Changes
Բայց ի՞նչ բան է ապրանքի արժեքը։ Այդ նրա արտադրման պրոցեսում ծախսված հասարակական աշխատանքի առարկայական ձևն է։ Իսկ մենք ինչո՞վ ենք չափում այդ արժեքի մեծությունը։ Նրա մեջ պարունակվող աշխատանքի մեծությամբ։ Ապա ինչո՞վ կարող էր որոշվել, օրինակ, տասներկուժամյա աշխատանքային օրվա արժեքը։ Ակներև է՝ աշխատանքի այն 12 ժամով միայն, որոնք, պարունակվում են 12-ժամյա աշխատանքային օրվա մեջ. բայց այդ մի տափակ նույնաբանություն է<ref>«Պ-ն Ռիկարդոն բավական հնարամտորեն խուսափում է այն դժվարությունից որն առաջին հայացքից սպառնում է խորտակել նրա այն թեորիան, թե արժեքը կախված է արտադրության վրա ծախսված աշխատանքի քանակից։ Եթե այս սկզբունքը լիակատար խստությամբ կիրառենք, ապա նրանից կհետևի, որ աշխատանքի արժեքը կախված է աշխատանքի այն քանակից, որ գործադրված է աշխատանքն արտադրելու վրա,— մի բան, որ ակներևորեն անհեթեթություն է։ Ուստի մտքի մի ճարպիկ պտույտով Ռիկարդոն աշխատանքի արժեքը կախման մեջ է դնում աշխատանքի այն քանակից, որ անհրաժեշտ է աշխատավարձ արտադրելու համար, կամ, նրա սեփական խոսքերով ասած, նա պնդում է, թե աշխատանքի արժեքը որոշվում է աշխատավարձ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքի քանակով, ընդ որում նա նկատի ունի աշխատանքի այն քանակը, որ անհրաժեշտ է բանվորի ստացած փողը կամ ապրանքներն արտադրելու համար։ Այս միևնույն է՝ թե ասենք, որ մահուդի արժեքը որոշվում է ո՛չ թե աշխատանքի այն քանակով, որ ծախսված է մահուդի արտադրության վրա, այլ աշխատանքի այն քանակով, որ ծախսված է մահուդի հետ փոխանակվող արծաթի արտադրության վրա։ («A Critical Dissertation on the Nature etc. of Value», էջ 50, 51)։</ref>։
Որպեսզի աշխատանքը շուկայում վաճառվի որպես ապրանք, նա, իհարկե, պետք է գոյություն ունենա մինչև վաճառվելը։ Սակայն, եթե բանվորը հնարավորություն ունենար իր աշխատանքին ինքնուրույն գոյություն տալու, ապա նա աշխատանքով ստեղծած ապրանքը կվաճառեր և ոչ թե աշխատանքը<ref>«Եթե դուք աշխատանքն անվանում էլ եք ապրանք, համենայն դեպս նա նման չէ այն ապրանքին, որ սկզբում արտադրվում է փոխանակման նպատակով, իսկ հետո հանվում շուկա, որպեսզի այնտեղ միաժամանակ գտնվող ուրիշ ապրանքների հետ փոխանակվի որոշակի քանակությամբ։ Աշխատանքն ստեղծվում է այն ժամանակ միայն, երբ շուկա է հանված, կամ, ավելի ճիշտ, աշխատանքը շուկա է հանվում ավելի վաղ, քան ստեղծվել է» («Observations օո on certain Verbal Disputes etc.», էջ 75, 76)։</ref>։ Բայց այդ հակասություններից անկախ էլ փողի, այսինքն՝ առարկայացած աշխատանքի ուղղակի փոխանակումը կենդանի աշխատանքի հետ կոչնչացներ կա՛մ արժեքի օրենքը, որն ազատ զարգանում է հենց կապիտալիստական արտադրության հիմքի վրա, կա՛մ բուն իսկ կապիտալիստական արտադրությունը, որը հենց վարձու աշխատանքի վրա է հիմնվում։ Ենթադրենք, թե, օրինակ, 12 ժամից կազմված աշխատանքային օրը արտահայտվում է 6 շիլլինգ փողային արժեքի մեջ։ Եթե համարժեքներ են փոխանակվում, բանվորն իր տասներկուժամյա աշխատանքի փոխարեն կստանա 6 շիլլինգ։ Նրա աշխատանքի գինը հավասար կլիներ նրա աշխատանքի արդյունքի գնին։Այս դեպքում նա ոչ մի հավելյալ արժեք չի արտադրի իր աշխատանքը գնողի համար, այդ 6 շիլլինգը կապիտալ չի դառնա, դրա հետ միասին կչքանա կապիտալիստական արտադրության հիմքը. բայց բանվորը հենց այդ հիմքի վրա է վաճառում իր աշխատանքը, հենց այդ հիմքի վրա է նրա աշխատանքը վարձու աշխատանք հանդիսանում։ Կամ 12 ժամվա աշխատանքի փոխարեն բանվորն ստանում է 6 շիլլինգից պակաս, ավելի պակաս, քան 12 ժամ աշխատանքը։ Տասներկու ժամվա աշխատանքը փոխանակվում է 10, 6 և այլն ժամ տևող աշխատանքի հետ։ Անհավասար մեծությունների այդ հավասարեցումը անհնարին է դարձնում ոչ միայն արժեքի սահմանումը։ Այդպիսի ինքն իրեն ոչնչացնող հակասությունն ընդհանրապես չի կարող նույնիսկ որպես օրենք արտահայտվել կամ ձևակերպվել<ref>«Եթե աշխատանքը դիտենք որպես ապրանք, իսկ կապիտալը, աշխատանքի արդյունքը, որպես մի ուրիշ ապրանք, և եթե այդ երկու ապրանքների արժեքները որոշվում են աշխատանքի միևնույն քանակներով, ապա աշխատանքի տվյալ գումարը... կփոխանակվի կապիտալի այնպիսի քանակի հետ, որն արտադրված է եղել աշխատանքի նույն գումարով. անցյալ աշխատանքը... կփոխանակվի ներկա աշխատանքի հենց նույնպիսի գումարի հետ։ Բայց աշխատանքի արժեքը որոշվում է... աշխատանքի ոչ նույնպիսի քանակով, որով որոշվում է ուրիշ ապրանքների արժեքը» (Է. Գ. Ուեկֆիլդը իր՝ Ա. Սմիթի «Wealth of Nations» գրքի հրատարակության մեջ, London 1836, հ. I, էջ 231, ծանոթագրություն)։</ref>։
Փաստորեն (ապրանքային շուկայում փողատիրոջ դեմ անմիջաբար կանգնած է ո՛չ թե աշխատանքը, այլ բանվորը։ Վերջնի կողմից վաճառվող ապրանքը նրա աշխատուժն է։ Երբ նրա աշխատանքն իրոք սկսվում է, նա դադարում է բանվորին պատկանելուց և, հետևապես, չի կարող նրա կողմից վաճառվել։ Աշխատանքն արժեքների սուբստանցն է և նրանց իմմանենտ չափը, բայց նա ինքն արժեք չունի<ref>«Աշխատանքը, արժեքի բացառիկ չափը... ամեն տեսակ հարստություն ստեղծողը, ինքը ապրանք չի (Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 186)։</ref>։
«Աշխատանքի արժեք» արտահայտության մեջ արժեքի հասկացողությունը ո՛չ միայն բոլորովին չքանամ չքանում է, այլև իր հակադրությանն է փոխվում։ նա Նա մի նույնպիսի կեղծ արտահայտություն է, ինչպես, օրինակ, հողի արժեքը։ Բայց այդպիսի կեղծ արտահայտությունները ծագում են հենց արտադրական հարաբերություններից։ Դրանք էական հարաբերությունների դրսևորման ձևերի կատեգորիաներ են։ Որ իրերն իրենց դրսևորման մեջ հաճախ շրջված են պատկերանում, ընդունված է, կարծես թե, բոլոր գիտությունների մեջ, բացի քաղաքատնտեսությունից<ref>Այդպիսի արտահայտությունները որպես սոսկ licentia poetoca poetica [բանաստեղծական ազատություններ] բացատրելու փորձերը, ընդհակառակը, միայն վերլուծության անզորությունն են վկայում։ Պրուդոնի այն ֆրազի առթիվդ առթիվ, թե «Աշխատանքին արժեք են վերագրում ոչ այն պատճառով, որ նա ինքը ապրանք է, այլ այն ենթադրությամբ, որ նա պոտենցիալ կերպով արժեք է պարունակում։ Աշխատանքի արժեք արտահայտությունը պատկերավոր արտահայտություն է և այլն»,— ես նկատում եմ. «Աշխատանք-ապրանքի մեջ, որն սպանիչ ռեալականություն ունի, նա միայն տեսնում է քերականական էլիպս։ Եվ այսպես, աշխատանքի ապրանքային բնույթի վրա հիմնված արդի ամբողջ հասարակությունը այսուհետև հայտարարվում է բանաստեղծական ազատության, պատկերավոր արտահայտության վրա հիմնված հասարակություն։ Եվ եթե այդ հասարակությունը ցանկանա «ոչնչացնել այն բոլոր անկանոնությունները», որոնք նրան տանջում են,— ի՞նչ կա որ, ավելի հեշտ բան չկա՜,— թող նա վերացնի միայն անհաջող տերմինները թող նա փոխի լեզուն, իսկ դրա համար բավական է միայն դիմել ակադեմիային՝ խնդրելով, որ իր բառարանի նոր հրատարակությունը լույս ընծայի» (Karl Marx: «Misère de la Philosophie», է] էջ 34, 35)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 321։] Է՛լ ավելի հարմար է, իհարկե, «արժեքի տերմինի տակ որոշակի ոչինչ չհասկանալ բոլորովին։ Այն ժամանակ կարելի է առանց քաշվելու ուզածդ ամեն մի բան հանգեցնել այս կատեգորիային։ Այսպես է վարվում, օրինակ, Ժ. Բ, . Սեյը։ Ի՞նչ բան է «արժեքը»։ Պատասխան. «Այն, ինչ արժե տվյալ իրը»։ Իսկ ի՞նչ է «գինը»։ Պատասխան. «Տվյալ իրի արժեքը՝ արտահայտված փողով։ իսկ Իսկ ինչո՞ւ հողի աշխատանքը... արժեք ունի։ «Որովհետև նրան որոշ գին են տալիս»։ Այսպես ուրեմն, արժեքն այն է, ինչ արժե մի իր, իսկ հողը «արժեք» ունի, որովհետև նրա արժեքն «արտահայտում են փողով»։ Համենայն դեպս, իրերի պատճառի ու ծագման հարցերը լուծելու մի շատ հասարակ մեթոդ է այդ։</ref>։
Կլասիկ քաղաքատնտեսությունը առօրյա կյանքից առանց որևէ քննադատության փոխ առավ «աշխատանքի գին» կատեգորիան, որպեսզի հետո հարց դնի, թե ինչպե՞ս է որոշվում այդ գինը։ Շուտով նա համոզվեց, որ պահանջարկի ու առաջարկի հարաբերության փոփոխությունը ոչինչ չի կարող բացատրել աշխատանքի գնի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի դնի գնի նկատմամբ, բացի գնի փոփոխությունից, այսինքն՝ բացի շուկայական գների տատանումից որոշ մեծությունից ցած կամ վեր։ Եթե պահանջարկն ու առաջարկն իրար ծածկում են, ապա մնացած հավասար պայմաններում դադարում է գների տատանումը։ Բայց այս դեպքում պահանջարկն ու առաջարկն էլ դադարում են որևէ բան բացատրելուց։ Երբ պահանջարկն ու առաջարկը հավասար են, աշխատանքի գինը նրա այն գինն է, որ որոշվում է պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունից անկախ, նրա բնական գինն է. և այսպես հանգեցին աշխատանքի «բնական» գնին, այսինքն՝ այն առարկային, որը հենց պետք էր հետազոտել։ Կամ քննում էին շուկայական գնի տատանումներն ավելի կամ պակաս երկարատև ժամանակաշրջանի, օրինակ՝ մի տարվա համար, և գտնում էին, որ շուկայական գնի տատանումները այս կամ այն կողմը փոխադարձաբար հավասարակշռվում են որոշ միջին, հաստատուն մեծության շուրջը։ Այդ միջին մեծությունը, իհարկե, պետք է մի ուրիշ կերպ որոշվեր, քան նրանից կատարվող շեղումները, որոնք փոխադարձաբար միմյանց հավասարակշռում են։ Աշխատանքի պատահական շուկայական գների վրա իշխող և դրանք կարգավորող այդ գինը, այսպես կոչված՝ «անհրաժեշտ գինը» (ֆիզիոկրատներ) կամ «բնական գինը» (Ա. Սմիթ) կարող է, ինչպես և մյուս ապրանքների գինը, փողով արտահայտված նրա արժեքը միայն լինել։ Քաղաքատնտեսությունը կարծում էր, թե այդ ձևով, աշխատանքի պատահական գների միջով, ճանապարհ կբանա և կհասնի աշխատանքի արժեքին։ Ինչպես և ուրիշ ապրանքներինը, այս արժեքն էլ այնուհետև որոշվում էր արտադրության ծախքերով։ Բայց ի՞նչ բան են արտադրության ծախքերը, այսինքն՝ հենց բանվորին արտադրելու կամ վերարտադրելու համար պահանջվող ծախքերը։ Քաղաքատնտեսությունը անգիտակցաբար այդ հարցով փոխարինում էր սկզբնական հարցը, որովհետև գործառելով աշխատանքի՝ որպես այդպիսու, արտադրության ծախքերով, մինչև այդ մոմենտը նա պտտվում էր կախարդական շրջագծի մեջ և չէր շարժվում տեղից: Հետևաբար, այն, ինչ որ քաղաքատնտեսությունն անվանում է աշխատանքի արժեք (value of labour), իսկապես աշխատուժի արժեքն է, ուժի, որը ռեալ կերպով գոյություն ունի բանվորի անձնավորության մեջ, և իր ֆունկցիայից՝ աշխատանքից, նույնքան տարբեր է, որքան մեքենան տարբեր է իր օպերացիաներից։ Զբաղված լինելով այն տարբերությամբ, որ կա աշխատանքի շուկայական գների ու նրա, այսպես կոչված, արժեքի միջև, այն հարաբերությամբ, որ այդ արժեքն ունի շահույթի նորմայի նկատմամբ, աշխատանքի արտադրած ապրանքային արժեքների նկատմամբ և այլն, տնտեսագետները երբեք չէին նկատում, որ վերլուծության ընթացքը ոչ միայն աշխատանքի շուկայական գներից հանգեցնում է նրա կարծեցյալ «արժեքին», այլև ստիպում է հենց աշխատանքի այդ արժեքը, իր հերթին, հանգեցնել աշխատուժի արժեքին։ Իր սեփական վերլուծության այդ հետևանքների մասին իրեն հաշիվ չտալով, անքննադատաբար կիրառելով «աշխատանքի արժեք», «աշխատանքի բնական գին» և այլ կատեգորիաները, որպես քննարկվող արժեքային հարաբերության վերջին ադեկվատ արտահայտություն, կլասիկ քաղաքատնտեսությունը, ինչպես հետո կտեսնենք, խճճվեց անլուծելի հակասությունների մեջ, միաժամանակ գործունեության ամուր հիմք ստեղծելով վուլգար տնտեսագիտության տափակությունների համար, որը սկզբունքորեն երևույթների միայն արտաքին տեսքն է ճանաչում։
Ամենից առաջ տեսնենք, թե աշխատուժի արժեքն ու գինն ինչպես են իրենց փոխակերպված ձևով արտահայտվում որպես աշխատավարձ։
Ինչպես գիտենք, աշխատուժի օրական արժեքը հաշվում են՝ նկատի ունենալով բանվորի կյանքի որոշ տևողությունը, որին համապատասխանում է աշխատանքային օրվա որոշ երկարություն։ Ընդունենք, որ սովորական աշխատանքային օրը տևում է 12 ժամ, և աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի, որը փողային արտահայտությունն է իր մեջ 6 աշխատաժամ մարմնացնող արժեքի։ Եթե բանվորն ստանում է 3 շիլլինգ, նա ստանում է 12 ժամվա ընթացքում գործող իր աշխատուժի արժեքը։ Հիմա աշխատուժի այդ օրական արժեքն արտահայտելով իբրև օրական աշխատանքի արժեք, մենք կստանանք հետևյալ ֆորմուլան, տասներկուժամյա աշխատանքը 3 շիլլինգի արժեք ունի։ Այսպիսով, աշխատուժի արժեքն է որոշում աշխատանքի արժեքը կամ — փողային արտահայտությամբ — նրա անհրաժեշտ գինը։ Իսկ եթե աշխատուժի գինը շեղվում է նրա արժեքից, ապա աշխատանքի գինն էլ շեղվում է նրա, այսպես կոչված, արժեքից։
Որովհետև աշխատանքի արժեքն աշխատուժի արժեքի միայն իռացիոնալ արտահայտությունն է, ուստի ինքնըստինքյան հասկանալի է, որ աշխատանքի արժեքը միշտ ավելի փոքր պետք է լինի, քան աշխատանքի միջոցով նոր ստեղծված արժեքը, որովհետև կապիտալիստն աշխատուժին միշտ ստիպում է ավելի երկար գործելու, քան հարկավոր է աշխատուժի սեփական արժեքը վերարտադրելու համար։ Վերևի օրինակում 12 ժամվա ընթացքում գործող աշխատուժի արժեքը հավասար է 3 շիլլինգի,— այն արժեքին, որի վերարտադրության համար աշխատուժը պետք է 6 ժամ գործի։ Այնինչ նոր արտադրված արժեքը 6 շիլլինգ է, որովհետև աշխատուժը Փաստորեն փաստորեն գործել է 12 ժամ, իսկ նրա արտադրած արժեքը կախված է ո՛չ թե նրա սեփական արժեքից, այլ նրա ֆունկցիայի տևողությունից։ Այսպիսով, մենք ստանում ենք առաջին հայացքից անհեթեթ այն հետևանքը, թե 6 շիլլինգի արժեք ստեղծող աշխատանքն ինքը 3 շիլլինգի արժեք ունի<ref>Հմմտ. «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1858, էջ 40, որտեղ ես հայտարարում եմ, որ կապիտալի հետազոտումը պետք է լուծի հետևյալ պրոբլեմը. «Բացառապես աշխատաժամանակով որոշվող փոխանակային արժեքի վրա հիմնված արտադրությունը ինչպե՛ս է հասցնում այն հետևանքին, որ աշխատանքի փոխանակային արժեքն ավելի փոքր է, քան աշխատանքի արդյունքի փոխանակային արժեքը» [Հմմտ. Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 49]։</ref>։
Այնուհետև մենք տեսնում ենք, որ 3 շիլլինգ ներկայացնող արժեքը, որի մեջ արտահայտվում է աշխատանքային օրվա վարձատրված մասը, այսինքն՝ 6-ժամյա աշխատանքը, հանդես է գալիս որպես ամբողջ տասներկուժամյա աշխատանքային օրվա արժեք կամ գին, մինչդեռ այդտեղ պարունակվում է չվարձատրված վեց ժամի աշխատանք։ Այսպես ուրեմն, աշխատավարձի ձևը ջնջում է աշխատանքային օրը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի, վարձատրված աշխատանքի ու չվարձատրված աշխատանքի բաժանվելու ամեն մի հետք։ Ամբողջ աշխատանքը հանդես է գալիս որպես վարձատրված աշխատանք։ Կոռային աշխատանքի ժամանակ ճորտ գյուղացու աշխատանքն իրեն համար և նրա հարկադիր աշխատանքը կալվածատիրոջ համար իրարից տարբերվում են ամենաշոշափելի ձևով տարածականորեն ու ժամանակորեն։ Ստրկական աշխատանքի ժամանակ աշխատանքային օրվա նույնիսկ այն մասը, որի ընթացքում ստրուկը լոկ փոխհատուցում է իր սեփական կենսամիջոցների արժեքը, որի ընթացքում նա իրեն համար է աշխատում փաստորեն, թվում է իբրև տիրոջ համար կատարած աշխատանք։ Նրա ամբողջ աշխատանքը չվարձատրված աշխատանք է թվում<ref>«Morning Star»-ը Լոնդոնի ֆրիտրեդերների տխմարության չափ միամիտ այդ օրգանը, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդուն մատչելի բարոյական զայրույթի ամբողջ խանդով անդադար հարվածում էր այն փաստը, թե «Confederate States»-ում [հարավային նահանգներում] նեգրերը բոլորովին ձրի էին աշխատում։ Ափսո՜ս, որ նա նեղություն չկրեց մի այդպիսի նեգրի օրական ծախսերը համեմատելու ազատ բանվորի, օրին.՝ Լոնդոնի Իստ-Էնդ թաղամասի բանվորի, օրական ծախսերի հետ։</ref>։ Վարձու աշխատանքի սիստեմի ժամանակ, ընդհակառակը, մինչև անգամ հավելյալ աշխատանքը կամ չվարձատրված աշխատանքը հանդես է գալիս որպես վարձատրված աշխատանք։ Այնտեղ սեփականատիրական հարաբերությունը քողարկում է ստրուկի ձեռքով իր համար կատարած աշխատանքը, այստեղ փողային հարաբերությունը քողարկում է վարձու բանվորի ձրի աշխատանքը։
Ուստի հասկանալի է, թե ինչպիսիք վճռողական նշանակություն ունի աշխատուժի արժեքի ու գնի փոխարկումը աշխատավարձի ձևի, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի արժեքի ու գնի ձևի։ Իսկական հարաբերությունը քողարկող և ուղղակի հակադիր հարաբերության երևութականություն ստեղծող դրսևորման այգ այդ ձևի վրա են հանգչում ինչպես բանվորի, այնպես էլ կապիտալիստի իրավական բոլոր պատկերացումները, արտադրության կապիտալիստական եղանակի բոլոր միստիֆիկացիաները, ազատության նկատմամբ նրա ծնած բոլոր պատրանքները, վուլգար տնտեսագիտության ջատագովական բոլոր հնարանքները։
Եթե համաշխարհային պատմությանը շատ ժամանակ պահանջվեց աշխատավարձի գաղտնիքը բաց անելու համար, ապա, ընդհակառակը, ավելի հեշտ բան չկա, քան դրսևորման այդ ձևի անհրաժեշտությունը, raison d’être-ն հասկանալը։
Մյուս կողմից, վերցնենք կապիտալիստին։ Նա ամենից առաջ ուզում է որքան հնարավոր է քիչ փողով որքան հնարավոր է շատ աշխատանք ստանալ։ Ուստի նրան գործնականորեն հետաքրքրում է այն տարբերությունը միայն, որ կա աշխատուժի գնի և այն արժեքի միջև, որ աշխատուժի ֆունկցիան է ստեղծում։ Բայց նա աշխատում է բոլոր ապրանքներն ըստ կարելույն էժան գնել և միշտ էլ իր շահույթի աղբյուր է համարում հասարակ խաբեբայությունը՝ արժեքից ցած գնելը և արժեքից բարձր վաճառելը։ Հետևապես, նա հեռու է այն հանգամանքն ըմբռնելուց, որ եթե իսկապես գոյություն ունենար մի այնպիսի բան, ինչպիսին է աշխատանքի արժեքը, և նա իրոք վճարեր այդ արժեքը, ապա չէր կարող գոյություն ունենալ ոչ մի կապիտալ, նրա փողը չէր կարող կապիտալի փոխարկվել։
Բացի դրանից, աշխատավարձի իրական շարժումը հայտաբերում է երեվույթներերևույթներ, որոնք, կարծես, ապացուցում են, թե վճարվում է ո՛չ թե աշխատուժի արժեքը, այլ նրա ֆունկցիայի, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի արժեքը։ Այս երևույթները մենք կարող ենք երկու խոշոր խմբի վերածել։ Առաջին։ Աշխատավարձի փոփոխություն՝ աշխատանքային օրվա տևողության փոփոխման հետ։ Նույն իրավունքով կարելի էր հանել այն եզրակացությունը, որ ո՛չ թե մեքենայի արժեքն է վճարվում, այլ նրա գործողությունների արժեքը, որովհետև մեքենան էլ մի շաբաթով վարձելն ավելի թանկ է նստում, քան մեկ օրով վարձելը։ Երկրորդ։ Միևնույն ֆունկցիան կատարող տարբեր բանվորների աշխատավարձերի անհատական տարբերությունները։ Բայց նույնպիսի անհատական տարբերություններ մենք գտնում ենք ստրկության սիստեմի մեջ, որտեղ արդեն տեղ չի մնում ոչ մի պատրանքի համար, որտեղ ինքը՝ աշխատուժը վաճառվում է բոլորովին ազատ, առանց որևէ գունազարդման։ Տարբերությունը հանգում է լոկ այն բանին, որ միջին որակից բարձր աշխատուժի օգուտը և միջին որակից ցածր աշխատուժի վնասը ստրկության սիստեմի ժամանակ ստրկատիրոջն է բաժին ընկնում, իսկ վարձու աշխատանքի սիստեմի ժամանակ՝ հենց իրեն՝ բանվորին, որովհետև վերջին դեպքում բանվորն ինքն է աշխատուժը վաճառում, իսկ առաջին դեպքում՝ մի երրորդ անձ։
Սակայն դրսևորման այնպիսի ձևերի մասին, ինչպես «աշխատանքի արժեքն ու գինը» կամ «աշխատավարձը», այն ձևերի, որոնք տարբեր են նրանց մեջ երևան եկող էական հարաբերությունից՝ աշխատուժի արժեքից ու գնից,— նրանց մասին կարելի է նույնն ասել, ինչ որ ընդհանրապես դրսևորման մյուս բոլոր ձևերի և նրանց հետևում թաքնված հիմքի մասին։ Առաջիններն անմիջաբար վերարտադրվում են ինքնաբերաբար՝ որպես մտածողության շրջուն ձևեր, երկրորդը կարող է բացահայտվել միայն գիտական հետազոտությամբ։ Կլասիկ քաղաքատնտեսությունը շատ է մոտենում իրերի իսկական դրությանը. սակայն այն գիտակցորեն չի ձևակերպում։ Նա չի էլ կարող այդ անել, քանի դեռ դեն չի նետել իր բուրժուական կաշին։