Changes
: ― Միստր Հոլմս, չե՞ք կարող ձեր թանկագին ժամանակից մի քանի ժամ տրամադրել ինձ։ Մեր քոլեջում անախորժ պատմություն է տեղի ունեցել և, հավատացեք, եթե երջանիկ պատահականությամբ մեր քաղաքում չգտնվեիք, չէի իմանա ինչպես վարվել։
: ― Ես շատ եմ զբաղված և չէի ցանկանա շեղվել իմ գործերից, ― պատասխանեց ընկերս։ ― Խորհուրդ կտայի դիմել ոստիկանությանը։
: ― Ոչ, ոչ, հարգարժան սըր, դա անհնար է։ Եթե գործին պաշտոնական ընթացք տանք, այն արդեն չես կանգնեցնի, իսկ սա այնպիսի դեպք է, երբ հարկավոր է ցանկացած ճանապարհով խույս տալ հրապարակումից, որպեսզի քոլեջի վրա ստվեր չնկնի։ չընկնի։ Ձեր նուրբ վարվեցողությամբ հայտնի եք ոչ պակաս, քան ամենաբարդ գործերի հետաքննության տաղանդով և ձեզնից բացի ուրիշ ոչ մեկին չէի դիմի։ Աղաչում եմ, միստր Հոլմս, օգնեք ինձ։
: Սիրելի Բեյքր-Սթրիթից հեռու գտնվելը բնավ չէր մեղմացրել ընկերոջս բնավաորությունը։ Առանց թերթի կտրվածքներից կազմված իր ալբոմի, առանց քիմիական պրեպարատների և սովորական դարձաց անկարգության Հոլմսն իրեն անհարմար էր զգում։ Նա դժգոհ թափ տվեց ուսերը, որպես համաձայնության նշան, և մեր այցելուն հուզվելով և թափահարելով ձեռքերը, սկսեց աճապարանքով շարադրել գործի էությունը։
: ― Պատկերացնում եք, միստր Հոլմս, վաղը Ֆորթեսքյուի թոշակի մրցության առաջին քննությունն է, և ես քննողներից մեկն եմ։ Հունարեն եմ դասավանդում, և առաջին քննությունն էլ հենց հունարենից է։ Թոշակի թեկնածուներին թարգմանության համար տալիս եմ մի մեծ հատված անծանոթ տեքստից։ Այդ հատվածը տպագրվում է տպարանում, և, իհարկե, եթե թեկնածուն կարողանա նախաօրոք դա պատրաստել, ապա մեծ առավելություն կունենա մյուսների համեմատ։ Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի քննության նյութը գաղտնի մնա։