Ամենից առաջ նկատենք, որ աշխատուժի գնի և հավելյալ արժեքի փոփոխության այն օրենքները, որոնք շարադրված են տասնհինգերորդ գլխում, ձևի պարզ փոփոխման միջոցով փոխարկվում են աշխատավարձի օրենքների։ Նույն կերպ էլ այն տարբերությունը, որ կա աշխատուժի փոխանակային արժեքի և այն կենսամիջոցների քանակի միջև, որոնց փոխարկվում է նա, հիմա հանդես է գալիս որպես անվանական ու ռեալ աշխատավարձերի տարբերություն։ Դրսևորման ձևի նկատմամբ ավելորդ կլիներ կրկնել այն բոլորը ինչ որ շարադրվեց էական ձևի նկատմամբ։ Ուստի մենք սահմանափակվում ենք ժամանակավարձը բնորոշող մի քանի կետերով։
Փողի այն գումարը<ref>Բուն փողի արժեքն այստեղ ամենուրեք հաստատուն է ենթադրվում։</ref>, որ բանվորն ստանում է իր օրական, շաբաթական և այլն աշխատանքի փոխարեն, կազմում է նրա անվանական աշխատավարձի գումարը, այսինքն՝ իր արժեքային արտահայտությամբ վերցրած աշխատավարձի գումարը։ Սակայն ակներև է, որ, նայած աշխատանքային օրվա երկարությանը, այսինքն՝ նայած օրվա մեջ մատակարարած աշխատանքի քանակին, միևնույն օրավարձը, շաբաթավարձը և այլն կարող է ներկայացնել աշխատանքի շատ տարբեր գին, այսինքն՝ շատ տարբեր փողային գումարներ աշխատանքի միևնույն քանակի դիմաց<ref>«Աշխատանքի գինն այն գումարն է, որ վճարվում է աշխատանքի տվյալ քանակի համար» (Sir Edward West: «Price of Corn and Wages of Labour». London 1826, էջ 67)։ Ուեստը քաղաքատնտեսության պատմության մեջ դարագլուխ կազմող «Essay on the Application of Capital to Land. By a Fellow of the University College of Oxford», London 1815 անանուն աշխատության հեղինակն է։</ref>։ Այսպիսով, ժամանակավարձի դեպքում անհրաժեշտ է, այնուհետև, տարբերել օրավարձի, շաբաթավարձի և այլ ժամանակավարձի ընղհանուր ընդհանուր գումարը և աշխատանքի գինը։ Բայց ինչպե՞ս գտնել այդ գինը կամ աշխատանքի տվյալ քանակի փողային արժեքը։ Աշխատանքի միջին գինը մենք կստանանք, եթե աշխատուժի օրական միջին արժեքը բաժանենք միջին աշխատանքային օրվա ժամերի թվի վրա: Ենթադրենք, օրինակ, աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի կամ 6 աշխատաժամերի ընթացքում նոր ստեղծված արժեքի և ենթադրենք, աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում, այն ժամանակ աշխատանքի մի ժամի գինը = <math>\frac{3 \ շիլլինգ}{12}</math> = 3 պենսի։ Աշխատանքի մի ժամի այդ ձևով գտնված գինը ծառայում է որպես աշխատանքի գնի չափի միավոր։
Այստեղից հետևում է, որ օրավարձը, շաբաթավարձը և այլն կարող է անփոփոխ մնալ, չնայած աշխատանքի գնի շարունակ ընկնելուն։ Այսպես, օրինակ, եթե սովորական աշխատանքի օրը 10 ժամ է տևում, իսկ աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի, ապա աշխատաժամի գինն անում է 3<math>^3/_5</math> պենս. վերջինը կիջնի մինչև 3 պենս, եթե աշխատանքային օրը երկարի մինչև 12 ժամ, և 2<math>^2/_5</math> պենս, եթե աշխատանքային օրը հասնի 15 ժամի։ Այնուամենայնիվ, օրավարձը և շաբաթավարձը կմնան անփոփոխ։ Ընդհակառակը, օրավարձը կամ շաբաթավարձը կարող է աճել, չնայած որ աշխատանքի գինը մնում է անփոփոխ և նույնիսկ ընկնում է։ Այսպես, օրինակ, եթե աշխատանքային օրը տասը ժամ է և աշխատուժի օրական արժեքը՝ 3 շիլլինգ, ապա աշխատաժամի գինը կլինի 3<math>^3/_5</math> պենս։ Եթե բանվորը գործն ավելանալու հետևանքով աշխատանքի նույն գնով օրական 12 ժամ աշխատի, ապա նրա օրավարձը կաճի մինչև 3 շիլլինգ 7<math>^1/_5</math> պենս, առանց աշխատանքի գնի որևէ փոփոխության։ Միևնույն հետևանքը կստացվեր, եթե աճեր աշխատանքի ոչ թե էքստենսիվ, այլ ինտենսիվ մեծությունը<ref>«Աշխատանքի վարձը կախված է աշխատանքի գնից և. աշխատանքի մատակարարած արդյունքների քանակից... Աշխատավարձի ավելացումը անհրաժեշտորեն կապված չէ աշխատանքի գնի աճման հետ։ Աշխատաժամանակը երկարացնելու և նրա ավելի սաստիկ լարման դեպքում աշխատավարձը կարող է զգալիորեն աճել, չնայած որ աշխատանքի գինը նույնն է մնում» (West: «Price of Corn and Wages of Labour». London 1826, էջ 67, 68 և 112)։ Ասենք, այն գլխավոր հարցից, թե ինչով է որոշվում «աշխատանքի գինը», Ուեստը օձիքն ազատում է տափակ ֆրազներով։</ref>։ Ուստի անվանական օրավարձի կամ շաբաթավարձի բարձրացումը կարող է ուղեկցվել աշխատանքի անփոփոխ և նույնիսկ ընկնող գնով։ Նույնը կարելի է ասել բանվորի ընտանիքի եկամտի մասին, որչափով ընտանիքի գլխի մատակարարած աշխատանքի քանակը ավելանում է ընտանիքի մյուս անդամների աշխատանքի շնորհիվ։ Այսպիսով, գոյություն ունեն աշխատանքի գնի իջեցման այնպիսի մեթոդներ, որոնք անվանական օրավարձի կամ շաբաթավարձի նվաղումից նվազումից անկախ են<ref>Այս զգում է XVIII գարի արդյունաբերական բուրժուազիայի մոլեռանդ ներկայացուցիչը, «Essay օո on Trade and Commerce» աշխատության հեղինակը, որից մենք քանիցս ցիտատներ ենք բերել, չնայած որ նա հարցը շատ խառնաշփոթ է շարադրում. «Ո՛չ թե աշխատանքի գինը (այս բառերի տակ նա հասկանում է անվանական օրավարձը կամ շաբաթավարձը), այլ աշխատանքի քանակն է որոշվում գոյության միջոցների գնով։ Բավականաչափ իջեցրեք գոյության միջոցների գինը և դուք հենք դրանով պակասեցրած կլինեք աշխատանքի քանակը համապատասխան հարաբերությամբ... Գործարանատերերը գիտեն, որ աշխատանքի գինը բարձրացնելու և. իջեցնելու զանազան ճանապարհներ կան, որոնք անկախ են նրա անվանական չափից» (մատնանշված աշխատության մեջ, էջ 48 և 61)։ Ն. Վ. Սենիորը, իր «Three Lectures օո on the Rate of Wages». London 1830 աշխատության մեջ, որտեղ նա շատ բան է փոխ առնում Ուեստից, առանց նրա անունը տալու, ի միջի այլոց ասում է. «Բանվորը... գլխավորապես շահագրգռված է աշխատավարձի չափերով» (էջ 15)։ Այսպես ուրեմն, բանվորին գլխավորապես հետաքրքրում է այն, ինչ նա ստանում է՝ աշխատավարձի անվանական գումարը, և ո՛չ թե այն, ինչ նա տալիս է՝ ո՛չ թե աշխատանքի քանակը։</ref>։
Իսկ ընդհանուր օրենքն այս է. եթե տրված է օրական աշխատանքի, շաբաթական աշխատանքի և այլն քանակը, ապա օրավարձի կամ շաբաթավարձի չափը կախված է աշխատանքի գնից, որը, իր հերթին, փոփոխվում է կա՛մ աշխատուժի արժեքի փոփոխման հետ, կա՛մ այն շեղումների հետ, որոնցով աշխատուժի գինը հեռանում է աշխատուժի արժեքից։ Եթե, ընդհակառակը, աշխատանքի գինն է տրված, ապա օրավարձը կամ շաբաթավարձը կախված է օրական կամ շաբաթական աշխատանքի քանակից։
Ժամանակավարձի չափի միավորը կամ աշխատաժամի գինը, այն քանորդն է, որն ստացվում է աշխատուժի օրական արժեքը սովորական աշխատանքային օրվա ժամերի թվի վրա բաժանելուց։ Դիցուք, սովորական աշխատանքային օրը պարունակում է 12 ժամ աշխատանք, իսկ աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի կամ 6 աշխատաժամի արդյունքը ներկայացնող արժեքի։ Այս պայմաններում աշխատաժամի գինը 3 պենս կլինի, նրա նոր ստեղծած արժեքը՝ 6 պենս։ Եթե այնուհետև ենթադրենք, որ բանվորը պետք է օրական 12 ժամից պակաս (կամ շաբաթվա մեջ 6 օրից քիչ) աշխատի, օրինակ, միայն 6 կամ 8 ժամ, ապա աշխատանքի նույն գնի դեպքում նա կստանա միայն 2 կամ 1½ շիլլինգ օրավարձ<ref>Այդպիսի աննորմալ թերազբաղվածության ազդեցությունը բոլորովին տարբեր է աշխատանքային օրվա ընդհանուր, հարկադրական, օրինասահման իջեցման ազդեցությունից։ Աոաջինը բոլորովին կապ չունի աշխատանքային օրվա բացարձակ տևողության հետ և կարող է նույնքան հեշտ տեղի ունենալ 15-ժամյաաշխատանքային ժամյա աշխատանքային օրվա և 6-ժամյա աշխատանքային օրվա դեպքում։ Աշխատանքի նորմալ գինն առաջին դեպքում հաշվվում է՝ ելնելով այն ենթադրությունից, թե բանվորը միջին հաշվով օրական 15 ժամ է աշխատում, իսկ երկրորդ դեպքում՝ այն ենթադրությունից, թե միջին աշխատանքային օրը կազմում է 6 ժամ։ Նույն հետևանքը կստացվի, եթե բանվորն աոաջին դեպքում օրական միայն 7 ժամ զբաղված լինի, երկրորդ դեպքում՝ միայն 3 ժամ։</ref>։ Որովհետև ըստ մեր ենթադրության՝ նա միջին հաշվով օրական պետք է 6 ժամ աշխատի, որպեսզի արտադրի այն օրավարձը, որ համապատասխանում է իր աշխատուժի արժեքին, որովհետև, համաձայն նույն ենթադրության, նա աշխատանքի ամեն մի ժամից միայն կեսն է իր վրա գործադրում, իսկ մյուս կեսը կապիտալիստի համար է աշխատում, ուստի ակներն է, որ նա 6 ժամվա աշխատանքով ստեղծված արժեքը կարող է վաստակել միայն այն դեպքում, եթե 12 ժամից պակաս չաշխատի։ Մենք առաջ տեսանք ուժից վեր աշխատանքի կործանիչ հետևանքները,— այստեղ մեր առաջ, բացվում է այն տառապանքների աղբյուրը, որոնք սպառնում են բանվորին, երբ նա ստիպված է ոչ լրիվ ժամանակ աշխատելու։
Եթե ժամավարձը սահմանվում է այնպես, որ կապիտալիստի պարտավորությունը ո՛չ թե օրվա կամ շաբաթվա որոշակի վարձ վճարելն է, այլ միայն այն, որ ա՛յն աշխատաժամերի վարձը վճարի, որոնց ընթացքում նա բարեհաճում է բանվորին զբաղմունք տալ, ապա կապիտալիստը կարող է պակասեցնել բանվորի աշխատանքի ժամանակը աշխատանքային օրվա այն չափի համեմատությամբ, որն սկզբում հիմք էր ծառայել ժամավարձը կամ աշխատանքի գնի չափի միավորը որոշելու համար։ Որովհետև չափի այդ միավորը որոշվում է <math>\frac{աշխատուժի \ օրական \ արժեք}{տվյալ \ թվով \ ժամեր \ ունեցող \ աշխատանքային \ օր}</math> հարաբերությամբ, ուստի, հասկանալի է, այդ միավորը կորցնում է ամեն իմաստ, հենց որ աշխատանքային օրը դադարում է որոշ թվով ժամեր պարունակելուց։ Վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև եղած կապը ոչնչանում է։ Կապիտալիստը հիմա կարող է որոշ քանակությամբ հավելյալ աշխատանք քամել բանվորից, առանց աշխատաժամանակը հասցնելու այն մակարդակին, որն անհրաժեշտ է բանվորի գոյությունը պահպանելու համար։ Նա կարող է ոչնչացնել աշխատանքի ամեն մի կարգավորվածություն և, ղեկավարվելով բացառապես իր հարմարությամբ, քմահաճույքով ու վայրկենական շահերով, ուժից վեր հրեշավոր աշխատանքի ժամանակաշրջանները հաջորդափոխել հարաբերական կամ նույնիսկ լրիվ գործազրկության ժամանակաշրջաններով։ «Աշխատանքի նորմալ գինը» վճարելու պատրվակով նա կարող է աշխատանքային օրը ամեն մի նորմայից ավելի երկարացնել առանց որևէ քիչ թե շատ համապատասխան փոխհատուցման բանվորի օգտին։ Ուստի Լոնդոնի կառուցող բանվորները միանգամայն բանական կերպով վարվեցին, ըմբոստանալով (1860 թ.) կապիտալիստների այն փորձի դեմ, որով նրանք ուզում էին այդպիսի ժամավարձ փաթաթել նրանց վզին։ Աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումը վերջ է դնում այդպիսի այլանդակություններին, թեև, իհարկե, բնավ չի ոչնչացնում բանվորի այն թերաբեռնվածությունը, որ բխում է մեքենաների կոնկուրենցիայից, կիրառվող բանվորների որակի փոփոխություններից, մասնակի և ընդհանուր ճգնաժամերից։
Աճող օրավարձի կամ շաբաթավարձի դեպքում աշխատանքի գինը կարող է անվանապես անփոփոխ մնալ և, չնայած դրան, ընկնել իր նորմալ մակարդակից ցած։ Այդ բանը տեղի է ունենում ամեն անգամ, երբ աշխատանքի, այսինքն՝ աշխատաժամի հաստատուն գնի դեպքում աշխատանքային օրը երկարացվում է իր սովորական տևողությունից ավելի։ Եթե <math>\frac{աշխատուժի \ օրական \ արժեք}{աշխատանքային \ օր}</math> կոտորակի մեջ հայտարարն աճում է, ապա համարիչն է՛լ ավելի արագ է աճում։ Աշխատուժի մաշվածքը, հետևապես նաև աշխատուժի արժեքը, աճում է, եթե աճում է նրա գործողության տևողությունը, ընդ որում նրա օրական արժեքը համամասնորեն ավելի արագ է աճում, քան նրա գործողության տետեևողությունը։ Այդ պատճառով արտադրության բազմաթիվ ճյուղերում, որտեղ ժամանակավարձն է իշխում, առանց աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման, ինքնիրեն մշակվել է այն սովորությունը, որ աշխատանքային օրը մինչև մի որոշ կետ միայն, օրինակ՝ մինչև տասներորդ ժամը լրանալն է համարվում նորմալ աշխատանքային օր («normal working day» [նորմալ աշխատանքային օր], «the day’s work» [միօրյա աշխատանք] կամ «the regular hours of work» [աշխատանքի կանոնավոր ժամեր])։ Այդ սահմանից անցնող աշխատաժամանակը կազմում է արտաժամանակ (overtime), և աշխատանքի յուրաքանչյուր ժամի հաշվով վարձատրվում է բարձրացրած գնահատությամբ (extra pay), թեև հաճախ բոլորովին աննշան չափով բարձրացրած գնահատությամբ<ref>«Արտաժամանակի հատուցման նորման (ժանյակների արտադրության մեջ) այնքան փոքր է,— ժամը ½ պենս և այլն,— որ նա խիստ հակադրություն է կազմում այն ահագին վնասի հետ, որ արտաժամյա աշխատանքը պատճառում է բանվորի առողջությանն, ու կենսական ուժին... Բացի դրանից, աշխատավարձի այդ ձևով ձեռք բերված փոքրիկ ավելցուկը հաճախ հարկ է լինում ամբողջովին ծախսելու հավելյալ կազդուրիչ միջոցների վրա» («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XVI, № 117)։</ref>։ Նորմալ աշխատանքային օրն այստեղ գոյություն ունի որպես որոշ կոտորակային մաս իրական աշխատանքային օրվա, ընդ որում վերջինն ամբողջ տարվա ընթացքում հաճախ ավելի երկարատև է, քան առաջինը<ref>Օրինակ, պաստառների արտադրության մեջ՝ գործարանային օրենքը նորերս մտցնելուց առաջ։ «Մենք աշխատում ենք առանց ճաշվա ընդմիջումի, այնպես որ մեր 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է ճաշից հետո ժամի 4 և կեսին, իսկ հետագա ամբողջ ժամանակը արտաժամանակ է, որը հազվադեպ է վերջանում երեկոյան ժամի 6-ից վաղ, այսպիսով, մենք իրապես ամբողջ տարին արտաժամանակ ենք աշխատում» (Միստեր Սմիթի ցուցմունքները «Children’s Employment Commission. 1st Report»-ում, էջ 125)։</ref>։ Աշխատանքի գնի աճումը՝ աշխատանքային օրվա երկարացումով որոշ նորմալ սահմանից այն կողմը՝ բրիտանական արդյունաբերության տարբեր ճյուղերում այնպիսի բնույթ է կրում, որ, այսպես կոչված, նորմալ ժամանակի ընթացքում աշխատանքի ցածր գինը բանվորին հարկադրում է ավելի լավ վարձատրվող արտաժամանակի ընթացքում աշխատելու, եթե նա ընդհանրապես ուզում է բավարար աշխատավարձ ստանալ<ref>Օրինակ, շոտլանդական ճերմականոցներում։ «Շոտլանդիայի մի քանի մասերում (1862 թվականի գործարանային օրենքը մտցնելուց առաջ) այս արդյունաբերությունը կիրառում էր արտաժամանակի սիստեմ, այսինքն՝ 10 Ժամվա աշխատանքը համարվում էր նորմալ աշխատանքային օր։ Այդ ժամանակի համար բանվորն ստանում էր 1 շիլլինգ 2 պենս։ Ահա 13 դրան ավելանում էր օրական 3 կամ 4 ժամ արտաժամանակ, որի համար վճարում էին ժամին 3 պենս։ Ահա այդ սիստեմի հետևանքը.— միայն նորմալ ժամանակում աշխատող բանվորը չէր կարողանում շաբաթական 8 շիլլինգից ավելի վաստակել... Նրա աշխատավարձը չէր բավարարում առանց արտաժամերի» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 10)։ «Արտաժամանակի համար տրվող բարձր վարձը մի փորձություն է, որին բանվորը չի կարող դիմադրել» («Reports of Insp. of Fact. for 30th April 1848», էջ 5)։ Լոնդոնի Սիտիի կազմատունը շատ մեծ թվով 14—15 տարեկան դեռատի աղջիկներ է աշխատեցնում և այն էլ աշակերտական պայմանագրով, որով որոշ թվով աշխատաժամեր են սահմանվում։ Այնուամենայնիվ, նրանք ամեն ամսվա վերջին, շաբաթում աշխատում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն ու մինչև անգամ 1-ը, ավելի տարիքավոր բանվորների հետ, շատ խառն ընկերակցության մեջ։ «Գործատերերը նրանց գայթակղեցնում են (tempt) բարձր վարձով ու մի լավ ընթրիքի փողով», որ նրանք վայելում են հարևան գինետներում։ Այն մեծ ցոփությունը, որն այդպիսով պատվաստվում է այդ «young immortal»-ների [«երիտասարդ անմահների»] («Children’s Employment Commission. 5th Report», էջ 44, № 191) մեջ, փոխհատուցվում է նրանով, որ նրանք, ի միջի այլոց, բազմաթիվ աստվածաշունչեր ու այլ հոգեփրկիչ գրքեր են կազմում։</ref>։ Աշխատանքային օրվա օրենսդրական կրճատումը վերջ է դնում այդ հաճույքին<ref>Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», նույն տեղում։ Լոնդոնի կառուցող բանվորները 1860 թվականի մեծ գործադուլի ու լոկաուտի ժամանակ հանգամանքները միանգամայն ճիշտ գնահատեցին, հայտարարելով, թե համաձայն են ժամավարձը ընդունելու միայն երկու պայմանով. 1) աշխատաժամի գնի հետ միասին պետք է սահմանվի 9 և 10 ժամի նորմալ աշխատանքային օր, ընդ որում տասժամյա աշխատանքային օրվա մեկ ժամը պետք է ավելի բարձր գնահատվի, քան իննժամյա աշխատանքային օրվանը. 2) նորմալ աշխատանքային օրից դուրս ամեն մի ժամ, որպես արտաժամանակ, պետք է ավելի բարձր գնով վարձատրվի։</ref>։
վողությունը։ Այդ պատճառով արտադրության բազմաթիվ ճյուղերում, որտեղ ժամանակավարձն է իշխում, առանց աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման, ինքնիրեն մշակվել է այն սովորությունը, որ աշխատանքային օրը մինչև մի որոշ կետ միայն, օրինակ՝ մինչև տասներորդ ժամը լրանալն է համարվում նորմալ աշխատանքային օր («normal working day» [նորմալ աշխատանքային օր], «the day’s work» [միօրյա աշխատանք] կամ «the regular hours of work» [աշխատանքի կանոնավոր ժամեր])։ Այդ սահմանից անցնող աշխատաժամանակը կազմում է արտաժամանակ (overtime), և աշխատանքի յուրաքանչյուր ժամի հաշվով վարձատրվում է բարձրացրած գնահատությամբ (extra pay), թեև հաճախ բոլորովին աննշան չափով բարձրացրած գնահատությամբ<ref>«Արտաժամանակի հատուցման նորման (ժանյակների արտադրության մեջ) այնքան փոքր է,— ժամը ½ պենս և այլն,— որ նա խիստ հակադրություն է կազմում այն ահագին վնասի հետ, որ արտաժամյա աշխատանքը պատճառում է բանվորի առողջությանն, ու կենսական ուժին... Բացի դրանից, աշխատավարձի այդ ձևով ձեռք բերված փոքրիկ ավելցուկը հաճախ հարկ է լինում ամբողջովին ծախսելու հավելյալ կազդուրիչ միջոցների վրա» («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XVI, № 117)։</ref>։ Նորմալ աշխատանքային օրն այստեղ գոյություն ունի որպես որոշ կոտորակային մաս իրական աշխատանքային օրվա, ընդ որում վերջինն ամբողջ տարվա ընթացքում հաճախ ավելի երկարատև է, քան առաջինը<ref>Օրինակ, պաստառների արտադրության մեջ՝ գործարանային օրենքը նորերս մտցնելուց առաջ։ «Մենք աշխատում ենք առանց ճաշվա ընդմիջումի, այնպես որ մեր 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է ճաշից հետո ժամի 4 և կեսին, իսկ հետագա ամբողջ ժամանակը արտաժամանակ է, որը հազվադեպ է վերջանում երեկոյան ժամի 6-ից վաղ, այսպիսով, մենք իրապես ամբողջ տարին արտաժամանակ ենք աշխատում» (Միստեր Սմիթի ցուցմունքները «Children’s Employment Commission. 1st Report»-ում, էջ 125)։</ref>։ Աշխատանքի գնի աճումը՝ աշխատանքային օրվա երկարացումով որոշ նորմալ սահմանից այն կողմը՝ բրիտանական արդյունաբերության տարբեր ճյուղերում այնպիսի բնույթ է կրում, որ, այսպես կոչված, նորմալ ժամանակի ընթացքում աշխատանքի ցածր գինը բանվորին հարկադրում է ավելի լավ վարձատրվող արտաժամանակի ընթացքում աշխատելու, եթե նա ընդհանրապես ուզում է բավարար աշխատավարձ ստանալ<ref>Օրինակ, շոտլանդական ճերմականոցներում։ «Շոտլանդիայի մի քանի մասերում (1862 թվականի գործարանային օրենքը մտցնելուց առաջ) այս արդյունաբերությունը կիրառում էր արտաժամանակի սիստեմ, այսինքն՝ 10 Ժամվա աշխատանքը համարվում էր նորմալ աշխատանքային օր։ Այդ ժամանակի համար բանվորն ստանում էր 1 շիլլինգ 2 պենս։ Ահա 13 դրան ավելանում էր օրական 3 կամ 4 ժամ արտաժամանակ, որի համար վճարում էին ժամին 3 պենս։ Ահա այդ սիստեմի հետևանքը.— միայն նորմալ ժամանակում աշխատող բանվորը չէր կարողանում շաբաթական 8 շիլլինգից ավելի վաստակել... Նրա աշխատավարձը չէր բավարարում առանց արտաժամերի» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 10)։ «Արտաժամանակի համար տրվող բարձր վարձը մի փորձություն է, որին բանվորը չի կարող դիմադրել» («Reports of Insp. of Fact. for 30th April 1848», էջ 5)։ Լոնդոնի Սիտիի կազմատունը շատ մեծ թվով 14—15 տարեկան դեռատի աղջիկներ է աշխատեցնում և այն էլ աշակերտական պայմանագրով, որով որոշ թվով աշխատաժամեր են սահմանվում։ Այնուամենայնիվ, նրանք ամեն ամսվա վերջին, շաբաթում աշխատում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն ու մինչև անգամ 1-ը, ավելի տարիքավոր բանվորների հետ, շատ խառն ընկերակցության մեջ։ «Գործատերերը նրանց գայթակղեցնում են (tempt) բարձր վարձով ու մի լավ ընթրիքի փողով», որ նրանք վայելում են հարևան գինետներում։ Այն մեծ ցոփությունը, որն այդպիսով պատվաստվում է այդ «young immortal»-nyri [«երիտասարդ անմահների»] («Children’s Employment Commission. 5th Report», էջ 44, № 191) մեջ, փոխհատուցվում է նրանով, որ նրանք, ի միջի այլոց, բազմաթիվ աստվածաշունչեր ու այլ հոգեփրկիչ գրքեր են կազմում։</ref>։ Աշխատանքային օրվա օրենսդրական կրճատումը վերջ է դնում այդ հաճույքին<ref>Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», նույն տեղում։ Լոնդոնի կառուցող բանվորները 1860 թվականի մեծ գործադուլի ու լոկաուտի ժամանակ հանգամանքները միանգամայն ճիշտ գնահատեցին, հայտարարելով, թե համաձայն են ժամավարձը ընդունելու միայն երկու պայմանով. 1) աշխատաժամի գնի հետ միասին պետք է սահմանվի 9 և 10 ժամի նորմալ աշխատանքային օր, ընդ որում տասժամյա աշխատանքային օրվա մեկ ժամը պետք է ավելի բարձր գնահատվի, քան իննժամյա աշխատանքային օրվանը. 2) նորմալ աշխատանքային օրից դուրս ամեն մի ժամ, որպես արտաժամանակ, պետք է ավելի բարձր գնով վարձատրվի։</ref>։ Հանրահայտ է այն փաստը, որ որքան ավելի երկար է աշխատանքային օրը արդյունաբերական տվյալ ճյուղում, այնքան ավելի ցածր է աշխատավարձը<ref>«Հանրահայտ է այն փաստը, որ այնտեղ, որտեղ ընդհանուր կանոն է երկար աշխատանքային օրը, ընդհանուր կանոն է նաև. ցածր աշխատավարձը» («Reports of Insp of Fact. for 31st October 1863», էջ 9)։ «Այն աշխատանքը, որ չնչին քանակությամբ գոյամիջոցներ է հայթայթում, չափից դուրս երկարատև է լինում սովորաբար» («Public Health. 6th Report 1864», էջ 15)։</ref>։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվն այդ իրողությունը լուսաբանում է արտադրության 1839-ից մինչև 1859 թթ. քսանամյա ժամանակաշրջանին վերաբերող մի համեմատական տեսությամբ, որից պարզվում է, որ այն գործարաններում, որոնց վրա տարածվում է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի ներգործությունը, աշխատավարձը բարձրացել է, այնինչ նա իջել է այն գործարաններում, որոնք օրական 14—15 ժամ են աշխատում<ref>«Reports of Insp. of Fact. For 30th April 1860», էջ 31, 32։</ref>։
Այն օրենքից, թե «աշխատանքի տվյալ գնի կիրառման ժամանակ օրավարձը կամ շաբաթավարձը կախված է մատակարարվող աշխատանքի քանակից», ամենից առաջ բխում է, թե որքան ավելի ցածր է աշխատանքի գինը, այնքան ավելի մեծ քանակությամբ աշխատանք կամ այնքան ավելի երկար աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի բանվորի թեկուզ խղճուկ միջին աշխատավարձը ապահովված լինի։ Աշխատանքի գնի ցածր մակարդակն այստեղ մղում է դեպի աշխատաժամանակի երկարացում<ref>Այսպես, օրինակ, անգլիական մեխի արտադրության ձեռնաշխատ բանվորները ցածր աշխատագնի պատճառով ստիպված էին օրական 15 ժամ աշխատելու, որպեսզի ամենաչնչին շաբաթավարձ ստանան։ «Նա պետք է ամեն օր երկար ու երկար ժամեր չարչարվի 11 պենս կամ 1 շիլլինգ վաստակելու համար, ընդ որում այդ գումարից 2½-ից մինչև 3 պենս պահվում է գործիքների մաշվածքի, վառելիքի, երկաթի թափոնքի համար» («Children’s Employment Commission. 3rd Report», էջ 136, № 671)։ Կանայք նույն աշխատաժամանակում վաստակում են ընդամենը շաբաթական 5 շիլլինգ (նույն տեղում, էջ 137, № 674)։</ref>։
Բայց և ընդհակառակը, աշխատաժամանակի երկարացումն իր կողմից առաջ է բերում աշխատանքի գնի իջեցում, իսկ դրա հետ միասին օրավարձի կամ շաբաթավարձի իջեցում։
Աշխատանքի գինը <math>\frac{աշխատուժի \ օրական \ արժեք}{տվյալ \ թվով \ ժամեր \ ունեցող \ աշխատանքային \ օր}</math> կոտորակով որոշելուց բխում է, որ աշխատանքային օրվա երկարացումը ինքնին իջեցնում է աշխատանքի գինը, եթե ոչ մի փոխհատուցում տեղի չի ունենում։ Բայց նույն այն հանգամանքները, որոնք կապիտալիստին թույլ են տալիս աշխատանքային օրը չափազանց երկարացնելու, նրան նախ հնարավորություն են տալիս, իսկ վերջիվերջո նաև ստիպում են աշխատանքի գինը նաև անվանապես իջեցնելու, մինչև որ ընկնի աշխատաժամերի աճած թվի հավաքական գինը, այսինքն՝ օրավարձը կամ շաբաթավարձը։ Այստեղ բավական է մատնանշել երկու հանգամանք։ Եթե մի մարդ սկսում է 1½ կամ 2 մարդու գործ կատարել, ապա աճում է աշխատանքի առաջարկը, թեկուզ և շուկայում գտնված աշխատուժի առաջարկն անփոփոխ մնար։ Բանվորների միջև այդ կերպով ստեղծված կոնկուրենցիան կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատանքի գինն իջեցնելու, իսկ աշխատանքի ընկնող գինը նրան հնարավորություն է տալիս, իր հերթին, աշխատաժամանակը է՛լ ավելի երկարացնելու<ref>Եթե, օրինակ, գործարանային բանվորը հրաժարվեր սահմանված մեծ թվով ժամեր աշխատելուց, «նա արագ կերպով կփոխարինվեր որևէ ուրիշ բանվորով, որը պատրաստ կլիներ աշխատելու որքան կուզես, և այդպիսով աոաջին բանվորը փողոց կշպրտվեր»։ («Reports of Insp. of Fact. for 30th April 1848». Ցուցմունքները, էջ 39, № 58)։ «Եթե... մի մարդ երկու մարդու աշխատանք է կատարում... շահույթի նորման սովորաբար բարձրանում է... այն բանի հետևանքով, որ աշխատանքի ավելորդ առաջարկն իջեցնում է նրա գինը» (Senior: «Three Lectures օո on the Rate of Wages». London 1830, էջ 75)։</ref>։ Սակայն իրենց տրամադրության տակ այդ աննորմալ, այսինքն՝ հասարակական միջին մակարդակը գերազանցող քանակությամբ անվճար աշխատանք ունենալու հնարավորությունը շուտով կոնկուրենցիայի միջոց է դառնում հենց կապիտալիստների միջև։ Ապրանքի գնի մի մասը կազմված է աշխատանքի գնից։ Բայց աշխատանքի գնի չվարձատրված մասը կարող և և չհաշվվել ապրանքի գնի մեջ։ Այն կարելի է գնորդին նվիրել։ Այս է առաջին քայլը, որին հարկադրում է կոնկուրենցիան։ Երկրորդ քայլը, որին հարկադրում է նույն կոնկուրենցիան, այն է, որ ապրանքի վաճառքի գնից հանվի առնվազն այն աննորմալ հավելյալ արժեքի մի մասը, որն ստեղծվում է աշխատանքային օրը երկարացնելու միջոցով։ Այդ եղանակով կազմվում է ապրանքի աննորմալ չափով ցածր վաճառքի գինը, որն սկզբում ծագում է սպորադիկ ձևով, իսկ հետո կամաց-կամաց ֆիքսվում և դառնում է այն խղճուկ աշխատավարձի և անչափ երկար աշխատաժամանակի հաստատուն հիմքը, որոնց ազդեցության տակ ծագել էր սկզբում այդ գինը։ Մենք այդ շարժումը լոկ նշում ենք այստեղ, որովհետև կոնկուրենցիայի վերլուծությունը առայժմ մեր նպատակը չէ։ Բայց և այնպես մի վայրկյան խոսքը տանք կապիտալիստին։ «Բիրմինհամում գործատերերի միջև կոնկուրենցիան այնքան մեծ է, որ մեզնից ոմանք ստիպված են, որպես աշխատանք տվողներ, այնպիսի բաներ անելու, որոնցից այլ պայմաններում ինքներս կամաչեինք, և այնուամենայնիվ, դրանով մեծ քանակությամբ փող չենք վաստակում (and yet no more money is made), այլ միայն հասարակությունն է օգուտ ստանում»<ref>«Children’s Employment Commission. 3rd Report». Ցուցմունքները, էջ 66, № 22։</ref>։ Հիշենք Լոնդոնի հացթուխների երկու կատեգորիաները, որոնցից ոմանք լրիվ գնով են հաց ծախում (the «fullpriced» bakers), մյուսները՝ նրա նորմալ գնից ցած (the «underpriced», the «undersellers»)։ «Fullpriced»-ները պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի առջև հետևյալ արտահայտություններով են մերկացնում իրենց մրցորդներին, «նրանք գոյություն ունեն միայն այն բանի շնորհիվ, որ նախ՝ հասարակությանը խաբում են (ապրանքը կեղծելով), և երկրորդ՝ տասներկուժամյա աշխատանքի վարձով իրենց մարդկանցից 18 ժամվա աշխատանք են քամում... Բանվորների անվճար աշխատանքը (the unpaid labour) — ահա այն միջոցը, որով նրանք պայքարում են մրցակիցների դեմ... Հացթուխ-գործատերերի կոնկուրենցիան գիշերային աշխատանքը վերացնելու դժվարության պատճառն է։ Ալյուրի գնի հետ փոփոխվող արտադրածախքերից ավելի ցածր գնով իր հացը ծախող undersellers-ը իր կորուստը նրանով է հանում, որ ավելի մեծ քանակությամբ աշխատանք է քամում իր բանվորներից։ Եթե ես բանվորներից միայն 12 ժամվա աշխատանք եմ ստանում, իսկ իմ հարևանը՝ 18 կամ 20 ժամվա աշխատանք, ապա, իհարկե, նա ինձ կհաղթի ապրանքի վաճառքի գնով։ Եթե բանվորները կարողանային հարկադրել, որ արտաժամանակը վարձատրվի, ապա շուտով այդ մանևրին վերջ կդրվեր... Undersellers-ների աշխատեցրած բանվորների մի զգալի թիվը կազմում են օտարազգիները, փոքրահասակները և ուրիշներ, որոնք հարկադրված են բավարարվելու համարյա ամեն մի աշխատավարձով, որ նրանց հաջողվում է ստանալ»<ref>«Report etc. relative to the Grievances complained of by the Journeymen Bakers». London 1862, էջ LII և այնտեղ էլ № 479, 359, 27 ցուցմունքները։ Ասենք՝ fullpriced-ներն էլ, ինչպես վերը հիշատակեցինք, և ինչպես խոստովանում է հենց ինքը՝ նրանց պաշտպան Բեննետը, իրենց բանվորներին ստիպում են «աշխատանքն սկսել երեկոյան ժամի 11-ին կամ ավելի վաղ և հաճախ շարունակել մինչև հաջորդ երեկոյան ժամի 7-ը» (նույն տեղում, էջ 22)։</ref>։
Այս երեմիականը հետաքրքրական է ի միջի այլոց նաև այն պատճառով, որ ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստի ուղեղի մեջ արտադրական հարաբերությունների միայն արտաքին երևութականությունն է արտացոլվում։ Կապիտալիստը չգիտե, որ աշխատանքի նորմալ գինը ևս որոշ քանակությամբ անվճար աշխատանք է ենթադրում, և որ հենց այդ անվճար աշխատանքն է կազմում նրա շահույթի նորմալ աղբյուրը։ Հավելյալ աշխատաժամանակի կատեգորիան նրա համար ընդհանրապես գոյություն չունի, որովհետև հավելյալ աշխատաժամանակը մտած է նորմալ աշխատանքային օրվա մեջ, որը կապիտալիստը, իր կարծիքով, լիովին վճարում է օրավարձով։ Բայց նրա աչքում գոյություն ունի արտաժամանակը, աշխատանքային օրվա երկարացումն այն սահմանից ավելի, որը համապատասխանում է աշխատանքի սովորական գնին։ նա Նա մինչև անգամ պնդում է, որ այդ արտաժամանակը պետք է լրացուցիչ կերպով վարձատրվի (extra pay), երբ հարցը վերաբերում է ապրանքի վաճառքի գինը սովորական մակարդակից իջեցնող իր մրցակիցներին։ Բայց նա չի իմանում դարձյալ, որ այդ լրացուցիչ վարձատրությունը անվճար աշխատանքի հետ է կապված նույն լափովչափով, որչափով սովորական աշխատաժամի գինը։ Օրինակ, ենթադրենք, տասներկուժամյա աշխատանքային օրվա մի ժամի գինը կազմում է 3 պենս, այսինքն՝ հավասար է ½ աշխատաժամի արդյունք ներկայացնող մի արժեքի, իսկ աշխատանքային արտաժամի գինը կազմում է 4 պենս, այսինքն՝ հավասար է <math>^2/_3</math> աշխատաժամի արդյունք ներկայացնող մի արժեքի։ Առաջին դեպքում կապիտալիստը ձրիաբար յուրացնում է աշխատաժամի կեսը, երկրորդ դեպքում` մեկ երրորդը։
===ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՏԱՎԱՐՁ===