«Դեկամերոն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(ներդրում)
չ (ԱՌԱՋԻՆ ՕՐ)
Տող 19. Տող 19.
  
Ամենայն անգամ, գեղանի տիկնայք, երբ միտք եմ անում և տեսնում, թե ի բնե որքան կարեկից եք դուք, գալիս եմ այն համոզման, որ սույն գործիս սկիզբը կարող է ձեզ ծանր ու տխրալի թվալ, քանի որ հենց այդպիսին է նրա ճակատին գրված վշտաբեր վերհուշը անցյալ ժանտախտի պատճառած մահացության մասին, որը ողբալի է բոլոր նրանց համար, ով իր աչքով տեսել կամ որևէ այլ կերպ զգացել է այն: Ես դրանով չեմ ուզում ետ պահել ձեզ ընթերցումը շարունակելուց, չեմ ուզում ասել, թե դրանից հետո էլ դուք պիտի քայլեք հեծեծանքների և արցունքների միջով: Սոսկումնալի սկիզբը ձեզ համար կլինի նույնը, ինչ որ ուղևորների համար անմատչելի, զառիվեր լեռը, որի մյուս կողմում փռված է չքնաղ ու հրաշալի մարգագետինը, որը նույնքան շատ է հաճելի նրանց, որքան մեծ է եղել ջանքը բարձրանալիս և իջնելիս:Ինչպես չաթից դուրս խնդությանըը վիշտն է հաջորդում, ինչպես դժբախտության վախճանը ուրախությունն է միշտ, այնպես էլ այս կարճատև տխրությանը (ասում եմ կարճատև, որովհետև այն պարունակվում է մի քանի բառերի մեջ) շուտով կհետևեն սփսփանքն ու հաճույքը, որ ես խոստացա նախապես, և որոնց, այսպիսի մի սկզբից հետո, ոչ ոք չպիտի սպասեր, եթե չնախազգուշացնեին: Ճշմարիտն ասած, եթե արժանավայել ձևով կարենայի ձեզ իմ ցանկացած տեղը հասցնել մի այլ ճանապարհով, այլ ոչ թե այդքան զառիվեր կածանով, ապա ես սիրով այդպես կանեի, բայց քանի որ առանց այդ հիշողություններին դառնալու անհնար էր բացատրել, թե ինչու իսկապես տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին կարդալու եք հետո, ես սկսում եմ գրել ուղղակի անհրաժեշտությունից դրդված:
 
 +
 +
Եվ այսպես, կասեմ, որ Աստվածորդու բարերար մարգարեությունից 1348 տարի էր անցել, երբ փառաշուք Ֆլորենցիային, իտալական քաղաքներից սքանչելագույնին, պատուհասեց ժանտախտը, որը, չգիտեմ երկնային լուսատուների ազդեցությամբ, թե մեր մեղքերի համար մահկանացուների գլխին իջած աստվածային արդար բարկության պատճառով, դրանից մի քանի տարի առաջ ի հայտ գալով արևելքի մարզերում և, դրանց զրկելով անթիվ ու անհամար բնակիչներից, անդադար տեղից տեղ անցնելով, սաստկանալով ողբալիորեն, եկավ ու հասավ նաև արևմուտք: Նրա դեմ ոչինչ չկարողացան անել ո՛չ մարդու իմաստությունը, ո՛չ կանխատեսությունը, որոնց շնորհիվ քաղաքը, այդ նպատակով նշանակված մարդկանց ձեռքով, մաքրվել էր աղտեղությունից, արգելվել էր հիվանդներին քաղաք բերելը, հրատարակվել էին բազմաթիվ հրահանգներ առողջությունը պահպանելու մասին: Չէին օգնում նաև հաճախ կրկնվող խանդաղատագին թափորամաղթանքներն ու այլ տեսակի  մաղթանքները, որ կազմակերպում էին բարեպաշտ մարդիկ: Հիշյալ տարվա գարնան մոտավորապես սկզբներին հիվանդությունն սկսեց իր ողբալի ազդեցությունը երևան բերել սարսափելի ու տարօրինակ ձևով. ո՛չ այնպես, ինչպես արևելքում, որտեղ քթից արյուն հոսելն ստույգ նշան էր անխուսափելի մահվան. այստեղ հիվանդության սկզբում տղամարդկանց ու կանանց աճուկներում և կռնատակերին առաջանում էին ինչ-որ ուռուցքներ, որոնք աճում էին սովորական խնձորի կամ ձվի մեծությամբ, լինում էին և փոքրերը: Ժողովուրդը դրանց gavoccioli (ժանտախտի գեղձուռուցքներ) անունն էր տալիս: Կարճ ժամանակամիջոցում այդ մահաբեր ուռուցքը մարմնի հիշյալ մասերից անցնում էր անխտիր նաև մյուս մասերը, իսկ այնուհետև հիշյալ ախտի նշանը փոխվում էր սև ու կապույտ բծերի, որոնք շատերի մոտ երևում էին ձեռքերի ու ազդրերի և մարմնի մյուս մասերի վրա, ոմանց մոտ խոշոր ու սակավաթիվ, ոմանց մոտ՝ մանր ու խիտ-խիտ: Եվ ինչպես սկզբում և դրանից հետո էլ ուռուցքը համարվում էր մոտալուտ մահվան անկասկածելի նշան, այդպիսին էին և բծերը՝ ում մարմնի վրա որ երևում էին:Թվում էր, որ այդ ախտերի դեմ անզոր ու անօգուտ էին թե՛ բժշկի խորհուրդը, թե՛ այս կամ այն դեղի զորությունը: Արդյոք այդպիսի՞ն էր հիվանդության հատկությունը, թե՞ բուժողների տգիտությունը (որոնց մեջ, բացառությամբ ուսյալ բժիշկների, կային շատերը, տղամարդ թե կին, որոնք ոչ մի հասկացողություն չունեին բժշկությունից) չէր հայտնաբերել նրա պատճառը, դրա համար էլ չէր գտել պատշաճ միջոցներ, միայն թե քչերն էին ապաքինվում, և գրեթե բոլորն էլ մեռնում էին հիշյալ նշանները երևալու երրորդ օրը, ոմանք ավելի շուտ, մյուսները փոքր-ինչ ուշ, և մեծ մասն առանց տենդային կամ այլ երևույթների: Ժանտախտի տարածումը սաստկանում էր նրանով, որ այդ ախտը շփման միջոցով հիվանդներից անցնում էր առողջներին, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես բոցը կլանում է չոր կամ ճարպոտ առարկաները, երբ վերջիններս մոտեցվում են նրան:Եվ առավել մեծ չարիքն այն էր, որ հիվանդությունը և ընդհանուր մահացության պատճառը առողջներին անցնում էր ոչ միայն հիվանդների հետ ունեցած խոսակցության կամ շփման միջոցով, այլև հիվանդի հագուստին կամ գործածած և ձեռք տված որևէ իրին դիպչելն իսկ փոխանցում էր հիվանդությունը: Եվ զարմանալի պիտի թվա, ինչ որ հիմա պիտի ասեմ, և եթե շատերն ինձ պես իրենց աչքով դա տեսած չլինեին, մտքովս անգամ չէր անցնի հավատալ, ուր մնաց թե գրել, փեկուզև լսած լինեի արժանահավատ մարդուց: Կասեմ, որ այդ վարակը մեկից մյուսին փոխանցվելիս այնպիսի հատկություն ուներ, որ ոչ միայն մի մարդուց մյուսին էր անցնում, այլև հաճախ տեսնում էին է՛լ ավելի զարմանալին. այդ ախտով հիվանդացած կամ նրանից մեռած մարդուն պատկանած իրը, եթե դրան դիպչում էր մարդու տեսակին չպատկանող որևէ կենդանի էակ, ոչ միայն նրան վարակում, այլև սպանում էր կարճ ժամանակի ընթացքում: Այդ բանի մեջ, ինչպես ասված է վերևում, ես համոզվեցի սեփական աչքերով, մի անգամ, ի միջի այլոց, այսպիսի դեպքի ականատես լինելով. այդ հիվանդությունից մեռած մի աղքատ մարդու լաթերը փողոց էին նետված. երկու խոզեր, պատահաբար գտնելով դրանք, իրենց սովորության համաձայն, երկար ժամանակ ծվիկ-ծվիկ արին դնչերով, ապա ժանիքներով դեսուդեն քաշքշեցին և կարճ ժամանակից հետո, փոքր-ինչ պտույտ-պտույտ գալով, ասես թույն կերած, անշնչացած ընկան չարաբաստիկ լաթեր վրա:
 +
 +
Այդօրինակ և առավել սոսկալի շատ ուրիշ դեպքեր զանազան ահեր ու ցնդի մտքեր էին առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք, դեռևս ողջ մնացած լինելով, գրեթե ամենեքյան մի դաժան նպատակի էին ձգտում՝ հեռու փախչել հիվանդներից և խուսափել ինչպես նրանց, այնպես էլ նրանց պատկանող իրերի հետ շփում ունենալուց. և այդպես վարվելով՝ կարծում էին, թե կպահպանեն իրենց կյանքը: Ոմանք գտնում էին, թե սակավապետ ապրուստը և բոլոր ավելորդություններից հրաժարվելը շատ են օգնում չարիքի դեմ կռվելուն: Փոքրիկ խմբեր կազմելով, նրանք ապրում էին մյուսներից առանձնացած, թաքչելով ու փակվելով այն տներում, որտեղ հիվանդներ չկային, և որոնք հարմարավետ էին իրենց համար: Մեծ չափավորությամբ օգտագործելով ընտիր ուտելիքներ և լավագույն գինիներ, խուսափելով ամեն մի շռայլությունից, ոչ ոքի թույլ չտալով խոսել իրենց հետ և չցանկանալով դրսից ոչ մի լուր առնել մեռածների կամ հիվանդների մասին, նրանք իրենց ժամանակն անց էին կացնում երաժշտության և այն բավականությունների մեջ, որ կարող էին պատճառել իրենց:
  
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]

14:35, 25 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Դեկամերոն

հեղինակ՝ Ջովաննի Բոկաչչո
թարգմանիչ՝ Սուրեն Վահունի
աղբյուր՝ «Դեկամերոն»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

Դեկամերոն

Սկսվում է գիրքն այս- Դեկամերոն կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա ընթացքում պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ:

Ներածություն

Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից: Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում: Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,- եթե ես ցանկանայի այդ մասին պատմել:Ու թեև գիտցող մարդիկ, որոնք իրազեկ էին այդ բանին, ինձ գովասանում ու գնահատում էին դրա համար, այնուամենայնիվ սերն ինձ ստիպեց շատ բան տեսնել ու տանել, և պատճառը ոչ թե սիրած կնոջ խստասիրությունն էր, այլ իմ չափից ավելի տաքարյունությունը՝ համակված հախուռն ցանկությամբ, որը, չբավարարվելով հնարավոր նպատակով, ոչ սակավ ինձ պատճառել է ավելի մեծ վիշտ, քան պետք էր սպասել:Եվ ահա հենց այդ վշտի միջոցին բարեկամիս ուրախ զրույցները և իր ուժերի ներածին չափ սփոփանքներն ինձ այնքան օգուտ են տվել, որ իմ հաստատ համոզմամբ, հենց դրանք էին միակ պատճառը, որ ես չմեռա: Սակայն բարեհաճությամբ Նրա, ով ինքն անվախճան լինելով՝ իր անխախտ օրենքով սահմանեց, որ ամենայն ինչ վախճան ունենա, իմ սերը, - որ շատ ավելի ջերմ էր այլոց սիրուց, և որը խզել կամ սասանել չկարողացան ո՛չ իմ դիտավորության ճիգը, ո՛չ բարեկամներիս խորհուրդը, ո՛չ ակներև խայտառակության ահը, ո՛չ հնարավոր վտանգը, - ժամանակի ընթացքում այնպես թուլացավ, որ այժմ իմ հոգում թողել է լոկ այն հաճույքը, որ նա սովորաբար պատճառում է նրանց, ովքեր չափից ավելի հեռու չեն նավարկում նրա ջրերով: Եվ որքան որ առաջ ծանր էր ինձ համար, այնքան այժմ, տառապանքի փարատումից հետո, ես դա վերապրում եմ որպես հաճելի մի բան: Բայց տառապանքներս դադարելու հետ միասին չանէացավ հուշն այն բարերարության, որ ինձ ցույց էին տվել այն անձինք, որոնք իմ նկատմամբ բարեհաճ լինելով՝ վշտանում էին իմ դժբախտությունների համար, և թերևս հուշն այդ վերանա լոկ իմ մահով: Իսկ քանի որ իմ կարծիքով երախտագիտությունը մյուս բոլոր առաքինությունների մեջ արժանի է առանձին գովեստի, իսկ երախտամոռությունը՝ պարսավանքի, ես երախտամոռ չհամարվելու համար որոշեցի այժմ, երբ արդեն կարող եմ ինձ ազատ համարել, ի տրիտուր այն բանի, ինչ ես ինքս եմ ստացել, ըստ հնարավորին մի որոշ թեթևություն պատճառել, եթե ոչ նրանց, ովքեր ինձ օգնել են(նրանք այնքան հասկացող են ու երջանիկ, որ թերևս դրա կարիքը չեն զգում), ապա համենայն դեպս դրա կարիքն ունեցողներին: Ու թեև իմ սատարանքը կամ, լավ է ասել, մխիթարանքը թույլ պիտի լինի դրա անհրաժեշտությունը զգացողների համար, այնուհանդերձ ինձ թվում է, որ այդ մխիթարանքը պետք է առանձնապես ուղղել այնտեղ, ուր ավելի շատ է զգացվում նրա անհրաժեշտությունը, քանզի այդտեղ էլ նա ավելի մեծ օգուտ կբերի և կգնահատվի ավելի բարձր: Իսկ ո՞վ կարող է ժխտել, որ այդպիսի մխիթարությունը, ինչպիսին էլ նա լինի, ավելի պատշաճ է առաջարկել չքնաղագեղ կանանց,քան տղամարդկանց: Նրանք, վախից ու ամոթից, իրենց քնքուշ կրծքի տակ թաքցնում են սիրո բոցը, իսկ որ դա ավելի ուժեղ է բացահայտ սիրուց՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր փորձել են այդ բանը: Բացի դրանից, կապված լինելով իրենց հայրերի, մայրերի, եղբայրների և ամուսինների կամեցողությամբ, կամակոր ցանկություններով, հրամաններով, նրանք ժամանակի մեծ մասն անց են կացնում փակ օթևանների անձկության մեջ և, նստելով գրեթե անգործ, կամա թե ակամա, ունենում են զանազան խոհեր, որոնք միշտ էլ չեն կարող ուրախ լինել: Եթե այդ մտքերը երբեմն տխուր տրամադրություն են առաջացնում, որի պատճառն է մոլի ցանկությունը, ապա դրանք, ի մեծ ցավ սրտի, մնում են նրանց գլխում, երբ չեն փարատվում նոր զրույցներով. էլ չասած, որ կանայք նվազ դիմացող են, քան տղամարդիկ: Այդ ամենը, ինչպես դյուրին է նկատել, չի պատահում սիրահարված տղամարդկանց: Եթե նրանց համակում են տխուր կամ հոգեմաշ մտքեր, ապա նրանք իրենց տրամադրության տակ ունեն տխրությունը մեղմելու կամ նրանից խուսափելու համար, քանզի, ըստ ցանկության, կարող են զբոսնել, լսել ու տեսնել շատ ու շատ բաներ, զբաղվել թռչուններ ու գազաններ որսալով, ձուկ բռնել, ձիավարել, խաղալ կամ առևտուր անել: Այդ զբաղմունքներից յուրաքանչյուրը կարող է մասամբ կամ ամբողջովին կլանել մարդուս ուշքն ու միտքը՝ նրանից վանելով տխուր մտքերը, համենայն դեպս մի որոշ ժամանակով, որից հետո նա այսպես թե այնպես կա՛մ սփոփվում է, կա՛մ տխրությունը նվազում: Ահա թե ինչու, ցանկանալով մասամբ մեղմած լինել անարդարացիությունը ճակատագրի, որը զորավիգ լինելիս ժլատ է հենց այնտեղ, ուր ուժերն ավելի պակաս են, - ինչպես դա տեղի է ունենում թույլ կանանց նկատմամբ,- ես մտադիր եմ ի զվարճություն և օգնություն սիրահարների (քանզի մյուսները բավարարվում են թել ու ասեղով, իլիկով ու կարժառով) առաջարկել հարյուր նովել, կամ ինչպես մենք կանվանենք, առասպելներ, առակներ ու պատմություններ, որ տասն օրվա ընթացքում պատմել են երեք երիտասարդներ և յոթ դամաներ անցյալ ժանտախտի կորստաբեր օրերին, և մի քանի երգեր, որ այդ դամաները երգել են իրենց բավականության համար: Այդ նովելներում առկա են սիրո զվարճալի և տխրավախճան դեպքեր և ուրիշ արտասովոր եղելություններ, որ տեղի են ունեցել ինչպես նորագույն, այնպես էլ հնագույն ժամանակներում: Կարդալով այդ նովելները, դամաները կստանան բավականություն նրանց մեջ պատմվող զվարճալի արկածներից և, միաժամանակ օգտակար խորհուրդ, քանի որ կիմանան, թե ինչի՛ց պիտի խուսափեն և ինչի՛ ձգտեն: Կարծում եմ, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը կկատարվեն ոչ առանց ձանձրույթը մեղմելու: Եվ եթե, տա Աստված, այդպես լինի, թող այնժամ նրանք փառաբանեն Ամուրին, որն ինձ ազատելով այդ կապանքներից՝ հնարավորություն տվեց ծառայելու նրանց հաճույքին:

ԱՌԱՋԻՆ ՕՐ

Սկսվում է Դեկամերոնի առաջին օրը, որի ընթացքում,-երբ հեղինակն արդեն ասել է, թե ինչ առիթով էին հավաքվել և զրուցում հետագայում հանդես եկող անձինք,- նրանք, Պամպինեայի նախագահությամբ, սկսում են խոսել ով ինչի մասին ցանկանա