Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
-Հրամանը մնում է հրամա՛ն,- թավ ձայնով գոռաց երրորդը,- մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ:» Ահա այդպե՛ս:
-Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,- հարցրեցին միանգամից մի քանի ձայն,- սրանց հետ ինչ է, ավելի՞ հետաքրքիր է խաղալ:
-Դե չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆական է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:
-Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի եթե խուզարկենք նրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
-Օ, ինչ հետաքրքիր է,- լսվեց ինչ որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար քան մյուսներինը,- արժի ասածներդ հասցնել նրան՝ ում պետք է: Գերիներին ձեռք տալ չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:
-Ինձ էլ,- ասաց թավ ձայնը,- հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»
-Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,- առաջին օրքը չէր ուզում հանձնվել,- մենք լեռներից ենք իջել սրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս՝ տուն:
-Ձայնդ կտրի՛ր,- թավ ձայնը կտրեց նրա խոսքը,- ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ես եմ այստեղ հրամանատարը: Ու ես քեզ ասում եմ որ մենք գնում ենք Իզենգարդ, ու հետն էլ ամենակարճ ճանապարհով:
-Ես ինչ որ չեմ հասկանում, այդ երբվանի՞ց Սարումանը ամենատես աչքից կարևոր դարձավ,- նորից խոսեց առաջին ձայնը,- մենք չենք գալիս, պետք է Լուգբուրզ վերադառնանք: