Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 8781 բայտ, 15:52, 2 Օգոստոսի 2014
/* Ոգեղեններ */
Հրեշներն և ճիվաղները, որքան էլ սնահավատների մեջ առաջացրել են կրոնական զգացումներ, միշտ ճանաչվել են որպես վայրի ու կենդանական կամ կիսով չափ բանական, կիսով չափ ոչ բանական։ Բոլոր ազգերի հին կրոններում հիշատակվում են նաև սրանցից վեր էակներ՝ իբրև բանական և հոգեղեն, շատերը՝ որպես պարզ ոգի, ոմանք՝ նաև մարմնավոր։ Ըստ հեթանոսների սովորական տկարամտության, դրանցից շատերը ավելի չար, քան թե բարի ոգիներ են, որոնք, ըստ քրիստոենական մտքի, կարող են վերաբերել երկու ծանոթ դասակների՝ հրեշտակներին ու դևերին, որոնք Աստծու կամ աստվածների և մարդկանց միջև միջնորդներ ու պաշտոնատարներ են, և գեթ ոմանք նաև աստվածազուններ են կամ աստվածների մերձավորներ։ Կան նաև այնպիսիները, որոնք միջակա են թվում, և դրանց չարն ու բարին որոշելը դժվար է։ Կարծում եմ՝ այդպիսին են հայոց քաջքերն ու ուրվականները։ Նախ անդրադառնանք դրանց։
 
Հայոց սեփական գլխավոր կրոնական էակներից մեկը քաջն է, որի անունը սովորաբար ասվում է հոգնակի՝ <i>քաջք</i>։ Քաջքերի զորությունը համապատասխանում է արաբների <i>ջին</i> կամ <i>չին</i> կոչվածին, որին անունով իսկ նման են հռոմեացիների և նորերի <i>Genius, Gйnie</i> ոգիները՝ իբրև բնության տեղանքների և էակների, նաև մարդկանց համար հոգացողներ՝ որոշ չափով նման մեր պահապան հրեշտակներին։ Թվում է՝ արևմտյանների մոտ սրանք բարերար ոգիներ են, իսկ մեր և արևելցիների մոտ՝ առավելապես անաչառ․ կամ պատժող, թեև ոչ չար, ինչպես վկայում է մեր մեծ փիլիսոփա Դավիթը․ «Քաջ է ոգի բացարձակ ի հողեղէն մարմնոյ (այսինքն՝ անմարմին), ըստ ինքեան գոլով բարի»։
 
Հայտնի է, որ մեր հայերեն բառի պարզ իմաստը «զորավոր, կտրիճ» նշանակելն է, և ըստ այսմ է քաջքերի՝ իբրև արդարության ու պատուհասների պաշտոնատարների գործը, և այդ իսկ պատճառով ավելի ահարկու են եղել, քան գգվելի։ Մեր բոլոր ազգակիցներին ծանոթ է իրենց Արտավազդ թագավորի հետ պատահածը, որին նրա հայրը (Արտաշեսը) անիծեց, որ քաջքերը բռնեն նրան ու տանեն, Մասիսի խավար խոռոչների մեջ կապեն ու պահեն։ Մեր հին վիպասանների երգերից ու պատմիչներից առնվածը և տոնական «Հայսմավուրք»֊ում գրվածը շատ անգամ է հիշվել (նավասարդի հիշատակով), և մենք էլ ակնարկեցինք (էջ 26)՝ ըստ մեր հեթանոս հայերի կարծիքի․ Արտավազդին հավատարիմ երկու որսի շները լիզելով այնպես էին մաշում նրա շղթաները, որ տարվա վերջին այն դառնում էր մազի հաստության, ինչը քանդելով՝ նա պիտի ելներ և աշխարհը տակնուվար աներ, ավերեր։ Բայց դարբինների կռանների և այլ նյութերի հարվածների ձայնից շղթաները իսկույն հաստանում էին, և կապվածը դեռ մնում էր այնպես, ինչպես էր։ Սա մերոնցից նախ հիշում է Եզնիկը<ref>«Մոլորութիւն Հայոց (բնագրում՝ դիւաց (ծան․ թարգմ․) պաբեաց զդիւցապաշտս Հայոց եթէ զոմն Արտաւազդ անուն արգիլեալ իցէ Դիւաց, որ ցայժմ կեդանի կայ, եւ նա ելնելոց է եւ ունելոց զաշխարհս․ եւ ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք»։)</ref> և <i>քաջք</i>֊ի փոխարեն <i>դև</i> է անվանում, իսկ Խորենացին և այլք գրում են ավելի պատմական ոճով և <i>քաջ</i> կոչելով։
 
Արտավազդից ոչ շատ առաջ հայերս ունեինք մի բռնակալ թագավոր (Երվանդ, որի անունը նշանակում է «օձ կամ վիշապ»), և ասում են, թե քաջքերը սրան էլ բռնեցին ու քաշեցին «ի գետս ի վեր մռայլս»։ Թվում է, թե իրենք՝ քաջքերն էլ այդպիսի տեղերում էին թափառում, և հավանորեն նրանց հիշատակով են տրվել աշխարհագրական մի շարք անուններ, ինչպես՝ Քաջավազ դաշտ, Քաջաբուրգ գյուղ՝ Վանդանում, Քաջունիք, Քաջաքար լեռ՝ Խաղտյաց կողմերում, որի վերաբերյալ մերձաբնակները մինչև հըիմա էլ այդպես են վկայում։ Գրիգոր Տաթևացին քաջքերին բնությագրում է հատկապես որպես քարերին տիրող․ «Որք ի վէմս իշխեն՝ Քաջք կոչեցան»։ մի սիրերգակ գուսան էլ, իր շատ երգեցողությամբ պարծենալով, ասում է․
<br>«Հանչաք ես հայրէն (երգ―Ղ․Ա․) ասի՝
<br>Որ զՔաջերն ի քարն ուսուցի»։
 
Մեր այդ շատերգ գուսանից առաջ էլ քաջքերը գիտեին երգել, ինչպես վկայում է Հեթում թագավորը կամ նրա անունից հարցնող֊պատասխանող Վահրամ վարդապետը՝ դրանց դասելով դևերի կարգը․ «Ընդէ՞ր ոմանք ի նոցանէ․․․ երգս և եղանակս երգեն, որք և բազումք զձայնն լուեալ են, և Քաջ [աս]են զնոսա մադրիկ»։ Վահրամը պարզապես նշում է նրանց անմարմին լինելը․ «Եւ զամենայն ինչ առ երեւոյթս առնեն»։ Նա հիշատակում է նաև քաջքերի այլ քաջությունը ևս․ «Ապա զիա՞րդ է, որ զի բազումք ասեն, թէ Քաջք զպատերազմունս մղեն, և զորս երէոց որսան, և զարմտիս կալոցն կրեն, և զգինիս հնձանաց առնուն, և վիշապք զտոհմականս անդէոցն ծծեն»։ և այլն։
 
Այս խոսքերը քաջքերին նմանեցնում են շահապետներին ու վիշապաքաղերին։ Վարդապետը հանդիսանում է այդ ասողներին և համարում է քրիստոնյա ու խելացի կոչվելու ոչ արժանի և եզրափակում է․ «Ոչ Քաջ լեալ է, և ոչ Վիշապ․․․ որ ինչ երկրի մեծ լինի՝ վիշապ ասեն․․․ որպէս մարդ մեծ՝ անձնեայ և յաղթանդամ ասի․ և թէ ուղիղ է զոր ասեն՝ ցորեն և գինի առեալ դիւացն, սակայն ոչ ուտեն և ոչ ըմպեն, և ոչ ի տեղոյն շարժեն զիրսն, այլ երեւոյթ իմն տան․․․ ― Իսկ ընդէ՞ր որ ապա ասեն տեսեալոմանց Քաջաց և վիշապաց տաճարս ի Լերինս բարձունս և բնակութիւնս, ուր և զԱղեքսանդր կապեալ ունին ի Հռոմ, և զԱրտուաւազդ Հայոց թագաւոր ի Մասիս, և զԵրուանդ ի գետս և ի մռայլս․․․ Մոլորութիւնն դիւաց խաբեաց զկռապաշտսն Հայոց ի ձեռն քրմացն, որք ասէին թէ զԱրտաւազդ ոմն վիշապք արգելեալ են կենդանի՝ ի Մասիս լեառն․․․ և ոմն մի յանմտաց՝ որ ունէր զիշխանութիւն Հայոց, զարհուրեալ հարցնաէր զղջումս(՞) դիւացն և զկախարդսն, թէ ե՞րբ լինի Արտաւազդայ ելանել ի կապանացն․ և նոքա ասացեալ, թե ոչ կամիս զելանելն նորա ի կապանացն, հրաման տուր ընդ ամենայն աշխարհիս դարբնացն, որ ի Նաւասարդի օրն ամենայն դարբին կռանաւն դոփէ ի վերայ Սալի իւրոյ․ և երկաթքն Արտաւազդայ անդրէն հաստատին։ Զնոյն հրաման կատարեն այժմ․ ամենայն դարբին ի Նաւասարդոջ՝ կռանաւն զսալն հարկանէ․․․ Նոյնպէս և ինքեանք Դեւքն՝ ջորիք և էշք երեւեալ ի կալ, կրել զցորեան և զգինի, և արագ արագ վազս առնեն երեւութիւն ի դաշտի, իբր թէ որսան․ որ և սուտք ամենեքեան»։ Այս վարդապետը քաջքերի մասին մեկ այլ հիշատակություն էլ է անում, որում քաջությունը ավելի պատշաճ է համարում կախարդներին, որոնց մասին այն ժամանակի դյուրահավատները, մանավանդ թյուրահավատները ասել են․ «Հեծեալ ի կարաս՝ երթան ի ճանապարհ հեռի, և ի վերայ ջրոց քայլեալ վաղվաղակի յօտար աշխարհ ելանեն, Քաջաց սեղանս դնեն, և ի նոցանէ բանս լսեն և առնեն»։
=Ծանոթագրություններ=
<references/>