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,— սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]
  81. Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է, որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Առանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։
  82. «Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կառուցվածքն ավելի են գովաբանում, քան որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris», գլ. 8)։
  83. Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։
  84. Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։
  85. Բնագրում ասվածը շատ ավելի Անգլիային է վերաբերում, քան Ֆրանսիային, և ավելի շատ Ֆրանսիային, քան Հոլանդիային։
  86. Միլլը պետք է ասած լիներ՝ «թեկուզ մի մարդկային էակի, որն որիշի աշխատանքով չի ապրում», որովհետև մեքենաները, անշուշտ, խիստ շատացրել են ազնվատոհմ անբանների թիվը։
  87. Տե՛ս, օրինակ, Hutton: «Course of Mathematics». [London 1841—1843, հ. I—II։]
  88. «Այս տեսակետից նույնպես կարելի է խիստ որոշ սահման գծել գործիքի ու մեքենայի միջև. բահը, մուրճը, դուրը և այլն, լծակների ու պտուտակների սիստեմները, որոնց համար, որքան էլ նրանք ճարտարորեն շինված լինեն, մարդն է շարժիչ ուժ ծառայում... այդ բոլորն ընդգրկվում է գործիքի հասկացողությամբ, այնինչ գութանը, նրան շարժող կենդանական ուժի հետ, հողմաղացներն ու այլ աղացները պետք է դասել մեքենաների շարքը» (Wilhelm Schulz: «Die Bewegung der Produktion». Zürich 1843, էջ 38)։ Այս աշխատությունը մի քանի տեսակետից արժանի է գովասանքի։
  89. Դեռ նրանից առաջ էլ կիրառվում էին մանող մեքենաներ, թեև շատ անկատար, հավանորեն՝ ամենից առաջ Իտալիայում։ Տեխնոլոգիայի քննական պատմությունը ընդհանրապես ցույց կտար, թե XVIII դարի որևէ գյուտ որքան քիչ է պատկանում այս կամ այն առանձին անհատին։ Բայց մինչև հիմա ոչ մի այդպիսի աշխատություն չկա։ Դարվինը հետաքրքրությունն ուղղեց բնական տեխնոլոգիայի պատմության կողմը, այսինքն՝ բուսական ու կենդանական օրգանների գոյացման կողմը, որոնք բույսերի ու կենդանիների կյանքում արտադրության գործիքների դեր են խաղում։ Արդյոք նույնպիսի ուշադրության արժանի չէ՞ հասարակական մարդու արտադրողական օրգանների գոյացման պատմությունը, ամեն մի առանձին հասարակական կազմակերպության այդ նյութական պատվանդանի պատմությունը։ Եվ արդյոք այդ պատմությունը գրելն ավելի հեշտ չէ՞ր լինի, քանի որ, ինչպես Վիկոն է ասում, մարդկության պատմությունը նրանով է տարբերվում բնական պատմությունից, որ առաջինը մենք ենք կերտել, իսկ երկրորդը մենք չենք կերտել։ Տեխնոլոգիան երևան է հանում մարդու ակտիվ վերաբերմունքը դեպի բնությունը, նրա կյանքի, իսկ դրա հետ միասին նաև նրա հասարակական կենսապայմանների ու սրանցից բխող հոգևոր պատկերացումների արտադրության անմիջական պրոցեսը։ Մինչև անգամ կրոնի ամեն մի պատմություն, որը վերանում է այդ նյութական պատվանդանից, քննական չէ։ Իհարկե, շատ ավելի հեշտ է վերլուծության միջոցով գտնել կրոնական մշուշապատ պատկերացումների երկրային միջուկը, քան, ընդհակառակը, իրական կյանքի տրված հարաբերություններից հետևեցնել նրանց համապատասխանող կրոնական ձևերը։ Վերջին մեթոդը միակ մատերիալիստական, հետևապես նաև միակ գիտական մեթոդն է։ Պատմական պրոցեսը բացառող վերացական բնագիտական մատերիալիզմի թերությունները երևան են գալիս արդեն նրա պաշտպանների վերացական ու իդեոլոգիական պատկերացումների մեջ, հենց որ նրանք վստահանում են դուրս գալ իրենց մասնագիտության սահմաններից։
  90. Հատկապես մեխանիկական ջուլհակահաստոցի սկզբնական ձևի մեջ կարելի է հենց առաջին հայացքից ճանաչել հին ջուլհակահաստոցը։ Իր արդի ձևով նա էապես փոփոխված է։
  91. Միայն մոտավորապես 1850 թվականից սկսած Անգլիայում աշխատամեքենաների գործիքների ավելի ու ավելի մեծ մասը պատրաստվել է սկսում մեքենայական եղանակով, թեև ոչ այն գործարանատերերի կողմից, որոնք բուն մեքենաներն են արտադրում։ Այդպիսի մեխանիկական գործիքներ շինելու մեքենաներ են, օրինակ, automatic bobbin making engine-ը [ավտոմատ մասրա շինող մեքենա], card-setting engine-ը [կարդահավաք մեքենա], մանածագործական ազբաթելեր արտադրող կամ մյուլերի ու վատերների իլիկներ պատրաստող մեքենաները։
  92. Մովսես Եգիպտացին ասում է. «Կալսող եզան բերանը չպետք է կապես» [«Աստվածաշունչ», գիրք V, Մովսեսի, գլ. 25, տուն 4]։ Գերմանական քրիստոնյա մարդասերները ընդհակառակը, իրենց այն ճորտերի վիզը, որոնց իբրև շարժիչ ուժ էին գործադրում հացահատիկ աղալիս, փայտե մեծ օղակներ էին անցկացնում, որպեսզի ճորտերը չկարողանան ալյուրը ձեռքով բերանը տանել։
  93. Մասամբ բնական ջրվեժների պակասությունը, մասամբ էլ ավելորդ ջրի դեմ մղվող պայքարը այլ ձևերով հոլանդացիներին հարկադրեցին քամին գործադրելու որպես շարժիչ ուժ։ հողմաշարժիչները հոլանդացիները փոխ առան Գերմանիայից, որտեղ այդ գյուտը լուրջ պայքար առաջ բերեց ազնվականության, տերտերների ու կայսեր միջև այն մասին, թե այս երեքից որի՛ն է «պատկանում» քամին։ Գերմանիայում ասում էին՝ օդը մարդուն ուրիշի սեփականություն է դարձնում [Luft macht eigen], մինչդեռ հենց քամին ազատագրեց Հոլանդիային։ Այստեղ նա ո՛չ թե սեփականություն դարձրեց հոլանդացիներին, այլ հողը դարձրեց հոլանդացիների սեփականություն։ Դեռևս 1836 թվականին Հոլանդիայում բանեցնում էին 12 000 հողմաշարժիչ 6 000 ձիու ուժով, որոնք երկրի երկու երրորդական մասը պահպանում էին կրկին ճահիճ դառնալուց։
  94. Ճիշտ է, այն արդեն զգալիորեն կատարելագործվել էր Ուատտի առաջին, այսպես կոչված, պարզ գործողությամբ շոգեմեքենայի մեջ, բայց այդ ձևի մեջ նա մնում էր որպես պարզ վերամբարձ մեքենա ջրի ու աղալուծույթի համար։
  95. «Մեկ շարժիչով բանեցվող այդ բոլոր պարզ գործիքների միացումը կազմում է մեքենա» (Babbage: «On the Economy of Machinery». London 1832 [էջ 136])։
  96. 1861 թ. հունվարին Ջոն Չ. Մորտոնը Society of Arts-ում [Արհեստների ընկերությունում] մի զեկուցում կարդաց «հողագործության մեջ կիրառվող ուժերի» մասին։ Այնտեղ ասված է ի միջի այլոց հետևյալը. «Ամեն մի բարելավում, որ բարձրացնում է հողի միօրինակությունը, հնարավոր է դարձնում շոգեմեքենայի կիրառումը զուտ մեխանիկական ուժ ստանալու համար... Ձիու ուժն այնտեղ է պահանջվում, որտեղ ծուռ ցցապատնեշներն ու այլ արգելքներ անհնարին են դարձնում միօրինակ շարժումները։ Այդ արգելքներն օրեցօր ավելի ու ավելի են վերացվում։ Այն օպերացիաների ժամանակ, որոնք համեմատաբար կամքի ավելի շատ արտահայտություն և ֆիզիկական ավելի քիչ ուժ են պահանջում, միակ կիրառելի ուժը, որպես ամեն րոպե մարդկային մտքի կողմից ուղղություն ստացող ուժ, մարդկային ուժն է»։ Հետո պ. Մորտոնը շոգեուժը, ձիաուժն ու մարդկային ուժը վեր է ածում շոգեմեքենաների համար ընդունված չափի միավորի, այսինքն՝ այն ուժին, որը 33 000 ֆունտը բարձրացնում է մի րոպեում մեկ ոտնաչափ, և հաշվում է մեկ շոգեձիաուժի ծախքերը՝ շոգեմեքենայինը — մեկ ժամում 3 պենս, ձի կիրառելիս — 5½ պենս։ Այնուհետև, որպեսզի ձին առողջ մնա, նա չպետք է օրական ութ ժամից ավելի աշխատի։ Հողը մշակելիս շոգու ուժը կիրառելով, ամեն մի յոթ ձիուց առնվազն 3-ը կարելի է պակասեցնել, ընդ որում ամբողջ տարվա ընթացքում շոգեմեքենայի ծախքն ավելի մեծ չի լինի, քան այդ ազատված ձիերինը այն 3 կամ 4 ամսում, որոնց ընթացքում էլ միայն նրանք իսկապես օգտագործվում են։ Վերջապես, այն հողագործական օպերացիաներում, որտեղ կարելի է կիրառել շոգեուժը, ավելի լավորակ արդյունք է ստացվում, քան ձիաուժ օգտագործելիս։ Շոգեմեքենայի աշխատանքը կատարելու համար պետք է կիրառվեր 66 բանվոր՝ մեկ ժամում 15 շիլլինգ ընդհանուր աշխատավարձով, իսկ ձիու աշխատանքը կատարելու համար՝ 32 բանվոր, մեկ ժամում 8 շիլլինգ ընդհանուր վարձով։
  97. Ֆաուլհաբեր, 1625։ Դե Կո, 1688։
  98. Տուրբինների նորագույն գյուտը ջրային ուժի արդյունաբերական շահագործումն ազատում է առաջվա բազմաթիվ սահմանափակումներից։
  99. «Տեքստիլ մանուֆակտուրաների գոյության առաջին շրջանում արտադրության վայրը կախված էր այնպիսի բավարար անկում ունեցող հոսանքի առկայությունից, որը կարողանար բանեցնել ջրանիվը, և չնայած որ ջրաշարժ գործարանների կառուցումն առաջին հարվածն էր մանուֆակտուրայի տնային սիստեմի համար, այնուամենայնիվ, այդ գործարանները,... որոնք անհրաժեշտորեն գտնվում էին հոսանքների մոտ և հաճախ էլ իրարից զգալի հեռավորության վրա, ավելի շուտ գյուղական, քան քաղաքային սիստեմի տարր էին. և միայն ջրային ուժի փոխարեն շոգու ուժը մտցնելուց հետո գործարանները հնարավորություն են ստանում կենտրոնանալու քաղաքներում ու այնպիսի վայրերում, որտեղ կարելի է շոգի արտադրելու համար անհրաժեշտ բավարար քանակությամբ ջուր և ածուխ գտնել։ Շոգեմեքենան արդյունաբերական քաղաքների մայրն է» (Ա. Ռեդգրեյվ. «Reports of the Insp. of Fact. for 30th April 1860»֊-ում, էջ 36)։
  100. Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից ջուլհակությունը եղել է ամենևին ոչ-պարզ, այլ, ընդհակառակը, մի բարդ արհեստային աշխատանք, ուստի և մեխանիկական ջուլհակահաստոցը շատ բազմաբարդ օպերացիաներ կատարող մի մեքենա է։ Ընդհանրապես, սխալ է այն պատկերացումը, թե իբր արդի մեքենաներն սկզբում տիրապետեցին այնպիսի օպերացիաների, որ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պարզեցրել էր։ Մանելն ու գործելը մանուֆակտուրային ժամանակաշրջանում առանձնացվեցին որպես նոր տեսակներ, համապատասխան գործիքները կատարելագործվեցին և փոփոխվեցին, բայց ինքը՝ աշխատանքի պրոցեսը, ամենևին չբաժանվելով, մնաց արհեստային պրոցես։ Մեքենայի ելակետը ո՛չ թե աշխատանքն է, այլ աշխատանքի միջոցը։
  101. Խոշոր արդյունաբերության դարաշրջանից առաջ բրդի մանուֆակտուրան տիրապետող մանուֆակտուրան էր Անգլիայում։ Այս պատճառով XVII դարի առաջին կեսի ընթացքում փորձերի մեծամասնությունը կատարվեց այդ մանուֆակտուրայի բնագավառում։ Բրդի վերաբերմամբ կատարված փորձը նպաստավոր եղավ բամբակի համար, որի մեխանիկական մշակումը ավելի պակաս դժվարին նախապատրաստական պրոցես է պահանջում. ճիշտ այդպես էլ հետագայում, ընդհակառակը, բրդեղենի մեխանիկական արդյունաբերությունը զարգացավ մեխանիկական բամբակամանության ու բամբակեղենի մանածագործության հիմքի վրա։ Բրդեղենի մանուֆակտուրայի առանձին տարրերը միայն վերջին տասնամյակներից են մտնում գործարանային սիստեմի մեջ, օրինակ, բուրդ գզելը։ «Բուրդը գզելու համար մեխանիկական ուժ կիրառելը, որ... լայն տարածվեց «գզամեքենան», հատկապես Լիստերի մեքենան մտցնելու ժամանակվանից... անկասկած այն հետևանքն ունեցավ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Առաջ բուրդը ձեռքով էին գզում մեծ մասամբ գզրարի տանը։ Հիմա սովորաբար այն գզում են գործարանում, և ձեռքի աշխատանքը վերացված է, բացի աշխատանքի մի քանի առանձին տեսակներից, որտեղ դեռ գերադասվում է ձեռքով գզած բուրդը։ Ձեռքով գզողներից շատերն աշխատանք գտան գործարաններում, բայց ձեռքով գզողների արդյունքն այնքան փոքր է մեքենայի արդյունքի համեմատությամբ, որ բազմաթիվ գզրարներ այնպես էլ առանց գործի մնացին» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 16)։
  102. «Հետևաբար, գործարանային սիստեմի սկզբունքն այն է, որ արհեստավորների միջև տեղի ունեցող աշխատանքի բաժանումը կամ մասնատումը փոխարինվում է պրոցեսի բաժանումով իր բաղկացուցիչ էական տարրերի (Ure: «Philosophy of Manufactures», էջ 20)։
  103. Մեխանիկական ջուլհակահաստոցն իր սկզբնական ձևով կազմված է գլխավորապես փայտից, կատարելագործվածը, արդի հաստոցը՝ երկաթից։ Թե արտադրության միջոցի հին ձևն սկզբում ինչ աստիճանի է գերիշխում նրա նոր ձևի վրա, ցույց է տալիս, ի միջի այլոց, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի թեկուզ ամենամակերեսային համեմատությունը հնի հետ, չուգունաձուլական գործարանների օդամուղային արդի հարմարանքների համեմատությունը դարբնոցի սովորական փուքսի սկզբնական անճարակ մեխանիկական վերարտադրության հետ, և թերևս մյուս բոլորից ավելի համոզիչ օրինակը — այժմյան լոկոմոտիվների գյուտից առաջ լոկոմոտիվ հնարելու առաջին փորձը. նա, իսկապես, երկու ոտք ուներ, որ փոփոխակի բարձրացնում էր ձիու պես։ Միայն մեխանիկայի հետագա զարգացումից ու գործնական փորձի կուտակումից հետո մեքենայի ձևն ամբողջովին սկսում է որոշվել մեխանիկայի սկզբունքներով, ուստի և բոլորովին ազատագրվում է այն գործիքի հին ձևից, որն այժմ զարգանալով դառնում է մեքենա։
  104. Cottongin-ը [բամբակազտիչ մեքենան], որ հնարել էր յանկի Էլի Ուիտնին, մինչև նորագույն ժամանակներն էապես շատ ավելի քիչ էր փոփոխության ենթարկվել, քան XVIII դարի որևէ այլ մեքենա։ Միայն վերջին տասնամյակներում (1867 թվականից առաջ) մի ուրիշ ամերիկացի, պ. Էմերին, Նյու-Յորքի Ալբանիից, գործածությունից դուրս մղեց Ուիտնիի մեքենան մի շատ պարզ ու նպատակահարմար կատարելագործման միջոցով։
  105. «The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 239։ Հենց այստեղ էլ ասվում է. «Որքան էլ պարզ և առաջին հայացքից աննշան թվար հաստոցի այդ կցորդը, մենք կարծում ենք, որ առանց չափազանցության կարելի է ասել, թե նրա ազդեցությունը մեքենաների կատարելագործման ու տարածման վրա նույնքան մեծ է, որքան բուն իսկ շոգեմեքենայի մեջ Ուատտի մտցրած կատարելագործումների ազդեցությունը։ Դրա շնորհիվ անմիջապես սկսվեց ամեն տեսակ մեքենաների կատարելագործում և էժանացում և զարկ տրվեց նոր գյուտերի ու կատարելագործումների»։
  106. Լոնդոնում paddle-weel shafts [շոգենավերի թիանիվների գլանաձողեր] կռելու այդ մեքենաներից մեկը «Թոր» անունն է կրում։ Նա 16½ տոննա ծանրությամբ գլանաձողը կռում է նույնպիսի հեշտությամբ, ինչպես դարբինը՝ պայտը։
  107. Փայտ մշակող և փոքր մասշտաբով կիրառելի մեքենաները մեծ մասամբ ամերիկացիների գյուտ են։
  108. Գիտությունը կապիտալիստին «ոչինչ» չի նստում ընդհանրապես, բայց այդ ամենևին չի խանգարում, որ նա շահագործի գիտությունը։ «Ուրիշի» գիտությունը կապիտալն այնպես է զավթում, ինչպես յուրացնում է ուրիշի աշխատանքը։ Բայց «կապիտալիստական» յուրացումն ու «անձնական» յուրացումը — վերաբերի դա գիտությանը թե նյութական հարստությանը — բոլորովին տարբեր բաներ են։ Հենց ինքը՝ դոկտոր Յուրը գանգատվում էր, թե իր սիրելի գործարանատերերը, որոնք մեքենաներ են շահագործում, գռեհկորեն անծանոթ են մեխանիկային, իսկ Լիբիխը պատմում է անգլիական քիմիական գործարանների տերերի սարսափելի տգիտության մասին քիմիայի բնագավառում։
  109. Ռիկարդոն երբեմն այնպիսի բացառիկ ուշադրություն է դարձնում մեքենաների այդ գործողության վրա,— որը, իդեպ, նա նույնքան քիչ է պարզաբանել, որքան աշխատանքի պրոցեսի ու արժեքի գոյացման պրոցեսի ընղհանուր տարբերությունը,— որ տեղ-տեղ մոռանում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ մեքենաները փոխանցում են արդյունքին, և այդ բոլորովին նույնացնում է բնության ուժերի հետ։ Այսպես, օրինակ. «Ադամ Սմիթը ամենուրեք ընդունում է այն ծառայությունները, որ մեզ մատուցում են բնության գործոններն ու մեքենաները։ Բայց նա ճշտորեն տարբերում է այն արժեքի էությունը, որ նրանք հաղորդում են ապրանքներին,... քանի որ նրանք այդ աշխատանքը ձրի են կատարում, ուստի նրանց աջակցությունը ոչինչ չի ավելացնում փոխանակային արժեքին» (Ricardo: «Principles of Political Economy.», 3-րդ հրատ., London 1821, էջ 336, 337)։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XX, էջ 180։] Հասկանալի է՝ Ռիկարդոյի դիտողությունն իրավացի է Ժ. Բ. Սեյի նկաամամբ, որը շաղակրատում է, թե մեքենաներն այն «ծառայությունն» են մատուցում, որ նրանք ստեղծում են «շահույթի» մի մասը կազմող արժեքը։
    109a {3-րդ հրատ. ծանոթագրություն.— Մեկ «ձիաուժը» հավասար է մի րոպեում 33 000 ոտնաչափ-ֆունտի ուժին, այսինքն՝ այն ուժին, որը մեկ րոպեում 33 000 ֆունտը բարձրացնում է 1 ոտնաչափ (անգլիական) կամ 1 ֆունտը՝ 33 000 ոտնաչափ։ Այս է հենց այն ձիաուժը, որի մասին խոսք եղավ վերևում։ Բայց սովորական առևտրական լեզվում, ինչպես նաև տեղ-տեղ այս գրքի ցիտատներում, տարբերություն է դրվում միևնույն մեքենայի «անվանական» և «առևտրական» կամ «ինդիկատորային» ձիաուժերի միջև։ Հին, կամ անվանական, ձիաուժը հաշվվում է բացառապես մխոցի շարժումով ու գլանի տրամագծով և բոլորովին հաշվի չի առնում շոգու ճնշումն ու մխոցի արագությունը։ Այսինքն՝ փաստորեն այդ նշանակում է, որ շոգեմեքենան ունի, օրինակ, 50 ձիաուժ, եթե նա շարժման մեջ է դրվում շոգու նույնպիսի թույլ ճնշումով ու մխոցի նույնպիսի աննշան արագությամբ, ինչպես Բոլտոնի և Ուատտի ժամանակ։ Բայց վերջին երկու գործոնն այն ժամանակվանից հետո հսկայական չափով աճել են։ Մեքենայի այժմ իրապես մատակարարած մեխանիկական ուժը չափելու համար հնարվեց ինդիկատորը, որը ցույց է տալիս շոգու ճնշումը։ Իսկ մխոցի արագությունը հեշտ է որոշել։ Այսպիսով, չափի միավոր ծառայող «ինդիկատորային» կամ «առևտրային» ձիաուժը այն մաթեմատիկական ֆորմուլան է, որը միաժամանակ նկատի է առնում գլանի տրամագիծը, մխոցի բարձրանալու աստիճանը, մխոցի արագությունն ու շոգու ճնշումը, և որը ցույց է տալիս, թե տվյալ մեքենան իրոք մի րոպեում քանի անգամ 33 000 ոտնաչափ-ֆունտ է զարգացնում։ Ուստի մեկ անվանական ձիաուժը կարող է փաստորեն երեք, չորս և նույնիսկ հինգ ինդիկատորային, կամ իրական, ձիաուժ մատակարարել։ Այս ծանոթագրությունը հետագա զանազան ցիտատները պարզաբանելու համար է։ — Ֆ. Է.}
  110. Կապիտալիստական պատկերացումների ազդեցության տակ գտնվող ընթերցողը, իհարկե, կասի, թե այստեղ ոչինչ չկա այն «տոկոսի» մասին, որ մեքենան — իր կապիտալային արժեքին pro rata [համամասնորեն]— միացնում է արդյունքին։ Սակայն հեշտ է համոզվել, որ մեքենան, ինչպես և հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մաս, նոր արժեք չարտադրելով, այդպիսի արժեք չի էլ կարող միացնել «տոկոս» անվան տակ։ Այնուհետև պարզ է, որ այստեղ, քանի որ խոսքը վերաբերում է հավելյալ արժեքի արտադրությանը, նրա ոչ մի մասը չի կարելի a priori ենթադրել «տոկոս» անվան տակ։ Հաշվելու կապիտալիստական եղանակը, որ է prima facie [առաջին հայացքից] թվում է, թե անհեթեթ է և հակասում է արժեքի գոյացման օրենքներին, իր բացատրությունը կգտնի այս աշխատության երրորդ գրքում։
  111. Արժեքի այս բաղկացուցիչ մասը, որ մեքենան է միացնում, բացարձակորեն ու հարաբերաբար ընկնում է այն դեպքերում, երբ մեքենան դուրս է մղում ձիերին, ընդհանրապես բանող անասուններին, որոնք օգտագործվում են բացառապես իբրև շարժիչ ուժ և ոչ իբրև նյութերի փոխանակության մեքենաներ։ Իդեպ նկատենք, որ երբ Դեկարտը կենդանիներին բնորոշում է որպես սոսկ մեքենաներ, ապա գործին նայում է մանուֆակտուրային ժամանակաշրջանի աչքերով, տարբերվելով միջնադարից, որը կենդանուն համարում էր մարդու օգնական, ինչպես հետագայում նաև պ-ն ֆոն Հալլերը իր «Restauration der Staatswissenschaften»-ում։ Որ Դեկարտը, ինչպես և Բեկոնը, արտադրության եղանակի փոփոխությունը և մարդու կողմից բնության վրա գործնականորեն իշխելը համարում էր մտածողության մեթոդի փոփոխության հետևանք, ցույց է տալիս նրա «Discours de la Méthode» աշխատությունը, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Կարելի է (նրա կողմից փիլիսոփայության մեջ մտցված մեթոդի միջոցով) հասնել գիտելիքների, որոնք շատ օգտակար են կյանքում, և այն հայեցողական փիլիսոփայության փոխարեն, որ ավանդում են դպրոցներում, գտնել գործնական փիլիսոփայությունը, որի օգնությամբ, իմանալով կրակի, ջրի, օդի, աստղերի ու մեզ շրջապատող մյուս բոլոր մարմինների ուժն ու ներգործությունը, ինչպես մենք գիտենք մեր արհեստավորների տարբեր զբաղմունքները, մենք կարող էինք ճիշտ նույն եղանակով դրանք օգտագործել նրանց հատուկ բազմազան կիրառումների համար և հենց դրանով էլ դառնալ բնության տեր ու տնօրենը», իսկ դրա հետ միասին և «նպաստել մարդկային կյանքի կատարելագործմանը»։ Սըր Դեդլի Նորսի «Discources upon Trade» (1691 թ.) աշխատության առաջաբանում ասված է, որ Դեկարտի մեթոդը, քաղաքատնտեսության մեջ կիրառվելով, սկսել է այն ազատագրել փողի, առևտրի և այլ հարցերի վերաբերյալ հին հեքիաթներից ու սնահավատ պատկերացումներից։ Սակայն վաղ շրջանի անգլիական տնտեսագետները, ընդհանուր առմամբ, հարում էին Բեկոնի ու Հոբսի փիլիսոփայությանը, այնինչ հետագայում Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի համար քաղաքատնտեսության κατ’έξοχήν [առավելապես] «փիլիսոփան» դարձավ Լոկկը։
  112. Էսսենի առևտրական պալատի տարեկան հաշվետվության համաձայն (1863 թ. հոկտեմբեր) Կրուպպի պողպատաձուլական գործարանը 1862 թվականին հալոցային, շիկացման ու ցեմենտի 161 հնոցով, 32 շոգեմեքենայով (1800 թվականին մոտավորապես այդքան էր Մանչեստրում կիրառվող շոգեմեքենաների ընդհանուր թիվը) ու 14 շոգեմուրճով, որոնք բոլորը միասին ներկայացնում էին 1236 ձիաուժ,— 49 դարբնահնոցով, 203 գործիք-մեքենայով ու մոտավորապես 2400 բանվորով, արտադրում էր 13 միլ. ֆունտ ձույլ պողպատ։ Այստեղ 1 ձիաուժին նույնիսկ 2 բանվորից էլ պակաս է ընկնում։
  113. Բեբբեջը հաշվում է, որ Ճավայում բամբակի արժեքը 117 % ավելանում է համարյա միայն մանելու աշխատանքի միջոցով։ Նույն այդ ժամանակ (1832 թ.) Անգլիայում այն ընդհանուր արժեքը, որ նրբամանության դեպքում մեքենաներն ու աշխատանքը միացնում էին բամբակին, կազմում էր հում նյութի արժեքի մոտ 33%-ը («On the Economy of Machinery». London 1832, էջ 165, 166)։
  114. Մեքենայով դրոշմելիս, բացի դրանից, ներկն էլ է տնտեսվում։
  115. Հմմտ. Paper read by Dr. Watson. Reporter on the Products to the Government of India, before the Society of Arts, 17 April 1860.
  116. «Այդ համր ագենտները (մեքենաները) միշտ անհամեմատ ավելի քիչ աշխատանքի արդյունք են, քան այն աշխատանքը, որ նրանք փոխարինում են, թեկուզ և նրանք ճիշտ նույնպիսի փողային արժեք ունենայինք (Ricardo: «Principles of Political Economy»), 3-րդ հրատ., London 1821, էջ 40)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. I, էջ 26։]
    116a 2-րդ հրատարակության ծանոթագրություն.— Ահա ինչո՛ւ մեքենաները կոմունիստական հասարակության մեջ բոլորովին այլ ասպարեզ կգտնեին, քան բուրժուական հասարակության մեջ։
  117. «Ձեռնարկատերերը տասներեք տարեկանից փոքր երեխաների երկու հերթափոխություն չեն պահպանի առանց անհրաժեշտության... Իսկապես, գործարանատերերի մի մասը, բրդամանարանների տերերը, հիմա հազվադեպ են կիրառում տասներեք տարեկանից փոքր երեխաների, այսինքն՝ half-times-ների աշխատանքը։ Նրանք մտցրել են զանազան տեսակի կատարելագործված նոր մեքենաներ, որոնք գրեթե վերացնում են երեխաների (այսինքն՝ 13 տարեկանից փոքր երեխաների) աշխատանքը։ Երեխաների թվի այդ նվազումը լուսաբանելու համար ես կմատնանշեմ աշխատանքի մի պրոցես, երբ գոյություն ունեցող մեքենաներին մեկ ապարատ, այսպես կոչված piecing machine [ծերկապիչ մեքենա] կցելու շնորհիվ, նայած ամեն մի մեքենայի առանձնահատկությանը, վեց կամ չորս half-times-ի աշխատանքը կարող է կատարել մի պատանի (13 տարեկանից մեծ) ... Half-times system-ը [կիսաժամանակ սիստեմը] piecing machine [ծերկապիչ մեքենա] հնարելու խթան ծառայեց» («Reports of Insp. of Fact. for 31st October 1858»)։
  118. «Մեքենաները... հաճախ չեն կարողանում կիրառում գտնել, քանի դեռ չի բարձրացել աշխատանքը» (նկատի ունի աշխատավարձը) (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 479)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI, էջ 256։]
  119. Տե՛ս «Report of the Social Science Congress at Edinburgh October 1863».
  120. Ամերիկյան քաղաքացիական պատերազմին ուղեկցող բամբակի ճգնաժամի ժամանակ դ-ր Էդուարդ Սմիթին անգլիական կառավարությունն ուղարկեց Լանկաշիր, Չեշիր և այլ վայրեր, բամբակեղենի արդյունաբերության բանվորների առողջական վիճակը հետազոտելու համար։ Նա հաղորդում է ի միջի այլոց՝ մի կողմ թողած այն, որ բանվորները դուրս են մղված գործարանային մթնոլորտից, ճգնաժամն առողջաբանական տեսակետից ու֊րիշ շատ դրական հետևանքներ էլ է ունեցել։ Բանվորների կանայք հիմա անհրաժեշտ ազատ ժամանակ ունեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու՝ փոխանակ նրանց թունավորելու Գոդֆրեյի cordial-ով (օպիումի պրեպարատով)։ Նրանք հիմա ժամանակ ունեն կերակուր եփել սովորելու։ Եփելու այդ հմտությունը նրանք, դժբախտաբար, ձեռք բերին մի այնպիսի ժամանակ, երբ ոչինչ չունեին ուտելու։ Բայց դրանից երևում է, թե ինչպես կապիտալն իր ինքնաճման համար հափշտակել է ընտանիքի կարիքների համար անհրաժեշտ աշխատանքը։ Ճիշտ այդպես էլ ճգնաժամն օգտագործվեց այն նպատակով, որ բանվորների աղջիկներին հատուկ դպրոցներում կարել սովորեցնեն։ Ամերիկյան ռևոլյուցիա և համաշխարհային ճգնաժամ հարկավոր եղավ, որ բանվորների աղջիկները, որոնք մանում են ամբողջ աշխարհի համար, կար անել սովորեն։
  121. «Բանվորների թվական աճումը մեծ էր շնորհիվ տղամարդկանց աշխատանքի ուժեղ չափերով փոխարինման կանանց աշխատանքով և հատկապես մեծահասակների աշխատանքի փոխարինման փոքրահասակների աշխատանքով։ 13 տարեկան երեք աղջիկ, որոնց աշխատավարձը շաբաթական 6 շիլլինգից մինչև 8 շիլլինգ էր, փոխարինում էին մի մեծահասակ տղամարդու, որի աշխատավարձը տատանվում էր 18 շիլլինգից մինչև 45 շիլլինգի միջև.» (Th. de Quincey: «The Logic of Political Economy». London 1844, 147-րդ էջի ծանոթագրությունը)։ Քանի որ ընտանիքում անհրաժեշտ որոշ ֆունկցիաներ, օրինակ, երեխաներին պահելն ու կերակրելը և այլն, չեն կարող բոլորովին անտեսվել, ուստի ընտանիքի մայրերը, որոնց խլել է կապիտալը, պետք է, այսպես թե այնպես, փոխարինողներ վարձեն։ Այն աշխատանքները, որ պահանջում է ընտանիքի սպառումը, ինչպես, օրինակ, կար ու կարկատանը և այլն, պետք է փոխարինվեն պատրաստի ապրանքներ գնելով։ Ուստի տնային աշխատանքի ծախսման նվազելուն համապատասխանում է փողային ծախսերի ավելացումը։ Այդ պատճառով բանվորական ընտանիքի արտադրության ծախքերն աճում են և հավասարակշռում եկամտի ավելացումը։ Դրան ավելանում է այն, որ անկարելի են դառնում տնտեսումն ու նպատակահարմարությունը կենսամիջոցներն օգտագործելիս և պատրաստելիս։ Այս փաստերի մասին, որ թաքցնում է պաշտոնական քաղաքատնտեսությունը, հարուստ նյութ կարելի է գտնել գործարանային տեսուչների «Report»-ներում, «Children’s Employment Commission»-ի հաշվետվություններում և հատկապես «Reports on Public Health»-ում։
  122. Իբրև հակադրություն այն մեծ իրողության, որ անգլիական գործարաններում կանանց ու երեխաների աշխատանքի տևողության սահմանափակումը կապիտալից նվաճել են մեծահասակ տղամարդ բանվորները, «Children’s Employment Commission»-ի բոլորովին վերջերս հրատարակված հաշվետվությունները դեռ նշում են բանվոր-ծնողների իսկապես վրդովեցուցիչ ու բոլորովին ստրկավաճառային գծերը երեխաներին շահույթի առարկա դարձնելու գործում։ Իսկ կապիտալիստական փարիսեցիները, ինչպես կարելի է տեսնել նույն «Report»-ներից, մերկացնում են հենց իրենց ստեղծած, հավերժացրած ու շահագործած այդ գազանությունը, որն ուրիշ դեպքերում նրանք «աշխատանքի ազատություն» են անվանում։ «Երեխաների աշխատանքն օգնության կանչվեց... նույնիսկ նրա համար, որ նրանց սեփական ամենօրյա հացը վաստակվի։ Առանց այնպիսի ուժերի, որոնք անհրաժեշտ են ուժից վեր այդ աշխատանքին դիմանալու համար, առանց այնպիսի նախապատրաստության, որ անհրաժեշտ էր իրենց հետագա կյանքը վարելու համար, երեխաները նետվեցին ֆիզիկապես ու բարոյապես խորտակող դրության մեջ։ Հրեական մի պատմագիր Տիտոսի ձեռքով Երուսաղեմի կործանվելու առթիվ նկատել է, թե ամենևին զարմանալի չէ, որ Երուսաղեմը կործանվելիս ենթարկվեց այնպիսի արտասովոր ամայացման, երբ մարդկային կերպարանքը կորցրած մի մայր զոհեց իր սեփական երեխային՝ սարսափելի սովի տանջանքները մեղմելու համար» («Public Economy Concentrated». Carlisle 1883, էջ 66)։
  123. Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 41։
  124. «Children’s Employment Commission». 5tհ Report». London 1866, էջ 81, № 31 {4-րդ հրատ. հավելում.— Բեթնել Գրինի մետաքսեղենի արդյունաբերությունը ներկայումս համարյա բոլորովին ոչնչացված է։ — Ֆ. Է.}
  125. «Children’s Employment Commission». 3rd Report». London 1864, էջ 53, № 15։
  126. Նույն տեղում, 5tհ Report, էջ XXII, № 137։
  127. «Sixth Report on Public Health». London 1864, էջ 34։
  128. «Նա (1861 թվականի հետազոտությունը)... բացի դրանից, ցույց տվեց, որ նկարագրված հանգամանքներում երեխաները մեռնում են անբավարար հոգատարությունից ու վատ խնամքից, որ պայմանավորված է նրանց մայրերի գործարանային աշխատանքով, և որ մայրերն այն աստիճան են կորցնում իրենց երեխաների նկատմամբ բնական զգացմունքները, որ սովորաբար չեն վշտանում նրանց մեռնելու դեպքում, իսկ երբեմն նույնիսկ... ուղղակի միջոցներ են ձեռք առնում երեխաներին մեռցնելու համարի (նույն տեղում)։
  129. Նույն տեղում, էջ 454։
  130. Նույն տեղում, էջ 454, 463։ «Reports by Dr. Henry Julian Hunter on the excessive mortality of infants in some rural districts of England».
  131. Նույն տեղում, էջ 35, 455, 456։
  132. «Sixth Report on Public Health». London 1364, էջ 456։
  133. Անգլիայի ինչպես գործարանային, այնպես էլ հողագործական օկրուգներում շարունակ ավելանում է օպիումի գործածությունը մեծահասակ բանվորների ու բանվորուհիների կողմից։ «Օպիումի վաճառքի զարգացումը... մի քանի ձեռներեց մեծավաճառ առևտրականների գլխավոր նպատակն է։ Դրոգիստները օպիումը համարում են ամենագնայուն ապրանքը» (նույն տեղում, էջ 459)։ Ծծկեր երեխաները , որոնք օպիում են ընդունում, «դառնում են կնճռոտված պստլիկ ծերուկներ կամ խորշոմներով ծածկված փոքրիկ կապիկներ» (նույն տեղում, էջ 460)։ Ահա թե Հնդկաստանն ու Չինաստանը ինչպե՜ս են վրեժ լուծում Անգլիայից։
  134. Նույն տեղում, էջ 37։
  135. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 59։ Այս գործարանային տեսուչն առաջ բժիշկ է եղել։
  136. Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 30th June [30th April] 1857»-ում, էջ 17։
  137. Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 31st October 1855»-ում, էջ 18, 19։
  138. Սըր Ջոն Կինկեյդը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 31, 32։
  139. Լեոնարդ Հորները «Reports etc. for 30th April 1857»-ում, էջ 17, 18։
  140. Սըր Ջ. Կինկեյդը «Reports of Insp. etc. for 31st October 1856»-ում, էջ 66։
  141. Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1857»-ում, էջ 41, 42։ Անգլիական արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վաղուց արդեն ենթարկված են գործարանային օրենքին (ոչ թե Printwork Act-ին [չթադրոշմիչ գործարանների օրենքին], որի մասին հենց նոր խոսք եղավ տեքստում), վերջին տարիները ուսման վերաբերյալ որոշումների դեմ արգելքները որոշ չափով վերացված են։ Իսկ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք գործարանային օրենքին չեն ենթարկված, դեռ մինչև այժմ էլ խիստ տարածված են ապակեգործարանատեր Ջ. Գեդսի արտահայտած հայացքները, որ այսպես էր ուսուցանում հետազոտիչ հանձնաժողովի անդամ Ուայտին. «Որքան ես հասկանում եմ, այն մեծ կրթությունը, որ վերջին տարիներում ձեռք է բերում բանվոր դասակարգի մի մասը, չարիք է։ Այն վտանգավոր է, որովհետև բանվորներին չափազանց անկախ է դարձնում» («Children’s Employment Commission. 4th Report». London 1865, էջ 253)։
  142. «Պ-ն Է.-ն, մի գործարանատեր, ինձ հաղորդեց, որ ինքը բացառապես կանանց է աշխատեցնում իր մեխանիկական ջուլհակահաստոցների վրա. նա գերադասում է ամուսնացած կանանց, մանավանդ այն կանանց, որոնցից կախված է ամբողջ ընտանիքի գոյությունը. նրանք շատ ավելի ուշադիր ու հնազանդ են, քան ամուրիները, նրանք հարկադրված են ծայր աստիճան լարելու իրենց ուժերը, որպեսզի անհրաժեշտ կենսամիջոցներ հայթայթեն։ Այսպիսով, առաքինությունները, կանանց առանձնահատուկ կերպով բնորոշող առաքինությունները, դառնում են նրանց համար վնասակար,— այսպես նրանց բնավորության բարոյական ու քնքուշ կողմը փոխարկվում է նրանց ստրկացման միջոցի, նրանց տանջանքի աղբյուրի» («Ten Hours’ Factory Bill. The Speech of Lord Ashley, 15th March». London 1844, էջ 20)։
  143. «Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելու» (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16])։
  144. Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11)։ Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։
  145. «Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։
  146. Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։
  147. «Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։
  148. «Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։
  149. «Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «On Wages and Combination». London 1834, էջ 64)։
  150. Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։
  151. Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։
  152. «Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։
  153. Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում,— այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։
  154. Ռիկարդոյի մեծ ծառայություններից մեկն այն է, որ նա մեքենաները համարում էր ոչ միայն ապրանքներ արտադրելու միջոցներ, այլև «redundant population» [«ավելցուկ բնակչություն»] արտադրելու միջոցներ։
  155. F. Biese: «Die Philosophie des Aristoteles». Berlin 1842, հ, II, էջ 408։
  156. Այստեղ մեջ եմ բերում այդ ոտանավորը Շտոլբերգի թարգմանությամբ, որովհետև այս ոտանավորն աշխատանքի բաժանմանը վերաբերող դրանից առաջ բերված ցիտատների նման բնորոշում է անտիկ հայացքների ու արդի հայացքների հակադրությունը։


    «Schonet der mahlenden Hand, o Müllerinnen, und schlafet
    Sanft! es verkünde der Hahn euch den Morgen umsonst!
    Däo hat die Arbeit der Mädchen den Nymphen befohlen,
    Und jetzt hüpfen sie leicht über die Räder dahin,
    Dass die erschütterten Achsen mit ihren Speichen sich wälzen,
    Und im Kreise die Last drehen des wälzenden Steins.
    Lasst uns leben das Leben der Väter, und lasst uns der Gaben
    Arbeitslos uns freun, welche die Gottin uns schenkt».

    («Gedichte aus dem Griechischen übersetzt von Christian Graf zu Stolberg. Hamburg 1782» [էջ 312])։


    [«Դադար տվեք ձեր ձեռքերին, աղորիներ պտըտող, դուք, աղջիկնե՛ր,
    Մշմշալով ձեր քո՛ւնն առեք, և թող ի զուր լուսաբացին աքլորը զիլ չկանչի.
    Որ ահառած դուք վեր թռչեք խոր քնից և երկանքով ալյուր աղաք տենդագին.—
    Պատվիրել է Դեոն, ջրի դիցուհին, որ ձեր տեղակ ջրի ալքերը բանեն.
    Փրփուր ալքերն անվի վրա են ոստնում, փառ ու լիսեռ հրում, մղում քրքիջով
    Եվ դղորդով ջաղացքարը վիթխարի՝ իլիկի պես պտըտեցնում հեշտ ու շուտ։
    Եկե՛ք, ապրենք այսուհետև մենք հանգիստ, ինչպես անդորր մեր հայրերն են կյանք արել,
    Զվարթ սրտով ու անաշխա՜տ վայելենք աստվածուհու պարգևներն այս երկնաձիր»։]

  157. Հասկանալի է, որ արտադրության զանազան ճյուղերում ընդհանրապես նկատվում են աշխատանքի ինտենսիվության տարբերություններ։ Այդ տարբերությունները, ինչպես արդեն Ա. Սմիթն է ցույց տվել, մասամբ հավասարակշռվում են այնպիսի կողմնակի պարագաներով, որոնք կապված են աշխատանքի յուրաքանչյուր առանձին տեսակի հետ։ Բայց աշխատաժամանակի՝ որպես արժեքի չափի վրա այս տարբերություններն էլ միայն այնքան են ազդում, որքան ինտենսիվ ու էքստենսիվ մեծությունները աշխատանքի միևնույն քանակի հակադիր ու միմյանց փոխադարձաբար բացառող արտահայտություններն են։
  158. Հատկապես հատավարձի, այն ձևի միջոցով, որը քննվում է վեցերորդ բաժնում։
  159. Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 31st October 1865».
  160. «Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845». էջ 20, 21։
  161. Նույն տեղում, էջ 19։ Քանի որ հատավարձը անփոփոխ էր մնացել, ուստի շաբաթական աշխատավարձի չափերը կախված էին արդյունքի քանակից։
  162. «Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845», էջ 20։
  163. Նույն տեղում, էջ 21։ Բարոյական տարրը զգալի դեր էր խաղում վերը հիշատակված վարձերի մեջ։ «Մենք,— հայտարարեցին բանվորները գործարանային տեսչին,— մենք աշխատում ենք ավելի աշխույժ, մենք միշտ աչքի առաջ ունենք պարգևը, այն է՝ գիշերը ավելի վաղ տուն գնալու հնարավորությունը. առույգ ու գործուն ոգին համակում է ամբողջ գործարանը, ամենաերիտասարդ օգնականից մինչև ամենածեր բանվորը, և մենք հիմա ավելի ենք օգնում իրար» (նույն տեղում)։
  164. John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 32։
  165. Lord Ashley: «The Ten Hours’ Factory Bill. Speech of the 15th March». London 1844, էջ 6—9, տարբեր տեղերում։
  166. «Reports of Insp. of Fact. [for quarter ending 30th September 1844, and from 1st October 1844] to 30th April 1845», էջ 20։
  167. Նույն տեղում, էջ 22։
  168. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 62։
  169. Այդ փոխվել է 1862 թվականի «Parliamentary Return»-ից [«Պառլամենտական հաշվետվությունից»] հետո։ Այստեղ անվանական շոգեձիաուժի փոխարեն հանդես է գալիս արդի շոգեմեքենաների ու ջրանիվների իսկական շոգեձիաուժը {տե՛ս ծանոթագրություն 109a}։ Նմանապես ոլորիչ իլիկներն էլ այլևս շփոթված չեն բուն մանելու իլիկների հետ (ինչպես 1839, 1850 և 1856 թվականների «Return»-ների [«Հաշվետվություններ»-ի] մեջ), այնուհետև, բրդեղենի գործարանների համար բերված է «gig»-երի [խավատու մեքենաների] թիվը, տարբերություն է մտքված ջութեղենի ու կանեփեղենի գործարանների միջև, մի կողմից, և վշեղենի գործարանների միջև, մյուս կողմից, վերջապես, առաջին անգամ գուլպայագործական արտադրությունը մտցված է հաշվետվության մեջ։
  170. «Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 14, 20։
  171. Նույն տեղում, էջ 14, 15։
  172. Նույն տեղում, էջ 20։
  173. «Reports etc. for 31st October 1858», էջ 9, 10. հմմտ. «Reports etc. for 30th April 1860», էջ 30 և հաջ.։
  174. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 129, 100, 103 և 130։
  175. Արդի շոգեշարժ ջուլհակահաստոցով մի ջուլհակը հիմա շաբաթական 60 մամում՜ երկու հաստոցի վրա բանելով արտադրում է որոշ երկարության ու լայնության 26 կտոր մի որոշ տեսակի գործվածք, իսկ նախկինում հին շոգեշարժ ջուլհակահաստոցով միայն 4-ը կարող էր արտադրել։ Մի այդպիսի կտոր գործելու ծախքերը արդեն 1850 թվականի սկզբին 2 շիլլինգ 9 պենսից իջել էին 5⅛ պենսի։
    2-րդ հրատարակության հավելում.— «30 տարի առաջ (1841 թվականին) մի բամբակամանորդից, որն ուներ 3 օգնական, պահանջվում էր հսկել 300-324 իլիկ ունեցող միայն մի զույգ մյուլի։ Հիմա (1871 թվականի վերջը) նա պետք է 5 օգնականով հսկի այնքան մյուլերի, որոնց իլիկների թիվը կազմում է 2200, և արտադրում է առնվազն յոթ անգամ ավելի մանվածք, քան 1841 թվականին էր արտադրում» (գործարանային տեսուչ Ալեքսանդր Ռեդգրեյվը «Journal of the Society of Arts»-ում, January 5, 1872)։
  176. «Reports of Insp. of Fact. for 31st October 1861», էջ 25, 26։
  177. Ներկածումս (1867 թ.) Լանկաշիրի գործարանային բանվորների մեջ ագիտացիա է սկսվել ութժամյա աշխատանքային օրվա համար։
  178. Հետևյալ մի քանի թվերը բնորոշում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բուն իմաստով «գործարանների» պրոգրեսը, սկսած 1848 թվականից.
    Արտահանության քանակը
    1848 1851 1860 1865
    ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բամբակեղենի մանվածք 135 831 162 ֆնտ. 143 966 106 ֆնտ. 197 343 655 ֆնտ. 103 751 455 ֆնտ.
    Կարի թել 4 392 176 ֆնտ. 6 297 554 ֆնտ. 4 648 611 ֆնտ.
    Բամբակեղեն գործվածքներ 1 091 373 930 յարդ 1 543 161 789 յարդ 2 776 218 427 յարդ 2 015 237 851 յարդ
    ՎՇԵՂԵՆԻ ՈՒ ԿԱՆԵՓԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մանվածք 11 722 182 ֆնտ. 18 841 326 ֆնտ. 31 210 612 ֆնտ. 36 777 334 ֆնտ.
    Գործվածքներ 88 901 519 յարդ 129 106 753 յարդ 141 996 773 յարդ 247 012 529 յարդ
    ՄԵՏԱՔՍԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մետաքսահումք և ոլորած մետաքս [1846 թ.] 466 825 ֆնտ. 462 513 ֆնտ. 897 402 ֆնտ. 812 589 ֆնտ.
    Գործվածքներ 1 181 465 յարդ 1 307 293 յարդ 2 869 837 յարդ
    [146 879 հատ]
    [102 773 ֆնտ.]
    ԲՐԴԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բրդեղենի ու նրբաբրդեղենի մանվածք 14 670 880 ֆնտ. 27 533 968 ֆնտ. 31 669 267 ֆնտ.
    Գործվածքներ 151 231 153 յարդ 190 037 537 յարդ 278 837 418 յարդ
    Արտահանության արժեքը
    1848 թ. 1851 թ. 1860 թ. 1865 թ.
    ֆունտ ստեռլինգ ֆունտ ստեռլինգ ֆունտ ստեռլինգ ֆունտ ստեռլինգ
    ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բամբակեղենի մանվածք 5 927 831 6 634 026 9 870 875 10 351 049
    Բամբակեղեն գործվածքներ 16 753 369 23 454 810 42 141 505 46 903 796
    ՎՇԵՂԵՆԻ ՈՒ ԿԱՆԵՓԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մանվածք 493 449 951 426 1 801 272 2 505 497
    Գործվածքներ 2 802 789 4 107 396 4 804 803 9 155 358
    ՄԵՏԱՔՍԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մետաքսահումք և ոլորած մետաքս 77 789 196 380 826 107 768 064
    Գործվածքներ 1 130 098 1 587 303 1 409 221
    ԲՐԴԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բրդեղենի ու նրբաբրդեղենի մանվածք 776 975 1 484 544 3 843 450 5 424 047
    Գործվածքներ 5 733 828 8 377 183 12 156 998 20 102 259


    (Տե՛ս Կապույտ գրքերը՝ «Statistical Abstract for the United Kingdom», № 8 և № 13. London 1861 և 1866)։
    Լանկաշիրում 1839 և 1850 թվականների միջև գործարանների թիվն ավելացավ ընդամենր 4%-ով, 1850 և 1856 թվականների միջև 19%-ով, 1856 և 1862 թվականների միջև 33%-ով, այնինչ տասնմեկամյա երկու ժամանակաշրջանում էլ զբաղված անձերի թիվը բացարձակորեն ավելացավ, իսկ հարաբերականորեն ընկավ։ Տե՛ս «Reports of Insp. Of Fact. for 31st Oct. 1862», էջ 63։ Լանկաշիրում գերակշռությունը պատկանում է բամբակեղենի գործարաններին։ Իսկ թե նրանք ի՛նչ հսկայական հարաբերական դեր են խաղում ընդհանրապես մանվածքի ու գործվածքների արտադրության մեջ, երևում է նրանից, որ Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի նույնատեսակ գործարանների ընդհանուր թվից Լանկաշիրի հիշյալ գործարաններին ընկնում է 45,2%, իլիկների ընդհանուր թվից՝ 83,3%, շոգեշարժ շուլհակահաստոցների ընդհանուր թվից՝ 81,4%, տեքստիլ գործարանները բանեցնող շոգեձիաուժերի ընդհանուր թվից՝ 72,6%, զբաղված անձերի ընդհանուր թվից՝ 58,2 % (նույն տեղում, էջ 62, 63)։

  179. Ure: «Philosophy of Manufactures», էջ 18։
  180. Նույն տեղում, էջ 31 Հմմտ. Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 140, 141 [Կ. Մարքս, «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկեր, հ. V, էջ 391—392]։
  181. Բնորոշ է դիտավորյալ վիճակագրական խաբեության համար,— իսկ այդ կարելի էր մերկացնել իր բոլոր մանրամասնություններով,— որ անգլիական գործարանային օրենսդրությունը տեքստի վերջում հիշատակված բանվորներին կտրականապես հանում է իր ներգործության շրջանակից, նրանց չհամարելով գործարանային բանվորներ. մյուս կողմից, պառլամենտի հրապարակած «Հաշվետվությունները» նույնքան վճռականորեն գործարանային բանվորների կատեգորիայի մեջ են մտցնում ոչ միայն ինժեներներին, մեխանիկներին և այլն, այլև գործարանների կառավարիչներին, գործակատարներին, ցրիչներին, պահեստների վերակացուներին, փաթթողներին և այլն, կարճ ասած՝ բոլորին, բացի գործարանատիրոջից։
  182. Յուրն ընդունում է այդ։ Նա ասում է, թե բանվորները «անհրաժեշտության դեպքում կառավարչի կամքով կարող են մի մեքենայից փոխադրվել ուրիշ մեքենայի մոտ», և հաղթականորեն բացականչում է. «Այսպիսի փոխադրումը բացահայտորեն հակասում է հին ռուտինային, որը բաժանում է աշխատանքը և մի բանվորի վրա է դնում գնդասեղի գլխիկի պատրաստումը, մի ուրիշի վրա՝ նրա ծայրը սրելը»։ նա պետք է ավելի շուտ հարց դներ, թե ինչո՞ւ այդ «հին ռուտինան» ավտոմատիկ գործարանում միայն «անհրաժեշտության դեպքում» է դեն նետվում։
  183. Երբ մարդկանց կարիք է լինում, ինչպես, օրինակ, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, բուրժուան, որպես բացառություն, գործարանային բանվորներին գործ է ածում ամենակոպիտ աշխատանքների համար, ինչպես փողոցների սալահատակումը և այլն։ 1862 թվականի և հաջորդ տարիների անգլիական «ateliers nationaux» [«ազգային արհեստանոցները»], որոնք բամբակեղենի արդյունաբերության գործազուրկ բանվորների համար էին հիմնված, նրանով էին տարբերվում 1848 թվականի ֆրանսիական «ազգային արհեստանոցներից», որ վերջիններում բանվորները պետության հաշվին պետք է անարտադրողական աշխատանքներ կատարեին, իսկ առաջիններում բուրժուաների օգտին արտադրողական քաղաքային աշխատանքներ, ընդ որում դրանք կատարվում էին ավելի էժան, քան կանոնավոր բանվորներ գործադրելու դեպքում, որոնց հետ մրցելու հարկադրեցին գործազուրկին։ «Բամբակեղենի գործարանների բանվորների տեսքն անկասկած լավացել է ֆիզիկապես։ Այդ ես վերագրում եմ,... որչափով խոսքը տղամարդկանց է վերաբերում, բացօթյա հասարակական աշխատանքներ կատարելուն»։ (Այստեղ խոսքը վերաբերում է Պրեստոնի գործարանային բանվորներին, որոնք աշխատանք էին գտել «Պրեստոնի ճահիճը» չորացնելու գործում։) («Reports of Insp. of Fact. October 1863», էջ 59։)
  184. Օրինակ. Մեխանիկական զանազան ապարատներ, որոնք 1844 թվականի օրենքի ժամանակվանից սկսած մտցվեցին՝ բրդեղենի գործարաններում երեխաների աշխատանքը փոխարինելու համար։ Երբ իրենց իսկ՝ պարոնայք գործարանատերերի երեխաները կանցնեն գործարանի հասարակ օգնականների «դպրոցը», այն ժամանակ մեխանիկայի մինչև հիմա համարյա դեռ անմշակ մնացած այս բնագավառը արագությամբ զարմանալի առաջընթաց քայլեր կանի։ «Selfacting mules-ից [սելֆակտորներից] ավելի վտանգավոր որևէ այլ մեքենա հազիվ թե գտնվի։ Դժբախտ դեպքերի մեծ մասը փոքրիկ երեխաներին պատահում է այն բանի հետևանքով, որ նրանք մյուլերի տակ են սողում գետինն ավլելու համար, երբ մեքենաները շարժման մեջ են գտնվում։ Շատ «minders» (մյուլերի վրա աշխատող բանվորներ) դատական պատասխանատվության են ենթարկվել (գործարանային տեսուչների կողմից) և փողային տուգանքների ենթարկվել նման զանցառության համար, բայց առանց որևէ ընդհանուր նկատելի հետևանքների։ Եթե մեքենաշինարարները մի ավլող մեքենա հնարեին, որն այդ փոքրիկների համար վերացներ մեքենաների տակ սողոսկելու անհրաժեշտությունը, ապա դա կլիներ մեր պաշտպանական միջոցառումների բարեհաջող լրացումը» («Reports of Insp. of Factories for 31st October 1866», էջ 63)։
  185. Ուստի կարելի է ըստ արժանվույն գնահատել աներևակայելի հղացումը Պրուդոնի, որը մեքենաները «կառուցում է» ոչ որպես աշխատանքի միջոցների սինթեզ, այլ որպես մասնական աշխատանքների սինթեզ, հենց իրենց՝ բանվորների համար։
  186. F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ, Էնգելսի Երկ., հ. III, էջ 463։] Նույնիսկ բոլորովին սովորական լավատես ֆրիտրեդերը, պարոն Մոլինարին, նկատում է. «Այն մարդը, որ ամեն օր տասնհինգական ժամ հսկում է մեքենայի միալար շարժմանը, շատ ավելի արագ է ուժասպառ լինում, քան եթե նույն ժամանակի ընթացքում լարում է իր ֆիզիկական ուժը։ Հսկելու այդ աշխատանքը, որ կարող էր օգտակար մարզանք ներկայացնել մտքի համար, եթե չափազանց երկարատև չլիներ, վերջիվերջո իր ծայրահեղ երկարատևությամբ խորտակում է թե՛ միտքը և թե՛ հենց մարմինը» (G. de Molinari: «Études Économiques». Paris 1846 [էջ 43])։
  187. F. Engels: «Lage» և այլն, էջ 216։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Էնգելսի Երկ., հ. III, էջ 462։]
  188. The Master Spinners’ and Manufacturers’ Defence Fund. Report of the Committee. Manchester 1854. էջ 17։ Հետագայում մենք կտեսնենք, որ «գործատերերն» սկսում են բոլորովին ուրիշ երգ երգել, հենց որ նրանց սպառնում է իրենց «կենդանի» ավտոմատներին կորցնելու վտանգը։
  189. Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։
  190. «Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանումդ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը... նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այգ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը. և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {4-րդ հրատ. հավելում.— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Հիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատմում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,—ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկ֊ված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)
    190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա առաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։
  191. Երրորդ գրքի առաջին բաժնում hm կպատմեմ անգլիական գործարանատերերի ամենամոտիկ ժամանակներին վերաբերող արշավանքի մասին, որ ուղղված էր գործարանային օրենքի՝ «ձեռքերի» անդամները կյանքի համար վտանգավոր մեքենաներից պաշտպանելու նպատակը հետապնդող հոդվածների դեմ։ Այստեղ բավական կլինի մի ցիտատ գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների պաշտոնական հաշվետվությունից. «Ես ինքս լսել եմ, թե գործարանատերերն ինչպիսի աններելի թեթևությամբ են խոսում մի քանի դժբախտ պատահարների մասին. օրինակ, մեկ մատի կորուստը դատարկ բան է։ Իրոք, բանվորի կյանքն ու ապագա բոլոր հեռանկարներն այնքան են կախված նրա մատներից, որ այդպիսի կորուստը նրա համար վերին աստիճանի լուրջ դեպք է։ Երբ այդպիսի անմիտ բարբաջանք լսեցի, ես հարց տվի. «Ենթադրենք, թե դուք մի լրացուցիչ բանվորի կարիք ունեք, և ձեզ մոտ եկել են երկու բանվոր, երկուսն էլ մնացած բոլոր կողմերից հավասարապես լավ, բայց մեկն առանց բթամատի կամ ցուցամատի է, դուք որի՞ն կընտրեք։ Նրանք առանց մի վայրկյան տատանվելու արտահայտվեցին հօգուտ այն բանվորի, որ բոլոր մատներն ունի։ Այդ պարոն գործարանատերերը սխալ նախապաշարմունքներ ունեն ընդդեմ այն բանի, որ նրանք կեղծ-մարդասիրական օրենսդրություն են անվանում» («Reports of Insp. Of Fact. for 31st October 1855»)։ Այդ պարոնները «խելամի՜տ մարդիկ են», և զուր չէր, որ նրանք համակրում էին ստրկատերերի խռովությանը։
  192. Այն գործարաններում, որոնք արդեն վաղուց ենթարկված են գործարանային օրենքին, որը պարտադրաբար սահմանափակում է աշխատաժամանակը և ուրիշ որոշումներ է մտցրել, առաջվա չարիքներից մի քանիսը վերացել են։ Հենց մեքենաների կատարելագործումը, որոշ կետի հասնելով, պահանջում է «գործարանային շենքերի կատարելագործված կառուցվածք», որ նպաստավոր է բանվորների համար (Հմմտ. «Reports etc. for 31st October 1863», էջ 109)։
  193. Տե՛ս, ի միջի այլոց, John Houghton: «Husbandry and Trade improved». London 1727. «The Advantages of the East-India Trade, 1720». John Bellers: «Proposals for Raising a College of Industry». London 1696, «Գործատերերն ու բանվորները, դժբախտաբար, մշտական պատերազմ են մղում իրար դեմ։ Առաջինների անխախտ նպատակն է՝ աշխատանք ձեռք բերել որքան կարելի է էժան, և նրանք չեն քաշվում այդ նպատակին հասնելու համար ամեն տեսակ խորամանկություններ գործադրելուց, այնինչ վերջինները հավասար համառությամբ օգտվում են ամեն մի առիթից, որ ավելի բարձր պահանջներ առաջադրեն իրենց, գործատերերին»։ «An Inquiry into the Causes of the Present High Price of Provision», 1767, 1767, էջ 61, 62։ (Հեղինակը — Նաթենիել Ֆորստեր քահանան — ամբողջովին բանվորների կողմն է)։
  194. Bandmühle-ն հնարվեց Գերմանիայում։ Իտալացի աբբա Լանչելոտտին մի աշխատության մեջ, որը լույս է տեսել 1636 թվականին Վենետիկում, պատմում է. «Դանցիգցի Անտոն Մյուլլերը համարյա 50 տարի առաջ (Լանչելոտտին գրել է 1629 թվականին) Դանցիգում մի շատ ճարտար մեքենա էր տեսել, որը միանգամից 4—6 կտոր գործվածք էր պատրաստում. բայց որովհետև քաղաքային խորհուրդը վախենում էր, որ այդ գյուտը կարող էր բազմաթիվ բանվորների մուրացիկ դարձնել, ուստի նա արգելեց մեքենայի կիրառումը, իսկ գյուտարարին՝ հրամայեց գաղտնի խեղդամահ կամ ջրահեղձ անել»։ Լեյդենում նույնպիսի մի մեքենա առաջին անգամ կիրառվեց 1629 թվականին։ Ժապավինագործների խռովությունները մագիստրատին հարկադրեցին նախ արգելելու հիշյալ մեքենան։ Գլխավոր շտատները 1623, 1639 և այլ թվականների որոշումներով պետք է նրա գործածությունը սահմանափակեին. վերջապես, որոշ պայմաններով այն թույլատրվեց 1661 թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ։ «Այս քաղաքում,— ասում է Բոքսհոռնր («Institutlones Politicae», 1663) Լեյդենում ժապավինագործ հաստոց մտցնելու մասին,— մոտ 20 տարի առաջ հնարվեց մի ջուլհակահաստոց, որով մի մարդ կարող էր ավելի շատ ու ավելի հեշտությամբ գործվածք պատրաստել, քան մի քանի մարդ կարող էին առանց հաստոցի պատրաստել նույն ժամանակում։ Բայց այս բանը ջուլհակների մեջ գանգատներ ու դժգոհություն առաջ բերեց, և մագիստրատը վերջիվերջո արգելեց հաստոցի գործածությունը»։ Նույն մեքենան 1676 թվականին արգելվեց Քյոլնում։ իսկ երբ նա միաժամանակ մտցվեց Անգլիայում, բանվորների հուզումներ առաջ բերեց։ 1685 թ. փետրվարի 19-ի կայսերական հրամանագրով նրա գործածությունն արգելվեց ամբողջ Գերմանիայում։ Համբուրգում հիշյալ մեքենան մագիստրատի կարգադրությամբ հրապարակով այրեցին։ Կարլ VI-ը 1719 թ. փետրվարի 9-ին նորոգեց 1685 թվականի հրամանագիրը, իսկ Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ նրա ընդհանուր գործածությունն առաջին անգամ թույլատրվեց 1765 թվականին։ Այդ մեքենան, որ այնքան աղմուկ հանեց, իրոք մանամեքենաների, ու ջուլհակամեքենաների, ուրեմն և XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի նախակարապետն էր։ Մանածագործության մեջ բոլորովին անփորձ մի պատանի, օգտագործելով այդ հաստոցը, կարող էր ամբողջ հաստոցն իր բոլոր պատկանելիքներով շարժման մեջ դնել կոթունը ետ ու առաջ մղելով. իր կատարելագործված ձևով այդ մեքենան միանգամից արտադրում էր 40—50 հատ։
  195. Իրենց հինավուրց կառուցվածքը պահպանած մանուֆակտուրաների մեջ դեռ մինչև հիմա էլ երբեմն կրկնվում են մեքենաների դեմ ուղղված բանվորական խռովությունների բիրտ ձևերը։ Այսպես, օրինակ, խարտոցների արտադրության մեջ ծագած խռովությունը Շեֆֆիլդում 1865 թվականին։
  196. Սըր Ջեմս Ստյուարտը նույնիսկ մեքենաների ներգործությունն էլ բոլորովին այդ ոգով է գնահատում։ «Մեքենան ես համարում եմ ալն բանվորների թիվը (պոտենցիալ կերպով) ավելացնելու միջոց, որոնց կերակրելու կարիք չկա... Մեքենայի ներգործությունն ինչո՞վ է տարբերվում այն ներգործությունից, որ նոր բնակիչների երևան գալն է առաջ բերում» («Principes d’Économie Politique», ֆրանսերեն թարգմ. հ. I, գիրք 1, գլ. XIX)։ Շատ ավելի միամիտ է Պետտին, որն ասում է, թե մեքենան փոխարինում է «բազմակնությանը...»։ Այդ տեսակետը ամենաշատը կիրառելի է Միացյալ Նահանգների մի քանի մասերի համար։ Ընդհակառակը. «Հազվադեպ կարելի է մեքենաներից հաջողությամբ օգտվել առանձին բանվորի աշխատանքը պակասեցնելու համար. նրա կառուցումը շատ ավելի ժամանակ կպահանջեր, քան կտնտեսվի նրա կիրառմամբ։ Մեքենան իսկապես օգտակար ձևով կարող է գործադրվել այն դեպքում միայն, եթե գործում է խոշոր մասշտաբով, եթե մի մեքենան կարող է օգնել հազարավորների աշխատանքին։ Սրան համապատասխան էլ մեքենաներն ամենից շատ կիրառվում են ամենից ավելի խիտ բնակված երկրներում, որտեղ ամենից շատ գործազուրկ մարդ կա... Նրանց կիրառման պատճառը ո՛չ թե մարդկանց քչությունն է, այլ հեշտությունը, որով կարելի է մարդկանց մասսան աշխատանքի ներգրավել» (Piercy Ravenstone: «Thoughts on the Funding System and its Effects». London 1824, էջ 45)։
    196a {4-րդ. հրատ. հավելում.— Այս վերաբերում է նաև Գերմանիային։ Մեզ մոտ այնտեղ, որտեղ գոյություն ունի խոշոր հողագործություն, այսինքն՝ հատկապես Արևելքում, խոշոր հողագործությունը հնարավոր դարձավ միայն «Bauernlegen»-ի [«գյուղացիների ամլացման» — գյուղացիական տնտեսությունները քանդելու] հետևանքով, որ բռնկվեց սկսած XVI դարից, իսկ առանձնապես 1648 թվականից հետո։ — Ֆ. Է.}
  197. «Մեքենաներն ու աշխատանքը մշտական կոնկուրենցիայի մեջ են» (Ricardo: «Principles of Political Economy», 3rd ed. London 1821, էջ 479)։ [Д. Рикардо: «Начало политической экономии». Соцэкгиз 1935 թ., էջ 256։]
  198. Աղքատների վերաբերյալ 1833 թվականի օրենքը մտցնելուց առաջ ձեռնաշխատ ջուլհակության և մեքենայական ջուլհակության միջև եղած կոնկուրենցիան Անգլիայում երկարաձգվում էր շնորհիվ այն բանի, որ մինիմումից շատ ցած ընկած աշխատավարձը լրացնում էին ծխերի նպաստներով։ «1827 թվականին նորին բարեկրոնություն Տերները ավագ պաստոր էր Ուիլմսլոյում, Չեշիրի գործարանային օկրուգում։ Արտագաղթի հետազոտման հանձնաժողովի հարցերն ու Տերների պատասխանները ցույց են տալիս, թե ի՛նչ եղանակով էր պահպանվում ձեռքի աշխատանքի կոնկուրենցիան մեքենաների դեմ։ Հարց. «Արդյոք ձեռնահաստոցների գործածությունը դուրս չի՞ մղվել մեխանիկական հաստոցների կիրառմամբ»։ Պատասխան. «Անկասկած, ձեռնահաստոցների գործածությունը է՛լ ավելի մեծ չափով վերացած կլիներ, քան նկատվում է իրականության մեջ, եթե ձեռնաշխատ ջուլհակները հնարավորություն չունենային աշխատավարձի իջեցմանը համաձայնելու։ Հարց. «Բայց այդ բանին համաձայնելով՝ արդյոք նրանք չե՞ն վարձվում մի վճարով, որն անբավարար է նրանց ապրուստի համար, և արդյոք իրենց գոյամիջոցների դեֆիցիտը ծածկելու համար հույս չե՞ն դնում ծխական համայնքի օժանդակության վրա»։ Պատասխան. «Այո՛, և ձեռնահաստոցի ու մեխանիկական հաստոցի կոնկուրենցիան փաստորեն պահպանվում է աղքատների համար սահմանված հարկով»։ Այսպես ուրեմն, ստորացուցիչ պաուպերիզմ կամ արտագաղթ,— ահա այն բաբեբարությունները, որոնցով էլ աշխատավորները պարտական են մեքենաներ մտցնելու իրողությանը։ Այդ բարերարությունն այն է, որ հարգելի ու որոշ չափով անկախ արհեստավորներից նրանց իջեցնում, հասցնում են բարեգործության նվաստացուցիչ հացով ապրող ստորաքարշ բոսյակների վիճակին։ Ահա թե նրանք ի՛նչն են անվանում ժամանակավոր դժվարություն» («A Prize Essay on the Comparative Merits of Competition and Cooperation». London 1834, էջ 29)։
  199. Նույն այն պատճառը, որը մեծացնում է երկրի զուտ եկամուտը (այսինքն՝ ինչպես Ռիկարդոն հենց այստեղ էլ բացատրում է, լենդլորդերի ու կապիտալիստների եկամուտը, որոնց հարստությունը տնտեսագիտական տեսակետից = Wealth of the Nation-ին [ազգի հարստությանը]), միաժամանակ կարող է առաջ բերել բնակչության ավելցուկ և վատթարացնել բանվորի դրությունը» (Ricardo: «Principles օf Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз5 1935 թ., էջ 251։] Մեխանիզմի յուրաքանչյուր կատարելագործման մշտական նպատակն ու տենդենցն է իրոք բոլորովին ազատվել մարդու աշխատանքից կամ նրա գինը պակասեցնել, փոխարինելով չափահաս տղամարդ բանվորների աշխատանքը կանանց ու երեխաների աշխատանքով, կամ վարժ բանվորների աշխատանքը՝ սևագործ բանվորների աշխատանքով» Ure: [«Philosophy of Manufactures», էջ 23])։
  200. «Reports of Insp. of Fact. for 31st October 1858», էջ 43։
  201. «Reports etc. for 31st October 1856», էջ 15։
  202. Ure: «Philosophy of Manufactures», էջ 19։ «Աղյուսագործարաններում կիրառվող մեքենաների հսկայական օգուտն այն է, որ նրանք ձեռնարկատիրոջը միանգամայն անկախ են դարձնում հմուտ բանվորների նկատմամբ» («Children’s Employment Commission. 5th Report». London 1866, էջ 130, № 46)։
    2-րդ հրատ. հավելում.— «Great Northern Railway»-ի մեքենայական բաժանմունքի վարիչ պ-ն Ա. Ստերրոկը մեքենաների (լոկոմոտիվների և այլն) կառուցման մասին ասում է. «Անգլիական թանկ (expensive) բանվորներն օրեցօր ավելի քիչ քանակությամբ են պահանջվում։ Արտադրությունն ուժեղացվում է կատարելագործված գործիքների կիրառմամբ, իսկ այդ գործիքները, իրենց հերթին, բանեցնում են բանվորների ավելի ստորին կատեգորիա (a low class of labour)... Առաջ շոգեմեքենայի բոլոր մասերը անհրաժեշտաբար արտադրվում էին. որակյալ աշխատանքով։ Հիմա միևնույն մասերն արտադրվում են պակաս որակյալ աշխատանքով, բայց լավ գործիքներով... Գործիքներ ասելով ես հասկանում եմ մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաները» («Royal Commission օո Railways. Minutes of Evidence, 17862 և 17863». London 1867)։
  203. Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։
  204. Նույն տեղում, էջ 321։
  205. Նույն տեղում, էջ 23։
  206. «Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 108 և հաջ.։
  207. «Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 109։ Բամբակի ճգնաժամի ժամանակ մեքենաների արագ կատարելագործումն անգլիական գործարանատերերին հնարավորություն տվեց ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո անմիջապես նորից լիքը համաշխարհային շուկան։ Գործվածքները 1866 թվականի վերջին 6 ամսում արդեն համարյա հնարավոր չէր ծախել։ Այդ ժամանակ սկսվում է ապրանքների ուղարկումը Չինաստան ու Հնդկաստան կոնսիգնացիայով, որը, բնականաբար, է՛լ ավելի սաստկացրեց շուկայի գերլցումը [glut]։ 1867 թվականի սկզբին գործարանատերերը դիմեցին իրենց սովորական աշխատավարձը 5%-ով իջեցնելուն։ Բանվորները դիմադրեցին և հայտարարեցին,— թեորիապես այդ միանգամայն ճիշտ էր,— թե օգնության միակ միջոցը կրճատ ժամանակ, այսինքն շաբաթական չորս օր աշխատելն է։ Երկար դիմադրությունից հետո իրենք իրենց արդյունաբերության կապիտաններ անվանող պարոնները ստիպված էին համաձայնելու այդ բանին, ընդ որում մի քանի տեղ վարձն իջեցվեց 5%-ով, իսկ ուրիշ վայրերում մնաց անփոփոխ։
  208. «Ապակու և շշերի գործարաններում գործատերերի և ձեռքերի հարաբերությունը խրոնիկական գործադուլն է»։ Սրանից էլ առաջ եկավ մամլած ապակու արտադրության զարգացումը, երբ գլխավոր օպերացիաները կատարվում են մեքենաներով։ Նյուքեստլի մի ֆիրմա, որն առաջ տարեկան արտադրում էր 350 000 ֆունտ փչած ապակի, հիմա դրա փոխարեն արտադրում է 3 000 500 ֆունտ մամլած ապակի («Children’s Employment Commision. 4th Report, 1865», էջ 262—263։
  209. Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833, էջ 3—4։
  210. Մեքենաշինության գործում մեքենաների մի քանի շատ էական կիրառումների հանգեց պ. Ֆերբեռնը իր սեփական մեքենաշինական գործարանում ծագած գործադուլների ազդեցության տակ։
  211. Ure: «Philosophy of Manufactures», էջ 367—370։
  212. Ure: «Philosophy of Manufactures», էջ 368, 7, 370, 280, 322, 321, 475։
  213. Ռիկարդոն սկզբում համամիտ էր այդ հայացքին, բայց իր համար բնորոշ գիտական անաչառությամբ ու ճշմարտասիրությամբ հետագայում հրաժարվեց այդ հայացքից։ Տե՛ս David Ricardo: «Principles of Political Economy», գլ. XXXI «On Machinery» [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI]։
  214. NB. Ներկա լուսաբանությունը տալիս եմ միանգամայն վերը հիշված տնտեսագետների սիրած եղանակով։
  215. Ռիկարդոյի մի հետևորդ, բանավիճելով Ժ. Բ. Սեյի գռեհկությունների դեմ, նկատում է այս առթիվ. «Աշխատանքի զարգացած բաժանման պայմաններում բանվորի հմտությունը կարող է կիրառում գտնել միայն այն առանձին ճյուղում, որտեղ նա վարժվել է։ Բանվորն ինքը յուրատեսակ մի մեքենա է։ Ուստի բացարձակապես ոչ մի բանի չի օգնի, եթե թութակի պես սկսեն շատախոսել, թե բոլոր իրերին հատուկ է իրենց մակարդակը գտնելու տենդենցը։ Բավական է մեր չորս կողմը նայենք և. մենք կտեսնենք, որ բանվորները երկար ժամանակի ընթացքում չեն կարողանում գտնել իրենց մակարդակը և որ եթե գտնում էլ են այդ մակարդակը, ապա այն ավելի ցած է լինում, քան պրոցեսն սկսվելիս» («An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». London 1821, էջ 72)։
  216. Այս ինքնաբավական կրետինիզմի վիրտուոզներից մեկն էլ, ի միջի այլոց, Մակ Կուլլոխն է։ «Եթե շահավետ է,— ասում է նա, օրինակ, 8 տարեկան երեխայի շինծու միամտությամբ,— բանվորի հմտությունն ավելի ու ավելի զարգացնել այն աստիճան, որ նա ընդունակ լինի առաջվա կամ ավելի քիչ քանակությամբ աշխատանքով շարունակ աճող քանակությամբ ապրանք արտադրելու, ապա ոչ պակաս շահավետ պետք է լինի այն, որ նա օգտվի այնպիսի մեքենաների աջակցությունից, որոնք ամենից ավելի իրական կերպով են նրան օգնում այդ հետևանքին հասնելու...» (Mac Culloch: «Principles of Political Economy». London 1830, էջ 166)։
    216a «Մանամեքենայի գյուտարարը ավերեց Հնդկաստանը, մի բան, որը, սակայն, մեզ քիչ է հուզում» (A. Thiers: «De la Propriété». [Paris 1848, էջ 275])։ [Հմմտ. А. Тьер: «О Собственности», ՍՊԲ. 1872, էջ 225։] Պ-ն Թյերն այստեղ մանամեքենան շփոթում է մեխանիկական ջուլհակահաստոցի հետ, մի բան, «որը, սակայն, մեզ քիչ է հուզում»։
  217. 1861 թվականի մարդահամարի համաձայն (Լոնդոն 1863, հ. II) Անգլիայի և Ուելսի ածխահանքերում զբաղված բանվորների թիվը կազմում. էր 246 613, որից 73 545-ը՝ 20 տարեկանից փոքր և 173 067-ը՝ 20 տարեկանից մեծ։ Առաջին սյունակին պատկանում են 835 հոգի՝ 5—10 տարեկան, 30 701 հոգի՝ 10 — 15 տարեկան, 42 010 հոգի՝ 15—19 տարեկան։ Երկաթի, պղնձի, արճճի, անագի և. այլ հանքերում զբաղված բանվորների թիվը 319 222 էր։
  218. Անգլիյում և Ուելսում 1861 թվականին մեքենաների արտադրության մեջ զբաղված էի 60 807 անձ, հաշված նաև. գործարանատերերին իրենց գործակատարների հետ և այլն, ditto [նմանապես և] այդ ճյուղի բոլոր գործակալներին ու առևտրականներին։ Ընդհակառակը, հաշվից հանված են համեմատաբար մանր մեքենաներ, ինչպես, օրինակ, կարի և այլ մեքենաներ արտադրողները, ինչպես նաև աշխատամեքենաների համար գործիքներ, ինչպես, օրինակ, իլիկներ արտադրողները և այլն։ Քաղաքացիական բոլոր ինժեներների թիվը կազմում էր 3 329։
  219. Որովհետև երկաթն ամենակարևոր հում նյութերից մեկն է, ուստի այստեղ արժե նշել, որ 1861 թվականին Անգլիայում և Ուելսում կային 125 771 երկաթաձուլիչ բանվորներ, որոնցից 123 430-ը՝ տղամարդ, 2 341-ը՝ կին։ Առաջինների թվում 30 810-ը՝ 20 տարեկանից փոքր, 92 620-ը՝ 20 տարեկանից մեծ։
  220. «4 չափահաս անձից (բամբակեղեն գործող ջուլհակներից) կազմված մի ընտանիք իբրև winders [մասրա լցնող] աշխատող երկու երեխայի հետ անցյալ դարի վերջում ու ներկա դարի սկզբում շաբաթական 4 ֆ. ստեռլինգ էր վաստակում 10-ժամյա աշխատանքային օրվա պայմաններում, եթե աշխատանքը շատ շտապողական էր, ապա նրանք կարող էին ավելի վաստակել... Առաջ նրանք միշտ տուժում էին մանվածքի անբավարար առաջարկի պատճառով» (Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833 էջ 25—27)։
  221. F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III] ցույց է տալիս հենց այդ՝ պերճանքի առարկաներ արտադրողների մեծ մասի խղճուկ դրությունը։ Այս հաստատող բազմաթիվ նոր ապացույցներ տե՛ս «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունների մեջ։
  222. 1861 թվականին Անգլիայում էլ Ուելսում առևտրական նավատորմի մեջ զբաղված էր 94 665 ծովային։
  223. Այդ թվում՝ միայն 177 596 տղամարդ 13 տարեկանից մեծ։
  224. Այդ թվում` 30 501 կին։
  225. Այդ թվում՝ 137 447 տղամարդ։ Այս 1 208 648 թվից հանված է ոչ-մասնավոր տներում ծառայող ամբողջ անձնակազմը։
    2—րդ հրատ. հավելում.— 1861-ից մինչև 1870 թվականը արական սեռի սպասավորների թիվը համարյա կրկնապատկվել է» Այս թիվն աճելով հասել է 267 671-ի։ 1847 թվականին կար 2 694 որսապահ (արիստոկրատական որսարաններում ), իսկ 1869 թվականին՝ 4 921։ — Լոնդոնի մանր բուրժուաների մոտ ծառայող մատաղահաս աղջիկները ժողովրդական լեզվով կոչվում են «little slaveys», փոքրիկ ստրկուհիներ։
  226. Ընդհակառակը, Գանիլը մեքենայական արտադրության վերջնական հետևանք է համարում աշխատանքի ստրուկների թվի բացարձակ նվազումը, որոնց հաշվին հետո կերակրվում է «gens honnêtes» [«կարգին մարդկանց»] մի աճող քանակություն, մարդկանց, որոնք զարգացնում են իրենց հայտնի «perfectibilité perfectible» [«կատարելագործվելու ընդունակ՝ կատարելագործման ընդունակությունը»]։ Որքան էլ վատ է հասկանում Գանիլը արտադրության շարժումը, նա գոնե զգում է, որ մեքենաները մի շատ ճակատագրական հիմնարկ են, քանի որ նրանց մուծումը պաուպեր է դարձնում զբաղված բանվորներին, իսկ նրանց զարգացումն աշխատանքի է՛լ ավելի շատ ստրուկներ է կյանքի կոչում, քան նրանք սպանել էին։ Գանիլի սեփական տեսակետի կրետինիզմը կարելի է միայն նրա սեփական խոսքերով արտահայտել։ «Արտադրելու և սպառելու դատապարտված դասակարգերը նվազում են, իսկ աշխատանքը կառավարող, ամբողջ ժողովրդին օգնություն, մխիթարություն և լուսավորություն տվող դասակարգերը աճում են... և յուրացնում են այն բոլոր բարիքները, որոնք բխում են աշխատանքի ծախքերի պակասելուց, արդյունքների առատանալուց և սպառման առարկաների էժանանալուց։ Այս ուղղությամբ մարդկային ցեղը բարձրանում է մինչև հանճարի բարձրագույն ստեղծագործությունները, թափանցում է կրոնի խորհրդավոր խորքերը, ստեղծում է բարոյականության փրկարար սկզբունքները (որոնց էությունն այն է, որ «յուրացնեն բոլոր բարիքները» և այլն), ազատության (արդյոք ա՞յն դասակարգերի ազատության, «որոնք արտադրելու են դատապարտված») ու իշխանության, հնազանդության ու արդարության, պարտքի ու մարդասիրության պաշտպանման օրենքները»։ Այս ցնդաբանությունը գտնվում է M. Ch. Ganilh: «Des Systèmes d’Économie Politique etc.» գրքում, 2-րդ հրատ., Paris 1821, հ. I, էջ 224։ Հմմտ. նույն տեղում, էջ 212։
  227. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 58 և հաջ.։ Բայց միևնույն ժամանակ ստեղծվեց նյութական բազիս և աճող թվով բանվորներին զբաղմունք տալու համար՝ հիմնվեց 110 նոր գործարան 11 625 շոգեշարժ ջուլհակահաստոցով, 628 756 իլիկով, 2 695 շոգեձիաուժով ու ջրաձիաուժով (նույն տեղում)։
  228. «Reports etc. for 31st October 1862» էջ 79։
    2-րդ հրատ. հավելում.— Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը Բրեդֆորդի «New Mechanic’s Institution»-ում 1871 թվականի դեկտեմբերի վերջում կարդացած մի զեկուցման մեջ հայտարարել է. «Որոշ ժամանակից ինձ սկսել է ապշեցնել այն հանգամանքը, թե որքա՜ն է փոխվել բրդեղենի գործարանների արտաքին տեսքը։ Առաջ նրանք լցված էին կանանցով ու երեխաներով, հիմա թվում է, թե բոլոր աշխատանքները մեքենան է կատարում։ Իմ հարցին մի գործարանատեր այսպիսի բացատրություն տվեց ինձ՝ հին սիստեմ ի ժամանակ ես բանեցնում էի 63 հոգի. կատարելագործված մեքենաներ մտցնելուց հետո ես իմ ձեռքերի թիվը կրճատելով հասցրի 33-ի, իսկ վերջերս, նոր խոշոր բարեփոխումների հետևանքով, ես հնարավորություն ունեցա նրանց թիվը կրճատելով 33-ից հասցնելու 13-ի»։
  229. «Reports etc. for 31st October 1856, էջ 16։
  230. «Ձեռնաշխատ ջուլհակների (բամբակից և թամբակի մյուս, բայց այլ նյութերի հետ խառը տեսակներից կտորեղեն գործող ջուլհակների) տառապանքները թագավորական հանձնաժողովի հետազոտման առարկա դարձան, բայց չնայած որ նրանց թշվառությունը ճանաչվեց և նրանց խղճացին, բայց և այնպես նրանց դրության բարելավումը (!) թողին դեպքի բերմունքին ու ժամանակին, և կարելի է հուսալ, որ այդ տառապանքները հիմա (20 տարի հետո՜) համարյա (nearly) չքացել են, մի բան, որին, ամենայն հավանականությամբ, նպաստեց շոգեշարժ ջուլհակահաստոցներհ արդի հսկայական տարածումը» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 15)։
  231. «Մյուս մեթոդները, որոնցով մեքենաներն ազդում են հում նյութի արտադրության վրա, կհիշատակվեն երրորդ գրքում։
  232. Բամբակի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 34 540 143 ֆունտ, 1860 թ. 204 141 168 ֆունտ, 1865 թ. 445 947 600 ֆունտ։
    Բրդի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 4 570 581 ֆունտ, 1860 թ. 20 214 173 ֆունտ, 1865 թ. 20 679 111 ֆունտ։
  233. Բամբակի արտահանությունը Բարեհուսո հրվանդանից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 2 958 457 ֆունտ, 1860 թ. 16 574 345 ֆունտ, 1865 թ. 29 920 623 ֆունտ։
    Բրդի արտահանությունն Ավստրալիայից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 21 789 346 ֆունտ, 1860 թ. 59 166 616 ֆունտ, 1865 թ. 109 734 261 ֆունտ։
  234. Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումն իսկ եվրոպական, հատկապես անգլիական խոշոր արդյունաբերության արդյունքն է։ Իրենց այժմյան (1866 թ.) կերպարանքով Միացյալ նահանգները դեռ այսօր էլ պետք է դիտվեն որպես Եվրոպայի գաղութ։ {4-րդ հրատ. հավելում.— «Այն ժամանակվանից Միացյալ նահանգները զարգանալով դարձել են աշխարհիս երկրորդ արդյունաբերական երկիրը, թեև դեռ ամբողջովին չեն կորցրել իրենց գաղութային բնույթը»։ Ֆ. Է.}
    Բամբակի արտահանությունը Միացյալ նահանգներից Մեծ Բրիտանիա ֆունտերով.
    1846 թ. 401 949 393 1852 թ. 765 630 544
    1859 թ. 961 707 264 1860 թ. 1 115 890 608
    Հացահատիկի և այլն արտահանությունը Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիա.
    (1850 և 1862 թթ.) (անգլիական ցենտներներով)
    Ցորեն 1850 թ. 16 202 312 1862 թ. 41 033 503
    Գարի 1850 » 3 669 653 1862 » 6 624 800
    Վարսակ 1850 » 3 174 801 1862 » 4 426 991
    Տարեկան 1850 » 388 749 1862 » 7 108
    Ցորենի ալյուր 1850 » 3 819 440 1862 » 7 207 113
    Եգիպտացորեն 1850 » 5 473 161 1862 » 11 694 818
    Bere կամ Bigg (գարու առանձին տեսակը) 1850 » 2 039 1862 » 7 675
    Սիսեռ 1850 » 811 620 1862 » 1 024 722
    Ոլոռ 1850 » 1 822 972 1862 » 2 037 137
    Ընդհանուր արտահանությունը 1850 թ. 34 365 801 1862 թ. 74 083 351
  235. Մի կոչի մեջ, որ Լեստերի կոշկագործարանների տերերի «լոկաուտի» հետևանքով փողոց նետված բանվորները 1866 թվականի հուլիսին ուղղել էին «Trade Societies of Engkand»-ին [Անգլիայի պրոֆեսիոնալ ընկերություններին], ասված է ի միջի այլոց. «Մոտ 20 տարի առաջ Լեստերի կոշկագործության մեջ հեղաշրջում կատարվեց այն բանի հետևանքով, որ կարելու փոխարեն սկսեցին մեխով ամրացնել։ Այն ժամանակ կարելի էր լավ վարձատրություն ստանալ։ Շուտով այս նոր գործը շատ ընդարձակվեց։ Մեծ կոնկուրենցիա սկսվեց տարբեր ֆերմաների միջև, որոնք ապրանք էին արտադրում։ Բայց շուտով առաջ եկավ մի ավելի վատթար տեսակի կոնկուրենցիա՝ ավելի էժան գներով (undersell) շուկայում միմյանց տապալելու ձգտումը։ Շուտով վնասակար հետևանքներ երևան եկան նրանով, որ աշխատավարձն իջեցրին, և աշխատանքի գնի անկումն այնպիսի սրընթաց արագությամբ էր կատարվում, որ հիմա շատ ֆիրմաներ նախկին աշխատավարձի միայն կեսն են վճարում։ Եվ, այնուամենայնիվ, թեև աշխատավարձն ավելի ու ավելի է ընկնում, շահույթները, ըստ երևույթին, աճում են աշխատանքի գնահատման ամեն մի փոփոխման հետ»։— Գործարանատերերն արդյունաբերության նույնիսկ աննպաստ ժամանակաշրջաններն այնպես են օգտագործում, որ աշխատավարձի չափազանց իջեցումով, այսինքն՝ բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներն ուղղակի գողանալով, արտակարգ շահույթներ են ձեռք բերում։ Ահա մի օրինակ։ Խոսքը վերաբերում է Կովենտրիի մետաքսագործության ճգնաժամին. «Այն ցուցմունքներից, որ ես ստացել եմ ինչպես գործարանատերերից, այնպես էլ բանվորներից, անկասկած հետևում է, որ աշխատավարձը շատ ավելի մեծ չափով է իջեցվել, քան օտարերկրյա արտադրողների կոնկուրենցիան ու այլ հանգամանքներն էին հարկադրում։ Ջուլհակների մեծամասնությունը 30-ից մինչև 40% իջեցրած վարձով է աշխատում։ Մի կտոր ժապավենը, որի համար ջուլհակը հինգ տարի առաջ ստանում էր 6 — 7 շիլլինգ, հիմա նրան տալիս է միայն 3 շիլլինգ 3 պ. կամ 3 շիլլինգ 6 պ., մի ուրիշ աշխատանք, որի համար առաջ վճարում էին 4 շիլլինգ և 3 շիլլիինգ 3 պենս, հիմա տալիս է միայն 2 շիլլինգ կամ 2 շիլլինգ 3 պենս։ Աշխատավարձը ավելի է իջեցված քան անհրաժեշտ է պահանջարկն աշխուժացնելու համար։ Իրոք, ժապավենի բազմաթիվ տեսակների համար աշխատավարձի իջեցմանը երբևիցե չի ուղեկցել ապրանքի գնի որևէ իջեցում» (Հանձնաժողովի անգամ Ֆ. Դ. Լոնջի հաշվետվությունը «Children's Employment Commission. 5th Report 1866»-ում, էջ 114, № 1)։
  236. Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 30։
  237. Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19։
  238. «Reports etc. for 31st October 1863», էջ 41—45 և 51։
  239. Նույն տեղում, էջ 41, 42։
  240. Նույն տեղում, էջ 57։
  241. Նույն տեղում, էջ 50, 51։
  242. «Reports etc. for 31st October 1863», էջ 62, 63։
  243. «Reports etc. for 30th April 1864», էջ 27։
  244. Բոլտոնի ոստիկանապետ Հարրիսի նամակից, որ տպագրված է «Reports Of Insp. of Fact. for 31st October 1865»-ում, էջ 61, 62։
  245. Բամբակեղենի արդյունաբերության բանվորների մի կոչի մեջ, որ 1863 թվականի գարնանը հրավիրում էր արտագաղթի ընկերություն կազմել, ասված է ի միջի այլոց. «Միայն քչերը կժխտեն, որ հիմա բացարձակորեն անհրաժեշտ է գործարանային բանվորների մի մեծ արտագաղթ։ Իսկ հետևյալ փաստերը ապացուցում են, օր արտագաղթի մի մշտական հոսանք բոլոր ժամանակներում էլ անհրաժեշտ է եղել, և որ առանք դրա մեզ համար անհնար է պահպանել մեր դրությունը սովորական պարագաներում. 1814 թվականին արտահանված բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը (որ պարզապես միայն քանակի ցուցանիշն է) կազմում էր 17 665 375 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ 20 070 824 ֆ. ստեռլինգ։ Արտահանվածդ բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը 1858 թվականին կազմում էր 182 221 681 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ միայն 43 001 312 ֆ. ստեռլինգ, այնպես որ քանակի տասնապատկման հետևանքը միայն մի փոքր ավելի է եղել, քան գների կրկնապատկումը։ Ընդհանրապես երկրի համար և առանձնապես գործարանային բանվորների համար այնքան աղետալի այդ հետևանքը պայմանավորված է զանազան հանգամանքների զուգորդմամբ։ Ամենից ակնբախ հանգամանքներից մեկն աշխատանքի մշտական ավելցուկն է, որ անհրաժեշտ է արդյունաբերության տվյալ ճյուղի համար, որը ոչնչանալու ահից շուկայի մշտական ընդարձակում է պահանջում։ Պատահում է, որ մեր բամբակեղենի գործարանները աշխատանքը դադարեցնում են առևտրի այն պարբերական լճացումներից մեկի շնորհիվ, որոնք արդի կարգերում նույնքան անխուսափելի են, որքան ինքը՝ մահը։ Բայց մարդկային հնարագիտությունը կանգ չի առնում դրանից։ Թեև վերջին 25 տարվա ընթացքում ամենապակաս հաշվով 6 000 000 հոգի լքել է այս երկիրը, այնուամենայնիվ, մինչև անգամ ամենաբարձր ծաղկման ժամանակաշրջաններում մեծահասակ տղամարդկանց հսկայական տոկոսը ի վիճակի չէ գործարաններում որևէ աշխատանք գտնելու, ինչ պայմանով էլ որ լինի, այդ հետևանք է այն բանի, որ արդյունքն էժանացնելու նպատակով աշխատանքը մշտապես դուրս են մղում» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 51, 52)։ Հաջորդ գլուխներից մեկում կտեսնենք, թե ինչպես բամբակեղենի արդյունաբերության կատաստրոֆի ժամանակ պարոնայք գործարանատերերն աշխատում էին ամեն կերպ, նույնիսկ պետական իշխանության աջակցությամբ, արգելք հարուցեց գործարանային բանվորների արտագաղթի դեմ։
  246. «Children’s Employment Commission, 3rd Report 1864», էջ 108, № 447։
  247. Միացյալ Նահանգներում հաճախ է պատահում արհեստի այդպիսի վերարտադրումը մեքենայական բազիսի վրա։ Հենց այդ պատճառով էլ անխուսափելիորեն գործարանային արտադրությանն անցնելու հետ կապված համակենտրոնացումը, Եվրոպայի ու նույնիսկ Անգլիայի հետ համեմատած, այնտեղ յոթ-մղոնանոց քայլերով է կատարվում։
  248. Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 64։
  249. Բիրմինհամում խոշոր մասշտաբով պողպատե գրչածայրերի առաջին մանուֆակտուրան հիմնել է պ-ն Ջիլոտը։ Այդ մանուֆակտուրան 1851 թվականին արդեն տալիս էր 180 միլիոն գրչածայրից ավելի և տարեկան սպառում էր 120 տոննա պողպատաթերթ։ Բիրմինհամը, որ Միացյալ թագավորության մեջ մենաշնորհ էր դարձրել արդյունաբերության այդ ճյուղը, հիմա տարեկան արտադրում է միլիարդավոր պողպատե գրչածայրեր։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ զբաղված անձերի թիվը կազմում էր 1428, որոնցից 1 268-ը բանվորուհիներ՝ 5 տարեկանից սկսած։
  250. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVIII, № 415։
  251. Եվ նույնիսկ խարտոցների հղկմա՜ն գործում երեխաներ են աշխատում Շեֆֆիլդում։
    251a «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24. էջ 6, № 55, 56. էջ 7, 59, 60։
  252. Նույն տեղում, էջ 114, 115, № 6—7։ Հանձնաժողովի անդամը իրավացիորեն նկատում է, որ եթե ընդհանրապես մեքենան է փոխարինում մարդուն, ապա այստեղ պատանին է տառացիորեն փոխարինում մեքենային։
  253. Տե՛ս քրջավաճառքի վերաբերյալ հաշվետվությունն ու բազմաթիվ իլյուստրացիաները «Public Health. 8th Report»-ում. London 1866, հավելում, էջ 196—208։
  254. «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ XVI—XVIII. № 86—97, և էջ 130—133, .V 39—71։ Հմմտ. նույն տեղում, 3rd Report 1864, էջ 48, 56։
  255. «Public Health, 6th Report». London 1864, էջ 29, 31։
  256. «Public Health, 6th Report». London 1864, էջ 30։ Դ-ր Սայմոնը նշում է, որ Լոնդոնի 25—30 տարեկան դերձակների ու տպագրիչների մահացությունն իրոք շատ ավելի բարձր է, որովհետև Լոնդոնի ձեռնարկատերերը գյուղից ստանում են մինչև 30 տարեկան մեծ թվով երիտասարդներ՝ որպես «աշկերտներ» և «improvers» (Իրենց արհեստի մեջ կատարելագործվել ցանկացողներ)։ Նրանք, մարդահամարի մեջ հանդես գալով որպես լոնդոնցիներ, ուռցնում են շնչերի այն թիվը, որից հաշվվում է Լոնդոնի բնակիչների մահացության նորման, թեև մահացության համեմատաբար փոքր թիվ են տալիս Լոնդոնում։ Նրանց մի զգալի մասը, մանավանդ ծանր հիվանդությունների դեպքերում, վերադառնում է գյուղ (նույն տեղում)։
  257. Այստեղ խոսքը վերաբերում Է կռած մեխերին, բայց ոչ կտրած մեխերին, որոնք պատրաստվում են մեքենական եղանակով։ Տե՛ս «Children’s Employment Commission. 3rd Report», էջ XI, XIX, № 125—130. էջ 52, № 11. էջ 114, № 487. էջ 137, № 674։
  258. «Children’s Employment Commission. 2nd Report», էջ XXII, № 166։
  259. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XIX, XX, XXI։
  260. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXI, XXII։
  261. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXIX, XXX։
  262. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XL, XLI։
  263. «Children’s Employment Commission. 1st Report 1863», էջ 185։
  264. Millinery-ն իսկապես միայն գլխարկների, բայց նաև կանացի թիկնոցների ու մանտիլյաների արտադրություն է. dressmaker-ները նույնն են, ինչ որ մեր մոդիստկաները։
  265. Անգլիական millitiery-ն ու dressmaking-ր սովորաբար կատարվում են ձեռնարկատերերի շենքերում, մասամբ այնտեղ բնակվող վարձու բանվորուհիների, մասամբ էլ դրսում բնակվող օրավարձու բանվորուհիների միջոցով։
  266. Հանձնաժողովի անդամ Ուայտը այցելել է զինվորական հագուստեղենի մի մանուֆակտուրա, որտեղ զբաղված են եղել 1 000-ից մինչև 1 200 անձ, գրեթե բոլորն էլ իգական սեռի, մի կոշկեղենի մանուֆակտուրա՝ 1 300 բանվորներով, որոնց համարյա կեսը՝ երեխաներ ու դեռահասներ և այլն («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XLVII, № 319)։
  267. Ահա մի օրինակ, 1864 թ. փետրվարի 26-ին «Registrar General»-ի շաբաթական հաշվետվությունը, որ վերաբերում է մահացությանը, սովամահության 5 դեպք է մատնանշում։ Հենց նույն օրը «Times»-ը հաղորդում է սովամահության մի նոր դեպքի մասին։ Սովամահության վե՜ց զոհ մի՜ շաբաթվա մեջ։
  268. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII, № 406—9. էջ 84, № 124. էջ LXXIII, № 441. էջ 68, № 6. էջ 84, № 126. էջ 78, № 85. էջ 76, № 69. էջ LXXII, № 438։
  269. «Արհեստանոցների վարձավճարը, ըստ երևույթին, այն հանգամանքն է, որը — ինչպես և պետք էր սպասել, մանավանդ մայրաքաղաքներում — վերջին հաշվով վճռողական նշանակություն էր ունենում այն ուղղությամբ, որ մանր ձեռնարկատերերին ու ընտանիքներին գործ բաժանելու հին սիստեմը ամենից ավելի երկար էր պահպանվում և ամենից արագ էլ վերականգնվում էր» (նույն տեղում, էջ 83, 123)։ Վերջին նախադասությունը վերաբերում է բացառապես մուճակագործությանը։
  270. Այս բանը չկա ձեռնոցների և նման արտադրություններում, որտեղ բանվորների դրությունը հազիվ է տարբերվում պաուպերների դրությունից։
  271. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ 83, № 122։
  272. Լեստերում, կոշիկների և մուճակների մի արտադրության մեջ, որ մեծածախ առևտրի համար է աշխատում, 1864 թվականին արդեն 800 կարի մեքենա էր գործածվում։
  273. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», 84, № 124։
  274. Օրինակ, Լոնդոնում, Պիմլիկոյի զինվորական հագուստեղենի դեպոյում, Լոնդոնդերիում Տիլլիի ու Հենդերսոնի շապկագործարանում, Լիմերիկի Տեյտ ֆիրմայի հագուստագործարանում որը մինչև 1 200 «ձեռք» է աշխատեցնում։
  275. «Տենդենցը դեպի գործարանային սիստեմը» (<Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII)։ «Ամբողջ արտադրությունը ներկայումս գտնվում է անցումային վիճակում և ենթարկվում է նույնպիսի փոփոխությունների, ինչպես ժանեկագործության, մանածագործության և այլ ճյուղերում կատարվածները» (նույն տեղում, № 405)։ «Լիակատար ռևոլյուցիա» (ն. տ., էջ XLVI, 318)։ 1840 թվականի «Children’s Employment Commission»-ի ժամանակ գուլպայագործական արտադրությունը դեռ ձեռքի աշխատանք էր։ 1846 թվականից սկսած մտցվում են զանազան մեքենաներ, որոնք հիմա շոգու միջոցով են բանեցվում։ Անգլիական գուլպայագործական արտադրության մեջ զբաղված երկու սեռի ու 3 տարեկանից սկսած զանազան անձերի ընդհանուր թիվը 1862 թվականին կազմում էր մոտ 120 000։ Այդ թվից, փետրվարի 11-ի Parlamentary Return-ի [պառլամենտական հաշվետվության] համաձայն, 1862 թ. ընդամենը միայն 4 063 հոգու վրա էր տարածվում գործարանային օրենքի ներգործությունը։
  276. Այսպես, օրինակ, Կոկբենի «Britannia Pottery, Գլազգո» ֆիրման կավագործական արտադրության մասին հաղորդում է, «Արտադրության նախկին չափերը պահպանելու համար դիմեցինք ուժեղ չափերով մեքենաներ կիրառելուն, որոնց վրա ոչ-որակյալ բանվորներ են աշխատում, և ամեն օր մենք համոզվում ենք, որ ավելի մեծ քանակությամբ արդյունք կարող ենք արտադրել, քան հին մեթոդի ժամանակ» («Reports of Insp. of Fact. for 31dt October 1865», էջ 13)։ «Գործարանային օրենքը ազգում է այն ուղղությամբ, որ թելադրում է նորից ու նորից մեքենաներ մտցնել» (նույն տեղում, էջ 13, 14)։
  277. Այսպես, օրինակ, կավագործության վրա գործարանային օրենքը տարածելուց հետո նկատվում է power jigger-ների [մեխանիկական ճախրիկների] մեծ ավելացում handmoved jigger-ների [ձեռնաշարժ ճախրիկների] փոխարեն։
  278. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 96 և 127։
  279. Լուցկու գործարանում այդ և ուրիշ մեքենաներ մտցնելու հետևանքով նրա մի բաժանմունքում 230 դեռահասների փոխարինեցին 14—17 տարեկան 32 պատանիներ ու աղջիկներ։ Բանվորների թվի միջոցով կատարված այդ տնտեսումը 1865 թվականին է՛լ ավելի շարունակվեց շոգեուժի կիրառմամբ։
  280. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ IX, № 50։
  281. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 22։
  282. «Անհրաժեշտ բարելավումները բազմաթիվ մանուֆակտուրաներում չեն կարող մտցվել առանց կապիտալի այնպիսի ծախսումների, որոնք գերազանցում են այժմյան շատ գործատերերի միջոցները... Գործարանային օրենքը մտցնելուն անհրաժեշտորեն ուղեկցում է անցողիկ կազմալուծումը։ Այս կազմալուծման ծավալն ուղիղ հարաբերական է այն չարիքների չափերին, որ պետք է վերացնի գործարանային օրենքը» (նույն տեղում, էջ 96, 97)։
  283. Օրինակ, հալոցագործարաններում «շաբաթվա վերջում աշխատանքի տևողությունը սովորաբար շատ է երկարում այն բանի հետևանքով, որ բանվորները սովորություն ունեն երկուշաբթի օրերը, երբեմն էլ երեքշաբթի օրվա մի մասը կամ ամբողջ երեքշաբթի օրը չաշխատելու» («Children’s Employment Commission. 3rd Report», էջ VI)։ «Մանր վարպետների մոտ աշխատանքի ժամերը սովորաբար շատ անկանոն են։ Նրանք կորցնում են 2—3 օր, իսկ հետո բացը լրացնելու համար աշխատում են ամբողջ գիշերը... Նրանք իրենց երեխաներին միշտ ստիպում են աշխատելու, եթե երեխաներ ունեն» (նույն տեղում, էջ VII)։ «Աշխատանքի սկզբում կանոնավորության բացակայություն, որը խրախուսվում է դրա դիմաց աշխատանքի ժամերի թիվը ավելացնելու հնարավորությամբ, որը և իրականացվում է գործնականում» (նույն տեղում, էջ XVIII)։ «Ժամանակի վիթխարի կորուստ Բիրմինհամում... պարապություն ժամանակի մի մասի ընթացքում, ուժասպառության հասնող տաժանելի աշխատանք մյուս մասի ընթացքում» (նույն տեղում, էջ XI)։
  284. «Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXII. «Երկաթուղային սիստեմի ընդարձակումը, ասում են, խիստ նպաստեի հանկարծակի պատվերների այդ սովորությանը և դրա հետևանքը եղավ աճապարումը, կերակուր ուտելու ժամերի անտեսումը և մինչև ուշ ժամերն աշխատելը» (նույն տեղում, էջ XXXI)։
  285. «Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXV, № 235 և 237։
  286. «Children’s Employment Commission. 4th Report», էջ № 56։
  287. «Ինչ վերաբերում է այն առևտրական վնասներին, որոնք առաջ էին գալիս ծովով փոխադրվող պատվերները համապատասխան ժամկետում չկատարելուց, ապա ես հիշում եմ, որ այդ գործարանային ձեռնարկատերերի սիրած փաստարկն էր 1832 ու 1833 թվականներին։ Այն բոլորը, ինչ հիմա կարելի է ասել այս առարկայի առթիվ, չունի այնպիսի ուժ, ինչպես այն ժամանակ, երբ շոգին դեռ երկու անգամ չէր կրճատել բոլոր տարածությունները և փոխադրության նոր հարմարանքներ չէր ստեղծել։ Հենց այն ժամանակ էլ այդ փաստարկը սնանկ էր գործնական փորձի առաջ, իսկ հիմա նա ոչ մի փորձի չի դիմանա» («Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 54, 55)։
  288. «Children’s Employment Commission. 3rd Report», էջ XVIII, № 118։
  289. 1699 թվականին արդեն Ջոն Բելլերսը նկատում է. «Մոդաների անհաստատությունը անհրաժեշտորեն ավելացնում է աղքատների թիվը։ Նա երկու մեծ չարիք է պարունակում. 1) բանվորները ձմեռը տառապում են աշխատանքի պակասությունից, մետաքսե կտորեղեն վաճառող առևտրականներն ու ձեռնարկատեր-շուլհակները, մինչև որ գարունը չգա և չպարզվի, թե ինչ մոդա է լինելու, չեն վստահանում իրենց կապիտալները ծախսել և դրանով օգնել բանվորներին՝ որոշ աշխատանք տալով. 2) գարնանը բանվորների թիվն անբավարար է լինում, և գործատեր-ջուլհակները պետք է բազմաթիվ աշկերտներ ներգրավեն թագավորության առևտրի մատակարարումն ապահովելու համար քառորդ կամ կես տարով. այս հանգամանքը խլում է աշխատող ձեռքերը հողագործությունից, գյուղը զրկում է աշխատողներից և վիթխարի չափով լցնում է քաղաքները մուրացիկներով. ձմեռը նրանք, որոնք ամաչում են մուրալ, սովամահ են լինում» («Essays about the Poor, Manufactures etc.», էջ 9)։
  290. «Children’s Employment Commission. 5th Report», էջ 171, № 34։
  291. Այսպես, օրինակ, Բրեդֆորդի արտահանող առևտրականների ցուցմունքներում ասված է. «Այսպիսի հանգամանքներում պարզ է, որ կարիք չկա դեռահասներին ստիպելու ավելի աշխատել խանութներում, քան առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 7-ը կամ 7½-ը։ Այս բացառապես ավելադիր ծախսումների ու ավելադիր ձեռքերի հարց է։ (Երեխաներն ստիպված չէին լինի մինչև ուշ գիշեր աշխատելու, եթե ձեռնարկատերերի մի մասը այնպես ծարավի չլիներ շահույթի. ավելադիր մեքենան արժե ընդամենը 16 կամ 18 ֆունտ ստեռլինգ։) ...Բոլոր դժվարություններն առաջ են գալիս հարմարանքների ու շենքի պակասությունից» (նույն տեղում, էջ 171, № 35, 36 և 38)։
  292. Նույն տեղում։ Ահա Լոնդոնի մի գործարանատիրոջ ցուցմունքը, որն աշխատանքային օրվա պարտադիր կարգավորումը համարում է բանվորներին գործարանատերերի դեմ և հենը գործարանատերերին խոշոր առևտրի դեմ պաշտպանելու միջոց. «Մեր ճյուղի վրա ճնշում են գործադրում ապրանք արտահանողները, որոնք, օրինակ, մտադիր են ապրանքներն առագաստանավով ուղարկել. նրանք ուզում են որոշ սեզոնի սկզբին տեղում լինել — և միևնույն ժամանակ գրպանները դնել առագաստանավով ու շոգենավով ապրանք տեղափոխելու գնի տարբերությունը, կամ երկու շոգենավից նրանք ընտրում են ավելի վաղ մեկնողը, որպեսզի իրենց մրցորդներից շուտ հայտնվեն օտարերկրյա շուկայում»։
  293. «Այս բանից կարելի էր խուսափել,— ասում է մի գործարանատեր,— պառլամենտական մի ընդհանուր օրենքի ճնշման տակ արտադրությունն ընդարձակելու գնով» (նույն տեղում, էջ X, № 38)։
  294. «Children’s Employment Commission. 5th Report», էջ XV, № 72 և հաջ.։
  295. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 127։
  296. Փորձով հաստատված է, որ առողջ միջին անհատը միջին ինտենսիվությամբ ամեն մի շնչառության ժամանակ մոտավորապես 25 խորանարդ մատնաչափ օդ է սպառում և մի րոպեում մոտավորապես 20 շնչառություն է կատարում։ Դրա համաձայն էլ մեկ մարդու օրական օդի սպառումը պետք է կազմեր մոտ 720 000 խորանարդ մատնաչափ կամ 416 խորանարդ ոտնաչափ։ Բայց հայտնի է, որ մի անգամ ներս շնչած օդն արդեն պիտանի չէ այդ պրոցեսի համար, մինչև որ չմաքրվի բնության մեծ արհեստանոցում։ Համաձայն Վաչենտինի և Բրուների փորձերի՝ առողջ մարդը մի ժամում արտաշնչում է, ըստ երևույթին. մոտավորապես 1300 խորանարդ մատնաչափ ածխաթթու գազ. այդ միևնույնն է, թե թոքերը իրենցից 24 ժամում դուրս նետեին մոտավորապես 8 ունցիա պինդ ածուխ։ «Ամեն մի մարդու պետք է ընկնի առնվազն 800 խորանարդ ոտնաչափս (Հեքսլի)։ [«Lessons on Elementary Physiology». London 1866, էջ 105։]
  297. Անգլիական գործարանային օրենքի համաձայն՝ ծնողները չեն կարող 14 տարեկանից փոքր իրենց երեխաներին ուղարկել «վերահսկվող» գործարանները, եթե երանք միաժամանակ չեն ապահովում երեխաների տարրական ուսումը։ Գործարանատերը պատասխանատու է օրենքի պահպանման համար։ «Գործարաններում ուսումը պարտադիր է, այդ՝ աշխատանքի պայմանն է» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 111)։
  298. Այն ամենահիանալի հետևանքների մասին, որ տալիս է մարմնամարզության (իսկ պատանիների համար նաև զինվորական վարժությունների) միացումը երեխաների պարտադիր ուսուցման հետ գործարաններում և աղքատների ուսումնարաններում, տես Ն. Վ. Սենիորի ճառը «National Association for the Promotion of Social Science»-ի 7.րդ տարեկան համագումարում, որ տպագրված է «Reports of Proceedings etc.»-ում. London 1863, էջ 63, 64, այլև գործարանային տեսուչների 1865 թ. հոկտ. 31-ի հաշվետվությունը, 118, 119, 120, 126 և հաջորդ էջերը։
  299. «Reports of Insp. of Fact. for 3tst October 1865», էջ 118։ Մետաքսեղենի մեկ միամիտ գործարանատեր հետազոտիչ «Children’s Employment Commission»-ի անդամին հայտարարում է. «Ես լիովին համոզված եմ, որ լավ բանվորներ արտադրելու գաղտնիքը գտնված է. դա ուսուցման միացումն է աշխատանքի հետ մանուկ հասակից։ Իհարկե, աշխատանքը չպետք է ո՛չ չափազանց լարված լինի, ո՛չ վանող ու ո՛չ էլ առողջության համար վնասակար։ Ես կփափագեի, որ իմ սեփական երեխաներն էլ աշխատանք ու խաղ ունենային որպես դպրոցից հանգստանալու միզոց» («Children’s Employment Commission. 5th Report», էջ 82, № 36)։
  300. Սենիորը «National Association for the Promotion of Social Science»-ի յոթերորդ տարեկան կոնգրեսի «Report of Proceedings»-ում, էջ 66։ Թե ինչ աստիճան խոշոր արդյունաբերությունը, զարգացման որոշ մակարդակի հասնելով, արտադրության նյութական եղանակն ու արտադրության հասարակական հարաբերությունները հեղաշրջելով՝ հեղաշրջում է կատարում նաև գլուխներում, դրա ցայտուն օրինակն է Ն. Վ. Սենիորի 1863 թվականի ճառի համեմատությունը 1833 թվականի գործարանային օրենքի դեմ ուղղված նրա ֆիլիպիկայի հետ, կամ հիշատակված կոնգրեսի հայացքների համեմատումը այն իրողության հետ, որ Անգլիայի որոշ գյուղական մասերում դեռ մինչև հիմա էլ սովամահ անելու սպառնալիքով աղքատ ծնողներին արգելում են իրենց երեխաներին ուսում տալ։ Այսպես, օրինակ, պարոն Սնելլը հաղորդում է, որ եթե Սոմերսետշիրում որևէ աղքատ մարդ դիմում է ծխական համայնքի օգնությանը, ապա հաստատված պրակտիկայի համաձայն նրան ստիպում են իր երեխաներին դպրոցից հանելու։ Այսպես, Ֆելտհեմի քահանա պ. Ուոլլեստոնը պատմում է դեպքեր, երբ որոշ ընտանիքների բացարձակապես մերժել են որևէ օժանդակություն, «որովհետև նրանք իրենց երեխաներին դպրոց են ուղարկում»։
  301. Այն դեպքերում, երբ մարդու ուժով շարժման մեջ դրվող արհեստային մեքենաներն ուղղակի կամ անուղղակի մրցում են զարգացած մեքենաների հետ, որոնք որպես այդպիսիներ ենթադրում են մեխանիկական շարժիչ ուժ, մի խոշոր փոփոխություն է կատարվում մեքենան բանեցնող բանվորի վերաբերմամբ։ Սկզբում շոգեմեքենան էր փոխարինում այդ բանվորին, հիմա նա պետք է փոխարինի շոգեմեքենային։ Այդ պատճառով նրա աշխատուժի լարումն ու ծախսումը հրեշավոր չափերի է հասնում, մանավանդ պատանիների համար, երբ նրանք ևս դատապարտվում են այդ տանջանքին։ Այսպես, հանձնաժողովի անդամ Լոնջը տեսել է, թե ինչպես Կովենտրիում ու շրջակայքում ժապավենահաստոցներ պտտեցնելու համար կիրառում էին 10—15 տարեկան տղաների, իսկ ավելի մանկահասակ երեխաները պետք է ավելի փոքրածավալ հաստոցներ պտտեցնեին։ Այս չափազանց ծանր աշխատանք է։ Տղաները պարզապես փոխարինում են շոգեուժը» («Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 114, № 6)։ «Ստրկության այս սիստեմի» ինչպես այն պաշտոնական հաշվետվությունն է անվանում, այդ սիստեմի սպանիչ հետևանքների մասին տե՛ս նույն և հաջ. էջերը։
  302. «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24։
  303. Նույն տեղում, էջ 7, № 60։
  304. «Լեռնային Շոտլանդիայի մի քանի մասերում... շատ հովիվներ ու կոտտերներ, կանանց ու երեխաների հետ, համաձայն վիճակագրական հաշվետվությունների, ման էին գալիս այնպիսի ոտնամաններով, որ իրենք էին կարում իրենց պատրաստած կաշուց, այնպիսի շորերով, որոնց ոչ մի ուրիշ ձեռք չէր դիպել, բացի իրենց սեփական ձեռքերից, և սրանց նյութը իրենք էին խուզել ոչխարների վրայից, և որոնց համար վուշը իրենք էին մշակում։ Հագուստ պատրաստելիս հազիվ էր որևէ գնված իր գործածվում, բացի հերյունից, ասեղից, մատնոցից ու ջուլհակության մեջ կիրառվող երկաթե գործիքների շատ սակավաթիվ մասերից։ Ներկերը իրենք կանայք էին հայթայթում ծառերից, թփերից ու խոտերից և այլն» (Dugald Stewart: «Works», հրատ. Hamilton, հ. VIII, էջ 327—328)։
  305. Էտյեն Բուալոյի հռչակավոր «Livre des métiers»-ում ի միջի այլոց պատվիրվում է, որ ենթավարպետը վարպետների շարքն ընդունվելիս երդվեր «եղբայրաբար սիրել արհեստի գծով իր եղբայրներին, նրանց օժանդակել, կամովին չհայտնել ուրիշներին արհեստի գաղտնիքները և, նույնիսկ ամբողջ համքարության շահի համար, գնորդի ուշադրությունը չդարձնել ուրիշների պրոդուկտների թերությունների վրա՝ իր սեփական ապրանքը հանձն արարելու նպատակով»։
  306. «Բուրժուազիան չի կարող գոյություն ունենալ առանց անընդհատ հեղաշրջումներ առաջացնելու արտադրության գործիքների մեջ, հետևաբար և առանց ռևոլյուցիոնացնելու արտադրական հարաբերությունները, ուրեմն և հասարակական հարաբերությունների ամբողջությունը։ Ընդհակառակը, բոլոր նախկին արդյունաբերական դասակարգերի գոյության առաջին պայմանը կազմում էր արտադրության հին եղանակի անփոփոխ պահպանումը։ Արտադրության անընդհատ հեղաշրջումները, հասարակական բոլոր հարաբերությունների անընդհատ ցնցումները, հավիտենական անվստահությունն ու շարժումը տարբերում են բուրժուական դարաշրջանը բոլոր նախորդ դարաշրջաններից։ Բոլոր քարացած, ժանգոտած հարաբերությունները նրանց ուղեկցող դարերով սրբագործված պատկերացումների և հայացքների հետ միասին կործանվում են, իսկ նոր առաջացողները տակավին չոսկրացած, դարձյալ հնացած են դուրս գալիս։ Ամեն դասային և. քարացած բան չքանում է, ամեն սրբազան բան պղծվում, և մարդիկ վերջիվերջո հանգում են իրենց կենսական դրության և իրենց փոխադարձ հարաբերությունների վրա զգաստ աչքերով նայելու անհրաժեշտությանը» (F.. Engels und Karl Marx: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 5)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «Կոմունիստական պարտիայի մանիֆեստը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հատ, V, էջ 485]։
  307. «You take my life,
    When you do take the means whereby I live».

    [«Կենսամիջոցներից զրկելով — ամբողջ կյանքից եք զրկում»։]
    (Շեքսպիր։ [Երկ. հ. II, Պետհրատ, 1930 թ., «Վենետիկի վաճառականը», Պ. Վեյնբերգի ռուս. թարգմանությունից, էջ 296։])

  308. Մի ֆրանսիացի բանվոր Սան-Ֆրանցիսկոյից վերադառնալուց հետո գրում է. «Ես երբեք մտքովս էլ չէի անցկացնում, թե ընդունակ եմ զբաղվելու այն բոլոր արհեստներով, որոնցով Կալիֆորնիայում իսկապես զբաղվում էի։ Ես խորապես համոզված էի, որ, բացի գրատպությունից, ուրիշ ոչ մի բանի պետքական չեմ... Ընկնելով բախտախնդիրների այդ աշխարհի խորքերը, որոնք իրենց արհեստն ավելի հեշտությամբ են փոխում, քան դուք ձեր շապիկը,— հավատացե՛ք,— ես այնպես էի վարվում, ինչպես մնացածները։ Որովհետև հանքափորի գործը անձնապես օգտավետ չէր, այն թողի ու գնացի քաղաք, որտեղ ես հաջորդաբար դարձա տպագրիչ, տանիքագործ, արճիճ ձուլող և այլն։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ ես պիտանի եմ ամեն մի աշխատանքի, ես ավելի քիչ եմ ինձ մոլլյուսկ զգում և ավելի շատ՝ մարդ» (A. Conrbon: «De l’Enseignement professionell, 2-րդ հրատ., էջ 50)։
  309. Ջոն Բելլերսը, որ մի իսկական ֆենոմեն է քաղաքատնտեսության պատմության մեջ, XVII դարի վերջում արդեն լիակատար հստակությամբ ըմբռնում էր այժմյան դաստիարակության և աշխատանքի բաժանումը ոչնչացնելու անհրաժեշտությունը, որոնք հասարակության երկու բևեռներում, թեկուզ և հակառակ ուղղությամբ, հիպերտրոֆիա և ատրոֆիա են ծնում։ Նա շատ լավ նկատում է ի միջի այլոց. «Պարապ ուսումը միայն մի քիչ ավելի լավ է, քան պարապություն սովորելը... Ֆիզիկական աշխատանքն աստծու սահմանած առաջին բանն է... Աշխատանքը նույնպես հարկավոր է մարմնի առողջության համար, ինչպես սնունդը նրա կյանքի համար, որովհետև այն անախորժությունները, որոնցից մարդ ազատվում է պարապությամբ, նրան կվիճակվեն որպես հիվանդություններ... Աշխատանքը յուղ է ավելացնում կյանքի լապտերի մեջ, իսկ միտքը վառում է այն... Մանկական դատարկ աշխատանքը երեխաների միտքը դատարկ է թողնում» (սրանք մարգարեական առարկություններ են Բազեդովի ու նրա այժմյան ձայնակիցների դեմ) («Proposals for raising a College of Industry of all useful Trades and Husbandry». London 1696, էջ 12, 14, 16, 18)։
  310. Ասենք, այս մի զգալի չափով նույն բնույթն է կրում նաև այն դեպքերում, երբ կատարվում է մանր արհեստանոցներում, ինչպես մենք այդ տեսանք ժանեկային մանուֆակտուրայի ու ծղոտագործության օրինակներից, և ինչպես ավելի հանգամանորեն կարելի էր տալ հատկապես Շեֆֆիլդի, Բիրմինհամի և այլ վայրերի մետաղեղենի մանուֆակտուրաների օրինակով։
  311. «Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 162, և 2nd Report, էջ XXXVIII, № 285, 289. էջ XXV, XXVI, № 191։
  312. «Գործարանային աշխատանքը կարող է նույնքան մաքուր ու հաճելի լինել... որքան և. տնային աշխատանքը, իսկ հավանորեն գուցե և է՛լ ավելի» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 129)։
  313. Նույն տեղում, էջ 27, 32։
  314. Դրա բազմաթիվ ապացույցները տե՛ս «Reports of Insp. of Fact.»։
  315. «Children’s Employment Commission. 5th Report», էջ X, № 35։
  316. «Children’s Employment Commission. 5th Report», էջ IX, № 28։
  317. «Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 165—167։ Այն առավելությունների մասին, որ խոշոր արտադրությունն ունի գաճաճային արտադրության նկատմամբ, հմմտ. «Children’s Employment Commission. 3rd Report», էջ 13, № 144. էջ 25, № 121, էջ 26, № 125. էջ 27, № 140 և այլն։
  318. Արդյունաբերության ճյուղերը, որոնց վրա պետք է տարածվեր գործարանային օրենքների ներգործությունը, սրանք են. ժանեկագործական մանուֆակտուրան, գուլպայագարծությունը, ծղոտագործությունը, հագուստի պատկանելիքների մանուֆակտուրան՝ իր բազմաթիվ տեսակներով, արհեստական ծաղիկների արտադրությունը, ոտնամանների, գլխարկների ու ձեռնոցների արտադրությունը, դերձակությունը, մետաղեղենի բոլոր գործարանները՝ դոմնային հնոցներից սկսած մինչև ասեղագործարանները և այլև, թղթագործարանները, ապակեղենի մանուֆակտուրաները, ծխախոտի մանուֆակտուրաները, ռեզինի արտադրությունը, բյորդերի պատրաստումը (ջուլհակության համար), ձեռքով գորգագործությունը, հովանոցների մանուֆակտուրան, իլիկների ու մասրաների արտադրությունը, գրատպությունը, կազմարարությունը, գրենական պիտույքների առևտուրը (Stationery, ընդ որում սրա մեջ մտնում է նաև թղթատուփերի, քարտեզների, թղթաներկերի և այլն պատրաստումը), ճոպանագործությունը, ագատե զարդարանքների մանուֆակտուրան, աղյուսագործարանները, ձեռքով մետաքսագործությունը, մետաքսաժապավենների արտադրությունը [Coventry-Weberei], աղի, մոմի ու ցեմենտի գործարանները, ռաֆինադ շաքարի արտադրությունը, բիսկվիտի արտադրությունը, փայտամշակման և ուրիշ զանազան խառն աշխատանքներ։
  319. Նույն տեղում, էջ XXV, № 169։
    319a Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը] անցավ 1867 թ. օգոստոսի 12-ին։ Այդ օրենքը կարգավորում է մետաղաձուլական, դարբնոցային ու մետաղամշակման բոլոր գործարանները, ներառյալ նաև մեքենայագործարանները, հետո՝ ապակեղենի, թղթի, գուտապերչի, կաուչուկի, ծխախոտի մանուֆակտուրաները, տպարանները, կազմատները, վերջապես, այն բոլոր արհեստանոցները, որտեղ 50 հոգուց ավելի մարդ է զբաղված։— House of Labour Regulation Act-ը [Աշխատանքի ժամերը կարգավորող օրենքը], որ անցավ 1867 թ. օգոստոսի 17-ին, կարգավորում է ավելի մանր արհեստանոցներն ու, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքը։
    Այդ օրենքներին, 1872 թվականի նոր Mining Act-ին [Հանքերի վերաբերյալ օրենքին] և մյուսներին ես կվերադառնամ II հատորում։
  320. Senior: «Social Science Congress». [Edinburgh 1863], էջ 55—58։
  321. Գործարանային տեսչության անձնակազմը բաղկացած էր 2 տեսչից, 2 օգնականից ու 41 ենթատեսչից։ Ութ նոր ենթատեսուչ նշանակվեց 1871 թվականին։ Գործարանային օրենքներն Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում կենսագործելու ծախսերի ընդհանուր գումարը 1871—1872 թվականներին կազմում էր միայն 25 347 ֆ. ստ., դրա մեջ հաշված օրինախախտումների դեմ հարուցված պրոցեսների հետ կապված դատական ծախքերը։
  322. Ռոբերտ Օուենը, կոոպերատիվ գործարանների ու կոոպերատիվ կրպակների հայրը, որը, սակայն, ինչպես վերևում նշվեք, բարեփոխության այդ մեկուսացած տարրերի նշանակության նկատմամբ ամենևին համամիտ չէր իր հետևորդների պատրանքներին, իր փորձերի ժամանակ ո՛չ միայն իրապես ելնում էր գործարանային սիստեմից, այլ նաև թեորիապես այդ սիստեմը հայտարարեց սոցիալական ռևոլյուցիայի ելակետ։ Լեյդենի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր պ-ն Վիսսերինգը կարծես նախազգում է նման մի բան և իր «Handboek van Praktische Staatshuishoudkunde» [Amsterdam] գրքում, 1860—1862, որն ամենահամապատասխան ձևով հրամցնում է վուլգար տնտեսագիտության բոլոր տափակությունները, եռանդով հանդես է գալիս արհեստային արտադրության օգտին ընդդեմ խոշոր արդյունաբերության։ {4-րդ հրատ. հավելում.— Այն «իրավաբանական նորանոր խորամանկությունները» էջ 364) [այս հատորի էջ 316], որ անգլիական օրենսդրությունը ստեղծել է միմյանց հակասող Factory Act-երի, Factory Extension Act-ի և Workshops’ Act-ի միջոցով, վերջապես անհանդուրժելի դարձան, ուստի 1878 թվականի Factory and Workshops Act-ի մեջ իրագործված է այս բնագավառին վերաբերող ամբողջ օրենսդրության կոդիֆիկացիան։ Իհարկե, այստեղ հնարավոր չէ տալ մինչև այժմ էլ Անգլիայում իր ուժը պահպանող արդյունաբերական այդ օրենսգրքի մանրամասն քննադատությունը։ Սահմանափակվենք հետևյալ դիտողություններով։ Օրենքը տարածվում է՝ 1) Տեքստիլ գործարանների վրա։ Այստեղ ընդհանուր առմամբ ամեն ինչ հին դրության մեջ է մնում. 10 տարեկանից մեծ երեխաների համար թույլատրված աշխատաժամանակն օրական կազմում է 5½ ժամ կամ 6 ժամ, բայց այս դեպքում շաբաթ օրն ազատ է. դեռահասների ու կանանց համար՝ հինգ օր 10-ական ժամ, շաբաթ օրն ամենաշատը 6½ ժամ։— 2) Ոչ-տեքստիլ գործարանների վրա։ Նրանց վերաբերող որոշումներն առաջվանից ավելի են մոտեցրած № 1-ի տակ նշված որոշումներին, բայց դեռ պահպանվում են կապիտալիստների համար նպաստավոր որոշ բացառություններ, որանք որոշ դեպքերում կարող են է՛լ ավելի ընդարձակվել ներքին գործերի մինիստրի հատուկ թույլտվությամբ։ — 3) Workshops-ի [արհեստանոցների] վրա, որոնք սահմանված են մոտավորապես այնպես, ինչպես նախկին օրենքում. որչափով նրանց մեջ աշխատում են երեխաներ, դեռահասներ կամ կանայք, Workshops-ը համարյա հավասարեցված են ոչ-տեքստիլագործական գործարաններին, սակայն մանրամասնությունների մեջ դարձյալ թուլացումներով։ — 4) Այն Workshop-ների վրա, որոնց մեջ երեխա կամ դեռահաս չկա, այլ միայն 18 տարեկանից մեծ երկու սեռի անձեր են աշխատում. այս կատեգորիայի համար սահմանված են հետագա թուլացումներ։ — 5) Domestic Workshops-ի [տնային արհեստանոցների] վրա, որտեղ միայն ընտանիքի անդամներ են աշխատում սեփական բնակարանում. է՛լ ավելի առաձգական կանոններ և, բացի դրանից, այն սահմանափակումը, որ տեսուչն առանց մինիստրի կամ դատական հատուկ թույլտվության կարող է լոկ այն շենքերն այցելել, որոնք միաժամանակ որպես բնակարան չեն ծառայում. վերջապես, կատարյալ ազատություն է տրված ընտանիքի ներսում ծղոտագործությանը, ժանեկահյուսմանն ու ձեռնոցագործությանը։ Բոլոր պակասություններով հանդերձ այդ օրենքը 1877 թ. մարտի 23-ի շվեյցարական ֆեդերալ գործարանային օրենքի հետ միասին դեռ հիմա էլ այս բնագավառում ամենալավ օրենքն է։ Այդ օրենքի ու շվեյցարական հենց նոր հիշված ֆեդերալ օրենքի համեմատությունն առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև դա շատ ակնառու է դարձնում օրենսդրական երկու մեթոդի — անգլիական, «պատմական» դեպքից դեպք միջամտող մեթոդի և ֆրանսիական ռևոլյուցիայի տրադիցիաների վրա կառուցված մայրցամաքային, ավելի շատ ընդհանրացնող մեթոդի առավելություններն ու թերությունները։ Դժբախտաբար, անգլիական օրենսգիրքը։ արհեստանոցների նկատմամբ կիրառելու իմաստով, դեռ մինչև հիմա էլ մեծ մասամբ մեռած տառ է մնում տեսուչների անբավարար անձնակազմի պատճառով։ — Ֆ. Է.}
  323. Անգլիական հողագործության մեջ կիրառվող մեքենաների մանրամասն նկարագրությունը գտնվում է դ-ր W. Hamm-ի «Die Landwirtschaftlichen Geräthe und Maschinen Englands» աշխատության մեջ, 2-րդ հրատ., 1856։ Անգլիական հողագործության զարգացման իր ուրվագծում պ. Համմը չափազանց անքննադատորեն հետևում է պ. Լեոնս դե Լավերնին։ {4-րդ հրատ. հավելում.— Հիմա այդ աշխատությունը, իհարկե, հնացել է։— Ֆ. Է.}
  324. «Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև, անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դա տա պարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։
  325. Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես առաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտ ի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։