Changes
: ― Նա ինձ ստիպեց ճիշտ ճանապարհ ընտրել։
: ― Լսեք, Բենիսթեր, ― ասաց Հոլմսը, ― պատմածիցս պարզ է, որ միայն դուք կարող էիք սենյակից դուրս թողնել այս երիտասարդին, չէ որ միստր Սոմսը ձեզ մենակ էր թողել, իսկ գնալիս դուք պետք է փակեիք դուռը։ Ինչպես տեսնում եք, պատուհանից փախչել հնարավոր չէ։ Արդյոք չէիք համաձայնի մեզ հայտնել այս պատմության չբացահայտված վերջին էջը և բացահայտել ձեր արարքի դրդապատճառները։
: ― Ամեն ինչ պարզ է, եթե, իհարկե, իմանաք պատճառը։ Բայց գուշակել հնարավոր չէ, անգամ ձեր խելքով։ Ժամանակին ծառայապետ եմ եղել այս երիտասարդ ջենտլմենի հոր՝ սըր Հիլքրիսթի մոտ։ Երբ սըր Հիլքրիսթը սնանկացավ, աշխատանքի ընդունվեցի այս քոլեջում, բայց հին տիրոջս չմոռացա, իսկ այն ժամանակ նրա համար խիստ դժվար էր։ Ի հիշատակ անցած օրերի, ծառայում էի նրա որդուն։ Այսպիսով, սըր, երբ միստր Սոմսը երեկ տագնապ բարձրացրեց, ես աշխատասենյակ մտա և բազկաթոռին տեսա միստր Հիլքրիսթի ձեռնոցները։ Դրանք անմիջապես ճանաչեցի և ամեն ինչ հասկացա։ Միայն թե այն չպետք է տեսներ միստր Սոմսը, այլապես գործը վատ կվերջանար։ Ոչ մեռած, ոչ կենդանի ընկա բազկաթոռին և չշարժվեցի, մինչև միստր Սոմսը չմեկնեց ձեր ետևից։ Այդ ընթացքում ննջասենյակից դուրս է գալիս երիտասարդ տերս և ամեն ինչ խոստովանում է։․․ է․․․ Բայց չէ որ մանուկ հասակում նրան շատ եմ օրորել, ինչպես չօգնեի։ Նրան ասացի այն ամենը, ինչ կասեր հանգուցյալ հայրը, բացատրեցի, որ այդպիսի արարքից բարիք չի սպասվի և բաց թողեցի նրան։ Կարելի՞է դրա համար ինձ մեղադրել։
: ― Իհարկե, ոչ, ― անկեղծորեն համաձայնեց Հոլմսը, վեր կենալով բազկաթոռից։ ― Դե, ահա, Սոմս, գաղտնիքը բացահայտված է, իսկ մեզ տանը սպասում է նախաճաշը։ Գնանաք, Ուոտսոն։ Հուսով եմ, սըր, որ Ռոդեզիայում ձեզ սպասում է փայլուն ապագա։ Մեկ անգամ դուք սայթաքել եք։ Բայց այսուհետև ամեն ինչում թող ղեկավարեն միայն վեհ զգացմունքները։
[[Category: Արձակ]]