Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտր խառնում էր:
-Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,- մտածեց նա,- մեկ է ինձնից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել ու նրանց ուղեբեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշն ուրիշը այդ ուղեբեռը կրկին ետ վերադարձներ: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզնից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց ու իրենց զզվելի լեզվով ինչ որ բան կռկռաց հարևանին:
-Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են փոքրիկ հիմար,- ասաց նա շրջվելով դեպի Փինը ու անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն,- ու քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարյին այս ու այնտեղ պառկել: Դեռ կհասցնես փոշմանել որ ոտքեր ունես:
-Ինձ որ մնար դու կփոշմանեիր որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,- շարունակեց մյուսը,- այ թե կճղճղաիր փոքրիկ առնետ:
Նա կռացավ Փինի վրա ու ցուցադրեց դեղնած ժանիքները:
-Ես ինչ որ չեմ հասկանում, այդ երբվանի՞ց Սարումանը ամենատես աչքից կարևոր դարձավ,- նորից խոսեց առաջին ձայնը,- մենք չենք գալիս, պետք է Լուգբուրզ վերադառնանք:
-Լուգբուրզ դժվար կլինի գնալ,- առարկեց մի նոր ձայն,- պետք է անցնել մեծ գետի մյուս ափը, բայց մենք փոքրաքանակ ենք, իսկ գետի բոլոր անցումները հսկվում են:
-Բայց ես ինչ որ մի կերպ անցել եմ չէ՞,- ասաց զզվելի ձայնը,- այստեղից հյուսիս, գետի արևելյան ափին Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:
-Ախ, ահա՞ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ էս ձիավորների երկիրը կտրենք անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Չէ, այդպես չի լինի, պետք է գնալ միասին, այս հողերը շատ վտանգավոր են ու լի ապստամբներով ու ավազակներով:
-Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,- մռնչաց Ուգլուկը,- ես ձեզնից ոչ մեկին չեմ վստահում խոճկորնե՛ր, դուք միայն ձեր գոմում եք քաջ, մենք որ չլինեինք հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուկ Խայ ենք, իսկական կռվողներ, այդ մե՛նք նետահարեցինք հզոր ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, սպիտակ ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված, դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ ետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
-Դու ավելին ասացիր քան պետք էր Ուգլու՛կ,- քմծիծաղեց զզվելի ձայնը,- տես հա, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ որ մեկին դուր չգալ, կորոշեն որ այդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Այդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնակն եմ, ու ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին ավելի շատ կհավատան, իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց ամենատես աչքը առանց ինձ էլ գիտի թե ինչ կա Սարումանի մտքին ու հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչ մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած սրերի զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով, մնում էր ենթադրել որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: