: ― Անտանելի, երկինքը վկա, անտանելի։
: ― Դուք վիճեցիք։ Կատաղած Վուդլին լքեց ձեր տունը և ձեռնամուխ եղավ իր սեփական ծրագրի իրագործմանը։
: ― Ինձ այնպես է թվում, Ուիլյամսոն, որ մենք այս ջենտլմեններին հաղաորդելու հաղորդելու ոչինչ չունենք։ Կարուտերսը դառնորեն քնծիծաղեց։ ― Այո, մենք վիճեցինք։ Նա ինձ հարվածեց, և ես ընկա։ ԱկժմԱյժմ, ամեն դեպքում, ես վրեժխնդիր եղա դրա համար։ Հետո նա անհետացավ։ Ծանոթացավ այս սուրբ հոր հետ։ Իմացա, որ նրանք տեղավորվել են ճանապարհի կողքի այս տանը։ Ես զգացի, որ նրանք մտադրվել են ինչ-որ բան անել, և աչքս չէի հեռացնում օրիորդից։ Երբեմն այցելում էի նրանց՝ իմանալու կազմած ծրագրերը։ Երկու օր առաջ Վուդլին ինձ մոտ եկավ հեռագրով, ուր գրված էր, որ Ռալֆ Սմիթը մահացել է։ Նա հարցրեց, մտադի՞ր եմ արդյոք մասնակցել գործարքին։ Ես ասացի, որ ոչ։ Այն ժամանակ նա հարցրեց, համաձա՞յն եմ արդյոք ամուսնանալ օրիորդի հետ և իրեն տալ ժառանգության իր մասը։ Ասացի,որ համաձայն եմ, բայց օրիորդը հրաժարվում է։ Այն ժամանակ նա հայտարարեց․ «Նրան կամուսնացնենք քեզ հետ, իսկ մեկ-երկու շաբաթ անց նրա տրամադրությունը կփոխվի»։ Ասացի, որ չեմ ցանկանում ուժով ոչ մի բան անել։ Նա սկսեց հայհոյել վերջին սրիկայի պես, չնայած ասենք, հենց վերջին սրիկան է, որ կա։ Հայտարարեց, որ այսպես թե այնպես ինքը հասնելու է իր ուզածին, և գնաց։ Այս շաբաթ օրը օրիորդը հեռացավ ինձնից։ Ես կառք ձեռք բերեցի, որպեսզի կառապանը նրան կայարան տաներ, բայց, այնուամենայնիվ, անհանգիստ էի և նրա հետևից հեծանվով գնացի։ Սակայն օրիորդն արդեն բավականաչափ հեռացել էր, և երբ հասա կառքին, արդեն ուշ էր։ Ես դա հասկացա, երբ կառքի մեջ նրան տեսնելու փոխարեն ձեզ տեսա։
: Հոլմսը տեղից վեր կացավ և ծխախոտի մնացորդը նետեց բուխարու մեջ։
: ― Ահա թե ինչ բթամիտն եմ ես, Ուոտսոն, ― ասաց նա։ ― Չէ որ դուք ինձ ասացիք, որ հեծանվորդն ուղղեց իր փողկապը, հիշում եք, երբ նա ճանապարհով դեպի տուն էր գնում։ Միայն դա բավական էր բացահայտելու համար այս պատմությունը։ Այսպես թե այնպես, կարող ենք մեզ շնորհավորել այս հետաքրքիր, կարելի է ասել, իր տեսակի մեջ եզակի գործում։ Տեսնում եմ, երեք ոստիկան են մոտենում տանը, և ես ուրախ եմ, որ երիտասարդ ձիապանը առույգ հետևում է նրանց։ Այսպիսով, շատ հնարավոր է, որ որ ոչ նա, ոչ էլ մեր հետաքրքիր փեսացուն զոհ չեն դառնա այսօրվա արկածներին։ Կարծում եմ, Ուոտսոն, դուք պետք է ձեր մասնագիտական ուշադրությունը կենտրոնացնեք միսս Սմիթի վրա։ Եթե նա ուշքի է եկել, ապա մենք ուրախությամբ նրան մոր մոտ՝ տուն կուղեկցենք։ Իսկ եթե նա լրիվ գիտակցության չի եկել, ասացեք նրան, որ մենք պատրաստվում ենք հեռագիր ուղարկել Միդլենդ՝ երիտասարդ էլեկտրիկին։ Դա ամենալավ դեղը կլինի։ Ինչ վերաբերում է ձեզ՝ Կարուտերս, ենթադրում եմ, դուք լիովին արժանի եք ներման՝ նախկինում դավադրությանը մասնակցելու համար։ Ահա, սըր, իմ այցեքարտը, և եթե իմ ցուցմունքները կարող են ձեզ օգնել դատարանում, ես ձեր տրամադրության տակ եմ։