Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1098 բայտ, 15:39, 12 Փետրվարի 2015
-Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,- հիացավ նա,- շնչում ու մոռանում ես որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
 
-Մենք ավելի ավելի թեթև ենք բեռնված քան երկաթյա զրահներով զինված օրքերը,- ասաց Արագորնը,- կարծում եմ կկարողանանք կրճատել մեր մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:
 
Եվ Ճանապարհորդները իրար հետևից իծաշարուկով սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց ետևից լայն կոխկրտված շերտ էին թողել որը տանում էր դեպի արևմուտք և համարյա ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին:
Հանկարծ Արագորնը ճչաց.
-Կանգնե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,- ու թեքվեց դեպի ձախ, երկու փոկրիկ, ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Մի փոքր այն կողմ հետքը հատվում էր
Վստահելի
1342
edits