Changes

Երեք ուսանող

5 bytes removed, 18:12, 24 Հունվարի 2013
:    Նա ինձ մեկնեց ձեռքը՝ ափի մեջ մուգ կավից պատրաստված երեք փոքրիկ բուրգ կար։
:    ― Լսեք, Հոլմս, բայց երեկ միայն երկուսն ունեիք։
:    ― Երրորդն ավելացավ այսօր առավոտյան։ Հասկանալի է, որ որ առաջին և երկրորդ բուրգերն էլ նույն ծագումն ունեն, ինչ որ երրորդը։ Այդպե՞ս չէ, Ուոտսոն։ Դե, գնանաք, հարկավոր է վերջ դնել մեր ընկերոջ՝ Սոմսի տանջանքներին։
:    Եվ իսկապես, դժբախտ դասախոսին գտանք ամենաողբալի վիճակում։ Մի քանի ժամից սկսվելու էր քննությունը, և նա դեռ չգիտեր ինչպես վարվել՝ հրապարակել կատարվածը, թե թույլ տալ մեղավորին մասնակցելու բարձր թոշակի համար անցկացվող քննությանը։ Հուզմունքից տեղը չէր գտնում և առաջ պարզած ձեռքերով նետվեց դեպի Հոլմսը։
:    ― Ինչ երջանկություն է, որ եկաք։ Իսկ ես վախենում էի, թե հանկարծ հուսահատվել և որոշել եք հրաժարվել այս գործից։ Դե, ինչպե՞ս վարվեմ։ Սկսե՞մ քննությունը։
140
edits