Changes

Ծովագայլը

Ավելացվել է 8 բայտ, 16:57, 20 Հունվարի 2015
/* Գլուխ երեսունչորսերորդ */
— Իսկ մենք չենք ուզում,— վճռականորեն եզրափակեցի ես և տապարը վերցնելով վերսկսեցի աշխատանքը։
ԳԼՈԻԽ ԵՐԵՍՈՒՆհԻՆԳԵՐՈՐԴ == Գլուխ երեսունհինգերորդ ==
Հաջորդ օրը, երբ կայմախոռոչները մաքրված էին և ամեն ինչ պատրաստ էր, մենք ցած իջանք, որպեսզի երկու վերնակայմերը նավ փոխադրենք։ Նրանցից մեկը ավելի քան երեսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ մյուսը՝ մոտավորապես երեսուն։ Ես մտադրվել էի այս երկու կայմերից պատրաստել երկոտանին։ Բայց դա բավականին դժվար աշխատանք էր։ Թոկի մի ծայրն ամրացնելով խարիսխ բարձրացնող ճախարակին, մյուս ծայրն էլ կայմի կոթին, սկսեցի պտտեցնել ճախարակի բռնակը։ Մոդը հետևում էր, որ թոկը դուրս չսահի թմբկագլանից և միաժամանակ թոկի հավաքված մասը փաթաթելով՝ դարսում էր։
Վստահելի
1318
edits