Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
-Ներիր մեզ Էոմեր,- ասաց նա,- եթե դու մեզ ճանաչեիր կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ոչ Ռոհանին, ոչ էլ նրա ժողովրդին, նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
-Լավ, պատասխանեց Էոմերը իջեցնելով թուրը,- բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո քո իսկական անունը:
-Սկզբում ասա ում ես դու հպատակվում,- գոչեց Արագորնը,- թշնամի ես թե՞ բարեկամ Մորդորի սև տիրակալին:
-Ես հպատակվում եմ իմ տիրոջըտիրակալին, Ոո՛հանի Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,- պատասխանեց Էոմերը,- մենք չենք հպատակվում սև տրակալինտիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմանները ապահով չեն, մեզ սպառնում են, բայց մենք միայն մի բատ բան ենք ուզում՝ անկախությունոր մեզ հանգիստ թողնեն: Մենք ուզում Ուզում ենք ապրել այնպես ինչպես ապրել ենք մինչև հիմա, չենք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև, կարևոր չէ բարի թե չար: Կար ժամանակ երբ մենք երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ էտևում: Ասա՛ ով ես դու, ու՞մ ես հպատակվում, ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
-Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,- ասաց Արագորնը,- բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում ու եթե ընտրություն ունենաի այլ կերպ կհետապնդեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին գերի են վերցրել, նման իրավիճակում էլ չես մտածում ոտքով ես թե ձիով, սլանում ես առանց հետ նայելու ու ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Ու չես էլ հաշվում շատ են թշնամիներդ թե քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում կտրված գլուխները, չէ՞ որ ես անզեն չե՛մ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
-Էլենդի՛լ ,- բարձր ձայնով գոչեց Արագորնը,- ես Արագորնն եմ, Արաթորնի որդին, Էլեսսար են ինձ ասում, էլֆական բյուրեղ, ծնունդով ես դունադանցի եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն է, վերածնված կայծակը, այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես դու ինձ թե՞ թշնամի, կօգնես ինձ թե՞ կխանգարես:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել, թվում էր թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ իսկ Էոմերը կարճացավփոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին, Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը, նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի: