: ― Դա ե՞րբ է կատարվել։
: ― Երեկ, սըր, կեսգիշերին մոտ։
: ― Ա՛Ա՜, այդ դեպքում այնտեղ կգնանք մի փոքր ուշ, ― ասաց գնդապետը՝ անխռով ձեռնամուխ լինելով ընդհատված նախաճաշին։
: ― Կեղտոտ գործ է, ― ավելացրեց նա, երբ ծառայապետը գնաց։ ― Ծերուկ Կանինգեմը մեր շրջանի ամենաազդեցիկ սկվայրն է և հարգարժան մարդ։ Այս դեպքը կկոտրի նրան։ Ուիլյամը նրան ծառայում էր երկար տարիներ և լավ աշխատող էր։ Ակներև է, նույն սրիկաներն են, որ մտել էին Էկտոնի տուն։
: ― Եվ գողացել այն արտակարգ հետաքրքիր հավաքածու՞ն։