Changes
Ճիշտը եւ սխալը
Ավելացվել է 31 806 բայտ, 18:21, 27 Սեպտեմբերի 2014
===§5․ Անակնկալ գալ — անակնկալի գալ, հանկարծակի գալ — հանկարծակիի գալ===
Հանկարծակի գալ — հանկարծակիի գալ
Սրանք հոմանիշային զույգեր են։ Անակնկալ գալ = հանկարծակի գալ․ նույնն է, թե՝ անսպասելի (անսպասելիորեն) գալ։ Սրանք, այսպես ասած, ազատ բառակապակցություններ են, ըստ հարկի՝ կարող են փոփոխվել․ անակնկալ (հանկարծակի) գալ // գնալ, հուզվել, հեռանալ…
color="#0000ff">հանդիպումները անարդյունավետ անցան»։
===§39․ Պատրաստակամություն —պատրաստականություն===
Պատրաստակամություն֊ը ցանկություն, կամեցողություն ունենալն
է, որեւէ բան անելու պատրաստակամ՝ հոժարակամ լինելն է։
չհասան»։
===§40․ Վաղորդայն — վաղորդյան===
Վաղորդայն՝ վաղ առավոտ, այգաբաց։
Վաղորդյան՝ առավոտյան։
առավոտյան) ճառագայթները»։
===§41․ ՎՎերահաս — վերահասուերահաս — վերահասու===
Վերահաս նշանակում է տագնապալիորեն վրա եկող ու սպառնացող, շատ
մոտալուտ․ «Վերահաս դժբախտությունները՝ սովը, ժանտախտը, մոռանալ
նրան»։
===§42․ ՎՎերաբերյալ— վերոբերյալերաբերյալ— վերոբերյալ===
Վերաբերյալ֊ը, անկասկած, լավ գիտենք, որեւէ բանի կամ մեկի
վերաբերյալ) ուրիշ տեղեկություններ չունեմ»։
===§43․ ՎերաբերելՎերաբերել վերվերաբերվելաբերվել===
Սա թերեւս միակ բայն է, ուր վ ածանցը ոչ թե բայասեռն
color="#000000">։
===§45․ Տանտեր — տանուտերՏանտեր — տանուտեր===
Տանտեր֊ը, լավ գիտենք՝ տան տերն է՝ տան գլխավորը, ամեն տուն
ունի իր տանտերը կամ տանտիրուհին։
հաճելի զրուցակից է եւ հյուրասեր տանուտեր (փոխ․ տանտեր)»։
===§46․ Տեղական — տեղայինՑեղական — ցեղային===
&nstrongsp;&nstrongsp;&nstrongsp;&nstrongsp;&nstrongsp;&nstrongsp; Ցեղական — ցեղային Տեղական֊ը եւ տեղային֊ը վերջին հաշվով նույն իմաստն
ունեն եւ ավելի շուտ գործածվել են տեղական֊ի տարբերակով, որի
ընդհանուր նշանակությունը սա է՝ այդ տեղին հատուկ՝ վերաբերող, այդ տեղի
կառավարության տեղական մարմիններ, տեղական միջնակարգ դպրոց, տեղական
նշանակություն ունեցող դեպքեր, նաեւ՝ տեղական ժամանակ եւ այլն։
Տեղային֊ի գործածությունը սահմանափակ է եւ կիրառվում է հենց սահմանափակված (օտար բառով՝ լոկալ) իմաստը արտահայտելու համար։ Կարող ենք ասել՝ տեղային (= տվյալ տարածքով սահմանափակված) հակամարտություններ, տեղային թմրեցում, տեղային վեճեր եւ այլն։
Իրողությունը այդուհանդերձ այն է, որ տեղային֊ը տեղական֊ից առայժմ հստակորեն չի սահմանազատվել։
Ցեղական֊ը ընտիր ցեղից սերվածն է, ազնվացեղ հատկություններ ունեցողը։ Խոսքը, իհարկե, տնային կենդանիներին է վերաբերում․ ցեղական ձի, ցուլ, կով…
Ցեղային նշանակում է ցեղին վերաբերող կամ նրան հատուկ, ցեղային կռիվներ, հակամարտություններ (որ, ի դեպ, տեղային բնույթ են կրում), ցեղային հատկանիշներ։ Գործածվում է նաեւ՝ նեղ, խիստ ազգային նշանակությամբ․ ցեղային գաղափարախոսություն։
Սխալ է՝ «Երկար տարիներ տեւող ցեղական (փոխ․ ցեղային) ընդհարումները կարծես դադարեցին։
===§47․ Տեղի տալ — տեղիք տալ===
Պետք է ուշադիր լինել եւ չշփոթել, որ տեղի տալ֊ը տեղը զիջելն է, նահանջելը, հրաժարվելը, իսկ տեղիք տալ֊ը առիթ տալն է, պատճառ դառնալը։ Այսպիսի մի նախադասություն՝ «Երկու ամուսիններն էլ ընտանեկան վեճերի տեղիք էին տալիս, բայց նրանցից ոչ մեկը տեղի չէր տալիս»։
Ուղղենք, եթե սխալ է․ «Քամի բարձրացավ, եւ ցերեկվա տոթը տեղիք տվեց երեկոյան զովությանը», «Նա չիջավ ներքեւ, քանի որ կարող էր տեղի տալ անհարկի կասկածներին»։
===§48. Տնօրինություն — տնօրենություն===
Տնօրեն֊ը վաղուց է շատերի կողմից գործածվում (դպրոցի տնօրեն, հիմնարկի տնօրեն), եւ դրա շնորհիվ էլ, կարելի է ասել, օտար դիրեկտոր֊ը դուրս է մղվել։ Նրանից կազմված տնօրինություն֊ը նույնպես սովորական կիրառություն ունի՝ նշանակելով տնօրինելու, վերահսկելու իրավունք, իրավասություն։ «Հարցի տնօրինությունը հանձնված է մշակույթի նախարարությանը»։
Արդի արեւելահայերենում տնօրինություն֊ը շատ անգամ գործածում
թողնվել է գործարանի տնօրենությանը»։
===§47․ §49․ Ցուցում — ցուցմունք===
Եթե ընդունենք, որ ցուցմունք֊ը այսօր առավելապես
այգիդ»։
===§51․ Քառատող — քառյակՔառատող — քառյակ===
Քառատող․ ցանկացած չորս տողը կարող ենք կոչել քառատող։
Ավելի նեղ իմաստով այն չափածո երկի չորստողանոց մասն է՝ բանաստեղծական
տունը։
քնարերգության մեջ՝ խաղիկ կամ հայրեն։
===§52․ ֊յուն եւ ֊ուն վերջածանցներովկազմված նույնարմատ ձեւեր===
գոյականներ
հնչուն
համահնչյուն֊համահունչ<ref>Միայն այս զույգն է պարզ ածանցավոր</ref>
զուգահեռները՝ համահունչ, բարեհունչ, նույնահունչ…
===§53․ Իմաստային ընդհանրություններ չունեցող հարանուններ===
Բազմաթիվ հարանուններից (հնչումով մոտ բառեր) իրենց հակիրճ
բացատրականներով բերվում են միայն այնպիսիները, որոնք կարող են
իմաստային տարբերակման շփոթի տեղիք տալ։
==Բ․ Բառաձեւի սխալներ==
Բառաձեւի աղավաղումները, ըստ տարածվածության աստիճանի, լինում են
անհատական եւ ընդհանրական։ Լեզվական ամեն մի շեղում ի վերջո սկսվում է
առանձին մարդկանց կողմից եւ հետո միայն, խոսողների ավելի ու ավելի լայն
շրջանակներ ընդարձակելով, դառնում ընդհանրական։ Վտանգավորը սա է։ Եվ
սրա դեմ պայքարելու հիմնական եղանակը նույն անհատական ջանքերի գնով
ճիշտ, անխաթար ձեւերին վերադառնալու ուղին է։
Իրենց հերթին ընդհանրական սխալները տարաբնույթ են։ Կան ակնհայտ
աղավաղումներ, որ բավարար գրագիտություն ունեցող դպրոցականն էլ է
գիտակցում։ Կան եւ «անմեղ» թվացող կամ «խոր ընդհատակ» անցած այնպիսի
խոտորումներ, որ միայն նուրբ եւ ուշադիր աչքը կարող է դրանք նկատել։
Բառաձեւի խաթարումների պատճառները բազմապիսի են։ Դրանց մի մասը
պայմանավորված է առավելապես արտասանական֊հնչական շեղումներով,
մյուսները կարող են առաջ գալ բառակազմության կանոնների անտեսման, բառի
առանձին բաղադրիչների թյուրմբռնման, քերականական ինչ֊ինչ
օրինաչափությունների խախտման հետեւանքով եւ այլն։ Երբեմն նշված
գործոններից մի քանիսը միասին են դեր խաղում։
Ըստ այդմ էլ ստորեւ ներկայացվող բառաձեւի սխալների ենթախմբային
դասդասումները որոշակի պայմանականությամբ են արված։ Երեւույթը առավել
ակներեւ դարձնելու նպատակով նախ մաս֊մաս երկու սյունակների
զուգահեռականությամբ անմիջաբար տրվում են սխալ (ձախ կողմում) ու ճիշտ
(աջ կողմում) ձեւերը, ապա եւ դրանց վերաբերյալ հակիրճ պարզաբանումները։
===§54․===
ԱմաՆչել, կամաՆց,
կանաՆչ, ավելՆորդ, մանրուՆք, արտասուՆք, կանաՆցի, բարձՐունք
ամաչել, կամաց, կանաչ, ավելորդ, մանրուք,
արտասուք, կանացի, բարձունք
Մի քանի տասնամյակ առաջ տարածված սանդր, մանդր, ծանդր
սխալաձեւությունները այսօր նույնիսկ ծիծաղ են հարուցում։ Սրանցում առկա
ավելորդ դ աճականի (հավելադիր հնչյունի) դիմաց բերված բառերում
էլ ն աճականն է խցկվել՝ ամաՆչել, կամաՆց, կանաՆչ… Մյուս բառերի
դեպքում դա պարզվում է նաեւ բաղադրիչների վերլուծությունից՝ մանր+ուք,
արմատաբառի բարձ փոփոխակն է՝ բարձ+ունք (ինչպես՝
վերամբարձ,
ամբարձիչ), այս պատճառով էլ բարձրունք֊ը սխալ է։
===§55․===
Դարտակ, կարմունջ,
բալանի, ալանի (=աղը պակաս)
դատարկ, կամուրջ, բանալի, անալի
Դրափոխության՝ հնչյունների դիրքի տեղափոխության հետեւանք են՝ դատարկ
> դարտակ, բանալի > բալանի, կամուրջ
> կարմունջ (ն֊ի հավելումով), անալի (ան +
աղի, ղ > լ) > ալանի։ Ալանի֊ն ճիշտ է, եթե
նշանակի ընկույզով դեղձաչիր։
===§56․===
Առայժմս
առայժմ
այսինքս // այսինքը,
ուրեմս // ուրեմը
այսինքն, ուրեմն
առնվազը, մանրամասը
առնվազն, մանրամասն
եւ այլը, երբեմը
եւ այլն, երբեմն
սառ
սառը//սառն
դառ
դառը//դառն
խառ
խառը//խառն
ընդհակառակ
ընդհակառակը//ընդհակառակն
ընդամեն
ընդամենը
Այսինքն, ուրեմն, առնվազն, մանրամասն,
եւ այլն, երբեմն ձեւերը ճիշտ են միայն ն
վերջնահնչյունով։ Ի տարբերություն սրանց՝ երկփոփոխակ՝ ը/ն հոով
են հանդես գալիս սառը կամ սառն, խառը//խառն, դառը//դառն,
ընդհակառակը//ընդհակառակն բառերը (առանց հոդերի ձեւերը գրական
չեն)։ Իսկ ընդամենը բառը միայն ը հոդով է ճիշտ։
Առայժմ բառը, ընդհակառակը, ճիշտ է միայն առանց հոդի։
Հաճախ ավելորդ ը/ն են կցում թարմ, խոր բառերին
(թարմը ձուկ, թարմը հաց, խորը հոգի)․ թարմը, խորը
ձեւերը ճիշտ կլինեն միայն փոխանվանաբար գործածելիս․ «Թարմը
(=թարմ ձուկը, թարմ կանաչին) տուր, խորը (=խորը չափով) մտածիր»։
===§57․===
Ութանասուն
(ութանասունմեկ, ուանասուներկու… ութանասունինը),
ութսուն (ութսունմեկ, ութսուներկու…
ութսունինը),
տաս (10) — տասմեկ…, տասերորդ,
յոթներորդ, ութնամյա, զերո, զերոյական
տասը // տասն — տասնմեկ…, տասներորդ, յոթերորդ,
ութամյա, զրո, զրոյական
Միայն յոթանասուն֊ի մեջ ունենք յոթ+ան (գրաբարյան
յոթն, սեռականը՝ յոթան «յոթի») հոլովական մասնիկը, իսկ
մնացածներում արմատական թվերին ավելացել է սուն («տասնյակ»)
ածանցը։ Ուրեմն, ճիշտ կլինեն ութ+սուն > ութսուն եւ սրան
հաջորդող մյուս թվերը՝ ութսունմեկ… ութսունինը։ 10 թվականը
լինում է տասը կամ տասն տարբերակով (ի դեպ, նաեւ 9֊ը՝
ինը // ինն)։ Բաղադրյալ բառերում, ուր գերազանցապես հանդես է
գալիս տասն ձեւով (տասնմեկ, տասներկու…, տասներորդ, տասնամյա,
տասնապատիկ…), երբեմն հանդիպում է տաս ձեւով՝ տասանիշ,
տասհատորյակ, տաս֊տասներկու, տաս,տասնհինգ… (տես նաեւ §78)։ Մնացած
թվականները, եթե փոխանվանաբար չեն գործածված, ը/ն չեն
ընդունում։
«Զերո» ձեւը, որ ֆրանսերենից անցել է, ասենք, ռուսերենին (նաեւ՝ մեր
արեւմտահայերենին), արեւելահայ գրական տարբերակի համար անընդունելի է․
ճիշտն է՝ զրո, զրոյական։
===§58․===
Համբյուր — համբյուրել —
համբույրել
համբույր — համբուրել
ողջյուն — ողջյունել —
ողջյունում եմ
ողջույն — ողջունել — ողջունում եմ
եղբոյր
եղբոր
թուլատրել —
թուլտվություն // թույլատվություն, (ան)թուլատրելի
թույլատրել — թույլտվություն, անթույլատրելի —
թույլատրելի
վիրաբուժ, հոգեբուժ,
մանկաբուժ
վիրաբույժ, հոգեբույժ, մանկաբույժ
ուխտադրույժ
ուխտադրուժ
պայթունալի,
պայթունավտանգ
պայթյունալի, պայթյունավտանգ
Համբույր֊ի կազմությունը (ինչքան էլ չհամապատասխանի գիտական
ստուգաբանությանը) հեշտ է մտապահել համ+բույր մերձավոր բառերի
կցումով։ Մնում է հիշել, որ ածանց կամ արմատ ավելանալիս բառային շեշտը
տեղափոխվում է աջ եւ որպես կանոն, գործում է ույ > ու
հնչյունափոխությունը՝ գույն > գունավոր, թույն > թունալի,
ողջույն > ողջունել, համբույր > համբուրում ենք (ոչ թե համբյուրում
կամ համբույրում ենք), դաշույն > դաշունահարել եւ
այլն։
Թույլ արմատաբառով կազմված բարդություններ ունենք, եւ
բնականաբար այստեղ էլ է գործում հիշված կանոնը՝ թույլ+կազմ>թուլակազմ,
թուլամորթ, թուլասիրտ եւ այլն։ Բայց, ահա, եթե ունենք թույլ
տալ հարադրականից կազմված բառաձեւեր, այլեւս հնչյունափոխություն
տեղի չի ունենում՝ թույլատրել, անթույլատրելի, թույլտվություն։
Սրանց մյուս տարբերակները սխալ են (տես ձախ սյունակը)։
Վերադառնալով առաջին օրինակներին՝ ասենք, որ երբ բառային շեշտը հենց
վերջին վանկը կազմող ույ֊ի վրա է, բնականաբար ոչ մի
փոփոխություն էլ տեղի չի ունենա՝ բարեհամբո՛ւյր, ակնաբո՛ւյժ,
վիրաբո՛ւյժ, անասնաբո՛ւյժ…, բայց՝ համբուրե՛լ,
վիրաբուժակա՛ն, անասնաբուժարա՛ն։ Նույն ձեւով՝
անասնաբո՛ւյծ֊անասնաբուծարա՛ն, չարագո՛ւյժ֊չարագուժորե՛ն։
Իսկ ուխտադրուժ֊ը հենց այսպես էլ ճիշտ է, քանի որ դրույժ
բաղադրիչ առհասարակ գոյություն չունի։ Եղել է դրուժ, որից էլ՝
դրուժան (=դրժող, խոստմնազանց)։
Ասածին ավելացնենք, որ հակառակ ույ֊ի, յու երկհնչյունը
կամ չի հնչյունափոխվում եւ մնում է յու՝ պայթյուն֊պայթյունալի,
եղջյուր֊եղջյուրթաս, հարյուր֊հարյուրավոր (ոչ թե հարուրավոր),
կամ որոշ դեպքերում էլ փոխվում է ե֊ի․ արյուն֊արյունակցական//արենակցական,
եղջյուր֊եղջերու։
===§59․===
Օրեկան, ամսեկան
օրական, ամսական
կաշվեգործ, կաշվեկազմ
կաշեգործ, կաշեկազմ
ընտանեականբ հարսանեական
ընտանեկան, հարսանեկան
վայրկյանական, առօրյական
վայրկենական, առօրեական
քրիստոնյական
քրիստոնեական
Ինդո՞ւ տարեկան֊ը ճիշտ է, իսկ օրեկան֊ը, ամսեկան֊ը՝
սխալ։ Որովհետեւ տարի+ական կառույցում գործում է ի+ա>ե
հնչյունափոխությունը (ոսկի+ա+գույն>ոսկեգույն), իսկ օր
եւ ամիս բառերում չկա ի վերջնահնչյուն, հետեւաբար ֊ական
վերջածանցը մնալու է անփոփոխ՝ օր+ական>օրական, ամիս +
ական > ամսական (իհարկե, կան բացառություններ՝ ծաղիկ + փունջ
> ծաղկեփունջ, հաշվեկշիռ, հաշվեհարդար…)։
Իսկ կաշի + ա + գործ կազմության մեջ դարձյալ միեւնույն
օրինաչափությամբ (ի+ա>ե) կստանանք կաշեգործ (կաշվեգործ
սխալաձեւությունը, անշուշտ, կաշվե ածականի հետ է կապվում) կամ՝ կաշի+ա+պատ
> կաշեպատ, կաշեկազմ։
Նույն կանոնը պիտի կիրառենք մյուս բառերը վերլուծելիս՝ պատանի +
ական > պատանեկան, ընտանի(ք) + ական
> ընտանեկան, հարսանի(ք)+ական > հարսանեկան
(ք֊երը դուրս են մնում)։ Սրանց սխալ ձեւերը (ընտանեական…),
անշուշտ, առաջ են եկել քրիստոնեական, առօրեական
բառաձեւերի համաբանությամբ՝ նմանակությամբ, որոնցում, սակայն, գործել է
յա > ե հնչյունափոխությունը։ Այսինքն, երբ բառը աճել է աջ
կողմից, շեշտի, տեղափոխման պատճառով յա երկհնչյունը, որպես
կանոն, փոխվում է ե֊ի՝ մատյան + գիր > մատենագիր,
վայրկյան + չափ > վայրկենաչափ, առաքյալ +
ություն > առաքելություն, այժմյա + ական > այժմեական,
քրիստոնյա+ական>քրիստոնեական։
===§60․===
Սյունյակ, աղյուսյակ
սյունակ, աղյուսակ
պայուսյակ
պայուսակ
ջղայն
ջղային
գործնեություն
գործունեություն
Սյուն, աղյուս արմատաբառերին ավելանում է — ակ
նվազական ածանցը, ուստի ճիշտ չեն՝ սյունյակ, աղյուսյակ։ Սրանց
սխալաբար կցված ֊յակ֊ը հանդես է գալիս թվային ամբողջություն
ցույց տվող բառերում՝ տասնյակ, հարյուրյակ, եռյակ, նաեւ՝ հնգամյակ,
քսանամյակ…։
Պայուսակ֊ի մեջ որեւէ ածանց չկա, սա իր ամբողջական տեսքով ուղիղ
փոխառություն է պարսկերենից։
Ջղային բառում ջիղ արմատին ավելացված է ֊ային
վերջածանցը՝ ջիղ+ային>ջղային։ Սրանից կազմված նոր բառերում
ի֊ն սղվում է՝ ջղայնանալ, ջղայնացնել, ջղայնություն (կա նաեւ՝
ջղայինություն «ջղային լինելը, ջղային վիճակը»)։
Գործունեություն֊ից նախ առանձնացնենք գործունյա
(գործ+ուն+յա) բառահիմքը, ապա եւ, նկատի ունենալով յա>ե
փոփոխությունը, ավելացնենք վերջին ածանցը՝ գործունյա+ություն >
գործունեություն։
===§61․===
Դաստիրակ, գնհատել
դաստիարակ, գնահատել
նախագա — նախագա(յ)ի…
նախագահ — նախագահի…
թավագլոր, երկպառակտություն
թավալգլոր, երկպառակություն
ջրօրհներգ, դյութազուն
ջրօրհնեք, դյուցազուն
ասեկոս — ասեկոսներ
ասեկոսե — ասեկոսներ
պատճե — պատճեներ
պատճեն — պատճեններ
ֆիդային — ֆիդայիններ
ֆիդայի — ֆիդայիներ
քնքույշ
քնքուշ
այո, առանց տ֊ի․ յուրօրինակ բացառություն է, թեեւ սովորական ձեւերում
կա՝ պառակտել, պառակտում…
Ջրօրհնեք֊ը ջուրը օրհնելու արարողությունն է։ Կազմված է ջուր +
օրհն(ել) եւ ֊եք, գոյականակերտ ածանցից (ոչ թե «երգ»)։
Նույնատիպ կազմությամբ ունենք ՝ տնօրհնեք «տունը օրհնելը», խաղողօրհնեք
«խաղող օրհնելը»։
Դյուցազուն֊ի խաթարված դյութազուն֊ը (որ դպրոցականների
շրջանում ինչ֊որ շատ է տարածված) հավանաբար կապվում է դյութել —
դյութիչ֊ի հետ։ Պարզապես հիշենք դիցուհի, դիցաբանություն
բառերի դից հիմքը (բառացի՝ «աստվածների»), որի մի փոփոխակն է դյուց֊ը,
դյուց+ազն, որ իր առաջին՝ ուղղակի իմաստով նշանակում է
«աստվածների ցեղից սերված»։
Ասեկոսե («բամբասանք») բառը կազմված է ասե «ասում է» եւ
կոսե «խոսուե է» կիսաբարբառային ձեւերից։
Պատճեն․ սա ուղիղ ձեւն է (ոչ թե պատճե), ուրեմն եւ պիտի
ասենք՝ «Այդ գրության պատճենը (ոչ թե պատճեն) բե՛ր, պատճենից
մեկը տո՛ւր»։ Հոգնակին էլ պարզ է՝ պատճեն+ներ=պատճեններ։ Իսկ ֆիդայի
(ոչ թե ֆիդային) բառի վրա դարձյալ ֊ներ ավելացնելիս կունենանք ֆիդայիներ։
Քնքույշ սխալաձեւությունը հավանաբար «զգույշ, աշխույժ,
դիցանույշ» ու նման բառերի նմանակման հետեւանք է․ հնուց ի վեր ուղիղը քնքուշ
ձեւն է եղել։
===§62․===
Տարիկետում//տարեկետում
տարկետում
վարքաբեկել
վարկաբեկել
հոգեբարձու
հոգաբարձու
սննկանալ, անվհեր
սնանկանալ, անվեհեր
հաշվանդամ,
հողարկավորություն
հաշմանդամ, հուղարկավորություն
դիմություն
այլոք
այլք
որոշներ
որոշ (իրեր, մարդիկ), ոմանք, ուրիշներ
Այս սխալաձեւությունները թերեւս հետեւանք են առանձին բաղադրիչների
իմաստային թյուրիմացության կամ թերիմացության։
Տարկետում֊ը թյուրիմացաբար կապում են տարի֊ի հետ։ Մինչդեռ մեկը
կարող է մի քանի ամսով տարկետում վերցնել։ Բառս կազմված է տար («տարբեր»,
ոչ թե՝ «տարի») + կետ + ում (ածանց է) բաղադրիչներից, այսինքն՝
«տարբեր կետերի միջեւ»։ Ունենք դրա բայական ձեւը՝ տարկետել, որ
նշանակում է «ազատել, արձակուրդ տալ այս կամ այն նպատակով»։ Տարկետել֊ի
փոխարեն առավելապես գործածուն են տարկետում տալ֊ը՝ «որոշակի
ժամկետով որեւէ բան հետաձգել»։
Վարկաբեկել֊ը հենց վարկը՝ հեղինակությունը, անունը
բեկել՝ կոտրել է նշանակում, ընդհանուր իմաստով՝ հեղինակազրկել,
անվանարկել, խայտառակել (իսկ վարք֊ը ապրելաձեւն է, կենցաղավարությունը,
իրեն պահելու կերպը)։
Հոգաբարձու֊ն հոգի֊ի հետ կապ չունի, այլ հոգ(ս)֊ը «բարձել»,
այսինքն՝ «վերցնել, կրել» է նշանակում (գրաբարյան «բառնալ—բարձել»֊ը
այդ իմաստն ուներ)։ Հիշատակենք մանկաբարձ (ուհի)֊ն, բառացի՝
«մանկանը վերցնող»։
Հաշմանդամ֊ի առաջին բաղադրիչն է հաշմ՝ «հաշմված,
վնասված, խեղված», ուստի «հաշվելու» հետ ոչ մի կապ չունի։ Սնանկանալ֊ը
սնանկ («դատարկ, զուրկ, չունեւոր») բառարմատից է կազմված եւ
ուրեմն՝ սնանկացավ (ոչ թե սննկացավ)։ Անվեհեր֊ի
հականիշն է վեհերոտ («վախկոտ»)․ վեհեր = վախ, երկյուղ։
Ուրեմն, «անվեհեր» կնշանակի «անվախ, ոչ վեհերոտ»։
Հուղարկավորություն֊ի մեջ «հող» բառը գործ չունի, քանզի այն
գրաբարյան «ի ուղի» (>յուղի>հուղի) «արկանել» (գցել>ուղարկել)
բառակապակցությունից է եկել։
Դիմություն֊ը եւ այլոք֊ը կեղծ գրական բառերից են։
Առաջինը իբրեւ թե ընդդիմություն֊ի հականիշն է (որ պիտի նշանակի
«իշխանական, իշխանամետ»), այնինչ չկա նման բառ։ Եթե անգամ լիներ,
դարձյալ դեմ, ընդդեմ բառիմաստը պիտի արտահայտեր եւ ոչ թե
«կողմ» («ընդդիմությանը հակառակ»)։
Այլոք֊ը անկասկած հորինվել է «այլոց»֊ի («ուրիշների»)
նմանողությամբ՝ որպես թե դրա ուղղական ձեւ։  Այնինչ դրա ուղիղ
ձեւն է այլք(=այլեր, ուրիշներ)։ Գրաբարի հոգնակին սեռականում
ունենում է ֊աց, ֊ոց հոլովիչներ՝ միտք>մտաց,
գիրք>գրոց, հայք>հայոց, այլք>այլոց։ Իսկ ֊ոք֊ը
եղել է գործիական հոլովի վերջավորությունը՝ օրոք=օրով,
ընտանյոք=ընտանիքով («ընտանյոք հանդերձ»), Աստծո կամոք (=կամքով)։
Հայերենում որոշ անորոշ դերանունը հոգնակի թիվ չի վերցնում,
ուստի կոպիտ աղավաղում է որոշներ֊ը։ Սրա փոխարեն պիտի գործածել
կա՛մ «որոշ+գոյական» կառույցը (ասենք՝ «որոշ բույսեր, որոշ
աշակերտներ»), կա՛մ հարիմաստ այլ բառեր՝ ոմանք, ուրիշներ(ը)։
<references/>