Changes
Եվ Ճանապարհորդները իրար հետևից իծաշարուկով սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց ետևից լայն կոխկրտված շերտ էին թողել որը տանում էր դեպի արևմուտք և համարյա ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին:
Հանկարծ Արագորնը ճչաց.
-Կանգնե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,- ու թեքվեց դեպի ձախ, երկու փոկրիկ, ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Մի փոքր այն կողմ հետքը հատվում ընդհատվում էրմեկ այլ՝ կոպիտ հետքով, և կորչում տրորաված խոտերում: Արագորնը կռացավ, ինչ որ բան վերցրեց գետնից ու վազելով վերադարձավ ընկերների մոտ: -Ես ճիշտ էի,- հայտարարեց նա,- հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է, նա ավելի ցածրահասակ է քան Մերին: Տեսե՛ք: Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները, ափի մեջ արևի տակ փայլփլում էր ուռենու տերև, ասես նոր ծաղկած լիներ: Տարօրինակ էր տեսնել տերևը այնտեղ որտեղ ընդանրապես ծառ չկար: -Ախր սա էլֆական թիկնոցի ամրակալն է,-միաժամանակ բացականչեղին Լեգոլասն ու Ջիմլին: -Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ այնտեղ չեն ընկնում,- ասաց Արագորնը,- ամրակալը հատուկ են այստեղ թողել մեզ նշան տալու նպատակով:Կարծում եմ Փինը հենց այդ պատճառով էլ դուրս է վազել ճանապարհից, իսկ օրքը նրան բռնել է: -Նշանակում է նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,- հրճվանքով բացականչեց Ջիմլին,- լավ լուրեր են, իզուր չենք նախաձեռնել այս հետապնդումը: -Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,- գլուխն օրօրեց Լեգոլասը,- վազե՛նք, սիրտս այրվում է երբ մտածում եմ որ մեր զվարթ փոքրիկներին քշում են ինչպես գառներին սպանդի... Արեգակը հատել էր զենիթը և դանդաղ թեքվում էր արևմուտք: Հարավից՝ ծովից, քամին թեթև ամպեր էր բերում: Շուտով արևը հատեց հորիզոնը: Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Բայց բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի: Երբ սկսեց մթնել Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրը ընդամենը երկու անգամ էին հանգստացել այն էլ շատ քիչ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը մնացել էր հեռվում, մոտ տասներկու լիգ: -Մենք պետք է ընտրենք,- ասաց Արագորնը,- մնանք այստեղ գիշերենք թե վազենք այնքան մինչև ուժասպառ լինենք: -Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,- պատասխանեց Լեգոլասը: -Չեմ հասկանում օրքերը չե՞ հանգստանում,- զարմացավ Ջիմլին: -Օրքերը հազվադեպ են լույսով դուրս գալիս բաց հարթավայր, վախենում են,- առարկեց Լեգոլասը,- իսկ սրանք չվախեցան ու ամբողջ օրը սլանում էին: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի: -Բայց մթության մոջ մենք կկորցնենք ճանապարհը,- նկատեց Ջիմլին: -Մինչև հիմա