«Չորրորդ Բաժին: Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
 
(24 intermediate revisions by the same user not shown)
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
  
{{անավարտ}}
 
  
 +
==ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ==
  
==ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ==
+
===ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ===
  
===ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ===
+
Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։
  
====1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ====
+
Չնայած որ տրված են աշխատանքային օրվա սահմանները՝ ac, այնուամենայնիվ, bc հատվածը, ըստ երևույթին, կարող է երկարացվել եթե ոչ այն ընդարձակելով իր c վերջնակետից այն կողմը, որը միաժամանակ ac աշխատանքային օրվա վերջնակետն է, ապա b սկզբնակետը հակառակ ուղղությամբ տեղափոխելով դեպի a-ն։ Ընդունենք, որ a----------b'-b--c գծի մեջ b'-b հատվածը հավասար է bc-ի կեսին, այսինքն՝ հավասար է մեկ աշխատաժամի։ Եթե հիմա ենթադրենք, որ ac տասներկուժամյա աշխատանքային օրվա դեպքում b կետը ետ է տարվում մինչև b', ապա bc-ն երկարելով դառնում է b'c, հավելյալ աշխատանքն աճում է կիսով չափ, 2-ից դառնում է 3 ժամ, թեև աշխատանքային օրն առաջվա նման պարունակում է միայն 12 ժամ։ Բայց հավելյալ աշխատանքի այդ ընդարձակումը bc-ից մինչև b'c, 2-ից մինչև 3 ժամ, ակներևորեն անհնարին է առանց անհրաժեշտ աշխատանքը միաժամանակ կրճատելու ab-ից մինչև ab', 10 ժամից մինչև 9 ժամ։ Այդ դեպքում հավելյալ աշխատանքի երկարացմանը կհամապատասխաներ անհրաժեշտ աշխատանքի կրճատումը, կամ այն աշխատաժամանակի մի մասը, որ բանվորը մինչև հիմա փաստորեն իրեն վրա էր գործադրում, պետք է դառնա այն աշխատաժամանակը, որ գործադրվում է կապիտալիստի օգտին։ Փոփոխության կենթարկվեր այդ դեպքում ո՛չ թե աշխատանքային օրվա երկարությունը, այլ այն համամասնությունը, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։
  
Աշխատուժի սպառումը հենց ինքն աշխատանքն է։ Աշխատուժի գնորդը գործադրում է այդ աշխատուժը, նրա վաճառորդին հարկադրելով աշխատել։ Վերջինը դրա հետևանքով actu [փաստորեն] դառնում է ինքն իրեն կիրառող աշխատուժ, բանվոր, մինչդեռ առաջ նա բանվոր էր միայն potentia [պոտենցիալ կերպով]։ Իր աշխատանքն ապրանքների մեջ արտահայտելու համար նա պետք է ամենից առաջ այն արտահայտի սպառողական արժեքների մեջ, այնպիսի իրերի մեջ, որոնք այս կամ այն պահանջմունքների բավարարմանն են ծառայում։ Հետևաբար, կապիտալիստը բանվորին հարկադրում է պատրաստելու որևէ առանձնահատուկ սպառողական արժեք, որևէ որոշակի իր։ Սպառողական արժեքների կամ բարիքների արտադրության ընդհանուր բնույթը բոլորովին չի փոխվում այն հանգամանքից, որ արտադրությունը կատարվում է կապիտալիստի համար և նրա վերահսկողության տակ։ Ուստի աշխատանքի պրոցեսը անհրաժեշտ է նախ քննել որևէ որոշակի հասարակական ձևից անկախ։
+
Մյուս կողմից, ակներև է, որ եթե տրված են աշխատանքային օրվա մեծությունն ու աշխատուժի արժեքը, ապա տրված է նաև հավելյալ աշխատանքի մեծությունը։ Աշխատուժի արժեքը, այսինքն՝ նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակը որոշում է նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է կես շիլլինգի կամ 6 պենսի հավասար ոսկու քանակով, և եթե աշխատուժի օրական արժեքը կազմում է 5 շիլլինգ, ապա բանվորը պետք է օրական 10 ժամ աշխատի, որպեսզի փոխհատուցի իր աշխատուժի՝ կապիտալի կողմից իրեն վճարված օրական արժեքը, կամ արտադրի իրեն ամեն օր անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի համարժեքը։ Այս կենսամիջոցների արժեքով որոշվում է նրա աշխատուժի արժեքը<ref>Օրական միջին աշխատավարձի արժեքը որոշվում է նրանով, ինչ որ բանվորին հարկավոր է «ապրելու, աշխատելու և բազմանալու համար» (William Petty: «Political Anatomy of Ireland», 1672, էջ 64)։ «Աշխատանքի գինը միշտ կազմվում է գոյության անհրաժեշտ միջոցների գներից»։ Բանվորը համապատասխան վարձը չի ստանում, «եթե... բանվորի ստացած վաստակը նրան հնարավորություն չի տալիս իր՝ որպես բանվորի ցածր կոչմանն ու դիրքին համապատասխան այնպիսի ընտանիք պահելու, որը հաճախ նրանցից շատերին է վիճակվում» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 15)։ «Հասարակ բանվորը, որը ոչինչ չունի, բացի ձեռքերից ու արհեստ իմանալուց, լոկ այնքան է ստանում, որքանով նրան հաջողվում է իր աշխատանքը վաճառել ուրիշներին... Աշխատանքի բոլոր ճյուղերում պետք է տեղի ունենա և իսկապես տեղի է ունենում այն իրողությունը, որ բանվորի վաստակը սահմանափակվում է նրանով, ինչ որ նրան անպայման անհրաժեշտ է իր գոյությունը պահպանելու համար» (Turgot: «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses». Oeuvres, հրատ Daire, հ. I, էջ 10)։ «Անհրաժեշտ կենսամիջոցների գինն աշխատանքի արտադրության արժեքն է իրապես» (Malthus: «Inquiry into the Nature and Progress of Rent and the Principles by which it is regulated» 1815, էջ 48, ծանոթագրություն)։</ref>, նրա աշխատուժի արժեքով, իր հերթին, որոշվում է նրա անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը։ Բայց հավելյալ աշխատանքի մեծությունն ստացվում է ամբողջ աշխատանքային օրվանից անհրաժեշտ աշխատաժամանակը հանելով։ Տասը ժամը տասներկուսից հանելով մնում է երկու, և տվյալ պայմաններում, ըստ երևույթին, ոչ մի հնարավորություն չկա հավելյալ աշխատանքն այդ երկու ժամի սահմաններից ավելի երկարացնելու։ Իհարկե, կապիտալիստը կարող է 5 շիլլինգի փոխարեն բանվորին միայն 4 շիլլինգ 6 պենս կամ նույնիսկ է՛լ ավելի քիչ վճարել։ 4 շիլլինգ 6 պենս գնահատվող այդ արժեքը վերարտադրելու համար բավական կլիներ 9 աշխատաժամ, և, այդպիսով, տասներկուժամյա աշխատանքային օրից հավելյալ աշխատանքին կընկներ 3 ժամ՝ փոխանակ 2 ժամի, որի հետևանքով ինքը՝ հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է մինչև 1 շիլլինգ 6 պենսի։ Սակայն այդ հետևանքին կարելի էր հասնել միայն բանվորի վարձը իր աշխատուժի արժեքից իջեցնելու միջոցով։ Ունենալով ընդամենը 4 շիլլինգ 6 պենս, որ բանվորն արտադրում է 9 ժամում, նա իր տրամադրության տակ <math>^1/_{10}</math>-ով պակաս կենսամիջոցներ է ունենում, քան առաջ, և դրա հետևանքով կարող է տեղի ունենալ նրա աշխատուժի միայն կարճած վերարտադրություն։ Տվյալ դեպքում հավելյալ աշխատանքը կարող է երկարացվել միայն նրա նորմալ սահմանների խախտումով, նրա շրջանը կարող է ընդարձակվել միայն անհրաժեշտ աշխատաժամանակի շրջանի բռնի զավթումներով։ Թեև հավելյալ աշխատանքն ավելացնելու այս մեթոդը կարևոր դեր է խաղում աշխատավարձի իրական շարժման մեջ, այնուամենայնիվ, այստեղ նա պետք է բացառվի, քանի որ մեր ենթադրությամբ բոլոր ապրանքները, ուրեմն և աշխատուժը, վաճառվում և գնվում են իրենց լրիվ արժեքով։ Քանի որ այս ենթադրված է, աշխատուժի արտադրության կամ նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասելու պատճառ կարող է լինել ո՛չ թե բանվորի աշխատավարձի իջեցումը նրա աշխատուժի արժեքից ցած, այլ միայն այդ իսկ արժեքի իջեցումը։ Եթե աշխատանքային օրվա տևողությունը տրված է, հավելյալ աշխատանքի աճումը պետք է առաջ գա անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետևանքով և ոչ թե ընդհակառակը, ոչ թե անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումը՝ հավելյալ աշխատանքի աճման հետևանքով։ Որպեսզի մեր օրինակի մեջ անհրաժեշտ աշխատաժամանակը <math>^1/_{10}</math>-ով պակասի, այսինքն՝ 10-ից դառնա 9 ժամ, և, հետևաբար, հավելյալ աշխատանքը աճի 2-ից մինչև 3 ժամ, անհրաժեշտ է աշխատ ուժի արժեքի իրական իջեցում <math>^1/_{10}</math>-ով։
  
Աշխատանքը նախ և առաջ մարդու ու բնության միջև կատարվող պրոցես է, մի պրոցես, որի մեջ մարդն իր սեփական գործունեությամբ միջնորդավորում, կարգավորում և վերահսկողության է ենթարկում նյութերի փոխանակությունը բնության և իր միջև։ Բնության նյութի դիմաց նա ինքն էլ կանգնած է իբրև բնության ուժ։ Իր մարմնին պատկանող բնական ուժերը՝ բազուկներն ու ոտքերը, գլուխն ու մատները նա շարժման մեջ է դնում, որպեսզի բնական նյութի յուրացնի իր սեփական կյանքի համար պիտանի որոշ ձևով։ Այդ շարժման միջոցով ներգործելով իրենից դուրս գտնվող բնության վրա և այն փոփոխելով, նա միևնույն ժամանակ փոփոխում է իր սեփական բնությունը։ Նա զարգացնում է իր բնության մեջ նիրհող կարողությունները և այդ ուժերի խաղը ենթարկում է իր սեփական իշխանությանը։ Մենք այստեղ չենք քննի աշխատանքի սկզբնական կենդանանման բնազդական ձևերը։
+
Բայց աշխատուժի արժեքի <math>^1/_{10}</math>-ի չափով այդպիսի իջեցումն իր կողմից ենթադրում է, որ կենսամիջոցների այն նույն քանակը, որ առաջ արտադրվում էր 10 ժամում, հիմա 9 ժամում է արտադրվում։ Բայց այդ անկարելի է առանց աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման։ Ենթադրենք, արտադրության տվյալ միջոցներով կոշկակարը կարող է, օրինակ, մեկ զույգ կոշիկ կարել 12-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում։ Որպեսզի նա կարողանա միևնույն ժամանակամիջոցում երկու զույգ կոշիկ պատրաստել, նրա աշխատանքի արտադրողական ուժը պետք է կրկնապատկվի, իսկ այն չի կարող կրկնապատկվել առանց նրա աշխատանքի միջոցների կամ մեթոդի կամ միաժամանակ թե՛ մեկի և թե՛ մյուսի փոփոխության։ Հետևաբար, նրա աշխատանքի արտադրական պայմանների մեջ, այսինքն՝ նրա արտադրության եղանակի, ուստի և աշխատանքի բուն իսկ պրոցեսի մեջ պետք է ռևոլյուցիա տեղի ունենա։ Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացում ասելով մենք այստեղ հասկանում ենք ընդհանրապես աշխատանքի պրոցեսի ամեն մի փոփոխություն, որը կրճատում է տվյալ ապրանքն արտադրելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, աշխատանքի մի ավելի փոքր քանակ ընդունակություն է ձեռք բերում սպառողական արժեքի մի ավելի մեծ քանակ արտադրելու<ref>«Երբ կատարելագործվում են արհեստները, հարցը հանգում է նոր մեթոդներ գտնելուն, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը կարող է կատարվել ավելի քիչ թվով մարդկանցով կամ (որ միևնույն բանն է) ավելի կարճ ժամանակում, քան առաջ» (Galiani: «Della Moneta», հ. III, Custodi-ի «Scrittori Classici Italiani di Economia Politica», Parte Moderna, Milano 1803, էջ 158, 159։ «Արտադրության ծախքերի տնտեսումն այլ բան չի կարող լինել, քան եթե արտադրելու վրա գործադրվող աշխատանքի քանակի տնտեսում» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 22)։</ref>։ Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի արտադրությունը, նրա մինչև այժմ մեր քննած ձևի մեջ հետազոտելիս, արտադրության եղանակը մեր կողմից ենթադրված է որպես ինչ-որ տրված բան, ապա այժմ, որպեսզի հասկանանք հավելյալ արժեքի արտադրությունը անհրաժեշտ աշխատանքը հավելյալ աշխատանք դարձնելու միջոցով, ամենևին բավական չէ ընդունել, որ կապիտալը տիրանում է աշխատանքի պրոցեսին՝ նրա պատմականորեն ժառանգված, գոյություն ունեցող ձևով և միայն նրա տևողությունն է երկարացնում։ Անհրաժեշտ է հեղաշրջում աշխատանքի պրոցեսի տեխնիկական ու հասարակական պայմանների և, հետևապես, նաև արտադրության բուն իսկ եղանակի մեջ, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժը բարձրանա, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժի բարձրանալով աշխատուժի արժեքն ընկնի և այդպիսով կրճատվի աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է այդ արժեքը վերարտադրելու համար։
  
Հասարակության այն վիճակի համեմատությամբ, երբ բանվորը ապրանքային շուկայում հանդես է գալիս որպես իր սեփական աշխատուժի վաճառորդ՝ այն վիճակը, երբ մարդկային աշխատանքը դեռ չի ազատագրվել իր պրիմիտիվ բնազդական ձևից — նախնադարյան ժամանակների խորքերին է պատկանում։ Մենք ենթադրում ենք աշխատանքը այնպիսի ձևով, որով նա մարդու բացառիկ սեփականությունն է կազմում։ Մարդը կատարում է այնպիսի օպերացիաներ, որոնք հիշեցնում են ջուլհակի օպերացիաները, և մեղուն իր մոմեղեն բջիջների կառուցումով ամաչեցնում է մարդ-ճարտարապետներից ոմանց։ Բայց հենց սկզբից ամենավատ ճարտարապետը ամենալավ մեղվից տարբերվում է նրանով, որ ճարտարապետը նախքան բջիջը մեղրամոմից կառուցելը այն արդեն կառուցել է իր գլխում։ Աշխատանքի պրոցեսի վերջում ստացվում է այն հետևանքը, որն արդեն կար աշխատողի պատկերացման մեջ այդ պրոցեսն սկսելիս, այսինքն՝ իդեալապես։ Աշխատողը մեղվից տարբերվում է ոչ միայն նրանով, որ փոխում է բնության տվածի ձևը. բնության տվածի մեջ նա միաժամանակ իրականացնում է իր գիտակցական նպատակը, որն իբրև օրենք որոշում է նրա գործողությունների եղանակն ու բնույթը և որին նա պետք է ենթարկի իր կամքը։ Եվ այդ ենթարկումը եզակի ակտ չէ։ Բացի այն օրգանների լարումից, որոնք կատարում են աշխատանքը, աշխատանքի ամբողջ տևողության միջոցին անհրաժեշտ է նպատակահարմար կամք, որն արտահայտվում է ուշադրության մեջ և, ընդսմին այնքան ավելի շատ է անհրաժեշտ, որքան ավելի քիչ է հրապուրում բանվորին աշխատանքը իր բովանդակությամբ ու կատարման եղանակով, հետևապես, որքան ավելի քիչ է բանվորը հաճույք ստանամ աշխատանքից՝ որպես իր սեփական ֆիզիկական ու հոգեկան ուժերի խաղից։
+
Աշխատանքային օրը երկարացնելու միջոցով արտադրվող հավելյալ արժեքը ես անվանում եմ բացարձակ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, այն հավելյալ արժեքը, որ առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու և համապատասխանորեն՝ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի մեծությունների հարաբերակցության փոփոխության հետևանքով, ես անվանում եմ հարաբերական հավելյալ արժեք։
  
Աշխատանքի պրոցեսի պարզ մոմենտներն են՝ նպատակահարմար գործունեությունը, կամ ինքը՝ աշխատանքը, աշխատանքի առարկան ու աշխատանքի միջոցները։
+
Որպեսզի աշխատուժի արժեքն իջնի, աշխատանքի արտադրողականության բարձրացումը պետք է ընդգրկի արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ կա՛մ արդեն պատկանում են սովորական կենսամիջոցների թվին, կա՛մ կարող են նրանց փոխարինել։ Բայց ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ միայն այն աշխատանքի քանակով, որն ապրանքին վերջնական ձև է տալիս, այլ նաև աշխատանքի այն քանակով, որը պարունակվում է այդ ապրանքի արտադրության միջոցների մեջ։ Օրինակ, կոշկի արժեքը միայն կոշկակարի աշխատանքով չի որոշվում, այլ նաև կաշու, կուպրի, մոմաթելի և այլ նյութերի արժեքով։ Հետևաբար, աշխատուժի արժեքն ընկնում է նաև աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ապրանքների համապատասխան էժանացման հետևանքով արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալի նյութական տարրեր, այսինքն՝ աշխատանքի միջոցներ և աշխատանքի նյութ են մատակարարում անհրաժեշտ կենսամիջոցներ պատրաստելու համար։ Ընդհակառակը, արտադրության այն ճյուղերում, որոնք ո՛չ անհրաժեշտ կենսամիջոցներ են մատակարարում, ո՛չ էլ արտադրության միջոցներ՝ դրանք արտադրելու համար, արտադրողական ուժի բարձրացումը անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը։
  
Հողը (տնտեսական տեսակետից նրա մեջ է հաշվվում նաև ջուրը), որը սկզբում մարդկանց մատակարարում է սնունդ, պատրաստի կենսամիջոցներ<ref>«Թվում է,— և իրոք հենց այդպես էլ է,— թե հողի սկզբնական արդյունքները, որոնք սահմանափակ քանակությամբ են և որոնք գոյություն ունեն մարդուց բոլորովին անկախ, բնության կողմից տրված են բոլորովին այնպես, ինչպես մի փոքր գումար փող է տրվում երիտասարդին՝ նրան գործունեության ճանապարհի վրա դնելու և նրա վիճակը տնօրինելու հնարավորություն տալու նպատակով» (James Steuart: «Principles of Political Economy», հրատ. Dublin 1770, հ. I, էջ 116)։</ref>, գոյություն ունի առանց մարդու աջակցության, որպես մարդկային աշխատանքի ընդհանուր առարկա։ Այն բոլոր առարկաները, որ աշխատանքը պետք է միայն պոկի հողի հետ ունեցած նրանց անմիջական կապից, բնությունից տրված աշխատանքի առարկաներ են։ Օրինակ, ձուկը, որին որսում, անջատում են իր կենսական տարերքից՝ ջրից, փայտը, որ կտրում են կուսական անտառում, հանքանյութը, որ հանում են երկրի ընդերքից։ Ընդհակառակը, եթե աշխատանքի առարկան ինքն արդեն, այսպես ասած, թորված է նախընթաց աշխատանքի միջոցով, ապա մենք այն անվանում ենք հում նյութ, օրինակ, արդեն հանած հանքանյութը, որ լվացման պրոցեսում է գտնվում։ Ամեն մի հում նյութ աշխատանքի առարկա է, բայց աշխատանքի ամեն մի առարկա հում նյութ չէ։ Աշխատանքի առարկան միայն այն դեպքում է հում նյութ, եթե աշխատանքի միջոցով արդեն որոշ փոփոխություն է կրել։
+
Ապրանքների էժանացումը, իհարկե, աշխատուժի արժեքը իջեցնում է միայն pro tanto, այսինքն՝ միայն այն չափով, որչափով այդ ապրանքը մասնակցում է աշխատուժի վերարտադրության մեջ։ Այսպես, օրինակ, շապիկը մի անհրաժեշտ կենսամիջոց է, բայց շատերից մեկը միայն։ Այդ ապրանքի էժանացումը պակասեցնում է բանվորի լոկ այն ծախսը, որ նա անում է շապիկների վրա։ Բայց անհրաժեշտ կենսամիջոցների ընդհանուր գումարը կազմված է տարբեր ապրանքներից, արդյունաբերության առանձին ճյուղերի ամենաբազմազան արդյունքներից, և ամեն մի այդպիսի ապրանքի արժեքը միշտ կազմում է աշխատուժի արժեքի համապատասխան մասը։ Այս վերջին արժեքը նվազում է իր վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետ միասին, որի ընդհանուր կրճատումը հավասար է արտադրության հիշյալ բոլոր առանձին ճյուղերում նրա կրճատումների գումարին։ Մենք այստեղ այդ ընդհանուր հետևանքն այնպես ենք քննում, որ կարծես թե նա յուրաքանչյուր առանձին դեպքում անմիջական հետևանք ու անմիջական նպատակ է եղել։ Սակայն, երբ առանձին կապիտալիստը աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով էժանացնում է իր ապրանքը, օրինակ, շապիկները, ապա նա, գուցե, ամենևին նպատակ էլ չի դնում աշխատուժի արժեքը, հետևապես և, անհրաժեշտ աշխատաժամանակը pro tanto իջեցնել, սակայն միայն այն չափով, որչափով նա վերջիվերջո օժանդակում է այդ հետևանքին, նա նպաստում է հավելյալ արժեքի ընդհանուր նորմայի բարձրացմանը<ref>«Երբ գործարանատերը, մեքենաները կաւոարելագործելով, կրկնապատկում է իր ստացած արդյունքի քանակը... նա շահում է (վերջիվերջո) լոկ այն չափով, որչափով դրա շնորհիվ հնարավորություն է ստանում բանվորին ավելի էժան հագցնելու... որչափով, հետևապես, այժմ ամբողջ արդյունքի ավելի փոքր մասն է բաժին ընկնում բանվորին» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 168, 169)։<br>3a «Մարդու ստացած շահույթը կախված է ո՛չ թե այն բանից, որ նա իշխում է ուրիշ մարդկանց աշխատանքի արդյունքի վրա, այլ այն բանից, որ նա իշխում է հենց այդ աշխատանքի վրա։ Եթե նա կարող է իր արդյունքներն, ավելի բարձր գնով վաճառել, այն ժամանակ, երբ նրա բանվորների աշխատավարձն անփոփոխ է մնում, նա, անշուշտ, օգուտ կստանա... Այս դեպքում նրա արտադրածի ավելի փոքր մասը բավական է այդ աշխատանքը շարժման մեջ դնելու համար, և, հետևաբար, ավելի մեծ մասը մնում է նրա օգտին» («Outlines of Political Economy». London 1832, էջ 49, 50)։</ref>։ Կապիտալի ընդհանուր և անհրաժեշտ տենդենցները պետք է տարբերել դրանց դրսևորման ձևերից։
  
Աշխատանքի միջոցը իր է կամ իրերի մի կոմպլեքս, որ բանվորը զետեղում է իր և աշխատանքի առարկայի միջև, և որոնք հաղորդիչներ են ծառայում նրա ներգործությունն այդ առարկայի վրա փոխանցելու համար։ Նա օգտվում է իրերի մեխանիկական, ֆիզիկական, քիմիական հատկություններից, որպեսզի իր նպատակին համապատասխան նրանց հարկադրի գործելու որպես իր իշխանության գործիքներ<ref>«Բանականությունը նույնքան խորամանկ է, որքան և հզոր։ Խորամանկությունն ընդհանրապես այն միջնորդվող գործունեությունն է, որը առարկաներին հարկադրելով իրենց բնության համեմատ, իրար վրա ներգործելու և փոխադարձ մշակման ենթարկվելու, ընդ որում խորամանկությունն անմիջաբար չի միջամտում այդ պրոցեսին,— այնուամենայնիվ միայն իր նպատակն է իրագործում» (Hegel: «Encyklopádie». Մաս I, «Die Logik>. Berlin 1840, էջ 382)։ [Հմմտ. Гегель: «Энциклопедия философских наук». Часть I: «Логика». Госиздат, 1929, էջ 318—319։]</ref>։ Այն առարկան, որին բանվորն անմիջաբար է տիրապետում, աշխատանքի առարկա չէ, այլ աշխատանքի միջոց է,— մենք մի կողմ ենք թողնում պատրաստի կենսամիջոցներ, օրինակ, պտուղներ ձեռք գցելը, երբ միայն բանվորի մարմնի օրգաններն են ծառայում որպես աշխատանքի միջոցներ։ Այդ եղանակով հենց բնության տված իրը դառնում է նրա գործունեության օրգան, մի օրգան, որը նա միացնում է իր մարմնի օրգաններին, այդպիսով երկարացնելով, հակառակ աստվածաշնչի, իր մարմնի բնական չափերը։ Հողը, հանդիսանալով մարդու սննդի սկզբնական մառան, նաև նրա աշխատանքի միջոցների սկզբնական զինարանն է։ Նա բանվորին տալիս է, օրինակ, քար, որ նա օգտագործում է նետելու, շփում առաջ բերելու, սեղմելու, կտրելու համար և այլն։ Հողն ինքը աշխատանքի միջոց է, բայց նա, գործելով հողագործության մեջ որպես աշխատանքի միջոց, իր հերթին ենթադրում է աշխատանքի այլ միջոցների մի ամբողջ շարք և աշխատուժի համեմատաբար բարձր զարգացում<ref>«Théorie de l’Économie Politique, Paris 1815» [Հատ, I, էջ 266)] ընդհանրապես խղճուկ աշխատության մեջ Գանիլը, ֆիզիոկրատների դեմ բանավիճելով, հաջող կերպով թվարկում է աշխատանքի այն պրոցեսների երկար շարքը, որոնք բուն հողագործության նախադրյալն են կազմում։</ref>։ Ընդհանրապես, երբ աշխատուժի պրոցեսը գոնե որոշ զարգացման է հասել, նա արդեն կարիք է զգում աշխատանքի մշակված միջոցների։ Հնագույն մարդու քարանձավներում մենք գտնում ենք քարե գործիքներ, ու քարե զենք։ Մարդկության պատմության առաջին աստիճաններում մշակված քարի, փայտի, ոսկրների ու խեցիների կողքին, որպես աշխատանքի միջոցներ՝ գլխավոր դեր են խաղում ընտելացրած, հետևապես, աշխատանքի միջոցով արդեն փոխված, մարդու ձեռքով բուծած կենդանիները<ref>«Réflexions sur la Formation et la Distribution des Richesses» (1766)-ում [Oeuvres, հրատ, Daire, հատ. I] Տյուրգոն  լավ պարզաբանում է ընտելացրած կենդանիների կարևորությունը կուլտուրայի սկզբնավորումների համար։</ref>։ Աշխատանքի միջոցների գործածումն ու ստեղծումը, որոնք թեկուզ և սաղմնային ձևով հատուկ են կենդանիների որոշ տեսակներին, կազմում են մարդկային աշխատանքի պրոցեսի սպեցիֆիկորեն բնորոշ գիծը, ուստի և Ֆրանկլինը մարդուն բնորոշում է որպես «a toolmaking animal», որպես գործիքներ պատրաստող կենդանի։ Ինչպիսի կարևորություն որ ունի ոսկրե մնացորդների կառուցվածքը կենդանիների չքացած տեսակների կազմվածքի ուսումնասիրության համար, նույնպիսի կարևորություն ունեն աշխատանքի միջոցների մնացորդները չքացած հասարակական-տնտեսական ֆորմացիաների ուսումնասիրության համար։ Տնտեսական դարաշրջաններն իրարից տարբերվում են ո՛չ թե նրանով, թե ի՛նչ է արտադրվում, այլ նրանով, թե ինչպե՛ս, աշխատանքի ի՛նչ միջոցներով է արտադրվում<ref>Բոլոր ապրանքներից բուն պերճանքի առարկաներն ամենից քիչ նշանակություն ունեն արտադրության տարբեր դարաշրջանները տեխնոլոգիապես համեմատելիս։<br>5a '''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Որքան էլ մինչև այժմ պատմական գիտությունը քիչ է ծանոթ նյութական արտադրության զարգացմանը, հետևապես, ամբողջ հասարակական կյանքի հիմքին, ուստի և ամբողջ իրական պատմությանը, այնուամենայնիվ, գոնե նախապատմական ժամանակները շրջանների են բաժանվում բնագիտական և ոչ թե, այսպես կոչված, պատմական հետազոտությունների հիման վրա, ըստ գործիքների ու զենքերի նյութին քարե դար, բրոնզե դար, երկաթե դար։</ref>։ Աշխատանքի միջոցները ո՛չ միայն մարդկային աշխատուժի զարգացման չափանիշն են, այլև հասարակական այն հարաբերությունների ցուցանիշը, որոնցում կատարվում է աշխատանքը։ Աշխատանքի միջոցների թվում աչքի են ընկնում աշխատանքի մեխանիկական միջոցները, որոնց ամբողջությունը կարելի է անվանել արտադրության ոսկրային ու մկանային սիստեմ, և որոնք կազմում են հասարակական արտադրության մի որոշ դարաշրջանի անհամեմատ ավելի շատ բնորոշ տարբերիչ հատկանիշները, քան աշխատանքի այնպիսի միջոցները, որոնք միայն աշխատանքի առարկաները պահելու համար են ծառայում և որոնց ամբողջությունը միասին կարելի է անվանել արտադրության անոթային սիստեմ, ինչպես, օրինակ, խողովակները, տակառները, զամբյուղները, ամանեղենը և այլն։ Միայն քիմիական արտադրության մեջ են սրանք կարևոր դեր խաղում [''Տես 5a ծանոթ.'']։
+
Այստեղ տեղը չէ քննելու, թե կապիտալիստական արտադրությանը ներհատուկ օրենքները հատկապես ինչպես են դրսևորվում կապիտալների արտաքին շարժման մեջ, ինչպես են գործում որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենքներ և հասնում առանձին կապիտալիստի գիտակցությանը որպես նրա գործունեության շարժառիթներ։ Համենայն դիպս պարզ է մի բան. կոնկուրենցիայի գիտական վերլուծությունը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ հասկացված է կապիտալի ներքին բնույթը, ճիշտ այնպես, ինչպես երկնային մարմինների թվացող շարժումը հասկանալի է դառնում միայն նրան, ով ծանոթ է այդ մարմինների իրական, բայց ոչ անմիջաբար ընկալելի շարժմանը։ Բայց հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հասկանալու համար, և այն էլ, միայն մեր վերլուծության արդեն ձեռք բերած հետևանքների հիման վրա, անհրաժեշտ է նշեք հետևյալը։
  
Բացի այն իրերից, որոնց միջոցով աշխատանքը ներգործում է աշխատանքի առարկայի վրա և որոնք այս կամ այն եղանակով ծառայում են որպես նրա գործունեության հաղորդիչներ, ավելի լայն իմաստով ըմբռնած աշխատանքի պրոցեսի միջոցներին են պատկանում այն բոլոր նյութական պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պրոցեսը կարողանա ընդհանրապես կատարվել։ Դրանք ուղղակի չեն մտնում պրոցեսի մեջ, բայց վերջինը առանց դրանց կամ բոլորովին անհնարին է, կամ կարող է տեղի ունենալ թերի կերպով։ Աշխատանքի այգ տեսակ ընդհանրական միջոց է դարձյալ հողը, որովհետև նա բանվորին տալիս է locus standi [կանգնելու տեղ], իսկ նրա պրոցեսին` գործողության ոլորտ (field of employment)։ Աշխատանքի այդպիսի միջոցների, բայց արդեն նախապես աշխատանքի պրոցեսին ենթարկված միջոցների օրինակ կարող են ծառայել աշխատանքի շենքերը, ջրանցքները, ճանապարհները և այլն։
+
Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն <math>^1/_{24}</math> մասն է ընկնում <math>^1/_{12}</math>-ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
  
Այսպես ուրեմն, աշխատանքի պրոցեսում մարդու գործունեությունն աշխատանքի միջոցի օգնությամբ առաջ է բերում աշխատանքի առարկայի նախօրոք նշված փոփոխություն։ Պրոցեսը մարում է արդյունքի մեջ։ Աշխատանքի պրոցեսի արդյունքը սպառողական արժեք է, բնության նյութ, որ ձևի փոփոխության միջոցով հարմարեցված է մարդկային պահանջմունքներին։ Աշխատանքը միացել է աշխատանքի առարկայի հետ։ Աշխատանքը դրոշմվել է առարկայի մեջ, իսկ առարկան մշակվել է։ Այն, ինչ բանվորի կողմում արտահայտվում է շարժման ձևով [Unruhe], արդյունքի կողմում հիմա երևան է գալիս հանգչող հատկության ձևով [ruhende Eigenschaft], կեցության ձևով։ Բանվորը մանել է, և արդյունքը մանվածք է։
+
Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [''Տես 3a ծանոթ.'']։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի <math>14^2/_5</math> հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած <math>9^3/_5</math> հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և <math>3^3/_5</math> հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատուժի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել<ref>«Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նման մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։</ref>։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։
  
Եթե ամբողջ պրոցեսը քննենք նրա հետևանքի — արդյունքի տեսակետից, ապա թե՛ աշխատանքի միջոցը և թե՛ աշխատանքի առարկան, երկուսն էլ հանդես են գալիս որպես արտադրամիջոցների<ref>Պարադոքսային է թվում, օրինակ, այն ձուկը, որ դեռ բռնված չէ, ձկնորսության համար արտադրամիջոց անվանելը։ Բայց մինչև հիմա դեռ չի գտնված այն արվեստը, որով կարելի լիներ ձուկ որսալ այն ջրերում, որտեղ ձկներ չկան։</ref>, իսկ ինքը աշխատանքը՝ որպես արտադրողական աշխատանք<ref>Արտադրողական աշխատանքի այդ սահմանումը, որ աշխատանքի պարզ պրոցեսի տեսակետից է ստացվում, բոլորովին բավական չէ արտադրության կապիտալիստական պրոցեսի համար։</ref>։
+
Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով<ref>«Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։</ref>։
  
Երբ մի սպառողական արժեք աշխատանքի պրոցեսից դուրս է գալիս որպես արդյունք, ապա, որպես արտադրության միջոցներ, նրա մեջ մտնում են ուրիշ սպառողական արժեքներ՝ աշխատանքի նախընթաց պրոցեսների արդյունքներ։ Միևնույն սպառողական արժեքը որպես աշխատանքի մեկ պրոցեսի արդյունք ծառայում է աշխատանքի մի ուրիշ պրոցեսի համար որպես արտադրամիջոց։ Ուստի արդյունքները աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքը, այլև միաժամանակ նրա պայմանն են։
+
Ապրանք արտադրող կապիտալիստի համար ապրանքի բացարձակ արժեքն ինքնըստինքյան նշանակություն չունի։ Նրան հետաքրքրում է միայն ապրանքի մեջ պարունակված և այն վաճառելիս իրացվող հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի իրացումն ինքնըստինքյան ենթադրում է ավանսավորած արժեքի փոխհատուցումը։ Քանի որ հարաբերական հավելյալ արժեքն աճում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման նկատմամբ ուղիղ հարաբերությամբ, այնինչ ապրանքների արժեքն ընկնում է այդ զարգացման նկատմամբ հակառակ հարաբերությամբ,— ուրիշ խոսքով, քանի որ միևնույն պրոցեսն ապրանքներն էժանացնում և մեծացնում է նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքը, ուստի հենց դրանով էլ բացատրվում է այն փաստի հանելուկային լինելը, որ կապիտալիստը, որը միայն փոխանակային արժեքի արտադրության մասին է հոգում, շարունակ աշխատում է իջեցնել իր ապրանքների փոխանակային արժեքը,— մի հակասություն, որով քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը, Քենեն, տանջում էր իր հակառակորդներին և որի առթիվ նրանք այնպես էլ պատասխան չտվին նրան։ «Դուք ընդունում եք,— ասում է Քենեն,— թե որքան ավելի է հաջողվում առանց արտադրությանը վնասելու արդյունաբերական արդյունքները պատրաստելիս շատ ծախքեր ու թանկ աշխատանքներ տնտեսել, այնքան ավելի օգտավետ է այդ տնտեսումը, որովհետև այն պակասեցնում է արդյունքի գինը։ Եվ, չնայած դրան, դուք կարծում եք, թե արդյունաբերողների աշխատանքից ծագող հարստության արտադրությունը հենց նրանց արտադրանքների փոխանակային արժեքի մեծացումն է»<ref>Quesnay: «Dialogues sur le Commerce et sur les Travaux des Artisans»,. «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 188, 189։</ref>։
  
Բացի արդյունահանող արդյունաբերությունից, որն իր աշխատանքի առարկան բնության մեջ է գտնում,— ինչպես հանքային գործը, որսորդությունը, ձկնորսությունը և այլն (հողագործությունն այն չափով միայն, որչափով նա առաջին անգամ է կուսական հողը մշակում),— արդյունաբերության բոլոր ճյուղերը գործ ունեն այնպիսի առարկայի հետ, որը հում նյութ է, այսինքն՝ աշխատանքի այնպիսի առարկա, որն արդեն աշխատանքի պրոցեսի միջոցով թորվել է, և որը ինքն արդեն աշխատանքի արդյունք է։ Այսպես է, օրինակ, սերմացուն հողագործության մեջ։ Կենդանիներն ու բույսերը, որոնք սովորաբար բնության արդյունք են համարվում, փաստորեն ո՛չ միայն նախընթաց տարվա աշխատանքի արդյունք են, այլև իրենց այժմյան ձևերով շատ սերունդների ընթացքում մարդու վերահսկողության տակ, մարդկային աշխատանքի միջոցով կատարված ձևափոխությունների արդյունք են։ Իսկ ինչ վերաբերում է բուն աշխատամիջոցներին, ապա դրանց հսկայական մեծամասնությունը ամենամակերեսային հայացքի համար անգամ ցույց է տալիս անցյալ աշխատանքի հետքերը։
+
Այսպիսով, կապիտալիստական արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողական ուժի զարգացմամբ աշխատանքը տնտեսելու<ref>«Այդ սպեկուլյանտներն են, որոնք այդպես տնտեսում են բանվորների աշխատանքի հաշվին, երբ պետք է այդ աշխատանքի վարձը վճարեն» (J. N. Bidaut: «Du Monopole qui s’éfablit dans les Arts industriels et le Commerce». Paris 1828, էջ 13)։ «Ձեռնարկատերը միշտ ջանք կգործադրի, որպեսզի տնտեսի ժամանակն ու աշխատանքը» (Dugald Stewart: Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, հ. VIII, «Lectures on Political Economy», էջ 318)։ «Նրանց (կապիտալիստների) շահը պահանջում է, որ իրենց կիրառած բանվորների արտադրողական ուժը, որքան կարելի է, մեծ լինի։ Այդ պատճառով նրանց ուշադրությունը ուղղված է, և այն էլ համարյա բացառապես, հենց այդ ուժը մեծացնելուն» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, Lecture III [էջ 39])։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз,  1937 թ., էջ 316։]</ref> նպատակը ամենևին աշխատանքային օրվա կրճատումը չէ։ Այդ տնտեսման նպատակը լոկ այն աշխատաժամանակի կրճատումն է, որ անհրաժեշտ է որոշ քանակությամբ ապրանք արտադրելու համար։ Եթե բանվորը իր աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով սկսում է, օրինակ, մի ժամում առաջվանից 10 անգամ ավելի շատ ապրանք արտադրել և, հետևապես, ապրանքի ամեն մի հատի վրա 10 անգամ ավելի քիչ աշխատաժամանակ է գործադրում, ապա այդ ամենևին չի խանգարում, որ նրան առաջվա պես այժմ էլ ստիպեն 12 ժամ աշխատելու և 12 ժամում առաջվա 120-ի փոխարեն 1 200 հատ ապրանք արտադրելու։ Նրա աշխատանքային օրը կարող է այս դեպքում նույնիսկ երկարել, այնպես որ նա հիմա 14 ժամում 1 400 հատ կարտադրի և այլն։ Ուստի այնպիսի երանգի տնտեսագետների մոտ, ինչպես Մակ Կուլլոխը, Յուրը, Սենիորը et tutti quanti [և բոլոր նմանները], դուք մեկ էջում կարդում եք, թե բանվորը պետք է շնորհակալ լինի կապիտալին արտադրողական ուժերի զարգացման համար, որը կրճատում է անհրաժեշտ աշխատաժամանակը, իսկ հաջորդ էջում, թե՝ բանվորն իր այդ շնորհակալությունը պետք է ապացուցի 10-ի փոխարեն ապագայում օրական 15 ժամ աշխատելով։ Կապիտալիստական արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը ձգտում է կրճատել աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է հենց իրեն վրա, և դրանով իսկ երկարացնել աշխատանքային օրվա մյուս մասը, որի ընթացքում բանվորը ձրի աշխատում է կապիտալիստի համար։ Թե ինչ աստիճան է հաջողվում հասնել այդ հետևանքին՝ առանց ապրանքներն էժանացնելու, կերևա հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձին մեթոդները քննելիս, որին մենք այժմ անցնում ենք։
  
Հում նյութը կարող է արդյունքի գլխավոր սուբստանցը կազմել կամ նրա գոյացմանը մասնակցել միայն որպես օժանդակ նյութ։ Օժանդակ նյութը կամ սպառվում է աշխատամիջոցների կողմից, ինչպես օրին., ածուխը՝ շոգեմեքենայի կողմից, յուղը՝ անիվի կողմից, խոտը՝ բանող ձիու կողմից, կամ միանում է հումքին, որպեսզի նրա մեջ նյութական փոփոխություն կատարի — ինչպես օրին., քլորը՝ չսպիտակացրած կտավին, ածուխը՝ երկաթին, ներկը՝ բրդին,— կամ օժանդակում է հենց աշխատանքի կատարմանը, ինչպես, օրինակ, աշխատանքի շենքը լուսավորելու ու տաքացնելու համար գործադրվող նյութերը։ Բուն քիմիական արտադրության մեջ գլխավոր նյութի ու օժանդակ նյութի միջև եղած տարբերությունը չքանում է, որովհետև գործադրվող հում նյութերից ոչ մեկը կրկին երևան չի գալիս որպես արդյունքի սուբստանց<ref>Շտորխը տարբերություն է դնում բուն հում նյութի՝ որպես «matière»-ի և օժանդակ նյութերի` որպես «matériaux»-ի միջև [H. Storch: «Cours d’Économie Politique», Paris 1815, հ. I, գլ. 6, գիրք II, էջ 288։ Հմմտ. Г. Шторх: «Kypc политической экономии», հ. I, գիրք II, գլ. 6, էջ 129։ Թարգմ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881]։ Շերբուլյեն օժանդակ նյութերն անվանամ է «matières instrumentales» [Cherbuliez: «Richesse ou Pauvreté», Paris 1841, էջ 14]։</ref>։
+
===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ===
  
Որովհետև ամեն մի իր բազմաթիվ հատկություններ ունի, հետևապես և պիտանի է օգտագործման զանազան եղանակների համար, ուստի միևնույն արդյունքը կարող է աշխատանքի շատ տարբեր պրոցեսների համար հում նյութ ծառայել։ Օրինակ, հացահատիկը հում նյութ է ջրաղացպանի, օսլայի գործարանատիրոջ, օղեգործի, անասնաբույծի համար և այլն։ Որպես սերմացու նա հում նյութ է դառնում իր սեփական արտադրության համար։ Ճիշտ այդպես էլ ածուխը հանքարդյունաբերությունից դուրս է գալիս որպես արդյունք և հանքարդյունաբերության մեջ է մտնում որպես արտադրամիջոց։
+
Ինչպես տեսանք, կապիտալիստական արտադրությունը փաստորեն սկսվում է այն պահից, երբ միևնույն անհատական կապիտալը միաժամանակ ավելի մեծ թվով բանվորներ է աշխատեցնում, հետևապես, աշխատանքի պրոցեսն ընդարձակում է իր ծավալը և ավելի մեծ քանակությամբ արդյունք է մատակարարում։ Մեծ թվով բանվորների միաժամանակ, միևնույն տեղում (կամ, եթե կուզեք, աշխատանքի միևնույն դաշտում) միևնույն տեսակի ապրանք արտադրելու համար, միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ գործելը պատմականորեն ու տրամաբանորեն կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը։ Արտադրության բուն իսկ եղանակի տեսակետից, օրինակ, մանուֆակտուրան իր սաղմնային ձևով տարբերվում է համքարային արհեստային արտադրությունից ոչ այլ կերպ, քան միևնույն կապիտալի կողմից միաժամանակ զբաղեցրած բանվորների ավելի մեծ թվով։ Համքարային վարպետի արհեստանոցը միայն ընդարձակված է։
  
Միևնույն արդյունքը կարող է աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ ծառայել որպես աշխատանքի միջոց ու որպես հում նյութ։ Օրինակ, գիրացվող անասունը մշակման ենթարկվող հում նյութ է և միաժամանակ պարարտանյութ պատրաստելու միջոց։
+
Այսպես ուրեմն, տարբերությունն սկզբում զուտ քանակական է։ Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրում է տվյալ կապիտալը, հավասար է առանձին բանվորի տված հավելյալ արժեքին՝ բազմապատկած միաժամանակ զբաղված բոլոր բանվորների թվով։ Այս թիվն ինքնըստինքյան ամենևին չի ազդում հավելյալ արժեքի նորմայի կամ աշխատուժի շահագործման աստիճանի վրա. իսկ ինչ վերաբերում է աշխատանքի պրոցեսի որակական փոփոխություններին, ապա դրանք, ըստ երևույթին, որևէ նշանակություն չունեն ընդհանրապես ապրանքագին արժեքի արտադրման համար։ Այդ բխում է արժեքի էությունից։ Եթե տասներկուժամյա աշխատանքային օրն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ապա 1200 այդպիսի աշխատանքային օրը կառարկայանա 6 շիլլ. × 1200-ի մեջ։ Մի դեպքում արդյունքի մեջ մարմնացել է 12 × 1200, մյուս դեպքում՝ միայն 12 աշխատաժամ։ Արժեքի արտադրության մեջ մեծաքանակը միշտ նշանակություն ունի միայն որպես բազմաթիվ առանձին միավորների գումար։ Հետևապես, արժեքի արտադրության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե արդյոք 1200 բանվորներից յուրաքանչյուրն առանձին է արտադրում, թե նրանք միավորված են միևնույն կապիտալի հրամանատարության տակ։
  
Սպառման համար պատրաստի ձևով գոյություն ունեցող արդյունքը կարող է նորից դառնալ մի ուրիշ արդյունքի հում նյութ, ինչպես, օրին., խաղողը՝ գինու հում նյութ։ Կամ թե աշխատանքը իր արդյունքը թողնում է այնպիսի ձևերով, երբ արդյունքը կարող է գործադրություն գտնել միայն որպես հում նյութ։ Հում նյութն այդ վիճակում կոչվում է կիսաֆաբրիկատ կամ, գուցե, ավելի ճիշտ կլիներ այն անվանել միջական ֆաբրիկատ [Stufenlabrikat], ինչպես, օրինակ, բամբակը, թելերը, մանվածքը և այլն։ Սկզբնական հում նյութը, ինքն արդեն արդյունք լինելով, պետք է, սակայն, անցնի մի ամբողջ շարք տարբեր պրոցեսներ, որտեղ նա շարունակ փոփոխվող ձևով յուրաքանչյուր անդամ գործում է նորից որպես հում նյութ, մինչև չհասնի, վերջապես, աշխատանքի վերջին պրոցեսին, որից նա դուրս է գալիս արդեն որպես սպառման պատրաստի առարկա կամ որպես պատրաստի աշխատամիջոց։
+
Ասենք, այստեղ որոշ սահմաններում մի որոշ ձևափոխություն է կատարվում։ Արժեքի մեջ առարկայացած աշխատանքը հասարակական միջին որակի աշխատանք է, այսինքն՝ միջին աշխատուժի դրսևորում։ Բայց միջին մեծությունը միշտ էլ միևնույն տեսակի բազմաթիվ անհատական տարբեր մեծությունների միջինն է։ Արդյունաբերության ամեն մի ճյուղում անհատ բանվորը, Պետրոսը կամ Պողոսը, ավելի կամ պակաս չափով շեղվում է միջին բանվորից։ Այդպիսի անհատական շեղումները, որոնք մաթեմատիկոսների լեզվով «անճշգրտություններ» են կոչվում, փոխադարձաբար մարվում և ոչնչանում են, հենց որ մենք զգալի թվով բանվորներ ենք վերցնում։ Հայտնի սոփեստ ու սիկոֆանտ Էդմունդ Բյորկը, որպես ֆերմեր, իր գործնական փորձի հիման վրա նույնիսկ պնդում է, որ «մի այնպիսի չնչին ջոկատի մեջ» արդեն, ինչպես 5 գյուղատնտեսական բատրակն է, չքանում են աշխատանքի բոլոր անհատական տարբերությունները, հետևաբար, բանվորական հասակում գտնվող հենց առաջին պատահած հինգ անգլիացի բատրակ, ըստ Բյորկի, տվյալ ժամանակի ընթացքում միասին ճիշտ նույնքան աշխատանք կկատարեն, որքան որևէ ուրիշ հինգ անգլիացի բատրակ<ref>«Անվիճելի է, որ մեծ տարբերություն կա տարբեր մարդկանց աշխատանքի արժեքի միջև, նայած նրանց ուժի, հմտության ու բարեխղճության տարբերություններին։ Բայց ես, իմ մանրազնին դիտողությունների վրա հիմնված, միանգամայն վստահ եմ, որ առաջին պատահած հինգ մարդը, կտան միասին աշխատանքի այնպիսի քանակություն, որ հավասար է իմ մատնանշած տարիքն ունեցող ամեն մի ուրիշ հինգ մարդու աշխատանքին. այդ նշանակում է, թե այդ հնգյակից մեկը կունենա լավ աշխատողի բոլոր հատկությունները, մյուսը վատ աշխատող կլինի, մնացած երեքը՝ միջակ, որոնք կմոտենան մերթ առաջինին, մերթ երկրորդին։ Այսպիսով, արդեն մի այնպիսի խմբում, ինչպես հինգ մարդը, դուք կգտնեք լրիվ կոմպլեկտն այն բոլորի, որ ընդհանրապես կարող է տալ հինգ մարդը» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity». London 1800, էջ 15, 16), Հմմտ., բացի դրանից, Քետլեի կարծիքը միջին անհատի մասին։</ref>։ Համենայն դեպս պարզ է, որ միաժամանակ զբաղված մեծ թվով բանվորների ընդհանուր աշխատանքային օրը՝ բաժանած բանվորների թվի վրա, արդեն ինքնըստինքյան հասարակական միջին աշխատանքի օր է։ Ենթադրենք, մեկ անհատի աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում։ Այս դեպքում միաժամանակ զբաղված 12 բանվորի աշխատանքային օրն անում է 144 ժամից կազմված մի ընդհանուր աշխատանքային օր, և թեև այդ տասներկու բանվորից ամեն մեկի աշխատանքն ավելի կամ պակաս չափով շեղվում է հասարակական միջին աշխատանքից, թեև յուրաքանչյուր անհատ բանվոր, այդ պատճառով, միևնույն գործի վրա ավելի կամ պակաս ժամանակ է գործադրում միջին հասարակական աշխատանքի համեմատությամբ, այնուամենայնիվ առանձին բանվորի աշխատանքային օրը, որպես 144 ժամ պարունակող ընդհանուր աշխատանքային օրվա մեկ տասներկուերորդական մասը, հասարակական միջին որակ ունի։ Բայց կապիտալիստի համար, որը մի դյուժին բանվոր է բանեցնում, աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ամբողջ դյուժինի ընդհանուր աշխատանքային օր։ Ամեն մի առանձին բանվորի աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ընդհանուր աշխատանքային օրվա համապատասխան մաս, միանգամայն անկախ այն բանից, արդյոք այդ տասներկու մարդը միասին են աշխատում, թե նրանց աշխատանքների ամբողջ կապը այն է, որ նրանք միևնույն կապիտալիստի համար են աշխատում։ Իսկ եթե այդ 12 բանվորից ամեն մի զույգը զբաղմունք ստանա մանր վարպետի մոտ, ապա միայն պատահաբար այդ մանր վարպետներից յուրաքանչյուրը կարող է արժեքի միատեսակ քանակ արտադրել, հետևաբար և պատահական կերպով հավելյալ արժեքի ընդհանուր նորմա իրացնել։ Այդ պայմաններում երևան կգան անհատական շեղումներ։ Եթե բանվորն ապրանքի արտադրության վրա շատ ավելի ժամանակ է գործադրում, քան այդ հասարակականորեն անհրաժեշտ է, եթե նրա համար անհատորեն անհրաժեշտ աշխատաժամանակը զգալիորեն շեղվում է հասարակականորեն անհրաժեշտ կամ միջին աշխատաժամանակից, ապա նրա աշխատանքը չի կարող միջին աշխատանք համարվել, իսկ նրա աշխատուժը չի կարող միջին աշխատուժ համարվել։ Այդպիսի աշխատուժը կա՛մ բոլորովին չի կարող վաճառվել, կա՛մ կվաճառվի աշխատուժի միջին արժեքից ավելի ցած գնով։ Այսպիսով, ենթադրվում է աշխատունակության մի որոշ մինիմում, և մենք հետո կտեսնենք, որ կապիտալիստական արտադրությունը գտնում է այդ մինիմումը չափելու եղանակը։ Բայց և այնպես այդ մինիմումը շեղվում է միջին մակարդակից, չնայած որ աշխատուժը ըստ իր միջին արժեքի պետք է վճարվի։ Այդ պատճառով էլ վեց մանր գործատերերից ոմանք հավելյալ արժեքի ընդհանուր նորմային համապատասխանող քանակից շատ, մյուսները քիչ կկորզեն։ Շեղումները կհավասարակշռվեն ամբողջ հասարակության համար, բայց ոչ առանձին վարպետի համար։ Հետևաբար, արժեքի աճման օրենքը ընդհանրապես առանձին արտադրողի համար լիովին իրացվում է միայն այն դեպքում, երբ նա որպես կապիտալիստ է արտադրում, շատ բանվորներ է աշխատեցնում միաժամանակ, այսինքն՝ հենց սկզբից հասարակական միջին աշխատանք է շարժման մեջ դնում<ref>Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ հաղորդում է իր այն հայտնագործության մասին, թե պրոֆեսորի կնոջ համար 2 օր աշխատող կարուհին ավելի շատ աշխատանք է տալիս, քան երկու կարուհին, որոնք մեկ օր միասին աշխատում են պրոֆեսորի կնոջ համար։ Պարոն պրոֆեսորը պետք է ըմբռներ, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը չեն դիտում մանկանոցում, այնպիսի իրադրության մեջ, որտեղ բացակայում է գլխավոր գործող անձը՝ կապիտալիստը։ [Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 88—89)։</ref>։
  
Այսպես ուրեմն, որոշ սպառողական արժեք հում նյութ է արդյոք, աշխատամիջոց է թե արդյունք, այդ ամբողջովին կախված է աշխատանքի պրոցեսում նրա կատարած որոշ ֆունկցիայից, այն տեղից, որ նա գրավում է այդ պրոցեսում, և այդ տեղի փոփոխվելով՝ փոխվում են նաև նրա սահմանումները։
+
Նույնիսկ աշխատանքի անփոփոխ եղանակի դեպքում մեծ թվով բանվորների միաժամանակյա կիրառումը ռևոլյուցիա է առաջ բերում աշխատանքի պրոցեսի նյութական պայմանների մեջ։ Շենքերը, որոնց մեջ շատ մարդիկ են աշխատում, հում նյութի պահեստները և այլն, անոթները, գործիքները, ապարատները և այլն, որոնք միաժամանակ կամ փոփոխակիորեն շատերին են ծառայում, մի խոսքով՝ արտադրության միջոցների մի մասը հիմա աշխատանքի պրոցեսի մեջ գործադրվում է միատեղ։ Մի կողմից, ապրանքների, հետևապես նաև արտադրության միջոցների փոխանակային արժեքն ամենևին չի բարձրանում նրանց սպառողական արժեքի ուժեղացրած շահագործման հետևանքով։ Մյուս կողմից, միատեղ գործադրվող արտադրության միջոցների մասշտաբը պետք է աճի։ Այն սենյակը, որտեղ 20 ջուլհակ է աշխատում 20 հաստոցով, պետք է ավելի ընդարձակ լինի, քան երկու ենթավարպետի հետ աշխատող ինքնուրույն ջուլհակի սենյակը։ Բայց 20 բանվորի համար արհեստանոց կառուցելն ավելի էժան է նստում, քան 10 առանձին արհեստանոց կառուցելը՝ յուրաքանչյուրը 2 բանվորի համար և, ընդհանրապես մասսայական ու համակենտրոնացած համատեղ արտադրության միջոցների արժեքն աճում է արտադրամիջոցների չափի ու նրանց օգտակար էֆեկտի համապատասխանությունից անկախ։ Միատեղ գործադրվող արտադրամիջոցներն իրենց արժեքի ավելի փոքր մասն են փոխանցում արդյունքի միավորին, մասամբ այն պատճառով, որ նրանց տված ամբողջ արժեքը արդյունքների ավելի մեծ մասսայի վրա է բաշխվում միաժամանակ, մասամբ էլ այն պատճառով, որ դրանք, արտադրության առանձին գործադրվող միջոցների համեմատությամբ, թեև բացարձակորեն ավելի մեծ արժեքով, բայց իրենց ներգործության ոլորտի տեսակետից հարաբերաբար ավելի փոքր արժեքով են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Դրա հետ միասին նվազում է նաև արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ բաժին է ընկնում հաստատուն կապիտալին, հետևապես, նրա մեծությանը համապատասխան նվազում է նաև ապրանքի ընդհանուր արժեքը։ Հետևանքը նույնը կլինի, ինչպես և այն դեպքում, եթե ապրանքների արտադրության միջոցներն սկսեին ավելի էժան արտադրվել։ Արտադրության միջոցների կիրառման այդ տնտեսումն առաջ է գալիս բացառապես արտադրության միջոցները համատեղ գործադրելուց աշխատանքի պրոցեսում, որին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Եվ արտադրության միջոցները ստանում են հասարակական աշխատանքի պայմանների կամ աշխատանքի հասարակական պայմանների այդ բնույթը, տարբերվելով առանձին ինքնուրույն բանվորների կամ մանր գործատերերի մանրատված ու համեմատաբար թանկ արտադրամիջոցներից,— նրանք այդ բնույթն ստանում են նույնիսկ այն դեպքում, եթե բազմաթիվ բանվորներ միավորված են միայն տարածականորեն և ոչ թե բուն աշխատանքի համատեղությամբ։ Արտադրության միջոցների մի մասն այդ հասարակական բնույթը նույնիսկ ավելի վաղ է ստանում, քան բուն իսկ աշխատանքի պրոցեսն ընդունում է նույն բնույթը։
  
Ուստի, աշխատանքի նոր պրոցեսների մեջ մտնելով որպես արտադրամիջոցներ, արդյունքները կորցնում են արդյունքների բնույթը։ Նրանք այստեղ արդեն գործում են լոկ որպես կենդանի աշխատանքի նյութական գործոններ։ Մանողը իլիկը համարում է միայն միջոց, որով նա մանում է, իսկ վուշը միայն մի առարկա, որ նա մանում է։ Իհարկե, չի կարելի մանել առանց մանելու նյութի ու առանց իլիկի։ Ուստի մանելն սկսելիս ենթադրվում է այդ արդյունքների առկայությունը։ Բայց այդ պրոցեսի համար նույնքան քիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վուշն ու իլիկը նախընթաց աշխատանքի արդյունք են, ինչպես սնման գործողության համար քիչ նշանակություն ունի այն, որ հացը գյուղացու, ջրաղացպանի, հացթուխի և ուրիշների նախընթաց աշխատանքի արդյունք է։ Ընդհակառակը։ Եթե արտադրամիջոցներն աշխատանքի պրոցեսում նույնիսկ երևան են հանում իրենց բնույթը որպես նախընթաց աշխատանքի արդյունքներ, ապա այդ երևան են հանում միայն իրենց պակասությունների հետևանքով։ Այն դանակը, որը չի կտրում, այն մանվածքը, որը շարունակ փրթվում է և այլն, իսկույն հիշեցնում են A դանակագործին և B մանողին։ Հաջողված արդյունքի մեջ ջնջված-չքացած է նրա սպառողական հատկությունների ստեղծման մեջ նախընթաց աշխատանքի մասնակցության ամեն մի հետք։
+
Արտադրության միջոցների տնտեսումն ընդհանրապես պետք է դիտել երկու տեսակետից։ Նախ, այն չափով, որչափով այդ տնտեսումն էժանացնում է ապրանքները և դրանով իջեցնում է աշխատուժի արժեքը։ Երկրորդ, այն չափով, որչափով նա փոխում է հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ նրա հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի արժեքների գումարի նկատմամբ։ Վերջին կետը քննության կառնվի այս աշխատության երրորդ գրքի առաջին բաժնում միայն, որի մեջ ներքին կապակցության համար մենք ուրիշ շատ բան պիտի մտցնենք այստեղ շոշափված թեմայի նյութից։ Վերլուծության ընթացքը պահանջում է առարկայի այդպիսի տրոհում, ընդ որում այդ համապատասխանում էլ է կապիտալիստական արտադրության ոգուն։ Հարցն այն է, որ կապիտալիստական արտադրության պրոցեսում աշխատանքի պայմանները հակադրվում են բանվորին որպես ինչ-որ ինքնուրույն բան, ուստի նրանց տնտեսումն էլ մի հատուկ օպերացիա է, որն ամենևին չի վերաբերում բանվորին և, հետևապես, անջատված է այն մեթոդներից, որոնք բարձրացնում են բանվորի անհատական արտադրողականությունը։
  
Այն մեքենան, որ աշխատանքի պրոցեսի մեջ չի ծառայում, անօգտակար է։ Բացի դրանից, նա ենթարկվում է նյութերի բնական փոխանակության քայքայիչ ներգործությանը։ Երկաթը ժանգոտում է, փայտը փտում է։ Այն մանվածքը, որը չի օգտագործվելու գործելու կամ հյուսելու համար, փչացած բամբակ է։ Կենդանի աշխատանքը պետք է ընդգրկի այդ իրերը, նրանց հարություն տա մեռելներից, միայն հնարավոր սպառողական արժեքներից նրանց դարձնի իրական ու գործող սպառողական արժեքներ։ Աշխատանքի հրով բռնված, որը նրանց ասիմիլյացիայի է ենթարկում որպես իր մարմինը, կոչված լինելով աշխատանքի պրոցեսում իրենց իդեային ու կոչմանը համապատասխանող ֆունկցիաների, նրանք թեև գործադրվում են, բայց գործադրվում են նպատակահարմար կերպով, որպես այնպիսի նոր սպառողական արժեքներ, նոր արդյունքներ ստեղծելու տարրեր, որոնք ընդունակ են որպես կենսամիջոցներ մտնելու անհատական սպառման ոլորտը կամ, որպես արտադրամիջոցներ՝ աշխատանքի նոր պրոցեսի մեջ։
+
Աշխատանքի այն ձևը, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված, պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում, կոչվում է կոոպերացիա<ref>«Concours des forces» [«ուժերի միացում»] (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 80)։</ref>։
  
Այսպես ուրեմն, եթե առկա արդյունքներն աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքներն են, այլև նրա պայմանները, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի մեջ նրանց մտնելը, այսինքն՝ կենդանի աշխատանքի հետ նրանց շփումը միակ միջոցն է՝ նախընթաց աշխատանքի այղ արդյունքները որպես սպառողական արժեքներ պահպանելու և իրացնելու համար։
+
Ինչպես որ հեծյալ էսկադրոնի հարձակման ուժը կամ հետևակ գնդի դիմադրության ուժն էապես տարբեր է առանձին հեծյալների կամ հետևակների ծավալած հարձակման ու դիմադրության ուժերի գումարից, այնպես էլ առանձին բանվորների ուժերի մեխանիկական գումարը տարբերվում է հասարակական այն ուժից, որը ծավալվում է, երբ շատ ձեռքեր միաժամանակ մասնակցում են միևնույն անբաժան օպերացիային, երբ, օրինակ, պահանջվում է ծանրություն բարձրացնել, ճախարակ պտտեցնել, ճանապարհից արգելքը վերացնել<ref>«Կան բազմաթիվ օպերացիաներ, որոնք այնքան պարզ են, որ դրանք չի կարելի բաժանել ենթամասերի, Բայց որոնք կարող են  կատարվել միայն բազմաթիվ աշխատող ձեռքերի կոոպերացումով։ Այսպես է, օրինակ, մեծ գերանը սայլի վրա բարձրացնելը... և, ընդհանրապես, ամեն մի գործ, որ կարող են կատարել միայն մեծ քանակությամբ ձեռքեր, որոնք միաժամանակ իրար օգնում են միևնույն օպերացիայում» (E. G. Wakefield: «A view of the Art of Colonization». London 1849, էջ 168)։<br>11a «Եթե մի մարդը բոլորովին չի կարող, իսկ 10 մարդը իրենց բոլոր ուժերի մեծագույն լարումով միայն կարող են մի տոննանոց ծանրությունը բարձրացնել, ապա հարյուր մարդն այդ կանեն՝ ամեն մեկը միայն մի մատը գործի դնելով» (John Bellers: «Proposals for Raising a College of Industry», London 1696, էջ 21)։</ref>։ Կոմբինացված աշխատանքի արդյունքը նման բոլոր դեպքերում կա՛մ բոլորովին չի կարող ստացվել մեկ անհատի ջանքերով, կա՛մ կարող է իրագործվել միայն շատ ավելի երկար ժամանակամիջոցում, կա՛մ միայն գաճաճային մասշտաբով։ Այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն կոոպերարացիայի միջոցով անհատական արտադրողական ուժը բարձրացնելուն, այլև մի այնպիսի նոր արտադրողական ուժ ստեղծելուն, որն իր իսկ էությամբ մասսայական ուժ է [''Տես 11a ծանոթ.'']։
  
Աշխատանքը սպառում է իր նյութական տարրերը, իր առարկան ու իր միջոցները, լափում է դրանք, ուստի և սպառման պրոցես է։ Այս արտադրողական սպառումը նրանով է տարբերվում անհատական սպառումից, որ վերջինում արդյունքները սպառվում են որպես կենդանի անհատի կենսամիջոցներ, իսկ առաջինում՝ որպես աշխատանքի, գործունեության մեջ դրսևորվող աշխատուժի կենսամիջոցներ։ Այս պատճառով անհատական սպառման արդյունքը հենց ինքն սպառողն է, իսկ արտադրողական սպառման հետևանքը՝ սպառողից տարբերվող արդյունքն է։
+
Սակայն բացի այն նոր ուժից, որ ծագում է շատ ուժեր մի ընդհանուր ուժի միաձուլելու հետևանքով, արտադրողական աշխատանքների մեծ մասի ընթացքում հասարակական կոնտակտն ինքն արդեն առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում, որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործունակությունը։ Դրա հետևանքով 12 անձ 144 ժամից կազմված միատեղ աշխատանքային օրվա ընթացքում անհամեմատ ավելի շատ արդյունք կարտադրեն, քան տասներկու մեկուսացած բանվոր, որոնցից ամեն մեկը 12 ժամ է աշխատում, կամ մեկ բանվոր աշխատանքի իրար հաջորդող 12 օրվա ընթացքում<ref>«Այս է նմանապես (այսինքն՝ այն, երբ մեկ ֆերմեր նույն քանակությամբ բանվորներ է բանեցնում 300 ակրի վրա, որը 10 մանր ֆերմերներ բանեցնում են յուրաքանչյուրը 30 ակրի վրա) կազմում նաև համատեղ գործող զգալի թվով աշխատողների առավելությունը, որը դժվարությամբ են ըմբռնում գործին պրակտիկորեն անծանոթ մարդիկ. իսկապես, ո՜վ կսկսի հերքել, թե 1-ը հարաբերում է 4-ին այնպես, ինչպես 3-ը հարաբերում է 12-ին. սակայն պրակտիկայում այս դրույթը ճիշտ չէ. հնձի ու միքանի այլ շտապ աշխատանքների ժամանակ գործն ավելի լավ ու ավելի հաջող է ընթանում, եթե մեծ թվով ձեռքեր համախմբվում են մի տեղ. այսպես, օրինակ, 2 սայլապան, 2 բարձող, 2 խրձատու և 2 հավաքող ու միքանի մարդ դեզերի վրա կամ կալում կրկնապատիկ ավելի շատ բան կանեն, քան նույն քանակով աշխատող ձեռքերը, որոնք փոքրիկ խմբերով ցրված են առանձին ֆերմաներում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms. By a Farmer». London 1773, էջ 7, 8)։</ref>։ Սրա պատճառն այն է, որ մարդն իր բնությամբ եթե ոչ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր կարծում<ref>Արիստոտելյան սահմանումը, իսկապես ասած, պնդում է, թե մարդն իր բնությամբ իսկ քաղաքային ռեսպուբլիկայի քաղաքացի է։ Կլասիկ հնադարի համար այդ նույնքան բնորոշ է, որքան յանկիների դարի համար Ֆրանկլինի այն սահմանումը, թե մարդը գործիքների ստեղծող է։</ref>, ապա համենայն դեպս հասարակական կենդանի է։
  
Որչափով իրենք՝ աշխատանքի միջոցներն ու աշխատանքի առարկան արդյունքներ են արդեն, աշխատանքը արդյունքները գործադրում է արդյունքներ արտադրելու համար, կամ օգտվում է արդյունքներից՝ որպես արդյունքներ արտադրելու միջոցներից։ Բայց, ինչպես որ աշխատանքի պրոցեսն սկզբում կատարվում է միայն մարդու ու հողի միջև, որը գոյություն ունի առանց նրա աջակցության, այնպես էլ աշխատանքի պրոցեսում հիմա դեռ մասնակցում են այնպիսի արտադրամիջոցներ, որոնք բնությունից են տրված և բնության նյութի ու մարդկային աշխատանքի միացություն չեն ներկայացնում։
+
Թեև շատերը միաժամանակ կամ միատեղ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անձի անհատական աշխատանքը, որպես ամբողջական աշխատանքի մի մասը, կարող է ներկայացնել, աշխատանքի որոշ պրոցեսի այն տարբեր փուլերը, որոնցով մշակվող առարկան կոոպերացիայի հետևանքով ավելի արագ է անցնում։ Այսպես, օրինակ, երբ որմնադիրները մի հաջորդական շարք են կազմում՝ աղյուսները կառուցվող շենքի հիմքից այդ շենքի կատարը հանելու համար, ապա նրանցից ամեն մեկը միևնույն բանն է անում, և, այնուամենայնիվ, նրանց առանձին օպերացիաները կազմում են մեկ ընդհանուր օպերացիայի անընդհատ աստիճանները, նրա առանձին փուլերը, որոնցով ամեն մի աղյուս պետք է անցնի աշխատանքի պրոցեսում և որոնց շնորհիվ, աղյուսը, հավաքական բանվորի 24 ձեռքից անցնելով, ավելի արագ է տեղ հասցվում, քան այն դեպքում, եթե այն բարձրացնեին լաստամածի վրայով մերթ բարձրացող, մերթ իջնող առանձին բանվորի երկու ձեռքը<ref>«Բացի դրանից, պետք է նկատել, որ աշխատանքի այդպիսի մասնակի բաժանում կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր բանվորներն զբաղված են միևնույն աշխատանքով։ Օրինակ, որմնադիրները, որոնք աղյուսները ձեռքից ձեռք տալով բարձրացնում են բարձր լաստամածի վրա, բոլորն էլ միևնույն աշխատանքն են կատարում, և, այնուամենայնիվ, նրանց միջև աշխատանքի որոշ բաժանում գոյություն ունի — նրանցից յուրաքանչյուրը աղյուսը փոխանցում է որոշ տարածության վրա, և բոլորը միասին շատ ավելի արագ են աղյուսը տեղ հասցնում, քան այդ տեղի կունենար, եթե նրանցից ամեն մեկն իրեն համար ինքնուրույն կերպով աղյուսները փոխադրեր բարձր լաստամածի վրա» (F. Skarbek: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 97, 98)։</ref>։ Աշխատանքի առարկան ավելի կարճ ժամանակում է անցնում նույն տարածությունը։ Մյուս կողմից, աշխատանքի կոմբինացիա է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ, օրինակ, շենքի կառուցմանը միաժամանակ տարբեր կողմերից են ձեռնարկում, թեկուզ և համագործող բանվորները այդ դեպքում միևնույն կամ միատեսակ աշխատանք կատարեին։ 144 ժամ տևողությամբ կոմբինացված աշխատանքային օրվա դեպքում աշխատանքի առարկան միաժամանակ զանազան կողմերից է մշակման ենթարկվում, քանի որ կոմբինացված կամ հավաքական բանվորն աչքեր ու ձեռքեր ունի թե՛ առջևից ու թե՛ հետևից, որոշ չափով օժտված է ամեն տեղ լինելու ընդունակությամբ։ Այս դեպքում հավաքական արդյունքը ավելի արագ է շարժվում դեպի իր ավարտումը, քան ավելի կամ պակաս չափով մեկուսացած այն 12 բանվորի տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակ, որոնք հարկադրված են աշխատանքի առարկային ավելի միակողմանիորեն ձեռնարկելու։ Այստեղ միաժամանակ հասունանում են արդյունքի տարածականորեն տարբեր մասերը։
  
Աշխատանքի պրոցեսը, ինչպես որ մենք այն պատկերեցինք նրա պարզ ու աբստրակտ մոմենտներով, նպատակահարմար գործունեություն է սպառողական արժեքներ ստեղծելու համար, բնության տվածի յուրացում է մարդկային պահանջմունքները բավարարելու համար, մարդու և բնության միջև նյութերի փոխանակության ընդհանուր պայման է, մարդկային կյանքի հավիտենական բնական պայման, ուստի և նա կախված չէ այդ կյանքի որևէ ձևից, այլ, ընդհակառակը, հավասարապես ընդհանուր է մարդկային կյանքի բոլոր հասարակական ձևերի համար։ Ուստի մեզ համար անհրաժեշտ չէր բանվորին դիտել ուրիշ բանվորների հետ ունեցած հարաբերության մեջ։ Մարդն ու իր աշխատանքը մի կողմում, բնությունն ու իր նյութերը մյուս կողմում, այսքանը բավական էր։ Ինչպես որ ցորենի համից չի կարելի իմանալ, թե ո՛վ է այն մշակել, այնպես էլ աշխատանքի այս պրոցեսից չի երևում, թե ի՛նչ պայմաններում է նա կատարվում՝ արդյոք ստրուկներին հսկող վերակացուի դաժան մտրակի տակ, թե կապիտալիստի մտահոգված աչքի առջև, արդյոք այն կատարում է իր մի քանի յուգերը մշակող Ցինցինատը, թե վայրենին, որ քարով գազան է սպանում<ref>Վերին աստիճանի տրամաբանական այս հիմքից ելնելով, գնդապետ Տորրենսը կապիտալի սկիզբը հայտնագործում է — վայրենու քարի մեջ։ «Առաջին քարի մեջ, որ վայրենին շպրտում է իր հետապնդած գազանի վրա, առաջին փայտի մեջ, որ նա բռնում է այն պտուղները ցած քաշելու համար, որոնք իր ձեռքը չի հասնում, մենք տեսնում ենք մի առարկայի յուրացում՝ մի ուրիշը ձեռք բերելու նպատակով, և այսպիսով հայտնագործում ենք կապիտալի սկիզբը» (R. Torrens։ «An Essay on the Production of Wealth etc.», էջ 70, 71Հավանորեն, հենց այդ առսջին փայտով [stock] պետք է բացատրել, թե ինչու անգլերենում stock-ը կապիտալ բառի հոմանիշն է։</ref>։
+
Մենք ընդգծում ենք, որ իրար լրացնող շատ բանվորներ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, որովհետև համատեղ աշխատանքի այդ ամենապարզ ձևը խոշոր դեր է կատարում կոոպերացիայի նաև ամենազարգացած տեսակների մեջ։ Եթե աշխատանքի պրոցեսը բարդ է, ապա համատեղ աշխատողների զգալի մասսայի միավորման լոկ փաստն արդեն թույլ է տալիս տարբեր օպերացիաները տարբեր բանվորների միջև բաշխել, հետևապես միաժամանակ դրանք կատարել և այդպիսով կրճատել այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է հավաքական արդյունքը պատրաստելու համար<ref>«Եթե պահանջվում է բարդ աշխատանք կատարել, տարբեր օպերացիաները պետք է միաժամանակ կատարվեն։ Մեկը մի բան է անում, մի ուրիշը՝ մի այլ բան, և բոլորը միասին նպաստում են հասնելու այնպիսի հետևանքի, որն ամենևին չէր կարող մի մարդու ջանքերով իրագործվել։ Մեկը թիավարում է այն ժամանակ, երբ մի ուրիշը ղեկն է պահում, երրորդն ուռկանն է նետում կամ եռաժանիով խփում է ձկներին, և ձկան որսը տալիս է մի հետևանք, որը հնարավոր չէր լինի առանց ջանքերի այդպիսի միացման» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1862, էջ 78)։</ref>։
  
Սակայն վերադառնանք մեր in spe կապիտալիստին [հեռանկարային կապիտալիստին]։ Մենք նրան թողինք այն բանից հետո, երբ նա ապրանքային շուկայում գնեց աշխատանքի պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր գործոնները՝ նյութական գործոնները, կամ արտադրամիջոցները, և անձնական գործոնը, կամ աշխատուժը։ Նա գործիմաց մարդու խորամանկ հայացքով տնտղեց իր առանձին ձեռնարկության՝ մանարանի, կոշկի գործարանի և այլ ձեռնարկությունների համար պահանջվող արտադրամիջոցներն ու աշխատուժերը։ Եվ այսպես, մեր կապիտալիստը ձեռնամուխ է լինում իր գնած ապրանքը՝ աշխատուժը գործադրելուն, այսինքն՝ հարկադրում է աշխատուժը կրողին, բանվորին, որ սա իր աշխատանքի միջոցով գործադրի արտադրության միջոցները։ Աշխատանքի պրոցեսի ընդհանուր բնույթը, իհարկե, չի փոխվում այն բանից, որ բանվորն այդ աշխատանքը կատարում է կապիտալիստի համար և ոչ հենց իրեն համար։ Բայց այն որոշ եղանակն էլ, որով կոշիկ են պատրաստում կամ մանվածք մանում, նույնպես միանգամից չի կարող փոփոխվել կապիտալիստի միջամտության հետևանքով։ Սկզբի շրջանում կապիտալիստը պետք է աշխատուժը վերցնի այն ձևով, ինչպես գտնում է շուկայում, հետևապես, նույն կերպով պետք է վերցնի նաև աշխատանքը, ինչպես վերջինը զարգացել է այն ժամանակաշրջանում, երբ դեռ կապիտալիստներ չկային։ Արտադրության բուն եղանակի փոփոխությունը, որպես աշխատանքը կապիտալին ենթարկելու հետևանք, կարող է կատարվել միայն հետագայում, ուստի և քննության ենթակա է միայն հետագայում։
+
Արտադրության շատ ճյուղերում լինում են կրիտիկական մոմենտներ, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի պրոցեսի էությամբ որոշվող ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում անհրաժեշտորեն պետք է ձեռք բերվի որոշ աշխատանքային հետևանք։ Օրինակ, եթե պետք է ամբողջ հոտի ոչխարները խուզվեն, կամ որոշ քանակությամբ մորգեն հացահատիկ հնձվի ու հավաքվի, ապա ստացվող արդյունքի քանակն ու որակը կախված է այն հանգամանքից, թե արդյոք տվյալ օպերացիան մի որոշ ժամանակում կսկսվի ու կավարտվի։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է ավարտվի աշխատանքի պրոցեսը, այստեղ նախօրոք որոշված է, ինչպես, օրինակ, ծովատառեխի որսի ժամանակ։ Առանձին անհատը չի կարող 24 ժամից ավելի քան մի աշխատանքային օր դուրս բերել, ասենք 12 ժամ տևողությամբ, մինչդեռ կոոպերացիան, օրինակ, 100 մարդը, տասներկուժամյա օրն ընդարձակելով, դարձնում է 1200 ժամ պարունակող աշխատանքային օր։ Աշխատանքի ժամկետի կարճությունը փոխհատուցվում է աշխատանքի այն մասսայի մեծությամբ, որը վճռական վայրկյանին նետվում է աշխատանքի դաշտը։ Ժամանակին արդյունքներն ստանալն այստեղ կախված է կոմբինացված բազմաթիվ աշխատանքային օրերը միաժամանակ կիրառելուց, օգտակար էֆեկտի ծավալը՝ բանվորների թվից. վերջինս, սակայն, միշտ ավելի փոքր է այն բանվորների թվից, որոնք մեկուսացած աշխատելով, կարող կլինեին միևնույն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը կատարել<ref>«Նրանց (հողագործական աշխատանքների) կատարումը վճռական րոպեին հսկայական նշանակություն ունի» («An Inquiry into the Connection between the present Price, etc.», էջ 7)։ «Հողագործության մեջ չկա ավելի կարևոր գործոն, քան ժամանակի գործոնը» (Liebig: «Ueber Theorie und Praxis in der Landwirtschaft». 1856, էջ 23)։</ref>։ Այդ տեսակ կոոպերացիայի բացակայությունն է պատճառը, որ Միացյալ Նահանգների արևմուտքում ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ, իսկ Արևելյան Հնդկաստանի այն մասերում, որտեղ անգլիական տիրապետությունը քայքայել է հին համայնքը, մեծ քանակությամբ բամբակ է փչանում<ref>Հետագա չարիքը մի այնպիսի բնույթ է կրում, որ հազիվ թե որևէ մեկը կարող լիներ այն հնարավոր համարել մի երկրում, որն ավելի շատ է աշխատանք արտահանում, քան աշխարհի որևէ մի ուրիշ երկիր, բացառությամբ, թերևս, Չինաստանի ու Անգլիայի, այն է՝ անկարելի է բավարար քանակությամբ աշխատող ձեռքեր գտնել բամբակը հավաքելու համար։ Դրա հետևանքն այն փաստն է, որ բերքի մի զգալի մասը մնում է առանց հավաքելու, իսկ նրա մյուս մասը գետնի վրայից հավաքում են այն ժամանակ, երբ բամբակն արդեն թափվել է և դրա հետևանքով կորցրել է համապատասխան գույնը և մասամբ փտել է, այնպես որ հարկավոր ժամանակ աշխատող ձեռքերի պակասության հետևանքով պլանտատորը փաստորեն ստիպված է զրկվելու բերքի մեծ մասից, որին այնպիսի ագահությամբ ուղղված են Անգլիայի աչքերը» («Bengal Hurkaru». Bi-Monthly Overland Summary of News, 22nd July 1861)։</ref>։
  
Աշխատանքի պրոցեսը, որպես կապիտալիստի կողմից աշխատուժը գործադրելու պրոցես, երկու յուրատեսակ առանձնահատկություն է ներկայացնում։
+
Մի կողմից, կոոպերացիան թույլ է տալիս ընդարձակել աշխատանքի տարածական ոլորտը, ուստի և աշխատանքի որոշ պրոցեսներում արդեն կոոպերացիա է պահանջում աշխատանքի առարկաների հենց դասավորությունը տարածության մեջ. այսպես, օրինակ, կոոպերացիան անհրաժեշտ է ճահիճների ցամաքեցման աշխատանքների ժամանակ, ամբարտակներ կառուցելիս, ոռոգման աշխատանքների ժամանակ, ջրանցքներ, գետնուղիներ և երկաթուղիներ անցկացնելիս և այլն։ Մյուս կողմից, կոոպերացիան թույլ է տալիս հարաբերականորեն, այսինքն՝ արտադրության մասշտաբի համեմատությամբ, տարածականորեն նեղացնել արտադրության բնագավառը։ Աշխատանքի ներգործության ոլորտի ընդարձակման հետ միաժամանակ տեղի ունեցող նրա տարածական ոլորտի այդ սահմանափակումը, որը հնարավորություն է տայիս տնտեսելու արտադրության անարտադրողական ծախքերի (faux frais) մի զգալի մասը, առաջ է գալիս բանվորների մասսայի կենտրոնացումից, աշխատանքի տարբեր պրոցեսների միաձուլումից և արտադրության միջոցների համակենտրոնացումից<ref>«Հողագործության առաջադիմության շնորհիվ կապիտալի ու աշխատանքի այն ամբողջ քանակը,— գուցե դեռ ավելի մեծ քանակը,— որը մի ժամանակ գործադրվում էր 500 ակրի մակերեսային մշակման համար, հիմա կենտրոնացվում է 100 ակրի ավելի հիմնավոր մշակման վրա»։ Թեև «կիրառվող կապիտալի ու աշխատանքի համեմատությամբ տարածությունը կրճատվել է, բայց արտադրության ոլորտն ընդլայնվել է արտադրության այն ոլորտի համեմատությամբ, որի շրջանակներով առաջ սահմանափակվում էր արտադրության ամեն մի անկախ գործչի գործունեությունը» (R. Jones: «An Essay on the Distribution of Wealth», «On Rent». London 1831, էջ 191)։ [Հմմտ. Ричард Джонс «Экономические сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 131։]</ref>։
  
Բանվորն աշխատում է կապիտալիստի հսկողության տակ, որին պատկանում է նրա աշխատանքը։ Կապիտալիստը հսկում է, որ աշխատանքը կատարվի կանոնավոր, և արտադրամիջոցները նպատակահարմար գործադրվեն, հետևապես՝ հում նյութը չվատնվի և աշխատանքի գործիքներին խնամքով վերաբերվեն, այսինքն՝ դրանք փչանան միայն այն չափով, որչափով այդ պահանջում է դրանց գործադրումը աշխատանքի մեջ։
+
Առանձին անհատական աշխատանքային օրերի հավասարամեծ գումարի համեմատությամբ կոմբինացված աշխատանքային օրը սպառողական արժեքների ավելի մեծ մասսաներ է արտադրում, ուստի և փոքրացնում է այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է որոշ օգտակար էֆեկտի հասնելու համար։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողական ուժի այդպիսի բարձրացումը կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներով՝ կա՛մ բարձրացվում է աշխատանքի մեխանիկական ուժը, կա՛մ տարածականորեն նրա ներգործության ոլորտն է ընդարձակվում, կա՛մ տարածականորեն նեղացվում է արտադրության դաշտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, կա՛մ կրիտիկական վայրկյանին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, կա՛մ առանձին անհատների մրցակցություն է հարուցվում և նրանցը կենսական եռանդն է լարվում, կա՛մ շատ անձերի միատեսակ օպերացիաները անընդհատության ու բազմակողմանիության դրոշմ են ստանում, կա՛մ տարբեր օպերացիաներ միաժամանակ են կատարվում, կա՛մ արտադրության միջոցները տնտեսվում են նրանց համատեղ գործադրության շնորհիվ, կա՛մ անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։ Բայց այդ բոլոր դեպքերում էլ կոմբինացված աշխատանքային օրվա սպեցիֆիկ արտադրողական ուժը ներկայացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժ կամ հասարակական աշխատանքի արտադրողական ուժ։ Այդ ուժը ծագում է հենց կոոպերացիայից։ Ուրիշների հետ պլանաչափ համագործակցության մեջ բանվորը ջնջում է անհատական սահմանները և ծավալում է իր, որպես մարդու, ցեղային պոտենցիաները<ref>«Ամեն մի մարդու ուժը չնչին է, բայց աչդ չնչին ուժերի միացումն ստեղծում է ընդհանուր ուժ, որն ավելի խոշոր է, քան այդ մասնակի ուժերի գումարը, այնպես որ ուժերը հենց իրենց միացումով կարող են պակասեցնել ժամանակը և մեծացնել իրենց ներգործության ոլորտը» (Ջ. Ռ. Կարլի, ծանոթագր. P. Verri-ի «Meditazioni sulla Economia Politica» (առաջին անգամ հրատարակված է 1773 թ.), իտալական տնտեսագետների Custodi-ի հրատարակության մեջ, Parte Moderna, հ. XV, էջ 196)։</ref>։
  
Իսկ երկրորդ՝ արդյունքը կապիտալիստի սեփականությունն է, ոչ թե անմիջաբար արտադրողինը, բանվորինը։ Կապիտալիստը վճարում է, օրինակ, աշխատուժի օրական արժեքը։ Ուրեմն, աշխատուժի, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանքի գործադրումը, օրինակ, ձիունը, որ նա վարձում է մի օրով,— օրվա ընթացքում պատկանում է նրան։ Ապրանքի սպառումը պատկանում է ապրանքի գնորդին, և աշխատուժի տերը, իր աշխատանքը տալով, փաստորեն տալիս է միայն իր վաճառած սպառողական արժեքը։ Այն րոպեից, երբ նա կապիտալիստի արհեստանոցն է մտնում, նրա աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ նրա գործադրումը, աշխատանքը, կապիտալիստին է պատկանում։ Կապիտալիստը, աշխատուժը գնելով, հենց բուն աշխատանքը՝ որպես կենդանի ֆերմենտ, միացնում է արդյունքի գոյացման մեռյալ տարրերին, որոնք դարձյալ նրան են պատկանում։ Նրա տեսակետից աշխատանքի պրոցեսը լոկ նրա գնած ապրանքի, աշխատուժի սպառումն է, բայց նա միայն այն ժամանակ կարող է գործադրել աշխատուժը, երբ դրան միացնի արտադրամիջոցները։ Աշխատանքի պրոցեսը պրոցես է այն իրերի միջև, որ գնել է կապիտալիստը, պրոցես նրան պատկանող իրերի միջև։ Ուստի այդ պրոցեսի արդյունքը պատկանում է նրան ճիշտ այնպես, ինչպես նրա գինու մառանում կատարվող խմորման պրոցեսի արդյունքը<ref>«Արդյունքները յուրացվում են նախքան նրանց փոխարկումը կապիտալի. այդ փոխարկումը նրանց չի ազատում այդպիսի յուրացումից» (Cherbuliez: «Richesse ou Pauvreté», հրատ. Paris, 1841, էջ 54)։ «Պրոլետարը, իր աշխատանքը վաճառելով կենսամիջոցների (approvisionnement) մի որոշ քանակով, բոլորովին հրաժարվում է արդյունքի որևէ բաժնից։ Արդյունքների յուրացումը մնում է նույնը, ինչպես և առաջ. այդ յուրացումը ամենևին չի փոխվում հիշյալ պայմանագրով։ Արդյունքը պատկանում է բացառապես կապիտալիստին, որը տվել է հում նյութերն ու approvisionnement-ը։ Այս մի խիստ հետևություն է յուրացման օրենքից, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, այն էր, թե ամեն մի բանվոր սեփականության բացառիկ իրավունք ունի իր արդյունքի վրա» (նույն տեղում, էջ 58)։ «Քանի որ բանվորները աշխատավարձով են աշխատում..., ապա կապիտալիստը ո՛չ միայն կապիտալի [այստեղ հասկացվում են արտադրամիջոցները], այլ նաև աշխատանքի (of the labour also) սեփականատերն է։ Եթե, ինչպես այս սովորաբար արվում է, կապիտալ հասկացության մեջ մտցվում է այն, ինչ որ տրվում է որպես աշխատավարձ, ապա անհեթեթություն է աշխատանքի մասին կապիտալից անջատ խոսելը։ Կապիտալ բառն այս իմաստով ընդգրկում է թե՛ մեկը և թե՛ մյուսը, թե՛ կապիտալը և թե՛ աշխատանքը»։ (James Mill: «Elements of Political Economy etc.». London 1821,  էջ 70, 71)։</ref>։
+
Եթե բանվորներն ընդհանրապես չեն կարող անմիջական համագործակցության պրոցեսի մեջ մտնել, երբ նրանք միատեղ չեն գտնվում, եթե այդ պատճառով նրանց կուտակումը մի որոշ կետում նրանց կոոպերացման պայմանն է, ապա այդ նշանակում է, որ վարձու բանվորները կարող են համագործել միայն այն դեպքում, եթե միևնույն կապիտալը, միևնույն կապիտալիստը նրանց միաժամանակ է բանեցնում, այսինքն՝ նրանց աշխատուժերը միաժամանակ է գնում։ Հետևապես, այդ աշխատուժերի հավաքական արժեքը կամ բանվորների օրական, շաբաթական ու այլ աշխատավարձերի գումարը պետք է արդեն կապիտալիստի գրպանում միավորված լինի, նախքան այդ իսկ աշխատուժերի միավորումը արտադրության պրոցեսում։ 300 բանվորի աշխատանքը մեկ անգամից, թեկուզ միայն մեկ օրվանը վճարելու համար կապիտալի ավելի մեծ ծախսում է պահանջվում, քան սակավաթիվ բանվորների աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում շաբթե-շաբաթ վճարելու համար։ Այսպիսով, համագործող բանվորների թիվը, կամ կոոպերացիայի մասշտաբը կախված է ամենից առաջ այն կապիտալի մեծությունից, որ առանձին կապիտալիստը կարող է ծախսել աշխատուժը գնելու համար, այսինքն՝ այն բանից, թե ամեն մի առանձին կապիտալիստ իր տրամադրության տակ որքան կենսամիջոցներ ունի մեծ թվով բանվորների համար։
  
====2. ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ====
+
Եվ այս վերաբերում է ո՛չ միայն փոփոխուն, այլև հաստատուն կապիտալին։ Օրինակ, 300 բանվոր ունեցող կապիտալիստի համար հում նյութի ծախսումը 30 անգամ ավելի է, քան 10-ական բանվոր ունեցող 30 կապիտալիստներից ամեն մեկի ծախսումը։ Աշխատանքի միատեղ օգտագործվող միջոցների քանակը, ինչպես իր արժեքով, այնպես էլ իր նյութական մասսայով, ճիշտ է, նույն համամասնությամբ չի աճում, ինչպես զբաղված բանվորների թիվը, բայց և այնպես՝ շատ զգալի չափով է աճում։ Այսպիսով, արտադրության միջոցների խոշոր մասսաների համակենտրոնացումը առանձին կապիտալիստների ձեռքում վարձու բանվորների կոոպերացման նյութական պայմանն է, և կոոպերացիայի չափերը կամ արտադրության մասշտաբը կախված է այդ համակենտրոնացման աստիճանից։
  
Արդյունքը — կապիտալիստի սեփականությունը — որոշ սպառողական արժեք է՝ մանվածք, կոշիկներ և այլև։ Բայց թեև, օրինակ, կոշիկները որոշ չափով կազմում են հասարակական առաջադիմության պատվանդանը, և թեև մեր կապիտալիստը մի վճռական առաջադիմական մարդ է, նա, այնուամենայնիվ, կոշիկները հենց ի սեր կոշիկների չի պատրաստում։ Ապրանքային արտադրության պայմաններում սպառողական արժեքն ընդհանրապես այն իրը չէ, «qu’on aime pour lui-même» [որը սիրում են հենց նրա սիրուն]։ Այստեղ սպառողական արժեքներն ընդհանրապես արտադրվում են այն պատճառով ու այն չափով միայն, որ պատճառով ու որչափով նրանք նյութական սուբստրատ են, փոխանակային արժեքի կրողներ։ Եվ մեր կապիտալիստը հոգում է երկու տեսակ բանի մասին։ Առաջին, նա ուզում է արտադրել փոխանակային արժեքով օժտված սպառողական արժեք, վաճառելու հատկացված առարկա, ապրանք։ Եվ երկրորդ, նա ուզում է արտադրել այնպիսի ապրանք, որի արժեքն ավելի է նրա արտադրության համար անհրաժեշտ ապրանքների արժեքից, ավելի է արտադրամիջոցների ու աշխատուժի արժեքի գումարից, որոնց համար նա ապրանքային շուկայում իր սեփական փողն է ավանսավորել։ Նա ուզում է ո՛չ միայն սպառողական արժեք արտադրել, այլև ապրանք, ո՛չ միայն սպառողական արժեք, այլև արժեք, և ո՛չ միայն արժեք, այլև հավելյալ արժեք։
+
Սկզբնապես անհատական կապիտալի մի որոշ նվազագույն մեծություն անհրաժեշտ էր, որպեսզի միաժամանակ շահագործվող բանվորների թիվը, հետևապես նաև նրանց արտադրած հավելյալ արժեքի մասսան բավական լինեին բուն շահագործողին ձեռքի աշխատանքից ազատելու, մանր գործատիրոջը կապիտալիստ դարձնելու, ձևականորեն կապիտալիստական հարաբերություն ստեղծելու համար։ Հիմա այդ մինիմումը նյութական պայման է աշխատանքի մանրատված, միմյանցից անկախ բազմաթիվ անհատական պրոցեսները աշխատանքի մեկ կոմբինացված հասարակական պրոցեսի վերածելու համար։
  
Եվ, իսկապես, որովհետև այստեղ խոսքն ապրանքային արտադրության մասին է, ապա, ակներև է, որ մինչև հիմա մենք քննել ենք պրոցեսի միայն մի կողմը։ Ինչպես որ ապրանքն ինքն սպառողական արժեքի ու արժեքի միասնություն է, այնպես էլ ապրանքի արտադրության պրոցեսը պետք է աշխատանքի պրոցեսի և արժեք ստեղծելու պրոցեսի միասնությունը լինի։
+
Նույն կերպ էլ կապիտալի հրամանատարությունն աշխատանքի նկատմամբ սկզբում լոկ ձևական հետևանք էր այն բանի, որ բանվորն աշխատում է ոչ թե իրեն համար, այլ կապիտալիստի ճամար և, հետևապես, կապիտալիստի իշխանության տակ։ Բազմաթիվ վարձու բանվորների կոոպերացման զարգացման հետ կապիտալի հրամանատարությունը անհրաժեշտ է դառնում բուն իսկ աշխատանքի պրոցեսը կատարելու համար,— դառնում է արտադրության իրական պայման։ Այժմ կապիտալիստի հրամանատարությունը նույնքան անհրաժեշտ է դառնում արտադրության դաշտում, որքան գեներալի հրամանատարությունը ճակատամարտի դաշտում։
  
Այսպես ուրեմն, հիմա քննենք արտադրության պրոցեսը նաև որպես արժեք ստեղծելու պրոցես։
+
Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման, որը ներդաշնակություն է սահմանում անհատական աշխատանքների միջև և կատարում է այն ընդհանուր ֆունկցիաները, որոնք ծագում են արտադրական ամբողջ մարմնի շարժումից՝ ի տարբերություն նրա ինքնուրույն օրգանների շարժման։ Առանձին ջութակահարը ինքն է ղեկավարում իրեն, նվագախումբը կարիք ունի դիրիժորի։ Կառավարելու, հսկելու և համաձայնեցնելու ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, հենց որ կապիտալին ենթարկված աշխատանքը դառնում է կոոպերատիվ աշխատանք։ Բայց կառավարելու ֆունկցիան, որպես կապիտալի սպեցիֆիկ ֆունկցիա, ձեռք է բերում սպեցիֆիկ բնորոշ առանձնահատկություններ։
  
Մենք իմանում ենք, որ ամեն մի ապրանքի արժեք որոշվում է ապրանքի սպառողական արժեքի մեջ նյութականացած աշխատանքի քանակով, այսինքն՝ նրա արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Այս վերաբերում է նաև այն արդյունքին, որ մեր կապիտալիստը ստացել է որպես աշխատանքի պրոցեսի հետևանք։ Հետևաբար, ամենից առաջ պետք է հաշվել այդ արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը։
+
Արտադրության կապիտալիստական պրոցեսի շարժիչ մոտիվն ու որոշիչ նպատակն ամենից առաջ կապիտալի արժեքի ըստ կարելույն մեծ ինքնաճումն է<ref>«Շահույթը... արտադրության միակ նպատակն է» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 11)։</ref>, այսինքն՝ հավելյալ արժեքի ըստ կարելույն մեծ արտադրությունը և, հետևաբար, աշխատուժի ըստ կարելույն մեծ շահագործումը կապիտալիստի կողմից։ Միաժամանակ զբաղված բանվորների մասսայի աճման հետ աճում է նաև նրանց դիմադրությունը, հետևապես, անխուսափելիորեն աճում է նաև կապիտալի ճնշումը, որի նպատակն է խեղդել այդ դիմադրությունը։ Կապիտալիստի կառավարելը ո՛չ միայն մի առանձին ֆունկցիա է, որ առաջ է գալիս աշխատանքի հասարակական պրոցեսի բուն իսկ բնույթից և այդ պրոցեսի կազմի մեջ է մտնում, այլ միաժամանակ նաև աշխատանքի այդ հասարակական պրոցեսի շահագործման ֆունկցիա է և, որպես այդպիսին, պայմանավորված է շահագործողի ու նրա շահագործմանը ենթակա հում նյութի միջև եղած անխուսափելի հակամարտությամբ։ Այնուհետև, արտադրության միջոցների չափերի աճման հետ, որոնք կանգնած են վարձու բանվորի դեմ որպես օտարի սեփականություն, աճում է այդ միջոցների նպատակահարմար կիրառմանը վերահսկելու անհրաժեշտությունը<ref>Անգլիական ֆիլիստերների «Spectator» թերթը 1866 թ. մայիսի 26-ի համարում հաղորդում է, թե «Մանչեստրի մետաղալարի արտադրության ընկերության» կապիտալիստների ու բանվորների միջև մի տեսակ ընկերություն հիմնելուց հետո «առաջին հետևանքը եղավ նյութերի վատնման հանկարծակի նվազումը, որովհետև մարդիկ հասկացան, թե կարիք չկա, որ իրենք, ինչպես և ուրիշ բոլոր սեփականատերերը, փչացնեն իրենց սեփական գույքը, իսկ թեթևամիտ պարտքերից հետո նյութերի վատնումն արդյունաբերության մեջ, թերևս, կորուստների ամենամեծ աղբյուրն է»։ Միևնույն թերթը հայտնագործում է ռոչգելյան կոոպերատիվ փորձերի հետևյալ հիմնական թերությունը. «Նրանք ցույց տվին, որ բանվորական ընկերությունները կարող են հաջողությամբ կառավարել կրպակները, գործարաններն ու արդյունաբերության գրեթե բոլոր ձևերը, նրանք անչափ բարելավեցին իրենց իսկ բանվորների դրությունը, բայց (!) նրանք բնավ նկատելի տեղ չեն թողնում կապիտալիստի համար», Quelle horreur! [Ի՜նչ սարսափելի բան։]<br>21a Պրոֆեսոր Կերնսը, մատնանշելով «superintendence of labour»-ի [«աշխատանքի վերահսկողությունը»], որպես Հյուսիսային Ամերիկայի հարավային նահանգներում ստրկական արտադրության բնորոշ գիծ, շարունակում է. «սեփականատեր-գյուղացին (հյուսիսի), որը յուրացնում է իր աշխատանքի ամբողջ արդյունքը, աշխատելու համար ուրիշ դրդապատճառների կարիք չունի։ Հսկողության ամեն մի կարիք այստեղ բոլորովին վերացված է» (Cairnes: «The Slave Power». London 1862, էջ 48, 49)։</ref>։ Այնուհետև, վարձու բանվորների կոոպերացիան լոկ հետևանք է կապիտալի գործունեության, որն աշխատեցնում է այդ բանվորներին միաժամանակ։ Բանվորների ֆունկցիաների կապը, նրանց միասնությունը, որպես արտադրողական կոլեկտիվ մարմնի ֆունկցիաների կապ և միասնություն, գտնվում է բանվորներից դուրս, կապիտալի մեջ, որը նրանց շաղկապում և պահում է միասին։ Այդ պատճառով էլ բանվորների աշխատանքների կապը նրանց դեմ իդեալականորեն կանգնած է որպես կապիտալիստի պլան, պրակտիկորեն՝ որպես նրա հեղինակություն, որպես օտար կամքի իշխանություն, որը նրանց գործունեությունը ենթարկում է իր նպատակներին։
  
Ասենք, թե դա, օրինակ, մանվածք է։
+
Այսպիսով, կապիտալիստական կառավարումն իր բովանդակությամբ երկակի բնույթ է կրում, համապատասխանելով այդ կառավարմանը ենթակա արտադրության պրոցեսի երկակիությանը, պրոցեսի, որը մի կողմից աշխատանքի հասարակական պրոցես է որոշ արդյունք պատրաստելու համար, մյուս կողմից, կապիտալի արժեքի ինքնաճման պրոցես է։ Իր ձևով կապիտալիստական կառավարումը բռնակալական է։ Կոոպերացիայի խոշոր մասշտաբով զարգանալու հետ այս բռնակալությունն էլ զարգացնում է ուրույն, իրեն հատուկ ձևերը։ Ինչպես արդեն տեսանք, կապիտալիստն ազատվում է ձեռքի աշխատանքից, հենց որ նրա կապիտալը հասնում է այն նվազագույն մեծությանը, որով հնարավոր է դառնում կապիտալիստական արտադրությունը այս բառի իսկական իմաստով։ Նույն ձևով էլ նա առանձին բանվորների ու բանվորների խմբերի անմիջաբար ու շարունակ հսկելու ֆունկցիաները հիմա հանձնում է վարձու աշխատողների մի առանձին կատեգորիայի։ Ինչպես որ բանակը կարիք ունի զինվորական հրամանատարների հիերարխիայի, ճիշտ այդպես էլ միևնույն կապիտալի հրամանատարության տակ համատեղ աշխատանքով միավորված բանվորների մասսայի համար հարկավոր են արդյունաբերական ավագ սպաներ (կառավարիչներ, managers) ու ենթասպաներ (վարպետներ, foremen, overlookers, contre-mâitres), որոնք աշխատանքի պրոցեսի ժամանակ կարգադրություն են անում կապիտալի անունից։ Հսկելու աշխատանքն ամրակայվում է որպես նրանց բացառիկ ֆունկցիան։ Տնտեսագետը, անկախ գյուղացիների կամ ինքնուրույն արհեստավորների արտադրության եղանակը համեմատելով ստրկության վրա հիմնված պլանտատորական տնտեսության հետ, հսկելու այդ աշխատանքը համարում է արտադրության faux frais [անարտադրողական ծախքեր] [''Տես 21a ծանոթ.'']։ Ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակը քննելով, նա կառավարման ֆունկցիան, որչափով վերջինը բխում է աշխատանքի հասարակական պրոցեսի բնույթից, նույնացնում է նույն ֆունկցիայի հետ, որչափով նա բխում է այդ պրոցեսի կապիտալիստական, հետևապես և անտագոնիստական բնույթից<ref>Սըր Ջեմս Ստյուարտը, որը աչքի է ընկնում նրանով, որ տեսնում է արտադրության տարբեր եղանակների հասարակական բնորոշ առանձնահատկությունները, նկատում է. «Իսկ ինչո՞ւ են խոշոր ձեռնարկություններն արդյունաբերության մեջ խորտակում մասնավոր ձեռնարկությունները, եթե ոչ այն պատճառով, որ նրանք ավելի են մոտենում ստրկության պարզությանը» («Principles of Political Economy». London 1767, հ. I, էջ 167, 168)։<br>22a Այդ պատճառով էլ Օգյուստ Կոնտն ու նրա դպրոցը կարող էին նույնքան լավ ապացուցել ֆեոդալ տերերի հավիտենական անհրաժեշտությունը, ինչպես նրանք ապացուցում էին պարոնայք կապիտալիստների անհրաժեշտությունը։</ref>։ Կապիտալիստը կապիտալիստ է ո՛չ այն պատճառով, որ նա արդյունաբերական ձեռնարկություն է ղեկավարում,— ընդհակառակը, նա արդյունաբերության ղեկավար է դառնում, որովհետև կապիտալիստ է։ Արդյունաբերության մեջ բարձրագույն իշխանությունը դառնում է կապիտալի ատրիբուտը այնպես, ինչպես որ ֆեոդալական դարաշրջանում ռազմական գործում ու դատարանում բարձրագույն իշխանությունը հողային սեփականության ատրիբուտն էր [''Տես 22a ծանոթ.'']։
  
Մանվածք արտադրելու համար ամենից առաջ անհրաժեշտ է համապատասխան հում նյութ, օրինակ, 10 ֆունտ բամբակ։ Այստեղ կարիք չկա շոշափելու այն հարցը, թե բամբակը որքան արժե, որովհետև կապիտալիստը բամբակը գնել է շուկայում նրա արժեքով, օրինակ, 10 շիլլինգով։ Բամբակի գնի մեջ նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատանքը արդեն ստացել է իր արտահայտությունը, որպես միջին հասարակական աշխատանք։ Այնուհետև ենթադրենք, որ բամբակը վերամշակելիս սպառվել են 2 շիլլինգի արժեքի իլիկներ, որոնք մեզ համար այստեղ կիրառվող բոլոր աշխատամիջոցների ներկայացուցիչներն են։ Եթե 12 շիլլինգ արժեցող ոսկու քանակը 24 աշխատանքային ժամվա կամ երկու աշխատանքային օրվա արդյունքն է կազմում, ապա դրանից ամենից առաջ հետևում է, որ մանվածքի մեջ առարկայացած է երկու աշխատանքային օր։
+
Բանվորն իր աշխատուժի սեփականատերն է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա, որպես այդ ուժի վաճառորդ, սակարկում է կապիտալիստի հետ, բայց նա կարող է միայն այն վաճառել, ինչ ունի՝ միայն իր անհատական, առանձնացած աշխատուժը։ Նրա այս դրությունը ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը մեկի փոխարեն 100 աշխատուժ է գնում, ոչ թե մեկ առանձին բանվորի հետ է պայմանագիր կնքում, այլ միմյանցից անկախ 100 բանվորի հետ։ Նա կարող է այդ 100 բանվորին աշխատեցնել առանց նրանց մեջ կոոպերացիա հաստատելու։ Հետևաբար, կապիտալիստը վճարում է 100 ինքնուրույն աշխատուժերի արժեքը, բայց նա չի վճարում հարյուրի կոմբինացված աշխատուժի արժեքը։ Բանվորները, որպես անկախ անձնավորություններ, անհատներ են, որոնք որոշ հարաբերության մեջ են մտել միևնույն կապիտալի հետ, բայց ոչ իրար հետ։ Նրանց կոոպերացիան սկսվում է միայն աշխատանքի պրոցեսում, բայց աշխատանքի պրոցեսում նրանք արդեն դադարում են իրենք իրենց պատկանելուց։ Այդ ասպարեզը մտնելով նրանք դարձել են կապիտալի մի մասը։ Որպես կոոպերացված բանվորներ, որպես գործունեություն ծավալող մի օրգանիզմի անդամներ, նրանք իրենք կապիտալի գոյության մի առանձին եղանակն են միայն։ Ուստի այն արտադրողական ուժը, որ բանվորը զարգացնում է որպես հասարակական բանվոր, կապիտալի արտադրողական ուժն է։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժը զարգանում է ձրիաբար, հենց որ բանվորը դրվում է որոշ պայմանների մեջ, իսկ կապիտալը նրան հենց այդ պայմանների մեջ է դնում։ Որովհետև աշխատանքի հասարակական արտադրողական ուժը ոչինչ չի նստում կապիտալին, որովհետև, մյուս կողմից, բանվորը չի զարգացնում այդ ուժը, քանի դեռ նրա աշխատանքն ինքը չի պատկանում կապիտալին, ուստի թվում է, թե այդ ուժն ըստ իր բնության կապիտալին պատկանող մի արտադրողական ուժ է, կապիտալին ներհատուկ արտադրողական ուժ։
  
Այն հանգամանքը, որ բամբակը իր ձևը փոխել է և իլիկների սպառված մասն ամբողջովին չքացել է, մեզ չպետք է մոլորեցնի։ Օրինակ, եթե 40 ֆունտ մանվածքի արժեքը = 40 ֆունտ բամբակի արժեքին + մի ամբողջ իլիկի արժեքը, այսինքն՝ եթե միևնույն աշխատաժամանակն է պահանջվում այդ հավասարման երկու կողմն էլ արտադրելու համար, ապա, արժեքի ընդհանուր օրենքի համաձայն, 10 ֆ. մանվածքը 10 ֆ. բամբակի և ¼ իլիկի համարժեքն է։ Այս դեպքում միևնույն աշխատաժամանակը մեկ անգամ մարմնացած է մանվածքի սպառողական արժեքի մեջ, մյուս անգամ՝ բամբակի ու իլիկի սպառողական արժեքների մեջ։ Հետևաբար, արժեքի համար բոլորովին նշանակություն չունի՝ արդյոք նա երևան է գալիս մանվածքի, իլիկի, թե բամբակի մեջ։ Այն հանգամանքը, որ իլիկն ու բամբակը, փոխանակ իրար կողքի հանգիստ ընկած լինելու, մանելու պրոցեսում կազմում են մի միացում, որը փոխում է նրանց սպառողական ձևերը և նրանց դարձնում է մանվածք,— նրանց արժեքի վրա նույնքան քիչ է ազդում, որքան այն դեպքում, եթե նրանք պարզ փոխանակության միջոցով փոխարինվեին մանվածքի համարժեքային քանակով։
+
Պարզ կոոպերացիայի գործողությունը հսկայական մասշտաբով երևան է գալիս ասիական հին ժողովուրդների, եգիպտացիների, էտրուսկների և ուրիշների վիթխարի կառուցումների մեջ։ «Հին ժամանակներում պատահում էր, որ այս ասիական պետություններն իրենց քաղաքացիական ու ռազմական պետքերը հոգալուց հետո կենսամիջոցների որոշ ավելցուկ էին ունենում, որը նրանք կարող էին գործադրել հոյակապ և հանրօգուտ կառուցումների վրա։ Շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ ոչ-հողագործական բնակչության աշխատող ձեռքերը նրանց իշխանության տակ էին գտնվում... և շնորհիվ այն հանգամանքի, որ միապետին ու քրմերին էր պատկանում հիշյալ ավելցուկների տնօրինման բացառիկ իրավունքը, նրանք միջոցներ ունեին կանգնեցնելու այն հզոր կոթողները, որոնցով նրանք լցրին երկիրը... Հսկա արձաններ կանգնեցնելիս ու վիթխարի ծանրություններ կրելիս, որոնց տեղափոխությունը զարմանք է հարուցում, ամենաշռայլ կերպով գրեթե բացառապես մարդկային աշխատանք էր կիրառվում... Դրա համար բավական էր բանվորների մեծ թիվն ու սրանց ջանքերի կենտրոնացումը։ Այդպես են օվկիանոսի խորքերից բարձրանում կորալի հզոր խութերը և կղզիներ ու ցամաք կազմում, չնայած որ այդ պրոցեսի յուրաքանչյուր անհատական մասնակիցը (depositary) չնչին է, թույլ ու ողորմելի։ Ասիական միապետության ոչ-հողագործական բանվորները գործի մեջ կարող էին մտցնել բացառապես միայն իրենց անհատական ֆիզիկական ուժերը, բայց հենց նրանց թիվը ուժ էր, և այդ մասսաներին միասնաբար ղեկավարելու հզորությունը վերոհիշյալ վիթխարի կառուցումների սկիզբը դրեց։ Միայն շնորհիվ այն բանի, որ մեկ ձեռքում կամ սակավաթիվ ձեռքերում էին կենտրոնացած այն եկամուտները, որոնց հաշվին ապրում էին բանվորները, հնարավոր էին այդպիսի ձեռնարկումները»<ref>R. Jones: «Text-book of Lectures etc.». Hertford 1852, էջ 77, 78. [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1927 թ., էջ 348, 349]։ Հին ասորեստանյան, եգիպտական և այլ կոլեկցիաները Լոնդոնում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում մեզ դարձնում ֊են աշխատանքի այդ կոոպերատիվ պրոցեսների վկաներ։ <br>23a Լենգեն իր «Théorie des Lois Civiles» գրքում, գուցե և ոչ առանց հիմքի, որսորդությունը կոոպերացիայի առաջին ձևն է անվանում, իսկ մարդկանց որսալը (պատերազմը)՝ որսորդության առաջին ձևը։</ref>։ Ասիական ու եգիպտական թագավորների կամ էտրուսկական քրմերի և մյուսների այդ իշխանությունն արդի հասարակության մեջ անցել է կապիտալիստին, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը հանդես է գալիս որպես առանձին կապիտալիստ, թե որպես հավաքական կապիտալիստ, ինչպես ակցիոներական ընկերություններում։
  
Բամբակի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը այդ հում նյութից մանվածք արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակի մի մասն է, ուստի և նա պարունակվում է մանվածքի մեջ։ Ճիշտ նույնն է նաև այն աշխատաժամանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է իլիկների այն քանակն արտադրելու համար, առանց որի մաշվելու կամ սպառվելու բամբակը չի կարող մանվածք դառնալ<ref>«Ապրանքների արժեքի վրա ազդում է ո՛չ միայն այն աշխատանքը, որն անմիջաբար ծախսված է նրանց արտադրության վրա, այլև այն աշխատանքը, որ ծախսված է արտադրության պրոցեսին մասնակցող մեքենաների, գործիքների և շենքերի վրա»։ (Ricardo: «The Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 16): [Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1926, էջ 12]։</ref>։
+
Աշխատանքի պրոցեսում գոյացող այն կոոպերացիան, որը մենք գտնում ենք մարդկային կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա, օրին., որսորդական ժողովուրդների մոտ [''Տես 23a ծանոթ.''] կամ Հնդկաստանի հողագործական համայնքներում, խարսխված է, մի կողմից, արտադրության պայմանների ընդհանուր սեփականության վրա, մյուս կողմից, այն բանի վրա, որ առանձին անհատը դեռ չի կտրել այն պորտաթելը, որ նրան կապում է տոհմի կամ համայնքի հետ, և տոհմի հետ նույնքան սերտորեն է զոդված, որքան անհատ մեղուն մեղուների փեթակի հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը այդ կոոպերացիան տարբերում են կապիտալիստական կոոպերացիայից։ Անտիկ աշխարհում, միջնադարում և արդի գաղութներում խոշոր մասշտաբով կոոպերացիայի պատահական կիրառումը խարսխված է անմիջական տիրապետության ու ենթարկման հարաբերությունների վրա, սովորաբար ստրկության վրա։ Կոոպերացիայի կապիտալիստական ձևը, ընդհակառակը, հենց սկզբից, ենթադրում է իր աշխատուժը կապիտալին վաճառող աղատ վարձու բանվոր։ Սակայն կոոպերացիայի կապիտալիստական ձևը պատմականորեն զարգանում է, հակադրվելով գյուղացիական տնտեսությանն ու արհեստային անկախ արտադրությանը, վերջինը համքարային ձև ունի թե ոչ, միևնույն է<ref>Ինչպես մանր գյուղացիական տնտեսությունը, այնպես էլ անկախ արհեստային արտադրությունը, մասամբ արտադրության ֆեոդալական եղանակի բազիսն են կազմում, իսկ մասամբ էլ, նրա քայքայումից հետո, երևան են գալիս կապիտալիստական արտադրության կողքին։ Միաժամանակ նրանք կազմում են կլասիկ հասարակության տնտեսական հիմքը նրա գոյության ամենածաղկած շրջանում, երբ նախասկզբնական արևելյան համայնական սեփականությունը քայքայվել էր արդեն, իսկ ստրկությունը դեռ չէր կարողացել քիչ թե շատ զգալի չափերով տիրանալ արտադրությանը։</ref>։ Սրանց նկատմամբ կապիտալիստական կոոպերացիան հանդես է գալիս ոչ որպես կոոպերացիայի մի առանձին պատմական ձև. ո՛չ, կապիտալիստական կոոպերացիան ինքը հակադրվում է նրանց որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ու նրա սպեցիֆիկ առանձնահատկությունը կազմող պատմական ձև։
  
Այսպես ուրեմն, եթե հարցը վերաբերում է մանվածքի արժեքին, նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին, ապա աշխատանքի առանձին և միմյանցից ժամանակով ու տարածությամբ բաժանված տարբեր պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան հենց բամբակն ու սպառված իլիկները արտադրելու, իսկ հետո էլ բամբակից ու իլիկից մանվածք արտադրելու համար,— այդ պրոցեսները ևս մենք կարող ենք դիտել որպես աշխատանքի միևնույն պրոցեսի տարբեր հաջորդական փուլեր։ Մանվածքի մեջ պարունակվող ամբողջ աշխատանքը կատարված է անցյալում։ Ամենևին նշանակություն չունի այն հանգամանքը, որ մանվածք ստեղծելու տարրերի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակն արդեն անցել է և վաղակատար ժամանակին է վերաբերում, այնինչ եզրափակիչ պրոցեսի, մանելու վրա անմիջաբար ծախսված աշխատանքն ավելի մոտ է ներկային,— պարզապես անցյալ ժամանակ է։ Եթե տուն կառուցելու համար անհրաժեշտ է աշխատանքի մի որոշ քանակ, օրինակ, 30 աշխատանքային օր, ապա տան մեջ մարմնացած աշխատանքի ժամանակի ընդհանուր քանակը չի փոխվում այն հանգամանքի շնորհիվ, որ աշխատանքի 30-րդ օրը առաջին օրից 29 օր ուշ է մտել արտադրության մեջ։ Այդ պատճառով էլ աշխատանյութի ու աշխատամիջոցների մեջ պարունակվող աշխատանքի ժամանակը մենք կարող ենք դիտել ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, եթե այն ծախսված լիներ մանելու պրոցեսի մի ավելի վաղ ստադիայում ա՛յն աշխատանքից առաջ, որ վերջում միացվեց մանելու ձևով։
+
Ինչպես որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը, որը բարձրանում է կոոպերացիայի շնորհիվ, կապիտալի արտադրողական ուժն է,— այնպես էլ ինքը՝ կոոպերացիան արտադրության կապիտալիստական պրոցեսի առանձնահատուկ ձևն է, որ հակադրվում է մանրատված անկախ բանվորների կամ մանր գործատերերի արտադրության պրոցեսին։ Այս առաջին փոփոխությունն է, որ կրում է աշխատանքի բուն պրոցեսը կապիտալին ենթարկվելու հետևանքով։ Այդ փոփոխությունը կատարվում է տարերայնորեն։ Մեծ թվով վարձու բանվորների միաժամանակյա կիրառումը աշխատանքի միևնույն պրոցեսում, որպես այդ փոփոխության պայման, կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը, համընկնում է կապիտալի բուն գոյության հետ։ Ուստի եթե, մի կողմից, արտադրության կապիտալիստական եղանակը պատմական անհրաժեշտություն է աշխատանքի պրոցեսը հասարակական պրոցեսի փոխարկելու համար, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի հասարակական ձևը կապիտալի կողմից կիրառվող եղանակն է՝ այդ պրոցեսը է՛լ ավելի ձեռնտու կերպով շահագործել նրա արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
  
Այսպես ուրեմն, արտադրամիջոցների, բամբակի ու իլիկների արժեքները, որոնք արտահայտված են 12 շիլլինգ գնի մեջ, կազմում են մանվածքի արժեքի, կամ արդյունքի արժեքի բաղկացուցիչ մասերը։
+
Կոոպերացիան վերը քննարկած իր պարզ ձևով համընկնում է լայն ծավալ ունեցող արտադրության հետ, բայց նա կապիտալիստական արտադրության զարգացման մի առանձին դարաշրջանի որևէ կայուն, բնորոշ ձևը չի կազմում։ Ամենաշատը՝ նա մոտավորապես այդպիսի դեր է խաղում մանուֆակտուրայի դեռևս արհեստային սաղմնավորումների ժամանակ<ref>«Մի՞թե միևնույն գործի մեջ շատերի հմտության, աշխատասիրության ու մրցության միացումը այդ աշխատանքը կատարելագործելու եղանակը չէ։ Եվ մի՞թե Անգլիան կարող էր իր բրդեղենի մանուֆակտուրան որևէ այլ եղանակով այնքան բարձր կատարելության հասցնել» (Berkeley: «The Querist London 1750, էջ 56, § 521)։</ref> և խոշոր հողագործության այն տեսակի մեջ, որն իր տիպով համապատասխանում է մանուֆակտուրային ժամանակաշրջանին, գյուղացիական տնտեսությունից էապես տարբերվելով միայն միաժամանակ աշխատեցվող բանվորների մասսայով և արտադրության համակենտրոնացված միջոցների չափերով։ Պարզ կոոպերացիան միշտ տիրապետող ձև է արտադրության այն ճյուղերում, որտեղ կապիտալը գործում է լայն մասշտաբով, իսկ աշխատանքի բաժանումը և մեքենաները դեռ զգալի դեր չեն խաղում։
  
Բայց այդ դեպքում պետք է երկու պայման կատարված լինի։ Նախ, բամբակն ու իլիկները պետք է իրոք ծառայած լինեն որոշ սպառողական արժեք արտադրելու համար։ Մեր վերցրած դեպքում նրանցից պետք է մանվածք արտադրվի։ Արժեքի համար նշանակություն չունի, թե որ սպառողական արժեքն է որպես նրա կրող ծառայում, բայց համենայն դեպս որևէ սպառողական արժեք պետք է լինի արժեքի կրողը։ Երկրորդ՝ ենթադրվում է, որ գործադրված է միայն այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է արտադրության տվյալ հասարակական պայմաններում։ Հետևապես, եթե 1 ֆ. մանվածք մանելու համար միայն 1 ֆ. բամբակ է անհրաժեշտ եղել, ապա պետք է 1 ֆ. մանվածք պատրաստելու վրա միայն 1 ֆ. բամբակ գործադրվի։ Նույնը վերաբերում է նաև իլիկներին։ Եթե կապիտալիստի խելքին փչեր երկաթե իլիկների փոխարեն ոսկե իլիկներ գործադրել, ապա, այնուամենայնիվ, մանվածքի արժեքի մեջ կմտներ միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի այն ժամանակը, որ անհրաժեշտ է երկաթե իլիկներ արտադրելու համար։
+
Կոոպերացիան սնում է որպես արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև, թեև կոոպերացիայի ավելի զարգացած ձևերի կողքին նրա հենց պարզ ձևն իրենից ներկայացնում է միայն մի հատուկ ձև։
  
Հիմա մենք գիտենք, թե արտադրամիջոցները, բամբակն ու իլիկները մանվածքի արժեքի ո՛ր մասն են կազմում։ Այդ մասը հավասար է 12 շիլլինգի կամ երկու աշխատանքային օրվա նյութականացմանը։ Հետևաբար, հիմա խոսքը վերաբերում է արժեքի այն մասին, որ մանողի աշխատանքն իսկ միացնում է բամբակին։
 
  
Հիմա մենք պետք է այդ աշխատանքը բոլորովին այլ տեսակետից քննենք, քան աշխատանքի պրոցեսը քննելիս։ Այնտեղ խոսքը վերաբերում էր այն նպատակահարմար գործունեությանը, որն անհրաժեշտ էր բամբակը մանվածք դարձնելու համար։ Որքան ավելի նպատակահարմար է աշխատանքը, այնքան ավելի լավ է մանվածքը, եթե մնացած պայմանները նույնն են։ Մանողի աշխատանքը արտադրողական աշխատանքի մյուս տեսակներից առանձնահատուկ կերպով տարբեր էր, և այդ տարբերությունը երևան էր գալիս սուբյեկտիվորեն ու օբյեկտիվորեն մտնելու հատուկ նպատակի մեջ, նրա օպերացիաների առանձին բնույթի մեջ, նրա արտադրամիջոցների առանձին բնույթի մեջ, նրա արդյունքի առանձին սպառողական արժեքի մեջ։ Բամբակն ու իլիկները անհրաժեշտ են մանելու աշխատանքի համար, բայց նրանցով չի կարելի ակոսավոր թնդանոթներ պատրաստել։ Ընդհակառակը, որչափով մանողի աշխատանքն արժեք է ստեղծում, այսինքն՝ արժեքի աղբյուր է, նա բոլորովին չի տարբերվում թնդանոթ շաղափողի աշխատանքից կամ, որ տվյալ դեպքում մեզ համար ավելի մոտ է,— բամբակագործի ու իլիկագործի այն աշխատանքներից, որոնք իրացած են մանվածքի արտադրամիջոցների մեջ։ Միայն այդ նույնության շնորհիվ է, որ բամբակի մշակումը, իլիկների պատրաստումը և մանումը կարող են կազմել միևնույն ընդհանուր արժեքի, մանվածքի արժեքի սոսկ քանակապես տարբերվող մասերը։ Այստեղ խոսքն արդեն վերաբերում է ո՛չ թե աշխատանքի որակին, ո՛չ թե հատկությանն ու բովանդակությանը, այլ միայն նրա քանակին։ Վերջինը հաշվելը հեշտ է։ Մենք ենթադրում ենք, որ մանելու աշխատանքը պարզ աշխատանք է, հասարակական միջին աշխատանք է։ Հետագայում մենք կտեսնենք, որ հակառակ ենթադրությունն ամենևին չի փոխում բանի էությունը։
+
===ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՐԱՆ===
  
Աշխատանքի պրոցեսի ժամանակ աշխատանքը շարունակ անցնում է գործունեության ձևից (Unruhe) կեցության ձևին, շարժման ձևից առարկայականության (Gegenständlichkeit) ձևին։ Մեկ ժամը վերջանալիս մանելու շարժումը արտահայտվում է մանվածքի մի որոշ քանակի մեջ, հետևապես, աշխատանքի մի որոշ քանակ, մի աշխատաժամ, առարկայանում է բամբակի մեջ։ Մենք ասում ենք աշխատաժամ, այսինքն՝ մանողի կենսական ուժի ծախսումը մի ժամվա ընթացքում, որովհետև մանելու աշխատանքն այստեղ նշանակություն ունի այն չափով միայն, որչափով նա աշխատուժի ծախսումն է, և ոչ թե այն պատճառով, որ նա մանելու առանձնահատուկ աշխատանքն է։
 
  
Եվ ահա վճռական նշանակություն ունի այն, որ պրոցեսի, այսինքն՝ բամբակը մանվածք դարձնելու ժամանակ գործադրվի միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակ։ Եթե արտադրության նորմալ, այսինքն՝ միջին հասարակական պայմաններում a ֆունտ բամբակը մեկ աշխատաժամում պետք է դառնա b ֆունտ մանվածք, ապա 12-ժամյա աշխատանքային օրվա նշանակություն է ստանում այն աշխատանքային օրը միայն, որը a ֆ. բամբակը x 12 դարձնում է b ֆ. մանվածք x 12։ Որովհետև միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակն է հաշվի առնվում արժեք գոյացնելու ժամանակ։
+
====1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ====
  
Ինչպես աշխատանքն ինքը, այնպես էլ հում նյութն ու արդյունքն այստեղ բոլորովին այլ նշանակություն են ձեռք բերում, քան այն դեպքում, երբ դիտվում են աշխատանքի բուն պրոցեսի տեսակետից։ Հում նյութն այստեղ նշանակություն ունի լոկ այնքան, որքան աշխատանքի որոշ քանակ է ներծծում։ Այդ ներծծման հետևանքով նա իրոք դառնում է մանվածք, որովհետև աշխատուժը ծախսվել և նրան է միացել մանելու ձևով։ Իսկ արդյունքը, մանվածքը, հիմա բամբակի ներծծած աշխատանքի չափանիշն է միայն։ Եթե մեկ ժամում 1<math>^2/_3</math> ֆ. բամբակ է մանվել կամ նա 1<math>^2/_3</math> ֆ. մանվածք է դարձել, ապա 10 ֆ. մանվածքը ցույց է տալիս ներծծած 6 աշխատաժամ։ Արդյունքի որոշ, փորձով սահմանված քանակները հիմա միայն աշխատանքի որոշ քանակ, կարծրացած աշխատաժամանակի որոշ մասսաներ են։ Նրանք հասարակական աշխատանքի մեկ ժամվա, երկու ժամվա, մի օրվա նյութականացումն են միայն։
+
Աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան իր կլասիկ ձևն ստեղծում է մանուֆակտուրայի մեջ։ Որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ձև, նա իշխում է իսկական իմաստով մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ մոտավորապես XVI դարի կեսից մինչև XVIII դարի վերջին երրորդը։
  
Այն հանգամանքը, որ աշխատանքը հենց մանելու աշխատանք է, նրա նյութը բամբակ է և նրա արդյունքը՝ մանվածք,— այստեղ նշանակություն չունի ճիշտ այնպես, ինչպես և այն հանգամանքը, որ աշխատանքի բուն իսկ առարկան արդեն արդյունք է, ուրեմն և հում նյութ է։ Եթե բանվորը մանարանում աշխատելու փոխարեն զբաղվեր ածխահանքում, ապա նրա աշխատանքի առարկան, քարածուխը, տրված կլիներ բնությունից։ Եվ, այնուամենայնիվ, հանքաշերտից պոկած քարածխի մի որոշ քանակը, օրինակ, 1 ցենտները, կներկայացներ ներծծված աշխատանքի մի որոշ քանակ։
+
Մանուֆակտուրան երկու կերպ է առաջ գալիս։
  
Աշխատուժը վաճառելիս ենթադրվում էր, որ նրա օրական արժեքը = 3 շիլլինգի, որ վերջինների մեջ մարմնացած է 6 աշխատաժամ և, հետևաբար, աշխատանքի այս քանակը պահանջվում է բանվորի օրական կենսամիջոցների միջին գումարն արտադրելու համար։ Եթե մեր մանողը մեկ աշխատաժամում 1<math>^2/_3</math> ֆունտ բամբակը դարձնում է 1<math>^2/_3</math> ֆ. մանվածք<ref>Այստեղ թվերը բոլորովին կամայական են։</ref>, ապա 6 ժամում նա 10 ֆ. բամբակը կդարձնի 10 ֆ. մանվածք։ Հետևապես, մանելու պրոցեսի ժամանակ բամբակը ներծծում է 6 աշխատաժամ։ Հենց այդ աշխատաժամանակը արտահայտվում է ոսկու այն քանակով, որ 3 շիլլինգ արժի։ Այսպես ուրեմն, հենց մանելու միջոցով բամբակին միացված է 3 շիլլինգի արժեք։
+
Մի դեպքում մեկ արհեստանոցում միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ միավորվում են տարատեսակ ինքնուրույն արհեստների պատկանող բանվորները, որոնց ձեռքով հաջորդաբար պետք է անցնի արդյունքը մինչև վերջնականապես պատրաստ լինելը։ Այսպես, օրինակ, կառքը սկզբում ընդհանուր արդյունք էր մեծ թվով անկախ արհեստավորների աշխատանքների, ինչպես՝ կառագործի, սարքագործի, դերձակի, փականագործի, պղնձագործի, խառատի, երիզագործի, ապակեգործի, ներկարարի, լաքիչի, ոսկեզօծի չի և այլն։ Կառագործական մանուֆակտուրան այդ բոլոր տարբեր արհեստավորներին միավորում է մի արհեստանոցում, որտեղ նրանք միատեղ են կատարում իրենց աշխատանքը։ Իհարկե, կառքը չի կարելի ոսկեզօծել պատրաստելուց առաջ։ Բայց եթե միաժամանակ շատ կառքեր են արտադրվում, ապա նրանց մի մասը կարող է անընդհատ ոսկեզօծվել, մինչդեռ մյուս մասը դեռ արտադրության պրոցեսի ավելի վաղ փուլերն է անցնում։ Առայժմ մենք դեռ մնում ենք պարզ կոոպերացիայի հողի վրա, որը պատրաստի է գտնում իր մարդկային և իրեղեն նյութը։ Բայց շուտով սկսվում է էական փոփոխությունը։ Դերձակը, փականագործը, պղնձագործը և այլն, եթե զբաղվում է միայն կառագործությամբ, կամաց-կամաց կորցնում է իր հին արհեստը ամբողջ ծավալով բանեցնելու սովորությունը, իսկ դրա հետ միասին նաև ընդունակությունը։ Մյուս կողմից, նրա միակողմանի գործունեությունն այդ նեղացրած ոլորտի սահմաններում այժմ ամենանպատակահարմար ձևեր է ընդունում։ Կառագործական մանուֆակտուրան սկզբում ինքնուրույն արհեստների կոմբինացիա էր։ Աստիճանաբար կառքերի արտադրությունը բաժանվում է զանազան մասնակի օպերացիաների, որոնցից ամեն մեկը բյուրեղանալով դառնում է մի բանվոր-մասնագետի բացառիկ ֆունկցիա, և որոնց ամբողջությունը կատարում է այդպիսի մասնագործ բանվորների միությունը։ Այս նույն եղանակով մահուդեղենի մանուֆակտուրան և մի ամբողջ շարք այլ մանուֆակտուրաներ առաջ են եկել միևնույն կապիտալի հրամանատարության տակ տարբեր արհեստները կոմբինացնելու միջոցով<ref>Մանուֆակտուրայի գոյացման այդ եղանակի մի ավելի ժամանակակից օրինակ մատնանշելու համար բերենք հետևյալ ցիտատը։ Լիոնում և Նիմում մետաքսամանությունն ու մետաքսագործությունը «բոլորովին նահապետական բնույթ են կրում. արդյունաբերության այդ ճյուղերն զբաղեցնում են բազմաթիվ կանանց ու երեխաների, բայց նրանց ուժերը չեն խորտակում ու չեն վնասում նրանց առողջությանը, աշխատողները մնում են Դրոմի, Վարի, Իզերի, Վոկլյուզի իրենց սիրուն հովիտներում՝ շերամներ պահելով ու նրանց բոժոժների թելերը հանելով. այս արտադրությանը երբեք չի ընդունում իսկական գործարանի բնույթ։ Ավելի մոտիկից դիտելիս... աշխատանքի բաժանման սկզբունքն այստեղ յուրատեսակ առանձնահատկություններ է դրսևորում։ Կան մասնագետ կծկողներ, ոլորողներ, ներկարարներ, սոսնձողներ և, վերջապես, ջուլհակներ. բայց նրանք միավորված չեն միևնույն շենքում և կախում չունեն միևնույն գործատիրոջից. նրանք բոլորն էլ ինքնուրույն կերպով են աշխատում» (A. Blanqui: «Cours d’Économie Industrielle. Recueilli par A. Blaise». Paris 1S38—1839, էջ 79)։ Այն ժամանակվանից, երբ Բլանկին գրել է այս, փոփոխություններ են տեղի ունեցել, և երբեմն անկախ աշխատողների մի մասն արդեն միավորվել է գործարաններում։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Իսկ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, մեխանիկական ջուլհակահաստոցն արդեն հաստատվել է այդ գործարաններում և արագորեն դուրս է մղում ձեռնահաստոցը։ Կրեֆելդի մետաքսեղենի արդյունաբերությունը նույնպես կարող էր որոշ բան պատմել այս մասին։ — Ֆ. Է.}</ref>։
  
Հիմա տեսնենք, թե որքան է կազմում արդյունքի, այդ 10 ֆ. մանվածքի ընդհանուր արժեքը։ Նրա մեջ առարկայացված է 2½ աշխատանքային օր՝ 2 օր պարունակվում է բամբակի ու իլիկների մեջ, ½ աշխատանքային օրն էլ ներծծվել է մանելու պրոցեսի ժամանակ։ Այս նույն աշխատաժամանակը արտահայտվում է ոսկու մի քանակի մեջ, որ 15 շիլլինգ արժե։ Հետևաբար, այդ 10 ֆ. մանվածքի գինը, որ համապատասխանում է նրա արժեքին, կազմում է 15 շիլլինգ, 1 ֆ. մանվածքի գինը՝ 1 շիլլինգ 6 պենս։
+
Բայց մանուֆակտուրան ծագում է նաև հակադիր ճանապարհով։ Շատ արհեստավորներ, որոնք նույն կամ նման աշխատանք են կատարում, օրինակ, թուղթ, տառեր կամ ասեղ են պատրաստում, մեկ կապիտալիստի կողմից միավորվում են մի ընդհանուր արհեստանոցում։ Այս կոոպերացիա է իր ամենապարզ ձևով։ Այդ արհեստավորներից ամեն մեկը (գուցե մեկ կամ երկու ենթավարպետների հետ) պատրաստում է ամբողջ ապրանքը, այսինքն՝ հաջորդաբար կատարում է ապրանքն արտադրելու համար անհրաժեշտ տարբեր օպերացիաները։ Նրա աշխատանքը պահպանում է իր հին արհեստային բնույթը։ Սակայն արտաքին հանգամանքները շուտով հարկադրում են այլ կերպ օգտագործելու բանվորների կենտրոնացումը միևնույն տեղում և նրանց աշխատանքների միաժամանակությունը։ Օրինակ, պետք է ավելի մեծ քանակով պատրաստի ապրանք մատակարարվի որոշ ժամանակամիջոցում։ Այդ նպատակով աշխատանքը բաժանվում է։ Տարբեր օպերացիաների հաջորդական կատարումը միևնույն արհեստավորին հանձնելու փոխարեն հիշյալ օպերացիաներն անջատվում են իրարից, մեկուսացվում, տարածության մեջ իրար կողքի են դրվում, ընդ որում նրանցից ամեն մեկը հանձնվում է մի առանձին արհեստավորի, և բոլորը միասին միաժամանակ կատարվում են համագործող աշխատողների ձեռքով։ Այս պատահական բաժանումը կրկնվում է, երևան է հանում իրեն հատուկ առավելությունները և կամաց-կամաց բյուրեղանալով՝ վերածվում է աշխատանքի սիստեմատիկ բաժանման։ Բազմաթիվ օպերացիաներ կատարող ինքնուրույն արհեստավորի անհատական արդյունքից ապրանքը դառնում է արհեստավորների միության հասարակական արդյունք, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անընդհատ կատարում է միայն միևնույն մասնական օպերացիան։ Միևնույն օպերացիաները, որոնք միահյուսվում էին իրար հետ, որպես թղթի արտադրության գերմանական համքարային վարպետի կատարած մի շարք հաջորդական աշխատանքներ, հոլանդական թղթի մանուֆակտուրայի մեջ դառնում են ինքնուրույն և այստեղ ընթանում են միաժամանակ որպես համագործող շատ բանվորների մասնական օպերացիա։ Նյուրնբերգի համքարային ասեղնագործ վարպետը ասեղի անգլիական մանուֆակտուրայի հիմնական տարրն է կազմում։ Բայց մինչդեռ նյուրնբերգյան ասեղնագործը, գուցե, 20 օպերացիա էր կատարում իրար հետևից, անգլիական մանուֆակտուրայում միաժամանակ աշխատում են 20 արհեստավոր, յուրաքանչյուրը կատարելով 20 օպերացիայից միայն մեկը, ընդ որում այդ օպերացիաները, համաձայն փորձի ցուցումների, է՛լ ավելի են բաժանվում, մեկուսացվում և առանձնացվում որպես առանձին բանվորների բացառիկ ֆունկցիաներ։
  
Մեր կապիտալիստը շփոթության մեջ է։ Արդյունքի արժեքը հավասար է ավանսավորած կապիտալի արժեքին։ Ավանսավորած արժեքը չի աճել, հավելյալ արժեք չի արտադրել, հետևապես, փողը կապիտալի չի փոխարկվել։ Այդ 10 ֆ. մանվածքի գինը 15 շիլլինգ է, և 15 շիլլինգ էլ հենց ծախսվել է ապրանքային շուկայում արդյունքի ստեղծման տարրերի վրա, կամ, որ միևնույնն է, աշխատանքի պրոցեսի գործոնների վրա՝ 10 շիլլինգ բամբակի վրա, 2 շիլլինգ իլիկների գործադրված քանակի վրա և 3 շիլլինգ աշխատուժի վրա։ Մանվածքի արժեքի կատարված աճումը ոչնչով չի օգնում, որովհետև նրա արժեքը պարզապես այն արժեքների գումարն է, որոնք առաջ բաշխվում էին բամբակի, իլիկների ու աշխատուժի միջև, իսկ չէ՞ որ գոյություն ունեցող արժեքների սոսկ այդպիսի գումարումից ոչ հիմա ու ոչ էլ որևէ ժամանակ չի կարող հավելյալ արժեք ծագել<ref>Այս այն հիմնական դրույթն է, որի վրա հաստատված է ֆիզիոկրատների ուսմունքն այն մասին, թե ոչ-հողագործական ամեն մի աշխատանք անարտադրողական է, և այս դրույթն անհերքելի է մասնագետ տնտեսագետի համար։ «Մեկ իրին ուրիշ շատ իրերի արժեք (օրինակ կտավին՝ ջուլհակի սպառած առարկաների արժեքը) վերագրելու, մի քանի արժեքներ մի արժեքի վրա, այսպես ասած՝ շերտ-շերտ դնելու այդ եղանակն այն հետևանքին է հասցնում, որ արժեքը համապատասխանորեն ուռչում է... Գումարում տերմինը լավ է պատկերում այն եղանակը, որով կազմվում է աշխատանքի արդյունքների գինը, այս գինը սպառած ու միասին գումարած բազմաթիվ արժեքների ամբողջությունն է միայն, բայց գումարել չի նշանակում բազմապատկել» (Mercier de la Rivière: «L’Ordre Naturel et Essentiel etc.», «Physiocrates», հրատ. Daire, մաս II, էջ 599)։</ref>։ Հիմա այդ բոլոր արժեքները կենտրոնացած են մեկ իրի մեջ, բայց նրանք նույն ձևով կենտրոնացած էին նաև 15 շիլլինգ փողի գումարի մեջ, նախքան այդ գումարը կմանրատվեր երեք ապրանք գնելու հետևանքով։
+
Այսպես ուրեմն, մանուֆակտուրան ծագում, գոյանում է արհեստից երկակի ճանապարհով։ Մի կողմից, նա սկիզբ է առնում այլատեսակ, ինքնուրույն արհեստների կոմբինացիայից, որոնք կորցնում են իրենց ինքնուրույնությունը, միակողմանի են դառնում այն աստիճան, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան դառնալ միևնույն ապրանքի արտադրության պրոցեսում իրար լրացնող մասնական օպերացիաներ։ Մյուս կողմից, մանուֆակտուրան ծագում է նույնատեսակ արհեստավորների կոոպերացիայից, տվյալ անհատական արհեստը քայքայում և վեր է ածում նրա տարբեր առանձնացած օպերացիաների, այս վերջինները մեկուսացնում ու ինքնուրույն է դարձնում այն աստիճան, որքան այդ անհրաժեշտ է, որպեսզի նրանցից ամեն մեկը կարողանա դառնալ առանձին բանվորի բացառիկ ֆունկցիա։ Ուստի մանուֆակտուրան, մի կողմից, աշխատանքի բաժանում է մտցնում արտադրության պրոցեսի մեջ կամ թե այդ բաժանումը է՛լ ավելի է զարգացնում, իսկ, մյուս կողմից, նա կոմբինացնում է առաջներում ինքնուրույն եղած արհեստները։ Բայց ինչ էլ որ լինի նրա ելակետը այս կամ այն դեպքում, նրա վերջնական ձևը միշտ նույնն է՝ մի արտադրական մեխանիզմ, որի օրգանները մարդիկ են։
  
Այղ հետևանքն ինքնըստինքյան զարմանալի չէ։ Մեկ ֆունտ մանվածքի արժեքը 1 շիլլինգ 6 պենս է, ուստի 10 ֆունտ մանվածքի համար մեր կապիտալիստը պետք է ապրանքային շուկայում վճարեր 15 շիլլինգ։ Արդյոք նա իրեն համար պատրաստի տուն կգնի շուկայում, թե ինքը կկառուցի, այդ գործառնություններից ոչ մեկը չի ավելացնի տուն ձեռք բերելու համար ծախսված փողի քանակը։
+
Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումը ճիշտ հասկանալու համար էական է, որ հատուկ ուշադրություն դարձվի հետևյալ կետերի վրա։ Ամենից առաջ արտադրության պրոցեսն իր առանձին փուլերի անդամատելը տվյալ դեպքում բոլորովին նույնանում է արհեստային գործունեությունն իր տարբեր մասնական օպերացիաների տրոհելու հետ։ Անկախ այն բանից, բարդ է այդպիսի օպերացիան, թե պարզ, նա բոլոր դեպքերում պահպանում է իր արհեստային բնույթը և, հետևապես, կախված է յուրաքանչյուր առանձին բանվորի ուժից, Ճարպկությունից, արագությունից ու վստահությունից, իր գործիքը բանեցնելու հմտությունից։ Բազիսը արհեստն է մնում։ Տեխնիկական այդ նեղ բազիսը բացառում է արտադրության պրոցեսի իսկապես գիտական անդամատման հնարավորությունը, որովհետև ամեն մի մասնական պրոցես, որով անցնում է արդյունքը, պետք է կատարվի որպես արհեստային մասնական աշխատանք։ Հենց այն պատճառով, որ արհեստային հմտությունն այսպիսով մնում է որպես արտադրության պրոցեսի հիմք, ամեն մի բանվոր բացառապես մեկ մասնական ֆունկցիա կատարելուն է հարմարվում, և նրա աշխատուժը նրա ամբողջ կյանքի ընթացքում դառնում է այդ մասնական ֆունկցիայի, օրգանը։ Վերջապես, աշխատանքի այդ բաժանումը արդեն ինքնին կոոպերացիայի մի առանձին տեսակն է, և նրա առավելություններից շատերը բխում են առհասարակ կոոպերացիայի ընդհանուր էությունից և ոչ թե նրա տվյալ հատուկ ձևից։
  
Կապիտալիստը, որը մի քիչ բան հասկանում, է վուլգար տնտեսագիտությունից, թերևս կասի, թե նա իր փողն այն դիտավորությամբ է ավանսավորել, որ ավելի մեծ քանակությամբ փող հանի դրանից։ Բայց չէ որ դժոխքի ճանապարհը բարի դիտավորություններով է սալարկած, և կապիտալիստը ճիշտ նույն ձևով էլ կարող էր դիտավորություն ունենալ փող ձեռք բերել առանց արտադրելու<ref>Այսպես, օրինակ, 1844—1847 թթ. նա իր կապիտալի մի մասը հանեց արտադրողական ձեռնարկություններից, որպեսզի այն նետի երկաթուղային ակցիաների սպեկուլյացիայի մեջ։ Նույն ձևով էլ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ նա փակեց գործարանները և գործարանային բանվորներին փողոց նետեց՝ Լիվերպուլի բամբակի բորսայում սպեկուլյացիայով զբաղվելու նպատակով։</ref>։ Նա սկսում է սպառնալ։ Երկրորդ անգամ նրան այլևս չեն կարող խաբել։ Այսուհետև նա ապրանքը գնելու է շուկայում պատրաստի, փոխանակ նրա արտադրությամբ զբաղվելու։ Բայց եթե նրա բոլոր եղբայրակից կապիտալիստները ևս նույնպես վարվեն, այն ժամանակ նա որտե՞ղ ապրանք կգտնի շուկայում։ Իսկ փողով սնվել նա չի կարող։ Նա սկսում է խրատներ կարդալ։ Պետք է հաշվի առնել նրա ժուժկալությունը։ Նա կարող էր իր 15 շիլլինգը վատնել։ Դրա փոխարեն նա այդ փողն արտադրողաբար է գործադրել և նրա միջոցով մանվածք է պատրաստել։ Բայց չէ՞ որ դրա հետևանքով հիմա նա մանվածք ունի՝ խղճի խայթի փոխարեն։ Նրան բոլորովին վայել չէ գանձահավաքի դերին անցնել, որը մեզ արդեն ցուցադրել է, թե ինչ կարող է ստացվել ճգնակեցությունից։ Բացի դրանից, որտեղ ոչինչ չկա, ինքը կայսրն էլ կորցնում է իր իրավունքը։ Ինչ էլ որ լինի նրա ժուժկալությամբ մատուցած ծառայությունը, չի ստացվում ոչինչ, որով կարելի լիներ նրա այդ ժուժկալությունը վարձատրել, որովհետև պրոցեսից դուրս եկող արդյունքի արժեքը հավասար է միայն այդ պրոցեսի մեջ նետած ապրանքային արժեքների գումարին։ Թող, ուրեմն, նա հանգստանա այն գիտակցությամբ, որ առաքինությունն է առաքինության վարձը։ Բայց դրա փոխարեն կապիտալիստը երեսն ավելի է պնդացնում։ Մանվածքը նրան հարկավոր չէ։ Նա մանվածքն արտադրել է վաճառելու նպատակով։ Ի՜նչ արած, թող վաճառի մանվածքը, կամ, որ ավելի հեշտ է, թող ապագայում իրեր արտադրի միայն իր սեփական սպառման համար, մի դեղատոմս, որ նրա տնային բժիշկ Մակ Կուլլոխն արդեն մի անգամ նշանակել է որպես փորձված միջոց գերարտադրության համաճարակի դեմ։ Բայց կապիտալիստը համառորեն ծառս է լինում։ Մի՞թե բանվորը միայն իր սեփական ձեռքերի օգնությամբ է արդյունքներ ստեղծում, մի՞թե նա ոչնչից է ապրանքներ արտադրում։ Նա՝ կապիտալիստը չէ՞ր, որ բանվորին տվեց այն նյութը, որով ու որի մեջ միայն բանվորը կարող էր մարմնացնել իր աշխատանքը։ Իսկ որովհետև հասարակության մեծագույն մասը կազմված է այդպիսի տկլորներից, ապա արդյոք նա իր արտադրամիջոցներով, իր բամբակով ու իր իլիկներով մի անսահման ծառայություն չի՞ մատուցել հասարակությանը և հենց իրեն՝ բանվորին, որին, բացի դրանից, կենսամիջոցներ էլ է մատակարարել։ Եվ արդյոք նա չպե՞տք է այդ ծառայությունը մտցնի հաշվի մեջ։ Բայց մի՞թե բանվորը, իր կողմից, նրան ծառայություն չի մատուցել բամբակն ու իլիկները մանվածք դարձնելով։ Բացի դրանից, բանն այստեղ ամենևին էլ ծառայությունները չեն<ref>«Գլուխդ գովիր, զարդարվիր ու պճնվիր... Բայց ով ավելի շատ կամ ավելի լավն է վերցնում (քան նա տվել է), նա վաշխառու է և այդ նշանակում է, որ նա իր մերձավորին ո՛չ թե ծառայություն է մատուցել, այլ վնաս, ինչպես այդ լինում է գողանալիս կամ կողոպտելիս։ Ո՛չ այն ամենն է ծառայություն ու բարերարություն մերձավորին, ինչ ծառայություն և բարերարություն է անվանվում։ Որովհետև անառակուհին ու անառակը իրար մեծ ծառայություն են մատուցում, իրար հաճույք են պատճառում։ Հեծյալ զինվորը հեծելային մեծ ծառայություն է մատուցում մարդասպանին ու հրձիգին՝ օգնելով ճանապարհների վրա կողոպուտով զբաղվելու, և երկրի ու մարդկանց վրա հարձակվելու։ Պապականները մերոնց մեծ ծառայություն են մատուցում նրանով, որ ոչ բոլորին են ջրի մեջ խեղդում, այրում, սպանում, փտեցնում բանտերում, այլ ոմանց թույլ են տալիս ապրելու և նրանց արտաքսում են կամ նրանցից խլում են՝ ինչ ունեն։ Հենց սատանան ինքն իր ծառաներին մեծ, անչափ ծառայություն է մատուցում... Մի խոսքով, աշխարհը լի է մեծ, գերազանց, ամենօրյա ծառայություններով ու բարերարություններով») (Martiո Luther: «An die Pfarrherrn, wider den Wucher zu predigen etc.». Wittenberg 1540 [էջ 8—9])։</ref>։
+
====2. ՄԱՍՆԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔԸ====
  
Ծառայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այս կամ այն սպառողական արժեքի օգտակար գործողությունը, անկախ նրանից, սպառողական արժեքն ապրանք է, թե աշխատանք<ref>Այս առթիվ «Zur Kritik der Politischen Oekonomie»-ում, Berlin 1859, էջ 14, ես նկատում եմ. «Հասկանալի է, թե «ծառայության» (service) կատեգորիան ինչպիսի «ծառայություն» պետք է մատուցի այնպիսի տնտեսագետներին, ինչպես Ժ. Բ. Սեյն ու Ֆ. Բաստիան են» [Կ. Մարքս, «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ, XII, մ, I, էջ 23]։</ref>։ Բայց այստեղ խոսքը փոխանակային արժեքի մասին է։ Կապիտալիստը բանվորին վճարել է 3 շիլլինգի արժեք։ Բանվորը նրան վերադարձրել է ճիշտ համարժեքը բամբակին միացված 3 շիլլինգ գնահատվող արժեքի ձևով, արժեքի փոխարեն արժեք վերադարձնելով։ Մեր բարեկամը, որ դեռ նոր այնպես փքվում էր իր կապիտալով, հանկարծ ընդունում է իր սեփական բանվորի անպահանջկոտ տեսքը։ Բայց մի՞թե նա ինքն էլ չի աշխատել։ Մի՞թե նա մտնողին վերահսկելու ու նայելու աշխատանք չի կատարել։ Եվ մի՞թե նրա այդ աշխատանքը, իր հերթին, արժեք չի ստեղծում։ Բայց այստեղ նրա սեփական վերակացուն ու նրա կառավարիչը վեր են քաշում ուսերը։ Սակայն նա նորից ուրախ ժպիտով արդեն ընդունել է իր դեմքի առաջվա արտահայտությունը։ Նա ուղղակի մեզ հիմարի տեղ էր դնում այդ բոլոր գանգատներով։ Մի գրոշ չարժի այդ բոլորը։ Այդ ու դրա նման դատարկ խուսափանքներն ու անբովանդակ հնարանքները նա թողնում է քաղաքատնտեսության պրոֆեսորներին, որոնք հենց դրա համար էլ վարձ են ստանում, իսկ նա ինքը մի գործնական մարդ է, որը թեև միշտ չի մտածում, թե ի՛նչ է ասում այն դեպքում, երբ խոսքը իր գործերին չի վերաբերում, բայց միշտ գիտե, թե ինքն ինչ է անում իր գործի ոլորտում։
+
Ձեռնամուխ լինելով հարցն ավելի մոտիկից վերլուծելուն, մենք պետք է ամենից առաջ հավաստենք այն ակներև փաստը, որ իր ամբողջ կյանքում միևնույն պարզ օպերացիան կատարող բանվորը իր ամբողջ մարմինը դարձնում է այդ օպերացիայի ավտոմատիկ միակողմանի օրգանը, ուստի և նրա վրա ավելի քիչ ժամանակ է գործադրում, քան արհեստավորը, որը փոփոխակի մի ամբողջ շարք օպերացիաներ է կատարում։ Բայց կոմբինացված հավաքական բանվորը, որը մանուֆակտուրայի կենդանի մեխանիզմն է կազմում, բաղկացած է բացառապես այդպիսի միակողմանի մասնագործ բանվորներից։ Այսպիսով, ինքնուրույն արհեստի հետ համեմատած, այստեղ ավելի կարճ ժամանակում ավելի շատ արդյունք է արտադրվում, այսինքն՝ բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժը<ref>«Բարդ մանուֆակտուրայի աշխատանքը որքան ավելի շատ է բաժանված տարբեր մասնագործ աշխատողների միջև, այնքան նա ավելի լավ է կատարվում, այնքան ավելի բարձր է նրա լարվածությունը, և այնքան ավելի քիչ է ժամանակի ու աշխատանքի կորուստը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 71)։</ref>։ Տվյալ մասնական աշխատանքի մեթոդը ինքն էլ կատարելագործվում է այն բանի հետևանքով, որ նա դառնում է որոշակի բանվորի ինքնուրույն, բացառիկ ֆունկցիան։ Միևնույն ոչ-բարդ օպերացիայի մշտական կրկնումը և ուշադրության կենտրոնացումը այդ նեղ բնագավառի վրա փորձնական ճանապարհով սովորեցնում են ուժի նվազագույն ծախսումով հասնել որոնելի օգտակար հետևանքին։ Եվ որովհետև բանվորների տարբեր սերունդներ ապրում են միաժամանակ և միասին աշխատում են միևնույն մանուֆակտուրաներում, ուստի տեխնիկական արվեստի՝ հիշյալ միջոցով ձեռք բերված պրիոմները կայունանում, կուտակվում և արագ հաղորդվում են մեկ սերնդից մյուսին<ref>«Հեշտ աշխատանքը... ժառանգված ճարտարություն է» (Th. Hodgskin: «Popullar Political Economy». London 1827, էջ 48)։</ref>։
  
Ավելի մոտիկից նայենք գործին։ Աշխատուժի օրական արժեքն անում էր 3 շիլլինգ, որովհետև նրա մեջ առարկայացած է կես աշխատանքային օր, այսինքն՝ որովհետև աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ օրական կենսամիջոցները կես աշխատանքային օր արժեն։ Բայց անցյալի աշխատանքը, որը թաքնված է աշխատուժի մեջ, և այն կենդանի աշխատանքը, որ նա կարող է կատարել, այդ աշխատանքի պահպանման օրական ծախքերը և նրա օրական ծախսումը — երկու միանգամայն տարբեր մեծություններ են։ Առաջինը որոշում է աշխատուժի փոխանակային արժեքը, երկրորդը կազմում է նրա սպառողական արժեքը։ Այն հանգամանքը, որ կես աշխատանքային օրը բավական է բանվորի կյանքը 24 ժամ պահպանելու համար, ամենևին չի խանգարում, որ բանվորն աշխատի մի ամբողջ օր։ Հետևապես, աշխատուժի արժեքը և այդ ուժի գործադրման պրոցեսում ստեղծվող արժեքը երկու տարբեր մեծություններ են։ Կապիտալիստն արժեքի այդ տարբերությունն աչքի առաջ ուներ, երբ գնում էր աշխատուժը։ Աշխատուժի օգտակար հատկությունը, մանվածք կամ կոշիկներ արտադրելու նրա ընդունակությունը հենց միայն այն պատճառով էր conditio sine qua non [անխուսափելի պայման], որ արժեք ստեղծելու համար անհրաժեշտ է աշխատանքը ծախսել օգտակար ձևով։ Բայց վճռական նշանակություն է ստանում այդ ապրանքի սպեցիֆիկ սպառողական արժեքը, նրա ընդունակությունը՝ դառնալու արժեքի աղբյուր և այն էլ ավելի մեծ արժեքի, քան ինքն ունի։ Այդ այն յուրահատուկ ծառայությունն է, որ կապիտալիստը սպասում է նրանից։ Եվ այս դեպքում նա վարվում է ապրանքային փոխանակության հավիտենական օրենքների համաձայն։ Եվ իսկապես, աշխատուժ վաճառողը, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանք վաճառող, իրացնում է ապրանքի փոխանակային արժեքը և օտարում է նրա սպառողական արժեքը։ Նա չի կարող առաջինն ստանալ առանց երկրորդը հանձնելու։ Աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, նույնքան չի պատկանում իր վաճառողին, որքան վաճառած յուղի սպառողական արժեքը չի պատկանում յուղավաճառին։ Փողատերը վճարել է աշխատուժի օրական արժեքը, ուստի նրան է պատկանում աշխատուժի գործադրումը մի օրվա ընթացքում, օրական աշխատանքը։ Այն հանգամանքը, որ աշխատուժի օրական պահպանումը միայն կես աշխատանքային օր արժե, մինչդեռ աշխատուժը կարող է մի ամբողջ օր գործել, բանել, և որ այդ պատճառով այն արժեքը, որ ստեղծվում է աշխատուժը մի օր գործադրելով, երկու անգամ ավելի մեծ է, քան նրա մի օրվա սեփական արժեքը,— միայն մի հատուկ բախտավորություն է գնորդի համար, բայց վաճառորդի նկատմամբ ոչ մի անարդարություն չի կազմում։
+
Մանուֆակտուրան, վերարտադրելով արհեստանոցի ներսում և սիստեմատիկաբար ծայրաստիճան զարգացնելով արհեստների այն տրադիցիոն առանձնացումը, որ նա գտնում է հասարակության մեջ, հենց դրանով էլ ստեղծում է մասնագործ բանվորների վիրտուոզությունը։ Մյուս կողմից, այն, որ մանուֆակտուրան մասնական աշխատանքը դարձնում է մի մարդու կյանքի կոչումը, այդ համապատասխանում է նախկին հասարակությունների ձգտմանը՝ արհեստները դարձնել ժառանգական, նրանց տալ կաստաների, կամ,— այն դեպքում, երբ պատմական որոշ պայմաններ ստեղծում են անհատների այնպիսի փոփոխականություն, որը անհամատեղելի է կաստաների գոյության հետ,— համքարությունների անշարժ, քարացած ձևեր։ Կաստաներն ու համքարությունները ծագում են նույնպիսի բնական օրենքի հետևանքով, որը կարգավորում է, օրին., բույսերի ու կենդանիների տրոհումը տեսակների ու ենթատեսակների,— միայն այն տարբերությամբ, որ զարգացման որոշ աստիճանի վրա կաստաների ժառանգականությունը և համքարությունների բացառիկությունը դեկրետագրվում է որպես հասարակական օրենք<ref>«Արվեստները... Եգիպտոսում նույնպես զգալի աստիճանի կատարելության էին հասել։ Որովհետև միայն այդ երկրում արհեստավորներին ամենևին չէր թույլատրվում ձեռք զարկել քաղաքացիների այլ դասակարգերի հատուկ զբաղմունքներին, և նրանք պետք է պարապեին բացառապես այն արհեստով, որ օրենքի համաձայն նրանց տոհմին էր հատկացված ժառանգաբար... Ուրիշ ժողովուրդների մոտ մենք գտնում ենք, որ արհեստավորները իրենց ուշադրությունը բաժանում են չափազանց բազմատեսակ առարկաների վրա... Նրանք երբեմն փորձում են հողը մշակել, երբեմն ձեռնարկում են առևտրական գործերի, երբեմն էլ միանգամից երկու կամ երեք արհեստներով են զբաղվում։ Ազատ պետություններում նրանք սովորաբար վազում են հասարակական ժողովները... Եգիպտոսում, ընդհակառակը, ծանր պատիժների է ենթարկվում ամեն մի արհեստավոր, որը միջամտում է պետական գործերին կամ միաժամանակ մի քանի արհեստով է զբաղվում։ Այսպիսով, ոչ մի բան չի կարող նրան խանգարել իր պրոֆեսիայի վրա կենտրոնանալու... Բացի դրանից, շատ կանոններ իրենց նախնիներից ժառանգելով, նրանք եռանդագին աշխատում են նորանոր բարելավումներ հնարեր («Diodor’s von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 74 [էջ 117, 118])։</ref>։ «Դակկայի մուսլինն իր նրբությամբ, Կորոմանդելի չթերն ու այլ գործվածքներն իրենց շքեղությամբ ու գույների դիմացկունությամբ դեռ երբեք չեն գերազանցվել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք արտադրվում են առանց կապիտալի, առանց մեքենաների, առանց աշխատանքի բաժանման, նրանց արտադրության մեջ չի կիրառվում ոչ մեկն այն մեթոդներից, որոնք եվրոպական ֆաբրիկացիային այնպիսի առավելություններ են տալիս։ Ջուլհակը այնտեղ առանձնացած անհատ է, որը գործվածքը պատրաստում է սպառողների պատվերով և աշխատում է ամենապարզ կառուցվածք ունեցող հաստոցով, որը երբեմն կազմված է կոպիտ կերպով իրար կցած փայտաձողերից։ Նա մինչև անգամ ոչ մի հարմարանք չունի հենքը գցելու, ուստի հաստոցը պետք է իր ամբողջ երկարությամբ ձգված մնա. դրա հետևանքով նա այնքան անճոռնի է ու այնքան շատ տեղ է բռնում, որ չի տեղավորվում արտադրողի խրճիթում, որն այդ պատճառով իր աշխատանքը բաց օդում է կատարում, աշխատանքն ընդհատելով եղանակի ամեն մի անբարենպաստ փոփոխության դեպքում»<ref>«Historical and Descriptive Account of British India etc.» by Hugh Murray, James Wilson etc. Edinburgh 1832, հ. II, էջ 449։ Հնդկական ջուլհակահաստոցը շատ բարձր է, որովհետև հենքը նրա վրա ուղղաձիգ է գցվում։</ref>։ Սերնդից սերունդ կուտակված ու հորից որդուն ժառանգաբար անցած հատուկ ճարտարությունն է միայն, որը հնդիկին, ինչպես և սարդին, տալիս է նրա վիրտուոզությունը։ Եվ, այնուամենայնիվ, մանուֆակտուրային բանվորների մեծամասնության հետ համեմատած՝ հնդկական այդպիսի ջուլհակը շատ բարդ աշխատանք է կատարում։
  
Մեր կապիտալիստը առաջուց նախատեսել էր այդ casus, der ihn lachen macht [այն կազուսը, որը նրան հարկադրեց ժպտալ]։ Ուստի բանվորը արհեստանոցում գտնում է անհրաժեշտ արտադրամիջոցները աշխատանքի ո՛չ միայն վեցժամյա, այլև տասներկուժամյա պրոցեսի համար։ Եթե 10 ֆ. բամբակը 6 աշխատաժամ էր ներծծում և դառնում 10 ֆ. մանվածք, ապա 20 ֆ. բամբակը 12 աշխատաժամ կներծծի և կդառնա 20 ֆ. մանվածք։ Քննենք աշխատանքի երկարացած պրոցեսի արդյունքը։ Հիմա այդ 20 ֆ. մանվածքի մեջ առարկայացած է 5 աշխատանքային օր. 4-ը՝ բամբակի ու իլիկների գործադրված քանակի մեջ, 1-ը բամբակն է ներծծել մանելու պրոցեսի ժամանակ։ Բայց 5 աշխատանքային օրվա փողային արտահայտությունը 30 շիլլինգ է, կամ 1 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ։ Հետևապես, այդքան է տվյալ 20 ֆ. մանվածքի գինը։ Մանվածքի ֆունտն արժե առաջվա նման 1 շիլլինգ 6 պենս։ Բայց պրոցեսի մեջ նետած ապրանքների արժեքների գումարն անում է 27 շիլլինգ։ Մանվածքի արժեքը կազմում է 30 շիլլինգ։ Արդյունքի արժեքը <math>^1/_9</math>-ով աճել է նրա արտադրության համար ավանսավորած արժեքի համեմատությամբ։ Այսպիսով 27 շիլլինգը դարձել է 30 շիլլինգ։ Նրանք 3 շիլլինգի հավելյալ արժեք են բերել։ Վերջապես ֆոկուսը հաջողվել է։ Փողը փոխարկվել է կապիտալի։
+
Արհեստավորը, որը արդյունքի արտադրությունը կազմող տարբեր մասնական պրոցեսներ է կատարում իրար հետևից, պետք է մերթ մի տեղից մյուսը փոխվի, մերթ գործիքները փոխի։ Մի օպերացիայից մյուսին անցնելն ընդհատում է նրա աշխատանքի ընթացքը և, այսպես ասած, ծակոտիներ է առաջացնում նրա աշխատանքային օրվա մեջ։ Այս ծակոտիները սեղմվում են, եթե նա ամբողջ օրը անընդհատ միևնույն օպերացիան է կատարում, նրանք չքանում են այն չափով, որչափով նվազում է նրա օպերացիայի փոփոխականությունը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման պատճառն այստեղ կա՛մ տվյալ ժամանակամիջոցում աշխատուժի ավելացած ծախսումն է, այսինքն՝ աշխատանքի աճող ինտենսիվությունը, կա՛մ աշխատուժի անարտադրողական գործադրման նվազումը։ Այն է՝ ուժերի ավելորդ ծախսումը, որի պատճառը յուրաքանչյուր անցումն է հանգստից դեպի շարժում, հավասարակշռվում է աշխատանքի մի անգամ ձեռք բերած նորմալ արագության ավելի երկար տևողությամբ։ Մյուս կողմից, աշխատանքի անընդհատ միօրինակությունը թուլացնում է ուշադրության լարվածությունն ու եռանդի բարձրացումը, որովհետև բանվորին զրկում է այն հանգստից ու գրգիռից, որոնց ստեղծում է հենց ինքը՝ գործունեության փոփոխության փաստը։
  
Պրոբլեմի բոլոր պայմանները գտել են իրենց լուծումը, և ապրանքային «փոխանակության օրենքները ամենևին չեն խախտվել։ Համարժեքը փոխանակվել է համարժեքի հետ։ Կապիտալիստն իբրև գնորդ՝ ամեն մի ապրանքի — բամբակի, իլիկների, աշխատուժի գինը վճարել է նրա արժեքի համաձայն։ Հետո նա արել է այն, ինչ անում է ապրանքների ամեն մի այլ գնորդ։ Նա սպառել է նրանց սպառողական արժեքը։ Աշխատուժի սպառման պրոցեսը, որ ապրանքի արտադրության պրոցեսն է միաժամանակ, տվել է իր արդյունքը 20 ֆ. մանվածք, 30 շիլլինգ արժեքով։ Կապիտալիստը հիմա վերադառնում է շուկա, որտեղ նա առաջ ապրանք էր գնել, և վաճառում է ապրանքը։ Նա մանվածքի ֆանտը վաճառում է 1 շիլլինգ 6 պենսով, ոչ մի գրոշ ո՛չ բարձր և ո՛չ էլ ցածր նրա արժեքից։ Եվ, այնուամենայնիվ, նա շրջանառությունից 3 շիլլինգ ավելի է հանում, քան սկզբում նետել էր նրա մեջ։ Այդ ամբողջ պրոցեսը, նրա փողի փոխարկումը կապիտալի՝ կատարվում 1 շրջանառության ոլորտում և կատարվում է ոչ- շրջանառության ոլորտում։ Կատարվում է շրջանառության միջոցով, որովհետև պրոցեսը պայմանավորված է աշխատուժի գնումով ապրանքային շուկայում։ Ոչ-շրջանառության ոլորտում — որովհետև վերջինը լոկ նախապատրաստում է արժեքի աճման պրոցեսը, իսկ այս վերջինը կատարվում է արտադրության ոլորտում։ Այսպիսով, «tout pour le mieux dans le meilleur des mondes possibles» [«ամեն ինչ դեպի լավն է ընթանում աշխարհներից այս լավագույնի մեջ»
+
Սակայն աշխատանքի արտադրողականությունը կախված է ոչ միայն բանվորի վիրտուոզությունից, այլև նրա գործիքների կատարելագործվածությունից։ Միևնույն տեսակի գործիքները, օրինակ, կտրող, շաղափող, հրող ու հարվածող գործիքները և այլն, գործ են ածվում աշխատանքի տարբեր պրոցեսներում, և, մյուս կողմից, աշխատանքի միևնույն պրոցեսում նույն գործիքը ծառայում է տարբեր օպերացիաների համար։ Բայց այն պահից, երբ աշխատանքի պրոցեսի տարբեր օպերացիաներն անջատվել են իրարից, ընդ որում ամեն մի մասնական օպերացիա մասնագործ բանվորի ձեռքում ըստ կարելույն ավելի կատարյալ և, հետևապես, նաև բացառիկ ձև է ընդունել,— այդ պահից առաջ է գալիս առաջներում տարբեր նպատակների ծառայող գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Նրանց այդ ձևափոխման ուղղությունը պարզվում է փորձից, որը ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչ դժվարություններ է ներկայացնում գործիքների օգտագործումը նրանց չփոփոխված ձևով։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացիան, որի շնորհիվ միևնույն տեսակի գործիքները իրենց յուրաքանչյուր առանձին կիրառման համար առանձին կայուն ձևեր են ընդունում, և նրանց մասնականացումը, որի շնորհիվ ամեն մի այդպիսի առանձնացած գործիք միայն հատուկ մասնագործ բանվորի ձեռքում է լիակատար չափով դրսևորում իր գործունակությունը,սրանք են մանուֆակտուրայի բնորոշ առանձնահատկությունները։ Միայն Բիրմինհամում մոտավորապես 500 տեսակ մուրճեր են պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրը ո՛չ միայն արտադրության առանձին պրոցեսի համար է գործածվում, այլև տարատեսակների տվյալ ամբողջությունը հաճախ ծառայում է միայն միևնույն պրոցեսի առանձին օպերացիաները կատարելու համար։ Մանուֆակտուրային շրջանը պարզեցնում, բարելավում ու բազմապատկում է աշխատանքի գործիքները՝ դրանք հարմարեցնելով մասնագործ բանվորների բացառիկ առանձնացած ֆունկցիաներին<ref>Դարագլուխ կազմող «Տեսակների ծագումը» իր աշխատության մեջ Դարվինը բույսերի ու կենդանիների բնական օրգանների վերաբերմամբ ասում է. «Այն դեպքերում, երբ միևնույն օրգանը տարբեր աշխատանքներ է կատարում, օրգանների փոփոխականության պատճառը, գուցե, այն է, որ այստեղ բնական ընտրությունն ավելի պակաս հոգածությամբ է պահպանում կամ ճնշում ձևի ամեն մի փոքրիկ շեղում, քան այն դեպքերում, երբ մի օրգան նախանշված է միայն մեկ որոշակի առանձին նպատակի համար։ Այսպես, օրինակ, այն դանակները, որոնք նախանշված են ամենաբազմազան իրեր կտրելու, ընդհանրապես կարող են ավելի կամ պակաս միատեսակ ձև պահպանել. բայց երբ գործիքը մեկ որևէ գործածության համար է նախանշված, նա որևէ այլ գործածության անցնելիս պետք է իր ձևն էլ փոխի» [Charles Darvin: «The Origin of Species» etc. London 1859, էջ 149։ Հմմտ. Чарльз Дарвин: «Происхождение видов», перевод К. А. Тимирязева, Сельхозгиз, Москва—Ленинград, 1935 թ., էջ 246</ref>։ Դրանով էլ հենց նա ստեղծում է մեքենայի նյութական նախադրյալներից մեկը, մեքենայի, որը բազմաթիվ պարզ գործիքների կոմբինացիա է։
  
Փողը փոխարկելով ապրանքների, որոնք ծառայում են որպես նոր արդյունքի իրային տարրեր կամ որպես աշխատանքի պրոցեսի գործոններ, նրանց մեռյալ առարկայականությանը միացնելով կենդանի աշխատուժը, կապիտալիստը արժեքը — նախընթաց, առարկայացած, մեռյալ աշխատանքը — փոխարկում է կապիտալի, ինքնաճուն արժեքի, մի շնչավոր հրեշի, որն սկսում է «աշխատել», als hätt’ es Lieb’ im Leibe [կարծես իրեն համակած բուռն սիրո ազդեցության տակ]։
+
Մասնագործ բանվորն ու նրա գործիքը կազմում են մանուֆակտուրայի պարզ տարրերը։ Այժմ դիմենք մանուֆակտուրային՝ ամբողջությամբ վերցրած։
  
Եթե մենք հիմա համեմատենք արժեքի գոյացման պրոցեսն ու արժեքի աճման պրոցեսը, ապա կտեսնենք, որ արժեքի աճման պրոցեսը ոչ այլ ինչ է, եթե ոչ արժեքի գոյացման պրոցես, որ մի որոշ կետից ավելի է շարունակված։ Եթե արժեքի գոյացման պրոցեսը տևում է միայն մինչև այն մոմենտը, երբ աշխատուժի համար կապիտալի կողմից վճարված արժեքը կփոխհատուցվի մի նոր համարժեքով, ապա այդ կլինի արժեքի գոյացման պարզ պրոցես։ Իսկ եթե արժեք ստեղծելու պրոցեսը տևում է այդ մոմենտից ավելի, ապա նա դառնում է արժեքի աճման պրոցես։
+
====3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ====
  
Այնուհետև, եթե մենք համեմատենք արժեքի գոյացման պրոցեսն աշխատանքի պրոցեսի հետ, ապա կտեսնենք, որ վերջինն այն օգտակար աշխատանքն է, որ սպառողական արժեքներ է արտադրում։ Շարժումն այստեղ դիտվում է որակական տեսակետից, նրա հատուկ բնույթի, նպատակի ու բովանդակության տեսակետից։ Աշխատանքի նույն պրոցեսն արժեքի գոյացման պրոցեսում ներկայանում է բացառապես քանակական կողմից։ Այստեղ հարցը վերաբերում է միայն այն ժամանակին, որ աշխատանքը պահանջում է իր կատարման համար, կամ միայն այն ժամանակամիջոցի տևողությանը, որի ընթացքում աշխատուժը ծախսվում է արտադրողաբար։ Եվ այն ապրանքները, որոնք մտնում են աշխատանքի պրոցեսի մեջ, այստեղ նշանակություն են ստանում այլևս ոչ որպես նպատակահարմար գործող աշխատուժի ֆունկցիապես որոշակի առարկայական գործոններ, նրանք հաշվի են առնվում լոկ որպես առարկայացած աշխատանքի որոշ քանակներ։ Աշխատանքը ևս, անկախ այն բանից, արտադրամիջոցների մեջ է պարունակվում նա, թե աշխատուժի միջոցով է միացվում, հաշվի է առնվում միայն ըստ ժամանակի քանակի։ Նա կազմում է այսքան ժամ, օր և այլն։
+
Մանուֆակտուրաները ըստ իրենց ներքին կառուցվածքի ունեն երկու հիմնական ձև, որոնք թեև երբեմն խառը ձևով էլ են հանդիպում, սակայնդ երկու էապես տարբեր տեսակներ են, և երբ հետագայում մանուֆակտուրան դառնում է մեքենայական խոշոր արդյունաբերություն, բոլորովին տարբեր դեր են խաղում։ Մանուֆակտուրայի այդ երկակի բնույթը որոշվում է բուն իսկ արդյունքի բնույթով։ Վերջինս ստացվում է կա՛մ ինքնուրույն մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումով, կա՛մ իր պատրաստի ձևով պարտական է միմյանց հետ կապված պրոցեսների ու մանիպուլյացիաների հաջորդական շարքին։
  
Սակայն աշխատանքը հաշվի է առնվում այն չափով միայն, որչափով սպառողական արժեքի արտադրության վրա ծախսված ժամանակը հասարակականորեն անհրաժեշտ է։ Սրանով շատ բան է ասված։ Աշխատուժը պետք է նորմալ պայմաններում գործի։ Եթե մանող մեքենան աշխատանքի հասարակականորեն իշխող միջոց է մանելիս, ապա բանվորի ձեռքը չի կարելի հին ճախարակը տալ։ Նա պետք է նորմալ որակի բամբակ ստանա և ոչ թե տականք, որը փրթվում է ամեն րոպե։ Այլապես, թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում նա ավելի ժամանակ կգործադրեր, քան մեկ ֆունտ մանվածքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, բայց այդ ավելորդ ժամանակը ո՛չ արժեք կստեղծեր և ո՛չ էլ փող։ Սակայն աշխատանքի առարկայական գործոնների նորմալ բնույթը կախված է ոչ թե բանվորից, այլ կապիտալիստից։ Հետագա պայմանը բուն աշխատուժի նորմալ բնույթն է։ Այն մասնագիտության մեջ, որտեղ աշխատանքը կիրառվում է, նա պետք է ունենա հմտության, պատրաստության ու արագության սահմանված միջին աստիճանը։ Եվ մեր կապիտալիստն աշխատանքի շուկայում նորմալ որակի աշխատուժ է գնել։ Այդ ուժը պետք է ծախսվի լարման սովորական միջին աստիճանով, ինտենսիվության հասարակականորեն ընդունված սովորական չափով։ Դրան կապիտալիստը հսկում է նույնպիսի հոգատարությամբ, ինչպես և այն բանին, որ ոչ մի րոպե չվատնվի զուր, առանց աշխատանքի։ Նա աշխատուժը գնել է որոշ ժամանակամիջոցի համար։ Նա ուզում է ստանալ այն, ինչ պատկանում է իրեն։ Նա չի ուզում, որ իրենից որևէ բան գողանան։ Վերջապես — այդ դեպքի համար էլ նույն այս պարոնը իր սեփական code pénal-ը (քրեական օրենսգիրքն) ունի — հում նյութի ու աշխատանքի միջոցների ոչ մի աննպատակահարմար սպառում չպետք է տեղի ունենա, որովհետև վատնված նյութը և աշխատանքի վատնված միջոցներն առարկայացած աշխատանքի ավելորդ ծախսված քանակներ են ներկայացնում, հետևապես, հաշվի չեն առնվում և չեն մասնակցում արդյունքի արժեքի գոյացման մեջ<ref>Սա մեկն է այն հանգամանքներից, որոնք թանկացնում են ստրկության վրա հիմնված արտադրությունը։ Բանվորը, հների դիպուկ արտահայտության համաձայն, այստեղ լոկ որպես instrumentum vocale [խոսուն գործիք] տարբերվում է կենդանուց՝ որպես instrumentum semivocale [ձայնով օժտված գործիքից] և աշխատանքի անշունչ գործիքից որպես instrumentum mutum [համր գործիքից]։ Բայց ինքը՝ բանվորը կենդանուն ու աշխատանքի գործիքին զգալ է տալիս, որ ինքը նրանց նման չէ, որ ինքը մարդ է։ Նա նրանցից տարբերվելու գիտակցությանն է հասնում՝ նրանց հետ վատ վարվելով և con amore [մեծ հաճույքով] փչացնելով նրանց։ Ուստի արտադրության այդ եղանակի տնտեսական սկզբունքն է՝ կիրառել աշխատանքի ամենակոպիտ, ամենածանրաշարժ գործիքները, որոնք հենց իրենց այդ կոպտության ու ծանրաշարժության պատճառով դժվարությամբ են փչացման ենթարկվում։ Այս պատճառով Մեքսիկայի ծովածոցի մոտ ընկած ստրկատիրական պետություններում քաղաքացիական պատերազմի սկզբնավորությունից առաջ գործածական էին հին չինական կառուցվածքով գութաններ, որոնք գետինը փորփրում էին խոզի կամ խլուրդի պես, բայց այն չէին ակոսում ու չէին շուռ տալիս։ Հմմտ. J. E. Cairnes: «The Slave Power», London 1862, էջ 46 և հաջ.։ Իր «Sea Bord Slave States»-ի մեջ Օլմստեդը ի միջի այլոց պատմում է. «Այստեղ ինձ ցույց էին տալիս այնպիսի գործիքներ, որոնք ոչ մի խելքը գլխին մարդ չէր տա վարձով աշխատող բանվորին, որովհետև նրանք կծանրաբեռնեին նրան, նրանց արտակարգ ծանրությունն ու անճոռնիությունը, կարծում եմ, առնվազն 10 տոկոսով ավելացնում են աշխատանքն այն գործիքների համեմատությամբ, որոնք սովորաբար գործածական են մեզանում։ Բայց ինձ հավատացնում էին, որ այն անփույթ ու կոպիտ վերաբերմունքի պատճառով, որին ենթակա են գործիքները ստրուկների ձեռքին, անհնարին կլիներ նրանց ձեռքը ավելի թեթև ու պակաս կոպիտ գործիքներ տալ, և որ այն գործիքները, որ մենք միշտ տալիս ենք մեր բանվորներին և օգուտ ենք քաղում այդ անելով, մեկ օր էլ չէին դիմանա Վիրգինիայի հացահատիկային դաշտերում, թեև այնտեղ հողը ավելի թեթև է և այնպես քարքարոտ չէ, ինչպես մեզանում։ Ճիշտ այդպես էլ, երբ ես հարցրի, թև ինչո՞ւ բոլոր ֆերմաներում ձիերը փոխարինված են ջորիներով, ապա առաջին ու, իհարկե, ամենահամոզիչ նկատառումն այն էր, թե ձիերը չէին դիմանա այն վերաբերմունքին , որին նրանք միշտ ենթակա են նեգրերի կողմից. ձիերն այդ վերաբերմունքի պատճառով ավելի շուտ են ուժասպառվում ու խեղանդամացվում, այնինչ ջորիները դիմանում են ծեծերին ու կերի պակասությանը և դրանից էական վնաս չեն կրում, չեն մրսում ու չեն հիվանդանում, եթե նրանց անուշադրության են մատնում կամ չափից դուրս են բանեցնում։ Ասենք, բավական է, որ ես մոտենամ այն սենյակի լուսամուտին, որտեղ գրում եմ, և ես համարյա ամեն անգամ անասուններին ցույց արվող այնպիսի վերաբերմունք եմ տեսնում, որի համար համարյա ամեն մի ֆերմեր հյուսիսում անմիջապես կվռնդեր բանվորին» [էջ 46, 47]։</ref>։
+
Այսպես, օրինակ, շոգեշարժը կազմված է ավելի քան 5000 ինքնուրույն մասերից։ Սակայն նա չի կարող առաջին տեսակի բուն մանուֆակտուրայի օրինակ ծառայել, քանի որ խոշոր արդյունաբերության արդյունք է։ Բայց հիանալի օրինակ է տալիս մեզ ժամացույցը, որը դեռ Վիլլիամ Պետտին վերցնում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն իլյուստրացիայի ենթարկելու համար։ Նյուրնբերգի արհեստավորի անհատական արդյունքը լինելուց ժամացույցը հետագայում դարձավ մասնագործ բանվորների մի ամբողջ բազմության հասարակական արդյունք։ Դրանք են՝ կաղապարողը, ժամացույցի զսպանակներ պատրաստող բանվորը, թվատախտակ պատրաստողը, մազիկներ պատրաստողը, ժամացույցի քարեր պատրաստող բանվորը, սուտակալծակներ պատրաստողը, սլաքագործը, ժամացույցի տուփ պատրաստող բանվորը, պտուտակագործը, ոսկեզօծիչը՝ իր բազմաթիվ մասնագործական ստորաբաժանումներով, ապա անիվներ պատրաստող բանվորը (ընդ որում արուրե ու պողպատե անիվներն առանձին-առանձին), մղիչներ պատրաստող բանվորը, լարելու և սլաքների շարժման մեխանիզմ պատրաստողը, Acheveur de pignon (անիվներն ամրացնում է մղիչների, վրա, հղկում է երեսները և այլն), սռնակներ պատրաստողը, planteur de finnisage [անգրենաժիստը] (տարբեր անիվներն ու մղիչները դնում է մեխանիզմի մեջ), finisseur de barillet [զսպանակի թմբուկի վերջնահարդարումն ավարտող բանվորը] (ատամներ է պատրաստում, պատշաճ չափերի է հասցնում անցքերը, պնդացնում է շնիկն ու ճանկանիվի շնիկը), բանեցման դետալներ շինողը, իսկ գլանաձև մեխանիզմի դեպքում՝ նաև գլանագործը, շարժանիվներ պատրաստողը, բալանս պատրաստող բանվորը, ռակետ (ժամացույցը կարգավորող մեխանիզմ) պատրաստող բանվորը, planteur d’échappement [մեխանիզմ տեղադրողը] (իր իսկական իմաստով մեխանիզմ սարքողը), հետո repasseur de barillet (զսպանակի թմբուկն ու շնիկը պատրաստում է վերջնականապես), պողպատահղկիչը, անվահղկիչը, պտուտակահղկիչը, թվանկարիչը, էմալագործը (էմալով պատում է պղինձը), fabricant de pendants (միայն ժամացույցի տուփի կանթերն է շինում), finisseur de charniére [շառնիրագործը] (արուրե բութակը դնում է տուփի շառնիրի մեջ և այլն), faiseur de secret (դնում է տուփի մեջ այն զսպանակը, որը կափարիչը բաց է անում), graveur [փորագրիչը], ciseleur [դրվագիչը], polisseur de boîte [ժամացույցի տուփը հղկողը], և այլն և այլն, վերջապես, repasseur-ը [հավաքողը], որը հավաքում է ժամացույցի ամբողջ մեխանիզմը և գործի է գցում այն։ Ժամացույցի սակավաթիվ մասերն են միայն տարբեր ձեռքերից անցնում, և, վերջիվերջո, այդ բոլոր membra disjecta [անջատ անդամները] հավաքվում են միայն մեկ ձեռքի մեջ, որը դրանք հավաքում և մի մեխանիկական ամբողջություն է սարքում։ Քանի որ պատրաստի արդյունքն իր տարբեր տարրերի նկատմամբ ունի զուտ արտաքին հարաբերություն տվյալ արտադրության մեջ, ինչպես և նման այլ արտադրություններում, ուստի բազմաթիվ մասնագործ բանվորների համախմբումը միևնույն արհեստանոցում միայն պատահական երևույթ է։ Մասնական աշխատանքները, իրենց հերթին, կարող են կատարվել որպես առանձին ինքնուրույն արհեստներ, որ և տեղի ունի Վաադտ ու Նևշատել կանտոններում, մինչդեռ, օրինակ, Ժնևում կան ժամացույցի խոշոր մանուֆակտուրաներ, այսինքն՝ իրագործվում է մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիա՝ մեկ կապիտալի ղեկավարության ներքո։ Բայց այս վերջին դեպքում ևս թվատախտակները, զսպանակներն ու տուփերը հազվադեպ են պատրաստվում բուն մանուֆակտուրայում։ Արտադրության կոմբինացված մանուֆակտուրային եղանակն այստեղ միայն բացառիկ դեպքերում է շահավետ, որովհետև կոնկուրենցիան ամենից ավելի մեծ է տանն աշխատող բանվորների միջև, իսկ արտադրության տրոհումը բազմաթիվ հետերոգեն պրոցեսների՝ համարյա բացառում է աշխատանքի գործիքների կիրառումը հավաքական ուժերով, մինչդեռ կապիտալիստը տարածության մեջ ցրված արտադրության դեպքում տնտեսում է գործարանային շենքերի և այլ այդպիսի ծախքերը<ref>Ժնևը 1854 թվականին արտադրել է 80 000 ժամացույց, որը Նևշատելի Կանտոնի ժամացուցային արտադրության մեկ հինգերորդից էլ պակաս է։ Շո-դե-Ֆոնը, որ կարելի է ժամացույցի մեկ մանուֆակտուրա համարել, տարեկան կրկնապատիկ ավելի է արտադրում, քան ժնևը։ 1850-ից մինչև 1861 թվականը Ժնևը պատրաստել է 720 000 ժամացույց։ Տե՛ս «Report from Geneva of the Watch trade», «Reports by H. M’s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc.»-ում № 6, 1863։ Եթե այն առանձին պրոցեսների անկախությունը, որոնց տրոհվում է բարդ արդյունքի արտադրությունը, արդեն ինքնըստինքյան չափազանց դժվարացնում է այդպիսի մանուֆակտուրաների փոխարկումը խոշոր արդյունաբերության մեքենայական արտադրության, ապա ժամացույցների արտադրության մեջ դրա վրա ավելանում է երկու հատուկ արգելք՝ նրանց բաղկացուցիչ տարրերի մանրությունն ու նրբակերտությունը և այն հանգամանքը, որ ժամացույցները, որպես պերճանքի առարկա, բնորոշ են իրենց ձևերի ծայրահեղ բազմազանությամբ։ Լոնդոնի լավագույն ֆիրմաները տարին հազիվ են պատրաստում մի դյուժին ժամացույց, որոնք լիովին նման լինեն իրար։ Ժամացույցի Վաշերոն և Կոնստանտեն գործարանը, որ հաջողությամբ մեքենաներ է կիրառում, տալիս է տարբեր մեծության ու ձևի ժամացույցների ամենաշատը 3—4 փոփոխակ։</ref>։ Սակայն, պետք է նկատել, որ նաև այն մասնագործ բանվորների դրությունը, որոնք աշխատում են իրենց տանը, բայց ոչ իրենց, այլ կապիտալիստի (fabricant, établisseur) համար, բոլորովին տարբեր է միայն իր պատվիրատուների համար աշխատող ինքնուրույն արհեստավորի դրությունից<ref>Ժամացույցի արտադրության, հետերոգեն մանուֆակտուրայի այս կլասիկ նմուշի օրինակի վրա, առանձնապես հարմար է ուսումնասիրել արհեստային գործունեության վերոհիշյալ քայքայումը և նրանից բխող բանող գործիքների դիֆերենցիացիան ու մասնականացումը։</ref>։
  
Այսպես ուրեմն, ապրանքի վերլուծությունից արդեն հետևցրած այն տարբերությունը, որ կա սպառողական արժեք ստեղծող աշխատանքի և արժեք ստեղծող նույն աշխատանքի միջև, այդ տարբերությունը հիմա հանդես է գալիս որպես արտադրության պրոցեսի տարբեր կողմերի զանազանություն։
+
Մանուֆակտուրայի մի այլ տեսակը, նրա լիավարտ ձևը, արտադրում է այնպիսի արդյունքներ, որոնք անցնում են զարգացման կապակցված փուլերից, պրոցեսների մի հաջորդական շարքից. այսպես է, օրինակ, կարի ասեղի մանուֆակտուրան, որտեղ մետաղալարը 72 և նույնիսկ 92 սպեցիֆիկ մասնագործ բանվորների ձեռքից է անցնում։
  
Արտադրական պրոցեսը, որպես աշխատանքի պրոցեսի և արժեքի գոյացման պրոցեսի միասնություն, ապրանքների արտադրության պրոցես է. որպես աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի միասնություն, նա արտադրության կապիտալիստական պրոցեսն է, ապրանքային արտադրության կապիտալիստական ձևը։
+
Որչափով այդպիսի մանուֆակտուրան կոմբինացնում է սկզբում ցաքուցրիվ արհեստները, նա պակասեցնում է արդյունքի արտադրության առանձին փուլերի տարածական անջատումը։ Դրա հետ միասին կրճատվում է այն ժամանակը, որ անհրաժեշտ է արդյունքի՝ մի ստադիայից մի ուրիշ ստադիայի անցնելու համար, հետևապես կրճատվում է նաև այդ անցումների վրա ծախսվող աշխատանքը<ref>«Մարդկանց այդպիսի սերտ համակեցության պայմաններում փոխադրման հետ կապված աշխատանքը պետք է նվազագույն լինի» («The Advantages of the East-India Trade», էջ 106)։</ref>։ Այսպիսով, արհեստի համեմատությամբ աշխատանքի ավելի մեծ արտադրողականություն է ձեռք բերվում, ընդ որում տվյալ դեպքում արտադրողականության աճումը բխում է ընդհանրապես մանուֆակտուրայի կոոպերատիվ բնույթից։ Մյուս կողմից, աշխատանքի բաժանման սկզբունքը, որ հատուկ է մանուֆակտուրային, առաջ է բերում մեկուսացում արտադրության այն տարբեր փուլերի, որոնք առանձնանում են միմյանցից որպես համապատասխան քանակությամբ արհեստային բնույթի ինքնուրույն մասնական աշխատանքներ։ Մեկուսացված ֆունկցիաների միջև կապ հաստատելն ու պահպանելն անհրաժեշտ է դարձնում արդյունքի մշտական փոխադրությունը մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք, մեկ պրոցեսից մի ուրիշ պրոցես։ Խոշոր արդյունաբերության տեսակետից այս հանգամանքը հանդես է գալիս որպես մանուֆակտուրայի համար մի բնորոշ, ծախքերը բարձրացնող, մանուֆակտուրայի բուն սկզբունքից բխող սահմանափակություն<ref>«Արտադրության տարբեր փուլերի մեկուսացումը մանուֆակտուրայի մեջ, որն անխուսափելի է ձեռքի աշխատանք կիրառելիս, անչափ ավելացնում է արտադրության ծախքերը, ընդ որում կորուստը առաջ է գալից գլխավորապես այն բանի հետևանքով, որ առանձին արտադրական պրոցեսները շատ հեռու են իրարից» («The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 200)։</ref>։
  
Արդեն սրանից առաջ նշել ենք, որ արժեքի աճման համար բոլորովին նշանակություն չունի այն պարագան, թե արդյոք կապիտալիստի կողմից յուրացված աշխատանքը պարզ, հասարակական միջին աշխատանք է, թե ավելի բարդ աշխատանք, ավելի բարձր տեսակարար կշիռ ունեցող աշխատանք։ Այն աշխատանքը, որը հասարակական միջին աշխատանքի համեմատությամբ ավելի բարձր, ավելի բարդ աշխատանքի նշանակություն ունի, այնպիսի աշխատուժի արտահայտությունն է, որի գոյացումը ավելի բարձր ծախքեր է պահանջում, որի արտադրությունը ավելի շատ աշխատաժամանակ է նստում և որը այդ պատճառով ավելի բարձր արժեք ունի, քան հասարակ աշխատուժը։ Եթե այդ ուժի արժեքն ավելի բարձր է, ապա նա դրսևորվում է նաև ավելի բարձր աշխատանքի մեջ, ուստի և հավասար ժամանակամիջոցներում առարկայանանում է համեմատաբար ավելի բարձր արժեքների մեջ։ Բայց ինչ էլ որ լինի մանողի աշխատանքի և ոսկերչի աշխատանքի տարբերության աստիճանը, աշխատանքի այն բաժինը, որով ոսկերիչ բանվորը իր սեփական աշխատուժի արժեքն է միայն փոխարինում, որակապես ոչնչով չի տարբերվում աշխատանքի այն լրացուցիչ բաժնից, որով նա հավելյալ արժեք է ստեղծում։ Այս դեպքում էլ հավելյալ արժեքն ստացվում է միայն աշխատանքի քանակական ավելցուկի միջոցով, աշխատանքի նույն պրոցեսի ավելի երկար տևողության հետևանքով — մի դեպքում մանվածքի արտադրության պրոցեսի, մյուս դեպքում՝ ոսկերչական արտադրության պրոցեսի<ref>Բարդ և պարզ աշխատանքի միջև «skilled» [որակյալ] և «unskilled labour» [ոչ-որակյալ աշխատանք]-ի միջև հղած տարբերությունը մասամբ հիմնվում է սոսկ պատրանքների վրա կամ, առնվազն, այն տարբերությունների վրա, որոնք վաղուց դադարել են իրական լինելուց և շարունակում են գոյություն ունենալ որպես ավանդական պայմանականություն, մասամբ էլ հիմնվում են բանվոր դասակարգի որոշ խավերի ավելի անօգնական դրության վրա, որի շնորհիվ նրանք հնարավորություն չունեն ստիպելու, որ իրենց աշխատուժի արժեքի համեմատ իրենց վճարեն։ Ընդսմին պատահական պարագաներն այնքան մեծ դեր են խաղում, որ աշխատանքի միևնույն տեսակները մեկը մյուսի տեղն են բռնում։ Օրինակ, որտեղ բանվոր դասակարգի ֆիզիկական ուժերը թուլացել են և համեմատաբար հյուծվել են, ինչպես այդ տեսնում ենք զարգացած կապիտալիստական արտադրություն ունեցող բոլոր երկրներում, այնտեղ այն կոպիտ աշխատանքները, որոնք մեծ մկանային ուժ են պահանջում, ընդհանրապես ավելի բարձր աստիճան են գրավում շատ ավելի նուրբ աշխատանքների համեմատությամբ, որոնք իջնում են պարզ աշխատանքի աստիճանին» օրինակ, Անգլիայում bricklayer-ի [որմնադրի] աշխատանքը շատ ավելի բարձր տեղ է բռնում, քան կամկա կոչվող մետաքսի գործվածքների վրա աշխատող ջուլհակների աշխատանքը։ Մյուս կողմից, fustian cutter-ի [թավիշը խավատողի] աշխատանքը համարվում է «պարզ աշխատանք», չնայած որ ֆիզիկական մեծ լարում է պահանջում և, բացի այդ, խիստ վնասակար է։ Ասենք՝ չպետք է երևակայել, թե այսպես կոչված «skilled labour» [որակյալ աշխատանք]-ը ազգային աշխատանքի մեջ քանակապես զգալի տեղ է բռնում։ Լենգը հաշվում է, որ Անգլիայում (և Ուելսում) 11 միլիոնից ավելի մարդկանց գոյությունը պարզ աշխատանքի վրա է հիմնված։ Մեկ միլիոն արիստոկրատներին ու մեկ ու կես միլիոն պաուպերներին, թափառաշրջիկներին, հանցագործներին, պոռնկությամբ ապրողներին և ուրիշներին հանելով այն 18 միլիոնից, որը նրա աշխատության լույս տեսնելու ժամանակ բնակչության թիվն էր կազմում երկրում, մնում է 4 650 000 հոգի միջին դասակարգի մարդ, սրանց մեջ հաշված մանր ռանտյեներին, պաշտոնյաներին, գրողներին, արվեստագետներին, դպրոցական, ուսուցիչներին և այլն։ Այդ 4<math>^2/_3</math> միլիոնն ստանալու նպատակով նա միջին դասակարգի աշխատող մասի մեջ է հաշվում, բացի բանկիրներից և ուրիշներից, բոլոր ավելի լավ վարձատրվող «գործարանային բանվորներին»։ Նույնիսկ bricklayer-ները [որմնադիրները] «բարդ աշխատանքի բանվորների» կատեգորիան են ընկել։ Այս բոլորից հետո նրա հաշվի մեջ մնում են վերոհիշյալ 11 միլիոնը (S. Laing: «National Distress etc.». London 1844 [էջ 5l-52])։ «Այն մեծ դասակարգը, որը սննդի հետ փոխանակելու համար ոչինչ չի կարող տալ, բացի պարզ աշխատանքից, կազմում է ժողովրդի գլխավոր մասսան» (James Mill-ը «Colony» հոդվածում։ «Encyclopaedia Britannica»-ի հավելված, 1831)։</ref>։
+
Եթե մենք քննության առնենք հում նյութի մի որոշ քանակ, օրինակ, հնոտիներինը թղթի մանուֆակտուրայի մեջ, մետաղալարինը՝ ասեղի մանուֆակտուրայի մեջ, ապա կտեսնենք, որ այդ նյութը տարբեր մասնագործ բանվորների ձեռքում անցնում է արտադրության փուլերի հաջորդական մի սանդուղքով՝ մինչև որ, վերջապես, արդյունքն ստանում է իր ավարտուն ձևը։ Իսկ եթե արհեստանոցը դիտենք որպես մի ամբողջական մեխանիզմ, ապա կտեսնենք, որ հում նյութը միաժամանակ գտնվում է արտադրության բոլոր փուլերում։ Մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը գործիքներով զինված իր բազմաթիվ ձեռքերի մի մասով մետաղալար է քաշում, մինչդեռ միաժամանակ նրա մյուս ձեռքերն ու գործիքները ուղղում են այդ մետաղալարը, կտրում, ծայրերը սրում և այլն։ Պրոցեսի առանձին աստիճանների ժամանակային հաջորդական դասավորումը դարձել է նրանց տարածական դասավորում կողք-կողքի։ Սրա հետևանքով տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ պատրաստի ապրանք է ստացվում<ref>«Նա (աշխատանքի բաժանումը) ստեղծում է նաև ժամանակի տնտեսում, աշխատանքը բաժանելով տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը կարող է կատարվել միաժամանակ... Միանգամից կատարելով աշխատանքի բոլոր այն տարբեր պրոցեսները, որ առանձին մարդը պետք է կատարեր հաջորդաբար իրար հետևից, հնարավորություն է ստեղծվում, օրինակ, բազմաթիվ միանգամայն լիավարտ գնդասեղներ արտադրել այնքան ժամանակվա ընթացքում, որը հակառակ դեպքում անհրաժեշտ է միայն մի գնդասեղ կտրելու կամ սրելու համար» (Dսgald Stewart, Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1895, հ. III, «Lectures on Political Economy», էջ 319)։</ref>։ Թեև այդ միաժամանակաթյունն առաջ է գալիս հավաքական պրոցեսի ընդհանուր կոոպերատիվ ձևից, բայց և այնպես, մանուֆակտուրան ո՛չ միայն պատրաստի ձևով գտնում է կոոպերացիայի պայմանները, այլև մասամբ ինքն է ստեղծում այդ պայմանները՝ արհեստային գործունեությունը տրոհելով նրա բաղկացուցիչ տարրերի։ Մյուս կողմից, նա աշխատանքի պրոցեսի այդ հասարակական կազմակերպությանը հասնում է միայն նրանով, որ տվյալ բանվորին գամում է միևնույն դետալին։
  
Մյուս կողմից, արժեքի գոյացման ամեն մի պրոցեսի մեջ ավելի բարձր աշխատանքը միշտ պետք է վերածվի հասարակական միջին աշխատանքի, օրինակ, ավելի բարձր աշխատանքի մեկ օրը պետք է վերածվի պարզ աշխատանքի x օրվա<ref>«Երբ մատնանշում են աշխատանքը որպես արժեքի չափ, ապա անհրաժեշտորեն ենթադրում են մի որոշ տեսակի աշխատանք... նրա հարաբերությունը դեպի ուրիշ տեսակի աշխատանքները հեշտությամբ կարելի է որոշել («Outlines of Political Economy». London 1832, էջ 22, 23)։</ref>։ Հետևաբար, մենք խուսափած կլինենք ավելորդ գործառնությունից և վերլուծությունը պարզացրած կլինենք, եթե ընդունենք, որ կապիտալի կողմից բանեցրած բանվորը հասարակական պարզ միջին աշխատանք է կատարում։
+
Քանի որ ամեն մի մասնագործ բանվորի մասնական արդյունքը միաժամանակ միևնույն արդյունքի զարգացման որոշ աստիճան է միայն, ուստի մի բանվորը մյուս բանվորին կամ բանվորների մի խումբը մյուս խմբին համապատասխան հում նյութ է մատակարարում։ Մեկի աշխատանքի արդյունքը կազմում է մյուսի աշխատանքի ելակետը։ Այսպիսով, մի բանվորն այստեղ անմիջաբար զբաղմունք է տալիս մյուսներին։ Այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնական պրոցեսում որոնելի օգտակար էֆեկտին հասնելու համար, սահմանվում է փորձի համաձայն, և մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, թե տվյալ աշխատաժամ տնակում պետք է տվյալ արդյունքը ձեռք բերվի։ Միայն այդ պայմանով կարող են աշխատանքի տարբեր, միմյանց լրացնող պրոցեսները կատարվել անընդհատ, ժամանակի ու տարածության մեջ կողք-կողքի։ Ակներև է, որ առանձին աշխատանքների, հետևապես, նաև բանվորների այդ անմիջական փոխադարձ կախումը նրանցից ամեն մեկին հարկադրում է իր ֆունկցիայի վրա գործադրելու միայն անհրաժեշտ աշխատաժամանակը, որի հետևանքով ստեղծվում է աշխատանքի մի բոլորովին այլ անընդհատություն, միատեսակություն, կանոնավորություն, կարգ<ref>«Որքան ավելի շատ բազմազանություն կա մանուֆակտուրայի աշխատողների միջև... այնքան ավելի մեծ է ամեն մի աշխատանքի կարգն ու կանոնավորությունը, այնքան ավելի քիչ է նրա վրա ծախսվող ժամանակի ու աշխատանքի քանակը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 68)։</ref> և, հատկապես, լարվածություն, քան այդ գոյություն ունի ինքնուրույն արհեստի մեջ և նույնիսկ պարզ կոոպերացիայում։ Այն օրենքը, որի համաձայն պրոդուկտի արտադրության վրա պետք է միայն հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսվի,— ապրանքային արտադրության ժամանակ երևան է գալիս ընդհանրապես միայն կոնկուրենցիայի արտաքին հարկադիր ճնշման ձևով, որովհետև, մակերեսորեն արտահայտվելով, ամեն մի առանձին արտադրող պետք է իր ապրանքը շուկայական գնով վաճառի։ Այնինչ մանուֆակտուրայի մեջ տվյալ աշխատաժամանակի ընթացքում տվյալ քանակությամբ արդյունք պատրաստելը դառնում է արտադրության բուն պրոցեսի տեխնիկական օրենքը<ref>Ասենք՝ արտադրության շատ ճյուղերում մանուֆակտուրային ձեռնարկությունները միայն անկատար ձևով են հասնում այդ նպատակին, որովհետև մանուֆակտուրան չի կարող ճշգրտորեն վերահսկել արտադրական պրոցեսի քիմիական ու ֆիզիկական ընդհանուր պայմաններին։</ref>։
  
===ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ===
+
Սակայն տարբեր օպերացիաները անհավասար ժամանակ են պահանջում, ուստի և հավասար ժամանակամիջոցներում տալիս են տարբեր քանակի մասնական արդյունքներ։ Հետևաբար, քանի որ յուրաքանչյուր բանվոր շարունակ պետք է ամեն օր միևնույն օպերացիան կատարի, ուստի տարբեր օպերացիաների համար անհրաժեշտ են տարբեր թվով բանվորներ, օրինակ, տառաձուլարանում 4 ձուլիչին հարկավոր է 2 ծայրատող և մեկ հղկիչ, քանի որ ձուլիչը մեկ ժամում ձուլում է 2 000 տառ, ծայրատիչը ծայրատում է 4 000 և հղկիչը հղկում է 8 000 տառ։ Կոոպերացիայի սկզբունքն այստեղ վերադառնում է իր ամենապարզ ձևին՝ միատեսակ գործ անող բազմաթիվ անձերի միաժամանակ աշխատելուն, բայց հիմա այդ սկզբունքը որոշ օրգանական հարաբերություն է արտահայտում։ Այսպիսով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն պարզեցնում ու բազմապատկում է հասարակական հավաքական բանվորի որակապես տարբեր օրգանները, այլև մաթեմատիկական հաստատուն հարաբերություններ է ստեղծում այդ օրգանների քանակական չափերի միջև, այսինքն՝ բանվորների հարաբերական քանակի կամ բանվորական խմբերի հարաբերական մեծության միջև այդ հատուկ ֆունկցիաներից յուրաքանչյուրում։ Որակական անդամատման հետ միասին այդ բաժանումը զարգացնում է աշխատանքի հասարակական պրոցեսի քանակական նորմաներն ու պրոպորցիաները։
  
Աշխատանքի պրոցեսի տարբեր գործոնները տարբեր մասնակցություն են ունենում արդյունքի արժեքի գոյացման մեջ։
+
Քանի որ մասնագործ բանվորների տարբեր խմբերի միջև արտադրության որոշ չափերի համար փորձով սահմանված է ամենանպատակահարմար թվական հարաբերություն, ապա արտադրության այդ մասշտաբը կարելի է ընդլայնել, լոկ վերցնելով ամեն մի առանձին խմբի բանվորների թվի բազմապատիկը<ref>«Երբ փորձը, ամեն մի տվյալ մանուֆակտուրայի արդյունքի առանձնահատուկ բնույթի համաձայն, ցույց է տվել, թե ինչպե՛ս պետք է լինի արտադրությունը մասնական օպերացիաների բաժանելու ամենից ավելի շահավետ եղանակը, և ի՛նչ թվով բանվորներ կպահանջվեն յուրաքանչյուր օպերացիայի համար, ապա այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այդ թվի ճիշտ բազմապատիկը չեն կիրառում, ավելի մեծ ծախքերով կարտադրեն... Այս է արդյունաբերական ձեռնարկությունների վիթխարի ընդարձակման պատճառներից մեկը» (Cհ. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XXI, էջ 172, 173)։</ref>։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ միևնույն անհատը որոշ աշխատանքներ նույնքան հեշտությամբ կարող է կատարել, անկախ այն հանգամանքից, մեծ թե փոքր չափերով են կատարվում դրանք, օրինակ, բարձրագույն հսկողության աշխատանքը, մասնական արդյունքները արտադրության մեկ փուլից մի ուրիշը փոխադրելը և այլն։ Ուստի, այդ աշխատանքները, որպես հատուկ բանվորների կողմից կատարվող ինքնուրույն ֆունկցիաներ, առանձնացնելը ձեռնտու է արտադրության մեջ զբաղված բանվորների թիվն ավելացնելիս, բայց այդպիսի ավելացումը պետք է միաժամանակ համապատասխան համամասնությամբ շոշափի նաև բոլոր խմբերին։
  
Բանվորն աշխատանքի առարկային միացնում է մի նոր արժեք, առարկային միացնելով աշխատանքի որոշ քանակ, անկախ այն բանից, թե այդ աշխատանքն ինչ կոնկրետ բովանդակություն, նպատակ ու տեխնիկական բնույթ ունի։ Մյուս կողմից, գործադրված արտադրամիջոցների արժեքները մենք նորից գտնում ենք որպես արդյունքի արժեքի բաղկացուցիչ մասեր, օրինակ, բամբակի ու իլիկների արժեքը մանվածքի արժեքի մեջ։ Հետևաբար, արտադրության միջոցների արժեքը պահպանվում է՝ արդյունքին փոխանցելով։ Այդ փոխանցումը կատարվում է արտադրամիջոցների՝ արդյունք դառնալու ժամանակ, աշխատանքի պրոցեսում։ Այդ կատարվում է աշխատանքի միջոցով։ Բայց ինչպե՞ս։
+
Յուրաքանչյուր առանձին խումբ, միևնույն մասնական ֆունկցիան կատարող բանվորների որոշ թիվ բաղկացած է միատեսակ տարրերից և ամբողջական մեխանիզմի մի առանձին օրգանն է կազմում։ Սակայն մի քանի մանուֆակտուրաներում յուրաքանչյուր առանձին խումբ արդեն մի անդամատված աշխատանքային մարմին է, այնինչ հավաքական մեխանիզմը կազմվում է այդ տարրական արտադրողական օրգանիզմները կրկնելու ու բազմապատկելու միջոցով։ Օրինակի համար վերցնենք շշերի մանուֆակտուրան։ Նա բաժանվում է երեք էապես տարբեր փուլերի։ Առաջին՝ նախապատրաստական փուլը՝ բովախառնուրդի պատրաստումը,— ավազի, կրի խառնումը և այլն, որից ապակին է ստացվում, և այդ խառնուրդի հալումն ու նրա փոխադրումը հեղուկ ապակե զանգվածի<ref>Անգլիայում հալոցը բաժանված է այն վառարանից, որի մեջ ապակեղենը վերամշակվում է, բայց Բելգիայում, օրինակ, միևնույն վառարանը ծառայում է երկու պրոցեսի համար էլ։</ref>։ Այս առաջին փուլում, ինչպես և եզրափակիչ փուլում — շշերի հանումը թրծման վառարաններից, նրանց տեսակավորումը, փաթեթումը և այլն — զբաղված են զանազան մասնագործ բանվորներ։ Այդ երկու փուլերի միջև գտնվում է շշերի արտադրությունն այդ բառի իսկական իմաստով, այսինքն՝ հեղուկ ապակեզանգվածի վերամշակումը շշերի։ Միևնույն վառարանի միևնույն անցքի մոտ աշխատում է մի ամբողջ խումբ, որն Անգլիայում «hole» [պատուհան] է կոչվում և կազմված է մի bottle maker-ից [շշագործից] կամ finisher-ից [վերջնահարդարիչից], մի blower-ից [փչողից], մի gatherer-ից [փարտիչից], մի putter up-ից [բացադարսիչից] կամ whetter off-ից [բացանետիչից] ու մի taker in-ից [հեռացնողից]։ Այս հինգ մասնագործ բանվորները հինգ հատուկ օրգաններ են ներկայացնում այն միասնական բանվորական մարմնի, որը կարող է գործել միայն որպես ամբողջություն, այսինքն՝ միայն որպես հինգ բանվորի անմիջական կոոպերացիա։ Եթե մարմնի հինգ անդամից մեկը պակասում է, ապա ամբողջ մարմինը կաթվածահար է լինում։ Բայց միևնույն հալոցավառարանը մի քանի անցք անի,— Անգլիայում, օրինակ, 4—6 անցք,— որոնցից յուրաքանչյուրի մոտ մի կավե աման կա հեղուկ ապակով, և նրանցից ամեն մեկի մոտ նույն հինգ մասնագիտությունն ունեցող բանվորների հատուկ խումբ է աշխատում։ Ամեն մի առանձին խմբի անդամատումն այստեղ անմիջաբար հիմնվում է աշխատանքի բաժանման վրա, մինչդեռ զանազան միատեսակ խմբերի միջև եղած կապը պարզ կոոպերացիան է, որի նպատակն է մեծ խնայողությամբ օգտագործել արտադրության միջոցներից մեկը, այս դեպքում հալոցավառարանը։ Յուրաքանչյուր այդպիսի վառարան իր 4—6 խմբերով, կարծես, մի տեսակ ինքնուրույն արհեստանոց է կազմում ապակի պատրաստելու համար, և ապակու մանուֆակտուրան ընդգրկում է այդպիսի մի քանի արհեստանոց֊ներ, որոնք ապահովված են համապատասխան հարմարանքներով ու բանվորներով՝ արտադրության սկզբնական ու եզրափակիչ փուլերի համար։
  
Բանվորը կրկնակի չի աշխատում միևնույն ժամանակ՝ մի անգամ իր աշխատանքով բամբակին արժեք միացնելու համար, մյուս անգամ՝ բամբակի հին արժեքը պահպանելու համար, կամ, որ միևնույն է, այն բանի համար, որ արդյունքին, մանվածքին փոխանցի ա՛յն բամբակի արժեքը, որ նա վերամշակում է, և այն իլիկների արժեքը, որոնցով նա աշխատում է։ Նոր արժեքի սոսկ միացման միջոցով նա պահպանում է հին արժեքը։ Բայց որովհետև աշխատանքի առարկային նոր արժեք միացնելն ու արդյունքի մեջ հին արժեքները պահպանելը երկու բոլորովին տարբեր հետևանքներ են, որոնց բանվորը հասնում է միևնույն ժամանակում, թեև նա կրկնակի չի աշխատում նույն ժամանակի ընթացքում ուստի ակներև է, որ հետևանքի այս երկակիությունը կարող է բացատրվել նրա բուն իսկ աշխատանքի երկակիությամբ միայն։ Միևնույն ժամանակում աշխատանքը իր մեկ հատկությամբ պետք է արժեք ստեղծի, իսկ մյուս հատկությամբ պետք է արժեքը պահպանի կամ փոխանցի։
+
Վերջապես, մանուֆակտուրան, որոշ դեպքերում առաջ գալով տարբեր արհեստների կոմբինացիայից, կարող է, իր հերթին, զարգանալ ու դառնալ տարբեր մանուֆակտուրաների կոմբինացիա։ Այսպես, օրինակ, Անգլիայում խոշոր ապակեգործական ձեռնարկությունները իրենք են իրենց համար պատրաստում հրակայուն հալոցակճուճները, որովհետև այս վերջինների հատկությունից է էապես կախված արդյունքի հաջող կամ անհաջող որակը։ Արտադրության որոշ միջոցի մանուֆակտուրան այստեղ կապված է արդյունք պատրաստող մանուֆակտուրայի հետ։ Ընդհակառակը, որոշ արդյունք պատրաստող մանուֆակտուրան կարող է կապված լինել այնպիսի մանուֆակտուրաների հետ, որոնց համար տվյալ արդյունքը ինքը հում նյութ է ծառայում, կամ հետագայում միանում է այդ մանուֆակտուրաների արդյունքների հետ։ Այսպես, օրինակ, բյուրեղապակու մանուֆակտուրան երբեմն միացվում է ապակեհղկման մանուֆակտուրայի ու արուրաձուլման մանուֆակտուրայի հետ,— վերջինը ծառայում է զանազան ապակե իրերի մետաղե ագույցներ շինելու համար։ Միմյանց հետ միացած տարբեր մանուֆակտուրաներն այս դեպքում կազմում են մի հավաքական մանուֆակտուրայի տարածականորեն ավելի կամ պակաս չափով անջատված բաժիններ և միաժամանակ նաև արտադրության միմյանցից անկախ պրոցեսներ, ամեն մեկն աշխատանքի իր սեփական բաժանումով։ Չնայած որոշ առավելություններին, որոնք հատուկ են կոմբինացված մանուֆակտուրային, վերջինս իր հիմքի վրա որևէ իսկական տեխնիկական միասնության չի հասնում։ Այդ միասնությունն առաջ է գալիս այն ժամանակ միայն, երբ մանուֆակտուրան դառնամ է մեքենայական արտադրություն։
  
Ինչպե՞ս է ամեն մի բանվոր միացնում աշխատաժամանակը, ուրեմն և արժեքը։ Միշտ միայն իր առանձնահատուկ արտադրողական աշխատանքի ձևով։ Մանողն աշխատաժամանակը միացնում է միայն նրանով, որ մանում է, ջուլհակը՝ միայն նրանով, որ հյուսում է, դարբինը՝ միայն նրանով, որ կռում է։ Եվ միայն այն նպատակահարմար ձևի հետևանքով, որով նրանք ընդհանրապես աշխատանք, ուրեմն նաև նոր արժեք են միացնում մանելու, հյուսելու, կռելու միջոցով, արտադրության միջոցները՝ բամբակն ու իլիկները, մանվածքն ու ջուլհակահաստոցը, երկաթն ու սալը դառնում են արդյունք ստեղծելու, նոր սպառողական արժեք ստեղծելու տարրեր<ref>«Աշխատանքը նոր կերտվածք է ստեղծում՝ իր ոչնչացրածի փոխարեն» («An Essay on the Political Economy of Nations». London 1821, էջ 13)։</ref>։ Նրանց սպառողական արժեքի հին ձևը չքանում է, սակայն չքանում է այնպես, որ սպառողական արժեքի նոր ձևով հանդես գա։ Բայց արժեքի գոյացման պրոցեսը քննելիս արդեն երևաց, որ քանի որ սպառողական արժեքը նպատակահարմար կերպով օգտագործվում է նոր սպառողական արժեք արտադրելու համար, այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է օգտագործված սպառողական արժեքն ստեղծելու համար, կազմում է նոր սպառողական արժեք ստեղծելու համար անհրաժեշտ աշխատաժամանակի մի մասը, այսինքն՝ այն աշխատաժամանակն է, որ արտադրության օգտագործված միջոցներից փոխանցվում է նոր արդյունքին։ Հետևապես, բանվորն արտադրության օգտագործված միջոցների արժեքները պահպանում է կամ դրանք որպես արժեքի բաղկացուցիչ մասեր փոխանցում է արդյունքին ո՛չ թե նրանով, որ ընդհանրապես միացնում է իր աշխատանքը, այլ այդ միացվող աշխատանքի հատուկ օգտակար բնույթի միջոցով, առանձնահատուկ արտադրողական ձևի միջոցով։ Որպես այդպիսի նպատակահարմար արտադրողական գործունեություն — մանելը, հյուսելը, կռելը — աշխատանքը իր շփումով միայն արտադրության միջոցներին հարություն է տալիս մեռելներից, նրանց ոգի է տալիս, նրանց աշխատանքի պրոցեսի գործոններ է դարձնում և նրանց հետ միանալով՝ արդյունքներ կազմում։
+
Մանուֆակտուրային ժամանակաշրջանը, որն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասեցումն արագորեն իր գիտակցական սկզբունքն է դարձնում<ref>Այս, ի միջի այլոց, երևում է Վ. Պետտիի, Ջոն Բելերսի, Էնդրյու Յարենտոնի երկերից, «The Advantages of the East-India Trade» գրքից և Ջ. Վանդերլինտի աշխատություններից։</ref>, զարգացնում է մեքենաների սպորադիկ գործածությունը, հատկապես մի քանի տարրական նախապատրաստական պրոցեսների համար, որոնք մեծ թվով մարդիկ և ուժի մեծ ծախսում են պահանջում։ Այսպես, օրինակ, շուտով սկսեցին թղթի մանուֆակտուրայի մեջ հնոտիները քրքրելու համար հատուկ աղացներ, իսկ մետաղագործության մեջ հանքանյութը փշրելու համար մեքենայական սանդեր շինել<ref>Դեռևս XVI դարի վերջերին Ֆրանսիայում սանդ ու մաղ էին գործածում հանքանյութը փշրելու և լվանալու համար։</ref>։ Մեքենայի ամենատարրական ձևը, հանձին ջրաղացի, Հռոմեական կայսրությունից է ժառանգված<ref>Մեքենաների զարգացման ամբողջ պատմությունը կարելի է տեսնել ալրաղացների պատմությունից։ Անգլիայում մինչև հիմա էլ գործարանը կոչվում է mill [աղաց]։ XIX դարի առաջին տասնամյակների գերմանական տեխնոլոգիական գրվածքներում մենք նույնպես հանդիպում ենք Mühle [աղաց] բառին, որ գործածված է ո՛չ միայն բնության ուժերով աշխատող մեքենաների համար, այլև առհասարակ մեխանիկական ապարատներ կիրառող ամեն մի մանուֆակտուրայի համար։</ref>։ Արհեստային ժամանակաշրջանը ևս մեզ թողել է մեծ գյուտեր՝ կողմնացույցը, վառոդը, տպագրությունն ու ավտոմատիկ ժամացույցը։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ մեքենան դեռ դրանից հետո էլ շարունակում է խաղալ այն երկրորդական դերը, որ Ադամ Սմիթը նրան հատկացնում է աշխատանքի բաժանման կողքին<ref>Ինչպես ընթերցողը կտեսնի այս աշխատության չորրորդ գրքից, Ա. Սմիթն աշխատանքի բաժանման վերաբերյալ ոչ մի նոր դրույթ չի առաջադրել։ Ինչ որ նրան բնորոշում է որպես մանուֆակտուրային ժամանակաշրջանի ամփոփումներ կատարող տնտեսագետի, այդ այն շեշտն է, որ նա դնում է աշխատանքի բաժանման վրա։ Այն ստորադաս դերը, որ նա հատկացնում է մեքենաներին, խոշոր արդյունաբերության զարգացման սկզբնական շրջանում առարկություն առաջ բերեց Լոդերդելի կողմից, իսկ հետագա ավելի բարձր զարգացման շրջանում՝ Յուրի կողմից։ Ա. Սմիթը, բացի դրանից, գործիքների տարբերացումը, որի մեջ խոշոր դեր են խաղացել հենց մասնագործ բանվորները, շփոթում է մեքենաների գյուտի հետ։ Այս վերջին բնագավառում դեր են կատարել ո՛չ թե մանուֆակտուրային բանվորները, այլ գիտնականները, արհեստավորները, մինչև անգամ գյուղացիները (Բրինդլի) և այլն։</ref>։ Շատ կարևոր դեր խաղաց մեքենաների սպորադիկ կիրառումը XVII դարում, որովհետև նա այն ժամանակվա մեծ մաթեմատիկոսներին գործնական հենակետեր ու խթաններ տվեց արդի մեխանիկան ստեղծելու համար։
  
Եթե բանվորի առանձնահատուկ արտադրողական աշխատանքը մանելը չլիներ, ապա նա բամբակը մանվածք չէր դարձնի, հետևապես նաև բամբակի ու իլիկների արժեքը մանվածքին չէր փոխանցի։ Եթե նույն բանվորը, ընդհակառակը, զբաղմունքը փոխի և դառնա հյուսն, ապա նա առաջվա նման իր աշխատանքային օրով արժեք կմիացնի համապատասխան նյութին։ Հետևապես, բանվորն արժեք է միացնում իր աշխատանքով ո՛չ թե այն չափով, որչափով վերջինս մանողի աշխատանք է կամ հյուսնի աշխատանք, այլ որչափով դա աբստրակտ, հասարակական աշխատանք է ընդհանրապես, և նա արժեքի որոշ մեծություն է միացնում ո՛չ թե այն պատճառով, որ նրա աշխատանքը մի հատուկ օգտակար բովանդակություն ունի, այլ այն պատճառով, որ այդ աշխատանքը մի որոշ ժամանակ է տևում։ Այսպիսով, իր աբստրակտ ընդհանուր հատկությամբ՝ որպես մարդկային աշխատուժի ծախսում, մանողի աշխատանքը նոր արժեք է միացնում բամբակի ու իլիկների արժեքին, իսկ իր կոնկրետ, հատուկ, օգտակար հատկությամբ, որպես մանելու պրոցես, նա արտադրության այդ միջոցների արժեքը փոխանցում է արդյունքին և այդպիսով նրանց արժեքը պահպանում է արդյունքի մեջ։ Այստեղից էլ առաջ է գալիս միևնույն ժամանակում կատարվող աշխատանքի հետևանքի երկակիությունը։
+
Մանուֆակտուրային ժամանակաշրջանի համար առանձնահատուկ մեխանիզմ է մնում բազմաթիվ մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը։ Այն տարբեր օպերացիաները, որոնք ապրանք արտադրողը կատարում է փոփոխակիորեն, և որոնք միահյուսվում են նրա աշխատանքի պրոցեսում որպես մի ամբողջություն, զանազան ընդունակությունների լարում են պահանջում նրանից։ Մի դեպքում նա պետք է ավելի շատ ուժ զարգացնի, մի այլ դեպքում՝ ավելի շատ ճարպկություն, երրորդ դեպքում՝ ավելի շատ ուշադրություն և այլն, բայց միևնույն անհատը հավասար չափով այդ բոլոր հատկություններով օժտված չի լինում։ Տարբեր օպերացիաների բաժանումից, առանձնացումից ու մեկուսացումից հետո բանվորները բաժանվում, դասավորվում և խմբավորվում են իրենց գերակշռող ընդունակությունների համեմատ։ Եթե, այդպիսով, բանվորների բնական առանձնահատկությունները կազմում են այն հողը, որի մեջ արմատներ է արձակում աշխատանքի բաժանումը, ապա, մյուս կողմից, մանուֆակտուրան, երբ նա արդեն մտցված է, զարգացնում է այն աշխատուժերը, որոնք հենց ի բնե պիտանի են միայն միակողմանի առանձնահատուկ ֆունկցիաների համար։ Հավաքական բանվորը հիմա վիրտուոզության միատեսակ աստիճանով օժտված է արտադրողի բոլոր ընդունակություններով և միևնույն ժամանակ դրանք ծախսում է ամենախնայողաբար, որովհետև նա իր ամեն մի օրգանը, որ անհատականացված է ի դեմս առանձին բանվորի կամ բանվորների առանձին խմբի, գործադրում է բացառապես իր առանձնահատուկ ֆունկցիան կատարելու համար<ref>«Քանի որ մանուֆակտուրայի մեջ աշխատանքը բաժանվում է մի քանի տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը հմտության և ուժի տարբեր աստիճաններ է պահանջում, ուստի մանուֆակտուրայի տերը կարող է հմտության և ուժի այնպիսի քանակ ձեռք բերել, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր օպերացիայի համար։ Իսկ եթե արդյունքը պատրաստելու ամբողջ պրոցեսը մի բանվոր կատարեր, ապա միևնույն անհատը պետք է բավարար հմտություն ունենար ամենանուրբ օպերացիաների և բավարար ուժ՝ ամենածանր օպերացիաների համար» (Ch. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XIX)։</ref>։ Մասնագործ բանվորի միակողմանիությունը և նույնիսկ ուղղակի թերությունները կազմում են նրա արժանիքը, երբ նա դառնում է հավաքական բանվորի օրգանը<ref>Օրինակ, մկանների միակողմանի զարգացումը, ոսկրների ծռվելը և այլն։</ref>։ Մեկ միակողմանի ֆունկցիային ընտելանալով, նա դառնում է բնազդական վստահությամբ գործող օրգան, իսկ հավաքական մեխանիզմի կապը նրան հարկադրում է մեքենայի մի առանձին մասի կանոնավորությամբ գործելու<ref>Քննիչ հանձնաժողովի անդամի այն հարցին, թե ինչպե՞ս է ինտենսիվությունը պահպանվում դեռահաս բանվորների մեջ, ապակեղենի մի մանուֆակտուրայի գլխավոր կառավարիչ, պ-ն Վ. Մարշալլը, շատ լավ պատասխանել է. «Նրանք չեն կարող անուշադիր լինել իրենց գործին,— ասաց նա.— երբ արդեն սկսել են, պետք է շարունակեն. նրանք կարծես միևնույն մեքենայի մասերն են կազմում» («Children’s Employment Commission. Fourth Report 1865», էջ 247)։</ref>։
  
Աշխատանքի սոսկ քանակական միացման միջոցով նոր արժեք է միացվում, իսկ միացվող աշխատանքի առանձին որակի միջոցով արտադրության միջոցների հին արժեքները պահպանվում են արդյունքի մեջ։ Միևնույն աշխատանքի այս երկկողմանի ներգործությունը, որպես նրա երկակի բնույթի հետևանք, ակնառու կերպով երևան է գալիս զանազան երևույթների մեջ։
+
Քանի որ հավաքական բանվորի տարբեր ֆունկցիաները կարող են ավելի պարզ և ավելի բարդ, ավելի կոպիտ և ավելի նուրբ լինել, ուստի նրա օրգանները, անհատական աշխատուժերը, կրթության խիստ տարբեր աստիճաններ են պահանջում, ուստի և խիստ տարբեր արժեք ունեն։ Այսպիսով, մանուֆակտուրան զարգացնում է աշխատուժերի մի հիերարխիա, որին համապատասխանում է աշխատավարձերի սանդուղքը։ Եթե, մի կողմից, անհատական բանվորը հարմարվում է այն միակողմանի ֆունկցիային, որի հետ նա կապված է իր ամբողջ կյանքում, ապա, մյուս կողմից, աշխատանքային տարբեր օպերացիաները նույն չափով հարմարեցվում են բնական ու ձեռք բերած ընդունակությունների միևնույն հիերարխիային<ref>Դոկտոր Յուրը խոշոր արդյունաբերության իր ապոթեոզում ավելի նրբորեն է շոշափում մանուֆակտուրայի յուրահատուկ բնույթը, քան նախկին տնտեսագետները, որոնք նրա բանավիճային շահագրգռվածությունը չունեին, և նույնիսկ քան նրա ժամանակակիցները, օրինակ, Բեբբեջը, որը թեև գերազանցում է Յուրին որպես մաթեմատիկոս ու մեխանիկ, բայց խոշոր արդյունաբերությունը, իսկապես ասած, մանուֆակտուրայի տեսակետից է դիտում։ Յուրը նկատում է. «Բանվորի ամեն մի հարմարեցում մասնական օպերացիայի կազմում է աշխատանքի բաժանման էությունը»։ Մյուս կողից, նա այդ բաժանումն անվանում է «աշխատաքների հարմարեցում տարբեր անհատական ընդունակություններին» և, վերջապես, մանուֆակտուրային ամբողջ սիստեմը, բնորոշում է որպես «աստիճանավորումների սիստեմ, ըստ հմտության աստիճանի», որպես «աշխատանքի բաժանում ըստ հմտության տարբեր աստիճանների» և այլն (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19—23, զանազան տեղերում։</ref>։ Մինչդեռ յուրաքանչյուր արտադրական պրոցես պահանջում է որոշ պարզ շարժումներ, որոնք հավասարապես մատչելի են ամեն մարդու։ Եվ այդպիսի շարժումները հիմա խզում են իրենց անհաստատ կապը արտադրական գործունեության ավելի բովանդակալից մոմենտների հետ և, ոսկրանալով, դառնում են առանձին բացառիկ ֆունկցիաներ։
  
Ենթադրենք, թե որևէ գյուտ հնարավորություն է տալիս մանողին 6 ժամում նույնքան բամբակ մանելու, որքան առաջ մանվում էր 36 ժամում։ Նրա աշխատանքը, որպես նպատակահարմար, օգտակար արտադրողական գործունեություն, իր ուժը վեց անգամ ավելացրել է։ Նրա արդյունքը վեցապատկված է՝ 36 ֆ.՝ 6 ֆ. մանվածքի փոխարեն։ Բայց հիմա այդ 36 ֆ. բամբակը նույնքան աշխատաժամանակ է ներծծում, որքան առաջ 6 ֆունտն էր ներծծում։ Վեց անգամ ավելի քիչ նոր աշխատանք է միացվում նրան, քան նախկին մեթոդների ժամանակ, ուստի առաջ միացվող արժեքի միայն մեկ վեցերորդն է միացվում։ Մյուս կողմից, հիմա բամբակի վեցապատկված արժեք կա արդյունքի՝ 36 ֆ. մանվածքի մեջ։ Մանելու այդ 6 ժամի ընթացքում հումքի վեցապատիկ շատ արժեք է պահպահված և արդյունքին փոխանցված, թեև, նույն քանակությամբ հումքին այժմ վեց անգամ պակաս նոր արժեք է միացվում։ Այդ ցույց է տալիս, թե որքան այն հատկությունը, որով աշխատանքը միևնույն անբաժանելի պրոցեսի ժամանակ պահպանում է արժեքները, էապես տարբեր է նրա այն հատկությունից, որով նա արժեք է ստեղծում։ Մանելու օպերացիայի ժամանակ որքան ավելի շատ անհրաժեշտ աշխատաժամանակ է մտնում բամբակի տվյալ քանակի մեջ, այնքան ավելի մեծ է այն նոր արժեքը, որ միացվում է բամբակին, բայց միևնույն աշխատաժամանակի ընթացքում որքան ավելի մեծ քանակությամբ ֆունտ բամբակ է մանվում, այնքան ավելի մեծ է արդյունքի մեջ պահպանվող հին արժեքը։
+
Այդ պատճառով մանուֆակտուրան իր ընդգրկած ամեն մի արհեստի մեջ ստեղծում է, այսպես կոչված, անվարժ բանվորների կատեգորիա, որոնց խստորեն բացառում էր արտադրության արհեստային կազմակերպությունը։ Մանուֆակտուրան, մինչև վիրտուոզության աստիճան զարգացնելով միակողմանի մասնագիտությունն ընդհանրապես աշխատունակության հաշվին, ամեն մի զարգացման բուն պակասությունն էլ մի առանձին մասնագիտություն է դարձնում։ Հիերարխիկ աստիճանների կողքին հանդես է գալիս բանվորների պարզ բաժանումը վարժվածների ու անվարժների։ Վերջինների համար ուսուցման ծախքերը բոլորովին վերանում են, առաջինների համար նրանք արհեստավորների համեմատությամբ ավելի ցած են իրենց ֆունկցիաների պարզեցման հետևանքով։ Երկու դեպքում էլ աշխատուժի արժեքն ընկնում է<ref>«Ամեն մի պրոֆեսիոնալ բանվոր... մի ուղղությամբ վարժվելու միջոցով կատարելագործվելու հնարավորություն ստանալով... դառնում է ավելի էժան բանվոր» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19)։</ref>։ Բացառություններ են նկատվում այն դեպքում, երբ աշխատանքի պրոցեսի տրոհումն ստեղծում է կապակցված նոր ֆունկցիաներ, որոնք արհեստային արտադրության մեջ կա՛մ բոլորովին չկային, կա՛մ գոյություն ունեին սահմանափակ չափով։ Աշխատուժի համեմատական արժեքազրկումը, որ ուսուցման ծախքերի վերացման կամ նվազման հետևանք է, անմիջականորեն նշանակում է կապիտալի արժեքի ավելի զգալի ինքնաճում, որովհետև այն ամենը, որ կրճատում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ժամանակը, ընդլայնում է հավելյալ աշխատանքի բնագավառը։
  
Ենթադրենք, ընդհակառակը, որ մանելու աշխատանքի արտադրողականությունը մնացել է անփոփոխ, ուստի մանողին հարկավոր է առաջվա չափ ժամանակ, որպեսզի մի ֆունտ բամբակը մանվածք դարձնի։ Բայց ենթադրենք, թե բուն իսկ բամբակի փոխանակային արժեքը փոխվել է, մի ֆունտ բամբակի գինը բարձրացել կամ իջել է վեց անգամ։ Երկու դեպքում էլ մանողը շարունակում է բամբակի նույն քանակին միևնույն աշխատաժամանակը, հետևապես, միևնույն արժեքը միացնել, և երկու դեպքում էլ նա տվյալ ժամանակում նույն քանակությամբ մանվածք է արտադրում։ Սակայն այն արժեքը, որ նա բամբակից փոխանցում է մանվածքին, արդյունքին, մեկ դեպքում առաջվանից վեց անգամ փոքր է, մյուս դեպքում՝ վեց անգամ մեծ է։ Նույնն է նաև այն դեպքում, եթե աշխատանքի միջոցները թանկանում են կամ էժանանում, բայց միշտ նույն ծառայությունը կմատուցեն աշխատանքի պրոցեսում։
+
====4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ====
  
Եթե մանելու պրոցեսի տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ, ինչպես նաև ոչ մի փոփոխություն չի կատարվում արտադրության համապատասխան միջոցների արժեքի մեջ, ապա մանողն առաջվա պես հավասար աշխատաժամանակի ընթացքում գործադրում է հում նյութի ու մեքենաների հավասար, իրենց արժեքը չփոխող քանակներ։ Այն արժեքը, որ մանողը պահպանում է արդյունքի մեջ, այդ դեպքում ուղիղ հարաբերական է այն նոր արժեքին, որ նա միացնում է։ Երկու շաբաթվա ընթացքում նա երկու անգամ ավելի աշխատանք է միացնում, քան մեկ շաբաթում, հետևապես և, երկու անգամ է՛լ ավելի շատ արժեք է միացնում, և միաժամանակ նա օգտագործում է երկու անգամ ավելի մեծ արժեքով երկու անգամ ավելի նյութեղեն և մաշում է երկու անգամ ավելի արժեքով երկու անգամ ավելի շատ մեքենա. այսպիսով, երկու շաբաթվա արդյունքի մեջ նա երկու անգամ ավելի արժեք է պահպանում, քան մեկ շաբաթվա արդյունքի մեջ։ Արտադրության տվյալ չփոփոխվող պայմաններում բանվորն այնքան ավելի արժեք է պահպանում, որքան ավելի շատ արժեք է միացնում, բայց նա ավելի շատ արժեք է պահպանում ոչ այն պատճառով, որ ավելի շատ արժեք է միացնում, այլ այն պատճառով, որ այդ արժեքը միացնում է չփոփոխվող ու իր սեփական աշխատանքից անկախ պայմաններում։
+
Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը։ Հիմա կարճառոտ շոշափենք աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու աշխատանքի հասարակական բաժանման միջև եղած հարաբերությունը, որն ամեն մի ապրանքային արտադրության ընդհանուր հիմքն է կազմում։
  
Իհարկե, կարելի է որոշ հարաբերական իմաստով ասել, որ բանվորը հին արժեքները միշտ պահպանում է այն նույն համամասնությամբ, որով նա նոր արժեք է միացնում։ Բամբակը 2 շիլլինգից կթանկանա-կհասնի 3 շիլլինգի, թե կէժանանա 6 պենսով, բանվորը մի ժամվա արդյունքի մեջ միշտ բամբակի երկու անգամ պակաս արժեք է պահպանում, քան երկու ժամվա արդյունքի մեջ, ինչպես էլ այդ արժեքը փոխվի։ Այնուհետև, եթե փոխվում է նրա սեփական աշխատանքի արտադրողականությունը, եթե այն բարձրանում կամ իջնում է, ապա բանվորը, օրինակ, մեկ աշխատաժամում ավելի շատ կամ ավելի քիչ բամբակ կմանի, քան առաջ, և դրա համեմատ էլ բամբակի ավելի շատ կամ ավելի քիչ արժեք կպահպանի մեկ աշխատաժամի արդյունքի մեջ։ Բայց այդ բոլորով հանդերձ՝ նա երկու աշխատաժամում երկու անգամ ավելի շատ արժեք կպահպանի, քան մեկ աշխատաժամում։
+
Եթե աչքի առաջ ունենանք միայն բուն աշխատանքը, ապա հասարակական արտադրության բաժանումը նրա այնպիսի խոշոր սեռերի, ինչպես հողագործությունը, արդյունաբերությունը և այլն, կարելի է անվանել աշխատանքի ընդհանուր [im Allgemeinen] բաժանում, արտադրության այդ սեռերի տրոհումը տեսակների ու ենթատեսակների` աշխատանքի հատուկ [im Besonderen] բաժանում, իսկ աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում՝ աշխատանքի եզակի [im Einzelnen] բաժանում<ref>«Աշխատանքի բաժանումը, սկսվելով ամենատարբեր պրոֆեսիաների առանձնացումից, շարունակվում է մինչև միևնույն արդյունքը պատրաստող բանվորների բաժանումն առանձին խմբերի, որ տեղի է ունենում մանուֆակտուրայում» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրաաարակություն հ. I, էջ 173)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, հ. I, ՍՊԲ, 1881, էջ 79։] «Քաղաքակրթության որոշ աստիճանի հասած ժողովուրդների մոտ մենք գտնում ենք աշխատանքի բաժանման երեք տեսակ. առաջինը, որ մենք կանվանենք ընդհանուր բաժանում, հանգում է արտադրողների տրոհմանը հողագործների, արդյունաբերողների ու առևտրականների,— ազգային արտադրության այդ երեք հիմնական ճյուղերին, երկրորդը, որ կարելի էր անվանել հատուկ բաժանում, արտադրության յուրաքանչյուր սեռի բաժանումն է տեսակների... վերջապես, արտադրության բաժանման երրորդ տեսակը, որ կարելի էր անվանել աշխատանքի կատարման բաժանում կամ բուն իմաստով աշխատանքի բաժանում, տեղի է ունենում առանձին արհեստների կամ պրոֆեսիաների շրջանակներում..., նկատվում է մանուֆակտուրաների ու արհեստանոցների մեծամասնության մեջ» (Skarbeck: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 84, 85)։<br>50a '''3-րդ հրատ. ծանոթագրություն.'''— հետագա շատ հիմնավոր ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդկության նախնադարյան վիճակին, նրան բերին այն եզրակացության, որ սկզբնապես ո՛չ թե ընտանիքն է փոխակերպվել տոհմի, այլ, ընդհակառակը, տոհմն է եղել արենակցության վրա հիմնված մարդկային հասարակության նախնադարյան բնաճուն ձևը, այնպես որ ընտանիքի տարբեր ձները միայն հետագայում են զարգանում տոհմական միությունների սկսված քայքայումից։ {Ֆ. Է.}</ref>։
  
Արժեքը,— մի կողմ թողած նրա զուտ սիմվոլիկ արտահայտությունը արժենիշի մեջ,— գոյություն ունի միայն այս կամ այն սպառողական արժեքի մեջ, այս կամ այն իրի մեջ։ (Ինքը՝ մարդը, վերցրած լոկ որպես աշխատուժի առկա կեցություն, բնության առարկա է, մի իր, թեև կենդանի, գիտակից իր, իսկ ինքը՝ աշխատանքը այդ ուժի նյութական արտահայտությունն է։) Ուստի, եթե կորչում է սպառողական արժեքը, կորչում է նաև արժեքը։ Իսկ արտադրության միջոցները իրենց սպառողական արժեքի հետ միաժամանակ չեն կորցնում իրենց արժեքը, որովհետև նքանք աշխատանքի պրոցեսի միջոցով իրենց սպառողական արժեքի սկզբնական ձևը կորցնում են իսկապես միայն այնպես, որ արդյունքի մեջ մի ուրիշ սպառողական արժեքի ձև ձեռք բերեն։ Բայց որքան էլ արժեքի համար կարևոր է որևէ սպառողական արժեքի ձևով գոյություն ունենալը, նրա համար, ինչպես ցույց է տալիս ապրանքների կերպարանափոխությունը, նշանակություն չունի, թե նա ո՛ր սպառողական արժեքի մեջ գոյություն ունի։ Սրանից հետևում է, որ աշխատանքի պրոցեսում արժեքը արտադրության միջոցներից փոխանցվում է արդյունքին այն չափով միայն, որչափով արտադրության միջոցներն իրենց ինքնուրույն սպառողական արժեքի հետ միասին կորցնում են նաև իրենց փոխանակային արժեքը։ Արտադրության միջոցները միայն այն արժեքն են փոխանցում արդյունքին, որը նրանք կորցնում են իբրև արտադրության միջոցներ։ Բայց աշխատանքի պրոցեսի նյութական տարբեր գործոնների նկատմամբ բանն այս տեսակետից տարբեր է։
+
Աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և անհատի համապատասխան սահմանափակումն զբաղմունքի որոշ ոլորտով, ունի, ինչպես և աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի ներսում, զարգացման երկու հակադիր ելակետներ։ Ընտանիքի սահմաններում [''Տես 50a ծանոթ.''] իսկ հետագա զարգացմամբ տոհմի սահմաններում — աշխատանքի բնական բաժանումը ծագում է սեռի ու տարիքի տարբերություններից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա, և աշխատանքի այդ բաժանումը իր ոլորտն ընդարձակում է հասարակական կյանքի ծավալմանը, բնակչության աճմանը, իսկ առանձնապես երկու տարբեր տոհմերի միջև ընդհարումներ ծագելուն և մի տոհմը մյուս տոհմերին ենթարկվելուն զուգընթաց։ Մյուս կողմից, ինչպես ես արդեն նկատել եմ, արդյունքների փոխանակությունը ծագում է այն կետերում, որտեղ շփման մեջ են մտնում տարբեր ընտանիքներ, տոհմեր, համայնքներ, որովհետև մարդկային կուլտուրայի սկզբում ո՛չ թե առանձին անհատները, այլ ընտանիքները, տոհմերը և այլ խմբերն են հարաբերության մեջ մտնում միմյանց հետ որպես ինքնուրույն միավորներ։ Տարբեր համայնքներ արտադրության տարբեր միջոցներ ու տարբեր կենսամիջոցներ են գտնում իրենց շրջապատող բնության մեջ։ Այդ պատճառով նրանք միմյանցից տարբերվում են արտադրության եղանակով, ապրելակերպով և իրենց արտադրած արդյունքներով։ Դրանք այն բնաճուն տարբերություններն են, որոնք համայնքների շփման պրոցեսում առաջացնում են արդյունքների փոխադարձ փոխանակություն, հետևապես և այդ արդյունքների աստիճանական փոխարկում ապրանքների։ Փոխանակությունը տարբերության չի ստեղծում արտադրության ոլորտների միջև, բայց արդեն միմյանցից տարբերվող ոլորտների միջև կապ է հաստատում և դրանք դարձնում է հասարակական ամբողջական արտադրության ավելի կամ պակաս չափով իրարից կախում ունեցող ճյուղեր։ Այստեղ աշխատանքի հասարակական բաժանումն առաջ է գալիս փոխանակության միջոցով, որը կատարվում է արտադրության սկզբում տարբեր, բայց իրարից անկախ ոլորտների միջև։ Այնտեղ, որտեղ ելակետը աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանումն է, անմիջաբար շաղկապված ամբողջության առանձին օրգանները բաժանվում, քայքայվում են,— ընդ որում այդ քայքայման գլխավոր խթան է հանդիսանում օտար համայնքների հետ կատարվող ապրանքափոխանակությունը,— և դառնում են ինքնուրույն, պահպանելով այն փոխադարձ կապը միայն, որ հաստատվում է տարբեր աշխատանքների միջև այդ աշխատանքների արդյունքների, որպես ապրանքների, փոխանակման միջոցով։ Մի դեպքում իր ինքնուրույնությունը կորցնում է այն, ինչ որ առաջ ինքնուրույն էր, մյուս դեպքում՝ ինքնուրույն է դառնում այն, ինչ որ առաջ ինքնուրույն չէր։
  
Այն քարածուխը, որով տաքացնում են մեքենան, չքանում է անհետ, ինչպես նաև այն յուղը, որ քսում են անիվի սռնուն և այլն։ Ներկերն ու մյուս օժանդակ նյութերը չքանում են, բայց, երևան են գալիս արդյունքի հատկությունների մեջ։ Հում նյութը կազմում է արդյունքի սուբստանցը, բայց փոխում է իր ձևը։ Հետևապես, հում նյութն ու օժանդակ նյութերը կորցնում են այն ինքնուրույն ձևը, որով նրանք մտել էին աշխատանքի պրոցեսի մեջ որպես սպառողական արժեքներ։ Ուրիշ է աշխատանքի բուն միջոցների հարցը։ Գործիքը, մեքենան, գործարանային շենքը, տակառը և այլն աշխատանքի պրոցեսում այնքան ժամանակ են ծառայում միայն, քանի դեռ նրանք պահպանում են իրենց սկզբնական ձևը, քանի դեռ նրանք կարող են վաղը աշխատանքի պրոցեսի մեջ մտնել ճիշտ նույն ձևով, ինչպես և երեկ։ Ինչպես իրենց կյանքի, աշխատանքի պրոցեսի, ընթացքում նրանք արդյունքի նկատմամբ պահպանում են իրենց ինքնուրույն ձևը, այնպես էլ այդ պահպանում են իրենց մահվանից հետո։ Մեքենաների, գործիքների, արհեստանոցների ու արտադրության այլ միջոցների դիակները առաջվա պես շարունակում են գոյություն ունենալ անջատ այն արդյունքներից, որոնց գոյացմանը նրանք աջակցել էին։ Եթե մենք հիմա քննենք այն ամբողջ ժամանակաշրջանը, որի ընթացքում աշխատանքի մի այդպիսի միջոց ծառայում է իր արհեստանոց մտնելու օրից մինչև ցախատուն նետվելու, օրը, ապա կտեսնենք, որ այդ ժամանակաշրջանում նրա սպառողական արժեքը լիովին գործադրվել է աշխատանքի կողմից, ուստի և նրա փոխանակային արժեքն ամբողջովին փոխանցվել է արդյունքին։ Օրինակ, եթե մանող մեքենան 10 տարում հնացել է, ապա աշխատանքի տասնամյա պրոցեսի ընթացքում նրա ամբողջ արժեքը փոխանցվել է 10 տարվա արդյունքին։ Հետևապես, աշխատանքի մի որոշ միջոցի կյանքի ժամանակաշրջանն ընդգրկում է աշխատանքի ա՛յն մեծ կամ փոքր, թվով պրոցեսները, որոնք շարունակ նորից ու նորից կրկնվում են նրա օգնությամբ։ Աշխատանքի միջոցներին տվյալ դեպքում նույնպես են մոտենում, ինչպես և մարդուն։ Ամեն մարդու կյանքը օրական պակասում է 24 ժամով։ Բայց ոչ մի մարդու ճակատին չի գրված, թե արդեն քանի օր է նրա կյանքից պակասել։ Սակայն այս չի խանգարում կյանքի ապահովագրման ընկերություններին, որ մարդկանց կյանքի միջին տևողությունից շատ ճիշտ և, որ ավելի կարևոր է, շատ շահավետ հետևություններ հանեն։ Նույնը վերաբերում է նաև աշխատանքի միջոցներին։ Փորձից հայտնի է, թե աշխատանքի որոշ միջոց, օրինակ, մի որոշ տեսակի մեքենա, միջին հաշվով որքան ժամանակ կարող է գոյություն ունենալ։ Ենթադրենք, թե աշխատանքի պրոցեսում նա իր սպառողական արժեքը միայն 6 օր է պահպանում։ Այս դեպքում նա միջին հաշվով ամեն մի աշխատանքային օրվա ընթացքում կորցնում է իր սպառողական արժեքի <math>^1/_6</math>-ը, ուստի և իր արժեքի <math>^1/_6</math>-ը փոխանցում է օրական արդյունքին։ Այս եղանակով հաշվվում է աշխատանքի բոլոր միջոցների մաշվածքը, օրինակ, նրանց սպառողական արժեքի օրական կորուստը և նրանը արժեքի դրան համապատասխանող օրական փոխանցումը ադյունքին։
+
Աշխատանքի զարգացած ու ապրանքափոխանակության միջոցով իրականացվող ամեն մի բաժանման հիմքը քաղաքի և գյուղի անջատումն է իրարից<ref>Սըր Ջեմս Ստյուարտն ուրիշներից ավելի լավ է լուսաբանել այս կետը։ Թե նրա աշխատությունը, որ Ադամ Սմիթի «Wealth of Nations» [«Ժողովուրդների հարստությունը»]-ից 10 տարի առաջ է լույս տեսել, որքան քիչ է հայտնի ներկայամս, երևում է, ի միջի այլոց, այն բանից, որ Մալթուսի երկրպագուները նույնիսկ չգիտեն, որ «բնակչության օրենքի» վերաբերյալ նրա աշխատության առաջին հրատարակությունը, եթե մի կողմ թողնենք նրա զուտ ճառաբանական մասը, գրեթե ամբողջովին արտագրված է Ստյուարտից, ինչպես նաև Ուոլլես և Տաունսենդ տերտերներից։</ref>։ Կարելի է ասել, որ հասարակության ամբողջ տնտեսական պատմությունն ամփոփվում է այդ հակադրության շարժման մեջ, որի վրա սակայն մենք այստեղ ավելի կանգ չենք առնի։
  
Այստեղից լիակատար պարզությամբ երևում է, որ արտադրության միջոցը երբեք ավելի արժեք չի փոխանցում արդյունքին, քան այն արժեքը, որ նա կորցնում է աշխատանքի պրոցեսում իր սեփական սպառողական արժեքի ոչնչացման հետևանքով։ Եթե արտադրության միջոցը արժեք չունենար, ուստի կորցնելու էլ ոչինչ չունենար, այսինքն՝ եթե նա ինքը մարդկային աշխատանքի արդյունքը չլիներ, ապա նա ոչ մի արժեք չէր փոխանցի արդյունքին։ Նա կծառայեր սպառողական արժեքի գոյացման համար, առանց մասնակցելու փոխանակային արժեքի գոյացմանը։ Այսպես են արտադրության այն բոլոր միջոցները, որոնք բնությունից են տրված, առանց մարդու, գործակցության, ինչպես հողը, քամին և ջուրը, հանքավայրում գտնվող երկաթը, կուսական անտառում եղած փայտը և այլն։
+
Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանման նյութական նախադրյալը, ինչպես տեսանք, միաժամանակ զբաղված բանվորների որոշ թիվն է. հասարակության ներսում աշխատանքի բաժանման դեպքում նույնպիսի դեր է խաղում բնակչության մեծությունն ու խտությունը, որն այստեղ փոխարինում է մարդկանց կուտակումը միևնույն արհեստանոցում<ref>«Բնակչութլան որոշ խտություն է պահանջվում, որպեսզի սոցիալական հարաբերությունները կարողանան զարգանալ, ինչպես նաև ստեղծվի ուժերի այնպիսի կոմբինացիա, որի պայմաններում աճում է աշխատանքի արտադրողականությունը» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 50)։ «Երբ աճում է բանվորների թիվը... հասարակության արտադրողական ուժն ավելանում է բարդ հարաբերությամբ, որն ստացվում է՝ բանվորների թվի աճումը բազմապատկելու միջոցով նրանց միջև կատարվող աշխատանքի բաժանման հետևանքի հետ» (Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 120)։</ref>։ Բայց բնակչության այդ խտությունը ինչ-որ հարաբերական բան է։ Համեմատաբար նոսր բնակչություն, բայց հաղորդակցության զարգացած միջոցներ ունեցող երկիրն ավելի խիտ բնակչություն ունի, քան ավելի շատ բնակչություն, բայց հաղորդակցության անզարգացած միջոցներ ունեցող երկիրը. այս իմաստով, ամերիկյան միության հյուսիսային նահանգներն ավելի խիտ բնակչություն ունեն, քան, օրինակ, Հնդկաստանը<ref>Բամբակի մեծ պահանջարկի հետևանքով 1861 թվականից սկսած Արևելյան Հնդկաստանի մի քանի խիստ բազմամարդ շրջաններում բամբակի արտադրությունն ընդարձակվեց բրնձի արտադրության հաշվին։ Շատ տեղերում սով առաջացավ, որովհետև հաղորդակցության ճանապարհների պակասության, այսինքն` ֆիզիկական կապի պակասության պատճառով մի շրջանի բրնձի թերարտադրությունը չէր կարող լրացվել ուրիշ շրջաններից կատարվող ներմուծումով։</ref>։
  
Այստեղ մեր առաջ հանդես է գալիս մի ուրիշ հետաքրքրական երևույթ։ Ենթադրենք, թե մեքենան արժե, օրինակ, 1000 ֆ. ստեռլինգ և մաշվում է 1000 օրում։ Այս դեպքում մեքենայի արժեքի <math>^1/_{1000}</math>է օրական նրանից փոխանցվում նրա օրական արդյունքին։ Միևնույն ժամանակ ամբողջ մեքենան շարունակում է գործել աշխատանքի պրոցեսում, թեկուզ և նվազող կենսագործունեությամբ։ Այսպիսով, դուրս է գալիս, որ աշխատանքի պրոցեսի մեկ գործոն, արտադրության մեկ միջոց, աշխատանքի պրոցեսի մեջ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի աճման պրոցեսի մեջ՝ միայն մասամբ։ Աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի տարբերությունն այստեղ արտացոլվում է նրանց նյութական գործոնների վրա, որովհետև արտադրության միևնույն միջոցը՝ որպես աշխատանքի պրոցեսի տարր, ամբողջովին, իսկ որպես արժեքի գոյացման տարր՝ միայն մաս-մաս է մտնում արտադրության տվյալ պրոցեսի մեջ<ref>Այստեղ խոսքն աշխատանքի միջոցների՝ մեքենաների, շենքերի և այլ հարմարանքների նորոգման մասին չէ։ Նորոգման ենթարկվող մեքենան գործում է ո՛չ թե որպես աշխատանքի միջոց, այլ որպես աշխատանքի նյութ։ Ո՛չ թե նրանով են աշխատում, այլ հենց նրան են մշակում՝ նրա սպառողական արժեքի թերությունը վերացնելու համար։ Մեր նպատակի համար մենք միշտ կարող ենք պատկերացնել, որ նորոգման այդպիսի աշխատանքները մտնում են աշխատանքի միջոցների արտադրման համար պահանջվող աշխատանքի մեջ։ Բնագրում խոսքը վերաբերում է այնպիսի մաշվածքին, որը ոչ մի բժիշկ բուժել չի կարող և որը հետզհետե մոտեցնում է մահվան, «այնպիսի մաշվածքի, որն անկարելի է նորոգել ժամանակ առ ժամանակ և որը, ինչպես դանակի դեպքում, վերջիվերջո, նրան կհասցնի մի այնպիսի դրության, որ դանակագործը կասի, թե նորոգել չարժե»։ Բնագրում տեսանք, որ մեքենան, օրինակ, աշխատանքի ամեն մի առանձին պրոցեսի մեջ մտնում է ամբողջովին, բայց արժեքի աճման միաժամանակ կատարվող պրոցեսի մեջ՝ միայն մաս-մաս։ Ուստի մենք կարող ենք պատշաճ ձևով գնահատել հասկացությունների հետևյալ շփոթումը. «Պ-ն Ռիկարդոն գուլպա գործող մեքենայի վրա ծախսված մեքենաշինական աշխատանքի մասի վերաբերմամբ ասում է», որ նա պարունակվում է, օրին., մի զույգ գուլպայի արժեքի մեջ։ «Մինչդեռ այն ամբողջ աշխատանքը, որ ծախսվում է գուլպաների յուրաքանչյուր զույգն արտադրելու վրա, պարունակում է մեքենաշինարարի ամբողջ աշխատանքը և ոչ թե նրա մի մասը, որովհետև թեև մեքենան շատ զույգեր է պատրաստում, բայց այս զույգերից ոչ մեկը չի կարող պատրաստվել առանց մեքենայի բոլոր մասերի օգնության» («Observations on certain verbal disputes in Political Economy, particularly relating to Value, and to Demand and Supply». London 1821, էջ 54Հեղինակը, արտասովոր կերպով ինքնաբավական մի «wiseacre» [«խելքի տոպրակ»], իր խառնաշփոթության ու միաժամանակ իր բանակռվի մեջ լոկ այն իմաստով է իրավացի, ո՛ր ոչ Ռիկարդոն, ո՛չ էլ որևէ այլ տնտեսագետ, ո՛չ նրանից առաջ, ո՛չ էլ նրանից հետո, խստորեն չեն սահմանագծել աշխատանքի երկու կողմերը, ուստի և, ինչպես պետք էր պասել, չեն տվել նրանց տարբեր դերի վերլուծությունը, արժեքի գոյացման պրոցեսում։</ref>։
+
Որովհետև ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալն են, ուստի աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պահանջում է, որ աշխատանքի բաժանումը հասարակության ներսում արդեն հասունացման մի որոշ աստիճանի հասած լինի։ Ընդհակառակը, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, իր հերթին, ազդում, է՛լ ավելի է զարգացնում և անդամատում աշխատանքի հասարակական բաժանումը։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացման հետ ավելի ու ավելի են դիֆերենցիացման ենթարկվում արտադրության նաև այն ճյուղերը, որտեղ պատրաստվում են այդ գործիքները<ref>Այսպես, օրինակ, Հոլանդիայում ջուլհակի մքուքների արտադրությունը դեռևս XVII դարում արդյունաբերության առանձին ճյուղ էր կազմում։</ref>։ Երբ մանուֆակտուրային տիպով կառուցված արտադրությունը տարածվում է արդյունաբերության որևէ ճյուղի վրա, որը մինչև հիմա կապված է եղել մյուսների հետ որպես գլխավոր կամ օժանդակ արդյունաբերություն, և կատարվել է նույն արտադրողների միջոցով, ապա իսկույն տեղի է ունենում անջատում ու փոխադարձ առանձնացում։ Եթե մանուֆակտուրան ընդգրկում է տվյալ ապրանքի արտադրության առանձին փուլը, ապա ապրանքի արտադրության տարբեր փուլերը դառնում են ինքնուրույն զբաղմունքներ։ Արդեն վերը նշեցինք, թե որտեղ պատրաստի արդյունքը մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումն է, մասնական աշխատանքները կարող են, իրենց հերթին, ինքնուրույնություն ձեռք բերել, որպես առանձին արհեստներ։ Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումն ավելի լրիվ ձևով կիրառելու համար արտադրության տվյալ ճյուղը տրոհվում է տարբեր և այն էլ երբեմն բոլորովին նոր մանուֆակտուրաների, նայած նրա հում նյութերի տարբերությանը և այն տարբեր ձևերին, որ կարող է ընդունել միևնույն հում նյութը։ Այսպես, XVIII դարի առաջին կեսում արդեն միայն Ֆրանսիայում 100-ից ավելի տարբեր տեսակի մետաքսե կտորներ էին գործվում, և, օրինակ, Ավինյոնում գոյություն ուներ օրենք, որի համաձայն «ամեն մի աշկերտ պետք է ամբողջովին ֆաբրիկացիայի միայն մեկ տեսակի ուսումնասիրությանը նվիրվի և միաժամանակ չսովորի մի քանի արդյունքներ պատրաստելու եղանակները»։ Աշխատանքի տերիտորիալ բաժանումը, որն արտադրության առանձին ճյուղերն ամրակցում է երկրի առանձին շրջաններին, նոր զարկ է ստանում շնորհիվ մանուֆակտուրային արտադրության, որը շահագործում է ամեն մի առանձնահատկություն<ref>«Մի՞թե Անգլիայի բրդեղենի արդյունաբերությունը չի բաժանված զանազան մասերի կամ ճյուղերի, որոնք արմատացել են որոշ վայրերում, որտեղ ամբողջ արտադրությունը լիովին կամ առավելապես վերածվել է այդ ճյուղերին, նուրբ մահուդները արտադրվում են Սոմերսեթշիրում, կոշտերը՝ Յորկշիրում, կրկնակի լայնքովը՝ Էքզետերում, մետաքսը՝ Սեդբերիում, կրեպը՝ Նորվիչում, կիսաբրդեղեն կտորները՝ Կենդելում, վերմակները՝ Ուիտնիում և այլն» (Berkeley: «The Querist, 1750, § 520</ref>։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում հասարակության մեջ կատարվող աշխատանքի բաժանմանը հարուստ նյութ են տալիս համաշխարհային շուկայի ընդարձակումն ու գաղութային սիստեմը, ընդ որում թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխատանքի հասարակական բաժանման ընդհանուր գոյապայմանների շրջանին են պատկանում։ Այստեղ կարիք չկա կանգ առնելու այն հարցի վրա, թե տնտեսական բնագավառի հետ միասին աշխատանքի բաժանումը ինչպես է ընդգրկում հասարակության բոլոր մյուս ոլորտները և ամեն տեղ դառնում այն նեղ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտացման, մարդու այն միակողմանիության հիմքը, որի առիթով դեռ Ա. Ֆերգյուսոնը, Ադամ Սմիթի ուսուցիչը, բացականչել է. «Մենք հելոտների ազգ ենք, և մեր մեջ ազատ մարդ չկա»<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, հատվ. II, էջ 285։</ref>։
  
Մյուս կողմից, արտադրության միջոցը, ընդհակառակը, կարող է ամբողջովին մտնել արժեքի աճման պրոցեսի մեջ, թեև աշխատանքի պրոցեսի մեջ նա միայն մասամբ է մտնում։ Ընդունենք, որ մանելիս օրական 115 ֆ. բամբակից դուրս է ընկնում 15 ֆունտը, որը ո՛չ թե մանվածք է կազմում, այլ միայն devil's dust [սատանայի փոշի]։ Սակայն, եթե այդ 15 ֆ.-անոց տականքը նորմալ է, եթե նա բամբակի վերամշակման միջին պայմաններում չի վերացվում, ապա մանվածքի տարր չկազմող այդ 15 ֆունտ բամբակի արժեքը ամբողջովին մտնում է մանվածքի արժեքի մեջ ճիշտ այնպես, ինչպես այն 100 ֆունտի արժեքը, որը նրա սուբստանցն է կազմում։ 15 ֆունտ բամբակի սպառողական արժեքը պետք է փոշիացնել 100 ֆ. մանվածք արտադրելու համար։ Հետնաբար, այդ բամբակի կորուստը մանվածքի արտադրության պայմանն է։ Հենց այդ պատճառով էլ նա իր արժեքը փոխանցում է մանվածքին։ Այս վերաբերում է աշխատանքի պրոցեսի բոլոր թափոններին, առնվազն այն չափով, որչափով այղ թափոնները կրկին արտադրության նոր միջոցներ չեն կազմում, ուստի և նոր ինքնուրույն սպառողական արժեքներ չեն կազմում։ Այսպես, Մանչեստրի խոշոր մեքենաշինական գործարաններում կարելի է տեսնել երկաթի թափոնների լեռներ, որոնք կիկլոպային մեքենաներով ռանդած տաշեղներ են, երեկոյան նրանք մեծ սայլերով գործարանից տարվում են երկաթաձուլարան, որտեղից մյուս օրը կրկին գործարան են վերադառնում որպես մասսիվ երկաթ։
+
Սակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտադրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով<ref>Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանգամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի առանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն գլխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս. թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։</ref>։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում<ref>«Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։<br>58a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադելֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերտվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։</ref>։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [''Տես 58a ծանոթ.'']։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակ հպատակեցումը կապիտալի իշխանությանը, նույն այդ բուրժուական գիտակցությունը նույնպիսի խանդով վատաբանում է արտադրության հասարակական պրոցեսի ամեն մի գիտակից հասարակական վերահսկողություն ու կարգավորում, որպես ոտնձգություն՝ ուղղված սեփականության անձեռնմխելի իրավունքների, ազատության ու անհատական կապիտալիստի ինքնորոշող «հանճարի» դեմ։ Շատ բնորոշ է, որ գործարանային սիստեմի ոգևորված ջատագովները հասարակական աշխատանքի ամեն տեսակ ընդհանուր կազմակերպության դեմ ավելի զորեղ առարկություն չեն գտնում, քան այն մատնանշումը, թե այդպիսի կազմակերպությունն ամբողջ հասարակությունը մի գործարան կդարձներ։
  
Միայն այն չափով, որչափով արտադրության միջոցներն աշխատանքի պրոցեսում կորցնում են իրենց հին սպառողական արժեքների ձևով գոյություն ունեցած արժեքը, նրանք արժեք են փոխանցում արդյունքի նոր ձևին։ Կորուստի այն մաքսիմումը, որ նրանց արժեքը կարող է կրել աշխատանքի պրոցեսում, ակներևաբար սահմանափակված է արժեքի այն սկզբնական մեծությամբ, որով նրանք մտնում են աշխատանքի պրոցեսի մեջ, կամ նրանց սեփական արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Ուստի արտադրության միջոցները երբեք չեն կարող արդյունքին ավելի շատ արժեք միացնել, քան նրանք ունեն աշխատանքի այն պրոցեսից անկախ, որին նրանք սպասարկում են։ Որքան էլ օգտակար լինի աշխատանքի որոշ նյութ, որոշ մեքենա, արտադրության որոշ միջոց, այնուամենայնիվ, եթե նրանք արժեն 150 ֆ. ստեռլինգ, ասենք 500 աշխատանքային օր, նրանք երբեք 150 ֆ. ստեռլինգից ավելի չեն միացնի այն արդյունքին, որի ստեղծմանը նրանք ծառայում են։ Նրանց արժեքը որոշվում է ո՛չ թե աշխատանքի այն պրոցեսով, որի մեջ նրանք մտնում են որպես արտադրության միջոց, այլ աշխատանքի այն պրոցեսով, որից նրանք դուրս էն գալիս որպես արդյունք։ Աշխատանքի պրոցեսում նրանք ծառայում են լոկ որպես սպառողական արժեք, որպես օգտակար հատկություններ ունեցող իր, ուստի և նրանք ոչ մի արժեք չէին փոխանցի արդյունքին, եթե պրոցեսի մեջ իրենց մտնելուց առաջ օժտված չլինեին արժեքով<ref>Ուստի հեշտությամբ կարելի է ըմբռնել գռեհիկ Ժ. Բ. Սեյի անհեթեթությունը, երբ հավելյալ արժեքը (տոկոսը, շահույթը, ռենտան) նա ուզում է բխեցնել այն «Services productifs»-ից [«արտադրողական ծառայություններից»], որ արտադրության միջոցները՝ հողը, գործիքները, կաշիները և այլն, իրենց սպառողական արժեքներով մատուցում են աշխատանքի պրոցեսում։ Պարոն Վիլհելմ Ռոշերը, որը երբեք առիթը բաց չի թողնում սևով սպիտակի վրա գրանցելու ջատագովական կոկիկ հերյուրանքներ, բացականչում է. «Շատ ճիշտ է նկատում Ժ. Բ. Սեյը»  (Traté, հ. I, գլ. 4). «Բոլոր ծախքերը հանած՝ ձիթագործարանի արտադրած արժեքն անշուշտ մի ինչ-որ նոր բան է, որ էապես տարբեր է այն աշխատանքից, որով հենց ինքը ձիթագործարանն է ստեղծվել» (Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, ծանոթագրությունՇա՜տ ճիշտ է։ Ձիթագործարանի արտադրած «ձեթը» մի շատ տարբեր բան է այն աշխատանքից, որ նստել է ձիթագործարանի կառուցումը։ Իսկ պարոն Ռոշերը «արժեք» ասելով հասկանում է մի այնպիսի բան, ինչպես «ձեթը», որովհետև  «ձեթը» արժեք ունի, իսկ որովհետև «բնության մեջ» հանքային ձեթ է պատահում, թեև համեմատաբար ոչ «այնքան շատ», ապա նա այս առթիվ անկասկած անում է մի ուրիշ դիտողություն. «նա (բնությանը) փոխանակային արժեքներ գրեթե բոլորովին չի արտադրում» [նույն տեղում, էջ 79]։ Ռոշերի մոտ բնությունը փոխանակային արժեքի նկատմամբ նույն դիրքն է բռնում, ինչ դիրք որ բռնում էր հիմար օրիորդը երեխայի նկատմամբ, որը «չէ՞ որ բոլորովին պստլիկ էր»։ Նույն «գիտունը» («savant sérieux») վերոհիշյալ առթիվ դարձյալ նկատում է. «Աշխատանք հասկացողության տակ Ռիկարդոյի դպրոցը նկատի ունի նաև կապիտալը՝ որպես «տնտեսված աշխատանք»։ Այդ անշնորհք (!) բան է, որովհետև (!) չէ՞ որ (!) կապիտալի տերը (!) այնուամենայնիվ (!) ավելի (!) բան է արել, քան նրա (ինչի՞) սոսկական (?!) արտադրումը (?) ու (??) պահպանումը, այն է՝ (?!?) սեփական վայելքներից հրաժարվելը, որի համար նա, օրինակ (!!!) տոկոս է պահանջում» (նույն տեղում)։ Ինչքա՞ն «շնորհքով» է քաղաքատնտեսության այդ «անատոմիական-ֆիզիոլոգիական մեթոդը», որը «արժեքը» պարզապես հենց «պահանջից» է դուրս բերում։<br>22a «Ֆերմերային արտադրության բոլոր գործիքների մեջ մարդկային աշխատանքը... այնպիսի գործիք է, որից ֆերմերն ամենից շատ կարող է սպասել իր կապիտալի վերադարձը։ Մյուս երկուսը — անասուններից բաղկացած կապիտալը և... սայլերը, գութանները, բահերը և այլն — ոչ մի նշանակություն չունեն, եթե չեն միանում առաջինի որոշ քանակի հետ» (Edmund Burke: «Thoughts and Details on Scarcity, originally presented to the Right Hon. W. Pitt in the Month of November 1795», հրատ. London 1800, էջ 10)։</ref>։
+
Եթե արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող հասարակության մեջ աշխատանքի հասարակական բաժանման անարխիան և աշխատանքի մանուֆակտուրային բաժանման բռնակալությունը փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, ապա, ընդհակառակը, հասարակության ավելի վաղ ձևերը, որոնց մեջ արհեստների առանձնացումը բնականորեն զարգանում, հետո բյուրեղանում և, վերջապես, ամրապնդվում է օրենքով,— ներկայացնում են, մի կողմից, հասարակական աշխատանքի պլանաչափ ու ավտորիտար կազմակերպության պատկեր, մյուս կողմից, բոլորովին բացառում են աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում կամ այդ բաժանումը զարգացնում են գաճաճային մասշտաբով, կամ միայն սպորադիկ ու պատահական կերպով<ref>«Կարելի է... նույնիսկ ընդհանուր կանոն համարել, որ հասարակության մեջ աշխատանքի բաժանումը որքան ավելի քիչ է ենթարկված հեղինակության, այնքան ավելի սաստիկ է զարգանում աշխատանքի բաժանումը արհեստանոցում և այնքան ավելի շատ է այդ բաժանումը ենթարկված մեկ անձի հեղինակությանը։ Այսպիսով, աշխատանքի բաժանման նկատմամբ հեղինակությունն արհեստանոցում և հեղինակությունը հասարակության մեջ միմյանց հակառակ հարաբերական են» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847» էջ 130, 131)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 385։]</ref>։
  
Այն ժամանակ, երբ արտադրողական աշխատանքն արտադրության միջոցները դարձնում է նոր արդյունքի գոյացման տարրեր, դրանց արժեքի հետ կատարվում է հոգիների տեղափոխության նման մի բան։ Գործադրված մարմնից արժեքը տեղափոխվում է նոր կերպարանավորված մարմնի մեջ։ Բայց հոգիների այդ տեղափոխությունը կարծես թե տեղի է ունենում իրական աշխատանքի թիկունքում։ Բանվորը չի կարող նոր աշխատանք միացնել, հետևապես, չի կարող նոր արժեք ստեղծել՝ առանց հին արժեքները պահպանելու, որովհետև նա պետք է աշխատանքը յուրաքանչյուր անգամ միացնի մի որոշ օգտակար ձևով, իսկ նա չի կարող աշխատանքն օգտակար ձևով միացնել՝ առանց արդյունքները մի նոր արդյունքի արտադրության միջոցներ դարձնելու և հենց դրանով նրանց արժեքները նոր արդյունքին փոխանցելու։ Հետևաբար, արժեքի պահպանումը արժեքի միացման միջոցով գործողության մեջ դրսևորվող աշխատուժի — կենդանի աշխատանքի — բնական հատկությունն է, բնության մի պարգև, որը բանվորի վրա ոչինչ չի նստում, բայց կապիտալիստին շատ բան է տալիս, այն է՝ պահպանում է նրա համար կապիտալային առկա արժեքը [''Տես 22a ծանոթ.'']։ Քանի դեռ գործը հաջող է ընթանում, կապիտալիստը չափազանց շատ է խորասուզված շահույթ կորզելու մեջ, ուստի չի նկատում աշխատանքի այդ ձրի պարգևը։ Աշխատանքի պրոցեսի բռնի ընդհատումները, ճգնաժամերը, այդ պարգևը դարձնում են կապիտալիստի համար շոշափելիության չափ նկատելի<ref>Մի գործարանատեր, որի մանարանում 800 բանվոր է զբաղված և շաբաթական միջին հաշվով 150 հակ արևելա-հնդկական կամ համարյա 130 հակ ամերիկյան բամբակ է սպառվում, 1862 թվականի նոյեմբերի 26-ի «Times»-ում հասարակությանը գանգատվում է իր գործարանում տարեկան դադարներից առաջացած ծախքերի մասին։ Նա այդ ծախքերը հաշվում է 6 000 ֆ. ստեռլինգ։ Այդ անարտադրողական ծախքերի մեջ կան շատ այնպիսի հոդվածներ, որոնք այստեղ մեզ չեն հետաքրքրում, ինչպես՝ հողային ռենտան, հարկերը, ապահովագրական պրեմիաները, տարով վարձվող աշխատողների, կառավարչի, հաշվապահի, ինժեների և մյուսների ռոճիկը։ Բայց հետո նա սրա մեջ հաշվում է 150 ֆ. ստեռլինգի ածուխ՝ ժամանակ առ ժամանակ գործարանը տաքացնելու և մեկ-մեկ էլ շոգեմեքենաները բանեցնելու համար, բացի դրանից՝ այն բանվորների աշխատավարձը, որոնք իրենց ժամանակավոր աշխատանքով «պատրաստ» են պահում մեքենայի սարքավորանքը։ Վերջապես, 1 200 ֆ. ստեռլինգ էլ մեքենաների փչացման համար, որովհետև, «եղանակն ու բնական ավերիչ ազդեցությունները չեն դադարեցնում իրենց ներգործությունն այն բանի հետևանքով, որ շոգեմեքենաները դադարել են շարժվելուց»։ Նա պարզորոշ ասում է, որ 1200 ֆունտ ստեռլինգի այդ գումարը այդպես քիչ է, որովհետև մեքենաները արդեն շատ մաշված դրության մեջ են գտնվում։</ref>։
+
Այսպես, օրինակ, հնդկական այն նախնադարյան փոքրիկ համայնքները, որոնք մասամբ դեռ մինչև այժմ էլ պահպանվել են, հիմնված են հողի համայնական տիրապետության վրա, հողագործության ու արհեստի անմիջական միացման վրա և աշխատանքի կայունացած բաժանման վրա, որը ամեն մի նոր համայնք հիմնվելիս արտադրության պատրաստի պլան և սխեմա է տալիս։ Յուրաքանչյուր այդպիսի համայնք կազմում է մի ինքնաբավ արտադրական ամբողջություն, որի արտադրության բնագավառն ընդգրկում է 100-ից մինչև մի քանի հազար ակր։ Արդյունքների գլխավոր մասսան արտադրվում է բուն համայնքի անմիջական սպառման համար և ոչ որպես ապրանք, ուստի և ինքը՝ արտադրությունը կախված չէ ամբողջ հնդիկ հասարակության մեջ տեղի ունեցող աշխատանքի այն բաժանումից, որն իրականանում է ապրանքափոխանակության միջոցով։ Միայն արդյունքի ավելցուկն է ապրանք դառնում, ընդ որում նրա մի զգալի մասը կենտրոնանում է պետության ձեռքում, դեպի որը անհիշելի ժամանակներից սկսած հոսում է արդյունքի մի որոշ քանակ որպես նատուրալ ռենտա։ Հնդկաստանի տարբեր մասերում համայնքի տարբեր ձևեր են հանդիպում։ Ամենապարզ տիպի համայնքներում հողի մշակումը կատարվում է համատեղ, ընդ որում արդյունքը բաշխվում է առանձին անդամների միջև, այնինչ ամեն մի ընտանիք մտնելով, գործելով և այլ աշխատանքով զբաղվում է ինքնուրույն կերպով՝ որպես տնային օժանդակ արհեստով։ Միատեսակ աշխատանքով զբաղված այս մասսայի կողքին մենք տեսնում ենք համայնքի «գլխավորին», որը մի անձի մեջ միացնում է դատավորին, ոստիկանապետին ու հարկահավաքին, հաշվապահին, որը հողագործական օպերացիաների հաշիվներն է պահում և դրան վերաբերող ամեն ինչ գրանցում և ցուցակագրում է. մի երրորդ պաշտոնյայի, որ հետապնդում է հանցագործներին, պաշտպանում է օտարերկրյա ուղևորներին և նրանց մի գյուղից մի ուրիշ գյուղ է առաջնորդում. սահմանապահին, որ համայնքի սահմանները պահպանում է հարևան համայնքների ոտնձգություններից. ջրամբարների հսկիչին, որը դաշտերի ոռոգման համար անհրաժեշտ ջուր է բաշխում հանրային ջրամբարներից. բրահմանին, որը կրոնական պաշտամունքի ֆունկցիաներն է կատարում, դպրոցական ուսուցչին, որը համայնքի երեխաներին ավազի վրա գրել-կարդալ է սովորեցնում, օրացուցագետ բրահմանին, որը, իբրև աստղագետ, ցույց է տալիս ցանելու, հնձելու ժամանակները և առհասարակ բարենպաստ ու աննպաստ ժամանակը զանազան հողագործական աշխատանքների համար, դարբնին ու հյուսնին, որոնք պատրաստում և նորոգում են հողագործական բոլոր գործիքները. բրուտին, որ ամաններ է շինում ամբողջ գյուղի համար, վարսավիրին. լվացարարին, որ շորեր է լվանում, արծաթագործին, տեղ-տեղ էլ՝ բանաստեղծին, որը մի քանի համայնքներում փոխարինում է արծաթագործին, ուրիշ համայնքներում էլ ուսուցչին։ Այս մի դյուժին անձերը պահվում են ամբողջ համայնքի հաշվին։ Եթե աճում է բնակչությունը, անմշակ հողի վրա հիմնվում է մի նոր համայնք հնի տիպարով։ Համայնքի մեխանիզմը հանդես է բերում աշխատանքի պլանաչափ բաժանում, բայց աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն աներևակայելի է, քանի որ դարբնի, հյուսնի և մյուսների համար շուկան անփոփոխ է մնում և լավագույն դեպքում, նայած գյուղի մեծությանը, մեկ դարբնի, բրուտի և մյուսների փոխարեն պատահում են երկուսը-երեքը<ref>Փոխգնդապետ Mark Wilks: «Historical Sketches of the South of India». London 1810—1817, հ. I, էջ 118—20։ Հնդկական համայնքների տարբեր ձևերի լավ համեմատություն կարելի է գտնել George Campbell-ի «Modern India». London 1852 աշխատության մեջ։</ref>։ Համայնական աշխատանքի բաժանումը կարգավորող օրենքն այստեղ գործում է բնության օրենքի անխախտ իշխանությամբ — ամեն մի առանձին արհեստավոր, օրինակ, դարբինը և մյուսները, իր զբաղմունքին վերաբերող բոլոր օպերացիաները կատարում է խստորեն սահմանված ավանդական եղանակով և, սակայն, միանգամայն ինքնուրույնորեն, ոչ մի հեղինակություն չճանաչելով արհեստանոցի սահմաններում։ Այդ ինքնաբավ համայնքները շարունակ իրենց վերարտադրում են միևնույն ձևով և կործանվելու դեպքում դարձյալ վերականգնվում են միևնույն տեղում, նույն անունով<ref>«Այդ պարզ ձևերի մեջ... է ընթանում երկրի բնակիչների կյանքն անհիշելի ժամանակներից։ Առանձին գյուղերի սահմանները հազվադեպ էին փոփոխվում, և թեև գյուղերը երբեմն ավերվում ու նույնիսկ վերջնականապես ամայանում էին պատերազմի, սովի կամ համաճարակների հետևանքով, այնուամենայնիվ, նրանք նորից վերականգնվում էին նույն անուններով, նույն սահմաններով, միևնույն շահերով ու մինչև անգամ միևնույն ընտանիքներով և շարունակում էին գոյություն ունենալ ամբողջ դարեր։ Պետության կործանումը կամ բաժանումը քիչ է անհանգստացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղը ողջ ու անվնաս է մնացել, նրանց համար նշանակություն չունի, թե նա ո՛ւմ իշխանության տակ է ընկել և ո՛ր իշխանին պետք է հպատակվի, նրանց ներքին տնտեսական կյանքն անփոփոխ է մնում» (Th. Stamford Raffles, Յավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ. «The History of Java». London 1817, հ. I, էջ 285)։</ref>։ Նրանց արտադրական մեխանիզմի այս պարզությամբ է բացատրվում ասիական հասարակությունների այն անփոփոխության գաղտնիքը, որ այնպես սուր հակապատկեր է կազմում ասիական պետությունների մշտական կործանման ու նորաստեղծման և նրանց դինաստիաների արագ փոփոխման համեմատությամբ։ Քաղաքականության ամպամած մթնոլորտում տեղի ունեցող փոթորիկները չեն շոշափում այդ հասարակության հիմնական տնտեսական տարրերի կառուցվածքը։
  
Ընդհանրապես արտադրության միջոցների մեջ սպառվում է նրանց սպառողական արժեքը, որի գործադրումով աշխատանքը արդյունք է ստեղծում։ Նրանց արժեքը իսկապես չի սպառվում<ref>«Արտադրողական սպառում է, երբ ապրանքի սպառումը արտադրության պրոցեսի մի մասն է կազմում... Այս դեպքերում արժեքի սպառում չկա» (S. P. Newman: «Elements of Political Economy». Andover and New York 1835, էջ 296)։</ref>, ուստի և չի կարող վերարտադրվել։ Արժեքը պահպանվում է, բայց ոչ այն պատճառով, որ աշխատանքի պրոցեսում արժեքի հետ որևէ գործողություն է կատարվում, այլ այն պատճառով, որ այն սպառողական արժեքը, որի մեջ նա սկզբնապես գոյություն ուներ, թեև չքանում է, բայց չքանում է մի ուրիշ սպառողական արժեքի մեջ։ Ուստի արտադրության միջոցների արժեքը կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ, բայց նա, իսկապես ասած, չի վերարտադրվում։ Արտադրվում է մի նոր սպառողական արժեք, որի մեջ կրկին երևան է գալիս հին փոխանակային արժեքը<ref>Հյուսիս-ամերիկյան մի ձեռնարկի մեջ, որը գուցե 20 հրատարակություն է ունեցել, կարդում ենք. «Ամենևին նշանակություն չունի, թե կապիտալն ինչ ձևով է կրկին հայտնվում»։ Շատախոսությամբ արտադրության այն բոլոր հնարավոր տարրերը թվարկելուց հետո, որոնց արժեքը նորից երևան է գալիս արդյունքի մեջ, վերջում ասվում է. «Պարենային միջոցների, հագուստի ու բնակարանի տարբեր տեսակները, որոնք անհրաժեշտ են մարդու, ապրուստի ու բարեհարմարության համար, նույնպես փոփոխություններ են կրում։ Նրանք ժամանակ առ ժամանակ սպառվում են, և նրանց արժեքը կրկին հայտնվում է մարդու մարմնական ու մտավոր նոր ուժի մեջ, որը կազմում է նոր կապիտալ, որը նորից կարելի է գործադրել գործի մեջ» (F. Wayland: «The Elements of Political Economy». Boston 1843, էջ 31, 32)։ Մյուս բոլոր տարօրինակությունների մասին չխոսելով, նկատենք, որ, օրինակ, նորոգված ուժի մեջ կրկին երևան է գալիս ո՛չ թե հացի գինը, այլ հացի՝ արյուն կազմող տարրերը։ Իսկ, ընդհակառակը, որպես ուժի արժեք նորից հայտնվում են ո՛չ թե կենսամիջոցները, այլ նրանց արժեքը։ Միևնույն կենսամիջոցները, եթե նրանք երկու անգամ պակաս արժեն, ճիշտ նույնքան մկաններ, ոսկրեր ու այլ մասեր, կարճ ասած, բոլորովին նույնպիսի ուժ կարտադրեն, բայց ոչ նույն, ոչ առաջվա արժեքն ունեցող ուժը։ «Արժեքի» այդ փոխակերպումը «ուժի» և այդ ամբողջ փարիսեցիական անորոշությունը քողարկում է ֆոկուսնիկական այն, իհարկե, զուր փորձը, որ արվում է հավելյալ արժեքը ավանսավորած արժեքների վերադարձի հասարակ փաստից բխեցնելու համար։</ref>։
+
Համքարային օրենքները, ինչպես արդեն հիշատակվեց, խիստ կերպով սահմանափակելով ա՛յն ենթավարպետների թիվը, որոնց աշխատանք տալու իրավունք ուներ մեկ վարպետը, դրանով էլ հենց պլանաչափորեն արգելք էին լինում համքարային վարպետների կապիտալիստ դառնալուն։ Նմանապես՝ վարպետը կարող էր ենթավարպետներ բանեցնել բացառապես այն արհեստում միայն, որի վարպետն էր ինքը։ Համքարությունն իրեն եռանդագին պաշտպանում էր վաճառականական կապիտալի,— համքարությունների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի,— ամեն մի ոտնձգությունից։ Վաճառականը կարող էր ամեն տեսակ ապրանք գնել, բայց ո՛չ աշխատանքը որպես ապրանք։ Նրան հանդուրժում էին լոկ իբրև արհեստի արդյունքների հավաքագնորդի։ Եթե արտաքին հանգամանքները առաջ էին բերում աշխատանքի արագ ընթացող բաժանում, ապա գոյություն ունեցող համքարությունները տրոհվում էին ենթատեսակների, կամ նոր համքարություններ էին հիմնվում հների կողքին, սակայն առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն արհեստանոցում։ Այդպիսով, թեև համքարային կազմակերպությունը առաջ էր բերում արհեստների առանձնացում, մեկուսացում ու զարգացում և դրանով մանուֆակտուրային ժամանակաշրջանի նյութական նախադրյալ էր ծառայում, այնուամենայնիվ, ինքը՝ համքարային կազմակերպությունը, բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ և ամբողջությամբ բանվորն այնքան էր սերտաճում իր արտադրամիջոցի հետ, որքան խխունջը խեցեպատյանի հետ, և, հետևապես, պակասում էր մանուֆակտուրայի առաջին հիմքը՝ արտադրության միջոցների առանձնացումը՝ որպես բանվորի դեմ կանգնած կապիտալ։
  
Այլ է աշխատանքի պրոցեսի սուբյեկտիվ գործոնի, գործողության մեջ դրսևորվող աշխատուժի հարցը։ Այն ժամանակ, երբ աշխատանքը իր նպատակահարմար ձևի շնորհիվ արտադրության միջոցների արժեքը փոխանցում է արդյունքներին և հենց ղրանով էլ պահպանում է այդ արժեքը, նրա շարժման յուրաքանչյուր րոպեն լրացուցիչ արժեք, նոր արժեք է ստեղծում։ Ենթադրենք, որ արտադրության պրոցեսն ընդհատվում է այն կետում, երբ բանվորն իր սեփական աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրել, երբ նա, օրինակ, վեցժամյա աշխատանքով 3 շիլլինգի արժեք է միացրել։ Այդ արժեքը կազմում է արդյունքի ամբողջ արժեքի ավելցուկը՝ այդ արժեքի այն տարրերի համեմատությամբ, որոնք իրենց ծագումով արտադրության միջոցների արժեքին են պարտական։ Այդ միակ նոր արժեքն է, որ ծագել է այդ պրոցեսի մեջ, արդյունքի արժեքի միակ մասն է, որ արտադրվել է հենց այդ պրոցեսի միջոցով։ Իհարկե, նա փոխարինում է լոկ այն փողը, որ կապիտալիստը ավանսավորել է աշխատուժը գնելիս և որ ինքը՝ բանվորը ծախսել է կենսամիջոցների վրա։ Ծախսված այդ 3 շիլլինգի նկատմամբ 3 շիլլինգի նոր արժեքը լոկ առաջինի վերարտադրությունն է։ Բայց նա վերարտադրված է իրոք և ոչ թե միայն երևութապես, իւնչպես արտադրության միջոցների արժեքը։ Մի արժեքի փոխարինումը մի ուրիշ արժեքով այստեղ իրականանում է նոր արժեք ստեղծելու միջոցով։
+
Մինչդեռ աշխատանքի բաժանումը ամբողջ հասարակության մեջ — միևնույն է, ապրանքափոխանակության միջոցով է այն կատարվում, թե դրանից անկախ — հատուկ է ամենատարբեր հասարակական-տնտեսական ֆորմացիաներին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն արտադրության կապիտալիստական եղանակի միանգամայն յուրահատուկ ծնունդն է։
  
Սակայն մենք գիտենք արդեն, որ աշխատանքի պրոցեսը շարունակվում և անցնում է այն սահմաններից, որոնց շրջանակներում աշխատանքի ուժի արժեքի սոսկ համարժեքն է վերարտադրվում և միացվում աշխատանքի առարկային։ 6 ժամի փոխարեն, որ բավական էր դրա համար, պրոցեսը տևում է, օրինակ, 12 ժամ։ Հետևաբար, աշխատուժի ներգործությամբ ո՛չ միայն նրա սեփական արժեքն է վերարտադրվում, այլև, բացի դրանից, արժեքի ավելցուկ է արտադրվում։ Այս հավելյալ արժեքը կազմում է արդյունքի արժեքի ավելցուկը արդյունքի գոյացման համար գորածդրված տարրերի, այսինքն՝ արտադրության միջոցների և աշխատուժի արժեքի նկատմամբ։
+
====5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ====
  
Պատկերելով այն տարբեր դերերը, որ խաղում են աշխատանքի պրոցեսի տարբեր գործոնները արդյունքի արժեքի գոյացման մեջ, մենք հենց դրանով էլ բնորոշում էինք կապիտալի բաղկացուցիչ տարբեր մասերի ֆունկցիաները արժեքի աճման նրան հատուկ պրոցեսում։ Արդյունքի ամբողջ արժեքի ավելցուկը, արդյունքի գոյացմանը մասնակցող տարրերի արժեքի գումարի համեմատությամբ, իր արժեքով աճած կապիտալի ավելցուկն է սկզբում ավանսավորած կապիտալային արժեքի համեմատությամբ։ Արտադրության միջոցները մի կողմից, աշխատուժը մյուս կողմից, լոկ այն սկզբնական կապիտալային արժեքի գոյաձևերն են, որը թոթափել է իր վրայից իր փողային ձևը և վերածվել է աշխատանքի պրոցեսի գործոնների։
+
Միևնույն կապիտալի հրամանատարության տակ զգալի թվով բանվորների կենտրոնացումը կազմում է ինչպես ընդհանրապես կոոպերացիայի, այնպես է մանուֆակտուրայի բնական ելակետը։ Իր հերթին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը տեխնիկական անհրաժեշտություն է դարձնում գործադրվող բանվորների թվական աճումը։ Այժմ աշխատանքի առկա բաժանումն է թելադրում բանվորների այն մինիմումը, որ առանձին կապիտալիստը պետք է աշխատեցնի։ Մյուս կողմից, աշխատանքի հետագա բաժանման առավելությունները կապված են բանվորների թվի նոր ավելացման հետ, որն իրագործելի է միայն այն եղանակով, որ միանգամից որոշ համամասնություններով ձեռնարկվում է բոլոր տարբեր արտադրական խմբերի ավելացմանը։ Բայց կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ միասին պետք է աճի նաև նրա հաստատուն մասը, ո՛չ միայն արտադրության ընդհանուր պայմանների չափերը,— շենքերը, հնոցները և այլն,— այլև հատկապես հում նյութի քանակը, որը է՛լ ավելի արագ է աճում, քան բանվորների թիվը։ Հում նյութերի այն մասսան, որ տվյալ ժամանակամիջոցում սպառում են տվյալ թվով բանվորները, աճում է նույն համամասնությամբ, որով աճում է աշխատանքի արտադրողականությունը, որպես աշխատանքի բաժանման հետևանք։ Այսպիսով, առանձին կապիտալիստին անհրաժեշտ կապիտալի նվազագույն գումարի աճումը կամ հասարակական կենսամիջոցների ու արտադրամիջոցների հարաճուն փոխարկումը կապիտալի՝ հենց մանուֆակտուրայի տեխնիկական բնույթից ծագող մի օրենք է<ref>«Դեռ բավական չէ, որ հասարակության մեջ արհեստների տվյալ ստորաբաժանման համար անհրաժեշտ կապիտալ (պետք էր ասել՝ կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ) լինի. բացի դրանից, անհրաժեշտ է, որ ձեռնարկուների ձեռքում այդ կապիտալը բավական նշանակալից մասսաներով կուտակված լինի՝ աշխատանքը խոշոր մասշտաբով վարելու համար... Որքան ավելի է զարգանում աշխատանքի բաժանումը, զբաղված բանվորների անփոփոխ թիվը շարունակ ավելի ու ավելի մեծ կապիտալի ծախսումներ է պահանջում գործիքների, հում նյութերի ձևով և այլն» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրատ., հ. I, էջ 250, 251)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ. 1881, էջ 135։] «Արտադրության գործիքների համակենտրոնացումն ու աշխատանքի բաժանումը նույնպես անբաժանելի են իրարից, ինչպես քաղաքական իրավակարգում հասարակական իշխանության համակենտրոնացումն ու մասնավոր շահերի բաժանումը» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 134)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 387։]</ref>։
  
Այսպես ուրեմն, կապիտալի այն մասը, որ փոխարկվում է արտադրության միջոցների, այսինքն՝ հում նյութի, օժանդակ նյութերի ու աշխատանքի միջոցների, արտադրության պրոցեսում չի փոխում իր արժեքի մեծությունը։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի հաստատուն, չփոփոխվող մաս կամ, կարճ ասած, հաստատուն կապիտալ։
+
Մանուֆակտուրայի, ինչպես և պարզ կոոպերացիայի մեջ գործող աշխատանքային մարմինը կապիտալի գոյության ձև է։ Արտադրական հասարակական մեխանիզմը, որ բաղկացած է բազմաթիվ անհատական՝ մասնագործ բանվորներից, պատկանում է կապիտալիստին։ Այդ պատճառով էլ աշխատանքի զանազան տեսակների կոմբինացիայից առաջացող արտադրողական ուժը երևան է գալիս որպես կապիտալի արտադրողական ուժ։ Մանուֆակտուրան, այս բառի իսկական իմաստով, ո՛չ միայն կապիտալի հրամանատարությանն ու կարգապահությանն է ենթարկում այն բանվորներին, որոնք առաջ ինքնուրույն էին, այլև, բացի դրանից, հենց բանվորների միջև հիերարխիկ սանդուղք է ստեղծում։ Մինչդեռ պարզ կոոպերացիան հիմնականում անփոփոխ է թողնում առանձին անձերի աշխատանքի եղանակը, մանուֆակտուրան ռևոլյուցիոնացնում է այդ եղանակը վարից վեր և, ամբողջովին իրեն ենթարկելով բանվորի անհատական աշխատուժը, հենց արմատից հարված է հասցնում այդ ուժին։ Մանուֆակտուրան բանվորին այլանդակում է, արհեստականորեն պատվաստելով նրա մեջ միայն մեկ միակողմանի հմտություն և ճնշելով նրա արտադրողական հակումների ու ձիրքերի ամբողջ աշխարհը, ինչպես Լա-Պլատայի պետություններում կենդանուն մորթում են՝ նրա մորթին կամ նրա ճարպը ստանալու համար։ Ո՛չ միայն առանձին մասնական աշխատանքներն են բաշխվում տարբեր անհատների միջև, այլև ինքը անհատն է բաժանվում, դառնում տվյալ մասնական աշխատանքի ավտոմատ՝ գործիք<ref>Դուգալդ Ստյուարտը մանուֆակտուրային բանվորներին անվանում է «living automatons... employed in the details of the work» [«կենդան ի ավտոմատներ, որոնք կիրառվում են մասնական աշխատանքային օպերացիաների համար»] (Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, h. III, «Lectures on Political Economy», էջ 318)։</ref>, և, այդպիսով, իրականանում է Մենենիոս Ագրիպպայի այն տափակամիտ առակը, որը մարդուն պատկերում է որպես իր սեփական մարմնի մի մասը<ref>Կորալլների ամեն մի առանձին ինդիվիդուումը իսկապես ամբողջ խմբի ստամոքսն է։ Բայց նա խմբին սննդանյութեր է մատակարարում և ոչ թե խլում, ինչպես խլում էին հռոմեական պատրիկները պլեբեյներից։</ref>։ Եթե բանվորն սկզբում իր աշխատ ուժը վաճառում էր կապիտալին, որովհետև նյութական միջոցներ չուներ ապրանք արտադրելու համար, ապա այժմ հենց նրա անհատական աշխատուժը չի կարող օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ չի վաճառված կապիտալին։ Այդ ուժը ընդունակ է գործելու միայն ուրիշների հետ կապակցված, և այդ կապն իրականանում է նրա վաճառքից հետո միայն, կապիտալիստի արհեստանոցում։ Իր բնական ունակությունների համաձայն որևէ ինքնուրույն բան անելու հնարավորությունից զրկված՝ մանուֆակտուրային բանվորն արտադրողական գործունեություն է զարգացնում արդեն միայն որպես կապիտալիստի արհեստանոցի կցորդ<ref>«Իր արհեստին ամբողջ ծավալով տիրապետող բանվորն ամեն տեղ կարող է արտադրողական գործունեությամբ զբաղվել և իր համար ապրուստի միջոցներ ճարել. ընդհակառակը, մյուսը (մանուֆակտուրային բանվորը) միայն մի աքսեսուար է, որն իր ընկերներից անջատ ո՛չ աշխատունակություն ունի, ո՛չ էլ աշխատանքի համար անհրաժեշտ ինքնուրույնություն, և ստիպված է ընդունելու այն պայմանները,որ գործատուն կբարեհաճի առաջարկել նրան» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. I, էջ 204)։ [Հմմտ, Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881 թ., էջ 78։]</ref>։ Ինչպես որ ընտրյալ ժողովրդի ճակատին գրված էր, թե նա Եհովայի սեփականությունն է, այնպես էլ աշխատանքի բաժանումը մանուֆակտուրային բանվորի վրա դնում է կապիտալի սեփականության դրոշմը։
  
Ընդհակառակը, կապիտալի այն մասը, որ փոխարկված է աշխատուժի, արտադրության պրոցեսում փոխում է իր արժեքը։ Նա վերարտադրում է իր սեփական համարժեքը և, բացի ղրանից, մի ավելցուկ, հավելյալ արժեք, որը, իր հերթին, կարող է փոփոխվել, ավելի մեծ կամ ավելի փոքր լինել։ Կապիտալի այդ մասը իր հաստատուն մեծությունից շարունակ փոխվում-դառնում է փոփոխուն մեծություն։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի փոփոխուն մաս կամ, կարճ ասած, փոփոխուն կապիտալ։ Կապիտալի այն բաղկացուցիչ մասերը, որոնք աշխատանքի պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, որպես արտադրության միջոցներ ու աշխատուժ, այդ նույն մասերն արժեքի աճման պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես հաստատուն կապիտալ և փոփոխուն կապիտալ։
+
Այն գիտելիքները, շրջահայացությունն ու կամքը, որ թեկուզ փոքր չափով դրսևորում է ինքնուրույն հողագործը կամ արհեստավորը,— նման այն վայրենուն, որ ռազմական ամբողջ արվեստը դրսևորում է իր անձնական խորամանկությամբ ու ճարպկությամբ,— այդ բոլորն այստեղ պահանջվում է միայն ամբողջ արհեստանոցից։ Արտադրության հոգևոր կարողություններն իրենց մասշտաբն ընդարձակում են մի ուղղությամբ հենց այն պատճառով, որ այլ շատ ուղղություններով նրանք իսպառ չքանում են։ Այն, ինչ կորցնում են մասնագործ բանվորները, նրանց ի հակակշիռ կենտրոնանում է կապիտալի մեջ<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ. I, էջ 231։ «Առաջինը շահեց այն, ինչ կորցրեց երկրորդը»։</ref>։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հետևանքն այն է, որ արտադրության հյութական պրոցեսի հոգևոր պոտենցիաները կանգնած են բանվորների հանդեպ որպես օտար սեփականություն ու նրանց ստրկացնող ուժ։ Անջատման այդ պրոցեսն սկսվում է պարզ կոոպերացիայի մեջ, որտեղ կապիտալիստն առանձին բանվորի նկատմամբ հասարակական-աշխատանքային մարմնի միասնության ու կամքն է ներկայացնում։ Այդ պրոցեսն է՛լ ավելի է զարգանում մանուֆակտուրայի մեջ, որը խեղում է բանվորին՝ նրան դարձնելով մասնագործ բանվոր։ Նա իր ավարտին է հասնում խոշոր արդյունաբերության մեջ, որը գիտությունը, որպես արտադրության ինքնուրույն պոտենցիա, զատում է աշխատանքից և նրան ստիպում է ծառայելու կապիտալին<ref>«Գիտության մարդն արտադրողական բանվորից բաժանվում է ամբողջ անդունդով, և գիտությունը փոխանակ բանվորի ձեռքում նրա սեփական արտադրողական ուժը մեծացնելու միջոց ծառայելու, գրեթե ամեն տեղ իրեն հակադրում է բանվորին... Գիտելիքը դառնում է մի գործիք, որն ընդունակ է աշխատանքից անջատվելու և նրա դեմ թշնամաբար հանդես գալու» (W. Thompson: «An Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1824, էջ 274)։</ref>։
  
Հաստատուն կապիտալի հասկացողությունն ամենևին չի բացառում նրա բաղկացուցիչ մասերի արժեքի մեջ կատարվող ռևոլուցիան։ Ենթադրենք, որ բամբակի ֆունտն այսօր արժե 6 պենս, և որ վաղը բամբակի անբավարար բերքի հետևանքով նրա գինը բարձրանում է մինչև 1 շիլլինգ։ Առաջվա բամբակը, որ շարունակում է մշակվել, գնված է 6 պենս արժեքով, բայց արդյունքի արժեքի վրա նրա կողմից ավելացվող մասը հիմա կազմում է 1 շիլլինգ։ Իսկ արդեն մանած բամբակը, որը գուցե որպես մանվածք արդեն շրջանառության մեջ է շուկայում, արդյունքի վրա ավելացնում է նույնպես իր սկզբնական արժեքից երկու անգամ ավելի մեծություն։ Սակայն մենք տեսնում ենք, որ արժեքի այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն բամբակի արժեքի այն աճման հետ, որ կատարվում է մանելու իսկ պրոցեսում։ Եթե հին բամբակը դեռ մտած չլիներ աշխատանքի պրոցեսի մեջ, այն հիմա կարելի էր 6 պենսի փոխարեն 1 շիլլինգով վաճառել։ Ընդհակառակը, աշխատանքի որքան քիչ պրոցես է նա անցել, այնքան ավելի է ապահովված այդ հետևանքը։ Ուստի սպեկուլյացիայի օրենքն է արժեքային այդպիսի ռևոլյուցիաների ժամանակ սպեկուլյացիա անել, օգտագործելով հում նյութի ամենից ավելի պակաս վերամշակված ձևը, այսինքն՝ ավելի շուտ մանվածքը, քան հյուսվածքը, և ավելի շուտ բամբակը, քան մանվածքը։ Այստեղ արժեքի փոփոխությունն  առաջ է գալիս այն պրոցեսում, որը բամբակ է արտադրում, և ոչ թե այն պրոցեսում, որտեղ բամբակը գործում է որպես արտադրության միջոց և, ուրեմն, որպես հաստատուն կապիտալ։ Թեև ապրանքի արժեքը որոշվում է նրա մեջ պարունակված աշխատանքի քանակով, բայց այդ քանակը որոշվում է հասարակականորեն։ Եթե փոխվում է ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը,— իսկ բամբակի միևնույն քանակը, օրինակ, անբարեհաջող պայմաններում աշխատանքի ավելի մեծ քանակ է ներկայացնում, քան բարեհաջող պայմաններում,— ապա այդ հետադարձ ազդեցություն է ունենում հին ապրանքի վրա, որը միշտ իր սեռի լոկ եզակի նմուշահատի դեր է խաղում<ref>«Միևնույն֊ տեսակի բոլոր արդյունքները կազմում են, իսկապես ասած, մի մասսա, որի արժեքը որոշվում է միասին վերցրած, անկախ առանձին դեպքի հատուկ պայմաններից (Le Trosne: «De l’Intérêt Social». «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 893)։<br>26a «Եթե մենք հաշվի առնենք այն հիմնական կապիտալի արժեքը, որ գործադրվում է որպես ամբողջ ավանսավորած կապիտալի մի մասը, ապա մենք տարվա վերջում ստիպված կլինենք հաշվի առնելու այդպիսի կապիտալի արժեքի մնացորդը որպես տարեկան մուտքի մի մասը» (Mallthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1838, էջ 269)։</ref>, որի արժեքը միշտ չափվում է հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքով, հետևապես, չափվում է միշտ այն աշխատանքով, որ անհրաժեշտ է տվյալ ժամանակում գոյություն ունեցող հասարակական պայմաններում։
+
Մանուֆակտուրայի մեջ հավաքական բանվորի, հետևապես նաև կապիտալի հարստացումը հասարակական արտադրողական ուժերով պայմանավորված է բանվորի աղքատացմամբ անհատական արտադրողական ուժերով։ «Տգիտությունն արդյունաբերության, ինչպես և սնահավատության մայրն է։ Մտածողության ու երևակայության ուժը ենթակա է սխալների, բայց ձեռքը կամ ոտքը որոշ ձևով շարժելու սովորությունը ո՛չ մեկից է կախված ու ո՛չ էլ մյուսից։ Ուստի մանուֆակտուրաներն ամենից ավելի ծաղկում են այնտեղ, որտեղ հոգեկան կյանքն ամենից ավելի է ճնշված, այնպես որ արհեստանոցը կարող է դիտվել որպես մի մեքենա, որի մասերը մարդիկ են կազմում»<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ, I, էջ 280։</ref>։ Եվ իրոք, XVIII դարի կեսին մի քանի մանուֆակտուրաներ գերադասում էին կիսաապուշներ բանեցնել որոշ այնպիսի պարզ օպերացիաներ կատարելու համար, որոնք, սակայն, գործարանային գաղտնիք են կազմում<ref>J. D. Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1846, հ. I, էջ 149։</ref>։
  
Արտադրության պրոցեսում արդեն ծառայող աշխատանքի միջոցների, մեքենաների ու այլոց արժեքը, ուրեմն և արժեքի այն մասը, որ նրանք փոխանցում են արդյունքին, կարող է փոփոխվել ճիշտ այնպես, ինչպես հում նյութի արժեքը։ Եթե, օրինակ, նոր գյուտի հետևանքով տվյալ տեսակի մեքենաները կարող են վերարտադրվել աշխատանքի ավելի փոքր ծախսումով, ապա հին մեքենաները շատ կամ քիչ չափով արժեքազրկվում են, ուստի և համեմատաբար ավելի քիչ արժեք են փոխանցում արդյունքին։ Բայց այս դեպքում ևս արժեքի փոփոխությունն առաջ է գալիս արտադրության այն պրոցեսից դուրս, որտեղ մեքենան գործում է իբրև արտադրության միջոց։ Այս պրոցեսում նա երբեք ավելի արժեք չի փոխանցում, քան նա ունի այդ պրոցեսից անկախ։
+
«...Մարդկանց մեծ մասի մտավոր ընդունակությունները և զարգացումը,— ասում է Ա. Սմիթը, հանհրաժեշտորեն գոյանում են նրանց սովորական զբաղմունքներին համապատասխան։ Այն մարդը, որի ամբողջ կյանքն անց է կենում սակավաթիվ պարզ օպերացիաներ կատարելով... առիթ ու անհրաժեշտություն չի ունենում իր մտավոր ընդունակությունները խորացնելու կամ իր խելամտությունը մարզելու... այնքան բթամիտ ու տգետ է դառնում, ինչքան միայն կարող է դառնալ մարդկային էակը»։ Մասնագործ բանվորի բթամտությունը նկարագրելուց հետո Սմիթը շարունակում է. «Նրա անշարժ կյանքի միապաղաղությունը, բնականաբար, ոչնչացնում է նրա բնավորության արիությունը... Այդ միապաղաղությունը թուլացնում է նույնիսկ նրա մարմնի գործունեությունը և նրան անընդունակ է դարձնում իր ուժերը քիչ թե շատ տևականորեն լարելու որևէ այլ զբաղմունքի համար, բացի նրանից, ինչին նա ընտելացրած է։ Այսպիսով, նրա հատուկ արհեստի մեջ երևան եկող հմտությունն ու կարողությունը ձեռք է բերված նրա մտավոր, սոցիալական ու ռազմական հատկությունների հաշվին։ Բայց ամեն մի զարգացած քաղաքակիրթ հասարակության մեջ այս վիճակի մեջ պետք է ընկնեն անխուսափելիորեն աշխատավոր չքավորները (the labouring poor) այսինքն՝ ժողովրդի գլխավոր մասսան»<ref>A. Smith: «Wealth of Nations», գիրք V, գլ. I, բաժ. II [А. Смит: «Исследование о природе и причинах богатства народов», հ. II, Соцэкгиз, 1935 թ., էջ 303]։ Որպես աշակերտը Ֆերգյուսոնի, որը պարզաբանել էր աշխատանքի բաժանման վնասակար հետևանքները, Ա. Սմիթը միանգամայն պարզորոշ պատկերացնում էր այդ կետը։ Իր աշխատության սկզբում, որտեղ նա ex professo փառաբանում է աշխատանքի բաժանումը, Սմիթը միայն անցողակի է նշում, թե աշխատանքի բաժանումը հասարակական անհավասարությունների աղբյուր է։ Պետական եկամուտներին վերաբերող 5-րդ գրքում է միայն նա վերարտադրում Ֆերգյուսոնին։ Ես «Misère de la Philosophie» [«Փիլիսոփայության աղքատությունը»] աշխատությանս մեջ արդեն ասել եմ այն բոլորը, ինչ անհրաժեշտ է Ֆերգյուսոնի, Ա. Սմիթի, Լեմոնտեի և Սեյի միջև եղած պատմական կապի մասին, որքան որ հարցը վերաբերում է աշխատանքի բաժանմանը նվիրված նրանց քննադատություններին. հենց այնտեղ էլ ես առաջին անգամ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ներկայացրել եմ որպես արտադրության կապիտալիստական եղանակի առանձնահատուկ ձև։ (Karl Marx: «Misère de la Philosophie»- Paris 1847, էջ 122 և հաջ.)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 379—381։]</ref>։ Որպեսզի կանխվի ժողովրդական մասսայի կատարյալ հաշմանդամացումը՝ աշխատանքի բաժանման այդ հետևանքով, Ա. Սմիթը հանձնարարում է ժողովրդական կրթության պետական կազմակերպություն, սակայն ամենազգուշավոր, նվազագույն դոզաներով։ Սրա դեմ միանգամայն հետևողականորեն առարկում է նրա ֆրանսիացի թարգմանիչ ու մեկնաբան Գառնյեն, որն առաջին կայսրության ժամանակ բնականորեն դարձավ սենատոր։ Ժողովրդական կրթությունը, նրա կարծիքով, հակասում է աշխատանքի բաժանման առաջին օրենքին, ժողովրդական կրթության կազմակերպումով մենք «ոչնչացման դատապարտած կլինեինք մեր ամբողջ հասարակական սիստեմը»։ «Ինչպես աշխատանքի ամեն մի ուրիշ բաժանում,— ասում է նա,— ֆիզիկական աշխատանքի անջատումը մտավոր աշխատանքից<ref>Ֆերգյուսոնն արդեն «History of Civil Society» աշխատության մեջ, Edinburgh 1767, մ. IV, I բաժ., էջ 281, ասում է. «Աշխատանքի բաժանման այս դարում հենց մտածողությունն ինքը հատուկ զբաղմունք է դառնում»։</ref> ավելի ու ավելի խոր ու վճռական է դառնում այն չափով, որչափով հարստանում է հասարակությունը (նա ճիշտ է գործածում այս արտահայտությունը՝ դրանով կապիտալը, հողատիրությունն ու նրանց պետությունը նշելու համար)։ Աշխատանքի այդ բաժանումն էլ, նրա մյուս տեսակների նման, անցյալ պրոգրեսի հետևանքը և ապագա պրոգրեսի պատճառն է... Մի՞թե կառավարությունը պետք է աշխատանքի այդ բաժանման դեմ գործի և նրա բնական ընթացքը կասեցնի։ Մի՞թե նա պետք է պետական եկամուտների մի մասի ծախսի մի այնպիսի փորձի վրա, որի նպատակն է խճճել ու իրար խառնել աշխատանքի երկու դասակարգերը, որոնք ձգտում են բաժանման ու առանձնացման»<ref>G. Garnier: [Սմիթի] նրա թարգմանության V հ., էջ 4—5։</ref>։
  
Ինչպես որ արտադրության միջոցների արժեքի փոփոխությունը, թեև սա հետադարձ ազդեցություն է անում այն բանից հետո, երբ նրանք արդեն մտած են լինում արտադրության պրոցեսի մեջ, այնուամենայնիվ, չի փոխում նրանց՝ որպես հաստատուն կապիտալի բնույթը, ճիշտ այդպես էլ հաստատուն ու փոփոխուն կապիտալի հարաբերության փոփոխությունը չի շոշափում նրանց ֆունկցիոնալ տարբերությունը։ Օրինակ, աշխատանքի պրոցեսի տեխնիկական պայմանները կարող են այնպես բարեփոխվել, որ այնտեղ, որտեղ առաջ 10 բանվորը փոքր արժեք ունեցող 10 գործիքով վերամշակում էին համեմատաբար փոքր քանակությամբ հում նյութ, հիմա 1 բանվորը թանկ մեքենայի օգնությամբ հարյուրապատիկ ավելի մեծ քանակությամբ հում նյութ է վերամշակում։ Այս դեպքում հաստատուն կապիտալը, այսինքն՝ արտադրության կիրառվող միջոցների արժեքների մասսան, շատ զգալի չափով է աճում, իսկ կապիտալի փոփոխուն մասը, որ ավանսավորած է աշխատուժի հաշվին, շատ զգալի չափով ընկնում է։ Սակայն այս փոփոխությունը վերաբերում է միայն հաստատուն և փոփոխուն կապիտալի մեծությունների միջև եղած հարաբերությունը, կամ այն հարաբերությունը, որով ամբողջ կապիտալը տրոհվում է հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչ մասերի, բայց ընդհակառակը, չի շոշափում հաստատուն ու փոփոխուն կապիտալների միջև եղած տարբերությունը։
+
Հոգեկան ու մարմնական որոշ հաշմանդամացում անխուսափելի է նույնիսկ ամբողջ հասարակության ներսում կատարվող աշխատանքի բաժանման ժամանակ։ Բայց որովհետև մանուֆակտուրային ժամանակաշրջանն աշխատանքի տարբեր ճյուղերի այս հասարակական երկճեղքումը շատ հեռուներն է տանում, և, մյուս կողմից, որովհետև աշխատանքի միայն սպեցիֆիկ մանուֆակտուրային բաժանումն է անհատին հարվածում հենց նրա կենսահիմքից, ուստի միայն մանուֆակտուրային ժամանակաշրջանն է նյութ և խթան տալիս արդյունաբերական ախտաբանության համար<ref>Գործնական բժշկականության Պադուայի պրոֆեսոր Ռամաձինին 1713 թվականին հրատարակեց իր «De morbis artificum» աշխատությունը, որը հետո 1781 թվականին թարգմանվեց ֆրանսերեն և նորից տպագրվեց 1841 թվականին «Encyclopèdie des Sciences Mèdicales. 7-ème Discours: Auteurs Classiques»-ում։ Խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանը, հասկանայի է, միայն ընդարձակեց բանվորների պրոֆեսիոնալ հիվանդությունների նրա ցանկը։ Տե՛ս ի միջի այլոց «Hygiène physique et morale de l’ouvrier dans les grandes villes en général, et dans la ville de Lyon en particulier. Par le Dr. A. L. Fonteret», Paris 1858, և «Die Krankheiten, welche verschiedenen Ständen, Altern und Geschlechtern eigentümlich sind». 6 հատոր. Ulm 1860։ Society of Arts-ը 1854 թվականին մի հանձնաժողով նշանակեց արդյունաբերական ախտաբանությունն ուսումնասիրելու համար։ Այս հանձնաժողովի հավաքած վավերագրերի ցանկը ընթերցողը կգտնի «Twickenham Economic Museum»-ի գրացուցակում։ Շատ կարևոր նյութ են տալիս պաշտոնական «Reports on Public Health». Տե՛ս նաև բժշկ. դոկտ. Eduard Reich: «Ueber die Entartung des Menschen». Erlangen 1868։</ref>։
  
 +
«Մարդու անդամատումը մահապատիժ է կոչվում, եթե նա մահվան դատավճիռ է ստացել, սպանություն է կոչվում, եթե նա դատարանով մահվան չի դատապարտված։ Աշխատանքի անդամատումը ժողովրդի սպանություն է»<ref>D. Urqyhart: «Familiar Words». London 1855, էջ 119։ Հեգելը շատ հերետիկոսական հայացքներ ուներ աշխատանքի բաժանման մասին։ «Կրթված մարդ ասելով ամենից առաջ պետք է հասկանալ նրան, ով կարող է անել այն ամենը, ինչ ուրիշներն են անում»,— ասում է նա իր «Իրավունքի փիլիսոփայությանն մեջ» [Hegel: «Grundlinien der Philosophie des Rechts», 2-րդ հրատ., Berlin 1840, էջ 247։ Հմմտ. Гегель: «Философия права», 1934 թ., հ. VII, բաժ. II, § 187, էջ 216։]</ref>։
  
===ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ===
+
Աշխատանքի բաժանման վրա հանգչող կոոպերացիան, այսինքն` մանուֆակտուրան, իր սկզբում մի տարերային, բնաճուն գոյացություն է ներկայացնում։ Բայց հենց որ նա որոշ կայունություն ու տարածման բավականաչափ լայնություն է ձեռք բերում, դառնում է արտադրության կապիտալիստական եղանակի գիտակցական, պլանաչափ ու սիստեմատիկ ձև։ Բառի բուն իմաստով՝ մանուֆակտուրայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպե՛ս նրա համար բնորոշ աշխատանքի բաժանումը սկզբում զուտ փորձնականորեն, կարծես թե գործող անձերի թիկունքում, նպատակահարմար ձևեր է ձեռք բերում, իսկ հետո, համքարային արհեստի նման, ձգտում է մի անգամ գտած ձևը տրադիցիայով ամրապնդելու և, առանձին դեպքերում, կայունացնելու ամբողջ դարերով։ Եթե այդ ձևը փոխվում է, ապա, բացառությամբ բոլորովին երկրորդական փոփոխությունների, միշտ փոխվում է միայն աշխատանքի գործիքների ռևոլուցիայի հետևանքով։ Արդի մանուֆակտուրան — ես այստեղ չեմ խոսում մեքենաների կիրառման վրա հիմնված խոշոր արդյունաբերության մասին,— կա՛մ արդեն պատրաստի ձևով է գտնում իր disjecti membra poetae-ն, օրինակ, հագուստեղենի մանուֆակտուրան այն խոշոր քաղաքներում, որտեղ նա ծագում է,— և նրան մնում է միայն հավաքել այդ ցիրուցան անդամները, կա՛մ բաժանման սկզբունքն աչքի է ընկնում ինքն իրեն, պահանջելով պարզապես արհեստային արտադրության առանձին օպերացիաների (օրինակ, կազմարարության մեջ) հանձնում առանձին մասնագործ բանվորների։ Այդպիսի դեպքերում նույնիսկ մի շաբաթվա փորձ էլ չի պահանջվում, որպեսզի գտնվի յուրաքանչյուր ֆունկցիան կատարելու համար անհրաժեշտ ձեռքերի միջև եղած պահանջվող պրոպորցիան<ref>Գյուտարարական հանճարի նկատմամբ այն պարզամիտ հավատը, որ առանձին կապիտալիստը a priori հանդես է բերում աշխատանքի բաժանման բնագավառում, դեռ պահպանվել է, ըստ երևույթին, միայն գերմանական այնպիսի պրոֆեսորների մոտ, որպիսին է, օրինակ, պարոն Ռոշելը, որն իբրև երախտագիտություն, «diverse Arbeitslöhne» [«զանազան աշխատավարձեր»] է նշանակում կապիտալիստին այն բանի համար, որ վերջինի յուպիտերյան գլխից բոլորովին ավարտուն ձևով դուրս է թռչում աշխատանքի բաժանումը։ Աշխատանքի ավելի մեծ կամ ավելի փոքր բաժանումը կախված է փողի քսակի մեծությունից և ոչ թե հանճարի չափերից։</ref>։
  
====1. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ====
+
Արհեստային գործունեության անդամատման, աշխատանքի գործիքների մասնականացման, մասնագործ բանվորների գոյացման, նրանց խմբավորման ու մի հավաքական մեխանիզմի մեջ կոմբինացնելու միջոցով աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ստեղծում է արտադրության հասարակական պրոցեսների որակական անդամատում և քանակական համամասնականություն, այսինքն՝ ստեղծում է հասարակական աշխատանքի որոշ կազմակերպություն և միաժամանակ զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական նոր ուժ։ Որպես արտադրության հասարակական պրոցեսի առանձնահատուկ կապիտալիստական ձև — իսկ այն պատմական հիմքի վրա, որի վրա նա ծագում է, նա կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը լոկ մի առանձին մեթոդ է՝ հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու կամ բանվորի հաշվին ավելացնելու համար կապիտալի ինքնաճումը, որը սովորաբար անվանում են հասարակական հարստություն, «wealth of nations» [«ժողովուրդների հարստություն»] և այլն։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժը կապիտալիստի և ոչ թե բանվորի համար, այլև զարգացնում է այդ ուժը անհատական բանվորին խեղելու միջոցով։ Կապիտալի համար նա ստեղծում է աշխատանքի վրա իշխելու նոր պայմաններ։ Ուստի, եթե նա, մի կողմից, պատմական առաջադիմություն է և անհրաժեշտ մոմենտ հասարակության տնտեսական զարգացման մեջ, ապա, մյուս կողմից, նա քաղաքակրթված ու հնարագետ շահագործման գործիք է։
  
Այն հավելյալ արժեքը, որ արտադրության պրոցեսում ստեղծել է ավանսավորած K կապիտալը, կամ ավանսավորած կապիտալային արժեքի աճը, հանդես է գալիս մեր առջև ամենից առաջ որպես արդյունքի արժեքի ավելցուկ արդյունքի արտադրության տարրերի արժեքների գումարի համեմատությամբ։
+
Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։</ref>, այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա<ref>Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանում է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Publica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Dialogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայում վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։</ref>։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի լավ են պատրաստվում, մարդկանց տարբեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու<ref>Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։</ref>, իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել<ref>«Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αύτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։</ref>։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպառողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապետող է ինչպես Պլատոնի երկերում<ref>Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ, և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով. ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,—  սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]</ref>, որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ<ref>Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է, որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Առանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։</ref>, որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի<ref>«Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կառուցվածքն ավելի են գովաբանում, քան որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris», գլ. 8)։</ref>, համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում<ref>Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։</ref>։
  
K կապիտալը տրոհվում է երկու մասի՝ с փողի գումարի, որը ծախսված է արտադրության միջոցների վրա, և երկրորդ v փողի գումարի, որը ծախսված է աշխատուժի վրա. с-ն ներկայացնում է արժեքի այն մասը, որը փոխարկվել է հաստատուն կապիտալի, v-ն արժեքի այն մասը, որը փոխարկվել է փոփոխուն կապիտալի։ Հետևաբար, սկզբնապես K = c + v, օրինակ, 500 ֆունտ ստեռլինգ ավանսավորած կապիտալը = 410 ֆ. ստեռլինգ + 90 ֆ. ստեռլինգ։ Արտադրության պրոցեսի վերջում ստացվում է մի ապրանք, որի արժեքը = (c + v) + m, որտեղ mհավելյալ արժեքն է, օրինակ՝ (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ.։ Սկզբնական K կապիտալը փոխարկվել է K'-ի, 500 ֆ. ստեռլինգից աճել է մինչև 590 ֆ. ստեռլինգ։ Երկուսի միջև հղած տարբերությունը = m-ի։ 90 ֆ. ստ. հավելյալ արժեքի։ Քանի որ արտադրության տարրերի արժեքը հավասար է ավանսավորած կապիտալի արժեքին, ուստի իրապես մի հասարակ նույնաբանություն է այն պնդումը, թե արդյունքի արժեքի ավելցուկը նրա արտադրության տարրերի արժեքի համեմատությամբ՝ հավասար է ավանսավորած կապիտալի արժեքի աճին, կամ հավասար է արտադրված հավելյալ արժեքին։
+
Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրան արտադրության կապիտալիստական եղանակի իշխող ձևն է, մանուֆակտուրային հատուկ տենդենցների լրիվ իրագործումը բախվում է բազմակողմանի արգելքների։ Թեև մանուֆակտուրան, ինչպես տեսանք, բանվորների հիերարխիկ անդամատման կողքին ստեղծում է վարժված և անվարժ բանվորների պարզ բաժանում, վերջինների թիվը խիստ սահմանափակված է մնում՝ առաջինների գերակշռող նշանակության հետևանքով։ Թեև մանուֆակտուրան առանձին օպերացիաները հարմարեցնում է իր աշխատանքային կենդանի օրգանների հասունության, ուժի ու զարգացման տարբեր աստիճաններին և, հետևաբար, ճանապարհ է հարթում դեպի կանանց ու երեխաների արտադրողական շահագործումը, այնուամենայնիվ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, այդ տենդենցը խորտակվում է՝ շնորհիվ մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրության, որոնց սովորություններին այդ տենդենցը հակասում է։ Թեև արհեստային գործունեության քայքայումը իջեցնում է ուսուցման ծախքերը, ուստի և բանվորի արժեքը, բայց և այնպես ավելի դժվար մասնական աշխատանքների համար ուսուցման ավելի երկար ժամանակը մնում է անհրաժեշտ և բանվորների կողմից եռանդով պաշտպանվում է նույնիսկ այնտեղ, որտեղ այն ավելորդ է։ Մենք տեսնում ենք, օրինակ, որ Անգլիայում laws of apprenticeship[աշկերտության օրենքները] ուսուցման իրենց յոթնամյա ժամկետով, մինչև մանուֆակտուրային ժամանակաշրջանի վերջը պահպանում են իրենց լրիվ ուժը և միայն խոշոր արդյունաբերության գրոհի տակ են ոչնչանում։ Որովհետև արհեստը շարունակում է մանուֆակտուրայի հիմքը մնալ, և նրա մեջ գործող հավաքական մեխանիզմը զուրկ է բանվորներից անկախ օբյեկտիվ կմախքից, ուստի կապիտալը շարունակ ստիպված է պայքարել կարգապահության խախտման դեմ բանվորների կողմից։ «Մարդկային բնության թուլությունով է բացատրվում,— բացականչում է մեր ամենասիրելի Յուրը,— որ բանվորը որքան ավելի հմուտ է, այնքան ավելի ինքնակամ է, այնքան ավելի դժվար է նրան կարգապահության ենթարկելը և, հետևաբար, նա այնքան ավելի շատ վնասներ է հասցնում հավաքական մեխանիզմին իր քմահաճույքներով»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։</ref>։ Այդ պատճառով մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանում չեն դադարում գանգատները բանվորների անկարգապահության մասին<ref>Բնագրում ասվածը շատ ավելի Անգլիային է վերաբերում, քան Ֆրանսիային, և ավելի շատ Ֆրանսիային, քան Հոլանդիային։</ref>։ Եվ եթե մենք այն ժամանակվա հեղինակների վկայություններն էլ չունենայինք նույնիսկ, ապա հենց միայն այն պարզ փաստերը, որ XVI դարից սկսած ընդհուպ մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը կապիտալին չի հաջողվել մանուֆակտուրային բանվորի ունեցած ամբողջ աշխատաժամանակն իրեն ենթարկել, որ մանուֆակտուրաները երկարատև չեն և բանվորների ներգաղթի կամ արտագաղթի հետ թողնում են մի երկիր՝ մի ուրիշ երկրում առաջ գալու համար,— միայն այդ փաստերն արդեն մեզ ավելի շատ բան են ասում, քան ամբողջ գրադարաններ։ «Կարգն այս կամ այն կերպ պետք է հաստատվի»,— բացականչում է 1770 թվականին «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից մի քանի անգամ ցիտատներ բերինք մենք։ «Կարգը»,— արձագանքում է դոկտոր Էնդրյու Յուրը 66 տարի անց,— «կարգը» բացակայում էր «աշխատանքի բաժանման սխոլաստիկ դոգմայի վրա» հիմնված մանուֆակտուրայում, և «Արկրայտն ստեղծեց կարգը»։
  
Սակայն այդ նույնաբանությունը ավելի ճշգրիտ սահմանում է պահանջամ։ Արդյունքի արժեքի հետ համեմատվում է արտադրության այն տարրերի արժեքը, որոնք սպառվել են արդյունքը ստեղծելիս։ Բայց մենք արդեն տեսանք, որ գործադրված հաստատուն կապիտալի այն մասը, որը կազմված է աշխատանքի միջոցներից, արդյունքին փոխանցում է իր արժեքի մի մասը միայն, մինչդեռ մնացած մասը պահպանվում է իր գոյության հին ձևով։
+
Դրա հետ միասին մանուֆակտուրան ի վիճակի չէր ո՛չ ընդգրկելու հասարակական արտադրությունը նրա ամբողջ ծավալով, ո՛չ էլ այն հեղաշրջելու բուն հիմքից։ Որպես մի ճարտարապետական զարդ նա բարձրանում էր այն տնտեսական շենքի վրա, որի լայն հիմքը քաղաքային արհեստն ու գյուղական կողմնակի զբաղմունքներն էին։ Նրա սեփական տեխնիկական նեղ բազիսը զարգացման մի որոշ աստիճանում հակասության մեջ մտավ արտադրության հենց իր ստեղծած պահանջների հետ։
  
Քանի որ արժեք կազմելու գործում վերջին մասը ոչ մի դեր չի խաղում, մենք կարող ենք այստեղ անտեսել այն։ Այդ մասը հաշվի մեջ մտցնելը ոչինչ չէր փոխի։ Ընդունենք, որ c = 410 ֆ. ստ. և կազմված է 312 ֆ. ստ. հում նյութից, 44 ֆ. ստ. օժանդակ նյութերից և արտադրության պրոցեսում մեքենաների կրած 54 ֆ. ստ.։ մաշվածքից, իսկ փաստորեն գործադրվող մեքենաների արժեքը կազմում է 1054 ֆ. ստ.։ Մենք ընդունում ենք, որ արդյունքի արժեքի արտադրման համար ավանսավորած է միայն այդ 54 ֆ. ստ. արժեքը, որը մեքենաները կորցնում են իրենց գործելու հետևանքով, ուստի և փոխանցում են արդյունքին։ Եթե մենք հաշվարկման մեջ մտցնեինք այն 1000 ֆ. ստեռլինգը ևս, որ շարունակում է իր նախկին ձևով գոյություն ունենալ,— ինչպես շոգեմեքենան և այլն,— ապա այդ գումարը մենք պետք է հաշվարկման մեջ մտցնեինք երկու կողմում էլ, ավանսավորած արժեքի կողմում և արդյունքի արժեքի կողմում[''Տես 26a ծանոթ.''] և, այդպիսով, մենք կստանա էինք resp. [համապատասխանորեն] 1500 ֆ. ստեռլինգ և 1590 ֆ. ստեռլինգ։ Տարբերությունը, կամ հավելյալ արժեքը, առաջվա նման կկազմեր 90 ֆ. ստեռլինգ։ Ուստի այնտեղ, որտեղ շարադրանքի ընդհանուր կապից հակառակը չի բխում, մենք արժեքի արտադրության համար ավանսավորած հաստատուն կապիտալ ասելով միշտ հասկանում ենք արտադրության մեջ գործադրված արտադրամիջոցների արժեքը միայն։
+
Մանուֆակտուրայի ամենակատարյալ արգասիքներից մեկը արհեստանոցն էր՝ հենց աշխատանքի գործիքներ, հատկապես այն ժամանակ արդեն կիրառվող բարդ մեխանիկական ապարատներ արտադրելու համար։ «Այդպիսի արհեստանոցը,— ասում է Յուրը,— ներկայացնում էր աշխատանքի բաժանման մի պատկեր նրա բազմաթիվ աստիճաններով։ Շաղափը, դուրը, ճախարակահաստոցը, ամեն մեկն ուներ իր սեփական բանվորը, որը հիերարխիկ կերպով այս կամ այն ձևով կապված էր մյուսների հետ ըստ իր հմտության աստիճանի»։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման այս արդյունքը, իր հերթին, մեքենաներ էր արտադրում։ Վերջինները վերացնում են աշխատանքի արհեստային տիպը որպես հասարակական արտադրության հիմնական սկզբունք։ Դրանով, մի կողմից, վերացվում է այն տեխնիկական հիմքը, որով բանվորը ցմահ ամրացվում է տվյալ մասնական ֆունկցիային։ Մյուս կողմից, տապալվում են այն պատնեշները, որ այդ սկզբունքը դեռ դնում էր կապիտալի տիրապետության դեմ։
  
Այսպիսի ենթադրություններով վերադառնում ենք K = c + v ֆորմուլային, որը փոխարկվում է K' = (c + v) + m, որի շնորհիվ իսկ K-ն փոխարկվում է K'-ի։ Մենք իմ անում ենք, որ հաստատուն կապիտալի արժեքը լոկ կրկին երևան է գալիս արդյունքի մեջ։ Հետևաբար, պրոցեսի մեջ իրոք արտադրված նոր արժեքը տարբեր է արդյունքի ամբողջ արժեքից, որ նա ստանում է պրոցեսում, ուստի և նա հավասար է ո՛չ թե (c + v) + m, այսինքն՝ ոչ թե 410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ. + 90 ֆ. ստ., ինչպես այդ թվում է առաջին հայացքից, այլ v + m կամ 90 ֆ. ստ. + 90 ֆ. ստ., այսինքն՝ ո՛չ թե 590 ֆ. ստ., այլ 180 ֆ. ստ.։ Եթե c-ն, հաստատուն կապիտալը, լիներ = 0-ի, ուրիշ խոսքով, եթե գոյություն ունենային արդյունաբերության այնպիսի ճյուղեր, որտեղ կապիտալիստը հարկադրված չէ արտադրության որևէ արտադրված միջոց գործադրելու— ո՛չ հում նյութ, ո՛չ օժանդակ նյութեր, ո՛չ էլ աշխատանքի գործիքներ, այլ ստիպված է միայն բնությունից արված նյութեր և աշխատուժ գործադրելու, ապա հաստատուն արժեքի ոչ մի մաս չէր փոխանցվի արդյունքին։ Արդյունքի արժեքի այս տարրը, մեր օրինակի մեջ՝ 410 ֆ. ստեռլինգը։ դուրս կընկներ, բայց նոր արտադրված 180 ֆ. ստ. արժեքը, որը 90 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեք է պարունակում, կպահպաներ բոլորովին նույն չափերը, ինչպես այն դեպքում, եթե արժեքի մի ահագին գումար ներկայացներ։ Մենք կունենայինք K = 0 + v = v-ի, և K', իր արժեքով աճած կապիտալը, = v + m,  K' — K առաջվա նման = m-ի։ Եթե, ընդհակառակը, m = լիներ 0-ի, ուրիշ խոսքով, եթե աշխատուժը, որի արժեքը ավանսավորվում է փոփոխուն կապիտալի ձևով, միայն համարժեք արտադրեր, ապա K կլիներ = c + v, և K'-ը (արդյունքի արժեքը) = c + v + 0, ուստի և K' = K։ Ավանսավորած կապիտալը չէր աճի իր արժեքով։
+
===ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈԻՆԱՐԵՐՈՒԹՅՈՒՆԸ===
  
Իրականում մենք արդեն գիտենք, որ հավելյալ արժեքը հետևանք է արժեքի լոկ այն փոփոխության, որին ենթարկվում է v-ն, կապիտալի այն մասը, որ վերածվել է աշխատուժի, որ, հետևապես, v + m = v + Δv (v պլյուս v-ի աճը)։ Բայց արժեքի իրական փոփոխությունն ու այն հարաբերությունը, որով փոխվում է արժեքի, մթագնվում են այն հանգամանքով, որ իր փոփոխվող բաղկացուցիչ մասի աճման հետևանքով աճում է նաև ավանսավորած ամբողջ կապիտալը։ Նա առաջ = 500-ի, այժմ նա = 590-ի։ Հետևաբար, պրոցեսի զուտ ձևով վերլուծությունը պահանջում է, որ մենք ամբողջովին աբստրահվենք արդյունքի արժեքի այն մասից, որի մեջ միայն նորից երևան է գալիս հաստատուն կապիտալային արժեքը, այսինքն՝ որ մենք c հաստատուն կապիտալը հավասարեցնենք զրոյի և դրանով կիրառենք ֊մաթեմատիկայի այն օրենքը, որի oգնությամբ նա գործառում է փոփոխուն ու հաստատուն մեծություններով, երբ հաստատուն մեծությունը կապված է փոփոխուն մեծության հետ միայն գումարման և հանման միջոցով։
+
====1. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ====
  
Մյուս դժվարությունն առաջ է գալիս փոփոխուն կապիտալի սկզբնական ձևից։ Այսպես, վերը բերած օրինակի մեջ K' = 410 ֆ. ստեռլինգ հաստատուն կապիտալի + 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալ + 90 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեք։ Սակայն իննսուն ֆ. ստեռլինգը տրված, հետևապես, հաստատուն մեծություն է, ուստի անհեթեթություն է թվում այն դիտել որպես փոփոխուն մեծություն։ Բայց 90 ֆ. ստեռլինգը, կամ 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը, այստեղ իրապես լոկ այն պրոցեսի սիմվոլն է, որի միջով անցնում է այդ արժեքը։ Կապիտալի այն մասը, որ ավանսավորվել է աշխատուժը գնելու համար, առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ է, հետևապես, արժեքի նույնքան հաստատուն մեծություն է, որքան և գնած աշխատուժի արժեքը։ Բայց արտադրության պրոցեսի մեջ ավանսավորված 90 ստեռլինգի փոխարեն հանդես է գալիս գործող աշխատուժը, մեռյալ աշխատանքի փոխարեն՝ կենդանի աշխատանքը, անշարժ մեծության փոխարեն՝ հոսուն մեծությունը, հաստատուն մեծության փոխարեն՝ փոփոխուն մեծությունը։ Հետևանքը լինում է v-ի վերարտադրությունը պլյուս v-ի աճը։ Կապիտալիստական արտադրության տեսակետից այդ ամբողջ պրոցեսը աշխատուժի վերածված սկզբնապես հաստատուն արժեքի
+
Ջոն Ստյուարտ Միլլը իր «Քաղաքատնտեսության հիմունքներ»-ի մեջ ասում է. «Կասկածելի է, թե մինչև հիմա արված բոլոր մեխանիկական գյուտերը թեկուզ մի մարդկային էակի աշխատանքը թեթևացրած լինեն»<ref>Միլլը պետք է ասած լիներ՝ «թեկուզ մի մարդկային էակի, որն որիշի աշխատանքով չի ապրում», որովհետև մեքենաները, անշուշտ, խիստ շատացրել են ազնվատոհմ անբանների թիվը։</ref>։ Բայց կապիտալիստորեն կիրառվող մեքենաների առաջ այդպիսի նպատակ չի էլ դրվում ամենևին։ Աշխատանքի արտադրողական ուժի զարգացման բոլոր մյուս մեթոդների նման նրանք պետք է էժանացնեն ապրանքները, կարճացնեն աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը հենց իրեն վրա է գործադրում, և այդպիսով երկարացնեն նրա աշխատանքային օրվա մյուս մասը, որ նա ձրի տալիս է կապիտալիստին։ Մեքենաները հավելյալ արժեք արտադրելու միջոց են։
  
ինքնաշարժումն է։ Ամբողջ պրոցեսն ու նրա հետևանքր վերագրվում են այդ հաստատուն արժեքին։ Ուստի, եթե 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալ, կամ ինքն աճուն արժեք ֆորմուլան թվում է հակասությամբ լի ինչ-որ մի բան, ապա նա լոկ արտահայտում է կապիտալիստական արտադրությանը ներհատուկ հակասություններից մեկը։
+
Մանուֆակտուրայի մեջ արտադրության եղանակի հեղաշրջման ելակետ է ծառայում աշխատանքի ուժը, խոշոր արդյունաբերության մեջ՝ աշխատանքի միջոցը։ Ուստի ամենից առաջ պետք է հետազոտել, թե աշխատանքի միջոցը ինչպե՛ս է գործիքից փոխարկվում մեքենայի, կամ մեքենան ինչո՛վ է տարբերվում արհեստային գործիքից։ Իհարկե, խոսքն այստեղ վերաբերում է միայն խոշոր, ընդհանուր, բնորոշ գծերին, որովհետև հասարակության պատմության դարաշրջանները, երկրի պատմության դարաշրջանների նման, իրարից չեն բաժանվում վերացականորեն-խիստ սահմանազատիչ գծերով։
  
Հաստատուն կապիտալը զրոյի հավասարեցնելն առաջին հայացքից տարօրինակ տպավորություն է գործում։ Այնինչ այդ հավասարեցումը շարունակ կատարվում է ամենօրյա կյանքում։ Օրինակ, եթե մեկն ուզում է հաշվել Անգլիայի շահույթը բամբակեղենի արդյունաբերությունից, ապա ամենից առաջ նա հանում է բամբակի գինը, որ վճարված է Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին, Եգիպտոսին և այլն, այսինքն՝ զրոյի է հավասարեցնում այն կապիտալային արժեքը, որը սոսկ նորից երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։
+
Մաթեմատիկոսներն ու մեքենագետները — և այդ կրկնում են մի քանի անգլիական տնտեսագետներ — ասում են, թե գործիքը մի պարզ մեքենա է, իսկ մեքենան՝ մի բարդ գործիք։ Նրանք ոչ մի էական տարբերություն չեն տեսնում դրանց միջև և մեքենա են անվանում նույնիսկ այնպիսի պարզ մեխանիկական միջոցներ, ինչպես լծակը, թեք մակարդակը, պտուտակը, սեպը և այլն<ref>Տե՛ս, օրինակ, Hutton: «Course of Mathematics». [London 1841—1843, հ. I—II։]</ref>։Իսկապես, ամեն մի մեքենա կազմված է այդպիսի պարզ միջոցներից, ինչպես էլ նրանք փոփոխված ու զուգակցված լինեն։ Սակայն տնտեսագիտական տեսակետից այդ բացատրությունը բոլորովին անպետք է, որովհետև նրա մեջ բացակայում է պատմական տարրը։ Մյուս կողմից, գործիքի ու մեքենայի տարբերությունը ուզում են գտնել այն բանում, որ գործիքի շարժիչ ուժը մարդն է, իսկ մեքենայի շարժիչ ուժը, ընդհակառակը, մարդկային ուժից տարբեր բնական ուժն է, օրինակ, կենդանին, ջուրը, քամին և այլն<ref>«Այս տեսակետից նույնպես կարելի է խիստ որոշ սահման գծել գործիքի ու մեքենայի միջև. բահը, մուրճը, դուրը և այլն, լծակների ու պտուտակների սիստեմները, որոնց համար, որքան էլ նրանք ճարտարորեն շինված լինեն, մարդն է շարժիչ ուժ ծառայում... այդ բոլորն ընդգրկվում է գործիքի հասկացողությամբ, այնինչ գութանը, նրան շարժող կենդանական ուժի հետ, հողմաղացներն ու այլ աղացները պետք է դասել մեքենաների շարքը» (Wilhelm Schulz: «Die Bewegung der Produktion». Zürich 1843, էջ 38)։ Այս աշխատությունը մի քանի տեսակետից արժանի է գովասանքի։</ref>։ Բայց այդ դեպքում եզներ լծած արորը, որն արտադրության ամենատարբեր դարաշրջանների է վերաբերում, մեքենա կլիներ, իսկ Claussen’s circular loom-ը (Կլաուսենի շրջանակավոր ջուլհակահաստոցը), որը մեկ բանվորի ձեռքով բանեցվում և մեկ րոպեում 96 000 հանգույց է պատրաստում, հասարակ գործիք կլիներ։ Այդ դեռ բավական չէ. եթե ուրեմն նույն loom-ը [ջուլհակահաստոցը] ձեռքով է շարժվում՝ գործիք է, իսկ եթե շոգիով է շարժվում՝ մեքենա է։ Քանի որ կենդանու ուժի կիրառումը մարդկության ամենահին գյուտերից մեկն է, ուստի դուրս կգար, որ մեքենայական արտադրությունը նախորդել է արհեստային արտադրությանը։ Երբ Ջոն Ուայետը 1735 թվականին հայտարարեց իր մանող մեքենայի մասին, իսկ դրա հետ միասին XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի մասին, նա ոչ մի բանով չհիշատակեց, որ ոչ թե մարդը, այլ էշն է բանեցնելու այդ մեքենան, և, այնուամենայնիվ, այդ դերն իսկապես էշին վիճակվեց։ «Առանց մատների օգնության մանելու» համար է մեքենան,— ազդարարում էր նրա ծրագիրը<ref>Դեռ նրանից առաջ էլ կիրառվում էին մանող մեքենաներ, թեև շատ անկատար, հավանորեն՝ ամենից առաջ Իտալիայում։ Տեխնոլոգիայի քննական պատմությունը ընդհանրապես ցույց կտար, թե XVIII դարի որևէ գյուտ որքան քիչ է պատկանում այս կամ այն առանձին անհատին։ Բայց մինչև հիմա ոչ մի այդպիսի աշխատություն չկա։ Դարվինը հետաքրքրությունն ուղղեց բնական տեխնոլոգիայի պատմության կողմը, այսինքն՝ բուսական ու կենդանական օրգանների գոյացման կողմը, որոնք բույսերի ու կենդանիների կյանքում արտադրության գործիքների դեր են խաղում։ Արդյոք նույնպիսի ուշադրության արժանի չէ՞ հասարակական մարդու արտադրողական օրգանների գոյացման պատմությունը, ամեն մի առանձին հասարակական կազմակերպության այդ նյութական պատվանդանի պատմությունը։ Եվ արդյոք այդ պատմությունը գրելն ավելի հեշտ չէ՞ր լինի, քանի որ, ինչպես Վիկոն է ասում, մարդկության պատմությունը նրանով է տարբերվում բնական պատմությունից, որ առաջինը մենք ենք կերտել, իսկ երկրորդը մենք չենք կերտել։ Տեխնոլոգիան երևան է հանում մարդու ակտիվ վերաբերմունքը դեպի բնությունը, նրա կյանքի, իսկ դրա հետ միասին նաև նրա հասարակական կենսապայմանների ու սրանցից բխող հոգևոր պատկերացումների արտադրության անմիջական պրոցեսը։ Մինչև անգամ կրոնի ամեն մի պատմություն, որը վերանում է այդ նյութական պատվանդանից, քննական չէ։ Իհարկե, շատ ավելի հեշտ է վերլուծության միջոցով գտնել կրոնական մշուշապատ պատկերացումների երկրային միջուկը, քան, ընդհակառակը, իրական կյանքի տրված հարաբերություններից հետևեցնել նրանց համապատասխանող կրոնական ձևերը։ Վերջին մեթոդը միակ մատերիալիստական, հետևապես նաև միակ գիտական մեթոդն է։ Պատմական պրոցեսը բացառող վերացական բնագիտական մատերիալիզմի թերությունները երևան են գալիս արդեն նրա պաշտպանների վերացական ու իդեոլոգիական պատկերացումների մեջ, հենց որ նրանք վստահանում են դուրս գալ իրենց մասնագիտության սահմաններից։</ref>։
  
Իհարկե, իր խոշոր տնտեսական նշանակությունն ունի հավելյալ արժեքի հարաբերությունը ո՛չ միայն կապիտալի այն մասի նկատմամբ, որից նա ծագում է անմիջաբար և որի արժեքի փոփոխությունն է ներկայացնում նա, այլ նաև ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։ Ուստի երրորդ գրքում մենք հանգամանորեն քննում ենք այդ հարաբերությունը։ Կապիտալի մի մասն աշխատուժի փոխարկելու միջոցով մեծացնելու համար անհրաժեշտ է կապիտալի մյուս մասը փոխարկել արտադրության միջոցների։ Որպեսզի փոփոխուն կապիտալը գործի, անհրաժեշտ է հաստատուն կապիտալն ավանսավորել որոշ համամասնությամբ, որ համապատասխանում է աշխատանքի պրոցեսի որոշ տեխնիկական բնույթին։ Սակայն այն հանգամանքը, որ քիմիական որոշ պրոցեսի համար կարիք է զգացվում փորձանոթների և ուրիշ անոթների, բնավ արգելք չի լինում, որ վերլուծության ժամանակ աբստրահվենք այդ իսկ փորձանոթից։ Որչափով արժեքի ստեղծումն ու արժեքի փոփոխումը քննության են առնվում ինքնըստինքյան, այսինքն՝ մաքուր ձևով, արտադրության միջոցները, հաստատուն կապիտալի այդ իրային ներկայացուցիչները, մատակարարում են լոկ այն նյութը, որի մեջ պետք է ֆիքսացիայի ենթարկվի արժեք, ստեղծող հոսուն ուժը։ Ուստի և ոչ մի նշանակություն չունի այդ նյութի բնույթը, այսինքն՝ միևնույն է — նա բամբակ է, թե երկաթ։ Նշանակություն չունի նաև այդ նյութի արժեքը։ Անհրաժեշտ է միայն, որ նրա մասսան բավարար լինի, որպեսզի կարողանա ներծծել արտադրության պրոցեսի ժամանակ ծախսվելիք աշխատանքի քանակը։ Երբ այդ մասսան տրված է, անկախ այն պարագայից, թե նրա արժեքը կբարձրանա, կամ կընկնի, կամ նա ոչ մի արժեք չի ունենա, ինչպես հողն ու ծովը,— այդ բնավ չի շոշափի արժեքի ստեղծման ու արժեքի փոփոխման պրոցեսը<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Ինքնըստինքյան հասկանալի է, ոը, ինչպես Լուկրեցիոսն է ասում, «nil posse creari de nihilo»։ Ոչնչից ոչինչ չի կարելի ստեղծել։ [Titus Lucretius Carus: «De rerum natura», գիրք I, ոտան. 155—156։] «Արժեքի ստեղծումը» աշխատուժի փոխարկումն է աշխատանքի։ Իր հերթին, աշխատուժը նախ և առաջ բնության մի նյութ է, որը փոխարկվել է մարդկային օրգանիզմի։</ref>։
+
Մեքենաների ամեն մի զարգացած ամբողջության [entwickelte Maschinerie] կազմված է երեք էապես տարբեր մասերից՝ շարժիչ մեքենայից, հաղորդիչ մեխանիզմից, վերջապես, գործիք-մեքենայից կամ աշխատամեքենայից։ Շարժիչ մեքենան գործում է որպես ամբողջ մեխանիզմի շարժիչ ուժ։ Նա կա՛մ ինքն է ծնում իր սեփական շարժիչ ուժը, ինչպես շոգեմեքենան, կալորամեքենան, էլեկտրամագնիսական մեքենան և այլն, կա՛մ թե չէ մղումն ստանում է դրսից, բնության որևէ պատվաստի ուժից, ինչպես, օրինակ, ջրանիվը՝ ջրի անկումից, հողմ աղացի թևը՝ հողմից և այլն։ Հաղորդիչ մեխանիզմը, որ կազմված է թափանիվներից, շարժագլաններիգ, ժանանիվներից, էքսցենտրիկներից, ձողերից, հաղորդիչ երիզներից, փոկերից, միջնասարքերից ու ամենատարբեր տեսակի պատկանելիքներից, կարգավորում է շարժումը, եթե անհրաժեշտ է՝ փոխում է նրա ձևը, օրինակ, ուղղահայաց շարժումից դարձնում է շրջանաձև շարժում, բաշխում և փոխանցում է աշխատամեքենաներին։ Մեխանիզմի այս երկու մասերն էլ գոյություն ունեն միայն նրա համար, որ շարժեն աշխատամեքենան, որի շնորհիվ մեքենան բռնում է աշխատանքի առարկան և նպատակահարմար կերպով փոփոխում է այն։ Մեքենաների հենց այս մասից, աշխատամեքենայից է սկիզբն առնում XVIII դարի արդյունաբերական ռևոլուցիան։ Աշխատամեքենան հիմա էլ ելակետ է հանդիսանում ամեն անգամ, երբ արհեստային կամ մանուֆակտուրային արտադրությունը փոխարկվում է մեքենայական արտադրության։
  
Այսպես ուրեմն, մենք ամենից առաջ զրոյի ենք հավասարեցնում կապիտալի հաստատուն մասը։ Այս դեպքում ավանսավորած կապիտալը' c+v-ն, վեր է ածվում v-ի, իսկ արդյունքի արժեքը՝ (c + v) + m-ը, վեր է ածվում նոր արտադրված (v + m) արժեքի։ Եթե տրված է, որ նոր արտադրված արժեքը = 180 ֆ. ստեռլինգի, որի մեջ ներկայացված է արտադրության պրոցեսի ամբողջ տևողության ընթացքում շարունակվող աշխատանքը, ապա մենք պետք է հանենք փոփոխուն կապիտալի արժեքը = 90 ֆ. ստ., որպեսզի ստանանք հավելյալ արժեքը = 90 ֆ. ստեռլինգի։ 90 ֆ. ստեռլինգը = m թիվն այստեղ արտահայտում է արտադրված հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը։ Իսկ նրա հարաբերական մեծությունը, այսինքն՝ այն համամասնությունը, որով աճել է փոփոխուն կապիտալը, ակներևորեն, որոշվում է հավելյալ արժեքի հարաբերությամբ դեպի փոփոխուն կապիտալը, կամ արտահայտվում է <math>\frac{m}{v}</math> կոտորակով։ Հետևաբար՝ վերևի օրինակի մեջ այն կարտահայտվի 90/90 = 100 %-ով։ Փոփոխուն կապիտալի այս հարաբերական աճումը, կամ հավելյալ արժեքի հարաբերական մեծությունը ես անվանում եմ հավելյալ արժեքի նորմա<ref>ճիշտ այնպես, ինչպես անգլիացիներն ասում են «rate of profits», «rate of interest» [«շահույթի նորմա», «տոկոսի նորմա»] և այլն։ 3-րդ գրքից ընթերցողը կտեսնի, շահույթի նորման հեշտ է ըմբռնելը, եթե հայտնի են հավելյալ արժեքի օրենքները։ Հակառակ կարգով չի կարելի հասկանալ «ni l’un, ni l’autre» [ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը]։<br>{'''3—րդ հրատ. ծանոթագրություն.'''— Հեղինակն այստեղ տնտեսագիտական սովորական լեզու է գործածում։ Հիշեցնենք, որ ինչպես ցույց է արված 137-րդ էջում [այս Հատորի 184—185 էջերը], իրականության մեջ ո՛չ թե կապիտալիստն է «ավանսավորում» բանվորին, այլ բանվորը՝ կապիտալիստին։— Ֆ. Է.}</ref>։
+
Եթե մենք հիմա մոտիկից զննենք գործիք-մեքենան, կամ բուն աշխատամեքենան, ապա, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, մենք նրա մեջ, թեև հաճախ շատ փոփոխված ձևով, կտեսնենք միևնույն ապարատներն ու գործիքները, որոնցով աշխատում են արհեստավորն ու մանուֆակտուրային բանվորը. բայց դրանք արդեն մարդու գործիքներ չեն, այլ մեխանիզմի գործիքներ, կամ մեխանիկական գործիքներ։ Մենք տեսնում ենք, որ կա՛մ ամբողջ մեքենան լոկ հին արհեստային գործիքի ավելի կամ պակաս փոփոխված մեխանիկական հրատարակությունն է, ինչպես, օրինակ, մեխանիկական ջուլհակահաստոցը<ref>Հատկապես մեխանիկական ջուլհակահաստոցի սկզբնական ձևի մեջ կարելի է հենց առաջին հայացքից ճանաչել հին ջուլհակահաստոցը։ Իր արդի ձևով նա էապես փոփոխված է։</ref>, կա՛մ աշխատամեքենայի կորպուսի վրա հաստատված գործող օրգանները հին ծանոթ գործիքներն են, ինչպես մանող մեքենայի իլիկները, գուլպայագործ հաստոցի ճաղերը, սղոցամեքենայի սղոցները, հատիչ մեքենայի դանակները և այլն։ Այդ գործիքների տարբերությունը աշխատամեքենայի բուն մարմնից՝ այնքան հեռու է տարածվում, որ երևան է գալիս թե՛ մեկի և թե՛ մյուսների արտադրության մեջ։ Այն է՝ այդ գործիքները դեռ մինչև հիմա էլ արտադրվում են մեծ մասամբ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով և հետո ամրացվում են աշխատամեքենայի կորպուսի վրա, որը արտադրված է մեքենայական եղանակով<ref>Միայն մոտավորապես 1850 թվականից սկսած Անգլիայում աշխատամեքենաների գործիքների ավելի ու ավելի մեծ մասը պատրաստվել է սկսում մեքենայական եղանակով, թեև ոչ այն գործարանատերերի կողմից, որոնք բուն մեքենաներն են արտադրում։ Այդպիսի մեխանիկական գործիքներ շինելու մեքենաներ են, օրինակ, automatic bobbin making engine-ը [ավտոմատ մասրա շինող մեքենա], card-setting engine-ը [կարդահավաք մեքենա], մանածագործական ազբաթելեր արտադրող կամ մյուլերի ու վատերների իլիկներ պատրաստող մեքենաները։</ref>։ Այսպես, ուրեմն, աշխատամեքենան մի այնպիսի մեխանիզմ է, որը, համապատասխան շարժում ստանալով, իր գործիքներով նույն օպերացիաներն է կատարում, որ առաջ բանվորն էր կատարում նման գործիքներով։ Արդյոք շարժիչ ուժի աղբյուրը մա՞րդն է, թե՞, իր հերթին, մեքենան, գործի էությունը դրանով որևէ չափով չի փոխվում։ Այն բանից հետո, երբ բառի իսկական իմաստով գործիքը մարդուց անցավ մեխանիզմին, մեքենան բռնում է պարզ գործիքի տեղը։ Մեքենայի և գործիքի տարբերությունն անմիջապես աչքի է ընկնում, թեկուզ և ինքը՝ մարդը շարունակեր դեռ առաջին շարժիչը մնալ։ Աշխատանքի այն գործիքների թիվը, որոնցով մարդը կարող է գործել միաժամանակ, սահմանափակված է արտադրության նրա բնական գործիքների քանակով, նրա մարմնի օրգանների քանակով։ Գերմանիայում մի ժամանակ փորձեցին մանողին ստիպել երկու մանանիվ բանացնել, այսինքն՝ միաժամանակ երկու ձեռքով ու երկու ոտքով աշխատել։ Բայց այդ չափազանց մեծ լարում էր պահանջում։ Հետագայում հայտնագործեցին շարժափոկով գործող ու երկու իլիկով ճախարակ, բայց միաժամանակ երկու թել մանելու ընդունակ այդպիսի վիրտուոզ մանողներ գրեթե նույնքան հազվագյուտ էին, որքան երկու գլխանի մարդիկ։ Ընդհակառակը, ջեննին իր երևան գալու առաջին իսկ օրից 12—18 իլիկով է մանում, գուլպայագործ մեքենան միանգամից գործում է մի քանի հազար ճաղերով և այլն։ Այսպիսով, այն գործիքների թիվը, որոնցով միաժամանակ աշխատում է միևնույն աշխատամեքենան, հենց սկզբից ազատագրվում է այն օրգանական սահմանափակումներից, որոնց ենթարկված է բանվորի ձեռքի գործիքը։
  
Մենք արդեն տեսանք, որ բանվորն աշխատանքի պրոցեսի մի մասի ընթացքում արտադրում է միայն իր աշխատուժի արժեքը, այսինքն՝ իրեն անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը։ Որովհետև նա արտադրում է աշխատանքի հասարակական բաժանման վրա հիմնված հարաբերությունների շրջանակներում, ուստի նա իր կենսամիջոցներն արտադրում է ո՛չ թե անմիջականորեն, այլ մի որոշ հատուկ ապրանքի, օրինակ, մանվածքի ձևով, արտադրում է մի արժեք, որը հավասար է իր կենսամիջոցների արժեքին կամ այն փողին, որով նա այդ կենսամիջոցներն է գնում։ Իր աշխատանքային օրվա այն մասը, որ նա գործադրում է դրա համար, կարող է ավելի մեծ կամ ավելի փոքր լինել, նայած նրա օրական միջին կենսամիջոցների արժեքին, այսինքն՝ նայած նրանց արտադրության համար պահանջվող օրական միջին աշխատաժամանակին։ Եթե բանվորի օրական կենսամիջոցների արժեքը միջին հաշվով մարմնացնում է 6 առարկայացած աշխատաժամ, ապա բանվորը միջին հաշվով պետք է օրական 6 ժամ աշխատի՝ այդ արժեքն արտադրելու համար։ Եթե նա աշխատեր ո՛չ թե կապիտալիստի համար, այլ հենց իրեն համար, ինքնուրույն կերպով, նա ստիպված կլիներ, մյուս հավասար պայմաններում, առաջվա նման միջին հաշվով աշխատել օրվա նույնպիսի մասի տևողությամբ, որպեսզի արտադրի իր աշխատուժի արժեքը և այդպիսով ձեռք բերի իր սեփական պահպանման կամ իր մշտական վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցները։ Բայց որովհետև աշխատանքային օրվա այն մասի ընթացքում, երբ նա արտադրում է աշխատուժի օրական արժեքը, ասենք՝ 3 շիլլինգ, նա միայն կապիտալիստի կողմից արդեն իրեն վճարված [''Տես 28a ծանոթ.''] արժեքի համարժեքն է արտադրում, այսինքն՝ նոր ստեղծված արժեքով լոկ փոխարինում է ավանսավորած փոփոխուն կապիտալային արժեքը, ուստի արժեքի այս արտադրությունը սոսկ վերարտադրություն է։ Այսպես ուրեմն, աշխատանքային օրվա այն մասը, որի ընթացքում կատարվում է այդ վերարտադրությունը, ես անվանում եմ անհրաժեշտ աշխատաժամանակ, իսկ այդ ժամանակի ընթացքում ծախսվող աշխատանքը՝ անհրաժեշտ աշխատանք<ref>Մինչև այժմ մենք այս աշխատության մեջ «անհրաժեշտ աշխատաժամանակ» բառերը գործ ենք ածել այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որ հասարակականորեն անհրաժեշտ է որոշ ապրանք արտադրելու համար։ Հիմա մենք նույն բառը գործ կածենք նաև այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որն անհրաժեշտ է մի այնպիսի առանձնահատուկ ապրանք արտադրելու համար. ինչպիսին է աշխատուժը։ Միևնույն termini technici [տեխնիկական տերմինները] տարբեր իմաստներով գործածելն անհարմար է, բայց ոչ մի գիտության մեջ չի հաջողվում լիովին խուսափել դրանից։ Համեմատեցեք, օրինակ, մաթեմատիկայի բարձրագույն ու ստորին բաժինները։</ref>։ Անհրաժեշտ՝ բանվորների համարի որովհետև այդ նրանց աշխատանքի հասարակական ձևից անկախ է։ Անհրաժեշտ՝ կապիտալի ու կապիտալիստական աշխարհի համար, որովհետև բանվորի մշտական գոյությունը նրանց բազիսն է։
+
Այն տարբերությունը, որ կա մարդու որպես պարզ շարժիչ ուժի և որպես բուն իմաստով աշխատանք կատարող բանվորի միջև, ձեռքի շատ գործիքների մեջ ստանում է զգայաբար ընկալվող ձև։ Օրինակ, ճախարակով աշխատելիս ոտքը գործում է միայն իբրև շարժիչ ուժ, այնինչ ճախարակի վրա աշխատող ձեռքը քաշում ու պտտում է, այսինքն՝ մանելու բուն օպերացիա է կատարում։ Արդյունաբերական ռևոլյուցիան արհեստային գործիքի հենց այդ վերջին մասն է շոշափում ամենից առաջ, և սկզբում մարդուն ոչ միայն մեքենային հսկելու և իր ձեռքով նրա սխալներն ուղղելու նոր աշխատանք, այլև շարժիչ ուժի զուտ մեխանիկական դեր է տալիս։ Ընդհակառակը, այն գործիքները, որոնց վրա մարդը հենց սկզբից ներգործում էր միայն իբրև պարզապես շարժիչ ուժ, ինչպես, օրինակ, աղացի լիսեռը պտտեցնելիս<ref>Մովսես Եգիպտացին ասում է. «Կալսող եզան բերանը չպետք է կապես» [«Աստվածաշունչ», գիրք V, Մովսեսի, գլ. 25, տուն 4]։ Գերմանական քրիստոնյա մարդասերները ընդհակառակը, իրենց այն ճորտերի վիզը, որոնց իբրև շարժիչ ուժ էին գործադրում հացահատիկ աղալիս, փայտե մեծ օղակներ էին անցկացնում, որպեսզի ճորտերը չկարողանան ալյուրը ձեռքով բերանը տանել։</ref>, ջրհանները բանեցնելիս, փուքսի կոթը բարձրացնելիս ու իջեցնելիս, սանդով ծեծելիս և այլն,— այդ գործիքներն ամենից առաջ կյանքի են կոչում կենդանիների, ջրի, քամու կիրառումը<ref>Մասամբ բնական ջրվեժների պակասությունը, մասամբ էլ ավելորդ ջրի դեմ մղվող պայքարը այլ ձևերով հոլանդացիներին հարկադրեցին քամին գործադրելու որպես շարժիչ ուժ։ հողմաշարժիչները հոլանդացիները փոխ առան Գերմանիայից, որտեղ այդ գյուտը լուրջ պայքար առաջ բերեց ազնվականության, տերտերների ու կայսեր միջև այն մասին, թե այս երեքից որի՛ն է «պատկանում» քամին։ Գերմանիայում ասում էին՝ օդը մարդուն ուրիշի սեփականություն է դարձնում [Luft macht eigen], մինչդեռ հենց քամին ազատագրեց Հոլանդիային։ Այստեղ նա ո՛չ թե սեփականություն դարձրեց հոլանդացիներին, այլ հողը դարձրեց հոլանդացիների սեփականություն։ Դեռևս 1836 թվականին Հոլանդիայում բանեցնում էին 12 000 հողմաշարժիչ 6 000 ձիու ուժով, որոնք երկրի երկու երրորդական մասը պահպանում էին կրկին ճահիճ դառնալուց։</ref>, որպես շարժիչ ուժեր։ Մասամբ մանուֆակտուրային ժամանակաշրջանում, իսկ եզակի դեպքերում նրանից էլ շատ առաջ, այդ գործիքները զարգանալով դառնում են մեքենաներ, բայց արտադրության եղանակը չեն ռևոլուցիոնացնում։ Որ նրանք նույնիսկ իրենց արհեստային ձևով արդեն մեքենաներ են, այդ երևում է խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում։ Օրինակ, այն ջրհանները, որոնցով հոլանդացիները 1836—1837 թվականներին Հառլեմի լճի ջուրն էին դատարկում, շինված էին սովորական ջրհանների սկզբունքին համաձայն, միայն այն տարբերությամբ, որ նրանց մխոցները շարժման մեջ էին դրվում ո՛չ թե մարդկային ձեռքերով, այլ կիկլոպյան շոգեմեքենաներով։ Դարբնի սովորական ու շատ անկատար փուքսը դեռ հիմա էլ Անգլիայում մեխանիկական օդամուղի է վերածվում այն հասարակ միջոցով, որ նրա կոթը միացնում են շոգեմեքենային։ Եվ նույնիսկ շոգեմեքենան այն ձևով, ինչպես այն հնարվեց XVII դարի վերջին, մանուֆակտուրայի ժամանակաշրջանում, և հարատևեց մինչև XVIII դարի 80-ական թվականների սկիզբը<ref>Ճիշտ է, այն արդեն զգալիորեն կատարելագործվել էր Ուատտի առաջին, այսպես կոչված, պարզ գործողությամբ շոգեմեքենայի մեջ, բայց այդ ձևի մեջ նա մնում էր որպես պարզ վերամբարձ մեքենա ջրի ու աղալուծույթի համար։</ref>, արդյունաբերական ոչ մի ռևոլյուցիա առաջ չբերեց։ Ընդհակառակը, հենց աշխատամեքենաներ ստեղծելն անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան շոգեմեքենայի մեջ։ Այն ժամանակից, երբ մարդն աշխատանքի առարկայի վրա գործիքով ներգործելու փոխարեն սկսում է աշխատամեքենայի վրա ներգործել որպես պարզապես շարժիչ ուժ, այն փաստը, որ շարժիչ ուժի կրողները մարդկային մկաններն են, դառնում է մի պատահական հանգամանք, նրանց կարող են փոխարինել քամին, ջուրը, շոգին և այլն, և այդ չի բացառում, որ այդպիսի փոխարինումը հաճախ պահանջի տեխնիկական մեծ փոփոխություններ մեխանիզմի մեջ, որն սկզբում շինված է եղել միայն մարդկային շարժիչ ուժ կիրառելու հաշվով։ Ներկայումս բոլոր մեքենաները, որոնք դեռ պետք է ճանապարհ բանան իրենց համար, ինչպես, օրինակ, կարի մեքենաները, հաց պատրաստող մեքենաները և այլն, եթե նրանց դերը հենց սկզբից չի բացառում փոքրիկ մասշտաբը,— այնպես են շինվում, որ նրանց համար հավասարապես պիտանի է թե՛ մարդկային և թե՛ զուտ մեխանիկական շարժիչ ուժը։
  
Աշխատանքի պրոցեսի երկրորդ շրջանը,— այն շրջանը, որի ընթացքում բանվորն աշխատում է անհրաժեշտ աշխատանքի սահմաններից դուրս,— թեև նրա վրա աշխատանք, աշխատուժի ծախսում է նստում, սակայն բանվորի համար ոչ մի արժեք չի ստեղծում։ Նա գոյացնում է հավելյալ արժեք, որը կապիտալիստին գրավում է ոչնչից բան ստեղծելու ամբողջ հրապուրանքով։ Աշխատանքային օրվա այդ մասը ես անվանում եմ հավելյալ աշխատաժամանակ, իսկ նրա ընթացքում ծախսված աշխատանքը՝ հավելյալ աշխատանք (surplus labour)։ Որքան որ ընդհանրապես արժեքը հասկանալու համար կարևոր է արժեքը որպես սոսկ կարծրացած աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած աշխատանք գիտելը, նույնքան էլ հավելյալ արժեքը հասկանալու համար կարևոր է հավելյալ արժեքը որպես սոսկ կարծրացած հավելյալ աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած հավելյալ աշխատանք դիտելը։ Միայն այն ձևը, որով այդ հավելյալ աշխատանքը քամվում է անմիջական արտադրողից՝ բանվորից, իրարից տարբերում է հասարակության տնտեսական ֆորմացիաները, օրինակ, ստրկատիրության վրա հիմնված հասարակությունը վարձու աշխատանքի հասարակությունից<ref>Պարոն Վիլհելմ Թուկիդենես Ռոշերը իսկական գոտտշեդյան հանճարեղությամբ հայտնագործում է, որ հավելյալ արժեքը կամ հավելյալ արդյունքը և նրանց հետ կապված կուտակումն իրենց գոյացման համար ներկայումս պարտական են կապիտալիստի «խնայողությանը» կապիտալիստի, որը «դրա համար, օրինակ, տոկոս է պահանջում», ապա, ընդհակառակը, «կուլտուրայի ստորին աստիճանների վրա... ավելի ուժեղներն ավելի թույլերին հարկադրում են խնայողության» («Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, 78Աշխատանքի՞, թե՞ արդյունքների գոյություն չունեցող ավելցուկի խնայողության։ Արժեքի ու հավելյալ արժեքի բարեխիղճ վերլուծության հանդեպ և ոստիկանական տեսակետից վտանգավոր հետևանքի հանդեպ ջատագովական վախը իրական տգիտության հետ միասին,— ահա ինչն է Ռոշերին ու Ընկ. հարկադրում՝ հավելյալ արժեքի ծագման հիմք դարձնելու ավելի կամ պակաս բարեմիտ այն պատճառաբանությունները, որոնցով կապիտալիստն արդարացնում է արդեն գոյություն ունեցող հավելյալ արժեքի յուրացումը։<br>30a 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Հավելյալ արժեքի նորման, աշխատուժի շահագործման աստիճանի ճիշտ արտահայտությունը լինելով, այնուամենայնիվ, ամենևին չի կարող շահագործման բացարձակ մեծության արտահայտություն ծառայել։ Օրինակ, եթե անհրաժեշտ աշխատանքը = 5 ժամի և հավելյալ աշխատանքը = 5 ժամի, ապա շահագործման աստիճանu = 100%-ի։ Շահագործման մեծությունն այստեղ չափվում է 5 ժամով։ Իսկ եթե անհրաժեշտ աշխատանքը = 6 ժամի և հավելյալ աշխատանքը = 6 ժամի, ապա 100% շահագործման աստիճանը մնում է անփոփոխ, այնինչ շահագործման մեծությունն աճում է 20%-ով, 5 ժամից դաոնում է 6 ժամ։</ref>։
+
Այն մեքենան, որից սկիզբ է առնում արդյունաբերական ռևոլյուցիան, միաժամանակ մեկ գործիքով աշխատող բանվորին փոխարինում է այնպիսի մեխանիզմով, որը միանգամից գործում է միևնույն կամ միատեսակ բազմաթիվ գործիքներով, և բանեցվում մեկ շարժիչ ուժով, ինչ ձև էլ ունենա վերջինը<ref>«Մեկ շարժիչով բանեցվող այդ բոլոր պարզ գործիքների միացումը կազմում է մեքենա» (Babbage: «On the Economy of Machinery». London 1832 [էջ 136])։</ref>։ Այստեղ մեր առջև արդեն մեքենան է, բայց առայժմ դեռ միայն որպես մեքենայական արտադրության պարզ տարր։
  
Քանի որ փոփոխուն կապիտալի արժեքը հավասար է նրանով գնած աշխատուժի արժեքին, քանի որ այդ աշխատուժի արժեքով է որոշվում աշխատանքային օրվա անհրաժեշտ մասը, իսկ հավելյալ արժեքը, իր հերթին, որոշվում է աշխատանքային օրվա ավելցուկ մասով, ապա դրանից հետևում է, որ հավելյալ արժեքը հարաբերում է փոփոխուն կապիտալին, ինչպես հավելյալ աշխատանքը հարաբերում է անհրաժեշտ աշխատանքին, կամ հավելյալ արժեքի նորման <math>\frac{m}{v}=\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}</math>։ Համամասնության երկու մասերն էլ արտահայտում են միևնույն հարաբերությունը տարբեր ձևով, մի դեպքում՝ առարկայացած աշխատանքի ձևով, մյուս դեպքում՝ հոսուն աշխատանքի ձևով։
+
Աշխատամեքենայի չափերի ու նրա միաժամանակ բանող գործիքների քանակի մեծացումն ավելի խոշոր շարժիչ մեխանիզմ է պահանջում, իսկ այդ մեխանիզմն իր սեփական դիմադրությունը հաղթահարելու համար կարիք ունի ավելի հզոր շարժիչ ուժի, քան մարդկային շարժիչ ուժն է,— մենք այլևս չենք խոսում այն մասին, որ մարդն արտադրության մի շատ անկատար գործիք է՝ միապաղաղ ու անընդհատ շարժում կատարելու համար։ Ենթադրելով, որ մարդը գործում է արդեն միայն որպես պարզ շարժիչ ուժ և որ, հետևապես, նրա գործիքի տեղը բռնել է աշխատամեքենան, կտեսնենք, որ բնական ուժերը կարող են նրան նաև որպես շարժիչ ուժի փոխարինել։ Բոլոր խոշոր շարժիչ ուժերից, որ ժառանգություն էր թողել մանուֆակտուրային ժամանակաշրջանը, ամենավատը ձիու ուժն էր, մասամբ այն պատճառով, որ ձին իր սեփական գլուխն ունի, մասամբ էլ այն պատճառով, որ ձիու ուժը թանկ է նստում, և միայն սահմանափակ չափերով կարող է կիրառվել գործարաններում<ref>1861 թ. հունվարին Ջոն Չ. Մորտոնը Society of Arts-ում [Արհեստների ընկերությունում] մի զեկուցում կարդաց «հողագործության մեջ կիրառվող ուժերի» մասին։ Այնտեղ ասված է ի միջի այլոց հետևյալը. «Ամեն մի բարելավում, որ բարձրացնում է հողի միօրինակությունը, հնարավոր է դարձնում շոգեմեքենայի կիրառումը զուտ մեխանիկական ուժ ստանալու համար... Ձիու ուժն այնտեղ է պահանջվում, որտեղ ծուռ ցցապատնեշներն ու այլ արգելքներ անհնարին են դարձնում միօրինակ շարժումները։ Այդ արգելքներն օրեցօր ավելի ու ավելի են վերացվում։ Այն օպերացիաների ժամանակ, որոնք համեմատաբար կամքի ավելի շատ արտահայտություն և ֆիզիկական ավելի քիչ ուժ են պահանջում, միակ կիրառելի ուժը, որպես ամեն րոպե մարդկային մտքի կողմից ուղղություն ստացող ուժ, մարդկային ուժն է»։ Հետո պ. Մորտոնը շոգեուժը, ձիաուժն ու մարդկային ուժը վեր է ածում շոգեմեքենաների համար ընդունված չափի միավորի, այսինքն՝ այն ուժին, որը 33 000 ֆունտը բարձրացնում է մի րոպեում մեկ ոտնաչափ, և հաշվում է մեկ շոգեձիաուժի ծախքերը՝ շոգեմեքենայինը — մեկ ժամում 3 պենս, ձի կիրառելիս — 5½ պենս։ Այնուհետև, որպեսզի ձին առողջ մնա, նա չպետք է օրական ութ ժամից ավելի աշխատի։ Հողը մշակելիս շոգու ուժը կիրառելով, ամեն մի յոթ ձիուց առնվազն 3-ը կարելի է պակասեցնել, ընդ որում ամբողջ տարվա ընթացքում շոգեմեքենայի ծախքն ավելի մեծ չի լինի, քան այդ ազատված ձիերինը այն 3 կամ 4 ամսում, որոնց ընթացքում էլ միայն նրանք իսկապես օգտագործվում են։ Վերջապես, այն հողագործական օպերացիաներում, որտեղ կարելի է կիրառել շոգեուժը, ավելի լավորակ արդյունք է ստացվում, քան ձիաուժ օգտագործելիս։ Շոգեմեքենայի աշխատանքը կատարելու համար պետք է կիրառվեր 66 բանվոր՝ մեկ ժամում 15 շիլլինգ ընդհանուր աշխատավարձով, իսկ ձիու աշխատանքը կատարելու համար՝ 32 բանվոր, մեկ ժամում 8 շիլլինգ ընդհանուր վարձով։</ref>։ Այնուամենայնիվ, ձին բավական հաճախ էր գործածվում խոշոր արդյունաբերության մանկության շրջանում, որի մասին բացի այն ժամանակվա ագրոնոմների գանգատից, վկայում է նաև մեքենայական ուժը ձիու ուժով արտահայտելու եղանակը, որ դեռ մինչև հիմա էլ պահպանվել է։ Ինչ վերաբերում է քամուն, ապա նա շատ անկայուն է և անվերահսկելի. բացի դրանից, Անգլիայում, խոշոր արդյունաբերության այդ հայրենիքում, դեռ մանուֆակտուրային ժամանակաշրջանում գերակշռող նշանակություն ուներ ջրային ուժի կիրառումը։ Դեռ XVII դարում փորձեցին մի ջրանվով ջրաղացի երկու վերնաքար և երկու հիմնաքար բանեցնել։ Բայց հաղորդիչ մեխանիզմի չափերի մեծացումը բախման մեջ մտավ ջրի անբավարար ուժի հետ, և այս բանը այն հանգամանքներից մեկն էր, որոնք դրդեցին շփման օրենքներն ավելի ճշգրտորեն հետազոտելու։ Ճիշտ այդպես էլ շարժիչ ուժի ոչ կանոնավոր գործողությունն աղացներում, որոնք շարժման մեջ էին դրվում հարվածով ու լծակների օգնությամբ քաշելով, հասցրեց թափանիվի<ref>Ֆաուլհաբեր, 1625։ Դե Կո, 1688։</ref> թեորիային ու գործնական կիրառմանը, որը հետագայում այնքան կարևոր դեր սկսեց խաղալ խոշոր արդյունաբերության մեջ։ Այսպիսով, մանուֆակտուրային ժամանակաշրջանը զարգացնում էր խոշոր արդյունաբերության գիտական ու տեխնիկական առաջին տարրերը։ Արկրայտի վատերային մանարանը հենց սկզբից ջրով էր բանեցվում։ Բայց ջրային ուժի՝ որպես տիրապետող շարժիչ ուժի գործածումն էլ զանազան դժվարությունների հետ էր կապված։ Ջրային ուժը չէր կարելի ուզածին չափ բարձրացնել, նրա պակասը չէր կարելի լրացնել, երբեմն նա սպառվում էր և, որ գլխավորն է, զուտ տեղական բնույթ ուներ<ref>Տուրբինների նորագույն գյուտը ջրային ուժի արդյունաբերական շահագործումն ազատում է առաջվա բազմաթիվ սահմանափակումներից։</ref>։ Միայն Ուատտի երկրորդ, այսպես կոչված, երկակի գործողության շոգեմեքենայի հայտնագործությամբ գտնվեց այն առաջին շարժիչը, որն ածուխ ու ջուր գործածելով ինքն է առաջ բերում շարժիչ աժ, և որի կարողությունն ամբողջովին մարդկային վերահսկողության տակ է գտնվում. շարժիչ, որը շարժական է ու ինքը փոխադրական միջոց է, որը քաղաքային շարժիչ լինելով և ոչ թե ջրանվի նման գյուղական շարժիչ, թույլ է տալիս արտադրությունը համակենտրոնացնել քաղաքներում, փոխանակ գյուղերում ցրիվ տալու<ref>«Տեքստիլ մանուֆակտուրաների գոյության առաջին շրջանում արտադրության վայրը կախված էր այնպիսի բավարար անկում ունեցող հոսանքի առկայությունից, որը կարողանար բանեցնել ջրանիվը, և չնայած որ ջրաշարժ գործարանների կառուցումն առաջին հարվածն էր մանուֆակտուրայի տնային սիստեմի համար, այնուամենայնիվ, այդ գործարանները,... որոնք անհրաժեշտորեն գտնվում էին հոսանքների մոտ և հաճախ էլ իրարից զգալի հեռավորության վրա, ավելի շուտ գյուղական, քան քաղաքային սիստեմի տարր էին. և միայն ջրային ուժի փոխարեն շոգու ուժը մտցնելուց հետո գործարանները հնարավորություն են ստանում կենտրոնանալու քաղաքներում ու այնպիսի վայրերում, որտեղ կարելի է շոգի արտադրելու համար անհրաժեշտ բավարար քանակությամբ ջուր և ածուխ գտնել։ Շոգեմեքենան արդյունաբերական քաղաքների մայրն է» (Ա. Ռեդգրեյվ. «Reports of the Insp. of Fact. for 30th April 1860»֊-ում, էջ 36)։</ref>. շարժիչ, որն իր տեխնոլոգիական կիրառմամբ ունիվերսալ նշանակություն ունի և իր գոյավայրով համեմատաբար քիչ է կախված այս կամ այն տեղական պայմաններից։ Ուատտի մեծ հանճարը երևում է այն բանից, որ 1784 թ. ապրիլին նրա վերցրած արտոնագիրը, տալով շոգեմեքենայի նկարագրությունը, այն պատկերում է ո՛չ թե միայն որպես առանձին նպատակների համար կատարված գյուտ, այլ որպես խոշոր արդյունաբերության ունիվերսալ շարժիչ։ Նա այստեղ հիշատակում է կիրառումներ, որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ, շոգեմուրճը, ավելի քան կես դար հետո միայն մտցվեցին։ Սակայն նա կասկածում էր ծովային նավագնացության մեջ շոգեմեքենայի կիրառելիության նկատմամբ։ Նրա հաջորդները, Բոլտոնը և Ուատտը, Լոնդոնի 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրեցին օվկիանոսային շոգենավերի համար պատրաստված մի վիթխարի շոգեմեքենա։
  
Ուստի հավելյալ արժեքի նորման կապիտալի կողմից՝ աշխատուժի կամ կապիտալիստի կողմից՝ բանվորի շահագործման աստիճանի ճշգրիտ արտահայտությունն է [''Տես 30a ծանոթ.'']։
+
Հետո միայն, երբ գործիքները մարդկային օրգանիզմի գործիքներից դարձան մեխանիկական ապարատի գործիքներ,— գործիքներով աշխատող մեքենաներ,— շարժիչ մեքենան էլ հիմա ստանում է ինքնուրույն, մարդկային ուժի հետ կապված սահմանափակումներից միանգամայն ազատագրված ձև։ Այդ ժամանակից սկսած այն առանձին աշխատամեքենան, որ մենք քննում էինք մինչև հիմա, իջեցվում է մեքենայական արտադրության մի պարզ տարրի աստիճանին։ Մեկ շարժիչ մեքենան հիմա կարող է միաժամանակ բազմաթիվ աշխատամեքենաներ բանեցնել։ Միաժամանակ շարժման մեջ դրվող աշխատամեքենաների թվի հետ աճում է նաև շարժիչ-մեքենան, իսկ դրա հետ միասին հաղորդիչ մեխանիզմը ծավալվելով դառնում է մի ճյուղավորված ապարատ։
  
Մեր ենթադրության համաձայն արդյունքի արժեքը = էր (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ., (c + v) + m, ավանսավորած կապիտալը = էր 500 ֆ. ստ.։ Քանի որ հավելյալ արժեքը = 90, իսկ ավանսավորած կապիտալը = 500, ապա հաշվելու սովորական եղանակով կստացվեր, որ հավելյալ արժեքի նորման (որ շփոթում են շահույթի նորմայի հետ) = 18%, մի հարաբերություն, որի ցածր մակարդակը կհուզեր պարոն Քերիին և ներդաշն ակութ յան մյուս պաշտպաններին։ Բայց հավելյալ արժեքի նորման իրոք ո՛չ թե = <math>\frac{m}{K}</math> կամ <math>\frac{m}{c + v}</math>, այլ <math>\frac{m}{v}</math>, հետևապես, ո՛չ թե <math>\frac{90}{500}</math>, այլ = <math>\frac{90}{90}</math> = 100%, շահագործման թվացող աստիճանից հինգ անգամից էլ ավելի։ Թեև մենք տվյալ դեպքում չգիտենք ո՛չ աշխատանքային օրվա բացարձակ մեծությունը, n՛չ այն ժամանակաշրջանը, որի ընթացքում շարունակվում է աշխատանքի պրոցեսը (օր. շաբաթ և այլն), վերջապես, ո՛չ էլ բանվորների այն թիվը, որ 90 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը միաժամանակ շարժման մեջ է դնում, այնուամենայնիվ, հավելյալ արժեքի <math>\frac{m}{v}</math> նորման` քանի որ նա կարող է վերածվել <math>\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}</math> ֆորմուլային, ճիշտ ցույց է տալիս աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի փոխադարձ հարաբերությունը։ Այդ հարաբերությունը հավասար է 100%-ի։ Հետևաբար, բանվորն օրվա կեսը աշխատել է իրեն համար, իսկ մյուս կեսը՝ կապիտալիստի համար։
+
Հիմա մենք պետք է տարբերենք երկու տեսակ բան՝ բազմաթիվ նույնատեսակ մեքենաների կոոպերացիան և մեքենաների սիստեմը։
  
Այսպես ուրեմն, կարճ ասած, հավելյալ արժեքի նորման հաշվելու մեթոդն այս է. մենք վերցնում ենք արդյունքի ամբողջ արժեքը և զրոյի ենք հավասարեցնում հաստատուն այն կապիտալային արժեքը, որ միայն կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։ Արժեքի մնացած գումարն ապրանքի գոյացման պրոցեսում միակ իրապես նոր արտադրված արժեքն է։ Եթե հավելյալ արժեքը տրված է, ապա վերջինը հանում ենք այդ նոր արտադրված արժեքից, որպեսզի գտնենք փոփոխուն կապիտալը։ Իսկ եթե տրված է փոփոխուն կապիտալը, և մենք որոնում ենք հավելյալ արժեքը, մենք հակառակ ձևով ենք վարվում։ Եթե տրված են թե՛ հավելյալ արժեքը և թե՛ փոփոխուն կապիտալը, ապա մնում է լոկ եզրափակիչ գործողությունը կատարել, հաշվել հավելյալ արժեքի հարաբերությունը փոփոխուն կապիտալի նկատմամբ՝ <math>\frac{m}{v}</math>-ն։
+
Մի դեպքում ամբողջ աշխատանքը կատարվում է միևնույն աշխատամեքենայի միջոցով։ Մեքենան կատարում է այն բոլոր տարբեր օպերացիաները, որ արհեստավորը կատարում էր իր գործիքով, օրինակ, ջուլհակը իր հաստոցով, կամ որը հաջորդաբար կատարում էին արհեստավորները իրենց զանազան գործիքներով, ընդ որում միևնույն է՝ ինքնուրո՞ւյն էին նրանք, թե միևնույն մանուֆակտուրայի անդամների<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից ջուլհակությունը եղել է ամենևին ոչ-պարզ, այլ, ընդհակառակը, մի բարդ արհեստային աշխատանք, ուստի և մեխանիկական ջուլհակահաստոցը շատ բազմաբարդ օպերացիաներ կատարող մի մեքենա է։ Ընդհանրապես, սխալ է այն պատկերացումը, թե իբր արդի մեքենաներն սկզբում տիրապետեցին այնպիսի օպերացիաների, որ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պարզեցրել էր։ Մանելն ու գործելը մանուֆակտուրային ժամանակաշրջանում առանձնացվեցին որպես նոր տեսակներ, համապատասխան գործիքները կատարելագործվեցին և փոփոխվեցին, բայց ինքը՝ աշխատանքի պրոցեսը, ամենևին չբաժանվելով, մնաց արհեստային պրոցես։ Մեքենայի ելակետը ո՛չ թե աշխատանքն է, այլ աշխատանքի միջոցը։</ref>։ Օրինակ, փոստի ծրարների նորագույն մանուֆակտուրայի մեջ մի բանվոր ծալոցով ծալում էր թուղթը, մի ուրիշը սոսինձ էր քսում, երրորդը ետ էր ծալում այն եզրը, որի վրա տպվում է մոնոգրամը, չորրորդը տպում էր մոնոգրամը և այլն, և այդ մասնական օպերացիաներից ամեն մեկի ժամանակ յուրաքանչյուր առանձին ծրար պետք է ձեռքից ձեռք անցներ։ Ծրարներ պատրաստող մեկ հատիկ մեքենան այս բոլոր օպերացիաները կատարում է միանգամից և մեկ ժամում 3000 ու ավելի ծրար է պատրաստում։ 1862 թվականին Լոնդոնի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրված՝ թղթե ծրարներ պատրաստող մի ամերիկյան մեքենա թուղթը կտրում, սոսնձում, ծալում և մեկ րոպեում 300 հատ ծրար էր պատրաստում։ Մանուֆակտուրայի ներսում, բաժանված ու որոշ հաջորդականությամբ կատարվող ամբողջ պրոցեսն այստեղ կատարում է մեկ աշխատամեքենա, որը գործում է զանազան գործիքների կոմբինացիայի միջոցով։ Արդյոք այսպիսի աշխատամեքենան մի բարդ արհեստային գործիքի լոկ մեխանիկական վերարտադրո՞ւմն է, թե՞ մանուֆակտուրայի կողմից մասնականացված պարզ գործիքների մի կոմբինացիա, միևնույնն է,— գործարանում, այսինքն՝ մեքենական արտադրության վրա հիմնված արհեստանոցում, ամեն անգամ անփոփոխ կերպով նորից երևան է դալիս պարզ կոոպերացիան, և այն էլ՝ ամենից առաջ իբրև նույնատեսակ ու միաժամանակ համատեղ գործող աշխատանքային մեքենաների տարածական համախմբում (բանվորին մենք այստեղ մի կողմ թողնենք)։ Այսպես, օրինակ, մանածագործարանը կազմվում է բազմաթիվ մեխանիկական ջուլհակահաստոցների համագոյակցությամբ, իսկ կարի գործարանը՝ կարի բազմաթիվ մեքենաների համագոյակցությամբ միևնույն արհեստանոցում։ Բայց այստեղ գոյություն ունի տեխնիկական միասնություն, որչափով այդ բազմաթիվ նույնատեսակ աշխատամեքենաները միաժամանակ ու հավասարաչափ մղում են ստանում ընդհանուր սկզբնական շարժիչի երակազարկից, ընդ որում այդ շարժումը փոխանցվում է աշխատամեքենաներին հաղորդիչ մեխանիզմի միջոցով, որը մասամբ նույնպես ընդհանուր է նրանց համար, որովհետև նրանից միայն հատուկ մասեր են ճյուղավորվում ամեն մի առանձին աշխատամեքենայի համար։ Ինչպես որ բազմաթիվ գործիքներ մի աշխատամեքենայի օրգաններն են, ճիշտ այդպես էլ բազմաթիվ աշխատամեքենաներ հիմա կազմում են միևնույն շարժիչ մեխանիզմի նույնատեսակ օրգանները միայն։
  
Որքան էլ պարզ է այս մեթոդը, բայց և այնպես տեղին է մի քանի օրինակով ընթերցողներին վարժեցնել ըմբռնման այն եղանակին, որը կազմում է այդ մեթոդի հիմքը և որը սովորական չէ նրանց համար։
+
Բայց բառի բուն իմաստով մեքենաների սիստեմը առանձին ինքնուրույն մեքենայի տեղը բռնում է միայն այն ժամանակ, երբ աշխատանքի առարկան անցնում է տարբեր պրոցեսների փոխադարձաբար կապակցված հաջորդական շարքից, որոնք կատարվում են տարատեսակ, բայց փոխադարձաբար իրար լրացնող աշխատամեքենաների շղթայի միջոցով։ Այստեղ նորից երևան է գալիս աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, բայց հիմա նա արդեն մասնական աշխատամեքենաների կոմբինացիա է։ Մասնագործ տարբեր բանվորների առանձնահատուկ գործիքները,— օրինակ, բրդեղենի մանուֆակտուրայում բուրդ չռփողների, բուրդ գզողների, բարդ խավատողների, բուրդ մանողների և մյուսների գործիքները — հիմա դառնում են զանազան աշխատամեքենաների գործիքներ, որոնցից ամեն մեկը կազմում է կոմբինացված կատարողական մեխանիզմի սիստեմում մեկ առանձին ֆունկցիա կատարող առանձին օրգան։ Այն ճյուղերում, որտեղ առաջին անգամ է մտցվում մեքենաների սիստեմը, ընդհանրապես ու ամբողջությամբ առած ինքը՝ մանուֆակտուրան մեքենաների սիստեմին տալիս է արտադրության պրոցեսի բաժանման հիմք, հետևապես, նաև արտադրության պրոցեսի կազմակերպման հիմք<ref>Խոշոր արդյունաբերության դարաշրջանից առաջ բրդի մանուֆակտուրան տիրապետող մանուֆակտուրան էր Անգլիայում։ Այս պատճառով XVII դարի առաջին կեսի ընթացքում փորձերի մեծամասնությունը կատարվեց այդ մանուֆակտուրայի բնագավառում։ Բրդի վերաբերմամբ կատարված փորձը նպաստավոր եղավ բամբակի համար, որի մեխանիկական մշակումը ավելի պակաս դժվարին նախապատրաստական պրոցես է պահանջում. ճիշտ այդպես էլ հետագայում, ընդհակառակը, բրդեղենի մեխանիկական արդյունաբերությունը զարգացավ մեխանիկական բամբակամանության ու բամբակեղենի մանածագործության հիմքի վրա։ Բրդեղենի մանուֆակտուրայի առանձին տարրերը միայն վերջին տասնամյակներից են մտնում գործարանային սիստեմի մեջ, օրինակ, բուրդ գզելը։ «Բուրդը գզելու համար մեխանիկական ուժ կիրառելը, որ... լայն տարածվեց «գզամեքենան», հատկապես Լիստերի մեքենան մտցնելու ժամանակվանից... անկասկած այն հետևանքն ունեցավ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Առաջ բուրդը ձեռքով էին գզում մեծ մասամբ գզրարի տանը։ Հիմա սովորաբար այն գզում են գործարանում, և ձեռքի աշխատանքը վերացված է, բացի աշխատանքի մի քանի առանձին տեսակներից, որտեղ դեռ գերադասվում է ձեռքով գզած բուրդը։ Ձեռքով գզողներից շատերն աշխատանք գտան գործարաններում, բայց ձեռքով գզողների արդյունքն այնքան փոքր է մեքենայի արդյունքի համեմատությամբ, որ բազմաթիվ գզրարներ այնպես էլ առանց գործի մնացին» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 16)։</ref>։ Սակայն հենց սկզբից հանդես է գալիս մի էական տարբերություն մանուֆակտուրային և մեքենայական արտադրության միջև։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները, առանձին կամ խումբ-խումբ, պետք է ամեն մի առանձին մասնական պրոցես կատարեն իրենց ձեռքի գործիքներով։ Եթե բանվորն այստեղ հարմարեցվում է պրոցեսին, ապա պրոցեսն էլ, իր հերթին, արդեն առաջուց հարմարեցված է բանվորին։ Աշխատանքի բաժանման այս սուբյեկտիվ սկզբունքը վերանում է մեքենայական արտադրության մեջ։ Այստեղ ամբողջ պրոցեսը ինքնըստինքյան օբյեկտիվորեն բաժանվում է իր բաղկացուցիչ փուլերին, և ամեն մի մասնական պրոցես կատարելու ու տարբեր մասնական պրոցեսները միացնելու պրոբլեմը լուծվում է մեխանիկայի, քիմիայի և այլ գիտությունների տեխնիկական կիրառումով<ref>«Հետևաբար, գործարանային սիստեմի սկզբունքն այն է, որ արհեստավորների միջև տեղի ունեցող աշխատանքի բաժանումը կամ մասնատումը փոխարինվում է պրոցեսի բաժանումով իր բաղկացուցիչ էական տարրերի (Ure: «Philosophy of Manufactures», էջ 20)։</ref>, ընդ որում, հասկանալի է, թեորիական լուծումը առաջվա նման պետք է կատարելագործվի գործնական մեծ փորձի կուտակմամբ։ Ամեն մի մասնական մեքենա իրեն անմիջաբար հաջորդող մեքենային հում նյութ է մատակարարում, և որովհետև նրանք բոլորը միաժամանակ են գործում, ուստի արդյունքը միշտ գտնվում է իր գոյացման պրոցեսի տարբեր աստիճաններում, շարունակ արտադրության մեկ փուլից մյուսին է անցնում։ Ինչպես որ մանուֆակտուրայի մեջ մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիան որոշ քանակական հարաբերություններ էր ստեղծում բանվորների առանձին խմբերի միջև, այնպես էլ մեքենաների անդամատված սիստեմի մեջ, որպեսզի մասնական մեքենաները անընդհատ աշխատանք տան մյուս մասնական մեքենաներին, անհրաժեշտ է որոշ հարաբերություն նրանց քանակության, չափերի ու արագության միջև։ Կոմբինացված աշխատամեքենան, որն այլատեսակ առանձին աշխատամեքենաների և նրանց խմբերի անդամատված սիստեմ է հիմա, այնքան ավելի կատարյալ է, որքան ավելի անընդհատ է նրա կատարած ամբողջ պրոցեսը, այսինքն՝ որքան ավելի քիչ ընդհատումներով է հում նյութը պրոցեսի առաջին փուլից հասնում վերջին փուլին, հետևաբար՝ որքան ավելի է նա հենց մեխանիզմի միջոցով և ոչ թե մարդու ձեռքով շարժվում արտադրության մեկ փուլից դեպի մյուս փուլը։ Ուստի, եթե մանուֆակտուրայի մեջ առանձին պրոցեսների մեկուսացումը բուն իսկ աշխատանքի բաժանումից բխող մի սկզբունք է, ապա, ընդհակառակը, զարգացած գործարանում տիրապետում է մի այլ սկզբունք՝ առանձին պրոցեսների անընդհատ կապը։
  
Ամենից առաջ այն մանագործարանի օրինակը, որ 10 000 մյուլ-իլիկ ունի և որտեղ ամերիկյան բամբակից № 32 մանվածք է մանվում և մեկ իլիկին շաբաթական մեկ ֆունտ մանվածք է ընկնում։ Տականքը 6% է կազմում։ Այսպես ուրեմն, 10 600 ֆ. բամբակը շաբաթվա ընթացքում վերամշակվում, դառնում է 10 000 ֆ. մանվածք և 600 ֆ. տականք։ 1871 թ. ապրիլին այդ բամբակն արժեր ֆունտը 7¾ պենս, այսինքն՝ 10 600 ֆ. բամբակը կլոր հաշվով՝ 342 ֆ. ստեռլինգ։ Այդ 10 000 իլիկը, նախապատրաստական սարքավորումն ու շոգեմեքենան ներառյալ արժե իլիկը 1 ֆ. ստեռլինգ, հետևապես, 10 000 ֆ. ստեռլինգ։ Նրանց տարեկան մաշվածքն անում է 10% = 1000 ֆ, ստեռլինգ կամ շաբաթական 20 ֆ. ստեռլինգ։ Գործարանային շենքի վարձը 300 ֆ. ստեռլինգ է, կամ շաբաթական 6 ֆ. ստեռլինգ։ Ածուխը (ժամում մեկ ձիաուժին 4 ֆ., 100 (ինդիկատորային) ձիաուժի և շաբաթական 60 ժամի համար, շենքի տաքացումն էլ ներառյալ)՝ 11 տոննա շաբաթական, տոննան 8 շիլլինգ 6 պենսով արժե կլոր հաշվով շաբաթական 4½ ֆ. ստեռլինգ, գազը՝ շաբաթական 1 ֆ. ստեռլինգ յուղը՝ շաբաթական 4½ ֆ. ստեռլինգ, հետևապես, բոլոր օժանդակ նյութերը շաբաթական 10 ֆ. ստեռլինգ։ Այսպես ուրեմն, արժեքի հաստատուն մասը շաբաթական 378 ֆ. ստեռլինգ է տալիս։ Աշխատավարձը կազմում է շաբաթական 52 ֆ. ստեռլինգ։ Մանվածքի գինը ֆունտին 12¼ պենս, 10 000 ֆունտ մանվածքի համար կկազմի 510 ֆ. ստեռլինգ. հետևապես, հավելյալ արժեքը՝ 510 ֆ. ստ.—430
+
Մեքենաների սիստեմը,— անկախ նրանից, նույնատեսակ աշխատամեքենաների պարզ կոոպերացիայի վրա է հիմնված նա, ինչպես ջուլհակության մեջ, թե այլատեսակ մեքենաների զուգակցման վրա, ինչպես մանելու պրոցեսում,— ինքնըստինքյան կազմում է մի մեծ ավտոմատ, քանի որ այդ սիստեմը բանեցվում է ինքն իր սեփական շարժումը ծնող մեկ սկզբնական շարժիչի միջոցով։ Սակայն ամբողջ սիստեմը կարող է շարժման մեջ դրվել, օրինակ, շոգեմեքենայի միջոցով, մինչդեռ առանձին աշխատամեքենաները որոշ շարժումներ անելու համար դեռ բանվորի օժանդակության կարիք ունեն, ինչպես, օրինակ, մյուլերը բանեցնելիս էր պահանջվում՝ սելֆակտորներ մտցնելուց առաջ, իսկ դեռ հիմա էլ պահանջվում է նրբամանվածքի ժամանակ. կամ մեքենայի որոշ մասերը իրենց օպերացիաները կատարելու համար գործիքի նման պետք է բանվորի կողմից ղեկավարվեն, ինչպես մեքենաշինության մեջ slide rest [դարձկեն սուպորտի] ինքնագործ մեխանիզմ դառնալուց առաջ։ Երբ աշխատամեքենան հում նյութը մշակելու համար անհրաժեշտ բոլոր շարժումները կատարում է առանց մարդու աջակցության և կարիք է ունենում միայն բանվորի վերահսկողության, ապա մենք մեր առջև ունենք մեքենաների մի ավտոմատիկ սիստեմ, որը, սակայն, իր դետալներով ենթակա է հետագա կատարելագործման։ Այսպես, օրինակ, այն ապարատը, որն ինքնաբերաբար կանգնեցնում է մանամեքենան, հենց որ թեկուզ մի հատիկ թել է կտրվում, և selfacting stop-ը [ավտոմատ անջատիչը], որը կանգնեցնում է մանածագործական կատարելագործված շոգեհաստոցը, հենց որ մքուքի վրայի ամբողջ միջնաթելը վերջանում է,— միանգամայն ժամանակակից գյուտեր են։ Ինչպես արտադրության անընդհատության, այնպես էլ ավտոմատիկ սկզբունքի կիրառման օրինակ կարող է ծառայել արդի թղթագործարանը։ Թղթի արտադրության միջոցով կարելի էր ընդհանրապես մանրամասն ուսումնասիրել ինչպես տարբեր արտադրության միջոցների պատվանդանի վրա կառուցված՝ արտադրության տարբեր եղանակների զանազանությունը, այնպես էլ հասարակական ֊արտադրական հարաբերությունների կապն արտադրության տարբեր եղանակների հետ. գերմանական հին թղթագործությունը տալիս է արհեստային արտադրության օրինակ, XVII դարի Հոլանդիան և XVIII դարի Ֆրանսիան — բառի իսկական իմաստով մանուֆակտուրայի, իսկ արդի Անգլիան՝ արտադրության այս ճյուղի ավտոմատիկ ֆաբրիկացիայի օրինակ, մինչդեռ Չինաստանում ու Հնդկաստանում այդ նույն արդյունաբերության հնադարյան-ասիական երկու տարբեր ձևեր էլ դեռ մինչև այժմ գոյություն ունեն։
  
ֆ. ստ. = 80 ֆ. ստեռլինգ։ Մենք կապիտալի հաստատուն մասը՝ 378 ֆ. ստեռլինգը հավասարեցնում ենք զրոյի, որովհետև նա չի մասնակցում շաբաթական արժեքի ստեղծմանը։ Մնում է շաբաթական նոր արտադրված արժեքի 132 = 52 ֆ. ստ. + 80 ֆունտ ստեռլինգ (= v + m)։ Այսպիսով, հավելյալ արժեքի նորման = 80/32 = 153 11/13% Տասժամյա միջին աշխատանքային օրվա համար ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքը = 3 31/33 ժամի և հավելյալ աշխատանքը = 6 2/33 ժամի<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Այն մանագործարանի օրինակը, որը մեջ էր բերված աոաջին հրատարակության մեջ և վերաբերում էր 1860 թվականին, մի քանի փաստական սխալ էր պարունակում։ Բնագրում բերված միանգամայն ստույգ թվերն ինձ հաղորդել է Մանչեստրի մի գործարանատեր։ — Պետք է նկատել, որ Անգլիայում հին ձիաուժը հաշվվում էր գլանի տրամագծի համեմատ, իսկ նոր ձիաուժը հաշվվում է այն իրական ուժի համեմատ, ցույց է տալիս ինդիկատորը։ <br>3la Մեջ բերված հաշվումները միայն լուսաբանման համար են։ Այս դեպքում մենք ելնում ենք այն ենթադրությունից, թե գները = արժեքներին։ III գրքում կտեսնենք, որ այս հավասարությունը մինչև անգամ միջին գների համար այդքան հասարակ կերպով չի սահմանվում։</ref>։
+
Մեքենայական արտադրությունն էր ամենազարգացած կերպարանքն ստանում է այն աշխատամեքենաների անդամատված սիստեմի մեջ, որոնք հաղորդիչ մեխանիզմների միջոցով իրենք շարժումն ստանում են մի կենտրոնական ավտոմատից։ Առանձին մեքենայի տեղ հանդես է գալիս այն մեխանիկական հրեշը, որի մարմինը ամբողջ գործարանային շենքեր է բռնում և որի դիվային ուժը, սկզբում քողարկված իր հսկայական անդամների գրեթե հանդիսավոր-չափածո շարժումներով, դուրս է հորդում իր՝ բառի բուն նշանակությամբ աշխատանքային անթիվ օրգանների տենդագին-կատաղի պարի մեջ։
  
Ջեկոբը, ընդունելով, որ մի կվարտեր ցորենի գինը 80 շիլլինգ է, և մեկ ակրի միջին բերքը 22 բուշել է, այնպես որ մեկ ակրից 11 ֆ. ստեռլինգ է ստացվում, 1815 թվականի համար բերում է հետևյալ հաշիվը, որը լուրջ պակասություններ ունի,— որովհետև նրա մեջ նախապես կատարված է տարբեր հոդվածների փոխադարձ ծածկում,— բայց որը բավարար է մեր նպատակի համար.
+
Մյուլերը, շոգեմեքենաները և այլն ավելի առաջ են երևան եկել, քան այն բանվորը, որի բացառիկ զբաղմունքը շոգեմեքենաներ, մյուլեր և նման այլ բաներ շինելն է. ճիշտ այնպես, ինչպես մարդը շոր էր հագնում դեռ այն ժամանակ, երբ դերձակներ չկային։ Բայց Վոկանսոնի, Արկրայտի, Ուատտի և մյուսների գյուտերը կարող էին իրականանալ միայն այն բանի շնորհիվ, որ այդ գյուտարարները գտան զգալի թվով հմուտ մեխանիկական բանվորներ, որոնց պատրաստել էր մանուֆակտուրային ժամանակաշրջանը։ Այդ բանվորների մի մասը կազմված էր տարբեր պրոֆեսիաների պատկանող ինքնուրույն արհեստավորներից, մյուս մասը միավորված էր մանուֆակտուրաների մեջ, որտեղ, ինչպես առաջ հիշատակվեց, առանձին խստությամբ իշխում էր աշխատանքի բաժանումը։ Գյուտերի թիվը մեծանալու և նորագյուտ մեքենաների աճող պահանջարկի հետ ավելի ու ավելի էր զարգանում, մի կողմից, մեքենաշինության տրոհումը բազմաթիվ ինքնուրույն ճյուղերի, մյուս կողմից, աշխատանքի բաժանումը մեքենաշինական մանուֆակտուրաների ներսում։ Այսպիսով, մենք այստեղ մանուֆակտուրայի մեջ հայտնագործում ենք խոշոր արդյունաբերության անմիջական տեխնիկական հիմքը։ Նա արտադրում էր այն մեքենաները, որոնցով խոշոր արդյունաբերությունը վերացնում էր արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունն արտադրության այն ճյուղերում, որոնք ամենից առաջ ընդգրկեց խոշոր արդյունաբերությունը։ Հետևապես, մեքենայական արտադրությունը սկզբում ծագեց իրեն չհամապատասխանող նյութական բազիսի վրա։ Զարգացման մի որոշ աստիճանի վրա մեքենայական արտադրությունը պետք է հեղաշրջեր հենց այդ հիմքը, որ նա սկզբում գտավ պատրաստի վիճակում, իսկ հետո է՛լ ավելի մշակեց, պահպանելով նրա հին ձևը, և պետք է արտադրության իր սեփական եղանակին համապատասխանող նոր բազիս ստեղծեր իրեն համար։ Ինչպես որ առանձին մեքենան գաճաճային մեքենա է մնում, քանի դեռ բանեցվում է միայն մարդու միջոցով, ինչպես որ մեքենաների սիստեմը չէր կարող ազատորեն զարգանալ այնքան ժամանակ, մինչև որ շոգեմեքենան բռնեց արդեն կիրառվող շարժիչ ուժերի՝ կենդանիների, քամու և նույնիսկ ջրի տեղը, այնպես էլ խոշոր արդյունաբերության ամբողջ զարգացումը ջլատված էր մնում, քանի դեռ նրա արտադրության բնորոշ միջոցը, մեքենան ինքը իր գոյությամբ պարտական էր անձնական ուժին, անձնական հմտությանը, այսինքն՝ կախված էր այն մկանային ուժից, աչքաչափի ճշգրտությունից և ձեռքերի վիրտուոզությունից, որով մասնագործ բանվորը մանուֆակտուրայի մեջ կամ արհեստավորը մանուֆակտուրայից դուրս գործում են իրենց գաճաճային գործիքներով։ Եթե մի կողմ թողնենք մեքենաների թանկությունը, որպես նրանց ծագման այդ եղանակի հետևանք,— մի հանգամանք, որով, որպես գիտակցական դրդապատճառով, ղեկավարվում է կապիտալը,— ապա արդյունաբերության արդեն մեքենայական բնույթ ունեցող ճյուղերի հետագա ընդլայնումը և մեքենաների թափանցումը արտադրության նոր ճյուղերի մեջ ամբողջովին կախված էին բանվորների այդ կատեգորիայի աճումից, որն իր զբաղմունքների կիսարտիստական բնույթի հետևանքով կարող էր աճել միայն աստիճանաբար և ոչ թե թռիչքներով։ Բայց զարգացման մի որոշ աստիճանի վրա խոշոր արդյունաբերությունը տեխնիկական հակասության [Widerstreit] մեջ է ընկնում իր արհեստային ու մանուֆակտուրային բազիսի հետ։ Շարժիչ մեքենաների, հաղորդիչ մեխանիզմի ու աշխատամեքենաների չափերի մեծացումը, աշխատամեքենայի բաղկացուցիչ մասերի բարդության, բազմազանության, ինչպես նաև խիստ կանոնավորության ավելացումը այն չափով, որչափով աշխատամեքենան կտրվում է իր այն արհեստային տիպարից, որն սկզբում ամբողջովին որոշում էր նրա կառուցվածքը, և ձեռք է բերում այն ազատ ձևը, որը բացառապես նրա աշխատանքի մեխանիկական խնդրով է որոշվում, ավտոմատիկ սիստեմի զարգացումը և դժվարությամբ մշակվող նյութերի, օրինակ, փայտի<ref>Մեխանիկական ջուլհակահաստոցն իր սկզբնական ձևով կազմված է գլխավորապես փայտից, կատարելագործվածը, արդի հաստոցը՝ երկաթից։ Թե արտադրության միջոցի հին ձևն սկզբում ինչ աստիճանի է գերիշխում նրա նոր ձևի վրա, ցույց է տալիս, ի միջի այլոց, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի թեկուզ ամենամակերեսային համեմատությունը հնի հետ, չուգունաձուլական գործարանների օդամուղային արդի հարմարանքների համեմատությունը դարբնոցի սովորական փուքսի սկզբնական անճարակ մեխանիկական վերարտադրության հետ, և թերևս մյուս բոլորից ավելի համոզիչ օրինակը — այժմյան լոկոմոտիվների գյուտից առաջ լոկոմոտիվ հնարելու առաջին փորձը. նա, իսկապես, երկու ոտք ուներ, որ փոփոխակի բարձրացնում էր ձիու պես։ Միայն մեխանիկայի հետագա զարգացումից ու գործնական փորձի կուտակումից հետո մեքենայի ձևն ամբողջովին սկսում է որոշվել մեխանիկայի սկզբունքներով, ուստի և բոլորովին ազատագրվում է այն գործիքի հին ձևից, որն այժմ զարգանալով դառնում է մեքենա։</ref> փոխարեն երկաթի ավելի ու ավելի անխուսափելի ու աճող գործադրությունը,— ահա բնականորեն աճած այն խնդիրները, որոնց լուծումն ամենուրեք բախվում էր այն շրջանակներին, որոնք պայմանավորված են աշխատանքների կախվածությամբ բանվորի անձնավորությունից և որոնք նույնիսկ մանուֆակտուրայի մեջ կոմբինացված բանվորական անձնակազմը միայն որոշ աստիճան կարող էր ընդլայնել, բայց ոչ ըստ էության խորտակել։ Մանուֆակտուրան չէր կարող ստեղծել այնպիսի մեքենաներ, ինչպես, օրինակ, արդի տպագրական մամուլը, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցն ու արդի գզիչ մեքենան։
  
<TABLE border = 0 width="75%">
+
Արտադրության եղանակի հեղաշրջումը, որ կատարվում է արդյունաբերության մի ոլորտում, պայմանավորում է նույնպիսի հեղաշրջում ուրիշ ոլորտներում։ Այս ամենից առաջ վերաբերում է արդյունաբերության այնպիսի ճյուղերին, որոնք թեև աշխատանքի հասարակական բաժանման շնորհիվ այնքան են մեկուսացված, որ նրանցից ամեն մեկը մի ինքնուրույն ապրանք է արտադրում, սակայն իրար հետ միահյուսվում են իբրև մեկ ընդհանուր պրոցեսի փուլեր։ Այսպես, օրինակ, մեքենայական մանումը անհրաժեշտ դարձրեց մեքենայական մանածագործությունը, իսկ երկուսը միասին՝ անհրաժեշտ դարձրին մեխանիկական-քիմիական ռևոլյուցիան սպիտակացման, չթադրոշմիչ ու ներկարարական արտադրության մեջ։ Նույն ձևով էլ, մյուս կողմից, բամբակեղենի ճյուղում մանելու պրոցեսի ռևոլյուցիան առաջ բերեց բամբակը հունդից բաժանող մեքենայի ՝ ջինի գյուտը, որով միայն հնարավոր եղավ բամբակի արտադրությունն այժմ անհրաժեշտ խոշոր մասշտաբով<ref>Cottongin-ը [բամբակազտիչ մեքենան], որ հնարել էր յանկի Էլի Ուիտնին, մինչև նորագույն ժամանակներն էապես շատ ավելի քիչ էր փոփոխության ենթարկվել, քան XVIII դարի որևէ այլ մեքենա։ Միայն վերջին տասնամյակներում (1867 թվականից առաջ) մի ուրիշ ամերիկացի, պ. Էմերին, Նյու-Յորքի Ալբանիից, գործածությունից դուրս մղեց Ուիտնիի մեքենան մի շատ պարզ ու նպատակահարմար կատարելագործման միջոցով։</ref>։ Բայց հենց արդյունաբերության և հողագործության արտադրության եղանակի մեջ կատարված ռևոլյուցիան անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան արտադրական-հասարակական պրոցեսի ընդհանուր պայմանների, այսինքն՝ հաղորդակցության ու փոխադրության միջոցների մեջ։ Հաղորդակցության ու փոխադրության միջոցները մի այնպիսի հասարակության մեջ, որի pivôt-ն [առանցքը], Ֆուրյեի արտահայտությամբ, կազմում էին մանր հողագործությունն իր տնային օժանդակ արդյունաբերությամբ և քաղաքային արհեստը, այլևս ամենևին չէին բավարարում արտադրության պահանջմունքները մանուֆակտուրային ժամանակաշրջանում, որ ուներ հասարակական աշխատանքի ընդարձակ բաժանում, աշխատանքի միջոցների ու բանվորների համակենտրոնացում, գաղութային շուկաներ, ուստի և այդ միջոցները իսկապես հեղաշրջվեցին։ Այդպես էլ մանուֆակտուրային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած փոխադրության ու հաղորդակցության միջոցները շուտով անտանելի կապանքներ դարձան խոշոր արդյունաբերության համար, որն արտադրության տենդագին արագություն, մասսայական չափեր ուներ և կապիտալի ու բանվորների մասսաները շարունակ նետում էր արտադրության մեկ ոլորտից մյուսը և համաշխարհային շուկայի նոր կապեր էր ստեղծում։ Բացի առագաստանավերի կառուցման կատարյալ հեղաշրջումից, հաղորդակցության ու փոխադրության միջոցները գետային շոգենավերի, երկաթուղիների, օվկիանոսային շոգենավերի ու հեռագրագծերի մի ամբողջ սիստեմի միշոցով կամաց-կամաց հարմարեցվեցին խոշոր արդյունաբերության արտադրության եղանակին։ Բայց երկաթի հսկայական զանգվածները, որ հիմա պետք էր կռել, զոդել, կտրել, շաղափել ու ձևավորել, իրենց հերթին պահանջում էին այնպիսի կիկլոպային մեքենաներ, որոնց ստեղծումը մանուֆակտուրային մեքենաշինության ուժից վեր էր։
    <TR>
+
        <TD colspan=10 align=middle>'''Արժեքի արտադրությունը մեկ ակրից'''</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD>Սերմացու (ցորեն)</TD>
+
        <TD>1</TD>
+
        <TD>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right>9</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>շիլլինգ</TD>
+
        <TD>Տասանորդներ, տուրքեր և հարկեր</TD>
+
        <TD>1</TD>
+
        <TD>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right>1</TD>
+
        <TD align=middle >շիլլինգ</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD>Պարարտանյութ</TD>
+
        <TD>2</TD>
+
        <TD>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right>10</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
        <TD>Ռենտա</TD>
+
        <TD>1</TD>
+
        <TD>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right>8</TD>
+
        <TD align=middle>»</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Աշխատավարձ</TD>
+
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD>
+
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>10</TD>
+
        <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ֆերմերի շահույթ ու տոկոս</TD>
+
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD>
+
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD>
+
        <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD>Ընդամենը</TD>
+
        <TD>7</TD>
+
        <TD>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right>9</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>շիլլինգ</TD>
+
        <TD>Ընդամենը</TD>
+
        <TD>3</TD>
+
        <TD>ֆ. ստ.</TD>
+
        <TD align=right>11</TD>
+
        <TD align=middle >շիլլինգ</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
</TABLE>
+
  
Այն մշտական ենթադրությամբ, թե արդյունքի գինը = նրա արժեքին, հավելյալ արժեքը այստեղ տրոհվում է տարբեր հոդվածների՝ շահույթ, տոկոս, տասանորդներ և այլն։ Այդ հոդվածները մեզ համար հետաքրքրություն չունեն։ Մենք դրանք գումարում ենք և ստանում 3 ֆ. ստեռլինգ 11 շիլլինգ հավելյալ արժեք։ Սերմացուի և պարարտանյութի արժեք 3 ֆ. ստեռլինգ 19 շիլլինգը, որպես կապիտալի հաստատուն մաս, մենք հավասարեցնում ենք զրոյի։ Մնում է ավանսավորած 3 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ փոփոխուն կապիտալը, որի փոխարեն արտադրված է 3 ֆ. ստ. 10 շիլլինգ + 3 ֆ. ստ. 11 շիլլինգ նոր արժեքը։ Այսպիսով, <math>\frac{m}{v}</math> կազմում է <math>\frac{3 \ ֆ. \ ստ. \ 11 \ շիլլինգ}{3 \ ֆ. \ ստ. \ 10 \ շիլլինգ}</math>, 100%-ից ավելի։ Բանվորն իր աշխատանքային օրվա կեսից ավելին գործադրում է արտադրելու համար հավելյալ արժեք, որը զանազան անձինք զանազան պատրվակներով բաշխում են իրենց միջև31a [''Տես 31a ծանոթ.'']։
+
Այսպես ուրեմն, խոշոր արդյունաբերությունը պետք է տիրանար արտադրության իրեն համար բնորոշ միջոցին, բուն մեքենային, պետք է մեքենաների միջոցով մեքենաներ արտադրեր։ Միայն այդ ժամանակ նա իրեն համապատասխան տեխնիկական պատվանդան ստեղծեց և կանգնեց իր սեփական ոտքերի վրա։ Մեքենայական արտադրության աճմանը զուգահեռ՝ XIX դարի առաջին տասնամյակներում մեքենան աստիճանաբար իրոք տիրացավ աշխատամեքենաների արտադրությանը։ Սակայն միայն վերջին տասնամյակում երկաթուղային վիթխարի շինարարությունը և օվկիանոսային նավագնացությունը կյանքի կոչեցին այն կիկլոպային մեքենաները, որոնք կիրառվում են առաջին շարժիչները կառուցելիս։
  
====2. ԱՐԴՅՈՒՆՔԻ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ՄԵՋ====
+
Մեքենայական եղանակով մեքենաներ պատրաստելու համար արտադրական ամենաէական պայմանը շարժիչ մեքենան էր, որ ընդունակ էր ամեն աստիճանի ուժ զարգացնելու և միաժամանակ ամբողջովին ենթարկվում էր վերահսկողության։ Նա արդեն գոյություն ուներ շոգեմեքենայի ձևով։ Բայց դրա հետ միաժամանակ խնդիրն այն էր, որ մեքենայական եղանակով արտադրվեին մեքենայի առանձին մասերի համար անհրաժեշտ խիստ ճշգրիտ երկրաչափական ձևեր՝ գծեր, հարթություններ, շրջագծեր, կոներ, գլաններ ու գնդեր։ Այս պրոբլեմը XIX դարի առաջին տասնամյակում լուծեց Հենրի Մոդսլեյը, գտնելով slide rest-ը [դարձկեն սուպորտը], որը շուտով ավտոմատիկ մեխանիզմի վերածվեց և ճախարակահաստոցից, որի համար նախանշված էր սկզբում, փոփոխված ձևով փոխադրվեց մեքենաշինական մյուս մեքենաների վրա։ Այս մեխանիկական հարմարանքը փոխարինում է ո՛չ թե որևէ առանձին գործիք, այլ հենց մարդկային ձեռքը, որը մի որոշ ձև է ստեղծում՝ հատիչ գործիքի բերանը աշխատանքի նյութին մոտեցնելով, կամ աշխատանքի նյութի, օրինակ, երկաթի վրա ուղղելով։ Այսպիսով հաջողվեց մեքենաների առանձին մասերի երկրաչափական ձևերն արտադրել «հեշտության, ճշտության ու արագության մի այնպիսի աստիճանով, որ ամենահմուտ բանվորի ձեռքին չէր կարող տալ ոչ մի փորձառություն<ref>«The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 239։ Հենց այստեղ էլ ասվում է. «Որքան էլ պարզ և առաջին հայացքից աննշան թվար հաստոցի այդ կցորդը, մենք կարծում ենք, որ առանց չափազանցության կարելի է ասել, թե նրա ազդեցությունը մեքենաների կատարելագործման ու տարածման վրա նույնքան մեծ է, որքան բուն իսկ շոգեմեքենայի մեջ Ուատտի մտցրած կատարելագործումների ազդեցությունը։ Դրա շնորհիվ անմիջապես սկսվեց ամեն տեսակ մեքենաների կատարելագործում և էժանացում և զարկ տրվեց նոր գյուտերի ու կատարելագործումների»։</ref>։
  
Հիմա վերադառնանք այն օրինակին, որը մեզ ցույց տվեց, թե կապիտալիստն ինչպես է փողից կապիտալ ստեղծում։ Նրա մանողի անհրաժեշտ աշխատանքը կազմում է 6 ժամ, հավելյալ աշխատանքը' նույնքան, ուստի բանվորի շահագործման աստիճանը 100% է։
+
Եթե մենք հիմա քննենք մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաների այն մասը, որ կազմում է բառի բուն իմաստով գործիք-մեքենան, ապա մենք դարձյալ կտեսնենք նույն արհեստային գործիքը, միայն կիկլոպային չափերով։ Օրինակ, շաղափող մեքենայի կատարողական մեխանիզմը մի վիթխարի շաղափ է, որը բանեցվում է շոգեմեքենայի միջոցով և առանց որի, իրենց հերթին, չէին կարող արտադրվել մեծ շոգեմեքենաների ու ջրաբաշխական մամուլների գլանները։ Մեխանիկական ճախարակահաստոցը ոտքի սովորական ճախարակահաստոցի կիկլոպային վերարտադրությունն է. ռանդող մեքենան մի երկաթե ատաղձագործ է, որը երկաթը մշակում է այն գործիքով, որով ատաղձագործը փայտն է մշակում. այն գործիքը, որը Լոնդոնի նավաշինարաններում ֆաներա է կտրում, մի հսկայական ածելի է. մեխանիկական մկրատի գործիքը, որը երկաթ է կարում այնպես, ինչպես դերձակի մկրատը մահուդ է կտրում, մի ահռելի մկրատ է. իսկ շոգեմուրճը գործում է սովորական մուրճի գլխով, բայց այնպիսի ծանրություն ունեցող գլխով, որ Թորն ինքը չէր կարող ճոճել այն<ref>Լոնդոնում paddle-weel shafts [շոգենավերի թիանիվների գլանաձողեր] կռելու այդ մեքենաներից մեկը «Թոր» անունն է կրում։ Նա 16½ տոննա ծանրությամբ գլանաձողը կռում է նույնպիսի հեշտությամբ, ինչպես դարբինը՝ պայտը։</ref>։ Օրինակ, մեկն այդպիսի շոգեմուրճերից, որոնք Նեսմիսի գյուտն են, 6 տոննայից ավելի է կշռում և 7 ոտնաչափ բարձրությունից ուղղահայաց ընկնում է 36 տոննա ծանրություն ունեցող սալի վրա։ Նա խաղալով փոշիացնում է գրանիտի ժայռը և ոչ-պակաս ընդունակ է մի շարք թեթև հարվածներով մեխը խրելու փափուկ փայտի մեջ<ref>Փայտ մշակող և փոքր մասշտաբով կիրառելի մեքենաները մեծ մասամբ ամերիկացիների գյուտ են։</ref>։
  
Տասներկուժամյա աշխատանքային օրվա  արդյունքը 20 ֆ. մանվածքն է 30 շիլլինգ արժեքով։ Մանվածքի այս արժեքի ոչ պակաս քան 8/10-ը (24 շիլլինգ) գոյացել է արտադրության գործադրված միջոցների լոկ կրկին երևան եկող արժեքով (20 ֆ. բամբակը 20 շիլլինգ, իլիկները և այլն 4 շիլլինգ), կամ կազմված է հաստատուն կապիտալից։ Մնացած 2/10-ը մանելու պրոցեսի ժամանակ առաջ եկած 6 շիլլինգ նոր արժեքն է, որի կեսը փոխհատուցում է աշխատուժի ավանսավորած օրական արժեքը, կամ փոփոխուն կապիտալը, իսկ մյուս կեսը կազմում է հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգ։ Հետևաբար, այդ 20 ֆ. մանվածքի ամբողջ արժեքը կազմվում է հետևյալ կերպով.
+
Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, ընդունում է գոյության մի այնպիսի նյութական ձև, որը պայմանավորում է մարդկային ուժի փոխարինումը բնության ուժերով և էմպիրիկ ռուտինային եղանակների փոխարինումը բնագիտության գիտակցական կիրառումով։ Մանուֆակտուրայի մեջ աշխատանքի հասարակական պրոցեսի անդամատումը զուտ սուբյեկտիվ է, պարզապես մասնագործ բանվորների համակցություն է. հանձին մեքենաների սիստեմի խոշոր արդյունաբերությանն օժտված է լիովին օբյեկտիվ արտադրական օրգանիզմով, որ բանվորը գտնում է որպես արտադրության արդեն պատրաստի նյութական պայման։ Պարզ կոոպերացիայի ու նույնիսկ աշխատանքի բաժանման հետևանքով մասնականացված կոոպերացիայի մեջ ավելի կամ պակաս չափով դեռ պատահական է առանձնացած բանվորի դուրսմղումը հասարակականացրած բանվորի կողմից։ Մեքենաները, սակայն, մի քանի բացառություններով, որոնց մասին հետո կհիշատակվի, գործում են անմիջաբար հասարակականացրած կամ համատեղ աշխատանքի ձեռքում միայն։ Հետևապես, աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ բնույթն այստեղ դառնում է մի այնպիսի տեխնիկական անհրաժեշտություն, որը հենց աշխատանքի միջոցի բնույթն է թելադրում։
  
մանվածքի 30 շիլլինգ արժեքը = 24 շիլլ. + 3 շիլլ. + 3 շիլլ. (= c + v + m)։
+
====2. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՔԻՆ====
  
Քանի որ այդ ամբողջ արժեքը մարմնանում է 20 ֆ. մանվածք ներկայացնող ամբողջ արդյունքի մեջ, ուստի արժեքի տարբեր տարրերը ևս կարելի կլիներ արտահայտել արդյունքի հարաբերական մասերի մեջ։
+
Մենք տեսանք, որ կոոպերացիայից ու աշխատանքի բաժանումից ծագող արտադրողական ուժերը ոչինչ չեն նստում կապիտալի վրա։ Նրանք հասարակական աշխատանքի բնական ուժերն են։ Բնական ուժերը, ինչպես շոգին, ջուրը և այլն, որոնք կիրառվում են արտադրողական պրոցեսներում, նույնպես ոչինչ չեն նստում։ Բայց ինչպես որ շնչելու համար մարդուն թոքեր են հարկավոր, այնպես էլ նա բնական ուժերն արտադրողաբար սպառելու համար կարիք ունի «մարդկալին ձեռքի ստեղծման»։ Ջրի շարժիչ ուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ջրանիվ, շոգու առաձգականությունն օգտագործելու համար՝ շոգեմեքենա։ Այս բանը գիտությանն էլ է վերաբերում այնպես, ինչպես բնական ուժերին։ Երբ արդեն գտնված են էլեկտրական հոսանքի ներգործության շրջանակում մագնիսային սլաքի շեղման օրենքը կամ էլեկտրական հոսանքին ենթարկված երկաթի մագնիսականացման օրենքը, նրանք այլևս ոչ մի գրոշ չարժեն<ref>Գիտությունը կապիտալիստին «ոչինչ» չի նստում ընդհանրապես, բայց այդ ամենևին չի խանգարում, որ նա շահագործի գիտությունը։ «Ուրիշի» գիտությունը կապիտալն այնպես է զավթում, ինչպես յուրացնում է ուրիշի աշխատանքը։ Բայց «կապիտալիստական» յուրացումն ու «անձնական» յուրացումը — վերաբերի դա գիտությանը թե նյութական հարստությանը — բոլորովին տարբեր բաներ են։ Հենց ինքը՝ դոկտոր Յուրը գանգատվում էր, թե իր սիրելի գործարանատերերը, որոնք մեքենաներ են շահագործում, գռեհկորեն անծանոթ են մեխանիկային, իսկ Լիբիխը պատմում է անգլիական քիմիական գործարանների տերերի սարսափելի տգիտության մասին քիմիայի բնագավառում։</ref>։ Բայց այդ օրենքները հեռագրության և այլ բնագավառներում օգտագործելու համար պահանջվում է մի շատ թանկ ու բարդ ապարատ։ Ինչպես տեսանք, գործիքը դուրս չի մղվում մեքենայի կողմից։ Մարդկային օրգանիզմի գաճաճային գործիքից նա իր չափերով ու քանակով աճում-դառնում է մարդու ստեղծած մեխանիզմի գործիք։ Կապիտալը այժմ բանվորին հարկադրում է աշխատելու ոչ թե ձեռքի գործիքով, այլ մեքենայով, որն ինքն է կառավարում իր գործիքները։ Բայց եթե, այդպիսով, հենց առաջին հայացքից պարզ է, որ խոշոր արդյունաբերությունը, արտադրության պրոցեսի համար տիրանալով բնության վիթխարի ուժերին ու բնագիտությանը, պետք է չափազանց բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, ապա ամենևին էլ այնպես պարզ չէ, թե արտադրողական ուժի այդ բարձրացումը ձեռք չի՞ բերվում արդյոք, մյուս կողմից, աշխատանքի ծախսման ավելացմամբ։ Հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մասի նման մեքենաները ոչ մի արժեք չեն ստեղծում, բայց իրենց սեփական արժեքը փոխանցում են այն արդյունքին, որի արտադրման համար նրանք ծառայում են։ Որչափով մեքենաներն արժեք ունեն և որչափով, ուրեմն, արժեքը փոխանցում են արդյունքին, այդ չափով նրանք կազմում են վերջինիս արժեքի բաղկացուցիչ մասը։ Փոխանակ արդյունքն էժանացնելու մեքենաներն այն թանկացնում են իրենց սեփական արժեքի համեմատ։ Կասկածից դուրս է, որ մեքենան և մեքենաների զարգացած սիստեմը [systematisch entwickelte Maschinerie], խոշոր արդյունաբերության համար բնորոշ այս միջոցը, անհամեմատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան աշխատանքի միջոցները արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունների մեջ։
  
Եթե 30 շիլլինգ արժեքը գոյություն ունի 20 ֆ. մանվածքի մեջ, ապա այդ արժեքի 8/10-ը կամ 24 շիլլինգ հաստատուն մասը պարունակում է արդյունքի 8/10-ի մասի մեջ, այսինքն՝ 16 ֆ. մանվածքի մեջ։ Նրանցից 13 1/3 ֆ. ներկայացնում է հում նյութի՝ 20 շիլլինգ արժեցող մանած բամբակի արժեքը, իսկ 2 2/3 ֆունտը՝ գործադրված օժանդակ նյութերի և աշխատանքի միջոցների, իլիկների և այլն 4 շիլլինգ արժեքը։
+
Պետք է ամենից առաջ նշել, որ մեքենաներն աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին են մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մի մասով։ Մեքենաները երբեք ավելի շատ արժեք արդյունքին չեն միացնում, քան այն արժեքը, որ կորցնում են միջին հաշվով իրենց մաշվելու հետևանքով։ Այսպիսով, մեծ տարբերություն կա մեքենայի արժեքի և արժեքի այն մասի միջև, որ մեքենայից պարբերաբար փոխանցվում է արդյունքին։ Մեծ տարբերություն կա մեքենայի՝ որպես արժեքի գոյացման տարրի, և մեքենայի՝ որպես արդյունքի գոյացման տարրի միջև։ Որքան ավելի մեծ է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում միևնույն մեքենաները նորից ու նորից ծառայում են աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ, այնքան ավելի մեծ է այդ տարբերությունը։ Ճիշտ է, մենք տեսանք, որ բառի բուն իմաստով աշխատանքի ամեն մի միջոց կամ արտադրության գործիք աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մասերով, իր օրական միջին մաշվածքի հետ համամասնորեն։ Սակայն օգտագործման ու մաշվածքի այդ տարբերությունը շատ ավելի մեծ է մեքենաների համար, քան գործիքի համար, որովհետև մեքենաները, կառուցված լինելով ավելի դիմացկուն նյութից, ավելի երկար են ապրում, իսկ նրանց կիրառումը, որ կարգավորվում է խիստ գիտական օրենքներով, հնարավոր է դարձնում նրանց բաղկացուցիչ մասերի և նրանց սպառած միջոցների ծախսման ավելի մեծ տնտեսումը, և, վերջապես, նրանց արտադրության ասպարեզը անհամեմատ ավելի լայն է, քան գործիքինը։ Եթե մենք մեքենաներից ու գործիքից մի կողմ դնենք նրանց օրական միջին ծախքերը կամ արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ նրանք միացնում են արդյունքին իրենց օրական միջին մաշվածքով և օժանդակ նյութերի սպառումով, ինչպես յուղը, ածուխը և այլն, ապա կտեսնենք, որ նրանք գործում են ձրիաբար, ինչպես բնության ուժերը, որոնք գոյություն ունեն առանց մարդկային աշխատանքի աջակցության։ Որքան ավելի մեծ են մեքենաների արտադրողական գործունեության չափերը գործիքի արտադրողական գործունեության համեմատությամբ, այնքան ավելի մեծ են նրանց անվճար ծառայության չափերը գործիքի նույնպիսի ծառայության հետ համեմատած։ Միայն խոշոր արդյունաբերության մեջ է մարդը վարժվում իր անցյալ, արդեն առարկայացած աշխատանքի արդյունքին հարկադրել գործելու բնության ուժերի նման ձրիաբար խոշոր մասշտաբով<ref>Ռիկարդոն երբեմն այնպիսի բացառիկ ուշադրություն է դարձնում մեքենաների այդ գործողության վրա,— որը, իդեպ, նա նույնքան քիչ է պարզաբանել, որքան աշխատանքի պրոցեսի ու արժեքի գոյացման պրոցեսի ընղհանուր տարբերությունը,— որ տեղ-տեղ մոռանում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ մեքենաները փոխանցում են արդյունքին, և այդ բոլորովին նույնացնում է բնության ուժերի հետ։ Այսպես, օրինակ. «Ադամ Սմիթը ամենուրեք ընդունում է այն ծառայությունները, որ մեզ մատուցում են բնության գործոններն ու մեքենաները։ Բայց նա ճշտորեն տարբերում է այն արժեքի էությունը, որ նրանք հաղորդում են ապրանքներին,... քանի որ նրանք այդ աշխատանքը ձրի են կատարում, ուստի նրանց աջակցությունը ոչինչ չի ավելացնում փոխանակային արժեքին» (Ricardo: «Principles of Political Economy.», 3-րդ հրատ., London 1821, էջ 336, 337)։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XX, էջ 180։] Հասկանալի է՝ Ռիկարդոյի դիտողությունն իրավացի է Ժ. Բ. Սեյի նկաամամբ, որը շաղակրատում է, թե մեքենաներն այն «ծառայությունն» են մատուցում, որ նրանք ստեղծում են «շահույթի» մի մասը կազմող արժեքը։<br>109a {'''3-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Մեկ «ձիաուժը» հավասար է մի րոպեում 33 000 ոտնաչափ-ֆունտի ուժին, այսինքն՝ այն ուժին, որը մեկ րոպեում 33 000 ֆունտը բարձրացնում է 1 ոտնաչափ (անգլիական) կամ 1 ֆունտը՝ 33 000 ոտնաչափ։ Այս է հենց այն ձիաուժը, որի մասին խոսք եղավ վերևում։ Բայց սովորական առևտրական լեզվում, ինչպես նաև տեղ-տեղ այս գրքի ցիտատներում, տարբերություն է դրվում միևնույն մեքենայի «անվանական» և «առևտրական» կամ «ինդիկատորային» ձիաուժերի միջև։ Հին, կամ անվանական, ձիաուժը հաշվվում է բացառապես մխոցի շարժումով ու գլանի տրամագծով և բոլորովին հաշվի չի առնում շոգու ճնշումն ու մխոցի արագությունը։ Այսինքն՝ փաստորեն այդ նշանակում է, որ շոգեմեքենան ունի, օրինակ, 50 ձիաուժ, եթե նա շարժման մեջ է դրվում շոգու նույնպիսի թույլ ճնշումով ու մխոցի նույնպիսի աննշան արագությամբ, ինչպես Բոլտոնի և Ուատտի ժամանակ։ Բայց վերջին երկու գործոնն այն ժամանակվանից հետո հսկայական չափով աճել են։ Մեքենայի այժմ իրապես մատակարարած մեխանիկական ուժը չափելու համար հնարվեց ինդիկատորը, որը ցույց է տալիս շոգու ճնշումը։ Իսկ մխոցի արագությունը հեշտ է որոշել։ Այսպիսով, չափի միավոր ծառայող «ինդիկատորային» կամ «առևտրային» ձիաուժը այն մաթեմատիկական ֆորմուլան է, որը միաժամանակ նկատի է առնում գլանի տրամագիծը, մխոցի բարձրանալու աստիճանը, մխոցի արագությունն ու շոգու ճնշումը, և որը ցույց է տալիս, թե տվյալ մեքենան իրոք մի րոպեում քանի անգամ 33 000 ոտնաչափ-ֆունտ է զարգացնում։ Ուստի մեկ անվանական ձիաուժը կարող է փաստորեն երեք, չորս և նույնիսկ հինգ ինդիկատորային, կամ իրական, ձիաուժ մատակարարել։ Այս ծանոթագրությունը հետագա զանազան ցիտատները պարզաբանելու համար է։ — Ֆ. Է.}</ref>։
  
Այսպես ուրեմն, 13 1/3 ֆ. մանվածքը ներկայացնում է ամբողջ արդյունքի՝ 20 ֆ. մանվածքի վրա գործադրված ամբողջ բամբակը, ներկայացնում է ամբողջական արդյունքի հում նյութը, և ուրիշ ոչինչ։ Թեև նրա մեջ պարունակվում է ընդամենը 13 1/3 շիլլինգ արժեքի ֆ. բամբակ, բայց նրա շիլլինգ հավելութային արժեքը կազմում է մնացած 6 2/3 մանվածքի վրա գործադրված բամբակի համարժեքը։ Գործն այնպես է պատկերանում, որ կարծես վերջին 6 2/3 ֆունտ մանվածքից պոկված հանված է բամբակը, և ամբողջական արդյունքի ամբողջ բամբակը միասին խցկած է 13 1/3 ֆունտ մանվածքի մեջ։ Բայց դրա փոխարեն հիմա 13 1/3 ֆ. մանվածքի մեջ չի պարունակվում ո՛չ գործադրված օժանդակ նյութերի ու աշխատամիջոցների արժեքի, ոչ էլ մանելու պրոցեսի մեջ ստեղծված նոր արժեքի ոչ մի ատոմ։
+
Կոոպերացիան ու մանուֆակտուրան ուսումնասիրելիս մենք տեսանք, որ արտադրության որոշ ընդհանուր պայմաններ, օրինակ, շենքերը և այլն, մեկուսացված բանվորների արտադրության մասնատված պայմանների համեմատությամբ տնտեսվում են միատեղ գործադրելիս, հետևապես, համեմատաբար քիչ են թանկացնում արդյունքը։ Մեքենայական արտադրության ժամանակ ո՛չ միայն աշխատամեքենայի կորպուսն են միատեղ գործածում նրա բազմաթիվ գործիքները, այլև միևնույն շարժիչ-մեքենան հաղորդիչ մեխանիզմի մի մասի հետ միատեղ գործ են ածվում բազմաթիվ աշխատամեքենաների կողմից։
  
Ճիշտ այդպես էլ հետագա 2 2/3 ֆ.  մանվածքը, որի մեջ պարունակված է հաստատուն կապիտալի մնացորդը (= 4 շիլլինգ), ուրիշ ոչինչ չի ներկայացնում, բացի ամբողջ արդյունքի՝ 20 ֆ. մանվածքի վրա գործադրված օժանդակ նյութերի ու աշխատամիջոցների արժեքից։
+
Երբ տրված է տարբերությունը մեքենաների արժեքի և արժեքի ա՛յն մասի միջև, որ նրանք ամեն օր փոխանցում են իրենց արդյունքին, ապա ամենից առաջ արդյունքի չափերից, կարծես թե նրա մակերեսից է կախված այն աստիճանը, որով արժեքի այդ մասը թանկացնում է արդյունքը։ Բլեկբեռնեցի Բեյնսը 1857 թվականին հրապարակած մի դասախոսության մեջ հաշվում է, որ «ամեն մի ռեալ մեխանիկական ձիաուժ [''Տես 109a ծանոթ.''] բանեցնում է 450 սելֆակտորային մյուլային իլիկ համապատասխան նախապատրաստական սարքավորումով, կամ 200 վատերային իլիկ, կամ 40-դյույմանոց գործվածքի համար 15 ջուլհակահաստոց հինման, սոսնձման և այլ հարմարանքներով»։ Առաջին դեպքում 450 մյուլային իլիկի օրական արդյունքի, երկրորդ դեպքում 200 վատերային իլիկի արդյունքի, երրորդ դեպքում 15 մեխանիկական ջուլհակահաստոցի արդյունքի վրա են բաշխվում մի շոգեձիաուժի ու նրանով շարժման մեջ դրվող մեքենաների մաշվածքի օրական ծախքերը, այնպես որ դրա շնորհիվ արժեքի լոկ մի աննշան մասն է փոխանցվում մեկ ունցիա մանվածքին կամ մի արշին գործվածքին։ Նույնը վերաբերում է վերևի օրինակի մեջ հիշված շոգեմուրճին։ Որովհետև նրա օրական մաշվածքը, ածխի սպառումը և այլն բաշխվում են երկաթի այն հրեշավոր մասսաների վրա, որ նա կռում է մեկ օրում, ուստի երկաթի ամեն մի ցենտներին ընկնում է արժեքի մի շատ փոքր մաս միայն, բայց նա շատ մեծ կլիներ, եթե այդ կիկլոպային գործիքով փոքրիկ մեխեր խփեին մի բանի մեջ։
  
Այսպիսով, արդյունքի 8/10-ը, կամ 16 ֆունտ մանվածքը, որ քննության է առնվում նրա մարմնական ձևի մեջ, որպես սպառողական արժեք, որպես մանվածք, թեև մանելու աշխատանքի ստեղծագործությունն է նույնքան, որքան և արդյունքի մնացած մասերը, այնուամենայնիվ, մեր վերցրած կապակցությամբ քննելով՝ չի պարունակում մտնելու աշխատանք, մանելու բուն իսկ պրոցեսի ժամանակ ներծծված աշխատանք։ Գործն այնպես է ներկայանում, որ կարծես թե հիշյալ 16 ֆունտ մանվածքն առանց մանելու է մանվածք դարձել և նրա մանվածքի ձևը մի բացարձակ պատրանք է։ Եվ, իրոք, եթե կապիտալիստը այդ մանվածքը ծախի 24 շիլլինգով և դրանով նորից գնի արտադրության իր միջոցները, ապա ակներև կդառնա, որ 16 ֆ. մանվածքը ներկայացնում է լոկ վերազգեստավորված բամբակ, իլիկներ, քարածուխ և այլն։
+
Եթե տրված են աշխատամեքենայի գործունեության սահմանները, այսինքն՝ եթե տրված է նրա գործիքների թիվը, կամ երբ խոսքը վերաբերում է ուժին, ապա նրանց տվյալ ծավալի դեպքում արդյունքի մասսան կախված է այն արագությունից, որով մեքենան աշխատում է, այսինքն` օրինակ, իլիկների պտտվելու արագությունից կամ մուրճի մեկ րոպեում հասցրած հարվածների թվից։ Այդ հսկայական մուրճերից մի քանիսը մի րոպեում 70 հարված են հասցնում, Ռայդերի արտոնագրած կռանող մեքենան, որը իլիկներ կռելիս փոքր չափերի շոգեմուրճ է գործածում, 700 հարված է հասցնում մի րոպեում։
  
Ընդհակառակը, արդյունքի մնացած 2/10-ը կամ 4 ֆ. մանվածքը հիմա ուրիշ ոչինչ չի ներկայացնում, բացի մանելու տասներկուժամյա պրոցեսի ժամանակ արտադրված 6 շիլլինգի նոր արժեքից։ Օգտագործված հում նյութերի և աշխատանքի միջոցների այն արժեքը, որ պարունակվում էր այդ մանվածքի մեջ, նրանից արդեն դուրս է կորզված և մտել է առաջին 16 ֆունտ մանվածքի մեջ։ 20 ֆ. մանվածքի մեջ մարմնացած մանելու աշխատանքը կենտրոնացված է արդյունքի 2/10-ի մեջ։ Բանն այնպես է ներկայանում, որ կարծես թե մանողը 4 ֆունտ մանվածքը օդից է մանել կամ այնպիսի բամբակից ու այնպիսի իլիկներով է մանել, որոնք տրված լինելով բնությունից, առանց մարդկային աշխատանքի աջակցության, ոչ մի արժեք չեն միացնում արդյունքին։
+
Եթե տրված է այն պրոպորցիան, որով մեքենաների արժեքը փոխանցվում է արդյունքին, ապա արժեքի այդ փոխանցվող մասի մեծությունը կախված է մեքենաների իսկ արժեքից<ref>Կապիտալիստական պատկերացումների ազդեցության տակ գտնվող ընթերցողը, իհարկե, կասի, թե այստեղ ոչինչ չկա այն «տոկոսի» մասին, որ մեքենան — իր կապիտալային արժեքին pro rata [համամասնորեն]— միացնում է արդյունքին։ Սակայն հեշտ է համոզվել, որ մեքենան, ինչպես և հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մաս, նոր արժեք չարտադրելով, այդպիսի արժեք չի էլ կարող միացնել «տոկոս» անվան տակ։ Այնուհետև պարզ է, որ այստեղ, քանի որ խոսքը վերաբերում է հավելյալ արժեքի արտադրությանը, նրա ոչ մի մասը չի կարելի a priori ենթադրել «տոկոս» անվան տակ։ Հաշվելու կապիտալիստական եղանակը, որ է prima facie [առաջին հայացքից] թվում է, թե անհեթեթ է և հակասում է արժեքի գոյացման օրենքներին, իր բացատրությունը կգտնի այս աշխատության երրորդ գրքում։</ref>։ Որքան ավելի քիչ աշխատանք են պարունակում իրենք՝ մեքենաները, այնքան նրանք ավելի քիչ արժեք են միացնում արդյունքին։ Որքան ավելի քիչ արժեք են հաղորդում նրանք արդյունքին, այնքան ավելի արտադրողական են և իրենց մատուցած ծառայությամբ այնքան ավելի են մոտենում բնական ուժերին։ Իսկ մեքենաների միջոցով մեքենաներ արտադրելը պակասեցնում է նրանց արժեքը՝ նրանց չափերի ու գործողության համեմատությամբ։
  
Այդ 4 ֆունտ մանվածքի մեջ, որը, այսպիսով, պարունակում է մանելու օրական պրոցեսի ժամանակ նոր արտադրված ամբողջ արժեքը, մի կեսը ներկայացնում է այն արժեքը, որով փոխհատուցվում է օգտագործված աշխատուժի արժեքը միայն, այսինքն՝ լոկ 3 շիլլինգ փոփոխուն կապիտալը, իսկ մնացած 2 ֆունտ մանվածքը՝ միայն 3 շիլլինգ հավելյալ արժեքը։
+
Արհեստային կամ մանուֆակտուրային ապրանքների գների և մեքենաներով արտադրվող նույն ապրանքների գների համեմատական վերլուծությունն այն հետևանքին է հասցնում ընդհանրապես, որ մեքենայական արդյունքի մեջ հարաբերաբար աճում, բայց բացարձակորեն նվազում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ փոխանցվում է աշխատանքի միջոցներից։ Այսինքն՝ նրա բացարձակ մեծությունը նվազում է, բայց արդյունքի, օրինակ, մի ֆունտ մանվածքի ամբողջ արժեքի համեմատությամբ նրա մեծությունն աճում է<ref>Արժեքի այս բաղկացուցիչ մասը, որ մեքենան է միացնում, բացարձակորեն ու հարաբերաբար ընկնում է այն դեպքերում, երբ մեքենան դուրս է մղում ձիերին, ընդհանրապես բանող անասուններին, որոնք օգտագործվում են բացառապես իբրև շարժիչ ուժ և ոչ իբրև նյութերի փոխանակության մեքենաներ։ Իդեպ նկատենք, որ երբ Դեկարտը կենդանիներին բնորոշում է որպես սոսկ մեքենաներ, ապա գործին նայում է մանուֆակտուրային ժամանակաշրջանի աչքերով, տարբերվելով միջնադարից, որը կենդանուն համարում էր մարդու օգնական, ինչպես հետագայում նաև պ-ն ֆոն Հալլերը իր «Restauration der Staatswissenschaften»-ում։ Որ Դեկարտը, ինչպես և Բեկոնը, արտադրության եղանակի փոփոխությունը և մարդու կողմից բնության վրա գործնականորեն իշխելը համարում էր մտածողության մեթոդի փոփոխության հետևանք, ցույց է տալիս նրա «Discours de la Méthode» աշխատությունը, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Կարելի է (նրա կողմից փիլիսոփայության մեջ մտցված մեթոդի միջոցով) հասնել գիտելիքների, որոնք շատ օգտակար են կյանքում, և այն հայեցողական փիլիսոփայության փոխարեն, որ ավանդում են դպրոցներում, գտնել գործնական փիլիսոփայությունը, որի օգնությամբ, իմանալով կրակի, ջրի, օդի, աստղերի ու մեզ շրջապատող մյուս բոլոր մարմինների ուժն ու ներգործությունը, ինչպես մենք գիտենք մեր արհեստավորների տարբեր զբաղմունքները, մենք կարող էինք ճիշտ նույն եղանակով դրանք օգտագործել նրանց հատուկ բազմազան կիրառումների համար և հենց դրանով էլ դառնալ բնության տեր ու տնօրենը», իսկ դրա հետ միասին և «նպաստել մարդկային կյանքի կատարելագործմանը»։ Սըր Դեդլի Նորսի «Discources upon Trade» (1691 թ.) աշխատության առաջաբանում ասված է, որ Դեկարտի մեթոդը, քաղաքատնտեսության մեջ կիրառվելով, սկսել է այն ազատագրել փողի, առևտրի և այլ հարցերի վերաբերյալ հին հեքիաթներից ու սնահավատ պատկերացումներից։ Սակայն վաղ շրջանի անգլիական տնտեսագետները, ընդհանուր առմամբ, հարում էին Բեկոնի ու Հոբսի փիլիսոփայությանը, այնինչ հետագայում Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի համար քաղաքատնտեսության κατ’έξοχήν [առավելապես] «փիլիսոփան» դարձավ Լոկկը։</ref>։
  
Քանի որ մանողի 12 աշխատաժամն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ուստի 30 շիլլինգի մանվածքի մեջ առարկայացված է 60 աշխատաժամ։ Այդ 60 ժամը գոյություն ունի 20 ֆունտ մանվածքի մեջ, որից 8/10-ը կամ 16 ֆունտը մանելն սկսվելուց առաջ անցած 48 աշխատաժամերի նյութականացումն է, այսինքն՝ մանվածքի արտադրամիջոցների մեջ առարկայացված աշխատանքի նյութականացումը, իսկ 2/10-ը կամ 4 ֆունտը մանելու բուն պրոցեսում ծախսված 12 աշխատաժամի նյութականացումը։
+
Պարզ է, որ եթե որոշ մեքենայի արտադրումը նույնքան շատ աշխատանք է նստում, որքան տնտեսվում է նրա կիրառումով, ապա տեղի է ունենում աշխատանքի սոսկ տեղափոխություն, այսինքն՝ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի ընդհանուր գումարը չի նվազում, կամ աշխատանքի արտադրողականությունը չի բարձրանում։ Սակայն, ակներև է, որ մեքենայի արժեքը կազմող աշխատանքի ու նրա տնտեսած աշխատանքի միջև եղած տարբերությունը, կամ նրա արտադրողականության աստիճանը կախում չունի այն տարբերությունից, որ կա մեքենայի բուն արժեքի ու նրա փոխարինած գործիքի արժեքի միջև։ Առաջին տարբերությունը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայի աշխատանքային ծախքերը, ուրեմն և արժեքի նրա կողմից արդյունքին միացված մասը, շարունակում են ավելի փոքր լինել այն արժեքից, որ բանվորն իր գործիքով կմիացներ աշխատանքի առարկային։ Ուստի մեքենայի արտադրողականությունը չափվում է այն աստիճանով, որով նա մարդկային աշխատանքի ուժն է փոխարինում։ Պ-ն Բեյնսի ասելով՝ համապատասխան նախապատրաստական սարքավորման հետ միասին 450 մյուլային իլիկին, որոնք շարժման մեջ են դրվում մի շոգեձիաուժով, ընկնում է 2½ բանվոր<ref>Էսսենի առևտրական պալատի տարեկան հաշվետվության համաձայն (1863 թ. հոկտեմբեր) Կրուպպի պողպատաձուլական գործարանը 1862 թվականին հալոցային, շիկացման ու ցեմենտի 161 հնոցով, 32 շոգեմեքենայով (1800 թվականին մոտավորապես այդքան էր Մանչեստրում կիրառվող շոգեմեքենաների ընդհանուր թիվը) ու 14 շոգեմուրճով, որոնք բոլորը միասին ներկայացնում էին 1236 ձիաուժ,— 49 դարբնահնոցով, 203 գործիք-մեքենայով ու մոտավորապես 2400 բանվորով, արտադրում էր 13 միլ. ֆունտ ձույլ պողպատ։ Այստեղ 1 ձիաուժին նույնիսկ 2 բանվորից էլ պակաս է ընկնում։</ref>. այս դեպքում ամեն մի selfacting mule spindle [սելֆակտորային իլիկ] տասժամյա աշխատանքային օրում 13 ունցիա (միջին համարների) մանվածք է մանում, որը 2½ բանվորի համար կկազմի շաբաթական 365⅝ ֆունտ մանվածք։ Հետևաբար, մոտավորապես 366 ֆունտ բամբակը (պարզեցնելու համար մենք մի կողմ ենք թողնում տականքը) մանվածք դառնալիս կլանում է միայն 150 աշխատաժամ, կամ տասժամյա 15 աշխատանքային օր, այնինչ ճախարակով մանելիս, երբ մանողը 60 ժամում 13 ունցիա մանվածք է արտադրում, բամբակի նույն քանակը 2 700 տասժամյա աշխատանքային օր կամ 27 000 աշխատանքային ժամ կկլաներ<ref>Բեբբեջը հաշվում է, որ Ճավայում բամբակի արժեքը 117 % ավելանում է համարյա միայն մանելու աշխատանքի միջոցով։ Նույն այդ ժամանակ (1832 թ.) Անգլիայում այն ընդհանուր արժեքը, որ նրբամանության դեպքում մեքենաներն ու աշխատանքը միացնում էին բամբակին, կազմում էր հում նյութի արժեքի մոտ 33%(«On the Economy of Machinery». London 1832, էջ 165, 166)։</ref>։ Այնտեղ, որտեղ blockprinting-ի կամ չիթը ձեռքով դրոշմելու հին մեթոդը փոխարինված է չթի մեքենայական դրոշմումով, մի մեքենան մեկ մեծահասակ բանվորի կամ դեռահասի օժանդակությամբ մի ժամում այնքան քառագույն չիթ է դրոշմում, որքան առաջ դրոշմում էին 200 մեծահասակ բանվորներ<ref>Մեքենայով դրոշմելիս, բացի դրանից, ներկն էլ է տնտեսվում։</ref>։ Քանի դեռ Էլի Ուիտնին 1793 թվականին չէր գտել cottongin-ը [բամբակի ջինը], մի ֆունտ բամբակը հունդից բաժանելը նստում էր մեկ միջին աշխատանքային օր։ Նրա գյուտի շնորհիվ մի նեգրուհի կարող է օրական 100 ֆունտ բամբակ զտել, իսկ այն ժամանակից cottongin-ի [բամբակի ջինի] արտադրողականությունը է՛լ ավելի զգալի չափով է բարձրացել։ Մեկ ֆունտ մաքրած բամբակը, որի արտադրությունը առաջ 50 ցենտ արժեր, հետագայում ծախվում էր 10 ցենտով և այն էլ՝ ավելի մեծ շահույթով, այսինքն՝ ավելի մեծ քանակությամբ անվճար աշխատանք պարունակելով։ Հնդկաստանում բամբակը հունդից բաժանելու համար գործ է ածվում մի կիսա-մեքենայանման գործիք, չուրկա, որով մեկ տղամարդ և մեկ կին օրական 28 ֆունտ բամբակ են մաքրում։ Դոկտոր Ֆորբսի մի քանի տարի առաջ հնարած չուրկայով մեկ տղամարդ և մեկ պատանի օրական մաքրում են 250 ֆունտ, իսկ եթե որպես շարժիչ ուժ կիրառվում են եզներ, շոգի կամ ջուր, ապա պահանջվում են միայն մի քանի պատանիներ ու աղջիկներ, որոնք feeder-ների (այսինքն՝ մեքենային նյութ մատուցողների) դեր են կատարում։ Եզներով բանեցվող այդպիսի տասնվեց մեքենա օրական այն աշխատանքն են կատարում, որն առաջ միջին հաշվով 750 մարդ էր պահանջում<ref>Հմմտ. Paper read by Dr. Watson. Reporter on the Products to the Government of India, before the Society of Arts, 17 April 1860.</ref>։
  
Առաջներում մենք տեսանք, որ մանվածքի արժեքը հավասար է մանվածքի արտադրության ժամանակ ստեղծված նոր արժեքի գումարին, պլյուս նրա արտադրության միջոցների մեջ դրանից առաջ արդեն գոյություն ունեցող արժեքը։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես արդյունքի արժեքի ֆունկցիապես կամ էապես տարբեր բաղկացուցիչ մասերը կարելի է ներկայացնել բուն արդյունքի հարաբերական մասերի մեջ։
+
Ինչպես արդեն հիշատակեցինք, շոգեգութանի շոգեմեքենան 3 պենսով կամ ¼ շիլլինգով այնքան աշխատանք է կատարում մի ժամում, որքան 66 մարդը մեկ ժամում 15 շիլլինգով։ Ես այս օրինակին վերադառնում եմ սխալ պատկերացումից խուսափելու համար։ Այն է՝ այդ 15 շիլլինգը 66 մարդու մեկ ժամում միացրած աշխատանքի արտահայտությունը չէ ամենևին։ Եթե հավելյալ աշխատանքի հարաբերությունն անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ 100% էր, ապա այդ 66 բանվորը մեկ ժամում արտադրում էին 30 շիլլինգի արժեք, թեև իրենց ստացած համարժեքի, այսինքն՝ 15 շիլլինգ աշխատավարձի մեջ ընղհանուր 66 ժամի քանակից միայն 33 ժամն է ներկայացված։ Այսպես ուրեմն, եթե ենթադրենք, որ մեքենան արժե ճիշտ այնքան, որքան կազմում է նրա դուրս մղած 150 բանվորի տարեկան վարձը, ասենք 3 000 ֆունտ ստեռլինգ, ապա այդ 3 000 ֆունտ ստեռլինգը 150 բանվորի կատարած ու աշխատանքի առարկային միացրած ամբողջ աշխատանքի փողային արտահայտությունը չէ ամենևին, այլ նրանց տարեկան աշխատանքի այն մասը միայն, որը նրանց համար արտահայտվում է աշխատավարձի մեջ։ Ընդհակառակը, մեքենայի 3 000 ֆունտ ստեռլինգ փողային արժեքն արտահայտում է մեքենայի արտադրության վրա ծախսված ամբողջ աշխատանքը, ինչ հարաբերությամբ էլ այդ աշխատանքը կազմելիս լինի բանվորի աշխատավարձն ու կապիտալիստի հավելյալ արժեքը։ Հետևաբար, թեկուզ և մեքենան նույնքան արժենալիս լինի, որքան աշխատանքի այն ուժը, որին փոխարինել է նա, այնուամենայնիվ, նրա մեջ առարկայացած աշխատանքը միշտ շատ ավելի փոքր է, քան նրա փոխարինած կենդանի աշխատանքը<ref>«Այդ համր ագենտները (մեքենաները) միշտ անհամեմատ ավելի քիչ աշխատանքի արդյունք են, քան այն աշխատանքը, որ նրանք փոխարինում են, թեկուզ և նրանք ճիշտ նույնպիսի փողային արժեք ունենայինք (Ricardo: «Principles of Political Economy»), 3-րդ հրատ., London 1821, էջ 40)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. I, էջ 26։]<br>116a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— Ահա ինչո՛ւ մեքենաները կոմունիստական հասարակության մեջ բոլորովին այլ ասպարեզ կգտնեին, քան բուրժուական հասարակության մեջ։</ref>։
  
Արդյունքի — արտադրության պրոցեսի հետևանքի — այդ տրոհումը արդյունքի մի քանակի, որ միայն արտադրության միջոցների մեջ պարունակված աշխատանքը կամ կապիտալի հաստատուն մասն է ներկայացնում, մի ուրիշ քանակի, որ միայն արտադրության պրոցեսում միացված անհրաժեշտ աշխատանքը կամ կապիտալի փոփոխուն մասն է ներկայացնում, և արդյունքի երրորդ, վերջին քանակի, որ նույն պրոցեսում միացված հավելյալ աշխատանքը կամ հավելյալ արժեքն է ներկայացնում,այդ տրոհումը նույնքան պարզ է, որքան և կարևոր, ինչպես այդ ցույց կտա նրա հետագա կիրառումը խճճված ու դեռևս չլուծված պրոբլեմների նկատմամբ։
+
Եթե մեքենաները դիտենք բացառապես իբրև արդյունքն էժանացնելու միջոց, ապա նրանց կիրառման սահմանը նրանով է որոշվում, որ նրանց արտադրության վրա ծախսվող աշխատանքը պետք է պակաս լինի այն աշխատանքից, որը փոխարինվում է մեքենաների կիրառումով։ Սակայն այդ սահմանը կապիտալի համար է՛լ ավելի նեղ է գծագրվում։ Քանի որ կապիտալը հատուցում է ո՛չ թե կիրառվող աշխատանքը, այլ կիրառվող աշխատանքի ուժի արժեքը, ուստի մեքենաների գործադրության սահմանը կապիտալի համար նպատակահարմար է միայն այն տարբերության սահմաններում, որ կա մեքենայի արժեքի ու նրա փոխարինած աշխատուժի արժեքի միջև։ Քանի որ զանազան երկրներում աշխատանքային օրվա բաժանումն անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի՝ տարբեր է այնպես, ինչպես այն տարբեր է նաև միևնույն երկրի մեջ, բայց զանազան ժամանակաշրջաններում, կամ միևնույն ժամանակաշրջանում, բայց արտադրության զանազան ճյուղերում. այնուհետև՝ քանի որ բանվորի իրական աշխատավարձը մերթ իջնում է իր աշխատանքի ուժի արժեքից, մերթ բարձրանում է նրանից, ուստի մեքենայի գնի և մեքենայի փոխարինած աշխատանքի ուժի գնի միջև եղած այդ տարբերությունը կարող է շատ տատանումներ ունենալ, թեկուզ և նույնը մնա այն տարբերությունը, որ կա մեքենայի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի և մեքենայի փոխարինած աշխատանքի ընդհանուր քանակի միջև [''Տես 116a ծանոթ.'']։ Բայց միայն առաջին տարբերությունն է հենց, որ որոշում է ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի համար և ազդեցություն է գործում նրա վրա կոնկուրենցիայի հարկադրական օրենքների միջոցով։ Այս պատճառով էլ ներկայումս Անգլիայում հնարվում են մեքենաներ, որոնք կիրառվում են միայն Հյուսիսային Ամերիկայում, ինչպես XVI ու XVII դարերում Գերմանիան հնարում էր մեքենաներ, որոնք միայն Հոլանդիան էր գործածում, և ինչպես XVIII դարի մի քանի ֆրանսիական գյուտեր միայն Անգլիայում էին օգտագործվում։ Ինքը՝ մեքենան, ավելի վաղ զարգացած երկրներում ձեռնարկությունների մի քանի ճյուղերում իր կիրառումով աշխատանքի այնպիսի ավելցուկ [Ռիկարդոն ասում է՝ redundancy of labour] է առաջ բերում ուրիշ ճյուղերում, որ աշխատուժի արժեքից ավելի ցած ընկնող աշխատավարձն այդտեղ արգելք է լինում մեքենաների գործածությանը և այդ գործածությունը դարձնում է ավելորդ, հաճախ էլ ուղղակի անհնարին կապիտալի տեսակետից, որի շահույթը չէ՞ որ բխում է ոչ թե ընդհանրապես կիրառվող, այլ միայն վարձատրվող աշխատանքի կրճատումից։ Անգլիական բրդեղենի մանուֆակտուրայի մի քանի ճյուղերում երեխաների աշխատանքը վերջին տարիներում սաստիկ կրճատվել է, տեղ-տեղ էլ գրեթե բոլորովին դուրս է մղվել։ Ինչո՞ւ։ Գործարանային օրենքը հարկադրեց մտցնելու երեխաների երկու հերթափոխություն, որոնցից մեկը փոխառփոխ աշխատում է 6 ժամ, մյուսը՝ 4 ժամ, կամ ամեն մեկը՝ միայն 5 ժամ։ Բայց ծնողները չէին ուղում half-times-ներին [կիսաժամանակ աշխատողներին] ավելի էժան ծախել, քան առաջ էին ծախում full-times-ներին [լիաժամանակ աշխատողներին]։ Այստեղից էլ առաջ եկավ half-times-ների փոխարինումը մեքենաներով<ref>«Ձեռնարկատերերը տասներեք տարեկանից փոքր երեխաների երկու հերթափոխություն չեն պահպանի առանց անհրաժեշտության... Իսկապես, գործարանատերերի մի մասը, բրդամանարանների տերերը, հիմա հազվադեպ են կիրառում տասներեք տարեկանից փոքր երեխաների, այսինքն՝ half-times-ների աշխատանքը։ Նրանք մտցրել են զանազան տեսակի կատարելագործված նոր մեքենաներ, որոնք գրեթե վերացնում են երեխաների (այսինքն՝ 13 տարեկանից փոքր երեխաների) աշխատանքը։ Երեխաների թվի այդ նվազումը լուսաբանելու համար ես կմատնանշեմ աշխատանքի մի պրոցես, երբ գոյություն ունեցող մեքենաներին մեկ ապարատ, այսպես կոչված piecing machine [ծերկապիչ մեքենա] կցելու շնորհիվ, նայած ամեն մի մեքենայի առանձնահատկությանը, վեց կամ չորս half-times-ի աշխատանքը կարող է կատարել մի պատանի (13 տարեկանից մեծ) ... Half-times system-ը [կիսաժամանակ սիստեմը] piecing machine [ծերկապիչ մեքենա] հնարելու խթան ծառայեց» («Reports of Insp. of Fact. for 31st October 1858»)։</ref>։ Կանանց ու փոքրահասակ (10 տարեկանից փոքր) երեխաների աշխատանքը հանքարաններում արգելելուց առաջ կապիտալը քարածխի ու այլ հանքերում մերկ կանանց ու աղջիկներին հաճախ տղամարդկանց հետ միատեղ աշխատանքի հարկադրելն իր բարոյական օրենսգրքի և հատկապես իր մայր հաշվեմատյանի հետ այնքան համերաշխ էր գտնում, որ նա այդ արգելումից հետո միայն դիմեց մեքենաներին։ Յանկիները քար ջարդող մեքենաներ հնարեցին։ Անգլիացիները չեն գործածում այդ մեքենաները, որովհետև այդ աշխատանքը կատարող «թշվառները («wretch» — թշվառ — անգլիական քաղաքատնտեսության մեջ տեխնիկական տերմին է հողագործական բանվորներին նշելու համար) իրենց աշխատանքի այնպիսի չնչին մասի վճարն են ստանում, որ մեքենաները կապիտալիստների համար կթանկացնեին արտադրությունը<ref>«Մեքենաները... հաճախ չեն կարողանում կիրառում գտնել, քանի դեռ չի բարձրացել աշխատանքը» (նկատի ունի աշխատավարձը) (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 479)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI, էջ 256։]</ref>։ Անգլիայում, երբեմն դեռ հիմա էլ ձիերի փոխարեն կանայք են կիրառվում ջրանցքներով բեռնանավակներ քաշելու և այլ աշխատանքների համար<ref>Տե՛ս «Report of the Social Science Congress at Edinburgh October 1863».</ref>, որովհետև ձիեր ու մեքենաներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը մաթեմատիկորեն որոշ մեծություն է, իսկ ավելցուկ բնակչությանը պատկանող կանանց ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքը, ընդհակառակը, ամեն մի հաշվից ցած է։ Ահա ինչո՛ւ ոչ մի տեղ չկա մարդկային ուժի ավելի անպատկառ վատնում ամեն տեսակ անմիտ ու դատարկ բաների վրա, քան հենց Անգլիայում, մեքենաների երկրում։
  
Վերը մենք քննում էինք ամբողջ արդյունքը որպես տասներկուժամյա աշխատանքային օրվա պատրաստի հետևանք։ Բայց մենք կարող էինք արդյունքն ուսումնասիրել նաև նրա ծագման պրոցեսում և այնուամենայնիվ, նրա մասնական արդյունքները պատկերացնել որպես արդյունքի ֆունկցիապես տարբեր մասեր։
+
====3. ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆՎՈՐԻ ՎՐԱ====
  
Մանողը 12 ժամում արտադրում է 20 ֆ. մանվածք, հետևապես, մեկ ժամում 1 2/3, իսկ 8 ժամում 13 1/3 ֆունտ, այսինքն՝ մի մասնական արդյունք, որը ներկայացնում է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մանած բամբակի ամբողջ արժեքը։ Ճիշտ նույն կերպով էլ հետևյալ 1 ժամ 36 րոպեի մասնական արդյունքը =2 2/3 ֆ. մանվածքի, ուստի և ներկայացնում է 12 աշխատաժամում գործադրված աշխատանքի միջոցների արժեքը։ Ճիշտ նույն ձևով էլ մանողը հաջորդ 1 ժամ 12 րոպեում արտադրում է 2 ֆունտ մանվածք = 3 շիլլինգի,— արդյունքի այն արժեքը, որ հավասար է 6 ժամ անհրաժեշտ աշխատանքի ընթացքում նրա արտադրած ամբողջ նոր արժեքին։ Վերջապես, նա վերջին 6/5 ժամում արտադրում է դարձյալ 2 ֆունտ մանվածք, որի արժեքը հավասար է հավելյալ աշխատանքով, այսինքն՝ կես օրվա աշխատանքով արտադրված հավելյալ արժեքին։ Հաշվելու այս եղանակը անգլիական գործարանատիրոջը ծառայում է տնային գործածության համար, և նա կասի, օրինակ, որ ինքն առաջին 8 ժամում կամ աշխատանքային օրվա 2/3-ում լոկ իր բամբակի գինն է դուրս բերում և այլն։ Մենք տեսնում ենք, որ ֆորմուլան ճիշտ է, որ իրոք այդ միայն առաջին ֆորմուլան է, որը մի տարածությունից, որտեղ արդյունքի մասերը պատրաստի ընկած են իրար կողքի, փոխադրված է ժամանակի մեջ, որտեղ նրանք հաջորդում են միմյանց։ Բայց ֆորմուլան կարող է ուղեկցվել նաև ամենաբարբարոսական պատկերացումներով, հատկապես այնպիսի ուղեղներում, որոնք գործնականորեն նույնքան շահագրգռված են արժեքի աճումով, որքան և այն բանով, որ նրա մասին թեորիական աղավաղված պատկերացում տան։ Այսպես, կարելի է երևակայել, որ մեր մանողը, օրինակ, իր աշխատանքային օրվա առաջին 8 ժամում արտադրում, կամ փոխհատուցում է բամբակի արժեքը, հետևյալ 1 ժամ 36 րոպեում՝ գործադրված աշխատանքի միջոցների արժեքը, հաջորդ 1 ժամ ու 12 րոպեում աշխատավարձի արժեքը և միայն հռչակավոր «վերջին ժամն» է նվիրում գործարանատիրոջը, հավելյալ արժեքի արտադրությանը։ Այսպիսով, մանողին վերագրվում է երկակի հրաշք, դուրս է գալիս, նախ, որ նա բամբակ, իլիկներ, շոգեմեքենա, քարածուխ, յուղ և այլ բաներ է արտադրում հենց այն րոպեին, երբ նա նրանց օգնությամբ մանում է և, երկրորդ, այն, որ լարվածության տվյալ աստիճան ն ունեցող մեկ աշխատանքային օրից նա հինգ նույնպիսի օր է ստեղծում։ Այսպես, օրինակ, մեր վերցրած դեպքում հում նյութի և աշխատանքի միջոցների արտադրությունը պահանջում է 24/6 = տասներկուժամյա 4 աշխատանքային օր, և նրանց՝ մանվածքի վերածելը՝ դարձյալ մի տասներկուժամյա աշխատանքային օր։ Որ գիշատչությունը հավատում է այդպիսի հրաշքների և դրանք ապացուցելու համար նա դոկտրինյոր- սիկոֆանտներ փնտրելու կարիք չի զգում, ցույց է տալիս հետևյալ օրինակը, որ պատմական հռչակ է ստացել։
+
Ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության ելակետ ծառայեց աշխատանքի միջոցի ռևոլյուցիան, իսկ աշխատանքի հեղաշրջված միջոցն իր ամենազարգացած ձևն ստանում  է մեքենաների անդամատված սիստեմի մեջ գործարանում։ Նախքան քննության առնելը, թե մարդկային տարրը ինչպես է միացվում այդ օբյեկտիվ օրգանիզմին, ծանոթանանք այն մի քանի ընդհանուր ազդեցություններին, որ այդ ռևոլյուցիան գործում է իր իսկ բանվորի վրա։
  
====3. ՍԵՆԻՈՐԻ «ՎԵՐՋԻՆ ԺԱՄԸ»====
+
'''a) Հավելյալ աշխատուժերի յուրացումը կապիտալի կողմից։ Կանանց ու երեխաների աշխատանքը'''
  
1836 թվականի մի գեղեցիկ առավոտ Նասսաու Վ. Սենիորը, որ հայտնի էր իր տնտեսագիտական գիտելիքներով և իր հիանալի ոճով, որը մի տեսակ Կլաուրեն էր անգլիական տնտեսագետների մեջ, Օքսֆորդից կանչվեց Մանչեստր, որ այստեղ քաղաքատնտեսություն սովորի՝ փոխարեն Օքսֆորդում քաղաքատնտեսություն սովորեցնելու։ Գործարանատերերը նրան ըմբիշ ընտրեցին՝ կռվելու նոր հրատարակված Factory Act-ի [գործարանային օրենքի] դեմ և տասժամյա աշխատանքային օրվա ագիտացիայի դեմ, որը ավելի հեռու էր գնում։ Իրենց հատուկ գործնական խորաթափանցությամբ նրանք տեսնում էին, որ պարոն պրոֆեսորը «wanted a good deal of finishing» [դեռ կարգին կարիք ունի վերջնական մշակման]։ Ուստի նրան բերին Մանչեստր։ Պարոն պրոֆեսորը իր ոճով գեղազարդեց Մանչեստրում գործարանատերերից ստացած դասերը և հրատարակեց մի պամֆլետ. «Letters on the Factory Act, as it affects the cotton manufacture». London 1837։ Այստեղ կարելի է գտնել, ի միջի այլոց, հետևյալ ուսանելի հատվածները.
+
Քանի որ մեքենաներն ավելորդ են դարձնում մկանային ուժը, նրանք դառնում են այնպիսի բանվորներ կիրառելու միջոց, որոնք զուրկ են մկանային ուժից կամ ֆիզիկապես բավարար չափով զարգացած չեն, բայց օժտված են ավելի ճկուն անդամներով։ Ուստի կանանց ու երեխաների աշխատանքը մեքենաների կապիտալիստական կիրառման առաջին խոսքն էր։ Այսպիսով, աշխատանքն ու բանվորներին փոխարինելու այս հզոր միջոցն իսկույն դարձավ վարձու բանվորների թիվն ավելացնելու միջոց, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին, առանց սեռի ու տարիքի խտրության, կապիտալի անմիջական իշխանությանը ենթարկելով։ Կապիտալիստի համար կատարվող հարկադրական աշխատանքը ո՛չ միայն զավթեց մանկական խաղերի ժամանակը, այլև տիրացավ աշխատանքի այն ազատ ժամերին, որոնցից օգտվում էին տնային շրջանակում, բարքերի որոշած սահմաններում, բուն իսկ ընտանիքի համարի<ref>Ամերիկյան քաղաքացիական պատերազմին ուղեկցող բամբակի ճգնաժամի ժամանակ դ-ր Էդուարդ Սմիթին անգլիական կառավարությունն ուղարկեց Լանկաշիր, Չեշիր և այլ վայրեր, բամբակեղենի արդյունաբերության բանվորների առողջական վիճակը հետազոտելու համար։ Նա հաղորդում է ի միջի այլոց՝ մի կողմ թողած այն, որ բանվորները դուրս են մղված գործարանային մթնոլորտից, ճգնաժամն առողջաբանական տեսակետից ու֊րիշ շատ դրական հետևանքներ էլ է ունեցել։ Բանվորների կանայք հիմա անհրաժեշտ ազատ ժամանակ ունեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու՝ փոխանակ նրանց թունավորելու Գոդֆրեյի cordial-ով (օպիումի պրեպարատով)։ Նրանք հիմա ժամանակ ունեն կերակուր եփել սովորելու։ Եփելու այդ հմտությունը նրանք, դժբախտաբար, ձեռք բերին մի այնպիսի ժամանակ, երբ ոչինչ չունեին ուտելու։ Բայց դրանից երևում է, թե ինչպես կապիտալն իր ինքնաճման համար հափշտակել է ընտանիքի կարիքների համար անհրաժեշտ աշխատանքը։ Ճիշտ այդպես էլ ճգնաժամն օգտագործվեց այն նպատակով, որ բանվորների աղջիկներին հատուկ դպրոցներում կարել սովորեցնեն։ Ամերիկյան ռևոլյուցիա և համաշխարհային ճգնաժամ հարկավոր եղավ, որ բանվորների աղջիկները, որոնք մանում են ամբողջ աշխարհի համար, կար անել սովորեն։</ref>։
  
«Արդի օրենքի համաձայն ոչ մի գործարան, որտեղ աշխատում են 18 տարեկանից փոքր անձեր, չի կարող օրական 11½ ժամից ավելի աշխատել, այսինքն՝ շաբաթվա առաջին 5 օրում՝ 12-ական ժամ և 9 ժամ էլ շաբաթ օրը։ Հետևյալ վերլուծությանը (!)  ցույց է տալիս, որ մի այդպիսի գործարանում ամբողջ զուտ շահույթն ստացվում է վերջին ժամից։ Գործարանատերը ծախսում է 100 000 ֆ. ստեռլինգ՝ 80 000 ֆ. ստեռլինգը գործարանի շենքի ու մեքենաների վրա, 20 000 ֆ. ստ. հում նյութի ու աշխատավարձի վրա։ Ենթադրելով, որ կապիտալը տարեկան շրջան է գործում մի անգամ, և համախառն շահույթն անում է 15%, այդ գործարանի ապրանքների տարեկան շրջապտույտը պետք է կազմի 115 000 ֆ. ստեռլինգ արժեք... Աշխատանքային օրը կազմող 23 կես ֊աշխատաժամերից ամեն մեկն օրական արտադրում է այդ 115 000 ֆ. ստեռլինգի 5/115-ը կամ 1/23-ը։ Այդ 23/23-ից, որ կազմում է ամբողջ 115 000 ֆ. ստեռլինգը (constituting the whole 115 000 ֆ. ստ.), 20/23, այսինքն՝ 115 000-ից 100 000-ը ՜միայն փոխհատուցում է կապիտալը, կամ 15 000 ֆ. ստեռլինգ համախառն շահույթից (!) 5000-ը փոխհատուցում են գործարանի ու մեքենաների մաշվածքը։ Մնացած 2/23-ը, այսինքն՝ յուրաքանչյուր օրվա վերջին երկու կես ժամն արտադրում են 10% զուտ շահույթը։ Ուստի, եթե գներն անփոփոխ մնալու դեպքում գործարանը կարողանար 11½ ժամի փոխարեն 13 ժամ աշխատել, ապա շրջանառու կապիտալը մոտավորապես 2600 ֆ. ստեռլինգով ավելանալու դեպքում զnւտ շահույթը կաճեր երկու անգամից ավելի։ Մյուս կողմից, եթե աշխատանքային օրը կրճատվեր 1 ժամով, ապա զուտ շահույթը կչքանար, իսկ 1½ ժամով կրճատվելու դեպքում կչքանար նաև համախառն շահույթը»<ref>Senior: «Letters օո the Factory Act etc.». London 1837, էջ 12, 13։ Մենք կանգ չենք առնում այն մի քանի կուրյոզների վրա, որոնք նշանակություն չունեն, մեր նպատակի համար, օրինակ, այն պնդման վրա, թե կապիտալիստները մաշված մեքենաների և արտադրության այլ միջոցների, այսինքն՝ կապիտալի մի բաղկացուցիչ մասի արժեքի փոխհատուցումը հաշվում են բրուտտո թե նետտո, համախառն թե զուտ շահույթի մեջ։ Կանգ չենք առնում նաև թվական տվյալների ճիշտ կամ սխալ լինելու վրա։ Որ դրանք ավելի չարժեն, քան այսպես կոչված վերլուծությանը», այդ ապացուցել է Լեոնարդ Հորները «A Letter to Mr. Senior etc.». London 1837 [էջ 30—42] աշխատության մեջ։ Գործարանների վիճակն ուսումնասիրող 1833 թվականի հանձնաժողովի անդամներից մեկը և գործարանային տեսուչ Լեոնարդ Հորները, որը իրապես գործարանների ցենզորն էր մինչև 1859 թ., անմահ ծառայություններ է մատուցել անգլիական բանվոր դասակարգին։ Իր ամբողջ կյանքում նա պայքար է մղել ոչ միայն գազազած գործարանատերերի, այլև մինիստրների դեմ, որոնց համար անհամեմատ ավելի կարևոր էր գործարանատերերի «ձայները» հաշվել ստորին պալատում, քան «բանող ձեռքերի» ժամերը գործարանում։<br>'''32-րդ ծանոթագրության հանելում.'''— Սենիորի շարադրանքը խառնաշփոթ է, չխոսելով արդեն բովանդակության կեղծ լինելու մասին։ Նա իսկապես միայն այս է ուզեցել ասել. գործարանատերը բանվորին ստիպում է աշխատել օրական 11½ կամ 23/2 ժամ։ Առանձին աշխատանքային օրվա պես տարեկան ամբողջ աշխատանքը կազմված է 11½, կամ 23/2 ժամից (բազմապատկած աշխատանքային օրերի տարեկան թվով)։ Այս ենթադրելու դեպքում 23/2 աշխատաժամն արտադրում է 115 000 ֆնտ, ստեռլինգի տարեկան արդյունք. ½ աշխատաժամն արտագրում է 1/23 × 115 000 ֆնտ. ստ., 20/2 աշխատաժամն արտադրում է 20/23 × 115 000 ֆնտ. ստ. = 100 000 ֆնտ. ստ., այսինքն՝ միայն փոխհատուցում է ավանսավորած կապիտալը։ Մնում է 3/2 աշխատաժամ, որն արտադրում է 3/23 × 115 000 ֆնտ. ստ. = 15 000 ֆնտ. ստ., այսինքն՝ համախառն շահույթը։ Այդ 3/2 աշխատաժամից ½ աշխատաժամն արտադրում է 1/23 × 115 000 ֆնտ. ստ. = 5 000 ֆնտ. ստ., այսինքն՝ արտադրում է գործարանի ու մեքենաների մաշվածքի փոխհատուցումը միայն։ Աշխատաժամի վերջին երկու կեսը, այսինքն՝ վերջին աշխատաժամն արտադրում է 2/23 × 115 000 ֆնտ. ստ. = 10 000 ֆնտ. ստ., այսինքն՝  զուտ շահույթը։ Բնագրում Սենիորը արդյունքի  2/23 մասը դարձնում է բուն իսկ աշխատանքային օրվա մասեր։<br>32a Եթե Սենիորն ապացուցում էր, որ գործարանատերերի զուտ շահույթը, անգլիական բամբակեղենի արդյունաբերության գոյությունը և Անգլիայի դրությունը համաշխարհային շուկայում կախված են «աշխատանքի վերքին ժամից», ապա դոկտոր Էնդրյու Յուրը [Տե՛ս «The Philosophy of Manufactures». London 1835, էջ 406], որպես դրան վերադիր, իր հերթին, ապացուցում էր, որ եթե գործարանային երեխաներին ու 18 տարեկանից փոքր դեռահասներին լրիվ 12 ժամ չփակեն գործարանային շենքի բարոյական տաքուկ ու մաքուր մթնոլորտում, այլ նրանց «մի ժամ» ավելի շուտ շպրտեն անհրապույր ու այլասերված արտաքին աշխարհը, ապա պարապությունն ու ախտերը կխլեն նրանց ամբողջ հոգեկան առողջությունը։ 1848 թվականից սկսած գործարանային տեսուչներն իրենց կիսամյա «Report»-ներում [հաշվետվություններում] շարունակ գործարանատերերին գրգռում են «վերջին», «ճակատագրական ժամով»։ Այսպես, պ. Հաուելը 1855 թ. մայիսի 31-ի իր գործարանային հաշվետվության մեջ ասում է. «եթե հետնյալ սրամիտ հաշվարկումը ճիշտ լիներ (նա ցիտատ է բերում Սենիորից) ապա կպարզվեր, որ 1850 թվականից բամբակեղենի ամեն մի գործարան վնասով է աշխատել Միացյալ թագավորության մեջ» («Reports of the Inspection of Factories for the half year, ending 30th April 1855», էջ 19, 20)։ 1848 թվականին, երբ տասժամյա աշխատանքային օրվա բիլլը պառլամենտով անցավ, Դորսետ և Դոմերսետ կոմսությունների արանքում ցրված գյուղական վշամանարանների գործարանատերերը. հարկադրեցին մի քանի բանվորների, որոնց վրա տարածվում էր աշխատանքային օրվա նորմավորումը, մի հակահանրագիր տալ, որի մեջ ի միջի այլոց ասված է. «Մենք, խնդրատու ծնողներս, կարծում ենք, որ մի լրացուցիչ պարապ ժամը ուրիշ ոչ մի հետևանք չի կարող ունենալ, բացի մեր երեխաների անբարոյացումից, որովհետև պարապությունը բոլոր մոլությունների ծնողն է։ Այս առթիվ 1843 թ. հոկտեմբերի 31-ի գործարանային հաշվետվությունը նկատում է. «Այն վշամանարանների մթնոլորտը, որտեղ այս առաքինի ու քնքշասիրտ ծնողների զավակներն են աշխատում, այնպես է հագեցած փոշով ու հում նյութի մանրաթելերով, որ չափազանց անախորժ է մինչև անգամ միայն 10 րոպե մանարանում մնալը, որովհետև դուք չեք կարող այդ անել՝ առանց այն ամենատանջալից զգացումն ստանալու, որ ձեր աչքերը, ականջները, քթածակերն ու բերանն արագությամբ լցվում են վշի փոշու ամպերով, որոնցից ոչ մի փրկություն չկա։ Մեքենաների տենդագին արագության պատճառով բուն աշխատանքը. զգաստ ճարպկության ու շարժման կիրառում է պահանջում անդուլ ուշադրության վերահսկողության տակ, և մի քիչ խստասրտություն է թվում՝ ծնողներին «ծուլություն» արտահայտությունը գործածել տալն իրենց սեփական երեխաների հասցեին, որոնք, կերակուր ընդունելու ժամանակը դուրս եկած, լրիվ 10 ժամ գամված են այդպիսի աշխատանքի, այդպիսի մթնոլորտում... Այդ երեխաներն աշխատում են ավելի երկար, քան գյուղատնտեսական բատրակները հարևան գյուղերում... Այդպիսի անխիղճ մեղադրանքները նրանց «պարապության ու ախտերի» վերաբերմամբ՝ պետք է նշավակել որպես կատարյալ կեղծ բարեպաշտություն ու ամենաանամոթ կեղծավորություն... Հասարակության այն մասը, որ մոտավորապես տասներկու տարի առաջ վրդովվում էր այն ինքնավստահությունից, որով հրապարակորեն ու միանգամայն լուրջ հայտարարում էին՝ բարձր հեղինակության սանկցիայի վրա հենվելով, թե իբր գործարանատիրոջ ամբողջ «զուտ շահույթը» առաջ է գալիս աշխատանքի «վերջին ժամից», ուստի և աշխատանքային օրվա մի ժամով կրճատումը վերացնում է ամբողջ զուտ շահույթը,— հասարակության այդ մասը, ասում ենք, հազիվ թե հավատա իր աչքերին, երբ նա տեսնի, որ «վերջին ժամի» բարերարության վերաբերող օրիգինալ հայտնագործումն այն ժամանակվանից սկսած այնքան է կատարելագործվել, որ հավասար չափով շարունակում է թե՛ «բարոյականություն» ու թե՛ «շահույթ», այնպես որ եթե երեխաների աշխատանքի տևողությունը կրճատվելով՝ վերածվի լրիվ 10 ժամի, ապա ձեռնարկատերերի զուտ շահույթի հետ կգոլորշիանա երեխաների բարոյականությունն էլ, որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը կախված են այդ վերջին, այդ «ճակատագրական ժամից» («Reports of Insp. of Factfor 31st Oct. 1848», էջ 101)։ Նույն գործարանային հաշվետվությունն այնուհետև նմուշներ է մեջ բերում այդ պարոն գործարանատերերի «բարոյականությունից» ու «առաքինությունից», այն խորամանկություններից, հնարամտություններից, հրապուրանքներից, սպառնալիքներից, կեղծիքներից ու այլ միջոցներից, որ նրանք գործադրում էին բոլորովին կորած-մոլորած սակավաթիվ բանվորների ստորագրել տալու համար այդպիսի պետիցիաների տակ և հետո պառլամենտի առաջ այդ պետիցիաները ցուցադրելու որպես արդյունաբերության մի ամբողջ ճյուղի, ամբողջ կոմսությունների պետիցիաներ։— Այսպես կոչված տնտեսական «գիտության» արդի վիճակի համար վերին աստիճանի բնորոշ է մնում այն փաստը, որ ո՛չ Սենիորն ինքը, որը հետագայում, ի պատիվ իր, եռանդով հանդես եկավ գործարանային օրենսդրության օգտին, և ո՛չ էլ նրա սկզբնական ու հետագա հակառակորդները չկարողացան գլուխ հանել «օրիգինալ հայտնագործության» սոփեստություններից։ Նրանք ուղղակի դիմում էին փաստերին ու փորձին։ Why-ն ու wherefore-ը [ինչպեսն ու ինչուն] նրանց համար գաղտնիք մնաց։</ref>։
+
Աշխատուժի արժեքը մենք սահմանեցինք ո՛չ միայն առանձին մեծահասակ բանվորի, այլև, բանվորական ընտանիքի գոյության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Մեքենաները, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքի շուկա նետելով, տղամարդու աշխատուժի արժեքը բաշխում են նրա ընտանիքի բոլոր անդամների միջև։ Ուստի նրանք իջեցնում են բանվորի աշխատուժի արժեքը։ Գուցե, 4 աշխատուժի մասնատված ընտանիքի գնումը ավելի թանկ արժե, քան առաջ արժեր ընտանիքի գլխավորի աշխատուժի գնումը, բայց դրա փոխարեն հիմա 4 աշխատանքային օրն է բռնում մեկի տեղը, և նրանց գինն ընկնում է այն համամասնությամբ, որով չորսի հավելյալ աշխատանքն ավելցուկ է տալիս մեկի հավելյալ աշխատանքի դիմաց։ Մեկ ընտանիքի գոյության համար այժմ պետք է չորս հոգին կապիտալին տան ո՛չ միայն աշխատանք, այլև հավելյալ աշխատանք։ Այսպիսով, շահագործման մարդկային նյութի հետ միասին, որը կապիտալի շահագործման իսկական ասպարեզն է<ref>«Բանվորների թվական աճումը մեծ էր շնորհիվ տղամարդկանց աշխատանքի ուժեղ չափերով փոխարինման կանանց աշխատանքով և հատկապես մեծահասակների աշխատանքի փոխարինման փոքրահասակների աշխատանքով։ 13 տարեկան երեք աղջիկ, որոնց աշխատավարձը շաբաթական 6 շիլլինգից մինչև 8 շիլլինգ էր, փոխարինում էին մի մեծահասակ տղամարդու, որի աշխատավարձը տատանվում էր 18 շիլլինգից մինչև 45 շիլլինգի միջև.» (Th. de Quincey: «The Logic of Political Economy». London 1844, 147-րդ էջի ծանոթագրությունը)։ Քանի որ ընտանիքում անհրաժեշտ որոշ ֆունկցիաներ, օրինակ, երեխաներին պահելն ու կերակրելը և այլն, չեն կարող բոլորովին անտեսվել, ուստի ընտանիքի մայրերը, որոնց խլել է կապիտալը, պետք է, այսպես թե այնպես, փոխարինողներ վարձեն։ Այն աշխատանքները, որ պահանջում է ընտանիքի սպառումը, ինչպես, օրինակ, կար ու կարկատանը և այլն, պետք է փոխարինվեն պատրաստի ապրանքներ գնելով։ Ուստի տնային աշխատանքի ծախսման նվազելուն համապատասխանում է փողային ծախսերի ավելացումը։ Այդ պատճառով բանվորական ընտանիքի արտադրության ծախքերն աճում են և հավասարակշռում եկամտի ավելացումը։ Դրան ավելանում է այն, որ անկարելի են դառնում տնտեսումն ու նպատակահարմարությունը կենսամիջոցներն օգտագործելիս և պատրաստելիս։ Այս փաստերի մասին, որ թաքցնում է պաշտոնական քաղաքատնտեսությունը, հարուստ նյութ կարելի է գտնել գործարանային տեսուչների «Report»-ներում, «Children’s Employment Commission»-ի հաշվետվություններում և հատկապես «Reports on Public Health»-ում։</ref>, մեքենաները հենց սկզբից բարձրացնում են նաև շահագործման աստիճանը։
  
Եվ պարոն պրոֆեսորն այդ անվանում է «վերլուծությո՜ւն»։ Եթե նա իրոք հավատացել էր գործարանատերերի վայնասունին, թե բանվորներն օրվա մեծ մասը վատնում են շենքերի, մեքենաների, բամբակի, քարածխի ու այլ նյութերի արժեքի արտադրության, ուրեմն և նրանց վերարտադրության կամ փոխհատուցման վրա, ապա ամեն մի վերլուծություն ավելորդ էր։ Նա կարող էր պարզապես պատասխանել. Մեծարգո՛ պարոններ, եթե դուք 11½ ժամի փոխարեն 10 ժամ աշխատեցնեք, ապա մյուս հավասար պայմաններում բամբակի, մեքենաների և այլ նյութերի օրական սպառումը 1½ ժամով կկրճատվի։ Հետևաբար, դուք կշահեք ճիշտ այնքան, որքան կորցրել եք։ Ապագայում ձեր բանվորները ավանսավորած կապիտալի արժեքը վերարտադրելու կամ փոխհատուցելու համար 1½ ժամ ավելի քիչ կծախսեն։ Իսկ եթե Սենիորը չհավատար նրանց խոսքին և որպես իրազեկ մարդ՝ անհրաժեշտ համարեր աոանձին վերլուծությունը. ապա նա պետք է ամենից առաջ խնդրեր պարոնայք գործարանատերերին, որ նրանք մի հարցում, որը բացառապես վերաբերում է զուտ շահույթի՝ աշխատանքային օրվա մեծության հետ ունեցած հարաբերությանը, մի խայտաբղետ կույտի մեջ իրար հետ չխառնեին մեքենաներն ու գործարանային շենքը, հում նյութն ու աշխատանքը, այլ բարեհաճեին գործարանային շենքերի, մեքենաների, հում նյութի և այլ տարրերի պարունակվող հաստատուն կապիտալը դնել մի կողմ, իսկ աշխատավարձի համար ավանսավորած կապիտալը՝ մյուս կողմը։ Եթե այն ժամանակ երևար, որ, օրինակ, գործարանատերերի հաշվարկումների համաձայն բանվորը 2/2 աշխատանքային ժամում կամ մեկ ժամում է վերարտադրում կամ փոխհատուցում աշխատավարձը, ապա մեր վերլուծողը պետք է շարունակեր.
+
Մեքենաները հիմնովին ռևոլյոլցիոնացնում են նաև կապիտալիստական հարաբերության ձևական արտահայտությունը, բանվորի ու կապիտալիստի միջև կնքվող պայմանագիրը։ Ապրանքային փոխանակության հիմքի վրա ենթադրվում էր նախ և առաջ, որ կապիատլիստն ու բանվորն իրար հանդեպ կանգնած են որպես ազատ անձեր, որպես անկախ ապրանքատերեր՝ մեկն իբրև փողի ու արտադրության միջոցների տեր, մյուսն իբրև աշխատուժի տեր։ Բայց հիմա կապիտալը գնում է տհասներին կամ կիսահասուններին։ Առաջ բանվորը վաճառում էր իր սեփական աշխատուժը, որ ինքը տնօրինում էր որպես ձևականորեն ազատ անձ։ Հիմա նա վաճառում է կնոջն ու երեխաներին։ Նա դառնում է ստրկավաճառ<ref>Իբրև հակադրություն այն մեծ իրողության, որ անգլիական գործարաններում կանանց ու երեխաների աշխատանքի տևողության սահմանափակումը կապիտալից նվաճել են մեծահասակ տղամարդ բանվորները, «Children’s Employment Commission»-ի բոլորովին վերջերս հրատարակված հաշվետվությունները դեռ նշում են բանվոր-ծնողների իսկապես վրդովեցուցիչ ու բոլորովին ստրկավաճառային գծերը երեխաներին շահույթի առարկա դարձնելու գործում։ Իսկ կապիտալիստական փարիսեցիները, ինչպես կարելի է տեսնել նույն «Report»-ներից, մերկացնում են հենց իրենց ստեղծած, հավերժացրած ու շահագործած այդ գազանությունը, որն ուրիշ դեպքերում նրանք «աշխատանքի ազատություն» են անվանում։ «Երեխաների աշխատանքն օգնության կանչվեց... նույնիսկ նրա համար, որ նրանց սեփական ամենօրյա հացը վաստակվի։ Առանց այնպիսի ուժերի, որոնք անհրաժեշտ են ուժից վեր այդ աշխատանքին դիմանալու համար, առանց այնպիսի նախապատրաստության, որ անհրաժեշտ էր իրենց հետագա կյանքը վարելու համար, երեխաները նետվեցին ֆիզիկապես ու բարոյապես խորտակող դրության մեջ։ Հրեական մի պատմագիր Տիտոսի ձեռքով Երուսաղեմի կործանվելու առթիվ նկատել է, թե ամենևին զարմանալի չէ, որ Երուսաղեմը կործանվելիս ենթարկվեց այնպիսի արտասովոր ամայացման, երբ մարդկային կերպարանքը կորցրած մի մայր զոհեց իր սեփական երեխային՝ սարսափելի սովի տանջանքները մեղմելու համար» («Public Economy Concentrated». Carlisle 1883, էջ 66)։</ref>։ Երեխաների աշխատանքի պահանջարկը հաճախ ձևով էլ հիշեցնում է նեգր ստրուկների նկատմամբ եղած պահանջարկը, որի օրինակներին մենք սովոր ենք հանդիպելու ամերիկյան թերթերի հայտարարությունների մեջ։ «Իմ ուշադրությունը,— ասում է, օրինակ, անգլիական գործարանային մի տեսուչ,— դարձրին մի հայտարարության վրա իմ շրջանի ամենանշանավոր մանուֆակտուրային քաղաքներից մեկի տեղական թերթում։ Հայտարարությունն ասում է. «Հարկավոր են 12—20 տղա այն տարիքի, որ կարողանան 13 տարեկան համարվել։ Վարձը՝ շաբաթական 4 շիլլինգ։ Հարցնել» և այլն<ref>Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 41։</ref>։ «Որ կարողանան 13 տարեկան համարվել» ֆրազը նրանով է բացատրվում, որ Factory Act-ի [գործարանային օրենքի] համաձայն` 13 տարեկանից փոքր երեխաները միայն 6 ժամ կարող են աշխատել։ Պաշտոնական բժիշկը (certifying surgeon) պետք է տարիքը հավաստի։ Ահա ինչու գործարանատերն այնպիսի տղաներ է պահանջում, որոնց տեսքն այնպես ցույց տա, թե նրանց տասներեք տարին արդեն լրացել է։ Գործարանատերերի զբաղեցրած 13 տարեկանից փոքր երեխաների թվի նվազումը, որ հաճախ կատարվում է թռիչքներով և այնպես ապշեցնող է վերջին 20 տարվա անգլիական վիճակագրության մեջ, հենց իրենց՝ գործարանային տեսուչների ասելով այդ certifying surgeon-ների գործն էր մեծ մասամբ, որոնք երեխաների տարիքը փոխում էին կապիտալիստների շահագործողական ծարավի և ծնողների չարչիական պահանջների համաձայն։ Լոնդոնի տխրահռչակ Բեթնել Գրին քաղաքամասում ամեն երկուշաբթի ու երեքշաբթի առավոտյան բաց առևտուր է կատարվում, որտեղ 9 տարեկանից սկսած երկու սեռի երեխաներ իրենց վարձով են տալիս Լոնդոնի մետաքսեղենի մանուֆակտուրաներին։ «Uովորական պայմաններն են՝ շաբաթը 1 շիլլինգ 8 պենս (այս հասնում է ծնողներին), 2 պենս էլ ինձ համար և թեյ»։ Պայմանագրերը կնքվում են միայն մեկ շաբաթվա համար։ Այդ շուկայի տեսարաններն ու լեզուն իսկապես վրդովեցուցիչ են<ref>«Children’s Employment Commission». 5tհ Report». London 1866, էջ 81, № 31 {'''4-րդ հրատ. հավելում.'''— Բեթնել Գրինի մետաքսեղենի արդյունաբերությունը ներկայումս համարյա բոլորովին ոչնչացված է։ — Ֆ. Է.}</ref>։ Անգլիայում դեռ մինչև հիմա էլ պատահում է, որ կանայք «տղաներ են վերցնում աշխատատնից և շաբաթական 2 շիլլինգ 6 պենսով վարձու են տալիս ամեն մի գնորդի<ref>«Children’s Employment Commission». 3rd Report». London 1864, էջ 53, № 15։</ref>։ Հակառակ օրենսդրությանը՝ Մեծ Բրիտանիայում դեռ հիմա էլ առնվազն 2 000 տղա իրենց ծնողների կողմից ծախվում են որպես ծխնելույզ մաքրելու կենդանի մեքենաներ (թեև նրանց փոխարինելու համար գոյություն ունեն իսկական մեքենաներ<ref>Նույն տեղում, 5tհ Report, էջ XXII, № 137։</ref>)։ Այն ռևոլյուցիան, որ մեքենաներն առաջ բերին աշխատուժի գնորդի ու վաճառորդի միջև եղած իրավական հարաբերության մեջ, և որն այդ ամբողջ գործարքը զրկում է ազատ անձերի միջև կնքվող պայմանագրի նույնիսկ արտաքին տեսքից, հետագայում անգլիական պառլամենտին իրավաբանական հիմք տվեց արդարացնելու պետական միջամտությունը գործարանային հարցին։ Ամեն անգամ, երբ գործարանային օրենքն արդյունաբերության մինչև այժմ անձեռնմխելի մնացած ճյուղերում երեխաների աշխատանքը սահմանափակում է 6 ժամով, միշտ նորից ու նորից լսվում է գործարանատերերի վայնասունը. ծնողներից ոմանք,— ասում են նրանք,— երեխաներին հանում են կարգավորման ենթակա արդյունաբերությունից միայն նրա համար, որպեսզի նրանց ծախեն այնպիսի Ճյուղերի, որտեղ դեռևս իշխում է «աշխատանքի ազատությունը», այսինքն՝ որտեղ 13 տարեկանից փոքր երեխաները հարկադրված են մեծահասակներին հավասար աշխատելու, և, հետևապես, այդ ճյուղերին կարելի է ավելի թանկ գնով ծախել երեխաներին։ Բայց որովհետև կապիտալն ի բնե լեվելլեր (հավասարար) է, այսինքն՝ արտադրության բոլոր ոլորտներում պահանջում է աշխատանքի շահագործման պայմանների հավասարություն՝ որպես մարդու բնածին իրավունք, ուստի արդյունաբերության մի ճյուղում երեխաների աշխատանքի օրենսդրական սահմանափակումը պատճառ է լինում այդ աշխատանքի սահմանափակմանը մի այլ ճյուղում։
  
Ձեր տվյալների համաձայն՝ բանվորը նախավերջին ժամում ստանում է իր աշխատավարձը, իսկ վերջին ժամում ձեր հավելյալ արժեքը կամ զուտ շահույթը։ Քանի որ նա ժամանակի հավասար հատվածներում հավասար արժեքներ է արտադրում, ուստի ֊նախավերջին ժամի արդյունքը նույն արժեքն անի, ինչ որ վերջին ժամի արդյունքը։ Այնուհետև, բանվորն արժեք է արտադրում այն պայմանով միայն, եթե նա աշխատանք է ծախսում, և նրա աշխատանքի քանակը չափվում է նրա աշխատաժամանակով։ Վերջինը, ձեր տվյալների համաձայն, անում է օրական 11½ ժամ։ Այդ 11½ ժամի մի մասը նա գործադրում է իր աշխատավարձն արտադրելու կամ փոխհատուցելու իսկ մյուս մասը՝ ձեր զուտ շահույթն արտադրելու վրա։ Նա այլևս ուրիշ բան չի անում աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ որովհետև ձեր պնդման համաձայն, նրա աշխատավարձն ու. մատակարարած հավելյալ արժեքը հավասարամեծ արժեքներ են, ապա նա, ակներև է, 5¾ ժամում արտադրում է իր աշխատավարձը և մնացած 5¾ ժամում՝ ձեր զուտ շահույթը։ Այնուհետև, քանի որ մանելու երկու ժամում արտադրված արդյունքի արժեքը հավասար է նրա աշխատավարձի արժեքին, պլյուս ձեր զուտ շահույթի գումարը, ուստի մանվածքի այգ արժեքը պետք է չափվի 11½ աշխատաժամով. նախավերջին ժամի արդյունքը՝ 5¾ աշխատաժամով, վերջին ժամինը՝ ditto [նույնպես]։ Հիմա մենք մոտենում ենք մի փափուկ կետի։ Ուրե՜մն, ուշադրթյո՜ւն։ Նախավերջին աշխատաժամը մի նույնպիսի սովորական աշխատաժամ է, ինչպես առաջինը։ Ni plus, ni moins [Ոչ ավելի, ոչ պակաս]։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է մանողը մեկ աշխատաժամում արտադրել մանվածքի մի այնպիսի արժեք, որը 5¾ աշխատաժամ է ներկայացնում։ Իրոք, նա ոչ մի այդպիսի հրաշք չի էլ կատարում։ Այն սպառողական արժեքը, որ նա արտադրում է մեկ աշխատաժամում, մանվածքի մի որոշ քանակ է։ Այդ մանվածքի արժեքը չափվում է 5¾ աշխատաժամով, որից 4¾-ը առանց նրա աջակցության պարունակվում է մի ժամում գործադրված արտադրամիջոցների մեջ — բամբակի, մեքենայի և այլն, իսկ 4/4-ը կամ մեկ ժամը միացված է հենց նրա կողմից։ Այսպես ուրեմն, քանի որ նրա աշխատավարձն արտադրվում է 5¾ ժամում, իսկ մանելու մեկ ժամում արտադրած արդյունքը նույնպես 5¾ աշխատաժամ է պարունակում, ուստի ոչ մի կախարդություն
+
Մենք արդեն սրանից առաջ մատնանշել ենք երեխաների ու դեռահասների, ինչպես և բանվորների կանանց ֆիզիկական դեգրադացիան, որոնց մեքենան ենթարկում է կապիտալի շահագործմանը նախ ուղղակի ձևով — մեքենաների հիմքի վրա ծագող գործարաններում,իսկ հետո անուղղակի ձևով — արդյունաբերության բոլոր մնացած ճյուղերում։ Ուստի մենք այստեղ կանգ կառնենք միայն մեկ կետի վրա՝ բանվորների երեխաների հսկայական մահացության վրա նրանց կյանքի առաջին տարիներում։ Անգլիայում կա գրանցման 16 օկրուգ, որտեղ ամեն մի 100 000 կենդանի ծնված երեխային մինչև մեկ տարեկան հասակը միջին հաշվով միայն 9 085 մահվան դեպք է ընկնում տարեկան (մեկ օկրուգում՝ ընդամենը 7 047). 24 օկրուգում՝ 10 000-ից ավելի, բայց 11 000-ից քիչ. 39 օկրուգում՝ 11 000-ից ավելի, բայց 12 000-ից քիչ. 48 օկրուգում՝ 12 000-ից ավելի, բայց 13 000-ից քիչ. 22 օկրուգում՝ 20 000-ից ավելի. 25 օկրուգում՝ 21 000-ից ավելի. 17-ում՝ 22 000-ից ավելի. 11-ում՝ 23 000-ից ավելի. Հուում, Վուլվերեմպտոնում, Էշտոն-անդեր-Լայնում և Պրեստոնում 24 000-ից ավելի. Նոտտինգհեմում, Ստոկպորտում ու Բրեդֆորդում՝ 25 000-ից ավելի. Ուիզբիչում՝ 26 001 և Մանչեստրում՝ 26 125<ref>«Sixth Report on Public Health». London 1864, էջ 34։</ref>։ Ինչպես 1861 թվականի սանիտարական պաշտոնական հետազոտությունն է ցույց տվել, մահացության այդպիսի բարձր նորմաների պատճառը, տեղական պայմանները մի կողմ թողած, գլխավորապես մայրերի տնից դուրս զբաղմունքն է, և այստեղից բխող՝ երեխաների անբավարար խնամքը, նրանց հետ վատ վարվելը, ի միջի այլոց անհամապատասխան սնունդը, սննդի պակասությունը, օպիումի պրեպարատներով սնելը և այլն, դրան ավելանում է մայրերի հակաբնական խորթանալը իրենց երեխաներից և այնուհետև՝ երեխաներին դիտմամբ սովամահ անելն ու թունավորելը<ref>«Նա (1861 թվականի հետազոտությունը)... բացի դրանից, ցույց տվեց, որ նկարագրված հանգամանքներում երեխաները մեռնում են անբավարար հոգատարությունից ու վատ խնամքից, որ պայմանավորված է նրանց մայրերի գործարանային աշխատանքով, և որ մայրերն այն աստիճան են կորցնում իրենց երեխաների նկատմամբ բնական զգացմունքները, որ սովորաբար չեն վշտանում նրանց մեռնելու դեպքում, իսկ երբեմն նույնիսկ... ուղղակի միջոցներ են ձեռք առնում երեխաներին մեռցնելու համարի (նույն տեղում)։</ref>։ Ընդհակառակը, հողագործական այնպիսի օկրուգներում, «որտեղ կանայք նվազագույն չափով են զբաղված, մահացության տոկոսն էլ նվազագույնն է»<ref>Նույն տեղում, էջ 454։</ref>։ Սակայն 1861 թվականի քննիչ հանձնաժողովն այն անսպասելի եզրակացությանը հանգեց, թե Գերմանական ծովի ափերին գտնվող մի քանի զուտ հողագործական օկրուգներում մեկ տարեկանից փոքր երեխաների մահացությունը համարյա հասնում է այդ տեսակետից ամենահռչակված գործարանային օկրուգների մահացության նորմային։ Ուստի դ-ր Յուլիան Հանտերին հանձնարարվեց այդ երևույթը տեղում ուսումնասիրել։ Նրա զեկուցումը կցված է «Sixth Report on Public Health»<ref>Նույն տեղում, էջ 454, 463։ «Reports by Dr. Henry Julian Hunter on the excessive mortality of infants in some rural districts of England».</ref>-ին։ Մինչև այդ ենթադրում էին, որ տենդը և ցածրադիր ու ճահճոտ վայրերին հատուկ մյուս հիվանդություններն են հնձում երեխաներին։ Հետազոտությունը բերեց ճիշտ հակառակ եզրակացության, այն է՝ «թե նույն այն պատճառը, որ ոչնչացրել էր տենդը, այսինքն՝ հողը ձմեռային ճահճուտից ու ամառային աղքատիկ արոտավայրից արգասաբեր վարելահող դարձնելը ծծկեր երախաների մահացության արտասովոր բարձր նորմա է առաջ բերեր»<ref>Նույն տեղում, էջ 35, 455, 456։</ref>։ Այդ շրջանում պրակտիայով զբաղվող այն 70 բժիշկը, որոնց հարցուփորձի ենթարկեց դ-ր Հանտերը, «զարմանալիորեն համամիտ» էին այդ կետի վերաբերմամբ։ Այն է՝ հողագործական կուլտուրայի մեջ կատարված ռևոլյուցիայի հետ այստեղ սկիզբ էր դրվել նաև արդյունաբերական սիստեմին։ «Ամուսնացած կանայք, որոնք աշխատում են աղջիկների ու պատանիների հետ միատեղ, ամբողջ խմբերով որոշ գումարով վարձակալի տրամադրության տակ են դրվում մի մարդու կողմից, որը «gangmeister» [«արտելապետ»] է կոչվում և վարձում է ամբողջ խումբը։ Այդ խմբերը հաճախ փոխադրվում են իրենց գյուղերից շատ մղոններ հեռու, առավոտյան ու երեկոյան նրանց կարելի է հանդիպել գյուղական ճանապարհներին. կանայք հագած են կարճ յուբկաներ և համապատասխան կոֆտաներ ու կոշիկներ, երբեմն էլ շալվար, արտաքուստ շատ ուժեղ ու առողջ են, բայց փչացած են սովորություն դարձած անառակության մթնոլորտում և ամենևին էլ չեն մտածում այն վնասակար հետևանքների մասին, որ տանը խամրող նրանց զավակների գլխին է բերում իրենց այդ գործուն ու անկախ կյանքի սերը»<ref>«Sixth Report on Public Health». London 1364, էջ 456։</ref>։ Այստեղ վերարտադրվում են գործարանային օկրուգների բոլոր երևույթները, այն էլ՝ ավելի բարձր աստիճանով — գաղտնի մանկասպանությունն ու երեխաներին թմրադեղերով կերակրելը<ref>Անգլիայի ինչպես գործարանային, այնպես էլ հողագործական օկրուգներում շարունակ ավելանում է օպիումի գործածությունը մեծահասակ բանվորների ու բանվորուհիների կողմից։ «Օպիումի վաճառքի զարգացումը... մի քանի ձեռներեց մեծավաճառ առևտրականների գլխավոր նպատակն է։ Դրոգիստները օպիումը համարում են ամենագնայուն ապրանքը» (նույն տեղում, էջ 459)։ Ծծկեր երեխաները , որոնք օպիում են ընդունում, «դառնում են կնճռոտված պստլիկ ծերուկներ կամ խորշոմներով ծածկված փոքրիկ կապիկներ» (նույն տեղում, էջ 460)։ Ահա թե Հնդկաստանն ու Չինաստանը ինչպե՜ս են վրեժ լուծում Անգլիայից։</ref>։ «Իմ ծանոթացումը,— ասում է անգլիական Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժիշկ և «Public Health»-ի [ժողովրդական առողջապահության] հաշվետվությունների գլխավոր խմբագիր դ-ր Սայմոնը,— այն չարիքի հետ, որ ծնում է մեծահասակ կանանց ամեն մի երկարատև արդյունաբերական աշխատանք, պետք է արդարացնի իմ զզվանքը դեպի այդ աշխատանքը<ref>Նույն տեղում, էջ 37։</ref>։ «Իսկապես,— բացականչում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը մի պաշտոնական հաշվետվության մեջ,— բախտավորություն կլինի Անգլիայի մանուֆակտուրային օկրուգների համար, եթե ընտանիք ունեցող բոլոր ամուսնացած կանանց արգելվի որևէ գործարանում աշխատելր»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 59։ Այս գործարանային տեսուչն առաջ բժիշկ է եղել։</ref>։
  
չկա ամենևին այն բանի մեջ, որ մտնելու 5¾ աշխատաժամի ընթացքում նրա արտադրած նոր արժեքը հավասար է մտնելու մեկ ժամի արդյունքի արժեքին։ Բայց դուք բոլորովին մոլորվում եք, եթե կարծում եք, թե բանվորը իր աշխատանքային օրվա թեկուզ մի ատոմը ծախսում է բամբակի, մեքենաների և արտադրության այլ տարրերի արժեքը վերարտադրելու կամ «փոխհատուցելու» վրա։ Շնորհիվ այն բանի, որ բանվորի աշխատանքը բամբակից իլիկների միջոցով մանվածք է պատրաստում, շնորհիվ այն բանի, որ նա մանում է, բամբակի ու իլիկների արժեքը ինքն իրեն փոխանցվում է մանվածքին։ Այդ նրա աշխատանքի որակի և ոչ թե քանակի հետևանքն է։ Իհարկե, մի ժամում նա բամբակի և այլ նյութերի ավելի շատ արժեք կփոխանցի մանվածքին, քան ½ ժամում, բայց միայն այն պատճառով, որ նա 1 ժամում ավելի շատ բամբակ կմանի քան ½ ժամում։ Ուրեմն, ձեզ պետք է հասկանալի լինի հետևյալը, ձեր այն պնդումը, թե իբր բանվորը նախավերջին ժամում արտադրում է իր աշխատավարձի արժեքը, իսկ վերջին ժամում՝ զուտ շահույթը, միայն այն է նշանակում, որ բանվորի աշխատանքային օրվա երկու ժամվա մանվածքի արդյունքը ներկայացնող արժեքի մեջ, առաջին ժամերը կլինեն դրանք թե վերջին ժամերը, միևնույն է, — մարմնացած է 11½ աշխատաժամ,— ճիշտ այնքան, որքան հաշվվում է նրա ամբողջ աշխատանքային օրվա մեջ։ Իսկ այն պնդումը, թե նա առաջին 5¾ ժամում արտադրում է իր աշխատավարձը, իսկ վերջին 5¾ ժամում՝ ձեր զուտ շահույթը, միայն այն է նշանակում, որ դուք առաջին 5¾ ժամը վարձատրում եք, իսկ վերջին 5¾ ժամը չեք վարձատրում։ Ես աշխատանքի վարձատրման և ոչ թե աշխատուժի վարձատրման մասին եմ խոսում, պարզապես օգտվելով ձեր խժդժաբանությունից։ Հիմա, ողորմա՛ծ պարոններ, եթե դուք համեմատեք այն աշխատաժամանակի հարաբերությունը, որը դուք վարձատրում եք, այն աշխատաժամանակի հետ, որը դուք չեք վարձատրում, ապա դուք կգտնեք, որ նա հավասար է ½ օրվա հակաբերությանը ½ օրվան, հետևաբար, 100% է, որը, անշուշտ, շատ լավ տոկոս է։ Նմանապես ոչ մի կասկածի ենթակա չէ, որ եթե դուք հարկադրեք ձեր «ձեռքերին» 11½ ժամի փոխարեն 13 ժամ աշխատելու և ավելցուկ 1½ ժամը պարզապես միացնեք հավելյալ աշխատանքին, որ միանգամայն կհամապատասխաներ ձեր ոգուն, ապա այդ հավելյալ աշխատանքը 5¾ ժամից կաճի մինչև 7¼ ժամ, ուստի և հավելյալ արժեքի նորման 100%-ից կբարձրանա 126 2/23%-ի։ Բայց դուք չափազանց խելագար սանգվինիկներ եք, եթե հույս ունեք, թե 1½ ժամը միացնելու հետևանքով հավելյալ արժեքի նորման 100-ից կբարձրանա 200%-ի և մինչև անգամ 200%-ից ավելի, այսինքն՝ նա «ավելի քան կկրկնապատկվի»։ Մյուս կողմից, մարդու սիրտը զարմանալի բան է, մանավանդ եթե մարդ սիրտը իր քսակում է կրում,— դուք չափազանց խելացնոր հոռետեսներ եք, եթե վախենում եք, որ աշխատանքային օրը 11½ ժամից 10½ ժամի վերածելով ձեր ամբողջ զուտ շահույթը կփոշիանա։ Ամենևին ո՛չ։ Բոլոր մյուս հավասար պայմաններում հավելյալ աշխատանքը 5¾ ժամից կիջնի մինչև 4¾ ժամ, որ դարձյալ դեռ հավելյալ արժեքի շատ զգալի նորմա է տալիս, այն է՝ 82 14/23%։ Բայց ձեր ճակատագրական «վերջին ժամը», որի մասին դուք ավելի շատ հեքիաթներ եք պատմում, քան խիլիաստները աշխարհի վերջի մասին,— «all bosh» [մի կատարյալ անհեթեթություն է]։ Նրա կորուստը ձեզ չի զրկի «զուտ շահույթից» և ձեր վերամշակած երկու սեռի երեխաներից չի խլի նրանց «հոգեկան անբծությունը» [''Տես 32a ծանոթ.'']։
+
Կանանց ու երեխաների աշխատանքի կապիտալիստական շահագործումից բխող բարոյական խեղումը Ֆ. Էնգելսը իր «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատության մեջ և այլ հեղինակներ այնպես սպառիչ կերպով են նկարագրել, որ ես այստեղ սահմանափակվում եմ լոկ այդ մասին հիշեցնելով։ Իսկ այն մտավոր վայրենացումը, որ արհեստական կերպով կատարվում է չհասունացած մարդկանց հավելյալ արժեք արտադրելու սոսկական մեքենաներ դարձնելով, և որը հեշտությամբ կարելի է տարբերել այն նախնադարյան տգիտությունից, որը կուսական-անձեռնմխելի վիճակում է թողնում միտքը, սակայն վնաս չի հասցնում նրա զարգանալու ունակությանը, նրա բնական պտղաբերությանը,— այդ վայրենացումը նույնիսկ անգլիական պառլամենտին հարկադրեց, վերջապես, տարրական կրթությունը հռչակելու, որպես 14 տարեկանից փոքր երեխաներին «արտադրողաբար» բանեցնելու պարտադիր պայման գործարանային օրենսդրությանը ենթարկված արդյունաբերության բոլոր ճյուղերում։ Կապիտալիստական արտադրության ոգին պարզ երևում է գործարանային օրենքների այսպես կոչված՝ կրթության կետերի անփույթ խմբագրումից, վարչական այն ապարատի բացակայությունից, առանց որի պարտադիր կրթությունը մեծ մասամբ նորից դառնում է պատրանքային, ուսուցման նույնիսկ այդ օրենքի դեմ գործարանատերերի կազմած օպոզիցիայից և այդ օրենքը գործնականում շրջանցելուն ծառայող նրանց խորամանկումներից ու խուսափանքներից։ «Միայն օրենսդրական իշխանությանը պետք է մեղադրել, որովհետև նա հրապարակել է մի ֆիկտիվ օրենք (delusive law), որը երեխաների կրթության մասին արտաքուստ հոգալով, ոչ մի այնպիսի որոշում չի պարունակում, որն ապահովի այդ նպատակի իրագործումը։ Հիշյալ օրենքը ոչինչ չի սահմանում, բացի նրանից, որ երեխաներն օրական որոշ ժամեր (3 ժամ) պետք է փակված լինեն դպրոց կոչված մի շենքի չորս պատերի ներսում, և որ երեխաների գործատերը պետք է այդ բանը կատարելու մասին ամեն շաբաթ հավաստագիր ստանա այն անձից, որն ստորագրում է որպես ուսուցիչ կամ ուսուցչուհի»<ref>Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 30th June [30th April] 1857»-ում, էջ 17։</ref>։ Մինչև 1844 թվականի գործարանային ուղղված օրենքի հրատարակումը հազվադեպ չէին դպրոց հաճախելու մասին այնպիսի հավաստագրեր, որոնց տակ ուսուցիչը կամ ուսուցչուհին ստորագրում էին խաչ դնելով, որովհետև իրենք գրել չէին իմանում։ «Երբ ես այցելեցի այդպիսի հավաստագրեր տվող մի դպրոց, այն աստիճան ապշեցի ուսուցչի տգիտության վրա, որ նրան հարցրի. «Ասացե՛ք, խնդրեմ, դուք կարդալ գիտե՞ք»։ Նրա պատասխանը եղավ. «Ընդհանրապես այո՛ (summat)»։ Իրեն արդարացնելու համար նա ավելացրեց. «Համենայն դեպս, իմ աշակերտներից ավելի գիտեմ»։ 1844 թվականի օրենքը նախապատրաստելիս գործարանային տեսուչները գանգատվում էին դպրոց կոչվող այն հիմնարկների խայտառակ վիճակից, որոնց հավաստագրերը նրանք ըստ օրենքի պետք է լիովին օրինական համարեին։ Նրանց ամբողջ հաջողեցրածն այն եղավ, որ 1844 թվականից սկսած «հավաստագրերի մեջ թվերը պետք է մտցներ ուսուցիչն իր ձեռքով, ditto [ինչպես նաև] իր անունն ու ազգանունը պետք է ստորագրեր իր ձեռքով»<ref>Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 31st October 1855»-ում, էջ 18, 19։</ref>։ Շոտլանդական գործարանային տեսուչ սըր Ջոն Կինկեյդը իր պաշտոնական փորձի հիման վրա նույն բանի մասին պատմում է. «Առաջին դպրոցը, որ մենք այցելեցինք, պահում էր միսսիս Էնն Կիլլին անունով մեկը։ Երբ ես առաջարկեցի, որ նա իր ազգանունը գրի, նա իսկույն մի սխալ արեց, C տառով սկսելով, բայց անմիջապես ուղղեց, ասելով, որ իր ազգանունը սկսվում է С տառով։ Սակայն դպրոցական հավաստագրերի մատյանում նրա ստորագրություններն աչքի անցկացնելիս նկատեցի, որ նա զանազան կերպով է ստորագրում, մինչդեռ նրա ձեռագիրը ոչ մի կասկած չի թողնում, որ նա սովորեցնելու ընդունակ չէ։ Նա հենց ինքն էլ խոստովանեց, որ դասամատյանը վարել չի կարող... Երկրորդ դպրոցում ես տեսա 15 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ դասարան և այդ սենյակում հաշվեցի 75 երեխա, որոնք ինչ-որ անհասկանալի բան էին քրթմնջում»<ref>Սըր Ջոն Կինկեյդը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 31, 32։</ref>։ «Սակայն միայն այդպիսի ողորմելի որջերում չէ, որ նկատվում է նման պրակտիկա, երբ երեխաները դպրոցական հավաստագրեր են ստանում, բայց ոչ մի ուսում չեն ստանում,— կան շատ դպրոցներ բավականաչափ պատրաստված ուսուցիչներով, բայց նրանց բոլոր ջանքերը համարյա ամբողջովին խորտակվում են՝ բախվելով երեք տարեկանից վեր ամեն հասակի երեխաների խելացնոր խառնակույտին։ Ուսուցչի նյութական դրությունը լավագույն դեպքում մուրացկանական է, ամբողջովին կախված է պենսերի այն քանակից, որ նրան հաջողվում է ստանալ, իսկ պենսեր այնքան ավելի շատ են ստացվում, որքան ավելի շատ երեխաներ է հնարավոր լինում խցկել մի սենյակի մեջ։ Դրան ավելանում է դպրոցական աղքատիկ կահավորումը, գրքերի ու այլ ուսումնական պիտույքների պակասությունը և նեխած ու գարշելի օդի կործանիչ ազդեցությունը հենց իրենց՝ խեղճ երեխաների վրա։ Ես բազմաթիվ այդպիսի դպրոցներում եղա, և մի ամբողջ շարք երեխաներ տեսա, որոնք բացարձակապես ոչինչ չէին անում, և այդ հավաստվում է որպես դպրոցի հաճախում, և այդպիսի երեխաները պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվում են որպես կրթություն ստացածներ [educated]»<ref>Լեոնարդ Հորները «Reports etc. for 30th April 1857»-ում, էջ 17, 18։</ref>։ Շոտլանդիայում գործարանատերերը աշխատում են ըստ կարելույն արձակել դպրոց հաճախելու պարտավոր երեխաներին։ «Այս բավական է ապացուցելու համար գործարանատերերի անբարեհաճ վերաբերմունքը դեպի երեխաների ուսման վերաբերյալ որոշումները»<ref>Սըր Ջ. Կինկեյդը «Reports of Insp. etc. for 31st October 1856»-ում, էջ 66։</ref>։ Այլանդակ-զզվելի ձևերով այդ երևան է գալիս չթադրոշմիչ ու նման գործարաններում, որոնք ենթակա են գործարանային հատուկ օրենքի։ Օրենքի որոշումներին համաձայն՝ «ամեն մի երեխա, նախքան մի այդպիսի դրոշմիչ արհեստանոց մտնելը, պետք է դպրոց հաճախած լինի առնվազն 30 օր և ոչ պակաս, քան 150 ժամ այն 6 ամսվա ընթացքում, որոնք անմիջաբար նախորդում են նրա մտնելու օրվանը։ Դրոշմանոցում աշխատելու ժամանակ նա նույնպես պետք է դպրոց հաճախի 30 օր կամ 150 ժամ ամեն մի կիսամյակում... Դպրոց հաճախելը պետք է տեղի ունենա առավոտյան ժամի 8-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև։ Մեկ օրում 2½ ժամից պակաս տևող ու 5 ժամից ավելի կատարվող ոչ մի հաճախում չպետք է հաշվվի 150 ժամի դիմաց։ Սովորական պայմաններում երեխաները դպրոց են հաճախում 30 օր առավոտյան ու երեկոյան, օրական 5 ժամ, և 30 օր անցնելուց հետո, հասնելով օրինականացած 150 ժամի ընդհանուր գումարին, նրանք, ինչպես իրենք են արտահայտվում, վերջացնելով հաշիվը իրենց գրքի հետ, նորից վերադառնում են գործարան, մնում են դարձյալ 6 ամիս, մինչև հասնի դպրոց հաճախելու հետ կապված պարտքի վճարման նոր ժամկետը, և դարձյալ մնում են դպրոցում, մինչև որ վերջացնեն հաշիվը իրենց գրքի հետ... Շատ երեխաներ, օրինականացած 150 ժամը դպրոց հաճախելով, դրոշմանոցում վեց ամիս մնալուց հետո դպրոց վերադառնալիս պետք է ամեն ինչ նորից սկսեն... Նրանք, իհարկե, մոռանում են ալն ամենը, ինչ ձեռք էին բերել նախընթաց շրջանում դպրոց հաճախելով։ Զթադրոշմիչ այլ գործարաններում դպրոց հաճախելը լիովին կախման մեջ է դրված ձեռնարկության գործերի ընթացքից, գործարանի պահանջներից։ Ժամերի պահանջվող թիվը միանգամից լրացվում է ամեն մի կիսամյա շրջանում 3—5 ժամ հաճախումների հաշվումով, որոնք գուցե կես տարվանից ավելի ժամանակ են ընդգրկում։ Օրինակ, մի օր դպրոց են հաճախում առավոտյան ժամի 8-ից մինչև 11-ը, մի ուրիշ օր՝ ճաշից հետո ժամի 1-ից մինչև 4-ը, և երթ երեխան մի քանի օր չի գալիս, նա հանկարծ նորից գալիս է երեկոյան ժամի 3-ից մինչև 6-ը, հետո, նա, գուցե, 3 կամ 4 օր կամ մի ամբողջ շաբաթ իրար հետևից է գալիս, հետո էլի չքանում է մի 3 շաբաթ կամ մի ամբողջ ամիս և վերադառնում է մի քանի ժամ պարապելու՝ գործաթողի օրերը, երբ նա պատահաբար հարկավոր չէ գործատիրոջը, և այսպես ահա երեխային, այսպես ասած, նետում են (buffet) մերթ այս, մերթ այն կողմը, դպրոցից՝ գործարան, գործարանից՝ դպրոց, մինչև որ հավաքվում է 150 ժամի գումարը<ref>Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1857»-ում, էջ 41, 42։ Անգլիական արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վաղուց արդեն ենթարկված են գործարանային օրենքին (ոչ թե Printwork Act-ին [չթադրոշմիչ գործարանների օրենքին], որի մասին հենց նոր խոսք եղավ տեքստում), վերջին տարիները ուսման վերաբերյալ որոշումների դեմ արգելքները որոշ չափով վերացված են։ Իսկ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք գործարանային օրենքին չեն ենթարկված, դեռ մինչև այժմ էլ խիստ տարածված են ապակեգործարանատեր Ջ. Գեդսի արտահայտած հայացքները, որ այսպես էր ուսուցանում հետազոտիչ հանձնաժողովի անդամ Ուայտին. «Որքան ես հասկանում եմ, այն մեծ կրթությունը, որ վերջին տարիներում ձեռք է բերում բանվոր դասակարգի մի մասը, չարիք է։ Այն վտանգավոր է, որովհետև բանվորներին չափազանց անկախ է դարձնում» («Children’s Employment Commission. 4th Report». London 1865, էջ 253)։</ref>։ Երեխաների ու կանանց ճնշող քանակություն միացնելով բանվորական կոմբինացված անձնակազմին, մեքենան, վերջապես, ընկճում է այն դիմադրությունը, որ տղամարդ-բանվորը մանուֆակտուրայի մեջ դեռ ցույց էր տալիս կապիտալի բռնակալությանը<ref>«Պ-ն Է.-ն, մի գործարանատեր, ինձ հաղորդեց, որ ինքը բացառապես կանանց է աշխատեցնում իր մեխանիկական ջուլհակահաստոցների վրա. նա գերադասում է ամուսնացած կանանց, մանավանդ այն կանանց, որոնցից կախված է ամբողջ ընտանիքի գոյությունը. նրանք շատ ավելի ուշադիր ու հնազանդ են, քան ամուրիները, նրանք հարկադրված են ծայր աստիճան լարելու իրենց ուժերը, որպեսզի անհրաժեշտ կենսամիջոցներ հայթայթեն։ Այսպիսով, առաքինությունները, կանանց առանձնահատուկ կերպով բնորոշող առաքինությունները, դառնում են նրանց համար վնասակար,— այսպես նրանց բնավորության բարոյական ու քնքուշ կողմը փոխարկվում է նրանց ստրկացման միջոցի, նրանց տանջանքի աղբյուրի» («Ten Hours’ Factory Bill. The Speech of Lord Ashley, 15th March». London 1844, էջ 20)։</ref>։
  
Երբ մի գեղեցիկ օր իսկապես կհնչի ձեր «վերջին ժամը», մտաբերեցե՛ք Օքսֆորդի պրոֆեսորին։ Իսկ առայժմ ցհաճելի տեսություն լավագույն աշխարհում։ Addio!...<ref>Սակայն պարոն պրոֆեսորը, այնուամենայնիվ, որոշ օգուտ քաղել է Մանչեստր կատարած իր շրջագայությունից։ «Letters  on the Factory Act» գրքում ամբողջ զուտ շահույթը — «օգուտն» ու «տոկոսը» և նույնիսկ  «something more»-ը [«ի բան էլ ավելի] կախված է բանվորի չվարձատրված մի աշխատաժամից։ Մի տարի առաջ իր «Outlines of Political Economy» աշխատության մեջ, որ գրված է Օքսֆորդի ուսանողների ու կրթված ֆիլիստերների օգտին, Ռիկարդոյի այն դրույթի դեմ բանակռվելիս, ըստ որի արժեքը որոշվում է աշխատաժամանակով, Սենիորը «հայտնագործեց», որ շահույթը ծագում է կապիտալիստի աշխատանքից, իսկ տոկոսը՝ նրա ճգնակեցությունից, նրա «Abstinenz»-ից [«ժուժկալությունից»]։ Բարբաջանքը հին էր, բայց «Abstinenz» [«ժուժկալություն»] բառը նոր էր։ Պ-րն Ռոշերն այդ բառը ճիշտ է թարգմանել գերմաներեն՝ «Enthaltung» [«ժուժկալություն»] բառով։ Լատիներենին ավելի պակաս տեղյակ նրա հայրենակիցները,— Վիրտերը, Շուլցերն ու այլ Միխելները,— բառին վանականի զգեստ են հագցրել, «ժուժկալությունը» դարձնելով «Entsagung» [հրաժարում]։</ref> 1836 թվականին Սենիորի հայտնագործած «վերջին ժամի» ազդանշանը նորից տվեց 1848 թվականի ապրիլի 15-ին, Լոնդոնի «Economist»-ում, Ջեմս Վիլսոնը, տնտեսագիտական գլխավոր մանդարիններից մեկը, այն բանակռվի մեջ, որ նա մղում էր 10-ժամյա աշխատանքային օրվա օրենքի դեմ։
+
'''b) Աշխատանքային օրվա երկարացումը'''
  
====4. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ====
+
Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։
  
Արդյունքի այն մասը (20 ֆ. մանվածքի 1/10-ը կամ § 2 օրինակի մեջ 2 ֆունտ մանվածքը), որի մեջ ներկայանում է հավելյալ արժեքը, մենք անվանում ենք հավելյալ արդյունք (surplus produce, produit net)։ Ինչպես որ հավելյալ արժեքի նորման որոշվում է այդ արժեքի հարաբերությամբ ո՛չ թե կապիտալի ամբողջ գումարի հետ, այլ կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ, այնպես էլ հավելյալ արդյունքի մակարդակը որոշվում է ո՛չ թե մնացած ամբողջ արդյունքի հետ նրա ունեցած հարաբերությամբ, այլ արդյունքի միայն այն մասի հետ ունեցած հարաբերությամբ, որի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատանքը։ Ինչպես որ հավելյալ արժեքի արտադրությունը կապիտալիստական արտադրության որոշիչ նպատակն է, այնպես էլ հարստության աստիճանը չափվում է ո՛չ արդյունքի բացարձակ մեծությամբ, այլ հավելյալ արդյունքի հարաբերական մեծությամբ<ref>«20 000 ֆնտ. ստեռլինգ կապիտալ ունեցող մարդու համար, կապիտալ, որից տարեկան 2 000 ֆնտ. ստ. շահույթ է ստանում, բոլորովին միևնույն է, թե արդյոք նրա կապիտալը 100 թե 1 000 բանվոր է զբաղեցնում, արդյոք արտադրված ապրանքը 10 000 թե 20 000 ֆնտ. ստեռլինգով է վաճառվում, եթե միայն նրա ստացած շահույթը ոչ մի դեպքում 2 000 ֆնտ. ստեռլինգից չի իջնում։ Արդյոք տվյալ ազգի իրական շահն էլ նույնը չէ՞։ Եթե միայն նրա իրական զուտ եկամուտը, նրա ռենտան ու շահույթը չի փոփոխվում, ապա ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, թե արդյոք այդ ազդը 10 թե 12 միլիոն բնակիչներից է կազմված» (Ricardo: «The Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 416[Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXVI, էջ 222։] Հավելյալ արդյունքի ֆանատիկոս Արթուր Յունգը, ընդհանրապես շաղակրատ, քննադատական ոգուց զուրկ մի հեղինակ, որի հռչակը հակառակ հարաբերական է նրա մատուցած ծառայություններին, Ռիկարդոյից շատ առաջ գրում էր ի միջի այլոց. «Ի՞նչ օգուտ կստանար արդի պետությունը մի ամբողջ նահանգից, որի հողը հին հռոմեականի նմանությամբ մշակեին մանր, անկախ գյուղացիներ, թեկուզ ամենալավագույն եղանակով։ Ի՞նչ նպատակի կհասներ այդ, բացի այն միակ նպատակից, որ այդտեղ մարդիկ կարտադրվեին («the mere purpose of breeding men»), մի բան, որ ինքնըստինք֊յան ոչ մի նպատակ չանի («is a most useless purpose») (Arthur Young: «Political Arithmetic etc.». London 1774, էջ 47<br>'''34-րդ ծանոթագրության հանելում.'''— «Տարօրինակ է, զուտ եկամուտը... բանվոր դասակարգի համար օգտավետ ցույց տալու բուռն հակումը... այնինչ պարզ է, որ նա կարող է օգտավետ լինել ոչ իր զուտ լինելու պատճառով» (Th. Hopkins: «Օո Rent of Land etc.», London 1828, էջ 126)։</ref>։
+
Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով<ref>«Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելու» (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16]</ref>։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ<ref>Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։</ref>։
  
Անհրաժեշսո աշխատանքի և հավելյալ աշխատանքի գումարը, այն ժամանակամիջոցների գումարը, որոնց ընթացքում բանվորն իր աշխատուժը փոխհատուցող արժեք և հավելյալ արժեք է արտադրում, կազմում են նրա աշխատաժամանակի բացարձակ մեծությունը— աշխատանքային օրը (working day)։
+
Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։
  
===ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ===
+
Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։
  
====1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ====
+
Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը<ref>«Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։</ref>։
  
Մենք ելնում էինք այն ենթադրությունից, թե աշխատուժը գնվում և վաճառվում է իր արժեքով։ Ինչպես ամեն մի ուրիշ ապրանքի արժեք, այնպես էլ աշխատուժի արժեքը որոշվում է նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Հետևաբար, եթե բանվորի սպառած օրական միջին կենսամիջոցների արտադրության համար պահանջվում է 6 ժամ, ապա նա պետք է օրական միջին հաշվով 6 ժամ աշխատի, որպեսզի ամեն օր իր աշխատուժն արտադրի, կամ այդ ուժը վաճառելիս նրա դիմաց ստացվող արժեքը վերարտադրի։ Այդ դեպքում նրա աշխատանքային օրվա անհրաժեշտ մասը կազմում է 6 ժամ, ուստի և մյուս հավասար պայմաններում տվյալ մեծություն է։ Բայց դրանով դեռ չի որոշվում բուն աշխատանքային օրվա մեծությունը։
+
Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ<ref>Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։</ref>։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտադրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ<ref>«Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։</ref> և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը<ref>«Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։</ref>։
  
Ենթադրենք, որ a------------b գիծը պատկերում է անհրաժեշտ աշխատաժամանակի տևողությունը կամ երկարությունը, որը հավասար է, ասենք, 6 ժամի։ Նայած թե աշխատանքը ab գծից այն կողմը 1, 3 կամ 6 և ավելի ժամ կշարունակվի, մենք կստանանք երեք տարբեր գծեր՝
+
Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ<ref>«Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «On Wages and Combination». London 1834, էջ 64)։</ref>։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում<ref>Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։</ref>։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»<ref>Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։</ref>։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը<ref>«Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։</ref>։
  
''Աշխատանքային օր I''
+
Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։
  
a------------b--c
+
Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը։ Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու<ref>Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում,— այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։</ref>, կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։
  
''Աշխատանքային օր II''
+
Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կողմից, ստեղծում է աշխատանքային օրն անչափ երկարացնելու նորանոր հզոր դրդապատճառներ և հեղաշրջում է աշխատանքի բուն իսկ եղանակը և հասարակական աշխատանքային օրգանիզմի բնույթը այնպիսի ձևով, որ ընկճում է աշխատանքային օրը երկարացնելու այդ տենդենցի դեմ ուղղված ամեն մի դիմադրություն. մյուս կողմից,— մասամբ կապիտալին ենթարկելով բանվոր դասակարգի այնպիսի խավեր, որոնք առաջ մատչելի չէին նրան, մասամբ էլ առանց աշխատանքի թողնելով մեքենաների դուրս մղած բանվորներին,— նա ստեղծում է բանվորական ավելցուկ բնակչություն<ref>Ռիկարդոյի մեծ ծառայություններից մեկն այն է, որ նա մեքենաները համարում էր ոչ միայն ապրանքներ արտադրելու միջոցներ, այլև «redundant population» [«ավելցուկ բնակչություն»] արտադրելու միջոցներ։</ref>, որն ստիպված է ենթարկվելու կապիտալի թելադրած օրենքներին։ Սրանից էլ առաջ է գալիս այն ուշագրավ երևույթն արդի արդյունաբերության պատմության մեջ, որ մեքենան տապալում է աշխատանքային օրվա բոլոր բարոյական ու բնական սահմանները։ Սրանից էլ առաջ է գալիս այն տնտեսական պարադոքսը, որ աշխատաժամանակը կրճատելու ամենահզոր միջոցը դառնում է բանվորի ու նրա ընտանիքի կյանքի ամբողջ ժամանակը կապիտալին տրամադրելի աշխատաժամանակ դարձնելու ամենահուսալի միջոցը՝ կապիտալի արժեքը մեծացնելու համար։ «Եթե,— երազում էր հնադարի մեծագույն մտածող Արիստոտելը,— եթե ամեն մի գործիք հրամանով կամ կանխատեսությամբ կարողանար կատարել իրեն պատշաճ գործը, ինչպես որ Դեդալոսի ստեղծած իրերը շարժվում էին իրենք իրենց, կամ Հեփեստոսի եռոտանիները սեփական մղումով լծվում էին սրբազան աշխատանքի,— եթե, այդպիսով, ջուլհակի մքուքներն իրենք իրենց գործեին, ապա ո՛չ վարպետին օգնականներ հարկավոր կլինեին, ո՛չ էլ տերերին՝ ստրուկներ<ref>F. Biese: «Die Philosophie des Aristoteles». Berlin 1842, հ, II, էջ 408։</ref>»։ Եվ Անտիպատրոսը, Ցիցերոնի ժամանակվա մի հույն բանաստեղծ, ողջունում էր հացահատիկ աղալու համար հնարված ջրաղացի գյուտը, արտադրողական բոլոր մեքենաների այդ տարրական ձևը՝ որպես ստրկուհիներին ազատագրողի՜ ու ոսկեդարը վերականգնողի՜<ref>Այստեղ մեջ եմ բերում այդ ոտանավորը Շտոլբերգի թարգմանությամբ, որովհետև այս ոտանավորն աշխատանքի բաժանմանը վերաբերող դրանից առաջ բերված ցիտատների նման բնորոշում է անտիկ հայացքների ու արդի հայացքների հակադրությունը։
 +
<poem>
  
a------------b------c
+
«Schonet der mahlenden Hand, o Müllerinnen, und schlafet
 +
Sanft! es verkünde der Hahn euch den Morgen umsonst!
 +
Däo hat die Arbeit der Mädchen den Nymphen befohlen,
 +
Und jetzt hüpfen sie leicht über die Räder dahin,
 +
Dass die erschütterten Achsen mit ihren Speichen sich wälzen,
 +
Und im Kreise die Last drehen des wälzenden Steins.
 +
Lasst uns leben das Leben der Väter, und lasst uns der Gaben
 +
Arbeitslos uns freun, welche die Gottin uns schenkt».
 +
</poem>
  
''Աշխատանքային օր III''
+
(«Gedichte aus dem Griechischen übersetzt von Christian Graf zu Stolberg. Hamburg 1782» [էջ 312])։
 +
<poem>
  
a------------b------------c
+
[«Դադար տվեք ձեր ձեռքերին, աղորիներ պտըտող, դուք, աղջիկնե՛ր,
 +
Մշմշալով ձեր քո՛ւնն առեք, և թող ի զուր լուսաբացին աքլորը զիլ չկանչի.
 +
Որ ահառած դուք վեր թռչեք խոր քնից և երկանքով ալյուր աղաք տենդագին.—
 +
Պատվիրել է Դեոն, ջրի դիցուհին, որ ձեր տեղակ ջրի ալքերը բանեն.
 +
Փրփուր ալքերն անվի վրա են ոստնում, փառ ու լիսեռ հրում, մղում քրքիջով
 +
Եվ դղորդով ջաղացքարը վիթխարի՝ իլիկի պես պտըտեցնում հեշտ ու շուտ։
 +
Եկե՛ք, ապրենք այսուհետև մենք հանգիստ, ինչպես անդորր մեր հայրերն են կյանք արել,
 +
Զվարթ սրտով ու անաշխա՜տ վայելենք աստվածուհու պարգևներն այս երկնաձիր»։]
 +
</poem>
  
որոնք ներկայացնում են երեք տարբեր աշխատանքային օր՝ 7, 9 և 12 ժամ։ ab գծի շարունակությունը հանդիսացող bc գիծը պատկերում է հավելյալ աշխատանքի երկարությունը։ Քանի որ աշխատանքային օրը = ab + bc, կամ ac, ուստի նա փոփոխվում է bc փոփոխուն մեծության հետ։ Քանի որ ab-ն տրված մեծություն է, ուստի bc-ի հարաբերությունը դեպի ab միշտ կարող է չափվել։ I աշխատանքային օրվա մեջ այդ հարաբերությունը կազմում է ab-ի  <math>^1/_6 </math>-ը, II աշխատանքային օրվա մեջ՝  <math>^3/_6 </math>-ը, և III աշխատանքային օրվա մեջ՝  <math>^6/_6 </math>-ը։ Այնուհետև, քանի որ <math>\frac{հավելյալ \ աշխատաժամանակ}{անհրաժեշտ \ աշխատաժամանակ}</math> հարաբերությունը որոշում է հավելյալ արժեքի նորման, ապա վերջինը տրված է, եթե հայտնի է այդ գծերի հարաբերությունը։ Նա վերևում բերված երեք աշխատանքային օրերում համապատասխանորեն կազմում է  <math>16^2/_3 </math>, 50 և 100%։ Ընդհակառակը, մենակ հավելյալ արժեքի նորման մեզ չէր կարող տալ աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե այդ նորման, օրինակ, հավասար լիներ 100%-ի, աշխատանքային օրը կարող էր տևել 8, 10, 12 ժամ և այլն։ Հավելյալ արժեքի նորման ցույց կտար, որ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերը՝ անհրաժեշտ աշխատանքն ու հավելյալ աշխատանքը, հավասար են իրենց մեծությամբ, բայց ցույց չէր տա, թե որքան մեծ է այդ մասերից ամեն մեկը։
+
</ref>»։ «Հեթանոսնե՜րը։ Ա՜խ այդ հեթանոսնե՜րը»։ Նրանք, ինչպես հայտնագործել է խորաթափանց Բաստիան, իսկ նրանից առաջ է՛լ ավելի գերիմաստուն Մակ Կուլլոխը, ոչինչ չէին հասկանում քաղաքատնտեսությունից ու քրիստոնեությունից։ Նրանք, ի միջի այլոց, չէին հասկանում, որ մեքենան ամենահուսալի միջոցն է աշխատանքային օրը երկարացնելու համար։ Եվ եթե նրանք արդարացնում էլ էին ոմանց ստրկությունը, ապա՝ որպես միջոց մյուսների մարդկային լիակատար զարգացման համար։ Բայց մի քանի անտաշ ու կիսակիրթ նորելուկների «eminent spinners» [«ականավոր մանագործարանատերեր»], «extensive sausage makers» [«խոշոր երշիկագործարանատերեր»] և «influential shoe black dealers» [«կոշկաներկի ազդեցիկ առևտրականներ»] դարձնելու նպատակով մասսաների ստրկություն քարոզելու համար՝ նրանց պակասում էին առանձնահատուկ քրիստոնեական զգացմունքներ։
  
Այսպես ուրեմն, աշխատանքային օրը ո՛չ թե հաստատուն, այլ փոփոխուն մեծություն է։ Ճիշտ է, նրա մասերից մեկը որոշվում է իր իսկ բանվորի մշտական վերարտադրման համար պահանջվող աշխատաժամանակով, բայց նրա ընդհանուր մեծությունը փոփոխվում է հավելյալ աշխատանքի երկարության կամ տևողության հետ միասին։ Ուստի աշխատանքային օրը կարող է որոշվել, բայց ինքնըստինքյան նա անորոշ մեծություն է<ref>«Աշխատանքային օրը անորոշ մեծություն է, այն կարող է երկար լինել կամ կարճ» («An Essay on Trade and Commerce; containing Observations on Taxes etc.». London 1770. էջ 73)։</ref>։
+
'''c) Աշխատանքի ինտենսիվացումը'''
  
Թեև աշխատանքային օրը, այսպիսով, ոչ թե կայուն, այլ հոսուն մեծություն է, մյուս կողմից, նա այնուամենայնիվ կարող է փոփոխվել միայն որոշ սահմաններում։ Սակայն նրա նվազագույն սահմանները չեն կարող որոշվել։ Ճիշտ է, եթե մենք ենթադրենք, որ ab գծի շարունակությունը կազմող bc գիծը, կամ հավելյալ աշխատանքը = 0-ի, ապա կստանանք նվազագույն սահմանը, այսինքն՝ օրվա այն մասը, որի ընթացքում բանվորն անհրաժեշտորեն պետք է աշխատի իր սեփական գոյությունը պահպանելու համար։ Բայց արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում անհրաժեշտ աշխատանքը միշտ կազմում է նրա աշխատանքային օրվա մի մասը միայն, ուստի և աշխատանքային օրը երբեք չի կարող կրճատվել մինչև այդ նվազագույն չափը։ Բայց աշխատանքային օրն ունի իր առավելագույն սահմանը։ Այն չի կարելի մի որոշ սահմանից ավելի երկարացնել։ Այդ առավելագույն սահմանը որոշվում է երկու կերպ։ Նախ՝ աշխատուժի ֆիզիկական սահմանով։ Մարդը 24 ժամ բնական տևողություն ունեցող օրվա ընթացքում կարող է ծախսել իր կենսական ուժի մի որոշ քանակը միայն։ Այսպես, ձին կարող է օրեցօր աշխատել միայն 8-ական ժամ։ Օրվա մի որոշ մասի ընթացքում մարդը պետք է հանգստանա, քնի, մյուս մասի ընթացքում մարդը պետք է բավարարի իր մյուս ֆիզիկական պահանջմունքները սնվի, մաքրվի, հագնվի և այլն։ Այդ զուտ ֆիզիկական սահմաններից այն կողմը աշխատանքային օրվա երկարումը բախվում է բարոյական բնույթի սահմանների, բանվորին ժամանակ է հարկավոր՝ բավարարելու համար իր մտավոր ու սոցիալական պահանջմունքները, որոնց ծավալն ու քանակը որոշվում է կուլտուրայի ընդհանուր վիճակով։ Ուստի այն փոփոխությունները, որոնց ենթակա է աշխատանքային օրը, տատանվում են ֆիզիկական ու սոցիալական սահմանների միջև։ Բայց երկու սահմաններն էլ խիստ առաձգական բնույթ ունեն և ամենալայն հնարավորություններ են բաց անում։ Այսպես, օրինակ, մենք գտնում ենք 8, 10, 12, 14, 16, 18 ժամից կազմված աշխատանքային օր, այսինքն՝ ամենատարբեր երկարությամբ աշխատանքային օր։
+
Աշխատանքային օրվա այն անսահման երկարացումը, որ առաջ են բերում կապիտալիստի ձեռքում գտնվող մեքենաները, ինչպես տեսանք, հետագայում տանում է դեպի ռեակցիա հասարակության կողմից, որի կյանքի արմատներին վտանգ է սպառնում, իսկ դրա հետ միասին տանում է նաև դեպի սահմանափակ նորմալ աշխատանքային օրվա օրենսդրական սահմանում։ Վերջինի հիմքի վրա վճռական կարևորություն է ստանում մի երևույթ, որին մենք արդեն հանդիպել ենք առաջ — այն է՝ աշխատանքի ինտենսիվացումը։ Բացարձակ հավելյալ արժեքը վերլուծելիս խոսքն ամենից առաջ վերաբերում էր աշխատանքի էքստենսիվ մեծությանը, իսկ նրա ինտենսիվության աստիճանը որպես տվյալ մեծություն էր ենթադրվում։ Հիմա մենք պետք է քննենք էքստենսիվ մեծության փոխարկումը ինտենսիվ մեծության, աստիճանի արտահայտության։
  
Կապիտալիստն աշխատուժը գնել է նրա օրական արժեքով։ Նրան է պատկանում աշխատուժի սպառողական արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Այսպիսով, նա իրավունք է ստացել ստիպելու բանվորին մի աշխատանքային օրվա, ընթացքում իր օգտին աշխատելու։ Բայց ի՞նչ բան է աշխատանքային օրը<ref>Այս հարցը անսահման ավելի կարևոր է, քան սըր Ռոբերտ Պիլի այն հռչակավոր հարցը, որ նա առաջարկեց Բիրմինհամի առևտրական պալատին՝ «Ի՞նչ բան է ֆունտ ստեռլինգը», մի հարց, որը կարող էր դրվել միայն այն պատճառով, որ փողի էությունը նույնքան վատ էր հասկանում Պիլը, որքան և Բիրմինհամի «little shilling men»-ները [բառախաղ՝ «դևալվացիայի կողմնակիցները» և միևնույն ժամանակ «մարդիկ, որոնց արժեքը մի գրոշ է»]։</ref>։ Համենայն դեպս այդ ավելի պակաս մի բան է, քան կյանքի բնական օրը։ Որքա՞ն է պակաս։ Կապիտալիստը իր սեփական հայացքն ունի այդ ultima Thule [վերջին սահմանի] մասին, աշխատանքային օրվա անհրաժեշտ սահմանի մասին։ Իբրև կապիտալիստ, նա անձնավորված կապիտալ է միայն։ Նրա հոգին կապիտալի հոգին է։ Բայց կապիտալն ունի միայն մի կենսական ձգտում՝ իր արժեքը, մեծացնելու, հավելյալ արժեք ստեղծելու, իր հաստատուն մասով, արտադրության միջոցներով հավելյալ աշխատանքի ըստ կարելույն մեծ մասսա ներծծելու ձգտում<ref>«Կապիտալիստի խնդիրն այն է, որ ծախսված կապիտալի միջոցով աշխատանքի ըստ կարելույն ավելի մեծ գումար ստանա» (J. G. Courcelle-Seneuil: «Traité Théorique et Pratique des Entreprises Industrielles», 2-րդ հրատ., Paris 1857, էջ 63)։</ref>։ Կապիտալը մեռյալ աշխատանք է, որ վամպիրի նման աշխուժանում է միայն այն ժամանակ, երբ կենդանի աշխատանք է ներծծում և այնքան ավելի լիաշունչ է ապրում, որքան ավելի շատ կենդանի աշխատանք է կլանում։ Այն ժամանակը, որի ընթացքում բանվորն աշխատում է, մի ժամանակ է, որի ընթացքում կապիտալիստը սպառում է իր գնած աշխատուժը<ref>«Օրվա մեջ մի ժամվա աշխատանքի կորուստը վիթխարի վնաս է հասցնում առևտրական պետությանը»։ «Նկատվում է, որ այս թագավորության չքավոր բանվորությունը, մանավանդ մանուֆակտուրային խաժամուժը, չափազանց մեծ չափով է սպառում պերճանքի առարկաներ. ընդ որում նրանք սպառում են նաև իրենց ժամանակը, մի վատնողություն, որ մյուս բոլոր տեսակներից ամենակորստաբերն է»։ («An Essay on Trade and Commerce etc.». London 1770, էջ 47 և 153)։</ref>։ Եթե բանվորը կապիտալիստի տրամադրության տակ գտնվող ժամանակը իր վրա է սպառում, ապա նա կողոպտում է կապիտալիստին<ref>«Եթե բանվորը, աշխատանքից ազատվելով, մի րոպե հանգիստ է վայելում, ապա ագահ էկոնոմիան, որ անհանգստացած հետևում է նրան, սկսում է պնդել, որ բանվորը նրան կողոպտում։» (N. Linguet: «Théorie des Lois Civiles etc.». London 1767, h. II, էջ 466)։</ref>։
+
Ինքնըստինքյան հասկանալի է, որ մեքենաների զարգացման հետ և մեքենաների բանվորների հատուկ խավի փորձի կուտակման հետ բնականորեն աճում է աշխատանքի արագությունը, ուստի և ինտենսիվությունը։ Այսպես, Անգլիայում կես դարի ընթացքում աշխատանքային օրվա երկարացումն ընթանում է գործարանային աշխատանքի ինտենսիվության աճման հետ միաժամանակ։ Սակայն հասկանալի է, որ այնպիսի աշխատանքի ժամանակ, որը տենդագին գործունեության անցողիկ պարոքսիզմների բնույթ չունի, այլ կատարվում է օրեցօր կրկնվող կանոնավոր միօրինակությամբ, անխուսափելիորեն հասնում է մի մոմենտ, երբ աշխատանքային օրվա երկարացումն ու աշխատանքի ինտենսիվացումը փոխադարձաբար բացառում են իրար, այնպես որ աշխատանքային օրվա երկարացումը համատեղելի է միայն աշխատանքի ինտենսիվության աստիճանի նվազման հետ, և, ընդհակառակը, աշխատանքի ինտենսիվության աստիճանի բարձրացումը՝ միայն աշխատանքային օրվա կրճատման հետ։ Երբ բանվոր դասակարգի հետզհետե աճող վրդովմունքը պետությանը հարկադրեց աշխատաժամանակը բռնի կերպով կրճատելու և — ամենից առաջ բուն իմաստով գործարանում — նորմալ աշխատանքային օր թելադրելու, այսինքն՝ նույն այն մոմենտից, երբ մեկ անգամ ընդմիշտ անհնարին դարձավ հավելյալ արժեքի արտադրության բարձրացումը աշխատանքային օրը երկարացնելու միջոցով, կապիտալը ամբողջ եռանդով ու լիակատար գիտակցությամբ նետվեց հարաբերական հավելյալ արժեքի արտադրության վրա՝ մեքենաների սիստեմի արագընթաց զարգացման միջոցով։ Միաժամանակ փոփոխություն է տեղի ունենում հարաբերական հավելյալ արժեքի բնույթի մեջ։ Ընդհանրապես, հարաբերական հավելյալ արժեք արտադրելու մեթոդն այն է, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման շնորհիվ բանվորը հնարավորություն է ստանում աշխատանքի նախկին ծախսումով և նախկին ժամանակի ընթացքում ավելի շատ արտադրելու։ Նախկին աշխատաժամանակն ամբողջ արդյունքին առաջվա պես միևնույն արժեքն է միացնում, թեև անփոփոխ մնացած այդ փոխանակային արժեքը հիմա ավելի մեծ քանակությամբ սպառողական արժեքների մեջ է արտահայտվում, ուստի և ապրանքի միավորի արժեքն ընկնում է։ Բոլորովին այլ բան է նկատվում այն դեպքում, երբ աշխատանքային օրվա բռնի կրճատումը, որ հզոր զարկ է տալից արտադրողական ուժի զարգացմանն ու արտադրության պայմանների էկոնոմիզացիային, բանվորին հարկադրում է ավելացնել աշխատանքի ծախսումը ժամանակի միավորի ընթացքում, բարձրացնել աշխատուժի լարումը, աշխատաժամանակի ծակոտիները ավելի պինդ լցնել, այսինքն՝ աշխատանքը այն աստիճան խտացնել, որ միայն կրճատված աշխատանքային օրվա շրջանակում է հասանելի։ Տվյալ ժամանակամիջոցի շրջանակների մեջ սեղմված աշխատանքի այդ ավելի մեծ մասսան հիմա հաշվվում է որպես աշխատանքի ավելի մեծ քանակ, որպիսին նա իսկապես ներկայացնում է։ Աշխատաժամանակի՝ որպես «տարածուն մեծության» չափման կողքին հիմա երևան է գալիս նրա խտացման աստիճանի չափումը<ref>Հասկանալի է, որ արտադրության զանազան ճյուղերում ընդհանրապես նկատվում են աշխատանքի ինտենսիվության տարբերություններ։ Այդ տարբերությունները, ինչպես արդեն Ա. Սմիթն է ցույց տվել, մասամբ հավասարակշռվում են այնպիսի կողմնակի պարագաներով, որոնք կապված են աշխատանքի յուրաքանչյուր առանձին տեսակի հետ։ Բայց աշխատաժամանակի՝ որպես արժեքի չափի վրա այս տարբերություններն էլ միայն այնքան են ազդում, որքան ինտենսիվ ու էքստենսիվ մեծությունները աշխատանքի միևնույն քանակի հակադիր ու միմյանց փոխադարձաբար բացառող արտահայտություններն են։</ref>։ Տասժամյա աշխատանքային օրվա ավելի ինտենսիվ ժամը հիմա նույնքան կամ ավելի աշխատանք, այսինքն՝ ծախսված աշխատուժ է պարունակում, քան տասներկուժամյա աշխատանքային օրվա ավելի նոսր ժամը։ Այս պատճառով էլ նրա արդյունքը նույնպիսի կամ ավելի բարձր արժեք ունի, քան ավելի ծակոտկեն 1<math>^1/_5</math> ժամի արդյունքը։ Չխոսելով արդեն այն մասին, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով հարաբերական հավելյալ արժեքն աճում է, հիմա, օրինակ, 6<math>^2/_3</math> ժամվա անհրաժեշտ աշխատանքը 3<math>^1/_3</math> ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին կապիտալիստին արժեքի այնպիսի մասսա են տալիս, ինչպիսին առաջ տալիս էին 8 ժամվա անհրաժեշտ աշխատանքը 4 ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին։
  
Այսպես ուրեմն, կապիտալիստը հիմնվում է ապրանքային փոխանակության օրենքի վրա։ Նա, ինչպես և ամեն մի այլ գնորդ, աշխատում է իր ապրանքի սպառողական արժեքից ըստ կարելույն ավելի շատ օգուտ քաղել։ Բայց հանկարծակի հնչում է բանվորի ձայնը, որ մինչև այժմ չէր լսվում արտադրության պրոցեսի աղմուկի ու դղրդյունի, մեջ։
+
Հիմա հարց է առաջ գալիս, թե աշխատանքն ինչպե՛ս է ինտենսիվացվում։
  
Այն ապրանքը, որ ես վաճառել եմ քեզ, մնացած ապրանքային խաժամուժից տարբերվում է նրանով, որ նրա սպառումն արժեք է ստեղծում և այն էլ ավելի մեծ արժեք, քան հենց ինքն արժե։ Հենց դրա համար էլ դու գնել ես այն։ Այն, ինչ որ քեզ համար կապիտալի արժեքի մեծացում է, ինձ համար աշխատուժի ավելորդ ծախսումն է։ Ես ու դու շուկայում միայն մի օրենք ենք ճանաչում՝ ապրանքային փոխանակության օրենքը։ Ապրանքի սպառումը պատկանում է ո՛չ թե վաճառորդին, որն օտարում է ապրանքը, այլ գնորդին, որը ձեռք է բերում այն։ Ուստի քեզ է պատկանում իմ օրական աշխատուժի սպառումը։ Բայց նրա այն գնի միջոցով, որով ես ամեն օր վաճառում եմ այդ ուժը, ես պետք է յուրաքանչյուր օր վերարտադրեմ այն, որպեսզի նորից վաճառեմ այն։ Չխոսելով արդեն ծերության և այլ պատճառներով առաջացող բնական մաշումի մասին, ես պետք է հնարավորություն ունենամ վաղր ևս ուժի, առողջության ու թարմության միևնույն նորմալ վիճակում աշխատելու, ինչպես այսօր։ Ղու շարունակ ինձ քարոզում ես «խնայողության» և «ժուժկալության» ավետարանը։ Լա՜վ։ Ես ուզում եմ խելացի, խնայող տնտեսատիրոջ նման պահպանել իմ միակ կարողությունը — աշխատուժը և հեռու մնալ նրա ամեն մի անմիտ վատնումից։ Ես պետք է ամեն օր այդ ուժը հոսուն դարձնեմ, շարժման մեջ դնեմ, աշխատանքի վերածեմ միայն այնքան, որքան այդ չի վնասի նրա գոյության նորմալ տևողությանն ու նրա նորմալ զարգացմանը։ Աշխատանքային օրվա անչափ երկարացումով դու կարող ես մի օրվա մեջ շարժման մեջ դնել իմ աշխատուժի ավելի մեծ քանակ, քան ես կարող եմ վերականգնել երեք օրում։ Այն, ինչ որ դու այդպիսով շահում ես աշխատանքից, ես կորցնում եմ աշխատանքի սուբստանցից։ Իմ աշխատուժի օգտագործումն ու նրա կողոպտումը միանգամայն տարբեր բաներ են։ Եթե 30 տարի է կազմում այն միջին ժամանակաշրջանը, որի ընթացքում կարող է ապրել միջին բանվորն աշխատանքի բանական չափերի պայմաններում, ապա իմ աշխատուժի արժեքը, որ դու օրեցօր վճարում ես ինձ, հավասար է նրա ամբողջ արժեքի <math>\frac{1}{365×30}</math>-ին կամ  <math>^1/_{10950} </math>-ին։ Իսկ  եթե դու իմ աշխատուժն սպառում ես 10 տարում, ապա դու ինձ օրական վճարում ես նրա ամբողջ արժեքի  <math>^1/_{3650} </math>-ի փոխարեն <math>^1/_{10950} </math>, այսինքն՝ նրա օրական արժեքի միայն  <math>^1/_3 </math>-ը և, այդպիսով, օրական ինձանից գողանում ես իմ ապրանքի արժեքի  <math>^2/_3 </math>-ը։ Դու ինձ վճարում ես միօրյա աշխատուժի համար, թեև գործադրում ես եռօրյա ուժս։ Այս հակառակ է մեր պայմանին և ապրանքային փոխանակության օրենքին։ Այսպես ուրեմն, ես պահանջում եմ նորմալ տևողությամբ աշխատանքային օր և պահանջում եմ առանց դիմելու քո սրտին, որովհետև փողի գործերում վերջանում է ամեն մի բարեհոգություն։ Դու կարող ես մի օրինակելի քաղաքացի լինել, նույնիսկ կենդանիներին հովանավորող ընկերության անդամ և, բացի դրանից, սրբության համբավ վայելել, բայց այն իրը, որպիսին ներկայացնում ես դու իմ նկատմամբ, սիրտ չունի կրծքի տակ։ Եթե թվում է, թե այդ կրծքի տակ ինչ-որ բան է բաբախում, ապա այդ պարզապես իմ սեփական սրտի բաբախումն է։ Ես պահանջում եմ նորմալ աշխատանքային օր, որովհետև ես իմ ապրանքի արժեքն եմ պահանջում, ինչպես ամեն մի ուրիշ վաճառորդ<ref>Լոնդոնի շինարարական բանվորների 1860—1861 թվականների մեծ գործադուլի ժամանակ, երբ բանվորները պահանջում էին աշխատանքային օրը կրճատել մինչև 9 ժամ, նրանց կոմիտեն մի հայտարարություն հրապարակեց, որը համարյա համընկնում է մեր բանվորի ճառի հետ։ Այդ հայտարարության մեջ ոչ առանց հեգնանքի մատնանշվում է, թե «building master»-ներից [շինարարական ձեռնարկատերերից] ամենաշահամոլը մի ոմն սըր Մ. Պիտո «սուրբ մարդու համբավն է վայելում։ (Հենց այս Պիտոն 1867 թվականից հետո նո՜ւյն վախճանն ունեցավ, ինչ և Շտրուսբերգը։)</ref>։
+
Աշխատանքային օրվա կրճատման առաջին հետևանքը հիմնվում է ինքնըստինքյան ակնհայտ այն օրենքի վրա, որ աշխատուժի գործունակությունը հակառակ հարաբերական է նրա գործունեության ժամանակին։ Այս պատճառով էլ որոշ սահմաններում այն, ինչ կորչում է ուժի գործողության տևողության հաշվին, ձեռք է բերվում ուժի ինտենսիվության միջոցով։ Իսկ այն մասին, որ բանվորն իրոք ավելի շատ աշխատուժ փոխարկի աշխատանքի, այդ մասին կապիտալը հոգում է վճարման մեթոդի միջոցով<ref>Հատկապես հատավարձի, այն ձևի միջոցով, որը քննվում է վեցերորդ բաժնում։</ref>։ Մանուֆակտուրաներում, օրինակ, բրուտանոցներում, որտեղ մեքենաները համարյա ոչ մի դեր չեն խաղում կամ միայն աննշան դեր են խաղում, գործարանային օրենքի կիրառումը միանգամայն համոզիչ կերպով ցույց է ավել, որ աշխատանքային օրվա հասարակ կրճատումը զարմանալի կերպով բարձրացնում է աշխատանքի կանոնավորությունը, միատեսակությունը, կարգը, անընդհատությունն ու եռանդը<ref>Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 31st October 1865».</ref>։ Սակայն կասկածելի էր թվում, թե այդպիսի հետևանք կստացվի նաև բուն գործարանում, որովհետև բանվորի կախումը մեքենայի անընդհատ ու միակերպ շարժումից այստեղ վաղուց իվեր ամենախիստ կարգապահություն է ստեղծել։ Ուստի, երբ 1844 թվականին քննարկվում էր աշխատանքային օրվա կրճատման հարցը 12 ժամից ցած, գործարանատերերը գրեթե միաձայն հայտարարեցին, որ «իրենց վերակացուները աշխատանքի տարբեր շենքերում հսկում են, որ ձեռքերը ոչ մի րոպե ժամանակ չկորցնեն», որ «հազիվ թև կարող է բարձրացվել բանվորների զգաստության և ուշադրության աստիճանը» («the extent of vigilance and attention on the part of the workmen) և որ, անփոփոխ ենթադրելով մնացած բոլոր պայմանները, ինչպես, օրինակ, մեքենաների արագությունը, «անմտություն կլիներ բարեկարգ գործարաններում բանվորների ուշադրության ավելացումից և նման բաներից քիչ թե շատ զգալի հետևանք սպասել<ref>«Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845». էջ 20, 21։</ref>։ Այդ պնդումը հերքվեց փորձերի միջոցով։ Ռ. Գարդները 1844 թ. ապրիլի 20-ից Պրեստոնի իր երկու մեծ գործարաններում օրական 12 ժամի փոխարեն 11 ժամվա աշխատանքային օր մտցրեց։ Մոտավորապես մեկ տարի հետո այն հետևանքն ստացվեց, որ «նախկին ծախքերով առաջվա քանակությամբ արդյունք ստացվեց, և բոլոր բանվորները 11 ժամում նույնքան աշխատավարձ էին ստացել, որքան առաջ 12 ժամում»<ref>Նույն տեղում, էջ 19։ Քանի որ հատավարձը անփոփոխ էր մնացել, ուստի շաբաթական աշխատավարձի չափերը կախված էին արդյունքի քանակից։</ref>։ Ես այստեղ կանգ չեմ առնում մանարաններում, գզարաններում կատարված փորձերի վրա, որովհետև դրանք կապված էին մեքենաների արագությունն ավելացնելու հետ (2%-ով)։ Ընդհակառակը, մանածագործական բաժանմունքում, որտեղ, բացի ղրանից, չափազանց տարբեր տեսակի թեթև, նախշավոր կտորներ էին արտադրվում, արտադրության օբյեկտիվ պայմանների մեջ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Հետևանքն այս էր. «1844 թ. հունվարի 6-ից մինչև ապրիլի 20-ը տասներկուժամյա աշխատանքային օրով ամեն մի բանվորի միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 1½ պենս. 1844 թ. ապրիլի 20-ից մինչև հունիսի 29-ը տասնմեկժամյա աշխատանքային օրով միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 3½ պենս»<ref>«Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845», էջ 20։</ref>։ Այս դեպքում 11 ժամում ավելի էր արտադրվել, քան առաջ 12 ժամում, բացառապես բանվորների ավելի մեծ և ավելի հավասարաչափ բաշխված աշխատունակության ու նրանց ժամանակի տնտեսման հետևանքով։ Մինչ նրանք միևնույն աշխատավարձն էին ստանում և մի ժամ ազատ ժամանակ շահում, կապիտալիստը արդյունքների միևնույն քանակն էր ստանում և ածխի, գազի ու այլ նյութերի մեկ ժամվա ծախքերը տնտեսում։ Նույնպիսի փորձեր կատարվեցին և նույն հետևանքն ստացվեց պարոնայք Հորրոքսի և Ջեքսոնի գործարաններում<ref>Նույն տեղում, էջ 21։ Բարոյական տարրը զգալի դեր էր խաղում վերը հիշատակված վարձերի մեջ։ «Մենք,— հայտարարեցին բանվորները գործարանային տեսչին,— մենք աշխատում ենք ավելի աշխույժ, մենք միշտ աչքի առաջ ունենք պարգևը, այն է՝ գիշերը ավելի վաղ տուն գնալու հնարավորությունը. առույգ ու գործուն ոգին համակում է ամբողջ գործարանը, ամենաերիտասարդ օգնականից մինչև ամենածեր բանվորը, և մենք հիմա ավելի ենք օգնում իրար» (նույն տեղում)։</ref>։
  
Մենք տեսնում ենք, որ եթե մի կողմ թողնենք աշխատանքային օրվա խիստ առաձգական սահմանները, ապա ապրանքային փոխանակության բնույթն ինքը աշխատանքային օրվա ոչ մի սահման, ուստի և հավելյալ աշխատանքի ոչ մի սահման չի դնում։ Կապիտալիստը, որպես գնորդ, իր իրավունքն է կենսագործում, երբ ձգտում է որքան հնարավոր է երկարացնել աշխատանքային օրը և, եթե հնարավոր է, մի աշխատանքային օրը երկու դարձնել։ Մյուս կողմից՝ վաճառվող ապրանքի սպեցիֆիկ բնույթը պայմանավորում է գնորդի կողմից աշխատուժն սպառելու մի սահման, և բանվորը, որպես վաճառորդ, իր իրավունքն է կենսագործում, երբ ձգտում է սահմանափակել աշխատանքային օրը որոշ նորմալ մեծությամբ։ Հետևապես, այստեղ ստացվում է մի անտինոմիա, իրավունքը հակադրվում է իրավունքին, ընդ որում երկուսն էլ հավասարապես վավերացվում են ապրանքների փոխանակության օրենքով։ Երկու հավասար իրավունքների բախման ժամանակ վճիռը պատկանում է ուժին։ Այսպիսով, կապիտալիստական արտադրության պատմության մեջ աշխատանքային օրվա նորմավորումը հանդես է գալիս իբրև աշխատանքային օրվա սահմանների համար մղվող պայքար պայքար հավաքական կապիտալիստի, այսինքն՝ կապիտալիստների դասակարգի, և հավաքական բանվորի, այսինքն՝ բանվոր դասակարգի միջև։
+
Երբ պարտադիր, այսինքն՝ օրենսդրական կարգով է սահմանվում աշխատանքային օրվա կրճատումը, որն սկզբում սուբյեկտիվ պայման է ստեղծում աշխատանքի խտացման համար, այսինքն՝ բանվորին հնարավորություն է տալիս տվյալ ժամանակում ավելի ուժ ծախսելու,— մեքենան կապիտալի ձեռքում դառնում է օբյեկտիվորեն ու սիստեմատիկորեն կիրառվող մի միջոց՝ տվյալ ժամանակի ընթացքում ավելի շատ աշխատանք քամելու համար։ Այդ իրագործվում է երկակի եղանակով. մեքենաների արագության ավելացումով և մեքենաների՝ միևնույն բանվորի վերահսկողության տակ գտնվող քանակի ավելացումով, այսինքն՝ նրա աշխատանքի ասպարեզի մեծացումով։ Մեքենաների կոնստրուկցիայի կատարելագործումները մասամբ անհրաժեշտ են բանվորի վրա ճնշումն ուժեղացնելու համար, մասամբ էլ նրանք իրենք են ուղեկցում աշխատանքի ինտենսիվացմանը, որովհետև աշխատանքային օրվա սահմանափակումը կապիտալիստին հարկադրում է ամենախիստ կերպով տնտեսելու արտադրության ծախքերը։ Շոգեմեքենայի կատարելագործումը ավելացնում է նրա մխոցի զարկերի թիվը մի րոպեում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս, ուժի մեծ տնտեսման շնորհիվ, առաջվա չափի մոտորի միջոցով շարժման մեջ դնելու ավելի ընդարձակ մեխանիզմ, ընդ որում ածխի սպառումը նույնն է մնում կամ նույնիսկ պակասում է։ Հաղորդիչ մեխանիզմի կատարելագործումը նվազեցնում է շփումը և,— մի բան, որ այնպես զարմանալի կերպով տարբերում է արդի մեքենաները հներից,— մեծ ու փոքր գլանների տրամագիծն ու քաշը հասցնում է շարունակ նվազող մինիմումի։ Վերջապես, աշխատամեքենայի կատարելագործումները պակասեցնում են նրա ծավալը, մեծացնելով նրա արագությունն ու ընդարձակելով նրա գործողությունը,— ինչպես ցույց է տալիս արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի օրինակը,կամ կորպուսի հետ միասին մեծացնում են նրա գործիքների ծավալն ու թիվը,— ինչպես մանամեքենան,— կամ դետալների աննկատելի փոփոխությունների միջոցով ավելացնում են այդ գործիքների շարժունությունը, ինչպես, օրինակ, selfacting mule-ի [սելֆակտորի] իլիկների արագությունը հիսունական թվականների կեսերին այդ եղանակով ավելացվեց <math>^1/_5</math>-ով։
  
====2. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎԸ։ ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐՆ ՈՒ ԲՈՅԱՐԸ====
+
Աշխատանքային օրը կրճատվելով 12 ժամի հասցվեց Անգլիայում 1832 թվականին։ Դեռևս 1836 թվականին մի անգլիացի գործարանատեր հայտարարեց. «Առաջվա համեմատությամբ գործարաններում խիստ աճել է աշխատանքն այն մեծ ուշադրության ու գործունեության հետևանքով, որ բանվորից պահանջում է մեքենաների զգալի չափով աճած արագությունը»<ref>John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 32։</ref>։ 1844 թվականին լորդ Էշլին, այժմ կոմս Շեֆտսբերին, համայնքների պալատում բերեց փաստաթղթերով հիմնավորված հետևյալ տվյալները.
  
Հավելյալ աշխատանքը կապիտալի հնարածը չէ։ Ամենուրեք, որտեղ հասարակության մի մասը արտադրության միջոցների մոնոպոլիա ունի, բանվորը, ազատ թե անազատ, պետք է իր ինքնապահպանման համար անհրաժեշտ աշխատաժամանակին մի ավելորդ աշխատաժամանակ միացնի, որպեսզի կենսամիջոցներ արտադրի արտադրության միջոցների սեփական տիրոջ հա֊մար<ref>«Նրանք, ովքեր աշխատում են... իրոք կերակրում են թե՛ այն թոշակառուներին,... որոնք հարուստներ են կոչվում,... և թե՛ իրենք իրենց» (Edmund Burke: «Thoughts and Details on Scarcity», London 1800, էջ 2, 3)։</ref>, լինի այդ սեփականատերը աթենացի καλός κάγαθός [արիստոկրատ], էտրուսկական թեոկրատ, civis romanus [Հռոմի քաղաքացի] նորմանական բարոն, ամերիկյան ստրկատեր, վալախ բոյար, արդի լենդլորդ թե կապիտալիստ<ref>Նիբուրը շատ միամիտ կերպով նկատում է իր «Römische Geschichte»-ում [5-րդ հրատ., 1853 թ., էջ 74]։ «Կարիք չկա թաքցնելու, որ այնպիսի արտադրանքներ, ինչպես էտրուսկական արտադրանքները, որոնք զարմանք են պատճառում նույնիսկ իրենց բեկորներով, ենթադրել են տալիս, որ մանր (!) պետությունների մեջ գոյություն են ունեցել տերեր ու ստրուկներ»։ Սիսմոնդին անհամեմատ ավելի խորն է նկատել, որ «բրյուսելյան ժանյակները» ենթադրել են տալիս տերերի և վարձու բանվորների գոյություն։</ref>։ Ասենք, ինքնին հասկանալի է, որ եթե որևէ հասարակական-տնտեսական ֆորմացիայի պայմաններում գերակշռող նշանակություն ունի արդյունքի ո՛չ թե փոխանակային արժեքը, այլ նրա սպառողական արժեքը, ապա հավելյալ աշխատանքը սահմանափակվում է պահանջների ավելի նեղ կամ ավելի լայն շրջանակով, բայց համապատասխան արտադրության բուն իսկ բնույթից չի բխում հավելյալ աշխատանքի անսահման պահանջը։ Հին դարերում չափից դուրս աշխատանքը սարսափելի է դառնում այն դեպքերում, երբ գործը վերաբերում է փոխանակային արժեքն իր ինքնուրույն փողային ձևով արդյունահանելուն — ոսկու և արծաթի արտադրության մեջ։ Աշխատողին սպանող բռնի աշխատանքը այստեղ չափից դուրս աշխատանքի պաշտոնական ձևն է։ Բավական է կարդալ Դիոդոր Սիցիլիացուն<ref>«Առանց նրանց ողբալի վիճակին կարեկցելու չի կարելի տեսնել այդ դժբախտներին (Եգիպտոսի, Եթովպիայի ու Արաբիայի միջև գտնվող ոսկեհանքերում աշխատողներին), որոնք հնարավորություն չունեն թեկուզ իրենց մարմինը մաքուր պահելու կամ իրենց մերկությունը ծածկելու մասին հոգալու։ Որովհետև այստեղ հիվանդների, թույլերի, ծերերի, այլև կանացի թուլության նկատմամբ զիջողություն չկա։ Բոլորը, մտրակի հարվածներից հարկադրված, պետք է աշխատեն, և միայն մահն է վերջ դնում նրանց տանջանքներին ու նրանց կարիքին» («Diodor’s von Sicilien Historische Bibliothek». [Stuttgart 1828], գիրք 3, գլ. 13 [էջ 260])։</ref>։ Սակայն դրանք բացառություններ են հին աշխարհի համար։ Բայց հենց որ այն ժողովուրդները, որոնց արտադրությունը դեռ ստրկական աշխատանքի, կոռային աշխատանքի և նման այլ աշխատանքների համեմատաբար ավելի ստորին ձևերով է կատարվում, ներս են քաշվում համաշխարհային շուկայի կողմից, որտեղ իշխում է արտադրության կապիտալիստական եղանակը, և որը գերակշռող շահագրգռություն է դարձնում այդ արտադրության արդյունքների վաճառքն արտասահմանում,— ապա ստրկության, ճորտության և այլ բարբարոսական սարսափներին միանում է չափից դուրս աշխատանքի քաղաքակրթված սարսափը։ Այդ պատճառով ամերիկյան միության հարավային նահանգներում նեգրերի աշխատանքը չափավոր-նահապետական բնույթ էր կրում, քանի դեռ արտադրության նպատակը գլխավորապես սեփական պահանջմունքների անմիջական բավարարումն էր։ Բայց այն չափով, որչափով բամբակի արտահանությունը դառնում էր այդ նահանգների կենսական շահագրգռությունը, այն չափով նեգրի չափից դուրս աշխատանքը, որն առանձին դեպքերում հասնում է նրա կյանքի սպառմանը յոթ տարվա աշխատանքի ընթացքում, դառնում էր հաշվի առնված և հաշվի առնող սիստեմի գործոն։ Այստեղ այլևս հարցը չէր վերաբերում նեգրից որոշ քանակությամբ օգտակար արդյունքներ դուրս կորզելուն։ Հարցը վերաբերում էր բուն հավելյալ արժեքի արտադրությանը։ Նույնն էր տեղի ունենում կոռային աշխատանքի վերաբերմամբ, օրինակ, դանուբյան իշխանություններում։
+
«Գործարանային պրոցեսներում զբաղված անձերի աշխատանքը հիմա երեք անգամ ավելի շատ է, քան այդ օպերացիաները մտցնելիս։ Մեքենաներն անկասկած կատարել են մի աշխատանք, որը փոխարինել է միլիոնավոր մարդկանց ջլերն ու մկանները, բայց նրանք զարմանալի կերպով (prodigiously) ավելացրել են նաև այն մարդկանց աշխատանքը, որոնց նրանք ենթարկել են իրենց սարսափելի շարժմանը... № 40 մանվածք ստանալու համար 12 ժամվա ընթացքում առաջ ու ետ գնալով մի զույգ մյուլի հետևելու աշխատանքը 1825 թվականին կազմում էր 8 մղոն ճանապարհ։ 1832 թվականին միևնույն համարի մանվածք մանելու համար 12 ժամվա ընթացքում մի զույգ մյուլի ն հետևելիս անցած տարածությունը անում էր 20 մղոն և հաճախ է՛լ ավելի։ 1825 թվականին մանողը 12 ժամվա ընթացքում պետք է ամեն մի մյուլից 820 դուրսքաշում կատարեր, այնպես որ 12 ժամվա ընթացքում դուրսքաշումների ընդհանուր գումարը հասնում էր 1640-ի։ 1832 թվականին մանողն իր տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ամեն մի մյուլից պետք է 2 200, ընդամենը՝ 4 400 դուրսքաշում կատարեր. 1844 թվականին ամեն մի մյուլից՝ 2 400, ընդամենը՝ 4 800. իսկ մի քանի դեպքերում աշխատանքի է՛լ ավելի մեծ մասսա է (amount of labour) պահանջվում... Ես այստեղ իմ ձեռքին ունեմ 1842 թվականի մի ուրիշ փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ աշխատանքը պրոգրեսիվ կերպով ավելանում է ո՛չ միայն այն պատճառով, որ պետք է ավելի մեծ տարածություն անցնել, այլև այն պատճառով, որ արտադրվող ապրանքների քանակն ավելանում է, այնինչ ձեռքերի թիվը համապատասխանորեն նվազում է. և, այնուհետև, այն պատճառով, որ հիմա հաճախ ավելի վատ բամբակ է մանվում, որն ավելի շատ աշխատանք է պահանջում... Գզարանում էլ աշխատանքը զգալիորեն ավելացել է։ Հիմա մի անձը կատարում է այն աշխատանքը, որն առաջ բաշխվում էր երկուսի միջև... Մանածագործական բաժանմունքում, որտեղ ահագին թվով մարդիկ են զբաղված, մեծ մասամբ իգական սեռից, վերջին տարիների ընթացքում աշխատանքը լրիվ 10%-ով աճել է մեքենաների արագությունն ավելանալու հետևանքով։ 1838 թվականին շաբաթական մանվում էր 18 000 hanks (հանկ), 1843 թվականին այդ թիվը բարձրացավ 21 000-ի։ 1819 թվականին շոգեշարժ ջուլհակահաստոցով աշխատելիս pick-երի (մքուքի հարվածների) թիվը մի րոպեում կազմում էր 60, 1842 թվականին կազմում էր 140, մի բան, որ աշխատանքի հսկայական աճման մասին է վկայում»<ref>Lord Ashley: «The Ten Hours’ Factory Bill. Speech of the 15th March». London 1844, էջ 6—9, տարբեր տեղերում։</ref>։
  
Հավելյալ աշխատանքի այն անհագ ծարավը, որ կար դանուբյան իշխանություններում, անգլիական գործարաններում եղած նույնպիսի ծարավի հետ համեմատելը մի առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև հավելյալ աշխատանքը կոռային աշխատանքի ժամանակ ինքնուրույն, շոշափելիորեն ընկալելի ձև ունի։
+
Նկատի ունենալով այդ զարմանալի ինտենսիվությունը, որին արդեն հասել էր աշխատանքը 1844 թվականին, երբ իշխում էր տասներկուժամյա աշխատանքային օրվա օրենքը, թվում էր, որ անգլիական գործարանատերերը հիմք ունեն պնդելու, թե այդ ուղղությամբ հետագա առաջադիմությունն անհնարին է և որ աշխատաժամանակի ամեն մի հետագա կրճատում համազոր է արտադրության նվազմանը։ Որ նրանց դատողությունները միայն արտաքուստ էին իրավացի, այդ ամենից լավ ապացուցվում է գործարանատերերի անխոնջ ցենզոր, գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների հենց նույն ժամանակ արած հետևյալ հայտարարությամբ.
  
Ենթադրենք, որ աշխատանքային օրը կազմված է անհրաժեշտ աշխատանքի 6 ժամից ու հավելյալ աշխատանքի 6 ժամից։ Այս դեպքում ազատ բանվորը կապիտալիստին շաբաթական տալիս է 6×6 կամ 36 ժամ հավելյալ աշխատանք։ Այս հավասարազոր է այն բանին, որ նա շաբաթվա մեջ 3 օր աշխատի իրեն համար և շաբաթվա մեջ 3 օր էլ կապիտալիստի համար՝ ձրի։ Բայց աշխատաժամանակի այդ տրոհումը նկատելի չէ։ Հավելյալ աշխատանքն ու անհրաժեշտ աշխատանքը միախառնվում են իրար հետ։ Ուստի ես կարող եմ միևնույն հարաբերությունն արտահայտել, օրինակ, նաև այնպես, թե բանվորն ամեն մի րոպեում 30 վայրկյան աշխատում է իրեն համար և 30 վայրկյան կապիտալիստի համար և այլն։ Այլ է կոռային աշխատանքը։ Այն անհրաժեշտ աշխատանքը, որ կատարում է, օրինակ, վալախ գյուղացին իր սեփական գոյությունը պահպանելու համար, տարածականորեն բաժանված է բոյարի համար նրա կատարած հավելյալ աշխատանքից։ Առաջին աշխատանքը նա կատարում է իր սեփական արտում, մյուս աշխատանքը՝ տիրոջ կալվածքում։ Այդ պատճառով աշխատաժամանակի երկու մասերը գոյություն ունեն ինքնուրույն կերպով, կողք-կողքի։ Կոռային աշխատանքի ձևի մեջ հավելյալ աշխատանքը ճշգրտորեն անջատված է անհրաժեշտ աշխատանքից։ Դրսևորման ձևի այդ տարբերությունն ակներևորեն ոչինչ չի փոխում այն քանակական հարաբերության մեջ, որ կա հավելյալ աշխատանքի ու անհրաժեշտ աշխատանքի միջև։ Շաբաթվա մեջ երեք օր տևող հավելյալ աշխատանքը միում է երեք օր տևող աշխատանք, որը իրեն՝ բանվորի համար համարժեք չի ստեղծում, կոռային աշխատանք կոչվի այն թե վարձու աշխատանք։ Բայց կապիտալիստի հավելյալ աշխատանքի անհագ ծարավը երևան է գալիս որպես աշխատանքային օրը անչափ երկարացնելու ձգտում, իսկ բոյարի ձգտումը ավելի պարզ է՝ նա անմիջականորեն ընկած, է կոռային օրերի հետևից<ref>Հաջորդ գրածը վերաբերում է ռումինական նահանգների դրությանը, ինչպես որ այն ստեղծվել էր Ղրիմի պատերազմից հետո կատարված հեղաշրջումից առաջ։<br>44a {'''3-րդ հրատ, ծանոթագրություն.'''— Այս վերաբերում է նաև Գերմանիային և հատկապես Օստ-էլբյան Պրուսիային։ XV դարում գերմանական գյուղացին, թեև պարտավոր էր համարյա ամենուրեք մթերքով nt աշխատանքով որոշ պարհակներ կրելու, բայց, գոնե փաստորեն, ազատ մարդ էր ընդհանրապես։ Բրանդենբուրգի, Պոմերանիայի, Սիլեզիայի և Արևելյան Պրուսիայի գերմանական կոլոնիստներն իրավաբանորեն էլ ազատ էին համարվում։ Գյուղացիական պատերազմի մեջ. ազնվականության տարած հաղթանակը վերջ դրեց դրան։ Ոչ միայն Հարավային Գերմանիայի պարտված գյուղացիները կրկին ճորտ դարձան, այլև XVI դարի կեսերից սկսած արդեն Արևելյան Պրուսիայի, Բրանդենբուրգի, Պոմերանիայի ու Սիլեզիայի, իսկ հետո շուտով նաև Շլեզվիգ-Հոլշտայնի ազատ գյուղացիները ճորտերի վիճակի իջեցվեցին։ (Maurer: «Geschichte der Fronhöfe, der Bauernhöfe und Hofverfassung in Deutschland». Erlangen 1862—1863, հ. IV. — Meitzen: «Der Boden und die landwirtschaftlichen Verhältnisse des preussischen Staates nach dem Gebietsumfange on 1866». Berlin 1873.—Hanssen: «Leibeigenschaft in Schleswig-Holstein»)։— Ֆ. Է.}</ref>։
+
«Քանի որ արտադրվող արդյունքների քանակը գլխավորապես կարգավորվում է մեքենաների արագությամբ, ուստի գործարանատերը պետք է շահագրգռված լինի, որ մեքենաների շարժումը արագության ծայրահեղ աստիճանին հասցնի, որքան այդ արագությունը համատեղելի է հետևյալ պայմանների հետ. մեքենաները չափազանց արագ փչացումից պաշտպանելը, պատրաստվող արդյունքի որակի պահպանումը, բանվորի՝ մեքենայից ետ չմնալու ընդունակությունը, ընդ որում լարումը չպետք է գերազանցի այն աստիճանից, որ նա կարող է զարգացնել անընդհատ։ հաճախ պատահում է, որ գործարանատերը շտապելու պատճառով շարժումը խիստ շատ է արագացնում։ Այն ժամանակ ջարդվածքներն ու արդյունքի վատորակը ավելի քան հավասարակշռում են արագության օգուտները, և գործարանատերը հարկադրված է մեքենաների ընթացքը չափավորելու։ Քանի որ գործունյա և ուշադիր գործարանատերը հավանորեն կգտնի հասանելի մաքսիմումը, ուստի ես ենթադրում էի, որ 11 ժամում անհնարին է նույնքան արտադրել, որքան 12 ժամում։ Բացի դրանից, ես ենթադրում էի, որ գործավարձով հատուցվող բանվորը լարում է իր ուժերը մինչև այն ծայրահեղ աստիճանը, որից այն կողմը նա արդեն չի կարող շարունակ պահպանել ինտենսիվության միևնույն աստիճանը»<ref>«Reports of Insp. of Fact. [for quarter ending 30th September 1844, and from 1st October 1844] to 30th April 1845», էջ 20։</ref>։ Այս պատճառով էլ Հորները, Գարդների և ուրիշների փորձերին հակառակ, եկավ այն եզրակացության, թե 12-ժամյա աշխատանքային օրվա հետագա կրճատումը անխուսափելիորեն կպակասեցնի արդյունքի քանակը<ref>Նույն տեղում, էջ 22։</ref>։ Նա ինքը 10 տարի անց ցիտատ է բերում 1845 թվականին իր արտահայտած տարակուսանքներից՝ ապացուցելու համար, թե ինքն այն ժամանակ դեռ որքան քիչ էր ըմբռնում մեքենաների ու մարդկային աշխատուժի առաձգականությունը, որոնք հավասարապես ծայրահեղ չափով լարվում են աշխատանքային օրվա հարկադրական կրճատման հետևանքով։
  
Կոռային աշխատանքը, որ դանուբյան իշխանություններում զուգորդված էր նատուրալ ռենտաների ճորտային վիճակի ուրիշ ատրիբուտների հետ, կազմում էր, սակայն, գերիշխող դասակարգին վճարվող մի խոշոր հարկ։ Որտեղ այդ գոյություն ուներ, այնտեղ հազվադեպ էր կոռային աշխատանքը ծագում ճորտությունից, ընդհակառակը, սովորաբար ճորտությունն էր մեծ մասամբ ծագում կոռային աշխատանքից [Տես 44a ծանոթ.]։ Այսպես էր գրությունը ռումինական նահանգներում։ Արտադրության նրանց սկզբնական եղանակը հիմնված էր համայնական սեփականության վրա, որը տարրեր էր սլավոնական և հատկապես հնդկական ձևից։ Հողերի մի մասը, որպես ազատ մասնավոր սեփականություն, ինքնուրույն կերպով մշակում էին համայնքի անգամները, մյուս մասը — ager publicus-ը [հանրային դաշտ]— նրանք մշակում էին միատեղ։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքները մասամբ ծառայում էին որպես ռեզերվային ֆոնդ անբերությունների ու այլ պատահականությունների դեպքում, մասամբ էլ որպես պետական ֆոնդ պատերազմի ծախսերը, կրոնական նպատակների հետ կապված ու համայնական այլ ծախսերը ծածկելու համար։ Ժամանակի ընթացքում զինվորական ու եկեղեցական բարձրաստիճան խավը այդ համայնական սեփականության հետ բռնի տիրացավ նաև այդ սեփականության հետ կապված պարհակներին։ Այն աշխատանքը, որ ազատ գյուղացիները կատարում էին իրենց համայնական հողի վրա, դարձավ կոռային աշխատանք համայնական հողի զավթիչների համար։ Դրա հետ միաժամանակ զարգացան ճորտային հարաբերությունները, սակայն միայն փաստորեն, բայց ոչ իրավաբանորեն, մինչև որ համաշխարհային «ազատարար» Ռուսաստանը ճորտությունը վերացնելու պատրվակով օրինականացրեց այդ հարաբերությունները։ Կոռային աշխատանքների այն օրենսգիրքը, որ հրապարակեց ռուս գեներալ Կիսելյովը 1831 թվականին, իհարկե, թելադրել էին հենց իրենք՝ բոյարները։ Այսպիսով, Ռուսաստանը մի հարվածով նվաճեց դանուբյան իշխանությունների մագնատներին և վաստակեց ամբողջ Եվրոպայի լիբերալ կրետինների խրախուսական ծափերը։
+
Հիմա անցնենք 1847 թվականից հետո եկող ժամանակաշրջանին, սկսած տասժամյա աշխատանքային օրը օրենսդրական կարգով անգլիական բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի ու վշեղենի գործարանները մտցնելու ժամանակից։
  
Համաձայն «Réglement Organique», ինչպես կոչվում է կոռային աշխատանքների այդ օրենսգիրքը, ամեն մի վալախ գյուղացի, բացի մեծ քանակությամբ մանրամասն թվարկված նատուրալ պարհակներից, նաև պարտական էր այսպես կոչված հողային սեփականատիրոջը՝ 1) տասներկու աշխատանքային օր ընդհանրապես, 2) մի օր դաշտային աշխատանք և 3) մի օր փայտ կրել։ Ընդամենը՝ 14 օր տարվա մեջ։ Սակայն խոր ըմբռնելով քաղաքատնտեսությունը, օրենսգրքի հեղինակները աշխատանքային օրը վերցրին ո՛չ թե իր սովորական իմաստով, այլ որպես մի աշխատանքային օր, որ անհրաժեշտ է միջին օրական արդյունք արտադրելու համար. իսկ միջին օրական արդյունքը խորամանկորեն այնպես է որոշված, որ ոչ մի կիկլոպ չէր կարող 24 ժամում այդ կատարել։ Ուստի «ռեգլամենտը» ինքը, իսկական ռուսական իրոնիայով, չոր արտահայտություններով պարզաբանում է, թե 12 աշխատանքային օր ասելով պետք է հասկանալ ձեռքի աշխատանքի 36 օրվա արդյունքը, դաշտային աշխատանքի մեկ օրը նշանակում է երեք օր, փայտ կտրելու մեկ օրը՝ նույնպես 3 օր։ Ընդամենը 42 կոռային օր։ Բայց սրան ավելանում է այսպես կոչված «Jobagie», այսինքն՝ այն օգնությունը, որ ցույց է տրվում հողատիրոջն արտադրության պահանջների առաջադրած արտակարգ դեպքերում։ Ամեն մի գյուղ իր բնակչության թվին համեմատ տարեկան պետք է որոշ թվով աշխատուժ տա «Jobagie»համար։ Այդ ավելադիր կոռային աշխատանքն ամեն մի վալախ գյուղացու համար կազմում է 14 օր։ Այսպիսով, պարտադիր կոռային աշխատանքը տարեկան անում է 56 աշխատանքային օր։ Իսկ Վալախիայում հողագործական տարին վատ կլիմայի հետևանքով ունի ընդամենը 210 օր, որից 40-ը՝ կիրակի ու տոն օրեր, միջին հաշվով 30-ը վատ եղանակի օրեր, ընդամենը 70 օր։ Այսպիսով, մնում է 140 աշխատանքային օր։ Կոռային աշխատանքի հարաբերությունը անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ 56/84, կամ 66 2/3 տոկոս, արտահայտում է հավելյալ արժեքի անհամեմատ ավելի փոքր նորմա, քան այն նորման, որը որոշում է անգլիական հողագործական կամ գործարանային բանվորի աշխատանքը։ Սակայն այդ միայն օրենքով սահմանված կոռային աշխատանքն է։ Իսկ «Règlement organique»-ը մի է՛լ ավելի մեծ «լիբերալիզմով», քան անգլիական գործարանային օրենսդրությունը, կարողացել է հեշտացնել իր սեփական զանցառման հնարավորությունը։ 12 օրը 54 օր դարձնելով, նա 54 կոռային օրերից ամեն մեկի անվանական օրական աշխատանքը նորից այնպես է որոշում, որ հաջորդ օրերին անխուսափելիորեն որոշ հավելում է մնում։ Օրինակ, մի օրվա մեջ պետք է քաղհանվի մի այնպիսի հողամաս, որ այդ օպերացիան կատարելու համար, մանավանդ եգիպտացորենի արտերում, իսկապես երկու անգամ ավելի ժամանակ է պահանջում։ Մի քանի հողագործական աշխատանքների համար օրենքով սահմանված օրական գործը կարելի է մեկնաբանել այնպես, օր կարծես սկսվում է մայիսին և վերջանում է հոկտեմբերին։ Մոլդավիայի համար որոշումները է՛լ ավելի խիստ են։ «Règlement organique»-ի 12 կոռային օրը,— բացականչում է հաղթությամբ արբեցած մի բոյար,— տարվա մեջ անո՜ւմ է 365 օր<ref>Հետագա մանրամասնությունները կարելի է գտնել E. Regnault-ի «Historie Politique et Sociale des Principautés Danubiennes» աշխատության մեջ, Paris 1855 [էջ 304 և հաջ.]։</ref>։
+
«Վատերային իլիկների արագությունն աճել է 500, մյուլերի իլիկներինը՝ 1 000 պտույտով մեկ րոպեում, այսինքն՝ վատերային իլիկների արագությունը, որ 1839 թվականին հասնում էր մի րոպեում 4 500 պտույտի, հիմա (1862 թ.) կազմում է 5 000, իսկ մյուլային իլիկներինը, որ 5 000-ի էր հասնում, հիմա մի րոպեում կազմում է 6 000. առաջին դեպքում այդ տալիս է արագության <math>^1_{10}</math>, իսկ երկրորդ դեպքում՝ <math>^1_5</math> աճում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 62։</ref>։ Ջեմս Նեսմիսը, Մանչեստրի մոտ գտնվող Պետրիկրոֆտի այդ հռչակավոր քաղաքացիական ինժեները, 1852 թվականին Լեոնարդ Հորներին ուղղած մի նամակում այսպես էր խոսում շոգեմեքենայի մեջ 1848—1852 թվականներին մտցրած կատարելագործումների մասին։ Նշելով, որ շոգեձիաուժը, որ պաշտոնական գործարանային վիճակագրության մեջ դեռ որոշվում է 1828 թվականի իր ներգործության համաձայն<ref>Այդ փոխվել է 1862 թվականի «Parliamentary Return»-ից [«Պառլամենտական հաշվետվությունից»] հետո։ Այստեղ անվանական շոգեձիաուժի փոխարեն հանդես է գալիս արդի շոգեմեքենաների ու ջրանիվների իսկական շոգեձիաուժը {տե՛ս ծանոթագրություն 109a}։ Նմանապես ոլորիչ իլիկներն էլ այլևս շփոթված չեն բուն մանելու իլիկների հետ (ինչպես 1839, 1850 և 1856 թվականների «Return»-ների [«Հաշվետվություններ»] մեջ), այնուհետև, բրդեղենի գործարանների համար բերված է «gig»-երի [խավատու մեքենաների] թիվը, տարբերություն է մտքված ջութեղենի ու կանեփեղենի գործարանների միջև, մի կողմից, և վշեղենի գործարանների միջև, մյուս կողմից, վերջապես, առաջին անգամ գուլպայագործական արտադրությունը մտցված է հաշվետվության մեջ։</ref>, միայն անվանական է և կարող է իրական ուժի պայմանական ցուցանիշ ծառայել միայն, նա ի միջի այլոց ասում է. «Ոչ մի կասկած չի կարող լինել այն մասին, որ նախկին քաշն ունեցող շոգեմեքենաները, հաճախ հենց նույն մեքենաները, միայն այն տարբերությամբ, որ նրանց մեջ արդի կատարելագործումներ են մտցված, միջին հաշվով 50%-ով ավելի աշխատանք են կատարում, քան առաջ, և որ բազմաթիվ դեպքերում հենց նույն մեքենաները, որոնք մի րոպեում 220 ոտնաչափ առավելագույն արագության ժամանակ 50 ձիաուժ էին զարգացնում, այժմ 100-ից ավելի ձիաուժ են զարգացնում՝ ավելի քիչ ածուխ սպառելով... Անվանական նախկին ձիաուժ ունեցող արդի շոգեմեքենան իր կոնստրուկցիայի մեջ մտցված կատարելագործումների, շոգեկաթսայի ծավալի փոքրացմանն կառուցվածքի փոփոխությունների հետևանքով և այլն ավելի մեծ ուժով է գործում, քան առաջ... Այս պատճառով թեև անվանական ձիաուժի համեմատությամբ ձեռքերի նախկին քանակն է զբաղված, աշխատամեքենաների համեմատությամբ ձեռքերի թիվը պակասել է ներկայումս»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 14, 20։</ref>։ 1850 թվականին Միացյալ Թագավորության գործարաններում կիրառվում էր 134 217 անվանական ձիաուժ, որ բանեցնում էր 25 638 716 իլիկ ու 301 445 ջուլհակահաստոց։ 1856 թվականին իլիկների ու ջուլհակահաստոցների թիվը համապատասխանորեն կազմում էր 33 503 580 և 369 205։ Եթե պահանջվող ձիաուժը նույնը մնացած լիներ, ինչ որ 1850 թվականին էր, ապա 1856 թվականին անհրաժեշտ կլիներ 175 000 ձիաուժ։ Բայց պաշտոնական տվյալների համաձայն նրանց թիվը կազմում էր ընդամենը 161 435, այսինքն՝ ավելի քան 10 000 ձիաուժով պակաս, քան կպահանջվեր 1850 թվականի հաշվարկումների հիման վրա<ref>Նույն տեղում, էջ 14, 15։</ref>։ «1856 թվականի վերջին հաշվետվությունը (պաշտոնական վիճակագրությունը) հավաստում է այն փաստը, որ գործարանային սիստեմը տարածվում է շեշտակի արագությամբ, ձեռքերի թիվը մեքենաների համեմատությամբ կրճատվել է, շոգեմեքենան ուժի տնտեսման ու այլ կատարելագործումների շնորհիվ ավելի մեծ ծանրություն ունեցող մեքենաներ է բանեցնում, և որ արդյունքի քանակի ավելացումը տեղի է ունենում աշխատամեքենաների կատարելագործման, արտադրության մեթոդների փոփոխման, մեքենաների արագությունն ավելանալու և բազմաթիվ ուրիշ պատճառների հետևանքով»<ref>Նույն տեղում, էջ 20։</ref>։ «Ամեն տեսակ մեքենաների մեջ մտցված խոշոր կատարելագործումները զգալի չափով բարձրացրել են նրանց արտադրողական ուժը։ Ոչ մի կասկած չկա, որ աշխատանքային օրվա կրճատումը... խթան ծառայեց այդ կատարելագործումների համար։ Այդ կատարելագործումներն ու բանվորի ավելի ինտենսիվ լարումը այն հետևանքն ունեցան, որ (2 ժամով կամ <math>^1/_6</math>-ով) կրճատված աշխատանքային օրվա ընթացքում նույնքան արդյունք է արտադրվում, որքան առաջ արտադրվում էր ավելի երկարատև օրվա ընթացքում<ref>«Reports etc. for 31st October 1858», էջ 9, 10. հմմտ. «Reports etc. for 30th April 1860», էջ 30 և հաջ.։</ref>։
  
Եթե դանուբյան իշխանությունների «Règlement organique»-ը հավելյալ աշխատանքի ա՛յն անհագ ծարավի դրական արտահայտությունն էր, որ օրինականացվում է նրա ամեն մի կետով, ապա անգլիական Factory Act-երը [գործարանային օրենքները] այդ նույն ծարավի բացասական արտահայտությունն են։ Այդ օրենքները սանձահարում են կապիտալի՝ աշխատուժն անսահման ծծելու ձգտումը, սահմանելով աշխատանքային օրվա պարտադիր սահմանափակում պետության կողմից, և այն էլ ա՛յն պետության, որի մեջ իշխում են կապիտալիստն ու լենդլորդը։ Չխոսելով արդեն օրեցօր սպառնալից կերպով աճող բանվորական շարժման մասին, գործարանային աշխատանքի սահմանափակում թելադրեց հենց նույն անհրաժեշտությունը, որը ստիպեց գուանո լցնել անգլիական արտերը։ Նույն կույր գիշատչությունը, որ մի դեպքում ուժասպառ էր անում հողը, մյուս գեպքում հիմքից քայքայում էր ազգի կենսական ուժը։ Պարբերաբար կրկնվող համաճարակներն այստեղ նույնքան ուսանելի լեզվով էին խոսում, որքան զինվորների հասակաչափի նվազումը Գերմանիայում և Ֆրանսիայում<ref>Ընդհանուր առմամբ միջին հասակաչափի գերազանցումն օրգանական էակի ծաղկումն է ցույց տալիս որոշ չափով... Մարդու մարմնի չափը փոքրանում է, երբ նրա բարօրությանը վնաս են հասցնում ֆիզիկական կամ սոցիալական պայմանները... Եվրոպական բոլոր երկրներում, որտեղ գոյություն ունի զինվորագրությունը, նրա մտցնելու օրից սկսած չափահաս տղամարդկանց մարմնի միջին չափը և ընդհանրապես զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը պակասել է։ Ֆրանսիայում ռևոլյուցիայից (1789 թ.) առաջ հետևակ զինվորի հասակաչափի մինիմումը 165 սանտիմետր էր, 1818 թվականին (մարտի 10-ի օրենք)՝ 157, իսկ 1832 թվականի մարտի 21-ի օրենքով՝ 156 սանտիմետր։ Ֆրանսիայում միջին հաշվով նորակոչիկների կեսից ավելին համարվում է ոչ-պիտանի անբավարար հասակաչափի և մարմնական արատների պատճառով։ Սաքսոնիայում 1780 թվականին զինվորական չափը 178 սանտիմետր էր, հիմա՝ 155 սմ։ Պրուսիայում հիմա 157 սմ է։ Դոկտոր Մայերի այն տվյալներից, որոնք հրատարակված են 1862 թ. մայիսի 9-ին «Bayrische Zeitung»-ում երևում է, որ Պրուսիայում 9-ամյա ժամանակամիջոցում միջին հաշվով 1000 նորակոչիկներից 716 հոգին անպետք էին համարվում զինվորական ծառայության համար. 317 հոգին մարմնի չափի փոքրության և 399-ը՝ մարմնական արատների պատճառով... 1858 թվականին Բեռլինը չկարողացավ տալ նորակոչիկների սահմանված կոնտինգենտը, պակասում էր 156 մարդ» (J. V. Liebig: «Die Chemie in ihrer Anwerdung auf Agrikultur und Physiologie». 7-րդ հրատ., 1862, հ. I, էջ 117, 118)։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений», թարգմ. պրոֆ. Իլյենկովի, 2-րդ հրատ., Մոսկվա 1870, էջ 83։]</ref>։
+
Թե աշխատուժի ավելի ինտենսիվ շահագործման հետևանքով գործարանատերերի հարստացումն ինչպես է աճել, ցույց է տալիս հենց այն հանգամանքը միայն, որ անգլիական բամբակեղենի ու այլ գործարանների թվի միջին տարեկան աճը 1838 թվականից մինչև 1850 թվականը կազմել է 32%, իսկ 1850 թվականից մինչև 1856 թվականը՝ 86%։
  
Այժմ (1867 թ.) գործող Factory Act-ը [գործարանային օրենքը], որ հրապարակված է 1850 թվականին, սահմանում է շաբաթական 10-ժամյա միջին օր, այն է՝ շաբաթվա առաջին 5 օրում 12-ական ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը,— բայց դրանից ½ ժամ օրենքով հատկացվում է նախաճաշի համար և 1 ժամ՝ ճաշի համար, այնպես որ մնում է 10½ աշխատանքային ժամ,— և շաբաթ օրը 8 ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև կեսօրվա ժամի 2-ը, որից ½ ժամը տրվում է նախաճաշի համար։ Մնում է 60 աշխատանքային ժամ, 10½-ական ժամ շաբաթվա առաջին 5 օրվա, 5½ ժամ՝ շաբաթվա վերջին օրվա համար<ref>1850 թվականի գործարանային օրենքի պատմությունը տրվում է այս գլխի շարունակության մեջ։</ref>։ Ստեղծված են օրենքի կատարման հատուկ հսկիչներ, անմիջաբար ներքին գործերի մինիստրության ենթարկվող գործարանային տեսուչներ, որոնց հաշվետվությունները ամեն կիսամյակում պետք է հրապարակի պառլամենտը։ Այսպիսով, նրանք մշտական ու պաշտոնական վիճակագրական տեղեկություններ են տալիս հավելյալ աշխատանքի նկատմամբ կապիտալիստական ծարավի մասին։
+
Որքան էլ մեծ էր անգլիական արդյունաբերության առաջադիմությունը 1848—1856 թթ. 8-ամյակում, երբ իշխում էր տասժամյա աշխատանքային օրը, 1856—1862 թթ. հաջորդ վեցամյա շրջանում այդ առաջադիմությունը շատ ավելի մեծ եղավ։ Օրինակ, մետաքսագործարաններում 1856 թվականին կար 1 093 799 իլիկ, 1862 թվականին՝ 1 388 544. 1856 թվականին կար 9 260 ջուլհակահաստոց, 1862 թվականին՝ 10 709։ Ընդհակառակը, 1856 թվականին բանվորների թիվն էր 56 137, 1862 թվականին՝ 52 429։ Այսպիսով, իլիկների թվի ավելացումը կազմում էր 26,9% և ջուլհակահաստոցներինը՝ 15,6%, մինչդեռ բանվորների թիվը միաժամանակ պակասել էր 7%-ով։ 1850 թվականին բրդեղենի գործարաններում 875 830 իլիկ էր աշխատում. 1856 թվականին՝ 1 324 549 (ավելացում 51,2%-ով) և 1862 թվականին՝ 1 289 172 (նվազում 2,7 %-ով)։ Բայց եթե նկատի ունենանք, որ ոլորիչ իլիկները մտնում են 1856 թվականի հաշվի մեջ, բայց 1862 թվականի հաշվի մեջ չեն մտնում, ապա կպարզվի, որ իլիկների թիվը 1856 թվականից սկսած գրեթե անփոփոխ է մնացել։ Ընդհակառակը, իլիկների ու ջուլհակահաստոցների արագությունը 1850 թվականից սկսած շատ դեպքերում կրկնապատկվել է։ Բրդեղենի գործարաններում շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը 1850 թվականին կազմել է 32 617, 1856 թվականին՝ 38 956 և 1862 թվականին՝ 43 048։ Այդտեղ զբաղված են եղել 1850 թվականին 79 737 մարդ, 1856 թվականին՝ 87 794 և 1862 թվականին՝ 86 063, բայց այդ թվում 14 տարեկանից փոքր երեխաների թիվը 1850 թվականին եղել է 9 956, 1856 թվականին՝ 11 228 և 1862 թվականին՝ 13 178։ Այսպես ուրեմն, չնայած ջուլհակահաստոցների թվի 1862 թվականի զգալի ավելացմանը 1856 թվականի համեմատությամբ, զբաղված բանվորների ընդհանուր թիվը պակասել է, իսկ շահագործվող երեխաների թիվը՝ ավելացել<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 129, 100, 103 և 130։</ref>։
  
Մի վայրկյան լսենք, ուրեմն, գործարանային տեսուչներին<ref>Անգլիայում խոշոր արդյունաբերության առաջ գալուց մինչև 1845 թվականը ընդգրկող ժամանակաշրջանի վրա ես կանգ եմ առնում միայն տեղ-տեղ և ընթերցողին նրան ծանոթանալու համար մատնանշում եմ. «Die Lage der arbeitenden Klasse in England» von Friedrich Engels, Leipzig 1845 աշխատությունը [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հ. III]։ Թե Էնգելսը որքան խոր է ըմբռնել արտադրության կապիտալիստական եղանակի ոգին, ցույց են տալիս 1845 թվականից հետո լույս տեսած Factory Reports [գործարանային տեսուչների հաշվետվությունները], Reports of Mines [հանքային տեսուչների հաշվետվությունները] և այլն, իսկ թե նա որքան զարմանալի կերպով է ուրվագծել բանվոր դասակարգի գրության մանրամասնությունները, ցույց է տալիս նրա աշխատության ամենամակերեսային համեմատությունը «Children’s Employment Commission» [«Երեխաների աշխատանքի հանձնաժողով»]-ի պաշտոնական հաշվետվությունների հետ, որոնք հրապարակվել են 18—20 տարի հետո (1863—1867)։ Այդ հաշվետվությունները խոսում են արդյունաբերության հատկապես այն ճյուղերի մասին, որտեղ մինչև 1862 թվականը գործարանային օրենսդրությունը դեռ չէր մտցվել, մասամբ դեռ մինչև այժմ էլ չի մտցված։ Այսպիսով, Էնգելսի պատկերած դրության մեջ քիչ թե շատ էական փոփոխություններ չեն մտցվել դրսից։ Իմ օրինակները ես վերցնում եմ ազատ առևտրի՝ գլխավորապես 1848 թվականից հետո եկող ժամանակաշրջանից, այն դրախտային ժամանակաշրջանից, որի մասին գերմանացիներն այնքան առասպելորեն շատ բան են լսել ազատ առևտրի իդեաների որքան պարծենկոտ, այնքան էլ գիտական տեսակետից բոբիկ շրջավաճառներից։ Ասենք, Անգլիան այստեղ առաջին շարքում է լոկ այն պատճառով, որ նա կապիտալիստական արտադրության կլասիկ ներկայացուցիչն է և միայն նա ունի քննարկվող առարկաների վերաբերյալ պաշտոնական անընդհատ վիճակագրություն։</ref>։
+
1863 թ. ապրիլի 27-ին պառլամենտի անդամ Ֆերրենդը ստորին պալատում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Լանկաշիրի ու Չեշիրի 16 օկրուգների բանվորների դելեգատները, որոնց հանձնարարությամբ ես խոսում եմ, ինձ հաղորդեցին, որ մեքենաների կատարելագործման հետևանքով գործարաններում աշխատանքը շարունակ աճում է։ Առաջ մի բանվորը օգնականի հետ երկու ջուլհակահաստոցի էր սպասարկում, հիմա նա առանց օգնականների երեք հաստոցի է սպասարկում և շատ հաճախ՝ նույնիսկ չորս հաստոցի և այլն։ Ինչպես երևում է հաղորդված փաստերից, տասներկու ժամվա աշխատանքը հիմա խցկված է 10-ից էլ պակաս աշխատաժամերի մեջ։ Ուստի ինքնըստինքյան հասկանալի է, թե վերջին տարիներում ինչ ահագին չափերով է ավելացել գործարանային բանվորների աշխատանքը»<ref>Արդի շոգեշարժ ջուլհակահաստոցով մի ջուլհակը հիմա շաբաթական 60 ժամում երկու հաստոցի վրա բանելով արտադրում է որոշ երկարության ու լայնության 26 կտոր մի որոշ տեսակի գործվածք, իսկ նախկինում հին շոգեշարժ ջուլհակահաստոցով միայն 4-ը կարող էր արտադրել։ Մի այդպիսի կտոր գործելու ծախքերը արդեն 1850 թվականի սկզբին 2 շիլլինգ 9 պենսից իջել էին 5⅛ պենսի։<br>'''2-րդ հրատարակության հավելում.'''— «30 տարի առաջ (1841 թվականին) մի բամբակամանորդից, որն ուներ 3 օգնական, պահանջվում էր հսկել 300-324 իլիկ ունեցող միայն մի զույգ մյուլի։ Հիմա (1871 թվականի վերջը) նա պետք է 5 օգնականով հսկի այնքան մյուլերի, որոնց իլիկների թիվը կազմում է 2200, և արտադրում է առնվազն յոթ անգամ ավելի մանվածք, քան 1841 թվականին էր արտադրում» (գործարանային տեսուչ Ալեքսանդր Ռեդգրեյվը «Journal of the Society of Arts»-ում, January 5, 1872)։</ref>։
  
«Խաբեբայության դիմող գործարանատերն աշխատանքն սկսում է առավոտվա ժամի 6-ից քառորդ ժամ պակաս, երբեմն դրանից ավելի վաղ, երբեմն ավելի ուշ, և վերջացնում է երեկոյան ժամի 6-ից քառորդ ժամ անց, երբեմն ավելի վաղ, երբեմն ավելի ուշ։ Նա 5-ական րոպե խլում է նախաճաշի համար սահմանված կես ժամի սկզբից ու վերջից և 10-ական րոպե էլ պոկում է ճաշի համար սահմանված ժամի սկզբից ու վերջից։ Շաբաթ օրը նա աշխատանքը վերջացնում է ցերեկվա ժամի 2-ից քառորդ ժամ անց, քառորդ ժամից երբեմն ավելի, երբեմն պակաս։ Այսպիսով՝ նա շահում է.
+
Ուստի, թեև գործարանային տեսուչներն անդուլ կերպով ու լիակատար իրավունքով գովաբանում են 1844 ու 1850 թվականների օրենքների բարենպաստ հետևանքները, սակայն նրանք խոստովանում են, որ աշխատանքային օրվա կրճատումն արդեն առաջ է բերել աշխատանքի այնպիսի ինտենսիվություն, որն սպառնում է բանվորների առողջությանը և, հետևապես, քայքայիչ կերպով է ազդում բուն իսկ աշխատուժի վրա։ «Բամբակեղենի, բրդեղենի ու մետաքսեղենի գործարանների մեծամասնության մեջ հյուծիչ գրգռվածությունը, որն անհրաժեշտ է մեքենաների վրա աշխատելիս, որոնց շարժումը վերջին տարիներում այնքան ծայրահեղ չափով արագացել է, այդ գրգռվածությունը, ըստ երևույթին, թոքերի հիվանդություններից առաջացող մահացության ավելացման այն պատճառներից մեկն է, որը դ-ր Գրինհաուն բացահայտեց իր վերջին հիանալի հաշվետվության մեջ»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1861», էջ 25, 26։</ref>։ Որևէ կասկածից դուրս է, որ երբ օրենքը մի անգամ ընդմիշտ կապիտալից խլել է աշխատանքային օրը երկարացնելու հնարավորությունը, կապիտալի այն տենդենցը, որով նա ուզում է աշխատանքի ինտենսիվության աստիճանը սիստեմատիկորեն բարձրացնելու միջոցով իրեն վարձատրել և մեքենաների ամեն մի կատարելագործում դարձնել աշխատուժը է՛լ ավելի ուժեղ չափով դուրս ծծելու միջոց,— այդ տենդենցը շուտով պետք է հասցնի այն դարձակետին, երբ աշխատաժամանակի նոր կրճատումը դառնում է անխուսափելի<ref>Ներկածումս (1867 թ.) Լանկաշիրի գործարանային բանվորների մեջ ագիտացիա է սկսվել ութժամյա աշխատանքային օրվա համար։</ref>։ Մյուս կողմից, անգլիական արդյունաբերության բուռն զարգացումը 1848 թվականից մինչև հիմա, այսինքն՝ տասժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանում, է՛լ ավելի է գերազանցում 1838—1847 թթ. ժամանակաշրջանից, այսինքն՝ տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանից, քան արդյունաբերության զարգացումը այս վերջին շրջանում զարգացման արագությամբ գերազանցում է նրա զարգացումից՝ առաջին կես դարում գործարանային սիստեմը մտցնելուց հետո, այսինքն՝ չսահմանափակված աշխատանքային օրվա ժամանակաշրջանում<ref>Հետևյալ մի քանի թվերը բնորոշում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բուն իմաստով «գործարանների» պրոգրեսը, սկսած 1848 թվականից.
 
+
<TABLE border=0>
<TABLE border = 0 width="75%">
+
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Առավոտվա ժամի 6-ից առաջ</TD>
+
         <TD rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
        <TD align=right>15</TD>
+
         <TD colspan=4 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>'''Արտահանության քանակը'''</TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>րոպե</TD>
+
        <TD></TD>
+
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Երեկոյան ժամի 6-ից հետո</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1848</TD>
         <TD align=right>15</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1851</TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1860</TD>
         <TD></TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1865</TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Նախաճաշի ժամանակից</TD>
+
         <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
         <TD align=right>10</TD>
+
         <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
         <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
         <TD>5 օրում ընդամենը 300 րոպե։</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
         <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Ճաշի ժամանակից</TD>
+
         <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բամբակեղենի մանվածք</TD>
         <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>20</TD>
+
         <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>135 831 162 ֆնտ.</TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
         <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>143 966 106 ֆնտ.</TD>
         <TD></TD>
+
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>197 343 655 ֆնտ.</TD>
 +
         <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>103 751 455 ֆնտ.</TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Կարի թել</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 392 176 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 297 554 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 648 611 ֆնտ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բամբակեղեն գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 091 373 930 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 543 161 789 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 776 218 427 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 015 237 851 յարդ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՎՇԵՂԵՆԻ ՈՒ ԿԱՆԵՓԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մանվածք</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>11 722 182 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>18 841 326 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>31 210 612 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>36 777 334 ֆնտ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>88 901 519 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>129 106 753 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>141 996 773 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>247 012 529 յարդ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՄԵՏԱՔՍԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մետաքսահումք և ոլորած մետաքս</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>[1846 թ.] 466 825 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>462 513 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>897 402 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>812 589 ֆնտ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 181 465 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 307 293 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 869 837 յարդ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>[146 879 հատ]</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>[102 773 ֆնտ.]</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ԲՐԴԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բրդեղենի ու նրբաբրդեղենի մանվածք</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>14 670 880 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 533 968 ֆնտ.</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>31 669 267 ֆնտ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>151 231 153 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>190 037 537 յարդ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>278 837 418 յարդ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD></TD>
 
         <TD></TD>
 
         <TD></TD>
        <TD align=right>60</TD>
 
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>րոպե</TD>
 
 
         <TD></TD>
 
         <TD></TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
        <TD colspan=3 align=middle>''Շաբաթ օրերը՝''</TD>
+
        <TD rowspan=3 style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD colspan=4 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>'''Արտահանության արժեքը'''</TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Առավոտվա ժամի 6-ից առաջ</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1848 թ.</TD>
         <TD align=right>15</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1851 թ.</TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>րոպե</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1860 թ.</TD>
         <TD></TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1865 թ.</TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Նախաճաշի ժամանակից</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆունտ ստեռլինգ</TD>
         <TD align=right>10</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆունտ ստեռլինգ</TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆունտ ստեռլինգ</TD>
         <TD>Շաբաթական ամբողջ շահումը 340 րոպե։</TD>
+
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆունտ ստեռլինգ</TD>
 
     </TR>
 
     </TR>
 
     <TR>
 
     <TR>
         <TD>Կեսօրվա ժամի 2-ից հետո</TD>
+
         <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
         <TD align=right>15</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
         <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
         <TD></TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բամբակեղենի մանվածք</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 927 831</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 634 026</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 870 875</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 351 049</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բամբակեղեն գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16 753 369</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>23 454 810</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>42 141 505</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>46 903 796</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՎՇԵՂԵՆԻ ՈՒ ԿԱՆԵՓԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մանվածք</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>493 449</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>951 426</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 801 272</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 505 497</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Գործվածքներ</TD>
 +
         <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 802 789</TD>
 +
         <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 107 396</TD>
 +
         <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 804 803</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 155 358</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՄԵՏԱՔՍԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մետաքսահումք և ոլորած մետաքս</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>77 789</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>196 380</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>826 107</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>768 064</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 130 098</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 587 303</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 409 221</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ԲՐԴԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բրդեղենի ու նրբաբրդեղենի մանվածք</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>776 975</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 484 544</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3 843 450</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 424 047</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Գործվածքներ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>5 733 828</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>8 377 183</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>12 156 998</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>20 102 259</TD>
 
     </TR>
 
     </TR>
 
</TABLE>
 
</TABLE>
 +
<br>(Տե՛ս Կապույտ գրքերը՝ «Statistical Abstract for the United Kingdom», № 8 և № 13. London 1861 և 1866)։
 +
<br>Լանկաշիրում 1839 և 1850 թվականների միջև գործարանների թիվն ավելացավ ընդամենը 4%-ով, 1850 և 1856 թվականների միջև 19%-ով, 1856 և 1862 թվականների միջև 33%-ով, այնինչ տասնմեկամյա երկու ժամանակաշրջանում էլ զբաղված անձերի թիվը բացարձակորեն ավելացավ, իսկ հարաբերականորեն ընկավ։ Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 31st Oct. 1862», էջ 63։ Լանկաշիրում գերակշռությունը պատկանում է բամբակեղենի գործարաններին։ Իսկ թե նրանք ի՛նչ հսկայական հարաբերական դեր են խաղում ընդհանրապես մանվածքի ու գործվածքների արտադրության մեջ, երևում է նրանից, որ Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի նույնատեսակ գործարանների ընդհանուր թվից Լանկաշիրի հիշյալ գործարաններին ընկնում է 45,2%, իլիկների ընդհանուր թվից՝ 83,3%, շոգեշարժ շուլհակահաստոցների ընդհանուր թվից՝ 81,4%, տեքստիլ գործարանները բանեցնող շոգեձիաուժերի ընդհանուր թվից՝ 72,6%, զբաղված անձերի ընդհանուր թվից՝ 58,2 % (նույն տեղում, էջ 62, 63)։</ref>։
  
Այդ անում է 5 ժամ 40 րոպե շաբաթական, որը բազմապատկած 50 աշխատանքային շաբաթով, հանած 2 շաբաթ տոների համար և աշխատանքի պատահական ընդհատումների համար, անում է 27 աշխատանքային օր»<ref>«Suggestions etc. by Mr. L. Horner, Inspector of Factories», «Factories Regulation Act. Ordered by the House of Commons to be printed 9 August 1859» հրատարակության մեջ, էջ 4, 5։</ref>։
+
====4. ԳՈՐԾԱՐԱՆ====
  
«Եթե աշխատանքային օրը նորմալ տևողությունից 5 րոպե երկարացվում Է օրական, ապա այդ տարեկան անում է 2½ աշխատանքային օր»<ref>«Reports of the Insp. of Fact. for the half year, October 1856», էջ 35։</ref>։ «Օրական մի ավելորդ ժամ, որ ձեռք է բերվում նրանով, որ ժամանակի մի փոքրիկ կտոր մերթ այստեղ է պոկվում, մերթ այնտեղ, տարվա 12 ամիսը դարձնում է 13 ամիս»<ref>«Reports etc. 30th April 1858», էջ 9։</ref>։
+
Այս գլխի սկզբում մենք քննեցինք գործարանի մարմինը, մեքենաների անդամատված սիստեմը։ Հետո մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ավելացնում են կապիտալի շահագործմանը ենթակա մարդկային նյութը, յուրացնելով կանանց ու երեխաների աշխատանքը, թե ինչպես աշխատանքային օրն անչափ երկարացնելով, նրանք խլում են բանվորի ամբողջ կյանքը և թե, վերջապես, ինչպես նրանց զարգացումը, որ թույլ է տալիս ավելի ու ավելի կարճ ժամանակում արդյունքի հրեշավոր չափերով աճող մասսաներ արտադրել, ծառայում է որպես տվյալ ժամանակաշրջանում ավելի աշխատանք շարժման մեջ դնելու, այսինքն՝ աշխատուժն ավելի ու ավելի ինտենսիվ կերպով շահագործելու սիստեմատիկ միջոց։ Հիմա մենք դառնում ենք գործարանին ամբողջովին առած և այն էլ վերցրած նրա ամենազարգացած ձևով։
  
Ճգնաժամերը, որոնց ժամանակ արտադրությունն ընդհատվում է և աշխատանքը կատարվում է միայն «կրճատ ժամանակով», միայն շաբաթական մի քանի օր, իհարկե, ամենևին չեն փոխում աշխատանքային օրը երկարացնելու ձգտումը։ Որքան ավելի են կրճատվել գործերը, այնքան ավելի մեծ պետք է լինի յուրաքանչյուր գործից ստացվող վաստակը։ Որքան ավելի քիչ ժամանակ կարող է շարունակվել աշխատանքը, այնքան ավելի տևական պետք է լինի հավելյալ աշխատաժամանակը։ Ահա ինչ են հաղորդում գործարանային տեսուչները 1857—1858 թվականների ճգնաժամի շրջանի մասին։
+
Դ-ր Յուրը, ավտոմատիկ գործարանի այդ Պինդարոսը, գործարանը նկարագրում է, մի կողմից, որպես «չափահաս ու անչափահաս բանվորների տարբեր կատեգորիաների կոոպերացիա, որոնք փորձառությամբ ու ջանասիրությամբ հսկում են արտադրողական մեքենաների սիստեմին, որոնց անընդհատ բանեցնում է կենտրոնական ուժը (սկզբնական շարժիչը)», մյուս կողմից, որպես «մի վիթխարի ավտոմատ, որ կազմված է բազմաթիվ մեխանիկական ու գիտակից օրգաններից, որոնք համերաշխ ու առանց ընդհատման գործում են միևնույն առարկան արտադրելու համար, այնպես որ այդ  բոլոր օրգանները ենթարկված են մի շարժիչ ուժի, որն ինքն է իրեն շարժման մեջ դնում»։ Այս երկու սահմանումները ամենևին նույնիմաստ չեն։ Մեկում կոմբինացված հավաքական բանվորը, կամ հասարակական աշխատանքային օրգանիզմն ակտիվ գործող սուբյեկտ է, իսկ մեխանիկական ավտոմատը օբյեկտ է. երկրորդում հենց ինքը՝ ավտոմատն է սուբյեկտը, իսկ բանվորները, որպես գիտակից օրգաններ, կցված են ավտոմատի գիտակցությունից զուրկ օրգաններին և սրանց հետ միասին ենթարկված են կենտրոնական շարժիչ ուժին։ Առաջին սահմանումը իր նշանակությունը պահպանում է մեքենաների խոշոր մասշտաբով կատարվող բոլոր հնարավոր կիրառումների համար, երկրորդը բնորոշում է մեքենաների կապիտալիստական կիրառումը և, հետևապես, արդի գործարանային սիստեմը։ Այստեղից Յուրի սիրած վարվելաձևը այն կենտրոնական մեքենան, որից բխում է շարժումը, ներկայացնել ոչ միայն որպես ավտոմատ, այլև որպես ավտոկրատ։ «Շոգու բարերար ուժն այս մեծ արհեստանոցներում իր շուրջն է հավաքում իր հպատակների բյուրավոր բազմություններ»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 18։</ref>։
  
«Կարող է անհետևողականություն թվալ չափից դուրս աշխատանքի հենց միայն հնարավորությունը մի այնպիսի ժամանակ, երբ առևտրի դրությունը այնպես վատ է, բայց նրա վատ դրությունն անպատկառ մարդկանց դրդում է շռայլությունների, նրանք այդպիսով ապահովում են իրենց հավելյալ շահույթը...»։ «Հենց այն ժամանակ,— ասում է Լեոնարդ Հորները,— երբ իմ շրջանի 122 գործարան ամբողջովին դադարեցին գոյություն ունենալուց, 143-ը չեն աշխատում, իսկ մնացած բոլորն աշխատում են կրճատ ժամանակով, առաջվա նման շարունակվում են օրենքով սահմանված աշխատաժամանակի խախտումները»<ref>Նույն տեղում, էջ 10։</ref>։ «Թեև,— ասում է Հաուելը,— գործարանների մեծ մասը գործերի վատ դրության հետևանքով ժամանակի միայն կեսն է աշխատում, ես դարձյալ նույն թվով գանգատներ եմ ստանում այն մասին, թե բանվորներից օրական պոկվում է (snatched) ½ կամ ¾ ժամ, որի համար միջոց են ծառայում ուտելու և հանգստի համար օրենքով սահմանած ժամանակի դեմ կատարվող ոտնձգությունները»<ref>Նույն տեղում, էջ 25։</ref>։
+
Աշխատագործիքի հետ միասին այն բանեցնելու վիրտուոզությունը ևս բանվորից անցնում է մեքենային։ Գործիքի գործունակությունն ազատագրվում է այն սահմանափակումներից, որ նրա վրա դնում է մարդկային աշխատուժի կապված լինելը բանվորի անձնավորության հետ։ Այսպիսով վերանում է այն տեխնիկական բազիսը, որի վրա խարսխված է աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Ուստի մասնագիտացած բանվորների այն հիերարխիայի փոխարեն, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, ավտոմատիկ գործարանում հանդես է գալիս այն աշխատանքների հավասարեցման կամ համահարթման տենդենցը, որ պետք է կատարեն մեքենաների օգնականները<ref>Նույն տեղում, էջ 31 Հմմտ. Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 140, 141 [Կ. Մարքս, «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկեր, հ. V, էջ 391—392]։</ref>, մասնագործ բանվորների միջև, արհեստականորեն առաջ բերված տարբերությունների փոխարեն գերակշռություն են ստանում տարիքի ու սեռի բնական տարբերությունները։
  
Միևնույն երևույթը ավելի փոքր չափով կրկնվում է 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սարսափելի ճգնաժամի ժամանակ<ref>«Reports etc. for the half year ending 30th April 1861»։ Տե՛ս հավելված № 2, «Reports etc. 31st October 1862», էջ 7, 52, 53։ Խախտումներն այստեղ հաճախանում են 1863 թ. վերջին կիսամյակում։ Հմմտ. «Reports etc. ending 31st October 1863», էջ 7։</ref>։
+
Որչափով որ ավտոմատիկ գործարանում վերածնվում է աշխատանքի բաժանումը, այս վերջինը հանդիսանում է ամենից առաջ բանվորների բաշխում ըստ մասնականացած մեքենաների և բանվորների,— սակայն ներքուստ կազմակերպված խմբեր չկազմող բանվորների,— մասսաների բաշխում գործարանի տարբեր բաժանմունքների միջև, որտեղ բանվորներն աշխատում են իրար կողքի շարված միատեսակ աշխատամեքենաների վրա, այսինքն՝ որտեղ նրանք միայն պարզ կոոպերատիվ ձևով են միացած։ Մանուֆակտուրայի անդամատված խումբն այստեղ փոխարինվում է գլխավոր բանվորի կապակցումով սակավաթիվ օգնականների հետ։ Էական տարբերություն է նկատվում այն բանվորների միջև, որոնք իրոք զբաղված են աշխատամեքենաների վրա (նրանց թվին են պատկանում մի քանի բանվորներ, որոնք շարժիչ մեքենային հսկելով ու նրան սնելով են զբաղված) ու մեքենային այդ բանվորների հասարակ օգնականների միջև (որոնք բացառապես երեխաներ են)։ Օգնականների թվին ավելի կամ պակաս չափով պատկանում են նաև բոլոր «feeder» [սնուցիչներ] (որոնք աշխատանյութը պարզապես դնում են մեքենաների տակ)։ Այս գլխավոր կատեգորիաների կողքին հանդես է գալիս թվով աննշան մի անձնակազմ, որն զբաղված է բոլոր մեքենաներին հսկելով ու նրանց մշտական նորոգմամբ, օրինակ, ինժեներները, մեխանիկները, հյուսները և այլն։ Սա բանվորների ավելի բարձր, մասամբ գիտականորեն կրթված, մասամբ արհեստային բնույթի խավն է, որը գործարանային բանվորների շրջանակից դուրս է կանգնած, լոկ կցված է նրան<ref>Բնորոշ է դիտավորյալ վիճակագրական խաբեության համար,— իսկ այդ կարելի էր մերկացնել իր բոլոր մանրամասնություններով,— որ անգլիական գործարանային օրենսդրությունը տեքստի վերջում հիշատակված բանվորներին կտրականապես հանում է իր ներգործության շրջանակից, նրանց չհամարելով գործարանային բանվորներ. մյուս կողմից, պառլամենտի հրապարակած «Հաշվետվությունները» նույնքան վճռականորեն գործարանային բանվորների կատեգորիայի մեջ են մտցնում ո՛չ միայն ինժեներներին, մեխանիկներին և այլն, այլև գործարանների կառավարիչներին, գործակատարներին, ցրիչներին, պահեստների վերակացուներին, փաթթողներին և այլն, կարճ ասած՝ բոլորին, բացի գործարանատիրոջից։</ref>։ Աշխատանքի այս բաժանումը զուտ տեխնիկական բնույթ է կրում։
  
«Եթե մենք ճաշվա ժամերին կամ որևէ այլ չսահմանված ժամանակ բանվորներին գտնում ենք աշխատելիս, ապա երբեմն արդարանալու համար մեզ ասում են, թե բանվորները ոչ մի կերպ չեն ուզում թողնել գործարանը, այնպես որ պետք է լինում նրանց ստիպել, որ ընդհատեն աշխատանքը (մեքենաների մաքրումը և այլն), հատկապես շաբաթ օրը երեկոյան։ Բայց եթե «ձեռքերը» մեքենաների դադարից հետո մնում են գործարանում, ապա այդ տեղի է ունենում այն պատճառով միայն, որ առավոտվա ժամի 6-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև, օրենքով սահմանված աշխատանքի ժամերին, նրանց ժամանակ չի հատկացվում այդպիսի աշխատանքներ կատարելու համար»<ref>«Reports etc. 31st October 1860», էջ 23։ Թե ինչպիսի մոլեռանդությամբ են նրանց գործարանային ձեռքերը դիմադրում գործարանային աշխատանքի ամեն մի ընդհատման. այդ մասին վկայում է, ըստ գործարանատերերի՝ դատարանում տված ցուցմունքների, հետևյալ կուրյոզը։ 1836 թ. հունիսի սկզբին Դյուսբերիի (Յորքշիր) ոստիկանական դատավորին տեղեկացրին, թե Բետլիի մոտերքում 8 խոշոր գործարանների տերեր գործարանային օրենքը խախտում են։ Այդ պարոնների մի մասը մեղադրվում էր նրա համար, որ 12-ից մինչև 15 տարեկան հինգ տղայի նրանք ստիպել էին աշխատել ուրբաթ օրվա առավոտյան ժամի 6-ից մինչև հաջորդ շաբաթ օրվա երեկոյան ժամի 4-ը, առանց ամենափոքր հանգիսm տալու նրանց, բացի հաց  ուտելու ժամանակից և կես գիշերվա մի ժամ քնից։ Եվ այղ երեխաներն ստիպված էին եղել անընդհատ 30-ժամյա աշխատանք կատարել «shoddy hole»-ում ինչպես կոչվում է այն խոռոչը, որտեղ բրդեղենի լաթն է քրքրվում և որտեղ օդն այն աստիճան հագեցած է փոշով, մազերով և այլ նյութերով, որ նույնիսկ չափահաս բանվորները հարկադրված են շարունակ բերանները կապել թաշկինակներով՝ իրենց թոքերը պաշտպանելո՜ւ համար։ Պարոնայք մեղադրյալները երդվելու փոխարեն,— որպես քվակերներ։ նրանք այնքան բծախնդիր-կրոնասեր մարդիկ էին, որ չէին կարող երդում ուտել,— հավատացնում էին, թե իրենց մե՜ծ գթասրտությամբ իրենք կարող էին թույլ տալ երեխաներին 4 ժամ քնել։ բայց այդ կամակորները բոլորովին չեն ուզում անկողին մտնել։ Պարոնայք քվակերները դատապարտվեցին 20 ֆնտ. ստ. տուգանքի։ Դրայդենը նախատեսել է այդ քվակերներին՝
+
Մեքենայով կատարվող ամեն մի աշխատանք պահանջում է բանվորի նախապատրաստում վաղ հասակից, որպեսզի նա սովորի իր սեփական շարժումները հարմարեցնել ավտոմատի միապաղաղ-անընդհատ շարժումներին։ Որչափով մեքենաների ամբողջությունն ինքը միաժամանակ գործող ու կոմբինացված բազմազան մեքենաների մի սիստեմ է կազմում, այնչափով էլ նրա վրա հիմնված կոոպերացիան պահանջում է բանվորների տարասեռ խմբերի բաշխում տարատեսակ մեքենաների միջև։ Բայց մեքենայական արտադրությունը վերացնում է այդ բաշխումը մանուֆակտուրորեն ամրակայելու, միևնույն բանվորներին ընդմիշտ միևնույն ֆունկցիաներին ամրակցելու անհրաժեշտությունը<ref>Յուրն ընդունում է այդ։ Նա ասում է, թե բանվորները «անհրաժեշտության դեպքում կառավարչի կամքով կարող են մի մեքենայից փոխադրվել ուրիշ մեքենայի մոտ», և հաղթականորեն բացականչում է. «Այսպիսի փոխադրումը բացահայտորեն հակասում է հին ռուտինային, որը բաժանում է աշխատանքը և մի բանվորի վրա է դնում գնդասեղի գլխիկի պատրաստումը, մի ուրիշի վրա՝ նրա ծայրը սրելը»։ Նա պետք է ավելի շուտ հարց դներ, թե ինչո՞ւ այդ «հին ռուտինան» ավտոմատիկ գործարանում միայն «անհրաժեշտության դեպքում» է դեն նետվում։</ref>։ Քանի որ գործարանի ամբողջ շարժումը ելակետ ունի ո՛չ թե բանվորին, այլ մեքենան, ուստի այստեղ կարող է անձնակազմի մշտական փոփոխություն կատարվել, առանց աշխատանքի պրոցեսի ընդհատումներ առաջ բերելու։ Սրա ամենահամոզիչ ապացույցը տալիս է Relaissystem-ը որը կիրառում գտավ 1848—1850 թվականների անգլիական գործարանատերերի խռովության ժամանակ։ Վերջապես, այն արագությունը, որով մարդը պատանեկան հասակից սովորում է մեքենայով աշխատել, իր հերթին վերացնում է բացառապես մեքենայական բանվորների հատուկ կատեգորիա դաստիարակելու անհրաժեշտությունը<ref>Երբ մարդկանց կարիք է լինում, ինչպես, օրինակ, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, բուրժուան, որպես բացառություն, գործարանային բանվորներին գործ է ածում ամենակոպիտ աշխատանքների համար, ինչպես փողոցների սալահատակումը և այլն։ 1862 թվականի և հաջորդ տարիների անգլիական «ateliers nationaux» [«ազգային արհեստանոցները»], որոնք բամբակեղենի արդյունաբերության գործազուրկ բանվորների համար էին հիմնված, նրանով էին տարբերվում 1848 թվականի ֆրանսիական «ազգային արհեստանոցներից», որ վերջիններում բանվորները պետության հաշվին պետք է անարտադրողական աշխատանքներ կատարեին, իսկ առաջիններում բուրժուաների օգտին արտադրողական քաղաքային աշխատանքներ, ընդ որում դրանք կատարվում էին ավելի էժան, քան կանոնավոր բանվորներ գործադրելու դեպքում, որոնց հետ մրցելու հարկադրեցին գործազուրկին։ «Բամբակեղենի գործարանների բանվորների տեսքն անկասկած լավացել է ֆիզիկապես։ Այդ ես վերագրում եմ,... որչափով խոսքը տղամարդկանց է վերաբերում, բացօթյա հասարակական աշխատանքներ կատարելուն»։ (Այստեղ խոսքը վերաբերում է Պրեստոնի գործարանային բանվորներին, որոնք աշխատանք էին գտել «Պրեստոնի ճահիճը» չորացնելու գործում։) («Reports of Insp. of Fact. October 1863», էջ 59։)</ref>։ Իսկ հասարակ օգնականի աշխատանքը գործարանում մասամբ կարող է փոխարինվել մեքենաներով<ref>'''Օրինակ.''' Մեխանիկական զանազան ապարատներ, որոնք 1844 թվականի օրենքի ժամանակվանից սկսած մտցվեցին՝ բրդեղենի գործարաններում երեխաների աշխատանքը փոխարինելու համար։ Երբ իրենց իսկ՝ պարոնայք գործարանատերերի երեխաները կանցնեն գործարանի հասարակ օգնականների «դպրոցը», այն ժամանակ մեխանիկայի մինչև հիմա համարյա դեռ անմշակ մնացած այս բնագավառը արագությամբ զարմանալի առաջընթաց քայլեր կանի։ «Selfacting mules»-ից [սելֆակտորներից] ավելի վտանգավոր որևէ այլ մեքենա հազիվ թե գտնվի։ Դժբախտ դեպքերի մեծ մասը փոքրիկ երեխաներին պատահում է այն բանի հետևանքով, որ նրանք մյուլերի տակ են սողում գետինն ավլելու համար, երբ մեքենաները շարժման մեջ են գտնվում։ Շատ «minders» (մյուլերի վրա աշխատող բանվորներ) դատական պատասխանատվության են ենթարկվել (գործարանային տեսուչների կողմից) և փողային տուգանքների ենթարկվել նման զանցառության համար, բայց առանց որևէ ընդհանուր նկատելի հետևանքների։ Եթե մեքենաշինարարները մի ավլող մեքենա հնարեին, որն այդ փոքրիկների համար վերացներ մեքենաների տակ սողոսկելու անհրաժեշտությունը, ապա դա կլիներ մեր պաշտպանական միջոցառումների բարեհաջող լրացումը» («Reports of Insp. of Factories for 31st October 1866», էջ 63)։</ref>, մասամբ էլ իր ծայրահեղ պարզության շնորհիվ հնարավոր է դարձնում այդ աշխատանքով զբաղված անձերի արագ ու մշտական հերթափոխումը։
<poem>
+
  
«Fox full fraught in seeming sanctity,
+
Թեև մեքենան, այդպիսով, տեխնիկապես տապալում է աշխատանքի բաժանման հին սիստեմը, բայց և այնպես վերջինս շարունակում է գործարանում քարշ տալ իր գոյությունը սկզբում սովորույթի ուժով, որպես մանուֆակտուրայի տրադիցիա, իսկ այնուհետև կապիտալի կողմից սիստեմատիկորեն վերարտադրվում և ամրապնդվում է է՛լ ավելի զզվելի ձևով, որպես աշխատուժի շահագործման միջոց։ Մասնական գործիք բանեցնելու ցմահ մասնագիտությունը փոխարկվում է մի ցմահ մասնագիտության — ծառայել մասնական մեքենային։ Մեքենան ի չարն են գործադրում, որպեսզի հենց իրեն բանվորին վաղ մանկությունից դարձնեն մասնական մեքենայի մի մասը<ref>Ուստի կարելի է ըստ արժանվույն գնահատել աներևակայելի հղացումը Պրուդոնի, որը մեքենաները «կառուցում է» ոչ որպես աշխատանքի միջոցների սինթեզ, այլ որպես մասնական աշխատանքների սինթեզ, հենց իրենց՝ բանվորների համար։</ref>։ Այսպիսով, ոչ միայն զգալի չափով պակասում են բանվորի սեփական վերարտադրության համար անհրաժեշտ ծախքերը, այլև միաժամանակ կատարյալ է դառնում նրա անօգնական կախումը ամբողջ գործարանից, հետևապես նաև կապիտալիստից։ Այստեղ, ինչպես և միշտ, անհրաժեշտ է տարբերել արտադրողականության այն բարձրացումը, որ բխում է արտադրության հասարակական պրոցեսի զարգացումից, արտադրողականության այն բարձրացումից, որ բխում է այդ զարգացման կապիտալիստական շահագործումից։
That feared an oath, but like the devil would lie,
+
That look’d like Lent, and had the holy leer,
+
And durst not sin! before he aaid his prayer!»
+
</poem>
+
  
[Կեղծ սրբությամբ լեցուն աղվեսը սարսում է երդումից,բայց ստեր կասի, ինչպես մեծ պասին բարեպաշտ մի դև, և մեղք չի գործի, մինչև չաղոթի]։</ref>։
+
Մանուֆակտուրայի և արհեստի մեջ բանվորը գործիքին ստիպում է իրեն ծառայելու, գործարանում նա ինքն է ծառայում մեքենային։ Այնտեղ աշխատանքի գործիքի շարժումը բխում է բանվորից, այստեղ բանվորը պետք է հետևի գործիքի շարժմանը։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները կազմում են մեկ կենդանի մեխանիզմի անդամներ։ Գործարանում մեռյալ մեխանիզմը գոյություն ունի նրանցից անկախ, և նրանք միացված են մեխանիզմին որպես կենդանի կցորդներ։ «Միևնույն մեխանիկական պրոցեսը շարունակ և նորից ու նորից կատարող աշխատանքի անվերջ տանջանքի տաղտուկ միօրինակությունը նման է Սիզիֆոսի աշխատանքին. աշխատանքի ծանրությունը, ժայռի նման, նորից ու նորից ընկնում է հոգնատանջ բանվորների վրա»<ref>F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ, Էնգելսի Երկ., հ. III, էջ 463։] Նույնիսկ բոլորովին սովորական լավատես ֆրիտրեդերը, պարոն Մոլինարին, նկատում է. «Այն մարդը, որ ամեն օր տասնհինգական ժամ հսկում է մեքենայի միալար շարժմանը, շատ ավելի արագ է ուժասպառ լինում, քան եթե նույն ժամանակի ընթացքում լարում է իր ֆիզիկական ուժը։ Հսկելու այդ աշխատանքը, որ կարող էր օգտակար մարզանք ներկայացնել մտքի համար, եթե չափազանց երկարատև չլիներ, վերջիվերջո իր ծայրահեղ երկարատևությամբ խորտակում է թե՛ միտքը և թե՛ հենց մարմինը» (G. de Molinari: «Études Économiques». Paris 1846 [էջ 49])։</ref>։ Մեքենայական աշխատանքը, ծայրահեղ չափով ընդգրկելով ներվային սիստեմը, ճնշում է մկանների բազմակողմանի խաղը և մարդուց խլում է մարմնական ու հոգեկան ազատ գործունեության ամեն մի հնարավորություն<ref>F. Engels: «Lage» և այլն, էջ 216։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Էնգելսի Երկ., հ. III, էջ 462։]</ref>։ Մինչև անգամ աշխատանքի թեթևացումը դառնում է տանջանքի աղբյուր, որովհետև մեքենան ոչ թե բանվորին է ազատում աշխատանքից, այլ նրա աշխատանքը ամեն մի բովանդակությունից։ Կապիտալիստական ամեն մի արտադրության համար, որչափով նա ո՛չ միայն աշխատանքի պրոցես է, այլև միաժամանակ կապիտալի արժեքի աճման պրոցես, ընդհանուր է այն հանգամանքը, որ ո՛չ թե բանվորն է կիրառում աշխատանքի պայմանը, այլ, ընդհակառակը, աշխատանքի պայմանն է կիրառում բանվորին, բայց միայն մեքենաների զարգացման հետ է այդ շրջված հարաբերությունը տեխնիկապես շոշափելի ռեալականություն ստանում։ Շնորհիվ այն հանգամանքի, որ աշխատամիջոցը փոխարկվում է ավտոմատի, աշխատանքի բուն իսկ պրոցեսի ժամանակ նա կանգնած է բանվորի դեմ որպես կապիտալ, որպես մեռյալ աշխատանք, որն իրեն է ենթարկում կենդանի աշխատուժը և դուրս ծծում այն։ Արտադրության պրոցեսի մտավոր ուժերի անջատումը ձեռքի աշխատանքից և նրանց փոխարկումը աշխատանքի վրա հաստատվող կապիտալի իշխանության, ինչպես արդեն նշել ենք առաջ, իր ավարտին է հասնում մեքենաների հիմքի վրա բարձրացող խոշոր արդյունաբերության մեջ։ Ամայացման ենթարկված մեքենայական բանվորի մասնագործական հմտությունը, որպես մի չնչին և ոչ մի նշանակություն չունեցող դետալ, չքանում է գիտության հանդեպ, բնության վիթխարի ուժերի ու հասարակական մասսայական աշխատանքի հանդեպ, որոնք մարմնացած են մեքենաների սիստեմի մեջ և սրա հետ միասին ստեղծում են «գործատիրոջ» (master) իշխանությունը։ Ուստի այս գործատերը, որի ուղեղի մեջ անբաժանելիորեն սերտաճել են մեքենաներն ու իր մոնոպոլիան նրանց նկատմամբ, «ձեռքերի» հետ ունեցած բախումների դեպքերում արհամարհանքով բացականչում է նրանց հասցեին. «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակ է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում, որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել ամենապակաս փորձվածի այնքան կարճ ուսուցմամբ ու այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի այն աշխատանքն ու հմտությունը որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որը կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»<ref>The Master Spinners’ and Manufacturers’ Defence Fund. Report of the Committee. Manchester 1854. էջ 17։ Հետագայում մենք կտեսնենք, որ «գործատերերն» սկսում են բոլորովին ուրիշ երգ երգել, հենց որ նրանց սպառնում է իրենց «կենդանի» ավտոմատներին կորցնելու վտանգը։</ref>։
  
«Այն լրացուցիչ շահույթը, որ ստացվում է օրենքով սահմանված ժամանակից ավելի կատարվող չափից դուրս աշխատանքից, շատ գործարանատերերի համար այնպիսի մեծ գայթակղություն է, որ նրանք լեն կարող նրան դիմադրել։ Նրանք հույս են դնում այն բանի վրա, թե չեն բռնվի, և այն հաշվով են առաջնորդվում, թե նույնիսկ բռնվելու դեպքում փողային տուգանքների ու դատածախքերի չնչինությունը վերջին հաշվով դարձյալ ապահովում է նրանց շահույթը»<ref>«Reports etc. 81st October 1856», էջ 34։</ref>։ «Այն դեպքում, երբ օրվա ընթացքում կատարվող մանր գողությունները միացնելով («a multiplication of small thefts») է շահվում լրացուցիչ ժամանակը, տեսուչները դեմ են առնում համարյա անհաղթահարելի դժվարությունների, երբ նրանք ուզում են ապացույցներ ստանալ օրենքը խախտելու մասին»<ref>Նույն տեղում, էջ 35։</ref>։ Բանվորների ճաշի ժամանակի ու հանգստի ժամանակի հաշվին կապիտալի կողմից կատարած այդ «մանր գողությունները» գործարանային տեսուչներն անվանում են «petty pilferings of minutes»՝ րոպեների գողություն<ref>Նույն տեղում, էջ 48։</ref>, «snatching a few minutes»՝ րոպեների շորթում<ref>Նույն տեղում։</ref>, կամ, բանվորների տեխնիկական արտահայտությամբ՝ «nibbling and cribbling at meal times» [ուտելու համար հատկացված ժամանակի կլպում ու քերում]<ref>Նույն տեղում։</ref>։
+
Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»<ref>Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։</ref>։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես՝ մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը<ref>«Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանում։ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը...Նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այդ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Լիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատժում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,— ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)<br>190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա առաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։</ref>։
  
Մենք տեսնում ենք, որ այդ մթնոլորտում հավելյալ աշխատանքի միջոցով հավելյալ արժեք ստեղծելը գաղտնիք չէ։ «Եթե դուք ինձ թույլ տայիք,— ասաց ինձ մի անգամ մի շատ պատվելի գործարանատեր,որ ես ստիպեի օրական սահմանված ժամանակից ոչ ավելի քան 10 րոպե ավելի աշխատել, դուք իմ գրպանը դրած կլինեիք տարեկան 1000 ֆ. ստեռլինգ»<ref>«Reports etc. 31st October 1856», էջ 48։</ref>։ «Ժամանակի ատոմները շահույթի տարրերն են»<ref>«Reports of the Insp. etc. 30th April 1860», էջ 56։</ref>։
+
Մենք այստեղ նշում ենք միայն նյութական պայմանները, որոնց մեջ կատարվում է գործարանային աշխատանքը։ Բոլոր զգայարանները միակերպ տառապում են արհեստականորեն բարձրացված ջերմաստիճանից, հում նյութի մասնիկներով հագեցած օդից, խլացնող աղմուկից և այլն, դեռ մի կողմ թողած կյանքին սպառնացող վտանգը խիտ առ խիտ շարված մեքենաներից, որոնք տարվա եղանակների հաջորդման կանոնավորությամբ տալիս են սպանվածների ու վիրավորների իրենց արդյունաբերական բյուլետենները [''Տես 190a ծանոթ.'']։ Արտադրության հասարակական միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ գործարանային սիստեմի մեջ՝ ինչպես ջերմոցում արագ հասունացվում է, կապիտալի ձեռքին միաժամանակ դառնում է սիստեմատիկ կողոպուտ աշխատանքի ժամանակ բանվորի կյանքի համար անհրաժեշտ պայմանների տարածության, օդի, լույսի, ինչպես նաև այն բոլոր միջոցների, որոնք բանվորին պաշտպանում են արտադրության պրոցեսի՝ կյանքի համար վտանգավոր կամ առողջության համար վնասակար պայմաններից,— իսկ բանվորին դյուրություն տալու հարմարանքների մասին խոսելն էլ ավելորդ է<ref>Երրորդ գրքի առաջին բաժնում ես կպատմեմ անգլիական գործարանատերերի ամենամոտիկ ժամանակներին վերաբերող արշավանքի մասին, որ ուղղված էր գործարանային օրենքի՝ «ձեռքերի» անդամները կյանքի համար վտանգավոր մեքենաներից պաշտպանելու նպատակը հետապնդող հոդվածների դեմ։ Այստեղ բավական կլինի մի ցիտատ գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների պաշտոնական հաշվետվությունից. «Ես ինքս լսել եմ, թե գործարանատերերն ինչպիսի աններելի թեթևությամբ են խոսում մի քանի դժբախտ պատահարների մասին. օրինակ, մեկ մատի կորուստը դատարկ բան է։ Իրոք, բանվորի կյանքն ու ապագա բոլոր հեռանկարներն այնքան են կախված նրա մատներից, որ այդպիսի կորուստը նրա համար վերին աստիճանի լուրջ դեպք է։ Երբ այդպիսի անմիտ բարբաջանք լսեցի, ես հարց տվի. «Ենթադրենք, թե դուք մի լրացուցիչ բանվորի կարիք ունեք, և ձեզ մոտ եկել են երկու բանվոր, երկուսն էլ մնացած բոլոր կողմերից հավասարապես լավ, բայց մեկն առանց բթամատի կամ ցուցամատի է, դուք որի՞ն կընտրեք։ Նրանք առանց մի վայրկյան տատանվելու արտահայտվեցին հօգուտ այն բանվորի, որ բոլոր մատներն ունի։ Այդ պարոն գործարանատերերը սխալ նախապաշարմունքներ ունեն ընդդեմ այն բանի, որ նրանք կեղծ-մարդասիրական օրենսդրություն են անվանում» («Reports of Insp. of Fact. for 31st October 1855»)։ Այդ պարոնները «խելամի՜տ մարդիկ են», և զուր չէր, որ նրանք համակրում էին ստրկատերերի խռովությանը։</ref>։ Իրավացի չէ՞ Ֆուրյեն, գործարանները «մեղմացրած տաժանավայր» անվանելով<ref>Այն գործարաններում, որոնք արդեն վաղուց ենթարկված են գործարանային օրենքին, որը պարտադրաբար սահմանափակում է աշխատաժամանակը և ուրիշ որոշումներ է մտցրել, առաջվա չարիքներից մի քանիսը վերացել են։ Հենց մեքենաների կատարելագործումը, որոշ կետի հասնելով, պահանջում է «գործարանային շենքերի կատարելագործված կառուցվածք», որ նպաստավոր է բանվորների համար (Հմմտ. «Reports etc. for 31st October 1863», էջ 109)։</ref>։
  
Այս տեսակետից ոչ մի բան ավելի բնորոշ չէ, քան այն, որ լրիվ ժամանակով աշխատող բանվորներին անվանում են «full times» [«լրիվ ժամանակ»], և 13 տարեկանից ցած երեխաներին, որոնց թույլ է տրվում աշխատել միայն  6 ժամ, անվանում են «half times» [«կես ժամանակ»]<ref>Արտահայտությունը քաղաքացիության պաշտոնական իրավունք է վայելում ինչպես գործարանում, այնպես էլ գործարանային հաշվետվությունների մեջ։</ref>։ Բանվորն այստեղ ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնավորված աշխատաժամանակ։ Բnլnր անհատական տարբերությունները հանգում են «Vollzeitler» [«լիաժամանակ աշխատող բանվոր»]-ի և halbzeitler» [«կիսաժամանակ աշխատող բանվոր»]-ի միջև եղած տարբերությանը։
+
====5. ՊԱՅՔԱՐ ԲԱՆՎՈՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻՋԵՎ====
  
====3. ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ====
+
Պայքարը կապիտալիստի և վարձու բանվորի միջև սկսվում է հենց կապիտալիստական հարաբերությունների ծագման պահից։ Այդ պայքարը մոլեգնում է մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում<ref>Տե՛ս, ի միջի այլոց, John Houghton: «Husbandry and Trade improved». London 1727. «The Advantages of the East-India Trade, 1720». John Bellers: «Proposals for Raising a College of Industry». London 1696։ «Գործատերերն ու բանվորները, դժբախտաբար, մշտական պատերազմ են մղում իրար դեմ։ Առաջինների անխախտ նպատակն է՝ աշխատանք ձեռք բերել որքան կարելի է էժան, և նրանք չեն քաշվում այդ նպատակին հասնելու համար ամեն տեսակ խորամանկություններ գործադրելուց, այնինչ վերջինները հավասար համառությամբ օգտվում են ամեն մի առիթից, որ ավելի բարձր պահանջներ առաջադրեն իրենց գործատերերին»։ «An Inquiry into the Causes of the Present High Price of Provision», 1767, 1767, էջ 61, 62։ (Հեղինակը — Նաթենիել Ֆորստեր քահանան — ամբողջովին բանվորների կողմն է)։</ref>։ Բայց մեքենաներ մտցնելու ժամանակից է միայն, որ բանվորն սկսում է պայքարել աշխատանքի բուն միջոցի դեմ, կապիտալի գոյության այդ նյութական ձևի դեմ։ Նա ըմբոստանում է արտադրության միջոցների այս որոշ ձևի՝ որպես արտադրության կապիտալիստական եղանակի նյութական հիմքի դեմ։
  
Աշխատանքային օրը երկարացնելու ձգտումը, հավելյալ աշխատանքի նկատմամբ իսկական գայլի ագահությունը մինչև հիմա մենք տեսնում էինք մի այնպիսի ասպարեզում, որտեղ անսահման չարաշահությունները, ինչպես ասում է մի անգլիական բուրժուական տնտեսագետ, չեն գերազանցվել նույնիսկ իսպանացիների անգթություններով Ամերիկայի կարմրամորթների նկատմամբ<ref>«Գործարանատերերի ագահություն, որոնք շահույթի հետևից ընկած այնպիսի անգթություններ են գործում, որոնց հազիվ թե գերազանցած լինեին իսպանացիների անգթությունները Ամերիկան նվաճելիս ոսկի ձեռք բերելու համար» (John Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 114)։ Այս գրքի թեորիական մասը, քաղաքատնտեսության իր տեսակի մի ուրվագիծ, պարունակում է իր ժամանակի համար ինքնատիպ որոշ բաներ, օրինակ, առևտրական ճգնաժամերի վերաբերյալ հայացք։ Ինչ վերաբերում է պատմական մասին, ապա այն մի անխիղճ բանագողություն է Sir M. Eden«The State of the Poor» աշխատությունից, London 1797։</ref>. այդ չարաշահությունները վերջապես անհրաժեշտ դարձրին կապիտալի վրա օրենսդրական կարգավորման շղթաներ գնելը։ Հիմա մոտիկից դիտենք արտադրության մի քանի ճյուղեր, որտեղ աշխատուժի ծծումը կա՛մ անարգել տեղի է ունենում դեռ մինչև այսօր էլ, կա՛մ անարգել գոյություն ուներ դեռ մինչև բոլորովին վերջերը։
+
XVII դարում գրեթե ամբողջ Եվրոպան բանվորական խռովություններ ապրեց այսպես կոչված Bandmühle-ի ([ժապավինագործ հաստոցի], որը կոչվում էր նաև Schnurmühle կամ Mühlenstuhl)— երիզներ ու ժապավեններ գործող մեքենայի դեմ<ref>Bandmühle-ն հնարվեց Գերմանիայում։ Իտալացի աբբա Լանչելոտտին մի աշխատության մեջ, որը լույս է տեսել 1636 թվականին Վենետիկում, պատմում է. «Դանցիգցի Անտոն Մյուլլերը համարյա 50 տարի առաջ (Լանչելոտտին գրել է 1629 թվականին) Դանցիգում մի շատ ճարտար մեքենա էր տեսել, որը միանգամից 4—6 կտոր գործվածք էր պատրաստում. բայց որովհետև քաղաքային խորհուրդը վախենում էր, որ այդ գյուտը կարող էր բազմաթիվ բանվորների մուրացիկ դարձնել, ուստի նա արգելեց մեքենայի կիրառումը, իսկ գյուտարարին՝ հրամայեց գաղտնի խեղդամահ կամ ջրահեղձ անել»։ Լեյդենում նույնպիսի մի մեքենա առաջին անգամ կիրառվեց 1629 թվականին։ Ժապավինագործների խռովությունները մագիստրատին հարկադրեցին նախ արգելելու հիշյալ մեքենան։ Գլխավոր շտատները 1623, 1639 և այլ թվականների որոշումներով պետք է նրա գործածությունը սահմանափակեին. վերջապես, որոշ պայմաններով այն թույլատրվեց 1661 թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ։ «Այս քաղաքում,— ասում է Բոքսհոռնը («Institutiones Politicae», 1663) Լեյդենում ժապավինագործ հաստոց մտցնելու մասին,— մոտ 20 տարի առաջ հնարվեց մի ջուլհակահաստոց, որով մի մարդ կարող էր ավելի շատ ու ավելի հեշտությամբ գործվածք պատրաստել, քան մի քանի մարդ կարող էին առանց հաստոցի պատրաստել նույն ժամանակում։ Բայց այս բանը ջուլհակների մեջ գանգատներ ու դժգոհություն առաջ բերեց, և մագիստրատը վերջիվերջո արգելեց հաստոցի գործածությունը»։ Նույն մեքենան 1676 թվականին արգելվեց Քյոլնում, իսկ երբ նա միաժամանակ մտցվեց Անգլիայում, բանվորների հուզումներ առաջ բերեց։ 1685 թ. փետրվարի 19կայսերական հրամանագրով նրա գործածությունն արգելվեց ամբողջ Գերմանիայում։ Համբուրգում հիշյալ մեքենան մագիստրատի կարգադրությամբ հրապարակով այրեցին։ Կարլ VI-ը 1719 թ. փետրվարի 9-ին նորոգեց 1685 թվականի հրամանագիրը, իսկ Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ նրա ընդհանուր գործածությունն առաջին անգամ թույլատրվեց 1765 թվականին։ Այդ մեքենան, որ այնքան աղմուկ հանեց, իրոք մանամեքենաների, ու ջուլհակամեքենաների, ուրեմն և XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի նախակարապետն էր։ Մանածագործության մեջ բոլորովին անփորձ մի պատանի, օգտագործելով այդ հաստոցը, կարող էր ամբողջ հաստոցն իր բոլոր պատկանելիքներով շարժման մեջ դնել կոթունը ետ ու առաջ մղելով. իր կատարելագործված ձևով այդ մեքենան միանգամից արտադրում էր 40—50 հատ։</ref>։ XVII դարի առաջին երրորդի վերջում ամբոխի խռովությանը զոհ գնաց մի հողմաշարժ սղոցարան, որ Լոնդոնի մոտերքում կառուցել էր մի հոլանդացի։ Դեռևս XVIII դարի սկզբում ջրով բանող սղոցամեքենաներն Անգլիայում միայն դժվարությամբ էին հաղթահարում ժողովրդի դիմադրությունը, որ պաշտպանություն էր գտնում պառլամենտի կողմից։ Երբ Էվերետը 1758 թվականին կառուցեց բուրդ խուզող առաջին մեքենան, որը ջրով էր բանեցվում, առանց աշխատանքի մնացած 100 000 մարդիկ այրեցին այդ մեքենան։ Արկրայտի scribbling mills-ի [կարդային մեքենաների] ու գզամեքենաների դեմ պառլամենտին պետիցիա ներկայացրին 50 000 բանվոր, որոնք մինչև այդ բուրդ գզելով էին ապրում։ XIX դարի առաջին 15 տարում անգլիական մանուֆակտուրային օկրուգներում մեքենաների մասսայական ջարդումը, որ ուղղված էր հատկապես ջուլհակային շոգեհաստոցի դեմ և հայտնի է լուդդիտների շարժում անունով, Սիդմաուսի, Կեստլրիի և մյուսների հակայակոբինյան կառավարությանը պատրվակ ծառայեց ամենսհետադիմական բռնի միջոցառումների համար։ Որոշ ժամանակ ու փորձ է պահանջվում, որ բանվորը սովորի մեքենաները տարբերել նրանց կապիտալիստական կիրառումից և դրա հետ միասին իր հարձակումները արտադրության նյութական միջոցներից փոխադրել ղրանց շահագործման հասարակական ձևի վրա<ref>Իրենց հինավուրց կառուցվածքը պահպանած մանուֆակտուրաների մեջ դեռ մինչև հիմա էլ երբեմն կրկնվում են մեքենաների դեմ ուղղված բանվորական խռովությունների բիրտ ձևերը։ Այսպես, օրինակ, խարտոցների արտադրության մեջ ծագած խռովությունը Շեֆֆիլդում 1865 թվականին։</ref>։
  
«Պարոն Բրոուտոնը, կոմսության հաշտարար դատավորը, որպես 1860 թ. հունվարի 14-ին Նոտինգամի քաղաքային շենքում տեղի ունեցած միտինգի նախագահ, հայտարարեց, թե քաղաքային բնակչության այն մասում, որը զբաղված է ժանեկային արտադրության մեջ, աղքատության ու զրկանքների մի այնպիսի աստիճան է տիրում, որը մնացած քաղաքակիրթ աշխարհին բոլորովին անծանոթ է... 9—10 տարեկան երեխաներին առավոտվա ժամի 2-ին, 3-ին, 4-ին պոկում են իրենց կեղտոտ. անկողիններից և միայն մի խղճուկ ապրուստի գնով ստիպում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն աշխատելու, իսկ հետևանքն այն է, որ նրանց անդամները հրաժարվում են ծառայելուց, մարմինը ցամաքում է, նրանց դիմագծերը բութ արտահայտություն են ստանում, և նրանց մարդկային ամբողջ էությունը կարկամում է քարացած անշարժության մեջ, որի լոկ տեսքը սարսափ է ազդում։ Մենք չենք զարմանում, որ պարոն Մալլետն ու մյուս գործարանատերերը բողոքեցին որևէ վիճաբանություն սկսելու դեմ... Այդ սիստեմը, ինչպես այն նկարագրել է նորին արժանապատվություն պ. Մոնտեգյու Վելպին,— անսահմանափակ ստրկության, սոցիալական, ֆիզիկական, բարոյական ու մտավոր ստրկության մի սիստեմ է... Ի՜նչ կարելի է ասել մի քաղաքի մասին, որը հրապարակային միտինգ է գումարում միջնորդելու համար, որպեսզի տղամարդկանց աշխատաժամանակը սահմանափակվի օրական 18 ժամով... Մենք դեկլամացիաներ ենք զեղում Վիրգինիայի և Կարոլինայի պլանտատորների դեմ։ Բայց մի՞թե նեգր ստրուկների նրանց սարքած շուկան մտրակի սարսափներով ու մարդկային մսի առուծախով հանդերձ ավելի զզվելի է, քան այն դանդաղ մարդասպանությունը, որ օրեցօր կատարվում է, որպեսզի հանուն կապիտալիստների շահի շղարշներ ու օձիքներ պատրաստվեն»<ref>«London Daily Telegraph»-ի 1860 թվ. հունվարի 17№-ը։</ref>։
+
Աշխատավարձի չափերի համար մանուֆակտուրայի ներսում մղվող պայքարն ընդունում է, որ մանուֆակտուրան արդեն փաստ է, և այդ պայքարը համենայն դեպս չի ուղղված նրա գոյության դեմ։ Իսկ որչափով պայքարն ուղղված է մանուֆակտուրաների առաջացման դեմ, պայքարը մղում են ո՛չ թե վարձու բանվորները, այլ համքարային վարպետներն ու արտոնյալ քաղաքները։ Այդ պատճառով մանուֆակտուրային ժամանակաշրջանի գրողների մեջ տիրում է այն հայացքը, թե աշխատանքի բաժանումը մի միջոց է պոտենցիալ բանվորներին փոխարինելու և ոչ թե իրական բանվորներին դուրս մղելու։ Այս տարբերությունն ակնհայտ է։ Եթե ասում են, օրինակ, թե Անգլիայում 100 միլիոն մարդ կպահանջվեր հին ճախարակով մանելու համար այն բամբակը, որ այժմ մեքենայով մանում են 500 000 մարդ, ապա, հասկանալի է, որ այդ ամենևին չի նշանակում, թե մեքենան բռնել է այդ միլիոնների տեղը, որոնք իսկապես գոյություն էլ չեն ունեցել։ Այդ նշանակում է միայն, որ միլիոնավոր բանվորներ կպահանջվեին մանամեքենաները փոխարինելու համար։ Ընդհակառակը, երբ ասում ենք, թե շոգեշարժ ջուլհակահաստոցն Անգլիայում փողոց է նետել 800 000 ջուլհակների, ապա խոսքը վերաբերում է ո՛չ թե գոյություն ունեցող մեքենաները որոշ թվով բանվորներով փոխարինելուն, այլ, ընդհակառակը, որոշ թվով բանվորների գոյությանը, որոնց փաստորեն փոխարինել կամ դուրս են մղել մեքենաները։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության արհեստային եղանակը, թեև առանձին օպերացիաների բաժանված ձևով, շարունակում էր մնալ որպես մանուֆակտուրայի հիմք։ Գաղութային նոր շուկաների պահանջները չէին կարող բավարարվել միջնադարից ժառանգություն մնացած համեմատաբար փոքրաթիվ քաղաքային բանվորներով, և բառի բուն իմաստով մանուֆակտուրաներն այն ժամանակ արտադրության նոր ասպարեզներ բաց արին գյուղական բնակչության առաջ, որը ֆեոդալիզմի քայքայվելու պրոցեսում վտարվում էր հողից։ Այդ պատճառով այն ժամանակ արհեստանոցում աշխատանքի բաժանումն ու կոոպերացիան ավելի շատ երևան էին բերում իրենց դրական կողմը — զբաղված բանվորների արտադրողականության բարձրացումը<ref>Սըր Ջեմս Ստյուարտը նույնիսկ մեքենաների ներգործությունն էլ բոլորովին այդ ոգով է գնահատում։ «Մեքենան ես համարում եմ ալն բանվորների թիվը (պոտենցիալ կերպով) ավելացնելու միջոց, որոնց կերակրելու կարիք չկա... Մեքենայի ներգործությունն ինչո՞վ է տարբերվում այն ներգործությունից, որ նոր բնակիչների երևան գալն է առաջ բերում» («Principes d’Économie Politique», ֆրանսերեն թարգմ. հ. I, գիրք 1, գլ. XIX)։ Շատ ավելի միամիտ է Պետտին, որն ասում է, թե մեքենան փոխարինում է «բազմակնությանը...»։ Այդ տեսակետը ամենաշատը կիրառելի է Միացյալ Նահանգների մի քանի մասերի համար։ Ընդհակառակը. «Հազվադեպ կարելի է մեքենաներից հաջողությամբ օգտվել առանձին բանվորի աշխատանքը պակասեցնելու համար. նրա կառուցումը շատ ավելի ժամանակ կպահանջեր, քան կտնտեսվի նրա կիրառմամբ։ Մեքենան իսկապես օգտակար ձևով կարող է գործադրվել այն դեպքում միայն, եթե գործում է խոշոր մասշտաբով, եթե մի մեքենան կարող է օգնել հազարավորների աշխատանքին։ Սրան համապատասխան էլ մեքենաներն ամենից շատ կիրառվում են ամենից ավելի խիտ բնակված երկրներում, որտեղ ամենից շատ գործազուրկ մարդ կա... Նրանց կիրառման պատճառը ո՛չ թե մարդկանց քչությունն է, այլ հեշտությունը, որով կարելի է մարդկանց մասսան աշխատանքի ներգրավել» (Piercy Ravenstone: «Thoughts on the Funding System and its Effects». London 1824, էջ 45)։<br>196a {'''4-րդ. հրատ. հավելում.'''— Այս վերաբերում է նաև Գերմանիային։ Մեզ մոտ այնտեղ, որտեղ գոյություն ունի խոշոր հողագործություն, այսինքն՝ հատկապես Արևելքում, խոշոր հողագործությունը հնարավոր դարձավ միայն «Bauernlegen»[«գյուղացիների ամլացման» — գյուղացիական տնտեսությունները քանդելու] հետևանքով, որ բռնկվեց սկսած XVI դարից, իսկ առանձնապես 1648 թվականից հետո։ — Ֆ. Է.}</ref>։ Ճիշտ է, կոոպերացիան և աշխատանքի միջոցների կոմբինացիան քչերի ձեռքում, կիրառվելով հողագործության մեջ, շատ երկրներում խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանից էլ շատ առաջ, արտադրության եղանակի, ուստի և գյուղական բնակչության կենսապայմանների ու զբաղմունքի միջոցների մեջ խոշոր, հանկարծակի ու բռնի ռևոլյուցիաներ առաջ բերին։ Բայց այդ պայքարը սկզբում տեղի է ունենում ավելի շուտ խոշոր ու մանր հողային սեփականատերերի միջև, քան կապիտալի ու վարձու աշխատանքի միջև մյուս կողմից, որչափով բանվորներին դուրս են մղում աշխատանքի միջոցները,— ոչխարները, ձիերը և այլն,— անմիջական բռնության ակտերն այստեղ կազմում են արդյունաբերական ռևոլյուցիայի առաջին նախադրյալը։ Առաջ բանվորները վռնդվում են հողից, իսկ հետո գալիս են ոչխարները։ Եվ միայն հողերի խոշոր մասշտաբով հափշտակումն է, որ, ինչպես, օրինակ, Անգլիայում, ասպարեզ է ստեղծում խոշոր հողագործության համար [''Տես 196a ծանոթ.'']։ Ուստի հողագործության այդ հեղաշրջումը իր սկզբնական շրջանում ավելի շուտ քաղաքական բնույթի ռևոլյուցիայի արտաքին երևութականություն ուներ։
  
Ստաֆֆորդշիրի կավագործությունը (Pottery) վերջին 22 տարում պառլամենտական երեք հետազոտության առարկա է եղել։ Այդ հետազոտությունների արդյունքները շարադրված են պ. Սկրիվենի 1841 թվականի «Children’s Employment Ccmmissioners»-ին ներկայացրած հաշվետվության մեջ, դ-ր Գրինհաուի 1860 թվականի հաշվետվության մեջ, որ հրապարակված է Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժշկական պաշտոնյայի կարգագրությամբ (Public Health, 3rd Report, I, 102—113), և, վերջապես, պ. Լոնջի 1863 թվականի հաշվետվության մեջ, որ հրապարակված է «First Report of the Children’s Employment Commissiom»-ում 1863 թ. հունիսի 13-ին։ Ինձ զբաղեցնող հարցի համար բավական է 1860 ու 1863 թվականների հաշվետվություններից քաղել հենց իրենց՝ շահագործման ենթարկված երեխաների մի քանի ցուցմունքները։ Երեխաների դրությունից կարելի է եզրակացնել հասակավորների, հատկապես աղջիկների ու կանանց դրության մասին, և այն էլ արդյունաբերության մի այնպիսի ճյուղում, որի համեմատությամբ բամբակամանությունը և այլն շատ հաճելի ու առողջ զբաղմունք կարող են թվալ<ref>Հմմտ. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 249—251 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 489—490]։</ref>։
+
Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, իսկույն դառնում է հենց իր` բանվորի մրցակիցը<ref>«Մեքենաներն ու աշխատանքը մշտական կոնկուրենցիայի մեջ են» (Ricardo: «Principles of Political Economy», 3rd ed. London 1821, էջ 479)։ [Д. Рикардо: «Начало политической экономии». Соцэкгиз 1935 թ., էջ 256։]</ref>։ Կապիտալի արժեքի ինքնաճումը մեքենաների օգնությամբ ուղիղ հարաբերական է այն բանվորների թվին, որոնց գոյության պայմանները նրանք քայքայում են։ Կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը հիմնվում է այն բանի վրա, որ բանվորն իր աշխատուժը վաճառում է որպես ապրանք։ Աշխատանքի բաժանումն այդ աշխատուժը դարձնում է միակողմանի, փոխարկելով այն առանձին մասնական գործիք բանեցնելու բոլորովին մասնակի հմտության։ Երբ գործիք բանեցնելը ևս անցնում է մեքենային, աշխատուժի սպառողական արժեքի հետ մարում է նաև նրա փոխանակային արժեքը։ Բանվորը գնող չի ճարում, ինչպես շրջանառությունից դուրս եկած թղթադրամ։ Բանվոր դասակարգի այն մասը, որին մեքենաներն այդպիսով դարձնում են ավելցուկ բնակչություն, այսինքն՝ այնպիսի բնակչություն, որն այլևս անմիջաբար չի պահանջվում կապիտալի ինքնաճման համար, մի կողմից, ոչնչանում է այն անհավասար պայքարում, որ արհեստային ու մանուֆակտուրային հին արտադրությունը մղում է մեքենայական արտադրության դեմ, իսկ, մյուս կողմից, ավելի ու ավելի հեղեղում է արդյունաբերության մատչելի ճյուղերը, լիքը լցնում է աշխատանքի շուկան, ուստի և աշխատուժի գինը գցում է նրա արժեքից ցած։ Ասում են, թե իբր մեծ մխիթարություն պետք է համարել պաուպերացած բանվորների համար այն հանգամանքը, որ նրանց տառապանքները, մի կողմից, «ժամանակավոր» են միայն («a temporary inconvenience»), իսկ մյուս կողմից, չէ՞ որ մեքենան լոկ աստիճանաբար է տիրանում արտադրության ամբողջ դաշտին, որի շնորհիվ նրա կործանարար ներգործության թափն ու ինտենսիվությունը նվազում են։ Մի մխիթարությունը ջրում է մյուսը։ Երբ մեքենան քայլ առ քայլ տիրանում է արտադրության որոշ ասպարեզի, նա իր հետ մրցող բանվորական խավերում խրոնիկական աղքատություն է առաջ բերում։ Երբ անցումն արագ է կատարվում, նրա ներգործությունը մասսայական ու սուր բնույթ է կրում։ Համաշխարհային պատմությունը չի տալիս մի ավելի սարսափելի տեսարան, քան անգլիական բամբակեղենի արտադրության ջուլհակների դանդաղ ոչնչացումը, որ տասնամյակներ տևեց և, վերջապես, ավարտվեց 1838 թվականին։ Նրանցից շատերը սովամահ եղան, շատերն իրենց ընտանիքների հետ երկար ժամանակ քարշ էին տալիս իրենց գոյությունն օրական 2½ պենսով<ref>Աղքատների վերաբերյալ 1833 թվականի օրենքը մտցնելուց առաջ ձեռնաշխատ ջուլհակության և մեքենայական ջուլհակության միջև եղած կոնկուրենցիան Անգլիայում երկարաձգվում էր շնորհիվ այն բանի, որ մինիմումից շատ ցած ընկած աշխատավարձը լրացնում էին ծխերի նպաստներով։ «1827 թվականին նորին բարեկրոնություն Տերները ավագ պաստոր էր Ուիլմսլոյում, Չեշիրի գործարանային օկրուգում։ Արտագաղթի հետազոտման հանձնաժողովի հարցերն ու Տերների պատասխանները ցույց են տալիս, թե ի՛նչ եղանակով էր պահպանվում ձեռքի աշխատանքի կոնկուրենցիան մեքենաների դեմ։ Հարց. «Արդյոք ձեռնահաստոցների գործածությունը դուրս չի՞ մղվել մեխանիկական հաստոցների կիրառմամբ»։ Պատասխան. «Անկասկած, ձեռնահաստոցների գործածությունը է՛լ ավելի մեծ չափով վերացած կլիներ, քան նկատվում է իրականության մեջ, եթե ձեռնաշխատ ջուլհակները հնարավորություն չունենային աշխատավարձի իջեցմանը համաձայնելու։ Հարց. «Բայց այդ բանին համաձայնելով՝ արդյոք նրանք չե՞ն վարձվում մի վճարով, որն անբավարար է նրանց ապրուստի համար, և արդյոք իրենց գոյամիջոցների դեֆիցիտը ծածկելու համար հույս չե՞ն դնում ծխական համայնքի օժանդակության վրա»։ Պատասխան. «Այո՛, և ձեռնահաստոցի ու մեխանիկական հաստոցի կոնկուրենցիան փաստորեն պահպանվում է աղքատների համար սահմանված հարկով»։ Այսպես ուրեմն, ստորացուցիչ պաուպերիզմ կամ արտագաղթ,— ահա այն բաբեբարությունները, որոնցով էլ աշխատավորները պարտական են մեքենաներ մտցնելու իրողությանը։ Այդ բարերարությունն այն է, որ հարգելի ու որոշ չափով անկախ արհեստավորներից նրանց իջեցնում, հասցնում են բարեգործության նվաստացուցիչ հացով ապրող ստորաքարշ բոսյակների վիճակին։ Ահա թե նրանք ի՛նչն են անվանում ժամանակավոր դժվարություն» («A Prize Essay on the Comparative Merits of Competition and Cooperation». London 1834, էջ 29)։</ref>։ Ընդհակառակը, անգլիական բամբակեղենի մեքենաները սուր ազդեցություն ունեցան Արևելյան Հնդկաստանում, որի գեներալ-նահանգապետը 1834—1835 թվականներին հավաստում էր. «Այս թշվառությունը հազիվ թե նմանն ունենա առևտրի պատմության մեջ։ Հնդկաստանի հարթավայրերն սպիտակին են տալիս բամբակեղեն գործող ջուլհակների ոսկրներից»։ Իհարկե, որչափով այդ ջուլհակները հրաժեշտ տվին այս ժամանակավոր կյանքին, այդ չափով մեքենան նրանց համար միայն «ժամանակավոր տառապանքներ» էր պատրաստել։ Սակայն մեքենաների «ժամանակավոր» ներգործությունը հարատև է դառնում, որովհետև նրանք արտադրության նորանոր ոլորտներ են նվաճում։ Այսպիսով, ինքնուրույնության ու օտարվածության այն բնույթը, որ արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես տալիս է աշխատանքի պայմաններին ու աշխատանքի արդյունքին բանվորի նկատմամբ, մեքենաների հրապարակ գալու հետ զարգանալով՝ դառնում է կատարյալ հակադրություն, մի կողմից, բանվորների, մյուս կողմից, աշխատանքի պայմանների ու աշխատանքի արդյունքների միջև<ref>Նույն այն պատճառը, որը մեծացնում է երկրի զուտ եկամուտը (այսինքն՝ ինչպես Ռիկարդոն հենց այստեղ էլ բացատրում է, լենդլորդերի ու կապիտալիստների եկամուտը, որոնց հարստությունը տնտեսագիտական տեսակետից = Wealth of the Nation-ին [ազգի հարստությանը]), միաժամանակ կարող է առաջ բերել բնակչության ավելցուկ և վատթարացնել բանվորի դրությունը» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 251։] Մեխանիզմի յուրաքանչյուր կատարելագործման մշտական նպատակն ու տենդենցն է իրոք բոլորովին ազատվել մարդու աշխատանքից կամ նրա գինը պակասեցնել, փոխարինելով չափահաս տղամարդ բանվորների աշխատանքը կանանց ու երեխաների աշխատանքով, կամ վարժ բանվորների աշխատանքը՝ սևագործ բանվորների աշխատանքով» [Ure: «Philosophy of Manufactures», էջ 23])։</ref>։ Այս պատճառով էլ մեքենաների հետ առաջին անգամ հրապարակ է գալիս բանվորի տարերային ըմբոստացումն աշխատանքի միջոցի դեմ։
  
Վիլյամ Վուդը, ինը տարեկան, «սկսել է աշխատել, երբ 7 տարեկան 10 ամսական է եղել»։ Սկզբում նա «ran moulds» (կաղապարների մեջ պատրաստի ապրանքները տանում էր չորանոց և հետո դատարկ կաղապարները ետ էր բերում)։ Նա գալիս է ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն օր առավոտվա ժամի 6-ին և վերջացնում է երեկոյան մոտավորապես ժամի 9-ին։
+
Աշխատանքի միջոցն սպանում է բանվորին։ Իհարկե, այդ ուղղակի հակադրությունն ամենաշոշափելի կերպով երևան է գալիս այն դեպքերում, երբ նորամույծ մեքենան սկսում է մրցել ավանդական արհեստային կամ մանուֆակտուրային արտադրության հետ։ Բայց խոշոր արդյունաբերության ներսում էլ մեքենաների մշտական կատարելագործումը և ավտոմատիկ սիստեմի զարգացումը նույն ձևով են ներգործում։ «Մեքենաների կատարելագործման մշտական նպատակն է գործարանում պակասեցնել ձեռքի աշխատանքը կամ կատարելագործել արտադրողական պրոցեսը, արտադրողական շղթայի այս կամ այն օղակում մարդկային ապարատը երկաթե ապարատով փոխարինելով»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1858», էջ 43։</ref>։ «Շոգեուժի և ջրային ուժի կիրառումը մեքենաների համար, որոնք մինչև այդ ժամանակ ձեռքով էին բանեցվում, պատահում է ամեն օր... Շարունակ տեղի են ունենում մեքենաների նորանոր և համեմատաբար մանր կատարելագործումներ, որոնց նպատակը շարժիչ ուժի տնտեսումն է, արդյունքի բարելավումը, նույն անփոփոխ ժամանակում արտադրության մեծացումը կամ երեխայի, կնոջ կամ տղամարդու դուրս մղելը,— և թեև նրանք առաջին հայացքից մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, կարևոր հետևանքներ են ունենում»<ref>«Reports etc. for 31st October 1856», էջ 15։</ref>։ «Բոլոր դեպքերում, երբ որոշ օպերացիա պահանջում է մեծ հմտություն ու վստահ ձեռք, աշխատում են որքան հնարավոր է արագ կերպով այդ օպերացիան վերցնել չափազանց հմուտ և հաճախ ամեն տեսակ անկանոնությունների հակված բանվորից և տալ մի առանձին մեխանիզմի, որն այնպիսի կանոնավորությամբ է գործում, որ երեխան կարող է նրան հսկել»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 19։ «Աղյուսագործարաններում կիրառվող մեքենաների հսկայական օգուտն այն է, որ նրանք ձեռնարկատիրոջը միանգամայն անկախ են դարձնում հմուտ բանվորների նկատմամբ» («Children’s Employment Commission. 5th Report». London 1866, էջ 130, № 46)։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— «Great Northern Railway»-ի մեքենայական բաժանմունքի վարիչ պ-ն Ա. Ստերրոկը մեքենաների (լոկոմոտիվների և այլն) կառուցման մասին ասում է. «Անգլիական թանկ (expensive) բանվորներն օրեցօր ավելի քիչ քանակությամբ են պահանջվում։ Արտադրությունն ուժեղացվում է կատարելագործված գործիքների կիրառմամբ, իսկ այդ գործիքները, իրենց հերթին, բանեցնում են բանվորների ավելի ստորին կատեգորիա (a low class of labour)... Առաջ շոգեմեքենայի բոլոր մասերը անհրաժեշտաբար արտադրվում էին որակյալ աշխատանքով։ Հիմա միևնույն մասերն արտադրվում են պակաս որակյալ աշխատանքով, բայց լավ գործիքներով... Գործիքներ ասելով ես հասկանում եմ մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաները» («Royal Commission on Railways. Minutes of Evidence, 17862 և 17863». London 1867)։</ref>։ «Ավտոմատիկ սիստեմի ժամանակ բանվորի տաղանդը պրոգրեսիվ կերպով դուրս է մղվում»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։</ref>։ «Մեքենաների կատարելագործումը ո՛չ միայն թույլ է տալիս նվազեցնել զբաղված այն մեծահասակ բանվորների թիվը, որոնք անհրաժեշտ են որոշ հետևանքի հասնելու համար, այլև մարդկային աշխատանքի մի կատեգորիան փոխարինում է մի այլ կատեգորիայով — ավելի հմուտներին՝ պակաս հմուտներով, մեծահասակներին՝ երեխաներով, տղամարդկանց՝ կանանցով։ Այդ բոլոր փոփոխություններն աշխատավարձի մակարդակի մշտական տատանումներ են առաջ բերում»<ref>Նույն տեղում, էջ 321։</ref>։ «Մեքենան անընդհատ մեծահասակներին դուրս է նետում գործարանից»<ref>Նույն տեղում, էջ 23։</ref>։ Մեքենայական սիստեմի հաղթական երթը, որպես աշխատանքային օրվա կրճատման հետևանք, ցույց տվեց մեզ այդ սիստեմի բացառիկ առաձգականությունը, որը ձեռք է բերվել կուտակված գործնական փորձի շնորհիվ, մեքենայական միջոցների արդեն գոյություն ունեցող քանակության ու տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ։ Բայց 1860 թվականին, երբ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը զենիթին էր հասել, ո՞վ կարող էր գուշակել մեքենաների իրար հաջորդող այն սրարշավ կատարելագործումները և դրանց համապատասխանող ձեռնաշխատանքի դուրսմղումը նրանց կողմից, որոնց համար հաջորդ երեք տարում խթան հանդիսացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմը։ Անգլիական գործարանային տեսուչների պաշտոնական տվյալներից այստեղ մի երկու օրինակ բավական կլինի այս կետի վերաբերմամբ։ Մանչեստրի մի գործարանատեր հայտարարում է. «75 գզամեքենայի տեղ հիմա մեզ հարկավոր է միայն 12-ը, որոնք նույնպիսի, եթե ոչ ավելի, լավորակ գզվածք են տալիս նախկին քանակությամբ... Աշխատավարձի տնտեսումը շաբաթական կազմում է 10 ֆ. ստեռլինգ, բամբակի թափթփուկինը՝ 10%։ Մանչեստրի մի նրբամանարանում «շարժման արագացումով և զանազան ավտոմատ պրոցեսներ մտցնելով մի բաժանմունքում հեռացված է բանվորական անձնակազմի քառորդ մասը, մի ուրիշ բաժանմունքում ½-ից ավելին, այնինչ երկրորդ գզամեքենան փոխարինած սանդերք-մեքենան խիստ պակասեցրել է գզելու բաժանմունքում առաջ զբաղված ձեռքերի թիվը»։ Մի ուրիշ մանագործարան «ձեռքերի» կրճատումից իր ընդհանուր տնտեսումը հաշվում է 10%։ Մանչեստրի մանագործարանատերեր պարոնայք Ջիլմերները հայտարարում են, «Մեր blowing Department-ում [չռփելու բաժանմունքում] նոր մեքենաների շնորհիվ ձեռքերի ու աշխատավարձի տնտեսումը մենք հաշվում ենք ամբողջ երրորդ մասի չափով... jack frame room-ում [բանկաբրոշների բաժանմունքում] և drawing fame room-ում [ժապավենի մեքենաների բաժանմունքում] տնտեսումը ծախքերից ու ձեռքերից կազմում է մոտ մի երրորդը, մանելու բաժանմունքում ծախքերի մոտ <math>^1_3</math> տնտեսում։ Բայց այդ էլ դեռ բոլորը չէ. մեր մանվածքը, որ հիմա ուղարկվում է ջուլհակին, այնքան լավացել է նոր մեքենաներ կիրառելու շնորհիվ, որ նա ավելի շատ ու ավելի լավորակ գործվածք է տալիս, քան հին մեքենայական մանվածքով էր արտադրվում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 108 և հաջ.։</ref>։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը նկատում է այս առթիվ. «Արտադրությունն ավելանալիս բանվորների թվի նվազումն արագ առաջ է ընթանում, բրդեղենի գործարաններում վերջերս սկսվեց ձեռքերի մի նոր կրճատում, և այդ դարձյալ շարունակվում է. մի քանի օր առաջ մի դպրոցական ուսուցիչ, որը Ռոչդելի մոտերքում է ապրում, ինձ ասաց, թե դպրոցներում սովորող աղջիկների թվի հսկայական պակասումը ո՛չ միայն ճգնաժամի ճնշումով է բացատրվում, այլև բրդեղենի գործարանների մեքենաների մեջ կատարված փոփոխություններով, որի հետևանքով կլոր թվով արձակված են 70 Halbzeitler [կիսաժամանակ աշխատող երեխաներ]»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 109։ Բամբակի ճգնաժամի ժամանակ մեքենաների արագ կատարելագործումն անգլիական գործարանատերերին հնարավորություն տվեց ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո անմիջապես նորից լիքը լցնել համաշխարհային շուկան։ Գործվածքները 1866 թվականի վերջին 6 ամսում արդեն համարյա հնարավոր չէր ծախել։ Այդ ժամանակ սկսվում է ապրանքների ուղարկումը Չինաստան ու Հնդկաստան կոնսիգնացիայով, որը, բնականաբար, է՛լ ավելի սաստկացրեց շուկայի գերլցումը [glut]։ 1867 թվականի սկզբին գործարանատերերը դիմեցին իրենց սովորական աշխատավարձը 5%-ով իջեցնելուն։ Բանվորները դիմադրեցին և հայտարարեցին,— թեորիապես այդ միանգամայն ճիշտ էր,— թե օգնության միակ միջոցը կրճատ ժամանակ, այսինքն շաբաթական չորս օր աշխատելն է։ Երկար դիմադրությունից հետո իրենք իրենց արդյունաբերության կապիտաններ անվանող պարոնները ստիպված էին համաձայնելու այդ բանին, ընդ որում մի քանի տեղ վարձն իջեցվեց 5%-ով, իսկ ուրիշ վայրերում մնաց անփոփոխ։</ref>։
  
«Ես ամբողջ շաբաթ օրական աշխատում եմ մինչև ժամի 9-ը։ Այդպես էր, օրինակ, վերջին 7—8 շաբաթվա ընթացքում»։ Այսպես, ուրեմն, տասնհինգժամյա աշխատանք յոթնամյա երեխայի համար։ Ջ. Մեռեյը, մի տասներկու տարեկան տղա, ցույց է տալիս. «I run moulds and turn jigger» («Ես [տանում եմ կաղապարները և] պտտեցնում եմ անիվը»)։ «Ես գալիս եմ առավոտյան ժամի 6-ին, երբեմն էլ՝ 4-ին։ Ես վերջին ամբողջ գիշերն աշխատել եմ մինչև այս առավոտվա ժամի 8-ը։ Նախավերջին գիշերվանից ես անկողին չեմ մտել։ Բացի ինձանից, 8 կամ 9 ուրիշ տղաներ էլ էին աշխատում վերջին գիշերը մինչև լույս։ Նրանք բոլորը, բացի մեկից, այս առավոտ դարձյալ գործի եկան։ Ես շաբաթական ստանում եմ 3 շիլլինգ 6 պենս։ Ինձ ոչինչ չեն ավելացնում, երբ ես ամբողջ գիշերը անընդհատ աշխատում եմ։ Վերջին շաբաթը ես երկու գիշեր աշխատել եմ մինչև լույս»։ Ֆեռնիհաուն, տասը տարեկան մի տղա, ասում է. «Ես միշտ չէ, որ ճաշելու համար մի ամբողջ ժամ եմ ստանում, հաճախ միայն կես ժամ, այդպես է լինում ամեն հինգշաբթի, ուրբաթ ու շաբաթ»<ref>«Children’s Employment Commission. First Report etc. 1863». Հավելված, էջ 16, 19, 18։</ref>։
+
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս անգլիական բամբակեղենի արդյունաբերության մեջ մտցված մեքենայական ա՛յն կատարելագործումների ընդհանուր հետևանքը, որոնք իրենց առաջացումով պարտական էին ամերիկյան քաղաքացիական պատերազմին։
  
Ըստ դոկտոր Գրինհաուի հայտարարությանդ կավագործական Ստոկ֊-Էպոն-Տրենտ և Վուլստենտոն օկրուգներում կյանքի տևողությունը չափազանց կարճ է։ Չնայած որ Ստոկ օկրուգում 20 տարեկանից բարձր արական բնակչության միայն 36,6%-ը, իսկ Վուլստենտոնում միայն 30,4%-ն է զբաղված կավագործությամբ, բրուտների մեջ կրծքի հիվանդությունների հետևանքով մեռնելու դեպքերն ընդգրկում են առաջին օկրուգում այդ հասակի մարդկանց կեսից ավելին, իսկ երկրորդ օկրուգում՝ մոտ <math>^2/_5</math>-ը։ Հենլիում աշխատող բժիշկ, դոկտոր Բոլտրոյդը հայտնում է. «Բրուտների ամեն մի հաջորդ սերունդ ավելի կարճահասակ ու թուլակազմ է, քան նախորդ սերունդը»։ Նույնպես և մի ուրիշ բժիշկ, պ. Մակ-Բինը, ասում է. «Այն ժամանակվանից, երբ ես իմ պրակտիկան սկսեցի բրուտների մեջ, այս դասակարգի աչքի զարնող այլասերումն արտահայտվում է նրանով, որ նրանց հասակն ու կշիռն արագորեն պակասում է»։ Այս ցուցմունքներն առնված են դոկտոր Գրինհաուի 1860 թվականի հաշվետվությունից<ref>«Public Health. 3rd Report etc.», էջ 103, 105։</ref>։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=4 align=middle>'''Գործարանների թիվը'''</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1858 թ.</TD>
 +
        <TD align=middle>1861 թ.</TD>
 +
        <TD align=middle>1868 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Անգլիա և Ուելս</TD>
 +
        <TD align=right>2 046</TD>
 +
        <TD align=right>2 715</TD>
 +
        <TD align=right>2 405</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Շոտլանդիա</TD>
 +
        <TD align=right>152</TD>
 +
        <TD align=right>163</TD>
 +
        <TD align=right>131</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Իռլանդիա</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>9</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>13</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Միացյալ թագավորություն</TD>
 +
        <TD align=right>2 210</TD>
 +
        <TD align=right>2 887</TD>
 +
        <TD align=right>2 549</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
1863 թվականի հանձնաժողովի անդամների հաշվետվությունից մենք վերցնում ենք հետևյալը։ Դոկտոր Ջ. Տ. Առլեջը, հյուսիսային Ստաֆֆորդշիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ասում է. «Բրուտները, տղամարդիկ ու կանայք, որպես դասակարգ... ֆիզիկապես ու բարոյապես այլասերվող բնակչություն են։ Սովորաբար նրանք կարճահասակ են, վատ կազմվածքով և հաճախ էլ ծռված կրծքավանդակ ունեն։ Նրանք ժամանակից առաջ են ծերանում և կարճակյաց են. ֆլեգմատիկ ու սակավարյուն լինելով, նրանք իրենց կազմվածքի թուլությունը երևան են բերում մարսողության սուր խանգարման նոպաներով, լյարդի ու երիկամունքի գործունեության խանգարումներով և ռևմատիզմով։ Բայց նրանք գլխավորապես ենթակա են կրծքի հիվանդությունների՝ թոքերի բորբոքման, թոքախտի, բրոնխիտի ու շնչարգելության է Այս վերջին հիվանդության մի տեսակը միայն նրանց է հատուկ և հայտնի է կավագործների շնչարգելություն կամ կավագործների թոքախտ անունով։ Գեղձախտը, որը հարվածում է գեղձերին, ոսկրներին ու մարմնի մյուս մասերին, բրուտների ավելի քան երկու երրորդ մասի հիվանդությունն է։ Եթե այս շրջանի բնակչության այլասերումը (degenerescence) դեռ է՛լ ավելի մեծ չափերի չի հասնում, ապա այդ բացատրվում է բացառապես նոր տարրերի հոսանքով շրջակա գյուղական վայրերից և ավելի առողջ բնակչության հետ կատարվող ամուսնություններով»։ Պ-ն Չառլզ Պարսոնսը, որը ղրանից կարճ ժամանակ առաջ նույն հիվանդանոցի բժիշկն է եղել, հանձնաժողովի անդամ Լոնջին ուղղած մի նամակում հաղորդում է, ի միջի այլոց, հետևյալը. «Ես կարող եմ խոսել միայն անձնական դիտողությունների և ոչ թե վիճակագրական տվյալների հիման վրա, բայց ես կարող եմ ձեզ հավատացնել, որ իմ զայրույթը նորից ու նորից բորբոքվեց, երբ ես տեսա այդ թշվառ երեխաներին, որոնց առողջությունը զոհ է բերվում նրանց ծնողների ու գործատուների ագահությանը»։ Նա թվում է բրուտների հիվանդությունների պատճառները և, անցնելով նրանցից ամենագլխավորին, վերջացնում է «long hours»-ով [«երկար աշխատաժամերով»]։ Հանձնաժողովի հաշվետվությունը հույս է հայտնում, թե «մանուֆակտուրան, որ այնքան աչքի ընկնող տեղ է բռնում ամբողջ աշխարհի աչքում, այլևս չի հաշտվի այն խայտառակ փաստի հետ, երբ նրա աչքի ընկնող հաջողություններին ուղեկից են բանվորների ֆիզիկական այլասերումը, բազմատեսակ մարմնական տանջանքներն ու վաղաժամ մահը,— այն բանվորների, որոնց աշխատանքի ու հմտության շնորհիվ այնքան մեծ հետևանքներ են ձեռք բերված»<ref>«Children’s Employment Commission. 1863», էջ 22, 24, և XI։</ref>։ Անգլիայի կավագործության մասին այստեղ ասվածը վերաբերում է նաև Շոտլանդիայի կավագործության<ref>Նույն տեղում, էջ XLVII։</ref>։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=6 align=middle>'''Շոգեշարժ ջուլհակահսատոցների թիվը'''</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1858 թ.</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1861 թ.</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1868 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Անգլիա և Ուելս</TD>
 +
        <TD align=right>275 590</TD>
 +
        <TD></TD>
 +
      <TD align=right>368 125</TD>
 +
        <TD></TD>
 +
      <TD align=right>344 719</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Շոտլանդիա</TD>
 +
        <TD align=right>21 624</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>30 110</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>31 864</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Իռլանդիա</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 633</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 757</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2 746</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Միացյալ թագավորություն</TD>
 +
        <TD align=right>298 847</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>399 992</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>379 329</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
Լուցկու մանուֆակտուրան սկիզբ է առել 1833 թվականից, այն ժամանակից, երբ գտնվեց լուցկուն ֆոսֆոր ամրացնելու եղանակը։ 1845 թվականից այդ մանուֆակտուրան սկսեց արագ զարգանալ Անգլիայում և Լոնդոնի խիտ բնակված մասերից տարածվեց հատկապես Մանչեստր, Բիրմինհամ, Լիվերպուլ, Բրիստոլ, Նորվիչ, Նյուքեստլ, Գլազգո, իր հետ տանելով նաև ծնոտների ջղաձգական կծկումը, որը դեռ 1845 թվականին մի վիեննացի բժիշկ որոշեց՝ որպես լուցկու արտադրության մեջ զբաղված բանվորների սպեցիֆիկ հիվանդություն։ Բանվորների կեսը 13 տարեկանից փոքր երեխաներ են և 18 տարեկանից փոքր դեռահասներ։ Այս մանուֆակտուրան այնքան է հայտնի բանվորների առողջության վրա գործած իր վնասակար ազդեցությամբ և վատթար պայմաններով, որ բանվոր դասակարգի միայն ամենադժբախտ մասն է — կիսաքաղց այրիները և այլն — նրան մատակարարում երեխաներ, «ցնցոտիներով, համարյա սովամահ, անպաշտպան և որևէ դաստիարակությունից զուրկ երեխաներ»<ref>Նույն տեղում, էջ LIV։</ref>։ Այն վկաներից, որոնց լսել էր հանձնաժողովի անդամ Ուայտը (1863 թ.), 270-ը 18 տարեկանից փոքր էին, 40-ը՝ 10 տարեկանից փոքր, 10-ը՝ միայն 8 և 5-ը՝ միայն 6 տարեկան։ 12—14 և 15 ժամերի միջև տատանվող աշխատանքային օր, գիշերային աշխատանք, ուտելու որոշ ժամանակի բացակայություն, ընդ որում ստիպված կերակուրն ընդունում են մեծ մասամբ հենց արհեստանոցներում, որոնք թունավորված են ֆոսֆորով։ Դանտեն կգտներ, որ մանուֆակտուրայի այս ճյուղը գերազանցել է դժոխքի այն ամենասարսափելի պատկերներից, որ նկարել է նրա երևակայությունը։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=6 align=middle>'''Իլիկների թիվը'''</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1858 թ.</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1861 թ.</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1868 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Անգլիա և Ուելս</TD>
 +
        <TD align=right>25 818 576</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>28 352 125</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>30 478 228</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Շոտլանդիա</TD>
 +
        <TD align=right>2 041 129</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>1 915 938</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>1 397 546</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Իռլանդիա</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>150 512</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>119 944</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>124 240</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Միացյալ թագավորություն</TD>
 +
        <TD align=right>28 010 217</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>30 387 467</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>32 000 014</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
Պաստառի գործարանում ավելի կոպիտ տեսակները տպվում են մեքենաներով, ավելի նուրբերը՝ ձեռքով (block printing)»։ Արտադրության ամենաաշխույժ ամիսներն ընկնում են հոկտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջը։ Այդ ժամանակաշրջանում աշխատանքը հաճախ տևում է, և այն էլ գրեթե առանց ընդհատման, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը և ավելի՝ մինչև ուշ գիշեր։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=6 align=middle>'''Զբաղված բանվորների թիվը'''</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1858 թ.</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1861 թ.</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=middle>1868 թ.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Անգլիա և Ուելս</TD>
 +
        <TD align=right>341 170</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>407 598</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>357 052</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Շոտլանդիա</TD>
 +
        <TD align=right>34 698</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>41 237</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>39 809</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Իռլանդիա</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>3 345</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2 734</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4 203</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Միացյալ թագավորություն</TD>
 +
        <TD align=right>379 213</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>451 569</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD align=right>401 064</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
Ի. Լիչը ցույց է տալիս. «Անցյալ ձմեռը (1862 թ.) 19 աղջիկներից 6-ը բացակայում էին՝ չափից դուրս աշխատելուց հիվանդանալով։ Ես պետք է շարունակ նրանց վրա գոռամ, որպեսզի արթուն պահեմ»։ Վ. Դեֆֆին ասում է. «Երեխաները հոգնածությունից հաճախ չէին կարողանում աչքերը բաց պահել, իսկապես մենք ինքներս էլ հաճախ հազիվ էինք կարողանում այդ անել»։ Ջ. Լյայտբոռնը ասում է. «Ես 13 տարեկան եմ... Անցած ձմեռը մենք աշխատում էինք մինչև երեկոյան ժամի 9-ը, իսկ նախանցյալ ձմեռը՝ մինչև ժամի 10-ը։ Անցած ձմեռը համարյա ամեն երեկո խոցոտված ոտքերիս ցավից ես գոռում էի»։ Ջ. Էսպդենը ասում է. «Երբ տղաս 7 տարեկան էր, ես ամեն օր նրան շալակած տանում-բերում էի ձյան վրայով, և նա սովորաբար աշխատում էր 16 ժամ... Հաճախ ես չոքում էի, որպեսզի կերակրեմ նրան, երբ նա կանգնած էր լինում մեքենայի մոտ, որովհետև նա իրավունք չուներ ո՛չ հեռանալու մեքենայից, ո՛չ էլ կանգնեցնելու այն»։ Մանչեստրի մի գործարանի ընկերակից ու կառավարիչ Սմիթը ասում է. «Մենք (նա նկատի ունի այն «ձեռքերը», որոնք աշխատում են «մեզ» համար) աշխատում ենք առանց ուտելու համար ընդմիջումի, և այդպիսով, 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է, իսկապես, երեկոյան 4½-ին, իսկ ավելի ուշ կատարվածը ամբողջովին արտաժամյա աշխատանք է»<ref>Այդ չպետք է համարել հավելյալ աշխատաժամանակ բառի մեր իմաստով։ Այդ պարոնները 10½-ժամյա աշխատանքը համարում են նորմալ աշխատանքային օր, որը, հետևաբար, պարունակում է նաև նորմալ հավելյալ աշխատանք։ Դրանից հետո սկսվում է «արտաժամանակը», որը մի փոքր ավելի լավ է վարձատրվում։ Հետագայում մենք դեռ կտեսնենք, որ այսպես կոչված նորմալ օրվա ընթացքում աշխատուժի կիրառումը վարձատրվում է արժեքից ցած, այնպես որ «արտաժամանակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալիստների մի խորամանկություն, որ նրանք գործ են դնում ավելի շատ «հավելյալ աշխատանք» քամելու համար. ասենք՝ այդ անփոփոխ է մնում նույնիսկ այն դեպքում, եթե «նորմալ օրվա» ընթացքում կիրառված աշխատուժը իսկապես լրիվ վարձատրվում է։</ref>։ (Հետաքրքական կլիներ իմանալ մի՞թե պարոն Սմիթն էլ 10½ ժամվա ընթացքում ոչ մի անգամ չի ուտում։)
+
Այսպես ուրեմն, 1861-ից մինչև 1868 թվականը չքացել է 338 բամբակեղենի գործարան, այսինքն՝ ավելի արտադրողական ու ավելի խոշոր դարձած մեքենաները կենտրոնացել են ավելի փոքր թվով կապիտալիստների ձեռքում։ Շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը պակասել է 20 663-ով. բայց նրանց արդյունքը միաժամանակ ավելացել է, այնպես որ կատարելագործված ջուլհակահաստոցը հիմա ավելի է տալիս, քան հինը։ Վերջապես, իլիկների թիվն աճել է 1 612 547-ով, այնինչ զբաղված բանվորների թիվը պակասել է 50 505-ով։ Հետևաբար, այն «ժամանակավոր» աղքատությունը, որով բանվորներին ճնշում էր բամբակի ճգնաժամը, սաստկացել և ամրակայվել է մեքենաների արագ ու անդադար կատարելագործման հետևանքով։
  
«Մենք (դարձյալ նույն Սմիթը) հազվադեպ ենք աշխատանքը վերջացնում երեկոյան ժամի 6-ից առաջ (նա նկատի ունի` վերջացնում ենք «մեր» կենդանի մեքենաների սպառումը, . որոնք աշխատուժ են ներկայացնում), այնպես որ մենք (iterum Crispinus [նորից Կրիսպինը]) իրականում ամբողջ տարվա մեջ արտաժամանակ ենք աշխատում... Երեխաներն ու հասակավորները (152 երեխա ու 18 տարեկանից փոքր պատանի և 140 մեծահասակ) վերջին 18 ամսվա ընթացքում միահավասար աշխատում էին միջին հաշվով շաբաթը առնվազն 7 օր ու 5 ժամ, կամ 78½ ժամ։ Այս տարվա (1863 թ.) մայիսի 2-ին վերջացած 6 շաբաթվա միջին թիվը բարձր էր շաբաթական 8 օրից կամ 84 ժամից»։ Եվ, այնուամենայնիվ, այդ նույն պարոն Սմիթը, որն այդպիսի համակրանք է տածում դեպի pluralis majestatis-ը [որն իր մասին, նորին մեծության նման, մենք է ասում], ժպտալով ավելացնում է. «մեքենաներով աշխատելը հեշտ է»։ Իսկ block printing [ձեռքով դրոշմում] կիրառող գործարանատերերն ասում են. «Ձեռքի աշխատանքն ավելի առողջ աշխատանք է, քան մեքենական աշխատանքը»։ Ընդհանուր առմամբ պարոնայք գործարանատերերը զայրույթով դեմ են արտահայտվում այն առաջարկին, որ պահանջում է «մեքենաները կանգնեցնել գոնե ուտելու ժամանակ»։ Ահա ինչ է ասում այս առթիվ Բորոյի (Լոնդոնում) պաստառագործարանի դիրեկտոր պ. Օտլեյը. «Այն օրենքը, որը մեզ թույլ կտար կիրառել առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը տևող աշխատանքային օր, մեզ (!) համար շատ ցանկալի կլիներ, բայց Factory Ac-ի [գործարանային օրենքի] պատվիրագրած աշխատանքային օրը, որը տևում է առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, մեզ (!) պիտանի չէ... Մենք մեքենաները ճաշի ժամանակ կանգնեցնում ենք (ինչպիսի՜ մեծահոգություն)։ Այս կանգնեցումը թղթի ու ներկի ոչ մի լուրջ կորուստ չի պատճառում»։ «Բայց,— ավելացնում է նա կարեկցաբար,— ես շատ լավ եմ հասկանում, որ դրա հետ կապված վնասը մի առանձին բավականություն չի պատճառում»։ Հանձնաժողովի հաշվետվությունը միամիտ կերպով կարծում է, որ մի քանի «ղեկավար ֆիրմաների» վախը, թե կկորցնեն ժամանակը, այսինքն՝ ուրիշի աշխատանքը յուրացնելու ժամանակը, և այդպիսով «կզրկվեն շահույթից», դեռ բավարար հիմք չէ, որպեսզի 13 տարեկանից փոքր երեխաներն ու 18-ից փոքր դեռահասները 12—16 ժամվա ընթացքում «զրկվեն կերակրից», կամ նրանք կերակուր ընդունեն այնպես, ինչպես աշխատանքի միջոցներին են մատակարարում օժանդակ նյութեր. շոգեմեքենային՝ ջուր ու քարածուխ, բրդին՝ օճառ, անվին՝ յուղ և այլն, այսինքն՝ արտադրության բուն պրոցեսի ժամանակ<ref>«Children’s Employment Commission. 1863», Ցուցմունքները, էջ 123, 124, 125, 140 և LIV։</ref>։
+
Սակայն մեքենան գործում է ոչ միայն իբրև անհաղթահարելի մրցակից, որը միշտ պատրաստ է վարձու բանվորին «ավելորդ» դարձնելու։ Կապիտալը բարձրաձայն ու կանխամտածված կերպով ազդարարում է մեքենայի՝ որպես բանվորին թշնամի ուժի մասին և օգտվում է նրանից՝ որպես այդպիսի ուժից։ Մեքենան դառնում է մի ամենահզոր մարտական միջոց ճնշելու համար բանվորների պարբերական խռովությունները, գործադուլները և այլն, որոնք ուղղված են կապիտալի ինքնակալության դեմ<ref>«Ապակու և շշերի գործարաններում գործատերերի և ձեռքերի հարաբերությունը խրոնիկական գործադուլն է»։ Սրանից էլ առաջ եկավ մամլած ապակու արտադրության զարգացումը, երբ գլխավոր օպերացիաները կատարվում են մեքենաներով։ Նյուքեստլի մի ֆիրմա, որն առաջ տարեկան արտադրում էր 350 000 ֆունտ փչած ապակի, հիմա դրա փոխարեն արտադրում է 3 000 500 ֆունտ մամլած ապակի («Children’s Employment Commision. 4th Report, 1865», էջ 262—263։</ref>։ Գասկելի ասելով՝ շոգեմեքենան հենց սկզբից դարձավ «մարդկային ուժի» անտագոնիստը և կապիտալիստներին հնարավորություն տվեց ջախջախելու բանվորների աճող պահանջները, որոնք նորածին գործարանային սիստեմին սպառնում էին ճգնաժամով<ref>Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833, էջ 3—4։</ref>։ Կարելի էր մի ամբողջ պատմություն գրել 1830 թվականից հետո արված գյուտերի մասին, որոնք կյանքի կոչվեցին բացառապես իբրև կապիտալի մարտական միջոցները՝ ուղղված բանվորների խռովությունների դեմ։ Մենք ամենից առաջ հիշեցնենք selfacting mule-ի [սելֆակտորի] մասին, որովհետև նա ավտոմատիկ սիստեմի նոր դարաշրջան է բաց անում<ref>Մեքենաշինության գործում մեքենաների մի քանի շատ էական կիրառումների հանգեց պ. Ֆերբեռնը իր սեփական մեքենաշինական գործարանում ծագած գործադուլների ազդեցության տակ։</ref>։
  
Անգլիայի արդյունաբերության ոչ մի ճյուղում (մենք մի կողմ ենք թողնում հացի մեքենական արտադրությունը, որ նոր-նոր է սկսում ճանապարհ բանալ իր համար) չի պահպանվել արտադրության այնպիսի հնադարյան եղանակ և, ինչպես կարելի է համոզվել Հռոմեական կայսրության բանաստեղծներին կարդալով, նույնիսկ նախաքրիստոնեական եղանակ, ինչպես հացագործության մեջ։ Բայց կապիտալը, ինչպես արդեն նշեցինք, սկզբում անտարբեր է դեպի աշխատանքի այն պրոցեսի տեխնիկական բնույթը, որին նա տիրում է։ Կապիտալն սկզբում այդ պրոցեսը վերցնում է այնպես, ինչպես գտնում է։
+
Շոգեմուրճի գյուտարար Նեսմիսը Trades’ Unions Commission-ի [տրեդ-֊յունիոնների վերաբերյալ հանձնաժողովի] առջև տված իր ցուցմունքների մեջ հետևյալ հաղորդումն է անում մեքենաների այն կատարելագործումների մասին, որ ինքը մտցրեց մեքենաշինական բանվորների 1851 թվականի մեծ ու երկարատև գործադուլի հետևանքով. «Մեր արդի մեխանիկական կատարելագործումների բնորոշ գիծը ինքնագործ աշխատամեքենաներ մտցնելն է։ Մեքենա բանեցնող բանվորը այժմ պետք է ոչ թե անձամբ աշխատի, այլ միայն հսկի մեքենայի հիանալի աշխատանքին, մի բան, որ մատչելի է ամեն մի պատանու։ Հիմա հեռացված է այն բանվորների ամբողջ խավը, որոնք բացառապես իրենց հմտությունից են կախված։ Առաջ ես մի մեխանիկի կողքին ունեի չորս պատանի։ Այս մեխանիկական նոր կատարելագործումների շնորհիվ ես մեծահասակ տղամարդկանց թիվը 1 500-ից կրճատեցի մինչև 750։ Սրա հետևանքը եղավ իմ շահույթի զգալի ավելացումը»։
  
Հացի աներևակայելի կեղծումը, հատկապես Լոնդոնում, առաջին անգամ մերկացվեց ստորին պալատի այն կոմիտեի կողմից, որն զբաղվում էր «սննդանյութերի կեղծման» հարցով (1855—1856 թթ.), և դոկտոր Հեսսելի «Adulteration detected» աշխատության շնորհիվ<ref>Պաղլեղը, մանր ծեծած կամ աղի հետ խառնած, առևտրի մի նորմալ առարկա է, որը «baker’s stuff» [հացթուխների փոշենյութ] բնորոշ անունն է կրում։</ref>։ Այդ մերկացումների հետևանքը եղավ 1860 թ. օգոստոսի 6-ի օրենքը «rfor preventing the adulteration of articles of food and drink» [«ուտելեղենի ու խմիչքների կեղծումը կանխելու համար»], մի օրենք, որ ոչ մի ներգործություն չունեցավ, որովհետև նա, իհարկե, վերին աստիճանի նրբանկատորեն է վերաբերվում դեպի ամեն մի ֆրիտրեդեր, որը մտադիր է կեղծած ապրանքների առուծախով «to turn an honest penny» [«մի կոպեկ վաստակել ազնիv աշխատանքով»<ref>Մուրը, ինչպես հայտնի է, ածխածնի շատ զորավոր ձևն է և կազմում է պարարտանյութ, որ ծխնելույզ մաքրող կապիտալիստական ձեռնարկատերերը վաճառում են անգլիական ֆերմերներին։ Բրիտանական «juryman»-ը [երդվյալ դատավորը] 1862 թվականին մի դատական պրոցեսի ժամանակ պետք e վճռեր, թե արդյոք այն մուրը, որին, առանց գնորդի գիտության, 90% փոշի ու ավազ էր խառնած, «առևտրական» իմաստով «իսկական» մուր կլինի, թե «օրինական» իմաստով՝ «կեղծած» մուր։ «Amis du Commerce» [«առևտրի բարեկամները»] վճռեցին, որ այդ «իսկական» առևտրական մուր է, և առանց բավարարման թողին ֆերմերի հայցը, որը, բացի դրանից, ստիպված եղավ դատական ծախքերն էլ հատուցելու։</ref>։ Ինքը՝ կոմիտեն բավականաչափ միամիտ ձևով արտահայտեց իր համոզմունքն այն մասին, թե առևտրի ազատությունն էապես նշանակում է՝ կեղծած կամ, ինչպես անգլիացիներն են սրամտորեն ասում,— «սոփեստացված մթերքներով» կատարվող առևտուր։ Եվ, իսկապես, այդ տեսակ «սոփեստությունը» Պրոտագորասից ավելի լավ է կարողանում սպիտակը սև և սևն սպիտակ դարձնել և էլեացիներից ավելի լավ ad oculos [ակնհայտորեն] ցուցադրել ռեալ համարվող ամեն ինչի կատարյալ երևութականությունը<ref>Ֆրանսիացի քիմիկոս Շեվալյեն ապրանքների «սոփեստացումների» [կեղծումների] վերաբերյալ մի հոդվածում հաշվում է, որ իր քննած 600-ից ավելի ապրանքներից շատերի համար կեղծման 10, 20, 30 տարբեր եղանակներ կան։ Նա ավելացնում է, թե իրեն հայտնի են ոչ բոլոր եղանակները, և որ ինքը հիշատակում է իրեն ծանոթ ոչ բոլոր եղանակները։ Շաքարի համար նա մատնանշում է կեղծման 6. եղանակ, ձիթապտղի յուղի համար՝ 9, կովի յուղի համար՝ 10, աղի համար՝ 12, կաթի համար՝ 19, հացի համար՝ 20, օղու համար՝ 23, ալյուրի համար՝ 24, շոկոլադի համար՝ 28, գինու համար՝ 30, սուրճի համար՝ 32 և այլն։ Նույնիսկ ողորմած տեր-աստծուն չի հաջողվել խուսափել այդ ճակատագրից» Տե՛ս Rouard de Card: «De la Falsification des Substances Sacramentelles». Paris 1856։</ref>։
+
Չթեղենի դրոշմանոցներում մի գունատպիչ մեքենայի մասին Յուրը ասում է. «Վերջապես կապիտալիստները աշխատեցին ազատվել այդ անտանելի ստրկությունից (այն է՝ բանվորների հետ կնքած պայմանագրերի իրենց համար ծանր պայմաններից), օգնության կանչելով գիտության ռեսուրսները, և նրանք շուտով վերահաստատվեցին իրենց օրինական իրավունքների մեջ, մարմնի մյուս անդամների նկատմամբ գլխի ունեցած իրավունքների մեջ»։ Հենքը սոսնձելու մի գյուտի մասին, որի անմիջական առիթը գործադուլն էր, նա ասում է. «Դժգոհների այն հորդան, որն իրեն անհաղթելի էր կարծում աշխատանքի բաժանման հին ամրությունների հետևում, տեսավ, որ իրեն վրա են հարձակվել թևերից և իր պաշտպանական միջոցները ոչնչացրել են արդի մեքենայական տակտիկայի միջոցով։ Հորդան ստիպված եղավ հանձնվելու հաղթողների գթությանն ու զայրույթին։ «Selfacting mule»-ի [սելֆակտորի] գյուտի մասին նա ասում է. «Այն կոչված էր նորից կարգ վերահաստատելու արդյունաբերական դասակարգերի միջև... Այս գյուտը հաստատում է արդեն մեր զարգացրած այն դոկտրինան, որ կապիտալը, գիտությանն ստիպելով իրեն ծառայելու, շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 367—370։</ref>։ Թեև Յուրի աշխատությունը լույս է տեսել 1835 թվականին, հետևապես գործարանային սիստեմի դեռ համեմատաբար թույլ զարգացած ժամանակաշրջանում, բայց նա գործարանի ոգու կլասիկ արտահայտություն է մնում ո՛չ միայն իր բացահայտ ցինիզմով, այլև այն միամտությամբ, որով նա շաղակրատելով դրսևորում է կապիտալիստական ուղեղի անհեթեթ հակասությունները։ Օրինակ, զարգացնելով այն «ուսմունքը», թե ռոճկով իր վարձած գիտության օգնությամբ կապիտալը «շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը», այնուհետև նա իր վրդովմունքն է արտահայտում այն առթիվ, «որ մեխանիկական-ֆիզիկական գիտությունը մի որոշ կողմից մեղադրում են, թե իբր նա վարձվում է հարուստ կապիտալիստների դեսպոտիզմին ծառայելու և գլորվում է մինչև աղքատ դասակարգերի ճնշման միջոցի դերը»։ Այն լայնախոստում քարոզից հետո, թե ինչպես մեքենաների արագ զարգացումը ձեռնտու է բանվորներին, նա նրանց նախազգուշացնում է, թե նրանք իրենց անհնազանդությամբ, գործադուլներով և այլ արարքներով արագացնում են մեքենաների զարգացումը։ «Այդպիսի բռնություններն ու խռովությունները,— ասում է նա,— դրսևորում են մարդկային կարճատեսության ամենաարհամարհելի տեսակը, այն կարճատեսության, որը մարդուն իր սեփական դահիճն է դարձնում»։ Մի քանի էջ առաջ, ընդհակառակը, ասված է՝ «Առանց այդ ուժգին բախումների ու ընդհատումների, որոնց պատճառը բանվորների մոլար հայացքներն են, գործաբանային սիստեմը կզարգանար շատ ավելի արագ և բոլոր շահագրգռված կողմերի համար շատ ավելի օգտակար ձևով»։ Հետո նա դարձյալ բացականչում է. «Ի բարեբախտություն Մեծ Բրիտանիայի գործարանային օկրուգների բնակչության՝ կատարելագործումները մեխանիկայի մեջ միայն աստիճանաբար են տեղի ունենում»։ «Անիրավացի են մեղադրում մեքենաներին,— ասում է նա,— թե իբր նրանք պակասեցնում են մեծահասակների աշխատավարձը, որովհետև նրանք դուրս են մղում մեծահասակների մի մասին, որի հետևանքով նրանց թիվը գերազանցում է աշխատանքի պահանջից։ Բայց մեքենաները չէ՞ որ ավելացնում են երեխաների աշխատանքի պահանջարկը և դրանով բարձրացնում երեխաների աշխատավարձը»։ Բայց, մյուս կողմից, նույն այս մխիթարիչը պաշտպանում է երեխաների ցածր աշխատավարձը նրանով, «թե այս հանգամանքը ծնողներին ետ է պահում իրենց երեխաներին շատ վաղ տարիքում գործարան ուղարկելուց»։ Նրա ամբողջ գիրքը չսահմանափակված աշխատանքային օրվա մի փառաբանումն է, և եթե, օրենսդրությունն արգելում է 13 տարեկան երեխաներին օրական 12 ժամից ավելի խոշտանգել, ապա այդ հանգամանքը նրա ազատամիտ հոգուն հիշեցնում է միջնադարի ամենախավար ժամանակները։ Այս բոլորը նրան չի խանգարում գործարանային բանվորներին հրավիրելու, որ նրանք գոհաբանական աղոթք մատուցեն նախախնամությանն այն բանի համար, որ նա մեքենաների միջոցով «նրանց համար ազատ ժամանակ է ստեղծել իրենց անմեռ շահերի մասին խորհրդածելու»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 368, 7, 370, 280, 322, 321, 475։</ref>։
  
Համենայն դեպս, կոմիտեն հասարակության ուշադրությունը դարձրեց նրա «ամենօրյա հացի» վրա, իսկ հենց դրանով էլ՝ հացագործության վրա։ Միաժամանակ հրապարակական միտինգներում և պառլամենտին ուղղված պետիցիաներում հնչեցին Լոնդոնի հացագործ-ենթավարպետների բողոքները չափից դուրս աշխատանքի մասին և այլն։ Այդ բողոքներն այնպես համառորեն էին հնչում, որ պ. Հ. Ս. Տրեմենհիրը, որ նույնպես 1863 թվականի՝ մի քանի անգամ հիշված հանձնաժողովի անդամ է եղել, նշանակվեց թագավորական քննիչ կոմիսար։ Նրա հաշվետվությունը<ref>«Report, etc. relative to the Grievances complained of by the Journeymen Bakers etc.», London 1862, և «Second Report etc.», London 1863։</ref>, վկաների ցուցմունքներով, հուզեց հասարակությանը — ո՛չ թե վերջինիս սիրտը, այլ ստամոքսը։ Ճիշտ է, աստվածաշնչին հմուտ անգլիացուն լավ հայտնի էր, որ մարդու կոչումը, եթե նա աստծո ողորմությամբ կապիտալիստ չէ, լենդլորդ չէ և սինեկուրայի տեր չէ,— այն է, որ իր հացը իր ճակատի քրտինքով ուտի, բայց նա չգիտեր, որ ինքը ամեն օր իր հացի հետ պետք է ուտի որոշ քանակությամբ մարդկային քրտինք՝ խառնված թարախի, սարդոստայնի, սատկած պապուկների և գերմանական փտած մակարդի հետ, դեռ մի կողմ թողած շիբը, ավազը և ուրիշ ոչ պակաս հաճելի հանքերից կազմված խառնուրդները։ Այդ պատճառով էլ, առանց ուշադրություն դարձնելու նորին սրբություն «առևտրի ազատության» վրա, մինչև այդ «ազատ» հացագործությունը ենթարկեցին պետական տեսուչների հսկողությանը (1863 թվականի պառլամենտական նստաշրջանի վերջում), ընդ որում նույն պառլամենտական օրենքը արգելեց 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետներին աշխատել երեկոյան ժամի 9-ից մինչև առավոտյան ժամի 5-ը։ Վերջին կետը ամբողջ հատորներից ավելի պերճախոս կերպով է վկայում չափից դուրս աշխատանքի մասին արտադրության այդ ճյուղում, որից այնպիսի նահապետականության հոտ է փչում։
+
====6. ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ ԹԵՈՐԻԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ====
  
«Լոնդոնի հացագործ-ենթավարպետի աշխատանքը սովորաբար սկսվում է գիշերվա ժամի 11-ին։ Այս ժամին նա խմոր է շաղախում, մի շատ հոգնեցնող գործողություն, որը տևում է ½-ից մինչև ¾ ժամ, նայած թխվածքի քանակին ու որակին։ Այնուհետև նա պառկում է շաղախի տախտակի վրա, որը միաժամանակ ծառայում է որպես այն տաշտի կափարիչ, որի մեջ խմոր է արվում, և քնում է մի երկու ժամ` մի ալրապարկը դնելով գլխի տակ և մյուսը իր վրա գցելով։ Այնուհետև սկսվում է 5 ժամ տևող մի արագ ու անընդհատ աշխատանք — խմորը հունցելը, կշռելը, ձև տալը, փուռը դնելը, փռից հանելը և այլն։ Փռի բարեխառնությունը տատանվում է 75-ից մինչև 90 աստիճանի միջև [ըստ Ֆարենհայտի, կամ Ցելսիուսով 24—32 աստիճան], ընդ որում փոքրիկ փռերում ջերմաստիճանը ավելի շուտ դրանից բարձր, քան ցածր է լինում։ Երբ հացերը, բուլկիները պատրաստ են, սկսվում է հացի բաշխումը, և բանվորների մի զգալի մասը, հենց նոր նկարագրած գիշերային ծանր աշխատանքը վերջացնելուց հետո, ցերեկվա ընթացքում զամբյուղներով կամ սայլակներով ման է ածում հացը տնից տուն, իսկ ընդմիջումներին երբեմն դեռ որևէ աշխատանք է կատարում փռում։ Նայած տարվա եղանակին և ձեռնարկության ծավալին՝ աշխատանքը վերջանում է ցերեկվա ժամի 1-ի ու երեկոյան 6-ի միջև, մինչդեռ բանվորների մյուս մասը փռում զբաղված է լինում մինչև ուշ երեկո»<ref>Նույն տեղում, «First Report etc.», էջ VI։</ref>։ «Հացի փռերում զբաղված ենթավարպետները, որոնք «լիարժեք» հաց էին թխում Վեստենդում, Լոնդոնի սեզոնի ժամանակ աշխատանքն սկսում են կանոնավոր կերպով գիշերվա ժամի 11-ին և մինչև հաջորդ առավոտվա ժամի 8-ը զբաղված են հաց թխելով, մեկ կամ երկու շատ կարճատև ընդմիջումներով» Այնուհետև նրանք մինչև 4, 5, 6, իսկ երբեմն էլ 7 ժամ զբաղվում են հացը տները տանելով կամ երբեմն էլ փռում բիսկվիտներ թխելով։ Աշխատանքը վերջացնելուց հետո գալիս է քնի ժամանակը, որը տևում է 6, հաճախ միայն 5 ու 4 ժամ։ Ուրբաթ օրը միշտ աշխատանքն սկսվում է ավելի վաղ, օրինակ, երեկոյան ժամի 10-ին, և շարունակվում է առանց ընդմիջման,— մերթ հացի պատրաստում, մերթ տները տանում մինչև հաջորդ շաբաթ օրվա երեկոյան ժամի 8-ը, իսկ մեծ մասամբ նույնիսկ մինչև կիրակի օրվա առավոտվա ժամի 4-ը կամ 5-ը։ Նույնիսկ առաջնակարգ փռեր ում, որոնք հացը ծախում են «լրիվ գնով», կիրակի օրերը 4-ից մինչև 5 ժամ նախապատրաստական աշխատանք է կատարվում հաջորդ օրվա համար... Է՛լ ավելի երկար է ենթավարպետների աշխատանքային օրը «underselling master»-ների մոտ (որոնք հացը լրիվ գնից ցած են ծախում), իսկ վերջինները, ինչպես վերը նշեցինք, կազմում են Լոնդոնի հացագործների ¾-ից ավելին. բայց նրանց աշխատանքը համարյա բացառապես սահմանափակված է փռով, որովհետև նրանց տերերը հացը միայն իրենց սեփական խանութներում են ծախում, եթե հաշվի չառնենք փոքրիկ մանր խանութները, որոնց նրանք հաց են մատակարարում։ Շաբաթվա վերջին, ...այսինքն՝ հինգշաբթի օրվանից, աշխատանքն այնտեղ սկսվում է երեկոյան ժամի 10-ին և միայն աննշան ընդմիջումով տևում է մինչև շաբաթ օրը ուշ գիշեր»<ref>Նույն տեղում, էջ LXXI։</ref>։
+
Մի ամբողջ շարք բուրժուական տնտեսագետներ, ինչպես Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը, Տորրենսը, Սենիորը, Ջոն Ստյուարտ Միլլը, պնդում են, թե այն բոլոր մեքենաները, որոնք դուրս են մղում բանվորներին,— միևնույն ժամանակ շարունակ ու անհրաժեշտորեն ազատում են համապատասխան կապիտալ, որը հենց նույն այդ դուրս մղված բանվորներին աշխատանք է տալիս<ref>Ռիկարդոն սկզբում համամիտ էր այդ հայացքին, բայց իր համար բնորոշ գիտական անաչառությամբ ու ճշմարտասիրությամբ հետագայում հրաժարվեց այդ հայացքից։ Տե՛ս David Ricardo: «Principles of Political Economy», գլ. XXXI «On Machinery» [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI]։</ref>։
  
Ինչ վերաբերում է «underselling master»-ներին, ապա նույնիսկ բուրժուական տեսակետն ընդունում է, որ բանվորների «չվարձատրված աշխատանքը (the unpaid labour of the men) կազմում է նրանց կոնկուրենցիայի հիմքը»<ref>George Read: «The History of Baking». London 1848, էջ 16։</ref>։ Եվ «full priced baker»[լրիվ գնով հաց ծախող հացագործu] մերկացնում է իր «underselling» [հացը պակաս գնով ծախող] մրցակիցներին քննիչ հանձնաժողովի առաջ, որպես ուրիշի աշխատանքը հափշտակողների ու կեղծարարների։ «Նրանք հաջողություն ունեն միայն շնորհիվ այն հանգամանքի, որ խաբում են հասարակությանը և իրենց բանվորներից 18-ժամյա աշխատանք են քամում՝ ընդամենը 12-ժամյա աշխատանքը վարձատրելով»<ref>Report (First) etc. Evidence. «Full priced baker». Չիզմենի ցուցմունքը, էջ 108։</ref>։
+
Ենթադրենք, թե կապիտալիստը, օրինակ, պաստառեղենի մանուֆակտուրայում կիրառում է 100 բանվոր, որոնցից ամեն մեկը տարեկան 30 ֆ. ստեռլինգ է ստանում։ Հետևապես, կապիտալիստի կողմից ծախսվող փոփոխուն կապիտալը տարեկան անում է 3000 ֆ. ստեռլինգ։ Ենթադրենք, որ նա արձակում է 50 բանվորի, իսկ մնացած 50-ին աշխատեցնում է մեքենաների միջոցով, որոնք նրա վրա 1500 ֆունտ ստեռլինգ են նստել։ Հաշվարկումը պարզ դարձնելու համար մի կողմ ենք թողնում շենքերը, ածուխը և այլն։ Ենթադրենք, այնուհետև, որ տարեկան սպառվող հում նյութն առաջվա նման արժե 3000 ֆ. ստեռլինգ<ref>NB. Ներկա լուսաբանությունը տալիս եմ միանգամայն վերը հիշված տնտեսագետների սիրած եղանակով։</ref>։ Արդյոք այդ փոփոխության շնորհիվ որևէ կապիտալ «ազատվե՞ց»։ Գործը հին եղանակով վարելիս ծախսված 6000 ֆ. ստեռլինգ ամբողջ գումարը կազմված էր՝ կեսը հաստատուն և կեսը փոփոխուն կապիտալից։ Հիմա նա կազմված է 4500 ֆ. ստեռլինգ (3000 ֆ. ստեռլինգ՝ հում նյութը և 1590 ֆ. ստեռլինգ՝ մեքենաները) հաստատուն կապիտալից ու 1500 ֆունտ ստեռլինգ փոփոխուն կապիտալից։ Կապիտալի փոփոխուն մասը կամ կենդանի աշխատուժի փոխարկված մասն արդեն ամբողջ կապիտալի ոչ թե կեսն է կազմում, այլ ¼միայն։ Ազատման փոխարեն այստեղ տեղի է ունենում կապիտալի կաշկանդում մի այնպիսի ձևով, երբ նա դադարում է աշխատուժի հետ փոխանակվելուց, այսինքն՝ տեղի է ունենում կապիտալի փոխարկում փոփոխունից հաստատունի։ 6000 ֆ. ստեռլինգ կապիտալը մյուս հավասար պայմաններում հիմա չի կարող 50-ից ավելի բանվոր զբաղեցնել։ Մեքենաների ամեն մի կատարելագործման հետևանքով նա ավելի ու ավելի քիչ բանվոր է զբաղեցնում։ Եթե նոր մտցված մեքենաներն ավելի քիչ արժենային, քան նրանց դուրս մղած աշխատուժի ու աշխատագործիքների արժեքի գումարը, օրինակ, 1500-ի փոխարեն միայն 1000 ֆ. ստեռլինգ, ապա 1000 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը կդառնար հաստատուն կապիտալ, այսինքն՝ կկաշկանդվեր, իսկ 500 ֆ. ստեռլինգ կապիտալը կազատվեր։ Ենթադրելով, որ տարեկան աշխատավարձը մնում է նույնը, այդ կապիտալը կկազմեր մոտավորապես 16 բանվորի զբաղմունքի ֆոնդ,— այնինչ 50 հոգի են արձակված,— և նույնիսկ 16-ից շատ ավելի քիչ բանվորի ֆոնդ, որովհետև այդ 500 ֆ. ստեռլինգը կապիտալ դարձնելու համար նրա մի մասը պետք է հաստատուն կապիտալ դարձնել և, հետևաբար, մնացած մասը միայն կարելի է աշխատուժի փոխարկել։
  
Հացի կեղծումը և հացը լրիվ գնից պակաս գնով ծախող հացթուխների կատեգորիայի գոյացումը Անգլիայում զարգանում են XVIII դարի սկզբից, այսինքն՝ սկսած այն ժամանակից, երբ արհեստի համքարային բնույթը քայքայվեց, և անվանապես հացագործ-վարպետի թիկունքում հանդես եկավ կապիտալիստը ալրաղացի տիրոջ կամ ալրավաճառի կերպարանքով<ref>George Read: «The History of Baking». London 1848. XVII դարի վերջում և XVIII դարի սկզբում Factors [միջնորդները], որոնք խցկվում էին ամեն տեսակ զբաղմունքների մեջ, պաշտոնապես որակվում կին որպես «public nuisances» [«հասարակական աղետ»]։ Այսպես, օրինակ, Grand jury-ն [երդվյալների դատարանը] Սոմերսետ կոմսության հաշտարար դատավորների չորրորդ սեսիայի ժամանակ մի առաջարկ մտցրեց ստորին պալատը, որտեղ, ի միջի այլոց ասված էր. «Բլեկուել Հոլլի այդ գործակալները հասարակական աղետ են և վնասակար են հագուստեղենի առևտրի համար, ուստի, որպես աղեր, պետք է արմատախիլ արվեն» («The Case of our English Wool etc.» London 1685, էջ 6, 7)։</ref>։ Դրանով հիմք դրվեց կապիտալիստական արտադրության համար, աշխատանքային օրն անչափ երկարացնելու և գիշերային աշխատանքների համար, թեև վերջինները նույնիսկ Լոնդոնում լուրջ տարածում ստացան միայն 1824 թվականից<ref>First Report etc. relative.to the Grievances complained of by the Journeymen Bakers etc.», London 1862, էջ VIII։</ref>։
+
Բայց ենթադրենք նույնիսկ, թե նոր մեքենաների արտադրությունը գործ կտա ավելի մեծ թվով մեխանիկների. արդյոք այդ կարո՞ղ է փողոց նետված պաստառագործների համար որպես կոմպենսացիա ծառայել։ Լավագույն դեպքում մեքենաների պատրաստումը ավելի քիչ բանվոր կպահանջի, քան դուրս է մղում նրանց կիրառումը։ 1500 ֆ. ստեռլինգ գումարը, որ առաջ ներկայացնում էր միայն արձակված պաստառագործների աշխատավարձը, հիմա մեքենաների ձևով ներկայացնում է՝ 1) մեքենաների պատրաստման համար անհրաժեշտ արտադրության միջոցների արժեքը. 2) մեքենաներ պատրաստող մեխանիկների աշխատավարձը. 3) նրանց «տիրոջը» հասնող հավելյալ արժեքը։ Այնուհետև, երբ մեքենան պատրաստ է, այն վերականգնելու կարիք չկա մինչև նրա մահը։ Հետևաբար, որպեսզի հավելյալ թվով մեխանիկներ կարողանան տևական գործ ստանալ, պետք է ենթադրել, որ մի գործարանատեր մյուսի հետևից բանվորներին անընդհատ դուրս է մղում մեքենաների միջոցով։
  
Ամբողջ նախընթաց շարադրանքից հետո հասկանալի կլինի, թե ինչու հանձնաժողովի հաշվետվությունը հացագործ-ենթավարպետներին դասում է կյանքի կարճ տևողություն ունեցող բանվորների շարքը. հաջողությամբ խուսափելով մանկական սոսկալի մահացության զոհ դառնալուց, որը նորմալ երևույթ է բանվոր դասակարգի բոլոր կատեգորիաների համար, նրանք հազվադեպ են հասնում 42-ամյա հասակին։ Այնուամենայնիվ, հացագործական արհեստը շարունակ գերլեցուն է թեկնածուներով։ Լոնդոնին այդ «աշխատուժերը» մատուցող աղբյուրներն են՝ Շոտլանդիան, Անգլիայի արևմտյան հողագործական օկրուգները և Գերմանիան։
+
Ասենք՝ հիշյալ ջատագովները կապիտալի այդպիսի ազատումը չէ, որ նկատի ունեն։ Նրանք հաշվի են առնում արձակված բանվորների կենսամիջոցները։ Չի կարելի ժխտել, որ, օրինակ, վերոհիշյալ դեպքում մեքենաները ո՛չ միայն ազատում են 50 բանվոր և դրանով էլ նրանց դարձնում «ազատ», այլև միաժամանակ խզում են նրանց կապը 1500 ֆ. ստեռլինգի արժեք ունեցող կենսամիջոցների հետ և այդպիսով «ազատում են» այդ կենսամիջոցները։ Այսպես ուրեմն, այն պարզ ու բնավ ոչ նոր փաստը, թե մեքենաները բանվորին ազատում են կենսամիջոցներից, տնտեսագետների ասելով՝ նշանակում է, որ մեքենաները կենսամիջոցները ազատում են բանվորի համար, կամ դարձնում են կապիտալ, որը կիրառում է բանվորին։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ կախված է արտահայտության եղանակից։ Nominibus mollire licet mala. [Չարիքը պետք է բառերով գունազարդել։]
  
1858—1860 թվականներին Իռլանդիայի հացագործ-ենթավարպեաներն իրենց սեփական միջոցներով կազմակերպեցին մի շարք մեծ միտինգների գիշերային ու կիրակնօրյա աշխատանքի դեմ ագիտացիա մղելու համար։ Հասարակությունը զուտ իռլանդական կրքոտությամբ նրանց կողմը բռնեց, ինչպես այդ տեղի ունեցավ, օրինակ, 1860 թվականին Դուբլինի մայիսյան միտինգում։ Այդ շարժման հետևանքը եղավ այն, որ հաջողությամբ բացառապես ցերեկվա աշխատանք մտցվեց Ուեքսֆորդում, Կիլկեննիում, Կլոնմելում, Ուոտերֆորդում և այլն։ «Լիմերիկում, որտեղ, ինչպես հայտնի է, վարձու բանվորների տանջանքներն անցնում են ամեն մի չափից, այդ շարժումը խափանվեց, բախվելով փռատերերի, հատկապես հացագործ-աղացատերերի դիմադրությանը։ Լիմերիկի օրինակը հակադարձ շարժում առաջ բերեց Էննիսում և Տիպպերերիում։ Կորկում, որտեղ հասարակական զայրույթը երևան եկավ ամենից ավելի բուռն ձևով, գործատերերը շարժումը ջախջախեցին՝ օգտագործելով իրենց իշխանությունը և փողոց շպրտելով բանվորներին։ Դուբլինում գործատերերը ամենավճռական հակահարված տվին և, հետապնդելով ագիտացիայի գլուխ կանգնած ենթավարպետներին, մնացածներին հարկադրեցին զիջելու և համաձայնելու գիշերային ու կիրակնօրյա աշխատանքին»<ref>«Report of Committee the Baking Trade in Ireland for 1861»։</ref>։ Իռլանդիայում անգլիական կառավարության ոտից գլուխ սպառազինված հանձնաժողովը աղաչական առաջարկներով գիմում է Դուբլինի Լիմերիկի, Կորկի և այլ վայրերի անողոք փռատերերին։ «Կոմիտեն կարծում է, որ աշխատաժամանակը սահմանափակված է բնական օրենքներով, որը չի կարելի խախտել անպատիժ կերպով։ Իրենց բանվորներին հեռացնելու սպառնալիքի տակ պահելով, գործատերերը նրանց հարկադրում են խախտել կրոնական համոզմունքները, չհնազանդվել երկրի օրենքներին, վիրավորել հասարակական կարծիքը (այս բոլորը վերաբերում է կիրակնօրյա աշխատանքին), այդպիսով թշնամության սերմեր ցանելով կապիտալի ու աշխատանքի միջև, և վտանգավոր օրինակ տալով կրոնի, բարոյականության ու հասարակական կարգի համար... Կոմիտեն կարծում է, որ աշխատանքային օրը 12 ժամից ավելի երկարացնելը բռնի ներխուժում է բանվորի ընտանեկան ու մասնավոր կյանքի մեջ և տանում է դեպի կորստաբեր բարոյական հետևանքներ, այդ միջամտություն է մարդու ընտանեկան կենցաղի և նրա՝ որպես որդու, եղբոր, ամուսնու և հոր ընտանեկան պարտականությունների կատարման մեջ։ 12 ժամից ավելի տևող աշխատանքը տենդենց ունի խորտակելու բանվորի առողջությունը, տանում է դեպի վաղաժամ ծերություն ու վաղաժամ մահ և այդպիսով տանում է դեպի բանվորական ընտանիքների դժբախտություն, որոնց զրկում են («are deprived») ընտանիքի գլխավորի խնամքից ու օժանդակությունից հենց այն ժամանակ, երբ այդ ամենից ավելի անհրաժեշտ է»<ref>Նույն տեղում։</ref>։
+
Այդ թեորիայի համաձայն` 1500 ֆ. ստեռլինգ արժեքով կենսամիջոցները մի կապիտալ էին, որն իր արժեքը մեծացնում էր արձակված հիսուն պաստառագործների աշխատանքի միջոցով։ Հետևաբար, այդ կապիտալը դադարում է կիրառվել, երբ հիսուն հոգի արձակվում են, և նա չի կարող հանգստանալ, մինչև որ նոր «կիրառում» չգտնի, երբ հիշյալ հիսուն հոգին նորից հնարավորություն կստանան այդ կապիտալն արտադրողաբար գործադրելու։ Այսպես ուրեմն, դուրս է գալիս, որ կապիտալն ու բանվորները վաղ թե ուշ պետք է նորից միանան, և այն ժամանակ կոմպենսացիան պատրաստ է։ Հետևաբար, մեքենաների կողմից դուրս մղված բանվորների տառապանքները նույնքան անցողական են, որքան և այս աշխարհի հարստությունները։
  
Մենք հենց նոր ծանոթացանք Իռլանդիային։ Նեղուցի մյուս կողմում, Շոտլանդիայում, գյուղատնտեսական բանվորը, գութանի մարդը, վրդովված մատնանշում է իր 13—14-ժամյա աշխատանքը ամենադաժան կլիմայում, կիրակի օրերը 4 ժամ տևող արտաժամյա աշխատանքը (և այդ՝ շաբաթը սրբագործողների՜ երկրում)<ref>Գյուղատնտեսական բանվորների հրապարակային միտինգը Լեսուեյդում, Գլազգոյի մոտ, 1866 թ. հունվարի 5-ին (տե՛ս 1866 թ. հունվարի 13-ի «Workman’s Advocate»)։ 1865 թվականի վերջերին գյուղատնտեսական բանվորների տրեդ-յունիոնի կազմակերպումը, ամենից առաջ Շոտլանդիայում, մի պատմական իրադարձություն է։ Անգլիայի հողագործական ամենաճնշված շրջաններից մեկում, Բեկինգհեմշիրում, վարձու բանվորները 1867 թ. մարտին մի մեծ գործադուլ սարքեցին շաբաթական աշխատավարձը 9—10 շիլլինգից 12 շիլլինգի բարձրացնելու նպատակով։ (Նախընթացից երևում է, որ անգլիական գյուղատնտեսական պրոլետարիատի շարժումը, որը 1830 թվականից հետո նրա հզոր ցույցերը ճնշելուց ու հատկապես աղքատների վերաբերյալ նոր օրենքը մտցնելուց հետո բոլորովին ընկճված էր, դարձյալ սկսվում Է 60-ական թվականներին, մինչև որ, վերջապես, 1872 թվականից նոր դարաշրջան է բաց անում։ II գրքում ես վերադառնում եմ այդ հարցին, ինչպես և անգլիական գյուղատնտեսական բանվորի դրությանը վերաբերող Կապույտ գրքերին, որոնք լույս են տեսել 1867 թվականից հետո։ '''3-րդ հրատ. հավելում''')։</ref>. նույն այդ ժամանակ Լոնդոնի Grand Jury-ի [երդվյալների դատարանի»] առջև կանգնեցին երեք երկաթուղային բանվոր՝ մարդատար գնացքի մի կոնդուկտոր, մի մեքենավար և մի ազդանշան տվող: Երկաթուղային մի մեծ աղետ հարյուրավոր ճանապարհորդների փոխադրել էր այն աշխարհը։ Խորտակման պատճառը երկաթուղային բանվորների անփութությունն էր։ Նրանք երդվյալ ատենակալների առջև միաձայն հայտարարում են, որ 10—12 տարի առաջ իրենց աշխատանքն օրական միայն 8 ժամ էր տևում։ Իսկ վերջին 5—6 տարվա ընթացքում աշխատանքի տևողությունը հասցրին 14, 18 և 20 ժամի, իսկ ուղևորների հատկապես մեծ հոսանքի ժամանակ, օրինակ, էքսկուրսիաների եռուն սեզոնում, հաճախ աշխատանքը տևում է անընդհատ 40—50 ժամ։ Բայց նրանք, երկաթուղային բանվորները, սովորական մարդիկ են և ոչ թե կիկլոպներ։ Որոշ մոմենտում նրանց աշխատուժը հրաժարվում է ծառայելուց։ Ընդարմացումը տիրում է նրանց. նրանց ուղեղը դադարում է աշխատելուց, աչքերը՝ տեսնելուց։ Վերին աստիճանի «respectable British Juryman»-ը [«հարգարժան բրիտանական երդվյալը»] այդ ցուցմունքներին պատասխանում է մի դատավճռով, որը նրանց հետագա դատի է հանձնում manslaughter-ի [մարդասպանության] համար, և լրացուցիչ կետում մեղմ կերպով այն բարեմիտ ցանկությունն է հայտնում, որ պարոնայք երկաթուղային մագնատներն ապագայում անհրաժեշտ քանակությամբ «աշխատուժեր» գնելիս ավելի առատաձեռն լինեն և գնած աշխատուժի հյութերը քամելիս ավելի «ժուժկալ», ավելի «անձնուրաց» կամ ավելի «խնայող» լինեն<ref>«Reynolds’ Newspaper», 20 հունվարի 1866 թ.։ Նույն շաբաթաթերթն այնուհետև յուրաքանչյուր համարում հաղորդում է երկաթուղային նորանոր աղետների մի ամբողջ շարք «sensational heading»-ների [«սենսացիոն վերնագրերի»] տակ.— «Fearful and fatal accidents», «Appalling tragedies» [«Զարհուրելի ու ճակատագրական դիպված», «Ցնցող ողբերգություն.»] և այլն։ Սրան պատասխանում է Հյուսիսային-Ստաֆֆորդշիրի երկաթուղագծի մի բանվոր. «Ամենքին էլ հայտնի են այն հետևանքները, երբ մեքենավարի ու հնոցապանի ուշադրությունը թուլանում է թեկուզ մի ակնթարթ։ Եվ ուրիշ կերպ կարո՞ղ է լինել աշխատաժամանակն անսահման երկարացնելիս, չնայած ամենադաժան եղանակին, բոլորովին առանց դադարների և հանգստի։ Վերցնենք հետևյալ օրինակը, որ կրկնվում է ամեն օր.— հնոցապանը անցյալ երկուշաբթի օրը աշխատանքն սկսեց առավոտյան վաղ։ Նա գործը վերկացրեց 14 ժամ 50 րոպեից հետո։ Նա դեռ նոր էր թեյ խմել, երբ նորից կանչեցին աշխատանքի... Այդպիսով, նա աշխատեց 29 ժամ 15 րոպե անընդհատ։ Շաբաթվա նրա հետևյալ օրերն այսպես էին զբաղված — չորեքշաբթի՝ 15 ժամ, հինգշաբթիի՝ 15 ժամ 35 րոպե, ուրբաթ՝ 14½ ժամ, շաբաթ՝ 14 ժամ 10 րոպե, ընդամենը շաբաթվա մեջ՝ 88 ժամ 30 րոպե։ Դրանից հետո դժվար չէ պատկերացնել նրա զարմանքը, երբ նրան վճարեցին միայն 6 աշխատանքային օրվա վարձը։ Նա նորեկ էր և խնդրեց բացատրել իրեն, թե աշխատանքային օր ասելով ինչ է հասկացվում։ Պատասխան՝ 13 ժամ, այսինքն՝ շաբաթական 78 ժամ։ Այդ դեպքում հապա ավելցուկ 10 ժամ 30 րոպեի վարձատրությո՞ւնը։ Երկար վիճելուց հետո նրան հաջողվեց որպես հատուցում ստանալ 10 պենս»։ (Նույն եղում։ 1866 թ. փետրվարի 4-ի №-ը։)</ref>։
+
1500 ֆ. ստեռլինգ գումարի կենսամիջոցները երբեք կանգնած չեն եղել արձակված բանվորների դեմ, որպես կապիտալ։ Նրանց դեմ, որպես կապիտալ, կանգնած էր այն 1500 ֆ. ստեռլինգը, որ հիմա փոխարկված է մեքենաների։ Հարցը ավելի մոտից քննելիս պարզվում է, որ այդ 1500 ֆ. ստեռլինգը ներկայացնում է արձակված 50 բանվորի տարեկան արտադրած պաստառների այն մասը միայն, որ բանվորներն իրենց ձեռնարկատիրոջից ստանում էին որպես աշխատավարձ ո՛չ թե in natura [բնեղենով], այլ փողի ձևով։ 1500 ֆ. ստեռլինգի փոխարկված պաստառներով նրանք գնում էին միևնույն գումարի արժողությամբ կենսամիջոցներ։ Ուստի այդ վերջինները նրանց համար գոյություն ունեին ոչ որպես կապիտալ, այլ որպես ապրանքներ, ընդ որում բանվորներն իրենք այդ ապրանքների նկատմամբ հանդես էին գալիս ոչ որպես վարձու բանվորներ, այլ որպես գնորդներ։ Այն հանգամանքը, որ մեքենաները բանվորներին «ազատել են» գնելու միջոցներից, նրանց գնորդներից դարձնում են ոչ-գնորդներ։ Այստեղից առաջ է գալիս համապատասխան ապրանքների պահանջարկի նվազում։ Violà tout [Ահա բոլորը]։ Եթե այդ պահանջարկի նվազումը չի փոխհատուցվում նրա ավելացումով որևէ տեղից, ապա ընկնում է ապրանքների շուկայական գինը, որոնց պահանջարկը նվազել է։ Եթե այս դրությունը համեմատաբար երկար է տևում ու այն էլ մեծ չափեր է ընդունում, ապա տեղի է ունենում հիշյալ ապրանքների արտադրության մեջ զբաղված բանվորների արձակում։ Այն կապիտալի մի մասը, որ առաջ անհրաժեշտ կենսամիջոցներ էր արտադրում, այժմ կվերարտադրվի ուրիշ ձևով։ Շուկայական գների անկման ու կապիտալի տեղափոխման ժամանակ իրենց աշխատավարձի մի մասից «ազատվում են» նաև այն բանվորները, որոնք զբաղված են անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության մեջ։ Այսպիսով, փոխանակ ապացուցելու, որ մեքենան, բանվորներին ազատելով կենսամիջոցներից, միաժամանակ վերջինները դարձնում է այդ բանվորներին կիրառող կապիտալ, պարոն ջատագովը պահանջարկի ու առաջարկի իր փորձված օրենքով, ընդհակառակը ապացուցում է, որ մեքենան փողոց է նետում բանվորներին ո՛չ միայն արտադրության այն ճյուղից, որտեղ մտցված է մեքենան, այլև արտադրության այն ճյուղերից, որտեղ նա չի մտցված։
  
Ահա՛ բոլոր զբաղմունքների, տարիքների և սեռերի բանվորների խայտաբղետ բազմությունը։ Նրանք ավելի համառորեն են հետապնդում մեզ, քան սպանվածների հոգիները՝ Ոդիսևսին։ նրանց հյուծող չափից դուրս աշխատանքի մասին դատելու համար բավական է մի թռուցիկ հայացք գցել նրանց վրա, առանց նայելու նրանց թևերի տակի Կապույտ գրքերին։ Վերցնենք այդ խայտաբղետ բազմությունից երկու դեմք՝ մի մոդիստկայի ու մի դարբնի, նրանց ապշեցուցիչ հակադրությունն ամենալավ կերպով ապացուցում է, որ կապիտալի առջև բոլոր մարդիկ հավասար են։
+
Տնտեսական լավատեսությամբ գլխիվայր շրջած իրական փաստերը սրանք են՝ մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները արհեստանոցից նետվում են աշխատանքի շուկա և այնտեղ ավելացնում են կապիտալիստական շահագործման տրամադրության տակ արդեն եղած աշխատուժերի թիվը։ Յոթերորդ բաժնում մենք կտեսնենք, որ մեքենաների այդ ներգործությունը, որն այստեղ մեզ ներկայացվում է որպես կոմպենսացիա բանվոր դասակարգի համար, իրոք մի ամենասոսկալի պատուհաս է այդ դասակարգի համար։ Այստեղ նշենք միայն հետևյալը. իհարկե, արդյունաբերության մեկ ճյուղից դուրս նետված բանվորները կարող են որևէ այլ ճյուղում զբաղմունք որոնել։ Եթե նրանք այդ զբաղմունքը գտնում են, և եթե այդպիսով նորից վերականգնվում է կապը բանվորների ու նրանց հետ միասին ազատված կենսամիջոցների միջև, ապա այդ կատարվում է կիրառում որոնող նոր, լրացուցիչ կապիտալի միջոցով, բայց ոչ-երբեք այն կապիտալի միջոցով, որն արդեն առաջ գործում էր և հիմա փոխարկված է մեքենաների։ Բայց եթե այդ այդպես էլ լիներ, որքան քիչ հույս ունեն բանվորները, թե նոր զբաղմունք կգտնեն։ Աշխատանքի բաժանման միջոցով հաշմացած այդ խեղճ մարդիկ գործունեության իրենց հին շրջանակից դուրս այնքան քիչ արժեք են ներկայացնում որ նրանք կարող են մուտք ունենալ միայն աշխատանքի մի քանի սակավաթիվ ստորին և շարունակ լեփ-լեցուն ու վատ վարձատրվող ճյուղերում<ref>Ռիկարդոյի մի հետևորդ, բանավիճելով Ժ. Բ. Սեյի գռեհկությունների դեմ, նկատում է այս առթիվ. «Աշխատանքի զարգացած բաժանման պայմաններում բանվորի հմտությունը կարող է կիրառում գտնել միայն այն առանձին ճյուղում, որտեղ նա վարժվել է։ Բանվորն ինքը յուրատեսակ մի մեքենա է։ Ուստի բացարձակապես ոչ մի բանի չի օգնի, եթե թութակի պես սկսեն շատախոսել, թե բոլոր իրերին հատուկ է իրենց մակարդակը գտնելու տենդենցը։ Բավական է մեր չորս կողմը նայենք և. մենք կտեսնենք, որ բանվորները երկար ժամանակի ընթացքում չեն կարողանում գտնել իրենց մակարդակը և որ եթե գտնում էլ են այդ մակարդակը, ապա այն ավելի ցած է լինում, քան պրոցեսն սկսվելիս» («An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». London 1821, էջ 72)։</ref>։ Այնուհետև, արդյունաբերության ամեն մի ճյուղ ամեն տարի իր կողմն է գրավում մարդկանց մի նոր հոսանք, որը նրան անհրաժեշտ կոնտինգենտ է տալիս կանոնավոր փոխարինման ու աճման համար։ Իսկ երբ մեքենաներն ազատում են բանվորների մի մասին, որը մինչև հիմա զբաղված էր արդյունաբերության մի որոշ ճյուղում, փոխարինողների թեկնածուների կոնտինգենտը նորից վերաբաշխվում և կլանվում է աշխատանքի այլ ճյուղերի կողմից, այնինչ անցման շրջանում սկզբնական զոհերը մեծ մասամբ կազմալուծվում, կործանվում են։
  
1863 թ. հունիսի վերջին շաբաթում Լոնդոնի բոլոր թերթերը մի փոքրիկ հոդված զետեղեցին հետևյալ «sensational» [«սենսացիոն»] վերնագրով` «Death from simple overwork» («Մահ բացառապես չափից դուրս աշխատանքից»)։ Խոսքը վերաբերում էր քսան տարեկան մոդիստկա Մերի-Էնն Ուոկլիի մահվանը. նա աշխատում էր մի շատ մեծահարգ պալատական կտրի արհեստանոցում, որը շահագործում էր Էլիզա հաճելի անունով մի տիկին։ Այստեղ նորից երևան հանվեց հաճախ կրկնված այն հին պատմությունը<ref>Հմմտ. F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 253, 254 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. III, էջ 492—494]։</ref>, որ այդ աղջիկները միջին հաշվով աշխատում են օրական 16½ ժամ, իսկ սեզոնի ժամանակ՝ հաճախ 30 ժամ անընդհատ, ընդ որում նրանց դավաճանող «աշխատուժը» պահպանվում է ժամանակ առ ժամանակ խերես, պորտվեյն կամ սուրճ ընդունելով։ Սեզոնի հենց ամենաեռուն ժամանակն էր։ Հարկավոր էր ազնվական լեդիների համար շքեղ զգեստներ պատրաստել այն պարահանդեսի համար, որ տրվելու էր Ուելսի հենց նոր ներմուծված իշխանուհու պատվին։ Մերի-Էնն Ուոկլին 26½ ժամ առանց դադարի աշխատեց ուրիշ 60 աղջիկների հետ միասին, 30-ական մարդ մի սենյակում, որն օդի անհրաժեշտ խորանարդ բովանդակության <math>^1/_3</math>-ը հազիվ էր մատակարարում, ընդ որում նրանք գիշերը հարկադրված էին երկու-երկու քնելու մի անկողնում, այն հոտած որջերից մեկում, որտեղ ննջարանը բաժանվում է տախտակե միջնորմներով<ref>Դոկտոր Լիզբին, Board of Health-ի [սանիտարական վարչության] Բժիշկը ժամանակ հայտարարեց. «Չափահասի ննջարանը պետք է պարունակի առնվազն 300 խորանարդ ոտնաչափ օդ, իսկ բնակելի սենյակը՝ առնվազն 500 խորանարդ ոտնաչափն։ Ահա ինչ է ասում դոկտոր Ռիչարդսոնը, Լոնդոնի մի հիվանդանոցի գլխավոր բժիշկը. «Զանազան տեսակի կարուհիները՝ մոդիստկաները, դերձակուհիներն ու սպիտակեղեն կարողները դատապարտված՛ են եռակի դժբախտության' չափից դուրս աշխատանք, օդի պակասություն և. սննդի պակասություն, մարսողության խանգարում։ Ընդհանուր առմամբ այս տեսակ աշխատանքը համենայն դեպս ավելի հարմար է կանանց, քան տղամարդկանց։ Բայց այս զբաղմունքի դժբախտությունն այն է, որ նա, մանավանդ մայրաքաղաքում, մոնոպոլիայի է ենթարկվել ընդամենը 26 կապիտալիստների կողմից, որոնք օգտագործելով կապիտալի ստեղծած ճնշման միջոցները (that spring from capital), խնայողություն են քամում աշխատանքից» (force economy out of labour; այդ ասելով՝ նա հասկանում է, թե ծախքերը անտեսում են՝ շռայլելով աշխատուժը)։ «Նրանց իշխանությունն զգում է աշխատող կանանց այդ ամբողջ դասակարգը։ Եթե մի դերձակուհի կարողացել է պատվիրատուների թեկուզ մի փոքրիկ շրջան ձեռք բերել, ապա կոնկուրենցիան նրան հարկադրում է տանը մահու չափ չարչարվել իր հաճախորդներին չկորցնելու համար և նա ստիպված է նույնպիսի չափից դուրս աշխատանքով անհրաժեշտորեն տանջել իր օգնականուհիներին։ Եթե նրա գործը ձախողվում է կամ նա չի կարողանում ինքնուրույն ձեռնարկություն պահել, դիմում է որևէ ձեռնարկության, որտեղ ավելի քիչ չպետք է աշխատել, բայց վարձատրությունն ավելի է ապահավված է Այսպիսով, նա դառնում է մի իսկական ստրկուհի, որին դեսուդեն է նետում հասարակական կյանքի ամեն մի ալիք. նա մերթ տանը մի փոքրիկ սենյակում սովամահ է լինում կամ մոտ է սովամահության, մերթ նորից 24 ժամվա մեջ 15, 16 ու նույնիսկ 18 ժամ աշխատում է այնպիսի օդում, որը հազիվ կարելի է շնչել, և այնպիսի սնունդ է ստանում, որը, նույնիսկ եթե լավ էլ լինի, չի կարող օրգանիզմի կողմից մարսվել մաքուր օդի բացակայության պատճառով։ Ահա ինչպիսի զոհերով է սնվում թոքախտը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ վատ օդի հետևանքով առաջացող հիվանդությունն (Dr. Richardson: «Work and Overwork», 1863 թվականի հուլիսի 18-ի «Social Science Review»-ում)։</ref>։ Եվ դա Լոնդոնի մոդայական լավագույն արհեստանոցներից մեկն էր։ Մերի-Էնն Ուոկլին հիվանդացավ ուրբաթ և մեռավ կիրակի օրը՝ նեղություն չկրելով նույնիսկ վերջացնելու վերջին շքեղ հագուստը, ի մեծ զարմանս տիկին Էլիզայի։ Բժիշկը, պարոն Կեյզը, որին շատ ուշ կանչեցին նրա մահվան մահճի մոտ, «Coroner’s Jury» [դիազննություն կատարող երդվյալներ]-ի առաջ ցուցմունք տվեց հետևյալ չոր ու ցամաք արտահայտություններով. «Մերի-Էնն Ուոկլին մեռել է լիքը լցված արհեստանոցում չափազանց երկար աշխատելուց և խիստ նեղ, վատ օդափոխվող ննջարանում քնելուց»։ Բժշկին լավ վարվելու դաս տալու նպատակով «Coroner’s Jury»-ն ի պատասխան նրա ցուցմունքների հայտարարեց. «Վախճանվածը մեռել է կաթվածից, բայց հիմք կա կասկածելու, որ նրա մահը կարող էր արագացած լինել լեփ-լեցուն արհեստանոցում չափից դուրս աշխատանք կատարելուց և այլն»։ Մեր «սպիտակամորթ ստրուկները»,— բացականչեց այդ առթիվ «Moming Star»-ը, պարոնայք ֆրիտրեդերներ Կոբդենի և Բրայտի օրգանը,— «մեր սպիտակամորթ ստրուկները չափազանց աշխատելուց գերեզմանի դուռն են հասնում և կործանվում ու մեռնում են բոլորովին անաղմուկ»<ref>«Morning Star», 1863 թ. հունիսի 23-ին։ «Times»-ն առիթն օգտագործեց ամերիկյան ստրկատերերին պաշտպանելու ընդդեմ Բրայտի և ուրիշների։ «Մեզանից շատերը կարծում են,— ասում է «Times»-ը թե քանի դեռ մենք խարազանի հարվածների փոխարեն քաղցի հարվածների սպառնալիքով մեր սեփական երիտասարդ կանանց մահու չափ տանջում ենք, հազիվ թե իրավունք ունենք շանթ ու որոտ տեղալու այն ընտանիքների դեմ, որոնց անդամները ստրկատեր են ծնվել և որոնք իրենց ստրուկներին գոնե լավ են կերակրում և նրանցից միայն «չափավոր աշխատանք» են պահանջում» («Times», 1863, հուլիսի 2)։ Տորիների «Standard» թերթը խիստ հարվածում էր արժանապատիվ Նյումեն Հոլլին. «Նա եկեղեցուց արտաքսում է ստրկատերերին, բայց աղոթում է այն առաքինի մարդկանց հետ՝, որոնք Լոնդոնի հանրակառքերի կառապաններին ու կոնդուկտորներին ու ուրիշներին օրական 16 ժամ են աշխատեցնում շան վարձատրություն տալով»։ Վերջապես հնչեց պատգամախոսի, պ. Թոմաս Կառլեյլի ձայնը, որի մասին ես դեռ 1850 թվականին գրել եմ. «Հանճարի պաշտամունքի մեջ... հանճարը գնացել է գրողի ծոցը, իսկ պաշտամունքը մնացել է». [Հմմա. Կ. Մարքս. «Թ. Կառլեյլ. Ժամանակակից պամֆլետներ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 282։] Կառլեյլը մի կարճ առակի մեջ ժամանակակից պատմության միակ մեծ իրադարձությունը՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը, վեր է ածում այն բանին, որ հյուսիսցի Պետրոսը իր ամբողջ ուժով ուզում է հարավցի Պողոսի գանգը փշրել, որովհետև հյուսիսցի Պետրոսը իր բանվորին «օրով» է վարձում, իսկ հարավցի Պողոսը՝ «ցմահ է վարձում* («Macmillan’s Magazine». Ilias Americana in nuce. 1863 թվականի օգոստոսի Այսպես պայթեց, վերջապես, տորիների այն համակրանքների պղպջակը, որ նրանք տածում էին դեպի քաղաքային — բայց ո՛չ երբեք գյուղական — վարձու բանվորներ։ Այդ համակրանքների միջուկը կոչվում է ստրկությո՜ւն։</ref>։
+
Ամեն կասկածից դուրս է, որ մեքենաներն ինքնըստինքյան պատասխանատու չեն բանվորներին կենսամիջոցներից «ազատելու» համար։ Նրանք էժանացնում և բազմացնում են արդյունքն այն ճյուղում, որին նրանք տիրանում են, և սկզբում անփոփոխ են թողնում արդյունաբերության ուրիշ ճյուղերում արտադրվող կենսամիջոցների մասսան։ Հետևաբար, մեքենաները մտցնելուց հետո էլ հասարակությունը, առաջվա նման, իր տրամադրության տակ ուներ դարձյալ նույնքան կամ ավելի շատ կենսամիջոցներ ազատված բանվորների համար,— եթե մի կողմ թողնենք տարեկան արդյունքի այն ահագին մասը, որ վատնում են չաշխատողները։ Եվ ա՜յս է տնտեսագիտական ջատագովության point-ը [մեխը]։ Մեքենաների կապիտալիստական կիրառումից անբաժան հակասություններ ու անտագոնիզմներ գոյություն չունե՜ն, որովհետև նրանք առաջ են գալիս ո՛չ թե բուն մեքենաներից, այլ նրանց կապիտալիստական կիրառումի՜ց։ Իսկ որովհետև մեքենան ինքնըստինքյան կրճատում է աշխատանքի ժամանակը, մինչդեռ նրա կապիտալիստական կիրառումը երկարացնում է աշխատանքային օրը. որովհետև նա ինքնըստինքյան թեթևացնում է աշխատանքը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը բարձրացնում է նրա ինտենսիվությունը. որովհետև ինքնըստինքյան մեքենան նշանակում է մարդու հաղթանակը բնության ուժերի դեմ, իսկ նրա կապիտալիստական կիրառումը ստրկացնում է մարդուն բնության ուժերի միջոցով, որովհետև նա ինքնըստինքյան ավելացնում է արտադրողի հարստությունը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը մարդուն պաուպեր է դարձնում և այլն,— ուստի բուրժուական տնտեսագետը պարզապես հայտարարում է, թե մեքենայի քննումը, վերցրած ինքնըստինքյան, ամենահամոզիչ կերպով ապացուցում է, որ այդ բոլոր ակնհայտ հակասությունները գռեհիկ իրականության սոսկ արտաքին երևութականություն են, բայց ինքնըստինքյան, ուստի և թեորիայի մեջ նրանք ամենևին գոյություն չունեն։ Այսպիսով, նա իրեն ազատում է գլուխ կոտրելու ամեն մի աշխատանքից և, բացի դրանից, իր հակառակորդին այնպիսի հիմարություն է վերագրում, թե իբր նա ո՛չ թե մեքենայի կապիտալիստական կիրառման դեմ է պայքարում, այլ հենց մեքենայի դեմ։
  
«Չափազանց աշխատելուց մահվան դուռը հասնել — ահա ինչն է օրակարգի մեջ դրված ոչ միայն մոդայական արհեստանոցներում, այլև հազարավոր տեղերում, ավելի ճիշտ՝ ամեն տեղ, որտեղ գործերը հաջող են ընթանում... Թող թույլ տրվի մեզ օրինակ բերել դարբնին։ Եթե հավատանք բանաստեղծներին, ապա չկա աշխարհում ավելի կենսուրախ, զվարթ մարդ, քան դարբինը։ Նա զարթնում է վաղ առավոտյան և կայծեր է թռցնում արեգակը դուրս գալուց առաջ։ Ոչ մի մարդ այնպես չի ուտում, խմում և քնում, ինչպես նա։ Եթե նկատի ունենանք միայն ֆիզիկական պայմանները, ապա, չափավոր աշխատանքի պայմաններում, դարբնի դրությունն ամենաբարեհաջողներից մեկն է։ Բայց հետևենք նրան և գնանք քաղաք ու տեսնենք աշխատանքի այն բեռը, որ բարդված է նրա ուժեղ ուսերին,— տեսնենք, թե մեր երկրի մահացությունների աղյուսակներում որ տեղն է բռնում նա։ Մերիլեբոնում (Լոնդոնի ամենամեծ քաղաքամասերից մեկում) դարբինների մահացությունը կազմում է տարեկան 1000-ին 31, որ Անգլիայի չափահաս մարդկանց միջին մահացությունից 11-ով ավելի է։ Այս զբաղմունքը, որ մարդու համար գրեթե բնազդական արհեստ է, ինքնըստինքյան անբասիր,— չափից, դուրս աշխատանքի հետևանքով դառնում է մարդու համար կործանարար։ Նա կարող է օրական մուրճի այսքան հարված տալ, այսքան քայլ անել, այսքան շնչողական շարժումներ կատարել, այսինչ աշխատանքը կատարել և վերջին, հաշվով ապրել, ասենք, 50 տարի։ Նրան հարկադրում են մուրճի այսքան հարվածներ ավելի տալ, այսքան քայլ ավելի անել, այսքան ավելի հաճախ շնչել, և այդ բանը վերջին հաշվով նրա կենսական ուժերի ծախսումը մեծացնում է մեկ քառորդով։ Նա այդ ուղղությամբ փորձեր է անում և հետևանքն այն է լինում, որ սահմանափակ ժամանակամիջոցում նա իրոք մի քառորդով ավելի գործ է կատարում և 50-ի փոխարեն մեռնում է 37 տարեկան հասակում»<ref>Dr. Richardson: «Work and Overwork», «Social Science Review»-ում, հուլիսի 1863 թ.։</ref>։
+
Իհարկե, բուրժուական տնտեսագետը ամենևին չի ժխտում, որ այս դեպքում ստացվում են նաև ժամանակավոր անախորժություններ, բայց չէ որ ամեն մի մեդալ հակառակ կողմ էլ ունի։ Մեքենայի մի այլ օգտագործում, բացի կապիտալիստականից, անկարելի բան է այդ տնտեսագետի համար։ Հետևաբար, մեքենայի միջոցով բանվորին շահագործելը նրա համար նույնն է, ինչ որ մեքենայի օգտագործումը բանվորի միջոցով։ Այս պատճառով նա, ով բացահայտում է, թե մեքենաների կապիտալիստական կիրառման բնագավառում իսկապես ինչպես է գործի դրությունը, նա ընդհանրապես մեքենաների կիրառում չի՜ ուզում, նա սոցիալական առաջադիմության հակառակո՜րդ է<ref>Այս ինքնաբավական կրետինիզմի վիրտուոզներից մեկն էլ, ի միջի այլոց, Մակ Կուլլոխն է։ «Եթե շահավետ է,— ասում է նա, օրինակ, 8 տարեկան երեխայի շինծու միամտությամբ,— բանվորի հմտությունն ավելի ու ավելի զարգացնել այն աստիճան, որ նա ընդունակ լինի առաջվա կամ ավելի քիչ քանակությամբ աշխատանքով շարունակ աճող քանակությամբ ապրանք արտադրելու, ապա ոչ պակաս շահավետ պետք է լինի այն, որ նա օգտվի այնպիսի մեքենաների աջակցությունից, որոնք ամենից ավելի իրական կերպով են նրան օգնում այդ հետևանքին հասնելու...» (Mac Culloch: «Principles of Political Economy». London 1830, էջ 166)։<br>216a «Մանամեքենայի գյուտարարը ավերեց Հնդկաստանը, մի բան, որը, սակայն, մեզ քիչ է հուզում» (A. Thiers: «De la Propriété». [Paris 1848, էջ 275])։ [Հմմտ. А. Тьер: «О Собственности», ՍՊԲ. 1872, էջ 225։] Պ-ն Թյերն այստեղ մանամեքենան շփոթում է մեխանիկական ջուլհակահաստոցի հետ, մի բան, «որը, սակայն, մեզ քիչ է հուզում»։</ref>։ Բոլորովին նույնը, ինչ որ հռչակավոր ավազակ Բիլ Սայքսն է ասում. «Պարոնա՜յք երդվյալ ատենակալներ, իհարկե, այդ շրջիկ գործակալների կոկորդները կտրվել են։ Բայց այդ իմ մեղքը չէ, այլ դանակի մեղքն է։ Մի՞թե մենք այսպիսի ժամանակավոր անախորժությունների պատճառով պետք է վերացնենք դանակի գործածությունը։ Սակայն մի մտածեցե՜ք։ Ի՜նչ կլիներ հողագործության ու արհեստների դրությունն առանց դանակի։ Արդյոք նա փրկություն չի բերում վիրաբուժության մեջ, արդյոք որպես գիտության գործիք չի ծառայում անատոմի ձեռքում։ Իսկ հետո՝ արդյոք նա ցանկալի օգնական չէ ուրախ խնճույքներում։ Ոչնչացրե՛ք դանակը — և դուք մեզ ե՛տ շպրտած կլինենք դեպի ամենախորին բարբարոսությունը» [''Տես 216a ծանոթ.'']։
  
====4. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՍՏԵՄԸ====
+
Թեև մեքենաներն անխուսափելիորեն բանվորներին դուրս են մղում աշխատանքի այն ճյուղերից, որտեղ մտցված են նրանք, սակայն նրանք կարող են աշխատանքի այլ ճյուղերում զբաղմունքների ավելացում առաջ բերել։ Բայց այդ ներգործությունը ընդհանուր ոչինչ չունի այսպես կոչված կոմպենսացիայի թեորիայի հետ։ Որովհետև ամեն մի մեքենայական արդյունք, օրինակ, մի արշին մեքենայական գործվածքն ավելի էժան է, քան նրա կողմից դուրս մղված ձեռքի աշխատանքի նույնատեսակ արդյունքը, ուստի ստացվում է հետևյալ բացարձակ օրենքը. եթե մեքենայական եղանակով արտադրված ապրանքների ընդհանուր քանակը հավասար է մնում արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով արտադրված այն ապրանքների ընդհանուր քանակին, որոնց փոխարինել են նրանք, ապա կիրառվող աշխատանքի ընդհանուր գումարը պակասում է։ Աշխատանքի այն ավելացումը, որ պայմանավորվում է բուն իսկ աշխատամիջոցների՝ մեքենաների, ածխի և այլ միջոցների արտադրությամբ, պետք է ավելի քիչ լինի, քան աշխատանքի այն տնտեսումը, որ առաջանում է մեքենաների կիրառման շնորհիվ։ Այլապես մեքենայական արդյունքը ավելի էժան չէր լինի կամ նույնիսկ ավելի թանկ կլիներ ձեռքի արդյունքից։ Սակայն կրճատված թվով բանվորների միջոցով արտադրվող մեքենայական արդյունքի ընդհանուր մասսան ո՛չ միայն անփոփոխ չի մնում, այլ, ընդհակառակը, աճում է և շատ գերազանցում դուրս մղված արհեստային ապրանքների ընդհանուր մասսային։ Ենթադրենք, թե 400 000 արշին մեքենայական գործվածքն ավելի սակավաթիվ բանվորներ են արտադրում, քան 100 000 արշին ձեռքի գործվածքը։ Քառապատկված արդյունքի մեջ քառապատիկ ավելի էլ հում նյութ է պարունակվում։ Հետևաբար, հում նյութի արտադրությունը պետք է քառապատկվի։ Ինչ վերաբերում է գործադրված աշխատամիջոցներին, օրինակ, շենքերին, ածուխին, մեքենաներին և այլն, ապա այն սահմանները, որոնց մեջ կարող է աճել նրանց արտադրության համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքը, փոփոխվում են այն տարբերության համեմատ, որ գոյություն ունի, մի կողմից, արդյունքի մեքենայական եղանակով արտադրվելիք մասսայի և, մյուս կողմից, նույն թվով բանվորների կողմից ձեռքով արտադրվելիք արդյունքի մասսայի միջև։
  
Արժեքի ավելացման պրոցեսի տեսակետից՝ հաստատուն կապիտալը, արտադրության միջոցները գոյություն ունեն միայն նրա համար, որ աշխատանք ներծծեն և աշխատանքի ամեն մի կաթիլի հետ համապատասխան քանակությամբ հավելյալ աշխատանք ներծծեն։ Որքան ժամանակ նրանք այդ չեն անում, նրանց ապարդյուն գոյությունը իր տեսակի կորուստ է կապիտալիստի համար, որովհետև այն ամբողջ ժամանակամիջոցում, քանի դեռ արտադրամիջոցները մնում են առանց գործադրության, նրանք մնում են որպես անօգուտ ավանսավորած կապիտալ. այդ կորուստը դառնում է դրական, եթե ընդհատված արտադրության վերսկսումը անհրաժեշտ է դարձնում լրացուցիչ ծախսումները։ Աշխատանքային օրվա երկարացումը բնական օրվա սահմաններից դուրս, երկարացումը գիշերվա հաշվին ներգործում է լոկ որպես կիսամիջոց, միայն որոշ չափով է հագեցնում աշխատանքի կենդանի արյան վամպիրային ծարավը։ Այդ պատճառով աշխատանքի յուրացումը օրվա բոլոր 24 ժամվա ընթացքում կազմում է կապիտալիստական արտադրության ներհատուկ ձգտումը։ Բայց որովհետև ֆիզիկապես անկարելի է գիշեր ու ցերեկ ծծել միևնույն աշխատուժերը, ուստի ֆիզիկական արգելքները հաղթահարելու համար պահանջվում է ցերեկն ու գիշերը կլանվող աշխատուժերի հերթափոխություն, այնպիսի հերթափոխություն, որ տարբեր մեթոդներ է թույլ տալիս, օրինակ, այնպես կազմակերպված հերթափոխություն, երբ բանվորական անձնակազմի մի մասը մի շաբաթ ցերեկվա աշխատանք է կատարում, մյուս շաբաթ՝ գիշերվա աշխատանք և այլն։ Ինչպես հայտնի է, հերթափոխության այդ սիստեմը, այդ փոփոխուն տնտեսությունը, իշխում էր անգլիական բամբակեղենի և արդյունաբերության այլ ճյուղերի լիառողջ երիտասարդական ժամանակաշրջանում, և ներկայումս ծաղկում է ի միջի այլոց Մոսկվայի նահանգի բամբակամանարաններում։ Արտադրության 24-ժամյա պրոցեսը, որպես, սիստեմ, այսօր էլ գոյություն ունի Մեծ-Բրիտանիայի արդյունաբերության մինչև հիմա էլ դեռ «ազատ» ճյուղերում, ի միջի այլոց Անգլիայի, Ուելսի ու Շոտլանդիայի դոմնային գործարաններում, դարբնոցներում, երկաթագլոցարաններում ու մետաղամշակման մյուս մանուֆակտուրաներում։ Աշխատանքի պրոցեսը ոչ միայն շարունակվում է 6 լի օրերից յուրաքանչյուրում 24-ական ժամ, այլև մեծ մասամբ ընդգրկում է նաև կիրակի օրվա 24 ժամը։ բանվորների կազմի մեջ մտնում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք, երկու սեռի՝ հասակավորներ ու երեխաներ։ Երեխաների ու դեռահասների տարիքն ընդգրկում է 8 տարեկանից (մի քանի դեպքում 6 տարեկանից) մինչև 18 տարեկան բոլոր միջակա աստիճանները<ref>«Children’s Employment Commission. Third Report». London 1864, էջ IV, V, VI։</ref>։ Մի քանի ճյուղերում աղջիկներն ու կանայք գիշերն աշխատում են տղամարդկանց հետ միասին<ref>«Ստաֆֆորդշիրում և հարավային Ուելսում երիտասարդ աղջիկներն ու կանայք քարածխահանքերում և կուսարաններում աշխատում են ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Պառլամենտին ներկայացվող հաշվետվություններում հաճախ այս երևույթը նշվում էր որպես լուրջ ու հանրածանոթ չարիքի պատճառ։ Կանայք, որոնք աշխատում են տղամարդկանց հետ և նրանցից հազիվ են տարբերվում իրենց հագուստով, ծածկված կեղտ ու մրով, իրենց բարոյական կերպարանքը կորցնելու վտանգին են ենթարկվում՝ սեփական արժանապատվությունը կորցնելու հետևանքով, մի բան, որ անխուսափելիորեն պայմանավորված է կնոջը ոչ հատուկ զբաղմունքով» (նույն տեղում, 194, էջ XXVI։ Հմմտ. Fourth Report (1865) 61, էջ XIII)։ Նույնն է նաև ապակու գործարաններում։</ref>։
+
Ուստի արդյունաբերության մի ճյուղում մեքենայական արտադրության ընդարձակման հետ արտադրությունը ավելանում է ամենից առաջ այն մյուս ճյուղերում, որոնք առաջինին արտադրամիջոցներ են մատակարարում։ Թե դրա շնորհիվ որքան է աճում զբաղված բանվորների մասսան, այդ կախված է— եթե աշխատանքային օրվա տևողությունն ու աշխատանքի ինտենսիվությունը տրված են — գործադրվող կապիտալների կազմից, այսինքն՝ նրանց հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի հարաբերությունից։ Այս հարաբերությունը, իր հերթին, զգալիորեն փոփոխվում է, նայած թե ի՛նչ չափով են մեքենաներն արդեն ընդգրկել կամ ընդգրկում են արդյունաբերության տվյալ ճյուղը։ Ածխահանքերում և մետաղահանքերում աշխատելու դատապարտված բանվորների թիվը հսկայական չափերով աճել է մեքենաների կիրառումն Անգլիայում տարածվելու հետ, թեև վերջին տասնամյակներում այդ աճումը դանդաղում է հանքափորության մեջ նոր մեքենաներ գործածելու հետևանքով<ref>1861 թվականի մարդահամարի համաձայն (Լոնդոն 1863, հ. II) Անգլիայի և Ուելսի ածխահանքերում զբաղված բանվորների թիվը կազմում էր 246 613, որից 73 545-ը՝ 20 տարեկանից փոքր և 173 067-ը՝ 20 տարեկանից մեծ։ Առաջին սյունակին պատկանում են 835 հոգի՝ 5—10 տարեկան, 30 701 հոգի՝ 10—15 տարեկան, 42 010 հոգի՝ 15—19 տարեկան։ Երկաթի, պղնձի, արճճի, անագի և այլ հանքերում զբաղված բանվորների թիվը 319 222 էր։</ref>։ Մեքենաների հետ կյանք է մտնում բանվորների մի նոր տեսակ՝ մեքենաներ արտադրողները։ Մենք գիտենք արդեն, որ մեքենայական արտադրությունն ավելի ու ավելի մեծ չափերով է տիրանում արտադրության նաև այս ճյուղին<ref>Անգլիայում և Ուելսում 1861 թվականին մեքենաների արտադրության մեջ զբաղված էի 60 807 անձ, հաշված նաև գործարանատերերին իրենց գործակատարների հետ և այլն, ditto [նմանապես և] այդ ճյուղի բոլոր գործակալներին ու առևտրականներին։ Ընդհակառակը, հաշվից հանված են համեմատաբար մանր մեքենաներ, ինչպես, օրինակ, կարի և այլ մեքենաներ արտադրողները, ինչպես նաև աշխատամեքենաների համար գործիքներ, ինչպես, օրինակ, իլիկներ արտադրողները և այլն։ Քաղաքացիական բոլոր ինժեներների թիվը կազմում էր 3 329։</ref>։ Այնուհետև, ինչ վերաբերում է հում նյութին<ref>Որովհետև երկաթն ամենակարևոր հում նյութերից մեկն է, ուստի այստեղ արժե նշել, որ 1861 թվականին Անգլիայում և Ուելսում կային 125 771 երկաթաձուլիչ բանվորներ, որոնցից 123 430-ը՝ տղամարդ, 2 341-ը՝ կին։ Առաջինների թվում 30 810-ը՝ 20 տարեկանից փոքր, 92 620-ը՝ 20 տարեկանից մեծ։</ref>, ապա ոչ մի կասկածի ենթակա չէ, օրինակ, այն, որ բամբակամանության բուռն զարգացումը ո՛չ միայն արագացրեց Միացյալ Նահանգների բամբակագործությունը, իսկ դրա հետ միասին նաև աֆրիկական ստրկավաճառքը, այլև նեգրերին խնամելը և բազմացնելը դարձրեց այսպես կոչված սահմանամերձ ստրկատիրական նահանգների գլխավոր զբաղմունքը։ Երբ 1780 թվականին Միացյալ նահանգներում ստրուկների առաջին մարդահամար կատարվեց, նրանց թիվը կազմում էր 697 000, իսկ 1861 թվականին՝ արդեն համարյա չորս միլիոն։ Մյուս կողմից, պակաս ճիշտ չէ, որ բրդեղենի մեխանիկական գործարանների ծաղկումը, որին զուգընթաց վարելահողերը հարաճուն կերպով դարձնում էին ոչխարների արոտավայրեր, առաջ բերեց հողագործական բանվորների մասսայական վտարում և նրանց դարձրեց «ավելորդ»։ Իռլանդիայում դեռ այժմ էլ կատարվում է այդ պրոցեսը, որն այն հետևանքն է ունենում, որ 1845 թվականից այս կողմը գրեթե կիսով չափ պակասած նրա բնակչությունը նվազեցվելով հասցվում է Իռլանդիայի լենդլորդերի և անգլիական բրդեղենի պարոն գործարանատերերի պահանջմունքներին ճիշտ համապատասխանող չափերին։
  
Չխոսելով արդեն գիշերային աշխատանքի ընդհանուր վնասակար հետևանքների մասին<ref>«Բնական է թվում,— նկատում է մի պողպատագործարանատեը, որի մոտ երեխաների գիշերային աշխատանք է կիրառվում,— որ գիշերն աշխատող դեռահասները ցերեկը հնարավորություն չեն ունենում քնելու և անհրաժեշտ հանգիստ ստանալու, այլ ստիպված են ամբողջ հաջորդ օրն առանց հանգստի թափառելու» («Children’s Employment Commission. Fourth Report», 63, էջ XIII)։ Ահա ի միջի այլոց ինչ է ասում մի բժիշկ այն կարևորության մասին, որ արևի լույսն ունի մարմնի պահպանման ու զարգացման համար. «Լույսն անմիջական ազդեցություն է ունենում մարմնի հյուսվածքների վրա, որոնց նա ամրություն ու ճկունություն է տալիս։ Այն կենդանիների մկանները, որոնք զրկված են լույսի նորմալ քանակից, թույլ են դառնում և կորցնում են իրենց առաձգականությունը, ներվային ուժը կորցնում է իր տոնուսը գրգռիչ մղումների բացակայության հետևանքով, և կասեցվում է աճման պրոցեսում գտնվող ամեն ինչի զարգացումը... Ինչ վերաբերում է երեխաներին, ապա օրվա մի մասում ցերեկվա առատ լույսի հոսանքը և արեգակի ճառագայթների անմիջական ազդեցությունը առանձնապես կարևոր է նրանց առողջության համար։ Լույսը նպաստում է, որ կերակուրները փոխարկվեն լավորակ ու պլաստիկ արյան, և ամրացնում է նոր գոյացող մարմնաթելիկները։ Լույսը նմանապես ներգործում է տեսողության օրգանների վրա, որպես հարուցիչ և այդպիսով ուղեղի տարբեր ֆունկցիաների ավելի ինտենսիվ գործունեություն է առաջ բերում»։ Պարոն Վ. Ստրենջը, Ուստերի «General Hospital»-ի գլխավոր բժիշկը, որի «Առողջության մասին» աշխատությունից (1864) ենք վերցնում այս հատվածը, քննիչ հանձնաժողովի անդամ Ուայտին ուղղած նամակում գրում է. «Ես առաջ Լանկաշիրում հնարավորություն եմ ունեցել դիտելու այն ներգործությունը, որ գիշերային աշխատանքն անում է գործարանային երեխաների վրա, և, հակառակ մի քանի գործատուների սովորական հավաստիացումներին, վճռականորեն պնդում եմ, որ այդ աշխատանքը երեխաների առողջությանը շուտ է վնասում» («Children’s Employment Commission. 4th Report» 284, էջ 55Այն հանգամանքը միայն, որ այդպիսի բաներն ընդհանրապես կարող են լուրջ քննարկման առարկա լինել, ամենից լավ է ապացուցում, թե կապիտալիստական արտադրությունն ինչպես է ներգործում կապիտալիստների ու նրանց արբանյակների «ուղեղի ֆունկցիաների» վրա։</ref>, արտադրության անընդհատ, քսանչորս ժամ տևող պրոցեսը վերին աստիճանի հարմար առիթ է տալիս՝ անվանական աշխատանքային օրվա սահմաններից անցնելու համար։ Օրինակ, արդյունաբերության վերը հիշատակված ճյուղերում, որոնք մեծ լարում են պահանջում, պաշտոնական աշխատանքային օրը մեծ մասամբ 12 գիշերային կամ ցերեկային ժամ է։ Բայց այդ սահմաններից անցնող արտաժամյա աշխատանքը շատ դեպքերում, անգլիական պաշտոնական հաշվետվության բառերով ասենք, «իրոք սարսափելի է» («truly fearful»)<ref>Նույն տեղում, 57, էջ XII։</ref>։ «Ոչ մի մարդկային միտք,— ասում է հաշվետվությունը,— չի կարող պատկերացնել աշխատանքի այն մասսան, որ, վկաների տված ցուցմունքների համաձայն, կատարում են 9-ից մինչև 12 տարեկան տղաները,— և դրանից հետո չգալ այն անխուսափելի հետևությանը, որ այլևս չի կարելի հանդուրժել ծնողների ու գործատուների իշխանության այդպիսի չարաշահումը»<ref>նույն տեղում (4th Report, 1865., 58, էջ XII։</ref>։
+
Եթե մեքենան տիրանում է այն նախնական կամ միջակա աստիճաններին, որոնցով պետք է անցնի աշխատանքի առարկան մինչև իր ավարտուն ձևն ստանալը, ապա աշխատանքի նյութի հետ միասին ավելանում է նաև աշխատանքի պահանջարկը աշխատանքի այն ճյուղերում, որոնք դեռ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով են վարվում և որոնք ձեռք՝ են բերում մեքենայական ֆաբրիկատը։ Մեքենայական մանագործությունը, օրինակ, այնքան էժան ու այնքան առատ մանվածք էր մատակարարում, որ ձեռնաշխատ ջուլհակներն առանց ծախքերի որևէ ավելացման կարող էին սկզբում աշխատել լրիվ ժամանակ։ Այսպիսով ավելանում էր նրանց եկամուտը<ref>«4 չափահաս անձից (բամբակեղեն գործող ջուլհակներից) կազմված մի ընտանիք իբրև winders [մասրա լցնող] աշխատող երկու երեխայի հետ անցյալ դարի վերջում ու ներկա դարի սկզբում շաբաթական 4 ֆ. ստեռլինգ էր վաստակում 10-ժամյա աշխատանքային օրվա պայմաններում, եթե աշխատանքը շատ շտապողական էր, ապա նրանք կարող էին ավելի վաստակել... Առաջ նրանք միշտ տուժում էին մանվածքի անբավարար առաջարկի պատճառով» (Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833 էջ 25—27)։</ref>։ Այստեղից էլ առաջ էր գալիս բանվորների առատ հոսանք բամբակեղեն գործվածքների արդյունաբերության մեջ, մինչև որ, վերջապես, Անգլիայում Jenny [ջեննի], Throstle [վատեր] և Mule [մյուլ] մեքենաների կողմից կյանքի կոչված 800 000 ջուլհակներին սպանեց շոգեշարժ ջուլհակահաստոցը։ Նույն կերպ էլ մեքենայական եղանակով արտադրվող գործվածքների առատության հետ աճում է դերձակների, դերձակուհիների, կարուհիների և մյուսների թիվը, մինչև որ երևան է գալիս կարի մեքենան։
  
«Հենց միայն այն հանգամանքը, որ տղաներին ընդհանրապես ստիպում են փոխառփոխ աշխատել մերթ ցերեկը, մերթ գիշերը, այն հետևանքն է ունենում, որ թե՛ գործերի աշխուժացման ու թե՛ նրանց սովորական ընթացքի ժամանակ աշխատանքային օրը երկարացվում է ամոթալի չափերով։ Այդ երկարացումը շատ դեպքերում ո՛չ միայն սարսափելի, այլև ուղղակի անհավատալի բնույթ է կրում։ Անխուսափելիորեն ժամանակ առ ժամանակ պատահում է, որ աշխատանքը վերջացնողին փոխարինող տղաներից մեկը այս կամ այն պատճառով չի գալիս։ Այդ դեպքում ներկա եղող տղաներից մեկը կամ մի քանիսը, որոնք իրենց աշխատանքային օրն արդեն վերջացրել են, պետք է փոխարինեն բացակայողին։ Այդ սիստեմն այնքան հանրածանոթ է, որ գլոցագործարանի մի դիրեկտոր իմ հարցին, թե բացակա տղաների տեղերն ինչ կերպ են լրացվում, պատասխանեց. «Ես հաստատ գիտեմ, որ դուք այդ նույնքան լավ գիտեք, որքան և ես»,— և առանց որևէ տատանման խոստովանեց վերը նշված փաստը»<ref>Նույն տեղում։</ref>։
+
Հարաբերաբար կրճատվող թվով բանվորների միջոցով մեքենայական արտադրության ժամանակ մատակարարված հում նյութերի, կիսաֆաբրիկատների, աշխատանքի գործիքների և այլն մասսայի ավելացմանը համապատասխանորեն այդ հում նյութերի ու կիսաֆաբրիկատների մշակումը ստորաբաժանվում է բազմաթիվ ենթատեսակների, ուստի և աճում է հասարակական արտադրության ճյուղերի բազմազանությունը։ Մեքենայական արտադրությունն անհամեմատ ավելի հեռու է տանում աշխատանքի հասարակական բաժանումը, քան մանուֆակտուրան, որովհետև նա անհամեմատ ավելի բարձր չափով է ավելացնում արդյունաբերության իր նվաճած ճյուղերի արտադրողական ուժը։
  
«Մի գլոցագործարանում, որտեղ անվանական աշխատանքային օրը տեվում է առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան 5½ ժամը, մի փոքր տղա ամեն շաբաթ 4 գիշեր աշխատում էր մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամի առնվազն 8½-ը... և այդպես 6 ամիս շարունակ»։ «Մի ուրիշը, ինը տարեկան, երբեմն աշխատում էր աշխատանքային երեք հերթափոխ իրար հետևից, ամեն մեկը տասներկու ժամ, իսկ տասը տարեկան մի տղա՝ երկու օր և երկու գիշեր իրար հետևից»։ «Մի երրորդ տղա, որ հիմա 10 տարեկան է, աշխատում էր առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը՝ երեք գիշեր շարունակ և մինչև երեկոյան ժամի 9-ը՝ մյուս գիշերները»։ «Չորրորդը, որ հիմա 13 տարեկան է, աշխատում էր երեկոյան ժամի 6-ից մինչև մյուս օրը ցերեկվա ժամի 12-ը՝ մի ամբողջ շաբաթ, իսկ երբեմն էլ երեք հերթափոխ իրար հետևից, օրինակ, երկուշաբթի առավոտվանից մինչև երեքշաբթի գիշեր»։ «Հինգերորդը, որ հիմա 12 տարեկան է, Ստեյվլիի երկաթաձուլական գործարանում աշխատում էր առավոտվա ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը՝ երկու շաբաթ շարունակ, նա արդեն, անընդունակ է այդպիսի աշխատանքը շարունակելու»։ Ջորջ Էլինսվորտը, ինը տարեկան, ասում է. «Ես այստեղ եկել եմ անցյալ ուրբաթ օրը։ Մենք պետք է հաջորդ օրը սկսեինք աշխատանքը առավոտյան ժամի 3-ին։ Այդ պատճառով ես այստեղ մնացի ամբողջ գիշերը։ Ապրում եմ այստեղից 5 մղոն հեռու։ Քնել էի գետնին՝ կաշվե գոգնոցը տակս գցած ու մի փոքրիկ բաճկոն վրաս քաշած։ Հաջորդ երկու օրը ես գալիս էի առավոտյան ժամի 6-ին։ Այո, տաք տեղ է։ Այստեղ ընդունվելուցս առաջ ես մի ամբողջ տարի աշխատում էի դոմնային գործարանում։ Այդ մի շատ մեծ գործարան էր գյուղում։ Իմ աշխատանքը նույնպես սկսվում էր շաբաթ օրն առավոտյան ժամի 3-ին, բայց ես գոնե կարող էի տուն գնալ քնելու, որովհետև մոտ էի ապրում։ Մյուս օրերը ես աշխատանքն սկսում էի առավոտյան ժամի 6-ին, իսկ վերջացնում էի երեկոյան ժամի 6-ին կամ 7-ին» և այլն<ref>Նույն տեղում էջ XIII։ Այս «աշխատուժերի» զարգացման մակարդակը անխուսափելիորեն այնպես պետք է լինի, ինչպես պատկերանում է քննիչ հանձնաժողովի անդամներից մեկի հետ ունեցած հետևյալ դիալոգի մեջ. Երեմիա Հեյնս, 12 տարեկան. «...չորս անգամ չորսն անում է ութ, բայց 4 քառյակը (4 fours) անում է 16... Նրա համար թագավորը նա է, ով ամբողջ փողի ու ոսկու տերն է (A king is him that has all the money and gold)։ Մենք թագավոր ունենք. ասում են, որ նա թագուհի է, նրան անվանում են իշխանուհի Ալեքսանդրա։ Ասում են՝ նա ամուսնացել է թագուհու տղայի հետ։ Իշխանուհին տղամարդ է»։ Վ. Տերներ, տասներկու տարեկան. «Ես Անգլիայում չեմ ապրում։ Կարծում եմ, որ այդպիսի երկիր կա, բայց մինչև այժմ ես ոչինչ չգիտեի նրա մասին»։ Ջոնն Մոռիս, տասնչորս տարեկան. «Լսել եմ, որ աստված է ստեղծել աշխարհը և որ ամբողջ ժողովուրդը խեղդվել է ջրի մեջ, բացի մեկ հոգուց լսել եմ, որ այդ մեկ մարդը մի փոքրիկ թռչուն էր»։ Վիլիամ Սմիթ, տասնհինգ տարեկան. «Աստված ստեղծեց տղամարդուն, տղամարդն է ստեղծեց կնոջը»։ Էդուարդ Տեյլոր, տասնհինգ տարեկան. «Լոնդոնի մասին ոչ մի բան չեմ իմանում»։ Հենրի Մետյումեն, տասնյոթ տարեկան. «Մի քանի անգամ եղել եմ եկեղեցում... մի անուն, որի մասին նրանք քարոզում են, ինչ-որ Հիսուս Քրիստոսն է, բայց ես ուրիշ անուններ տալ չեմ կարող, և նրա մասին էլ չեմ կարող ոչինչ ասել։ Նա չի սպանվել, այլ մեռել է մյուս բոլոր մարդկանց պես։ Նա մի տեսակ տարբերվում էր մյուս մարդկանցից, որովհետև մի տեսակ կրոնասեր էր, իսկ ուրիշները կրոնասեր չեն»։ (He was not the same as other people in some ways, because he was religious in some ways, and others isn't) (նույն տեղում, 74, է] XV)։ «Սատանան բարի էակ է։ Ես չեմ իմանում, թե նա որտեղ է ապրում»։ «Քրիստոսը չար մարդ էր» («The devil is a good person. I don’t know where he lives». «Christ was a wicked man»)»։ «Այս աղջիկը (10 տարեկան) God [աստված] բառի փոխարեն ասում է Dog [շուն] և թագուհու անունը չգիտեր» («Children’s Employment Commission. 5tհ Report», 1866, էջ 55, № 278)։ Նույն սիստեմը, որ կա մետաղեղենի հիշյալ մանուֆակտուրաներում, իշխում է ապակու և թղթի գործարաններում։ Թղթի այն գործարաններում, որտեղ թուղթը մեքենաներով է արտադրվում, գիշերային աշխատանքը, որպես ընդհանուր կանոն, գոյություն ունի բոլոր պրոցեսների համար, բացի ձորձերի տեսակավորումից։ Մի քանի դեպքերում հերթափոխությունների շնորհիվ գիշերային աշխատանքն անընդհատ շարունակվում է ամբողջ շաբաթ, սովորաբար կիրակի գիշերվանից մինչև հաջորդ շաբաթ օրը գիշերվա ժամի 12-ը։ Ցերեկվա հերթափոխում գտնվող բանվորական անձնակազմը շաբաթական 5 ցերեկ աշխատում է 12 ժամ և մի ցերեկ 18 ժամ, իսկ գիշերային հերթափոխի մեջ գտնվողը 5 գիշեր աշխատում է 12 ժամ և մի գիշեր՝ 6 ժամ։ Ուրիշ դեպքերում յուրաքանչյուր հերթափոխ հերթափոխությունների կարգը փոխվելու օրերին աշխատում է 24 ժամ և իրար հետևից փոխառփոխ։ Մի հերթափոխն աշխատում է 6 ժամ երկուշաբթի և 18 ժամ շաբաթ օրը, որպեսզի լրիվ 24 ժամ դուրս գա։ Որոշ դեպքերում մտցված է միջակա սիստեմ, որի ժամանակ այն բոլոր բանվորները, որոնք թուղթ շինող մեքենաների վրա են զբաղված, շաբաթվա մեջ ամեն օր աշխատում են 15—16 ժամ։ «Այս սիստեմը,— ասում է քննիչ հանձնաժողովի անդամ Լորդը,— կարծես իր մեջ միացնում է 12-ժամյա և 24-ժամյա հերթափոխությունների ամբողջ չարիքը։ Գիշերային աշխատանքի այդ սիստեմի պայմաններում աշխաքտում են 13 տարեկանից փոքր երեխաներ, 18 տարեկանից փոքր դեռահասներ և կանայք։ Երբեմն, տասներկուժամյա սիստեմի ժամանակ, բացակայող բանվորներին փոխարինելու համար նրանք հարկադրված են լինում կրկնակի հերթափոխ, 24 ժամ աշխատելու։ Վկաների ցուցմունքները պարզում են, որ տղաներն ու աղջիկները շատ հաճախ թողնվում են արտաժամյա աշխատանքներ կատարելու, որոնք շատ անcամ ձգձգվում դառնում են 24 ու նույնիսկ 36 ժամվա անընդհատ աշխատանք։ Ողորկման «շարունակական ու փոփոխական պրոցեսում» կարելի է հանդիպել 12 տարեկան աղջիկների, որոնք ամբողջ ամիսն օրական աշխատում են 14 ժամ «առանց որևէ կանոնավոր հանգստի կամ աշխատանքի ընդմիջման, բացի կերակուր ընդունելու համար երկու, ամենաշատը երեք անգամ կես-կես ժամ դադարից»։ Մի քանի գործարաններում, որտեղ բոլորովին վերացված է գիշերային կանոնավոր աշխատանքը, արտաժամանակի տևողությունը սարսափելի չափերի է հասնում և «դա շատ անգամ ամենակեղտոտ, շիկացած ջերմաստիճանում կատարվող և ամենամիապաղաղ պրոցեսներում»» («Children’S Employment Commission. 4th Report, 1865», էջ XXXVIII և XXXIX)։</ref>։
+
Մեքենաներ մտցնելու ամենաանմիջական հետևանքն այն է, որ նրանք մեծացնում են հավելյալ արժեքը և միաժամանակ արդյունքների այն մասսան, որի մեջ այդ արժեքը մարմնանում է. հետևաբար, այն է, որ ա՛յն սուբստանցի հետ, որ կապիտալիստների դասակարգն սպառում է իր արբանյակներով միասին, նրանք ավելացնում են նաև հենց այդ հասարակական խավերը։ Վերջինների հարստության աճումը և անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար պահանջված բանվորների թվի մշտական հարաբերական նվազումը պերճանքի նոր պահանջմունքների հետ միաժամանակ ծնում է նաև նրանց բավարարման համար նոր միջոցներ։ Հասարակական արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է դառնում հավելյալ արդյունք և հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է վերարտադրվում ու սպառվում ավելի ու ավելի նրբացրած ու բազմազան ձևերով։ Ուրիշ խոսքով՝ աճում է պերճանքի առարկաների արտադրությունը<ref>F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III] ցույց է տալիս հենց այդ՝ պերճանքի առարկաներ արտադրողների մեծ մասի խղճուկ դրությունը։ Այս հաստատող բազմաթիվ նոր ապացույցներ տե՛ս «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունների մեջ։</ref>։ Արդյունքների աճող նրբացումն ու բազմազանությունը բխում են նաև համաշխարհային շուկայի այն նոր պայմաններից, որ խոշոր արդյունաբերությունն է ստեղծում։ Բանը ո՛չ միայն այն է, որ արտասահմանյան սպառման միջոցների ավելի մեծ քանակություն է փոխանակվում տեղական արդյունքի հետ, այլ նաև այն, որ տեղական արդյունաբերության մեջ օտարերկրյա հումքի, բաղադրիչ նյութերի, կիսաֆաբրիկատների և նման այլ բաների մի ավելի ու ավելի մեծ քանակ է մտնում, որոնք որպես արտադրության միջոցներ են ծառայում։ Համաշխարհային շուկայի այդ հարաբերությունների զարգանալու հետ ավելանում է աշխատանքի պահանջարկը տրանսպորտի արդյունաբերության մեջ, և վերջինը տրոհվում է բազմաթիվ նոր ենթատեսակների<ref>1861 թվականին Անգլիայում էլ Ուելսում առևտրական նավատորմի մեջ զբաղված էր 94 665 ծովային։</ref>։
  
Հիմա լսենք, թե ինքը՝ կապիտալն ինչպես է նկարագրում, այդ քսանչորսժամյա սիստեմը։ Նա, իհարկե, լռության է տալիս այդ սիստեմի ծայրահեղությունները, դրա չարաշահումները՝ աշխատանքային օրը «անգութ ու աներևակայելի» չափով երկարացնելու նպատակով։ Նա խոսում է միայն սիստեմի մասին սրա «նորմալ» ձևի պայմաններում։
+
Արտադրության միջոցների ու կենսամիջոցների ավելացումը, երբ բանվորների թիվը հարաբերաբար նվազում է, աշխատանքի ընդարձակմանը զարկ է տալիս արդյունաբերության այն ճյուղերում, որոնց արդյունքները, ինչպես, օրինակ, ջրանցքները, նավաշինարանները, թունելները, կամուրջները և այլն, միայն համեմատաբար ավելի հեռավոր ապագայում են պտուղներ տալիս։ Ուղղակի մեքենայական արտադրության հիմքի վրա կամ նրան համապատասխանող արդյունաբերական ընդհանուր հեղաշրջման հիմքի վրա գոյանում են արտադրության բոլորովին նոր ճյուղեր, ուստի և աշխատանքի նոր ոլորտներ։ Սակայն ընդհանուր արտադրության մեջ նրանց հարաբերական դերը նույնիսկ ամենազարգացած երկրներում չի կարելի նշանակալի համարել։ Նրանց զբաղեցրած բանվորների թիվը այնքան է ավելանում, որքան վեր արտադրվում է ամենաբիրտ ձեռքի աշխատանքի պահանջմունքը։ Այս տեսակի արդյունաբերության գլխավոր ճյուղեր կարելի է համարել ներկայումս գազի գործարանները, հեռագիրը, լուսանկարչությունը, շոգենավային ու երկաթուղային գործը։ 1861 թվականի (Անգլիայի և Ուելսի) հաշվեհամարը գազի արդյունաբերության համար (գազի գործարաններ, մեխանիկական ապարատների արտադրություն, գազային ընկերությունների գործակալներ և այլն) տալիս է 15 211 մարդ, հեռագրի համար՝ 2 399, լուսանկարչության համար՝ 2 366, շոգենավերի ծառայության մեջ՝ 3 570 և երկաթուղիների համար՝ 70 599, որոնց թվում մոտավորապես 28 000 հոգի ավելի կամ պակաս մշտապես զբաղված «անվարժ» հողափորներ և վարչական ու առևտրական անձնակազմի աշխատողներ։ Հետևապես, արդյունաբերության այդ հինգ նոր ճյուղերում զբաղված անձերի ընդհանուր թիվը կազմում է 94 145։
  
Ահա թե ինչ են ասում պողպատագործարանի տերեր պպ. Նեյլորն ու Վիկկերսը, որոնք բանեցնում են 600-ից մինչև 700 բանվոր. սրանցից միայն 10%-ն է 18 տարեկանից փոքր, ընդ որում նրանց միջից միայն 20 տղա են գիշերվա հերթին աշխատում. «Տղաներն ամենևին չեն նեղվում տաքությունից։ Ջերմաստիճանը հավանորեն հասնում է 86°—90°-ի [Ֆարենհայտի. Ցելսիուսի 30—32 աստիճան] Դարբնոցում ու գլոցման արհեստանոցում ձեռքերն զբաղված են գիշեր ու ցերեկ հերթափոխությամբ. դրան հակառակ, մյուս բոլոր արհեստանոցներում բացառապես ցերեկն են աշխատում՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Դարբնոցում աշխատում են ժամի 12-ից մինչև ժամի 12-ը։ Մի քանի ձեռքեր աշխատում են միշտ գիշերը, առանց գիշերային աշխատանքից ցերեկային աշխատանքի անցնելու... Մենք չենք գտնում, որ ցերեկային ու գիշերային աշխատանքը տարբեր ազդեցություն ունի առողջության վրա (պարոնայք Նեյլորի և Վիկկերսի՞ առողջության վրա), և մարդիկ, հավանորեն, ավելի լավ են քնում, երբ հանգիստը միշտ միևնույն ժամանակ է ընկնում, քան երբ փոփոխվում է հանգստի ժամանակը... 18 տարեկանից փոքր մոտավորապես քսան տղա աշխատում են գիշերվա հերթափոխում... Մենք չենք կարող գործարան պահել (not well do) առանց 18 տարեկանից փոքր տղաների գիշերային աշխատանքի։ Մեր առարկությունը արտադրության ծախքերի ավելացումն է։ Հմուտ ձեռքեր ու բաժնի վարիչներ գտնելը հեշտ չէ, իսկ տղաներ՝ որքան ուզեք, կարող եք ճարել... Իհարկե, նկատի ունենալով մեզ մոտ զբաղված տղաների թվի հարաբերական չնչինությունը, գիշերային աշխատանքի սահմանափակումը էական կարևորություն կամ նշանակություն չէր ունենա մեզ համար»<ref>«Fourth Report etc. 1865», 79, էջ XVI։</ref>։
+
Վերջապես, խոշոր արդյունաբերության բնագավառներում չափազանց բարձրացած արտադրողական ուժը, որին ուղեկցում է, ինչպես այդ սովորաբար նկատելի է, աշխատուժի ինտենսիվ ու էքստենսիվ շահագործման աճումը արտադրության մնացած բոլոր ճյուղերում, հնարավորություն է տալիս անարտադրողաբար գործադրելու բանվոր դասակարգի շարունակ աճող մի մասին և այդպիսով ավելի ու ավելի մեծ մասսաներով վերարտադրելու տնային հին ստրուկներին «սպասավորների դասակարգ» անվան տակ, ինչպես, օրինակ, ծառաներին, աղախիններին, լակեյներին և այլն։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ Անգլիայի և Ուելսի ընղհանուր բնակչությունը կազմում էր 20 066 224 մարդ, այդ թվում՝ 9 776 259 տղամարդ և 10 289 965 կին։ Եթե այս թվից հանենք զառամության կամ փոքրության հետևանքով անաշխատունակներին, բոլոր «անարտադրողականներին»՝ կանանց, դեռահասներին ու երեխաներին, այնուհետև «իդեոլոգիական» դասերը, ինչպես կառավարությունը, տերտերները, իրավաբանները, զորքը և այլև, հետո այն բոլորին, որոնց բացառիկ զբաղմունքը ուրիշի աշխատանքն սպառելն է հողային ռենտայի, տոկոսների և այլ ձևերով, վերջապես հանենք պաուպերներին, թափառաշրջիկներին, ոճրագործներին և այլն, ապա կլոր թվով կմնա երկու սեռին ու ամենատարբեր տարիքների պատկանող 8 000 000 անձ, ներառյալ նաև այն բոլոր կապիտալիստներին, որոնք այսպես թե այնպես գործում են արտադրության, առևտրի, ֆինանսների և այլ ասպարեզներում։ Այս 8 միլիոնը կազմում են՝
  
Պ-ն Ջ. Էլլիսը, պպ. Ջոն Բրաուն և Ընկ. ֆիրմայից, որի պողպատի ու երկաթի գործարաններում 3000 տղամարդ ու պատանի է աշխատում, ընդ որում պողպատի ու երկաթի ծանր աշխատանքների մի մասի համար «ցերեկվա ու գիշերվա հերթափոխություն» է կատարվում,— հայտարարում է, որ՝ պողպատի գործարանների դժվարին պայմաններում երկու չափահասին մեկ կամ երկու պատանի է ընկնում։ Նրանց ձեռնարկության մեջ հաշվվում են 18 տարեկանից փոքր 500 պատանի և նրանցից մոտավորապես 170-ը, կամ <math>^1_3</math>, 13 տարեկանից փոքր են։ Օրենքի նախագծվող փոփոխման վերաբերմամբ պ. Էլլիսն ասում է. «Ես չեմ կարծում, թե շատ դատապարտելի կլիներ (very objectionable), եթե արգելվեր 18 տարեկանից փոքր անձերին 24 ժամվա մեջ 12 ժամից ավելի պարտադիր կերպով աշխատելը։ Բայց ես չեմ կարծում, թե կարելի է որևէ ապացույց բերել հօգուտ այն բանի, որ գիշերային աշխատանքի դեպքում կարելի է գործը վարել առանց 12 տարեկանից մեծ երեխաների։ Մենք ավելի շուտ կընդունեինք այն օրենքը, որն ընդհանրապես արգելեր 13 տարեկանից կամ նույնիսկ 15 տարեկանից փոքր տղաների աշխատանքի կիրառումը, քան այն օրենքը, որն արգելեր մեր ձեռքի տակ արդեն աշխատող տղաների գիշերային աշխատանքը։ Այն դեռահասները, որոնք զբաղված են ցերեկվա հերթափոխում, պետք է փոփոխակի գիշերային հերթափոխում էլ աշխատեն, որովհետև մեծահասակ բանվորները չեն կարող՝ անդադար գիշերներն աշխատել, այդ կխորտակեր նրանց առողջությունը։ Սակայն մենք կարծում ենք, որ գիշերային աշխատանքը, եթե կատարվում է հաջորդ շաբաթվա ընդմիջումով, վնաս չի հասցնում։ (Պարոնայք Նեյլորն ու Վիկկերսը, իրենց ձեռնարկության շահերը պաշտպանելով, կարծում էին, ընդհակառակը, որ ո՛չ թե անընդհատ, այլ հենց պարբերաբար հերթափոխվող գիշերային աշխատանքը կարող է վնաս պատճառել։) Մենք տեսնում ենք որ հերթափոխությամբ գիշերային ու ցերեկային աշխատանքով զբաղված մարդիկ նույնպես առողջ են, ինչպես և նրանք, որոնք միայն ցերեկն են աշխատում... 18 տարեկանից փոքր դեռահասների գիշերային աշխատանքն արգելելու դեմ մենք առարկում ենք այն պատճառով, որ այդ կավելացներ ծախքերը, բայց այդ էլ հենց միակ հիմքն է։ (Ինչպիսի՜ միամիտ ցինիզմ։) Մենք կարծում ենք, որ ծախքերի այս ավելացումը կգերազանցեր այն ծախքերից, որոնց կարող է դիմանալ ձեռնարկությունը (the trade) առանց վնաս հասցնելու իր առաջադիմությանը։ (As the trade with due regard to etc. could fairly bear! Որպիսի՜ շփոթանման ֆրազեոլոգիա։) Աշխատանքն այստեղ հազվադեպ է, իսկ այդպես կարգավորելիս այն կարող էր անբավարար դառնալ» (այսինքն՝ էլլիսը, Բրաունն ու Ընկ. կարող էին ճակատագրական դրության մեջ ընկնել հարկադրված լինելով լրիվ վճարելու աշխատուժի արժեքը)<ref>Նույն տեղում, 80, էջ XVI։</ref>։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD>Գյուղատնտեսական բանվորներ (ներառյալ հովիվներին և<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; ֆերմերների մոտ ապրող բատրակներին ու բատրակուհիներին)</TD>
 +
        <TD>1 098 261</TD>
 +
        <TD align=middle>մարդ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի, կանեփեղենի,<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;  մետաքսեղենի, ջութեղենի գործարաններում, ինչպես նաև<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; մեխանիկական գուլպայագործարաններում ու ժանեկագործությամբ<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;  զբաղված բոլոր անձերը</TD>
 +
        <TD>642 607<ref>Այդ թվում՝ միայն 177 596 տղամարդ 13 տարեկանից մեծ։</ref></TD>
 +
        <TD align=middle>»</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ածխահանքերում ու մետաղահանքերում զբաղված բոլոր անձերը</TD>
 +
        <TD>565 835</TD>
 +
        <TD align=middle>»</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Մետաղագործարաններում (դոմնային հնոցներ, մետաղագլանման<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;  գործատներ և այլն) և մետաղների տարբեր տեսակի<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;  մանուֆակտուրաներում զբաղվածները</TD>
 +
        <TD>396 998<ref>Այդ թվում` 30 501 կին։</ref></TD>
 +
        <TD align=middle>»</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Սպասավորների դասակարգը</TD>
 +
        <TD>1 208 648<ref>Այդ թվում՝ 137 447 տղամարդ։ Այս 1 208 648 թվից հանված է ոչ-մասնավոր տներում ծառայող ամբողջ անձնակազմը։<br>'''2—րդ հրատ. հավելում.'''— 1861-ից մինչև 1870 թվականը արական սեռի սպասավորների թիվը համարյա կրկնապատկվել է։ Այս թիվն աճելով հասել է 267 671-ի։ 1847 թվականին կար 2 694 որսապահ (արիստոկրատական որսարաններում), իսկ 1869 թվականին՝ 4 921։ — Լոնդոնի մանր բուրժուաների մոտ ծառայող մատաղահաս աղջիկները ժողովրդական լեզվով կոչվում են «little slaveys», փոքրիկ ստրկուհիներ։</ref></TD>
 +
        <TD align=middle>»</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
«Պարոնայք Կեմելի և Ընկ. «Կիկլոպ» պողպատաձուլարաններն ու երկաթագործարանները վարվում են միևնույն խոշոր մասշտաբով, ինչպես վերը հիշված Ջոն Բրաունի և Ընկ. ձեռնարկությունը։ Դիրեկտոր-կառավարիչը կառավարական հանձնաժողովի անդամ Ուայտին հանձնեց իր գրավոր ցուցմունքները, բայց հետո նպատակահարմար գտավ թաքցնել ձեռագիրը, որը նրան էին վերադարձրել վերանայելու համար։ Սակայն պ. Ուայտը լավ հիշողություն ունի։ Նա շատ լավ հիշում է, որ այդ պարոն կիկլոպների համար «անկարելի բան է» երեխաների ու դեռահասների աշխատանքն արգելելը. «այդ հավասարազոր կլիներ նրանց գործարանները փակելուն» և, այնուամենայնիվ, նրանց ձեռնարկության մեջ 6%-ից մի՜ քիչ ավելի են 18 տարեկանից փոքր դեռահասները և մի մի՜այն 1% 13 տարեկանից փոքրերը»<ref>Նույն տեղում, 82, էջ XVII։</ref>։
+
Եթե մենք տեքստիլ գործարաններում բոլոր զբաղվածներին գումարենք ածխահանքերի ու մետաղահանքերի անձնակազմի հետ, ապա կստանանք 1 208 442. իսկ եթե առաջինների թիվը գումարենք բոլոր մետաղագործարանների ու մետաղեղենի մանուֆակտուրաների անձնակազմի հետ, ապա կստանանք ընդամենը 1 039 605 — երկու դեպքում էլ արդի տնային ստրուկների թվից պակաս։ Մեքենաների կապիտալիստական օգտագործման որքա՜ն վսեմ հետևանք։
  
Եղբ. Սանդերսոն և Ընկ. Էտտերկլիֆի պողպատաձուլական, երկաթագլոցման ու դարբնոցային գործարանների ֆիրմայի ներկայացուցիչ պ-ն Ե. Ֆ. Սանդերսոնը այս հարցի մասին հետևյալ ձևով է արտահայտվում. «Մեծ դժվարություններ կառաջացներ 18 տարեկանից փոքր դեռահասների գիշերային աշխատանքի արգելումը, գլխավոր դժվարությունը ծախքերի ավելացումն է, որն անհրաժեշտաբար տեղի կունենար երեխաների աշխատանքը մեծահասակ տղամարդկանց աշխատանքով փոխարինելու հետևանքով։ Թե այդ ծախքերը որքան կմեծանային, ես չեմ կարող ասել, բայց, հավանորեն, այնքան մեծ չէին լինի, որ գործարանատերը կարողանար պողպատի գինը բարձրացնել, և, հետևաբար, վնասը կծանրանար նրա վրա, որովհետև բանվորները, իհարկե, կհրաժարվեին այդ վնասը կրելուց» (ի՜նչ համառ մարդիկ են)։ Պ֊ն Սանդերսոնը չի իմանում, թե երեխաներին որքան է վճարում, բայց «հավանորեն դա շաբաթական կազմում է շնչին 4-ից մինչև 5 շիլլինգ... Տղաների աշխատանքն այնպես է, որ նրա համար ընդհանրապես («genferally») իհարկե, ոչ միշտ «մասնավորապես») միանգամայն բավարար է դեռահասների ուժը, ուստի և մեծահասակ բանվորների ավելի մեծ ուժը ոչ մի այնպիսի օգուտ չէր տա, որը փոխհատուցեր կորուստը, կամ այդ կարող էր տեղի ունենալ միայն սակավաթիվ դեպքերում, երբ հարկ է լինում գործ ունենալու շատ ծանր մետաղի հետ։ Մեծահասակ բանվորներին, իրենց հերթին, հաճելի չէր լինի, եթե նրանք իրենց ձեռքի տակ տղաներ չունենային, որովհետև մեծահասակ տղամարդիկ ավելի քիչ հնազանդ են։ Բացի դրանից, տղաները պետք է վաղ հասակից սկսեն աշխատել, որպեսզի արհեստ սովորեն։ Դեռահասների աշխատանքը սոսկ ցերեկային աշխատանքով սահմանափակելն արգելք կլիներ այդ նպատակին հասնելուն»։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ դեռահասները չէին կարող իրենց «արհեստը» ցերեկը սովորել։ Ձեր հիմունքնե՞րը։ «Որովհետև մեծահասակ բանվորները, որոնք փոխառփոխ մի շաբաթ ցերեկն են աշխատում, մի շաբաթ՝ գիշերը, այդ ամբողջ ժամանակվա ընթացքում իրենց հերթափոխության դեռահասներից բաժանված, կկորցնեին իրենց այն օգուտի կեսը, որ կարող էին կորզել նրանցից։ Այսինքն՝ այն ղեկավարությունը, որ նրանցից ստանում են դեռահասները, հաշվի է առնվում որպես վերջինների աշխատավարձի մի մասը, և այդ հնարավորություն է տալիս, որ մեծահասակ բանվորները դեռահասների աշխատանքն ավելի էժան ձեռք բերեն։ Ամեն մի մեծահասակ բանվոր կկորցներ իր շահույթի կեսը»։ Ուրիշ խոսքով՝ պարոնայք Սանդերսոնները մեծահասակ բանվորների աշխատավարձի համապատասխան մասը պետք է վճարեին իրենց սեփական գրպանից, փոխանակ դեռահասների գիշերային աշխատանքով վճարելու։ Այս դեպքում պարոնայք Սանդերսոնների շահույթը մի քիչ կպակասեր, և այդ Սանդերսոնների համար լավ հիմք է ծառայում այն բանին, թե ինչու դեռահասներն իրենց արհեստը չպետք է ցերեկը սովորեն<ref>«Խորհրդածությամբ հարուստ ու իմաստակասեր մեր ժամանակներում այն մարդը, որ չի կարողանում ամեն ինչի համար, նույնիսկ ամենավատ ու ամենահեղհեղուկ մտքերի ու արարքների համար լավ հիմունք ցույց տալ, պետք է շատ սահմանափակ մտքի տեր լինի։ Այն ամենը, ինչ որ աշխարհումս փչացած է, փչացել է լավ հիմունքներով» (Hegel: «Encyklopädie». Մասն I, «Die Logik». Berlin 1840, էջ 249)։ [Гегель «Энциклопедия философских наук». Մասն առաջին. «Логика». Հատված երկրորդ, § 121, Госиздат, 1929 թ., էջ 212։]</ref>։ Բացի դրանից, այդ բանը կանոնավոր գիշերային աշխատանքը ամբողջովին կբարդեր հասակավորների ուսերին, որոնց հիմա հերթափոխում են դեռահասները, և նրանք չէին դիմանա դրան։ Կարճ ասած՝ դժվարություններն այնքան մեծ կլինեին, որ նրանք ամենայն հավանականությամբ ամբողջովին կոչնչացնեին գիշերային աշխատանքը։ «Ինչ վերաբերում է բուն իսկ պողպատի արտադրությանը,— ասում է Ե. Ֆ. Սանդերսոնը,— ապա այդ ոչ մի տարբերություն չէր անի, բայց...»։ Բայց պարոնայք Սանդերսոնները մի ուրիշ բանի մասին էլ են հոգում, բացի պողպատի արտադրությունից։ Պողպատի արտադրությունը լոկ պատրվակ է շահույթ արտադրելու համար։ Հալոցահնոցները, գլոցման արհեստանոցները և այլն, շենքերը, մեքենաները, երկաթը, քարածուխը և այլն ավելի կարևոր գործ ունեն, քան պողպատի վերածվելը։ Դրանք նրա համար գոյություն ունեն, որ հավելյալ աշխատանք քամեն և, իհարկե, 24 ժամում ավելի կքամեն, քան 12 ժամում։ Եվ իրոք, աստվածային ու մարդկային օրենքների համաձայն նրանց՝ Սանդերսոններին, նրանք իրավունք են վերապահում ամբողջ 24 ժամ օգտվելու որոշ թվով ձեռքերի աշխատաժամանակից. հենց որ աշխատանք քամելու նրանց ֆունկցիան ընդհատվում է, նրանք կորցնում են կապիտալի իրենց բնույթը, ուստի և Սանդերսոնների համար զուտ վնաս են։ «Բայց այդ դեպքում կորուստ առաջ կգար խիստ թանկ մեքենաների ժամանակի կեսի ընթացքում պարապ կանգնելուց, և մենք արդյունքների այն քանակն արտադրելու համար, որ մենք ի վիճակի ենք այժմյան սիստեմում արտադրելու,— ստիպված կլինեինք կրկնապատկելու շենքերն ու մեքենաների քանակը, իսկ այդ կկրկնապատկեր ծախքերը»։ Բայց ինչո՞ւ հենց այդ Սանդերսոններն են պահանջում, որ իրենք արտոնություն ունենան այն մյուս կապիտալիստների համեմատությամբ, որոնց թույլատրված է բանվորներին միայն ցերեկն աշխատեցնել և որոնց շենքերը, մեքենաները, հոսք նյութը գիշերը «պարապ են»։ «Այդ ճիշտ է,— պատասխանում է Ե. Ֆ. Սանդերսոնը բոլոր Սանդերսոնների անունից,— ճիշտ է, որ մեքենաների պարապությունից, առաջացած վնասը տարածվում է այն բոլոր ձեռնարկությունների վրա, որտեղ միայն ցերեկն են աշխատում։ Բայց հալոցահնոցների գործածումը մեր դեպքում արտակարգ կորուստներ կպատճառեր։ Եթե հնոցները վառած պահենք, վառելանյութը կվատնվի (բանվորների կյանքի փոխարեն, որը վատնվում է ներկայումս), իսկ եթե հնոցները վառած չպահենք, ապա ժամանակ է կորչում նորից կրակ վառելու և անհրաժեշտ ջերմաստիճան ստանալու համար (այնինչ նույնիսկ ութ տարեկան երեխաների կողմից քնի ժամանակի կորուստը աշխատաժամանակի շահում է սանդերսոնյան ազգատոհմի համար), ասենք՝ իրենք հնոցներն էլ կտուժեին ջերմաստիճանի փոփոխումից» (այնինչ նույն այդ հնոցները բոլորովին չեն տուժում աշխատանքի ցերեկվա ու գիշերվա հերթափոխումից)<ref>«Children’s Employment Commission. 4tհ Report etc.», 1865, 85, էջ XVII։ Ապակեգործարանի պարոն սեփականատերերից մեկի նույնպիսի նրբավարի դատողություններին, թե իբր երեխաների համար «ճաշելու կանոնավոր ժամանակ սահմանելը» անկարելի է, որովհետև այդ առաջ կբերեր վառարանների արձակած տաքության մի որոշ քանակի «զուտ կորուստ» և «վատնում»,— այսպես է պատասխանում քննիչ հանձնաժողովի անդամ Ուայտը, որն ամենևին նման չէ Յուրին, Սենիորին և ուրիշներին ու նրանց գերմանացի այն խղճուկ ձայնակիցներին, ինչպես Ռոշերը և ուրիշները, որոնք զգացված են կապիտալիստների «ժուժկալությունից», «անձնուրացությունից» ու «խնայողությունից» իրենց փողը ծախսելիս և նրանց թեմուր-թամերլանյան «շռայլումից», երբ հարցը վերաբերում է մարդկային կյանքին.— «Եթե ճաշելու կանոնավոր ժամանակն ապահովելու հետևանքով ջերմության որոշ ավելորդ քանակ վատնվի էլ այժմյան համեմատությամբ, ապա, նույնիսկ փողային արժեքով արտահայտած, այդպիսի վատնումը չի կարելի համեմատել կենսական ուժի այն վատնումի հետ («the waste of animal power»), որից պետությանը հիմա տուժում է այն պատճառով, որ ապակու գործարաններում աշխատող ու աճման հասակում գտնվող երեխաները ազատ ժամանակ չունեն իրենց կերակուրը հանգիստ ուտելու և մարսելու համար» (նույն տեղում, էջ XLV)։ Եվ այս տեղի է ունենում 1865 «ծաղկմա՜ն թվականին»։ Մենք արդեն չենք խոսում այն մասին, թե ուժի ինչպիսի ծախսում է պահանջվում ծանրություններ բարձրացնելու և կրելու համար. այն գործարաններում, որոնք շշեր ու ֆլինտգլաս կոչվող ապակի են պատրաստում, երեխան իր աշխատանքը անընդհատ կատարելով, 6 ժամում պետք է 15-ից մինչև 20 (անգլիական) մղո՜ն ճանապարհ անցնի։ Իսկ աշխատանքը շատ անգամ տևում է 14-ից մինչև 15 ժամ։ Ապակու գործարաններից շատերում վեցժամյա հերթափոխությունների նույնպիսի սիստեմ է իշխում, ինչպես Մոսկվայի մանարաններում։ «Շաբաթական աշխատաժամանակի ընթացքում ամենաերկարատև անընդհատ հանգիստը տևում է վեց ժամ։ Բայց դրանից պետք է հանել գործարան գնալ-գալու, լվացվելու, հագնվելու, կերակուր ընդունելու անհրաժեշտ ժամանակը, իսկ այդ բոլորը ժամանակ է պահանջում։ Այսպիսով, իրոք միայն մի ամենակարճ ժամանակ է մնում հանգստի համար։ Եթե քնելու ժամանակից ժամ չխլվի. ապա ոչ մի րոպե չի մնում խաղալու և թարմ օդ ծծելու համար, մի բան, որ այնպես անհրաժեշտ է այդքան տաքացած մթնոլորտում ու այնպիսի լարված աշխատանքով զբաղված երեխաներին... Բայց երեխայի կարճ քունն էլ գիշերը խանգարվում է այն հոգսի պատճառով, որ քնած չմնա, ժամանակին արթնանա, իսկ ցերեկը նրան զարթեցնում է դրսի աղմուկը»։ Պ֊ն Ուայտը մեջ է բերում դեպքեր, երբ մի դեռահաս աշխատել է 36 ժամ անընդհատ, երբ 12 տարեկան աղաները աշխատում են մինչև գիշերվա ժամի 2-ը, իսկ հետո քնում են գործարանում մինչև առավոտյան ժամի 5-ը (3 ժա՜մ), որպեսզի նորից սկսեն ցերեկային աշխատանքը։ «Աշխատանքի այն քանակը,— ասում են ընդհանուր հաշվետվության խմբագիրներ Տրեմենհիրն ու Տեֆնելը,— որ կատարում են տղաները, աղջիկներն ու կանայք ցերեկվա կամ գիշերվա իրենց հերթափոխության (spell of labour) ժամանակ, ուղղակի առասպելական է» (նույն տեղում, էջ XLIII ու XLIV)։ Մինչդեռ «անձնուրացությամբ առլեցուն» ապակեարդյունաբերական կապիտալը, պորտվեյնից օրորվելով, գուցե։ ուշ գիշերով ակումբից տուն է վերադառնում և ապուշի պես քթի տակ երգում՝ «Britons never, never, shall be slaves!»։ [Ո՛չ, բրիտանացիները երբեք ստրուկ չե՛ն լինի։]</ref>։
+
====7. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՄՂՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՁԳՈՒՄԸ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ։ ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ====
  
 +
Քաղաքատնտեսության բոլոր ողջամիտ ներկայացուցիչներն ընդունում են, որ երբ նոր մեքենա է մտցվում, ապա դա ժանտախտի պես է ազդում ա՛յն ավանդական արհեստների ու մանուֆակտուրաների բանվորների վրա, որոնց հետ ամենից առաջ է կոնկուրենցիայի մեջ մտնում մեքենան։ Նրանք գրեթե բոլորը ողբում են գործարանային բանվորի ստրկությունը։ Բայց ո՞րն է այն գլխավոր փաստարկը, որ նրանք ամենքն էլ գործի են դնում։ — Այդ այն նկատառումն է, թե մեքենաների մուծման ու զարգացման ժամանակաշրջանի բոլոր սարսափներից հետո նրանք վերջին հաշվով ո՛չ թե պակասեցնում, այլ ավելացնում են աշխատանքի ստրուկների թիվը։ Այո՛, քաղաքատնտեսությունը զմայլված է զզվելի թեորեմայով,— զզվելի՝ ամեն մի «մարդասերի» համար, որը հավատում է արտադրության կապիտալիստական եղանակի հավիտենականությանն ու բնական անհրաժեշտությանը,— այն թեորեմայով, ըստ որի նույնիսկ այն գործարանը, որն արդեն հիմնված է մեքենայական արտադրության վրա, աճման մի որոշ ժամանակաշրջանից հետո, ավելի կամ պակաս երկարատև «անցման ժամանակից» հետո սկսում է ավելի մե՜ծ թվով բանվորների տանջել, քան նա սկզբում փողոց էր նետել<ref>Ընդհակառակը, Գանիլը մեքենայական արտադրության վերջնական հետևանք է համարում աշխատանքի ստրուկների թվի բացարձակ նվազումը, որոնց հաշվին հետո կերակրվում է «gens honnêtes» [«կարգին մարդկանց»] մի աճող քանակություն, մարդկանց, որոնք զարգացնում են իրենց հայտնի «perfectibilité perfectible» [«կատարելագործվելու ընդունակ՝ կատարելագործման ընդունակությունը»]։ Որքան էլ վատ է հասկանում Գանիլը արտադրության շարժումը, նա գոնե զգում է, որ մեքենաները մի շատ ճակատագրական հիմնարկ են, քանի որ նրանց մուծումը պաուպեր է դարձնում զբաղված բանվորներին, իսկ նրանց զարգացումն աշխատանքի է՛լ ավելի շատ ստրուկներ է կյանքի կոչում, քան նրանք սպանել էին։ Գանիլի սեփական տեսակետի կրետինիզմը կարելի է միայն նրա սեփական խոսքերով արտահայտել։ «Արտադրելու և սպառելու դատապարտված դասակարգերը նվազում են, իսկ աշխատանքը կառավարող, ամբողջ ժողովրդին օգնություն, մխիթարություն և լուսավորություն տվող դասակարգերը աճում են... և յուրացնում են այն բոլոր բարիքները, որոնք բխում են աշխատանքի ծախքերի պակասելուց, արդյունքների առատանալուց և սպառման առարկաների էժանանալուց։ Այս ուղղությամբ մարդկային ցեղը բարձրանում է մինչև հանճարի բարձրագույն ստեղծագործությունները, թափանցում է կրոնի խորհրդավոր խորքերը, ստեղծում է բարոյականության փրկարար սկզբունքները (որոնց էությունն այն է, որ «յուրացնեն բոլոր բարիքները» և այլն), ազատության (արդյոք ա՞յն դասակարգերի ազատության, «որոնք արտադրելու են դատապարտված») ու իշխանության, հնազանդության ու արդարության, պարտքի ու մարդասիրության պաշտպանման օրենքները»։ Այս ցնդաբանությունը գտնվում է M. Ch. Ganilh: «Des Systèmes d’Économie Politique etc.» գրքում, 2-րդ հրատ., Paris 1821, հ. I, էջ 224։ Հմմտ. նույն տեղում, էջ 212։</ref>։
  
====5. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ XIV ԴԱՐԻ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ XVII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ====
+
Ճիշտ է, մի քանի օրինակներ,— թեկուզ անգլիական նրբաբրդեղենի ու մետաքսեղենի գործարաններից,— ցույց են տալիս, որ զարգացման մի որոշ աստիճանի վրա գործարանային ճյուղերի արտակարգ ծավալումը կարող է ուղեկցվել զբաղված բանվորների թվի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ նվազումով։ 1860 թվականին, երբ պառլամենտի կարգադրությամբ ձեռնարկեց Միացյալ թագավորության բոլոր գործարանների հատուկ հաշվեհամարը, Լանկաշիրի, Չեշիրի ու Յորկշիրի գործարանային օկրուգների այն մասում, որը հանձնված էր գործարանային տեսուչ Ռ. Բեկերին, հաշվվում էր 652 գործարան. նրանցից 570-ն ունեին 85 622 շոգեշարժ ջուլհակահաստոց, 6 819 146 իլիկ (կրկնակ իլիկները չհաշված), շոգեմեքենաներում՝ 27 439 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 390 ձիաուժ, այդ գործարաններում զբաղված անձերի թիվը՝ 94 119։ Ընդհակառակը, 1865 թվականին նույն գործարաններում՝ 95 163 ջուլհակահաստոց, 7 025 031 իլիկ, շոգեմեքենաներում՝ 28 925 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 445 ձիաուժ, զբաղված անձերի թիվը՝ 88 913։ Հետևապես, 1860-ից մինչև 1865 թվականն, այդ գործարանների շոգեշարժ ջուլհակահաստոցների աճումը կազմում էր 11%, իլիկներինը՝ 3% շոգեձիաուժերինը՝ 5%, այնինչ նույն այդ ժամանակ զբաղված անձերի թիվը պակասել էր 5,5%-ով<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 58 և հաջ.։ Բայց միևնույն ժամանակ ստեղծվեց նյութական բազիս և աճող թվով բանվորներին զբաղմունք տալու համար՝ հիմնվեց 110 նոր գործարան 11 625 շոգեշարժ ջուլհակահաստոցով, 628 756 իլիկով, 2 695 շոգեձիաուժով ու ջրաձիաուժով (նույն տեղում)։</ref>։ 1852 և 1862 թվականների միջև անգլիական բրդեղենի արտադրության զգալի աճում տեղի ունեցավ, այնինչ կիրառված բանվորների թիվը գրեթե անփոփոխ մնաց։ «Այս ցույց է տալիս, թե նոր մտցված մեքենաներն ի՛նչ մեծ չափերով էին դուրս մղել նախընթաց ժամանակաշրջանների աշխատանքը»<ref>«Reports etc. for 31st October 1862» էջ 79։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը Բրեդֆորդի «New Mechanic’s Institution»-ում 1871 թվականի դեկտեմբերի վերջում կարդացած մի զեկուցման մեջ հայտարարել է. «Որոշ ժամանակից ինձ սկսել է ապշեցնել այն հանգամանքը, թե որքա՜ն է փոխվել բրդեղենի գործարանների արտաքին տեսքը։ Առաջ նրանք լցված էին կանանցով ու երեխաներով, հիմա թվում է, թե բոլոր աշխատանքները մեքենան է կատարում։ Իմ հարցին մի գործարանատեր այսպիսի բացատրություն տվեց ինձ՝ հին սիստեմի ժամանակ ես բանեցնում էի 63 հոգի. կատարելագործված մեքենաներ մտցնելուց հետո ես իմ ձեռքերի թիվը կրճատելով հասցրի 33-ի, իսկ վերջերս, նոր խոշոր բարեփոխումների հետևանքով, ես հնարավորություն ունեցա նրանց թիվը կրճատելով 33-ից հասցնելու 13-ի»։</ref>։ Այն դեպքերում, երբ նկատվում է զբաղված գործարանային բանվորների թվի ավելացում, հաճախ այդ ավելացումը միայն երևութական է լինում, այսինքն՝ նրա պատճառը ո՛չ թե այդ գործարանների ընդարձակումն է, որոնց հիմքը արդեն մեքենայական արտադրությունն է, այլ կողմնակի ճյուղերի աստիճանական միացումն է նրանց։ Օրինակ, 1838—1858 թվականներին (անգլիական) բամբակեղենի գործարաններում մեխանիկական ջուլհակահաստոցների և նրանց վրա աշխատող գործարանային բանվորների թվի ավելացման պատճառը այդ ճյուղի ձեռնարկությունների ընդարձակումն էր պարզապես. ուրիշ գործարաններում, ընդհակառակը, պատճառն այն էր, որ սկսվեց շոգեուժի կիրառում գորգագործական, ժապավինագործական, կտավագործական և այլ հաստոցների համար, որոնք մինչև այդ բանեցվում էին մարդու մկանային ուժով<ref>«Reports etc. for 31st October 1856, էջ 16։</ref>։ Այսպես ուրեմն, այդ գործարանային բանվորների ավելացումը զբաղված բանվորների ընդհանուր թվի պակասելու արտահայտությունն էր միայն։ Վերջապես, մենք այստեղ բոլորովին կանգ չենք առնում այն հարցի վրա, որ ամենուրեք, բացառությամբ մետաղագործարանների, դեռահասները (18 տարեկանից փոքր), կանայք ու երեխաները կազմում են գործարանային անձնակազմի վճռապես գերակշռող մասը։
  
«Ի՞նչ է աշխատանքային օրը»։ Որքա՞ն մեծ է այն ժամանակը, որի ընթացքում կապիտալը կարող է սպառել աշխատուժը, որի օրական արժեքը նա վճարում է։ Աշխատանքային օրը որքա՞ն կարող է երկարացվել ա՛յն աշխատաժամանակից վեր, որ անհրաժեշտ է բուն իսկ աշխատուժի վերարտադրության համար։ Այս հարցերին, ինչպես տեսանք, կապիտալը պատասխանում է՝ աշխատանքային օրն ունի լրիվ 24 ժամ, հանած հանգստի այն սակավաթիվ ժամերը, առանց որոնց աշխատուժը բացարձակապես անպետք է դառնում իր ծառայությունը վերսկսելու համար։ Ընդսմին ինքնըստինքյան հասկանալի է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում բանվորը առանց բացառության ոչ այլ ինչ է, եթե ոչ աշխատուժ, ուստի և նրա տրամադրության տակ եղած ամբողջ ժամանակը բնականորեն և իրավունքի համաձայն աշխատաժամանակ է և, հետևապես, ամբողջովին պատկանում է կապիտալի ինքնաճման պրոցեսին։ Ինչ վերաբերում է այն ժամանակին, որ մարդուն անհրաժեշտ է կրթության, մտավոր զարգացման, սոցիալական ֆունկցիաները կատարելու, ընկերական հաղորդակցության, ֆիզիկական ու մտավոր ուժերի ազատ խաղի համար, նույնիսկ կիրակին տոնելու համար՝ թեկուզ հենց շաբաթ օրը սուրբ համարողների երկրում<ref>Անգլիայի զանազան վայրերում, օրինակ, դեռ մինչև, օրս էլ որևէ բանվորի, մեկ էլ տեսար՝ իր տան առջևի պարտեզում աշխատելու հետևանքով՝ շաբաթ օրվա սրբությունը պղծելու համար բանտարկության դատապարտեցին։ Միևնույն բանվորը պայմանադրությունը խախտելու համար պատժվում է, եթե, նույնիսկ կրոնական շարժառիթներից դրդված, կիրակի օրը չի գնում մետաղագործարան։ թղթի կամ ապակու, գործարան։ Օրթոդոքս պառլամենտը խուլ է շաբաթը պղծելու փաստերի նկատմամբ, երբ այդ կատարվում է կապիտալի «արժեքի աճման պրոցեսում»։ Մի հուշագրում (1883 թվականի օգոստոս), որի մեջ Լոնդոնի ձկնավաճառանոցների ու թոչնավաճառանոցների օրավարձու բանվորները պահանջում են վերացնել կիրակնօրյա աշխատանքը, ասված է, թե շաբաթվա առաջին 6 օրում նրանց աշխատանքը միջին հաշվով տևում է օրական 15 ժամ, իսկ կիրակի օրը՝ 8-ից մինչև 10 ժամ։ Նույն հուշագրից երևում է, որ այդ «կիրակնօրյա աշխատանքը» խրախուսվում է հատկապես Էկզետեր Հոլլի արիստոկրատ կեղծ բարեպաշտների նրբաճաշակ խորտկասիրությամբ։ Այդ «սուրբ արարածները», որոնք այնքան նախանձախնդիր են «in cute curanda» [իրենց ֆիզիկական բարեկեցության մասին հոգալու գործում], իրենց քրիստոնեական հոգին երևան են բերում այն հեզությամբ, որով նրանք տանում են երրորդ անձերի չափից դուրս աշխատանքը, զրկանքներն ու քաղցը։ Obsequium ventris istis (բանվորների համար) perniciosius est [որկրամոլություւնը նրանց (բանվորների) համար շատ ավելի կործանարար է]։</ref>,— ապա այդ բոլորը դատարկ ցնդաբանությո՜ւն է։ Բայց հավելյալ արժեքի նկատմամբ իր ունեցած անսահման կույր ձգտմամբ, իր գայլի ախորժակով կապիտալը ոտնատակ է տալիս աշխատանքային օրվա ո՛չ միայն բարոյական, այլև զուտ ֆիզիկական առավելագույն սահմանները։ Նա հափշտակում է մարմնի աճման, զարգացմ՛ան ու առողջ պահպանման համար անհրաժեշտ ժամանակը։ Նա հափշտակում է այն ժամանակը, որը բանվորին անհրաժեշտ է թարմ օդից և արևի լույսից օգտվելու համար» Նա կրճատում է ճաշելու ժամանակը և ըստ հնարավորության այդ ժամանակը մտցնում է արտադրության բուն պրոցեսի մեջ, այնպես որ կերակուրը տրվում է բանվորին՝ որպես արտադրության մի սոսկական միջոցի, ինչպես շոգեկաթսային քարածուխ է տրվում և մեքենաներին՝ ճարպ կամ յուղ։ Կենսական ուժը վերականգնելու, նորոգելու և թարմացնելու համար անհրաժեշտ առողջ քունը կապիտալը վեր է ածում ընդարմացման այնքան ժամերի, որքան այդ անպայման անհրաժեշտ է վերջնականապես ուժասպառ օրգանիզմը կենդանացնելու համար։ Այսպիսով, այստեղ ոչ թե աշխատուժի նորմալ պահպանումն է որոշում աշխատանքային օրվա սահմանները, այլ, ընդհակառակը, աշխատուժի օրական ըստ կարելույն շատ ծախսումն է, որքան էլ հիվանդագին բռնի ու տանջալից լինի այդ ծախսումը, որոշում է բանվորի հանգստի ժամանակի սահմանները։ Կապիտալը չի հարցնում աշխատուժի կյանքի տևողության մասին։ Նրան հետաքրքրում է միայն աշխատուժի այն մաքսիմումը, որը կարելի է աշխատանքային օրվա ընթացքում շարժման մեջ դնել։ Նա այս նպատակին հասնում է աշխատուժի կյանքը կարճացնելով, ինչպես ագահ գյուղատնտեսական ձեռնարկուն հողի եկամտաբերության բարձրացման է հասնում  հողի արգասավորությունը կողոպտելու միջոցով։
+
Այնուամենայնիվ հասկանալի է, որ, չնայած մեքենաների կողմից փաստորեն դուրս մղվող կամ պոտենցիալ կերպով փոխարինվող բանվորների մեծ քանակին, գործարանային բանվորների թիվը մեքենայական արտադրության աճման իսկ հետևանքով, որն արտահայտվում է նույն տեսակի գործարանների թվի ավելացումով կամ արդեն գոյություն ունեցող գործարանների ծավալի ընդարձակումով, կարող է վերջին հաշվով ավելի մեծ լինել, քան նրանց դուրս մղած մանուֆակտուրային բանվորների կամ արհեստավորների թիվը։ Ենթադրենք, թե շաբաթական ծախսվող, օրինակ՝ 500 ֆ. ստեռլինգ կապիտալն արտադրության հին եղանակի պայմաններում կազմված էր <math>^2/_5</math> հաստատուն և <math>^3/_5</math> փոփոխուն բաղկացուցիչ մասերից, այսինքն՝ 200 ֆ. ստեռլինգը ծախսվում է արտադրության միջոցների վրա, 300 ֆ. ստեռլինգը՝ աշխատուժի վրա, ասենք ամեն մի բանվորի վրա 1 ֆ. ստեռլինգ։ Մեքենայական արտադրության ծագման հետ փոխվում է ամբողջ կապիտալի կազմը։ Հիմա նա տրոհվում է, օրինակ, <math>^4/_5</math> հաստատուն և <math>^1/_5</math> փոփոխուն կապիտալի, ուրիշ խոսքով ընդամենը միայն 100 ֆ. ստեռլինգ է ծախսվում աշխատուժի վրա։ Հետևապես, առաջ զբաղված բանվորների երկու երրորդն արձակվում է։ Եթե տվյալ գործարանային արտադրյոթյունն ընդարձակվում է և արտադրության մյուս հավասար պայմաններում ամբողջ ներդրված կապիտալն ավելանալով՝ 500-ից դառնում է 1 500 ֆ. ստ., ապա հիմա գործ կունենան 300 բանվոր, ճիշտ նույնքան, որքան և արդյունաբերական ռևոլյուցիայից առաջ։ Եթե կիրառվող կապիտալը է՛լ ավելի է աճում, հասնելով 2 000 ֆ. ստ.-ի, ապա գործ կունենան 400 բանվոր, այսինքն՝ <math>^1/_3</math>-ով ավելի, քան արտադրության հին եղանակով աշխատելիս։ Զբաղված բանվորների թիվը բացարձակորեն ավելացավ 100-ով, իսկ հարաբերաբար, այսինքն՝ ավանսավորած ամբողջ կապիտալի համեմատությամբ, պակասեց 800-ով, որովհետև արտադրության հին եղանակի դեպքում 2 000 ֆ. ստեռլինգ կապիտալը կկիրառեր ոչ թե 400, այլ 1 200 բանվոր։ Հետևաբար, զբաղված բանվորների թվի հարաբերական նվազումը համատեղելի է նրա բացարձակ աճման հետ։ Վերևում մենք ենթադրում էինք, որ ամբողջ կապիտալի աճման հետ կապիտալի կազմը անփոփոխ է մնում, որովհետև արտադրության պայմանները չեն փոխվում։ Բայց մենք արդեն գիտենք, որ փաստորեն մեքենայական արտադրության ամեն մի առաջադիմության հետ աճում է կապիտալի հաստատուն մասը, որ կազմված է մեքենաներից, հում նյութից և այլն, այնինչ փոփոխուն մասը, որը ծախսվում է աշխատուժի վրա, պակասում է, և միաժամանակ մենք գիտենք, որ արտադրության ուրիշ ոչ մի եղանակի պայմաններում կատարելագործումները այնպիսի մշտական երևույթ չեն, ուստի և ամբողջ կապիտալի կազմն այնպես չի փոփոխվում, ինչպես մեքենայական արտադրության ժամանակ։ Բայց այդ մշտական փոփոխությունները ոչ-պակաս մշտականությամբ ընդհատվում են դադարներով ու սոսկ քանակական ընդարձակմամբ տվյալ տեխնիկական հիմքի վրա։ Ուստի աճում է զբաղված բանվորների թիվը։ Այսպես, օրինակ, Միացյալ թագավորության բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարաններում աշխատող բոլոր բանվորների թիվը 1835 թվականին կազմում էր միայն 354 684, այնինչ 1861 թվականին միայն շոգեհաստոցով աշխատող ջուլհակների (երկու սեռին պատկանող և 8 տարեկանից սկսած տարբեր տարիքի) թիվը կազմում էր 230 654։ Իհարկե, այս աճումը պակաս խոշոր կթվա, եթե նկատի ունենանք, որ Անգլիայում բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակները իրենց հետ աշխատող ընտանիքի անդամների հետ միասին դեռ 1838 թվականին 800 000 հոգի էին հաշվվում<ref>«Ձեռնաշխատ ջուլհակների (բամբակից և բամբակի մյուս, բայց այլ նյութերի հետ խառը տեսակներից կտորեղեն գործող ջուլհակների) տառապանքները թագավորական հանձնաժողովի հետազոտման առարկա դարձան, բայց չնայած որ նրանց թշվառությունը ճանաչվեց և նրանց խղճացին, բայց և այնպես նրանց դրության բարելավումը (!) թողին դեպքի բերմունքին ու ժամանակին, և կարելի է հուսալ, որ այդ տառապանքները հիմա (20 տարի հետո՜) համարյա (nearly) չքացել են, մի բան, որին, ամենայն հավանականությամբ, նպաստեց շոգեշարժ ջուլհակահաստոցների արդի հսկայական տարածումը» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 15)։</ref>. մենք դեռ բոլորովին չենք խոսում այն ձեռնաշխատ ջուլհակների մասին, որոնք դուրս մղվեցին Ասիայում ու եվրոպական մայր ցամաքում։
  
Այսպիսով, կապիտալիստական արտադրությունը, որն ըստ էության հավելյալ արժեքի արտադրություն, հավելյալ աշխատանքի ներծծումն է, աշխատանքային օրվա երկարացումով առաջ է բերում ոչ միայն մարդկային աշխատուժի սպառում, որից խլվում են զարգացման ու գործունեության բարոյական ու ֆիզիկական նորմալ պայմանները։ Կապիտալիստական արտադրությանը առաջ է բերում բուն աշխատուժի վաղաժամ սպառում ու ոչնչացում<ref>«Նախընթաց հաշվետվությունների մեջ մենք տվինք զանազան փորձառու գործարանատերերի կարծիքներն այն մասին, որ չափից ավելի աշխատանքն,.. անկասկած հասցնում է մարդկային աշխատուժի վաղաժամ սպառման» («Children’s Employment Commission. 4th Report, 1865», 64, էջ XIII)։</ref>։ Նա մի որոշ ժամանակով երկարացնում է տվյալ բանվորի արտադրական ժամանակը, բայց դրան հասնում է նրա կյանքի տևողությունը կարճացնելով։
+
Այն սակավաթիվ դիտողությունների մեջ, որ այս կետի վերաբերմամբ դեռ մնում է անելու, մենք զուտ փաստական կողմից մասամբ կշոշափենք այն հարաբերությունները, որոնց դեռ չի հասցրել մեզ մեր թեորիական շարադրանքը։
  
Բայց աշխատուժի արժեքը պարունակում է այն ապրանքների արժեքը, որոնք անհրաժեշտ են բանվորի վերարտադրության կամ բանվոր դասակարգի բազմացման համար։ Այսպիսով, եթե աշխատանքային օրվա հակաբնական երկարացումը, որին կապիտալը հետամուտ է իր ինքնաճեցման անսահման ձգտումով, կարճացնում է առանձին բանվորների կյանքի ժամանակաշրջանը, իսկ դրա հետ միասին նաև նրանց աշխատուժի ֆունկցիայի տևողությունը, ապա անհրաժեշտ է դառնում մաշված աշխատուժի ավելի արագ փոխարինում, այսինքն՝ պետք է աշխատուժի վերարտադրության մեջ մաշվածքի ավելի մեծ ծախքեր մտնեն. Ճիշտ այնպես, ինչպես մեքենայի յուրաքանչյուր օր վերարտադրելի մասի արժեքն այնքան ավելի մեծ է, որքան ավելի արագ է մաշվում մեքենան։ Այսպիսով, կարծես թե կապիտալի սեփական շահն է մատնանշում նորմալ աշխատանքային, օր սահմանելու անհրաժեշտությունը։
+
Քանի դեռ մեքենայական արտադրությունն արդյունաբերության որոշ ճյուղում ծավալվում է ավանդական արհեստի կամ մանուֆակտուրայի հաշվին, նրա հաջողությունը նույնքան հաստատ է, որքան, օրինակ, ասեղնավոր հրացանով զինված բանակի հաջողությունը աղեղներով զինված բանակի դեմ։ Այդ առաջին ժամանակաշրջանը, երբ մեքենան դեռ նոր է իր համար գործողության ոլորտ նվաճում, վճռական նշանակություն ունի այն արտակարգ շահույթների պատճառով, որոնք արտադրվում են մեքենայի օգնությամբ։ Այդ շահույթները ո՛չ միայն կապիտալի արագացրած կուտակման աղբյուր են ինքնըստինքյան, այլև արտադրության առանձնապես բարենպաստ դրության մեջ գտնվող ճյուղերի մեջ են քաշում հասարակական այն ավելադիր կապիտալի մի զգալի մասը, որը շարունակ նորից ու նորից կազմվում և կիրառման նոր ոլորտներ է փնտրում։ Փոթորկի ու գրոհի առաջին ժամանակաշրջանի հետ կապված առանձին օգուտները շարունակ նորից ու նորից կրկնվում են արտադրության այն ճյուղերում, որտեղ մեքենաները առաջին անգամ են մտցվում։ Բայց երբ գործարանը բավականաչափ տարածվում և որոշ աստիճանի հասունություն է ձեռք բերում, մանավանդ երբ նրա սեփական տեխնիկական հիմքը, մեքենաները, իրենց հերթին սկսում են հենց մեքենաներով էլ արտադրվել, երբ ինչպես ածուխի ու երկաթի հանույթի, այնպես էլ մետաղների մշակման մեջ ու տրանսպորտի գործում ռևոլյուցիա է կատարվում, կարճ ասած՝ երբ ստեղծվում են արտադրության այն ընդհանուր պայմանները, որոնք համապատասխանում են խոշոր արդյունաբերությանը, այն ժամանակ արտադրության կապիտալիստական եղանակը ձեռք է բերում այն առաձգականությունը և արագ, թռիչքաձև ընդարձակվելու այն ունակությունը, որի առաջ սահմաններ դնողը միայն հումքն է և վաճառահանման շուկան։ Բայց մեքենաները, մի կողմից, ուղղակի են նպաստում հում նյութի ավելանալուն, ինչպես, օրինակ, cottongin-ը (բամբակի ջինը) ավելացրեց բամբակի արտադրությունը<ref>«Մյուս մեթոդները, որոնցով մեքենաներն ազդում են հում նյութի արտադրության վրա, կհիշատակվեն երրորդ գրքում։</ref>։ Մյուս կողմից, մեքենայական արդյունքի էժանությունը և տրանսպորտի ու հաղորդակցության միջոցների հեղաշրջումը ծառայում են որպես օտար շուկաներ նվաճելու գործիք։ Այդ շուկաներում արհեստային արտադրությունը քայքայելով՝ մեքենայական արտադրությունը նույն շուկաները հարկադրաբար դարձնում է համապատասխան հում նյութի արտադրության վայրեր։ Այսպես, օրին., Արևելյան Հնդկաստանը հարկադրված եղավ բամբակ, բուրդ, կանեփ, ջութ, լեղակ և այլ հումք արտադրելու Մեծ Բրիտանիայի համար<ref>'''Բամբակի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 34 540 143 ֆունտ, 1860 թ. 204 141 168 ֆունտ, 1865 թ. 445 947 600 ֆունտ։<br>'''Բրդի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 4 570 581 ֆունտ, 1860 թ. 20 214 173 ֆունտ, 1865 թ. 20 679 111 ֆունտ։</ref>։ Խոշոր արդյունաբերության երկրներում բանվորների շարքերում տեղի ունեցող մշտական «ավելորդացումը» ծնում է ուժեղ արտագաղթ և առաջ է բերում օտար երկրների գաղութացում, որոնք մետրոպոլիայի համար դառնում են հում նյութի պլանտացիաներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան դարձել է բրդի արտադրության վայր<ref>'''Բամբակի արտահանությունը Բարեհուսո հրվանդանից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 2 958 457 ֆունտ, 1860 թ. 16 574 345 ֆունտ, 1865 թ. 29 920 623 ֆունտ։<br>'''Բրդի արտահանությունն Ավստրալիայից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 21 789 346 ֆունտ, 1860 թ. 59 166 616 ֆունտ, 1865 թ. 109 734 261 ֆունտ։</ref>։ Ստեղծվում է աշխատանքի մի նոր, մեքենայական արտադրության գլխավոր կենտրոնների տեղադրությանը համապատասխանող միջազգային բաժանում, որը երկրագնդի մի մասը դարձնում է առավելապես հողագործական արտադրության մարզ։ Այդ ռևոլյուցան սերտ կապ ունի հողագործության մեջ կատարվող այն հեղաշրջումների հետ, որոնք այստեղ դեռ կարիք չկա հանգամանորեն հետազոտելու<ref>Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումն իսկ եվրոպական, հատկապես անգլիական խոշոր արդյունաբերության արդյունքն է։ Իրենց այժմյան (1866 թ.) կերպարանքով Միացյալ նահանգները դեռ այսօր էլ պետք է դիտվեն որպես Եվրոպայի գաղութ։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— «Այն ժամանակվանից Միացյալ նահանգները զարգանալով դարձել են աշխարհիս երկրորդ արդյունաբերական երկիրը, թեև դեռ ամբողջովին չեն կորցրել իրենց գաղութային բնույթը»։ Ֆ. Է.}<br>'''Բամբակի արտահանությունը Միացյալ նահանգներից Մեծ Բրիտանիա ֆունտերով.'''
 +
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD>1846 թ.</TD>
 +
        <TD align=right>401 949 393</TD>
 +
        <TD>1852 թ.</TD>
 +
        <TD align=right>765 630 544</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>1859 թ.</TD>
 +
        <TD align=right>961 707 264</TD>
 +
        <TD>1860 թ.</TD>
 +
        <TD align=right>1 115 890 608</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
 +
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=8 align=middle>'''Հացահատիկի և այլն արտահանությունը Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիա.'''</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD colspan=8 align=middle>(1850 և 1862 թթ.) (անգլիական ցենտներներով)</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ցորեն</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>թ.</TD>
 +
        <TD align=right>16 202 312</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>թ.</TD>
 +
        <TD align=right>41 033 503</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Գարի</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>3 669 653</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>6 624 800</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Վարսակ</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>3 174 801</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>4 426 991</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Տարեկան</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>388 749</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>7 108</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ցորենի ալյուր</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>3 819 440</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>7 207 113</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Եգիպտացորեն</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>5 473 161</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>11 694 818</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Bere կամ Bigg (գարու առանձին տեսակը)</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>2 039</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>7 675</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Սիսեռ</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>811 620</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>1 024 722</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ոլոռ</TD>
 +
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1850</TD>
 +
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 822 972</TD>
 +
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1862</TD>
 +
        <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
 +
        <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2 037 137</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>Ընդհանուր արտահանությունը</TD>
 +
        <TD>1850</TD>
 +
        <TD>թ.</TD>
 +
        <TD align=right>34 365 801</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1862</TD>
 +
        <TD>թ.</TD>
 +
        <TD align=right>74 083 351</TD>
 +
    </TR>
 +
</TABLE></ref>։
  
Ստրկատերն իր բանվորին գնում է ճիշտ այնպես, ինչպես նա իրեն համար ձի է գնում։ Ստրուկին կորցնելով՝ նա կորցնում է նաև իր կապիտալը, որը պետք է փոխհատուցվի ստրկաշուկայում կատարվող նոր ծախսումով։ Բայց «ինչպիսի ճակատագրական-կործանիչ ազդեցություն էլ գործեն Գեորգիայի բրնձի արտերն ու Միսսիսիպիի ճահիճները մարդկային օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, մարդկային կյանքի այդ կործանումն այնքան մեծ չէ, որ այն կարելի չլիներ վերականգնել Վիրգինիայի ու Կենտուկկիի նեգրերի լիառատ բուծարանների միջոցով։ Տնտեսական այն նկատառումները, որոնք կարող էին մի տեսակ երաշխիք ծառայել ստրուկների նկատմամբ մարդկային վերաբերմունքի համար, որչափով նրանք նույնացնում են տիրոջ շահերն ու ստրուկի պահպանումը, ստրկավաճառքը մտցնելուց հետո, ընդհակառակը, դառնում են ստրուկի նկատմամբ ամենաանխնա վերաբերմունքի պատճառ, որովհետև եթե նրան կարելի է փոխարինել նեգրերի օտար բուծարաններից բերած նոր ստրուկով, ապա ստրուկի կյանքի տևողությունն ավելի պակաս կարևոր է դառնում, քան նրա աշխատանքի արտադրողականությունն այն միջոցին, քանի դեռ այն շարունակվում է։ Ուստի այն երկրներում, ուր ստրուկներ են ներմուծվում, ստրկատիրական տնտեսության կանոնը հետևյալն է. ամենաիրական տնտեսումն այն է, որ մարդ-անասունից (human cattle) ըստ հնարավորին քիչ ժամանակում աշխատանքի որքան կարելի է մեծ մասսա քամվի։ Հենց արևադարձային կուլտուրա ունեցող երկրներում, որտեղ տարեկան շահույթը հաճախ հավասար է լինում պլանտացիաների ամբողջ կապիտալին, նեգրերի կյանքը զոհ է բերվում ամենից ավելի անխնա կերpով։ Արևմտյան Հնդկաստանի հողագործությունը, որ առասպելական հարստություններ օրրանն է դարերի ընթացքում, աֆրիկյան ցեղի միլիոնավոր մարդ է կլանել։ Մեր ժամանակներում ևս Կուբայում, որտեղ շահույթները միլիոններով են հաշվվում, որտեղ պլանտատորները մի-մի իշխան են, ստրուկների մի զգալի մասն ամեն տարի ուղղակի ոչնչանամ է ո՛չ միայն սննդի չափից դուրս կոշտության և անընդհատ հյուծիչ չարչարանքի հետևանքով, այլև չափից ավելի աշխատանքից և քնի ու հանգստի պակասությունից դանդաղորեն խոշտանգվելու հետևանքով»<ref>J. E. Cairnes: «The Slave Power». London 1862 էջ 110, 111։</ref>։
+
Պարոն Գլադստոնի նախաձեռնությամբ համայնքների պալատը 1867 թ. փետրվարի 17-ին կարգադրեց վիճակագրական տվյալներ հավաքել այն ամեն տեսակ հացի մասին, որը, որպես հացահատիկ ու ալյուր, 1831—1866 թվականներին ներմուծվել էր Միացյալ թագավորություն և արտահանվել այն տեղից։ Ներքևում ես բերում եմ այդ վիճակագրական տվյալների ընդհանուր ամփոփումը։ Ալյուրը վեր է ածված հացահատիկի կվարտերների։
  
Mutato nomine de te fabula narratur! [Ուրիշի անվան տակ քո՜ մասին է այս պատմությունը։] Ստրկավաճառքը փոխարինենք աշխատանքի շուկայո՜վ, Կենտուկկին և Վիրգինիան՝ Իռլանդիայով և Անգլիայի, Շոտլանդիայի ու Ուելսի հողագործական շրջաններո՜վ, Աֆրիկան՝ Գերմանիայո՜վ։ Մենք, տեսանք, թե ինչպես չափից ավելի աշխատանքն ամայացնում է Լոնդոնի հացագործների շարքերը, այնուամենայնիվ, Լոնդոնի աշխատանքի շուկան միշտ լիքն է հացի փռերում մեռնելու գերմանացի ու այլ թեկնածուներով։ Բրուտությունը, ինչպես տեսանք, արդյունաբերության այն ճյուղերից մեկն է, որտեղ բանվորները կյանքի ամենակարճ տևողություն ունեն։ Բայց արդյոք այդ պատճառով բրուտների պակասություն զգացվո՞ւմ է։ Զոզայ Ուեջվուդը, արդի բրուտային արտադրության հնարողը, որ ինքն էլ ծագում ով սովորական բանվոր է եղել, 1785 թվականին համայնքների պալատի առաջ հայտարարեց, թե ամբողջ արտադրության մեջ զբաղված են 15-ից մինչև 20 հազար մարդ<ref>John Ward: «The Borough of Stoke-upon-Trent etc.». London 1843, էջ 42։</ref>։ 1861 թվականին այդ արդյունաբերության միայն քաղաքային կենտրոնների բնակչությունը Մեծ Բրիտանիայում կազմում էր 101 302 մարդ։ «Բամբակեղենի արդյունաբերությունը արդեն 90 տարի է, որ գոյություն ունի... Անգլիական ցեղի երեք սերնդին համապատասխանող ժամանակամիջոցում նա բամբակեղենի բանվորների ինը սերունդ է կուլ տվել»<ref>Ֆեռենդի ճառը համայնքների պալատում  1863 թ. ապրիլի 27-ին։</ref>։ Ճիշտ է, տենդային վերելքի առանձին ժամանակաշրջաններում աշխատանքի շուկան աշխատուժի առաջարկի լուրջ պակասություն է ցույց տվել։ Այդպես եղավ. օրինակ, 1834 թվականին։ Բայց այստեղ պարոնայք գործարանատերերը Poor Law Commissioner-ներին [աղքատախնամ հիմնարկներին] առաջարկեցին հողագործական շրջանների «ավելորդ բնակչությունն» ուղարկել դեպի հյուսիս, հայտարարելով, որ «գործարանատերերը կկլանեն և կսպառեն այն»<ref>«Այն կկլանվի ու կսպառվի գործարանատերերի կողմից։ Տառացիորեն այսպես էր ասում բամբակեղենի գործարանատերերի հայտարարությունը» (նույն տեղում)։</ref>։ Ահա նրանց իսկական բառերը։ «Poor law Commisioner-ների համաձայնությամբ գործակալներ ուղարկվեցին Մանչեստր։ Հողագործական բանվորների ցուցակները պատրաստվեցին և հանձնվեցին այդ գործակալներին։ Գործարանատերերը նետվեցին բյուրո և երբ նրանք ընտրեցին, ինչ որ իրենց հարկավոր էր, ամբողջ ընտանիքներ ուղարկվեցին Անգլիայի հարավից։ Մարդկային այդ բեռները, վրաները պիտակներ կպցրած, ապրանքային հակերի նման, տեղ հասցվեցին ջրանցքներով և բեռնասայլերով. մի քանիսը տեղ հասան ոտքով, շատերը ճանապարհը կորցրին և կիսաքաղց թափառում էին մանուֆակտուրային շրջաններում։ Այդ գործը առևտրի մի իսկական ճյուղի չափեր ընդունեց։ Համայնքների պալատը համարյա անհավատալի կհամարի այս բանը։ Մարդկային մսի այսպիսի կանոնավոր առևտուրը, այսպիսի շահառությունը շարունակվում էր անընդհատ, և Մանչեստրի գործակալներն այդ մարդկանց գնում ու վաճառում էին Մանչեստրի գործարանատերերին այնպես կանոնավոր կերպով, ինչպես նեգրերն են վաճառվում հարավային նահանգների բամբակի պլանտատորներին... 1860 թվականը բամբակեղենի արդյունաբերության գագաթնակետն է... Նորից բանվորական ձեռքերի պակաս զգացվեց։ Գործարանատերերը նորից դիմեցին մարդկային միս վաճառող գործակալներին և վերջինները տակն ու վրա արին Գորսետի բոլոր ավազակույտերը, Դևոնի բլուրներն ու Ուիլտսի հարթավայրերը, բայց բնակչության ավելցուկն արդեն խժռված էր»։ «Bury Guardian»-ը դառնագին գանգատվում էր, թե անգլո-ֆրանսիական առևտրական պայմանագիրը կնքելուց հետո կարող էր կլանվել 10 հազար հավելյալ ձեռք, իսկ շուտով դեռ 30 կամ 40 հազարից էլ ավելի կպահանջվեր։ Այն բանից հետո, երբ 1860 թվականին մարդկային մսի առևտրի գործակալներն ու ենթագործակալները բավական ապարդյուն կերպով տակնուվրա արին հողագործական ֊շրջանները, գործարանատերերի մի պատգամավորություն դիմեց Poor Law Board-ի [աղքատախնամ բարձրագույն հիմնարկի] նախագահ պ. Վիլյերսին, խնդրելով, որ նրանց կրկին թույլատրվի աշխատատներից աղքատների երեխաներ ու որբեր վերցնել գործարանների համար<ref>Նույն տեղում։ Չնայած գործարանատերերի նկատմամբ տածած իր ամբողջ համակրանքին, Վիլյերսը «օրենքի» կողմից դրվեց այնպիսի դրության մեջ, որ ստիպված եղավ մերժելու գործարանատերերի ապորինի պահանջները։ Սակայն այդ պարոններն իրենց նպատակին հասան աղքատների տեղական հոգարարձությունների ծառայակամության շնորհիվ։ Գործարանային տեսուչ պ. Ա. Ռեդգրեյվը հավատացնում է, որ այս անգամ այն «սիստեմը», ըստ որի որբերն ու աղքատների երեխաները «օրենքով» համարվում են աշկերտներ (apprentices), չուղեկցվեց առաջվա չարաշահումներով»։ (Այդ «չարաշահումների» մասին հմմտ. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England», Leipzig 1845 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III]),— թեև, իհարկե, մի դեպքում «սիստեմի չարաշահում թույլատրվեց այն աղջիկների ու դեռատի կանանց նկատմամբ, որոնք Շոտլանդիայի հողագործական շրջաններից բերվեցին Լանկաշիր ու Չեշիր»։ «Սիստեմը» այն է, որ գործարանատերը որոշ ժամկետով պայմանագիր է կնքում աղքատանոցների վարչության հետ։ Գործարանատերը պարտավոր է երեխաներին կերակրել, հագցնել ու կացարան տրամադրել և մի քիչ էլ փող տալ։ Տարօրինակ է հնչում պ. Ռեդգրեյվի հետևյալ դիտողությունը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ 1860 թվականը անգլիական բամբակեղենի արդյունաբերության նույնիսկ ծաղկման տարիների շարքում եզակի տեղ է գրավում, և աշխատավարձը արտասովոր բարձր մակարդակի հասավ, որովհետև նոր բանվորներ վարձելու արտակարգ պահանջարկը դեմ առավ Իռլանդիայի բնակչության պակասելուն, անգլիական ու շոտլանդական հողագործական շրջանների բնակչության անօրինակ արտագաղթին դեպի Ավստրալիա ու Ամերիկա, անգլիական մի քանի հողագործական շրջանների բնակչության դրականապես պակասելուն,. որ տեղի ունեցավ մասամբ այն բանի հետևանքով, որ հաջողությամբ գլուխ բերվեց կենսական ուժի խորտակումը, մասամբ էլ այն բանի հետևանքով, որ մարդկային մսի առևտրականներն արդեն օգտագործել էին ամբողջ ավելցուկ բնակչությունը։ Եվ, չնայած այդ բոլորին, պ. Ռեդգրեյվն ասում է. «Այնուամենայնիվ, այս տեսակի աշխատանքը (աղքատանոցների երեխաների աշխատանքը) միայն այն ժամանակ է կիրառվում, երբ ուրիշ բանվորներ գտնել բնավ չի .լինում, որովհետև այն թանկ աշխատանք է (high-priced labour)։ 13 տարեկանից մեծ դեռահասի սովորական աշխատավարձը հավասար է շաբաթական մոտավորապես 4 շիլլինգի. բայց 50 կամ 100 այդպիսի դեռահասների կացարան տալ, հագցնել, կերակրել, ապահովել նրանց բժշկական օգնությունն ու պատշաճ հսկողությունը և, բացի դրանից, դեռ մի փոքրիկ գումար էլ փողով տալ,— դրա համար շաբաթական մարդագլուխ 4 շիլլինգը քիչ է» («Reports of the Insp. of Factories for 30th April 1860», էջ 27)։ Պարոն Ռեդգրեյվը մոռանում է ասել, թե բանվորն ինքն, ինչպե՛ս կարող է իր. երեխաների համար այդ բոլորն անել իր 4 շիլլինգ աշխատավարձով, եթե գործարանատերը չի կարող այդ անել 50 կամ 100 տղաների համար, որոնք միասին են ապրում, ընդհանուր ապրուստ ու հսկողություն ունեն։ Որպեսզի բնագրի հիման վրա հնարավոր սխալ հետևություններ չարվեն, ես պետք է նկատեմ նաև, որ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունն այն ժամանակվանից, երբ նա ենթարկվեց 1850 թվականի գործարանային օրենքին, որը կարգավորում էր աշխատանքային օրը և այլն,— այն պետք է Անգլիայի օրինակելի արդյունաբերությունը համարել։ Անգլիական բամբակարդյունաբերական բանվորն ամեն տեսակետից բարձր է կանգնած մայր ցամաքում բնակվող իր բախտակից ընկերոջից։ «Պրուսական գործարանային բանվորը շաբաթական առնվազն 10 ժամ ավելի է աշխատում, ֊քան նրա անգլիական մրցակիցը, իսկ եթե նա տանը աշխատում է իր սեփական ջուլհակահաստոցով, այն ժամանակ վերանում է նրա հավելյալ աշխատաժամերի այդ սահմանը ևս» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1855», էջ 103)։ Վերոհիշյալ գործարանային տեսուչ Ռեդգրեյվը 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսից հետո ուղևորվեց մայր ցամաք, առանձնապես Ֆրանսիա ու Պրուսիա, որպեսզի այնտեղի գործարանային կարգերը հետազոտի։ Ահա թե նա ինչ է ասում պրուսական գարծարանային բանվորի մասին. «Նա ստանում է մի աշխատավարձ, որ բավական է այն հասարակ սնունդն ու չնչին կոմֆորտը ձեռք բերելու համար, որոնց նա սովոր է և որոնցից գոհ է... Նա ավելի վատ է ապրում ու ավելի է աշխատում , քան իր անգլիական եղբայրակիցը» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1853», էջ 85)։</ref>։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD colspan=9 align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ 1866 ԹՎԱԿԱՆԸ</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1831—1835</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1836—1840</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1841—1845</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1846—1850</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1851—1855</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1856—1860</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1861—1865</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1866</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ներմուծումը (կվարտերներով)</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 096 873</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 389 729</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 843 865</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 776 552</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 345 237</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 913 612</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>15 009 871</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16 457 340</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Արտահանումը (կվարտերներով)</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>225 303</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>251 770</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>139 056</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>155 461</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>307 491</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>341 150</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>302 754</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>216 218</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Տարեկան միջին ներմուծման գերակշռումը<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; արտահանման համեմատությամբ</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>874 110</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 137 959</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 704 809</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 621 091</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 037 740</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 572 462</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>14 707 117</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16 241 122</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Տարեկան միջինը ամեն մի ժամանակաշրջանի համար</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24 621 107</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>25 929 507</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 262 559</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 797 598</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 572 923</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28 391 544</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>29 381 760</TD>
 +
        <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>29 935 404</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Հացի և մյուս մթերքների միջին քանակը կվարտերներով,<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;  որ տարեկան սպառում է ամեն մի բնակիչ՝ ամբողջ<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; բնակչության  մեջ հավասար բաշխելու դեպքում,<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; և որը մի հավելում է տեղական արտադրությանը</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,036</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,082</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,099</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,310</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,291</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,372</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,501</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,543</TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
Ընդհանրապես փորձը ցույց է տալիս կապիտալիստին, որ գոյություն ունի մի որոշ մշտական գերբնակչություն, այսինքն՝ գերբնակչություն այն պահանջի համեմատությամբ, որ յուրաքանչյուր տվյալ պահին գոյություն ունի կապիտալի արժեքը մեծացնելու համար, թեև այդ գերբնակչությունը կազմվում է տկարացած, արագ թառամող, մեկը մյուսին դուրս մղող, այսպես ասած՝ խակ-խակ քաղված մարդկային սերունդներից<ref>«Չափից դուրս աշխատանքից մարդիկ մեռնում են ապշելի արագությամբ, բայց մեռնողների տեղերը իսկույն լցվում են նորից, և անձերի հաճախակի հաջորդափոխությունը ոչ մի փոփոխություն առաջ չի բերում բեմի վրա» («England and America». London 1833, հ. I, 55։ Հեղինակն է Է. Գ. Ուեկֆիլդը)։</ref>։ Մյուս կողմից՝ փորձը լրջմիտ դիտողին ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստական արտադրությունը, որ պատմական տեսակետից դեռ երեկ է ծնունդ առել, արդեն արագ ու խոր արմատից կտրել է ժողովրդի կենսական ուժը, թե ինչպես արդյունաբերական բնակչության այլասերումը դանդաղում է գյուղի անձեռնմխելի մնացած կենսունակ տարրերին շարունակ կլանելու շնորհիվ միայն և թե ինչպես գյուղական բանվորներն անգամ սկսում են արդեն բնաջնջվել, չնայած թարմ օդին ու նրանց մեջ անսահման իշխող priticiple of natural selection-ին [բնական ընտրանքի սկզբունքին], որի շնորհիվ կյանքում դիմանում են միայն ամենաուժեղ անհատները<ref>Տե՛ս «Public Health. Sixth Report of the Medical Officer of the Privy Council, 1863»։ Հրապարակված է Լոնդոնում 1864 թվականին։ Այս հաշվետվությունը խոսում է հենց հողագործական բանվորների մասին։ «Սետեռլենդ կոմսությունը ներկայացրել են որպես այնպիսին, որտեղ լուրջ բարելավումներ են արված, բայց վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ այդ կոմսության այն շրջաններում, որոնք մի ժամանակ այնպես հռչակված էին տղամարդկանց գեղեցկությամբ ու զինվորների քաշությամբ, բնակչությունն ապասերվել, դարձել է մի չորացած ու հիվանդոտ ռասա։ Ամենաառողջ ծովամերձ վայրերում, որոնք ընկած են բլրալանջերին, երեխաների դեմքերն այնպես նիհար ու գունատ են, ինչպես կարող .էին լինել Լոնդոնի որևէ խուլ փողոցի նեխած մթնոլորտում միայն» (Thornton: «Overpopulatian and its Remedy». London 1846, էջ 74. 75)։ նրանք փաստորեն նման են այն 30 000 «gallant Highlander»-ին [«քաջառողջ լեռնցիներին»], որոնց Գլազգոն տեղավորում է իր wynd-երում ու close-ներում [նկուղներում ու որջերում] պոռնիկների ու գողերի հետ մի կույտի մեջ։</ref>։ Եթե կապիտալը այնքան «լավ հիմունքներ» ունի բանվորների ներկա սերնդի տառապանքները ժխտելու ճամար, ապա նրա պրակտիկ գործունեության վրա նույնքան քիչ է ազդում մարդկության ապագա այլասերման, այսինքն՝ վերջիվերջո նրա անխուսափելի մահացման հեռանկարը, որքան երկրի՝ արեգակի վրա ընկնելու հնարավորության վերաբերյալ նկատառումները։ Ակցիաների ամեն մի սպեկուլացիայի ժամանակ յուրաքանչյուր մարդ գիտե, որ փոթորիկը երբևիցե պայթելու է, բայց ամեն մեկը հույս ունի, որ այն կպայթի իր մերձավորի գլխին այն բանից հետո, երբ իրեն կհաջողվի ոսկու անձրևը հավաքել ու մի ապահով տեղ թաքցնել։ Après moi le déluge! [Ինձնից հետո թեկո՜ւզ ջրհեղեղ] — ահա ամեն մի կապիտալիստի ու ամեն մի կապիտալիստական ազգի լոզունգը։ Ուստի կապիտալը անողոք է դեպի բանվորի առողջությունն ու կյանքը ամենուրեք, որտեղ հասարակությունը նրան չի հարկադրում այլ վերաբերմունք ունենալու113113<ref>«Թեև բնակչության առողջությունն ազգային կապիտալի այնքան կարևոր տարրն է։ Բայց, դժբախտաբար, թվում է, թե պետք է խոստովանել, որ կապիտալիստներն ամենևին տրամադիր չեն այդ գանձը պահպանելու և գնահատելու... Գործարանատերերը հարկադրված էին ուշադիր լինելու դեպի բանվորների առողջությունը» («Times», 5 նոյեմբերի 1861 թ.)։ «Վեստ Ռայդինգի տղամարդիկ ամբողջ մարդկության մահուդագործներն են դարձել... Բանվոր բնակչության առողջությունը զոհաբերվեց, և մի քանի սերունդ անց ռասան կայլասերվեր, եթե տեղի չունենար դիմադրություն։ Երեխաների աշխատանքի ժամերը սահմանափակվեցին և այլն» («Reports of the Registrar General for October 1861»)։</ref>։ Ֆիզիկական ու հոգևոր խեղանդամության, վաղաժամ մահվան, չափից դուրս աշխատանքից խոշտանգումների վերաբերյալ գանգատներին նա պատասխանում է՝ ինչպե՞ս կարող են այդ տանջանքները տանջել մեզ, երբ դրանք ավելացնում են մեր հաճույքը (շահույթը)։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ այդ բանը կախված էլ չի առանձին կապիտալիստի բարի կամ չար կամքից։ Կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքները ազատ կոնկուրենցիայի պայմաններում առանձին կապիտալիստի նկատմամբ գործում են որպես արտաքին հարկադրական օրենքի<ref>Այս պատճառով մենք տեսնում ենք, օրինակ, որ 1863 թվականի սկզբին 26 ֆիրմա, որոնք ընդարձակ բրուտանոցներ ունեին Ստաֆֆորդշիրում, նույն թվում նաև Ջ. Ուեշվոուդ և որդիներ ֆիրման, մի աոանձին հուշագրով «պետության հզոր միջամտության մասին են միջնորդում»։ «Կոնկուրենցիան ուրիշ կապիտալիստների հետ» նրանց թույլ չի տալիս երեխաների աշխատաժամանակի որևէ «հոժարակամ» սահմանափակում մտցնել և այլն։ «Ուստի որքան էլ մենք գանգատվենք վերոհիշյալ չարիքից, անկարելի կլիներ այն վերացնել գործարանատերերի միջև որևէ համաձայնությամբ... Նկատի ունենալով այս բոլոր հանգամանքները, մենք այն համոզմունքին ենք եկել, որ անհրաժեշտ է մի հարկադրական օրենք» («Children’s Employment Commission. 1st Report, 1863», էջ 322)։<br>'''114-րդ ծանոթագրության հավելում'''.— Շատ ավելի զարմանալի օրինակ է տալիս մեզ ամենամոտիկ անցյալը։ Գործերի տենդագին ընթացքի շրջանում բամբակի բարձր գները Բրեկբեռնի բամբակեղենի մանածագործարանների տերերին դրդեցին փոխադարձ համաձայնությամբ իրենց գործարաններում աշխատաժամանակը մի որոշ ժամկետով կրճատել։ Այդ ժամկետը լրացավ մոտավորապես նոյեմբերի վերջին (1871 թ.)։ Մինչ այդ այն հարուստ գործարանատերերը, որոնք մանումը միացրել էին գործելու հետ, օգտագործեցին արտադրության այդ համաձայնությամբ պայմանավորված կրճատումը՝ իրենց սեփական գործն ընդարձակելու և այդպիսով մանր ձեռնարկատերերի հաշվին մեծ շահույթներ կորզելու համար։ Վերջինները, այդ դժվարին դրությունից ելք որոնելով։ դիմեցին գործարանային բանվորներին, կոչ անելով նրանց՝ լրջորեն զբաղվելու իննժամյա աշխատանքային օրվա ագիտացիայով, և այդ նպատակի համար փողով օգնություն խոստացան նրանց։</ref>։
+
Գործարանային արտադրության վիթխարի թռիչքաձև ընդարձակելիությունը և նրա կախումը համաշխարհային շուկայից անհրաժեշտորեն առաջ են բերում տենդագին արտադրություն և նրան հաջորդող շուկաների գերալցում, որոնց կծկվելու ժամանակ կաթված է առաջանում։ Արդյունաբերության կյանքը փոխարկվում է միջին աշխուժացման, ծաղկման, գերարտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների մի հաջորդական շարքի։ Այն անհուսալիությունն ու անհաստատությունը, որոնց ենթարկվում են մեքենական արտադրության կողմից բանվորի վաստակն ու, հետևապես, նաև նրա գոյությունը, նորմալ երևույթ են դառնում, երբ հաստատվում է արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների այդպիսի հաջորդափոխություն։ Բացի ծաղկման ժամանակաշրջաններից, կապիտալիստների միջև մոլեգնում է կատաղի պայքարը շուկայում իրենց անհատական տեղը գրավելու համար։ Շուկայում նրանց հասանելիք բաժինը ուղիղ հարաբերական է արդյունքների էժանությանը։ Բացի դրա առաջացրած պայքարից, որն արտահայտվում է կատարելագործված, աշխատուժը փոխարինող մեքենաներ ու արտադրության նոր մեթոդներ գործածելու ասպարեզում, ամեն անգամ մի որոշ կետում երևան է դալիս մի այլ ձգտում՝ ապրանքներն էժանացնել աշխատավարձը բռնի կերպով աշխատուժի արժեքից ցած իջեցնելու միջոցով<ref>Մի կոչի մեջ, որ Լեստերի կոշկագործարանների տերերի «լոկաուտի» հետևանքով փողոց նետված բանվորները 1866 թվականի հուլիսին ուղղել էին «Trade Societies of England»-ին [Անգլիայի պրոֆեսիոնալ ընկերություններին], ասված է ի միջի այլոց. «Մոտ 20 տարի առաջ Լեստերի կոշկագործության մեջ հեղաշրջում կատարվեց այն բանի հետևանքով, որ կարելու փոխարեն սկսեցին մեխով ամրացնել։ Այն ժամանակ կարելի էր լավ վարձատրություն ստանալ։ Շուտով այս նոր գործը շատ ընդարձակվեց։ Մեծ կոնկուրենցիա սկսվեց տարբեր ֆերմաների միջև, որոնք ապրանք էին արտադրում։ Բայց շուտով առաջ եկավ մի ավելի վատթար տեսակի կոնկուրենցիա՝ ավելի էժան գներով (undersell) շուկայում միմյանց տապալելու ձգտումը։ Շուտով վնասակար հետևանքներ երևան եկան նրանով, որ աշխատավարձն իջեցրին, և աշխատանքի գնի անկումն այնպիսի սրընթաց արագությամբ էր կատարվում, որ հիմա շատ ֆիրմաներ նախկին աշխատավարձի միայն կեսն են վճարում։ Եվ, այնուամենայնիվ, թեև աշխատավարձն ավելի ու ավելի է ընկնում, շահույթները, ըստ երևույթին, աճում են աշխատանքի գնահատման ամեն մի փոփոխման հետ»։— Գործարանատերերն արդյունաբերության նույնիսկ աննպաստ ժամանակաշրջաններն այնպես են օգտագործում, որ աշխատավարձի չափազանց իջեցումով, այսինքն՝ բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներն ուղղակի գողանալով, արտակարգ շահույթներ են ձեռք բերում։ Ահա մի օրինակ։ Խոսքը վերաբերում է Կովենտրիի մետաքսագործության ճգնաժամին. «Այն ցուցմունքներից, որ ես ստացել եմ ինչպես գործարանատերերից, այնպես էլ բանվորներից, անկասկած հետևում է, որ աշխատավարձը շատ ավելի մեծ չափով է իջեցվել, քան օտարերկրյա արտադրողների կոնկուրենցիան ու այլ հանգամանքներն էին հարկադրում։ Ջուլհակների մեծամասնությունը 30-ից մինչև 40% իջեցրած վարձով է աշխատում։ Մի կտոր ժապավենը, որի համար ջուլհակը հինգ տարի առաջ ստանում էր 6 — 7 շիլլինգ, հիմա նրան տալիս է միայն 3 շիլլինգ 3 պ. կամ 3 շիլլինգ 6 պ., մի ուրիշ աշխատանք, որի համար առաջ վճարում էին 4 շիլլինգ և 3 շիլլիինգ 3 պենս, հիմա տալիս է միայն 2 շիլլինգ կամ 2 շիլլինգ 3 պենս։ Աշխատավարձը ավելի է իջեցված քան անհրաժեշտ է պահանջարկն աշխուժացնելու համար։ Իրոք, ժապավենի բազմաթիվ տեսակների համար աշխատավարձի իջեցմանը երբևիցե չի ուղեկցել ապրանքի գնի որևէ իջեցում» (Հանձնաժողովի անդամ Ֆ. Դ. Լոնջի հաշվետվությունը «Children's Employment Commission. 5th Report 1866»-ում, էջ 114, № 1)։</ref>։
  
Նորմալ աշխատանքային օրվա սահմանումը կապիտալիստի ու բանվորի միջև մղված բազմադարյան պայքարի հետևանքը եղավ։ Բայց այդ պայքարի պատմության մեջ երկու հակադիր հոսանքներ են երևան դալիս։ Համեմատենք, օրինակ, մեր ժամանակի անգլիական գործարանային օրենսդրությունն անգլիական բանվորական ստատուտների հետ XIV դարից սկսած մինչև XVIII դարի կեսը115115<ref>Բանվորական այդ ստատուտները, որ մենք միաժամանակ գտնում ենք նաև Ֆրանսիայում, Նիդեռլանդիայում և այլն, Անգլիայում միայն 1813 թվականին պաշտոնապես վերացվեցին արդեն այն բանից հետո, երբ նրանք վաղուց վերացված էին հենց արտադրական հարաբերությունների հետևանքով։</ref>։ Մինչդեռ արդի գործարանային օրենքը բռնի կերպով կարճացնում է աշխատանքային օրը, հիշյալ ստատուտները ձգտում են բռնի կերպով երկարացնել այն։ Բայց այն էլ պետք է ասել, որ կապիտալի հավակնությունները սաղմնային վիճակում, երբ նա նոր-նոր է գոյանում, և, հետևապես, բավական քանակությամբ հավելյալ աշխատանք ներծծելու իր իրավունքն առայժմ ապահովում է ո՛չ միայն լոկ տնտեսական հարաբերությունների շնորհիվ, այլև պետական իշխանության աջակցությամբ,— այդ հավակնությունները չափազանց համեստ են թվում, եթե դրանք համեմատենք այն զիջումների հետ, որ նա ստիպված է անելու հասուն հասակում՝ քրթմնջալով ու դիմադրելով։ Դարեր հարկավոր եղան, մինչև որ «ազատ» բանվորը արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետևանքով կամովին համաձայնեց, այսինքն՝ հասարակական պայմանների հետևանքով հարկադրված եղավ սովորական կենսամիջոցների գնով վաճառելու իր կյանքի ամբողջ գործուն ժամանակը, նույնիսկ բուն աշխատունակությունը,— հարկադրված եղավ վաճառելու իր անդրանկությունը մի աման ոսպե ապուրով։ Ուստի, շատ բնական է, որ աշխատանքային օրվա այն երկարացումը, որին ֊կապիտալը XIV դարի կեսերից մինչև XVII դարի վերջը պետական իշխանության միջոցով աշխատում է հարկադրել չափահաս բանվորներին, մոտավորապես զուգադիպում է աշխատաժամանակի այն սահմաններին, որ XIX դարի երկրորդ կեսին պետությունը դնում Է այստեղ ու այնտեղ երեխաների արյունը կապիտալ դարձնելու համար։ Այն, ինչ որ այժմ, օրինակ, Մասսաչուզետսի նահանգում, որ մինչև վերջին ժամանակները հյուսիս-ամերիկյան ռեսպուբլիկայի ամենաազատ նահանգն էր, հայտարարված է 12 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի օրինական սահման, Անգլիայում դեռևս XVII դարի կեսերին քաջառողջ արհեստավորների, պնդակազմ գյուղատնտեսական բատրակների ու հսկա դարբինների նորմալ աշխատանքային օրն էր<ref>«12 տարեկանից փոքր ոչ մի երեխա որևէ մանուֆակտուրային ձեռնարկության մեջ չպետք է 10 ժամից ավելի աշխատի օրվա ընթացքում» («General Statutes of Massachusetts», 63, գլ. 12)։ (Այս որոշումները հրատարակվել են 1836—1858 թվականներին)։ «Բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի թղթեղենի, ապակեղենի, քաթանեղենի բոլոր գործարաններում և երկաթեղենի ու պղնձեղենի գործարաններում օրվա մեջ 10 ժամ տևող աշխատանքը պետք է դիտվի որպես օրենքով սահմանված օրական աշխատանք։ Նաև պատվիրվում է որևէ գործարանում աշխատող ոչ մի փոքրահասակի այսուհետև աշխատանքի մեջ չպահել կամ աշխատելու չհարկադրել օրական 10 ժամից կամ շաբաթական 60 ժամից ավելի, և որ 10-ժամյա հասակը չլրացրած ոչ մի փոքրահասակ այս նահանգի սահմաններում այսուհետև ոչ մի գործարան չընդունվի որպես բանվոր։ (State of New-Jersey. An act to limit the hours of labour etc.», § 1 և 2։ 1851 թ. մարտի 11-ի օրենք)։ «Արգելվում է 12—15 տարեկան փոքրահասակներին ստիպել որևէ մանուֆակտուրային ձեռնարկության մեջ աշխատելու օրական 11 ժամից ավելի, այն էլ առավոտյան ժամի 5-ից վաղ և երեկոյան 7½-ից ուշ» («Revised Statutes of the State of Rhode Island etc.», գլ.139, § 23, 1 հուլիսի 1857 թ.)։</ref>։
+
Հետևապես, գործարանային բանվորների թվի աճումը պայմանավորված է գործարաններում ներդրված ամբողջ կապիտալի հարաբերականորեն շատ ավելի արագ աճումով։ Բայց այդ պրոցեսը կատարվում է միայն արդյունաբերական ցիկլի մակընթացության ու տեղատվության ժամանակաշրջանների ներսում։ Բացի դրանից, նա միշտ ընդհատվում է տեխնիկական առաջադիմության շնորհիվ, որը բանվորներին փոխարինում է մերթ պոտենցիալ կերպով, մերթ դուրս է մղում փաստորեն։ Մեքենայական արտադրության այդպիսի որակական փոփոխությունները բանվորներին միշտ հեռացնում են գործարանից կամ փակում են նրա դռները նորակոչիկների նոր հոսանքի առաջ, այնինչ գործարանների լոկ քանակական ընդարձակումը, բացի դուրս նետվածներից, թարմ կոնտինգենտին էլ է կլանում։ Այսպիսով, բանվորները շարունակ ներձգվում և արտամղվում են, մի կողմից մյուս կողմն են նետվում, և այդ ուղեկցվում է հավաքագրվող բանվորների սեռի, տարիքի ու հմտության մշտական փոփոխություններով։
  
Առաջին «Statute of Labourers»-ը [«Բանվորական ստատուտը»] (23, Էդուարդ III, 1349) հրատարակելու անմիջական առիթը (ոչ թե պատճառը, որովհետև այդ տեսակ օրենքները հրատարակվում են դարերի ընթացքումդ չնայած որ նախորդ առիթը չքացած է լինում) այն մեծ ժանտախտն էր, որը բնակչությունը պակասեցրեց այն աստիճան, որ, ինչպես ասում է մի տորի հեղինակ, «պատշաճ գներով (այսինքն՝ այնպիսի գներով, որոնք գործատերերին պատշաճ քանակով հավելյալ աշխատանք թողնեին) բանվորներ գտնելու դժվարությունն իսկապես անտանելի էր դարձել»<ref>«Sophisms of Free Trade», 7-րդ հրատ., London 1850, էջ 205։ Իդեպ, միևնույն տորին ավելացնում է. «Պառլամենտական այն օրենքները, որոնք կարգավորում Էին աշխատավարձը ի վնաս բանվորների և հօգուտ աշխատանքը վարձողների, պահպանվեցին 464 տարի տևող մի երկար ժամանակաշրջան։ Բնակչությունն աճել է։ Այդ օրենքներն այժմ դարձել են ավելորդ ու ծանրաբեռնիչ» (նույն տեղում, էջ 206)։</ref>։ Այդ պատճառով օրենքն սկսեց հարկադիր եղանակով թելադրել պատշաճ աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքային օրվա սահմանները։ Վերջին կետը, որը միայն մեզ այստեղ հետաքրքրում է՝ աշխատանքային֊ օրվա հարկադրական սահմանումը, կրկնված է 1496 թվականի ստատուտի մեջ (Հենրիխ VII-ի ժամանակ)։ Բոլոր արհեստավորների (artficers) և հողագործական բանվորների աշխատանքային օրը մարտից մինչև սեպտեմբեր պետք է տևեր առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան 7—8-ը, սակայն այնպես էլ չհաջողվեց այդ օրենքը գործնականում իրականացնել, բայց ուտելու համար նշանակված ժամանակը սահմանվեց 1 ժամ նախաճաշի համար, 1½ ժամ ճաշի համար՝ և ժամի 4-ին դարձյալ ½ ժամ ուտելու համար, այսինքն՝ ճիշտ երկու անգամ ավելի, քան սահմանում է ներկայումս գործող գործարանային օրենքը<ref>Ջ. Ուեյդը իրավամբ նկատում է այս ստատուտի առթիվ. «l496 թվականի ստատուտից հետևում է, որ սննդի ծախսը արհեստավոր ի եկամտի <math>^1/_3</math>-ի հողագործական բանվորի եկամտի ½-ի համարժեքն էր համարվում, իսկ այդ ցույց է տալիս, որ այն ժամանակ բանվորների դրությունն ավելի անկախ էր, քան հիմա, երբ հողագործական ու մանուֆակտուրային բանվորների սնունդը նրանց աշխատավարձի ավելի մեծ մասն է կազմում» (J. Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 24, 25, 577)։ Ինչ վերաբերում է այն կարծիքին , որ իբր թե այդ տարբերությունը բացատրվում է սննդամիջոցների ու հագուստեղենի այն ժամանակվա ու արդի գների տարբերությամբ, ապա այդ հերքվում է ամենամակերեսային ծանոթությամբ հետևյալ աշխատությանը, «Chronicon Preciosum etc.». By Bishop Fleetwood. 1-ին հրատ. London 1707, 2-րդ հրատ. London 1745։</ref>։ Ձմեռն աշխատանքը պետք է շարունակվեր առավոտյան ժամի 5-ից մինչև մութն ընկնելը նույն ընդմիջումներով։ Եղիսաբեթի 1562 թվականի ստատուտը «թե օրով ու թե շաբաթով վարձված» բոլոր բանվորների համար աշխատանքային օրվա տևողությունը նույնն է թողնում, բայց աշխատում է ընդմիջումները սահմանափակել 2½ ժամով ամառվա և 2 ժամով ձմեռվա համար։ Ճաշը պետք է տևի միայն մեկ ժամ, իսկ «հետճաշյա ½ ժամ քունը» թույլատրվում է միայն մայիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Բացակայության ամեն մի ժամի համար աշխատավարձից հանվում է 1 պեննի։ Սակայն գործնականում պայմանները բանվորների համար շատ ավելի բարենպաստ էին, քան ըստ ստատուտների։ Քաղաքատնտեսության հայր և որոշ չափով վիճակագրության գյուտարար Վիլյամ Պետտին իր մի աշխատության մեջ, որ հրատարակել է XVII դարի վերջին երրորդին, ասում է. «Բանվորները (labouring men, այն ժամանակ իսկապես հողագործական բանվորները) օրական աշխատում են 10 ժամ և շաբաթական 20 անգամ են ուտում, այն է՝ լի օրերին օրական երեք և կիրակի օրերը երկու անգամ, այստեղից պարզ է, որ եթե նրանք ուզենային ուրբաթ երեկոները ծոմ պահել և ճաշի վրա գործ գնել մեկ ու կես ժամ, մինչդեռ նքանք հիմա ճաշի վրա գործադրում են երկու ժամ, առավոտվա ժամի 11-ից մինչև 1-ը, այսինքն՝ եթե նրանք <math>^1/_{20}</math>-ով ավելի աշխատեին և <math>^1/_{20}</math>-ով ավելի քիչ սպառեին, ապա այդ բավական կլիներ վերը հիշված հարկի մեկ տասներորդ մասը ծածկելու համար»<ref>W. Petty: «Political Anatomy of Ireland», 1672, հրատ. 1691, էջ 10։</ref>։ Արդյոք իրավացի չէ՞ր դոկտոր Էնդրյու Տուրը, երբ նա գոռում-գոչում էր, թե 1833 թվականի տասներկուժամյա բիլլը մի հետադարձ քայլ է դեպի անցյալի խավարը։ Իհարկե ստատուտների և Պետտիի հիշած որոշումները տարածվում են նաև «apprentice»-ների (աշկերտների) վրա։ Բայց թե երեխաների աշխատանքն ինչ վիճակի մեջ էր դեռևս XVII դարի վերջում, այդ մասին կարելի է դատել հետևյալ գանգատի հիման վրա, «Մեր պատանիներն Անգլիայում ոչինչ չեն անում մինչև այն ժամանակ, երբ աշկերտ են մտնում, ուստի և երկար ժամանակ — յոթ տարի է պահանջվում, իհարկե, որ նրանք լավ արհեստավորներ դառնան»։ Գերմանիան, ընդհակառակը, գովաբանվում է այն բանի համար, որ այնտեղ երեխաներն օրորոցից գեթ «մի քիչ վարժեցվում են աշխատանքի»<ref>«A Discourse of the Necessity of Encouraging Mechanic Industry». London 1690, էջ 13։ Մակոլեյը, որ կեղծել է անգլիական պատմությունը վիգերի ու բուրժուազիայի օգտին, հետևյալ դեկլամացիաներին է դիմում. «Երեխաներին վաղաժամ աշխատանքի նստեցնելու սովորությունը... XVII դարում իշխում էր այն աստիճան, որ գրեթե աներևակայելի է արդյունաբերության այն ժամանակվա վիճակի համար։ Բրդեղենի արդյունաբերության գլխավոր կենտրոն Նորվիչում 6 տարեկան երեխան աշխատունակ էր համարվում։ Այն ժամանակվա զանազան հեղինակներ,—նրանց մեջ շատերը վերին աստիճանի բարեմիտ էին համարվում,— «exilltation»--ով (հրճվանքով) են հիշատակում այն բանը, որ այդ քաղաքում միայն տղաների ու աղջիկների աշխատանքով այնպիսի հարստություն է ստեղծվում, որը նրանց մեկ տարվա սեփական ապրուստից 12 000 ֆնտ. ստ. ավելի մի գումար է կազմում։ Որքան ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում անցյալի պատմությունը, այնքան ավելի շատ հիմունք ենք գտնում այն մարդկանց կարծիքին չհամաձայնելու, որոնք գտնում են, թե մեր դարը հղի է սոցիալական նոր աղետներով... Նորը հենց այն կրթվածությունն է, որ բացահայտում է այդ աղետները, և այն մարդասիրությունը, որ բուժում է դրանք» («History of England», հ. 1, էջ 417)։ Մակոլեյը կարող էր պատմել նաև, որ XVII դարի «վերին աստիճանի բարեմիտ» amis du commerce [առևտրի բարեկամները] «exultation»-ով [հրճվանքով] պատմում են, թե ինչպես Հոլանդիայի մի աղքատանոցում ստիպում էին աշխատել մի 4 տարեկան եք երեխայի, ընդ որում «vertu mise en pratique»-ի [«գործնականում կիրառվող առաքինության»] այդ օրինակը հանդես է գալիս մարդասիրության à la Մակոլեյ [նրա տիպի] ներկայացուցիչների բոլոր աշխատություններում մինչև Ա. Սմիթի ժամանակները։ Ճիշտ է երբ ծագում է մանուֆակտուրան, ի տարբերություն արհեստի, երևում են երեխաների շահագործման նշաններ, շահագործում, որ հնուց գոյություն ուներ գյուղացիների մեջ մի որոշ աստիճան և այնքան ավելի էր զարգանում, որքան ավելի ծանր էր հողագործի վրա ընկած լուծը։ Կապիտալի տենդենցը պարզ է, բայց բուն փաստերը դեռ այնքան բացառիկ բնույթ են կրում, որքան երկգլխանի երեխաների լույս աշխարհ գալը։ Այդ պատճառով. էլ ապագայի նախազգացումով լեցուն «amis du commerce»-ները [«առևտրի բարեկամները»] այդ փաստերը «exultation» [հրճվանք]-ով պատկերել են ի խրատ ժամանակակիցների և հետնորդների՝ իբրև առանձնապես ուշագրավ ու զարմանքի արժանի երևույթներ, և հանձնարարել են օրինակ վերցնելու համար։ Նույն շոտլանդական սիկոֆանտ ու շաղակրատ Մակոլեյն ասում է. «Ներկայումս մենք լսում ենք միայն հետադիմության մասին, իսկ տեսնում ենք միայն առաջադիմություն»։ Ի՞նչ աչքեր, իսկ որ գլխավորն է՝ ի՜նչ ականջներ։</ref>։
+
Գործարանային բանվորի վիճակն ամենից ավելի ակնառու կերպով երևան է գալիս, եթե մի թռուցիկ հայացք ենք նետում անգլիական բամբակեղենի արդյունաբերության վիճակի վրա։
  
Դեռևս XVIII դարի մեծ մասի ընթացքում, մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը, անգլիական կապիտալին չէր հաջողվում աշխատուժի շաբաթական արժեքը վճարելով տիրանալ բանվորի ամբողջ շաբաթին,— սակայն բացառություն են կազմում գյուղատնտեսական բանվորները։ Այն հանգամանքը, որ բանվորները կարող էին 4 օրվա աշխատավարձով մի ամբողջ շաբաթ ապրել, բանվորների աչքում բավարար հիմունք չէր համարվում մնացած երկու օրն էլ կապիտալիստների համար աշխատելու։ Կար կապիտալի ծառայության մեջ գտնվող անգլիական տնտեսագետների մի ուղղություն, որի ներկայացուցիչներն ամենակատաղի կերպով հարձակվում էին բանվորների վրա այդպիսի համառության համար, մյուս ուղղության տնտեսագետները պաշտպանում էին բանվորներին։ Լսենք, օրինակ, այն բանակռիվը, որ մղվում էր Պոստլտվեյտի, որի առևտրական բառարանը այն ժամանակ նույնպիսի հռչակ էր վայելում, ինչպես հիմա Մակ Կուլլոխի ու Մակ Գրեգորի նույնանման աշխատությունները, և «Essay on Trade and Commerce»հեղինակի միջև, որից վերևում ցիտատ բերինք<ref>Բանվորներին մեղադրողներից ամենաչարամիտը «An Essay on Trade and Commerce: containing Observations on Taxes etc.». London 1770 գրքի անանուն հեղինակն է, որ հիշատակված է բնագրում։ Է՛լ ավելի վաղ նա հանդես է եկել որպես այդպիսին իր «Consideration on Taxes». London 1765 երկի մեջ։ Նույն շարքը պետք է դասել նաև Պոլոնիուսին — Արթուր Յանգին, վիճակագրության մեջ այդ աննկարագրելի շաղակրատին։ Բանվորներին պաշտպանողների շարքում աչքի են ընկնում Ջեկոբ Վանդերլինտը «Money answers all Things», London 1734 աշխատության մեջ, աստվածաբանության դոկտոր, պաստոր Նաթենիել Ֆորստելը «An Enquiry into the Causes of the Present High Price of Provisions». London 1167 գրքում, դ-ր Պրայսը և հատկապես Պոստլտվեյտը ինչպես իր «Universal Dictionary of Trade and Commerce» երկի մի հավելվածում, այնպես էլ «Great Britain’s Commercial Interest explained and improved», 2-րդ հրատ., London 1775 աշխատության մեջ։ Բուն փաստերը հավաստում են այն ժամանակի բազմաթիվ այլ հեղինակներ, ի միջի այլոց՝ Ջոզայ Տեկկերը։</ref>։
+
1770-ից մինչև 1815 թվականը 5 տարի բամբակեղենի արդյունաբերության ճնշված կամ լճացած դրություն է եղել։ 45-ամյա այդ առաջին ժամանակաշրջանում անգլիական գործարանատերերին է պատկանել մեքենաների կիրառման մոնոպոլիան և համաշխարհային շուկայում իշխելու մոնոպոլիան։ 1815-ից մինչև 1821 թվականը՝ ճնշված դրություն, 1822 ու 1823 թվականներին՝ ծաղկում։ 1824 թվականին՝ կոալիցիաների դեմ ուղղված օրենքի վերացում, գործարանների ընդհանրական լայն տարածում. 1825 թվականին՝ ճգնաժամ։ 1826 թվականին՝ հսկայական կարիք և խռովություններ բամբակեղենի բանվորների մեջ։ 1827 թվականին՝ թեթև բարելավում։ 1828 թվականին՝ շոգեշարժ ջուլհակահաստոցների թվի և արտահանման մեծ աճում։ 1829 թվականին արտահանումը, հատկապես դեպի Հնդկաստան, գերազանցում է նախորդ բոլոր տարիներից։ 1830 թվականին՝ շուկաների գերալցում, ահագին կարիք։ 1831-ից մինչև 1833 թվականը չդադարող ճնշված դրություն. Արևելյան Ասիայի (Հնդկաստանի ու Չինաստանի) հետ առևտրի մոնոպոլիան խլվում է Արևելյան-Հնդկական ընկերությունից։ 1834 թվականին՝ գործարանների խոշոր աճում և մեքենայական արտադրության տարածում, աշխատող ձեռքերի պակասություն, չքավորների վերաբերյալ նոր օրենքը հովանավորում է հողագործական բանվորների տեղափոխումը գործարանային օկրուգները, գյուղական կոմսություններից երեխաներին մասսաներով քշում են դեպի արդյունաբերություն. սպիտակ ստրուկների առևտուր։ 1835 թվականին՝ ուժեղ ծաղկում, միաժամանակ բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակների սովամահություն։ 1836 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1837 և 1838 թվականներին՝ ճնշված վիճակ և ճգնաժամ։ 1839 թվականին՝ աշխուժացում։ 1840 թվականին՝ սաստիկ դեպրեսիա, խռովություններ, զորքի միջամտություն։ 1841 ու 1842 թվականներին՝ գործարանային բանվորների սարսափելի տառապանքներ։ 1842 թվականին գործարանատերերը բանվորներին արձակում են գործարաններից, որպեսզի հարկադրեն հացի օրենքը վերացնելու, բանվորները հազարներով դիմում են Յորկշիր, որտեղից նրանց ետ են քշում զորքերը, իսկ նրանց առաջնորդները դատի են տրվում Լանկաստերում։ 1843 թվականին՝ մեծ կարիք։ 1844 թվականին՝ նորից աշխուժացում։ 1845 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1846 թվականին՝ սկզբում շարունակվում է վերելքը, հետո երևան են գալիս ռեակցիայի սիմպտոմներ, հացի օրենքների վերացում։ 1847 թվականին՝ ճգնաժամ. աշխատավարձի ընդհանուր իջեցում 10 ու ավելի տոկոսով ի փառս «big loaf»[«մեծ բոքոնի»]։ 1848 թվականին շարունակվում է ճնշված դրությունը. Մանչեստրը ռազմական պաշտպանության տակ։ 1849 թվականին՝ դարձյալ աշխուժացում։ 1850 թվականին՝ ծաղկում։ 1851 թվականին՝ ապրանքային գների անկում, ցածր աշխատավարձ, հաճախակի գործադուլներ։ 1852 թվականին սկսվում է բարելավում, գործադուլները շարունակվում են, գործարանատերերն սպառնում են օտարերկրյա բանվորներ ներմուծել։ 1853 թվականին բարձրացող արտահանում, ութամսյա գործադուլ ու մեծ կարիք Պրեստոնում։ 1854 թվականին՝ ծաղկում, շուկաների գերալցում։ 1855 թվականին՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, արևելյան-ասիական շուկաներից տեղեկություններ են գալիս սնանկությունների մասին։ 1856 թվականին՝ ուժեղ ծաղկում։  1857 թվականին՝ ճգնաժամ։ 1858 թվականին՝ բարելավում։ 1859 թվականին՝ ուժեղ ծաղկում, գործարանների թվի աճում։ 1860 թվականին՝ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը հասնում է գագաթնակետին. հնդկական, ավստրալիական ու մյուս շուկաներն այն աստիճան են գերալցված, որ նրանք մինչև 1863 թվականը հազիվ կլանեցին պառկած ապրանքները. առևտրական դաշինք Ֆրանսիայի հետ. գործարանների ու մեքենայական արտադրության հսկայական աճում։ 1861 թվականին վերելքը որոշ ժամանակ շարունակվում է, հետո՝ ռեակցիա, ամերիկյան քաղաքացիական պատերազմ, բամբակի սով։ 1862-ից մինչև 1863 թվականը կատարյալ կրախ։
  
Պոստլտվեյտն ասում է ի միջի այլոց. «Ես չեմ կարող, այս սակավաթիվ դիտողությունները եզրափակելով, ուշադրություն չդարձնել այն տափակ ֆրազի վրա, որ կարելի է լսել չափազանց շատերի բերանից, թե իբր եթե բանվորը (industrious poor) կարող է 5 օրում բավականաչափ վաստակել իր գոյության համար, ապա նա չի ուզի լրիվ 6 օր աշխատել։ ֊Ուստի եզրակացնում են, թե անհրաժեշտ է հարկերի միջոցով կամ որևէ ուրիշ միջոցներով նույնիսկ անհրաժեշտ կենսամիջոցները թանկացնել ստիպելու համար, որ արհեստավորներն ու մանուֆակտուրային բանվորները շաբաթվա մեջ վեց օր անընդհատ աշխատեն։ Ես պետք է թույլտվություն խնդրեմ մի այլ կարծիք պաշտպանելու, քան այդ մեծ քաղաքագետները, որոնք նիզակներ են կոտրում այս թագավորության բանվոր բնակչության ստրկությունը հավերժացնելու համար («the perpetual slavery of the working people»). նրանք մոռանում են «all work and no play» առածը (բթացնում է այն աշխատանքը, որը լի հաջորդափոխվում խաղի հետ)։ Արդյոք անգլիացիները չե՞ն պարծենում իրենց արհեստավորների ու մանուֆակտուրային բանվորների տաղանդավորությամբ ու ճարտարությամբ, որոնք մինչև այժմ ապահովել են բրիտանական ապրանքների ընդհանուր վարկն ու հռչակը։. Ինչի՞ն ենք պարտական մենք այդ։ Ամենայն հավանականությամբ ոչ այլ բանի, քան այն եղանակին, որով մեր բանվոր ժողովուրդը, իր բնավորությամբ կենսուրախ, գիտե զվարճանալ։ Եթե նրանք բռնադատված լինեին աշխատելու ամբողջ տարին լրիվ, շաբաթվա բոլոր վեց օրերը անընդհատ, միևնույն աշխատանքն ամեն օր կրկնելով, մի՞թե այդ չէր բթացնի նրանց ընդունակությունները և ժիր ու ճարպիկ այդ մարդկանց չէր դարձնի բութ ու անտարբեր, և արդյոք մեր բանվորներն այդպիսի հավիտենական ստրկության լծի տակ իրենց հռչակը չէի՞ն կորցնի, կկարողանայի՞ն արդյոք պահպանել այն... Մենք ինչպիսի՞ հմտություն կարող էինք սպասել այդքան դաժանորեն տանջված կենդանիներից (hard driven animals)... Նրանցից շատերը 4 օրում այնքան աշխատանք են կատարում, որքան ֆրանսիացին 5 կամ 6 օրում կկատարի։ Բայց եթե անգլիացիները պետք է դառնան անվերջ աշխատանքից ճնշված բանվորներ, ապա կարելի է երկյուղ կրել, որ նրանք ֆրանսիացիներից է՛լ ավելի շատ կայլասերվեն (degenerate)» Եթե մեր ժողովուրդը հռչակված է իր ռազմական քաջարիությամբ, ապա մի թե մենք չենք ասի, որ այդ բանը մենք պարտական ենք, մի կողմից, անգլիական լավ ռոստբիֆին ու պուդինգին, որոնք նրա ուտելիքն են, և, մյուս կողմից, և այն էլ ոչ պակաս չափով, ազատության մեր կոնստիտուցիոն ոգուն։ Եվ ինչո՞ւ մեր արհեստավորների ու մանուֆակտուրային բանվորների ընդունակությունների, եռանդի ու ճարտարության ավելի բարձր աստիճանը չպետք է պարտական լիներ այն ազատությանը, որով նրանք յուրահատուկ ձևով զվարճանում են։ Ես հույս ունեմ, որ նրանք երբեք չեն զրկվի ո՛չ այդ արտոնություններից, ո՛չ էլ գոյության այն լավ պայմաններից, որոնցից հավասարապես բխում են ինչպես նրանց աշխատելու հմտությունը, այնպես էլ նրանց քաջարիությունը»<ref>Postletwayt. Նույն տեղում. «First Preliminary Discourse», էջ 14։</ref>։
+
Բամբակի սովի պատմությունը չափազանց բնորոշ է, ուստի չի կարելի մի փոքր կանգ չառնել նրա վրա։ 1860-ից մինչև 1861 թվականը համաշխարհային շուկայի վիճակին վերաբերող կարճ մատնանշումներից երևում է, որ բամբակի սովը գործարանատերերի համար ժամանակին եկավ և մասամբ էլ նրանց համար օգտավետ էր, մի փաստ, որ ընդունված է Մանչեստրի առևտրական պալատի հաշվետվությունների մեջ, հայտարարված է պառլամենտում Պալմերստոնի ու Դերբիի կողմից և հաստատված է կատարված իրադարձություններով<ref>Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 30։</ref>։ Իհարկե, 1861 թվականին Միացյալ թագավորության 2 887 բամբակեղենի գործարաններից շատերը մանր էին։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվի հաշվետվության համաձայն,— որի օկրուգին էր պատկանում այդ 2 887 գործարանից 2 109-ը, վերջին թվից 392-ը կամ 19%-ը կիրառում են յուրաքանչյուր 10-ից պակաս շոգեձիաուժ, 345-ը կամ 16%-ը՝ 10—20 և 1372-ը՝ 20 ու ավելի ձիաուժ<ref>Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19։</ref>։ Մանր գործարանների մեծամասնությունը մանածագործարաններ էին, հիմնված 1858 թվականին սկիզբ առած ծաղկման շրջանում, մեծ մասամբ սպեկուլյանտների ձեռքով, որոնցից մեկը մանվածքն էր տալիս, մի ուրիշը՝ մեքենաները, երրորդը՝ շենքը, այդ գործարանները կառավարում էին նախկին overlooker-ները [գործարանային վերակացուները] կամ միջոցներից զուրկ ուրիշ մարդիկ։ Այդ մանր գործարանատերերի մեծ մասը քայքայվեց։ Նույն վիճակը նրանց համար կպատրաստեր նաև առևտրական ճգնաժամը, սակայն վերջինին արգելք եղավ բամբակի սովը։ Թեև նրանք կազմում էին գործարանատերերի ընդհանուր թվի <math>^1/_3</math>-ը, սակայն նրանց գործարաններում կիրառում գտավ բամբակեղենի արդյունաբերության մեջ ներդրված ամբողջ կապիտալի անհամեմատ ավելի փոքր մասը։ Ինչ վերաբերում է կծկման չափերին, ապա արժանահավատ գնահատությունների համաձայն 1862 թ. հոկտեմբերին չէր աշխատում իլիկների 60,3%-ը և մանածագործական հաստոցների 58%-ը։ Այս թվերը վերաբերում են արդյունաբերության ամբողջ տվյալ ճյուղին և, հասկանալի է, ամեն մի առանձին օկրուգում խիստ տատանվում են։ Միայն շատ փոքրաթիվ գործարաններ էին աշխատում լրիվ ժամանակով (շաբաթական 60 ժամ), մնացած գործարանները աշխատում էին ընդհատումներով։ Նույնիսկ այն սակավաթիվ բանվորների համար, որոնք լրիվ ժամանակով և սովորական գործավարձով էին աշխատում, շաբաթական դատումն անխուսափելիորեն կրճատվում էր այն բանի հետևանքով, որ բամբակի լավագույն տեսակները փոխարինվում էին ավելի վատ տեսակներով. Sea Island բամբակը՝ եգիպտականով (նրբամանության մեջ), ամերիկյանն ու եգիպտականը սուրաթով (արևելյան-հնդկական) և մաքուր բամբակը՝ բամբակի թափթփուկների ու սուրաթի խառնուրդներով։ Սուրաթ բամբակի ավելի կարճ մանրաթելերը, նրանց կեղտոտությունը, թելերի ավելի մեծ բեկունությունը, հենքը սոսնձելիս ալյուրի փոխարինումը ամեն տեսակ ծանր խառնանյութերով և այլն,— այդ բոլորը ստիպում էր պակասեցնելու մեքենաների արագությունը կամ այն ջուլհակահաստոցների թիվը, որոնց հսկում էր մեկ ջուլհակ, ավելցնում էր մեքենաների աշխատանքի թերություններն ուղղելու համար անհրաժեշտ աշխատանքը և արդյունքի քանակի հետ իջեցնում էր նաև գործավարձը։ Սուրաթ բամբակ գործածելիս և նույնիսկ լրիվ ժամանակով աշխատելիս՝ բանվորի կորուստը հասնում էր 20, 30 ու ավելի տոկոսի։ Բայց գործարանատերերի մեծամասնությունը գործավարձի նորման էլ իջեցրեց 5, 7½ ու 10 տոկոսով։ Ուստի կարելի է երևակայել այն բանվորների դրությունը, որոնք աշխատում էին շաբաթական 3, 3½, 4 օր կամ միայն օրական 6 ժամ։ 1863 թվականին, երբ արդեն սկսվեց հարաբերական բարելավում, ջուլհակների, մանողների և մյուսների շաբաթավարձը կազմում էր 3 շիլլինգ 4 պենս, 3 շիլլինգ 10 պենս, 4 շիլլինգ 6 պենս, 5 շիլլինգ 1 պենս և այլն<ref>«Reports etc. for 31st October 1863», էջ 41—45 և 51։</ref>։ Նույնիսկ այդպիսի տանջալից կացության ժամանակ չէր դադարում գործարանատերերի հնարագիտությունը աշխատավարձից հանումներ կատարելու գործում։ Այդ հանումները մասամբ կատարվում էին որպես տուգանք արդյունքի այն թերությունների համար, որոնք պայմանավորվում էին վատ բամբակով, անբավարար մեքենաներով և այլն։ Իսկ երբ գործարանատերը նաև բանվորների կոտտեջների սեփականատերն էր, նա հենց ինքն էր իրեն վճարում բնակարանավարձը՝ անվանական աշխատավարձից հանումներ կատարելով։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը պատմում է selfacting minder-ների [սելֆակտորների վրա աշխատող մյուլագործների] մասին (նրանցից ամեն մեկը հսկում էր երկու սելֆակտորի), որոնք երևան էին հանում, որ «տասնչորսօրյա լրիվ աշխատանքի վերջում նրանք վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս. այդ գումարից հանվում էր բնակարանավարձը, որի կեսը, սակայն, գործարանատերը վերադարձնում էր որպես պարգև, այնպես որ մյուլագործները ընդամենը տուն էին բերում 6 շիլլինգ 11 պենս։ Ջուլհակների շաբաթավարձը 1862 թվականի վերջին ամիսներում սկսվում էր 2 շիլլինգ 6 պենսից»<ref>Նույն տեղում, էջ 41, 42։</ref>։ Բնակարանավարձն աշխատավարձից հաճախ հանվում էր նույնիսկ այն դեպքերում, երբ ձեռքերը միայն կարճ ժամանակ էին աշխատում<ref>Նույն տեղում, էջ 57։</ref>։ Զարմանալի՜ չէ, որ Լանկաշիրի որոշ մասերում քաղցատիֆի նման ինչ-որ բան բռնկվեց։ Բայց այդ բոլորից ավելի բնորոշն այն էր, որ արտադրության պրոցեսի ռևոլյուցիոնացումը կատարվում էր բանվորի հաշվին։ Դրանք մի իսկական experimenta in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձեր] էին, ինչպես անատոմի փորձերը գորտերի վրա։ «Թեև ես,— ասում է գործարանային տեսուչ Ռեդգրեյվը,— մեջ եմ բերել բազմաթիվ գործարանների բանվորների իրական դատումները, բայց չպետք է կարծել, թե նրանք շաբթե-շաբաթ այդ գումարն են ստանում։ Բանվորների դրությունը մեծագույն տատանումների է ենթարկվում գործարանատերերի մշտական փորձարարության («experimentalizing») պատճառով... նրանց դատումները բարձրանում են կամ ընկնում՝ նայած բամբակի խառնուրդի որակին. երբեմն դրանք 15%-ով հեռանում են նախկին դատումներից, երբեմն էլ հաջորդ կամ երկրորդ շաբթում ընկնում են 50-ից մինչև 60%-ով<ref>Նույն տեղում, էջ 50, 51։</ref>։ Այդ փորձերը կատարվում էին բանվորների ոչ միայն կենսամիջոցների հաշվին։ Բանվորները պետք է տուժեին իրենց բոլոր հինգ զգայարաններով։ «Բամբակի հակերը բաց անելով զբաղված մարդիկ ինձ հաղորդում էին, թե անտանելի գարշահոտությունը նրանց ուշաթափության վիճակի է հասցնում... Տեսակավորման, չռփելու և գզելու բաժանմունքներում բարձրացող փոշին ու կեղտը մտնում են այնտեղ զբաղվածների բերանը, քիթը, աչքերը և ականջները, առաջ են բերում հազ և շնչարգելություն... Մանրաթելերի կարճության պատճառով սոսնձելիս մանվածքին միացվում են մեծ քանակությամբ զանազան նյութեր, այն է՝ առաջ գործածվող ալյուրի ամեն տեսակ սուրոգատ։ Դրանից էլ առաջ է գալիս ջուլհակների սրտախառնություն և մարսողության օրգանների խանգարում։ Բրոնխիտը տարածված հիվանդություն է փոշու շնորհիվ, ինչպես և կոկորդի բորբոքումը. այնուհետև, կաշու հիվանդությունները՝ սուրաթի մեջ պարունակվող կեղտից գրգռվելու հետևանքով»։ Մյուս կողմից, ալյուրին փոխարինող սուրոգատները մի հիանալի աղբյուր էին պարոնայք գործարանատերերի հարստացման համար, որովհետև մանվածքի քաշը մեծացնում էին։ Սուրոգատների գործադրման հետևանքն այն էր լինում, որ «15 ֆունտ հում նյութը մանվածք դառնալուց հետո կշռում էր 20 ֆունտ»<ref>«Reports etc. for 31st October 1863», էջ 62, 63։</ref>։ Գործարանային տեսուչների 1864 թ. ապրիլի 30-ի հաշվետվության մեջ կարդում ենք. «Արդյունաբերությունն այդ օժանդակ աղբյուրներն այժմ իսկապես անվայել չափերով է օգտագործում։ Մի հեղինակավոր մարդուց ես գիտեմ, որ ութ ֆնտանոց գործվածքը պատրաստվում է 5¼ ֆունտ բամբակից ու 2¾ ֆունտ սոսնձից։ 5¼ ֆունտ կշռող մի ուրիշ գործվածք պարունակում է երկու ֆունտ սոսինձ։ Դրանք սովորական շերտին գներ[շապկացու կտոր] են արտահանման համար։ Ուրիշ տեսակներին երբեմն ավելացվում է 50% սոսինձ, այնպես որ գործարանատերերը կարող էին պարծենալ և իրոք պարծենում էլ են, թե իրենք հարստանում են գործվածքներն ավելի էժան վաճառելով, քան անվանապես արժե նրանց մեջ պարունակվող մանվածքը»<ref>«Reports etc. for 30th April 1864», էջ 27։</ref>։ Բայց բանվորները միայն գործարաններում գործարանատերերի ու գործարաններից դուրս մունիցիպալիտետների կատարած փորձերից, միայն աշխատավարձի իջեցումից ու գործազրկությունից, չքավորությունից ու ողորմություններից, լորդերի ու ստորին պալատի անդամների գովասանական ճառերից չէին տուժում։ «Բամբակի սովի հետևանքով աշխատանքից զրկված դժբախտ կանայք դարձան հասարակության տականք և այդ վիճակում էլ մնացին... Մատաղահաս պոռնկուհիների թիվն այժմ ավելի է շատացել, քան երբևիցե այդ նկատվել է վերջին 25 տարվա ընթացքում»<ref>Բոլտոնի ոստիկանապետ Հարրիսի նամակից, որ տպագրված է «Reports Of Insp. of Fact. for 31st October 1865»-ում, էջ 61, 62։</ref>։
  
Սրան «Essay on Trade and Commerce»հեղինակը հետևյալ պատասխանը տվեց.
+
Այսպես ուրեմն, բրիտանական բամբակեղենի արդյունաբերության գոյության առաջին 45 տարում, 1770-ից մինչև 1815 թվականը, մենք ճգնաժամի ու լճացման՝ միայն 5 տարի ենք տեսնում, բայց այդ նրա համաշխարհային մոնոպոլիայի ժամանակաշրջանն էր։ 1815-ից մինչև 1863 թվականը տևող երկրորդ 48-ամյա ժամանակաշրջանում աշխուժացման ու ծաղկման միայն 20 տարի է հաշվվում և ճնշված դրության ու լճացման 28 տարի։ 1815—1830 թվականներին սկսվում է նրա կոնկուրենցիան ցամաքային Եվրոպայի և Միացյալ նահանգների հետ։ 1833 թվականից սկսվում է ասիական շուկաների բռնի ընդարձակումը «մարդկային ցեղի խորտակման» միջոցով։ Հացի օրենքների վերացումից սկսած, 1846-ից մինչև 1863 թվականը, միջին աշխուժացման ու ծաղկման ութ տարիներին ընկնում է ճնշված դրության ու լճացման 9 տարի։ Բամբակեղենի արդյունաբերության մեծահասակ տղամարդ բանվորների դրության մասին, նույնիսկ ծաղկման ժամանակաշրջանում, կարելի է դատել ստորև բերվող ծանոթագրության հիման վրա<ref>Բամբակեղենի արդյունաբերության բանվորների մի կոչի մեջ, որ 1863 թվականի գարնանը հրավիրում էր արտագաղթի ընկերություն կազմել, ասված է ի միջի այլոց. «Միայն քչերը կժխտեն, որ հիմա բացարձակորեն անհրաժեշտ է գործարանային բանվորների մի մեծ արտագաղթ։ Իսկ հետևյալ փաստերը ապացուցում են, օր արտագաղթի մի մշտական հոսանք բոլոր ժամանակներում էլ անհրաժեշտ է եղել, և որ առանց դրա մեզ համար անհնար է պահպանել մեր դրությունը սովորական պարագաներում. 1814 թվականին արտահանված բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը (որ պարզապես միայն քանակի ցուցանիշն է) կազմում էր 17 665 375 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ 20 070 824 ֆ. ստեռլինգ։ Արտահանված բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը 1858 թվականին կազմում էր 182 221 681 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ միայն 43 001 312 ֆ. ստեռլինգ, այնպես որ քանակի տասնապատկման հետևանքը միայն մի փոքր ավելի է եղել, քան գների կրկնապատկումը։ Ընդհանրապես երկրի համար և առանձնապես գործարանային բանվորների համար այնքան աղետալի այդ հետևանքը պայմանավորված է զանազան հանգամանքների զուգորդմամբ։ Ամենից ակնբախ հանգամանքներից մեկն աշխատանքի մշտական ավելցուկն է, որ անհրաժեշտ է արդյունաբերության տվյալ ճյուղի համար, որը ոչնչանալու ահից շուկայի մշտական ընդարձակում է պահանջում։ Պատահում է, որ մեր բամբակեղենի գործարանները աշխատանքը դադարեցնում են առևտրի այն պարբերական լճացումներից մեկի շնորհիվ, որոնք արդի կարգերում նույնքան անխուսափելի են, որքան ինքը՝ մահը։ Բայց մարդկային հնարագիտությունը կանգ չի առնում դրանից։ Թեև վերջին 25 տարվա ընթացքում ամենապակաս հաշվով 6 000 000 հոգի լքել է այս երկիրը, այնուամենայնիվ, մինչև անգամ ամենաբարձր ծաղկման ժամանակաշրջաններում մեծահասակ տղամարդկանց հսկայական տոկոսը ի վիճակի չէ գործարաններում որևէ աշխատանք գտնելու, ինչ պայմանով էլ որ լինի, այդ հետևանք է այն բանի, որ արդյունքն էժանացնելու նպատակով աշխատանքը մշտապես դուրս են մղում» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 51, 52)։ Հաջորդ գլուխներից մեկում կտեսնենք, թե ինչպես բամբակեղենի արդյունաբերության կատաստրոֆի ժամանակ պարոնայք գործարանատերերն աշխատում էին ամեն կերպ, նույնիսկ պետական իշխանության աջակցությամբ, արգելք հարուցել գործարանային բանվորների արտագաղթի դեմ։</ref>։
  
«Եթե շաբաթվա յոթերորդ օրը տոնելը համարվում է աստվածային սահմանում, ապա դրանով ենթադրվում է, որ շաբաթվա մնացած օրերը պատկանում են աշխատանքին (ուզում է ասել կապիտալին, ինչպես այդ իսկույն կտեսնենք), և աստծու այդ պատվիրանը կատարել տալու բռնի հարկադրանքը չի կարելի դաժանություն անվանել... Որ մարդկությունն ընդհանրապես բնական հակում ունի հանգստության ու ծուլության, դրան մեզ համոզում է մեր մանուֆակտուրային խուժանի վարքից քաղած ճակատագրական փորձը. այդ խուժանը միջին հաշվով շաբաթական 4 օրից ավելի չի աշխատում, բացի կենսամիջոցների թանկացման դեպքերից... Ենթադրենք, թե մեկ բուշել ցորենը ներկայացնում է բանվորի բոլոր կենսամիջոցները, թե այն արժե 5 շիլլինգ, և որ բանվորը իր աշխատանքով օրական մեկ շիլլինգ է վաստակում։ Այս դեպքում նա կարիք ունի շաբաթվա մեջ միայն 5 օր աշխատելու, իսկ բուշելը 4 շիլլինգ արժելու դեպքում՝ ընդամենը 4 օր։ Բայց որովհետև այս թագավորության մեջ աշխատավարձը կենսամիջոցների գների համեմատությամբ շատ բարձր է, ապա այն մանուֆակտուրային բանվորը, որը 4 օր աշխատել է, ունենում է փողի այնքան ավելցուկ, որով կարող է շաբաթվա մնացորդը պարապ անցկացնել... Հույս ունեմ, որ իմ ասածը բավական է պարզելու համար, որ շաբաթվա մեջ 6 օրվա չափավոր աշխատանքը ստրկություն չէ։ Մեր հողագործական բանվորները շաբաթական հենց 6 օրն են աշխատում, և բոլոր նշանները ցույց են տալիս, որ դրանք բանվորներից (labouring poor) ամենաբախտավորներն են<ref>«An Essay on Trade and Commerce etc.». London 1770. Նա ինքը 96-րդ էջում պատմում է, թե արդեն 1770 թվականին ինչ էր անգլիական հողագործական բանվորների «բախտավորությունը»։ Նրանց աշխատուժը («their working power ») միշտ լարված է ծայր աստիճան («on the stretch»). նրանք չէին կարող ոչ ավելի վատ ապրել, քան ապրում են («they cannot live cheaper than they do»), ոչ էլ ավելի շատ աշխատել («nor work harder»)։</ref>, հոլանդացիներն այդքան օր էլ աշխատում են մանուֆակտուրաներում և ըստ երևույթին շատ բախտավոր ժողովուրդ են։ Ֆրանսիացիներն էլ նույնն են անում, որչափով դրան չեն խանգարում բազմաթիվ տոները, որոնք ընդհատում են աշխատանքային օրերը...<ref>Բողոքականությանը կապիտալի ծագման մեջ կարևոր դեր է խաղում hենց նրանով, որ գրեթե բոլոր ավանդական տոն օրերը դարձնում է աշխատանքային օրեր։</ref> Բայց մեր խուժանն ամուր կերպով իր գլուխն է մտցրել այն միտքը, թե իրեն՝ որպես անգլիացու, ծննդյան իրավունքով արտոնություն է պատկանում ավելի ազատ ու անկախ լինելու, քան եվրոպական որևէ ուրիշ (բանվոր ժողովրդին)։ Այդ իդեան, որչափով ազդում է մեր զինվորների քաջության վրա, գուցե, որոշ չափով օգուտ է բերում, բայց որքան քիչ են վարակված այդ իդեայով մանուֆակտուրային բանվորները, այնքան ավելի լավ է թե՛ հենց նրանց համար և թե՛ պետության համար։ Բանվորներն իրենց երբեք չպետք է համարեին իրենց իշխանավորներից անկախ (independent of their superiors»)։ Չափազանց վտանգավոր է երես տալ խուժանին մի այնպիսի արդյունաբերական պետության մեջ, ինչպիսին մերն է, որտեղ ամբողջ բնակչության գուցե ⅞ մասը միայն փոքր սեփականություն ունի կամ բոլորովին չունի...<ref>«An Essay on Trade and Commerce etc.». London 1770, էջ 41, 15, 96, 97, 55, 56, 57։</ref> Բուժումը լիակատար չի լինի, մինչև որ մեր արդյունաբերական չքավորությունը չենթարկվի 6 օր աշխատելու անհրաժեշտությանն այն գումարով, որ նա հիմա վաստակում է 4 օրում<ref>Նույն տեղում, էջ 69։ Ջեկոբ Վանդերլինտը դեռևս 1734 թվականին բացատրել է, թե բանվորների ծուլության մասին կապիտալիստների բոլոր գանգատների գաղտնիքը պարզապես այն է, որ նրանք կուզեին առաջվա աշխատավարձով 4-ի փոխարեն 6 աշխատանքային օր ստանալ։</ref>։ Այս նպատակով, ինչպես և «ծուլությունը, անառակությունն ու ազատության վերաբերյալ ռոմանտիկ զառանցանքներն արմատախիլ անելու համար», ditto [ինչպես նաև] «աղքատների օգտին գանձվող հարկերը կրճատելու, ձեռներեցության ոգին խրախուսելու և մանուֆակտուրաների մեջ աշխատանքի գներն իջեցնելու համար» կապիտալի մեր հավատարիմ Էկկարտն առաջարկում է մի փորձված միջոց,— այն բանվորներին, որոնք դիմում են հասարակական բարեգործության, այսինքն՝ պաուպերներին, փակել «իդեալական աշխատատան մեջ» (an ideal workhouse)» «Այդպիսի տունը պետք է դարձվի սարսափի տուն» (house of terror)<ref>Նույն տեղում, էջ 242—243. «Այդպիսի իդեալական աշխատատունը պետք է դարձնեք «սարսափի տուն» և ոչ թե աղքատների ապաստարան, որտեղ նրանք ստանում են առատ, կերակուր, տաք ու վայելուչ հագուստ և որտեղ շատ քիչ են աշխատում։</ref>։ Այդ «սարսափի տան» մեջ, այդ «Workhouse-ի [աշխատատան] իդեալի» մեջ աշխատանքը պետք է տևի օրական 14 ժամ, դրա մեջ հաշվելով, սակայն, նաև ուտելու համար սահմանված ժամանակը, այնպես որ մնում է ամբողջ 12 ժամվա աշխատանք»<ref>Նույն տեղում [էջ 260]. «Ֆրանսիացիները,— ասում է նա,— ծիծաղում են ազատության վերաբերյալ մեր խանդավառ իդեաների վրա» (նույն տեղում, էջ 78)։</ref>։
+
====8. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ, ԱՐՀԵՍՏԻ ԵՎ ՏԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԱՑՈՒՄԸ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ====
  
Տասներկուժամյա աշխատանքային օր «ideal workhouse»-ում [«իդեալական, աշխատատանը»], 1770 թվականի սարսափի տանը։ Վաթսուներեք տարի հետո, 1833 թվականին, երբ անգլիական պառլամենտը 13-ից մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքային օրն իջեցրեց 12 լրիվ աշխատաժամի գործարանների չորս ճյուղերում, կարելի էր կարծել, թե հնչեց անգլիական արդյունաբերության վերջին ժա՜մը։ 1852 թվականին, երբ Լ. Բոնապարտը բուրժուազիայի աչքում ամրանալու համար ուզեց ոտնահարել օրենքով սահմանված աշխատանքային օրը, ֆրանսիական բանվոր ժողովուրդը միաբերան հայտարարեց, «Աշխատանքային. օրը 12 ժամով սահմանափակող օրենքն այն միակ բարիքն է, որ մնացել է մեզ ռեսպուբլիկայի օրենսդրությունից»<ref>«Նրանք առարկում էին գլխավորապես օրվա մեջ 12 ժամից ավելի տևող աշխատանքի դեմ, որովհետև այդպիսի աշխատանքային օր սահմանող օրենքը միակ բարիքն է, որ մնացել է նրանց ռեսպուբլիկայի օրենսդրությունից» (Reports of Insp. of Fact. 31st Octob. 1855, էջ 80]։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա ֆրանսիական 1850 թ. սեպտեմբերի 5-ի օրենքը, որ ժամանակավոր կառավարության 1848 թ. մարտի 2-ի դեկրետի՝ բուրժուազիայի օգտին փոփոխված հրատարակությանն էր, իր ուժը տարածում է առանց խտրության բոլոր արհեստանոցների վրա։ Այդ օրենքից առաջ աշխատանքային օրը Ֆրանսիայում սահմանափակ չէր։ Գործարաններում նրա տևողությունն էր 14, 15 ու ավելի ժամ։ Տես «Des classes ouvrières en France pendant l’année 1848. Par Mr. Blanqui»։ Պ-ն Բլանկիին,— տնտեսագետին և ոչ ռևոլյուցիոներին,— կառավարության կողմից հանձնարարված էր բանվորների դրության մասին անկետային հետազոտություն կատարել։</ref>։ Ցյուրիխում 10 տարեկանից մեծ երեխաների աշխատանքը սահմանափակված է 12 ժամով, Աարգաուում 13-ից մինչև 16 տարեկան երեխաների աշխատանքը 1862 թվականին 12½ ժամից իջեցվեց 12 ժամի. Ավստրիայում 14-ից մինչև 16 տարեկան երեխաների համար աշխատանքի տևողությունը ditto [նույնպես] կրճատվեց մինչև 12 ժամ<ref>Աշխատանքային օրը կարգավորելու բնագավառում ևս Բելգիան օրինակելի բուրժուական պետություն է։ Բրյուսելի անգլիական դեսպան լորդ Հովարդ դե Ուելդենը 1862 թվականի մայիսի 12-ին Foreign Office-ին [արտաքին գործերի մինիստրությանը] հաղորդում է. «Մինիստր Ռոժյեն ինձ հայտնեց, թե երեխաների աշխատանքը սահմանափակված չէ որևէ ձևով՝ ո՛չ ընդհանուր օրենքով, ո՛չ էլ տեղական որոշումներով. որ կառավարությունը վերջին երեք տարվա ընթացքում ամեն մի նստաշրջանում զբաղված է եղել այն մտքով, որ ինքն այդ առարկային վերաբերող օրենք մտցնի պալատը, բայց միշտ մի անհաղթահարելի արգելքի է հանդիպել՝ բախվելով այն էգոիստական երկյուղին, որով վերաբերվում են աշխատանքի լիակատար ազատությա՜ն սկզբունքին հակասող ամեն մի օրենսդրության»։</ref>։ Ինչպիսի «առաջադիմություն 1770 թվականից սկսած»,— կբացականչեր Մակոլեյը «exultation»-ով [հրճվանքով]։
+
'''a) Արհեստի ու աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիայի ոչնչացումը'''
  
Պաուպերների համար նախորոշված «սարսափի տունը», որի մասին կապիտալիստական հոգին 1770 թվականին միայն երազում էր, մի քանի տարի հետո իրականացավ հենց մանուֆակտուրային բանվորների համար կառուցված վիթխարի «աշխատատան» ձևով։ Այն կոչվում էր գործարան։ Բայց այս անգամ իդեալը դժգունացավ իրականության առաջ...
+
Մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ոչնչացնում են արհեստի վրա հիմնված կոոպերացիան և արհեստային բնույթը պահպանող աշխատանքի բաժանման վրա հիմնված մանուֆակտուրան։ Առաջին տեսակի համար օրինակ կարող է ծառայել հնձիչ մեքենան, որը փոխարինում է հնձվորների կոոպերացիային։ Երկրորդ տեսակի ապշեցուցիչ օրինակ է կարի ասեղներ պատրաստելու մեքենան։ Ադամ Սմիթի ասելով` նրա ժամանակ 10 մարդ, աշխատանքի բաժանումից օգտվելով, օրական պատրաստում էին 48 000 ասեղ։ Ընդհակառակը, մեկ մեքենան 11-ժամյա աշխատանքային օրում տալիս է 145 200 ասեղ։ Մի կին կամ մեկ աղջիկ միջին հաշվով հսկում է 4 այսպիսի մեքենայի և, հետևապես, դրանք օգտագործելով արտադրում է օրական մինչև 600 000 կամ շաբաթը 3 000 000-ից ավելի ասեղ<ref>«Children’s Employment Commission, 3rd Report 1864», էջ 108, № 447։</ref>։ Երբ առանձին աշխատամեքենան փոխարինում է կոոպերացիային կամ մանուֆակտուրային, նա, իր հերթին, կարող է նոր արհեստային արտադրության հիմք դառնալ։ Սակայն արհեստային արտադրության այդ վերակենդանացումը մեքենայի հիմքի վրա լոկ մի անցումն է դեպի գործարանային արտադրությունը, որն իսկապես սովորաբար երևան է գալիս ամեն անգամ, երթ մեքենան շարժվելիս որևէ մեխանիկական շարժիչ ուժ — շոգին կամ ջուրը — փոխարինում է մարդկային մկաններին։ Մանր արտադրությունը սպորադիկ կերպով, այն էլ, համենայն դեպս, միայն կարճ ժամանակով, կարող է կապվել մեքենայական շարժիչ ուժի հետ՝ շոգի վարձելու միջոցով, ինչպես այդ տեսնում ենք Բիրմինհամի մի քանի մանուֆակտուրաներում, նաև մանր կալորիական մեքենաներ գործադրելու միջոցով, ինչպես մանածագործության մի քանի ճյուղերում և այլն<ref>Միացյալ Նահանգներում հաճախ է պատահում արհեստի այդպիսի վերարտադրումը մեքենայական բազիսի վրա։ Հենց այդ պատճառով էլ անխուսափելիորեն գործարանային արտադրությանն անցնելու հետ կապված համակենտրոնացումը, Եվրոպայի ու նույնիսկ Անգլիայի հետ համեմատած, այնտեղ յոթ-մղոնանոց քայլերով է կատարվում։</ref>։ Կովենտրիի մետաքսագործության մեջ տարերայնորեն առաջ է եկել «կոտտեջ-գործարաններ» փորձը։ Կոտտեջների քառակուսի կազմող շարքերի կենտրոնում կառուցվում է, այսպես կոչված, engine house [մեքենաների շենք] շոգեմեքենայի համար, որը լիսեռների միջոցով միացվում է կոտտեջներում եղած ջուլհակահաստոցների հետ։ Նրանք բոլորը շոգին վարձում էին, օրինակ, մի ջուլհակահաստոցին 2½ շիլլինգով։ Այդ շոգեռենտան վճարվում էր շաբաթե-շաբաթ, անկախ այն բանից՝ ջուլհակահաստոցները բանում էին թե ոչ։ Ամեն մի կոտտեջում տեղավորված էր 2—6 ջուլհակահաստոց, որոնք պատկանում էին բանվորներին, գնված էին վարկով կամ վարձով էին չվերցված ժամանակավորապես։ Պայքարը կոտտեջ-գործարանի և բուն գործարանի միջև շարունակվեց 12 տարուց ավելի։ Այն վերջացավ 300 կոտտեջ-գործարանների կատարյալ քայքայումով<ref>Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 64։</ref>։ Այն դեպքերում, երբ խոշոր մասշտաբի արտադրությունը հենց սկզբից պայմանավորված չէ պրոցեսի բնույթով, արդյունաբերության վերջին տասնամյակներում բարձրացած այդ ճյուղերը, ինչպես, օրինակ, ծրարներ, պողպատե գրչածայրեր պատրաստելու արտադրությունը և այլն, սովորաբար, նախ անցնում են արհեստային, իսկ հետո մանուֆակտուրային արտադրության փուլերով, որոնք դեպի գործարանային արտադրությունը տանող անցման կարճատև փուլերն, են։ Այս փոխակերպությունն ամենամեծ դժվարություններով է ընթանում այն դեպքերում, երբ արդյունքի մանուֆակտուրային արտադրությունը ներկայացնում է ոչ թե հաջորդաբար միմյանց հետ կապված զարգացման պրոցեսների մի շարք, այլ բազմաթիվ այլազան պրոցեսներ։ Այդ, օրինակ, պողպատե գրչածայրերի գործարանի զարգացման համար մեծ արգելք էր։ Սակայն համարյա արդեն մեկ ու կես տասնամյակ առաջ հնարվեց մի ավտոմատ, որը մի անգամից 6 տարբեր պրոցես է կատարում։ Արհեստը 1820 թվականին առաջին պողպատե գրչածայրերի գրոսը [12 դյուժինը] արտադրում էր 7 ֆունտ ստեռլինգ 4 շիլլինգով, մանուֆակտուրան 1830 թվականին այն արտադրում էր 8 շիլլինգով, իսկ գործարանն այսօր մեծածախ առևտրականներին տալիս է 2—6 պենսով<ref>Բիրմինհամում խոշոր մասշտաբով պողպատե գրչածայրերի առաջին մանուֆակտուրան հիմնել է պ-ն Ջիլոտը։ Այդ մանուֆակտուրան 1851 թվականին արդեն տալիս էր 180 միլիոն գրչածայրից ավելի և տարեկան սպառում էր 120 տոննա պողպատաթերթ։ Բիրմինհամը, որ Միացյալ թագավորության մեջ մենաշնորհ էր դարձրել արդյունաբերության այդ ճյուղը, հիմա տարեկան արտադրում է միլիարդավոր պողպատե գրչածայրեր։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ զբաղված անձերի թիվը կազմում էր 1428, որոնցից 1 268-ը բանվորուհիներ՝ 5 տարեկանից սկսած։</ref>։
  
====6. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ։ 1833-1864 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ====
+
'''b) Գործարանի հակադարձ ազդեցությունը մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի վրա'''
  
Այն բանից հետո, երբ կապիտալին ամբողջ դարեր հարկավոր եղան, որպեսզի աշխատանքային օրը երկարացնի մինչև նրա նորմալ առավելագույն սահմանները, իսկ հետո այդ սահմաններից է՛լ ավելի, մինչև բնական 12-ժամյա օրվա սահմանը<ref>«Անկասկած՝ շատ ցավալի է այն փաստը, որ մարդկանց որևէ դասակարգ ստիպված է օրական 12 ժամ տևող աշխատանքով տրորվելու։ Եթե սրա վրա ավելացնենք կերակուր ընդունելու ժամանակն ու արհեստանոց գնալ-գալու ժամանակը, ապա այդ կկազմի օրվա 24 ժամից 14 ժամ։ Չխոսելով դեռ առողջության մասին, ես հույս ունեմ, որ ոչ ոք չի սկսի ժխտել, թե բարոյական տեսակետից մի անչափ վնասակար բան ու սարսափելի չարիք է աշխատավոր դասակարգերի ժամանակն այդպես ամբողջովին կլանելը, որ տեղի է ունենում անընդհատ 13 տարեկան վաղ հասակից, իսկ արդյունաբերության «ազատ» ճյուղերում է՝ է՛լ ավելի վաղ հասակից... Հասարակական բարոյականության, առողջ բնակչություն դաստիարակելու և ժողովրդի մեծամասնության համար կյանքից խելացիորեն օգտվելու հնարավորություն ապահովելու համար անհրաժեշտ է պնդել, որ արդյունաբերության բոլոր ճյուղերում աշխատանքային յուրաքանչյուր օրվա մի մասը մնա հանգստի ու ազատ ժամանցի համար» (Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 3lst December 1841»-ում։</ref>, XVIII դարի վերջին երրորդում խոշոր արդյունաբերության առաջանալու հետ միասին այդ բնագավառում սկսվում է սրընթաց, լավա հիշեցնող, բոլոր արգելքները խորտակող մի շարժում։ Խորտակվեցին բարքերի ու բնության, տարիքի ու սեռի, ցերեկվա ու գիշերվա հաջորդափոխության դրած ամեն տեսակ սահմանները։ Նույնիսկ ցերեկվա ու գիշերվա հասկացողությունները, որոնք գեղջկորեն պարզ էին հին ստատուտների համար, այնքան անորոշ դարձան. որ մի անգլիական դատավոր դեռևս 1860 թվականին իսկական թալմուդիստական իմաստություն պետք է հանդես բերեր՝ «դատավճռի կարգով» պարզաբանելու համար, թե ի՛նչ է ցերեկը և ի՛նչ է գիշերը<ref>Տե՛ս «Judgement of Mr. J. H. Otway, Belfast, Hilary Sessions, County Antrim 1860»։</ref>։ Կապիտալը իր խրախճանքն էր կատարում։
+
Գործարանի զարգացման և այդ զարգացմանն ուղեկցող՝ հողագործության մեջ տեղի ունեցող հեղաշրջման հետ ընդարձակվում են ո՛չ միայն արտադրության չափերն արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում, այլև դրա հետ միասին փոխվում է նրանց բնույթը։ Մեքենայական արտադրության սկզբունքը, այսինքն՝ արտադրության պրոցեսի վերածումն իր բաղկացուցիչ փուլերի և այդ ձևով ծագող խնդիրների լուծումը մեքենագիտության, քիմիայի և այլն, կարճ ասած՝ բնական գիտությունների կիրառումով,— այդ սկզբունքն ամենուրեք վճռական նշանակություն է ձեռք բերում։ Ուստի մեքենաները թափանցում են մանուֆակտուրաների մեջ, որտեղ նրանք կիրառումն են գտնում մերթ այս, մերթ այն մասնակի պրոցեսի համար։ Այդպիսով քայքայվում է և չդադարող փոփոխությունների առաջ ճանապարհ է բաց անում մանուֆակտուրայի կայուն, բյուրեղացած կազմը, որ ծագել էր աշխատանքի հին բաժանումից։ Բացի դրանից էլ, հավաքական բանվորի կամ աշխատանքի կոմբինացված անձնակազմի մեջ արմատական հեղաշրջում է կատարվում։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանին հակառակ, հիմա աշխատանքի բաժանման պլանը հիմնվում է կանանց աշխատանքի, ամեն տարիքի երեխաների, անվարժ բանվորների աշխատանքի կիրառման վրա, որտեղ այդ միայն կարելի է, կարճ ասած՝ «cheap labour»-ի, էժան աշխատանքի վրա, ըստ անգլիական բնորոշ արտահայտության։ Այդ վերաբերում է ո՛չ միայն խոշոր մասշտաբով կոմբինացված ամեն տեսակ արտադրությանը, անկախ այն բանից՝ մեքենաներ է կիրառում վերջինը թե ոչ, այլև, այսպես կոչված, արդի տնային արդյունաբերությանը, անկախ այն բանից՝ բանվորները մասնավոր բնակարաններում են զբաղվում այդ արդյունաբերությամբ թե մանր արհեստանոցներում։ Այդ, այսպես կոչված, ժամանակակից տնային արդյունաբերությունը, բացի անունից, ընդհանուր ոչինչ չունի հնավանդ տնային արդյունաբերության հետ, որը քաղաքային անկախ արհեստ, ինքնուրույն գյուղացիական տնտեսություն և ամենից առաջ բանվորական ընտանիքի համար տուն է ենթադրում։ Այդ արդյունաբերությունը հիմա դարձել է գործարանի, մանուֆակտուրայի կամ առևտրական հիմնարկի արտաքին բաժանմունքը։ Բացի գործարանային բանվորներից, մանուֆակտուրային բանվորներից ու արհեստավորներից, որոնց կապիտալը խոշոր մասսաներով համակենտրոնացնում է տարածականորեն և որոնց գլխին ուղղակի հրամանատարություն է անում, նա անտեսանելի թելերով շարժման մեջ է դնում տնային բանվորների մի ուրիշ բանակ, որոնք ցրված են խոշոր քաղաքներում ու գյուղերում։ Օրինակ, Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում գտնվող պպ. Տիլլիների շապկագործարանը, որն ունի 1 000 գործարանային բանվոր և գյուղերում ցրված 9 000 տնային բանվոր<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVIII, № 415։</ref>։
  
Հենց որ արտադրության դղրդյունից շշմած բանվոր դասակարգը որոշ չափով ուշքի եկավ, նա սկսեց դիմադրել, և ամենից առաջ՝ խոշոր արդյունաբերության ծննդավայրում, Անգլիայում։ Սակայն երեք տասնամյակ շարունակ նրա ձեռք բերած զիջումները զուտ անվանական էին մնում։ Պառլամենտը 1802—1833 թվականներին 5 օրենք հրատարակեց աշխատանքի մասին, բայց այնքան խորամանկ էր, որ ոչ մի կոպեկ չհատկացրեց այդ օրենքների պարտադիր կենսագործման, պաշտոնյաների անհրաժեշտ անձնակազմի համար և այլն<ref>Բուրժուաների թագավոր Լուի-Ֆիլիպպի ռեժիմի համար շատ բնորոշ է այն հանգամանքը, որ նրա ժամանակ հրատարակված 1841 թ. մարտի 22-ի միակ գործարանային օրենքը երբեք չկենսագործվեց։ Ասենք՝ այդ օրենքն էլ վերաբերում է միայն երեխաների աշխատանքին։ Նա սահմանում է 8-ից 12 տարեկան երեխաների համար ութ ժամվա, 12-ից 16 տարեկան երեխաների համար՝ տասներկու ժամվա աշխատանք և այլն, ընդ որում բազմաթիվ բացառություններ է անում, որոնք գիշերային աշխատանքը թույլատրում են նույնիսկ ութամյա երեխաների համար։ Ա՛յն երկրում, որտեղ .ամեն մի մուկ ոստիկանական հսկողության տակ է գտնվում, հիշյալ օրենքի կատարման վերահսկողությունն ու նրա կիրառման հարկադրումը թողնված էր «amis du commerce»-ի [«առևտրի բարեկամների»] բարի կամքին։ Միմիայն 1853 թվականից մի հատիկ դեպարտամենտում՝ Département du Nord [Հյուսիսի Դեպարտամենտ]-ում հիմնվում է կառավարության կողմից վարձատրվող տեսչի պաշտոն։ Ֆրանսիական հասարակության զարգացման համար ընդհանրապես պակաս բնորոշ չէ այն հանգամանքը, որ մինչև 1848 թվականի ռևոլուցիան Լուի-Ֆիլիպպի օրենքը միակ օրենքն էր այդ բնագավառում, թեև ֆրանսիական օրենսդրական ֆաբրիկան իր ցանցով ընդգրկում է, կաշկանդո՜ւմ է կյանքի բոլոր կողմերը։</ref>։ Օրենքները մնացին մեռյալ տառ։ «Փաստն այն է, որ 1833 թվականի օրենքից առաջ երեխաներին ու պատանիներին ստիպում էին աշխատել («were worked») ամբողջ գիշերը, ամբողջ ցերեկը կամ և՛ գիշերը, և՛ ցերեկը ad libitum [կամայականորեն]<ref>«Reports on Insp. of Fact. for 30th April 1860», էջ 50։</ref>։
+
Էժան և դեռահաս աշխատուժերի շահագործումն արդի մանուֆակտուրայի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան բուն գործարանում, որովհետև վերջնի տեխնիկական հիմքը՝ մկանային ուժի փոխարինումը մեքենաներով և աշխատանքի հեշտությանը, այնտեղ մանուֆակտուրայի մեջ մեծ մասամբ բացակայում է. բացի դրանից, կանացի օրգանիզմը կամ փոքրահասակների դեռ չամրապնդված օրգանիզմը մանուֆակտուրայի մեջ ամենաանխիղճ կերպով մատնվում է թունավոր նյութերի ազդեցությանը և այլն։ Շահագործումը, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան մանուֆակտուրայում, որովհետև բանվորների մանրատվածությունը նվազեցնում է նրանց դիմադրության ընդունակությունը, որովհետև բուն գործատուի ու բանվորի արանքն են խցկվում մի ամբողջ շարք գիշատիչ պորտաբույծներ, որովհետև տանը կատարվող աշխատանքն ամեն տեղ պայքարում է արտադրության միևնույն ճյուղում եղած մեքենայական կամ, առնվազն, մանուֆակտուրային արտադրության դեմ, որովհետև աղքատությունը բանվորից խլում է աշխատանքի ամենաանհրաժեշտ պայմանները — ընդարձակ շենքը, լույսը, օդափոխությունը և այլև, որովհետև զբաղմունքների անկանոնությունը աճում է, և, վերջապես, խոշոր արդյունաբերության ու հողագործության շնորհիվ բոլոր «ավելորդ» դարձածների այդ վերջին ապաստարաններում բանվորների կոնկուրենցիան անհրաժեշտորեն հասնում է իր մաքսիմումին։ Արտադրության միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ սիստեմատիկորեն մշակվում է մեքենայական արտադրության շնորհիվ, և որին ուղեկցում է  աշխատուժի ամենաանխնա շռայլումն ու աշխատանքի ֆունկցիայի նորմալ պայմանների հափշտակումը, հիմա այնքան ավելի մեծ թափով է ցույց տալիս իր այդ անտագոնիստական ու մարդասպան կողմը, որքան ավելի քիչ են զարգացած արդյունաբերության տվյալ ճյուղում աշխատանքի հասարակական արտադրողական ուժն ու աշխատանքի կոմբինացված պրոցեսների տեխնիկական հիմքը։
  
Միայն 1833 թվականի գործարանային օրենքի ժամանակվանից է, որը տարածվում էր բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարանների վրա, սկիզբ առնում նորմալ աշխատանքային օրը ժամանակակից արդյունաբերության մեջ։ Ո՜չ մի բան այնպես չի բնորոշում կապիտալի ոգին, ինչպես անգլիական գործարանային օրենսդրության պատմությունը 1833 թվականից մինչև 1864 թվականը։
+
'''c) Ժամանակակից մանուֆակտուրան'''
  
1833 թվականի օրենքը հայտարարում է, որ սովորական աշխատանքային օրը գործարանում պետք է սկսվի առավոտյան Ժամի 5½-ին և վերջանա երեկոյան ժամի 8½-ին։ Այդ 15 ժամվա ժամանակամիջոցի սահմաններում օրենքը թույլ է տալիս օգտվել դեռահասների (այսինքն՝ 13-ից մինչև 18 տարեկան անձերի) աշխատանքից օրվա մեջ ամեն մի ժամանակ, սակայն այն անխախտ պայմանով, որ այդ հասակի միևնույն անձը մի օրվա մեջ չպետք է 12 ժամից ավելի աշխատի, բացի առանձնապես նախատեսված որոշ դեպքերից։ Օրենքի 6-րդ կետը սահմանում է, «որ ամեն մի անձի, որի աշխատաժամանակը սահմանափակված է, պետք է ուտելու համար հատկացվի օրական առնվազն 1½ ժամ»։ 9 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի կիրառումը արգելվում էր այն միակ բացառությամբ, որի մասին կհիշատակվի ներքևում։ 9—13 տարեկան երեխաների աշխատանքը սահմանափակված էր օրական 8 ժամով։ Գիշերային աշխատանքը, այսինքն՝ այս օրենքի համաձայն այն աշխատանքը, որ կատարվում է երեկոյան ժամի 8½-ի ու առավոտյան ժամի 5½-ի միջև, արգելված էր 9-ից մինչև 18 տարեկան բոլոր անձերի համար։
+
Վերը բերված դրույթները այժմ ես կպարզաբանեմ մի քանի օրինակով։ Ընթերցողին, իսկապես, արդեն բազմաթիվ իլյուստրացիաներ են հայտնի աշխատանքային օրվան վերաբերող բաժնից։ Բիրմինհամի ու շրջակայքի մետաղամշակման մանուֆակտուրաները, մեծ մասամբ շատ դժվար աշխատանքների համար, կիրառում են 30 000 երեխա ու պատանի և 10 000 կին։ Այստեղ մենք նրանց գտնում ենք առողջության համար վնասակար պղնձաձուլարաններում, կոճակագործարաններում, ջնարակման, գալվանոպլաստիկայի և լաքելու գործատներում<ref>Եվ նույնիսկ խարտոցների հղկմա՜ն գործում երեխաներ են աշխատում Շեֆֆիլդում։<br>251a «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24. էջ 6, № 55, 56. էջ 7, № 59, 60։</ref>։ Մեծահասակների ու փոքրահասակների ուժից վեր աշխատանքը Լոնդոնի լրագրերի ու գրքերի զանազան տպարանների համար ապահովել է «սպանդանոց» պատվավոր անունը [''Տես 251a ծանոթ.'']։ Կազմատներում — նույնպիսի ուժից վեր աշխատանք, որի զոհերն այստեղ կանայք են, աղջիկներն ու երեխաները։ Փոքրահասակների ծանր աշխատանք կա ճոպանագործարաններում, գիշերային աշխատանք` աղագործարաններում, մոմի և քիմիական այլ մանուֆակտուրաներում, մետաքսեղենի գործարաններում, որոնք մեխանիկական շարժիչ ուժ չեն օգտագործում, երեխաների աշխատանքի սպանիչ կիրառում՝ ջուլհակահաստոցները պտտեցնելու համար<ref>Նույն տեղում, էջ 114, 115, № 6—7։ Հանձնաժողովի անդամը իրավացիորեն նկատում է, որ եթե ընդհանրապես մեքենան է փոխարինում մարդուն, ապա այստեղ պատանին է տառացիորեն փոխարինում մեքենային։</ref>։ Ամենազզվելի, ամենակեղտոտ ու ամենից վատ վարձատրվող աշխատանքներից մեկը, որոնց համար առավելապես մատաղահաս աղջիկներին ու կանանց են աշխատեցնում, քրջեղենի տեսակավորումն է։ Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիան, չխոսելով արդեն նրա ահագին քանակությամբ սեփական քրջեղենի մասին, ամբողջ աշխարհի քրջավաճառության կենտրոնատեղ է ծառայում։ Քրջերն այստեղ գալիս են Ճապոնիայից, Հարավային Ամերիկայի ամենահեռավոր պետություններից ու Կանարյան կղզիներից։ Բայց Մեծ Բրիտանիա ներմուծվող քրջեղենի գլխավոր աղբյուրները Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Եգիպտոսը, Թյուրքիան, Բելգիան ու Հոլանդիան են։ Քրջեղենը ծառայում է պարարտացման, քոլքեր (ներքնակներ լցնելու), Shoddy [արհեստական բուրդ] պատրաստելու համար և որպես հում նյութ՝ թուղթ արտադրելու համար։ Քրջեղենը տեսակավորող այդ կանայք միջնորդներ են ծառայում ծաղիկ ու այլ վարակիչ հիվանդություններ տարածելու համար, որոնց առաջին զոհերը հենց իրենք են լինում<ref>Տե՛ս քրջավաճառքի վերաբերյալ հաշվետվությունն ու բազմաթիվ իլյուստրացիաները «Public Health. 8th Report»-ում. London 1866, հավելում, էջ 196—208։</ref>։ Որպես ուժից վեր աշխատանքի, ծանր ու անհարմար աշխատանքի և դրա հետ կապված՝ դեռ երեխայական հասակից կիրառվող բանվորների կոպտացման կլասիկ օրինակ կարող են ծառայել, բացի մետաղահանքերից ու ածխահանքերից, աղյուսի և կղմինդրի գործարանները, որոնց մեջ Անգլիայում դեռ միայն եզակի դեպքերում է գործածվում նորագյուտ մեքենան (1866 թ.)։ Մայիսից մինչև սեպտեմբեր աշխատանքը տևում է առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 8-ը և, եթե չորացումը բաց օդում է կատարվում, հաճախ առավոտվա ժամի 4-ից մինչև երեկոյան ժամի 9-ը։ Առավոտյան ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքային օրը համարվում է «կրճատված», «չափավոր»։ Երկու սեռի երեխաները գործի են ընդունվում 6 և նույնիսկ 4 տարեկան հասակից։ Նրանք նույնքան ժամ են աշխատում, որքան մեծահասակները, հաճախ ավելի շատ, քան մեծահասակները։ Աշխատանքը տաժանելի է, իսկ ամառվա տոթը էլ ավելի է սաստկացնում հյուծումը։ Օրինակ, Մոսլիում գտնվող աղյուսագործարանում մի 23-ամյա աղջիկ օրական պատրաստում էր 2 000 աղյուս, նրան օգնում էին երկու փոքրահասակ աղջիկ, որոնք կավ էին կրում և աղյուսները դարսում։ Այդ աղջիկներն օրական 10 տոննա կավ էին կրում 30 ոտնաչափ խորությամբ փոսի լպրծուն կողքերով և տանում էին 210 ոտնաչափ հեռու։ «Երեխան չի կարող անցնել աղյուսագործարանի քավարանով առանց բարոյապես ընկնելու... Անվայել խոսքն ու զրույցը, որ նրանք առիթ են ունենում լսելու ամենաքնքույշ հասակից սկսած, կեղտոտ, անպարկեշտ ու անպատկառ սովորությունները, որոնց մեջ նրանք աճում են տգետ ու վայրենացած վիճակում, ամբողջ հետագա կյանքում նրանց դարձնում են ցոփ, թշվառ, անառակ մարդիկ... Անբարոյացման մի սարսափելի աղբյուր է բնակեցման եղանակը։ Ամեն մի moulder (կաղապարիչ) (իսկապես մի հմուտ բանվոր և բանվորների խմբի գլխավոր) 7 անձից բաղկացած իր արտելին բնակարան և կերակուր է տալիս իր խրճիթում կամ կոտտեջում։ Կաղապարիչի ընտանիքին պատկանելիս լինեն թե ոչ, տղամարդիկ, դեռահասներն ու աղջիկները քնում են նույն խրճիթում։ Խրճիթը բաղկացած 4 սովորաբար 2 և բացառիկ դեպքերում միայն՝ 3 սենյակից, բոլորը գետնահարկ, անբավարար օդափոխությամբ։ Օրվա ընթացքում դաժան աշխատանքից մարմինն այնքան է ուժասպառվում, որ մտածել անգամ չի կարելի առողջապահության, մաքրության ու պարկեշտության որևէ կանոններ պահպանելու մասին։ Այդ խրճիթներից շատերն անկարգության, կեղտի ու փոշու իսկական տիպարներ են... Մատաղահաս աղջիկներին այդ տեսակ աշխատանքի համար կիրառող սիստեմի մեծագույն չարիքն այն է, որ այդ սիստեմն աղջիկներին հենց ամենավաղ մանկությունից սկսած, որպես կանոն, նրանց ամբողջ կյանքի ընթացքում կապում է ամենաթշվառ խաժամուժի հետ։ Նախքան բնությունը նրանց կասի, թե նրանք կին են, նրանք դառնում են կոպիտ, վատաբերան տղաներ («rough, foul-mouthed boys»)։ Աղքատիկ, կեղտոտ քրջեր հագած, ոտքերը ծնկներից էլ վեր մերկացրած, մազերն ու երեսը կեղտաթաթախ, նրանք սովորում են արհամարհանքով վերաբերվել պարկեշտության ու պատկառանքի ամեն զգացումի։ Ճաշի ժամանակ նրանք փռվում են մարգագետնի վրա կամ նայում հարևան առվի մեջ լողացող տղաներին։ Վերջացնելով իրենց օրական ծանր աշխատանքը, նրանք ավելի լավ շորեր են հագնում և տղամարդկանց ուղեկցում են պանդոկներն ու գարեջրատները»։ Որ այդ ամբողջ դասակարգի մեջ ամենավաղ մանկությունից սարսափելի հարբեցողություն է տիրում, այդ միանգամայն բնական է։ «Ամենավատն այն է, որ աղյուսագործներն իրենք իրենցից հուսահատվում են։ Դուք, հարգելի պարոն,— ասաց նրանց մեջ լավագույններից մեկը Սաուսոլֆիլդի կապելանին,— նույնպիսի հաջողությամբ կարող էիք փորձել ոտքի կանգնեցնել և ուղղել սատանային, ինչպես և մի աղյուսագործի՜» («You might as well try to raise and improve the devil as a brickie, Sir!»)<ref>«Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ XVI—XVIII. № 86—97, և էջ 130—133, .V 39—71։ Հմմտ. նույն տեղում, 3rd Report 1864, էջ 48, 56։</ref>։
  
Օրենսդիրներն այնքան հեռու, էին կապիտալի կողմից չափահասների աշխատուժը ազատորեն ծծելու կամ, ինչպես իրենք էին ասում, «աշխատանքի ազատության» դեմ ոտնձգություն անելու ցանկությունից, որ մի հատուկ սիստեմ հնարեցին գործարանային օրենքի այդքան սարսափելի հետևանքները կանխելու նպատակով։
+
Արդի մանուֆակտուրայի մեջ (որի տակ այստեղ պետք է հասկանալ խոշոր մասշտաբի բոլոր արհեստանոցները, բացի բուն գործարաններից) աշխատանքի պայմանների կապիտալիստական տնտեսման վերաբերյալ պաշտոնական ամենահարուստ նյութ կարելի է գտնել «Public Health Report»-ի չորրորդ (1861 թ.) և վեցերորդ (1863 թ.) գրքերում։ Workshops-ի (աշխատանոցների) նկարագրությունը, հատկապես Լոնդոնի տպագրիչներինն ու դերձակներինը, գարշելիության կողմից գերազանցում է այն ամենը, ինչ կարող է տալ մեր վիպասանների երևակայությունը։ Բանվորների առողջության վիճակի վրա դրանց արած ազդեցությունն ինքնըստինքյան հասկանալի է։ Privy Coutncil-ի [Գաղտնի խորհրդի] ավագ բժշկական պաշտոնյա և «Public Health Reports»-ի պաշտոնական խմբագիր դ-ր Սայմոնը ի միջի այլոց ասում է. «Իմ չորրորդ հաշվետվության մեջ (1861 թ.) ես մատնանշել եմ, թե բանվորների համար գործնականորեն որքան անհնար է պաշտպանել իրենց առաջին իրավունքը, առողջությունը պահպանելու իրավունքը, որքան անհնար է պնդել, որ ձեռնարկատերն ինչ գործի համար էլ որ նրանց հավաքի, աշխատանքը, որչափով այդ նրանից է կախված, զերծ լինի առողջության համար վնասակար բոլոր վերացնելի պայմաններից։ Ես ցույց եմ տվել, թե երբ բանվորները գործնականորեն անկարող են իրենց Ուժերով ձեռք բերել առողջությունը պահպանելու այդ իրավունքի իրագործումը, նրանք չեն կարող իրական աջակցություն ստանալ նաև սանիտարական ոստիկանության հատուկ պաշտոնյաներից... Տասնյակ հազարավոր բանվորների ու բանվորուհիների կյանքը ներկայումս անօգուտ կերպով հաշմվում ու կրճատվում է այն անվերջ ֆիզիկական տառապանքներից, որոնք ծնվում են այն պարզ փաստից, որ նրանք աշխատում են»<ref>«Public Health, 6th Report». London 1864, էջ 29, 31։</ref>։ Լուսաբանելու համար այն ազդեցությունը, որ արհեստանոցներն անում են բանվորների առողջության վիճակի վրա, դ-ր Սայմոնը տալիս է մահացության հետևյալ աղյուսակը.
  
«Գործարանային սիստեմի մեծ չարիքը, ինչպես այդ սիստեմը կազմակերպված է ներկայումս, այն է,— ասված է հանձնաժողովի կենտրոնական խորհրդի 1833 թ. հունիսի 25-ի առաջին հաշվետվության մեջ,— որ նա անհրաժեշտություն է ստեղծում երեխաների աշխատանքը երկարացնելու մինչև չափահասների աշխատանքային օրվա ծայրահեղ չափերը։ Այդ չարիքի դեմ կռվելու միակ միջոցը, որը չի դիմում չափահասների աշխատանքի սահմանափակման, քանի որ այդ սահմանափակման հետևանքով առաջ կգար մի ավելի մեծ չարիք, քան այն, որ ենթադրվում է վերացնել,— այդ միակ միջոցը երեխաների երկու հերթափոխություն մտցնելու պլանն է»։ Այդ «պլանն» էլ հենց իրականացվեց Relaissystem անվան տակ («System օf Relays». անգլերեն, ինչպես և ֆրանսերեն Relay նշանակում է փոստի ձիերի փոխումը տարբեր կայարաններում). ընդ որում 9-ից մինչև 13 տարեկան երեխաների մեկ հերթափոխը աշխատանքի է լծվում, օրինակ, առավոտյան ժամի 5½-ից մինչև կեսօրվա ժամի 1½-ը, մյուս հերթափոխը՝ կեսօրվա ժամի 1½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը և այլն։
+
<TABLE border=0>
 +
    <TR>
 +
        <TD rowspan=2 colspan=2 align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունաբերության համապատասխան ճյուղերում զբաղված զանազան տարիքի<br> անձերի թիվը</TD>
 +
        <TD rowspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունաբերության ճյուղերը առողջության տեսակետից</TD>
 +
        <TD colspan=3 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունաբերության համապատասխան ճյուղերում 100 000 մարդին ընկնող մահացության նորման (ըստ տարիքների)</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>25—35 տար.</TD>
 +
        <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>35—45 տար.</TD>
 +
        <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>45—55 տար.</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>958 285</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Հողագործությունն Անգլիայում և Ուելսում</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>743</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>805</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 145</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>22 301</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>տղամարդ</TD>
 +
        <TD rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>Լոնդոնի դերձակներ</TD>
 +
        <TD align=middle rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>958</TD>
 +
        <TD align=middle rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 262</TD>
 +
        <TD align=middle rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 093</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>12 377</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>կին</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>13 803</TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Լոնդոնի տպագրիչներ</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>894</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 747</TD>
 +
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>2 367<ref>«Public Health, 6th Report». London 1864, էջ 30։ Դ-ր Սայմոնը նշում է, որ Լոնդոնի 25—30 տարեկան դերձակների ու տպագրիչների մահացությունն իրոք շատ ավելի բարձր է, որովհետև Լոնդոնի ձեռնարկատերերը գյուղից ստանում են մինչև 30 տարեկան մեծ թվով երիտասարդներ՝ որպես «աշկերտներ» և «improvers» (Իրենց արհեստի մեջ կատարելագործվել ցանկացողներ)։ Նրանք, մարդահամարի մեջ հանդես գալով որպես լոնդոնցիներ, ուռցնում են շնչերի այն թիվը, որից հաշվվում է Լոնդոնի բնակիչների մահացության նորման, թեև մահացության համեմատաբար փոքր թիվ են տալիս Լոնդոնում։ Նրանց մի զգալի մասը, մանավանդ ծանր հիվանդությունների դեպքերում, վերադառնում է գյուղ (նույն տեղում)։</ref></TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
Որպես վարձատրություն այն բանի, որ պարոնայք գործարանատերերն ամենալկտի կերպով անտեսում էին երեխաների աշխատանքի մասին վերջին 22 տարում հրատարակված բոլոր օրենքները, այս անգամ էլ ոսկեզօծվեց նրանց կուլ տալիք դեղահատը։ Պառլամենտը որոշեց, որ 1834 թ. մարտի 1-ից հետո 11 տարեկանից փոքր ոչ մի երեխա, 1835 թ. մարտի 1-ից հետո 12-ից փոքր ոչ մի երեխա և 1836 թ. մարտի 1-ից հետո 13-ից փոքր ոչ մի երեխա չպետք է գործարանում 8 ժամից ավելի աշխատի։ «Կապիտալի» նկատմամբ այդքան ներողամիտ այդ «լիբերալիզմը» է՛լ ավելի մեծ ուշադրության էր արժանի, որովհետև դ-ր Ֆառեն, սըր Ա. Կառլեյլը, սըր P. Բրոդին, սըր Չ. Բելլր, միստր Գութրին և այլն, կարճ ասած՝ Լոնդոնի ամենանշանավոր physicians [թերապևտները] և surgeons [վիրաբույժները] իրենց ցուցմունքներում հայտարարեցին ստորին պալատի առաջ, թե «periculum in mora!» [«վտանգը դանդաղելն է»։] Դ-ր Ֆառեն նույնիսկ ավելի խիստ արտահայտվեց այս հարցի մասին. «Օրենսդրությունը հավասարապես անհրաժեշտ է՝ կանխելու համար վաղաժամ մահը այն բոլոր ձևերով, որոնցով
+
'''d) Տանը կատարվող ժամանակակից աշխատանքը'''
  
նա կարող է պատճառվել, իսկ այս եղանակը (գործարանային եղանակը) պետք է, իհարկե, համարել մահ պատճառելու ամենադաժան եղանակներից մեկը»<ref>«Legislation is equally necessary for the prevention of death, in any form in which it can be prematurely inflicted, and cerlainly this must be viewed as a most cruel mode of inflicting it» [«Report of the select Committee on the Bill to regulate the Labour of Children in the Mills and Factories». London 1831—1832, էջ 602]։</ref>։ Հենց նույն «բարենորոգված» պառլամենտը, որը պարոնայք գործարանատերերի նկատմամբ ունեցած քնքուշ զգացմունքից դրդված՝ դեռ երկար տարիներ 13 տարեկանից փոքր երեխաներին փակեց շաբաթը 72 ժամ տևող գործարանային աշխատանքի դժոխքի մեջ, ազատագրական մի հրամանագրով, որը նույնպես կաթիլներով էր ազատություն տալիս, պլանտատորներին արգելեց դրանից հետո նեգր-ստրուկներին ստիպել շաբաթական 45 ժամից ավելի աշխատելու։
+
Ես հիմա դիմում եմ, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքին։ Այդ ոլորտի շահագործման մասին, որ կապիտալն իրագործում է խոշոր արդյունաբերության թիկունքում, և այդ շահագործման հրեշավորության մասին գաղափար կազմելու համար կարելի էր քննել, օրինակ, Անգլիայի մի քանի խուլ գյուղերում եղած, ըստ երևույթին ամբողջովին հովվերգական, մեխագործությունը<ref>Այստեղ խոսքը վերաբերում է կռած մեխերին, բայց ոչ կտրած մեխերին, որոնք պատրաստվում են մեքենական եղանակով։ Տե՛ս «Children’s Employment Commission. 3rd Report», էջ XI, XIX, № 125—130. էջ 52, № 11. էջ 114, № 487. էջ 137, № 674։</ref>։ Այստեղ բավական է մի քանի օրինակ բերել այնպիսի ճյուղերից, ինչպես ժանյակների արտադրությունը և ծղոտագործությունն են, որոնք դեռ ամենևին մեքենաներ չեն կիրառում, կամ որոնք մրցում են մեքենայական ու մանուֆակտուրային արտադրության հետ։
  
Բայց ամենևին չբավարարված՝ կապիտալն այժմ սկսեց մի աղմկալի ագիտացիա, որը մի քանի տարի շարունակվեց։ Ագիտացիան պտտվում էր գլխավորապես այն կատեգորիաների տարիքի շուրջը, որոնք երեխայի անվան տակ պետք է 8 ժամից ավելի չաշխատեին և որոնց համար որոշ իմաստով պարտադիր ուսուցում էր մտցվում։ Կապիտալիստական մարդաբանության համաձայն՝ մանկական հասակը վերջանում էր 10-րդ տարում կամ, ծայրահեղ դեպքում, 11-րդ տարում։ Որքան ավելի էր մոտենում գործարանային օրենքի լիակատար կիրառման ժամկետը, ճակատագրական 1836 թվականը, այնքան ավելի կատաղաբար էր մոլեգնում գործարանատերերի խաժամուժը։ Նրան իսկապես հաջողվեց այն աստիճան վախեցնել կառավարությանը, որ սա 1835 թվականին առաջարկեց մանկական տարիքի սահմանը 13-ից իջեցնել 12-ի։ Մինչ այդ սպառնագին աճում էր pressure from without [դրսից ճնշումը]։ Արիությունը դավաճանեց ստորին պալատին։ Նա հրաժարվեց տասներեք տարեկան երեխաներին օրական 8 ժամից ավելի գցել կապիտալի Ջագերնաուտյան կառքի տակ, և 1833 թվականի օրենքը լիակատար ուժի մեջ մտավ։ Նա անփոփոխ մնաց մինչև 1844 թ. հունիսը։
+
Այն 150 000 մարդուց, որոնք զբաղված են անգլիական ժանեկարտադրության մեջ, գրեթե 10 000-ի վրա տարածվում է 1861 թվականի գործարանային օրենքի ներգործությունը։ Մնացած 140 000-ի ճնշող մեծամասնությունը կանայք են, երկու սեռի դեռահասներ ու երեխաներ, ընդ որում արական սեռը միայն շատ թույլ է ներկայացված։ Շահագործման այդ «էժան» նյութի առողջության վիճակը երևում է Նոտտինգհեմի General Dispensary [աղքատների ընդհանուր պոլիկլինիկայի] բժիշկ դ-ր Տրումենի հետևյալ ամփոփագրից. 686 ժանեկագործուհի-պացիենտից, մեծ մասամբ 17—24 տարեկան, թոքախտավոր էին`
 +
<TABLE>
 +
    <TR>
 +
        <TD>1852</TD>
 +
        <TD>թ.</TD>
 +
        <TD align=right>45-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1857</TD>
 +
        <TD>թ.</TD>
 +
        <TD align=right>13-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>1853</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>28-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1858</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>15-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>1854</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>17-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1859</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>9-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>1855</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>18-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1860</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>8-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
    </TR>
 +
    <TR>
 +
        <TD>1856</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>15-ից</TD>
 +
        <TD>1-ը</TD>
 +
        <TD></TD>
 +
        <TD>1861</TD>
 +
        <TD>»</TD>
 +
        <TD align=right>8-ից</TD>
 +
        <TD>1-ը<ref>«Children’s Employment Commission. 2nd Report», էջ XXII, № 166։</ref></TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
Այն տասնամյակի ընթացքում, երբ հիշյալ օրենքն սկզբում մասամբ, իսկ հետո լիակատար չափով կարգավորում էր գործարանային աշխատանքը, գործարանային տեսուչների պաշտոնական հաշվետվությունները լիքն են գանգատներով այն մասին, թե անկարելի է դրա կիրառումը։ Որովհետև 1833 թվականի օրենքը պարոնայք կապիտալիստներին էր վերապահում առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½ տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցի ընթացքում նշանակել այն ժամը, երբ ամեն մի «դեռահաս» և ամեն մի «երեխա» պետք է սկսի, ընդհատի ու վերջացնի իր տասներկուժամյա կամ ութժամյա աշխատանքը, այլև նրանց հայեցողությանն էր վերապահում տարբեր անձերի համար ուտելու տարբեր ժամեր նշանակելը՝ ուստի այդ պարոնները շուտով հնտրեցին մի նոր «Relaissystem», որի համաձայն բանող ձիերը որոշ փոստային կայարաններում չեն փոխում, այլ նորից ու նորից լծվում են փոփոխվող կայարաններում։ Մենք մանրամասն կանգ չենք առնում այս սիստեմի սքանչելիքների, վրա, որովհետև հետո պետք է նորից վերադառնանք դրան։ Բայց հենց առաջին իսկ հայացքից պարզ է, որ այս սիստեմը ոչնչացնում էր ամբողջ գործարանային օրենքի ոչ միայն ոգին, այլև հենց տառը։ Գործ ունենալով մի այնպիսի բարդ հաշվապահության հետ, որը կիրառվում էր ամեն մի առանձին երեխայի ու ամեն մի դեռահասի վերաբերմամբ, գործարանային տեսուչներն ինչպե՞ս կարող էին գործարանատերերին հարկադրել պահպանելու օրենքով սահմանված աշխատաժամանակը և նշանակելու ուտելու համար օրենքով սահմանված դադարը։ Գործարանների մեծ մասում շուտով նորից անպատիժ կերպով ծաղկել սկսեց նախկին դաժան այլանդակությունը։ Ներքին գործերի մինիստրի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում (1844 թ.) գործարանային տեսուչներն ապացուցեցին նորահնար Relaissystem-ի պայմաններում ամեն մի վերահսկողության ամբողջ անհնարինությունը<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1849», էջ 6։</ref>։ Մինչդեռ հանգամանքները խիստ փոխվել էին։ Գործարանային բանվորները, հատկապես 1838 թվականից սկսած, տասժամյա բիլլը դարձրել էին իրենց տնտեսական լոզունգը այնպես, ինչպես խարտիան դարձել էր նրանց քաղաքական լոզունգը։ Նույնիսկ գործարանատերերի մի մասը, որը գործարանային արտադրությունը կարգավորում էր 1833 թվականի օրենքի համաձայն. պառլամենտի գլխին հուշագրերի տարափ էր տեղում այն «նենգամիտ եղբայրների» անբարոյական «կոնկուրենցիայի» առթիվ, որոնց ավելի մեծ լկտիությունը կամ տեղական ավելի հաջող պայմանները թույլ էին տալիս խախտել օրենքը։ Բացի դրանից, որքան էլ առանձին գործարանատերերն ուզում էին ազատություն տալ իրենց նախկին ագահությանը, գործարանատերերի դասակարգի իդեոլոգներն ու քաղաքական առաջնորդները բանվորների նկատմամբ ուրիշ վարքագիծ և ուրիշ լեզու էին հանձնարարում։ Նրանք կամպանիա սկսեցին հացի օրենքները վերացնելու օգտին և հաղթության համար բանվորների՜ օգնության կարիքն էին զգում։ Այդ պատճառով նրանք խոստացան ո՛չ միայն կրկնապատկել հատավաճառ հացի քաշը, այլև առևտրի ազատության հազարամյա թագավորության հովանու ներքո ընդունել տասժամյա բիլլը<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էշ 98։</ref>։ Հետևապես, նրանք արդեն ամենևին շահագրգռված չէին պայքարելու այն միջոցառման դեմ, որը լոկ պետք է կենսագործեր 1833 թվականի օրենքը։ Վերջապես, տորիները, որոնց ամենասրբազան շահին, հողային ռենտային, վտանգ էր սպառնում, զայրագին մարդասիրական ֆիլիպպիկներով հանդես եկան իրենց թշնամիների «խայտառակ վարքագծի» դեմ<ref>Լեոնարդ Հորները նույնիսկ պաշտոնապես գործ է ածում «nefarious practices» [զզվելի վարքագիծ] արտահայտությունը («Reports Of Insp. of Fact. for 31st October 1859», էջ 7)։</ref>։
+
Թոքախտավորների տոկոսի այդ պրոգրեսիվ աճումը պետք է բավարարի ամենալավատես պրոգրեսիստներին և ազատ առևտրի թեորիայի գերմանական ստախոս շրջավաճառներին։
  
Այսպես հրապարակ եկավ 1844 թ. հունիսի 7-ի լրացուցիչ գործարանային օրենքը։ Նա ուժի մեջ մտավ 1844 թ, սեպտեմբերի 10-ից։ Նա օրենքի պաշտպանության տակ է առնում բանվորների մի նոր կատեգորիա, այն է՝ 18 տարեկանից բարձր կանանց։ Նրանք ամեն կողմից հավասարվեցին դեռահասներին, նրանց աշխատաժամանակը սահմանափակված է 12 ժամով, գիշերային աշխատանքն արգելված է և այլն։ Հետևաբար, օրենսդրությունն առաջին անգամ ստիպված եղավ անմիջական ու պաշտոնական վերահսկողության ենթարկել նաև չափահասների աշխատանքը։ 1844—1845 թվականների գործարանային հաշվետվության մեջ հեգնաբար ասված է. «Մենք չենք լսել և ոչ մի դեպքի մասին, երբ մեծահասակ կանայք բողոքեին իրենց իրավունքներին այդպես միջամտելու դեմ<ref>«Reports etc. for 30th Sept. 1844», էջ 15։</ref>։ 13 տարեկանից փոքր երեխաների աշխատանքային օրը կրճատվեց մինչև 6½ ժամ, իսկ որոշ պայմաններում՝ մինչև 7 ժամ<ref>Օրենքը թույլ է տալիս երեխաների աշխատանքից օգտվել օրական 10 ժամ այն դեպքերում, երբ նրանք աշխատում են ոչ թե ամեն օր, այլ օրընդմեջ։ Ընդհանուր առմամբ այս վերապահությունը մնաց առանց գործադրության։</ref>։
+
1861 թվականի գործարանային օրենքը կարգավորում է հատկապես ժանյակների հյուսումը, որչափով այդ կատարվում է մեքենաներով, իսկ այդ ընդհանուր կանոն է Անգլիայի համար։ Այն ճյուղերը, որոնց վրա մենք այստեղ համառոտակի ենք կանգ առնում, և այն էլ միայն, այսպես կոչված, տնային բանվորների նկատմամբ և ոչ նրանց նկատմամբ, ովքեր կենտրոնանում են մանուֆակտուրաներում, վաճառատներում և այլն,— տրոհվում են 1) lace finishing-ի (մեքենայական եղանակով պատրաստվող ժանյակների վերջնահարդարում. այս կատեգորիան, իր հերթին, բազմաթիվ ստորաբաժանումներ է ընդգրկում), 2) ժանեկագործության։
  
Կեղծ Relaissystem-ի չարաշահումները վերացնելու նպատակով օրենքը, ի միջի այլոց, սահմանեց հետևյալ կարևոր մանրամասն կանոնները. «Երեխաների ու դեռահասների աշխատանքային օրն այն ժամանակվանից պետք է հաշվել, երբ թեկուզ մի երեխա կամ դեռահաս առավոտյան աշխատել է սկսում գործարանում»։ Այսպիսով, օրինակ, եթե Ա-ն աշխատանքն սկսում է առավոտյան ժամի 8-ին, իսկ Բ-ն՝ ժամի 10-ին, ապա աշխատանքային օրը Բ-ի համար պետք է վերջանա նույն ժամին, ինչպես և Ա-ի համար։ Աշխատանքային օրվա սկիզբը պետք է որոշվի որևէ հրապարակային ժամացույցով, օրինակ մոտակա երկաթուղային ժամացույցով, որին համաձայնեցվում է նաև գործարանի զանգը։ Գործարանատերը պարտավոր է գործարանում կախել խոշոր տառերով տպված ցուցակ, նշանակելով աշխատանքային օրվա սկիզբը, վերջն ու ընդմիջումները։ Իրենց աշխատանքը ժամի 12-ից առաջ սկսող երեխաներին չի կարելի նորից ստիպել աշխատելու կեսօրվա ժամի 1-ից հետո։ Այսպիսով, հետճաշյա հերթափոխությունը չպետք է այն երեխաներից կազմված լինի, որոնցից կազմված է առավոտյան հերթափոխությունը։ Ճաշելու համար տրվող 1½ ժամը պետք է հատկացվի օրենքի պաշտպանությունը վայելող բոլոր բանվորներին օրվա միևնույն ժամանակ, ընդ որում առնվազն 1 ժամը պետք է տրամադրվի կեսօրվա ժամի 3-ից առաջ։ Մինչև ժամի 1-ն աշխատող երեխաները կամ դեռահսաները չպետք է 5 ժամից ավելի աշխատեն, եթե ուտելու համար նրանց առնվազն կես ժամ չի տրվում։ Երեխաները, դեռահասները կամ կանայք ուտելու համար նշանակված որևէ ընդմիջումի ժամանակ չպետք է մնան գործարանային այնպիսի շենքում, որտեղ աշխատանքի որևէ պրոցես է կատարվում և այլն։
+
Lace finishing-ը որպես տանը կատարվող աշխատանք, կատարվում է կա՛մ, այսպես կոչված, «mistresses houses»-ում [տնտեսուհիների, վարպետուհիների տներում], կա՛մ այն կանանց մասնավոր բնակարաններում, որոնք աշխատում են մենակ կամ իրենց երեխաների հետ։ Այն կանայք, որոնք  «mistresses houses» են պահում, իրենք էլ աղքատ են։ Արհեսաանոցը կազմում է նրանց սեփական բնակարանի մի մասը։ Նրանք պատվերներ են ստանում գործարանատերերից, խանութատերերից և այլն և կանայք, աղջիկներ ու փոքր երեխաներ են վարձում այն քանակությամբ, որ համապատասխանում է նրանց սենյակի չափին և արդյունաբերության տվյալ ճյուղում եղած պահանջարկի տատանումներին։ Այդ արհեստանոցներից մի մասում զբաղված բանվորուհիների թիվը փոփոխվում է 20-ից մինչև 40, մյուսներում՝ 10-ից մինչև 20։ Նվազագույն միջին տարիքը, երբ երեխաներն սկսում են աշխատել, 6 տարեկան հասակն է, սակայն ոմանք սկսում են աշխատել 5 տարեկանից փոքր հասակում։ Սովորաբար աշխատանքի ժամանակը տևում է առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 8-ը՝ 1½ ժամ կերակուր ուտելու ընդմիջումով, վերջինը կարգավորված չէ, հաճախ կերակուրն ուտում են աշխատանքի այդ գարշահոտ խոռոչներում։ Երբ գործերի դրությունը լավ է, աշխատանքն առավոտյան ժամի 8-ից (երբեմն ժամի 6-ից) շարունակվում է մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը կամ 12-ը։ Անգլիական զորանոցներում ամեն մի զինվորի համար սահմանված է 500—600 խորանարդ ոտնաչափ, զինվորական հիվանդանոցներում՝ 1200։ Իսկ աշխատանքի այդ խորշերում ամեն մեկին ընկնում է 67—100 խորանարդ ոտնաչափ։ Միևնույն ժամանակ գազային լուսավորությունը կլանում է օդի պարունակած թթվածինը։ Ժանյակները մաքուր պահելու համար երեխաները հաճախ պետք է ոտնամանները հանեն, նույնիսկ ձմեռը, թեև հատակը սալաքարերով կամ աղյուսներով է ծածկված։ «Նոտտինգհեմում հաճախ կարելի է տեսնել մի փոքրիկ սենյակում, որը գուցե 12 քառակուսի ոտնաչափից ավելի չէ, մի տեղ լցված 15-ից մինչև 20 երեխա, որոնք օրվա մեջ 15 ժամ զբաղված են այնպիսի աշխատանքով, որն ինքնըստինքյան հյուծում է իր ձանձրալիությամբ ու միապաղաղությամբ և, բացի դրանից, կատարվում է այնպիսի հակառողջապահական պայմաններում, որ միայն երևակայել կարելի է... Նույնիսկ ամենափոքրիկ երեխաներն աշխատում են այնպիսի լարված ուշադրությամբ ու արագությամբ, որ զարմանք են շարժում, և այդ երեխաները համարյա երբեք թույլ չեն տալիս, որ իրենց մատները հանգստանան կամ ավելի դանդաղ շարժվեն։ Եթե նրանց դիմում են հարցերով, նրանք թեկուզ մի րոպե կորցնելու վախից, աչքները չեն բարձրացնում աշխատանքից»։ «Երկար ճիպոտը» «mistresses»-ների [վարպետուհիների] ձեռքին ծառայում է որպես երեխաների աշխատանքը խթանելու միջոց, և այդ այնքան ավելի մեծ չափով, որքան ավելի է երկարացվում աշխատանքի ժամանակը։ «Երեխաները կամաց-կամաց հոգնում են և դառնում են թռչունների նման անհանգիստ երկար աշխատանքային օրվա վերջում, որի ընթացքում նրանք գամված են իրենց աշխատանքին, իսկ վերջինս միապաղաղ է, աչքերի համար վնասակար և հոգնեցնող մարմնի դիրքի փոփոխությունների բացակայության պատճառով... Այս իսկական ստրկական աշխատանք է» («Their work is like slavery»)<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XIX, XX, XXI։</ref>։ Որտեղ կանայք աշխատում են իրենց սեփական երեխաների հետ տանը, այսինքն արդի իմաստով, վարձված սենյակում, դրությունը է՛լ ավելի վատ է, եթե այդ հնարավոր է։ Աշխատանքի այդ տեսակը բաշխվում է Նոտտինգհեմի շրջակայքում 80 մղոն տարածության վրա։ Երբ խանութում աշխատող երեխան երեկոյան ժամի 9-ին կամ 10-ին տուն է վերադառնում, նրան հաճախ մի ամբողջ կապոց են տալիս՝ աշխատանքը տանը շարունակելու համար։ Կապիտալիստական փարիսեցին, ի դեմս իր վարձկան ծառաներից մեկի, կապոցը տալիս իհարկե սրտահույզ կերպով բացագանչում է. «այս էլ մայրիկի համար», թեև շատ լավ գիտե, որ խեղճ երեխան նույնպես պետք է նստի և օգնի մորը<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXI, XXII։</ref>։
  
Մենք տեսանք, որ այս մանրունքային որոշումները, որոնք ռազմական այսպիսի միակերպությամբ զանգի հնչյունով կարգավորում են աշխատանքի ժամանակը, սահմանները, ընդմիջումները, ամենևին պառլամենտական հնարամտության արդյունք չէին։ Նրանք աստիճանաբար առաջ էին գալիս տվյալ հարաբերություններից, որպես արտադրության արդի եղանակի բնական օրենքներ։ Նրանց ձևակերպումը, պաշտոնական ճանաչումն ու պետության կողմից ազդարարվելը դասակարգային երկարատև պայքարի արգասիք էին։ Նրանց ամենամերձավոր հետևանքներից մեկն այն եղավ, որ պրակտիկան գործարանային հասակավոր բանվորների աշխատանքային օրն էլ ենթարկեց նույն սահմանափակումներին, որովհետև արտադրության պրոցեսների մեծամասնության մեջ անհրաժեշտ է երեխաների, դեռահասների ու կանանց համագործակցությունը։ Ուստի ընդհանրապես ու ամբողջությամբ առած, 1844—1847 թթ. ժամանակաշրջանում տասներկուժամյա աշխատանքային օրն իր ընդհանուր ու միատեսակ ներգործությունը տարածում էր արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որոնք ենթակա էին գործարանային օրենսդրությանը։
+
Ժանյակի արդյունաբերությունը տարածված է առավելապես անգլիական հողագործական երկու օկրուգներում — Հոնիտոնի ժանեկային օկրուգում, որ ընդգրկում է Դեվոնշիրի հարավային ափի երկարությամբ 20—30 մղոնանոց մի շերտ ու Հյուսիսային Դեվոնի մի քանի վայրեր, և մի ուրիշ շրջանում, որն ընդգրկում է Բուկինգհեմի, Բեդֆորդի, Նորտհեմպտոնի կոմսությունների զգալի մասը և Օքսֆորդշիրի ու Հենտինգդոնշիրի հարևան մասերը։ Հողագործական բատրակների կոտտեջները սովորաբար միաժամանակ որպես արհեստանոցներ են ծառայում։ Մի քանի մանուֆակտուրաների տերեր աշխատեցնում են 3 000-ից ավելի այդպիսի տնային բանվորներ, գլխավորապես երեխաներ ու դեռահասներ, բացառապես իգական սեռից։ Lace finishing-ի [ժանյակների վերջնահարդարման] կապակցությամբ նկարագրված պայմանները նորից են հանդիպում այստեղ։ Տարբերությունը միայն այն է, որ «mistresses houses»-ի [տնտեսուհիների, վարպետուհիների տների] փոխարեն հանդես են գալիս, այսպես կոչված, «lace school»-ը [ժանյակի դպրոցները], որ պահում են աղքատ կանայք իրենց խրճիթներում։ 5 տարեկան, երբեմն նույնիսկ ավելի փոքր հասակից մինչև 12—15 տարեկան հասակը երեխաներն աշխատում են այս դպրոցներում, առաջին տարում ամենափոքրերը 4-ից մինչև 8 ժամ, հետագայում առավոտյան Ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 8 — 10-ը։ «Սենյակները, որպես կանոն, փոքրիկ կոտտեջների սովորական խցեր են, բուխարին փակված է հոսանքը խափանելու համար, ապրողները երբեմն ձմեռն էլ միայն իրենց սեփական կենդանական ջերմությամբ են տաքանում։ Ուրիշ դեպքերում այդ, այսպես կոչված, դպրոցական սենյակները փոքրիկ նկուղների նման վայրեր են առանց տաքացնելու հարմարանքի... Այդ քողտիկների գերլցումն ու դրա հետևանքով օդի փչացումը հաճախ ծայրահեղ չափերի է հասնում։ Դրա վրա ավելանում է կեղտաջրերի, արտաքնոցների, հոտող նյութերի ու այլ աղտոտությունների վնասակար ներգործությունը, որ սովորական երևույթ է մանր կոտտեջների մուտքերի մոտ»։ Շենքերի մասին.— «Ժանյակի մի դպրոցում կային 18 աղջիկ ու մի վարպետուհի, ամեն մի անձի ընկնում էր 33 խորանարդ ոտնաչափ. մի ուրիշ դպրոցում, որտեղ անտանելի գարշահոտություն էր տիրում, կային 18 անձ, մեկ մարդուն ընկնում էր 24½ խորանարդ ոտնաչափ։ Արդյունաբերության այս ճյուղում պատահում է, որ երեխաներին ստիպում են 2—2½ տարեկան հասակից աշխատելու»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXIX, XXX։</ref>։
  
Սակայն գործարանատերերն այս «առաջադիմությունը» թույլատրեցին ոչ առանց փոխհատուցող «հետադիմության»։ Նրանց պնդումների հետևանքով ստորին պալատը գործարանային մշակմանը ենթակա երեխաների նվազագույն տարիքը 9-ից կրճատեց 8-ի՝ ապահովելու նպատակով կապիտալի համար «գործարանային երեխաների հավելյալ առաջարկը»<ref>Քանի որ նրանց աշխատանքային ժամերի կրճատումը կմեծացնի աշխատանքի համար պահանջվող երեխաների թիվը, ուստի որոշվեց, որ մեծացող պահանջարկը կարող էր ծածկվել ութից-ինը տարեկան երեխաների հավելյալ առաջարկով» («Reports etc. for 30th Sept. 1844», էջ 13)։</ref>, որ հասնում է նրան աստվածային ու մարդկային բոլոր օրենքների համաձայն։
+
Այնտեղ, որտեղ Բուկինգհեմի ու Բեդֆորդի հողագործական կոմսություններում ժանեկագործությունը բացակայում է, սկսվում է ծղոտագործությունը։ Այդ տարածված է Հերտֆորդշիրի մի զգալի մասում և Էսսեքսի արևմտյան ու հյուսիսային մասերում։ 1861 թվականին ծղոտագործությամբ ու ծղոտե գլխարկների արտադրությամբ զբաղված էին 48 043 մարդ, որոնցից 3 815-ը ամեն տարիքի արական սեռի, մյուսները՝ իգական սեռի, և նրանցից 14 913-ը մինչև 20 տարեկան, որոնց թվում մոտ 7 000 երեխա։ ժանյակների դպրոցների փոխարեն այստեղ հանդես են գալիս «straw plait school»-ները՝ [«ծղոտագործական դպրոցները]։ Երեխաներն այստեղ սկսում են ծղոտագործություն սովորել սովորաբար 4, երբեմն էլ 3-ից մինչև 4 տարեկան հասակում։ Իհարկե, նրանք ոչ մի կրթություն չեն ստանում։ Երեխաներն իրենք տարրական դպրոցներն անվանում են «natural schools» [«իսկական դպրոցներ»], տարբերելով այդ արյունարբու հիմնարկներից, որտեղ նրանց աշխատանքի են նստեցնում պարզապես այն նպատակով, որ պատրաստեն իրենց կիսաքաղց մայրերի տված դասը, մեծ մասամբ օրական 30 յարդ։ Այդ նույն մայրերը հետո նրանց հաճախ տանն էլ են ստիպում աշխատելու մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ը։ Ծղոտը կտրում է նրանց մատներն ու բերանը, որով նրանք միշտ թրջում են ծղոտը։ Լոնդոնի բժշկական պաշտոնյաների ընդհանուր կարծիքի համաձայն, որն ամփոփել է դ-ր Բելլարդը, ննջարաններում և արհեստանոցներում ամեն մի անձին 300 խորանարդ ոտնաչափը նվազագույն տարածություն է։ Մինչդեռ ծղոտագործական դպրոցներում տարածությունն է՛լ ավելի նեղ է, քան ժանեկագործական դպրոցներում, այն է՝ 12<math>^2/_3</math>, 17, 18½ և 22-ից պակաս խորանարդ ոտնաչափ մեկ մարդուն։ «Այս թվերից նվազագույնները,— ասում է հանձնաժողովի անդամ Ուայտը,— ներկայացնում են այն տարածության կեսից պակասը, որ կբռնի 3 խորանարդ ոտնաչափ արկղի մեջ զետեղած մի երեխա»։ Կենսական այդպիսի հաճույք են ստանում երեխաները մինչև 12—14 տարեկան հասակը։ Չքավոր, ընկած ծնողները միայն այն մասին են մտածում, որ երեխաներից, որքան հնարավոր է, ավելի շատ օգուտ կորզեն։ Մեծանալով՝ երեխաները, բնականաբար, ոչ մի գրոշի նշանակություն չեն տալիս ծնողներին և լքում են նրանց։ «Զարմանալի չէ, որ տգիտությունն ու մոլություններն են բնորոշում նման դաստիարակություն ստացած այդ բնակչությանը... Նրա բարոյականությունն ամենաստորին աստիճանի վրա է գտնվում... Կանանց խոշոր մասն ապօրինի զավակներ ունի, շատերը մայր են դառնում այնպիսի դեռատի հասակում, որ նույնիսկ քրեական վիճակագրությանը գիտակ մարդիկ ապշած են մնում»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XL, XLI։</ref>։ Եվ այս օրինակելի ընտանիքների հայրենիքը, ինչպես ասում է քրիստոնեության մեջ անկասկած ձեռնհաս կոմս Մոնտալամբերը, Եվրոպայի քրիստոնեական օրինակելի՜ երկիրն է։
  
1846—1847 թվականները դարաշրջան են կազմում Անգլիայի տնտեսական պատմության մեջ։ Հացի օրենքների վերացում, բամբակի և ուրիշ հում նյութերի ներմուծման մաքսերի վերացում, առևտրի ազատության հայտարարում՝ որպես օրենսդրության ուղեցույց ա՜ստղ։ Մի խոսքով՝ սկսվում էր հազարամյա թագավորությունը։ Մյուս կողմից, նույն տարիներում իրենց բարձրագույն կետին հասան չարտիստական շարժումն ու տասժամյա աշխատանքային օրվա ագիտացիան։ Սրանք դաշնակիցներ գտան ի դեմս վրեժից այրվող տորիների։ Չնայած առևտրի ազատության ուխտադրուժ բանակի մոլեռանդ դիմադրության՝ Բրայտի ու Կոբդենի գլխավորությամբ, տասժամյա աշխատանքային օրվա բիլլը, որին այնքան երկար ձգտում էին, ընդունվեց պառլամենտի կողմից։
+
Աշխատավարձը, որն ընդհանրապես խղճուկ է արդյունաբերության վերը նկարագրված ճյուղերում (ծղոտագործական դպրոցներում բացառիկ դեպքերում երեխաների առավելագույն աշխատավարձը 3 շիլլինգ է), իր անվանական մեծությունից էլ ավելի ցած է ընկնում truck-system-ի [բանվորներին աշխատավարձի դիմաց վարկով ապրանքներ տալու սիստեմի] հետևանքով, որն ընդհանուր առմամբ տարածված է հատկապես ժանեկագործական արտադրության օկրուգներում<ref>«Children’s Employment Commission. 1st Report 1863», էջ 185։</ref>։
  
1847 թ. հունիսի 8-ի գործարանային նոր օրենքը սահմանում էր, որ 1847 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում «դեռահասների» (13-ից մինչև 18 տարեկանների) և բոլոր բանվորուհիների աշխատանքային օրվա նախնական կրճատումը՝ մինչև 11 ժամ, իսկ 1848 թ. մայիսի 1-ից — բանվորների այդ նույն կատեգորիաների աշխատանքային օրվա վերջնական սահմանափակումը 10 ժամով։ Մնացած բոլոր կետերում այդ օրենքը 1833 ու 1844 թվականների օրենքների ուղղված լրացումն էր։
+
'''e) Ժամանակակից մանուֆակտուրայի և տանը կատարվող ժամանակակից աշխատանքի անցումը խոշոր արդյունաբերության։ Այդ ռևոլյուցիայի արագացումը՝ գործարանային օրենքները արտադրության այդ եղանակների վրա տարածելու միջոցով'''
  
Կապիտալը նախնական արշավանքի ձեռնարկեց՝ 1848 թվականի մայիսի 1-ից օրենքի լիակատար կենսագործումը արգելելու համար։ Եվ այն էլ՝ հենց իրենք բանվորները, իբր թե փորձից խրատված, պետք է օգնեին իրենց սեփական գործը տապալելուն։ Մոմենտը բարեհաջող էր ընտրված։ «Պետք է հիշեցնել, որ 1846—1847 թվականների սարսափելի ճգնաժամի հետևանքով գործարանային բանվորները մեծ կարիքի մեջ էին, որովհետև շատ գործարաններ միայն կրճատված ժամանակով էին աշխատում, մյուսները բոլորովին կանգ էին առել։ Այդ պատճառով էլ զգալի թվով բանվորներ ամենանեղ դրության մեջ էին գտնվում, շատերը թաղված էին պարտքերի մեջ։ Ուստի կարելի էր բավականաչափ վստահությամբ ենթադրել, թե բանվորները կգերադասեն ավելի երկար աշխատանքային օրը, որպեսզի անցյալում կրած կորուստները ետ բերեն, գուցե պարտքերը վճարեն կամ իրենց կահ կարասիքը լոմբարդից հանեն, կամ ծախած իրերը նորերով փոխարինեն, կամ իրենց ու իրենց ընտանիքի համար նոր հագուստներ ձեռք բերեն»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848». էջ 16։</ref>։ Պարոնայք գործարանատերերը փորձեցին այս հանգամանքների բնական ազդեցությունն ուժեղացնել աշխատավարձն ընդհանրապես 10% իջեցնելով։ Այդ քաղաքականությունը, այսպես ասած, ազատ առևտրի նոր դարագլխի սրբագործման տոնն էր։ Այնուհետև, հենց որ աշխատանքային օրը կրճատվեց մինչև 11 ժամ, դրան հետևեց աշխատավարձի հետագա իջեցումը <math>8^1/_3</math>%-ով և հետո կրկնակի իջեցումը, հենց որ աշխատանքային օրը վերջնականապես կրճատվեց մինչև 10 ժամ։ Այդ պատճառով ամենուրեք, որտեղ միայն թույլ էին տալիս հանգամանքները, աշխատավարձի կրճատում տեղի ունեցավ առնվազն 25%-ով<ref>«Ես համոզվեցի, որ շաբաթական 10 շիլլինգ ստացող մարդկանցից 1 շիլլինգ կրճատում էին՝ հիմք ընդունելով աշխատավարձի 10%-անոց ընդհանուր իջեցումը, և այնուհետև ևս 1 շիլլինգ 6 պ., հենվելով աշխատաժամանակի կրճատման վրա,— ընդամենը 2 շիլլինգ 6 պ.,— և, չնայած դրան, մեծամասնությունը հաստատապես տասժամյա աշխատանքային օրվա բիլլի կողմն էր» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 16)։</ref>։ Հենց այդպես հաջող կերպով նախապատրաստված հանգամանքներում է, որ բանվորների մեջ ագիտացիա սկսվեց 1847 թվականի օրենքի վերացման համար։ Խաբեբայություն, գայթակղություն, սպառնալիքներ — այդ միջոցներից ոչ մեկը չարհամարհվեցի բայց ոչինչ չօգնեց։ Եթե հաջողվեց էլ մի կես դյուժին պետիցիա հավաքել, որոնցով բանվորները գանգատվում էին, թե «այդ օրենքը ճնշում է իրենց», ապա իրենք՝ պետիցիան ստորագրողները, բերանացի հարցաքննության ժամանակ հայտարարում էին, որ հարկադրված են եղել ստորագրելու։ «Նրանք ճնշված են, այդ ճիշտ է, բայց ոչ թե գործարանային օրենքի, այլ մի ինչ-որ ուրիշի կողմից»<ref>«Պետիցիան ստորագրելիս ես միաժամանակ հայտարարեցի։ որ ինչ-որ վատ բան եմ անում։ Հապա ինչո՞ւ այդ դեպքում ստորագրեցիք։ — Որովհետև մերժման դեպքում ինձ փողոց կշպրտեին։ Պետիցիոները իսկապես իրեն «ճնշված» էր զգում, բայց ոչ ամենևին գործարանային օրենքի կողմից» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 102։</ref>։ Բայց եթե գործարանատերերին չհաջողվեց բանվորներին խոսել տալ իրենց ցանկալի ոգով, ապա նրանք իրենք սկսեցին մամուլի մեջ ու պառլամենտում է՛լ ավելի բարձր աղաղակել բանվորների անունից։ Նրանք գործարանային տեսուչներին բնութագրում էին որպես Կոնվենտի կոմիսարների նման մարդկանց, որոնք թշվառ բանվորներին անգթորեն զոհաբերում են աշխարհը բարելավելու իրենց ցնորքին։ Բայց այդ մանյովրն էլ չհաջողվեց։ Գործարանային տեսուչ Լեոնարդ Հորներն անձամբ ու իր օգնականների միջոցով վկաների բազմաթիվ ցուցմունքներ հավաքեց Լանկաշիրի գործարաններում։ Հարցուփորձի ենթարկված բանվորների մոտավորապես 70%-ն արտահայտվեց 10-ժամյա աշխատանքային օրվա օգտին, անհամեմատ ավելի պակաս թվով բանվորներ՝ 11-ժամյա և բոլորովին աննշան փոքրամասնությունը՝ հին 12-ժամյա աշխատանքային օրվա օգտին<ref>«Reports of Insp. of Fact. for 31st Octobcr 1848», էջ 17։ Պ-ն Հորների օկրուգում, այդպիսով, հարցուփորձի ենթարկվեցին 181 գործարանի 10 270 մեծահասակ բանվոր։ Նրանց ցուցմունքները կարելի է գտնել գործարանային տեսչության 1848 թվականի հոկտեմբերով վերջացող կիսամյակի հաշվետվության հավելվածում։ Վկաների այդ ցուցմունքներն ուրիշ կողմերից էլ թանկարժեք նյութ են տալիս։</ref>։
+
Աշխատուժի էժանացումը կանանց ու փոքրահասակների աշխատուժը պարզապես չարաշահելով, աշխատանքը պարզապես զրկելով այն բոլոր պայմաններից, որոնց մեջ աշխատանքն ու կյանքը կարող են նորմալ կերպով ընթանալ, ուժից վեր ու գիշերային աշխատանքի դաժանության միջոցով — վերջիվերջո դեմ է առնում որոշ բնական սահմանների, որոնցից անցնել չի կարելի, իսկ դրա հետ միասին նույն սահմաններին են բախվում ապրանքների էժանացումն ու ընդհանրապես կապիտալիստական շահագործումը, որոնք այդ իսկ հիմքերի վրա են կառուցված։ Հենց որ, վերջապես, հասնում են այդ կետին,— իսկ մինչև այդ երկար ժամանակ է անցնում,— հնչում է մեքենաներ մտցնելու և տանը կատարվող մանրատված աշխատանքի (այլև մանուֆակտուրայի) այդ մոմենտից արագորեն գործարանային արտադրության փոխարկվելու ժամը։
  
Մի ուրիշ «բարեմիտ» մանյովրն էլ այն էր, որ մեծահասակ տղամարդ բանվորներին հարկադրեն 12-ից մինչև 15 ժամ աշխատելու, և հետո էլ հայտարարեն, թե այդ փաստը իսկական պրոլետարական ցանկությունների արտահայտությունն է։ Բայց գործարանային «անողոք» տեսուչ Լեոնարդ Հորները դարձյալ վրա հասավ։ Արտաժամ աշխատող բանվորների մեծամասնությունը հայտարարեց, որ «իրենք վճռականապես կգերադասեին 10 ժամ աշխատել ավելի քիչ աշխատավարձով, բայց ընտրություն անելու ճար չունեին, նրանց մեջ այնքան շատ գործազուրկներ կան, այնքան շատ մանողներ են հարկադրված որպես սոսկական piecers [ծերկապիչներ] աշխատելու, որ եթե իրենք հրաժարվեին աշխատանքային օրը երկարացնելուց, իրենց տեղն իսկույն ուրիշները կբռնեին, այնպես որ իրենց համար հարցը հանգում էր հետևյալին՝ կա՛մ ավելի երկար ժամանակ աշխատել — կա՛մ փողոց նետվել<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848»։ Տես №№ 69, 70, 71, 72, 92, 93 ցուցմունքները, որ Լեոնարդ Հորներն ինքն է հավաքել, ինչպես և «հավելվածի» №№ 51, 52, 58, 59, 62, 70 ցուցմունքները, որ հավաքել է տեսչի օգնական Ա-ն։ Պարզ ու շիտակ արտահայտվել է Նույն իսկ մի գործարանատեր։ Տե՛ս նույն տեղում № 265-ից հետո եկող № 14-ը [էջ 37]։</ref>։
+
Այդ շարժման ամենավիթխարի օրինակը տալիս է «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությունը։ «Children’s Employment Commission»-ի դասակարգման համաձայն՝ արդյունաբերության այդ ճյուղը ընդգրկում է ծղոտե ու կանացի գլխարկ ու թասակ կարողներին, դերձակներին, milliners ու dressmakers<ref>Millinery-ն իսկապես միայն գլխարկների, բայց նաև կանացի թիկնոցների ու մանտիլյաների արտադրություն է. dressmaker-ները նույնն են, ինչ որ մեր մոդիստկաները։</ref>, սպիտակեղեն կարող բանվորներին ու բանվորուհիներին, կորսետագործներին, ձեռնոցագործներին, մուճակագործներին և, բացի դրանից, բազմաթիվ մանր ճյուղեր, ինչպես, օրինակ, փողկապների, օձիքների և այլ իրերի պատրաստումը։ Անգլիայում և Ուելսում արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված կանացի անձնակազմը 1861 թվականին կազմում էր 586 298 հոգի, որից առնվազն 115 242-ը` 20 տարեկանից փոքր, 16 560-ը` 15 տարեկանից փոքր։ Միացյալ թագավորության մեջ (1861 թ.) այդ բանվորուհիների թիվը 750 334 էր։ Անգլիայի և Ուելսի գլխարկագործության, մուճակագորձության, ձեռնոցագործության ու դերձակության մեջ նույն տարին զբաղված տղամարդ բանվորների թիվը 437 969 էր, որից 14 964-ը՝ 15 տարեկանից փոքր, 89 285-ը՝ 15—20 տարեկան, 333 117-ը՝ 20 տարեկանից մեծ։ Այս տվյալների մեջ բացակայում են այս շարքին պատկանող համեմատաբար մանր ճյուղերը։ Բայց եթե մենք վերցնենք հենց նոր բերված թվերը, ինչպես որ նրանք կան, ապա 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ միայն Անգլիայի և Ուելսի համար ստացվում է 1 024 277 մարդ, այսինքն՝ համարյա այնքան, որքան հողագործության ու անասնապահության մեջ են զբաղված։ Մենք սկսում ենք հասկանալ, թե մեքենաներն ինչի համար են այդպիսի հրեշավոր քանակությամբ արդյունքներ արտադրում և այդպիսով նպաստում բանվորների ահագին մասսաների «ազատմանը»։
  
Կապիտալի նախնական արշավանքն անհաջող անցավ, և տասժամյա աշխատանքային օրվա օրենքն ուժի մեջ մտավ 1848 թ. մայիսի 1-ին։ Մինչ այդ չարտիստական պարտիայի ֆիասկոն,— որի առաջնորդները բանտարկվել էին և որի կազմակերպությունը քայքայվել էր,— խախտեց Անգլիայի բանվոր դասակարգի վստահությունը իր ուժերի նկատմամբ։ Դրանից կարճ ժամանակ անց Փարիզի հունիսյան ապստամբությունն ու նրա արյունալի ճնշումը ինչպես մայր-ցամաքային Եվրոպայում, այնպես էլ Անգլիայում սեփականությունը, կրոնը, ընտանիքը և հասարակությունը փրկելո՜ւ մեկ ընդհանուր լոզունգով համախմբեցին տիրապետող դասակարգերի բոլոր ֆրակցիաներին — հողատերերին ու կապիտալիստներին, բորսային գայլերին ու խանութպաններին, պրոտեկցիոնիստներին ու ֆրիտրեդերներին, կառավարությանն ու օպոզիցիային, տերտերներին ու ազատամիտներին, երիտասարդ պոռնկուհիներին ու պառավ միանձնուհիներին։ Ամեն տեղ բանվոր դասակարգը բանադրվեց, հալածանքների ենթարկվեց, դրվեց «loi des suspect»-ի [«կասկածելիների դեմ օրենքի»] ներգործության տակ։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը կարող էին չքաշվել։ Նրանք բացահայտ ապստամբություն բարձրացրին ո՛չ միայն տասժամյա օրենքի, այլև այն ամբողջ օրենսդրության դեմ, որը 1833 թվականից սկսած ձգտում էր որոշ չափով սանձահարել աշխատուժի «ազատ» ծծումը։ Այդ մի Proslavery Rebellion [խռովություն ի պաշտպանություն ստրկության] էր մինիատյուր չափերով, որը երկու տարուց ավելի կատարվում էր ցինիկ անպատկառությամբ, տեռորիստական եռանդով, ընդ որում այդ այնքան ավելի հեշտ էր, որքան ըմբոստացած կապիտալիստը ոչ մի բան ռիսկի չէր ենթարկում, բացի իր բանվորի կաշուց։
+
«Wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությամբ զբաղվող մանուֆակտուրաները իրենց ներսում վերարտադրում են աշխատանքի այն բաժանումը միայն, որի membra disjecta-ն [բաժան-բաժան անդամները] նրանք գտնում են արդեն պատրաստի. այդ արտադրությամբ զբաղված են մանր արհեստավորները, որոնք, սակայն, ոչ թե առաջվա նման աշխատում են անհատական սպառողների, այլ մանուֆակտուրաների ու խանութների համար, այնպես որ հաճախ ամբողջ քաղաքներ ու վայրեր, որպես իրենց հատուկ մասնագիտությամբ, զբաղվում են այդ արտադրության այնպիսի ճյուղերով, ինչպես կոշկակարությունը և այլն. վերջապես, նույն արտադրությամբ ամենից շատ զբաղվում են, այսպես կոչված, տնային բանվորները, որոնք մանուֆակտուրաների, խանութների և նույնիսկ համեմատաբար մանր վարպետների արտաքին բաժանմունքներն են կազմում<ref>Անգլիական millinery-ն ու dressmaking-ը սովորաբար կատարվում են ձեռնարկատերերի շենքերում, մասամբ այնտեղ բնակվող վարձու բանվորուհիների, մասամբ էլ դրսում բնակվող օրավարձու բանվորուհիների միջոցով։</ref>։ Աշխատանյութի, հումքի, կիսաֆաբրիկատների և այլ պատկանելիքների մասսաները մատակարարում է խոշոր արդյունաբերությունը, իսկ մարդկային էժան (taillable à merci et miséricorde [ողորմածության ու զայրույթի մատնված]) նյութի մասսան կազմված է նրանցից, որոնց «ազատել» են խոշոր արդյունաբերությունն ու հողագործությունը։ Արդյունաբերության այս ճյուղերի մանուֆակտուրաներն իրենց ծագմամբ պարտական են գլխավորապես այն բանին, որ կապիտալիստը կարիք ունի ձեռքի տակ պահելու մի այնպիսի պատրաստի բանակ, որը կարողանա հարմարվել պահանջարկի ամեն մի շարժման<ref>Հանձնաժողովի անդամ Ուայտը այցելել է զինվորական հագուստեղենի մի մանուֆակտուրա, որտեղ զբաղված են եղել 1 000-ից մինչև 1 200 անձ, գրեթե բոլորն էլ իգական սեռի, մի կոշկեղենի մանուֆակտուրա՝ 1 300 բանվորներով, որոնց համարյա կեսը՝ երեխաներ ու դեռահասներ և այլն («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XLVII, № 319)։</ref>։ Սակայն այդ մանուֆակտուրաները թույլ էին տալիս, որ իրենց կողքին շարունակի գոյություն ունենալ արհեստային ու տնային մանրատված արտադրությունը, որպես իրենց լայնածավալ հիմք։ Հավելյալ արժեքի ահագին արտադրությունն աշխատանքի այդ ճյուղերում և միևնույն ժամանակ նրանց արտադրած ապրանքների պրոգրեսիվ էժանացումը պայմանավորված էր և պայմանավորված է գլխավորապես աշխատավարձի նվազագույն չափերով, որը հազիվ բավարարում է խղճուկ բուսական կյանքին և որը կապված է աշխատաժամանակի՝ մարդու համար հազիվ հնարավոր մաքսիմումի հետ։ Հենց ապրանքների փոխարկված մարդկային քրտինքի ու մարդկային արյան էժանությունն է, որ շարունակ ընդարձակել և ամեն օր ընդարձակում է վաճառահանման շուկան, մասնավորապես Անգլիայի համար՝ նաև գաղութային շուկան, որտեղ առանց այն էլ անգլիական սովորություններն ու ճաշակն են իշխում։ Վերջապես, հասավ դարձակետը։ Հին մեթոդի հիմքը, բանվորական նյութի պարզապես բիրտ շահագործումը, որին ավելի կամ պակաս չափով ուղեկցում էր աշխատանքի սիստեմատիկորեն զարգացած բաժանումը, այլևս չէր բավարարում աճող շուկային և կապիտալիստների է՛լ ավելի արագ աճող կոնկուրենցիային։ Հնչեց մեքենայի ժամը։ Եվ այն մեքենան, որը վճռողական ռևոլյուցիոն դեր խաղաց, այն մեքենան, որը հավասարաչափ ընդգրկեց արտադրության այս ոլորտի բոլոր անհամար ճյուղերը, ինչպես, օրինակ, մոդայական ապրանքների արտադրությունը, դերձակությունը, կոշկակարությունը, կարի գործը, գլխարկագործությունը և այլն,— կարի մեքենան էր։
  
Հետագա դեպքերը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ 1833, 1844 ու 1847 թվականների գործարանային բոլոր երեք օրենքներն էլ, որչափով մեկը մյուսի մեջ որևէ փոփոխություն չի մտցնում, պահպանում են իրենց օրինական ուժը, և որ նրանցից ոչ մեկը չի սահմանափակում 18 տարեկանից բարձր տղամարդ բանվորների աշխատանքային օրը, և որ 1833 թվականից սկսած՝ առավոտվա ժամի -ից մինչև երեկոյան ժամի տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցը մնում էր օրինական «օր», որի սահմաններում միայն պետք է կատարվեր դեռահասների ու կանանց սկզբում տասներկուժամյա, հետո էլ տասժամյա աշխատանքը օրենքի թելադրած պայմաններում։
+
Նրա անմիջական ներգործությունը բանվորների վրա մոտավորապես նույնն է, ինչ որ ընդհանրապես այն բոլոր մեքենաներինը, որոնք խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում առաջին անգամ նվաճում են արտադրության նոր ճյուղերը։ Ամենափոքրահասակ երեխաները հեռացվում են։ Մեքենայի բանվորների աշխատավարձը բարձրանում է տնային բանվորների համեմատությամբ, որոնցից շատերը պատկանում են «աղքատներից ամենաաղքատների» («the poorest of the poor») շարքին։ Ընկնում է համեմատաբար լավ դրության մեջ գտնվող այն արհեստավորների վաստակը, որոնց հետ մրցել է սկսում մեքենան։ Մեքենայի նոր բանվորները բացառապես աղջիկներ ու երիտասարդ կանայք են։ Մեխանիկական ուժի օգնությամբ նրանք ոչնչացնում են ավելի ծանր աշխատանքների բնագավառում տղամարդու աշխատանքի մոնոպոլիան, իսկ ավելի թեթև աշխատանքների բնագավառից դուրս են մղում ծեր կանանց ու փոքրահասակ երեխաների մասսաներին։ Անհաղթահարելի կոնկուրենցիան կործանում է ամենաթույլ ձեռնաշխատ բանվորներին։ Վերջին տասնամյակում Լոնդոնում տեղի ունեցող սովամահության (death from starvation) դեպքերի սարսափելի աճումը զուգահեռ է ընթանում մեքենայական կարի ծավալման հետ<ref>Ահա մի օրինակ։ 1864 թ. փետրվարի 26-ին «Registrar General»-ի շաբաթական հաշվետվությունը, որ վերաբերում է մահացությանը, սովամահության 5 դեպք է մատնանշում։ Հենց նույն օրը «Times»-ը հաղորդում է սովամահության մի նոր դեպքի մասին։ Սովամահության վե՜ց զոհ մի՜ շաբաթվա մեջ։</ref>։ Կարի մեքենայով աշխատող նոր բանվորուհիները, որոնք մեքենան բանեցնում են ձեռքով ու ոտքով կամ միայն ձեռքով, նստած կամ կանգնած, նայած մեքենայի ծանրությանը, մեծությանն ու առանձին բնույթին, պետք է աշխատուժի մեծ քանակ գործադրեն։ Նրանց աշխատանքը առողջության համար վնասակար է դառնում պրոցեսի երկարատևության պատճառով, թեև այն սովորաբար ավելի կարճ է լինում, քան հին սիստեմի պայմաններում։ Ամենուրեք,— օրինակ՝ մուճակների, կորսետների, գլխարկների և այլ առարկաների արտադրության մեջ,— ուր կարի մեքենան մուտք է գործում առանց այն էլ նեղ ու գերլցված արհեստանոցները, նա սաստկացնում է առողջության համար վնասակար ազդեցությունները։ «Այն տպավորությունը,— ասում է հանձնաժողովի անդամ Լորդը,— որ ստանում ես ցածր արհեստանոցները մտնելիս, որտեղ միասին 30-ից մինչև 40 մարդ է աշխատում մեքենաներով, անտանելի է... Շոգը, որի պատճառը մասամբ արդուկները տաքացնելու համար գործածվող գազավառարաններն են, սարսափելի է... Նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի արհեստանոցներում սահմանված է, այսպես կոչված, չափավոր աշխատաժամանակ, այսինքն՝ առավոտվա ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, ամեն օր սովորաբար 3 կամ 4 հոգի ուշաթափվում են»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII, № 406—9. էջ 84, № 124. էջ LXXIII, № 441. էջ 68, № 6. էջ 84, № 126. էջ 78, № 85. էջ 76, № 69. էջ LXXII, № 438։</ref>։
  
Գործարանատերերը տեղ-տեղ սկսեցին այն բանից, որ իրենց մոտ զբաղված դեռահասների ու բանվորուհիների մի մասին, որոշ դեպքերում էլ կեսին, արձակեցին և փոխարենը վերականգնեցին մեծահասակ տղամարդ բանվորների համարյա մոռացված գիշերային աշխատանքը։ Տասժամյա աշխատանքային օրվա օրենքը,— հավատացնում էին նրանք,— այլ ելք չի՜ տալիս իրենց<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 133, 134։</ref>։
+
Արտադրության հասարակական եղանակի հեղաշրջումը, արտադրության միջոցների փոխակերպության այդ անհրաժեշտ արդյունքը, կատարվում է անցման ձևերի մի խայտաբղետ քաոսի մեջ։ Այդ ձևերը փոփոխվում են՝ նայած թե ինչ չափով և որքան վաղուց է կարի մեքենան արդեն ընդգրկել արդյունաբերության այս կամ այն ճյուղը, փոփոխվում են՝ նայած թե բանվորներն ինչ դրության մեջ էին գտնվում մեքենան մտցնելիս, նայած թե մանուֆակտուրային, արհեստային թե տնային արտադրությունն էր գերակշռել, նայած արհեստանոցների վարձավճարին և այլն<ref>«Արհեստանոցների վարձավճարը, ըստ երևույթին, այն հանգամանքն է, որը — ինչպես և պետք էր սպասել, մանավանդ մայրաքաղաքներում — վերջին հաշվով վճռողական նշանակություն էր ունենում այն ուղղությամբ, որ մանր ձեռնարկատերերին ու ընտանիքներին գործ բաժանելու հին սիստեմը ամենից ավելի երկար էր պահպանվում և ամենից արագ էլ վերականգնվում էր» (նույն տեղում, էջ 83, 123)։ Վերջին նախադասությունը վերաբերում է բացառապես մուճակագործությանը։</ref>։ Օրինակ, մոդային ապրանքների արտադրության բնագավառում, որտեղ աշխատանքը մեծ մասամբ արդեն կազմակերպված էր գլխավորապես պարզ կոոպերացիայի միջոցով, կարի մեքենան սկզբում մանուֆակտուրային արտադրության միայն մի նոր գործոն է։ Դերձակության, շապիկների, մուճակների և նման այլ ճյուղերում բոլոր ձևերը խաչահատվում են։ Այստեղ բուն գործարանային արտադրություն է։ Այնտեղ միջնորդները հում նյութն ստանում են en chef [ձեռնարկատեր] կապիտալիստից և «նկուղներում» ու «ձեղնահարկերում» խմբում են կարի մեքենաների շուրջը 10-ից մինչև 50 ու է՛լ ավելի վարձու բանվորների։ Վերջապես, ինչպես առհասարակ բոլոր մեքենաների նկատմամբ է կատարվում, որչափով նրանք մի կուռ, շաղկապված սիստեմ չեն կազմում և կարող են գաճաճային չափերով կիրառվել, արհեստավորները կամ տնային բանվորները, իրենց ընտանիքի կամ սակավաթիվ կողմնակի բանվորների օգնությամբ, բանեցնում են իրենց պատկանող կարի մեքենաները<ref>Այս բանը չկա ձեռնոցների և նման արտադրություններում, որտեղ բանվորների դրությունը հազիվ է տարբերվում պաուպերների դրությունից։</ref>։ Անգլիայում հիմա փաստորեն գերակշռում է այնպիսի սիստեմ, երբ կապիտալիստը իր շենքերում համեմատաբար զգալի թվով կարի մեքենաներ է կենտրոնացնում, իսկ հետո մեքենայական արդյունքը հետագա վերամշակման համար բաշխում է տնային բանվորների մի ամբողջ բանակի միջև<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ 83, № 122։</ref>։ Սակայն անցման ձևերի խայտաբղետությունը չի թաքցնում բուն գործարանային արտադրության փոխարկվելու տենդենցը։ Այս տենդենցը սնվում է հենց կարի մեքենայի բնույթով — նրա կիրառման եղանակների բազմազանությունը հարկադրում է արտադրության դրանից առաջ բաժանված ճյուղերը միացնելու մեկ շենքում, մեկ կապիտալի հրամանատարության տակ. սնվում է, այնուհետև, այն հանգամանքով, որ նախնական կարումն ու մի քանի այլ օպերացիաներ ամենից ավելի նպատակահարմար է կատարել մեքենայի գտնված տեղում, վերջապես, նույն ուղղությամբ է գործում նաև արհեստավորների ու տնային բանվորների անխուսափելի սեփականազրկումը, որոնք սեփական մեքենաներով են արտադրում։ Այդ ճակատագրին նրանք մասամբ արդեն հիմա են արժանացել։ Կարի մեքենաների մեջ ներդրված կապիտալի մշտական աճումը<ref>Լեստերում, կոշիկների և մուճակների մի արտադրության մեջ, որ մեծածախ առևտրի համար է աշխատում, 1864 թվականին արդեն 800 կարի մեքենա էր գործածվում։</ref> խթանում է արտադրության ընդարձակումը և շուկայում առաջ է բերում կանգառումներ, որոնք տնային բանվորներին ստիպում են իրենց կարի մեքենաները վաճառելու։ Կարի մեքենաների գերարտադրությունն իսկ վաճառահանման կարիք ունեցող արտադրողներին ստիպում է շաբաթական վարձով տալու այդ մեքենաները և այդպիսով մանր մեքենայատերերի համար մահացու կոնկուրենցիա է ստեղծում<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», 84, № 124։</ref>։ Մեքենաների կառուցվածքի դեռ չդադարող մշտական փոփոխություններն ու նրանց էժանացումը շարունակ նույնքան արժեքազուրկ են դարձնում մեքենաների հին տեսակները, որի հետևանքով դրանք շահավետորեն գործադրել կարող են միայն խոշոր կապիտալիստները, որոնք հեքիաթային էժան գներով դնում են այդ մեքենաները։ Վերջապես, այստեղ էլ, ինչպես և հեղաշրջման բոլոր նման պրոցեսներում, վճռական դերը պատկանում է մարդկանց շոգեմեքենայով փոխարինելուն։ Շոգեուժի կիրառումն սկզբում բախվում է այնպիսի զուտ տեխնիկական արգելքների, ինչպես մեքենաների ցնցումը, նրանց արագությունը կարգավորելու դժվարությունը, ավելի թեթև մեքենաների արագ փչացումը և այլն, սակայն այդ բոլորը արգելքներ են, որոնց հաղթահարելը շուտով սովորեցնում է պրակտիկան<ref>Օրինակ, Լոնդոնում, Պիմլիկոյի զինվորական հագուստեղենի դեպոյում, Լոնդոնդերիում Տիլլիի ու Հենդերսոնի շապկագործարանում, Լիմերիկի Տեյտ ֆիրմայի հագուստագործարանում որը մինչև 1 200 «ձեռք» է աշխատեցնում։</ref>։ Եթե, մի կողմից, բազմաթիվ աշխատամեքենաների կենտրոնացումը համեմատաբար խոշոր մանուֆակտուրաներում դրդում է շոգեուժ կիրառելու, ապա, մյուս կողմից, շոգու կոնկուրենցիան մարդու մկանների դեմ արագացնում է բանվորական անձնակազմի ու աշխատամեքենաների կենտրոնացումը խոշոր գործարաններում։ Այսպես, օրինակ, Անգլիայում «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրության վիթխարի ոլորտները, ինչպես և մնացած արտադրությունների մեծամասնությունը, ներկայումս ապրում են մի ռևոլյուցիա, երբ մանուֆակտուրան, արհեստներն ու տանը կատարվող աշխատանքները փոխարկվում են գործարանային արտադրության, բայց դեռ այդ փոխարկումից առաջ էլ բոլոր հիշյալ ձևերը խոշոր արդյունաբերության ազդեցության տակ բոլորովին փոխվել, քայքայվել, աղճատվել էին և վաղուց արդեն վերարտադրել և նույնիսկ գերազանցել էին գործարանային սիստեմի ամբողջ հրեշավորությունը՝ առանց այդ սիստեմի դրական մոմենտները, զարգացման մոմենտները յուրացնելու<ref>«Տենդենցը դեպի գործարանային սիստեմը» («Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII)։ «Ամբողջ արտադրությունը ներկայումս գտնվում է անցումային վիճակում և ենթարկվում է նույնպիսի փոփոխությունների, ինչպես ժանեկագործության, մանածագործության և այլ ճյուղերում կատարվածները» (նույն տեղում, № 405)։ «Լիակատար ռևոլյուցիա» (ն. տ., էջ XLVI, № 318)։ 1840 թվականի «Children’s Employment Commission»-ի ժամանակ գուլպայագործական արտադրությունը դեռ ձեռքի աշխատանք էր։ 1846 թվականից սկսած մտցվում են զանազան մեքենաներ, որոնք հիմա շոգու միջոցով են բանեցվում։ Անգլիական գուլպայագործական արտադրության մեջ զբաղված երկու սեռի ու 3 տարեկանից սկսած զանազան անձերի ընդհանուր թիվը 1862 թվականին կազմում էր մոտ 120 000։ Այդ թվից, փետրվարի 11-ի Parlamentary Return-ի [պառլամենտական հաշվետվության] համաձայն, 1862 թ. ընդամենը միայն 4 063 հոգու վրա էր տարածվում գործարանային օրենքի ներգործությունը։</ref>։
  
Երկրորդ քայլը վերաբերում էր ուտելու համար օրինականացված ընդմիջումներին։ Լսենք՝ ինչ են ասում գործարանային տեսուչները։ «Այն ժամանակվանից սկսած, երբ աշխատանքային օրը սահմանափակվեց տաս ժամով, գործարանատերերը պնդում են,— թեև նրանք գործնականում դեռ վերջին եզրակացությունները չեն հանում իրենց կարծիքից,— որ իրենք բավարար չափով կատարում են օրենքի պահանջը, եթե, օրինակ, առավոտվա ժամի 9-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքի ժամանակ կերակուր ուտելու համար մեկ ժամ տալիս են առավոտյան ժամի 9-ից առաջ և կես ժամ էլ երեկոյան ժամի 7-ից հետո, այդպիսով, բանվորներին 1½ ժամ տրամադրելով ուտելու համար։ Մի քանի դեպքերում հիմա նրանք կես ժամ կամ մի ամբողջ ժամ են հատկացնում ճաշի համար, բայց միաժամանակ պնդում են, որ իրենք ամենևին պարտավոր չեն այդ 1½ ժամի որևէ մասը մտցնելու տասժամյա աշխատանքային օրվա մեջ»<ref>«Reports etc. for 30tհ April 1848», էջ 47։</ref>։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը պնդում էին, թե 1844 թվականի օրենքի պեդանտորեն ճշգրիտ որոշումները կերակուր ընդունելու համար նշանակված ժամանակի մասին, բանվորներին միայն թույլ են տալիս ուտել ու խմել գործարան գալուց առաջ ու գործարանից հեռանալուց հետո, այսինքն՝ իրենց տա՜նը։ Եվ ինչո՞ւ բանվորները չպետք է ճաշեն հենց առավոտյան ժամի 9-ից առաջ։ Սակայն պետական իրավաբանները վճռեցին, որ ուտելու համար օրենքով սահմանված ժամանակը «պետք է տրվի իրական աշխատանքային օրվա ընդմիջումներին, և որ հակաօրինական է ստիպել առավոտյան ժամի 9-ից մինչև երեկոյան ժամի 7-ը իրար հետևից 10 ժամ առանց ընդմիջումների աշխատելու»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 130։</ref>։
+
Տարերայնորեն կատարվող այդ արդյունաբերական ռևոլյուցիան արհեստականորեն արագացվում է գործարանային օրենքների տարածումով արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որտեղ կանայք, դեռահասներ ու երեխաներ են աշխատում։ Աշխատանքային օրվա հարկադրական կարգավորումը տևողության, ընդմիջումների, սկսելու և վերջացնելու մոմենտի տեսակետից, երեխաների հերթափոխության սիստեմը, որոշ տարիքից փոքր երեխաների բացառումը և այլն հարկադրում են մեքենաների կիրառումն ուժեղացնելու<ref>Այսպես, օրինակ, Կոկրենի «Britannia Pottery, Գլազգո» ֆիրման կավագործական արտադրության մասին հաղորդում է. «Արտադրության նախկին չափերը պահպանելու համար դիմեցինք ուժեղ չափերով մեքենաներ կիրառելուն, որոնց վրա ոչ-որակյալ բանվորներ են աշխատում, և ամեն օր մենք համոզվում ենք, որ ավելի մեծ քանակությամբ արդյունք կարող ենք արտադրել, քան հին մեթոդի ժամանակ» («Reports of Insp. of Fact. for 31dt October 1865», էջ 13)։ «Գործարանային օրենքը ազդում է այն ուղղությամբ, որ թելադրում է նորից ու նորից մեքենաներ մտցնել» (նույն տեղում, էջ 13, 14)։</ref> և մկանները, որպես շարժիչ ուժ, շոգիով փոխարինելու<ref>Այսպես, օրինակ, կավագործության վրա գործարանային օրենքը տարածելուց հետո նկատվում է power jigger-ների [մեխանիկական ճախրիկների] մեծ ավելացում handmoved jigger-ների [ձեռնաշարժ ճախրիկների] փոխարեն։</ref>։ Մյուս կողմից, ժամանակի տեսակետից կորցրածը շենքի հաշվին շահելու ձգտումը տանում է դեպի ընդհանուր ձևով օգտագործվող աշխատամիջոցների քանակության՝ վառարանների, շենքերի և այլ հարմարությունների ընդարձակում,— կարճ ասած՝ ուժեղացնում է արտադրության միջոցների կենտրոնացումը և դրան համապատասխանորեն՝ բանվորների խտացումը։ Ամեն անգամ, երբ մանուֆակտուրային սպառնում է գործարանային օրենքի կիրառումը, կրքոտությամբ կրկնվում է միևնույն գլխավոր առարկությունը՝ գործարանային օրենքին ենթարկվելու դեպքում գործը հին չափերով շարունակելու համար անհրաժեշտ կլինի կապիտալի է՛լ ավելի մեծ ծախսում։ Ինչ վերաբերում է մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի միջև եղած միջակա ձևերին կամ հենց տանը կատարվող աշխատանքին, ապա աշխատանքային օրն ու երեխաների աշխատանքը սահմանափակելու հետևանքով նրանք կորցնում են ոտքի տակի հողը։ Էժան աշխատուժի անսահման շահագործումը նրանց մրցունակության միակ հիմքն է։
  
Այդ բարեհոգի ցույցերից հետո կապիտալը խռովություն նախապատրաստելու կարգով մի այնպիսի քայլ արեց, որը համապատասխանում էր 1844 թ. օրենքի տառին և, հետևապես, օրինական էր։
+
Գործարանային արտադրության էական պայմանը, մանավանդ այն ժամանակից սկսած, երբ նրա վրա տարածված է աշխատանքային օրվա կարգավորումը, նորմալ հետևանքի ապահովվածությունն է, այսինքն՝ այն վստահությունը, թե տվյալ ժամանակամիջոցում կարտադրվի որոշ քանակությամբ ապրանք կամ ձեռք կբերվի ցանկալի օգտակար էֆեկտ։ Կարգավորված աշխատանքային օրվա օրինասահման ընդմիջումները ենթադրում են, այնուհետև, որ աշխատանքի հանկարծակի ու պարբերական դադարները հնարավոր են առանց արտադրության պրոցեսում գտնվող արդյունքին վնաս հասցնելու։ Հետևանքի այդ ապահովվածությունն ու աշխատանքի ընդմիջման հնարավորությունը, հասկանալի է, ավելի հեշտ իրագործելի են զուտ մեխանիկական արտադրությունների մեջ, քան այնտեղ, որտեղ որոշ դեր են խաղում քիմիական ու ֆիզիկական պրոցեսները, ինչպես, օրինակ, կավագործության, ճերմակացման, ներկարարության, հացագործության մեջ, մետաղ մշակող մանուֆակտուրաների մեծամասնության մեջ։ Այնտեղ, որտեղ տիրում է չսահմանափակված աշխատանքային օրվա, գիշերային աշխատանքի ու մարդկային ուժերի ազատ շռայլման հին սովորությունը, ամեն մի տարերային արգելք շուտով սկսում են համարել արտադրության հավերժական «բնական սահման»։ Ոչ մի թույն այնպես արագ կերպով չի ոչնչացնում միջատներին, որքան գործարանային օրենքը՝ այդպիսի «բնական սահմանները»։ Ոչ ոք ավելի բարձր չէր աղաղակում «անհնարինությունների» մասին, քան կավագործության պարոնները։ 1864 թվականին նրանց ենթարկեցին գործարանային օրենքին, և 16 ամիս անց արդեն չքացան բոլոր անհնարինությունները։ Գործարանային օրենքով կյանքի կոչված «կատարելագործված մեթոդը, որով կավազանգվածը (slip) չորացման փոխարեն պատրաստվում է մամլելու միջոցով, չթրծած ապրանքը չորացնող վառարանների նոր կառուցվածքը և այլն,— այդ բոլորը կավագործության արվեստի համար մեծ կարևորություն ունեցող իրադարձություններ են, այնպիսի առաջադիմություն են նշանակում, որի նմանը չի կարելի ցույց տալ վերջին հարյուրամյակի ընթացքում։ Վառարանների ջերմաստիճանը զգալի չափով պակասեցված է, ընդ որում ածխի սպառումը զգալի չափով կրճատվել է, և ջերմությունն ապրանքի վրա ավելի արագ է ներգործում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 96 և 127։</ref>։ Բոլոր մարգարեությունների հակառակ, բարձրացան ո՛չ թե կավեղենի արտադրության ծախքերը, այլ արդյունքի մասսան, այնպես որ 1864 թվականի դեկտեմբերից մինչև 1865 թվականի դեկտեմբեր՝ 12 ամսվա արտահանությունը արժեքի 138 628 ֆ. ստեռլինգ ավելցուկ տվեց՝ նախընթաց երեք տարվա արտահանության միջին մեծության համեմատությամբ։ Լուցկու արտադրության մեջ բնության օրենք էր համարվում, որ դեռահասները, նույնիսկ կերակուրը կուլ տալիս, պետք է ձողիկները թաթախեին ֆոսֆորային տաք բաղադրության մեջ, որի թունավոր գոլորշիները դիպչում էին նրանց երեսին։ Գործարանային օրենքը (1864 թ.), հարկադրելով տնտեսել ժամանակը, ստիպեց մտցնել «dipping machine» (թաթախելու մեքենա), որի գոլորշիները չեն կարող հասնել բանվորին<ref>Լուցկու գործարանում այդ և ուրիշ մեքենաներ մտցնելու հետևանքով նրա մի բաժանմունքում 230 դեռահասների փոխարինեցին 14—17 տարեկան 32 պատանիներ ու աղջիկներ։ Բանվորների թվի միջոցով կատարված այդ տնտեսումը 1865 թվականին է՛լ ավելի շարունակվեց շոգեուժի կիրառմամբ։</ref>։ Նմանապես և ժանեկագործական մանուֆակտուրայի այն ճյուղերի նկատմամբ, որոնք դեռ չեն ենթարկված գործարանային օրենքին, այժմ պնդում են, թե կերակուր ընդունելու ժամանակը չի կարող այստեղ կարգավորված լինել, որովհետև տարբեր ժանեկանյութերը չորանալու համար պահանջում են տարբեր ժամանակ, որը տատանվում է 3 րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ Դրան «Children’s Employment Commission»-ի անդամները պատասխանում են, «Պայմանները նույնն են, ինչպես պաստառատպության մեջ։ Այս ճյուղի գլխավոր գործարանատերերից մի քանիսը եռանդագին պնդում էին, թե կիրառվող նյութերի բնույթն ու այն պրոցեսների այլազանությունը, որոնցով անցնում են այդ նյութերը, թույլ չեն տալիս կերակուր ընդունելու համար աշխատանքի հանկարծակի ընդմիջումներ կատարել՝ առանց մեծ կորուստ պատճառելու...Factory Act’s Extension Act-ի [գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղի վրա տարածելու լրացուցիչ օրենքի] (1864 թ.) 6-րդ բաժնի 6-րդ կետի համաձայն՝ նրանց տրվում է այդ օրենքը հրատարակելու օրից հաշված տասնութամսյա ժամանակամիջոց, որը լրանալուց հետո նրանք պետք է գործարանային օրենքով սահմանված հանգստի ընդմիջումներ մտցնեն»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ IX, № 50։</ref>։ Հազիվ էր օրենքը պառլամենտի սանկցիան ստացել, որ պարոնայք գործարանատերերն արդեն հայտնագործեցին, թե «Այն անհարմարությունները, որ մենք սպասում էինք գործարանային օրենքը մտցնելուց, երևան չեկան։ Մենք չենք գտնում, թե արտադրությունը որևէ չափով թուլացել է։ Իրապես, մենք նույն ժամանակամիջոցում ավելի ենք արտադրում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 22։</ref>։ Այսպիսով, անգլիական պառլամենտը, որին ոչ ոք չի կշտամբի հանճարեղության համար, փորձի միջոցով հասավ այն համոզմունքին, թե հարկադրական օրենքը կարող է պարզ հրամանագրումով վերացնել այն բոլոր, այսպես կոչված, բնական արգելքները, որ արտադրությունը իբր թե դնում է աշխատանքային օրը սահմանափակելու և կարգավորելու դեմ։ Այդ պատճառով էլ արդյունաբերության որոշ ճյուղում գործարանային օրենքը մտցնելիս 6-ից մինչև 18 ամսվա ժամկետ է սահմանվում, և արդեն գործարանատիրոջ գործն է այդ ժամանակամիջոցում տեխնիկական արգելքները վերացնելը։ Միրաբոյի «Impossible? Ne me dites jamais ce bête de mot!» [«Անկարելի՞ է։ Երբե՛ք ինձ չասեք այդ հիմար բառը»։] խոսքերը հատուկ նշանակություն են ստանում արդի տեխնոլոգիայի համար։ Բայց եթե գործարանային օրենքն արագ կերպով, ինչպես ջերմոցում, հասունացնում է մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու համար անհրաժեշտ նյութական տարրերը, ապա, միաժամանակ կապիտալի ծախսումներն ավելացնելու անհրաժեշտություն ստեղծելով, նա արագացնում է ավելի մանր վարպետների կործանումն ու կապիտալի համակենտրոնացումը<ref>«Անհրաժեշտ բարելավումները բազմաթիվ մանուֆակտուրաներում չեն կարող մտցվել առանց կապիտալի այնպիսի ծախսումների, որոնք գերազանցում են այժմյան շատ գործատերերի միջոցները... Գործարանային օրենքը մտցնելուն անհրաժեշտորեն ուղեկցում է անցողիկ կազմալուծումը։ Այս կազմալուծման ծավալն ուղիղ հարաբերական է այն չարիքների չափերին, որ պետք է վերացնի գործարանային օրենքը» (նույն տեղում, էջ 96, 97)։</ref>։
  
1844 թվականի օրենքը, իհարկե, արգելում էր ցերեկվա ժամի 1-ից հետո վերսկսել 8-ից մինչև 13 տարեկան այն երեխաների աշխատանքը, որոնք աշխատել էին մինչև ցերեկվա ժամի 12-ը։ Բայց հիշյալ օրենքն ամենևի՜ն չէր կարգավորում այն երեխաների 6½-ժամյա աշխատանքը, որոնց աշխատաժամանակը ցերեկվա ժամի 12-ին կամ ավելի ուշ էր սկսվում։ Այդ պատճառով էլ ութ տարեկան երեխաները, որոնք աշխատանքն սկսել էին ցերեկվա ժամի 12-ին, կարող են աշխատանքի համար օգտագործել ժամի 12-ից մինչև 1-ը, որ կազմում է մեկ ժամ, ժամի 2-ից մինչև ճաշից հետո ժամի 4-ը, որ կազմում է 2 ժամ, և երեկոյան ժամի 5-ից մինչև ժամի 8½-ը, որ կազմում է 3½ ժամ, ընդամե՜նը՝ օրենքով սահմանված 6½ ժամ։ Կամ է՛լ ավելի լավ։ Որպեսզի երեխաների աշխատանքի կիրառումը զուգադիպի մինչև ժամի 8 և կեսը աշխատած մեծահասակ տղամարդ բանվորների աշխատանքին, գործարանատերերին միայն հարկավոր էր երեխաներին կես օրվա ժամի 2-ից առաջ՝ աշխատանք չտալ, իսկ հետո նրանց պահել գործարանում մինչև երեկոյան ժամի 8 և կեսն առանց որևէ ընդմիջումի։ «Եվ հիմա արդեն պարզորոշ խոստովանում են, թե վերջերս գործարանատերերի մեքենաները 10 ժամից ավելի աշխատեցնելու ագահ ձգտման հետևանքով Անգլիայում պրակտիկա է հաստատվել 8—13 տարեկան երկու սեռի երեխաներին միմիայն մեծահասակ տղամարդկանց հետ աշխատեցնել մինչև երեկոյան ժամի 8½-ը, բոլոր դեռահասների ու կանանց գնալուց հետո»<ref>Նույն տեղում, էջ 142։</ref>։ Բանվորներն ու գործարանային տեսուչները բողոքում էին՝ առողջապահական ու բարոյական նկատառումներով։ Բայց կապիտալը պատասխանում էր,
+
Եթե մի կողմ թողնենք զուտ տեխնիկական ու տեխնիկապես հաղթահարելի արգելքները, ապա աշխատանքային օրվա կարգավորումը բախվում է հենց բանվորների անկարգ սովորություններին, մանավանդ այնտեղ, որտեղ գործավարձն է իշխում, և օրվա կամ շաբաթվա որոշ մասի գործալքումը կարող է փոխհատուցվել հետագա արտաժամյա կամ գիշերային աշխատանքով, մի մեթոդ, որ բթացնում է մեծահասակ բանվորին և քայքայիչ ազդեցություն է անում նրա փոքրահասակ ընկերների ու կանանց վրա<ref>Օրինակ, հալոցագործարաններում «շաբաթվա վերջում աշխատանքի տևողությունը սովորաբար շատ է երկարում այն բանի հետևանքով, որ բանվորները սովորություն ունեն երկուշաբթի օրերը, երբեմն էլ երեքշաբթի օրվա մի մասը կամ ամբողջ երեքշաբթի օրը չաշխատելու» («Children’s Employment Commission. 3rd Report», էջ VI)։ «Մանր վարպետների մոտ աշխատանքի ժամերը սովորաբար շատ անկանոն են։ Նրանք կորցնում են 2—3 օր, իսկ հետո բացը լրացնելու համար աշխատում են ամբողջ գիշերը... Նրանք իրենց երեխաներին միշտ ստիպում են աշխատելու, եթե երեխաներ ունեն» (նույն տեղում, էջ VII)։ «Աշխատանքի սկզբում կանոնավորության բացակայություն, որը խրախուսվում է դրա դիմաց աշխատանքի ժամերի թիվը ավելացնելու հնարավորությամբ, որը և իրականացվում է գործնականում» (նույն տեղում, էջ XVIII)։ «Ժամանակի վիթխարի կորուստ Բիրմինհամում... պարապություն ժամանակի մի մասի ընթացքում, ուժասպառության հասնող տաժանելի աշխատանք մյուս մասի ընթացքում» (նույն տեղում, էջ XI)։</ref>։ Թեև աշխատուժի ծախսման այդ անկանոնությունը մի բնական կոպիտ ռեակցիա է սպանիչ աշխատանքի տաղտկալի միապաղաղության դեմ, սակայն, նա անհամեմատ ավելի մեծ չափով բխում է հենց արտադրության անարխիայից, որը, իր հերթին, դարձյալ աշխատուժի անսանձ շահագործում է ենթադրում կապիտալի կողմից։ Արդյունաբերական ցիկլի փուլերի ընդհանուր պարբերական հերթափոխությունների և շուկայի հատուկ տատանումների կողքին արտադրության ամեն մի ճյուղում ասպարեզ են գալիս հատկապես, այսպես կոչված, սեզոնը և ա՛յն մեծ պատվերների հանկարծակիությունը, որ պետք է ամենակարճ ժամանակում կատարել, ընդ որում նշանակություն չունի՝ այդ սեզոնային աշխատանքները նավագնացության համար տարվա բարենպաստ եղանակների պարբերականությամբ թե մոդայով են պայմանավորված։ Հանկարծակի պատվերներն այսքան ավելի սովորական են դառնում, որքան ավելի են տարածվում երկաթուղիներն ու հեռագիրը։ «Երկաթուղային սիստեմի տարածումն ամբողջ երկրում,— ասում է, օրինակ, Լոնդոնի մի գործարանատեր,— խիստ նպաստեց կարճաժամկետ պատվերների սովորությանը. հիմա Գլազգոյից, Մանչեստրից ու Էդինբուրգից գնորդները գալիս են 2 շաբաթը մեկ անգամ կամ մեծաքանակ գնումների համար դիմում են Սիտիի առևտրական տներին, որոնց մենք ապրանքներ ենք մատակարարում։ Փոխանակ պահեստներից գնելու, ինչպես այդ սովորություն էր առաջներում, նրանք պատվերներ են տալիս, որոնք մենք պետք է անմիջապես կատարենք։ Նախկին տարիներում մենք միշտ կարող էինք թույլ պահանջարկի ժամանակ հաջորդ սեզոնի պահանջարկը բավարարելու համար նախօրոք աշխատել, բայց հիմա ոչ ոք չի կարող գուշակել, թե այն ժամանակ ինչի պահանջարկ կլինի»<ref>«Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXII. «Երկաթուղային սիստեմի ընդարձակումը, ասում են, խիստ նպաստեց հանկարծակի պատվերների այդ սովորությանը և դրա հետևանքը եղավ աճապարումը, կերակուր ուտելու ժամերի անտեսումը և մինչև ուշ ժամերն աշխատելը» (նույն տեղում, էջ XXXI)։</ref>։
<poem>
+
  
«Թող արարքներս իմ գլխին թափվեն,
+
Գործարանային օրենքին դեռ չենթարկված գործարաններում ու մանուֆակտուրաներում իշխում է սարսափելի, ուժից վեր աշխատանք, պարբերաբար — այսպես կոչված՝ սեզոնների ժամանակ և անորոշ մոմենտներին — հանկարծակի պատվերների հետևանքով։ Գործարանի, մանուֆակտուրայի ու խանութի արտաքին ոլորտում, տանը կատարվող աշխատանքի ոլորտում, որ առանց այն էլ բոլորովին անկանոն է, հում նյութի և պատվերների կողմից ամբողջովին կախված է կապիտալիստի քմահաճույքից, որն այստեղ չի կաշկանդված շենքերի, մեքենաների և այլ հարմարանքների օգտագործման վերաբերյալ ոչ մի նկատառումով և ոչ մի ռիսկ չի անում, բացի հենց բանվորների կաշուց,— այդ արտաքին ոլորտում սիստեմատիկորեն աճեցվում է այսպիսով մի արդյունաբերական ռեզերվային բանակ, որը միշտ պատրաստ է կապիտալին ծառայելու, որը տարվա մի մասում նոսրանում է՝ մարդկային ուժերից վեր տաժանելի աշխատանքի հետևանքով, իսկ տարվա մյուս մասում հասցվում է բոսյակային վիճակի աշխատանքի պակասության պատճառով։ «Ձեռնարկատերերը,— ասում է «Children’s Employment Commission»-ը,— տանը կատարվող աշխատանքի սովորության դարձած անկանոնությունը շահագործում են, որպեսզի այն ժամանակ, երբ արտակարգ աշխատանքներ են հարկավոր, այդ աշխատանքը երկարաձգեն մինչև գիշերվա ժամի 11-ը, 12-ը, 2-ը կամ, ինչպես տարածված դարձվածքն է ասում, մինչև ուզած ժամը, և այդ արվում է այնպիսի շենքերում, «որտեղ միայն գարշահոտությունը բավական է, որ ձեզ ուշաթափ գետին գլորի» (the stench is enough to knock you down)։ Գուցե դուք գնաք մինչև դուռը և այն բաց անեք, բայց չեք վստահանա առաջ գնալ»<ref>«Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXV, № 235 և 237։</ref>։ «Որքա՜ն խեղկատակ են մեր ձեռնարկատերերը,— ասում է ունկնդրված վկաներից մեկը, մի կոշկակար,— եթե նրանք կարծում են, թե պատանուն ոչ մի վնաս չի պատճառում այն, որ տարվա կես մասում նրան խոշտանգում են սպանիչ աշխատանքով, իսկ մյուս կեսում հարկադրում են համարյա բոլորովին անգործ թափառելու»<ref>«Children’s Employment Commission. 4th Report», էջ № 56։</ref>։
Ես պահանջում եմ դատ օրինական,
+
Ես պահանջում եմ վճարել
+
Մուրհակիս համաձայն»։
+
</poem>
+
  
Եվ իրոք, այն վիճակագրական տվյալների համաձայն, որոնք ներկայացվել էին ստորին պալատին 1850 թ. հուլիսի 26-ին, չնայած բոլոր բողոքներին, առ 15 հուլիսի 1850 թվականի 257 գործարաններում 3742 երեխա ենթարկվում էին այդ «պրակտիկային»<ref>«Reports etc. for 31st October 1850», էջ 5, </ref>։ Բայց այս էլ դեռ քիչ է։ Կապիտալի լուսանական աչքը հայտնագործեց, որ 1844 թվականի օրենքը ճաշից առաջ հինգժամյա աշխատանք չի թույլատրում առանց հանգստի առնվազն 30 րոպե ընդմիջումի, բայց հետճաշյա աշխատանքի վերաբերմամբ ոչ մի նման բան չի պատվիրում։ Ուստի նա պահանջեց և ձեռք բերեց այն երջանկությունը, որ ութ տարեկան բանվոր-երեխաներին ստիպում էր ո՛չ միայն ժամի 2-ից մինչև երեկոյան ժամի 8 և կեսը անընդհատ ուժասպառ, լինել աշխատելուց, այլև քաղցած մնալ։
+
Ինչպես տեխնիկական արգելքների, այնպես էլ այդ, այսպես կոչված, «առևտրական սովորությունների» («usage which have grown with the growth of trade») մասին շահագրգռված կապիտալիստներն ասում էին և ասում են, թե դրանք արտադրության «բնական սահմաններ» են,— բամբակեղենի արդյունաբերության լորդերի սիրած գանգատը այն ժամանակաշրջանում, երբ նրանց առաջին անգամ սպառնալ սկսեց գործարանային օրենքը։ Թեև նրանց արդյունաբերությունն ամեն մի այլ արդյունաբերությունից ավելի մեծ չափով է հիմնվում համաշխարհային շուկայի, ուրեմն և նավագնացության վրա, սակայն փորձը մերկացրեց նրանց սուտը։ Այն ժամանակվանից սկսած անգլիական գործարանային տեսուչներն ամեն մի, այսպես կոչված, «առևտրական արգելքի» վերաբերվում են որպես դատարկ խուսաբանության<ref>«Ինչ վերաբերում է այն առևտրական վնասներին, որոնք առաջ էին գալիս ծովով փոխադրվող պատվերները համապատասխան ժամկետում չկատարելուց, ապա ես հիշում եմ, որ այդ գործարանային ձեռնարկատերերի սիրած փաստարկն էր 1832 ու 1833 թվականներին։ Այն բոլորը, ինչ հիմա կարելի է ասել այս առարկայի առթիվ, չունի այնպիսի ուժ, ինչպես այն ժամանակ, երբ շոգին դեռ երկու անգամ չէր կրճատել բոլոր տարածությունները և փոխադրության նոր հարմարանքներ չէր ստեղծել։ Հենց այն ժամանակ էլ այդ փաստարկը սնանկ էր գործնական փորձի առաջ, իսկ հիմա նա ոչ մի փորձի չի դիմանա» («Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 54, 55)։</ref>։ Իրոք, «Children’s Employment Commission»-ի հիմնավոր ու բարեխիղճ հետազոտություններն ապացուցում են, որ աշխատանքային օրվա կարգավորումը արդյունաբերության մի քանի ճյուղերում լոկ ավելի հավասարաչափ կբաշխեր ամբողջ տարվա վրա աշխատանքի այն մասսան, որն արդեն կիրառվում է այդ ճյուղերում<ref>«Children’s Employment Commission. 3rd Report», էջ XVIII, № 118։</ref>, որ այդ կարգավորումը կծառայեր որպես առաջին ռացիոնալ սանձը մոդայի փոփոխական քմահաճույքների դեմ, որոնք մարդասպան են, անմիտ և ըստ էության չեն համապատասխանում խոշոր արդյունաբերության սիստեմին<ref>1699 թվականին արդեն Ջոն Բելլերսը նկատում է. «Մոդաների անհաստատությունը անհրաժեշտորեն ավելացնում է աղքատների թիվը։ Նա երկու մեծ չարիք է պարունակում. 1) բանվորները ձմեռը տառապում են աշխատանքի պակասությունից, մետաքսե կտորեղեն վաճառող առևտրականներն ու ձեռնարկատեր-շուլհակները, մինչև որ գարունը չգա և չպարզվի, թե ինչ մոդա է լինելու, չեն վստահանում իրենց կապիտալները ծախսել և դրանով օգնել բանվորներին՝ որոշ աշխատանք տալով. 2) գարնանը բանվորների թիվն անբավարար է լինում, և գործատեր-ջուլհակները պետք է բազմաթիվ աշկերտներ ներգրավեն թագավորության առևտրի մատակարարումն ապահովելու համար քառորդ կամ կես տարով. այս հանգամանքը խլում է աշխատող ձեռքերը հողագործությունից, գյուղը զրկում է աշխատողներից և վիթխարի չափով լցնում է քաղաքները մուրացիկներով. ձմեռը նրանք, որոնք ամաչում են մուրալ, սովամահ են լինում» («Essays about the Poor, Manufactures etc.», էջ 9)։</ref>, որ օվկիանոսյան նավագնացության և ընդհանրապես հաղորդակցության միջոցների զարգացումը վերացրել է սեզոնային աշխատանքի բուն տեխնիկական հիմքը<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ 171, № 34։</ref>, որ մյուս, իբր թե վերահսկողության չենթարկվող, բոլոր պայմանները վերացվում են շենքերի ընդարձակումով, լրացուցիչ մեքենաներով, միաժամանակ զբաղված բանվորների թվի ավելացումով<ref>Այսպես, օրինակ, Բրեդֆորդի արտահանող առևտրականների ցուցմունքներում ասված է. «Այսպիսի հանգամանքներում պարզ է, որ կարիք չկա դեռահասներին ստիպելու ավելի աշխատել խանութներում, քան առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 7-ը կամ 7½-ը։ Այս բացառապես ավելադիր ծախսումների ու ավելադիր ձեռքերի հարց է։ (Երեխաներն ստիպված չէին լինի մինչև ուշ գիշեր աշխատելու, եթե ձեռնարկատերերի մի մասը այնպես ծարավի չլիներ շահույթի. ավելադիր մեքենան արժե ընդամենը 16 կամ 18 ֆունտ ստեռլինգ։) ...Բոլոր դժվարություններն առաջ են գալիս հարմարանքների ու շենքի պակասությունից» (նույն տեղում, էջ 171, № 35, 36 և 38)։</ref> և դրանից բխող հետադարձ ազդեցությամբ խոշոր առևտրի սիստեմի վրա<ref>Նույն տեղում։ Ահա Լոնդոնի մի գործարանատիրոջ ցուցմունքը, որն աշխատանքային օրվա պարտադիր կարգավորումը համարում է բանվորներին գործարանատերերի դեմ և հենց գործարանատերերին խոշոր առևտրի դեմ պաշտպանելու միջոց. «Մեր ճյուղի վրա ճնշում են գործադրում ապրանք արտահանողները, որոնք, օրինակ, մտադիր են ապրանքներն առագաստանավով ուղարկել. նրանք ուզում են որոշ սեզոնի սկզբին տեղում լինել — և միևնույն ժամանակ գրպանները դնել առագաստանավով ու շոգենավով ապրանք տեղափոխելու գնի տարբերությունը, կամ երկու շոգենավից նրանք ընտրում են ավելի վաղ մեկնողը, որպեսզի իրենց մրցորդներից շուտ հայտնվեն օտարերկրյա շուկայում»։</ref>։ Սակայն կապիտալը, ինչպես նա հաճախակի հայտարարել է իր ներկայացուցիչների բերանով, այդպիսի հեղաշրջման հոժարում է «միայն ընդհանուր պառլամենտական ակտի ճնշման տակ»<ref>«Այս բանից կարելի էր խուսափել,— ասում է մի գործարանատեր,— պառլամենտական մի ընդհանուր օրենքի ճնշման տակ արտադրությունն ընդարձակելու գնով» (նույն տեղում, էջ X, № 38)։</ref>, որը հարկադիր օրենքով կարգավորում է աշխատանքային օրը։
  
«Այո՛, նրա կուրծքը. այդպես է ասված մուրհակումս»<ref>Կապիտալի բնությունը նույնն է ինչպես նքա անզարգացած, այնպես էլ զարգացած ձևերում։ Օրենքների ա՛յն ժողովածուում, որ ստրկատերերի իշխանությունը թելադրեց ամերիկյան քաղաքացիական պատերազմն սկսվելուց քիչ առաջ Նոր Մեքսիկայի տերիտորիայում, ասված է. «Բանվորը, որչափով կապիտալիստը գնել է նրա ֊աշխատուժը, նրա (կապիտալիստի) փողն է» («The labourer is his (the capitalist’s) money»)։ Նույն հայացքը տարածված էր հռոմեական պատրիկների մոտ։ Այն փողը, որ նրանք փոխ էին տալիս պլեբեյ պարտապանին, սրա կողմից կենսամիջոցներ ընդունելու փաստով դառնում էր պարտապանի միս ու արյունը։ Հետևաբար, այդ «միսն ու արյունը» պարտատերերի «փողն էր»։ Այստեղի՜ց էլ 10 տախտակների շեյլոկյան օրենքը։ Լենգեի այն հիպոթեզը, թե վարկատու պատրիկները ժամանակ առ ժամանակ Տիբերից այն կողմ տոնական խնջույքներ էին սարքում, որտեղ պարտապանների եփած միս էր մատուցվում, նույնքան չապացուցված է մնում, որքան և Դաումերի հիպոթեզը քրիստոնեական հաղորդության մասին։</ref>։
+
====9. ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆՐԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ====
  
Սակայն Շեյլոկին վայել այս նվիրվածությունը 1844 թվականի օրենքի տառին, որչափով հիշյալ օրենքը կարգավորում է երեխաների աշխատանքը, պետք է լոկ նախապատրաստեր բացահայտ խռովություն նույն օրենքի դեմ, որչափով նա կարգավորում է «դեռահասների ու կանանց» աշխատանքը։ Հարկավոր է հիշեցնել, որ «սխալ Relaissystem»-ի ոչնչացումը կազմում է այդ օրենքի գլխավոր նպատակն ու գլխավոր բովանդակությունը։ Գործարանատերերն իրենց խռովությունը սկսեցին այն պարզ հայտարարությամբ, թե 1844 թվականի օրենքի այն կետերը, որոնք արգելում են դեռահասների ու կանանց աշխատուժի կամայական օգտագործումը գործարանային տասնհինգ֊ ժամյա օրվա յուրաքանչյուր ուզածդ կարճ ժամանակամիջոցում, «համեմատաբար անվնաս (comparatively harmless) էին, քանի դեռ աշխատաժամանակը սահմանափակված էր 12 ժամով։ Տասժամյա աշխատանքի օրվա օրենքը գործելիս՝ դրանք անհանդուրժելի անարդարություն են» (hardship)<ref>«Reports etc. for 30th April 1848», էջ 28։</ref>։ Այդ պատճառով էլ նրանք ամենասառը ձևով հայտարարեցին տեսուչներին, որ չեն ուզում ուշադրություն դարձնել օրենքի տառի վրա և ուզում են սեփական իշխանությամբ հին սիստեմը մտցնել<ref>Ի թիվս ուրիշների այդ հայտարարել է նաև. մարդասեր Էշֆորտը Լեոնարդ Հորներին ուղղած քվակերական մի զզվելի նամակում («Reports etc. April 1849», էջ 4)։</ref>։ Այդ կլինի վատ խորհուրդներով մոլորեցված բանվորների օգտին, որովհետև «հնարավորություն կտա ավելի բարձր աշխատավարձ վճարել նրանց»։ «Այս միակ միջոցն է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի պայմաններում պահպանելու Մեծ Բրիտանիայի արդյունաբերական գերակշռությունը»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 138։</ref>։ «Կարող է պատահել, որ մի քիչ դժվար լինի հերթափոխությունների սիստեմի պայմաններում երևան հանել օրինախախտումները, բայց ի՞նչ կա որ (what of that?)։ Մի՞թե ներելի է այս երկրի արդյունաբերական մեծ շահերը գիտել որպես մի երկրորդական բան, միայն թե գործարանային տեսուչներն ու նրանց օգնականներն ազատվեն հոգսերի մի փոքր ավելացումից (some little trouble)»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 140։</ref>։
+
Գործարանային օրենսդրությունը, հասարակության այս առաջին գիտակցական ու պլանաչափ ներգործությունն իր արտադրության պրոցեսի տարերայնորեն գոյացած կառուցվածքի վրա, ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության նույնքան անհրաժեշտ արդյունքն է, որքան բամբակեղենի մանվածքը, սելֆակտորներն ու էլեկտրական հեռագիրը։ Նախքան Անգլիայում գործարանային օրենսդրության ընդհանուր տարածման մասին խոսելը, անհրաժեշտ է համառոտակի հիշատակել այդ օրենսդրության այն մի քանի որոշումները, որոնք չեն վերաբերում աշխատանքային օրվա ժամերի թվին։
  
Այգ բոլոր հնարքները, իհարկե, ամենևին չօգնեցին։ Գործարանային տեսուչներն սկսեցին դատական հետապնդումներ հարուցել։ Բայց շուտով ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյի գլխին գործարանատերերի պետիցիաների մի այնպիսի տարափ տեղաց, որ նա 1848 թ. օգոստոսի 5-ի մի շրջաբերականով տեսուչներին հանձնարարում էր «ընդհանրապես չհետապնդել օրենքի տառի խախտումները, մինչև չապացուցվի, որ Relaissystem-ը չարաշահում են այն ձևով, որ դեռահասներին ու կանանց ստիպում են 10 ժամից ավելի աշխատել»։ Դրանից հետո գործարանային տեսուչ Ջ. Ստյուարտը թույլատրեց, այսպես կոչված, հերթափոխերի սիստեմը գործարանային օրվա տասնհինգժամյա տևողության ընթացքում ամբողջ Շոտլանդիայում, որտեղ այդ սիստեմը նորից ծաղկեց առաջվա պես։ Անգլիայի գործարանային տեսուչները, ընդհակառակը, հայտարարեցին, որ մինիստրը ոչ մի դիկտատորական իշխանություն չունի օրենքների կիրառումը կասեցնելու, և շարունակեցին դատական հետապնդումները proslavery rebel-ների [ստրկության օգտին խռովություն բարձրացնողների] դեմ։
+
Սանիտարական կանոնները, մի կողմ թողած նրանց խմբագրության հարցը, որը հեշտացնում է նրանց շրջանցումը կապիտալիստի կողմից, չափազանց խղճուկ են և փաստորեն սահմանափակվում են պատերն սպիտակացնելու հրահանգներով և մաքրության, օդափոխության ու վտանգավոր մեքենաներից պաշտպանելու միջոցների վերաբերյալ մի քանի այլ կանոններով։ Երրորդ գրքում մենք կվերադառնանք գործարանատերերի մոլեռանդ պայքարին այն որոշման դեմ, որով նրանց վրա փոքր ծախսեր են դրվում իրենց «ձեռքերի» անդամները պաշտպանելու համար։ Այստեղ փայլուն կերպով նորից հաստատվել է ֆրիտրեդերների այն դոգման, թե անտագոնիստական շահեր ունեցող հասարակության մեջ ամեն մեկն իր սեփական օգտին հետամուտ լինելով, դրանով էլ հենց աջակցում է ընդհանուր բարիքին։ Մի օրինակ բավական կլինի։ Հայտնի է, որ քառասնական թվականների կեսերից Իռլանդիայում խիստ ընդարձակվեց վուշեղենի արդյունաբերությունը, իսկ նրա հետ միասին՝ նաև scutching mills-ը (վուշ քրքրելու գործարանները)։ 1864 թվականին այնտեղ կային մինչև 1 800 այդպիսի mill-եր։ Աշնանը և ձմռանը պարբերաբար, գլխավորապես դեռահասներն ու կանայք, հարևան մանր վարձակալների տղաները, աղջիկներն ու կանայք, մեքենաներին բոլորովին անծանոթ մարդիկ, կտրվում են դաշտային աշխատանքից, որպեսզի scutching mills գլանամեքենաների տակ վուշ դնեն։ Այստեղ տեղի ունեցող դժբախտ դեպքերն իրենց չափերով ու ինտենսիվությամբ բոլորովին իրենց նմանը չունեն մեքենաների պատմության մեջ։ Կիլդինենի (Կորկի մոտերքում) մեկ scutching mill-ին 1852-ից մինչև 1856 թվականն ընկել է մահվան 6 ու ծանր խեղումների 60 դեպք, և դրանք բոլորն էլ կարելի էր կանխել մի քանի շիլլինգ արժեցող ամենահասարակ հարմարանքների միջոցով։ Դաունպետրիկի գործարանների certifying surgeon [պաշտոնական բժիշկ] դ-ր Ուայտը 1865 թ. դեկտեմբերի 16պաշտոնական հաշվետվության մեջ հայտարարում է. «Scutching mill-երի պատճառած դժբախտ դեպքերը սարսափելի բնույթ են կրում։ Շատ դեպքերում մարմնի մի քառորդը պոկվում է իրանից։ Խեղումների սովորական հետևանքներն են մահը կամ ողորմելի անօգնականությամբ ու տանջանքներով լի ապագան։ Գործարանների թվի ավելացումն այս երկրում, իհարկե, կմեծացնի այդ սարսափելի հետևանքների քանակը։ Ես համոզված եմ, որ scutching mill-երի վրա պետական պատշաճ վերահսկողությամբ կկանխվեին առողջության ու կյանքի հսկայական զոհերը»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ XV, № 72 և հաջ.։</ref>։ Էլ ի՞նչը կարող էր ավելի լավ բնութագրել արտադրության կապիտալիստական եղանակը, քան այն, որ անհրաժեշտ է պետության պարտադիր օրենքով նրա վզին փաթաթել հիգիենայի ու առողջապահության ամենատարրական կանոնների պահպանումը։ «1864 թվականի գործարանային օրենքը կավագործության մեջ 200-ից ավելի արհեստանոցներ սպիտակացրեց և մաքրեց այն բանից հետո, երբ նրանք 20 տարով կամ բոլորովին հրաժարվում էին այդպիսի օպերացիաներից (ահա՜ քեզ կապիտալի «ժուժկալությունը»)։ Այս գործատներում զբաղված են 27 878 բանվոր, որոնք մինչև այժմ ցերեկվա ուժից վեր աշխատանքի, իսկ հաճախ նաև գիշերային աշխատանքի ժամանակ մի այնպիսի գարշելի օդ են շնչում, որի հետևանքով համեմատաբար անվնաս այդ զբաղմունքը շարունակ հիվանդություն ու մահ է սպառնում։ Գործարանային օրենքը ստիպել է խիստ շատացնելու օդափոխության հարմարանքները»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 127։</ref>։ Գործարանային օրենքի կիրառման այս բնագավառը միաժամանակ ցայտունորեն ցույց է տալիս, որ արտադրության կապիտալիստական եղանակն իր էությամբ իսկ որոշ սահմանից այն կողմը բացառում է ամեն մի ռացիոնալ բարելավում։ Մենք մի քանի անգամ արդեն նշել ենք, որ անգլիական բժիշկները միաբերան ընդունում են, թե շնչին 500 խորանարդ ոտնաչափ օդը հազիվ բավարարող մինիմում է մշտական աշխատանքի ժամանակ։ Լա՜վ։ Եթե գործարանային օրենքն իր բոլոր հարկադրական ձեռնարկումներով անուղղակի կերպով արագացնում է մանր արհեստանոցների փոխարկումը գործարանների, ուստի և անուղղակի կերպով ձեռք է բարձրացնում մանր կապիտալիստների սեփականության իրավունքի վրա և ապահովում է խոշոր կապիտալիստների մոնոպոլիան, ապա եթե օրենքը արհեստանոցներում ամեն մի բանվորի համար օդի անհրաժեշտ քանակն ապահովեր, այդ հազարավոր մանր կապիտալիստներին մի հարվածով ուղղակի կսեփականազրկեր։ Այդ կհարվածեր արտադրության կապիտալիստական եղանակին բուն արմատից, այսինքն՝ թե՛ խոշոր ու թե՛ մանր կապիտալի ինքնաճմանը, որ կատարվում է աշխատուժի «ազատ» գնման ու սպառման միջոցով։ Ուստի և այդ 500 խորանարդ ոտնաչափ օդի հանդեպ գործարանային օրենսդրության շունչը կտրվում է։ Սանիտարական հիմնարկները, արդյունաբերության հետազոտման հանձնաժողովները, գործարանային տեսուչները նորից ու նորից կրկնում են այդ 500 խորանարդ ոտնաչափի անհրաժեշտությունը և կապիտալին դրան հարկադրելու անկարելիությունը։ Այդպիսով, նրանք փաստորեն հայտարարում են, թե աշխատանքից առաջացող թոքախտն ու թոքերի այլ հիվանդությունները կապիտալի գոյության պայմանն են<ref>Փորձով հաստատված է, որ առողջ միջին անհատը միջին ինտենսիվությամբ ամեն մի շնչառության ժամանակ մոտավորապես 25 խորանարդ մատնաչափ օդ է սպառում և մի րոպեում մոտավորապես 20 շնչառություն է կատարում։ Դրա համաձայն էլ մեկ մարդու օրական օդի սպառումը պետք է կազմեր մոտ 720 000 խորանարդ մատնաչափ կամ 416 խորանարդ ոտնաչափ։ Բայց հայտնի է, որ մի անգամ ներս շնչած օդն արդեն պիտանի չէ այդ պրոցեսի համար, մինչև որ չմաքրվի բնության մեծ արհեստանոցում։ Համաձայն Վալենտինի և Բրուների փորձերի՝ առողջ մարդը մի ժամում արտաշնչում է, ըստ երևույթին, մոտավորապես 1300 խորանարդ մատնաչափ ածխաթթու գազ. այդ միևնույնն է, թե թոքերը իրենցից 24 ժամում դուրս նետեին մոտավորապես 8 ունցիա պինդ ածուխ։ «Ամեն մի մարդու պետք է ընկնի առնվազն 800 խորանարդ ոտնաչափս (Հեքսլի)։ [«Lessons on Elementary Physiology». London 1866, էջ 105։]</ref>։
  
Բայց ի՞նչ օգուտ դատի ենթարկելուց, քանի որ դատարանները, country magistrates<ref>Այդ «county magistrates», «great unpaid»-ները [«մեծ անվճարները»], ինչպես նրանց անվանում է Վ. Կոբբետը, մի տեսակ ձրի հաշտարար դատավորներ են, որոնց ընտրում են կոմսությունների պատվավոր անձերի շարքից։ Փաստորեն, նրանք իշխող դասակարգերի տեղական դատարաններ են։</ref>, արդարացնող դատավճիռներ էին արձակում։ Այդ դատարաններում նստած էին նույն պարոնայք գործարանատերերը` իրենք իրենց դատելու համար։ Բերենք մի օրինակ։ Ոմն Էսքրիջ` Կերշո, Լիզ և Ընկ. բամբակամանական ֆիրմայից, իր օկրուգի գործարանային տեսչին ներկայացրեց Relaissystemսխեման, որ նախանշված էր իր գործարանի համար։ Մերժում ստանալով` նա սկզբում հետագա ոչ մի քայլի չդիմեց։ Մի երկու ամիս անց Ռոբինզոն անունով մի անհատ, նույնպես բամբակամանարանատեր, եթե ոչ Էսքրիջի Ուրբաթը, համենայն դեպս նրա ազգականը, կանգնեց Ստոկպորտի հաշտարար դատավորի առաջ, մեղադրվելով հերթափոխի այնպիսի սիստեմ մտցնելու մեջ, որը նույնն է, ինչ որ Էսքրիջի հորինածը։ Նիստին մասնակցում էին 4 դատավոր, որոնց թվում 3 բամբակամանարանատեր՝ դարձյալ նույն անխուսափելի Էսքրիջի գլխավորությամբ։ Էսքրիջն արդարացրեց Ռոբինզոնին և հայտարարեց, թե ինչ որ օրինական է Ռոբինզոնի համար, իրավացի է նաև Էսքրիջի համար։ Հենվելով օրենքի ուժ ստացած իր սեփական վճռի վրա, նա անմիջապես մտցրեց այդ սիստեմը նաև իր սեփական գործարանում<ref>«Reports etc. for 30th April 1849», էջ 21, 22։ Հմմտ. նույնպիսի օրինակներ նույն տեղում, էջ 4, </ref>։ Իհարկե, այդ դատարանների նման կազմն արդեն օրենքի բացահայտ խախտումն էր<ref>Վիլյամ IV1 և 2 օրենքով, § 24, էջ 10, որ հայտնի է սըր Ջոն Հոբհաուզի գործարանային օրենք անունով, բամբակամանարանի կամ մանածագործարանի որևէ տիրոջ, ինչպես նաև նրա հորը, որդուն կամ եղբորն արգելում է հաշտարար դատավորի պարտականություններ կատարել այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գործարանային օրենքին։ [«Reports etc. for 30th April 1849», էջ 22, ծանոթագրություն։]</ref>։ «Դատական այդպիսի ֆարսերը,— բացականչում է տեսուչ Հաուելը,— աղաղակում են, որ պետք է վերջ դնել դրան... երկուսից մեկը՝ կա՛մ օրենքը հարմարեցրեք այդ դատավճիռներին, կա՛մ դատավճիռ հանելու իրավունքը վերապահեցեք ավելի պակաս արատավոր տրիբունալի, որը բոլոր այդպիսի դեպքերում... իր վճիռները հարմարեցնում է օրենքին։ Ստիպված ես բուռն կերպով ձգտելու,, որ դատավորի պաշտոնը վճարովի լինի»<ref>«Reports etc. for 30th April 1849», [էջ 22]։</ref>։
+
Որքան էլ ընդհանուր առմամբ ողորմելի են գործարանային օրենքի որոշումները դաստիարակության մասին,— նրանք տարրական ուսումն աշխատանքի պարտադիր պայման հայտարարեցին<ref>Անգլիական գործարանային օրենքի համաձայն՝ ծնողները չեն կարող 14 տարեկանից փոքր իրենց երեխաներին ուղարկել «վերահսկվող» գործարանները, եթե նրանք միաժամանակ չեն ապահովում երեխաների տարրական ուսումը։ Գործարանատերը պատասխանատու է օրենքի պահպանման համար։ «Գործարաններում ուսումը պարտադիր է, այդ՝ աշխատանքի պայմանն է» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 111)։</ref>։ Նրանց հաջողությունն առաջին անգամ ապացուցեց ուսուցումն ու մարմնամարզությունը<ref>Այն ամենահիանալի հետևանքների մասին, որ տալիս է մարմնամարզության (իսկ պատանիների համար նաև զինվորական վարժությունների) միացումը երեխաների պարտադիր ուսուցման հետ գործարաններում և աղքատների ուսումնարաններում, տես Ն. Վ. Սենիորի ճառը «National Association for the Promotion of Social Science»-ի 7-րդ տարեկան համագումարում, որ տպագրված է «Reports of Proceedings etc.»-ում. London 1863, էջ 63, 64, այլև գործարանային տեսուչների 1865 թ. հոկտ. 31հաշվետվությունը, 118, 119, 120, 126 և հաջորդ էջերը։</ref> ֆիզիկական աշխատանքի հետ, հետևապես նաև ֆիզիկական աշխատանքը ուսուցման ու մարմնամարզության հետ միացնելու հնարավորությունը։ Գործարանային տեսուչները, ուսուցիչների վկայությունները լսելուց հետո, շուտով հայտնագործեցին, որ գործարանային երեխաները, թեև նրանց ուսուցմանը երկու անգամ ավելի քիչ ժամանակ է հատկացվում, քան կանոնավոր կերպով ցերեկը դպրոց հաճախող դպրոցականների ուսուցմանը, այնուամենայնիվ նույնքան, իսկ հաճախ ավելի շատ բան են անցնում։ «Գործը պարզ ձևով է բացատրվում։ Նրանք, ովքեր միայն օրվա կես մասն են դպրոցում անցկացնում, միշտ թարմ են լինում և գրեթե միշտ ընդունակ ու պատրաստ են սովորելու։ Դպրոցի հետ հերթափոխվող աշխատանքի սիստեմն այդ երկու զբաղմունքներից յուրաքանչյուրը դարձնում է մյուսից հետո հանգստանալու և թարմանալու միջոց և, հետևաբար, շատ ավելի հարմար է երեխայի համար, քան այդ երկու զբաղմունքներից մեկի անընդհատությունը։ Այն երեխան, որը վաղ առավոտվանից նստած է դպրոցում, մանավանդ շոգ եղանակին, չի կարող մրցել այն մյուսի հետ, որն ավելի կայտառ և աշխույժ գալիս է իր աշխատանքից»<ref>«Reports of Insp. of Fact. for 3tst October 1865», էջ 118։ Մետաքսեղենի մեկ միամիտ գործարանատեր հետազոտիչ «Children’s Employment Commission»-ի անդամին հայտարարում է. «Ես լիովին համոզված եմ, որ լավ բանվորներ արտադրելու գաղտնիքը գտնված է. դա ուսուցման միացումն է աշխատանքի հետ մանուկ հասակից։ Իհարկե, աշխատանքը չպետք է ո՛չ չափազանց լարված լինի, ո՛չ վանող ու ո՛չ էլ առողջության համար վնասակար։ Ես կփափագեի, որ իմ սեփական երեխաներն էլ աշխատանք ու խաղ ունենային որպես դպրոցից հանգստանալու միզոց» («Children’s Employment Commission. 5th Report», էջ 82, № 36)։</ref>։ Հետագա ապացույցները կարելի է գտնել Սենիորի ճառում, որ նա ասել է 1863 թվականի Էդինբուրգի սոցիոլոգական կոնգրեսում։ Նա այստեղ մատնանշում է ի միջի այլոց նաև այն, թե բարձր ու միջին դասարանների երեխաների միակողմանի անարտադրողական ու երկարատև դպրոցական օրն անօգուտ կերպով ավելացնում է ուսուցիչների աշխատանքը «և միևնույն ժամանակ երեխաներին ստիպում է ժամանակը, առողջությունն ու եռանդը ո՛չ միայն ապարդյուն, այլև բացարձակապես վնասակար կերպով վատնելու»<ref>Սենիորը «National Association for the Promotion of Social Science»յոթերորդ տարեկան կոնգրեսի «Report of Proceedings»-ում, էջ 66։ Թե ինչ աստիճան խոշոր արդյունաբերությունը, զարգացման որոշ մակարդակի հասնելով, արտադրության նյութական եղանակն ու արտադրության հասարակական հարաբերությունները հեղաշրջելով՝ հեղաշրջում է կատարում նաև գլուխներում, դրա ցայտուն օրինակն է Ն. Վ. Սենիորի 1863 թվականի ճառի համեմատությունը 1833 թվականի գործարանային օրենքի դեմ ուղղված նրա ֆիլիպիկայի հետ, կամ հիշատակված կոնգրեսի հայացքների համեմատումը այն իրողության հետ, որ Անգլիայի որոշ գյուղական մասերում դեռ մինչև հիմա էլ սովամահ անելու սպառնալիքով աղքատ ծնողներին արգելում են իրենց երեխաներին ուսում տալ։ Այսպես, օրինակ, պարոն Սնելլը հաղորդում է, որ եթե Սոմերսետշիրում որևէ աղքատ մարդ դիմում է ծխական համայնքի օգնությանը, ապա հաստատված պրակտիկայի համաձայն նրան ստիպում են իր երեխաներին դպրոցից հանելու։ Այսպես, Ֆելտհեմի քահանա պ. Ուոլլեստոնը պատմում է դեպքեր, երբ որոշ ընտանիքների բացարձակապես մերժել են որևէ օժանդակություն, «որովհետև նրանք իրենց երեխաներին դպրոց են ուղարկում»։</ref>։ Ինչպես Ռոբերտ Օուենից կարելի է մանրամասն տեղեկանալ, գործարանային սիստեմից բողբոջեց ապագայի դաստիարակության սաղմը, երբ որոշ հասակից բարձր բոլոր երեխաների համար արտադրողական աշխատանքը միացվելու է դասավանդման ու մարմնամարզության հետ, ոչ միայն որպես հասարակական արտադրությունը բարձրացնելու միջոցներից մեկը, այլև իբրև միակ միջոց բազմակողմանիորեն զարգացած մարդիկ արտադրելու համար։
  
Պետական իրավաբանները անհեթեթ հայտարարեցին 1848 թվականի օրենքի այն մեկնաբանությունը, որ տալիս էին գործարանատերերը, բայց հասարակության փրկիչները թույլ չտվին, որ իրենց մոլորեցնեն։ «Այն բանից հետո,— հաղորդում է Լեոնարդ Հորները,— երբ ես փորձեցի դատական 7 տարբեր շրջանում 10 հետապնդում հարուցելով հարկադրել, որ օրենքը կատարվի, և միայն մեկ դեպքում դատավորների մոտ պաշտպանություն գտա... ես օրենքի անտեսումների համար հետագա հետապնդումներն այլևս անօգուտ եմ համարում։ Օրենքի այն մասը, որը կազմված է աշխատաժամերի մեջ միակերպություն մտցնելու նպատակով... այլևս գոյություն չունի Լանկաշիրի համար։ Բացի դրանից, ո՛չ ես, ո՛չ էլ իմ օգնականները բացարձակապես ոչ մի միջոց չունենք համոզվելու համար, թե այն գործարաններում, որտեղ, այսպես կոչված, Relaissystem-ն է իշխում, դեռահասներին ու կանանց չե՞ն ստիպում 10 ժամից ավելի աշխատելու... 1849 թ. ապրիլի վերջերին իմ շրջանում արդեն 114 գործարան աշխատում էին այդ մեթոդով, և նրանց թիվը վերջին ժամանակներս բուռն թափով աճում է։ Ընղհանուր առմամբ, նրանք հիմա աշխատում են 13½ ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 7½-ը. մի քանի դեպքերում նրանք աշխատում են 15 ժամ, առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը»<ref>Նույն տեղում. էջ 5։</ref>։ 1848 թ. դեկտեմբերին արդեն Լեոնարդ Հորներն ուներ 65 գործարանատիրոջ ու 29 գործարանային հսկիչի մի ցուցակ, որոնք միաձայն պնդում էին, թե վերահսկողության ոչ մի սիստեմ չի կարող այդ Relaissystem-ի պայմաններում խանգարել չափից դուրս աշխատանքի ամենալայն տարածմանը<ref>«Reports etc. for 31st October 1849», էջ 6։</ref>։ Մերթ միևնույն երեխաներին ու դեռահասներին մանարան-արհեստանոցից փոխադրում էին ջուլհականոց և այլն, մերթ 15 ժամվա ընթացքում նրանք մի գործարանից մի ուրիշ գործարան էին փոխադրվում (shifted)<ref>«Reports etc. for 30th April 1849», էջ 21։</ref>։ Էլ ինչպե՞ս վերահսկես այդպիսի մի սիստեմի, «որը հերթափոխ բառը չարաշահում է, որպեսզի վերադասավորի բանվորներին մի անվերջ բազմազանությամբ, ինչպես խաղաթղթերի, և տարբեր անձանց աշխատանքի ու հանգստի ժամերն ամեն օր այնպես տեղաշարժի, որ բանվորների միևնույն լրիվ խումբը երբեք միևնույն տեղում միևնույն ժամերին չաշխատի»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 95։</ref>։
+
Մենք տեսանք, որ խոշոր արդյունաբերությունը տեխնիկապես ոչնչացնում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, որն ամբողջ մարդուն ցմահ ամրակցում էր մի որոշ մասնական օպերացիայի, ընդհակառակը, խոշոր արդյունաբերության կապիտալիստական ձևը ավելի հրեշավոր կերպով է վերարտադրում աշխատանքի այդ բաժանումը, — բուն գործարանում՝ բանվորին դարձնելով մասնական մեքենայի գիտակցությամբ օժտված կցորդը, ամեն տեղ մասամբ, մեքենաների ու մեքենայական աշխատանքի սպորադիկ կիրառումով<ref>Այն դեպքերում, երբ մարդու ուժով շարժման մեջ դրվող արհեստային մեքենաներն ուղղակի կամ անուղղակի մրցում են զարգացած մեքենաների հետ, որոնք որպես այդպիսիներ ենթադրում են մեխանիկական շարժիչ ուժ, մի խոշոր փոփոխություն է կատարվում մեքենան բանեցնող բանվորի վերաբերմամբ։ Սկզբում շոգեմեքենան էր փոխարինում այդ բանվորին, հիմա նա պետք է փոխարինի շոգեմեքենային։ Այդ պատճառով նրա աշխատուժի լարումն ու ծախսումը հրեշավոր չափերի է հասնում, մանավանդ պատանիների համար, երբ նրանք ևս դատապարտվում են այդ տանջանքին։ Այսպես, հանձնաժողովի անդամ Լոնջը տեսել է, թե ինչպես Կովենտրիում ու շրջակայքում ժապավենահաստոցներ պտտեցնելու համար կիրառում էին 10—15 տարեկան տղաների, իսկ ավելի մանկահասակ երեխաները պետք է ավելի փոքրածավալ հաստոցներ պտտեցնեին։ Այս չափազանց ծանր աշխատանք է։ Տղաները պարզապես փոխարինում են շոգեուժը» («Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 114, № 6)։ «Ստրկության այս սիստեմի» ինչպես այն պաշտոնական հաշվետվությունն է անվանում, այդ սիստեմի սպանիչ հետևանքների մասին տե՛ս նույն և հաջ. էջերը։</ref>, մասամբ էլ կանանց, երեխաների ու ոչ-որակյալ աշխատանք մտցնելով, որպես աշխատանքի բաժանման նոր հիմք։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման և խոշոր արդյունաբերության էության հակասությունը բռնի կերպով ճանապարհ է հարթում իրեն համար։ Նա արտահայտվում է, ի միջի այլոց, այն սարսափելի իրողությամբ, որ արդի գործարաններում ու մանուֆակտուրաներում զբաղված և ամենաքնքույշ հասակից ամենատարրական մանիպուլյացիաների գամված երեխաների հսկայական մասն ամբողջ տարիներ շահագործվում է, հնարավորություն չունենալով որևէ այնպիսի աշխատանք սովորելու, որը հետագայում նրանց պիտանի դարձներ թեկուզ հենց նույն մանուֆակտուրայի կամ գործարանի համար։ Օրինակ, անգլիական տպարաններում հին մանուֆակտուրայի ու արհեստի սիստեմին համապատասխան սովորություն կար, որ աշկերտներն ավելի թեթև աշխատանքներից անցնում էին ավելի բովանդակալից աշխատանքների։ Աշկերտները ուսման դասընթաց էին անցնում, մինչև որ դառնում էին վարժված տպագրիչներ։ Կարդալ-գրել իմանալը բոլորի համար էլ անհրաժեշտ պայման էր արհեստի ասպարեզ մտնելու համար։ Այդ բոլորը փոխվեց տպագրական մեքենայի երևան գալու հետ միասին։ Նա պահանջում է երկու տեսակ բանվորներ — մի հասակավոր բանվոր, մեքենայի վերակացու, և փոքրահասակ, սովորաբար 11—17 տարեկան տղաներ, որոնց գործը բացառապես այն է, որ մեքենայի մեջ թղթի թերթեր դնեն կամ նրանից ընդունեն տպագրված թերթը։ Նրանք, մանավանդ Լոնդոնում, այդ հոգնեցուցիչ աշխատանքով զբաղված են շաբաթվա մեջ որոշ օրեր 14, 15, 16 ժամ անընդհատ, իսկ հաճախ էլ 36 ժամ իրար հետևից՝ ընդամենը երկու ժամ ընդմիջումով ուտելու և քնելու համար<ref>«Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24։</ref>։ Նրանց մի հսկայական մասը կարդալ չգիտե, նրանք, որպես ընդհանուր կանոն, բոլորովին վայրենացած, աննորմալ արարածներ են։ «Նրանց իրենց գործին ընդունակ դարձնելու համար ամենևին չի պահանջվում որևէ մտավոր կրթություն. նրանք քիչ հնարավորություն ունեն հմտություն ձեռք բերելու համար և է՛լ ավելի քիչ՝ մտավոր զարգացման համար. նրանց աշխատավարձը, թեև որոշ չափով բարձր է տղաների համար, չի ավելանում այն չափով, որով նրանք մեծանում են, և նրանց ճնշող մեծամասնությունը ոչ մի շանս չունի մեքենայի վերակացուի ավելի եկամտաբեր ու ավելի պատասխանատու դիրքը գրավելու, քանի որ ամեն մի մեքենայի միայն մեկ վերակացու և հաճախ 4 պատանի է ընկնում»<ref>Նույն տեղում, էջ 7, № 60։</ref>։ Հենց որ նրանք չափազանց մեծահասակ են դառնում իրենց երեխայական աշխատանքի համար, այն է՝ դառնում են ամենաշատը 17 տարեկան, նրանց արձակում են տպարանից։ Նրանք դառնում են հանցագործության թեկնածուներ։ Նրանց որևէ այլ զբաղմունք հայթայթելու մի քանի փորձերը խորտակվել են, բախվելով նրանց տգիտությանը, կոպտությանը, ֆիզիկական ու մտավոր հետամնացությանը։
  
Բայց նույնիսկ բոլորովին մի կողմ թողնելով իսկական չափից ավելի աշխատանքը, այդ, այսպես կոչված, Relaissystem-ը կապիտալի երևակայության մի այնպիսի ծնունդ էր, որից Ֆուրյեն էլ չի գերազանցել իր հումորիստական՝ «courtes séances» [աշխատանքի կարճ սեանսներ] ուրվագրերում, այն տարբերությամբ միայն, որ սերը դեպի աշխատանքը այստեղ կապիտալի կողմից փոխարկվել է հարկադրանքի։ Նայենք գործարանատերերի հորինած այդ սխեմաներին, որ բարեմիտ մամուլը գովաբանեց որպես օրինակ այն բանի, «թե ի՛նչ կարելի է անել անհրաժեշտ աստիճանի հոգացողության ու մեթոդականության դեպքերում» («what a reasonable degree of care and method can accomplish»)։ Բանվորական անձնակազմը երբեմն բաժանվում էր 12—15 կատեգորիայի, որոնց բաղկացուցիչ մասերը իրենց հերթին շարունակ փոփոխվում էին։ Գործարանային օրվա տասնհինգ ժամերի ընթացքում կապիտալը բանվորին աշխատանքի էր քաշում մերթ 30 րոպեով, մերթ մեկ ժամով, հետո նորից ետ էր վանում նրան, որպեսզի ապա նրան նորից քաշի գործարան և նորից ետ վանի, ժամանակի ցաքուցրիվ ու պատառոտած բեկորներում նրան մերթ այստեղ, մերթ այնտեղ քշելով, բայց նրան իր ձեռքից բաց չթողնելով, մինչև որ լրիվ վերջանա տասժամյա աշխատանքը։ Միևնույն անձերը, ինչպես թատրոնի բեմի վրա, փոփոխակիորեն պետք է հանդես գային տարբեր գործողությունների տարբեր տեսարաններում։ Բայց ինչպես որ դերասանը դրամայի ամբողջ տևողության ընթացքում պատկանում է բեմին, այնպես էլ բանվորները հիմա ամբողջ 15 ժամվա ընթացքում պատկանում էին գործարանին, չհաշված գործարան գնալու ու վերադառնալու ժամանակը։ Այսպիսով, հանգստի ժամերը դառնում էին հարկադրական պարապության ժամեր, որոնք դեռահաս բանվորներին մղում էին գինետուն, իսկ ջահել բանվորուհիներին՝ հասարակաց տուն։ Ամեն մի նոր հնարանք, որ հրամցնում էր կապիտալիստը յուրաքանչյուր օր, ձգտելով առանց բանվորական անձնակազմը մեծացնելու իր մեքենաները 12 կամ 15 ժամ բանեցնել, հանգեցնում էր այն բանին, որ բանվորը պետք է իր ճաշը մաս-մաս կուլ տար ժամանակի մերթ այս, մերթ այն պատառիկում։ Այն ագիտացիայի ժամանակ, որ մղվում էր տասժամյա աշխատանքային օրվա համար, գործարանատերերը բղավում էին, թե բանվորական խաժամուժը պետիցիաներ է ներկայացնում տասժամյա աշխատանքի համար տասներկու ժամվա աշխատավարձ ստանալու հույսով։ Գործարանատերերը հիմա շուռ տվին մեդալը։ Նրանք տասժամյա աշխատավարձ էին վճարում աշխատուժերը տասներկու և տասնհի՜նգ ժամ տնօրինելու համար<ref>Տե՛ս «Reports etc. for 30th April 1849», էջ 6 և shifting system-ի [տեղափոխումների սիստեմի] ընդարձակ բացատրությունը, որ գործարան աքին տեսուչներ Հաուելն ու Սոնդերսը սալիս են «Reports etc. for 31st October 1848»-ի մեջ։ Տե՛ս նաև Էշտոնի ու շրջակայքի հոգևորականության պետիցիան, որ 1849 թվականի գարնանը արվեց թագուհուն ընդդեմ shift system-ի [տեղափոխումների սիստեմի]։</ref>։ Ահա հենց այդտեղ էլ թաղված էր շան գլուխը. դա տասժամյա օրենքի հրատարակոյթյո՜ւնն էր գործարանատերերի կողմից։ Դրանք նույն մեղրածոր, մարդասիրությամբ լեցուն ֆրիտրեդերներն էին, որոնք հացի օրենքների դեմ մղվող ագիտացիայի ժամանակ ամբողջ 10 տարի ամենամանրակրկիտ հաշվառումների հիման վրա հավատացնում էին բանվորներին, թե հացի ազատ ներմուծման ժամանակ անգլիական արդյունաբերության ունեցած միջոցներով տասժամյա աշխատանքը լիովին բավական կլիներ կապիտալիստներին հարստացնելու համար<ref>Ср. напр., R. H. Greg: «The Factory Question and the Ten Hours Bill». [London] 1837։</ref>։
+
Ինչ որ ասվեց աշխատանքի մանուֆակտուրային բաժանման մասին արհեստանոցի ներսում, իր նշանակությունը պահպանում է նաև աշխատանքի բաժանման համար հասարակության ներսում։ Քանի դեռ արհեստն ու մանուֆակտուրան կազմում են հասարակական արտադրության ընդհանուր հիմքը, արտադրողի ենթարկումը արտադրության բացառապես մի որոշ ճյուղին, նրա զբաղմունքների սկզբնական բազմազանության<ref>«Լեռնային Շոտլանդիայի մի քանի մասերում... շատ հովիվներ ու կոտտերներ, կանանց ու երեխաների հետ, համաձայն վիճակագրական հաշվետվությունների, ման էին գալիս այնպիսի ոտնամաններով, որ իրենք էին կարում իրենց պատրաստած կաշուց, այնպիսի շորերով, որոնց ոչ մի ուրիշ ձեռք չէր դիպել, բացի իրենց սեփական ձեռքերից, և սրանց նյութը իրենք էին խուզել ոչխարների վրայից, և որոնց համար վուշը իրենք էին մշակում։ Հագուստ պատրաստելիս հազիվ էր որևէ գնված իր գործածվում, բացի հերյունից, ասեղից, մատնոցից ու ջուլհակության մեջ կիրառվող երկաթե գործիքների շատ սակավաթիվ մասերից։ Ներկերը իրենք կանայք էին հայթայթում ծառերից, թփերից ու խոտերից և այլն» (Dugald Stewart: «Works», հրատ. Hamilton, հ. VIII, էջ 327—328)։</ref> խորտակումը զարգացման անհրաժեշտ մոմենտն են։ Հիշյալ հիմքի վրա արտադրության ամեն մի առանձին ճյուղ էմպիրիկ ճանապարհով գտնում է իրեն համապատասխանող տեխնիկական կառուցվածքը, դանդաղ կատարելագործում է այն և արագ բյուրեղացնում, հենց որ ձեռք է բերված հասունության որոշ աստիճան։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք առաջ են գալիս, բացի առևտրի մատակարարած նոր աշխատանյութից, աշխատանքի գործիքի աստիճանական փոփոխությունից։ Բայց երբ արդեն էմպիրիկ կերպով գտնվել է գործիքի համապատասխան ձևը, քարանում է նաև աշխատանքի գործիքը, ինչպես այդ ցույց է տալիս նրա հաճախ հազարամյակներ տևող անցումը մեկ սերնդի ձեռքից մի ուրիշ սերնդի ձեռքը։ Բնորոշ է, որ մինչև XVIII դարը առանձին արհեստներ կոչվում էին mysteries (mystères) [գաղտնիքներ]<ref>Էտյեն Բուալոյի հռչակավոր «Livre des métiers»-ում ի միջի այլոց պատվիրվում է, որ ենթավարպետը վարպետների շարքն ընդունվելիս երդվեր «եղբայրաբար սիրել արհեստի գծով իր եղբայրներին, նրանց օժանդակել, կամովին չհայտնել ուրիշներին արհեստի գաղտնիքները և, նույնիսկ ամբողջ համքարության շահի համար, գնորդի ուշադրությունը չդարձնել ուրիշների պրոդուկտների թերությունների վրա՝ իր սեփական ապրանքը հանձն արարելու նպատակով»։</ref>, որոնց խորքերը կարող էր թափանցել միայն էմպիրիկորեն և պրոֆեսիոնալ կերպով նվիրյալը։ Խոշոր արդյունաբերությունը պատռեց այն քողը, որը մարդկանցից ծածկում էր արտադրության նրանց սեփական հասարակական պրոցեսը և արտադրության տարերայնորեն առանձնացած տարբեր ճյուղերը դարձնում էր առեղծվածներ միմյանց նկատմամբ ու նույնիսկ ամեն մի ճյուղին նվիրվածի համար։ Խոշոր արդյունաբերության սկզբունքը — արտադրության ամեն մի պրոցես, վերցրած ինքնըստինքյան ու ամենից առաջ՝ առանց նկատի ունենալու մարդկային ձեռքը, տրոհել իր բաղկացուցիչ տարրերին — առաջ բերեց տեխնոլոգիայի ամբողջ արդի գիտությունը։ Արտադրության հասարակական պրոցեսի խայտաբղետ, ըստ երևույթին ներքին կապակցվածությունից զուրկ և քարացած տեսակները տարրալուծվեցին բնագիտության կիրառման գիտակցականորեն պլանաչափ, ցանկալի օգտակար էֆեկտի համաձայն սիստեմատիկորեն անդամատված բնագավառների։ Նմանապես տեխնոլոգիան հայտնագործեց շարժման այն սակավաթիվ մեծ հիմնական ձևերը, որոնցով անխախտորեն շարժվում է մարդկային մարմնի ամբողջ արտադրողական գործունեությունը, չնայած կիրառվող գործիքների ամբողջ բազմազանությանը,— ինչպես որ մեխանիկան, չնայած մեքենաների մեծագույն բարդությանը, չի խաբվում այն առթիվ, որ նրանք բոլորը տարրական մեխանիկական ուժերի մշտական կրկնությունն են։ Արդի արդյունաբերությունը արտադրության պրոցեսի գոյություն ունեցող ձևը երբեք չի դիտում ու մեկնաբանում որպես վերջնական ձև։ Այդ պատճառով նրա տեխնիկական բազիսը ռևոլյուցիոն է, այնինչ արտադրության բոլոր նախկին եղանակների բազիսը ըստ էության պահպանողական էր<ref>«Բուրժուազիան չի կարող գոյություն ունենալ առանց անընդհատ հեղաշրջումներ առաջացնելու արտադրության գործիքների մեջ, հետևաբար և առանց ռևոլյուցիոնացնելու արտադրական հարաբերությունները, ուրեմն և հասարակական հարաբերությունների ամբողջությունը։ Ընդհակառակը, բոլոր նախկին արդյունաբերական դասակարգերի գոյության առաջին պայմանը կազմում էր արտադրության հին եղանակի անփոփոխ պահպանումը։ Արտադրության անընդհատ հեղաշրջումները, հասարակական բոլոր հարաբերությունների անընդհատ ցնցումները, հավիտենական անվստահությունն ու շարժումը տարբերում են բուրժուական դարաշրջանը բոլոր նախորդ դարաշրջաններից։ Բոլոր քարացած, ժանգոտած հարաբերությունները նրանց ուղեկցող դարերով սրբագործված պատկերացումների և հայացքների հետ միասին կործանվում են, իսկ նոր առաջացողները տակավին չոսկրացած, դարձյալ հնացած են դուրս գալիս։ Ամեն դասային և. քարացած բան չքանում է, ամեն սրբազան բան պղծվում, և մարդիկ վերջիվերջո հանգում են իրենց կենսական դրության և իրենց փոխադարձ հարաբերությունների վրա զգաստ աչքերով նայելու անհրաժեշտությանը» (F. Engels und Karl Marx: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 5)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «[[Կոմունիստական պարտիայի մանիֆեստը]]»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հատ. V, էջ 485]։</ref>։ Մեքենաների, քիմիական պրոցեսների ու այլ մեթոդների միջոցով նա արտադրության տեխնիկական բազիսի, իսկ դրա հետ միասին նաև բանվորների ֆունկցիաների ու աշխատանքի պրոցեսի հասարակական կոմբինացիաների մեջ շարունակ հեղաշրջումներ է առաջ բերում։ Այդպիսով, նա նույնքան անընդհատ ռևոլյուցիոնացնում է աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և կապիտալի մասսաներն ու բանվորների մասսաներն անընդհատ նետում է արտադրության մեկ ճյուղից մյուսը։ Ուստի խոշոր արդյունաբերության բնույթը պայմանավորում է աշխատանքի փոփոխությունը, ֆունկցիաների շարժումը, բանվորի բազմակողմանի շարժունությունը։ Մյուս կողմից, իր կապիտալիստական ձևով նա վերարտադրում է աշխատանքի հին բաժանումը նրա քարացած մասնագիտությունների հետ միասին։ Մենք տեսանք, թե ինչպես այս բացարձակ հակասությունը ոչնչացնում է բանվորի կենսավիճակի ամեն մի հանգստություն, կայունություն, ապահովվածություն, շարունակ սպառնում է աշխատանքի միջոցների հետ կենսամիջոցներն էլ խլել նրա ձեռքից<ref>
 +
<poem>
 +
«You take my life,
 +
When you do take the means whereby I live».
 +
</poem>
 +
[«Կենսամիջոցներից զրկելով — ամբողջ կյանքից եք զրկում»։]<br>(Շեքսպիր։ [Երկ. հ. II, Պետհրատ, 1930 թ., «Վենետիկի վաճառականը», Պ. Վեյնբերգի ռուս. թարգմանությունից, էջ 296։])</ref> և բանվորի մասնական ֆունկցիայի հետ նրան իրեն էլ ավելորդ դարձնել. թե ինչպես այդ հակասությունը կատաղորեն արտահայտվում է բանվոր դասակարգի անընդհատ հեկատոմբների մեջ, աշխատուժերի անչափ վատնման մեջ և հասարակական անարխիայի հետ կապված ամայացումների մեջ։ Այս բացասական կողմն է։ Բայց եթե աշխատանքի փոփոխությունը հիմա իր առաջ ճանապարհ է բացում միայն որպես բնական անհաղթահարելի օրենք և բնական օրենքին հատուկ կույր ավերիչ ուժով, որն ամեն տեղ արգելքների է բախվում<ref>Մի ֆրանսիացի բանվոր Սան-Ֆրանցիսկոյից վերադառնալուց հետո գրում է. «Ես երբեք մտքովս էլ չէի անցկացնում, թե ընդունակ եմ զբաղվելու այն բոլոր արհեստներով, որոնցով Կալիֆորնիայում իսկապես զբաղվում էի։ Ես խորապես համոզված էի, որ, բացի գրատպությունից, ուրիշ ոչ մի բանի պետքական չեմ... Ընկնելով բախտախնդիրների այդ աշխարհի խորքերը, որոնք իրենց արհեստն ավելի հեշտությամբ են փոխում, քան դուք ձեր շապիկը,— հավատացե՛ք,— ես այնպես էի վարվում, ինչպես մնացածները։ Որովհետև հանքափորի գործը անձնապես օգտավետ չէր, այն թողի ու գնացի քաղաք, որտեղ ես հաջորդաբար դարձա տպագրիչ, տանիքագործ, արճիճ ձուլող և այլն։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ ես պիտանի եմ ամեն մի աշխատանքի, ես ավելի քիչ եմ ինձ մոլլյուսկ զգում և ավելի շատ՝ մարդ» (A. Corbon: «De l’Enseignement professionel, 2-րդ հրատ., էջ 50)։</ref>, ապա, մյուս կողմից, խոշոր արդյունաբերությունն ինքն իր կատաստրոֆներով կյանքի ու մահվան հարց է դարձնում աշխատանքի փոփոխության, ուստի և բանվորների ըստ կարելույն ավելի մեծ բազմակողմանիության ճանաչումը՝ որպես հասարակական արտադրության ընդհանուր օրենք, որի նորմալ իրականացմանը պետք է հարմարեցվեն հարաբերությունները։ Նա որպես կյանքի ու մահվան հարց դնում է այս խնդիրը.— կապիտալի կողմից կատարվող շահագործման փոփոխվող պահանջմունքների համար որպես պահեստի բանակ պահվող բանվորական թշվառ ռեզերվային բնակչության հրեշավորությունը փոխարինել մարդու բացարձակ պիտանիությամբ աշխատանքի փոփոխվող պահանջմունքների համար, մասնագործ բանվորին, հասարակական մասնական որոշ ֆունկցիայի այդ սոսկական կրողին, փոխարինել բազմակողմանիորեն զարգացած անհատով, որի համար տարբեր հասարակական ֆունկցիաները կենսագործունեության միմյանց հաջորդափոխող եղանակներ են։ Հեղաշրջման այդ պրոցեսի մոմենտներից մեկը, որը տարերայնորեն զարգացել է խոշոր արդյունաբերության հիմքի վրա, պոլիտեխնիկական ու գյուղատնտեսական դպրոցներն են մի ուրիշ մոմենտը՝ «êcoles d’enseignement professionnel»-ը [պրոֆեսիոնալ դպրոցները], որտեղ բանվորների երեխաները տեխնոլոգիայի և արտադրության տարբեր գործիքների պրակտիկ կիրառման մասին որոշ ծանոթություն են ձեռք բերում։ Եթե գործարանային օրենսդրությունը, որպես կապիտալից խլված առաջին խղճուկ զիջումը, գործարանային աշխատանքի հետ միայն տարրական ուսումն է կապում, ապա ոչ մի կասկած չի կարող լինել, որ բանվոր դասակարգի կողմից քաղաքական իշխանության անխուսափելի նվաճումը տեխնոլոգիական թե՛ թեորիական և թե՛ գործնական ուսուցման համար էլ պատշաճ տեղ կնվաճի բանվորական դպրոցներում։ Բայց ոչ մի կասկածի ենթակա չէ նաև այն, որ արտադրության կապիտալիստական ձևը և բանվորների տնտեսական այն հարաբերությունները, որոնք համապատասխանում են այդ ձևին, իսպառ հակասում են հեղաշրջման այդպիսի ֆերմենտներին ու նրանց նպատակին՝ աշխատանքի հին բաժանման ոչնչացմանը։ Սակայն արտադրության պատմական որոշ ձևի հակասությունների զարգացումը նրա քայքայման և նորի գոյացման միակ պատմական ուղին է։ «Ne sutor ultra crepidam!» [«Կոշկակա՜ր, կաղապարներդ ճանաչի՛ր»] Արհեստային իմաստության այս nec plus ultra-ն սարսափելի տխմարության փոխարկվեց այն րոպեից, երբ ժամագործ Ուատտը հնարեց շոգեմեքենան, սափրիչ Արկրայտը՝ մանամեքենան, ոսկերիչ բանվոր Ֆուլտոնը՝ շոգենավը<ref>Ջոն Բելլերսը, որ մի իսկական ֆենոմեն է քաղաքատնտեսության պատմության մեջ, XVII դարի վերջում արդեն լիակատար հստակությամբ ըմբռնում էր այժմյան դաստիարակության և աշխատանքի բաժանումը ոչնչացնելու անհրաժեշտությունը, որոնք հասարակության երկու բևեռներում, թեկուզ և հակառակ ուղղությամբ, հիպերտրոֆիա և ատրոֆիա են ծնում։ Նա շատ լավ նկատում է ի միջի այլոց. «Պարապ ուսումը միայն մի քիչ ավելի լավ է, քան պարապություն սովորելը... Ֆիզիկական աշխատանքն աստծու սահմանած առաջին բանն է... Աշխատանքը նույնպես հարկավոր է մարմնի առողջության համար, ինչպես սնունդը նրա կյանքի համար, որովհետև այն անախորժությունները, որոնցից մարդ ազատվում է պարապությամբ, նրան կվիճակվեն որպես հիվանդություններ... Աշխատանքը յուղ է ավելացնում կյանքի լապտերի մեջ, իսկ միտքը վառում է այն... Մանկական դատարկ աշխատանքը երեխաների միտքը դատարկ է թողնում» (սրանք մարգարեական առարկություններ են Բազեդովի ու նրա այժմյան ձայնակիցների դեմ) («Proposals for raising a College of Industry of all useful Trades and Husbandry». London 1696, էջ 12, 14, 16, 18)։</ref>։
  
Կապիտալի երկամյա խռովությունը վերջապես պսակվեց Անգլիայի չորս բարձրագույն դատական հիմնարկներից մեկի, Court of Exchequer-ի [գանձատան դատարանի] վճռով, որը իրեն հասած դեպքերից մեկի առթիվ 1850 թ. փետրվարի 8-ին որոշեց, որ թեև գործարանատերերը 1844 թվականի օրենքի իմաստին հակառակ են վարվել, բայց հենց ինքը՝ այդ օրենքը պարունակում է որոշ բառեր, որոնք անիմաստ են դարձնում այն։ «Այդ որոշումով վերացվեց տասժամյա օրվա օրենքը»<ref>F. Engels: «Die englische Zehnstundenbill» (իմ հրատարակած «Neue Rheinische Zeitung. Politisch-ökonomische Revue»-ում, Aprilheft 1850, էջ 13). . Էնգելս. «Տասժամյա աշխատանքային օրվա անգլիական բիլլը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 108։] Նույն «բարձր» դատարանն ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ հայտնագործեց մի բառական պատրվակ, որը ծովահենների նավերը զինելու դեմ ուղղված օրենքը նրա ուղղակի հակադրությունն էր դարձնում։</ref>։ Բազմաթիվ գործարանատերեր, որոնք մինչև այժմ վախենում էին դեռահասների ու բանվորուհիների նկատմամբ Relaissystemկիրառելուց, հիմա երկու ձեռքով կառչեցին դրան<ref>«Reports etc. for 30th April 1850»։</ref>։
+
Քանի դեռ գործարանային օրենսդրությունը կարգավորում է աշխատանքը գործարաններում, մանուֆակտուրաներում և այլն, սկզբում այդ սոսկ մի միջամտություն է կապիտալի շահագործման իրավունքների մեջ։ Ընդհակառակը, այսպես կոչված՝ տանը կատարվող աշխատանքի ամեն մի կարգավորում<ref>Ասենք, այս մի զգալի չափով նույն բնույթն է կրում նաև այն դեպքերում, երբ կատարվում է մանր արհեստանոցներում, ինչպես մենք այդ տեսանք ժանեկային մանուֆակտուրայի ու ծղոտագործության օրինակներից, և ինչպես ավելի հանգամանորեն կարելի էր տալ հատկապես Շեֆֆիլդի, Բիրմինհամի և այլ վայրերի մետաղեղենի մանուֆակտուրաների օրինակով։</ref> հենց սկզբից երևան է գալիս որպես ուղղակի ներխուժում patria potestas-ի [հոր իրավունքների] մեջ, այսինքն՝ արդի լեզվով արտահայտած՝ ծնողական իշխանության մեջ, մի քայլ, որից սաստիկ ջղաձգությամբ երկար ժամանակ ընկրկում էր անգլիական նրբանկատ պառլամենտը։ Սակայն փաստերի ուժը հարկադրեց վերջապես ընդունելու, որ խոշոր արդյունաբերությունը հին ընտանիքի տնտեսական բազիսի ու նրան համապատասխանող ընտանեկան աշխատանքի հետ խորտակում է նաև ընտանեկան հին հարաբերությունները։ Անհրաժեշտ էր հռչակել երեխաների իրավունքը։ «Դժբախտաբար,— ասված է «Children’s Employment Commission»-ի 1866 թվականի եզրափակիչ հաշվետվության մեջ,— վկաների բոլոր ցուցմունքներից պարզ երևում է, որ երկու սեռի երեխաները ոչ ոքից այն աստիճան պաշտպանվելու կարիք չունեն, որքան իրենց ծնողներից»։ Ընդհանրապես երեխաների աշխատանքի և հատկապես տանը կատարվող նրանց աշխատանքի անչափ շահագործման սիստեմը «նրանով է պահպանվում, որ ծնողներն անզուսպ կերպով ու առանց վերահսկողության օգտագործում են իրենք կամայական ու կորստաբեր իշխանությունն իրենց մատաղահաս ու քնքուշ սերնդի վրա... Ծնողները չպետք է բացարձակ իշխանություն վայելեն իրենց երեխաներին դարձնելու հասարակ մեքենաներ շաբաթական այսքան վաստակ ձեռք բերելու համար... Երեխաներն ու դեռահասներն օրենսդրության պաշտպանությունը վայելելու իրավունք ունեն ծնողական իշխանության այն չարաշահման դեմ, որը վաղաժամ քայքայում է նրանց ֆիզիկական ուժերը և նվաստացնում է նրանց բարոյական ու մտավոր էությունը<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 162, և 2nd Report, էջ XXXVIII, № 285, 289. էջ XXV, XXVI, № 191։</ref>։ Սակայն ո՛չ թե ծնողական իշխանության չարաշահումն է ստեղծել դեռահաս աշխատուժերի ուղղակի կամ անուղղակի շահագործումը կապիտալի կողմից, այլ, ընդհակառակը, շահագործման կապիտալիստական եղանակը, վերացնելով ծնողական իշխանությանը համապատասխանող տնտեսական բազիսը, այդ իշխանությունը դարձրել է չարաշահում։ Բայց որքան էլ սարսափելի ու գարշելի է հին ընտանիքի քայքայումը կապիտալիստական սիստեմի պայմաններում, այնուամենայնիվ, խոշոր արդյունաբերությունը, վճռական դերը հատկացնելով կանանց, երկու սեռի դեռահասներին ու երեխաներին արտադրության հասարակականորեն կազմակերպված պրոցեսում տնային ոլորտից դուրս, տնտեսական հիմք է ստեղծում ընտանիքի ու երկու սեռի հարաբերությունների ավելի բարձր ձևի համար։ Հասկանալի է, որ նույնպիսի անհեթեթություն է բացարձակ համարել ընտանիքի քրիստոնեական-գերմանական, ինչպես և հին-հռոմեական կամ հին-հունական կամ արևելյան ձևը, որոնք ի միջի այլոց, իրար հետ կապակցված, զարգացման մի միասնական պատմական շարք են կազմում։ Ակներև է, որ երկու սեռի ու տարբեր տարիքի անհատներից աշխատանքային կոմբինացված անձնակազմի ստեղծումը իր տարերային բիրտ, կապիտալիստական ձևով, երբ բանվորն է արտադրության պրոցեսի համար, և ոչ թե արտադրության պրոցեսը՝ բանվորի համար,— լինելով կորստյան ու ստրկության մի ժանտախտավոր աղբյուր, համապատասխան պայմաններում, ընդհակառակը, պետք է փոխարկվի մարդկայնական զարգացման աղբյուրի»<ref>«Գործարանային աշխատանքը կարող է նույնքան մաքուր ու հաճելի լինել... որքան և տնային աշխատանքը, իսկ հավանորեն գուցե և է՛լ ավելի» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 129)։</ref>։
  
Բայց կապիտալի այդ, թվում էր թե, վճռական հաղթանակին անմիջապես հաջորդեց մի շրջադարձ։ Բանվորները մինչև այդ ցույց էին տալիս պասսիվ, թեկուզ և համառ ու ամեն օր վերսկսվող դիմադրություն։ Հիմա նրանք սկսեցին սպառնալի միտինգներում բարձրաձայնն բողոքել Լանկաշիրում ու Յորկշիրում։ Ուրեմն, կարծեցյալ տասժամյա օրենքը լոկ մի խարդախություն է, պառլամենտական խաբեբայություն, այն երբե՜ք գոյություն չի ունեցել։ Գործարանային տեսուչները համառորեն նախազգուշացնում էին կառավարությանը, որ դասակարգային հակամարտությունը լարման աներևակայելի աստիճանի է հասել։ Տրտնջում էր նույնիսկ գործարանատերերի մի մասը. «Դատարանների հակասական վճիռները բոլորովին աննորմալ ու անարխիկ դրություն են ստեղծել։ Յորկշիրում գործում է մի օրենք, Լանկաշիրում մի ուրիշ օրենք, մի երրորդ օրենք Լանկաշիրի որևէ ծխում, չորրորդ օրենքը՝ նրա անմիջական հարևանության մեջ։ Մեծ քաղաքների գործարանատերը օրենքը շրջանցելու հնարավորություն ունի, գյուղական վայրերի գործարանատերը անհրաժեշտ անձնակազմ չի գտնում Relaissystemհամար և մանավանդ բանվորներին մեկ գործարանից մի ուրիշը փոխադրելու համար և այլն»։ Իսկ աշխատուժի շահագործման հավասարությունը մարդու առաջին իրավունքն է կապիտալի համար։
+
Գործարանային օրենքը բացառապես մանագործարանների ու մանածագործարանների, մեքենայական արտադրության այդ նախագոյացումների համար հրապարակված օրենքից հասարակական ամբողջ արտադրության օրենք դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես տեսանք, բխում է խոշոր արդյունաբերության զարգացման պատմական ընթացքից, որի հետին պլանում կատարյալ ռևոլյուցիա է ապրում մանուֆակտուրայի, արհեստի և տանը կատարվող աշխատանքի ավանդական կառուցվածքը — մանուֆակտուրան շարունակ փոխարկվում է գործարանի, արհեստը՝ մանուֆակտուրայի, և, վերջապես, արհեստի ու տանը կատարվող աշխատանքի ոլորտները զարմանալիորեն կարճ ժամանակում դառնում են խղճուկ որջեր, որտեղ կապիտալիստական շահագործումն իր հրեշավոր, սանձարձակ խրախճանքներն է կատարում։ Երկու հանգամանք, վերջիվերջո, վճռական դեր են խաղում.— առաջին՝ միշտ նորից կրկնվող այն դիտողությունը, որ կապիտալը որքան դեռ հասարակական պերիֆերիայի մի քանի առանձին կետերում է ընկնում պետական վերահսկողության տակ, այնքան անսահման է իրեն վարձատրում ուրիշ կետերում<ref>Նույն տեղում, էջ 27, 32։</ref>, երկրորդ՝ հենց իրենց՝ կապիտալիստների վայնասունը կոնկուրենցիայի պայմանների հավասարության, այսինքն՝ աշխատանքի շահագործման հավասար սահմանների մասին<ref>Դրա բազմաթիվ ապացույցները տե՛ս «Reports of Insp. of Fact.»։</ref>։ Այս մասին լսենք մի երկու խոր հառաչանք։ Պարոնայք Վ. Կուքսլիները (մեխերի, շղթաների և այլ իրերի գործարանատերեր Բրիստոլում) կամովին իրենց ձեռնարկության մեջ կիրառեցին աշխատանքային օրվա սահմանափակումը. «Որովհետև հին չկարգավորված սիստեմը շարունակում է գոյություն ունենալ հարևան ձեռնարկություններում, ապա իրենք այն անարդարությանն են ենթարկվում, որ իրենց դեռահաս բանվորներին որևէ այլ տեղ են գայթակղեցնում (enticed)՝ երեկոյան ժամի 6-ից հետո աշխատելու համար»։ «Այս,— ասում են նրանք բնականաբար,մի անարդարություն է մեր նկատմամբ և կորուստ է մեզ համար, որովհետև այդպիսով սպառվում է դեռահասների ուժի մի մասը, որի օգուտը ամբողջովին մեզ պետք է պատկանի»<ref>«Children’s Employment Commission. 5th  Report», էջ X, № 35։</ref>։ Պ-ն Ջ. Սիմպսոնը (թղթե տոպրակների ու տուփերի գործարանատեր Լոնդոնում) «Children’s Employment Commission»անդամներին հայտարարում է. «Նա պատրաստ է գործարանային օրենքներ մտցնելու օգտին ամեն մի պետիցիայի տակ ստորագրելու։ Այժմյան վիճակում նա շարունակ իրեն միշտ անհանգիստ է զգում գիշերը («he always felt restless at night») արհեստանոցը փակելուց հետո, մտածելով, թե ուրիշները ստիպում են ավելի երկար աշխատելու և նրա պատվերները թռցնում են քթի տակից»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ IX, № 28։</ref>։ Ավելի խոշոր ձեռնարկատերերի նկատմամբ անարդարություն կլիներ,— ամփոփելով ասում է «Children’s Employment Commission»-ը,— նրանց գործարանները կարգավորման ենթարկելն այն ժամանակ, երբ հենց նրանց արդյունաբերության ճյուղում մանր ձեռնարկություններն աշխատանքի ժամանակի օրենսդրական ոչ մի սահմանափակման ենթակա չեն։ Կոնկուրենցիայի անհավասար պայմանների անարդարությանը, աշխատաժամերի թվի սահմանափակումը փոքր արհեստանոցների վրա չտարածելու այդ հետևանքին, ավելի խոշոր գործարանատերերի համար կավելանար նաև այն վնասը, որ դեռահասների ու կանանց աշխատանքի առաջարկը նրանցից թեքվում է դեպի գործարանային օրենքների կողմից խնայված արհեստանոցները։ Վերջապես, այդ խթան կծառայեր բազմացնելու ավելի մանր արհեստանոցների թիվը, որոնք համարյա բոլորն էլ ամենից քիչ են նպաստավոր ժողովրդի առողջության, հարմարության, դաստիարակության և նրա վիճակի ընդհանուր բարելավման համար»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 165—167։ Այն առավելությունների մասին, որ խոշոր արտադրությունն ունի գաճաճային արտադրության նկատմամբ, հմմտ. «Children’s Employment Commission. 3rd Report», էջ 13, № 144. էջ 25, № 121, էջ 26, № 125. էջ 27, № 140 և այլն։</ref>։
  
Այդ պարագաներում գործարանատերերի ու բանվորների միջև կայացավ մի կոմպրոմիս, որը պառլամենտի հավանությունն ստացավ 1850 թ. օգոստոսի 5-ի գործարանային նոր լրացուցիչ օրենքի մեջ։ «Դեռահասների ու կանանց» աշխատանքային օրը շաբաթվա առաջին 5 օրում 10-ից բարձրացվեց 10½ ժամի և շաբաթ օրվա համար սահմանափակվեց 7½ ժամով։ Աշխատանքը պետք է կատարվի առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը ժամանակամիջոցում`<ref>Ձմեռն այդ ժամանակաշրջանը թույլատրվում էր փոխարինել առավոտյան ժամի 7-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող ժամանակաշրջանով։</ref> ուտելու 1½ ժամվա ընդմիջումներով, որոնք բանվորներին պետք է տրվեն միաժամանակ և համաձայն 1844 թվականի որոշման և այլն։ Դրանով միանգամ ընդ միշտ ոչնչանում էր Relaissystem-ը<ref>«Ներկա օրենքը (1850 թ.) այն կոմպրոմիսի արդյունքն էր, որի համաձայն բանվորները հրաժարվեցին տասժամյա օրենքի օգուտներից՝ փոխանակելով այն առավելության հետ, որ միանման ժամանակում սկսվի ու ավարտվի աշխատանքը այն բանվորների համար, որոնց աշխատանքն ընդհանրապես սահմանափակված էր» («Reports etc. for 30th April 1852», էջ 14)։</ref>։ Երեխաների աշխատանքի համար 1844 թվականի օրենքը պահպանեց իր ուժը։
+
«Children’s Employment Commission»-ը իր եզրափակիչ հաշվետվության մեջ առաջարկում է գործարանային օրենքը տարածել 1 400 000-ից ավելի երեխաների, դեռահասների ու կանանց վրա, որոնց մոտավորապես կեսին շահագործում են մանր արտադրությունը և տանը կատարվող աշխատանքը<ref>Արդյունաբերության ճյուղերը, որոնց վրա պետք է տարածվեր գործարանային օրենքների ներգործությունը, սրանք են. ժանեկագործական մանուֆակտուրան, գուլպայագարծությունը, ծղոտագործությունը, հագուստի պատկանելիքների մանուֆակտուրան՝ իր բազմաթիվ տեսակներով, արհեստական ծաղիկների արտադրությունը, ոտնամանների, գլխարկների ու ձեռնոցների արտադրությունը, դերձակությունը, մետաղեղենի բոլոր գործարանները՝ դոմնային հնոցներից սկսած մինչև ասեղագործարանները և այլև, թղթագործարանները, ապակեղենի մանուֆակտուրաները, ծխախոտի մանուֆակտուրաները, ռեզինի արտադրությունը, բյորդերի պատրաստումը (ջուլհակության համար), ձեռքով գորգագործությունը, հովանոցների մանուֆակտուրան, իլիկների ու մասրաների արտադրությունը, գրատպությունը, կազմարարությունը, գրենական պիտույքների առևտուրը (Stationery, ընդ որում սրա մեջ մտնում է նաև թղթատուփերի, քարտեզների, թղթաներկերի և այլն պատրաստումը), ճոպանագործությունը, ագատե զարդարանքների մանուֆակտուրան, աղյուսագործարանները, ձեռքով մետաքսագործությունը, մետաքսաժապավենների արտադրությունը [Coventry-Weberei], աղի, մոմի ու ցեմենտի գործարանները, ռաֆինադ շաքարի արտադրությունը, բիսկվիտի արտադրությունը, փայտամշակման և ուրիշ զանազան խառն աշխատանքներ։</ref>։ «Եթե,— ասում է հանձնաժողովը,— պառլամենտը մեր առաջարկը ամբողջ ծավալով ընդունի, ապա, անկասկած, այդպիսի օրենսդրությունն ամենաբարերար ազդեցություն կգործի ո՛չ միայն դեռահասների ու թույլերի վրա, որոնց նա վերաբերում է առաջին հերթին, այլև չափահաս բանվորների հսկայական մասսայի վրա, որոնք նրա ներգործության ոլորտի մեջ կմտնեն ուղղակի (կանայք) կամ անուղղակի (տղամարդիկ) ձևով։ Օրենսդրությունը նրանց կհարկադրեր կանոնավորելու, կրճատելու աշխատաժամանակը. նա կսկսեր տնտեսել ու կուտակել ֆիզիկական ուժի այն պաշարը, որից այնքան կախված է նրանց սեփական բարեկեցությունն ու երկրի բարեկեցությունը. նա աճող սերնդին կպաշտպաներ վաղ հասակում տեղի ունեցող ծայրահեղ լարումից, որը քայքայում է նրանց օրգանիզմը և վաղաժամ զառամության է հասցնում. վերջապես, նա տարրական ուսում ստանալու հնարավորություն կտար առնվազն մինչև 13 տարեկան երեխաներին և դրանով վերջ կդներ այն աներևակայելի տգիտությանը, որն այնպես ճիշտ նկարագրված է հանձնաժողովի հաշվետվությունների մեջ, և որը կարելի է միայն ազգային ստորացման տանջալից կսկիծով ու խոր զգացումով դիտելն<ref>Նույն տեղում, էջ XXV, № 169։<br>319a Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը] անցավ 1867 թ. օգոստոսի 12-ին։ Այդ օրենքը կարգավորում է մետաղաձուլական, դարբնոցային ու մետաղամշակման բոլոր գործարանները, ներառյալ նաև մեքենայագործարանները, հետո՝ ապակեղենի, թղթի, գուտապերչի, կաուչուկի, ծխախոտի մանուֆակտուրաները, տպարանները, կազմատները, վերջապես, այն բոլոր արհեստանոցները, որտեղ 50 հոգուց ավելի մարդ է զբաղված։— House of Labour Regulation Act-ը [Աշխատանքի ժամերը կարգավորող օրենքը], որ անցավ 1867 թ. օգոստոսի 17-ին, կարգավորում է ավելի մանր արհեստանոցներն ու, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքը։<br>Այդ օրենքներին, 1872 թվականի նոր Mining Act-ին [Հանքերի վերաբերյալ օրենքին] և մյուսներին ես կվերադառնամ II հատորում։</ref>։ Տորիական մինիստրությունը 1867 թ. փետրվարի 5-ի գահական ճառում ազդարարեց, որ նա արդյունաբերությունը հետազոտող հանձնաժողովի առաջարկ ները [''Տես 319a ծանոթ.''] ձևակերպել է «բիլլերի» մեջ։ Դրա համար մինիստրությանը հարկավոր եղավ քսանամյա մի նոր experimentum in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձ]։ 1840 թվականին արդեն նշանակվեց մի պառլամենտական հանձնաժողով երեխաների աշխատանքը հետազոտելու համար։ 1842 թվականի նրա հաշվետվությունը, Ն. Վ. Սենիորի ասելով, «բաց արեց կապիտալիստների ու ծնողների ագահության, եսամոլության ու դաժանության, երեխաների ու դեռահասների օրգանիզմի թշվառացման, անկման ու քայքայման մի այնպիսի ամենասարսափելի պատկեր, որ հազիվ թե երբևիցե տեսել էր աշխարհը... Կարելի էր դեռ մխիթարվել, եթե հաշվետվությունը անցյալ ժամանակի սարսափները նկարագրեր։ Բայց, դժբախտաբար, մեր առաջ դրված են տեղեկություններ այն մասին, որ այդ սարսափները շարունակվում են նույնպիսի ինտենսիվությամբ, ինչպես երբևիցե առաջներում։ Մի բրոշյուր, որ երկու տարի առաջ հրատարակեց Հարդուիկը, հայտարարում է, թե 1842 թվականի տխուր չարաշահությունները լիովին պահպանում են իրենց ուժը նաև ներկայումս (1863 թ.)... Այդ (1842 թվականի) հաշվետվությունն անուշադրության մատնված մնաց քսան տարի շարունակ, որի ընթացքում հիշյալ երեխաներին, որոնք մեծացել էին առանց ամենափոքր գաղափար ունենալու ո՛չ այն մասին, ինչ մենք բարոյականություն ենք անվանում, ո՛չ էլ դպրոցական կրթության, կրոնի, ընտանեկան բնական սիրո մասին, այդ երեխաներին թույլ տվին այժմյան սերնդի ծնողներ դառնալ»<ref>Senior: «Social Science Congress». [Edinburgh 1863], էջ 55—58։</ref>։
  
Գործարանատերերի մի կատեգորիա առաջվա նման այս անգամ էլ ապահովեց իր սենիորալ հատուկ իրավունքները պրոլետարական երեխաների վերաբերմամբ։ Դրանք մետաքսագործարանների տերերն էին։ 1833 թվականին նրանք սպառնագին բղավում էին, որ «եթե խլեն իրենց այն ազատությունը, որով նրանք ամեն հասակի երեխաների ստիպում են օրական 10 ժամ աշխատելու, ապա դրանով նրանց գործարանները կկանգնեցնեն» (if the liberty of working children of any age for 10 hours a day were taken away, it would stop their works)։ Նրանց ասելով՝ նրանք ի վիճակի չեն բավարար քանակությամբ 13 տարեկանից մեծ երեխաներ գնելու։ Նրանք ձեռք բերին ցանկալի արտոնությունը։ Հետագա քննությունը պարզեց, որ պատրվակը զուտ կեղծիք էր<ref>«Reports etc. for 30th Sept. 1844», էջ 13։</ref>, որը, սակայն, նրանց չխանգարեց մի ամբողջ տասնամյակ օրական 10 ժամ մետաքսյա մանվածք դուրս քաշելու այն փոքրիկ երեխաների արյունից, որոնց պահանջվում էր կանգնեցնել աթոռների վրա իրենց աշխատանքը կատարելու համար<ref>Նույն տեղում։</ref>։ Թեև 1844 թվականի օրենքը «հափշտակեց» նրանց «ազատությունը», որի շնորհիվ նրանք 11 տարեկանից փոքր երեխաներին օրական 6½ ժամից ավելի էին աշխատեցնում, բայց փոխարենը այդ օրենքը ապահովեց նրանց արտոնությունը՝ 11—13 տարեկան երեխաներին մշակելու օրական 10 ժամ, և վերացրեց գործարանային մյուս երեխաների համար սահմանված պարտադիր դպրոց հաճախելը։ Այս անդամ հետևյալ պատրվակը բերվեց. «Գործվածքի նրբությունը պահանջում է մատների քնքշություն, որը կարելի է ձեռք բերել միայն վաղ գործարան մտնելու պայմանով»<ref>«Reports etc. for 31st October 1846»,էջ 20։</ref>։ Քնքուշ մատների համար կոտորում էին երեխաներին, ինչպես Ռուսաստանի հարավում եղջերավոր անասուններին մորթում են կաշվի ու ճարպի համար։ Վերջապես, 1844 թվականին տրված արտոնությունը 1850 թվականին թողնվեց միայն մանելու և կծկելու բաժանմունքներում. բայց իր «ազատությունից» զրկված կապիտալի վնասները հատուցելու համար 11—13 տարեկան երեխաների աշխատաժամանակը 10-ից բարձրացվեց 10½ ժամի։ Պատրվակն այս էր. «Մետաքսագործարաններում աշխատանքն ավելի թեթև է, քան մյուս գործարաններում, և ոչ մի դեպքում այնպես վնասակար չէ առողջության համար»<ref>«Reports etc. for 31st October 1861», էջ 26։</ref>։ Պաշտոնական բժշկական հետազոտությունը ցույց տվեց հետագայում, որ, ընդհակառակը, «մետաքսագործական շրջաններում միջին մահացությունը բացառիկ կերպով բարձր է, իսկ բնակչության կանացի մասի համար նույնիսկ ավելի բարձր է, քան Լանկաշիրի բամբակեղենի արտադրության շրջաններում»<ref>«Reports etc. for 31st October 1861», էջ 27։ Գործարանային օրենքի ներգործությանը ենթակա բանվոր բնակչության ֆիզիկական վիճակն ընդհանուր առմամբ զգալի չափով լավացավ։ Բժիշկների բոլոր կարծիքները միաձայն են այս տեսակետից, և տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող իմ անձնական դիտողություններն ինձ համոզել են, որ այդ այդպես է։ Չնայած այս հանգամանքին և մի կողմ թողած կյանքի առաջին տարիներում երեխաների աներևակայելի բարձր մահացությունը, դոկտոր Գրինհաուի պաշտոնական հաշվետվությունները ցույց են տալիս գործարանային օկրուգներում առողջության անբարենպաստ գրությունը «նորմալ առողջություն ունեցող հողագործական օկրուգներիդ համեմատությամբ։ Իբրև ապացույց բերում եմ, ի միջի այլոց, հետևյալ աղյուսակը 1861 թվականի նրա հաշվետվությունից.
+
Մինչ այդ հասարակական դրությունը փոխվեց։ Պառլամենտը չհամարձակվեց մերժել 1863 թվականի հանձնաժողովի պահանջները, ինչպես իր ժամանակին մերժել էր 1842 թվականի պահանջները։ Ուստի 1864 թվականին արդեն, երբ հանձնաժողովը հրատարակեց իր հաշվետվությունների միայն մի մասը, կավեղեն ապրանքների արդյունաբերությունը (ներառյալ բրուտությունը), պաստառների, լուցկու, փամփուշտների ու պատիճների արտադրությունը, ինչպես և թավշի խուզումը, ենթարկվեցին մինչև այդ մանածագործական արտադրության վրա իր ուժը տարածած օրենքին։ 1867 թվականի փետրվարի 5-ի գահական ճառում այն ժամանակվա տորիական կաբինետը հայտարարեց հետագա բիլլերը, որոնք հիմնված էին հանձնաժողովի եզրափակիչ առաջարկների վրա, որը 1866 թվականին արդեն ավարտել էր իր աշխատանքները։
  
<TABLE border = 0 box width="100%">
+
1867 թվականի օգոստոսի 15-ին թագավորական վավերացում ստացան Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը], իսկ նույն թվականի օգոստոսի 21-ին՝ Workshops’ Regulation Act-ը [Արհեստանոցների կարգավորման օրենքը]. առաջին օրենքը կարգավորում է խոշոր, վերջինը՝ մանր ձեռնարկությունները։
    <TR>
+
        <TD align=middle style='border: 1px black; border-style: solid'>Արդյունաբերության մեջ զբաղված մեծահասակ տղամարդկանց տոկոսը</TD>
+
        <TD align=middle style='border: 1px black; border-style: solid'>Ամեն մի 100 000 տղամարդուն ընկնող մահացությունը թոքերի հիվանդություններից</TD>
+
        <TD align=middle style='border: 1px black; border-style: solid'>Օկրուգների անունը</TD>
+
        <TD align=middle style='border: 1px black; border-style: solid'>Ամեն մի 100 000 կնոջն ընկնող մահացությունը թոքերի հիվանդություններից</TD>
+
        <TD align=middle style='border: 1px black; border-style: solid'>Արդյունաբերության մեջ զբաղված մեծահասակ կանանց տոկոսը</TD>
+
        <TD align=middle style='border: 1px black; border-style: solid'>Կանանց զբաղմունքների տեսակը</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>14,9</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>598</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Վիգան</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>644</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>18,0</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Բամբակ</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>42,6</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>708</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Բլեկբերն</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>734</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>34,9</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Նույնը</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>37,3</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>547</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Հալիֆաքս</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>564</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>20,4</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Բուրդ</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
      <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>41,9</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>611</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Բրեդֆորդ</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>603</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>30,0</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Նույնը</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>31,0</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>691</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մեքլսֆիլդ</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>804</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>26,0</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մետաքս</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>14,9</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>588</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Լիկ</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>705</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>17,2</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Նույնը</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>36,6</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>721</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ստոկ-էպոն-Տրենտ</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>665</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>19,3</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Կավեղեն ապրանքներ</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>30,4</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>726</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Վուլստենտոն</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>727</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,9</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Նույնը</TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>305</TD>
+
        <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ութ ձուլագործական առողջ օկրուգներ</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>340</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD>
+
        <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD>
+
    </TR>
+
</TABLE>
+
</ref>։
+
Չնայած գործարանային տեսուչների՝ յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ կրկնվող բողոքներին, այդ այլանդակությունը շարունակվում է մինչև հիմա<ref>Հայտնի է, թե անգլիական «ֆրիտրեդերներն» ինչպիսի տատանումներով մերժեցին մետաքսեղենի, մանուֆակտուրայի հովանավորական մաքսերը։ Ֆրանսիական ներմուծումից պաշտպանվելը այժմ փոխարինվում է Անգլիայի գործարանային երեխաների. անպաշտպանությամբ։</ref>։
+
  
1850 թվականի օրենքը միայն «դեռահասների ու կանանց» համար 15-ժամյա ժամանակամիջոցը առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½դարձրեց տասներկուժամյա ժամանակամիջոց՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Այսպիսով, այդ չէր վերաբերում երեխաներին,
+
Factory Acts Extension Actգործարանային օրենքին է ենթարկում դոմնային հնոցները, երկաթագործարաններն ու պղնձագործարանները, ձուլարանները, մեքենաների գործարանները, մետաղեղենի արհեստանոցները, գուտապերչի, թղթի, ապակու, ծխախոտի գործարանները, այնուհետև՝ տպարաններն ու կազմատները և ընդհանրապես այդ տեսակի բոլոր արդյունաբերական արհեստանոցները, եթե այնտեղ տարվա ընթացքում առնվազն 100 օր միաժամանակ զբաղված են 50 կամ ավելի մարդ։
  
 +
Այդ օրենքի ընդգրկած բնագավառների չափերի մասին պատկերացում տալու համար բերենք նրա սահմանած որոշումներից մի քանիսը.
  
որոնց դեռ կարելի էր շահագործել կես ժամ այդ ժամանակամիջոցն սկսելուց առաջ և 2½ ժամ այն վերջանալուց հետո, թեև նրանց աշխատանքի ընղհանուր տևողությունը չպետք է գերազանցեր 6½ ժամից։ Օրենքը քննարկելիս գործարանային տեսուչները վիճակագրական տվյալներ ներկայացրին պառլամենտին այն խայտառակ չարաշահումների մասին, որոնց հասցնում էր այղ աննորմալ երևույթը։ Սակայն զուր։ Գաղտնի դիտավորությունն այն էր, որ ծաղկման տարիներում երեխաների միջոցով մեծահասակ բանվորների աշխատանքային օրը կրկին երկարացնել մինչև 15 ժամ։ Հաջորդ 3 տարվա փորձը ցույց տվեց, որ այդ ոտնձգությունը պետք է ձախողվեր՝ բախվելով մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրությանը<ref>«Reports etc. for 30th April 1853», էջ 31։</ref>։ Այդ պատճառով 1850 թվականի օրենքը, վերջապես, 1853 թվականին լրացվեց՝ արգելելով «կիրառել երեխաների աշխատանքը դեռահասների ու կանանց առավոտյան աշխատանքից առաջ և երեկոյան աշխատանքից հետո»։ Այդ ժամանակից սկսած 1850 թվականի գործարանային օրենքը, սակավ բացառություններով, կարգավորում էր արդյունաբերության իրեն ենթակա ճյուղերի բոլոր բանվորների աշխատանքային օրը<ref>Անգլիական բամբակեղենի արդյունաբերության ամենաբարձր ծաղկման տարիներին, 1859 և 1860 թվականներին, մի քանի գործարանատերեր փորձում էին արտաժամյա աշխատանքի համար տրվող բարձր աշխատավարձով հրապուրելով մեծահասակ տղամարդ մտնողներին և ուրիշներին համոզել աշխատանքային օրը երկարացնելու կողմը։ Ձեռքի մյուլով ու սելֆակտորով աշխատող մանողները վերջ դրին այդ փորձին իրենց ձեռնարկատերերին տված մի գրությամբ, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Ճիշտն ասած, մեր կյանքը մի բեռ է մեզ համար, էլ քանի դեռ մենք շաբաթվա մեջ համարյա 2 օր (20 ժամ) ավելի ենք գամված գործարանին, քան մյուս բանվորները, մենք այս երկրում մեզ զգում ենք որպես հելոտներ և ինքներս մեզ կշտամբում ենք այն բանի համար, որ հավերժացնում ենք այն սիստեմը, որը հենց մեզ և մեր սերնդին վնասում է ֆիզիկապես ու բարոյապես... Ուստի մենք սրանով հարգանքով հայտնում ենք ձեզ, որ մենք, նոր տարվա առաջին օրից սկսած, մի րոպե ավելի չենք աշխատի, քան շաբաթական 60 ժամ, ժամի 6-ից մինչև ժամի 6-ը, հանած 1½ ժամ ;օրենքով սահմանված ընդմիջումները» («Reports etc. for 30th April 1860», էջ 30)։</ref>։ Առաջին գործարանային օրենքի հրապարակումից մինչև այդ ժամանակն անցել էր կես դար<ref>Այն միջոցների մասին, որ այդ օրենքը խախտելու համար ընձեռում է նրա խմբագրված տեքստը, տե՛ս պառլամենտական հաշվետվությունը՝ «Factories Regulation Acts» (6 օգոստոսի 1859 թ.)։ Եվ հենց նույն տեղում էլ Leonard Horne-ի «Suggestions for Amending the Factory Acts to enable the Inspectors to prevent Illegal Working, now become very prevalent».</ref>։
+
«'''Արհեստ''' (այս օրենքի մեջ) պետք է նշանակի՝ ամեն մի ձեռքի աշխատանք, որը կատարվում է որպես պրոֆեսիա կամ զբաղմունք՝ վաճառելու նպատակով որևէ ապրանք կամ նրա մի մասը պատրաստելու, փոփոխելու, զարդարելու, նորոգելու կամ վերջնամշակման ենթարկելու համար կամ առթիվ։
  
1845 թվականին հրատարակված «Printwork's Act»-ում (Չթադրոշմիչ ու այլ գործարաններին վերաբերող օրենք) օրենսդրությունը առաջին անգամ դուրս եկավ իր գործողության սկզբնական ոլորտի սահմաններից։ Այն դժգոհությունը, որով կապիտալը թույլատրեց այդ նոր «խելառությունը», երևում է օրենքի ամեն մի տողից։ Նա տարեկան երեխաների և կանանց աշխատանքային օրը սահմանափակում է 16 ժամով՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը, առանց որևէ օրինական ընդմիջում սահմանելու ուտելու համար։ Նա թույլ է տաղիս աշխատանքով հյուծել 13 տարեկանից մեծ տղաներին օր ու գիշեր՝ գործարանատիրոջ բարեհայեցոզոլթյամբ<ref>«Վերջին կիսամյակում (1857 թ.) իմ օկրուգում 8 տարեկան ու ավելի մեծ երեխաներին փաստորեն խոշտանգում են առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը» («Reports etc. for 31st October 1857», էջ 39)։</ref>։ Դա մի պառլամենտական վիժվածք է<ref>«Printwork’s Act-ը [Չթադրոշմիչ գործարանների օրենքը] անբավարար է համարվում թե՛ ուսուցմանը և թե՛ աշխատանքի պաշտպանությանը վերաբերող որոշումների տեսակետից» («Reports etc. for 31st October 1862», էջ 52)։</ref>։
+
«'''Արհեստանոց''' պետք է նշանակի՝ ամեն մի սենյակ կամ տեղ, ծածկված կամ բաց երկնքի տակ, որտեղ որոշ «արհեստով» զբաղված է որևէ երեխա, դեռահաս կամ կին, և որոնց նկատմամբ այդպիսի երեխայի, դեռահասի կամ կնոջ զբաղմունք տվող անձը մուտքի ու վերահսկողության իրավունք ունի։
  
Այնուամենայնիվ, սկզբունքը վճռական հաղթանակ տարավ, հաղթելով արդյունաբերության խոշոր ճյուղերում, որոնք արտադրության արդի եղանակի սպեցիֆիկ ծնունդն են։ Այդ ճյուղերի ապշեցուցիչ զարգացումը 1853—1860 թվականների ժամանակաշրջանում, որ կատարվում էր գործարանային բանվորների ֆիզիկական ու բարոյական վերածնությանը զուգընթաց, բաց արեց նույնիսկ կույրերի աչքերը։ Իրենք՝ գործարանատերերը, որոնցից կես դար տևող քաղաքացիական պատերազմի միջոցով քայլ առ քայլ նվաճվում էր աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումն ու կարգավորումը, պարծենկոտությամբ մատնանշում էին արդյունաբերության այդ ճյուղերի և շահագործման այն բնագավառների միջև եղած հակադրությունը, որոնք դեռևս «ազատ» էին մնում<ref>Այդպես է աատահայտվսւմ,օրինակ, Է. Պոտտերը 1863 թ. մարտի 24-ին «Times»-ին ուղղած նամակի մեջ։ «Times»-ը նրան հիշեցնում է գործարանատերերի խռովությունը տասժամյա օրենքի դեմ։</ref>։ «Քաղաքատնտեսության» փարիսեցիներն շտապեցին հռչակել, թե աշխատանքային օրը օրենսդրաբար կարգավորելու անհրաժեշտության իդեան իրենց «գիտության» նոր բնորոշ նվաճումն է<ref>Այդպես էր արտահայտվում, ի միջի այլոց, Տուկի «History of Prices» գրքի աշխատակից ու հրատարակիչ պ. Վ Նյումարչը։ Մի՞թե հասարակական կարծիքին վախկոտ զիջումներ անելը գիտական առաջադիմություն է։</ref>։ Հեշտ է հասկանալը, որ երբ գործարանային մագնատները հարկադրված եղան հպատակվելու անխուսափելիին և հաշտվելու նրա հետ, կապիտալի դիմադրության ուժը աստիճանաբար թուլանում էր, իսկ բանվոր դասակարգի հարձակման ուժը, ընդհակառակը, աճում էր այն չափով, որչափով աճում էր նրա դաշնակիցների թիվը անմիջաբար չշահագրգռված հասարակական խավերում։ Դրանով է բացատրվում համեմատաբար արագ առաջադիմությունը 1860 թվականից սկսած։
+
«'''Զբաղված''' պետք է նշանակի՝ որևէ «արհեստի» մեջ աշխատող, վարձով կամ առանց վարձի, վարպետի կամ ծնողներից մեկի ձեռքի տակ, ինչպես ներքևում ավելի մանրամասն որոշված է։
  
Ներկարարական ու ճերմակացման արհեստանոցները<ref>Ճերմակացման ու ներկարարական արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականին հրատարակված օրենքը սահմանում է, որ աշխատանքային օրը 1861 թ. օգոստոսի 1-ից նախապես կրճատվելու է մինչև. 12 ժամ,, իսկ 1862 թ. օգոստոսի 1-ից վերջնականապես կրճատվելու է մինչև 10 ժամ, այսինքն՝ աշխատանքի օրերին մինչև 10½ ժամ, իսկ շաբաթ օրերը՝ մինչև 7½ ժամ։ բայց երբ հասավ չարաբաստիկ 1862 թվականը, կրկնվեց հին ֆարսը։ Պարոնայք գործարանատերերը մի պետիցիայով դիմեցին պառլամենտին, խնդրելով դեռ մեկ տարի էլ հանդուրժել դեռահասների ու կանանց տասներկուժամյա աշխատանքը... «Արդյունաբերության այժմյան կացությունը (բամբակի սովը) բանվորների համար խիստ ձեռնտու է, եթե նրանց թույլ տան օրական 12 ժամ աշխատել և ըստ կարելույն շատ աշխատավարձ ստանալ... Արդեն հաջողվել էր այդ ոգով կազմված մի բիլլ մտցնել ստորին պալատը։ Այդ բիլլը տապալվեց Շոտլանդիայի ճերմակացման արհեստանոցների բանվորների ագիտացիայի շնորհիվ» («Reports etc. for 31th October 1862», էջ 14, 15)։ Այդ կերպ հարվածներ կրելով հենց այն բանվորներից, որոնց անունից նա խոսում էր ըստ իր հավաստիացումների, կապիտալն իրավաբանական ակնոցի օգնությամբ հիմա հայտնագործեց, որ 1860 թվականի օրենքը, «աշխատանքի պաշտպանությանն պառլամենտական բոլոր օրենքների նման, կազմված լինելով իմաստը մթագնող արտահայտություններով, պատրվակ է ընձեռում նրա ուժը չտարածելու «calenderers»-ի [մամլողների] և «finishers»-ի [վերջին մշակողների] վրա։ Անգլիական իրավագիտությունը, կապիտալի մշտական հավատարիմ ծառան, «Common PIeas»-ի [դատարանի քաղաքացիական բաժանմունքի] միջոցով վավերացրեց այդ պատրվակաբանությունը։ «Այդ բանը մեծ դժգոհություն հարուցեց բանվորների շրջանում, և պետք է խիստ ցավել, որ օրենսդրության պարզ դիտավորությունները ոչնչացվում են բառերի անբավարար որոշակիության պատրվակով» (նույն տեղում, էջ 18)։</ref> 1850 թվականի գործարանային օրենքին ենթարկվեցին 1860 թվականին, ժանյակի ու գուլպայի գործարանները՝ 1861 թվականին։ «Երեխաների աշխատանքի հանձնաժողովի» առաջին հաշվետվության (1863) հետևանքն այն եղավ, որ նույն վիճակին արժանացան կավեղեն արտադրանքի բոլոր մանուֆակտուրաները (ոչ միայն կավագործարանները), լուցկու, հրապատիճների, փամփուշտների արտադրությունը, պաստառագործարանները, թավշագործությունը (fustian cutting) ու այն բազմաթիվ պրոցեսները, որոնք միավորված են «finishing» (վերջնական մշակում) անվան տակ։ 1863 թ. «բացօթյա ճերմականոցներր»<ref>Ճերմակացման արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականի օրենքի ներգործությունից «բացօթյա ճերմականոցները» ազատվեցին այն ստահոդ հայտարարության միջոցով, թե իբր իրենց մոտ գիշերները ոչ մի կին չի աշխատում։ Սուտը մերկացրին գործարանային տեսուչները, իսկ միաժամանակ բանվորական պետիցիաները խախտեցին պառլամենտի իդիլլիական պատկերացումները «հոտավետ, զով մարգագետիններում գործող բացօթյա ճերմականոցների» մասին։ Օդում գործող այդ ճերմականոցներում գոյություն ունեն չորանոցներ՝ 90—100 աստիճան ջերմությամբ ըստ Ֆարենհայտի [Ցելսիուսի 32—38 աստիճան], որտեղ գլխավորոպես աղջիկներ են աշխատում։ Գոյություն ունի մինչև անգամ «сooling» [զովացում] տեխնիկական արտահայտությունը, որով արտահայտվում է չորանոցից ժամանակ առ ժամանակ ազատ օդի մեջ դուրս գալը։ «Չորանոցում լինում են տասնհինգ աղջիկ, ջերմությունը 80—90 աստիճան [Ցելսիուսի 27—32 աստիճան] քաթանի համար, 100 [Ցելսիուսի 38 աստիճան] և ավելի աստիճան բատիստի համար» Տասներկու աղջիկ արդուկում և ծալում են (բատիստը և այլն) մոտավորապես 10 քառակուսի ոտնաչափ մի փոքրիկ սենյակում, որի մեջտեղում կա մի պինդ փակված վառարան։ Աղջիկները բոլորաձև շրջապատում են վառարանը, որը մի սարսափելի տաքություն է ժայթքում և, արագ չորացնում արդուկողների ստացած բատիստը։ Այդ «ձեռքերի» ժամերի թիվը սահմանափակված չէ։ Եթե գործը շատ, է, նրանք շատ օրեր իրար հետևից աշխատում են մինչև գիշերվա ժամի 9-ը կամ 12-ը» («Reports etc. for 31th October 1862», էջ 56)։ Մի բժիշկ հայտարարում է. «Զովանալու համար ոչ մի առանձին ժամ չկա, բայց եթե ջերմաստիճանն անտանելի է դառնում, կամ բանվորուհիների ձեռքերը կեղտոտվում են քրտինքից, նրանց թույլատրվում է մի քանի րոպե դուրս գալ... Այդ բանվորուհիների հիվանդությունները բուժելու իմ փորձն ինձ ստիպում է հավաստելու, որ նրանց առողջական վիճակը շատ ավելի ցածր է, քան բամբակ մանող կանանց առողջությունը (իսկ կապիտալը պառլամենտին տված իր պետիցիաներում Ռուբենսի ոճով գերառո՜ղջ է պատկերել նրանց)։ Ամենից ավելի հաճախ պատահող նրանց հիվանդություններն են՝ բարակացավը, բրոնխիտը, արգանդի հիվանդությունները, ամենասոսկալի ձևի հիստերիան և ռևմատիզմը։ Դրանք բոլորը, ինչպես ես եմ կարծում, ուղղակի կամ անուղղակի առաջ են գալիս նրանց արհեստանոցների անչափ տաք օդից ու բավականաչափ տաք այնպիսի հագուստի պակասությունից, որը կարողանար ձմեռվա ամիսներին տուն վերադառնալիս նրանց պաշտպանել ցուրտ ու խոնավ մթնոլորտից» (նույն տեղում, էջ 56, 57)։ Գործարանային տեսուչները «բացօթյա ճերմականոցների» կենսուրախ տերերից լրացուցիչ կերպով պոկած 1863 թվականի օրենքի մասին հետնյալն են նկատում. «Այս օրենքը ոչ միայն չի հասնում բանվորներին պաշտպանելու նպատակին, որը, նա իբր թե պիտի աներ... նա հենց այնպես է ձևակերպված, որ աշխատանքի պաշտպանությունն սկսվում է այն պահից միայն, երբ երեխաներին ու կանանց երեկոյան ժամի 8-ից հետո բռնում են աշխատանքի վրա, բայց նույնիսկ այս դեպքում ապացուցման այն մեթոդը, որը սահմանում է այդ օրենքը, այնքան է խարդախված, որ հազիվ թե կարելի լինի օրենքը խախտողներին պատժել» (նույն տեղում, էջ 52)։ «Մարդասիրական ու կրթական նպատակների հասնելու իմաստով այս օրենքը բոլորովին անպետք է Դժար թե կարելի է մարդասիրական անվանել այն վարմունքը, երբ կանանց ու երեխաներին թույլ են տալիս կամ, որ նույն բանն է դուրս դալիս, հարկադրում են օրական 14 ժամ, գուցե և ավելի երկար աշխատելու, ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց, ինչպես պատահի։ սահմանափակումներ չանելով տարիքի նկատմամբ, առանց սեռի խտրության և առանց ուշադրության դարձնելու այն ընտանիքների հասարակական սովորությունների վրա, որոնք ճերմականոցների կողքին են ապրում» («Reports etc, for 30th April 1863», էջ 40)։<br>185a '''(2-րդ հրատ. ծանոթագրությունը։)''' 1866 թվականից սկսած, երբ ես գրել եմ այս տողերը, նորից ռեակցիա է սկսվել։</ref> և փռերը ենթարկվեցին հատուկ օրենքների, որոնցից առաջինն արգելում է, ի միջի այլոց, երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը գիշեր ժամանակ (երեկոյան ժամի 8-ից մինչև առավոտյան ժամի 6-ը), իսկ երկրորդը՝ 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետների աշխատանքի օգտագործումը երեկոյան ժամի 9-ի ու առավոտյան ժամի 5-ի միջև։ Մենք դեռ կվերադառնանք հիշյալ հանձնաժողովի հետագա առաջարկներին, որոնք սպառնում էին խլել անգլիական արդյունաբերության բոլոր կարևոր ճյուղերի «ազատությունը», բացի հողագործությունից, հանքերից ու տրանսպորտային արդյունաբերությունից [''Տես 185a ծանոթ.'']։
+
«'''Ծնողներ''' պետք է նշանակի՝ հայր, մայր, խնամակալ կամ այլ անձ, որին պատկանում է որևէ... երեխայի կամ դեռահասի նկատմամբ խնամակալության կամ հսկողության իրավունքը»։
  
====7. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ====
+
7-րդ հոդվածը, երեխաներին, դեռահասներին ու կանանց այդ օրենքի որոշումների հակառակ զբաղեցնելու համար պատիժներ սահմանող հողվածը, փողային տուգանքներ է դնում ո՛չ միայն արհեստանոցի տիրոջ վրա, ծնողներից մեկը կլինի նա թե ոչ, այլև «ծնողների և ուրիշ անձերի վրա, որոնց խնամակալության տակ է գտնվում երեխան, դեռահասը կամ կինը, կամ որոնք ուղղակի օգուտ են ստանում նրանց աշխատանքից»։
  
Ընթերցողը հիշում է, որ հավելյալ արժեքի արտադրությունը կամ հավելյալ աշխատանք կորզելը կապիտալիստական արտադրության սպեցիֆիկ բովանդակությունն ու նպատակն է կազմում, անկախ արտադրության եղանակի այն փոփոխություններից, որոնք առաջ են գալիս աշխատանքը կապիտալին ենթարկելուց։ Նա հիշում է, որ մեր մինչև, այժմ զարգացրած տեսակետից, միայն ինքնուրույն և, հետևապես, իրավաբանորեն չափահաս բանվորն է, որպես ապրանք վաճառող, գործարք կնքում կապիտալիստի հետ։ Ուստի, եթե մեր պատմական ուրվագծում գլխավոր դերը խաղում է, մի կողմից, արդի արդյունաբերությունը, իսկ մյուս կողմից, ֆիզիկապես ու իրավաբանորեն անչափահասների աշխատանքը, ապա առաջինը նշանակություն ուներ մեզ համար որպես աշխատանք ծծելու հատուկ ոլորտ միայն, իսկ երկրորդը՝ լոկ որպես այգ ծծման առանձնապես ցայտուն օրինակ։ Սակայն նույնիսկ առանց առաջ վազելու, մենք պատմական փաստերի սոսկ ընդհանուր կապակցությունից հանգում ենք հետևյալ եզրակացություններին.
+
Factory Acts Extension Act-ը, որը տարածվում է խոշոր ձեռնարկությունների վրա, հիմնական գործարանային օրենքից շատ ետ է մնում բազմաթիվ խղճուկ բացառությունների և կապիտալիստների հետ արվող վախկոտ կոմպրոմիսների հետևանքով։
  
Առաջին։ Ջրի, շոգու և մեքենաների միջոցով ամենից վաղ ռևոլյուցիոնաց֊ված արդյունաբերության ճյուղերի մեջ, արտադրության արդի, եղանակի այս առաջին ծնունդների մեջ, բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի, մետաքսեղենի մանարաններում ու ջուլհականոցներում ամենից առաջ բավարարվում է կապիտալի ձգտումը՝ անսահման ու անխնա կերպով երկարացնելու աշխատանքային օրը։ Արտադրության նյութական եղանակի փոփոխությունները և արտադրողների սոցիալական հարաբերությունների համապատասխան փոփոխությունները<ref>«Այս երկու (կապիտալիստների ու բանվորների) դասակարգերից յուրաքանչյուրի վարքագիծը հետևանք էր այն փոխհարաբերությունների, որոնց մեգ դրված էին նրանք» («Reports etc. for 31st October 1854», էջ 113)։</ref> սկզբում առաջացնում են աշխատանքային օրվա սահմանների անսահման խախտում, իսկ հետո, արդեն որպես հակազդեցություն, կյանքի են կոչում հասարակական վերահսկողությունը, որն օրենսդրական կարգով սահմանափակում է աշխատանքային օրը իր ընդմիջումներով, կարգավորում է այն և միօրինակություն մտցնում նրա մեջ։ Այդ պատճառով XIX դարի առաջին կեսում օրենսդրությունը այդ վերահսկողությունը սահմանում է բացառության կարգով<ref>«Սահմանափակումների ենթարկված ձեռնարկութէուններն այս կամ այն ձևով կապված էին տեքստիլ ապրանքների արտադրության հետ, որի մեջ ջրի կամ շոգու ուժ է կիրառվում։ Երկու պայման էր անհրաժեշտ, որպեսզի աշխատանքի մի որոշ ճյուղ կարողանար վերահսկողության ենթարկվել, այն է՝ շոգու կամ ջրի ուժի կիրառում և որոշ տեսակի մանրաթելի մշակում» («Reports etc. for 31st October 1864», էջ 8)։</ref>։ Բայց հենց որ այդ վերահսկողությունը տարածվեց արտադրության նոր եղանակի այն բնագավառի վրա, որտեղ այդ եղանակը կիրառվում էր սկզբից,— բանից դուրս եկավ, որ արտադրության ո՛չ միայն բազմաթիվ ուրիշ ճյուղեր գործարանային այս ռեժիմին ենթարկվեցին, այլև այն մանուֆակտուրաները, որոնք արտադրության ավելի կամ պակաս հնացած մեթոդ ունեն, ինչպես կավագործական արհեստանոցները, ապակեգործարանները և այլն, և հնավանդ արհեստները, ինչպես, օրինակ, հացագործականը, և, վերջապես, նույնիսկ փոշիացած, այսպես կոչված, տներում կատարվող աշխատանքը, ինչպես մեխագործությունը և այլն<ref>Այդ՝ այսպես կոչված, տնային արդյունաբերության վիճակի մասին անչափ հարուստ նյութ են տալիս «Children's Employment Commission»-ի վերջին հաշվետվությունները։</ref>,— վաղուց արդեն նույնքան ենթարկվել են կապիտալիստական շահագործման ազդեցությանը, որքան և գործարանը։ Ուստի օրենսդրությունը հարկադրված էր հետզհետե հրաժարվելու իր բացառիկ բնույթից կամ թե — այնտեղ, որտեղ նա հռոմեական կազուիստիկային է հետևում, ինչպես Անգլիայում,— կամայականորեն գործարան (factor) հայտարարելու ամեն մի տուն, որտեղ աշխատում են<ref>«Վերջին սեսիայի (18Տ4 թ.) օրենքները... վերաբերում են զանազան արտադրությունների, որոնց արտադրական մեթոդները շատ տարբեր են. մեքենաները շարժման մեջ դնելու համար մեքենական ուժի կիրառումն առաջվա նման այլևս անհրաժեշտ պայման չէ, որպեսզի ձեռնարկությունը օրենքի լեզվով «գործարան» համարվի («Reports etc. for 31st October 1864», էջ 8)։</ref>։
+
Workshops’ Regulation Act-ը, որն իր բոլոր մանրամասնությունների մեջ խղճուկ է, մեռած տառ մնաց քաղաքային ու տեղական իշխանությունների ձեռքում, որոնց վրա դրված էր նրա կատարումը։ Իսկ երբ պառլամենտը 1871 թվականին նրանց ազատեց այդ լիազորությունից և այն հանձնեց գործարանային տեսուչներին, որոնց վերահսկողության շրջանն այդպիսով մի հարվածով ավելացավ ավելի քան 100 000 արհեստանոցով և ամբողջ 300 աղյուսագործարանով, ապա տեսուչների անձնակազմը մեծահոգաբար ավելացվեց միայն 8 օգնականով, թեև մինչև այդ էլ չափազանց սակավաթիվ էր<ref>Գործարանային տեսչության անձնակազմը բաղկացած էր 2 տեսչից, 2 օգնականից ու 41 ենթատեսչից։ Ութ նոր ենթատեսուչ նշանակվեց 1871 թվականին։ Գործարանային օրենքներն Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում կենսագործելու ծախսերի ընդհանուր գումարը 1871—1872 թվականներին կազմում էր միայն 25 347 ֆ. ստ., դրա մեջ հաշված օրինախախտումների դեմ հարուցված պրոցեսների հետ կապված դատական ծախքերը։</ref>։
  
Երկրորդ։ Աշխատանքային օրվա կարգավորման պատմությունը արտադրության մի քանի ճյուղերում և այդ կարգավորման համար դեռ շարունակվող պայքարը մյուս ճյուղերում ակնառու կերպով ապացուցում են, որ մեկուսացած բանվորը, բանվորը որպես իր աշխատուժի «ազատ» վաճառորդ, կապիտալիստական արտադրության հասունացման որոշ աստիճանում ի վիճակի չէ որևէ դիմադրություն ցույց տալու։ Այդ պատճառով նորմալ աշխատանքային օրվա սահմանումը կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև մղվող երկարատև, ավելի կամ պակաս քողարկված, քաղաքացիական պատերազմի արդյունք է։ Որովհետև պայքարն սկսվում է արդի արդյունաբերության ոլորտում, ուստի նա առաջին անգամ բորբոքվում է այդ արդյունաբերության հայրենիքում՝ Անգլիայում<ref>Բելգիան, մայր-ցամաքային լիբերալիզմի դրախտը, այս շարժման հետքեր անգամ երևան չի բերում։ Նույնիսկ նրա ածխահանքերում ու մետաղահանքերում երկու սեռի ու ամեն հասակի բանվորները գործ են ածվում լիակատար «ազատությամբ» ամեն ժամանակ և ամեն տևողությամբ։ Արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված յուրաքանչյուր հազար մարդու ընկնում է 733 տղամարդ, 88 կին, 135 տղա ու 44 աղջիկ 16 տարեկանից փոքր, հալոցագործարաններում և այլն՝ յուրաքանչյուր հազար մարդու ընկնում է՝ 668 տղամարդ, 149 կին, 98 տղա և 85 աղջիկ 16 տարեկանից փոքր։ Սրա վրա դեռ ավելանում է հասուն ու տհաս ֊աշխատուժերի հսկայական շահագործման համար տրվող ցածր աշխատավարձը, որ միջին հաշվով օրական անում է 2 շիլլինգ 8 պենս տղամարդկանց, 1 շիլլինգ 8 պենս կանանց, 1 շիլլինգ 2½ պենս դեռահասների համար։ Դրա փոխարեն Բելգիան 1863 թվականին, 1850 թվականի համեմատությամբ, համարյա կրկնապատկել է իր արտահանած քարածխի, երկաթի ու այլ ապրանքների քանակն ու արժեքը։</ref>։ Անգլիայի գործարանային բանվորները ոչ միայն անգլիական, այլև ընդհանրապես ժամանակակից բանվոր դասակարգի առաջամարտիկներն էին, ճիշտ այնպես, ինչպես նրանց թեորետիկներն առաջինը մարտահրավեր նետեցին կապիտալիստական թեորիային<ref>Երբ Ռոբերտ Օուենն այս դարի երկրորդ տասնամյակի հենց սկզբին հանդես եկավ ո՛չ միայն թեորիապես պաշտպանելու աշխատանքային օրը սահմանափակելու անհրաժեշտությունը, այլև տասժամյա օրն իսկապես մտցրեց Նյու-Լենարկի իր գործարանում, այդ փորձը ծաղրում էին որպես կոմունիստական ուտոպիա,— ճիշտ այնպես, ինչպես ծաղրում էին նրա «Արտադրողական աշխատանքի միացումը երեխաների կրթության հետ» կամ բանվորների կոոպերատիվ ձեռնարկությունները, որ նա էր կյանքի կոչել։ Ներկայումս առաջին ուտոպիան դարձել է գործարանային օրենք, երկրորդը ամեն մի «Factory Act» ում [գործարանային օրենքում] գործ է ածվում որպես պաշտոնական ֆրազ, երրորդը մինչև անգամ ծառայում է որպես ռեակցիոն շառլատանության քողարկումւ։</ref>։ Ուստի գործարանի փիլիսոփա Յուրը պարսավում է, որպես անգլիական բանվոր դասակարգի անջնջելի նախատինք, այն հանգամանքը, որ նա իր դրոշի վրա գրել է «գործարանային օրենքների ստրկություն», հակադրելով այդ լոզունգը կապիտալին, որն արիաբար հանդես է գալիս ի պաշտպանություն «աշխատանքի լիակատար ազատության»<ref>Ure: (ֆրանս. թարգմ.) «Philosophie des Manufactures». Paris 1836, հ, II, էջ 39, 40, 67, 77 և այլն։</ref>։
+
Այսպիսով, 1867 թվականի անգլիական այդ օրենսդրության մեջ աչքի է ընկնում, մի կողմից, այն, որ իշխող դասակարգերի պառլամենտը հարկադրվելով անհրաժեշտ համարեց սկզբունքով ընդունելու կապիտալիստական շահագործման ծայրահեղությունների դեմ այդքան արտակարգ ու լայն միջոցառումներ, մյուս կողմից, այն կիսատպռատությունը, դժկամությունն ու mala fides [անազնվությունը], որով հետո պառլամենտը դրանք իրագործում էր պրակտիկայում։
  
Ֆրանսիան դանդաղ քարշ է պալիս Անգլիայի հետևից։ Հարկավոր եղավ Փետրվարյան ռևոլուցիան, որպեսզի աշխարհ գա տասներկուժամյա օրենքը<ref>«Փարիզի միջազգային վիճակագրական կոնգրեսի 1855 թվականի» Compte Rendu-ի [հաշվետվության] մեջ ի միջի այլոց ասված է. «Ֆրանսիական օրենքը, որը գործարաններում ու արհեստանոցներում օրական աշխատանքի տևողությունը սահմանափակում է 12 Ժամով, այդ աշխատանքի համար չի սահմանում որոշակի հաստատուն ժամեր (ժամանակաշրջաններ), որովհետև միայն երեխաների աշխատանքի համար է ժամանակաշրջան նշանակվում առավոտյան ժամի 5-ի ու երեկոյան ժամի 9-ի միջև։ Այդ պատճառով գործարանատերերի մի մասն օգտվում է այն իրավունքից, որ նրան ընձեռում է այս ճակատագրական լռությունը, որպեսզի բանվորներին առանց ընդմիջումի հարկադրի աշխատելու ամեն օր, թերևս բացի կիրակի օրերից։ Դրա համար նրանք կիրառում են բանվորների երկու՝ տարբեր հերթափոխեր, որոնցից ոչ մեկը արհեստանոցում 12 ժամից ավելի չի անցկացնում, բայց ձեռնարկության մեջ արտադրությունը շարունակվում է թե՛ ցերեկը և թե՛ գիշերը։ Օրենքի պահանջները բավարարված են, բայց արդյոք մարդասիրության պահանջնե՞րն էլ են բավարարված»։ Բացի այն «քայքայիչ ազդեցությունից, որ գիշերային աշխատանքն անում է մարդկային օրգանիզմի վրա», նշվում է֊ նաև «աղոտ լուսավորված միևնույն արհեստանոցներում երկու սեռերի գիշերային համատեղ աշխատանքի ճակատագրական ազդեցությունը»։</ref>, որը շատ ավելի անբավարար է, քան նրա անգլիական օրիգինալը։ Չնայած դրան, ֆրանսիական ռևոլյոլցիոն մեթոդն ևս երևան է բերում իր առանձին առավելությունները։ Նա մի հարվածով բոլոր արհեստանոցներին ու գործարաններին, առանց խտրության, աշխատանքային օրվա միևնույն սահմանն է թելադրում, այնինչ անգլիական օրենսդրությունը, դիմադրելով մերթ այս, մերթ մի ուրիշ կետում, տեղի է տալիս հանգամանքների ճնշմանը և ընտրում է իրավաբանական նորանոր խորամանկություններ ծնելու ամենահաստատ ուղին<ref>«Այսպես, օրինակ, իմ օկրուգում միևնույն գործարանային շենքի մեջ միևնույն գործարանատերը, որպես ճերմականոցի տեր ու ներկարանի տեր, ենթարկվում է «ճերմականոցների ու ներկարանների օրենքին», որպես չթադրոշմանոցի տեր՝ «Printwork’s Act»-ին [«Չթադրոշմիչ գործարանների օրենք»-ին], և որպես finisher [«վերջին մշակող] — «Factory Act»-ին [«Գործարանային օրենքին»]»։ (Պ. Բեկերի զեկուցագիրը «Reports etc. for 31th October 1861»-ում 20։) Այս օրենքների տարբեր որոշումներն ու նրանցից առաջացող բարդությունները թվելուց հետո պարոն Բեկերն ասում է. «Տեսնում ենք, թե ինչպես դժվար է այս 3 պառլամենտական օրենքների կատարումն ապահովելը, եթե գործարանի տերն ուզենա օրենքը շրջանցել»։ Բայց դրա փոխարեն պարոնայք իրավաբանների համար այդ արդեն հաստատապես ապահովում է դատական պրոցեսները։</ref>։ Դրա հետ միասին ֆրանսիական օրենքը որպես սկզբունք է հռչակում այն, ինչ որ Անգլիայում նվաճվում է միայն հանուն երեխաների, անչափահասների ու կանանց, և որը միայն վերջերս է պահանջվում որպես ընդհանուր իրավունք<ref>Այսպես, գործարանային տեսուչները, վերջապես, սիրտ են անում ասել. «Այդ առարկությունները (որ կապիտալն անում է աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման դեմ) պետք է խոնարհվեն աշխատանքի իրավունքների լայն սկզբունքի առաջ... Գալիս է ժամանակը, երբ դադարում է գործատիրոջ իրավունքը իր աշխատողի աշխատանքի նկատմամբ, և աշխատողի ժամանակը նրա սեփականությունն է դաոնում նույնիսկ այն դեպքում, երբ դեռևս չկա ուժասպառման հարցը» («Reports etc. for 31st October 1862», էջ 54)։</ref>։
+
1862 թվականին քննիչ հանձնաժողովն առաջարկեց նաև հանքարդյունաբերության նոր կարգավորում, այն արդյունաբերության, որը մնացած բոլորից նրանով է տարբերվում, որ նրա մեջ հողատերերի և արդյունաբերական կապիտալիստների շահերը ձեռք-ձեռքի տված են ընթանում։ Շահերի այդ երկու խմբի հակադրությունը նպաստեց գործարանային օրենսդրությանը, այդ հակադրության բացակայությունը բավական է՝ բացատրելու համար հանքարդյունաբերական օրենսդրության բնագավառում տեղի ունեցող ձգձգումներն ու խորամանկումները։
  
Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանվորական ամեն մի ինքնուրույն շարժում մնում էր ջլատված, քանի դեռ ստրկությունն այլանդակում էր ռեսպուբլիկայի մի մասը։ Սպիտակամորթների աշխատանքը չի կարող ազատագրվել այնտեղ, որտեղ սևամորթների աշխատանքը նախատինքի դրոշմ է կրում իր վրա։ Բայց ստրկության մահը անմիջապես մի նոր երիտասարդ կյանք ծնեց։ Քաղաքացիական պատերազմի առաջին պտուղը ութժամյա աշխատանքային օրվա օգտին մղվող ագիտացիան էր, որը շոգեքարշի յոթմղոնանոց քայլերով Ատլանտյան օվկիանոսից անցնում է մինչև Խաղաղ օվկիանոսը. Նոր Անգլիայից մինչև Կալիֆորնիա։ Բալտիմորի ընդհանուր բանվորական կոնգրեսը (1866 թ, օգոստ. 16-ին) հայտարարում է. «Արդիականության առաջին և մեծ պահանջը այս երկրի աշխատանքը կապիտալիստական ստրկությունից ազատագրելու համար ա՛յն օրենքի հրատարակումն է, որը ութժամյա օրը նորմալ աշխատանքային օր ճանաչեր ամերիկյան միության բոլոր նահանգներում։ Մենք վճռել ենք մեր բոլոր ուժերը լարել պայքարելու հանուն այդ փառապանծ հետևանքին հասնելու»<ref>«Մենք, Դանկերկի բանվորներս, հայտարարում ենք, որ աշխատաժամանակի այն տևողությունը, որ պահանջվում է ներկա սիստեմի օրով, չափազանց մեծ է և հանգստանալու ու զարգանալու ժամանակ չի թողնում բանվորին, այլ, ընդհակառակը, նրան իջեցնում է ստրկացման վիճակի, որը ստրկությունից առանձնապես չի տարբերվում («a condition of servitude but little better than slavery»)։ Այս պատճառով մենք վճռեցինք, որ աշխատանքային օրվա համար 8 ժամը բավական է, և օրենքը պետք է բավարար համարի այն. մենք մեզ աջակցելու կոչ ենք անում մամուլին, այդ հզոր լծակին... իսկ այն բոլոր մարդկանց, ովքեր կզլանան այդ աջակցությունը, մենք կհամարենք բանվորական ռեֆորմի ու բանվորների իրավունքների թշնամի» (Նյու-Յորքի նահանգի Դանկերկի բանվորների որոշումները, 1866 թ.)։</ref>։ Միաժամանակ (1866 թ. սեպտեմբերի սկզբին) «Բանվորների միջազգային ընկերությանä կոնգրեսը Ժնևում, համաձայն Լոնդոնի գլխավոր խորհրդի առաջարկի, որոշեց. «Այն նախնական պայմանը, առանց որի անհաջողության պետք է մատնվեն բանվորների դրության բարելավման ու նրանց ազատագրության բոլոր հետագա փորձերը,— աշխատանքային օրվա սահմանափակումն է... Մենք առաջարկում ենք աշխատանքի ութ ժամը համարել աշխատանքային օրվա օրինական սահման»։
+
1840 թվականի քննիչ հանձնաժողովն այնպիսի զարհուրելի ու վրդովեցուցիչ մերկացումներ արեց և այնպիսի սկանդալ առաջացրեց ամբողջ Եվրոպայով մեկ, որ պառլամենտը պետք է իր խիղճը հանգստացներ 1842 թվականի Mining Act-ով [Հանքերի վերաբերյալ օրենքով], որը սահմանափակվեց նրանով, որ արգելեց կանանց ու 10 տարեկանից փոքր երեխաների ստորերկրյա աշխատանքը։
  
Այսպիսով, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում բուն իսկ արտադրական հարաբերություններից բնազդորեն աճած բանվորական շարժումը արդարացնում է անգլիական գործարանային տեսուչ Ռ. Ջ. Սոնդերսի հետևյալ հայտարարությունը. «Անհնարին է հաջողության որևէ ակնկալությամբ ձեռնարկել հասարակության բարենորոգման ճանապարհին եղած հետագա քայլերին, եթե նախապես չսահմանափակվի աշխատանքային օրը և չստիպեն խստորեն պահպանել այդ օրվա համար որոշված սահմաններր»<ref>«Reports etc. for 31th October 1848», էջ 112։</ref>։
+
Այնուհետև, 1860 թվականին, հրապարակ եկավ Mines’ Inspection Act [Հանքային տեսչության օրենքը], որի համաձայն հանքարանները ենթարկվում են հատկապես դրա համար նշանակված պետական պաշտոնյաների տեսչությանը, և արգելվում է 10—12 տարեկան տղաներին աշխատանքի ընդունել, եթե նրանք դպրոցական վկայական չունեն կամ եթե որոշ թվով ժամերի ընթացքում դպրոց չեն՝ հաճախելու։ Այդ օրենքը մի բոլորովին մեռած տառ մնաց նշանակված տեսուչների ծիծաղելիորեն աննշան թվի, նրանց իրավասությունների չնչինության ու այլ պատճառներով, որոնք ավելի մանրամասն կպարզաբանվեն շարադրանքի հետագա ընթացքում։
  
Պետք է խոստովանել, որ մեր բանվորն արտադրության պրոցեսից դուրս է գալիս այլ կերպարանքով, քան մտել էր նրա մեջ։ Նա շուկայում մյուս ապրանքների տերերի դեմ կանգնած էր որպես «աշխատուժ» ապրանքի տեր, այսինքն՝ որպես ապրանքատեր՝ ապրանքատերերի դեմ։ Այն պայմանագիրը, որով նա իր աշխատուժը վաճառում էր կապիտալիստին, այսպես ասած՝ ցերեկվա լույսի պես ցույց էր տալիս, որ նա իր անձի ազատ տնօրենն է։ Գործարքը կնքելուց հետո պարզվում է, որ նա բնավ «ազատ ագենտ» չի եղել, որ այն ժամանակը, որի տևողությամբ նա ազատ է իր աշխատուժը վաճառելու, այն ժամանակն է, որի տևողությամբ նա հարկադրված է այն վաճառելու<ref>«Այդ գործողությունները (կապիտալի մանեվրները, օրինակ, 1848—1850 թվականներին), բացի դրանից, անհերքելի ապացույց տվին, թե որքան սխալ է այնքան հաճախ առաջ քաշվող այն պնդումը, թե իբր բանվորները հովանավորման կարիք չունեն և պետք է դիտվեն որպես ագենտներ, որոնք միանգամայն ազատորեն տնօրինում են իրենց միակ սեփականությունը, այսինքն՝ իրենց ձեռքի աշխատանքը և իրենց ճակատի քրտինքը» («Reports etc. for 30th April 1850», էջ 45)։ «Ազատ աշխատանքը, եթե ընդհանրապես կարելի է այդ անունը տալ նրան, նույնիսկ ազատ երկրում օրենքի ուժեղ ձեռք է պահանջում իր պաշտպանության համար» («Reports etc. for 31st October 1864», էջ 34)։ «Թույլատրել կամ, որ միևնույն բանն է, հարկադրել... օրական 14 ժամ աշխատեի ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց և այլն» («Reports ete. for 30th April 1863», էջ 40)։</ref> և որ, իրապես, վամպիրը նրան բաց չի թողնում, քանի դեռ «թեկուզ մի մկան, մի ջիղ, արյան մի կաթիլ կա ծծելու»<ref>Friedrich Engels: «Die englische Zehnstundenbill» («Neue Rheinische Zeitung», Aprilheft, 1850, էջ 5 (Ф. Энгельс: «Английский билль о десятичасовом рабочем дне»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 101։]</ref>։ Որպեսզի իրենց «պաշտպանած» լինեն die Schlange ihrer Qualen-ից [իրենց չարչարանք պատճառող օձից], բանվորները պետք է միանան և, որպես դասակարգ, հարկադրեն հրատարակելու մի այնպիսի պետական օրենք, մի հասարակական հզոր արգելք, որը հենց իրենց՝ բանվորներին արգելեր կապիտալի հետ կամավոր պայմանագրով իրենց ու իրենց սերունդը մահվան ու ստրկության վաճառելու<ref>Տասժամյա աշխատանքային օրվա բիլլն արդյունաբերության այն ճյուղերում, որոնք ենթարկված են նրան,— «բանվորներին փրկեց կատարյալ այլասերումից և. իր պաշտպանության տակ առավ նրանց ֆիզիկական առողջությունը» («Reports etc. for 31st October 1859», էջ 47)։ «Կապիտալը (գործարաններում) չի կարող մեքենաները շարժման մեջ պահել սահմանափակված ժամանակից ավելի՝ առանց վնաս պատճառելու նրանցով զբաղված բանվորների առողջությանն ու բարոյականությանը, իսկ բանվորներն ի վիճակի չեն իրենք իրենց պաշտպանելու» (նույն տեղում, էջ 8)։</ref>։ «Մարդկային անօտարելի իրավունքների» պերճաշուք ցուցակի փոխարեն հանդես է գալիս օրենքով սահմանափակված աշխատանքային օրվա համեստ Magna Charta-ն [մեծ խարտիան], որը, «վերջապես, ճշգրտորեն սահմանում է, թե երբ է վերջանում ա՛յն ժամանակը, որ բանվորը վաճառում է, և երբ է սկսվում ա՛յն ժամանակը, որ նրան՝ իրեն է պատկանում»<ref>«Է՛լ ավելի մեծ բարիքն այն է, որ, վերջապես, պարզ սահման է անցկացվում բանվորի սեփական ժամանակի և նրա գործատիրոջ ժամանակի միջև։ Բանվորը հիմա գիտե, թե ե՛րբ է վերջանում իր վաճառած ժամանակը և ե՛րբ է սկսվում իր սեփական ժամանակը, և, առաջուց իր ժամանակը ճիշտ իմանալով, նա կարող է ամենանպատակահարմար կերպով բաշխել իր սեփական րոպեները» (նույն տեղում, էջ 52)։ «Իր սեփական ժամանակի տերը դարձնելով բանվորին, նրանք (գործարանային օրենքները) նրան բարոյական ուժ ներշնչեցին, որը նրան մղում է քաղաքական իշխանությանը տիրապետելու» (նույն տեղում, էջ 47)։ Գործարանային տեսուչները զսպված հեգնանքով ու շատ զգույշ արտահայտություններով, ակնարկում են, որ տասժամյա աշխատանքային օրվա այժմյան օրենքը որոշ չափով կապիտալիստին էլ, որպես կապիտալի սոսկ մարմնացման, ազատեց նրան իբնե հատուկ կոպտությունից և նրան ժամանակ տվեց մի քիչ «կրթվելու» համար։ Առաջ «գործատերը ոչ մի բանի ժամանակ չուներ, բացի փող դատելուց, իսկ ծառայողը ոչ մի բանի ժամանակ չուներ բացի աշխատելուց» (նույն տեղում, էջ 48)։</ref>։ Quantum mutatus ab illo! [Ինչպիսի՜ փոփոխություն առաջվա համեմատությամբ։]
+
Հանքարդյունաբերության վերաբերող նորագույն Կապույտ գրքերից մեկն է «Report from the Select Committee on Mines, together with... Evidence, 23 July 1866»։ Այդ գիրքը ստորին պալատի անդամներից կազմված այն կոմիտեի աշխատանքն է, որը լիազորված էր վկաներ հրավիրելու և լսելու. մի in folio հաստ հատոր, որի մեջ բուն «Report»-ը [հաշվետվությունը] ընդամենը 5 տող է գրավում այսպիսի բովանդակությամբ՝ կոմիտեն չի կարող ոչի՜նչ ասել, պետք է լսել է՛լ ավելի մեծ թվով վկաների։
  
===ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՍԱՆ===
+
Վկաներին հարցաքննելու եղանակը հիշեցնում է անգլիական դատարանների cross examinations-ը [խաչաձև հարցաքննությունները], երբ փաստաբանն անպատկառ, մոլորեցնող, բոլոր ուղղություններով տրվող հարցերով աշխատում է վկային շփոթեցնել և նրա խոսքերն աղավաղել։ Իսկ այստեղ փաստաբանները հենց պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի, անդամներն են, որոնց թվում՝ հանքերի տերերն ու շահագործողները, վկաները՝ հանքագործ բանվորները, մեծ մասամբ ածխահանքերից։ Ամբողջ կատակերգությունն այնքան բնորոշ է կապիտալի ոգու համար, որ չի կարելի քանի քաղվածքներ չբերել այստեղ։ Տեսությունը հեշտացնելու համար ես հետազոտման արդյունքները և այլն դասավորում եմ հատվածներով։ Հիշեցնեմ, որ հարցերն ու պարտադիր պատասխանները անգլիական Կապույտ գրքերում համարակալված են, և որ վկաները, որոնց ցուցմունքներն այստեղ մեջ են բերվում, քարածխի հանքերի բանվորներ են։
  
Ինչպես նախորդ գլուխներում, այստեղ ևս մենք ենթադրում ենք, որ աշխատուժի արժեքը, հետևապես, աշխատանքային օրվա այն մասը, որն անհրաժեշտ է աշխատուժի վերարտադրության կամ պահպանման համար, մի տվյալ, հաստատուն մեծություն է։
+
1) 10 տարեկանից սկսած փոքրահասակների աշխատանքը հանքերում։ Աշխատանքը, հանքեր գնալ ու գալն էլ հաշված, սովորաբար տևում է 14—15 ժամ, բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, առավոտյան ժամի 3-ից, 4-ից, 5-ից մինչև երեկոյան 4—5-ը (№ 6, 452, 83)։ Մեծահասակ բանվորներն աշխատում են երկու հերթի, 8-ական ժամ, բայց որպեսզի ծախքերը կրճատվեն, փոքրահասակների համար ոչ մի այդպիսի հերթափոխություն չկա (№ 80, 203, 204)։ Փոքրիկ երեխաներին օգտագործում են գլխավորապես հանքերի տարբեր բաժանմունքների դռնակները բանալու և ծածկելու համար, ավելի մեծերին՝ ավելի ծանր աշխատանքների, ածուխ փոխադրելու համար և այլն (№ 122, 739, 740)։ Ստորերկրյա աշխատանքներում երկարատև աշխատանքային օր գոյություն ունի մինչև 18—22 տարեկան հասակը, երբ կատարվում, է անցում բուն հանքափորական աշխատանքին (№ 161)։ Երեխաներին ու դեռահասներին այժմ աշխատանքով ավելի դաժանորեն են խոշտանգում, քան նախորդ որևէ այլ ժամանակաշրջանում (№ 1663—1667)։ Ածխահատները գրեթե միաձայն պահանջում են պառլամենտական այնպիսի օրենք, որը հանքերում աշխատանքն արգելեր 14 տարեկանից փոքրերի համար։ Եվ ահա այստեղ Հեսսի Վիվիենը (ինքն էլ ածխահանք շահագործող) հարց է տալիս. «Այս պահանջը ծնողների մեծ կամ փոքր չափով աղքատ լինելուց չի՞ կախված»։— Եվ հետո միստր Բրյուսը՝ «Դաժանություն չէ՞ր լինի, որ երբ հայրը մեռած է կամ հաշմանդամ դարձած և այլն, ընտանիքից խլվի եկամտի այդ աղբյուրը։ Իսկ չէ՞ որ պետք է ենթադրել, որ արգելումը ընդհանուր բնույթ կկրի... Արդյոք դուք ամե՞ն դեպքում եք ուզում մինչև 14 տարեկան երեխաների ստորերկրյա աշխատանքն արգելել»։ Պատասխան. «Ամեն դեպքում» (№ 107 մինչև 110)։ Վիվիեն. «Եթե 14 տարեկան հասակից առաջ աշխատանքն արգելվի հանքերում, ծնողները երեխաներին արդյոք չե՞ն ուղարկի գործարանները և այլն։ — Որպես ընդհանուր կանոն, ո՛չ» (№ 174)։ Բանվոր. «Դռները բանալն ու ծածկելը հեշտ բան է թվում։ Բայց այդ մի շատ տանջալից աշխատանք է։ Մի կողմ թողնելով օդի մշտական հոսանքը, երեխաները բանտարկված են, ինչպես բանտում, ինչ-որ մի մութ կարցերում»։ Բուրժուա Վիվիեն. «Արդյոք երեխան չի՞ կարող կարդալ, եթե նա մոմ ունենա։— Առաջին՝ նա պետք է մոմ գներ։ Բացի դրանից, նրան թույլ էլ չէին տա այդ բանը։ Նրան նշանակել են, որպեսզի իր գործին հետևի, նա պետք է որոշ պարտականություն կատարի։ Ես երբեք չեմ տեսել, որ հանքերում որևէ երեխա կարդա» (№ 139, 141, 143, 158, 160)։
  
Այսպիսի ենթադրության դեպքում հավելյալ արժեքի նորմայի հետ տրված է նաև հավելյալ արժեքի այն մասսան, որ առանձին բանվորը տալիս է կապիտալիստին որոշ ժամանակամիջոցում։ Եթե անհրաժեշտ աշխատանքն օրական կազմում է, օրինակ, 6 ժամ, որը ոսկու քանակով արտահայտած, կազմում է 3 շիլլինգ կամ 1 թալեր, ապա 1 թալերն աշխատուժի մի օրվա արժեքն է կամ աշխատուժի գնման համար ավանսավորած կապիտալային արժեքը։ Այնուհետև, եթե հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա այդ 1 թալեր փոփոխուն կապիտալն արտադրում է հավելյալ արժեքի 1 թալերանոց մասսա, կամ բանվորն օրական տալիս է 6 ժամվա հավելյալ աշխատանքի մասսա։
+
2) Դաստիարակությունը։ Հանքագործ բանվորները պահանջում են երեխաների պարտադիր ուսման օրենք, ինչպես այդ սահմանված է գործարաններում։ Նրանք հայտարարում են, թե 1860 թվականի օրենքի այն հոդվածը, որը դպրոցական վկայականը անհրաժեշտ պայման է դարձնում 10—12 տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելու համար, բոլորովին պատրանքային է։ Կապիտալիստական քննիչների «պատժական» հարցաքննությունն այստեղ իսկապես զավեշտական է դառնում։ «Օրենքը ավելի շատ ձեռնարկուների՞ դեմ է անհրաժեշտ, թե՞ ծնողների։— Թե՛ մեկի և թե՛ մյուսի դեմ»։ (№ 115)։ «Ավելի շատ մեկի՞, թե՞ մյուսի դեմ։— Ի՞նչ պատասխանեմ ես դրան» (№ 116)։ «Արդյոք ձեռնարկատերերը ցո՞ւյց են տալիս աշխատաժամերը դպրոց հաճախելուն հարմարեցնելու որևէ ձգտում։— Երբե՛ք» (№ 137)։ «Հանքագործ բանվորները արդյոք հետո չե՞ն լրացնում իրենց կրթությունը։ — Նրանք ընդհանրապես ավելի են վատթարանում, նրանք վատ սովորություններ են ձեռք բերում, նրանք անձնատուր են լինում հարբեցողության, թղթախաղի ու նման բաների և բոլորովին ընկնում են» (№ 221)։ «Ինչո՞ւ երեխաներին չեն ուղարկում երեկոյան դպրոցները։ — Քարածխային օկրուգների մեծ մասում այդպիսի դպրոցներ բոլորովին չկան։ Իսկ գլխավորն այն է, որ երեխաներն այնքան ուժասպառ են լինում երկարատև, ուժից վեր աշխատանքից, որ նրանց աչքերը փակվում են հոգնածությունից» (№ 454)։ «Ուրեմն,— եզրակացնում է բուրժուան,-— դուք կրթության դե՞մ եք։— Ամենևի՛ն, բայց» և այլն (№ 443)։ «Արդյոք հանքատերերին ու մյուսներին 1860 թվականի օրենքը չի՞ պարտավորեցնում դպրոցական վկայականներ պահանջելու, եթե նրանք 10-ից 12 տարեկան երեխաներ են վարձում։— Օրենքը՝ այո՛, բայց ձեռնարկատերերը չեն անում այդ»։ «Ձեր կարծիքով օրենքի այդ հոդվածը մի՞շտ չէ, որ կատարվում է։ — Նա ամենևին չի կատարվում» (№ 444)։ «Արդյոք հանքագործ բանվորները շա՞տ են հետաքրքրվում ուսման հարցով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 717) «Նրանք մտահոգվա՞ծ են արդյոք այդ օրենքի կիրառումով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 718)։ «Ապա ինչո՞ւ նրանք չեն պնդում, որ օրենքը կիրառվի։— Այս կամ այն բանվորը կցանկանար էլ երեխային առանց դպրոցական վկայականի չթողնել աշխատանքի, բայց նա դրա համար նկատողության տակ կընկներ (a marked man) (№ 720)։ «Ո՞ւմ կողմից։— Իր ձեռնարկատիրոջ» (№ 721 )։ «Բայց մի՞թե դուք կարծում եք, որ ձեռնարկատերերը մարդուն կհալածեին օրենքին ենթարկվելու համար։— Ես կարծում եմ՝ նրանք այդպես կվարվեին» (№ 722)։ «Ինչո՞ւ բանվորները չեն հրաժարվում այդպիսի երեխաների աշխատանքը կիրառելուց։— Այդ նրանց ընտրությանը չի թողնված» (№ 123)։ «Դուք պահանջում եք պառլամենտի միջամտությո՞ւն։— Հանքագործ բանվորների երեխաների կրթության համար որևէ իրական բան անելու համար անհրաժեշտ է այդ կատարել պառլամենտական օրենքի միջոցով, հարկադրաբար» (№ 1634)։ «Այդ պետք է տարածվի Մեծ Բրիտանիայի բոլո՞ր բանվորների, թե՞ միայն հանքագործ բանվորների երեխաների վրա։ — Ես այստեղ եկել եմ հանքագործ բանվորների անունից խոսելու» (№ 1636)։ «Ինչո՞վ են հանքագործների երեխաները մյուսներից տարբերվում։— Նրանով, որ նրանք ընդհանուր վիճակից բացառություն են կազմում» (№ 1638)։ «Ի՞նչ տեսակետից։— Ֆիզիկական» (№ 1639)։ «Ինչո՞ւ կրթությունը կարող էր նրանց համար ավելի մեծ արժեք ներկայացնել, քան ուրիշ դասակարգերի տղաների համար։— Ես չեմ ասում թե այդ կրթությունը ավելի արժեքավոր է նրանց համար, բայց հանքերում կատարած ուժից վեր աշխատանքի պատճառով նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն ցերեկային ու կիրակնօրյա դպրոցներում սովորելու» (№ 1640)։ «Արդյոք ճիշտ չէ՞, որ այսպիսի հարցերն անհնարին է բացարձակ տեսակետով քննելը» (№ 1644)։ «Բավական թվով դպրոցներ կա՞ն օկրուգներում։ — Ո՛չ» (№ 1646)։ «Եթե պետությունը պահանջի, որ բոլոր երեխաներին դպրոց ուղարկեն, որտեղի՞ց դպրոցներ կճարվեն բոլոր երեխաների համար։ — Ես կարծում եմ, որ եթե հանգամանքները պահանջեն, դպրոցները կկազմակերպվեն» (№ 1647)։ «Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակ հանքափորների ահագին մեծամասնությունը ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ» (№ 705, 726)։
  
Բայց փոփոխուն կապիտալն այն բոլոր աշխատուժերի ընդհանուր արժեքի փողային արտահայտությունն է, որ կապիտալիստը կիրառում է միաժամանակ։ Հետևաբար, ավանսավորած փոփոխուն կապիտալի արժեքը հավասար է մեկ աշխատումի միջին արժեքին՝ բազմապատկած կիրառվող աշխատուժերի թվով։ Ուստի, աշխատուժի արժեքը հայտնի լինելու դեպքում փոփոխուն կապիտալի մեծությունն ուղիղ հարաբերական է միաժամանակ զբաղված բանվորների թվին։ Այսպիսով, եթե մեկ աշխատուժի օրական արժեքը = 1 թալերի, ապա անհրաժեշտ է 100 թալեր կապիտալ ավանսավորել՝ օրական 100 աշխատուժ շահագործելու համար և n թալեր կապիտալ օրական n աշխատուժ շահագործելու համար։
+
3) Կանանց աշխատանքը։ Թեև 1842 թվականից սկսած բանվորուհիներին այլևս չեն ընդունում ստորերկրյա աշխատանքների, բայց նրանք աշխատում են հանքերից դուրս՝ ածուխ և այլ բաներ բառնալու, ածխի դույլերը ջրանցքների ու երկաթուղային վագոնների մոտ կրելու, ածուխը տեսակավորելու համար և այլն։ Կանանց աշխատանքի կիրառումը խիստ ավելացել է վերջին 3—4 տարում (№ 1727)։ Բանվորուհիները մեծ մասամբ հանքագործների կանայք, աղջիկներն ու այրիներն են, 12-ից մինչև 50 ու 60 տարեկան (№ 647, 1779, 1781)։ «Ի՞նչ են մտածում հանքագործները հանքերի շուրջը կատարվող կանացի աշխատանքի մասին։— Նրանք բոլորը դեմ են այդ աշխատանքին» (№ 648)։ «Ինչո՞ւ։— Նրանք այդ համարում են կանացի սեռի համար ստորացուցիչ (№ 649)։ «Այդ կանայք հագնում են տղամարդու շորերի նման բան։ Բազմաթիվ դեպքերում դրանից չքանում է ամոթի ամեն մի զգացում։ Կանանցից ոմանք ծխում են։ Աշխատանքը նույնքան կեղտոտ է, որքան բուն հանքերում։ Նրանց մեջ կան բազմաթիվ ամուսնացած կանայք, որոնք չեն կարողանում իրենց տնային պարտականությունները կատարել» (№ 650—654, 701)։ «Արդյո՞ք կարող էին այրիներն ուրիշ որևէ՝ նույնքան եկամտաբեր աշխատանք գտնել (շաբաթական 8—10 շիլլինգ)։— Ես այդ առթիվ ոչինչ չեմ կարող ասել» (№ 709, 708)։ «Եվ սակայն դուք վստահանում եք (քա՜ր սիրտ) նրանց զրկել գոյության այդ աղբյուրից։— Անպայմա՛ն»։ (№ 710)։ «Որտեղի՞ց է առաջ գալիս այդ տրամադրությունը։— Մենք, հանքագործ բանվորներս, շատ ենք հարգում գեղեցիկ սեռին, ուստի չենք կարող տեսնել, թե ինչպես նա դատապարտված է ածխահանքերում աշխատելու... Այդ աշխատանքը մեծ մասամբ շատ ծանր է։ Այդ աղջիկներից շատերն օրական բարձրացնում են մոտավորապես 10 տոննա» (№ 1715, 1717)։ «Արդյոք դուք կարծո՞ւմ եք, որ հանքերում զբաղված բանվորուհիներն ավելի անբարոյական են, քան գործարաններում զբաղվածները։— Փչացածների տոկոսն ավելի մեծ է, քան գործարանային աղջիկների շրջանում» (№ 1732)։ «Բայց դուք գործարաններում տիրող բարոյականության վիճակո՞վ էլ գոհ չեք։ — Ո՛չ» (№ 1733)։ «Ուրեմն դուք ուզում եք գործարաններո՞ւմ էլ կանանց աշխատանքն արգելել։— Ո՛չ, ես այդ չեմ ուզում» (№ 1734)։ «Ինչո՞ւ ոչ։— Գործարանային աշխատանքը իգական սեռի համար ավելի պատշաճ է ու ավելի հարմար» (№ 1735)։ «Սակայն նա վնասակար է նրանց բարոյականության համար, այնպես չէ՞։— Ո՛չ, ամենևի՛ն ոչ այնքան, որքան հանքերում։ Բացի դրանից, ես խոսում եմ ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական ու սոցիալական նկատառումներով։ Աղջիկների սոցիալական անկումը սարսափելի է, ծայրահեղ աստիճանի։ Երբ այդ աղջիկները հանքագործ բանվորների կին են դառնում, տղամարդիկ խորապես տառապում են այդ անկումից, որը նրանց տնից քշում է դեպի հարբեցողություն» (№ 1736)։ «Բայց նույնը չէ՞ր կարելի ասել նաև երկաթագործարաններում զբաղված կանանց մասին։— Ես չեմ կարող արտադրության մյուս ճյուղերի մասին խոսել» (№ 1740)։ «Բայց էլ ի՞նչ տարբերություն կա երկաթագործարաններում ու հանքերում աշխատող կանանց միջև։— Ես չեմ զբաղվել այդ հարցով» (№ 1740)։ «Կարո՞ղ եք դուք որևէ տարբերություն գտնել այդ երկու կատեգորիաների միջև։— Ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել լիակատար վստահությամբ, բայց տնից տուն անցնելով, ծանոթացել եմ մեր շրջանում տիրող իրերի խայտառակ դրությանը» (№ 1741)։ «Արդյոք դուք բուռն ձգտում չունե՞ք կանանց աշխատանքը ոչնչացնելու ամեն տեղ, որտեղ այն նվաստացուցիչ ազդեցություն է ունենում։— Այո... Երեխաներն իրենց լավագույն զգացմունքները միայն մայրական դաստիարակությունից են ստանում» (№ 1750)։ «Բայց չէ՞ որ այդ վերաբերում է նաև կանանց հողագործական աշխատանքին։— Այդ աշխատանքը շարունակվում է տարվա միայն երկու եղանակներին, իսկ մեզ մոտ նրանք աշխատում են բոլոր չորս եղանակներին» (№ 1751)։ «Նրանք հաճախ աշխատում են ցերեկն ու գիշերը, մինչև ոսկորները թրջված, նրանց օրգանիզմը թուլանում է, նրանց առողջությունը քայքայվում է»։ «Դուք հարցը (կանանց աշխատանքի հարցը) չե՞ք ուսումնասիրել ընդհանրապես:— Ես դիտել եմ շուրջս և կարող եմ այնքանը միայն ասել, որ ոչ մի տեղ չեմ գտել հանքերում կանանց կատարած աշխատանքի նման որևէ բան։ Այդ տղամարդկանց աշխատանք է և այն էլ ուժեղ տղամարդկանց» (№ 1753, 1793, 1794)։ «Հանքագործ բանվորներից լավագույնները, որոնք ուզում են բարձրանալ ու լուսավորվել, իրենց կանանց մեջ ոչ մի նեցուկ չեն գտնում, այլ, ընդհակառակը, նրանց պատճառով դեպի անկում են դիմում» (№ 1808)։ Այն բանից հետո, երբ բուրժուաները թարս ու շիտակ հարցաքննեցին, վերջապես երևան եկավ այրիների, աղքատ ընտանիքների և մյուսների նկատմամբ նրանց «կարեկցության» գաղտնիքը։ «Հանքատերը գլխավոր հսկողությունը հանձնում է հայտնի ջենտլմեններին, վերջինները հավանության արժանանալու համար այնպիսի քաղաքականություն են բանեցնում, որ ամեն ինչ աշխատում են ըստ կարելույն տնտեսման հողի վրա դնել, և բանվորուհի աղջիկներն օրական 1-ից մինչև 1 շիլլինգ 6 պենս են ստանում այն աշխատանքի համար, որի համար տղամարդուն պետք է վճարեին 2 շիլլինգ 6 պենս (№ 1816)։
  
Ճիշտ այդպես էլ, եթե 1 թալեր փոփոխուն կապիտալը, մեկ աշխատուժի օրական այդ արժեքը, արտադրում է օրական 1 թալերի հավելյալ արժեք, ապա 100 թալեր փոփոխուն կապիտալն արտադրում է օրական 100 թալերի հավելյալ արժեք, իսկ n թալեր կապիտալը՝ օրական 1 թալեր ×n հավելյալ արժեք։ Հետևապես, արտադրվող հավելյալ արժեքի մասսան հավասար է այն հավելյալ արժեքին, որ տալիս է առանձին բանվորի աշխատանքային օրը՝ բազմապատկած բանեցվող բանվորների թվով։ Բայց, այնուհետև, քանի որ առանձին բանվորի արտադրած հավելյալ արժեքի մասսան, աշխատուժի արժեքը հայտնի լինելու դեպքում, որոշվում է հավելյալ արժեքի նորմայով, ուստի դրանից բխում է հետևյալ առաջին օրենքը արտադրվող հավելյալ արժեքի մասսան հավասար է ավանսավորած փոփոխուն կապիտալի մեծությանը` բազմապատկած հավելյալ արժեքի նորմայով, կամ որոշվում է միևնույն կապիտալիստի կողմից միաժամանակ շահագործվող աշխատուժերի թվի և առանձին աշխատուժի շահագործման աստիճանի բարդ հարաբերությամբ։
+
4) Դիակները զննող երդվյալներ։ «Coroner’s inquests»-ի [դիակները զննելիս երդվյալների հետաքննությունների] առթիվ ձեր շրջաններում բանվորները գո՞հ են դատական պրակտիկայից, երբ դժբախտ դեպքեր են պատահում։— Ո՛չ, նրանք գոհ չեն» (№ 360)։ «Ինչո՞ւ ոչ։— Հատկապես այն պատճառով, որ երդվյալներ են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք բացարձակապես ոչինչ չեն հասկանում հանքից։ Բանվորներին երբեք մասնակից չեն դարձնում, բացի վկա կանչելուց։ Ընդհանրապես հրավիրում են հարևան խանութպաններին, որոնք գտնվում են հանքատերերի, այսինքն՝ իրենց գնորդների ազդեցության տակ և վկաների նույնիսկ տեխնիկական արտահայտությունները չեն հասկանում։ Մենք պահանջում ենք, որ հանքագործները կազմեն երդվյալների մի մասը։ Ընդհանրապես դատավճիռները հակասում են վկաների ցուցմունքներին» (№  361, 364, 366, 368, 371, 375)։ «Արդյոք երդվյալները շպե՞տք է անաչառ լինեն։— Այո՛»։ «Իսկ բանվորներն անաչառ կլինե՞ն։ Ես ոչ մի հիմք չեմ տեսնում, թե ինչու նրանք պետք է անաչառ չլինեն։ Նրանք, համենայն դեպս, ավելի իրազեկ են»։ «Բայց նրանք հակված չե՞ն լինի անարդար խիստ դատավճիռներ հանելու բանվորների օգտին։— Ո՛չ, ես այդ չեմ կարծում» (№ 378, 379, 380)։
  
Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի մասսան նշանակենք M տառով, մեկ օրվա ընթացքում առանձին բանվորի տված հավելյալ արժեքը` m տառով, մեկ աշխատուժի գնման համար օրական ավանսավորվող փոփոխուն կապիտալը` v տառով, փոփոխուն կապիտալի ընդհանուր գումարը` V տառով, միջին աշխատուժի արժեքը` k տառով, նրա շահագործման աստիճանը` <math>\frac{a'}{a}\left(\frac{հավելյալ \ աշխատանք}{անրաժեշտ \ աշխատանք}\right)</math> և բանեցվող բանվորների թիվը՝ n, ապա կստանանք
+
5) Կեղծ չափ ու կշիռ և այլն։ Բանվորները պահանջում են շաբաթական վճարում երկշաբաթյա վճարման փոխարեն, կշռով և ոչ թե դույլերի տարողությամբ չափում, պաշտպանություն սխալ կշիռք գործածելու դեմ և այլն (№ 1071)։ «Եթե դույլերը խաբեբայորեն մեծացվում են, չէ՞ որ բանվորը կարող է, 14 օր առաջ տեղեկացնելով, թողնել հանքը։— Բայց եթե նա մի ուրիշ տեղ ընդունվի, այնտեղ էլ նա նույնը կգտնի» (№ 1071)։ «Բայց նա կարո՞ղ է այնուամենայնիվ թողնել այն տեղը, որտեղ անարդարություն է կատարված։— Ամեն տեղ նույնն է իշխում» (№ 1072)։ «Բայց բանվորը կարո՞ղ է միշտ իր տեղը թողնել, 14 օր առաջ տեղեկացնելով։— Այո» (№ 1073)։ Եվ վերջացա՜վ։
  
<TABLE border = 0 box width="30%">
+
6) Հանքային տեսչություն։ Բանվորները միայն գազերի պայթյունից առաջացող դժբախտ դեպքերից չեն տուժում։ «Մենք նույնքան շատ առիթ ունենք գանգատվելու ածխահանքերի վատ օդափոխությունից, որի պատճառով բանվորները հազիվ են կարողանում շնչել այնտեղ. դրա հետևանքով նրանք կորցնում են որևէ աշխատանք կատարելու ընդունակությունը։ Այսպես, օրինակ, հենց հիմա հանքի այն մասում, որտեղ ես աշխատում եմ, գարշելի օդը շաբաթներով անկողին է նետել շատ բանվորների։ Գլխավոր անցքերը մեծ մասամբ բավական օդառատ են, բայց օդը քիչ է հենց այն տեղերում, որտեղ մենք աշխատում ենք։ Եթե բանվորը տեսչին գանգատ ուղարկի օդափոխության համար, նա կարձակվի և կդառնա «նկատողության տակ ընկած» մարդ, որն ուրիշ որևէ տեղ ոչ մի աշխատանք չի գտնի։ 1860 թվականի Mining Inspecting Act-ը [Հանքային տեսչության օրենքը] մի հասարակ թղթի կտոր է։ Տեսուչը — իսկ նրանց թիվը չափազանց քիչ է — ձևական այցելություն է անում գուցե 7 տարին մի անգամ։ Մեր տեսուչը մի բոլորովին անաշխատունակ, յոթանասնամյա ծերունի է, որին 130-ից ավելի ածխահանք է ենթարկվում։ Բացի մեծ թվով տեսուչներից, մեզ հարկավոր են ենթատեսուչներ» (№ 234 և հաջ.)։ «Այդ դեպքում կառավարությունը պետք է տեսուչների մի այնպիսի բանա՞կ պահի, որ նրանք կարողանան իրենք, առանց բանվորների ցուցումների, կատարել այն բոլորը, ինչ որ դուք եք պահանջում։— Այդ անկարելի է, բայց նրանք ցուցում ստանալու համար պետք է հենց հանքերը գան» 280, 277)։ «Դուք չե՞ք կարծում, թե հետևանքն այն կլիներ, որ օդափոխության և այլ բաների համար պատասխանատվությունը (!) հանքատերերի վրայից կբարդվեր կառավարական պաշտոնյաների վրա։— Ամենևի՛ն ոչ. նրանց գործը պետք է այն լինի, որ ստիպեն արդեն գոյություն ունեցող օրենքները կատարելու» (№ 285)։ «Ենթատեսուչների մասին խոսելով, արդյոք դուք նկատի չունե՞ք ավելի քիչ ռոճիկ ստացող ու ավելի ցածրորակ մարդկանց, քան այժմյան տեսուչներն են։ — Ես ամենևին կողմնակից չեմ որակն իջեցնելու, եթե դուք ավելի լավերը կտաք (№ 294)։ «Դուք  մեծ թվով տեսուչնե՞ր եք ուզում, թե՞ տեսուչների համեմատությամբ ավելի ցածր դասի մարդկանց։— Մենք կարիք ունենք այնպիսի մարդկանց, որոնք անձամբ լինեին հանքերում և չդողային իրենց կաշուց» (№ 295)։ «Եթե վատթարացած տեսակի տեսուչների վերաբերյալ ձեր թանկությունը կատարվի, արդյոք նրանց հմտության պակասությունը վտանգներ առաջ չի՞ բերի։— Ո՛չ. կառավարության գործն է համապատասխան մարդիկ նշանակել» (№ 297)։ Հարցաքննության այդ եղանակը, վերջապես, հետաքննության հանձնաժողովի նախագահին էլ չափազանց անհեթեթ թվաց։ «Դուք ուզում եք,— միջամտում է նա,— գործնական մարդիկ, որոնք իրենք զննեն հանքերը և զեկուցեն տեսչին, որը այնուհետև կարող է իր ավելի բարձր գիտելիքներն օգտագործել» (№ 298, 299)։ «Այդ բոլոր հին հանքերի օդափոխությունը չափազանց շատ ծախսեր չի՞ պահանջի։— Այո՛, ծախսերը, հավանորեն, կաճեն, բայց մարդկանց կյանքը պաշտպանված կլինի» (№ 531)։ Մի հանքագործ բողոքում է 1860 թվականի օրենքի 17-րդ հոդվածի դեմ. «Ներկայումս, եթե հանքային տեսուչը հանքի որևէ մասը գտնում է այնպիսի վիճակում, որ այնտեղ աշխատելը հնարավոր չէ, նա պետք է այդ մասին հաղորդի հանքատիրոջը և ներքին գործերի մինիստրին։ Դրանից հետո հանքատիրոջը մտածելու համար 20 օր ժամանակ է տրվում, այդ 20 օրից հետո նա կարող է հրաժարվել ամեն մի փոփոխությունից։ Եթե նա այդպես էլ հենց անում է, ապա պետք է գրի ներքին գործերի մինիստրին և առաջարկի 5 հանքային ինժեներ, որոնցից մինիստրը պետք է նշանակի միջնորդ դատավորներ։ Մենք պնդում ենք, որ այդ դեպքում հանքատերը փաստորեն դատավորներ է նշանակում իր սեփական գործի համար» (№ 581)։ Հարցաքննություն կատարող բուրժուան, որ ինքը՝ հանքատերն է. «Այդ զուտ հայեցողական առարկության է» (№ 586)։ «Հետևապես, դուք շա՞տ ցածր կարծիք ունեք հանքային ինժեներների ազնվության մասին։— Ես ասում եմ, որ այդ շատ անկանոն ու անարդարացի բան է» (№ 588)։ «Արդյոք հանքային ինժեներները չե՞ն գրավում մի տեսակ պաշտոնական այնպիսի դիրք, որ նրանց վճիռները բարձր են կողմնապահությունից, որից դուք երկյուղ եք կրում։ — Ես հրաժարվում եմ այդ մարդկանց անձնական բնավորությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Ես համոզված եմ, որ նրանք շատ դեպքերում խիստ կողմնապահորեն են վարվում և որ այնտեղ, որտեղ մարդկանց կյանքի հարցն է դրվում, նրանց պետք է զրկել այդ իշխանությունից» (№ 589)։ Նույն բուրժուան անպատկառություն ունի հարցնելու. «Դուք չե՞ք ընդունում, որ պայթումներից հանքատերերն էլ են վնասներ կրում»։ Վերջապես. «Դուք, բանվորներդ, չե՞ք կարող ինքներդ պաշտպանել ձեր շահերը՝ առանց պետության օգնությանը դիմելու։— Ո՛չ» (№ 1042)։ 1865 թվականին Մեծ Բրիտանիայում կային 3 217 ածխահանք և 12 տեսուչ։ Յորկշիրի մի հանքատեր հենց ինքը հաշվում է («Times» 1867 թ. հունվարի 26), որ տեսուչները, մի կողմ թողած նրանց այն զուտ բյուրոկրատական պարտականությունները, որոնք կլանում են նրանց ամբողջ ժամանակը, ամեն մի հանք այցելել կարող են 10 տարին մեկ անգամ միայն։ Զարմանալի չէ, որ վերջին տարիներում (մանավանդ 1866 և 1867 թվականներին) աղետների թիվն ու չափերը խիստ ավելացել են (երբեմն զոհերի թիվը 200—300 բանվոր է կազմում)։ Սրանք են կապիտալիստական «ազատ» արտադրության հրապույրները։
    <TR>
+
        <TD rowspan = 2 align=right>M = </TD>
+
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
+
        <TD><math>\frac{m}{v} \ × \ V</math></TD>
+
    </TR>
+
    <TR>
+
        <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
+
        <TD><math>k \ × \ \frac{a'}{a} \ × \ n</math></TD>
+
  </TR>
+
<TABLE>
+
  
Մենք շարունակ ենթադրում ենք, որ ո՛չ միայն միջին աշխատուժի արժեքը հաստատուն մեծություն է, այլև այն, որ կապիտալիստի բանեցրած բանվորները վեր են ածված միջին բանվորի։ Լինում են բացառիկ դեպքեր, երբ արտադրվող հավելյալ արժեքը շահագործվող բանվորների թվին համամասնորեն չի աճում, բայց այդ դեպքում աշխատուժի արժեքն էլ հաստատուն չի մնում։
+
Համենայն դեպս, 1872 թվականի օրենքը, որքան էլ պակասավոր լինի, առաջին օրենքն է, որը կարգավորում է հանքերում զբաղված երեխաների աշխատաժամերի թիվը և, այսպես կոչված, դժբախտ դեպքերի պատասխանատվությունը որոշ չափով դնում է շահագործողների ու հանքատերերի վրա։
  
Այդ պատճառով հավելյալ արժեքի մի որոշ մասսա արտադրելու դեպքում մի գործոնի նվազումը կարող է հատուցվել մի ուրիշ գործոնի ավելացումով։ Եթե փոփոխուն կապիտալը նվազում է, և հավելյալ արժեքի նորման միաժամանակ աճում է նույն համամասնությամբ, ապա արտադրվող հավելյալ արժեքի մասսան մնում է անփոփոխ։ Եթե նախկին ենթադրությունները պահպանելու դեպքում կապիտալիստը ստիպված է ավանսավորել 100 թալեր, որպեսզի օրական 100 բանվոր շահագործի, և եթե հավելյալ արժեքի նորման կազմում է 50%, ապա այդ 100 թալեր փոփոխուն կապիտալը տալիս է 50 թալերի հավելյալ արժեք կամ 3 × 100 աշխատաժամ։ Եթե հավելյալ արժեքի նորման կրկնապատկվում է, կամ աշխատանքային օրը երկարացվում է ոչ թե 6-ից 9, այլ 6-ից 12 ժամի, ապա կիսով չափ պակասեցված 50 թալեր փոփոխուն կապիտալը դարձյալ բերում է 50 թալերի հավելյալ արժեք կամ 6 × 50 աշխատաժամ։ Հետևաբար, փոփոխուն կապիտալի նվազումը կարող է փոխհատուցվել աշխատուժի շահագործման նորմայի համամասնական բարձրացումով, կամ զբաղված բանվորների թվի նվազումը կարող է փոխհատուցվել աշխատանքային օրվա համամասնական երկարացումով։ Այսպիսով, որոշ սահմաններում աշխատանքի այն առաջարկը, որը կարող է հարկադրաբար պահանջվել կապիտալի կողմից, անկախ է բանվորների առաջարկից<ref>Ինչպես երևում է, այս տարրական օրենքն անծանոթ է վուլգար տնտեսագիտության լագերին պատկանող պարոններին,— այդ թարսած Արքիմեդները երևակայում են, թե իբր աշխատանքի շուկայական գինը պահանջարկով ու առաջարկով որոշելով գտել են հենակետը, սակայն ոչ թե երկրագունդը շուռ տալու, այլ նրա շարժումը կանգնեցնելու համար։</ref>։ Ընդհակառակը, հավելյալ արժեքի նորմայի նվազումն անփոփոխ է թողնում արտադրվող հավելյալ արժեքի մասսան, եթե համամասնորեն աճում է փոփոխուն կապիտալի մեծությունը կամ զբաղված բանվորների թիվը։
+
Հողագործության մեջ երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը հետազոտող 1867 թվականի թագավորական հանձնաժողովը մի քանի շատ կարևոր հաշվետվություններ է հրապարակել։ Մի քանի փորձեր են արվել գործարանային օրենսդրության սկզբունքները թեկուզ փոխակերպված ձևով կիրառելու հողագործության վերաբերմամբ, բայց դրանք բոլորն էլ մինչև հիմա ամբողջապես ձախողվել են։ Բայց մի բան ես պետք է այստեղ նշեմ՝ այդ սկզբունքների ընդհանուր կիրառման անհաղթահարելի տենդենցի գոյությունը։
  
Սակայն բանվորների թիվը կամ փոփոխուն կապիտալի մեծությունը հավելյալ արժեքի նորմայի բարձրացումով կամ աշխատանքային օրվա երկարացումով փոխհատուցելը հանդիպում է անանցանելի սահմանների։ Որքան էլ լինի աշխատուժի արժեքը, արդյոք բանվորի ապրուստի համար անհրաժեշտ աշխատաժամանակը կազմում է 2 թե 10 ժամ, համենայն դեպս այն ամբողջական արժեքը, որ բանվորը կարող է արտադրել օրեցօր, ավելի փոքր է, քան այն արժեքը, որի մեջ 24 աշխատաժամ է առարկայացած, ավելի փոքր է, քան 12 շիլլինգը կամ 4 թալերը, եթե այս է 24 ժամվա առարկայացած աշխատանքի փողային արտահայտությունը։ Մեր նախկին ենթադրության դեպքում, որի համաձայն օրական 6 աշխատաժամ է պահանջվում բուն աշխատուժը կամ նրա գնման համար ավանսավորած կապիտալային արժեքը վերարտադրելու համար՝ 500 թալեր փոփոխուն կապիտալը, որը 500 բանվոր է գործադրում հավելյալ արժեքի 100% նորմայով, կամ տասներկուժամյա աշխատանքային օրով, օրական արտադրում է 500 թալերի կամ 6 × 500 աշխատաժամի հավելյալ արժեք։ 100 թալեր կապիտալը, որն օրական 100 բանվոր է գործադրում հավելյալ արժեքի 200% նորմայով, կամ տասնութժամյա աշխատանքային օրով, արտադրում է միայն 200 թալերի կամ 12 × 100 աշխատաժամի հավելյալ արժեքի մասսա։ Եվ նրա նոր ստեղծած ամբողջ արժեքը, այսինքն` ավանսավորած փոփոխուն կապիտալի համարժեքը պլյուս հավելյալ արժեքը, երբեք, ոչ մի օր չի կարող հասնել 400 թալեր գումարի, կամ 24 × 100 աշխատաժամի։ Միջին աշխատանքային օրվա բացարձակ սահմանը, որը միշտ ի բնե փոքր է 24 ժամից, կազմում է մի բացարձակ սահման՝ փոփոխուն կապիտալի նվազումը հավելյալ արժեքի նորմայի բարձրացումով փոխհատուցելու, կամ շահագործվող բանվորների թվի պակասումը աշխատուժի շահագործման աստիճանի բարձրացումով փոխհատուցելու համար։ Շոշափելիության չափ ակներև այս երկրորդ օրենքը կարևոր է բացատրելու համար բազմաթիվ երևույթներ, որոնք առաջ են գալիս կապիտալի այն տենդենցից, որի մասին մենք հետո ենք խոսելու,— տենդենց՝ ըստ կարելույն ավելի շատ պակասեցնել իր զբաղեցրած բանվորների թիվը, կամ աշխատուժի վերածված իր փոփոխուն բաղկացուցիչ մասը, որ հակասում է նրա մյուս տենդենցին՝ արտադրել հավելյալ արժեքի ըստ կարելույն ավելի մեծ մասսա։ Ընդհակառակը։ Եթե աճում է կիրառվող աշխատուժերի մասսան, կամ փոփոխուն կապիտալի մեծությունը, բայց ոչ հավելյալ արժեքի նորմայի նվազելուն համամասնորեն, ապա նվազում է արտադրվող հավելյալ արժեքի մասսան։
+
Եթե, մի կողմից, գործարանային օրենսդրության՝ որպես բանվոր դասակարգի ֆիզիկական ու հոգևոր պաշտպանության միջոցի ընդհանուր տարածումն անխուսափելի է դարձել, ապա նա, մյուս կողմից, ինչպես արդեն վերը նշեցինք, ընդհանրացնում և արագացնում է գաճաճային մասշտաբով վարվող մանրատված աշխատանքային պրոցեսների փոխարկումը խոշոր, հասարակական մասշտաբով վարվող կոմբինացված աշխատանքային պրոցեսների, այսինքն ընդհանրացնում և արագացնում է կապիտալի համակենտրոնացումը և գործարանային ռեժիմի միահեծանությունը։ Նա խորտակում է հինավուրց ու անցումային այն բոլոր ձևերը, որոնց հետևում դեռ մասամբ թաքնվում է կապիտալի տիրապետությունը, և դրանք փոխարինում կապիտալի ուղղակի, անսքող տիրապետությամբ։ Այդպիսով, նա ընդհանուր բնույթ է հաղորդում նաև այդ տիրապետության դեմ մղվող ուղղակի պայքարին։ Առանձին արհեստանոցներին հարկադրելով միօրինակության, կանոնավորության, կարգ ու կանոնի և տնտեսման, նա միաժամանակ այն հզոր զարկի միջոցով, որ աշխատանքային օրվա սահմանափակումն ու կարգավորումը տալիս են տեխնիկային, ուժեղացնում է ամբողջ կապիտալիստական արտադրության անարխիան ու կատաստրոֆները, ավելացնում է աշխատանքի ինտենսիվությունն ու մեքենայի կոնկուրենցիան բանվորի հետ։ Մանր արտադրության ու տանը կատարվող աշխատանքի ոլորտների հետ միասին նա ոչնչացնում է «ավելորդ» բանվորների վերջին ապաստարանները և, հետևապես, հասարակական ամբողջ մեխանիզմի մինչև այդ ժամանակ գոյություն ունեցող ապահովիչ կափույրը։ Արտադրության պրոցեսի նյութական պայմանների ու հասարակական կոմբինացիայի հետ նա հասունացնում է նրա կապիտալիստական ձևի հակասություններն ու անտագոնիզմները, հետևապես, միաժամանակ նաև նոր հասարակության գոյացման տարրերը և հին հասարակության հեղաշրջման մոմենտները<ref>Ռոբերտ Օուենը, կոոպերատիվ գործարանների ու կոոպերատիվ կրպակների հայրը, որը, սակայն, ինչպես վերևում նշվեք, բարեփոխության այդ մեկուսացած տարրերի նշանակության նկատմամբ ամենևին համամիտ չէր իր հետևորդների պատրանքներին, իր փորձերի ժամանակ ո՛չ միայն իրապես ելնում էր գործարանային սիստեմից, այլ նաև թեորիապես այդ սիստեմը հայտարարեց սոցիալական ռևոլյուցիայի ելակետ։ Լեյդենի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր պ-ն Վիսսերինգը կարծես նախազգում է նման մի բան և իր «Handboek van Praktische Staatshuishoudkunde» [Amsterdam] գրքում, 1860—1862, որն ամենահամապատասխան ձևով հրամցնում է վուլգար տնտեսագիտության բոլոր տափակությունները, եռանդով հանդես է գալիս արհեստային արտադրության օգտին ընդդեմ խոշոր արդյունաբերության։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այն «իրավաբանական նորանոր խորամանկությունները» էջ 364) [այս հատորի էջ 316], որ անգլիական օրենսդրությունը ստեղծել է միմյանց հակասող Factory Act-երի, Factory Extension Act-ի և Workshops’ Act-ի միջոցով, վերջապես անհանդուրժելի դարձան, ուստի 1878 թվականի Factory and Workshops Act-ի մեջ իրագործված է այս բնագավառին վերաբերող ամբողջ օրենսդրության կոդիֆիկացիան։ Իհարկե, այստեղ հնարավոր չէ տալ մինչև այժմ էլ Անգլիայում իր ուժը պահպանող արդյունաբերական այդ օրենսգրքի մանրամասն քննադատությունը։ Սահմանափակվենք հետևյալ դիտողություններով։ Օրենքը տարածվում է՝ 1) Տեքստիլ գործարանների վրա։ Այստեղ ընդհանուր առմամբ ամեն ինչ հին դրության մեջ է մնում. 10 տարեկանից մեծ երեխաների համար թույլատրված աշխատաժամանակն օրական կազմում է 5½ ժամ կամ 6 ժամ, բայց այս դեպքում շաբաթ օրն ազատ է. դեռահասների ու կանանց համար՝ հինգ օր 10-ական ժամ, շաբաթ օրն ամենաշատը 6½ ժամ։— 2) Ոչ-տեքստիլ գործարանների վրա։ Նրանց վերաբերող որոշումներն առաջվանից ավելի են մոտեցրած № 1-ի տակ նշված որոշումներին, բայց դեռ պահպանվում են կապիտալիստների համար նպաստավոր որոշ բացառություններ, որանք որոշ դեպքերում կարող են է՛լ ավելի ընդարձակվել ներքին գործերի մինիստրի հատուկ թույլտվությամբ։ — 3) Workshops-ի [արհեստանոցների] վրա, որոնք սահմանված են մոտավորապես այնպես, ինչպես նախկին օրենքում. որչափով նրանց մեջ աշխատում են երեխաներ, դեռահասներ կամ կանայք, Workshops-ը համարյա հավասարեցված են ոչ-տեքստիլագործական գործարաններին, սակայն մանրամասնությունների մեջ դարձյալ թուլացումներով։ 4) Այն Workshop-ների վրա, որոնց մեջ երեխա կամ դեռահաս չկա, այլ միայն 18 տարեկանից մեծ երկու սեռի անձեր են աշխատում. այս կատեգորիայի համար սահմանված են հետագա թուլացումներ։ — 5) Domestic Workshops-ի [տնային արհեստանոցների] վրա, որտեղ միայն ընտանիքի անդամներ են աշխատում սեփական բնակարանում. է՛լ ավելի առաձգական կանոններ և, բացի դրանից, այն սահմանափակումը, որ տեսուչն առանց մինիստրի կամ դատական հատուկ թույլտվության կարող է լոկ այն շենքերն այցելել, որոնք միաժամանակ որպես բնակարան չեն ծառայում. վերջապես, կատարյալ ազատություն է տրված ընտանիքի ներսում ծղոտագործությանը, ժանեկահյուսմանն ու ձեռնոցագործությանը։ Բոլոր պակասություններով հանդերձ այդ օրենքը 1877 թ. մարտի 23-ի շվեյցարական ֆեդերալ գործարանային օրենքի հետ միասին դեռ հիմա էլ այս բնագավառում ամենալավ օրենքն է։ Այդ օրենքի ու շվեյցարական հենց նոր հիշված ֆեդերալ օրենքի համեմատությունն առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև դա շատ ակնառու է դարձնում օրենսդրական երկու մեթոդի — անգլիական, «պատմական» դեպքից դեպք միջամտող մեթոդի և ֆրանսիական ռևոլյուցիայի տրադիցիաների վրա կառուցված մայրցամաքային, ավելի շատ ընդհանրացնող մեթոդի առավելություններն ու թերությունները։ Դժբախտաբար, անգլիական օրենսգիրքը, արհեստանոցների նկատմամբ կիրառելու իմաստով, դեռ մինչև հիմա էլ մեծ մասամբ մեռած տառ է մնում տեսուչների անբավարար անձնակազմի պատճառով։ — Ֆ. Է.}</ref>։
  
Երրորդ օրենքը բխում է արտադրվող հավելյալ արժեքի մասսան երկու գործոնով — հավելյալ արժեքի նորմայով և ավանսավորած փոփոխուն կապիտալի մեծությամբ — սահմանելուց։ Եթե տրված է հավելյալ արժեքի նորման, կամ աշխատուժի շահագործման աստիճանը, և աշխատուժի արժեքը, կամ անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ որքան մեծ է փոփոխուն կապիտալը, այնքան ավելի մեծ է արտադրվող արժեքի ու հավելյալ արժեքի մասսան։ Եթե տրված է աշխատանքային օրվա սահմանը, ինչպես և նրա անհրաժեշտ բաղկացուցիչ մասի սահմանը, ապա, ակներև է, որ արժեքի ու հավելյալ արժեքի այն մասսան, որ առանձին կապիտալիստն է արտադրում, բացառապես կախված է աշխատանքի այն մասսայից, որ կապիտալիստը շարժման մեջ է դնում։ Իսկ նրա կողմից շարժման մեջ դրվող աշխատանքի մասսան, տվյալ ենթադրություններն ընդունելու դեպքում, կախված է աշխատուժի այն մասսայից, կամ բանվորների թվից, որոնց նա շահագործում է, իսկ այդ թիվը, իր հերթին, որոշվում է նրա ավանսավորած փոփոխուն կապիտալի մեծությամբ։ Հետևապես, հավելյալ արժեքի տվյալ նորմայի ու աշխատուժի տվյալ արժեքի դեպքում արտադրվող արժեքի մասսաներն ուղիղ հարաբերական են ավանսավորած փոփոխուն կապիտալների մեծություններին։ Բայց մենք արդեն գիտենք, որ կապիտալիստն իր կապիտալը բաժանում է երկու մասի։ Մի մասը նա ծախսում է արտադրության միջոցների վրա։ Այդ նրա կապիտալի հաստատուն մասն է։ Մյուս մասը նա վեր է ածում կենդանի աշխատուժի։ Այդ մասը կազմում է նրա փոփոխուն կապիտալը։ Արտադրության միևնույն եղանակի բազիսի վրա արտադրության տարբեր ճյուղերում տեղ է գտնում կապիտալի տարբեր բաժանումը հաստատուն ու. փոփոխուն բաղկացուցիչ մասերի։ Արտադրության միևնույն ճյուղում այդ հարաբերությունը փոփոխվում է արտադրության պրոցեսի տեխնիկական հիմքի և այղ պրոցեսի հասարակական կոմբինացիայի փոփոխվելով։ Բայց տվյալ կապիտալն ինչպես էլ տրոհվի հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի, վերջինն առաջինին հարաբերի ինչպես 1 :  2, թե 1 : 10, կամ 1 : x, միևնույն է,— այդ ամենևին չի շոշափում հենց նոր սահմանված օրենքը, որովհետև նախորդ վերլուծության համաձայն հաստատուն կապիտալի արժեքը թեև կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ, բայց չի մտնում նորաստեղծ արժեքի մեջ։ 1000 մանող աշխատեցնելու համար, իհարկե, ավելի հում նյութ, իլիկներ ու այլ բաներ են պահանջվում, քան 100 մանող աշխատեցնելու համար։ Բայց թող արտադրության այդ ավելադիր միջոցների արժեքը բարձրանա, ընկնի, կամ անփոփոխ մնա, թող այն մեծ կամ փոքր լինի, միևնույն է,— այն համենայն դեպս որևէ ազդեցություն չի գործում արժեքի աճման այն պրոցեսի վրա, որ կատարում են արտադրության հիշյալ միջոցները շարժման մեջ դնող աշխատուժերը։ Հետևաբար, վերը հավաստված օրենքն ընդունում է հետևյալ ձևը, տարբեր կապիտալների արտադրած արժեքի ու հավելյալ արժեքի մասսաները, աշխատուժի տվյալ արժեքի ու շահագործման միատեսակ աստիճանի պայմաններում, ուղիղ հարաբերական են այգ կապիտալների փոփոխուն բաղկացուցիչ մասերի մեծություններին, այսինքն՝ նրանց այն բաղկացուցիչ մասերին, որոնք վեր են ածված կենդանի աշխատուժի։
+
====10. ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ====
  
Այդ օրենքն ակնհայտ կերպով հակասում է երևույթների արտաքին երևութականության վրա հիմնված ամբողջ փորձին։ Ամեն մարդ գիտե, որ բամբակեղենի մանածագործարանի տերը, որն իր գործադրած ամբողջ կապիտալի տոկոսային հարաբերությամբ համեմատաբար ավելի շատ հաստատուն և ավելի քիչ փոփոխուն կապիտալ է գործադրում, ղրանից ավելի քիչ շահույթ կամ հավելյալ արժեք չի ստանում, քան այն փռատերը, որը հարաբերաբար ավելի շատ փոփոխուն ու ավելի քիչ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում։ Այղ թվացող հակասությունը լուծելու համար դեռ շատ միջնօղակներ են պահանջվում, ինչպես որ տարրական հանրահաշվի մեջ շատ միջնօղակներ են պահանջվում հասկանալու համար, որ <math>\frac{0}{0}</math> կարող է իրական մեծություն ներկայացնել։ Թեև կլասիկ տնտեսագիտությունը երբեք այս օրենքը չի ձևակերպել, սակայն նա բնազդորեն հետևում է այս օրենքին, որովհետև վերջինը ընդհանրապես արժեքի օրենքի անհրաժեշտ հետևանքն է։ Նա ձգտում է բռնի աբստրակցիայի միջոցով փրկել այս օրենքը երևույթի հակասություններից։ Մենք հետո կտեսնենք<ref>Այս մասի ավելի մանրամասն «Չորրորդ գրքում»։</ref>, թե ինչպես Ռիկարդոյի դպրոցը սայթաքեց, բախվելով գայթակղության այդ քարին։ Վուլգար տնտեսագիտությունը, որն «իսկապես այնպես էլ ոչինչ չի սովորել», այստեղ ևս, ինչպես ամենուրեք, կառչում է երևույթների արտաքին երևութականությանը ի հակադրություն երևույթի օրենքի։ Նա, Սպինոզային հակառակ, կարծում է, թե «տգիտությունը բավականաչափ հիմք է»։
+
Այն ռևոլյուցիան, որ խոշոր արդյունաբերությունն առաջ է բերում հողագործության մեջ և հողագործական արտադրության ագենտների հասարակական հարաբերությունների մեջ, կարող է շարադրվել միայն հետագայում։ Այստեղ բավական է, կանխելով հետագա շարադրանքը, մատնանշել այդ ռևոլյուցիայի մի քանի հետևանքները։ Եթե մեքենաների գործածությունը հողագործության մեջ մեծ մասամբ զերծ է այն ֆիզիկական վնասակար հետևանքներից, որ նա հասցնում է գործարանային բանվորին<ref>Անգլիական հողագործության մեջ կիրառվող մեքենաների մանրամասն նկարագրությունը գտնվում է դ-ր W. Hamm-ի «Die Landwirtschaftlichen Geräthe und Maschinen Englands» աշխատության մեջ, 2-րդ հրատ., 1856։ Անգլիական հողագործության զարգացման իր ուրվագծում պ. Համմը չափազանց անքննադատորեն հետևում է պ. Լեոնս դե Լավերնին։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Հիմա այդ աշխատությունը, իհարկե, հնացել է։— Ֆ. Է.}</ref>, ապա դրա փոխարեն այստեղ նա գործում է է՛լ ավելի ինտենսիվորեն և, դիմադրության չհանդիպելով, ազդում է բանվորների «ավելորդ» դառնալու վրա, ինչպես որ հետո մենք ավելի մանրամասն ցույց կտանք։ Քեմբրիջ ու Սաֆֆոլկ կոմսություններում, օրինակ, մշակվող հողի տարածությունը վերջին քսան տարում խիստ ավելացել է, այնինչ գյուղական բնակչությունը նույն ժամանակաշրջանում պակասել է ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում հողագործական մեքենաներն առայժմ միայն պոտենցիալ բանվորներին են փոխարինում, այսինքն՝ նրանք արտադրողին հնարավորություն են տալիս ավելի մեծ տարածություն մշակելու, բայց դուրս չեն քշում արդեն զբաղված բանվորներին։ Անգլիայում և Ուելսում հողագործական մեքենաների արտադրությանը մասնակցող անձերի թիվը 1861 թվականին կազմում էր 1 034, մինչդեռ շոգեմեքենաներով ու աշխատամեքենաներով աշխատող հողագործական բանվորների թիվը ընդամենը միայն 1 205 էր։
  
Այն աշխատանքը, որը մի որոշ հասարակության ամբողջական կապիտալի կողմից օրեցօր շարժման մեջ է դրվում, կարող է քննության առնվել որպես մեկ եզակի աշխատանքային օր։ Եթե, օրինակ, բանվորների թիվը մեկ միլիոն է, իսկ մի բանվորի միջին աշխատանքային օրը կազմված է 10 ժամից, ապա հասարակական աշխատանքային օրը կազմված է 10 միլիոն ժամից։ Եթե այդ աշխատանքային օրվա տևողությունը տրված է,— անկախ այն հանգամանքից, նրա սահմանները ֆիզիկական թե սոցիալական պայմաններով են որոշվում,— հավելյալ արժեքի մասսան կարող է ավելացվել միայն բանվորների թվի, այսինքն՝ բանվոր բնակչության ավելացումով։ Բնակչության աճումն այստեղ կազմում է հասարակական ամբողջական կապիտալի միջոցով հավելյալ արժեք արտադրելու մաթեմատիկական սահմանը։ Ընդհակառակը։ Եթե տրված է բնակչության մեծությունը, այդ սահմանը որոշվում է աշխատանքի օրվա հնարավոր երկարացումով<ref>«Հասարակության աշխատանքը, այսինքն տնտեսության մեջ կիրառվող ժամանակը, տվյալ մեծություն է, ասենք մեկ միլիոն բնակչությունից ամեն մեկին օրական 10 ժամ, կամ տասը միլիոն ժամ... Կապիտալն ունի աճման իր սահմանը։ Այդ սահմանին կարելի է հասնել ամեն մի տվյալ ժամանակաշրջանում օգտագործելով այն ամբողջ ժամանակը, որը տրամադրվում է արտադրողական կիրառման համար» («An Essay on the Political Economy of Nations-». London 1821, էջ 47, 49)։</ref>։ Հաջորդ գլխում մենք կտեսնենք, որ այդ օրենքը նշանակություն ունի հավելյալ արժեքի այն ձևի համար միայն, որ մենք քննում էինք մինչև այժմ։
+
Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը<ref>«Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դատապարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։</ref>։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտադրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը<ref>Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես առաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։</ref>։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։
 
+
Հավելյալ արժեքի արտադրության նախընթաց քննությունից հետևում է, որ փողի կամ արժեքի ոչ ամեն մի գումար կարող է կապիտալի վերածվել, որ, ընդհակառակը, այդ վերածման նախադրյալը փողի կամ փոխանակային արժեքների մի որոշ մինիմումն է աոանձին փողատիրոջ կամ ապրանքատիրոջ ձեռքին։ Փոփոխուն կապիտալի մինիմումը առանձին աշխատուժի գնման վրա կապիտալիստի կողմից ծախսվող այն գումարն է, որ ամբողջ տարվա ընթացքում օրեցօր գործադրվում է հավելյալ արժեք քամելու համար։ Եթե բանվորն ունենար իր սեփական արտադրության միջոցները և եթե նա բավականանար բանվորի կյանքով, ապա նրան բավական կլիներ իր կենսամիջոցները վերարտադրելու համար անհրաժեշտ օրական, ասենք, 8 ժամ աշխատաժամանակը։ Հետևաբար, նա արտադրամիջոցների կարիք էլ կունենար միայն 8 աշխատաժամի համար։ Ընդհակառակը, կապիտալիստը, որ բանվորին հարկադրում է բացի այդ 8 ժամից, ասենք, 4 ժամ էլ հավելյալ աշխատանք կատարելու, փողի լրացուցիչ գումարի կարիք ոճի հավելյալ արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Սակայն մեր ենթադրածի համաձայն՝ կապիտալիստը պետք է արդեն երկու բանվոր աշխատեցներ, որպեսզի օրական յուրացրած հավելյալ արժեքով կարողանար բանվորի կյանք վարել, այսինքն՝ իր անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու հնարավորություն ունենար։ Այս դեպքում նրա արտադրության նպատակը կլիներ լոկ իր կյանքի պահպանումը և ոչ թե հարստության ավելացումը, այնինչ կապիտալիստական արտադրության պայմաններում վերջինն է ենթադրվում։ Որպեսզի նա միայն երկու անգամ ավելի լավ ապրեր սովորական բանվորից և արտադրվող հավելյալ արժեքի կեսը նորից կապիտալ դարձներ, նա պետք է բանվորների թվի հետ միաժամանակ ութ անգամ ավելացներ նաև ավանսավորած կապիտալի մինիմումը։ Իհարկե, նա ինքը իր բանվորի նման կարող է անմիջաբար ձեռքը մեկնել արտադրության պրոցեսին, բայց այս դեպքում նա մի ինչ-որ միջին բան կլիներ կապիտալիստի ու բանվորի միջև, մի «փոքրիկ գործատեր» կլիներ։ Կապիտալիստական արտադրության մի որոշ բարձր մակարդակ պահանջում է, որպեսզի կապիտալիստն այն ամբողջ ժամանակը, երբ նա գործում է որպես կապիտալիստ, այսինքն՝ որպես անձնավորված կապիտալ, կարողանա գործադրել ուրիշի աշխատանքը յուրացնելու, ուստի և նրան վերահսկելու վրա և այդ աշխատանքի արդյունքները վաճառելու վրա<ref>«Ֆերմերը չի կարող հույս դնել իր սեփական աշխատանքի վրա, իսկ եթե նա այդ անում է, ապա ես ցույց կտամ, որ նա տուժում է դրանից։ Նրա զբաղմունքը պետք է լինի ընդհանուր հսկողությունը ամբողջի վրա. հարկավոր է հսկել կալսողին, ապա թե ոչ վերջինի վճարած վարձը կկորչի, որովհետև հացահատիկ չի կալսվի. նա պետք է հսկի իր հնձվորներին, քաղվորներին և այլն. նա պետք է շարունակ շրջի իր տնտեսությամբ զբաղեցրած ամբողջ տարածությունը. նա պետք է հետևի, որ այտեղ ոչ մի թերացում չլինի, այդ կպատահի, եթե նա գամված մնա մի որևէ տեղում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms etc. By a Farmer». London 1773, էջ 12)։ Այս աշխատությունը շատ հետաքրքրական է։ Նրա հիման վրա կարելի է ուսումնասիրել, թե ինչպես է ծագել «Capitalist farmer»-ը [«կապիտալիստ ֆերմերը»] կամ «merchant farmer»-ը [«առևտրական ֆերմերը»], ինչպես որ նա ուղղակի անվանված է այստեղ, և լսել նրա ինքնամեծարումը «small farmer»-ի [«մանր ֆերմերի»] հանդեպ, որի գործն ըստ էության ապրուստի միջոցներ ճարելն է։ «Կապիտավիստների դասակարգը սկզբում մասամբ, իսկ վերջիվերջո բոլորովին ազատագրվում է ձեռքի աշխատանքի անհրաժեշտությունից» («Text-book of Lectures on the Political Economy of Nations. By the Rev. Richard Jones». Mertford 1852, Lecture III, էջ 39)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]<br>205a Արդի քիմիայում կիրառում զտած և առաջին անգամ Լորանի և Ժերարի կողմից գիտականորեն զարգացված մոլեկուլյար թեորիան հենց այm օրենքի վրա է հիմնվում։<br>'''3-րդ հրատ. հավելում.'''— Քիմիային անծանոթ անձերի համար բավական մութ այս դիտողությունը պարզաբանելու նպատակով մատնանշենք, որ հեղինակն այստեղ խոսում է ածխաջրածնային միացությունների մասին, որոնք սկզբում Ժերարը 1843 թվականին անվանեց «Հոմոլոգիկական շարքեր». սրանցից յուրաքանչյուրն իր սեփական հանրահաշվական ֆորմուլան ունի։ Օրինակ, պարաֆինի շարքը՝ <math>C_nH_{2n+2}</math> նորմալ ալկոհոլների շարքը` <math>C_nH_{2n+2}O</math>, նորմալ ճարպային թթուների շարքը՝ <math>C_nH_{2n}O_2</math> և ուրիշ շատերը։ Բերված օրինակներում մոլեկուլյար ֆորմուլային <math>CH_2</math>-ի սոսկ քանակական հավելում անելու միջոցով ամեն անգամ որակապես տարբեր մարմին է ստացվում։ Այս կարևոր փաստը հավաստելու գործում Լորանի և Ժերարի մասնակցության մասին, որ գերագնահատել է Մարքսը, հմմտ. Kopp: «Entwicklung der Chemie», München 1873, էջ 709 և 719, և Schorlemmer: «Rise and Development of Organic Chemistry», London 1879, էջ 54։ Ֆ. Է.</ref>։ Միջնադարյան համքարությունները ձգտում էին բռնությամբ արգելք լինել արհեստավոր վարպետի կապիտալիստ դառնալուն, շատ աննշան մաքսիմումով սահմանափակելով այն բանվորների թիվը, որ առանձին վարպետը իրավունք ուներ պահելու։ Փողատերը կամ ապրանքատերը միայն այն ժամանակ է իրոք կապիտալիստ դառնում, երբ արտադրության համար ավանսավորվող նվազագույն գումարը խիստ գերազանցում է միջնադարյան մաքսիմումին։ Այստեղ, ինչպես և բնագիտության մեջ, հաստատվում է այն օրենքի ճշտությունը, որ Հեգելը հայտնագործել է իր «Տրամաբանության» մեջ, որ զուտ քանակական փոփոխությունները մի որոշ աստիճանի վրա փոխարկվում են որակական տարբերությունների [''Տես 205a ծանոթ.'']։
+
 
+
Արժեքի այն նվազագույն գումարը, որ առանձին փողատերը կամ ապրանքատերը պետք է ունենա կապիտալիստ դառնալու համար,— փոփոխվում է կապիտալիստական արտադրության զարգացման տարբեր աստիճաններում, իսկ զարգացման տվյալ աստիճանում տարբեր է արտադրության տարբեր ոլորտներում, նայած սրանց հատուկ տեխնիկական պայմաններին։ Արտադրության որոշ ոլորտներ կապիտալիստական արտադրության հենց սկզբներում արդեն կապիտալի այնպիսի մինիմում են պահանջում, որ այդ ժամանակ աոանձին անհատի ձեռքին դեռ չի լինում։ Այդ է պատճառը, որ, մի կողմից, պետական նպաստներ են տրվում մասնավոր անձանց, ինչպես Ֆրանսիայում Կոլբերի ժամանակ և գերմանական մի քանի պետություններում մինչև մեր ժամանակները,— մյուս կողմից, կազմվում են արդյունաբերության ու առևտրի որոշ ճյուղեր վարելու օրինականացված մոնոպոլիայով օժտված ընկերություններ<ref>Մարտին Լութերն այս տեսակ հաստատություններն անվանում է «die Gesellschaft-Monopolia» [«մոնոպոլիա-ընկերություն»]։</ref>,— արդի ակցիոներական ընկերությունների այդ նախորդները։
+
 
+
 
+
Մենք կանգ չենք առնում այն փոփոխությունների մանրամասնությունների վրա, որ կրել Է կապիտալիստի ու վարձու բանվորի միջև ստեղծվող հարաբերությունը արտադրության պրոցեսի ընթացքում, հետևապես, կանգ չենք առնում բուն իսկ կապիտալի սահմանումների հետագա ծավալման վրա։ Նշենք միայն միքանի գլխավոր կետեր։
+
 
+
Արտադրության պրոցեսում կապիտալը զարգանալով դարձավ հրամանատարություն աշխատանքի, այսինքն՝ գործող աշխատուժի, կամ հենց բանվորի վրա։ Անձնավորված կապիտալը, կապիտալիստը, հսկում է, որ բանվորը իր գործը կատարի ինչպես հարկն է և պատշաճ աստիճանի ինտենսիվությամբ։
+
 
+
Այնուհետև, կապիտալը զարգանալով դարձավ հարկադրական հարաբերություն, որը բանվոր դասակարգին ստիպում է ավելի շատ աշխատանք կատարելու, քան այդ պահանջում է նրա սեփական կենսական պահանջմունքների նեղ շրջանակը։ Եվ կապիտալը, ուրիշի աշխատասիրությունը խթանելով, հավելյալ աշխատանք դուրս քաշելով և աշխատուժը շահագործելով՝ իր եռանդով, ագահությամբ ու էֆեկտիվությամբ այդ տեսակետից մեծ չափով գերազանցում է արտադրության բոլոր նախկին սիստեմներին, որոնք հիմնված էին ուղղակի հարկադրական աշխատանքի վրա։
+
 
+
Կապիտալն աշխատանքն իրեն է ենթարկում սկզբում այն տեխնիկական պայմաններում, որոնց մեջ նա պատմականորեն գտնում է աշխատանքը։ Հետևաբար, նա միանգամից չի փոփոխում արտադրության եղանակը։ Ուստի, հավելյալ արժեքի արտադրությունն այն ձևով, որ մենք մինչև այժմ քննում էինք, այսինքն՝ աշխատանքային օրը պարզապես երկարացնելու միջոցով, անկախ էր արտադրության բուն եղանակի որևէ փոփոխությունից։ Այդ արտադրությունը հնավանդ փռում պակաս իրական չէր, քան արդի բամբակա-մանարանում։
+
 
+
Եթե մենք արտադրության պրոցեսը քննում ենք աշխատանքի պրոցեսի տեսակետից, ապա բանվորն արտադրության միջոցներին վերաբերվում է ոչ որպես կապիտալի, այլ լոկ որպես իր նպատակահարմար արտադրողական գործունեության միջոցներին ու նյութին։ Կաշեգործարանում, օրինակ, նա կաշու հետ վարվում է լոկ որպես իր աշխատանքի առարկայի հետ։ Նա կաշին կապիտալիստի համար չի դաբաղում։ Ուրիշ բան կստացվի, եթե մենք արտադրության պրոցեսը քննենք արժեքի աճման պրոցեսի տեսակետից։ Արտադրության միջոցներն իսկույն դառնում են ուրիշի աշխատանքը ծծելու միջոցներ։ Եվ արդեն ոչ թե բանվորն է գործադրում արտադրության միջոցները, այլ արտադրության միջոցներն, են գործադրում բանվորին։ Ոչ թե նա է սպառում արտադրամիջոցները, որպես իր արտադրողական գործունեության նյութական տարրեր, այլ սրանք են բանվորին սպառում որպես իրենց սեփական կենսական պրոցեսի ֆերմենտի, իսկ կապիտալի կենսական պրոցեսը հենց նրա՝ որպես ինքնաճուն արժեքի շարժումն է։ Հալոցային վառարաններն ու արհեստանոցները, որոնք գիշերը հանգստանում են և կենդանի աշխատանք չեն ծծում, «զուտ կորուստ» («mere loss») են կապիտալիստի համար։ Ուստի հալոցային վառարաններն ու նշած արհեստանոցները հիմնավորում են աշխատուժերի նկատմամբ «գիշերային աշխատանքի որոշ պահանջ»։ Փողի պարզ վերածումը արտադրության պրոցեսի նյութական գործոնների, արտադրության միջոցների, վերջինները դարձնում է ուրիշի աշխատանքի ու հավելյալ աշխատանքի նկատմամբ իրավաբանական տիտղոս ու հարկադրական տիտղոս։ Վերջում հետևյալ օրինակը ցույց կտա մեզ, թե կապիտալիստների գլուխներում ինչպես է արտացոլվում կապիտալիստական արտադրությանը հատուկ ու նրան բնորոշող այս փոխաշրջումը, նույնիսկ մեռյալ ու կենդանի աշխատանքի միջև, արժեքի ու արժեք ստեղծող ուժի միջև եղած հարաբերության աղճատումը։ Անգլիական գործարանատերերի 1848—1850 թվականների խռովության ժամանակ «Պեյզլիի վշամանարանի ու բամբակամանարանի — արևմտյան Շոտլանդիայի այդ ամենահին ու ամենապատկառելի ֆիրմաներից մեկի — 1752 թվականից գոյություն ունեցող ու սերնդե սերունդ միևնույն ընտանիքի ձեռքով պահվող Կառլեյլ, որդիք և Ընկ. կոմպանիայի պարագլուխը»—այդ չափազանց ինտելիգենտ ջենտլմենը 1849 թ. ապրիլի 25-ի «Glasgow Daily Mail»-ին մի նամակ գրեց<ref>«Reports of Insp. of Fact. for 30th April 1849», էջ 59։</ref> «Relaissystem» վերնագրով, որտեղ, ի միջի այլոց, հանդիպում ենք հետևյալ աներևակայելիորեն միամիտ կտորին. «Հապա մի քննենք այն աղետները, որոնք առաջ կգան աշխատաժամանակը 12 ժամից մինչև 10 ժամ կրճատելուց... Դրանք «հանգում են» գործարանատիրոջ հեռանկարներին ու սեփականությանն սպառնացող ամենալուրջ վնասին։ Եթե նա [այսինքն՝ նրա «ձեռքերը»] 12 ժամ էր աշխատում և սահմանափակվելու է 10 ժամով, ապա նրա գործատան յուրաքանչյուր 12 մեքենա կամ իլիկ կրճատվելով դառնում են 10 («then every 12 machines or spindles, in his establishment, shrink to 10»), և եթե նա ուզենար իր գործարանը վաճառել, ապա նրա մեքենաներն ու իլիկները կգնահատվեին միայն որպես 10, այնպես որ ամբողջ երկրում ամեն մի գործարան կկորցներ իր արժեքի մեկ վեցերորդ մասը»<ref>«Reports of Insp. of Fact. for 30th April 1843», էջ 60։ Գործարանային տեսուչ Uտյուարտը, ինքն էլ շոտլանդացի և, անգլիական գործարանային տեսուչներին հակառակ, ամբողջովին տոգորված կապիտալիստական մտածելակերպով, ուղղակի հայտարարում է, թե այդ նամակը, որ նա կցում է հաշվետվությանը, «ամենա օգտակար հաղորդումն է, որ երբևիցե արել է Relaissystem-ը կիրառող գործարանատերերից որևէ մեկը, և առանձնապես ուղղված է այն նպատակին, որ վերացնի այդ սիստեմի վերաբերմամբ եղած նախապաշարմունքներն ու առարկությունները»։</ref>։
+
 
+
Արևմտյան Շոտլանդիայի այդ ժառանգական-կապիտալիստական ուղեղի համար արտադրության միջոցների, իլիկների ու այլ բաների արժեքն այնքան սերտ է միաձուլվում նրանց՝ ինքնաճելու կամ ամեն օր որոշ քանակությամբ ուրիշի ձրի աշխատանք կլանելու կապիտալիստական հատկության հետ, որ Կառլեյլ և Ընկ. ֆիրմայի պարագլուխն իրոք երևակայում է, թե իր գործարանը վաճառելիս նրան վճարում են ո՛չ միայն իլիկների արժեքը, այլ, բացի դրանից, նաև նրանց արժեքի աճումը, ո՛չ միայն նրանց մեջ պարունակվող և նույն տեսակ իլիկներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը, այլ նաև այն հավելյալ աշխատանքը, որ նրանց օգնությամբ ամեն օր ծծվում է Պեյզլիի կտրիճ արևմտյան շոտլանդացիներից, և հենց այդ պատճառով — կարծում է նա,— աշխատանքային օրը երկու ժամ կրճատելու հետևանքով յուրաքանչյուր 12 մանամեքենայի վաճառքի գինը կրճատվելով՝ կիջնի՜ 10 մեքենայի գնին։
+
  
 +
<br>
 +
<TABLE border = 0 width="128px">
 +
    <TR>
 +
        <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
 +
    </TR>
 +
</TABLE>
  
 
<references>
 
<references>

Ընթացիկ տարբերակը 22:56, 30 Օգոստոսի 2014-ի դրությամբ

Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Բովանդակություն

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։

Չնայած որ տրված են աշխատանքային օրվա սահմանները՝ ac, այնուամենայնիվ, bc հատվածը, ըստ երևույթին, կարող է երկարացվել եթե ոչ այն ընդարձակելով իր c վերջնակետից այն կողմը, որը միաժամանակ ac աշխատանքային օրվա վերջնակետն է, ապա b սկզբնակետը հակառակ ուղղությամբ տեղափոխելով դեպի a-ն։ Ընդունենք, որ a----------b'-b--c գծի մեջ b'-b հատվածը հավասար է bc-ի կեսին, այսինքն՝ հավասար է մեկ աշխատաժամի։ Եթե հիմա ենթադրենք, որ ac տասներկուժամյա աշխատանքային օրվա դեպքում b կետը ետ է տարվում մինչև b', ապա bc-ն երկարելով դառնում է b'c, հավելյալ աշխատանքն աճում է կիսով չափ, 2-ից դառնում է 3 ժամ, թեև աշխատանքային օրն առաջվա նման պարունակում է միայն 12 ժամ։ Բայց հավելյալ աշխատանքի այդ ընդարձակումը bc-ից մինչև b'c, 2-ից մինչև 3 ժամ, ակներևորեն անհնարին է առանց անհրաժեշտ աշխատանքը միաժամանակ կրճատելու ab-ից մինչև ab', 10 ժամից մինչև 9 ժամ։ Այդ դեպքում հավելյալ աշխատանքի երկարացմանը կհամապատասխաներ անհրաժեշտ աշխատանքի կրճատումը, կամ այն աշխատաժամանակի մի մասը, որ բանվորը մինչև հիմա փաստորեն իրեն վրա էր գործադրում, պետք է դառնա այն աշխատաժամանակը, որ գործադրվում է կապիտալիստի օգտին։ Փոփոխության կենթարկվեր այդ դեպքում ո՛չ թե աշխատանքային օրվա երկարությունը, այլ այն համամասնությունը, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։

Մյուս կողմից, ակներև է, որ եթե տրված են աշխատանքային օրվա մեծությունն ու աշխատուժի արժեքը, ապա տրված է նաև հավելյալ աշխատանքի մեծությունը։ Աշխատուժի արժեքը, այսինքն՝ նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակը որոշում է նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է կես շիլլինգի կամ 6 պենսի հավասար ոսկու քանակով, և եթե աշխատուժի օրական արժեքը կազմում է 5 շիլլինգ, ապա բանվորը պետք է օրական 10 ժամ աշխատի, որպեսզի փոխհատուցի իր աշխատուժի՝ կապիտալի կողմից իրեն վճարված օրական արժեքը, կամ արտադրի իրեն ամեն օր անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի համարժեքը։ Այս կենսամիջոցների արժեքով որոշվում է նրա աշխատուժի արժեքը[1], նրա աշխատուժի արժեքով, իր հերթին, որոշվում է նրա անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը։ Բայց հավելյալ աշխատանքի մեծությունն ստացվում է ամբողջ աշխատանքային օրվանից անհրաժեշտ աշխատաժամանակը հանելով։ Տասը ժամը տասներկուսից հանելով մնում է երկու, և տվյալ պայմաններում, ըստ երևույթին, ոչ մի հնարավորություն չկա հավելյալ աշխատանքն այդ երկու ժամի սահմաններից ավելի երկարացնելու։ Իհարկե, կապիտալիստը կարող է 5 շիլլինգի փոխարեն բանվորին միայն 4 շիլլինգ 6 պենս կամ նույնիսկ է՛լ ավելի քիչ վճարել։ 4 շիլլինգ 6 պենս գնահատվող այդ արժեքը վերարտադրելու համար բավական կլիներ 9 աշխատաժամ, և, այդպիսով, տասներկուժամյա աշխատանքային օրից հավելյալ աշխատանքին կընկներ 3 ժամ՝ փոխանակ 2 ժամի, որի հետևանքով ինքը՝ հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է մինչև 1 շիլլինգ 6 պենսի։ Սակայն այդ հետևանքին կարելի էր հասնել միայն բանվորի վարձը իր աշխատուժի արժեքից իջեցնելու միջոցով։ Ունենալով ընդամենը 4 շիլլինգ 6 պենս, որ բանվորն արտադրում է 9 ժամում, նա իր տրամադրության տակ -ով պակաս կենսամիջոցներ է ունենում, քան առաջ, և դրա հետևանքով կարող է տեղի ունենալ նրա աշխատուժի միայն կարճած վերարտադրություն։ Տվյալ դեպքում հավելյալ աշխատանքը կարող է երկարացվել միայն նրա նորմալ սահմանների խախտումով, նրա շրջանը կարող է ընդարձակվել միայն անհրաժեշտ աշխատաժամանակի շրջանի բռնի զավթումներով։ Թեև հավելյալ աշխատանքն ավելացնելու այս մեթոդը կարևոր դեր է խաղում աշխատավարձի իրական շարժման մեջ, այնուամենայնիվ, այստեղ նա պետք է բացառվի, քանի որ մեր ենթադրությամբ բոլոր ապրանքները, ուրեմն և աշխատուժը, վաճառվում և գնվում են իրենց լրիվ արժեքով։ Քանի որ այս ենթադրված է, աշխատուժի արտադրության կամ նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասելու պատճառ կարող է լինել ո՛չ թե բանվորի աշխատավարձի իջեցումը նրա աշխատուժի արժեքից ցած, այլ միայն այդ իսկ արժեքի իջեցումը։ Եթե աշխատանքային օրվա տևողությունը տրված է, հավելյալ աշխատանքի աճումը պետք է առաջ գա անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետևանքով և ոչ թե ընդհակառակը, ոչ թե անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումը՝ հավելյալ աշխատանքի աճման հետևանքով։ Որպեսզի մեր օրինակի մեջ անհրաժեշտ աշխատաժամանակը -ով պակասի, այսինքն՝ 10-ից դառնա 9 ժամ, և, հետևաբար, հավելյալ աշխատանքը աճի 2-ից մինչև 3 ժամ, անհրաժեշտ է աշխատ ուժի արժեքի իրական իջեցում -ով։

Բայց աշխատուժի արժեքի -ի չափով այդպիսի իջեցումն իր կողմից ենթադրում է, որ կենսամիջոցների այն նույն քանակը, որ առաջ արտադրվում էր 10 ժամում, հիմա 9 ժամում է արտադրվում։ Բայց այդ անկարելի է առանց աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման։ Ենթադրենք, արտադրության տվյալ միջոցներով կոշկակարը կարող է, օրինակ, մեկ զույգ կոշիկ կարել 12-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում։ Որպեսզի նա կարողանա միևնույն ժամանակամիջոցում երկու զույգ կոշիկ պատրաստել, նրա աշխատանքի արտադրողական ուժը պետք է կրկնապատկվի, իսկ այն չի կարող կրկնապատկվել առանց նրա աշխատանքի միջոցների կամ մեթոդի կամ միաժամանակ թե՛ մեկի և թե՛ մյուսի փոփոխության։ Հետևաբար, նրա աշխատանքի արտադրական պայմանների մեջ, այսինքն՝ նրա արտադրության եղանակի, ուստի և աշխատանքի բուն իսկ պրոցեսի մեջ պետք է ռևոլյուցիա տեղի ունենա։ Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացում ասելով մենք այստեղ հասկանում ենք ընդհանրապես աշխատանքի պրոցեսի ամեն մի փոփոխություն, որը կրճատում է տվյալ ապրանքն արտադրելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, աշխատանքի մի ավելի փոքր քանակ ընդունակություն է ձեռք բերում սպառողական արժեքի մի ավելի մեծ քանակ արտադրելու[2]։ Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի արտադրությունը, նրա մինչև այժմ մեր քննած ձևի մեջ հետազոտելիս, արտադրության եղանակը մեր կողմից ենթադրված է որպես ինչ-որ տրված բան, ապա այժմ, որպեսզի հասկանանք հավելյալ արժեքի արտադրությունը անհրաժեշտ աշխատանքը հավելյալ աշխատանք դարձնելու միջոցով, ամենևին բավական չէ ընդունել, որ կապիտալը տիրանում է աշխատանքի պրոցեսին՝ նրա պատմականորեն ժառանգված, գոյություն ունեցող ձևով և միայն նրա տևողությունն է երկարացնում։ Անհրաժեշտ է հեղաշրջում աշխատանքի պրոցեսի տեխնիկական ու հասարակական պայմանների և, հետևապես, նաև արտադրության բուն իսկ եղանակի մեջ, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժը բարձրանա, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժի բարձրանալով աշխատուժի արժեքն ընկնի և այդպիսով կրճատվի աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է այդ արժեքը վերարտադրելու համար։

Աշխատանքային օրը երկարացնելու միջոցով արտադրվող հավելյալ արժեքը ես անվանում եմ բացարձակ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, այն հավելյալ արժեքը, որ առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու և համապատասխանորեն՝ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի մեծությունների հարաբերակցության փոփոխության հետևանքով, ես անվանում եմ հարաբերական հավելյալ արժեք։

Որպեսզի աշխատուժի արժեքն իջնի, աշխատանքի արտադրողականության բարձրացումը պետք է ընդգրկի արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ կա՛մ արդեն պատկանում են սովորական կենսամիջոցների թվին, կա՛մ կարող են նրանց փոխարինել։ Բայց ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ միայն այն աշխատանքի քանակով, որն ապրանքին վերջնական ձև է տալիս, այլ նաև աշխատանքի այն քանակով, որը պարունակվում է այդ ապրանքի արտադրության միջոցների մեջ։ Օրինակ, կոշկի արժեքը միայն կոշկակարի աշխատանքով չի որոշվում, այլ նաև կաշու, կուպրի, մոմաթելի և այլ նյութերի արժեքով։ Հետևաբար, աշխատուժի արժեքն ընկնում է նաև աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ապրանքների համապատասխան էժանացման հետևանքով արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալի նյութական տարրեր, այսինքն՝ աշխատանքի միջոցներ և աշխատանքի նյութ են մատակարարում անհրաժեշտ կենսամիջոցներ պատրաստելու համար։ Ընդհակառակը, արտադրության այն ճյուղերում, որոնք ո՛չ անհրաժեշտ կենսամիջոցներ են մատակարարում, ո՛չ էլ արտադրության միջոցներ՝ դրանք արտադրելու համար, արտադրողական ուժի բարձրացումը անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը։

Ապրանքների էժանացումը, իհարկե, աշխատուժի արժեքը իջեցնում է միայն pro tanto, այսինքն՝ միայն այն չափով, որչափով այդ ապրանքը մասնակցում է աշխատուժի վերարտադրության մեջ։ Այսպես, օրինակ, շապիկը մի անհրաժեշտ կենսամիջոց է, բայց շատերից մեկը միայն։ Այդ ապրանքի էժանացումը պակասեցնում է բանվորի լոկ այն ծախսը, որ նա անում է շապիկների վրա։ Բայց անհրաժեշտ կենսամիջոցների ընդհանուր գումարը կազմված է տարբեր ապրանքներից, արդյունաբերության առանձին ճյուղերի ամենաբազմազան արդյունքներից, և ամեն մի այդպիսի ապրանքի արժեքը միշտ կազմում է աշխատուժի արժեքի համապատասխան մասը։ Այս վերջին արժեքը նվազում է իր վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետ միասին, որի ընդհանուր կրճատումը հավասար է արտադրության հիշյալ բոլոր առանձին ճյուղերում նրա կրճատումների գումարին։ Մենք այստեղ այդ ընդհանուր հետևանքն այնպես ենք քննում, որ կարծես թե նա յուրաքանչյուր առանձին դեպքում անմիջական հետևանք ու անմիջական նպատակ է եղել։ Սակայն, երբ առանձին կապիտալիստը աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով էժանացնում է իր ապրանքը, օրինակ, շապիկները, ապա նա, գուցե, ամենևին նպատակ էլ չի դնում աշխատուժի արժեքը, հետևապես և, անհրաժեշտ աշխատաժամանակը pro tanto իջեցնել, սակայն միայն այն չափով, որչափով նա վերջիվերջո օժանդակում է այդ հետևանքին, նա նպաստում է հավելյալ արժեքի ընդհանուր նորմայի բարձրացմանը[3]։ Կապիտալի ընդհանուր և անհրաժեշտ տենդենցները պետք է տարբերել դրանց դրսևորման ձևերից։

Այստեղ տեղը չէ քննելու, թե կապիտալիստական արտադրությանը ներհատուկ օրենքները հատկապես ինչպես են դրսևորվում կապիտալների արտաքին շարժման մեջ, ինչպես են գործում որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենքներ և հասնում առանձին կապիտալիստի գիտակցությանը որպես նրա գործունեության շարժառիթներ։ Համենայն դիպս պարզ է մի բան. կոնկուրենցիայի գիտական վերլուծությունը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ հասկացված է կապիտալի ներքին բնույթը, ճիշտ այնպես, ինչպես երկնային մարմինների թվացող շարժումը հասկանալի է դառնում միայն նրան, ով ծանոթ է այդ մարմինների իրական, բայց ոչ անմիջաբար ընկալելի շարժմանը։ Բայց հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հասկանալու համար, և այն էլ, միայն մեր վերլուծության արդեն ձեռք բերած հետևանքների հիման վրա, անհրաժեշտ է նշեք հետևյալը։

Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն մասն է ընկնում -ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։

Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [Տես 3a ծանոթ.]։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատուժի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել[4]։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։

Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով[5]։

Ապրանք արտադրող կապիտալիստի համար ապրանքի բացարձակ արժեքն ինքնըստինքյան նշանակություն չունի։ Նրան հետաքրքրում է միայն ապրանքի մեջ պարունակված և այն վաճառելիս իրացվող հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի իրացումն ինքնըստինքյան ենթադրում է ավանսավորած արժեքի փոխհատուցումը։ Քանի որ հարաբերական հավելյալ արժեքն աճում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման նկատմամբ ուղիղ հարաբերությամբ, այնինչ ապրանքների արժեքն ընկնում է այդ զարգացման նկատմամբ հակառակ հարաբերությամբ,— ուրիշ խոսքով, քանի որ միևնույն պրոցեսն ապրանքներն էժանացնում և մեծացնում է նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքը, ուստի հենց դրանով էլ բացատրվում է այն փաստի հանելուկային լինելը, որ կապիտալիստը, որը միայն փոխանակային արժեքի արտադրության մասին է հոգում, շարունակ աշխատում է իջեցնել իր ապրանքների փոխանակային արժեքը,— մի հակասություն, որով քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը, Քենեն, տանջում էր իր հակառակորդներին և որի առթիվ նրանք այնպես էլ պատասխան չտվին նրան։ «Դուք ընդունում եք,— ասում է Քենեն,— թե որքան ավելի է հաջողվում առանց արտադրությանը վնասելու արդյունաբերական արդյունքները պատրաստելիս շատ ծախքեր ու թանկ աշխատանքներ տնտեսել, այնքան ավելի օգտավետ է այդ տնտեսումը, որովհետև այն պակասեցնում է արդյունքի գինը։ Եվ, չնայած դրան, դուք կարծում եք, թե արդյունաբերողների աշխատանքից ծագող հարստության արտադրությունը հենց նրանց արտադրանքների փոխանակային արժեքի մեծացումն է»[6]։

Այսպիսով, կապիտալիստական արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողական ուժի զարգացմամբ աշխատանքը տնտեսելու[7] նպատակը ամենևին աշխատանքային օրվա կրճատումը չէ։ Այդ տնտեսման նպատակը լոկ այն աշխատաժամանակի կրճատումն է, որ անհրաժեշտ է որոշ քանակությամբ ապրանք արտադրելու համար։ Եթե բանվորը իր աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով սկսում է, օրինակ, մի ժամում առաջվանից 10 անգամ ավելի շատ ապրանք արտադրել և, հետևապես, ապրանքի ամեն մի հատի վրա 10 անգամ ավելի քիչ աշխատաժամանակ է գործադրում, ապա այդ ամենևին չի խանգարում, որ նրան առաջվա պես այժմ էլ ստիպեն 12 ժամ աշխատելու և 12 ժամում առաջվա 120-ի փոխարեն 1 200 հատ ապրանք արտադրելու։ Նրա աշխատանքային օրը կարող է այս դեպքում նույնիսկ երկարել, այնպես որ նա հիմա 14 ժամում 1 400 հատ կարտադրի և այլն։ Ուստի այնպիսի երանգի տնտեսագետների մոտ, ինչպես Մակ Կուլլոխը, Յուրը, Սենիորը et tutti quanti [և բոլոր նմանները], դուք մեկ էջում կարդում եք, թե բանվորը պետք է շնորհակալ լինի կապիտալին արտադրողական ուժերի զարգացման համար, որը կրճատում է անհրաժեշտ աշխատաժամանակը, իսկ հաջորդ էջում, թե՝ բանվորն իր այդ շնորհակալությունը պետք է ապացուցի 10-ի փոխարեն ապագայում օրական 15 ժամ աշխատելով։ Կապիտալիստական արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը ձգտում է կրճատել աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է հենց իրեն վրա, և դրանով իսկ երկարացնել աշխատանքային օրվա մյուս մասը, որի ընթացքում բանվորը ձրի աշխատում է կապիտալիստի համար։ Թե ինչ աստիճան է հաջողվում հասնել այդ հետևանքին՝ առանց ապրանքներն էժանացնելու, կերևա հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձին մեթոդները քննելիս, որին մենք այժմ անցնում ենք։

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ

Ինչպես տեսանք, կապիտալիստական արտադրությունը փաստորեն սկսվում է այն պահից, երբ միևնույն անհատական կապիտալը միաժամանակ ավելի մեծ թվով բանվորներ է աշխատեցնում, հետևապես, աշխատանքի պրոցեսն ընդարձակում է իր ծավալը և ավելի մեծ քանակությամբ արդյունք է մատակարարում։ Մեծ թվով բանվորների միաժամանակ, միևնույն տեղում (կամ, եթե կուզեք, աշխատանքի միևնույն դաշտում) միևնույն տեսակի ապրանք արտադրելու համար, միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ գործելը պատմականորեն ու տրամաբանորեն կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը։ Արտադրության բուն իսկ եղանակի տեսակետից, օրինակ, մանուֆակտուրան իր սաղմնային ձևով տարբերվում է համքարային արհեստային արտադրությունից ոչ այլ կերպ, քան միևնույն կապիտալի կողմից միաժամանակ զբաղեցրած բանվորների ավելի մեծ թվով։ Համքարային վարպետի արհեստանոցը միայն ընդարձակված է։

Այսպես ուրեմն, տարբերությունն սկզբում զուտ քանակական է։ Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրում է տվյալ կապիտալը, հավասար է առանձին բանվորի տված հավելյալ արժեքին՝ բազմապատկած միաժամանակ զբաղված բոլոր բանվորների թվով։ Այս թիվն ինքնըստինքյան ամենևին չի ազդում հավելյալ արժեքի նորմայի կամ աշխատուժի շահագործման աստիճանի վրա. իսկ ինչ վերաբերում է աշխատանքի պրոցեսի որակական փոփոխություններին, ապա դրանք, ըստ երևույթին, որևէ նշանակություն չունեն ընդհանրապես ապրանքագին արժեքի արտադրման համար։ Այդ բխում է արժեքի էությունից։ Եթե տասներկուժամյա աշխատանքային օրն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ապա 1200 այդպիսի աշխատանքային օրը կառարկայանա 6 շիլլ. × 1200-ի մեջ։ Մի դեպքում արդյունքի մեջ մարմնացել է 12 × 1200, մյուս դեպքում՝ միայն 12 աշխատաժամ։ Արժեքի արտադրության մեջ մեծաքանակը միշտ նշանակություն ունի միայն որպես բազմաթիվ առանձին միավորների գումար։ Հետևապես, արժեքի արտադրության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե արդյոք 1200 բանվորներից յուրաքանչյուրն առանձին է արտադրում, թե նրանք միավորված են միևնույն կապիտալի հրամանատարության տակ։

Ասենք, այստեղ որոշ սահմաններում մի որոշ ձևափոխություն է կատարվում։ Արժեքի մեջ առարկայացած աշխատանքը հասարակական միջին որակի աշխատանք է, այսինքն՝ միջին աշխատուժի դրսևորում։ Բայց միջին մեծությունը միշտ էլ միևնույն տեսակի բազմաթիվ անհատական տարբեր մեծությունների միջինն է։ Արդյունաբերության ամեն մի ճյուղում անհատ բանվորը, Պետրոսը կամ Պողոսը, ավելի կամ պակաս չափով շեղվում է միջին բանվորից։ Այդպիսի անհատական շեղումները, որոնք մաթեմատիկոսների լեզվով «անճշգրտություններ» են կոչվում, փոխադարձաբար մարվում և ոչնչանում են, հենց որ մենք զգալի թվով բանվորներ ենք վերցնում։ Հայտնի սոփեստ ու սիկոֆանտ Էդմունդ Բյորկը, որպես ֆերմեր, իր գործնական փորձի հիման վրա նույնիսկ պնդում է, որ «մի այնպիսի չնչին ջոկատի մեջ» արդեն, ինչպես 5 գյուղատնտեսական բատրակն է, չքանում են աշխատանքի բոլոր անհատական տարբերությունները, հետևաբար, բանվորական հասակում գտնվող հենց առաջին պատահած հինգ անգլիացի բատրակ, ըստ Բյորկի, տվյալ ժամանակի ընթացքում միասին ճիշտ նույնքան աշխատանք կկատարեն, որքան որևէ ուրիշ հինգ անգլիացի բատրակ[8]։ Համենայն դեպս պարզ է, որ միաժամանակ զբաղված մեծ թվով բանվորների ընդհանուր աշխատանքային օրը՝ բաժանած բանվորների թվի վրա, արդեն ինքնըստինքյան հասարակական միջին աշխատանքի օր է։ Ենթադրենք, մեկ անհատի աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում։ Այս դեպքում միաժամանակ զբաղված 12 բանվորի աշխատանքային օրն անում է 144 ժամից կազմված մի ընդհանուր աշխատանքային օր, և թեև այդ տասներկու բանվորից ամեն մեկի աշխատանքն ավելի կամ պակաս չափով շեղվում է հասարակական միջին աշխատանքից, թեև յուրաքանչյուր անհատ բանվոր, այդ պատճառով, միևնույն գործի վրա ավելի կամ պակաս ժամանակ է գործադրում միջին հասարակական աշխատանքի համեմատությամբ, այնուամենայնիվ առանձին բանվորի աշխատանքային օրը, որպես 144 ժամ պարունակող ընդհանուր աշխատանքային օրվա մեկ տասներկուերորդական մասը, հասարակական միջին որակ ունի։ Բայց կապիտալիստի համար, որը մի դյուժին բանվոր է բանեցնում, աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ամբողջ դյուժինի ընդհանուր աշխատանքային օր։ Ամեն մի առանձին բանվորի աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ընդհանուր աշխատանքային օրվա համապատասխան մաս, միանգամայն անկախ այն բանից, արդյոք այդ տասներկու մարդը միասին են աշխատում, թե նրանց աշխատանքների ամբողջ կապը այն է, որ նրանք միևնույն կապիտալիստի համար են աշխատում։ Իսկ եթե այդ 12 բանվորից ամեն մի զույգը զբաղմունք ստանա մանր վարպետի մոտ, ապա միայն պատահաբար այդ մանր վարպետներից յուրաքանչյուրը կարող է արժեքի միատեսակ քանակ արտադրել, հետևաբար և պատահական կերպով հավելյալ արժեքի ընդհանուր նորմա իրացնել։ Այդ պայմաններում երևան կգան անհատական շեղումներ։ Եթե բանվորն ապրանքի արտադրության վրա շատ ավելի ժամանակ է գործադրում, քան այդ հասարակականորեն անհրաժեշտ է, եթե նրա համար անհատորեն անհրաժեշտ աշխատաժամանակը զգալիորեն շեղվում է հասարակականորեն անհրաժեշտ կամ միջին աշխատաժամանակից, ապա նրա աշխատանքը չի կարող միջին աշխատանք համարվել, իսկ նրա աշխատուժը չի կարող միջին աշխատուժ համարվել։ Այդպիսի աշխատուժը կա՛մ բոլորովին չի կարող վաճառվել, կա՛մ կվաճառվի աշխատուժի միջին արժեքից ավելի ցած գնով։ Այսպիսով, ենթադրվում է աշխատունակության մի որոշ մինիմում, և մենք հետո կտեսնենք, որ կապիտալիստական արտադրությունը գտնում է այդ մինիմումը չափելու եղանակը։ Բայց և այնպես այդ մինիմումը շեղվում է միջին մակարդակից, չնայած որ աշխատուժը ըստ իր միջին արժեքի պետք է վճարվի։ Այդ պատճառով էլ վեց մանր գործատերերից ոմանք հավելյալ արժեքի ընդհանուր նորմային համապատասխանող քանակից շատ, մյուսները քիչ կկորզեն։ Շեղումները կհավասարակշռվեն ամբողջ հասարակության համար, բայց ոչ առանձին վարպետի համար։ Հետևաբար, արժեքի աճման օրենքը ընդհանրապես առանձին արտադրողի համար լիովին իրացվում է միայն այն դեպքում, երբ նա որպես կապիտալիստ է արտադրում, շատ բանվորներ է աշխատեցնում միաժամանակ, այսինքն՝ հենց սկզբից հասարակական միջին աշխատանք է շարժման մեջ դնում[9]։

Նույնիսկ աշխատանքի անփոփոխ եղանակի դեպքում մեծ թվով բանվորների միաժամանակյա կիրառումը ռևոլյուցիա է առաջ բերում աշխատանքի պրոցեսի նյութական պայմանների մեջ։ Շենքերը, որոնց մեջ շատ մարդիկ են աշխատում, հում նյութի պահեստները և այլն, անոթները, գործիքները, ապարատները և այլն, որոնք միաժամանակ կամ փոփոխակիորեն շատերին են ծառայում, մի խոսքով՝ արտադրության միջոցների մի մասը հիմա աշխատանքի պրոցեսի մեջ գործադրվում է միատեղ։ Մի կողմից, ապրանքների, հետևապես նաև արտադրության միջոցների փոխանակային արժեքն ամենևին չի բարձրանում նրանց սպառողական արժեքի ուժեղացրած շահագործման հետևանքով։ Մյուս կողմից, միատեղ գործադրվող արտադրության միջոցների մասշտաբը պետք է աճի։ Այն սենյակը, որտեղ 20 ջուլհակ է աշխատում 20 հաստոցով, պետք է ավելի ընդարձակ լինի, քան երկու ենթավարպետի հետ աշխատող ինքնուրույն ջուլհակի սենյակը։ Բայց 20 բանվորի համար արհեստանոց կառուցելն ավելի էժան է նստում, քան 10 առանձին արհեստանոց կառուցելը՝ յուրաքանչյուրը 2 բանվորի համար և, ընդհանրապես մասսայական ու համակենտրոնացած համատեղ արտադրության միջոցների արժեքն աճում է արտադրամիջոցների չափի ու նրանց օգտակար էֆեկտի համապատասխանությունից անկախ։ Միատեղ գործադրվող արտադրամիջոցներն իրենց արժեքի ավելի փոքր մասն են փոխանցում արդյունքի միավորին, մասամբ այն պատճառով, որ նրանց տված ամբողջ արժեքը արդյունքների ավելի մեծ մասսայի վրա է բաշխվում միաժամանակ, մասամբ էլ այն պատճառով, որ դրանք, արտադրության առանձին գործադրվող միջոցների համեմատությամբ, թեև բացարձակորեն ավելի մեծ արժեքով, բայց իրենց ներգործության ոլորտի տեսակետից հարաբերաբար ավելի փոքր արժեքով են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Դրա հետ միասին նվազում է նաև արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ բաժին է ընկնում հաստատուն կապիտալին, հետևապես, նրա մեծությանը համապատասխան նվազում է նաև ապրանքի ընդհանուր արժեքը։ Հետևանքը նույնը կլինի, ինչպես և այն դեպքում, եթե ապրանքների արտադրության միջոցներն սկսեին ավելի էժան արտադրվել։ Արտադրության միջոցների կիրառման այդ տնտեսումն առաջ է գալիս բացառապես արտադրության միջոցները համատեղ գործադրելուց աշխատանքի պրոցեսում, որին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Եվ արտադրության միջոցները ստանում են հասարակական աշխատանքի պայմանների կամ աշխատանքի հասարակական պայմանների այդ բնույթը, տարբերվելով առանձին ինքնուրույն բանվորների կամ մանր գործատերերի մանրատված ու համեմատաբար թանկ արտադրամիջոցներից,— նրանք այդ բնույթն ստանում են նույնիսկ այն դեպքում, եթե բազմաթիվ բանվորներ միավորված են միայն տարածականորեն և ոչ թե բուն աշխատանքի համատեղությամբ։ Արտադրության միջոցների մի մասն այդ հասարակական բնույթը նույնիսկ ավելի վաղ է ստանում, քան բուն իսկ աշխատանքի պրոցեսն ընդունում է նույն բնույթը։

Արտադրության միջոցների տնտեսումն ընդհանրապես պետք է դիտել երկու տեսակետից։ Նախ, այն չափով, որչափով այդ տնտեսումն էժանացնում է ապրանքները և դրանով իջեցնում է աշխատուժի արժեքը։ Երկրորդ, այն չափով, որչափով նա փոխում է հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ նրա հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի արժեքների գումարի նկատմամբ։ Վերջին կետը քննության կառնվի այս աշխատության երրորդ գրքի առաջին բաժնում միայն, որի մեջ ներքին կապակցության համար մենք ուրիշ շատ բան պիտի մտցնենք այստեղ շոշափված թեմայի նյութից։ Վերլուծության ընթացքը պահանջում է առարկայի այդպիսի տրոհում, ընդ որում այդ համապատասխանում էլ է կապիտալիստական արտադրության ոգուն։ Հարցն այն է, որ կապիտալիստական արտադրության պրոցեսում աշխատանքի պայմանները հակադրվում են բանվորին որպես ինչ-որ ինքնուրույն բան, ուստի նրանց տնտեսումն էլ մի հատուկ օպերացիա է, որն ամենևին չի վերաբերում բանվորին և, հետևապես, անջատված է այն մեթոդներից, որոնք բարձրացնում են բանվորի անհատական արտադրողականությունը։

Աշխատանքի այն ձևը, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված, պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում, կոչվում է կոոպերացիա[10]։

Ինչպես որ հեծյալ էսկադրոնի հարձակման ուժը կամ հետևակ գնդի դիմադրության ուժն էապես տարբեր է առանձին հեծյալների կամ հետևակների ծավալած հարձակման ու դիմադրության ուժերի գումարից, այնպես էլ առանձին բանվորների ուժերի մեխանիկական գումարը տարբերվում է հասարակական այն ուժից, որը ծավալվում է, երբ շատ ձեռքեր միաժամանակ մասնակցում են միևնույն անբաժան օպերացիային, երբ, օրինակ, պահանջվում է ծանրություն բարձրացնել, ճախարակ պտտեցնել, ճանապարհից արգելքը վերացնել[11]։ Կոմբինացված աշխատանքի արդյունքը նման բոլոր դեպքերում կա՛մ բոլորովին չի կարող ստացվել մեկ անհատի ջանքերով, կա՛մ կարող է իրագործվել միայն շատ ավելի երկար ժամանակամիջոցում, կա՛մ միայն գաճաճային մասշտաբով։ Այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն կոոպերարացիայի միջոցով անհատական արտադրողական ուժը բարձրացնելուն, այլև մի այնպիսի նոր արտադրողական ուժ ստեղծելուն, որն իր իսկ էությամբ մասսայական ուժ է [Տես 11a ծանոթ.

Սակայն բացի այն նոր ուժից, որ ծագում է շատ ուժեր մի ընդհանուր ուժի միաձուլելու հետևանքով, արտադրողական աշխատանքների մեծ մասի ընթացքում հասարակական կոնտակտն ինքն արդեն առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում, որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործունակությունը։ Դրա հետևանքով 12 անձ 144 ժամից կազմված միատեղ աշխատանքային օրվա ընթացքում անհամեմատ ավելի շատ արդյունք կարտադրեն, քան տասներկու մեկուսացած բանվոր, որոնցից ամեն մեկը 12 ժամ է աշխատում, կամ մեկ բանվոր աշխատանքի իրար հաջորդող 12 օրվա ընթացքում[12]։ Սրա պատճառն այն է, որ մարդն իր բնությամբ եթե ոչ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր կարծում[13], ապա համենայն դեպս հասարակական կենդանի է։

Թեև շատերը միաժամանակ կամ միատեղ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անձի անհատական աշխատանքը, որպես ամբողջական աշխատանքի մի մասը, կարող է ներկայացնել, աշխատանքի որոշ պրոցեսի այն տարբեր փուլերը, որոնցով մշակվող առարկան կոոպերացիայի հետևանքով ավելի արագ է անցնում։ Այսպես, օրինակ, երբ որմնադիրները մի հաջորդական շարք են կազմում՝ աղյուսները կառուցվող շենքի հիմքից այդ շենքի կատարը հանելու համար, ապա նրանցից ամեն մեկը միևնույն բանն է անում, և, այնուամենայնիվ, նրանց առանձին օպերացիաները կազմում են մեկ ընդհանուր օպերացիայի անընդհատ աստիճանները, նրա առանձին փուլերը, որոնցով ամեն մի աղյուս պետք է անցնի աշխատանքի պրոցեսում և որոնց շնորհիվ, աղյուսը, հավաքական բանվորի 24 ձեռքից անցնելով, ավելի արագ է տեղ հասցվում, քան այն դեպքում, եթե այն բարձրացնեին լաստամածի վրայով մերթ բարձրացող, մերթ իջնող առանձին բանվորի երկու ձեռքը[14]։ Աշխատանքի առարկան ավելի կարճ ժամանակում է անցնում նույն տարածությունը։ Մյուս կողմից, աշխատանքի կոմբինացիա է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ, օրինակ, շենքի կառուցմանը միաժամանակ տարբեր կողմերից են ձեռնարկում, թեկուզ և համագործող բանվորները այդ դեպքում միևնույն կամ միատեսակ աշխատանք կատարեին։ 144 ժամ տևողությամբ կոմբինացված աշխատանքային օրվա դեպքում աշխատանքի առարկան միաժամանակ զանազան կողմերից է մշակման ենթարկվում, քանի որ կոմբինացված կամ հավաքական բանվորն աչքեր ու ձեռքեր ունի թե՛ առջևից ու թե՛ հետևից, որոշ չափով օժտված է ամեն տեղ լինելու ընդունակությամբ։ Այս դեպքում հավաքական արդյունքը ավելի արագ է շարժվում դեպի իր ավարտումը, քան ավելի կամ պակաս չափով մեկուսացած այն 12 բանվորի տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակ, որոնք հարկադրված են աշխատանքի առարկային ավելի միակողմանիորեն ձեռնարկելու։ Այստեղ միաժամանակ հասունանում են արդյունքի տարածականորեն տարբեր մասերը։

Մենք ընդգծում ենք, որ իրար լրացնող շատ բանվորներ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, որովհետև համատեղ աշխատանքի այդ ամենապարզ ձևը խոշոր դեր է կատարում կոոպերացիայի նաև ամենազարգացած տեսակների մեջ։ Եթե աշխատանքի պրոցեսը բարդ է, ապա համատեղ աշխատողների զգալի մասսայի միավորման լոկ փաստն արդեն թույլ է տալիս տարբեր օպերացիաները տարբեր բանվորների միջև բաշխել, հետևապես միաժամանակ դրանք կատարել և այդպիսով կրճատել այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է հավաքական արդյունքը պատրաստելու համար[15]։

Արտադրության շատ ճյուղերում լինում են կրիտիկական մոմենտներ, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի պրոցեսի էությամբ որոշվող ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում անհրաժեշտորեն պետք է ձեռք բերվի որոշ աշխատանքային հետևանք։ Օրինակ, եթե պետք է ամբողջ հոտի ոչխարները խուզվեն, կամ որոշ քանակությամբ մորգեն հացահատիկ հնձվի ու հավաքվի, ապա ստացվող արդյունքի քանակն ու որակը կախված է այն հանգամանքից, թե արդյոք տվյալ օպերացիան մի որոշ ժամանակում կսկսվի ու կավարտվի։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է ավարտվի աշխատանքի պրոցեսը, այստեղ նախօրոք որոշված է, ինչպես, օրինակ, ծովատառեխի որսի ժամանակ։ Առանձին անհատը չի կարող 24 ժամից ավելի քան մի աշխատանքային օր դուրս բերել, ասենք 12 ժամ տևողությամբ, մինչդեռ կոոպերացիան, օրինակ, 100 մարդը, տասներկուժամյա օրն ընդարձակելով, դարձնում է 1200 ժամ պարունակող աշխատանքային օր։ Աշխատանքի ժամկետի կարճությունը փոխհատուցվում է աշխատանքի այն մասսայի մեծությամբ, որը վճռական վայրկյանին նետվում է աշխատանքի դաշտը։ Ժամանակին արդյունքներն ստանալն այստեղ կախված է կոմբինացված բազմաթիվ աշխատանքային օրերը միաժամանակ կիրառելուց, օգտակար էֆեկտի ծավալը՝ բանվորների թվից. վերջինս, սակայն, միշտ ավելի փոքր է այն բանվորների թվից, որոնք մեկուսացած աշխատելով, կարող կլինեին միևնույն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը կատարել[16]։ Այդ տեսակ կոոպերացիայի բացակայությունն է պատճառը, որ Միացյալ Նահանգների արևմուտքում ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ, իսկ Արևելյան Հնդկաստանի այն մասերում, որտեղ անգլիական տիրապետությունը քայքայել է հին համայնքը, մեծ քանակությամբ բամբակ է փչանում[17]։

Մի կողմից, կոոպերացիան թույլ է տալիս ընդարձակել աշխատանքի տարածական ոլորտը, ուստի և աշխատանքի որոշ պրոցեսներում արդեն կոոպերացիա է պահանջում աշխատանքի առարկաների հենց դասավորությունը տարածության մեջ. այսպես, օրինակ, կոոպերացիան անհրաժեշտ է ճահիճների ցամաքեցման աշխատանքների ժամանակ, ամբարտակներ կառուցելիս, ոռոգման աշխատանքների ժամանակ, ջրանցքներ, գետնուղիներ և երկաթուղիներ անցկացնելիս և այլն։ Մյուս կողմից, կոոպերացիան թույլ է տալիս հարաբերականորեն, այսինքն՝ արտադրության մասշտաբի համեմատությամբ, տարածականորեն նեղացնել արտադրության բնագավառը։ Աշխատանքի ներգործության ոլորտի ընդարձակման հետ միաժամանակ տեղի ունեցող նրա տարածական ոլորտի այդ սահմանափակումը, որը հնարավորություն է տայիս տնտեսելու արտադրության անարտադրողական ծախքերի (faux frais) մի զգալի մասը, առաջ է գալիս բանվորների մասսայի կենտրոնացումից, աշխատանքի տարբեր պրոցեսների միաձուլումից և արտադրության միջոցների համակենտրոնացումից[18]։

Առանձին անհատական աշխատանքային օրերի հավասարամեծ գումարի համեմատությամբ կոմբինացված աշխատանքային օրը սպառողական արժեքների ավելի մեծ մասսաներ է արտադրում, ուստի և փոքրացնում է այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է որոշ օգտակար էֆեկտի հասնելու համար։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողական ուժի այդպիսի բարձրացումը կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներով՝ կա՛մ բարձրացվում է աշխատանքի մեխանիկական ուժը, կա՛մ տարածականորեն նրա ներգործության ոլորտն է ընդարձակվում, կա՛մ տարածականորեն նեղացվում է արտադրության դաշտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, կա՛մ կրիտիկական վայրկյանին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, կա՛մ առանձին անհատների մրցակցություն է հարուցվում և նրանցը կենսական եռանդն է լարվում, կա՛մ շատ անձերի միատեսակ օպերացիաները անընդհատության ու բազմակողմանիության դրոշմ են ստանում, կա՛մ տարբեր օպերացիաներ միաժամանակ են կատարվում, կա՛մ արտադրության միջոցները տնտեսվում են նրանց համատեղ գործադրության շնորհիվ, կա՛մ անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։ Բայց այդ բոլոր դեպքերում էլ կոմբինացված աշխատանքային օրվա սպեցիֆիկ արտադրողական ուժը ներկայացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժ կամ հասարակական աշխատանքի արտադրողական ուժ։ Այդ ուժը ծագում է հենց կոոպերացիայից։ Ուրիշների հետ պլանաչափ համագործակցության մեջ բանվորը ջնջում է անհատական սահմանները և ծավալում է իր, որպես մարդու, ցեղային պոտենցիաները[19]։

Եթե բանվորներն ընդհանրապես չեն կարող անմիջական համագործակցության պրոցեսի մեջ մտնել, երբ նրանք միատեղ չեն գտնվում, եթե այդ պատճառով նրանց կուտակումը մի որոշ կետում նրանց կոոպերացման պայմանն է, ապա այդ նշանակում է, որ վարձու բանվորները կարող են համագործել միայն այն դեպքում, եթե միևնույն կապիտալը, միևնույն կապիտալիստը նրանց միաժամանակ է բանեցնում, այսինքն՝ նրանց աշխատուժերը միաժամանակ է գնում։ Հետևապես, այդ աշխատուժերի հավաքական արժեքը կամ բանվորների օրական, շաբաթական ու այլ աշխատավարձերի գումարը պետք է արդեն կապիտալիստի գրպանում միավորված լինի, նախքան այդ իսկ աշխատուժերի միավորումը արտադրության պրոցեսում։ 300 բանվորի աշխատանքը մեկ անգամից, թեկուզ միայն մեկ օրվանը վճարելու համար կապիտալի ավելի մեծ ծախսում է պահանջվում, քան սակավաթիվ բանվորների աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում շաբթե-շաբաթ վճարելու համար։ Այսպիսով, համագործող բանվորների թիվը, կամ կոոպերացիայի մասշտաբը կախված է ամենից առաջ այն կապիտալի մեծությունից, որ առանձին կապիտալիստը կարող է ծախսել աշխատուժը գնելու համար, այսինքն՝ այն բանից, թե ամեն մի առանձին կապիտալիստ իր տրամադրության տակ որքան կենսամիջոցներ ունի մեծ թվով բանվորների համար։

Եվ այս վերաբերում է ո՛չ միայն փոփոխուն, այլև հաստատուն կապիտալին։ Օրինակ, 300 բանվոր ունեցող կապիտալիստի համար հում նյութի ծախսումը 30 անգամ ավելի է, քան 10-ական բանվոր ունեցող 30 կապիտալիստներից ամեն մեկի ծախսումը։ Աշխատանքի միատեղ օգտագործվող միջոցների քանակը, ինչպես իր արժեքով, այնպես էլ իր նյութական մասսայով, ճիշտ է, նույն համամասնությամբ չի աճում, ինչպես զբաղված բանվորների թիվը, բայց և այնպես՝ շատ զգալի չափով է աճում։ Այսպիսով, արտադրության միջոցների խոշոր մասսաների համակենտրոնացումը առանձին կապիտալիստների ձեռքում վարձու բանվորների կոոպերացման նյութական պայմանն է, և կոոպերացիայի չափերը կամ արտադրության մասշտաբը կախված է այդ համակենտրոնացման աստիճանից։

Սկզբնապես անհատական կապիտալի մի որոշ նվազագույն մեծություն անհրաժեշտ էր, որպեսզի միաժամանակ շահագործվող բանվորների թիվը, հետևապես նաև նրանց արտադրած հավելյալ արժեքի մասսան բավական լինեին բուն շահագործողին ձեռքի աշխատանքից ազատելու, մանր գործատիրոջը կապիտալիստ դարձնելու, ձևականորեն կապիտալիստական հարաբերություն ստեղծելու համար։ Հիմա այդ մինիմումը նյութական պայման է աշխատանքի մանրատված, միմյանցից անկախ բազմաթիվ անհատական պրոցեսները աշխատանքի մեկ կոմբինացված հասարակական պրոցեսի վերածելու համար։

Նույն կերպ էլ կապիտալի հրամանատարությունն աշխատանքի նկատմամբ սկզբում լոկ ձևական հետևանք էր այն բանի, որ բանվորն աշխատում է ոչ թե իրեն համար, այլ կապիտալիստի ճամար և, հետևապես, կապիտալիստի իշխանության տակ։ Բազմաթիվ վարձու բանվորների կոոպերացման զարգացման հետ կապիտալի հրամանատարությունը անհրաժեշտ է դառնում բուն իսկ աշխատանքի պրոցեսը կատարելու համար,— դառնում է արտադրության իրական պայման։ Այժմ կապիտալիստի հրամանատարությունը նույնքան անհրաժեշտ է դառնում արտադրության դաշտում, որքան գեներալի հրամանատարությունը ճակատամարտի դաշտում։

Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման, որը ներդաշնակություն է սահմանում անհատական աշխատանքների միջև և կատարում է այն ընդհանուր ֆունկցիաները, որոնք ծագում են արտադրական ամբողջ մարմնի շարժումից՝ ի տարբերություն նրա ինքնուրույն օրգանների շարժման։ Առանձին ջութակահարը ինքն է ղեկավարում իրեն, նվագախումբը կարիք ունի դիրիժորի։ Կառավարելու, հսկելու և համաձայնեցնելու ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, հենց որ կապիտալին ենթարկված աշխատանքը դառնում է կոոպերատիվ աշխատանք։ Բայց կառավարելու ֆունկցիան, որպես կապիտալի սպեցիֆիկ ֆունկցիա, ձեռք է բերում սպեցիֆիկ բնորոշ առանձնահատկություններ։

Արտադրության կապիտալիստական պրոցեսի շարժիչ մոտիվն ու որոշիչ նպատակն ամենից առաջ կապիտալի արժեքի ըստ կարելույն մեծ ինքնաճումն է[20], այսինքն՝ հավելյալ արժեքի ըստ կարելույն մեծ արտադրությունը և, հետևաբար, աշխատուժի ըստ կարելույն մեծ շահագործումը կապիտալիստի կողմից։ Միաժամանակ զբաղված բանվորների մասսայի աճման հետ աճում է նաև նրանց դիմադրությունը, հետևապես, անխուսափելիորեն աճում է նաև կապիտալի ճնշումը, որի նպատակն է խեղդել այդ դիմադրությունը։ Կապիտալիստի կառավարելը ո՛չ միայն մի առանձին ֆունկցիա է, որ առաջ է գալիս աշխատանքի հասարակական պրոցեսի բուն իսկ բնույթից և այդ պրոցեսի կազմի մեջ է մտնում, այլ միաժամանակ նաև աշխատանքի այդ հասարակական պրոցեսի շահագործման ֆունկցիա է և, որպես այդպիսին, պայմանավորված է շահագործողի ու նրա շահագործմանը ենթակա հում նյութի միջև եղած անխուսափելի հակամարտությամբ։ Այնուհետև, արտադրության միջոցների չափերի աճման հետ, որոնք կանգնած են վարձու բանվորի դեմ որպես օտարի սեփականություն, աճում է այդ միջոցների նպատակահարմար կիրառմանը վերահսկելու անհրաժեշտությունը[21]։ Այնուհետև, վարձու բանվորների կոոպերացիան լոկ հետևանք է կապիտալի գործունեության, որն աշխատեցնում է այդ բանվորներին միաժամանակ։ Բանվորների ֆունկցիաների կապը, նրանց միասնությունը, որպես արտադրողական կոլեկտիվ մարմնի ֆունկցիաների կապ և միասնություն, գտնվում է բանվորներից դուրս, կապիտալի մեջ, որը նրանց շաղկապում և պահում է միասին։ Այդ պատճառով էլ բանվորների աշխատանքների կապը նրանց դեմ իդեալականորեն կանգնած է որպես կապիտալիստի պլան, պրակտիկորեն՝ որպես նրա հեղինակություն, որպես օտար կամքի իշխանություն, որը նրանց գործունեությունը ենթարկում է իր նպատակներին։

Այսպիսով, կապիտալիստական կառավարումն իր բովանդակությամբ երկակի բնույթ է կրում, համապատասխանելով այդ կառավարմանը ենթակա արտադրության պրոցեսի երկակիությանը, պրոցեսի, որը մի կողմից աշխատանքի հասարակական պրոցես է որոշ արդյունք պատրաստելու համար, մյուս կողմից, կապիտալի արժեքի ինքնաճման պրոցես է։ Իր ձևով կապիտալիստական կառավարումը բռնակալական է։ Կոոպերացիայի խոշոր մասշտաբով զարգանալու հետ այս բռնակալությունն էլ զարգացնում է ուրույն, իրեն հատուկ ձևերը։ Ինչպես արդեն տեսանք, կապիտալիստն ազատվում է ձեռքի աշխատանքից, հենց որ նրա կապիտալը հասնում է այն նվազագույն մեծությանը, որով հնարավոր է դառնում կապիտալիստական արտադրությունը այս բառի իսկական իմաստով։ Նույն ձևով էլ նա առանձին բանվորների ու բանվորների խմբերի անմիջաբար ու շարունակ հսկելու ֆունկցիաները հիմա հանձնում է վարձու աշխատողների մի առանձին կատեգորիայի։ Ինչպես որ բանակը կարիք ունի զինվորական հրամանատարների հիերարխիայի, ճիշտ այդպես էլ միևնույն կապիտալի հրամանատարության տակ համատեղ աշխատանքով միավորված բանվորների մասսայի համար հարկավոր են արդյունաբերական ավագ սպաներ (կառավարիչներ, managers) ու ենթասպաներ (վարպետներ, foremen, overlookers, contre-mâitres), որոնք աշխատանքի պրոցեսի ժամանակ կարգադրություն են անում կապիտալի անունից։ Հսկելու աշխատանքն ամրակայվում է որպես նրանց բացառիկ ֆունկցիան։ Տնտեսագետը, անկախ գյուղացիների կամ ինքնուրույն արհեստավորների արտադրության եղանակը համեմատելով ստրկության վրա հիմնված պլանտատորական տնտեսության հետ, հսկելու այդ աշխատանքը համարում է արտադրության faux frais [անարտադրողական ծախքեր] [Տես 21a ծանոթ.]։ Ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակը քննելով, նա կառավարման ֆունկցիան, որչափով վերջինը բխում է աշխատանքի հասարակական պրոցեսի բնույթից, նույնացնում է նույն ֆունկցիայի հետ, որչափով նա բխում է այդ պրոցեսի կապիտալիստական, հետևապես և անտագոնիստական բնույթից[22]։ Կապիտալիստը կապիտալիստ է ո՛չ այն պատճառով, որ նա արդյունաբերական ձեռնարկություն է ղեկավարում,— ընդհակառակը, նա արդյունաբերության ղեկավար է դառնում, որովհետև կապիտալիստ է։ Արդյունաբերության մեջ բարձրագույն իշխանությունը դառնում է կապիտալի ատրիբուտը այնպես, ինչպես որ ֆեոդալական դարաշրջանում ռազմական գործում ու դատարանում բարձրագույն իշխանությունը հողային սեփականության ատրիբուտն էր [Տես 22a ծանոթ.

Բանվորն իր աշխատուժի սեփականատերն է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա, որպես այդ ուժի վաճառորդ, սակարկում է կապիտալիստի հետ, բայց նա կարող է միայն այն վաճառել, ինչ ունի՝ միայն իր անհատական, առանձնացած աշխատուժը։ Նրա այս դրությունը ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը մեկի փոխարեն 100 աշխատուժ է գնում, ոչ թե մեկ առանձին բանվորի հետ է պայմանագիր կնքում, այլ միմյանցից անկախ 100 բանվորի հետ։ Նա կարող է այդ 100 բանվորին աշխատեցնել առանց նրանց մեջ կոոպերացիա հաստատելու։ Հետևաբար, կապիտալիստը վճարում է 100 ինքնուրույն աշխատուժերի արժեքը, բայց նա չի վճարում հարյուրի կոմբինացված աշխատուժի արժեքը։ Բանվորները, որպես անկախ անձնավորություններ, անհատներ են, որոնք որոշ հարաբերության մեջ են մտել միևնույն կապիտալի հետ, բայց ոչ իրար հետ։ Նրանց կոոպերացիան սկսվում է միայն աշխատանքի պրոցեսում, բայց աշխատանքի պրոցեսում նրանք արդեն դադարում են իրենք իրենց պատկանելուց։ Այդ ասպարեզը մտնելով նրանք դարձել են կապիտալի մի մասը։ Որպես կոոպերացված բանվորներ, որպես գործունեություն ծավալող մի օրգանիզմի անդամներ, նրանք իրենք կապիտալի գոյության մի առանձին եղանակն են միայն։ Ուստի այն արտադրողական ուժը, որ բանվորը զարգացնում է որպես հասարակական բանվոր, կապիտալի արտադրողական ուժն է։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժը զարգանում է ձրիաբար, հենց որ բանվորը դրվում է որոշ պայմանների մեջ, իսկ կապիտալը նրան հենց այդ պայմանների մեջ է դնում։ Որովհետև աշխատանքի հասարակական արտադրողական ուժը ոչինչ չի նստում կապիտալին, որովհետև, մյուս կողմից, բանվորը չի զարգացնում այդ ուժը, քանի դեռ նրա աշխատանքն ինքը չի պատկանում կապիտալին, ուստի թվում է, թե այդ ուժն ըստ իր բնության կապիտալին պատկանող մի արտադրողական ուժ է, կապիտալին ներհատուկ արտադրողական ուժ։

Պարզ կոոպերացիայի գործողությունը հսկայական մասշտաբով երևան է գալիս ասիական հին ժողովուրդների, եգիպտացիների, էտրուսկների և ուրիշների վիթխարի կառուցումների մեջ։ «Հին ժամանակներում պատահում էր, որ այս ասիական պետություններն իրենց քաղաքացիական ու ռազմական պետքերը հոգալուց հետո կենսամիջոցների որոշ ավելցուկ էին ունենում, որը նրանք կարող էին գործադրել հոյակապ և հանրօգուտ կառուցումների վրա։ Շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ ոչ-հողագործական բնակչության աշխատող ձեռքերը նրանց իշխանության տակ էին գտնվում... և շնորհիվ այն հանգամանքի, որ միապետին ու քրմերին էր պատկանում հիշյալ ավելցուկների տնօրինման բացառիկ իրավունքը, նրանք միջոցներ ունեին կանգնեցնելու այն հզոր կոթողները, որոնցով նրանք լցրին երկիրը... Հսկա արձաններ կանգնեցնելիս ու վիթխարի ծանրություններ կրելիս, որոնց տեղափոխությունը զարմանք է հարուցում, ամենաշռայլ կերպով գրեթե բացառապես մարդկային աշխատանք էր կիրառվում... Դրա համար բավական էր բանվորների մեծ թիվն ու սրանց ջանքերի կենտրոնացումը։ Այդպես են օվկիանոսի խորքերից բարձրանում կորալի հզոր խութերը և կղզիներ ու ցամաք կազմում, չնայած որ այդ պրոցեսի յուրաքանչյուր անհատական մասնակիցը (depositary) չնչին է, թույլ ու ողորմելի։ Ասիական միապետության ոչ-հողագործական բանվորները գործի մեջ կարող էին մտցնել բացառապես միայն իրենց անհատական ֆիզիկական ուժերը, բայց հենց նրանց թիվը ուժ էր, և այդ մասսաներին միասնաբար ղեկավարելու հզորությունը վերոհիշյալ վիթխարի կառուցումների սկիզբը դրեց։ Միայն շնորհիվ այն բանի, որ մեկ ձեռքում կամ սակավաթիվ ձեռքերում էին կենտրոնացած այն եկամուտները, որոնց հաշվին ապրում էին բանվորները, հնարավոր էին այդպիսի ձեռնարկումները»[23]։ Ասիական ու եգիպտական թագավորների կամ էտրուսկական քրմերի և մյուսների այդ իշխանությունն արդի հասարակության մեջ անցել է կապիտալիստին, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը հանդես է գալիս որպես առանձին կապիտալիստ, թե որպես հավաքական կապիտալիստ, ինչպես ակցիոներական ընկերություններում։

Աշխատանքի պրոցեսում գոյացող այն կոոպերացիան, որը մենք գտնում ենք մարդկային կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա, օրին., որսորդական ժողովուրդների մոտ [Տես 23a ծանոթ.] կամ Հնդկաստանի հողագործական համայնքներում, խարսխված է, մի կողմից, արտադրության պայմանների ընդհանուր սեփականության վրա, մյուս կողմից, այն բանի վրա, որ առանձին անհատը դեռ չի կտրել այն պորտաթելը, որ նրան կապում է տոհմի կամ համայնքի հետ, և տոհմի հետ նույնքան սերտորեն է զոդված, որքան անհատ մեղուն մեղուների փեթակի հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը այդ կոոպերացիան տարբերում են կապիտալիստական կոոպերացիայից։ Անտիկ աշխարհում, միջնադարում և արդի գաղութներում խոշոր մասշտաբով կոոպերացիայի պատահական կիրառումը խարսխված է անմիջական տիրապետության ու ենթարկման հարաբերությունների վրա, սովորաբար ստրկության վրա։ Կոոպերացիայի կապիտալիստական ձևը, ընդհակառակը, հենց սկզբից, ենթադրում է իր աշխատուժը կապիտալին վաճառող աղատ վարձու բանվոր։ Սակայն կոոպերացիայի կապիտալիստական ձևը պատմականորեն զարգանում է, հակադրվելով գյուղացիական տնտեսությանն ու արհեստային անկախ արտադրությանը, վերջինը համքարային ձև ունի թե ոչ, միևնույն է[24]։ Սրանց նկատմամբ կապիտալիստական կոոպերացիան հանդես է գալիս ոչ որպես կոոպերացիայի մի առանձին պատմական ձև. ո՛չ, կապիտալիստական կոոպերացիան ինքը հակադրվում է նրանց որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ու նրա սպեցիֆիկ առանձնահատկությունը կազմող պատմական ձև։

Ինչպես որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը, որը բարձրանում է կոոպերացիայի շնորհիվ, կապիտալի արտադրողական ուժն է,— այնպես էլ ինքը՝ կոոպերացիան արտադրության կապիտալիստական պրոցեսի առանձնահատուկ ձևն է, որ հակադրվում է մանրատված անկախ բանվորների կամ մանր գործատերերի արտադրության պրոցեսին։ Այս առաջին փոփոխությունն է, որ կրում է աշխատանքի բուն պրոցեսը կապիտալին ենթարկվելու հետևանքով։ Այդ փոփոխությունը կատարվում է տարերայնորեն։ Մեծ թվով վարձու բանվորների միաժամանակյա կիրառումը աշխատանքի միևնույն պրոցեսում, որպես այդ փոփոխության պայման, կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը, համընկնում է կապիտալի բուն գոյության հետ։ Ուստի եթե, մի կողմից, արտադրության կապիտալիստական եղանակը պատմական անհրաժեշտություն է աշխատանքի պրոցեսը հասարակական պրոցեսի փոխարկելու համար, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի հասարակական ձևը կապիտալի կողմից կիրառվող եղանակն է՝ այդ պրոցեսը է՛լ ավելի ձեռնտու կերպով շահագործել նրա արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։

Կոոպերացիան վերը քննարկած իր պարզ ձևով համընկնում է լայն ծավալ ունեցող արտադրության հետ, բայց նա կապիտալիստական արտադրության զարգացման մի առանձին դարաշրջանի որևէ կայուն, բնորոշ ձևը չի կազմում։ Ամենաշատը՝ նա մոտավորապես այդպիսի դեր է խաղում մանուֆակտուրայի դեռևս արհեստային սաղմնավորումների ժամանակ[25] և խոշոր հողագործության այն տեսակի մեջ, որն իր տիպով համապատասխանում է մանուֆակտուրային ժամանակաշրջանին, գյուղացիական տնտեսությունից էապես տարբերվելով միայն միաժամանակ աշխատեցվող բանվորների մասսայով և արտադրության համակենտրոնացված միջոցների չափերով։ Պարզ կոոպերացիան միշտ տիրապետող ձև է արտադրության այն ճյուղերում, որտեղ կապիտալը գործում է լայն մասշտաբով, իսկ աշխատանքի բաժանումը և մեքենաները դեռ զգալի դեր չեն խաղում։

Կոոպերացիան սնում է որպես արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև, թեև կոոպերացիայի ավելի զարգացած ձևերի կողքին նրա հենց պարզ ձևն իրենից ներկայացնում է միայն մի հատուկ ձև։


ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՐԱՆ

1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ

Աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան իր կլասիկ ձևն ստեղծում է մանուֆակտուրայի մեջ։ Որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ձև, նա իշխում է իսկական իմաստով մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ մոտավորապես XVI դարի կեսից մինչև XVIII դարի վերջին երրորդը։

Մանուֆակտուրան երկու կերպ է առաջ գալիս։

Մի դեպքում մեկ արհեստանոցում միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ միավորվում են տարատեսակ ինքնուրույն արհեստների պատկանող բանվորները, որոնց ձեռքով հաջորդաբար պետք է անցնի արդյունքը մինչև վերջնականապես պատրաստ լինելը։ Այսպես, օրինակ, կառքը սկզբում ընդհանուր արդյունք էր մեծ թվով անկախ արհեստավորների աշխատանքների, ինչպես՝ կառագործի, սարքագործի, դերձակի, փականագործի, պղնձագործի, խառատի, երիզագործի, ապակեգործի, ներկարարի, լաքիչի, ոսկեզօծի չի և այլն։ Կառագործական մանուֆակտուրան այդ բոլոր տարբեր արհեստավորներին միավորում է մի արհեստանոցում, որտեղ նրանք միատեղ են կատարում իրենց աշխատանքը։ Իհարկե, կառքը չի կարելի ոսկեզօծել պատրաստելուց առաջ։ Բայց եթե միաժամանակ շատ կառքեր են արտադրվում, ապա նրանց մի մասը կարող է անընդհատ ոսկեզօծվել, մինչդեռ մյուս մասը դեռ արտադրության պրոցեսի ավելի վաղ փուլերն է անցնում։ Առայժմ մենք դեռ մնում ենք պարզ կոոպերացիայի հողի վրա, որը պատրաստի է գտնում իր մարդկային և իրեղեն նյութը։ Բայց շուտով սկսվում է էական փոփոխությունը։ Դերձակը, փականագործը, պղնձագործը և այլն, եթե զբաղվում է միայն կառագործությամբ, կամաց-կամաց կորցնում է իր հին արհեստը ամբողջ ծավալով բանեցնելու սովորությունը, իսկ դրա հետ միասին նաև ընդունակությունը։ Մյուս կողմից, նրա միակողմանի գործունեությունն այդ նեղացրած ոլորտի սահմաններում այժմ ամենանպատակահարմար ձևեր է ընդունում։ Կառագործական մանուֆակտուրան սկզբում ինքնուրույն արհեստների կոմբինացիա էր։ Աստիճանաբար կառքերի արտադրությունը բաժանվում է զանազան մասնակի օպերացիաների, որոնցից ամեն մեկը բյուրեղանալով դառնում է մի բանվոր-մասնագետի բացառիկ ֆունկցիա, և որոնց ամբողջությունը կատարում է այդպիսի մասնագործ բանվորների միությունը։ Այս նույն եղանակով մահուդեղենի մանուֆակտուրան և մի ամբողջ շարք այլ մանուֆակտուրաներ առաջ են եկել միևնույն կապիտալի հրամանատարության տակ տարբեր արհեստները կոմբինացնելու միջոցով[26]։

Բայց մանուֆակտուրան ծագում է նաև հակադիր ճանապարհով։ Շատ արհեստավորներ, որոնք նույն կամ նման աշխատանք են կատարում, օրինակ, թուղթ, տառեր կամ ասեղ են պատրաստում, մեկ կապիտալիստի կողմից միավորվում են մի ընդհանուր արհեստանոցում։ Այս կոոպերացիա է իր ամենապարզ ձևով։ Այդ արհեստավորներից ամեն մեկը (գուցե մեկ կամ երկու ենթավարպետների հետ) պատրաստում է ամբողջ ապրանքը, այսինքն՝ հաջորդաբար կատարում է ապրանքն արտադրելու համար անհրաժեշտ տարբեր օպերացիաները։ Նրա աշխատանքը պահպանում է իր հին արհեստային բնույթը։ Սակայն արտաքին հանգամանքները շուտով հարկադրում են այլ կերպ օգտագործելու բանվորների կենտրոնացումը միևնույն տեղում և նրանց աշխատանքների միաժամանակությունը։ Օրինակ, պետք է ավելի մեծ քանակով պատրաստի ապրանք մատակարարվի որոշ ժամանակամիջոցում։ Այդ նպատակով աշխատանքը բաժանվում է։ Տարբեր օպերացիաների հաջորդական կատարումը միևնույն արհեստավորին հանձնելու փոխարեն հիշյալ օպերացիաներն անջատվում են իրարից, մեկուսացվում, տարածության մեջ իրար կողքի են դրվում, ընդ որում նրանցից ամեն մեկը հանձնվում է մի առանձին արհեստավորի, և բոլորը միասին միաժամանակ կատարվում են համագործող աշխատողների ձեռքով։ Այս պատահական բաժանումը կրկնվում է, երևան է հանում իրեն հատուկ առավելությունները և կամաց-կամաց բյուրեղանալով՝ վերածվում է աշխատանքի սիստեմատիկ բաժանման։ Բազմաթիվ օպերացիաներ կատարող ինքնուրույն արհեստավորի անհատական արդյունքից ապրանքը դառնում է արհեստավորների միության հասարակական արդյունք, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անընդհատ կատարում է միայն միևնույն մասնական օպերացիան։ Միևնույն օպերացիաները, որոնք միահյուսվում էին իրար հետ, որպես թղթի արտադրության գերմանական համքարային վարպետի կատարած մի շարք հաջորդական աշխատանքներ, հոլանդական թղթի մանուֆակտուրայի մեջ դառնում են ինքնուրույն և այստեղ ընթանում են միաժամանակ որպես համագործող շատ բանվորների մասնական օպերացիա։ Նյուրնբերգի համքարային ասեղնագործ վարպետը ասեղի անգլիական մանուֆակտուրայի հիմնական տարրն է կազմում։ Բայց մինչդեռ նյուրնբերգյան ասեղնագործը, գուցե, 20 օպերացիա էր կատարում իրար հետևից, անգլիական մանուֆակտուրայում միաժամանակ աշխատում են 20 արհեստավոր, յուրաքանչյուրը կատարելով 20 օպերացիայից միայն մեկը, ընդ որում այդ օպերացիաները, համաձայն փորձի ցուցումների, է՛լ ավելի են բաժանվում, մեկուսացվում և առանձնացվում որպես առանձին բանվորների բացառիկ ֆունկցիաներ։

Այսպես ուրեմն, մանուֆակտուրան ծագում, գոյանում է արհեստից երկակի ճանապարհով։ Մի կողմից, նա սկիզբ է առնում այլատեսակ, ինքնուրույն արհեստների կոմբինացիայից, որոնք կորցնում են իրենց ինքնուրույնությունը, միակողմանի են դառնում այն աստիճան, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան դառնալ միևնույն ապրանքի արտադրության պրոցեսում իրար լրացնող մասնական օպերացիաներ։ Մյուս կողմից, մանուֆակտուրան ծագում է նույնատեսակ արհեստավորների կոոպերացիայից, տվյալ անհատական արհեստը քայքայում և վեր է ածում նրա տարբեր առանձնացած օպերացիաների, այս վերջինները մեկուսացնում ու ինքնուրույն է դարձնում այն աստիճան, որքան այդ անհրաժեշտ է, որպեսզի նրանցից ամեն մեկը կարողանա դառնալ առանձին բանվորի բացառիկ ֆունկցիա։ Ուստի մանուֆակտուրան, մի կողմից, աշխատանքի բաժանում է մտցնում արտադրության պրոցեսի մեջ կամ թե այդ բաժանումը է՛լ ավելի է զարգացնում, իսկ, մյուս կողմից, նա կոմբինացնում է առաջներում ինքնուրույն եղած արհեստները։ Բայց ինչ էլ որ լինի նրա ելակետը այս կամ այն դեպքում, նրա վերջնական ձևը միշտ նույնն է՝ մի արտադրական մեխանիզմ, որի օրգանները մարդիկ են։

Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումը ճիշտ հասկանալու համար էական է, որ հատուկ ուշադրություն դարձվի հետևյալ կետերի վրա։ Ամենից առաջ արտադրության պրոցեսն իր առանձին փուլերի անդամատելը տվյալ դեպքում բոլորովին նույնանում է արհեստային գործունեությունն իր տարբեր մասնական օպերացիաների տրոհելու հետ։ Անկախ այն բանից, բարդ է այդպիսի օպերացիան, թե պարզ, նա բոլոր դեպքերում պահպանում է իր արհեստային բնույթը և, հետևապես, կախված է յուրաքանչյուր առանձին բանվորի ուժից, Ճարպկությունից, արագությունից ու վստահությունից, իր գործիքը բանեցնելու հմտությունից։ Բազիսը արհեստն է մնում։ Տեխնիկական այդ նեղ բազիսը բացառում է արտադրության պրոցեսի իսկապես գիտական անդամատման հնարավորությունը, որովհետև ամեն մի մասնական պրոցես, որով անցնում է արդյունքը, պետք է կատարվի որպես արհեստային մասնական աշխատանք։ Հենց այն պատճառով, որ արհեստային հմտությունն այսպիսով մնում է որպես արտադրության պրոցեսի հիմք, ամեն մի բանվոր բացառապես մեկ մասնական ֆունկցիա կատարելուն է հարմարվում, և նրա աշխատուժը նրա ամբողջ կյանքի ընթացքում դառնում է այդ մասնական ֆունկցիայի, օրգանը։ Վերջապես, աշխատանքի այդ բաժանումը արդեն ինքնին կոոպերացիայի մի առանձին տեսակն է, և նրա առավելություններից շատերը բխում են առհասարակ կոոպերացիայի ընդհանուր էությունից և ոչ թե նրա տվյալ հատուկ ձևից։

2. ՄԱՍՆԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔԸ

Ձեռնամուխ լինելով հարցն ավելի մոտիկից վերլուծելուն, մենք պետք է ամենից առաջ հավաստենք այն ակներև փաստը, որ իր ամբողջ կյանքում միևնույն պարզ օպերացիան կատարող բանվորը իր ամբողջ մարմինը դարձնում է այդ օպերացիայի ավտոմատիկ միակողմանի օրգանը, ուստի և նրա վրա ավելի քիչ ժամանակ է գործադրում, քան արհեստավորը, որը փոփոխակի մի ամբողջ շարք օպերացիաներ է կատարում։ Բայց կոմբինացված հավաքական բանվորը, որը մանուֆակտուրայի կենդանի մեխանիզմն է կազմում, բաղկացած է բացառապես այդպիսի միակողմանի մասնագործ բանվորներից։ Այսպիսով, ինքնուրույն արհեստի հետ համեմատած, այստեղ ավելի կարճ ժամանակում ավելի շատ արդյունք է արտադրվում, այսինքն՝ բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժը[27]։ Տվյալ մասնական աշխատանքի մեթոդը ինքն էլ կատարելագործվում է այն բանի հետևանքով, որ նա դառնում է որոշակի բանվորի ինքնուրույն, բացառիկ ֆունկցիան։ Միևնույն ոչ-բարդ օպերացիայի մշտական կրկնումը և ուշադրության կենտրոնացումը այդ նեղ բնագավառի վրա փորձնական ճանապարհով սովորեցնում են ուժի նվազագույն ծախսումով հասնել որոնելի օգտակար հետևանքին։ Եվ որովհետև բանվորների տարբեր սերունդներ ապրում են միաժամանակ և միասին աշխատում են միևնույն մանուֆակտուրաներում, ուստի տեխնիկական արվեստի՝ հիշյալ միջոցով ձեռք բերված պրիոմները կայունանում, կուտակվում և արագ հաղորդվում են մեկ սերնդից մյուսին[28]։

Մանուֆակտուրան, վերարտադրելով արհեստանոցի ներսում և սիստեմատիկաբար ծայրաստիճան զարգացնելով արհեստների այն տրադիցիոն առանձնացումը, որ նա գտնում է հասարակության մեջ, հենց դրանով էլ ստեղծում է մասնագործ բանվորների վիրտուոզությունը։ Մյուս կողմից, այն, որ մանուֆակտուրան մասնական աշխատանքը դարձնում է մի մարդու կյանքի կոչումը, այդ համապատասխանում է նախկին հասարակությունների ձգտմանը՝ արհեստները դարձնել ժառանգական, նրանց տալ կաստաների, կամ,— այն դեպքում, երբ պատմական որոշ պայմաններ ստեղծում են անհատների այնպիսի փոփոխականություն, որը անհամատեղելի է կաստաների գոյության հետ,— համքարությունների անշարժ, քարացած ձևեր։ Կաստաներն ու համքարությունները ծագում են նույնպիսի բնական օրենքի հետևանքով, որը կարգավորում է, օրին., բույսերի ու կենդանիների տրոհումը տեսակների ու ենթատեսակների,— միայն այն տարբերությամբ, որ զարգացման որոշ աստիճանի վրա կաստաների ժառանգականությունը և համքարությունների բացառիկությունը դեկրետագրվում է որպես հասարակական օրենք[29]։ «Դակկայի մուսլինն իր նրբությամբ, Կորոմանդելի չթերն ու այլ գործվածքներն իրենց շքեղությամբ ու գույների դիմացկունությամբ դեռ երբեք չեն գերազանցվել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք արտադրվում են առանց կապիտալի, առանց մեքենաների, առանց աշխատանքի բաժանման, նրանց արտադրության մեջ չի կիրառվում ոչ մեկն այն մեթոդներից, որոնք եվրոպական ֆաբրիկացիային այնպիսի առավելություններ են տալիս։ Ջուլհակը այնտեղ առանձնացած անհատ է, որը գործվածքը պատրաստում է սպառողների պատվերով և աշխատում է ամենապարզ կառուցվածք ունեցող հաստոցով, որը երբեմն կազմված է կոպիտ կերպով իրար կցած փայտաձողերից։ Նա մինչև անգամ ոչ մի հարմարանք չունի հենքը գցելու, ուստի հաստոցը պետք է իր ամբողջ երկարությամբ ձգված մնա. դրա հետևանքով նա այնքան անճոռնի է ու այնքան շատ տեղ է բռնում, որ չի տեղավորվում արտադրողի խրճիթում, որն այդ պատճառով իր աշխատանքը բաց օդում է կատարում, աշխատանքն ընդհատելով եղանակի ամեն մի անբարենպաստ փոփոխության դեպքում»[30]։ Սերնդից սերունդ կուտակված ու հորից որդուն ժառանգաբար անցած հատուկ ճարտարությունն է միայն, որը հնդիկին, ինչպես և սարդին, տալիս է նրա վիրտուոզությունը։ Եվ, այնուամենայնիվ, մանուֆակտուրային բանվորների մեծամասնության հետ համեմատած՝ հնդկական այդպիսի ջուլհակը շատ բարդ աշխատանք է կատարում։

Արհեստավորը, որը արդյունքի արտադրությունը կազմող տարբեր մասնական պրոցեսներ է կատարում իրար հետևից, պետք է մերթ մի տեղից մյուսը փոխվի, մերթ գործիքները փոխի։ Մի օպերացիայից մյուսին անցնելն ընդհատում է նրա աշխատանքի ընթացքը և, այսպես ասած, ծակոտիներ է առաջացնում նրա աշխատանքային օրվա մեջ։ Այս ծակոտիները սեղմվում են, եթե նա ամբողջ օրը անընդհատ միևնույն օպերացիան է կատարում, նրանք չքանում են այն չափով, որչափով նվազում է նրա օպերացիայի փոփոխականությունը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման պատճառն այստեղ կա՛մ տվյալ ժամանակամիջոցում աշխատուժի ավելացած ծախսումն է, այսինքն՝ աշխատանքի աճող ինտենսիվությունը, կա՛մ աշխատուժի անարտադրողական գործադրման նվազումը։ Այն է՝ ուժերի ավելորդ ծախսումը, որի պատճառը յուրաքանչյուր անցումն է հանգստից դեպի շարժում, հավասարակշռվում է աշխատանքի մի անգամ ձեռք բերած նորմալ արագության ավելի երկար տևողությամբ։ Մյուս կողմից, աշխատանքի անընդհատ միօրինակությունը թուլացնում է ուշադրության լարվածությունն ու եռանդի բարձրացումը, որովհետև բանվորին զրկում է այն հանգստից ու գրգիռից, որոնց ստեղծում է հենց ինքը՝ գործունեության փոփոխության փաստը։

Սակայն աշխատանքի արտադրողականությունը կախված է ոչ միայն բանվորի վիրտուոզությունից, այլև նրա գործիքների կատարելագործվածությունից։ Միևնույն տեսակի գործիքները, օրինակ, կտրող, շաղափող, հրող ու հարվածող գործիքները և այլն, գործ են ածվում աշխատանքի տարբեր պրոցեսներում, և, մյուս կողմից, աշխատանքի միևնույն պրոցեսում նույն գործիքը ծառայում է տարբեր օպերացիաների համար։ Բայց այն պահից, երբ աշխատանքի պրոցեսի տարբեր օպերացիաներն անջատվել են իրարից, ընդ որում ամեն մի մասնական օպերացիա մասնագործ բանվորի ձեռքում ըստ կարելույն ավելի կատարյալ և, հետևապես, նաև բացառիկ ձև է ընդունել,— այդ պահից առաջ է գալիս առաջներում տարբեր նպատակների ծառայող գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Նրանց այդ ձևափոխման ուղղությունը պարզվում է փորձից, որը ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչ դժվարություններ է ներկայացնում գործիքների օգտագործումը նրանց չփոփոխված ձևով։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացիան, որի շնորհիվ միևնույն տեսակի գործիքները իրենց յուրաքանչյուր առանձին կիրառման համար առանձին կայուն ձևեր են ընդունում, և նրանց մասնականացումը, որի շնորհիվ ամեն մի այդպիսի առանձնացած գործիք միայն հատուկ մասնագործ բանվորի ձեռքում է լիակատար չափով դրսևորում իր գործունակությունը,— սրանք են մանուֆակտուրայի բնորոշ առանձնահատկությունները։ Միայն Բիրմինհամում մոտավորապես 500 տեսակ մուրճեր են պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրը ո՛չ միայն արտադրության առանձին պրոցեսի համար է գործածվում, այլև տարատեսակների տվյալ ամբողջությունը հաճախ ծառայում է միայն միևնույն պրոցեսի առանձին օպերացիաները կատարելու համար։ Մանուֆակտուրային շրջանը պարզեցնում, բարելավում ու բազմապատկում է աշխատանքի գործիքները՝ դրանք հարմարեցնելով մասնագործ բանվորների բացառիկ առանձնացած ֆունկցիաներին[31]։ Դրանով էլ հենց նա ստեղծում է մեքենայի նյութական նախադրյալներից մեկը, մեքենայի, որը բազմաթիվ պարզ գործիքների կոմբինացիա է։

Մասնագործ բանվորն ու նրա գործիքը կազմում են մանուֆակտուրայի պարզ տարրերը։ Այժմ դիմենք մանուֆակտուրային՝ ամբողջությամբ վերցրած։

3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ

Մանուֆակտուրաները ըստ իրենց ներքին կառուցվածքի ունեն երկու հիմնական ձև, որոնք թեև երբեմն խառը ձևով էլ են հանդիպում, սակայնդ երկու էապես տարբեր տեսակներ են, և երբ հետագայում մանուֆակտուրան դառնում է մեքենայական խոշոր արդյունաբերություն, բոլորովին տարբեր դեր են խաղում։ Մանուֆակտուրայի այդ երկակի բնույթը որոշվում է բուն իսկ արդյունքի բնույթով։ Վերջինս ստացվում է կա՛մ ինքնուրույն մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումով, կա՛մ իր պատրաստի ձևով պարտական է միմյանց հետ կապված պրոցեսների ու մանիպուլյացիաների հաջորդական շարքին։

Այսպես, օրինակ, շոգեշարժը կազմված է ավելի քան 5000 ինքնուրույն մասերից։ Սակայն նա չի կարող առաջին տեսակի բուն մանուֆակտուրայի օրինակ ծառայել, քանի որ խոշոր արդյունաբերության արդյունք է։ Բայց հիանալի օրինակ է տալիս մեզ ժամացույցը, որը դեռ Վիլլիամ Պետտին վերցնում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն իլյուստրացիայի ենթարկելու համար։ Նյուրնբերգի արհեստավորի անհատական արդյունքը լինելուց ժամացույցը հետագայում դարձավ մասնագործ բանվորների մի ամբողջ բազմության հասարակական արդյունք։ Դրանք են՝ կաղապարողը, ժամացույցի զսպանակներ պատրաստող բանվորը, թվատախտակ պատրաստողը, մազիկներ պատրաստողը, ժամացույցի քարեր պատրաստող բանվորը, սուտակալծակներ պատրաստողը, սլաքագործը, ժամացույցի տուփ պատրաստող բանվորը, պտուտակագործը, ոսկեզօծիչը՝ իր բազմաթիվ մասնագործական ստորաբաժանումներով, ապա անիվներ պատրաստող բանվորը (ընդ որում արուրե ու պողպատե անիվներն առանձին-առանձին), մղիչներ պատրաստող բանվորը, լարելու և սլաքների շարժման մեխանիզմ պատրաստողը, Acheveur de pignon (անիվներն ամրացնում է մղիչների, վրա, հղկում է երեսները և այլն), սռնակներ պատրաստողը, planteur de finnisage [անգրենաժիստը] (տարբեր անիվներն ու մղիչները դնում է մեխանիզմի մեջ), finisseur de barillet [զսպանակի թմբուկի վերջնահարդարումն ավարտող բանվորը] (ատամներ է պատրաստում, պատշաճ չափերի է հասցնում անցքերը, պնդացնում է շնիկն ու ճանկանիվի շնիկը), բանեցման դետալներ շինողը, իսկ գլանաձև մեխանիզմի դեպքում՝ նաև գլանագործը, շարժանիվներ պատրաստողը, բալանս պատրաստող բանվորը, ռակետ (ժամացույցը կարգավորող մեխանիզմ) պատրաստող բանվորը, planteur d’échappement [մեխանիզմ տեղադրողը] (իր իսկական իմաստով մեխանիզմ սարքողը), հետո repasseur de barillet (զսպանակի թմբուկն ու շնիկը պատրաստում է վերջնականապես), պողպատահղկիչը, անվահղկիչը, պտուտակահղկիչը, թվանկարիչը, էմալագործը (էմալով պատում է պղինձը), fabricant de pendants (միայն ժամացույցի տուփի կանթերն է շինում), finisseur de charniére [շառնիրագործը] (արուրե բութակը դնում է տուփի շառնիրի մեջ և այլն), faiseur de secret (դնում է տուփի մեջ այն զսպանակը, որը կափարիչը բաց է անում), graveur [փորագրիչը], ciseleur [դրվագիչը], polisseur de boîte [ժամացույցի տուփը հղկողը], և այլն և այլն, վերջապես, repasseur-ը [հավաքողը], որը հավաքում է ժամացույցի ամբողջ մեխանիզմը և գործի է գցում այն։ Ժամացույցի սակավաթիվ մասերն են միայն տարբեր ձեռքերից անցնում, և, վերջիվերջո, այդ բոլոր membra disjecta [անջատ անդամները] հավաքվում են միայն մեկ ձեռքի մեջ, որը դրանք հավաքում և մի մեխանիկական ամբողջություն է սարքում։ Քանի որ պատրաստի արդյունքն իր տարբեր տարրերի նկատմամբ ունի զուտ արտաքին հարաբերություն տվյալ արտադրության մեջ, ինչպես և նման այլ արտադրություններում, ուստի բազմաթիվ մասնագործ բանվորների համախմբումը միևնույն արհեստանոցում միայն պատահական երևույթ է։ Մասնական աշխատանքները, իրենց հերթին, կարող են կատարվել որպես առանձին ինքնուրույն արհեստներ, որ և տեղի ունի Վաադտ ու Նևշատել կանտոններում, մինչդեռ, օրինակ, Ժնևում կան ժամացույցի խոշոր մանուֆակտուրաներ, այսինքն՝ իրագործվում է մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիա՝ մեկ կապիտալի ղեկավարության ներքո։ Բայց այս վերջին դեպքում ևս թվատախտակները, զսպանակներն ու տուփերը հազվադեպ են պատրաստվում բուն մանուֆակտուրայում։ Արտադրության կոմբինացված մանուֆակտուրային եղանակն այստեղ միայն բացառիկ դեպքերում է շահավետ, որովհետև կոնկուրենցիան ամենից ավելի մեծ է տանն աշխատող բանվորների միջև, իսկ արտադրության տրոհումը բազմաթիվ հետերոգեն պրոցեսների՝ համարյա բացառում է աշխատանքի գործիքների կիրառումը հավաքական ուժերով, մինչդեռ կապիտալիստը տարածության մեջ ցրված արտադրության դեպքում տնտեսում է գործարանային շենքերի և այլ այդպիսի ծախքերը[32]։ Սակայն, պետք է նկատել, որ նաև այն մասնագործ բանվորների դրությունը, որոնք աշխատում են իրենց տանը, բայց ոչ իրենց, այլ կապիտալիստի (fabricant, établisseur) համար, բոլորովին տարբեր է միայն իր պատվիրատուների համար աշխատող ինքնուրույն արհեստավորի դրությունից[33]։

Մանուֆակտուրայի մի այլ տեսակը, նրա լիավարտ ձևը, արտադրում է այնպիսի արդյունքներ, որոնք անցնում են զարգացման կապակցված փուլերից, պրոցեսների մի հաջորդական շարքից. այսպես է, օրինակ, կարի ասեղի մանուֆակտուրան, որտեղ մետաղալարը 72 և նույնիսկ 92 սպեցիֆիկ մասնագործ բանվորների ձեռքից է անցնում։

Որչափով այդպիսի մանուֆակտուրան կոմբինացնում է սկզբում ցաքուցրիվ արհեստները, նա պակասեցնում է արդյունքի արտադրության առանձին փուլերի տարածական անջատումը։ Դրա հետ միասին կրճատվում է այն ժամանակը, որ անհրաժեշտ է արդյունքի՝ մի ստադիայից մի ուրիշ ստադիայի անցնելու համար, հետևապես կրճատվում է նաև այդ անցումների վրա ծախսվող աշխատանքը[34]։ Այսպիսով, արհեստի համեմատությամբ աշխատանքի ավելի մեծ արտադրողականություն է ձեռք բերվում, ընդ որում տվյալ դեպքում արտադրողականության աճումը բխում է ընդհանրապես մանուֆակտուրայի կոոպերատիվ բնույթից։ Մյուս կողմից, աշխատանքի բաժանման սկզբունքը, որ հատուկ է մանուֆակտուրային, առաջ է բերում մեկուսացում արտադրության այն տարբեր փուլերի, որոնք առանձնանում են միմյանցից որպես համապատասխան քանակությամբ արհեստային բնույթի ինքնուրույն մասնական աշխատանքներ։ Մեկուսացված ֆունկցիաների միջև կապ հաստատելն ու պահպանելն անհրաժեշտ է դարձնում արդյունքի մշտական փոխադրությունը մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք, մեկ պրոցեսից մի ուրիշ պրոցես։ Խոշոր արդյունաբերության տեսակետից այս հանգամանքը հանդես է գալիս որպես մանուֆակտուրայի համար մի բնորոշ, ծախքերը բարձրացնող, մանուֆակտուրայի բուն սկզբունքից բխող սահմանափակություն[35]։

Եթե մենք քննության առնենք հում նյութի մի որոշ քանակ, օրինակ, հնոտիներինը թղթի մանուֆակտուրայի մեջ, մետաղալարինը՝ ասեղի մանուֆակտուրայի մեջ, ապա կտեսնենք, որ այդ նյութը տարբեր մասնագործ բանվորների ձեռքում անցնում է արտադրության փուլերի հաջորդական մի սանդուղքով՝ մինչև որ, վերջապես, արդյունքն ստանում է իր ավարտուն ձևը։ Իսկ եթե արհեստանոցը դիտենք որպես մի ամբողջական մեխանիզմ, ապա կտեսնենք, որ հում նյութը միաժամանակ գտնվում է արտադրության բոլոր փուլերում։ Մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը գործիքներով զինված իր բազմաթիվ ձեռքերի մի մասով մետաղալար է քաշում, մինչդեռ միաժամանակ նրա մյուս ձեռքերն ու գործիքները ուղղում են այդ մետաղալարը, կտրում, ծայրերը սրում և այլն։ Պրոցեսի առանձին աստիճանների ժամանակային հաջորդական դասավորումը դարձել է նրանց տարածական դասավորում կողք-կողքի։ Սրա հետևանքով տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ պատրաստի ապրանք է ստացվում[36]։ Թեև այդ միաժամանակաթյունն առաջ է գալիս հավաքական պրոցեսի ընդհանուր կոոպերատիվ ձևից, բայց և այնպես, մանուֆակտուրան ո՛չ միայն պատրաստի ձևով գտնում է կոոպերացիայի պայմանները, այլև մասամբ ինքն է ստեղծում այդ պայմանները՝ արհեստային գործունեությունը տրոհելով նրա բաղկացուցիչ տարրերի։ Մյուս կողմից, նա աշխատանքի պրոցեսի այդ հասարակական կազմակերպությանը հասնում է միայն նրանով, որ տվյալ բանվորին գամում է միևնույն դետալին։

Քանի որ ամեն մի մասնագործ բանվորի մասնական արդյունքը միաժամանակ միևնույն արդյունքի զարգացման որոշ աստիճան է միայն, ուստի մի բանվորը մյուս բանվորին կամ բանվորների մի խումբը մյուս խմբին համապատասխան հում նյութ է մատակարարում։ Մեկի աշխատանքի արդյունքը կազմում է մյուսի աշխատանքի ելակետը։ Այսպիսով, մի բանվորն այստեղ անմիջաբար զբաղմունք է տալիս մյուսներին։ Այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնական պրոցեսում որոնելի օգտակար էֆեկտին հասնելու համար, սահմանվում է փորձի համաձայն, և մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, թե տվյալ աշխատաժամ տնակում պետք է տվյալ արդյունքը ձեռք բերվի։ Միայն այդ պայմանով կարող են աշխատանքի տարբեր, միմյանց լրացնող պրոցեսները կատարվել անընդհատ, ժամանակի ու տարածության մեջ կողք-կողքի։ Ակներև է, որ առանձին աշխատանքների, հետևապես, նաև բանվորների այդ անմիջական փոխադարձ կախումը նրանցից ամեն մեկին հարկադրում է իր ֆունկցիայի վրա գործադրելու միայն անհրաժեշտ աշխատաժամանակը, որի հետևանքով ստեղծվում է աշխատանքի մի բոլորովին այլ անընդհատություն, միատեսակություն, կանոնավորություն, կարգ[37] և, հատկապես, լարվածություն, քան այդ գոյություն ունի ինքնուրույն արհեստի մեջ և նույնիսկ պարզ կոոպերացիայում։ Այն օրենքը, որի համաձայն պրոդուկտի արտադրության վրա պետք է միայն հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսվի,— ապրանքային արտադրության ժամանակ երևան է գալիս ընդհանրապես միայն կոնկուրենցիայի արտաքին հարկադիր ճնշման ձևով, որովհետև, մակերեսորեն արտահայտվելով, ամեն մի առանձին արտադրող պետք է իր ապրանքը շուկայական գնով վաճառի։ Այնինչ մանուֆակտուրայի մեջ տվյալ աշխատաժամանակի ընթացքում տվյալ քանակությամբ արդյունք պատրաստելը դառնում է արտադրության բուն պրոցեսի տեխնիկական օրենքը[38]։

Սակայն տարբեր օպերացիաները անհավասար ժամանակ են պահանջում, ուստի և հավասար ժամանակամիջոցներում տալիս են տարբեր քանակի մասնական արդյունքներ։ Հետևաբար, քանի որ յուրաքանչյուր բանվոր շարունակ պետք է ամեն օր միևնույն օպերացիան կատարի, ուստի տարբեր օպերացիաների համար անհրաժեշտ են տարբեր թվով բանվորներ, օրինակ, տառաձուլարանում 4 ձուլիչին հարկավոր է 2 ծայրատող և մեկ հղկիչ, քանի որ ձուլիչը մեկ ժամում ձուլում է 2 000 տառ, ծայրատիչը ծայրատում է 4 000 և հղկիչը հղկում է 8 000 տառ։ Կոոպերացիայի սկզբունքն այստեղ վերադառնում է իր ամենապարզ ձևին՝ միատեսակ գործ անող բազմաթիվ անձերի միաժամանակ աշխատելուն, բայց հիմա այդ սկզբունքը որոշ օրգանական հարաբերություն է արտահայտում։ Այսպիսով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն պարզեցնում ու բազմապատկում է հասարակական հավաքական բանվորի որակապես տարբեր օրգանները, այլև մաթեմատիկական հաստատուն հարաբերություններ է ստեղծում այդ օրգանների քանակական չափերի միջև, այսինքն՝ բանվորների հարաբերական քանակի կամ բանվորական խմբերի հարաբերական մեծության միջև այդ հատուկ ֆունկցիաներից յուրաքանչյուրում։ Որակական անդամատման հետ միասին այդ բաժանումը զարգացնում է աշխատանքի հասարակական պրոցեսի քանակական նորմաներն ու պրոպորցիաները։

Քանի որ մասնագործ բանվորների տարբեր խմբերի միջև արտադրության որոշ չափերի համար փորձով սահմանված է ամենանպատակահարմար թվական հարաբերություն, ապա արտադրության այդ մասշտաբը կարելի է ընդլայնել, լոկ վերցնելով ամեն մի առանձին խմբի բանվորների թվի բազմապատիկը[39]։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ միևնույն անհատը որոշ աշխատանքներ նույնքան հեշտությամբ կարող է կատարել, անկախ այն հանգամանքից, մեծ թե փոքր չափերով են կատարվում դրանք, օրինակ, բարձրագույն հսկողության աշխատանքը, մասնական արդյունքները արտադրության մեկ փուլից մի ուրիշը փոխադրելը և այլն։ Ուստի, այդ աշխատանքները, որպես հատուկ բանվորների կողմից կատարվող ինքնուրույն ֆունկցիաներ, առանձնացնելը ձեռնտու է արտադրության մեջ զբաղված բանվորների թիվն ավելացնելիս, բայց այդպիսի ավելացումը պետք է միաժամանակ համապատասխան համամասնությամբ շոշափի նաև բոլոր խմբերին։

Յուրաքանչյուր առանձին խումբ, միևնույն մասնական ֆունկցիան կատարող բանվորների որոշ թիվ բաղկացած է միատեսակ տարրերից և ամբողջական մեխանիզմի մի առանձին օրգանն է կազմում։ Սակայն մի քանի մանուֆակտուրաներում յուրաքանչյուր առանձին խումբ արդեն մի անդամատված աշխատանքային մարմին է, այնինչ հավաքական մեխանիզմը կազմվում է այդ տարրական արտադրողական օրգանիզմները կրկնելու ու բազմապատկելու միջոցով։ Օրինակի համար վերցնենք շշերի մանուֆակտուրան։ Նա բաժանվում է երեք էապես տարբեր փուլերի։ Առաջին՝ նախապատրաստական փուլը՝ բովախառնուրդի պատրաստումը,— ավազի, կրի խառնումը և այլն, որից ապակին է ստացվում, և այդ խառնուրդի հալումն ու նրա փոխադրումը հեղուկ ապակե զանգվածի[40]։ Այս առաջին փուլում, ինչպես և եզրափակիչ փուլում — շշերի հանումը թրծման վառարաններից, նրանց տեսակավորումը, փաթեթումը և այլն — զբաղված են զանազան մասնագործ բանվորներ։ Այդ երկու փուլերի միջև գտնվում է շշերի արտադրությունն այդ բառի իսկական իմաստով, այսինքն՝ հեղուկ ապակեզանգվածի վերամշակումը շշերի։ Միևնույն վառարանի միևնույն անցքի մոտ աշխատում է մի ամբողջ խումբ, որն Անգլիայում «hole» [պատուհան] է կոչվում և կազմված է մի bottle maker-ից [շշագործից] կամ finisher-ից [վերջնահարդարիչից], մի blower-ից [փչողից], մի gatherer-ից [փարտիչից], մի putter up-ից [բացադարսիչից] կամ whetter off-ից [բացանետիչից] ու մի taker in-ից [հեռացնողից]։ Այս հինգ մասնագործ բանվորները հինգ հատուկ օրգաններ են ներկայացնում այն միասնական բանվորական մարմնի, որը կարող է գործել միայն որպես ամբողջություն, այսինքն՝ միայն որպես հինգ բանվորի անմիջական կոոպերացիա։ Եթե մարմնի հինգ անդամից մեկը պակասում է, ապա ամբողջ մարմինը կաթվածահար է լինում։ Բայց միևնույն հալոցավառարանը մի քանի անցք անի,— Անգլիայում, օրինակ, 4—6 անցք,— որոնցից յուրաքանչյուրի մոտ մի կավե աման կա հեղուկ ապակով, և նրանցից ամեն մեկի մոտ նույն հինգ մասնագիտությունն ունեցող բանվորների հատուկ խումբ է աշխատում։ Ամեն մի առանձին խմբի անդամատումն այստեղ անմիջաբար հիմնվում է աշխատանքի բաժանման վրա, մինչդեռ զանազան միատեսակ խմբերի միջև եղած կապը պարզ կոոպերացիան է, որի նպատակն է մեծ խնայողությամբ օգտագործել արտադրության միջոցներից մեկը, այս դեպքում հալոցավառարանը։ Յուրաքանչյուր այդպիսի վառարան իր 4—6 խմբերով, կարծես, մի տեսակ ինքնուրույն արհեստանոց է կազմում ապակի պատրաստելու համար, և ապակու մանուֆակտուրան ընդգրկում է այդպիսի մի քանի արհեստանոց֊ներ, որոնք ապահովված են համապատասխան հարմարանքներով ու բանվորներով՝ արտադրության սկզբնական ու եզրափակիչ փուլերի համար։

Վերջապես, մանուֆակտուրան, որոշ դեպքերում առաջ գալով տարբեր արհեստների կոմբինացիայից, կարող է, իր հերթին, զարգանալ ու դառնալ տարբեր մանուֆակտուրաների կոմբինացիա։ Այսպես, օրինակ, Անգլիայում խոշոր ապակեգործական ձեռնարկությունները իրենք են իրենց համար պատրաստում հրակայուն հալոցակճուճները, որովհետև այս վերջինների հատկությունից է էապես կախված արդյունքի հաջող կամ անհաջող որակը։ Արտադրության որոշ միջոցի մանուֆակտուրան այստեղ կապված է արդյունք պատրաստող մանուֆակտուրայի հետ։ Ընդհակառակը, որոշ արդյունք պատրաստող մանուֆակտուրան կարող է կապված լինել այնպիսի մանուֆակտուրաների հետ, որոնց համար տվյալ արդյունքը ինքը հում նյութ է ծառայում, կամ հետագայում միանում է այդ մանուֆակտուրաների արդյունքների հետ։ Այսպես, օրինակ, բյուրեղապակու մանուֆակտուրան երբեմն միացվում է ապակեհղկման մանուֆակտուրայի ու արուրաձուլման մանուֆակտուրայի հետ,— վերջինը ծառայում է զանազան ապակե իրերի մետաղե ագույցներ շինելու համար։ Միմյանց հետ միացած տարբեր մանուֆակտուրաներն այս դեպքում կազմում են մի հավաքական մանուֆակտուրայի տարածականորեն ավելի կամ պակաս չափով անջատված բաժիններ և միաժամանակ նաև արտադրության միմյանցից անկախ պրոցեսներ, ամեն մեկն աշխատանքի իր սեփական բաժանումով։ Չնայած որոշ առավելություններին, որոնք հատուկ են կոմբինացված մանուֆակտուրային, վերջինս իր հիմքի վրա որևէ իսկական տեխնիկական միասնության չի հասնում։ Այդ միասնությունն առաջ է գալիս այն ժամանակ միայն, երբ մանուֆակտուրան դառնամ է մեքենայական արտադրություն։

Մանուֆակտուրային ժամանակաշրջանը, որն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասեցումն արագորեն իր գիտակցական սկզբունքն է դարձնում[41], զարգացնում է մեքենաների սպորադիկ գործածությունը, հատկապես մի քանի տարրական նախապատրաստական պրոցեսների համար, որոնք մեծ թվով մարդիկ և ուժի մեծ ծախսում են պահանջում։ Այսպես, օրինակ, շուտով սկսեցին թղթի մանուֆակտուրայի մեջ հնոտիները քրքրելու համար հատուկ աղացներ, իսկ մետաղագործության մեջ հանքանյութը փշրելու համար մեքենայական սանդեր շինել[42]։ Մեքենայի ամենատարրական ձևը, հանձին ջրաղացի, Հռոմեական կայսրությունից է ժառանգված[43]։ Արհեստային ժամանակաշրջանը ևս մեզ թողել է մեծ գյուտեր՝ կողմնացույցը, վառոդը, տպագրությունն ու ավտոմատիկ ժամացույցը։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ մեքենան դեռ դրանից հետո էլ շարունակում է խաղալ այն երկրորդական դերը, որ Ադամ Սմիթը նրան հատկացնում է աշխատանքի բաժանման կողքին[44]։ Շատ կարևոր դեր խաղաց մեքենաների սպորադիկ կիրառումը XVII դարում, որովհետև նա այն ժամանակվա մեծ մաթեմատիկոսներին գործնական հենակետեր ու խթաններ տվեց արդի մեխանիկան ստեղծելու համար։

Մանուֆակտուրային ժամանակաշրջանի համար առանձնահատուկ մեխանիզմ է մնում բազմաթիվ մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը։ Այն տարբեր օպերացիաները, որոնք ապրանք արտադրողը կատարում է փոփոխակիորեն, և որոնք միահյուսվում են նրա աշխատանքի պրոցեսում որպես մի ամբողջություն, զանազան ընդունակությունների լարում են պահանջում նրանից։ Մի դեպքում նա պետք է ավելի շատ ուժ զարգացնի, մի այլ դեպքում՝ ավելի շատ ճարպկություն, երրորդ դեպքում՝ ավելի շատ ուշադրություն և այլն, բայց միևնույն անհատը հավասար չափով այդ բոլոր հատկություններով օժտված չի լինում։ Տարբեր օպերացիաների բաժանումից, առանձնացումից ու մեկուսացումից հետո բանվորները բաժանվում, դասավորվում և խմբավորվում են իրենց գերակշռող ընդունակությունների համեմատ։ Եթե, այդպիսով, բանվորների բնական առանձնահատկությունները կազմում են այն հողը, որի մեջ արմատներ է արձակում աշխատանքի բաժանումը, ապա, մյուս կողմից, մանուֆակտուրան, երբ նա արդեն մտցված է, զարգացնում է այն աշխատուժերը, որոնք հենց ի բնե պիտանի են միայն միակողմանի առանձնահատուկ ֆունկցիաների համար։ Հավաքական բանվորը հիմա վիրտուոզության միատեսակ աստիճանով օժտված է արտադրողի բոլոր ընդունակություններով և միևնույն ժամանակ դրանք ծախսում է ամենախնայողաբար, որովհետև նա իր ամեն մի օրգանը, որ անհատականացված է ի դեմս առանձին բանվորի կամ բանվորների առանձին խմբի, գործադրում է բացառապես իր առանձնահատուկ ֆունկցիան կատարելու համար[45]։ Մասնագործ բանվորի միակողմանիությունը և նույնիսկ ուղղակի թերությունները կազմում են նրա արժանիքը, երբ նա դառնում է հավաքական բանվորի օրգանը[46]։ Մեկ միակողմանի ֆունկցիային ընտելանալով, նա դառնում է բնազդական վստահությամբ գործող օրգան, իսկ հավաքական մեխանիզմի կապը նրան հարկադրում է մեքենայի մի առանձին մասի կանոնավորությամբ գործելու[47]։

Քանի որ հավաքական բանվորի տարբեր ֆունկցիաները կարող են ավելի պարզ և ավելի բարդ, ավելի կոպիտ և ավելի նուրբ լինել, ուստի նրա օրգանները, անհատական աշխատուժերը, կրթության խիստ տարբեր աստիճաններ են պահանջում, ուստի և խիստ տարբեր արժեք ունեն։ Այսպիսով, մանուֆակտուրան զարգացնում է աշխատուժերի մի հիերարխիա, որին համապատասխանում է աշխատավարձերի սանդուղքը։ Եթե, մի կողմից, անհատական բանվորը հարմարվում է այն միակողմանի ֆունկցիային, որի հետ նա կապված է իր ամբողջ կյանքում, ապա, մյուս կողմից, աշխատանքային տարբեր օպերացիաները նույն չափով հարմարեցվում են բնական ու ձեռք բերած ընդունակությունների միևնույն հիերարխիային[48]։ Մինչդեռ յուրաքանչյուր արտադրական պրոցես պահանջում է որոշ պարզ շարժումներ, որոնք հավասարապես մատչելի են ամեն մարդու։ Եվ այդպիսի շարժումները հիմա խզում են իրենց անհաստատ կապը արտադրական գործունեության ավելի բովանդակալից մոմենտների հետ և, ոսկրանալով, դառնում են առանձին բացառիկ ֆունկցիաներ։

Այդ պատճառով մանուֆակտուրան իր ընդգրկած ամեն մի արհեստի մեջ ստեղծում է, այսպես կոչված, անվարժ բանվորների կատեգորիա, որոնց խստորեն բացառում էր արտադրության արհեստային կազմակերպությունը։ Մանուֆակտուրան, մինչև վիրտուոզության աստիճան զարգացնելով միակողմանի մասնագիտությունն ընդհանրապես աշխատունակության հաշվին, ամեն մի զարգացման բուն պակասությունն էլ մի առանձին մասնագիտություն է դարձնում։ Հիերարխիկ աստիճանների կողքին հանդես է գալիս բանվորների պարզ բաժանումը վարժվածների ու անվարժների։ Վերջինների համար ուսուցման ծախքերը բոլորովին վերանում են, առաջինների համար նրանք արհեստավորների համեմատությամբ ավելի ցած են իրենց ֆունկցիաների պարզեցման հետևանքով։ Երկու դեպքում էլ աշխատուժի արժեքն ընկնում է[49]։ Բացառություններ են նկատվում այն դեպքում, երբ աշխատանքի պրոցեսի տրոհումն ստեղծում է կապակցված նոր ֆունկցիաներ, որոնք արհեստային արտադրության մեջ կա՛մ բոլորովին չկային, կա՛մ գոյություն ունեին սահմանափակ չափով։ Աշխատուժի համեմատական արժեքազրկումը, որ ուսուցման ծախքերի վերացման կամ նվազման հետևանք է, անմիջականորեն նշանակում է կապիտալի արժեքի ավելի զգալի ինքնաճում, որովհետև այն ամենը, որ կրճատում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ժամանակը, ընդլայնում է հավելյալ աշխատանքի բնագավառը։

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը։ Հիմա կարճառոտ շոշափենք աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու աշխատանքի հասարակական բաժանման միջև եղած հարաբերությունը, որն ամեն մի ապրանքային արտադրության ընդհանուր հիմքն է կազմում։

Եթե աչքի առաջ ունենանք միայն բուն աշխատանքը, ապա հասարակական արտադրության բաժանումը նրա այնպիսի խոշոր սեռերի, ինչպես հողագործությունը, արդյունաբերությունը և այլն, կարելի է անվանել աշխատանքի ընդհանուր [im Allgemeinen] բաժանում, արտադրության այդ սեռերի տրոհումը տեսակների ու ենթատեսակների` աշխատանքի հատուկ [im Besonderen] բաժանում, իսկ աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում՝ աշխատանքի եզակի [im Einzelnen] բաժանում[50]։

Աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և անհատի համապատասխան սահմանափակումն զբաղմունքի որոշ ոլորտով, ունի, ինչպես և աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի ներսում, զարգացման երկու հակադիր ելակետներ։ Ընտանիքի սահմաններում [Տես 50a ծանոթ.] — իսկ հետագա զարգացմամբ տոհմի սահմաններում — աշխատանքի բնական բաժանումը ծագում է սեռի ու տարիքի տարբերություններից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա, և աշխատանքի այդ բաժանումը իր ոլորտն ընդարձակում է հասարակական կյանքի ծավալմանը, բնակչության աճմանը, իսկ առանձնապես երկու տարբեր տոհմերի միջև ընդհարումներ ծագելուն և մի տոհմը մյուս տոհմերին ենթարկվելուն զուգընթաց։ Մյուս կողմից, ինչպես ես արդեն նկատել եմ, արդյունքների փոխանակությունը ծագում է այն կետերում, որտեղ շփման մեջ են մտնում տարբեր ընտանիքներ, տոհմեր, համայնքներ, որովհետև մարդկային կուլտուրայի սկզբում ո՛չ թե առանձին անհատները, այլ ընտանիքները, տոհմերը և այլ խմբերն են հարաբերության մեջ մտնում միմյանց հետ որպես ինքնուրույն միավորներ։ Տարբեր համայնքներ արտադրության տարբեր միջոցներ ու տարբեր կենսամիջոցներ են գտնում իրենց շրջապատող բնության մեջ։ Այդ պատճառով նրանք միմյանցից տարբերվում են արտադրության եղանակով, ապրելակերպով և իրենց արտադրած արդյունքներով։ Դրանք այն բնաճուն տարբերություններն են, որոնք համայնքների շփման պրոցեսում առաջացնում են արդյունքների փոխադարձ փոխանակություն, հետևապես և այդ արդյունքների աստիճանական փոխարկում ապրանքների։ Փոխանակությունը տարբերության չի ստեղծում արտադրության ոլորտների միջև, բայց արդեն միմյանցից տարբերվող ոլորտների միջև կապ է հաստատում և դրանք դարձնում է հասարակական ամբողջական արտադրության ավելի կամ պակաս չափով իրարից կախում ունեցող ճյուղեր։ Այստեղ աշխատանքի հասարակական բաժանումն առաջ է գալիս փոխանակության միջոցով, որը կատարվում է արտադրության սկզբում տարբեր, բայց իրարից անկախ ոլորտների միջև։ Այնտեղ, որտեղ ելակետը աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանումն է, անմիջաբար շաղկապված ամբողջության առանձին օրգանները բաժանվում, քայքայվում են,— ընդ որում այդ քայքայման գլխավոր խթան է հանդիսանում օտար համայնքների հետ կատարվող ապրանքափոխանակությունը,— և դառնում են ինքնուրույն, պահպանելով այն փոխադարձ կապը միայն, որ հաստատվում է տարբեր աշխատանքների միջև այդ աշխատանքների արդյունքների, որպես ապրանքների, փոխանակման միջոցով։ Մի դեպքում իր ինքնուրույնությունը կորցնում է այն, ինչ որ առաջ ինքնուրույն էր, մյուս դեպքում՝ ինքնուրույն է դառնում այն, ինչ որ առաջ ինքնուրույն չէր։

Աշխատանքի զարգացած ու ապրանքափոխանակության միջոցով իրականացվող ամեն մի բաժանման հիմքը քաղաքի և գյուղի անջատումն է իրարից[51]։ Կարելի է ասել, որ հասարակության ամբողջ տնտեսական պատմությունն ամփոփվում է այդ հակադրության շարժման մեջ, որի վրա սակայն մենք այստեղ ավելի կանգ չենք առնի։

Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանման նյութական նախադրյալը, ինչպես տեսանք, միաժամանակ զբաղված բանվորների որոշ թիվն է. հասարակության ներսում աշխատանքի բաժանման դեպքում նույնպիսի դեր է խաղում բնակչության մեծությունն ու խտությունը, որն այստեղ փոխարինում է մարդկանց կուտակումը միևնույն արհեստանոցում[52]։ Բայց բնակչության այդ խտությունը ինչ-որ հարաբերական բան է։ Համեմատաբար նոսր բնակչություն, բայց հաղորդակցության զարգացած միջոցներ ունեցող երկիրն ավելի խիտ բնակչություն ունի, քան ավելի շատ բնակչություն, բայց հաղորդակցության անզարգացած միջոցներ ունեցող երկիրը. այս իմաստով, ամերիկյան միության հյուսիսային նահանգներն ավելի խիտ բնակչություն ունեն, քան, օրինակ, Հնդկաստանը[53]։

Որովհետև ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալն են, ուստի աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պահանջում է, որ աշխատանքի բաժանումը հասարակության ներսում արդեն հասունացման մի որոշ աստիճանի հասած լինի։ Ընդհակառակը, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, իր հերթին, ազդում, է՛լ ավելի է զարգացնում և անդամատում աշխատանքի հասարակական բաժանումը։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացման հետ ավելի ու ավելի են դիֆերենցիացման ենթարկվում արտադրության նաև այն ճյուղերը, որտեղ պատրաստվում են այդ գործիքները[54]։ Երբ մանուֆակտուրային տիպով կառուցված արտադրությունը տարածվում է արդյունաբերության որևէ ճյուղի վրա, որը մինչև հիմա կապված է եղել մյուսների հետ որպես գլխավոր կամ օժանդակ արդյունաբերություն, և կատարվել է նույն արտադրողների միջոցով, ապա իսկույն տեղի է ունենում անջատում ու փոխադարձ առանձնացում։ Եթե մանուֆակտուրան ընդգրկում է տվյալ ապրանքի արտադրության առանձին փուլը, ապա ապրանքի արտադրության տարբեր փուլերը դառնում են ինքնուրույն զբաղմունքներ։ Արդեն վերը նշեցինք, թե որտեղ պատրաստի արդյունքը մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումն է, մասնական աշխատանքները կարող են, իրենց հերթին, ինքնուրույնություն ձեռք բերել, որպես առանձին արհեստներ։ Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումն ավելի լրիվ ձևով կիրառելու համար արտադրության տվյալ ճյուղը տրոհվում է տարբեր և այն էլ երբեմն բոլորովին նոր մանուֆակտուրաների, նայած նրա հում նյութերի տարբերությանը և այն տարբեր ձևերին, որ կարող է ընդունել միևնույն հում նյութը։ Այսպես, XVIII դարի առաջին կեսում արդեն միայն Ֆրանսիայում 100-ից ավելի տարբեր տեսակի մետաքսե կտորներ էին գործվում, և, օրինակ, Ավինյոնում գոյություն ուներ օրենք, որի համաձայն «ամեն մի աշկերտ պետք է ամբողջովին ֆաբրիկացիայի միայն մեկ տեսակի ուսումնասիրությանը նվիրվի և միաժամանակ չսովորի մի քանի արդյունքներ պատրաստելու եղանակները»։ Աշխատանքի տերիտորիալ բաժանումը, որն արտադրության առանձին ճյուղերն ամրակցում է երկրի առանձին շրջաններին, նոր զարկ է ստանում շնորհիվ մանուֆակտուրային արտադրության, որը շահագործում է ամեն մի առանձնահատկություն[55]։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում հասարակության մեջ կատարվող աշխատանքի բաժանմանը հարուստ նյութ են տալիս համաշխարհային շուկայի ընդարձակումն ու գաղութային սիստեմը, ընդ որում թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխատանքի հասարակական բաժանման ընդհանուր գոյապայմանների շրջանին են պատկանում։ Այստեղ կարիք չկա կանգ առնելու այն հարցի վրա, թե տնտեսական բնագավառի հետ միասին աշխատանքի բաժանումը ինչպես է ընդգրկում հասարակության բոլոր մյուս ոլորտները և ամեն տեղ դառնում այն նեղ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտացման, մարդու այն միակողմանիության հիմքը, որի առիթով դեռ Ա. Ֆերգյուսոնը, Ադամ Սմիթի ուսուցիչը, բացականչել է. «Մենք հելոտների ազգ ենք, և մեր մեջ ազատ մարդ չկա»[56]։

Սակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտադրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով[57]։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում[58]։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [Տես 58a ծանոթ.]։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակ հպատակեցումը կապիտալի իշխանությանը, նույն այդ բուրժուական գիտակցությունը նույնպիսի խանդով վատաբանում է արտադրության հասարակական պրոցեսի ամեն մի գիտակից հասարակական վերահսկողություն ու կարգավորում, որպես ոտնձգություն՝ ուղղված սեփականության անձեռնմխելի իրավունքների, ազատության ու անհատական կապիտալիստի ինքնորոշող «հանճարի» դեմ։ Շատ բնորոշ է, որ գործարանային սիստեմի ոգևորված ջատագովները հասարակական աշխատանքի ամեն տեսակ ընդհանուր կազմակերպության դեմ ավելի զորեղ առարկություն չեն գտնում, քան այն մատնանշումը, թե այդպիսի կազմակերպությունն ամբողջ հասարակությունը մի գործարան կդարձներ։

Եթե արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող հասարակության մեջ աշխատանքի հասարակական բաժանման անարխիան և աշխատանքի մանուֆակտուրային բաժանման բռնակալությունը փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, ապա, ընդհակառակը, հասարակության ավելի վաղ ձևերը, որոնց մեջ արհեստների առանձնացումը բնականորեն զարգանում, հետո բյուրեղանում և, վերջապես, ամրապնդվում է օրենքով,— ներկայացնում են, մի կողմից, հասարակական աշխատանքի պլանաչափ ու ավտորիտար կազմակերպության պատկեր, մյուս կողմից, բոլորովին բացառում են աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում կամ այդ բաժանումը զարգացնում են գաճաճային մասշտաբով, կամ միայն սպորադիկ ու պատահական կերպով[59]։

Այսպես, օրինակ, հնդկական այն նախնադարյան փոքրիկ համայնքները, որոնք մասամբ դեռ մինչև այժմ էլ պահպանվել են, հիմնված են հողի համայնական տիրապետության վրա, հողագործության ու արհեստի անմիջական միացման վրա և աշխատանքի կայունացած բաժանման վրա, որը ամեն մի նոր համայնք հիմնվելիս արտադրության պատրաստի պլան և սխեմա է տալիս։ Յուրաքանչյուր այդպիսի համայնք կազմում է մի ինքնաբավ արտադրական ամբողջություն, որի արտադրության բնագավառն ընդգրկում է 100-ից մինչև մի քանի հազար ակր։ Արդյունքների գլխավոր մասսան արտադրվում է բուն համայնքի անմիջական սպառման համար և ոչ որպես ապրանք, ուստի և ինքը՝ արտադրությունը կախված չէ ամբողջ հնդիկ հասարակության մեջ տեղի ունեցող աշխատանքի այն բաժանումից, որն իրականանում է ապրանքափոխանակության միջոցով։ Միայն արդյունքի ավելցուկն է ապրանք դառնում, ընդ որում նրա մի զգալի մասը կենտրոնանում է պետության ձեռքում, դեպի որը անհիշելի ժամանակներից սկսած հոսում է արդյունքի մի որոշ քանակ որպես նատուրալ ռենտա։ Հնդկաստանի տարբեր մասերում համայնքի տարբեր ձևեր են հանդիպում։ Ամենապարզ տիպի համայնքներում հողի մշակումը կատարվում է համատեղ, ընդ որում արդյունքը բաշխվում է առանձին անդամների միջև, այնինչ ամեն մի ընտանիք մտնելով, գործելով և այլ աշխատանքով զբաղվում է ինքնուրույն կերպով՝ որպես տնային օժանդակ արհեստով։ Միատեսակ աշխատանքով զբաղված այս մասսայի կողքին մենք տեսնում ենք համայնքի «գլխավորին», որը մի անձի մեջ միացնում է դատավորին, ոստիկանապետին ու հարկահավաքին, հաշվապահին, որը հողագործական օպերացիաների հաշիվներն է պահում և դրան վերաբերող ամեն ինչ գրանցում և ցուցակագրում է. մի երրորդ պաշտոնյայի, որ հետապնդում է հանցագործներին, պաշտպանում է օտարերկրյա ուղևորներին և նրանց մի գյուղից մի ուրիշ գյուղ է առաջնորդում. սահմանապահին, որ համայնքի սահմանները պահպանում է հարևան համայնքների ոտնձգություններից. ջրամբարների հսկիչին, որը դաշտերի ոռոգման համար անհրաժեշտ ջուր է բաշխում հանրային ջրամբարներից. բրահմանին, որը կրոնական պաշտամունքի ֆունկցիաներն է կատարում, դպրոցական ուսուցչին, որը համայնքի երեխաներին ավազի վրա գրել-կարդալ է սովորեցնում, օրացուցագետ բրահմանին, որը, իբրև աստղագետ, ցույց է տալիս ցանելու, հնձելու ժամանակները և առհասարակ բարենպաստ ու աննպաստ ժամանակը զանազան հողագործական աշխատանքների համար, դարբնին ու հյուսնին, որոնք պատրաստում և նորոգում են հողագործական բոլոր գործիքները. բրուտին, որ ամաններ է շինում ամբողջ գյուղի համար, վարսավիրին. լվացարարին, որ շորեր է լվանում, արծաթագործին, տեղ-տեղ էլ՝ բանաստեղծին, որը մի քանի համայնքներում փոխարինում է արծաթագործին, ուրիշ համայնքներում էլ ուսուցչին։ Այս մի դյուժին անձերը պահվում են ամբողջ համայնքի հաշվին։ Եթե աճում է բնակչությունը, անմշակ հողի վրա հիմնվում է մի նոր համայնք հնի տիպարով։ Համայնքի մեխանիզմը հանդես է բերում աշխատանքի պլանաչափ բաժանում, բայց աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն աներևակայելի է, քանի որ դարբնի, հյուսնի և մյուսների համար շուկան անփոփոխ է մնում և լավագույն դեպքում, նայած գյուղի մեծությանը, մեկ դարբնի, բրուտի և մյուսների փոխարեն պատահում են երկուսը-երեքը[60]։ Համայնական աշխատանքի բաժանումը կարգավորող օրենքն այստեղ գործում է բնության օրենքի անխախտ իշխանությամբ — ամեն մի առանձին արհեստավոր, օրինակ, դարբինը և մյուսները, իր զբաղմունքին վերաբերող բոլոր օպերացիաները կատարում է խստորեն սահմանված ավանդական եղանակով և, սակայն, միանգամայն ինքնուրույնորեն, ոչ մի հեղինակություն չճանաչելով արհեստանոցի սահմաններում։ Այդ ինքնաբավ համայնքները շարունակ իրենց վերարտադրում են միևնույն ձևով և կործանվելու դեպքում դարձյալ վերականգնվում են միևնույն տեղում, նույն անունով[61]։ Նրանց արտադրական մեխանիզմի այս պարզությամբ է բացատրվում ասիական հասարակությունների այն անփոփոխության գաղտնիքը, որ այնպես սուր հակապատկեր է կազմում ասիական պետությունների մշտական կործանման ու նորաստեղծման և նրանց դինաստիաների արագ փոփոխման համեմատությամբ։ Քաղաքականության ամպամած մթնոլորտում տեղի ունեցող փոթորիկները չեն շոշափում այդ հասարակության հիմնական տնտեսական տարրերի կառուցվածքը։

Համքարային օրենքները, ինչպես արդեն հիշատակվեց, խիստ կերպով սահմանափակելով ա՛յն ենթավարպետների թիվը, որոնց աշխատանք տալու իրավունք ուներ մեկ վարպետը, դրանով էլ հենց պլանաչափորեն արգելք էին լինում համքարային վարպետների կապիտալիստ դառնալուն։ Նմանապես՝ վարպետը կարող էր ենթավարպետներ բանեցնել բացառապես այն արհեստում միայն, որի վարպետն էր ինքը։ Համքարությունն իրեն եռանդագին պաշտպանում էր վաճառականական կապիտալի,— համքարությունների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի,— ամեն մի ոտնձգությունից։ Վաճառականը կարող էր ամեն տեսակ ապրանք գնել, բայց ո՛չ աշխատանքը որպես ապրանք։ Նրան հանդուրժում էին լոկ իբրև արհեստի արդյունքների հավաքագնորդի։ Եթե արտաքին հանգամանքները առաջ էին բերում աշխատանքի արագ ընթացող բաժանում, ապա գոյություն ունեցող համքարությունները տրոհվում էին ենթատեսակների, կամ նոր համքարություններ էին հիմնվում հների կողքին, սակայն առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն արհեստանոցում։ Այդպիսով, թեև համքարային կազմակերպությունը առաջ էր բերում արհեստների առանձնացում, մեկուսացում ու զարգացում և դրանով մանուֆակտուրային ժամանակաշրջանի նյութական նախադրյալ էր ծառայում, այնուամենայնիվ, ինքը՝ համքարային կազմակերպությունը, բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ և ամբողջությամբ բանվորն այնքան էր սերտաճում իր արտադրամիջոցի հետ, որքան խխունջը խեցեպատյանի հետ, և, հետևապես, պակասում էր մանուֆակտուրայի առաջին հիմքը՝ արտադրության միջոցների առանձնացումը՝ որպես բանվորի դեմ կանգնած կապիտալ։

Մինչդեռ աշխատանքի բաժանումը ամբողջ հասարակության մեջ — միևնույն է, ապրանքափոխանակության միջոցով է այն կատարվում, թե դրանից անկախ — հատուկ է ամենատարբեր հասարակական-տնտեսական ֆորմացիաներին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն արտադրության կապիտալիստական եղանակի միանգամայն յուրահատուկ ծնունդն է։

5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Միևնույն կապիտալի հրամանատարության տակ զգալի թվով բանվորների կենտրոնացումը կազմում է ինչպես ընդհանրապես կոոպերացիայի, այնպես է մանուֆակտուրայի բնական ելակետը։ Իր հերթին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը տեխնիկական անհրաժեշտություն է դարձնում գործադրվող բանվորների թվական աճումը։ Այժմ աշխատանքի առկա բաժանումն է թելադրում բանվորների այն մինիմումը, որ առանձին կապիտալիստը պետք է աշխատեցնի։ Մյուս կողմից, աշխատանքի հետագա բաժանման առավելությունները կապված են բանվորների թվի նոր ավելացման հետ, որն իրագործելի է միայն այն եղանակով, որ միանգամից որոշ համամասնություններով ձեռնարկվում է բոլոր տարբեր արտադրական խմբերի ավելացմանը։ Բայց կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ միասին պետք է աճի նաև նրա հաստատուն մասը, ո՛չ միայն արտադրության ընդհանուր պայմանների չափերը,— շենքերը, հնոցները և այլն,— այլև հատկապես հում նյութի քանակը, որը է՛լ ավելի արագ է աճում, քան բանվորների թիվը։ Հում նյութերի այն մասսան, որ տվյալ ժամանակամիջոցում սպառում են տվյալ թվով բանվորները, աճում է նույն համամասնությամբ, որով աճում է աշխատանքի արտադրողականությունը, որպես աշխատանքի բաժանման հետևանք։ Այսպիսով, առանձին կապիտալիստին անհրաժեշտ կապիտալի նվազագույն գումարի աճումը կամ հասարակական կենսամիջոցների ու արտադրամիջոցների հարաճուն փոխարկումը կապիտալի՝ հենց մանուֆակտուրայի տեխնիկական բնույթից ծագող մի օրենք է[62]։

Մանուֆակտուրայի, ինչպես և պարզ կոոպերացիայի մեջ գործող աշխատանքային մարմինը կապիտալի գոյության ձև է։ Արտադրական հասարակական մեխանիզմը, որ բաղկացած է բազմաթիվ անհատական՝ մասնագործ բանվորներից, պատկանում է կապիտալիստին։ Այդ պատճառով էլ աշխատանքի զանազան տեսակների կոմբինացիայից առաջացող արտադրողական ուժը երևան է գալիս որպես կապիտալի արտադրողական ուժ։ Մանուֆակտուրան, այս բառի իսկական իմաստով, ո՛չ միայն կապիտալի հրամանատարությանն ու կարգապահությանն է ենթարկում այն բանվորներին, որոնք առաջ ինքնուրույն էին, այլև, բացի դրանից, հենց բանվորների միջև հիերարխիկ սանդուղք է ստեղծում։ Մինչդեռ պարզ կոոպերացիան հիմնականում անփոփոխ է թողնում առանձին անձերի աշխատանքի եղանակը, մանուֆակտուրան ռևոլյուցիոնացնում է այդ եղանակը վարից վեր և, ամբողջովին իրեն ենթարկելով բանվորի անհատական աշխատուժը, հենց արմատից հարված է հասցնում այդ ուժին։ Մանուֆակտուրան բանվորին այլանդակում է, արհեստականորեն պատվաստելով նրա մեջ միայն մեկ միակողմանի հմտություն և ճնշելով նրա արտադրողական հակումների ու ձիրքերի ամբողջ աշխարհը, ինչպես Լա-Պլատայի պետություններում կենդանուն մորթում են՝ նրա մորթին կամ նրա ճարպը ստանալու համար։ Ո՛չ միայն առանձին մասնական աշխատանքներն են բաշխվում տարբեր անհատների միջև, այլև ինքը անհատն է բաժանվում, դառնում տվյալ մասնական աշխատանքի ավտոմատ՝ գործիք[63], և, այդպիսով, իրականանում է Մենենիոս Ագրիպպայի այն տափակամիտ առակը, որը մարդուն պատկերում է որպես իր սեփական մարմնի մի մասը[64]։ Եթե բանվորն սկզբում իր աշխատ ուժը վաճառում էր կապիտալին, որովհետև նյութական միջոցներ չուներ ապրանք արտադրելու համար, ապա այժմ հենց նրա անհատական աշխատուժը չի կարող օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ չի վաճառված կապիտալին։ Այդ ուժը ընդունակ է գործելու միայն ուրիշների հետ կապակցված, և այդ կապն իրականանում է նրա վաճառքից հետո միայն, կապիտալիստի արհեստանոցում։ Իր բնական ունակությունների համաձայն որևէ ինքնուրույն բան անելու հնարավորությունից զրկված՝ մանուֆակտուրային բանվորն արտադրողական գործունեություն է զարգացնում արդեն միայն որպես կապիտալիստի արհեստանոցի կցորդ[65]։ Ինչպես որ ընտրյալ ժողովրդի ճակատին գրված էր, թե նա Եհովայի սեփականությունն է, այնպես էլ աշխատանքի բաժանումը մանուֆակտուրային բանվորի վրա դնում է կապիտալի սեփականության դրոշմը։

Այն գիտելիքները, շրջահայացությունն ու կամքը, որ թեկուզ փոքր չափով դրսևորում է ինքնուրույն հողագործը կամ արհեստավորը,— նման այն վայրենուն, որ ռազմական ամբողջ արվեստը դրսևորում է իր անձնական խորամանկությամբ ու ճարպկությամբ,— այդ բոլորն այստեղ պահանջվում է միայն ամբողջ արհեստանոցից։ Արտադրության հոգևոր կարողություններն իրենց մասշտաբն ընդարձակում են մի ուղղությամբ հենց այն պատճառով, որ այլ շատ ուղղություններով նրանք իսպառ չքանում են։ Այն, ինչ կորցնում են մասնագործ բանվորները, նրանց ի հակակշիռ կենտրոնանում է կապիտալի մեջ[66]։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հետևանքն այն է, որ արտադրության հյութական պրոցեսի հոգևոր պոտենցիաները կանգնած են բանվորների հանդեպ որպես օտար սեփականություն ու նրանց ստրկացնող ուժ։ Անջատման այդ պրոցեսն սկսվում է պարզ կոոպերացիայի մեջ, որտեղ կապիտալիստն առանձին բանվորի նկատմամբ հասարակական-աշխատանքային մարմնի միասնության ու կամքն է ներկայացնում։ Այդ պրոցեսն է՛լ ավելի է զարգանում մանուֆակտուրայի մեջ, որը խեղում է բանվորին՝ նրան դարձնելով մասնագործ բանվոր։ Նա իր ավարտին է հասնում խոշոր արդյունաբերության մեջ, որը գիտությունը, որպես արտադրության ինքնուրույն պոտենցիա, զատում է աշխատանքից և նրան ստիպում է ծառայելու կապիտալին[67]։

Մանուֆակտուրայի մեջ հավաքական բանվորի, հետևապես նաև կապիտալի հարստացումը հասարակական արտադրողական ուժերով պայմանավորված է բանվորի աղքատացմամբ անհատական արտադրողական ուժերով։ «Տգիտությունն արդյունաբերության, ինչպես և սնահավատության մայրն է։ Մտածողության ու երևակայության ուժը ենթակա է սխալների, բայց ձեռքը կամ ոտքը որոշ ձևով շարժելու սովորությունը ո՛չ մեկից է կախված ու ո՛չ էլ մյուսից։ Ուստի մանուֆակտուրաներն ամենից ավելի ծաղկում են այնտեղ, որտեղ հոգեկան կյանքն ամենից ավելի է ճնշված, այնպես որ արհեստանոցը կարող է դիտվել որպես մի մեքենա, որի մասերը մարդիկ են կազմում»[68]։ Եվ իրոք, XVIII դարի կեսին մի քանի մանուֆակտուրաներ գերադասում էին կիսաապուշներ բանեցնել որոշ այնպիսի պարզ օպերացիաներ կատարելու համար, որոնք, սակայն, գործարանային գաղտնիք են կազմում[69]։

«...Մարդկանց մեծ մասի մտավոր ընդունակությունները և զարգացումը,— ասում է Ա. Սմիթը, հանհրաժեշտորեն գոյանում են նրանց սովորական զբաղմունքներին համապատասխան։ Այն մարդը, որի ամբողջ կյանքն անց է կենում սակավաթիվ պարզ օպերացիաներ կատարելով... առիթ ու անհրաժեշտություն չի ունենում իր մտավոր ընդունակությունները խորացնելու կամ իր խելամտությունը մարզելու... այնքան բթամիտ ու տգետ է դառնում, ինչքան միայն կարող է դառնալ մարդկային էակը»։ Մասնագործ բանվորի բթամտությունը նկարագրելուց հետո Սմիթը շարունակում է. «Նրա անշարժ կյանքի միապաղաղությունը, բնականաբար, ոչնչացնում է նրա բնավորության արիությունը... Այդ միապաղաղությունը թուլացնում է նույնիսկ նրա մարմնի գործունեությունը և նրան անընդունակ է դարձնում իր ուժերը քիչ թե շատ տևականորեն լարելու որևէ այլ զբաղմունքի համար, բացի նրանից, ինչին նա ընտելացրած է։ Այսպիսով, նրա հատուկ արհեստի մեջ երևան եկող հմտությունն ու կարողությունը ձեռք է բերված նրա մտավոր, սոցիալական ու ռազմական հատկությունների հաշվին։ Բայց ամեն մի զարգացած քաղաքակիրթ հասարակության մեջ այս վիճակի մեջ պետք է ընկնեն անխուսափելիորեն աշխատավոր չքավորները (the labouring poor) այսինքն՝ ժողովրդի գլխավոր մասսան»[70]։ Որպեսզի կանխվի ժողովրդական մասսայի կատարյալ հաշմանդամացումը՝ աշխատանքի բաժանման այդ հետևանքով, Ա. Սմիթը հանձնարարում է ժողովրդական կրթության պետական կազմակերպություն, սակայն ամենազգուշավոր, նվազագույն դոզաներով։ Սրա դեմ միանգամայն հետևողականորեն առարկում է նրա ֆրանսիացի թարգմանիչ ու մեկնաբան Գառնյեն, որն առաջին կայսրության ժամանակ բնականորեն դարձավ սենատոր։ Ժողովրդական կրթությունը, նրա կարծիքով, հակասում է աշխատանքի բաժանման առաջին օրենքին, ժողովրդական կրթության կազմակերպումով մենք «ոչնչացման դատապարտած կլինեինք մեր ամբողջ հասարակական սիստեմը»։ «Ինչպես աշխատանքի ամեն մի ուրիշ բաժանում,— ասում է նա,— ֆիզիկական աշխատանքի անջատումը մտավոր աշխատանքից[71] ավելի ու ավելի խոր ու վճռական է դառնում այն չափով, որչափով հարստանում է հասարակությունը (նա ճիշտ է գործածում այս արտահայտությունը՝ դրանով կապիտալը, հողատիրությունն ու նրանց պետությունը նշելու համար)։ Աշխատանքի այդ բաժանումն էլ, նրա մյուս տեսակների նման, անցյալ պրոգրեսի հետևանքը և ապագա պրոգրեսի պատճառն է... Մի՞թե կառավարությունը պետք է աշխատանքի այդ բաժանման դեմ գործի և նրա բնական ընթացքը կասեցնի։ Մի՞թե նա պետք է պետական եկամուտների մի մասի ծախսի մի այնպիսի փորձի վրա, որի նպատակն է խճճել ու իրար խառնել աշխատանքի երկու դասակարգերը, որոնք ձգտում են բաժանման ու առանձնացման»[72]։

Հոգեկան ու մարմնական որոշ հաշմանդամացում անխուսափելի է նույնիսկ ամբողջ հասարակության ներսում կատարվող աշխատանքի բաժանման ժամանակ։ Բայց որովհետև մանուֆակտուրային ժամանակաշրջանն աշխատանքի տարբեր ճյուղերի այս հասարակական երկճեղքումը շատ հեռուներն է տանում, և, մյուս կողմից, որովհետև աշխատանքի միայն սպեցիֆիկ մանուֆակտուրային բաժանումն է անհատին հարվածում հենց նրա կենսահիմքից, ուստի միայն մանուֆակտուրային ժամանակաշրջանն է նյութ և խթան տալիս արդյունաբերական ախտաբանության համար[73]։

«Մարդու անդամատումը մահապատիժ է կոչվում, եթե նա մահվան դատավճիռ է ստացել, սպանություն է կոչվում, եթե նա դատարանով մահվան չի դատապարտված։ Աշխատանքի անդամատումը ժողովրդի սպանություն է»[74]։

Աշխատանքի բաժանման վրա հանգչող կոոպերացիան, այսինքն` մանուֆակտուրան, իր սկզբում մի տարերային, բնաճուն գոյացություն է ներկայացնում։ Բայց հենց որ նա որոշ կայունություն ու տարածման բավականաչափ լայնություն է ձեռք բերում, դառնում է արտադրության կապիտալիստական եղանակի գիտակցական, պլանաչափ ու սիստեմատիկ ձև։ Բառի բուն իմաստով՝ մանուֆակտուրայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպե՛ս նրա համար բնորոշ աշխատանքի բաժանումը սկզբում զուտ փորձնականորեն, կարծես թե գործող անձերի թիկունքում, նպատակահարմար ձևեր է ձեռք բերում, իսկ հետո, համքարային արհեստի նման, ձգտում է մի անգամ գտած ձևը տրադիցիայով ամրապնդելու և, առանձին դեպքերում, կայունացնելու ամբողջ դարերով։ Եթե այդ ձևը փոխվում է, ապա, բացառությամբ բոլորովին երկրորդական փոփոխությունների, միշտ փոխվում է միայն աշխատանքի գործիքների ռևոլուցիայի հետևանքով։ Արդի մանուֆակտուրան — ես այստեղ չեմ խոսում մեքենաների կիրառման վրա հիմնված խոշոր արդյունաբերության մասին,— կա՛մ արդեն պատրաստի ձևով է գտնում իր disjecti membra poetae-ն, օրինակ, հագուստեղենի մանուֆակտուրան այն խոշոր քաղաքներում, որտեղ նա ծագում է,— և նրան մնում է միայն հավաքել այդ ցիրուցան անդամները, կա՛մ բաժանման սկզբունքն աչքի է ընկնում ինքն իրեն, պահանջելով պարզապես արհեստային արտադրության առանձին օպերացիաների (օրինակ, կազմարարության մեջ) հանձնում առանձին մասնագործ բանվորների։ Այդպիսի դեպքերում նույնիսկ մի շաբաթվա փորձ էլ չի պահանջվում, որպեսզի գտնվի յուրաքանչյուր ֆունկցիան կատարելու համար անհրաժեշտ ձեռքերի միջև եղած պահանջվող պրոպորցիան[75]։

Արհեստային գործունեության անդամատման, աշխատանքի գործիքների մասնականացման, մասնագործ բանվորների գոյացման, նրանց խմբավորման ու մի հավաքական մեխանիզմի մեջ կոմբինացնելու միջոցով աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ստեղծում է արտադրության հասարակական պրոցեսների որակական անդամատում և քանակական համամասնականություն, այսինքն՝ ստեղծում է հասարակական աշխատանքի որոշ կազմակերպություն և միաժամանակ զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական նոր ուժ։ Որպես արտադրության հասարակական պրոցեսի առանձնահատուկ կապիտալիստական ձև — իսկ այն պատմական հիմքի վրա, որի վրա նա ծագում է, նա կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը լոկ մի առանձին մեթոդ է՝ հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու կամ բանվորի հաշվին ավելացնելու համար կապիտալի ինքնաճումը, որը սովորաբար անվանում են հասարակական հարստություն, «wealth of nations» [«ժողովուրդների հարստություն»] և այլն։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժը կապիտալիստի և ոչ թե բանվորի համար, այլև զարգացնում է այդ ուժը անհատական բանվորին խեղելու միջոցով։ Կապիտալի համար նա ստեղծում է աշխատանքի վրա իշխելու նոր պայմաններ։ Ուստի, եթե նա, մի կողմից, պատմական առաջադիմություն է և անհրաժեշտ մոմենտ հասարակության տնտեսական զարգացման մեջ, ապա, մյուս կողմից, նա քաղաքակրթված ու հնարագետ շահագործման գործիք է։

Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից[76], այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա[77]։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի լավ են պատրաստվում, մարդկանց տարբեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու[78], իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել[79]։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպառողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապետող է ինչպես Պլատոնի երկերում[80], որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ[81], որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի[82], համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում[83]։

Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրան արտադրության կապիտալիստական եղանակի իշխող ձևն է, մանուֆակտուրային հատուկ տենդենցների լրիվ իրագործումը բախվում է բազմակողմանի արգելքների։ Թեև մանուֆակտուրան, ինչպես տեսանք, բանվորների հիերարխիկ անդամատման կողքին ստեղծում է վարժված և անվարժ բանվորների պարզ բաժանում, վերջինների թիվը խիստ սահմանափակված է մնում՝ առաջինների գերակշռող նշանակության հետևանքով։ Թեև մանուֆակտուրան առանձին օպերացիաները հարմարեցնում է իր աշխատանքային կենդանի օրգանների հասունության, ուժի ու զարգացման տարբեր աստիճաններին և, հետևաբար, ճանապարհ է հարթում դեպի կանանց ու երեխաների արտադրողական շահագործումը, այնուամենայնիվ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, այդ տենդենցը խորտակվում է՝ շնորհիվ մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրության, որոնց սովորություններին այդ տենդենցը հակասում է։ Թեև արհեստային գործունեության քայքայումը իջեցնում է ուսուցման ծախքերը, ուստի և բանվորի արժեքը, բայց և այնպես ավելի դժվար մասնական աշխատանքների համար ուսուցման ավելի երկար ժամանակը մնում է անհրաժեշտ և բանվորների կողմից եռանդով պաշտպանվում է նույնիսկ այնտեղ, որտեղ այն ավելորդ է։ Մենք տեսնում ենք, օրինակ, որ Անգլիայում laws of apprenticeship-ը [աշկերտության օրենքները] ուսուցման իրենց յոթնամյա ժամկետով, մինչև մանուֆակտուրային ժամանակաշրջանի վերջը պահպանում են իրենց լրիվ ուժը և միայն խոշոր արդյունաբերության գրոհի տակ են ոչնչանում։ Որովհետև արհեստը շարունակում է մանուֆակտուրայի հիմքը մնալ, և նրա մեջ գործող հավաքական մեխանիզմը զուրկ է բանվորներից անկախ օբյեկտիվ կմախքից, ուստի կապիտալը շարունակ ստիպված է պայքարել կարգապահության խախտման դեմ բանվորների կողմից։ «Մարդկային բնության թուլությունով է բացատրվում,— բացականչում է մեր ամենասիրելի Յուրը,— որ բանվորը որքան ավելի հմուտ է, այնքան ավելի ինքնակամ է, այնքան ավելի դժվար է նրան կարգապահության ենթարկելը և, հետևաբար, նա այնքան ավելի շատ վնասներ է հասցնում հավաքական մեխանիզմին իր քմահաճույքներով»[84]։ Այդ պատճառով մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանում չեն դադարում գանգատները բանվորների անկարգապահության մասին[85]։ Եվ եթե մենք այն ժամանակվա հեղինակների վկայություններն էլ չունենայինք նույնիսկ, ապա հենց միայն այն պարզ փաստերը, որ XVI դարից սկսած ընդհուպ մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը կապիտալին չի հաջողվել մանուֆակտուրային բանվորի ունեցած ամբողջ աշխատաժամանակն իրեն ենթարկել, որ մանուֆակտուրաները երկարատև չեն և բանվորների ներգաղթի կամ արտագաղթի հետ թողնում են մի երկիր՝ մի ուրիշ երկրում առաջ գալու համար,— միայն այդ փաստերն արդեն մեզ ավելի շատ բան են ասում, քան ամբողջ գրադարաններ։ «Կարգն այս կամ այն կերպ պետք է հաստատվի»,— բացականչում է 1770 թվականին «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից մի քանի անգամ ցիտատներ բերինք մենք։ «Կարգը»,— արձագանքում է դոկտոր Էնդրյու Յուրը 66 տարի անց,— «կարգը» բացակայում էր «աշխատանքի բաժանման սխոլաստիկ դոգմայի վրա» հիմնված մանուֆակտուրայում, և «Արկրայտն ստեղծեց կարգը»։

Դրա հետ միասին մանուֆակտուրան ի վիճակի չէր ո՛չ ընդգրկելու հասարակական արտադրությունը նրա ամբողջ ծավալով, ո՛չ էլ այն հեղաշրջելու բուն հիմքից։ Որպես մի ճարտարապետական զարդ նա բարձրանում էր այն տնտեսական շենքի վրա, որի լայն հիմքը քաղաքային արհեստն ու գյուղական կողմնակի զբաղմունքներն էին։ Նրա սեփական տեխնիկական նեղ բազիսը զարգացման մի որոշ աստիճանում հակասության մեջ մտավ արտադրության հենց իր ստեղծած պահանջների հետ։

Մանուֆակտուրայի ամենակատարյալ արգասիքներից մեկը արհեստանոցն էր՝ հենց աշխատանքի գործիքներ, հատկապես այն ժամանակ արդեն կիրառվող բարդ մեխանիկական ապարատներ արտադրելու համար։ «Այդպիսի արհեստանոցը,— ասում է Յուրը,— ներկայացնում էր աշխատանքի բաժանման մի պատկեր նրա բազմաթիվ աստիճաններով։ Շաղափը, դուրը, ճախարակահաստոցը, ամեն մեկն ուներ իր սեփական բանվորը, որը հիերարխիկ կերպով այս կամ այն ձևով կապված էր մյուսների հետ ըստ իր հմտության աստիճանի»։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման այս արդյունքը, իր հերթին, մեքենաներ էր արտադրում։ Վերջինները վերացնում են աշխատանքի արհեստային տիպը որպես հասարակական արտադրության հիմնական սկզբունք։ Դրանով, մի կողմից, վերացվում է այն տեխնիկական հիմքը, որով բանվորը ցմահ ամրացվում է տվյալ մասնական ֆունկցիային։ Մյուս կողմից, տապալվում են այն պատնեշները, որ այդ սկզբունքը դեռ դնում էր կապիտալի տիրապետության դեմ։

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈԻՆԱՐԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ջոն Ստյուարտ Միլլը իր «Քաղաքատնտեսության հիմունքներ»-ի մեջ ասում է. «Կասկածելի է, թե մինչև հիմա արված բոլոր մեխանիկական գյուտերը թեկուզ մի մարդկային էակի աշխատանքը թեթևացրած լինեն»[86]։ Բայց կապիտալիստորեն կիրառվող մեքենաների առաջ այդպիսի նպատակ չի էլ դրվում ամենևին։ Աշխատանքի արտադրողական ուժի զարգացման բոլոր մյուս մեթոդների նման նրանք պետք է էժանացնեն ապրանքները, կարճացնեն աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը հենց իրեն վրա է գործադրում, և այդպիսով երկարացնեն նրա աշխատանքային օրվա մյուս մասը, որ նա ձրի տալիս է կապիտալիստին։ Մեքենաները հավելյալ արժեք արտադրելու միջոց են։

Մանուֆակտուրայի մեջ արտադրության եղանակի հեղաշրջման ելակետ է ծառայում աշխատանքի ուժը, խոշոր արդյունաբերության մեջ՝ աշխատանքի միջոցը։ Ուստի ամենից առաջ պետք է հետազոտել, թե աշխատանքի միջոցը ինչպե՛ս է գործիքից փոխարկվում մեքենայի, կամ մեքենան ինչո՛վ է տարբերվում արհեստային գործիքից։ Իհարկե, խոսքն այստեղ վերաբերում է միայն խոշոր, ընդհանուր, բնորոշ գծերին, որովհետև հասարակության պատմության դարաշրջանները, երկրի պատմության դարաշրջանների նման, իրարից չեն բաժանվում վերացականորեն-խիստ սահմանազատիչ գծերով։

Մաթեմատիկոսներն ու մեքենագետները — և այդ կրկնում են մի քանի անգլիական տնտեսագետներ — ասում են, թե գործիքը մի պարզ մեքենա է, իսկ մեքենան՝ մի բարդ գործիք։ Նրանք ոչ մի էական տարբերություն չեն տեսնում դրանց միջև և մեքենա են անվանում նույնիսկ այնպիսի պարզ մեխանիկական միջոցներ, ինչպես լծակը, թեք մակարդակը, պտուտակը, սեպը և այլն[87]։Իսկապես, ամեն մի մեքենա կազմված է այդպիսի պարզ միջոցներից, ինչպես էլ նրանք փոփոխված ու զուգակցված լինեն։ Սակայն տնտեսագիտական տեսակետից այդ բացատրությունը բոլորովին անպետք է, որովհետև նրա մեջ բացակայում է պատմական տարրը։ Մյուս կողմից, գործիքի ու մեքենայի տարբերությունը ուզում են գտնել այն բանում, որ գործիքի շարժիչ ուժը մարդն է, իսկ մեքենայի շարժիչ ուժը, ընդհակառակը, մարդկային ուժից տարբեր բնական ուժն է, օրինակ, կենդանին, ջուրը, քամին և այլն[88]։ Բայց այդ դեպքում եզներ լծած արորը, որն արտադրության ամենատարբեր դարաշրջանների է վերաբերում, մեքենա կլիներ, իսկ Claussen’s circular loom-ը (Կլաուսենի շրջանակավոր ջուլհակահաստոցը), որը մեկ բանվորի ձեռքով բանեցվում և մեկ րոպեում 96 000 հանգույց է պատրաստում, հասարակ գործիք կլիներ։ Այդ դեռ բավական չէ. եթե ուրեմն նույն loom-ը [ջուլհակահաստոցը] ձեռքով է շարժվում՝ գործիք է, իսկ եթե շոգիով է շարժվում՝ մեքենա է։ Քանի որ կենդանու ուժի կիրառումը մարդկության ամենահին գյուտերից մեկն է, ուստի դուրս կգար, որ մեքենայական արտադրությունը նախորդել է արհեստային արտադրությանը։ Երբ Ջոն Ուայետը 1735 թվականին հայտարարեց իր մանող մեքենայի մասին, իսկ դրա հետ միասին XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի մասին, նա ոչ մի բանով չհիշատակեց, որ ոչ թե մարդը, այլ էշն է բանեցնելու այդ մեքենան, և, այնուամենայնիվ, այդ դերն իսկապես էշին վիճակվեց։ «Առանց մատների օգնության մանելու» համար է մեքենան,— ազդարարում էր նրա ծրագիրը[89]։

Մեքենաների ամեն մի զարգացած ամբողջության [entwickelte Maschinerie] կազմված է երեք էապես տարբեր մասերից՝ շարժիչ մեքենայից, հաղորդիչ մեխանիզմից, վերջապես, գործիք-մեքենայից կամ աշխատամեքենայից։ Շարժիչ մեքենան գործում է որպես ամբողջ մեխանիզմի շարժիչ ուժ։ Նա կա՛մ ինքն է ծնում իր սեփական շարժիչ ուժը, ինչպես շոգեմեքենան, կալորամեքենան, էլեկտրամագնիսական մեքենան և այլն, կա՛մ թե չէ մղումն ստանում է դրսից, բնության որևէ պատվաստի ուժից, ինչպես, օրինակ, ջրանիվը՝ ջրի անկումից, հողմ աղացի թևը՝ հողմից և այլն։ Հաղորդիչ մեխանիզմը, որ կազմված է թափանիվներից, շարժագլաններիգ, ժանանիվներից, էքսցենտրիկներից, ձողերից, հաղորդիչ երիզներից, փոկերից, միջնասարքերից ու ամենատարբեր տեսակի պատկանելիքներից, կարգավորում է շարժումը, եթե անհրաժեշտ է՝ փոխում է նրա ձևը, օրինակ, ուղղահայաց շարժումից դարձնում է շրջանաձև շարժում, բաշխում և փոխանցում է աշխատամեքենաներին։ Մեխանիզմի այս երկու մասերն էլ գոյություն ունեն միայն նրա համար, որ շարժեն աշխատամեքենան, որի շնորհիվ մեքենան բռնում է աշխատանքի առարկան և նպատակահարմար կերպով փոփոխում է այն։ Մեքենաների հենց այս մասից, աշխատամեքենայից է սկիզբն առնում XVIII դարի արդյունաբերական ռևոլուցիան։ Աշխատամեքենան հիմա էլ ելակետ է հանդիսանում ամեն անգամ, երբ արհեստային կամ մանուֆակտուրային արտադրությունը փոխարկվում է մեքենայական արտադրության։

Եթե մենք հիմա մոտիկից զննենք գործիք-մեքենան, կամ բուն աշխատամեքենան, ապա, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, մենք նրա մեջ, թեև հաճախ շատ փոփոխված ձևով, կտեսնենք միևնույն ապարատներն ու գործիքները, որոնցով աշխատում են արհեստավորն ու մանուֆակտուրային բանվորը. բայց դրանք արդեն մարդու գործիքներ չեն, այլ մեխանիզմի գործիքներ, կամ մեխանիկական գործիքներ։ Մենք տեսնում ենք, որ կա՛մ ամբողջ մեքենան լոկ հին արհեստային գործիքի ավելի կամ պակաս փոփոխված մեխանիկական հրատարակությունն է, ինչպես, օրինակ, մեխանիկական ջուլհակահաստոցը[90], կա՛մ աշխատամեքենայի կորպուսի վրա հաստատված գործող օրգանները հին ծանոթ գործիքներն են, ինչպես մանող մեքենայի իլիկները, գուլպայագործ հաստոցի ճաղերը, սղոցամեքենայի սղոցները, հատիչ մեքենայի դանակները և այլն։ Այդ գործիքների տարբերությունը աշխատամեքենայի բուն մարմնից՝ այնքան հեռու է տարածվում, որ երևան է գալիս թե՛ մեկի և թե՛ մյուսների արտադրության մեջ։ Այն է՝ այդ գործիքները դեռ մինչև հիմա էլ արտադրվում են մեծ մասամբ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով և հետո ամրացվում են աշխատամեքենայի կորպուսի վրա, որը արտադրված է մեքենայական եղանակով[91]։ Այսպես, ուրեմն, աշխատամեքենան մի այնպիսի մեխանիզմ է, որը, համապատասխան շարժում ստանալով, իր գործիքներով նույն օպերացիաներն է կատարում, որ առաջ բանվորն էր կատարում նման գործիքներով։ Արդյոք շարժիչ ուժի աղբյուրը մա՞րդն է, թե՞, իր հերթին, մեքենան, գործի էությունը դրանով որևէ չափով չի փոխվում։ Այն բանից հետո, երբ բառի իսկական իմաստով գործիքը մարդուց անցավ մեխանիզմին, մեքենան բռնում է պարզ գործիքի տեղը։ Մեքենայի և գործիքի տարբերությունն անմիջապես աչքի է ընկնում, թեկուզ և ինքը՝ մարդը շարունակեր դեռ առաջին շարժիչը մնալ։ Աշխատանքի այն գործիքների թիվը, որոնցով մարդը կարող է գործել միաժամանակ, սահմանափակված է արտադրության նրա բնական գործիքների քանակով, նրա մարմնի օրգանների քանակով։ Գերմանիայում մի ժամանակ փորձեցին մանողին ստիպել երկու մանանիվ բանացնել, այսինքն՝ միաժամանակ երկու ձեռքով ու երկու ոտքով աշխատել։ Բայց այդ չափազանց մեծ լարում էր պահանջում։ Հետագայում հայտնագործեցին շարժափոկով գործող ու երկու իլիկով ճախարակ, բայց միաժամանակ երկու թել մանելու ընդունակ այդպիսի վիրտուոզ մանողներ գրեթե նույնքան հազվագյուտ էին, որքան երկու գլխանի մարդիկ։ Ընդհակառակը, ջեննին իր երևան գալու առաջին իսկ օրից 12—18 իլիկով է մանում, գուլպայագործ մեքենան միանգամից գործում է մի քանի հազար ճաղերով և այլն։ Այսպիսով, այն գործիքների թիվը, որոնցով միաժամանակ աշխատում է միևնույն աշխատամեքենան, հենց սկզբից ազատագրվում է այն օրգանական սահմանափակումներից, որոնց ենթարկված է բանվորի ձեռքի գործիքը։

Այն տարբերությունը, որ կա մարդու որպես պարզ շարժիչ ուժի և որպես բուն իմաստով աշխատանք կատարող բանվորի միջև, ձեռքի շատ գործիքների մեջ ստանում է զգայաբար ընկալվող ձև։ Օրինակ, ճախարակով աշխատելիս ոտքը գործում է միայն իբրև շարժիչ ուժ, այնինչ ճախարակի վրա աշխատող ձեռքը քաշում ու պտտում է, այսինքն՝ մանելու բուն օպերացիա է կատարում։ Արդյունաբերական ռևոլյուցիան արհեստային գործիքի հենց այդ վերջին մասն է շոշափում ամենից առաջ, և սկզբում մարդուն ոչ միայն մեքենային հսկելու և իր ձեռքով նրա սխալներն ուղղելու նոր աշխատանք, այլև շարժիչ ուժի զուտ մեխանիկական դեր է տալիս։ Ընդհակառակը, այն գործիքները, որոնց վրա մարդը հենց սկզբից ներգործում էր միայն իբրև պարզապես շարժիչ ուժ, ինչպես, օրինակ, աղացի լիսեռը պտտեցնելիս[92], ջրհանները բանեցնելիս, փուքսի կոթը բարձրացնելիս ու իջեցնելիս, սանդով ծեծելիս և այլն,— այդ գործիքներն ամենից առաջ կյանքի են կոչում կենդանիների, ջրի, քամու կիրառումը[93], որպես շարժիչ ուժեր։ Մասամբ մանուֆակտուրային ժամանակաշրջանում, իսկ եզակի դեպքերում նրանից էլ շատ առաջ, այդ գործիքները զարգանալով դառնում են մեքենաներ, բայց արտադրության եղանակը չեն ռևոլուցիոնացնում։ Որ նրանք նույնիսկ իրենց արհեստային ձևով արդեն մեքենաներ են, այդ երևում է խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում։ Օրինակ, այն ջրհանները, որոնցով հոլանդացիները 1836—1837 թվականներին Հառլեմի լճի ջուրն էին դատարկում, շինված էին սովորական ջրհանների սկզբունքին համաձայն, միայն այն տարբերությամբ, որ նրանց մխոցները շարժման մեջ էին դրվում ո՛չ թե մարդկային ձեռքերով, այլ կիկլոպյան շոգեմեքենաներով։ Դարբնի սովորական ու շատ անկատար փուքսը դեռ հիմա էլ Անգլիայում մեխանիկական օդամուղի է վերածվում այն հասարակ միջոցով, որ նրա կոթը միացնում են շոգեմեքենային։ Եվ նույնիսկ շոգեմեքենան այն ձևով, ինչպես այն հնարվեց XVII դարի վերջին, մանուֆակտուրայի ժամանակաշրջանում, և հարատևեց մինչև XVIII դարի 80-ական թվականների սկիզբը[94], արդյունաբերական ոչ մի ռևոլյուցիա առաջ չբերեց։ Ընդհակառակը, հենց աշխատամեքենաներ ստեղծելն անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան շոգեմեքենայի մեջ։ Այն ժամանակից, երբ մարդն աշխատանքի առարկայի վրա գործիքով ներգործելու փոխարեն սկսում է աշխատամեքենայի վրա ներգործել որպես պարզապես շարժիչ ուժ, այն փաստը, որ շարժիչ ուժի կրողները մարդկային մկաններն են, դառնում է մի պատահական հանգամանք, նրանց կարող են փոխարինել քամին, ջուրը, շոգին և այլն, և այդ չի բացառում, որ այդպիսի փոխարինումը հաճախ պահանջի տեխնիկական մեծ փոփոխություններ մեխանիզմի մեջ, որն սկզբում շինված է եղել միայն մարդկային շարժիչ ուժ կիրառելու հաշվով։ Ներկայումս բոլոր մեքենաները, որոնք դեռ պետք է ճանապարհ բանան իրենց համար, ինչպես, օրինակ, կարի մեքենաները, հաց պատրաստող մեքենաները և այլն, եթե նրանց դերը հենց սկզբից չի բացառում փոքրիկ մասշտաբը,— այնպես են շինվում, որ նրանց համար հավասարապես պիտանի է թե՛ մարդկային և թե՛ զուտ մեխանիկական շարժիչ ուժը։

Այն մեքենան, որից սկիզբ է առնում արդյունաբերական ռևոլյուցիան, միաժամանակ մեկ գործիքով աշխատող բանվորին փոխարինում է այնպիսի մեխանիզմով, որը միանգամից գործում է միևնույն կամ միատեսակ բազմաթիվ գործիքներով, և բանեցվում մեկ շարժիչ ուժով, ինչ ձև էլ ունենա վերջինը[95]։ Այստեղ մեր առջև արդեն մեքենան է, բայց առայժմ դեռ միայն որպես մեքենայական արտադրության պարզ տարր։

Աշխատամեքենայի չափերի ու նրա միաժամանակ բանող գործիքների քանակի մեծացումն ավելի խոշոր շարժիչ մեխանիզմ է պահանջում, իսկ այդ մեխանիզմն իր սեփական դիմադրությունը հաղթահարելու համար կարիք ունի ավելի հզոր շարժիչ ուժի, քան մարդկային շարժիչ ուժն է,— մենք այլևս չենք խոսում այն մասին, որ մարդն արտադրության մի շատ անկատար գործիք է՝ միապաղաղ ու անընդհատ շարժում կատարելու համար։ Ենթադրելով, որ մարդը գործում է արդեն միայն որպես պարզ շարժիչ ուժ և որ, հետևապես, նրա գործիքի տեղը բռնել է աշխատամեքենան, կտեսնենք, որ բնական ուժերը կարող են նրան նաև որպես շարժիչ ուժի փոխարինել։ Բոլոր խոշոր շարժիչ ուժերից, որ ժառանգություն էր թողել մանուֆակտուրային ժամանակաշրջանը, ամենավատը ձիու ուժն էր, մասամբ այն պատճառով, որ ձին իր սեփական գլուխն ունի, մասամբ էլ այն պատճառով, որ ձիու ուժը թանկ է նստում, և միայն սահմանափակ չափերով կարող է կիրառվել գործարաններում[96]։ Այնուամենայնիվ, ձին բավական հաճախ էր գործածվում խոշոր արդյունաբերության մանկության շրջանում, որի մասին բացի այն ժամանակվա ագրոնոմների գանգատից, վկայում է նաև մեքենայական ուժը ձիու ուժով արտահայտելու եղանակը, որ դեռ մինչև հիմա էլ պահպանվել է։ Ինչ վերաբերում է քամուն, ապա նա շատ անկայուն է և անվերահսկելի. բացի դրանից, Անգլիայում, խոշոր արդյունաբերության այդ հայրենիքում, դեռ մանուֆակտուրային ժամանակաշրջանում գերակշռող նշանակություն ուներ ջրային ուժի կիրառումը։ Դեռ XVII դարում փորձեցին մի ջրանվով ջրաղացի երկու վերնաքար և երկու հիմնաքար բանեցնել։ Բայց հաղորդիչ մեխանիզմի չափերի մեծացումը բախման մեջ մտավ ջրի անբավարար ուժի հետ, և այս բանը այն հանգամանքներից մեկն էր, որոնք դրդեցին շփման օրենքներն ավելի ճշգրտորեն հետազոտելու։ Ճիշտ այդպես էլ շարժիչ ուժի ոչ կանոնավոր գործողությունն աղացներում, որոնք շարժման մեջ էին դրվում հարվածով ու լծակների օգնությամբ քաշելով, հասցրեց թափանիվի[97] թեորիային ու գործնական կիրառմանը, որը հետագայում այնքան կարևոր դեր սկսեց խաղալ խոշոր արդյունաբերության մեջ։ Այսպիսով, մանուֆակտուրային ժամանակաշրջանը զարգացնում էր խոշոր արդյունաբերության գիտական ու տեխնիկական առաջին տարրերը։ Արկրայտի վատերային մանարանը հենց սկզբից ջրով էր բանեցվում։ Բայց ջրային ուժի՝ որպես տիրապետող շարժիչ ուժի գործածումն էլ զանազան դժվարությունների հետ էր կապված։ Ջրային ուժը չէր կարելի ուզածին չափ բարձրացնել, նրա պակասը չէր կարելի լրացնել, երբեմն նա սպառվում էր և, որ գլխավորն է, զուտ տեղական բնույթ ուներ[98]։ Միայն Ուատտի երկրորդ, այսպես կոչված, երկակի գործողության շոգեմեքենայի հայտնագործությամբ գտնվեց այն առաջին շարժիչը, որն ածուխ ու ջուր գործածելով ինքն է առաջ բերում շարժիչ աժ, և որի կարողությունն ամբողջովին մարդկային վերահսկողության տակ է գտնվում. շարժիչ, որը շարժական է ու ինքը փոխադրական միջոց է, որը քաղաքային շարժիչ լինելով և ոչ թե ջրանվի նման գյուղական շարժիչ, թույլ է տալիս արտադրությունը համակենտրոնացնել քաղաքներում, փոխանակ գյուղերում ցրիվ տալու[99]. շարժիչ, որն իր տեխնոլոգիական կիրառմամբ ունիվերսալ նշանակություն ունի և իր գոյավայրով համեմատաբար քիչ է կախված այս կամ այն տեղական պայմաններից։ Ուատտի մեծ հանճարը երևում է այն բանից, որ 1784 թ. ապրիլին նրա վերցրած արտոնագիրը, տալով շոգեմեքենայի նկարագրությունը, այն պատկերում է ո՛չ թե միայն որպես առանձին նպատակների համար կատարված գյուտ, այլ որպես խոշոր արդյունաբերության ունիվերսալ շարժիչ։ Նա այստեղ հիշատակում է կիրառումներ, որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ, շոգեմուրճը, ավելի քան կես դար հետո միայն մտցվեցին։ Սակայն նա կասկածում էր ծովային նավագնացության մեջ շոգեմեքենայի կիրառելիության նկատմամբ։ Նրա հաջորդները, Բոլտոնը և Ուատտը, Լոնդոնի 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրեցին օվկիանոսային շոգենավերի համար պատրաստված մի վիթխարի շոգեմեքենա։

Հետո միայն, երբ գործիքները մարդկային օրգանիզմի գործիքներից դարձան մեխանիկական ապարատի գործիքներ,— գործիքներով աշխատող մեքենաներ,— շարժիչ մեքենան էլ հիմա ստանում է ինքնուրույն, մարդկային ուժի հետ կապված սահմանափակումներից միանգամայն ազատագրված ձև։ Այդ ժամանակից սկսած այն առանձին աշխատամեքենան, որ մենք քննում էինք մինչև հիմա, իջեցվում է մեքենայական արտադրության մի պարզ տարրի աստիճանին։ Մեկ շարժիչ մեքենան հիմա կարող է միաժամանակ բազմաթիվ աշխատամեքենաներ բանեցնել։ Միաժամանակ շարժման մեջ դրվող աշխատամեքենաների թվի հետ աճում է նաև շարժիչ-մեքենան, իսկ դրա հետ միասին հաղորդիչ մեխանիզմը ծավալվելով դառնում է մի ճյուղավորված ապարատ։

Հիմա մենք պետք է տարբերենք երկու տեսակ բան՝ բազմաթիվ նույնատեսակ մեքենաների կոոպերացիան և մեքենաների սիստեմը։

Մի դեպքում ամբողջ աշխատանքը կատարվում է միևնույն աշխատամեքենայի միջոցով։ Մեքենան կատարում է այն բոլոր տարբեր օպերացիաները, որ արհեստավորը կատարում էր իր գործիքով, օրինակ, ջուլհակը իր հաստոցով, կամ որը հաջորդաբար կատարում էին արհեստավորները իրենց զանազան գործիքներով, ընդ որում միևնույն է՝ ինքնուրո՞ւյն էին նրանք, թե միևնույն մանուֆակտուրայի անդամների[100]։ Օրինակ, փոստի ծրարների նորագույն մանուֆակտուրայի մեջ մի բանվոր ծալոցով ծալում էր թուղթը, մի ուրիշը սոսինձ էր քսում, երրորդը ետ էր ծալում այն եզրը, որի վրա տպվում է մոնոգրամը, չորրորդը տպում էր մոնոգրամը և այլն, և այդ մասնական օպերացիաներից ամեն մեկի ժամանակ յուրաքանչյուր առանձին ծրար պետք է ձեռքից ձեռք անցներ։ Ծրարներ պատրաստող մեկ հատիկ մեքենան այս բոլոր օպերացիաները կատարում է միանգամից և մեկ ժամում 3000 ու ավելի ծրար է պատրաստում։ 1862 թվականին Լոնդոնի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրված՝ թղթե ծրարներ պատրաստող մի ամերիկյան մեքենա թուղթը կտրում, սոսնձում, ծալում և մեկ րոպեում 300 հատ ծրար էր պատրաստում։ Մանուֆակտուրայի ներսում, բաժանված ու որոշ հաջորդականությամբ կատարվող ամբողջ պրոցեսն այստեղ կատարում է մեկ աշխատամեքենա, որը գործում է զանազան գործիքների կոմբինացիայի միջոցով։ Արդյոք այսպիսի աշխատամեքենան մի բարդ արհեստային գործիքի լոկ մեխանիկական վերարտադրո՞ւմն է, թե՞ մանուֆակտուրայի կողմից մասնականացված պարզ գործիքների մի կոմբինացիա, միևնույնն է,— գործարանում, այսինքն՝ մեքենական արտադրության վրա հիմնված արհեստանոցում, ամեն անգամ անփոփոխ կերպով նորից երևան է դալիս պարզ կոոպերացիան, և այն էլ՝ ամենից առաջ իբրև նույնատեսակ ու միաժամանակ համատեղ գործող աշխատանքային մեքենաների տարածական համախմբում (բանվորին մենք այստեղ մի կողմ թողնենք)։ Այսպես, օրինակ, մանածագործարանը կազմվում է բազմաթիվ մեխանիկական ջուլհակահաստոցների համագոյակցությամբ, իսկ կարի գործարանը՝ կարի բազմաթիվ մեքենաների համագոյակցությամբ միևնույն արհեստանոցում։ Բայց այստեղ գոյություն ունի տեխնիկական միասնություն, որչափով այդ բազմաթիվ նույնատեսակ աշխատամեքենաները միաժամանակ ու հավասարաչափ մղում են ստանում ընդհանուր սկզբնական շարժիչի երակազարկից, ընդ որում այդ շարժումը փոխանցվում է աշխատամեքենաներին հաղորդիչ մեխանիզմի միջոցով, որը մասամբ նույնպես ընդհանուր է նրանց համար, որովհետև նրանից միայն հատուկ մասեր են ճյուղավորվում ամեն մի առանձին աշխատամեքենայի համար։ Ինչպես որ բազմաթիվ գործիքներ մի աշխատամեքենայի օրգաններն են, ճիշտ այդպես էլ բազմաթիվ աշխատամեքենաներ հիմա կազմում են միևնույն շարժիչ մեխանիզմի նույնատեսակ օրգանները միայն։

Բայց բառի բուն իմաստով մեքենաների սիստեմը առանձին ինքնուրույն մեքենայի տեղը բռնում է միայն այն ժամանակ, երբ աշխատանքի առարկան անցնում է տարբեր պրոցեսների փոխադարձաբար կապակցված հաջորդական շարքից, որոնք կատարվում են տարատեսակ, բայց փոխադարձաբար իրար լրացնող աշխատամեքենաների շղթայի միջոցով։ Այստեղ նորից երևան է գալիս աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, բայց հիմա նա արդեն մասնական աշխատամեքենաների կոմբինացիա է։ Մասնագործ տարբեր բանվորների առանձնահատուկ գործիքները,— օրինակ, բրդեղենի մանուֆակտուրայում բուրդ չռփողների, բուրդ գզողների, բարդ խավատողների, բուրդ մանողների և մյուսների գործիքները — հիմա դառնում են զանազան աշխատամեքենաների գործիքներ, որոնցից ամեն մեկը կազմում է կոմբինացված կատարողական մեխանիզմի սիստեմում մեկ առանձին ֆունկցիա կատարող առանձին օրգան։ Այն ճյուղերում, որտեղ առաջին անգամ է մտցվում մեքենաների սիստեմը, ընդհանրապես ու ամբողջությամբ առած ինքը՝ մանուֆակտուրան մեքենաների սիստեմին տալիս է արտադրության պրոցեսի բաժանման հիմք, հետևապես, նաև արտադրության պրոցեսի կազմակերպման հիմք[101]։ Սակայն հենց սկզբից հանդես է գալիս մի էական տարբերություն մանուֆակտուրային և մեքենայական արտադրության միջև։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները, առանձին կամ խումբ-խումբ, պետք է ամեն մի առանձին մասնական պրոցես կատարեն իրենց ձեռքի գործիքներով։ Եթե բանվորն այստեղ հարմարեցվում է պրոցեսին, ապա պրոցեսն էլ, իր հերթին, արդեն առաջուց հարմարեցված է բանվորին։ Աշխատանքի բաժանման այս սուբյեկտիվ սկզբունքը վերանում է մեքենայական արտադրության մեջ։ Այստեղ ամբողջ պրոցեսը ինքնըստինքյան օբյեկտիվորեն բաժանվում է իր բաղկացուցիչ փուլերին, և ամեն մի մասնական պրոցես կատարելու ու տարբեր մասնական պրոցեսները միացնելու պրոբլեմը լուծվում է մեխանիկայի, քիմիայի և այլ գիտությունների տեխնիկական կիրառումով[102], ընդ որում, հասկանալի է, թեորիական լուծումը առաջվա նման պետք է կատարելագործվի գործնական մեծ փորձի կուտակմամբ։ Ամեն մի մասնական մեքենա իրեն անմիջաբար հաջորդող մեքենային հում նյութ է մատակարարում, և որովհետև նրանք բոլորը միաժամանակ են գործում, ուստի արդյունքը միշտ գտնվում է իր գոյացման պրոցեսի տարբեր աստիճաններում, շարունակ արտադրության մեկ փուլից մյուսին է անցնում։ Ինչպես որ մանուֆակտուրայի մեջ մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիան որոշ քանակական հարաբերություններ էր ստեղծում բանվորների առանձին խմբերի միջև, այնպես էլ մեքենաների անդամատված սիստեմի մեջ, որպեսզի մասնական մեքենաները անընդհատ աշխատանք տան մյուս մասնական մեքենաներին, անհրաժեշտ է որոշ հարաբերություն նրանց քանակության, չափերի ու արագության միջև։ Կոմբինացված աշխատամեքենան, որն այլատեսակ առանձին աշխատամեքենաների և նրանց խմբերի անդամատված սիստեմ է հիմա, այնքան ավելի կատարյալ է, որքան ավելի անընդհատ է նրա կատարած ամբողջ պրոցեսը, այսինքն՝ որքան ավելի քիչ ընդհատումներով է հում նյութը պրոցեսի առաջին փուլից հասնում վերջին փուլին, հետևաբար՝ որքան ավելի է նա հենց մեխանիզմի միջոցով և ոչ թե մարդու ձեռքով շարժվում արտադրության մեկ փուլից դեպի մյուս փուլը։ Ուստի, եթե մանուֆակտուրայի մեջ առանձին պրոցեսների մեկուսացումը բուն իսկ աշխատանքի բաժանումից բխող մի սկզբունք է, ապա, ընդհակառակը, զարգացած գործարանում տիրապետում է մի այլ սկզբունք՝ առանձին պրոցեսների անընդհատ կապը։

Մեքենաների սիստեմը,— անկախ նրանից, նույնատեսակ աշխատամեքենաների պարզ կոոպերացիայի վրա է հիմնված նա, ինչպես ջուլհակության մեջ, թե այլատեսակ մեքենաների զուգակցման վրա, ինչպես մանելու պրոցեսում,— ինքնըստինքյան կազմում է մի մեծ ավտոմատ, քանի որ այդ սիստեմը բանեցվում է ինքն իր սեփական շարժումը ծնող մեկ սկզբնական շարժիչի միջոցով։ Սակայն ամբողջ սիստեմը կարող է շարժման մեջ դրվել, օրինակ, շոգեմեքենայի միջոցով, մինչդեռ առանձին աշխատամեքենաները որոշ շարժումներ անելու համար դեռ բանվորի օժանդակության կարիք ունեն, ինչպես, օրինակ, մյուլերը բանեցնելիս էր պահանջվում՝ սելֆակտորներ մտցնելուց առաջ, իսկ դեռ հիմա էլ պահանջվում է նրբամանվածքի ժամանակ. կամ մեքենայի որոշ մասերը իրենց օպերացիաները կատարելու համար գործիքի նման պետք է բանվորի կողմից ղեկավարվեն, ինչպես մեքենաշինության մեջ slide rest [դարձկեն սուպորտի] ինքնագործ մեխանիզմ դառնալուց առաջ։ Երբ աշխատամեքենան հում նյութը մշակելու համար անհրաժեշտ բոլոր շարժումները կատարում է առանց մարդու աջակցության և կարիք է ունենում միայն բանվորի վերահսկողության, ապա մենք մեր առջև ունենք մեքենաների մի ավտոմատիկ սիստեմ, որը, սակայն, իր դետալներով ենթակա է հետագա կատարելագործման։ Այսպես, օրինակ, այն ապարատը, որն ինքնաբերաբար կանգնեցնում է մանամեքենան, հենց որ թեկուզ մի հատիկ թել է կտրվում, և selfacting stop-ը [ավտոմատ անջատիչը], որը կանգնեցնում է մանածագործական կատարելագործված շոգեհաստոցը, հենց որ մքուքի վրայի ամբողջ միջնաթելը վերջանում է,— միանգամայն ժամանակակից գյուտեր են։ Ինչպես արտադրության անընդհատության, այնպես էլ ավտոմատիկ սկզբունքի կիրառման օրինակ կարող է ծառայել արդի թղթագործարանը։ Թղթի արտադրության միջոցով կարելի էր ընդհանրապես մանրամասն ուսումնասիրել ինչպես տարբեր արտադրության միջոցների պատվանդանի վրա կառուցված՝ արտադրության տարբեր եղանակների զանազանությունը, այնպես էլ հասարակական ֊արտադրական հարաբերությունների կապն արտադրության տարբեր եղանակների հետ. գերմանական հին թղթագործությունը տալիս է արհեստային արտադրության օրինակ, XVII դարի Հոլանդիան և XVIII դարի Ֆրանսիան — բառի իսկական իմաստով մանուֆակտուրայի, իսկ արդի Անգլիան՝ արտադրության այս ճյուղի ավտոմատիկ ֆաբրիկացիայի օրինակ, մինչդեռ Չինաստանում ու Հնդկաստանում այդ նույն արդյունաբերության հնադարյան-ասիական երկու տարբեր ձևեր էլ դեռ մինչև այժմ գոյություն ունեն։

Մեքենայական արտադրությունն էր ամենազարգացած կերպարանքն ստանում է այն աշխատամեքենաների անդամատված սիստեմի մեջ, որոնք հաղորդիչ մեխանիզմների միջոցով իրենք շարժումն ստանում են մի կենտրոնական ավտոմատից։ Առանձին մեքենայի տեղ հանդես է գալիս այն մեխանիկական հրեշը, որի մարմինը ամբողջ գործարանային շենքեր է բռնում և որի դիվային ուժը, սկզբում քողարկված իր հսկայական անդամների գրեթե հանդիսավոր-չափածո շարժումներով, դուրս է հորդում իր՝ բառի բուն նշանակությամբ աշխատանքային անթիվ օրգանների տենդագին-կատաղի պարի մեջ։

Մյուլերը, շոգեմեքենաները և այլն ավելի առաջ են երևան եկել, քան այն բանվորը, որի բացառիկ զբաղմունքը շոգեմեքենաներ, մյուլեր և նման այլ բաներ շինելն է. ճիշտ այնպես, ինչպես մարդը շոր էր հագնում դեռ այն ժամանակ, երբ դերձակներ չկային։ Բայց Վոկանսոնի, Արկրայտի, Ուատտի և մյուսների գյուտերը կարող էին իրականանալ միայն այն բանի շնորհիվ, որ այդ գյուտարարները գտան զգալի թվով հմուտ մեխանիկական բանվորներ, որոնց պատրաստել էր մանուֆակտուրային ժամանակաշրջանը։ Այդ բանվորների մի մասը կազմված էր տարբեր պրոֆեսիաների պատկանող ինքնուրույն արհեստավորներից, մյուս մասը միավորված էր մանուֆակտուրաների մեջ, որտեղ, ինչպես առաջ հիշատակվեց, առանձին խստությամբ իշխում էր աշխատանքի բաժանումը։ Գյուտերի թիվը մեծանալու և նորագյուտ մեքենաների աճող պահանջարկի հետ ավելի ու ավելի էր զարգանում, մի կողմից, մեքենաշինության տրոհումը բազմաթիվ ինքնուրույն ճյուղերի, մյուս կողմից, աշխատանքի բաժանումը մեքենաշինական մանուֆակտուրաների ներսում։ Այսպիսով, մենք այստեղ մանուֆակտուրայի մեջ հայտնագործում ենք խոշոր արդյունաբերության անմիջական տեխնիկական հիմքը։ Նա արտադրում էր այն մեքենաները, որոնցով խոշոր արդյունաբերությունը վերացնում էր արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունն արտադրության այն ճյուղերում, որոնք ամենից առաջ ընդգրկեց խոշոր արդյունաբերությունը։ Հետևապես, մեքենայական արտադրությունը սկզբում ծագեց իրեն չհամապատասխանող նյութական բազիսի վրա։ Զարգացման մի որոշ աստիճանի վրա մեքենայական արտադրությունը պետք է հեղաշրջեր հենց այդ հիմքը, որ նա սկզբում գտավ պատրաստի վիճակում, իսկ հետո է՛լ ավելի մշակեց, պահպանելով նրա հին ձևը, և պետք է արտադրության իր սեփական եղանակին համապատասխանող նոր բազիս ստեղծեր իրեն համար։ Ինչպես որ առանձին մեքենան գաճաճային մեքենա է մնում, քանի դեռ բանեցվում է միայն մարդու միջոցով, ինչպես որ մեքենաների սիստեմը չէր կարող ազատորեն զարգանալ այնքան ժամանակ, մինչև որ շոգեմեքենան բռնեց արդեն կիրառվող շարժիչ ուժերի՝ կենդանիների, քամու և նույնիսկ ջրի տեղը, այնպես էլ խոշոր արդյունաբերության ամբողջ զարգացումը ջլատված էր մնում, քանի դեռ նրա արտադրության բնորոշ միջոցը, մեքենան ինքը իր գոյությամբ պարտական էր անձնական ուժին, անձնական հմտությանը, այսինքն՝ կախված էր այն մկանային ուժից, աչքաչափի ճշգրտությունից և ձեռքերի վիրտուոզությունից, որով մասնագործ բանվորը մանուֆակտուրայի մեջ կամ արհեստավորը մանուֆակտուրայից դուրս գործում են իրենց գաճաճային գործիքներով։ Եթե մի կողմ թողնենք մեքենաների թանկությունը, որպես նրանց ծագման այդ եղանակի հետևանք,— մի հանգամանք, որով, որպես գիտակցական դրդապատճառով, ղեկավարվում է կապիտալը,— ապա արդյունաբերության արդեն մեքենայական բնույթ ունեցող ճյուղերի հետագա ընդլայնումը և մեքենաների թափանցումը արտադրության նոր ճյուղերի մեջ ամբողջովին կախված էին բանվորների այդ կատեգորիայի աճումից, որն իր զբաղմունքների կիսարտիստական բնույթի հետևանքով կարող էր աճել միայն աստիճանաբար և ոչ թե թռիչքներով։ Բայց զարգացման մի որոշ աստիճանի վրա խոշոր արդյունաբերությունը տեխնիկական հակասության [Widerstreit] մեջ է ընկնում իր արհեստային ու մանուֆակտուրային բազիսի հետ։ Շարժիչ մեքենաների, հաղորդիչ մեխանիզմի ու աշխատամեքենաների չափերի մեծացումը, աշխատամեքենայի բաղկացուցիչ մասերի բարդության, բազմազանության, ինչպես նաև խիստ կանոնավորության ավելացումը այն չափով, որչափով աշխատամեքենան կտրվում է իր այն արհեստային տիպարից, որն սկզբում ամբողջովին որոշում էր նրա կառուցվածքը, և ձեռք է բերում այն ազատ ձևը, որը բացառապես նրա աշխատանքի մեխանիկական խնդրով է որոշվում, ավտոմատիկ սիստեմի զարգացումը և դժվարությամբ մշակվող նյութերի, օրինակ, փայտի[103] փոխարեն երկաթի ավելի ու ավելի անխուսափելի ու աճող գործադրությունը,— ահա բնականորեն աճած այն խնդիրները, որոնց լուծումն ամենուրեք բախվում էր այն շրջանակներին, որոնք պայմանավորված են աշխատանքների կախվածությամբ բանվորի անձնավորությունից և որոնք նույնիսկ մանուֆակտուրայի մեջ կոմբինացված բանվորական անձնակազմը միայն որոշ աստիճան կարող էր ընդլայնել, բայց ոչ ըստ էության խորտակել։ Մանուֆակտուրան չէր կարող ստեղծել այնպիսի մեքենաներ, ինչպես, օրինակ, արդի տպագրական մամուլը, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցն ու արդի գզիչ մեքենան։

Արտադրության եղանակի հեղաշրջումը, որ կատարվում է արդյունաբերության մի ոլորտում, պայմանավորում է նույնպիսի հեղաշրջում ուրիշ ոլորտներում։ Այս ամենից առաջ վերաբերում է արդյունաբերության այնպիսի ճյուղերին, որոնք թեև աշխատանքի հասարակական բաժանման շնորհիվ այնքան են մեկուսացված, որ նրանցից ամեն մեկը մի ինքնուրույն ապրանք է արտադրում, սակայն իրար հետ միահյուսվում են իբրև մեկ ընդհանուր պրոցեսի փուլեր։ Այսպես, օրինակ, մեքենայական մանումը անհրաժեշտ դարձրեց մեքենայական մանածագործությունը, իսկ երկուսը միասին՝ անհրաժեշտ դարձրին մեխանիկական-քիմիական ռևոլյուցիան սպիտակացման, չթադրոշմիչ ու ներկարարական արտադրության մեջ։ Նույն ձևով էլ, մյուս կողմից, բամբակեղենի ճյուղում մանելու պրոցեսի ռևոլյուցիան առաջ բերեց բամբակը հունդից բաժանող մեքենայի ՝ ջինի գյուտը, որով միայն հնարավոր եղավ բամբակի արտադրությունն այժմ անհրաժեշտ խոշոր մասշտաբով[104]։ Բայց հենց արդյունաբերության և հողագործության արտադրության եղանակի մեջ կատարված ռևոլյուցիան անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան արտադրական-հասարակական պրոցեսի ընդհանուր պայմանների, այսինքն՝ հաղորդակցության ու փոխադրության միջոցների մեջ։ Հաղորդակցության ու փոխադրության միջոցները մի այնպիսի հասարակության մեջ, որի pivôt-ն [առանցքը], Ֆուրյեի արտահայտությամբ, կազմում էին մանր հողագործությունն իր տնային օժանդակ արդյունաբերությամբ և քաղաքային արհեստը, այլևս ամենևին չէին բավարարում արտադրության պահանջմունքները մանուֆակտուրային ժամանակաշրջանում, որ ուներ հասարակական աշխատանքի ընդարձակ բաժանում, աշխատանքի միջոցների ու բանվորների համակենտրոնացում, գաղութային շուկաներ, ուստի և այդ միջոցները իսկապես հեղաշրջվեցին։ Այդպես էլ մանուֆակտուրային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած փոխադրության ու հաղորդակցության միջոցները շուտով անտանելի կապանքներ դարձան խոշոր արդյունաբերության համար, որն արտադրության տենդագին արագություն, մասսայական չափեր ուներ և կապիտալի ու բանվորների մասսաները շարունակ նետում էր արտադրության մեկ ոլորտից մյուսը և համաշխարհային շուկայի նոր կապեր էր ստեղծում։ Բացի առագաստանավերի կառուցման կատարյալ հեղաշրջումից, հաղորդակցության ու փոխադրության միջոցները գետային շոգենավերի, երկաթուղիների, օվկիանոսային շոգենավերի ու հեռագրագծերի մի ամբողջ սիստեմի միշոցով կամաց-կամաց հարմարեցվեցին խոշոր արդյունաբերության արտադրության եղանակին։ Բայց երկաթի հսկայական զանգվածները, որ հիմա պետք էր կռել, զոդել, կտրել, շաղափել ու ձևավորել, իրենց հերթին պահանջում էին այնպիսի կիկլոպային մեքենաներ, որոնց ստեղծումը մանուֆակտուրային մեքենաշինության ուժից վեր էր։

Այսպես ուրեմն, խոշոր արդյունաբերությունը պետք է տիրանար արտադրության իրեն համար բնորոշ միջոցին, բուն մեքենային, պետք է մեքենաների միջոցով մեքենաներ արտադրեր։ Միայն այդ ժամանակ նա իրեն համապատասխան տեխնիկական պատվանդան ստեղծեց և կանգնեց իր սեփական ոտքերի վրա։ Մեքենայական արտադրության աճմանը զուգահեռ՝ XIX դարի առաջին տասնամյակներում մեքենան աստիճանաբար իրոք տիրացավ աշխատամեքենաների արտադրությանը։ Սակայն միայն վերջին տասնամյակում երկաթուղային վիթխարի շինարարությունը և օվկիանոսային նավագնացությունը կյանքի կոչեցին այն կիկլոպային մեքենաները, որոնք կիրառվում են առաջին շարժիչները կառուցելիս։

Մեքենայական եղանակով մեքենաներ պատրաստելու համար արտադրական ամենաէական պայմանը շարժիչ մեքենան էր, որ ընդունակ էր ամեն աստիճանի ուժ զարգացնելու և միաժամանակ ամբողջովին ենթարկվում էր վերահսկողության։ Նա արդեն գոյություն ուներ շոգեմեքենայի ձևով։ Բայց դրա հետ միաժամանակ խնդիրն այն էր, որ մեքենայական եղանակով արտադրվեին մեքենայի առանձին մասերի համար անհրաժեշտ խիստ ճշգրիտ երկրաչափական ձևեր՝ գծեր, հարթություններ, շրջագծեր, կոներ, գլաններ ու գնդեր։ Այս պրոբլեմը XIX դարի առաջին տասնամյակում լուծեց Հենրի Մոդսլեյը, գտնելով slide rest-ը [դարձկեն սուպորտը], որը շուտով ավտոմատիկ մեխանիզմի վերածվեց և ճախարակահաստոցից, որի համար նախանշված էր սկզբում, փոփոխված ձևով փոխադրվեց մեքենաշինական մյուս մեքենաների վրա։ Այս մեխանիկական հարմարանքը փոխարինում է ո՛չ թե որևէ առանձին գործիք, այլ հենց մարդկային ձեռքը, որը մի որոշ ձև է ստեղծում՝ հատիչ գործիքի բերանը աշխատանքի նյութին մոտեցնելով, կամ աշխատանքի նյութի, օրինակ, երկաթի վրա ուղղելով։ Այսպիսով հաջողվեց մեքենաների առանձին մասերի երկրաչափական ձևերն արտադրել «հեշտության, ճշտության ու արագության մի այնպիսի աստիճանով, որ ամենահմուտ բանվորի ձեռքին չէր կարող տալ ոչ մի փորձառություն[105]։

Եթե մենք հիմա քննենք մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաների այն մասը, որ կազմում է բառի բուն իմաստով գործիք-մեքենան, ապա մենք դարձյալ կտեսնենք նույն արհեստային գործիքը, միայն կիկլոպային չափերով։ Օրինակ, շաղափող մեքենայի կատարողական մեխանիզմը մի վիթխարի շաղափ է, որը բանեցվում է շոգեմեքենայի միջոցով և առանց որի, իրենց հերթին, չէին կարող արտադրվել մեծ շոգեմեքենաների ու ջրաբաշխական մամուլների գլանները։ Մեխանիկական ճախարակահաստոցը ոտքի սովորական ճախարակահաստոցի կիկլոպային վերարտադրությունն է. ռանդող մեքենան մի երկաթե ատաղձագործ է, որը երկաթը մշակում է այն գործիքով, որով ատաղձագործը փայտն է մշակում. այն գործիքը, որը Լոնդոնի նավաշինարաններում ֆաներա է կտրում, մի հսկայական ածելի է. մեխանիկական մկրատի գործիքը, որը երկաթ է կարում այնպես, ինչպես դերձակի մկրատը մահուդ է կտրում, մի ահռելի մկրատ է. իսկ շոգեմուրճը գործում է սովորական մուրճի գլխով, բայց այնպիսի ծանրություն ունեցող գլխով, որ Թորն ինքը չէր կարող ճոճել այն[106]։ Օրինակ, մեկն այդպիսի շոգեմուրճերից, որոնք Նեսմիսի գյուտն են, 6 տոննայից ավելի է կշռում և 7 ոտնաչափ բարձրությունից ուղղահայաց ընկնում է 36 տոննա ծանրություն ունեցող սալի վրա։ Նա խաղալով փոշիացնում է գրանիտի ժայռը և ոչ-պակաս ընդունակ է մի շարք թեթև հարվածներով մեխը խրելու փափուկ փայտի մեջ[107]։

Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, ընդունում է գոյության մի այնպիսի նյութական ձև, որը պայմանավորում է մարդկային ուժի փոխարինումը բնության ուժերով և էմպիրիկ ռուտինային եղանակների փոխարինումը բնագիտության գիտակցական կիրառումով։ Մանուֆակտուրայի մեջ աշխատանքի հասարակական պրոցեսի անդամատումը զուտ սուբյեկտիվ է, պարզապես մասնագործ բանվորների համակցություն է. հանձին մեքենաների սիստեմի խոշոր արդյունաբերությանն օժտված է լիովին օբյեկտիվ արտադրական օրգանիզմով, որ բանվորը գտնում է որպես արտադրության արդեն պատրաստի նյութական պայման։ Պարզ կոոպերացիայի ու նույնիսկ աշխատանքի բաժանման հետևանքով մասնականացված կոոպերացիայի մեջ ավելի կամ պակաս չափով դեռ պատահական է առանձնացած բանվորի դուրսմղումը հասարակականացրած բանվորի կողմից։ Մեքենաները, սակայն, մի քանի բացառություններով, որոնց մասին հետո կհիշատակվի, գործում են անմիջաբար հասարակականացրած կամ համատեղ աշխատանքի ձեռքում միայն։ Հետևապես, աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ բնույթն այստեղ դառնում է մի այնպիսի տեխնիկական անհրաժեշտություն, որը հենց աշխատանքի միջոցի բնույթն է թելադրում։

2. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՔԻՆ

Մենք տեսանք, որ կոոպերացիայից ու աշխատանքի բաժանումից ծագող արտադրողական ուժերը ոչինչ չեն նստում կապիտալի վրա։ Նրանք հասարակական աշխատանքի բնական ուժերն են։ Բնական ուժերը, ինչպես շոգին, ջուրը և այլն, որոնք կիրառվում են արտադրողական պրոցեսներում, նույնպես ոչինչ չեն նստում։ Բայց ինչպես որ շնչելու համար մարդուն թոքեր են հարկավոր, այնպես էլ նա բնական ուժերն արտադրողաբար սպառելու համար կարիք ունի «մարդկալին ձեռքի ստեղծման»։ Ջրի շարժիչ ուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ջրանիվ, շոգու առաձգականությունն օգտագործելու համար՝ շոգեմեքենա։ Այս բանը գիտությանն էլ է վերաբերում այնպես, ինչպես բնական ուժերին։ Երբ արդեն գտնված են էլեկտրական հոսանքի ներգործության շրջանակում մագնիսային սլաքի շեղման օրենքը կամ էլեկտրական հոսանքին ենթարկված երկաթի մագնիսականացման օրենքը, նրանք այլևս ոչ մի գրոշ չարժեն[108]։ Բայց այդ օրենքները հեռագրության և այլ բնագավառներում օգտագործելու համար պահանջվում է մի շատ թանկ ու բարդ ապարատ։ Ինչպես տեսանք, գործիքը դուրս չի մղվում մեքենայի կողմից։ Մարդկային օրգանիզմի գաճաճային գործիքից նա իր չափերով ու քանակով աճում-դառնում է մարդու ստեղծած մեխանիզմի գործիք։ Կապիտալը այժմ բանվորին հարկադրում է աշխատելու ոչ թե ձեռքի գործիքով, այլ մեքենայով, որն ինքն է կառավարում իր գործիքները։ Բայց եթե, այդպիսով, հենց առաջին հայացքից պարզ է, որ խոշոր արդյունաբերությունը, արտադրության պրոցեսի համար տիրանալով բնության վիթխարի ուժերին ու բնագիտությանը, պետք է չափազանց բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, ապա ամենևին էլ այնպես պարզ չէ, թե արտադրողական ուժի այդ բարձրացումը ձեռք չի՞ բերվում արդյոք, մյուս կողմից, աշխատանքի ծախսման ավելացմամբ։ Հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մասի նման մեքենաները ոչ մի արժեք չեն ստեղծում, բայց իրենց սեփական արժեքը փոխանցում են այն արդյունքին, որի արտադրման համար նրանք ծառայում են։ Որչափով մեքենաներն արժեք ունեն և որչափով, ուրեմն, արժեքը փոխանցում են արդյունքին, այդ չափով նրանք կազմում են վերջինիս արժեքի բաղկացուցիչ մասը։ Փոխանակ արդյունքն էժանացնելու մեքենաներն այն թանկացնում են իրենց սեփական արժեքի համեմատ։ Կասկածից դուրս է, որ մեքենան և մեքենաների զարգացած սիստեմը [systematisch entwickelte Maschinerie], խոշոր արդյունաբերության համար բնորոշ այս միջոցը, անհամեմատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան աշխատանքի միջոցները արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունների մեջ։

Պետք է ամենից առաջ նշել, որ մեքենաներն աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին են մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մի մասով։ Մեքենաները երբեք ավելի շատ արժեք արդյունքին չեն միացնում, քան այն արժեքը, որ կորցնում են միջին հաշվով իրենց մաշվելու հետևանքով։ Այսպիսով, մեծ տարբերություն կա մեքենայի արժեքի և արժեքի այն մասի միջև, որ մեքենայից պարբերաբար փոխանցվում է արդյունքին։ Մեծ տարբերություն կա մեքենայի՝ որպես արժեքի գոյացման տարրի, և մեքենայի՝ որպես արդյունքի գոյացման տարրի միջև։ Որքան ավելի մեծ է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում միևնույն մեքենաները նորից ու նորից ծառայում են աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ, այնքան ավելի մեծ է այդ տարբերությունը։ Ճիշտ է, մենք տեսանք, որ բառի բուն իմաստով աշխատանքի ամեն մի միջոց կամ արտադրության գործիք աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մասերով, իր օրական միջին մաշվածքի հետ համամասնորեն։ Սակայն օգտագործման ու մաշվածքի այդ տարբերությունը շատ ավելի մեծ է մեքենաների համար, քան գործիքի համար, որովհետև մեքենաները, կառուցված լինելով ավելի դիմացկուն նյութից, ավելի երկար են ապրում, իսկ նրանց կիրառումը, որ կարգավորվում է խիստ գիտական օրենքներով, հնարավոր է դարձնում նրանց բաղկացուցիչ մասերի և նրանց սպառած միջոցների ծախսման ավելի մեծ տնտեսումը, և, վերջապես, նրանց արտադրության ասպարեզը անհամեմատ ավելի լայն է, քան գործիքինը։ Եթե մենք մեքենաներից ու գործիքից մի կողմ դնենք նրանց օրական միջին ծախքերը կամ արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ նրանք միացնում են արդյունքին իրենց օրական միջին մաշվածքով և օժանդակ նյութերի սպառումով, ինչպես յուղը, ածուխը և այլն, ապա կտեսնենք, որ նրանք գործում են ձրիաբար, ինչպես բնության ուժերը, որոնք գոյություն ունեն առանց մարդկային աշխատանքի աջակցության։ Որքան ավելի մեծ են մեքենաների արտադրողական գործունեության չափերը գործիքի արտադրողական գործունեության համեմատությամբ, այնքան ավելի մեծ են նրանց անվճար ծառայության չափերը գործիքի նույնպիսի ծառայության հետ համեմատած։ Միայն խոշոր արդյունաբերության մեջ է մարդը վարժվում իր անցյալ, արդեն առարկայացած աշխատանքի արդյունքին հարկադրել գործելու բնության ուժերի նման ձրիաբար խոշոր մասշտաբով[109]։

Կոոպերացիան ու մանուֆակտուրան ուսումնասիրելիս մենք տեսանք, որ արտադրության որոշ ընդհանուր պայմաններ, օրինակ, շենքերը և այլն, մեկուսացված բանվորների արտադրության մասնատված պայմանների համեմատությամբ տնտեսվում են միատեղ գործադրելիս, հետևապես, համեմատաբար քիչ են թանկացնում արդյունքը։ Մեքենայական արտադրության ժամանակ ո՛չ միայն աշխատամեքենայի կորպուսն են միատեղ գործածում նրա բազմաթիվ գործիքները, այլև միևնույն շարժիչ-մեքենան հաղորդիչ մեխանիզմի մի մասի հետ միատեղ գործ են ածվում բազմաթիվ աշխատամեքենաների կողմից։

Երբ տրված է տարբերությունը մեքենաների արժեքի և արժեքի ա՛յն մասի միջև, որ նրանք ամեն օր փոխանցում են իրենց արդյունքին, ապա ամենից առաջ արդյունքի չափերից, կարծես թե նրա մակերեսից է կախված այն աստիճանը, որով արժեքի այդ մասը թանկացնում է արդյունքը։ Բլեկբեռնեցի Բեյնսը 1857 թվականին հրապարակած մի դասախոսության մեջ հաշվում է, որ «ամեն մի ռեալ մեխանիկական ձիաուժ [Տես 109a ծանոթ.] բանեցնում է 450 սելֆակտորային մյուլային իլիկ համապատասխան նախապատրաստական սարքավորումով, կամ 200 վատերային իլիկ, կամ 40-դյույմանոց գործվածքի համար 15 ջուլհակահաստոց հինման, սոսնձման և այլ հարմարանքներով»։ Առաջին դեպքում 450 մյուլային իլիկի օրական արդյունքի, երկրորդ դեպքում 200 վատերային իլիկի արդյունքի, երրորդ դեպքում 15 մեխանիկական ջուլհակահաստոցի արդյունքի վրա են բաշխվում մի շոգեձիաուժի ու նրանով շարժման մեջ դրվող մեքենաների մաշվածքի օրական ծախքերը, այնպես որ դրա շնորհիվ արժեքի լոկ մի աննշան մասն է փոխանցվում մեկ ունցիա մանվածքին կամ մի արշին գործվածքին։ Նույնը վերաբերում է վերևի օրինակի մեջ հիշված շոգեմուրճին։ Որովհետև նրա օրական մաշվածքը, ածխի սպառումը և այլն բաշխվում են երկաթի այն հրեշավոր մասսաների վրա, որ նա կռում է մեկ օրում, ուստի երկաթի ամեն մի ցենտներին ընկնում է արժեքի մի շատ փոքր մաս միայն, բայց նա շատ մեծ կլիներ, եթե այդ կիկլոպային գործիքով փոքրիկ մեխեր խփեին մի բանի մեջ։

Եթե տրված են աշխատամեքենայի գործունեության սահմանները, այսինքն՝ եթե տրված է նրա գործիքների թիվը, կամ երբ խոսքը վերաբերում է ուժին, ապա նրանց տվյալ ծավալի դեպքում արդյունքի մասսան կախված է այն արագությունից, որով մեքենան աշխատում է, այսինքն` օրինակ, իլիկների պտտվելու արագությունից կամ մուրճի մեկ րոպեում հասցրած հարվածների թվից։ Այդ հսկայական մուրճերից մի քանիսը մի րոպեում 70 հարված են հասցնում, Ռայդերի արտոնագրած կռանող մեքենան, որը իլիկներ կռելիս փոքր չափերի շոգեմուրճ է գործածում, 700 հարված է հասցնում մի րոպեում։

Եթե տրված է այն պրոպորցիան, որով մեքենաների արժեքը փոխանցվում է արդյունքին, ապա արժեքի այդ փոխանցվող մասի մեծությունը կախված է մեքենաների իսկ արժեքից[110]։ Որքան ավելի քիչ աշխատանք են պարունակում իրենք՝ մեքենաները, այնքան նրանք ավելի քիչ արժեք են միացնում արդյունքին։ Որքան ավելի քիչ արժեք են հաղորդում նրանք արդյունքին, այնքան ավելի արտադրողական են և իրենց մատուցած ծառայությամբ այնքան ավելի են մոտենում բնական ուժերին։ Իսկ մեքենաների միջոցով մեքենաներ արտադրելը պակասեցնում է նրանց արժեքը՝ նրանց չափերի ու գործողության համեմատությամբ։

Արհեստային կամ մանուֆակտուրային ապրանքների գների և մեքենաներով արտադրվող նույն ապրանքների գների համեմատական վերլուծությունն այն հետևանքին է հասցնում ընդհանրապես, որ մեքենայական արդյունքի մեջ հարաբերաբար աճում, բայց բացարձակորեն նվազում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ փոխանցվում է աշխատանքի միջոցներից։ Այսինքն՝ նրա բացարձակ մեծությունը նվազում է, բայց արդյունքի, օրինակ, մի ֆունտ մանվածքի ամբողջ արժեքի համեմատությամբ նրա մեծությունն աճում է[111]։

Պարզ է, որ եթե որոշ մեքենայի արտադրումը նույնքան շատ աշխատանք է նստում, որքան տնտեսվում է նրա կիրառումով, ապա տեղի է ունենում աշխատանքի սոսկ տեղափոխություն, այսինքն՝ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի ընդհանուր գումարը չի նվազում, կամ աշխատանքի արտադրողականությունը չի բարձրանում։ Սակայն, ակներև է, որ մեքենայի արժեքը կազմող աշխատանքի ու նրա տնտեսած աշխատանքի միջև եղած տարբերությունը, կամ նրա արտադրողականության աստիճանը կախում չունի այն տարբերությունից, որ կա մեքենայի բուն արժեքի ու նրա փոխարինած գործիքի արժեքի միջև։ Առաջին տարբերությունը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայի աշխատանքային ծախքերը, ուրեմն և արժեքի նրա կողմից արդյունքին միացված մասը, շարունակում են ավելի փոքր լինել այն արժեքից, որ բանվորն իր գործիքով կմիացներ աշխատանքի առարկային։ Ուստի մեքենայի արտադրողականությունը չափվում է այն աստիճանով, որով նա մարդկային աշխատանքի ուժն է փոխարինում։ Պ-ն Բեյնսի ասելով՝ համապատասխան նախապատրաստական սարքավորման հետ միասին 450 մյուլային իլիկին, որոնք շարժման մեջ են դրվում մի շոգեձիաուժով, ընկնում է 2½ բանվոր[112]. այս դեպքում ամեն մի selfacting mule spindle [սելֆակտորային իլիկ] տասժամյա աշխատանքային օրում 13 ունցիա (միջին համարների) մանվածք է մանում, որը 2½ բանվորի համար կկազմի շաբաթական 365⅝ ֆունտ մանվածք։ Հետևաբար, մոտավորապես 366 ֆունտ բամբակը (պարզեցնելու համար մենք մի կողմ ենք թողնում տականքը) մանվածք դառնալիս կլանում է միայն 150 աշխատաժամ, կամ տասժամյա 15 աշխատանքային օր, այնինչ ճախարակով մանելիս, երբ մանողը 60 ժամում 13 ունցիա մանվածք է արտադրում, բամբակի նույն քանակը 2 700 տասժամյա աշխատանքային օր կամ 27 000 աշխատանքային ժամ կկլաներ[113]։ Այնտեղ, որտեղ blockprinting-ի կամ չիթը ձեռքով դրոշմելու հին մեթոդը փոխարինված է չթի մեքենայական դրոշմումով, մի մեքենան մեկ մեծահասակ բանվորի կամ դեռահասի օժանդակությամբ մի ժամում այնքան քառագույն չիթ է դրոշմում, որքան առաջ դրոշմում էին 200 մեծահասակ բանվորներ[114]։ Քանի դեռ Էլի Ուիտնին 1793 թվականին չէր գտել cottongin-ը [բամբակի ջինը], մի ֆունտ բամբակը հունդից բաժանելը նստում էր մեկ միջին աշխատանքային օր։ Նրա գյուտի շնորհիվ մի նեգրուհի կարող է օրական 100 ֆունտ բամբակ զտել, իսկ այն ժամանակից cottongin-ի [բամբակի ջինի] արտադրողականությունը է՛լ ավելի զգալի չափով է բարձրացել։ Մեկ ֆունտ մաքրած բամբակը, որի արտադրությունը առաջ 50 ցենտ արժեր, հետագայում ծախվում էր 10 ցենտով և այն էլ՝ ավելի մեծ շահույթով, այսինքն՝ ավելի մեծ քանակությամբ անվճար աշխատանք պարունակելով։ Հնդկաստանում բամբակը հունդից բաժանելու համար գործ է ածվում մի կիսա-մեքենայանման գործիք, չուրկա, որով մեկ տղամարդ և մեկ կին օրական 28 ֆունտ բամբակ են մաքրում։ Դոկտոր Ֆորբսի մի քանի տարի առաջ հնարած չուրկայով մեկ տղամարդ և մեկ պատանի օրական մաքրում են 250 ֆունտ, իսկ եթե որպես շարժիչ ուժ կիրառվում են եզներ, շոգի կամ ջուր, ապա պահանջվում են միայն մի քանի պատանիներ ու աղջիկներ, որոնք feeder-ների (այսինքն՝ մեքենային նյութ մատուցողների) դեր են կատարում։ Եզներով բանեցվող այդպիսի տասնվեց մեքենա օրական այն աշխատանքն են կատարում, որն առաջ միջին հաշվով 750 մարդ էր պահանջում[115]։

Ինչպես արդեն հիշատակեցինք, շոգեգութանի շոգեմեքենան 3 պենսով կամ ¼ շիլլինգով այնքան աշխատանք է կատարում մի ժամում, որքան 66 մարդը մեկ ժամում 15 շիլլինգով։ Ես այս օրինակին վերադառնում եմ սխալ պատկերացումից խուսափելու համար։ Այն է՝ այդ 15 շիլլինգը 66 մարդու մեկ ժամում միացրած աշխատանքի արտահայտությունը չէ ամենևին։ Եթե հավելյալ աշխատանքի հարաբերությունն անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ 100% էր, ապա այդ 66 բանվորը մեկ ժամում արտադրում էին 30 շիլլինգի արժեք, թեև իրենց ստացած համարժեքի, այսինքն՝ 15 շիլլինգ աշխատավարձի մեջ ընղհանուր 66 ժամի քանակից միայն 33 ժամն է ներկայացված։ Այսպես ուրեմն, եթե ենթադրենք, որ մեքենան արժե ճիշտ այնքան, որքան կազմում է նրա դուրս մղած 150 բանվորի տարեկան վարձը, ասենք 3 000 ֆունտ ստեռլինգ, ապա այդ 3 000 ֆունտ ստեռլինգը 150 բանվորի կատարած ու աշխատանքի առարկային միացրած ամբողջ աշխատանքի փողային արտահայտությունը չէ ամենևին, այլ նրանց տարեկան աշխատանքի այն մասը միայն, որը նրանց համար արտահայտվում է աշխատավարձի մեջ։ Ընդհակառակը, մեքենայի 3 000 ֆունտ ստեռլինգ փողային արժեքն արտահայտում է մեքենայի արտադրության վրա ծախսված ամբողջ աշխատանքը, ինչ հարաբերությամբ էլ այդ աշխատանքը կազմելիս լինի բանվորի աշխատավարձն ու կապիտալիստի հավելյալ արժեքը։ Հետևաբար, թեկուզ և մեքենան նույնքան արժենալիս լինի, որքան աշխատանքի այն ուժը, որին փոխարինել է նա, այնուամենայնիվ, նրա մեջ առարկայացած աշխատանքը միշտ շատ ավելի փոքր է, քան նրա փոխարինած կենդանի աշխատանքը[116]։

Եթե մեքենաները դիտենք բացառապես իբրև արդյունքն էժանացնելու միջոց, ապա նրանց կիրառման սահմանը նրանով է որոշվում, որ նրանց արտադրության վրա ծախսվող աշխատանքը պետք է պակաս լինի այն աշխատանքից, որը փոխարինվում է մեքենաների կիրառումով։ Սակայն այդ սահմանը կապիտալի համար է՛լ ավելի նեղ է գծագրվում։ Քանի որ կապիտալը հատուցում է ո՛չ թե կիրառվող աշխատանքը, այլ կիրառվող աշխատանքի ուժի արժեքը, ուստի մեքենաների գործադրության սահմանը կապիտալի համար նպատակահարմար է միայն այն տարբերության սահմաններում, որ կա մեքենայի արժեքի ու նրա փոխարինած աշխատուժի արժեքի միջև։ Քանի որ զանազան երկրներում աշխատանքային օրվա բաժանումն անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի՝ տարբեր է այնպես, ինչպես այն տարբեր է նաև միևնույն երկրի մեջ, բայց զանազան ժամանակաշրջաններում, կամ միևնույն ժամանակաշրջանում, բայց արտադրության զանազան ճյուղերում. այնուհետև՝ քանի որ բանվորի իրական աշխատավարձը մերթ իջնում է իր աշխատանքի ուժի արժեքից, մերթ բարձրանում է նրանից, ուստի մեքենայի գնի և մեքենայի փոխարինած աշխատանքի ուժի գնի միջև եղած այդ տարբերությունը կարող է շատ տատանումներ ունենալ, թեկուզ և նույնը մնա այն տարբերությունը, որ կա մեքենայի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի և մեքենայի փոխարինած աշխատանքի ընդհանուր քանակի միջև [Տես 116a ծանոթ.]։ Բայց միայն առաջին տարբերությունն է հենց, որ որոշում է ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի համար և ազդեցություն է գործում նրա վրա կոնկուրենցիայի հարկադրական օրենքների միջոցով։ Այս պատճառով էլ ներկայումս Անգլիայում հնարվում են մեքենաներ, որոնք կիրառվում են միայն Հյուսիսային Ամերիկայում, ինչպես XVI ու XVII դարերում Գերմանիան հնարում էր մեքենաներ, որոնք միայն Հոլանդիան էր գործածում, և ինչպես XVIII դարի մի քանի ֆրանսիական գյուտեր միայն Անգլիայում էին օգտագործվում։ Ինքը՝ մեքենան, ավելի վաղ զարգացած երկրներում ձեռնարկությունների մի քանի ճյուղերում իր կիրառումով աշխատանքի այնպիսի ավելցուկ [Ռիկարդոն ասում է՝ redundancy of labour] է առաջ բերում ուրիշ ճյուղերում, որ աշխատուժի արժեքից ավելի ցած ընկնող աշխատավարձն այդտեղ արգելք է լինում մեքենաների գործածությանը և այդ գործածությունը դարձնում է ավելորդ, հաճախ էլ ուղղակի անհնարին կապիտալի տեսակետից, որի շահույթը չէ՞ որ բխում է ոչ թե ընդհանրապես կիրառվող, այլ միայն վարձատրվող աշխատանքի կրճատումից։ Անգլիական բրդեղենի մանուֆակտուրայի մի քանի ճյուղերում երեխաների աշխատանքը վերջին տարիներում սաստիկ կրճատվել է, տեղ-տեղ էլ գրեթե բոլորովին դուրս է մղվել։ Ինչո՞ւ։ Գործարանային օրենքը հարկադրեց մտցնելու երեխաների երկու հերթափոխություն, որոնցից մեկը փոխառփոխ աշխատում է 6 ժամ, մյուսը՝ 4 ժամ, կամ ամեն մեկը՝ միայն 5 ժամ։ Բայց ծնողները չէին ուղում half-times-ներին [կիսաժամանակ աշխատողներին] ավելի էժան ծախել, քան առաջ էին ծախում full-times-ներին [լիաժամանակ աշխատողներին]։ Այստեղից էլ առաջ եկավ half-times-ների փոխարինումը մեքենաներով[117]։ Կանանց ու փոքրահասակ (10 տարեկանից փոքր) երեխաների աշխատանքը հանքարաններում արգելելուց առաջ կապիտալը քարածխի ու այլ հանքերում մերկ կանանց ու աղջիկներին հաճախ տղամարդկանց հետ միատեղ աշխատանքի հարկադրելն իր բարոյական օրենսգրքի և հատկապես իր մայր հաշվեմատյանի հետ այնքան համերաշխ էր գտնում, որ նա այդ արգելումից հետո միայն դիմեց մեքենաներին։ Յանկիները քար ջարդող մեքենաներ հնարեցին։ Անգլիացիները չեն գործածում այդ մեքենաները, որովհետև այդ աշխատանքը կատարող «թշվառները («wretch» — թշվառ — անգլիական քաղաքատնտեսության մեջ տեխնիկական տերմին է հողագործական բանվորներին նշելու համար) իրենց աշխատանքի այնպիսի չնչին մասի վճարն են ստանում, որ մեքենաները կապիտալիստների համար կթանկացնեին արտադրությունը[118]։ Անգլիայում, երբեմն դեռ հիմա էլ ձիերի փոխարեն կանայք են կիրառվում ջրանցքներով բեռնանավակներ քաշելու և այլ աշխատանքների համար[119], որովհետև ձիեր ու մեքենաներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը մաթեմատիկորեն որոշ մեծություն է, իսկ ավելցուկ բնակչությանը պատկանող կանանց ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքը, ընդհակառակը, ամեն մի հաշվից ցած է։ Ահա ինչո՛ւ ոչ մի տեղ չկա մարդկային ուժի ավելի անպատկառ վատնում ամեն տեսակ անմիտ ու դատարկ բաների վրա, քան հենց Անգլիայում, մեքենաների երկրում։

3. ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆՎՈՐԻ ՎՐԱ

Ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության ելակետ ծառայեց աշխատանքի միջոցի ռևոլյուցիան, իսկ աշխատանքի հեղաշրջված միջոցն իր ամենազարգացած ձևն ստանում է մեքենաների անդամատված սիստեմի մեջ գործարանում։ Նախքան քննության առնելը, թե մարդկային տարրը ինչպես է միացվում այդ օբյեկտիվ օրգանիզմին, ծանոթանանք այն մի քանի ընդհանուր ազդեցություններին, որ այդ ռևոլյուցիան գործում է իր իսկ բանվորի վրա։

a) Հավելյալ աշխատուժերի յուրացումը կապիտալի կողմից։ Կանանց ու երեխաների աշխատանքը

Քանի որ մեքենաներն ավելորդ են դարձնում մկանային ուժը, նրանք դառնում են այնպիսի բանվորներ կիրառելու միջոց, որոնք զուրկ են մկանային ուժից կամ ֆիզիկապես բավարար չափով զարգացած չեն, բայց օժտված են ավելի ճկուն անդամներով։ Ուստի կանանց ու երեխաների աշխատանքը մեքենաների կապիտալիստական կիրառման առաջին խոսքն էր։ Այսպիսով, աշխատանքն ու բանվորներին փոխարինելու այս հզոր միջոցն իսկույն դարձավ վարձու բանվորների թիվն ավելացնելու միջոց, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին, առանց սեռի ու տարիքի խտրության, կապիտալի անմիջական իշխանությանը ենթարկելով։ Կապիտալիստի համար կատարվող հարկադրական աշխատանքը ո՛չ միայն զավթեց մանկական խաղերի ժամանակը, այլև տիրացավ աշխատանքի այն ազատ ժամերին, որոնցից օգտվում էին տնային շրջանակում, բարքերի որոշած սահմաններում, բուն իսկ ընտանիքի համարի[120]։

Աշխատուժի արժեքը մենք սահմանեցինք ո՛չ միայն առանձին մեծահասակ բանվորի, այլև, բանվորական ընտանիքի գոյության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Մեքենաները, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքի շուկա նետելով, տղամարդու աշխատուժի արժեքը բաշխում են նրա ընտանիքի բոլոր անդամների միջև։ Ուստի նրանք իջեցնում են բանվորի աշխատուժի արժեքը։ Գուցե, 4 աշխատուժի մասնատված ընտանիքի գնումը ավելի թանկ արժե, քան առաջ արժեր ընտանիքի գլխավորի աշխատուժի գնումը, բայց դրա փոխարեն հիմա 4 աշխատանքային օրն է բռնում մեկի տեղը, և նրանց գինն ընկնում է այն համամասնությամբ, որով չորսի հավելյալ աշխատանքն ավելցուկ է տալիս մեկի հավելյալ աշխատանքի դիմաց։ Մեկ ընտանիքի գոյության համար այժմ պետք է չորս հոգին կապիտալին տան ո՛չ միայն աշխատանք, այլև հավելյալ աշխատանք։ Այսպիսով, շահագործման մարդկային նյութի հետ միասին, որը կապիտալի շահագործման իսկական ասպարեզն է[121], մեքենաները հենց սկզբից բարձրացնում են նաև շահագործման աստիճանը։

Մեքենաները հիմնովին ռևոլյոլցիոնացնում են նաև կապիտալիստական հարաբերության ձևական արտահայտությունը, բանվորի ու կապիտալիստի միջև կնքվող պայմանագիրը։ Ապրանքային փոխանակության հիմքի վրա ենթադրվում էր նախ և առաջ, որ կապիատլիստն ու բանվորն իրար հանդեպ կանգնած են որպես ազատ անձեր, որպես անկախ ապրանքատերեր՝ մեկն իբրև փողի ու արտադրության միջոցների տեր, մյուսն իբրև աշխատուժի տեր։ Բայց հիմա կապիտալը գնում է տհասներին կամ կիսահասուններին։ Առաջ բանվորը վաճառում էր իր սեփական աշխատուժը, որ ինքը տնօրինում էր որպես ձևականորեն ազատ անձ։ Հիմա նա վաճառում է կնոջն ու երեխաներին։ Նա դառնում է ստրկավաճառ[122]։ Երեխաների աշխատանքի պահանջարկը հաճախ ձևով էլ հիշեցնում է նեգր ստրուկների նկատմամբ եղած պահանջարկը, որի օրինակներին մենք սովոր ենք հանդիպելու ամերիկյան թերթերի հայտարարությունների մեջ։ «Իմ ուշադրությունը,— ասում է, օրինակ, անգլիական գործարանային մի տեսուչ,— դարձրին մի հայտարարության վրա իմ շրջանի ամենանշանավոր մանուֆակտուրային քաղաքներից մեկի տեղական թերթում։ Հայտարարությունն ասում է. «Հարկավոր են 12—20 տղա այն տարիքի, որ կարողանան 13 տարեկան համարվել։ Վարձը՝ շաբաթական 4 շիլլինգ։ Հարցնել» և այլն[123]։ «Որ կարողանան 13 տարեկան համարվել» ֆրազը նրանով է բացատրվում, որ Factory Act-ի [գործարանային օրենքի] համաձայն` 13 տարեկանից փոքր երեխաները միայն 6 ժամ կարող են աշխատել։ Պաշտոնական բժիշկը (certifying surgeon) պետք է տարիքը հավաստի։ Ահա ինչու գործարանատերն այնպիսի տղաներ է պահանջում, որոնց տեսքն այնպես ցույց տա, թե նրանց տասներեք տարին արդեն լրացել է։ Գործարանատերերի զբաղեցրած 13 տարեկանից փոքր երեխաների թվի նվազումը, որ հաճախ կատարվում է թռիչքներով և այնպես ապշեցնող է վերջին 20 տարվա անգլիական վիճակագրության մեջ, հենց իրենց՝ գործարանային տեսուչների ասելով այդ certifying surgeon-ների գործն էր մեծ մասամբ, որոնք երեխաների տարիքը փոխում էին կապիտալիստների շահագործողական ծարավի և ծնողների չարչիական պահանջների համաձայն։ Լոնդոնի տխրահռչակ Բեթնել Գրին քաղաքամասում ամեն երկուշաբթի ու երեքշաբթի առավոտյան բաց առևտուր է կատարվում, որտեղ 9 տարեկանից սկսած երկու սեռի երեխաներ իրենց վարձով են տալիս Լոնդոնի մետաքսեղենի մանուֆակտուրաներին։ «Uովորական պայմաններն են՝ շաբաթը 1 շիլլինգ 8 պենս (այս հասնում է ծնողներին), 2 պենս էլ ինձ համար և թեյ»։ Պայմանագրերը կնքվում են միայն մեկ շաբաթվա համար։ Այդ շուկայի տեսարաններն ու լեզուն իսկապես վրդովեցուցիչ են[124]։ Անգլիայում դեռ մինչև հիմա էլ պատահում է, որ կանայք «տղաներ են վերցնում աշխատատնից և շաբաթական 2 շիլլինգ 6 պենսով վարձու են տալիս ամեն մի գնորդի[125]։ Հակառակ օրենսդրությանը՝ Մեծ Բրիտանիայում դեռ հիմա էլ առնվազն 2 000 տղա իրենց ծնողների կողմից ծախվում են որպես ծխնելույզ մաքրելու կենդանի մեքենաներ (թեև նրանց փոխարինելու համար գոյություն ունեն իսկական մեքենաներ[126])։ Այն ռևոլյուցիան, որ մեքենաներն առաջ բերին աշխատուժի գնորդի ու վաճառորդի միջև եղած իրավական հարաբերության մեջ, և որն այդ ամբողջ գործարքը զրկում է ազատ անձերի միջև կնքվող պայմանագրի նույնիսկ արտաքին տեսքից, հետագայում անգլիական պառլամենտին իրավաբանական հիմք տվեց արդարացնելու պետական միջամտությունը գործարանային հարցին։ Ամեն անգամ, երբ գործարանային օրենքն արդյունաբերության մինչև այժմ անձեռնմխելի մնացած ճյուղերում երեխաների աշխատանքը սահմանափակում է 6 ժամով, միշտ նորից ու նորից լսվում է գործարանատերերի վայնասունը. ծնողներից ոմանք,— ասում են նրանք,— երեխաներին հանում են կարգավորման ենթակա արդյունաբերությունից միայն նրա համար, որպեսզի նրանց ծախեն այնպիսի Ճյուղերի, որտեղ դեռևս իշխում է «աշխատանքի ազատությունը», այսինքն՝ որտեղ 13 տարեկանից փոքր երեխաները հարկադրված են մեծահասակներին հավասար աշխատելու, և, հետևապես, այդ ճյուղերին կարելի է ավելի թանկ գնով ծախել երեխաներին։ Բայց որովհետև կապիտալն ի բնե լեվելլեր (հավասարար) է, այսինքն՝ արտադրության բոլոր ոլորտներում պահանջում է աշխատանքի շահագործման պայմանների հավասարություն՝ որպես մարդու բնածին իրավունք, ուստի արդյունաբերության մի ճյուղում երեխաների աշխատանքի օրենսդրական սահմանափակումը պատճառ է լինում այդ աշխատանքի սահմանափակմանը մի այլ ճյուղում։

Մենք արդեն սրանից առաջ մատնանշել ենք երեխաների ու դեռահասների, ինչպես և բանվորների կանանց ֆիզիկական դեգրադացիան, որոնց մեքենան ենթարկում է կապիտալի շահագործմանը նախ ուղղակի ձևով — մեքենաների հիմքի վրա ծագող գործարաններում,— իսկ հետո անուղղակի ձևով — արդյունաբերության բոլոր մնացած ճյուղերում։ Ուստի մենք այստեղ կանգ կառնենք միայն մեկ կետի վրա՝ բանվորների երեխաների հսկայական մահացության վրա նրանց կյանքի առաջին տարիներում։ Անգլիայում կա գրանցման 16 օկրուգ, որտեղ ամեն մի 100 000 կենդանի ծնված երեխային մինչև մեկ տարեկան հասակը միջին հաշվով միայն 9 085 մահվան դեպք է ընկնում տարեկան (մեկ օկրուգում՝ ընդամենը 7 047). 24 օկրուգում՝ 10 000-ից ավելի, բայց 11 000-ից քիչ. 39 օկրուգում՝ 11 000-ից ավելի, բայց 12 000-ից քիչ. 48 օկրուգում՝ 12 000-ից ավելի, բայց 13 000-ից քիչ. 22 օկրուգում՝ 20 000-ից ավելի. 25 օկրուգում՝ 21 000-ից ավելի. 17-ում՝ 22 000-ից ավելի. 11-ում՝ 23 000-ից ավելի. Հուում, Վուլվերեմպտոնում, Էշտոն-անդեր-Լայնում և Պրեստոնում 24 000-ից ավելի. Նոտտինգհեմում, Ստոկպորտում ու Բրեդֆորդում՝ 25 000-ից ավելի. Ուիզբիչում՝ 26 001 և Մանչեստրում՝ 26 125[127]։ Ինչպես 1861 թվականի սանիտարական պաշտոնական հետազոտությունն է ցույց տվել, մահացության այդպիսի բարձր նորմաների պատճառը, տեղական պայմանները մի կողմ թողած, գլխավորապես մայրերի տնից դուրս զբաղմունքն է, և այստեղից բխող՝ երեխաների անբավարար խնամքը, նրանց հետ վատ վարվելը, ի միջի այլոց անհամապատասխան սնունդը, սննդի պակասությունը, օպիումի պրեպարատներով սնելը և այլն, դրան ավելանում է մայրերի հակաբնական խորթանալը իրենց երեխաներից և այնուհետև՝ երեխաներին դիտմամբ սովամահ անելն ու թունավորելը[128]։ Ընդհակառակը, հողագործական այնպիսի օկրուգներում, «որտեղ կանայք նվազագույն չափով են զբաղված, մահացության տոկոսն էլ նվազագույնն է»[129]։ Սակայն 1861 թվականի քննիչ հանձնաժողովն այն անսպասելի եզրակացությանը հանգեց, թե Գերմանական ծովի ափերին գտնվող մի քանի զուտ հողագործական օկրուգներում մեկ տարեկանից փոքր երեխաների մահացությունը համարյա հասնում է այդ տեսակետից ամենահռչակված գործարանային օկրուգների մահացության նորմային։ Ուստի դ-ր Յուլիան Հանտերին հանձնարարվեց այդ երևույթը տեղում ուսումնասիրել։ Նրա զեկուցումը կցված է «Sixth Report on Public Health»[130]-ին։ Մինչև այդ ենթադրում էին, որ տենդը և ցածրադիր ու ճահճոտ վայրերին հատուկ մյուս հիվանդություններն են հնձում երեխաներին։ Հետազոտությունը բերեց ճիշտ հակառակ եզրակացության, այն է՝ «թե նույն այն պատճառը, որ ոչնչացրել էր տենդը, այսինքն՝ հողը ձմեռային ճահճուտից ու ամառային աղքատիկ արոտավայրից արգասաբեր վարելահող դարձնելը ծծկեր երախաների մահացության արտասովոր բարձր նորմա է առաջ բերեր»[131]։ Այդ շրջանում պրակտիայով զբաղվող այն 70 բժիշկը, որոնց հարցուփորձի ենթարկեց դ-ր Հանտերը, «զարմանալիորեն համամիտ» էին այդ կետի վերաբերմամբ։ Այն է՝ հողագործական կուլտուրայի մեջ կատարված ռևոլյուցիայի հետ այստեղ սկիզբ էր դրվել նաև արդյունաբերական սիստեմին։ «Ամուսնացած կանայք, որոնք աշխատում են աղջիկների ու պատանիների հետ միատեղ, ամբողջ խմբերով որոշ գումարով վարձակալի տրամադրության տակ են դրվում մի մարդու կողմից, որը «gangmeister» [«արտելապետ»] է կոչվում և վարձում է ամբողջ խումբը։ Այդ խմբերը հաճախ փոխադրվում են իրենց գյուղերից շատ մղոններ հեռու, առավոտյան ու երեկոյան նրանց կարելի է հանդիպել գյուղական ճանապարհներին. կանայք հագած են կարճ յուբկաներ և համապատասխան կոֆտաներ ու կոշիկներ, երբեմն էլ շալվար, արտաքուստ շատ ուժեղ ու առողջ են, բայց փչացած են սովորություն դարձած անառակության մթնոլորտում և ամենևին էլ չեն մտածում այն վնասակար հետևանքների մասին, որ տանը խամրող նրանց զավակների գլխին է բերում իրենց այդ գործուն ու անկախ կյանքի սերը»[132]։ Այստեղ վերարտադրվում են գործարանային օկրուգների բոլոր երևույթները, այն էլ՝ ավելի բարձր աստիճանով — գաղտնի մանկասպանությունն ու երեխաներին թմրադեղերով կերակրելը[133]։ «Իմ ծանոթացումը,— ասում է անգլիական Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժիշկ և «Public Health»-ի [ժողովրդական առողջապահության] հաշվետվությունների գլխավոր խմբագիր դ-ր Սայմոնը,— այն չարիքի հետ, որ ծնում է մեծահասակ կանանց ամեն մի երկարատև արդյունաբերական աշխատանք, պետք է արդարացնի իմ զզվանքը դեպի այդ աշխատանքը[134]։ «Իսկապես,— բացականչում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը մի պաշտոնական հաշվետվության մեջ,— բախտավորություն կլինի Անգլիայի մանուֆակտուրային օկրուգների համար, եթե ընտանիք ունեցող բոլոր ամուսնացած կանանց արգելվի որևէ գործարանում աշխատելր»[135]։

Կանանց ու երեխաների աշխատանքի կապիտալիստական շահագործումից բխող բարոյական խեղումը Ֆ. Էնգելսը իր «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատության մեջ և այլ հեղինակներ այնպես սպառիչ կերպով են նկարագրել, որ ես այստեղ սահմանափակվում եմ լոկ այդ մասին հիշեցնելով։ Իսկ այն մտավոր վայրենացումը, որ արհեստական կերպով կատարվում է չհասունացած մարդկանց հավելյալ արժեք արտադրելու սոսկական մեքենաներ դարձնելով, և որը հեշտությամբ կարելի է տարբերել այն նախնադարյան տգիտությունից, որը կուսական-անձեռնմխելի վիճակում է թողնում միտքը, սակայն վնաս չի հասցնում նրա զարգանալու ունակությանը, նրա բնական պտղաբերությանը,— այդ վայրենացումը նույնիսկ անգլիական պառլամենտին հարկադրեց, վերջապես, տարրական կրթությունը հռչակելու, որպես 14 տարեկանից փոքր երեխաներին «արտադրողաբար» բանեցնելու պարտադիր պայման գործարանային օրենսդրությանը ենթարկված արդյունաբերության բոլոր ճյուղերում։ Կապիտալիստական արտադրության ոգին պարզ երևում է գործարանային օրենքների այսպես կոչված՝ կրթության կետերի անփույթ խմբագրումից, վարչական այն ապարատի բացակայությունից, առանց որի պարտադիր կրթությունը մեծ մասամբ նորից դառնում է պատրանքային, ուսուցման նույնիսկ այդ օրենքի դեմ գործարանատերերի կազմած օպոզիցիայից և այդ օրենքը գործնականում շրջանցելուն ծառայող նրանց խորամանկումներից ու խուսափանքներից։ «Միայն օրենսդրական իշխանությանը պետք է մեղադրել, որովհետև նա հրապարակել է մի ֆիկտիվ օրենք (delusive law), որը երեխաների կրթության մասին արտաքուստ հոգալով, ոչ մի այնպիսի որոշում չի պարունակում, որն ապահովի այդ նպատակի իրագործումը։ Հիշյալ օրենքը ոչինչ չի սահմանում, բացի նրանից, որ երեխաներն օրական որոշ ժամեր (3 ժամ) պետք է փակված լինեն դպրոց կոչված մի շենքի չորս պատերի ներսում, և որ երեխաների գործատերը պետք է այդ բանը կատարելու մասին ամեն շաբաթ հավաստագիր ստանա այն անձից, որն ստորագրում է որպես ուսուցիչ կամ ուսուցչուհի»[136]։ Մինչև 1844 թվականի գործարանային ուղղված օրենքի հրատարակումը հազվադեպ չէին դպրոց հաճախելու մասին այնպիսի հավաստագրեր, որոնց տակ ուսուցիչը կամ ուսուցչուհին ստորագրում էին խաչ դնելով, որովհետև իրենք գրել չէին իմանում։ «Երբ ես այցելեցի այդպիսի հավաստագրեր տվող մի դպրոց, այն աստիճան ապշեցի ուսուցչի տգիտության վրա, որ նրան հարցրի. «Ասացե՛ք, խնդրեմ, դուք կարդալ գիտե՞ք»։ Նրա պատասխանը եղավ. «Ընդհանրապես այո՛ (summat)»։ Իրեն արդարացնելու համար նա ավելացրեց. «Համենայն դեպս, իմ աշակերտներից ավելի գիտեմ»։ 1844 թվականի օրենքը նախապատրաստելիս գործարանային տեսուչները գանգատվում էին դպրոց կոչվող այն հիմնարկների խայտառակ վիճակից, որոնց հավաստագրերը նրանք ըստ օրենքի պետք է լիովին օրինական համարեին։ Նրանց ամբողջ հաջողեցրածն այն եղավ, որ 1844 թվականից սկսած «հավաստագրերի մեջ թվերը պետք է մտցներ ուսուցիչն իր ձեռքով, ditto [ինչպես նաև] իր անունն ու ազգանունը պետք է ստորագրեր իր ձեռքով»[137]։ Շոտլանդական գործարանային տեսուչ սըր Ջոն Կինկեյդը իր պաշտոնական փորձի հիման վրա նույն բանի մասին պատմում է. «Առաջին դպրոցը, որ մենք այցելեցինք, պահում էր միսսիս Էնն Կիլլին անունով մեկը։ Երբ ես առաջարկեցի, որ նա իր ազգանունը գրի, նա իսկույն մի սխալ արեց, C տառով սկսելով, բայց անմիջապես ուղղեց, ասելով, որ իր ազգանունը սկսվում է С տառով։ Սակայն դպրոցական հավաստագրերի մատյանում նրա ստորագրություններն աչքի անցկացնելիս նկատեցի, որ նա զանազան կերպով է ստորագրում, մինչդեռ նրա ձեռագիրը ոչ մի կասկած չի թողնում, որ նա սովորեցնելու ընդունակ չէ։ Նա հենց ինքն էլ խոստովանեց, որ դասամատյանը վարել չի կարող... Երկրորդ դպրոցում ես տեսա 15 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ դասարան և այդ սենյակում հաշվեցի 75 երեխա, որոնք ինչ-որ անհասկանալի բան էին քրթմնջում»[138]։ «Սակայն միայն այդպիսի ողորմելի որջերում չէ, որ նկատվում է նման պրակտիկա, երբ երեխաները դպրոցական հավաստագրեր են ստանում, բայց ոչ մի ուսում չեն ստանում,— կան շատ դպրոցներ բավականաչափ պատրաստված ուսուցիչներով, բայց նրանց բոլոր ջանքերը համարյա ամբողջովին խորտակվում են՝ բախվելով երեք տարեկանից վեր ամեն հասակի երեխաների խելացնոր խառնակույտին։ Ուսուցչի նյութական դրությունը լավագույն դեպքում մուրացկանական է, ամբողջովին կախված է պենսերի այն քանակից, որ նրան հաջողվում է ստանալ, իսկ պենսեր այնքան ավելի շատ են ստացվում, որքան ավելի շատ երեխաներ է հնարավոր լինում խցկել մի սենյակի մեջ։ Դրան ավելանում է դպրոցական աղքատիկ կահավորումը, գրքերի ու այլ ուսումնական պիտույքների պակասությունը և նեխած ու գարշելի օդի կործանիչ ազդեցությունը հենց իրենց՝ խեղճ երեխաների վրա։ Ես բազմաթիվ այդպիսի դպրոցներում եղա, և մի ամբողջ շարք երեխաներ տեսա, որոնք բացարձակապես ոչինչ չէին անում, և այդ հավաստվում է որպես դպրոցի հաճախում, և այդպիսի երեխաները պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվում են որպես կրթություն ստացածներ [educated]»[139]։ Շոտլանդիայում գործարանատերերը աշխատում են ըստ կարելույն արձակել դպրոց հաճախելու պարտավոր երեխաներին։ «Այս բավական է ապացուցելու համար գործարանատերերի անբարեհաճ վերաբերմունքը դեպի երեխաների ուսման վերաբերյալ որոշումները»[140]։ Այլանդակ-զզվելի ձևերով այդ երևան է գալիս չթադրոշմիչ ու նման գործարաններում, որոնք ենթակա են գործարանային հատուկ օրենքի։ Օրենքի որոշումներին համաձայն՝ «ամեն մի երեխա, նախքան մի այդպիսի դրոշմիչ արհեստանոց մտնելը, պետք է դպրոց հաճախած լինի առնվազն 30 օր և ոչ պակաս, քան 150 ժամ այն 6 ամսվա ընթացքում, որոնք անմիջաբար նախորդում են նրա մտնելու օրվանը։ Դրոշմանոցում աշխատելու ժամանակ նա նույնպես պետք է դպրոց հաճախի 30 օր կամ 150 ժամ ամեն մի կիսամյակում... Դպրոց հաճախելը պետք է տեղի ունենա առավոտյան ժամի 8-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև։ Մեկ օրում 2½ ժամից պակաս տևող ու 5 ժամից ավելի կատարվող ոչ մի հաճախում չպետք է հաշվվի 150 ժամի դիմաց։ Սովորական պայմաններում երեխաները դպրոց են հաճախում 30 օր առավոտյան ու երեկոյան, օրական 5 ժամ, և 30 օր անցնելուց հետո, հասնելով օրինականացած 150 ժամի ընդհանուր գումարին, նրանք, ինչպես իրենք են արտահայտվում, վերջացնելով հաշիվը իրենց գրքի հետ, նորից վերադառնում են գործարան, մնում են դարձյալ 6 ամիս, մինչև հասնի դպրոց հաճախելու հետ կապված պարտքի վճարման նոր ժամկետը, և դարձյալ մնում են դպրոցում, մինչև որ վերջացնեն հաշիվը իրենց գրքի հետ... Շատ երեխաներ, օրինականացած 150 ժամը դպրոց հաճախելով, դրոշմանոցում վեց ամիս մնալուց հետո դպրոց վերադառնալիս պետք է ամեն ինչ նորից սկսեն... Նրանք, իհարկե, մոռանում են ալն ամենը, ինչ ձեռք էին բերել նախընթաց շրջանում դպրոց հաճախելով։ Զթադրոշմիչ այլ գործարաններում դպրոց հաճախելը լիովին կախման մեջ է դրված ձեռնարկության գործերի ընթացքից, գործարանի պահանջներից։ Ժամերի պահանջվող թիվը միանգամից լրացվում է ամեն մի կիսամյա շրջանում 3—5 ժամ հաճախումների հաշվումով, որոնք գուցե կես տարվանից ավելի ժամանակ են ընդգրկում։ Օրինակ, մի օր դպրոց են հաճախում առավոտյան ժամի 8-ից մինչև 11-ը, մի ուրիշ օր՝ ճաշից հետո ժամի 1-ից մինչև 4-ը, և երթ երեխան մի քանի օր չի գալիս, նա հանկարծ նորից գալիս է երեկոյան ժամի 3-ից մինչև 6-ը, հետո, նա, գուցե, 3 կամ 4 օր կամ մի ամբողջ շաբաթ իրար հետևից է գալիս, հետո էլի չքանում է մի 3 շաբաթ կամ մի ամբողջ ամիս և վերադառնում է մի քանի ժամ պարապելու՝ գործաթողի օրերը, երբ նա պատահաբար հարկավոր չէ գործատիրոջը, և այսպես ահա երեխային, այսպես ասած, նետում են (buffet) մերթ այս, մերթ այն կողմը, դպրոցից՝ գործարան, գործարանից՝ դպրոց, մինչև որ հավաքվում է 150 ժամի գումարը[141]։ Երեխաների ու կանանց ճնշող քանակություն միացնելով բանվորական կոմբինացված անձնակազմին, մեքենան, վերջապես, ընկճում է այն դիմադրությունը, որ տղամարդ-բանվորը մանուֆակտուրայի մեջ դեռ ցույց էր տալիս կապիտալի բռնակալությանը[142]։

b) Աշխատանքային օրվա երկարացումը

Եթե մեքենան ամենահզոր միջոցն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, այսինքն՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու համար, ապա, որպես կապիտալի կրող, նա ամենից առաջ արդյունաբերության իր զավթած ճյուղերում դառնում է աշխատանքային օրը ամեն մի բնական սահմանից ավելի երկարացնելու ամենահզոր միջոց։ Մեքենան, մի կողմից, ստեղծում է նոր պայմաններ, որոնք կապիտալին թույլ են տալիս լիակատար ազատություն ընձեռելու իր այդ մշտական տենդենցին, մյուս կողմից, ստեղծում է նոր դրդապատճառներ, որոնք սաստկացնում են ուրիշի աշխատանքին տիրանալու նրա անհագ ծարավը։

Ամենից առաջ աշխատանքի միջոցի շարժումն ու արտադրական գործունեությունը հանձին մեքենայի ինքնուրույն բնույթ է ձեռք բերում բանվորի հանդեպ։ Աշխատանքի միջոցն ինքնըստինքյան դառնում է արդյունաբերական perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմ], որն անընդհատ կարտադրեր, եթե նա իր մարդ-օգնականների կողմից չբախվեր որոշ բնական սահմանների՝ մարդկանց մարմնի թուլությանն ու նրանց ինքնակամությանը։ Ուստի, իբրև կապիտալ,— իսկ այսպիսին՝ ավտոմատը հանձին կապիտալիստի օժտված է գիտակցությամբ ու կամքով,— աշխատանքի միջոցը ոգևորված է նրան դիմադրող, բայց առաձգական մարդկային բնության հակազդեցությունը մինիմումի հասցնելու ձգտումով[143]։ Հիշյալ հակազդեցությունն առանց այն էլ թուլացած է մեքենայով կատարվող աշխատանքի առերևույթ հեշտությամբ և կանանց ու երեխաների զիջողականությամբ ու հնազանդությամբ[144]։

Ինչպես տեսանք, մեքենաների արտադրողականությունը հակառակ հարաբերական է արժեքի այն բաղկացուցիչ մասի մեծությանը, որ նրանք փոխանցում են արդյունքին։ Որքան ավելի երկար է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում գործում է մեքենան, այնքան ավելի մեծ է արդյունքի այն մասսան, որի վրա բաշխվում է մեքենայի միացրած արժեքը, և այնքան ավելի փոքր է արժեքի այն մասը, որ մեքենան միացնում է ապրանքի միավորին։ Իսկ մեքենայի կենսագործունեության ակտիվ ժամանակամիջոցը, պարզ է, որոշվում է աշխատանքային օրվա երկարությամբ կամ աշխատանքի ամենօրյա պրոցեսի տևողությամբ՝ բազմապատկած այն օրերի թվով, որոնց ընթացքում կրկնվում է այդ պրոցեսը։

Մեքենաների մաշվածքը երբեք էլ մաթեմատիկական ճշտությամբ չի համապատասխանում նրանց օգտագործման ժամանակին։ Բայց նույնիսկ այն ենթադրության դեպքում, թե այդպիսի համապատասխանություն գոյություն ունի, այն մեքենան, որը 7½ տարվա ընթացքում օրական աշխատում է 16 ժամ, արտադրության նույնքան մեծ ժամանակաշրջան է ընդգրկում և հավաքական արդյունքին նույնքան արժեք է միացնում, որքան նույն այդ մեքենան, եթե նա աշխատեր 15 տարի օրական միմիայն 8 ժամ։ Բայց առաջին դեպքում մեքենայի արժեքը երկու անգամ արագ կվերարտադրվեր, քան երկրորդ դեպքում, և կապիտալիստը առաջին դեպքում այդ մեքենայի օգնությամբ 7½ տարում նույնքան հավելյալ արժեք կկլաներ, որքան երկրորդ դեպքում՝ 15 տարում։

Մեքենայի նյութական մաշվածքը երկու տեսակ է լինում։ Մեկն առաջանում է նրա գործածվելուց, ինչպես դրամները մաշվում են շրջանառությունից, մյուսը՝ չգործածվելուց, ինչպես սուրը պարապ մնալուց ժանգոտում է պատյանում։ Վերջին դեպքում տարերքի կերակուր է դառնում այն։ Առաջին տեսակի մաշվածքը նրա գործածությանը ավելի կամ պակաս չափով ուղիղ հարաբերական է, իսկ վերջին տեսակի մաշվածքը մի որոշ աստիճան հակառակ հարաբերական է գործածությանը[145]։

Բայց մեքենան, բացի նյութական մաշվածքից, ենթարկվում է նաև, այսպես ասած, բարոյական մաշվածքի։ Նա կորցնում է փոխանակային արժեքն այն չափով, որչափով նույն կոնստրուկցիան ունեցող մեքենաներն սկսում են ավելի էժան վերարտադրվել, կամ ավելի լավ մեքենաները կոնկուրենցիայի մեջ են մտնում նրա հետ[146]։ Երկու դեպքում էլ մեքենայի արժեքը, որքան էլ նա դեռ նոր ու կենսունակ լինի, այլևս չի որոշվում նրա մեջ փաստորեն առարկայացած աշխատաժամանակով, այլ նրա սեփական վերարտադրության համար կամ ավելի լավ մեքենայի վերարտադրության համար այժմ անհրաժեշտ ժամանակով։ Ուստի այդ մեքենան ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը։ Որքան ավելի կարճ է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենայի ամբողջ արժեքը, այնքան ավելի քիչ է բարոյական մաշվածքի վտանգը, և որքան ավելի երկար է աշխատանքային օրը, այնքան ավելի կարճ է այդ ժամանակամիջոցը։ Եթե արտադրության որևէ ճյուղի մեջ առաջին անգամ են մտցվում մեքենաները, ապա իրար հետևից հաջորդում են նրանց վերարտադրության էժանացման նորանոր մեթոդներ[147] և նոր կատարելագործումներ, որոնք ոչ միայն առանձին մասեր կամ ապարատներ են ընդգրկում, այլև ամբողջ կոնստրուկցիան։ Ուստի մեքենայի կյանքի առաջին շրջանում ամենամեծ ուժով է ներգործում աշխատանքային օրը երկարացնելու այս առանձնահատուկ դրդապատճառը[148]։

Այլ հավասար պայմաններում և աշխատանքային օրվա տվյալ մեծության դեպքում բանվորների կրկնապատկված թվի շահագործումը պահանջում է նաև հաստատուն կապիտալի այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, և նրա այն մասի կրկնապատկումը, որ ծախսվում է հումքի, օժանդակ նյութերի վրա և այլն։ Աշխատանքային օրվա երկարացումով արտադրության մասշտաբն ընդլայնվում է, այնինչ կապիտալի այն մասը, որ ծախսվում է մեքենաների ու շենքերի վրա, մնում է անփոփոխ[149]։ Դրա շնորհիվ ո՛չ միայն աճում է հավելյալ արժեքը, այլև նվազում են հավելյալ արժեք ստանալու համար անհրաժեշտ ծախսումները։ Իհարկե, այս երևույթը ավել կամ պակաս չափով նկատվում է աշխատանքային օրվա ամեն մի երկարացման ժամանակ ընդհանրապես, բայց տվյալ դեպքում նա է՛լ ավելի վճռական նշանակություն ունի, որովհետև կապիտալի այն մասը, որ աշխատանքի միջոցների է փոխարկվում, ընդհանրապես այստեղ ավելի մեծ դեր է խաղում[150]։ Իրոք, մեքենայական արտադրության զարգացումը կապում է կապիտալի մշտական աճող մասը մի այնպիսի ձևով, որը այդ մասը, մի կողմից, կարող է շարունակ կիրառվել իր արժեքի ինքնաճեցման համար, իսկ մյուս կողմից, կորցնում է իր սպառողական ու փոխանակային արժեքը, հենց որ ընդհատվում է նրա շփումը կենդանի աշխատանքի հետ։ «Երբ հողագործը,— ուսուցանում էր բամբակեղենի անգլիական մի մագնատ՝ պ. Էշվորտը, պրոֆեսոր Նասսաու Վ. Սենիորին,— երբ հողագործը ցած է նետում իր բահը, նա այդ ժամանակամիջոցում անօգուտ է դարձնում 18 պենսի մի կապիտալ։ Երբ մեր մարդկանցից (այսինքն՝ գործարանային բանվորներից) մեկը թողնում է գործարանը, նա անօգուտ է դարձնում մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել»[151]։ Մի մտածեցե՜ք։ «Անօգուտ» դարձնել, թեկուզ մե՜կ ակնթարթ, մի կապիտալ, որը 100 000 ֆ. ստեռլինգ է նստել։ Այո՛, այդ մի աղաղակող բան է, եթե մեր մարդկանցից որևէ մեկն ընդհանրապես երբևիցե թողնո՜ւմ է գործարանը։ Մեքենայական սարքավորման ծավալի մշտական աճումը,— կարծում է Էշվորտի խրատած Սենիորը,— «ցանկալի» է դարձնում աշխատանքային օրվա հարաճուն երկարացումը[152]։

Մեքենան հարաբերական հավելյալ արժեք է արտադրում ո՛չ միայն նրանով, որ նա ուղղակի կերպով գցում է աշխատուժի արժեքը և անուղղակի կերպով էժանացնում է այն, էժանացնելով աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, այլև նրանով, որ առաջին անգամ մտցվելիս, երբ նրա գործածությունը դեռ սպորադիկ բնույթ ունի, նա մեքենատիրոջ կողմից կիրառվող աշխատանքը դարձնում է աստիճանի բարձրացրած աշխատանք (in potenzierte Arbeit), մեքենայական արդյունքի հասարակական արժեքը բարձրացնում է նրա անհատական արժեքից վեր և այդպիսով կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատուժի օրական արժեքը փոխհատուցելու օրական արդյունքի արժեքի համեմատաբար ավելի փոքր մասով։ Այս պատճառով էլ այնպիսի անցումային շրջանում, երբ մեքենայական արտադրությունը մնում է որպես իր տեսակի մոնոպոլիա, շահույթներն արտակարգ չափերի են հասնում, և կապիտալիստը ձգտում է «erste Zeit der jungen Liebe» [«երիտասարդ սիրո արշալույսը»]) որքան կարելի է հիմնավոր կերպով օգտագործել աշխատանքային օրն ամենահնարավոր չափերով երկարացնելու միջոցով։ Մեծ շահույթը է՛լ ավելի մեծ շահույթի անհագ ծարավ է բորբոքում։

Որքան արտադրության որոշ ճյուղում մեքենան ընդհանուր տարածում է ստանում, այնքան ընկնում է մեքենայական արդյունքի հասարակական արժեքը՝ հասնելով արդյունքի անհատական արժեքին, և այդ ժամանակ երևան է գալիս այն օրենքի ներգործությունը, ըստ որի հավելյալ արժեքը ծագում է ոչ թե այն աշխատուժերից, որ կապիտալիստը փոխարինել է մեքենայի միջոցով, այլ, ընդհակառակը, այն աշխատուժերից, որ նա բանեցնում է մեքենայի վրա։ Հավելյալ արժեքի աղբյուրը միայն կապիտալի փոփոխուն մասն է, իսկ մենք արդեն տեսանք, որ հավելյալ արժեքի մասսան որոշվում է երկու գործոնով՝ հավելյալ արժեքի նորմայով և միաժամանակ զբաղված բանվորների թվով։ Աշխատանքային օրվա տվյալ երկարության դեպքում հավելյալ արժեքի նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Իսկ միաժամանակ զբաղված բանվորների թիվը, իր հերթին, որոշվում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերությամբ նրա հաստատուն մասի նկատմամբ։ Հիմա պարզ է, որ մեքենայական արտադրությունը, օգտվելով աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումից, որքան էլ ընդարձակի հավելյալ աշխատանքի չափերը անհրաժեշտ աշխատանքի հաշվին, միայն այն եղանակով է հասնում այդ հետևանքին, օր պակասեցնում է տվյալ կապիտալի զբաղեցրած բանվորների թիվը։ Կապիտալի մի որոշ մասը, որ առաջ փոփոխուն էր, այսինքն՝ փոխարկվում էր կենդանի աշխատուժի, նա դարձնում է մեքենաներ, այսինքն՝ հաստատուն կապիտալ, որը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում։ Բայց, օրինակ, երկու բանվորից անհնարին է նույնքան հավելյալ արժեք քամել, որքան 24-ից։ Եթե 24 բանվորից ամեն մեկը յուրաքանչյուր 12-ժամյա աշխատանքի ընթացքում ընդամենը մեկ ժամ հավելյալ աշխատանք է տալիս, ապա նրանք միասին տալիս են 24 ժամ հավելյալ աշխատանք, այնինչ երկու բանվորի ամբողջ աշխատանքը ընդամենը կազմում է 24 ժամ։ Այսպիսով, հավելյալ արժեքի արտադրության համար մեքենաները կիրառելու մեջ կա այն ներհատուկ հակասությունը, որ տվյալ մեծության կապիտալի տված հավելյալ արժեքի երկու գործոններից մեքենաները մեծացնում են մի գործոնը, հավելյալ արժեքի նորման, միմիայն այնպիսի եղանակով, որ փոքրացնում են մյուս գործոնը, բանվորների թիվը։ Այդ ներհատուկ հակասությունը երևան է գալիս, երբ արդյունաբերության մի որոշ ճյուղի մեջ մեքենաներն ընդհանուր տարածում են գտնում, մեքենաների արտադրած ապրանքի արժեքը դառնում է նույն տեսակի բոլոր ապրանքների հասարակական կարգավորող արժեք. և հենց այդ հակասությունը, առանց կապիտալիստի գիտակցությանը հասնելու[153], կապիտալին դարձյալ մղում է աշխատանքային օրը ծայրահեղ չափով երկարացնելու, որպեսզի շահագործվող բանվորների հարաբերական թվի նվազումը նա փոխհատուցի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ հավելյալ աշխատանքի ավելացումով։

Այսպես ուրեմն, մեքենաների կապիտալիստական կիրառումը, մի կողմից, ստեղծում է աշխատանքային օրն անչափ երկարացնելու նորանոր հզոր դրդապատճառներ և հեղաշրջում է աշխատանքի բուն իսկ եղանակը և հասարակական աշխատանքային օրգանիզմի բնույթը այնպիսի ձևով, որ ընկճում է աշխատանքային օրը երկարացնելու այդ տենդենցի դեմ ուղղված ամեն մի դիմադրություն. մյուս կողմից,— մասամբ կապիտալին ենթարկելով բանվոր դասակարգի այնպիսի խավեր, որոնք առաջ մատչելի չէին նրան, մասամբ էլ առանց աշխատանքի թողնելով մեքենաների դուրս մղած բանվորներին,— նա ստեղծում է բանվորական ավելցուկ բնակչություն[154], որն ստիպված է ենթարկվելու կապիտալի թելադրած օրենքներին։ Սրանից էլ առաջ է գալիս այն ուշագրավ երևույթն արդի արդյունաբերության պատմության մեջ, որ մեքենան տապալում է աշխատանքային օրվա բոլոր բարոյական ու բնական սահմանները։ Սրանից էլ առաջ է գալիս այն տնտեսական պարադոքսը, որ աշխատաժամանակը կրճատելու ամենահզոր միջոցը դառնում է բանվորի ու նրա ընտանիքի կյանքի ամբողջ ժամանակը կապիտալին տրամադրելի աշխատաժամանակ դարձնելու ամենահուսալի միջոցը՝ կապիտալի արժեքը մեծացնելու համար։ «Եթե,— երազում էր հնադարի մեծագույն մտածող Արիստոտելը,— եթե ամեն մի գործիք հրամանով կամ կանխատեսությամբ կարողանար կատարել իրեն պատշաճ գործը, ինչպես որ Դեդալոսի ստեղծած իրերը շարժվում էին իրենք իրենց, կամ Հեփեստոսի եռոտանիները սեփական մղումով լծվում էին սրբազան աշխատանքի,— եթե, այդպիսով, ջուլհակի մքուքներն իրենք իրենց գործեին, ապա ո՛չ վարպետին օգնականներ հարկավոր կլինեին, ո՛չ էլ տերերին՝ ստրուկներ[155]»։ Եվ Անտիպատրոսը, Ցիցերոնի ժամանակվա մի հույն բանաստեղծ, ողջունում էր հացահատիկ աղալու համար հնարված ջրաղացի գյուտը, արտադրողական բոլոր մեքենաների այդ տարրական ձևը՝ որպես ստրկուհիներին ազատագրողի՜ ու ոսկեդարը վերականգնողի՜[156]»։ «Հեթանոսնե՜րը։ Ա՜խ այդ հեթանոսնե՜րը»։ Նրանք, ինչպես հայտնագործել է խորաթափանց Բաստիան, իսկ նրանից առաջ է՛լ ավելի գերիմաստուն Մակ Կուլլոխը, ոչինչ չէին հասկանում քաղաքատնտեսությունից ու քրիստոնեությունից։ Նրանք, ի միջի այլոց, չէին հասկանում, որ մեքենան ամենահուսալի միջոցն է աշխատանքային օրը երկարացնելու համար։ Եվ եթե նրանք արդարացնում էլ էին ոմանց ստրկությունը, ապա՝ որպես միջոց մյուսների մարդկային լիակատար զարգացման համար։ Բայց մի քանի անտաշ ու կիսակիրթ նորելուկների «eminent spinners» [«ականավոր մանագործարանատերեր»], «extensive sausage makers» [«խոշոր երշիկագործարանատերեր»] և «influential shoe black dealers» [«կոշկաներկի ազդեցիկ առևտրականներ»] դարձնելու նպատակով մասսաների ստրկություն քարոզելու համար՝ նրանց պակասում էին առանձնահատուկ քրիստոնեական զգացմունքներ։

c) Աշխատանքի ինտենսիվացումը

Աշխատանքային օրվա այն անսահման երկարացումը, որ առաջ են բերում կապիտալիստի ձեռքում գտնվող մեքենաները, ինչպես տեսանք, հետագայում տանում է դեպի ռեակցիա հասարակության կողմից, որի կյանքի արմատներին վտանգ է սպառնում, իսկ դրա հետ միասին տանում է նաև դեպի սահմանափակ նորմալ աշխատանքային օրվա օրենսդրական սահմանում։ Վերջինի հիմքի վրա վճռական կարևորություն է ստանում մի երևույթ, որին մենք արդեն հանդիպել ենք առաջ — այն է՝ աշխատանքի ինտենսիվացումը։ Բացարձակ հավելյալ արժեքը վերլուծելիս խոսքն ամենից առաջ վերաբերում էր աշխատանքի էքստենսիվ մեծությանը, իսկ նրա ինտենսիվության աստիճանը որպես տվյալ մեծություն էր ենթադրվում։ Հիմա մենք պետք է քննենք էքստենսիվ մեծության փոխարկումը ինտենսիվ մեծության, աստիճանի արտահայտության։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ մեքենաների զարգացման հետ և մեքենաների բանվորների հատուկ խավի փորձի կուտակման հետ բնականորեն աճում է աշխատանքի արագությունը, ուստի և ինտենսիվությունը։ Այսպես, Անգլիայում կես դարի ընթացքում աշխատանքային օրվա երկարացումն ընթանում է գործարանային աշխատանքի ինտենսիվության աճման հետ միաժամանակ։ Սակայն հասկանալի է, որ այնպիսի աշխատանքի ժամանակ, որը տենդագին գործունեության անցողիկ պարոքսիզմների բնույթ չունի, այլ կատարվում է օրեցօր կրկնվող կանոնավոր միօրինակությամբ, անխուսափելիորեն հասնում է մի մոմենտ, երբ աշխատանքային օրվա երկարացումն ու աշխատանքի ինտենսիվացումը փոխադարձաբար բացառում են իրար, այնպես որ աշխատանքային օրվա երկարացումը համատեղելի է միայն աշխատանքի ինտենսիվության աստիճանի նվազման հետ, և, ընդհակառակը, աշխատանքի ինտենսիվության աստիճանի բարձրացումը՝ միայն աշխատանքային օրվա կրճատման հետ։ Երբ բանվոր դասակարգի հետզհետե աճող վրդովմունքը պետությանը հարկադրեց աշխատաժամանակը բռնի կերպով կրճատելու և — ամենից առաջ բուն իմաստով գործարանում — նորմալ աշխատանքային օր թելադրելու, այսինքն՝ նույն այն մոմենտից, երբ մեկ անգամ ընդմիշտ անհնարին դարձավ հավելյալ արժեքի արտադրության բարձրացումը աշխատանքային օրը երկարացնելու միջոցով, կապիտալը ամբողջ եռանդով ու լիակատար գիտակցությամբ նետվեց հարաբերական հավելյալ արժեքի արտադրության վրա՝ մեքենաների սիստեմի արագընթաց զարգացման միջոցով։ Միաժամանակ փոփոխություն է տեղի ունենում հարաբերական հավելյալ արժեքի բնույթի մեջ։ Ընդհանրապես, հարաբերական հավելյալ արժեք արտադրելու մեթոդն այն է, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման շնորհիվ բանվորը հնարավորություն է ստանում աշխատանքի նախկին ծախսումով և նախկին ժամանակի ընթացքում ավելի շատ արտադրելու։ Նախկին աշխատաժամանակն ամբողջ արդյունքին առաջվա պես միևնույն արժեքն է միացնում, թեև անփոփոխ մնացած այդ փոխանակային արժեքը հիմա ավելի մեծ քանակությամբ սպառողական արժեքների մեջ է արտահայտվում, ուստի և ապրանքի միավորի արժեքն ընկնում է։ Բոլորովին այլ բան է նկատվում այն դեպքում, երբ աշխատանքային օրվա բռնի կրճատումը, որ հզոր զարկ է տալից արտադրողական ուժի զարգացմանն ու արտադրության պայմանների էկոնոմիզացիային, բանվորին հարկադրում է ավելացնել աշխատանքի ծախսումը ժամանակի միավորի ընթացքում, բարձրացնել աշխատուժի լարումը, աշխատաժամանակի ծակոտիները ավելի պինդ լցնել, այսինքն՝ աշխատանքը այն աստիճան խտացնել, որ միայն կրճատված աշխատանքային օրվա շրջանակում է հասանելի։ Տվյալ ժամանակամիջոցի շրջանակների մեջ սեղմված աշխատանքի այդ ավելի մեծ մասսան հիմա հաշվվում է որպես աշխատանքի ավելի մեծ քանակ, որպիսին նա իսկապես ներկայացնում է։ Աշխատաժամանակի՝ որպես «տարածուն մեծության» չափման կողքին հիմա երևան է գալիս նրա խտացման աստիճանի չափումը[157]։ Տասժամյա աշխատանքային օրվա ավելի ինտենսիվ ժամը հիմա նույնքան կամ ավելի աշխատանք, այսինքն՝ ծախսված աշխատուժ է պարունակում, քան տասներկուժամյա աշխատանքային օրվա ավելի նոսր ժամը։ Այս պատճառով էլ նրա արդյունքը նույնպիսի կամ ավելի բարձր արժեք ունի, քան ավելի ծակոտկեն 1 ժամի արդյունքը։ Չխոսելով արդեն այն մասին, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով հարաբերական հավելյալ արժեքն աճում է, հիմա, օրինակ, 6 ժամվա անհրաժեշտ աշխատանքը 3 ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին կապիտալիստին արժեքի այնպիսի մասսա են տալիս, ինչպիսին առաջ տալիս էին 8 ժամվա անհրաժեշտ աշխատանքը 4 ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին։

Հիմա հարց է առաջ գալիս, թե աշխատանքն ինչպե՛ս է ինտենսիվացվում։

Աշխատանքային օրվա կրճատման առաջին հետևանքը հիմնվում է ինքնըստինքյան ակնհայտ այն օրենքի վրա, որ աշխատուժի գործունակությունը հակառակ հարաբերական է նրա գործունեության ժամանակին։ Այս պատճառով էլ որոշ սահմաններում այն, ինչ կորչում է ուժի գործողության տևողության հաշվին, ձեռք է բերվում ուժի ինտենսիվության միջոցով։ Իսկ այն մասին, որ բանվորն իրոք ավելի շատ աշխատուժ փոխարկի աշխատանքի, այդ մասին կապիտալը հոգում է վճարման մեթոդի միջոցով[158]։ Մանուֆակտուրաներում, օրինակ, բրուտանոցներում, որտեղ մեքենաները համարյա ոչ մի դեր չեն խաղում կամ միայն աննշան դեր են խաղում, գործարանային օրենքի կիրառումը միանգամայն համոզիչ կերպով ցույց է ավել, որ աշխատանքային օրվա հասարակ կրճատումը զարմանալի կերպով բարձրացնում է աշխատանքի կանոնավորությունը, միատեսակությունը, կարգը, անընդհատությունն ու եռանդը[159]։ Սակայն կասկածելի էր թվում, թե այդպիսի հետևանք կստացվի նաև բուն գործարանում, որովհետև բանվորի կախումը մեքենայի անընդհատ ու միակերպ շարժումից այստեղ վաղուց իվեր ամենախիստ կարգապահություն է ստեղծել։ Ուստի, երբ 1844 թվականին քննարկվում էր աշխատանքային օրվա կրճատման հարցը 12 ժամից ցած, գործարանատերերը գրեթե միաձայն հայտարարեցին, որ «իրենց վերակացուները աշխատանքի տարբեր շենքերում հսկում են, որ ձեռքերը ոչ մի րոպե ժամանակ չկորցնեն», որ «հազիվ թև կարող է բարձրացվել բանվորների զգաստության և ուշադրության աստիճանը» («the extent of vigilance and attention on the part of the workmen) և որ, անփոփոխ ենթադրելով մնացած բոլոր պայմանները, ինչպես, օրինակ, մեքենաների արագությունը, «անմտություն կլիներ բարեկարգ գործարաններում բանվորների ուշադրության ավելացումից և նման բաներից քիչ թե շատ զգալի հետևանք սպասել[160]։ Այդ պնդումը հերքվեց փորձերի միջոցով։ Ռ. Գարդները 1844 թ. ապրիլի 20-ից Պրեստոնի իր երկու մեծ գործարաններում օրական 12 ժամի փոխարեն 11 ժամվա աշխատանքային օր մտցրեց։ Մոտավորապես մեկ տարի հետո այն հետևանքն ստացվեց, որ «նախկին ծախքերով առաջվա քանակությամբ արդյունք ստացվեց, և բոլոր բանվորները 11 ժամում նույնքան աշխատավարձ էին ստացել, որքան առաջ 12 ժամում»[161]։ Ես այստեղ կանգ չեմ առնում մանարաններում, գզարաններում կատարված փորձերի վրա, որովհետև դրանք կապված էին մեքենաների արագությունն ավելացնելու հետ (2%-ով)։ Ընդհակառակը, մանածագործական բաժանմունքում, որտեղ, բացի ղրանից, չափազանց տարբեր տեսակի թեթև, նախշավոր կտորներ էին արտադրվում, արտադրության օբյեկտիվ պայմանների մեջ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Հետևանքն այս էր. «1844 թ. հունվարի 6-ից մինչև ապրիլի 20-ը տասներկուժամյա աշխատանքային օրով ամեն մի բանվորի միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 1½ պենս. 1844 թ. ապրիլի 20-ից մինչև հունիսի 29-ը տասնմեկժամյա աշխատանքային օրով միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 3½ պենս»[162]։ Այս դեպքում 11 ժամում ավելի էր արտադրվել, քան առաջ 12 ժամում, բացառապես բանվորների ավելի մեծ և ավելի հավասարաչափ բաշխված աշխատունակության ու նրանց ժամանակի տնտեսման հետևանքով։ Մինչ նրանք միևնույն աշխատավարձն էին ստանում և մի ժամ ազատ ժամանակ շահում, կապիտալիստը արդյունքների միևնույն քանակն էր ստանում և ածխի, գազի ու այլ նյութերի մեկ ժամվա ծախքերը տնտեսում։ Նույնպիսի փորձեր կատարվեցին և նույն հետևանքն ստացվեց պարոնայք Հորրոքսի և Ջեքսոնի գործարաններում[163]։

Երբ պարտադիր, այսինքն՝ օրենսդրական կարգով է սահմանվում աշխատանքային օրվա կրճատումը, որն սկզբում սուբյեկտիվ պայման է ստեղծում աշխատանքի խտացման համար, այսինքն՝ բանվորին հնարավորություն է տալիս տվյալ ժամանակում ավելի ուժ ծախսելու,— մեքենան կապիտալի ձեռքում դառնում է օբյեկտիվորեն ու սիստեմատիկորեն կիրառվող մի միջոց՝ տվյալ ժամանակի ընթացքում ավելի շատ աշխատանք քամելու համար։ Այդ իրագործվում է երկակի եղանակով. մեքենաների արագության ավելացումով և մեքենաների՝ միևնույն բանվորի վերահսկողության տակ գտնվող քանակի ավելացումով, այսինքն՝ նրա աշխատանքի ասպարեզի մեծացումով։ Մեքենաների կոնստրուկցիայի կատարելագործումները մասամբ անհրաժեշտ են բանվորի վրա ճնշումն ուժեղացնելու համար, մասամբ էլ նրանք իրենք են ուղեկցում աշխատանքի ինտենսիվացմանը, որովհետև աշխատանքային օրվա սահմանափակումը կապիտալիստին հարկադրում է ամենախիստ կերպով տնտեսելու արտադրության ծախքերը։ Շոգեմեքենայի կատարելագործումը ավելացնում է նրա մխոցի զարկերի թիվը մի րոպեում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս, ուժի մեծ տնտեսման շնորհիվ, առաջվա չափի մոտորի միջոցով շարժման մեջ դնելու ավելի ընդարձակ մեխանիզմ, ընդ որում ածխի սպառումը նույնն է մնում կամ նույնիսկ պակասում է։ Հաղորդիչ մեխանիզմի կատարելագործումը նվազեցնում է շփումը և,— մի բան, որ այնպես զարմանալի կերպով տարբերում է արդի մեքենաները հներից,— մեծ ու փոքր գլանների տրամագիծն ու քաշը հասցնում է շարունակ նվազող մինիմումի։ Վերջապես, աշխատամեքենայի կատարելագործումները պակասեցնում են նրա ծավալը, մեծացնելով նրա արագությունն ու ընդարձակելով նրա գործողությունը,— ինչպես ցույց է տալիս արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի օրինակը,— կամ կորպուսի հետ միասին մեծացնում են նրա գործիքների ծավալն ու թիվը,— ինչպես մանամեքենան,— կամ դետալների աննկատելի փոփոխությունների միջոցով ավելացնում են այդ գործիքների շարժունությունը, ինչպես, օրինակ, selfacting mule-ի [սելֆակտորի] իլիկների արագությունը հիսունական թվականների կեսերին այդ եղանակով ավելացվեց -ով։

Աշխատանքային օրը կրճատվելով 12 ժամի հասցվեց Անգլիայում 1832 թվականին։ Դեռևս 1836 թվականին մի անգլիացի գործարանատեր հայտարարեց. «Առաջվա համեմատությամբ գործարաններում խիստ աճել է աշխատանքն այն մեծ ուշադրության ու գործունեության հետևանքով, որ բանվորից պահանջում է մեքենաների զգալի չափով աճած արագությունը»[164]։ 1844 թվականին լորդ Էշլին, այժմ կոմս Շեֆտսբերին, համայնքների պալատում բերեց փաստաթղթերով հիմնավորված հետևյալ տվյալները.

«Գործարանային պրոցեսներում զբաղված անձերի աշխատանքը հիմա երեք անգամ ավելի շատ է, քան այդ օպերացիաները մտցնելիս։ Մեքենաներն անկասկած կատարել են մի աշխատանք, որը փոխարինել է միլիոնավոր մարդկանց ջլերն ու մկանները, բայց նրանք զարմանալի կերպով (prodigiously) ավելացրել են նաև այն մարդկանց աշխատանքը, որոնց նրանք ենթարկել են իրենց սարսափելի շարժմանը... № 40 մանվածք ստանալու համար 12 ժամվա ընթացքում առաջ ու ետ գնալով մի զույգ մյուլի հետևելու աշխատանքը 1825 թվականին կազմում էր 8 մղոն ճանապարհ։ 1832 թվականին միևնույն համարի մանվածք մանելու համար 12 ժամվա ընթացքում մի զույգ մյուլի ն հետևելիս անցած տարածությունը անում էր 20 մղոն և հաճախ է՛լ ավելի։ 1825 թվականին մանողը 12 ժամվա ընթացքում պետք է ամեն մի մյուլից 820 դուրսքաշում կատարեր, այնպես որ 12 ժամվա ընթացքում դուրսքաշումների ընդհանուր գումարը հասնում էր 1640-ի։ 1832 թվականին մանողն իր տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ամեն մի մյուլից պետք է 2 200, ընդամենը՝ 4 400 դուրսքաշում կատարեր. 1844 թվականին ամեն մի մյուլից՝ 2 400, ընդամենը՝ 4 800. իսկ մի քանի դեպքերում աշխատանքի է՛լ ավելի մեծ մասսա է (amount of labour) պահանջվում... Ես այստեղ իմ ձեռքին ունեմ 1842 թվականի մի ուրիշ փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ աշխատանքը պրոգրեսիվ կերպով ավելանում է ո՛չ միայն այն պատճառով, որ պետք է ավելի մեծ տարածություն անցնել, այլև այն պատճառով, որ արտադրվող ապրանքների քանակն ավելանում է, այնինչ ձեռքերի թիվը համապատասխանորեն նվազում է. և, այնուհետև, այն պատճառով, որ հիմա հաճախ ավելի վատ բամբակ է մանվում, որն ավելի շատ աշխատանք է պահանջում... Գզարանում էլ աշխատանքը զգալիորեն ավելացել է։ Հիմա մի անձը կատարում է այն աշխատանքը, որն առաջ բաշխվում էր երկուսի միջև... Մանածագործական բաժանմունքում, որտեղ ահագին թվով մարդիկ են զբաղված, մեծ մասամբ իգական սեռից, վերջին տարիների ընթացքում աշխատանքը լրիվ 10%-ով աճել է մեքենաների արագությունն ավելանալու հետևանքով։ 1838 թվականին շաբաթական մանվում էր 18 000 hanks (հանկ), 1843 թվականին այդ թիվը բարձրացավ 21 000-ի։ 1819 թվականին շոգեշարժ ջուլհակահաստոցով աշխատելիս pick-երի (մքուքի հարվածների) թիվը մի րոպեում կազմում էր 60, 1842 թվականին կազմում էր 140, մի բան, որ աշխատանքի հսկայական աճման մասին է վկայում»[165]։

Նկատի ունենալով այդ զարմանալի ինտենսիվությունը, որին արդեն հասել էր աշխատանքը 1844 թվականին, երբ իշխում էր տասներկուժամյա աշխատանքային օրվա օրենքը, թվում էր, որ անգլիական գործարանատերերը հիմք ունեն պնդելու, թե այդ ուղղությամբ հետագա առաջադիմությունն անհնարին է և որ աշխատաժամանակի ամեն մի հետագա կրճատում համազոր է արտադրության նվազմանը։ Որ նրանց դատողությունները միայն արտաքուստ էին իրավացի, այդ ամենից լավ ապացուցվում է գործարանատերերի անխոնջ ցենզոր, գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների հենց նույն ժամանակ արած հետևյալ հայտարարությամբ.

«Քանի որ արտադրվող արդյունքների քանակը գլխավորապես կարգավորվում է մեքենաների արագությամբ, ուստի գործարանատերը պետք է շահագրգռված լինի, որ մեքենաների շարժումը արագության ծայրահեղ աստիճանին հասցնի, որքան այդ արագությունը համատեղելի է հետևյալ պայմանների հետ. մեքենաները չափազանց արագ փչացումից պաշտպանելը, պատրաստվող արդյունքի որակի պահպանումը, բանվորի՝ մեքենայից ետ չմնալու ընդունակությունը, ընդ որում լարումը չպետք է գերազանցի այն աստիճանից, որ նա կարող է զարգացնել անընդհատ։ հաճախ պատահում է, որ գործարանատերը շտապելու պատճառով շարժումը խիստ շատ է արագացնում։ Այն ժամանակ ջարդվածքներն ու արդյունքի վատորակը ավելի քան հավասարակշռում են արագության օգուտները, և գործարանատերը հարկադրված է մեքենաների ընթացքը չափավորելու։ Քանի որ գործունյա և ուշադիր գործարանատերը հավանորեն կգտնի հասանելի մաքսիմումը, ուստի ես ենթադրում էի, որ 11 ժամում անհնարին է նույնքան արտադրել, որքան 12 ժամում։ Բացի դրանից, ես ենթադրում էի, որ գործավարձով հատուցվող բանվորը լարում է իր ուժերը մինչև այն ծայրահեղ աստիճանը, որից այն կողմը նա արդեն չի կարող շարունակ պահպանել ինտենսիվության միևնույն աստիճանը»[166]։ Այս պատճառով էլ Հորները, Գարդների և ուրիշների փորձերին հակառակ, եկավ այն եզրակացության, թե 12-ժամյա աշխատանքային օրվա հետագա կրճատումը անխուսափելիորեն կպակասեցնի արդյունքի քանակը[167]։ Նա ինքը 10 տարի անց ցիտատ է բերում 1845 թվականին իր արտահայտած տարակուսանքներից՝ ապացուցելու համար, թե ինքն այն ժամանակ դեռ որքան քիչ էր ըմբռնում մեքենաների ու մարդկային աշխատուժի առաձգականությունը, որոնք հավասարապես ծայրահեղ չափով լարվում են աշխատանքային օրվա հարկադրական կրճատման հետևանքով։

Հիմա անցնենք 1847 թվականից հետո եկող ժամանակաշրջանին, սկսած տասժամյա աշխատանքային օրը օրենսդրական կարգով անգլիական բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի ու վշեղենի գործարանները մտցնելու ժամանակից։

«Վատերային իլիկների արագությունն աճել է 500, մյուլերի իլիկներինը՝ 1 000 պտույտով մեկ րոպեում, այսինքն՝ վատերային իլիկների արագությունը, որ 1839 թվականին հասնում էր մի րոպեում 4 500 պտույտի, հիմա (1862 թ.) կազմում է 5 000, իսկ մյուլային իլիկներինը, որ 5 000-ի էր հասնում, հիմա մի րոպեում կազմում է 6 000. առաջին դեպքում այդ տալիս է արագության , իսկ երկրորդ դեպքում՝ աճում»[168]։ Ջեմս Նեսմիսը, Մանչեստրի մոտ գտնվող Պետրիկրոֆտի այդ հռչակավոր քաղաքացիական ինժեները, 1852 թվականին Լեոնարդ Հորներին ուղղած մի նամակում այսպես էր խոսում շոգեմեքենայի մեջ 1848—1852 թվականներին մտցրած կատարելագործումների մասին։ Նշելով, որ շոգեձիաուժը, որ պաշտոնական գործարանային վիճակագրության մեջ դեռ որոշվում է 1828 թվականի իր ներգործության համաձայն[169], միայն անվանական է և կարող է իրական ուժի պայմանական ցուցանիշ ծառայել միայն, նա ի միջի այլոց ասում է. «Ոչ մի կասկած չի կարող լինել այն մասին, որ նախկին քաշն ունեցող շոգեմեքենաները, հաճախ հենց նույն մեքենաները, միայն այն տարբերությամբ, որ նրանց մեջ արդի կատարելագործումներ են մտցված, միջին հաշվով 50%-ով ավելի աշխատանք են կատարում, քան առաջ, և որ բազմաթիվ դեպքերում հենց նույն մեքենաները, որոնք մի րոպեում 220 ոտնաչափ առավելագույն արագության ժամանակ 50 ձիաուժ էին զարգացնում, այժմ 100-ից ավելի ձիաուժ են զարգացնում՝ ավելի քիչ ածուխ սպառելով... Անվանական նախկին ձիաուժ ունեցող արդի շոգեմեքենան իր կոնստրուկցիայի մեջ մտցված կատարելագործումների, շոգեկաթսայի ծավալի փոքրացմանն կառուցվածքի փոփոխությունների հետևանքով և այլն ավելի մեծ ուժով է գործում, քան առաջ... Այս պատճառով թեև անվանական ձիաուժի համեմատությամբ ձեռքերի նախկին քանակն է զբաղված, աշխատամեքենաների համեմատությամբ ձեռքերի թիվը պակասել է ներկայումս»[170]։ 1850 թվականին Միացյալ Թագավորության գործարաններում կիրառվում էր 134 217 անվանական ձիաուժ, որ բանեցնում էր 25 638 716 իլիկ ու 301 445 ջուլհակահաստոց։ 1856 թվականին իլիկների ու ջուլհակահաստոցների թիվը համապատասխանորեն կազմում էր 33 503 580 և 369 205։ Եթե պահանջվող ձիաուժը նույնը մնացած լիներ, ինչ որ 1850 թվականին էր, ապա 1856 թվականին անհրաժեշտ կլիներ 175 000 ձիաուժ։ Բայց պաշտոնական տվյալների համաձայն նրանց թիվը կազմում էր ընդամենը 161 435, այսինքն՝ ավելի քան 10 000 ձիաուժով պակաս, քան կպահանջվեր 1850 թվականի հաշվարկումների հիման վրա[171]։ «1856 թվականի վերջին հաշվետվությունը (պաշտոնական վիճակագրությունը) հավաստում է այն փաստը, որ գործարանային սիստեմը տարածվում է շեշտակի արագությամբ, ձեռքերի թիվը մեքենաների համեմատությամբ կրճատվել է, շոգեմեքենան ուժի տնտեսման ու այլ կատարելագործումների շնորհիվ ավելի մեծ ծանրություն ունեցող մեքենաներ է բանեցնում, և որ արդյունքի քանակի ավելացումը տեղի է ունենում աշխատամեքենաների կատարելագործման, արտադրության մեթոդների փոփոխման, մեքենաների արագությունն ավելանալու և բազմաթիվ ուրիշ պատճառների հետևանքով»[172]։ «Ամեն տեսակ մեքենաների մեջ մտցված խոշոր կատարելագործումները զգալի չափով բարձրացրել են նրանց արտադրողական ուժը։ Ոչ մի կասկած չկա, որ աշխատանքային օրվա կրճատումը... խթան ծառայեց այդ կատարելագործումների համար։ Այդ կատարելագործումներն ու բանվորի ավելի ինտենսիվ լարումը այն հետևանքն ունեցան, որ (2 ժամով կամ -ով) կրճատված աշխատանքային օրվա ընթացքում նույնքան արդյունք է արտադրվում, որքան առաջ արտադրվում էր ավելի երկարատև օրվա ընթացքում[173]։

Թե աշխատուժի ավելի ինտենսիվ շահագործման հետևանքով գործարանատերերի հարստացումն ինչպես է աճել, ցույց է տալիս հենց այն հանգամանքը միայն, որ անգլիական բամբակեղենի ու այլ գործարանների թվի միջին տարեկան աճը 1838 թվականից մինչև 1850 թվականը կազմել է 32%, իսկ 1850 թվականից մինչև 1856 թվականը՝ 86%։

Որքան էլ մեծ էր անգլիական արդյունաբերության առաջադիմությունը 1848—1856 թթ. 8-ամյակում, երբ իշխում էր տասժամյա աշխատանքային օրը, 1856—1862 թթ. հաջորդ վեցամյա շրջանում այդ առաջադիմությունը շատ ավելի մեծ եղավ։ Օրինակ, մետաքսագործարաններում 1856 թվականին կար 1 093 799 իլիկ, 1862 թվականին՝ 1 388 544. 1856 թվականին կար 9 260 ջուլհակահաստոց, 1862 թվականին՝ 10 709։ Ընդհակառակը, 1856 թվականին բանվորների թիվն էր 56 137, 1862 թվականին՝ 52 429։ Այսպիսով, իլիկների թվի ավելացումը կազմում էր 26,9% և ջուլհակահաստոցներինը՝ 15,6%, մինչդեռ բանվորների թիվը միաժամանակ պակասել էր 7%-ով։ 1850 թվականին բրդեղենի գործարաններում 875 830 իլիկ էր աշխատում. 1856 թվականին՝ 1 324 549 (ավելացում 51,2%-ով) և 1862 թվականին՝ 1 289 172 (նվազում 2,7 %-ով)։ Բայց եթե նկատի ունենանք, որ ոլորիչ իլիկները մտնում են 1856 թվականի հաշվի մեջ, բայց 1862 թվականի հաշվի մեջ չեն մտնում, ապա կպարզվի, որ իլիկների թիվը 1856 թվականից սկսած գրեթե անփոփոխ է մնացել։ Ընդհակառակը, իլիկների ու ջուլհակահաստոցների արագությունը 1850 թվականից սկսած շատ դեպքերում կրկնապատկվել է։ Բրդեղենի գործարաններում շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը 1850 թվականին կազմել է 32 617, 1856 թվականին՝ 38 956 և 1862 թվականին՝ 43 048։ Այդտեղ զբաղված են եղել 1850 թվականին 79 737 մարդ, 1856 թվականին՝ 87 794 և 1862 թվականին՝ 86 063, բայց այդ թվում 14 տարեկանից փոքր երեխաների թիվը 1850 թվականին եղել է 9 956, 1856 թվականին՝ 11 228 և 1862 թվականին՝ 13 178։ Այսպես ուրեմն, չնայած ջուլհակահաստոցների թվի 1862 թվականի զգալի ավելացմանը 1856 թվականի համեմատությամբ, զբաղված բանվորների ընդհանուր թիվը պակասել է, իսկ շահագործվող երեխաների թիվը՝ ավելացել[174]։

1863 թ. ապրիլի 27-ին պառլամենտի անդամ Ֆերրենդը ստորին պալատում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Լանկաշիրի ու Չեշիրի 16 օկրուգների բանվորների դելեգատները, որոնց հանձնարարությամբ ես խոսում եմ, ինձ հաղորդեցին, որ մեքենաների կատարելագործման հետևանքով գործարաններում աշխատանքը շարունակ աճում է։ Առաջ մի բանվորը օգնականի հետ երկու ջուլհակահաստոցի էր սպասարկում, հիմա նա առանց օգնականների երեք հաստոցի է սպասարկում և շատ հաճախ՝ նույնիսկ չորս հաստոցի և այլն։ Ինչպես երևում է հաղորդված փաստերից, տասներկու ժամվա աշխատանքը հիմա խցկված է 10-ից էլ պակաս աշխատաժամերի մեջ։ Ուստի ինքնըստինքյան հասկանալի է, թե վերջին տարիներում ինչ ահագին չափերով է ավելացել գործարանային բանվորների աշխատանքը»[175]։

Ուստի, թեև գործարանային տեսուչներն անդուլ կերպով ու լիակատար իրավունքով գովաբանում են 1844 ու 1850 թվականների օրենքների բարենպաստ հետևանքները, սակայն նրանք խոստովանում են, որ աշխատանքային օրվա կրճատումն արդեն առաջ է բերել աշխատանքի այնպիսի ինտենսիվություն, որն սպառնում է բանվորների առողջությանը և, հետևապես, քայքայիչ կերպով է ազդում բուն իսկ աշխատուժի վրա։ «Բամբակեղենի, բրդեղենի ու մետաքսեղենի գործարանների մեծամասնության մեջ հյուծիչ գրգռվածությունը, որն անհրաժեշտ է մեքենաների վրա աշխատելիս, որոնց շարժումը վերջին տարիներում այնքան ծայրահեղ չափով արագացել է, այդ գրգռվածությունը, ըստ երևույթին, թոքերի հիվանդություններից առաջացող մահացության ավելացման այն պատճառներից մեկն է, որը դ-ր Գրինհաուն բացահայտեց իր վերջին հիանալի հաշվետվության մեջ»[176]։ Որևէ կասկածից դուրս է, որ երբ օրենքը մի անգամ ընդմիշտ կապիտալից խլել է աշխատանքային օրը երկարացնելու հնարավորությունը, կապիտալի այն տենդենցը, որով նա ուզում է աշխատանքի ինտենսիվության աստիճանը սիստեմատիկորեն բարձրացնելու միջոցով իրեն վարձատրել և մեքենաների ամեն մի կատարելագործում դարձնել աշխատուժը է՛լ ավելի ուժեղ չափով դուրս ծծելու միջոց,— այդ տենդենցը շուտով պետք է հասցնի այն դարձակետին, երբ աշխատաժամանակի նոր կրճատումը դառնում է անխուսափելի[177]։ Մյուս կողմից, անգլիական արդյունաբերության բուռն զարգացումը 1848 թվականից մինչև հիմա, այսինքն՝ տասժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանում, է՛լ ավելի է գերազանցում 1838—1847 թթ. ժամանակաշրջանից, այսինքն՝ տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանից, քան արդյունաբերության զարգացումը այս վերջին շրջանում զարգացման արագությամբ գերազանցում է նրա զարգացումից՝ առաջին կես դարում գործարանային սիստեմը մտցնելուց հետո, այսինքն՝ չսահմանափակված աշխատանքային օրվա ժամանակաշրջանում[178]։

4. ԳՈՐԾԱՐԱՆ

Այս գլխի սկզբում մենք քննեցինք գործարանի մարմինը, մեքենաների անդամատված սիստեմը։ Հետո մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ավելացնում են կապիտալի շահագործմանը ենթակա մարդկային նյութը, յուրացնելով կանանց ու երեխաների աշխատանքը, թե ինչպես աշխատանքային օրն անչափ երկարացնելով, նրանք խլում են բանվորի ամբողջ կյանքը և թե, վերջապես, ինչպես նրանց զարգացումը, որ թույլ է տալիս ավելի ու ավելի կարճ ժամանակում արդյունքի հրեշավոր չափերով աճող մասսաներ արտադրել, ծառայում է որպես տվյալ ժամանակաշրջանում ավելի աշխատանք շարժման մեջ դնելու, այսինքն՝ աշխատուժն ավելի ու ավելի ինտենսիվ կերպով շահագործելու սիստեմատիկ միջոց։ Հիմա մենք դառնում ենք գործարանին ամբողջովին առած և այն էլ վերցրած նրա ամենազարգացած ձևով։

Դ-ր Յուրը, ավտոմատիկ գործարանի այդ Պինդարոսը, գործարանը նկարագրում է, մի կողմից, որպես «չափահաս ու անչափահաս բանվորների տարբեր կատեգորիաների կոոպերացիա, որոնք փորձառությամբ ու ջանասիրությամբ հսկում են արտադրողական մեքենաների սիստեմին, որոնց անընդհատ բանեցնում է կենտրոնական ուժը (սկզբնական շարժիչը)», մյուս կողմից, որպես «մի վիթխարի ավտոմատ, որ կազմված է բազմաթիվ մեխանիկական ու գիտակից օրգաններից, որոնք համերաշխ ու առանց ընդհատման գործում են միևնույն առարկան արտադրելու համար, այնպես որ այդ բոլոր օրգանները ենթարկված են մի շարժիչ ուժի, որն ինքն է իրեն շարժման մեջ դնում»։ Այս երկու սահմանումները ամենևին նույնիմաստ չեն։ Մեկում կոմբինացված հավաքական բանվորը, կամ հասարակական աշխատանքային օրգանիզմն ակտիվ գործող սուբյեկտ է, իսկ մեխանիկական ավտոմատը օբյեկտ է. երկրորդում հենց ինքը՝ ավտոմատն է սուբյեկտը, իսկ բանվորները, որպես գիտակից օրգաններ, կցված են ավտոմատի գիտակցությունից զուրկ օրգաններին և սրանց հետ միասին ենթարկված են կենտրոնական շարժիչ ուժին։ Առաջին սահմանումը իր նշանակությունը պահպանում է մեքենաների խոշոր մասշտաբով կատարվող բոլոր հնարավոր կիրառումների համար, երկրորդը բնորոշում է մեքենաների կապիտալիստական կիրառումը և, հետևապես, արդի գործարանային սիստեմը։ Այստեղից Յուրի սիրած վարվելաձևը այն կենտրոնական մեքենան, որից բխում է շարժումը, ներկայացնել ոչ միայն որպես ավտոմատ, այլև որպես ավտոկրատ։ «Շոգու բարերար ուժն այս մեծ արհեստանոցներում իր շուրջն է հավաքում իր հպատակների բյուրավոր բազմություններ»[179]։

Աշխատագործիքի հետ միասին այն բանեցնելու վիրտուոզությունը ևս բանվորից անցնում է մեքենային։ Գործիքի գործունակությունն ազատագրվում է այն սահմանափակումներից, որ նրա վրա դնում է մարդկային աշխատուժի կապված լինելը բանվորի անձնավորության հետ։ Այսպիսով վերանում է այն տեխնիկական բազիսը, որի վրա խարսխված է աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Ուստի մասնագիտացած բանվորների այն հիերարխիայի փոխարեն, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, ավտոմատիկ գործարանում հանդես է գալիս այն աշխատանքների հավասարեցման կամ համահարթման տենդենցը, որ պետք է կատարեն մեքենաների օգնականները[180], մասնագործ բանվորների միջև, արհեստականորեն առաջ բերված տարբերությունների փոխարեն գերակշռություն են ստանում տարիքի ու սեռի բնական տարբերությունները։

Որչափով որ ավտոմատիկ գործարանում վերածնվում է աշխատանքի բաժանումը, այս վերջինը հանդիսանում է ամենից առաջ բանվորների բաշխում ըստ մասնականացած մեքենաների և բանվորների,— սակայն ներքուստ կազմակերպված խմբեր չկազմող բանվորների,— մասսաների բաշխում գործարանի տարբեր բաժանմունքների միջև, որտեղ բանվորներն աշխատում են իրար կողքի շարված միատեսակ աշխատամեքենաների վրա, այսինքն՝ որտեղ նրանք միայն պարզ կոոպերատիվ ձևով են միացած։ Մանուֆակտուրայի անդամատված խումբն այստեղ փոխարինվում է գլխավոր բանվորի կապակցումով սակավաթիվ օգնականների հետ։ Էական տարբերություն է նկատվում այն բանվորների միջև, որոնք իրոք զբաղված են աշխատամեքենաների վրա (նրանց թվին են պատկանում մի քանի բանվորներ, որոնք շարժիչ մեքենային հսկելով ու նրան սնելով են զբաղված) ու մեքենային այդ բանվորների հասարակ օգնականների միջև (որոնք բացառապես երեխաներ են)։ Օգնականների թվին ավելի կամ պակաս չափով պատկանում են նաև բոլոր «feeder» [սնուցիչներ] (որոնք աշխատանյութը պարզապես դնում են մեքենաների տակ)։ Այս գլխավոր կատեգորիաների կողքին հանդես է գալիս թվով աննշան մի անձնակազմ, որն զբաղված է բոլոր մեքենաներին հսկելով ու նրանց մշտական նորոգմամբ, օրինակ, ինժեներները, մեխանիկները, հյուսները և այլն։ Սա բանվորների ավելի բարձր, մասամբ գիտականորեն կրթված, մասամբ արհեստային բնույթի խավն է, որը գործարանային բանվորների շրջանակից դուրս է կանգնած, լոկ կցված է նրան[181]։ Աշխատանքի այս բաժանումը զուտ տեխնիկական բնույթ է կրում։

Մեքենայով կատարվող ամեն մի աշխատանք պահանջում է բանվորի նախապատրաստում վաղ հասակից, որպեսզի նա սովորի իր սեփական շարժումները հարմարեցնել ավտոմատի միապաղաղ-անընդհատ շարժումներին։ Որչափով մեքենաների ամբողջությունն ինքը միաժամանակ գործող ու կոմբինացված բազմազան մեքենաների մի սիստեմ է կազմում, այնչափով էլ նրա վրա հիմնված կոոպերացիան պահանջում է բանվորների տարասեռ խմբերի բաշխում տարատեսակ մեքենաների միջև։ Բայց մեքենայական արտադրությունը վերացնում է այդ բաշխումը մանուֆակտուրորեն ամրակայելու, միևնույն բանվորներին ընդմիշտ միևնույն ֆունկցիաներին ամրակցելու անհրաժեշտությունը[182]։ Քանի որ գործարանի ամբողջ շարժումը ելակետ ունի ո՛չ թե բանվորին, այլ մեքենան, ուստի այստեղ կարող է անձնակազմի մշտական փոփոխություն կատարվել, առանց աշխատանքի պրոցեսի ընդհատումներ առաջ բերելու։ Սրա ամենահամոզիչ ապացույցը տալիս է Relaissystem-ը որը կիրառում գտավ 1848—1850 թվականների անգլիական գործարանատերերի խռովության ժամանակ։ Վերջապես, այն արագությունը, որով մարդը պատանեկան հասակից սովորում է մեքենայով աշխատել, իր հերթին վերացնում է բացառապես մեքենայական բանվորների հատուկ կատեգորիա դաստիարակելու անհրաժեշտությունը[183]։ Իսկ հասարակ օգնականի աշխատանքը գործարանում մասամբ կարող է փոխարինվել մեքենաներով[184], մասամբ էլ իր ծայրահեղ պարզության շնորհիվ հնարավոր է դարձնում այդ աշխատանքով զբաղված անձերի արագ ու մշտական հերթափոխումը։

Թեև մեքենան, այդպիսով, տեխնիկապես տապալում է աշխատանքի բաժանման հին սիստեմը, բայց և այնպես վերջինս շարունակում է գործարանում քարշ տալ իր գոյությունը սկզբում սովորույթի ուժով, որպես մանուֆակտուրայի տրադիցիա, իսկ այնուհետև կապիտալի կողմից սիստեմատիկորեն վերարտադրվում և ամրապնդվում է է՛լ ավելի զզվելի ձևով, որպես աշխատուժի շահագործման միջոց։ Մասնական գործիք բանեցնելու ցմահ մասնագիտությունը փոխարկվում է մի ցմահ մասնագիտության — ծառայել մասնական մեքենային։ Մեքենան ի չարն են գործադրում, որպեսզի հենց իրեն բանվորին վաղ մանկությունից դարձնեն մասնական մեքենայի մի մասը[185]։ Այսպիսով, ոչ միայն զգալի չափով պակասում են բանվորի սեփական վերարտադրության համար անհրաժեշտ ծախքերը, այլև միաժամանակ կատարյալ է դառնում նրա անօգնական կախումը ամբողջ գործարանից, հետևապես նաև կապիտալիստից։ Այստեղ, ինչպես և միշտ, անհրաժեշտ է տարբերել արտադրողականության այն բարձրացումը, որ բխում է արտադրության հասարակական պրոցեսի զարգացումից, արտադրողականության այն բարձրացումից, որ բխում է այդ զարգացման կապիտալիստական շահագործումից։

Մանուֆակտուրայի և արհեստի մեջ բանվորը գործիքին ստիպում է իրեն ծառայելու, գործարանում նա ինքն է ծառայում մեքենային։ Այնտեղ աշխատանքի գործիքի շարժումը բխում է բանվորից, այստեղ բանվորը պետք է հետևի գործիքի շարժմանը։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները կազմում են մեկ կենդանի մեխանիզմի անդամներ։ Գործարանում մեռյալ մեխանիզմը գոյություն ունի նրանցից անկախ, և նրանք միացված են մեխանիզմին որպես կենդանի կցորդներ։ «Միևնույն մեխանիկական պրոցեսը շարունակ և նորից ու նորից կատարող աշխատանքի անվերջ տանջանքի տաղտուկ միօրինակությունը նման է Սիզիֆոսի աշխատանքին. աշխատանքի ծանրությունը, ժայռի նման, նորից ու նորից ընկնում է հոգնատանջ բանվորների վրա»[186]։ Մեքենայական աշխատանքը, ծայրահեղ չափով ընդգրկելով ներվային սիստեմը, ճնշում է մկանների բազմակողմանի խաղը և մարդուց խլում է մարմնական ու հոգեկան ազատ գործունեության ամեն մի հնարավորություն[187]։ Մինչև անգամ աշխատանքի թեթևացումը դառնում է տանջանքի աղբյուր, որովհետև մեքենան ոչ թե բանվորին է ազատում աշխատանքից, այլ նրա աշխատանքը ամեն մի բովանդակությունից։ Կապիտալիստական ամեն մի արտադրության համար, որչափով նա ո՛չ միայն աշխատանքի պրոցես է, այլև միաժամանակ կապիտալի արժեքի աճման պրոցես, ընդհանուր է այն հանգամանքը, որ ո՛չ թե բանվորն է կիրառում աշխատանքի պայմանը, այլ, ընդհակառակը, աշխատանքի պայմանն է կիրառում բանվորին, բայց միայն մեքենաների զարգացման հետ է այդ շրջված հարաբերությունը տեխնիկապես շոշափելի ռեալականություն ստանում։ Շնորհիվ այն հանգամանքի, որ աշխատամիջոցը փոխարկվում է ավտոմատի, աշխատանքի բուն իսկ պրոցեսի ժամանակ նա կանգնած է բանվորի դեմ որպես կապիտալ, որպես մեռյալ աշխատանք, որն իրեն է ենթարկում կենդանի աշխատուժը և դուրս ծծում այն։ Արտադրության պրոցեսի մտավոր ուժերի անջատումը ձեռքի աշխատանքից և նրանց փոխարկումը աշխատանքի վրա հաստատվող կապիտալի իշխանության, ինչպես արդեն նշել ենք առաջ, իր ավարտին է հասնում մեքենաների հիմքի վրա բարձրացող խոշոր արդյունաբերության մեջ։ Ամայացման ենթարկված մեքենայական բանվորի մասնագործական հմտությունը, որպես մի չնչին և ոչ մի նշանակություն չունեցող դետալ, չքանում է գիտության հանդեպ, բնության վիթխարի ուժերի ու հասարակական մասսայական աշխատանքի հանդեպ, որոնք մարմնացած են մեքենաների սիստեմի մեջ և սրա հետ միասին ստեղծում են «գործատիրոջ» (master) իշխանությունը։ Ուստի այս գործատերը, որի ուղեղի մեջ անբաժանելիորեն սերտաճել են մեքենաներն ու իր մոնոպոլիան նրանց նկատմամբ, «ձեռքերի» հետ ունեցած բախումների դեպքերում արհամարհանքով բացականչում է նրանց հասցեին. «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակ է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում, որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել ամենապակաս փորձվածի այնքան կարճ ուսուցմամբ ու այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի այն աշխատանքն ու հմտությունը որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որը կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»[188]։

Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»[189]։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես՝ մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը[190]։

Մենք այստեղ նշում ենք միայն նյութական պայմանները, որոնց մեջ կատարվում է գործարանային աշխատանքը։ Բոլոր զգայարանները միակերպ տառապում են արհեստականորեն բարձրացված ջերմաստիճանից, հում նյութի մասնիկներով հագեցած օդից, խլացնող աղմուկից և այլն, դեռ մի կողմ թողած կյանքին սպառնացող վտանգը խիտ առ խիտ շարված մեքենաներից, որոնք տարվա եղանակների հաջորդման կանոնավորությամբ տալիս են սպանվածների ու վիրավորների իրենց արդյունաբերական բյուլետենները [Տես 190a ծանոթ.]։ Արտադրության հասարակական միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ գործարանային սիստեմի մեջ՝ ինչպես ջերմոցում արագ հասունացվում է, կապիտալի ձեռքին միաժամանակ դառնում է սիստեմատիկ կողոպուտ աշխատանքի ժամանակ բանվորի կյանքի համար անհրաժեշտ պայմանների տարածության, օդի, լույսի, ինչպես նաև այն բոլոր միջոցների, որոնք բանվորին պաշտպանում են արտադրության պրոցեսի՝ կյանքի համար վտանգավոր կամ առողջության համար վնասակար պայմաններից,— իսկ բանվորին դյուրություն տալու հարմարանքների մասին խոսելն էլ ավելորդ է[191]։ Իրավացի չէ՞ Ֆուրյեն, գործարանները «մեղմացրած տաժանավայր» անվանելով[192]։

5. ՊԱՅՔԱՐ ԲԱՆՎՈՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻՋԵՎ

Պայքարը կապիտալիստի և վարձու բանվորի միջև սկսվում է հենց կապիտալիստական հարաբերությունների ծագման պահից։ Այդ պայքարը մոլեգնում է մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում[193]։ Բայց մեքենաներ մտցնելու ժամանակից է միայն, որ բանվորն սկսում է պայքարել աշխատանքի բուն միջոցի դեմ, կապիտալի գոյության այդ նյութական ձևի դեմ։ Նա ըմբոստանում է արտադրության միջոցների այս որոշ ձևի՝ որպես արտադրության կապիտալիստական եղանակի նյութական հիմքի դեմ։

XVII դարում գրեթե ամբողջ Եվրոպան բանվորական խռովություններ ապրեց այսպես կոչված Bandmühle-ի ([ժապավինագործ հաստոցի], որը կոչվում էր նաև Schnurmühle կամ Mühlenstuhl)— երիզներ ու ժապավեններ գործող մեքենայի դեմ[194]։ XVII դարի առաջին երրորդի վերջում ամբոխի խռովությանը զոհ գնաց մի հողմաշարժ սղոցարան, որ Լոնդոնի մոտերքում կառուցել էր մի հոլանդացի։ Դեռևս XVIII դարի սկզբում ջրով բանող սղոցամեքենաներն Անգլիայում միայն դժվարությամբ էին հաղթահարում ժողովրդի դիմադրությունը, որ պաշտպանություն էր գտնում պառլամենտի կողմից։ Երբ Էվերետը 1758 թվականին կառուցեց բուրդ խուզող առաջին մեքենան, որը ջրով էր բանեցվում, առանց աշխատանքի մնացած 100 000 մարդիկ այրեցին այդ մեքենան։ Արկրայտի scribbling mills-ի [կարդային մեքենաների] ու գզամեքենաների դեմ պառլամենտին պետիցիա ներկայացրին 50 000 բանվոր, որոնք մինչև այդ բուրդ գզելով էին ապրում։ XIX դարի առաջին 15 տարում անգլիական մանուֆակտուրային օկրուգներում մեքենաների մասսայական ջարդումը, որ ուղղված էր հատկապես ջուլհակային շոգեհաստոցի դեմ և հայտնի է լուդդիտների շարժում անունով, Սիդմաուսի, Կեստլրիի և մյուսների հակայակոբինյան կառավարությանը պատրվակ ծառայեց ամենսհետադիմական բռնի միջոցառումների համար։ Որոշ ժամանակ ու փորձ է պահանջվում, որ բանվորը սովորի մեքենաները տարբերել նրանց կապիտալիստական կիրառումից և դրա հետ միասին իր հարձակումները արտադրության նյութական միջոցներից փոխադրել ղրանց շահագործման հասարակական ձևի վրա[195]։

Աշխատավարձի չափերի համար մանուֆակտուրայի ներսում մղվող պայքարն ընդունում է, որ մանուֆակտուրան արդեն փաստ է, և այդ պայքարը համենայն դեպս չի ուղղված նրա գոյության դեմ։ Իսկ որչափով պայքարն ուղղված է մանուֆակտուրաների առաջացման դեմ, պայքարը մղում են ո՛չ թե վարձու բանվորները, այլ համքարային վարպետներն ու արտոնյալ քաղաքները։ Այդ պատճառով մանուֆակտուրային ժամանակաշրջանի գրողների մեջ տիրում է այն հայացքը, թե աշխատանքի բաժանումը մի միջոց է պոտենցիալ բանվորներին փոխարինելու և ոչ թե իրական բանվորներին դուրս մղելու։ Այս տարբերությունն ակնհայտ է։ Եթե ասում են, օրինակ, թե Անգլիայում 100 միլիոն մարդ կպահանջվեր հին ճախարակով մանելու համար այն բամբակը, որ այժմ մեքենայով մանում են 500 000 մարդ, ապա, հասկանալի է, որ այդ ամենևին չի նշանակում, թե մեքենան բռնել է այդ միլիոնների տեղը, որոնք իսկապես գոյություն էլ չեն ունեցել։ Այդ նշանակում է միայն, որ միլիոնավոր բանվորներ կպահանջվեին մանամեքենաները փոխարինելու համար։ Ընդհակառակը, երբ ասում ենք, թե շոգեշարժ ջուլհակահաստոցն Անգլիայում փողոց է նետել 800 000 ջուլհակների, ապա խոսքը վերաբերում է ո՛չ թե գոյություն ունեցող մեքենաները որոշ թվով բանվորներով փոխարինելուն, այլ, ընդհակառակը, որոշ թվով բանվորների գոյությանը, որոնց փաստորեն փոխարինել կամ դուրս են մղել մեքենաները։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության արհեստային եղանակը, թեև առանձին օպերացիաների բաժանված ձևով, շարունակում էր մնալ որպես մանուֆակտուրայի հիմք։ Գաղութային նոր շուկաների պահանջները չէին կարող բավարարվել միջնադարից ժառանգություն մնացած համեմատաբար փոքրաթիվ քաղաքային բանվորներով, և բառի բուն իմաստով մանուֆակտուրաներն այն ժամանակ արտադրության նոր ասպարեզներ բաց արին գյուղական բնակչության առաջ, որը ֆեոդալիզմի քայքայվելու պրոցեսում վտարվում էր հողից։ Այդ պատճառով այն ժամանակ արհեստանոցում աշխատանքի բաժանումն ու կոոպերացիան ավելի շատ երևան էին բերում իրենց դրական կողմը — զբաղված բանվորների արտադրողականության բարձրացումը[196]։ Ճիշտ է, կոոպերացիան և աշխատանքի միջոցների կոմբինացիան քչերի ձեռքում, կիրառվելով հողագործության մեջ, շատ երկրներում խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանից էլ շատ առաջ, արտադրության եղանակի, ուստի և գյուղական բնակչության կենսապայմանների ու զբաղմունքի միջոցների մեջ խոշոր, հանկարծակի ու բռնի ռևոլյուցիաներ առաջ բերին։ Բայց այդ պայքարը սկզբում տեղի է ունենում ավելի շուտ խոշոր ու մանր հողային սեփականատերերի միջև, քան կապիտալի ու վարձու աշխատանքի միջև մյուս կողմից, որչափով բանվորներին դուրս են մղում աշխատանքի միջոցները,— ոչխարները, ձիերը և այլն,— անմիջական բռնության ակտերն այստեղ կազմում են արդյունաբերական ռևոլյուցիայի առաջին նախադրյալը։ Առաջ բանվորները վռնդվում են հողից, իսկ հետո գալիս են ոչխարները։ Եվ միայն հողերի խոշոր մասշտաբով հափշտակումն է, որ, ինչպես, օրինակ, Անգլիայում, ասպարեզ է ստեղծում խոշոր հողագործության համար [Տես 196a ծանոթ.]։ Ուստի հողագործության այդ հեղաշրջումը իր սկզբնական շրջանում ավելի շուտ քաղաքական բնույթի ռևոլյուցիայի արտաքին երևութականություն ուներ։

Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, իսկույն դառնում է հենց իր` բանվորի մրցակիցը[197]։ Կապիտալի արժեքի ինքնաճումը մեքենաների օգնությամբ ուղիղ հարաբերական է այն բանվորների թվին, որոնց գոյության պայմանները նրանք քայքայում են։ Կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը հիմնվում է այն բանի վրա, որ բանվորն իր աշխատուժը վաճառում է որպես ապրանք։ Աշխատանքի բաժանումն այդ աշխատուժը դարձնում է միակողմանի, փոխարկելով այն առանձին մասնական գործիք բանեցնելու բոլորովին մասնակի հմտության։ Երբ գործիք բանեցնելը ևս անցնում է մեքենային, աշխատուժի սպառողական արժեքի հետ մարում է նաև նրա փոխանակային արժեքը։ Բանվորը գնող չի ճարում, ինչպես շրջանառությունից դուրս եկած թղթադրամ։ Բանվոր դասակարգի այն մասը, որին մեքենաներն այդպիսով դարձնում են ավելցուկ բնակչություն, այսինքն՝ այնպիսի բնակչություն, որն այլևս անմիջաբար չի պահանջվում կապիտալի ինքնաճման համար, մի կողմից, ոչնչանում է այն անհավասար պայքարում, որ արհեստային ու մանուֆակտուրային հին արտադրությունը մղում է մեքենայական արտադրության դեմ, իսկ, մյուս կողմից, ավելի ու ավելի հեղեղում է արդյունաբերության մատչելի ճյուղերը, լիքը լցնում է աշխատանքի շուկան, ուստի և աշխատուժի գինը գցում է նրա արժեքից ցած։ Ասում են, թե իբր մեծ մխիթարություն պետք է համարել պաուպերացած բանվորների համար այն հանգամանքը, որ նրանց տառապանքները, մի կողմից, «ժամանակավոր» են միայն («a temporary inconvenience»), իսկ մյուս կողմից, չէ՞ որ մեքենան լոկ աստիճանաբար է տիրանում արտադրության ամբողջ դաշտին, որի շնորհիվ նրա կործանարար ներգործության թափն ու ինտենսիվությունը նվազում են։ Մի մխիթարությունը ջրում է մյուսը։ Երբ մեքենան քայլ առ քայլ տիրանում է արտադրության որոշ ասպարեզի, նա իր հետ մրցող բանվորական խավերում խրոնիկական աղքատություն է առաջ բերում։ Երբ անցումն արագ է կատարվում, նրա ներգործությունը մասսայական ու սուր բնույթ է կրում։ Համաշխարհային պատմությունը չի տալիս մի ավելի սարսափելի տեսարան, քան անգլիական բամբակեղենի արտադրության ջուլհակների դանդաղ ոչնչացումը, որ տասնամյակներ տևեց և, վերջապես, ավարտվեց 1838 թվականին։ Նրանցից շատերը սովամահ եղան, շատերն իրենց ընտանիքների հետ երկար ժամանակ քարշ էին տալիս իրենց գոյությունն օրական 2½ պենսով[198]։ Ընդհակառակը, անգլիական բամբակեղենի մեքենաները սուր ազդեցություն ունեցան Արևելյան Հնդկաստանում, որի գեներալ-նահանգապետը 1834—1835 թվականներին հավաստում էր. «Այս թշվառությունը հազիվ թե նմանն ունենա առևտրի պատմության մեջ։ Հնդկաստանի հարթավայրերն սպիտակին են տալիս բամբակեղեն գործող ջուլհակների ոսկրներից»։ Իհարկե, որչափով այդ ջուլհակները հրաժեշտ տվին այս ժամանակավոր կյանքին, այդ չափով մեքենան նրանց համար միայն «ժամանակավոր տառապանքներ» էր պատրաստել։ Սակայն մեքենաների «ժամանակավոր» ներգործությունը հարատև է դառնում, որովհետև նրանք արտադրության նորանոր ոլորտներ են նվաճում։ Այսպիսով, ինքնուրույնության ու օտարվածության այն բնույթը, որ արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես տալիս է աշխատանքի պայմաններին ու աշխատանքի արդյունքին բանվորի նկատմամբ, մեքենաների հրապարակ գալու հետ զարգանալով՝ դառնում է կատարյալ հակադրություն, մի կողմից, բանվորների, մյուս կողմից, աշխատանքի պայմանների ու աշխատանքի արդյունքների միջև[199]։ Այս պատճառով էլ մեքենաների հետ առաջին անգամ հրապարակ է գալիս բանվորի տարերային ըմբոստացումն աշխատանքի միջոցի դեմ։

Աշխատանքի միջոցն սպանում է բանվորին։ Իհարկե, այդ ուղղակի հակադրությունն ամենաշոշափելի կերպով երևան է գալիս այն դեպքերում, երբ նորամույծ մեքենան սկսում է մրցել ավանդական արհեստային կամ մանուֆակտուրային արտադրության հետ։ Բայց խոշոր արդյունաբերության ներսում էլ մեքենաների մշտական կատարելագործումը և ավտոմատիկ սիստեմի զարգացումը նույն ձևով են ներգործում։ «Մեքենաների կատարելագործման մշտական նպատակն է գործարանում պակասեցնել ձեռքի աշխատանքը կամ կատարելագործել արտադրողական պրոցեսը, արտադրողական շղթայի այս կամ այն օղակում մարդկային ապարատը երկաթե ապարատով փոխարինելով»[200]։ «Շոգեուժի և ջրային ուժի կիրառումը մեքենաների համար, որոնք մինչև այդ ժամանակ ձեռքով էին բանեցվում, պատահում է ամեն օր... Շարունակ տեղի են ունենում մեքենաների նորանոր և համեմատաբար մանր կատարելագործումներ, որոնց նպատակը շարժիչ ուժի տնտեսումն է, արդյունքի բարելավումը, նույն անփոփոխ ժամանակում արտադրության մեծացումը կամ երեխայի, կնոջ կամ տղամարդու դուրս մղելը,— և թեև նրանք առաջին հայացքից մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, կարևոր հետևանքներ են ունենում»[201]։ «Բոլոր դեպքերում, երբ որոշ օպերացիա պահանջում է մեծ հմտություն ու վստահ ձեռք, աշխատում են որքան հնարավոր է արագ կերպով այդ օպերացիան վերցնել չափազանց հմուտ և հաճախ ամեն տեսակ անկանոնությունների հակված բանվորից և տալ մի առանձին մեխանիզմի, որն այնպիսի կանոնավորությամբ է գործում, որ երեխան կարող է նրան հսկել»[202]։ «Ավտոմատիկ սիստեմի ժամանակ բանվորի տաղանդը պրոգրեսիվ կերպով դուրս է մղվում»[203]։ «Մեքենաների կատարելագործումը ո՛չ միայն թույլ է տալիս նվազեցնել զբաղված այն մեծահասակ բանվորների թիվը, որոնք անհրաժեշտ են որոշ հետևանքի հասնելու համար, այլև մարդկային աշխատանքի մի կատեգորիան փոխարինում է մի այլ կատեգորիայով — ավելի հմուտներին՝ պակաս հմուտներով, մեծահասակներին՝ երեխաներով, տղամարդկանց՝ կանանցով։ Այդ բոլոր փոփոխություններն աշխատավարձի մակարդակի մշտական տատանումներ են առաջ բերում»[204]։ «Մեքենան անընդհատ մեծահասակներին դուրս է նետում գործարանից»[205]։ Մեքենայական սիստեմի հաղթական երթը, որպես աշխատանքային օրվա կրճատման հետևանք, ցույց տվեց մեզ այդ սիստեմի բացառիկ առաձգականությունը, որը ձեռք է բերվել կուտակված գործնական փորձի շնորհիվ, մեքենայական միջոցների արդեն գոյություն ունեցող քանակության ու տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ։ Բայց 1860 թվականին, երբ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը զենիթին էր հասել, ո՞վ կարող էր գուշակել մեքենաների իրար հաջորդող այն սրարշավ կատարելագործումները և դրանց համապատասխանող ձեռնաշխատանքի դուրսմղումը նրանց կողմից, որոնց համար հաջորդ երեք տարում խթան հանդիսացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմը։ Անգլիական գործարանային տեսուչների պաշտոնական տվյալներից այստեղ մի երկու օրինակ բավական կլինի այս կետի վերաբերմամբ։ Մանչեստրի մի գործարանատեր հայտարարում է. «75 գզամեքենայի տեղ հիմա մեզ հարկավոր է միայն 12-ը, որոնք նույնպիսի, եթե ոչ ավելի, լավորակ գզվածք են տալիս նախկին քանակությամբ... Աշխատավարձի տնտեսումը շաբաթական կազմում է 10 ֆ. ստեռլինգ, բամբակի թափթփուկինը՝ 10%։ Մանչեստրի մի նրբամանարանում «շարժման արագացումով և զանազան ավտոմատ պրոցեսներ մտցնելով մի բաժանմունքում հեռացված է բանվորական անձնակազմի քառորդ մասը, մի ուրիշ բաժանմունքում ½-ից ավելին, այնինչ երկրորդ գզամեքենան փոխարինած սանդերք-մեքենան խիստ պակասեցրել է գզելու բաժանմունքում առաջ զբաղված ձեռքերի թիվը»։ Մի ուրիշ մանագործարան «ձեռքերի» կրճատումից իր ընդհանուր տնտեսումը հաշվում է 10%։ Մանչեստրի մանագործարանատերեր պարոնայք Ջիլմերները հայտարարում են, «Մեր blowing Department-ում [չռփելու բաժանմունքում] նոր մեքենաների շնորհիվ ձեռքերի ու աշխատավարձի տնտեսումը մենք հաշվում ենք ամբողջ երրորդ մասի չափով... jack frame room-ում [բանկաբրոշների բաժանմունքում] և drawing fame room-ում [ժապավենի մեքենաների բաժանմունքում] տնտեսումը ծախքերից ու ձեռքերից կազմում է մոտ մի երրորդը, մանելու բաժանմունքում ծախքերի մոտ տնտեսում։ Բայց այդ էլ դեռ բոլորը չէ. մեր մանվածքը, որ հիմա ուղարկվում է ջուլհակին, այնքան լավացել է նոր մեքենաներ կիրառելու շնորհիվ, որ նա ավելի շատ ու ավելի լավորակ գործվածք է տալիս, քան հին մեքենայական մանվածքով էր արտադրվում»[206]։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը նկատում է այս առթիվ. «Արտադրությունն ավելանալիս բանվորների թվի նվազումն արագ առաջ է ընթանում, բրդեղենի գործարաններում վերջերս սկսվեց ձեռքերի մի նոր կրճատում, և այդ դարձյալ շարունակվում է. մի քանի օր առաջ մի դպրոցական ուսուցիչ, որը Ռոչդելի մոտերքում է ապրում, ինձ ասաց, թե դպրոցներում սովորող աղջիկների թվի հսկայական պակասումը ո՛չ միայն ճգնաժամի ճնշումով է բացատրվում, այլև բրդեղենի գործարանների մեքենաների մեջ կատարված փոփոխություններով, որի հետևանքով կլոր թվով արձակված են 70 Halbzeitler [կիսաժամանակ աշխատող երեխաներ]»[207]։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս անգլիական բամբակեղենի արդյունաբերության մեջ մտցված մեքենայական ա՛յն կատարելագործումների ընդհանուր հետևանքը, որոնք իրենց առաջացումով պարտական էին ամերիկյան քաղաքացիական պատերազմին։

Գործարանների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 2 046 2 715 2 405
Շոտլանդիա 152 163 131
Իռլանդիա 12 9 13
Միացյալ թագավորություն 2 210 2 887 2 549
Շոգեշարժ ջուլհակահսատոցների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 275 590 368 125 344 719
Շոտլանդիա 21 624 30 110 31 864
Իռլանդիա 1 633 1 757 2 746
Միացյալ թագավորություն 298 847 399 992 379 329
Իլիկների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 25 818 576 28 352 125 30 478 228
Շոտլանդիա 2 041 129 1 915 938 1 397 546
Իռլանդիա 150 512 119 944 124 240
Միացյալ թագավորություն 28 010 217 30 387 467 32 000 014
Զբաղված բանվորների թիվը
1858 թ. 1861 թ. 1868 թ.
Անգլիա և Ուելս 341 170 407 598 357 052
Շոտլանդիա 34 698 41 237 39 809
Իռլանդիա 3 345 2 734 4 203
Միացյալ թագավորություն 379 213 451 569 401 064

Այսպես ուրեմն, 1861-ից մինչև 1868 թվականը չքացել է 338 բամբակեղենի գործարան, այսինքն՝ ավելի արտադրողական ու ավելի խոշոր դարձած մեքենաները կենտրոնացել են ավելի փոքր թվով կապիտալիստների ձեռքում։ Շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը պակասել է 20 663-ով. բայց նրանց արդյունքը միաժամանակ ավելացել է, այնպես որ կատարելագործված ջուլհակահաստոցը հիմա ավելի է տալիս, քան հինը։ Վերջապես, իլիկների թիվն աճել է 1 612 547-ով, այնինչ զբաղված բանվորների թիվը պակասել է 50 505-ով։ Հետևաբար, այն «ժամանակավոր» աղքատությունը, որով բանվորներին ճնշում էր բամբակի ճգնաժամը, սաստկացել և ամրակայվել է մեքենաների արագ ու անդադար կատարելագործման հետևանքով։

Սակայն մեքենան գործում է ոչ միայն իբրև անհաղթահարելի մրցակից, որը միշտ պատրաստ է վարձու բանվորին «ավելորդ» դարձնելու։ Կապիտալը բարձրաձայն ու կանխամտածված կերպով ազդարարում է մեքենայի՝ որպես բանվորին թշնամի ուժի մասին և օգտվում է նրանից՝ որպես այդպիսի ուժից։ Մեքենան դառնում է մի ամենահզոր մարտական միջոց ճնշելու համար բանվորների պարբերական խռովությունները, գործադուլները և այլն, որոնք ուղղված են կապիտալի ինքնակալության դեմ[208]։ Գասկելի ասելով՝ շոգեմեքենան հենց սկզբից դարձավ «մարդկային ուժի» անտագոնիստը և կապիտալիստներին հնարավորություն տվեց ջախջախելու բանվորների աճող պահանջները, որոնք նորածին գործարանային սիստեմին սպառնում էին ճգնաժամով[209]։ Կարելի էր մի ամբողջ պատմություն գրել 1830 թվականից հետո արված գյուտերի մասին, որոնք կյանքի կոչվեցին բացառապես իբրև կապիտալի մարտական միջոցները՝ ուղղված բանվորների խռովությունների դեմ։ Մենք ամենից առաջ հիշեցնենք selfacting mule-ի [սելֆակտորի] մասին, որովհետև նա ավտոմատիկ սիստեմի նոր դարաշրջան է բաց անում[210]։

Շոգեմուրճի գյուտարար Նեսմիսը Trades’ Unions Commission-ի [տրեդ-֊յունիոնների վերաբերյալ հանձնաժողովի] առջև տված իր ցուցմունքների մեջ հետևյալ հաղորդումն է անում մեքենաների այն կատարելագործումների մասին, որ ինքը մտցրեց մեքենաշինական բանվորների 1851 թվականի մեծ ու երկարատև գործադուլի հետևանքով. «Մեր արդի մեխանիկական կատարելագործումների բնորոշ գիծը ինքնագործ աշխատամեքենաներ մտցնելն է։ Մեքենա բանեցնող բանվորը այժմ պետք է ոչ թե անձամբ աշխատի, այլ միայն հսկի մեքենայի հիանալի աշխատանքին, մի բան, որ մատչելի է ամեն մի պատանու։ Հիմա հեռացված է այն բանվորների ամբողջ խավը, որոնք բացառապես իրենց հմտությունից են կախված։ Առաջ ես մի մեխանիկի կողքին ունեի չորս պատանի։ Այս մեխանիկական նոր կատարելագործումների շնորհիվ ես մեծահասակ տղամարդկանց թիվը 1 500-ից կրճատեցի մինչև 750։ Սրա հետևանքը եղավ իմ շահույթի զգալի ավելացումը»։

Չթեղենի դրոշմանոցներում մի գունատպիչ մեքենայի մասին Յուրը ասում է. «Վերջապես կապիտալիստները աշխատեցին ազատվել այդ անտանելի ստրկությունից (այն է՝ բանվորների հետ կնքած պայմանագրերի իրենց համար ծանր պայմաններից), օգնության կանչելով գիտության ռեսուրսները, և նրանք շուտով վերահաստատվեցին իրենց օրինական իրավունքների մեջ, մարմնի մյուս անդամների նկատմամբ գլխի ունեցած իրավունքների մեջ»։ Հենքը սոսնձելու մի գյուտի մասին, որի անմիջական առիթը գործադուլն էր, նա ասում է. «Դժգոհների այն հորդան, որն իրեն անհաղթելի էր կարծում աշխատանքի բաժանման հին ամրությունների հետևում, տեսավ, որ իրեն վրա են հարձակվել թևերից և իր պաշտպանական միջոցները ոչնչացրել են արդի մեքենայական տակտիկայի միջոցով։ Հորդան ստիպված եղավ հանձնվելու հաղթողների գթությանն ու զայրույթին։ «Selfacting mule»-ի [սելֆակտորի] գյուտի մասին նա ասում է. «Այն կոչված էր նորից կարգ վերահաստատելու արդյունաբերական դասակարգերի միջև... Այս գյուտը հաստատում է արդեն մեր զարգացրած այն դոկտրինան, որ կապիտալը, գիտությանն ստիպելով իրեն ծառայելու, շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը»[211]։ Թեև Յուրի աշխատությունը լույս է տեսել 1835 թվականին, հետևապես գործարանային սիստեմի դեռ համեմատաբար թույլ զարգացած ժամանակաշրջանում, բայց նա գործարանի ոգու կլասիկ արտահայտություն է մնում ո՛չ միայն իր բացահայտ ցինիզմով, այլև այն միամտությամբ, որով նա շաղակրատելով դրսևորում է կապիտալիստական ուղեղի անհեթեթ հակասությունները։ Օրինակ, զարգացնելով այն «ուսմունքը», թե ռոճկով իր վարձած գիտության օգնությամբ կապիտալը «շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը», այնուհետև նա իր վրդովմունքն է արտահայտում այն առթիվ, «որ մեխանիկական-ֆիզիկական գիտությունը մի որոշ կողմից մեղադրում են, թե իբր նա վարձվում է հարուստ կապիտալիստների դեսպոտիզմին ծառայելու և գլորվում է մինչև աղքատ դասակարգերի ճնշման միջոցի դերը»։ Այն լայնախոստում քարոզից հետո, թե ինչպես մեքենաների արագ զարգացումը ձեռնտու է բանվորներին, նա նրանց նախազգուշացնում է, թե նրանք իրենց անհնազանդությամբ, գործադուլներով և այլ արարքներով արագացնում են մեքենաների զարգացումը։ «Այդպիսի բռնություններն ու խռովությունները,— ասում է նա,— դրսևորում են մարդկային կարճատեսության ամենաարհամարհելի տեսակը, այն կարճատեսության, որը մարդուն իր սեփական դահիճն է դարձնում»։ Մի քանի էջ առաջ, ընդհակառակը, ասված է՝ «Առանց այդ ուժգին բախումների ու ընդհատումների, որոնց պատճառը բանվորների մոլար հայացքներն են, գործաբանային սիստեմը կզարգանար շատ ավելի արագ և բոլոր շահագրգռված կողմերի համար շատ ավելի օգտակար ձևով»։ Հետո նա դարձյալ բացականչում է. «Ի բարեբախտություն Մեծ Բրիտանիայի գործարանային օկրուգների բնակչության՝ կատարելագործումները մեխանիկայի մեջ միայն աստիճանաբար են տեղի ունենում»։ «Անիրավացի են մեղադրում մեքենաներին,— ասում է նա,— թե իբր նրանք պակասեցնում են մեծահասակների աշխատավարձը, որովհետև նրանք դուրս են մղում մեծահասակների մի մասին, որի հետևանքով նրանց թիվը գերազանցում է աշխատանքի պահանջից։ Բայց մեքենաները չէ՞ որ ավելացնում են երեխաների աշխատանքի պահանջարկը և դրանով բարձրացնում երեխաների աշխատավարձը»։ Բայց, մյուս կողմից, նույն այս մխիթարիչը պաշտպանում է երեխաների ցածր աշխատավարձը նրանով, «թե այս հանգամանքը ծնողներին ետ է պահում իրենց երեխաներին շատ վաղ տարիքում գործարան ուղարկելուց»։ Նրա ամբողջ գիրքը չսահմանափակված աշխատանքային օրվա մի փառաբանումն է, և եթե, օրենսդրությունն արգելում է 13 տարեկան երեխաներին օրական 12 ժամից ավելի խոշտանգել, ապա այդ հանգամանքը նրա ազատամիտ հոգուն հիշեցնում է միջնադարի ամենախավար ժամանակները։ Այս բոլորը նրան չի խանգարում գործարանային բանվորներին հրավիրելու, որ նրանք գոհաբանական աղոթք մատուցեն նախախնամությանն այն բանի համար, որ նա մեքենաների միջոցով «նրանց համար ազատ ժամանակ է ստեղծել իրենց անմեռ շահերի մասին խորհրդածելու»[212]։

6. ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ ԹԵՈՐԻԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մի ամբողջ շարք բուրժուական տնտեսագետներ, ինչպես Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը, Տորրենսը, Սենիորը, Ջոն Ստյուարտ Միլլը, պնդում են, թե այն բոլոր մեքենաները, որոնք դուրս են մղում բանվորներին,— միևնույն ժամանակ շարունակ ու անհրաժեշտորեն ազատում են համապատասխան կապիտալ, որը հենց նույն այդ դուրս մղված բանվորներին աշխատանք է տալիս[213]։

Ենթադրենք, թե կապիտալիստը, օրինակ, պաստառեղենի մանուֆակտուրայում կիրառում է 100 բանվոր, որոնցից ամեն մեկը տարեկան 30 ֆ. ստեռլինգ է ստանում։ Հետևապես, կապիտալիստի կողմից ծախսվող փոփոխուն կապիտալը տարեկան անում է 3000 ֆ. ստեռլինգ։ Ենթադրենք, որ նա արձակում է 50 բանվորի, իսկ մնացած 50-ին աշխատեցնում է մեքենաների միջոցով, որոնք նրա վրա 1500 ֆունտ ստեռլինգ են նստել։ Հաշվարկումը պարզ դարձնելու համար մի կողմ ենք թողնում շենքերը, ածուխը և այլն։ Ենթադրենք, այնուհետև, որ տարեկան սպառվող հում նյութն առաջվա նման արժե 3000 ֆ. ստեռլինգ[214]։ Արդյոք այդ փոփոխության շնորհիվ որևէ կապիտալ «ազատվե՞ց»։ Գործը հին եղանակով վարելիս ծախսված 6000 ֆ. ստեռլինգ ամբողջ գումարը կազմված էր՝ կեսը հաստատուն և կեսը փոփոխուն կապիտալից։ Հիմա նա կազմված է 4500 ֆ. ստեռլինգ (3000 ֆ. ստեռլինգ՝ հում նյութը և 1590 ֆ. ստեռլինգ՝ մեքենաները) հաստատուն կապիտալից ու 1500 ֆունտ ստեռլինգ փոփոխուն կապիտալից։ Կապիտալի փոփոխուն մասը կամ կենդանի աշխատուժի փոխարկված մասն արդեն ամբողջ կապիտալի ոչ թե կեսն է կազմում, այլ ¼-ը միայն։ Ազատման փոխարեն այստեղ տեղի է ունենում կապիտալի կաշկանդում մի այնպիսի ձևով, երբ նա դադարում է աշխատուժի հետ փոխանակվելուց, այսինքն՝ տեղի է ունենում կապիտալի փոխարկում փոփոխունից հաստատունի։ 6000 ֆ. ստեռլինգ կապիտալը մյուս հավասար պայմաններում հիմա չի կարող 50-ից ավելի բանվոր զբաղեցնել։ Մեքենաների ամեն մի կատարելագործման հետևանքով նա ավելի ու ավելի քիչ բանվոր է զբաղեցնում։ Եթե նոր մտցված մեքենաներն ավելի քիչ արժենային, քան նրանց դուրս մղած աշխատուժի ու աշխատագործիքների արժեքի գումարը, օրինակ, 1500-ի փոխարեն միայն 1000 ֆ. ստեռլինգ, ապա 1000 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը կդառնար հաստատուն կապիտալ, այսինքն՝ կկաշկանդվեր, իսկ 500 ֆ. ստեռլինգ կապիտալը կազատվեր։ Ենթադրելով, որ տարեկան աշխատավարձը մնում է նույնը, այդ կապիտալը կկազմեր մոտավորապես 16 բանվորի զբաղմունքի ֆոնդ,— այնինչ 50 հոգի են արձակված,— և նույնիսկ 16-ից շատ ավելի քիչ բանվորի ֆոնդ, որովհետև այդ 500 ֆ. ստեռլինգը կապիտալ դարձնելու համար նրա մի մասը պետք է հաստատուն կապիտալ դարձնել և, հետևաբար, մնացած մասը միայն կարելի է աշխատուժի փոխարկել։

Բայց ենթադրենք նույնիսկ, թե նոր մեքենաների արտադրությունը գործ կտա ավելի մեծ թվով մեխանիկների. արդյոք այդ կարո՞ղ է փողոց նետված պաստառագործների համար որպես կոմպենսացիա ծառայել։ Լավագույն դեպքում մեքենաների պատրաստումը ավելի քիչ բանվոր կպահանջի, քան դուրս է մղում նրանց կիրառումը։ 1500 ֆ. ստեռլինգ գումարը, որ առաջ ներկայացնում էր միայն արձակված պաստառագործների աշխատավարձը, հիմա մեքենաների ձևով ներկայացնում է՝ 1) մեքենաների պատրաստման համար անհրաժեշտ արտադրության միջոցների արժեքը. 2) մեքենաներ պատրաստող մեխանիկների աշխատավարձը. 3) նրանց «տիրոջը» հասնող հավելյալ արժեքը։ Այնուհետև, երբ մեքենան պատրաստ է, այն վերականգնելու կարիք չկա մինչև նրա մահը։ Հետևաբար, որպեսզի հավելյալ թվով մեխանիկներ կարողանան տևական գործ ստանալ, պետք է ենթադրել, որ մի գործարանատեր մյուսի հետևից բանվորներին անընդհատ դուրս է մղում մեքենաների միջոցով։

Ասենք՝ հիշյալ ջատագովները կապիտալի այդպիսի ազատումը չէ, որ նկատի ունեն։ Նրանք հաշվի են առնում արձակված բանվորների կենսամիջոցները։ Չի կարելի ժխտել, որ, օրինակ, վերոհիշյալ դեպքում մեքենաները ո՛չ միայն ազատում են 50 բանվոր և դրանով էլ նրանց դարձնում «ազատ», այլև միաժամանակ խզում են նրանց կապը 1500 ֆ. ստեռլինգի արժեք ունեցող կենսամիջոցների հետ և այդպիսով «ազատում են» այդ կենսամիջոցները։ Այսպես ուրեմն, այն պարզ ու բնավ ոչ նոր փաստը, թե մեքենաները բանվորին ազատում են կենսամիջոցներից, տնտեսագետների ասելով՝ նշանակում է, որ մեքենաները կենսամիջոցները ազատում են բանվորի համար, կամ դարձնում են կապիտալ, որը կիրառում է բանվորին։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ կախված է արտահայտության եղանակից։ Nominibus mollire licet mala. [Չարիքը պետք է բառերով գունազարդել։]

Այդ թեորիայի համաձայն` 1500 ֆ. ստեռլինգ արժեքով կենսամիջոցները մի կապիտալ էին, որն իր արժեքը մեծացնում էր արձակված հիսուն պաստառագործների աշխատանքի միջոցով։ Հետևաբար, այդ կապիտալը դադարում է կիրառվել, երբ հիսուն հոգի արձակվում են, և նա չի կարող հանգստանալ, մինչև որ նոր «կիրառում» չգտնի, երբ հիշյալ հիսուն հոգին նորից հնարավորություն կստանան այդ կապիտալն արտադրողաբար գործադրելու։ Այսպես ուրեմն, դուրս է գալիս, որ կապիտալն ու բանվորները վաղ թե ուշ պետք է նորից միանան, և այն ժամանակ կոմպենսացիան պատրաստ է։ Հետևաբար, մեքենաների կողմից դուրս մղված բանվորների տառապանքները նույնքան անցողական են, որքան և այս աշխարհի հարստությունները։

1500 ֆ. ստեռլինգ գումարի կենսամիջոցները երբեք կանգնած չեն եղել արձակված բանվորների դեմ, որպես կապիտալ։ Նրանց դեմ, որպես կապիտալ, կանգնած էր այն 1500 ֆ. ստեռլինգը, որ հիմա փոխարկված է մեքենաների։ Հարցը ավելի մոտից քննելիս պարզվում է, որ այդ 1500 ֆ. ստեռլինգը ներկայացնում է արձակված 50 բանվորի տարեկան արտադրած պաստառների այն մասը միայն, որ բանվորներն իրենց ձեռնարկատիրոջից ստանում էին որպես աշխատավարձ ո՛չ թե in natura [բնեղենով], այլ փողի ձևով։ 1500 ֆ. ստեռլինգի փոխարկված պաստառներով նրանք գնում էին միևնույն գումարի արժողությամբ կենսամիջոցներ։ Ուստի այդ վերջինները նրանց համար գոյություն ունեին ոչ որպես կապիտալ, այլ որպես ապրանքներ, ընդ որում բանվորներն իրենք այդ ապրանքների նկատմամբ հանդես էին գալիս ոչ որպես վարձու բանվորներ, այլ որպես գնորդներ։ Այն հանգամանքը, որ մեքենաները բանվորներին «ազատել են» գնելու միջոցներից, նրանց գնորդներից դարձնում են ոչ-գնորդներ։ Այստեղից առաջ է գալիս համապատասխան ապրանքների պահանջարկի նվազում։ Violà tout [Ահա բոլորը]։ Եթե այդ պահանջարկի նվազումը չի փոխհատուցվում նրա ավելացումով որևէ տեղից, ապա ընկնում է ապրանքների շուկայական գինը, որոնց պահանջարկը նվազել է։ Եթե այս դրությունը համեմատաբար երկար է տևում ու այն էլ մեծ չափեր է ընդունում, ապա տեղի է ունենում հիշյալ ապրանքների արտադրության մեջ զբաղված բանվորների արձակում։ Այն կապիտալի մի մասը, որ առաջ անհրաժեշտ կենսամիջոցներ էր արտադրում, այժմ կվերարտադրվի ուրիշ ձևով։ Շուկայական գների անկման ու կապիտալի տեղափոխման ժամանակ իրենց աշխատավարձի մի մասից «ազատվում են» նաև այն բանվորները, որոնք զբաղված են անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության մեջ։ Այսպիսով, փոխանակ ապացուցելու, որ մեքենան, բանվորներին ազատելով կենսամիջոցներից, միաժամանակ վերջինները դարձնում է այդ բանվորներին կիրառող կապիտալ, պարոն ջատագովը պահանջարկի ու առաջարկի իր փորձված օրենքով, ընդհակառակը ապացուցում է, որ մեքենան փողոց է նետում բանվորներին ո՛չ միայն արտադրության այն ճյուղից, որտեղ մտցված է մեքենան, այլև արտադրության այն ճյուղերից, որտեղ նա չի մտցված։

Տնտեսական լավատեսությամբ գլխիվայր շրջած իրական փաստերը սրանք են՝ մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները արհեստանոցից նետվում են աշխատանքի շուկա և այնտեղ ավելացնում են կապիտալիստական շահագործման տրամադրության տակ արդեն եղած աշխատուժերի թիվը։ Յոթերորդ բաժնում մենք կտեսնենք, որ մեքենաների այդ ներգործությունը, որն այստեղ մեզ ներկայացվում է որպես կոմպենսացիա բանվոր դասակարգի համար, իրոք մի ամենասոսկալի պատուհաս է այդ դասակարգի համար։ Այստեղ նշենք միայն հետևյալը. իհարկե, արդյունաբերության մեկ ճյուղից դուրս նետված բանվորները կարող են որևէ այլ ճյուղում զբաղմունք որոնել։ Եթե նրանք այդ զբաղմունքը գտնում են, և եթե այդպիսով նորից վերականգնվում է կապը բանվորների ու նրանց հետ միասին ազատված կենսամիջոցների միջև, ապա այդ կատարվում է կիրառում որոնող նոր, լրացուցիչ կապիտալի միջոցով, բայց ոչ-երբեք այն կապիտալի միջոցով, որն արդեն առաջ գործում էր և հիմա փոխարկված է մեքենաների։ Բայց եթե այդ այդպես էլ լիներ, որքան քիչ հույս ունեն բանվորները, թե նոր զբաղմունք կգտնեն։ Աշխատանքի բաժանման միջոցով հաշմացած այդ խեղճ մարդիկ գործունեության իրենց հին շրջանակից դուրս այնքան քիչ արժեք են ներկայացնում որ նրանք կարող են մուտք ունենալ միայն աշխատանքի մի քանի սակավաթիվ ստորին և շարունակ լեփ-լեցուն ու վատ վարձատրվող ճյուղերում[215]։ Այնուհետև, արդյունաբերության ամեն մի ճյուղ ամեն տարի իր կողմն է գրավում մարդկանց մի նոր հոսանք, որը նրան անհրաժեշտ կոնտինգենտ է տալիս կանոնավոր փոխարինման ու աճման համար։ Իսկ երբ մեքենաներն ազատում են բանվորների մի մասին, որը մինչև հիմա զբաղված էր արդյունաբերության մի որոշ ճյուղում, փոխարինողների թեկնածուների կոնտինգենտը նորից վերաբաշխվում և կլանվում է աշխատանքի այլ ճյուղերի կողմից, այնինչ անցման շրջանում սկզբնական զոհերը մեծ մասամբ կազմալուծվում, կործանվում են։

Ամեն կասկածից դուրս է, որ մեքենաներն ինքնըստինքյան պատասխանատու չեն բանվորներին կենսամիջոցներից «ազատելու» համար։ Նրանք էժանացնում և բազմացնում են արդյունքն այն ճյուղում, որին նրանք տիրանում են, և սկզբում անփոփոխ են թողնում արդյունաբերության ուրիշ ճյուղերում արտադրվող կենսամիջոցների մասսան։ Հետևաբար, մեքենաները մտցնելուց հետո էլ հասարակությունը, առաջվա նման, իր տրամադրության տակ ուներ դարձյալ նույնքան կամ ավելի շատ կենսամիջոցներ ազատված բանվորների համար,— եթե մի կողմ թողնենք տարեկան արդյունքի այն ահագին մասը, որ վատնում են չաշխատողները։ Եվ ա՜յս է տնտեսագիտական ջատագովության point-ը [մեխը]։ Մեքենաների կապիտալիստական կիրառումից անբաժան հակասություններ ու անտագոնիզմներ գոյություն չունե՜ն, որովհետև նրանք առաջ են գալիս ո՛չ թե բուն մեքենաներից, այլ նրանց կապիտալիստական կիրառումի՜ց։ Իսկ որովհետև մեքենան ինքնըստինքյան կրճատում է աշխատանքի ժամանակը, մինչդեռ նրա կապիտալիստական կիրառումը երկարացնում է աշխատանքային օրը. որովհետև նա ինքնըստինքյան թեթևացնում է աշխատանքը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը բարձրացնում է նրա ինտենսիվությունը. որովհետև ինքնըստինքյան մեքենան նշանակում է մարդու հաղթանակը բնության ուժերի դեմ, իսկ նրա կապիտալիստական կիրառումը ստրկացնում է մարդուն բնության ուժերի միջոցով, որովհետև նա ինքնըստինքյան ավելացնում է արտադրողի հարստությունը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը մարդուն պաուպեր է դարձնում և այլն,— ուստի բուրժուական տնտեսագետը պարզապես հայտարարում է, թե մեքենայի քննումը, վերցրած ինքնըստինքյան, ամենահամոզիչ կերպով ապացուցում է, որ այդ բոլոր ակնհայտ հակասությունները գռեհիկ իրականության սոսկ արտաքին երևութականություն են, բայց ինքնըստինքյան, ուստի և թեորիայի մեջ նրանք ամենևին գոյություն չունեն։ Այսպիսով, նա իրեն ազատում է գլուխ կոտրելու ամեն մի աշխատանքից և, բացի դրանից, իր հակառակորդին այնպիսի հիմարություն է վերագրում, թե իբր նա ո՛չ թե մեքենայի կապիտալիստական կիրառման դեմ է պայքարում, այլ հենց մեքենայի դեմ։

Իհարկե, բուրժուական տնտեսագետը ամենևին չի ժխտում, որ այս դեպքում ստացվում են նաև ժամանակավոր անախորժություններ, բայց չէ որ ամեն մի մեդալ հակառակ կողմ էլ ունի։ Մեքենայի մի այլ օգտագործում, բացի կապիտալիստականից, անկարելի բան է այդ տնտեսագետի համար։ Հետևաբար, մեքենայի միջոցով բանվորին շահագործելը նրա համար նույնն է, ինչ որ մեքենայի օգտագործումը բանվորի միջոցով։ Այս պատճառով նա, ով բացահայտում է, թե մեքենաների կապիտալիստական կիրառման բնագավառում իսկապես ինչպես է գործի դրությունը, նա ընդհանրապես մեքենաների կիրառում չի՜ ուզում, նա սոցիալական առաջադիմության հակառակո՜րդ է[216]։ Բոլորովին նույնը, ինչ որ հռչակավոր ավազակ Բիլ Սայքսն է ասում. «Պարոնա՜յք երդվյալ ատենակալներ, իհարկե, այդ շրջիկ գործակալների կոկորդները կտրվել են։ Բայց այդ իմ մեղքը չէ, այլ դանակի մեղքն է։ Մի՞թե մենք այսպիսի ժամանակավոր անախորժությունների պատճառով պետք է վերացնենք դանակի գործածությունը։ Սակայն մի մտածեցե՜ք։ Ի՜նչ կլիներ հողագործության ու արհեստների դրությունն առանց դանակի։ Արդյոք նա փրկություն չի բերում վիրաբուժության մեջ, արդյոք որպես գիտության գործիք չի ծառայում անատոմի ձեռքում։ Իսկ հետո՝ արդյոք նա ցանկալի օգնական չէ ուրախ խնճույքներում։ Ոչնչացրե՛ք դանակը — և դուք մեզ ե՛տ շպրտած կլինենք դեպի ամենախորին բարբարոսությունը» [Տես 216a ծանոթ.

Թեև մեքենաներն անխուսափելիորեն բանվորներին դուրս են մղում աշխատանքի այն ճյուղերից, որտեղ մտցված են նրանք, սակայն նրանք կարող են աշխատանքի այլ ճյուղերում զբաղմունքների ավելացում առաջ բերել։ Բայց այդ ներգործությունը ընդհանուր ոչինչ չունի այսպես կոչված կոմպենսացիայի թեորիայի հետ։ Որովհետև ամեն մի մեքենայական արդյունք, օրինակ, մի արշին մեքենայական գործվածքն ավելի էժան է, քան նրա կողմից դուրս մղված ձեռքի աշխատանքի նույնատեսակ արդյունքը, ուստի ստացվում է հետևյալ բացարձակ օրենքը. եթե մեքենայական եղանակով արտադրված ապրանքների ընդհանուր քանակը հավասար է մնում արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով արտադրված այն ապրանքների ընդհանուր քանակին, որոնց փոխարինել են նրանք, ապա կիրառվող աշխատանքի ընդհանուր գումարը պակասում է։ Աշխատանքի այն ավելացումը, որ պայմանավորվում է բուն իսկ աշխատամիջոցների՝ մեքենաների, ածխի և այլ միջոցների արտադրությամբ, պետք է ավելի քիչ լինի, քան աշխատանքի այն տնտեսումը, որ առաջանում է մեքենաների կիրառման շնորհիվ։ Այլապես մեքենայական արդյունքը ավելի էժան չէր լինի կամ նույնիսկ ավելի թանկ կլիներ ձեռքի արդյունքից։ Սակայն կրճատված թվով բանվորների միջոցով արտադրվող մեքենայական արդյունքի ընդհանուր մասսան ո՛չ միայն անփոփոխ չի մնում, այլ, ընդհակառակը, աճում է և շատ գերազանցում դուրս մղված արհեստային ապրանքների ընդհանուր մասսային։ Ենթադրենք, թե 400 000 արշին մեքենայական գործվածքն ավելի սակավաթիվ բանվորներ են արտադրում, քան 100 000 արշին ձեռքի գործվածքը։ Քառապատկված արդյունքի մեջ քառապատիկ ավելի էլ հում նյութ է պարունակվում։ Հետևաբար, հում նյութի արտադրությունը պետք է քառապատկվի։ Ինչ վերաբերում է գործադրված աշխատամիջոցներին, օրինակ, շենքերին, ածուխին, մեքենաներին և այլն, ապա այն սահմանները, որոնց մեջ կարող է աճել նրանց արտադրության համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքը, փոփոխվում են այն տարբերության համեմատ, որ գոյություն ունի, մի կողմից, արդյունքի մեքենայական եղանակով արտադրվելիք մասսայի և, մյուս կողմից, նույն թվով բանվորների կողմից ձեռքով արտադրվելիք արդյունքի մասսայի միջև։

Ուստի արդյունաբերության մի ճյուղում մեքենայական արտադրության ընդարձակման հետ արտադրությունը ավելանում է ամենից առաջ այն մյուս ճյուղերում, որոնք առաջինին արտադրամիջոցներ են մատակարարում։ Թե դրա շնորհիվ որքան է աճում զբաղված բանվորների մասսան, այդ կախված է— եթե աշխատանքային օրվա տևողությունն ու աշխատանքի ինտենսիվությունը տրված են — գործադրվող կապիտալների կազմից, այսինքն՝ նրանց հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի հարաբերությունից։ Այս հարաբերությունը, իր հերթին, զգալիորեն փոփոխվում է, նայած թե ի՛նչ չափով են մեքենաներն արդեն ընդգրկել կամ ընդգրկում են արդյունաբերության տվյալ ճյուղը։ Ածխահանքերում և մետաղահանքերում աշխատելու դատապարտված բանվորների թիվը հսկայական չափերով աճել է մեքենաների կիրառումն Անգլիայում տարածվելու հետ, թեև վերջին տասնամյակներում այդ աճումը դանդաղում է հանքափորության մեջ նոր մեքենաներ գործածելու հետևանքով[217]։ Մեքենաների հետ կյանք է մտնում բանվորների մի նոր տեսակ՝ մեքենաներ արտադրողները։ Մենք գիտենք արդեն, որ մեքենայական արտադրությունն ավելի ու ավելի մեծ չափերով է տիրանում արտադրության նաև այս ճյուղին[218]։ Այնուհետև, ինչ վերաբերում է հում նյութին[219], ապա ոչ մի կասկածի ենթակա չէ, օրինակ, այն, որ բամբակամանության բուռն զարգացումը ո՛չ միայն արագացրեց Միացյալ Նահանգների բամբակագործությունը, իսկ դրա հետ միասին նաև աֆրիկական ստրկավաճառքը, այլև նեգրերին խնամելը և բազմացնելը դարձրեց այսպես կոչված սահմանամերձ ստրկատիրական նահանգների գլխավոր զբաղմունքը։ Երբ 1780 թվականին Միացյալ նահանգներում ստրուկների առաջին մարդահամար կատարվեց, նրանց թիվը կազմում էր 697 000, իսկ 1861 թվականին՝ արդեն համարյա չորս միլիոն։ Մյուս կողմից, պակաս ճիշտ չէ, որ բրդեղենի մեխանիկական գործարանների ծաղկումը, որին զուգընթաց վարելահողերը հարաճուն կերպով դարձնում էին ոչխարների արոտավայրեր, առաջ բերեց հողագործական բանվորների մասսայական վտարում և նրանց դարձրեց «ավելորդ»։ Իռլանդիայում դեռ այժմ էլ կատարվում է այդ պրոցեսը, որն այն հետևանքն է ունենում, որ 1845 թվականից այս կողմը գրեթե կիսով չափ պակասած նրա բնակչությունը նվազեցվելով հասցվում է Իռլանդիայի լենդլորդերի և անգլիական բրդեղենի պարոն գործարանատերերի պահանջմունքներին ճիշտ համապատասխանող չափերին։

Եթե մեքենան տիրանում է այն նախնական կամ միջակա աստիճաններին, որոնցով պետք է անցնի աշխատանքի առարկան մինչև իր ավարտուն ձևն ստանալը, ապա աշխատանքի նյութի հետ միասին ավելանում է նաև աշխատանքի պահանջարկը աշխատանքի այն ճյուղերում, որոնք դեռ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով են վարվում և որոնք ձեռք՝ են բերում մեքենայական ֆաբրիկատը։ Մեքենայական մանագործությունը, օրինակ, այնքան էժան ու այնքան առատ մանվածք էր մատակարարում, որ ձեռնաշխատ ջուլհակներն առանց ծախքերի որևէ ավելացման կարող էին սկզբում աշխատել լրիվ ժամանակ։ Այսպիսով ավելանում էր նրանց եկամուտը[220]։ Այստեղից էլ առաջ էր գալիս բանվորների առատ հոսանք բամբակեղեն գործվածքների արդյունաբերության մեջ, մինչև որ, վերջապես, Անգլիայում Jenny [ջեննի], Throstle [վատեր] և Mule [մյուլ] մեքենաների կողմից կյանքի կոչված 800 000 ջուլհակներին սպանեց շոգեշարժ ջուլհակահաստոցը։ Նույն կերպ էլ մեքենայական եղանակով արտադրվող գործվածքների առատության հետ աճում է դերձակների, դերձակուհիների, կարուհիների և մյուսների թիվը, մինչև որ երևան է գալիս կարի մեքենան։

Հարաբերաբար կրճատվող թվով բանվորների միջոցով մեքենայական արտադրության ժամանակ մատակարարված հում նյութերի, կիսաֆաբրիկատների, աշխատանքի գործիքների և այլն մասսայի ավելացմանը համապատասխանորեն այդ հում նյութերի ու կիսաֆաբրիկատների մշակումը ստորաբաժանվում է բազմաթիվ ենթատեսակների, ուստի և աճում է հասարակական արտադրության ճյուղերի բազմազանությունը։ Մեքենայական արտադրությունն անհամեմատ ավելի հեռու է տանում աշխատանքի հասարակական բաժանումը, քան մանուֆակտուրան, որովհետև նա անհամեմատ ավելի բարձր չափով է ավելացնում արդյունաբերության իր նվաճած ճյուղերի արտադրողական ուժը։

Մեքենաներ մտցնելու ամենաանմիջական հետևանքն այն է, որ նրանք մեծացնում են հավելյալ արժեքը և միաժամանակ արդյունքների այն մասսան, որի մեջ այդ արժեքը մարմնանում է. հետևաբար, այն է, որ ա՛յն սուբստանցի հետ, որ կապիտալիստների դասակարգն սպառում է իր արբանյակներով միասին, նրանք ավելացնում են նաև հենց այդ հասարակական խավերը։ Վերջինների հարստության աճումը և անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար պահանջված բանվորների թվի մշտական հարաբերական նվազումը պերճանքի նոր պահանջմունքների հետ միաժամանակ ծնում է նաև նրանց բավարարման համար նոր միջոցներ։ Հասարակական արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է դառնում հավելյալ արդյունք և հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է վերարտադրվում ու սպառվում ավելի ու ավելի նրբացրած ու բազմազան ձևերով։ Ուրիշ խոսքով՝ աճում է պերճանքի առարկաների արտադրությունը[221]։ Արդյունքների աճող նրբացումն ու բազմազանությունը բխում են նաև համաշխարհային շուկայի այն նոր պայմաններից, որ խոշոր արդյունաբերությունն է ստեղծում։ Բանը ո՛չ միայն այն է, որ արտասահմանյան սպառման միջոցների ավելի մեծ քանակություն է փոխանակվում տեղական արդյունքի հետ, այլ նաև այն, որ տեղական արդյունաբերության մեջ օտարերկրյա հումքի, բաղադրիչ նյութերի, կիսաֆաբրիկատների և նման այլ բաների մի ավելի ու ավելի մեծ քանակ է մտնում, որոնք որպես արտադրության միջոցներ են ծառայում։ Համաշխարհային շուկայի այդ հարաբերությունների զարգանալու հետ ավելանում է աշխատանքի պահանջարկը տրանսպորտի արդյունաբերության մեջ, և վերջինը տրոհվում է բազմաթիվ նոր ենթատեսակների[222]։

Արտադրության միջոցների ու կենսամիջոցների ավելացումը, երբ բանվորների թիվը հարաբերաբար նվազում է, աշխատանքի ընդարձակմանը զարկ է տալիս արդյունաբերության այն ճյուղերում, որոնց արդյունքները, ինչպես, օրինակ, ջրանցքները, նավաշինարանները, թունելները, կամուրջները և այլն, միայն համեմատաբար ավելի հեռավոր ապագայում են պտուղներ տալիս։ Ուղղակի մեքենայական արտադրության հիմքի վրա կամ նրան համապատասխանող արդյունաբերական ընդհանուր հեղաշրջման հիմքի վրա գոյանում են արտադրության բոլորովին նոր ճյուղեր, ուստի և աշխատանքի նոր ոլորտներ։ Սակայն ընդհանուր արտադրության մեջ նրանց հարաբերական դերը նույնիսկ ամենազարգացած երկրներում չի կարելի նշանակալի համարել։ Նրանց զբաղեցրած բանվորների թիվը այնքան է ավելանում, որքան վեր արտադրվում է ամենաբիրտ ձեռքի աշխատանքի պահանջմունքը։ Այս տեսակի արդյունաբերության գլխավոր ճյուղեր կարելի է համարել ներկայումս գազի գործարանները, հեռագիրը, լուսանկարչությունը, շոգենավային ու երկաթուղային գործը։ 1861 թվականի (Անգլիայի և Ուելսի) հաշվեհամարը գազի արդյունաբերության համար (գազի գործարաններ, մեխանիկական ապարատների արտադրություն, գազային ընկերությունների գործակալներ և այլն) տալիս է 15 211 մարդ, հեռագրի համար՝ 2 399, լուսանկարչության համար՝ 2 366, շոգենավերի ծառայության մեջ՝ 3 570 և երկաթուղիների համար՝ 70 599, որոնց թվում մոտավորապես 28 000 հոգի ավելի կամ պակաս մշտապես զբաղված «անվարժ» հողափորներ և վարչական ու առևտրական անձնակազմի աշխատողներ։ Հետևապես, արդյունաբերության այդ հինգ նոր ճյուղերում զբաղված անձերի ընդհանուր թիվը կազմում է 94 145։

Վերջապես, խոշոր արդյունաբերության բնագավառներում չափազանց բարձրացած արտադրողական ուժը, որին ուղեկցում է, ինչպես այդ սովորաբար նկատելի է, աշխատուժի ինտենսիվ ու էքստենսիվ շահագործման աճումը արտադրության մնացած բոլոր ճյուղերում, հնարավորություն է տալիս անարտադրողաբար գործադրելու բանվոր դասակարգի շարունակ աճող մի մասին և այդպիսով ավելի ու ավելի մեծ մասսաներով վերարտադրելու տնային հին ստրուկներին «սպասավորների դասակարգ» անվան տակ, ինչպես, օրինակ, ծառաներին, աղախիններին, լակեյներին և այլն։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ Անգլիայի և Ուելսի ընղհանուր բնակչությունը կազմում էր 20 066 224 մարդ, այդ թվում՝ 9 776 259 տղամարդ և 10 289 965 կին։ Եթե այս թվից հանենք զառամության կամ փոքրության հետևանքով անաշխատունակներին, բոլոր «անարտադրողականներին»՝ կանանց, դեռահասներին ու երեխաներին, այնուհետև «իդեոլոգիական» դասերը, ինչպես կառավարությունը, տերտերները, իրավաբանները, զորքը և այլև, հետո այն բոլորին, որոնց բացառիկ զբաղմունքը ուրիշի աշխատանքն սպառելն է հողային ռենտայի, տոկոսների և այլ ձևերով, վերջապես հանենք պաուպերներին, թափառաշրջիկներին, ոճրագործներին և այլն, ապա կլոր թվով կմնա երկու սեռին ու ամենատարբեր տարիքների պատկանող 8 000 000 անձ, ներառյալ նաև այն բոլոր կապիտալիստներին, որոնք այսպես թե այնպես գործում են արտադրության, առևտրի, ֆինանսների և այլ ասպարեզներում։ Այս 8 միլիոնը կազմում են՝

Գյուղատնտեսական բանվորներ (ներառյալ հովիվներին և
     ֆերմերների մոտ ապրող բատրակներին ու բատրակուհիներին)
1 098 261 մարդ
Բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի, կանեփեղենի,
     մետաքսեղենի, ջութեղենի գործարաններում, ինչպես նաև
     մեխանիկական գուլպայագործարաններում ու ժանեկագործությամբ
     զբաղված բոլոր անձերը
642 607[223] »
Ածխահանքերում ու մետաղահանքերում զբաղված բոլոր անձերը 565 835 »
Մետաղագործարաններում (դոմնային հնոցներ, մետաղագլանման
     գործատներ և այլն) և մետաղների տարբեր տեսակի
     մանուֆակտուրաներում զբաղվածները
396 998[224] »
Սպասավորների դասակարգը 1 208 648[225] »

Եթե մենք տեքստիլ գործարաններում բոլոր զբաղվածներին գումարենք ածխահանքերի ու մետաղահանքերի անձնակազմի հետ, ապա կստանանք 1 208 442. իսկ եթե առաջինների թիվը գումարենք բոլոր մետաղագործարանների ու մետաղեղենի մանուֆակտուրաների անձնակազմի հետ, ապա կստանանք ընդամենը 1 039 605 — երկու դեպքում էլ արդի տնային ստրուկների թվից պակաս։ Մեքենաների կապիտալիստական օգտագործման որքա՜ն վսեմ հետևանք։

7. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՄՂՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՁԳՈՒՄԸ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ։ ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ

Քաղաքատնտեսության բոլոր ողջամիտ ներկայացուցիչներն ընդունում են, որ երբ նոր մեքենա է մտցվում, ապա դա ժանտախտի պես է ազդում ա՛յն ավանդական արհեստների ու մանուֆակտուրաների բանվորների վրա, որոնց հետ ամենից առաջ է կոնկուրենցիայի մեջ մտնում մեքենան։ Նրանք գրեթե բոլորը ողբում են գործարանային բանվորի ստրկությունը։ Բայց ո՞րն է այն գլխավոր փաստարկը, որ նրանք ամենքն էլ գործի են դնում։ — Այդ այն նկատառումն է, թե մեքենաների մուծման ու զարգացման ժամանակաշրջանի բոլոր սարսափներից հետո նրանք վերջին հաշվով ո՛չ թե պակասեցնում, այլ ավելացնում են աշխատանքի ստրուկների թիվը։ Այո՛, քաղաքատնտեսությունը զմայլված է զզվելի թեորեմայով,— զզվելի՝ ամեն մի «մարդասերի» համար, որը հավատում է արտադրության կապիտալիստական եղանակի հավիտենականությանն ու բնական անհրաժեշտությանը,— այն թեորեմայով, ըստ որի նույնիսկ այն գործարանը, որն արդեն հիմնված է մեքենայական արտադրության վրա, աճման մի որոշ ժամանակաշրջանից հետո, ավելի կամ պակաս երկարատև «անցման ժամանակից» հետո սկսում է ավելի մե՜ծ թվով բանվորների տանջել, քան նա սկզբում փողոց էր նետել[226]։

Ճիշտ է, մի քանի օրինակներ,— թեկուզ անգլիական նրբաբրդեղենի ու մետաքսեղենի գործարաններից,— ցույց են տալիս, որ զարգացման մի որոշ աստիճանի վրա գործարանային ճյուղերի արտակարգ ծավալումը կարող է ուղեկցվել զբաղված բանվորների թվի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ նվազումով։ 1860 թվականին, երբ պառլամենտի կարգադրությամբ ձեռնարկեց Միացյալ թագավորության բոլոր գործարանների հատուկ հաշվեհամարը, Լանկաշիրի, Չեշիրի ու Յորկշիրի գործարանային օկրուգների այն մասում, որը հանձնված էր գործարանային տեսուչ Ռ. Բեկերին, հաշվվում էր 652 գործարան. նրանցից 570-ն ունեին 85 622 շոգեշարժ ջուլհակահաստոց, 6 819 146 իլիկ (կրկնակ իլիկները չհաշված), շոգեմեքենաներում՝ 27 439 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 390 ձիաուժ, այդ գործարաններում զբաղված անձերի թիվը՝ 94 119։ Ընդհակառակը, 1865 թվականին նույն գործարաններում՝ 95 163 ջուլհակահաստոց, 7 025 031 իլիկ, շոգեմեքենաներում՝ 28 925 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 445 ձիաուժ, զբաղված անձերի թիվը՝ 88 913։ Հետևապես, 1860-ից մինչև 1865 թվականն, այդ գործարանների շոգեշարժ ջուլհակահաստոցների աճումը կազմում էր 11%, իլիկներինը՝ 3% շոգեձիաուժերինը՝ 5%, այնինչ նույն այդ ժամանակ զբաղված անձերի թիվը պակասել էր 5,5%-ով[227]։ 1852 և 1862 թվականների միջև անգլիական բրդեղենի արտադրության զգալի աճում տեղի ունեցավ, այնինչ կիրառված բանվորների թիվը գրեթե անփոփոխ մնաց։ «Այս ցույց է տալիս, թե նոր մտցված մեքենաներն ի՛նչ մեծ չափերով էին դուրս մղել նախընթաց ժամանակաշրջանների աշխատանքը»[228]։ Այն դեպքերում, երբ նկատվում է զբաղված գործարանային բանվորների թվի ավելացում, հաճախ այդ ավելացումը միայն երևութական է լինում, այսինքն՝ նրա պատճառը ո՛չ թե այդ գործարանների ընդարձակումն է, որոնց հիմքը արդեն մեքենայական արտադրությունն է, այլ կողմնակի ճյուղերի աստիճանական միացումն է նրանց։ Օրինակ, 1838—1858 թվականներին (անգլիական) բամբակեղենի գործարաններում մեխանիկական ջուլհակահաստոցների և նրանց վրա աշխատող գործարանային բանվորների թվի ավելացման պատճառը այդ ճյուղի ձեռնարկությունների ընդարձակումն էր պարզապես. ուրիշ գործարաններում, ընդհակառակը, պատճառն այն էր, որ սկսվեց շոգեուժի կիրառում գորգագործական, ժապավինագործական, կտավագործական և այլ հաստոցների համար, որոնք մինչև այդ բանեցվում էին մարդու մկանային ուժով[229]։ Այսպես ուրեմն, այդ գործարանային բանվորների ավելացումը զբաղված բանվորների ընդհանուր թվի պակասելու արտահայտությունն էր միայն։ Վերջապես, մենք այստեղ բոլորովին կանգ չենք առնում այն հարցի վրա, որ ամենուրեք, բացառությամբ մետաղագործարանների, դեռահասները (18 տարեկանից փոքր), կանայք ու երեխաները կազմում են գործարանային անձնակազմի վճռապես գերակշռող մասը։

Այնուամենայնիվ հասկանալի է, որ, չնայած մեքենաների կողմից փաստորեն դուրս մղվող կամ պոտենցիալ կերպով փոխարինվող բանվորների մեծ քանակին, գործարանային բանվորների թիվը մեքենայական արտադրության աճման իսկ հետևանքով, որն արտահայտվում է նույն տեսակի գործարանների թվի ավելացումով կամ արդեն գոյություն ունեցող գործարանների ծավալի ընդարձակումով, կարող է վերջին հաշվով ավելի մեծ լինել, քան նրանց դուրս մղած մանուֆակտուրային բանվորների կամ արհեստավորների թիվը։ Ենթադրենք, թե շաբաթական ծախսվող, օրինակ՝ 500 ֆ. ստեռլինգ կապիտալն արտադրության հին եղանակի պայմաններում կազմված էր հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչ մասերից, այսինքն՝ 200 ֆ. ստեռլինգը ծախսվում է արտադրության միջոցների վրա, 300 ֆ. ստեռլինգը՝ աշխատուժի վրա, ասենք ամեն մի բանվորի վրա 1 ֆ. ստեռլինգ։ Մեքենայական արտադրության ծագման հետ փոխվում է ամբողջ կապիտալի կազմը։ Հիմա նա տրոհվում է, օրինակ, հաստատուն և փոփոխուն կապիտալի, ուրիշ խոսքով ընդամենը միայն 100 ֆ. ստեռլինգ է ծախսվում աշխատուժի վրա։ Հետևապես, առաջ զբաղված բանվորների երկու երրորդն արձակվում է։ Եթե տվյալ գործարանային արտադրյոթյունն ընդարձակվում է և արտադրության մյուս հավասար պայմաններում ամբողջ ներդրված կապիտալն ավելանալով՝ 500-ից դառնում է 1 500 ֆ. ստ., ապա հիմա գործ կունենան 300 բանվոր, ճիշտ նույնքան, որքան և արդյունաբերական ռևոլյուցիայից առաջ։ Եթե կիրառվող կապիտալը է՛լ ավելի է աճում, հասնելով 2 000 ֆ. ստ.-ի, ապա գործ կունենան 400 բանվոր, այսինքն՝ -ով ավելի, քան արտադրության հին եղանակով աշխատելիս։ Զբաղված բանվորների թիվը բացարձակորեն ավելացավ 100-ով, իսկ հարաբերաբար, այսինքն՝ ավանսավորած ամբողջ կապիտալի համեմատությամբ, պակասեց 800-ով, որովհետև արտադրության հին եղանակի դեպքում 2 000 ֆ. ստեռլինգ կապիտալը կկիրառեր ոչ թե 400, այլ 1 200 բանվոր։ Հետևաբար, զբաղված բանվորների թվի հարաբերական նվազումը համատեղելի է նրա բացարձակ աճման հետ։ Վերևում մենք ենթադրում էինք, որ ամբողջ կապիտալի աճման հետ կապիտալի կազմը անփոփոխ է մնում, որովհետև արտադրության պայմանները չեն փոխվում։ Բայց մենք արդեն գիտենք, որ փաստորեն մեքենայական արտադրության ամեն մի առաջադիմության հետ աճում է կապիտալի հաստատուն մասը, որ կազմված է մեքենաներից, հում նյութից և այլն, այնինչ փոփոխուն մասը, որը ծախսվում է աշխատուժի վրա, պակասում է, և միաժամանակ մենք գիտենք, որ արտադրության ուրիշ ոչ մի եղանակի պայմաններում կատարելագործումները այնպիսի մշտական երևույթ չեն, ուստի և ամբողջ կապիտալի կազմն այնպես չի փոփոխվում, ինչպես մեքենայական արտադրության ժամանակ։ Բայց այդ մշտական փոփոխությունները ոչ-պակաս մշտականությամբ ընդհատվում են դադարներով ու սոսկ քանակական ընդարձակմամբ տվյալ տեխնիկական հիմքի վրա։ Ուստի աճում է զբաղված բանվորների թիվը։ Այսպես, օրինակ, Միացյալ թագավորության բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարաններում աշխատող բոլոր բանվորների թիվը 1835 թվականին կազմում էր միայն 354 684, այնինչ 1861 թվականին միայն շոգեհաստոցով աշխատող ջուլհակների (երկու սեռին պատկանող և 8 տարեկանից սկսած տարբեր տարիքի) թիվը կազմում էր 230 654։ Իհարկե, այս աճումը պակաս խոշոր կթվա, եթե նկատի ունենանք, որ Անգլիայում բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակները իրենց հետ աշխատող ընտանիքի անդամների հետ միասին դեռ 1838 թվականին 800 000 հոգի էին հաշվվում[230]. մենք դեռ բոլորովին չենք խոսում այն ձեռնաշխատ ջուլհակների մասին, որոնք դուրս մղվեցին Ասիայում ու եվրոպական մայր ցամաքում։

Այն սակավաթիվ դիտողությունների մեջ, որ այս կետի վերաբերմամբ դեռ մնում է անելու, մենք զուտ փաստական կողմից մասամբ կշոշափենք այն հարաբերությունները, որոնց դեռ չի հասցրել մեզ մեր թեորիական շարադրանքը։

Քանի դեռ մեքենայական արտադրությունն արդյունաբերության որոշ ճյուղում ծավալվում է ավանդական արհեստի կամ մանուֆակտուրայի հաշվին, նրա հաջողությունը նույնքան հաստատ է, որքան, օրինակ, ասեղնավոր հրացանով զինված բանակի հաջողությունը աղեղներով զինված բանակի դեմ։ Այդ առաջին ժամանակաշրջանը, երբ մեքենան դեռ նոր է իր համար գործողության ոլորտ նվաճում, վճռական նշանակություն ունի այն արտակարգ շահույթների պատճառով, որոնք արտադրվում են մեքենայի օգնությամբ։ Այդ շահույթները ո՛չ միայն կապիտալի արագացրած կուտակման աղբյուր են ինքնըստինքյան, այլև արտադրության առանձնապես բարենպաստ դրության մեջ գտնվող ճյուղերի մեջ են քաշում հասարակական այն ավելադիր կապիտալի մի զգալի մասը, որը շարունակ նորից ու նորից կազմվում և կիրառման նոր ոլորտներ է փնտրում։ Փոթորկի ու գրոհի առաջին ժամանակաշրջանի հետ կապված առանձին օգուտները շարունակ նորից ու նորից կրկնվում են արտադրության այն ճյուղերում, որտեղ մեքենաները առաջին անգամ են մտցվում։ Բայց երբ գործարանը բավականաչափ տարածվում և որոշ աստիճանի հասունություն է ձեռք բերում, մանավանդ երբ նրա սեփական տեխնիկական հիմքը, մեքենաները, իրենց հերթին սկսում են հենց մեքենաներով էլ արտադրվել, երբ ինչպես ածուխի ու երկաթի հանույթի, այնպես էլ մետաղների մշակման մեջ ու տրանսպորտի գործում ռևոլյուցիա է կատարվում, կարճ ասած՝ երբ ստեղծվում են արտադրության այն ընդհանուր պայմանները, որոնք համապատասխանում են խոշոր արդյունաբերությանը, այն ժամանակ արտադրության կապիտալիստական եղանակը ձեռք է բերում այն առաձգականությունը և արագ, թռիչքաձև ընդարձակվելու այն ունակությունը, որի առաջ սահմաններ դնողը միայն հումքն է և վաճառահանման շուկան։ Բայց մեքենաները, մի կողմից, ուղղակի են նպաստում հում նյութի ավելանալուն, ինչպես, օրինակ, cottongin-ը (բամբակի ջինը) ավելացրեց բամբակի արտադրությունը[231]։ Մյուս կողմից, մեքենայական արդյունքի էժանությունը և տրանսպորտի ու հաղորդակցության միջոցների հեղաշրջումը ծառայում են որպես օտար շուկաներ նվաճելու գործիք։ Այդ շուկաներում արհեստային արտադրությունը քայքայելով՝ մեքենայական արտադրությունը նույն շուկաները հարկադրաբար դարձնում է համապատասխան հում նյութի արտադրության վայրեր։ Այսպես, օրին., Արևելյան Հնդկաստանը հարկադրված եղավ բամբակ, բուրդ, կանեփ, ջութ, լեղակ և այլ հումք արտադրելու Մեծ Բրիտանիայի համար[232]։ Խոշոր արդյունաբերության երկրներում բանվորների շարքերում տեղի ունեցող մշտական «ավելորդացումը» ծնում է ուժեղ արտագաղթ և առաջ է բերում օտար երկրների գաղութացում, որոնք մետրոպոլիայի համար դառնում են հում նյութի պլանտացիաներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան դարձել է բրդի արտադրության վայր[233]։ Ստեղծվում է աշխատանքի մի նոր, մեքենայական արտադրության գլխավոր կենտրոնների տեղադրությանը համապատասխանող միջազգային բաժանում, որը երկրագնդի մի մասը դարձնում է առավելապես հողագործական արտադրության մարզ։ Այդ ռևոլյուցան սերտ կապ ունի հողագործության մեջ կատարվող այն հեղաշրջումների հետ, որոնք այստեղ դեռ կարիք չկա հանգամանորեն հետազոտելու[234]։

Պարոն Գլադստոնի նախաձեռնությամբ համայնքների պալատը 1867 թ. փետրվարի 17-ին կարգադրեց վիճակագրական տվյալներ հավաքել այն ամեն տեսակ հացի մասին, որը, որպես հացահատիկ ու ալյուր, 1831—1866 թվականներին ներմուծվել էր Միացյալ թագավորություն և արտահանվել այն տեղից։ Ներքևում ես բերում եմ այդ վիճակագրական տվյալների ընդհանուր ամփոփումը։ Ալյուրը վեր է ածված հացահատիկի կվարտերների։

ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ 1866 ԹՎԱԿԱՆԸ
1831—1835 1836—1840 1841—1845 1846—1850 1851—1855 1856—1860 1861—1865 1866
ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ
Ներմուծումը (կվարտերներով) 1 096 873 2 389 729 2 843 865 8 776 552 8 345 237 10 913 612 15 009 871 16 457 340
ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ
Արտահանումը (կվարտերներով) 225 303 251 770 139 056 155 461 307 491 341 150 302 754 216 218
Տարեկան միջին ներմուծման գերակշռումը
     արտահանման համեմատությամբ
874 110 2 137 959 2 704 809 8 621 091 8 037 740 10 572 462 14 707 117 16 241 122
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Տարեկան միջինը ամեն մի ժամանակաշրջանի համար 24 621 107 25 929 507 27 262 559 27 797 598 27 572 923 28 391 544 29 381 760 29 935 404
Հացի և մյուս մթերքների միջին քանակը կվարտերներով,
     որ տարեկան սպառում է ամեն մի բնակիչ՝ ամբողջ
     բնակչության մեջ հավասար բաշխելու դեպքում,
     և որը մի հավելում է տեղական արտադրությանը
0,036 0,082 0,099 0,310 0,291 0,372 0,501 0,543

Գործարանային արտադրության վիթխարի թռիչքաձև ընդարձակելիությունը և նրա կախումը համաշխարհային շուկայից անհրաժեշտորեն առաջ են բերում տենդագին արտադրություն և նրան հաջորդող շուկաների գերալցում, որոնց կծկվելու ժամանակ կաթված է առաջանում։ Արդյունաբերության կյանքը փոխարկվում է միջին աշխուժացման, ծաղկման, գերարտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների մի հաջորդական շարքի։ Այն անհուսալիությունն ու անհաստատությունը, որոնց ենթարկվում են մեքենական արտադրության կողմից բանվորի վաստակն ու, հետևապես, նաև նրա գոյությունը, նորմալ երևույթ են դառնում, երբ հաստատվում է արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների այդպիսի հաջորդափոխություն։ Բացի ծաղկման ժամանակաշրջաններից, կապիտալիստների միջև մոլեգնում է կատաղի պայքարը շուկայում իրենց անհատական տեղը գրավելու համար։ Շուկայում նրանց հասանելիք բաժինը ուղիղ հարաբերական է արդյունքների էժանությանը։ Բացի դրա առաջացրած պայքարից, որն արտահայտվում է կատարելագործված, աշխատուժը փոխարինող մեքենաներ ու արտադրության նոր մեթոդներ գործածելու ասպարեզում, ամեն անգամ մի որոշ կետում երևան է դալիս մի այլ ձգտում՝ ապրանքներն էժանացնել աշխատավարձը բռնի կերպով աշխատուժի արժեքից ցած իջեցնելու միջոցով[235]։

Հետևապես, գործարանային բանվորների թվի աճումը պայմանավորված է գործարաններում ներդրված ամբողջ կապիտալի հարաբերականորեն շատ ավելի արագ աճումով։ Բայց այդ պրոցեսը կատարվում է միայն արդյունաբերական ցիկլի մակընթացության ու տեղատվության ժամանակաշրջանների ներսում։ Բացի դրանից, նա միշտ ընդհատվում է տեխնիկական առաջադիմության շնորհիվ, որը բանվորներին փոխարինում է մերթ պոտենցիալ կերպով, մերթ դուրս է մղում փաստորեն։ Մեքենայական արտադրության այդպիսի որակական փոփոխությունները բանվորներին միշտ հեռացնում են գործարանից կամ փակում են նրա դռները նորակոչիկների նոր հոսանքի առաջ, այնինչ գործարանների լոկ քանակական ընդարձակումը, բացի դուրս նետվածներից, թարմ կոնտինգենտին էլ է կլանում։ Այսպիսով, բանվորները շարունակ ներձգվում և արտամղվում են, մի կողմից մյուս կողմն են նետվում, և այդ ուղեկցվում է հավաքագրվող բանվորների սեռի, տարիքի ու հմտության մշտական փոփոխություններով։

Գործարանային բանվորի վիճակն ամենից ավելի ակնառու կերպով երևան է գալիս, եթե մի թռուցիկ հայացք ենք նետում անգլիական բամբակեղենի արդյունաբերության վիճակի վրա։

1770-ից մինչև 1815 թվականը 5 տարի բամբակեղենի արդյունաբերության ճնշված կամ լճացած դրություն է եղել։ 45-ամյա այդ առաջին ժամանակաշրջանում անգլիական գործարանատերերին է պատկանել մեքենաների կիրառման մոնոպոլիան և համաշխարհային շուկայում իշխելու մոնոպոլիան։ 1815-ից մինչև 1821 թվականը՝ ճնշված դրություն, 1822 ու 1823 թվականներին՝ ծաղկում։ 1824 թվականին՝ կոալիցիաների դեմ ուղղված օրենքի վերացում, գործարանների ընդհանրական լայն տարածում. 1825 թվականին՝ ճգնաժամ։ 1826 թվականին՝ հսկայական կարիք և խռովություններ բամբակեղենի բանվորների մեջ։ 1827 թվականին՝ թեթև բարելավում։ 1828 թվականին՝ շոգեշարժ ջուլհակահաստոցների թվի և արտահանման մեծ աճում։ 1829 թվականին արտահանումը, հատկապես դեպի Հնդկաստան, գերազանցում է նախորդ բոլոր տարիներից։ 1830 թվականին՝ շուկաների գերալցում, ահագին կարիք։ 1831-ից մինչև 1833 թվականը չդադարող ճնշված դրություն. Արևելյան Ասիայի (Հնդկաստանի ու Չինաստանի) հետ առևտրի մոնոպոլիան խլվում է Արևելյան-Հնդկական ընկերությունից։ 1834 թվականին՝ գործարանների խոշոր աճում և մեքենայական արտադրության տարածում, աշխատող ձեռքերի պակասություն, չքավորների վերաբերյալ նոր օրենքը հովանավորում է հողագործական բանվորների տեղափոխումը գործարանային օկրուգները, գյուղական կոմսություններից երեխաներին մասսաներով քշում են դեպի արդյունաբերություն. սպիտակ ստրուկների առևտուր։ 1835 թվականին՝ ուժեղ ծաղկում, միաժամանակ բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակների սովամահություն։ 1836 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1837 և 1838 թվականներին՝ ճնշված վիճակ և ճգնաժամ։ 1839 թվականին՝ աշխուժացում։ 1840 թվականին՝ սաստիկ դեպրեսիա, խռովություններ, զորքի միջամտություն։ 1841 ու 1842 թվականներին՝ գործարանային բանվորների սարսափելի տառապանքներ։ 1842 թվականին գործարանատերերը բանվորներին արձակում են գործարաններից, որպեսզի հարկադրեն հացի օրենքը վերացնելու, բանվորները հազարներով դիմում են Յորկշիր, որտեղից նրանց ետ են քշում զորքերը, իսկ նրանց առաջնորդները դատի են տրվում Լանկաստերում։ 1843 թվականին՝ մեծ կարիք։ 1844 թվականին՝ նորից աշխուժացում։ 1845 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1846 թվականին՝ սկզբում շարունակվում է վերելքը, հետո երևան են գալիս ռեակցիայի սիմպտոմներ, հացի օրենքների վերացում։ 1847 թվականին՝ ճգնաժամ. աշխատավարձի ընդհանուր իջեցում 10 ու ավելի տոկոսով ի փառս «big loaf»-ի [«մեծ բոքոնի»]։ 1848 թվականին շարունակվում է ճնշված դրությունը. Մանչեստրը ռազմական պաշտպանության տակ։ 1849 թվականին՝ դարձյալ աշխուժացում։ 1850 թվականին՝ ծաղկում։ 1851 թվականին՝ ապրանքային գների անկում, ցածր աշխատավարձ, հաճախակի գործադուլներ։ 1852 թվականին սկսվում է բարելավում, գործադուլները շարունակվում են, գործարանատերերն սպառնում են օտարերկրյա բանվորներ ներմուծել։ 1853 թվականին բարձրացող արտահանում, ութամսյա գործադուլ ու մեծ կարիք Պրեստոնում։ 1854 թվականին՝ ծաղկում, շուկաների գերալցում։ 1855 թվականին՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, արևելյան-ասիական շուկաներից տեղեկություններ են գալիս սնանկությունների մասին։ 1856 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1857 թվականին՝ ճգնաժամ։ 1858 թվականին՝ բարելավում։ 1859 թվականին՝ ուժեղ ծաղկում, գործարանների թվի աճում։ 1860 թվականին՝ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը հասնում է գագաթնակետին. հնդկական, ավստրալիական ու մյուս շուկաներն այն աստիճան են գերալցված, որ նրանք մինչև 1863 թվականը հազիվ կլանեցին պառկած ապրանքները. առևտրական դաշինք Ֆրանսիայի հետ. գործարանների ու մեքենայական արտադրության հսկայական աճում։ 1861 թվականին վերելքը որոշ ժամանակ շարունակվում է, հետո՝ ռեակցիա, ամերիկյան քաղաքացիական պատերազմ, բամբակի սով։ 1862-ից մինչև 1863 թվականը կատարյալ կրախ։

Բամբակի սովի պատմությունը չափազանց բնորոշ է, ուստի չի կարելի մի փոքր կանգ չառնել նրա վրա։ 1860-ից մինչև 1861 թվականը համաշխարհային շուկայի վիճակին վերաբերող կարճ մատնանշումներից երևում է, որ բամբակի սովը գործարանատերերի համար ժամանակին եկավ և մասամբ էլ նրանց համար օգտավետ էր, մի փաստ, որ ընդունված է Մանչեստրի առևտրական պալատի հաշվետվությունների մեջ, հայտարարված է պառլամենտում Պալմերստոնի ու Դերբիի կողմից և հաստատված է կատարված իրադարձություններով[236]։ Իհարկե, 1861 թվականին Միացյալ թագավորության 2 887 բամբակեղենի գործարաններից շատերը մանր էին։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվի հաշվետվության համաձայն,— որի օկրուգին էր պատկանում այդ 2 887 գործարանից 2 109-ը, վերջին թվից 392-ը կամ 19%-ը կիրառում են յուրաքանչյուր 10-ից պակաս շոգեձիաուժ, 345-ը կամ 16%-ը՝ 10—20 և 1372-ը՝ 20 ու ավելի ձիաուժ[237]։ Մանր գործարանների մեծամասնությունը մանածագործարաններ էին, հիմնված 1858 թվականին սկիզբ առած ծաղկման շրջանում, մեծ մասամբ սպեկուլյանտների ձեռքով, որոնցից մեկը մանվածքն էր տալիս, մի ուրիշը՝ մեքենաները, երրորդը՝ շենքը, այդ գործարանները կառավարում էին նախկին overlooker-ները [գործարանային վերակացուները] կամ միջոցներից զուրկ ուրիշ մարդիկ։ Այդ մանր գործարանատերերի մեծ մասը քայքայվեց։ Նույն վիճակը նրանց համար կպատրաստեր նաև առևտրական ճգնաժամը, սակայն վերջինին արգելք եղավ բամբակի սովը։ Թեև նրանք կազմում էին գործարանատերերի ընդհանուր թվի -ը, սակայն նրանց գործարաններում կիրառում գտավ բամբակեղենի արդյունաբերության մեջ ներդրված ամբողջ կապիտալի անհամեմատ ավելի փոքր մասը։ Ինչ վերաբերում է կծկման չափերին, ապա արժանահավատ գնահատությունների համաձայն 1862 թ. հոկտեմբերին չէր աշխատում իլիկների 60,3%-ը և մանածագործական հաստոցների 58%-ը։ Այս թվերը վերաբերում են արդյունաբերության ամբողջ տվյալ ճյուղին և, հասկանալի է, ամեն մի առանձին օկրուգում խիստ տատանվում են։ Միայն շատ փոքրաթիվ գործարաններ էին աշխատում լրիվ ժամանակով (շաբաթական 60 ժամ), մնացած գործարանները աշխատում էին ընդհատումներով։ Նույնիսկ այն սակավաթիվ բանվորների համար, որոնք լրիվ ժամանակով և սովորական գործավարձով էին աշխատում, շաբաթական դատումն անխուսափելիորեն կրճատվում էր այն բանի հետևանքով, որ բամբակի լավագույն տեսակները փոխարինվում էին ավելի վատ տեսակներով. Sea Island բամբակը՝ եգիպտականով (նրբամանության մեջ), ամերիկյանն ու եգիպտականը սուրաթով (արևելյան-հնդկական) և մաքուր բամբակը՝ բամբակի թափթփուկների ու սուրաթի խառնուրդներով։ Սուրաթ բամբակի ավելի կարճ մանրաթելերը, նրանց կեղտոտությունը, թելերի ավելի մեծ բեկունությունը, հենքը սոսնձելիս ալյուրի փոխարինումը ամեն տեսակ ծանր խառնանյութերով և այլն,— այդ բոլորը ստիպում էր պակասեցնելու մեքենաների արագությունը կամ այն ջուլհակահաստոցների թիվը, որոնց հսկում էր մեկ ջուլհակ, ավելցնում էր մեքենաների աշխատանքի թերություններն ուղղելու համար անհրաժեշտ աշխատանքը և արդյունքի քանակի հետ իջեցնում էր նաև գործավարձը։ Սուրաթ բամբակ գործածելիս և նույնիսկ լրիվ ժամանակով աշխատելիս՝ բանվորի կորուստը հասնում էր 20, 30 ու ավելի տոկոսի։ Բայց գործարանատերերի մեծամասնությունը գործավարձի նորման էլ իջեցրեց 5, 7½ ու 10 տոկոսով։ Ուստի կարելի է երևակայել այն բանվորների դրությունը, որոնք աշխատում էին շաբաթական 3, 3½, 4 օր կամ միայն օրական 6 ժամ։ 1863 թվականին, երբ արդեն սկսվեց հարաբերական բարելավում, ջուլհակների, մանողների և մյուսների շաբաթավարձը կազմում էր 3 շիլլինգ 4 պենս, 3 շիլլինգ 10 պենս, 4 շիլլինգ 6 պենս, 5 շիլլինգ 1 պենս և այլն[238]։ Նույնիսկ այդպիսի տանջալից կացության ժամանակ չէր դադարում գործարանատերերի հնարագիտությունը աշխատավարձից հանումներ կատարելու գործում։ Այդ հանումները մասամբ կատարվում էին որպես տուգանք արդյունքի այն թերությունների համար, որոնք պայմանավորվում էին վատ բամբակով, անբավարար մեքենաներով և այլն։ Իսկ երբ գործարանատերը նաև բանվորների կոտտեջների սեփականատերն էր, նա հենց ինքն էր իրեն վճարում բնակարանավարձը՝ անվանական աշխատավարձից հանումներ կատարելով։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը պատմում է selfacting minder-ների [սելֆակտորների վրա աշխատող մյուլագործների] մասին (նրանցից ամեն մեկը հսկում էր երկու սելֆակտորի), որոնք երևան էին հանում, որ «տասնչորսօրյա լրիվ աշխատանքի վերջում նրանք վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս. այդ գումարից հանվում էր բնակարանավարձը, որի կեսը, սակայն, գործարանատերը վերադարձնում էր որպես պարգև, այնպես որ մյուլագործները ընդամենը տուն էին բերում 6 շիլլինգ 11 պենս։ Ջուլհակների շաբաթավարձը 1862 թվականի վերջին ամիսներում սկսվում էր 2 շիլլինգ 6 պենսից»[239]։ Բնակարանավարձն աշխատավարձից հաճախ հանվում էր նույնիսկ այն դեպքերում, երբ ձեռքերը միայն կարճ ժամանակ էին աշխատում[240]։ Զարմանալի՜ չէ, որ Լանկաշիրի որոշ մասերում քաղցատիֆի նման ինչ-որ բան բռնկվեց։ Բայց այդ բոլորից ավելի բնորոշն այն էր, որ արտադրության պրոցեսի ռևոլյուցիոնացումը կատարվում էր բանվորի հաշվին։ Դրանք մի իսկական experimenta in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձեր] էին, ինչպես անատոմի փորձերը գորտերի վրա։ «Թեև ես,— ասում է գործարանային տեսուչ Ռեդգրեյվը,— մեջ եմ բերել բազմաթիվ գործարանների բանվորների իրական դատումները, բայց չպետք է կարծել, թե նրանք շաբթե-շաբաթ այդ գումարն են ստանում։ Բանվորների դրությունը մեծագույն տատանումների է ենթարկվում գործարանատերերի մշտական փորձարարության («experimentalizing») պատճառով... նրանց դատումները բարձրանում են կամ ընկնում՝ նայած բամբակի խառնուրդի որակին. երբեմն դրանք 15%-ով հեռանում են նախկին դատումներից, երբեմն էլ հաջորդ կամ երկրորդ շաբթում ընկնում են 50-ից մինչև 60%-ով[241]։ Այդ փորձերը կատարվում էին բանվորների ոչ միայն կենսամիջոցների հաշվին։ Բանվորները պետք է տուժեին իրենց բոլոր հինգ զգայարաններով։ «Բամբակի հակերը բաց անելով զբաղված մարդիկ ինձ հաղորդում էին, թե անտանելի գարշահոտությունը նրանց ուշաթափության վիճակի է հասցնում... Տեսակավորման, չռփելու և գզելու բաժանմունքներում բարձրացող փոշին ու կեղտը մտնում են այնտեղ զբաղվածների բերանը, քիթը, աչքերը և ականջները, առաջ են բերում հազ և շնչարգելություն... Մանրաթելերի կարճության պատճառով սոսնձելիս մանվածքին միացվում են մեծ քանակությամբ զանազան նյութեր, այն է՝ առաջ գործածվող ալյուրի ամեն տեսակ սուրոգատ։ Դրանից էլ առաջ է գալիս ջուլհակների սրտախառնություն և մարսողության օրգանների խանգարում։ Բրոնխիտը տարածված հիվանդություն է փոշու շնորհիվ, ինչպես և կոկորդի բորբոքումը. այնուհետև, կաշու հիվանդությունները՝ սուրաթի մեջ պարունակվող կեղտից գրգռվելու հետևանքով»։ Մյուս կողմից, ալյուրին փոխարինող սուրոգատները մի հիանալի աղբյուր էին պարոնայք գործարանատերերի հարստացման համար, որովհետև մանվածքի քաշը մեծացնում էին։ Սուրոգատների գործադրման հետևանքն այն էր լինում, որ «15 ֆունտ հում նյութը մանվածք դառնալուց հետո կշռում էր 20 ֆունտ»[242]։ Գործարանային տեսուչների 1864 թ. ապրիլի 30-ի հաշվետվության մեջ կարդում ենք. «Արդյունաբերությունն այդ օժանդակ աղբյուրներն այժմ իսկապես անվայել չափերով է օգտագործում։ Մի հեղինակավոր մարդուց ես գիտեմ, որ ութ ֆնտանոց գործվածքը պատրաստվում է 5¼ ֆունտ բամբակից ու 2¾ ֆունտ սոսնձից։ 5¼ ֆունտ կշռող մի ուրիշ գործվածք պարունակում է երկու ֆունտ սոսինձ։ Դրանք սովորական շերտին գներ[շապկացու կտոր] են արտահանման համար։ Ուրիշ տեսակներին երբեմն ավելացվում է 50% սոսինձ, այնպես որ գործարանատերերը կարող էին պարծենալ և իրոք պարծենում էլ են, թե իրենք հարստանում են գործվածքներն ավելի էժան վաճառելով, քան անվանապես արժե նրանց մեջ պարունակվող մանվածքը»[243]։ Բայց բանվորները միայն գործարաններում գործարանատերերի ու գործարաններից դուրս մունիցիպալիտետների կատարած փորձերից, միայն աշխատավարձի իջեցումից ու գործազրկությունից, չքավորությունից ու ողորմություններից, լորդերի ու ստորին պալատի անդամների գովասանական ճառերից չէին տուժում։ «Բամբակի սովի հետևանքով աշխատանքից զրկված դժբախտ կանայք դարձան հասարակության տականք և այդ վիճակում էլ մնացին... Մատաղահաս պոռնկուհիների թիվն այժմ ավելի է շատացել, քան երբևիցե այդ նկատվել է վերջին 25 տարվա ընթացքում»[244]։

Այսպես ուրեմն, բրիտանական բամբակեղենի արդյունաբերության գոյության առաջին 45 տարում, 1770-ից մինչև 1815 թվականը, մենք ճգնաժամի ու լճացման՝ միայն 5 տարի ենք տեսնում, բայց այդ նրա համաշխարհային մոնոպոլիայի ժամանակաշրջանն էր։ 1815-ից մինչև 1863 թվականը տևող երկրորդ 48-ամյա ժամանակաշրջանում աշխուժացման ու ծաղկման միայն 20 տարի է հաշվվում և ճնշված դրության ու լճացման 28 տարի։ 1815—1830 թվականներին սկսվում է նրա կոնկուրենցիան ցամաքային Եվրոպայի և Միացյալ նահանգների հետ։ 1833 թվականից սկսվում է ասիական շուկաների բռնի ընդարձակումը «մարդկային ցեղի խորտակման» միջոցով։ Հացի օրենքների վերացումից սկսած, 1846-ից մինչև 1863 թվականը, միջին աշխուժացման ու ծաղկման ութ տարիներին ընկնում է ճնշված դրության ու լճացման 9 տարի։ Բամբակեղենի արդյունաբերության մեծահասակ տղամարդ բանվորների դրության մասին, նույնիսկ ծաղկման ժամանակաշրջանում, կարելի է դատել ստորև բերվող ծանոթագրության հիման վրա[245]։

8. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ, ԱՐՀԵՍՏԻ ԵՎ ՏԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԱՑՈՒՄԸ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

a) Արհեստի ու աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիայի ոչնչացումը

Մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ոչնչացնում են արհեստի վրա հիմնված կոոպերացիան և արհեստային բնույթը պահպանող աշխատանքի բաժանման վրա հիմնված մանուֆակտուրան։ Առաջին տեսակի համար օրինակ կարող է ծառայել հնձիչ մեքենան, որը փոխարինում է հնձվորների կոոպերացիային։ Երկրորդ տեսակի ապշեցուցիչ օրինակ է կարի ասեղներ պատրաստելու մեքենան։ Ադամ Սմիթի ասելով` նրա ժամանակ 10 մարդ, աշխատանքի բաժանումից օգտվելով, օրական պատրաստում էին 48 000 ասեղ։ Ընդհակառակը, մեկ մեքենան 11-ժամյա աշխատանքային օրում տալիս է 145 200 ասեղ։ Մի կին կամ մեկ աղջիկ միջին հաշվով հսկում է 4 այսպիսի մեքենայի և, հետևապես, դրանք օգտագործելով արտադրում է օրական մինչև 600 000 կամ շաբաթը 3 000 000-ից ավելի ասեղ[246]։ Երբ առանձին աշխատամեքենան փոխարինում է կոոպերացիային կամ մանուֆակտուրային, նա, իր հերթին, կարող է նոր արհեստային արտադրության հիմք դառնալ։ Սակայն արհեստային արտադրության այդ վերակենդանացումը մեքենայի հիմքի վրա լոկ մի անցումն է դեպի գործարանային արտադրությունը, որն իսկապես սովորաբար երևան է գալիս ամեն անգամ, երթ մեքենան շարժվելիս որևէ մեխանիկական շարժիչ ուժ — շոգին կամ ջուրը — փոխարինում է մարդկային մկաններին։ Մանր արտադրությունը սպորադիկ կերպով, այն էլ, համենայն դեպս, միայն կարճ ժամանակով, կարող է կապվել մեքենայական շարժիչ ուժի հետ՝ շոգի վարձելու միջոցով, ինչպես այդ տեսնում ենք Բիրմինհամի մի քանի մանուֆակտուրաներում, նաև մանր կալորիական մեքենաներ գործադրելու միջոցով, ինչպես մանածագործության մի քանի ճյուղերում և այլն[247]։ Կովենտրիի մետաքսագործության մեջ տարերայնորեն առաջ է եկել «կոտտեջ-գործարաններ» փորձը։ Կոտտեջների քառակուսի կազմող շարքերի կենտրոնում կառուցվում է, այսպես կոչված, engine house [մեքենաների շենք] շոգեմեքենայի համար, որը լիսեռների միջոցով միացվում է կոտտեջներում եղած ջուլհակահաստոցների հետ։ Նրանք բոլորը շոգին վարձում էին, օրինակ, մի ջուլհակահաստոցին 2½ շիլլինգով։ Այդ շոգեռենտան վճարվում էր շաբաթե-շաբաթ, անկախ այն բանից՝ ջուլհակահաստոցները բանում էին թե ոչ։ Ամեն մի կոտտեջում տեղավորված էր 2—6 ջուլհակահաստոց, որոնք պատկանում էին բանվորներին, գնված էին վարկով կամ վարձով էին չվերցված ժամանակավորապես։ Պայքարը կոտտեջ-գործարանի և բուն գործարանի միջև շարունակվեց 12 տարուց ավելի։ Այն վերջացավ 300 կոտտեջ-գործարանների կատարյալ քայքայումով[248]։ Այն դեպքերում, երբ խոշոր մասշտաբի արտադրությունը հենց սկզբից պայմանավորված չէ պրոցեսի բնույթով, արդյունաբերության վերջին տասնամյակներում բարձրացած այդ ճյուղերը, ինչպես, օրինակ, ծրարներ, պողպատե գրչածայրեր պատրաստելու արտադրությունը և այլն, սովորաբար, նախ անցնում են արհեստային, իսկ հետո մանուֆակտուրային արտադրության փուլերով, որոնք դեպի գործարանային արտադրությունը տանող անցման կարճատև փուլերն, են։ Այս փոխակերպությունն ամենամեծ դժվարություններով է ընթանում այն դեպքերում, երբ արդյունքի մանուֆակտուրային արտադրությունը ներկայացնում է ոչ թե հաջորդաբար միմյանց հետ կապված զարգացման պրոցեսների մի շարք, այլ բազմաթիվ այլազան պրոցեսներ։ Այդ, օրինակ, պողպատե գրչածայրերի գործարանի զարգացման համար մեծ արգելք էր։ Սակայն համարյա արդեն մեկ ու կես տասնամյակ առաջ հնարվեց մի ավտոմատ, որը մի անգամից 6 տարբեր պրոցես է կատարում։ Արհեստը 1820 թվականին առաջին պողպատե գրչածայրերի գրոսը [12 դյուժինը] արտադրում էր 7 ֆունտ ստեռլինգ 4 շիլլինգով, մանուֆակտուրան 1830 թվականին այն արտադրում էր 8 շիլլինգով, իսկ գործարանն այսօր մեծածախ առևտրականներին տալիս է 2—6 պենսով[249]։

b) Գործարանի հակադարձ ազդեցությունը մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի վրա

Գործարանի զարգացման և այդ զարգացմանն ուղեկցող՝ հողագործության մեջ տեղի ունեցող հեղաշրջման հետ ընդարձակվում են ո՛չ միայն արտադրության չափերն արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում, այլև դրա հետ միասին փոխվում է նրանց բնույթը։ Մեքենայական արտադրության սկզբունքը, այսինքն՝ արտադրության պրոցեսի վերածումն իր բաղկացուցիչ փուլերի և այդ ձևով ծագող խնդիրների լուծումը մեքենագիտության, քիմիայի և այլն, կարճ ասած՝ բնական գիտությունների կիրառումով,— այդ սկզբունքն ամենուրեք վճռական նշանակություն է ձեռք բերում։ Ուստի մեքենաները թափանցում են մանուֆակտուրաների մեջ, որտեղ նրանք կիրառումն են գտնում մերթ այս, մերթ այն մասնակի պրոցեսի համար։ Այդպիսով քայքայվում է և չդադարող փոփոխությունների առաջ ճանապարհ է բաց անում մանուֆակտուրայի կայուն, բյուրեղացած կազմը, որ ծագել էր աշխատանքի հին բաժանումից։ Բացի դրանից էլ, հավաքական բանվորի կամ աշխատանքի կոմբինացված անձնակազմի մեջ արմատական հեղաշրջում է կատարվում։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանին հակառակ, հիմա աշխատանքի բաժանման պլանը հիմնվում է կանանց աշխատանքի, ամեն տարիքի երեխաների, անվարժ բանվորների աշխատանքի կիրառման վրա, որտեղ այդ միայն կարելի է, կարճ ասած՝ «cheap labour»-ի, էժան աշխատանքի վրա, ըստ անգլիական բնորոշ արտահայտության։ Այդ վերաբերում է ո՛չ միայն խոշոր մասշտաբով կոմբինացված ամեն տեսակ արտադրությանը, անկախ այն բանից՝ մեքենաներ է կիրառում վերջինը թե ոչ, այլև, այսպես կոչված, արդի տնային արդյունաբերությանը, անկախ այն բանից՝ բանվորները մասնավոր բնակարաններում են զբաղվում այդ արդյունաբերությամբ թե մանր արհեստանոցներում։ Այդ, այսպես կոչված, ժամանակակից տնային արդյունաբերությունը, բացի անունից, ընդհանուր ոչինչ չունի հնավանդ տնային արդյունաբերության հետ, որը քաղաքային անկախ արհեստ, ինքնուրույն գյուղացիական տնտեսություն և ամենից առաջ բանվորական ընտանիքի համար տուն է ենթադրում։ Այդ արդյունաբերությունը հիմա դարձել է գործարանի, մանուֆակտուրայի կամ առևտրական հիմնարկի արտաքին բաժանմունքը։ Բացի գործարանային բանվորներից, մանուֆակտուրային բանվորներից ու արհեստավորներից, որոնց կապիտալը խոշոր մասսաներով համակենտրոնացնում է տարածականորեն և որոնց գլխին ուղղակի հրամանատարություն է անում, նա անտեսանելի թելերով շարժման մեջ է դնում տնային բանվորների մի ուրիշ բանակ, որոնք ցրված են խոշոր քաղաքներում ու գյուղերում։ Օրինակ, Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում գտնվող պպ. Տիլլիների շապկագործարանը, որն ունի 1 000 գործարանային բանվոր և գյուղերում ցրված 9 000 տնային բանվոր[250]։

Էժան և դեռահաս աշխատուժերի շահագործումն արդի մանուֆակտուրայի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան բուն գործարանում, որովհետև վերջնի տեխնիկական հիմքը՝ մկանային ուժի փոխարինումը մեքենաներով և աշխատանքի հեշտությանը, այնտեղ մանուֆակտուրայի մեջ մեծ մասամբ բացակայում է. բացի դրանից, կանացի օրգանիզմը կամ փոքրահասակների դեռ չամրապնդված օրգանիզմը մանուֆակտուրայի մեջ ամենաանխիղճ կերպով մատնվում է թունավոր նյութերի ազդեցությանը և այլն։ Շահագործումը, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան մանուֆակտուրայում, որովհետև բանվորների մանրատվածությունը նվազեցնում է նրանց դիմադրության ընդունակությունը, որովհետև բուն գործատուի ու բանվորի արանքն են խցկվում մի ամբողջ շարք գիշատիչ պորտաբույծներ, որովհետև տանը կատարվող աշխատանքն ամեն տեղ պայքարում է արտադրության միևնույն ճյուղում եղած մեքենայական կամ, առնվազն, մանուֆակտուրային արտադրության դեմ, որովհետև աղքատությունը բանվորից խլում է աշխատանքի ամենաանհրաժեշտ պայմանները — ընդարձակ շենքը, լույսը, օդափոխությունը և այլև, որովհետև զբաղմունքների անկանոնությունը աճում է, և, վերջապես, խոշոր արդյունաբերության ու հողագործության շնորհիվ բոլոր «ավելորդ» դարձածների այդ վերջին ապաստարաններում բանվորների կոնկուրենցիան անհրաժեշտորեն հասնում է իր մաքսիմումին։ Արտադրության միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ սիստեմատիկորեն մշակվում է մեքենայական արտադրության շնորհիվ, և որին ուղեկցում է աշխատուժի ամենաանխնա շռայլումն ու աշխատանքի ֆունկցիայի նորմալ պայմանների հափշտակումը, հիմա այնքան ավելի մեծ թափով է ցույց տալիս իր այդ անտագոնիստական ու մարդասպան կողմը, որքան ավելի քիչ են զարգացած արդյունաբերության տվյալ ճյուղում աշխատանքի հասարակական արտադրողական ուժն ու աշխատանքի կոմբինացված պրոցեսների տեխնիկական հիմքը։

c) Ժամանակակից մանուֆակտուրան

Վերը բերված դրույթները այժմ ես կպարզաբանեմ մի քանի օրինակով։ Ընթերցողին, իսկապես, արդեն բազմաթիվ իլյուստրացիաներ են հայտնի աշխատանքային օրվան վերաբերող բաժնից։ Բիրմինհամի ու շրջակայքի մետաղամշակման մանուֆակտուրաները, մեծ մասամբ շատ դժվար աշխատանքների համար, կիրառում են 30 000 երեխա ու պատանի և 10 000 կին։ Այստեղ մենք նրանց գտնում ենք առողջության համար վնասակար պղնձաձուլարաններում, կոճակագործարաններում, ջնարակման, գալվանոպլաստիկայի և լաքելու գործատներում[251]։ Մեծահասակների ու փոքրահասակների ուժից վեր աշխատանքը Լոնդոնի լրագրերի ու գրքերի զանազան տպարանների համար ապահովել է «սպանդանոց» պատվավոր անունը [Տես 251a ծանոթ.]։ Կազմատներում — նույնպիսի ուժից վեր աշխատանք, որի զոհերն այստեղ կանայք են, աղջիկներն ու երեխաները։ Փոքրահասակների ծանր աշխատանք կա ճոպանագործարաններում, գիշերային աշխատանք` աղագործարաններում, մոմի և քիմիական այլ մանուֆակտուրաներում, մետաքսեղենի գործարաններում, որոնք մեխանիկական շարժիչ ուժ չեն օգտագործում, երեխաների աշխատանքի սպանիչ կիրառում՝ ջուլհակահաստոցները պտտեցնելու համար[252]։ Ամենազզվելի, ամենակեղտոտ ու ամենից վատ վարձատրվող աշխատանքներից մեկը, որոնց համար առավելապես մատաղահաս աղջիկներին ու կանանց են աշխատեցնում, քրջեղենի տեսակավորումն է։ Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիան, չխոսելով արդեն նրա ահագին քանակությամբ սեփական քրջեղենի մասին, ամբողջ աշխարհի քրջավաճառության կենտրոնատեղ է ծառայում։ Քրջերն այստեղ գալիս են Ճապոնիայից, Հարավային Ամերիկայի ամենահեռավոր պետություններից ու Կանարյան կղզիներից։ Բայց Մեծ Բրիտանիա ներմուծվող քրջեղենի գլխավոր աղբյուրները Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Եգիպտոսը, Թյուրքիան, Բելգիան ու Հոլանդիան են։ Քրջեղենը ծառայում է պարարտացման, քոլքեր (ներքնակներ լցնելու), Shoddy [արհեստական բուրդ] պատրաստելու համար և որպես հում նյութ՝ թուղթ արտադրելու համար։ Քրջեղենը տեսակավորող այդ կանայք միջնորդներ են ծառայում ծաղիկ ու այլ վարակիչ հիվանդություններ տարածելու համար, որոնց առաջին զոհերը հենց իրենք են լինում[253]։ Որպես ուժից վեր աշխատանքի, ծանր ու անհարմար աշխատանքի և դրա հետ կապված՝ դեռ երեխայական հասակից կիրառվող բանվորների կոպտացման կլասիկ օրինակ կարող են ծառայել, բացի մետաղահանքերից ու ածխահանքերից, աղյուսի և կղմինդրի գործարանները, որոնց մեջ Անգլիայում դեռ միայն եզակի դեպքերում է գործածվում նորագյուտ մեքենան (1866 թ.)։ Մայիսից մինչև սեպտեմբեր աշխատանքը տևում է առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 8-ը և, եթե չորացումը բաց օդում է կատարվում, հաճախ առավոտվա ժամի 4-ից մինչև երեկոյան ժամի 9-ը։ Առավոտյան ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքային օրը համարվում է «կրճատված», «չափավոր»։ Երկու սեռի երեխաները գործի են ընդունվում 6 և նույնիսկ 4 տարեկան հասակից։ Նրանք նույնքան ժամ են աշխատում, որքան մեծահասակները, հաճախ ավելի շատ, քան մեծահասակները։ Աշխատանքը տաժանելի է, իսկ ամառվա տոթը էլ ավելի է սաստկացնում հյուծումը։ Օրինակ, Մոսլիում գտնվող աղյուսագործարանում մի 23-ամյա աղջիկ օրական պատրաստում էր 2 000 աղյուս, նրան օգնում էին երկու փոքրահասակ աղջիկ, որոնք կավ էին կրում և աղյուսները դարսում։ Այդ աղջիկներն օրական 10 տոննա կավ էին կրում 30 ոտնաչափ խորությամբ փոսի լպրծուն կողքերով և տանում էին 210 ոտնաչափ հեռու։ «Երեխան չի կարող անցնել աղյուսագործարանի քավարանով առանց բարոյապես ընկնելու... Անվայել խոսքն ու զրույցը, որ նրանք առիթ են ունենում լսելու ամենաքնքույշ հասակից սկսած, կեղտոտ, անպարկեշտ ու անպատկառ սովորությունները, որոնց մեջ նրանք աճում են տգետ ու վայրենացած վիճակում, ամբողջ հետագա կյանքում նրանց դարձնում են ցոփ, թշվառ, անառակ մարդիկ... Անբարոյացման մի սարսափելի աղբյուր է բնակեցման եղանակը։ Ամեն մի moulder (կաղապարիչ) (իսկապես մի հմուտ բանվոր և բանվորների խմբի գլխավոր) 7 անձից բաղկացած իր արտելին բնակարան և կերակուր է տալիս իր խրճիթում կամ կոտտեջում։ Կաղապարիչի ընտանիքին պատկանելիս լինեն թե ոչ, տղամարդիկ, դեռահասներն ու աղջիկները քնում են նույն խրճիթում։ Խրճիթը բաղկացած 4 սովորաբար 2 և բացառիկ դեպքերում միայն՝ 3 սենյակից, բոլորը գետնահարկ, անբավարար օդափոխությամբ։ Օրվա ընթացքում դաժան աշխատանքից մարմինն այնքան է ուժասպառվում, որ մտածել անգամ չի կարելի առողջապահության, մաքրության ու պարկեշտության որևէ կանոններ պահպանելու մասին։ Այդ խրճիթներից շատերն անկարգության, կեղտի ու փոշու իսկական տիպարներ են... Մատաղահաս աղջիկներին այդ տեսակ աշխատանքի համար կիրառող սիստեմի մեծագույն չարիքն այն է, որ այդ սիստեմն աղջիկներին հենց ամենավաղ մանկությունից սկսած, որպես կանոն, նրանց ամբողջ կյանքի ընթացքում կապում է ամենաթշվառ խաժամուժի հետ։ Նախքան բնությունը նրանց կասի, թե նրանք կին են, նրանք դառնում են կոպիտ, վատաբերան տղաներ («rough, foul-mouthed boys»)։ Աղքատիկ, կեղտոտ քրջեր հագած, ոտքերը ծնկներից էլ վեր մերկացրած, մազերն ու երեսը կեղտաթաթախ, նրանք սովորում են արհամարհանքով վերաբերվել պարկեշտության ու պատկառանքի ամեն զգացումի։ Ճաշի ժամանակ նրանք փռվում են մարգագետնի վրա կամ նայում հարևան առվի մեջ լողացող տղաներին։ Վերջացնելով իրենց օրական ծանր աշխատանքը, նրանք ավելի լավ շորեր են հագնում և տղամարդկանց ուղեկցում են պանդոկներն ու գարեջրատները»։ Որ այդ ամբողջ դասակարգի մեջ ամենավաղ մանկությունից սարսափելի հարբեցողություն է տիրում, այդ միանգամայն բնական է։ «Ամենավատն այն է, որ աղյուսագործներն իրենք իրենցից հուսահատվում են։ Դուք, հարգելի պարոն,— ասաց նրանց մեջ լավագույններից մեկը Սաուսոլֆիլդի կապելանին,— նույնպիսի հաջողությամբ կարող էիք փորձել ոտքի կանգնեցնել և ուղղել սատանային, ինչպես և մի աղյուսագործի՜» («You might as well try to raise and improve the devil as a brickie, Sir!»)[254]։

Արդի մանուֆակտուրայի մեջ (որի տակ այստեղ պետք է հասկանալ խոշոր մասշտաբի բոլոր արհեստանոցները, բացի բուն գործարաններից) աշխատանքի պայմանների կապիտալիստական տնտեսման վերաբերյալ պաշտոնական ամենահարուստ նյութ կարելի է գտնել «Public Health Report»-ի չորրորդ (1861 թ.) և վեցերորդ (1863 թ.) գրքերում։ Workshops-ի (աշխատանոցների) նկարագրությունը, հատկապես Լոնդոնի տպագրիչներինն ու դերձակներինը, գարշելիության կողմից գերազանցում է այն ամենը, ինչ կարող է տալ մեր վիպասանների երևակայությունը։ Բանվորների առողջության վիճակի վրա դրանց արած ազդեցությունն ինքնըստինքյան հասկանալի է։ Privy Coutncil-ի [Գաղտնի խորհրդի] ավագ բժշկական պաշտոնյա և «Public Health Reports»-ի պաշտոնական խմբագիր դ-ր Սայմոնը ի միջի այլոց ասում է. «Իմ չորրորդ հաշվետվության մեջ (1861 թ.) ես մատնանշել եմ, թե բանվորների համար գործնականորեն որքան անհնար է պաշտպանել իրենց առաջին իրավունքը, առողջությունը պահպանելու իրավունքը, որքան անհնար է պնդել, որ ձեռնարկատերն ինչ գործի համար էլ որ նրանց հավաքի, աշխատանքը, որչափով այդ նրանից է կախված, զերծ լինի առողջության համար վնասակար բոլոր վերացնելի պայմաններից։ Ես ցույց եմ տվել, թե երբ բանվորները գործնականորեն անկարող են իրենց Ուժերով ձեռք բերել առողջությունը պահպանելու այդ իրավունքի իրագործումը, նրանք չեն կարող իրական աջակցություն ստանալ նաև սանիտարական ոստիկանության հատուկ պաշտոնյաներից... Տասնյակ հազարավոր բանվորների ու բանվորուհիների կյանքը ներկայումս անօգուտ կերպով հաշմվում ու կրճատվում է այն անվերջ ֆիզիկական տառապանքներից, որոնք ծնվում են այն պարզ փաստից, որ նրանք աշխատում են»[255]։ Լուսաբանելու համար այն ազդեցությունը, որ արհեստանոցներն անում են բանվորների առողջության վիճակի վրա, դ-ր Սայմոնը տալիս է մահացության հետևյալ աղյուսակը.

Արդյունաբերության համապատասխան ճյուղերում զբաղված զանազան տարիքի
անձերի թիվը
Արդյունաբերության ճյուղերը առողջության տեսակետից Արդյունաբերության համապատասխան ճյուղերում 100 000 մարդին ընկնող մահացության նորման (ըստ տարիքների)
25—35 տար. 35—45 տար. 45—55 տար.
958 285 Հողագործությունն Անգլիայում և Ուելսում 743 805 1 145
22 301 տղամարդ Լոնդոնի դերձակներ 958 1 262 2 093
12 377 կին
13 803 Լոնդոնի տպագրիչներ 894 1 747 2 367[256]

d) Տանը կատարվող ժամանակակից աշխատանքը

Ես հիմա դիմում եմ, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքին։ Այդ ոլորտի շահագործման մասին, որ կապիտալն իրագործում է խոշոր արդյունաբերության թիկունքում, և այդ շահագործման հրեշավորության մասին գաղափար կազմելու համար կարելի էր քննել, օրինակ, Անգլիայի մի քանի խուլ գյուղերում եղած, ըստ երևույթին ամբողջովին հովվերգական, մեխագործությունը[257]։ Այստեղ բավական է մի քանի օրինակ բերել այնպիսի ճյուղերից, ինչպես ժանյակների արտադրությունը և ծղոտագործությունն են, որոնք դեռ ամենևին մեքենաներ չեն կիրառում, կամ որոնք մրցում են մեքենայական ու մանուֆակտուրային արտադրության հետ։

Այն 150 000 մարդուց, որոնք զբաղված են անգլիական ժանեկարտադրության մեջ, գրեթե 10 000-ի վրա տարածվում է 1861 թվականի գործարանային օրենքի ներգործությունը։ Մնացած 140 000-ի ճնշող մեծամասնությունը կանայք են, երկու սեռի դեռահասներ ու երեխաներ, ընդ որում արական սեռը միայն շատ թույլ է ներկայացված։ Շահագործման այդ «էժան» նյութի առողջության վիճակը երևում է Նոտտինգհեմի General Dispensary [աղքատների ընդհանուր պոլիկլինիկայի] բժիշկ դ-ր Տրումենի հետևյալ ամփոփագրից. 686 ժանեկագործուհի-պացիենտից, մեծ մասամբ 17—24 տարեկան, թոքախտավոր էին`

1852 թ. 45-ից 1-ը 1857 թ. 13-ից 1-ը
1853 » 28-ից 1-ը 1858 » 15-ից 1-ը
1854 » 17-ից 1-ը 1859 » 9-ից 1-ը
1855 » 18-ից 1-ը 1860 » 8-ից 1-ը
1856 » 15-ից 1-ը 1861 » 8-ից 1-ը[258]

Թոքախտավորների տոկոսի այդ պրոգրեսիվ աճումը պետք է բավարարի ամենալավատես պրոգրեսիստներին և ազատ առևտրի թեորիայի գերմանական ստախոս շրջավաճառներին։

1861 թվականի գործարանային օրենքը կարգավորում է հատկապես ժանյակների հյուսումը, որչափով այդ կատարվում է մեքենաներով, իսկ այդ ընդհանուր կանոն է Անգլիայի համար։ Այն ճյուղերը, որոնց վրա մենք այստեղ համառոտակի ենք կանգ առնում, և այն էլ միայն, այսպես կոչված, տնային բանվորների նկատմամբ և ոչ նրանց նկատմամբ, ովքեր կենտրոնանում են մանուֆակտուրաներում, վաճառատներում և այլն,— տրոհվում են 1) lace finishing-ի (մեքենայական եղանակով պատրաստվող ժանյակների վերջնահարդարում. այս կատեգորիան, իր հերթին, բազմաթիվ ստորաբաժանումներ է ընդգրկում), 2) ժանեկագործության։

Lace finishing-ը որպես տանը կատարվող աշխատանք, կատարվում է կա՛մ, այսպես կոչված, «mistresses houses»-ում [տնտեսուհիների, վարպետուհիների տներում], կա՛մ այն կանանց մասնավոր բնակարաններում, որոնք աշխատում են մենակ կամ իրենց երեխաների հետ։ Այն կանայք, որոնք «mistresses houses» են պահում, իրենք էլ աղքատ են։ Արհեսաանոցը կազմում է նրանց սեփական բնակարանի մի մասը։ Նրանք պատվերներ են ստանում գործարանատերերից, խանութատերերից և այլն և կանայք, աղջիկներ ու փոքր երեխաներ են վարձում այն քանակությամբ, որ համապատասխանում է նրանց սենյակի չափին և արդյունաբերության տվյալ ճյուղում եղած պահանջարկի տատանումներին։ Այդ արհեստանոցներից մի մասում զբաղված բանվորուհիների թիվը փոփոխվում է 20-ից մինչև 40, մյուսներում՝ 10-ից մինչև 20։ Նվազագույն միջին տարիքը, երբ երեխաներն սկսում են աշխատել, 6 տարեկան հասակն է, սակայն ոմանք սկսում են աշխատել 5 տարեկանից փոքր հասակում։ Սովորաբար աշխատանքի ժամանակը տևում է առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 8-ը՝ 1½ ժամ կերակուր ուտելու ընդմիջումով, վերջինը կարգավորված չէ, հաճախ կերակուրն ուտում են աշխատանքի այդ գարշահոտ խոռոչներում։ Երբ գործերի դրությունը լավ է, աշխատանքն առավոտյան ժամի 8-ից (երբեմն ժամի 6-ից) շարունակվում է մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը կամ 12-ը։ Անգլիական զորանոցներում ամեն մի զինվորի համար սահմանված է 500—600 խորանարդ ոտնաչափ, զինվորական հիվանդանոցներում՝ 1200։ Իսկ աշխատանքի այդ խորշերում ամեն մեկին ընկնում է 67—100 խորանարդ ոտնաչափ։ Միևնույն ժամանակ գազային լուսավորությունը կլանում է օդի պարունակած թթվածինը։ Ժանյակները մաքուր պահելու համար երեխաները հաճախ պետք է ոտնամանները հանեն, նույնիսկ ձմեռը, թեև հատակը սալաքարերով կամ աղյուսներով է ծածկված։ «Նոտտինգհեմում հաճախ կարելի է տեսնել մի փոքրիկ սենյակում, որը գուցե 12 քառակուսի ոտնաչափից ավելի չէ, մի տեղ լցված 15-ից մինչև 20 երեխա, որոնք օրվա մեջ 15 ժամ զբաղված են այնպիսի աշխատանքով, որն ինքնըստինքյան հյուծում է իր ձանձրալիությամբ ու միապաղաղությամբ և, բացի դրանից, կատարվում է այնպիսի հակառողջապահական պայմաններում, որ միայն երևակայել կարելի է... Նույնիսկ ամենափոքրիկ երեխաներն աշխատում են այնպիսի լարված ուշադրությամբ ու արագությամբ, որ զարմանք են շարժում, և այդ երեխաները համարյա երբեք թույլ չեն տալիս, որ իրենց մատները հանգստանան կամ ավելի դանդաղ շարժվեն։ Եթե նրանց դիմում են հարցերով, նրանք թեկուզ մի րոպե կորցնելու վախից, աչքները չեն բարձրացնում աշխատանքից»։ «Երկար ճիպոտը» «mistresses»-ների [վարպետուհիների] ձեռքին ծառայում է որպես երեխաների աշխատանքը խթանելու միջոց, և այդ այնքան ավելի մեծ չափով, որքան ավելի է երկարացվում աշխատանքի ժամանակը։ «Երեխաները կամաց-կամաց հոգնում են և դառնում են թռչունների նման անհանգիստ երկար աշխատանքային օրվա վերջում, որի ընթացքում նրանք գամված են իրենց աշխատանքին, իսկ վերջինս միապաղաղ է, աչքերի համար վնասակար և հոգնեցնող մարմնի դիրքի փոփոխությունների բացակայության պատճառով... Այս իսկական ստրկական աշխատանք է» («Their work is like slavery»)[259]։ Որտեղ կանայք աշխատում են իրենց սեփական երեխաների հետ տանը, այսինքն արդի իմաստով, վարձված սենյակում, դրությունը է՛լ ավելի վատ է, եթե այդ հնարավոր է։ Աշխատանքի այդ տեսակը բաշխվում է Նոտտինգհեմի շրջակայքում 80 մղոն տարածության վրա։ Երբ խանութում աշխատող երեխան երեկոյան ժամի 9-ին կամ 10-ին տուն է վերադառնում, նրան հաճախ մի ամբողջ կապոց են տալիս՝ աշխատանքը տանը շարունակելու համար։ Կապիտալիստական փարիսեցին, ի դեմս իր վարձկան ծառաներից մեկի, կապոցը տալիս իհարկե սրտահույզ կերպով բացագանչում է. «այս էլ մայրիկի համար», թեև շատ լավ գիտե, որ խեղճ երեխան նույնպես պետք է նստի և օգնի մորը[260]։

Ժանյակի արդյունաբերությունը տարածված է առավելապես անգլիական հողագործական երկու օկրուգներում — Հոնիտոնի ժանեկային օկրուգում, որ ընդգրկում է Դեվոնշիրի հարավային ափի երկարությամբ 20—30 մղոնանոց մի շերտ ու Հյուսիսային Դեվոնի մի քանի վայրեր, և մի ուրիշ շրջանում, որն ընդգրկում է Բուկինգհեմի, Բեդֆորդի, Նորտհեմպտոնի կոմսությունների զգալի մասը և Օքսֆորդշիրի ու Հենտինգդոնշիրի հարևան մասերը։ Հողագործական բատրակների կոտտեջները սովորաբար միաժամանակ որպես արհեստանոցներ են ծառայում։ Մի քանի մանուֆակտուրաների տերեր աշխատեցնում են 3 000-ից ավելի այդպիսի տնային բանվորներ, գլխավորապես երեխաներ ու դեռահասներ, բացառապես իգական սեռից։ Lace finishing-ի [ժանյակների վերջնահարդարման] կապակցությամբ նկարագրված պայմանները նորից են հանդիպում այստեղ։ Տարբերությունը միայն այն է, որ «mistresses houses»-ի [տնտեսուհիների, վարպետուհիների տների] փոխարեն հանդես են գալիս, այսպես կոչված, «lace school»-ը [ժանյակի դպրոցները], որ պահում են աղքատ կանայք իրենց խրճիթներում։ 5 տարեկան, երբեմն նույնիսկ ավելի փոքր հասակից մինչև 12—15 տարեկան հասակը երեխաներն աշխատում են այս դպրոցներում, առաջին տարում ամենափոքրերը 4-ից մինչև 8 ժամ, հետագայում առավոտյան Ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 8 — 10-ը։ «Սենյակները, որպես կանոն, փոքրիկ կոտտեջների սովորական խցեր են, բուխարին փակված է հոսանքը խափանելու համար, ապրողները երբեմն ձմեռն էլ միայն իրենց սեփական կենդանական ջերմությամբ են տաքանում։ Ուրիշ դեպքերում այդ, այսպես կոչված, դպրոցական սենյակները փոքրիկ նկուղների նման վայրեր են առանց տաքացնելու հարմարանքի... Այդ քողտիկների գերլցումն ու դրա հետևանքով օդի փչացումը հաճախ ծայրահեղ չափերի է հասնում։ Դրա վրա ավելանում է կեղտաջրերի, արտաքնոցների, հոտող նյութերի ու այլ աղտոտությունների վնասակար ներգործությունը, որ սովորական երևույթ է մանր կոտտեջների մուտքերի մոտ»։ Շենքերի մասին.— «Ժանյակի մի դպրոցում կային 18 աղջիկ ու մի վարպետուհի, ամեն մի անձի ընկնում էր 33 խորանարդ ոտնաչափ. մի ուրիշ դպրոցում, որտեղ անտանելի գարշահոտություն էր տիրում, կային 18 անձ, մեկ մարդուն ընկնում էր 24½ խորանարդ ոտնաչափ։ Արդյունաբերության այս ճյուղում պատահում է, որ երեխաներին ստիպում են 2—2½ տարեկան հասակից աշխատելու»[261]։

Այնտեղ, որտեղ Բուկինգհեմի ու Բեդֆորդի հողագործական կոմսություններում ժանեկագործությունը բացակայում է, սկսվում է ծղոտագործությունը։ Այդ տարածված է Հերտֆորդշիրի մի զգալի մասում և Էսսեքսի արևմտյան ու հյուսիսային մասերում։ 1861 թվականին ծղոտագործությամբ ու ծղոտե գլխարկների արտադրությամբ զբաղված էին 48 043 մարդ, որոնցից 3 815-ը ամեն տարիքի արական սեռի, մյուսները՝ իգական սեռի, և նրանցից 14 913-ը մինչև 20 տարեկան, որոնց թվում մոտ 7 000 երեխա։ ժանյակների դպրոցների փոխարեն այստեղ հանդես են գալիս «straw plait school»-ները՝ [«ծղոտագործական դպրոցները]։ Երեխաներն այստեղ սկսում են ծղոտագործություն սովորել սովորաբար 4, երբեմն էլ 3-ից մինչև 4 տարեկան հասակում։ Իհարկե, նրանք ոչ մի կրթություն չեն ստանում։ Երեխաներն իրենք տարրական դպրոցներն անվանում են «natural schools» [«իսկական դպրոցներ»], տարբերելով այդ արյունարբու հիմնարկներից, որտեղ նրանց աշխատանքի են նստեցնում պարզապես այն նպատակով, որ պատրաստեն իրենց կիսաքաղց մայրերի տված դասը, մեծ մասամբ օրական 30 յարդ։ Այդ նույն մայրերը հետո նրանց հաճախ տանն էլ են ստիպում աշխատելու մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ը։ Ծղոտը կտրում է նրանց մատներն ու բերանը, որով նրանք միշտ թրջում են ծղոտը։ Լոնդոնի բժշկական պաշտոնյաների ընդհանուր կարծիքի համաձայն, որն ամփոփել է դ-ր Բելլարդը, ննջարաններում և արհեստանոցներում ամեն մի անձին 300 խորանարդ ոտնաչափը նվազագույն տարածություն է։ Մինչդեռ ծղոտագործական դպրոցներում տարածությունն է՛լ ավելի նեղ է, քան ժանեկագործական դպրոցներում, այն է՝ 12, 17, 18½ և 22-ից պակաս խորանարդ ոտնաչափ մեկ մարդուն։ «Այս թվերից նվազագույնները,— ասում է հանձնաժողովի անդամ Ուայտը,— ներկայացնում են այն տարածության կեսից պակասը, որ կբռնի 3 խորանարդ ոտնաչափ արկղի մեջ զետեղած մի երեխա»։ Կենսական այդպիսի հաճույք են ստանում երեխաները մինչև 12—14 տարեկան հասակը։ Չքավոր, ընկած ծնողները միայն այն մասին են մտածում, որ երեխաներից, որքան հնարավոր է, ավելի շատ օգուտ կորզեն։ Մեծանալով՝ երեխաները, բնականաբար, ոչ մի գրոշի նշանակություն չեն տալիս ծնողներին և լքում են նրանց։ «Զարմանալի չէ, որ տգիտությունն ու մոլություններն են բնորոշում նման դաստիարակություն ստացած այդ բնակչությանը... Նրա բարոյականությունն ամենաստորին աստիճանի վրա է գտնվում... Կանանց խոշոր մասն ապօրինի զավակներ ունի, շատերը մայր են դառնում այնպիսի դեռատի հասակում, որ նույնիսկ քրեական վիճակագրությանը գիտակ մարդիկ ապշած են մնում»[262]։ Եվ այս օրինակելի ընտանիքների հայրենիքը, ինչպես ասում է քրիստոնեության մեջ անկասկած ձեռնհաս կոմս Մոնտալամբերը, Եվրոպայի քրիստոնեական օրինակելի՜ երկիրն է։

Աշխատավարձը, որն ընդհանրապես խղճուկ է արդյունաբերության վերը նկարագրված ճյուղերում (ծղոտագործական դպրոցներում բացառիկ դեպքերում երեխաների առավելագույն աշխատավարձը 3 շիլլինգ է), իր անվանական մեծությունից էլ ավելի ցած է ընկնում truck-system-ի [բանվորներին աշխատավարձի դիմաց վարկով ապրանքներ տալու սիստեմի] հետևանքով, որն ընդհանուր առմամբ տարածված է հատկապես ժանեկագործական արտադրության օկրուգներում[263]։

e) Ժամանակակից մանուֆակտուրայի և տանը կատարվող ժամանակակից աշխատանքի անցումը խոշոր արդյունաբերության։ Այդ ռևոլյուցիայի արագացումը՝ գործարանային օրենքները արտադրության այդ եղանակների վրա տարածելու միջոցով

Աշխատուժի էժանացումը կանանց ու փոքրահասակների աշխատուժը պարզապես չարաշահելով, աշխատանքը պարզապես զրկելով այն բոլոր պայմաններից, որոնց մեջ աշխատանքն ու կյանքը կարող են նորմալ կերպով ընթանալ, ուժից վեր ու գիշերային աշխատանքի դաժանության միջոցով — վերջիվերջո դեմ է առնում որոշ բնական սահմանների, որոնցից անցնել չի կարելի, իսկ դրա հետ միասին նույն սահմաններին են բախվում ապրանքների էժանացումն ու ընդհանրապես կապիտալիստական շահագործումը, որոնք այդ իսկ հիմքերի վրա են կառուցված։ Հենց որ, վերջապես, հասնում են այդ կետին,— իսկ մինչև այդ երկար ժամանակ է անցնում,— հնչում է մեքենաներ մտցնելու և տանը կատարվող մանրատված աշխատանքի (այլև մանուֆակտուրայի) այդ մոմենտից արագորեն գործարանային արտադրության փոխարկվելու ժամը։

Այդ շարժման ամենավիթխարի օրինակը տալիս է «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությունը։ «Children’s Employment Commission»-ի դասակարգման համաձայն՝ արդյունաբերության այդ ճյուղը ընդգրկում է ծղոտե ու կանացի գլխարկ ու թասակ կարողներին, դերձակներին, milliners ու dressmakers[264], սպիտակեղեն կարող բանվորներին ու բանվորուհիներին, կորսետագործներին, ձեռնոցագործներին, մուճակագործներին և, բացի դրանից, բազմաթիվ մանր ճյուղեր, ինչպես, օրինակ, փողկապների, օձիքների և այլ իրերի պատրաստումը։ Անգլիայում և Ուելսում արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված կանացի անձնակազմը 1861 թվականին կազմում էր 586 298 հոգի, որից առնվազն 115 242-ը` 20 տարեկանից փոքր, 16 560-ը` 15 տարեկանից փոքր։ Միացյալ թագավորության մեջ (1861 թ.) այդ բանվորուհիների թիվը 750 334 էր։ Անգլիայի և Ուելսի գլխարկագործության, մուճակագորձության, ձեռնոցագործության ու դերձակության մեջ նույն տարին զբաղված տղամարդ բանվորների թիվը 437 969 էր, որից 14 964-ը՝ 15 տարեկանից փոքր, 89 285-ը՝ 15—20 տարեկան, 333 117-ը՝ 20 տարեկանից մեծ։ Այս տվյալների մեջ բացակայում են այս շարքին պատկանող համեմատաբար մանր ճյուղերը։ Բայց եթե մենք վերցնենք հենց նոր բերված թվերը, ինչպես որ նրանք կան, ապա 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ միայն Անգլիայի և Ուելսի համար ստացվում է 1 024 277 մարդ, այսինքն՝ համարյա այնքան, որքան հողագործության ու անասնապահության մեջ են զբաղված։ Մենք սկսում ենք հասկանալ, թե մեքենաներն ինչի համար են այդպիսի հրեշավոր քանակությամբ արդյունքներ արտադրում և այդպիսով նպաստում բանվորների ահագին մասսաների «ազատմանը»։

«Wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությամբ զբաղվող մանուֆակտուրաները իրենց ներսում վերարտադրում են աշխատանքի այն բաժանումը միայն, որի membra disjecta-ն [բաժան-բաժան անդամները] նրանք գտնում են արդեն պատրաստի. այդ արտադրությամբ զբաղված են մանր արհեստավորները, որոնք, սակայն, ոչ թե առաջվա նման աշխատում են անհատական սպառողների, այլ մանուֆակտուրաների ու խանութների համար, այնպես որ հաճախ ամբողջ քաղաքներ ու վայրեր, որպես իրենց հատուկ մասնագիտությամբ, զբաղվում են այդ արտադրության այնպիսի ճյուղերով, ինչպես կոշկակարությունը և այլն. վերջապես, նույն արտադրությամբ ամենից շատ զբաղվում են, այսպես կոչված, տնային բանվորները, որոնք մանուֆակտուրաների, խանութների և նույնիսկ համեմատաբար մանր վարպետների արտաքին բաժանմունքներն են կազմում[265]։ Աշխատանյութի, հումքի, կիսաֆաբրիկատների և այլ պատկանելիքների մասսաները մատակարարում է խոշոր արդյունաբերությունը, իսկ մարդկային էժան (taillable à merci et miséricorde [ողորմածության ու զայրույթի մատնված]) նյութի մասսան կազմված է նրանցից, որոնց «ազատել» են խոշոր արդյունաբերությունն ու հողագործությունը։ Արդյունաբերության այս ճյուղերի մանուֆակտուրաներն իրենց ծագմամբ պարտական են գլխավորապես այն բանին, որ կապիտալիստը կարիք ունի ձեռքի տակ պահելու մի այնպիսի պատրաստի բանակ, որը կարողանա հարմարվել պահանջարկի ամեն մի շարժման[266]։ Սակայն այդ մանուֆակտուրաները թույլ էին տալիս, որ իրենց կողքին շարունակի գոյություն ունենալ արհեստային ու տնային մանրատված արտադրությունը, որպես իրենց լայնածավալ հիմք։ Հավելյալ արժեքի ահագին արտադրությունն աշխատանքի այդ ճյուղերում և միևնույն ժամանակ նրանց արտադրած ապրանքների պրոգրեսիվ էժանացումը պայմանավորված էր և պայմանավորված է գլխավորապես աշխատավարձի նվազագույն չափերով, որը հազիվ բավարարում է խղճուկ բուսական կյանքին և որը կապված է աշխատաժամանակի՝ մարդու համար հազիվ հնարավոր մաքսիմումի հետ։ Հենց ապրանքների փոխարկված մարդկային քրտինքի ու մարդկային արյան էժանությունն է, որ շարունակ ընդարձակել և ամեն օր ընդարձակում է վաճառահանման շուկան, մասնավորապես Անգլիայի համար՝ նաև գաղութային շուկան, որտեղ առանց այն էլ անգլիական սովորություններն ու ճաշակն են իշխում։ Վերջապես, հասավ դարձակետը։ Հին մեթոդի հիմքը, բանվորական նյութի պարզապես բիրտ շահագործումը, որին ավելի կամ պակաս չափով ուղեկցում էր աշխատանքի սիստեմատիկորեն զարգացած բաժանումը, այլևս չէր բավարարում աճող շուկային և կապիտալիստների է՛լ ավելի արագ աճող կոնկուրենցիային։ Հնչեց մեքենայի ժամը։ Եվ այն մեքենան, որը վճռողական ռևոլյուցիոն դեր խաղաց, այն մեքենան, որը հավասարաչափ ընդգրկեց արտադրության այս ոլորտի բոլոր անհամար ճյուղերը, ինչպես, օրինակ, մոդայական ապրանքների արտադրությունը, դերձակությունը, կոշկակարությունը, կարի գործը, գլխարկագործությունը և այլն,— կարի մեքենան էր։

Նրա անմիջական ներգործությունը բանվորների վրա մոտավորապես նույնն է, ինչ որ ընդհանրապես այն բոլոր մեքենաներինը, որոնք խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում առաջին անգամ նվաճում են արտադրության նոր ճյուղերը։ Ամենափոքրահասակ երեխաները հեռացվում են։ Մեքենայի բանվորների աշխատավարձը բարձրանում է տնային բանվորների համեմատությամբ, որոնցից շատերը պատկանում են «աղքատներից ամենաաղքատների» («the poorest of the poor») շարքին։ Ընկնում է համեմատաբար լավ դրության մեջ գտնվող այն արհեստավորների վաստակը, որոնց հետ մրցել է սկսում մեքենան։ Մեքենայի նոր բանվորները բացառապես աղջիկներ ու երիտասարդ կանայք են։ Մեխանիկական ուժի օգնությամբ նրանք ոչնչացնում են ավելի ծանր աշխատանքների բնագավառում տղամարդու աշխատանքի մոնոպոլիան, իսկ ավելի թեթև աշխատանքների բնագավառից դուրս են մղում ծեր կանանց ու փոքրահասակ երեխաների մասսաներին։ Անհաղթահարելի կոնկուրենցիան կործանում է ամենաթույլ ձեռնաշխատ բանվորներին։ Վերջին տասնամյակում Լոնդոնում տեղի ունեցող սովամահության (death from starvation) դեպքերի սարսափելի աճումը զուգահեռ է ընթանում մեքենայական կարի ծավալման հետ[267]։ Կարի մեքենայով աշխատող նոր բանվորուհիները, որոնք մեքենան բանեցնում են ձեռքով ու ոտքով կամ միայն ձեռքով, նստած կամ կանգնած, նայած մեքենայի ծանրությանը, մեծությանն ու առանձին բնույթին, պետք է աշխատուժի մեծ քանակ գործադրեն։ Նրանց աշխատանքը առողջության համար վնասակար է դառնում պրոցեսի երկարատևության պատճառով, թեև այն սովորաբար ավելի կարճ է լինում, քան հին սիստեմի պայմաններում։ Ամենուրեք,— օրինակ՝ մուճակների, կորսետների, գլխարկների և այլ առարկաների արտադրության մեջ,— ուր կարի մեքենան մուտք է գործում առանց այն էլ նեղ ու գերլցված արհեստանոցները, նա սաստկացնում է առողջության համար վնասակար ազդեցությունները։ «Այն տպավորությունը,— ասում է հանձնաժողովի անդամ Լորդը,— որ ստանում ես ցածր արհեստանոցները մտնելիս, որտեղ միասին 30-ից մինչև 40 մարդ է աշխատում մեքենաներով, անտանելի է... Շոգը, որի պատճառը մասամբ արդուկները տաքացնելու համար գործածվող գազավառարաններն են, սարսափելի է... Նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի արհեստանոցներում սահմանված է, այսպես կոչված, չափավոր աշխատաժամանակ, այսինքն՝ առավոտվա ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, ամեն օր սովորաբար 3 կամ 4 հոգի ուշաթափվում են»[268]։

Արտադրության հասարակական եղանակի հեղաշրջումը, արտադրության միջոցների փոխակերպության այդ անհրաժեշտ արդյունքը, կատարվում է անցման ձևերի մի խայտաբղետ քաոսի մեջ։ Այդ ձևերը փոփոխվում են՝ նայած թե ինչ չափով և որքան վաղուց է կարի մեքենան արդեն ընդգրկել արդյունաբերության այս կամ այն ճյուղը, փոփոխվում են՝ նայած թե բանվորներն ինչ դրության մեջ էին գտնվում մեքենան մտցնելիս, նայած թե մանուֆակտուրային, արհեստային թե տնային արտադրությունն էր գերակշռել, նայած արհեստանոցների վարձավճարին և այլն[269]։ Օրինակ, մոդային ապրանքների արտադրության բնագավառում, որտեղ աշխատանքը մեծ մասամբ արդեն կազմակերպված էր գլխավորապես պարզ կոոպերացիայի միջոցով, կարի մեքենան սկզբում մանուֆակտուրային արտադրության միայն մի նոր գործոն է։ Դերձակության, շապիկների, մուճակների և նման այլ ճյուղերում բոլոր ձևերը խաչահատվում են։ Այստեղ բուն գործարանային արտադրություն է։ Այնտեղ միջնորդները հում նյութն ստանում են en chef [ձեռնարկատեր] կապիտալիստից և «նկուղներում» ու «ձեղնահարկերում» խմբում են կարի մեքենաների շուրջը 10-ից մինչև 50 ու է՛լ ավելի վարձու բանվորների։ Վերջապես, ինչպես առհասարակ բոլոր մեքենաների նկատմամբ է կատարվում, որչափով նրանք մի կուռ, շաղկապված սիստեմ չեն կազմում և կարող են գաճաճային չափերով կիրառվել, արհեստավորները կամ տնային բանվորները, իրենց ընտանիքի կամ սակավաթիվ կողմնակի բանվորների օգնությամբ, բանեցնում են իրենց պատկանող կարի մեքենաները[270]։ Անգլիայում հիմա փաստորեն գերակշռում է այնպիսի սիստեմ, երբ կապիտալիստը իր շենքերում համեմատաբար զգալի թվով կարի մեքենաներ է կենտրոնացնում, իսկ հետո մեքենայական արդյունքը հետագա վերամշակման համար բաշխում է տնային բանվորների մի ամբողջ բանակի միջև[271]։ Սակայն անցման ձևերի խայտաբղետությունը չի թաքցնում բուն գործարանային արտադրության փոխարկվելու տենդենցը։ Այս տենդենցը սնվում է հենց կարի մեքենայի բնույթով — նրա կիրառման եղանակների բազմազանությունը հարկադրում է արտադրության դրանից առաջ բաժանված ճյուղերը միացնելու մեկ շենքում, մեկ կապիտալի հրամանատարության տակ. սնվում է, այնուհետև, այն հանգամանքով, որ նախնական կարումն ու մի քանի այլ օպերացիաներ ամենից ավելի նպատակահարմար է կատարել մեքենայի գտնված տեղում, վերջապես, նույն ուղղությամբ է գործում նաև արհեստավորների ու տնային բանվորների անխուսափելի սեփականազրկումը, որոնք սեփական մեքենաներով են արտադրում։ Այդ ճակատագրին նրանք մասամբ արդեն հիմա են արժանացել։ Կարի մեքենաների մեջ ներդրված կապիտալի մշտական աճումը[272] խթանում է արտադրության ընդարձակումը և շուկայում առաջ է բերում կանգառումներ, որոնք տնային բանվորներին ստիպում են իրենց կարի մեքենաները վաճառելու։ Կարի մեքենաների գերարտադրությունն իսկ վաճառահանման կարիք ունեցող արտադրողներին ստիպում է շաբաթական վարձով տալու այդ մեքենաները և այդպիսով մանր մեքենայատերերի համար մահացու կոնկուրենցիա է ստեղծում[273]։ Մեքենաների կառուցվածքի դեռ չդադարող մշտական փոփոխություններն ու նրանց էժանացումը շարունակ նույնքան արժեքազուրկ են դարձնում մեքենաների հին տեսակները, որի հետևանքով դրանք շահավետորեն գործադրել կարող են միայն խոշոր կապիտալիստները, որոնք հեքիաթային էժան գներով դնում են այդ մեքենաները։ Վերջապես, այստեղ էլ, ինչպես և հեղաշրջման բոլոր նման պրոցեսներում, վճռական դերը պատկանում է մարդկանց շոգեմեքենայով փոխարինելուն։ Շոգեուժի կիրառումն սկզբում բախվում է այնպիսի զուտ տեխնիկական արգելքների, ինչպես մեքենաների ցնցումը, նրանց արագությունը կարգավորելու դժվարությունը, ավելի թեթև մեքենաների արագ փչացումը և այլն, սակայն այդ բոլորը արգելքներ են, որոնց հաղթահարելը շուտով սովորեցնում է պրակտիկան[274]։ Եթե, մի կողմից, բազմաթիվ աշխատամեքենաների կենտրոնացումը համեմատաբար խոշոր մանուֆակտուրաներում դրդում է շոգեուժ կիրառելու, ապա, մյուս կողմից, շոգու կոնկուրենցիան մարդու մկանների դեմ արագացնում է բանվորական անձնակազմի ու աշխատամեքենաների կենտրոնացումը խոշոր գործարաններում։ Այսպես, օրինակ, Անգլիայում «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրության վիթխարի ոլորտները, ինչպես և մնացած արտադրությունների մեծամասնությունը, ներկայումս ապրում են մի ռևոլյուցիա, երբ մանուֆակտուրան, արհեստներն ու տանը կատարվող աշխատանքները փոխարկվում են գործարանային արտադրության, բայց դեռ այդ փոխարկումից առաջ էլ բոլոր հիշյալ ձևերը խոշոր արդյունաբերության ազդեցության տակ բոլորովին փոխվել, քայքայվել, աղճատվել էին և վաղուց արդեն վերարտադրել և նույնիսկ գերազանցել էին գործարանային սիստեմի ամբողջ հրեշավորությունը՝ առանց այդ սիստեմի դրական մոմենտները, զարգացման մոմենտները յուրացնելու[275]։

Տարերայնորեն կատարվող այդ արդյունաբերական ռևոլյուցիան արհեստականորեն արագացվում է գործարանային օրենքների տարածումով արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որտեղ կանայք, դեռահասներ ու երեխաներ են աշխատում։ Աշխատանքային օրվա հարկադրական կարգավորումը տևողության, ընդմիջումների, սկսելու և վերջացնելու մոմենտի տեսակետից, երեխաների հերթափոխության սիստեմը, որոշ տարիքից փոքր երեխաների բացառումը և այլն հարկադրում են մեքենաների կիրառումն ուժեղացնելու[276] և մկանները, որպես շարժիչ ուժ, շոգիով փոխարինելու[277]։ Մյուս կողմից, ժամանակի տեսակետից կորցրածը շենքի հաշվին շահելու ձգտումը տանում է դեպի ընդհանուր ձևով օգտագործվող աշխատամիջոցների քանակության՝ վառարանների, շենքերի և այլ հարմարությունների ընդարձակում,— կարճ ասած՝ ուժեղացնում է արտադրության միջոցների կենտրոնացումը և դրան համապատասխանորեն՝ բանվորների խտացումը։ Ամեն անգամ, երբ մանուֆակտուրային սպառնում է գործարանային օրենքի կիրառումը, կրքոտությամբ կրկնվում է միևնույն գլխավոր առարկությունը՝ գործարանային օրենքին ենթարկվելու դեպքում գործը հին չափերով շարունակելու համար անհրաժեշտ կլինի կապիտալի է՛լ ավելի մեծ ծախսում։ Ինչ վերաբերում է մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի միջև եղած միջակա ձևերին կամ հենց տանը կատարվող աշխատանքին, ապա աշխատանքային օրն ու երեխաների աշխատանքը սահմանափակելու հետևանքով նրանք կորցնում են ոտքի տակի հողը։ Էժան աշխատուժի անսահման շահագործումը նրանց մրցունակության միակ հիմքն է։

Գործարանային արտադրության էական պայմանը, մանավանդ այն ժամանակից սկսած, երբ նրա վրա տարածված է աշխատանքային օրվա կարգավորումը, նորմալ հետևանքի ապահովվածությունն է, այսինքն՝ այն վստահությունը, թե տվյալ ժամանակամիջոցում կարտադրվի որոշ քանակությամբ ապրանք կամ ձեռք կբերվի ցանկալի օգտակար էֆեկտ։ Կարգավորված աշխատանքային օրվա օրինասահման ընդմիջումները ենթադրում են, այնուհետև, որ աշխատանքի հանկարծակի ու պարբերական դադարները հնարավոր են առանց արտադրության պրոցեսում գտնվող արդյունքին վնաս հասցնելու։ Հետևանքի այդ ապահովվածությունն ու աշխատանքի ընդմիջման հնարավորությունը, հասկանալի է, ավելի հեշտ իրագործելի են զուտ մեխանիկական արտադրությունների մեջ, քան այնտեղ, որտեղ որոշ դեր են խաղում քիմիական ու ֆիզիկական պրոցեսները, ինչպես, օրինակ, կավագործության, ճերմակացման, ներկարարության, հացագործության մեջ, մետաղ մշակող մանուֆակտուրաների մեծամասնության մեջ։ Այնտեղ, որտեղ տիրում է չսահմանափակված աշխատանքային օրվա, գիշերային աշխատանքի ու մարդկային ուժերի ազատ շռայլման հին սովորությունը, ամեն մի տարերային արգելք շուտով սկսում են համարել արտադրության հավերժական «բնական սահման»։ Ոչ մի թույն այնպես արագ կերպով չի ոչնչացնում միջատներին, որքան գործարանային օրենքը՝ այդպիսի «բնական սահմանները»։ Ոչ ոք ավելի բարձր չէր աղաղակում «անհնարինությունների» մասին, քան կավագործության պարոնները։ 1864 թվականին նրանց ենթարկեցին գործարանային օրենքին, և 16 ամիս անց արդեն չքացան բոլոր անհնարինությունները։ Գործարանային օրենքով կյանքի կոչված «կատարելագործված մեթոդը, որով կավազանգվածը (slip) չորացման փոխարեն պատրաստվում է մամլելու միջոցով, չթրծած ապրանքը չորացնող վառարանների նոր կառուցվածքը և այլն,— այդ բոլորը կավագործության արվեստի համար մեծ կարևորություն ունեցող իրադարձություններ են, այնպիսի առաջադիմություն են նշանակում, որի նմանը չի կարելի ցույց տալ վերջին հարյուրամյակի ընթացքում։ Վառարանների ջերմաստիճանը զգալի չափով պակասեցված է, ընդ որում ածխի սպառումը զգալի չափով կրճատվել է, և ջերմությունն ապրանքի վրա ավելի արագ է ներգործում»[278]։ Բոլոր մարգարեությունների հակառակ, բարձրացան ո՛չ թե կավեղենի արտադրության ծախքերը, այլ արդյունքի մասսան, այնպես որ 1864 թվականի դեկտեմբերից մինչև 1865 թվականի դեկտեմբեր՝ 12 ամսվա արտահանությունը արժեքի 138 628 ֆ. ստեռլինգ ավելցուկ տվեց՝ նախընթաց երեք տարվա արտահանության միջին մեծության համեմատությամբ։ Լուցկու արտադրության մեջ բնության օրենք էր համարվում, որ դեռահասները, նույնիսկ կերակուրը կուլ տալիս, պետք է ձողիկները թաթախեին ֆոսֆորային տաք բաղադրության մեջ, որի թունավոր գոլորշիները դիպչում էին նրանց երեսին։ Գործարանային օրենքը (1864 թ.), հարկադրելով տնտեսել ժամանակը, ստիպեց մտցնել «dipping machine» (թաթախելու մեքենա), որի գոլորշիները չեն կարող հասնել բանվորին[279]։ Նմանապես և ժանեկագործական մանուֆակտուրայի այն ճյուղերի նկատմամբ, որոնք դեռ չեն ենթարկված գործարանային օրենքին, այժմ պնդում են, թե կերակուր ընդունելու ժամանակը չի կարող այստեղ կարգավորված լինել, որովհետև տարբեր ժանեկանյութերը չորանալու համար պահանջում են տարբեր ժամանակ, որը տատանվում է 3 րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ Դրան «Children’s Employment Commission»-ի անդամները պատասխանում են, «Պայմանները նույնն են, ինչպես պաստառատպության մեջ։ Այս ճյուղի գլխավոր գործարանատերերից մի քանիսը եռանդագին պնդում էին, թե կիրառվող նյութերի բնույթն ու այն պրոցեսների այլազանությունը, որոնցով անցնում են այդ նյութերը, թույլ չեն տալիս կերակուր ընդունելու համար աշխատանքի հանկարծակի ընդմիջումներ կատարել՝ առանց մեծ կորուստ պատճառելու...Factory Act’s Extension Act-ի [գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղի վրա տարածելու լրացուցիչ օրենքի] (1864 թ.) 6-րդ բաժնի 6-րդ կետի համաձայն՝ նրանց տրվում է այդ օրենքը հրատարակելու օրից հաշված տասնութամսյա ժամանակամիջոց, որը լրանալուց հետո նրանք պետք է գործարանային օրենքով սահմանված հանգստի ընդմիջումներ մտցնեն»[280]։ Հազիվ էր օրենքը պառլամենտի սանկցիան ստացել, որ պարոնայք գործարանատերերն արդեն հայտնագործեցին, թե «Այն անհարմարությունները, որ մենք սպասում էինք գործարանային օրենքը մտցնելուց, երևան չեկան։ Մենք չենք գտնում, թե արտադրությունը որևէ չափով թուլացել է։ Իրապես, մենք նույն ժամանակամիջոցում ավելի ենք արտադրում»[281]։ Այսպիսով, անգլիական պառլամենտը, որին ոչ ոք չի կշտամբի հանճարեղության համար, փորձի միջոցով հասավ այն համոզմունքին, թե հարկադրական օրենքը կարող է պարզ հրամանագրումով վերացնել այն բոլոր, այսպես կոչված, բնական արգելքները, որ արտադրությունը իբր թե դնում է աշխատանքային օրը սահմանափակելու և կարգավորելու դեմ։ Այդ պատճառով էլ արդյունաբերության որոշ ճյուղում գործարանային օրենքը մտցնելիս 6-ից մինչև 18 ամսվա ժամկետ է սահմանվում, և արդեն գործարանատիրոջ գործն է այդ ժամանակամիջոցում տեխնիկական արգելքները վերացնելը։ Միրաբոյի «Impossible? Ne me dites jamais ce bête de mot!» [«Անկարելի՞ է։ Երբե՛ք ինձ չասեք այդ հիմար բառը»։] խոսքերը հատուկ նշանակություն են ստանում արդի տեխնոլոգիայի համար։ Բայց եթե գործարանային օրենքն արագ կերպով, ինչպես ջերմոցում, հասունացնում է մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու համար անհրաժեշտ նյութական տարրերը, ապա, միաժամանակ կապիտալի ծախսումներն ավելացնելու անհրաժեշտություն ստեղծելով, նա արագացնում է ավելի մանր վարպետների կործանումն ու կապիտալի համակենտրոնացումը[282]։

Եթե մի կողմ թողնենք զուտ տեխնիկական ու տեխնիկապես հաղթահարելի արգելքները, ապա աշխատանքային օրվա կարգավորումը բախվում է հենց բանվորների անկարգ սովորություններին, մանավանդ այնտեղ, որտեղ գործավարձն է իշխում, և օրվա կամ շաբաթվա որոշ մասի գործալքումը կարող է փոխհատուցվել հետագա արտաժամյա կամ գիշերային աշխատանքով, մի մեթոդ, որ բթացնում է մեծահասակ բանվորին և քայքայիչ ազդեցություն է անում նրա փոքրահասակ ընկերների ու կանանց վրա[283]։ Թեև աշխատուժի ծախսման այդ անկանոնությունը մի բնական կոպիտ ռեակցիա է սպանիչ աշխատանքի տաղտկալի միապաղաղության դեմ, սակայն, նա անհամեմատ ավելի մեծ չափով բխում է հենց արտադրության անարխիայից, որը, իր հերթին, դարձյալ աշխատուժի անսանձ շահագործում է ենթադրում կապիտալի կողմից։ Արդյունաբերական ցիկլի փուլերի ընդհանուր պարբերական հերթափոխությունների և շուկայի հատուկ տատանումների կողքին արտադրության ամեն մի ճյուղում ասպարեզ են գալիս հատկապես, այսպես կոչված, սեզոնը և ա՛յն մեծ պատվերների հանկարծակիությունը, որ պետք է ամենակարճ ժամանակում կատարել, ընդ որում նշանակություն չունի՝ այդ սեզոնային աշխատանքները նավագնացության համար տարվա բարենպաստ եղանակների պարբերականությամբ թե մոդայով են պայմանավորված։ Հանկարծակի պատվերներն այսքան ավելի սովորական են դառնում, որքան ավելի են տարածվում երկաթուղիներն ու հեռագիրը։ «Երկաթուղային սիստեմի տարածումն ամբողջ երկրում,— ասում է, օրինակ, Լոնդոնի մի գործարանատեր,— խիստ նպաստեց կարճաժամկետ պատվերների սովորությանը. հիմա Գլազգոյից, Մանչեստրից ու Էդինբուրգից գնորդները գալիս են 2 շաբաթը մեկ անգամ կամ մեծաքանակ գնումների համար դիմում են Սիտիի առևտրական տներին, որոնց մենք ապրանքներ ենք մատակարարում։ Փոխանակ պահեստներից գնելու, ինչպես այդ սովորություն էր առաջներում, նրանք պատվերներ են տալիս, որոնք մենք պետք է անմիջապես կատարենք։ Նախկին տարիներում մենք միշտ կարող էինք թույլ պահանջարկի ժամանակ հաջորդ սեզոնի պահանջարկը բավարարելու համար նախօրոք աշխատել, բայց հիմա ոչ ոք չի կարող գուշակել, թե այն ժամանակ ինչի պահանջարկ կլինի»[284]։

Գործարանային օրենքին դեռ չենթարկված գործարաններում ու մանուֆակտուրաներում իշխում է սարսափելի, ուժից վեր աշխատանք, պարբերաբար — այսպես կոչված՝ սեզոնների ժամանակ և անորոշ մոմենտներին — հանկարծակի պատվերների հետևանքով։ Գործարանի, մանուֆակտուրայի ու խանութի արտաքին ոլորտում, տանը կատարվող աշխատանքի ոլորտում, որ առանց այն էլ բոլորովին անկանոն է, հում նյութի և պատվերների կողմից ամբողջովին կախված է կապիտալիստի քմահաճույքից, որն այստեղ չի կաշկանդված շենքերի, մեքենաների և այլ հարմարանքների օգտագործման վերաբերյալ ոչ մի նկատառումով և ոչ մի ռիսկ չի անում, բացի հենց բանվորների կաշուց,— այդ արտաքին ոլորտում սիստեմատիկորեն աճեցվում է այսպիսով մի արդյունաբերական ռեզերվային բանակ, որը միշտ պատրաստ է կապիտալին ծառայելու, որը տարվա մի մասում նոսրանում է՝ մարդկային ուժերից վեր տաժանելի աշխատանքի հետևանքով, իսկ տարվա մյուս մասում հասցվում է բոսյակային վիճակի աշխատանքի պակասության պատճառով։ «Ձեռնարկատերերը,— ասում է «Children’s Employment Commission»-ը,— տանը կատարվող աշխատանքի սովորության դարձած անկանոնությունը շահագործում են, որպեսզի այն ժամանակ, երբ արտակարգ աշխատանքներ են հարկավոր, այդ աշխատանքը երկարաձգեն մինչև գիշերվա ժամի 11-ը, 12-ը, 2-ը կամ, ինչպես տարածված դարձվածքն է ասում, մինչև ուզած ժամը, և այդ արվում է այնպիսի շենքերում, «որտեղ միայն գարշահոտությունը բավական է, որ ձեզ ուշաթափ գետին գլորի» (the stench is enough to knock you down)։ Գուցե դուք գնաք մինչև դուռը և այն բաց անեք, բայց չեք վստահանա առաջ գնալ»[285]։ «Որքա՜ն խեղկատակ են մեր ձեռնարկատերերը,— ասում է ունկնդրված վկաներից մեկը, մի կոշկակար,— եթե նրանք կարծում են, թե պատանուն ոչ մի վնաս չի պատճառում այն, որ տարվա կես մասում նրան խոշտանգում են սպանիչ աշխատանքով, իսկ մյուս կեսում հարկադրում են համարյա բոլորովին անգործ թափառելու»[286]։

Ինչպես տեխնիկական արգելքների, այնպես էլ այդ, այսպես կոչված, «առևտրական սովորությունների» («usage which have grown with the growth of trade») մասին շահագրգռված կապիտալիստներն ասում էին և ասում են, թե դրանք արտադրության «բնական սահմաններ» են,— բամբակեղենի արդյունաբերության լորդերի սիրած գանգատը այն ժամանակաշրջանում, երբ նրանց առաջին անգամ սպառնալ սկսեց գործարանային օրենքը։ Թեև նրանց արդյունաբերությունն ամեն մի այլ արդյունաբերությունից ավելի մեծ չափով է հիմնվում համաշխարհային շուկայի, ուրեմն և նավագնացության վրա, սակայն փորձը մերկացրեց նրանց սուտը։ Այն ժամանակվանից սկսած անգլիական գործարանային տեսուչներն ամեն մի, այսպես կոչված, «առևտրական արգելքի» վերաբերվում են որպես դատարկ խուսաբանության[287]։ Իրոք, «Children’s Employment Commission»-ի հիմնավոր ու բարեխիղճ հետազոտություններն ապացուցում են, որ աշխատանքային օրվա կարգավորումը արդյունաբերության մի քանի ճյուղերում լոկ ավելի հավասարաչափ կբաշխեր ամբողջ տարվա վրա աշխատանքի այն մասսան, որն արդեն կիրառվում է այդ ճյուղերում[288], որ այդ կարգավորումը կծառայեր որպես առաջին ռացիոնալ սանձը մոդայի փոփոխական քմահաճույքների դեմ, որոնք մարդասպան են, անմիտ և ըստ էության չեն համապատասխանում խոշոր արդյունաբերության սիստեմին[289], որ օվկիանոսյան նավագնացության և ընդհանրապես հաղորդակցության միջոցների զարգացումը վերացրել է սեզոնային աշխատանքի բուն տեխնիկական հիմքը[290], որ մյուս, իբր թե վերահսկողության չենթարկվող, բոլոր պայմանները վերացվում են շենքերի ընդարձակումով, լրացուցիչ մեքենաներով, միաժամանակ զբաղված բանվորների թվի ավելացումով[291] և դրանից բխող հետադարձ ազդեցությամբ խոշոր առևտրի սիստեմի վրա[292]։ Սակայն կապիտալը, ինչպես նա հաճախակի հայտարարել է իր ներկայացուցիչների բերանով, այդպիսի հեղաշրջման հոժարում է «միայն ընդհանուր պառլամենտական ակտի ճնշման տակ»[293], որը հարկադիր օրենքով կարգավորում է աշխատանքային օրը։

9. ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ)։ ՆՐԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

Գործարանային օրենսդրությունը, հասարակության այս առաջին գիտակցական ու պլանաչափ ներգործությունն իր արտադրության պրոցեսի տարերայնորեն գոյացած կառուցվածքի վրա, ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության նույնքան անհրաժեշտ արդյունքն է, որքան բամբակեղենի մանվածքը, սելֆակտորներն ու էլեկտրական հեռագիրը։ Նախքան Անգլիայում գործարանային օրենսդրության ընդհանուր տարածման մասին խոսելը, անհրաժեշտ է համառոտակի հիշատակել այդ օրենսդրության այն մի քանի որոշումները, որոնք չեն վերաբերում աշխատանքային օրվա ժամերի թվին։

Սանիտարական կանոնները, մի կողմ թողած նրանց խմբագրության հարցը, որը հեշտացնում է նրանց շրջանցումը կապիտալիստի կողմից, չափազանց խղճուկ են և փաստորեն սահմանափակվում են պատերն սպիտակացնելու հրահանգներով և մաքրության, օդափոխության ու վտանգավոր մեքենաներից պաշտպանելու միջոցների վերաբերյալ մի քանի այլ կանոններով։ Երրորդ գրքում մենք կվերադառնանք գործարանատերերի մոլեռանդ պայքարին այն որոշման դեմ, որով նրանց վրա փոքր ծախսեր են դրվում իրենց «ձեռքերի» անդամները պաշտպանելու համար։ Այստեղ փայլուն կերպով նորից հաստատվել է ֆրիտրեդերների այն դոգման, թե անտագոնիստական շահեր ունեցող հասարակության մեջ ամեն մեկն իր սեփական օգտին հետամուտ լինելով, դրանով էլ հենց աջակցում է ընդհանուր բարիքին։ Մի օրինակ բավական կլինի։ Հայտնի է, որ քառասնական թվականների կեսերից Իռլանդիայում խիստ ընդարձակվեց վուշեղենի արդյունաբերությունը, իսկ նրա հետ միասին՝ նաև scutching mills-ը (վուշ քրքրելու գործարանները)։ 1864 թվականին այնտեղ կային մինչև 1 800 այդպիսի mill-եր։ Աշնանը և ձմռանը պարբերաբար, գլխավորապես դեռահասներն ու կանայք, հարևան մանր վարձակալների տղաները, աղջիկներն ու կանայք, մեքենաներին բոլորովին անծանոթ մարդիկ, կտրվում են դաշտային աշխատանքից, որպեսզի scutching mills գլանամեքենաների տակ վուշ դնեն։ Այստեղ տեղի ունեցող դժբախտ դեպքերն իրենց չափերով ու ինտենսիվությամբ բոլորովին իրենց նմանը չունեն մեքենաների պատմության մեջ։ Կիլդինենի (Կորկի մոտերքում) մեկ scutching mill-ին 1852-ից մինչև 1856 թվականն ընկել է մահվան 6 ու ծանր խեղումների 60 դեպք, և դրանք բոլորն էլ կարելի էր կանխել մի քանի շիլլինգ արժեցող ամենահասարակ հարմարանքների միջոցով։ Դաունպետրիկի գործարանների certifying surgeon [պաշտոնական բժիշկ] դ-ր Ուայտը 1865 թ. դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաշվետվության մեջ հայտարարում է. «Scutching mill-երի պատճառած դժբախտ դեպքերը սարսափելի բնույթ են կրում։ Շատ դեպքերում մարմնի մի քառորդը պոկվում է իրանից։ Խեղումների սովորական հետևանքներն են մահը կամ ողորմելի անօգնականությամբ ու տանջանքներով լի ապագան։ Գործարանների թվի ավելացումն այս երկրում, իհարկե, կմեծացնի այդ սարսափելի հետևանքների քանակը։ Ես համոզված եմ, որ scutching mill-երի վրա պետական պատշաճ վերահսկողությամբ կկանխվեին առողջության ու կյանքի հսկայական զոհերը»[294]։ Էլ ի՞նչը կարող էր ավելի լավ բնութագրել արտադրության կապիտալիստական եղանակը, քան այն, որ անհրաժեշտ է պետության պարտադիր օրենքով նրա վզին փաթաթել հիգիենայի ու առողջապահության ամենատարրական կանոնների պահպանումը։ «1864 թվականի գործարանային օրենքը կավագործության մեջ 200-ից ավելի արհեստանոցներ սպիտակացրեց և մաքրեց այն բանից հետո, երբ նրանք 20 տարով կամ բոլորովին հրաժարվում էին այդպիսի օպերացիաներից (ահա՜ քեզ կապիտալի «ժուժկալությունը»)։ Այս գործատներում զբաղված են 27 878 բանվոր, որոնք մինչև այժմ ցերեկվա ուժից վեր աշխատանքի, իսկ հաճախ նաև գիշերային աշխատանքի ժամանակ մի այնպիսի գարշելի օդ են շնչում, որի հետևանքով համեմատաբար անվնաս այդ զբաղմունքը շարունակ հիվանդություն ու մահ է սպառնում։ Գործարանային օրենքը ստիպել է խիստ շատացնելու օդափոխության հարմարանքները»[295]։ Գործարանային օրենքի կիրառման այս բնագավառը միաժամանակ ցայտունորեն ցույց է տալիս, որ արտադրության կապիտալիստական եղանակն իր էությամբ իսկ որոշ սահմանից այն կողմը բացառում է ամեն մի ռացիոնալ բարելավում։ Մենք մի քանի անգամ արդեն նշել ենք, որ անգլիական բժիշկները միաբերան ընդունում են, թե շնչին 500 խորանարդ ոտնաչափ օդը հազիվ բավարարող մինիմում է մշտական աշխատանքի ժամանակ։ Լա՜վ։ Եթե գործարանային օրենքն իր բոլոր հարկադրական ձեռնարկումներով անուղղակի կերպով արագացնում է մանր արհեստանոցների փոխարկումը գործարանների, ուստի և անուղղակի կերպով ձեռք է բարձրացնում մանր կապիտալիստների սեփականության իրավունքի վրա և ապահովում է խոշոր կապիտալիստների մոնոպոլիան, ապա եթե օրենքը արհեստանոցներում ամեն մի բանվորի համար օդի անհրաժեշտ քանակն ապահովեր, այդ հազարավոր մանր կապիտալիստներին մի հարվածով ուղղակի կսեփականազրկեր։ Այդ կհարվածեր արտադրության կապիտալիստական եղանակին բուն արմատից, այսինքն՝ թե՛ խոշոր ու թե՛ մանր կապիտալի ինքնաճմանը, որ կատարվում է աշխատուժի «ազատ» գնման ու սպառման միջոցով։ Ուստի և այդ 500 խորանարդ ոտնաչափ օդի հանդեպ գործարանային օրենսդրության շունչը կտրվում է։ Սանիտարական հիմնարկները, արդյունաբերության հետազոտման հանձնաժողովները, գործարանային տեսուչները նորից ու նորից կրկնում են այդ 500 խորանարդ ոտնաչափի անհրաժեշտությունը և կապիտալին դրան հարկադրելու անկարելիությունը։ Այդպիսով, նրանք փաստորեն հայտարարում են, թե աշխատանքից առաջացող թոքախտն ու թոքերի այլ հիվանդությունները կապիտալի գոյության պայմանն են[296]։

Որքան էլ ընդհանուր առմամբ ողորմելի են գործարանային օրենքի որոշումները դաստիարակության մասին,— նրանք տարրական ուսումն աշխատանքի պարտադիր պայման հայտարարեցին[297]։ Նրանց հաջողությունն առաջին անգամ ապացուցեց ուսուցումն ու մարմնամարզությունը[298] ֆիզիկական աշխատանքի հետ, հետևապես նաև ֆիզիկական աշխատանքը ուսուցման ու մարմնամարզության հետ միացնելու հնարավորությունը։ Գործարանային տեսուչները, ուսուցիչների վկայությունները լսելուց հետո, շուտով հայտնագործեցին, որ գործարանային երեխաները, թեև նրանց ուսուցմանը երկու անգամ ավելի քիչ ժամանակ է հատկացվում, քան կանոնավոր կերպով ցերեկը դպրոց հաճախող դպրոցականների ուսուցմանը, այնուամենայնիվ նույնքան, իսկ հաճախ ավելի շատ բան են անցնում։ «Գործը պարզ ձևով է բացատրվում։ Նրանք, ովքեր միայն օրվա կես մասն են դպրոցում անցկացնում, միշտ թարմ են լինում և գրեթե միշտ ընդունակ ու պատրաստ են սովորելու։ Դպրոցի հետ հերթափոխվող աշխատանքի սիստեմն այդ երկու զբաղմունքներից յուրաքանչյուրը դարձնում է մյուսից հետո հանգստանալու և թարմանալու միջոց և, հետևաբար, շատ ավելի հարմար է երեխայի համար, քան այդ երկու զբաղմունքներից մեկի անընդհատությունը։ Այն երեխան, որը վաղ առավոտվանից նստած է դպրոցում, մանավանդ շոգ եղանակին, չի կարող մրցել այն մյուսի հետ, որն ավելի կայտառ և աշխույժ գալիս է իր աշխատանքից»[299]։ Հետագա ապացույցները կարելի է գտնել Սենիորի ճառում, որ նա ասել է 1863 թվականի Էդինբուրգի սոցիոլոգական կոնգրեսում։ Նա այստեղ մատնանշում է ի միջի այլոց նաև այն, թե բարձր ու միջին դասարանների երեխաների միակողմանի անարտադրողական ու երկարատև դպրոցական օրն անօգուտ կերպով ավելացնում է ուսուցիչների աշխատանքը «և միևնույն ժամանակ երեխաներին ստիպում է ժամանակը, առողջությունն ու եռանդը ո՛չ միայն ապարդյուն, այլև բացարձակապես վնասակար կերպով վատնելու»[300]։ Ինչպես Ռոբերտ Օուենից կարելի է մանրամասն տեղեկանալ, գործարանային սիստեմից բողբոջեց ապագայի դաստիարակության սաղմը, երբ որոշ հասակից բարձր բոլոր երեխաների համար արտադրողական աշխատանքը միացվելու է դասավանդման ու մարմնամարզության հետ, ոչ միայն որպես հասարակական արտադրությունը բարձրացնելու միջոցներից մեկը, այլև իբրև միակ միջոց բազմակողմանիորեն զարգացած մարդիկ արտադրելու համար։

Մենք տեսանք, որ խոշոր արդյունաբերությունը տեխնիկապես ոչնչացնում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, որն ամբողջ մարդուն ցմահ ամրակցում էր մի որոշ մասնական օպերացիայի, ընդհակառակը, խոշոր արդյունաբերության կապիտալիստական ձևը ավելի հրեշավոր կերպով է վերարտադրում աշխատանքի այդ բաժանումը, — բուն գործարանում՝ բանվորին դարձնելով մասնական մեքենայի գիտակցությամբ օժտված կցորդը, ամեն տեղ մասամբ, մեքենաների ու մեքենայական աշխատանքի սպորադիկ կիրառումով[301], մասամբ էլ կանանց, երեխաների ու ոչ-որակյալ աշխատանք մտցնելով, որպես աշխատանքի բաժանման նոր հիմք։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման և խոշոր արդյունաբերության էության հակասությունը բռնի կերպով ճանապարհ է հարթում իրեն համար։ Նա արտահայտվում է, ի միջի այլոց, այն սարսափելի իրողությամբ, որ արդի գործարաններում ու մանուֆակտուրաներում զբաղված և ամենաքնքույշ հասակից ամենատարրական մանիպուլյացիաների գամված երեխաների հսկայական մասն ամբողջ տարիներ շահագործվում է, հնարավորություն չունենալով որևէ այնպիսի աշխատանք սովորելու, որը հետագայում նրանց պիտանի դարձներ թեկուզ հենց նույն մանուֆակտուրայի կամ գործարանի համար։ Օրինակ, անգլիական տպարաններում հին մանուֆակտուրայի ու արհեստի սիստեմին համապատասխան սովորություն կար, որ աշկերտներն ավելի թեթև աշխատանքներից անցնում էին ավելի բովանդակալից աշխատանքների։ Աշկերտները ուսման դասընթաց էին անցնում, մինչև որ դառնում էին վարժված տպագրիչներ։ Կարդալ-գրել իմանալը բոլորի համար էլ անհրաժեշտ պայման էր արհեստի ասպարեզ մտնելու համար։ Այդ բոլորը փոխվեց տպագրական մեքենայի երևան գալու հետ միասին։ Նա պահանջում է երկու տեսակ բանվորներ — մի հասակավոր բանվոր, մեքենայի վերակացու, և փոքրահասակ, սովորաբար 11—17 տարեկան տղաներ, որոնց գործը բացառապես այն է, որ մեքենայի մեջ թղթի թերթեր դնեն կամ նրանից ընդունեն տպագրված թերթը։ Նրանք, մանավանդ Լոնդոնում, այդ հոգնեցուցիչ աշխատանքով զբաղված են շաբաթվա մեջ որոշ օրեր 14, 15, 16 ժամ անընդհատ, իսկ հաճախ էլ 36 ժամ իրար հետևից՝ ընդամենը երկու ժամ ընդմիջումով ուտելու և քնելու համար[302]։ Նրանց մի հսկայական մասը կարդալ չգիտե, նրանք, որպես ընդհանուր կանոն, բոլորովին վայրենացած, աննորմալ արարածներ են։ «Նրանց իրենց գործին ընդունակ դարձնելու համար ամենևին չի պահանջվում որևէ մտավոր կրթություն. նրանք քիչ հնարավորություն ունեն հմտություն ձեռք բերելու համար և է՛լ ավելի քիչ՝ մտավոր զարգացման համար. նրանց աշխատավարձը, թեև որոշ չափով բարձր է տղաների համար, չի ավելանում այն չափով, որով նրանք մեծանում են, և նրանց ճնշող մեծամասնությունը ոչ մի շանս չունի մեքենայի վերակացուի ավելի եկամտաբեր ու ավելի պատասխանատու դիրքը գրավելու, քանի որ ամեն մի մեքենայի միայն մեկ վերակացու և հաճախ 4 պատանի է ընկնում»[303]։ Հենց որ նրանք չափազանց մեծահասակ են դառնում իրենց երեխայական աշխատանքի համար, այն է՝ դառնում են ամենաշատը 17 տարեկան, նրանց արձակում են տպարանից։ Նրանք դառնում են հանցագործության թեկնածուներ։ Նրանց որևէ այլ զբաղմունք հայթայթելու մի քանի փորձերը խորտակվել են, բախվելով նրանց տգիտությանը, կոպտությանը, ֆիզիկական ու մտավոր հետամնացությանը։

Ինչ որ ասվեց աշխատանքի մանուֆակտուրային բաժանման մասին արհեստանոցի ներսում, իր նշանակությունը պահպանում է նաև աշխատանքի բաժանման համար հասարակության ներսում։ Քանի դեռ արհեստն ու մանուֆակտուրան կազմում են հասարակական արտադրության ընդհանուր հիմքը, արտադրողի ենթարկումը արտադրության բացառապես մի որոշ ճյուղին, նրա զբաղմունքների սկզբնական բազմազանության[304] խորտակումը զարգացման անհրաժեշտ մոմենտն են։ Հիշյալ հիմքի վրա արտադրության ամեն մի առանձին ճյուղ էմպիրիկ ճանապարհով գտնում է իրեն համապատասխանող տեխնիկական կառուցվածքը, դանդաղ կատարելագործում է այն և արագ բյուրեղացնում, հենց որ ձեռք է բերված հասունության որոշ աստիճան։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք առաջ են գալիս, բացի առևտրի մատակարարած նոր աշխատանյութից, աշխատանքի գործիքի աստիճանական փոփոխությունից։ Բայց երբ արդեն էմպիրիկ կերպով գտնվել է գործիքի համապատասխան ձևը, քարանում է նաև աշխատանքի գործիքը, ինչպես այդ ցույց է տալիս նրա հաճախ հազարամյակներ տևող անցումը մեկ սերնդի ձեռքից մի ուրիշ սերնդի ձեռքը։ Բնորոշ է, որ մինչև XVIII դարը առանձին արհեստներ կոչվում էին mysteries (mystères) [գաղտնիքներ][305], որոնց խորքերը կարող էր թափանցել միայն էմպիրիկորեն և պրոֆեսիոնալ կերպով նվիրյալը։ Խոշոր արդյունաբերությունը պատռեց այն քողը, որը մարդկանցից ծածկում էր արտադրության նրանց սեփական հասարակական պրոցեսը և արտադրության տարերայնորեն առանձնացած տարբեր ճյուղերը դարձնում էր առեղծվածներ միմյանց նկատմամբ ու նույնիսկ ամեն մի ճյուղին նվիրվածի համար։ Խոշոր արդյունաբերության սկզբունքը — արտադրության ամեն մի պրոցես, վերցրած ինքնըստինքյան ու ամենից առաջ՝ առանց նկատի ունենալու մարդկային ձեռքը, տրոհել իր բաղկացուցիչ տարրերին — առաջ բերեց տեխնոլոգիայի ամբողջ արդի գիտությունը։ Արտադրության հասարակական պրոցեսի խայտաբղետ, ըստ երևույթին ներքին կապակցվածությունից զուրկ և քարացած տեսակները տարրալուծվեցին բնագիտության կիրառման գիտակցականորեն պլանաչափ, ցանկալի օգտակար էֆեկտի համաձայն սիստեմատիկորեն անդամատված բնագավառների։ Նմանապես տեխնոլոգիան հայտնագործեց շարժման այն սակավաթիվ մեծ հիմնական ձևերը, որոնցով անխախտորեն շարժվում է մարդկային մարմնի ամբողջ արտադրողական գործունեությունը, չնայած կիրառվող գործիքների ամբողջ բազմազանությանը,— ինչպես որ մեխանիկան, չնայած մեքենաների մեծագույն բարդությանը, չի խաբվում այն առթիվ, որ նրանք բոլորը տարրական մեխանիկական ուժերի մշտական կրկնությունն են։ Արդի արդյունաբերությունը արտադրության պրոցեսի գոյություն ունեցող ձևը երբեք չի դիտում ու մեկնաբանում որպես վերջնական ձև։ Այդ պատճառով նրա տեխնիկական բազիսը ռևոլյուցիոն է, այնինչ արտադրության բոլոր նախկին եղանակների բազիսը ըստ էության պահպանողական էր[306]։ Մեքենաների, քիմիական պրոցեսների ու այլ մեթոդների միջոցով նա արտադրության տեխնիկական բազիսի, իսկ դրա հետ միասին նաև բանվորների ֆունկցիաների ու աշխատանքի պրոցեսի հասարակական կոմբինացիաների մեջ շարունակ հեղաշրջումներ է առաջ բերում։ Այդպիսով, նա նույնքան անընդհատ ռևոլյուցիոնացնում է աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և կապիտալի մասսաներն ու բանվորների մասսաներն անընդհատ նետում է արտադրության մեկ ճյուղից մյուսը։ Ուստի խոշոր արդյունաբերության բնույթը պայմանավորում է աշխատանքի փոփոխությունը, ֆունկցիաների շարժումը, բանվորի բազմակողմանի շարժունությունը։ Մյուս կողմից, իր կապիտալիստական ձևով նա վերարտադրում է աշխատանքի հին բաժանումը նրա քարացած մասնագիտությունների հետ միասին։ Մենք տեսանք, թե ինչպես այս բացարձակ հակասությունը ոչնչացնում է բանվորի կենսավիճակի ամեն մի հանգստություն, կայունություն, ապահովվածություն, շարունակ սպառնում է աշխատանքի միջոցների հետ կենսամիջոցներն էլ խլել նրա ձեռքից[307] և բանվորի մասնական ֆունկցիայի հետ նրան իրեն էլ ավելորդ դարձնել. թե ինչպես այդ հակասությունը կատաղորեն արտահայտվում է բանվոր դասակարգի անընդհատ հեկատոմբների մեջ, աշխատուժերի անչափ վատնման մեջ և հասարակական անարխիայի հետ կապված ամայացումների մեջ։ Այս բացասական կողմն է։ Բայց եթե աշխատանքի փոփոխությունը հիմա իր առաջ ճանապարհ է բացում միայն որպես բնական անհաղթահարելի օրենք և բնական օրենքին հատուկ կույր ավերիչ ուժով, որն ամեն տեղ արգելքների է բախվում[308], ապա, մյուս կողմից, խոշոր արդյունաբերությունն ինքն իր կատաստրոֆներով կյանքի ու մահվան հարց է դարձնում աշխատանքի փոփոխության, ուստի և բանվորների ըստ կարելույն ավելի մեծ բազմակողմանիության ճանաչումը՝ որպես հասարակական արտադրության ընդհանուր օրենք, որի նորմալ իրականացմանը պետք է հարմարեցվեն հարաբերությունները։ Նա որպես կյանքի ու մահվան հարց դնում է այս խնդիրը.— կապիտալի կողմից կատարվող շահագործման փոփոխվող պահանջմունքների համար որպես պահեստի բանակ պահվող բանվորական թշվառ ռեզերվային բնակչության հրեշավորությունը փոխարինել մարդու բացարձակ պիտանիությամբ աշխատանքի փոփոխվող պահանջմունքների համար, մասնագործ բանվորին, հասարակական մասնական որոշ ֆունկցիայի այդ սոսկական կրողին, փոխարինել բազմակողմանիորեն զարգացած անհատով, որի համար տարբեր հասարակական ֆունկցիաները կենսագործունեության միմյանց հաջորդափոխող եղանակներ են։ Հեղաշրջման այդ պրոցեսի մոմենտներից մեկը, որը տարերայնորեն զարգացել է խոշոր արդյունաբերության հիմքի վրա, պոլիտեխնիկական ու գյուղատնտեսական դպրոցներն են մի ուրիշ մոմենտը՝ «êcoles d’enseignement professionnel»-ը [պրոֆեսիոնալ դպրոցները], որտեղ բանվորների երեխաները տեխնոլոգիայի և արտադրության տարբեր գործիքների պրակտիկ կիրառման մասին որոշ ծանոթություն են ձեռք բերում։ Եթե գործարանային օրենսդրությունը, որպես կապիտալից խլված առաջին խղճուկ զիջումը, գործարանային աշխատանքի հետ միայն տարրական ուսումն է կապում, ապա ոչ մի կասկած չի կարող լինել, որ բանվոր դասակարգի կողմից քաղաքական իշխանության անխուսափելի նվաճումը տեխնոլոգիական թե՛ թեորիական և թե՛ գործնական ուսուցման համար էլ պատշաճ տեղ կնվաճի բանվորական դպրոցներում։ Բայց ոչ մի կասկածի ենթակա չէ նաև այն, որ արտադրության կապիտալիստական ձևը և բանվորների տնտեսական այն հարաբերությունները, որոնք համապատասխանում են այդ ձևին, իսպառ հակասում են հեղաշրջման այդպիսի ֆերմենտներին ու նրանց նպատակին՝ աշխատանքի հին բաժանման ոչնչացմանը։ Սակայն արտադրության պատմական որոշ ձևի հակասությունների զարգացումը նրա քայքայման և նորի գոյացման միակ պատմական ուղին է։ «Ne sutor ultra crepidam!» [«Կոշկակա՜ր, կաղապարներդ ճանաչի՛ր»] Արհեստային իմաստության այս nec plus ultra-ն սարսափելի տխմարության փոխարկվեց այն րոպեից, երբ ժամագործ Ուատտը հնարեց շոգեմեքենան, սափրիչ Արկրայտը՝ մանամեքենան, ոսկերիչ բանվոր Ֆուլտոնը՝ շոգենավը[309]։

Քանի դեռ գործարանային օրենսդրությունը կարգավորում է աշխատանքը գործարաններում, մանուֆակտուրաներում և այլն, սկզբում այդ սոսկ մի միջամտություն է կապիտալի շահագործման իրավունքների մեջ։ Ընդհակառակը, այսպես կոչված՝ տանը կատարվող աշխատանքի ամեն մի կարգավորում[310] հենց սկզբից երևան է գալիս որպես ուղղակի ներխուժում patria potestas-ի [հոր իրավունքների] մեջ, այսինքն՝ արդի լեզվով արտահայտած՝ ծնողական իշխանության մեջ, մի քայլ, որից սաստիկ ջղաձգությամբ երկար ժամանակ ընկրկում էր անգլիական նրբանկատ պառլամենտը։ Սակայն փաստերի ուժը հարկադրեց վերջապես ընդունելու, որ խոշոր արդյունաբերությունը հին ընտանիքի տնտեսական բազիսի ու նրան համապատասխանող ընտանեկան աշխատանքի հետ խորտակում է նաև ընտանեկան հին հարաբերությունները։ Անհրաժեշտ էր հռչակել երեխաների իրավունքը։ «Դժբախտաբար,— ասված է «Children’s Employment Commission»-ի 1866 թվականի եզրափակիչ հաշվետվության մեջ,— վկաների բոլոր ցուցմունքներից պարզ երևում է, որ երկու սեռի երեխաները ոչ ոքից այն աստիճան պաշտպանվելու կարիք չունեն, որքան իրենց ծնողներից»։ Ընդհանրապես երեխաների աշխատանքի և հատկապես տանը կատարվող նրանց աշխատանքի անչափ շահագործման սիստեմը «նրանով է պահպանվում, որ ծնողներն անզուսպ կերպով ու առանց վերահսկողության օգտագործում են իրենք կամայական ու կորստաբեր իշխանությունն իրենց մատաղահաս ու քնքուշ սերնդի վրա... Ծնողները չպետք է բացարձակ իշխանություն վայելեն իրենց երեխաներին դարձնելու հասարակ մեքենաներ շաբաթական այսքան վաստակ ձեռք բերելու համար... Երեխաներն ու դեռահասներն օրենսդրության պաշտպանությունը վայելելու իրավունք ունեն ծնողական իշխանության այն չարաշահման դեմ, որը վաղաժամ քայքայում է նրանց ֆիզիկական ուժերը և նվաստացնում է նրանց բարոյական ու մտավոր էությունը[311]։ Սակայն ո՛չ թե ծնողական իշխանության չարաշահումն է ստեղծել դեռահաս աշխատուժերի ուղղակի կամ անուղղակի շահագործումը կապիտալի կողմից, այլ, ընդհակառակը, շահագործման կապիտալիստական եղանակը, վերացնելով ծնողական իշխանությանը համապատասխանող տնտեսական բազիսը, այդ իշխանությունը դարձրել է չարաշահում։ Բայց որքան էլ սարսափելի ու գարշելի է հին ընտանիքի քայքայումը կապիտալիստական սիստեմի պայմաններում, այնուամենայնիվ, խոշոր արդյունաբերությունը, վճռական դերը հատկացնելով կանանց, երկու սեռի դեռահասներին ու երեխաներին արտադրության հասարակականորեն կազմակերպված պրոցեսում տնային ոլորտից դուրս, տնտեսական հիմք է ստեղծում ընտանիքի ու երկու սեռի հարաբերությունների ավելի բարձր ձևի համար։ Հասկանալի է, որ նույնպիսի անհեթեթություն է բացարձակ համարել ընտանիքի քրիստոնեական-գերմանական, ինչպես և հին-հռոմեական կամ հին-հունական կամ արևելյան ձևը, որոնք ի միջի այլոց, իրար հետ կապակցված, զարգացման մի միասնական պատմական շարք են կազմում։ Ակներև է, որ երկու սեռի ու տարբեր տարիքի անհատներից աշխատանքային կոմբինացված անձնակազմի ստեղծումը իր տարերային բիրտ, կապիտալիստական ձևով, երբ բանվորն է արտադրության պրոցեսի համար, և ոչ թե արտադրության պրոցեսը՝ բանվորի համար,— լինելով կորստյան ու ստրկության մի ժանտախտավոր աղբյուր, համապատասխան պայմաններում, ընդհակառակը, պետք է փոխարկվի մարդկայնական զարգացման աղբյուրի»[312]։

Գործարանային օրենքը բացառապես մանագործարանների ու մանածագործարանների, մեքենայական արտադրության այդ նախագոյացումների համար հրապարակված օրենքից հասարակական ամբողջ արտադրության օրենք դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես տեսանք, բխում է խոշոր արդյունաբերության զարգացման պատմական ընթացքից, որի հետին պլանում կատարյալ ռևոլյուցիա է ապրում մանուֆակտուրայի, արհեստի և տանը կատարվող աշխատանքի ավանդական կառուցվածքը — մանուֆակտուրան շարունակ փոխարկվում է գործարանի, արհեստը՝ մանուֆակտուրայի, և, վերջապես, արհեստի ու տանը կատարվող աշխատանքի ոլորտները զարմանալիորեն կարճ ժամանակում դառնում են խղճուկ որջեր, որտեղ կապիտալիստական շահագործումն իր հրեշավոր, սանձարձակ խրախճանքներն է կատարում։ Երկու հանգամանք, վերջիվերջո, վճռական դեր են խաղում.— առաջին՝ միշտ նորից կրկնվող այն դիտողությունը, որ կապիտալը որքան դեռ հասարակական պերիֆերիայի մի քանի առանձին կետերում է ընկնում պետական վերահսկողության տակ, այնքան անսահման է իրեն վարձատրում ուրիշ կետերում[313], երկրորդ՝ հենց իրենց՝ կապիտալիստների վայնասունը կոնկուրենցիայի պայմանների հավասարության, այսինքն՝ աշխատանքի շահագործման հավասար սահմանների մասին[314]։ Այս մասին լսենք մի երկու խոր հառաչանք։ Պարոնայք Վ. Կուքսլիները (մեխերի, շղթաների և այլ իրերի գործարանատերեր Բրիստոլում) կամովին իրենց ձեռնարկության մեջ կիրառեցին աշխատանքային օրվա սահմանափակումը. «Որովհետև հին չկարգավորված սիստեմը շարունակում է գոյություն ունենալ հարևան ձեռնարկություններում, ապա իրենք այն անարդարությանն են ենթարկվում, որ իրենց դեռահաս բանվորներին որևէ այլ տեղ են գայթակղեցնում (enticed)՝ երեկոյան ժամի 6-ից հետո աշխատելու համար»։ «Այս,— ասում են նրանք բնականաբար,— մի անարդարություն է մեր նկատմամբ և կորուստ է մեզ համար, որովհետև այդպիսով սպառվում է դեռահասների ուժի մի մասը, որի օգուտը ամբողջովին մեզ պետք է պատկանի»[315]։ Պ-ն Ջ. Սիմպսոնը (թղթե տոպրակների ու տուփերի գործարանատեր Լոնդոնում) «Children’s Employment Commission»-ի անդամներին հայտարարում է. «Նա պատրաստ է գործարանային օրենքներ մտցնելու օգտին ամեն մի պետիցիայի տակ ստորագրելու։ Այժմյան վիճակում նա շարունակ իրեն միշտ անհանգիստ է զգում գիշերը («he always felt restless at night») արհեստանոցը փակելուց հետո, մտածելով, թե ուրիշները ստիպում են ավելի երկար աշխատելու և նրա պատվերները թռցնում են քթի տակից»[316]։ Ավելի խոշոր ձեռնարկատերերի նկատմամբ անարդարություն կլիներ,— ամփոփելով ասում է «Children’s Employment Commission»-ը,— նրանց գործարանները կարգավորման ենթարկելն այն ժամանակ, երբ հենց նրանց արդյունաբերության ճյուղում մանր ձեռնարկություններն աշխատանքի ժամանակի օրենսդրական ոչ մի սահմանափակման ենթակա չեն։ Կոնկուրենցիայի անհավասար պայմանների անարդարությանը, աշխատաժամերի թվի սահմանափակումը փոքր արհեստանոցների վրա չտարածելու այդ հետևանքին, ավելի խոշոր գործարանատերերի համար կավելանար նաև այն վնասը, որ դեռահասների ու կանանց աշխատանքի առաջարկը նրանցից թեքվում է դեպի գործարանային օրենքների կողմից խնայված արհեստանոցները։ Վերջապես, այդ խթան կծառայեր բազմացնելու ավելի մանր արհեստանոցների թիվը, որոնք համարյա բոլորն էլ ամենից քիչ են նպաստավոր ժողովրդի առողջության, հարմարության, դաստիարակության և նրա վիճակի ընդհանուր բարելավման համար»[317]։

«Children’s Employment Commission»-ը իր եզրափակիչ հաշվետվության մեջ առաջարկում է գործարանային օրենքը տարածել 1 400 000-ից ավելի երեխաների, դեռահասների ու կանանց վրա, որոնց մոտավորապես կեսին շահագործում են մանր արտադրությունը և տանը կատարվող աշխատանքը[318]։ «Եթե,— ասում է հանձնաժողովը,— պառլամենտը մեր առաջարկը ամբողջ ծավալով ընդունի, ապա, անկասկած, այդպիսի օրենսդրությունն ամենաբարերար ազդեցություն կգործի ո՛չ միայն դեռահասների ու թույլերի վրա, որոնց նա վերաբերում է առաջին հերթին, այլև չափահաս բանվորների հսկայական մասսայի վրա, որոնք նրա ներգործության ոլորտի մեջ կմտնեն ուղղակի (կանայք) կամ անուղղակի (տղամարդիկ) ձևով։ Օրենսդրությունը նրանց կհարկադրեր կանոնավորելու, կրճատելու աշխատաժամանակը. նա կսկսեր տնտեսել ու կուտակել ֆիզիկական ուժի այն պաշարը, որից այնքան կախված է նրանց սեփական բարեկեցությունն ու երկրի բարեկեցությունը. նա աճող սերնդին կպաշտպաներ վաղ հասակում տեղի ունեցող ծայրահեղ լարումից, որը քայքայում է նրանց օրգանիզմը և վաղաժամ զառամության է հասցնում. վերջապես, նա տարրական ուսում ստանալու հնարավորություն կտար առնվազն մինչև 13 տարեկան երեխաներին և դրանով վերջ կդներ այն աներևակայելի տգիտությանը, որն այնպես ճիշտ նկարագրված է հանձնաժողովի հաշվետվությունների մեջ, և որը կարելի է միայն ազգային ստորացման տանջալից կսկիծով ու խոր զգացումով դիտելն[319]։ Տորիական մինիստրությունը 1867 թ. փետրվարի 5-ի գահական ճառում ազդարարեց, որ նա արդյունաբերությունը հետազոտող հանձնաժողովի առաջարկ ները [Տես 319a ծանոթ.] ձևակերպել է «բիլլերի» մեջ։ Դրա համար մինիստրությանը հարկավոր եղավ քսանամյա մի նոր experimentum in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձ]։ 1840 թվականին արդեն նշանակվեց մի պառլամենտական հանձնաժողով երեխաների աշխատանքը հետազոտելու համար։ 1842 թվականի նրա հաշվետվությունը, Ն. Վ. Սենիորի ասելով, «բաց արեց կապիտալիստների ու ծնողների ագահության, եսամոլության ու դաժանության, երեխաների ու դեռահասների օրգանիզմի թշվառացման, անկման ու քայքայման մի այնպիսի ամենասարսափելի պատկեր, որ հազիվ թե երբևիցե տեսել էր աշխարհը... Կարելի էր դեռ մխիթարվել, եթե հաշվետվությունը անցյալ ժամանակի սարսափները նկարագրեր։ Բայց, դժբախտաբար, մեր առաջ դրված են տեղեկություններ այն մասին, որ այդ սարսափները շարունակվում են նույնպիսի ինտենսիվությամբ, ինչպես երբևիցե առաջներում։ Մի բրոշյուր, որ երկու տարի առաջ հրատարակեց Հարդուիկը, հայտարարում է, թե 1842 թվականի տխուր չարաշահությունները լիովին պահպանում են իրենց ուժը նաև ներկայումս (1863 թ.)... Այդ (1842 թվականի) հաշվետվությունն անուշադրության մատնված մնաց քսան տարի շարունակ, որի ընթացքում հիշյալ երեխաներին, որոնք մեծացել էին առանց ամենափոքր գաղափար ունենալու ո՛չ այն մասին, ինչ մենք բարոյականություն ենք անվանում, ո՛չ էլ դպրոցական կրթության, կրոնի, ընտանեկան բնական սիրո մասին, այդ երեխաներին թույլ տվին այժմյան սերնդի ծնողներ դառնալ»[320]։

Մինչ այդ հասարակական դրությունը փոխվեց։ Պառլամենտը չհամարձակվեց մերժել 1863 թվականի հանձնաժողովի պահանջները, ինչպես իր ժամանակին մերժել էր 1842 թվականի պահանջները։ Ուստի 1864 թվականին արդեն, երբ հանձնաժողովը հրատարակեց իր հաշվետվությունների միայն մի մասը, կավեղեն ապրանքների արդյունաբերությունը (ներառյալ բրուտությունը), պաստառների, լուցկու, փամփուշտների ու պատիճների արտադրությունը, ինչպես և թավշի խուզումը, ենթարկվեցին մինչև այդ մանածագործական արտադրության վրա իր ուժը տարածած օրենքին։ 1867 թվականի փետրվարի 5-ի գահական ճառում այն ժամանակվա տորիական կաբինետը հայտարարեց հետագա բիլլերը, որոնք հիմնված էին հանձնաժողովի եզրափակիչ առաջարկների վրա, որը 1866 թվականին արդեն ավարտել էր իր աշխատանքները։

1867 թվականի օգոստոսի 15-ին թագավորական վավերացում ստացան Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը], իսկ նույն թվականի օգոստոսի 21-ին՝ Workshops’ Regulation Act-ը [Արհեստանոցների կարգավորման օրենքը]. առաջին օրենքը կարգավորում է խոշոր, վերջինը՝ մանր ձեռնարկությունները։

Factory Acts Extension Act-ը գործարանային օրենքին է ենթարկում դոմնային հնոցները, երկաթագործարաններն ու պղնձագործարանները, ձուլարանները, մեքենաների գործարանները, մետաղեղենի արհեստանոցները, գուտապերչի, թղթի, ապակու, ծխախոտի գործարանները, այնուհետև՝ տպարաններն ու կազմատները և ընդհանրապես այդ տեսակի բոլոր արդյունաբերական արհեստանոցները, եթե այնտեղ տարվա ընթացքում առնվազն 100 օր միաժամանակ զբաղված են 50 կամ ավելի մարդ։

Այդ օրենքի ընդգրկած բնագավառների չափերի մասին պատկերացում տալու համար բերենք նրա սահմանած որոշումներից մի քանիսը.

«Արհեստ (այս օրենքի մեջ) պետք է նշանակի՝ ամեն մի ձեռքի աշխատանք, որը կատարվում է որպես պրոֆեսիա կամ զբաղմունք՝ վաճառելու նպատակով որևէ ապրանք կամ նրա մի մասը պատրաստելու, փոփոխելու, զարդարելու, նորոգելու կամ վերջնամշակման ենթարկելու համար կամ առթիվ։

«Արհեստանոց պետք է նշանակի՝ ամեն մի սենյակ կամ տեղ, ծածկված կամ բաց երկնքի տակ, որտեղ որոշ «արհեստով» զբաղված է որևէ երեխա, դեռահաս կամ կին, և որոնց նկատմամբ այդպիսի երեխայի, դեռահասի կամ կնոջ զբաղմունք տվող անձը մուտքի ու վերահսկողության իրավունք ունի։

«Զբաղված պետք է նշանակի՝ որևէ «արհեստի» մեջ աշխատող, վարձով կամ առանց վարձի, վարպետի կամ ծնողներից մեկի ձեռքի տակ, ինչպես ներքևում ավելի մանրամասն որոշված է։

«Ծնողներ պետք է նշանակի՝ հայր, մայր, խնամակալ կամ այլ անձ, որին պատկանում է որևէ... երեխայի կամ դեռահասի նկատմամբ խնամակալության կամ հսկողության իրավունքը»։

7-րդ հոդվածը, երեխաներին, դեռահասներին ու կանանց այդ օրենքի որոշումների հակառակ զբաղեցնելու համար պատիժներ սահմանող հողվածը, փողային տուգանքներ է դնում ո՛չ միայն արհեստանոցի տիրոջ վրա, ծնողներից մեկը կլինի նա թե ոչ, այլև «ծնողների և ուրիշ անձերի վրա, որոնց խնամակալության տակ է գտնվում երեխան, դեռահասը կամ կինը, կամ որոնք ուղղակի օգուտ են ստանում նրանց աշխատանքից»։

Factory Acts Extension Act-ը, որը տարածվում է խոշոր ձեռնարկությունների վրա, հիմնական գործարանային օրենքից շատ ետ է մնում բազմաթիվ խղճուկ բացառությունների և կապիտալիստների հետ արվող վախկոտ կոմպրոմիսների հետևանքով։

Workshops’ Regulation Act-ը, որն իր բոլոր մանրամասնությունների մեջ խղճուկ է, մեռած տառ մնաց քաղաքային ու տեղական իշխանությունների ձեռքում, որոնց վրա դրված էր նրա կատարումը։ Իսկ երբ պառլամենտը 1871 թվականին նրանց ազատեց այդ լիազորությունից և այն հանձնեց գործարանային տեսուչներին, որոնց վերահսկողության շրջանն այդպիսով մի հարվածով ավելացավ ավելի քան 100 000 արհեստանոցով և ամբողջ 300 աղյուսագործարանով, ապա տեսուչների անձնակազմը մեծահոգաբար ավելացվեց միայն 8 օգնականով, թեև մինչև այդ էլ չափազանց սակավաթիվ էր[321]։

Այսպիսով, 1867 թվականի անգլիական այդ օրենսդրության մեջ աչքի է ընկնում, մի կողմից, այն, որ իշխող դասակարգերի պառլամենտը հարկադրվելով անհրաժեշտ համարեց սկզբունքով ընդունելու կապիտալիստական շահագործման ծայրահեղությունների դեմ այդքան արտակարգ ու լայն միջոցառումներ, մյուս կողմից, այն կիսատպռատությունը, դժկամությունն ու mala fides [անազնվությունը], որով հետո պառլամենտը դրանք իրագործում էր պրակտիկայում։

1862 թվականին քննիչ հանձնաժողովն առաջարկեց նաև հանքարդյունաբերության նոր կարգավորում, այն արդյունաբերության, որը մնացած բոլորից նրանով է տարբերվում, որ նրա մեջ հողատերերի և արդյունաբերական կապիտալիստների շահերը ձեռք-ձեռքի տված են ընթանում։ Շահերի այդ երկու խմբի հակադրությունը նպաստեց գործարանային օրենսդրությանը, այդ հակադրության բացակայությունը բավական է՝ բացատրելու համար հանքարդյունաբերական օրենսդրության բնագավառում տեղի ունեցող ձգձգումներն ու խորամանկումները։

1840 թվականի քննիչ հանձնաժողովն այնպիսի զարհուրելի ու վրդովեցուցիչ մերկացումներ արեց և այնպիսի սկանդալ առաջացրեց ամբողջ Եվրոպայով մեկ, որ պառլամենտը պետք է իր խիղճը հանգստացներ 1842 թվականի Mining Act-ով [Հանքերի վերաբերյալ օրենքով], որը սահմանափակվեց նրանով, որ արգելեց կանանց ու 10 տարեկանից փոքր երեխաների ստորերկրյա աշխատանքը։

Այնուհետև, 1860 թվականին, հրապարակ եկավ Mines’ Inspection Act [Հանքային տեսչության օրենքը], որի համաձայն հանքարանները ենթարկվում են հատկապես դրա համար նշանակված պետական պաշտոնյաների տեսչությանը, և արգելվում է 10—12 տարեկան տղաներին աշխատանքի ընդունել, եթե նրանք դպրոցական վկայական չունեն կամ եթե որոշ թվով ժամերի ընթացքում դպրոց չեն՝ հաճախելու։ Այդ օրենքը մի բոլորովին մեռած տառ մնաց նշանակված տեսուչների ծիծաղելիորեն աննշան թվի, նրանց իրավասությունների չնչինության ու այլ պատճառներով, որոնք ավելի մանրամասն կպարզաբանվեն շարադրանքի հետագա ընթացքում։

Հանքարդյունաբերության վերաբերող նորագույն Կապույտ գրքերից մեկն է «Report from the Select Committee on Mines, together with... Evidence, 23 July 1866»։ Այդ գիրքը ստորին պալատի անդամներից կազմված այն կոմիտեի աշխատանքն է, որը լիազորված էր վկաներ հրավիրելու և լսելու. մի in folio հաստ հատոր, որի մեջ բուն «Report»-ը [հաշվետվությունը] ընդամենը 5 տող է գրավում այսպիսի բովանդակությամբ՝ կոմիտեն չի կարող ոչի՜նչ ասել, պետք է լսել է՛լ ավելի մեծ թվով վկաների։

Վկաներին հարցաքննելու եղանակը հիշեցնում է անգլիական դատարանների cross examinations-ը [խաչաձև հարցաքննությունները], երբ փաստաբանն անպատկառ, մոլորեցնող, բոլոր ուղղություններով տրվող հարցերով աշխատում է վկային շփոթեցնել և նրա խոսքերն աղավաղել։ Իսկ այստեղ փաստաբանները հենց պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի, անդամներն են, որոնց թվում՝ հանքերի տերերն ու շահագործողները, վկաները՝ հանքագործ բանվորները, մեծ մասամբ ածխահանքերից։ Ամբողջ կատակերգությունն այնքան բնորոշ է կապիտալի ոգու համար, որ չի կարելի քանի քաղվածքներ չբերել այստեղ։ Տեսությունը հեշտացնելու համար ես հետազոտման արդյունքները և այլն դասավորում եմ հատվածներով։ Հիշեցնեմ, որ հարցերն ու պարտադիր պատասխանները անգլիական Կապույտ գրքերում համարակալված են, և որ վկաները, որոնց ցուցմունքներն այստեղ մեջ են բերվում, քարածխի հանքերի բանվորներ են։

1) 10 տարեկանից սկսած փոքրահասակների աշխատանքը հանքերում։ Աշխատանքը, հանքեր գնալ ու գալն էլ հաշված, սովորաբար տևում է 14—15 ժամ, բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, առավոտյան ժամի 3-ից, 4-ից, 5-ից մինչև երեկոյան 4—5-ը (№ 6, 452, 83)։ Մեծահասակ բանվորներն աշխատում են երկու հերթի, 8-ական ժամ, բայց որպեսզի ծախքերը կրճատվեն, փոքրահասակների համար ոչ մի այդպիսի հերթափոխություն չկա (№ 80, 203, 204)։ Փոքրիկ երեխաներին օգտագործում են գլխավորապես հանքերի տարբեր բաժանմունքների դռնակները բանալու և ծածկելու համար, ավելի մեծերին՝ ավելի ծանր աշխատանքների, ածուխ փոխադրելու համար և այլն (№ 122, 739, 740)։ Ստորերկրյա աշխատանքներում երկարատև աշխատանքային օր գոյություն ունի մինչև 18—22 տարեկան հասակը, երբ կատարվում, է անցում բուն հանքափորական աշխատանքին (№ 161)։ Երեխաներին ու դեռահասներին այժմ աշխատանքով ավելի դաժանորեն են խոշտանգում, քան նախորդ որևէ այլ ժամանակաշրջանում (№ 1663—1667)։ Ածխահատները գրեթե միաձայն պահանջում են պառլամենտական այնպիսի օրենք, որը հանքերում աշխատանքն արգելեր 14 տարեկանից փոքրերի համար։ Եվ ահա այստեղ Հեսսի Վիվիենը (ինքն էլ ածխահանք շահագործող) հարց է տալիս. «Այս պահանջը ծնողների մեծ կամ փոքր չափով աղքատ լինելուց չի՞ կախված»։— Եվ հետո միստր Բրյուսը՝ «Դաժանություն չէ՞ր լինի, որ երբ հայրը մեռած է կամ հաշմանդամ դարձած և այլն, ընտանիքից խլվի եկամտի այդ աղբյուրը։ Իսկ չէ՞ որ պետք է ենթադրել, որ արգելումը ընդհանուր բնույթ կկրի... Արդյոք դուք ամե՞ն դեպքում եք ուզում մինչև 14 տարեկան երեխաների ստորերկրյա աշխատանքն արգելել»։ Պատասխան. «Ամեն դեպքում» (№ 107 մինչև 110)։ Վիվիեն. «Եթե 14 տարեկան հասակից առաջ աշխատանքն արգելվի հանքերում, ծնողները երեխաներին արդյոք չե՞ն ուղարկի գործարանները և այլն։ — Որպես ընդհանուր կանոն, ո՛չ» (№ 174)։ Բանվոր. «Դռները բանալն ու ծածկելը հեշտ բան է թվում։ Բայց այդ մի շատ տանջալից աշխատանք է։ Մի կողմ թողնելով օդի մշտական հոսանքը, երեխաները բանտարկված են, ինչպես բանտում, ինչ-որ մի մութ կարցերում»։ Բուրժուա Վիվիեն. «Արդյոք երեխան չի՞ կարող կարդալ, եթե նա մոմ ունենա։— Առաջին՝ նա պետք է մոմ գներ։ Բացի դրանից, նրան թույլ էլ չէին տա այդ բանը։ Նրան նշանակել են, որպեսզի իր գործին հետևի, նա պետք է որոշ պարտականություն կատարի։ Ես երբեք չեմ տեսել, որ հանքերում որևէ երեխա կարդա» (№ 139, 141, 143, 158, 160)։

2) Դաստիարակությունը։ Հանքագործ բանվորները պահանջում են երեխաների պարտադիր ուսման օրենք, ինչպես այդ սահմանված է գործարաններում։ Նրանք հայտարարում են, թե 1860 թվականի օրենքի այն հոդվածը, որը դպրոցական վկայականը անհրաժեշտ պայման է դարձնում 10—12 տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելու համար, բոլորովին պատրանքային է։ Կապիտալիստական քննիչների «պատժական» հարցաքննությունն այստեղ իսկապես զավեշտական է դառնում։ «Օրենքը ավելի շատ ձեռնարկուների՞ դեմ է անհրաժեշտ, թե՞ ծնողների։— Թե՛ մեկի և թե՛ մյուսի դեմ»։ (№ 115)։ «Ավելի շատ մեկի՞, թե՞ մյուսի դեմ։— Ի՞նչ պատասխանեմ ես դրան» (№ 116)։ «Արդյոք ձեռնարկատերերը ցո՞ւյց են տալիս աշխատաժամերը դպրոց հաճախելուն հարմարեցնելու որևէ ձգտում։— Երբե՛ք» (№ 137)։ «Հանքագործ բանվորները արդյոք հետո չե՞ն լրացնում իրենց կրթությունը։ — Նրանք ընդհանրապես ավելի են վատթարանում, նրանք վատ սովորություններ են ձեռք բերում, նրանք անձնատուր են լինում հարբեցողության, թղթախաղի ու նման բաների և բոլորովին ընկնում են» (№ 221)։ «Ինչո՞ւ երեխաներին չեն ուղարկում երեկոյան դպրոցները։ — Քարածխային օկրուգների մեծ մասում այդպիսի դպրոցներ բոլորովին չկան։ Իսկ գլխավորն այն է, որ երեխաներն այնքան ուժասպառ են լինում երկարատև, ուժից վեր աշխատանքից, որ նրանց աչքերը փակվում են հոգնածությունից» (№ 454)։ «Ուրեմն,— եզրակացնում է բուրժուան,-— դուք կրթության դե՞մ եք։— Ամենևի՛ն, բայց» և այլն (№ 443)։ «Արդյոք հանքատերերին ու մյուսներին 1860 թվականի օրենքը չի՞ պարտավորեցնում դպրոցական վկայականներ պահանջելու, եթե նրանք 10-ից 12 տարեկան երեխաներ են վարձում։— Օրենքը՝ այո՛, բայց ձեռնարկատերերը չեն անում այդ»։ «Ձեր կարծիքով օրենքի այդ հոդվածը մի՞շտ չէ, որ կատարվում է։ — Նա ամենևին չի կատարվում» (№ 444)։ «Արդյոք հանքագործ բանվորները շա՞տ են հետաքրքրվում ուսման հարցով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 717) «Նրանք մտահոգվա՞ծ են արդյոք այդ օրենքի կիրառումով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 718)։ «Ապա ինչո՞ւ նրանք չեն պնդում, որ օրենքը կիրառվի։— Այս կամ այն բանվորը կցանկանար էլ երեխային առանց դպրոցական վկայականի չթողնել աշխատանքի, բայց նա դրա համար նկատողության տակ կընկներ (a marked man) (№ 720)։ «Ո՞ւմ կողմից։— Իր ձեռնարկատիրոջ» (№ 721 )։ «Բայց մի՞թե դուք կարծում եք, որ ձեռնարկատերերը մարդուն կհալածեին օրենքին ենթարկվելու համար։— Ես կարծում եմ՝ նրանք այդպես կվարվեին» (№ 722)։ «Ինչո՞ւ բանվորները չեն հրաժարվում այդպիսի երեխաների աշխատանքը կիրառելուց։— Այդ նրանց ընտրությանը չի թողնված» (№ 123)։ «Դուք պահանջում եք պառլամենտի միջամտությո՞ւն։— Հանքագործ բանվորների երեխաների կրթության համար որևէ իրական բան անելու համար անհրաժեշտ է այդ կատարել պառլամենտական օրենքի միջոցով, հարկադրաբար» (№ 1634)։ «Այդ պետք է տարածվի Մեծ Բրիտանիայի բոլո՞ր բանվորների, թե՞ միայն հանքագործ բանվորների երեխաների վրա։ — Ես այստեղ եկել եմ հանքագործ բանվորների անունից խոսելու» (№ 1636)։ «Ինչո՞վ են հանքագործների երեխաները մյուսներից տարբերվում։— Նրանով, որ նրանք ընդհանուր վիճակից բացառություն են կազմում» (№ 1638)։ «Ի՞նչ տեսակետից։— Ֆիզիկական» (№ 1639)։ «Ինչո՞ւ կրթությունը կարող էր նրանց համար ավելի մեծ արժեք ներկայացնել, քան ուրիշ դասակարգերի տղաների համար։— Ես չեմ ասում թե այդ կրթությունը ավելի արժեքավոր է նրանց համար, բայց հանքերում կատարած ուժից վեր աշխատանքի պատճառով նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն ցերեկային ու կիրակնօրյա դպրոցներում սովորելու» (№ 1640)։ «Արդյոք ճիշտ չէ՞, որ այսպիսի հարցերն անհնարին է բացարձակ տեսակետով քննելը» (№ 1644)։ «Բավական թվով դպրոցներ կա՞ն օկրուգներում։ — Ո՛չ» (№ 1646)։ «Եթե պետությունը պահանջի, որ բոլոր երեխաներին դպրոց ուղարկեն, որտեղի՞ց դպրոցներ կճարվեն բոլոր երեխաների համար։ — Ես կարծում եմ, որ եթե հանգամանքները պահանջեն, դպրոցները կկազմակերպվեն» (№ 1647)։ «Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակ հանքափորների ահագին մեծամասնությունը ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ» (№ 705, 726)։

3) Կանանց աշխատանքը։ Թեև 1842 թվականից սկսած բանվորուհիներին այլևս չեն ընդունում ստորերկրյա աշխատանքների, բայց նրանք աշխատում են հանքերից դուրս՝ ածուխ և այլ բաներ բառնալու, ածխի դույլերը ջրանցքների ու երկաթուղային վագոնների մոտ կրելու, ածուխը տեսակավորելու համար և այլն։ Կանանց աշխատանքի կիրառումը խիստ ավելացել է վերջին 3—4 տարում (№ 1727)։ Բանվորուհիները մեծ մասամբ հանքագործների կանայք, աղջիկներն ու այրիներն են, 12-ից մինչև 50 ու 60 տարեկան (№ 647, 1779, 1781)։ «Ի՞նչ են մտածում հանքագործները հանքերի շուրջը կատարվող կանացի աշխատանքի մասին։— Նրանք բոլորը դեմ են այդ աշխատանքին» (№ 648)։ «Ինչո՞ւ։— Նրանք այդ համարում են կանացի սեռի համար ստորացուցիչ (№ 649)։ «Այդ կանայք հագնում են տղամարդու շորերի նման բան։ Բազմաթիվ դեպքերում դրանից չքանում է ամոթի ամեն մի զգացում։ Կանանցից ոմանք ծխում են։ Աշխատանքը նույնքան կեղտոտ է, որքան բուն հանքերում։ Նրանց մեջ կան բազմաթիվ ամուսնացած կանայք, որոնք չեն կարողանում իրենց տնային պարտականությունները կատարել» (№ 650—654, 701)։ «Արդյո՞ք կարող էին այրիներն ուրիշ որևէ՝ նույնքան եկամտաբեր աշխատանք գտնել (շաբաթական 8—10 շիլլինգ)։— Ես այդ առթիվ ոչինչ չեմ կարող ասել» (№ 709, 708)։ «Եվ սակայն դուք վստահանում եք (քա՜ր սիրտ) նրանց զրկել գոյության այդ աղբյուրից։— Անպայմա՛ն»։ (№ 710)։ «Որտեղի՞ց է առաջ գալիս այդ տրամադրությունը։— Մենք, հանքագործ բանվորներս, շատ ենք հարգում գեղեցիկ սեռին, ուստի չենք կարող տեսնել, թե ինչպես նա դատապարտված է ածխահանքերում աշխատելու... Այդ աշխատանքը մեծ մասամբ շատ ծանր է։ Այդ աղջիկներից շատերն օրական բարձրացնում են մոտավորապես 10 տոննա» (№ 1715, 1717)։ «Արդյոք դուք կարծո՞ւմ եք, որ հանքերում զբաղված բանվորուհիներն ավելի անբարոյական են, քան գործարաններում զբաղվածները։— Փչացածների տոկոսն ավելի մեծ է, քան գործարանային աղջիկների շրջանում» (№ 1732)։ «Բայց դուք գործարաններում տիրող բարոյականության վիճակո՞վ էլ գոհ չեք։ — Ո՛չ» (№ 1733)։ «Ուրեմն դուք ուզում եք գործարաններո՞ւմ էլ կանանց աշխատանքն արգելել։— Ո՛չ, ես այդ չեմ ուզում» (№ 1734)։ «Ինչո՞ւ ոչ։— Գործարանային աշխատանքը իգական սեռի համար ավելի պատշաճ է ու ավելի հարմար» (№ 1735)։ «Սակայն նա վնասակար է նրանց բարոյականության համար, այնպես չէ՞։— Ո՛չ, ամենևի՛ն ոչ այնքան, որքան հանքերում։ Բացի դրանից, ես խոսում եմ ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական ու սոցիալական նկատառումներով։ Աղջիկների սոցիալական անկումը սարսափելի է, ծայրահեղ աստիճանի։ Երբ այդ աղջիկները հանքագործ բանվորների կին են դառնում, տղամարդիկ խորապես տառապում են այդ անկումից, որը նրանց տնից քշում է դեպի հարբեցողություն» (№ 1736)։ «Բայց նույնը չէ՞ր կարելի ասել նաև երկաթագործարաններում զբաղված կանանց մասին։— Ես չեմ կարող արտադրության մյուս ճյուղերի մասին խոսել» (№ 1740)։ «Բայց էլ ի՞նչ տարբերություն կա երկաթագործարաններում ու հանքերում աշխատող կանանց միջև։— Ես չեմ զբաղվել այդ հարցով» (№ 1740)։ «Կարո՞ղ եք դուք որևէ տարբերություն գտնել այդ երկու կատեգորիաների միջև։— Ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել լիակատար վստահությամբ, բայց տնից տուն անցնելով, ծանոթացել եմ մեր շրջանում տիրող իրերի խայտառակ դրությանը» (№ 1741)։ «Արդյոք դուք բուռն ձգտում չունե՞ք կանանց աշխատանքը ոչնչացնելու ամեն տեղ, որտեղ այն նվաստացուցիչ ազդեցություն է ունենում։— Այո... Երեխաներն իրենց լավագույն զգացմունքները միայն մայրական դաստիարակությունից են ստանում» (№ 1750)։ «Բայց չէ՞ որ այդ վերաբերում է նաև կանանց հողագործական աշխատանքին։— Այդ աշխատանքը շարունակվում է տարվա միայն երկու եղանակներին, իսկ մեզ մոտ նրանք աշխատում են բոլոր չորս եղանակներին» (№ 1751)։ «Նրանք հաճախ աշխատում են ցերեկն ու գիշերը, մինչև ոսկորները թրջված, նրանց օրգանիզմը թուլանում է, նրանց առողջությունը քայքայվում է»։ «Դուք հարցը (կանանց աշխատանքի հարցը) չե՞ք ուսումնասիրել ընդհանրապես:— Ես դիտել եմ շուրջս և կարող եմ այնքանը միայն ասել, որ ոչ մի տեղ չեմ գտել հանքերում կանանց կատարած աշխատանքի նման որևէ բան։ Այդ տղամարդկանց աշխատանք է և այն էլ ուժեղ տղամարդկանց» (№ 1753, 1793, 1794)։ «Հանքագործ բանվորներից լավագույնները, որոնք ուզում են բարձրանալ ու լուսավորվել, իրենց կանանց մեջ ոչ մի նեցուկ չեն գտնում, այլ, ընդհակառակը, նրանց պատճառով դեպի անկում են դիմում» (№ 1808)։ Այն բանից հետո, երբ բուրժուաները թարս ու շիտակ հարցաքննեցին, վերջապես երևան եկավ այրիների, աղքատ ընտանիքների և մյուսների նկատմամբ նրանց «կարեկցության» գաղտնիքը։ «Հանքատերը գլխավոր հսկողությունը հանձնում է հայտնի ջենտլմեններին, վերջինները հավանության արժանանալու համար այնպիսի քաղաքականություն են բանեցնում, որ ամեն ինչ աշխատում են ըստ կարելույն տնտեսման հողի վրա դնել, և բանվորուհի աղջիկներն օրական 1-ից մինչև 1 շիլլինգ 6 պենս են ստանում այն աշխատանքի համար, որի համար տղամարդուն պետք է վճարեին 2 շիլլինգ 6 պենս (№ 1816)։

4) Դիակները զննող երդվյալներ։ «Coroner’s inquests»-ի [դիակները զննելիս երդվյալների հետաքննությունների] առթիվ ձեր շրջաններում բանվորները գո՞հ են դատական պրակտիկայից, երբ դժբախտ դեպքեր են պատահում։— Ո՛չ, նրանք գոհ չեն» (№ 360)։ «Ինչո՞ւ ոչ։— Հատկապես այն պատճառով, որ երդվյալներ են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք բացարձակապես ոչինչ չեն հասկանում հանքից։ Բանվորներին երբեք մասնակից չեն դարձնում, բացի վկա կանչելուց։ Ընդհանրապես հրավիրում են հարևան խանութպաններին, որոնք գտնվում են հանքատերերի, այսինքն՝ իրենց գնորդների ազդեցության տակ և վկաների նույնիսկ տեխնիկական արտահայտությունները չեն հասկանում։ Մենք պահանջում ենք, որ հանքագործները կազմեն երդվյալների մի մասը։ Ընդհանրապես դատավճիռները հակասում են վկաների ցուցմունքներին» (№ 361, 364, 366, 368, 371, 375)։ «Արդյոք երդվյալները շպե՞տք է անաչառ լինեն։— Այո՛»։ «Իսկ բանվորներն անաչառ կլինե՞ն։ — Ես ոչ մի հիմք չեմ տեսնում, թե ինչու նրանք պետք է անաչառ չլինեն։ Նրանք, համենայն դեպս, ավելի իրազեկ են»։ «Բայց նրանք հակված չե՞ն լինի անարդար խիստ դատավճիռներ հանելու բանվորների օգտին։— Ո՛չ, ես այդ չեմ կարծում» (№ 378, 379, 380)։

5) Կեղծ չափ ու կշիռ և այլն։ Բանվորները պահանջում են շաբաթական վճարում երկշաբաթյա վճարման փոխարեն, կշռով և ոչ թե դույլերի տարողությամբ չափում, պաշտպանություն սխալ կշիռք գործածելու դեմ և այլն (№ 1071)։ «Եթե դույլերը խաբեբայորեն մեծացվում են, չէ՞ որ բանվորը կարող է, 14 օր առաջ տեղեկացնելով, թողնել հանքը։— Բայց եթե նա մի ուրիշ տեղ ընդունվի, այնտեղ էլ նա նույնը կգտնի» (№ 1071)։ «Բայց նա կարո՞ղ է այնուամենայնիվ թողնել այն տեղը, որտեղ անարդարություն է կատարված։— Ամեն տեղ նույնն է իշխում» (№ 1072)։ «Բայց բանվորը կարո՞ղ է միշտ իր տեղը թողնել, 14 օր առաջ տեղեկացնելով։— Այո» (№ 1073)։ Եվ վերջացա՜վ։

6) Հանքային տեսչություն։ Բանվորները միայն գազերի պայթյունից առաջացող դժբախտ դեպքերից չեն տուժում։ «Մենք նույնքան շատ առիթ ունենք գանգատվելու ածխահանքերի վատ օդափոխությունից, որի պատճառով բանվորները հազիվ են կարողանում շնչել այնտեղ. դրա հետևանքով նրանք կորցնում են որևէ աշխատանք կատարելու ընդունակությունը։ Այսպես, օրինակ, հենց հիմա հանքի այն մասում, որտեղ ես աշխատում եմ, գարշելի օդը շաբաթներով անկողին է նետել շատ բանվորների։ Գլխավոր անցքերը մեծ մասամբ բավական օդառատ են, բայց օդը քիչ է հենց այն տեղերում, որտեղ մենք աշխատում ենք։ Եթե բանվորը տեսչին գանգատ ուղարկի օդափոխության համար, նա կարձակվի և կդառնա «նկատողության տակ ընկած» մարդ, որն ուրիշ որևէ տեղ ոչ մի աշխատանք չի գտնի։ 1860 թվականի Mining Inspecting Act-ը [Հանքային տեսչության օրենքը] մի հասարակ թղթի կտոր է։ Տեսուչը — իսկ նրանց թիվը չափազանց քիչ է — ձևական այցելություն է անում գուցե 7 տարին մի անգամ։ Մեր տեսուչը մի բոլորովին անաշխատունակ, յոթանասնամյա ծերունի է, որին 130-ից ավելի ածխահանք է ենթարկվում։ Բացի մեծ թվով տեսուչներից, մեզ հարկավոր են ենթատեսուչներ» (№ 234 և հաջ.)։ «Այդ դեպքում կառավարությունը պետք է տեսուչների մի այնպիսի բանա՞կ պահի, որ նրանք կարողանան իրենք, առանց բանվորների ցուցումների, կատարել այն բոլորը, ինչ որ դուք եք պահանջում։— Այդ անկարելի է, բայց նրանք ցուցում ստանալու համար պետք է հենց հանքերը գան» 280, 277)։ «Դուք չե՞ք կարծում, թե հետևանքն այն կլիներ, որ օդափոխության և այլ բաների համար պատասխանատվությունը (!) հանքատերերի վրայից կբարդվեր կառավարական պաշտոնյաների վրա։— Ամենևի՛ն ոչ. նրանց գործը պետք է այն լինի, որ ստիպեն արդեն գոյություն ունեցող օրենքները կատարելու» (№ 285)։ «Ենթատեսուչների մասին խոսելով, արդյոք դուք նկատի չունե՞ք ավելի քիչ ռոճիկ ստացող ու ավելի ցածրորակ մարդկանց, քան այժմյան տեսուչներն են։ — Ես ամենևին կողմնակից չեմ որակն իջեցնելու, եթե դուք ավելի լավերը կտաք (№ 294)։ «Դուք մեծ թվով տեսուչնե՞ր եք ուզում, թե՞ տեսուչների համեմատությամբ ավելի ցածր դասի մարդկանց։— Մենք կարիք ունենք այնպիսի մարդկանց, որոնք անձամբ լինեին հանքերում և չդողային իրենց կաշուց» (№ 295)։ «Եթե վատթարացած տեսակի տեսուչների վերաբերյալ ձեր թանկությունը կատարվի, արդյոք նրանց հմտության պակասությունը վտանգներ առաջ չի՞ բերի։— Ո՛չ. կառավարության գործն է համապատասխան մարդիկ նշանակել» (№ 297)։ Հարցաքննության այդ եղանակը, վերջապես, հետաքննության հանձնաժողովի նախագահին էլ չափազանց անհեթեթ թվաց։ «Դուք ուզում եք,— միջամտում է նա,— գործնական մարդիկ, որոնք իրենք զննեն հանքերը և զեկուցեն տեսչին, որը այնուհետև կարող է իր ավելի բարձր գիտելիքներն օգտագործել» (№ 298, 299)։ «Այդ բոլոր հին հանքերի օդափոխությունը չափազանց շատ ծախսեր չի՞ պահանջի։— Այո՛, ծախսերը, հավանորեն, կաճեն, բայց մարդկանց կյանքը պաշտպանված կլինի» (№ 531)։ Մի հանքագործ բողոքում է 1860 թվականի օրենքի 17-րդ հոդվածի դեմ. «Ներկայումս, եթե հանքային տեսուչը հանքի որևէ մասը գտնում է այնպիսի վիճակում, որ այնտեղ աշխատելը հնարավոր չէ, նա պետք է այդ մասին հաղորդի հանքատիրոջը և ներքին գործերի մինիստրին։ Դրանից հետո հանքատիրոջը մտածելու համար 20 օր ժամանակ է տրվում, այդ 20 օրից հետո նա կարող է հրաժարվել ամեն մի փոփոխությունից։ Եթե նա այդպես էլ հենց անում է, ապա պետք է գրի ներքին գործերի մինիստրին և առաջարկի 5 հանքային ինժեներ, որոնցից մինիստրը պետք է նշանակի միջնորդ դատավորներ։ Մենք պնդում ենք, որ այդ դեպքում հանքատերը փաստորեն դատավորներ է նշանակում իր սեփական գործի համար» (№ 581)։ Հարցաքննություն կատարող բուրժուան, որ ինքը՝ հանքատերն է. «Այդ զուտ հայեցողական առարկության է» (№ 586)։ «Հետևապես, դուք շա՞տ ցածր կարծիք ունեք հանքային ինժեներների ազնվության մասին։— Ես ասում եմ, որ այդ շատ անկանոն ու անարդարացի բան է» (№ 588)։ «Արդյոք հանքային ինժեներները չե՞ն գրավում մի տեսակ պաշտոնական այնպիսի դիրք, որ նրանց վճիռները բարձր են կողմնապահությունից, որից դուք երկյուղ եք կրում։ — Ես հրաժարվում եմ այդ մարդկանց անձնական բնավորությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Ես համոզված եմ, որ նրանք շատ դեպքերում խիստ կողմնապահորեն են վարվում և որ այնտեղ, որտեղ մարդկանց կյանքի հարցն է դրվում, նրանց պետք է զրկել այդ իշխանությունից» (№ 589)։ Նույն բուրժուան անպատկառություն ունի հարցնելու. «Դուք չե՞ք ընդունում, որ պայթումներից հանքատերերն էլ են վնասներ կրում»։ Վերջապես. «Դուք, բանվորներդ, չե՞ք կարող ինքներդ պաշտպանել ձեր շահերը՝ առանց պետության օգնությանը դիմելու։— Ո՛չ» (№ 1042)։ 1865 թվականին Մեծ Բրիտանիայում կային 3 217 ածխահանք և 12 տեսուչ։ Յորկշիրի մի հանքատեր հենց ինքը հաշվում է («Times» 1867 թ. հունվարի 26), որ տեսուչները, մի կողմ թողած նրանց այն զուտ բյուրոկրատական պարտականությունները, որոնք կլանում են նրանց ամբողջ ժամանակը, ամեն մի հանք այցելել կարող են 10 տարին մեկ անգամ միայն։ Զարմանալի չէ, որ վերջին տարիներում (մանավանդ 1866 և 1867 թվականներին) աղետների թիվն ու չափերը խիստ ավելացել են (երբեմն զոհերի թիվը 200—300 բանվոր է կազմում)։ Սրանք են կապիտալիստական «ազատ» արտադրության հրապույրները։

Համենայն դեպս, 1872 թվականի օրենքը, որքան էլ պակասավոր լինի, առաջին օրենքն է, որը կարգավորում է հանքերում զբաղված երեխաների աշխատաժամերի թիվը և, այսպես կոչված, դժբախտ դեպքերի պատասխանատվությունը որոշ չափով դնում է շահագործողների ու հանքատերերի վրա։

Հողագործության մեջ երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը հետազոտող 1867 թվականի թագավորական հանձնաժողովը մի քանի շատ կարևոր հաշվետվություններ է հրապարակել։ Մի քանի փորձեր են արվել գործարանային օրենսդրության սկզբունքները թեկուզ փոխակերպված ձևով կիրառելու հողագործության վերաբերմամբ, բայց դրանք բոլորն էլ մինչև հիմա ամբողջապես ձախողվել են։ Բայց մի բան ես պետք է այստեղ նշեմ՝ այդ սկզբունքների ընդհանուր կիրառման անհաղթահարելի տենդենցի գոյությունը։

Եթե, մի կողմից, գործարանային օրենսդրության՝ որպես բանվոր դասակարգի ֆիզիկական ու հոգևոր պաշտպանության միջոցի ընդհանուր տարածումն անխուսափելի է դարձել, ապա նա, մյուս կողմից, ինչպես արդեն վերը նշեցինք, ընդհանրացնում և արագացնում է գաճաճային մասշտաբով վարվող մանրատված աշխատանքային պրոցեսների փոխարկումը խոշոր, հասարակական մասշտաբով վարվող կոմբինացված աշխատանքային պրոցեսների, այսինքն ընդհանրացնում և արագացնում է կապիտալի համակենտրոնացումը և գործարանային ռեժիմի միահեծանությունը։ Նա խորտակում է հինավուրց ու անցումային այն բոլոր ձևերը, որոնց հետևում դեռ մասամբ թաքնվում է կապիտալի տիրապետությունը, և դրանք փոխարինում կապիտալի ուղղակի, անսքող տիրապետությամբ։ Այդպիսով, նա ընդհանուր բնույթ է հաղորդում նաև այդ տիրապետության դեմ մղվող ուղղակի պայքարին։ Առանձին արհեստանոցներին հարկադրելով միօրինակության, կանոնավորության, կարգ ու կանոնի և տնտեսման, նա միաժամանակ այն հզոր զարկի միջոցով, որ աշխատանքային օրվա սահմանափակումն ու կարգավորումը տալիս են տեխնիկային, ուժեղացնում է ամբողջ կապիտալիստական արտադրության անարխիան ու կատաստրոֆները, ավելացնում է աշխատանքի ինտենսիվությունն ու մեքենայի կոնկուրենցիան բանվորի հետ։ Մանր արտադրության ու տանը կատարվող աշխատանքի ոլորտների հետ միասին նա ոչնչացնում է «ավելորդ» բանվորների վերջին ապաստարանները և, հետևապես, հասարակական ամբողջ մեխանիզմի մինչև այդ ժամանակ գոյություն ունեցող ապահովիչ կափույրը։ Արտադրության պրոցեսի նյութական պայմանների ու հասարակական կոմբինացիայի հետ նա հասունացնում է նրա կապիտալիստական ձևի հակասություններն ու անտագոնիզմները, հետևապես, միաժամանակ նաև նոր հասարակության գոյացման տարրերը և հին հասարակության հեղաշրջման մոմենտները[322]։

10. ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Այն ռևոլյուցիան, որ խոշոր արդյունաբերությունն առաջ է բերում հողագործության մեջ և հողագործական արտադրության ագենտների հասարակական հարաբերությունների մեջ, կարող է շարադրվել միայն հետագայում։ Այստեղ բավական է, կանխելով հետագա շարադրանքը, մատնանշել այդ ռևոլյուցիայի մի քանի հետևանքները։ Եթե մեքենաների գործածությունը հողագործության մեջ մեծ մասամբ զերծ է այն ֆիզիկական վնասակար հետևանքներից, որ նա հասցնում է գործարանային բանվորին[323], ապա դրա փոխարեն այստեղ նա գործում է է՛լ ավելի ինտենսիվորեն և, դիմադրության չհանդիպելով, ազդում է բանվորների «ավելորդ» դառնալու վրա, ինչպես որ հետո մենք ավելի մանրամասն ցույց կտանք։ Քեմբրիջ ու Սաֆֆոլկ կոմսություններում, օրինակ, մշակվող հողի տարածությունը վերջին քսան տարում խիստ ավելացել է, այնինչ գյուղական բնակչությունը նույն ժամանակաշրջանում պակասել է ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում հողագործական մեքենաներն առայժմ միայն պոտենցիալ բանվորներին են փոխարինում, այսինքն՝ նրանք արտադրողին հնարավորություն են տալիս ավելի մեծ տարածություն մշակելու, բայց դուրս չեն քշում արդեն զբաղված բանվորներին։ Անգլիայում և Ուելսում հողագործական մեքենաների արտադրությանը մասնակցող անձերի թիվը 1861 թվականին կազմում էր 1 034, մինչդեռ շոգեմեքենաներով ու աշխատամեքենաներով աշխատող հողագործական բանվորների թիվը ընդամենը միայն 1 205 էր։

Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը[324]։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտադրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը[325]։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։


  1. Օրական միջին աշխատավարձի արժեքը որոշվում է նրանով, ինչ որ բանվորին հարկավոր է «ապրելու, աշխատելու և բազմանալու համար» (William Petty: «Political Anatomy of Ireland», 1672, էջ 64)։ «Աշխատանքի գինը միշտ կազմվում է գոյության անհրաժեշտ միջոցների գներից»։ Բանվորը համապատասխան վարձը չի ստանում, «եթե... բանվորի ստացած վաստակը նրան հնարավորություն չի տալիս իր՝ որպես բանվորի ցածր կոչմանն ու դիրքին համապատասխան այնպիսի ընտանիք պահելու, որը հաճախ նրանցից շատերին է վիճակվում» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 15)։ «Հասարակ բանվորը, որը ոչինչ չունի, բացի ձեռքերից ու արհեստ իմանալուց, լոկ այնքան է ստանում, որքանով նրան հաջողվում է իր աշխատանքը վաճառել ուրիշներին... Աշխատանքի բոլոր ճյուղերում պետք է տեղի ունենա և իսկապես տեղի է ունենում այն իրողությունը, որ բանվորի վաստակը սահմանափակվում է նրանով, ինչ որ նրան անպայման անհրաժեշտ է իր գոյությունը պահպանելու համար» (Turgot: «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses». Oeuvres, հրատ Daire, հ. I, էջ 10)։ «Անհրաժեշտ կենսամիջոցների գինն աշխատանքի արտադրության արժեքն է իրապես» (Malthus: «Inquiry into the Nature and Progress of Rent and the Principles by which it is regulated» 1815, էջ 48, ծանոթագրություն)։
  2. «Երբ կատարելագործվում են արհեստները, հարցը հանգում է նոր մեթոդներ գտնելուն, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը կարող է կատարվել ավելի քիչ թվով մարդկանցով կամ (որ միևնույն բանն է) ավելի կարճ ժամանակում, քան առաջ» (Galiani: «Della Moneta», հ. III, Custodi-ի «Scrittori Classici Italiani di Economia Politica», Parte Moderna, Milano 1803, էջ 158, 159։ «Արտադրության ծախքերի տնտեսումն այլ բան չի կարող լինել, քան եթե արտադրելու վրա գործադրվող աշխատանքի քանակի տնտեսում» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 22)։
  3. «Երբ գործարանատերը, մեքենաները կաւոարելագործելով, կրկնապատկում է իր ստացած արդյունքի քանակը... նա շահում է (վերջիվերջո) լոկ այն չափով, որչափով դրա շնորհիվ հնարավորություն է ստանում բանվորին ավելի էժան հագցնելու... որչափով, հետևապես, այժմ ամբողջ արդյունքի ավելի փոքր մասն է բաժին ընկնում բանվորին» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 168, 169)։
    3a «Մարդու ստացած շահույթը կախված է ո՛չ թե այն բանից, որ նա իշխում է ուրիշ մարդկանց աշխատանքի արդյունքի վրա, այլ այն բանից, որ նա իշխում է հենց այդ աշխատանքի վրա։ Եթե նա կարող է իր արդյունքներն, ավելի բարձր գնով վաճառել, այն ժամանակ, երբ նրա բանվորների աշխատավարձն անփոփոխ է մնում, նա, անշուշտ, օգուտ կստանա... Այս դեպքում նրա արտադրածի ավելի փոքր մասը բավական է այդ աշխատանքը շարժման մեջ դնելու համար, և, հետևաբար, ավելի մեծ մասը մնում է նրա օգտին» («Outlines of Political Economy». London 1832, էջ 49, 50)։
  4. «Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նման մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։
  5. «Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։
  6. Quesnay: «Dialogues sur le Commerce et sur les Travaux des Artisans»,. «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 188, 189։
  7. «Այդ սպեկուլյանտներն են, որոնք այդպես տնտեսում են բանվորների աշխատանքի հաշվին, երբ պետք է այդ աշխատանքի վարձը վճարեն» (J. N. Bidaut: «Du Monopole qui s’éfablit dans les Arts industriels et le Commerce». Paris 1828, էջ 13)։ «Ձեռնարկատերը միշտ ջանք կգործադրի, որպեսզի տնտեսի ժամանակն ու աշխատանքը» (Dugald Stewart: Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, հ. VIII, «Lectures on Political Economy», էջ 318)։ «Նրանց (կապիտալիստների) շահը պահանջում է, որ իրենց կիրառած բանվորների արտադրողական ուժը, որքան կարելի է, մեծ լինի։ Այդ պատճառով նրանց ուշադրությունը ուղղված է, և այն էլ համարյա բացառապես, հենց այդ ուժը մեծացնելուն» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, Lecture III [էջ 39])։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]
  8. «Անվիճելի է, որ մեծ տարբերություն կա տարբեր մարդկանց աշխատանքի արժեքի միջև, նայած նրանց ուժի, հմտության ու բարեխղճության տարբերություններին։ Բայց ես, իմ մանրազնին դիտողությունների վրա հիմնված, միանգամայն վստահ եմ, որ առաջին պատահած հինգ մարդը, կտան միասին աշխատանքի այնպիսի քանակություն, որ հավասար է իմ մատնանշած տարիքն ունեցող ամեն մի ուրիշ հինգ մարդու աշխատանքին. այդ նշանակում է, թե այդ հնգյակից մեկը կունենա լավ աշխատողի բոլոր հատկությունները, մյուսը վատ աշխատող կլինի, մնացած երեքը՝ միջակ, որոնք կմոտենան մերթ առաջինին, մերթ երկրորդին։ Այսպիսով, արդեն մի այնպիսի խմբում, ինչպես հինգ մարդը, դուք կգտնեք լրիվ կոմպլեկտն այն բոլորի, որ ընդհանրապես կարող է տալ հինգ մարդը» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity». London 1800, էջ 15, 16), Հմմտ., բացի դրանից, Քետլեի կարծիքը միջին անհատի մասին։
  9. Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ հաղորդում է իր այն հայտնագործության մասին, թե պրոֆեսորի կնոջ համար 2 օր աշխատող կարուհին ավելի շատ աշխատանք է տալիս, քան երկու կարուհին, որոնք մեկ օր միասին աշխատում են պրոֆեսորի կնոջ համար։ Պարոն պրոֆեսորը պետք է ըմբռներ, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը չեն դիտում մանկանոցում, այնպիսի իրադրության մեջ, որտեղ բացակայում է գլխավոր գործող անձը՝ կապիտալիստը։ [Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 88—89)։
  10. «Concours des forces» [«ուժերի միացում»] (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 80)։
  11. «Կան բազմաթիվ օպերացիաներ, որոնք այնքան պարզ են, որ դրանք չի կարելի բաժանել ենթամասերի, Բայց որոնք կարող են կատարվել միայն բազմաթիվ աշխատող ձեռքերի կոոպերացումով։ Այսպես է, օրինակ, մեծ գերանը սայլի վրա բարձրացնելը... և, ընդհանրապես, ամեն մի գործ, որ կարող են կատարել միայն մեծ քանակությամբ ձեռքեր, որոնք միաժամանակ իրար օգնում են միևնույն օպերացիայում» (E. G. Wakefield: «A view of the Art of Colonization». London 1849, էջ 168)։
    11a «Եթե մի մարդը բոլորովին չի կարող, իսկ 10 մարդը իրենց բոլոր ուժերի մեծագույն լարումով միայն կարող են մի տոննանոց ծանրությունը բարձրացնել, ապա հարյուր մարդն այդ կանեն՝ ամեն մեկը միայն մի մատը գործի դնելով» (John Bellers: «Proposals for Raising a College of Industry», London 1696, էջ 21)։
  12. «Այս է նմանապես (այսինքն՝ այն, երբ մեկ ֆերմեր նույն քանակությամբ բանվորներ է բանեցնում 300 ակրի վրա, որը 10 մանր ֆերմերներ բանեցնում են յուրաքանչյուրը 30 ակրի վրա) կազմում նաև համատեղ գործող զգալի թվով աշխատողների առավելությունը, որը դժվարությամբ են ըմբռնում գործին պրակտիկորեն անծանոթ մարդիկ. իսկապես, ո՜վ կսկսի հերքել, թե 1-ը հարաբերում է 4-ին այնպես, ինչպես 3-ը հարաբերում է 12-ին. սակայն պրակտիկայում այս դրույթը ճիշտ չէ. հնձի ու միքանի այլ շտապ աշխատանքների ժամանակ գործն ավելի լավ ու ավելի հաջող է ընթանում, եթե մեծ թվով ձեռքեր համախմբվում են մի տեղ. այսպես, օրինակ, 2 սայլապան, 2 բարձող, 2 խրձատու և 2 հավաքող ու միքանի մարդ դեզերի վրա կամ կալում կրկնապատիկ ավելի շատ բան կանեն, քան նույն քանակով աշխատող ձեռքերը, որոնք փոքրիկ խմբերով ցրված են առանձին ֆերմաներում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms. By a Farmer». London 1773, էջ 7, 8)։
  13. Արիստոտելյան սահմանումը, իսկապես ասած, պնդում է, թե մարդն իր բնությամբ իսկ քաղաքային ռեսպուբլիկայի քաղաքացի է։ Կլասիկ հնադարի համար այդ նույնքան բնորոշ է, որքան յանկիների դարի համար Ֆրանկլինի այն սահմանումը, թե մարդը գործիքների ստեղծող է։
  14. «Բացի դրանից, պետք է նկատել, որ աշխատանքի այդպիսի մասնակի բաժանում կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր բանվորներն զբաղված են միևնույն աշխատանքով։ Օրինակ, որմնադիրները, որոնք աղյուսները ձեռքից ձեռք տալով բարձրացնում են բարձր լաստամածի վրա, բոլորն էլ միևնույն աշխատանքն են կատարում, և, այնուամենայնիվ, նրանց միջև աշխատանքի որոշ բաժանում գոյություն ունի — նրանցից յուրաքանչյուրը աղյուսը փոխանցում է որոշ տարածության վրա, և բոլորը միասին շատ ավելի արագ են աղյուսը տեղ հասցնում, քան այդ տեղի կունենար, եթե նրանցից ամեն մեկն իրեն համար ինքնուրույն կերպով աղյուսները փոխադրեր բարձր լաստամածի վրա» (F. Skarbek: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 97, 98)։
  15. «Եթե պահանջվում է բարդ աշխատանք կատարել, տարբեր օպերացիաները պետք է միաժամանակ կատարվեն։ Մեկը մի բան է անում, մի ուրիշը՝ մի այլ բան, և բոլորը միասին նպաստում են հասնելու այնպիսի հետևանքի, որն ամենևին չէր կարող մի մարդու ջանքերով իրագործվել։ Մեկը թիավարում է այն ժամանակ, երբ մի ուրիշը ղեկն է պահում, երրորդն ուռկանն է նետում կամ եռաժանիով խփում է ձկներին, և ձկան որսը տալիս է մի հետևանք, որը հնարավոր չէր լինի առանց ջանքերի այդպիսի միացման» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1862, էջ 78)։
  16. «Նրանց (հողագործական աշխատանքների) կատարումը վճռական րոպեին հսկայական նշանակություն ունի» («An Inquiry into the Connection between the present Price, etc.», էջ 7)։ «Հողագործության մեջ չկա ավելի կարևոր գործոն, քան ժամանակի գործոնը» (Liebig: «Ueber Theorie und Praxis in der Landwirtschaft». 1856, էջ 23)։
  17. Հետագա չարիքը մի այնպիսի բնույթ է կրում, որ հազիվ թե որևէ մեկը կարող լիներ այն հնարավոր համարել մի երկրում, որն ավելի շատ է աշխատանք արտահանում, քան աշխարհի որևէ մի ուրիշ երկիր, բացառությամբ, թերևս, Չինաստանի ու Անգլիայի, այն է՝ անկարելի է բավարար քանակությամբ աշխատող ձեռքեր գտնել բամբակը հավաքելու համար։ Դրա հետևանքն այն փաստն է, որ բերքի մի զգալի մասը մնում է առանց հավաքելու, իսկ նրա մյուս մասը գետնի վրայից հավաքում են այն ժամանակ, երբ բամբակն արդեն թափվել է և դրա հետևանքով կորցրել է համապատասխան գույնը և մասամբ փտել է, այնպես որ հարկավոր ժամանակ աշխատող ձեռքերի պակասության հետևանքով պլանտատորը փաստորեն ստիպված է զրկվելու բերքի մեծ մասից, որին այնպիսի ագահությամբ ուղղված են Անգլիայի աչքերը» («Bengal Hurkaru». Bi-Monthly Overland Summary of News, 22nd July 1861)։
  18. «Հողագործության առաջադիմության շնորհիվ կապիտալի ու աշխատանքի այն ամբողջ քանակը,— գուցե դեռ ավելի մեծ քանակը,— որը մի ժամանակ գործադրվում էր 500 ակրի մակերեսային մշակման համար, հիմա կենտրոնացվում է 100 ակրի ավելի հիմնավոր մշակման վրա»։ Թեև «կիրառվող կապիտալի ու աշխատանքի համեմատությամբ տարածությունը կրճատվել է, բայց արտադրության ոլորտն ընդլայնվել է արտադրության այն ոլորտի համեմատությամբ, որի շրջանակներով առաջ սահմանափակվում էր արտադրության ամեն մի անկախ գործչի գործունեությունը» (R. Jones: «An Essay on the Distribution of Wealth», «On Rent». London 1831, էջ 191)։ [Հմմտ. Ричард Джонс «Экономические сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 131։]
  19. «Ամեն մի մարդու ուժը չնչին է, բայց աչդ չնչին ուժերի միացումն ստեղծում է ընդհանուր ուժ, որն ավելի խոշոր է, քան այդ մասնակի ուժերի գումարը, այնպես որ ուժերը հենց իրենց միացումով կարող են պակասեցնել ժամանակը և մեծացնել իրենց ներգործության ոլորտը» (Ջ. Ռ. Կարլի, ծանոթագր. P. Verri-ի «Meditazioni sulla Economia Politica» (առաջին անգամ հրատարակված է 1773 թ.), իտալական տնտեսագետների Custodi-ի հրատարակության մեջ, Parte Moderna, հ. XV, էջ 196)։
  20. «Շահույթը... արտադրության միակ նպատակն է» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 11)։
  21. Անգլիական ֆիլիստերների «Spectator» թերթը 1866 թ. մայիսի 26-ի համարում հաղորդում է, թե «Մանչեստրի մետաղալարի արտադրության ընկերության» կապիտալիստների ու բանվորների միջև մի տեսակ ընկերություն հիմնելուց հետո «առաջին հետևանքը եղավ նյութերի վատնման հանկարծակի նվազումը, որովհետև մարդիկ հասկացան, թե կարիք չկա, որ իրենք, ինչպես և ուրիշ բոլոր սեփականատերերը, փչացնեն իրենց սեփական գույքը, իսկ թեթևամիտ պարտքերից հետո նյութերի վատնումն արդյունաբերության մեջ, թերևս, կորուստների ամենամեծ աղբյուրն է»։ Միևնույն թերթը հայտնագործում է ռոչգելյան կոոպերատիվ փորձերի հետևյալ հիմնական թերությունը. «Նրանք ցույց տվին, որ բանվորական ընկերությունները կարող են հաջողությամբ կառավարել կրպակները, գործարաններն ու արդյունաբերության գրեթե բոլոր ձևերը, նրանք անչափ բարելավեցին իրենց իսկ բանվորների դրությունը, բայց (!) նրանք բնավ նկատելի տեղ չեն թողնում կապիտալիստի համար», Quelle horreur! [Ի՜նչ սարսափելի բան։]
    21a Պրոֆեսոր Կերնսը, մատնանշելով «superintendence of labour»-ի [«աշխատանքի վերահսկողությունը»], որպես Հյուսիսային Ամերիկայի հարավային նահանգներում ստրկական արտադրության բնորոշ գիծ, շարունակում է. «սեփականատեր-գյուղացին (հյուսիսի), որը յուրացնում է իր աշխատանքի ամբողջ արդյունքը, աշխատելու համար ուրիշ դրդապատճառների կարիք չունի։ Հսկողության ամեն մի կարիք այստեղ բոլորովին վերացված է» (Cairnes: «The Slave Power». London 1862, էջ 48, 49)։
  22. Սըր Ջեմս Ստյուարտը, որը աչքի է ընկնում նրանով, որ տեսնում է արտադրության տարբեր եղանակների հասարակական բնորոշ առանձնահատկությունները, նկատում է. «Իսկ ինչո՞ւ են խոշոր ձեռնարկություններն արդյունաբերության մեջ խորտակում մասնավոր ձեռնարկությունները, եթե ոչ այն պատճառով, որ նրանք ավելի են մոտենում ստրկության պարզությանը» («Principles of Political Economy». London 1767, հ. I, էջ 167, 168)։
    22a Այդ պատճառով էլ Օգյուստ Կոնտն ու նրա դպրոցը կարող էին նույնքան լավ ապացուցել ֆեոդալ տերերի հավիտենական անհրաժեշտությունը, ինչպես նրանք ապացուցում էին պարոնայք կապիտալիստների անհրաժեշտությունը։
  23. R. Jones: «Text-book of Lectures etc.». Hertford 1852, էջ 77, 78. [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1927 թ., էջ 348, 349]։ Հին ասորեստանյան, եգիպտական և այլ կոլեկցիաները Լոնդոնում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում մեզ դարձնում ֊են աշխատանքի այդ կոոպերատիվ պրոցեսների վկաներ։
    23a Լենգեն իր «Théorie des Lois Civiles» գրքում, գուցե և ոչ առանց հիմքի, որսորդությունը կոոպերացիայի առաջին ձևն է անվանում, իսկ մարդկանց որսալը (պատերազմը)՝ որսորդության առաջին ձևը։
  24. Ինչպես մանր գյուղացիական տնտեսությունը, այնպես էլ անկախ արհեստային արտադրությունը, մասամբ արտադրության ֆեոդալական եղանակի բազիսն են կազմում, իսկ մասամբ էլ, նրա քայքայումից հետո, երևան են գալիս կապիտալիստական արտադրության կողքին։ Միաժամանակ նրանք կազմում են կլասիկ հասարակության տնտեսական հիմքը նրա գոյության ամենածաղկած շրջանում, երբ նախասկզբնական արևելյան համայնական սեփականությունը քայքայվել էր արդեն, իսկ ստրկությունը դեռ չէր կարողացել քիչ թե շատ զգալի չափերով տիրանալ արտադրությանը։
  25. «Մի՞թե միևնույն գործի մեջ շատերի հմտության, աշխատասիրության ու մրցության միացումը այդ աշխատանքը կատարելագործելու եղանակը չէ։ Եվ մի՞թե Անգլիան կարող էր իր բրդեղենի մանուֆակտուրան որևէ այլ եղանակով այնքան բարձր կատարելության հասցնել» (Berkeley: «The Querist London 1750, էջ 56, § 521)։
  26. Մանուֆակտուրայի գոյացման այդ եղանակի մի ավելի ժամանակակից օրինակ մատնանշելու համար բերենք հետևյալ ցիտատը։ Լիոնում և Նիմում մետաքսամանությունն ու մետաքսագործությունը «բոլորովին նահապետական բնույթ են կրում. արդյունաբերության այդ ճյուղերն զբաղեցնում են բազմաթիվ կանանց ու երեխաների, բայց նրանց ուժերը չեն խորտակում ու չեն վնասում նրանց առողջությանը, աշխատողները մնում են Դրոմի, Վարի, Իզերի, Վոկլյուզի իրենց սիրուն հովիտներում՝ շերամներ պահելով ու նրանց բոժոժների թելերը հանելով. այս արտադրությանը երբեք չի ընդունում իսկական գործարանի բնույթ։ Ավելի մոտիկից դիտելիս... աշխատանքի բաժանման սկզբունքն այստեղ յուրատեսակ առանձնահատկություններ է դրսևորում։ Կան մասնագետ կծկողներ, ոլորողներ, ներկարարներ, սոսնձողներ և, վերջապես, ջուլհակներ. բայց նրանք միավորված չեն միևնույն շենքում և կախում չունեն միևնույն գործատիրոջից. նրանք բոլորն էլ ինքնուրույն կերպով են աշխատում» (A. Blanqui: «Cours d’Économie Industrielle. Recueilli par A. Blaise». Paris 1S38—1839, էջ 79)։ Այն ժամանակվանից, երբ Բլանկին գրել է այս, փոփոխություններ են տեղի ունեցել, և երբեմն անկախ աշխատողների մի մասն արդեն միավորվել է գործարաններում։ {4-րդ հրատ. հավելում.— Իսկ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, մեխանիկական ջուլհակահաստոցն արդեն հաստատվել է այդ գործարաններում և արագորեն դուրս է մղում ձեռնահաստոցը։ Կրեֆելդի մետաքսեղենի արդյունաբերությունը նույնպես կարող էր որոշ բան պատմել այս մասին։ — Ֆ. Է.}
  27. «Բարդ մանուֆակտուրայի աշխատանքը որքան ավելի շատ է բաժանված տարբեր մասնագործ աշխատողների միջև, այնքան նա ավելի լավ է կատարվում, այնքան ավելի բարձր է նրա լարվածությունը, և այնքան ավելի քիչ է ժամանակի ու աշխատանքի կորուստը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 71)։
  28. «Հեշտ աշխատանքը... ժառանգված ճարտարություն է» (Th. Hodgskin: «Popullar Political Economy». London 1827, էջ 48)։
  29. «Արվեստները... Եգիպտոսում նույնպես զգալի աստիճանի կատարելության էին հասել։ Որովհետև միայն այդ երկրում արհեստավորներին ամենևին չէր թույլատրվում ձեռք զարկել քաղաքացիների այլ դասակարգերի հատուկ զբաղմունքներին, և նրանք պետք է պարապեին բացառապես այն արհեստով, որ օրենքի համաձայն նրանց տոհմին էր հատկացված ժառանգաբար... Ուրիշ ժողովուրդների մոտ մենք գտնում ենք, որ արհեստավորները իրենց ուշադրությունը բաժանում են չափազանց բազմատեսակ առարկաների վրա... Նրանք երբեմն փորձում են հողը մշակել, երբեմն ձեռնարկում են առևտրական գործերի, երբեմն էլ միանգամից երկու կամ երեք արհեստներով են զբաղվում։ Ազատ պետություններում նրանք սովորաբար վազում են հասարակական ժողովները... Եգիպտոսում, ընդհակառակը, ծանր պատիժների է ենթարկվում ամեն մի արհեստավոր, որը միջամտում է պետական գործերին կամ միաժամանակ մի քանի արհեստով է զբաղվում։ Այսպիսով, ոչ մի բան չի կարող նրան խանգարել իր պրոֆեսիայի վրա կենտրոնանալու... Բացի դրանից, շատ կանոններ իրենց նախնիներից ժառանգելով, նրանք եռանդագին աշխատում են նորանոր բարելավումներ հնարեր («Diodor’s von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 74 [էջ 117, 118])։
  30. «Historical and Descriptive Account of British India etc.» by Hugh Murray, James Wilson etc. Edinburgh 1832, հ. II, էջ 449։ Հնդկական ջուլհակահաստոցը շատ բարձր է, որովհետև հենքը նրա վրա ուղղաձիգ է գցվում։
  31. Դարագլուխ կազմող «Տեսակների ծագումը» իր աշխատության մեջ Դարվինը բույսերի ու կենդանիների բնական օրգանների վերաբերմամբ ասում է. «Այն դեպքերում, երբ միևնույն օրգանը տարբեր աշխատանքներ է կատարում, օրգանների փոփոխականության պատճառը, գուցե, այն է, որ այստեղ բնական ընտրությունն ավելի պակաս հոգածությամբ է պահպանում կամ ճնշում ձևի ամեն մի փոքրիկ շեղում, քան այն դեպքերում, երբ մի օրգան նախանշված է միայն մեկ որոշակի առանձին նպատակի համար։ Այսպես, օրինակ, այն դանակները, որոնք նախանշված են ամենաբազմազան իրեր կտրելու, ընդհանրապես կարող են ավելի կամ պակաս միատեսակ ձև պահպանել. բայց երբ գործիքը մեկ որևէ գործածության համար է նախանշված, նա որևէ այլ գործածության անցնելիս պետք է իր ձևն էլ փոխի» [Charles Darvin: «The Origin of Species» etc. London 1859, էջ 149։ Հմմտ. Чарльз Дарвин: «Происхождение видов», перевод К. А. Тимирязева, Сельхозгиз, Москва—Ленинград, 1935 թ., էջ 246]։
  32. Ժնևը 1854 թվականին արտադրել է 80 000 ժամացույց, որը Նևշատելի Կանտոնի ժամացուցային արտադրության մեկ հինգերորդից էլ պակաս է։ Շո-դե-Ֆոնը, որ կարելի է ժամացույցի մեկ մանուֆակտուրա համարել, տարեկան կրկնապատիկ ավելի է արտադրում, քան ժնևը։ 1850-ից մինչև 1861 թվականը Ժնևը պատրաստել է 720 000 ժամացույց։ Տե՛ս «Report from Geneva of the Watch trade», «Reports by H. M’s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc.»-ում № 6, 1863։ Եթե այն առանձին պրոցեսների անկախությունը, որոնց տրոհվում է բարդ արդյունքի արտադրությունը, արդեն ինքնըստինքյան չափազանց դժվարացնում է այդպիսի մանուֆակտուրաների փոխարկումը խոշոր արդյունաբերության մեքենայական արտադրության, ապա ժամացույցների արտադրության մեջ դրա վրա ավելանում է երկու հատուկ արգելք՝ նրանց բաղկացուցիչ տարրերի մանրությունն ու նրբակերտությունը և այն հանգամանքը, որ ժամացույցները, որպես պերճանքի առարկա, բնորոշ են իրենց ձևերի ծայրահեղ բազմազանությամբ։ Լոնդոնի լավագույն ֆիրմաները տարին հազիվ են պատրաստում մի դյուժին ժամացույց, որոնք լիովին նման լինեն իրար։ Ժամացույցի Վաշերոն և Կոնստանտեն գործարանը, որ հաջողությամբ մեքենաներ է կիրառում, տալիս է տարբեր մեծության ու ձևի ժամացույցների ամենաշատը 3—4 փոփոխակ։
  33. Ժամացույցի արտադրության, հետերոգեն մանուֆակտուրայի այս կլասիկ նմուշի օրինակի վրա, առանձնապես հարմար է ուսումնասիրել արհեստային գործունեության վերոհիշյալ քայքայումը և նրանից բխող բանող գործիքների դիֆերենցիացիան ու մասնականացումը։
  34. «Մարդկանց այդպիսի սերտ համակեցության պայմաններում փոխադրման հետ կապված աշխատանքը պետք է նվազագույն լինի» («The Advantages of the East-India Trade», էջ 106)։
  35. «Արտադրության տարբեր փուլերի մեկուսացումը մանուֆակտուրայի մեջ, որն անխուսափելի է ձեռքի աշխատանք կիրառելիս, անչափ ավելացնում է արտադրության ծախքերը, ընդ որում կորուստը առաջ է գալից գլխավորապես այն բանի հետևանքով, որ առանձին արտադրական պրոցեսները շատ հեռու են իրարից» («The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 200)։
  36. «Նա (աշխատանքի բաժանումը) ստեղծում է նաև ժամանակի տնտեսում, աշխատանքը բաժանելով տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը կարող է կատարվել միաժամանակ... Միանգամից կատարելով աշխատանքի բոլոր այն տարբեր պրոցեսները, որ առանձին մարդը պետք է կատարեր հաջորդաբար իրար հետևից, հնարավորություն է ստեղծվում, օրինակ, բազմաթիվ միանգամայն լիավարտ գնդասեղներ արտադրել այնքան ժամանակվա ընթացքում, որը հակառակ դեպքում անհրաժեշտ է միայն մի գնդասեղ կտրելու կամ սրելու համար» (Dսgald Stewart, Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1895, հ. III, «Lectures on Political Economy», էջ 319)։
  37. «Որքան ավելի շատ բազմազանություն կա մանուֆակտուրայի աշխատողների միջև... այնքան ավելի մեծ է ամեն մի աշխատանքի կարգն ու կանոնավորությունը, այնքան ավելի քիչ է նրա վրա ծախսվող ժամանակի ու աշխատանքի քանակը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 68)։
  38. Ասենք՝ արտադրության շատ ճյուղերում մանուֆակտուրային ձեռնարկությունները միայն անկատար ձևով են հասնում այդ նպատակին, որովհետև մանուֆակտուրան չի կարող ճշգրտորեն վերահսկել արտադրական պրոցեսի քիմիական ու ֆիզիկական ընդհանուր պայմաններին։
  39. «Երբ փորձը, ամեն մի տվյալ մանուֆակտուրայի արդյունքի առանձնահատուկ բնույթի համաձայն, ցույց է տվել, թե ինչպե՛ս պետք է լինի արտադրությունը մասնական օպերացիաների բաժանելու ամենից ավելի շահավետ եղանակը, և ի՛նչ թվով բանվորներ կպահանջվեն յուրաքանչյուր օպերացիայի համար, ապա այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այդ թվի ճիշտ բազմապատիկը չեն կիրառում, ավելի մեծ ծախքերով կարտադրեն... Այս է արդյունաբերական ձեռնարկությունների վիթխարի ընդարձակման պատճառներից մեկը» (Cհ. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XXI, էջ 172, 173)։
  40. Անգլիայում հալոցը բաժանված է այն վառարանից, որի մեջ ապակեղենը վերամշակվում է, բայց Բելգիայում, օրինակ, միևնույն վառարանը ծառայում է երկու պրոցեսի համար էլ։
  41. Այս, ի միջի այլոց, երևում է Վ. Պետտիի, Ջոն Բելերսի, Էնդրյու Յարենտոնի երկերից, «The Advantages of the East-India Trade» գրքից և Ջ. Վանդերլինտի աշխատություններից։
  42. Դեռևս XVI դարի վերջերին Ֆրանսիայում սանդ ու մաղ էին գործածում հանքանյութը փշրելու և լվանալու համար։
  43. Մեքենաների զարգացման ամբողջ պատմությունը կարելի է տեսնել ալրաղացների պատմությունից։ Անգլիայում մինչև հիմա էլ գործարանը կոչվում է mill [աղաց]։ XIX դարի առաջին տասնամյակների գերմանական տեխնոլոգիական գրվածքներում մենք նույնպես հանդիպում ենք Mühle [աղաց] բառին, որ գործածված է ո՛չ միայն բնության ուժերով աշխատող մեքենաների համար, այլև առհասարակ մեխանիկական ապարատներ կիրառող ամեն մի մանուֆակտուրայի համար։
  44. Ինչպես ընթերցողը կտեսնի այս աշխատության չորրորդ գրքից, Ա. Սմիթն աշխատանքի բաժանման վերաբերյալ ոչ մի նոր դրույթ չի առաջադրել։ Ինչ որ նրան բնորոշում է որպես մանուֆակտուրային ժամանակաշրջանի ամփոփումներ կատարող տնտեսագետի, այդ այն շեշտն է, որ նա դնում է աշխատանքի բաժանման վրա։ Այն ստորադաս դերը, որ նա հատկացնում է մեքենաներին, խոշոր արդյունաբերության զարգացման սկզբնական շրջանում առարկություն առաջ բերեց Լոդերդելի կողմից, իսկ հետագա ավելի բարձր զարգացման շրջանում՝ Յուրի կողմից։ Ա. Սմիթը, բացի դրանից, գործիքների տարբերացումը, որի մեջ խոշոր դեր են խաղացել հենց մասնագործ բանվորները, շփոթում է մեքենաների գյուտի հետ։ Այս վերջին բնագավառում դեր են կատարել ո՛չ թե մանուֆակտուրային բանվորները, այլ գիտնականները, արհեստավորները, մինչև անգամ գյուղացիները (Բրինդլի) և այլն։
  45. «Քանի որ մանուֆակտուրայի մեջ աշխատանքը բաժանվում է մի քանի տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը հմտության և ուժի տարբեր աստիճաններ է պահանջում, ուստի մանուֆակտուրայի տերը կարող է հմտության և ուժի այնպիսի քանակ ձեռք բերել, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր օպերացիայի համար։ Իսկ եթե արդյունքը պատրաստելու ամբողջ պրոցեսը մի բանվոր կատարեր, ապա միևնույն անհատը պետք է բավարար հմտություն ունենար ամենանուրբ օպերացիաների և բավարար ուժ՝ ամենածանր օպերացիաների համար» (Ch. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XIX)։
  46. Օրինակ, մկանների միակողմանի զարգացումը, ոսկրների ծռվելը և այլն։
  47. Քննիչ հանձնաժողովի անդամի այն հարցին, թե ինչպե՞ս է ինտենսիվությունը պահպանվում դեռահաս բանվորների մեջ, ապակեղենի մի մանուֆակտուրայի գլխավոր կառավարիչ, պ-ն Վ. Մարշալլը, շատ լավ պատասխանել է. «Նրանք չեն կարող անուշադիր լինել իրենց գործին,— ասաց նա.— երբ արդեն սկսել են, պետք է շարունակեն. նրանք կարծես միևնույն մեքենայի մասերն են կազմում» («Children’s Employment Commission. Fourth Report 1865», էջ 247)։
  48. Դոկտոր Յուրը խոշոր արդյունաբերության իր ապոթեոզում ավելի նրբորեն է շոշափում մանուֆակտուրայի յուրահատուկ բնույթը, քան նախկին տնտեսագետները, որոնք նրա բանավիճային շահագրգռվածությունը չունեին, և նույնիսկ քան նրա ժամանակակիցները, օրինակ, Բեբբեջը, որը թեև գերազանցում է Յուրին որպես մաթեմատիկոս ու մեխանիկ, բայց խոշոր արդյունաբերությունը, իսկապես ասած, մանուֆակտուրայի տեսակետից է դիտում։ Յուրը նկատում է. «Բանվորի ամեն մի հարմարեցում մասնական օպերացիայի կազմում է աշխատանքի բաժանման էությունը»։ Մյուս կողից, նա այդ բաժանումն անվանում է «աշխատաքների հարմարեցում տարբեր անհատական ընդունակություններին» և, վերջապես, մանուֆակտուրային ամբողջ սիստեմը, բնորոշում է որպես «աստիճանավորումների սիստեմ, ըստ հմտության աստիճանի», որպես «աշխատանքի բաժանում ըստ հմտության տարբեր աստիճանների» և այլն (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19—23, զանազան տեղերում։
  49. «Ամեն մի պրոֆեսիոնալ բանվոր... մի ուղղությամբ վարժվելու միջոցով կատարելագործվելու հնարավորություն ստանալով... դառնում է ավելի էժան բանվոր» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19)։
  50. «Աշխատանքի բաժանումը, սկսվելով ամենատարբեր պրոֆեսիաների առանձնացումից, շարունակվում է մինչև միևնույն արդյունքը պատրաստող բանվորների բաժանումն առանձին խմբերի, որ տեղի է ունենում մանուֆակտուրայում» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրաաարակություն հ. I, էջ 173)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, հ. I, ՍՊԲ, 1881, էջ 79։] «Քաղաքակրթության որոշ աստիճանի հասած ժողովուրդների մոտ մենք գտնում ենք աշխատանքի բաժանման երեք տեսակ. առաջինը, որ մենք կանվանենք ընդհանուր բաժանում, հանգում է արտադրողների տրոհմանը հողագործների, արդյունաբերողների ու առևտրականների,— ազգային արտադրության այդ երեք հիմնական ճյուղերին, երկրորդը, որ կարելի էր անվանել հատուկ բաժանում, արտադրության յուրաքանչյուր սեռի բաժանումն է տեսակների... վերջապես, արտադրության բաժանման երրորդ տեսակը, որ կարելի էր անվանել աշխատանքի կատարման բաժանում կամ բուն իմաստով աշխատանքի բաժանում, տեղի է ունենում առանձին արհեստների կամ պրոֆեսիաների շրջանակներում..., նկատվում է մանուֆակտուրաների ու արհեստանոցների մեծամասնության մեջ» (Skarbeck: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 84, 85)։
    50a 3-րդ հրատ. ծանոթագրություն.— հետագա շատ հիմնավոր ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդկության նախնադարյան վիճակին, նրան բերին այն եզրակացության, որ սկզբնապես ո՛չ թե ընտանիքն է փոխակերպվել տոհմի, այլ, ընդհակառակը, տոհմն է եղել արենակցության վրա հիմնված մարդկային հասարակության նախնադարյան բնաճուն ձևը, այնպես որ ընտանիքի տարբեր ձները միայն հետագայում են զարգանում տոհմական միությունների սկսված քայքայումից։ {Ֆ. Է.}
  51. Սըր Ջեմս Ստյուարտն ուրիշներից ավելի լավ է լուսաբանել այս կետը։ Թե նրա աշխատությունը, որ Ադամ Սմիթի «Wealth of Nations» [«Ժողովուրդների հարստությունը»]-ից 10 տարի առաջ է լույս տեսել, որքան քիչ է հայտնի ներկայամս, երևում է, ի միջի այլոց, այն բանից, որ Մալթուսի երկրպագուները նույնիսկ չգիտեն, որ «բնակչության օրենքի» վերաբերյալ նրա աշխատության առաջին հրատարակությունը, եթե մի կողմ թողնենք նրա զուտ ճառաբանական մասը, գրեթե ամբողջովին արտագրված է Ստյուարտից, ինչպես նաև Ուոլլես և Տաունսենդ տերտերներից։
  52. «Բնակչութլան որոշ խտություն է պահանջվում, որպեսզի սոցիալական հարաբերությունները կարողանան զարգանալ, ինչպես նաև ստեղծվի ուժերի այնպիսի կոմբինացիա, որի պայմաններում աճում է աշխատանքի արտադրողականությունը» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 50)։ «Երբ աճում է բանվորների թիվը... հասարակության արտադրողական ուժն ավելանում է բարդ հարաբերությամբ, որն ստացվում է՝ բանվորների թվի աճումը բազմապատկելու միջոցով նրանց միջև կատարվող աշխատանքի բաժանման հետևանքի հետ» (Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 120)։
  53. Բամբակի մեծ պահանջարկի հետևանքով 1861 թվականից սկսած Արևելյան Հնդկաստանի մի քանի խիստ բազմամարդ շրջաններում բամբակի արտադրությունն ընդարձակվեց բրնձի արտադրության հաշվին։ Շատ տեղերում սով առաջացավ, որովհետև հաղորդակցության ճանապարհների պակասության, այսինքն` ֆիզիկական կապի պակասության պատճառով մի շրջանի բրնձի թերարտադրությունը չէր կարող լրացվել ուրիշ շրջաններից կատարվող ներմուծումով։
  54. Այսպես, օրինակ, Հոլանդիայում ջուլհակի մքուքների արտադրությունը դեռևս XVII դարում արդյունաբերության առանձին ճյուղ էր կազմում։
  55. «Մի՞թե Անգլիայի բրդեղենի արդյունաբերությունը չի բաժանված զանազան մասերի կամ ճյուղերի, որոնք արմատացել են որոշ վայրերում, որտեղ ամբողջ արտադրությունը լիովին կամ առավելապես վերածվել է այդ ճյուղերին, նուրբ մահուդները արտադրվում են Սոմերսեթշիրում, կոշտերը՝ Յորկշիրում, կրկնակի լայնքովը՝ Էքզետերում, մետաքսը՝ Սեդբերիում, կրեպը՝ Նորվիչում, կիսաբրդեղեն կտորները՝ Կենդելում, վերմակները՝ Ուիտնիում և այլն» (Berkeley: «The Querist, 1750, § 520)։
  56. A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, հատվ. II, էջ 285։
  57. Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանգամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի առանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն գլխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս. թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։
  58. «Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։
    58a 2-րդ հրատարակության ծանոթագրություն.— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադելֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերտվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։
  59. «Կարելի է... նույնիսկ ընդհանուր կանոն համարել, որ հասարակության մեջ աշխատանքի բաժանումը որքան ավելի քիչ է ենթարկված հեղինակության, այնքան ավելի սաստիկ է զարգանում աշխատանքի բաժանումը արհեստանոցում և այնքան ավելի շատ է այդ բաժանումը ենթարկված մեկ անձի հեղինակությանը։ Այսպիսով, աշխատանքի բաժանման նկատմամբ հեղինակությունն արհեստանոցում և հեղինակությունը հասարակության մեջ միմյանց հակառակ հարաբերական են» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847» էջ 130, 131)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 385։]
  60. Փոխգնդապետ Mark Wilks: «Historical Sketches of the South of India». London 1810—1817, հ. I, էջ 118—20։ Հնդկական համայնքների տարբեր ձևերի լավ համեմատություն կարելի է գտնել George Campbell-ի «Modern India». London 1852 աշխատության մեջ։
  61. «Այդ պարզ ձևերի մեջ... է ընթանում երկրի բնակիչների կյանքն անհիշելի ժամանակներից։ Առանձին գյուղերի սահմանները հազվադեպ էին փոփոխվում, և թեև գյուղերը երբեմն ավերվում ու նույնիսկ վերջնականապես ամայանում էին պատերազմի, սովի կամ համաճարակների հետևանքով, այնուամենայնիվ, նրանք նորից վերականգնվում էին նույն անուններով, նույն սահմաններով, միևնույն շահերով ու մինչև անգամ միևնույն ընտանիքներով և շարունակում էին գոյություն ունենալ ամբողջ դարեր։ Պետության կործանումը կամ բաժանումը քիչ է անհանգստացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղը ողջ ու անվնաս է մնացել, նրանց համար նշանակություն չունի, թե նա ո՛ւմ իշխանության տակ է ընկել և ո՛ր իշխանին պետք է հպատակվի, նրանց ներքին տնտեսական կյանքն անփոփոխ է մնում» (Th. Stamford Raffles, Յավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ. «The History of Java». London 1817, հ. I, էջ 285)։
  62. «Դեռ բավական չէ, որ հասարակության մեջ արհեստների տվյալ ստորաբաժանման համար անհրաժեշտ կապիտալ (պետք էր ասել՝ կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ) լինի. բացի դրանից, անհրաժեշտ է, որ ձեռնարկուների ձեռքում այդ կապիտալը բավական նշանակալից մասսաներով կուտակված լինի՝ աշխատանքը խոշոր մասշտաբով վարելու համար... Որքան ավելի է զարգանում աշխատանքի բաժանումը, զբաղված բանվորների անփոփոխ թիվը շարունակ ավելի ու ավելի մեծ կապիտալի ծախսումներ է պահանջում գործիքների, հում նյութերի ձևով և այլն» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրատ., հ. I, էջ 250, 251)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ. 1881, էջ 135։] «Արտադրության գործիքների համակենտրոնացումն ու աշխատանքի բաժանումը նույնպես անբաժանելի են իրարից, ինչպես քաղաքական իրավակարգում հասարակական իշխանության համակենտրոնացումն ու մասնավոր շահերի բաժանումը» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 134)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 387։]
  63. Դուգալդ Ստյուարտը մանուֆակտուրային բանվորներին անվանում է «living automatons... employed in the details of the work» [«կենդան ի ավտոմատներ, որոնք կիրառվում են մասնական աշխատանքային օպերացիաների համար»] (Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, h. III, «Lectures on Political Economy», էջ 318)։
  64. Կորալլների ամեն մի առանձին ինդիվիդուումը իսկապես ամբողջ խմբի ստամոքսն է։ Բայց նա խմբին սննդանյութեր է մատակարարում և ոչ թե խլում, ինչպես խլում էին հռոմեական պատրիկները պլեբեյներից։
  65. «Իր արհեստին ամբողջ ծավալով տիրապետող բանվորն ամեն տեղ կարող է արտադրողական գործունեությամբ զբաղվել և իր համար ապրուստի միջոցներ ճարել. ընդհակառակը, մյուսը (մանուֆակտուրային բանվորը) միայն մի աքսեսուար է, որն իր ընկերներից անջատ ո՛չ աշխատունակություն ունի, ո՛չ էլ աշխատանքի համար անհրաժեշտ ինքնուրույնություն, և ստիպված է ընդունելու այն պայմանները,որ գործատուն կբարեհաճի առաջարկել նրան» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. I, էջ 204)։ [Հմմտ, Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881 թ., էջ 78։]
  66. A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ. I, էջ 231։ «Առաջինը շահեց այն, ինչ կորցրեց երկրորդը»։
  67. «Գիտության մարդն արտադրողական բանվորից բաժանվում է ամբողջ անդունդով, և գիտությունը փոխանակ բանվորի ձեռքում նրա սեփական արտադրողական ուժը մեծացնելու միջոց ծառայելու, գրեթե ամեն տեղ իրեն հակադրում է բանվորին... Գիտելիքը դառնում է մի գործիք, որն ընդունակ է աշխատանքից անջատվելու և նրա դեմ թշնամաբար հանդես գալու» (W. Thompson: «An Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1824, էջ 274)։
  68. A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ, I, էջ 280։
  69. J. D. Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1846, հ. I, էջ 149։
  70. A. Smith: «Wealth of Nations», գիրք V, գլ. I, բաժ. II [А. Смит: «Исследование о природе и причинах богатства народов», հ. II, Соцэкгиз, 1935 թ., էջ 303]։ Որպես աշակերտը Ֆերգյուսոնի, որը պարզաբանել էր աշխատանքի բաժանման վնասակար հետևանքները, Ա. Սմիթը միանգամայն պարզորոշ պատկերացնում էր այդ կետը։ Իր աշխատության սկզբում, որտեղ նա ex professo փառաբանում է աշխատանքի բաժանումը, Սմիթը միայն անցողակի է նշում, թե աշխատանքի բաժանումը հասարակական անհավասարությունների աղբյուր է։ Պետական եկամուտներին վերաբերող 5-րդ գրքում է միայն նա վերարտադրում Ֆերգյուսոնին։ Ես «Misère de la Philosophie» [«Փիլիսոփայության աղքատությունը»] աշխատությանս մեջ արդեն ասել եմ այն բոլորը, ինչ անհրաժեշտ է Ֆերգյուսոնի, Ա. Սմիթի, Լեմոնտեի և Սեյի միջև եղած պատմական կապի մասին, որքան որ հարցը վերաբերում է աշխատանքի բաժանմանը նվիրված նրանց քննադատություններին. հենց այնտեղ էլ ես առաջին անգամ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ներկայացրել եմ որպես արտադրության կապիտալիստական եղանակի առանձնահատուկ ձև։ (Karl Marx: «Misère de la Philosophie»- Paris 1847, էջ 122 և հաջ.)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 379—381։]
  71. Ֆերգյուսոնն արդեն «History of Civil Society» աշխատության մեջ, Edinburgh 1767, մ. IV, I բաժ., էջ 281, ասում է. «Աշխատանքի բաժանման այս դարում հենց մտածողությունն ինքը հատուկ զբաղմունք է դառնում»։
  72. G. Garnier: [Սմիթի] նրա թարգմանության V հ., էջ 4—5։
  73. Գործնական բժշկականության Պադուայի պրոֆեսոր Ռամաձինին 1713 թվականին հրատարակեց իր «De morbis artificum» աշխատությունը, որը հետո 1781 թվականին թարգմանվեց ֆրանսերեն և նորից տպագրվեց 1841 թվականին «Encyclopèdie des Sciences Mèdicales. 7-ème Discours: Auteurs Classiques»-ում։ Խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանը, հասկանայի է, միայն ընդարձակեց բանվորների պրոֆեսիոնալ հիվանդությունների նրա ցանկը։ Տե՛ս ի միջի այլոց «Hygiène physique et morale de l’ouvrier dans les grandes villes en général, et dans la ville de Lyon en particulier. Par le Dr. A. L. Fonteret», Paris 1858, և «Die Krankheiten, welche verschiedenen Ständen, Altern und Geschlechtern eigentümlich sind». 6 հատոր. Ulm 1860։ Society of Arts-ը 1854 թվականին մի հանձնաժողով նշանակեց արդյունաբերական ախտաբանությունն ուսումնասիրելու համար։ Այս հանձնաժողովի հավաքած վավերագրերի ցանկը ընթերցողը կգտնի «Twickenham Economic Museum»-ի գրացուցակում։ Շատ կարևոր նյութ են տալիս պաշտոնական «Reports on Public Health». Տե՛ս նաև բժշկ. դոկտ. Eduard Reich: «Ueber die Entartung des Menschen». Erlangen 1868։
  74. D. Urqyhart: «Familiar Words». London 1855, էջ 119։ Հեգելը շատ հերետիկոսական հայացքներ ուներ աշխատանքի բաժանման մասին։ «Կրթված մարդ ասելով ամենից առաջ պետք է հասկանալ նրան, ով կարող է անել այն ամենը, ինչ ուրիշներն են անում»,— ասում է նա իր «Իրավունքի փիլիսոփայությանն մեջ» [Hegel: «Grundlinien der Philosophie des Rechts», 2-րդ հրատ., Berlin 1840, էջ 247։ Հմմտ. Гегель: «Философия права», 1934 թ., հ. VII, բաժ. II, § 187, էջ 216։]
  75. Գյուտարարական հանճարի նկատմամբ այն պարզամիտ հավատը, որ առանձին կապիտալիստը a priori հանդես է բերում աշխատանքի բաժանման բնագավառում, դեռ պահպանվել է, ըստ երևույթին, միայն գերմանական այնպիսի պրոֆեսորների մոտ, որպիսին է, օրինակ, պարոն Ռոշելը, որն իբրև երախտագիտություն, «diverse Arbeitslöhne» [«զանազան աշխատավարձեր»] է նշանակում կապիտալիստին այն բանի համար, որ վերջինի յուպիտերյան գլխից բոլորովին ավարտուն ձևով դուրս է թռչում աշխատանքի բաժանումը։ Աշխատանքի ավելի մեծ կամ ավելի փոքր բաժանումը կախված է փողի քսակի մեծությունից և ոչ թե հանճարի չափերից։
  76. Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։
  77. Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանում է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Publica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Dialogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայում վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։
  78. Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։
  79. «Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αύτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։
  80. Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ, և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով. ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,— սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]
  81. Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է, որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Առանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։
  82. «Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կառուցվածքն ավելի են գովաբանում, քան որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris», գլ. 8)։
  83. Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։
  84. Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։
  85. Բնագրում ասվածը շատ ավելի Անգլիային է վերաբերում, քան Ֆրանսիային, և ավելի շատ Ֆրանսիային, քան Հոլանդիային։
  86. Միլլը պետք է ասած լիներ՝ «թեկուզ մի մարդկային էակի, որն որիշի աշխատանքով չի ապրում», որովհետև մեքենաները, անշուշտ, խիստ շատացրել են ազնվատոհմ անբանների թիվը։
  87. Տե՛ս, օրինակ, Hutton: «Course of Mathematics». [London 1841—1843, հ. I—II։]
  88. «Այս տեսակետից նույնպես կարելի է խիստ որոշ սահման գծել գործիքի ու մեքենայի միջև. բահը, մուրճը, դուրը և այլն, լծակների ու պտուտակների սիստեմները, որոնց համար, որքան էլ նրանք ճարտարորեն շինված լինեն, մարդն է շարժիչ ուժ ծառայում... այդ բոլորն ընդգրկվում է գործիքի հասկացողությամբ, այնինչ գութանը, նրան շարժող կենդանական ուժի հետ, հողմաղացներն ու այլ աղացները պետք է դասել մեքենաների շարքը» (Wilhelm Schulz: «Die Bewegung der Produktion». Zürich 1843, էջ 38)։ Այս աշխատությունը մի քանի տեսակետից արժանի է գովասանքի։
  89. Դեռ նրանից առաջ էլ կիրառվում էին մանող մեքենաներ, թեև շատ անկատար, հավանորեն՝ ամենից առաջ Իտալիայում։ Տեխնոլոգիայի քննական պատմությունը ընդհանրապես ցույց կտար, թե XVIII դարի որևէ գյուտ որքան քիչ է պատկանում այս կամ այն առանձին անհատին։ Բայց մինչև հիմա ոչ մի այդպիսի աշխատություն չկա։ Դարվինը հետաքրքրությունն ուղղեց բնական տեխնոլոգիայի պատմության կողմը, այսինքն՝ բուսական ու կենդանական օրգանների գոյացման կողմը, որոնք բույսերի ու կենդանիների կյանքում արտադրության գործիքների դեր են խաղում։ Արդյոք նույնպիսի ուշադրության արժանի չէ՞ հասարակական մարդու արտադրողական օրգանների գոյացման պատմությունը, ամեն մի առանձին հասարակական կազմակերպության այդ նյութական պատվանդանի պատմությունը։ Եվ արդյոք այդ պատմությունը գրելն ավելի հեշտ չէ՞ր լինի, քանի որ, ինչպես Վիկոն է ասում, մարդկության պատմությունը նրանով է տարբերվում բնական պատմությունից, որ առաջինը մենք ենք կերտել, իսկ երկրորդը մենք չենք կերտել։ Տեխնոլոգիան երևան է հանում մարդու ակտիվ վերաբերմունքը դեպի բնությունը, նրա կյանքի, իսկ դրա հետ միասին նաև նրա հասարակական կենսապայմանների ու սրանցից բխող հոգևոր պատկերացումների արտադրության անմիջական պրոցեսը։ Մինչև անգամ կրոնի ամեն մի պատմություն, որը վերանում է այդ նյութական պատվանդանից, քննական չէ։ Իհարկե, շատ ավելի հեշտ է վերլուծության միջոցով գտնել կրոնական մշուշապատ պատկերացումների երկրային միջուկը, քան, ընդհակառակը, իրական կյանքի տրված հարաբերություններից հետևեցնել նրանց համապատասխանող կրոնական ձևերը։ Վերջին մեթոդը միակ մատերիալիստական, հետևապես նաև միակ գիտական մեթոդն է։ Պատմական պրոցեսը բացառող վերացական բնագիտական մատերիալիզմի թերությունները երևան են գալիս արդեն նրա պաշտպանների վերացական ու իդեոլոգիական պատկերացումների մեջ, հենց որ նրանք վստահանում են դուրս գալ իրենց մասնագիտության սահմաններից։
  90. Հատկապես մեխանիկական ջուլհակահաստոցի սկզբնական ձևի մեջ կարելի է հենց առաջին հայացքից ճանաչել հին ջուլհակահաստոցը։ Իր արդի ձևով նա էապես փոփոխված է։
  91. Միայն մոտավորապես 1850 թվականից սկսած Անգլիայում աշխատամեքենաների գործիքների ավելի ու ավելի մեծ մասը պատրաստվել է սկսում մեքենայական եղանակով, թեև ոչ այն գործարանատերերի կողմից, որոնք բուն մեքենաներն են արտադրում։ Այդպիսի մեխանիկական գործիքներ շինելու մեքենաներ են, օրինակ, automatic bobbin making engine-ը [ավտոմատ մասրա շինող մեքենա], card-setting engine-ը [կարդահավաք մեքենա], մանածագործական ազբաթելեր արտադրող կամ մյուլերի ու վատերների իլիկներ պատրաստող մեքենաները։
  92. Մովսես Եգիպտացին ասում է. «Կալսող եզան բերանը չպետք է կապես» [«Աստվածաշունչ», գիրք V, Մովսեսի, գլ. 25, տուն 4]։ Գերմանական քրիստոնյա մարդասերները ընդհակառակը, իրենց այն ճորտերի վիզը, որոնց իբրև շարժիչ ուժ էին գործադրում հացահատիկ աղալիս, փայտե մեծ օղակներ էին անցկացնում, որպեսզի ճորտերը չկարողանան ալյուրը ձեռքով բերանը տանել։
  93. Մասամբ բնական ջրվեժների պակասությունը, մասամբ էլ ավելորդ ջրի դեմ մղվող պայքարը այլ ձևերով հոլանդացիներին հարկադրեցին քամին գործադրելու որպես շարժիչ ուժ։ հողմաշարժիչները հոլանդացիները փոխ առան Գերմանիայից, որտեղ այդ գյուտը լուրջ պայքար առաջ բերեց ազնվականության, տերտերների ու կայսեր միջև այն մասին, թե այս երեքից որի՛ն է «պատկանում» քամին։ Գերմանիայում ասում էին՝ օդը մարդուն ուրիշի սեփականություն է դարձնում [Luft macht eigen], մինչդեռ հենց քամին ազատագրեց Հոլանդիային։ Այստեղ նա ո՛չ թե սեփականություն դարձրեց հոլանդացիներին, այլ հողը դարձրեց հոլանդացիների սեփականություն։ Դեռևս 1836 թվականին Հոլանդիայում բանեցնում էին 12 000 հողմաշարժիչ 6 000 ձիու ուժով, որոնք երկրի երկու երրորդական մասը պահպանում էին կրկին ճահիճ դառնալուց։
  94. Ճիշտ է, այն արդեն զգալիորեն կատարելագործվել էր Ուատտի առաջին, այսպես կոչված, պարզ գործողությամբ շոգեմեքենայի մեջ, բայց այդ ձևի մեջ նա մնում էր որպես պարզ վերամբարձ մեքենա ջրի ու աղալուծույթի համար։
  95. «Մեկ շարժիչով բանեցվող այդ բոլոր պարզ գործիքների միացումը կազմում է մեքենա» (Babbage: «On the Economy of Machinery». London 1832 [էջ 136])։
  96. 1861 թ. հունվարին Ջոն Չ. Մորտոնը Society of Arts-ում [Արհեստների ընկերությունում] մի զեկուցում կարդաց «հողագործության մեջ կիրառվող ուժերի» մասին։ Այնտեղ ասված է ի միջի այլոց հետևյալը. «Ամեն մի բարելավում, որ բարձրացնում է հողի միօրինակությունը, հնարավոր է դարձնում շոգեմեքենայի կիրառումը զուտ մեխանիկական ուժ ստանալու համար... Ձիու ուժն այնտեղ է պահանջվում, որտեղ ծուռ ցցապատնեշներն ու այլ արգելքներ անհնարին են դարձնում միօրինակ շարժումները։ Այդ արգելքներն օրեցօր ավելի ու ավելի են վերացվում։ Այն օպերացիաների ժամանակ, որոնք համեմատաբար կամքի ավելի շատ արտահայտություն և ֆիզիկական ավելի քիչ ուժ են պահանջում, միակ կիրառելի ուժը, որպես ամեն րոպե մարդկային մտքի կողմից ուղղություն ստացող ուժ, մարդկային ուժն է»։ Հետո պ. Մորտոնը շոգեուժը, ձիաուժն ու մարդկային ուժը վեր է ածում շոգեմեքենաների համար ընդունված չափի միավորի, այսինքն՝ այն ուժին, որը 33 000 ֆունտը բարձրացնում է մի րոպեում մեկ ոտնաչափ, և հաշվում է մեկ շոգեձիաուժի ծախքերը՝ շոգեմեքենայինը — մեկ ժամում 3 պենս, ձի կիրառելիս — 5½ պենս։ Այնուհետև, որպեսզի ձին առողջ մնա, նա չպետք է օրական ութ ժամից ավելի աշխատի։ Հողը մշակելիս շոգու ուժը կիրառելով, ամեն մի յոթ ձիուց առնվազն 3-ը կարելի է պակասեցնել, ընդ որում ամբողջ տարվա ընթացքում շոգեմեքենայի ծախքն ավելի մեծ չի լինի, քան այդ ազատված ձիերինը այն 3 կամ 4 ամսում, որոնց ընթացքում էլ միայն նրանք իսկապես օգտագործվում են։ Վերջապես, այն հողագործական օպերացիաներում, որտեղ կարելի է կիրառել շոգեուժը, ավելի լավորակ արդյունք է ստացվում, քան ձիաուժ օգտագործելիս։ Շոգեմեքենայի աշխատանքը կատարելու համար պետք է կիրառվեր 66 բանվոր՝ մեկ ժամում 15 շիլլինգ ընդհանուր աշխատավարձով, իսկ ձիու աշխատանքը կատարելու համար՝ 32 բանվոր, մեկ ժամում 8 շիլլինգ ընդհանուր վարձով։
  97. Ֆաուլհաբեր, 1625։ Դե Կո, 1688։
  98. Տուրբինների նորագույն գյուտը ջրային ուժի արդյունաբերական շահագործումն ազատում է առաջվա բազմաթիվ սահմանափակումներից։
  99. «Տեքստիլ մանուֆակտուրաների գոյության առաջին շրջանում արտադրության վայրը կախված էր այնպիսի բավարար անկում ունեցող հոսանքի առկայությունից, որը կարողանար բանեցնել ջրանիվը, և չնայած որ ջրաշարժ գործարանների կառուցումն առաջին հարվածն էր մանուֆակտուրայի տնային սիստեմի համար, այնուամենայնիվ, այդ գործարանները,... որոնք անհրաժեշտորեն գտնվում էին հոսանքների մոտ և հաճախ էլ իրարից զգալի հեռավորության վրա, ավելի շուտ գյուղական, քան քաղաքային սիստեմի տարր էին. և միայն ջրային ուժի փոխարեն շոգու ուժը մտցնելուց հետո գործարանները հնարավորություն են ստանում կենտրոնանալու քաղաքներում ու այնպիսի վայրերում, որտեղ կարելի է շոգի արտադրելու համար անհրաժեշտ բավարար քանակությամբ ջուր և ածուխ գտնել։ Շոգեմեքենան արդյունաբերական քաղաքների մայրն է» (Ա. Ռեդգրեյվ. «Reports of the Insp. of Fact. for 30th April 1860»֊-ում, էջ 36)։
  100. Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից ջուլհակությունը եղել է ամենևին ոչ-պարզ, այլ, ընդհակառակը, մի բարդ արհեստային աշխատանք, ուստի և մեխանիկական ջուլհակահաստոցը շատ բազմաբարդ օպերացիաներ կատարող մի մեքենա է։ Ընդհանրապես, սխալ է այն պատկերացումը, թե իբր արդի մեքենաներն սկզբում տիրապետեցին այնպիսի օպերացիաների, որ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պարզեցրել էր։ Մանելն ու գործելը մանուֆակտուրային ժամանակաշրջանում առանձնացվեցին որպես նոր տեսակներ, համապատասխան գործիքները կատարելագործվեցին և փոփոխվեցին, բայց ինքը՝ աշխատանքի պրոցեսը, ամենևին չբաժանվելով, մնաց արհեստային պրոցես։ Մեքենայի ելակետը ո՛չ թե աշխատանքն է, այլ աշխատանքի միջոցը։
  101. Խոշոր արդյունաբերության դարաշրջանից առաջ բրդի մանուֆակտուրան տիրապետող մանուֆակտուրան էր Անգլիայում։ Այս պատճառով XVII դարի առաջին կեսի ընթացքում փորձերի մեծամասնությունը կատարվեց այդ մանուֆակտուրայի բնագավառում։ Բրդի վերաբերմամբ կատարված փորձը նպաստավոր եղավ բամբակի համար, որի մեխանիկական մշակումը ավելի պակաս դժվարին նախապատրաստական պրոցես է պահանջում. ճիշտ այդպես էլ հետագայում, ընդհակառակը, բրդեղենի մեխանիկական արդյունաբերությունը զարգացավ մեխանիկական բամբակամանության ու բամբակեղենի մանածագործության հիմքի վրա։ Բրդեղենի մանուֆակտուրայի առանձին տարրերը միայն վերջին տասնամյակներից են մտնում գործարանային սիստեմի մեջ, օրինակ, բուրդ գզելը։ «Բուրդը գզելու համար մեխանիկական ուժ կիրառելը, որ... լայն տարածվեց «գզամեքենան», հատկապես Լիստերի մեքենան մտցնելու ժամանակվանից... անկասկած այն հետևանքն ունեցավ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Առաջ բուրդը ձեռքով էին գզում մեծ մասամբ գզրարի տանը։ Հիմա սովորաբար այն գզում են գործարանում, և ձեռքի աշխատանքը վերացված է, բացի աշխատանքի մի քանի առանձին տեսակներից, որտեղ դեռ գերադասվում է ձեռքով գզած բուրդը։ Ձեռքով գզողներից շատերն աշխատանք գտան գործարաններում, բայց ձեռքով գզողների արդյունքն այնքան փոքր է մեքենայի արդյունքի համեմատությամբ, որ բազմաթիվ գզրարներ այնպես էլ առանց գործի մնացին» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 16)։
  102. «Հետևաբար, գործարանային սիստեմի սկզբունքն այն է, որ արհեստավորների միջև տեղի ունեցող աշխատանքի բաժանումը կամ մասնատումը փոխարինվում է պրոցեսի բաժանումով իր բաղկացուցիչ էական տարրերի (Ure: «Philosophy of Manufactures», էջ 20)։
  103. Մեխանիկական ջուլհակահաստոցն իր սկզբնական ձևով կազմված է գլխավորապես փայտից, կատարելագործվածը, արդի հաստոցը՝ երկաթից։ Թե արտադրության միջոցի հին ձևն սկզբում ինչ աստիճանի է գերիշխում նրա նոր ձևի վրա, ցույց է տալիս, ի միջի այլոց, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի թեկուզ ամենամակերեսային համեմատությունը հնի հետ, չուգունաձուլական գործարանների օդամուղային արդի հարմարանքների համեմատությունը դարբնոցի սովորական փուքսի սկզբնական անճարակ մեխանիկական վերարտադրության հետ, և թերևս մյուս բոլորից ավելի համոզիչ օրինակը — այժմյան լոկոմոտիվների գյուտից առաջ լոկոմոտիվ հնարելու առաջին փորձը. նա, իսկապես, երկու ոտք ուներ, որ փոփոխակի բարձրացնում էր ձիու պես։ Միայն մեխանիկայի հետագա զարգացումից ու գործնական փորձի կուտակումից հետո մեքենայի ձևն ամբողջովին սկսում է որոշվել մեխանիկայի սկզբունքներով, ուստի և բոլորովին ազատագրվում է այն գործիքի հին ձևից, որն այժմ զարգանալով դառնում է մեքենա։
  104. Cottongin-ը [բամբակազտիչ մեքենան], որ հնարել էր յանկի Էլի Ուիտնին, մինչև նորագույն ժամանակներն էապես շատ ավելի քիչ էր փոփոխության ենթարկվել, քան XVIII դարի որևէ այլ մեքենա։ Միայն վերջին տասնամյակներում (1867 թվականից առաջ) մի ուրիշ ամերիկացի, պ. Էմերին, Նյու-Յորքի Ալբանիից, գործածությունից դուրս մղեց Ուիտնիի մեքենան մի շատ պարզ ու նպատակահարմար կատարելագործման միջոցով։
  105. «The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 239։ Հենց այստեղ էլ ասվում է. «Որքան էլ պարզ և առաջին հայացքից աննշան թվար հաստոցի այդ կցորդը, մենք կարծում ենք, որ առանց չափազանցության կարելի է ասել, թե նրա ազդեցությունը մեքենաների կատարելագործման ու տարածման վրա նույնքան մեծ է, որքան բուն իսկ շոգեմեքենայի մեջ Ուատտի մտցրած կատարելագործումների ազդեցությունը։ Դրա շնորհիվ անմիջապես սկսվեց ամեն տեսակ մեքենաների կատարելագործում և էժանացում և զարկ տրվեց նոր գյուտերի ու կատարելագործումների»։
  106. Լոնդոնում paddle-weel shafts [շոգենավերի թիանիվների գլանաձողեր] կռելու այդ մեքենաներից մեկը «Թոր» անունն է կրում։ Նա 16½ տոննա ծանրությամբ գլանաձողը կռում է նույնպիսի հեշտությամբ, ինչպես դարբինը՝ պայտը։
  107. Փայտ մշակող և փոքր մասշտաբով կիրառելի մեքենաները մեծ մասամբ ամերիկացիների գյուտ են։
  108. Գիտությունը կապիտալիստին «ոչինչ» չի նստում ընդհանրապես, բայց այդ ամենևին չի խանգարում, որ նա շահագործի գիտությունը։ «Ուրիշի» գիտությունը կապիտալն այնպես է զավթում, ինչպես յուրացնում է ուրիշի աշխատանքը։ Բայց «կապիտալիստական» յուրացումն ու «անձնական» յուրացումը — վերաբերի դա գիտությանը թե նյութական հարստությանը — բոլորովին տարբեր բաներ են։ Հենց ինքը՝ դոկտոր Յուրը գանգատվում էր, թե իր սիրելի գործարանատերերը, որոնք մեքենաներ են շահագործում, գռեհկորեն անծանոթ են մեխանիկային, իսկ Լիբիխը պատմում է անգլիական քիմիական գործարանների տերերի սարսափելի տգիտության մասին քիմիայի բնագավառում։
  109. Ռիկարդոն երբեմն այնպիսի բացառիկ ուշադրություն է դարձնում մեքենաների այդ գործողության վրա,— որը, իդեպ, նա նույնքան քիչ է պարզաբանել, որքան աշխատանքի պրոցեսի ու արժեքի գոյացման պրոցեսի ընղհանուր տարբերությունը,— որ տեղ-տեղ մոռանում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ մեքենաները փոխանցում են արդյունքին, և այդ բոլորովին նույնացնում է բնության ուժերի հետ։ Այսպես, օրինակ. «Ադամ Սմիթը ամենուրեք ընդունում է այն ծառայությունները, որ մեզ մատուցում են բնության գործոններն ու մեքենաները։ Բայց նա ճշտորեն տարբերում է այն արժեքի էությունը, որ նրանք հաղորդում են ապրանքներին,... քանի որ նրանք այդ աշխատանքը ձրի են կատարում, ուստի նրանց աջակցությունը ոչինչ չի ավելացնում փոխանակային արժեքին» (Ricardo: «Principles of Political Economy.», 3-րդ հրատ., London 1821, էջ 336, 337)։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XX, էջ 180։] Հասկանալի է՝ Ռիկարդոյի դիտողությունն իրավացի է Ժ. Բ. Սեյի նկաամամբ, որը շաղակրատում է, թե մեքենաներն այն «ծառայությունն» են մատուցում, որ նրանք ստեղծում են «շահույթի» մի մասը կազմող արժեքը։
    109a {3-րդ հրատ. ծանոթագրություն.— Մեկ «ձիաուժը» հավասար է մի րոպեում 33 000 ոտնաչափ-ֆունտի ուժին, այսինքն՝ այն ուժին, որը մեկ րոպեում 33 000 ֆունտը բարձրացնում է 1 ոտնաչափ (անգլիական) կամ 1 ֆունտը՝ 33 000 ոտնաչափ։ Այս է հենց այն ձիաուժը, որի մասին խոսք եղավ վերևում։ Բայց սովորական առևտրական լեզվում, ինչպես նաև տեղ-տեղ այս գրքի ցիտատներում, տարբերություն է դրվում միևնույն մեքենայի «անվանական» և «առևտրական» կամ «ինդիկատորային» ձիաուժերի միջև։ Հին, կամ անվանական, ձիաուժը հաշվվում է բացառապես մխոցի շարժումով ու գլանի տրամագծով և բոլորովին հաշվի չի առնում շոգու ճնշումն ու մխոցի արագությունը։ Այսինքն՝ փաստորեն այդ նշանակում է, որ շոգեմեքենան ունի, օրինակ, 50 ձիաուժ, եթե նա շարժման մեջ է դրվում շոգու նույնպիսի թույլ ճնշումով ու մխոցի նույնպիսի աննշան արագությամբ, ինչպես Բոլտոնի և Ուատտի ժամանակ։ Բայց վերջին երկու գործոնն այն ժամանակվանից հետո հսկայական չափով աճել են։ Մեքենայի այժմ իրապես մատակարարած մեխանիկական ուժը չափելու համար հնարվեց ինդիկատորը, որը ցույց է տալիս շոգու ճնշումը։ Իսկ մխոցի արագությունը հեշտ է որոշել։ Այսպիսով, չափի միավոր ծառայող «ինդիկատորային» կամ «առևտրային» ձիաուժը այն մաթեմատիկական ֆորմուլան է, որը միաժամանակ նկատի է առնում գլանի տրամագիծը, մխոցի բարձրանալու աստիճանը, մխոցի արագությունն ու շոգու ճնշումը, և որը ցույց է տալիս, թե տվյալ մեքենան իրոք մի րոպեում քանի անգամ 33 000 ոտնաչափ-ֆունտ է զարգացնում։ Ուստի մեկ անվանական ձիաուժը կարող է փաստորեն երեք, չորս և նույնիսկ հինգ ինդիկատորային, կամ իրական, ձիաուժ մատակարարել։ Այս ծանոթագրությունը հետագա զանազան ցիտատները պարզաբանելու համար է։ — Ֆ. Է.}
  110. Կապիտալիստական պատկերացումների ազդեցության տակ գտնվող ընթերցողը, իհարկե, կասի, թե այստեղ ոչինչ չկա այն «տոկոսի» մասին, որ մեքենան — իր կապիտալային արժեքին pro rata [համամասնորեն]— միացնում է արդյունքին։ Սակայն հեշտ է համոզվել, որ մեքենան, ինչպես և հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մաս, նոր արժեք չարտադրելով, այդպիսի արժեք չի էլ կարող միացնել «տոկոս» անվան տակ։ Այնուհետև պարզ է, որ այստեղ, քանի որ խոսքը վերաբերում է հավելյալ արժեքի արտադրությանը, նրա ոչ մի մասը չի կարելի a priori ենթադրել «տոկոս» անվան տակ։ Հաշվելու կապիտալիստական եղանակը, որ է prima facie [առաջին հայացքից] թվում է, թե անհեթեթ է և հակասում է արժեքի գոյացման օրենքներին, իր բացատրությունը կգտնի այս աշխատության երրորդ գրքում։
  111. Արժեքի այս բաղկացուցիչ մասը, որ մեքենան է միացնում, բացարձակորեն ու հարաբերաբար ընկնում է այն դեպքերում, երբ մեքենան դուրս է մղում ձիերին, ընդհանրապես բանող անասուններին, որոնք օգտագործվում են բացառապես իբրև շարժիչ ուժ և ոչ իբրև նյութերի փոխանակության մեքենաներ։ Իդեպ նկատենք, որ երբ Դեկարտը կենդանիներին բնորոշում է որպես սոսկ մեքենաներ, ապա գործին նայում է մանուֆակտուրային ժամանակաշրջանի աչքերով, տարբերվելով միջնադարից, որը կենդանուն համարում էր մարդու օգնական, ինչպես հետագայում նաև պ-ն ֆոն Հալլերը իր «Restauration der Staatswissenschaften»-ում։ Որ Դեկարտը, ինչպես և Բեկոնը, արտադրության եղանակի փոփոխությունը և մարդու կողմից բնության վրա գործնականորեն իշխելը համարում էր մտածողության մեթոդի փոփոխության հետևանք, ցույց է տալիս նրա «Discours de la Méthode» աշխատությունը, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Կարելի է (նրա կողմից փիլիսոփայության մեջ մտցված մեթոդի միջոցով) հասնել գիտելիքների, որոնք շատ օգտակար են կյանքում, և այն հայեցողական փիլիսոփայության փոխարեն, որ ավանդում են դպրոցներում, գտնել գործնական փիլիսոփայությունը, որի օգնությամբ, իմանալով կրակի, ջրի, օդի, աստղերի ու մեզ շրջապատող մյուս բոլոր մարմինների ուժն ու ներգործությունը, ինչպես մենք գիտենք մեր արհեստավորների տարբեր զբաղմունքները, մենք կարող էինք ճիշտ նույն եղանակով դրանք օգտագործել նրանց հատուկ բազմազան կիրառումների համար և հենց դրանով էլ դառնալ բնության տեր ու տնօրենը», իսկ դրա հետ միասին և «նպաստել մարդկային կյանքի կատարելագործմանը»։ Սըր Դեդլի Նորսի «Discources upon Trade» (1691 թ.) աշխատության առաջաբանում ասված է, որ Դեկարտի մեթոդը, քաղաքատնտեսության մեջ կիրառվելով, սկսել է այն ազատագրել փողի, առևտրի և այլ հարցերի վերաբերյալ հին հեքիաթներից ու սնահավատ պատկերացումներից։ Սակայն վաղ շրջանի անգլիական տնտեսագետները, ընդհանուր առմամբ, հարում էին Բեկոնի ու Հոբսի փիլիսոփայությանը, այնինչ հետագայում Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի համար քաղաքատնտեսության κατ’έξοχήν [առավելապես] «փիլիսոփան» դարձավ Լոկկը։
  112. Էսսենի առևտրական պալատի տարեկան հաշվետվության համաձայն (1863 թ. հոկտեմբեր) Կրուպպի պողպատաձուլական գործարանը 1862 թվականին հալոցային, շիկացման ու ցեմենտի 161 հնոցով, 32 շոգեմեքենայով (1800 թվականին մոտավորապես այդքան էր Մանչեստրում կիրառվող շոգեմեքենաների ընդհանուր թիվը) ու 14 շոգեմուրճով, որոնք բոլորը միասին ներկայացնում էին 1236 ձիաուժ,— 49 դարբնահնոցով, 203 գործիք-մեքենայով ու մոտավորապես 2400 բանվորով, արտադրում էր 13 միլ. ֆունտ ձույլ պողպատ։ Այստեղ 1 ձիաուժին նույնիսկ 2 բանվորից էլ պակաս է ընկնում։
  113. Բեբբեջը հաշվում է, որ Ճավայում բամբակի արժեքը 117 % ավելանում է համարյա միայն մանելու աշխատանքի միջոցով։ Նույն այդ ժամանակ (1832 թ.) Անգլիայում այն ընդհանուր արժեքը, որ նրբամանության դեպքում մեքենաներն ու աշխատանքը միացնում էին բամբակին, կազմում էր հում նյութի արժեքի մոտ 33%-ը («On the Economy of Machinery». London 1832, էջ 165, 166)։
  114. Մեքենայով դրոշմելիս, բացի դրանից, ներկն էլ է տնտեսվում։
  115. Հմմտ. Paper read by Dr. Watson. Reporter on the Products to the Government of India, before the Society of Arts, 17 April 1860.
  116. «Այդ համր ագենտները (մեքենաները) միշտ անհամեմատ ավելի քիչ աշխատանքի արդյունք են, քան այն աշխատանքը, որ նրանք փոխարինում են, թեկուզ և նրանք ճիշտ նույնպիսի փողային արժեք ունենայինք (Ricardo: «Principles of Political Economy»), 3-րդ հրատ., London 1821, էջ 40)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. I, էջ 26։]
    116a 2-րդ հրատարակության ծանոթագրություն.— Ահա ինչո՛ւ մեքենաները կոմունիստական հասարակության մեջ բոլորովին այլ ասպարեզ կգտնեին, քան բուրժուական հասարակության մեջ։
  117. «Ձեռնարկատերերը տասներեք տարեկանից փոքր երեխաների երկու հերթափոխություն չեն պահպանի առանց անհրաժեշտության... Իսկապես, գործարանատերերի մի մասը, բրդամանարանների տերերը, հիմա հազվադեպ են կիրառում տասներեք տարեկանից փոքր երեխաների, այսինքն՝ half-times-ների աշխատանքը։ Նրանք մտցրել են զանազան տեսակի կատարելագործված նոր մեքենաներ, որոնք գրեթե վերացնում են երեխաների (այսինքն՝ 13 տարեկանից փոքր երեխաների) աշխատանքը։ Երեխաների թվի այդ նվազումը լուսաբանելու համար ես կմատնանշեմ աշխատանքի մի պրոցես, երբ գոյություն ունեցող մեքենաներին մեկ ապարատ, այսպես կոչված piecing machine [ծերկապիչ մեքենա] կցելու շնորհիվ, նայած ամեն մի մեքենայի առանձնահատկությանը, վեց կամ չորս half-times-ի աշխատանքը կարող է կատարել մի պատանի (13 տարեկանից մեծ) ... Half-times system-ը [կիսաժամանակ սիստեմը] piecing machine [ծերկապիչ մեքենա] հնարելու խթան ծառայեց» («Reports of Insp. of Fact. for 31st October 1858»)։
  118. «Մեքենաները... հաճախ չեն կարողանում կիրառում գտնել, քանի դեռ չի բարձրացել աշխատանքը» (նկատի ունի աշխատավարձը) (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 479)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI, էջ 256։]
  119. Տե՛ս «Report of the Social Science Congress at Edinburgh October 1863».
  120. Ամերիկյան քաղաքացիական պատերազմին ուղեկցող բամբակի ճգնաժամի ժամանակ դ-ր Էդուարդ Սմիթին անգլիական կառավարությունն ուղարկեց Լանկաշիր, Չեշիր և այլ վայրեր, բամբակեղենի արդյունաբերության բանվորների առողջական վիճակը հետազոտելու համար։ Նա հաղորդում է ի միջի այլոց՝ մի կողմ թողած այն, որ բանվորները դուրս են մղված գործարանային մթնոլորտից, ճգնաժամն առողջաբանական տեսակետից ու֊րիշ շատ դրական հետևանքներ էլ է ունեցել։ Բանվորների կանայք հիմա անհրաժեշտ ազատ ժամանակ ունեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու՝ փոխանակ նրանց թունավորելու Գոդֆրեյի cordial-ով (օպիումի պրեպարատով)։ Նրանք հիմա ժամանակ ունեն կերակուր եփել սովորելու։ Եփելու այդ հմտությունը նրանք, դժբախտաբար, ձեռք բերին մի այնպիսի ժամանակ, երբ ոչինչ չունեին ուտելու։ Բայց դրանից երևում է, թե ինչպես կապիտալն իր ինքնաճման համար հափշտակել է ընտանիքի կարիքների համար անհրաժեշտ աշխատանքը։ Ճիշտ այդպես էլ ճգնաժամն օգտագործվեց այն նպատակով, որ բանվորների աղջիկներին հատուկ դպրոցներում կարել սովորեցնեն։ Ամերիկյան ռևոլյուցիա և համաշխարհային ճգնաժամ հարկավոր եղավ, որ բանվորների աղջիկները, որոնք մանում են ամբողջ աշխարհի համար, կար անել սովորեն։
  121. «Բանվորների թվական աճումը մեծ էր շնորհիվ տղամարդկանց աշխատանքի ուժեղ չափերով փոխարինման կանանց աշխատանքով և հատկապես մեծահասակների աշխատանքի փոխարինման փոքրահասակների աշխատանքով։ 13 տարեկան երեք աղջիկ, որոնց աշխատավարձը շաբաթական 6 շիլլինգից մինչև 8 շիլլինգ էր, փոխարինում էին մի մեծահասակ տղամարդու, որի աշխատավարձը տատանվում էր 18 շիլլինգից մինչև 45 շիլլինգի միջև.» (Th. de Quincey: «The Logic of Political Economy». London 1844, 147-րդ էջի ծանոթագրությունը)։ Քանի որ ընտանիքում անհրաժեշտ որոշ ֆունկցիաներ, օրինակ, երեխաներին պահելն ու կերակրելը և այլն, չեն կարող բոլորովին անտեսվել, ուստի ընտանիքի մայրերը, որոնց խլել է կապիտալը, պետք է, այսպես թե այնպես, փոխարինողներ վարձեն։ Այն աշխատանքները, որ պահանջում է ընտանիքի սպառումը, ինչպես, օրինակ, կար ու կարկատանը և այլն, պետք է փոխարինվեն պատրաստի ապրանքներ գնելով։ Ուստի տնային աշխատանքի ծախսման նվազելուն համապատասխանում է փողային ծախսերի ավելացումը։ Այդ պատճառով բանվորական ընտանիքի արտադրության ծախքերն աճում են և հավասարակշռում եկամտի ավելացումը։ Դրան ավելանում է այն, որ անկարելի են դառնում տնտեսումն ու նպատակահարմարությունը կենսամիջոցներն օգտագործելիս և պատրաստելիս։ Այս փաստերի մասին, որ թաքցնում է պաշտոնական քաղաքատնտեսությունը, հարուստ նյութ կարելի է գտնել գործարանային տեսուչների «Report»-ներում, «Children’s Employment Commission»-ի հաշվետվություններում և հատկապես «Reports on Public Health»-ում։
  122. Իբրև հակադրություն այն մեծ իրողության, որ անգլիական գործարաններում կանանց ու երեխաների աշխատանքի տևողության սահմանափակումը կապիտալից նվաճել են մեծահասակ տղամարդ բանվորները, «Children’s Employment Commission»-ի բոլորովին վերջերս հրատարակված հաշվետվությունները դեռ նշում են բանվոր-ծնողների իսկապես վրդովեցուցիչ ու բոլորովին ստրկավաճառային գծերը երեխաներին շահույթի առարկա դարձնելու գործում։ Իսկ կապիտալիստական փարիսեցիները, ինչպես կարելի է տեսնել նույն «Report»-ներից, մերկացնում են հենց իրենց ստեղծած, հավերժացրած ու շահագործած այդ գազանությունը, որն ուրիշ դեպքերում նրանք «աշխատանքի ազատություն» են անվանում։ «Երեխաների աշխատանքն օգնության կանչվեց... նույնիսկ նրա համար, որ նրանց սեփական ամենօրյա հացը վաստակվի։ Առանց այնպիսի ուժերի, որոնք անհրաժեշտ են ուժից վեր այդ աշխատանքին դիմանալու համար, առանց այնպիսի նախապատրաստության, որ անհրաժեշտ էր իրենց հետագա կյանքը վարելու համար, երեխաները նետվեցին ֆիզիկապես ու բարոյապես խորտակող դրության մեջ։ Հրեական մի պատմագիր Տիտոսի ձեռքով Երուսաղեմի կործանվելու առթիվ նկատել է, թե ամենևին զարմանալի չէ, որ Երուսաղեմը կործանվելիս ենթարկվեց այնպիսի արտասովոր ամայացման, երբ մարդկային կերպարանքը կորցրած մի մայր զոհեց իր սեփական երեխային՝ սարսափելի սովի տանջանքները մեղմելու համար» («Public Economy Concentrated». Carlisle 1883, էջ 66)։
  123. Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 41։
  124. «Children’s Employment Commission». 5tհ Report». London 1866, էջ 81, № 31 {4-րդ հրատ. հավելում.— Բեթնել Գրինի մետաքսեղենի արդյունաբերությունը ներկայումս համարյա բոլորովին ոչնչացված է։ — Ֆ. Է.}
  125. «Children’s Employment Commission». 3rd Report». London 1864, էջ 53, № 15։
  126. Նույն տեղում, 5tհ Report, էջ XXII, № 137։
  127. «Sixth Report on Public Health». London 1864, էջ 34։
  128. «Նա (1861 թվականի հետազոտությունը)... բացի դրանից, ցույց տվեց, որ նկարագրված հանգամանքներում երեխաները մեռնում են անբավարար հոգատարությունից ու վատ խնամքից, որ պայմանավորված է նրանց մայրերի գործարանային աշխատանքով, և որ մայրերն այն աստիճան են կորցնում իրենց երեխաների նկատմամբ բնական զգացմունքները, որ սովորաբար չեն վշտանում նրանց մեռնելու դեպքում, իսկ երբեմն նույնիսկ... ուղղակի միջոցներ են ձեռք առնում երեխաներին մեռցնելու համարի (նույն տեղում)։
  129. Նույն տեղում, էջ 454։
  130. Նույն տեղում, էջ 454, 463։ «Reports by Dr. Henry Julian Hunter on the excessive mortality of infants in some rural districts of England».
  131. Նույն տեղում, էջ 35, 455, 456։
  132. «Sixth Report on Public Health». London 1364, էջ 456։
  133. Անգլիայի ինչպես գործարանային, այնպես էլ հողագործական օկրուգներում շարունակ ավելանում է օպիումի գործածությունը մեծահասակ բանվորների ու բանվորուհիների կողմից։ «Օպիումի վաճառքի զարգացումը... մի քանի ձեռներեց մեծավաճառ առևտրականների գլխավոր նպատակն է։ Դրոգիստները օպիումը համարում են ամենագնայուն ապրանքը» (նույն տեղում, էջ 459)։ Ծծկեր երեխաները , որոնք օպիում են ընդունում, «դառնում են կնճռոտված պստլիկ ծերուկներ կամ խորշոմներով ծածկված փոքրիկ կապիկներ» (նույն տեղում, էջ 460)։ Ահա թե Հնդկաստանն ու Չինաստանը ինչպե՜ս են վրեժ լուծում Անգլիայից։
  134. Նույն տեղում, էջ 37։
  135. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 59։ Այս գործարանային տեսուչն առաջ բժիշկ է եղել։
  136. Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 30th June [30th April] 1857»-ում, էջ 17։
  137. Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 31st October 1855»-ում, էջ 18, 19։
  138. Սըր Ջոն Կինկեյդը «Reports of Insp. of Fact. for 31st October 1858»-ում, էջ 31, 32։
  139. Լեոնարդ Հորները «Reports etc. for 30th April 1857»-ում, էջ 17, 18։
  140. Սըր Ջ. Կինկեյդը «Reports of Insp. etc. for 31st October 1856»-ում, էջ 66։
  141. Ա. Ռեդգրեյվը «Reports of Insp. of Fact. for 31st October 1857»-ում, էջ 41, 42։ Անգլիական արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վաղուց արդեն ենթարկված են գործարանային օրենքին (ոչ թե Printwork Act-ին [չթադրոշմիչ գործարանների օրենքին], որի մասին հենց նոր խոսք եղավ տեքստում), վերջին տարիները ուսման վերաբերյալ որոշումների դեմ արգելքները որոշ չափով վերացված են։ Իսկ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք գործարանային օրենքին չեն ենթարկված, դեռ մինչև այժմ էլ խիստ տարածված են ապակեգործարանատեր Ջ. Գեդսի արտահայտած հայացքները, որ այսպես էր ուսուցանում հետազոտիչ հանձնաժողովի անդամ Ուայտին. «Որքան ես հասկանում եմ, այն մեծ կրթությունը, որ վերջին տարիներում ձեռք է բերում բանվոր դասակարգի մի մասը, չարիք է։ Այն վտանգավոր է, որովհետև բանվորներին չափազանց անկախ է դարձնում» («Children’s Employment Commission. 4th Report». London 1865, էջ 253)։
  142. «Պ-ն Է.-ն, մի գործարանատեր, ինձ հաղորդեց, որ ինքը բացառապես կանանց է աշխատեցնում իր մեխանիկական ջուլհակահաստոցների վրա. նա գերադասում է ամուսնացած կանանց, մանավանդ այն կանանց, որոնցից կախված է ամբողջ ընտանիքի գոյությունը. նրանք շատ ավելի ուշադիր ու հնազանդ են, քան ամուրիները, նրանք հարկադրված են ծայր աստիճան լարելու իրենց ուժերը, որպեսզի անհրաժեշտ կենսամիջոցներ հայթայթեն։ Այսպիսով, առաքինությունները, կանանց առանձնահատուկ կերպով բնորոշող առաքինությունները, դառնում են նրանց համար վնասակար,— այսպես նրանց բնավորության բարոյական ու քնքուշ կողմը փոխարկվում է նրանց ստրկացման միջոցի, նրանց տանջանքի աղբյուրի» («Ten Hours’ Factory Bill. The Speech of Lord Ashley, 15th March». London 1844, էջ 20)։
  143. «Այն ժամանակից սկսած, երբ թանկ մեքենաներն ընդհանուր տարածում գտան, մարդուն հարկադրեցին իր միջին ուժերից վեր աշխատելու» (Robert Owen: «Observations on the Effect of the Manufacturing System», 2-րդ հրատ., London 1817 [էջ 16])։
  144. Անգլիացիները, որոնք հակամետ են դրսևորման ամեն մի պատահած արտաքին ձև պատճառ համարելու, հաճախ գործարաններում եղած երկար աշխատաժամանակի պատճառ են համարում երեխաների հերովդեսյան այն մեծ կոտորածը, որ գործարանային սիստեմի սկզբնավորման ժամանակ կապիտալը կիրառում էր աղքատանոցներում ու որբանոցներում և որի միջոցով նա ձեռք էր բերում բոլորովին հլու-հպատակ մարդկային նյութ։ Այսպես, օրինակ, Ֆիլդենը, որ հենց ինքն էլ անգլիական գործարանատեր է, ասում է. «Պարզ է, որ աշխատաժամանակի երկարացումը հետևանք էր այն հանգամանքի, որ երկրի զանազան մասերից բերվող անապաստան երեխաների թիվն այնքան մեծ էր, որ գործատերերն օգտվում էին բանվորների նկատմամբ իրենց անկախությունից և այդ եղանակով ստացված դժբախտ երեխաների օգնությամբ երկարատև աշխատանքի սովորույթ սահմանելով, շատ հեշտությամբ կարողանում էին այդ սովորույթը փաթաթել իրենց հարևանների վզին» (J. Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 11)։ Կանանց աշխատանքի վերաբերմամբ գործարանային տեսուչ Սոնդերսը 1844 թվականի գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Բանվորուհիների մեջ կան կանայք, որոնք երկար շաբաթներ իրար հետևից, միայն սակավաթիվ օրերի բացառությամբ, աշխատում են առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը, 2 ժամից պակաս ընդմիջումով կերակուր ուտելու համար, այնպես որ շաբաթվա մեջ 5 օր նրանց միայն 6 ժամ է մնում 24 ժամից՝ տուն գնալ-գալու և անկողնում հանգստանալու համար»։
  145. «Մետաղե մեխանիզմի շարժական նուրբ մասերին... վնաս պատճառելը մեխանիզմի անգործությամբ» (Ure: Philosophy of Manufactures», էջ 28)։
  146. Արդեն առաջ հիշատակված «Manchester Տpinner»-ը [«Մանչեստրի մանող»] («Times», 26 November 1882) մեքենաների ծախքերի շարքն է դասում «այն (խոսքը «մեքենաների մաշվածքի դիմաց ծախսագրումների» մասին է), ինչ հատկացված է այն կորուստները ծածկելու համար, որոնք շարունակ առաջանում են մեքենաներից մի քանիսը ուրիշ, նոր ու ավելի լավ կոնստրուկցիա ունեցող մեքենաներով փոխարինելուց, նախքան առաջինները կփոխհատուցեն իրենց գինը»։
  147. «Ընդհանուր առմամբ հաշվում են, որ նոր հնարված առաջին մեքենայի կառուցումը հինգ անգամ ավելի թանկ է նստում, քան երկրորդի կառուցումը» (Babbage. «on the Economy of Machinery». London 1832, էջ 349)։
  148. «Մի քանի տարվա ընթացքում տյուլի արտադրության մեջ այնքան լուրջ ու բազմաթիվ կատարելագործումներ արվեցին, որ լավ պահպանված մեքենան, որն սկզբում 1 200 ֆ. ստեռլինգ արժեր, մի քանի տարի հետո ծախվում էր 60 ֆ. ստեռլինգով... Կատարելագործումներն իրար հաջորդում էին այնպիսի արագությամբ, որ մեքենաներն անավարտ էին մնում մեքենաշինարարների մոտ, որովհետև հաջող գյուտերի շնորհիվ արդեն հնացած էին լինում»։ Փոթորկի ու գրոհի այդ ժամանակաշրջանում տյուլագործարանատերերը 8-ժամյա սկզբնական աշխատանքային օրը, բանվորների երկու հերթափոխությամբ, երկարացրին մինչև 24 ժամ (նույն տեղում, էջ 233)։
  149. «Ինքնըստինքյան ակներև է,... որ շուկայի մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ և պահանջարկի իրար հաջորդող ընդարձակման ու կրճատման ժամանակ միշտ կարող են պատահել դեպքեր, երբ գործարանատերը կարող է կիրառում գտնել լրացուցիչ շրջանառու կապիտալի համար, առանց մեծացնելու գործի մեջ գտնվող հիմնական կապիտալը,... եթե հում նյութի լրացուցիչ քանակը կարող է մշակվել՝ շենքերի ու մեքենաների լրացուցիչ ծախսումներ չպահանջելով» (R. Torrens: «On Wages and Combination». London 1834, էջ 64)։
  150. Տեքստում հիշատակված հանգամանքը այստեղ միայն լրիվության համար է բերվում, որովհետև ես միայն երրորդ գրքում եմ քննում շահույթի նորման, այսինքն՝ հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։
  151. Senior: «Letters on the Factory Act». London 1837, էջ 13, 14։
  152. «Հիմնական կապիտալի գերակշռությունը շրջանառու կապիտալի նկատմամբ... ցանկալի է դարձնում երկարատև, աշխատանքային օրը»։ Մեքենայական սարքավորման ու այլ հարմարանքների աճման հետ «ուժեղանում են աշխատանքային օրը երկարացնելու դրդապատճառները, որովհետև այդ միակ միջոցն է հիմնական կապիտալի հարաբերական մեծացումից շահույթ կորզելու համար» (նույն տեղում, էջ 11—14)։ «Ամեն մի գործարանում կան զանազան ծախսեր, որոնք հաստատուն են մնում, անկախ այն բանից, թե աշխատանքի ժամանակը ավելի երկար է, թե ավելի կարճ գործարանում, օրինակ, շենքերի վարձավճարը, տեղական ու պետական հարկերը, ապահովագրումը կրակից, զանազան մշտական բանվորների աշխատավարձը, մեքենաների փչացումը և մի շարք այլ ծախսեր, որոնց հարաբերությունը շահույթի նկատմամբ այնքան ավելի է նվազում, որքան ավելի է աճում արտադրության ծավալը», («Reports of the Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19)։
  153. Թե ինչո՛ւ այդ ներհատուկ հակասությունը չի գիտակցում առանձին կապիտալիստը, ուստի և քաղաքատնտեսությունը, որը կապիտալիստի պատկերացումների ազդեցության տակ է գտնվում,— այդ մենք կտեսնենք երրորդ գրքի առաջին բաժիններից։
  154. Ռիկարդոյի մեծ ծառայություններից մեկն այն է, որ նա մեքենաները համարում էր ոչ միայն ապրանքներ արտադրելու միջոցներ, այլև «redundant population» [«ավելցուկ բնակչություն»] արտադրելու միջոցներ։
  155. F. Biese: «Die Philosophie des Aristoteles». Berlin 1842, հ, II, էջ 408։
  156. Այստեղ մեջ եմ բերում այդ ոտանավորը Շտոլբերգի թարգմանությամբ, որովհետև այս ոտանավորն աշխատանքի բաժանմանը վերաբերող դրանից առաջ բերված ցիտատների նման բնորոշում է անտիկ հայացքների ու արդի հայացքների հակադրությունը։


    «Schonet der mahlenden Hand, o Müllerinnen, und schlafet
    Sanft! es verkünde der Hahn euch den Morgen umsonst!
    Däo hat die Arbeit der Mädchen den Nymphen befohlen,
    Und jetzt hüpfen sie leicht über die Räder dahin,
    Dass die erschütterten Achsen mit ihren Speichen sich wälzen,
    Und im Kreise die Last drehen des wälzenden Steins.
    Lasst uns leben das Leben der Väter, und lasst uns der Gaben
    Arbeitslos uns freun, welche die Gottin uns schenkt».

    («Gedichte aus dem Griechischen übersetzt von Christian Graf zu Stolberg. Hamburg 1782» [էջ 312])։


    [«Դադար տվեք ձեր ձեռքերին, աղորիներ պտըտող, դուք, աղջիկնե՛ր,
    Մշմշալով ձեր քո՛ւնն առեք, և թող ի զուր լուսաբացին աքլորը զիլ չկանչի.
    Որ ահառած դուք վեր թռչեք խոր քնից և երկանքով ալյուր աղաք տենդագին.—
    Պատվիրել է Դեոն, ջրի դիցուհին, որ ձեր տեղակ ջրի ալքերը բանեն.
    Փրփուր ալքերն անվի վրա են ոստնում, փառ ու լիսեռ հրում, մղում քրքիջով
    Եվ դղորդով ջաղացքարը վիթխարի՝ իլիկի պես պտըտեցնում հեշտ ու շուտ։
    Եկե՛ք, ապրենք այսուհետև մենք հանգիստ, ինչպես անդորր մեր հայրերն են կյանք արել,
    Զվարթ սրտով ու անաշխա՜տ վայելենք աստվածուհու պարգևներն այս երկնաձիր»։]

  157. Հասկանալի է, որ արտադրության զանազան ճյուղերում ընդհանրապես նկատվում են աշխատանքի ինտենսիվության տարբերություններ։ Այդ տարբերությունները, ինչպես արդեն Ա. Սմիթն է ցույց տվել, մասամբ հավասարակշռվում են այնպիսի կողմնակի պարագաներով, որոնք կապված են աշխատանքի յուրաքանչյուր առանձին տեսակի հետ։ Բայց աշխատաժամանակի՝ որպես արժեքի չափի վրա այս տարբերություններն էլ միայն այնքան են ազդում, որքան ինտենսիվ ու էքստենսիվ մեծությունները աշխատանքի միևնույն քանակի հակադիր ու միմյանց փոխադարձաբար բացառող արտահայտություններն են։
  158. Հատկապես հատավարձի, այն ձևի միջոցով, որը քննվում է վեցերորդ բաժնում։
  159. Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 31st October 1865».
  160. «Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845». էջ 20, 21։
  161. Նույն տեղում, էջ 19։ Քանի որ հատավարձը անփոփոխ էր մնացել, ուստի շաբաթական աշխատավարձի չափերը կախված էին արդյունքի քանակից։
  162. «Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845», էջ 20։
  163. Նույն տեղում, էջ 21։ Բարոյական տարրը զգալի դեր էր խաղում վերը հիշատակված վարձերի մեջ։ «Մենք,— հայտարարեցին բանվորները գործարանային տեսչին,— մենք աշխատում ենք ավելի աշխույժ, մենք միշտ աչքի առաջ ունենք պարգևը, այն է՝ գիշերը ավելի վաղ տուն գնալու հնարավորությունը. առույգ ու գործուն ոգին համակում է ամբողջ գործարանը, ամենաերիտասարդ օգնականից մինչև ամենածեր բանվորը, և մենք հիմա ավելի ենք օգնում իրար» (նույն տեղում)։
  164. John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 32։
  165. Lord Ashley: «The Ten Hours’ Factory Bill. Speech of the 15th March». London 1844, էջ 6—9, տարբեր տեղերում։
  166. «Reports of Insp. of Fact. [for quarter ending 30th September 1844, and from 1st October 1844] to 30th April 1845», էջ 20։
  167. Նույն տեղում, էջ 22։
  168. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 62։
  169. Այդ փոխվել է 1862 թվականի «Parliamentary Return»-ից [«Պառլամենտական հաշվետվությունից»] հետո։ Այստեղ անվանական շոգեձիաուժի փոխարեն հանդես է գալիս արդի շոգեմեքենաների ու ջրանիվների իսկական շոգեձիաուժը {տե՛ս ծանոթագրություն 109a}։ Նմանապես ոլորիչ իլիկներն էլ այլևս շփոթված չեն բուն մանելու իլիկների հետ (ինչպես 1839, 1850 և 1856 թվականների «Return»-ների [«Հաշվետվություններ»-ի] մեջ), այնուհետև, բրդեղենի գործարանների համար բերված է «gig»-երի [խավատու մեքենաների] թիվը, տարբերություն է մտքված ջութեղենի ու կանեփեղենի գործարանների միջև, մի կողմից, և վշեղենի գործարանների միջև, մյուս կողմից, վերջապես, առաջին անգամ գուլպայագործական արտադրությունը մտցված է հաշվետվության մեջ։
  170. «Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 14, 20։
  171. Նույն տեղում, էջ 14, 15։
  172. Նույն տեղում, էջ 20։
  173. «Reports etc. for 31st October 1858», էջ 9, 10. հմմտ. «Reports etc. for 30th April 1860», էջ 30 և հաջ.։
  174. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 129, 100, 103 և 130։
  175. Արդի շոգեշարժ ջուլհակահաստոցով մի ջուլհակը հիմա շաբաթական 60 ժամում երկու հաստոցի վրա բանելով արտադրում է որոշ երկարության ու լայնության 26 կտոր մի որոշ տեսակի գործվածք, իսկ նախկինում հին շոգեշարժ ջուլհակահաստոցով միայն 4-ը կարող էր արտադրել։ Մի այդպիսի կտոր գործելու ծախքերը արդեն 1850 թվականի սկզբին 2 շիլլինգ 9 պենսից իջել էին 5⅛ պենսի։
    2-րդ հրատարակության հավելում.— «30 տարի առաջ (1841 թվականին) մի բամբակամանորդից, որն ուներ 3 օգնական, պահանջվում էր հսկել 300-324 իլիկ ունեցող միայն մի զույգ մյուլի։ Հիմա (1871 թվականի վերջը) նա պետք է 5 օգնականով հսկի այնքան մյուլերի, որոնց իլիկների թիվը կազմում է 2200, և արտադրում է առնվազն յոթ անգամ ավելի մանվածք, քան 1841 թվականին էր արտադրում» (գործարանային տեսուչ Ալեքսանդր Ռեդգրեյվը «Journal of the Society of Arts»-ում, January 5, 1872)։
  176. «Reports of Insp. of Fact. for 31st October 1861», էջ 25, 26։
  177. Ներկածումս (1867 թ.) Լանկաշիրի գործարանային բանվորների մեջ ագիտացիա է սկսվել ութժամյա աշխատանքային օրվա համար։
  178. Հետևյալ մի քանի թվերը բնորոշում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բուն իմաստով «գործարանների» պրոգրեսը, սկսած 1848 թվականից.
    Արտահանության քանակը
    1848 1851 1860 1865
    ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բամբակեղենի մանվածք 135 831 162 ֆնտ. 143 966 106 ֆնտ. 197 343 655 ֆնտ. 103 751 455 ֆնտ.
    Կարի թել 4 392 176 ֆնտ. 6 297 554 ֆնտ. 4 648 611 ֆնտ.
    Բամբակեղեն գործվածքներ 1 091 373 930 յարդ 1 543 161 789 յարդ 2 776 218 427 յարդ 2 015 237 851 յարդ
    ՎՇԵՂԵՆԻ ՈՒ ԿԱՆԵՓԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մանվածք 11 722 182 ֆնտ. 18 841 326 ֆնտ. 31 210 612 ֆնտ. 36 777 334 ֆնտ.
    Գործվածքներ 88 901 519 յարդ 129 106 753 յարդ 141 996 773 յարդ 247 012 529 յարդ
    ՄԵՏԱՔՍԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մետաքսահումք և ոլորած մետաքս [1846 թ.] 466 825 ֆնտ. 462 513 ֆնտ. 897 402 ֆնտ. 812 589 ֆնտ.
    Գործվածքներ 1 181 465 յարդ 1 307 293 յարդ 2 869 837 յարդ
    [146 879 հատ]
    [102 773 ֆնտ.]
    ԲՐԴԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բրդեղենի ու նրբաբրդեղենի մանվածք 14 670 880 ֆնտ. 27 533 968 ֆնտ. 31 669 267 ֆնտ.
    Գործվածքներ 151 231 153 յարդ 190 037 537 յարդ 278 837 418 յարդ
    Արտահանության արժեքը
    1848 թ. 1851 թ. 1860 թ. 1865 թ.
    ֆունտ ստեռլինգ ֆունտ ստեռլինգ ֆունտ ստեռլինգ ֆունտ ստեռլինգ
    ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բամբակեղենի մանվածք 5 927 831 6 634 026 9 870 875 10 351 049
    Բամբակեղեն գործվածքներ 16 753 369 23 454 810 42 141 505 46 903 796
    ՎՇԵՂԵՆԻ ՈՒ ԿԱՆԵՓԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մանվածք 493 449 951 426 1 801 272 2 505 497
    Գործվածքներ 2 802 789 4 107 396 4 804 803 9 155 358
    ՄԵՏԱՔՍԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Մետաքսահումք և ոլորած մետաքս 77 789 196 380 826 107 768 064
    Գործվածքներ 1 130 098 1 587 303 1 409 221
    ԲՐԴԵՂԵՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
    Բրդեղենի ու նրբաբրդեղենի մանվածք 776 975 1 484 544 3 843 450 5 424 047
    Գործվածքներ 5 733 828 8 377 183 12 156 998 20 102 259


    (Տե՛ս Կապույտ գրքերը՝ «Statistical Abstract for the United Kingdom», № 8 և № 13. London 1861 և 1866)։
    Լանկաշիրում 1839 և 1850 թվականների միջև գործարանների թիվն ավելացավ ընդամենը 4%-ով, 1850 և 1856 թվականների միջև 19%-ով, 1856 և 1862 թվականների միջև 33%-ով, այնինչ տասնմեկամյա երկու ժամանակաշրջանում էլ զբաղված անձերի թիվը բացարձակորեն ավելացավ, իսկ հարաբերականորեն ընկավ։ Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 31st Oct. 1862», էջ 63։ Լանկաշիրում գերակշռությունը պատկանում է բամբակեղենի գործարաններին։ Իսկ թե նրանք ի՛նչ հսկայական հարաբերական դեր են խաղում ընդհանրապես մանվածքի ու գործվածքների արտադրության մեջ, երևում է նրանից, որ Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի նույնատեսակ գործարանների ընդհանուր թվից Լանկաշիրի հիշյալ գործարաններին ընկնում է 45,2%, իլիկների ընդհանուր թվից՝ 83,3%, շոգեշարժ շուլհակահաստոցների ընդհանուր թվից՝ 81,4%, տեքստիլ գործարանները բանեցնող շոգեձիաուժերի ընդհանուր թվից՝ 72,6%, զբաղված անձերի ընդհանուր թվից՝ 58,2 % (նույն տեղում, էջ 62, 63)։

  179. Ure: «Philosophy of Manufactures», էջ 18։
  180. Նույն տեղում, էջ 31 Հմմտ. Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 140, 141 [Կ. Մարքս, «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկեր, հ. V, էջ 391—392]։
  181. Բնորոշ է դիտավորյալ վիճակագրական խաբեության համար,— իսկ այդ կարելի էր մերկացնել իր բոլոր մանրամասնություններով,— որ անգլիական գործարանային օրենսդրությունը տեքստի վերջում հիշատակված բանվորներին կտրականապես հանում է իր ներգործության շրջանակից, նրանց չհամարելով գործարանային բանվորներ. մյուս կողմից, պառլամենտի հրապարակած «Հաշվետվությունները» նույնքան վճռականորեն գործարանային բանվորների կատեգորիայի մեջ են մտցնում ո՛չ միայն ինժեներներին, մեխանիկներին և այլն, այլև գործարանների կառավարիչներին, գործակատարներին, ցրիչներին, պահեստների վերակացուներին, փաթթողներին և այլն, կարճ ասած՝ բոլորին, բացի գործարանատիրոջից։
  182. Յուրն ընդունում է այդ։ Նա ասում է, թե բանվորները «անհրաժեշտության դեպքում կառավարչի կամքով կարող են մի մեքենայից փոխադրվել ուրիշ մեքենայի մոտ», և հաղթականորեն բացականչում է. «Այսպիսի փոխադրումը բացահայտորեն հակասում է հին ռուտինային, որը բաժանում է աշխատանքը և մի բանվորի վրա է դնում գնդասեղի գլխիկի պատրաստումը, մի ուրիշի վրա՝ նրա ծայրը սրելը»։ Նա պետք է ավելի շուտ հարց դներ, թե ինչո՞ւ այդ «հին ռուտինան» ավտոմատիկ գործարանում միայն «անհրաժեշտության դեպքում» է դեն նետվում։
  183. Երբ մարդկանց կարիք է լինում, ինչպես, օրինակ, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, բուրժուան, որպես բացառություն, գործարանային բանվորներին գործ է ածում ամենակոպիտ աշխատանքների համար, ինչպես փողոցների սալահատակումը և այլն։ 1862 թվականի և հաջորդ տարիների անգլիական «ateliers nationaux» [«ազգային արհեստանոցները»], որոնք բամբակեղենի արդյունաբերության գործազուրկ բանվորների համար էին հիմնված, նրանով էին տարբերվում 1848 թվականի ֆրանսիական «ազգային արհեստանոցներից», որ վերջիններում բանվորները պետության հաշվին պետք է անարտադրողական աշխատանքներ կատարեին, իսկ առաջիններում բուրժուաների օգտին արտադրողական քաղաքային աշխատանքներ, ընդ որում դրանք կատարվում էին ավելի էժան, քան կանոնավոր բանվորներ գործադրելու դեպքում, որոնց հետ մրցելու հարկադրեցին գործազուրկին։ «Բամբակեղենի գործարանների բանվորների տեսքն անկասկած լավացել է ֆիզիկապես։ Այդ ես վերագրում եմ,... որչափով խոսքը տղամարդկանց է վերաբերում, բացօթյա հասարակական աշխատանքներ կատարելուն»։ (Այստեղ խոսքը վերաբերում է Պրեստոնի գործարանային բանվորներին, որոնք աշխատանք էին գտել «Պրեստոնի ճահիճը» չորացնելու գործում։) («Reports of Insp. of Fact. October 1863», էջ 59։)
  184. Օրինակ. Մեխանիկական զանազան ապարատներ, որոնք 1844 թվականի օրենքի ժամանակվանից սկսած մտցվեցին՝ բրդեղենի գործարաններում երեխաների աշխատանքը փոխարինելու համար։ Երբ իրենց իսկ՝ պարոնայք գործարանատերերի երեխաները կանցնեն գործարանի հասարակ օգնականների «դպրոցը», այն ժամանակ մեխանիկայի մինչև հիմա համարյա դեռ անմշակ մնացած այս բնագավառը արագությամբ զարմանալի առաջընթաց քայլեր կանի։ «Selfacting mules»-ից [սելֆակտորներից] ավելի վտանգավոր որևէ այլ մեքենա հազիվ թե գտնվի։ Դժբախտ դեպքերի մեծ մասը փոքրիկ երեխաներին պատահում է այն բանի հետևանքով, որ նրանք մյուլերի տակ են սողում գետինն ավլելու համար, երբ մեքենաները շարժման մեջ են գտնվում։ Շատ «minders» (մյուլերի վրա աշխատող բանվորներ) դատական պատասխանատվության են ենթարկվել (գործարանային տեսուչների կողմից) և փողային տուգանքների ենթարկվել նման զանցառության համար, բայց առանց որևէ ընդհանուր նկատելի հետևանքների։ Եթե մեքենաշինարարները մի ավլող մեքենա հնարեին, որն այդ փոքրիկների համար վերացներ մեքենաների տակ սողոսկելու անհրաժեշտությունը, ապա դա կլիներ մեր պաշտպանական միջոցառումների բարեհաջող լրացումը» («Reports of Insp. of Factories for 31st October 1866», էջ 63)։
  185. Ուստի կարելի է ըստ արժանվույն գնահատել աներևակայելի հղացումը Պրուդոնի, որը մեքենաները «կառուցում է» ոչ որպես աշխատանքի միջոցների սինթեզ, այլ որպես մասնական աշխատանքների սինթեզ, հենց իրենց՝ բանվորների համար։
  186. F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ, Էնգելսի Երկ., հ. III, էջ 463։] Նույնիսկ բոլորովին սովորական լավատես ֆրիտրեդերը, պարոն Մոլինարին, նկատում է. «Այն մարդը, որ ամեն օր տասնհինգական ժամ հսկում է մեքենայի միալար շարժմանը, շատ ավելի արագ է ուժասպառ լինում, քան եթե նույն ժամանակի ընթացքում լարում է իր ֆիզիկական ուժը։ Հսկելու այդ աշխատանքը, որ կարող էր օգտակար մարզանք ներկայացնել մտքի համար, եթե չափազանց երկարատև չլիներ, վերջիվերջո իր ծայրահեղ երկարատևությամբ խորտակում է թե՛ միտքը և թե՛ հենց մարմինը» (G. de Molinari: «Études Économiques». Paris 1846 [էջ 49])։
  187. F. Engels: «Lage» և այլն, էջ 216։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Էնգելսի Երկ., հ. III, էջ 462։]
  188. The Master Spinners’ and Manufacturers’ Defence Fund. Report of the Committee. Manchester 1854. էջ 17։ Հետագայում մենք կտեսնենք, որ «գործատերերն» սկսում են բոլորովին ուրիշ երգ երգել, հենց որ նրանց սպառնում է իրենց «կենդանի» ավտոմատներին կորցնելու վտանգը։
  189. Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։
  190. «Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանում։ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը...Նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այդ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {4-րդ հրատ. հավելում.— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Լիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատժում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,— ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)
    190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա առաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։
  191. Երրորդ գրքի առաջին բաժնում ես կպատմեմ անգլիական գործարանատերերի ամենամոտիկ ժամանակներին վերաբերող արշավանքի մասին, որ ուղղված էր գործարանային օրենքի՝ «ձեռքերի» անդամները կյանքի համար վտանգավոր մեքենաներից պաշտպանելու նպատակը հետապնդող հոդվածների դեմ։ Այստեղ բավական կլինի մի ցիտատ գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների պաշտոնական հաշվետվությունից. «Ես ինքս լսել եմ, թե գործարանատերերն ինչպիսի աններելի թեթևությամբ են խոսում մի քանի դժբախտ պատահարների մասին. օրինակ, մեկ մատի կորուստը դատարկ բան է։ Իրոք, բանվորի կյանքն ու ապագա բոլոր հեռանկարներն այնքան են կախված նրա մատներից, որ այդպիսի կորուստը նրա համար վերին աստիճանի լուրջ դեպք է։ Երբ այդպիսի անմիտ բարբաջանք լսեցի, ես հարց տվի. «Ենթադրենք, թե դուք մի լրացուցիչ բանվորի կարիք ունեք, և ձեզ մոտ եկել են երկու բանվոր, երկուսն էլ մնացած բոլոր կողմերից հավասարապես լավ, բայց մեկն առանց բթամատի կամ ցուցամատի է, դուք որի՞ն կընտրեք։ Նրանք առանց մի վայրկյան տատանվելու արտահայտվեցին հօգուտ այն բանվորի, որ բոլոր մատներն ունի։ Այդ պարոն գործարանատերերը սխալ նախապաշարմունքներ ունեն ընդդեմ այն բանի, որ նրանք կեղծ-մարդասիրական օրենսդրություն են անվանում» («Reports of Insp. of Fact. for 31st October 1855»)։ Այդ պարոնները «խելամի՜տ մարդիկ են», և զուր չէր, որ նրանք համակրում էին ստրկատերերի խռովությանը։
  192. Այն գործարաններում, որոնք արդեն վաղուց ենթարկված են գործարանային օրենքին, որը պարտադրաբար սահմանափակում է աշխատաժամանակը և ուրիշ որոշումներ է մտցրել, առաջվա չարիքներից մի քանիսը վերացել են։ Հենց մեքենաների կատարելագործումը, որոշ կետի հասնելով, պահանջում է «գործարանային շենքերի կատարելագործված կառուցվածք», որ նպաստավոր է բանվորների համար (Հմմտ. «Reports etc. for 31st October 1863», էջ 109)։
  193. Տե՛ս, ի միջի այլոց, John Houghton: «Husbandry and Trade improved». London 1727. «The Advantages of the East-India Trade, 1720». John Bellers: «Proposals for Raising a College of Industry». London 1696։ «Գործատերերն ու բանվորները, դժբախտաբար, մշտական պատերազմ են մղում իրար դեմ։ Առաջինների անխախտ նպատակն է՝ աշխատանք ձեռք բերել որքան կարելի է էժան, և նրանք չեն քաշվում այդ նպատակին հասնելու համար ամեն տեսակ խորամանկություններ գործադրելուց, այնինչ վերջինները հավասար համառությամբ օգտվում են ամեն մի առիթից, որ ավելի բարձր պահանջներ առաջադրեն իրենց գործատերերին»։ «An Inquiry into the Causes of the Present High Price of Provision», 1767, 1767, էջ 61, 62։ (Հեղինակը — Նաթենիել Ֆորստեր քահանան — ամբողջովին բանվորների կողմն է)։
  194. Bandmühle-ն հնարվեց Գերմանիայում։ Իտալացի աբբա Լանչելոտտին մի աշխատության մեջ, որը լույս է տեսել 1636 թվականին Վենետիկում, պատմում է. «Դանցիգցի Անտոն Մյուլլերը համարյա 50 տարի առաջ (Լանչելոտտին գրել է 1629 թվականին) Դանցիգում մի շատ ճարտար մեքենա էր տեսել, որը միանգամից 4—6 կտոր գործվածք էր պատրաստում. բայց որովհետև քաղաքային խորհուրդը վախենում էր, որ այդ գյուտը կարող էր բազմաթիվ բանվորների մուրացիկ դարձնել, ուստի նա արգելեց մեքենայի կիրառումը, իսկ գյուտարարին՝ հրամայեց գաղտնի խեղդամահ կամ ջրահեղձ անել»։ Լեյդենում նույնպիսի մի մեքենա առաջին անգամ կիրառվեց 1629 թվականին։ Ժապավինագործների խռովությունները մագիստրատին հարկադրեցին նախ արգելելու հիշյալ մեքենան։ Գլխավոր շտատները 1623, 1639 և այլ թվականների որոշումներով պետք է նրա գործածությունը սահմանափակեին. վերջապես, որոշ պայմաններով այն թույլատրվեց 1661 թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ։ «Այս քաղաքում,— ասում է Բոքսհոռնը («Institutiones Politicae», 1663) Լեյդենում ժապավինագործ հաստոց մտցնելու մասին,— մոտ 20 տարի առաջ հնարվեց մի ջուլհակահաստոց, որով մի մարդ կարող էր ավելի շատ ու ավելի հեշտությամբ գործվածք պատրաստել, քան մի քանի մարդ կարող էին առանց հաստոցի պատրաստել նույն ժամանակում։ Բայց այս բանը ջուլհակների մեջ գանգատներ ու դժգոհություն առաջ բերեց, և մագիստրատը վերջիվերջո արգելեց հաստոցի գործածությունը»։ Նույն մեքենան 1676 թվականին արգելվեց Քյոլնում, իսկ երբ նա միաժամանակ մտցվեց Անգլիայում, բանվորների հուզումներ առաջ բերեց։ 1685 թ. փետրվարի 19-ի կայսերական հրամանագրով նրա գործածությունն արգելվեց ամբողջ Գերմանիայում։ Համբուրգում հիշյալ մեքենան մագիստրատի կարգադրությամբ հրապարակով այրեցին։ Կարլ VI-ը 1719 թ. փետրվարի 9-ին նորոգեց 1685 թվականի հրամանագիրը, իսկ Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ նրա ընդհանուր գործածությունն առաջին անգամ թույլատրվեց 1765 թվականին։ Այդ մեքենան, որ այնքան աղմուկ հանեց, իրոք մանամեքենաների, ու ջուլհակամեքենաների, ուրեմն և XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի նախակարապետն էր։ Մանածագործության մեջ բոլորովին անփորձ մի պատանի, օգտագործելով այդ հաստոցը, կարող էր ամբողջ հաստոցն իր բոլոր պատկանելիքներով շարժման մեջ դնել կոթունը ետ ու առաջ մղելով. իր կատարելագործված ձևով այդ մեքենան միանգամից արտադրում էր 40—50 հատ։
  195. Իրենց հինավուրց կառուցվածքը պահպանած մանուֆակտուրաների մեջ դեռ մինչև հիմա էլ երբեմն կրկնվում են մեքենաների դեմ ուղղված բանվորական խռովությունների բիրտ ձևերը։ Այսպես, օրինակ, խարտոցների արտադրության մեջ ծագած խռովությունը Շեֆֆիլդում 1865 թվականին։
  196. Սըր Ջեմս Ստյուարտը նույնիսկ մեքենաների ներգործությունն էլ բոլորովին այդ ոգով է գնահատում։ «Մեքենան ես համարում եմ ալն բանվորների թիվը (պոտենցիալ կերպով) ավելացնելու միջոց, որոնց կերակրելու կարիք չկա... Մեքենայի ներգործությունն ինչո՞վ է տարբերվում այն ներգործությունից, որ նոր բնակիչների երևան գալն է առաջ բերում» («Principes d’Économie Politique», ֆրանսերեն թարգմ. հ. I, գիրք 1, գլ. XIX)։ Շատ ավելի միամիտ է Պետտին, որն ասում է, թե մեքենան փոխարինում է «բազմակնությանը...»։ Այդ տեսակետը ամենաշատը կիրառելի է Միացյալ Նահանգների մի քանի մասերի համար։ Ընդհակառակը. «Հազվադեպ կարելի է մեքենաներից հաջողությամբ օգտվել առանձին բանվորի աշխատանքը պակասեցնելու համար. նրա կառուցումը շատ ավելի ժամանակ կպահանջեր, քան կտնտեսվի նրա կիրառմամբ։ Մեքենան իսկապես օգտակար ձևով կարող է գործադրվել այն դեպքում միայն, եթե գործում է խոշոր մասշտաբով, եթե մի մեքենան կարող է օգնել հազարավորների աշխատանքին։ Սրան համապատասխան էլ մեքենաներն ամենից շատ կիրառվում են ամենից ավելի խիտ բնակված երկրներում, որտեղ ամենից շատ գործազուրկ մարդ կա... Նրանց կիրառման պատճառը ո՛չ թե մարդկանց քչությունն է, այլ հեշտությունը, որով կարելի է մարդկանց մասսան աշխատանքի ներգրավել» (Piercy Ravenstone: «Thoughts on the Funding System and its Effects». London 1824, էջ 45)։
    196a {4-րդ. հրատ. հավելում.— Այս վերաբերում է նաև Գերմանիային։ Մեզ մոտ այնտեղ, որտեղ գոյություն ունի խոշոր հողագործություն, այսինքն՝ հատկապես Արևելքում, խոշոր հողագործությունը հնարավոր դարձավ միայն «Bauernlegen»-ի [«գյուղացիների ամլացման» — գյուղացիական տնտեսությունները քանդելու] հետևանքով, որ բռնկվեց սկսած XVI դարից, իսկ առանձնապես 1648 թվականից հետո։ — Ֆ. Է.}
  197. «Մեքենաներն ու աշխատանքը մշտական կոնկուրենցիայի մեջ են» (Ricardo: «Principles of Political Economy», 3rd ed. London 1821, էջ 479)։ [Д. Рикардо: «Начало политической экономии». Соцэкгиз 1935 թ., էջ 256։]
  198. Աղքատների վերաբերյալ 1833 թվականի օրենքը մտցնելուց առաջ ձեռնաշխատ ջուլհակության և մեքենայական ջուլհակության միջև եղած կոնկուրենցիան Անգլիայում երկարաձգվում էր շնորհիվ այն բանի, որ մինիմումից շատ ցած ընկած աշխատավարձը լրացնում էին ծխերի նպաստներով։ «1827 թվականին նորին բարեկրոնություն Տերները ավագ պաստոր էր Ուիլմսլոյում, Չեշիրի գործարանային օկրուգում։ Արտագաղթի հետազոտման հանձնաժողովի հարցերն ու Տերների պատասխանները ցույց են տալիս, թե ի՛նչ եղանակով էր պահպանվում ձեռքի աշխատանքի կոնկուրենցիան մեքենաների դեմ։ Հարց. «Արդյոք ձեռնահաստոցների գործածությունը դուրս չի՞ մղվել մեխանիկական հաստոցների կիրառմամբ»։ Պատասխան. «Անկասկած, ձեռնահաստոցների գործածությունը է՛լ ավելի մեծ չափով վերացած կլիներ, քան նկատվում է իրականության մեջ, եթե ձեռնաշխատ ջուլհակները հնարավորություն չունենային աշխատավարձի իջեցմանը համաձայնելու։ Հարց. «Բայց այդ բանին համաձայնելով՝ արդյոք նրանք չե՞ն վարձվում մի վճարով, որն անբավարար է նրանց ապրուստի համար, և արդյոք իրենց գոյամիջոցների դեֆիցիտը ծածկելու համար հույս չե՞ն դնում ծխական համայնքի օժանդակության վրա»։ Պատասխան. «Այո՛, և ձեռնահաստոցի ու մեխանիկական հաստոցի կոնկուրենցիան փաստորեն պահպանվում է աղքատների համար սահմանված հարկով»։ Այսպես ուրեմն, ստորացուցիչ պաուպերիզմ կամ արտագաղթ,— ահա այն բաբեբարությունները, որոնցով էլ աշխատավորները պարտական են մեքենաներ մտցնելու իրողությանը։ Այդ բարերարությունն այն է, որ հարգելի ու որոշ չափով անկախ արհեստավորներից նրանց իջեցնում, հասցնում են բարեգործության նվաստացուցիչ հացով ապրող ստորաքարշ բոսյակների վիճակին։ Ահա թե նրանք ի՛նչն են անվանում ժամանակավոր դժվարություն» («A Prize Essay on the Comparative Merits of Competition and Cooperation». London 1834, էջ 29)։
  199. Նույն այն պատճառը, որը մեծացնում է երկրի զուտ եկամուտը (այսինքն՝ ինչպես Ռիկարդոն հենց այստեղ էլ բացատրում է, լենդլորդերի ու կապիտալիստների եկամուտը, որոնց հարստությունը տնտեսագիտական տեսակետից = Wealth of the Nation-ին [ազգի հարստությանը]), միաժամանակ կարող է առաջ բերել բնակչության ավելցուկ և վատթարացնել բանվորի դրությունը» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 251։] Մեխանիզմի յուրաքանչյուր կատարելագործման մշտական նպատակն ու տենդենցն է իրոք բոլորովին ազատվել մարդու աշխատանքից կամ նրա գինը պակասեցնել, փոխարինելով չափահաս տղամարդ բանվորների աշխատանքը կանանց ու երեխաների աշխատանքով, կամ վարժ բանվորների աշխատանքը՝ սևագործ բանվորների աշխատանքով» [Ure: «Philosophy of Manufactures», էջ 23])։
  200. «Reports of Insp. of Fact. for 31st October 1858», էջ 43։
  201. «Reports etc. for 31st October 1856», էջ 15։
  202. Ure: «Philosophy of Manufactures», էջ 19։ «Աղյուսագործարաններում կիրառվող մեքենաների հսկայական օգուտն այն է, որ նրանք ձեռնարկատիրոջը միանգամայն անկախ են դարձնում հմուտ բանվորների նկատմամբ» («Children’s Employment Commission. 5th Report». London 1866, էջ 130, № 46)։
    2-րդ հրատ. հավելում.— «Great Northern Railway»-ի մեքենայական բաժանմունքի վարիչ պ-ն Ա. Ստերրոկը մեքենաների (լոկոմոտիվների և այլն) կառուցման մասին ասում է. «Անգլիական թանկ (expensive) բանվորներն օրեցօր ավելի քիչ քանակությամբ են պահանջվում։ Արտադրությունն ուժեղացվում է կատարելագործված գործիքների կիրառմամբ, իսկ այդ գործիքները, իրենց հերթին, բանեցնում են բանվորների ավելի ստորին կատեգորիա (a low class of labour)... Առաջ շոգեմեքենայի բոլոր մասերը անհրաժեշտաբար արտադրվում էին որակյալ աշխատանքով։ Հիմա միևնույն մասերն արտադրվում են պակաս որակյալ աշխատանքով, բայց լավ գործիքներով... Գործիքներ ասելով ես հասկանում եմ մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաները» («Royal Commission on Railways. Minutes of Evidence, 17862 և 17863». London 1867)։
  203. Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։
  204. Նույն տեղում, էջ 321։
  205. Նույն տեղում, էջ 23։
  206. «Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 108 և հաջ.։
  207. «Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 109։ Բամբակի ճգնաժամի ժամանակ մեքենաների արագ կատարելագործումն անգլիական գործարանատերերին հնարավորություն տվեց ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո անմիջապես նորից լիքը լցնել համաշխարհային շուկան։ Գործվածքները 1866 թվականի վերջին 6 ամսում արդեն համարյա հնարավոր չէր ծախել։ Այդ ժամանակ սկսվում է ապրանքների ուղարկումը Չինաստան ու Հնդկաստան կոնսիգնացիայով, որը, բնականաբար, է՛լ ավելի սաստկացրեց շուկայի գերլցումը [glut]։ 1867 թվականի սկզբին գործարանատերերը դիմեցին իրենց սովորական աշխատավարձը 5%-ով իջեցնելուն։ Բանվորները դիմադրեցին և հայտարարեցին,— թեորիապես այդ միանգամայն ճիշտ էր,— թե օգնության միակ միջոցը կրճատ ժամանակ, այսինքն շաբաթական չորս օր աշխատելն է։ Երկար դիմադրությունից հետո իրենք իրենց արդյունաբերության կապիտաններ անվանող պարոնները ստիպված էին համաձայնելու այդ բանին, ընդ որում մի քանի տեղ վարձն իջեցվեց 5%-ով, իսկ ուրիշ վայրերում մնաց անփոփոխ։
  208. «Ապակու և շշերի գործարաններում գործատերերի և ձեռքերի հարաբերությունը խրոնիկական գործադուլն է»։ Սրանից էլ առաջ եկավ մամլած ապակու արտադրության զարգացումը, երբ գլխավոր օպերացիաները կատարվում են մեքենաներով։ Նյուքեստլի մի ֆիրմա, որն առաջ տարեկան արտադրում էր 350 000 ֆունտ փչած ապակի, հիմա դրա փոխարեն արտադրում է 3 000 500 ֆունտ մամլած ապակի («Children’s Employment Commision. 4th Report, 1865», էջ 262—263։
  209. Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833, էջ 3—4։
  210. Մեքենաշինության գործում մեքենաների մի քանի շատ էական կիրառումների հանգեց պ. Ֆերբեռնը իր սեփական մեքենաշինական գործարանում ծագած գործադուլների ազդեցության տակ։
  211. Ure: «Philosophy of Manufactures», էջ 367—370։
  212. Ure: «Philosophy of Manufactures», էջ 368, 7, 370, 280, 322, 321, 475։
  213. Ռիկարդոն սկզբում համամիտ էր այդ հայացքին, բայց իր համար բնորոշ գիտական անաչառությամբ ու ճշմարտասիրությամբ հետագայում հրաժարվեց այդ հայացքից։ Տե՛ս David Ricardo: «Principles of Political Economy», գլ. XXXI «On Machinery» [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI]։
  214. NB. Ներկա լուսաբանությունը տալիս եմ միանգամայն վերը հիշված տնտեսագետների սիրած եղանակով։
  215. Ռիկարդոյի մի հետևորդ, բանավիճելով Ժ. Բ. Սեյի գռեհկությունների դեմ, նկատում է այս առթիվ. «Աշխատանքի զարգացած բաժանման պայմաններում բանվորի հմտությունը կարող է կիրառում գտնել միայն այն առանձին ճյուղում, որտեղ նա վարժվել է։ Բանվորն ինքը յուրատեսակ մի մեքենա է։ Ուստի բացարձակապես ոչ մի բանի չի օգնի, եթե թութակի պես սկսեն շատախոսել, թե բոլոր իրերին հատուկ է իրենց մակարդակը գտնելու տենդենցը։ Բավական է մեր չորս կողմը նայենք և. մենք կտեսնենք, որ բանվորները երկար ժամանակի ընթացքում չեն կարողանում գտնել իրենց մակարդակը և որ եթե գտնում էլ են այդ մակարդակը, ապա այն ավելի ցած է լինում, քան պրոցեսն սկսվելիս» («An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». London 1821, էջ 72)։
  216. Այս ինքնաբավական կրետինիզմի վիրտուոզներից մեկն էլ, ի միջի այլոց, Մակ Կուլլոխն է։ «Եթե շահավետ է,— ասում է նա, օրինակ, 8 տարեկան երեխայի շինծու միամտությամբ,— բանվորի հմտությունն ավելի ու ավելի զարգացնել այն աստիճան, որ նա ընդունակ լինի առաջվա կամ ավելի քիչ քանակությամբ աշխատանքով շարունակ աճող քանակությամբ ապրանք արտադրելու, ապա ոչ պակաս շահավետ պետք է լինի այն, որ նա օգտվի այնպիսի մեքենաների աջակցությունից, որոնք ամենից ավելի իրական կերպով են նրան օգնում այդ հետևանքին հասնելու...» (Mac Culloch: «Principles of Political Economy». London 1830, էջ 166)։
    216a «Մանամեքենայի գյուտարարը ավերեց Հնդկաստանը, մի բան, որը, սակայն, մեզ քիչ է հուզում» (A. Thiers: «De la Propriété». [Paris 1848, էջ 275])։ [Հմմտ. А. Тьер: «О Собственности», ՍՊԲ. 1872, էջ 225։] Պ-ն Թյերն այստեղ մանամեքենան շփոթում է մեխանիկական ջուլհակահաստոցի հետ, մի բան, «որը, սակայն, մեզ քիչ է հուզում»։
  217. 1861 թվականի մարդահամարի համաձայն (Լոնդոն 1863, հ. II) Անգլիայի և Ուելսի ածխահանքերում զբաղված բանվորների թիվը կազմում էր 246 613, որից 73 545-ը՝ 20 տարեկանից փոքր և 173 067-ը՝ 20 տարեկանից մեծ։ Առաջին սյունակին պատկանում են 835 հոգի՝ 5—10 տարեկան, 30 701 հոգի՝ 10—15 տարեկան, 42 010 հոգի՝ 15—19 տարեկան։ Երկաթի, պղնձի, արճճի, անագի և այլ հանքերում զբաղված բանվորների թիվը 319 222 էր։
  218. Անգլիայում և Ուելսում 1861 թվականին մեքենաների արտադրության մեջ զբաղված էի 60 807 անձ, հաշված նաև գործարանատերերին իրենց գործակատարների հետ և այլն, ditto [նմանապես և] այդ ճյուղի բոլոր գործակալներին ու առևտրականներին։ Ընդհակառակը, հաշվից հանված են համեմատաբար մանր մեքենաներ, ինչպես, օրինակ, կարի և այլ մեքենաներ արտադրողները, ինչպես նաև աշխատամեքենաների համար գործիքներ, ինչպես, օրինակ, իլիկներ արտադրողները և այլն։ Քաղաքացիական բոլոր ինժեներների թիվը կազմում էր 3 329։
  219. Որովհետև երկաթն ամենակարևոր հում նյութերից մեկն է, ուստի այստեղ արժե նշել, որ 1861 թվականին Անգլիայում և Ուելսում կային 125 771 երկաթաձուլիչ բանվորներ, որոնցից 123 430-ը՝ տղամարդ, 2 341-ը՝ կին։ Առաջինների թվում 30 810-ը՝ 20 տարեկանից փոքր, 92 620-ը՝ 20 տարեկանից մեծ։
  220. «4 չափահաս անձից (բամբակեղեն գործող ջուլհակներից) կազմված մի ընտանիք իբրև winders [մասրա լցնող] աշխատող երկու երեխայի հետ անցյալ դարի վերջում ու ներկա դարի սկզբում շաբաթական 4 ֆ. ստեռլինգ էր վաստակում 10-ժամյա աշխատանքային օրվա պայմաններում, եթե աշխատանքը շատ շտապողական էր, ապա նրանք կարող էին ավելի վաստակել... Առաջ նրանք միշտ տուժում էին մանվածքի անբավարար առաջարկի պատճառով» (Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833 էջ 25—27)։
  221. F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III] ցույց է տալիս հենց այդ՝ պերճանքի առարկաներ արտադրողների մեծ մասի խղճուկ դրությունը։ Այս հաստատող բազմաթիվ նոր ապացույցներ տե՛ս «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունների մեջ։
  222. 1861 թվականին Անգլիայում էլ Ուելսում առևտրական նավատորմի մեջ զբաղված էր 94 665 ծովային։
  223. Այդ թվում՝ միայն 177 596 տղամարդ 13 տարեկանից մեծ։
  224. Այդ թվում` 30 501 կին։
  225. Այդ թվում՝ 137 447 տղամարդ։ Այս 1 208 648 թվից հանված է ոչ-մասնավոր տներում ծառայող ամբողջ անձնակազմը։
    2—րդ հրատ. հավելում.— 1861-ից մինչև 1870 թվականը արական սեռի սպասավորների թիվը համարյա կրկնապատկվել է։ Այս թիվն աճելով հասել է 267 671-ի։ 1847 թվականին կար 2 694 որսապահ (արիստոկրատական որսարաններում), իսկ 1869 թվականին՝ 4 921։ — Լոնդոնի մանր բուրժուաների մոտ ծառայող մատաղահաս աղջիկները ժողովրդական լեզվով կոչվում են «little slaveys», փոքրիկ ստրկուհիներ։
  226. Ընդհակառակը, Գանիլը մեքենայական արտադրության վերջնական հետևանք է համարում աշխատանքի ստրուկների թվի բացարձակ նվազումը, որոնց հաշվին հետո կերակրվում է «gens honnêtes» [«կարգին մարդկանց»] մի աճող քանակություն, մարդկանց, որոնք զարգացնում են իրենց հայտնի «perfectibilité perfectible» [«կատարելագործվելու ընդունակ՝ կատարելագործման ընդունակությունը»]։ Որքան էլ վատ է հասկանում Գանիլը արտադրության շարժումը, նա գոնե զգում է, որ մեքենաները մի շատ ճակատագրական հիմնարկ են, քանի որ նրանց մուծումը պաուպեր է դարձնում զբաղված բանվորներին, իսկ նրանց զարգացումն աշխատանքի է՛լ ավելի շատ ստրուկներ է կյանքի կոչում, քան նրանք սպանել էին։ Գանիլի սեփական տեսակետի կրետինիզմը կարելի է միայն նրա սեփական խոսքերով արտահայտել։ «Արտադրելու և սպառելու դատապարտված դասակարգերը նվազում են, իսկ աշխատանքը կառավարող, ամբողջ ժողովրդին օգնություն, մխիթարություն և լուսավորություն տվող դասակարգերը աճում են... և յուրացնում են այն բոլոր բարիքները, որոնք բխում են աշխատանքի ծախքերի պակասելուց, արդյունքների առատանալուց և սպառման առարկաների էժանանալուց։ Այս ուղղությամբ մարդկային ցեղը բարձրանում է մինչև հանճարի բարձրագույն ստեղծագործությունները, թափանցում է կրոնի խորհրդավոր խորքերը, ստեղծում է բարոյականության փրկարար սկզբունքները (որոնց էությունն այն է, որ «յուրացնեն բոլոր բարիքները» և այլն), ազատության (արդյոք ա՞յն դասակարգերի ազատության, «որոնք արտադրելու են դատապարտված») ու իշխանության, հնազանդության ու արդարության, պարտքի ու մարդասիրության պաշտպանման օրենքները»։ Այս ցնդաբանությունը գտնվում է M. Ch. Ganilh: «Des Systèmes d’Économie Politique etc.» գրքում, 2-րդ հրատ., Paris 1821, հ. I, էջ 224։ Հմմտ. նույն տեղում, էջ 212։
  227. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 58 և հաջ.։ Բայց միևնույն ժամանակ ստեղծվեց նյութական բազիս և աճող թվով բանվորներին զբաղմունք տալու համար՝ հիմնվեց 110 նոր գործարան 11 625 շոգեշարժ ջուլհակահաստոցով, 628 756 իլիկով, 2 695 շոգեձիաուժով ու ջրաձիաուժով (նույն տեղում)։
  228. «Reports etc. for 31st October 1862» էջ 79։
    2-րդ հրատ. հավելում.— Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը Բրեդֆորդի «New Mechanic’s Institution»-ում 1871 թվականի դեկտեմբերի վերջում կարդացած մի զեկուցման մեջ հայտարարել է. «Որոշ ժամանակից ինձ սկսել է ապշեցնել այն հանգամանքը, թե որքա՜ն է փոխվել բրդեղենի գործարանների արտաքին տեսքը։ Առաջ նրանք լցված էին կանանցով ու երեխաներով, հիմա թվում է, թե բոլոր աշխատանքները մեքենան է կատարում։ Իմ հարցին մի գործարանատեր այսպիսի բացատրություն տվեց ինձ՝ հին սիստեմի ժամանակ ես բանեցնում էի 63 հոգի. կատարելագործված մեքենաներ մտցնելուց հետո ես իմ ձեռքերի թիվը կրճատելով հասցրի 33-ի, իսկ վերջերս, նոր խոշոր բարեփոխումների հետևանքով, ես հնարավորություն ունեցա նրանց թիվը կրճատելով 33-ից հասցնելու 13-ի»։
  229. «Reports etc. for 31st October 1856, էջ 16։
  230. «Ձեռնաշխատ ջուլհակների (բամբակից և բամբակի մյուս, բայց այլ նյութերի հետ խառը տեսակներից կտորեղեն գործող ջուլհակների) տառապանքները թագավորական հանձնաժողովի հետազոտման առարկա դարձան, բայց չնայած որ նրանց թշվառությունը ճանաչվեց և նրանց խղճացին, բայց և այնպես նրանց դրության բարելավումը (!) թողին դեպքի բերմունքին ու ժամանակին, և կարելի է հուսալ, որ այդ տառապանքները հիմա (20 տարի հետո՜) համարյա (nearly) չքացել են, մի բան, որին, ամենայն հավանականությամբ, նպաստեց շոգեշարժ ջուլհակահաստոցների արդի հսկայական տարածումը» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 15)։
  231. «Մյուս մեթոդները, որոնցով մեքենաներն ազդում են հում նյութի արտադրության վրա, կհիշատակվեն երրորդ գրքում։
  232. Բամբակի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 34 540 143 ֆունտ, 1860 թ. 204 141 168 ֆունտ, 1865 թ. 445 947 600 ֆունտ։
    Բրդի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 4 570 581 ֆունտ, 1860 թ. 20 214 173 ֆունտ, 1865 թ. 20 679 111 ֆունտ։
  233. Բամբակի արտահանությունը Բարեհուսո հրվանդանից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 2 958 457 ֆունտ, 1860 թ. 16 574 345 ֆունտ, 1865 թ. 29 920 623 ֆունտ։
    Բրդի արտահանությունն Ավստրալիայից Մեծ Բրիտանիա.
    1846 թ. 21 789 346 ֆունտ, 1860 թ. 59 166 616 ֆունտ, 1865 թ. 109 734 261 ֆունտ։
  234. Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումն իսկ եվրոպական, հատկապես անգլիական խոշոր արդյունաբերության արդյունքն է։ Իրենց այժմյան (1866 թ.) կերպարանքով Միացյալ նահանգները դեռ այսօր էլ պետք է դիտվեն որպես Եվրոպայի գաղութ։ {4-րդ հրատ. հավելում.— «Այն ժամանակվանից Միացյալ նահանգները զարգանալով դարձել են աշխարհիս երկրորդ արդյունաբերական երկիրը, թեև դեռ ամբողջովին չեն կորցրել իրենց գաղութային բնույթը»։ Ֆ. Է.}
    Բամբակի արտահանությունը Միացյալ նահանգներից Մեծ Բրիտանիա ֆունտերով.
    1846 թ. 401 949 393 1852 թ. 765 630 544
    1859 թ. 961 707 264 1860 թ. 1 115 890 608
    Հացահատիկի և այլն արտահանությունը Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիա.
    (1850 և 1862 թթ.) (անգլիական ցենտներներով)
    Ցորեն 1850 թ. 16 202 312 1862 թ. 41 033 503
    Գարի 1850 » 3 669 653 1862 » 6 624 800
    Վարսակ 1850 » 3 174 801 1862 » 4 426 991
    Տարեկան 1850 » 388 749 1862 » 7 108
    Ցորենի ալյուր 1850 » 3 819 440 1862 » 7 207 113
    Եգիպտացորեն 1850 » 5 473 161 1862 » 11 694 818
    Bere կամ Bigg (գարու առանձին տեսակը) 1850 » 2 039 1862 » 7 675
    Սիսեռ 1850 » 811 620 1862 » 1 024 722
    Ոլոռ 1850 » 1 822 972 1862 » 2 037 137
    Ընդհանուր արտահանությունը 1850 թ. 34 365 801 1862 թ. 74 083 351
  235. Մի կոչի մեջ, որ Լեստերի կոշկագործարանների տերերի «լոկաուտի» հետևանքով փողոց նետված բանվորները 1866 թվականի հուլիսին ուղղել էին «Trade Societies of England»-ին [Անգլիայի պրոֆեսիոնալ ընկերություններին], ասված է ի միջի այլոց. «Մոտ 20 տարի առաջ Լեստերի կոշկագործության մեջ հեղաշրջում կատարվեց այն բանի հետևանքով, որ կարելու փոխարեն սկսեցին մեխով ամրացնել։ Այն ժամանակ կարելի էր լավ վարձատրություն ստանալ։ Շուտով այս նոր գործը շատ ընդարձակվեց։ Մեծ կոնկուրենցիա սկսվեց տարբեր ֆերմաների միջև, որոնք ապրանք էին արտադրում։ Բայց շուտով առաջ եկավ մի ավելի վատթար տեսակի կոնկուրենցիա՝ ավելի էժան գներով (undersell) շուկայում միմյանց տապալելու ձգտումը։ Շուտով վնասակար հետևանքներ երևան եկան նրանով, որ աշխատավարձն իջեցրին, և աշխատանքի գնի անկումն այնպիսի սրընթաց արագությամբ էր կատարվում, որ հիմա շատ ֆիրմաներ նախկին աշխատավարձի միայն կեսն են վճարում։ Եվ, այնուամենայնիվ, թեև աշխատավարձն ավելի ու ավելի է ընկնում, շահույթները, ըստ երևույթին, աճում են աշխատանքի գնահատման ամեն մի փոփոխման հետ»։— Գործարանատերերն արդյունաբերության նույնիսկ աննպաստ ժամանակաշրջաններն այնպես են օգտագործում, որ աշխատավարձի չափազանց իջեցումով, այսինքն՝ բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներն ուղղակի գողանալով, արտակարգ շահույթներ են ձեռք բերում։ Ահա մի օրինակ։ Խոսքը վերաբերում է Կովենտրիի մետաքսագործության ճգնաժամին. «Այն ցուցմունքներից, որ ես ստացել եմ ինչպես գործարանատերերից, այնպես էլ բանվորներից, անկասկած հետևում է, որ աշխատավարձը շատ ավելի մեծ չափով է իջեցվել, քան օտարերկրյա արտադրողների կոնկուրենցիան ու այլ հանգամանքներն էին հարկադրում։ Ջուլհակների մեծամասնությունը 30-ից մինչև 40% իջեցրած վարձով է աշխատում։ Մի կտոր ժապավենը, որի համար ջուլհակը հինգ տարի առաջ ստանում էր 6 — 7 շիլլինգ, հիմա նրան տալիս է միայն 3 շիլլինգ 3 պ. կամ 3 շիլլինգ 6 պ., մի ուրիշ աշխատանք, որի համար առաջ վճարում էին 4 շիլլինգ և 3 շիլլիինգ 3 պենս, հիմա տալիս է միայն 2 շիլլինգ կամ 2 շիլլինգ 3 պենս։ Աշխատավարձը ավելի է իջեցված քան անհրաժեշտ է պահանջարկն աշխուժացնելու համար։ Իրոք, ժապավենի բազմաթիվ տեսակների համար աշխատավարձի իջեցմանը երբևիցե չի ուղեկցել ապրանքի գնի որևէ իջեցում» (Հանձնաժողովի անդամ Ֆ. Դ. Լոնջի հաշվետվությունը «Children's Employment Commission. 5th Report 1866»-ում, էջ 114, № 1)։
  236. Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 30։
  237. Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19։
  238. «Reports etc. for 31st October 1863», էջ 41—45 և 51։
  239. Նույն տեղում, էջ 41, 42։
  240. Նույն տեղում, էջ 57։
  241. Նույն տեղում, էջ 50, 51։
  242. «Reports etc. for 31st October 1863», էջ 62, 63։
  243. «Reports etc. for 30th April 1864», էջ 27։
  244. Բոլտոնի ոստիկանապետ Հարրիսի նամակից, որ տպագրված է «Reports Of Insp. of Fact. for 31st October 1865»-ում, էջ 61, 62։
  245. Բամբակեղենի արդյունաբերության բանվորների մի կոչի մեջ, որ 1863 թվականի գարնանը հրավիրում էր արտագաղթի ընկերություն կազմել, ասված է ի միջի այլոց. «Միայն քչերը կժխտեն, որ հիմա բացարձակորեն անհրաժեշտ է գործարանային բանվորների մի մեծ արտագաղթ։ Իսկ հետևյալ փաստերը ապացուցում են, օր արտագաղթի մի մշտական հոսանք բոլոր ժամանակներում էլ անհրաժեշտ է եղել, և որ առանց դրա մեզ համար անհնար է պահպանել մեր դրությունը սովորական պարագաներում. 1814 թվականին արտահանված բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը (որ պարզապես միայն քանակի ցուցանիշն է) կազմում էր 17 665 375 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ 20 070 824 ֆ. ստեռլինգ։ Արտահանված բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը 1858 թվականին կազմում էր 182 221 681 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ միայն 43 001 312 ֆ. ստեռլինգ, այնպես որ քանակի տասնապատկման հետևանքը միայն մի փոքր ավելի է եղել, քան գների կրկնապատկումը։ Ընդհանրապես երկրի համար և առանձնապես գործարանային բանվորների համար այնքան աղետալի այդ հետևանքը պայմանավորված է զանազան հանգամանքների զուգորդմամբ։ Ամենից ակնբախ հանգամանքներից մեկն աշխատանքի մշտական ավելցուկն է, որ անհրաժեշտ է արդյունաբերության տվյալ ճյուղի համար, որը ոչնչանալու ահից շուկայի մշտական ընդարձակում է պահանջում։ Պատահում է, որ մեր բամբակեղենի գործարանները աշխատանքը դադարեցնում են առևտրի այն պարբերական լճացումներից մեկի շնորհիվ, որոնք արդի կարգերում նույնքան անխուսափելի են, որքան ինքը՝ մահը։ Բայց մարդկային հնարագիտությունը կանգ չի առնում դրանից։ Թեև վերջին 25 տարվա ընթացքում ամենապակաս հաշվով 6 000 000 հոգի լքել է այս երկիրը, այնուամենայնիվ, մինչև անգամ ամենաբարձր ծաղկման ժամանակաշրջաններում մեծահասակ տղամարդկանց հսկայական տոկոսը ի վիճակի չէ գործարաններում որևէ աշխատանք գտնելու, ինչ պայմանով էլ որ լինի, այդ հետևանք է այն բանի, որ արդյունքն էժանացնելու նպատակով աշխատանքը մշտապես դուրս են մղում» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 51, 52)։ Հաջորդ գլուխներից մեկում կտեսնենք, թե ինչպես բամբակեղենի արդյունաբերության կատաստրոֆի ժամանակ պարոնայք գործարանատերերն աշխատում էին ամեն կերպ, նույնիսկ պետական իշխանության աջակցությամբ, արգելք հարուցել գործարանային բանվորների արտագաղթի դեմ։
  246. «Children’s Employment Commission, 3rd Report 1864», էջ 108, № 447։
  247. Միացյալ Նահանգներում հաճախ է պատահում արհեստի այդպիսի վերարտադրումը մեքենայական բազիսի վրա։ Հենց այդ պատճառով էլ անխուսափելիորեն գործարանային արտադրությանն անցնելու հետ կապված համակենտրոնացումը, Եվրոպայի ու նույնիսկ Անգլիայի հետ համեմատած, այնտեղ յոթ-մղոնանոց քայլերով է կատարվում։
  248. Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 64։
  249. Բիրմինհամում խոշոր մասշտաբով պողպատե գրչածայրերի առաջին մանուֆակտուրան հիմնել է պ-ն Ջիլոտը։ Այդ մանուֆակտուրան 1851 թվականին արդեն տալիս էր 180 միլիոն գրչածայրից ավելի և տարեկան սպառում էր 120 տոննա պողպատաթերթ։ Բիրմինհամը, որ Միացյալ թագավորության մեջ մենաշնորհ էր դարձրել արդյունաբերության այդ ճյուղը, հիմա տարեկան արտադրում է միլիարդավոր պողպատե գրչածայրեր։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ զբաղված անձերի թիվը կազմում էր 1428, որոնցից 1 268-ը բանվորուհիներ՝ 5 տարեկանից սկսած։
  250. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVIII, № 415։
  251. Եվ նույնիսկ խարտոցների հղկմա՜ն գործում երեխաներ են աշխատում Շեֆֆիլդում։
    251a «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24. էջ 6, № 55, 56. էջ 7, № 59, 60։
  252. Նույն տեղում, էջ 114, 115, № 6—7։ Հանձնաժողովի անդամը իրավացիորեն նկատում է, որ եթե ընդհանրապես մեքենան է փոխարինում մարդուն, ապա այստեղ պատանին է տառացիորեն փոխարինում մեքենային։
  253. Տե՛ս քրջավաճառքի վերաբերյալ հաշվետվությունն ու բազմաթիվ իլյուստրացիաները «Public Health. 8th Report»-ում. London 1866, հավելում, էջ 196—208։
  254. «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ XVI—XVIII. № 86—97, և էջ 130—133, .V 39—71։ Հմմտ. նույն տեղում, 3rd Report 1864, էջ 48, 56։
  255. «Public Health, 6th Report». London 1864, էջ 29, 31։
  256. «Public Health, 6th Report». London 1864, էջ 30։ Դ-ր Սայմոնը նշում է, որ Լոնդոնի 25—30 տարեկան դերձակների ու տպագրիչների մահացությունն իրոք շատ ավելի բարձր է, որովհետև Լոնդոնի ձեռնարկատերերը գյուղից ստանում են մինչև 30 տարեկան մեծ թվով երիտասարդներ՝ որպես «աշկերտներ» և «improvers» (Իրենց արհեստի մեջ կատարելագործվել ցանկացողներ)։ Նրանք, մարդահամարի մեջ հանդես գալով որպես լոնդոնցիներ, ուռցնում են շնչերի այն թիվը, որից հաշվվում է Լոնդոնի բնակիչների մահացության նորման, թեև մահացության համեմատաբար փոքր թիվ են տալիս Լոնդոնում։ Նրանց մի զգալի մասը, մանավանդ ծանր հիվանդությունների դեպքերում, վերադառնում է գյուղ (նույն տեղում)։
  257. Այստեղ խոսքը վերաբերում է կռած մեխերին, բայց ոչ կտրած մեխերին, որոնք պատրաստվում են մեքենական եղանակով։ Տե՛ս «Children’s Employment Commission. 3rd Report», էջ XI, XIX, № 125—130. էջ 52, № 11. էջ 114, № 487. էջ 137, № 674։
  258. «Children’s Employment Commission. 2nd Report», էջ XXII, № 166։
  259. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XIX, XX, XXI։
  260. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXI, XXII։
  261. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXIX, XXX։
  262. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XL, XLI։
  263. «Children’s Employment Commission. 1st Report 1863», էջ 185։
  264. Millinery-ն իսկապես միայն գլխարկների, բայց նաև կանացի թիկնոցների ու մանտիլյաների արտադրություն է. dressmaker-ները նույնն են, ինչ որ մեր մոդիստկաները։
  265. Անգլիական millinery-ն ու dressmaking-ը սովորաբար կատարվում են ձեռնարկատերերի շենքերում, մասամբ այնտեղ բնակվող վարձու բանվորուհիների, մասամբ էլ դրսում բնակվող օրավարձու բանվորուհիների միջոցով։
  266. Հանձնաժողովի անդամ Ուայտը այցելել է զինվորական հագուստեղենի մի մանուֆակտուրա, որտեղ զբաղված են եղել 1 000-ից մինչև 1 200 անձ, գրեթե բոլորն էլ իգական սեռի, մի կոշկեղենի մանուֆակտուրա՝ 1 300 բանվորներով, որոնց համարյա կեսը՝ երեխաներ ու դեռահասներ և այլն («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XLVII, № 319)։
  267. Ահա մի օրինակ։ 1864 թ. փետրվարի 26-ին «Registrar General»-ի շաբաթական հաշվետվությունը, որ վերաբերում է մահացությանը, սովամահության 5 դեպք է մատնանշում։ Հենց նույն օրը «Times»-ը հաղորդում է սովամահության մի նոր դեպքի մասին։ Սովամահության վե՜ց զոհ մի՜ շաբաթվա մեջ։
  268. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII, № 406—9. էջ 84, № 124. էջ LXXIII, № 441. էջ 68, № 6. էջ 84, № 126. էջ 78, № 85. էջ 76, № 69. էջ LXXII, № 438։
  269. «Արհեստանոցների վարձավճարը, ըստ երևույթին, այն հանգամանքն է, որը — ինչպես և պետք էր սպասել, մանավանդ մայրաքաղաքներում — վերջին հաշվով վճռողական նշանակություն էր ունենում այն ուղղությամբ, որ մանր ձեռնարկատերերին ու ընտանիքներին գործ բաժանելու հին սիստեմը ամենից ավելի երկար էր պահպանվում և ամենից արագ էլ վերականգնվում էր» (նույն տեղում, էջ 83, 123)։ Վերջին նախադասությունը վերաբերում է բացառապես մուճակագործությանը։
  270. Այս բանը չկա ձեռնոցների և նման արտադրություններում, որտեղ բանվորների դրությունը հազիվ է տարբերվում պաուպերների դրությունից։
  271. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ 83, № 122։
  272. Լեստերում, կոշիկների և մուճակների մի արտադրության մեջ, որ մեծածախ առևտրի համար է աշխատում, 1864 թվականին արդեն 800 կարի մեքենա էր գործածվում։
  273. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», 84, № 124։
  274. Օրինակ, Լոնդոնում, Պիմլիկոյի զինվորական հագուստեղենի դեպոյում, Լոնդոնդերիում Տիլլիի ու Հենդերսոնի շապկագործարանում, Լիմերիկի Տեյտ ֆիրմայի հագուստագործարանում որը մինչև 1 200 «ձեռք» է աշխատեցնում։
  275. «Տենդենցը դեպի գործարանային սիստեմը» («Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII)։ «Ամբողջ արտադրությունը ներկայումս գտնվում է անցումային վիճակում և ենթարկվում է նույնպիսի փոփոխությունների, ինչպես ժանեկագործության, մանածագործության և այլ ճյուղերում կատարվածները» (նույն տեղում, № 405)։ «Լիակատար ռևոլյուցիա» (ն. տ., էջ XLVI, № 318)։ 1840 թվականի «Children’s Employment Commission»-ի ժամանակ գուլպայագործական արտադրությունը դեռ ձեռքի աշխատանք էր։ 1846 թվականից սկսած մտցվում են զանազան մեքենաներ, որոնք հիմա շոգու միջոցով են բանեցվում։ Անգլիական գուլպայագործական արտադրության մեջ զբաղված երկու սեռի ու 3 տարեկանից սկսած զանազան անձերի ընդհանուր թիվը 1862 թվականին կազմում էր մոտ 120 000։ Այդ թվից, փետրվարի 11-ի Parlamentary Return-ի [պառլամենտական հաշվետվության] համաձայն, 1862 թ. ընդամենը միայն 4 063 հոգու վրա էր տարածվում գործարանային օրենքի ներգործությունը։
  276. Այսպես, օրինակ, Կոկրենի «Britannia Pottery, Գլազգո» ֆիրման կավագործական արտադրության մասին հաղորդում է. «Արտադրության նախկին չափերը պահպանելու համար դիմեցինք ուժեղ չափերով մեքենաներ կիրառելուն, որոնց վրա ոչ-որակյալ բանվորներ են աշխատում, և ամեն օր մենք համոզվում ենք, որ ավելի մեծ քանակությամբ արդյունք կարող ենք արտադրել, քան հին մեթոդի ժամանակ» («Reports of Insp. of Fact. for 31dt October 1865», էջ 13)։ «Գործարանային օրենքը ազդում է այն ուղղությամբ, որ թելադրում է նորից ու նորից մեքենաներ մտցնել» (նույն տեղում, էջ 13, 14)։
  277. Այսպես, օրինակ, կավագործության վրա գործարանային օրենքը տարածելուց հետո նկատվում է power jigger-ների [մեխանիկական ճախրիկների] մեծ ավելացում handmoved jigger-ների [ձեռնաշարժ ճախրիկների] փոխարեն։
  278. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 96 և 127։
  279. Լուցկու գործարանում այդ և ուրիշ մեքենաներ մտցնելու հետևանքով նրա մի բաժանմունքում 230 դեռահասների փոխարինեցին 14—17 տարեկան 32 պատանիներ ու աղջիկներ։ Բանվորների թվի միջոցով կատարված այդ տնտեսումը 1865 թվականին է՛լ ավելի շարունակվեց շոգեուժի կիրառմամբ։
  280. «Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ IX, № 50։
  281. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 22։
  282. «Անհրաժեշտ բարելավումները բազմաթիվ մանուֆակտուրաներում չեն կարող մտցվել առանց կապիտալի այնպիսի ծախսումների, որոնք գերազանցում են այժմյան շատ գործատերերի միջոցները... Գործարանային օրենքը մտցնելուն անհրաժեշտորեն ուղեկցում է անցողիկ կազմալուծումը։ Այս կազմալուծման ծավալն ուղիղ հարաբերական է այն չարիքների չափերին, որ պետք է վերացնի գործարանային օրենքը» (նույն տեղում, էջ 96, 97)։
  283. Օրինակ, հալոցագործարաններում «շաբաթվա վերջում աշխատանքի տևողությունը սովորաբար շատ է երկարում այն բանի հետևանքով, որ բանվորները սովորություն ունեն երկուշաբթի օրերը, երբեմն էլ երեքշաբթի օրվա մի մասը կամ ամբողջ երեքշաբթի օրը չաշխատելու» («Children’s Employment Commission. 3rd Report», էջ VI)։ «Մանր վարպետների մոտ աշխատանքի ժամերը սովորաբար շատ անկանոն են։ Նրանք կորցնում են 2—3 օր, իսկ հետո բացը լրացնելու համար աշխատում են ամբողջ գիշերը... Նրանք իրենց երեխաներին միշտ ստիպում են աշխատելու, եթե երեխաներ ունեն» (նույն տեղում, էջ VII)։ «Աշխատանքի սկզբում կանոնավորության բացակայություն, որը խրախուսվում է դրա դիմաց աշխատանքի ժամերի թիվը ավելացնելու հնարավորությամբ, որը և իրականացվում է գործնականում» (նույն տեղում, էջ XVIII)։ «Ժամանակի վիթխարի կորուստ Բիրմինհամում... պարապություն ժամանակի մի մասի ընթացքում, ուժասպառության հասնող տաժանելի աշխատանք մյուս մասի ընթացքում» (նույն տեղում, էջ XI)։
  284. «Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXII. «Երկաթուղային սիստեմի ընդարձակումը, ասում են, խիստ նպաստեց հանկարծակի պատվերների այդ սովորությանը և դրա հետևանքը եղավ աճապարումը, կերակուր ուտելու ժամերի անտեսումը և մինչև ուշ ժամերն աշխատելը» (նույն տեղում, էջ XXXI)։
  285. «Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXV, № 235 և 237։
  286. «Children’s Employment Commission. 4th Report», էջ № 56։
  287. «Ինչ վերաբերում է այն առևտրական վնասներին, որոնք առաջ էին գալիս ծովով փոխադրվող պատվերները համապատասխան ժամկետում չկատարելուց, ապա ես հիշում եմ, որ այդ գործարանային ձեռնարկատերերի սիրած փաստարկն էր 1832 ու 1833 թվականներին։ Այն բոլորը, ինչ հիմա կարելի է ասել այս առարկայի առթիվ, չունի այնպիսի ուժ, ինչպես այն ժամանակ, երբ շոգին դեռ երկու անգամ չէր կրճատել բոլոր տարածությունները և փոխադրության նոր հարմարանքներ չէր ստեղծել։ Հենց այն ժամանակ էլ այդ փաստարկը սնանկ էր գործնական փորձի առաջ, իսկ հիմա նա ոչ մի փորձի չի դիմանա» («Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 54, 55)։
  288. «Children’s Employment Commission. 3rd Report», էջ XVIII, № 118։
  289. 1699 թվականին արդեն Ջոն Բելլերսը նկատում է. «Մոդաների անհաստատությունը անհրաժեշտորեն ավելացնում է աղքատների թիվը։ Նա երկու մեծ չարիք է պարունակում. 1) բանվորները ձմեռը տառապում են աշխատանքի պակասությունից, մետաքսե կտորեղեն վաճառող առևտրականներն ու ձեռնարկատեր-շուլհակները, մինչև որ գարունը չգա և չպարզվի, թե ինչ մոդա է լինելու, չեն վստահանում իրենց կապիտալները ծախսել և դրանով օգնել բանվորներին՝ որոշ աշխատանք տալով. 2) գարնանը բանվորների թիվն անբավարար է լինում, և գործատեր-ջուլհակները պետք է բազմաթիվ աշկերտներ ներգրավեն թագավորության առևտրի մատակարարումն ապահովելու համար քառորդ կամ կես տարով. այս հանգամանքը խլում է աշխատող ձեռքերը հողագործությունից, գյուղը զրկում է աշխատողներից և վիթխարի չափով լցնում է քաղաքները մուրացիկներով. ձմեռը նրանք, որոնք ամաչում են մուրալ, սովամահ են լինում» («Essays about the Poor, Manufactures etc.», էջ 9)։
  290. «Children’s Employment Commission. 5th Report», էջ 171, № 34։
  291. Այսպես, օրինակ, Բրեդֆորդի արտահանող առևտրականների ցուցմունքներում ասված է. «Այսպիսի հանգամանքներում պարզ է, որ կարիք չկա դեռահասներին ստիպելու ավելի աշխատել խանութներում, քան առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 7-ը կամ 7½-ը։ Այս բացառապես ավելադիր ծախսումների ու ավելադիր ձեռքերի հարց է։ (Երեխաներն ստիպված չէին լինի մինչև ուշ գիշեր աշխատելու, եթե ձեռնարկատերերի մի մասը այնպես ծարավի չլիներ շահույթի. ավելադիր մեքենան արժե ընդամենը 16 կամ 18 ֆունտ ստեռլինգ։) ...Բոլոր դժվարություններն առաջ են գալիս հարմարանքների ու շենքի պակասությունից» (նույն տեղում, էջ 171, № 35, 36 և 38)։
  292. Նույն տեղում։ Ահա Լոնդոնի մի գործարանատիրոջ ցուցմունքը, որն աշխատանքային օրվա պարտադիր կարգավորումը համարում է բանվորներին գործարանատերերի դեմ և հենց գործարանատերերին խոշոր առևտրի դեմ պաշտպանելու միջոց. «Մեր ճյուղի վրա ճնշում են գործադրում ապրանք արտահանողները, որոնք, օրինակ, մտադիր են ապրանքներն առագաստանավով ուղարկել. նրանք ուզում են որոշ սեզոնի սկզբին տեղում լինել — և միևնույն ժամանակ գրպանները դնել առագաստանավով ու շոգենավով ապրանք տեղափոխելու գնի տարբերությունը, կամ երկու շոգենավից նրանք ընտրում են ավելի վաղ մեկնողը, որպեսզի իրենց մրցորդներից շուտ հայտնվեն օտարերկրյա շուկայում»։
  293. «Այս բանից կարելի էր խուսափել,— ասում է մի գործարանատեր,— պառլամենտական մի ընդհանուր օրենքի ճնշման տակ արտադրությունն ընդարձակելու գնով» (նույն տեղում, էջ X, № 38)։
  294. «Children’s Employment Commission. 5th Report», էջ XV, № 72 և հաջ.։
  295. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 127։
  296. Փորձով հաստատված է, որ առողջ միջին անհատը միջին ինտենսիվությամբ ամեն մի շնչառության ժամանակ մոտավորապես 25 խորանարդ մատնաչափ օդ է սպառում և մի րոպեում մոտավորապես 20 շնչառություն է կատարում։ Դրա համաձայն էլ մեկ մարդու օրական օդի սպառումը պետք է կազմեր մոտ 720 000 խորանարդ մատնաչափ կամ 416 խորանարդ ոտնաչափ։ Բայց հայտնի է, որ մի անգամ ներս շնչած օդն արդեն պիտանի չէ այդ պրոցեսի համար, մինչև որ չմաքրվի բնության մեծ արհեստանոցում։ Համաձայն Վալենտինի և Բրուների փորձերի՝ առողջ մարդը մի ժամում արտաշնչում է, ըստ երևույթին, մոտավորապես 1300 խորանարդ մատնաչափ ածխաթթու գազ. այդ միևնույնն է, թե թոքերը իրենցից 24 ժամում դուրս նետեին մոտավորապես 8 ունցիա պինդ ածուխ։ «Ամեն մի մարդու պետք է ընկնի առնվազն 800 խորանարդ ոտնաչափս (Հեքսլի)։ [«Lessons on Elementary Physiology». London 1866, էջ 105։]
  297. Անգլիական գործարանային օրենքի համաձայն՝ ծնողները չեն կարող 14 տարեկանից փոքր իրենց երեխաներին ուղարկել «վերահսկվող» գործարանները, եթե նրանք միաժամանակ չեն ապահովում երեխաների տարրական ուսումը։ Գործարանատերը պատասխանատու է օրենքի պահպանման համար։ «Գործարաններում ուսումը պարտադիր է, այդ՝ աշխատանքի պայմանն է» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 111)։
  298. Այն ամենահիանալի հետևանքների մասին, որ տալիս է մարմնամարզության (իսկ պատանիների համար նաև զինվորական վարժությունների) միացումը երեխաների պարտադիր ուսուցման հետ գործարաններում և աղքատների ուսումնարաններում, տես Ն. Վ. Սենիորի ճառը «National Association for the Promotion of Social Science»-ի 7-րդ տարեկան համագումարում, որ տպագրված է «Reports of Proceedings etc.»-ում. London 1863, էջ 63, 64, այլև գործարանային տեսուչների 1865 թ. հոկտ. 31-ի հաշվետվությունը, 118, 119, 120, 126 և հաջորդ էջերը։
  299. «Reports of Insp. of Fact. for 3tst October 1865», էջ 118։ Մետաքսեղենի մեկ միամիտ գործարանատեր հետազոտիչ «Children’s Employment Commission»-ի անդամին հայտարարում է. «Ես լիովին համոզված եմ, որ լավ բանվորներ արտադրելու գաղտնիքը գտնված է. դա ուսուցման միացումն է աշխատանքի հետ մանուկ հասակից։ Իհարկե, աշխատանքը չպետք է ո՛չ չափազանց լարված լինի, ո՛չ վանող ու ո՛չ էլ առողջության համար վնասակար։ Ես կփափագեի, որ իմ սեփական երեխաներն էլ աշխատանք ու խաղ ունենային որպես դպրոցից հանգստանալու միզոց» («Children’s Employment Commission. 5th Report», էջ 82, № 36)։
  300. Սենիորը «National Association for the Promotion of Social Science»-ի յոթերորդ տարեկան կոնգրեսի «Report of Proceedings»-ում, էջ 66։ Թե ինչ աստիճան խոշոր արդյունաբերությունը, զարգացման որոշ մակարդակի հասնելով, արտադրության նյութական եղանակն ու արտադրության հասարակական հարաբերությունները հեղաշրջելով՝ հեղաշրջում է կատարում նաև գլուխներում, դրա ցայտուն օրինակն է Ն. Վ. Սենիորի 1863 թվականի ճառի համեմատությունը 1833 թվականի գործարանային օրենքի դեմ ուղղված նրա ֆիլիպիկայի հետ, կամ հիշատակված կոնգրեսի հայացքների համեմատումը այն իրողության հետ, որ Անգլիայի որոշ գյուղական մասերում դեռ մինչև հիմա էլ սովամահ անելու սպառնալիքով աղքատ ծնողներին արգելում են իրենց երեխաներին ուսում տալ։ Այսպես, օրինակ, պարոն Սնելլը հաղորդում է, որ եթե Սոմերսետշիրում որևէ աղքատ մարդ դիմում է ծխական համայնքի օգնությանը, ապա հաստատված պրակտիկայի համաձայն նրան ստիպում են իր երեխաներին դպրոցից հանելու։ Այսպես, Ֆելտհեմի քահանա պ. Ուոլլեստոնը պատմում է դեպքեր, երբ որոշ ընտանիքների բացարձակապես մերժել են որևէ օժանդակություն, «որովհետև նրանք իրենց երեխաներին դպրոց են ուղարկում»։
  301. Այն դեպքերում, երբ մարդու ուժով շարժման մեջ դրվող արհեստային մեքենաներն ուղղակի կամ անուղղակի մրցում են զարգացած մեքենաների հետ, որոնք որպես այդպիսիներ ենթադրում են մեխանիկական շարժիչ ուժ, մի խոշոր փոփոխություն է կատարվում մեքենան բանեցնող բանվորի վերաբերմամբ։ Սկզբում շոգեմեքենան էր փոխարինում այդ բանվորին, հիմա նա պետք է փոխարինի շոգեմեքենային։ Այդ պատճառով նրա աշխատուժի լարումն ու ծախսումը հրեշավոր չափերի է հասնում, մանավանդ պատանիների համար, երբ նրանք ևս դատապարտվում են այդ տանջանքին։ Այսպես, հանձնաժողովի անդամ Լոնջը տեսել է, թե ինչպես Կովենտրիում ու շրջակայքում ժապավենահաստոցներ պտտեցնելու համար կիրառում էին 10—15 տարեկան տղաների, իսկ ավելի մանկահասակ երեխաները պետք է ավելի փոքրածավալ հաստոցներ պտտեցնեին։ Այս չափազանց ծանր աշխատանք է։ Տղաները պարզապես փոխարինում են շոգեուժը» («Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 114, № 6)։ «Ստրկության այս սիստեմի» ինչպես այն պաշտոնական հաշվետվությունն է անվանում, այդ սիստեմի սպանիչ հետևանքների մասին տե՛ս նույն և հաջ. էջերը։
  302. «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24։
  303. Նույն տեղում, էջ 7, № 60։
  304. «Լեռնային Շոտլանդիայի մի քանի մասերում... շատ հովիվներ ու կոտտերներ, կանանց ու երեխաների հետ, համաձայն վիճակագրական հաշվետվությունների, ման էին գալիս այնպիսի ոտնամաններով, որ իրենք էին կարում իրենց պատրաստած կաշուց, այնպիսի շորերով, որոնց ոչ մի ուրիշ ձեռք չէր դիպել, բացի իրենց սեփական ձեռքերից, և սրանց նյութը իրենք էին խուզել ոչխարների վրայից, և որոնց համար վուշը իրենք էին մշակում։ Հագուստ պատրաստելիս հազիվ էր որևէ գնված իր գործածվում, բացի հերյունից, ասեղից, մատնոցից ու ջուլհակության մեջ կիրառվող երկաթե գործիքների շատ սակավաթիվ մասերից։ Ներկերը իրենք կանայք էին հայթայթում ծառերից, թփերից ու խոտերից և այլն» (Dugald Stewart: «Works», հրատ. Hamilton, հ. VIII, էջ 327—328)։
  305. Էտյեն Բուալոյի հռչակավոր «Livre des métiers»-ում ի միջի այլոց պատվիրվում է, որ ենթավարպետը վարպետների շարքն ընդունվելիս երդվեր «եղբայրաբար սիրել արհեստի գծով իր եղբայրներին, նրանց օժանդակել, կամովին չհայտնել ուրիշներին արհեստի գաղտնիքները և, նույնիսկ ամբողջ համքարության շահի համար, գնորդի ուշադրությունը չդարձնել ուրիշների պրոդուկտների թերությունների վրա՝ իր սեփական ապրանքը հանձն արարելու նպատակով»։
  306. «Բուրժուազիան չի կարող գոյություն ունենալ առանց անընդհատ հեղաշրջումներ առաջացնելու արտադրության գործիքների մեջ, հետևաբար և առանց ռևոլյուցիոնացնելու արտադրական հարաբերությունները, ուրեմն և հասարակական հարաբերությունների ամբողջությունը։ Ընդհակառակը, բոլոր նախկին արդյունաբերական դասակարգերի գոյության առաջին պայմանը կազմում էր արտադրության հին եղանակի անփոփոխ պահպանումը։ Արտադրության անընդհատ հեղաշրջումները, հասարակական բոլոր հարաբերությունների անընդհատ ցնցումները, հավիտենական անվստահությունն ու շարժումը տարբերում են բուրժուական դարաշրջանը բոլոր նախորդ դարաշրջաններից։ Բոլոր քարացած, ժանգոտած հարաբերությունները նրանց ուղեկցող դարերով սրբագործված պատկերացումների և հայացքների հետ միասին կործանվում են, իսկ նոր առաջացողները տակավին չոսկրացած, դարձյալ հնացած են դուրս գալիս։ Ամեն դասային և. քարացած բան չքանում է, ամեն սրբազան բան պղծվում, և մարդիկ վերջիվերջո հանգում են իրենց կենսական դրության և իրենց փոխադարձ հարաբերությունների վրա զգաստ աչքերով նայելու անհրաժեշտությանը» (F. Engels und Karl Marx: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 5)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «Կոմունիստական պարտիայի մանիֆեստը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հատ. V, էջ 485]։
  307. «You take my life,
    When you do take the means whereby I live».

    [«Կենսամիջոցներից զրկելով — ամբողջ կյանքից եք զրկում»։]
    (Շեքսպիր։ [Երկ. հ. II, Պետհրատ, 1930 թ., «Վենետիկի վաճառականը», Պ. Վեյնբերգի ռուս. թարգմանությունից, էջ 296։])

  308. Մի ֆրանսիացի բանվոր Սան-Ֆրանցիսկոյից վերադառնալուց հետո գրում է. «Ես երբեք մտքովս էլ չէի անցկացնում, թե ընդունակ եմ զբաղվելու այն բոլոր արհեստներով, որոնցով Կալիֆորնիայում իսկապես զբաղվում էի։ Ես խորապես համոզված էի, որ, բացի գրատպությունից, ուրիշ ոչ մի բանի պետքական չեմ... Ընկնելով բախտախնդիրների այդ աշխարհի խորքերը, որոնք իրենց արհեստն ավելի հեշտությամբ են փոխում, քան դուք ձեր շապիկը,— հավատացե՛ք,— ես այնպես էի վարվում, ինչպես մնացածները։ Որովհետև հանքափորի գործը անձնապես օգտավետ չէր, այն թողի ու գնացի քաղաք, որտեղ ես հաջորդաբար դարձա տպագրիչ, տանիքագործ, արճիճ ձուլող և այլն։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ ես պիտանի եմ ամեն մի աշխատանքի, ես ավելի քիչ եմ ինձ մոլլյուսկ զգում և ավելի շատ՝ մարդ» (A. Corbon: «De l’Enseignement professionel, 2-րդ հրատ., էջ 50)։
  309. Ջոն Բելլերսը, որ մի իսկական ֆենոմեն է քաղաքատնտեսության պատմության մեջ, XVII դարի վերջում արդեն լիակատար հստակությամբ ըմբռնում էր այժմյան դաստիարակության և աշխատանքի բաժանումը ոչնչացնելու անհրաժեշտությունը, որոնք հասարակության երկու բևեռներում, թեկուզ և հակառակ ուղղությամբ, հիպերտրոֆիա և ատրոֆիա են ծնում։ Նա շատ լավ նկատում է ի միջի այլոց. «Պարապ ուսումը միայն մի քիչ ավելի լավ է, քան պարապություն սովորելը... Ֆիզիկական աշխատանքն աստծու սահմանած առաջին բանն է... Աշխատանքը նույնպես հարկավոր է մարմնի առողջության համար, ինչպես սնունդը նրա կյանքի համար, որովհետև այն անախորժությունները, որոնցից մարդ ազատվում է պարապությամբ, նրան կվիճակվեն որպես հիվանդություններ... Աշխատանքը յուղ է ավելացնում կյանքի լապտերի մեջ, իսկ միտքը վառում է այն... Մանկական դատարկ աշխատանքը երեխաների միտքը դատարկ է թողնում» (սրանք մարգարեական առարկություններ են Բազեդովի ու նրա այժմյան ձայնակիցների դեմ) («Proposals for raising a College of Industry of all useful Trades and Husbandry». London 1696, էջ 12, 14, 16, 18)։
  310. Ասենք, այս մի զգալի չափով նույն բնույթն է կրում նաև այն դեպքերում, երբ կատարվում է մանր արհեստանոցներում, ինչպես մենք այդ տեսանք ժանեկային մանուֆակտուրայի ու ծղոտագործության օրինակներից, և ինչպես ավելի հանգամանորեն կարելի էր տալ հատկապես Շեֆֆիլդի, Բիրմինհամի և այլ վայրերի մետաղեղենի մանուֆակտուրաների օրինակով։
  311. «Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 162, և 2nd Report, էջ XXXVIII, № 285, 289. էջ XXV, XXVI, № 191։
  312. «Գործարանային աշխատանքը կարող է նույնքան մաքուր ու հաճելի լինել... որքան և տնային աշխատանքը, իսկ հավանորեն գուցե և է՛լ ավելի» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 129)։
  313. Նույն տեղում, էջ 27, 32։
  314. Դրա բազմաթիվ ապացույցները տե՛ս «Reports of Insp. of Fact.»։
  315. «Children’s Employment Commission. 5th Report», էջ X, № 35։
  316. «Children’s Employment Commission. 5th Report», էջ IX, № 28։
  317. «Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 165—167։ Այն առավելությունների մասին, որ խոշոր արտադրությունն ունի գաճաճային արտադրության նկատմամբ, հմմտ. «Children’s Employment Commission. 3rd Report», էջ 13, № 144. էջ 25, № 121, էջ 26, № 125. էջ 27, № 140 և այլն։
  318. Արդյունաբերության ճյուղերը, որոնց վրա պետք է տարածվեր գործարանային օրենքների ներգործությունը, սրանք են. ժանեկագործական մանուֆակտուրան, գուլպայագարծությունը, ծղոտագործությունը, հագուստի պատկանելիքների մանուֆակտուրան՝ իր բազմաթիվ տեսակներով, արհեստական ծաղիկների արտադրությունը, ոտնամանների, գլխարկների ու ձեռնոցների արտադրությունը, դերձակությունը, մետաղեղենի բոլոր գործարանները՝ դոմնային հնոցներից սկսած մինչև ասեղագործարանները և այլև, թղթագործարանները, ապակեղենի մանուֆակտուրաները, ծխախոտի մանուֆակտուրաները, ռեզինի արտադրությունը, բյորդերի պատրաստումը (ջուլհակության համար), ձեռքով գորգագործությունը, հովանոցների մանուֆակտուրան, իլիկների ու մասրաների արտադրությունը, գրատպությունը, կազմարարությունը, գրենական պիտույքների առևտուրը (Stationery, ընդ որում սրա մեջ մտնում է նաև թղթատուփերի, քարտեզների, թղթաներկերի և այլն պատրաստումը), ճոպանագործությունը, ագատե զարդարանքների մանուֆակտուրան, աղյուսագործարանները, ձեռքով մետաքսագործությունը, մետաքսաժապավենների արտադրությունը [Coventry-Weberei], աղի, մոմի ու ցեմենտի գործարանները, ռաֆինադ շաքարի արտադրությունը, բիսկվիտի արտադրությունը, փայտամշակման և ուրիշ զանազան խառն աշխատանքներ։
  319. Նույն տեղում, էջ XXV, № 169։
    319a Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը] անցավ 1867 թ. օգոստոսի 12-ին։ Այդ օրենքը կարգավորում է մետաղաձուլական, դարբնոցային ու մետաղամշակման բոլոր գործարանները, ներառյալ նաև մեքենայագործարանները, հետո՝ ապակեղենի, թղթի, գուտապերչի, կաուչուկի, ծխախոտի մանուֆակտուրաները, տպարանները, կազմատները, վերջապես, այն բոլոր արհեստանոցները, որտեղ 50 հոգուց ավելի մարդ է զբաղված։— House of Labour Regulation Act-ը [Աշխատանքի ժամերը կարգավորող օրենքը], որ անցավ 1867 թ. օգոստոսի 17-ին, կարգավորում է ավելի մանր արհեստանոցներն ու, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքը։
    Այդ օրենքներին, 1872 թվականի նոր Mining Act-ին [Հանքերի վերաբերյալ օրենքին] և մյուսներին ես կվերադառնամ II հատորում։
  320. Senior: «Social Science Congress». [Edinburgh 1863], էջ 55—58։
  321. Գործարանային տեսչության անձնակազմը բաղկացած էր 2 տեսչից, 2 օգնականից ու 41 ենթատեսչից։ Ութ նոր ենթատեսուչ նշանակվեց 1871 թվականին։ Գործարանային օրենքներն Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում կենսագործելու ծախսերի ընդհանուր գումարը 1871—1872 թվականներին կազմում էր միայն 25 347 ֆ. ստ., դրա մեջ հաշված օրինախախտումների դեմ հարուցված պրոցեսների հետ կապված դատական ծախքերը։
  322. Ռոբերտ Օուենը, կոոպերատիվ գործարանների ու կոոպերատիվ կրպակների հայրը, որը, սակայն, ինչպես վերևում նշվեք, բարեփոխության այդ մեկուսացած տարրերի նշանակության նկատմամբ ամենևին համամիտ չէր իր հետևորդների պատրանքներին, իր փորձերի ժամանակ ո՛չ միայն իրապես ելնում էր գործարանային սիստեմից, այլ նաև թեորիապես այդ սիստեմը հայտարարեց սոցիալական ռևոլյուցիայի ելակետ։ Լեյդենի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր պ-ն Վիսսերինգը կարծես նախազգում է նման մի բան և իր «Handboek van Praktische Staatshuishoudkunde» [Amsterdam] գրքում, 1860—1862, որն ամենահամապատասխան ձևով հրամցնում է վուլգար տնտեսագիտության բոլոր տափակությունները, եռանդով հանդես է գալիս արհեստային արտադրության օգտին ընդդեմ խոշոր արդյունաբերության։ {4-րդ հրատ. հավելում.— Այն «իրավաբանական նորանոր խորամանկությունները» էջ 364) [այս հատորի էջ 316], որ անգլիական օրենսդրությունը ստեղծել է միմյանց հակասող Factory Act-երի, Factory Extension Act-ի և Workshops’ Act-ի միջոցով, վերջապես անհանդուրժելի դարձան, ուստի 1878 թվականի Factory and Workshops Act-ի մեջ իրագործված է այս բնագավառին վերաբերող ամբողջ օրենսդրության կոդիֆիկացիան։ Իհարկե, այստեղ հնարավոր չէ տալ մինչև այժմ էլ Անգլիայում իր ուժը պահպանող արդյունաբերական այդ օրենսգրքի մանրամասն քննադատությունը։ Սահմանափակվենք հետևյալ դիտողություններով։ Օրենքը տարածվում է՝ 1) Տեքստիլ գործարանների վրա։ Այստեղ ընդհանուր առմամբ ամեն ինչ հին դրության մեջ է մնում. 10 տարեկանից մեծ երեխաների համար թույլատրված աշխատաժամանակն օրական կազմում է 5½ ժամ կամ 6 ժամ, բայց այս դեպքում շաբաթ օրն ազատ է. դեռահասների ու կանանց համար՝ հինգ օր 10-ական ժամ, շաբաթ օրն ամենաշատը 6½ ժամ։— 2) Ոչ-տեքստիլ գործարանների վրա։ Նրանց վերաբերող որոշումներն առաջվանից ավելի են մոտեցրած № 1-ի տակ նշված որոշումներին, բայց դեռ պահպանվում են կապիտալիստների համար նպաստավոր որոշ բացառություններ, որանք որոշ դեպքերում կարող են է՛լ ավելի ընդարձակվել ներքին գործերի մինիստրի հատուկ թույլտվությամբ։ — 3) Workshops-ի [արհեստանոցների] վրա, որոնք սահմանված են մոտավորապես այնպես, ինչպես նախկին օրենքում. որչափով նրանց մեջ աշխատում են երեխաներ, դեռահասներ կամ կանայք, Workshops-ը համարյա հավասարեցված են ոչ-տեքստիլագործական գործարաններին, սակայն մանրամասնությունների մեջ դարձյալ թուլացումներով։ — 4) Այն Workshop-ների վրա, որոնց մեջ երեխա կամ դեռահաս չկա, այլ միայն 18 տարեկանից մեծ երկու սեռի անձեր են աշխատում. այս կատեգորիայի համար սահմանված են հետագա թուլացումներ։ — 5) Domestic Workshops-ի [տնային արհեստանոցների] վրա, որտեղ միայն ընտանիքի անդամներ են աշխատում սեփական բնակարանում. է՛լ ավելի առաձգական կանոններ և, բացի դրանից, այն սահմանափակումը, որ տեսուչն առանց մինիստրի կամ դատական հատուկ թույլտվության կարող է լոկ այն շենքերն այցելել, որոնք միաժամանակ որպես բնակարան չեն ծառայում. վերջապես, կատարյալ ազատություն է տրված ընտանիքի ներսում ծղոտագործությանը, ժանեկահյուսմանն ու ձեռնոցագործությանը։ Բոլոր պակասություններով հանդերձ այդ օրենքը 1877 թ. մարտի 23-ի շվեյցարական ֆեդերալ գործարանային օրենքի հետ միասին դեռ հիմա էլ այս բնագավառում ամենալավ օրենքն է։ Այդ օրենքի ու շվեյցարական հենց նոր հիշված ֆեդերալ օրենքի համեմատությունն առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև դա շատ ակնառու է դարձնում օրենսդրական երկու մեթոդի — անգլիական, «պատմական» դեպքից դեպք միջամտող մեթոդի և ֆրանսիական ռևոլյուցիայի տրադիցիաների վրա կառուցված մայրցամաքային, ավելի շատ ընդհանրացնող մեթոդի առավելություններն ու թերությունները։ Դժբախտաբար, անգլիական օրենսգիրքը, արհեստանոցների նկատմամբ կիրառելու իմաստով, դեռ մինչև հիմա էլ մեծ մասամբ մեռած տառ է մնում տեսուչների անբավարար անձնակազմի պատճառով։ — Ֆ. Է.}
  323. Անգլիական հողագործության մեջ կիրառվող մեքենաների մանրամասն նկարագրությունը գտնվում է դ-ր W. Hamm-ի «Die Landwirtschaftlichen Geräthe und Maschinen Englands» աշխատության մեջ, 2-րդ հրատ., 1856։ Անգլիական հողագործության զարգացման իր ուրվագծում պ. Համմը չափազանց անքննադատորեն հետևում է պ. Լեոնս դե Լավերնին։ {4-րդ հրատ. հավելում.— Հիմա այդ աշխատությունը, իհարկե, հնացել է։— Ֆ. Է.}
  324. «Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դատապարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։
  325. Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես առաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։