«Գոդոյին սպասելիս»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գոդոյին սպասելիս |հեղինակ = Սամյուել Բեքեթ |թարգմանիչ = |աղբյուր = }} {{Սրբագ...»:) |
չ |
||
Տող 21. | Տող 21. | ||
== Գործողություն առաջին == | == Գործողություն առաջին == | ||
− | Գյուղական ճանապարհ։ Մի ծառ։ Երեկո։ | + | '''Գյուղական ճանապարհ։ Մի ծառ։ Երեկո։''' |
− | էստրագոնը նստած ցածր թմբին, փորձում է հանել կոշիկը։ Նա ձգում է այն երկու ձեռքով, ծանր շնչելով։ Դադարում է, տանջված հանգստանում է, սկսում նորից։ Ինչպես առաջ։ Մտնում է Վլադիմիրը։ | + | '''էստրագոնը նստած ցածր թմբին, փորձում է հանել կոշիկը։ Նա ձգում է այն երկու ձեռքով, ծանր շնչելով։ Դադարում է, տանջված հանգստանում է, սկսում նորից։ Ինչպես առաջ։ Մտնում է Վլադիմիրը։''' |
− | ԷՍՏՐԱԳՈՆ (նորից դադարելով).— Ոչինչ հնարավոր չէ անել։ | + | ԷՍՏՐԱԳՈՆ (''նորից դադարելով'').— Ոչինչ հնարավոր չէ անել։ |
− | ՎԼԱԴԻՄԻՐ (առաջ գալով կարճ, ձգված քայլերով, ոտքերը լայն բացելով).— Ես սկսում եմ գալ այդ մտքին։ Ողջ կյանքումս փորձել եմ վանել դա ինձնից, ասելով, Վլադիմիր, եղի՛ր խելամիտ, դու դեռ ամեն ինչ չես փորձել։ Եվ ես վերսկսեցի պայքարը։ (Նա խորհում է պայքարի մասին։ էստրագոնին)։ Ահա, դու նորից այստեղ ես։ | + | ՎԼԱԴԻՄԻՐ (''առաջ գալով կարճ, ձգված քայլերով, ոտքերը լայն բացելով'').— Ես սկսում եմ գալ այդ մտքին։ Ողջ կյանքումս փորձել եմ վանել դա ինձնից, ասելով, Վլադիմիր, եղի՛ր խելամիտ, դու դեռ ամեն ինչ չես փորձել։ Եվ ես վերսկսեցի պայքարը։ (''Նա խորհում է պայքարի մասին։ էստրագոնին'')։ Ահա, դու նորից այստեղ ես։ |
էՆՏՐԱԳՈՆ.— Իրո՞ք։ | էՆՏՐԱԳՈՆ.— Իրո՞ք։ |
Ընթացիկ տարբերակը 21:49, 27 Հունվարի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Սամյուել Բեքեթ |
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԷՍՏՐԱԳՈՆ
ՎԼԱԴԻՄԻՐ
ՓՈԶԶՈ
ԼԱՔՔԻ
ՏՂԱ
Գործողություն առաջին
Գյուղական ճանապարհ։ Մի ծառ։ Երեկո։
էստրագոնը նստած ցածր թմբին, փորձում է հանել կոշիկը։ Նա ձգում է այն երկու ձեռքով, ծանր շնչելով։ Դադարում է, տանջված հանգստանում է, սկսում նորից։ Ինչպես առաջ։ Մտնում է Վլադիմիրը։
ԷՍՏՐԱԳՈՆ (նորից դադարելով).— Ոչինչ հնարավոր չէ անել։
ՎԼԱԴԻՄԻՐ (առաջ գալով կարճ, ձգված քայլերով, ոտքերը լայն բացելով).— Ես սկսում եմ գալ այդ մտքին։ Ողջ կյանքումս փորձել եմ վանել դա ինձնից, ասելով, Վլադիմիր, եղի՛ր խելամիտ, դու դեռ ամեն ինչ չես փորձել։ Եվ ես վերսկսեցի պայքարը։ (Նա խորհում է պայքարի մասին։ էստրագոնին)։ Ահա, դու նորից այստեղ ես։
էՆՏՐԱԳՈՆ.— Իրո՞ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ուրախ եմ, որ դու վերադարձել ես։ Կարծում էի դու ընդմիշտ գնացել ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես նույնպես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նորից միասին, վերջապե՜ս։ Մենք պետք է նշենք դա։ Բայց ինչպե՞ս։ (Մտասուզվում է)։ Կանգնիր, որ ես քեզ գրկեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ (վրդովված).— Ո՛չ հիմա, ո՛չ հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ (վիրավորված, սառը).— Կարելի՞ է հարցնել, որտեղ է ձերդ մեծությունն անցկացրել գիշերը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի առվափոսում։
ՎԼԱԴԻՄԻՐ (զարմանքով).— Առվափո՜ս։ Որտե՞ղ։
ԷՍՏՐԱԳՈՆ (առանց ցույց տալու).— Այնտեղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ նրանք քեզ չծեծեցի՞ն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ծեծել ի՞նձ։ Իհարկե, նրանք ինձ ծեծեցին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նույն մարդիկ, ինչ որ սովորաբա՞ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նո՞ւյն։ Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երբ ես մտածում եմ դրա մասին... բոլոր այս տարիները... բայց ինձ համար... որտե՞ղ դու կլինեիր... (Որոշակիորեն)։ Դու կլինեիր ոչ այլ ինչ, քան ոսկորների մի փոքր կույտ այս րոպեին, ոչ մի կասկած դրանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո՞ ինչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա չափից դուրս է մի մարդու համար։ (Դադար, առույգորեն)։ Մյուս կողմից, ի՞նչ իմաստ ունի հուսահատվել հիմա, ահա թե ինչ։ Մենք պետք է մտածեինք դրա մասին, երբ աշխարհը երիտասարդ էր, իննսունականներին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— էհ, վե՛րջ տուր դուրս տալուն և օգնիր ինձ հանել այս այլանդակ բանը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ձեռք-ձեռքի, էյֆելյան աշտարակի ծայրից, առաջինների մեջ։ Մենք հարգված էինք այդ օրերին։ Այժմ շատ ուշ է։ Մեզ նույնիսկ վերև չեն թողնի։ (էստրագոնը քաշում է իր կոշիկը)։ Ի՞նչ ես անում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հանում եմ կոշիկս։ Քեզ հետ դա երբեք չի՞ պատահել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կոշիկները պետք է հանել ամեն օր, ես հոգնել եմ դա քեզ ասելուց։ Ինչո՞ւ չես լսում ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ (թուլացած).— Օգնի՜ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ցավեցնո՞ւմ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ցավեցնում է։ Նա ուզում է իմանալ, ցավեցնո՞ւմ է, թե՞ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ (զայրացած).— Ոչ ոք չի տանջվել, բացի քեզնից։ Ես հաշվի մեջ չեմ։ Կուզեի լսել, թե դու ինչ կասեիր, երբ ապրեիր այն, ինչ ես եմ տարել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ցավեցնո՞ւմ էր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ցավեցնում էր։ Նա ուզում է իմանալ, ցավեցնում էր, թե՞ ոչ։ (Կռանալով)։ Երբեք մի արհամարհիր կյանքի մանրուքները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ի՞նչ էիր ուզում, դու միշտ սպասում ես մինչև վերջին րոպեն։
ՎԼԱԴԻՄԻՐ (մտախոհ).— Վերջին րոպեն... (Նա խորհում է)։ Ուշացած հույսը կհիվանդացնե, ո՞վ է ասել դա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ չես օգնում ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երբեմն ես զգում եմ, որ միևնույնն է, դա գալիս է։
Հետո ես դառնում եմ տարօրինակ։ (Նա հանում է գլխարկը, նայում է դրա ներսը, շոշափում է այն ներսից, ցնցում, նորից դնում գլխին)։ Ինչպե՞ս ասեմ։ Թեթևացած և միևնույն ժամանակ (նա փնտրում է բառը)... սարսափած։ (Արտահայտիչ)։ Սար-սա-փած։ (Նա նորից հանում է գլխարկը, նայում դրա ներսը)։ Զարմանալի է։ (Նա կտտացնում է գլխարկի եզրին, կարծես մի օտար մարմին հեռացնելու համար, նայում է նորից հերսը, դնում գլխին)։ Ոչինչ հնարավոր չէ անել։
էստրագոնին ծայրահեղ ջանքերով հաջողվում է հանել կոշիկը։ Նա նայում է դրա ներսը, ձեռքը մտցնում, շրջում է գլխիվայր, ցնցում է, նայում գետնին՝ ոչինչ չի՞ ընկել, ոչինչ չի գտնում, շոշափում է ներսը՝ նորից անթարթ նայելով իր առջև։
Հետո՞։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչինչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ցույց տուր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ցույց տալու բան չկա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձի՛ր և հագի՛ր նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ (զննած լինելով իր ոտքը).— Մի փոքր օդափոխեմ սրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ահա այդպիսին է մարդը, իր ոտքի մեղքերի համար մեղադրում է կոշիկներին։ (Նա նորից հանում է գլխարկը, նայում է ներսը, շոշափում է, կտտացնում, փչում է ներս, նորից դնում գլխին)։ Սա դառնում է սպառնալից։ (Լռություն։ Վլադիմիրը խորը մտածմունքի մեջ է, էստրագոնը ձգում է ոտքի մատները)։ Ավազակներից մեկը փրկվեց։ (Դադար)։ Դա լավ տոկոս է։ (Դադար)։ Գոգո՛։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ եթե մենք մեղանչենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մեղանչենք ինչո՞ւմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜... (Նա մտասուզվում է)։ Չարժե ընկնել մանրամասների մեջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մեր ծնվելու համա՞ր։
Վլադիմիրը սրտանց ծիծաղում է և իսկույն դադարում՝ ձեռքը սեղմած փորին, դեմքն աղավաղված։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մարդ այլևս չի համարձակվում նույնիսկ ծիծաղել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սարսափելի կարիք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պարզապես ժպտալ։ (Նա ժպտում է անսպասելի, բերանը մինչև ականջները բացած, շարունակում է ժպտալ, դադարում է նույնպես անսպասելի)։ Դա նույն բանը չէ։ Ոչինչ հնարավոր չէ անել։ (Դադար)։ Գոգո՞։
ԷՍՏՐԱԳՈՆ (վրդովված).— Ի՞նչ է եղել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու Երբևէ կարդացե՞լ ես Աստվածաշունչը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Աստվածաշո՜ւնչը... (Նա մտասուզվում է)։ Ես պետք է որ աչքի անցկացրած լինեմ դա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հիշո՞ւմ ես Ավետարանները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես հիշում եմ Ավետյաց երկրի քարտեզները։ Դրանք գունավոր էին։ Շատ գեղեցիկ։ Մեռյալ ծովը բաց կապույտ էր։ Դրա միայն տեսքից ես ծարավում էի։ Ահա թե ուր կգնանք մենք, ասում էի ես, ահա թե ուր կգնանք մեր մեղրամիսն անցկացնելու։ Մենք կլողայինք։ Մենք երջանիկ կլինեինք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու պետք է բանաստեղծ լինեիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես էի՛։ (Ցույց է տալիս իր ցնցոտիները)։ Մի՞թե դա ակնհայտ չէ։ (Լռություն)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որտե՞ղ կանգնեցի... Ինչպե՞ս է ոտքդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նկատելիորեն ուռչում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, այդ երկու ավազակները։ Հիշո՞ւմ ես այդ պատմությունը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պատմե՞մ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՛չ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա կսպանի ժամանակը։ (Դադար)։ Դրանք երկու ավազակ էին, որ խաչվեցին նույն ժամանակ, ինչ որ մեր Փրկիչը։ Մեկը...
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մեր ի՞նչը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մեր Փրկիչը։ Երկու ավազակ։ Մեկը, ասում են, փրկվեց, իսկ մյուսը... (Նա փնտրում է փրկվել բառի հակառակը)... անիծվեց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փրկվեց ինչի՞ց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դժոխքից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։ (Նա չի շարժվում)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ... (դադար)... ինչպե՞ս է, որ,— ես հուսով եմ, որ քեզ չեմ ձանձրացնում,— ինչպե՞ս է, որ չորս ավետարանիչներից միայն մեկն է խոսում փրկված ավազակի մասին։ Չորսն էլ եղել են այնտեղ, կամ մոտակայքում, և միայն մեկն է խոսում փրկված ավազակի մասին։ (Դադար)։ Գոգո՛, կարո՞ղ ես կյանքում մի անգամ տոն տալ իմ ասածին։
ԷՍՏՐԱԳՈՆ (չափազանցված ոգևորությամբ).— Դա, իսկապես, ինձ թվում է սարսափելի հետաքրքիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չորսից մեկը։ Մնացած երեքից երկուսը ընդհանրապես ոչ մի ավազակ չեն, հիշատակում, իսկ երրորդն ասում է, որ երկուսն, էլ վիրավորեցին նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞ւմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչի՞ մասին է այս բոլորը։ (Դադար)։ Վիրավորեցին ո՞ւմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մեր Փրկչին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որովհետև նա նրանց չփրկեց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դժոխքի՞ց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հիմա՜ր։ Մահվանից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինձ թվաց, դու ասացիր դժոխքից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մահվանից, մահվանից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ, հետո՞ ինչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրեմն նրանք երկուսն էլ անիծված պետք է լինեին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ինչո՞ւ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց մյուս Առաքյալը ասում է, որ մեկը փրկվեց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո՞։ Նրանք իրար հետ համաձայն չեն, ահա և բոլորը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց չորսն էլ եղել են այնտեղ։ Եվ միայն մեկն է խոսում փրկված ավազակի մասին։ Ինչո՞ւ հավատալ նրան սավելի, քան մյուսներին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞վ է հավատում նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բոլորը։ Դա միակ վարկածն է, որ մարդիկ գիտեն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մարդիկ ապուշային կապիկներ են։
Նա կանգնում է դժվարությամբ, կաղալով գնում է ձախ եզրը, կանգնում է, նայում հեռուն՝ ձեռքով աչքերին շվաք անելով, շրջվում է, գնում աջ եզրը, նայում հեոուն։ Վլադիմիրը հետևում է նրան, հետո գնում-բարձրացնում է նրա կոշիկը, նայում ներսը, արագորեն գցում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թո՜ւ։ (Նա թքում է)։
էստրագոնը շարժվում է կենտրոն, կանգնում՝ մեջքը դահլիճին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիանալի տեղ։ (Նա շրջվում է, գալիս առաջ, կանգնում է՝ դեմքը դահլիճին)։ Ոգեշնչող հեռանկարներ։ (Շրջվում է դեպի Վլադիմիրը)։ Արի գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Աա՜։ (Դադար)։ Դու վստա՞հ ես, որ հենց այստեղ է։
ՎԼԱԱԴԻՄԻՐ.— Ի՞նչը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Որ մենք պետք է սպասենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ասաց՝ ծառի մոտ։ (Նրանք նայում են ծառին)։ Դու ուրիշ ծառ տեսնո՞ւմ ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է սա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։ Ուռենի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞ւր են տերևները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պետք է որ չորացած լինեն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Էլ լաց չի լինում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կամ գուցե հիմա ժամանակը չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինձ թվում է, ավելի նման է թփի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թփուտի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Թփի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թը... Ի՞նչ Ես ուզում ինձ համոզել։ Որ մենք սխալ տե՞ղ ենք եկել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա արդեն այստեղ պետք է լիներ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա հաստատ չասաց, որ կգա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե նա չգա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք կգանք վաղը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ հետո մյուս օրը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հնարավոր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ այդպես շարունակ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բանն այն է...
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մինչև որ նա գա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու անգութ ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երեկ էլ մենք այստեղ էինք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, ոչ, դու սխալվում Ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ էինք անում մենք երեկ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչ էինք անում մենք երե՞կ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչ... (Զայրացած)։ Ոչինչ հաստատ չէ, երբ քեզ հետ եմ խոսում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իմ կարծիքով մենք այստեղ էինք։
ՎԼԱԴԻՄԻՐ (շուրջը նայելով).— Դու հիշո՞ւմ ես տեղը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես դա չասացի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրե՞մն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա գործը չի փոխում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Միևնույնն է... այս ծառը... (շրջվելով դեպի դահլիճը)... այս ճահիճը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու վստա՞հ ես, որ հենց այս երեկո է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Որ մենք պետք է սպասենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ասաց՝ շաբաթ։ (Դադար)։ Կարծեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարծում ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պետք է, որ նշած լինեմ դա։
Նա շոշափում է գրպանները, որոնք պայթում են զանազան մանր-մունր բաներից։
ԷՍՏՐԱԳՈՆ (շատ նենգորեն).— Բայց ո՞ր շաբաթը։ Եվ շաբա՞թ է արդյոք այսօր։ Իսկ գուցե կիրակի՞ է։ (Դադար)։ Կամ երկուշաբթի՞։ (Դադար)։ Կամ երեքշաբթի՞։
ՎԼԱԴԻՄԻՐ (կատաղորեն նայելով շուրջը, կարծես ամսաթիվը գրված է շուրջը).— Դա հնարավոր չէ՛։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կամ հինգշաբթի՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞՛նչ պետք է անենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եթե նա եկել է երեկ, և մենք այստեղ չենք եղել, ապա կարող ես վստահ լինել, որ էլ չի գա այսօր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց դու ասում ես, մենք երեկ այստեղ էինք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես կարող էի սխալվել։ (Դադար)։ Արի մի րոպե լռենք, չե՞ս առարկում։
ՎԼԱԴԻՄԻՐ (թույլ).— Լավ։ (Էստրագոնը նստում է թմբին։ Վլադիմիրը անհանգիստ ետ ու առաջ է քայլում, կանգնելով ժամանակ առ Ժամանակ՝ հեռուն նայելու համար։ Էստրագոնը քնում է։ Վլադիմիրը կանգնում է Էստրագոնի առջև) Գոգո՜։ Գոգո՜։ Գոգո՜։ Էստրագոնը կտրուկ արթնանում է։
ԷՍՏՐԱԳՈՆ (վերադառնալով իր վիճակի սարսափին).— Ես քնա՜ծ էի։ (Մեղադրանքով)։ Ինչո՞ւ երբեք ինձ չես թողնում քնել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես մենակություն զգացի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես երազ տեսա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի՛ պատմիր ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես տեսա, որ...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի՛ պատմիր։
ԷՍՏՐԱԳՈՆ (ձեռքի շարժում դեպի էրկինքը).— Այս մեկը հերի՞ք է քեզ։ (Լռություն)։ Դա լավ չէ քո կողմից, Դիդի՛։ Ո՞ւմ պետք է պատմեմ ես իմ անձնական մղձավանջները, եթե քեզ չեմ կարող պատմել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թող դրանք մնան անձնական։ Դու գիտես, որ ես դա տանել չեմ կարող։
ԷՍՏՐՍԳՈՆ (սառը).— Լինում են ժամանակներ, երբ ես մտածում եմ, լավ չէ՞ր լինի մեզ համար բաժանվելը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու հեռու չէիր գնա։
էՆՏՐԱԳՈՆ.— Դա շատ վատ կլիներ, իսկապես, շատ վատ։ (Դադար)։ Այնպես չէ՞, Դիդի՛, իսկապես, շատ վատ։ (Դադար)։ Երբ մտածում ես ճանապարհի գեղեցկության մասին։ (Դադար)։ Եվ ճամփորդների բարության։ (Դադար։ Քծնելով)։ Այնպես չէ՞, ԴԻ-դի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հանգստացիր։
ԷՍՏՐԱԳՈՆ (զգացմունքով).— Հանգիստ... հանգիստ... Կարգին մարդիկ ասում են հանգիստ։ (Դադար)։ Դու գիտե՞ս անգլիացու պատմությունը հասարակաց տանը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պատմիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— է՜, վերջ տուր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի անգլիացի խմում է սովորականից մի փոքր ավելի և գնում է հասարակաց տուն։ Տիրուհին հարցնում է նրան՝ ինչ է ուզում՝ շիկամա՞զ, սևամա՞զ, թե՞ կարմիր մազերով մեկին։ Շարունակիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Վե՛րջ տուր։
Վլադիմիրը դուրս է գալիս հապշտապ։ Էստրագոնը կանգնում և հետևում է նրան մինչև բեմեզրը։ Ձեռքով, ինչպես բռնցքամարտիկին ոգեշնչող հանդիսատեսը, տարօրինակ շարժումներ է անում։ Ներս է գալիս Վլադիմիրը, նա շրջանցում է Էստրագոնին, գլխահակ կտրում է բեմը։ Էստրագոնը քայլ է անում նրա ուղղությամբ, կանգնում է։
ԷՍՏՐԱԳՈՆ (մեղմորեն).— Դու ուզում էիր ինձ հետ խոսե՞լ։ (Լռություն։ էստրագոնը մի քայլ է անում առաջ)։ Դու ինձ ասելի՞ք ունես։ (Լռություն։ Եվս մի քայլ առաջ)։ Դիդի՛...
ՎԼԱԴԻՄԻՐ (առանց շրջվելու).— Ես քեզ ոչ մի ասելիք չունեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ (քայլ առաջ).— Դու զայրացա՞ծ ես։ (Լռություն։ Քայլ առաջ)։ Ներիր ինձ։ (Լռություն։ Քայլ առաջ։ Էստրագոնը ձեռքը դնում է Վլադիմիրի ուսին)։ Դե՛, Դիդի՛։ (Լռություն)։ Տո՛ւր ինձ ձեռքդ։ (Վլադիմիրը շրջվում է)։ Գրկի՛ր ինձ։ (Վլադիմիրը մեղմանում է։ Նրանք գրկախառնվում են։ Էստրագոնը ետ է ցատկում)։ Քեզնից սխտորի հո՜տ է գալիս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա լավ է երիկամների համար։ (Լռություն։ Էստրագոնը ուշադիր նայում է ծառին)։ Ի՞նչ անենք հիմա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք սպասում ենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, բայց քանի դեռ սպասում ենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ կասես մեզ կախելու մասին։
Վլադիմիրը շշնջում է Էստրագոնի ականջին։ Էստրագոնը շատ զարմացած է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իր բոլոր հետևանքներով։ Որտեղ ոը ընկնում ես, թրմրախոտեր էն աճում։ Ահա թե ինչու են նրանք ճչում, երբ նրանց պոկում են։ Չգիտենի՞ր դա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի անմիջապես մեզ կախենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— ճյուղի՞ց։ (Նրանք գնում են դեպի ծառըը)։ Ես չեմ վստահում սրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Միշտ էլ կարելի է փորձել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գնա առաջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Քեզնից հետո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՛չ, ո՛չ, առաջ դու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու ինձնից թեթև ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հենց դա է, որ կա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չհասկացա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փորձիր, մտածիր։
Վլադիմիրը փորձում է, մտածում։
ՎԼԱԴԻՄԻՐ (վերջապես).— Ես մնում եմ խավարում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ահա թե ինչ։ (Նա մտածում է)։ Ճյուղը... ճյուղը...
(Զայրացած)։ Գլխիդ զոռ տուր, չե՞ս կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու իմ միակ հույսն ես։
ԷՍՏՐԱԳՈՆ (ճիգով).— Գոգո թեթև— ճյուղը չջարդվել— ճյուղը— Գոգո մահանալ։ Դիդի ծանր- ճյուղը ջարդվել— Դիդի մենակ։ Հաշվի առնելով...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես դրա մասին չէի մտածել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եթե դա քեզ կախի, ապա կկախի և ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց արդյո՞ք ես քեզնից ծանր եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու այդպես ասացիր։ Ես չգիտեմ։ Մեկ երկրորդ հավանականություն կա։ Կամ համարյա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ։ Ի՞նչ անենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի ոչինչ չանենք։ Դա ավելի ապահով է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի սպասենք և տեսնենք նա ինչ կասի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոդոն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ միտք է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի սպասենք, մինչև ճշգրիտ իմանանք, ինչպիսին է մեր վիճակը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մյուս կողմից ավելի լավ է երկաթը տաք-տաք ծեծել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինձ հետաքրքրում է, թե ինչ կառաջարկի նա մեզ։ Հետո մենք կարող ենք համաձայնվել կամ մերժել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկապես, ի՞նչ խնդրեցինք նրան մեզ համար անել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու այնտեղ չէի՞ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես չէի կարող լսել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜..., որոշակի ոչինչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի տեսակ աղոթք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկապես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի աղոտ խնդրանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— ճիշտ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ ի՞նչ պատասխանեց նա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որ ինքը կնայի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Որ չի կարող ոչինչ խոստանալ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որ պետք է դրա մասին մտածի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իր տան խաղաղության մեջ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Խորհրդակցի իր ընտանիքի հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իր ընկերների։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իր գործակալների։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իր թղթակիցների։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իր հաշվեգրքերի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իր բանկային հաշիվների։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մինչև որոշում ընդունելը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա նորմալ երևույթ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդպես չէ՞։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարծում եմ այդպես է։
ՎէԱԴԻՄԻՐ.— Ես էլ եմ այդպես կարծում։ (Լռության)։
ԷՍՏՐԱԳՈՆ (մտահոգ).— Իսկ մե՞նք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպե՞ս։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ասացի՝ «իսկ մե՞նք»։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չեմ հասկանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Որպես ի՞նչ մենք պետք է ներս գանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ներս գա՞նք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սպասիր, մտածիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ներս գա՞լ։ Մեր ձեռքերի և ծնկների վրա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդքան վա՞տ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ձերդ Բարձրությունն ուզում է հաստատել իր բացառիկ իրավունքնե՞րը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք այլևս ոչ մի իրավունք չունե՞նք։
Վլադիմիրի ծիծաղը՝ առաջվա պես բռնազբոսիկ. թեթև, ժպիտ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու ինձ ստիպեցիր ծիծաղել, եթե դա արգելված չլիներ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք կորցրե՞լ ենք մեր իրավունքները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք դրանք ցրիվ ենք տվել։
Լռություն։ Նրանք անշարժ են, թևերը կախած, գլխահակ, ծնկները ծալած։
ԷՍՏՐԱԳՈՆ (թույլ)— Մենք կապված չե՞նք։ (Դադար)։ Մենք...
ՎԼԱԴԻՄԻՐ (բարձրացնելով ձեռքը).— Լսի՛ր։
Նրանք լսում են խիստ ձգված դիրքով։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ոչինչ չեմ լսում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սը՜ս։ (Նրանք լսում են։ էււտ^ագռնը կորցնում է հավասարակշռությունը, համարյա ընկնում։ Նա բռնում է Վլադիմիրի ձեռքը, որը ցնցվում է։ Լսում են իրար վրա թեքված)։ Ոչ էլ ես։ Հանգստության հոգոցներ։ Նրանք հանգստանում են և բաժանվում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու ինձ վախեցրիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես կարծեցի դա նա է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոդոն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պա՛հ։ Քամին եղեգների մեջ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կարող եմ երդվել, որ բղավոց լսեցի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ինչո՞ւ պետք է նա գոռար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իր ձիու վրա։ (Լռության)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես սոված եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գազար ուզո՞ւմ ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ուրիշ բան չունե՞ս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պետք է որ շաղգամ էլ ունենամ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գազար տուր ինձ։ (Վլադիմիրը քրքրում է գրպանները, հանում է շաղգամը և տալիս Էստրագոնին, որը կծում է այն։ Զայրացած)։ Սա շաղգամ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, ներողություն։ Ես կարծեցի գազար է։ (Նա նորից քրքրում է գրպանները և շաղգամից բացի ոչինչ չի գտնում)։ Միայն շաղգամ կա։ (Նա փնտրում է)։ Պետք է որ վերջինը կերած լինես։ (Նա փնտրում է)։ Սպասիր, ունեմ։ (Հանում է մի գազար և տալիս Էստրագոնին)։ Ահա, սիրելի՛ բարեկամ։ (Էստրագոնը չորացնում է դա իր թևքի վրա և սկսում ուտել)։ Դանդաղ կեր, վերջինն է։
ԷՍՏՐԱԳՈՆ (ծամելով).— Ես քեզ հարց տվեցի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո՞։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու պատասխանեցի՞ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞նց է գազարը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գազար է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Շատ լավ, շատ լավ։ (Դադար)։ Ի՞նչ էիր ուզում իմանալ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մոռացա։ (Ծամում է)։ Ահա թե ինչն է ինձ անհանգստացնում։ (Նա շնորհակալությամբ նայում է գազարին, կախում է մատների արանքից)։ Ես երբեք չեմ մոռանա այս գազարը։ (Նա մտազբաղ ծծում է գազարի ծայրը)։ Օ՜, այո, հիմա հիշեցի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ։
ԷՍՏՐԱԳՈՆ (բերանը լիքը, անհասկանալի).— Մենք կապված չե՞նք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես չեմ լսում քո ոչ մի բառը։
ԷՍՏՐԱԳՈՆ (ծամում է, կուլ տալիս).— Ես հարցնում եմ քեզ՝ արդյոք մենք կապված չե՞նք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կապվա՞ծ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կապ-ված։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ է նշանակում կապված։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց ո՞ւմ։ Ո՞ւմ հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Քո այդ մարդու։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոդոյի՞։ Կապված Գոդոյի՞ն։ Ինչպիսի՜ գաղափար։ Ոչ մի դեպքում (Դադար)։ Առայժմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրա, անունը Գոդո՞ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կարծեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պատկերացրու միայն։ (Նա տերևից բռնած բարձրացնում է գազարի մնացորդը, շարժում աչքի առջև)։ Զարմանափ է, ինչքան շատ եմ ուտում, այնքան վատ է գնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինձ մոտ լրիվ հակառակն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այլ խոսքո՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչքան շատ եմ ուտում, այնքան ավելի լավ։
ԷՍՏՐԱԳՈՆ (երկար մտածելուց հետո).— Դա՞ է հակառակը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— խառնվածքի հարց է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բնավորության։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչինչ անել չի լինի դրա հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ մի օգուտ պայքարելուց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մարդ այն է, ինչ որ կա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ մի օգուտ կաշվից դուրս գալուց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— էականը չի փոխվում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչինչ հնարավոր չէ անել։ (Նա գազարի մնացորդը առաջարկում է Վլադիմիրին)։ Ուզո՞ւմ ես վերջացնել սա։
Մի ուժեղ գոռոց, շատ մոտ։ Էստրագոնը գցում է գազարը։ Նրանք անշարժ են, հետո միասին անսպասելիորեն վազում են դեպի եզրը։ Էստրագոնը կանգնում է ճանապարհի կեսին, վազում ետ, բարձրացնում գազարը, դնում գրպանը, վազում է դեպի Վլադիմիրը, որը սպասում է նրան, նորից կանգնում է, վազում է ետ, բարձրացնում կոշիկը, վազում Վլադիմիրին միանալու։ Իրար կպած, ուսերը կռացրած, վտանգից վախով թաքնվելով, նրանք սպասում են։
Մտնում են Փոզզոն և Լաքին։ Փոզզոն վարում է Լաքիին՝ պարանը կապած նրա վզին, այնպես որ Լաքին առաջինն է հայտնվում, այնուհետև պարանը, որն այնքան երկար է, որ թույլ է տալիս նրան հասնել բեմի մեջտեղը, նախքան Փոզզոյի հայտնվելը։ Լաքին կրում է մի ծանր ճամպրուկ, մի ծալովի նստարան, ուտելիքների մի զամբյուղ և մի վերարկու։ Փոզզոն՝ մի մտրակ։
ՓՈԶԶՈ (դրսից).— Առա՛ջ։ (Մտրակի ճայթյուն։ Փոզզոն հայտնվում է։ Նրանք կտրում են բեմը։ Լաքին անցնում է Վլադիմիրի և Էստրագոնի մոտով և դուրս է գալիս։ Փոզզոն, տեսնելով Վլադիմիրին և Էստրագոնին, կանգնում է։ Պարանը ձգվում է։ Փոզզոն այն կատաղորեն քաշում է)։ Ե՛տ։
Բեռնված Լաքին աղմուկով վայր է ընկնում։ Վլադիմիրը և Էստրագոնը շրջվում են դեպի նա, երկմտելով՝ նրան օգնելու ցանկության և ուրիշի գործերին չխառնվելու մտայնության միջև։ Վլադիմիրը մի քայլ է անում դեպի Լաքին, Էստրագոնը ետ է քաշում նրա թևքից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թող գնամ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մնա տեղումդ։
ՓՈԶԶՈ.— Զգույշ եղիր։ Նա կատաղի է։ (Վլադիմիրը և Էստրագոնը շրջվում են դեպի Փոզզոն)։ Օտարների հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ (ցածր ձայնով).— Սա նա՞ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Ո՞վ։
ԷՍՏՐԱԳՈՆ (փորձելով հիշել անունը).— Ըըը...
ՎԼԱԴԻՄԻՐ.- Գոդո՞ն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՓՈԶԶՈ.— Ես ներկայանում եմ. Փոզզո։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին).— Բոլորովին ո՛չ։
ԷՍՏՐԱԳՈՆ (երկչոտ, Փոզզոյին).— Դուք պարոն Գոդոն չե՞ք, սը՛ր։
ՓՈԶԶՈ (ահարկու ձայնով).— Ես Փո՛զզոն եմ։ (Լռություն)։ Փոզզո՛։ (Լաււթյուն)։ Մի՞թե այդ անունը ոչինչ չի ասում ձեզ։ (Լռություն)։ Ես ասացի, մի՞թե այդ անունը ոչինչ չի ասում ձեզ։
Վլադիմիրը և Էստրագոնը հարցական հայացքով նայում են իրար։
ԷՍՏՐԱԳՈՆ (ձևացնելով, թե փնտրում է) — Պոզզո... Պոզզո...
ՎԼԱԴԻՄԻՐ (նույնը).— Փոզզո՛... Փոզզո՛...
ՓՈԶԶՈ.— Փփոզզզոո՛։
էՍՏՐԱԳՈՆ.— Աա, Փոզզո... իրոք... Փոզզո...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզո՞, թե՞ Պոզզո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փոզզո... ոչ... վախենում եմ ես... ոչ... չեմ կարծում, որ... (Փոզզոն առաջ է գալիս սպառնալից)։
ՎԼԱԴԻՄԻՐ (հաշտվողաբար).— Ես մի ժամանակ մի ընտանիք գիտեի Գոզզո անունով։ Մայրը ելունդ ուներ դեմքին։
ԷՍՏՐԱԳՈՆ (շտապողտբար).— Մենք այս վայրերից չենք, սը՛ր։
ՓՈԶԶՈ (կանգնելով).— Դուք մարդ արարած եք համենայն դեպս։ (Նա դնամ է ակնոցը)։ Ինչքան ես տեսնում եմ։ (Հանում է ակնոցը)։ Նույն տիպի, ինչ որ ես։ (Նա սկսում է քահ-քահ ծիծաղել)։ Նույն տիպի, ինչ որ Փոզզոն։ Ստեղծված աստծո պատկերով։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գիտեք ինչ...
ՓՈԶԶՈ (անառարկելի տոնով),— Ո՞վ է Գոդոն։
էՍՏՐԱԳՈՆ.— Գոդո՞ն։
ՓՈԶԶՈ.— Դուք ինձ Գոդոյի տեղը դրեցիք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, ոչ, սը՛ր, ոչ մի վայրկյան, սը՛ր։
ՓՈԶԶՈ.— Ո՞վ է նա։
ՎԼԱԴԻՄԻՐ.-- Օ՜, նա... նա այնպես մի ծանոթ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բոլորովին ոչ, մենք հազիվ գիտենք նուսն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— ճիշտ է... մենք նրան շատ լավ չգիտենք... բայց միևնույնն է։
ԷՍՏՐԱԳՈՆ,— Անձամբ ես նրան նույնիսկ չեմ ճանաչի, եթե տեսնեմ։
ՓՈԶԶՈ.— Դուք ինձ նրա տեղը դրեցիք։
ԷՍՏՐԱԳՈՆ (ետ ցատկելով Փոզզոյի առջևից).— Գիտեք ինչ... դուք Հասկանում եք... փոշին... լարվածությունը... սպասումը... ես խոստովանում եմ... ես կարծեցի... միայն մի վայրկյան...
ՓՈԶԶՈ.— Սպասո՞ւմ։ Ուրեմն դուք սպասո՞ւմ եք նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գիտեք ինչ...
ՓՈԶԶՈ.— Այստե՞ղ։ Իմ հողի վրա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք ոչ մի վնաս չենք տալիս։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք մեզ լավ ենք պահում։
ՓՈԶԶՈ.— Ճանապարհը բաց է բոլորի համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք նույնպես այդ կարծիքին ենք։
ՓՈԶԶՈ.— Դա խայտառակություն է։ Բայց դա այդպես է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք ոչինչ չենք կարող անել։
ՓՈԶԶՈ (մեծահոգաբար).— Եկեք այլևս դրա մասին չխոսենք։ (Քաշում է պարանը)։ Վե՛ր, խո՛զ։ (Դադար)։ Ամեն անգամ, երբ նա ընկնում է, քնում է։ (Քաշում է պարանը)։ Վե՛ր, խո՛զ։ (Լաքիի շարժումների և բեռների աղմուկը։ Փոզզոն քաշում է պարանը)։ Ե՛տ։ (Մտնում է Լաքին՝ ետ-ետ քայլելով)։ Կանգնի՛ր։ (Լաքին կանգնում է)։ Շրջվի՛ր։ (Լաքին շրջվում է։ Վլադիմիրին և Էստրագոնին, բարեկամաբար)։ Պարոնա՛յք, ես երջանիկ եմ ձեզ հանդիպելու համար։ (Տեսնելով նրանց անվստահությունը)։ Այո, այո, անկեղծորեն երջանիկ։ (Նա քաշում է պարանը)։ Ավելի մո՛տ։ (Լաքին մոտենում է)։ Կանգնի՛ր։ (Լաքին կանգնում է։ Վլադիմիրին և Էստրագոնին)։ Այո, ճանապարհը երկար է թվում, երբ մարդ ճանապարհորդում է մենակ ամբողջ... (Նա զննում է իր ժամացույցը)... այո... (հաշվում է) այո... վեց ժամ, ճիշտ է, ամբողջ վեց ժամ, և ոչ մի կենդանի շունչ։ (Լաքիին)։ Վերարկո՛ւն։ (Լաքին ցած է դնում ճամպրուկը, մոտենում է, տալիս վերարկուն, ետ է գնում իր տեղը, բարձրացնում ճամպրուկը)։ Պահի՛ր սա։ (Փոզզոն պարզում է մտրակը։ Լաքին մոտենում է՝ երկու ձեռքերն էլ զբաղված, վերցնում է մտրակը ատամներով, հետո վերադառնում է իր տեղը։ Փոզզոն սկսում է հագնել վերարկուն։ Դադարում է)։ Վերարկո՛ւն։ (Լաքին ցած է դնում ճամպրուկը, զամբյուղը և նստարանը, մոտենում է, օգնում Փոզզոյին վերարկուն հագնել, վերադառնում է իր տեղը, բարձրացնում ճամպրուկը, զամբյուղը և նստաաանը)։ Այս երեկո աշնան շունչ կա օդում։ (Փոզզոն կոճկում է վերարկուն, թեքվում, զննում է իրեն, ուղղվում է)։ Մտրա՛կը։ (Լաքին մոտենում է, թեքվում, Փոզզոն վերցնում է մտրակը նրա բերանից, Լաքին Ետ է գնում դեպի իր նստարանը)։ Այո, պարոնա՛յք, ես չեմ կարող երկար դիմանալ առանց իմ նմանների ընկերակցության։ (Նա ակնոցը դնում է աչքին և նայում երկու իր նմաններին)։ Նույնիսկ, երբ նմանությունը լիակատար չէ։ (Նա հանում է ակնոցը)։ Նստարա՛նը։ (Լաքին ցած է դնում ճամպրուկն ու զամբյուղը, մոտենում է, բացում նստարանը, դնում ցած, վերադառնում իր տեղը, բարձրացնում է ճամպրուկն ու զամբյուղը)։ Ավելի՛ մոտ։ (Փոզզոն նստում է, դնում է մտրակի բռնակը Լաքիի կրծքին և հրում)։ Ե՛տ։ (Լաքին մի քայլ է անում ետ)։ Ավելի՛։ (Լաքին ևս մի քայլ է անում ետ)։ Կանգնի՛ր։ (Լաքին կանգնամ է։ Վլադիմիրին և Էստրագոնին)։ Ահա թե ինչու, ձեր թույլտվությամբ, ես առաջարկեցի մի պահ զվարճանալ, նախքան կշարունակեմ իմ վտանգավոր ձեռնարկումը։ Զամբյո՛ւղը։ (Լաքին մոտենում է, տալիս է զամբյուղը, գնում իր տեղը)։ Մաքուր օդը կատաղի ախորժակ է րացամ։ (Բացում է զամբյուղը, հանում մի կտոր հավ, հաց և մի շիշ գինի)։ Զամբյուղը։ (Լաքին մոտենամ է, վերցնում զամբյուղը, վերադառնում իր տեղը)։ Հեռո՛ւ։ (Լաքին քայլ է անում ետ)։ Նրանից գարշահոտություն է փչում։ Երջանիկ օրե՜ր։ (Նա խմում է շշից, դնում ցած, սկսում ուտել։ Լռություն, Վլադիմիրը և Էստրագոնը, սկզբում զգուշորեն, հետո ավելի համարձակ, սկսում են պտտվել Լաքիի շուրջը՝ զննել նրան ոտքից գլուխ։ Փոզզոն ագահորեն ուտում է հավը՝ դեն գցելով ոսկորները դրանք ծծելուց հետո։ Լաքին կռանում է, մինչև որ ճամպրուկն ու զամբյուղը քսվում են գետնին, հետո ուղղվում է կտրուկ և սկսում է նորից կռանալ։ Ոտքի վրա քնող մարդու ռիթմիկ շարժում)։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչն է անհանգստացնում նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա հոգնած է թվում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ ճամպրուկները ցած չի դնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ի՞նչ գիտեմ։ (Նրանք մոտ են Լաքիին)։ Զգո՛ւյշ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի բան ասա նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նայի՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ (ցույց տալով).— Նրա վիզը։
ԷՍՏՐԱԳՈՆ (նայելով նրա վզին).— Ես ոչինչ չեմ տեսնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այստեղ։
Էստրագոնը մոտենում է Վլադիմիրին։
ԷՍՏՐԱԳՈՆ.—Օ՜, տեսա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թարմ վերք է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պարանից է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Շփումից է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Աներևակայելի է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա հանգույցն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա կապն է։
Նրանք վերսկում են հետազոտությունը՝ մանրամասն գննելով դեմքը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա վատ տեսք չունի։
ԷՍՏՐԱԳՈՆ (թոթվելով ուսերը, դեմքը ծամածռելով).— Այդ կարծիքի՞ն ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի փոքր կանացի է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նայիր բերանի թուքին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Անխուսափելի է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նայիր բերանի փսլինքին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երևի նա տկարամիտ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կրետին։
ՎԼԱԴԻՄԻՐ (նայելով ավելի մոտիկից).— Դա նման է խպիպի։
ԷՍՏՐԱԳՈՆ (նույնպես).— Դա ստույգ չէ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ծանր է շնչում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Անխուսափելի է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ նրա աչքե՜րը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է եղել նրանց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դեմքից դուրս են պրծած։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Վերջին շնչում նայում է ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա ստույգ չէ։ (Դադար)։ Մի հարց տուր նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— ճիշտ կլինի՞ դա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ ի՞նչ ռիսկ ենք անում մենք։
ԷՍՏՐԱԳՈՆ (երկչոտ).— Պարո՛ն...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ավելի բարձր։
ԷՍՏՐԱԳՈՆ (ավեցի բարձր).— Պարո՛ն...
ՓՈԶԶՈ — Հանգիստ թողեք նրան։ (Նրանք շրջվում են դեպի Փոզզոն, որը, ուտելը վերջացրած, ձեռքով մաքրում է բերանը)։ Չե՞ք տեսնում, որ նա ուզում է հանգստանալ։ Զամբյուղը։ (Նա մի լուցկի է վառում և սկսում կպցնել ծխամորճը։ Լաքին տեսնում է հավի ոսկորները գետնին և ագահորեն նայում է նրանց։ Քանի որ Լաքին չի շարժվում, Փոզզոն զայրացած նետում է լուցկին և ձգում պարանը)։ Զամբյո՛ւղը, խո՛զ։ (Լաքին համարյա ընկնում է, ուշքի գալիս, առաջանում է, դնում շիշը զամբյուղի մեջ, վերադառնում իր տեղը։ Էստրագոնը նայում է ոսկորներին։ Փոզզոն վառում է ևս մի լուցկի և կպցնում ծխամորճը)։ Ի՞նչ էիք սպասում, դա նրա գործը չէ։ (Նա ձգվում է, ծխում է ծխամորճը, պարզում ոտքերը)։
Ահ, լա՜վ է։
ԷՍՏՐՍԴԱՆ (երկչոտ).— Խնդրում եմ, սը՛ր...
ՓՈԶԶՈ - Ի՞նչ է, իմ բարի՛ մարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ըը... դուք վերջացրե՞լ եք... ըը... դուք պետք չունե՞ք... ոսկորները, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ (ցնցված).— Չէի՞ր կարող սպասել։
ՓՈԶԶՈ.— Ոչ, ոչ, նա լավ արեց, որ խնդրեց։ Կարիք ունե՞մ ես ոսկորների։ (Նա շրջում է դրանք իր մտրակի ծայրով)։ Ոչ, անձամբ ես դրանց կարիքը այլևս չունեմ։ (Էստրագոնը կանգնում է իսկույն)... Բայց տեսականորեն ոսկորները հասնոմ են կրողին։ Ուրեմն նրան պետք է հարցնել։ (Էստրագոնը շրջվում է դեպի Լաքին, տատանվում է)։ Գնա, գնա, հարցրու։ Մի վախենա, նա կասի քեզ։
էստրագոնը մոտենում է Լաքիին, կանգնում նրա աոջև։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պարո՛ն... ներեցեք... պարո՛ն...
ՓՈԶԶՈ.— Քեզ հետ են խոսում, խո՛զ։ Պատասխանի՛ր։ (Էստրագոնին)։ Նորից փորձիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ներեցեք, պարո՛ն, ոսկորները, դուք ուզո՞ւմ եք ոսկորները։
Լաքին երկար նայում է էստրագոնին։
ՓՈԶԶՈ (հիացմուքով).— Պարո՜ն։ (Լաքին կախում է գլուխը)։ Պատասխանի՛ր։ Ուզո՞ւմ ես, թե՞ ոչ։ (Լաքին լռում է։ Էստրագոնին)։ Դրանք քոնն են։ (Էստրագոնը նետվում է դեպի ոսկորները, բարձրացնում և սկսում կրծել)։ Դա իմ դուրը չի գալիս։ Ես չեմ հիշում, որ նա առաջ երբևէ հրաժարվեր ոսկորներից։ (Անհանգիստ նայում է Լաքիին)։ Շատ հետաքրքիր կլինի, եթե նա հիվանդանա։ (Ծխում է)։
ՎԼԱԴԻՄԻՐ (պայթելով).— Խայտառակությո՜ւն է։
Լռություն։ Էստրագոնը ցնցված, դադարում է ծամել, հերթով նայում է Փոզզոյին և Վլադիմիրին։ Փոզզոն արտաքուստ հանգիստ է, Վլադիմիրըէ վրդովված։
ՓՈԶԶՈ (Վլադիմիրին).— Դուք որևէ կոնկրետ բա՞ն ի նկատի ունեք։
ՎԼԱԴԻՄԻՐ (որոշակիորեն կակազելով).— Վարվել մարդու հետ... (ձեռքի շարժում դեպի Լաքին)... այդպես... ես կարծում եմ, որ... ոչ... մարդ արարածը... ոչ... խայտառակություն է։
ԷՍՏՐԱԳՈՆ (չուզելով ետ մնալ).— Խայտառակությո՜ւն։ (Վերսկսում է ծամելը)։
ՓՈԶԶՈ.— Դուք դաժան եք։ (Վլադիմիրին)։ Քանի՞ տարեկան եք դուք։ Եթե կարելի է հարցնել։ (Լռություն)։ Վաթսո՞ւն։ Յոթանասո՞ւն։ (էստրագոնին)։ Ի՞նչ եք կււրծում, քանի՞ տարեկան է նա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տասնմեկ։
ՓՈԶԶՈ.— Ես ձանձրացրի ձեզ։ (Նա թափ է տալիս ծխամորճը մտրակի վրա, ոտքի կանգնում)։ Ես պետք է շարժվեմ։ Շնորհակալություն ինձ ընկերակցելու համար։ (Մտասուզվում է)։ Թերևս, մի անգամ էլ ծխեմ մինչև գնալը։ Ի՞նչ կարծիքի եք։ (Նրանք ոչինչ չեն ասում)։ Օ՜, ես թույլ ծխող եմ, շատ թույլ, ես սովորութուն չունեմ երկու անգամ իրար ետևից ծխելու, դա (ձեռքը սրտին, հոգոցով) իմ սիրտը թփթփացնում է։ (Դադար)։ Դա նիկոտինն է, մարդ ներծծում է այն՝ հակառակ նախազգուշությանը։ (Հոգոցներ)։ Դուք դա գիտեք։ (Լռություն)։ Բայց գուցե դուք չե՞ք ծխում։ Այո՞։ Ո՞չ։ Դա բոլորովին կարևոր չէ։ (Լռություն)։ Բայց ինչպե՞ս պետք է այժմ ես նստեմ, որ անբռնազբոս լինի, այժմ, երբ ես բարձրացել եմ։ Առանց ցույց տալու, ոնց ասեմ, առանց ցույց տալու, որ դողում եմ։ (Վլադիմիրին)։ Ինչպե՞ս։ (Լռություն)։ Գուցե դու ոչինչ չասեցի՞ր։ (Լռություն)։ Դա բոլորովին կարևոր չէ։ Տեսնենք...
Նա մտասուզվում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, լավ էր։
Նա ոսկորները դնում է գրպանը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի գնանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այսքան շո՞ւտ։
ՓՈԶԶՈ.— Մի րոպե։ (Նա ձգում է պարանը)։ Նստարա՛նը։ (Ցույց է տալիս մտրակով։ Լաքին մոտեցնում է նստարանը)։ Ավելի՛։ Սյնտե՛ղ։ (Նստում է։ Լաքին գնում է իր տեղը)։ Եղավ։
Նա լցնում է ծխամորճը։
ՎԼԴԻՄԻՐ.— Արի գնանք այստեղից։
ՓՈԶԶՈ.— Հուսով եմ, ես ձեզ չեմ քշում այստեղից։ Սպասեք մի քիչ էլ, դուք չեք փոշմանի։
ԷՏՐԱԳՈՆ (ակնկալիքով).— Մենք առանձնապես չենք շտապում։
ՓՈԶԶՈ (վառելով ծխամորճը).— Երկրորդը երբեք նույնքան հաճելի չէ։ (Հանում է ծխամորճը բերանից, զննում այն)։ Ինչպես առաջինը, ես նկատի ունեմ։ (Ծխամորճը նորից դնում է բերանը)։ Բայց միևնույնն է, հաճելի է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես գնում եմ։
ՓՈԶԶՈ- Նա այլևս չի կարող տանել իմ ներկայությունը։ Ես գուցե առանձնապԵս մարդկային չեմ, բայց ում գործն է դա։ (Վլադիմիրին)։ Մտածիր երկու անգամ, նախքան մի անմիտ քայլ անելը։ Ասենք դուք գնացիք հիմա, երբ դեռ ցերեկ է, իսկ ոչ ոք չի կարող հերքել, որ հիմա ցերեկ է։ (Բոլորը նայում են երկնքին)։ Լավ։ (Նրանք դադարում են երկնքին նայել)։ Ի՞նչ կպատահի այդ դեպքում, (հանում է ծխամորճը բերանից, զննում այն) ես կապ չունեմ. (նա նորից է վառամ ծխամորճը) այդ դեպքում (փչում է) այդ դեպքում (փչում է) ի՞նչ կդառնա այդ դեպքում ձեր պայմանավորվածությունը այդ Գոդևի... Գոդոյի... Գոդենի... ինչ որ է, դուք հասկանում Եք, ում էս նկատի ունեմ, ուվ որ պահում է ձեր ապագան իր ձեռքում... (լռություն)... գոնե ձեր մոտակա ապագան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ գիտեք։
ՓՈԶԶՈ.— Նա խոսեց ինձ հետ նորից։ Եթե այսպս շարունակվի, մենք շուտով լավ ընկերներ կդառնանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ նա ցած չի դնում իր ճամպրուկները։
ՓՈԶԶՈ — Ես նույնպես ուրախ կլինեմ հանդիպել նրան։ Ինչքան ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, այնքան ավելի երջանիկ եմ դառնում։ Ամենապարզ արարածից անգամ մարդ բաժանվում է իմաստնացած, ավելի հարուստ, ավելի գիտակցելով իր արժանիքները։ Նույնիսկ դուք... (նա հերթով նայում է նրանց ցուցադրաբար՝ հասկացնելու համար, որ նրանց երկուսին ի նկատի ունի)... նույնիսկ դուք, ով իմանա, ավելացրել եք իմ պաշարը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ նա ցած չի դնում իր ճամպրուկները։
ՓՈԶԶՈ.— Բայց դա ինձ կզարմացնի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ձեզ հարց են տալիս։
ՓՈԶԶՈ (զարմացած).— Հա՜րց։ Ո՞վ։ Ի՞նչ։ Մի րոպե առաջ դուք ինձ սըր էիք կոչում՝ վախով և դոդալով։ Հիմա դուք ինձ հարցեր եք տալիս։ Սրանից լավ բան դուրս չի գա։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին).— Ես կարծում եմ նա լսում է։
ԷՍՏՐԱԳՈՆ (պտտվելով Լաքիի շուրջը).— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու կարոդ ես հիմա նրան հարցնել։ Նա անհանգիստ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ հարցնեմ նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչո՞ւ նա ցած չի դնում ճամպրուկները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ինքս զարմանում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հարցրու, ի՞նչ կա որ։
ՓՈԶԶՈ (որը անհանգիստ ուշադրությամբ հետևում էր այս հարցափոխանակությւսնը, որպեսզի հանկարծ հարց բաց չթողնի).— Դուք ուզում եք իմանալ, թե ինչու նա ցած չի դնում ճամպրուկնե՞րը, այդպե՞ս կոչեցիք դրանք։
ՎԼԱԴԻՄԻՐ. — Հենց այդպես։
ՓՈԶԶՈ (Էսրրագոնին).— Դու վստա՞հ ես, որ համաձայն ես նրա հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա փնչում է փոկի պես։
ՓՈԶԶՈ.— Պատասխանն այս է։ (Էստրագոնին)։ Բայց հանգիստ մնա, խնդրում եմ, դու ինձ նյարդայնացնում ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այստեղ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա հիմա կխոսի։
Անշարժ, իրար կողքի նրանք սպասում են։
ՓՈԶԶՈ.— Լավ, ամեն ինչ պարզեցի՞ք։ Բոլորը պատրա՞ստ են։ (Նայում է Լաքիին, ձգում պարանը։ Լաքին բարձրացնում է գլուխը)։ Նայի՛ր ինձ, խո՛զ։ (Լաքին նայում է նրան)։ Լավ։ (Նա ծխամորճը դնում է գրպանը, հանում է փոքր հեղուկացիրը և փչում կոկորդը, դնում է գրպանը, մաքրում է կոկորդը, թքում, նորից հանում է հեղուկացիրը, փչում կոկորդը, դնում գրպանը)։ Ես պատրաստ եմ։ Բոլորը լսո՞ւմ են։ Բոլորը պատրա՞ստ են։ (Նայում է նրանց հերթով, վերջում Լաքիին, ձգում է պարանը)։ Խո՛զ։ (Լաքին բարձրացնում է գլուխը)։ Ես չեմ սիրում խոսել դատարկության մեջ։ Լավ։ Տեսնենք։
Նա մտասուզվում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ եք ուզում դուք կոնկրետ իմանալ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչո՞ւ նա...
ՓՈԶԶՈ (մոլեգնած).— Մի՛ ընդհատեք ինձ։ (Դադար։ Ավելի մեղմ)։ Եթե բոլորս միաժամանակ խոսենք, ապա ոչ մի բանի չենք հասնի (Դադար)։ Ի՞նչ էի ես ասում։ (Դադար։ Բարձր)։ Ի՞նչ էի ես ասում։
Վլադիմիրը ձևացնում է ծանր բեռ տանող մարդու։ Փոզզոն նայում է նրան զարմացած։
ԷՍՏՐԱԳՈՆ (դժվարությամբ).— ճամպրուկները։ (Նա ցույց է տալիս Լաքիին)։ Ինչո՞ւ։ Միշտ պահած։ (Նա ծռվում է, ծանր շնչելով)։ երբեք ցած չի դնում։ (Նա բացում է ձեռքերը՝ ուղղելով վեր, թեթևացած). Ինչո՞ւ։
ՓՈԶԶՈ. Աա՜։ Ինչո՞ւ առւսջ այդպես չէիք ասում։ Ինչո՞ւ նա այնպես չի անում, որ հանգիստ լինի։ Եկեք փորձենք պարզել դա։ Ունի նա դրա իրավունքը։ Իհարկե։ Հետևաբար նա չի ուզում։ Ահա մեզ պատասխանը։ Իսկ ինչո՞ւ նա չի ուզում։ (Դադար)։ Պարոններ, պատճառը հետևյալն է։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էաոբագինին).— Նշում արա դրա մասին։
ՓՈԶԶՈ.— Նա ուզում է ինձ վրա տպավորություն գործել, որ իրեն պահեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՓՈԶԶՈ.— Գուցե ես լոիվ ճիշտ չասացի։ Նա ուզում է մեղմացնել ինձ, որ ես դեն նետեմ նրանից ազատվելու միտքը։ Չէ՛, դա էլ այն չէ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ուզում եք նրանից ազատվել։
ՓՈԶԶՈ.— Նա ուզում է խաբել ինձ, բայց չի կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ուզում եք նրանից ազատվե՞լ։
ՓՈԶԶՈ.— Նա կարծում է, որ երբ ես տեսնեմ, թե ինչքան լավ է նա կքում, կգայթակղվեմ և կթողնեմ նրան այդ պաշտոնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դուք նրանից ձանձրացե՞լ եք։
ՓՈԶԶՈ — Իրականում նա կքում է խոզի պես։ Դա նրա գործը չէ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ուզում եք նրանից ազատվե՞լ։
ՓՈԶԶՈ.— Նա կարծում է, որ երբ ես տեսնեմ նրա անխոնջությունը, կզղջամ իմ որոշման համար։ Այս է նրա խղճուկ խորամանկությունը։ Կարծես ես ուրիշ ստրուկներ չունեմ։ (Երեքն էլ նայում են Լաքիին)։ Ատլա՜ս, Յուպիտերի որդի։ (Լռություն)։ Ահա իմ կարծիքը։ Ուրիշ հարցեր կա՞ն։ (Հանում է հեղուկացիրը)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ուզում եք նրանից ազատվե՞լ։
ՓՈԶԶՈ.— Նկատեք, որ շատ հեշտությամբ ես կարող էի նրա տեղում լինել և նա՝ իմ։ Եթե դիպվածը այլ կերպ չցանկանար։ Ամեն մեկին այն, ինչի նա արժանի է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ուզնրաա՞զ։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ուզում եք նրանից ազատվե՞լ։
ՓՈԶԶՈ.— Այո։ Բայց փոխանակ նրան քշելու, ինչը ես կարող էի անել, ես ուզում եմ ասել, փոխանակ նրա հետույքին հարվածելով քշելու, իմ բարեսրտության շնորհիվ, ես նրան տանում եմ տոնավաճառ, որտեղ հույս ունեմ նրա համար լավ գին ստանալ։ Ճշմարտությունն այն է, ոո այսպիսի էակներին հնարավոր չէ քշել։ Ամենից լավը նրանց սպանելն է։
Լաքին լաց է լինում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա լաց է լինում։
ՓՈԶԶՈ.— Ծերացած շներն ավելի արժանապատվություն ունեն։ (Նա առաջարկում է իր թաշկինակը Էստրագոնին)։ Հանգստացրու նրան, քանի որ խղճում ես։ (էստրագոնը տատանվում է)։ Մոտեցի՛ր։ (Էստրագոնը վերցնում է թաշկինակը)։ Մաքրի՛ր նրա արցունքները, նա պակաս լքված կզգա իրեն. (Էստրագոնը տատանվում է)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ, տուր ինձ, ես կանեմ։
Էստրագոնը մերժում է տալ թաշկինակը։ Մանկական շարժումներ։
ՓՈԶԶՈ.— Շուտ արեք, նախքան նա կդադարի։
Էստրագոնը մոտենում է Լաքիին և ուզում է սրբել նրա արցունքները։ Լաքին կատաղորեն հարվածում է նրա սրունքին։ Էստրագոնը գցում է թաշկինակը, ետ ցատկում, ճոճվելով բեմի վրա, ոռնալով ցավից։
Թաշկինա՛կը։
Լաքին ցած է դնում ճամպրուկն ու զամբյուղը, բարձրացնում թաշկինակը, տալիս Փոզզոյին, վերադառնում իր տեղը, բարձրացնում ճամպրուկն ու զամբյուղը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, խո՛զ։ (Նա բարձրացնում է շալվարի փողքը)։ Նա այլանդակեց ինձ։
ՓՈԶԶՈ.— Ես ասացի, որ նա չի սիրում օտարներին։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին).— Ցույց տուր։ (Էստրագոնը ցույց է տալիս ոտքը։ Փոզզոյին, զայրացած)։ Արյուն է գալիս։
ՓՈԶԶՈ.— Դա լավ նշան է։
ԷՍՏՐԱԳՈՆ (կանգնելով մի ոտքի վրա).— Ես էլ երբեք չեմ քայլի։
ՎԼԱԴԻՄԻՐ (քնքշորեն).— Ես քեզ կտանեմ մեջքիս վրա։ (Դադար)։ Եթե անհրաժեշտ լինի։
ՓՈԶԶՈ.— Նա դադարեց լաց լինելուց։ (Էստրագոնին)։ Դու նրան վերադարձրիր իր նախկին վիճակին։ (Բանաստեղծորեն)։ Աշխարհի արցունքները հաստատուն մեծություն են։ Ամեն մեկի դիմաց, որը սկսում է լաց լինել, մի ուրիշ տեղ մեկը դադարում է։ Նույնը ճիշտ է ծիծաղի մասին։ (Նա ծիծաղում է)։ Եկեք վատ չխոսենք մեր սերնդի մասին, այն ավելի դժբախտ չէ, քան իր նախորդները։ (Լռություն)։ Եկեք լավ էլ չխոսենք։ (Լռություն)։ Եկեք դրա մասին ընդհանրապես չխոսենք։ (Լռություն)։ ճիշտ է, որ բնակչությունը աճել է։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Փորձիր քայլել։
Էստրագոնը կաղալով մի քանի քայլ է անում, կանգնում Լաքիի դիմաց և թքում նրա վրա, հետո գնում և նստում է թմբին։
ՓՈԶԶՈ- գուշակեք, թե ով է սովորեցրել ինձ այս բոլոր հիանալի բաները։ (Դադար։ Ցույց տալով Լաքիին)։ Իմ Լաքին։
ՎԼԱԴԻՄԻՐ (նայելով երկնքին).— Կգա՞ գիշերը վերջապես։
ՓՈԶԶՈ.- Բայց նրանից աոաջ իմ բոլոր մտքերը, իմ բոլոր զգացմունքները դատարկ բաների մասին էին։ (Դադար։ Անսովոր կրքով)։ Մասնագիտական մտահոգդություննեը։ (Ավելի մեղմ)։ Գեղեցկություն, նրբություն, առաջին ջրի ճշմարտություն։ Ես գիտեի, ոը դրանք ինձնից հեռու են։ Այսպիսով ես վերցրեցի մի նուք։
ՎԼԱԴԻՄԻՐ (սթափվելով).— Նո՞ւք։
ՓՈԶԶՈ.— Դա մոտավորապես վաթսուն տարի առաջ էր... (Նա զննում է իր ժամացույցը)... այո, մոտավորապես վաթսուն։ (Հպարտորեն կանգնելով)։ Դուք չէիք մտածի՝ ինձ նայելով, այնպես չէ՞։ (Վլադիմիրը նայում է Լաքիին)։ Նրա համեմատ ես երիտասարդ եմ, չէ՞։ (Դադար)։ Գլխա՛րկը։ (Լաքին ցած է դնում զամբյուղը և հանում գլխարկը։ Նրա երկար, սպիտակ մազերը թափվում են երեսին։ Նա գլխարկը դնում է թևի տակ և բարձրացնում զսամբյուղը)։ Հիմա նայեք։ (Փոզզոն հանում է իր գլխարկը։ Նա լրիվ ճաղատ է։ Նորից դնում է գլխին)։ Տեսա՞ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ հիմա դուք քշում եք նրան։ Այսպիսի մի հին և հավատարիմ ծառայի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Շա՛ն որդի։
Փոզզոն՝ ավելի ու ավելի անհանգիստ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ամեն լավ բան նրանից դուրս ծծելուց հետո դեն նետել նրան ինչպես... ինչպես բանանի կեղև։ Իրոք...
ՓՈԶԶՈ (տնքալով, գլուխը բռնելով).— Չեմ կարող տանել դա... այլևս... այնպես, ինչպես նա է իրեն պահում... դուք չգիտեք... դա սարսափելի է... նա պետք է գնա... (նա թափահարում է ձեռքերը)... ես խելագարվում եմ... (նա փլվում է, գլուխը ձեռքերի մեջ ... չեմ կարող տանել դա... այլևս...
Լռություն։ Բոլորը նայում են Փոզզոյին։ Լաքին դողում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա չի կարող տանել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այլևս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա խելագարվում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Զզվելի է։
ՎԼԱԴԻՄԻՐ (Լաքիին).— Ինչպե՞ս ես համարձակվում։ Դա զզվելի է։ Այսպիսի լավ տե՜ր։ Խւսչել նրան այդպե՜ս։ Այսքան տարի հետո՜։ Իրո՜ք։
ՓՈԶԶՈ (հեկեկալով). Նա առաջ այնքան բարի էր... այնքան օգնող... և ուրախացնող... իմ լավ հրեշտակ... իսկ հիմա... նա սպանում է ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ (Վլադիմիրին).— Նա ուզում է նրա փոխարե՞ն...
ՓՈԶԶՈ (հեկեկալով).— Նա առաջ այնքան բարի էր... այնքան
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ուզում է նրա փոխարեն մեկ ուրիշին գտնե՛լ, թե՞ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չեմ կարծում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հարցրու նրան։
ՓՈԶԶՈ (հանգստացած).— Պարոննե՛ր։ Ես չգիտեմ ի՞նչ պատահեց ինձ։ Ներեցեք։ Մոռացեք իմ բոլոր ասածները։ (Բոլորովին խաղաղված)։ Ես չեմ հիշում ստույգ, թե ինչ էր, բայց կարող եք վստահ լինել, որ ոչ մի ճիշտ բառ չկար այնտեղ։ (Բարձրանալով, խփելով կրծքին)։ Նմա՞ն եմ ես այն մարդուն, որին հնարավոր է ցավ պատճառել։ Անկեղծորե՞ն։ (Նա քրքրում է գրպանները)։ Ի՞նչ արեցի ծխամորճս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սքանչելի երեկո ենք անցկացնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Անմոռանալի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ դա չի վերջացել։
ԷԱՏՐԱԳՈՆ.— Ակնհայտորեն ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սա միայն սկիզբն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ահավոր է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա ավելի վատ է, քան թատրոնում լինելը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կրկեսում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մյուզիք-հոլլում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կրկեսում։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ կարող եմ արած լինել ծխամորճս։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այ հիմա՜ր։ Նա կորցրել է իր չիբուխը։
Բարձրաձայն ծիծաղում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես կվերադառնամ։
Գնում է դեպի բեմեզրը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Միջանցքի վերջում, ձախ կողմից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պահիր իմ աթոռը։
Դուրս է գալիս։
ՓՈԶԶՈ.- Ես կորցրել եմ իմ Kapp Patterson ծխամորճը։
ԷՍՏՐԱԳՈՆ (զվարճացած ցնցվելով).— Նա ինձ կսպանի։
ՓՈԶԶՈ (վեր նայելով).— Դուք պատահաբար չե՞ք տեսէլ... (Նա նկատում է Վլադիմիրի բացակայությունը)։ Օ՜, նա գնացե՜լ է։ Առանց ցտեսություն ասելո՜ւ։ Ինչպես կարող էր։ Նա պետք է սպասեր։
ԷՍՏՐԱԳՈՆ.- Նա կարող էր պայթել։
ՓՈԶԶՈ.- Օ՜։ (Դադար)։Լավ, իհարկե, այդ դեպքում...
էՆՏՐԱԳՈՆ.— Եկեք այստեղ։
ՓՈԶԶՈ.— Ինչի՞ համար։
էՍՏՐԱԳՈՆ.— Կտեսնեք։
ՓՈԶԶՈ.— Ուզում եք, որ ես կանգնե՞մ։
էՍՏՐԱԳՈՆ.— Արա՛գ։ (Փոզզոն բարձրանում է և մոտենում Էստրագոնին)։ Նայեք։
ՓՈԶԶՈ (դնելով ակնոցը).— Օ՜, տեսնում եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Վերջացավ։
Մտնում է Վլադիմիրը, մռայլ։ Նա հրում է Լաքիին իր ճանապարհից հարվածում է նստարանին, գրգռված ետ ու առաջ է քայլում։
ՓՈԶԶՈ.— Նա դժգոհ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու կորցրիր մի շատ հետաքրքիր բան։ Ափսո՜ս։
Վլադիմիրը կանգնում է, ուղղում նստարանը, ետ ու առաջ է քայլում, ավելի հանգիստ։
ՓՈԶԶՈ.— Նա հանդարտվել է։ (Նայելով շուրջը)։ Ամեն ինչ հանդարտվել է։ Մի մեծ ջերմություն է իջել։ Լսեք։ (Նա բարձրացնում է ձեռքը)։ Պանը քնած է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կգա՞ գիշերը վերջապես։
Երեքն էլ նայում են երկինք։
ՓՈԶԶՈ.— Մինչ այդ դուք, կարծես, չեք պատրաստվում գնալ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, գիտեք...
ՓՈԶԶՈ.— Իհարկե, դա շատ բնական է, շատ բնական։ Ես ինքս ձեր վիճակում, եթե պայմանավորված լինեի մի Գոդենի... Գոդեի... Գոդոյի... ինչ որ է, դուք հասկանում եք, ում ես նկատի ունեմ, ապա կսպասեի մինչև մութ գիշեր, հետո նոր վեր կկենայի։ (Նայում է նստարանին)։ Ես շատ կուզեի նստել, բայց չգիտեմ, ինչպես դա անեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես կարո՞ղ եմ օգտակար լինել։
ՓՈԶԶՈ.— Եթե խնդրեիք ինձ, գուցե։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՓՈԶԶՈ.— Եթե խնդրեիք ինձ նստել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա ձեզ կօգնի՞։
ՓՈԶԶՈ.— Կարծում եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դե, խնդրեմ։ Նստեք սը՛ր, խնդրում եմ։
ՓՈԶԶՈ.— Ոչ, ոչ, ես դա ի նկատի չունեի։ (Դադար։ Կողքի վրա)։ Խնդրեք նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եկեք, եկեք նստեք, աղաչում եմ ձեզ, դուք թոքերի բորբոքում կստանաք։
ՓՈԶԶՈ.— Դուք իրոք այդպե՞ս եք կարծում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իհարկե, դա միանգամայն ստույգ է։
ՓՈԶԶՈ.— Գուցե դուք իրսվացի եք։ (Նստում է)։ Շնորհակալություն, սիրելի՛ բարեկամ։ (Նա զննում է իր ժամացույցը)։ Բայց ես իսկապես պետք է շարժվեմ, եթե ուզում եմ պահպանել իմ պլանը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ժամանակը կանգ է առել։
ՓՈԶԶՈ (ժամացույցը սեղմելով ականջին).— Չհավատաք, պարո՛ն, չհավատաք։ (Ժամացույցը դնում է գրպանը)։ Ինչ ուզում եք, բայց ոչ դա։
ԷՍՏՐԱԳՈՆ (Փոզզոյին).— Ամեն ինչ խավար է թվում նրան այսօր։
ՓՈԶԶՈ.— Բացի երկնակամարից։ (Նա ծիծաղում է՝ գոհ իր սրամտությունից)։ Բայց ես գիտեմ ինչից է դա, դուք այս կողմերից չեք, դուք դեռ չգիտեք, թե ինչ կարող են մեր մթնշաղներն անել։ Պատմե՞մ ձեզ։
Լռություն։ Էստրագոնը նորից խաղում է իր կոշիկի հետ, Վլադիմիրը՝ գլխարկի։ Լաքիի գլխարկն աննկատ ընկնում է գետին։
ՓՈԶԶՈ.— Ես չեմ կարող ձեզ մերժել։ (Հանում է հեղուկացիրը)։ Մի փոքր ուշադրություն, եթե ուզում եք։ (Վլադիմիրը և Էստրագոնը շարունակում են իրենց զբաղմունքը, Լաքին կիսաքնած է։ Փոզզոն թույլ ճոճում է մտրակը)։ Ի՞նչ պատահեց մտրակին։ (Նա կանգնում է և ճոճում այն ավելի ուժեղ, վերջապես հաջողությամբ։ Լաքին ցատկում է, Վլադիմիրի գլխարկը և Էստրագոնի կոշիկը ընկնում են ձեռքներից։ Փոզզոն մի կողմ է նետում մտրակը)։ Անպետք մտրակ է։ (Նայում է իր ունկնդիրներին)։ Ի՞նչ էի ես ասում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի գնանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց ձեզ համար ծանր է կանգնելը, նստեք, աղաչում եմ, դուք կարող եք մահանալ։
ՓՈԶԶՈ.— Ճիշտ է։ (Նա նստում է։ Էստրագոնին)։ Ի՞նչ է ձեր անունը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կատուլլոս։
ՓՈԶԶՈ (որ չէր լսել).— Օ՜, այո։ Գիշերը։ (Նա բարձրացնում է գլուխը)։ Բայց մի փոքր ավելի ուշադիր եղեք, խնդրում եմ, այլապես մենք ոչնչի չենք հասնի։ (Նայում է երկինք)։ Նայեք։ (Բոլորը նայում են երկինք, բացի Լաքիից, որը նորից ննջում է։ Փոզզոն ձգում է պարանը)։ Նայի՛ր երկինք, խո՛զ։ (Լաքին նայում է երկինք)։ Լավ, բավական է։ (Նրանք դադարում են երկինք նայել)։ Ի՞նչ անսովոր բան կա այնտեղ։ Այսինքն՝ երկնքում։ Այն գունատ է և լուսավոր, ինչպես ամեն երկինք օրվա այս ժամին։ (Դադար)։ Այս լայնությունում։ (Դադար)։ Երբ եղանակը լավ է։ (Բանաստեղծորեն)։ Մի ժամ առաջ (նայում է ժամացույցին, պրոզաիկ) մոտավորապես (բանաստեղծորեն) ճառագայթելով արդեն (նա տատանվում է, պրոզաիկ) ասենք առավոտյան ժամը տասից, (բանաստեղծորեն), առանց հոգնելու սփռելով կարմիր և սպիտակ լույսը, այն սկսեց կորցնել իր պայծառությունը, դառնալով գունատ (երկու ձեոքի շարժումներ, աստիճան առ աստիճան իջնող), գունատ, մի փոքր ավելի գունատ, մի փոքր ավելի գունատ, մինչև (դրամատիկ դադար, երկու ձեռքերը լայն բացելու շարժում) փփփֆֆֆ՜, վերջացա՛վ, այն գալիս է հանգստանալու։ (Լռություն)։ Բայց— (ձեռքը պարզելով)— բայց— մեղմության ու խաղաղության այս քողի ետևում (նա բարձրացնում է աչքերը դեպի երկինք, մյուսները նմանակում են նրան, բացի Լաքիից) գիշերն է թաքնվում (տատանվող ձայնով) և կընկնի մեզ վրա (նա կտտացնում է մատները) փո՜փ, այսպես, (ոգևորությունը լքում է նրան) հենց այն ժամանակ, երբ ամենից քիչ ենք սպասում։ (Լռություն։ Մռայլ)։ Ահա թե ինչպես է այս անիծյալ երկրում։ Երկար լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այսքանը իմանալուց հետո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կարելի է սպասել հարմար առիթի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մարդ գիտե, թե ինչ է լինելու։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այլևս կարիք չկա անհանգստանալու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պարզապես պետք է սպասել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սովոր ենք դրան։ (Հանում է գլխարկը, նայում ներսը, թափ տալիս, դնում գլխին)։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ կարծիք կազմեցիք իմ մասին։ (Վլադիմիրը և Էստրագոնը նայում են նրան զարմացած)։ Լա՞վ։ Հիանալի՞։ Տանելի՞։ Սովորակա՞ն։ Որոշակիորեն վա՞տ։
ՎԼԱԴԻՄԻՐ (առաջինը գլխի ընկնելով).— Օ՜, շատ լավ, շատ, շա՛տ լավ։
ՓՈԶԶՈ (Էստրագոնին).— Իսկ դո՞ւք, սը՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, շալալավ, շալալալալավ։
ՓՈԶԶՈ (ջերմորեն).— Օրհնյալ լինե՛ք, պարոնայք, օրհնյալ լինե՛ք։ (Դադար)։ Ես այնքա՜ն կարիք ունեի խրախուսանքի։ (Դադար)։ Ես վերջում մի փոքր թուլացա, չնկատեցի՞ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Օ՜, գուցե մի չնչին չափով։
ԷՍՏՐԱԳՈՆ.- Ես կարծեցի, դա մտածված էր։
ՓՈԶԶՈ.— Գիտեք, իմ հիշողությունը վատ է։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այս ընթացքում ոչինչ չպատահեց։
ՓՈԶԶՈ.— Դուք ձանձրացա՞ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի փոքր։
ՓՈԶԶՈ (Էստրագոնին).— Իսկ դո՞ք, սը՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես, եղել է, որ առավել հաճույք եմ ստացել։
Լոություն։ Փոզզոն ներքուստ պայքարում է։
ՓՈԶԶՈ.— Պարոնայք, դուք... քաղաքավարի էիք ինձ հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չարժե։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպիսի՜ գաղափար։
ՓՈԶԶՈ.— Այո, այո, դուք կիրթ էիք։ Այնպես որ ես հարցնում եմ ինքս ինձ, կա՞ մի բան, որ իմ հերթին կարող եմ անել ես այս ազնիվ մարդկանց համար, որոնք այսքան ձանձրալի ժամանակ են անցկացնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նույնիսկ մեկ շիլլինգը ուրախությամբ կընդունվի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք մուրացկաններ չենք։
ՓՈԶԶՈ.— Կա՞ մի բան, որ ես կարող եմ անել, ահա թե ինչ եմ հարցնում ինքս ինձ, նրանց մխիթարելու համար։ Ես նրանց ոսկորներ տվեցի, խոսեցի տարբեր բաների մասին, բացատրեցի նրանց մթնշաղները, իհարկե։ Բայց բավակա՞ն է դա, ահա թե ինչն է ինձ տանջում, բավակա՞ն է դա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նույնիսկ կես շիլլինգը։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին, վրդովված).— Բավակա՛ն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.—Ես պակաս չեմ վերցնի։
ՓՈԶԶՈ.— Բավակա՞ն է դա։ Ոչ մի կասկած։ Բայց ես լիբերալ եմ։ Դա իմ բնույթն է։ Այս երեկո։ Ավելի վատ ինձ համար։ (Նա քաշում է պարանը, Լաքին նայում է նրան)։ Քանի որ ես կտանջվեմ, ոչ մի կասկած։ (Նա բարձրացնում է մտրակը)։ Ի՞նչ եք դուք գերադասում։ Պահանջենք, որ նա պարի, կամ երգի, կամ արտասանի, կամ մտածի, կամ...
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞վ։
ՓՈԶԶՈ. - Ո՜վ։ Դուք մտածել գիտե՞ք, դո՛ւք՝ երկուսդ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա մտածո՞ւմ է։
ՓՈԶԶՈ.- Իհարկե։ Բարձրաձայն։ Մի ժամանակ շատ լավ էր մտածում, ես կարող էի նրան լսել ժամերով։ Հիմա... (Նա ցնցվում է)։ Ավելի վատ ինձ համար։ Լավ, ուզո՞ւմ եք, որ նա մի բան մտածի մեզ համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես կգերադասեի, որ նա պարեր, դա ավելի հետաքրքիր կլիներ։
ՓՈԶԶՈ.— Պարտադիր չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ավելի հետաքրքիր չի՞ լինի, Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ավելի կուզեի լսել նրա մտածելը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գուցե նա կարող է առաջ պարել և մտածել հետո, եթե դա շատ չի լինի նրա համար։
ՎԼԱԴԻՄԻՐ (Փոզզոյին).— Հնարավո՞ր է դա։
ՓՈԶԶՈ.— Ավելի պարզ բան չկա։ Դա բնական հերթականություն է։ Կարճ ծիծաղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրեմն թող պարի։
Լռություն։
ՓՈԶԶՈ.— Լսո՞ւմ ես, խո՛զ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա երրեք չի՞ մերժել։
ՓՈԶԶՈ.— Նա մերժեց մի անգամ։ (Լռության)։ Պար՛իր, խղճո՜ւկ։
Լաքին ցած է դնում գլխարկն ու զամբյուղը, գալիս է բեմի մեջտեղը, շրջվում դեպի Փոզզոն։ Լաքին պարում է։ Նա դադարում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ամբողջը դա՞ էր։
ՓՈԶԶՈ.— Կրկնե՛լ։
Լաքին կրկնում է նույն շարժումները, դադարում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պա՜հ։ Այդպես ես էլ կանեի։ (Նա կրկնօրինակում է Լաքիին, համարյա ընկնում է)։ Մի փոքր վարժվելու դեպքում։
ՓՈԶԶՈ. — Ժամանակին նա պարում էր ֆարանդոլա, ֆլինգ, բրոլ, ջիգ, ֆանդանգո և նույնիսկ աարկապզուկ։ Այժմ սա լավագույնն է, որ նա անում է։ Գիտե՞ք նա ինչպես է դա կոչում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Քավության նոխազի հոգեվարքը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ծանր նստարանը։
ՓՈԶԶՈ.— Ցանցը։ Նա կարծում է, որ ինքը մոլորված է ցանցում։
ՎԼԱԴԻՄԻՐ (ծամածռվելով ինչպես էսթետ).— Այստեղ մի բան...
Լաքին վերադառնում է դեպի իր բեռները։
ՓՈԶԶՈ (ինչպես ձիուն).— Հոո՜։
Լաքին մեխվում է տեղում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պատմեք մեզ այն մասին, երբ նա մերժեց ձեզ։
ՓՈԶԶՈ — Հաճույքով, հաճույքով (Նա քրքրում է գրպանները)։ Սպասեք։ (Նա քրքրում է)։ Ի՞նչ եմ արել իմ փչիչը)։ (Նա փնտրում է)։ Հետո, ամրողջ... (Նա վեր է նայում հայացքը սևեռում։ Թույլ)։ Չեմ կարողանում գտնել իմ հեղուկացիրը։
ԷՍՏՐԱԳՈՆ (թույլ).— Իմ ձախ թոքը շատ թույլ է։ (Նա կամաց հազում է։ Զրնգուն ձայնով)։ Բայց իմ աջ թոքը հնչում է զանգի պես։
ՓՈԶԶՈ (նորմալ ձայնով).— Ոչինչ։ Եթե հնարավոր չէ բուժել, պետք է դիմանալ։ Ի՞նչ էի ես ասում։ (Նա կշռադատում է)։ Սպասեք։ (Կշռադատում է)։ Լավ, ես... (Նա բարձրացնում է գլուխը)։ Օգնե՛ք ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սպասե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սպասե՜ք։
ՓՈԶԶՈ.— Սպասե՜ք։
Երեքն էլ հանում են գլիատկները միաժամանակ, ձեռքերը սեղմում են ճակատներին, կենտրոնանում։
ԷՍՏՐԱԳՈՆ (հաղթականորեն).— Աա՜։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա հիշեց։
ՓՈԶԶՈ (անհամբեր).— Ի՞նչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ նա ցած չի դնում իր բեռները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հիմարություն։
ՓՈԶԶՈ.— Վստա՞հ եք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գրողը տանի, դուք ինքներդ մեզ ասացիք։
ՓՈԶԶՈ.— Ես ձեզ արդեն ասե՞լ եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա քեզ արդեն ասե՞լ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչ որ է, նա արդեն դրանք ցած է դրել։
ԷՍՏՐԱԳՈՆ (նայելով Լաքիին).— Ճիշտ է։ Հետո ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քանի որ նա ցած է դրել բեռները, ապա անհնար է, որ մենք հարցնեինք, թե ինչու նա դրանք ցած չի դնում։
ՓՈԶԶՈ.— Տրամաբանական է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ինչո՞ւ է նա դրանք ցած դրել։
ՓՈԶԶՈ.— Պատասխանեի՛ր այդ հարցին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պարելու համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՓՈԶԶՈ.— Ճիշտ է։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչինչ չի պատահում, ոչ ոք չի գալիս, ոչ ոք չի գնում, ահավոր է։
ՎԼԱԴԻՄԻՐ (Փոզզոյին).— Ասեք նրան, որ մտածի։
ՓՈԶԶՈ.- Տո՛ւր նրան իր գլխարկը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գլխա՞րկը։
ՓՈԶԶՈ.— Նա չի կարող մտածել առանց գլխարկի։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին).— Տո՛ւր նրան գլխարկը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ե՜ս։ Այն բանից հետո, ինչ նա ինձ արե՞ց։ Երբե՛ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ե՛ս կտամ։
Նա բարձրացնում է գլխարկը և հեռվից պարզում է այն Լաքիին, որը չի շարժվում։
ՓՈԶԶՈ.— Պետք է նրա գլխին դնել։
ԷՍՏՐԱԳՈՆ (Փոզզոյին).— Ասե՛ք, որ վերցնի։
ՓՈԶԶՈ,— Ավելի լավ կլինի, որ դուք դնեք գլխին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես կդնեմ։
Նա անձայն, զգուշորեն պտտվում է Լաքիի թիկունքում, մոտենում է նրան ետևից, դնում է գլխարկը գլխին և արագ ետ ցատկում։ Լաքին չի շարժվում։ Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչի՞ է նա սպսաում։
ՓՈԶԶՈ.— Ե՛տ կանգնեք։ (Վլադիմիրը և Էստրագոնը ետ են քաշվում Լաքիից։ Փոզզոն ձգում է պարանը։ Լաքին նայում է Փոզզոյին)։ Մտածի՛ր, խո՛զ։ (Դադար։ Լաքին սկսում է պարել)։ Կանգնի՛ր։ (Լաքին դադարում է)։ Առա՛ջ։ (Լաքին առաջ է գալիս)։ Կանգնի՛ր։ (Լաքին կանգնում է)։ Մտածի՛ր։ (Լռություն)։
ԼԱՔԻ. — Մյուս կողմից, հաշվի առնելով որ...
ՓՈԶԶՈ.— Կանգնի՛ր։ (Լաքին դադարում է)։ Ե՛տ։ (Լաքին ետ է գնում)։ Կանգնի՛ր։ (Լաքին կանգնում է)։ Շրջվի՛ր։ (Լաքին շրջվում է դեպի դահլիճը)։ Մտածի՛ր։
Լաքիի տիրադի ընթացքում մյուսներն իրենց պահում են հետևյալ կերպ. 1) Վլադիմիրը և Էստրագոնը համակ ուշադրություն են, Փոզզոն՝ ընկճված և զզված։ 2) Վլադիմիրն ու Էստրագոնը սկսում են բողոքել, Փոզզոյի տառապանքն աճում է։ 3) Վլադիմիրն ու Էստրագոնը նորից ուշադիր են։ Փոզզոն ավելի ու ավելի անհանգիստ ու տնքալով։ 4) Վլադիմիրը և Էստրագոնը բողոքում են կատաղորեն։ Փոզզոն վեր է ցատկում, ձգում է պարանը։ Լաքին ետ է ձգում պարանը, ճոճվում է, գոռում իր ճառը։ Բոլորը նետվում են դեպի Լաքին, որը դիմադրում է և գոռում իր ճառը։
ԼԱՔԻ.— Տրված է անձնական Աստծո գոյություն ինչպես առաջարկված է Փանչերի և Վաթմանի վերջին հասարակական աշխատանքներում որորորորպես սպիտակ սպիտակ մորուքով որորորորպես ժամանակից դուրս առանց ընդարձակման որը իր աստվածային ապատիայի աստվածային աթամբիայի աստվածային աֆազիայի բարձունքից սիրում է մեզ ջերմորեն որոշ բացառություններով անհայտ պատճառներով, բայց ժամանակը ցույց կտա և տանջվում է աստվածային Միրանդայի պես նրանց հետ որ անհայտ պատճառներով բայց ժամանակը ցույց կտա ընկած են տանջանքի մեջ ընկած են կրակի մեջ այն կրակի և բոցերի մեջ որ եթե դա շարունակվի և ով կարող է կասկածել դրան այն կվառի երկնակամարը այսինքն կպայթի դժոխքը և կվերածվի դրախտի այնքան, կապույտ հանգիստ և հանդարտ այնքան հանդարտ հանդարտությամբ որը նույնիսկ չնայած իր ընդհատվածությանը ավելի լավ է քան ոչինչը բայց ոչ այնքան արագ և ավելին քննելով այն որ արդյունք է անավարտ մնացած աշխատանքներին պարգևատրված մրցանակներով Մարմարդադաբանության Ակակակադեմիայի Փոսիի վրայի Էսսիի Թեստյուի և Կունարդի հաստատծ է առանց կասկածի ամբողջ մյուս կասկածի քան այն որ կապված է աշխատանքին մարդկանց որ որպես արդյունք անավարտ մնացած աշխատանքների Թեստյուի և Կունարդի հաստատվեց ինչպես ստորև բայց ոչ այնքան արագ անհայտ պատճառներով որ որպես արդյունք հասարակական աշխատանքների Փանչերի և Վաթմանի հաստատված է առանց կասկածի որ հաշվի առնելով աշխատանքները Պոպովի և Բելչերի անավարտ մնացած անհայտ պատճառներով Թեսսոուի և Կունարդի անավարտ մնացած հաստատված է ինչը շատերը հերքում են որ մարդ Փոսսիում Թեստյուի և Կունարդի որ մարդ Էսսիամ որ կարճ ասած մարդ որ մի խոսքով մարդ չնայած հաջողություններին սնուցման և մաքրության գործում տանջվում է և կորցնում տանջվում է և կորցնում միասին և միաժամանակ ավելին անհայտ պատճառներով չնայած ֆիզիկական կուլտուրայի մեծ քայլերին և այնպիսի սպորտի ձևերի զարգացմանը ինչպես թենիսը ֆուտբոլը վազքը հեծանիվը լողը թռիչքայինը առագաստայինը ձիասպորտը քամոգին սահքը բոլոր տեսակի թենիսները մեռնող թռչող սպորտաձևերը բոլոր տեսակի հոկեյները բոլոր տիպերի պենիցիլին և սուքսեդին մի խոսքով նորից միասին և միաժամանակ անհայտ պատճառներով կրճատել և և և քչացնել չնայած թենիսի ես վերսկսեցի թռչել սահել գոլֆը ինը և տասնութ անցքերով ամեն տիպի թենիս մի խոսքով անհայտ պատճառներով բայց ժամանակը ցույց կտա։ Փեքհամի Ֆուլհամ Քլաֆամի այսինքն միասին միաժամանակ ավելին անհայտ պատճառներով բայց ժամանակը ցույց կտա սպանել ոչնչացնել ես վերսկսեցի Ֆուլհամ Քլաֆամ մի խոսքով մահվան կորուստը մի շնչին ընկնող Սեմյուել Ջոնսոնի մազից սկսած կազմում է մեկ ինչ չորս ունցիա մի շնչին ընկնող մոտավորապես ավելի կամ պակաս մինչև մոտակա տասնորդական կոտորակը լավ չափսի բացարձակապես մերկ մարմնի շուրջը ոտքին գուլպա Քանեմարայում մի խոսքով անհայտ պատճառներով կարևոր չէ ինչ պատճառով փաստերն այն են և քննելով ինչն է ավելի շատ ավելի կարևոր որ պարզվում է որ դեռևս ավելի կարևոր է Շտայվեգի և Պետերմանի կորսված աշխատանքների լույսի լույսի լույսի լույսի ներքո որ դաշտերում լեռներում ծովերում գետերում հոսող կրակը օդը նույնն է և հետո երկիրը այսինքն օդը և հետո երկիրը մեծ սառնամանիքին և մեծ խավարին օդը և երկիրը բնակավայրը քարերի մեծ սառնամանիքին ավաղ ավաղ նրանց Աստծո ծննդից վեց հարյուր և մի քանի թվականին օդը երկիրը ծովը երկիրը բնակավայրը քարերի մեծ խորխորատներում մեծ սառնամանիքին ծովում հողի վրա և օդում ես վերսկսեցի անհայտ պատճառներով չնայած թենիսին փաստերն առկա են բայց ժամանակը ցույց կտա ես վերսկսեցի ավաղ ավաղ ավելին կարճ ասած ավելին բնակավայրը քարերի ով կարող է կասկածել դրանում ես վերսկսեցի բայց ոչ այնքան արագ գանգը կրճատել տանջվում կորցնում և միասին միաժամանակ ավելին անհայտ պատճառներով չնայած թենիսին ավելին մորուքը բոցերը թիմերը քարերը այնքան կապույտ այնքան տաք ավաղ ավաղ ավելին գանգը գանգը գանգը գանգը Քանեմարայում չնայած թենիսին աշխատանքները դեն նետված անավարտ մնացած ավելի կարևոր դեռևս բնակավայրը քարերի մի խոսքով ես վերսկսեցի ավաղ ավաղ դեն նետված անավարտ մնացած գանգը գանգը Քանեմարայում չնայած թենիսին գանգը ավաղ քարերը Կունարդը (Խառնակություն։ Վերջին ճիչերը) թենիս... քարերր... այնքան տաք... Կունարդ... անավարտ...
ՓՈԶԶՈ.— Նրա գլխա՜րկը։
Վլադիմիրը խլում է Լաքիի գլխարկը։ Լաքին լռում է։ Նա ընկնում է։ Լռություն։ Հաղթողների ծանր շնչառությունը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պատժվեցի՜։
Վլադիմիրը զննում է գլխարկը, նայում ներսը։
ՓՈԶԶՈ.— Տո՛ւր ինձ։ (Նա խլում է գլխարկը Վլադիմիրից, գցում է գետնին, տրորում է այն)։ Վերջացա՜վ նրա մտածելը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց նա կկարողանա՞ քայլել։
ՓՈԶԶՈ.— Չքայլի՝ կսողա։ (Նա ոտքով խփում է Լսքիին)։ Վե՛ր, խո՛զ։
ԷՍՏՐԱԳՈՆ,— Գուցե նա մեռած է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք կսպանեք նրան։
ՓՈԶԶՈ.— Վե՛ր, քոթո՛ւկ։ (Նա ձգում է պարանը։ Վլադիմիրին և Էստրագոնին)։ Օգնե՜ք ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպե՞ս։
ՓՈԶԶՈ.— Նրան վեր բարձրացրեք։
Վլադիմիրը և Էստրագոնը ոտքի են հանում Լաքիին, պահում են մի պահ, հետո բաց թողնում։ Նա ընկնում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա դիտմա՜մբ է դա անում։
ՓՈԶԶՈ.— Նրան պետք է պահել։ (Դադար)։ Եկե՛ք, եկե՛ք, վե՛ր բարձրացրեք նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Թող գրողի ծո՛ցը գնա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի՛ մի անգամ էլ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա ինչի՞ տեղ է մեզ դրել։
Նրաննք բարձրացնում են Լաքիին, պահում են։
ՓՈԶԶՈ — Մի՛ թողեք նրան։ (Վլադիմիրը և Էստրագոնը ճոճվում են)։ Մի՛ շարժվեք։ (Փոզզոն վերցնում է ճամպրուկը և զամբյուղը և բերում դեպի Լաքին)։ Պի՛նդ բռնեք նրան։
Նա ճամպրուկի բռնակը խոթում է Լաքիի ձեռքը։ Լաքին անմիջապես բաց է թողնում։
ՓՈԶԶՈ.— Մի՛ թողեք նրան։ (Նա նորից է փորձում։ Աստիճանաբար ճամպրուկի ծանրության տակ Լաքին վերագտնում է իր զգացողությունը և նրա մատները բոնում են բռնակը)։ Պի՛նդ պահեք նրան։ (Պարտադրում է բռնել նաև զամբյուղը)։ Հիմա դուք կարող եք բաց թողնել նրան։ (Վլադիմիրը և Էստրագոնը հեռանում են Լաքիից, որը ճոճվում է, տատանվում, թեքվում է, բայց կարողանում է մնալ ոտքի վրա՝ ճամպրուկը և զամբյուղը բռնած։ Փոզզոն ետ է քաշվում, ճայթեցնում է մտրակը)։ Աոա՛ջ։ (Լաքին մի քայլ է անում առաջ)։ Ե՛տ։ (Լաքին մի քայլ է անում ետ)։ Շրրջվի՛ր։ (Լաքին շրջվում է)։ Եղա՛վ։ Նա կարող է քայլել։ (թրջվելով դեպի Վլադիմիրը և Էստրագոնը)։ Շնորհակսղություն, պարոննե՛ր, և թույլ տվեք— (նա քրքրում է գրպանները)— թույլ տվեք ցանկանալ ձեզ— (փնտրում է)— ցանկանալ ձեզ— (փնտրում է)— ի՞նչ եմ արել ժամացույցս։ (Փնտրում է)։ Մի հիանալի ժամացույց, պարոննե՛ր, կրկնակի հատակով։ (Լաց լինելով)։ Դա իմ պապն էր նվիրել ինձ։ (Փնտրում է, նայում գետին։ Վլադիմիրը և Էստրագոնը՝ նույնպես։ Փոզզոն ոտքով շուռ է տալիս Լաքիի գլխարկը)։ Լավ, հիմա...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե դա ձեր ժամացույցի գրպանո՞ւմ է։
ՓՈԶԶՈ - Սպաե՛ք։ (Նա ծռվում-կռանում է, փորձելով ականջը դնել փորին, լսում է։ Լռություն)։ Ես ոչինչ չեմ լսում։ (Նա ձեռքով նշան է անում նրանց, որ մոտենան։ Վլադիմիրը և Էստրագոնը մոտենում են, կռանում նրա վրա)։ Անպայման պետք է որ լսեք տկտկոցը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լռությո՛ւն։
Բոլորը կռացած լսում են։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես մի բան լսում եմ։
ՓՈԶԶՈ.— Ո՞րտեղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա սիրտն է։
ՓՈԶԶՈ (հիասթափված).— Գրողը տանի՜։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լռությո՛ւն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գուցե ժամացույցը կանգնել է։
Նրանք ուղղվում են։
ՓՈԶԶՈ.— Ումի՞ց է գարշահոտություն գալիս։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրա բերանից է հոտ գալիս, իսկ իմ՝ ոտքից։
ՓՈԶԶՈ.— Ես պետք է գնամ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ձեր ժամացո՞ւյցը։
ՓՈԶԶՈ.— Պետք է որ կալվածքումս թողած լինեմ։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում՝ ադյո։
ՓՈԶԶՈ.— Ադյո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ադյո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ադյո։
Լռություն։ Ոչ ոք չի շարժվում։
ՓՈԶԶՈ.— Ադյո։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Ադյո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ադյո։
Լռություն։
ՓՈԶԶՈ.— Եվ շնորհակալություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Շնորհակալություն ձեզ։
ՓՈԶԶՈ.— Չարժե։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, այո։
ՓՈԶԶՈ.— Ոչ, ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, այո։
ՓՈԶԶՈ.— Ոչ, ոչ։
Լռություն։
ՓՈԶԶՈ.- Կարծես ես ի վիճակի չեմ... (Նա տատանվում է)... բաժանվելու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդպիսին է կյանքը։
Փոզզոն շրջվում է, հեռանում Լաքիից դեպի բեմեզրը, աստիճանաբար երկարացնելով պարանը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք սխալ ուղղությամբ եք գնում։
ՓՈԶԶՈ.— Ես պետք է սկզբից վազեմ։ (Հասնելով պարանի ծայրին, այսինքն՝ բեմից դուրս, նա կանգնում է, շրջվում և գոռում)։ Ե՛տ կանգնեք։ (Վլադիմիրը և Էստրագոնը ետ են կանգնում, նայում Փոզզոյին։ Մտրակի ճայթյուն)։ Առա՜ջ, առա՜ջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Առա՜ջ, առա՜ջ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Առա՜ջ, առա՜ջ։
Մտրակի ճայթյուն։ Լաքին գնում է դուրս։
ՓՈԶԶՈ.— Ավելի՛ արագ։ (Նա հայտնվում է, կտրում է բեմը՝ հետևելով Լայքիին։ Վլադիմիրը և Էստրագոնը հանում են գլխարկները, թափահարում։ Լաքին դուրս է գալիս։ Փոզզոն թափահարում է մտրակն ու պարանը)։ Առա՜ջ, առա՜ջ։ (Դուրս գալու պահին նա իր հերթին կանգնում է և շրջվում։ Պարանը ձգվում է։ Լաքիի ընկնելու աղմուկը դրսից)։ Նստարա՜նը։ (Վլադիմիրը վերցնում է նստարանը և տալիս Փոզզոյին, որը նետում է այն Լաքիին)։ Ադյո՜։
ՎԼԱԴԻՄԻՐ և ԷՍՏՐԱԳՈՆ.— Ադյո՜։
ՓՈԶԶՈ.— Վե՛ր, խո՛զ։ (Լաքիի վեր կենալու աղմուկը)։ Առա՛ջ։ (Դուքս է գալիս Փոզզոն։ Մտրակի ճայթյուն)։ Ավելի՛ աբագ։ Առա՛ջ։ Ադյո՜։ Խո՛զ։ Հոո՜։ Ադյո՜։
Երկար լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սա սպանեց ժամանակը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այն կանցներ ամեն դեպքում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, բայց ոչ այսքան արագ։
Դադար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է անենք հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Չգիտեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք Գոդոյին։
Դադար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպե՜ս էին նրանք փոխվել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ովքե՞ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ երկուսը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա գաղափար է, արի մի քիչ խոսենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այնպես չէ՞։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոխվել էին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարծես թե։ Նրանք բոլորը փոխվում են։ Միայն մենք չենք կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կարծե՜ս թե։ Որոշակիորեն։ Չտեսա՞ր դու նրանց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարծում եմ տեսա։ Բայց ես նրանց չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, դու նրանց գիտես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ, ես նրանց չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք գիտենք նրանց, ես քեզ ասում եմ։ Դու ամեն ինչ մոռացել ես։ (Դադար։ Ինքն իրեն)։ Եթե միայն նրանք նույնը չեն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում ինչո՞ւ նրանք մեզ չճանաչեցին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա ոչինչ չի նշանակում։ Ես նույնպես ձևացրի, որ չեմ ճանաչում նրանց։ Եվ հետո, ոչ ոք երբևէ չի ճանաչել մեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մոռացիր։ Մեզ պետք է... Օօ՜։ (Վլադիմիրը ուշադրություն չի դարձնում)։ Օօ՜։
ՎԼԱԴԻՄԻՐ (ինքն իրեն).— Եթե միայն նրանք նույնը չեն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դիդի՛։ Հիմա մյուս ոտքն է։ (Նա կաղալով գնում է դեպի թումբը)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եթե միայն նրանք նույնը չեն։
ՏՂԱ (դրսից).— Պարո՜ն։
Էստրագոնը կանգնում է։ Երկուսն էլ նայում են ձայնի ուղղությամբ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դե, ահա, նորից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մոտեցի՛ր, տղա՛ս։
Մտնում է տղան, երկչոտ։ Նա կանգնամ է։
ՏՂԱ.— Պարոն Ալբե՞րտ...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ ես ուզում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մոտեցի՛ր։
Տղան չի շարժվում։
ԷՍՏՐԱԳՈՆ (ստիպողաբար).— Մոտեցի՛ր, երբ ասում են, չե՞ս լսում։
Տղան երկչոտ մոտենում է, կանգնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ է եղել։
ՏՂԱ.— Պր-ն Գոդոն...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իհարկե։ (Դադար)։ Մուտեցի՛ր։
Տղան չի շարժվում։
ԷՍՏՐԱԳՈՆ (կատաղորեն).— Կմոտենա՞ս, թե՞ ոչ։ (Տղան մոտենամ է երկչոտ, կանգնում)։ Ինչո՞ւ այսքան ուշացար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու պր-ն Գոդոից լո՞ւր ես բերել։
ՏՂԱ.- Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ, ի՞նչ է եղել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ այսքան ուշացար։
Տղան հերթով նայում է նրանց, չիմանալով ում պետք է պատասխանի։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին).— Նրան հանգիստ թո՛ղ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դո՛ւ ինձ հանգիստ թող։ (Մոտենալով տղային)։ Գիտե՞ս ժամը քանիսն է։
ՏՂԱ (ետ ցատկելով).— Դա իմ մեղքը չէ, սը՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ո՞ւմն է։ Ի՞մը։
ՏՂԱ— Ես վախեցա, սը՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Վախեցար ինչի՞ց։ Մեզնի՞ց։ (Դադար)։ Պատսախանի՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես գիտեմ ինչից, նա վախեցել է մյուսներից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչքա՞ն ժամանակ էիր դու այստեղ։
ՏՂԱ.— Բավական ժամանակ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու վախեցել ես մտրակից։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Աղմուկից։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երկու մեծ մարդկանցից։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու գիտե՞ս նրանց։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու այս կողմերո՞ւմ ես ապրում։ (Լռություն)։ Դու ալս կողմերի՞ց ես։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա ստերի մի կույտ է։ (Ցնցելով Տղայի ձեռքը)։ Ասա մեզ ճիշտը։
ՏՂԱ (դողալով).— Բայց դա ճիշտ է, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հանգի՛ստ թող նրան։ Ի՞նչ է պատահել քեզ։ (Էստրագոնը թողնում է տղային, հեռանում, ծածկելով դեմքը ձեռքերով։ Վլադիմիրը և Տղան զննում են նրան։ Էստրագոնը իջեցնում է ձեռքերը։ Նրա դեմքը այլայլված է)։ Ի՞նչ է պատահել քեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես դժբախտ եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չի՛ կարող պատահել։ Երբվանի՞ց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մոռացել եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Զարմանալի կատակներ է անում հիշողությունը։ (Էստրագոնը փորձում է խոսել, փոշմանում է, դանդաղ գնում է իր տեղը, նստում և սկսում է հանել կոշիկները։ Տղային)։ Լավ, հետո՞։
ՏՂԱ.— Պր֊ն Գոդոն...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես քեզ առաջ տեսել եմ, չէ՞։
ՏՂԱ.— Չգիտեմ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու ինձ չե՞ս ճանաչում։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երեկ դու չէի՞ր այստեղ։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու առաջին անգա՞մ ես գալիս։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բառեր, բառեր։ (Դադար)։ Խոսի՛ր։
ՏՂԱ (արագ-արագ).— Պր-ն Գոդոն ասաց ինձ, որ ձեզ ասեմ, որ նա չի գա այս երեկո, բայց վաղը՝ հաստատ։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա՞ էր ամբողջը։
ՏՂԱ.— Այո սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու աշխատում ես պր-ն Գոդոյի մո՞տ։
ՏՂԱ.— Այո սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ ես անում։
ՏՂԱ.— Ես արածեցնում եմ այծերին, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա քեզ հետ լա՞վ է վարվում։
ՏՂԱ.— Այո, պը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա քեզ չի՞ ծեծում։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր, ո՛չ ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞ւմ է նա ծեծում։
ՏՂԱ.— Նա ծեծում է եղբորս, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, դու եղբա՞յր ունես։
ՏՂԱ.— Այո սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Ի՞նչ է անում նա։
ՏՂԱ.— Նա արածեցնում է ոչխարներին, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ ինչո՞ւ նա քեզ չի ծեծում։
ՏՂԱ.— Չգիտեմ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա պետք է որ քեզ սիրի։
ՏՂԱ.— Չգիտեմ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ,— Նա քեզ բավարար ուտելիք տալի՞ս է։ (Տղան տատանվում է)։ Նա քեզ լա՞վ է կերակրում։
ՏՂԱ.— Շատ լավ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու դժբախտ չե՞ս։ (Տղան տատանվում է)։ Լսո՞ւմ ես։
ՏՂԱ.— Այո սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դե՞։
ՏՂԱ.— Չգիտեմ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու չգիտե՞ս, դժբախտ ես, թե ոչ։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու ինձ նման ես։ (Դադար)։ Ո՞րտեղ ես դու քնում։
ՏՂԱ.— Ձեղնահարկում, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քո եղբոբ հե՞տ։
ՏՂԱ.— Այո սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Խոտի մե՞ջ։
ՏՂԱ.— Այո սը՛ր
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ, դու կարող ես գնալ։
ՏՂԱ.— Ի՞նչ ասեմ պր-ն Գոդոյին, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա նոան... (Տատանվում է)... ասա նրան, որ տեսար մեզ։ (Դադար)։ Դու տեսար մեզ, այնպես չէ՞։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
Նա ետ է քաշվում, տատանվում, շրջվում և վազելով դուրս է գնամ։ Հանկարծ լույսը մարում է։ Միանգամից գիշեր է։ Ետևից ծագում է լուսինը, բարձրանում երկնքում, կանգնում հանգիստ՝ աղոտ լույս սփռելով բեմի վրա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Վերջապե՜ս։ (Էստրագոնը վեր է կենում և գնում է դեպի Վլադիմիրը, ամեն ձեռքին մի կոշիկ։ Նա դրանք ցած է դնում բեմի եզրում, ուղղվում է և զննում լուսինը)։ Ի՞նչ ես անում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հոգնածությունից գունատ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հը՞։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երկինքը մագլցելուց և մեզ նմաններին նայելուց։
ՎԼԱԴԻՄԻՐ — Կոշիկներդ։ Ի՞նչ ես անում կոշիկներդ։
ԷՍՏՐԱԳՈՆ (շրջվելով՝ կոշիկներին նայելու համար).— Ես թողնում եմ սրանք։ (Դադար)։ Մի ուրիշը կգա, ինչպես... ինչպես... ինչպես ես, բայց ավելի փոքր ոտքերով և դրանք նրան կերջանկացնեն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց դու չե՜ս կարող բոբիկ քայլել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիսուսը քայլում էր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հիսուսը։ Ի՞նչ կապ ունի Հիսուսը քո հետ։ Դու քեզ չպետք է համեմատես Հիսուսի հետ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ամբողջ կյանքումս համեմատել եմ ինձ նրա հետ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց այնտեղ, որտեղ նա էր, տաք էր, չոր էր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։ Եվ նրանք արագ խաչեցին։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք այստեղ այլևս անելիք չունենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ էլ ուրիշ մի տեղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, Գոգո՛, մի խոսիր այդպես։ Վաղը ամեն ինչ ավելի լավ կլինի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Որտեղի՞ց դա հնարեցիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լսեցի՞ր, ինչ ասաց երեխան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ասաց, որ Գոդոն վաղը հաստատ կգա։ (Դադար)։ Ի՞նչ կասես դրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դե, ուրեմն մեզ մնում է սպասել այստեղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Խելագարվե՞լ ես, ինչ է։ Մենք պետք է ծածկ գտնենք։ (Նա բռնում է Էստրագոնի ձեռքը)։ Արի՛։
Նա քաշում է Էստրագոնին իր ետևից։ Էստրագոնը գնում է, հետո ընդդիմանում։ Նրանք կանգ են առնում։
ԷՍՏՐԱԳՈՆ (նայելով ծառին).— Ափսոս, մենք պարան չունենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի՛։ Ցրտում է։
Նա քաշում է նրան իր ետևից։ Ինչպես առաջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիշեցրո՛ւ ինձ, որ վաղը մի կտոր պարան բերեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հա հա, արի՛։
Նա քաշում է նրան իր ետևից։ Ինչպես առաջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչքա՞ն ժամանակ է, որ մենք միասին ենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։ Հիսուն տարի գուցե։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիշո՞ւմ ես այն օրը, երբ ես ինձ նետեցի Ռոնան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք խաղող էինք հավաքում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դուք ինձ դուրս հանեցիք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ ամենը մեռած և մոռացված է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Շորերս չորացրի արևի տակ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ մի լավ բան չկա դրան վերադառնալու մեջ։ Արի՛։ Նա քաշում է նրան իր ետևից։ Ինչպես առաջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սպասիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես մրսում եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սպասի՛ր։ (Նա հեռանամ է Վլադիմիրից)։ Ես մտածում եմ, ավելի լավ չէ՞ր լինի մենակ լինել՝ յուրաքանչյուրս իր համար։ (Նա կտրում է բեմը և նստում թմբին)։ Մենք միևնույն ճանապարհի համար չենք ստեղծված։
ՎԼԱԴԻՄԻՐ (առանց զայրանալու).— Դա ստույգ չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ, ոչինչ ստույգ չէ։
Վլադիմիրը դանդաղ կտրում է բեմը, նստում Էստրտգոնի կողքին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք դեռ կարող ենք բաժանվել, եթե կարծում ես, որ այդպես ավելի լավ կլինի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիմա արդեն շատ ուշ է։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, հիմա արդեն շատ ուշ է։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ, կգնա՞նք, թե՞ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, արի գնանք։
Նրանք չեն շարժվում։
Վարագույր
Գործողություն երկրորդ
Հաջորդ օրը։ Նույն ժամին։ Նույն տեղում։
Էսարագոնի կոշիկները՝ դիմացը, մեջտեղում, կրունկները կպած, ծայրերը առանձին։ Լաքիի գլխարկը նույն տեղում։ Ծառի վրա չորս կամ հինգ տերև։ Մտնում է Վլադիմիրը, անհանգիստ։ Նա կանգնում երկար նայում ծառին, հետո հանկարծ սկսում է տենդագին շարժվել բեմով՝ ետ ու առաջ, աջ ու ձախ։ Կանգնում է կոշիկների մոտ, բարձրացնում մեկը, զննում այն, հոտ է քաշում, զզվանքից խոժոռված, հետո հոգատարությամբ դնում է տեղը։ Գնում-գալիս է։ Կանգնում է աջ եզրում և նստում է հեոուն՝ ձեռքով աչքերին շվաք անելով։ Գնում-գալիս է։ Կանգնում է ձախ եզրում, առաջվա պես։ Գնամ-գալիս է։ Կանգնում է հանկարծ և սկսում բարձրաձայն երգել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի շուն մտավ...
Շատ բարձր էր վերցրել, դադարում է, մաքրում կոկորդը, վերսկսում։
Մի շուն մտավ խոհանոց Եվ գողացավ մի կտոր հաց։ Եկավ տիրուհին թավայով Եվ ծեծեց նրան, մինչև որ սատկեց։
Հետո եկան շները բոլոր Եվ փորեցին շանը գերեզման...
Նա դադարում է, խորհում, վերսկսում։
Հետո եկան շները բոլոր Եվ փորեցին շանը գերեզման Եվ գրեցին գերեզմանաքարին՝ Մյուս շներին որպես դաս։
Մի շուն մտավ խոհանոց Եվ գողացավ մի կտոր հաց։ Եկավ տիրուհին թավայով Եվ ծեծեց նրան, մինչև որ սատկեց։
Հետո եկան շները բոլոր Եվ փորեցին շանը գերեզման...
Դադարում է, ինչպես առաջ։
Հետո եկան շները բոլոր Եվ փորեցին շանը գերեզման...
Նա դադարում է։ Ինչպես առաջ։ Մեղմորեն։
Եվ փորեցին շանը գերեզման...
Մի պահ մնում է լուռ ու անշարժ, հետո սկսում է տենդագին շարժվել բեմում։ Նորից կանգնում է ծառի մոտ, գնում-գալիս է, կոշիկների մոտ, գնում-գալիս է, կանգնում աջ եզրում, նայում հեռուն, ձախ եզրում, նայում հեռուն։ Մտնում է Էստրագոնը աջից՝ ոտաբոբիկ, գլուխը կախ։ Նա դանդաղ կտրում է բեմը։ Վլադիմիրը շրջվում է և տեսնում նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ— Նորի՜ց դու։ (Էստրագոնը կանգնում է, բայց չի բարձրացնում գլուխը։ Վլադիմիրը գնում է դետի նա)։ Արի՛ ես քեզ գրկեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի՛ կպիր ինձ։
Վլադիմիրը վիրավորված ետ է կանգնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուզում ես, ոը ես գնա՞մ։ (Դադար)։ Գոգո՞։ (Դադար։ Վլադիմիրը ուշադիր դիտում է նրան)։ Նրանք քեզ ծեծե՞լ են։ (Դադար)։ Գոգո՛։ (Էստրագոնը մնամ է լուռ, գլխիկոր)։ Որտե՞ղ ես անցկացրել գիշերը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի՛ կպր ինձ։ Մի՛ հարցրու։ Մի՛ խոսիրը։ Մնա՛ ինձ հետ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես քեզ երբևէ լքե՞լ եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու թողեցիր, ոը ես գնամ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նայիր ինձ։ (Էստրագոնը չի բարձրացնում գլուխը։ Կատաղորեն)։ Կնայե՞ս ինձ, թե՞ ոչ։
Էստրագոնը բարձրացնում է գլուխը։ Նրանք երկար նայում են իրար՝ ետ քաշվելով, առաջ գալով, գլուխները մի կողմ, կարծես արվեստի ստեղծագործության առաջ, իրար ավելի ու ավելի մոտենալով, հետո հանկարծ գրկախառնվում են՝ իրար մեջքի խփելով։ Վերջ գրկախառնությանը։ Էստրագոնը զրկվեց հենարանից, համարյա ընկնում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչպիսի՜ օր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞վ քեզ ծեծեց, ասա՛։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի օր էլ անցավ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դեռ ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինձ համար այն վերջացած է և անցած, ինչ էլ որ լինի։ (Լռություն)։ Ես լսեցի քո երգելը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ճիշտ է, հիշում եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա ինձ սպանեց։ Ես ասացի, նա մենակ է, նա կարծում է, որ ես ընդմիշտ զնացել եմ և երգում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մարդ իր տրամադրության տերը չէ։ Ամբողջ օրը ես շատ լավ էի զգում։ (Դադար)։ Ես գիշերը չարթնացա ոչ մի անգամ։
ԷՍՏՐԱԳՈՆ (մռայլ).— Տեսնում ես, քեզ համար ավելի լավ է, երբ ես չկամ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես կորցրի քեզ... և միևնույն ժամանակ ես երջանիկ էի։ Տարօրինակ է, չէ՞։
ԷՍՏՐԱԳՈՆ (ցնցված).— Երջանի՞կ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե դա հարմար բառը չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ հիմա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հիմա՞... (Հաճույքով)։ Դու այստեղ ես նորից... (Անտարբեր)։ Մենք այստեղ ենք նորից... (Տխուր)։ Ես այստեղ եմ նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տեսնում ես, դու ավելի վատ ես զգում, երբ ես քեզ հետ եմ։ Ես մենակ նույնպես ավելի լավ եմ զգում։
ՎԼԱԴԻՄԻՐ (վիրավորված ինքնասիրությամբ).— Այդ դեպտոմ ինչո՞ւ դու սողալով ետ վերադարձար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ ես գիտեմ։ Որովհետև դու չգիտես, ինչպես հոգ տանել քո մասին։ Ես թույլ չէի տա, որ նրանք քեզ ծեծեին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու չէիր կարող նրանց կանխել։
ՎԼԱԴԻՄԻՐ,— Ինչո՞ւ։
էՍՏՐԱԳՈՆ.— Նրանք տաս հոգի էին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, ես նկատի ունեմ ծեծելուց առաջ։ Ես քեզ թույլ չէի տա անել այն, ինչ որ դու անում էիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ոչինչ չէի անում։
ՎԼԱԴԻՄԻՐ,— Այդ դեպքամ ինչո՞ւ նրանք քեզ ծեծեցին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ, ոչ, Գոգո՛, ճշմարտությունն այն է, որ դու չես հասկանում այն, ինչ ես եմ հասկանում։ Դու պետք է ինքդ զգսա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ասացի, որ ոչինչ չէի անում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե չէիր անում։ Բայց պահելու ձևն է կարևոր, պահելու ձևը, եթե ուզում ես ապրել։
ԷՍՏՐԱԳՈՆ.- Ես ոչինչ չէի անում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու նույնպես պետք է երջանիկ լինես, սրտի խորքում, եթև միայն իմանաս։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երջանիկ՝ ինչի՞ համար։
ՎԼԱԴԻՄԻՐ — Ինձ հետ լինելու համար։
էՍՏՐԱԳՈՆ .— Այդպե՞ս ես կարծում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա, եթե նույնիսկ դա ճիշտ չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է ասեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա, ես երջանիկ եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես երջանիկ եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես էլ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես էլ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք երջանիկ ենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք երջանիկ ենք։ (Լռության)։ Ի՞նչ պետք է անենք հիմա մենք, հիմա, երբ երջանիկ ենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սպասենք Գոդոյին։ (Էստրագոնը գոռում է։ Լռություն)։ Շրջապատը փոխվել է երեկվանից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե նա չգա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ (մի պահ չհասկանալով).— Կտեսնենք, երբ ժամանակը գա։ (Դադար)։ Ես ասացի, որ շրջապատը փոխվել է այստեղ երեկվանից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ամեն ինչ դանդաղ հոսում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նայիր ծառին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գրողի տարածն էլ ամեն վայրկյան փոխվում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ծառը, նայիր ծառին։
Էստրագոնը նայում է ծառին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երեկ սա այստեղ չէ՞ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, իհարկե այստեղ էր։ Չե՞ս հիշում։ Մենք քիչ էր մնում մեզ կախեինք դրանից։ Բայց դու չուզեցիր։ Չե՞ս հիշում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու երազում ես դա տեսե։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հնարավորը է, որ մոռացած լինես արդեն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ադպես եմ։ Կամ անմիջապես մոռանում եմ, կամ երբեք չեմ մոռանում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ Փոզզոն և Լաքին, նրանց նույնպե՞ս մոռացել ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փոզզո՞ և Լա՞քի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա մոռացե՜լ է ամեն ինչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես հիշում եմ մի խելագարի, որը քացով խփեց իմ սրունքին։ Հետո նա գժի դեր կատարեց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա Լաքին էր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիշում եմ, բայց ե՞րբ էր դա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ նրա տե՞րը։ Դու հիշո՞ւմ ես նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա ինձ ոսկոր տվեց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա Փոզզոն էր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ այդ բոլորը երե՞կ էր, ասում ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, իհարկե, երեկ էր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ այստեղ, որտեղ հիմա մե՞նք ենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրիշ որտե՞ղ էիր կարծում։ Չե՞ս ճանաչում այս վայրը։
ԷՍՏՐԱԳՈՆ (անսպասելի պոռթկումով).— Ճանաչե՜լ։ Ի՞նչ կա ճանաչելու։ Ամբողջ ոջլոտ կյանքումս ես սողացել եմ ցեխի մեջ։ Եվ դու խոսում ես ինձ հետ շրջապատի մասին։ (Մոլեգնած նայելով նրան)։ Նայիր այս կեղտին։ Ես երբեք դրանից չեմ հեռացել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հանգստացիր, հանգստացիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու և քո շրջապատը։ Խոսիր ինձ հետ որդերի մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Միևնույնն է, դու չես կարող ասել, որ սա (ձեռքի շարժում) որևէ նմանություն ունի... (Նա տատանվում է)... Մակոն երկրի հետ, օրինակ։ Դու չես կարող հերքել, որ մեծ տարբերություն կա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մակոն երկի՜րը։ Ո՞վ է ասել քեզ Մակոն երկրի մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց դու ինքդ այնտեղ եղել ես՝ Մակոն երկրում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ, ես երբեք չեմ եղել Մակոն երկրում։ Իմ ամբողջ այլանդակ կյանքը ես քարշ եմ տվել այստեղ, ասում եմ։ Այստե՛ղ՝ Կակոն երկրում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց մենք միասին էինք այնտեղ, ես կարող եմ երդվել։ Խաղող էինք հավաքում մի մարդու համար, որի անունն էր... (նա կտտացնում է մատներով)... չեմ հիշում այդ մարդու անունը, որը ապրում էր... (նա կտտացնում է մատներով)... չեմ հիշում տեղի անունը։ Դու չե՞ս հիշում։
ԷՍՏՐԱԳՈՆ (ավելի հանգիստ).— Հնարավոր է։ Ես ոչինչ չեմ նկատել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց այնտեղ ամեն ինչ կարմիր էր։
ԷՍՏՐԱԳՈՆ (ջղայնացած).— Ես ոչինչ չե՛մ նկատել, ասացի։
Լռություն։ Վլադիմիրը խորը հոգոց է հանում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու դժվար մարդ ես, Գոգո՛։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ավելի լավ կլինի, եթե մենք բաժանվենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու միշտ դա ասում ես, բայց միշտ սողալով ետ ես վերադառնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ամենից լավ կլինի սպանել ինձ, ինչպես մյուսին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞ր մյուսին։ (Դադար)։ Ո՞ր մյուսին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչպես միլիարդավոր ուրիշների։
ՎԼԱԴԻՄԻՐ (բարոյախոսաբար).— Ամեն մարդու՝ իր փոքր խաչը։ (Նա հոգոց է հանում)։ Մինչև որ մեռնի։ (Կարծես նոր գլխի ընկնելով)։ Եվ մոռացվի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մինչ այդ արի փորձենք հանգիստ խոսել, քանի որ չենք կարող լռություն պահպանել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու ճիշտ ես, մենք անսպառ ենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չմտածելու համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք ունենք այդ արդարացումը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չլսելու համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք պատճառներ ունենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բոլոր մեռած ձայները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նրանք թևերի աղմուկ են հանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տերևների։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ավազի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տերևների։
Լռության։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նրանք բոլորը միասին են խոսում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ամեն մեկն իր հետ։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ավելի շուտ նրանք շշնջում են։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սոսափում են։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մռմռում են։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սոսափում են։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ են նրանք ասում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրանք խոսում են իրենց կյանքի մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ապրած լինելը բավական չէ նրանց համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրանք պետք է խոսեն դրա մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մեռած լինելը բավական չէ նրանց համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա հերիք չէ։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նրանք փետուրի աաղմուկ են հանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տերևների։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մոխրի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տերևների։
Երկար լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա՛ մի բան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փորձում եմ։
Երկարր լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ (բարկացած).— Ասա՛ մի բան, վերջապես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է անենք հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սպասե՞նք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Աաա՜։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սա ահավոր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երգի՛ր մի բան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՛չ, ո՛չ։ (Նա կշռադատում է)։ Գուցե մենք կարող ենք սկսել ամեն ինչ նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա հեշտ կլինի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հենց սկիզբն է դժվար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարելի է սկսել ուզած տեղից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, բայց պետք է որոշել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օգնիր ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես փորձում եմ։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երբ փորձում ես, լսում ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա խանգարում է գտնել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա խանգարում է մտածել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Միևնույնն է, մտածում ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՛չ, ո՛չ, դա անհնար է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ միտք է, արի հերքենք իրար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Անհնար է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդպե՞ս ես կարծում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք այլևս երբեք մտածելու սպառնալիքի տակ չենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում ինչի՞ց ենք մենք դժգոհում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մտածելը ամենավատ բանը չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գուցե ոչ։ Բայց գոնե այդ կա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ ի՞նչը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ միտք է, արի իրար հարցեր տանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ ի նկատի ունեիր՝ ասելով «գոնե այդ կա»։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ շատ քիչ աղքատությունը։
ՎԼԱԴԻՄԻՐ.—Ճիշտ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ։ Իսկ եթե շնորհակալ լինենք մեր բախտի համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ամենից սարսափելին մտածելն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց դա մեզ հետ երբևէ պատահե՞լ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որտեղի՞ց այս բոլոր դիակները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այս կմախքները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք պետք է մի փոքր մտածած լինենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ամենասկզբում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դիակների կույտե՜ր, դիակների կույտե՜ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարիք չկա նայել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հնարավոր չէ չնայել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձիր, ինչքան կարող ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձիր, ինչքան կարող ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք պետք է որոշակիորեն շրջվենք դեպի բնությունը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք դա փորձել ենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, դա ամենավատ բանը չէ, ես գիտեմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մտածելը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ակնհայտորեն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց մենք կարող էինք յոլա գնալ առանց դրա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Que voulez-vous? (Ի՞նչ եք ուզում)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ;
ԷՍՏՐԱԳՈՆ.— Que voulez-vous?
ՎԼԱԴԻՄԻՐ.— Աա՜, que voulez-vous. Իրոք։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այնքան էլ վատ անցում չէր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, բայց հիմա մենք պետք է ուրիշ զբաղմունք գտնենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տեսնենք։
Նա հանում է գլխարկը, կենտրոնանում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Տեսնենք։
Նա հանում է գլխարկը, կենտրոնանում։
Նրանք կենտրոնանում են։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Աա՜։
Նրանք դնում են գլխարկները, թուլանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ասում էի, որ կարող ենք գնալ այստեղից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ էիր ասում այն ժամանակ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ամենասկզբում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչի՞ սկզբում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այս երեկոյի... ես ասում էի... ես ասում էի...
ԷՍՏՐԱԳՈՆ.—Մի՛ հարցրու։ Ես պատմաբան չեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սպասիր... մենք գրկախառնվեցինք... մենք երջանիկ էինք... երջանիկ... ինչ պետք է անենք մենք հիմա, երբ երջանիկ ենք... գնանք... սպասենք... սպասենք... թող մտածեմ... գալիս է... շարունակենք սպասել... այժմ, երբ մենք երջանիկ ենք... տեսնենք... աա՜ա։ Ծա՜ռը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ծա՞ռը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չե՞ս հիշում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես հոգնած եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նայիր դրան։
Էստրագոնը նայում է ծառին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ոչինչ չեմ տեսնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց երեկ երեկոյան այն լրիվ սև ու մերկ էր։ Իսկ հիմա ծածկված է տերևներով։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Տերևներո՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի գիշերվա մեջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պետք է որ գարուն լինի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց մի գիշերվա մե՜ջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ասում եմ, որ երեկ մենք այստեղ չէինք։ Քո հերթական մղձավանջն է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ որտե՞ղ էինք մենք երեկ ըստ քեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ իմանամ։ Մի ուրիշ տեղ։ Դատարկ տեղերի պակաս չկա։
ՎԼԱԴԻՄԻՐ (ինքնավստահ).— Լավ։ Մենք այստեղ չէինք երեկ երեկոյան։ Ի՞նչ էինք անում մենք երեկ երեկոյան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Անո՞ւմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձիր հիշել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Անում։ Կարծում եմ զավզակություն էինք անում։
ՎԼԱԴԻՄԻՐ (իրեն զսպելով).— Ինչի՞ մասին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜..., սրա-նրա, կարծեմ, ոչ մի կոնկրետ բանի։ (Վստահեցնելով)։ Այո, հիմա ես հիշում ևմ, որ երեկ երեկոն մենք անցկացրինք՝ չխոսելով ոչ մի կոնկրետ բանի մասին։ Դաա շարունակվում է արդեն կես դար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու չե՞ս հիշում որևէ փաստ, որևէ հանգամանք։
ԷՍՏՐԱԳՈՆ (հոգնած).— Մի՛ տանջիր ինձ, Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արևը։ Լուսինը։ Չե՞ս հիշում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրանք պետք է որ իրենց տեղում լինեին, ինչպես սովորաբար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու չե՞ս նկատել անսովոր ոչ մի բան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ավա՜ղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզո՞ն։ Իսկ Լաքի՞ն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փոզզո՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոսկորները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրանք ձկան փշի նման էին։.
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ Փոզզոն էր, որ քեզ տվեց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ քացի՞ն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է, ինչ որ մեկը ինձ քացով խփեց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա Լաքին էր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ այդ բոլորը երե՞կ էր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ցույց տուր ոտքդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞րը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երկուսն էլ։ Բարձրացրու շալվարդ։ (Էստրագոնը մի ոտքը մեկնում է Վլադիմիրին, ճոճվում է։ Վլադիմիրը բռնում է ուոքը։ Նրանք ճոճվում են)։ Բարձրացրու շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չեմ կարող։
Վլադիմիրը բարձրացնում է նրա շալվարը, նայում է ոտքին, բաց թողնում։ Էստրագոնը համարյա ընկնում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մյուսը։ (Էստրագոնը տալիս է նույն ոտքը)։ Մյուսը, խո՛զ։ (Էստրագոնը տալիս է մյուս ոտքը։ Հաղթական)։ Ահա՛ վերքը։ Սկսել է լավանալ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո՞ ինչ։
ՎԼԱԴԻՄԻՐ (բաց թողնելով ոտքը).-— Ո՞րտեղ են քո կոշիկները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պետք է որ դեն գցած լինեմ դրանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ե՞րբ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչո՞ւ։
ԷՍՏՐԱԳՈՆ (ջղայնացած).— Չգիտեմ ինչու, չգիտե՛մ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, ես ուզում էի ասել, ինչո՞ւ ես դեն գցել։
ԷՍՏՐԱԳՈՆ (ջղայնացած).— Որովհետև դրանք ցավեցնում էին։
ՎԼԱԴԻՄԻՐ (հաղթականորեն ցույց տալով կոշիկները).— Դրանք այստեղ են։ (Էստրագոնը նայում է կոշիկներին)։ Ճիշտ նույն տեղում, որ թողել ես երեկ։
Էստրագոնը գնում է դեպի կոշիկները, ուսումնասիրում դրանք մոտիկից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սրանք իմը չեն։
ՎԼԱԴԻՄԻՐ (շշմած).— Քոնը չե՜ն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իմը սև էին։ Սրանք շագանակագույն են։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու վստա՞հ ես, որ նրանք սև էին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ, նրանք մի տեսակ մոխրագույն էին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ դրանք շագանակագո՞ւյն են։ Ցւսյց տուր։
ԷՍՏՐԱԳՈՆ (բարձրացնելով մի կոշիկը).— Լավ, սրանք մի տեսակ կանաչ են։
ՎԼԱԴԻՄԻՐ (մոտենալով).— Ցույց տուր։ (Էստրագոնը տալիս է նրան կոշիկը։ Վլադիմիրը զննում է դա, զայրացած ցած գցում)։ Լավ, այս բոլորը...
էՍՏՐԱԳՈՆ.— Հասկանում ես, այս բոլորը անիծյալ...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, ես հասկանում եմ ինչ է։ Այո, ես հասկանում եմ ինչ է պատահել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այս բոլորը անիծյալ...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պարզ է։ Եկել է ինչ-որ մեկը, վերցրել քոնը և թողել իրենը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իրենը փոքր են եղել, դրա համար էլ նա վերցրել է քոնը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց իմը շատ փոքր էին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քեզ համար, ոչ՝ նրա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես հոգնած եմ։ (Դադար)։ Արի գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։ (Դադար։ Հուսահատվելով)։ Ի՜նչ պետք է անենք, ի՜նչ պետք է անենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչինչ չենք կարող անել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց ես չեմ կարող այլևս այսպես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բողկ կուզեի՞ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա՞ է քո ունեցածը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կա բողկ և շաղգամ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ գազար չկա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ։ Դու համը հանեցիր քո գազարով։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում տուր ինձ մի բողկ։
Վլադիմիրը քրքրում է գրպանները, շաղգամից բացի ոչ մի բան չի գտնում. վերջապես հանում է մի բողկ և տալիս Էստրագոնին, որը զննում է դա, հոտ քաշում։
ԷՍՏՐԱԴՈՆ.— Սա սև է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա բողկ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես միայն կարմիրներն եմ սիրում, դու դա գիտես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրեմն դու դա չե՞ս ուզում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես միայն կարմիրներն, եմ սիրում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ դեպքում ետ տուր։
Էստրագոնը ետ է վերադարձնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես կգնամ և գազար կճարեմ։
Նա չի շարժվում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սա դառնում է իսկապես ձանձրալի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ այնքան։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ կասես դրանք փորձելու մասին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ամևն ինչ փորձել եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ի նկատի ունեմ կոշիկները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա լա՞վ բան կլինի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա կսպանի ժամանակը։ (Էստրագոնը տատանվում է)։ Հավատացնում եմ քեզ, դա լավ զբաղմունք կլինի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հանգիստ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Թարմացում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հանգիստ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու ինձ կօգնե՞ս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, իհարկե։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք այնքան էլ վատ չենք անցկացնում ժամանակը միասին, չէ՞, Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, այո։ Արի, մենք կփորձենք նախ ձախը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք միշտ գտնում ենք մի բան, չէ՞, Դիդի՛, տպավորություն ստեղծելու համար, որ գոյություն ունենք։
ՎԼԱԴԻՄԻՐ (անհամբեր).— Այո, այո, մենք կախարդներ ենք։ Բայց արի անենք մեր որոշածը, քանի չենք մոռացել։ (Նա բարձրացնում է մի կոշիկը)։ Արի, տո՛ւր ոտքդ։ (Էստրագոնը բարձրացնում է ոտքը)։ Մյո՛ւսը, խո՛զ։ (Էստրագոնը բարձրացնում է մյուս ոտքը)։ Ավելի՛ բարձր։ (Կպած իրար, նրանք ճոճվում են բեմի վրա։
Վերջապես Վլադիմիրին հաջողվում է հագցնել կոշիկը)։ Փորձիր քայլել։ (Էստրագոնը քայլում է)։ Լա՞վ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հարմար է։
ՎԼԱԴԻՄԻՐ (գրպանից մի թել հանելով).— Մենք կփորձենք կապել դա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՛չ, ո՛չ, ո՛չ մի կապել, ո՛չ մի կապել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու կփոշմանես։ Արի փորձենք մյուսը։ (Ինչպես առաջ)։ Լա՞վ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սա նույնպես հարմար է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դրանք չե՞ն ցավեցնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դեռ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ դեպքում կարող ես պահել դրանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սրանք չափից դուրս մեծ են։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե դու մի օր գուլպաներ կունենաս։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրեմն դու կպահե՞ս դրանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բավական է խոսենք այս կոշիկների մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, բայց...
ԷՍՏՐԱԳՈՆ (պոռթկումով).— Բավական է։ (Լռություն)։ Կարծում եմ կարելի է նստել։
Նա իր շուրջը նստելու տեղ է փնտրում, հետո գնում և նստում է թմբին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու այդտեղ էիր նստած երեկ երեկոյան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եթե միայն կարողանայի քնել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երեկ դու քնեցիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կփորձեմ։
Նա գլուխը դնում է ծնկների արանքը։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սպասիր։ (Նա գնում և նստում է Էստրագոնի կողքին ու սկսում է բարձր ձայնով երգել)։
Բայ, բայ, բայ, բայ...
ԷՍՏՐԱԳՈՆ (վեր նայելով զայրացած).— Ո՛չ այդքան բարձր։
ՎԼԱԴԻՄԻՐ (մեղմորեն).—
Բայ, բայ, բայ, բայ,
Բայ, բայ, բայ, բայ,
Բայ, բայ...
Էստրագոնը քնում է։ Վլադիմիրը զգուշորեն վեր է կենում, հանում վերարկուն և գցում է Էստրագոնի ուսերին, հետո սկսում է քայլել ետ ու առաջ, թափահարելով ձեռքերը՝ տաքանալու համար։ Էստրագոնը արթնանում է կտրուկ, կանգնում է, կատաղորեն իրեն նետում դես ու դեն։ Վլադիմիրը վազում է դեպի նա, գրկում նրան։
Լավ... լավ... ես այստեղ եմ... մի վախեցիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ... լավ... վերջացավ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այն ընկնում էր...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Վերջացավ, վերջացավ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գտնվում էի մի լեռան...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի՛ պատմիր։ Արի, մենք կքայլենք և կանցնի։
Նա բռնում է Էստրագոնի ձեռքը և քայլում է նրա հետ ետ ու առաջ այնքան, մինչև Էստրագոնը հրաժարվում է այլևս շարժվել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հերիք է։ Ես հագնած եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ավելի լավ կլիներ, որ այնտեղ առանց գործի ցցվեի՞ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— խնդրեմ, գնա։
Նա բաց է թողնում Էստրւսգոնին, խլում է իր վերարկուն, հագնում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։ (Վլադիմիրը ետ ու առաջ է քայլում)։ Չե՞ս կարող հանգիստ մնալ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես մրսում եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք շատ շուտ ենք եկել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպես միշտ՝ գիշերամուտին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց գիշերը չի իջել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այն իջնում է անսպասելի, ինչպես երեկ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո գիշեր կլինի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ մենք կարող ենք գնալ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո նորից ցերեկ կլինի։ (Դադար։ Հուսահատվելով)։ Ի՜նչ պետք է անենք, ի՜նչ պետք է անենք։
ՎԼԱԴԻՄԻՐ (կանգնելով, մոլեգնած).— Վերջացրո՛ւ նվնվոցդ։ Ես զզվել եմ քո բողոքներից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ (տեսնելով Լաքիի գլխարկը).— Նայի՛ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ցտեսություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լաքիի գլխարկը։ (Նա գնում է դեպի գլխարկը)։ Մի ժամ է այստեղ եմ և չեմ տեսել։ (Շատ գոհ)։ Հիանալի՜ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու էլ երբեք ինձ չես տեսնի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես գիտեի, որ սա ճիշտ տեղն է։ Հիմա վե՛րջ մեր բոլոր մտահոգություններին. (Նա բարձրացնում է գլխարկը, զննում այն, ուղղում)։ Պետք է որ շատ սիրուն գլխարկ եղած լինի։ (Նա դնում է այն իր գլխարկի փոխարեն, որը պարզում է Էստրագոնին)։ Վերցրու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պահիր սա։
Էստրագոնը վերցնում է Վլադիմիրի գլխարկը։ Վլադիմիրը ուղղում է Լաքիի գլխարկը իր գլխին։ Էստրագոնը դնում է Վլադիմիրի գլխարկը իրենի փոխարեն, որը նա պարզում է Վլադիմիրին։ Վլադիմիրը վերցնում է Էստրագոնի գլխարկը։ Էստրագոնը ուղղում է Վլադիմիրի գլխարկը իր գլխին։ Վլադիմիրը դնում է Էստրագոնի գլխարկը Լաքիի գլխարկի փոխարեն, որը նա պարզում է էստրագոնին։ էստրագոնը վերցնում է Լաքիի գլխարկը։ Վլադիմիրը ուղղում է Էստրագոնի գլխարկը իր գլխին։ Էստրագոնը դնում է Լաքիի գլխարկը Վլադիմիրի գլխարկի փոխարեն, որը նա պարզում է Վլադիմիրին։ Վլադիմիրը վերցնում է իր գլխարկը։ Էստրագոնը ուղղում է Լաքիի գլխարկը իր գլխին։ Վլադիմիրը դնում է իր գլխարկը Էստրագոնի գլխարկի փոխարեն, որը պարզում է Էստրագոնին։ էստրագոնը վերցնում է իր գլխարկը։ Վլադիմիրը ուղղում է իր գլխարկը գլխին։ Էստրագոնը դնում է իր գլխարկը Լաքիի գլխարկի փոխարեն, որը նա պարզում է Վլադիմիրին։ Վլադիմիրը վերցնում է Լաքիի գլխարկը։ Էստրագոնը ուղղում է իր գլխարկը գլխին։ Վլադիմիրը դնում է Լաքիի գլխարկը իրենի փոխարեն, որը նա պարզում է Էստրագոնին։ էստրագոնը վերցնամ է Վլադիմիրի գլխարկը։ Վլադիմիրը ուղղում է Լաքիի գլխարկը իր գլխին։ Էստրագոնը պարզում է Վլադիմիրի գլխարկը ետ՝ Վլադիմիրին, որը վերցնում է այն և պարզում Էստրագոնին, որը վերցնում է այն և պարզում Վլադիմիրին, որը վերցնում է այն և ցած գցում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սազո՞ւմ է սա ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ինչ գիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, բայց ի՞նչ տեսք ունեմ սրանով։
Նա շրջում է գլուխը կոկետորեն այս ու այն կողմ, կոտրատվում մանեկենի պես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սարսափելի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց ոչ ավելի, քան սովորաբար։
էՍՏՐԱԳՈՆ.— Ոչ ավելի, ոչ էլ պակաս։
ՎԼԱԴԻՄԻՐ.—Այդ դեպքում ես այն կպահեմ։ Իմը ինձ ձանձրացրել է։ (Դադար)։ Ինչպե՞ս ասեմ։ (Դադար)։ Այն ինձ քոր է տսլիս։
Նա հանամ է Լաքիի գլխարկը, նայում ներսը, ցնցում այն, կտտացնում է եզրին, նորից դնում գլխին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու չե՞ս խաղա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ խաղամ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք կարող ենք խաղալ Փոզզո և Լաքի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երբեք չեմ լսել դրա մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես կխաղամ Լաքիի դերը, դու՝ Փոզզոյի։ (Ձևացնում է Լաքիին՝ ծանրոցների ծանրության տակ ճոճվող։ Էստրագոնը շշմած նայում է նրան)։ Շարունակիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է ես անեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հայհոյիր ինձ։
ԷՍՏՐԱԳՈՆ (մտածելուց հետո).— Անպե՛տք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ավելի կոպիտ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գոնոկո՛կ։ Սպիրոքե՛տ։
Վլադիմիրը տատանվում է ետ ու առաջ՝ ծալված երկու մասի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հրամայիր ինձ մտածել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա, մտածի՛ր, խոզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մտածի՛ր, խո՛զ։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չեմ կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բավական է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հրամայիր ինձ պարել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պարի՛ր, խո՛զ։ (Նա կծկվում է կանգնած տեղում։ Էստրագոնը դուրս է գալիս ձախից, սլանալով)։ Չեմ կարող։ (Նա նայում է վեր, չի գտնում Էստրագոնին)։ Գոգո՜։ (Նա խելացնոր շարժվում է բեմով։ Մտնում է Էստրագոնը ձախից, ծանր շնչելով։ Նա շտապում է դեպի Վլադիմիրը, ընկնում է նրա ձեռքերի մեջ)։ Դու վերջապես այստե՜ղ ես նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ (ծանր շնչելով).— Ես անիծվա՜ծ եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞րտեղ էիր։ Ես կարծեցի դու ընդմիշտ գնացել ես։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրանք գալի՜ս են։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ովքե՞ր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քանի՞ հոգի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ (հաղթականորեն).— Դա Գոդո՜ն է։ Վերջապե՜ս, Գոդո՜։ Դա Գոդո՜ն է։ Մենք փրկվա՜ծ ենք։ Արի գնանք, նրան դիմավորենք։ (Քաշում է Էստրագոնին դեպի եզրը։ Էստրագոնը դիմադրում է, ազատվում նրանից, դուրս է գալիս աջից)։ Գոգո՜։ Ե՛տ արի։ (Վլադիմիրը վազում է ձախ եզրը, ուշադիր նայում հորիզոնին։ Մտնում է Էստրագոնը աջից։ Նա շտապում է դեպի Վլադիմիրը, ընկնում նրա ձեռքերի մեջ)։ Դու այստե՜ղ ես նորից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես դժոխքում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որտե՞ղ էիր դու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրանք այնտեղից էլ են գալիս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք շրջապատված ենք։ (Էստրագոնը խելացնոր նետվում է ետ)։ Հիմար։ Այնտեղ դուրս գալու ճամփա չկա։ (Նա բռնում է Էստրագոնի ձեռքը և քաշում առաջ։ Ձեռքի շարժում դեպի դահլիճը)։ Այնտեղ։ Ոչ մի հոգի չի երևում։ Հեռացիր։ Արա՛գ։ (Նա հրում է Էստրագոնին դեպի դահլիճը։ Էստրագոնը ետ է ցատկում սարսափով)։ Չե՞ս ուզում։ (Նա զննում է դահլիճը)։ Լավ, ես հասկանում եմ քեզ։ Սպասիր տեսնեմ։ (Նա խորհում է)։ Քո միակ հույսը անհետանալն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.- Որտե՞ղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ծառի ետևում։ (Էստրագոնը տատանվում է)։ Արագ։ Ծառի ետևում։ (Էստրագոնը գնում է և պառկում ծառի ետևում, հասկանում է, որ մնացել է տեսադաշտում, դուրս է գալիս այնտեղից)։ Այս ծառը որոշակիորեն ոչ մի օգուտ չի տա մեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ (ավելի հանգիստ).— Ես գլուխս կորցրի։ (Կախում է գլուխը ամոթից)։ Ների՛ր ինձ։ (Բարձրացնում է գլուխը ոգևորված)։ Դա այլևս երբեք չի կրկնվի։ Ասա ի՛նչ անեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Անելու բան չկա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գնա և կանգնիր այնտեղ։ (Նա հրում է Վլադիմիրին աջ եզրը, կանգնեցնում է նրան մեջքով դեպի բեմը)։ Այնտեղ, մի շարժվիր և հետևիր։ (Վլադիմիրը ուշադիր նայում է հորիզոնին, ձեռքով աչքերին շվաք անելով։ Էստրագոնը վազում է և նույն դիրքն է ընդունում ձախ եզրում։ Նրանք շրջում են գլուխները և նայում իրար)։ Մեջք-մեջքի, ինչպես հին, լավ օրերին։ Նրանք շարունակում են նայել իրար մի պահ, հետո վերսկսում են իրենց զննումը։ Երկար լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ մի մոտեցող բան չե՞ս տեսնում։
ՎԼԱԴԻՄԻՐ (շրջելով գլուխը).— ի՞նչ։
ԷՍՏՐԱԳՈՆ (ավելի բարձր).— Ոչ մի մոտեցող բան չե՞ս տեսնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ էլ ես։
Նրանք շարունակում են իրենց դիտարկումը։ Երկար լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պետք է որ պատրանք եղած լինի։
ԷՍՏՐԱԳՈՆ (շրջելով գլուխը).— ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ (ավելի բարձր).— Պետք է որ պատրանք եղած լինի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գոռալու կստիք չկա։
Նրանք շարունակում են իրենց դիտարկումը։ Երկար լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ և ԷՍՏՐԱԳՈՆ (միաժամանակ շրջվելով).— Դու...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, ներողություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Շարանակիր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, ոչ, քեզնից հետո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ, ոչ, առաջ դու։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ընդհատեցի քեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հակառակը։
Նրանք զայրացած նայում են իրար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ձևամոլ կապի՛կ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պեդանտ խո՛զ։
ՎԼԱԴԻՄԻՐ (կատաղորեն).— Վերջացրու խոսքդ, ասացի՛։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Վերջացրու քո՛նը։
Լռություն։ Նրանք մոտենում են, կանգնում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Տկարամի՛տ։
էՍՏՐԱԳՈՆ.— Լավ միտք է, արի անպատվենք իրար։
Նրանք շրջվում են, մեծացնում իրենց մեջ եղած տարածությունը, շրջվում են նորից և նայում իրար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Տկարամի՛տ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Պարազի՛տ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Վիժվա՛ծք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կոյուղու առնե՛տ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կյուրե՛։
ԷՍՏՐԱԳՈՆ (եզրափակող տոնով).— Ապպո՜ւշ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օօ՜։
Նա թուլանում է, հանձնվում և շրջվում մի կողմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հիմա արի հաշտվենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոգո՜։
էՍՏՐԱԳՈՆ.— Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քո ձե՜ռքը։
էՍՏՐԱԳՈՆ.— Վերցրու։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի ձեռքերիս մեջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Քո ձեռքերի՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իմ գիրկը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գալի՜ս ենք։
Նրանք գրկախառնվում են։ Բաժանվում են։ Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպե՜ս է ժամանակը թռչում, երբ մարդ զվարճանում է։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է անենք հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քանի սպասո՞ւմ ենք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Քանի սպասում ենք։
Լռության։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք կարուղ ենք անել մեր վարժությունները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մեր շարժումները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մեր բարձրացումները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մեր հանգստացումները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մեր ձգումները։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մեր հանգստացումները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Տաքանալու համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հանգստանալու համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Սկսեցինք։
Վլադիմիրը ցատկում է մի ոտքից մյուսը։ Էստրագոնը ընդօրինակում է նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ (դադարելով).— Հերիք է։ Ես հոգնած եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ (դադարելով).— Մենք լավ մարզավիճակում չենք։ Ի՞նչ կասես մի փոքր խորր շնչելու մասին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես հոգնել եմ շնչելուց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ճիշտ ես։ (Դադար)։ Արի պարզապես ծառ ձևացնենք, մեր հավասարակշռության համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ծա՞ռ։
Վլադիմիրը ծառ է ձևացնում, ճոճվելով մի ոտքի վրա։
ՎԼԱԴԻՄԻՐ (դադարելով).— Քո հերթն է։ Էստրագոնը ծառ է ձևացնում՝ ճոճվելով։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ ես կարծում, Աստված տեսնում է ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու պետք է աչքերդ փակես։
Էստրագոնը փակում է աչքերը, ավելի է ճոճվում։
ԷՍՏՐԱԳՈՆ (դադարելով, բռունցքները օդում թափահարելով, ամենաբարձր ձայնով).— Աստվա՛ծ, ողորմյա՜ ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ (զայրացած).— Իսկ ի՞նձ։
ԷՍՏՐԱԳՈՆ (ինչպես առաջ).— Ի՛նձ, ի՛նձ։ Ողորմյա՜ ինձ։
Մտնում են Փոզզոն (այժմ կույր) և Լաքին։ Լաքին ծանրաբեռնված է ինչպես առաջ։ Պարանը՝ ինչպես առաջ, բայց շատ ավելի կարճ, այնպես որ Փոզզոն կարողանա ավելի հեշտորեն հետևել նրան։ Լաքիի գլխին ուրիշ գլխարկ է։ Տեսնելով Վլադիմիրին և Էստրագոնին՝ նա կանգնում է։ Փոզզոն, շարունակելով իր շարժումը, բախվում է նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոգո՜։
ՓՈԶԶՈ (բռնած Լաքիից, որը անվստահ տատանվում է).— Ի՞նչ է։ Ո՞վ է դա։
Լաքին ընկնում է, գցում ամեն ինչ և քաշում Փոզզոյին իր հետ ցած։ Նրանք մնում են անշարժ փռված՝ ցրված բեռների մեջ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սա Գոդո՞ն է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Վերջապե՜ս։ (Նա գնում է դեպի կույտը)։ Վերջապե՜ս օգնություն։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սա Գոդո՞ն է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սկսել էինք թուլանալ։ Հիմա մենք հաստատ կտեսնենք երեկոյի ավարտը։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լսո՞ւմ ես նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք այլևս մենակ չենք, սպասելով գիշերվան, սպասելով Գոդոյին, սպասելով... սպասելուն։ Ամբողջ երեկո մենք պայքարել ենք, առանց օգնության։ Հիմա վերջացավ։ Հիմա արդեն վաղն է։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ժամանակը հոսում է արդեն։ Արևը մայր կմտնի, լուսինը կծագի և մենք կգնանք հեոու... այստեղից։
ՓՈԶԶՈ. — Խղճացե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— խե՜ղճ Փոզզո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գիտեի, որ դա նա է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞վ։
ԷՍՏՐՍԳՈՆ.— Գուդոն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց սա Գոդոն չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գոդոն չէ՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոդոն չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում ո՞վ է սա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզոն է։
ՓՈԶԶՈ.— Այստե՜ղ, այստե՜ղ։ Օգնեք ինձ բարձրանալ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա չի կարող կանգնել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.- Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՛հ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե նա էլի ոսկոր կունենա քեզ համար։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոսկո՞ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հավը։ Չե՞ս հիշում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա նա՞ էր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հարցրու նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե նախ պետք է օգնել նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ անելու։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կանգնել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա չի կարողանում կանգնե՞լ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ուզում է կանգնել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դե թող կանգնի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա չի կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։
Փոզզոն կծկվում է, տնքում, խփում է գետնին բռունցքներով։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նախ նրանից ոսկոր ուզենք։ Եթե նա մեզ մերժի, կթողնենք նրան այնտեղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու ուզում ես ասել, որ նա մեր իշխանության տա՞կ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ որ մենք պետք է պայմանավորենք մեր օգնությունը որոշ պահանջներո՞մ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա խելոք միտք է թվում։ Բայց մի բան կա, որից ես վախենում եմ։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որ Լաքին կարող է հանկարծակի կատաղել։ Այդ դեպքում մեր վերջը կգա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լաքի՞ն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա նա է, որ քեզ խփեց երեկ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ասացի, որ նրանք տաս հոգի էին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, դրանից առաջ, նա, որ քացով խփեց քեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա այնտե՞ղ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ահա, այն հսկան։ (Ձեոքը մեկնում է դեպի Լաքին)։ Այս պահին նա հանգիստ է։ Բայց նա կարող է ցնրրվել ամեն րոպե։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷԱՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե մենք մի լավ ծեծենք նրան, մենք՝ երկուսով։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այսինքն հարձակվենք նրա վրա քնած ժամանա՞կ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա լավ միտք է թվում։ Բայց կարո՞ղ ենք դա անել։ Նա իսկապես քնա՞ծ է։ (Դադար)։ Ոչ, ավելի լավ կլինի նախապատվությունը տալ Փոզզոյի օգնության կանչին։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օգնել նրան...
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք օգնենք նրա՞ն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նյութական բարիքների ակնկալությամբ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե նա...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի մեր ժամանակը չվատնենք դատարկ խոսակցությունների վրա։ (Դադար։ Կրքով)։ Արի մի բան անենք, քանի հնարավորություն ունենք։ Ամեն օր չէ, որ մեր կարիքը զգացվում է։ Իհարկե, անձամբ մեր կարիքը չէ, որ զգացվում է։ Ուրիշները նույն բանը կարող էին անել նույն հաջողությամբ, եթե ոչ ավելի լավ։ Ամբողջ մարդկությանն են ուղղված օգնության այս կանչերը, որ դեռ հնչում են մեր ականջներում։ Բայց այս տեղում, այս ժամանակ, ամբողջ մարդկությունը մենք ենք, ուզում ենք մենք դա, թե ոչ։ Արի անենք այն ամենը, ինչ կարող ենք, քանի դեռ շատ ուշ չէ։ Արի արժանի կերպով ներկայացնենք միանգամից կեղտոտ ամբոխը, որին դաժան ճակատագիրը կապել է մեզ։ Ի՞նչ ես ասում։ (Էստրագոնը ոչինչ չի ասում)։ Ճիշտ է, որ երբ մենք ծալած ձեռքերով կշռում ենք թերն ու դեմը, ոչ մի վստահություն չի մնում մեր նմանների նկատմամբ։ Վագրը նետվում է օգնելու իր ազգակիցներին առանց մտածելու, կամ էլ գողեգող փախչում է անտառի խորքերը։ Բայց դա չէ խնդիրը։ Ինչ ենք անում մենք այստեղ, սա է խնդիրը։ Եվ մենք օրհնված ենք, որ գիտենք պատասխանը։ Այո, այս հսկայական խառնաշփոթում մի բան է միայն հասկանալի։ Մենք սպասում ենք Գոդոյի գալուն...
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կամ գիշերվա իջնելուն։ (Դադար)։ Մենք կատարել ենք մեր խոստումը և վերջ։ Մենք սրբեր չենք, բայց մենք կատարել ենք մեր խոստումը։ Քանի՞ մարդ կարող է պարծենալ դրանով։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Միլիարդ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդպե՞ս ես կարծում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե դու ճիշտ ես։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի բան հաստատ է, որ ժամերը երկար են այս վիճակում և ստիպում են մեզ դրանք լցնել արարքներով, որոնք, ինչպես ասեմ, որոնք կարող են առաջին, հայացքից խելամիտ թվալ, մինչև չդառնան սովորույթ։ Դու կարող ես ասել, որ դա մեր միտքը մթագնումից պահպանելու համար է։ Ոչ մի կասկած։ Բայց մի՞թե այն երկար ժամանակ մոլորված չէ խորը անդունդի հավերժական գիշերում։ Ահա թէ ինչն է ինձ երրեմն զարմացնում։ Դու հետևո՞ւմ ես իմ մտքին։
ԷՍՏՐԱԳՈՆ (հանդիսավոր).— Մենք բոլորս ծնվել ենք խելագար։ Որոշ մարդիկ մնում են այդպիսին։
ՓՈԶԶՈ.— Օգնէցե՜ք։ Ես կվճարե՜մ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչքա՞ն։
ՓՈԶԶՈ.— Երկու շիլլինգ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա րավական չէ։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Ես այդքան հեռու չէի գնա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու կարծում ես դա բավակա՞ն է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, ես ուզում եմ ասել՝ այնքան հեռու, որ պնդեմ, թե ես թույլ էի գլխից, երբ աշխարհ եկա։ Բայց դա չէ խնդիրը։
ՓՈԶԶՈ.— Հի՜նգ շիլլինգ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք։ Մենք ձանձրացել ենք։ (Նա բարձրացնում է ձեռքը)։ Ոչ, մի վիճիր, մենք մահու չափ ձանձրացել ենք, ոչ մի կասկած դրանում։ Լավ։ Մի զբաղմունք է գտնվել և ի՞նչ ենք անում մենք։ Թողնում ենք, որ այն կորչի։ Արի, արի անցնենք գործի։ (Նա շարժվում է դեպի կույտը, կանգնում է կես քայլին)։ Մի ակնթարթ և ամեն ինչ կվերանա և մենք նորից մենակ կլինենք, դատարկության մեջ։
Նա տխուր խորհում է։
ՓՈԶԶՈ.— Հի՜նգ շիլլինգ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գալի՜ս ենք։
Նա փորձում է Փոզզոյին բարձրացնել ոտքի, չի կարողանում, նորից է փորձում, սայթաքում է, ընկնում, փորձում է բարձրանալ, չի կարողանում։
ԷՍՏՐԱԴՈՆ.— Ի՞նչ է ձեզ բոլորիդ պատահել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օգնի՜ր։
ԷՍՏՐԱԴՈՆ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի լքիր ինձ։ Նրանք ինձ կսպանեն։
ՓՈԶԶՈ.— Որտե՞ղ եմ ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոգո՜։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ,— Օգնի՜ր։
ԷՍՏՐԱԴՈՆ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նախ օգնիր ինձ։ Հետո մենք միասին կգնանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու խոստանո՞ւմ ես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երդվում եմ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եվ էլ երբեք չե՞նք վերադառնա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երբե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք կգնանք Պիրենեյներ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուր որ ուզես։
ՓՈԶԶՈ.— Տա՜ս շիլլինգ— մի՜ ֆունտ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես միշտ ուզել նմ թափառել Պիրենեյներում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու կթափառես այնտեղ։
ԷՍՏՐԱԳՈՆ (ետ ցատկելով).— Ո՞վ հոտ հանեց։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզոն։
ՓՈԶԶՈ.— Այստե՜ղ, այստե՜ղ, խղճացե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա զզվելի է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արա՜գ։ Տո՛ւր ինձ ձեռքդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։ (Դադար։ Ավելի բարձր)։ Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ, երևի ես իմ սեփական ուժերով վեր կկենամ։ (Նա փորձում է, չի կարողանամ)։ Վաղ, թե ուշ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է պատահել քեզ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կորի՛ր գրողի ծոցը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու մնում ես այդտե՞ղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Որոշ ժամանակ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դե՛, վե՛ր կաց, կմրսես։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինձ համար մի՛ անհանգստացիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լսիր, Դիդի՛, համառություն մի արա։
Նա պարզում է ձեռքը, որը Վլադիմիրը շտապում է բռնել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քաշի՛ր։
Էստրագոնը քաշում է, սայթաքում է, ընկնում։ Երկար լռություն։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք եկել ենք։
ՓՈԶԶՈ.— Ո՞վ եք դուք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մարդիկ ենք։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սո՜ւրբ Մայր Աստվածածին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կարո՞ղ ես բարձրանալ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ոչ հիմա, ոչ հիմա։
Լռություն։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ է պատահել։
ՎԼԱԴԻՄԻՐ (կատաղորեն).— Վե՛րջ տուր, սրիկա՛։ Նա իրենից բացի ոչ մի բանի մասին չի մտածում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ կասես մի փոքր քնելու մասին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լսո՞ւմ ես։ Նա ուզում է իմանալ ինչ է պատահել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նրան բանի տեղ մի դիր, քնիր։
ԼռությաՏ։
ՓՈԶԶՈ.— խղճացե՜ք, խղճացե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ (կտրուկ).— Ի՞նչ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու քնա՞ծ էիր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երևի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա նորից այս սրիկա Փոզզոն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ասա թող վերջացնի։ խփիր նրա փորին։
ՎԼԱԴԻՄԻՐ (խփելով Փոզզոյին).— Վերջ կտաս, թե ոչ, անասո՛ւն։ Փոզզոն պաշտպանվում է ցավից գոռալով և սողում է հեռու։ Մերթընդմերթ նա կանգնում է, կուրորեն նայում երկնքին՝ օգնություն կանչելով։ Վլադիմիրը, հենված արմունկին, հետևում է նրա նահանջին)։ Նա փախա՜վ։ (Փոզզոն փլվում է)։ Նա ընկա՜վ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ պետք է անենք հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գուցե ես սողամ նրա մոտ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մի թողնիր ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Կամ կանչեմ նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, կանչիր նրան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզո՜։ (Լռություն)։ Փոզզո՜։ (Լռություն)։ Ոչ մի պատասխան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Միասին։
ԷՍՏՐԱԳՈՆ և ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզո՜, Փոզզո՜։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա շարժվեց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու վստա՞հ ես, որ նրա անունը Փոզզո է։
ՎԼԱԴԻՄԻՐ (շփոթված).— Պր֊ն Փոզզո՜։ Ե՛տ եկեք։ Մենք ձեզ ձեռք չենք տա։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փորձենք կանչել նրան ուրիշ անուններով։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես վախենում եմ, որ նա մեռած է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա զվարճալի կլինի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչը զվարճալի կլինի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փորձել նրան ուրիշ անուններով կանչել, մեկը մյուսի ետևից։ Դա ժամանակը կսպանի։ Մենք ճիշտը կգտնենք, վաղ թե ուշ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես քեզ ասում եմ, որ նրա անունը Փոզզո է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք հիմա կտեսնենք։ (Նա խորհում է)։ Աբե՜լ, Աբե՜լ։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գտա միանգամից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես սկսում եմ հոգնել սրանից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Երևի մյուսի անունը Կայեն է։ (Նա կանչում է)։ Կայե՜ն, Կայե՜ն։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Նա ամբղղջ մարդկությունն է։ (Լռություն)։ Նայիր փոքր ամպին։
ՎԼԱԴԻՄԻՐ (բարձրացնելով գլուխը).— Որտե՞ղ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այնտեղ։ Զենիթում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հետո՞։ (Դադար)։ Ի՞նչ անսովոր բան կա այնտեղ։ Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի անցնենք մի ուրիշ բանի, չե՞ս առարկում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես ինքս հենց ուզում էի դա աՌաջարկել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Բայց ինչի՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ա՜հ։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե մենք սկզբում բարձրանա՞նք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փորձելուց վտանգ չկա։
Նրանք կանգնում են։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մանկական խաղ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Պարզապես կամքի ուժի հարց է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ հիմա՞։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Արի գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք սպասում ենք Գոդոյին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։ (Դադար։ Հուսահատվելով)։ Ի՜նչ պետք է անենք, ի՜նչ պետք է անենք։
ՓՈԶԶՈ.— Օգնեցե՜ք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ կասես նրան օգնելու մասին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է նա ուզում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուզում է բարձրանալ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ինչո՞ւ նա չի բարձրանում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ուզում է, որ մենք օգնենք իրեն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ ինչո՞ւ մենք չենք անում։ Ինչի՞ ենք մենք սպասում։
Նրանք օգնում են Փոզզոյին ոտքի կանգնել, թողնում են, որ գնա։ Նա ընկնում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք պետք է նրան պահենք։ (Նրանք նորից են նրան բարձրացնում։ Փոզզոն կախվում է նրանցից, ձեռքերը նրանց վզին փաթաթած)։ Նա պետք է վարժվի ուղիղ կանգնելուն։ (Փոզզոյին)։ Ավելի լա՞վ եք զգում։
ՓՈԶԶՈ.— Ովքե՞ր եք դուք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք մեզ չե՞ք ճանաչում։
ՓՈԶԶՈ.— Ես կույր եմ։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գուցե նա կարող է տեսնել ապագան։
ՎԼԱԴԻՄԻՐ (Փոզզոյին).— Երբվանի՞ց։
ՓՈԶԶՈ.— Ես ժամանակին շատ լավ տեսողություն ունեի... բայց դուք բարեկա՞մ եք։
ԷՍՏՐԱԳՈՆ (բարձրաձայն ծիծաղելով).— Նա ուզում է իմանալ, բարեկամնե՞ր ենք մենք, թե՞ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ, նա նկատի ունի իրե՛ն բարեկամ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք ապացուցեցինք դա՝ օգնելով նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իրոք։ Կօգնեի՞նք մենք նրան, եթե նրան բարեկամ չլինեինք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հնարավոր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի այդ առթիվ հիմա չզավզականանք։
ՓՈԶԶՈ.— Դուք ավազակներ չե՞ք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ավազակնե՜ր։ Մենք ավազակի նմա՞ն ենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գրողը տանի, չե՞ս տեսնում, որ մարդը կույր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գրողը տանի, այդպես է։ (Դադար)։ Կամ այդպես է նա ասում։
ՓՈԶԶՈ.— Մի՛ թողեք ինձ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ մի խոսք դրանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Առայժմ։
ՓՈԶԶՈ.— Ժամը քանի՞սն է։
ՎԼԱԴԻՄԻՐ (զննելով երկինքը).— Ցոթը... ութը...
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դա կախված է այն բանից, թե տարվա որ եղանակն է։
ՓՈԶԶՈ.— Երեկո՞ է հիմա։
Լռություն։ Վլադիմիրը և Էստրագոնը ուշադիր զննում են արևամուտը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Թվում է, թե արևը ծագում է դեպի ետ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Անհնար է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գուցե հիմա արևածագ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հիմարություն մի՛ ասա։ Այնտեղ արևմուտքն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչի՞ց իմացար։
ՓՈԶԶՈ (տառապած).— Երեկո՞ է հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչ որ է, այն չի շարժվել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես ասում եմ քեզ, արևը ծագում է։
ՓՈԶԶՈ.— Ինչո՞ւ դուք չեք պատասխանում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Թողեք պարզենք։
ՎԼԱԴԻՄԻՐ (վստահեցնելով).— Երեկո է, սը՛ր, երեկո, գիշերը մոտենում է։ Իմ ընկերն այստեղ ստիպեց ինձ կասկածել, և պետք է խոստովանեմ, որ նա ինձ մի պահ շփոթեցրեց։ Բայց ես իզուր չեմ ապրել այս երկար օրը և կարող եմ վստահեցնել ձեզ, որ դրա խաղացանկը շատ մոտ է իր ավարտին։ (Դադար)։ Ինչպե՞ս եք հիմա զգում ձեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դեռ ինչքա՞ն պետք է մենք նրան գրկած պահենք։ (Նրանք մի պահ բաց են թողնում նրան, նորից բռնում, քանի որ նա ընկնում է)։ Մենք հենասյուն չենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք ասում էիք, որ ձեր տեսողությունը ժամանակին լավ էր, եթե ես ճիշտ լսեցի։
ՓՈԶԶՈ.— Հիանալի՜, հիանալի՜։ Հիանալի՜ տեսողություն։
Լռության։
ԷՍՏՐԱԳՈՆ (բորբոքված).— Շարժվի՛ր, շարժվի՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հանգի՛ստ թող նրան։ Չե՞ս տեսնում, որ նա մտածում է այն օրերի մասին, երբ երջանիկ էր։ (Դադար)։ Memoria praeteritorum bonorum.(անցած երջանկության հիշողությունը)։ Պետք է որ ծանր լինի դա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Մենք չենք իմանա։
ՎԼԱԴԻՄԻՐ (Փոզզոյին).— Եվ դա պատահեց ձեզ հետ հանկարծաի՞։
ՓՈԶԶՈ.— Շա՜տ հիանալի։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես հարցնում եմ, դա ձեզ հետ հանկարծակի՞ պատահեց։
ՓՈԶԶՈ.— Ես մի օր արթնացա կույր, ինչպես ճակատագիրը։ (Դադար)։ Երբեմն ես մտածում եմ՝ գուցե դեռ քնա՞ծ եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ե՞րբ էր դա։
ՓՈԶԶՈ.— Չգիտեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց ոչ ավելի շուտ, քան երեկ...
ՓՈԶԶՈ.— Մի հարցրեք ինձ։ Կույրը ժամանակի ոչ մի պատկերացում չունի։ Ժամանակի էությունը նույնպես թաքնված է նրանից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Օ՜, միայն լսեք։ Ես կարծում էի, որ ճիշտ հակառակն է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
ՓՈԶԶՈ.— Որտե՞ղ ենք մենք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չեմ կարող ասել։
ՓՈԶԶՈ.— Պատահաբար սա այն տեղը չէ՞, որ կոչվում է Բորդ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երբեք չեմ լսել դրա մասին։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ տեսք ունի այն։
ՎԼԱԴԻՄԻՐ (նայելով շուրջը).— Հնարավոր չէ նկարագրել այս տեղը։ Այն նման է ոչնչի։ Այստեղ ոչինչ չկա։ Այստեղ մի ծառ կա։
ՓՈԶԶՈ.— Այդ դեպքում սա Բորդը չէ։
ԷՍՏՐԱԳՈՆ (կռանալով).— Մի քիչ շարժվեր։
ՓՈԶԶՈ.— Ո՞ւր է իմ ծառան։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա այստեղ ինչ-որ տեղ է։
ՓՈԶԶՈ.— Ինչո՞ւ չի պատասխանում իմ կանչին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։ Թվում է, թե քնած է։ Գուցե մեռել է։
ՓՈԶԶՈ.— Իսկապես, ի՞նչ պատահեց։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկապե՜ս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք երկուսդ սայթաքեցիք։ (Դադար)։ Եվ ընկաք։
ՓՈԶԶՈ.— Գնացեք տեսեք, նա վնասվա՞ծ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց մենք չենք կարող թողնել ձեզ։
ՓՈԶԶՈ.— Կարիք չկա, որ երկուսդ էլ գնաք։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրագոնին).— Դու գնա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այն բանից հետո ինչ նա ինձ արե՞ց։ Երբե՛ք։
ՓՈԶԶՈ.— Այո, այո, թող ձեր ընկերը գնա, նրանից այնպիսի գարշահոտություն է գալիս։ (Լռություն)։ Ինչի՞ է սպաաոմ նա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչի՞ ես սպասում դու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես սպասում եմ Գոդոյին։
Լռություն։
ԼԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ պետք է անի նա։
ՓՈԶԶՈ.— Դե, սկզբի համար նա պետք է ձգի պարանը այնքան ուժեղ, ինչքան ուզում է, այնքան ժամանակ, մինչև նա սկսի խեղդվել։ Նա սովորաբար պատասխանում է դրան։ Եթե ոչ, ապա պետք է հարվածի ոտքով դեմքին և փորին, այնքան, ինչքան հնարավոր է։
ՎԼԱԴԻՄԻՐ (Էստրսւգոնին).— Տեսնո՞ւմ ես, դու վախենալու բան չունես։ Դա նույնիսկ լավ առիթ է նրանից վրեժ լուծելու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե նա պաշտպանվի՞։
ՓՈԶԶՈ.— Ո՛չ, ո՛չ, նա երբեք չի պաշտպանվում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես կնետվեմ քեզ փրկելու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Աչքդ ինձնից մի կտրիր։
Նա գնում է դեպի Լաքին։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նախքան սկսելը համոզվիր, որ նա կենդանի է։ Չարչարվելու կարիք չկա, եթե նա մեռած է։
ԷՍՏՐԱԳՈՆ (թեքվելով Լաքիի վրա).— Նա շնչում է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այդ դեպքում՝ սկսիր։
Անսպասելի կատաղությամբ Էստրագոնը սկսում է ոտքով հարվածել Լաքիին՝ հայհոյանքներ տեղալով։ Բայց նա ցավեցնում է ոտքը և հեռանում է՝ կաղալով և տնքալով։ Լաքին շարժվում է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, վայրենի՛։
Նա նստում է թմբին և փորձում է հանել կոշիկները։ Բայց շուտով փոշմանում է և ընդունում է քնելու դիրք՝ ձեռքերը ծնկներին, գլուխը՝ ձեռքերին։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ պատահեց հիմա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իմ ընկերը ցավեցրեց ոտքը։
ՓՈԶԶՈ.— Իսկ Լաքի՞ն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ուրեմն դա նա՞ է։
ՓՈԶԶՈ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա Լաքի՞ն է։
ՓՈԶԶՈ.— Չհասկացա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Եվ դուք Փոզզո՞ն եք։
ՓՈԶԶՈ.— Իհարկե, ես Փոզզոն եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նույնը, ինչ որ երե՞կ։
ՓՈԶԶՈ.— Երե՞կ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք հանդիպել ենք երեկ։ (Լռություն)։ Չե՞ք հիշում։
ՓՈԶԶՈ.— Ես չեմ հիշում, որ երեկ որևէ մեկին հանդիպած լինեմ։ Բայց վաղը ես չեմ հիշի, որ հանդիպել եմ որևէ մեկին այսօր։ Այնպես որ, ձեր հարցերը պարզաբանելու համար ինձ վրա հույս մի դրեք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց...
ՓՈԶԶՈ.— Հերիք է։ Վեր, խո՛զ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դուք տանում էիք նրան տոնավաճառ՝ ծախելու։ Դուք խոսեցիք մեզ հետ։ Նա պարեց։ Նա մտածեց։ Դուք տեսնում էիք։
ՓՈԶԶՈ.— Ինչպես կուզեք։ Թողեք գնամ։ (Վլադիմիրը մի կողմ է քաշվում)։ Վե՛ր։
Լաքին բարձրանում է՝ հավաքելով իր բեռները։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞ւր պետք է գնաք այստեղից։
ՓՈԶԶՈ.— Ես այդպիսի հարցերով ինձ չեմ ծանրաբեռնում։ Առաջ։ (Լաքին, ծանրաբեռնված, զբաղեցնում է իր տեղը Փոզզոյի դիմաց)։ Մտրակը։ (Լաքին իրերը դնում է ցած, փնտրում է մտրակը, գտնում և դնում է այն Փոզզոյի ձեռքը)։ Պարա՛նը։ (Լաքին ամեն ինչ ցած է դնում, պարանի ծայրը դնում է Փոզզոյի ձեռքը, ամեն ինչ նորից բարձրացնում)։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ կա ճամպրուկում։
ՓՈԶԶՈ.— Ավազ։ (Նա ձգում է պարանը)։ Մա՛րշ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դեռ մի գնացեք։
ՓՈԶԶՈ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ եք անում, երբ անօգնական ընկնում եք ամայի, հեռու տեղում։
ՓՈԶԶՈ.— Սպասում ենք, մինչև կկարողանանք րարձրանալ։ Հետո գնում։ Առա՛ջ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նախքան գնալը ասեք նրան, որ երգի։
ՓՈԶԶՈ.— Ո՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լաքին։
ՓՈԶԶՈ.— Երգի՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։ Կամ մտածի։ Կամ արտասանի։
ՓՈԶԶՈ.— Բայց նա համր է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հա՜մր։
ՓՈԶԶՈ.— Համր։ Նա չի կարող նույնիսկ տնքալ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հա՜մր։ Երբվանի՞ց։
ՓՈԶԶՈ, (անսպասելի մոլեգնած).— Դուք ինձ տանջեցիք ձեր անիծյալ ժամանակով։ Զգվելի է։ Ե՜րբ, ե՜բբ։ Մի օր, բավական չէ՞ դա ձեզ, մյուս օրերի նման մի օր, մի օր նա համր դարձավ, մի օր ես կուրացա, մի օր մենք կխլանանք, մի օր մենք ծնվել ենք, մի օր կմեռնենք, նույն օրը, նույն վայրկյանին, բավական չէ՞ դա ձեզ։ (Ավելի հանգիստ)։ Այդպես են ծնվում, գերեզմանի վրա, լույսը թարթում է մի ակնթարթ, հետո գիշեր է նորից։ (Նա ձգում է պարանը)։ Առա՛ջ։
Լաքին և Փոզզոն դուրս են գալիս։ Վլադիմիրը հետևում է նրանց մինչև բեմի եզրը, նայում է նրանց ետևից։ Լսվում է ընկնելու աղմուկ, որը արտացոլվում է Վլադիմիրի ծամածռության մեջ։ Վլադիմիրը գնում է դեպի Էստրագոնը, որը քնած է։ Լռություն։ Զննում է նրան մի պահ, հետո ցնցում է, որ արթնանա։
ԷՍՏՐԱԳՈՆ (կատաղի շարժումներ, անկապ խոսքեր։ Վերջապես).- Ինչո՞ւ դու ինձ եբբեք չես թողնում քնել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես մենակություն զգացի։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես եբազ էի տեսնում, որ երջանիկ եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա սպանեց ժամանակը։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես եբազում տեսա, որ...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մի՛ պատմիր։ (Լռություն)։ Ես կասկածում եմ, նա, իսկապես, կո՞ւյր էր։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կո՞ւյր։ Ո՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Փոզզոն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կո՞ւյր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա ասաց, ոբ ինքը կույր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Հետո, ի՞նչ կա դրանում։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինձ թվաց, որ նա տեսնում էր մեզ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու երազում ես տեսել դա։ (Դադար)։ Արի գնանք։ Չենք կարոդ։ Ա՜հ։ (Դադար)։ Դու վստա՞հ ես, որ դա նա չէր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ո՞վ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Գոդոն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց ո՞վ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Փոզզոն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ամենևի՛ն, ւսմենևի՛ն։ (Դադար)։ Ամենևիքն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Կարծում եմ, կարելի է վեր կենալ։ (Նա ցավով բարձրանամ է)։ Օ՜, Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես չգիտեմ այլևս ինչ մտածել։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՜տքս։ (Նա նստում է, փորձում է հանել կոշիկները)։ Օգնի՜ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Քնա՞ծ էի ես, երբ մյուսները տառապում էին։ Քնա՞ծ եմ ես հիմա։ Վաղը, երբ ես արթնանամ, կամ կարծեմ, որ արթնացած եմ, ի՞նչ կասեմ այսօրվա մասին։ Որ Էստրագոնի, իմ ընկերոջ հետ այս տեղում մինչև գիշերվա գալը, ես սպասել եմ Գոդյի՞ն։ Որ Փոզզոն անցավ իր բեռնակրի հետ և խոսեց մեզ հե՞տ։ Երևի։ Բայց այդ բոլորում ի՞նչ ճշմարտություն կլինի։ (Էստրագոնը, ապարդյուն պայքարելով իր կոշիկների հետ, ննջում է նորից։ Վլադիմիրը նայում է նրան)։ Նա ոչինչ չի իմանա։ Նա կպատմի ինձ իր ստացած հարվածների մասին և ես նրան մի գազար կտամ։ (Դադար)։ Գերեզմանի վրա մի դժվար ծնունդ։ Իսկ այնտեղ՝ փոսում գերեզմանափորը դանդաղ շարժում է իր բահը։ Ժամանակը մեր ծերանալու համար է։ Օդը լի է մեր ճիչերով։ (Նա լսում է)։ Բայց սովորույթը մեծ մարդասպան է։ (Նա նորից նայում է էստրագոնին)։ Ինձ նույնպես մեկը նայում է, իմ մասին նույնպես մեկն ասում է. «Նա քնած է, նա ոչինչ չգիտի, թող շարունակի քնել»։ (Դադար)։ Ես չեմ կարող այլևս։ (Դադար)։ Ի՞նչ ասացի ես։
Նա տենդագին շարժվում է ետ ու առաջ, վերջապես կանգնում է ձախ եզրում, խորհում է։ Մտնում է Տղան աջից։ Նա կանգնում է։ Լռության։
ՏՂԱ.— Ներեցեք, պարո՛ն... (Վլադիմիրը շրջվում է)։ Պր-ն Ալբե՞րտ...
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դե, ահա՛, նորից։ (Դադար)։ Չե՞ս ճանաչում ինձ։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երեկ դո՞ւ չէիր այստեղ։
ՏՂԱ.- Ոչ, սըր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու առաջին անգամ ե՞ս գալիս։
ՏՂԱ.- Այո, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու հաղորդելու բան ունես պր֊ն Գոդոյից։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա այս երեկո չի գա։
ՏՂԱ.— Ոչ, սը՞ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բայց նա կգա վաղը։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Առանց խաբելու։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դու որևէ մեկին հանդիպեցի՞ր։
ՏՂԱ.— Ոչ, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երկու ուրիշ... (նա տատանվում է)... մարդու։
ՏՂԱ.— Ես ոչ մեկին չտեսա, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ի՞նչ է անում նա, պր-ն Գոդոն։ (Լռության)։ Լսո՞ւմ ես։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դե՛։
ՏՂԱ.— Նա ոչինչ չի անում, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչպե՞ս է քո եղբայբը։
ՏՂԱ.— Նա հիվանդ է, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Երևի երեկ նա էր եկել։
ՏՂԱ.— Չգիտեմ, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ (մեղմորեն).— Նա մորուք ունի՞, պր-ն Գոդոն։
ՏՂԱ.— Այո, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Բա՞ց, թե՞... (նա տատանվում է)... թե՞ սև։
ՏՂԱ.— Կարծում եմ, այն սպիտակ է, սը՛ր։
Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Աստված ողորմյա՜ մեզ։
Լռություն։
ՏՂԱ.— Ի՞նչ ասեմ պր-ն Գոդոյին, սը՛ր։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ասա նրան... (նա տատանվում է)... ասա նրան, որ դու տեսար մեզ և որ... (նա տատանվում է)... որ դու տեսար մեզ։ (Դադար։ Վլադիմիրը առաջ է գնում, Տղան ետ է ցատկում, Վլադիմիրը կանգնում է, Տղան նույնպես կանգնում է)։ Դու վստա՞հ ես, որ տեսար ինձ, հա՞, դու չե՞ս գա և ասի ինձ վաղը, որ առաջ երբեք ինձ չես տեսել։
Լռություն։ Վլադիմիրը անսպասելիորեն ցատկում է առաջ, Տղան խուսափում է նրանից և դուրս գալիս վազելով։ Լռություն։ Արևը մայր է մտնում, լուսինը ծագում է։ Ինչպես առաջ։ Վլադիմիրը կանգնում է անշարժ և կռանում է։ Էստրագոնը արթնանամ է, հանում է կոշիկները, կանգնում է՝ դրանք ձեռքերին, գնում և դնում է դրանք ցած՝ բեմի կենտրոնում, դիմացը, գնում է դեպի Վլադիմիրը, նայում նրան։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ է եղել քեզ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչինչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես գնում եմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ես էլ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես երկա՞ր էի քնել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։
Լռության։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ո՞ւր պետք է գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ հեոու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Օ՜, այո, արի հնռու գնանք այստեղից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չենք կարող։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչո՞ւ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք պետք է վաղը ետ գանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ինչի՞ համար։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Գոդոյին սպասելու։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ա՜հ։ (Դադար)։ Նա չեկա՞վ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ հիմա շատ ուշ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո, հիմա գիշեր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե թողնե՞նք ու գնանք։ (Դադար)։ Թողնենք ու գնանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Նա մեզ կպատժի։ (Լռություն։ Նա նայում է ծառին)։ Ամեն ինչ մեռած է, բացի ծառից։
ԷՍՏՐԱԳՈՆ (նայելով ծառին).— Ի՞նչ է սա։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ծառ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, բայց ի՞նչ ծառ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Չգիտեմ։ Ուռենի։
Էստրագոնը Վլադիմիրին քաշում է դեպի ծառը։ Նրանք կանգնում են անշարժ դրա դիմաց։ Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե կախվե՞նք սրանից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ինչո՞վ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու պարանի կտոր չունե՞ս։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում չենք կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Արի գնանք։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Սպասիր, ես գոտի ունեմ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Դա շատ կարճ է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու կհրես իմ ոտքերից։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Իսկ ո՞վ կհրի իմից։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ճիշտ է։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Միևնույնն է, ցույց տուր։ (Էստրագոնը թուլացնում է իր շալվարը պահող պարանը։ Շալվարը իջնում է մինչև ծնկները։ Նրանք նայում են պարանին)։ Ծայրահեղ դեպքում դա էլ յոլա կտանի։ Բայց դա բավական ամո՞ւր է։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Շուտով կտեսնենք։ Արի։
Ամեն մեկը վերցնում է պարանի մի ծայրը և ձգում։ Այն կտրվում է։ Նրանք համարյա ընկնում են։
ՎԼԱԴԻՄԻՐ.- Բանի պետք չէ։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու ասացիր, որ վաղը ե՞տ պիտի գանք։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այդ դեպքում կարող ենք մի լավ պարան բերել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
Լռություն։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դիդի՛։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Այո։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ես այսպես շարունակել չեմ կարող։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Ահա թե ինչ ես դու մտածում։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Եթե բաժանվե՞նք։ Դա կարող է մեզ համար ավելի լավ լինել։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք կկախվենք վաղը։ (Դադար)։ Եթե Գոդոն չգա։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Իսկ եթե նա գա՞։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Մենք փրկված կլինենք։
Վլադիմիրը հանում է գլխարկը (Լաքիինը), նայում է ներսը, շոշափում է ներսը, ցնցում է, կտտացնում եզրին, նորից դնում գլխին։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Լավ։ Կգնա՞նք, թե՞ ոչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հագի՛ր շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Ի՞նչ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հագիր շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Դու ուզում ես, որ ես շալվարս հանե՞մ։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Հագիր շալվարդ։
ԷՍՏՐԱԳՈՆ (գլխի ընկնելով, որ շալվարը ցած է սահել).— Իրոք։
Նա բարձրացնում է շալվարը։ Լռություն։
ՎԼԱԴԻՄԻՐ.— Լավ։ Կգնա՞նք, թե՞ ոչ։
ԷՍՏՐԱԳՈՆ.— Այո, արի գնանք։
Նրանք չեն շարժվում։
Վարագույր