«Կերպարանափոխություն»–ի խմբագրումների տարբերություն
չ |
|||
Տող 14. | Տող 14. | ||
«Ա՛յ թե մի քիչ էլ քնեի ու այս բոլոր հիմարությունները մոռանայի»,― մտածեց նա, սակայն հնարավոր չէր դա անել, որովհետև նա սովոր էր քնելիս աջ կողքի վրա պառկել, իսկ այժմյան վիճակով չէր կարողանում աջ շրջվել։ Նա ինչ ուժով էլ որ աջ էր նետվում, կրկին մեջքի վրա էր շուռ գալիս։ Այդպես հավանաբար հարյուր անգամ փորձեց, փակեց աչքերը, որ ստիպված չլինի տեսնել անօգնական թպրտացող ոտքերը և դադարեց միայն, երբ բութ, իրեն մինչև այժմ բոլորովին խորթ ցավը սկսեց թեթևակի ծակել կողը։ | «Ա՛յ թե մի քիչ էլ քնեի ու այս բոլոր հիմարությունները մոռանայի»,― մտածեց նա, սակայն հնարավոր չէր դա անել, որովհետև նա սովոր էր քնելիս աջ կողքի վրա պառկել, իսկ այժմյան վիճակով չէր կարողանում աջ շրջվել։ Նա ինչ ուժով էլ որ աջ էր նետվում, կրկին մեջքի վրա էր շուռ գալիս։ Այդպես հավանաբար հարյուր անգամ փորձեց, փակեց աչքերը, որ ստիպված չլինի տեսնել անօգնական թպրտացող ոտքերը և դադարեց միայն, երբ բութ, իրեն մինչև այժմ բոլորովին խորթ ցավը սկսեց թեթևակի ծակել կողը։ | ||
+ | |||
+ | «Ա՛խ, աստված, մտածեց նա, ինչ հոգնեցուցիչ մասնագիտություն եմ ընտրել։ Օր ու գիշեր ուղևորության մեջ եմ։ Գործի հետ կապված անհանգստություններն ինձ համար ավելի շատ են, քան տանը վարվող սովորական առևտրի ժամանակ, ու դեռ մի բան էլ ինձ վրա է դրված ճանապարհորդելու ողջ չարչարանքը, գնացքների չվացուցակներն համաձայնեցնելու հոգսերը, վատ ու անկանոն սնունդը, մշտափոփոխ, կարճատև ծանոթությունները, որ երբեք սրտագին չեն դաոնում։ Գրողը տանի այս ամենը»։ | ||
+ | |||
+ | Զամզայի փորը թեթևակի քոր եկավ, և նա, գլուխը լավ բարձրացնելու համար, մեջքի վրա դանդաղ հրվեց դեպի մահճակալի վերին գլխակալը. տեսավ, որ քոր եկող տեղը սպիտակ պուտերով է ծածկված, բայց դրանցից ոչինչ չհասկացավ։ Ուզեց մի ոտքով շոշափել այն ու անմիջապես ետ քաշեց ոտքը, որովհետև դրան դիպչելիս սառը սարսուռ էր անցնում մարմնով։ Նա նորից սահեց ներքև ու պառկեց իր նախկին դիրքով։ | ||
+ | |||
+ | «Առավոտ շուտ վեր կենալուց մարդ հիմարանում է,― մտածեց Զամզան,― քունն առնել պետք է։ Մյուս շրջիկ գործակալները սուլթանի կանանց պես են ապրում։ Երբ ես, օրինակ, մինչկեսօրները հյուրանոց եմ վերադառնում, որ ձեռք բերած պայմանագրերը մակագրեմ, այդ պարոնները նոր նախաճաշի են նստում։ Հարկավոր էր շեֆիս մոա ասել այդ բանը։ Երևի տեղիցս թռչեի։ Թեև ինչ իմանաս, արդյո՞ք ինձ համար ավելի լավ չէր լինի։ Եթե ծնողներս պատճառ չհանդիսանային ու ես ստիպված չլինեի զսպել ինձ, վաղուց հայտարարած կլինեի աշխատանքից հեռանալու մասին։ Կկանգնեի շեֆի դեմ ու կասեի սրտիս խորքում ունեցածս կարծիքը։ Նա հաստատ վար կընկներ նստած տեղից։ Տարօրինակ ձև ունի, նստում է իր կառավարակետում և վերևից ներքև է խոսում պաշտոնյայի հետ, որ նրա ծանր լսելու պատճառով մի բան էլ լավ մոտ պետք է կանգնի։ Սակայն իմ հույսը դեռ լրիվ կորած չէ։ Մի օր փող կհավաքեմ ու ծնողներիս պարտքը կմարեմ։ Դա ամենաշատը գուցե հինգ, վեց տարի տևի։ Անպայման կանեմ։ Հետո կօգտվենք։ Առայժմ, սակայն, վեր կենալ է պետք, որովհետև գնացքս ժամը հինգին է մեկնում։— Նա նայեց սնդուկի վրա տկտկացնող զարթուցիչին։— Երկնայի՜ն հայր»,― մտածեց նա։ Վեցն անց կես էր, սլաքները հանգիստ առաջ էին գնում։ Նույնիսկ կեսն էր անցել, մեծ սլաքը քառորդ պակասին էր մոտենում։ Կարող է զարթուցի՞չը չէր արթնացրել։ | ||
+ | |||
+ | Անկողնից երևում էր, որ զարթուցիչի սլաքը ուղիղ ժամը չորսի վրա էր դրված և իհարկե զանգած էլ կլիներ։ Այո, բայց արդյոք հնարավո՞ր էր քնով անցնել մի զնգոցի տակ, որ նույնիսկ կահույքն էր ցնցում։ Ճիշտ է, նա թեև անհանգիստ, բայց, հնարավոր է, որ շատ խոր էր քնել։ Իսկ ի՞նչ պետք է աներ այժմ։ Հաջորդ գնացքը ժամը յոթին էր շարժվում, և դրան հասնելու համար շտապելը միանգամայն ավելորդ կլիներ, որովհետև հավաքածուն դեռ կապած չէր, ինքն էլ բնավ ոչ այնքան թարմ ու շարժունակ էր զգում իրեն։ Եթե նույնիսկ հասներ էլ գնացքին, միևնույն է, անհնար կլիներ շեֆի զայրույթից խուսափել, որովհետև ֆիրմայի ծառայողը սպասել էր ժամը հինգի գնացքի մեկնելուն և արդեն զեկույց ներկայացրել գնացքի՝ նրա բացթողման մասին։ Շեֆի մտահղացումն էր դա. անխելք-անողնաշար։ Իսկ ի՞նչ, եթե ինքը հանկարծ հիվանդ ձևանար։ Սակայն դա չափից դուրս անհարմար կլիներ ու կասկած կհարուցեր, որովհետև Գրեգորն իր հինգ տարվա ծառայության ընթացքում ոչ մի անգամ հիվանդ չէր եղել։ Շեֆը կգար, իհարկե, հիվանդանոցային դրամարկղի բժշկին կբերեր հետը, ծույլ տղայի պատճառով կնախատեր ծնողներին և նրանց բոլոր առարկություններին կպատասխաներ հիմք ընդունելով բժշկի ասածները, ում համար, ի դեպ, մարդիկ ընդհանրապես միանգամայն առողջ էին, միայն աշխատանքից էին վախենում։ Իմիջիայլոց, արդյոք նա այս դեպքում իրավացի չէ՞ր լինի։ Չնայած երկար քնելուց հետո իսկապես ավելորդ քնկոտությանը, Գրեգորն իրականում շատ լավ էր զգում իրեն և լավ սոված էր նույնիսկ։ | ||
+ | |||
+ | Չկարողանալով անկողնուց վեր ելնելու վերաբերյալ որոշում ընդունել՝ Գրեգորը փութկոտ մտածում էր այս և նման բաների մասին (նույն պահին զարթուցիչի զանգը հիշեցրեց, որ յոթից քառորդ է պակաս), երբ մահճակալի գլխի կողմի դուռը զգույշ բախեցին։ | ||
+ | |||
+ | ― Գրեգոր,― կանչեցին, մայրն էր,― յոթից քառորդ է պակաս։ Դու չէի՞ր ուզում մեկնել։ | ||
+ | |||
+ | Մեղմ ձայն։ Գրեգորը պատասխանեց և իր ձայնը լսելով՝ սարսափեց։ Այն, անշուշտ, առաջվանն էր, սակայն ներսից, չլռեցվող, ցավագին ծվծվոց էր կարծես խառնվում ձայնին, խոսքերը միայն առաջին ակնթարթին էր իրենց պարզությանը թողնում, որ արձագանքում այնպես աղավաղեր, որ մարդ չհասկանար՝ արդյոք ճի՞շտ է լսել։ Նա ուզում էր հանգամանորեն պատասխանել, բացատրել ամեն ինչ, սակայն միայն ասաց. | ||
+ | |||
+ | ― Այո՛, այո՛, մայրի՛կ։ Շնորհակալություն, արդեն վեր եմ կենում։ | ||
+ | |||
+ | Գուցե փայտե դուռը պատճառ դարձավ, և սենյակից դուրս չնկատեցին Գրեգորի ձայնի փոփոխությունը։ Ստացած բացատրությունը հանգստացրեց մորը, և նա քստքստացնելով հեռացավ։ Սակայն կարճատև զրույցը ընտանիքի մյուս անդամների ուշադրությունը այն բանի վրա էր հրավիրել, որ Գրեգորը հակառակ սպասածի, դեռ տանն էր, և դռներից մեկը թույլ, բայց բռունցքով արդեն բախեց հայրը։ | ||
+ | |||
+ | ― Գրե՛գոր, Գրե՛գոր,― կանչեց նա,― ի՞նչ է եղել։ Գրեգո՞ր,― քիչ անց խուլ ձայնով հիշեցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Գրեգոր, լավ չե՞ս զգում։ Ինչ-որ բանի կարի՞ք ունես,― մյուս դռան մոտ ցածրաձայն տրտնջում էր քույրը։ | ||
+ | |||
+ | — Արդեն պատրաստ եմ,― երկու կողմերին պատասխանեց Գրեգորը և ջանք գործադրեց փութաջան առոգանությամբ, առանձին խոսքերի միջև տևական ընդմիջումներ մտցնելով վերացնել ձայնի մեջ աչքի ընկնող ամեն ինչ։ Եվ իրոք, հայրը նորից շրջվեց դեպի իր նախաճաշը, սակայն քույրը շշնջաց. | ||
+ | |||
+ | — Գրեգոր, բաց դուռը, խնդրում եմ։ | ||
+ | |||
+ | Գրեգորը բնավ մտադիր չէր բացել, նույնիսկ գովում էր գիշերը բոլոր դռները տանն էլ փակելու՝ ճանապարհորդելուց մնացած սովորությունը։ Առաջին հերթին նա ցանկացավ հանգիստ, անխռով վեր կենալ, հագնվել, նախաճաշել ու հետո միայն մնացած բաների մասին մտածել, որովհետև զգաց, որ անկողնում պառկած մտածելով ոչ մի տրամաբանական ավարտի չէր հանգի։ | ||
+ | |||
+ | Նա հիշեց, որ անկողնում, գուցե դիրքի անհարմարության պատճառով, շատ հաճախ է թեթև ցավեր զգացել, և հետո՝ վեր կենալիս, պարզվել է, որ դրանք զուտ երևակայության ծնունդ են եղել, ու հիմա անհամբեր սպասում էր, թե ինչպես պետք է այսօրվա պատկերացումները աստիճանաբար փարատվեին։ Իսկ որ ձայնի փոփոխությունը ոչ այլ ինչ էր, քան շրջիկ գործակալների մասնագիտական հիվանդության՝ լավ մրսելու նախանշան, մազաչափ կասկած իսկ չէր կարող լինել։ | ||
+ | |||
+ | Վերմակը նետելը շատ հեշտ էր. հարկավոր էր միայն մի փոքր փքվել, և այն ինքնիրեն ընկավ։ Բայց հետագայում գործը դժվարացավ, և առաջին հերթին այն պատճառով, որ նա չափազանց լայն էր։ Ուղղվել կարողանալու համար Գրեգորին ձեռքեր էին պետք, բայց նրա ունեցածը չկառավարվող, անդադար տարբեր շարժումներ անող ոտիկներն էին միայն։ Եթե ուզում էր մեկը ծալել, ասենք թե առաջին ոտքը, որ ձգվում էր, և նրան վերջապես հաջողվում էր իր ուզածն անել, ապա մյուս ոտիկները կարծես ազատ արձակված լինեին, ծայրահեղ արագությամբ, ցավագնորեն կուչուձիգ էին լինում։ | ||
+ | |||
+ | ― Միայն թե իզուր տեղը անկողնում չմնամ,― խոսեց Գրեգորը։ | ||
+ | |||
+ | Նա ուզեց սկզբում մարմնի ներքևի մասը դուրս հանել անկողնից, բայց պարզվեց, որ ներքնամասը, որ նա, ի դեպ, դեռ չէր տեսել և չէր կարող որևէ ճիշտ պատկերացում ունենալ, դժվարաշարժ էր։ Այնքան դանդաղ էր ընթանում։ Երբ կատաղության աստիճան հասած Գրեգորը ամբողջ թափով, անզգուշորեն առաջ նետվեց (նրա հաշիվները սխալ էին), թափով խփվեց մահճակալի ներքնամասին, և այրող ցավը խրատեց նրան, որ այդ վիճակում մարմնի թերևս ամենազգայուն տեղը ներքնամասն էր։ Դրանից հետո նա փորձեց մարմնի վերևի մասով դուրս գալ անկողնից և գլուխը զգուշորեն շրջեց դեպի մահճակալի եզրը։ Չնայած լայնքին ու ծանրությանը, դա նրան հեշտ հաջողվեց, մարմինը հնազանդ հետևեց գլխի պտույտին։ Մահճակալից դուրս հրվելուց հետո, երբ գլուխը օդի մեջ կախվեց, Գրեգորը վախեցավ այդպես առաջ շարժվել, որովհետև ընկնելուց ուղղակի հրաշք կլիներ, եթե գլուխը չվնասեր, մինչդեռ հենց ներկա դրության մեջ նա ոչ մի դեպքում իրավունք չուներ գիտակցությունը կորցնել։ Ավելի լավ է անկողնում մնար։ | ||
+ | |||
+ | Երբ ապարդյուն չարչարանքներից հետո նա հառաչելով պառկեց նորից, տեսավ ավելի մեծ կատաղությամբ իրար եկող ոտիկներն, ու այդ կամայականության մեջ կարգուկանոն մտցնելու ոչ մի հնարավորություն չգտավ, ինքնիրեն ասաց նորից, որ անկարող է անկողնում պառկել-մնալ, ավելի խելամիտ կլինի ամենափոքր հույսի առկայության դեպքում ամեն ինչ զոհել և անկողնուց ազատվել։ Իմիջիայլոց, միաժամանակ նա չմոռացավ երբեմն-երբեմն հիշեցնել իրեն, որ շատ ավելի գերադասելի է ամեն ինչ հանգիստ, անվրդով կշռադատելը, քան հուսահատ որոշումներ ընդունելը։ Այդ պահերին նա տեսողությունը հնարավորին չափ լարելով նայում էր պատուհանին, սակայն նեղ փողոցի նույնիսկ մյուս կողմը պարուրած առավոտյան մառախուղից, ցավոք, քիչ վստահություն ու առույգություն էր կարելի ակնկալել։ | ||
+ | |||
+ | ― Արդեն ժամը յոթն է,— խոսեց նա զարթուցիչի նոր զարկի հետ։— Արդեն ժամը յոթն է, բայց առաջվա պես մառախլապատ է։ | ||
+ | |||
+ | Թույլ շնչելով նա մի փոքր ևս պառկեց. կարծես կատարյալ լռությունից իրական ու ինքնին հասկանալի դրության վերադարձին էր սպասում։ | ||
+ | |||
+ | ― Դեռ նախքան յոթն անց քառորդ լինելը պետք է վերջապես ելած լինեմ անկողնուց, որովհետև ֆիրման ավելի շուտ է բացվում, և մինչ այդ մեկնումեկը կգա ինձնով հետաքրքրվելու,― ասաց նա։ | ||
+ | |||
+ | Գրեգորը պատրաստվեց ողջ երկարությամբ, հավասարապես ճոճվելով դուրս գալ անկողնուց։ Եթե այդպես ընկներ, գլուխը, որ ընկնելուց կտրուկ բարձրացնել էր ուզում, հնարավոր է անվնաս մնար։ Մեջքը պինդ էր թվում, գորգին բախվելուց չպետք է ոչինչ պատահեր։ Ամենից շատ նա անհանգստանում էր, երբ պատկերացնում էր այն բարձր աղմուկը, որ կլիներ անշուշտ և դռների հետևում մարդկանց եթե ոչ սարսափ, ապա մտահոգություն կպատճաոեր հաստատ։ Ինչ ուզում է լիներ, բայց փորձել պետք էր։ | ||
+ | |||
+ | Այս նոր մեթոդը ավելի շուտ խաղ էր, քան չարչարանք, մեջքի վրա անընդհատ ճոճվել էր պետք։ Երբ նա կիսով չափ դուրս էր ցցվել անկողնուց, մտածեց, թե օգնության հասնելու դեպքում ինչքան հեշտ կլիներ իր գործը․ երկու ուժեղ մարդու ներկայությունը լրիվ բավական էր։ Նա մտածեց հոր և աղախնի մասին։ Նրանց գործը միայն ձեռքերն ուռած մեջքի տակ մտցնել-անկողնուց հանելը, բեռը հետները կռանալն ու դիմանալը կլիներ, մինչև որ Գրեգորը հատակին ցատկեր։ Այդ դեպքում արդեն ոտքերը, երևի, որևէ իմաստ ստանային։ Այժմ, անկախ այն հանգամանքից, որ դռները փակ էին, իսկապես պե՞տք էր օգնություն կանչել։ Չնայած բոլոր դժվարություններին, այդ մասին մտածելիս Գրեգորը չկարողացավ ժպիտը զսպել։ | ||
+ | |||
+ | Նա անկողնուց այնքան էր դուրս ցցվել, որ ավելի ուժեղ ճոճվելիս հազիվ թե կարողանար հավասարակշռությունը պահել, և պետք է արդեն վերջնականապես որոշեր՝ ընկնե՞լ, թե՞ մնալ, որովհետև հինգ րոպեից յոթն անց քառորդ կլիներ։ Նույն պահին դռան զանգը տվեցին։ | ||
+ | |||
+ | Ֆիրմայից է, մտածեց Գրեգորն ու համարյա քարացավ։ Ընթացքում նրա ոտիկներն ավելի արագ էին պարում։ Մի պահ ոչինչ չէր լսվում։ | ||
+ | |||
+ | — Չեն բացում,― անիմաստ հույսով բռնկված ասաց նա։ Հետո, իհարկե, աղախինը սովորականի պես վստահ քայլվածքով գնաց դեպի դուռն ու բացեց։ Հարկավոր էր ողջույնի միայն առաջին բառերը լսել, ու Գրեգորն արդեն գիտեր, թե ով է այդ այցելուն․ անձամբ հավատարմատարը։ Ինչո՞ւ էր նա դատապարտված այնպիսի մի ֆիրմայում ծառայելու, ուր ամենափոքր թերացման ժամանակ անգամ պաշտոնյային իսկույն ամենամեծ կասկածն էր բաժին ընկնում։ Արդյոք բոլոր աշխատակիցնե՞րն էին, առանց բացառության սրիկաներ։ Արդյոք նրանց մեջ մեկը չկա՞ր, որ առավոտվա մի քանի ժամը ֆիրմայի համար չօգտագործելու դեպքում խղճի խայթից խելքը թռցներ ու պարզապես չկարողանար ելնել անկողնուց։ Իրոք, ի՞նչ կլիներ, որ տեղեկանալը, եթե, իհարկե, անհրաժեշտ էր, աշակերտներից մեկին հանձնարարեին; Պետք է հավատարմատարն անձամբ գար, և դրանով ողջ անմեղ ընտանիքին ի ցույց դրվեր, որ տվյալ կասկածելի դեպքի ուսումնասիրությունը սոսկ նրա խելքին էր կարող վստահվել։ | ||
+ | |||
+ | Եվ ավելի շուտ այս մտքերի համակած հուզմունքը, քան հաստատ որոշում ընդունելը պատճառ դարձավ, որ նա ամբողջ ուժով դուրս թռչեր անկողնուց։ Բարձր շրմփոց լսվեց, սակայն դա դեռ հեռու էր իսկական աղմուկ լինելուց։ Ձայնը որոշ չափով խլացրեց գորգը, բացի այդ, մեջքն ավելի ճկուն էր, քան ինքն էր կարծում, և դրանից էր, որ ոչ շատ ուժեղ, խուլ հարված ստացվեց։ Գրեգորը միայն գլուխը բավական զգույշ չէր պահել, ինչ-որ բանի էր խփել, այժմ ցավից ու բարկությունից շուռումուռ էր տալիս, շփում էր գորգին։ | ||
+ | |||
+ | — Ներսում ինչ-որ բան ընկավ,― ձախ կողմի սենյակում լսվեց հավատարմատարի ձայնը։ | ||
+ | |||
+ | Գրեգորը փորձեց պատկերացնել, արդյոք այսօր իր հետ կատարված դեպքի նման բան երբևիցէ չէ՞ր կարող հավատարմատարին պատահել։ Դրա հնարավորության հետ, ախր, պետք էր համաձայնել։ Առաջադրված հարցին որպես կոպիտ պատասխան՝ հավատարմատարը կողքի սենյակում մի քանի վստահ քայլ արեց ու ճռճռացրեց լաքե կոշիկները։ | ||
+ | |||
+ | — Գրե՛գոր,― աջ կողմից շշնջաց քույրը,― հավատարմատարն է այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ,― ինքնիրեն խոսեց Գրեգորը, բայց որ ասածը քրոջը լսելի լիներ, չհամարձակվեց այդասաիճան բարձր խոսել։ | ||
+ | |||
+ | — Գրե՛գոր,— ձախ կողմից խոսեց հայրը,― պարոն հավատարմատարն է եկել։ Հարցնում է, թե դու ինչո՞ւ առավոտյան գնացքով չես գնացել։ Չգիտենք ինչ պատասխանենք։ Ի դեպ, նա ուզում է քեզ հետ անձամբ խոսել։ Ուրեմն բաց արա դուռը, խնդրում եմ։ Նա այնքան բարի կլինի, որ կների սենյակում տիրող անկարգությունը։ | ||
+ | |||
+ | — Բարի լույս, պարոն Զամզա,― բարեկամաբար կանչեց հավատարմատարը։ | ||
+ | |||
+ | — Նա իրեն լավ չի զգում,― այն պահին, երբ հայրը դոան մոտ կանգնած խոսում էր, հավատարմատարին դիմեց մայրը։― Պարոն հավատարմատար, հավատացեք ինձ, նա իրեն լավ չի զգում։ Ուրիշ էլ ի՞նչ պատճառ կարող է լիներ, որ նա գնացքից ուշանար։ Տղայի գլխում ֆիրմայից բացի ուրիշ միտք չկա։ Ես նույնիսկ զայրանում եմ համարյա, որ նա երեկոները ոչ մի անգամ զբոսնելու չի գնում։ Այս անգամ ութ օր քաղաքում էր, բայց միշտ տանն էր լինում։ Մեզ հետ նստում էր սեղանի մոտ, լուռ թերթ էր կարդում կամ գնացքների չվացուցակները ուսումնասիրում։ Իսկ նրբասղոցով աշխատելն արդեն զբաղմունք էր նրա համար։ Անցած անգամ, օրինակ, երկու-երեք երեկոյի ընթացքում մի փոքր շրջանակ կտրեց։ Կզարմանաք, այնքան որ գեղեցիկ է։ Ներսի սենյակում է կախված։ Մինչև Գրեգորը դուռը բացի, ես կբերեմ, ցույց կտամ։ Իմիջիայլոց, պարոն հավատարմատար, ես երջանիկ եմ, որ Դուք այստեղ եք։ Պարոն հավատարմատար, մենք մենակ չէինք կարողանա ստիպել նրան, որ դուռը բացեր։ Նա այնպես իրասածի է ու չնայած առավոտյան խաբեց, հաստատ լավ չի զգում իրեն։ | ||
+ | |||
+ | ― Գալիս եմ իսկույն, դանդաղ ու զգույշ ասաց Գրեգորը և խոսակցությունից ոչ մի բառ բաց չթողնելու համար տեղից չշարժվեց։ | ||
+ | |||
+ | ― Այլ կերպ, ողորմած տիկին, ես չեմ էլ կարող բացատրել ինձ։ Հավանաբար լուրջ բան չկա, ասաց հավատարմատարը։ Մյուս կողմից, եթե կարելի է, պետք է ասեմ, որ մենք՝ գործարար մարդիկս, ինչպես կուզեք՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, գործնական հաշվարկներից ելնելով շատ հաճախ պետք է թեթև տկարությունը հաղթահարենք։ | ||
+ | |||
+ | ― Դե ինչ, պարոն հավատարմատարն արդեն կարո՞ղ է ներս գալ,― անհամբեր հարցրեց հայրն ու կրկին բախեց դուռը։ | ||
+ | |||
+ | Ձախակողմյան սենյակում տհաճ լռություն տիրեց, աջ կողմում սկսեց հեծկլտալ քույրը։ Ինչո՞ւ նա մյուսների մոտ չէր գնում։ Նա երևի անկողնուց նոր էր ելել ու դեռ չէր հագնվել։ Իսկ ի՞նչն էր նրա լացի պատճառը․ որ Գրեգորը վեր չէր կենում ու ներս չե՞ր թողնում հավատարմատարին, որ աշխատանքը կորցնելու վտա՞նգն էր սպառնում նրան, որ շեֆն էլ իր հին պահանջներով նորից կսկսեր հետապնդե՞լ ծնողներին։ Դրանք առայժմ ավելորդ հոգսեր էին։ Գրեգորը դեռ այստեղ էր ու ամենևին մտադիր չէր լքել իր ընտանիքը։ Տվյալ պահին նա պառկած էր հատակին, և ոչ ոք, եթե տեղյակ լիներ, լրջորեն չէր պահանջի, որ նա ներս թողներ հավատարմատարին։ Իսկ այդ փոքր անքաղաքավարության պատճառով, որի համար նա մի բացատրություն կգտներ, Գրեգորին, ինչ խոսք, չէին կարող իսկույն հեռացնել աշխատանքից։ Նրան թվաց, թե լացով ու խորհուրդներով խանգարելու փոխարեն շատ ավելի խելացի կլիներ, եթե այժմ հանգիստ թողնեին իրեն։ Սակայն հենց նրա վիճակի անորոշությունն էր մյուսներին դրդում ու ներելի դարձնում նրանց վարքը։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Զամզա,― արդեն ձայնը բարձրացնելով, հարցրեց հավատարմատարը։― Այս ի՞նչ բան է։ Դուք բարիկադավորվել եք Ձեր սենյակում, միայն «այո» ու «ոչ» եք պատասխանում։ Ձեր ծնողներին ավելորդ հոգսեր եք պատճառում և, իմիջիայլոց ասեմ, մի իսկապես չլսված ձևով թերանում եք Ձեր պարտականություններում։ Ես այստեղ Ձեր ծնողների ու Ձեր շեֆի անունից եմ խոսում և անհապաղ պարզ ու լուրջ բացատրություն եմ պահանջում։ Զարմանում եմ, զարմանում։ Ես կարծում էի, թե հավասարակշռված, խելացի մարդ եք, մինչդեռ այժմ Դուք տարօրինակ կամակորություններով պճնազարդվելու ցանկություն եք ի հայտ բերում։ Թեպետ Ձեր այսօրվա վաղ առավոտյան թերացման կապակցությամբ շեֆը մի հնարավոր բացատրություն նշեց (վերջերս Ձեզ վստահված գանձմանն էր վերաբերում), բայց ես՝ ճշմարիտը, ազնիվ խոսք տվեցի, որ այդ բացատրությունը չի կարող ճիշտ լինել։ Այժմ տեսնելով Ձեր անհասկանալի համառությունը, ես ընդհանրապես կորցնում եմ Ձեզ՝ թեկուզ նվազագույնս պաշտպանելու ամեն մի ցանկություն։ Ձեր դիրքորոշումն էլ, անպայման, ամենակայունը չէ։ Սկզբում ես մտադիր էի Ձեզ հետ առանձին խոսել, բայց որովհետև ինձ ստիպում եք այստեղ անօգուտ ժամանակ վատնել, չգիտեմ, թե ինչու նաև Ձեր պարոնայք ծնողները չպետք է ամեն ինչ իմանան։ Ուրեմն, վերջին ժամանակների Ձեր վաստակները բոլորովին գոհացուցիչ չէին։ Մենք ընդունում ենք, որ առանձնահատուկ գործարքներ կնքելու համար տարվա այդ ժամանակը չէ, բայց, պարոն Զամզա, այնպիսի ժամանակ գոյություն չունի, երբ ոչ մի գործարք չարվի։ Ընդհանրապես չի կարող լինել։ | ||
+ | |||
+ | — Բայց, պարո՛ն հավատարմատար,— գլուխը կորցնելով, կանչեց Գրեգորն ու հուզմունքից մոռացավ ամեն ինչ,— ես անմիջապես, իսկույն կբացեմ։ Թեթև տկարությունը, գլխապտույտի նոպան է իմ վեր չկենալու պատճառը։ Ես դեռ պառկած եմ անկողնում, սակայն այժմ արդեն առաջվա պես առույգ եմ զգում ինձ։ Հենց հիմա վեր կկենամ, միայն մի րոպե համբերություն։ Դեռ այնքան լավ չեմ, ինչպես կարծում էի։ Սակայն արդեն լավ եմ զգում։ Ինչպե՞ս կարող է նման բան պատահել մարդու։ Ախր երեկ երեկոյան լավ էի, ծնողներս գիտեն։ Կամ ավելի ճիշտ, արդեն երեկ երեկոյան աննշան նախազգացում ունեի։ Տանեցիները պետք է որ նկատած լինեին։ Թե ինչո՞ւ չտեղեկացրի ֆիրմային։ Բայց ես միշտ մտածում էի, թե կարելի է առանց տանը մնալու էլ հիվանդությունը հաղթահարել։ Պարոն հավատամատար, խնայեք ծնողներիս։ Քիչ առաջվա Ձեր նախատինքների համար ոչ մի հիմք չկա, դրանց մասին ինձ ախր ոչինչ չեն ասել։ Գուցե Դուք չեք կարդացել իմ ուղարկած վերջին պատվերները։ Իմիջիայլոց, հենց ժամը ութի գնացքով ես կմեկնեմ։ Մի քանի ժամվա հանգիստը կազդուրեց ինձ։ Պարոն հավատարմատար, Դուք ժամանակ մի վատնեք։ Ես ևս անմիջապես ֆիրմա կգամ։ Բարի եղեք իմ ասածները հայտնել շեֆին ու երաշխավորել ինձ համար։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը փութով արտաբերելու ընթացքում (նա հազիվ էր հասկանում իր ասածը) Գրեգորը հեշտորեն, երևի անկողնում ձեռք բերված վարժվածության շնորհիվ, մոտեցել էր սնդուկին և փորձում էր դրան հենվելով ուղղվել։ Նա իրոք ուզում էր դուռը բացել, երևալ մյուսներին ու հավատարմատարի հետ խոսել, նա ձգտում էր իմանալ, թե այդ պահին իրեն տեսնել ցանկացողները ինչ կասեին։ Եթե վախենային, ապա Գրեգորին հարկ չէր լինի որևէ բանի համար պատասխան տալ, և կարող էր հանգիստ լինել, իսկ եթե հանգիստ ընդունեին, ապա ինքն էլ անհանգստանալու ոչ մի պատճառ չէր ունենա և եթե շտապեր, ժամը ութին իսկապես կկարողանար կայարանում լինել։ Նա սկզբում մի քանի անգամ սահեց սնդուկի հարթ մակերևույթի վրայից, հետո վերջին անգամ թափ առավ ու առանց մարմնի ներքնամասի ցավերին՝ թեկուզ ինչքան էլ որ այրում էին, ուշադրություն դարձնելու, ուղիղ կանգնեց, հետո ընկավ մոտակա աթոռի թիկնակին, ոտիկներով ամուր բռնեց եզրերից, այդ դիրքով տիրապետեց իրեն ու լռեց, քանի որ հիմա կարող էր լսել հավատարմատարին։ | ||
+ | |||
+ | ― Թեկուզ մի բառ հասկացա՞ք,― ծնողներին հարցրեց հավատարմատարը։― Արդյոք մեզ հիմարի տեղ չի՞ դնում։ | ||
+ | |||
+ | ― Աստծո սիրուն,— լացակումած կանչեց մայրը,― նա երևի ծանր հիվանդ է, իսկ մենք տանջում ենք նրան։ Գրե՛տա, Գրե՛տա, ձայն տվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Մա՞յր,― մյուս կողմից խոսեց քույրը։ Նրանք Գրեգորի սենյակի մի կողմից մյուսն էին իրար հետ խոսում։ | ||
+ | |||
+ | ― Անմիջապես բժիշկ կանչիր։ Գրեգորը հիվանդ է։ Արագ վազիր բժշկի հետևից։ Քիչ առաջ լսեցի՞ր նրա խոսելը։ | ||
+ | |||
+ | ― Կենդանու ձայն էր,― մոր ճչալու հետ համեմատ մեղմ ասաց հավատարմատարը։ | ||
+ | |||
+ | ― Ա՛ննա, Ա՛ննա,― նախասենյակով դեպի խոհանոց կանչեց հայրն ու իրար խփեց ձեռքերը,― անմիջապես կանչիր փականագործին։ | ||
+ | |||
+ | Երկու աղջիկները շրջազգեստները խշխշացնելով վազեցին նախասենյակի միջով, քույրն ի՜նչ արագ հագնվեց։ Դուռը բացեցին, փակվելու ձայնը չլսվեց։ Այդպես է ընդունված, այն բնակարաններում, ուր մեծ դժբախտություն է պատահում, դուռը բաց են թողնում։ | ||
+ | |||
+ | Իսկ Գրեգորն իրեն ավելի հանգիստ էր զգում։ Չնայած նրա խոսքերն այլևս չէին հասկանում, բայց գուցե ականջը վարժվելու պատճառով բառերը նրան պարզ էին թվում, անհամեմատ ավելի պարզ, քան նախկինում։ Հիմա տանեցիներն, այնուամենայնիվ, մտածում էին, թե նրա հետ ինչ-որ բան կարգին չէ, և պատրաստ էին օգնել։ Ճակատն ու վստահությունը, որ զգացվում էին առաջին կարգադրությունների մեջ, հաճելի էին Գրեգորին, նա իրեն նորից ներքաշված էր զգում մարդկանց շրջապատի մեջ և երկուսից էլ՝ բժշկից ու փականագործից, առանց նրանց հստակ տարբերակելու, մեծ ու անակնկալ արդյունքներ էր ակնկալում։ Վերահաս վճռական քննարկումների ժամանակ հնարավորին չափ հասկացված խոսելու համար նա թեթևակի հազաց, զսպված հազալու համար, այնուամենայնիվ, ջանք գործադրեց, որովհետև հնարավոր էր, որ նաև այս աղմուկն էր այլ կերպ հնչում, քան մարդկային հազը, մի բան, որը տարբերելու համար նա այլևս ինքնիրեն չէր վստահում։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում կողքի սենյակում քար լռություն էր տիրում։ Ծնողները հավատարմատարի հետ երևի նստել էին սեղանի մոտ ու փսփսալով էին խոսում կամ հպվել էին դռանը և ականջ էին դնում։ Գրեգորը բազկաթոռի հետ մեկտեղ դանդաղ ձգվեց դեպի դուռը, բավականաչափ մոտենալով բաց թողեց այն ու ընկավ փեղկերից մեկի վրա, հենվեց (ոտիկների բարձիկները կպչուն նյութով էին պատված), ուղիղ պահեց իրեն ու հանգստացավ լարվածությունից։ Հետո նա պատրաստվեց բերանով պտտել կողպեքի բանալին։ Ցավոք, պարզվեց, որ նա իրականում ոչ մի ատամ չունի (էլ ինչպես պետք է բռներ բանալին), բայց փոխարենը ծնոտներն էին բավական ուժեղ և հենց դրանց օգնությամբ էլ նա բանալին շարժման մեջ դրեց և ուշադրություն չդարձրեց, որ վնաս պատճսաեց իրեն․ բերանից գորշ հյութ ծորաց, ծորաց բանալու վրայով ու կաթեց հատակին։ | ||
+ | |||
+ | ― Լսեք հապա, նա բանալին է պտտում,― հավատարմատարի՝ սենյակից լսվող խոսքերը բավական քաջալերեցին Գրեգորին, բայց բոլորը պետք է ձայն տային նրան, ծնողները նույնպես։ | ||
+ | |||
+ | — Համարձա՛կ, Գրեգոր։ Ավելի մոտ արի, կիպ մոտեցիր կողպեքին,— պետք է ասեին նրանք։ | ||
+ | |||
+ | Եվ ենթադրելով, թե բոլորը լարված հետևում են իր տքնանքներին, նա ողջ ուժով (ինչքան կարող էր դրսևորել) ատամներով սեղմեց բանալին և դրա պտտվելուն զուգընթաց ինքն էլ էր պտտվում կողպեքի շուրջը։ Այդպես նա միայն ծնոտներով էր պահում իրեն և, ըստ անհրաժեշտության կամ կախվում էր բանալուց, կամ մարմնի ողջ ծանրությամբ ներքև էր սեղմում այն։ Փականը վերջապես հետ գնաց, և դրա զրնգուն ձայնը իսկապես սթափեցրեց Գրեգորին։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն, ես փականագործի կարիքը չէի զգում,― շունչ քաշեց նա ու դռները լրիվ բացելու համար գլուխը դրեց բռնակին։ | ||
+ | |||
+ | Քանի որ փեղկերն այդպես էին բացվում (դուռն իրականում լայն բացված էր), Գրեգորը դեռ չէր երևում։ Եթե նա չէր ուզում մինչև սենյակ մտնելը անշնորհքորեն փռվել մեջքի վրա, պետք է դռան փեղկերից մեկի շուրջը դանդաղ և շատ զգույշ պտտվեր։ Նա դեռ այդ ծանր գործողությամբ էր զբաղված և ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չուներ, երբ նույն պահին լսեց հավատարմատարի բարձր ձայնը։ |
16:08, 11 Փետրվարի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Ֆրանց Կաֆկա |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել։ Նա պառկած էր զրահանման, կոշտ մեջքի վրա և երբ գլուխը մի փոքր բարձրացրեց, տեսավ գորշ, արտակորված, կամարաձև շերտավորումներով երիզված փորը, որի ուռուցիկության վրա դեռ մի կերպ պահվում էր ներքև սահելու պատրաստ վերմակը, իսկ բազմաթիվ, առաջվա չափսերի հետ համեմատած խղճահարություն հարուցելու աստիճան բարակ ոտիկները անօգնական թարթափում էին աչքերի առաջ։
«Ի՞նչ է պատահել ինձ»,― մտածեց նա։ Երազ չէր բնավ։ Քաջ ծանոթ չորս պատերը իրենց մեջ էին առել նրա փոքր, բայց հարմարավետ սենյակը։ Բրդյա գործվածքների նմուշների քանդված հավաքածուով ծածկված սեղանի վերևում (Զամզան շրջիկ գործակալ էր) մի նկար էր կախված, որ նա էր վերջերս ամսագրերից մեկից կտրել-հանել և դրել էր գեղեցիկ, ոսկեզօծ շրջանակի մեջ։ Մորթյա գլխարկով, վզամորթի գցած, ձեռքը մինչև արմունկը պարուրող մորթե ծանր ձեռնամուշտակը նայողներին պարզած, ուղիղ նստած մի կին էր պատկերված նկարում։
Հետո Գրեգորի հայացքը սահեց պատուհանի կողմը, և մռայլ եղանակը (լսվում էր պատուհանի թիթեղներին բախվող անձրևի կաթիլների ձայնը) նրան վերջնականապես մելամաղձոտ դարձրեց։
«Ա՛յ թե մի քիչ էլ քնեի ու այս բոլոր հիմարությունները մոռանայի»,― մտածեց նա, սակայն հնարավոր չէր դա անել, որովհետև նա սովոր էր քնելիս աջ կողքի վրա պառկել, իսկ այժմյան վիճակով չէր կարողանում աջ շրջվել։ Նա ինչ ուժով էլ որ աջ էր նետվում, կրկին մեջքի վրա էր շուռ գալիս։ Այդպես հավանաբար հարյուր անգամ փորձեց, փակեց աչքերը, որ ստիպված չլինի տեսնել անօգնական թպրտացող ոտքերը և դադարեց միայն, երբ բութ, իրեն մինչև այժմ բոլորովին խորթ ցավը սկսեց թեթևակի ծակել կողը։
«Ա՛խ, աստված, մտածեց նա, ինչ հոգնեցուցիչ մասնագիտություն եմ ընտրել։ Օր ու գիշեր ուղևորության մեջ եմ։ Գործի հետ կապված անհանգստություններն ինձ համար ավելի շատ են, քան տանը վարվող սովորական առևտրի ժամանակ, ու դեռ մի բան էլ ինձ վրա է դրված ճանապարհորդելու ողջ չարչարանքը, գնացքների չվացուցակներն համաձայնեցնելու հոգսերը, վատ ու անկանոն սնունդը, մշտափոփոխ, կարճատև ծանոթությունները, որ երբեք սրտագին չեն դաոնում։ Գրողը տանի այս ամենը»։
Զամզայի փորը թեթևակի քոր եկավ, և նա, գլուխը լավ բարձրացնելու համար, մեջքի վրա դանդաղ հրվեց դեպի մահճակալի վերին գլխակալը. տեսավ, որ քոր եկող տեղը սպիտակ պուտերով է ծածկված, բայց դրանցից ոչինչ չհասկացավ։ Ուզեց մի ոտքով շոշափել այն ու անմիջապես ետ քաշեց ոտքը, որովհետև դրան դիպչելիս սառը սարսուռ էր անցնում մարմնով։ Նա նորից սահեց ներքև ու պառկեց իր նախկին դիրքով։
«Առավոտ շուտ վեր կենալուց մարդ հիմարանում է,― մտածեց Զամզան,― քունն առնել պետք է։ Մյուս շրջիկ գործակալները սուլթանի կանանց պես են ապրում։ Երբ ես, օրինակ, մինչկեսօրները հյուրանոց եմ վերադառնում, որ ձեռք բերած պայմանագրերը մակագրեմ, այդ պարոնները նոր նախաճաշի են նստում։ Հարկավոր էր շեֆիս մոա ասել այդ բանը։ Երևի տեղիցս թռչեի։ Թեև ինչ իմանաս, արդյո՞ք ինձ համար ավելի լավ չէր լինի։ Եթե ծնողներս պատճառ չհանդիսանային ու ես ստիպված չլինեի զսպել ինձ, վաղուց հայտարարած կլինեի աշխատանքից հեռանալու մասին։ Կկանգնեի շեֆի դեմ ու կասեի սրտիս խորքում ունեցածս կարծիքը։ Նա հաստատ վար կընկներ նստած տեղից։ Տարօրինակ ձև ունի, նստում է իր կառավարակետում և վերևից ներքև է խոսում պաշտոնյայի հետ, որ նրա ծանր լսելու պատճառով մի բան էլ լավ մոտ պետք է կանգնի։ Սակայն իմ հույսը դեռ լրիվ կորած չէ։ Մի օր փող կհավաքեմ ու ծնողներիս պարտքը կմարեմ։ Դա ամենաշատը գուցե հինգ, վեց տարի տևի։ Անպայման կանեմ։ Հետո կօգտվենք։ Առայժմ, սակայն, վեր կենալ է պետք, որովհետև գնացքս ժամը հինգին է մեկնում։— Նա նայեց սնդուկի վրա տկտկացնող զարթուցիչին։— Երկնայի՜ն հայր»,― մտածեց նա։ Վեցն անց կես էր, սլաքները հանգիստ առաջ էին գնում։ Նույնիսկ կեսն էր անցել, մեծ սլաքը քառորդ պակասին էր մոտենում։ Կարող է զարթուցի՞չը չէր արթնացրել։
Անկողնից երևում էր, որ զարթուցիչի սլաքը ուղիղ ժամը չորսի վրա էր դրված և իհարկե զանգած էլ կլիներ։ Այո, բայց արդյոք հնարավո՞ր էր քնով անցնել մի զնգոցի տակ, որ նույնիսկ կահույքն էր ցնցում։ Ճիշտ է, նա թեև անհանգիստ, բայց, հնարավոր է, որ շատ խոր էր քնել։ Իսկ ի՞նչ պետք է աներ այժմ։ Հաջորդ գնացքը ժամը յոթին էր շարժվում, և դրան հասնելու համար շտապելը միանգամայն ավելորդ կլիներ, որովհետև հավաքածուն դեռ կապած չէր, ինքն էլ բնավ ոչ այնքան թարմ ու շարժունակ էր զգում իրեն։ Եթե նույնիսկ հասներ էլ գնացքին, միևնույն է, անհնար կլիներ շեֆի զայրույթից խուսափել, որովհետև ֆիրմայի ծառայողը սպասել էր ժամը հինգի գնացքի մեկնելուն և արդեն զեկույց ներկայացրել գնացքի՝ նրա բացթողման մասին։ Շեֆի մտահղացումն էր դա. անխելք-անողնաշար։ Իսկ ի՞նչ, եթե ինքը հանկարծ հիվանդ ձևանար։ Սակայն դա չափից դուրս անհարմար կլիներ ու կասկած կհարուցեր, որովհետև Գրեգորն իր հինգ տարվա ծառայության ընթացքում ոչ մի անգամ հիվանդ չէր եղել։ Շեֆը կգար, իհարկե, հիվանդանոցային դրամարկղի բժշկին կբերեր հետը, ծույլ տղայի պատճառով կնախատեր ծնողներին և նրանց բոլոր առարկություններին կպատասխաներ հիմք ընդունելով բժշկի ասածները, ում համար, ի դեպ, մարդիկ ընդհանրապես միանգամայն առողջ էին, միայն աշխատանքից էին վախենում։ Իմիջիայլոց, արդյոք նա այս դեպքում իրավացի չէ՞ր լինի։ Չնայած երկար քնելուց հետո իսկապես ավելորդ քնկոտությանը, Գրեգորն իրականում շատ լավ էր զգում իրեն և լավ սոված էր նույնիսկ։
Չկարողանալով անկողնուց վեր ելնելու վերաբերյալ որոշում ընդունել՝ Գրեգորը փութկոտ մտածում էր այս և նման բաների մասին (նույն պահին զարթուցիչի զանգը հիշեցրեց, որ յոթից քառորդ է պակաս), երբ մահճակալի գլխի կողմի դուռը զգույշ բախեցին։
― Գրեգոր,― կանչեցին, մայրն էր,― յոթից քառորդ է պակաս։ Դու չէի՞ր ուզում մեկնել։
Մեղմ ձայն։ Գրեգորը պատասխանեց և իր ձայնը լսելով՝ սարսափեց։ Այն, անշուշտ, առաջվանն էր, սակայն ներսից, չլռեցվող, ցավագին ծվծվոց էր կարծես խառնվում ձայնին, խոսքերը միայն առաջին ակնթարթին էր իրենց պարզությանը թողնում, որ արձագանքում այնպես աղավաղեր, որ մարդ չհասկանար՝ արդյոք ճի՞շտ է լսել։ Նա ուզում էր հանգամանորեն պատասխանել, բացատրել ամեն ինչ, սակայն միայն ասաց.
― Այո՛, այո՛, մայրի՛կ։ Շնորհակալություն, արդեն վեր եմ կենում։
Գուցե փայտե դուռը պատճառ դարձավ, և սենյակից դուրս չնկատեցին Գրեգորի ձայնի փոփոխությունը։ Ստացած բացատրությունը հանգստացրեց մորը, և նա քստքստացնելով հեռացավ։ Սակայն կարճատև զրույցը ընտանիքի մյուս անդամների ուշադրությունը այն բանի վրա էր հրավիրել, որ Գրեգորը հակառակ սպասածի, դեռ տանն էր, և դռներից մեկը թույլ, բայց բռունցքով արդեն բախեց հայրը։
― Գրե՛գոր, Գրե՛գոր,― կանչեց նա,― ի՞նչ է եղել։ Գրեգո՞ր,― քիչ անց խուլ ձայնով հիշեցրեց նա։
― Գրեգոր, լավ չե՞ս զգում։ Ինչ-որ բանի կարի՞ք ունես,― մյուս դռան մոտ ցածրաձայն տրտնջում էր քույրը։
— Արդեն պատրաստ եմ,― երկու կողմերին պատասխանեց Գրեգորը և ջանք գործադրեց փութաջան առոգանությամբ, առանձին խոսքերի միջև տևական ընդմիջումներ մտցնելով վերացնել ձայնի մեջ աչքի ընկնող ամեն ինչ։ Եվ իրոք, հայրը նորից շրջվեց դեպի իր նախաճաշը, սակայն քույրը շշնջաց.
— Գրեգոր, բաց դուռը, խնդրում եմ։
Գրեգորը բնավ մտադիր չէր բացել, նույնիսկ գովում էր գիշերը բոլոր դռները տանն էլ փակելու՝ ճանապարհորդելուց մնացած սովորությունը։ Առաջին հերթին նա ցանկացավ հանգիստ, անխռով վեր կենալ, հագնվել, նախաճաշել ու հետո միայն մնացած բաների մասին մտածել, որովհետև զգաց, որ անկողնում պառկած մտածելով ոչ մի տրամաբանական ավարտի չէր հանգի։
Նա հիշեց, որ անկողնում, գուցե դիրքի անհարմարության պատճառով, շատ հաճախ է թեթև ցավեր զգացել, և հետո՝ վեր կենալիս, պարզվել է, որ դրանք զուտ երևակայության ծնունդ են եղել, ու հիմա անհամբեր սպասում էր, թե ինչպես պետք է այսօրվա պատկերացումները աստիճանաբար փարատվեին։ Իսկ որ ձայնի փոփոխությունը ոչ այլ ինչ էր, քան շրջիկ գործակալների մասնագիտական հիվանդության՝ լավ մրսելու նախանշան, մազաչափ կասկած իսկ չէր կարող լինել։
Վերմակը նետելը շատ հեշտ էր. հարկավոր էր միայն մի փոքր փքվել, և այն ինքնիրեն ընկավ։ Բայց հետագայում գործը դժվարացավ, և առաջին հերթին այն պատճառով, որ նա չափազանց լայն էր։ Ուղղվել կարողանալու համար Գրեգորին ձեռքեր էին պետք, բայց նրա ունեցածը չկառավարվող, անդադար տարբեր շարժումներ անող ոտիկներն էին միայն։ Եթե ուզում էր մեկը ծալել, ասենք թե առաջին ոտքը, որ ձգվում էր, և նրան վերջապես հաջողվում էր իր ուզածն անել, ապա մյուս ոտիկները կարծես ազատ արձակված լինեին, ծայրահեղ արագությամբ, ցավագնորեն կուչուձիգ էին լինում։
― Միայն թե իզուր տեղը անկողնում չմնամ,― խոսեց Գրեգորը։
Նա ուզեց սկզբում մարմնի ներքևի մասը դուրս հանել անկողնից, բայց պարզվեց, որ ներքնամասը, որ նա, ի դեպ, դեռ չէր տեսել և չէր կարող որևէ ճիշտ պատկերացում ունենալ, դժվարաշարժ էր։ Այնքան դանդաղ էր ընթանում։ Երբ կատաղության աստիճան հասած Գրեգորը ամբողջ թափով, անզգուշորեն առաջ նետվեց (նրա հաշիվները սխալ էին), թափով խփվեց մահճակալի ներքնամասին, և այրող ցավը խրատեց նրան, որ այդ վիճակում մարմնի թերևս ամենազգայուն տեղը ներքնամասն էր։ Դրանից հետո նա փորձեց մարմնի վերևի մասով դուրս գալ անկողնից և գլուխը զգուշորեն շրջեց դեպի մահճակալի եզրը։ Չնայած լայնքին ու ծանրությանը, դա նրան հեշտ հաջողվեց, մարմինը հնազանդ հետևեց գլխի պտույտին։ Մահճակալից դուրս հրվելուց հետո, երբ գլուխը օդի մեջ կախվեց, Գրեգորը վախեցավ այդպես առաջ շարժվել, որովհետև ընկնելուց ուղղակի հրաշք կլիներ, եթե գլուխը չվնասեր, մինչդեռ հենց ներկա դրության մեջ նա ոչ մի դեպքում իրավունք չուներ գիտակցությունը կորցնել։ Ավելի լավ է անկողնում մնար։
Երբ ապարդյուն չարչարանքներից հետո նա հառաչելով պառկեց նորից, տեսավ ավելի մեծ կատաղությամբ իրար եկող ոտիկներն, ու այդ կամայականության մեջ կարգուկանոն մտցնելու ոչ մի հնարավորություն չգտավ, ինքնիրեն ասաց նորից, որ անկարող է անկողնում պառկել-մնալ, ավելի խելամիտ կլինի ամենափոքր հույսի առկայության դեպքում ամեն ինչ զոհել և անկողնուց ազատվել։ Իմիջիայլոց, միաժամանակ նա չմոռացավ երբեմն-երբեմն հիշեցնել իրեն, որ շատ ավելի գերադասելի է ամեն ինչ հանգիստ, անվրդով կշռադատելը, քան հուսահատ որոշումներ ընդունելը։ Այդ պահերին նա տեսողությունը հնարավորին չափ լարելով նայում էր պատուհանին, սակայն նեղ փողոցի նույնիսկ մյուս կողմը պարուրած առավոտյան մառախուղից, ցավոք, քիչ վստահություն ու առույգություն էր կարելի ակնկալել։
― Արդեն ժամը յոթն է,— խոսեց նա զարթուցիչի նոր զարկի հետ։— Արդեն ժամը յոթն է, բայց առաջվա պես մառախլապատ է։
Թույլ շնչելով նա մի փոքր ևս պառկեց. կարծես կատարյալ լռությունից իրական ու ինքնին հասկանալի դրության վերադարձին էր սպասում։
― Դեռ նախքան յոթն անց քառորդ լինելը պետք է վերջապես ելած լինեմ անկողնուց, որովհետև ֆիրման ավելի շուտ է բացվում, և մինչ այդ մեկնումեկը կգա ինձնով հետաքրքրվելու,― ասաց նա։
Գրեգորը պատրաստվեց ողջ երկարությամբ, հավասարապես ճոճվելով դուրս գալ անկողնուց։ Եթե այդպես ընկներ, գլուխը, որ ընկնելուց կտրուկ բարձրացնել էր ուզում, հնարավոր է անվնաս մնար։ Մեջքը պինդ էր թվում, գորգին բախվելուց չպետք է ոչինչ պատահեր։ Ամենից շատ նա անհանգստանում էր, երբ պատկերացնում էր այն բարձր աղմուկը, որ կլիներ անշուշտ և դռների հետևում մարդկանց եթե ոչ սարսափ, ապա մտահոգություն կպատճաոեր հաստատ։ Ինչ ուզում է լիներ, բայց փորձել պետք էր։
Այս նոր մեթոդը ավելի շուտ խաղ էր, քան չարչարանք, մեջքի վրա անընդհատ ճոճվել էր պետք։ Երբ նա կիսով չափ դուրս էր ցցվել անկողնուց, մտածեց, թե օգնության հասնելու դեպքում ինչքան հեշտ կլիներ իր գործը․ երկու ուժեղ մարդու ներկայությունը լրիվ բավական էր։ Նա մտածեց հոր և աղախնի մասին։ Նրանց գործը միայն ձեռքերն ուռած մեջքի տակ մտցնել-անկողնուց հանելը, բեռը հետները կռանալն ու դիմանալը կլիներ, մինչև որ Գրեգորը հատակին ցատկեր։ Այդ դեպքում արդեն ոտքերը, երևի, որևէ իմաստ ստանային։ Այժմ, անկախ այն հանգամանքից, որ դռները փակ էին, իսկապես պե՞տք էր օգնություն կանչել։ Չնայած բոլոր դժվարություններին, այդ մասին մտածելիս Գրեգորը չկարողացավ ժպիտը զսպել։
Նա անկողնուց այնքան էր դուրս ցցվել, որ ավելի ուժեղ ճոճվելիս հազիվ թե կարողանար հավասարակշռությունը պահել, և պետք է արդեն վերջնականապես որոշեր՝ ընկնե՞լ, թե՞ մնալ, որովհետև հինգ րոպեից յոթն անց քառորդ կլիներ։ Նույն պահին դռան զանգը տվեցին։
Ֆիրմայից է, մտածեց Գրեգորն ու համարյա քարացավ։ Ընթացքում նրա ոտիկներն ավելի արագ էին պարում։ Մի պահ ոչինչ չէր լսվում։
— Չեն բացում,― անիմաստ հույսով բռնկված ասաց նա։ Հետո, իհարկե, աղախինը սովորականի պես վստահ քայլվածքով գնաց դեպի դուռն ու բացեց։ Հարկավոր էր ողջույնի միայն առաջին բառերը լսել, ու Գրեգորն արդեն գիտեր, թե ով է այդ այցելուն․ անձամբ հավատարմատարը։ Ինչո՞ւ էր նա դատապարտված այնպիսի մի ֆիրմայում ծառայելու, ուր ամենափոքր թերացման ժամանակ անգամ պաշտոնյային իսկույն ամենամեծ կասկածն էր բաժին ընկնում։ Արդյոք բոլոր աշխատակիցնե՞րն էին, առանց բացառության սրիկաներ։ Արդյոք նրանց մեջ մեկը չկա՞ր, որ առավոտվա մի քանի ժամը ֆիրմայի համար չօգտագործելու դեպքում խղճի խայթից խելքը թռցներ ու պարզապես չկարողանար ելնել անկողնուց։ Իրոք, ի՞նչ կլիներ, որ տեղեկանալը, եթե, իհարկե, անհրաժեշտ էր, աշակերտներից մեկին հանձնարարեին; Պետք է հավատարմատարն անձամբ գար, և դրանով ողջ անմեղ ընտանիքին ի ցույց դրվեր, որ տվյալ կասկածելի դեպքի ուսումնասիրությունը սոսկ նրա խելքին էր կարող վստահվել։
Եվ ավելի շուտ այս մտքերի համակած հուզմունքը, քան հաստատ որոշում ընդունելը պատճառ դարձավ, որ նա ամբողջ ուժով դուրս թռչեր անկողնուց։ Բարձր շրմփոց լսվեց, սակայն դա դեռ հեռու էր իսկական աղմուկ լինելուց։ Ձայնը որոշ չափով խլացրեց գորգը, բացի այդ, մեջքն ավելի ճկուն էր, քան ինքն էր կարծում, և դրանից էր, որ ոչ շատ ուժեղ, խուլ հարված ստացվեց։ Գրեգորը միայն գլուխը բավական զգույշ չէր պահել, ինչ-որ բանի էր խփել, այժմ ցավից ու բարկությունից շուռումուռ էր տալիս, շփում էր գորգին։
— Ներսում ինչ-որ բան ընկավ,― ձախ կողմի սենյակում լսվեց հավատարմատարի ձայնը։
Գրեգորը փորձեց պատկերացնել, արդյոք այսօր իր հետ կատարված դեպքի նման բան երբևիցէ չէ՞ր կարող հավատարմատարին պատահել։ Դրա հնարավորության հետ, ախր, պետք էր համաձայնել։ Առաջադրված հարցին որպես կոպիտ պատասխան՝ հավատարմատարը կողքի սենյակում մի քանի վստահ քայլ արեց ու ճռճռացրեց լաքե կոշիկները։
— Գրե՛գոր,― աջ կողմից շշնջաց քույրը,― հավատարմատարն է այստեղ։
― Գիտեմ,― ինքնիրեն խոսեց Գրեգորը, բայց որ ասածը քրոջը լսելի լիներ, չհամարձակվեց այդասաիճան բարձր խոսել։
— Գրե՛գոր,— ձախ կողմից խոսեց հայրը,― պարոն հավատարմատարն է եկել։ Հարցնում է, թե դու ինչո՞ւ առավոտյան գնացքով չես գնացել։ Չգիտենք ինչ պատասխանենք։ Ի դեպ, նա ուզում է քեզ հետ անձամբ խոսել։ Ուրեմն բաց արա դուռը, խնդրում եմ։ Նա այնքան բարի կլինի, որ կների սենյակում տիրող անկարգությունը։
— Բարի լույս, պարոն Զամզա,― բարեկամաբար կանչեց հավատարմատարը։
— Նա իրեն լավ չի զգում,― այն պահին, երբ հայրը դոան մոտ կանգնած խոսում էր, հավատարմատարին դիմեց մայրը։― Պարոն հավատարմատար, հավատացեք ինձ, նա իրեն լավ չի զգում։ Ուրիշ էլ ի՞նչ պատճառ կարող է լիներ, որ նա գնացքից ուշանար։ Տղայի գլխում ֆիրմայից բացի ուրիշ միտք չկա։ Ես նույնիսկ զայրանում եմ համարյա, որ նա երեկոները ոչ մի անգամ զբոսնելու չի գնում։ Այս անգամ ութ օր քաղաքում էր, բայց միշտ տանն էր լինում։ Մեզ հետ նստում էր սեղանի մոտ, լուռ թերթ էր կարդում կամ գնացքների չվացուցակները ուսումնասիրում։ Իսկ նրբասղոցով աշխատելն արդեն զբաղմունք էր նրա համար։ Անցած անգամ, օրինակ, երկու-երեք երեկոյի ընթացքում մի փոքր շրջանակ կտրեց։ Կզարմանաք, այնքան որ գեղեցիկ է։ Ներսի սենյակում է կախված։ Մինչև Գրեգորը դուռը բացի, ես կբերեմ, ցույց կտամ։ Իմիջիայլոց, պարոն հավատարմատար, ես երջանիկ եմ, որ Դուք այստեղ եք։ Պարոն հավատարմատար, մենք մենակ չէինք կարողանա ստիպել նրան, որ դուռը բացեր։ Նա այնպես իրասածի է ու չնայած առավոտյան խաբեց, հաստատ լավ չի զգում իրեն։
― Գալիս եմ իսկույն, դանդաղ ու զգույշ ասաց Գրեգորը և խոսակցությունից ոչ մի բառ բաց չթողնելու համար տեղից չշարժվեց։
― Այլ կերպ, ողորմած տիկին, ես չեմ էլ կարող բացատրել ինձ։ Հավանաբար լուրջ բան չկա, ասաց հավատարմատարը։ Մյուս կողմից, եթե կարելի է, պետք է ասեմ, որ մենք՝ գործարար մարդիկս, ինչպես կուզեք՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, գործնական հաշվարկներից ելնելով շատ հաճախ պետք է թեթև տկարությունը հաղթահարենք։
― Դե ինչ, պարոն հավատարմատարն արդեն կարո՞ղ է ներս գալ,― անհամբեր հարցրեց հայրն ու կրկին բախեց դուռը։
Ձախակողմյան սենյակում տհաճ լռություն տիրեց, աջ կողմում սկսեց հեծկլտալ քույրը։ Ինչո՞ւ նա մյուսների մոտ չէր գնում։ Նա երևի անկողնուց նոր էր ելել ու դեռ չէր հագնվել։ Իսկ ի՞նչն էր նրա լացի պատճառը․ որ Գրեգորը վեր չէր կենում ու ներս չե՞ր թողնում հավատարմատարին, որ աշխատանքը կորցնելու վտա՞նգն էր սպառնում նրան, որ շեֆն էլ իր հին պահանջներով նորից կսկսեր հետապնդե՞լ ծնողներին։ Դրանք առայժմ ավելորդ հոգսեր էին։ Գրեգորը դեռ այստեղ էր ու ամենևին մտադիր չէր լքել իր ընտանիքը։ Տվյալ պահին նա պառկած էր հատակին, և ոչ ոք, եթե տեղյակ լիներ, լրջորեն չէր պահանջի, որ նա ներս թողներ հավատարմատարին։ Իսկ այդ փոքր անքաղաքավարության պատճառով, որի համար նա մի բացատրություն կգտներ, Գրեգորին, ինչ խոսք, չէին կարող իսկույն հեռացնել աշխատանքից։ Նրան թվաց, թե լացով ու խորհուրդներով խանգարելու փոխարեն շատ ավելի խելացի կլիներ, եթե այժմ հանգիստ թողնեին իրեն։ Սակայն հենց նրա վիճակի անորոշությունն էր մյուսներին դրդում ու ներելի դարձնում նրանց վարքը։
― Պարոն Զամզա,― արդեն ձայնը բարձրացնելով, հարցրեց հավատարմատարը։― Այս ի՞նչ բան է։ Դուք բարիկադավորվել եք Ձեր սենյակում, միայն «այո» ու «ոչ» եք պատասխանում։ Ձեր ծնողներին ավելորդ հոգսեր եք պատճառում և, իմիջիայլոց ասեմ, մի իսկապես չլսված ձևով թերանում եք Ձեր պարտականություններում։ Ես այստեղ Ձեր ծնողների ու Ձեր շեֆի անունից եմ խոսում և անհապաղ պարզ ու լուրջ բացատրություն եմ պահանջում։ Զարմանում եմ, զարմանում։ Ես կարծում էի, թե հավասարակշռված, խելացի մարդ եք, մինչդեռ այժմ Դուք տարօրինակ կամակորություններով պճնազարդվելու ցանկություն եք ի հայտ բերում։ Թեպետ Ձեր այսօրվա վաղ առավոտյան թերացման կապակցությամբ շեֆը մի հնարավոր բացատրություն նշեց (վերջերս Ձեզ վստահված գանձմանն էր վերաբերում), բայց ես՝ ճշմարիտը, ազնիվ խոսք տվեցի, որ այդ բացատրությունը չի կարող ճիշտ լինել։ Այժմ տեսնելով Ձեր անհասկանալի համառությունը, ես ընդհանրապես կորցնում եմ Ձեզ՝ թեկուզ նվազագույնս պաշտպանելու ամեն մի ցանկություն։ Ձեր դիրքորոշումն էլ, անպայման, ամենակայունը չէ։ Սկզբում ես մտադիր էի Ձեզ հետ առանձին խոսել, բայց որովհետև ինձ ստիպում եք այստեղ անօգուտ ժամանակ վատնել, չգիտեմ, թե ինչու նաև Ձեր պարոնայք ծնողները չպետք է ամեն ինչ իմանան։ Ուրեմն, վերջին ժամանակների Ձեր վաստակները բոլորովին գոհացուցիչ չէին։ Մենք ընդունում ենք, որ առանձնահատուկ գործարքներ կնքելու համար տարվա այդ ժամանակը չէ, բայց, պարոն Զամզա, այնպիսի ժամանակ գոյություն չունի, երբ ոչ մի գործարք չարվի։ Ընդհանրապես չի կարող լինել։
— Բայց, պարո՛ն հավատարմատար,— գլուխը կորցնելով, կանչեց Գրեգորն ու հուզմունքից մոռացավ ամեն ինչ,— ես անմիջապես, իսկույն կբացեմ։ Թեթև տկարությունը, գլխապտույտի նոպան է իմ վեր չկենալու պատճառը։ Ես դեռ պառկած եմ անկողնում, սակայն այժմ արդեն առաջվա պես առույգ եմ զգում ինձ։ Հենց հիմա վեր կկենամ, միայն մի րոպե համբերություն։ Դեռ այնքան լավ չեմ, ինչպես կարծում էի։ Սակայն արդեն լավ եմ զգում։ Ինչպե՞ս կարող է նման բան պատահել մարդու։ Ախր երեկ երեկոյան լավ էի, ծնողներս գիտեն։ Կամ ավելի ճիշտ, արդեն երեկ երեկոյան աննշան նախազգացում ունեի։ Տանեցիները պետք է որ նկատած լինեին։ Թե ինչո՞ւ չտեղեկացրի ֆիրմային։ Բայց ես միշտ մտածում էի, թե կարելի է առանց տանը մնալու էլ հիվանդությունը հաղթահարել։ Պարոն հավատամատար, խնայեք ծնողներիս։ Քիչ առաջվա Ձեր նախատինքների համար ոչ մի հիմք չկա, դրանց մասին ինձ ախր ոչինչ չեն ասել։ Գուցե Դուք չեք կարդացել իմ ուղարկած վերջին պատվերները։ Իմիջիայլոց, հենց ժամը ութի գնացքով ես կմեկնեմ։ Մի քանի ժամվա հանգիստը կազդուրեց ինձ։ Պարոն հավատարմատար, Դուք ժամանակ մի վատնեք։ Ես ևս անմիջապես ֆիրմա կգամ։ Բարի եղեք իմ ասածները հայտնել շեֆին ու երաշխավորել ինձ համար։
Այս խոսքերը փութով արտաբերելու ընթացքում (նա հազիվ էր հասկանում իր ասածը) Գրեգորը հեշտորեն, երևի անկողնում ձեռք բերված վարժվածության շնորհիվ, մոտեցել էր սնդուկին և փորձում էր դրան հենվելով ուղղվել։ Նա իրոք ուզում էր դուռը բացել, երևալ մյուսներին ու հավատարմատարի հետ խոսել, նա ձգտում էր իմանալ, թե այդ պահին իրեն տեսնել ցանկացողները ինչ կասեին։ Եթե վախենային, ապա Գրեգորին հարկ չէր լինի որևէ բանի համար պատասխան տալ, և կարող էր հանգիստ լինել, իսկ եթե հանգիստ ընդունեին, ապա ինքն էլ անհանգստանալու ոչ մի պատճառ չէր ունենա և եթե շտապեր, ժամը ութին իսկապես կկարողանար կայարանում լինել։ Նա սկզբում մի քանի անգամ սահեց սնդուկի հարթ մակերևույթի վրայից, հետո վերջին անգամ թափ առավ ու առանց մարմնի ներքնամասի ցավերին՝ թեկուզ ինչքան էլ որ այրում էին, ուշադրություն դարձնելու, ուղիղ կանգնեց, հետո ընկավ մոտակա աթոռի թիկնակին, ոտիկներով ամուր բռնեց եզրերից, այդ դիրքով տիրապետեց իրեն ու լռեց, քանի որ հիմա կարող էր լսել հավատարմատարին։
― Թեկուզ մի բառ հասկացա՞ք,― ծնողներին հարցրեց հավատարմատարը։― Արդյոք մեզ հիմարի տեղ չի՞ դնում։
― Աստծո սիրուն,— լացակումած կանչեց մայրը,― նա երևի ծանր հիվանդ է, իսկ մենք տանջում ենք նրան։ Գրե՛տա, Գրե՛տա, ձայն տվեց նա։
― Մա՞յր,― մյուս կողմից խոսեց քույրը։ Նրանք Գրեգորի սենյակի մի կողմից մյուսն էին իրար հետ խոսում։
― Անմիջապես բժիշկ կանչիր։ Գրեգորը հիվանդ է։ Արագ վազիր բժշկի հետևից։ Քիչ առաջ լսեցի՞ր նրա խոսելը։
― Կենդանու ձայն էր,― մոր ճչալու հետ համեմատ մեղմ ասաց հավատարմատարը։
― Ա՛ննա, Ա՛ննա,― նախասենյակով դեպի խոհանոց կանչեց հայրն ու իրար խփեց ձեռքերը,― անմիջապես կանչիր փականագործին։
Երկու աղջիկները շրջազգեստները խշխշացնելով վազեցին նախասենյակի միջով, քույրն ի՜նչ արագ հագնվեց։ Դուռը բացեցին, փակվելու ձայնը չլսվեց։ Այդպես է ընդունված, այն բնակարաններում, ուր մեծ դժբախտություն է պատահում, դուռը բաց են թողնում։
Իսկ Գրեգորն իրեն ավելի հանգիստ էր զգում։ Չնայած նրա խոսքերն այլևս չէին հասկանում, բայց գուցե ականջը վարժվելու պատճառով բառերը նրան պարզ էին թվում, անհամեմատ ավելի պարզ, քան նախկինում։ Հիմա տանեցիներն, այնուամենայնիվ, մտածում էին, թե նրա հետ ինչ-որ բան կարգին չէ, և պատրաստ էին օգնել։ Ճակատն ու վստահությունը, որ զգացվում էին առաջին կարգադրությունների մեջ, հաճելի էին Գրեգորին, նա իրեն նորից ներքաշված էր զգում մարդկանց շրջապատի մեջ և երկուսից էլ՝ բժշկից ու փականագործից, առանց նրանց հստակ տարբերակելու, մեծ ու անակնկալ արդյունքներ էր ակնկալում։ Վերահաս վճռական քննարկումների ժամանակ հնարավորին չափ հասկացված խոսելու համար նա թեթևակի հազաց, զսպված հազալու համար, այնուամենայնիվ, ջանք գործադրեց, որովհետև հնարավոր էր, որ նաև այս աղմուկն էր այլ կերպ հնչում, քան մարդկային հազը, մի բան, որը տարբերելու համար նա այլևս ինքնիրեն չէր վստահում։
Այդ ընթացքում կողքի սենյակում քար լռություն էր տիրում։ Ծնողները հավատարմատարի հետ երևի նստել էին սեղանի մոտ ու փսփսալով էին խոսում կամ հպվել էին դռանը և ականջ էին դնում։ Գրեգորը բազկաթոռի հետ մեկտեղ դանդաղ ձգվեց դեպի դուռը, բավականաչափ մոտենալով բաց թողեց այն ու ընկավ փեղկերից մեկի վրա, հենվեց (ոտիկների բարձիկները կպչուն նյութով էին պատված), ուղիղ պահեց իրեն ու հանգստացավ լարվածությունից։ Հետո նա պատրաստվեց բերանով պտտել կողպեքի բանալին։ Ցավոք, պարզվեց, որ նա իրականում ոչ մի ատամ չունի (էլ ինչպես պետք է բռներ բանալին), բայց փոխարենը ծնոտներն էին բավական ուժեղ և հենց դրանց օգնությամբ էլ նա բանալին շարժման մեջ դրեց և ուշադրություն չդարձրեց, որ վնաս պատճսաեց իրեն․ բերանից գորշ հյութ ծորաց, ծորաց բանալու վրայով ու կաթեց հատակին։
― Լսեք հապա, նա բանալին է պտտում,― հավատարմատարի՝ սենյակից լսվող խոսքերը բավական քաջալերեցին Գրեգորին, բայց բոլորը պետք է ձայն տային նրան, ծնողները նույնպես։
— Համարձա՛կ, Գրեգոր։ Ավելի մոտ արի, կիպ մոտեցիր կողպեքին,— պետք է ասեին նրանք։
Եվ ենթադրելով, թե բոլորը լարված հետևում են իր տքնանքներին, նա ողջ ուժով (ինչքան կարող էր դրսևորել) ատամներով սեղմեց բանալին և դրա պտտվելուն զուգընթաց ինքն էլ էր պտտվում կողպեքի շուրջը։ Այդպես նա միայն ծնոտներով էր պահում իրեն և, ըստ անհրաժեշտության կամ կախվում էր բանալուց, կամ մարմնի ողջ ծանրությամբ ներքև էր սեղմում այն։ Փականը վերջապես հետ գնաց, և դրա զրնգուն ձայնը իսկապես սթափեցրեց Գրեգորին։
— Ուրեմն, ես փականագործի կարիքը չէի զգում,― շունչ քաշեց նա ու դռները լրիվ բացելու համար գլուխը դրեց բռնակին։
Քանի որ փեղկերն այդպես էին բացվում (դուռն իրականում լայն բացված էր), Գրեգորը դեռ չէր երևում։ Եթե նա չէր ուզում մինչև սենյակ մտնելը անշնորհքորեն փռվել մեջքի վրա, պետք է դռան փեղկերից մեկի շուրջը դանդաղ և շատ զգույշ պտտվեր։ Նա դեռ այդ ծանր գործողությամբ էր զբաղված և ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չուներ, երբ նույն պահին լսեց հավատարմատարի բարձր ձայնը։